www.z angak. am
¹1 | 2014
Ուսում նական գրքերի լ րահոս Զանգակ հրատարակչության ուսում նական, մեթոդական և ուսում նաօժանդակ գրքերը ներկայացնող պարբերական
ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
ՉԻՊ ՈԼ ԻՆ ՈՅԻ ԱՐԿ ԱԾՆ ԵՐ Ը www.zangak.am/9789939682044 ISBN՝ 9789939682044 • Լեզուն՝ արևելահայերեն • Չափսը՝ 14,8x21սմ • Էջերի քանակը՝ 224 • Կ ազմը՝ փափուկ
Գինը՝ 3200
Ի
ալացի գրող Ջաննի Ռոդարիի տ երկերը հավասարապես գրա վում են թե՛ մանուկներին, թե՛ մեծերին: Նրա զվարճալի ու անսովոր պատմու թյունները կերպարանափոխում են մեզ ծանոթ իրերի աշխարհը և այդ պիսով փոխում մեր վերաբերմունքը միմյանց ու աշխարհի նկատմամբ: «Չիպոլինոյի արկածները» երկը իր անսովոր երգիծանքով, լեզվական միտումնավոր շեղումներով ընթեր ցողին ուղղված կոչ է՝ սթափվել կաշ
կանդված, հարմարվողական մտա ծելակերպից, լինել ավելի ճկուն ու հե ռատես, ճիշտ կողմնորոշվել այն պա հերին, երբ բարոյական բոլոր հենա սյու նե րը խարխլված են: Այս ստեղ ծագործության գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե), զվարճալի լինելուց բացի, խոսում են նրանց առանձնահատուկ բնավորու թյան ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկ տեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր: Մրգերի ու բանջարեղենների այս զվարթ աշխարհում ճամփորդելուց հետո ընթերցողն անհամբեր կսպա սի Ռոդարիի մյուս երկերին: Շուտով լույս կտեսնի «Ջելսոմինոն խաբե բաների աշխարհում» ստեղծագոր ծության հայերեն թարգմանությունը:
Ջաննի Ռոդարի (1920–1980) Ջաննի Ռոդարին ծնվել է հյուսիսային Իտալիայում: Նա 10 տարեկան էր, երբ հայրը մահացավ։ Ջաննիին և նրա եր կու եղբայրներին մեծացրել է մայ րը։ Ապագա գրողը ճեմարան է հաճախել և 17–ամյա տարիքում ստացել ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է գյուղական դպրոցներում:
1948 թ. Ռոդարին կոմունիստական ամսագ րի լրագ րող էր և սկ սեց ման կա կան գրքեր գրել։ 1950 թ. դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1970 թ. Ռոդարին ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցա նակ, այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20–րդ դա րի լա վա գույն մանկագիրներից մեկը։
Մանուելա Սանտինի (նկարազարդող) անուելա Սան Մ տի նին ծնվել է Իտալիայի Ջեսի քաղաքում 1975 թ.: 2000 թ. ա վար տել է Բոլոնիայի Գեղարվեստ ի ակ ադեմիայի նկարչության բաժինը՝ պաշտպանելով թեզ՝ մանկակ ան նկար ազարդում նե ր ի վերաբերյալ: Նա ձեռք է բերել նաև վեբ–դիզայների մասնագ իտություն Բոլոնիայի Ալդինի Վալերիանի ինստիտու տում: Սանտինին նկարչություն և ան ատոմիա է դասավանդել «Նոր Էլոիզ» դպրոցում: Մշտա պես կատարել է մանկական նկա րազարդումներ՝ արժանանալով մրցանակների ու պատվոգրերի: «Չիպոլինոյի արկածները» ստեղծ ագ ործության նկարա զարդումները նրա հերթական հետաքրքիր աշխատանքներից են: Մանուելա Սանտինին ապրում և աշխատում է Ֆեռերայում: Համագործակցում է բազ մա թիվ հայտնի հրատարակչու թյունն երի հետ: Իտ ալ իա յի տարբեր քաղաքներում երեխա ների համար կազմակերպում ու վարում է նկար չա կան դաս ընթացներ: