Երեխաների համար «Զանգակ»–ն առաջարկում է նվերներից լավագույնը՝ գիրքը: «Մանկապատանեկան գրքերի կատալոգ. գարուն 2019»–ի միջոցով ծանոթացե՛ք մեր հրատարակչության մանկապատանեկան և գեղարվեստական գրականության նոր ընտրանուն: Կատալոգում ներկայացված են դասական և ժամանակակից հեղինակների պատկերազարդ և ուսուցողական ստեղծագործություններ, որոնք երեխաների մեջ կսերմանեն ընթերցասիրությունն ու կզարգացնեն նրանց երևակայությունը, երազելու և երազանքներին հասնելու ցանկությունը: