ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Երեվան 2018
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվար . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 Փետրվար . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 38
Մարտ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 68
Ապրիլ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100 Մայիս . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 131 Հունիս. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 163 Հուլիս . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 194 Օգոստոս. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 226
Սեպտեմբեր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 258
Հոկտեմբեր. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 289
Նոյեմբեր. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 321 Դեկտեմբեր. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 352
ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Ո՞վ էր Էլեն Ուայթը, և ինչո՞ւ են միլիոնավոր մարդիկ համարում, որ նրա գրվածքներն ունեն հատուկ արժեք և նշանակություն: Կարճ ասած, նա յուրահատուկ հոգևոր պարգևների տեր կին էր, ով իր կյանքի մեծ մասն ապրել է 19-րդ դարում (1827-1915թ.թ.), իր գրվածքների և հասարակական ծառայության շնորհիվ աշխարհում հեղափոխական ազդե ցություն է ունեցել միլիոնավոր մարդկանց վրա 20-րդ դարում, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ ազդեցությունը իր ուժը չի կորցրել նաև ներկայիս դա րաշրջանում: Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 5.000 պարբերական հոդված և 26 գիրք: Այսօր ավելի քան 100 անուն գրվածքներ հասանելի են անգլերեն լեզվով, ներառյալ նրա 55.000 էջանոց ձեռագրերի հավաքածուն: Համաձայն հասանելի տեղեկության` Էլեն Ուայթը գրականության ողջ պատմության մեջ ամենաշատ թարգմանվող կին գրողն է և ամենաշատ թարգմանվող ամերիկացի գրողն առ հասարակ: Նրա գրվածքները ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ կրթություն, առողջապահություն, մարգարեություն, սնունդ, մշակութային ևէթ նո-լեզվական հարցեր, կրեացիոնիզմ և կյանքի ծագումը: Քրիստոնեական կյան քի վերաբերյալ նրա՝ կյանքը վերափոխող գլուխգործոցը՝ Քայլեր դեպի Քրիստոս գիրքը, հրատարակվել է ավելի քան 135 լեզուներով: Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ Էլեն Ուայթն ավելին էր, քան տաղանդավոր գրողը. նրանք հավատում են, որ նա Աստծո կողմից նշանակված լրաբեր էր, ով աշխարհի ուշադրությունն ուղղելու էր դեպի Սուրբ Գիրքը և օգնելու էր մարդկանց պատրաստվել Քրիստոսի երկրորդ գալստյանը: 17 տարեկանից մինչև իր մահը (87 տարեկան հասակում) Աստված նրան տվել է մոտ 2.000 տեսիլքներ ևերազներ: Տեսիլքները տարբեր տևողություն են ունե ցել` րոպեից քիչ և մինչև մոտ չորս ժամ: Այս հայտնությունների միջոցով ստա ցած գիտությունն ու խորհուրդները նա գրի է առել հանրության հետ կիսելու համար: Ուստիև նրա հատուկ գրվածքներն ընդունվում են Յոթերորդ օրվա ադ վենտիստների կողմից որպես ներշնչված, և դրանց բացառիկ որակն ընկալելի է նույնիսկ պատահական ընթերցողների համար: Ինչպես նշվում է Յոթերորդ օրվա ադվենտիստների դավանաբանության մեջ, «Էլեն Ուայթի գրվածքները չեն փոխարինում Աստվածաշնչին.դրանք չեն կարող դրվել նույն մակարդակում: Սուրբ Գիրքը միակ ևեզակի չափանիշն է, որով պետք է դատել Էլեն Ուայթի ևայլ գրողների գործերի մասին, ևորի վրա պետք է դրանք հիմնվեն» (էջ 227): «Այնուամենայնիվ, - ինչպես նշել է ինքը՝ Էլեն Ուայթը, - այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր խոսքի միջոցով, չի վերացրել Սուրբ Հոգու մշտական ներկայության ևառաջնորդության անհրաժեշտությունը: Հակառակը, Փրկիչը խոստացավ ուղարկել Հոգին, որպես զի այն բացահայտի խոսքը Նրա ծառաներին և պարզաբանի դրա ուսմունքնե րը» (Մեծ պայքար, vii). Այս հոգևոր գիրքը բաղկացած է այդ կարկառուն կնոջ գրվածքների ընտրա նուց, ով, համապատասխանելով Սուրբ Գրքում սահմանված իսկական մարգա րեի բոլոր պահանջներին, օգնեց հիմնադրել Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին:
5
ՀՈՒՆ ՎԱՐ
ՀՈԳՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ
հունվար
1
ՀՈԳՈՒ ԽՈՍՏՈՒՄԸ
Եվ Ես Հորը կաղաչեմ և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան: Հովհաննես 14.16:
Երբ Քրիստոսն Իր աշակերտներին տվեց Հոգու խոստումը, Նա մո տեցնում էր Իր երկրային ծառայության ավարտը: Նա կանգնած էր խա չի ստվերի ներքո՝ լիովին գիտակցելով մեղքի այն ծանրությունը, որը պետք է ընկներ Իր ուսերին որպես մեղքի Կրող: Նախքան Իրեն որպես զոհ առաջարկելը՝ Նա տեղեկացրեց Իր աշակերտներին կարևորագույն և լիարժեք պարգևի մասին, որը պետք է շնորհեր Իր հետևորդներին, պարգև, ինչը կմոտեցներ նրանց Նրա շնորհի անսահման աղբյուրին: «Եվ Ես Հորը կաղաչեմ, - ասաց Նա, - և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության Հոգին, որին աշխարհը կա րող չէ ընդունել, որ չի տեսնում նրան, ևոչ էլ ճանաչում նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի» (Հով հաննես 14.16, 17): Փրկիչը նշում էր այն ժամանակը, երբ Սուրբ Հոգին որպես Իր ներկայացուցիչ գալու էր մեծ գործ կատարելու: Դարերով կու տակված չարի դեմ պետք է դուրս գար Սուրբ Հոգին Իր աստվածային ուժով… Սուրբ Հոգու խոստումը չի սահմանափակվում որևէ դարաշրջանով կամ մարդկային սերնդով: Քրիստոսը հայտարարեց, որ Իր Հոգու աստ վածային ազդեցությունը պետք է լիներ Իր հետևորդների հետ մինչև վերջ: Պենտեկոստեից մինչև մեր օրերը Մխիթարիչն ուղարկվել է նրանց, ովքեր իրենց ամբողջովին հանձնել են Տիրոջն ու Նրա ծառայությանը: Քրիստոսին որպես անձնական Փրկիչ ընդունած բոլոր մարդկանց Սուրբ Հոգին այցելել է որպես Խորհրդատու, Սրբացնող, Առաջնորդ և Վկա: Ինչ քան մտերմաբար են հավատացյալները քայլում Աստծո հետ, այնքան պարզ և հզոր կերպով են նրանք վկայում իրենց Փրկագնողի սիրո և Նրա փրկարար շնորհի մասին: Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր եր կար դարերի հալածանքից և փորձություններից հետո իրենց կյանքում լիովին վայելել են Հոգու ներկայությունը, աշխարհի առաջ կանգնել են որպես նշաններ և հրաշքներ: Մարդկանց և հրեշտակների առաջ նրանք բացահայտել են փրկագնող սիրո վերափոխող ուժը: Գործք առաքելոց, 47-49:
7
հունվար
2
ՄԽԻԹԱՐԻՉԸ
Բայց երբ որ Նա՝ ճշմարտության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի՝ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ։ Հ ովհաննես 16.13:
Ինչպե՞ս կարող ենք դիմակայել փորձության օրը, եթե չենք հասկա նում Քրիստոսի խոսքերը: Նա ասաց. «Այս խոսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ, և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.25, 26): Սուրբ Հոգին մեզ պետք է հուշի Քրիստոսի բառերը: Իր աշակերտների հետ վերջին զրույցի ժամանակ Քրիստոսն ընտրեց Սուրբ Հոգու գործունեության թեման: Նա նրանց առաջ բացեց ճշմարտության մի լայն ճանապարհ: Նրանք պետք է ըն դունեին Նրա խոսքերը հավատով, և Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, կհիշեց ներ նրանց ամեն ինչ: Այս խոստմամբ Քրիստոսի տված մխիթարությունն այն էր, որ աստ վածային ազդեցությունը կուղեկցի Նրա հետևորդներին մինչև վերջ: Սակայն այս խոստումն այսօր մարդիկ չեն ընդունում և չեն հավատում դրան, նրանց կողմից դա չի փայփայվում, և դրա իրականացումն այսօր չի երևում եկեղեցում: Աստծո Հոգու պարգևի խոստումն այսօր եկեղեցու կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում: Մարդիկ դրա արժե քը չեն գիտակցում, և արդյունքում ունենում ենք ակնկալելի պատկեր՝ հոգևոր երաշտ, հոգևոր խավար, հոգևոր անկում և մահ: Մանրուքներն զբաղեցնում են մեր միտքն ու հոգին, իսկ եկեղեցու աճի և զարգացման համար անհրաժեշտ աստվածային ուժը, որի տիրապետումը որպես տրամաբանական շարունակություն կբերի անթիվ-անհամար օրհնութ յուններ, պակասում է, թեև այն մեզ առաջարկվում է անվերջ լիությամբ: Ինչքան եկեղեցիները բավարարվեն փոքր բաներով, այնքան կորա կազրկվեն Աստծո մեծ բաներն ստանալու համար: Իսկ ինչո՞ւ մենք ծա րավ չենք Սուրբ Հոգու պարգևի, եթե դա սիրտը մաքուր պահելու միակ ճանապարհն է: Տերը նախատեսել է, որ աստվածային զորությունը հա մագործակցի մարդկային ջանքերի հետ: Քրիստոնյայի համար շատ կարևոր է հասկանալ Սուրբ Հոգու խոստ ման իմաստը մեր Տեր Հիսուսի երկրորդ գալուստից առաջ: Խոսեք այդ մասին, աղոթեք այդ մասին, քարոզեք այդ մասին, քանի որ Տերն ավելի շատ է ցանկանում տալ մեզ Սուրբ Հոգին, քան ծնողները բարի նվերներ կտան իրենց երեխաներին: Ռևյու ընդ Հերալդ, 1892 թ. նոյեմբերի 15:
8
հունվար
3
ՀՈԳՈՒ ԲՆՈՒՅԹԸ՝ ԱՌԵՂԾՎԱԾ
Ճշմարտության Հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում Նրան և ոչ էլ ճանաչում Նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի։ Հովհաննես 14.17:
Մեզ համար էական չէ փորձել պարզել, թե ինչ է Սուրբ Հոգին: Քրիս տոսն ասում է, որ Հոգին Մխիթարիչն է՝ «ճշմարտության Հոգին, որ Հորիցն է դուրս գալիս»: Սուրբ Հոգու մասին հստակ կերպով ասվում է, որ մարդկանց դեպի ճշմարտությունն առաջնորդելու Իր գործում «Իր անձից չի խոսի» (Հովհաննես 15.26, 16.13): Սուրբ Հոգու բնությունն առեղծված է: Մարդիկ չեն կարող այն բա ցատրել, որովհետև Տերն այն չի բացահայտել մարդկանց: Տարօրինակ հայացքներ ունեցող մարդիկ կարող են Սուրբ Գրքի հատվածները միա վորել և մարդկայնորեն կարծիք ձևավորել, սակայն դա չի ամրացնի եկե ղեցին: Մարդկային ընկալման համար այսաստիճան խորն առեղծված ների առնչությամբ լռությունը մեծ արժեք է: Սուրբ Հոգու պաշտոնը պարզորոշ նկարագրված է Քրիստոսի բա ռերում. «Եվ Նա, երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, և՛ արդարության համար, և՛ դատաստանի համար» (Հովհաննես 16.8): Հենց Սուրբ Հոգին է դատապարտում մեղքը: Եթե մեղավորն արձագան քում է Հոգու կենարար ազդեցությանը, Նա նրան կբերի ապաշխարութ յան և աստվածային պահանջներին հնազանդվելու կարևորության գի տակցմանը: Արդարության ծարավ ապաշխարած մեղավորին Սուրբ Հոգին բա ցահայտում է Աստծո Գառին, Ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: «Իմիցը կառնի և կպատմի ձեզ», - ասաց Քրիստոսը: «Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի» (Հովհաննես 16.14, 14.26): Հոգին տրված է որպես վերափոխող գործակալ, որպեսզի արդյու նավետ դարձնի մեր Փրկագնողի մահվամբ իրականացված փրկությու նը: Հոգին մշտապես փորձում է մարդկանց ուշադրությունը հրավիրել Գողգոթայի խաչի վրա իրականացված մեծ զոհաբերության վրա, որ պեսզի աշխարհին ցույց տա Աստծո սերը և դատապարտված հոգինե րին բացի Սուրբ Գրքի թանկագին ճշմարտությունները: Գործք առաքե լոց, 51, 52:
9
հունվար
4
ՀՈԳԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ
Նույն Ինքը` Հոգին, վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք։ Հռոմեացիս 8.16:
Եթե Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք, ո՞րն է արդյունքը: Հավատացող հոգին հասնում է Աստծո կամքին կատարելապես հնազանդվելու վիճակի: Երկնքի Մեծությունն իջնում է սուրբ ու մտերմիկ շփման մակարդակի Աստծուն ամբողջ հո գով փնտրողների հետ, և Աստծո զավակը Նրա շնորհի լիարժեք դրսևոր ման միջոցով մեղմանում է՝ ձեռք բերելով երեխայական կախվածություն Աստծուց: Դուք պետք է հանձնեք ձեր հոգին և մարմինն Աստծուն՝ կա տարելապես վստահ լինելով ձեզ օրհնելու Նրա ցանկությանն ու իշխա նությանն այնքան անօգնական և անարժան, ինչպիսին որ կաք: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդի ներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12): Մի անհանգստացեք, այլ եղեք նախանձախնդիր հավատի մեջ՝ ու նենալով մեկ նպատակ՝ հոգիներ շահել Հիսուս Քրիստոսի՝ խաչված Փրկագնողի համար: Սա տրամաբանական քարոզ չէ, քարոզ, որը պետք է համոզի բանականությունը. դա բավարար չէ: Սիրտը պետք է համոզ վի և հալվի քնքշությամբ: Մեր կամքը պետք է հանձնվի Աստծո կամքին, և մեր բոլոր ձգտումները պետք է ուղղված լինեն երկինք: Մենք պետք է սնվենք կենդանի Աստծո Խոսքով: Այն պետք է կիրառվի առօրյա կյան քում, պետք է պարուրի և կ առավարի մարդուն... Երբ մեր մշտական հույսը Հիսուսն է, մեր զոհն Աստծուն կլինենք մենք ինքներս: Մեր կախվածությունը կլինի Հիսուս Քրիստոսի արդա րությունն ու միջնորդությունը՝ որպես մեր միակ հույս: Չկա շփոթմունք, չկա անվստահություն, քանի որ հավատով մենք տեսնում ենք Հիսուսին՝ ձեռնադրված Աստծուց այս նպատակի համար, որպեսզի հաշտեցնի մեղավոր աշխարհն Աստծո հետ: Հավատարիմ հանդիսավոր ուխտին՝ Նա կանգնած է միջնորդելու բոլոր նրանց համար, ովքեր գալիս են դե պի Աստված Իր միջոցով, և իրականացնելու նրանց փրկությունը, եթե միայն նրանք հավատան: Մեզ տրված է հաստատուն քայլերով դեպի շնորհի գահը գալու առավելություն, որպեսզի ստանանք ողորմություն և գտնենք շնորհ կարիքի պահին մեզ օգնելու համար: Ձեռագիր թողար կումներ 14:276, 277:
10
հունվար
5
ՔՐԻՍՏՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Բայց Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ: Հ ովհաննես 16.7:
Մխիթարիչը կոչվում է «ճշմարտության Հոգի»: Նրա գործը ճշմար տությունը տարորոշելն ու պահպանելն է: Սկզբում Նա սրտում բնակ վում է որպես ճշմարտության Հոգի ևայդպիսով դառնում է Մխիթարիչ: Ճշմարտության մեջ կա մխիթարություն և խաղաղություն, իսկ ստի մեջ երբեք չենք կարող իրական խաղաղություն կամ մխիթարություն գտնել: Սխալ տեսություններով ևավանդույթներով է, որ սատանան ձեռք է բե րում իշխանություն մտքի վրա: Ուղղորդելով մարդկանց դեպի սխալ չա փանիշները՝ նա սխալ բնավորություն է ձևավորում: Սուրբ Հոգին Սուրբ Գրքի միջոցով խոսում է մտքի հետ և ճշմարտությունը դրոշմում սրտին: Այդպիսով նա մերկացնում է սխալները և հեռացնում հոգուց: Աստծո Խոսքի միջոցով աշխատող ճշմարտության Հոգով է, որ Քրիստոսն Իրեն է ենթարկում Իր ընտրյալ ժողովրդին: Իր աշակերտներին Սուրբ Հոգու աշխատանքը նկարագրելիս Հիսուսը փորձում էր ոգեշնչել նրանց այն ուրախությամբ և հույսով, որոնցով ոգեշնչվում էր Իր սեփական սիրտը: Նա ուրախանում էր այն առատ օգնության համար, որ Ինքը տրամադրել էր Իր եկեղեցուն: Սուրբ Հոգին բոլոր պարգևներից ամենաբարձրն էր, որ Նա կարող էր խնդրել Իր Հորից Իր ժողովրդի վեհացման համար: Հոգին տրվեց որպես վերա փոխող գործակալ, և առանց այդ գործընթացի Քրիստոսի զոհն անօ գուտ կլիներ: Չարի իշխանությունն ուժգնանում է դարերի ընթացքում, և այս սատանայական գերությանը մարդկանց տրվելն ապշեցուցիչ է: Մեղքին դիմակայել և այն հաղթահարել հնարավոր է միայն Սուրբ Եր րորդության երրորդ Անձի՝ Սուրբ Հոգու հզոր աշխատանքի շնորհիվ, Ով կգա անփոփոխ եռանդով՝ լի աստվածային ուժով: Սուրբ Հոգին է, որ արդյունավետ է դարձնում այն աշխատանքը, որը կատարվել է աշխար հի Փրկագնողի կողմից: Հոգու օգնությամբ է սիրտը մաքրվում: Հոգու միջոցով է հավատացյալը դառնում աստվածային բնության մասնակից: Քրիստոսը տվել է Իր Հոգին որպես աստվածային ուժ չարի բոլոր ձեռք բերովի և ժառանգական միտումները հաղթահարելու համար և կնքել Իր սեփական բնավորությունն Իր եկեղեցու վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1908 թ. նոյեմբերի 19:
11
հունվար
6
ԵՐԿՆԱՅԻՆ ԱՂԱՎՆԻՆ
Եվ վկայեց Հովհաննեսը ևասաց, թե՝ Տեսնում էի Հոգին, որ աղավ նու պես վայր էր գալիս երկնքից և Նրա վրա մնում։ Հովհաննես 1.32:
Քրիստոսը մեր օրինակն է ամեն ինչում: Իր Հորն ուղղած Նրա աղոթ քին ի պատասխան՝ երկինքը բացվեց, և Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա: Աստծո Սուրբ Հոգին պետք է շփվի մարդու հետ և բնակվի հնազանդների և հավատարիմների սրտերում: Լույս և ուժ կստանան նրանք, ովքեր համառորեն փնտրում են Նրան՝ սատանային դիմակա յելու իմաստություն ձեռք բերելու և գայթակղությունները հաղթահարե լու համար: Մենք պետք է հաղթահարենք դրանք այնպես, ինչպես դա անում էր Քրիստոսը: Հիսուսն իր հասարակական ծառայության բացումն արեց եռան դուն աղոթքով, և Նրա օրինակը ցույց է տալիս, որ աղոթքը կարևոր է հաջողված քրիստոնեական կյանք վարելու համար: Նա մշտապես հա ղորդակցության մեջ էր Իր Հոր հետ, և Նրա կյանքը ներկայացնում է մի կատարյալ օրինակ, որը մենք պետք է ընդօրինակենք: Նա բարձր էր գնահատում աղոթքի առավելությունը, և Նրա աշխատանքը ցույց տվեց Աստծո հետ հաղորդակցության արդյունքը: Ուսումնասիրելով Նրա կյան քը՝ մենք տեսնում ենք, որ բոլոր կարևոր պահերին Նա հեռանում էր դե պի պուրակ կամ առանձնանում լեռան վրա ևանկեղծ ու համառ աղոթք անում Աստծուն: Նա հաճախ էր ողջ գիշերն անցկացնում աղոթքի մեջ, երբ պետք է որևէ հրաշք գործեր: Գիշերային այս աղոթքների ընթացքում կամ օրվա աշխատանքից հետո Նա կարեկցաբար ազատ էր արձակում Իր աշակերտներին, որպեսզի նրանք վերադառնային իրենց տներն ու հանգիստ առնեին, մինչդեռ աղաղակով և արցունքներով Նա Աստծուն էր ներկայացնում անկեղծ միջնորդություն մարդկության համար: Հիսուսը նախապատրաստվեց Իր պարտքը կատարելուն ևուժ ստա ցավ փորձությանը դիմակայելու համար Աստծո շնորհի միջոցով, որը Նրան տրվեց Իր աղոթքին ի պատասխան: Քրիստոնեական կյանքը հա ջողված ապրելու համար մենք կախված ենք Աստծուց, և Քրիստոսի օրի նակը մեր առջև բացում է այն ճանապարհը, որով մենք կարող ենք գալ երբեք չթուլացող զորության աղբյուրին՝ շնորհ և ուժ ստանալու թշնա մուն դիմակայելու և հաղթանակած դուրս գալու համար: Հորդանանի ափերին Քրիստոսն աղոթք բարձրացրեց որպես մարդկության ներկա յացուցիչ, և բացված երկինքն ու հավանության ձայնը մեզ վստահեցնում են, որ Աստված ընդունում է մարդուն Իր Որդու արժանիքների միջոցով: Ժամանակների նշանները, 1893 թ. հուլիսի 24:
12
հունվար
7
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՆՉՊԵՍ ՔԱՄԻՆ
Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում, այսպես է ամեն Հոգուց ծնվածը։ Հովհաննես 3.8:
Քամու ձայնը լսվում է, երբ սոսափում են ծառերի ճյուղերը, տերև ներն ու ծաղիկները, բայց այն անտեսանելի է, և ոչ մի մարդ չգիտի, թե որտեղից է գալիս ևուր է գնում: Այդպես էլ Սուրբ Հոգու ներգործությունը սրտի վրա: Անհնար էր ավելի լավ բացատրություն տալ, քան քամու օրի նակը: Մարդն ի վիճակի չէ ստույգ իմանալու, թե կոնկրետ ո՞ր ժամին, որտե՞ղ կամ ի՞նչ հանգամանքներում է դարձի եկել, բայց դա չի նշանա կում, թե նա չի վերածնվել: Քամու նման անտեսանելիորեն Քրիստոսն անդադար աշխատում է սրտի վրա: Ընդունողի համար աննկատելիորեն, քիչ-քիչ կատարվում են այնպիսի ներգործություններ, որոնք դեպի Քրիստոսն են գրավում հո գին: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ խորհում ենք Նրա մասին, կարդում Սուրբ Գիրքը կամ լսում կենդանի քարոզչի խոսքերը: Հանկարծ, երբ Հոգին դիմում է ավելի ուղղակիորեն, մարդն իր սիրտն ու րախությամբ նվիրում է Հիսուսին: Շատերի կարծիքով` այդ վերածնուն դը կատարվում է ակնթարթորեն, բայց դա Աստծո Հոգու երկարատև, համբերատար և համառ աշխատանքի արդյունքն է: Թեև քամին ան երևույթ է, նրա ազդեցությունը նկատելի է և զգալի: Այդպես էլ Հոգու աշ խատանքը սրտի վրա կդրսևորվի այն մարդու ամեն մի գործողության մեջ, ով զգացել է դրա փրկարար զորությունը: Երբ Աստծո Հոգին տիրում է սրտին, այն վերափոխում է կյանքը: Մեղավոր մտքերն անհետանում են, չար արարքները` վերանում, բարկությունը, նախանձն ու գժտութ յունը փոխարինվում են սիրով, հեզությամբ և խաղաղությամբ: Տխրութ յունը փոխարինվում է ուրախությամբ, և դեմքն արտացոլում է երկնային լույսը: Ոչ ոք չի տեսնում այն ձեռքը, որ վերցնում է բեռը, և չի նկատում այն լույսը, որ իջնում է երկնային պալատներից: Օրհնությունը գալիս է այն ժամանակ, երբ հոգին հավատով հանձնվում է Աստծուն: Եվ ապա այն ուժը, որն անտեսանելի է մարդկային աչքի համար, ստեղծում է նոր արարած` Աստծո պատկերով: Սահմանափակ միտքն անկարող է ըմբռնել փրկագնման աշխատան քը: Այդ գաղտնիքը վեր է մարդկային գիտությունից, բայց նա, ով մահից անցնում է դեպի կյանք, հասկանում է, որ դա Աստծո աշխատանքի արդ յունքն է: Փրկության սկիզբը մենք կարող ենք նկատել այստեղ` անձնա կան փորձառության միջոցով, դրա հետևանքները, սակայն, ձգվում են մինչև հավերժություն: Դարերի Փափագը, 172, 173:
13
հունվար
8
ՁԵԹ ՁԵՐ ԱՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ
Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չա ռան իրենց հետ։ Սակայն իմաստուններն իրենց ամաններում ձեթ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ։ Մատթեոս 25.3,4:
Շատերը պատրաստակամորեն են ընդունում ճշմարտությունը, սա կայն ձախողում են յուրացնել այն, և դրա ազդեցությունը մնայուն չի լի նում: Նրանք նմանվում են հիմար կույսերին, ովքեր իրենց լամպերում ձեթ չունեին: Ձեթը Սուրբ Հոգու խորհրդանիշն է, որը տրվում է մարդուն առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատի միջոցով: Նրանք, ովքեր աղոթ քով որոնում են Սուրբ Գիրքը, ովքեր հիմնվում են Աստծո վրա հաստա տուն հավատով, ովքեր հնազանդվում են Նրա պատվիրաններին, կլինեն իմաստուն կույսերին ներկայացնողների մեջ: Աստծո Խոսքի ուսմունքը չի պահանջում այո ևոչ, այլ այո ևամեն: Ավետարանի պահանջները հեռահար բնույթ են կրում: Առաքյալն ասում է. «Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք` գոհություն տալով Աստծուն և Հորը Նրա ձե ռովը» (Կողոսացիս 3.17): «Ուրեմն, թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք» (Ա Կորնթացիս 10.31): Մենք ձեռք չենք բերի գործնական երկյուղածություն, եթե մեր սրտում տեղ չհատկացնենք Աստվածաշնչի մեծագույն ճշմարտություններին: Աստվածաշնչի կրոնը պետք է արտացոլվի կյանքի մեծ և փոքր գործե րում: Այն պետք է տրամադրի քրիստոնյայի բնավորությունն ու գործելա կերպը կարգավորող հզոր շարժառիթներ և սկզբունքներ: Այն ձեթը, որն այդքան հարկավոր է հիմար կույսերին ներկայացնող մարդկանց, չպետք է մի կողմ թողնվի: Նրանք պետք է ճշմարտությունը բերեն հոգու սրբարան, որպեսզի այն մաքրի, զտի և սրբացնի: Դա պար զապես անհրաժեշտ տեսություն չէ, դա Աստվածաշնչի սուրբ ուսմունքն է, որն անորոշ, ոչ կապակցված վարդապետություն չէ, այլ կենդանի ճշմարտություն, որը ներառում է Քրիստոսում կենտրոնացած հավիտե նական շահերը: Նրանում է աստվածային ճշմարտության լիարժեք հա մակարգը: Քրիստոսի հավատով հոգու փրկությունն այդ ճշմարտության հիմքն ու հենասյունն է: Նրանք, ովքեր զգացել են իրական հավատ առ Քրիստոսը, ի ցույց են դնում դա բնավորության սրբությամբ և Աստծո օրենքին հնազանդութ յամբ: Նրանք գիտակցում են, որ Հիսուսում եղած ճշմարտությունը հաս նում է երկինք և պարուրում հավերժությունը: Նրանք հասկանում են, որ քրիստոնյայի բնավորությունը պետք է արտացոլի Քրիստոսի բնավո րությունը և լինի շնորհով և ճշմարտությամբ լի: Նրանց տրվում է շնոր հի ձեթը, որը պահպանում է մշտավառ կրակը: Հավատացյալի սրտում բնակվող Սուրբ Հոգին նրան լիարժեք է դարձնում Քրիստոսում: Ռևյու ընդ Հերալդ, 1895 թ. սեպտեմբերի 17: 14
հունվար
9
ՁԵԹԻ ԱՆԴԱԴԱՐ ՀՈՍՔ
Եվ երկրորդ անգամ պատասխանեցի ևասացի նրան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրենցից։ Եվ նա ինձ ասաց, թե՝ Մի՞թե չգի տես, թե սրանք ինչ են. Եվ ես ասացի. Ոչ, տեր իմ։ Եվ նա ասաց. Սրանք են երկու օծյալները, ովքեր կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։ Զաքարիա 4.12-14:
Սուրբ Հոգու շարունակական հաղորդակցությունը եկեղեցու հետ աքարիա մարգարեի կողմից ներկայացվում է մեկ այլ պատկերով, որը Զ մեզ համար քաջալերման հիանալի դաս է պարունակում: Մարգարեն ասում է. «Եվ հետ դառավ ինձ հետ խոսող հրեշտակը և ինձ զարթնեց րեց, ինչպես որ մի մարդ կզարթեցնեն իր քնից։ Եվ ինձ ասաց. Ի՞նչ ես տեսնում դու. Եվ ես ասացի. Տեսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ և մի բաժակ նրա գագաթին և յոթ ճրագ նրա վրա և յոթ խո ղովակներ այն յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։ Եվ երկու ձիթենի նրա կշտին՝ մեկը բաժակի աջ կողմից և մեկը նրա ձախ կողմից։ Եվ ես պատասխանեցի և ասացի ինձ հետ խոսող հրեշտակին, թե՝ Սրանք ի՞նչ են, տեր իմ։ … Եվ նա պատասխանեց և ասաց ինձ, թե՝ Սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել՝ ասելով. Ոչ թե զորությունով և ոչ թե ու ժով, այլ Իմ հոգով, ասում է Զորաց Տերը: ... Եվ երկրորդ անգամ պատաս խանեցի և ասացի նրան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրենցից։…Եվ նա ասաց. Սրանք են երկու օծյալները, ովքեր կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին» (Զաքարիա 4.1-14): Երկու ձիթենու հասկերից ոսկե խողովակների միջոցով ոսկե յուղ է թափվում աշտանակի բաժակի մեջ և այդպիսով՝ ոսկյա լամպերի մեջ, որոնք լուսավորում են սրբարանը: Աստծո ներկայության մեջ կանգնած սրբերի միջոցով Նրա Հոգին հաղորդակցվում է մարդկային միջոցների հետ, որոնք նվիրված են Նրա ծառայությանը: Երկու օծյալների առաքե լությունն Աստծո ժողովրդին լույս ևուժ տալն է: Մեզ համար օրհնություն ներ ստանալու համար է, որ նրանք կանգնած են Աստծո ներկայության մեջ: Ձիթենու հասկերի՝ ոսկե խողովակների միջոցով իրենց յուղը թա փելու միջոցով երկնային լրաբերները փորձում են մեզ փոխանցել այն ամենը, ինչ ստացել են Աստծուց: Երկնային ողջ գանձերը սպասում են մեր խնդրանքին ևընդունելությանը, ևերբ ստանում ենք օրհնությունը, մենք ևս մեր հերթին պետք է բաժանենք այն: Այսպես է, որ սուրբ լամպե րը սնուցվում են, ևեկեղեցին դառնում է լույսի կրող աշխարհում: Ռևյու ընդ Հերալդ, 1897 թ. մարտի 2:
15
հունվար
10
ԽՄՈՐԸ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ
Եվ դարձյալ ասաց. ինչի՞ նմանեցնեմ Աստծո արքայությունը: Նման է խմորի, որ նրան մի կին առավ և երեք չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչև որ բոլորը խմորվեց: Ղ ուկաս 13.20, 21:
Այս առակը նկարագրում է Ավետարանի թափանցող և վերափոխող ուժը, որը պետք է եկեղեցին դարձնի աստվածային նմանության պես՝ աշխատելով անհատ անդամների սրտերի հետ: Ինչպես խմորիչն է աշ խատում սննդի հետ, այնպես էլ Սուրբ Հոգին է աշխատում մարդու սրտի հետ՝ կլանելով նրա ողջ ունակություններն ու ուժը, շունչը, մարմինն ու հոգին՝ համաձայնելով Քրիստոսի հետ: Առակում կինը խմորիչը լցրեց ուտելիքի մեջ: Դա անհրաժեշտ էր կա րիքը բավարարելու համար: Սրանով Աստված մեզ սովորեցնում է, որ մարդն իրենով չունի փրկության հատկանիշները: Նա չի կարող իրեն վերափոխել՝ գործադրելով իր կամքը: Ճշմարտությունը պետք է դիպչի սրտին: Այսպես է անում իր գործն աստվածային խմորիչը: Իր վերափո խող, կենարար ուժով այն փոփոխություն է բերում սրտերին: Զարթոնք են ապրում նոր մտքեր, նոր զգացմունքներ, նոր նպատակներ: Միտքը փոփոխված է, ունակությունները՝ գործի դրված: Մարդուն նոր ունա կություններ չեն տրվում, այլ սրբացվում է նրա ունեցածը: Մինչ այժմ մա հացած խիղճը վերակենդանանում է: Բայց մարդն այս փոփոխությունն ինքնուրույն չի կարող անել: Այն կարող է ի կատար ածել միայն Սուրբ Հոգին: Բոլոր նրանք, ովքեր կփրկվեն՝ բարձր թե ցածր, հարուստ թե աղ քատ, պետք է ենթարկվեն այս զորության ներգործությանը: Այս ճշմարտությունը ներկայացված է Նիկոդեմոսին ուղղված Քրիս տոսի խոսքերում. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերս տին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել: … Մարմնից ծնվա ծը մարմին է, Հոգուց ծնվածը՝ հոգի: Մի զարմացիր, որ ասեցի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել: Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում, այսպես է ամեն հոգուց ծնվածը: Եթե մեր մտքերը ղեկավարվում են Աստծո Հոգուց, մենք պետք է հաս կանանք խմորիչի առակով ուսուցանվող դասը: Նրանք, ովքեր բացում են իրենց սրտերը ճշմարտությունն ստանալու, կհասկանան, որ Աստ ծո Խոսքը մեծագույն գործիքն է բնավորության փոփոխության գործում: Ռևյու ընդ Հ երալդ, 1899 թ. հուլիսի 25:
16
հունվար
11 ԿԵՆԴԱՆԻ ՋՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԿԻՍՎԻ
Այլ այն ջուրը, որ Ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Հովհաննես 4.14:
Քանի որ փրկության ծրագիրը սկսվում և ավարտվում է որպես պարգև, այն պետք է առաջ տարվի: Զոհաբերության այն նույն Հոգին, որ մեզ համար փրկություն գնեց, կբնակվի բոլոր նրանց սրտերում, ով քեր կդառան երկնային պարգևի մասնակիցներ: Պետրոս առաքյալն ասում է. «Ամեն մեկդ ինչպես որ շնորհք է ընդունել՝ այն իրար մատա կարարեցեք. Ինչպես Աստծո կերպ կերպ շնորհաց լավ տնտեսներ» (Ա Պետրոս 4.10): Հիսուսն Իր աշակերտներին ուղարկելուց առաջ ասաց. «…ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.8): Քրիստոսի հետ լիարժեք համաձայնության մեջ եղող մարդու մեջ չի կարող լինել եսա սիրական կամ վատ ոչինչ: Կենդանի աղբյուրից խմող մարդը կբացա հայտի, որ այն «նրանում է, որ հավիտենական կյանքի համար կբխի»: Նրա մեջ Քրիստոսի Հոգին նմանվում է անապատում ցայտող աղբյու րի, որը թարմացնում է բոլորին և կործանման եզրին գտնվողներին դարձնում անհամբեր կյանքի ջրից խմելու: Քրիստոսում բնակվում էր նույն սիրո ևինքնազոհության հոգին, որը դրդեց Պողոս առաքյալին գրել իր բազմազան գործերը: «Ես պարտական եմ, - ասում է նա, հույներին և բարբարոսներին, իմաստուններին ևան միտներին» (Հռոմեացիս 1.14): «Ինձ՝ ամեն սուրբերի հետինիս, տրվեց այս շնորհքը, որ հեթանոսների մեջ ավետարանեմ Քրիստոսի անքննելի հարստությունը» (Եփեսացիս 3.8): Մեր Տերը նախատեսել է, որ Իր եկեղեցին աշխարհին արտացոլի այն լիությունն ու կատարելությունը, որը մենք գտնում ենք Իրենում: Մենք մշտապես ստանում ենք Աստծո առատությունը և նույնից բաժին հանե լով՝ պետք է աշխարհին ներկայացնենք Քրիստոսի սերն ու բարեգործու թյունը: Մինչ երկինքը հուզված լրաբերներ է ուղարկում աշխարհի բոլոր ծայրերը՝ փրկագնման գործն առաջ տանելու, կենդանի Աստծո եկեղե ցին ևս պետք է դառնա Հիսուս Քրիստոսի գործընկերն այս հարցում: Մենք Նրա առեղծվածային մարմնի անդամներն ենք: Նա Գլուխն է, որ կառավարում է մարմնի բոլոր անդամները: Հիսուսն Ինքը, Իր անսահ ման ողորմությամբ, աշխատում է մարդկանց սրտերի հետ՝ իրականաց նելով այնպիսի զարմանահրաշ հոգևոր փոփոխություններ, որ հրեշ տակները դրանց նայում են զարմանքով և ուրախությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. դեկտեմբերի 24:
17
հունվար
12
ԿԵՆԱՐԱՐ ՀՅՈՒԹ
Եվ եղավ, որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պողոսը, որ վերի կողմերում ման էր եկել, եկավ Եփեսոս և, մի քանի աշա կերտներ գտնելով, ասաց նրանց. Արդյոք Սուրբ Հոգին ընդունե ցի՞ք, երբ որ հավատացիք: Նրանք ասացին նրան. Մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա: Գործք առաքելոց 19.1, 2:
Այսօր ևս հանդիպում են մարդիկ, ովքեր այնքան անտեղյակ են Սուրբ Հոգու գործից, որքան անտեղյակ էին Եփեսոսի հավատացյալները, թեև Աստծո Խոսքում ոչ մի ուրիշ ճշմարտություն այդքան հստակորեն չի ու սուցանվում: Մարգարեներն ու առաքյալները շատ են խոսել այս թեմա յով: Քրիստոսն Ինքն այգու օրինակով մեր ուշադրությունը հրավիրում է Սուրբ Հոգու գործունեության վրա՝ կապված հոգևոր կյանքը խթանե լու հետ: Խաղողի որթի հյութը դուրս է ելնում արմատից և տարածվում ճյուղերով՝ ապահովելով աճը, ծաղիկներ ու պտուղ տալը: Սուրբ Հոգու կենարար ուժը ևս, ելնելով Փրկչից, լցնում է հոգին, նորոգում դրդապատ ճառներն ու կապվածությունները. այն նույնիսկ միտքն է բերում Աստծո կամքին հնազանդվելու վիճակի՝ իրավունք տալով ստացողին կրել սուրբ գործերի թանկագին պտուղը: Այս հոգևոր կյանքի Հեղինակն անտեսանելի է, ևայդ կյանքը հաղոր դելու և պահպանելու ձևը դուրս է մարդկային պատկերացման սահ մաններից: Սակայն Հոգու գործերը մշտապես ներդաշնակության մեջ են գրված Խոսքի հետ ինչպես բնական, այնպես էլ հոգևոր աշխարհում: Բնական կյանքը ամեն ակնթարթ պահպանվում է աստվածային ուժով. դա արվում է ոչ թե ուղղակի հրաշքի, այլ մեր հասանելիության շրջանակ ներում գտնվող օրհնությունների միջոցով: Այսպիսով, հոգևոր կյանքը պահպանվում է Նախախնամության առաջարկած միջոցով: Որպեսզի Քրիստոսի հետևորդը աճի, որպեսզի «կատարյալ մարդ լինի Քրիստոսի կատարյալ հասակի չափով» (Եփեսացիս 4.13), նա պետք է ուտի կյան քի հացից և խմի փրկության ջրից: Նա պետք է ուշադիր զննի, աղոթի և գործի Աստծո Խոսքում ներկայացված Նրա հրահանգներին համապա տասխան: Գործք առաքելոց, 284, 285:
18
հունվար
13 ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԻՆԻՆ»
Եվ ոչ ոք նոր գինին հին տկերի մեջ չի ածի. Ապա թե ոչ՝ նոր գինին տկերը կպատռի, և գինին կթափվի, տկերն էլ կկորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մեջ պետք է ածվի։ Մարկոս 2.22:
Մենք պետք է մշտապես մեր միտքը լցնենք Քրիստոսով և դատար կենք այն եսասիրությունից և մեղքից: Երբ Քրիստոսն եկավ աշխարհ, հրեա առաջնորդներն այնքան էին խորացել փարիսեցիության մեջ, որ չկարողացան հասկանալ Նրա ուսմունքը: Հիսուսը նրանց համեմատեց հին տիկերի հետ, որոնք նոր գինին պահելու համար պիտանի չէին: Նա պետք է նոր տիկեր գտներ, որոնց մեջ կլցներ Իր թագավորության նոր գինին: Ահա թե ինչու Նա երես թեքեց փարիսեցիներից ևընտրեց Գալի լեայի համեստ ձկնորսներին: Հիսուսն աշխարհին երբևէ հայտնի ամենամեծ ուսուցիչն էր: Նա ընտրում էր մարդկանց, ում կարող էր կրթել, մարդկանց, ովքեր բառերն Իր շուրթերից կվերցնեին և կտեղափոխեին ընդհուպ մինչև մեր ժա մանակները: Այդպես Իր Հոգով և Իր Խոսքով Նա կկրթի ձեզ Իր գործի համար: Երբ որ դատարկեք ձեր միտքը սնափառությունից և թեթևամ տությունից, այդ դատարկ տարածությունն անմիջապես կլցվի նրանով, ինչն Աստված սպասում է, որ տա ձեզ Իր Սուրբ Հոգով: Այնուհետև, ձեր սրտի թանկագին գանձերից դուք բարի բաներ կգործեք, թանկարժեք մտքեր կունենաք, և մյուսները կլսեն խոսքերն ու կսկսեն փառաբանել Աստծուն: Հետո ձեր միտքն այլևս չի կենտրոնանա ձեր ես-ի վրա: Դուք չեք ցուցադրի ձեր ես-ը, չեք վարվի եսասիրաբար, այլ ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները կբնակվեն Քրիստոսում, ուստիև այլոց կարտացոլեք այն, ինչը շողացել է ձեր վրա արդարության Արևից: Քրիստոսն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա, և խմի» (Հովհաննես 7.37): Դուք սպառե՞լ եք աղբյուրը: Ո՛չ, քանի որ այն անս պառ է: Հենց որ կարիք եք զգում, կարող եք խմել, խմել շարունակ: Աղբ յուրը միշտ լիքն է: Եվ երբ մեկ անգամ արդեն խմել եք այդ աղբյուրից, դուք այլևս չեք փորձի հագեցնել ձեր ծարավն աշխարհի կոտրված ջրամբարներից, այլևս չեք փորձի գտնել հաճույքներ, զվարճանքներ և շռայլություններ: Ոչ, որովհետև խմում եք այն աղբյուրից, որն ուրախաց նում է Աստծո ժողովրդին: Այդ դեպքում ձեր ուրախությունը լիարժեք կլի նի, որովհետև Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեզանում կլինի: Ռևյու ընդ Հե րալդ, 1892թ. մարտի 15:
19
հունվար
14
ՎԱՌՎՈՂ ԿՐԱԿ
Եվ ես ասացի. Նրան չհիշեմ և չխոսեմ այլևս նրա անունով, այն ժամանակ սրտիս մեջ վառված կրակի պես դարձավ՝ ոսկորներումս պահված, ևես հոգնեցի կրելուց և չկարողացա: Երեմիա 20.9:
Աստված կօգտագործի խոնարհ մարդկանց ներկա ճշմարտության լու րը հասցնելու համար: Այս մարդկանցից շատերը, Սուրբ Հոգուց դրդված, կշտապեն այս ու այն կողմ՝ խավարի մեջ գտնվողներին լույսը հասցնե լու համար: Ճշմարտությունը կարծես կրակ լինի նրանց ոսկրերի մեջ, որը լցնում է նրանց խավարի մեջ գտնվողներին լուսավորելու վառվող ցան կությամբ: Շատերը, նույնիսկ անուսում մարդկանց շրջանում, կհռչակեն Աստծո Խոսքը: Երեխաները, Սուրբ Հոգուց դրդված, կհայտարարեն երկն քի լուրը: Հոգին կթափվի նրանց վրա, ովքեր տեղ են տալիս Նրա հուշում ներին: Թողնելով մարդկանց պարտադիր կանոններն ու շարժումները՝ նրանք կմիանան Տիրոջ բանակին: Սովորական կենսակերպ վարող մարդիկ, Տիրոջ Հոգուց դրդված, ապագայում կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու կգնան ողորմու թյան վերջին լուրը տարածելու: Հնարավորինս արագ նրանք պետք է պատրաստվեն աշխատանքին, որպեսզի հաջողությունը թագադրի նրանց ջանքերը: Նրանք համագործակցում են երկնային գործակալու թյունների հետ, քանի որ կամենում են ծառայել Տիրոջ գործին: Ոչ ոք իրավունք չունի խանգարել այս աշխատողներին: Նրանք պետք է վստա հեն Աստծուն մեծագույն հանձնարարությունը կատարելիս: Նրանց մա սին չպետք է որևէ ծաղրական խոսք ասվի, քանի որ երկրագնդի խստա շունչ վայրերում նրանք ցանում են Ավետարանի սերմը: Կյանքի լավագույն արժեքները՝ պարզությունը, ազնվությունը, ճշմարտացիությունը, մաքրությունը, անարատ ամբողջականությունը, չեն գնվում և չեն վաճառվում, դրանք անվճար են տրվում և՛ անգետ ներին, և՛ կրթվածներին, և՛ սևամորթներին, և՛ սպիտակամորթներին, և՛ խոնարհ գյուղացուն, և՛ գահի վրա բազմած թագավորին: Խոնարհ մշակները, ովքեր հույսը դնում են ոչ թե իրենց ուժի վրա, այլ աշխատում են պարզությամբ՝ մշտապես վստահելով Աստծուն, կկիսեն Փրկչի ու րախությունը: Նրանց համառ աղոթքները հոգիներ կբերեն խաչի մոտ: Նրանց ինքնազոհ ջանքերի հետ համատեղ աշխատող Հիսուսը կդիպ չի սրտերին՝ հրաշքով հոգիներ դարձի բերելով: Կանայք և տղամարդիկ կհամախմբվեն եկեղեցու շրջանակներում: Կկառուցվեն հավաքատեղի ներ և դպրոցներ: Մշակների սրտերն ուրախությամբ կլցվեն, երբ նրանք տեսնեն Աստծո փրկությունը: Վկայություններ եկեղեցու համար, 7.26-28:
20
հունվար
15
ԿՐԱԿԻ ԼԵԶՈՒՆԵՐ
Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից: Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Գործք առաքելոց 2.3, 4:
Եթե քննեք Սուրբ Գիրքը խոնարհության և ուսումնատենչության ոգով, ձեր ջանքերը մեծապես կպարգևատրվեն: «Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում. Որովհետև նրանք հիմարություն են նրա համար և չի կարող էլ գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս 2.14): Աստվածաշունչը պետք է ուսումնասիրել աղոթքով: Մենք պետք է Դավթի նման աղոթենք. «Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18): Ոչ ոք չի կարող հասկանալ Աստծո Խոսքն առանց Սուրբ Հոգու լուսավորության: Եթե ճիշտ վարվենք Աստծո առաջ, Նրա լույսը մեզ վրա կփայլի հարուստ և վառ շողերով: Սա առաջին աշակերտների փորձառությունն է: Սուրբ Գիրքը հայտա րարում է. «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ՝ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից: Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք առաքելոց 2.1-4): Աստված ցանկանում է մեզ ևս նման օրհնություն տալ, երբ մենք նույն ջերմեռանդությամբ որոնում ենք այն: Տերը չփակեց երկնքի շտեմարանը առաջին աշակերտների վրա Իր Հոգին լցնելուց հետո: Մենք ևս կարող ենք ստանալ Նրա լիառատ օրհ նությունները: Երկինքը լի է Նրա շնորհի գանձերով, և Աստծուն հավա տով եկողները կարող են պահանջել այն ամենը, ինչ Նա խոստացել է: Մեր հոգևոր թուլության, անտարբերության, ծուլության պատճառով մենք չունենք Նրա ուժը: Եկեք դուրս գանք այս ձևականությունից և նիր հից: Այս ժամանակների համար մեծագույն աշխատանք կա կատարելու, և մենք անգամ կիսով չափ չենք կարող պատկերացնել, թե Տերն ինչ է ցանկանում անել Իր ժողովրդի համար: Մենք խոսում ենք առաջին հրեշ տակի լուրի, երկրորդ հրեշտակի լուրի մասին, կարծում ենք, որ ինչ-որ կերպ հասկանում ենք երրորդ հրեշտակի լուրը, սակայն չպետք է բավա րարվենք մեր ներկայիս գիտելիքներով: Մեր աղոթքները, միախառնված հավատի ևապաշխարության հետ, պետք է վեր ելնեն առ Աստված այն առեղծվածների ընկալման համար, որոնք Աստված կբացի իր սուրբե րին: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հունիսի 4: 21
հունվար
16
ՆՈՐ ԿՅԱՆՔ ՏՎՈՂ
Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Հովհաննես 3.5:
Որպեսզի մեր ծառայությունն ընդունելի լինի Աստծուն, մենք պետք է «վերստին ծնվենք»: Մեր բնական հակումները, որոնք հակառակ են Աստծո Հոգուն, պետք է մի կողմ դրվեն: Մենք պետք է դառնանք նոր մարդիկ Հիսուս Քրիստոսում: Մեր հին, չնորոգված կյանքը պետք է տեղի տա նոր՝ սիրով, վստահությամբ, հնազանդությամբ լի կյանքին: Իսկապե՞ս կարծում եք, որ նման փոփոխությունն անհրաժեշտ չէ Աստծո արքայություն մտնելու հա մար: Այդ դեպքում լսեք երկնքի Արքայի խոսքերը. «…պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհաննես 3.7): «Եվ ասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը» (Մատ թեոս 18.3): Մինչև փոփոխությունը տեղի չունենա, մենք չենք կարող ճիշտ ծառայել Աստծուն: Մեր աշխատանքն արատավոր կլինի, երկրային ծրագ րերը կբերվեն առաջնային պլան, կմատուցվի օտար, Աստծուն պատիվ չբե րող կրակ: Մեր կյանքը կլինի անսուրբ ևապերջանիկ՝ լի անհանգստությամբ ևանախորժությամբ: Սրտի վերափոխությունը խորհրդանշող նոր ծնունդը կարող է իրակա նանալ միայն Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Միայն Նա կարող է մաքրել մեզ ամեն պղծությունից: Եթե թույլ տանք Նրան փոփոխել և ձևավորել մեր սիրտը, մենք կկարողանանք տարբերակել Աստծո արքայու թյան բնավորությունը և հասկանալ այն վերափոխման անհրաժեշտությու նը, որը պետք է իրականացվի, նախքան մենք ձեռք կբերենք այդ արքայու թյան մուտքի իրավունքը: Հպարտությունն ու եսասիրությունն ընդդիմանում են Աստծո Հոգուն, մարդու յուրաքանչյուր բնական հակում հակադրվում է սեփական կարևորությունից և հպարտությունից դեպի Քրիստոսի հե զությունն ու խոնարհությունը տանող փոփոխությանը: Սակայն եթե մենք շարժվենք հավիտենական կյանքի կածանով, չպետք է ուշադրություն դարձ նենք ես-ի շշնջոցներին: Հեզությամբ և ապաշխարությամբ պետք է աղա չենք մեր երկնային Հորը. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում (Սաղմոս 51.10): Երբ ստանում ենք աստ վածային լույսն ու համագործակցում երկնային բանական էակների հետ, «ծնվում ենք վերստին», Քրիստոսի ուժով ազատվում մեղքի պղծությունից: Քրիստոսն աշխարհ եկավ, քանզի տեսավ, որ մարդիկ կորցրել են Աստծո պատկերն ու բնությունը: Նա տեսավ, որ նրանք շատ են հեռացել խաղաղու թյան ևանարատության արահետից, ևեթե իրենց հույսին թողնվեն, երբեք չեն գտնի հետդարձի ճամփան: Նա եկավ լիարժեք ևամբողջական փրկու թյամբ մեր քարե սրտերը մարմնավոր սրտերի վերափոխելու, մեր մեղավոր բնությունն Իր նմանողությամբ փոխելու, որպեսզի, լինելով աստվածային բնության մասնակիցներ, իրավասու լինենք երկնային պալատներում ապ րելու: Երիտասարդների ուղեցույց, 1897թ. սեպտեմբերի 9: 22
հունվար
17
ՇՆՈՐՀ ՑՈՒՑԱԲԵՐՈՂՆԵՐ
Խնդրեցեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին. Տերը կայ ծակներ է շինում, և անձրև ու տարափ կտա նրանց. Ամեն մեկին խոտ՝ իր ագարակում։ Զաքարիա 10.1:
Արևելքում առաջին անձրևը թափվում է ցանքի ժամանակ: Դա անհ րաժեշտ է, որպեսզի սերմերը ծլարձակեն: Պարարտացնող տեղատա րափ անձրևից հետո դուրս են գալիս նուրբ ծիլերը: Վերջին անձրևը, որը թափվում է սեզոնի ավարտին, հասունացնում է հացահատիկն ու պատրաստում այն բերքահավաքի: Աստված կիրառում է բնության այս երևույթները՝ բացատրելու Սուրբ Հոգու աշխատանքը: Ինչպես ցողն ու անձրևը տրվում են նախ սերմի ծլարձակաման, հետո՝ բերքի հա սունացման համար, այդպես էլ Սուրբ Հոգին է տրված, որպեսզի փուլ առ փուլ առաջ տանի հոգևոր աճի գործընթացը: Բերքի հասունացումը խորհրդանշում է հոգում Աստծո շնորհի աշխատանքի ավարտը: Սուրբ Հոգու զորությամբ Աստծո բարոյական պատկերը պետք է կատարելու թյան հասցնի մարդու բնավորությունը: Մենք պետք է ամբողջությամբ վերափոխվենք Քրիստոսի նմանությամբ... Շատերը ձախողել են առաջին անձրևն ստանալը: Նրանք չեն ստա ցել այն բոլոր օգուտները, որոնք այդ կերպ Աստված կշնորհեր իրենց: Նրանք ակնկալում են, որ այդ պակասը կլրացվի վերջին անձրևի ժամա նակ: Երբ շնորհը տրվի ամենամեծ առատությամբ, նրանք մտադիր են բացել իրենց սրտերն այն ստանալու համար: Նրանք սարսափելի սխալ են գործում: Իր լույսն ու գիտությունը տալու գործը, որն Աստված սկսել է մարդու կյանքում, պետք է շարունակական աճ ունենա: Յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի իր կարիքը: Սիրտը պետք է մաքրվի բոլոր պղծություններից և պատրաստվի ընդունել Հոգուն: Խոստովանության և մեղքից հրաժարվելու, անկեղծ աղոթքի ևիրենց Աստծուն նվիրելու միջոցով էր, որ առաջին առաքյալները պատրաստ վեցին Սուրբ Հոգու հեղմանը Պենտեկոստեի օրը: Նույն գործը, միայն թե ավելի լայն ծավալներով, պետք է արվի այսօր: Այն ժամանակ մարդը պետք է օրհնություն խնդրեր և սպասեր, որ Տերը կատարյալ դարձնի իրեն վերաբերող աշխատանքը: Աստված է սկսել աշխատանքը, և Նա էլ կավարտի այն՝ մարդկանց կատարյալ դարձնելով Հիսուս Քրիստոսում: Սակայն մենք չպետք է մերժենք շնորհը խորհրդանշող առաջին անձրևը: Միայն նրանք, ովքեր ապրում են իրենց ստացած լույսին համապատաս խան, կստանան ավելի մեծ լույս: Մինչև ամեն օր չմոտենանք քրիստո նեական առաքինությունների կիրառմանը, չենք ճանաչի Սուրբ Հոգու դրսևորումները վերջին անձրևի ժամանակ: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2:
23
հունվար
18
ՀՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԵԶ
Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում։ Հռո մեացիս 8.26:
Սուրբ Հոգուց են բխում բոլոր իսկական աղոթքները: Ես սովորեցի, որ իմ բոլոր միջնորդական աղոթքներում Հոգին միջնորդում է ինձ և բո լոր սուրբերի համար, բայց Նրա միջնորդությունները համապատասխա նում են Աստծո կամքին ևերբեք Նրա կամքին հակառակ չեն: «Հոգին օգ նում է մեր տկարություններին», և Հոգին, լինելով Աստված, գիտի Աստծո միտքը, այդ պատճառով հիվանդների կամ մեր կարիքների համար մեր յուրաքանչյուր աղոթքում պետք է հաշվի առնենք Աստծո կամքը: «Որով հետև մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է. այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին» (Ա Կորնթացիս 2.11): Եթե մենք ընդունում ենք Աստծո մասին մեզ սովորեցված վարդա պետությունը, մենք կաղոթենք Նրա բացահայտված կամքի համաձայն և կհնազանդվենք Նրա չբացահայտված կամքին: Մենք պետք է աղո թենք Աստծո կամքի համաձայն՝ ապավինելով Նրա թանկագին Խոսքին և հավատալով, որ Քրիստոսն Իրեն տվեց ոչ միայն Իր աշակերտների, այլ նաև նրանց համար: Գիրքը հայտարարում է. «Եվ սա ասելով՝ փչեց նրանց վրա ևասաց. Առեք Սուրբ Հոգին» (Հովհաննես 20.22): Հիսուսն սպասում է, որպեսզի փչի Իր բոլոր աշակերտների վրա, տա նրանց Իր սրբացնող Հոգու ոգեշնչումը և փոխներարկի Իր կենարար ազդեցությունն Իր ժողովրդին: Նա ցանկանում է, որ նրանք հասկանան՝ այլևս չեն կարող երկու տիրոջ ծառայել: Նրանց կյանքը չի կարող բա ժանված լինել: Քրիստոսը պետք է ապրի մարդկանց սրտերում և գործի նրանց ունակությունների և կարողությունների միջոցով: Նրանց կամքը պետք է հնազանդվի Նրա կամքին, նրանք պետք է գործեն Նրա Հոգու հետ, որպեսզի այլևս լինեն ոչ թե նրանք, որ ապրում են, այլ Քրիստոսը, որ ապրում է նրանցում: Հիսուսը փորձում է նրանց հասկացնել, որ տա լով նրանց Իր Սուրբ Հոգին, Նա տալիս է նրանց այն փառքը, որը Հայրը տվել է Իրեն, որպեսզի Ինքն ու Իր ժողովուրդը մեկ լինեն Աստծո մեջ: Մեր ճանապարհներն ու կամքը պետք է հնազանդ լինեն Աստծո կամքին՝ իմանալով, որ այն սուրբ է, արդար և բարի: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3:
24
19 ՀՈԳԻՆ ԲԱՐԵԽՈՍՈՒՄ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ
հունվար
Եվ սրտերը քննողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը. Որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Հռո մեացիս 8.27:
Մենք ունենք Աստծուն մոտենալու միայն մեկ ճանապարհ: Մեր աղոթքները կարող են Նրան հասնել միայն մեկ անունով՝ մեր Փաստա բան Տեր Հիսուսի անունով: Նրա Հոգին է ոգեշնչում մեր ապաշխա րությունը: Ոչ մի օտար կրակ չպետք է օգտագործվեր բուրվառներում, որոնք օրորվում էին Աստծո առաջ սրբարանում: Տերն Ինքը պետք է մեր սրտերում վառի բոցավառվող ցանկությունը, եթե մեր աղոթքներն ըն դունելի են Իր համար: Մեր ներսում գտնվող Սուրբ Հոգին պետք է բարե խոսի մեզ համար անբարբառ հառաչանքով: Խնդրվելիք բաների խորը կարիքն ու մեր մեծագույն ցանկությունը պետք է բնորոշեն մեր աղոթքները, այլապես դրանք չեն լսվի: Բայց մենք չպետք է վհատվենք և դադարեցնենք մեր աղոթքները, եթե նույնիսկ պա տասխանը միանգամից չենք ստանում: «…երկնքի արքայությունն ուժով է առնվում, ևուժովները հափշտակում են նրան» (Մատթեոս 11.12): Ուժն այստեղ նշանակում է սուրբ համառություն, ինչպիսին ցուցաբերեց Հա կոբը: Մենք չպետք է շտապենք կամ անհանգստանանք, այլ հանդարտ և համառորեն պետք է դնենք մեր խնդրանքները շնորհի գահի առաջ: Մեր աշխատանքն է խոնարհեցնել մեր հոգիներն Աստծո առաջ, խոստովա նել մեր մեղքերը և հավատով մոտենալ Աստծուն: Տերը պատասխանեց Դանիելի աղոթքին, ոչ թե որպեսզի Դանիելը դրանով փառավորվեր, այլ որպեսզի օրհնությունն արտացոլեր Աստծո փառքը: Աստծո ծրագիրն է բացահայտել Իրեն Իր կանխատեսության և Իր շնորհի միջոցով: Մեր աղոթքների թեման պետք է լինի Աստծո, ոչ թե մեր փառքը: Երբ մենք ինքներս մեզ թույլ, տգետ ևանօգնական ենք համարում, ինչ պիսին որ իրականում կանք, պետք է գանք Աստծո առաջ որպես խոնարհ ողորմություն խնդրողներ: Աստծո և Քրիստոսի մասին անտեղյակությունն է, որ սրտերը հպարտ ևինքնարդարացնող է դարձնում: Այն անսխալ նշա նը, որ մարդն Աստծուն չի ճանաչում, երևում է նրանում, որ ինքն իրեն հրաշալի կամ լավ մարդ է համարում: Սրտում տեղ գտած հպարտությու նը միշտ ուղեկցվում է Աստծո մասին անտեղյակությամբ: Աստծո լույսն է, որ բացահայտում է մեր խավարն ու ողորմելիությունը: Երբ աստվածային փառքը բացահայտվեց Դանիելին, նա բացականչեց. «Եվ ես մենակ մնա ցի և տեսա այս մեծ տեսիլքը, ևինձանում զորություն չմնաց, ևիմ վայել չությունը փոխվեց ապականության, ևես էլ ուժ չունեցա» (Դանիել 10.8): Երբ որ խոնարհ որոնողը տեսնում է Աստծուն այնպես, ինչպես Նա կա, հենց այդ պահին էլ նա իր մասին կունենա այն նույն տեսակետը, ինչ ուներ Դանիելն իր մասին: Հոգին այլևս չի ունենա ունայնության ձգտում ներ, այլ կխաղաղվի Աստծո սրբության և Նրա պահանջների արդարա ցիության խորը զգացողությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. փետրվարի 9: 25
20 ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ ԱՍՏԾՈ ԶԱՎԱԿՆԵՐ ԴԱՌՆԱԼ
հունվար
Որովհետև ովքեր որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են։ Հռոմեացիս 8.14:
Քրիստոսը կանգնեց մարդկանց մեջ որպես Աստծո Պատգամախոս: Նա խոսում էր իշխանություն ունեցողի պես՝ դիմելով մարդկանց խիստ բառերով և պահանջելով անվերապահ հավատ և հնազանդություն: Մենք՝ որպես ժողովուրդ, մեր հավատը հիմնել ենք Նրա Խոսքում ներկա յացված սկզբունքների վրա: Մենք ինքներս մեզ խոստացել ենք, որ մեր սիրտն ու հոգին կհնազանդեցնենք կենդանի Խոսքին և կհետևենք «Այս պես է ասում Տերը» խոսքերին: Մեր բոլոր ներկա ևապագա հույսերը կախված են Քրիստոսի և Աստ ծո հետ մեր մտերմությունից: Պողոս առաքյալը խիստ բառեր է ասում այս կապակցությամբ մեր հավատը հաստատելու համար: Նրանց, ով քեր առաջնորդվում են Աստծո Հոգով, ում սրտերում ապրում է Քրիս տոսի շնորհը, նա հայտարարում է. «Նույն Ինքը` Հոգին, վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք։ Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք» (Հռոմեացիս 8.16, 17): «Որովհետև դուք ծառայության հոգի չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր» (համար 15): Քրիստոսը մեզ կանչում է դուրս գալ և առանձնանալ աշխարհից: Մենք կանչված ենք սուրբ կյանք ապրելու, մեր սրտերը շարունակաբար դարձի պետք է գան դեպի Աստված, մեր կյանքում պետք է մշտապես ներկա լինի Սուրբ Հոգին: Քրիստոսին ճշմարտապես հավատացող յու րաքանչյուր ոք կբացահայտի, որ Նրա սիրո շնորհը սրտում է: Այնտեղ, ուր ժամանակին կար օտարացում Աստծուց, կլինի համագործակցու թյուն Նրա հետ, ուր մի ժամանակ մարմնական բնությունն էր դրսևոր վում, հնարավոր կլինի տեսնել աստվածային հատկանիշներ: Նրա ժողովուրդը պետք է դառնա Աստծուն և Նրա կամքը մշտապես փնտրող արդարության գործիչ: Դա նրանց կատարյալ կդարձնի Քրիս տոսում: Հրեշտակներին, մարդկանց և չընկած աշխարհներին նրանք պետք է ցույց տան, որ իրենց կյանքը համապատասխանում է Աստծո կամքին, որ իրենք Նրա արքայության հավատարիմ կողմակիցներ են: Սուրբ Հոգին, Ով բնակվում է նրանց սրտում հավատով, նրանց կդարձնի Քրիստոսի և միմյանց ընկերները ու կբերի նրանց սրտերին սրբության թանկագին պտուղները: Ռևյու ընդ Հերալդ, 1909թ. օգոստոսի 19:
26
հունվար
21 ՀՈԳԻՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ
Սրանով գիտենք, որ մենք նրանում ենք բնակված, և Նա՝ մեզա նում, որ Իր Հոգուց տվեց մեզ։ Ա Հովհաննես 4.13:
Թեև մենք չենք կարող տեսնել Աստծո Հոգին, գիտենք, որ օրինազան ցության և մեղքի մեջ թաղված մարդիկ հանդիմանվել և դարձի են եկել Նրա գործունեության ազդեցությամբ: Թեթևամիտներն ու քմահաճները լրջացել են, խստապարանոցներն՝ ապաշխարել, անհավատները` հա վատացել: Խաղամոլը, հարբեցողն ու անբարոյականը դարձել են հուսա լի, սթափ ևանարատ, ապստամբն ու համառը՝ խոնարհ և քրիստոսան ման: Երբ տեսնում ենք բնավորության այս փոփոխությունները, կարող ենք վստահ լինել, որ Աստծո դարձի բերող ուժը վերափոխել է մարդուն ամբողջությամբ: Մենք չենք տեսել Սուրբ Հոգուն, սակայն տեսել ենք Նրա աշխատանքի ապացույցը կարծրասիրտ և համառ մեղավորների վերափոխված բնավորության օրինակով: Ինչպես քամին է իր ողջ ուժով շարժվում բարձր ծառերի մեջ և կռացնում դրանց, այնպես էլ Սուրբ Հո գին կարող է աշխատել մարդկանց սրտերի հետ, և ոչ մի մահկանացու մարդ չի կարող սահմանագծել Աստծո աշխատանքը: Աստծո Հոգին տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է դրսևորվում: Մեկն այդ զորության ազդեցության տակ կդողա Աստծո Խոսքից: Նրա համոզմունքներն այնքան ուժգին կլինեն, որ կթվա, թե զգացմունքների փոթորիկն ու իրարանցումն է հուզում իր սիրտը, ևիր ողջ էությունը զի նաթափ է լինում ճշմարտության դատապարտող զորության առաջ: Երբ Աստված թողություն է տալիս ապաշխարող մարդուն, նա Աստծո նկատ մամբ լցվում է ջերմությամբ և սիրով, վճռականությամբ և եռանդով, և ստացված կենարար Հոգին չի կարող ճնշվել: Քրիստոսը նրանում հա վերժական կյանքի ջուր ցայտող աղբյուր է: Նրա սիրո զգացողությունն այնքան խորն ու առատ է, որքան նրա չարչարանքն ու հոգեվարքն էր: Նրա հոգին նման է մեծ և խորը փլուզման շատրվանի, և նա շնորհա կալություն է հայտնում և փառք տալիս, արտահայտում իր երախտա գիտությունն ու ուրախությունը, ևերկնային քնարներն սկսում են նվա գել ուրախության նոտաներ: Նա պատմություն ունի պատմելու, բայց ոչ հստակ, հասարակ և մեթոդաբանական ձևով: Նա Հիսուս Քրիստոսի արժանիքներով փրկագնված հոգի է, և նրա ողջ լինելիությունը սքան չանում է Աստծո փրկության գիտակցումից: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 5:
27
հունվար
22
ՀՈԳԻՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՄԵԶ
Որ նրանում և դուք հուսացիք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգով կնքվեցիք։ Եփեսացիս 1.13:
Աստծո Հոգու խորը ազդեցության միջոցով ես ընկալեցի Աստծո Հո գու այցելության աշխատանքի բնույթը: Ես ընկալեցի այն վտանգը, որի մեջ մարդիկ կհայտնվեն, երբ Հոգու այցելությունից հետո կդիմակայեն թշնամու կատաղի հարձակումներին: Նա նրանց վրա կբերի իր գայ թակղությունները` փորձելով զրոյացնել Աստծո Հոգու գործը, և կստի պի, որ այն կարևոր ճշմարտությունները, որոնք ներկայացվել և վկայվել են Սուրբ Հոգու կողմից, չսրբացնեն և չմաքրեն նրանց, ովքեր ընդունել են երկնքի լույսը, և այդպիսով կխոչընդոտի նրանցում Քրիստոսի փա ռավորման գործին: Մեծագույն հոգևոր լույսի ժամանակաշրջանում եթե լույսը սրբորեն չփայփայվի և իր ազդեցությունը չթողնի, կվերածվի հա մապատասխան հոգևոր խավարի: Աստծո Հոգու գործած ազդեցությու նը հեռանում է մտքից, եթե մարդիկ չեն փայփայում այդ սուրբ ազդեցու թյունը և սուրբ տարածք չեն զբաղեցնում: Նրանք, ովքեր առաջ են գնում հոգևոր իմացության գործում, պետք է կանգնեն հենց Աստծո շատրվանի կողքին և կրկին ու կրկին խմեն փրկու թյան աղբյուրներից, որ այդքան մեծահոգաբար բացված են նրանց հա մար: Նրանք երբեք չպետք է թողնեն թարմության աղբյուրը, այլ Աստծո բարության և կարեկցանքի նկատմամբ երախտագիտությամբ և սիրով լցված սրտերով պետք է լինեն կենդանի ջրի շարունակական խմողները: «Բայց Ես ասացի ձեզ, թե տեսաք էլ Ինձ և չեք հավատում» (Հովհան նես 6.36): Սա տառացիորեն իրականացել է շատերի դեպքում, քանի որ Տերը նրանց տվել էր ճշմարտության, Իր ողորմության, կարեկցանքի և սիրո բնավորության ավելի խորը գիտակցում, սակայն, այդ լուսավորու թյունն ստանալուց հետո, նրանք թեքվեցին Նրանից դեպի անհավատու թյուն: Նրանք տեսել էին Աստծո Հոգու խորն ազդեցությունը, բայց երբ հանդիպեցին սատանայի նենգ գայթակղություններին, ինչպես որ դա միշտ լինում է վերածննդից հետո, չկարողացան դիմադրել մեղքի ծա րավ մարմնին: Եվ ովքեր կարող էին կանգնած լինել շահավետ հողի վրա, եթե ճիշտ օգտագործեին իրենց ստացած թանկագին լուսավորությունը, հաղթվեցին թշնամուց: Նրանք ուրիշների հոգիներում պետք է արտացո լեին այն լույսը, որն Աստված տվել էր իրենց, նրանք պետք է աշխատեին և գործեին ներդաշնակության մեջ Սուրբ Հոգու սուրբ բացահայտում ների հետ, և չանելով այս ամենը` պարտություն կրեցին: Ռևյու ընդ Հե րալդ, 1894թ. հունվարի 30:
28
հունվար
23
ՀՈԳԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՄԵԶ ՀԵՏ
Բայց երբ որ Մխիթարիչը կգա, որ Ես Հորից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է դուրս գալիս, Նա կվկայի Ինձ հա մար։ Հովհաննես 15.26:
Տերը բարեհաճել է տալ մեզ Իր Սուրբ Հոգին առատապես: Ճամբա րային հանդիպումների ժամանակ, տարբեր հաստատություններում, մեծագույն օրհնություն է թափվել ձեզ վրա: Ձեզ այցելել են լույսի, ճշմար տության և զորության երկնային լրաբերները, և ձեզ տարօրինակ չպետք է թվա, որ այդքանից հետո Աստված օրհնում է ձեզ: Ինչպե՞ս է Քրիստոսն Իր ընտրյալներին հնազանդեցնում Իրեն: Դա տեղի է ունենում Իր Սուրբ Հոգու զորության միջոցով, քանի որ Սուրբ Հոգին Աստվածաշնչի միջո ցով խոսում է մտքի հետ և բացահայտում ճշմարտությունը մարդկանց սրտերին: Իր խաչելությունից առաջ Քրիստոսը խոստացավ, որ Մխիթարիչ կու ղարկվի Իր աշակերտներին: Նա ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ Նա՝ երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար» (Հով հաննես 16.7, 8): «Բայց երբ որ Նա՝ ճշմարտության Հոգին կգա, Նա կա ռաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի՝ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ։ Նա Ինձ կփառա վորի, որովհետև Իմիցը կառնի և կպատմի ձեզ» (համարներ 13, 14): Քրիստոսի այս խոստումը բավականին լուրջ չի ընկալվել, և Աստծո Հոգու պակասի պատճառով օրենքի հոգևորությունն ու դրա հավիտե նական պարտականությունները չեն հասկացվել: Նրանք, ովքեր հայ տարարել են, որ սիրում են Քրիստոսին, չեն ընկալել այն փոխհարաբե րությունը, որ գոյություն ունի իրենց և Աստծո միջև, և այն մինչև հիմա աղոտ է ուրվագծված նրանց ընկալման մեջ: Նրանք շատ աղոտ են ըն կալում Իր Միածին Որդուն աշխարհի փրկության համար տալու Աստ ծո հրաշալի շնորհը: Նրանք չեն հասկանում, թե ինչքան հեռու կարող են գնալ սուրբ օրենքի պահանջները, ինչքան սերտորեն պետք է սուրբ օրենքի պատվիրանները կիրառվեն գործնական կյանքում: Չեն հասկա նում, թե ինչ մեծագույն առավելություն ևանհրաժեշտություն է աղոթքը, ապաշխարությունը և Քրիստոսի խոսքը կատարելը: Սուրբ Հոգու աշխատանքն է մտքին բացահայտել նվիրաբերման բնույթը, որն Աստված կընդունի: Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով հոգին լուսավորվում է, և բնավորությունը նորոգվում, սրբագործվում և աճում է: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. հունվար 30:
29
հունվար
24 ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԶ
Հիսուսն էլ ասաց նրանց. Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի. և խավա րում գնացողը չգիտի, թե ո՞ւր է գնում։ Հովհաննես 12.35:
Հիսուսն ասում է. «Գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի»: Հավաքեք ամեն ճառագայթ, բաց մի թողեք ոչ մեկը: Քայլեք լույսի մեջ: Կիրառեք ձեզ ներկայացված ճշմարտության յուրաքանչյուր պատվիրան: Ապրեք Աստծո բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոս քով, ևայդպիսով կհետևեք Հիսուսին, ուր էլ որ Նա գնա: Երբ Տերը ներ կայացնում է վկայություն վկայության հետևից, լույս լույսի հետևից, ին չո՞ւ են հոգիները վարանում քայլել լույսի մեջ: Ինչո՞ւ են մարդիկ մերժում լույսի ճանապարհով քայլել դեպի ավելի մեծ լույսը: Տերը չի մերժում Սուրբ Հոգին տալ նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Երբ վստահությունը հասնում է գիտակցությանը, ինչո՞ւ չլսել և ուշադ րություն չդարձնել Աստծո Հոգու ձայնին: Մեր յուրաքանչյուր երկմտան քով և դանդաղելով մենք մեզ դնում ենք այնպիսի իրավիճակի մեջ, որ տեղից ավելի ու ավելի է դժվարանում երկնքի լույսն ընդունելը, ևի վերջո պարզվում է, որ անհնար է ականջ դնել հորդորներին ու զգուշացումնե րին: Մեղավորն ավելի ու ավելի հեշտությամբ է ասում. «Դու հիմա գնա, երբ որ ժամանակ ունենամ, կկանչեմ քեզ» (Գործք առաքելոց 24.25): Ես գիտեմ նրանց սպասվող վտանգը, ովքեր հրաժարվում են քայ լել այն լույսի մեջ, որ Աստված տալիս է: Նրանք իրենց վրա բերում են իրենց սեփական ճանապարհներին հետևելու, իրենց սեփական դատողությամբ վարվելու Աստծո թողտվության սարսափելի ճգնա ժամը: Նրանց գիտակցությունը դառնում է ավելի ու ավելի քիչ դյու րընկալ: Աստծո ձայնն ավելի ու ավելի է հեռանում, և օրինախախտը մնում է իրեն պարուրած հափշտակությունների մեջ: Նա համառորեն ընդդիմանում է ցանկացած կոչի, արհամարհում է բոլոր հորդորներն ու խորհուրդները, հետ է դառնում իր փրկության համար արված յու րաքանչյուր նախապատրաստումից, և Աստծո լրաբերի ձայնը ոչ մի տպավորություն չի թողնում նրա մտքի վրա: Աստծո Հոգին այլևս նրա վրա զսպող ազդեցություն չի ունենում, և դատավճիռը կայացվում է՝ «Եփրեմը կուռքերին է փակել. թող տուր դրան» (Օվսե 4.17): Ինչքա՜ն խավար, չարագուշակ և համառ է նրա անկախությունը: Թվում է, թե նրա սիրտը պարուրել է մահվան անզգայությունը: Ահա այն գործըն թացը, որի միջով անցնում է Սուրբ Հոգու գործը մերժող մարդը: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հունիսի 29:
30
հունվար
25
ՀՈԳԻՆ ԿԱՐՈՂ Է ՏՐՏՄԵԼ
Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկու թյան օրվա համար։ Եփեսացիս 4.30:
Ուզում եմ, որ բոլոր իմ եղբայրներն ու քույրերը հիշեն, որ Սուրբ Հո գուն տրտմեցնելը շատ լուրջ է. Նա տրտմում է, երբ մարդը փորձում է գործել միայնակ և հրաժարվում է Տիրոջ մոտ ծառայության մտնել, որով հետև խաչը չափազանց ծանր է, կամ ինքնամերժումը` չափազանց մեծ: Սուրբ Հոգին փորձում է բնակվել յուրաքանչյուր հոգում: Ընդունելության արժանանալով որպես պատվավոր հյուր՝ Նա մարդկանց կատարյալ է անում Քրիստոսում: Սկսված բարի գործն ավարտին կհասցվի, և սուրբ մտքերը, երկնային մտերմությունն ու քրիստոսանման գործելակերպը կզբաղեցնեն պիղծ մտքերի, այլասերված զգացողությունների և ապս տամբ գործողությունների տեղը: Սուրբ Հոգին աստվածային ուսուցիչ է: Եթե մենք հետևենք Նրա դա սերին, իմաստուն կդառնանք փրկությունն ընկալելու հարցում: Բայց մենք պետք է լավ հետևենք մեր սրտերին, քանի որ շատ հաճախ ենք մոռանում ստացված երկնային հրահանգներն ու փորձում վարվել մեր չսրբագործված մտքի բնական հակումների համաձայն: Յուրաքանչյու րը պետք է մղի իր սեփական պայքարը ես-ի դեմ, հետևի Սուրբ Հոգու դասերին: Եթե դա արվի, դրանք կկրկնվեն նորից ու նորից, մինչև որ տպավորությունները կլինեն այնպիսին, կարծես դրանք հավերժորեն տանում են դեպի վեմը: Աստված փրկագնել է մեզ և պահանջում է Իր գահը յուրաքանչյուր սրտում: Մեր մտքերն ու հոգիները պետք է ենթարկվեն Նրան, և մեր բնական սովորություններն ու հակումները պետք է ծառայեն հոգու բարձր պահանջներին: Սակայն այս գործում մենք չենք կարող մեզ վրա հույս դնել: Մենք չենք կարող անվտանգ հետևել մեր մտքի առաջնորդու թյանը: Սուրբ Հոգին պետք է նորոգի և սրբագործի մեզ: Եվ Աստծո գոր ծում չպետք է լինի կիսատ մնացած աշխատանք: Նրանք, ովքեր հայտա րարում են, որ ծառայում են Աստծուն և շարունակում են վայելել իրենց բնական ներքին մղումները, կմոլորեցնեն այլ հոգիների: Քրիստոսն ասել է. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով և քո բոլոր մտքով» (Մատթեոս 22.37): «Այդ արա և կապրես» (Ղուկաս 10.28): Ձե ռագրեր 18:47, 48:
31
հունվար
26
ՀՈԳԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ
Էլ որքա՞ն ավելի, կարծում եք, սաստիկ պատժի կարժանանա նա, որ Աստծո Որդուն ոտքի տակ կոխեց և ուխտի արյունը պիղծ համա րեց, որով նա սրբվեց և շնորհքի Հոգուն նախատեց։ Եբրայեցիս 10.29:
Նրանք, ովքեր ընդդիմանում են Աստծո Հոգուն, Նրան զայրացնում և ստիպում են հեռանալ, պատկերացում անգամ չունեն, թե սատանան իրենց ուր է տանելու: Երբ Սուրբ Հոգին հեռանում է մարդուց, մարդն աս տիճանաբար սկսում է անել բաներ, որոնք մի ժամանակ մեղք էր համա րում: Եթե նա չհետևի նախազգուշացումներին, կպարուրվի այն ինքնա խաբեությամբ, որն, ինչպես հրեաների դեպքում եղավ, կստիպի նրան դառնալ դավաճան և կույր: Նա քայլ առ քայլ կհետևի սատանային: Այն ժամանակ ո՞վ կձգտի նրա հետ որևէ նպատակի: Արդյո՞ք ծառայողնե րը կաղոթեն նրա հետ և նրա համար: Նրանց բոլոր խոսքերը պարապ հեքիաթների են նման: Նման մարդիկ ընտրում են սատանային որպես իրենց ընկեր Խոսքը սխալ մեկնաբանելու և այն իրենց ընկալման աղ ճատված լույսի ներքո ներկայացնելու գործում: Երբ Աստծո Հոգին տրտմում և հեռանում է, Աստծո ծառաների կող մից արված ցանկացած կոչ անիմաստ է դառնում նրանց համար: Նրանք սխալ կմեկնաբանեն յուրաքանչյուր բառ: Նրանք ծաղրուծանա կի կենթարկեն Սուրբ Գրքի նույնիսկ ամենավեհ զգուշացումները, որոնք կցնցեին նրանց, եթե նրանք կախարդված չլինեին սատանայական գոր ծակալների կողմից: Նրանց արված ցանկացած կոչ իզուր է: Նրանք ու շադրություն չեն դարձնի ո՛չ հանդիմանությունների, ո՛չ խորհուրդների: Նրանք արհամարհում են Հոգու բոլոր աղերսանքները և չեն հնազանդ վում Աստծո պատվիրաններին, որոնք ժամանակին պաշտպանում և մեծարում էին: Թող որ նման հոգիներում արձագանք գտնեն առաքյա լի խոսքերը. «Ո՞վ կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդվեք» (Գաղատացիս 3.1): Նրանք հետևում են իրենց սրտի խորհրդին, մինչև որ ճշմարտությունը դադարում է ճշմարտություն լինել նրանց համար: Բարաբբան ընտրվում է, Քրիստոսը` մերժվում: Կարևոր է ապրել Աստծո յուրաքանչյուր բառով, այլապես մեր հին բնությունը մշտապես իր մասին զգացնել կտա: Սուրբ Հոգին է մար դու մեջ ճշմարտության փրկագնող շնորհը, որ Քրիստոսի հետևորդնե րին մեկ է դարձնում միմյանց հետ, և մեկ՝ Աստծո հետ: Նա միակն է, Ով կարող է հեռացնել թշնամանքը, նախանձը և անհավատությունը: Նա սրբացնում է մեր բոլոր զգացմունքները: Նա պատրաստակամ և տենչա ցող հոգուն վերականգնում է սատանայի իշխանությունից դեպի Աստ ված: Սա է շնորհի ուժը: Այն աստվածային ուժ է: Դրա ազդեցությամբ է կատարվում փոփոխությունը հին սովորություններից, ավանդույթնե րից, գործելակերպից, որոնք երբ փայփայվում են, բաժանում են հոգին Աստծուց, և մարդու մեջ սրբագործման գործն առաջ է գնում` մշտապես առաջադիմելով ևաճելով: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հոկտեմբերի 12: 32
հունվար
27
ՀՈԳՈՒ ԴԵՄ ՄԵՂՔԸ
Սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք և հայհոյանք կթողվի մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի թողվի մարդկանց։ Մատ թեոս 12.31:
Ես այս տողերը կվերագրեմ նրանց, ում բացվել է լույսը, ովքեր ունեցել են առավելություն, ունեցել են նախազգուշացումներ և աղերսանքներ, և ոչ մի վճռական քայլ չեն ձեռնարկել ամբողջովին Աստծուն հանձնվե լու համար: Ցանկանում եմ նախազգուշացնել ձեզ, որպեսզի չմեղանչեք Սուրբ Հոգու դեմ և չմնաք ձեր սեփական ընթացքի հույսին` խրված բա րոյական անտարբերության մեջ, և երբեք չստանաք թողություն: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեր «կրթությունը» սատանայի դպրոցում երկար տա րիներ տևի, և հետևում եք գործողությունների ընթացքի, որոնք անհնար են դարձնում ապաշխարությունն ու նորոգությունը: Ինչո՞ւ եք ընդդիմա նում ողորմության առաջարկությանը: Ինչո՞ւ եք ասում՝ «Ինձ հանգիստ թող», մինչև որ Աստված ստիպված է լինում տալ ձեզ ձեր ցանկության համեմատ, և կունենաք այն, ինչ ցանկացել եք: Նրանք, ովքեր ընդդիմանում են Աստծո Հոգուն, կարծում են, թե ապագայում մի օր կապաշխարեն, երբ պատրաստ կլինեն վճռական քայլ կատարել դեպի նորոգությունը, սակայն այն ժամանակ ապաշխա րությունը վեր կլինի իրենց ուժերից: Տրված լույսի ևառավելությունների փոխարեն կլինի խավար նրանց համար, ովքեր մերժում են քայլել լույսի մեջ, քանի դեռ ունեն այդ լույսը: Հարկավոր չէ նայել Սուրբ Հոգու դեմ մեղքին որպես մի առեղծվածա յին և անբացատրելի երևույթ: Սուրբ Հոգու դեմ մեղքը ապաշխարելու հրավերների շարունակական մերժումն է: Եթե հրաժարվում եք հավա տալ Հիսուս Քրիստոսին որպես ձեր անձնական Փրկիչ, դուք սիրում եք խավարն ավելի, քան լույսը, դուք սիրում եք առաջին մեծ դավաճանին պարուրած մթնոլորտը: Դուք նախընտրում եք այս մթնոլորտը Հորը և Որդուն շրջապատող մթնոլորտից, և Աստված թույլ է տալիս ձեզ ստա նալ ձեր ընտրությունը: Սակայն թող ոչ մի մարդ չհուսալքվի այս ներ կայացված պատկերից: Տիրոջ կամքը կատարել ցանկացողներից ոք չի լքվի: Հուսացե՛ք Աստծուն: Տեր Հիսուսն ապացուցել է, որ դուք Իր համար անսահման արժեք ունեք: Նա թողեց Իր արքայական գահը, թողեց Իր արքայական պալատները, Իր աստվածայնությունը փոխեց մարդեղու թյամբ և ամոթաբեր մահով կնքեց իր մահկանացուն Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դուք կարողանաք փրկվել: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հու նիսի 29:
33
հունվար
28 ՀՈԳՈՒ ՄՏԱԴՐՎԱԾ ՄԵՐԺՈՒՄԸ
Եվ ո՛վ որ մարդի Որդու դեմ բան ասի, կթողնվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի թողնվի ո՛չ այս աշխարհում, ևո՛չ գալու աշխարհում։ Մատթեոս 12.32:
Սրանից անմիջապես առաջ էր, երբ Հիսուսը երկրորդ անգամ իրա կանացրեց բռնված, կույր ու համր մարդու բուժումը. և Փարիսեցինե րը հաստատեցին մեղադրանքը. «Դևերի իշխանովն է հանում դևերը» (Մատթեոս 9.34): Քրիստոսը նրանց պարզորեն ասաց, որ Սուրբ Հոգու աշխատանքը սատանային վերագրելով, նրանք իրեց զրկում էին օրհ նությունների աղբյուրից: Նրանք, ովքեր խոսել էին հենց Հիսուսի դեմ` չհասկանալով Նրա աստվածային բնավորությունը, կարող էին թողու թյուն ստանալ, քանի որ Սուրբ Հոգու միջոցով կտեսնեին իրենց սխալն ու կապաշխարեին: Ինչ մեղք էլ որ գործած լինի մարդ, եթե ապաշխա րում և հավատում է, մեղքը լվացվում է Քրիստոսի արյունով, սակայն նա, ով մերժում է Սուրբ Հոգու աշխատանքը, իրեն դնում է մի վիճակի մեջ, ուր ապաշխարությունն ու հավատը չեն կարող այցելել իրեն: Հոգու միջոցով է, որ Աստված աշխատում է սրտի վրա. երբ մարդիկ կամովին մերժում են Հոգուն և հայտարարում, որ Նա սատանայից է, նրանք կտրում են այն ուղին, որով Աստված կարող է հաղորդակցվել իրենց հետ: Երբ Հոգին վերջնականապես մերժված է, Աստված այլևս ոչինչ չի կարող անել այդ մարդու համար… Աստված չէ, որ կուրացնում է մարդկանց աչքերը և կարծրացնում նրանց սրտերը: Նա լույս է ուղարկում նրանց, որպեսզի ուղղեն իրենց սխալները և քայլեն անվտանգ ճանապարհով: Այս լույսը մերժելու հետևանքով է, որ աչքերը կուրանում են, և սրտերը` կարծրանում: Հա ճախ դա տեղի է ունենում աստիճանաբար և գրեթե աննկատելի: Լույսը տրվում է հոգուն Աստծո խոսքի, Նրա ծառաների միջոցով, կամ էլ ան միջապես Սուրբ Հոգու ներգործությամբ: Բայց երբ լույսի մի ճառագայթ անուշադրության է մատնվում, հոգևոր զգայունությունը բթանում է, և լույսի երկրորդ հայտնությունն ավելի աղոտ է նշմարվում: Այսպես խա վարը թանձրանում է այնքան, մինչև որ գիշեր է իջնում հոգու վրա: Հենց այդպես էր եղել հրեա առաջնորդների հետ: Նրանք համոզված էին, որ Քրիստոսն օժտված է աստվածային զորությամբ, բայց ճշմարտությանն ընդդիմանալու համար նրանք Սուրբ Հոգու աշխատանքը սատանային էին վերագրում: Այսպես վարվելով` նրանք դիտավորյալ ընտրեցին խա բեությունը, տրվեցին սատանային ևընկան նրա լիակատար իշխանու թյան տակ: Դարերի Փափագը, 321-323:
34
29 ՀԻՄԱ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է
հունվար
Եվ մենք, գործակից լինելով, նաև աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհքը զուր տեղը չընդունեք։ Որովհետև ասում է. Ընդունելի ժա մանակում լսեցի քեզ, և փրկության օրումն օգնեցի քեզ. Ահա հիմա է ընդունելի ժամանակ. Ահա հիմա է փրկության օր։ Բ Կորնթացիս 6.1, 2:
Եղբայր Պ., դուք հարցնում եք, թե արդյո՞ք չներվող մեղք եք գործել այս կյանքում կամ եկող կյանքում: Ես պատասխանում եմ. Ես չեմ տես նում նույնիսկ թույլ ապացույց, որ սա այդ դեպքն է: Ի՞նչ է նշանակում մեղք Սուրբ Հոգու դեմ: Դա Սուրբ Հոգու աշխատանքը մտածված կեր պով սատանային վերագրելն է: Օրինակ, ենթադրենք, թե մեկը ականա տես է դառնում Աստծո Հոգու յուրահատուկ աշխատանքի: Նա ունի հա մոզիչ ապացույց, որ այդ աշխատանքը ներդաշնակ է Սուրբ Գրքի հետ: Հոգին Իր հերթին վկայում է, որ դա Աստծո աշխատանքն է: Հետո նա, այնուամենայնիվ, ընկնում է գայթակղության մեջ, հպարտությունը, ինք նավստահությունը կամ բնավորության որևէ այլ չար գիծ ղեկավարում է նրան, և մերժելով այդ գործի աստվածային բնույթի բոլոր ապացույցնե րը՝ նա հայտարարում է, որ այն, ինչը նախկինում ինքն ընդունել է որպես Սուրբ Հոգու ուժ, եղել է սատանայի ուժը: Հոգու միջոցով է, որ Աստված աշխատում է մարդու սրտի հետ, ևերբ մարդը մտածված կերպով մերժում է Հոգուն և հայտարարում, որ Նա սատանայից է, փակում է այն ուղին, որով Աստված հաղորդակցվում է իր հետ: Մերժելով այն ապացույցը, որն Աստված բարեհաճել է տալ իրեն, նա ծածկում է իր սրտում փայլատակող լույսը, ևորպես արդյունք՝ հայտնվում է խավարում: Այսպիսով Քրիստոսի խոսքերն ապացուցվում են. «Ուրեմն, եթե այն լույսը, որ քեզանում է, խավար է, ապա խավարը՝ որքա՞ն ավելի» (Մատթեոս 6.23): Որոշակի ժամանակ, այն մարդիկ, ով քեր գործում են այս մեղքը, կարող են լինել Աստծո զավակներ, սակայն երբ հանգամանքների բերումով պետք է զարգացնեն իրենց բնավորու թյունը և ցույց տան, թե իրենք ո՛ր հոգուց են, կպարզվի, որ գտնվում են թշնամու տարածքում՝ կանգնած նրա սև դրոշի տակ: Եղբա՛յր իմ, Հոգին այսօր հրավիրում է քեզ: Քո ամբողջ սրտով ե՛կ Հիսուսի մոտ: Ապաշխարի՛ր քո մեղքերից, խոստովանի՛ր Աստծուն, թո՛ղ ամեն անիրավություն, և կարող ես յուրացնել Նրա բոլոր խոստումները: «…դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք…» (Եսայիա 45.22)՝ ահա Նրա փառա վոր հրավերը: Վկայություններ եկեղեցու համար, 5.634:
35
30 ՀՈԳԻՆ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԿԵՐՊՈՎ ՍՊԱՍՈՒՄ Է
հունվար
Ահա ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ ևընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ։ Հայտնություն 3.20:
Բոլորը` մեծից մինչև փոքրը, պետք է տեղյակ լինեն Աստծո մասին: Մենք կարող ենք մարդկանցից սովորել ճշմարտությունը հստակ կեր պով տարբերակել, սակայն միայն Աստված կարող է սրտին սովորեցնել ընդունել փրկող ճշմարտությունը, ինչը նշանակում է ընդունել հավիտե նական կյանքի բառերը բարի ևազնիվ սրտով: Տերը համբերատար կեր պով սպասում է՝ սովորեցնելու ամեն մի ցանկացող մարդու: Խնդիրը ոչ թե պատրաստակամ Հրահանգչի, աշխարհում երբևէ ապրած ամենա մեծ Ուսուցչի, այլ սովորողի մեջ է, ով մնում է իր սեփական տպավորու թյուններին և գաղափարներին հավատարիմ, և չի թողնում իր մարդկա յին տեսություններն ու խոնարհաբար գալիս սովորելու: Նա թույլ չի տա, որպեսզի իր գիտակցության ու իր սրտի հետ աշխատեն և կրթեն, դարձ նեն կարգապահ և վերապատրաստված, այնպես, ինչպես հողագործն է աշխատում հողի հետ, և ճարտարապետը` շենք կառուցում: «…Դուք Աստծո մշակությունը՝ Աստծո շինվածն եք» (Ա Կորնթացիս 3.9): Յուրաքանչյուր մարդ պետք է հղկվի, վերափոխվի և ստանա աստ վածային նմանությունը: Իմ թանկագին երիտասարդ և ծեր ընկերներ, Քրիստոսն ասում է ձեզ հավերժական ճշմարտությունը. «…Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և Նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր ան ձերում։ (Եթե չընդունեք Քրիստոսի բառերը որպես ձեր խորհրդատուի խոսքեր, դուք չեք բացահայտի Նրա իմաստնությունը կամ Նրա հոգևոր կյանքը) Իմ մարմինն ուտողը և Իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի…Որովհետև Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյու նը ճշմարիտ խմելիք է» (Հովհաննես 6.53-56): Քրիստոսն ասել է. «Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս. այն բանը, որ Ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է» (համար 64): Նրանք, ովքեր փնտրում են Սուրբ Գիրքը և համառորեն փորձում հասկանալ այն, կբացահայտեն Հոգու սրբագործումը ճշմարտությա նը հավատալու միջոցով, քանի որ նրանք իրենց սրտով ընդունում են ճշմարտությունը, ևունեն այն հավատը, որն աշխատում է սիրով և մաք րագործում հոգին: Նրանց հոգևոր ջիլերն ու մկանները սնուցվում են Կյանքի Հացով, որը նրանք ուտում են: Ձեռագրեր 8:162, 163:
36
հունվար
31 ՀՈԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՍՊԱՍՈՒՄ Է
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի։ Հովհաննես 14.26:
Սուրբ Հոգին մշտապես սպասում է, որպեսզի իրականացնի Իր գոր ծը մարդու սրտի հետ: Նրանք, ովքեր ցանկանում են սովորել, կարող են սերտ կապի մեջ մտնել Աստծո հետ, և այն խոստումը, որ Մխիթարիչը կսովորեցնի, և կհիշեցնի նրանց ամեն բան, ինչ որ Քրիստոսն ասել է Իր աշակերտներին, երբ Նա դեռ երկրի վրա էր, կիրականանա: Սակայն եթե մենք բաժանվենք Աստծուց, կդադարենք լինել Քրիստոսի դպրոցի ուսանողները: Եվ ոչ մի յուրահատուկ բեռ չենք զգա այն հոգիների հա մար, որոնց համար Քրիստոսը մահացավ: Քրիստոսի աշակերտների համար շատ բարդ էր Նրա դասերը զա նազանել ռաբբիների, դպիրների և փարիսեցիների ավանդույթներից և սկզբունքերից: Այն ուսմունքները, որոնք նրանք սովորել էին հարգել որպես Աստծո ձայն, իշխում էին նրանց մտքերի վրա և ձևավորում էին նրանց զգացմունքները: Աշակերտները չէին կարող լինել կենդանի և շո ղացող լույս, մինչև չազատվեին մարդկանց ասույթների և պատվիրան ների ազդեցությունից, և Քրիստոսի խոսքերը չտպավորվեցին նրանց մտքերում և սրտերում որպես հստակ ճշմարտություններ, թանկարժեք զարդեր, որոնք հարկավոր էր գնահատել, սիրել և գործի դնել: Հիսուսն եկավ աշխարհ, ապրեց սուրբ կյանքով և մահացավ՝ եկեղե ցուն որպես ժառանգություն թողնելու Իր թանկարժեք գանձերը, որոնք Նա վստահեց նրանց: Նա Իր աշակերտներին դարձրեց ամենաթանկար ժեք վարդապետության ավանդապահները, որոնք պետք է փոխանց վեին Իր եկեղեցուն՝ զերծ մարդկանց սխալներից և ավանդույթներից: Նա Իրեն բացահայտեց նրանց որպես աշխարհի Լույս, արդարության Արև: Եվ Նա խոստացավ նրանց Մխիթարիչ` Սուրբ Հոգին, Ում Հայրը պետք է ուղարկեր Իր անունով: Ժամանակների նշանները, 1891թ. նո յեմբերի 16: «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ» (Հովհաննես 14.18): Այն աստ վածային Հոգին, որ աշխարհի Փրկագնողը խոստացավ ուղարկել, Աստ ծո ներկայությունն ու զորությունն է: Նա Իր ժողովրդին չի թողնի աշ խարհում առանց Իր շնորհի՝ հետապնդված Աստծո թշնամու կողմից և հալածված աշխարհից. Նա կգա նրանց մոտ: Ժամանակների նշանները, 1891թ. նոյեմբերի 23:
37
ՓԵՏՐ ՎԱՐ
ՀՈԳՈՎ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ
փետրվար
1
ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԱԾ
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայու թյունը տեսնել: Հովհաննես 3.3:
«Գա Քո արքայությունը, լինի Քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6.10): Քրիստոսի ողջ երկրային կյանքի նպա տակն էր ցույց տալ Աստծո կամքը երկրի վրա այնպես, ինչպես այն երկն քում է: Քրիստոսն ասաց. «…եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ ...Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը հոգի է» (Հովհաննես 3.3-6): Իր արքայության քաղաքացիներ դառնալու համար Քրիստոսը խտրականություն չի դնում կաստաների, մաշկի գույնի կամ սոցիալա կան աստիճանի միջև: Նրա արքայության մուտքը կախված չէ հարս տությունից կամ գերազանց ժառանգականությունից: Միայն Հոգուց ծնվածները կմտնեն Նրա արքայություն: Հոգևոր բնավորությունն է, որ պետք է ճանաչվի Քրիստոսի կողմից: Նրա արքայությունն այս աշխար հից չէ: Նրա քաղաքացիները նրանք են, ովքեր աստվածային բնության կրողներ են, ովքեր փախել են այս աշխարհում առկա ապականությու նից: Իսկ այս շնորհը նրանց տրվում է Աստծուց: Քրիստոսն Իր քաղաքացիներին չի գտնում արդեն պատրաստ Իր ար քայության համար, այլ պատրաստում է նրանց Իր աստվածային ուժով: Նրանք, ովքեր մեռած էին օրինախախտության և մեղքի մեջ, վերակեն դանանում են հոգևոր կյանքի համար: Այն ունակությունները, որոնցով Աստված նրանց օժտել է սուրբ նպատակների համար, կատարելագործ վում, մաքրվում և մեծարվում են. հենց դրանք էլ առաջնորդում են ձևա վորելու բնավորություն աստվածային նմանությամբ: Թեև նրանք սխալ են օգտագործել իրենց տաղանդները և ծառայեցրել են դրանք մեղքին, թեև Քրիստոսը նրանց համար գլորման քար և գայթակղության վեմ է եղել, որովհետև նրանք գայթակղվել են Խոսքից` լինելով անհնազանդ, այնուամենայնիվ, Նրա սիրո զորությամբ նրանք առաջնորդվում են դե պի պարտավորության կածան: Քրիստոսն ասել է. «Ես եկա, որ կյանք ունենան, ևէլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10): Քրիստոսը նրանց Իրեն է գրավում անտեսանելի ուժով: Նա կյանքի լույսն է և նրանց հագեցնում է Իր սեփական Հոգով: Գտնվելով հոգևոր մթնոլորտում` նրանք տեսնում են, որ եղել են սատանայի գայթակղու թյունների փորձադաշտում և նրա գերիշխանության տակ, սակայն նրանք կոտրում են մարմնական ցանկությունների լուծն ու հրաժարվում մեղքի ծառաները լինելուց: Սատանան ջանք չի խնայում նրանց պահե լու համար: Նա հարձակվում է նրանց վրա տարբեր փորձություններով, սակայն Հոգին աշխատում է նրանց նորոգել իրենց Ստեղծողի պատկե րով: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. մարտի 26: 39
փետրվար
2 ԸՆՏՐՎԱԾ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ ևանարատ լինենք նրա առաջին սիրով: Եփեսացիս 1.4:
Մենք պետք է հավատանք, որ ընտրված ենք Աստծո կողմից՝ փրկվե լու մեր հավատի դրսևորմամբ, Քրիստոսի շնորհի և Սուրբ Հոգու աշխա տանքի միջոցով, և մենք պետք է փառաբանենք Աստծուն անարժաննե րիս տրվող Նրա թանկագին շնորհի համար: Աստծո սերն է, որ մարդուն բերում է դեպի Քրիստոսը, որպեսզի նա գթառատ կերպով ընդունվի և ներկայացվի Իր Հորը: Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով է նորոգվում մեղավորի և Աստծո միջև աստվածային հարաբերությունը: Մեր երկնա յին Հայրն ասում է. «Ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի Ինձ համար ժողովուրդ լինեն։ Նրանց հանդեպ կցուցաբերեմ ներող սեր և նրանց վրա կթափեմ Իմ ուրախությունը: Նրանք Ինձ համար յուրա հատուկ գանձ կլինեն, որովհետև այն ազգը, որ Ես կազմել եմ Ինձ հա մար, պիտի պատմի Իմ օրհնաբանությունը (տե՛ս Երեմիա 30.22, 31.1, 33, Ելից 19.5): Քրիստոսը հորդորում է մարդկանց գալ Իր մոտ, և մեր ներկայիս և հավիտենական շահի համար մենք պետք է լսենք և պատասխանենք այդ հորդորին: Հիսուսն ասում է. «Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ» (Հովհաննես 15.16): Այսուհետև, թող Աստծո զավակներ կոչված բոլոր մարդիկ պատասխանեն Քրիստոսի հրավերին և գրավեն այնպիսի դիրք, որտեղ երկնքի լույսը կշողա նրանց վրա, որտեղ նրանք կհասկանան՝ ինչ ասել է Քրիստոսի խոսքը լսող և կատարողներ լինել, ինչ ասել է հետևել աշխարհի Լույսին, և ընդունված լինել Սիրելիի միջո ցով: Այն ամենը, ինչ Աստված կարող էր անել մարդու փրկության համար, արել է: Նա թափել է երկնքի գանձերը թանկարժեք պարգևի տեսքով: Նա հրավիրում է, աղերսում է, հորդորում է, սակայն երբեք չի պարտադ րի մարդուն գալ Իր մոտ: Նա սպասում է նրանց համագործակցությա նը: Նա սպասում է նրանց համաձայնությանը, որպեսզի կարողանա մե ղավորի վրա հեղել Իր շնորհի հարստությունները, որոնք պահված են նրա համար աշխարհի արարումից առաջ…Աստված չի նախատեսել, որ մարդկանց ուժը կաթվածահար լինի, այլ որպեսզի Աստծո հետ համա գործակցելով՝ մարդիկ դառնան ավելի արդյունավետ գործակալներ Իր ձեռքում…Տերը մարդկանց համար է պահել Իր հետ համագործակցելու առավելությունը: Լրաբեր, ապրիլի 26, 1893թ.:
40
փետրվար
3
ՀՈԳՈՒ ՏԱՃԱՐԸ
Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստծուց ունեք. և ձերինը չեք։ Որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են: Ա Կորնթացիս 6.19, 20:
Մարդու իշխանությունից դուրս և նրա ուժերից վեր մի ուժ պետք է աշխատի նրա հետ, որպեսզի նրա բնավորության կառուցման գործում կիրառվեն ամուր գերաններ: Մարդու ներքին սրբարանում պետք է իշ խի Աստծո ներկայությունը: «Կամ ի՞նչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն էք. Ինչպես Աստված ասաց, թե նրանցում կբնակվեմ, և նրանցում ման կգամ. և նրանց Աստված կլինեմ, և նրանք՝ Իմ ժողովուրդ» (Բ Կորնթա ցիս 6.16): «Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակ ված է ձեզանում։ Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստ ված կապականի, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք» (Ա Կորնթացիս 3.16, 17): «Որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով ունենք մոտենալը Հոր մոտ։ Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ՝ առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ Նրա նում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տա ճար Տերով, որ Նրանում դուք էլ Նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Հոգով» (Եփեսացիս 2.18-22): Մարդն ինքնուրույն չի կարող իրեն Սուրբ Հոգու բնակատեղի սարքել. մինչև որ չլինի մարդու կամքի և Աստծո կամքի համագործակցություն, Տերը նրա համար ոչինչ անել չի կարող: Տերը Մեծագույն Վարպետն է, և քանի դեռ մարդը չի համագործակցում աստվածային Վարպետի հետ, երկնային շինությունը չի կարող ավարտին հասցվել: Ողջ զորությունն Աստծունն է, և ողջ փառքը պետք է տրվի Աստծուն, և այսուհանդերձ, ամբողջ պատասխանատվությունը մնում է մարդու վրա, քանի որ Աստ ված չի կարող ոչինչ անել առանց մարդու համագործակցության: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. հոկտեմբերի 25:
41
4 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆԵՐ
փետրվար
Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը՝ աշ խարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախ չելով։ Բ Պետրոս 1.4:
Առողջ քրիստոնյան այն մարդն է, ում ներսում ձևավորված է Քրիստո սը՝ փառքի հույսը: Նա սիրում է ճշմարտությունը, մաքրությունը, սրբու թյունը և կցուցաբերի հոգևոր կենսունակություն՝ ունենալով սեր առ Աստծո Խոսքն ու փնտրելով շփում նրանց հետ, ովքեր ծանոթ են Աստծո Խոսքին՝ բռնելու համար Աստծո տված լույսի յուրաքանչյուր ճառագայթ, որը բացահայտում է Քրիստոսին և Նրան դարձնում ավելի թանկ մար դու համար: Նա, ով ունի առողջ հավատ, տեսնում է, որ Քրիստոսն է մարդու կյանքը, որ Նա է իրենում դեպի հավիտենական կյանք ցայտող աղբյուրը, և նա ուրախությամբ տալիս է իր ողջ ուժն իր Տիրոջը հնա զանդվելուն: Սուրբ Հոգին Իր կենարար ազդեցությամբ մշտապես պա հում է նման մարդուն Աստծո սիրո մեջ: Քրիստոնյային են ուղղված հետևյալ բառերը. «Շնորհք և խաղա ղություն շատանա ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունով։ Ինչպես որ Նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածապաշտության համար պետք է Նրա գիտությու նով, որ մեզ կանչեց փառքով և առաքինությունով: Որոնցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդա կից լինեք աստվածային բնությանը՝ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով՝ ձեր հավատքով ներկայացրեք առաքինություն, ևառաքի նությունով՝ գիտություն, և գիտությունով՝ ժուժկալություն, և ժուժկալու թյունով՝ համբերություն, և համբերությունով՝ աստվածապաշտություն, և աստվածապաշտությունով՝ եղբայրասիրություն, և եղբայրասիրու թյունով՝ սեր։ Որովհետև այս բաները ձեզանում մնալով և աճելով՝ դա տարկ և անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությու նում։ Բայց նա, որ այս բաներն իրեն մոտ չունի, կույր է և կարճատես՝ մոռացած լինելով իր առաջին մեղքերից սրբվելը։ Սրա համար, եղբայր ներ, ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը ևընտրությունը հաստատ անեք, որովհետև սրանք անելով՝ երբեք հանցանքի մեջ չեք ընկնի։ Որովհետև այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը» (Բ Պետրոս 1.2-11): Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. դեկտեմբերի 11:
42
փետրվար
5
ԿԱՎ ԲՐՈՒՏԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ
Եվ ավերվեց այն ամանը, որ նա շինում էր, ինչպես բրուտի ձեռքի կավին պատահում է, և նա դարձավ ու մի ուրիշ աման շինեց, ինչ պես որ բրուտի աչքին հաճելի էր անելու։ Եվ Տիրոջ խոսքն եղավ ինձ՝ ասելով. Մի՞թե Ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ով Իսրայելի տուն, ասում է Տերը. ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույն պես եք դուք իմ ձեռքին, ով Իսրայելի տուն։ Երեմիա 18.4-6:
Ես վայր եմ դնում իմ գրիչն ու բարձրացնում հոգիս աղոթքով, որ Աստ ված Իր շունչը փչի չորացած ոսկորների նմանվող ուրացողների վրա, որ նրանք էլ ապրեն: Վերջը մոտ է, այն մեզ մոտ է գալիս թաքուն և գաղտա գողի, այնքան աննկատ, այնքան անձայն, ինչպես գողն է թաքուն մո տենում գիշերը, որ կարող է հանկարծակիի բերել քնած պահակներին և անպատրաստներին: Թող Տերն Իր Սուրբ Հոգին տա այն սրտերին, ովքեր այսօր հանգիստ են, որպեսզի նրանք այլևս չքնեն, ինչպես մյուս ները, այլ լինեն ուշադիր և սթափ: Ո՞վ կհամաձայնի, նույնիսկ հիմա, երբ անց է կացրել իր կյանքի մեծ մասը, իր կամքը հանձնել Աստծո ձեռքը որպես կավ Բրուտի ձեռքում և համագործակցել Աստծո հետ՝ ձևավորվելով Նրա ձեռքում որպես պատ վի անոթ: Օ՜, ինչպիսին պետք է լինի կավը Բրուտի ձեռքերում, ինչքան դյուրազգաց՝ աստվածային կնիքն ստանալու համար՝ կանգնելով արդա րության պայծառ ճառագայթների ներքո: Ոչ մի երկրային և եսասիրա կան դրդապատճառ չպետք է կյանք ստանա, այլապես չեք կարող կրել աստվածային պատկերը: Ճշմարտության Հոգին սրբացնում է մարդուն: Երբ այս գործի մեծությունն ընկալվի, մարդու մտքերը կբերվեն Քրիս տոսի «գերության» մեջ: Սա դուրս է մեր անձնական ընկալունակության սահմաններից, բայց այնուամենայնիվ դա կլինի: Այնուհետև, իմաստուն կվարվե՞նք մենք արդյոք, եթե կախվածություն պահպանենք մեր սեփա կան գործերից: Պետք է թույլ տանք, որ Աստված աշխատի մեզ համար: Կա՞ արդյոք որևէ գերազանցություն, որը հայտնվում է մեր բնավորու թյան կամ վարքագծի մեջ: Արդյո՞ք դա սկիզբ է առնում սահմանափակ մարդկային բնույթից: Ո՛չ, այդ ամենն Աստծուց է՝ կավի վրա ունեցած բրուտի իշխանության մեծագույն կենտրոնն ու դրսևորումը: Նրանք, ում Տերն օրհնել է ճշմարտության գանձերով, կարթնանան և կասեն ի սրտե. «Տե՛ր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Լույսն աճում է՝ լուսավորելու յուրաքանչյուր մարդու, ով կփոխան ցի այդ լույսն ուրիշներին: Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 4:
43
6 ՉՈՐԱՑԱԾ ՈՍԿՈՐՆԵՐԸ ԿՅԱՆՔ ԵՆ ԱՌՆՈՒՄ
փետրվար
Եվ Ես Իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կկենդանանաք, և Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ Ես` Տերս, խո սեցի և կատարեցի, ասում է Տերը։ Եզեկիել 37.14:
Մարդը չէ, որ կյանք է ոգեշնչում: Իսրայելի Տեր Աստվածը կանի այդ մասը՝ զարթոնք տալով անկենդան հոգևոր բնույթին: Զորաց Տիրոջ շուն չը պետք է մտնի անկենդան մարմինների մեջ: Դատաստանի օրը, երբ բոլոր գաղտնիքները բացվեն, կիմացվի, որ Աստծո ձայնը խոսել է մարդ կանց միջոցով և թարմացրել է թոշնած գիտակցությունը, թափահարել կենսազուրկ ունակությունները և դրդել մեղավորին ապաշխարության, զղջման և մեղքից հրաժարվելու: Այն ժամանակ հստակ կերպով կերևա, որ Հիսուս Քրիստոսի հավատը անձերի միջոցով է ներարկվել մարդկանց մեջ, և Տերը երկնքից հոգևոր կյանք է փչել մեղքի և օրինազանցության մեջ մեռածների վրա, և նրանցում զարթոնք է ապրել հոգևոր կյանքը: Չորացած ոսկորների այս համեմատությունը կիրառվում է ոչ միայն աշխարհի, այլ նաև նրանց նկատմամբ, ովքեր օրհնվել են մեծագույն լույսով, քանի որ նրանք ևս նման են հովտում թափթփված կմախքնե րին: Նրանք ունեն մարդկային կազմվածք, մարմնի ձև, սակայն չունեն հոգևոր կյանք: Առակում չորացած ոսկորները իրար միացած չեն մնում մարդու մարմնի ձևով, քանի որ վերջույթների ևընդհանուր տեսքի հա մաչափությունը բավական չէ: Կյանքի շունչը պետք է կյանք տա մարմ նին, որպեսզի այն ուղիղ կանգնի ևակտիվանա: Այս ոսկորները ներկա յացնում են Իսրայելի տունը՝ Աստծո եկեղեցին, ևեկեղեցու հույսը Սուրբ Հոգու կենարար ազդեցությունն է: Աստված պետք է փչի չորացած ոս կորների վրա, որպեսզի նրանք կարողանան ապրել: Աստծո Հոգին Իր կենարար ուժով պետք է գտնվի յուրաքանչյուր մար դու մեջ, որպեսզի բոլոր հոգևոր մկաններն ու ջլերը գործեն: Առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո շնչի տեղի է ունենում գիտակցության ընդարմա ցում և հոգևոր կյանքի կորուստ: Շատերի անունները, ովքեր չունեն հոգևոր կյանք, գրված են եկեղեցու ցուցակներում, բայց ոչ Գառի կյան քի գրքում: Նրանք կարող են միանալ եկեղեցուն, սակայն միավորված չեն Տիրոջ հետ: Նրանք կարող են ջանասեր լինել որոշակի պարտակա նություններ իրականացնելիս և համարվեն կենդանի մարդիկ, սակայն նրանցից շատերը նմանների շարքում են՝ «անուն ունես՝ թե կենդանի ես, բայց մեռած ես» (Հայտնություն 3.1): ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբա նություններ, Էլեն Ուայթի մեկնաբանություններ, հատոր 4, 1165, 1166:
44
7 ԹՈՒՅԼ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ
փետրվար
Ապա ուրեմն, եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին՝ մարմ նի պես ապրելու։ Որովհետև եթե մարմնավորապես ապրեք՝ կմեռ նեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք` կապրեք։ Հռոմեա ցիս 12, 13:
Սուրբ Հոգու խոստումը տարիքի կամ ռասսայի սահմանափակում չի դնում: Քրիստոսը հայտարարել է, որ Իր Հոգու աստվածային ազդեցու թյունը կլինի Իր հետևորդների հետ մինչև վերջ: Պենտեկոստեից մինչև մեր օրերը Մխիթարիչն ուղարկվել է նրանց, ովքեր իրենց լիովին հանձնել են Տիրոջն ու Նրա ծառայությանը: Բոլորին, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես անձնական Փրկիչ, Սուրբ Հոգին այցելել է որպես Խորհրդա տու, Սրբագործիչ, Առաջնորդ և Վկա: Ինչքան մոտ լինեն հավատացյալ ներն Աստծո հետ, այնքան պարզորոշ ևուժգին են նրանք վկայում իրենց Փրկագնողի սիրո և Նրա փրկարար շնորհի մասին: Տղամարդիկ և կա նայք, ովքեր դարեր շարունակ երկարատև հալածանքների և փորձու թյունների մեջ վայելել են Հոգու առատ ներկայությունն իրենց կյանքում, կանգնել են որպես նշաններ և հրաշքներ աշխարհի առաջ: Հրեշտակնե րի և մարդկանց առաջ նրանք բացահայտել են փրկագնող սիրո վերա փոխող ուժը: Նրանք, ովքեր Պենտեկոստեի օրն օժտվեցին ի վերուստ տրված զո րությամբ, այդուհանդերձ, չազատվեցին հետագա գայթակղություննե րից և փորձություններից: Քանի որ նրանք վկայում էին ճշմարտությունն ու արդարությունը, շարունակաբար հարձակումների էին ենթարկվում ճշմարտության թշնամու կողմից, ով փորձում էր զրկել նրանց իրենց քրիստոնեական կյանքից: Նրանք ստիպված էին պայքարել Աստծուց իրենց տրված ուժով՝ հասնելու համար կատարյալ մարդ լինելուն Քրիս տոսի կատարյալ հասակի չափով: Ամեն օր նրանք աղոթում էին նորա նոր շնորհների համար, որպեսզի կարողանային հասնել կատարելու թյան: Սուրբ Հոգու աշխատանքի արդյունքում Աստծուն հավատացող նույնիսկ ամենաթույլ անձինք սովորեցին բարելավել իրենց վստահված ուժը և դառնալ սրբագործված, մաքրված և ազնվացած: Քանի որ խո նարհությամբ ենթարկվեցին Սուրբ Հոգու վերափոխող ազդեցությանը, ստացան աստվածության ամբողջականությունը և ձեռք բերեցին աստ վածայնության նմանություն: Գործք առաքելոց, 49, 50:
45
8 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է
փետրվար
Եվ ձեր մտքի հոգով նորոգվեք, և նոր մարդին հագնեք, որ Աստ ծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով և սրբությունով։ Եփեսացիս 4.23, 24:
Մարդկանց մեջ աստվածային պատկերը վերականգնելու ծրագրի շրջանակներում նախասահմանվել էր, որ Սուրբ Հոգին դիպչի մարդ կանց մտքերին և լինի Աստծո ներկայությունը, իրականացնի կռող ազ դեցություն մարդու բնավորության մեջ: Ճշմարտությունն ընդունելով` մարդիկ դառնում են նաև Քրիստոսի շնորհի ընդունող և նվիրաբերում են իրենց սրբագործված մարդկային ունակությունները այն գործին, որով Քրիստոսն էր զբաղվում. մարդիկ դառնում են Աստծո գործընկեր ները: Մարդկանց Աստծո գործակալները դարձնելու համար է, որ ճշմար տությունը հասցվել է նրանց ընկալմանը: Սակայն ես ցանկանում եմ հարց առաջադրել եկեղեցուն. արդյո՞ք համապատասխանում եք այս նպատակին: Իրականացրե՞լ եք արդյոք Աստծո ծրագիրն աստվածային ճշմարտությունը տարածելու հարցում՝ ամենուր սփռելով այդ ճշմար տության թանկարժեք գանձերը: Ի՞նչ կմտածեն Աստծո հրեշտակները, երբ նայեն Քրիստոսի եկե ղեցուն, քրիստոնյաներին, և տեսնեն, թե որքան դանդաղ են գործում նրանք բարոյական խավարում խորտակված աշխարհին ճշմարտու թյան լույսը հաղորդելու գործում, մինչդեռ հայտարարում են, թե Քրիս տոսի հետևորդներն են: Երկնային բանական էակները գիտեն, որ խաչն է ձգողության մեծագույն կենտրոնը, գիտեն, որ խաչի միջոցով է, որ ըն կած մարդը կարող է քավություն ստանալ և միավորվել Աստծո հետ: Երկնային փաստաբանները նայում են ձեզ վրա, որ հայտարարում եք, թե ընդունել եք Քրիստոսին որպես ձեր անձնական Փրկիչ, և սպասում են, որ խավարի մեջ խորասուզվածներին հասցնեք Աստծո փրկության լուրը: Նրանք անհամբեր են, որպեսզի իմացնեք Սուրբ Հոգու հեղման կարևորությունը, որպեսզի այս աստվածային գործակալության աշխա տանքի շնորհիվ մեղքից այլասերված և պղծված մարդկանց մտքերը հիասթափվեն սատանայի ստերից և ներկայացումներից և դառնան դե պի Քրիստոսը՝ որպես իրենց միակ հույս ևանձնական Փրկիչ: Քրիստոսն ասում է. «Ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք. և ձեր պտուղը մնա» (Հովհաննես 15.16): Որպես Քրիս տոսի դեսպան՝ ես կխնդրեի բոլորին, ովքեր կարդում են այս տողերը, ուշադրություն դարձնել, քանի դեռ կանչը կա. «Եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացնեք ձեր սրտերը» (Եբրայեցիս 4.7): Առանց րոպե իսկ կորցնելու՝ հարց տվեք ինքներդ ձեզ. «Ո՞վ եմ ես Քրիստոսի համար: Ո՞վ է Քրիստոսն ինձ համար: Ո՞րն է իմ գործը: Ինչպիսի՞ն է այն պտուղը, որը ես բերում եմ»: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. փետրվարի 12:
46
փետրվար
9
ՍԻՐՏԸ ՎԵՐԱՓՈԽՎԱԾ Է
Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնե ղեն սիրտ պիտի տամ։ Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ, և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և նրանց կատարեք։ Եզեկիել 36.26, 27:
Թող որ մարդու սիրտը լինի Սուրբ Հոգու բնակատեղին: Թող որ Քրիստոսի խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, հանգիստ գտնի ձեր սրտերում, և Նրա շնորհի վերափոխող զորությունը աշխատի ձեր կյան քում և դարձնի ձեզ փառքի պալատներին հարմար: Սակայն եթե ուղեղը, նյարդերն ու մկաններն աշխատում են ես-ի համար, դուք Աստծուն և երկինքը չեք դարձնում ձեր կյանքի առաջնայնությունը: Անհնար է Քրիս տոսի շնորհը հյուսել ձեր բնավորության մեջ, եթե դուք ձեր ողջ եռանդն աշխատեցնում եք աշխարհի համար: Կարող եք հաջողակ լինել ձեր փառքի համար երկրում գանձեր դի զելու գործում, սակայն «ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» (Մատթեոս 6.21): Հավիտենությանն առնչվող հարցերը կմղվեն երկրորդ պլան: Դուք կարող եք մասնակցել երկրպագության արտաքին ձևերին, սակայն ձեր ծառայությունը գարշելի կլինի երկնքի Աստծուն: Դուք չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային: Կա՛մ ձեր սիրտը կնվի րեք և ձեր կամքը կհանձնեք Աստծուն, կա՛մ ձեր բոլոր ջանքերը կտաք աշխարհի ծառայությանը: Աստված անտարբեր ու թույլ ծառայություն չի ընդունում: «Մարմնի ճրագն աչքն է, արդ երբ որ աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսավոր կլինի» (Ղուկաս 11.34): Եթե աչքը մեկ ուղղությամբ է նայում, եթե այն ուղղված է դեպի երկինք, երկնքի լույսը կլցնի հոգին, ևերկրային արժեքները կդառնան անկարևոր և անհրապույր: Սրտի ցանկություն ները կփոխվեն, և Հիսուսի հորդորներն ուշադրություն կգրավեն: Դուք կսկսեք գանձեր դիզել երկնքում: Ձեր մտքերը կուղղվեն դեպի հավերժու թյան մեծագույն պարգևները: Ձեր բոլոր ծրագրերը կկառուցվեն ապա գա, անմահ կյանքի հույսով: Դուք կձգվեք դեպի ձեր գանձերը: Դուք չեք հետևի աշխարհի հետաքրքրություններին, այլ ձեր բոլոր որոնումներում ձեր լուռ հարցադրումը կլինի. «Տե՛ր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունվարի 24:
47
փետրվար
10 ՇՈՒՐԹԵՐԸ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԵՆ
Եվ նրանով դիպավ իմ բերանին և ասաց. ահա սա դիպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քավ վեց: Եսայիա 6.7:
Իր երկնային պարգևներով Աստված առատապես ապահովել է Իր ժողովրդին: Երկրային ծնողն իր զավակին չի կարող տալ սրբագործ ված բնավորություն: Նա ի զորու չէ փոխանցել երեխային իր բնավորու թյունը: Միայն Աստված կարող է վերափոխել մեզ: Քրիստոսը փչեց Իր աշակերտների վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին» (Հովհաննես 20.22): Սա երկնքի մեծագույն պարգևն է: Քրիստոսն Իր Հոգու միջոցով նրանց հաղորդակից դարձրեց Իր սեփական սրբությանը: Նա օժտեց նրանց Իր զորությամբ, որպեսզի նրանք հոգիներ շահեն Ավետարանի համար: Դրանից հետո Քրիստոսը կապրի նրանց ունակություններում և կխո սի նրանց խոսքերով: Նրանց տրված էր առավելություն՝ իմանալու, որ դրանից հետո իրենք և Նա մեկ են լինելու: Նրանք պետք է փայփայեն Նրա սկզբունքները և կառավարվեն Նրա Հոգով: Նրանք այլևս չպետք է հետևեն իրենց ճանապարհին, չպետք է խոսեն իրենց բառերը: Այն բա ռերը, որոնք նրանք կխոսեն, պետք է դուրս գան սրբագործված սրտից և արտաբերվեն սրբագործված շուրթերից: Նրանք այլևս չպետք է ապրեն իրենց եսասիրական կյանքով. Քրիստոսը պետք է ապրի նրանցում և խոսի նրանց միջոցով: Նա նրանց կտա այն փառքը, որն ունի Հոր հետ, որպեսզի Ինքն ու նրանք մեկ լինեն Աստծո մեջ: Տեր Հիսուսը մեր մեծագույն Քահանայապետն է, մեր Փաստաբանը երկնային դատարաններում: Այն հանդիսավոր դիրքը, որով մենք կանգ նել ենք Նրա առջև որպես երկրպագուներ, չի գնահատվում: Մեր ներ կայիս և ապագա բարօրության համար մենք պետք է հասկանանք այս հարաբերությունը: Եթե մենք Նրա զավակներն ենք, մենք կապված ենք միմյանց քրիստոնեական եղբայրության աղերսներով` սիրելով իրար այնպես, ինչպես Նա սիրեց մեզ՝ միավորված սուրբ հարաբերություննե րում նրանց հետ, ում մաքրել է Գառի արյունը: Քրիստոսով կապված լի նելով Աստծո մեջ` մենք պետք է սիրենք իրար ինչպես եղբայրներ: Փառք Աստծուն, որ ունենք Քահանայապետ՝ Հիսուսը, Աստծո Որդին, Ով երկնքում է: Քրիստոսը չմտավ ձեռքերով կառուցված սրբարան, այլ մտավ երկինք, որպեսզի այժմ հանուն մեզ լինի Աստծո ներկայության մեջ: Իր սեփական արյան արժանիքներով Նա մեկընդմիշտ մտավ երկ նային սրբարանը՝ ձեռք բերելով հավիտենական փրկագնում մեզ հա մար: Վեհաժողովի օրաթերթ, 1899թ. հոկտեմբերի 1, չորրորդ եռամսյակ:
48
փետրվար
11
ՆՈՐՈԳՎԱԾ ՄԻՏՔ
Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգ վեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ի՞նչ է Աստծո կամ քը՝ բարին, հաճելին և կատարյալը։
Մարդկության փրկության գործում մարդու դերը Հիսուս Քրիստո սին հավատալն է որպես իր սեփական, ոչ թե մեկ այլ մարդու կատա րյալ Փրկագնող: Նա պետք է վստահի, սիրի երկնային Տիրոջը և երկյու ղի Նրանից: Որոշակի պահանջ կա իրականացնելու: Մարդը պետք է ազատվի մեղքի իշխանությունից: Նա պետք է կատարելության հաս նի յուրաքանչյուր բարի գործում: Հենց միայն Քրիստոսի խոսքերը կա տարելը կարող է նրան վստահություն տալ, որ իր տունը կառուցված է ամուր հիմքի վրա: Լսել, ասել, քարոզել, բայց չանել Քրիստոսի խոսքը՝ նշանակում է տունն ավազի վրա կառուցել: Նրանք, ովքեր կատարում են Քրիստոսի խոսքը, կատարյալ են դարձ նում քրիստոնյայի բնավորությունը, որովհետև Քրիստոսի կամքը իրենց կամքն է: Այդպես Քրիստոսը՝ փառքի հույսը, ձևավորվում է նրանցում: Նրանք, ասես թափանցիկ բաժակի միջից, տեսնում են Աստծո փառքը: Եթե մենք Քրիստոսին դարձնենք մեր մտքերի գլխավոր առարկան, Նա կդառնա նաև մեր խոսակցությունների առարկան, և Նրան նայելով՝ մենք կփոխվենք Նրա պատկերին համապատասխան փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց: Ընկած մարդը կարող է վերափոխվել մտքի նորոգմամբ, այնպես, որ կարողանա «քննել, թե ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»: Ինչպե՞ս է նա դա ապացուցում: Սուրբ Հոգին վերցնում է նրա մտքի, հոգու, սրտի և բնավորության պատկանե լությունը: Որտեղի՞ց է գալիս ապացույցը: «Որովհետև աշխարհի տեսա րան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): Սուրբ Հոգին իրական աշխատանք է կատարում մարդու բնավորու թյան վրա, և դրա պտուղները տեսանելի են. ճիշտ այնպես, ինչպես բա րի ծառը բարի պտուղ է բերում, այնպես էլ Տիրոջ այգում տնկած ծառը բարի պտուղ կտա հավիտենական կյանքի համար: Մեղքի հետապն դումները հաղթահարված են, չար մտքերն այլևս տեղ չունեն մտքում, չար սովորությունները դուրս են մղված հոգու տաճարից: Սխալ ուղղու թյամբ զարգացող միտումները ճիշտ ընթացք են ստացել: Ոչ ճիշտ հա կումներն ու զգացողություններն արմատախիլ են արված: Սուրբ բնա վորությունն ու սրբագործված զգացմունքներն են այժմ քրիստոնեական ծառի պտուղը: Տեղի է ունեցել լիակատար վերափոխություն: Սա է այն աշխատանքը, որը պետք է իրականացվի: Էլդեր Ե. Պ. Դանիելս և Ֆրեզ նոյի եկեղեցի, 8, 9:
49
փետրվար
12
ԽԱՉՎԱԾ ԵՍ-Ը
Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձա նում. Եվ ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստծո Որդու հավա տով եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց։ Գաղատացիս 2.20:
Անկեղծ և լրջորեն պետք է մոտենանք այն հարցին, թե արդյո՞ք մեզ խոնարհեցրել ենք Աստծո առաջ, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա աշ խատել մեզ հետ վերափոխող զորությամբ: Որպես Աստծո զավակներ՝ մեր առավելությունն է Նրա Հոգու՝ մեզ հետ աշխատելը: Երբ մեր ես-ը խաչ է հանվում, Սուրբ Հոգին վերցնում է փշրված սրտերին և դարձնում նրանց պատվի անոթներ: Նրանում մենք նմանվում են բրուտի ձեռքում եղած կավի: Հիսուս Քրիստոսը նման տղամարդկանց և կանանց ավելի մեծ մտավոր, ֆիզիկական և բարոյական ուժ կտա: Հոգու շնորհն ամ րություն կհաղորդի բնավորությանը: Նրանք բարի ազդեցություն կթող նեն, քանի որ Քրիստոսը կապրի նրանց հոգիներում: Մինչև այս դարձի բերող զորությունը չանցնի մեր եկեղեցիների վրա յով, մինչև չգա Աստծո Հոգու վերածնունդը, նրանց ողջ դավանաբանու թյունը երբեք եկեղեցու անդամներին քրիստոնյաներ չի դարձնի: Սիո նում կան մեղավորներ, ովքեր պետք է ապաշխարեն իրենց մեղքերից, որոնք փայփայվել են իբրև թանկարժեք գանձեր: Մինչև այս մեղքերը տեսանելի չդառնան և դուրս չշպրտվեն հոգուց, մինչև բնավորության յուրաքանչյուր վատ և սխալ գիծ չվերափոխվի Հոգու ազդեցությամբ, Աստված չի կարող ցուցաբերել Իր զորությունը: Ավելի մեծ հույս կա բա ցահայտ մեղավորների համար, քան սեփական կարծիքով արդարների համար, ովքեր մաքուր, սուրբ ու անարատ չեն: Ո՞վ կցանկանա կառավարվել, հրաժարվել իր փայփայած մեղքի կուռ քերից, ո՞վ կփափագի թողնել, որ Քրիստոսը մաքրագործի տաճարը՝ քշելով առևտրականներին: Ո՞վ է պատրաստ թողնել Հիսուսին մտնելու իր հոգի ևայն մաքրելու ապականող ու փչացնող ամեն ինչից: Չափանի շը հետևյալն է. «Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկն քում է, կատարյալ է» (Մատթեոս 5.48): Աստված կոչ է անում մարդկանց դատարկել իրենց սրտերը ես-ից, որից հետո միայն Նրա Հոգին ազատ մուտքի հնարավորություն կունենա: Դադարե՛ք փորձել կատարել գործն ինքներդ: Խնդրեք Աստծուն աշխատել ձեզ հետ և ձեր միջոցով, մինչև որ առաքյալի խոսքերը դառնան ձերը. «Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում»: Ձեռագրեր 1:366, 367:
50
փետրվար
13
ՓՈՓՈԽՎԱԾ ՄՏՔԵՐ
Այսուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առա քինություն է և թե գովություն է, այն մտածեք։ Փիլիպպեցիս 4.8:
Մենք ամենքս գործ ունենք անելու. գոտեպնդենք մեր մտքի մեջքը, լինենք սթափ և մշտապես աղոթենք: Միտքը պետք է հաստատուն կեր պով կառավարվի, որպեսզի խորհի այնպիսի բաների մասին, որոնք կամրացնեն բարոյական ուժը: Երիտասարդները վաղ տարիքից պետք է սկսեն զարգացնել մտքի ճիշտ սովորություններ: Մենք պետք է կարգի բերենք մեր միտքը, որպեսզի այն մտածի առողջ կերպով, և թույլ չտանք, որ չար բաներ խորհի: Սաղմոսերգուն բացականչում է. «Թող հաճո լինեն Քեզ իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդը՝ Քո առաջ. Ով Տեր, իմ Վեմ ու իմ Փրկիչ» (Սաղմոս 19.14): Երբ Աստված սրտի հետ աշխատում է Իր Սուրբ Հոգու միջոցով, մար դիկ պետք է համագործակցեն Նրա հետ: Մտքերը պետք է հեռանան, սահմանափակվեն և հետ քաշվեն այն բաները խորհելուց և տեսնելուց, որոնք միայն կթուլացնեն և կպղծեն հոգին: Մտքերը պետք է պարզ լի նեն, սրտի մտորումները՝ մաքուր, եթե ցանկանում եք, որ ձեր բերանի բառերը ընդունելի լինեն երկնքի և օգտակար՝ ձեր համախոհների հա մար: Քրիստոսը փարիսեցիներին ասաց. «Իժերի զավակներ, դուք ինչ պե՞ս կարող եք բարի խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, և չար մարդը չար գանձից չար բաներ կհանի: Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը պատասխան պիտի տան: Որովհետև քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես» (Մատթեոս 12.34-37): Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսն Իր աշակերտներին ներկայաց րեց Աստծո օրենքի ազդեցության լայն շրջանակ ունեցող սկզբունքնե րը: Նա Իր ունկնդիրներին սովորեցնում էր, որ օրենքը ոտնահարվում է մտքում՝ մինչև չար ցանկությունների կյանքի կոչվելը: Մենք պարտավոր ենք կառավարել մեր մտքերը և բերել դրանք Աստծո օրենքի ենթակայու թյանը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունիսի 12:
51
14 ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
փետրվար
Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մար դը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է: Եփեսացիս 4.22:
Հովհաննեսն ասում է. «Լույսը՝ Քրիստոսը, խավարում լույս է տալիս», որն աշխարհում է, «և խավարը չիմացավ Նրան…Բայց որոնք որ Նրան ըն դունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են: Որոնք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ո՛չ մարդի կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհաննես1.5-13): Անհավատ աշխարհի չփրկվելու պատճառն այն է, որ նրանք չեն ընտրում լուսավորվե լը: Արյունից ծնված հին բնությունը և մարմնական կամքը չեն կարող ժա ռանգել Աստծո թագավորությունը: Հին ճանապարհները, ժառանգական միտումները, նախկին սովորությունները պետք է թողնվեն, քանի որ շնորհը ժառանգական չէ: Նոր ծնունդը ենթադրում է նոր դրդապատճառներ, նոր նախասիրություններ և նոր միտումներ: Նրանք, ովքեր նոր կյանք են մտնում, Սուրբ Հոգով դառնում են աստվա ծային բնության հաղորդակից, և բոլոր իրենց սովորություններում և գործե րում նրանք կվկայեն Քրիստոսի հետ հարաբերության մասին: Երբ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե քրիստոնյա են, պահպանում են իրենց բնա վորության բնական արատներն ու հակումները, ինչո՞վ է նրանց դիրքորո շումը տարբերվում աշխարհայինից: Նրանք չեն գնահատում սրբացնող և մաքրագործող ճշմարտությունը: Նրանց հարկավոր է վերստին ծնվել: Թող ոչ ոք չմտածի, թե իր ճանապարհները փոփոխության կարիք չու նեն: Նրանք, ովքեր այդպես են մտածում, պիտանի չեն Աստծո գործով զբաղվելու համար, քանի որ նրանք չեն զգա մշտապես ավելի բարձր չա փանիշների ձգտելու, շարունակական բարելավում կատարելու անհրա ժեշտությունը: Ոչ ոք չի կարող ապահով լինել, մինչև չդադարի վստահել իր ես-ին և մշտապես հայացքը չուղղի Աստծո գործին, մինչև չուսումնասիրի այն և պատրաստակամ սրտով չընդունի իր սեփական սխալները, չսովո րի Քրիստոսի կամքը և չաղոթի, որ այն կատարվի իրենում, իրենով և իր միջոցով: Նման մարդիկ ցույց են տալիս, որ իրենց վստահությունը ոչ թե իրենց վրա է, այլ Քրիստոսի: Նրանք պահում են ճշմարտությունն ինչպես սուրբ գանձ, որն ունակ է սրբացնելու և մաքրագործելու, և մշտապես փոր ձում են իրենց բառերն ու ճանապարհները բերել դրա սկզբունքների հետ ներդաշնակության մեջ: Նրանք երկյուղում և դողում են, որ հանկարծ ես-ի անուշահոտ մի տեսանկյուն չվերածվի կուռքի, ևայդպիսով իրենց արատ ները չվերարտադրվեն իրենց վստահող մարդկանց մեջ: Նրանք փորձում են մշտապես ճնշել ես-ը, մի կողմ դնել այն ամենը, ինչից դրա հոտն է գա լիս ևայդ դատարկ տեղը լցնել Քրիստոսի խոնարհությամբ և հեզությամբ: Նրանց հայացքներն ուղղված են դեպի Հիսուսը, նրանք աճում են Նրանում՝ հավաքելով Նրանից լույս և շնորհ՝ տարածելու այն ուրիշների վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ.ապրիլի 12: 52
փետրվար
15 ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎՈՒՄ Է
Ո՞վ է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով։ Հակոբոս 3.13:
Քրիստոսի դպրոցում խոնարհությունը Հոգու ընդգծված պտուղնե րից մեկն է: Այն Սուրբ Հոգին օգտագործում է որպես սրբագործող շնորհ և հնարավորություն է տալիս դրա կրողին մշտապես կառավարել ան խոհեմ և պոռթկուն բնավորությունը: Երբ խոնարհության շնորհը փայ փայվում է նրանց կողմից, ովքեր ունեն դյուրագրգիռ կամ անհանգիստ բնավորություն, կգործադրեն ամենամեծ ջանքերն իրենց բնավորության ոչ հաճելի գծերը ճնշելու համար: Ամեն օր ձեռք կբերեն ինքնակառավա րում, մինչև որ այն ամենը, ինչը դուր չի գալիս Հիսուսին և նման չէ Նրա բնավորությանը, հաղթված լինի: Նրանք սկսում են նմանվել աստվա ծային Օրինակին, մինչև որ հնազանդվեն ոգեշնչված հորդորին. «Շուտ եղեք լսելու, ծանր՝ խոսելու և բարկանալու համար» (Հակոբոս 1.19): Երբ մարդը հայտարարում է, թե սրբագործված է, սակայն գործերով ու բառերով ներկայանում է որպես իր դառը ջուրը ցողող ոչ մաքուր ցայ տաղբյուր, կարող ենք վստահաբար ասել, որ այդ մարդը մոլորված է: Նա պետք է սովորի քրիստոնեական կյանքի այբուբենը: Իրենց Քրիստոսի ծառաներ հայտարարած մարդկանցից ոմանք այնքան երկար են փայ փայել անգթության դևը, որ կարծես արդեն սիրում են անսուրբ տար րերն ու հաճույք են ստանում տհաճ և գրգռող բաներ խոսելիս: Այս մար դիկ դարձի գալու կարիք ունեն, մինչև որ Քրիստոսը կընդունի նրանց որպես Իր զավակներ: Խոնարհությունը ներքին զարդարանք է, որն Աստված շատ բարձր է գնահատում: Առաքյալը դա համարում է ոսկուց, մարգարտից կամ թանկագին հանդերձներից ավելի գերազանց ու արժեքավոր: Մինչ ար տաքին զարդերը գեղեցկացնում են միայն մահկանացու մարմինը, խո նարհությունը զարդարում է հոգին և կապում է սահմանափակ մարդուն անսահման Աստծո հետ: Սա Աստծո ընտրած զարդարանքն է: Նա, Ով զարդարել է երկինքը լույսի գնդերով, այդ նույն Հոգով խոստացել է, որ «կփառավորի խեղճերին փրկությունով» (Սաղմոս 149.4): Եվ ովքեր հույ սը դնում են Տեր Հիսուս Քրիստոսի վրա և Նրա հետ քայլում են մտքի հե զությամբ և խոնարհությամբ, նրանց երկնքի հրեշտակները կգրանցեն որպես ամենագեղեցիկ զարդարանքն ունեցողներ: Ռևյու ընդ Հերալդ, 1881թ. հունվարի 18:
53
փետրվար
16 ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏՐՎԱԾ Է
Որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկի հավատի չափը բաժանեց։ Հռոմեացիս 12.3:
Ճշմարտության ընդունումը Աստծո սրբագործման միջոցներից մեկն է: Որքան պարզորոշ ենք մենք հասկանում այն ճշմարտությունը, որը Նա սերմանում է մեր մեջ, այնքան հավատարմությամբ կհնազանդվենք դրան, այնքան խոնարհ կլինենք մեր սեփական գնահատմամբ և նույն քան բարձր՝ տիեզերքի գնահատմամբ: Ինչքան ոչ եսասիրական են առ Աստված ուղղված մեր ջանքերը, այնքան քրիստոսանման կլինի դրանց ազդեցությունը, ևայնքան ավելի մեծ կլինի դրանց իրականացրած բա րին: Մեծ տարբերություն կա աշխարհի հոգու և Քրիստոսի Հոգու միջև: Առաջինը տանում է դեպի շահամոլություն, դեպի գանձեր դիզելը, որոնք կոչնչացվեն վերջին օրերի կրակով, երկրորդը տանում է դեպի ինքնա մերժում ևինքնազոհություն, դեպի այնպիսի գանձեր դիզելը, որոնք եր բեք չեն ոչնչանա: Հավատով ստացած Սուրբ Հոգին կոտրում է կամակոր սրտերը: Սա է ճշմարտության սրբագործության հոգին և ուժը, հավատի աղբյուրը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է սիրտը: Ճշմարիտ մեծա րումն աճում է Քրիստոսի կյանքում զարգացրած խոնարհությունից, որը ցուցադրվում է այն հիասքանչ զոհով, որը Նա արեց անհետացող հոգի ներին փրկելու համար: Նա, ով մեծարվում է Աստծուց, պետք է նախ և առաջ խոնարհեցնի իրեն: Աստված մեծարեց Քրիստոսին բոլոր անուն ներից ավելի բարձր: Սակայն Քրիստոսը նախ ևառաջ հասավ մարդկա յին վշտի ամենախորքերին՝ միահյուսվելով մարդկության կարեկցանքին Իր խոնարհությամբ և հեզությամբ: Նա թողեց մի օրինակ, որին բոլոր Նրա ծառայության մեջ եղողները պետք է հետևեն: «Ինձանից սովորեք», - ասաց աշխարհին երբևէ հայտնի ամենամեծ Ուսուցիչը: «Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.29): Միայն Աստծո Խոսքը կարդալը բավարար չէ մեզ համար: Սուրբ Գիրքը մեզ տրված է որպես հրահանգիչ, և մենք այն պետք է ուսումնասիրենք ուշադրությամբ և ջանասիրաբար՝ համեմատելով մի բաժինը մյուսի հետ: Գիրն է բանալին, որ բացում է Սուրբ Գիրքը: Երբ մենք կարդում, ուսումնասիրում ևաղոթում ենք, մեր կողքին է աստվածային Ուսուցիչը՝ Սուրբ Հոգին, Ով լուսավորում է մեր միտքը, որպեսզի մենք հասկանանք Աստծո Խոսքի մեծագույն ճշմարտությունները: Խաղաղօվկիանոսյան միության մատյան, 1905թ. փետրվարի 23:
54
փետրվար
17
ՏՈՒՆԸ ՄԱՔՐՎԱԾ Է
Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նո րոգիր իմ ներսում։ Սաղմոս 51.10:
«Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում»: Սա սկսվում է քրիստոնեական բնավորության կերտման հենց սկզբում, քանի որ սրտից է կյանքի ելքը: Եթե բոլորը՝ ծառայողներն ու մարդիկ տեսնեին, որ իրենց սրտերը ուղիղ են Աստծո առաջ, մենք ավելի մեծ արդյունքներ կունենայինք կատար վող աշխատանքից: Որքան կարևոր և պատասխանատու աշխատանք եք կատարում, այնքան մեծ է մաքուր սիրտ ունենալու անհրաժեշտու թյունը: Հարկավոր շնորհը տրված է, և Սուրբ Հոգին կաշխատի այդ ուղ ղությամբ գործադրած ձեր ամեն մի ջանքի վրա: Եթե Աստծո ամեն մի զավակ փնտրի Նրան ջանասիրաբար և համբերատար կերպով, շնորհի մեծագույն աճ կլինի: Խռովությունները կդադարեն, հավատացյալները կլինեն մեկ սիրտ և մեկ հոգի, կմտածեն մեկ մտքով, և սերն ու մաքրու թյունը կիշխեն եկեղեցում: Նայելով՝ մենք փոխվում ենք: Ինչքան շատ խորհեք Քրիստոսի բնավորության մասին, այնքան շատ կնմանվեք Նրա պատկերին: Եկեք Հիսուսի մոտ այնպես, ինչպես կաք, և Նա կընդունի ձեզ, նոր երգ կդնի ձեր բերանում, որով կփառաբանեք Աստծուն: «Դեն մի՛ գցիր ինձ Քո երեսից և Քո Սուրբ Հոգին մի՛ վեր առնիր ին ձանից» (Սաղմոս 51.11): Ապաշխարությունն ու ներումն Աստծո պարգև ներն են՝ տրված Քրիստոսի միջոցով: Սուրբ Հոգու ազդեցությամբ է, որ մենք տեսնում ենք մեր մեղքը և զգում ներման անհրաժեշտությու նը: Ներում ստանում են միայն զղջացողները, բայց Տիրոջ շնորհն է, որ ստիպում է սրտին զղջալ: Նա գիտի մեր բոլոր թուլությունները և թերու թյունները և կօգնի մեզ: Նա կլսի հավատի աղոթքը, սակայն մեր աղոթքի անկեղծությունը կարող է ապացուցվել միայն մեր ջանքերով՝ բերել մեզ ներդաշնակության մեծագույն բարոյական չափանիշի հետ, որը կստու գի յուրաքանչյուր մարդու բնավորությունը: Մենք պետք է բացենք մեր սիրտը Հոգու ազդեցության համար և զգանք Նրա վերափոխող ուժը: Պատճառը, որ դուք չեք ստանում Աստծո փրկարար օգնությունից ավելի շատ, այն է, որ ձեր և Երկնքի միջև հա ղորդակցման ուղին խցանված է աշխարհիկությամբ, ցուցամոլությամբ և գերիշխանության տենչով: Մինչ շատերն ավելի ու ավելի են ենթարկ վում աշխարհի սովորույթներին և կանոններին, մենք պետք է կերտենք մեր կյանքն աստվածային մոդելին համապատասխան: Եվ մեր խոս տումներ պահող Աստվածը մեր վրա կծագեցնի փրկության ուրախու թյունն ու կպարուրի մեզ Իր ազատ Հոգով: Ռևյու ընդ Հերալդ, 1884թ. հունիսի 24:
55
18 ՔՐԻՍՏՈՍԱՆՄԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
փետրվար
Որովհետև դուք մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Կողոսացիս 3.3:
Հիսուսն է կատարյալ օրինակը: Մեր ես-ին հաճոյանալու և սեփական ճանապարհներ որոնելու փոխարեն՝ եկեք փորձենք արտացոլել Նրա պատկերը: Նա բարի էր և քաղաքավարի, կարեկցող ու քնքուշ: Արդյո՞ք մենք նման ենք Նրան: Ձգտո՞ւմ ենք արդյոք անուշաբույր դարձնել մեր կյանքը բարի գործերով: Մենք կարիք ունենք Քրիստոսի պարզության: Վախենում եմ, որ շատ դեպքերում մեր սրտի տիրապետումը վերցնում է կարծր ու անզգամ մի հոգի, որն ընդհանրապես նման չէ աստվածային Հոգուն: Այս թուջե սկզբունքը, որը փայփայվել է շատերի կողմից, և որը նույնիսկ ընդունվել է որպես առաքինություն, պետք է հեռացվի, որպես զի մենք կարողանանք սիրել մեկս մյուսին, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ: Բավարար չէ, որ մենք միայն դավանենք հավատը, հարկավոր է ավե լին, քան պարզապես անվանական հավանությունն է: Պետք է լինի իս կական գիտություն, իսկական փորձ ճշմարտության սկզբունքներում, ինչպես Հիսուսում է: Սուրբ Հոգին պետք է աշխատի ներսում՝ ներկա յացնելով այս սկզբունքները հստակ գիտակցության ուժեղ լույսի ներքո, որպեսզի գիտակցենք դրանց ուժն ու վերածենք իրական կյանքի: Միտ քը պետք է հնազանդ լինի ազատության արքայական օրենքին, օրենք, որը մարդկանց սրտերին ներգործում է Սուրբ Հոգու միջոցով և պարզ է դարձնում գիտակցությանը: Մեղքի արտաքսումը պետք է լինի մարդու կողմից՝ գործի դնելով իր ազնվական իշխանությունը: Միակ ազատու թյունը, որը սահմանափակ կամքը կարող է զգալ, Աստծո կամքի հետ ներդաշանկության մեջ լինելն է՝ համապատասխանելով այն պայման ներին, որոնք մարդուն դարձնում են աստվածային բնության հաղորդա կից, հեռու փախչելով աշխարհի մեջ ցանկությունից բխող ապականու թյունից: Մարդու բանվորությունը խեղաթյուրվում, այլանդակվում է մեղքի պատճառով և արմատապես տարբերվում է Արարչի ձեռքից դուրս եկած առաջին մարդու բնավորությունից: Հիսուսն առաջարկում է վերցնել մարդու այլասերվածությունն ու մեղքը և փոխարենը նրան տալ Իր սեփական բնավորության գեղեցկությունն ու գերազանցու թյունը: Նա պարտավորվում է նորոգել հոգին ճշմարտության միջոցով: Սխալը չի կարող իրականացնել վերածննդի այս գործը, այդ պատ ճառով մենք պետք է ճշմարիտը կեղծից տարբերակող հոգևոր տեսո ղություն ունենանք՝ չընկնելու թշնամու որոգայթը: Ռևյու ընդ Հերալդ, 1885թ. նոյեմբերի 24:
56
փետրվար
19 ՈՒՆԵՆԱԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՏՔԸ
Որովհետև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնի նրան. բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Ա Կորնթացիս 2.16:
Քանի որ մարդը դարձի է գալիս ճշմարտությամբ, բնավորության վե րափոխման գործընթացը շարունակվում է: Նա ավելի լավ է ընկալում՝ ինչ ասել է դառնալ Աստծուն հնազանդ մարդ: Աստծո միտքն ու կամքը դառնում են նրա կամքը, և մշտ ապես Աստծուն դիմելով խորհրդի հա մար՝ նա դառնում է մեծ ըմբռնման տեր մարդ: Տեղի է ունենում մտքի ընդհանուր զարգացում, որն անվերապահորեն դրված է Սուրբ Հոգու առաջնորդության տակ: Սա միակողմանի կրթություն չէ, որը զարգացնում է միակողմանի բնավորություն, այլ բացահայտվում է ներադաշնակորեն զարգացած բնավորություն: Թուլությունները, որոնք տեսանելի էին թույլ և երերուն բնավորության մեջ, հաղթահարված են, և շարունակական նվիրվա ծությունն ու երկյուղածությունը մարդուն այնքան են մոտեցնում Հի սուս Քրիստոսին, որ նա ունենում է Քրիստոսի միտքը: Նա մեկ է լինում Քրիստոսի հետ՝ ունենալով սկզբունքի ուժն ու ամրությունը ևըմբռնման պարզությունը. դա այն իմաստությունն է, որը գալիս է Աստծուց, Ով ողջ լույսի և գիտակցության աղբյուրն է: Աստծո շնորհն ընկել է խոնարհ, հնազանդ, բարեխիղճ մարդկանց վրա որպես արդարության Արև՝ զարգացնելով մտավոր ունակություննե րը ևամենազարմանահրաշ կերպով շարունակական հնազանդությամբ ուժեղացնելով նրանց, ովքեր ցանկանում են իրենց կարողություններն օգտագործել Տիրոջ գործում, գործերով աճել Հիսուս Քրիստոսի գիտու թյան մեջ և լինել հնարավորինս շատ պտուղների կրողներ՝ փառավորե լու Աստծուն բարի գործերով: Նաև որպեսզի ուսյալ և մեծ ձեռքբերումնե րի տեր մարդիկ քաղեն ամենաթանկագին դասերը պատվիրաններից և անկիրթների օրինակներից, ինչպես աշխարհը նրանց կկոչեր: Սակայն եթե նրանք ավելի խորը տեսողություն ունենային, կտեսնեին, որ գիտու թյուն են ձեռք բերել բարձրագույն դպրոցում՝ Հիսուս Քրիստոսի դպրո ցում: ...Աստծո Խոսքի սկիզբը ներկայացնում է հիանալի բացում մարդու ունակություններն ամրապնդելու վերաբերյալ, քանի որ Աստծո Խոսքի մուտքը աստվածային ճշմարտության կիրառումն է սրտի վրա, որը մաք րագործում և նրբացնում է հոգին Սուրբ Հոգու գործունեության շնորհիվ: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. հուլիսի 19:
57
փետրվար
20
ԿԵՆԱԼ ՆՐԱՆՈՒՄ
Կացեք Ինձանում, և Ես՝ ձեզանում. ինչպես որ ճյուղն իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որթում չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե Ինձանում չմնաք։ Հովհաննես 15.4:
Մենք պետք է աղոթենք աստվածային Հոգու հեղման համար՝ որպես դեղամիջոց մեղքով վարակված հոգիների համար: Հայտնության ար տաքին ճշմարտությունները, որոնք պարզեցվել ու հեշտացվել են հաս կանալի լինելու համար, շատերի կողմից ընդունվում են որպես հիմնա կանի հավելում: Սակայն մտքի հետ աշխատող Սուրբ Հոգին մեծագույն ցանկություն է առաջացնում սխալով չաղճատված ճշմարտությունների նկատմամբ: Նա, ով իսկապես ցանկանում է ճանաչել ճշմարտությունը, չի կարող մնալ տգիտության մեջ, քանի որ թանկարժեք ճշմարտությու նը պարգևատրում է ջանասեր փնտրողին: Մենք պետք է զգանք Աստծո շնորհի դարձի բերող ուժը, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր փակել են իրենց սրտերը Աստծո Հոգու դեմ, բացել դուռն ու ջանասիրաբար աղաչել՝ Ապրիր ինձ հետ: Ինչո՞ւ ծնկի չգալ աստվածային շնորհի գահի առաջ՝ աղոթելով, որ Աստծո Հոգին հեղվի մեզ վրա, ինչպես հեղվեց աշա կերտների վրա: Նրա ներկայությունը կփափկացնի մեր կարծր սրտերը և կլցնի մեզ ուրախությամբ ու ցնծությամբ՝ վերափոխելով մեզ և դարձ նելով օրհնության առատ ուղիներ: Տերը ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրն ունենա հա րուստ հավատ, ևայս հավատը մտքի հետ Սուրբ Հոգու կատարած աշ խատանքի արդյունքն է: Այն բնակվում է յուրաքանչյուր հոգու հետ, ով կստանա այն՝ չզղջացողին նախազգուշացման խոսքեր ասելով և մատ նանշելով Հիսուսին՝ Աստծո Գառին, Ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղ քը: Նա լույս է շողացնում այն անձանց մտքերի վրա, ովքեր ցանկանում են համագործակցել Աստծո հետ՝ տալով նրանց արդյունավետություն և իմաստություն Իր գործն անելիս: Սուրբ Հոգին երբեք անօգնական չի թողնում Հիսուսին փնտրող մար դուն: Նա վերցնում է Քրիստոսից և ցույց է տալիս որոնողին: Եվ եթե մեր աչքերն ուղղված են Հիսուսին, Հոգու գործը չի դադարում, մինչև որ մար դը չի համապատասխանում Նրա պատկերին: Հոգու հիասքանչ ազդե ցության միջոցով փոխվում են մեղավորի մտքերն ու նպատակները, մինչև որ մեկ է դառնում Քրիստոսի հետ: Նրա սերն Աստծո նկատմամբ աճում է, նա դառնում է ծարավ արդարության, և տեսնելով Քրիստո սին՝ նա փոխվում է փառքից փառք, բնավորությունից բնավորություն և դառնում է ավելի ու ավելի նման իր Տիրոջը: Ժամանակների նշանները, 1899թ. սեպտեմբերի 27:
58
փետրվար
21
ՆԱՅԵԼՈՎ ՆՐԱՆ
Ով երկրի բոլոր ծայրերը, դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք, որով հետև Ես եմ Աստված, ևուրիշը չկա: Եսայիա 45.22:
Օրենքի պահանջներին համապատասխանելու համար մեր հավա տը պետք է կառչի Քրիստոսի արդարությանը` ընդունելով այն որպես մեր արդարություն: Քրիստոսի հետ միության, Նրա արդարությունը հավատով ընդունելու միջոցով մենք կարող ենք Աստծո գործն անելու, Քրիստոսի հետ գործընկերներ լինելու որակավորում ստանալ: Եթե ցան կանում եք, որ չարի հոսանքը ձեզ տանի իր ուղղությամբ և չեք համա գործակցում երկնքի հետ՝ ձեր ընտանիքում և եկեղեցում օրինախախ տությունը կանխելու և հավերժական արդարությունը ներս թողնելու համար, ապա դուք հավատ չունեք: Հավատն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Հավատի միջոցով է ՍուրբՀոգին աշխատում սրտում՝ նրանում սրբություն ստեղ ծելու համար, սակայն սա չի կարող իրականացվել, մինչև որ մարդն ինքը չհամագործակցի Քրիստոսի հետ: Մենք կարող ենք երկնքին հա մապատասխանել միայն մեր սրտում արված Սուրբ Հոգու աշխատան քի միջոցով, քանի որ Հոր առաջ կանգնելու համար պետք է ունենանք Քրիստոսի արդարությունը՝ որպես լիազորություն: Իսկ դրա ձեռքբեր ման համար հարկավոր է ամեն օր վերափոխվել Հոգու ազդեցությամբ, լինել աստվածային բնության հաղորդակիցը: Սուրբ Հոգու աշխատանքն է՝ նրբացնել ճաշակը, սրբագործել սիրտն ու ազնվացնել մարդուն: Թող որ մարդը նայի Հիսուսին: «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29): Ոչ ոքի չեն ստիպի նայել Քրիստո սին, սակայն հրավերի ձայնը խիստ աղերսանքով ասում է. «Նայիր և ապրիր»: Նայելով Քրիստոսին` մենք կտեսնենք, որ Նրա սերն աննախա դեպ է, որ Նա զբաղեցրել է մեղավորի տեղն ու նրան տվել Իր անարատ արդարությունը: Երբ մեղավորը տեսնում է իր Փրկչին խաչի վրա մեղքի անեծքի տակ իր փոխարեն մեռնելիս, զգում է Նրա ներող սերը, նրա սիրտը լցվում է սիրով: Մեղավորը սիրում է Քրիստոսին, որովհետև Քրիստոսն առաջինն է սիրել իրեն, և սերն օրենքի իրականացնումն է: Ապաշխարող մարդը գիտակցում է, որ Աստված «հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9): Աստ ծո Հոգին աշխատում է հավատացյալի սրտում` իրավասություն տալով նրան հնազանդության մի մակարդակից առաջանալ դեպի մյուսը` ու ժից հասնելով ավելի մեծ ուժի, շնորհից՝ շնորհի Հիսուս Քրիստոսում: Ռև յու ընդ Հերալդ, 1892թ. նույեմբերի 1:
59
փետրվար
22
ԼՑՎԱԾ ՆՐԱՆՈՎ
Եվ դուք Նրանով լցված եք, որ Նա է ամեն իշխանության և պե տության գլուխը: Կողոսացիս 2.10:
Դուք չեք կարող երկինք մտնել բնավորության որևէ արատով կամ անկատարությամբ, իսկ երկինք մտնելուն պետք է պատրաստվեք հի մա՝ որպես փորձաշրջան տրված այս կյանքում: Եթե ցանկանում եք Քրիստոսի գալստյամբ մտնել արդարների տունը, հարկ է, որ ունենաք Աստծո Հոգու խորը զգացողությունները, անձնական փորձառություն, և լինեք կատարյալ Նրանում, Ում մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես: Քրիստոսի արդարության ուժի միջոցով մեզ պատշաճում է հրաժարվել ամեն անիրավությունից: Պետք է մարդու և իր Փրկագնողի միջև կենդանի կապ լինի: Մարդու և Աստծո միջև հաղոր դակցության ուղին պետք է մշտապես բաց լինի, որպեսզի մարդը կարո ղանա աճել շնորհի և Տիրոջ գիտության մեջ: Բայց քանի՜- քանի՜սը չեն աղոթում: Նրանք զգում են, որ մեղքի տակ են և կարծում են, թե չեն կարող գալ դեպի Աստված, մինչև որ չանեն Նրա բարեհաճությունը շահող որևէ բան, կամ մինչև Աստված չմոռա նա իրենց մեղքերի մասին: Նրանք ասում են. «Ի զորու չեմ Աստծո առաջ բարձրացնել սուրբ ձեռքեր առանց բարկության կամ կասկածի, այդ պատճառով չեմ կարող գալ»: Այդպես նրանք հեռու են մնում Քրիստոսից ևանընդհատ մեղք են գործում, քանի որ առանց Նրա միայն չարություն կարող են գործել: Մեղք գործելուն պես հարկ է վազել շնորհի գահի առաջ և պատմել Հի սուսին այդ մասին: Դուք պետք է ցավով լցված լինեք այդ մեղքը գործելու համար, քանի որ դրանով թուլացրել եք ձեր սեփական հոգևորությունը, տրտմեցրել երկնքի հրեշտակներին և վնասել ու վիրավորել ձեր Փրկագ նողի սիրող սիրտը: Երբ զղջացող սրտով Հիսուսից Նրա թողությունն եք խնդրում, հավատացեք, որ Նա արդեն ներել է ձեզ: Մի՛ կասկածեք Նրա աստվածային ողորմածությանը և մի՛ հրաժարվեք Նրա անսահման սի րո սփոփանքից: Երբ ձեր երեխան չի հնազանդվել ձեզ, սխալ բան է գործել ձեր դեմ, հետո փշրված սրտով եկել է ներողություն խնդրելու, դուք գիտեք` ինչ եք անելու: Գիտեք, որ շտապով կսեղմեք ձեր երեխային ձեր կրծքին և կհա վատացնեք նրան, որ ձեր սերն անփոփոխ է, իսկ նրա մեղքը` ներված: Մի՞թե դուք ավելի ողորմած եք, քան ձեր ողորմած երկնային Հայրը, Ով այնպես սիրեց աշխարհը, որ «Իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Դուք պետք է Աստծո մոտ գնաք այնպես, ինչպես երեխաներն են գնում իրենց ծնողների մոտ: Աստվածաշնչի արձագանք, 1892թ. փետր վարի 1: 60
փետրվար
23
ՀԱՆԳԻՍՏ ՆՐԱՆՈՒՄ
Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Մատթեոս 11.29:
Մինչ դուք քայլում եք հեզությամբ և սրտի խոնարհությամբ, ձեզ հա մար տարվող աշխատանքը շարունակվում է, աշխատանք, որը կարող է անել միայն Աստված, քանզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես։ Եվ այդ հաճությունը ձեզ Քրիստոսում, Նրա սիրո մեջ հանգիստ առնելիս տեսնելն է: Դուք չպետք է թույլ տաք, որ որևէ բան խաթարի ձեր հոգու խաղաղությունը, հանգս տությունը, այն վստահությունը, որ դուք ընդունված եք հենց հիմա: Յու րացրեք յուրաքանչյուր խոստում, բոլորը ձերն են այն պայմանով, որ հա մապատասխանեք Տիրոջ սահմանած կանոններին: Ձեր ճամփաներից իմաստնաբար հրաժարվելը և Քրիստոսի ճանապարհն ընդունելը Նրա սիրո մեջ կատարյալ հանգիստ գտնելու գաղտնիքն է: Մեր կյանքը Նրան տալը շատ ավելին է նշանակում, քան կարծում ենք: Մենք պետք է սովորենք Նրա հեզությունն ու խոնարհությունը, մինչև որ կգիտակցենք «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» խոստման իրականացումը: Քրիստոսի սովորությունները` Նրա հեզու թյունը, Նրա խոնարհությունը յուրացնելով է ես-ը վերափոխվում, Քրիս տոսի լուծը մեր վրա առնելով և այնուհետև՝ սովորելով: Չկա այնպիսի մեկը, ով դեռ շատ բան սովորելու կարիք չունի: Բոլորը պետք է սովորեն Հիսուս Քրիստոսից: Երբ մարդիկ հույսը դնում են Քրիստոսի վրա, նրանց բնավորության բոլոր ժառանգական և ձեռքբերովի գծերը հեռացվում են որպես նրանց՝ աստվածային բնույթի հաղորդակիցները դառնալուն խանգարող խոչընդոտներ: Երբ ես-ը մահանում է, մարդու մեջ ապրում է Քրիստոսը: Նա ապրում է Քրիստոսում, և Քրիստոսն ապրում է նրանում: Քրիստոսը փափագում է, որպեսզի բոլորը դառնան Իր աշակերտնե րը: Նա ասում է՝ սովորե՛ք Ինձանից, տվե՛ք ձեր հոգիներն Ինձ: Ես չեմ լռեցնի ձեզ, այլ այնպիսի բնավորություն կմշակեմ ձեզանում, որ դուք տարրական դասարաններից տեղափոխվեք բարձրագույն դպրոց: Թո ղեք ձեր խնդիրներն Ինձ: Թույլ տվեք, որ Իմ կյանքը, Իմ համբերությունը, Իմ երկայնամտությունը, Իմ ժուժկալությունը, Իմ հեզությունը, Իմ խո նարհությունը զարգանան ձեր բնավորության մեջ, ինչպես մեկը, ով ապ րում է Ինձանում: ...Այնուհետև դուք կունենաք ոչ միայն «Ես կտամ», այլ նաև «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» խոստումը: Աստ վածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. օգոստոսի 1:
61
24 ԿԵՐՊԱՐԱՆԱԿԻՑ ՆՐԱ ՊԱՏԿԵՐԻՆ
փետրվար
Բայց մենք ամենքս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց։ Բ Կորնթացիս 3.18:
Մեղքով բեռնված և պայքարող մարդի՛կ, Հիսուսն Իր փառավոր մար դեղությամբ իջավ երկնքից, որպեսզի բարեխոսի ձեզ համար: «Որով հետև ոչ թե այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակու թյունով մոտենանք շնորհքի աթոռին» (Եբրայեցիս 4.15, 16): Մենք պետք է մշտապես մեր հայացքը հառենք Հիսուսին` մեր հավատի Հեղինակին և Ավարտողին, որպեսզի Նրան նայելով վերափոխվենք Նրա պատկե րով, և մեր բնավորությունը լինի Նրա բնավորության նման: Մենք պետք է ցնծանք, որ ողջ դատը հանձնված է Որդուն, որովհետև Իր երկրային կյանքի ընթացքում Նա ծանոթացավ այն բոլոր դժվարություններին, որոնք հառնում են մարդկության առաջ: Սրբագործվել նշանակում է դառնալ աստվածային բնության հա ղորդակիցը, ըմբռնել Հիսուսի հոգին և միտքը, լինել Քրիստոսի դպրո ցի հավիտենական աշակերտը: «Բայց մենք ամենս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպա րանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Անհնար է սեփական ուժով կամ ջանքերով իրականացնել այս փոփո խությունը մեր մեջ: Սուրբ Հոգին՝ Մխիթարիչն է, որ Հիսուսը խոստա ցավ ուղարկել աշխարհ, որ վերափոխում է մեր բնավորությունը Քրիս տոսի պատկերի պես, և երբ սա իրականանում է, մենք հայելու պես արտացոլում ենք Տիրոջ փառքը: Այսինքն, Քրիստոսին նայողի բնավո րությունն այնքան է նմանվում Նրա բնավորությանը, որ նրան նայողը տեսնում է Քրիստոսի բնավորությունը, որը փայլում է ինչպես հայելու միջից: Մեզ համար անտեսանելիորեն մենք օրեցօր փոխվում ենք, հրա ժարվում մեր սեփական ճանապարհներից ու կամքից ևընդունում ենք Քրիստոսի ճանապարհն ու Նրա կամքը, Նրա բնավորության խոնար հությունը: Այսպիսով մենք աճում ենք Քրիստոսում և, չգիտակցելով այդ, արտացոլում ենք Նրա պատկերը: Ձևական քրիստոնյաները ցածր բաներին շատ մոտ են: Նրանց աչ քերը վարժված են միայն սովորական բաները տեսնելու, իսկ նրանց մտքերը խորհում են միայն աչքի տեսած բաների շուրջ: Նրանց հոգևոր փորձառությունը հաճախ մակերեսային է և անբավարար, նրանց բա ռերը` թեթև և անարժեք: Ինչպե՞ս կարող են նման մարդիկ արտացոլել Քրիստոսի պատկերը: Ինչպե՞ս կարող են նրանք փայլեցնել արդարու թյան Արևի վառ ճառագայթները երկրի խավար տեղերում: Լինել քրիս տոնյա՝ նշանակում է լինել Քրիստոսի նման: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 28: 62
փետրվար
25 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՀՈԳՈՒ ՀԵՏ
Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությու նում, ահով և դողալով գործեք ձեր անձերի փրկությունը։ Փիլիպպե ցիս 2.12:
«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17): Աստվածային ուժից բացի, ոչինչ չի կարող վերածնել մարդկային սիրտը և լցնել այն Քրիս տոսի սիրով, Ով մշտապես ցուցադրում է սեր նրանց նկատմամբ, ում համար մահացավ: Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն: Երբ մարդ դարձի է գալիս Աստծուն, նրան տրվում է նոր բարոյական ճա շակ, նոր շարժիչ ուժ, և նա սիրում է այն բաները, որոնք սիրում է Աստ ված, որովհետև նրա կյանքը կապված է Հիսուսի կյանքի անփոփոխ խոստումների ոսկի շղթայով: Սերը, ուրախությունը, խաղաղությունն ու անսահման երախտագիտությունը կհագեցնեն հոգին, և օրհնվածի լե զուն կլինի՝ «Քո քաղցրությունը մեծացնում է ինձ» (Սաղմոս 18.35): Բայց նրանք, ովքեր մեղքը հաղթահարելու առանց վճռական ջան քերի սպասում են իրենց բնավորության մեջ կախարդական փոփոխու թյուն տեսնել, կհիասթափվեն: Մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք Հիսուսին նայելիս, կասկածելու ոչ մի պատճառ չունենք, որ Նա կարող է փրկել բոլոր Իր մոտ եկողներին: Այլ պետք է մշտապես վախ ունենանք, որ մեր հին բնությունը կրկին գլուխ չբարձրացնի, որ թշնամին ծուղակ չդնի և մեզ կրկին չդարձնի իր գերիները: Մենք պետք է ահով ու դողով գործենք մեր անձերի փրկությունը, քա նի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես։ Մեր սահմանափակ ուժով մենք պետք է այնքան սուրբ լինենք մեր ասպարեզում, որքան սուրբ է Աստված Իր ոլորտում: Մեր կա րողությունների չափով մենք պետք է ի ցույց դնենք աստվածային բնա վորության ճշմարտությունը, սերը և գերազանցությունը: Ինչպես մոմն է ընդունում կնիքի հետքը, այնպես էլ մարդը պետք է ընդունի Աստծո Հոգու հետքը և մնա Քրիստոսի պատկերի մեջ: Մենք պետք է ամեն օր աճենք հոգևոր գրավչության մեջ: Աստվա ծային Պատկերը կրկնօրինակելու մեր փորձերը հաճախ կձախողվեն: Մենք հաճախ ծնկի կգանք Հիսուսի ոտքերի առաջ՝ լաց լինելու մեր թե րությունների և սխալների պատճառով, սակայն մենք չպետք է հուսալք վենք, պետք է ավելի եռանդուն աղոթենք, ավելի լիարժեքորեն հավա տանք և ավելի մեծ ամրությամբ փորձենք աճել մեր Տիրոջ նմանութան մեջ: Ընտիր լուրեր, 1.336, 337:
63
փետրվար
26
ԱԶԱՏ ՄԵՂՔԻ ԱՆԵԾՔԻՑ
Բայց հիմա, որ մեղքից ազատված և Աստծո ծառա եղած եք, ձեր պտուղն ունեք սրբանալու համար, և նրա վերջը հավիտենական կյանքն է։ Հռոմեացիս 6.22:
Տերն ուզում է, որ Իր ժողովուրդն ամուր լինի հավատի մեջ, անտեղ յակ չլինի իրենց այդքան առատորեն տրված մեծ փրկությունից: Նրանք չպետք է սպասեն` մտածելով, թե ապագայում մի օր մի մեծ գործ պետք է արվի իրենց համար, քանի որ գործն արդեն ավարտված է: Հավատաց յալը կանչված չէ Աստծո հետ հաշտվելու համար, նա երբեք չպետք է անի դա և չի էլ կարող անել: Նա պետք է ընդունի Քրիստոսին որպես իր խա ղաղություն, քանի որ Քրիստոսով է Աստված և խաղաղությունը: Քրիս տոսը վերջ դրեց մեղքին` իր սեփական մարմնի վրա կրելով դրա անեծ քի ծանր բեռը խաչի վրա և հեռացրեց անեծքը բոլոր նրանցից, ովքեր հավատում են Իրեն որպես անձնական Փրկիչ: Նա վերջ դրեց սրտում մեղքի գերիշխանությանը, և հավատացյալի կյանքն ու բնավորությունը վկայում են Քրիստոսի շնորհի իսկական բնույթի մասին: Հիսուսը տալիս է Սուրբ Հոգին բոլոր Իրենից խնդրողներեն, քանզի այն կարևոր է յուրաքանչյուր հավատացյալի ազատելու համար ինչ պես աղտոտումից, այնպես էլ օրենքի անեծքից և դատապարտությու նից: Սուրբ Հոգու աշխատանքի, ճշմարտության սրբագործման շնորհիվ հավատացյալը դառնում է համապատասխան երկնային պալատներին, որովհետև Քրիստոսն աշխատում է մեզ հետ, և Նրա արդարությունը մեզ վրա է: Առանց դրա ոչ ոք երկինք մտնելու իրավունք չի ունենա: Մենք չենք վայելի երկինքը, մինչև որ պիտանի չլինենք դրա սուրբ մթնոլորտին Հոգու ազդեցությամբ և Քրիստոսի արդարությամբ: Երկնքի թեկնածուներ դառնալու համար մենք պետք է համապա տասխանենք օրենքի պահանջներին: «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից, քո բոլոր անձից, քո բոլոր զորությունից, և քո բոլոր մտքից. Եվ քո ընկերին՝ քո անձի պես» (Ղուկաս 10.27): Մենք սա կարող ենք անել միայն, երբ հավատով կառչում ենք Քրիստոսի արդարությանը: Նայելով Հիսուսին` մենք ստանում ենք կենդանի, աճող սկզբունք մեր սրտում, և Սուրբ Հոգին առաջ է տանում գործը. հավատացյալն առաջանում է շնորհից շնորհ, զորությունից զորություն, բնավորությունից բնավորու թյուն: Նա նմանվում է Քրիստոսի պատկերին, մինչև որ հոգևոր աճի մեջ կատարյալ մարդ է լինում Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակի չա փով: Այսպիսով, Քրիստոսը վերջ է դնում մեղքի անեծքին և հավատացող հոգուն ազատում դրա գործունեությունից ու արդյունքից: Ընտիր լուրեր, 1:394, 395:
64
27 ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԲԱՅՑ ՈՉ ԱՆՄԵՂ
փետրվար
Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստծուց մեզ համար եղավ իմաստություն ևարդարություն և սրբություն և փրկություն։ Որ ինչպես գրված է` Նա, որ պարծենում է, թող Տերով պարծենա: Ա Կորնթացիս 1.30, 31:
Հենց այստեղ մենք կարող ենք տարբերակել իրական և կեղծ սրբա գործումը: Սրբագործումը միայն Աստծո Խոսքը դավանելն ու սովորեցնե լը չէ, այլ Նրա կամքի համաձայն ապրելը: Նրանք, ովքեր հայտարարում են, թե անմեղ են, և պարծենում են իրենց սրբագործմամբ, ինքնավստահ են և չեն գիտակցում այն վտանգը, որի մեջ գտնվում են: Նրանք իրենց սրտերը հիմնում են այն ենթադրության վրա, որ եթե մեկ անգամ վե րապրել են Աստծո սրբագործող ուժը, այլևս ընկնելու վտանգն իրենց չի սպառնում: Հայտարարելով, թե հարուստ են և մեծ կարողության տեր, և ոչ մի բանի կարոտ չեն, չգիտեն, թե թշվառ են և աղքատ, կույր են ու մերկ: Սակայն նրանք, ովքեր իսկապես սրբագործված են, գիտակցում են իրենց սեփական թուլությունը: Գիտակցելով իրենց կարիքը` նրանք լույսի, շնորհի և ուժի համար կգնան Հիսուսի մոտ, Ում մեջ բնակված է ամեն լիությունը, և միայն Նա կարող է բավարարել նրանց կարիքնե րը: Գիտակցելով իրենց սեփական անկատարությունները՝ նրանք փոր ձում են ավելի ու ավելի նմանվել Քրիստոսին ևապրել Նրա սուրբ օրենքի սկզբունքներին համապատասխան: Անկարողության այս շարունակա կան զգացողությունը կտանի այնպիսի կախվածության Աստծուց, որ Նրա Հոգին կարտապատկերվի նրանցում: Երկնքի գանձերը կբացվեն՝ բավարարելու յուրաքանաչյուր ծարավ հոգու կարիքները: Այս ամենը տալիս է վստահություն, որ մի օր կտեսնենք այն արքայության փառքը, որը մեր երևակայությունը միայն թեթևակիորեն է պատկերացնում: Նրանք, ովքեր զգացել են Աստծո սրբագործող և վերափոխող ուժը, չպետք է ընկնեն վտանգավոր սխալի մեջ և մտածեն, թե իրենք անմեղ են, հասել են կատարելության բարձրագույն աստիճանին և հեռու են գայթակղության զոհ դառնալու վտանգից: Այն չափանիշը, որը քրիս տոնյան պետք է ունենա աչքի առաջ, Քրիստոսի բնավորության մաք րությունն ու գրավչությունն է: Օրեցօր նա կարող է ավելի գեղեցկանալ և աշխարհին ավելի ու ավելի շատ արտացոլել աստվածային պատկերը: Աստվածաշնչի արձագանք, 1898թ. փետրվարի 21:
65
փետրվար
28
ՄԻՇՏ ԱՃԵԼՈՎ
Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Առակաց 4.18:
Անսահման գնով մարդուն ապահովվել է քրիստոնյայի բնավորու թյան կատարելությանը հասնելու հնարավորությունը: Նրանք, ովքեր ու նեցել են ճշմարտությունը լսելու առավելությունը և տպավորվել են Սուրբ Հոգուց, ընդունել Սուրբ Գիրքը որպես Աստծո ձայն, ոչ մի արդարացում չունեն հոգևոր կյանքում գաճաճ մնալու համար: Գործի դնելով այն ու նակությունը, որն Աստված տվել է, նրանք պետք է ամեն օր սովորեն և ամեն օր ստանան հոգևոր եռանդ և ուժ, որը տրված է յուրաքանչյուր իսկական հավատացյալի: Տիրոջ այգում տնկիներ դնելու համար մենք պետք է մշտապես հոգևոր կյանքի և եռանդի մատակարարում ստա նանք: Այնուհետև տեսանելի կդառնա մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավա տի և գիտության աճը: Ճանապարհին չկա մի այնպիսի տեղ, ուր մենք կկարողանանք թողնել մեր պատասխանատվությունը և հանգստանալ: Մենք պետք է առաջանանք երկնքի ուղղությամբ` զարգացնելով ամուր հոգևոր բնավորություն: Մեր ստացած Սուրբ Հոգու չափաբաժինը հավասար կլինի դրա հա մար գործի դրված մեր ցանկության և հավատի չափաբաժնին և այն օգուտին, որը կքաղենք մեզ տրված լույսից և գիտությունից: Սուրբ Հո գին մեզ կվստահվի ստանալու մեր կարողության և ուրիշներին փո խանցելու մեր ունակությունների չափով: Քրիստոսն ասում է. «Որով հետև ամեն, ով որ խնդրում է, առնում է, ևով որ որոնում է, գտնում է» (Ղուկաս 11.10): Նա, ով անկեղծորեն փնտրում է Քրիստոսի թանկարժեք շնորհը, կա րող է վստահ լինել, որ չի հիասթափվի: Այս խոստումը մեզ տրվել է Նրա նից, Ով մեզ չի խաբի: Դա նշված չէ որպես սկզբունք կամ տեսություն, այլ որպես փաստ, որպես աստվածային կառավարության օրենք: Մենք կարող ենք վստահ լինել, որ կստանանք Սուրբ Հոգին, եթե փորձենք անձնապես ստուգել Աստծո Խոսքը: Աստված ճշմարիտ է, Նրա հրամա նը` կատարյալ. «Ով որ որոնում է, գտնում է, և ով որ դուռը թակում է, բացվում է նրան» (համար 10): Լույսն ու ճշմարտությունը կփայլեն հոգու ցանկության համեմատ: Երանի նրանց, որ սոված և ծարավ են արդա րության, որ նրանք կկշտանան: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 5:
66
29 ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ
փետրվար
Ուրեմն ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անստույգ, այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով։ Այլ իմ մարմինը ճնշում եմ և նվաճում, որ միգուցե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան գտնվեմ։ Ա Կորնթացիս 9.26, 27:
Աստված Իր ժողովրդին առաջնորդում է քայլ առ քայլ: Քրիստոնյայի կյանքը պայքար է ու երթ: Այս պատերազմում զինադադար չկա, ջանքե րը պետք է լինեն շարունակական և համառ: Անդադար ջանքերի շնոր հիվ է, որ մենք հաղթող ենք դուրս գալիս սատանայի գայթակղություննե րից: Քրիստոնեական ամբողջականությունը պետք է որոնել անդադար եռանդով և պահպանել ամուր նպատակամղվածությամբ: Քրիստոնեական գիտությունը պետք է յուրացվի, գիտություն, որը շատ ավելի խորն է, լայն ու բարձր, քան ցանկացած մարդկային գիտու թյուն, քանզի երկինքը երկրից բարձր է: Միտքը պետք է դառնա կար գապահ, կիրթ ու վարժ, որովհետև մենք պետք է ծառայություն մատու ցենք Աստծուն այնպիսի ճանապարհներով, որոնք ներդաշնակ չեն մեր բնածին հակումների հետ: Մենք ունենք ժառանգական և ձեռքբերովի չար հակումներ, որոնք պետք է հաղթահարվեն: Հաճախ կյանքի կրթու թյունն ու վարժվածությունը պետք է անտեսվեն, որպեսզի մարդը կա րողանա դառնալ Քրիստոսի դպրոցի աշակերտը: Մեր սրտերը պետք է կրթվեն, որպեսզի ամուր մնան Աստծո մեջ: Մենք պետք է ձևավորենք սովորություններ՝ դիմակայելու գայթակղություններին: Պետք է սովո րենք վեր նայել: Հարկավոր է հասկանալ, թե ինչպես են մեր առօրյա կյանքի վրա ազդում Աստծո Խոսքի սկզբունքները, որոնք բարձր են ինչ պես երկինքը, և որոնք ներառում են հավերժությունը: Յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր միտք պետք է համապատաս խանի այս սկզբունքներին: Սուրբ Հոգու թանկագին շնորհը մեկ րոպեում չի զարգանում: Հա մարձակությունը, տոկունությունը, խոնարհությունը, հավատը, Աստծո՝ փրկելու զորության հանդեպ անսասան վստահությունը ձեռք են բեր վում տարիների փորձի հետ: Դեպի ճշմարիտը տանող սուրբ ջանքերով և ճշմարտությանը ամուր հավատարմությամբ է, որ Աստծո զավակները պետք է կերտեն իրենց ճակատագիրը: Մենք կորցնելու ժամանակ չունենք: Չգիտենք, թե երբ կավարտվի մեր փորձաշրջանը: Հավերժությունը ձգվում է մեր առջև: Վարագույ րը շուտով կբարձրանա: Քրիստոսը շուտով կգա: Աստծո հրեշտակնե րը փորձում են մեզ վեր հանել մեզանից և երկրային արժեքներից: Թող որ նրանց աշխատանքն իզուր չլինի: Վկայություններ եկեղեցու համար 8.313, 314:
67
ՄԱՐՏ
ՊՏՂԱԲԵՐ ՀՈԳՈՒՄ
մարտ
1
ՍՈՒՐԲ ԲՈՒՐՄՈՒՆՔ
Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ Իմ Հորից խնդրեք Իմ անունով, տա ձեզ։ Հովհաննես 15.16:
Շատ պտուղ տալու համար մենք պետք է առավելագույնս օգտա գործենք մեր առավելություններն ու հնարավորությունները` դառնա լով հոգևորապես ավելի ու ավելի պատրաստված: Մենք պետք է մի կողմ դնենք միջակությունը, հպարտությունը, աշխարհիկությունը և ամեն օր ստանանք աստվածային աջակցություն: Հոգևորապես աճե լու համար պետք է կիրառեք Ավետարանի տված բոլոր միջոցները և պատրաստ լինեք ձեռք բերել բարեպաշտություն Սուրբ Հոգու ազդե ցությամբ, քանի որ սերմը ծիլից մինչև հասուն հասկ զարգանում է ան տեսանելի գերբնական ուժի միջոցով: Այն խոստումը, որով Հիսուսը մխիթարեց Իր աշակերտներին դա վաճանությունից և խաչելությունից անմիջապես առաջ, Սուրբ Հոգու, ինչպես նաև աստվածային ազդեցության և ներգործության խոս տումն էր՝ առատապես բացված նրանց, քանի որ այս օրհնություն ներն իրենց հերթին կբերեին այլ օրհնությունների: Սուրբ Հոգին փչում է այն մարդու վրա, ով խոնարհաբար կենում է Քրիստոսում որպես իր հավատի Հեղինակ և Ավարտող, և նման հավատացյալը հավիտենա կան կյանքի պտուղ կտա: Նրա ազդեցությունը բուրումնավետ կլինի, և Հիսուսի անունը կլինի երաժշտություն նրա ականջների և մեղեդի` նրա սրտի համար: Քրիստոնյան կլինի կյանքի համ ու հոտ մյուսների համար, թեև հնա րավոր է, որ նա չկարողանա բացատրել իր փորձառության առեղծվա ծը: Սակայն նա կիմանա, որ երբ ամպերն ու խավարը շրջապատում են իրեն, և նա կանչում է Տիրոջը, խավարն անհետանում է, և հոգու տաճա րում խաղաղություն ևուրախություն է տիրում: Նա կիմանա՝ ինչ ասել է Աստծո ներող սիրո բացահայտում սրտի համար, զգալ այն խաղաղու թյունը, որ ամեն մտքից վեր է, փառք, գոհություն և երկրպագություն զգալ Նրա նկատմամբ, Ով սիրեց մեզ և լվաց մեր մեղքերից Իր սեփա կան արյամբ: Նա խաղաղություն ունի Հիսուս Քրիստոսի միջոցով ևու րախություն՝ Սուրբ Հոգում: Քրիստոսի հետ մի լինելով՝ նրա հոգին դառ նում է հնազանդ Նրա կամքին, և երկինքն է փայփայվում նրա սրտում, մինչ նա պարուրված է անսահման սիրո գրկում: Նման քրիստոնյաներն ավելի շատ պտուղ կբերեն Աստծո փառքի համար: Նրանք ճշգրտորեն կներկայացնեն Աստծո բնավորությունը ևաշխարհին ցույց կտան Նրան բնորոշ հատկանիշները: Ժամանակների նշանները, 1893թ. ապրիլի 3:
69
2 ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՊՏՈՒՂՆ Է
մարտ
Ողորմիր ինձ, Աստված, Քո ողորմության պես և Քո մեծ ողորմու թյան պես ջնջիր իմ անօրենությունները։ Իսպառ լվա ինձ իմ անօրե նությունից և սրբիր ինձ իմ մեղքից: Սաղմոս 51.1, 2:
Ապաշխարությունը փրկող շնորհի առաջին պտուղներից մեկն է: Մեր Մեծ Ուսուցիչը սխալական, ընկած մարդուն ուղղված Իր դասերում ներ կայացնում է Իր շնորհի կենսատու ուժը` հայտարարելով, որ այդ շնորհի միջոցով տղամարդիկ և կանայք կարող են ապրել սրբության և մաքրու թյան նոր կյանք: Նա, ով ապրում է այս կյանքով, իրականացնում է երկ նային արքայության սկզբունքերը: Ուսուցանվելով Աստծո կողմից` նա մյուսներին ճիշտ ճանապարհով է տանում: Նա կաղերին անորոշության ճանապարհով չի առաջնորդի: Սուրբ Հոգու աշխատանքը նրա կյանքում ցույց է տալիս, որ նա աստվածային բնության կրող է: Այսպիսով յուրա քանչյուր մարդ, ում հետ աշխատում է Սուրբ Հոգին, այնքան առատորեն է ստանում հարուստ շնորհը, որ նրա բարի գործերին նայելով՝ անհա վատ աշխարհն ընդունում է, որ նա կառավարվում է աստվածային զո րությամբ, ապավինում է այդ զորությանը և առաջնորդվում է դրանով՝ փառավորելու Աստծուն: Աստծո զարմանալի շնորհը, 138: Կան մարդիկ, ովքեր, չնայած Քրիստոսի շնորհի հրավերներին, շա րունակում են ապրել անաստված կյանքով: Նման մարդկանց Աստված ասում է. «Մինչև ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտություն սիրեք…Հետ դարձեք դեպի Իմ հանդիմանությունը, ահա Ես Իմ Հոգին կթափեմ ձեզ վրա, Իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ» (Առակաց 1.22, 23): Ժամանակնե րի նշանները, 1905թ. հունիսի 28: Ապաշխարությունը մեղքից Սուրբ Հոգու աշխատանքի առաջին պտուղն է կյանքում: Դա միակ գործընթացն է, որով անսահման մաքրու թյունն արտացոլում է Քրիստոսի պատկերը Նրա կողմից փրկագնված մարդկանց մեջ: Քրիստոսում է բնակվում ամեն լիությունը: Այն գիտու թյունը, որը ներդաշնակ չէ Նրա հետ, արժեք չունի: Նա մեզ սովորեցնում է ամեն բան վնաս համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գի տության համար: Այս իմացությունն ամենաբարձր գիտությունն է, որ որևէ մարդ կարող է ձեռք բերել: ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանու թյուններ, 6.1068, Էլեն Ուայթի մեկնաբանություններ:
70
մարտ
3
ՍԵՐ
Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչ վենք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ Նրան չճանաչեց: Ա Հովհաննես 3.1:
Հովհաննեսն ասում է. «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք»: Ոչ մի լեզու չի կարող արտահայտել այս սերը. մենք կարող ենք նկարագրել այն ընդամենը մի թույլ աստիճանով, մինչ դեռ այդ սերը ամեն գիտությունից գերազանց է: Կպահանջվի Անվերջի լեզուն՝ արտահայտելու մի զգացմունք, որը մեզ հնարավորություն տվեց Աստծո որդիներ կոչվել: Քրիստոնյա դառնալով` մարդը հետ չի գնում: Կենդանի Աստծո հետ կապի մեջ լինելու մեջ ամոթ բան չկա: Հիսուսը կրեց նսեմացումը, ամոթն ու նախատինքը, որոնք իրավամբ պատկանում էին մեղավորին: Նա երկնքի Տիրակալն էր, փառքի Արքան, Նա հավասար էր Հոր հետ, բայց, այդուհանդերձ, մարդեղություն հագավ Իր աստվածության վրա, որպեսզի այդ մարդեղությունը դիպչեր մարդ կությանը, աստվածությունը բռներ աստվածությանը: Եթե Նա գար որ պես հրեշտակ, չէր կարող մասնակից լինել մեր տառապանքներին, չէր փորձվի բոլոր հարցերում, ինչպես մենք ենք փորձվում, չէր կարող կա րեկից լինել մեր ցավերին, սակայն Նա եկավ մեր մարդեղության հան դերձանքով՝ որպես մեր փոխարինող ևերաշխավոր՝ հաղթելու խավարի տիրակալին մեր փոխարեն և մեզ դարձնելու հաղթողներ Իր արժանիք ների շնորհիվ: Կանգնած Գողգոթայի խաչի ստվերի ներքո` մեր սրտերը լցվում են Նրա սիրով: Երբ նայում եմ Նրան, Ում իմ մեղքերը խոցեցին, ի վերուստ տրված ներշնչում է իջնում սրտիս, և թող որ այս ներշնչանքն իջնի յուրա քանչյուրիդ վրա Սուրբ Հոգու միջոցով: Մինչև չստանաք Սուրբ Հոգին, չեք կարող Աստծո սերն ունենալ ձեր սրտում, սակայն Քրիստոսի հետ կենդանի կապի միջոցով մենք ոգեշնչվում ենք սիրով, եռանդով և վճռա կանությամբ: Մենք մարմարե քարեր չենք, որոնք արտացոլում են արևի լույսը, բայց տոգորված չեն կյանքով: Մենք կարող ենք պատասխանել արդարության Արևի պայծառ ճառագայթներին, քանի որ Քրիստոսը լուսավորում է մեր հոգիներն ու տալիս լույս և կյանք: Մենք խմում ենք Քրիստոսի սիրուց, ինչպես ճյուղերն են սնուցվում որթատունկից: Եթե պատվաստվենք Քրիստոսին և թել առ թել միանանք կենդանի Որթին, մենք այս փաստի վկայությունը կտանք` պտղի առատ ողկույզներ կրելով: Ռևյու ընդ Հե րալդ, 1892թ. սեպտեմբերի 27:
71
մարտ
4
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
Ես կգոհանամ Քեզանից, Տեր, իմ բոլոր սրտով. կպատմեմ Քո ամեն հրաշքները։ Ուրախ կլինեմ ու կցնծամ Քեզանով, սաղմոս կա սեմ Քո անունին, ով Բարձրյալ: Սաղմոս 9.1, 2:
Մենք պետք է ավելի մեծ հավատ ունենանք: Եկեք սկսենք հավատալ փրկությանը: Եկեք Աստծուն գանք հավատով՝ լիովին վստահ լինելով, որ եթե հանձնվենք Նրան, Նա մեր բնավորությունը կդարձնի Քրիստո սի բնավորության նման: Մենք պետք է սա կրկնենք նորից ու նորից: Այ նուհետև, միավորված Քրիստոսի հետ, մենք կարող ենք բացահայտել Նրան աշխարհին: Եվ հետո կդադարի մեր թափընդհատ և բախտապա վեն աշխատանքը: Եկեք պատվենք Աստծուն` ամուր հավատ և անսասան վստահու թյուն ցուցաբերելով: Եկեք հիշենք, որ Նա չի փառավորվում դյուրագրգիռ և ապերջանիկ հոգու դրսևորումից: Աստված հոգ է տանում Իր ծաղիկ ների մասին: Նա նրանց գեղեցկություն ու անուշահոտություն է տալիս: Արդյո՞ք Նա մեզ ավելի շատ ուրախության բուրմունք չի տա: Արդյո՞ք Նա չի վերականգնի մեր մեջ աստվածային պատկերը: Այդ դեպքում եկեք հավատանք Նրան: Եկեք հիմա, հենց հիմա դնենք մեզ այնտեղ, ուր Նա մեզ կարող է տալ Իր Սուրբ Հոգին: Այնուհետև կարող ենք աշխարհին վկայություն տալ, թե ինչ կարող է իսկական հավատն անել մարդու հետ: Մեր սրտերը լցնող մեր Փրկչի ուրախությունը խաղաղություն և վստա հություն է տալիս մեզ ասելու. «Ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է» (Հոբ 19.25): Իր Խոսքում Տերը պարզ է դարձրել, որ Իր ժողովուրդն ուրախ ժողո վուրդ է: Իրական հավատը ձեռքերը վեր է բարձրացնում և հույսը դնում է Նրա վրա, Ով կանգնած է խոստման հետևում. «Եվ շատ պիտի լինի քո որդիների խաղաղությունը (Եսայիա 54.13): «Այսպես է ասում Տերը. Ահա Ես բերում եմ խաղաղությունը նրա վրա գետի պես» (Եսայիա 66.12): «Ահա Ես ստեղծում եմ Երուսաղեմը բերկրանք և նրա ժողովուրդը՝ ու րախություն» (Եսայիա 65.18): Աստծո մեջ մենք կարող ենք «ուրախ լի նել անպատմելի և փառավոր խնդությունով» (Ա Պետրոս 1.8): «Եվ կօրհնվեն Նրանով, ամեն հեթանոսները երանի կտան Նրան» (Սաղմոս 72.17): Եկեք ձգտենք կրթել հավատացյալներին ուրախանալու Աստծով: Հոգևոր ուրախությունը գործուն հավատի արդյունք է: Աստծո ժողո վուրդը պետք է հավատով և Սուրբ Հոգով լի լինի: Եվ Նա կփառավորվի նրանցում: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1905թ. ապրիլի 1:
72
մարտ
5
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Հիսուսում։ Փիլիպպեցիս 4.6, 7:
Աշխարհի Փրկիչը փորձում էր վշտացած աշակերտների սրտերին բե րել ամենաուժեղ սփոփանքը: Եվ թեմաների լայն ընտրանուց Նա ընտրեց Սուրբ Հոգու թեման, որը պետք է ոգեշնչեր և մխիթարեր նրանց սրտերը: Եվ թեպետև Հիսուսը մեծամասամբ խոսում էր Սուրբ Հոգուն առնչվող թեմաների շուրջ, եկեղեցիներում այսօր քիչ են անդրադառնում դրան: Սուրբ Հոգու անունն ու ներկայությունը համարյա թե արհամարհվում են, թեև աստվածային ազդեցությունը կարևոր է քրիստոնյայի բնավո րության կատարելագործելու համար: Ոմանք խաղաղ չեն, անհանգիստ են, շարունակական դժգոհության վիճակում են և թույլ են տալիս, որպեսզի ներքին մղումներն ու կիրքը կառավարեն իրենց սրտերը: Նրանք չգիտեն՝ ինչ ասել է վերապրել խա ղաղություն և հանգիստ Քրիստոսում: Նրանք նման են խարիսխ չու նեցող նավի, որը քշվում է քամուց և դեսուդեն նետվում: Այդպիսիք չեն առաջնորդվում Սուրբ Հոգով և նման են փոթորկուն ծովի: Իսկ նրանք, ում միտքը կառավարվում է Սուրբ Հոգով, քայլում են հեզությամբ և խո նարհությամբ, քանի որ աշխատում են Քրիստոսի գծած սահմանների ներսում. նրանք կմնան կատարյալ խաղաղության մեջ: Տերը մեզ տվել է աստվածային տեղեկատու գիրք, որով կարող ենք իմանալ Նրա կամքը: Նրանք, ովքեր եսակենտրոն են, ինքնավստահ, չեն զգում Աստվածաշունչն ուսումնասիրելու կարիքը և մեծապես դժգո հում են, երբ ուրիշներն իրենց նման չեն և չունեն միևնույն արատավոր մտքերն ու միևնույն խեղաթյուրված հեռանկարը: Իսկ նա, ով առաջ նորդվում է Սուրբ Հոգու կողմից, իր խարիսխը գցում է վարագույրի ներ սի կողմում, ուր Հիսուսը մտավ մեզ համար: Նա ուսումնասիրում է Սուրբ Գիրքը եռանդուն ջանասիրությամբ և փնտրում է լույս ու գիտություն՝ ամեն քայլափոխում իր ընթացքը շրջապատող շփոթմունքի և վտանգի մեջ առաջնորդվելու համար: Նրանք, ովքեր անհանգիստ են, դժգոհում են, տրտնջում են, Աստվածաշունչը կարդում են իրենց ընթացքն արդա րացնելու նպատակով, ուրեմն արհամարհում կամ ուրանում են Աստծո խորհուրդները: Եվ նա, ով ունի խաղաղություն, իր կամքը դրել է Աստծո կամքի կողքին և ցանկանում է հետևել աստվածային առաջնորդությա նը: Ժամանակների նշանները, 1893թ. օգոստոսի 14:
73
մարտ
6
ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Ուրեմն հագեք՝ ինչպես Աստծո ընտրվածներ՝ սուրբեր և սիրելի ներ, ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնմտություն: Կողոսացիս 3.12:
Մեր փրկության Հրամանատարը խոնարհեցրեց Իրեն և Իր վրա վերցրեց ծառայի պարտականությունը, որպեսզի մարդկությունը դառ նա աստվածության դաշնակիցը: Մարդը պետք է ներկայացնի Քրիստո սին: Նա պետք է լինի երկայնամիտ իր եղբայրակիցների նկատմամբ, լի նի համբերատար, ներող և լի Քրիստոսի սիրով: Իսկապես դարձի եկած մարդը հարգանք կցուցաբերի իր եղբայրների հանդեպ և կվարվի Քրիս տոսի պատվերի պես: Հիսուսն ասաց. «Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունե նաք» (Հովհաննես 13.34, 35): Որտեղ հոգու մեջ Քրիստոսի սերն է առատ հոսում, այնտեղ կլինի այդ սիրո դրսևորումը, որը կհասկացվի նաև աշ խարհի կողմից: Ոչ բոլոր Քրիստոսի անունը տվողներն են մեկ Քրիստոսի հետ: Նրանք, ովքեր չունեն Քրիստոսի Հոգին և շնորհը, Նրանը չեն, անկախ նրանից, թե ինչ են դավանում: Իրենց պտուղներից նրանց կճանաչեք: Այն սովո րություններն ու գործերը, որոնք համապատասխանում են աշխարհի կարգին, չեն իրականացնում Աստծո օրենքը, այդ իսկ պատճառով չեն կրում Նրա Հոգու շունչը, ոչ էլ արտահայտում են Նրա բնավորությունը: Քրիստոսի նմանությունը կդրսևորվի միայն նրանցով, ովքեր նմանվում են աստվածային պատկերին, ովքեր ձևափոխվում են Սուրբ Հոգու ներ գործությամբ, դառնում են Աստծո Խոսքի կատարողներ և արտահայ տում են Աստծո միտքն ու կամքը: Աշխարհում կա ինչպես կեղծ, այնպես էլ ճշմարիտ քրիստոնեություն: Մարդու իրական հոգին բացահայտվում է իր եղբայրների հետ նրա վարվելակերպում: Նա կարող է հարց տալ. արդյո՞ք իր հոգում և գոր ծերում ներկայացնում է Քրիստոսի բնավորությունը, թե՞պարզապես դրսևորում է այս աշխարհի մարդկանց բնորոշ եսասիրական գծերը: Ձեր դավանանքը ոչինչ չի նշանակում Աստծո համար: Քանի դեռ վեր ջանականապես ուշ չէ սխալներն ուղղելու համար, թող յուրաքանչյուրն իրեն հարց տա. «Ո՞վ եմ ես»: Մեզանից է կախված՝ արդյո՞ք մենք մեր մեջ կձևավորենք այնպիսի բնավորություն, որը մեզ իրավունք կտա լինել Աստծո արքայական ընտանիքի անդամներ: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. ապրիլի 9:
74
մարտ
7
ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ
Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, եր կայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզու թյուն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա: Գաղատացիս 5.22, 23:
Եթե Քրիստոսն ապրում է մեզանում, մենք կլինենք քրիստոնյաներ ինչպես տանն, այնպես էլ դրսում: Իսկական քրիստոնյան բարի խոսքե րով է շփվում իր բարեկամների և շրջապատի մարդկանց հետ: Նա կլինի բարի, քաղաքավարի, սիրող, կարեկից և կկրթի իրեն երկնային ընտա նիքի հետ բնակվելու համար: Եթե նա արքայական ընտանիքի անդամ է, կներկայացնի այն թագավորությունը, ուր որ գնալու է: Նա մեղմությամբ կխոսի իր երեխաների հետ, քանի որ կգիտակցի, որ նրանք ևս Աստծո ժառանգներն են՝ երկնային ընտանիքի անդամներ: Աստծո զավակների մեջ չկա կոպտության հոգի, քանի որ «Հոգու պտուղն է՝ սեր, ուրախու թյուն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա»: Այն Հոգին, որը փայփայվում է տանը, կդրսևորվի եկեղեցում: Մենք պետք է կրթենք մեր հոգին, որպեսզի այն լինի գթառատ, քնքուշ, նուրբ, ներողամտությամբ և կարեկացանքով լի: Եթե մենք մի կողմ դնենք ամեն ունայնություն, բոլոր հիմար խոսակցությունները, ժեստերն ու կատակները, չենք լինի սառը, անկարեկից և չշփվող: Տիրոջ Հոգին պետք է լինի ձեզանում, մինչև որ դառնաք Աստծո պար տեզի անուշաբույր ծաղիկ: Դուք պետք է շարունակ խոսեք լույսի, Հի սուսի՝ արդարության Արեգակի մասին, մինչև փոխվեք փառքից փառք, բնավորությունից բնավորություն՝ առաջանալով զորությունից զորու թյուն և ավելի ու ավելի ճշմարիտ կերպով արտացոլելով Հիսուսի թան կագին պատկերը: Երբ այս ամենն անեք, Տերը երկնային գրքում կգրի «Կեցցե՛ք», քանի որ դուք ներկայացնում եք Հիսուսին: Քրիստոնյաները չպետք է լինեն կարծրասիրտ ու անհասանելի: Մեր վարքագիծը պետք է ներկայացնի Հիսուսին, և մեր բնավորությունը պետք է լինի գեղեցիկ՝ երկնային շնորհով օժտված: Աստծո ներկայու թյունը պետք է լինի լիարժեք ներկայություն մեզ հետ, ևուր էլ որ գնանք, պետք է աշխարհին տանենք լույսը: Ձեր շուրջը գտնվողներին հարկ է գի տակցել, որ ձեզ շրջապատում է երկնքի մթնոլորտը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. սեպտեմբերի 20:
75
մարտ
8
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մար դիկ խոսեն, դատաստանի օրը համար պիտի տան։ Որովհետև քո խոսքից կարդարանաս, և քո խոսքից կդատապարտվես։ Մատթեոս 12.36, 37:
Աստված ցանկանում է, որ մենք անհատապես մոտենանք այն դիր քին, որտեղ Նա կարող է մեր վրա հեղել Իր սերը: Նա մեծ արժեք է տվել մարդուն և փրկագնել է մեզ Իր Միածին Որդու զոհի շնորհիվ, և մենք մեր ընկերների մեջ պետք է տեսնենք Քրիստոսի արյան գինը: Եթե մենք ցու ցաբերենք այս սերը մեկս մյուսի նկատմամբ, կաճենք Աստծո և ճշմար տության նկատմամբ սիրո մեջ: Մեզ ցավ է պատճառում տեսնել, թե ինչ քան քիչ սեր կա մեր մեջ: Սերը երկնային ծագում ունեցող բույս է, ևեթե ուզում ենք, որ այն ծաղկի մեր սրտերում, պետք է այդ բույսն ամեն օր մշակենք: Մեղմությունը, քնքշությունը, երկայնամտությունը, դյուրագր գիռ չլինելը, ամեն ինչ տանելը, ամեն ինչին դիմանալը՝ այս ամենը սիրո թանկագին ծառի պտուղներն են: Երբ միավորված եք իրար հետ, ուշադիր եղեք ձեր խոսքերին: Թող որ ձեր խոսակցությունը լինի այնպիսի բնույթի, որ ապաշխարության կա րիք չունենաք: «Եվ մի՛ տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4.30): «Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, և չար մարդը չար գանձից չար բա ներ կհանի» (Մատթեոս 12.35): Եթե ճշմարտության սերը ձեր սրտում է, դուք կխոսեք ճշմարտության մասին, կխոսեք այն օրհնված հույսի մա սին, որն ունեք Հիսուսում: Եթե ունեք սեր ձեր սրտում, դուք կփորձեք հաստատել և կառուցել ձեր եղբոր մեջ ամենասուրբ հավատը: Եթե որևէ խոսք է արտաբերվել, որը վնասակար է ձեր եղբոր կամ ընկերոջ բնա վորության համար, մի՛ խրախուսեք այդ չարախոսությունը: Դա թշնա մու գործն է: Սիրով հիշեցրեք խոսողին, որ Աստծո Խոսքը թույլ չի տալիս նման խոսակցություն: Մենք պետք է մեր սիրտն ազատենք այն ամենից, ինչը պղծում է մեր հոգու տաճարը, որպեսզի Քրիստոսը բնակվի դրանում: Մեր Փրկիչն ասել է, թե մենք ինչպես պետք է Իրեն բացահայտենք աշխարհին: Եթե մենք փայփայենք այս Հոգին, եթե դրսևորենք այս սերն ուրիշների նկատ մամբ, եթե պաշտպանենք մեկս մյուսին, եթե լինենք բարի, համբերա տար, հանդուրժող, աշխարհը վկայություն կունենա մեր բերած պտուղ ներով, որ մենք Աստծո զավակներ ենք: Եկեղեցու միաբանությունն է, որ թույլ է տալիս նրան գիտակցված ազդեցություն տարածել անհավատնե րի ևաշխարհիկների վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունիսի 5:
76
մարտ
9
ՀԱՎԱՏ
Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է: Եբրայեցիս 11.1:
Քրիստոսին գալիս պետք է հավատի փորձառություն ունենանք: Մենք պետք է Նրան բերենք մեր ամենօրյա կյանքը, որից հետո կունենանք խաղաղություն և ուրախություն և մեր փորձով կհասկանանք Նրա բա ռերի իմաստը. «Եթե Իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանքները պահեցի և կենում եմ Նրա սիրո մեջ» (Հովհաննես 15.10): Մեր հավատը պետք է պահանջի խոստումը, որպեսզի կարողանանք կենալ Հիսուսի սիրո մեջ: Հիսուսն ասաց. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (համար 11): Հավատը գործում է սիրով և մաքրագործում է հոգին: Հավատի մի ջոցով Սուրբ Հոգին մուտք է գործում սիրտ և սրբացնում է այն: Մարդը չի կարող դառնալ Քրիստոսի գործի համագործակից, մինչև որ չշփվի Աստծո հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով: Մենք կարող ենք երկնքի համար պիտանի լինել միայն բնավորության վերափոխումից հետո, մենք պետք է ունենանք Քրիստոսի արդարությունը որպես մեր լիազորություն, որ պեսզի կարողանանք մոտենալ Հորը: Մենք պետք է լինենք աստվածա յին բնության հաղորդակիցները՝ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: Մենք պետք է ամեն օր վերափոխ վենք Սուրբ Հոգու ազդեցությամբ, քանի որ Սուրբ Հոգու աշխատանքն է՝ նրբացնել ճաշակը, սրբագործել սիրտը, ազնվացնել անձը` մարդուն ներկայացնելով Հիսուսի անկրկնելի հմայքը: Մենք պետք է նայենք Քրիստոսին և նայելով՝ փոխվենք: Պետք է գանք Նրա մոտ որպես բաց, անսպառ շատրվան, որից կխմենք կրկին ու կրկին, և միշտ թարմ պաշարներ կգտնենք: Մենք պետք է արձագան քենք Նրա սիրո դրսևորմանը, ուտենք Կյանքի Հացից, Ով ներքև իջավ երկնքից, խմենք Կյանքի Ջրից, Ով հոսում է Աստծո գահից: Մենք պետք է շարունակ վեր նայենք, որպեսզի հավատը կապի մեզ Աստծո գահին: Մի՛ նայեք ներքև, ասես երկրին կապված լինեք: Մի՛ շարունակեք փորձել ձեր հավատը` ձգելով այն վեր որպես մի ծաղիկ՝ տեսնելու, թե արդյոք արմատ ունի՞: Հավատն աննկատ է աճում: Աստվածաշնչի արձագանք, 1893թ. փետրվարի 15:
77
մարտ
10
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Ամեն խոնարհությունով և հեզությունով և երկայնմտությունով, սիրով իրար համբերելով։ Եփեսացիս 4.2:
Ես հրավիրում եմ ձեզ նայել Գողգոթայի Մարդուն: Նայեք Նրան, Ում գլուխը զարդարված էր փշե պսակով, Ով կրեց ամոթի խաչը, Ով քայլ առ քայլ իջավ նսեմացման կածանով: Նայեք Նրան, Ով ցավերի Մարդ էր, ծանոթ էր վշտի հետ, Ով արհամարհված և մերժված էր մարդկանցից: «Հիրավի՜ Նա մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց Իր վրա» (Եսայիա 53.4): «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօ րենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (համար 5): Նայեք Գող գոթային, մինչև որ ձեր սրտերը հալվեն Աստծո Որդու հրաշալի սիրուց: Նա արեց ամեն ինչ, որպեսզի ընկած մարդը բարձրանա և մաքրագործ վի: Եվ այսքանից հետո չխոստովանե՞նք Նրան մեր մեղքերը: Արդյո՞ք Քրիստոսի կրոնը նսեմացնում է այն ընդունողին: Ո՛չ, Գողգոթայի Մար դուն քայլ առ քայլ հետևելը նսեմացում չէ: Եկեք օրեցօր նստենք Հիսուսի ոտքերի առաջ և սովորենք Նրանից՝ մեր դարձով, մեր վարքագծով, հա գուկապով և մեր բոլոր գործերով ի ցույց դնելու այն փաստը, որ Տերը ղեկավարում է մեզ և թագավորում է մեզ վրա: Աստված մեզ կոչ է անում քայլել Քրիստոսով փրկագնվածների համար նախատեսված արահե տով. մենք չպետք է քայլենք աշխարհում: Մենք պետք է ամեն ինչ հանձ նենք Աստծուն և մարդկանց առաջ դավանենք Քրիստոսին: «Եվ ով որ Ինձ ուրանա մարդկանց առաջին, Ես էլ կուրանամ նրան Իմ Հոր առաջին, որ երկնքումն է» (Մատթեոս 10.33): Ի՞նչ իրավունք ու նենք քրիստոնյաներ կոչվելու, եթե շարունակում ենք ուրանալ մեր Տիրո ջը կյանքում և գործերում: «Եվ ով որ չի առնում իր խաչը և Իմ հետևից գալիս, նա Ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, կկորցնի այն, ևով որ իր անձն Ինձ համար կորցրեց, նա կգտնի այն» (համարներ 38, 39): Օրեցօր մենք պետք է մերժենք մեր ես-ը, բարձրացնենք մեր խաչն ու հետևենք մեր Վարդապետի քայլերին: Թող որ Սուրբ Հոգու մկրտությունը գա ձեզ վրա, որպեսզի լցվեք Աստ ծո Հոգով: Այնուհետև օրեցօր ավելի ու ավելի կհամապատասխանեք Քրիստոսի պատկերին, և ձեր կյանքի յուրաքանչյուր գործողություն իրականացնելիս հարցը կլինի. «Արդյո՞ք դա կփառավորի իմ Տիրոջը»: Համբերատարությամբ հավատարիմ մնալով բարի գործեր անելուն՝ դուք կգտնեք փառք և պատիվ և կստանաք անմահության պարգևը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մայիսի 10:
78
մարտ
11
ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ուրեմն, թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ա Կորնթացիս 10.31:
Աստված պահանջում է բոլոր մարդկանցից իրենց մարմինները տալ Իրեն որպես կենդանի զոհ, այլ ոչ թե որպես մահացող կամ մեռած զոհ, որը փչացնում է նրանց կյանքի ընթացքը, լցնում անմաքրությամբ և հի վանդություններով: Աստված կենդանի զոհի կոչ է անում: Նա մեզ ասում է, որ մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, Իր Հոգու բնակության վայրը, և պահանջում է Իր պատկերը կրող բոլոր մարդկանցից հոգ տանել իրենց մարմինների մասին՝ Իրեն ծառայելու և Իր փառքի նպատակով: «Դուք ձեզ չեք պատկանում», ասում է ներշնչված առաքյալը, «մեծ գնով գնվե ցիք», ուստի «փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.19, 20): Այս անելու համար առաքինու թյանն ավելացրեք գիտություն, գիտությանը՝ զսպվածություն, զսպվա ծությանը՝ համբերություն: Մեր պարտականությունն է իմանալ, թե ինչպես պահպանել մեր մարմինը լավագույն վիճակում, և հասնել այն լույսին, որն Աստված սի րով տվել է մեզ: Եթե մենք վախով փակենք մեր աչքերը լույսից, ապա կտեսնենք մեր սխալները, որոնցից չենք ցանկանում հրաժարվել. մեր մեղքերը ոչ թե պակասում, այլ ավելանում են: Եթե մարդը մի անգամ լույ սից երես է թեքում, հաջորդ անգամ ևս կարհամարհի այն: Մեր էության օրենքը խախտելը նույնչափ մեղք է, որքան Տասը պատ վիրաններից մեկը, քանի որ հնարավոր չէ անել առաջինն առանց Աստծո օրենքը խախտելու: Մենք չենք կարող սիրել Տիրոջը մեր ամբողջ սրտով, մտքով, հոգով և ուժով, եթե շարունակում ենք սիրել մեր ախորժակը, մեր ճաշակները շատ ավելի, քան Տիրոջը: Մենք ամեն օր կրճատում ենք Աստծուն փառավորելու մեր եռանդը, մինչդեռ Նա պահանջում է մեր ողջ ուժը, ողջ միտքը: Մեր սխալ սովորություններով մենք նվազեցնում ենք կյանքի մեր ձգտումները, սակայն այդուհանդերձ հայտարարում ենք, թե Քրիստոսի հետևորդներ ենք և պատրաստվում ենք անմահության վեր ջին հպմանը: Մանրամասնորեն ուսումնասիրեք ձեր սեփական սիրտը, և ձեր կյան քում նմանվեք անսխալ Օրինակին, ու ամեն ինչ լավ կլինի: Տիրոջ առաջ պահպանեք մաքուր խիղճ: Ձեր արած ամեն գործերով և ձեր վարվե լակերպով փառավորեք Նրա անունը: Հրաժարվեք եսամոլոււթյունից և եսասիրական սիրուց: Վկայություններ եկեղեցու համար 2.70, 71:
79
մարտ
12
ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կե րակրով և նրա խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի։ Դանիել 1.8:
Այստեղ ներկայացված դասն այնքան խորն է, որ դրա մասին արժե խորհել: Աստվածաշնչի պահանջներին խստորեն համապատասխա նելն օրհնություն կլինի և՛ մարմնի, և՛ հոգու համար: Հոգու պտուղը ոչ միայն սերն է, ուրախությունը և խաղաղությունը, այլ նաև ժուժկալու թյունը: Մեզ պատվիրվել է չպղծել մեր մարմինները, քանի որ դրանք Սուրբ Հոգու տաճարներն են: Հրեա գերիները մեզ նման կրքերին տրված մարդիկ էին: Բաբելոնի շքեղ պալատների գայթակղիչ մթնոլորտում նրանք ամուր մնացին: Այ սօրվա երիտասարդությունը շրջապատված է զվարճանքի հրապուրան քով: Հատկապես մեր մեծ քաղաքներում զգայական հաճույքի յուրա քանչյուր ձև շատ գրավիչ է: Նրանք, ովքեր Դանիելի նման հրաժարվում են պղծել իրենց, կքաղեն զսպված սովորությունների պարգևը: Իրենց մեծ ֆիզիկական ուժով և տոկունությամբ նրանք զգալի ավանդ ունեն, որի վրա կարող են հույս դնել արտակարգ իրավիճակներում: Ճիշտ ֆիզիկական սովորությունները նպաստում են մտքի գերա զանցությանը: Մտավոր ուժը, ֆիզիկական տոկունությունը և կյանքի երկարատևությունը կախված են անփոփոխ օրենքներից: Բնության Աստվածը չի միջամտի՝ պաշտպանելու մարդուն բնության օրենքները խախտելու հետևանքներից: Նա, ով ձգտում է կատարելության, պետք է համբերատար լինի ամեն ինչում: Դանիելի մտքի մաքրությունն ու նպա տակի հաստատունությունը, գիտություն ստանալու և գայթակղությանը դիմադրելու նրա ուժը մեծապես կախված էին նրա սննդակարգի պար զությունից, նրա աղոթքի կյանքից: Դանիելի և նրա երիտասարդ ընկերների պատմությունը գրի է առն վել Ներշնչված Խոսքի էջերում հետագա բոլոր սերունդների երիտա սարդների բարօրության համար: Ժուժկալության սկզբունքներին նրանց հավատարմության շնորհիվ Աստված այսօր խոսում է երիտասարդ տղաների և աղջիկների հետ՝ առաջարկելով նրանց հավաքել թանկա գին ճառագայթներն այն լույսի, որը Նա տվել է քրիստոնեական ժուժ կալության վերաբերյալ, և հորդորում է ճիշտ հարաբերությունների մեջ լինել առողջապահական օրենքի հետ: Ցուցումներ երիտասարդներին, 1903թ. հուլիսի 9:
80
մարտ
13
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Նա իր բերանը բացում է իմաստությունով, և նրա լեզվի վրա շնորհալի օրենք կա։ Առակաց 31.26:
Տերը մեծապես կօգնի մեզանից յուրաքանչյուրին ես-ը հաղթելու և նվաճելու ծանր գործում: Թող որ բարության օրենքը լինի ձեր շուրթե րին, իսկ շնորհի յուղը՝ ձեր սրտերում: Դրանք հիանալի արդյունքներ կտան: Դուք կլինեք քնքուշ, կարեկից, քաղաքավարի: Ձեզ հարկավոր են այս բոլոր շնորհները: Սուրբ Հոգին պետք է ստանալ և բերել սեփական բնավորություն, այնուհետև այն կլինի ինչպես խնկարկող սուրբ կրակ, որը կբարձրանա Աստծո մոտ ոչ դատապարտող շուրթերից. այն կլինի մարդկանց հոգիները բժշկող, իսկ ձեր դեմքը կարտահայտի աստվածա յին պատկերը: Ոչ մի սուր, քննադատական, անտաշ կամ խիստ խոսք չպետք է աս վի: Սա սովորական կրակ է, որը պետք է այսուհետ բացակայի մեր խոր հուրդներից և մեր եղբայրների հետ շփումից: Աստված պահանջում է, որ Իր ծառայությունն իրականացնող յուրաքանչյուր ոք վառի իր կրա կարանը սուրբ ածխի կրակով: Հասարակ, խիստ ու կոպիտ բառերը, որոնք այդքան պատրաստակամորեն դուրս են գալիս ձեր շուրթերից, պետք է զսպվեն, և Աստծո Հոգին պետք է խոսի մարդու միջոցով: Տես նելով Քրիստոսի բնավորությունը՝ դուք կվերափոխվեք Նրա նմանու թյամբ: Միայն Քրիստոսի շնորհը կարող է փոխել ձեր սիրտը, այնուհետև կարտացոլեք Տեր Հիսուսի պատկերը: Աստված մեզ կոչ է անում լինել Իր նման՝ մաքուր, սուրբ ևանպիղծ: Մենք պետք է կրենք աստվածային պատկերը: ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, 3.1164, Էլեն Ուայթի մեկնաբանություններ: Մենք կարող ենք խոսել Սուրբ Հոգու օրհնությունների մասին ևաղո թել դրանք ստանալու համար, սակայն մինչև Աստծո Սուրբ Հոգին չի աշ խատում մարդու հետ, պարզ չի դառնում, որ մարդն Աստծո հետ է: Երբ Հոգին կռի և ձևավորի բնավորությունն աստվածային նմանությամբ, Նա անսխալ կերպով կբացահայտվի յուրաքանչյուր մեր արտաբերած խոսքում ևայն ամենում, ինչ մենք անում ենք՝ ցույց տալով աշխարհին, որ ընդգծված տարբերություն կա լույսի և խավարի զավակների միջև: Տերն ուզում է, որ մենք ամուր կանգնենք մեր հավատի ճանապարհին՝ մեկ անգամ սուրբ դառնալով: Մենք պետք է սիրով խոսենք ճշմարտու թյան մասին: Մեր մեծագույն Ուսուցիչն ասում է. «Ձեզ վրա առեք Իմ լու ծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև Իմ լուծը քաղցր է, ևիմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.29, 30): Նամակ 84, 1899թ.:
81
մարտ
14
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. և ջարդվածներին ազատ թող տուր, ևամեն տեսակ լուծ կոտրեցեք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Եսայիա 58.6, 7:
Ճշմարտությունը, թանկագին ճշմարտությունը սրբագործում է իր ազդեցությամբ: Սուրբ Հոգու գործունեությամբ մարդու սրբագործումը Քրիստոսի բնության պատվաստումն է մարդու մեջ: Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն է՝ բացահայտված բնավորության մեջ, և Քրիստոսի շնորհը, որն ակտիվ կիրառում է ստանում բարի գործերում: Այդպիսով բնավորությունն ավելի ու ավելի է կատարելագործվում, ստանում Քրիս տոսի պատկերն արդարության և սուրբ ճշմարտության մեջ: Աստվածային ճշմարտությունն ունի պահանջների լայն շրջանակ, որոնք ձգվում են մեկը մյուսի հետևից բարի գործերի մեկ գծով: Ավե տարանի ճշմարտություններն իրարից անկախ չեն. իրար միավորվելով՝ դրանք կազմում են երկնային զարդերի մի գիծ, ինչպես Քրիստոսի անձ նական աշխատանքում, և որպես ոսկե թելեր ձգվում են քրիստոնեա կան գործի և փորձի ողջ ընթացքում: Ընտիր լուրեր 3.198: Իրեն Քրիստոսի հետևորդ հայտարարող յուրաքանչյուրի կողմից ցանկացած անուշադրություն, աղքատության և ընկճվածության մեջ գտնվող իրենց քույրերի և եղբայրների լուծը թեթևացնելու յուրաքանչ յուր ձախողում գրանցվում է երկնքի գրքերում, ինչպես ցույց է տրվում Քրիստոսին ի դեմս Նրա սուրբերի: Ի՞նչ հատուցում կտա Տերը շատե րին, շատ շատերին, ովքեր ներկայացրել են Քրիստոսի Խոսքն ուրիշնե րին, բայց հավատացյալ եղբոր նկատմամբ, ով միգուցե իրենցից ավե լի քիչ բախտավոր և հաջողակ է եղել, քնքուշ կարեկցանք և հարգանք դրսևորելու գործում ձախողել են: Բարեկեցության ծառայություն, 210: Շատերն անբարենպաստ հանգամանքներում պայքարելիս կթողնեն իրենց եղբորն անօգնական, և այդ անելով՝ մի թանկագին հոգու մոտ տպավորություն կստեղծեն, թե այդպես Քրիստոսին են ներկայացնում: Նման բան չկա: Հիսուսը հարուստ էր, սակայն մեզ համար աղքատա ցավ, որպեսզի Իր աղքատության միջոցով մենք կարողանանք հարս տանալ: Մեղավորին փրկելու համար Նա չխնայեց Իր սեփական կյանքը: Քրիստոսի սիրտը մշտապես հուզվում է մարդկային վշտից: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1270:
82
մարտ
15
ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ թէ կարոտության պատճառով եմ ասում, որովհետև ես սովո րեցի՝ ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել։ Փիլիպպեցիս 4.11:
Աստված ունի հավատարիմ վկաներ, ովքեր չեն փորձում անել այն, ինչը Քրիստոսը հայտարարեց անհնար. այսինքն՝ փորձել ծառայել Աստ ծուն և մամոնային միաժամանակ: Նրանք վառվող և փայլող կրակներ են աշխարհի մեծ բարոյական խավարի մեջ, որը մահվան վարագույ րի նման ծածկում է մարդկանց: Քրիստոսի եկեղեցու անդամներն ան հատապես պետք է առաջնորդվեն Սուրբ Հոգով՝ խուսափելու համար փոփոխական, երերուն փորձառությունից: Նրանք պետք է արմատներ գցեն ևամրանան ճշմարտության մեջ: Երբ Քրիստոսի արդարության փրկարար ուժի ուրախությունը ճիշտ ընկալվի փորձարարական գիտությունների կողմից, եկեղեցում կենա րար հետաքրքրություն կնկատվի. կգտնվեն մարդիկ, ովքեր մեղավորնե րին կսովորեցնեն Աստծո ճանապարհները, և մեղավորները կդառնան դեպի Հիսուսը եղած ճշմարտությունը: Կրոնապաշտները դարձի կարիք ունեն, որովհետև սատանան իր խաբեությունները դրել է նրանց սրտե րում: Քրիստոսի հետ անձնական կապ ունեցող մարդը դառնում է սուրբ տաճար Աստծո համար, քանզի Հիսուսը հավատացյալին տալիս է իմաս տություն, արդարություն, սրբագործում և փրկագնում: Նա, ով ամբող ջովին իրեն հանձնել է Աստծուն, գիտակցում է Քրիստոսի փրկարար ներկայությունը: Նա հոգևոր համբերության տեր է ևունի հոգու հանգս տություն, որը գալիս է Նրանից սովորելուց, Ով հեզ է և սրտով խոնարհ: Վստահելով Հիսուսին լինել իր սեփական կարողությունն ու արդարու թյունը՝ նրա հոգին լցվում է հաճելի գոհունակությամբ: Ո՞րն է քրիստոնյայի ուրախությունը: Այն Քրիստոսի ներկայությունը գիտակցելու արդյունքն է: Ո՞րն է քրիստոնյայի սերը: Այն Քրիստոսի սիրո արտացոլումն է, Սուրբ Հոգու աշխատանքի արգասիքը: Նայելով Գող գոթայի խաչին` մենք տեսնում ենք Հիսուսին, ով մեռնում է աշխարհի մեղքերի համար, որպեսզի Իր մահով կյանքն ու անմահությունը տրվեն զղջացող հոգիներին: Հիսուսն ամեն ինչ է, և առանց Նրա մենք ոչինչ չենք կարող անել: Առանց Քրիստոսի հոգևոր կյանքն անհնարին կլիներ: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. դեկտեմբերի 4:
83
մարտ
16
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում։ Ա Թեսաղոնիկեցիս 5.18:
Մենք շատ ենք անտեղի անհանգստանում այնպիսի բաների մասին, որոնք դուրս են մեր ազդեցությունից: Տերը կցանկանար, որպեսզի Իր զավակները լիովին վստահեին Իրեն: Մեր Տերն արդար Աստված է: Նրա զավակները պետք է ընդունեն Նրա բարությունն ու արդարությունը կյանքի մեծ և փոքր արժեքներում: Նրանք, ովքեր փայփայում են ան հանգստության և դժգոհության հոգին, մերժում են ճանաչել Նրա առաջ նորդող ձեռքը: Անտեղի անհանգստությունը հիմար բան է, ևայն հետ է պահում մեզ Աստծո առաջ ճիշտ դիրքում կանգնելուց: Երբ Սուրբ Հոգին գալիս է հոգու մեջ, մենք այլևս դժգոհելու և տրտնջա լու ցանկություն չենք ունենում, թե չունենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, այլ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն ի խորոց սրտի այն օրհնությունների համար, որոնք ունենք: Այսօր մեր աշխատողների շրջանում ավելի մեծ երախտագիտության կարիք կա, և մինչև նրանք չունենան այս հոգին, անպատրաստ կլինեն երկնային արքայության հա մար: Մեզանից յուրաքանչյուրի համար հզոր գործ կա անելու: Մենք շատ քիչ մասն ենք ընկալում այն գործի, որն այսօր Աստված փափագում է անել մեր միջոցով: Մենք պետք է ջանանք հասկանալ Նրա ծրագրերի խորությունը և օգուտ քաղենք յուրաքանչյուր դասից, որը Նա փորձել է սովորեցնել մեզ: Մեծ չարիք է զարգանում մեր սրտերում և մտքերում, երբ աշխա տում ենք առաջ տանել բարության օրենքին հակասող մեր սեփական ճանապարհները: Ահա թե որտեղ են շատերը սայթաքում: Մենք բարու թյան հակում չենք մշակում մեր մեջ, այլ ցանկանում ենք, որ ամեն ինչ մեզ հեշտ տրվի: Սակայն մեզանից յուրաքանչյուրի համար մեծագույն կարևորության հարց պետք է լինի ոչ թե այն, թե ինչպես կարող ենք իրականացնել մեր սեփական ծրագրերն ուրիշների ծրագրերի դեմ, այլ թե ինչպես կարող ենք ամեն օրը Քրիստոսի համար ապրելու ուժ ձեռք բերել: Քրիստոսը երկիր եկավ և տվեց Իր կյանքը, որպեսզի մենք ունե նանք հավիտենական փրկություն: Նա ուզում է մեզանից յուրաքանչյու րին շրջապատել երկնքի մթնոլորտով, որպեսզի մենք կարողանանք աշ խարհին տալ այնպիսի օրինակ, որը պատիվ կբերի Քրիստոսի կրոնին: Լուրեր Լոմա Լինդայից, 602:
84
մարտ
17
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
... Ջանալով Հոգու միաբանությունը պահել խաղաղության կա պով։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես կոչվեցիք էլ ձեր կոչումի մեկ հույսի մեջ։ Եփեսացիս 4.3, 4
Սուրբ Հոգին կաշխատի նվիրյալների հետ, քանի որ դա է Աստծո նպատակը: Աստված դուռ է բացել երկնքի ևերկրի միջև, որը ոչ մի ուժ չի կարող փակել: Նա կոչ է անում յուրաքանչյուր մարդու լինել մաքուր, սուրբ, սրբագործված, որպեսզի այս ժամանակի համար գործն ավար տին հասցվի: Երբ Աստծո ժողովուրդն Աստծո և միմյանց հետ պատշաճ հարաբերություններ է ունենում, Սուրբ Հոգու լիարժեք հեղում է լինում ամբողջ մարմնի ներդաշնակ համադրության համար: Ոչինչ այնքան տեսանելիորեն չի թուլացնում եկեղեցին, ոչինչ այնպի սի ուժով չի պատերազմում Քրիստոսի և ճշմարտության դեմ, որքան պառակտումն ու վեճերը: «Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց» (Մատթեոս 7.20): «Մի՞թե մի աղբյուր նույն ակնից քաղցր և դառը ջուր կբխի: Մի՞թե կարելի է, եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ բերի, կամ որթը՝ թուզ. Այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել։ Ո՞վ է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գոր ծերն իմաստության հեզությունով» (Հակոբոս 3.11-13): «Նրա համար հաստատեք թուլացած ձեռները և տկարացած ծնկնե րը, և ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեք, որ կաղը չգլոր վի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեք խաղաղության ամենի հետ և սրբու թյան, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի: Զգույշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառն արմատ վեր չբուսնի և նեղություն տա, և նրանով շատերը պղծվեն» (Եբրայեցիս 12.12-15): Քանի դեռ այս աշխարհում ենք, պետք է կապված լինենք միմյանց: Առհասարակ մարդիկ կապված և միահյուսված են իրար: Որպես քրիս տոնյաներ՝ մենք մեկս մյուսի անդամներն ենք: Տերն է մեզ այդպիսին ստեղծել, և երբ գալիս են հիասթափությունները, մենք չպետք է վա տը մտածենք մեկս մյուսի մասին: Մենք ընդհանուր մարմնի առանձին անդամներն ենք: Անօգնական և հիասթափված՝ մենք կռիվ ենք տալիս կյանքի պայքարում, և Տերը մեզ դարձրել է Իր որդիներն ու դուստրերը, ում Նա կոչում է Իր ընկերներ և կոչ է անում օգնել միմյանց: Սա պետք է լինի մեր քրիստոնեական աշխատանքի գործնական մասը: Ժամանակ ների նշանները, 1900թ. փետրվարի 7:
85
մարտ
18
ՄԻՈՒԹՅՈՒՆ
Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչ պես Դու, Հայր, Ինձանում, և Ես՝ Քեզանում, որ նրանք էլ Մեզանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ։ Հով հաննես 17.20, 21:
Տարբեր դիրքորոշումների տեր մարդկանց միջև գոյություն ունեցող ներդաշնակությունն ու միությունն ուժեղագույն վկայությունն է նրա, որ Աստված Իր Որդուն ուղարկեց աշխարհ ծառայելու մեղավորներին: Մեզ համար առավելություն է այս վկայության կրող լինելը: Սակայն սա անելու համար մենք պետք է մեզ դնենք Քրիստոսի հրամանատարության ներ քո: Մեր բնավորությունները պետք է ձևավորվեն Նրա բնավորության հետ ներդաշնակության մեջ, մեր կամքերը պետք է հնազանդվեն Նրա կամքին: Այնուհետև մենք պետք է աշխատենք միասին՝ առանց մտա ծելու բախման մասին: Փոքրիկ տարբերությունները, չնչին տարաձայ նությունները, որոնց մեծ ուշադրություն է հատկացվում, հանգեցնում են գործողությունների, որոնք քայքայում են քրիստոնեական միությունը: Եկեք թույլ չտանք, որ թշնամին ձեռք բերի առավելություն մեզ վրա: Եկեք շարունակենք ավելի մոտենալ Աստծուն և մեկս մյուսին: Այդ դեպքում մենք կլինենք ինչպես արդարության ծառեր՝ տնկված Տիրոջ կողմից և ոռոգված կյանքի ջրով: Եվ ինչքա՜ն պտղաբեր մենք կլինենք: Արդյո՞ք Քրիստոսը չասաց. «Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք» (Հովհաննես 15.8): Փրկչի սիրտը հիմնված է Աստծո նպատակներն իրենց ողջ բարձրու թյամբ և խորությամբ Իր հետևորդների կողմից կատարելու իրողության վրա: Նրանք պետք է մեկ լինեն Նրա հետ, թեև սփռված են աշխարհով մեկ: Բայց Աստված չի կարող նրանց մեկ անել Քրիստոսի հետ, մինչև նրանք չհամաձայնեն թողնել իրենց ճանապարհները՝ Նրա ճանա պարհն ընդունելու համար: Երբ լիովին հավատում ենք Քրիստոսի աղոթքին, երբ դրա հրահանգ ները բերվում են Աստծո ժողովրդի ամենօրյա կյանք, նրանց շարքերում գործողությունների միասնություն է երևում: Եղբայրը եղբորը կապված կլինի Քրիստոսի սիրո ոսկի կապերով: Միայն Աստծո Հոգին կարող է բե րել այս միասնությունը: Նա, Ով սրբագործեց Իրեն, կարող է սրբագործել և Իր աշակերտներին: Միավորվելով Նրա հետ՝ նրանք կմիավորվեն մեկը մյուսի հետ ամենասուրբ հավատով: Երբ մենք ձգտում ենք այս միաս նությանն այնպես, ինչպես որ Աստված է ցանկանում, այն կտրվի մեզ: Վկայություններ եկեղեցու համար, 8.242, 243:
86
մարտ
19
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Եվ Ես այն փառքը, որ Ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչ պես Մենք էլ մեկ ենք։ Ես՝ նրանցում, և Դու՝ Ինձանում, որ կատար յալ լինեն միությունում, որպեսզի աշխարհքը գիտենա, թե Դու ու ղարկեցիր Ինձ և սիրեցիր նրանց, ինչպես Ինձ սիրեցիր։ Հովհաննես 17.22, 23:
Ինչպիսի՜ ձեռքբերումներ են խոստացված քրիստոնյաների ջանքե րի համար, բայց ինչքա՜ն քիչ բան ենք մենք ստանում: Եթե մեր ջանքե րը ներդաշնակ լինեին մեր Տիրոջ պատվերի հետ, արդյունքը փառահեղ կլիներ: Նա ասում է. «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես՝ Քեզանում, որ նրանք էլ Մե զանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17.20, 21): Հիսուսը չէր աղոթում մի բանի համար, ինչն անմատչելի է մեզ, ևեթե այս միասնությունը հնարավոր է, ապա ինչո՞ւ Քրիստոսի հետևորդներն ավելի ու ավելի ջանասիրաբար չեն ձգտում շնորհի այս վիճակին: Երբ մենք մեկ ենք Քրիստոսի հետ, պետք է մեկ լինենք նաև Նրա հետևորդնե րի հետ: Հոգու մեծագույն պահանջը Հիսուսն է՝ փառքի հույսը: Սուրբ Հո գու միջոցով մենք ձեռք կբերենք այս միասնությունը, և սերը եղբայրների նկատմամբ առատ կհոսի, և մարդիկ մեզանից կիմանան, որ մենք եղել ենք Հիսուսի հետ և սովորել ենք Նրանից: Մեր կյանքը կլինի Նրա սուրբ բնավորության արտացոլումը: Որպես Նրան հավատացողներ՝ մենք պետք է ներկայացնենք Նրա հոգու խոնարհությունը, Նրա վարքագծի մեղմությունը: Աստծո եկեղեցում յուրաքանչյուր ոք անհատապես պետք է պատասխանի Քրիստոսի աղոթքին, մինչև որ մենք բոլորս միավոր վենք Հոգում: Ի՞նչն է հակասությունների և անհամաձայնությունների պատճառ դառնում: Դա Քրիստոսից անջատ քայլելու արդյունքն է: Նրանից հեռու լինելով՝ մենք կորցնում ենք մեր սերը Նրա նկատմամբ և դառնում սա ռը Նրա հետևորդների հանդեպ: Ինչքան հեռու են ընկնում լույսի ճա ռագայթներն իրենց կենտրոնից, այնքան լայն տարածում են ստանում: Ամեն մի հավատացյալ Քրիստոսի՝ արդարության Արևի լույսի ճառա գայթն է: Ինչքան մոտ քայլենք Քրիստոսի՝ սիրո և լույսի կենտրոնի հետ, այնքան ավելի մեծ սիրով կտոգորվենք Նրա լույսը կրողների նկատմամբ: Երբ սրբերը մոտենում են Քրիստոսին, նրանք պետք է պարտադիր կեր պով մոտ լինեն միմյանց, որպեսզի Քրիստոսի սրբացնող շնորհը միացնի նրանց սրտերն իրար: Դուք չեք կարող սիրել Աստծուն և չսիրել ձեր եղ բայրներին: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1048, 1049:
87
մարտ
20
ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Եղբայրասիրության մեջ իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք։ Հռոմեացիս 12.10:
Երբ Սուրբ Հոգին ներգործում է մարդու մտքի վրա, բոլոր չնչին բո ղոքներն ու մեղադրանքները մարդու և նրա եղբայրների միջև մի կողմ են թողնվում, արդարության Արևի պայծառ շողերը փայլում են մտքի ու սրտի վրա: Աստծուն ուղղված մեր երկրպագության մեջ այլևս չեն լի նի հարուստի և աղքատի, սևամորթի ու սպիտակամորթի տարանջա տումներ: Բոլոր նախապաշարմունքները հօդս կցնդեն: Երբ մոտենանք Աստծուն, կլինենք իբրև մեկ եղբայրություն: Մենք ուխտավորներ և օտարականներ ենք, ովքեր գնում են ավելի լավ երկիր, երկնային երկիր: Այնտեղ մեկընդմիշտ վերջ կունենան հպարտությունը, մեղադրանքները, ինքնախաբեությունը: Դեն կնետվեն բոլոր դիմակները, և մենք «կտես նենք Նրան ինչպես որ է» (Ա Հովհաննես 3.2): Այնտեղ մեր երգերը ոգեշնչ ման թեմա կունենան, և մեր փառաբանությունն ու շնորհակալությունը կհասնեն Աստծուն: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հոկտեմբերի 24: Տեր Հիսուն աշխարհ եկավ, որպեսզի փրկի բոլոր ազգերի կանանց և տղամարդկանց: Հիսուսը եկավ լույս սփռելու ողջ աշխարհում: Իր ծա ռայության սկզբում Նա հայտնեց Իր առաքելությունը. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ, Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավե տարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատե լով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4.18, 19): Տիրոջ աչքն Իր բոլոր արարածների վրա է, Նա սիրում է նրանց բո լորին և ոչ մի տարբերություն չի դնում սևամորթների և սպիտակա մորթների միջև, բացի այն, որ Նա յուրահատուկ քնքուշ կարեկցանք է տածում նրանց հանդեպ, ովքեր կոչված են կրելու ավելի մեծ բեռ, քան մյուսները: Նրանք, ովքեր սիրում են Աստծուն և հավատում Քրիստոսին որպես իրենց Փրկագնող, պետք է ուրախությամբ իրենց կյանքն ընդու նեն այնպիսին, ինչպիսին այն կա՝ հաշվի առնելով, որ Աստված վերևում տեսնում է այս բոլորը: Իսկ այն ամենի համար, որ աշխարհը մերժում է պարգևատրել, Նա Ինքը կպարգևատրի լավագույն դրսևորումներով: Ընտիր լուրեր, 2.487, 488:
88
մարտ
21
ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Որովհետև նեղության մեծ փորձի մեջ նրանց ուրախության առավելությունը և նրանց ծանր աղքատությունը շատ առատաձեռն եղավ նրանց պարզությունով։ Բ Կորնթացիս 8.2:
Միայն երբ քրիստոնեության նպատակները լիովին ընդունվում են, գիտակցությունն արթուն է պարտքի նկատմամբ, երբ աստվածային լույսը ներգործում է սրտի և բնավորության վրա, միայն այդ ժամանակ է եսասիրությունը հաղթահարվում, և Քրիստոսի միտքը՝ կրկնօրինակ վում: Մարդու սրտի և բնավորության հետ աշխատող Սուրբ Հոգին կհե ռացնի շահամոլության, կեղծ գործարքների նկատմամբ բոլոր հակում ները: Աստծո լրաբերն ուղերձ է հղում եկեղեցուն, ում միջոցով Աստված խո սում է մարդկանց հետ՝ արթնացնելով գիտակցությունը, որպեսզի տես նեն, որ ազնիվ չեն եղել Տիրոջը տասանորդը վերադարձնելու հարցում և, երբ այնքան էլ հարմար չի եղել, ընծա չեն տվել Նրան: Նրանք օգտագոր ծել են Տիրոջ սեփական փողերն իրենց համար տներ կառուցելու, ձիեր, կառքեր և հողեր գնելու համար: Նրանք դա անում են մեծ վերադարձի հույսով ևամեն տարի ներակայացնում են միևնույն պատճառաբանու թյունը: «Մի՞թե մարդ Աստված կխաբի» (Մաղաքիա 3.8): Օ՜, այո, նա շատ անգամներ է արել դա, որովհետև հոգևոր չի եղել հոգևոր արժեք ներ նշմարելու համար: Որոշ դեպքերում Աստված վճռական է գործել աշխարհիկ և եսասեր մարդկանց հետ: Նրանց մտքերը լուսավորվել են Սուրբ Հոգով, նրանց սրտերը լցվել են Նրա մեղմ ու հնազանդ ազդեցությամբ: Աստծո առատ ողորմության և շնորհի ազդեցության տակ նրանք իրենց պարտքն են համարել նպաստել Նրա գործին, կառուցել Նրա արքայությունը: Նրանք հիշել են պահանջը. «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր որ ցեցը և ժանգն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գո ղանում» (Մատթեոս 6.19, 20): Նրանք զգացել են Աստծո արքայության մասը կազմելու ցանկություն և պարտավորվել են տրամադրել իրենց միջոցները Տիրոջ գործի տարբեր նախաձեռնությունների համար: Այդ պարտավորվածությունը չի արվել մարդուն, այն արվել է Աստծուն Նրա հրեշտակների ներկայությամբ, ովքեր փորձում են դիպչել այս եսասեր, արծաթասեր մարդկանց սրտերին: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մայիսի 23:
89
մարտ
22
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմու թյունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ու րախ տվողին։ Բայց Աստված կարող է ամեն շնորհքներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ ամեն ժամանակ ամեն բավականու թյուն ունենալով` ամեն բարի գործի համար ավելանաք։ Բ Կորնթա ցիս 9.7, 8:
Երբ մարդկանց սրտերը փափկում են Աստծո Հոգու ներկայությունից, նրանք դառնում են դյուրազգաց Սուրբ Հոգու ներգործության համար, որոշում են կայացնում մերժել ես-ն ու նվիրաբերվել Աստծո գործին: Դա կատարվում է, երբ աստվածային լույսը փայլում է մտքի վրա անսովոր պայծառությամբ ևուժով, և մարդու բնական զգայարանները հաղթվում են, եսասիրությունը կորցնում է սրտի վրա ունեցած իր իշխանությունը, և ցանկություն է առաջանում նմանվել Օրինակին՝ Հիսուս Քրիստոսին՝ ինքնամերժում և բարյացակամություն դրսևորելով: Բնությամբ եսասեր մարդու տրամադրվածությունն այդ ժամանակ դառնում է բարի և գթա ռատ կորած մեղավորների նկատմամբ, և նա, նման Աբրահամին ու Հա կոբին, հանդիսավոր ուխտ է կապում Աստծո հետ: Այդպիսի իրադարձություններին ներկա են լինում նաև երկնքի հրեշ տակները: Աստծո ու մարդկանց հանդեպ սերը հաղթում է եսասիրու թյունն ու աշխարհասիրությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքին, երբ խոսողն Աստծո Հոգով և զորությամբ ներկայացնում է փրկագնման ծրագիրը, որը երկնքի Արքան դրել է խաչի զոհի մեջ: Աստված մարդուն դեր է հատկացրել իր նմանի փրկությունն իրա կանացնելու հարցում: Նա կարող է աշխատել Քրիստոսի հետ՝ ողորմու թյուն և բարի գործեր անելով: Սակայն նա չի կարող փրկագնել նրանց, ոչ էլ կարող է բավարարել ոտնահարված արդարության պահանջները: Սա կարող է անել միայն Աստծո Որդին` մի կողմ դնելով Իր պատիվն ու փառքը, Իր աստվածությունը փոխելով մարդեղությամբ և երկիր գալով Իրեն նսեմացնելով և թափելով Իր արյունը մարդկության համար: Հանձնարարելով Իր աշակերտներին «գնալ բոլոր աշխարհ, ավետա րանը քարոզել ամեն արարածի» (Մարկոս 16.15)՝ Քրիստոսը մարդուն հանձնարարեց Ավետարանը տարածելու գործը: Սակայն, մինչ ոմանք քարոզում են, Նա կոչ է անում մյուսներին պատասխանել տասանորդի և ընծաների վերաբերյալ Իր կանչին, որով հնարավոր կլինի աջակցել ծառայությանը և տարածել տպագրված ճշմարտությունը ամբողջ աշ խարհում: Վկայություններ եկեղեցու համար 4:470-472:
90
մարտ
23
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտես նեն։ Մատթեոս 5.8:
Երբ մեկը լիովին ազատված է ես-ից, երբ հոգուց դուրս է շպրտել բո լոր կեղծ աստվածներին, դատարկ տարածություն է ներհոսում Քրիս տոսի Հոգին: Նման մարդն ունի հավատ, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին ամեն աղտից՝ բարոյական թե հոգևոր: Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, կարող է աշխատել նրա սրտի հետ՝ ներգործելով նրա վրա և ուղղորդելով այն, որպեսզի նա վայելի հոգևոր արժեքները: Նա «հոգևորապես է» վարվում (Հռոմեացիս 8.1) և մտածում է Հոգու բա ների մասին: Նա չի վստահում ես-ին, Քրիստոսն է ամեն ինչը ամեն բա նում: Ճշմարտությունը շարունակում է բացվել Սուրբ Հոգու միջոցով, նա հեզությամբ է ընդունում պատվաստված խոսքը և Տիրոջն է տալիս ողջ փառքն՝ ասելով. «Բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով» (Ա Կորնթացիս 2.10): «Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ» (հա մար 12): Բացահայտող Հոգին մարդու մեջ նաև արդարության պտուղ է մշա կում: Քրիստոսը «ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյան քի համար կբխի» (Հովհաննես 4.14): Նա Ճշմարիտ Որթի ճյուղն է և մեծ պտղաբույլեր է կրում Աստծուն փառավորելու համար: Ի՞նչ բնույթի պտուղ է կրում: «Բայց Հոգու պտուղն է՝ սեր»: Ուշադրություն դարձրեք բառերին` սեր, ևոչ թե ատելություն, ուրախություն, ոչ թե դժգոհություն և սուգ, խաղաղություն, ոչ թե զայրույթ, անհանգստություն և կեղծ փոր ձություններ: «Երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատա ցիս 5.22, 23): Այս Հոգին ունեցողներն Աստծո եռանդուն գործընկերները կլինեն, երկնային էակները կհամագործակցեն նրանց հետ, և նրանք կդատվեն իրենց կրած ճշմարտության պատգամի Հոգով: Նրանք գեղեցիկ տեսա րան են աշխարհի, հրեշտակների և մարդկանց համար: Նրանք ազն վացվում և զատվում են Սուրբ Հոգուն և ճշմարտությանը հավատալու միջոցով: Նրանք հոգու գանձարան չեն բերել փայտ, հարդ ու խոզան, այլ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Նրանց խոսքերը գալիս են սթափ մտքից, և իրենց սրտի գանձերից դուրս են բերում մաքուր և սուրբ բա ներ՝ համաձայն Հիսուսի օրինակի: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմ բերի 1:
91
մարտ
24
ԱՐՏԱՔԻՆ ԿՈԿԻԿՈՒԹՅՈՒՆ
Նա չի վախենում ձյունից իր տան համար, որովհետև բոլոր ըն տանիքը կրկնահանդերձ են հագած։ Նա ծածկոցներ է շինում իր հա մար, նրա հանդերձները բեհեզ է և ծիրանի։ Առակաց 31.21, 22:
Կրթեք, կրթեք, կրթեք: Ճշմարտությունն ստացած ծնողները պետք է իրենց գործերն ու սովորությունները համապատասխանեցնեն Աստ ծո տված ուղղություններին: Տերը ցանկանում է, որպեսզի բոլորը հիշեն՝ երկրպագությունը մաքուր և սուրբ ծառայություն է, և ճշմարտությունն ստացածները պետք է մաքրագործվեն իրենց հակումներում, բնավորու թյան մեջ, սրտում, խոսքում, հագուստի ընտրության հարցում, տանը, ամենուր, որպեսզի Աստծո անտեսանելի հրեշտակները գան և ծառայեն բոլոր նրանց, ովքեր լինելու են փրկության ժառանգներ: Եկեղեցուն միացող բոլոր մարդիկ պետք է դրսևորեն բնավորության վերափոխում, որն ի ցույց կդնի սուրբ արժեքների նկատմամբ նրանց ակնածանքը: Նրանց ողջ կյանքը կձևափոխվի Հիսուս Քրիստոսի մաք րության համեմատ: Եկեղեցու անդամ դարձողները պետք է բավարար չափով համեստ լինեն՝ ստանալու համար ցուցումներ այն ամենի շուրջ, ինչում թերանում են, ինչը կարող են և ինչը պետք է իրենց մեջ փոխեն: Նրանք պետք է քրիստոնեական ազդեցություն գործադրեն: Իսկ ով քեր ոչ մի փոփոխություն չեն մտցնում խոսքերում և վարվելակերպում, հագնվելու ոճի մեջ և տանը, ապրում են իրենց, ոչ թե Քրիստոսի համար: Նրանք չեն վերածնվել Քրիստոս Հիսուսում, չեն ձգտում սրտի ևարտա քին մաքրագործման: Քրիստոնյաները կդատվեն բարեփոխիչ աշխատանքում իրենց կրած պտուղի համեմատ: Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա ցույց կտա, թե Ավետարանի ճշմարտությունն ինչ է արել իր համար: Նա, ով դարձել է Աստծո զավակ, պետք է մշակի կոկիկության և մաքրության սովորու թյուններ: Յուրաքանչյուր գործողություն, ինչքան էլ որ այն փոքր լինի, ազդեցություն ունի: Տերը փափագում է գործիք դարձնել յուրաքանչյուր մարդու, ում միջոցով Քրիստոսը կկարողանա ցուցադրել Իր Սուրբ Հո գին: Քրիստոնյաները ոչ մի դեպքում չպետք է անհոգ կամ անտարբեր լինեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ: Նրանք պետք է լինեն կոկիկ և հարդարված, թեև առանց զարդարանքների: Հարկ է, որ մաքուր լինեն և՛ ներսից, և՛ դրսից: Վկայություններ Հարավային Աֆրիկայի համար, 87:
92
մարտ
25
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Հնազանդ որդիների պես, չնմանվելով այն ձեր տգիտության ժա մանակի առաջի ցանկություններին։ Այլ ձեզ կանչող Սրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում: Ա Պետրոս 1.14, 15:
Ի՞նչ է պահանջում Աստված: Կատարելություն և դրանից պակաս ոչինչ: Բայց կատարյալ լինելու համար չպետք է վստահենք մեր ես-ին: Մենք ամեն օր պետք է գիտակցենք և հասկանանք, որ ես-ին չպետք է վստահել: Պետք է ամուր հավատով կառչենք Աստծո խոստումներին: Պետք է խնդրենք Սուրբ Հոգին մեր անօգնականության լիակատար գի տակցմամբ: Հետո, երբ Սուրբ Հոգին աշխատի, չպետք է փառքը ես-ին տանք: Սուրբ Հոգին նրբանկատորեն սիրտն Իր պահպանության ներ քո կվերցնի՝ դրան բերելով արդարության Արևի բոլոր պայծառ շողերը: Մենք պետք է հավատի միջոցով պահվենք Աստծո զորությամբ: Երբ մենք ամեն օր Աստծո Հոգու ղեկավարման ներքո ենք, պատ շաճում է, որ լինենք պատվիրան պահող ժողովուրդ: Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ Աստծո պատվիրաններին հնազանդությունը բերում է իր պարգևատրումը նույնիսկ այս կյանքում, և հավերժական օրհնվածություն` ապագա կյանքում: Չնայած հավատքի մեր դավանան քին՝ Տերը, Ով դատում է մեր գործերը, մեր մեջ տեսնում է Քրիստոսի ան կատար պատկեր: Նա հայտարարել է, որ իրերի նման վիճակը չի կարող փառավորել Իրեն: Հոգին պահպանման համար Աստծուն հանձնելը շատ բան է նշանա կում: Դա նշանակում է, որ մենք պետք է ապրենք և քայլենք հավատով` չվստահելով և չփառավորելով ես-ը, այլ նայելով Հիսուսին՝ մեր Փաստա բանին՝ որպես մեր հավատի Հեղինակ և Ավարտող: Սուրբ Հոգին կա նի Իր աշխատանքը զղջացող սրտի հետ, սակայն Նա երբեք չի կարող աշխատել սեփական անձը կարևորող, իրեն արդարացնող հոգու հետ: Նման մեկն իր սեփական իմաստությամբ իրեն ուղիղ ու շիտակ կզգա: Նա միջամտում է իր հոգու և Սուրբ Հոգու միջև: Սուրբ Հոգին կաշխատի, եթե ես-ը չմիջամտի: Որտե՞ղ է մեր կախվածությունը: Որտե՞ղ է մեր օգնությունը: Աստծո Խոսքն ասում է մեզ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղար կի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26): Սուրբ Հոգին պատրաստ է հա մագործակցել բոլոր նրանց հետո, ովքեր ընդունում են Նրան և սովորում են Նրանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր կառչում են ճշմարտությանը և սրբագործվում են ճշմարտությամբ, այնքան են միավորված Քրիստոսի հետ, որ Նրան ներկայացնում են խոսքով և գործով: Ձեռագրեր 12:52, 53:
93
մարտ
26
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատու ցում ունի։ Եբրայեցիս 10.35:
Հովհաննեսն ասում է. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նրան, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից» (Ա Հովհաննես 5.14, 15): Եկեք ավելի մանրամասնորեն արծարծենք այս կետերը մարդկանց մեջ, որպեսզի նրանց գաղափարները խորանան, հավատը՝ աճի: Նրանք պետք է քաջալերվեն մեծ բաներ խնդրել և առանց կասկածի ակնկալել Նրա շնորհի հարստությունները, քանի որ Հիսուսի միջոցով մենք կարող ենք մտնել Բարձրյալի սրահները: Նրա արժանիքների շնորհիվ մենք մեկ Հոգու միջոցով հասանելիություն ունենք Հորը: Օ՜, եթե մենք աղոթքի ավելի խորը փարձառություն ունենայինք: Վստահաբար կարող ենք գալ Աստծուն՝ իմանալով, թե ինչ է նշանա կում ունենալ Նրա Սուրբ Հոգու ներկայությունն ու զորությունը: Մենք կարող ենք խոստովանել մեր մեղքերը, և հենց տեղում, մինչ ներում ենք խնդրում, իմանանք, որ Նա ներել է մեր մեղքերը, քանի որ խոստացել է ներել: Մենք պետք է կիրառենք հավատը և ի ցույց դնենք իսկական ջերմեռանդություն ու խոնարհություն: Մենք սա երբեք չենք կարող անել առանց Սուրբ Հոգու շնորհի: Պետք է ընկնենք Հիսուսի ոտքերի առաջ, չփայփայենք ոչ մի եսասիրություն, չբարձրացնենք մեր անձը, այլ պար զությամբ փնտրենք Տիրոջը՝ խնդրելով Նրա Սուրբ Հոգին, ինչպես փոքր երեխան հաց է խնդրում իր ծնողներից: Հարկավոր է, որ մենք անենք մեր հասանելիքը, ընդունենք Քրիստո սին որպես մեր Փրկիչ, և կանգնելով Գողգոթայի խաչի առաջ՝ «Նայենք և ապրենք»: Աստված Իր զավակներին առանձնացնում է Իր համար: Եվ երբ նրանք միանում են Նրան, ուժ են ունենում Աստծով և հաղթում են: Մենք ինքներս ոչինչ անել չենք կարող, սակայն Նրա Սուրբ Հոգու շնորհով մեզ տրվում է կյանք ու լույս, և հոգին լցվում է կարոտագին և ջերմագին ցանկությամբ առ Աստված ու սրբություն: Այնուհետև Քրիս տոսն առաջնորդում է մեզ դեպի շնորհի գահն ու հագցնում Իր արդա րությունը, քանի որ երկնային Տեր Աստվածը սիրում է մեզ: Մենք պետք է դիտմամբ կույր և կամակոր դառնանք, որպեսզի կասկածենք, որ Նրա սիրտը մեր կողմն է ուղղված: Մինչ Հիսուսը՝ մեր Միջնորդը, խնդրում է մեզ համար երկնքում, Սուրբ Հոգին աշխատում է մեր մեջ կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Ողջ երկինքն է հետաքրքրված մարդկանց փրկությամբ: Ապա ի՞նչ պատճառ ունենք մենք կասկածելու, որ Տերը կօգնի ևօգնում է մեզ: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3:
94
մարտ
27
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Եվ Ենովքն Աստծո հետ վարվեց և չէր գտնվում, որովհետև Աստ ված առավ նրան։ Ծննդոց 5.24:
Բարեպաշտությունը քրիստոնեական բնավորության պտուղն է: Եթե կենանք Որթում, պետք է Հոգու պտուղ բերենք: Որթի կյանքն իրեն ի ցույց կդնի ճյուղերի միջոցով: Մենք երկնքի հետ մոտ և մտերիմ կապ կունենանք, եթե կրում ենք բարեպաշտության շնորհը: Հիսուսը պետք է լինի մեր տան հյուրը, մեր ընտանիքի անդամը, եթե մենք արտացոլում ենք Նրա պատկերն ու ցույց տալիս, որ Բարձրյալի զավակներն ենք: Բարեպաշտությունը տանը հրաշալի բան է: Եթե Տերը բնակվում է մեզ հետ, մենք պետք է զգանք, որ Քրիստոսի երկնային ընտանիքի ան դամներ ենք: Պետք է գիտակցնենք, որ հրեշտակները նայում են մեզ, և մեր վարքագիծը կլինի նուրբ և համբերատար: Մենք պետք է պիտանի լինենք երկնային պալատներ մուտք գործելու համար՝ մեր մեջ զարգաց նելով քաղաքավարություն և աստվածավախություն: Մեր խոսակցու թյունը սուրբ կլինի, իսկ մտքերը՝ երկնային արժեքների շուրջ: Ենովքը քայլեց Աստծո հետ: Նա պատվում էր Աստծուն կյանքի ամեն մի գործում: Ե՛վ տանը, և՛ գործի մեջ նրա հարցադրումն էր. «Արդյո՞ք դա ընդունելի կլինի Տիրոջ կողմից»: Եվ հիշելով Աստծո մասին և Նրան հետևելով՝ նրա բնավորությունը վերափոխվեց, և նա դարձավ աստվա ծավախ մարդ, ում ճանապարհները հաճելի էին Տիրոջը: Մենք հորդոր ենք ստանում աստվածավախությանն ավելացնել եղբայրական բարու թյունը: Ինչքա՜ն շատ պետք է աշխատենք այս հատկանիշը մեր բնա վորությանն ավելացնելու համար: Մեզանից շատերի տներում տհաճ ու կռվարար մթնոլորտ է տիրում: Քննադատական խոսքերն ու չար գոր ծերը վիրավորական են Աստծո համար: Բռնապետական հրամանները և ամբարտավան, բռնի վարքագիծն անընդունելի է երկնքին: Հոգևոր եղբայրների մեջ տարբերությունների առկայության պատճառն այն է, որ նրանք ձախողել են եղբայրական բարությունն ավելացնել իրենց բնա վորությանը: Մենք պետք է Քրիստոսի` մեր նկատմամբ ունեցած սերն ունենանք այլոց հանդեպ: Մարդուն իր իրական արժեքով գնահատում է երկնքի Տերը: Եթե նա չար է իր երկրային տանը, նա պիտանի չէ երկնային տան համար: Եթե նա հետևում է իր սեփական ճանապարհներին՝ առանց անհանգստա նալու, թե ում դա կարող է տրտմեցնել, նա երջանիկ չի լինի երկնքում: Քրիստոսի սերը պետք է կառավարի մեր սրտերը, և Աստծո խաղաղու թյունը կտիրի մեր տներում: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 21:
95
մարտ
28
ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Հետևեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի: Եբրայեցիս 12.14:
Աստված հավերժությունից ընտրել է մարդկանց սուրբ լինելու հա մար: «Որովհետև սա է Աստծո կամքը [ձեր վերաբերյալ]՝ ձեր սրբությու նը» (Ա Թեսաղոնիկեցիս 4.3): Նրա ձայնի արձագանքը գալիս է մեզ մոտ՝ մշտապես ասելով. «Ավելի սուրբ, ավելի սուրբ»: Եվ մեր պատասխանը մշտապես պետք է լինի. «Այո, Տեր, ավելի սուրբ»: Ոչ ոք սրբությունը չի ստանում ծննդյան իրավունքով կամ որպես պարգև մեկ այլ մարդուց: Սրբությունն Աստծո պարգևն է Քրիստոսի միջո ցով: Նրանք, ովքեր ընդունում են Փրկչին, դառնում են Աստծո զավակներ: Նրանք Նրա հոգևոր զավակներն են՝ վերստին ծնված, նորոգված արդա րության մեջ և ճշմարիտ սրբության մեջ: Նրանց մտքերը վերափոխված են: Նրանք ավելի պարզ են տեսնում հավերժական իրականությունը: Նրանք ընդունվում են Աստծո ընտանիք և դառնում համապատասխան Նրա նմանությանը, վերափոխվում են Նրա Հոգով փառքից փառք: Սե փական ես-ի նկատմամբ մեծագույն սեր փայփայելուց նրանք անցնում են Աստծո և Քրիստոսի նկատմամբ նույնպիսի սեր փայփայելուն: «Արդ մենք հավատով արդարացած լինելով՝ Աստծո հետ խաղաղու թյուն ունենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով» (Հռոմեացիս 5.1): Ար դարացում նշանակում է ներում: Դա նշանակում է, որ սիրտը մաքրա գործված է մեռած գործերից և պատրաստ է ստանալու սրբագործման օրհնությունը: Աստված ասել է, թե մենք ինչ պետք է անենք այս օրհնու թյունն ստանալու համար: «Ահով և դողալով գործեք ձեր անձերի փրկու թյունը։ Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես։ Ամեն բան գործեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ՝ որդիներ Աստ ծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց մեջ երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ» (Փիլիպպեցիս 2.12-15): Սրտում փայփայած և խոսքերում ու գործերում ի ցույց դրված Աստծո սերն ավելին կանի մարդուն բարձրացնելու ևազնվացնելու գործում, քան մնացած բոլոր բաները: Քրիստոսի կյանքում այս սերը գտնում է լիարժեք և ամբողջական դրսևորում: Խաչի վրա Փրկիչը՝ Քրիստոսը, քավություն իրականացրեց համայն ընկած մարդկության համար: Սրբությունն այս զոհի արդյունքն է: Մեզ այս մեծագույն պարգևը խոստացված է, քանի որ Նա մահացավ մեզ համար: Եվ Քրիստոսը ցանկանում է հեղել այս պարգևը մեզ վրա: Նա ուզում է մեզ դարձնել Իր բնության հաղորդակից ները: Նա փափագում է փրկել մեղքի պատճառով Աստծուց հեռացածնե րին, նրանց կոչ է անում ընտրել Իր ծառայությունը, իրենց ամբողջովին տրամադրել Իր ղեկավարմանը, Իրենից սովորել՝ ինչպես կատարել Աստ ծո կամքը: Ժամանակների նշանները, 1902թ. դեկտեմբերի 17:
96
մարտ
29
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Եվ աղոթեցի իմ Տեր Աստծուն և խոստովանեցի ու ասացի. Ո՜հ, Տեր, մեծ Աստված ևահավոր, որ ուխտ ևողորմություն ես պահում Քեզ սիրողներին և պատվիրանքներդ պահողներին: Մենք մեղան չեցինք և անօրենություն գործեցինք և ամբարիշտ եղանք ու ապս տամբեցինք և խոտորեցինք Քո պատվիրանքներից ու իրավունքնե րից: Դանիել 9.4, 5:
Շինծու սրբագործումն իր մեջ կրում է պարծենկոտ, ինքնարդարաց նող հոգի, որն օտար է Աստվածաշնչի դավանանքին: Հեզությունն ու խոնարհությունն են Հոգու պտուղները: Դանիել մարգարեն իրական սրբագործման օրինակ էր: Նրա երկար կյանքը լի էր իր Տիրոջը ազնիվ ծառայությամբ: Նա երկնքի համար «ցանկալի մարդ էր» (Դանիել 10.11) ևայնպիսի պատվի արժանացավ, որ հազվադեպ են շնորհվում մահկա նացուներին: Նրա բնավորության մաքրությունն ու հավատարմության անսասանությունը կարող էին համեմատվել միայն նրա խոնարհության և զղջման հետ: Սեփական սրբությունն ու մաքրությունը թմբկահարելու փոխարեն՝ այս պատվավոր մարգարեն իրեն նույնացնում է մեղավոր Իսրայելի հետ, երբ աղաչում է Աստծուն իր ժողովրդի համար. «Ոչ թե մեր արդա րությունների համար ենք աղաչում մենք՝ աղոթելով Քո առաջ, այլ Քո շատ ողորմությունների համար» (Դանիել 9.18): «Մենք մեղանչեցինք, անօրինացանք» (համար 15): Եվ «որովհետև մեր մեղքերի համար և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմը և Քո ժողովուրդը նա խատինք ենք դառել» (համար 16): Նա հայտարարում է. «Եվ ես տակավին խոսում էի ևաղոթում և խոս տովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի` Իսրայելի մեղքը» (համար 20): Եվ երբ վերջին ժամանակում ի պատասխան նրա աղոթքի՝ Աստծո Որ դին հայտնվում է իրեն ցուցումներ տալու համար, նա հայտարարում է. «Եվ իմ վայելչությունը փոխվեց ապականության, և ես էլ ուժ չունեցա» (Դանիել 10.8): Նրանք, ովքեր իսկապես փորձում են կատարելագործել քրիստոնեա կան բնավորությունը, երբեք չեն փայփայի այն միտքը, թե իրենք անմեղ են: Որքան շատ են նրանք խորհում Քրիստոսի բնավորության մասին և որքան շատ են մոտենում Նրա աստվածային պատկերին, այնքան ավե լի հստակորեն կտարբերակեն Նրա անբիծ կատարելությունը և ավելի խորը կզգան իրենց սեփական թուլություններն ու արատները: Նրանք, ովքեր հայտարարում են, թե անմեղ են, ապացուցում են, որ շատ հե ռու են սուրբ լինելուց: Պատճառն այն է, որ չունեն ճշմարիտ գիտություն Քրիստոսի մասին, որպեսզի նայեն իրենց որպես Նրա պատկերն արտա ցոլողներ: Ինչքան մեծ լինի իրենց և Փրկչի միջև տարածությունը, այն քան ավելի արդար կլինեն նրանք իրենց սեփական աչքերում: Մարգա րեության Հոգին, 4:301, 302: 97
մարտ
30
ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ոչ իբր արդեն բռնած լինեմ, կամ թե արդեն կատարյալ եղած լի նեմ, բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ։ Փիլիպպեցիս 3.12:
Քրիստոնյայի առաջին սիրո փորձառությունը լի է պարզությամբ և թարմությամբ, սակայն երբ նրա հնարավորությունները բազմապատկ վում են, նրա փորձառությունը պետք է ընդարձակվի, գիտելիքները՝ աճեն: Պատասխանատվություն կրելու համար Նա պետք է դառնա ու ժեղ, և նրա հասունությունը պետք է լինի համաչափ իր արտոնություն ների հետ: Բայց քանի դեռ մեր կյանքում չկա ժամ առ ժամ կախվածություն Քրիստոսից, գիտության աճն ու արտոնությունները կհանգեցնեն ինք նավստահության և ինքնարդարացման: Երիտասարդ քրիստոնյային սպառնում է այն իրողությունը մոռանալու վտանգը, որ Քրիստոսն է բա րի գործ սկսել իրենում, և Քրիստոսն էլ ավարտին կհասցնի այն: Մարդը պետք է հրաժարվի իր բոլոր արժանիքներից և ամբողջովին վստահի Նրա արժանիքներին, Ով չափազանց իմաստուն է սխալվելու համար: Մարդն ինքնուրույն ոչ մի լավ բան չի կարող անել: Հիսուսն ասաց. «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել» (Հովհաննես 15.5): Մարդը պետք է հիմնվի Աստծո վրա: Քրիստոսի պարգևում ողջ երկինքը հեղվեց, և Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին խոստացվեց հավատացյալին: Հիսուսն Իր աշակերտնե րին ասաց. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամենը, ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26): Հավատացող ևապաշխարող հոգուն Քրիստոսն առաջարկում է ոչ միայն ներում, այլև Սուրբ Հոգու մշտական օգնությունը: Հոգում սերմի աճելու ժամանակ մարդը չի կարող տեսնել անտեսա նելի ուժերի ներգործությունը, որոնք բույսը հասցնում են կատարելու թյան՝ աճեցնելով նախ ցողունը, հետո՝ տերևը, իսկ հետո՝ հասկն ամ բողջությամբ: Սակայն հավատի մեջ նոր լինելով՝ դուք հասկանում եք, որ մահվանից կյանք եք եկել, եթե Հոգու պտուղը դրսևորվում է ձեր կյան քում: Եթե դուք աճում եք հավատի, հույսի և սիրո մեջ, կիմանաք, որ ձեր հոգևոր տեսողությունը պարզվել է: Եթե հաճույք եք ստանում փրկու թյան ծրագրի, աստվածային բնավորության փառահեղ դրսևորումնե րի մասին խորհելուց, եթե ձեր սիրտը, տեսնելով Աստծո սերը, փայլում է երախտագիտությամբ և ուրախությամբ, կարող եք վստահ լինել, որ լուսավորվել եք Սուրբ Հոգու շողերով, ևերկնային ներգործությունը ձեր բնավորությունը բերում է քրիստոնեական կյանքի հասունությանը: Ժա մանակների նշանները, 1893թ. մարտի 27:
98
մարտ
31
ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ
Սիրելիներ, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե, երբ որ Նա կհայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ է։ Ա Հով հաննես 3.2:
Քրիստոսը շուտով գալիս է երկնքի ամպերով, և մենք պետք է պատ րաստ լինենք Նրան դիմավորելու, և չունենանք բծեր, կնճիռներ և նմա նատիպ բաներ: Մենք հիմա՛ պետք է ընդունենք Քրիստոսի հրավերը: Նա ասում է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգս տություն կգտնեք» (Մատթեոս 11.28, 29): Նիկոդեմոսին ուղղված Քրիս տոսի խոսքերն այսօր մեզ համար գործնական նշանակություն ունեն. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը հոգի է։ Մի զար մացիր, որ ասացի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել։ Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս ևորտե՞ղ է գնում. այսպես է ամեն Հոգուց ծնվածը» (Հովհաննես 3.5-8): Աստծո վերափոխող ուժը պետք է լինի մեր սրտերում: Մենք պետք է ուսումնասիրենք Քրիստոսի կյանքը և ընդօրինակենք աստվածային Օրինակին: Մենք պետք է խորհենք Նրա բնավորության կատարելու թյան շուրջ և վերափոխվենք Նրա պատկերին համապատասխան: Ոչ ոք չի կարող մտնել Աստծո արքայությունը, մինչև նրա կրքերը չճնշվեն, մինչև նրա սեփական կամքը չբերվի Քրիստոսի կամքի «գերության» մեջ: Երկինքը զերծ է մեղքից, արատից և անմաքրությունից, և եթե մենք ապրենք այդպիսի մթնոլորտում, եթե նայենք Քրիստոսի փառքին, Նրա շնորհի և արդարության միջոցով կլինենք սրտով մաքուր, բնավորու թյամբ՝ կատարյալ: Մենք չպետք է տրվենք հաճույքներին և զվարճանք ներին, այլ պատրաստվենք այն փառահեղ տների համար, որ Քրիստո սը գնացել է մեզ համար պատրաստելու: Եթե մենք հավատարիմ ենք, փորձում ենք օրհնել մյուսներին, համբերությամբ բարի գործեր ենք կա տարում, Իր գալուստի ժամանակ Քրիստոսը կպսակադրի մեզ փառքով, պատվով ևանմահությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 28:
99
ԱՊ ՐԻԼ
ՀՈԳՈՎ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ
ապրիլ
1
ՀՈԳՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ
Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով՝ գիտենաք, թե ի՞նչ է Նրա կոչումի հույսը, և ի՞նչ է Իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում: Եփեսացիս 1.18:
Պողոս առաքյալն աղերսանք է անում Աստծուն. «Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտ նության հոգի՝ Իր գիտությամբ: Որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով՝ գիտենաք, թե ի՞նչ է Նրա կոչումի հույսը, և ի՞նչ է Իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում, ևի՞նչ է Նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք, Իր կարող զորության հաջո ղության պես» (Եփեսացիս 1.17-19): Սակայն սկզբում միտքը պետք է հարմարվի ճշմարտության բնությանը, որպեսզի քննվի: Ընկալունակու թյան աչքերը պետք է լուսավորվեն, իսկ սիրտն ու միտքը ներդաշնակ լինեն Աստծո հետ, Ով ճշմարտությունն է: Նա, ով նայում է Հիսուսին հավատի աչքերով, իր մեջ փառքի նշույլ անգամ չի տեսնում, քանի որ Փրկագնողի փառքն արտացոլվում է նրա մտքում և սրտում: Նրա արյան քավությունը գիտակցված է, և մեղքի ներումը լցնում է նրա սիրտը երախտագիտությամբ: Քրիստոսով ար դարացված լինելով՝ ճշմարտությունն ընդունողն այլ բան չի կարող անել, քան ամբողջովին հանձնվել Աստծուն և ընդունվել Քրիստոսի դպրոց սովորելու Նրանից, ով հեզ է և սրտով խոնարհ: Աստծո սիրո գիտակցումը դուրս է թափվում նրա սրտի սահմաններից: Նա բացա կանչում է. «Ինչպիսի՜ սեր, ինչպիսի՜ ներողամտություն»: Կառչելով հա վատի առատ խոստումներին՝ նա դառնում է աստվածային բնության հաղորդակից: Ես-ից ազատված նրա սիրտ է հոսում կյանքի ջուրը, և Տիրոջ փառքը փայլատակում է: Մշտապես Հիսուսին նայելով՝ մարդը նույնանում է աստվածայինի հետ: Հավատացյալը վերափոխվում է Նրա նմանությամբ: «Բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք [բնավորությունից դեպի բնավորություն], ինչպես թե Տի րոջ Հոգուց» (Բ Կորնթացիս 3.18): Մարդկային բնավորությունը վերա փոխվում է աստվածայինի: Հոգևոր աչքն է, որ տարբերակում է այս փառքը: Այն քողարկված է, առեղծվածով պատված, մինչև որ Սուրբ Հոգին մարդուն խորաթափանցություն է տալիս: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. փետրվարի 18:
101
2 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԻՆ
ապրիլ
Բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով, որովհետև Հոգին ամեն բաները քննում է և Աստծո խորքն էլ։ Ա Կորնթացիս 2.10:
Այս ժամանակների համար մեծագույն աշխատանք կա կատարելու, և մենք նույնիսկ կիսով չափ չենք կարող պատկերացնել, թե Տերն ինչ է ցանկանում անել Իր ժողովրդի համար: Մենք խոսում ենք առաջին հրեշ տակի լուրի, երկրորդ հրեշտակի լուրի մասին, կարծում ենք, որ ինչ-որ կերպ հասկանում ենք երրորդ հրեշտակի լուրը, սակայն մենք չպետք է բավարարվենք մեր ներկայիս գիտելիքներով: Մեր աղոթքները, միա խառնված հավատի և ապաշխարության հետ, պետք է վեր ելնեն առ Աստված այն առեղծվածների ընկալման համար, որոնք Աստված կբացի իր սուրբերին: Մենք պետք է գիտակցենք, որ մինչև Սուրբ Հոգին մեզ չսո վորեցնի, մենք չենք կարող ճիշտ հասկանալ Աստվածաշունչը, քանի որ այն կնքված գիրք է նույնիսկ ուսյալների համար, ովքեր իրենց իմաստուն են համարում: Հիսուսը նկատի ուներ հենց այն, ինչ ասաց, երբ ուղարկեց Իր աշա կերտներին «Գրքերը քննելու»: Քննել նշանակում է գրվածքը գրվածքի, հոգևորը հոգևորի հետ համեմատել: Մենք չպետք է բավարարվենք մա կերեսային գիտելիքով: Պետք է որոնենք մակերեսի տակ թաքնված գան ձերը, ինչպես առևտրականն է որոնում թանկարժեք մարգարիտները: Ճշմարտության իրական որոնողը կպարգևատրվի մեծագույն լույսով: Շատերը չեն լարել իրենց մտավոր ուժերը և ճշմարտությունը բացա հայտելու համար իրենց ունակություններն առավելագույնս գործի դնե լու փորձ չունեն: Անհնար է, որ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, մինչև որ դուք չզգաք դրանում ունեցած ձեր կարիքը և ավելի շատ չցանկանաք դրա հեղումը, քան հիմա: Դուք պետք է գիտակցեք, որ ապրում եք հավիտե նական աշխարհի հենց սահմանին, որ Քրիստոսը շատ շուտով գալիս է, ևոր ողջ երկինքն է հետաքրքրված Նրա գալուստին մարդկանց նախա պատրաստելու աշխատանքում, ինչը հիմա ընթացքի մեջ է: Եթե երբևէ ապրել է ժողովուրդ, ով պետք է ականջ դներ Աստծո առաջ նախանձախնդիր ևապաշխարող լինելու Լաոդիկեի եկեղեցուն ուղղված Ճշմարիտ Վկայի խորհրդին, դա այն ժողովուրդն է, ում առաջ բացվել են այս ժամանակի հրաշալի ճշմարտությունները, և ովքեր չարդարացրե ցին իրենց վեհ արտոնություններն ու պատասխանատվությունը: Մենք շատ բան ենք կորցրել` չհետևելով վեհ լույսին, որին հայտարարում ենք, թե հավատում ենք: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հունիսի 4:
102
ապրիլ
3
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՈՐՈՆՑՈՎ ՀՈԳԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ
Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են։ Հովհաննես 10.27:
Իրենց Նրա զինվորները հայտարարողներից Հիսուսը ծառայություն է սպասում: Նա ակնկալում է ձեզանից ճանաչել թշնամուն և դիմադրել նրան, այլ ոչ թե նվիրել նրան ձեր վստահությունն ու այդպիսով դավա ճանել սուրբ ճշմարտությանը: Տերը ձեզ այնպիսի կարգավիճակում է դրել, որտեղ դուք կարող եք բարձրանալ, ազնվանալ և մշտապես ձեռք բերել պիտանիություն Իր գործի համար: Եթե դուք ձեռք չեք բերում այս հատկանիշները, մեղքը միայն ձերն է: Գոյություն ունի երեք ճանապարհ, որոնցով Տերն Իր կամքը հայտ նում է մեզ՝ առաջնորդելու մեզ և պիտանի դարձնելու ուրիշներին առաջ նորդելու համար: Ինչպե՞ս կարող ենք տարբերակել Նրա ձայնն օտա րականի ձայնից: Ինչպե՞ս կարող ենք տարանջատել այն կեղծ հովվի ձայնից: Աստված Իր կամքը մեզ հայտնում է Իր Խոսքի՝ Սուրբ Գրքի մի ջոցով: Նրա ձայնը հայտնվում է նաև Իր նախասահմանված գործերում, և մենք այն կճանաչենք, եթե չբաժանենք մեր սրտերը Նրանից՝ քայլելով մեր սեփական ճանապարհներով, գործելով համաձայն մեր սեփական կամքի և հետևելով չսրբագործված սրտի հուշումներին, մինչև որ զգա յարաններն այնքան շփոթվեն, որ հավերժական բաներն այլևս չտարբե րակեն. իսկ սատանայի ձայնն այնքան ծպտված է, որ կընդունվի որպես Աստծո ձայն: Աստծո ձայնը լսելու մյուս ճանապարհը մեր սրտի վրա ազդող Նրա Սուրբ Հոգու կոչերն են, որոնք արտացոլվում են մեր բնավորության մեջ: Եթե որևէ բանի կասկածում եք, պետք է նախ խորհուրդ հարցնեք Սուրբ Գրքից: Եթե ճշմարտապես հավատի կյանք եք սկսել, ապա դուք ձեզ ամ բողջովին նվիրաբերել եք Տիրոջը Նրանը լինելու համար, և Նա ընդունել է ձեզ Իր ուզածի պես ձևափոխելու և վերափոխելու, ձեզ պատվի անոթ դարձնելու համար: Դուք պետք է ցանկանաք լինել ճկուն Նրա ձեռքում և հետևել Նրան, ուր էլ որ ձեզ առաջնորդի: Այդպիսով դուք Նրան վստա հում եք ի կատար ածելու Իր ծրագրերը և միևնույն ժամանակ համա գործակցում եք Նրա հետ՝ ահով և դողալով գործելով մեր անձերի փրկու թյունը: Իմ եղբայր, դու այստեղ դժվարություններ կունենաս, քանի որ դեռևս չես սովորել լսել Բարի Հովվի ձայնը, և սա քեզ կասկածի և վտան գի մեջ է գցում: Դու պետք է կարողանաս տարբերակել Նրա ձայնը: Վկա յություններ եկեղեցու համար 5:511, 512:
103
ապրիլ
4
ԳՆԱԼՈՎ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐԸ
Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին։ Սաղմոս 119.130:
Երբեմն պատահում է, որ կրթված և մտավոր լայն ունակությունների տեր մարդիկ չեն կարողանում հասկանալ Սուրբ Գրքի որոշ հատված ներ: Մինչդեռ մյուսները, ովքեր կրթված չեն, ում ընդունակություննե րը թույլ են, միտքն՝ անվարժ, կըմբռնեն միտքը՝ ուժ և մխիթարություն գտնելով այն հատվածներում, որոնք նախորդները հայտարարել էին առեղծվածային, կամ անցել էին դրանց կողքով՝ համարելով անկարևոր: Ինչո՞ւ է այսպես: Ինձ բացատրվել է, որ վերջին դասակարգը չի հիմնվում իր սեփական ընկալման վրա: Նրանք գնում են լույսի Աղբյուրի, Սուրբ Գիրքը Ներշնչողի մոտ և սրտի խոնարհությամբ Աստծուց իմաստություն են խնդրում և ստանում այն: Կան մտքի հանքեր, որոնք դեռևս պետք է բացահայտվեն ջանասեր փնտրողների կողմից: Քրիստոսը ճշմարտությունը ներկայացնում է որպես արտում թաքց ված գանձ: Այն ընկած չէ հենց մակերեսին. գտնելու համար մենք պետք է փորենք: Սակայն հաջողությունը կախված է ոչ այնքան մեր մտավոր ունակություններից, որքան մեր սրտի խոնարհությունից և հավատից, որը կկառչի աստվածային օգնությանը: Առանց Սուրբ Հոգու առաջնորդության ձեզ մշտապես սպառնում է Սուրբ Գիրքն աղավաղելու և սխալ մեկնաբանելու վտանգը: Շատ ան գամներ Աստվածաշնչի ընթերցումն անօգուտ է և, այսպես ասած, վնա սակար: Երբ Աստծո Խոսքը բացվում է առանց ակնածանքի և աղոթքի, երբ մտքերն ու հույզերը կենտրոնացած չեն Աստծո և Նրա կամքի հետ ներդաշնակության վրա, միտքը պատված է կասկածով, Աստվածաշնչի բուն ուսումնասիրության ընթացքում կասկածամտությունն ուժգնանում է: Թշնամին վերցնում է մտքերի կառավարումը և առաջարկում սխալ մեկնաբանություններ: Երբ մարդիկ չեն ջանում խոսքով և գործով ներդաշնակ լինել Աստծո հետ, որքան էլ ուսյալ լինեն, Սուրբ Գիրքը հասկանալու փորձերում հակ ված են սխալվելու, և նրանց բացատրություններին վստահելն ապահով չէ: Երբ մենք ճշմարտապես որոնում ենք Աստծո կամքը, Սուրբ Հոգին վերցնում է Նրա Խոսքի սկզբունքներն ու դարձնում կյանքի սկզբունքներ՝ գրելով դրանք մեր սրտի տախտակների վրա: Եվ միայն արդեն տրված լույսին հետևողները կարող են հույս փայփայել ստանալ Հոգու հետագա լուսավորությունը: Վկայություններ եկեղեցու համար 5:704, 705:
104
5 ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ
ապրիլ
Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որով հետև նրանք հիմարություն են նրա համար, և չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում։ Ա Կորնթացիս 2.14:
Ճշմարտության զարդերը ցրված են հայտնության դաշտում, սակայն դրանք թաղվել են մարդկային ավանդույթների, մարդկանց ասույթնե րի և պատվիրանների տակ, և երկնային իմաստությունը պարզապես արհամարհվել է, քանի որ սատանային հաջողվել է աշխարհին հավա տացնել, որ մարդկանց բառերն ու ձեռքբերումները մեծագույն նշանա կություն ունեն: Տեր Աստվածը՝ աշխարհների Արարիչը, անասելի գնով աշխարհին տվեց Ավետարանը: Աստվածային այս գործող ուժի միջոցով առատ սփոփանք և երկնային մխիթարության ուրախ ու թարմացնող աղբյուրներ են բացվել նրանց համար, ովքեր կգան կյանքի աղբյուրի մոտ: Կան ճշմարտության երակներ, որոնք դեռևս պետք է բացահայտ վեն, և հոգևոր արժեքները պետք է տարբերակվեն հոգևորապես: Չարի ազդեցությամբ մթագնած մտքերը չեն կարող գնահատել ճշմարտության արժեքը, որը Հիսուսում է: Երբ սրտում անօրենություն է փայփայվում, մարդիկ չեն զգում աղոթքով և խորհելով ջանք անելու անհրաժեշտություն՝ հասկանալու համար, որ իրենք կճանաչեն կամ կկորցնեն երկինքը: Նրանք այնքան երկար են եղել թշնամու ստվերի տակ, որ ճշմարտությանը նայում են ասես խավար ու անկատար ապա կիների միջից, քանի որ ամեն ինչ խավար ու այլասերված է նրանց աչ քերում: Նրանց հոգևոր տեսողությունը թույլ ու անվստահելի է, քանի որ նրանք նայում են ստվերին ևերես են թեքում լույսից: Սակայն նրանք, ովքեր հայտարարում են, թե հավատում են Հիսու սին, պետք է մշտապես ձգտեն դեպի լույսը: Նրանք պետք է ամեն օր աղոթեն, որպեսզի Սուրբ Հոգու լույսը փայլի Սուրբ Գրքի էջերի վրա, որպեսզի կարողանան հասկանալ Աստծո Հոգու բաները: Անհրաժեշտ է ունենալ անվերապահ վստահություն Աստծո Խոսքին, եթե ոչ՝ կորած ենք: Մարդկանց բառերը, ինչքան էլ վեհ լինեն դրանք, ի զորու չեն մեզ կատարյալ դարձնել, և դրանց ազդեցությամբ մենք չենք կարող ամբող ջովին նվիրվել բարի գործերին: «Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար Հոգու փրկության և ճշմարիտ հավատի մեջ» (Բ Թեսաղոնիկեցիս 2.12): Այս տեքստում բա ցահայտված են մարդու փրկության համար աշխատող երկու գործոն ներ՝ աստվածային ազդեցությունը և Քրիստոսին հետևողների ուժեղ, կենդանի հավատը: Հոգու սրբագործմամբ և ճշմարտությանը հավա տալով ենք մենք դառնում Աստծո գործընկերները: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. դեկտեմբերի 1:
105
ապրիլ
6
ԳԱՆՁԵՐ ՓՆՏՐԵԼՈՎ
Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի արտի մեջ թաքցված գանձի, որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց, և ուրախությունից գնում, ամենը, ինչ որ ունի, ծախում է և արտը առնում։ Մատթեոս 13.44:
Մեր օրերում եկեղեցին բավարարվում է հայտնության մակերեսա յին ճշմարտություններն ընդունելով, որոնք այնքան հեշտ ու պարզ են հասկանալու համար, որ շատերը կարծում են, թե սա այն ամենն է, ինչը կարևոր է: Սակայն մտքի վրա աշխատող Սուրբ Հոգին թույլ չի տալիս մնալ ծուլության մեջ: Այն արթնացնում է սխալներով և կեղծ վարդապե տություններով չաղավաղված ճշմարտությունը փնտրելու մեծ եռանդ: Երկնային ճշմարտությունը կպարգևատրի ջանասեր որոնողին: Այն միտքը, որն իսկապես ցանկանում է բացահայտել ճշմարտությունը, չի կարող ծույլ լինել: Երկնային արքայությունը նմանեցվում է արտում թաքցված գանձի, «որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց ևուրախությունից գնում, ամենը, ինչ որ ունի, ծախում է ևարտը առնում»: Նա գնում է այն, որպեսզի կա րողանա աշխատել արտում, մշակել դրա յուրաքանչյուր հատվածն ու տիրել դրա գանձերին: Սուրբ Հոգու աշխատանքն է ուղղորդել այս որո նումներն ու պարգևատրել դրանք: Որոնողը հողը փորելիս թանկարժեք հանքաքարի հողաշերտ է գտնում, որի արժեքը փորձում է գնահատել, և գործիքն ավելի խորն է մտցնում՝ ավելի թանկարժեք գանձեր գտնե լու համար: Այդպիսով, շատ հարուստ հանքաշերտ է բացահայտվում: Երկրի ոսկու դաշտերն այնքան կապված չեն թանկարժեք հանքաշերտի հետ, որքան հայտնության դաշտը, որն առաջնորդում է դեպի Քրիստոսի անքննելի հարստությունների ուսումնասիրությունը: Տերը ցանկանում է, որ Իր հավատացյալ զավակներից յուրաքանչյու րը լինի հարուստ հավատով, և դա Սուրբ Հոգու` սրտի հետ աշխատան քի պտուղն է: Հոգին աշխատանքն սկսում է ներսից` գնալով դեպի դուրս, զարգացնելով այնպիսի բնավորություն, որը հավանության է արժանա նում Աստծո կողմից: Ճշմարտության գանձերի ինչքա՜ն առատ դաշտ է Քրիստոսն ավելացրել հավատի տիրույթին, որոնք պետք է յուրացնեն Իր աշակերտները: Մեզ հարկավոր է ավելի մեծ հավատ, եթե ցանկանում ենք ավելի լավ իմանալ Խոսքը: Աստվածային լուսավորությունն ստանա լուն մեզ մեծապես խոչընդոտում է այն, որ չենք հիմնվում Սուրբ Հոգու ներգործության վրա: Էլեն Ուայթ, 1888թ. նյութեր, 1537, 1538:
106
ապրիլ
7
ՓՆՏՐԵԼՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Քննեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավի տենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են։ Հովհան նես 5.39:
Քրիստոսը եկավ մարդկության կերպարով, որպեսզի ապրի Աստ ծո օրենքը: Նա կյանքի Խոսքն էր: Նա եկավ աշխարհի համար լինելու փրկության Ավետարանը և իրականացնելու օրենքի բոլոր կետերը: Հիսուսն է խոսքը, ուղեցույցը, որը պետք է ընդունենք և որին պետք է հնազանդ լինենք ամենայն մանրամասնությամբ: Ինչքա՜ն կարևոր է, որ ճշմարտության այս հանքը շահագործվի, և ճշմարտության թանկագին գանձերը բացահայտվեն և ապահովագրվեն որպես թանկագին զար դեր: Քրիստոսի մարդացումը, Նրա աստվածությունը, Նրա քավությունը, Նրա հրաշալի կյանքը երկնքում որպես մեր Փաստաբան, Սուրբ Հոգու աշխատանքը, քրիստոնեության բոլոր այս կարևոր ու կենդանի թեմա ները բացահայտված են Ծննդոցից մինչև Հայտնություն: Ճշմարտու թյան ոսկի կապերը ձևավորում են ավետարանական ճշմարտության շղթան, ևառաջին կեռը Հիսուս Քրիստոսի մեծ ուսմունքներում է: Ապա ինչո՞ւ Սուրբ Գիրքը չի ազնվացվում և մեծարվում մեր մոլորակի բոլոր դպրոցներում: Ինչպե՜ս են փոքր երեխաները սովորում ուսումնասիրել Աստվածաշունչը որպես Աստծո Խոսք և սնվել դրա ճշմարտություննե րով, որոնք Աստծո Որդու մարմինն ու արյունն են: «Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և Նրա արյունը չխմեք, կյանք չու նեք ձեր անձերում։ Իմ մարմինը ուտողը և Իմ արյունը խմողը [այսինքն, Քրիստոսի խոսքերն ընդունել ու կիրառել շարունակողը] հավիտենա կան կյանք ունի, և Ես հետին օրում կհարուցանեմ նրան։ Որովհետև Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը ճշմարիտ խմելիք է: Իմ մարմինն ուտողը և Իմ արյունը խմողը մնում է Ինձանում, և Ես՝ նրա նում» (Հովհաննես 6.53-57), «և նա, որ Նրա պատվիրանները պահում է, մնում է Նրանում, և Նա՝ սրանում: Եվ սրանից գիտենք, թե բնակվում է մեզանում՝ այն Հոգուց, որ տվեց մեզ» (Ա Հովհաննես 3.24): Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք Ասվածաշունչը դարձնի իր ուսումնասիրության գիրքը: Քրիստոսի խոսքերը մաքուր ոսկի են` զերծ խարամի նշույլից, սակայն մարդիկ իրենց մարդկային մտածելակերպով փորձում են խարամ լցնել այդ ոսկու մեջ՝ փորձելով կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտություն: Երբ Խոսքի կեղծ մեկնա բանություն ստացած մարդիկ վճռական ջանքերով ուսումնասիրում են Սուրբ Գիրքը՝ բացահայտելու դրանում պարունակվող ճշմարտություն ների ոսկրածուծը, Սուրբ Հոգին բացում է նրանց ընկալման աչքերը, և Խոսքի ճշմարտությունները նրանց համար դառնում են նոր հայտնու թյուն: Քրիստոնեական կրթության հիմունքները, 385, 386: 107
ապրիլ
8
ԻՄԱՆԱԼՈՎ ԱՆՀԱՅՏԸ
Որովհետև մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մար դի հոգին, որ նրանում է. այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին։ Ա Կորնթացիս 2.11:
Հայտնությունը նոր բանի ստեղծում կամ գյուտ չէ, այլ ցուցադրում, թե ինչ էր փակված մարդկանցից մինչ դրա բացահայտումը: Ավետա րանում պարունակվող մեծ և հավերժական ճշմարտությունները բա ցահայտվում են ջանասիրաբար ուսումնասիրելու և մեզ Աստծո առաջ խոնարհեցնելու արդյունքում: Աստվածային Ուսուցիչն առաջնորդում է ճշմարտության խոնարհ որոնողի միտքը, և Սուրբ Հոգու առաջնորդու թյամբ Խոսքի ճշմարտությունները բացահայտվում են նրան: Չի կարող լինել ավելի հստակ ու արդյունավետ գիտելիքի ճանապարհ, քան նման կերպ առաջնորդվելը: Փրկչի խոստումն էր. «Բայց երբ որ Նա՝ ճշմար տության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ» (Հովհաննես 16.13): Սուրբ Հոգու հեղման միջոցով է, որ մենք ունակ ենք հասկանալու Աստծո Խոսքը: Սաղմոսերգուն գրում է. «Երիտասարդն ինչո՞վ իստակ կանի իր ճա նապարհը՝ Քո խոսքի պես զգուշանալով։ Իմ բոլոր սրտով խնդրեցի Քեզ, թող մի տուր, որ Քո պատվիրաններից մոլորվեմ... Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.9-18): Աստված հորդորում է մեզ որոնել ճշմարտությունն ինչպես թաքնված գանձ: Տերը բացում է ճշմարտության իրական փնտրողի ընկալումը, իսկ Սուրբ Հոգին հնարավորություն է տալիս նրան հասկանալու հայտ նության ճշմարտությունը: Սա այն է, ինչ նկատի ունի սաղմոսերգուն, երբ ասում է, որ իր աչքերը բացվեն՝ տեսնելու օրենքի հրաշքները: Երբ մարդը շատ է ցանկանում Հիսուս Քրիստոսի գերազանցությունը, միտքն իրավասություն է ստանում կառչելու ավելի լավ աշխարհի փառքին: Միայն աստվածային Ուսուցչի օգնությամբ մենք կարող ենք հասկանալ Աստծո Խոսքի ճշմարտությունները: Քրիստոսի դպրոցում մենք սովո րում ենք լինել հեզ և խոնարհ, քանի որ մեզ տրված է աստվածավախու թյան առեղծվածի ընկալումը: Նա, Ով ներշնչել է Խոսքը, այդ Խոսքի իրական մեկնիչն էր: Քրիստոսը լուսաբանում էր Իր ուսմունքն` Իր ունկնդիրների ուշադրությունը հրա վիրելով բնության պարզ օրենքների և ծանոթ առարկաների վրա, որոնք նրանք ամեն օր տեսնում ու որոնց հետ գործ էին ունենում: Այդպիսով Նա նրանց մտքերն ուղղում էր բնականից դեպի հոգևորը: Շաբաթօրյա դպրոցի աշխատակից, 1909թ. դեկտեբերի 1:
108
ապրիլ
9
ՀԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ ՓՈՐԵԼՈՎ
Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան թե նրանք, որ Թեսաղոնի կեում էին, որ խոսքը բոլոր հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թե այս այսպե՞ս է։ Գործք առաքելոց 17.11:
Աստվածաշունչ կարդալը ճիշտ է և տեղին, սակայն ձեր պարտա կանությունն այդքանով չի ավարտվում, քանի որ պետք է դրա էջերն ուսումնասիրեք ինքնուրույն: Աստծո գիտությունը հնարավոր չէ ստա նալ առանց մտավոր ջանքի, առանց իմաստություն ստանալու համար աղոթքի, որպեսզի կարողանաք զանազանել ճշմարտության մաքուր հատիկը որոմից, որով էլ մարդիկ և սատանան սխալ են ներկայաց նում ճշմարտության վարդապետությունը: Սատանան և նրա մարդ կանց համադաշնությունը ջանք չեն խնայել կեղծիքի որոմը խառնել ճշմարտության հացահատիկի հետ: Մենք պետք է մեծ եռանդով որո նենք թաքնված գանձը և խնդրենք իմաստություն երկնքից՝ տարբերե լու մարդկային հորինվածքները երկնային պատվերներից: Սուրբ Հոգին կաջակցի փրկագնման ծրագրին վերաբերող մեծ և թանկագին ճշմար տությունը փնտրողին: Ես հատկապես կընդգծեի այն փաստը, որ Սուրբ Գրքի անկանոն ընթերցումը բավարար չէ: Մենք պետք է ուսումնասիրենք այն, և սա է ենթադրում ամբողջ Խոսքի կատարումը: Ինչպես հանքափորն է ջանա սիրաբար փորում հողը ոսկու հանքաշերտ գտնելու համար, նույն կերպ դուք պետք է բացահայտեք Աստծո Խոսքը՝ այն թաքնված գանձը, որ սա տանան այսքան երկար փորձել է քողարկել մարդկանցից: Տերն ասում է. «Եթե մեկը կամենում է Նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապե տության համար» (Հովհաննես 7.17): Աստծո Խոսքը ճշմարտություն և լույս է, և այն պետք է ջահ լինի ձեր ոտքերի առաջ՝ ուղղորդելու դեպի Աստծո քաղաքի դարպասներ տա նող ճանապարհի ձեր ամեն մի քայլը: Այս պատճառով է, որ սատանան կատարում է այսքան հուսահատ ջանքեր Տիրոջ փրկագնվածների հա մար ստեղծված կածանը քողարկելու համար: Դուք չպետք է ձեր մտքե րը բերեք Աստվածաշունչ և ձեր կարծիքը դարձնեք առանցք, որի շուրջ պետք է պտտվի ճշմարտությունը: Անհրաժեշտ է, որ դուք թողնեք ձեր մտքերն ուսումնասիրության դռան առաջ և խոնարհ ու ենթարկվող սրտով, Քրիստոսում թաքնված ես-ով, եռանդուն աղոթքով իմաստու թյուն խնդրեք Աստծուց: Դուք պետք է զգաք, որ Աստծո բացահայտված կամքն իմանալու կարիք ունեք, քանի որ դա վերաբերում է ձեր անձնա կան, հավիտենական բարեկեցությանը: Աստվածաշունչն ուղեցույց է, որի միջոցով դուք կիմանաք հավիտենական կյանքի ճանապարհը: Ամեն ինչից վեր պետք է փափագեք իմանալ Տիրոջ կամքն ու ճանապարհնե րը: Քրիստոնեական կրթության հիմունքները, 307, 308: 109
ապրիլ
10
ԽՈՆԱՐՀ ՍՐՏԵՐՈՎ
Որովհետև այսպես է ասում Բարձրը և Բարձրյալը, հավիտենա կանության մեջ Բնակվողը, ևորի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ և կենդանաց նեմ սրտով կոտրվածներին։ Եսայիա 57.15:
Բոլորը, ովքեր խոնարհ և հարցադրող մտքերով կգան դեպի Աստծո Խոսքը՝ ընդունելով այն որպես ուղեցույց, և կգան փրկության պայման ներն իմանալու վճռականությամբ, կհասկանան, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը: Բայց նրանք, ովքեր Խոսքի ուսումնասիրությանն են բերում հո գի, որին այն հավանություն չի տալիս, ուսումնասիրությունից կվերցնեն հոգի, որն այն չի տվել: Տերն անտարբեր հոգիների հետ չի խոսի: Նա չի վատնում Իր ցուցումները մարդկանց վրա, ովքեր միտումնավոր կեր պով անհարգալից ու պղծված վերաբերմունք են ցուցաբերում: Իսկ գայ թակղիչը կրթում է իր ազդեցությանը տրված յուրաքանչյուր մարդու և ձգտում է ապարդյուն դարձնել Աստծո սուրբ օրենքը: Մենք պետք է խոնարհեցնենք մեր սրտերը և անկեղծությամբ և ակ նածանքով ուսումնասիրենք կյանքի Խոսքը, քանի որ միայն խոնարհ ու զղջացող միտքը կարող է տեսնել լույսը: Սիրտը, միտքը, հոգին պետք է լույսը ստանալուն պատրաստ լինեն: Հոգում պետք է լռություն տիրի: Մտքերը պետք է բերվեն Հիսուս Քրիստոսի «գերությանը»: Պարծենկոտ ինքնագիտությունն ու ինքնավստահությունը պետք է կշտամբվեն Աստ ծո Խոսքի ներկայությամբ: Տերը խոսում է Իր առաջ իր անձը խոնարհեցրած սրտի հետ: Աղոթ քի խորանում հավատով դիպչելով շնորհի գահին՝ մենք Աստծո ձեռքից ստանում ենք այն երկնային ջահը, որը լուսավորում է մեր խավարը և ցույց է տալիս հոգևորության մեր կարիքը: Սուրբ Հոգին վերցնում է Աստ ծո բաներն ու բացահայտում դրանք նրանց, ովքեր անկեղծորեն որոնում են երկնային գանձերը: Եթե մենք հանձնվում ենք Նրա առաջնորդությա նը, Նա տանում է մեզ դեպի լույսը: Երբ նայում ենք Քրիստոսի փառքին, վերափոխվում ենք Նրա նմանությամբ: Մենք ունենում ենք այն հավա տը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Մեր սրտերը նո րոգված են, և մենք պատրաստակամ ենք դառնում ենթարկվելու Աստ ծուն ամեն ինչում: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. դեկտեմբերի 15:
110
ապրիլ
11
ՍՈՎՈՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏ
Այսպես է ասում Տերը. Կանգնեք ճանապարհներին և տեսեք և հարցրեք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք որն է լավ ուղին, այն ժամանակ գնացեք նրանով, և դուք հանգստություն կգտնեք ձեր հո գիների համար։ Բայց նրանք ասում են՝ Չենք գնում։ Երեմիա 6.16:
Տիրոջից Իր կամքը ճանաչել, երկնային իմաստություն, Սուրբ Հոգու լույս խնդրելուց հետո, խնդրողը կսկսի ուսումնասիրել Սուրբ Գիրքը և կտեսնի, որ ժամանակին իր մտքի համար մութ մնացած հատվածները հանկարծակի պարզացել են, և նա կհասկանա իր պարտականություն ներն ինչպես երբեք: Հիսուսն ասաց. «Իմ վարդապետությունն Իմը չէ, այլ Ինձ ուղարկողինն է: Եթե մեկը կամենում է Նրա կամքն անել, նա կիմա նա այս վարդապետության համար, թե արդյոք Աստծո՞ւց է, կամ եթե Ես Իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.16, 17): Աստվածային ճշմարտության գիտությունը խոստացված է նրանց, ովքեր հնազանդություն կցուցաբերեն իրենց տրված լույսին և ճշմար տությանը: Նեղ դարպասների մուտքը կախված է ոչ թե հարստության կամ կրթվածության մակարդակից, այլ սովորելու հոգի ունենալուց: Նա, ով գնահատում է աստվածային լույսի առաջին ճառագայթը, յուրացնում է այն, քայլում է դրանում՝ իր գործողությունները ներդաշնակեցնելով այդ շողի հետ և սրբագործվելով դրանով, ավելի շատ լույս կստանա: Նա կհասկանա, որ Ավետարանը փրկության ծրագիրն է: Հնազանդ սիրտ ունեցող մարդը, ով պատրաստ է կատարել Աստ ծո կամքը, ոչ միայն ուրախությամբ կընդունի ճշմարտությունը, այլև ջանասիրաբար կփնտրի այն որպես թաքնված գանձ: Նա կգա դեպի Սուրբ Գիրքը խոնարհ և սովորելու պատրաստ հոգով՝ փորձելով հաս կանալ, թե ինչպես կարող է քայլել լույսի մեջ, և կասի. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Աստծո կամքի հետ ներ դաշնակության մեջ լինելու համար նա պատրաստ է, եթե հարկավոր լինի, զոհաբերել ամեն ինչ: Միշտ չէ, որ հեշտ է Աստծո կամքին հնազանդ լինելը: Նեղ դարպասով ներս մտնելու և դեպի հավերժական կյանք տանող նեղ կածանով քայ լելու համար հարկավոր է կամքի ուժ, քանի որ ամեն քայլափոխի լսվում են ձայներ, որոնք մարդուն վերադարձնում են անցյալ կամ հրավիրում են դեպի արգելված ճանապարհներ: Հարստություն, պատիվ և բարձր դիրքեր սիրողները չեն մտնի նեղ դարպասով, մինչև չբաժանվեն իրենց կուռքերից: Հնարավոր չէ մտնել նեղ դարպասով և այս աշխարհի ար ժեքները տանել մեզ հետ: Նա, ով կմտնի նեղ դարպասից ներս, պետք է ամեն ինչ ամբողջու թյամբ նվիրաբերի Աստծուն: Հիսուսն ասում է. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա ևիր խաչն առնի և Իմ հետևից գա» (Մատթեոս 16.24): Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. մարտի 28: 111
ապրիլ
12
ԴԱՏԱՐԿ ԱՆՈԹՆԵՐՈՎ
Բայց այս գանձն ունենք հողի անոթներում, որ զորության գերա զանցությունն Աստծունը լինի ևոչ թե մեզանից։ Բ Կորնթացիս 4.7:
Հարց տրվեց, թե ի՞նչ տեսակի անոթներ է Հոգին օգտագործում: Ի՞նչ ասաց Քրիստոսը: «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավոր վածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30): Ո՞ր տեսակի անոթներն են պիտանի Ուսուցչի օգ տագործման համար: Դատարկ անոթները: Երբ մենք դատարկում ենք մեր հոգին ամեն տեսակ պղծությունից, արդեն պատրաստ ենք օգտա գործման: Դատարկվա՞ծ ենք արդյոք մեր ես-ից: Բժշկվա՞ծ ենք արդյոք եսա սիրական ծրագրերից, որպեսզի ավելի քիչ զբաղվենք մեր անձով: Թող Աստված մաքրագործի Իր ժողովրդին, ուսուցիչներին և եկեղեցիները: Նա ամեն ինչում ուղղորդվելու կանոն է տվել, և չպետք է անփութորեն հրաժարվել դրանից: Բայց միշտ եղել է և կա շեղում արդար սկզբունք ներից: Ինչքա՞ն երկար կշարունակվի այս իրավիճակը: Ինչպե՞ս կարող է Վարդապետն օգտագործել մեզ որպես սուրբ ծառայության անոթներ, մինչև մենք ինքներս մեզ չդատարկենք և թույլ չտանք Նրա Հոգուն աշ խատել: Աստված կոչ է անում Իր ժողովրդին բացահայտել Իրեն: Կցուցաբե րի՞ արդյոք աշխարհը միասնության սկզբունքները, որոնք եկեղեցին չի պահպանում: Արդյո՞ք պետք է առաջինը լինելու եսասիրական տենչը ցուցաբերեն Քրիստոսի հետևորդները: Արդյո՞ք չպետք է նրանց փայ փայած սկզբունքները հիմնվեն ճշմարիտ հիմքի՝ Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ նյութ պետք է դնենք հիմքում, որպեսզի եկեղեցում լինի ոչ թե հա կամարտություն, այլ միություն: Արդյո՞ք պետք է եկեղեցի բերենք փայտ, հարդ ու խոզան: Արդյո՞ք չպետք է բերենք ամենաթանկարժեք նյութերը՝ ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր: Արդյո՞ք խստորեն չպետք է ջոկենք որոմն ու հացահատիկը: Արդյո՞ք չպետք է գիտակցենք, որ Սուրբ Հոգին պետք է ստանանք մեր սրտերում, որպեսզի Նա ի զորու լինի կոփել և կերտել մեր կյանքը: Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում: Աստծո երկյուղով ես կասեի, որ Սուրբ Գրքի ճշմարիտ մեկնաբանությունն անհրաժեշտ է մեր բնավորության ճիշտ բարոյական զարգացման համար: Երբ Հոգին ներգործում է մտքի ու սրտի վրա, երբ ես-ը մահացած է, ճշմարտությու նը մշտական ընդարձակման և նորանոր զարգացումների հնարավորու թյուն է ստանում: Երբ ճշմարտությունը կերտում է մեր բնավորությու նը, այն կտեսնեն որպես իրական ճշմարտություն: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. փետրվարի 28: 112
ապրիլ
13
ԱՂՈԹՔԻ ՀՈԳՈՎ
Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ։ Սաղմոս 119.8:
Սուրբ գրքի շատ հատվածներ, որոնք կրթված մարդիկ համարում են առեղծվածային կամ անուշադրության են մատնում որպես ոչ կարևոր, Քրիստոսի դպրոցում կրթված մարդկանց համար լի են սփոփանքով և ցուցումներով: Պատճառներից մեկը, թե ինչու շատ աստվածաբաններ հստակորեն չեն հասկանում Աստծո Խոսքն, այն է, որ նրանք փակում են իրենց աչքերն այն ճշմարտությունների վրա, որոնք ցանկություն չեն ունենում կիրառելու: Աստվածաշնչյան ճշմարտությունների ընկալու մը կախված է ոչ այնքան որոնման վրա գործադրված մտավոր կարո ղությունների ուժից, որքան նպատակասլացությունից, արդարության բուռն ձգտումից: Աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրել առանց աղոթքի: Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ ստիպել հասկանալ դյուրընկալ խոս քերի կարևորությունը և կանխել դժվարըմբռնելի բաների աղավաղու մը: Երկնային հրեշտակների գործն է մեր սիրտը պատրաստել Աստծո Խոսքը հասկանալու համար, որպեսզի զմայլվենք դրա գեղեցկությամբ, խրատ քաղենք դրա նախազգուշացումներից, ոգևորվենք և ուժ ստա նանք դրա խոստումներից: Սաղմոսերգուի խնդրանքը պետք է դարձ նենք մեր սեփականը. «Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ»: Փորձությունները հաճախ անհաղթահարելի են թվում, քանզի անտե սելով աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը` գայթակղության ենթարկվողը չի կարողանում հեշտությամբ հիշել Աստծո խոստումներն ու սատանային դիմավորել Աստվածաշնչի զենքերով: Բայց հրեշտակնե րը շրջապատում են աստվածային արժեքները գնահատող ու սովորել ցանկացողներին, և մեծ անհրաժեշտության պահերին նրանք նրա հի շողությանը կբերեն հենց այն ճշմարտությունները, որոնք հարկավոր են: Այսպիսով, «Երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին նրան կփախց նի» (Եսայիա 59.19): Հիսուսն Իր աշակերտներին խոստացավ. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26): Բայց Քրիստոսի դասերը պետք է նախապես տպավորված լինեն մտքում, որպեսզի Աստծո Հոգին վտանգի ժամանակ դրանք հիշեցնի մեզ: «Իմ սրտում թաքցրի Քո խոսքերը», ասում է Դավիթը, «որ չմեղանչեմ Քո դեմ» (Սաղմոս 119.11): Մեծ պայքար, 599, 600:
113
14 ՎՍՏԱՀԵԼՈՎ ՆՐԱ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
ապրիլ
Իմաստուն արա ինձ, որ Քո օրենքը պահեմ և նրան կատարեմ բո լոր սրտով։ Սաղմոս 119.34:
Հայտնության դաշտով մեկ շաղ են տրված երկնային ճշմարտության, խաղաղության ևուրախության հիասքանչ աղբյուրները: Ուրախության ցայտաղբյուրները հասանելի են յուրաքանչյուր որոնողի: Ներշնչված Խոսքը, որի շուրջ սիրտը խորհում է, կլինի ինչպես կենարար շիթ, որը դուրս է ցայտում կյանքի ջրի գետից: Մեր Փրկիչն աղոթեց, որպեսզի Իր հետևորդների միտքը բաց լինի՝ ըմբռնելու Սուրբ Գիրքը: Երբ մենք աղոթ քով ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, Սուրբ Հոգին մեր կողքին է՝ բացահայտելու մեր կարդացած բառերի իմաստը: Այն մարդը, ում միտ քը լուսավորված է Աստծո Խոսքի բացահայտումներով, հետո ոչ միայն կզգա, որ ավելի ջանասիրաբար պետք է փորձի ըմբռնել Խոսքը, այլ որ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ գիտությունները: Նա կզգա, որ կանչված է Հիսուս Քրիստոսում բարձր կոչման: Ինչքան սերտորեն մարդը կապված լինի ողջ գիտելիքի և իմաստու թյան Աղբյուրի հետ, այնքան շատ կզգա կարիքը առաջ գնալու մտավոր և հոգևոր ձեռքբերումների մեջ: Աստծո Խոսքի բացահայտմանը մշտա պես հաջորդում է մարդու ունակությունների բացահայտումն ու ընդգծ ված ուժեղացումը, որովհետև Նրա Խոսքի հայտնությունը լույս է տալիս: Նայելով մեծագույն ճշմարտություններին` մարդու միտքը վեհանում է, զգացմունքները մաքրագործվում և զտվում են, քանի որ Աստծո Հոգին Աստծո ճշմարտության միջոցով արթնացնում է անկենդան ունակու թյունները և ձգում է հոգին դեպի երկինք: Վերցրեք ձեր Աստվածաշունչն ու ներկայացեք ձեր երկնային Հորը՝ ասելով. «Լուսավորիր ինձ, սովորեցրու ինձ ճշմարտությունը»: Տերն ու շադրություն կդարձնի ձեր աղոթքին, և Սուրբ Հոգին ճշմարտությունը կհասցնի ձեր սրտին: Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը` դուք կամրանաք հավատում: Շատ կարևոր է մշտապես ուսումնասիրել Աստծո Խոսքը՝ միտքը պաշարելով Աստծո ճշմարտություններով: Դուք կարող եք բա ժանվել քրիստոնյաների ընկերակցությունից, հայտնվել մի վայրում, որ տեղ չեք ունենա Աստծո զավակների հետ շփման առավելությունը: Հար կավոր է, որ ձեր սրտում թաքցրած ունենաք Աստծո Խոսքի գանձերը, որպեսզի դիմադրության հանդիպելիս կարողանաք Սուրբ Գրքով ստու գել ամեն ինչ: Աստվածաշնչի արձագանք, 1892թ. հոկտեմբերի 15:
114
15 ՀԱՎԱՏԱԼՈՎ ՆՐԱ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ
ապրիլ
Որ ձեր հավատը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստ ծո զորությունով: Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ, և ոչ թե այս աշխարհի իմաստությունը, և ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ պիտի խափանվեն։ Ա Կորնթացիս 2.5-7:
Դուք ընդունված եք Սիրելիի միջոցով: Ես ունեմ մեծագույն ցանկու թյուն, որպեսզի դուք կատարելագործեք քրիստոնյայի բնավորությունը ոչ թե ձեր սեփական ուժով, այլ Քրիստոսի զորությամբ, առաքինությամբ ևարդարությամբ: Սուրբ Հոգին ամենամեծ պարգևն էր, որ Աստված կա րող էր շնորհել մահկանացու մարդուն: Այն անվճար է բոլորի համար, և այս պարգևի մեջ չի կարող լինել հաշվարկ. այս նվիրաբերումը հատկա պես ազդարարեց Աստծո Միածին Որդու գահակալությունն Իր միջնոր դական թագավորությունում: Մխիթարիչի այս պարգևով երկնային Տեր Աստվածը մարդուն ցույց է տալիս այն կատարյալ հաշտությունը, որը Նա իրականացրեց Իր և մարդու միջև: «Որ հաստատ», ասում է առաքյալը, «և անշարժ խարիսխի պես ունենք մեր անձի համար, որ և մտնում է վարագույրի ներսի կողմն էլ, ուր որ մեզ համար Առաջնորդ մտավ Հիսու սը...» (Եբրայեցիս 6.19, 20): Արդյո՞ք Աստված չի ասել, որ Սուրբ Հոգին կտա խնդրողներին: Եվ արդյո՞ք այդ Հոգին իրական, ճշմարիտ և իսկական Ուղեկցող չէ: Որոշ մարդիկ կարծես թե վախենում են կառչել Աստծո խոստումներին՝ հա մարելով դա ինքնավստահություն: Նրանք աղոթում են, որպեսզի Տերը սովորեցնի մեզ, բայց վախենում են վստահել Աստծո խոստացած խոս քին և հավատալ, որ մենք սովորում ենք Նրանից: Եթե մենք դեպի մեր երկնային Հայրն ենք գալիս խոնարհ և սովորելու պատրաստ հոգով՝ ցանկանալով և ձգտելով սովորել, ապա ինչո՞ւ պետք է կասկածի տակ առնենք Աստծո՝ Իր սեփական խոստման կատարմանը հավատարիմ լի նելը: Դուք չպետք է նույնիսկ մեկ ակնթարթ կասկածեք Նրան. դրանով կանարգեք Նրան: Երբ փորձում եք ճանաչել Աստծուն, Նրա հետ համագործակցության ձեր մասը հավատալն է, որ կատարելով Նրա կամքը՝ դուք կառաջնորդ վեք, կուղղորդվեք և կօրհնվեք: Մենք կարող ենք չվստահել ինքներս մեզ, որ միգուցե սխալ մեկնաբանենք Նրա ուսմունքը, բայց սա էլ կարելի է դարձնել աղոթքի թեմա և վստահել Նրան, առավելագույնս վստահել, որ Նրա Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ ճիշտ մեկնաբանելու Նրա ծրագ րերն ու Նրա նախախնամության աշխատանքը: Ձեռագրեր 6:223, 224:
115
ապրիլ
16 ՄՏՈՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ՇՈՒՐՋ
Ո՜րքան եմ սիրում Քո օրենքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։ Սաղմոս 119.97:
Սուրբ Գիրքը հասկանալու համար մարդկանց պետք չէ ավանդույթ ների և սովորույթների աղոտ լույսը: Դա նույնն է, ինչ ենթադրել, որ մի ջօրեին երկնակամարում փայլատակող արևին հարկավոր է երկրի լապտերների լույսն իր փառքն ավելացնելու համար: Աստվածաշնչում յուրաքանչյուր պարտականություն պարզ է դարձված, ամեն մի դաս՝ հասկանալի: Քրիստոսի պարգևն ու Սուրբ Հոգու լուսավորությունը բա ցահայտում են մեզ Հորը: Խոսքն ունակ է տղամարդկանց, կանանց և երիտասարդությանն իմաստուն դարձնել փրկության հարցում: «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար՝ վարդապետության և հանդիմանության և ուղղելու և արդարություն խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստ ված» (Բ Տիմոթեոս 3.16, 17): Ոչ մի այլ գիրք այդքան հզոր չէ, որպեսզի վեհացնի մտքերը, ոգեշնչի կարողությունները, որքան Աստվածաշնչի խորը, ազնվացնող ճշմարտությունները: Եթե Աստծո Խոսքն ուսումնա սիրվի հավուր պատշաճի, մարդիկ կունենան լայն միտք, ազնիվ բնա վորություն և կամքի մեծ ուժ, ինչը հազվադեպ է այս ժամանակներում: Սուրբ Գրքի հապճեպ ընթերցումից քիչ օգուտ կարելի է սպասել: Մարդ կարող է կարդալ ամբողջ Աստվածաշունչը ու չնկատել դրա գե ղեցկությունը կամ չըմբռնել դրա մտքերի խորությունը: Մեկ հատվածի խորը ուսումնասիրությունը, այնպես որ դրա նշանակությունը պարզ լի նի մտքին, իսկ կապը՝ փրկության ծրագրին, ակնհայտորեն ավելի մեծ արժեք ունի, քան շատ գլուխների ընթերցումն առանց հստակ, տեսա նելի նպատակի և ստացած դրական ցուցումի: Պահեք ձեր Աստվածա շունչը ձեզ հետ: Հնարավորության դեպքում կարդացեք, մտապահեք համարները: Եթե նույնիսկ քայլում եք փողոցով, կարող եք կարդալ մի հատված և մտորել դրա շուրջ՝ այդ կերպ մտապահելով այն: Աստվածաշունչը երբեք առանց աղոթքի մի ուսումնասիրեք: Դրա էջերը բացելուց առաջ մենք պետք է խնդրենք Սուրբ Հոգու լուսավորու թյունը, ևայն կտրվի: Երբ Նաթանայելը եկավ Հիսուսի մոտ, Փրկիչը բա ցականչեց. «Ահա ճիշտ իսրայելացի, ում մեջ նենգություն չկա» (Հովհան նես 1.47): Նաթանայելն ասաց. «Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ: Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած քեզ տե սա, որ թզենու տակ էիր» (համար 48): Հիսուսը մեզ ևս կտեսնի աղոթքի թաքուն վայրում, երբ մենք Նրան փնտրենք լույսի համար՝ իմանալու, թե որն է ճշմարտությունը: Լույսի աշխարհի հրեշտակները կլինեն նրանց հետ, ովքեր խոնարհ սրտով աստվածային առաջնորդություն են որո նում: Ատլանտյան միության օրագիր, 1909թ. հունիսի 9, պարագրաֆ 8: 116
ապրիլ
17
ՑՆԾԱԼՈՎ ԽՈՍՔՈՎ
Քո խոսքերը գտնվեցին, ևես կերա նրանց, և Քո խոսքն ինձ հա մար սրտիս ցնծություն ևուրախություն եղավ, որովհետև Քո անու նը կանչված է ինձ վրա, ով Եհովա Զորաց Աստված։ Երեմիա 15.16:
Աստվածաշնչյան հավատը կիրառելը ենթադրում է մշտական համ բերատարություն, քնքշություն, ինքնամերժում, ինքնազոհաբերություն: Բայց եթե Աստծո Խոսքը դառնում է մեր կյանքի մշտական սկզբունքը, այն ամենը, ինչ մենք պետք է անենք, ամեն մի բառ, ամեն մի պարզ գոր ծողություն ցույց կտա, որ մենք ենթարկվում ենք Հիսուս Քրիստոսին, որ նույնիսկ մեր մտքերն են բերվել Նրա «գերություն»: Եթե Աստծո Խոսքը սրտով ընդունվում է, այն կազատի հոգին ինքնավստահությունից ևինք նակախվածությունից: Մեր կյանքը կլինի բարու ուժ, որովհետև Սուրբ Հոգին կլցնի մեր միտքը այն ամենով, ինչ աստվածային է: Քրիստոսի հա վատը կգործածվի մեր կողմից, քանի որ մեր կամքը կլինի Աստծո կամքի հետ կատարյալ համապատասխանության մեջ: Ճշմարիտ կրոնը դավանել հայտարարողներից շատերը, ցավոք, արհամարհում են երկնքի ճանապարհը մատնանշող Աստծո տված Ու ղեցույցը: Նրանք կարող են կարդալ Աստվածաշունչը, սակայն Աստծո Խոսքը պարզապես կարդալը, ինչպես կկարդային մարդու գրած բառե րը, կտան միայն մակերեսային գիտելիքներ: Ճշմարտության մասին խո սելը լսողին չի սրբացնի: Նրանք կարող են հայտարարել, թե աշխատում են Աստծո համար, մինչդեռ, եթե Քրիստոսն իրենց մեջ լիներ, կասեր. «Մոլորված եք, որ չգիտեք գրքերը ևոչ Աստծո զորությունը» (Մատթեոս 22.29): Նման մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչ ասել է ճշմարիտ կրոն: «Այն բանը, որ Ես ձեզ հետ խոսեցի», ասաց Քրիստոսը, «հոգի է և կյանք է» (Հովհաննես 6.63): Երեմիան վկայում է Աստծո Խոսքը՝ ասելով. «Քո Խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանց, և Քո Խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ»: Աստծո Խոսքում աստվա ծային բժշկություն կա, որն, այսպես կոչված, իմաստուն և խոհեմ մար դիկ չեն կարող վերապրել, բայց որը բացահայտվում է երեխաներին: «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս ևիմաստուն է անում պարզա միտներին» (Սաղմոս 119.130): Եթե Խոսքը պահպանվում է սրտում, այն դառնում է մտքի գանձատունը, որից մենք հին ու նոր գանձեր ենք դուրս բերում: Մեզ համար այլևս հաճելի չի լինում մտածել երկրային բաների մասին, և մենք ասում ենք. «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (համար 105): Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մա յիսի 4:
117
ապրիլ
18
ԽՈՍՔՈՎ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ
Նրանց սուրբ արա Քո ճշմարտությունով. Քո խոսքը ճշմարտու թյուն է։ Հովհաննես 17.17:
Հիսուսի պահանջի բարդությունն այն է, որ Նրան սիրողները պետք է հե ռու մնան աշխարհի չարիքից և լինեն սրբագործված ճշմարտության միջո ցով: Նա մեզ չի թողնում անորոշ կասկածների մեջ, թե ինչ է ճշմարտությունը, այլ ավելացնում է. «Քո խոսքը ճշմարտություն է»: Աստծո Խոսքն է այն միջո ցը, որով պետք է իրականացվի մեր սրբագործումը: Հետո շատ կարևոր է, որ մենք ծանոթանանք Աստվածաշնչի սուրբ ցուցումների հետ: Մեզ համար կյանքի Խոսքը հասկանալն այնքան կարևոր է, որքան առաջին աշակերտ ների համար կարևոր էր փրկության ծրագրի մասին տեղեկանալը: Մենք չենք ներվի, եթե մեր սեփական անփութության պատճառով չիմանանք Աստծո Խոսքի պահանջները: Աստված տվել է մեզ Իր Խոս քը, Իր կամքի բացահայտումը և խոստացել է Սուրբ Հոգին նրանց, ով քեր կխնդրեն Իրենից, Ով կառաջնորդի նրանց դեպի ճշմարտություն, և Աստծո կամքը կատարել ցանկացող յուրաքանչյուր անկեղծ հոգի կճա նաչի վարդապետությունը: Աշխարհը լիքն է կեղծ ուսմունքներով, ևեթե մենք ինքներս վճռակա նորեն չուսումնասիրենք Սուրբ Գիրքը, կընդունենք աշխարհի սխալները ճշմարտության տեղ, կյուրացնենք աշխարհի սովորությունները և կմո լորեցնենք մեր սեփական սրտերը: Աշխարհի վարդապետություններն ու սովորույթները հակասում են Աստծո ճշմարտությանը: Նրանք, ովքեր փորձում են աշխարհի ծառայությունից դառնալ դեպի Աստծո ծառայու թյունը, աստվածային օգնության կարիք կունենան: Նրանք ստիպված կլինեն դարձնել իրենց դեմքն ինչպես կայծքար դեպի Սիոնը: Նրանք կզգան աշխարհի, մարմնի և սատանայի դիմադրությունը և ստիպված կլինեն դեմ գնալ աշխարհի հոգուն ևազդեցություններին: Այն ժամանակվանից ի վեր, երբ Աստծո Որդին դեմ ելավ մարդկու թյան ամբարտավան նախապաշարմունքներին ու անհավատությանը, Հիսուսի կրոնի նկատմամբ աշխարհի դիրքորոշման փոփոխություն չի եղել: Քրիստոսի ծառաները ստիպված են հանդիպել միևնույն դիմադ րության և նախատինքի հոգուն, և հետևաբար այլ բան չի մնում, քան ասել. «եկեք բանակի դուրսը գնանք Նրա մոտ, և Նրա նախատինքը մեզ վրա առնենք» (Եբրայեցիս 13.13): Հիսուսի առաքելությունն ի ցույց դրվեց համոզիչ հրաշքներով: Նրա ուսմունքը զարմացրեց մարդկանց: Դա դպիրների հակասական խժդժա բանությունը չէր` լի առեղծվածներով, ծանրացած անհեթեթ ձևականու թյուններով և անիմաստ հարկադրանքներով, այլ ճշմարտության համա կարգ էր, որը համապատասխանում էր սրտի պահանջմունքներին: Նրա ուսմունքը պարզ էր, հստակ և հասկանալի: Այն գործանական ճշմարտու թյունները, որոնք Նա արտաբերում էր, համոզիչ ուժ ունեին և գրավում էին մարդկանց ուշադրությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 7: 118
19 ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ԳՐՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ
ապրիլ
Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոս քի համեմատ, նրանք արշալույս չունեն։ Եսայիա 8.20:
Սուրբ Հոգին մշտապես առաջնորդում է դեպի գրավոր Խոսքը և ու շադրությունը հրավիրում է դեպի արդարության մեծ բարոյական չա փանիշը: Աստծուց պատվի արժանանալն ու ճշմարտությունը վկայելու արտոնություն ունենալը հրաշալի բան է: Հիսուս Քրիստոսն ասաց Իր աշակերտներին համբարձվելուց և նրանց տեսադաշտից ամպերի մեջ ծածկվելուց անմիջապես առաջ. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.8): Նրանց տրվեց Սուրբ Հոգու երկնային պարգևը Քրիստո սի մասին վկայելու համար: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նրանք, ում սրտում ապրում է Հիսուսը, իրականում հավատով ստացել են Սուրբ Հոգին: Ամեն անհատ, ով ընդունում է Հիսուսին որպես իր անձնական Փրկիչ, ընդունում է նաև Սուրբ Հոգուն որպես իր Խորհրդատու, Սրբա գործող, Առաջնորդ և Վկա: Հավատացյալն ինչքան մոտ քայլի Աստծուն, այնքան հստակ կլինի նրա վկայությունը, ևորպես անխուսափելի արդ յունք՝ Փրկչի սիրո մասին այդ վկայությունն ավելի ուժգին ազդեցություն կունենա ուրիշների վրա, ևայնքան ավելի շատ նա ցույց կտա, որ բարձր է գնահատում Աստծո Խոսքը: Դա նրա ուտելիքն է, խմելիքը՝ հոգու ծա րավը բավարարելու համար: Նա բարձր է գնահատում Աստծո կամքը Նրա Խոսքից սովորելու առավելությունը: Որոշ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե հավատացյալներ են, ար համարհում են Սուրբ գիրքը և շրջվում են Աստծո Խոսքից: Նրանք մեր ժում են Աստվածաշունչը` հիանալի Ուղեցույցը, բոլոր գաղափարների ճշմարիտ փորձարկիչը, և հայտարարում են, որ իրենց Հոգին է սովորեց նում, ևոր Սուրբ Գիրքն ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա: Բոլոր այս մարդիկ ենթարկվում են սատանայի հնարքներին, քանի որ Հոգին և Խոսքը նույնն են: Սուրբ Գիրքն ասում է. «Օրենքին ու վկայությանը դի մեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չու նեն»: Միայն նա է ազատ մարդ, ում ճշմարտությունն է ազատում: Ձե ռագրեր 14.70, 71:
119
20 ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՔԻՑ ԶԱՏ ՉԻ ՏՐՎՈՒՄ
ապրիլ
Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկե նան և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին: Մատթեոս 24.24:
Մոլորության այս օրերում ամեն մեկը, ով հաստատվել է ճշմարտու թյան մեջ, պետք է պայքարի սուրբերին տրված հավատի համար: Սա տանայի առեղծվածային աշխատանքում կարելի է տեսնել սխալների մեծ բազմազանություն, որոնք, եթե հնարավոր լիներ, կմոլորեցնեին նաև ընտրյալներին և նրանց կշեղեին ճշմարտությունից: Հարկավոր կլինի նաև դիմակայել մարդկային իմաստությանը՝ ուսյալ մարդկանց իմաստությանը, ովքեր, ինչպես փարիսեցիները, Աստծո օրենքի ուսու ցիչներ են, սակայն իրենք չեն ենթարկվում օրենքին: Հարկավոր կլինի դիմակայել մարդկային տգիտությանն ու հիմարությանը, որոնք կհան դիպեն նոր հրաշալի զգեստ հագած տարանջատված տեսությունների տեսքով, տեսություններ, որոնց դիմակայելն ավելի ու ավելի բարդ կլինի, քանի որ իմաստ չունեն: Կլինեն կեղծ երազներ և կեղծ տեսիլքներ, որոնք իրենց մեջ ճշմար տության մասնիկ կպարունակեն, սակայն կհեռացնեն իսկական հավա տից: Տերը մարդկանց սկզբունք է տվել, որը նրանց կուղղորդի. «Օրեն քին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20): Եթե նրանք նսեմացնում են Աստծո օրենքը, եթե ուշադրություն չեն դարձնում Նրա կամքին, որը բա ցահայտված է Նրա Հոգու վկայություններում, նրանք խաբեբաներ են: Նրանք կառավարվում են ազդակներով և տպավորություններով` կար ծելով, թե վերջիններս Սուրբ Հոգուց են, և դրանք համարում են ավելի վստահելի, քան Ներշնչված Խոսքը: Նրանք հայտարարում են, որ ամեն մի միտք ու զգացողություն Հոգու տպավորությունն է, ևերբ դրանք հիմ նավորում են ոչ Սուրբ Գրքով, հայտարարում են, որ ունեն ավելի վստա հելի բան: Սակայն մինչ մտածում են, թե առաջնորդվում են Աստծո Հո գով, իրականում հետևում են սատանայի մշակած պատրանքին: Ընտիր լուրեր 2.98, 99: Սատանան կաշխատի ամենանուրբ կերպով՝ մարդկային հորին վածքները հրեշտակների հանդերձներով ներկայացնելու համար: Բայց Խոսքի լույսը փայլատակում է բարոյական խավարի մեջ, և Աստվածա շունչը երբեք չի փոխարինվի հրաշքների ցուցադրությամբ: Ճշմարտու թյունը պետք է ուսումնասիրել, այն պետք է որոնել ինչպես թաքնված գանձ: Հրաշալի լուսավորությունը Խոսքից զատ կամ էլ դրա փոխարեն չի տրվի: Կառչեք Խոսքին, ստացեք հաստատուն Խոսքը, որը մարդկանց իմաստուն կդարձնի փրկության վերաբերյալ: Ընտիր լուրեր 2.100: 120
ապրիլ
21
ՉԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Եվ իմ խոսքը և քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ Հոգու և զորության ապացուցությամբ: Ա Կորնթացիս 2.4:
Ես տեսել եմ, որ եկեղեցու փորձառության ամեն մի նոր փուլի վտանգ է սպառնում, որովհետև ոմանք սխալ հոգով են ընկալում իրերը: Մինչ որոշ ուսուցիչներ ուժեղ և արգասավոր են աստվածաշնչյան վարդա պետության ուսուցման գործում, նրանցից ոչ բոլորն ունեն գործնական կյանքի գիտություն և ի զորու չեն խորհուրդ տալ շփոթված մտքերին վստահությամբ և ապահովությամբ: Նրանք չեն նկատում այն շփոթեց նող իրավիճակը, որն անպայմանորեն այցելում է փոփոխություն վե րապրող ամեն մի ընտանիքի: Ուրեմն, թող որ բոլորն ուշադիր լինեն, թե ինչ են ասում. եթե Աստծո միտքը չգիտեն որոշ հարցերում, թող որ եր բեք չխոսեն իրենց կռահումների ևենթադրությունների հիման վրա: Եթե հստակ ոչինչ չգիտեն, թող այդպես էլ ասեն, և թող որ անհատն ամբողջո վին ապավինի Աստծուն: Թող ավելի շատ աղոթք բարձրացվի, նույնիսկ ծոմով, որպեսզի ոչ ոք չխարխափի խավարում, այլ շարժվի լույսի մեջ, ինչպես Աստված է լույսի մեջ: Մենք հիմա կարող ենք փնտրել ինչ-որ բան, որն ի հայտ կգա մեր շարքերում. կան Սուրբ Հոգուց չուսուցանված մտքեր, ովքեր չեն կիրա ռել Քրիստոսի խոսքերը, չեն հասկանում Աստծո Հոգու ներգործությունը և սխալ ճանապարհի կկանգնեն, քանի որ ամբողջությամբ չեն հետևում Հիսուսին: Նրանք առաջնորդվում են ազդակներով և սեփական երևա կայությամբ: Թող որ ոչինչ չարվի անկարգ կերպով, որպեսզի թեժ և հանկարծա կան մղումով ասված խոսքերի հետևանքով սեփականության մեծ կո րուստներ կամ զոհաբերություններ չլինեն: Այդ խոսքերը հարուցում են խանդավառություն, որը համապատասխան չէ Աստծո հրամանին, և կարևոր հաղթանակը, որ պետք է ձեռք բերվեր, հավասարակշռվածու թյան, զսպվածության, պատշաճ մտածողության, ինչպես նաև առողջ սկզբունքների և նպատակների պակասի պատճառով կվերածվեն պարտության: Թող որ այս հարցում լինի իմաստուն ղեկավարություն, և բոլորը շարժվեն իմաստուն և անտեսանելի Խորհրդատուի՝ Աստծո առաջնորդությամբ: Մարդիկ կպայքարեն իշխանության համար, և կա րող է կատարվել այնպիսի աշխատանք, որը չի կրում Աստծո ձեռագիրը: Հատուկ վկայություններ Բաթլ Քրիքում տարբեր հարցերի վերաբերյալ, 17, 18:
121
22 ՉԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ
ապրիլ
Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար և լույս՝ իմ ճանապարհի հա մար։ Սաղմոս 119.105:
Սրբագործությունն զգացմունքների երջանիկ թռիչք չէ, ոչ էլ մի ակն թարթի աշխատանք. այն ամբողջ կյանքի գործ է: Եթե մեկը հայտարա րում է, որ Տերը սրբագործել և սրբացրել է իրեն, այս օրհնության մասին նրա հայտարարության ապացույցը կերևա հեզության, համբերության, երկայնամտության, ճշմարտացիության և սիրո պտուղներում: Եթե այն մարդկանց ստացած օրհնությունը, ովքեր հայտարարում են, թե սրբա գործվել են, առաջնորդում է նրանց հիմնվել մի հատուկ զգացմունքի վրա, և նրանք հայտարարում են, որ Սուրբ Գիրքն ուսումնասիրելու կարիք չկա Աստծո բացահայտված կամքն իմանալու համար, ապա այդ ենթադրյալ օրհնությունը կեղծ է, քանի որ դրա կրողին առաջնորդում է ապավինել սեփական չսրբագործված հույզերին և երևակայությանը և ականջները փակել Աստծո ձայնի առաջ, որը գալիս է Նրա Խոսքից: Նրանք, ովքեր հայտարարում են, թե ունեն Հոգու հատուկ դրսևորում և վկայություն, և որ իրենց բոլոր մեղքերը թողնված են, ինչո՞ւ են եզրակաց նում, որ կարող են մի կողմ դնել Աստվածաշունչն ու այսուհետ միայնակ քայլել: Երբ հարց ենք տալիս մարդկանց, ովքեր հայտարարում են, թե ակն թարթորեն սրբագործվել են, թե արդյո՞ք ուսումնասիրում են Սուրբ Գիրքը, ինչպես Հիսուսն է իրենց պատվիրել, և կամ միգուցե կա հավելյալ ճշմար տություն, որ կարող են ընդունել, նրանք պատասխանում են. «Աստված Իր կամքը մեզ հայտնում է ուղղակիորեն՝ հատուկ նշանների և հայտնություն ների միջոցով, և մենք կարող ենք մի կողմ դնել Աստվածաշունչը»: Հազարավոր մարդիկ մոլորության մեջ են ընկնում` վստահելով յուրա հատուկ հույզերի և անտեսելով Աստծո Խոսքը: Նրանք իրենց տունը չեն կառուցում միակ ապահով և վստահելի հիմքի` Աստծո Խոսքի վրա: Այն կրոնը, որն ուղղված է բանական արարածներին, կտա իր իսկության ողջա միտ վկայությունները, քանի որ սրտում և բնավորության մեջ կդիտարկվեն ընդգծված արդյունքներ: Քրիստոսի շնորհն ի ցույց կդրվի նրանց առօրյա կյանքում: Մենք կարող ենք հարցնել մարդկանց, ովքեր հայտարարում են, թե սրբագործված են. «Հոգու պտուղն ի հայտ գալի՞ս է ձեր կյանքում: Ի ցույց դնո՞ւմ եք դուք արդյոք Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը, և բացահայտո՞ւմ եք այն փաստը, որ ամեն օր սովորում եք Քրիստոսի դպրո ցում` ձևավորելով ձեր կյանքը Նրա անեսասեր կյանքի օրինակով»: Երկնքի Աստծո հետ մեր կապի լավագույն ապացույցը մեզանից յուրաքան չյուրի համար այն է, որ մենք պահում ենք Նրա պատվիրանները: Առ Քրիստոսն ունեցած մեր հավատի ամենալավ ապացույցը ես-ին չվստահելն ու Աստծուց կախված լինելն է: Քրիստոսում կենալու մեր միակ վստահելի ապացույցը Նրա պատկերի արտացոլումն է: Երբ անում ենք սա, վկայում ենք, որ սրբագործված ենք ճշմարտության միջոցով, քանի որ ճշմարտությունն օրինակ է ծառայում մեր առօրյա կյանքում: Ժամանակների նշանները, 1895թ. փետրվարի 28: 122
23 ՉՎՍՏԱՀԵԼՈՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ապրիլ
Քո պատվիրանքների վրա կմտածեմ և Քո ճանապարհին մտիկ կտամ։ Քո հրամաններով կուրախանամ և Քո խոսքը չեմ մոռանա: Սաղմոս 119.15, 16:
Իր Խոսքում Աստված մարդուն տվել է փրկության համար անհրա ժեշտ գիտությունը: Սուրբ Գիրքը պետք է ընդունվի որպես Նրա կամքի հեղինակավոր, անսխալական հայտնություն: Դա է բնավորության չա փանիշը, վարդապետությունը հայտնողը, փորձառության ստուգողը: «Ամեն Գիրք աստվածաշունչ են ևօգտակար վարդապետության և հան դիմանության ևուղղելու ևարդարություն խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16, 17): Սակայն այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր Խոսքի միջոցով, անկարևոր չի դարձնում Սուրբ Հոգու շարունակական ներկայությունն ու առաջնորդությունը: Հակառակը, Հոգին խոստացվել է մեր Փրկչի կողմից՝ բացահայտելու Իր Խոսքն Իր ծառաներին, լուսավո րելու և կիրառելու դրա ուսմունքը: Եվ քանի որ Աստվածաշունչը ներշնչել է Աստծո Հոգին, անհնար է, որ Հոգու դասերը երբևէ հակասեն Խոսքին: Հոգին չի տրվել և երբեք էլ չի կարող տրվել Աստվածաշնչին փոխա րինելու համար, քանի որ Սուրբ Գիրքն ակնհայտորեն նշում է, որ Աստծո Խոսքն է այն չափանիշը, որով պետք է չափվեն բոլոր ուսմունքներն ու փորձառությունները: Հովհաննես առաքյալն ասում է. «Սիրելիներ, ամեն հոգու մի հավատաք, այլ փորձեք հոգիները, թե արդյո՞ք Աստծուց են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհք» (Ա Հով հաննես 4.1): Իսկ Եսայիան հայտարարում է. «Օրենքին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չու նեն» (Եսայիա 8.20): Մեծ նախատինք դրվեց Սուրբ Հոգու աշխատանքի վրա այն դասա կարգի սխալների արդյունքում, որը, վկայակոչելով սեփական լուսա վորությունը, հայտարարում է, որ այլևս Աստծո Խոսքով առաջնոդվելու կարիք չունի: Նրանք կառավարվում են տպավորություններով, որոնք համարում են Աստծո ձայնն իրենց հոգում: Սակայն նրանց կառավարող հոգին Աստծո Հոգին չէ: Տպավորություններին հետևելն ու Սուրբ Գիրքը մերժելը կարող են տանել միայն շփոթմունքի, մոլորության և կործան ման և ծառայում են միայն չարի ծրագրերն առաջ տանելուն: Քանի որ Սուրբ Հոգու ծառայությունը կենսական կարևորություն ու նի Քրիստոսի եկեղեցու համար, սատանան փորձում է ծայրահեղական ների և մոլեռանդների միջոցով նախատինք բերել Հոգու աշխատանքի վրա և ստիպել Աստծո ժողովրդին մերժելու զորության այս աղբյուրը, որ Տերն Ինքն է տվել: Մեծ Պայքար, vii: 123
ապրիլ
24 ՀՍՏԱԿ ՁԱՅՆ ԱՅԼ ՁԱՅՆԵՐԻ ՄԵՋ
Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո հետևից, որ ասի. Սա է ճանապարհը՝ սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք և երբ որ ձախ կողմը պետք է գնաք։ Եսայիա 30.21:
Մոլորեցնող ուսմունքների շփոթության մեջ Աստծո Հոգին կլինի ուղեկ ցող և վահան նրանց համար, ովքեր չեն ընդդիմացել ճշմարտության վկա յություններին: Նա լռեցնում է ցանկացած այլ ձայն` թողնելով միայն այն, որ գալիս է Նրանից, Ով ճշմարտությունն է ու կյանքը: Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է հնարավորություն լսելու Ճշմարիտ Հովվի ձայնը, ստանա լու Աստծո և մեր Փրկչի մասին գիտելիք: Երբ սիրտն այս ճշմարտությունն ընդունում է որպես թանկարժեք գանձ, Քրիստոսը` փառքի հույսը, ձևա վորվում է ներսում, իսկ ողջ երկինքը բացականչում է` ամե՜ն ևամե՜ն: Մենք զգում ենք Սուրբ Հոգու վերածնող ուժի կարիքը և մարմնի և արյան հետ խորհրդակցելու ժամանակ չունենք: Մենք զգում ենք աստվածային լուսավորության կարիքը: Յուրաքանչյուր անհատ ջանում է դառնալ ազդեցության կենտրոն, և մինչև Աստված չաշ խատի Իր ժողովրդի համար, նրանք չեն տեսնի, որ Աստծուն հպատակվելը միակ ապահովությունն է: Մարդկային սրտերի վրա ունեցած նրա վերա փոխող շնորհը կտանի դեպի միասնություն, որը դեռևս չի գիտակցվում, քանի որ բոլոր նրանք, ովքեր նմանվում են Քրիստոսին, ներդաշնակության մեջ կլինեն մեկը մյուսի հետ: Սուրբ Հոգին միասնություն կստեղծի: «Նա ինձ կփառավորի» (Հովհաննես 16.14): «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված. և Նրան, որ ուղարկե ցիր՝ Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17.3): Սուրբ Հոգին փառավորում է Աստծուն և այնպես է բացահայտում Նրա կամքն Իր ժողովրդին, որ Նա դառնում նրանց գերագույն զգացմունքների առարկան, և Նրա բնավորու թյունն ի ցույց է դրվում նրանցում: Նրանք հստակ կերպով տեսնում են, որ աշխարհում բացի Նրա արդա րությունից չի եղել ոչ մի արդարություն, և չի եղել գերազանցություն, բացի Նրանից բխող գերազանցությունը: Երբ Հոգին հեղվեց երկնքից, եկեղեցին հեղեղվեց լույսով, իսկ Քրիստոսն այդ լույսի աղբյուրն էր, Նրա անունը յու րաքանչյուր լեզվի վրա էր, Նրա սերը լցրել էր ամեն մի սիրտ: Այդպես կլինի, երբ մեծ իշխանություն ունեցող հրեշտակը երկնքից վայր գա, ևողջ երկիրը վառվի Նրա փառքով: Սուրբ Հոգու հարուստ, լիարժեք և առատ պարգևը Նրա եկեղեցու հա մար պաշտպանող կրակե պատի է նման, և դժոխքի ուժերը չեն կարող հաղթահարել այն: Քրիստոսը նայում է անթաքույց մաքրությամբ ևանբիծ կատարելությամբ Աստծո ժողովրդին՝ որպես Իր բոլոր տանջանքների, Իր նսեմացման, Իր սիրո հատուցում և Իր փառքի համալրում: Քրիստոսն է այն մեծագույն կենտրոնը, որից ճառագում է ամեն փառք: Տնային ավետարա նիչ, 1893թ. նոյեմբերի 1: 124
ապրիլ
25
ՊԱՏՐԱՍՏ՝ ՏԱԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեք և միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամե նին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի։ Ա Պետրոս 3.15:
Սա այն է, ինչը մենք պետք է տեսնենք, եթե կապված ենք Աստծո հետ: Աստված ցանկանում է, որպեսզի կախված լինենք Իրենից, ևոչ թե մարդկանից: Նա ուզում է, որ մենք նոր սիրտ ունենանք, և այդժամ Նա մեզ լույսի բացահայտումներ կտա Աստծո գահից: Մենք պետք է պայ քարենք յուրաքանչյուր դժվարության դեմ, ևերբ մի վիճահարույց հարց է ծագում, արդյո՞ք պետք է մարդու մոտ գնանք նրա կարծիքը հարց նելու և դրա հիման վրա մեր եզրակացությունը կազմելու համար: Ո՛չ, պետք է գնանք Աստծո մոտ, ասենք Նրան՝ ինչ ենք ցանկանում, վերց նենք մեր Աստվածաշունչն ու փնտրենք մեր հարցի պատասխանը, ինչ պես կփնտրենք թաքնված գանձը: Մենք բավականաչափ չենք խորանում ճշմարտության մեր որոնում ներում: Ներկա ճշմարտությանը հավատացող ամեն մի մարդուց կպա հանջվի տալ պատճառաբանությունն այն հույսի, որն իրենում է: Աստծո մարդիկ կկանչվեն թագավորների, արքայազների, ղեկավարների ևաշ խարհի մեծամեծ մարդկանց առաջ կանգնելու, և նրանք պետք է վստահ լինեն, որ ճիշտ գիտեն, թե որն է ճշմարտությունը: Նրանք պետք է լինեն վերստին ծնված տղամարդիկ և կանայք: Աստված Իր Սուրբ Հոգու միջո ցով մի ակնթարթում ձեզ ավելի շատ բան կարող է սովորեցնել, քան դուք կարող եք սովորել երկրի մեծամեծ մարդկանցից: Տիեզերքը հետևում է երկրում կատարվող պայքարին: Անսահման գնով Աստված յուրաքանչ յուր մարդու տվել է հնարավորություն իմանալու այն ամենն, ինչը նրան իմաստուն կանի փրկության համար: Ի՜նչ անհամբերությամբ են հրեշ տակները նայում տեսնելու, թե ով կօգտվի այս հնարավորությունից: Երբ Աստծո ժողովրդին ինչ-որ լուր է ներկայացվում, նրանք չպետք է ընդդիմանան դրան. նրանք պետք է դիմեն Աստվածաշնչին, համեմա տեն այն օրենքի և վկայության հետ, ևեթե այն չանցնի այդ ստուգարքը, ուրեմն ճիշտ չէ: Աստված ցանկանում է, որ մեր միտքն ընդլայնվի: Նա կամենում է Իր փառքը դնել մեզ վրա: Ամեն օր կարող ենք բարի գործերի տոն ունենալ, որովհետև Աստված ի զորու է բացել երկնքի ողջ գանձա րանը մեզ համար: Մենք պետք է մեկ լինենք Քրիստոսի հետ, ինչպես Նա մեկ է Հոր հետ, և Հայրը կսիրի մեզ, ինչպես սիրում է Իր Որդուն: Մենք կարող ենք ակնկալել նույն օգնությունը, ինչ ուներ Քրիստոսը, կա րող ենք ամեն արտակարգ իրավիճակի համար ուժ ունենալ, քանի որ Աստված կլինի մեր առաջին գծի և թիկունքի Պաշտպանը: Ընտիր լուրեր 1.415, 416: 125
ապրիլ
26
ՈՒՆԱԿ՝ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ԿԵՂԾ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սիրելիներ, որովհետև ամեն ջանք արի, որ գրեմ ձեզ մեր հասա րակաց փրկության համար, հարկ եղավ ինձ, որ գրեմ ձեզ և հորդո րեմ, որ մրցեք սրբերին մի անգամ ավանդված հավատքով: Հուդա 1.3:
Հուդան կրում է այս պատգամը՝ հավատացյալներին կեղծ ուսու ցիչների գայթակղիչ ազդեցությունից պաշտպանելու համար, մարդիկ, ովքեր հետևում են բարեպաշտության ձևական կողմին և վստահելի առաջնորդներ չեն: Վերջին օրերում վեր կկենան կեղծ ուսուցիչներ և եռանդուն ու նախանձախնդիր կլինեն: Կներկայացվեն տարբեր տեսա կի տեսություններ՝ տղամարդկանց և կանանց մտքերը շեղելու սկզբնա կան ճշմարտությունից: Վերջինս սահմանում է այն դիրքը, որը կարող ենք ապահով կերպով զբաղեցնել այս օրերում, երբ սատանան աշ խատում է կրոնական գործիչների իշխանության հետ` առաջնորդելով նրանց ցուցադրելու շինծու արդարություն և ձախողելու իրենց Սուրբ Հոգու առաջնորդությանը հանձնելը: Կեղծ տեսությունները կխառնվեն փորձառության յուրաքանչյուր փուլի հետ և կպաշտպանվեն սատանայական ջերմեռադությամբ, որ պեսզի գերեն յուրաքանչյուր մարդու միտքը, ով արմատացած և հիմն ված չէ Խոսքի սուրբ սկզբունքների լիակատար գիտության մեջ: Հենց մեր մեջ վեր կկենան կեղծ ուսուցիչներ, ովքեր կհետևեն գայթակղիչ հո գիների, ում ուսմունքը սատանայական ծագում ունի: Այս ուսուցիչներն իրենց հետևից կհեռացնեն աշակերտներին: Հանկարծակիորեն մոտե նալով` նրանք քծնող բառեր կօգտագործեն և հմտորեն ու գայթակղիչ կերպով կխեղաթյուրեն ճշմարտությունը: Մեր եկեղեցիների միակ հույսն արթուն և զգոն կենալն է: Նրանք, ով քեր ամրացած են Խոսքի ճշմարտության մեջ, ովքեր ամեն ինչ ստուգում են «Այսպես է ասում Տերը» արտահայտությամբ, ապահով են: Սուրբ Հո գին կառաջնորդի նրանց, ովքեր Աստծո իմաստությունը բարձր են գնա հատում սատանայական գործողությունների մոլորեցնող հնարքներից: Թող որ շատ աղոթք արվի միմիայն ճշմարտության սիրո ներշնչանքով, ինչպես Հիսուս Քրիստոսում է: Այն ընտանիքները, որոնք հավատում են ճշմարտությանը, պետք է իմաստնաբար և խելացի խոսեն, արտասա նեն բառեր, որոնք կգան նրանց Սուրբ Գիրքն ուսունասիրելու արդյուն քում: Այժմ ստուգում և փորձություն անցնելու մեր ժամն է: Հիմա այն ժա մանակն է, որ հավատացյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է փակի շուրթերն իր եղբայրների վերաբերյալ մեղադրական խոսքերի դեմ: Թող որ նրանք արտասանեն քաջալերում սփռող և հավատն ամ րացնող խոսքեր. դա աշխատում է սիրով և մաքրագործում է հոգիները: Քրեսի հավաքածու, 5: 126
27 ՈՒՆԱԿ՝ ՏԱՐԲԵՐԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԻՔԻՑ
ապրիլ
Որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակ ներ, Քրիստոսի առաքյալների պես կերպարանվողներ են։ Եվ զար մանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կեր պարանքն իր վրա է առնում: Բ Կորնթացիս 11.13, 14:
Ճշմարտությունն արդյունավետ է, և հնազանդության միջոցով դրա զորությունը վերափոխում է միտքը Հիսուսի նմանությամբ: Ճշմարտու թյունն է Հիսուսում, որն արթնացնում է գիտակցությունն ու վերափո խում է միտքը, քանի որ դա նրա սիրտ է ուղեկցվում Սուրբ Հոգով: Մար դիկ կան, որ չունենալով հոգևոր խորաթափանցություն, ընդունում են Խոսքի մերկ տառը, որը չի ուղեկցվում Աստծո Հոգով, չի արթնացնում հոգին և չի սրբագործում սիրտը: Մարդը կարող է մեջբերումներ անել Հին և Նոր Կտակարաններից, կարող է ծանոթ լինել Աստծո պատվիրան ներին և խոստումներին, բայց մինչև Սուրբ Հոգին նրա սրտին չհասցնի ճշմարտությունը` լուսավորելով միտքն աստվածային լույսով, նա չի ընկ նի Վեմի վրա և կոտրվի, քանի որ աստվածային ներգործությունն է, որ միացնում է հոգին Աստծո հետ: Առանց Աստծո Հոգու լուսավորության ի վիճակի չենք լինի տարբերե լու ճիշտը կեղծից և կընկնենք վարպետորեն հորինված փորձություննե րի և մոլորությունների մեջ, որ սատանան կհրամցնի աշխարհին: Մենք մոտ ենք լույսի Արքայազնի և խավարի արքայազնի միջև պայքարի վերջին, և շուտով թշնամու խաբեությունները կփորձեն մեր հավատը՝ բացահայտելու, թե ինչպիսին է այն: Սատանան հրաշքներ կգործի գա զանի առաջ և կմոլորեցնի «երկրի վրա բնակողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործի գազանի առաջին» (Հայտնություն 13.14): Թեև խավարի արքայազնը կաշխատի երկիրն ու մարդկանց ծած կել թանձր խավարով, Տերը ցույց կտա Իր դարձի բերող ուժը: Երկրում պետք է իրականացվի աշխատանք, նման այն աշխատանքին, որն իրա կանացվեց Սուրբ Հոգու հեղման օրերին առաջին աշակերտների ժամա նակներում, երբ նրանք քարոզում էին խաչված Հիսուսին: Շատերը դար ձի կգան մեկ օրում, որովհետև լուրը մեծ ուժ կունենա: Այնուհետև կարելի կլինի ասել. «Որ մեր Ավետարանը ձեզ մոտ չեղավ միայն խոսքով, այլ և զորությունով և Հոգով Սուրբով և շատ լիությունով» (Ա Թեսաղոնիկեցիս 1.5): Սուրբ Հոգին է, որ մարդկանց բերում է դեպի Քրիստոսը, քանի որ վերցնում է Աստծո բաները և ցույց տալիս դրանք մեղավորին: Հիսուսն ասաց. «Նա ինձ կփառավորի, որովհետև Իմիցը կառնի և կպատմի ձեզ» (Հովհաննես 16.14): Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. նոյեմբերի 29:
127
28 ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՎ ՃՇՄԱՐԻՏԸ ՇԻՆԾՈՒԻՑ
ապրիլ
Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդա պետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքների մարմաջելու պես։ Եվ իրենց լսելիքը ճշմարտությունից հետ կդարձնեն և առասպելների հետևից կմոլորվեն: Բ Տիմոթեոս 4.3, 4:
Շատ բան է խոսվում Սուրբ Հոգու փոխանցման մասին, և շատերի կողմից այն մեկնաբանվում է որպես վնասվածք եկեղեցիների համար: Հավիտենական կյանքը Սուրբ Գրքի կենդանի տարրերն ընդունելն ու Աստծո կամքը կատարելն է: Սա Աստծո Որդու մարմինն ուտելն ու ար յունը խմելն է: Նրանց համար, ովքեր սա անում են, կյանքն ու անմահու թյունը բերվում են դեպի լույս Ավետարանի միջոցով, քանի որ Աստծո Խոսքն իրականություն է և ճշմարտություն, հոգի է և կյանք: Աստծո Խոս քով սնվելը Հիսուս Քրիստոսին որպես անձնական Փրկիչ ընդունող բոլոր հավատացողների առավելությունն է: Սուրբ Հոգու ազդեցությունը այդ Խոսքը` Աստվածաշունչը, ներկայացնում է որպես անմահ ճշմարտու թյուն, որը աղոթքով ուսումնասիրողին տալիս է հոգևոր ջլեր և մկաններ: «Քննեք գրքերը», - ասաց Քրիստոսը, - «որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Փորողները բացահայտում են ճշմար տության թաքցված գանձերը: Սուրբ Հոգին ներկա է եռանդուն որոնողի կողքին: Նրա լուսավորությունը փայլում է Խոսքի վրա` մտքի վրա դա ջելով ճշմարտությունը նոր, թարմ կարևորությամբ: Որոնողը լցվում է խաղաղության ևուրախության նախկինում երբեք չվերապրած զգացո ղությամբ: Ճշմարտության թանկարժեքությունը գիտակցվում է ինչպես երբեք: Նոր, երկնային լույս է փայլատակում Խոսքի վրա` լուսավորելով այնպես, կարծես յուրաքանչյուր տառ ոսկեզօծվել է: Աստված Ինքն է խո սում սրտի և մտքի հետ` դարձնելով Խոսքը հոգի և կյանք: Խոսքի յուրաքանչյուր ճշմարիտ որոնող իր սիրտը բարձրացնում է առ Աստված` աղերսելով Հոգու օգնությունը: Եվ նա շուտով բացահայ տում է այն, ինչն իրեն վեր է հանում կեղծ ուսուցչի շինծու պնդումներից, ում թույլ ու երերուն տեսությունները հիմնավորված չեն կենդանի Աստ ծո Խոսքով: Այս տեսությունները հորինել են մարդիկ, ովքեր չեն սովորել առաջին ամենակարևոր դասը, որ Աստծո Հոգին և կյանքը Նրա Խոս քում են: Եթե սրտով ընդունեն Աստծո Խոսքի հավերժական տարրերը, կտեսնեն, թե ինչքան ձանձրալի և անարտահայտիչ են զգացողություն ստեղծելու համար մի նոր բան ստանալու բոլոր ջանքերը: Նրանք պետք է սովորեն Աստծո Խոսքի ամենաառաջին սկզբունքները: Ընտիր լուրեր 2.38, 39:
128
ապրիլ
29
ԱՄՈՒՐ ՀԻՄՔ ԳՑԵԼՈՎ
Որ այլևս երեխա չլինենք՝ երերված ու տատանված վարդապե տության ամեն քամուց, մարդկանց խաբեբայությունով, որ մոլորեց նեն խաբեբայության խորամանկությունով: Եփեսացիս 4.14:
Աստծո ձայնը մեզ հետ խոսում է Իր Խոսքի միջոցով, և կլինեն շատ ձայներ, որ մենք կլսենք, բայց Քրիստոսն ասել է, որ պետք է զգուշանանք նրանցից, ովքեր կասեն` Քրիստոսն այստեղ է, կամ այնտեղ է: Ապա ինչ պե՞ս մենք պետք է իմանանք, որ նրանք ճշմարտությունը չունեն, մինչև ամեն ինչ չհամեմատենք Սուրբ Գրքի հետ: Քրիստոսը պատվիրել է մեզ զգուշանալ կեղծ մարգարեներից, ովքեր մեզ մոտ կգան Իր անունով` ասելով, թե իրենք են Քրիստոսը: Եթե ընտրեք այն դիրքորոշումը, թե ձեզ համար կարևոր չէ Սուրբ Գիրքն ինքնուրույն հասկանալը, ձեզ կսպառնա այս ուսմունքներով ճա նապարհից շեղվելը: Քրիստոսն ասաց, որ կլինի մարդկանց խումբ, որ պատժիչ դատաստանի օրը կասի «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մար գարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ զորու թյուններ գործեցինք»: Սակայն Քրիստոսը կասի. «Ինձանից դեն գնա ցեք, ով անօրենություն գործողներ» (Մատթեոս 7.22, 23): Մոտենում է ժամանակը, երբ սատանան հրաշքներ կգործի հենց ձեր աչքի առաջ` հայտարարելով, թե ինքը Քրիստոսն է, և եթե ամուր ոտքերով կանգնած չեք Աստծո ճշմարտության մեջ, ապա կհեռանաք ձեր հիմքից: Միակ ապահովությունը ձեզ համար ճշմարտությունն ինչ պես թաքցրած գանձ որոնելն է: Փորեք ճշմարտությունը գտնելու հա մար, ինչպես կանեիք հողում թաքնված գանձերը փնտրելիս, և Աստծո Խոսքը` Աստվածաշունչը, ներկայացրեք ձեր երկնային Հորը և ասեք. «Լուսավորիր ինձ, սովորեցրու ճշմարտությունը»: Եվ երբ Նրա Սուրբ Հոգին գա ձեր սիրտ ճշմարտությունը ձեր հոգինե րում ներգործելու համար, դուք Նրան հեշտությամբ բաց չեք թողնի: Դուք Սուրբ Գիրքն ուսումնասիրելու այնպիսի փորձ եք ձեռք բերել, որ ամեն մի կետ հաստատված է: Եվ շատ կարևոր է, որ շարունակեք ուսումնա սիրել Սուրբ Գիրքը: Դուք պետք է լցնեք ձեր միտքը Աստծո Խոսքի պաշա րով, որովհետև կարող եք առանձնացվել և չունենալ Աստծո զավակների հետ շփվելու արտոնությունը: Այդ ժամանակ դուք կզգաք ձեր սրտերում թաքցված Աստծո Խոսքի գանձերի կարիքը, և երբ դիմադրության հան դիպեք, անհրաժեշտ կլինի ամեն ինչ համեմատել Սուրբ Գրքի հետ: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. ապրիլի 3:
129
ապրիլ
30
ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԺԱՅՌԻ ՎՐԱ
Արդ ամեն, ով որ Իմ այս խոսքերը լսում է և նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա: Մատթեոս 7.24:
Քանի որ այսօր այստեղ կանգնած եք և տեսնում եք ձեր բնավորու թյան արատներն Աստծո վեհ բարոյական չափանիշների լույսի ներքո, արդյո՞ք չեք ասի. «Ես կհատուցեմ անցյալս, կգնամ Տիրոջ այգում աշ խատելու»: Կենդանի հավատով արդյոք չե՞ք կառչի Աստծո խոստումնե րին, չե՞ք համապատասխանի Քրիստոսի արդարությանը և տեսնեք, թե ինչպես է երկնքի լույսը փայլում ձեր կյանքում: Դուք պետք է Քրիստոսին բերեք ձեր յուրաքանչյուր միտք ու գործողություն: Շղթայի մեկ վնասված օղակը ամբողջ շղթան անարժեք է դարձնում, ինչպես և ձեր բնավորու թյան մեկ արատը ձեզ անպիտան կդարձնի երկնային արքայություն մտնելու համար: Դուք պետք է ամեն ինչ կարգավորեք: Սակայն չեք կարող գլուխ բերել այս մեծ աշխատանքն առանց աստվածային օգնու թյան: Պատրա՞ստ եք ընդունել Աստծո խոստումները և դարձնել դրանք ձերը` դրսևորելով կենդանի հավատ Նրա անփոփոխ Խոսքի հանդեպ: Դուք պետք է քայլեք հավատով, ոչ թե զգացմունքով: Մենք զգացմուն քային կրոն չենք ուզում, այլ կրոն, որը հիմնված է բանական հավատի վրա: Այդ հավատն իր արմատները գցում է Աստծո Խոսքի հավերժական ժայռի մեջ: Նրանք, ովքեր քայլում են հավատով, անընդհատ որոնում են բնավորության կատարելություն մշտապես Քրիստոսին հնազանդվելու միջոցով: Մեր փրկության Հրամանատարը մեզ տվել է Իր կարգադրու թյունները, և մենք պետք է ցուցաբերենք անվերապահ հնազանդու թյուն, բայց եթե փակենք Նրա կամքը հայտնի դարձնող Գիրքը և հար ցադրումներ չանենք, չուսումնասիրենք, չփորձենք հասկանալ, ինչպե՞ս կարող ենք իրականացնել դրա պահանջները: Մենք վերջապես ցանկա լի կգտնվենք, եթե հետևենք այս ընթացքին: Մենք հասել ենք ճգնաժամային վիճակի, և ես սարսափում եմ մեր հոգիների համար: Ինչո՞ւ են մարդիկ լքում հավատը: Արդյո՞ք այնպի սի իրավիճակում ենք, որ պետք է իմանանք, թե ինչի ենք հավատում և չցնցվենք: Այն, որ մարդիկ լքում են հավատը, չպետք է ամենափոքր իսկ աստիճան հուսահատեցնի մեզ, այլ ստիպի ավելի ջանասիրաբար որոնել Աստծո օրհնությունները: Մարդկանց չի փրկի իրենց կրթությու նը, տաղանդը կամ դիրքը: Մենք պետք է պահվենք Աստծո զորությամբ փրկությանը հավատալու միջոցով: Ինչպե՞ս եք կանգնում Աստծո առաջ այսօր: Հարցն այն չէ, թե ինչպես կկանգնեք նեղության ժամանակ կամ ապագայում որևէ օր: Հարցն է՝ ինչպե՞ս է ձեր հոգին այսօր կանգնում Աստծո առաջ: Կգնա՞ք աշխատե լու այսօր: Մենք ցանկանում ենք անձնական, անհատական փորձառու թյուն այսօր: Հենց այսօր փափագում ենք, որ Քրիստոսն ապրի մեզ հետ: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. ապրիլի 9: 130
ՄԱ ՅԻՍ
ՀՈԳՈՒ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
մայիս
1
ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ
Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ Հովհաննես 14.18:
Քրիստոսը ցանկանում էր, որպեսզի Իր աշակերտները հասկանա յին, որ Նա իրենց որբ չի թողնի: «Ձեզ որբ չեմ թողնի», հայտարարեց Նա, «կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն էլ չի տեսնի Ինձ, բայց դուք կտեսնեք Ինձ, որովհետև Ես կենդանի եմ, և դուք կենդա նի կլինեք» (Հովհաննես 14.18, 19): Հավերժական կյանքի թանկագին, փառահեղ երաշխիք: Նույնիսկ եթե հարկ էր, որ Նա բացակայեր, նրանց հարաբերությունը Իր հետ պետք է լիներ երեխայի և ծնողի հարաբերու թյուն: «Այն օրը», ասաց Նա, «դուք կճանաչեք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Ինձանում, և Ես՝ ձեզանում» (Հովհաննես 14.20): Նա փորձում էր աշա կերտների մտքին հասցնել այն տարբերությունը, որը կա աշխարհի և Քրիստոսի մարդկանց միջև: Նա մահվան շեմին էր, բայց կամենում էր, որ նրանք գիտակցեն, որ Ինքը կրկին ապրելու է: Եվ թեև Իր համբարձու մից հետո Նա կբացակայի, հավատով նրանք կարող էին տեսնել ևիմա նալ Նրան, և Նա կունենար նույն սիրող շահագրգռվածությունը նրանց նկատմամբ, որն ուներ, երբ դեռ նրանց հետ էր: Աշակերտներին ասված խոսքերը մեզ են հասել նրանց միջոցով: Մխիթարիչը մերն է, ինչպես նրանցն էր, բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում, բոլոր նեղություններում ևուրախություններում, երբ հեռան կարը խավար է, իսկ ապագան՝ անհանգստացնող, և մենք անօգնական և միայնակ ենք զգում: Սրանք այն ժամանակներն են, երբ Մխիթարիչը կուղարկվի հավատի աղոթքին ի պատասխան: Քրիստոսի նման մխիթարիչ չկա, այդքան մեղմ և այդքան իրական: Նա հուզվում է մեր տկարությունների զգացողությունից: Նրա Հոգին խո սում է սրտի հետ: Հանգամանքները կարող են մեզ բաժանել մեր ընկեր ներից, մեզ կարող է բաժանել անծայրածիր ու անհանգիստ օվկիանոսը: Թեև նրանց անկեղծ ընկերությունը կշարունակվի, նրանք ունակ չեն լինի ցուցադրելու այն՝ մեզ համար անելով մի բան, ինչը երախտապարտորեն կընդունվեր: Սակայն ոչ մի հանգամանք, ոչ մի տարածություն չի կարող բաժանել մեզ երկնային Մխիթարիչից: Ուր էլ որ լինենք, ուր էլ որ գնանք, Նա միշտ այնտեղ է, Նա, Ով պարգևվել է մեզ՝ գործելու Քրիստոսի փոխա րեն: Նա միշտ մեր աջ կողմում է՝ հանգստացնող և քնքուշ բառեր ասելու, աջակցելու, պահպանելու, պաշտպանելու ևուրախացնելու համար: Սուրբ Հոգու ազդեցությունը Քրիստոսի կյանքն է հոգու մեջ: Հոգին աշխատում է Քրիստոսին ընդունած յուրաքանչյուրի ներսում և յուրա քանչյուրի միջոցով, նրանց, ովքեր գիտեն, որ Հոգու ներսում բնակությու նը բացահայտում է դրա պտուղը` սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ: Ռևյու ընդ Հե րալդ, 1897թ. հոկտեմբերի 26: 132
մայիս
2
ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարո ղանա մեր տկարություններին կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Եբ րայեցիս 4.15:
Քրիստոսն ապրում է նրա մեջ, ով ընդունում է Իրեն հավատով: Թեև կարող են փորձություններ գալ, միևնույնն է, Տիրոջ ներկայությունը կլի նի մեզ հետ: Վառվող մորենի, որում Տիրոջ ներկայությունը հավերժ է: Կրակը չէր վառում ճյուղերը: Նույնը կլինի տկար մարդու հետ, ով իր վստահությունը դնում է Քրիստոսի վրա: Փորձության հնոցը կարող է այ րել, հալածանքներ և խոչընդոտներ կարող են հանդիպել, բայց կսպառ վի միայն խարամը: Մաքրագործման գործընթացի արդյունքում ոսկին ավելի պայծառ կփայլի: Ավելի մեծ է Նա, Ով գտնվում է հավատարիմների սրտերում, քան նա, ով կառավարում է անհավատների սրտերը: Դառնորեն մի բողոքեք ձեզ վրա հասած փորձությունից, այլ թող որ ձեր աչքերն ուղղված լինեն դե պի Քրիստոսը, Ով Իր աստվածայնությունը ծածկեց մարդեղությամբ, որ պեսզի հասկանանք, թե որքան է Նա մեզանով հետաքրքրված, որ Իրեն նույնացրեց տառապյալ մարդկության հետ: Նա խմեց մարդկային վշտի բաժակից, Նա կրեց մեր բոլոր տառապանքները, Նա կատարյալ դար ձավ տառապանքի միջոցով` փորձվելով այն ամենով, ինչով մարդկու թյունն է փորձվում, որպեսզի կարողանար աջակցել փորձության մեջ եղողներին: Նա ասում է. «Ես մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին՝ Ոփիրի գանձից (Եսայիա 13.12): Նա մարդուն ար ժեքավոր կդարձնի` բնակվելով նրանում, Սուրբ Հոգի տալով նրան: Նա ասում է. «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (Ղուկաս 11.13): Տերը մեզ ցուցում է տվել Աստծուն կոչել մեր Հայրը, վերաբերվել Նրան որպես ծնողական սիրո աղբյուր, դարերից ի վեր մարդու սրտի ուղով հո սող սիրո ակունք: Ողջ գութը, կարեկցանքը և սերը, որոնք ցուցաբերվել են երկրում, ծագել են Աստծո գահից, ևայն սիրո համեմատ, որն ապրում է Նրա սրտում, օվկիանոսի ջրի մի կաթիլն են միայն: Նրա սերը շարունա կաբար հոսում է թույլերին ուժեղացնելու, երերերուններին ամրացնելու ևանվճռականներին քաջություն տալու համար: Աստված աշխատում է Քրիստոսի միջոցով, և մարդիկ կարող են գալ Հոր մոտ Որդու անունով: Մեր գիտությունն ու մեր երգն է. «Լսեք, ինչ արեց Տերն իմ անձի համար»: Ժամանակների նշանները, 1896թ. մարտի 5:
133
3 ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՎԱՀԱՆՈՎ
մայիս
Եվ կանչիր Ինձ նեղության օրում, և Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ: Սաղմոս 50.15:
Երբ առաջ են գալիս անբացատրելի թվացող փորձություններ, մենք չպետք է թույլ տանք, որ մեր խաղաղությունն արատավորվի: Ինչքան էլ անարդար կերպով մեզ հետ վարվեն, թող որ ցասում առաջ չգա: Տրվելով վրեժի ոգուն՝ մենք վնասում ենք ինքներս մեզ: Մենք կործանում ենք մեր վստահությունն առ Աստված և տրտմեցնում Սուրբ Հոգուն: Մեր կողմից է Վկան, երկնային Լրաբերը, Ով թշնամուն կփախցնի: Նա մեզ կպարուրի Արդարության Արևի պայծառ շողերով: Այդ շողերից ներս սատանան չի կարող ներխուժել: Նա չի կարող անցնել սուրբ լույսի այս վահանը: Մինչ աշխարհն աճում է չարիքի մեջ, մեզանից ոչ ոք չպետք է խա բի ինքն իրեն, թե երբեք դժվարություններ չի ունենա: Սակայն հենց այս դժվարություններն են, որ մեզ բարձրացնում են Բարձրյալի լսարան: Մենք կարող ենք խորհուրդ խնդրել Նրանից, Ով անսահման իմաստնու թյուն ունի: Տերն ասում է. «Կանչիր ինձ նեղության օրում» (Սաղմոս 50.15): Նա հրավիրում է մեզ Իրեն ներկայացնել մեր հույզերն ու խնդիրները և աստվածային օգնության մեր կարիքը: Նա հորդորում է մեզ անընդհատ աղոթել: Դժվարությունների առաջանալուն պես մենք պետք է Նրան առաջարկենք մեր անկեղծ ու եռանդագին աղոթքները: Մեր համառ աղոթքներով մենք վկայում ենք առ Աստված ունեցած մեր մեծ վստահու թյան մասին: Կարիքի գիտակցումն առաջնորդում է մեզ դեպի եռանդա գին աղոթք, և մեր երկնային Հայրը հուզվում է մեր աղերսանքից: Հաճախ նրանք, ովքեր տառապում են նախատինքից կամ հալածան քից իրենց հավատի համար, գայթակղվում են այն մտքից, թե Աստված լքել է իրենց: Մարդկանց աչքերում նրանք փոքրամասնություն են կազ մում: Ամենայն հավանականությամբ նրանց թշնամիները հաղթանակ են տոնում նրանց նկատմամբ: Բայց թող որ նրանց խղճի հանգստու թյունը չխաթարվի: Նա, Ով տառապել է նրանց փոխարեն և կրել նրանց վշտերը և դժբախտությունները, չի լքել նրանց: Աստծո զավակները մենակ և անպաշտպան չեն թողնված: Աղոթքը շարժում է Ամենակարողի ձեռքը: Աղոթքը «թագավորությունների հաղ թեց, արդարություն գործեց, խոստմունքներ ստացավ, առյուծների բե րաններ խցկեց, կրակի զորություն անցրեց», մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում, երբ լսում ենք իրենց հավատի համար զոհված նա հատակների մասին, «օտարների բանակները փախցրին» (Եբրայեցիս 11.33, 34): Քրիստոսի առակները, 171, 172:
134
մայիս
4
ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐԻՆ
Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբաց վի ձեզ, որովհետև ամեն խնդրող առնում է, ևորոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի: Մատթեոս 7.7, 8:
Եկեք, փնտրեք և գտեք: Ուժի ամբարը բաց է, լիքը և անվճար: Եկեք խոնարհ սրտերով, առանց մտածելու, որ Աստծո բարեհաճությանն ար ժանանալու համար ինչ-որ բարի գործ պետք է անեք կամ նախքան Քրիստոսի մոտ գալը պետք է ավելի լավը դառնաք: Երբեք չեք կարող անել ինչ-որ բան ձեր վիճակը բարելավելու համար: Հիսուսի անունով եկեք հավատի լիարժեք վստահությամբ, որովհետև դուք մեղավոր մարդ եք, քանի որ Քրիստոսն ասել է. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մատթեոս 9.13): Ձգվեք դեպի Աստ ված, և Նա կձգվի դեպի ձեզ: Դուք պետք է խնդրեք, որոնեք, թակեք և հավատաք, որ ընդունված եք Հիսուս Քրիստոսի միջոցով՝ միայն վստա հելով Նրան անելու այն ամենը ձեզ համար, ինչը ինքներդ երբեք չեք կա րող անել: Հիսուսը մեր մեղքերին թողություն տվող զոհն է, մենք ինքներս քա վություն անել չենք կարող, բայց հավատով կարող ենք ընդունել արդեն իրականացված քավությունը: «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնի Աստծուն» (Ա Պետրոս 3.18): «Ոչ թե ապականացու բաներով փրկվեցիք… այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ և անարատ գառի» (Ա Պետրոս 1.18, 19): «Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7): Այս թանկա գին արյան արժանիքներով է, որ մեղքով ախտահարված հոգին կարող է բժշկվել: Մինչ Աստծուն եք ներկայացնում ձեր աղոթքները, Սուրբ Հոգին ձեր սրտին է տալիս Աստծո հավատարիմ խոստումները: Շփոթության պահերին, երբ սատանան կասկած ու հուսալքություն է առաջարկում, Տիրոջ Հոգին կբարձրացնի որպես պատնեշ նրա դիմաց Քրիստոսի հավատարիմ խոսքերը, և արդարության Արևի պայծառ շո ղերը կփայլեն ձեր մտքում և հոգում: Երբ սատանան ճնշի ձեզ հուսա հատությամբ, Սուրբ Հոգին կհուշի ձեզ այն միջնորդության մասին, որն անում է ձեզ համար կենդանի Փրկիչը: Քրիստոսն է բույրը, սուրբ խունկը, որը ձեր աղոթքներն ընդունելի է դարձնում Հոր համար: Երբ Քրիստոսի արդարության լույսն ամբողջովին հասկացված ևընդունված է, սերը, ու րախությունը, խաղաղությունն ու անբացատելի երախտագիտությունը կլցնեն հոգին ևօրհնվածի խոսքերը կլինեն. «Քո քաղցրությունը մեծաց նում է ինձ» (Սաղմոս 18.35): Ժամանակների նշանները, 1892թ. օգոստո սի 22:
135
5 ԹԵԵՎ ՄԵՂԱՆՉՈՒՄ ԵՆՔ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ՍԻՐՎԱԾ ԵՆՔ
մայիս
Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մե ղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին: Ա Հովհաննես 2.1:
Աստծո հետ կապի մեջ գտնվողները Սուրբ Հոգու զորության ուղիներ են: Եթե ամեն օր Աստծո հետ շփման մեջ գտնվողը շեղվում է կածանից, երբ մի պահ թեքվում է Հիսուսին անընդհատ նայելուց, չի նշանակում, որ նա դիտմամբ է մեղանչել, քանի որ երբ տեսնում է իր սխալը, կրկին հետ է դառնում ևուղղում է իր աչքերը դեպի Հիսուսը, ևայն փաստը, որ նա սխալվել է, նրան չի դարձնում ավելի քիչ թանկ Աստծո սրտի համար: Նա գիտի, որ հաղորդակցվում է Փրկչի հետ, և երբ հանդիմանվում է իր սխալի համար, չի քայլում մռայլ և չի բողոքում Աստծուց, այլ սխալը հաղ թանակի է վերածում: Նա Ուսուցչի խոսքերից դաս է քաղում, ևուշադիր է լինում, որպեսզի կրկին չխաբվի: Նրանք, ովքեր ճշմարտապես սիրում են Աստծուն, ներքին վստա հություն ունեն, որ սիրված են Աստծուց, որ հաղորդակցություն ունեն Քրիստոսի հետ, և իրենց սիրտը բոցավառվում է Նրա նկատմամբ տա ծած ջերմ սիրուց: Այս անգամ ճշմարտությանը հավատում են ամենայն վստահությամբ և նույն այդ վստահությամբ էլ կարող են ասել. «Որով հետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվեցինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ ականատես լինելով Նրա մեծափառությանը… Եվ մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսա նա, և լուսաբերը ծագի ձեր սրտերում» (Բ Պետրոս 1.16-19): Մարդու հոգու ներքին կյանքն իրեն ի ցույց կդնի նրա արտաքին վարվելակերպում: Թող Աստծո Խոսքը տա իր վկայությունն այն Պատ գամաբերի մասին, Ում Աստված ուղարկեց այս վերջին օրերի ուղերձով՝ պատրաստելու մի ժողովուրդ, որ կկանգնի Տիրոջ օրը: «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղաղություն է քարոզում, բա րիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին՝ քո Աստվածը թագավոր է» (Եսայիա 52.7): Այսպես կոչված ուսյալ մարդկանց իմաստությանը չի կարելի ապա վինել, մինչև որ նրանք չսովորեն ևամեն օր չանցնեն Քրիստոսի դպրոցի դասերը: Մարդիկ իրենց ենթադրյալ իմաստությամբ կարող են ծրագ րել և հորինել տեսություններ ու փիլիսոփայական համակարգեր, բայց Աստված անվանում է դրանք սին ևանմիտ: Տերն ասում է. «Որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ» (Ա Կորնթաիցս 1.25): Ռևյու ընդ Հե րալդ, 1896թ. մայիսի 12:
136
մայիս
6
ԱՄԵՆԱԽԱՎԱՐ ԺԱՄԻՆ
Եվ Նա ինձ ասաց. Բավական է քեզ Իմ շնորհքը, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում: Արդ ավելի հոժարու թյամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորու թյունը բնակվի ինձանում: Բ Կորնթացիս 12.9:
Դուք կարող եք հիասթափվել, ձեր կամքն ու ճանապարհը՝ մերժվել, բայց վստահ եղեք, որ Տերը սիրում է ձեզ: Հնոցի կրակը կարող է բո ցավառվել ձեզ վրա ոչ թե ձեզ կործանելու նպատակով, այլ խարամից մաքրելու, որպեսզի լինեք յոթն անգամ մաքրված ոսկի: Մտապահեք, որ Աստված ձեզ գիշերը երգ կտա: Կթվա, թե խավարը պարուրում է ձեզ, բայց դուք չպետք է նայեք ամպերին: Խավարի ամպերից այն կողմ հա վերժ շողացող լույսն է: Տերը լույս ունի բոլոր հոգիների համար: Բացեք ձեր սրտի դուռը հույսի, խաղաղության ևուրախության առաջ: Հիսուսն ասաց. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննես 15.11): Աստված ամեն մեկի համար հատուկ աշխատանք ունի նախատե սած, և մեզնից յուրաքանչյուրը կարող է լավ անել այն գործը, որն Աստ ված է հանձնարարել: Միակ բանը, որից պետք է վախենալ, այն է, որ կարող է մշտապես մեր աչքերը չպահենք միմիայն Հիսուսի և Աստծո փառքի վրա, այնպես, որ եթե մեզ կոչ արվի մի կողմ դնել մեր սպառա զինությունն ու ննջել մահվան ճիրաններում, մենք պատրաստ չենք լինի հաշիվ տալ մեր հանդեպ վստահության համար: Նույնիսկ մեկ ակնթարթ մի մոռացեք, որ Քրիստոսի սեփականությունն եք՝ գնված անսահման գնով, և որ պետք է փառավորեք Նրան ձեր հոգում և մարմնում, որոնք Նրանն են: Աստված յուրաքանչյուր վերքի համար դեղատոմս է տրամադրել: Գա ղաադում բալասան կա, այնտեղ Բժիշկ կա: Արդյո՞ք այժմ, ինչպես երբեք, չեք ուսումնասիրի Սուրբ Գիրքը: Փնտրեք Աստծո իմաստնությունն ամեն արտակարգ իրավիճակում: Յուրաքանչյուր փորձության մեջ խնդրեք Հիսուսին խնդիրներից դուրս գալու ճանապարհ ցույց տալ, հետո ձեր աչքերը կբացվեն և կտեսնեք դեղամիջոցը և ձեր դեպքի համար կկի րառեք այն բուժիչ խոստումները, որոնք գրանցվել են Նրա Խոսքում: Այս կերպ թշնամին չի կարողանա առաջնորդել ձեզ տրտուջի և անհավա տության արահետով, փոխարենը դուք կունենաք հավատ, հույս և քա ջություն Տիրոջ մեջ: Սուրբ Հոգին կտա ձեզ հստակ զանազանություն, որ տեսնեք և յուրացնեք ամեն օրհնություն, որը կդառնա վշտի հակաթույն՝ որպես բժշկության ճյուղ ձեր շուրթերում եղած յուրաքանչյուր դառնու թյան: Ընտիր լուրեր 2.272-274:
137
մայիս
7
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Դեն մի գցիր ինձ Քո երեսից և Քո Սուրբ Հոգին մի վեր առ ինձա նից: Դարձյալ տուր ինձ Քո փրկության ուրախությունը և կամավոր հոգով հաստատիր ինձ: Ապա անօրեններին կսովորեցնեմ Քո ճա նապարհները, և մեղավորները հետ կդառնան Քեզ մոտ: Սաղմոս 51.11-13:
Ի՜նչ աղոթք է սա: Ակնհայտ է, որ մեղավորներին հարկավոր չէ վե րաբերվել անտարբերությամբ. չէ՞ որ որ Տերը նայում է նրանց որպես Իր արյան գին: Ամեն տան մեջ, ուր կան դարձի չեկած մարդիկ, Տիրոջը ճանաչողների աշխատանքը պետք է լինի իմաստությամբ աշխատե լը նրանց դարձի համար: Տերը վստահաբար կպարգևատրի ծնողների ջանքերը, որովհետև Նրա երկյուղով և սիրով նրանք փորձում են փրկել իրենց ընտանիքի անդամներին: Տեր Հիսուսն սպասում է, որպեսզի գթառատ լինի: Այդ աշխատանքը պետք է սկսվի սրտից: «Որովհետև Դու պատա րագ չես ուզում, եթե ոչ՝ ես կտայի Քեզ, և ողջակեզներին չես հավա նում: Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված» (Սաղմոս 51.16, 17): Այնուհետև թողեք, որ տան բոլոր անդամները հասկանան, որ աշխա տանքը պետք է սրտից սկսվի: Սիրտը պետք է ենթարկվի Տիրոջը և զղջա Սուրբ Հոգու ստեղծարար, վերածնող զորության միջոցով: Գիտակցելով այս հզոր ներգործության օգնությունը՝ չպե՞տք է արդյոք ծնողներն ավե լի մեծ եռանդով և սիրով աշխատեն իրենց երեխաների դարձի համար: Տիրոջ խոստումն է. «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մա քուր պիտի լինեք. ձեր բոլոր պղծություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ: Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ: Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և նրանց կատարեք» (Եզեկիել 36.25-27): Երբ Տիրոջ Հոգին աշխատում է ծնողների սրտի հետ, նրանց աղոթք ներն ու արցունքները կբարձրանան առ Աստված, և նրանք եռանդագին կաղերսեն և երկնքից շնորհ և իմաստություն կստանան և կկարողա նան աշխատել իրենց դարձի չեկած երեխաների համար: Երբ այս Հոգին կցուցաբերվի տանը, այն կմտնի նաև եկեղեցի, և նրանք, ովքեր տնային ավետարանիչներ են, կդառնան նաև Աստծո համագործակիցները եկե ղեցում և աշխարհում: Այն հաստատությունները, որոնք հիմնել է Աստ ված, լիովին տարբեր ձև կունենան: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 14:
138
8 ԻՐԵՆՑ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՄԱՅՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ
մայիս
Ես այս տղայի համար աղոթք արի, և Տերն իմ խնդրվածքն ինձ տվեց, ինչ որ Նրանից խնդրեցի: Հիմա ես էլ նրան փոխ եմ տալիս Տիրոջը. իր բոլոր կյանքի մեջ Տիրոջը փոխ տրված լինի: Ա Թագավո րաց 1.27, 28:
Քրիստոնյա մայրերը պետք է գիտակցեն, որ Աստծո գործընկերներն են, երբ կրթում և դաստիարակում են իրենց երեխաներին այնպես, որ նրանք արտացոլեն Քրիստոսի բնավորությունը: Այդ գործում նրանք կունենան երկնային հրեշտակների համագործակցությունը, բայց այս գործը դժբախտաբար անտեսվում է, ևայդ պատճառով Քրիստոսի ժա ռանգությունը՝ Իր ընտանիքի երիտասարդությունը, թալանվում է: Սա կայն Սուրբ Հոգու բնակության միջոցով մարդկությունը կարող է դառնալ աստվածության գործընկերը: Երեխաներին ընդունելու վերաբերյալ Քրիստոսի դասերը ձեր մտքի վրա պետք է խորը տպավորություն թողնեն: Քրիստոսի խոսքերը դրդում են ծնողներին իրենց փոքրիկներին բերել Հիսուսի մոտ: Նրանք կարող են լինել կամակոր, ունենալ կրքեր, ինչպես բոլոր մարդիկ, սակայն դա մեզ չպետք է խանգարի նրանց բերել Քրիստոսի մոտ: Նա օրհնեց երե խաներին, որոնք ենթակա էին նույն կրքերին, ինչպես և Ինքը: Մեր երեխաներին դաստիարակելիս մենք հաճախ ենք սխալվում: Ծնողները շատ դեպքերում երես են տալիս իրենց զավակներին, ուղղոր դում եսասիրական և հակաբարոյական արժեքներով, և նրանց փրկու թյան համար հոգու երկունք ունենալու փոխարեն՝ նրանք թույլ են տալիս նրանց դեսուդեն ընկնել և մեծանալ այլասերված և անպիտան բնավո րությամբ: Նրանք չեն ընդունում Աստծուց իրենց տրված պատասխա նատվությունը՝ կրթելու և դաստիարակելու իրենց երեխաներին Աստծո փառքի համար: Նրանք դժգոհ են մնում իրենց երեխաների վարվելա կերպից և վհատվում են՝ գիտակցելով, որ այդ սխալներն իրենց սեփա կան անփութության հետևանք են, և հուսալքվում են: Սակայն եթե ծնողները գիտակցեն, որ երբեք չեն ազատվել իրենց երեխաներին Աստծո համար կրթելու և դաստիարակելու պարտակա նությունից, եթե անեն իրենց աշխատանքը հավատով՝ համագործակ ցելով Աստծո հետ եռանդուն աղոթքով և աշխատանքով, նրանց կհա ջողվի իրենց երեխաներին Փրկչի մոտ բերել: Թող որ հայրերը և մայրերը նվիրեն իրենց հոգին ու մարմինն Աստծուն մինչև երեխաների ծնունդը: Ժամանակների նշանները, 1896թ. ապրիլի 9:
139
9 ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՎԱԾ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ
մայիս
Եվ այս խոսքերը, որ Ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լի նեն: Եվ կրկնիր նրանք քո որդիներին, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ և պառ կելիս և վեր կենալիս: Երկրորդ Օրինաց 6.6, 7:
Հայրեր և մայրեր, ինչպե՞ս կարող եմ բառեր գտնել նկարագրելու այն մեծ պատասխանատվությունը, որ դուք ունեք: Այն բնավորությամբ, որ ի ցույց եք դնում ձեր երեխաների ներկայությամբ, դուք նրանց սո վորեցնում եք ծառայել Աստծուն կամ ես-ին: Երկինք բարձրացրեք ձեր եռանդագին աղոթքները Սուրբ Հոգու աջակցության համար, որպեսզի ձեր սիրտը սրբագործվի, և այն ընթացքը, որին հետևում եք, պատվի Աստծուն և շահի ձեր երեխաներին Քրիստոսի համար: Երբ ծնողները գիտակցեն, որ անփույթ բառերով կամ գործողություններով կարող են իրենց երեխաներին շեղել ճանապարհից, դա նրանց պետք է հաղորդի իրենց առաջադրանքի վեհության և սրբության զգացողություն: Ծնողներն Աստծո և Նրա Խոսքի առաջնորդության կարիքն ունեն: Եթե նրանք չհետևեն Աստծո Խոսքի խորհուրդներին, եթե Աստվածա շունչը չդարձնեն իրենց խորհրդի աղբյուրը, իրենց կյանքի կանոնը, նրանց երեխաները կմեծանան անհոգ և կքայլեն անհնազանդության և անհավատության ճանապարհով: Քրիստոսը ծանր աշխատանքի և ինքնամերժման կյանք ապրեց, մահացավ նախատինքի մահով, որպես զի տա հոգու օրինակ, որը կներշնչի և կկառավարի Իր հետևորդներին: Երբ ծնողներն իրենց առօրյա կյանքում ձգտեն նման լինել Քրիստոսին, երկնային ներգործությունը կսփռվի նրանց ընտանիքների վրա: Քրիստոնեական կյանքում Աստծուն պետք է պատվել առավոտյան ևերեկոյան փառաբանությամբ ևաղոթքներով: Պատշաճում է, որ ամեն առավոտ ևերեկո ջերմագին աղոթքներ բարձրանան առ Աստված Նրա օրհնության ևառաջնորդության խնդրանքներով: Արդյո՞ք Տերը կշրջան ցի նման տունը և այնտեղ չի հեղի իր օրհնությունները: Միանշանակո րեն՝ ոչ: Հրեշտակները լսում են փառաբանությունն ու հավատի աղոթքը և բերում են աղերսանքները Նրան, Ով ծառայում է սրբարանում Իր ժո ղովրդի համար և ներկայացնում է Իր արժանիքները նրանց փոխարեն: Ճշմարիտ աղոթքը կառչում է Ամենակարողին և մարդկանց հաղթանակ տալիս: Իր ծնկների վրա քրիստոնյան ուժ է ստանում փորձություններին դիմակայելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. փետրվարի 1:
140
10 ՈՒՂՂՈՐԴԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ
մայիս
Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ չի հեռանա նրանից: Առակաց 22.6:
Ես կոչ եմ անում ծնողներին պատրաստել իրենց և իրենց երեխա ներին երկնային ընտանիքի հետ միավորվելուն: Պատրաստվեք, Աստծո սիրույն, պատրաստվեք դիմավորել ձեր Տիրոջը խաղաղությամբ: Սկսեք աշխատել ձեր ընտանիքում ճիշտ ձևով: Հասեք հարցի արմատին: Բե րեք ճշմարտությունը ձեր տուն նրանց սրբագործելու և մաքրագործելու համար: Մի պահեք այն դրսի բակում: Ինչքա՜ն կույր են շատ քրիստոն յաներ իրենց իսկ շահի նկատմամբ: Ինչպե՞ս ամենևին չեն նկատում, թե ինչ կաներ Քրիստոսն իրենց համար, եթե ընդունված լիներ իրենց տնե րում: Թող որ քրիստոնյաները կյանքի պսակն ստանալու համար աշխա տեն այնքան ջերմեռանդորեն, որքան աշխարհայիններն են աշխատում երկրային առավելություններ ստանալու համար, և Աստծո եկեղեցին անվերապահորեն զորությամբ առաջ կգնա: Սուրբ Հոգին անում է գործեր, որոնք ներդաշնակ են Աստծո օրենքի հետ: Հոգու վերածնող աշխատանքը տեսանելի կլինի այն ընտանիքնե րում, որտեղ եռանդուն ջանքեր կգործադրվեն բարություն, սեր և համ բերատարություն ցուցաբերելու համար: Ամենակարող զորությունն աշ խատում է՝ պատրաստելով մտքերն ու սրտերը հանձնել Սուրբ Հոգու կերտող ազդեցությանը՝ առաջնորդելով ծնողներին սրբագործման, որ պեսզի նրանց երեխաները նույնպես կարողանան սրբագործվել: Այն տունը, որտեղ անդամները կիրթ ու քաղաքավարի քրիստոնյա ներ են, գործադրվում է հեռուն գնացող բարի ազդեցություն: Այլ ընտա նիքներ կնկատեն նման տան ձեռք բերած արդյունքները և կհետևեն դրա օրինակին՝ իրենց հերթին պաշտպանելով տունը սատանայական ազդեցությունից: Աստծո հրեշտակները հաճախակի կայցելեն այն տունը, ուր իշխում է Աստծո կամքը: Աստվածային շնորհի զորությամբ նման տունը դառնում է թարմացնող վայր տանջված ու հոգնած ուխտավորների համար: Զգոն պաշտպանության արդյունքում ես-ը հեռու է մնում իրեն մեծարելուց: Ձևավորվում են ճիշտ սովորություններ: Հոգատարությամբ ճանաչվում են ուրիշների իրավունքները: Այն հավատը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին, կանգնած է ղեկին և ղեկավարում է ողջ ընտա նիքը: Այսպիսի տան սրբագործված ազդեցության ներքո Աստծո Խոսքի հիմքում դրված եղբայրության սկզբունքը ավելի լայնորեն է ճանաչվում և տարածվում: Հարավային դիտորդ, 1904թ. հունվարի 19:
141
մայիս
11
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇԱՏ ՄՈՏ
Եվ Նրա մոտ երեխաներ էին բերում, որ դիպչի նրանց, բայց աշա կերտները սաստում էին բերողներին: Իսկ երբ որ Հիսուսը տեսավ, բարկացավ ևասաց նրանց. Թույլ տվեք երեխաներին Ինձ մոտ գալ և մի արգելեք դրանց. որ այդպիսիններինն է Աստծո արքայությու նը: Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ: Եվ նրանց առավ գիրկը, ձեռքը դրեց նրանց վրա ևօրհնեց նրանց: Մարկոս 10.13-16:
Աստված ցանկանում է, որ փոքր տարիքի յուրաքանչյուր երեխա լի նի Իր զավակը, որդեգրվի Իր ընտանիք: Թեև փոքր, նրանք կարող են լինել հավատի ընտանիքի անդամներ և ունենալ ամենաթանկ փորձա ռությունը: Նրանք կարող են ունենալ քնքուշ սրտեր՝ պատրաստ ստա նալու հարատև ներգործություն: Նրանց սրտերը կարող են լցված լինել Հիսուսի նկատմամբ սիրով և վստահությամբ, և նրանք կապրեն Փրկչի համար: Քրիստոսը նրանց փոքրիկ ավետարանիչներ կդարձնի: Նրանց մտքերի ողջ ընթացքը կարող է փոխվել, այնպես, որ նրանք այլևս հա ճույք չեն ստանա մեղքից, այլ կատեն այն և կխուսափեն նրանից: Փոքր երեխաները, ինչպես նաև պատանիները, օգուտ կքաղեն այս հրահանգներից, և այդպիսով հեշտացնելով փրկության գործը՝ ուսու ցիչները կստանան այնքան մեծ օրհնություններ, որքան աշակերտները: Աստծո Սուրբ Հոգով կտպավորվեն դասերը երեխաների ընկալունակ մտքերում, և նրանք կկառչեն աստվածաշնչյան ճշմարտություններին նրանց պարզության մեջ: Եվ Տերն այս երեխաներին ավետարանչու թյան մեջ փորձառություն կտա, Նա նրանց գաղափարներ կառաջարկի, որ նույնիսկ ուսուցիչները չեն ունեցել: Ճիշտ կրթված երեխաները կլի նեն ճշմարտության վկաներ: Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին, 169, 170: Աշխատեք այնպես, ինչպես կաշխատեիք ձեր սեփական կյանքի հա մար՝ փրկելու երեխաներին այս կյանքի աղտոտված, այլասերված ազ դեցությունից և այդ ապականության մեջ խորտակվելուց: Ուղեցույց երեխաների համար, 309: Պետք է ընտրել այնպիսի ուսուցիչ, ով կսովորեցնի երեխաներին Աստծո Խոսքի ճշմարտությունները, որոնք այնքան կարևոր են այս վեր ջին օրերի համար, և շատ կարևոր է, որ նրանք դա հասկանան: Մեծա գույն քննությունը մոտենում է, որը վերաբերելու է Աստծո պատվիրան ներին հնազանդ կամ անհնազանդ լինելուն: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 2:
142
12 ՀՈԳԻՆ ՍԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
մայիս
Եվ Հիսուսն Իր մոտ մի երեխա կանչելով, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը ևասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը: Արդ ով որ իր անձն այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծ երկնքի արքայության մեջ: Եվ ով որ մի այսպիսի երեխա ընդունի Իմ անու նով, Ինձ է ընդունում: Եվ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են Ինձ, ավելի լավ է նրան, որ մի էշի ջաղացի քար նրա վզից կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի: Մատթեոս 18.26:
Օ՜, եթե հստակորեն պատկերացնենք, թե ինչեր կարող ենք իրակա նացնել, եթե միայն սովորենք Հիսուսի մասին: Ներշնչանքի կախարդա կան խոսքերով ուսուցչի սրտում բացված երկնային խաղաղության ևու րախության շատրվանները կդառնան ազդեցության հզոր գետ՝ օրհնելու համար բոլորին, ովքեր կապված են Նրա հետ: Մի՛ մտածեք, թե Աստվա ծաշունչը ձանձրալի գիրք է երեխաների համար: Իմաստուն հրահանգչի ձեռքի տակ աշխատանքն ավելի ու ավելի ցանկալի կդառնա: Դա նրանց համար կլինի կյանքի հաց և երբեք չի հնանա: Դրա մեջ թարմություն և գեղեցկություն կա, որ ձգում և գրավում է երեխաներին ևերիտասարդ ներին: Դա նման է երկրի վրա փայլող արևի, որը տալիս է իր պայծա ռությունն ու ջերմությունը ևերբեք չի սպառվում: Աստվածաշնչի պատ մությունների և ուսմունքի դասերից երեխաները կարող են սովորել, որ մնացած բոլոր գրքերը ստորադաս են այս Գրքին: Նրանք այստեղ կարող են գտնել ողորմության և սիրո շատրվաններ: Աստծո սուրբ, կրթող Հոգին Իր Խոսքի մեջ է: Լույս, նոր և թանկագին լույս է փայլում յուրաքանչյուր էջից: Այնտեղ բացահայտված է ճշմարտու թյունը, և բառերն ու նախադասությունները պարզ ու համապատաս խան են դեպքերին, ինչպես Աստծո ձայնը կխոսեր նրանց հետ: Մենք պետք է Սուրբ Հոգուն ճանաչենք որպես մեր Լուսավորիչ: Հո գին սիրում է դիմել երեխաներին և նրանց բացահայտել Աստծո Խոս քի գանձերն ու գեղեցկությունը: Մեծ Ուսուցչի խոստումները կգերեն երեխայի զգացմունքներն ու կոգևորեն նրա հոգին հոգևոր ուժով, որն աստվածային է: Տեղի կունենա աստվածային արժեքների հետ բեղմնա վոր ծանոթություն, ինչը կլինի պատնեշ թշնամու փորձությունների դեմ: Վեհաժողովի օրաթերթ, 1898թ. ապրիլի 1:
143
մայիս
13 ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որ ասես, թե նրանց չեմ հավանում: Ժողովող 12.1:
Այն բոլոր օրհնությունները, որոնք Հայրը տվել է ավելի հասուն փոր ձառություն ունեցողների համար, տրվել են նաև երեխաներին և երիտա սարդներին Հիսուս Քրիստոսի միջոցով: Երբ Տերը տեսնում է երեխաներին Քրիստոսի կյանքն ու դասերն ուսումնասիրելիս, Նա տալիս է նրանց Իր հրեշտակներին, որպեսզի պահեն նրանց իրենց բոլոր ուղիներում, ինչպես տվեց Իր հրեշտակներին Հիսուս Քրիստոսին՝ Իր սիրելի Որդուն: Հրեշտակ ները ծառայում էին Հիսուսին, երբ Նա ապրում էր երկրի վրա Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ անելով Իր երկնային Հոր կամքը, որպեսզի բնա վորության ճիշտ օրինակ թողներ. դա կլիներ օրինակ երեխաների և երի տասարդների համար: Նա ցանկանում էր, որ իրենց կյանքի յուրաքանչյուր գործողության մեջ նրանք անեին այնպիսի բաներ, որոնք կարժանանային Աստծո հավանությանը: Նա գիտեր, որ ցանկացած բարի գործ, բարու թյան յուրաքանչյուր դրսևորում, այդ թվում՝ նաև հորը և մորը ենթարկվելը, կգրանցվեն երկնային գրքերում: Նրանք, ովքեր հարգում են իրենց ծնողներին, կքաղեն խոստման իրա կանացման պարգևը, և նրանց օրերը կերկարանան այն երկրի վրա, որ իրենց Տեր Աստվածը տվել է իրենց: Երեխաները պետք է շարունակեն բա րի գործեր անել՝ աղոթելով, որ Հիսուսի արժանիքներով Տերը տա իրենց Իր շնորհը, Իր միտքը, Իր բնավորության գեղեցկությունը: Աստված ոչ մի օրհ նություն չի թաքցրել, որոնք անհրաժեշտ են երեխաների և երիտասարդ ների բնավորությունն աստվածային նմուշին համապատասխան ձևավո րելու համար, որոնք տրվել են Հիսուսի երիտասարդության օրերին: Նրանք պետք է խնդրեն Նրա բնավորության շնորհը պարզ և վստահ հավատով և Հիսուսի անունով այնպես, ինչպես որդին մի բան կխնդրի իր երկրային ծնողից: Թանկագին երեխաներ և երիտասարդներ, դուք նոր սրտի կարիք ու նեք: Խնդրեք Աստծուն այդ մասին: Նա ասում է. «Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ» (Եզեկիել 36.26): Երբ խնդրում եք Նրա կամքի համաձայն, մի կասկա ծեք, որ կստանաք, քանի որ ինչ որ Աստված խոստացել է, կիրականացնի: Եթե գալիս եք սրտի իրական զղջումով, չպետք է կարծեք, թե ամբարտա վան եք, եթե խնդրում եք Աստծուց այն, ինչ Նա խոստացել է: Ամաբարտա վանություն կլինի խնդրել բաներ, որոնք կբավարարեն ձեր եսասիրական հակումները, երկրային արժեքներում մարդկային հաճույքները: Սակայն երբ խնդրում եք հոգևոր օրհնություններ, որոնց կարիքն այդքան զգում եք՝ կատարելագործելու ձեր բնավորությունը Քրիստոսի նմանությամբ, Տերը վստահեցնում է ձեզ, որ խնդրում եք խոստման համաձայն, և այն կհաս տատվի: Ցուցումներ երիտասարդներին, 1894թ. օգոստոսի 23:
144
14 ՀԱՂԹՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
մայիս
Ուրախացիր, երիտասարդ, քո մանկությունում, և թող զվարճաց նի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերում, և գնա քո սրտի ճա նապարհով ևաչքերիդ նայվածքով, ևիմացիր, որ սրանց ամենի հա մար Աստված քեզ դատաստանի է բերելու: Ժողովող 11.9:
Մեզ Աստծուն հանձնելով՝ մեծ առավելություն ենք ձեռք բերում, որով հետև եթե բնավորության թուլություն ունենք, ինչպես բոլորը, մենք միա վորվում ենք Նրա հետ, Ով փրկելու զորություն ունի: Մեր տգիտությունը կմիանա անսահման իմաստնության հետ, մեր փխրունությունը՝ հան դուրժող հզորության, և ինչպես Հակոբը, յուրաքանչյուրս կարող ենք արքայազն դառնալ Աստծո հետ: Իսրայելի Տեր Աստծո հետ միավորված՝ մենք ուժ կստանանք ի վերուստ, որը մեզ հաղթողներ կդարձնի, ևաստ վածային սիրո փոխանցմամբ մուտք կգտնենք դեպի մարդկային սրտե րը: Մենք պետք է դողալով կառչենք Անսահմանի գահին ևասենք. «Չեմ թողի քեզ, մինչև որ ինձ չօրհնես» (Ծննդոց 32.26): Երաշխիք է տրված, որ Նա մեզ կօրհնի և մեզ օրհնություն կդարձնի, և սա մեր լույսն է, մեր ուրախությունը, մեր հաղթանակը: Երբ երիտա սարդները հասկանան, թե ինչ է նշանակում սրտում ունենալ Աստծո սերն ու բարեհաճությունը, կսկսեն գիտակցել իրենց՝ արյան գնով ձեռք բերված արտոնությունների արժեքը: Նրանք իրենց ունակություններն Աստծուն կնվիրաբերեն ու կջանան իրենց ողջ աստվածատուր ուժով աճեցնել իրենց տաղանդները Տիրոջ ծառայության մեջ օգտագործելու համար: Մեղքի և հանցանքի այս դարում մեր երիտասարդության համար միակ ապահովությունն Աստծո հետ կենդանի կապ ունենալն է: Նրանք պետք է սովորեն՝ ինչպես որոնել Աստծուն, որպեսզի լցվեն Սուրբ Հո գով, և գործեն այնպես, կարծես հասկանում են, որ ողջ երկինքն իրենց է նայում շահագրգռվածությամբ՝ պատրաստ ծառայելու նրանց վտան գի և կարիքի պահին: Երիտասարդները փորձություններից պետք է պաշտպանված լինեն նախազգուշացումներով և հրահանգներով: Նրանք պետք է սովորեն, թե որոնք են Աստծո Խոսքում իրենց համար պահված քաջալերանքները, պետք է իրենց աչքի առաջ ունենան չա րի ճանապարհ ոտք դնելու վտանգը: Նրանք պետք է կրթված լինեն՝ հարգելու Աստծո խորհուրդները Նրա սրբազան քարոզներում, պետք է դաստիարակված լինեն այնպես, որ իրենց որոշումը կայացնեն ընդդեմ չարի ու վճռեն չմտնել որևէ ուղի, որտեղ Հիսուսը չի ուղեկցի իրենց, և Նրա օրհնությունները չեն հեղվի իրենց վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. նոյեմբերի 21:
145
15 ՕԳՆԵԼՈՎ ԵՐԿՆՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ
մայիս
Ահա մեր Աստվածը, Ում մենք պաշտում ենք, կարող է մեզ ազա տել կրակով բորբոքված հնոցից և քո ձեռքից էլ, ով թագավոր, Նա մեզ կազատի: Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկր պագություն չենք անում: Դանիել 3.17, 18:
Մինչ այս երիտասարդներն աշխատում էին իրենց փրկության հա մար, Աստված ներգործում էր նրանցում կամենալն էլ, անելն էլ Իր հա ճության պես: Հաջողության պայմանները բացահայտված են: Աստծո շնորհը մեր սեփականը դարձնելու համար մենք պետք է կատարենք պարտականության մեր մասը: Աստված չի առաջարկում կատարել մեր փոխարեն մեր ցանկությունը: Նրա շնորհը տրված է մեզ՝ զարգացնելու մեր մեջ ցանկություն և դրա ի կատար ածելը, սակայն երբեք ոչ որպես մեր ջանքերի փոխարինող: Մեր հոգիները պետք է պատրաստակամ լինեն համագործակցության: Սուրբ Հոգին աշխատում է մեզանում, որ պեսզի մենք ունակ լինենք գործելու մեր սեփական փրկությունը: Սա է այն գործնական դասը, որ Սուրբ Հոգին ձգտում է սովորեցնել մեզ, «Քա նի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես» (Փիլիպպեցիս 2.13): Աստված կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր եռանդուն կեր պով ձգտում են հավատարիմ լինել Իր ծառայությանը, ինչպես Ինքը հա մագործակցեց Դանիելի և նրա երեք ընկերների հետ: Ընտիր մտավոր ունակություններն ու բնավորության բարձր բարոյականությունը պա տահականության արդյունք չեն: Աստված տալիս է հնարավորություններ. հաջողությունը կախված է դրանցից քաղած օգուտից: Կանխատեսության հնարավորությունները պետք է արագորեն հայտնաբերվեն և անհամբե րությամբ օգտագործվեն: Շատերը կարող են հզոր մարդիկ դառնալ, եթե Դանիելի նման կախված լինեն Աստծո շնորհից՝ նպատակ ունենալով իրենց աշխատանքը կատարելու զորություն ստանալ և հաղթել: Ձեզ եմ դիմում, երիտասարդներ, եղեք հավատարիմ: Դրեք ձեր սիրտը ձեր աշխատանքի մեջ: Մի՛ ընդօրինակեք ծույլ և պառակտված ծառայու թյուն մատուցողներին: Հաճախ կրկնվող գործողությունները ձևավորում են սովորություններ, սովորությունները` բնավորություն: Համբերա տարությամբ իրականացրեք կյանքի նույնիսկ փոքրիկ պարտականու թյունները: Որքան թերագնահատեք փոքրիկ պարտականություններին հավատարիմ լինելու կարևորությունը, ձեր բնավորության կերտումն ան բավարար կլինի: Ամենակարողի աչքին յուրաքանչյուր պարտականու թյուն կարևոր է: Տերն ասել է. «Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ հավատարիմ է» (Ղուկաս 16.10): Իրական քրիստոնյայի կյանքում անկարևոր բաներ չկան: Լուրեր երիտասարդների համար, 147, 148: 146
մայիս
16
ՇՐՋԵԼՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵՋ
Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահ կանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ ձեզանում բնակված է: Հռոմեացիս 8.11:
Երկնքի Տեր Աստվածը տվել է Իր Սուրբ Հոգին ժամանակ առ ժա մանակ դիպչելու (Բաթլ Քրիկ Քոլեջ) դպրոցի ուսանողներին, որպեսզի նրանք ճանաչեն Նրան իրենց բոլոր ճանապարհներում, որպեսզի Նա կարողանա ուղղորդել նրանց ճամփաները: Երբեմն-երբեմն Սուրբ Հո գու դրսևորումներն այնքան վճռական էին, որ դասերը մոռացվեցին, և մեծագույն Ուսուցիչը, Ում աշխարհը երբևէ ճանաչել է, Իր ձայնը լսելի դարձրեց` ասելով. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավոր վածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30): Աստված թակում էր սրտի դռները, ևես տեսնում էի, որ Աստծո հրեշ տակները ներկա էին: Թվում էր, թե ուսուցիչները հատուկ ջանք չէին գործադրում ուսանողների ուշադրությունն Աստծո բաների վրա հրավի րելու համար, այլ Աստված դպրոցում Պահակ ուներ, և թեև Նրա ներկա յությունն անտեսանելի էր, Նրա ազդեցությունը նկատելի էր: Կրկին ու կրկին դպրոցում սուրբ Պահակի ներկայության նշաններ են եղել: Կրկին ու կրկին Հիսուսի ձայնը խոսել է ուսանողների հետ` ասելով. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտնություն 3.20): Տերը երկար է սպասել մեծագույն, ճշմարտագույն ուրախությունը սրտին տալու համար: Բոլոր նրանց, ովքեր Նրան են նայում չպառակտ ված սրտերով, Նա առատորեն կօրհնի: Նրանք, ովքեր նայում են Հիսու սին, ավելի պարզորոշ են տեսնում Նրան որպես իրենց մեղքերի կրող և մեծագույն զոհաբերություն, և ժայռի խոռոչի մեջ են դրվել, որպեսզի տեսնեն Աստծո Գառին, Ով վեր առավ աշխարհի մեղքը: Երբ մենք գի տակցում ենք Նրա մեծագույն զոհաբերությունը, մեր շուրթերը արտա բերում են փառքի ամենաբարձր, ամենավսեմ թեմաները: Հատուկ վկա յություններ կրթության մասին, 77, 78:
147
մայիս
17 ՁԳՏԵԼՈՎ ՕԳՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Եվ նրան տեսնում էին մարգարեների որդիքը, որ դիմացը` Երի քովումն էին, ևասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա: Եվ եկան նրան դիմավորելու և խոնարհություն արին նրա առաջ մինչև գետին: Դ Թագավորաց 2.15:
Սուրբ Հոգին այցելեց մարգարեների դպրոց` ուսանողների նույնիսկ մտքերը բերելով Աստծո կամքի հետ ներդաշնակության: Երկնքի և այս դպրոցների միջև կենդանի կապ կար, ևուրախությունն ու սիրող սրտե րի երախտագիտությունը դրսևորվում էին փառաբանության երգերում, որոնց մասնակցում էին նաև հրեշտակները: Եթե ուսուցիչներն իրենց սրտերը բաց անեն Հոգին ստանալու համար, պատրաստված կլինեն Նրա հետ համագործակցել իրենց ուսանողների հետ աշխատելիս, ևերբ Նրան ազատ ընթացք տրվի, Նա հրաշալի վերափոխումներ կանի: Նա կաշխատի յուրաքանչյուր սրտում՝ ուղղելով եսասիրությունը, կոփելով և կերտելով բնավորությունը և գերի բռնելով ամեն միտք Քրիստոսին հնա զանդեցնելու համար: Ճնշելու և վանելու փոխարեն՝ Սուրբ Հոգուն հարկավոր է ընդունել և քաջալերել Նրա ներկայությունը: Երբ ուսուցիչները Խոսքին հնազանդ վելով սրբագործվեն, Սուրբ Հոգին նրանց ցույց կտա երկնային արժեք ները: Երբ նրանք Աստծուն որոնեն խոնարհությամբ և եռանդով, սառը շեշտադրմամբ արտասանած բառերը կբոցավառվեն նրանց սրտերում, այն ժամանակ ճշմարտությունը չի թուլանա նրանց լեզուների վրա: Սուրբ Հոգու աշխատանքը չի վերացնում մեր ունակություններն ու տաղանդները մարզելու անհրաժեշտությունը, այլ սովորեցնում է մեզ, թե ինչպես յուրաքանչյուր ուժ օգտագործել Աստծո փառքի համար: Մարդ կային ունակությունները երբ գտնվում են Աստծո շնորհի հատուկ ուղ ղորդման ներքո, կարող են օգտագործվել երկրի վրա ամենալավ նպա տակի համար: Տգիտությունը չի մեծացնում իրեն Քրիստոսի հետևորդ կոչող մարդու խոնարհությունն ու հոգևորությունը: Աստվածային Խոս քի ճշմարտությունները լավագույնս կարող է գնահատել միայն խելացի քրիստոնյան: Քրիստոսը կարող է փառավորվել Իրեն խելացի կերպով ծառայողներով: Կրթության մեծագույն նպատակն է իրավասու դարձնել մեզ օգտագործելու այն ուժերը, որոնք Աստված տվել է մեզ Աստվածաշն չի կրոնը ներկայացնելու և Աստծո փառքին նպաստելու համար: Հյուսի սային խաղաղօվկիանոսյան միության օրագիր, 1909թ. մայիսի 26:
148
18 ԱՎԵՏԱՐԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՏՆԻՑ ՏՈՒՆ ԳՆԱԼՈՎ
մայիս
Եվ Իր տասներկու աշակերտներին մեկտեղ կանչեց և նրանց զո րություն ևիշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություն ներ բժշկելու: Եվ նրանց ուղարկեց Աստծո արքայությունը քարոզե լու և հիվանդներին բժշկելու: Եվ ասաց նրանց. Ոչինչ վեր չառնեք ճանապարհի համար, ոչ գավազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկու- երկու վերարկու ունենալ: Եվ ո՛ր տուն որ մտնեք՝ այնտեղ մնացեք ևայնտեղից դուրս գնացեք: Ղուկաս 9.1-4:
Տերը կոչ է անում Իր ժողովրդին ավետարանչական ծառայության տարբեր ուղղություններ ստանձնել: Կյանքի ճանապարհի գլխավոր և երկրորդական մասերում գտնվողները պետք է լսեն Ավետարանի լուրը: Եկեղեցու անդամները պետք է ավետարանչական աշխատանք կատա րեն իրենց հարևանների տներում, ովքեր դեռևս լիովին չեն ընդունել այս ժամանակների ճշմարտության ապացույցը: Նրանք, ովքեր ստանձնում են այս գործը, թող որ Քրիստոսի կյանքը դարձնեն իրենց մշտական ուսումնասիրության առարկան: Թող որ նրանք վճռական լինեն` օգտագործելով յուրաքանչյուր ունակություն Տիրոջ ծա ռայության համար: Անկեղծ ու անեսասեր ջանքերին կհետևեն թանկագին արդյունքներ: Աշխատողները Մեծագույն Ուսուցչից կստանան ամենա բարձր կրթությունը: Բայց նրանք, ովքեր չեն փոխանցում իրենց ստացած լույսը, մի օր կգիտակցեն, որ սարսափելի կորուստ են կրել: Աստծո ժողովրդից շատերը պետք է մեր գրքերով գնան այն վայրերը, որտեղ երրորդ հրեշտակի լուրը երբեք չի հայտարարվել: Սիրտը Սուրբ Հոգով լցված գրական ավետարանչի աշխատանքը հղի է բարու համար հիանալի հնարավորություններով: Սիրով և պարզությամբ տնից տուն ճշմարտության ներկայացումը համահունչ է այն հրահանգներին, որոնք Քրիստոսը տվեց իր աշակերտներին, երբ նրանց ուղարկեց իրենց առա ջին ավետարանչական ճամփորդությանը: Փառքի երգերով, խոնարհ ու սրտանց աղոթքով և ընտանիքի շրջանակում ճշմարտության պարզ ներկայացմամբ շատերին կշահենք: Աստվածային Աշխատակիցը ներ կա կլինի սրտերը համոզելու համար: «Ես ձեզ հետ եմ ամեն օր» (Մատ թեոս 28.20)՝ Նրա խոստումն է: Նման Օգնականի առատ ներկայության երաշխիքով մենք կարող ենք աշխատել հավատով, հույսով ու քաջու թյամբ: Պետք է վերջ դնել Աստծո ծառայության մեր միօրինակությանը: Եկե ղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ներգրավված լինի յուրահատուկ ծառայության մեջ Տիրոջ համար: Թող նրանք, ովքեր հաստատված են ճշմարտության մեջ, գնան հարևան վայրեր և հանդիպումներ կազմա կերպեն մարդկանց հետ: Թող որ Աստծո Խոսքը կարդացվի, և թող որ այնպիսի գաղափարներ արտահայտվեն, որ հեշտությամբ հասկանան բոլորը: Ռևյու ընդ Հերալդ, 1904թ. մայիսի 5: 149
մայիս
19
ԹՈՂՆԵԼՈՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԻ ՄԻՋՈՑՈՎ
Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղա ղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին՝ քո Աստվածը թագավոր է: Եսայիա 52.7:
Խոնարհ ու համառ աղոթքը ավելին կանի մեր գրքերի շրջանառու թյան գործի համար, քան աշխարհի բոլոր թանկարժեք նկարները: Եթե աշխատողներն իրենց ուշադրությունն ուղղեն ճշմարիտին, կենդանիին ու իրականին, եթե նրանք աղոթեն Սուրբ Հոգու համար, հավատան և վստահեն Նրան, Նա կհեղվի նրանց վրա ուժգին, երկնային հոսքերով և մարդու սրտի վրա կգործի ճիշտ և տևական տպավորություններ: Այնու հետև աղոթեք և աշխատեք, աշխատեք և աղոթեք, և Տերը կաշխատի ձեզ հետ: Յուրաքանչյուր գրական ավետարանիչ ունի հրեշտակների մշտա կան և դրական ծառայության կարիքը, քանի որ նա կարևոր գործ ունի անելու, գործ, որը միայն իր ուժերով չի կարող իրագործել: Նրանց, ովքեր վերստին ծնված են, ովքեր ցանկանում են առաջնորդվել Սուրբ Հոգով, ովքեր Քրիստոսի նման են անում այն, ինչ կարող են անել, ևովքեր աշ խատում են՝ կարծես տեսնելով, որ ողջ տիեզերքն իրենց է նայում, կու ղեկցեն և կհրահանգավորեն սուրբ հրեշտակները: Ավետարանիչներից առաջ հենց հրեշտակները կգնան մարդկանց տները՝ նրանց համար ճա նապարհ պատրաստելու: Երբ մարդիկ գիտակցեն այն ժամանակը, որում մենք հիմա ապրում ենք, նրանք կաշխատեն այնպես, կարծես երկնքի տեսադաշտում են: Գրական ավետարանիչը կիրառություն կգտնի այս գրքերին, որոնք հո գուն լույս ևուժ են բերում: Նա կկլանի այս գրքերի էությունը և կնվիրի իր սիրտն ու հոգին դրանք մարդկանց ներկայացնելու գործին: Նրա ուժը, քաջությունը, հաջողությունը կախված կլինեն նրանից, թե որքանով է գրքերում ներկայացված ճշմարտութունը գործածվում իր իսկ կյանքում և որքանով է ներգործում իր բնավորության ձևավորման վրա: Երբ նրա սեփական կյանքն է այդպես կերտվում, նա կարող է առաջ գնալ` ուրիշ ներին ներկայացնելով այն սուրբ ճշմարտությունները, որոնք զետեղված են գրքերում, ևորոնց համար նա տեղ է գտնում տներում: Լցված Աստծո Հոգով` նա կստանա խորը, հարուստ փորձ, ևերկնային հրեշտակները նրա աշխատանքը հաջողությամբ կպսակեն: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1901թ. մայիսի 1:
150
մայիս
20
ՈՒՂՂՈՐԴԵԼ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը, և թագավորները՝ դե պի քեզ վրա ծագած պայծառությունը: Եսայիա 60.3:
Մեր հրատարակչությունները հիմնվել են Տիրոջ գործն առաջ տա նելու, երկնային լույսը աշխարհի բոլոր ծայրերն ուղարկելու, թանկար ժեք հոգիները հոտին միավորելու համար: Թող որ հրատարակչության աշխատանքը լինի ավետարանչական ծիլ, որը կանի Տիրոջ` հոգիներ դարձի բերելու գործը: Աշխատեք, դիտեք և աղոթեք հոգիների համար, կարծես թե նրանք հաշվետվություն են ներկայացնելու: Այս տարի փոր ձեք չարի դեմ Աստծո նախապատրաստած դեղամիջոցը: Ամեն մարդ, նայելով Հիսուսին, թող անի այն, ինչ նրանից պահանջում է Տերը, Ով յուրաքանչյուր հոգու Սեփականատերն է: Մարդիկ, ովքեր դեր են խա ղացել այս գործում, թող հիշեն, որ Աստված կոչ է անում իրենց լինել քրիստոնյա աշխատողների խումբ, աշխարհի տեսարան՝ հրեշտակնե րի էլ, մարդկանց էլ: Թող որ փոքր խմբերը միավորվեն երեկոյան կամ վաղ առավոտյան՝ Աստվածաշունչն ինքնուրույն ուսումնասիրելու հա մար: Թող որ նրանք ունենան աղոթքի հատուկ ժամեր, որպեսզի Սուրբ Հոգին նրանց զորացնի, լուսավորի և սրբագործի: Սա այն աշխատանքն է, որ Քրիստոսն ուզում է կատարված տեսնել յուրաքանչյուրի սրտում, ով ընդգրկված է հրատարակչական գործի ցանկացած բաժնում: Եթե դուք դա անեք, մեծ օրհնություն կստանաք Նրանից, Ով իր ողջ կյանքը նվիրեց ծառայությանը, Նրանից, Ով փրկագնեց ձեզ Իր սեփական կյանքով: Դուք պետք է ունենաք Սուրբ Հոգու ուժը, այլապես չէք կարող հաղ թողներ լինել: Վկայություններ պետք է ունենաք այն հաճելի ծանո թությունից, որ արել եք ձեր աշխատակիցների հետ այս թանկարժեք ժամանակներում, երբ փնտրում էիք Աստծո օրհնությունը: Թող որ յուրա քանչյուրն իր փորձը պատմի պարզ բառերով: Դա ավելի շատ մխիթա րություն և ուրախություն կբերի հոգուն, քան այն բոլոր երաժշտական գործիքները, որոնք կարող են լինել Խորանում: Թող որ Քրիստոսը մտնի ձեր սրտերը: Յուրաքանչյուր հավատացյալի աշխատանք որոշիչ է: Այն ամենօրյա պայքար է: Քրիստոսը հրատարակչական գործում ներգրավված աշխա տակիցներին և ղեկավարներին ասում է. «Դուք եք իմ վկաները» (Եսա յիա 43.10): Խորհեք այդ մասին, խոսեք այդ մասին, արեք դա: Երկինքը շատ մոտ է: Բացեք երկինք տանող դուռն ու փակեք երկիր տանող դու ռը: Աստված աշխատողներ է կանչում գործի ցանկացած բաժին: Կլսե՞ք արդյոք Նրա ձայնն ու կբացե՞ք ձեր սրտի դուռը Հիսուսի առաջ: Կսիրե՞ք արդյոք Նրան, Ով Իր կյանքը տվեց ձեզ համար: Ձեռագրեր, 12.46, 47:
151
21 ՏՊԱՎՈՐԵԼՈՎ ՄՏՔԵՐԸ ԳՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
մայիս
Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար, և ես ասացի. ահա ես, ինձ ուղարկիր: Եսայիա 6.8:
Աղոթեք և աշխատեք: Շատ բան հնարավոր կլինի իրականացնել Քրիստոսի նման խոնարհ աղոթք անելով, քան առանց աղոթքի բազմա թիվ բառերով: Աշխատեք պարզությամբ, և Տերը կաշխատի գրական ավետարանչի հետ: Սուրբ Հոգին կներգործի մտքերի վրա ճիշտ այնպես, ինչպես ներգործում է նրանց մտքերի վրա, ովքեր լսում են Աստծո Խոսքը քարոզող և Նրա կողմից ուղարկված ծառայողների խոսքը: Սուրբ հրեշ տակների նույն ծառայությունն այցելում է նաև նրանց, ովքեր նվիրվում են գրական ավետարանչությանը՝ կրթելու մարդկանց ճշմարտության իմացության մեջ: Տղամարդիկ և կանայք կարող են միասին արդյունավետ աշխատել, եթե իրենց սրտի խորքում զգում են, որ կատարում են Տիրոջ գործը` ծա ռայելով ժամանակների ճշմարտությանն անիրազեկ հոգիներին: Նրանք նախազգուշացման բառեր են հնչեցնում գլխավոր ևերկրորդական ճա նապարհներին գտնվող մարդկանց Աստծո մեծ օրվան պատրաստելու համար, որը շուտով կկոտրվի աշխարհի վրա: Մենք կորցնելու ժամա նակ չունենք: Մենք պետք է խրախուսենք այս գործը: Ո՞վ դուրս կգա այժմ մեր հրատարակություններով: Թող որ նրանք կարդան Եսայիա 6-րդ գլուխը ևիրենց սրտի համար քաղեն այդ դասը: «Եվ ես ասացի, վա՜յ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շրթունքով մարդ եմ, և ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին: Եվ սերովբեների մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վրայից, և նրանով դիպավ իմ բերանին և ասաց. ահա սա դիպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քավվեց: Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, ևո՞վ կգնա մեզ հա մար. ևես ասացի. ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.5-8): Այս պատկերը կգործի կրկին ու կրկին, եթե գրական ավետարանիչ ները սերտորեն մոտենան Քրիստոսին՝ կրելով Նրա լուծը և ամեն օր Նրանից սովորելով, թե ինչպես խաղաղության և մխիթարության լու րը տանեն վշտացածներին ու հիասթափվածներին, տրտմածներին ու կոտրված սրտերին: Լցնելով նրանց Իր սեփական Հոգով՝ Քրիստոսը՝ մե ծագույն Ուսուցիչը, պիտանի է դարձնում նրանց բարի և կարևոր գործ անելու համար: Աստվածաշնչի արձագանք, 1899թ. սեպտեմբերի 18:
152
22 ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ ՀԵՏ
մայիս
Սրանք երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցում և ծոմ էին պա հում, Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար որոշեք Բառնաբասին և Սողո սին այն գործի համար, որ ես դրանց կանչել եմ: Այն ժամանակ ծոմ պահեցին և աղոթք արին, նրանց վրա ձեռք դրին, արձակեցին: Եվ նրանք էլ, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա, և այն տեղից նավով գնացին Կիպրոս: Գործք առաքելոց 13.2-4:
Օ՜, ինչքա՜ն է մեզ հարկավոր աստվածային Ներկայությունը: Յու րաքանչյուր աշխատող պետք է ներկայացնի իր աղոթքն առ Աստված Սուրբ Հոգու մկրտության համար: Խմբերը պետք է միասին հավաքվեն՝ կանչելու Աստծուն հատուկ օգնության երկնային իմաստության համար, որպեսզի Աստծո ժողովուրդն իմանա ինչպես ծրագրել, նախագծել և իրականացնել աշխատանքը: Մարդիկ հատկապես պետք է աղոթեն, որպեսզի Տերն ընտրի իր գործակալներին և մկրտի Իր ավետարանիչ ներին Սուրբ Հոգով: Աշակերտներն աղոթում էին տասն օր շարունակ, մինչև ստացան Պենտեկոստեի օրհնությունը: Պահանջվեց այդ ողջ ժամանակը, որպես զի նրանք հասկանան, թե ինչ է նշանակում անել արգասավոր աղոթք, լինել ավելի ու ավելի մոտ Աստծուն, խոստովանել մեղքերը, խոնարհեց նել սրտերն Աստծո առաջ, հավատով նայել Հիսուսին և վերափոխվել Նրա պատկերով: Երբ օրհնությունը եկավ, լցրեց նրանց հավաքված ողջ տեղը, ևօժտված զորությամբ՝ նրանք գնացին Տիրոջ համար արդյունա վետ աշխատանք կատարելու: Մենք պետք է Սուրբ Հոգու հեղման համար այնքան ջանասիրաբար աղոթենք, ինչպես աղոթում էին աշակերտները Պենտեկոստեի օրը: Եթե նրանք Հոգու կարիքն ունեին այն ժամանակ, այժմ մենք Նրա կարիքն ավելի շատ ունենք: Բարոյական խավարը հուղարկավորության վա րագույրի նման ծածկել է երկիրը: Բոլոր տեսակի կեղծ ուսմունքները, հերձվածողություններն ու սատանայական խաբեությունները մոլորեց նում են մարդկանց: Առանց Աստծո Հոգու ու զորության իզուր կլիներ աշ խատել ճշմարտությունը ներկայացնելու համար: Մենք պետք է Սուրբ Հոգին ունենանք, որպեսզի այն ամուր պահի մեզ հակամարտության ժամանակ, «որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12): Մենք չենք ընկնի, քանի դեռ մեր հույսն ու վստահությունը Աստծո մեջ է: Թող որ մեզանից յուրաքանչյուրը՝ և՛ ծառայողները, և՛ մնացյալները, Պողոսի նման ասեն. «Ուրեմն ես այնպես եմ վազում, ոչ թե ինչպես անս տույգ. այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով» (Ա Կորնթացիս 9.26), սակայն սուրբ հավատով և հույսով ակնկալելով ստանալ մրցա նակը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: 153
մայիս
23
ԽԱՎԱՐԸ ՑՐԵԼՈՎ
Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառ քը ծագել է քեզ վրա: Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, և մառախուղն՝ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, և Նրա փառքը երևում է քեզ վրա: Եսայիա 60.1, 2:
Եկեղեցին նշանակվել է որպես միջնորդ, որի միջոցով աստվածային լույսը պետք է շողա այս աշխարհի բարոյական խավարի վրա, և ար դարության Արևի խաղաղություն պարգևող շողերն ընկնեն մարդկանց սրտերի վրա: Անհատների և ընտանիքների հետ անձնական աշխա տանքը կազմում է Աստծո բարոյական այգում կատարվելիք աշխա տանքի մի մասը: Խոնարհությունը, համբերատարությունը, հանդուր ժողականությունը, Քրիստոսի սերը պետք է բացահայտվեն տներում: Եկեղեցին պետք է վեր կենա և փայլի: Ճառագելով Հոգով և ճշմարտու թյան ուժով՝ Աստծո ժողովուրդը պետք է գնա խավարում խորտակված աշխարհ՝ ցույց տալու Աստծո փառքի լույսը: Աստված մարդկանց օժտել է մտքի ազնիվ ուժով, որպեսզի աշխատեն ի պատիվ Իրեն, և ավետա րանչական աշխատանքում մտքի այս ուժերը կանչվում են ի գործ: Օրըս տօրե իմաստության ավելացում ու Աստծո պարգևների զարգացում կնկատվի Նրա ծառաների մոտ, և կաճի Քրիստոսի գիտությունը: Նա, Ով խոսում էր այնպես, ինչպես երբեք ոչ ոք չի խոսել, Ով կրում էր մարդկության հանդերձը, մինչ օրս Մեծագույն Ուսուցիչն է: Ու հետևե լով Նրա հետքերին՝ երբ փնտրեք կորուսյալներին, հրեշտակները ձեզ ավելի մոտ կլինեն, և Աստծո Հոգու լուսավորությամբ մեծ գիտելիք ձեռք կբերեք՝ լավագույն ձևով իրականացնելու այն աշխատանքը, որը ձեզ է վստահվել: Նրանք, ովքեր պետք է լինեին աշխարհի լույսը, տարածեցին միայն թշվառ և տկար շողեր: Ի՞նչ է լույսը: Դա բարեպաշտություն է, բարու թյուն, ճշմարտություն, ողորմություն, սեր, դա ճշմարտության բացա հայտումն է բնավորության մեջ և կյանքում: Ավետարանի եռանդուն իշխանությունը կախված է դրան հավատացողների անձնական բա րեպաշտությունից, և Աստված Իր սիրելի Որդու մահվան միջոցով նա խապատրաստեց յուրաքանչյուր մարդու ամեն բարի գործերի համար: Ամեն անհատ պետք է լինի պայծառ և փայլող լույս՝ ցույց տալով Նրա փառքը, Ով կանչեց մեզ խավարից դեպի Իր հրաշալի լույսը: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. մարտի 24:
154
24 ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԼՐԱԲԵՐՆԵՐԻՆ
մայիս
Ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք անելու ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելն Աստծուց է, Ով մեզ բավական էլ արեց Նոր Կտակարանի պաշտոնյաներ լինելու՝ ոչ թե գրի, այլ հոգու. որովհետև գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է: Բ Կորն թացիս 3.5, 6:
Միայն անընդհատ շնորհի թարմ պաշարներ ստացողները կունենան իրենց առօրյա կարիքներին համաչափ պահանջվող ուժն ու այն օգտա գործելու կարողությունները: Ինչ-որ ապագա ժամանակի սպասելու փո խարեն՝ հոգևորության ուժի յուրահատուկ նվիրաբերության միջոցով նրանք կստանան հոգիներ շահելու պիտանիություն, նրանք ամեն օր իրենց կհանձնեն Աստծուն, որպեսզի Նա կարողանա նրանց դարձնել Իր օգտագործման համար պիտանի անոթներ: Ամեն օր նրանք բարե լավում են իրենց տրամադրության տակ գտնվող ծառայության հնարա վորությունները, ամեն օր Տիրոջն են վկայում, ուր էլ որ լինեն՝ տնային աշխատանքի համեստ մի վայրում թե օգտակարության մի հանրային ոլորտում: Նվիրված աշխատողի համար հրաշալի սփոփանք կա այն գիտակց ման մեջ, որ նույնիսկ Քրիստոսն Իր երկրային կյանքի ընթացքում ամեն օր փնտրում էր Իր Հորը՝ անհրաժեշտ շնորհի թարմ մատակարարման համար, և Աստծո հետ այս հաղորդակցությունից Նա ուժ ևօրհնություն էր տալիս ուրիշներին: Տեսեք Աստծո Որդուն՝ ծնկի եկած աղոթքի Իր Հոր առաջ: Թեև Նա Աստծո Որդին է, Նա ամրացնում է Իր հավատն աղոթ քով, և երկնքի հետ հաղորդակցությունը Նրա մեջ ուժ է կուտակում չա րին դիմակայելու և մարդկանց կարիքներին ծառայելու համար: Որպես մեր ցեղի ավագ Եղբայր՝ Նա գիտի տկարություններով հա մակված և մեղքի ու փորձությունների աշխարհում ապրող մարդկանց կարիքները, ովքեր դեռևս ցանկություն ունեն ծառայելու Իրեն: Նա գի տի, որ այն լրաբերները, ում Նա ուղարկելու համար պատրաստ է համա րում, թույլ ու սխալական մարդիկ են, սակայն իրենց ամբողջովին Իր ծա ռայությանը նվիրաբերած անձանց Նա աստվածային աջակցություն է խոստացել: Նրա սեփական օրինակը երաշխիք է, որ ջանասեր, համառ, առ Աստված լիակատար կախման և Նրա գործին անմնացորդ նվիր ման տանող հավատով արված աղոթքը մարդկանց կբերի Սուրբ Հոգու աջակցությունը մեղքի դեմ ճակատամարտում: Գործք առաքելոց, 55, 56:
155
մայիս
25 ԱՇԽԱՏԵԼՈՎ ԽՈՆԱՐՀ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Որովհետև Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ, և Աստծո տկարն ավելի զորավոր է, քան թե մարդիկ: Ա Կորնթացիս 1.25:
Աստված կդիպչի հասարակության մեջ համեստ դիրք ունեցող մարդ կանց սրտերին, մարդիկ, ովքեր չեն դարձել անտարբեր լույսի պայծառ շողերի հանդեպ` ճշմարտության լույսի մասին չափազանց երկար խոր հելով և հրաժարվելով որևէ փոփոխություն կատարել այնտեղ: Սրանցից շատերին կնկատենք Աստծո Հոգուց մղված այս ու այն կողմ վազելիս՝ շտապելով լույսը տանելու ուրիշներին: Ճշմարտությունը, Աստծո Խոս քը նրանց ոսկորները խավարում նստածներին լուսավորելու բոցավառ ցանկությամբ լցնող կրակ է: Շատերը, նույնիսկ անկիրթները, այժմ հռչակում են Տիրոջ խոսքերը: Երեխաները, Հոգով լցված, գնում և հայտարարում են երկնքի լուրը: Հո գին հեղվում է բոլոր նրանց վրա, ովքեր տեղի են տալիս Նրա հուշումնե րին, և դուրս շպրտելով բոլոր մարդկային մեքենայությունները, դրանք կապող կանոններն ու նախազգուշացման մեթոդները՝ նրանք կհայտա րարեն ճշմարտությունը Հոգու ուժի զորությամբ: Շատ բազմություններ կստանան հավատ ու կմիանան Տիրոջ բանակին: Տիրոջ բացահայտ հետևորդներից շատերը ներկա օրերում չեն հանձնում իրենց Նրա Հոգու առաջնորդությանը, այլ փորձում են կապկ պել Սուրբ Հոգուն և ուղղորդել Նրան իրենց ճանապարհով: Բոլոր այս մարդիկ պետք է թողնեն իրենց ինքնավստահությունը ևիրենց անմնա ցորդ հանձնեն Տիրոջը, որպեսզի Նա կարողանա մշակել Իր բարի կամքը նրանց մեջ և նրանց միջոցով: Վերջին յոթ պատուհասները շատ մոտ են անհնազանդների վրա թափվելուն: Շատերն Ավետարանի հրավերին ուշադրություն չեն դարձ րել, նրանք ստուգվել և փորձվել են, սակայն նրանց առաջ հառնել են սարերի պես խոչընդոտներ՝ արգելափակելով նրանց առաջընթացը: Հավատով, հաստատակամությամբ և քաջությամբ շատերը կհաղթա հարեն այս խոչընդոտներն ու կքայլեն փառահեղ լույսի ներքո: Համարյա անգիտաբար պատնեշներ են ստեղծվել դժվարին ու նեղ ճանապարհին, գլորման քարեր են դրվել կածանի վրա. այս ամենը կհեռացվեն: Կեղծ հովիվների՝ իրենց հոտի վրա կարգած պաշտպանները կոչնչանան, հա զարավոր մարդիկ կգան դեպի լույսը և կաշխատեն դրա տարածման համար: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 23:
156
26 ՆՎԻՐՅԱԼ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
մայիս
Հենց ձեր կոչումին մտիկ արեք, եղբայրներ, որ ոչ թե շատ իմաս տուններ մարմնի կողմանե, ևոչ թե շատ զորավորներ, ևոչ թե շատ ազնվականներ: Ա Կորնթացիս 1.26:
Ոչ բոլորը կարող են լցնել նույն տեղը, սակայն բոլորը, ովքեր հանձնել են իրենց Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությանը, կլինեն Քրիստոսի ղեկավարության տակ, իսկ սրբագործված տղամարդկանց և կանանց Աստված ամեն ինչով ապահովել է: Նա կկատարի Իր գործը տարբեր ճա նապարհներով և գործիքներով: Հոգիների փրկության Իր գործում Աստ ված կօգտագործի ոչ միայն ամենատաղանդավորներին, մեծ վստա հություն վայելողներին կամ բարձրագույն կրթություն ստացածներին: Նա կօգտագործի շատերին, ովքեր քիչ առավելություններ ունեն: Պարզ միջոցների կիրառմամբ Նա ունեցվածքներ և հողեր ունեցողներին կբե րի ճշմարտությանը, և նրանք կդառնան Աստծո օգնող ձեռքը Իր գործի առաջխաղացման մեջ: Միշտ չէ, որ ամենափայլուն տաղանդ ունեցողն է Աստծո համար անում ամենամեծ բաները: Տերը կարող է խոսել Իր ծա ռայությանը նվիրված ցանկացածի միջոցով: Երբ մենք որսում ենք լուրի հոգին, որը պետք է առաջնորդի մարդ կանց ընտրություն կատարելու կյանքի և մահվան միջև, մենք կտեսնենք կատարված աշխատանք, որի մասին հիմա չենք էլ երազի: Եթե թույլ տանք, որ ավետարանչական հոգին համակի տղամարդկանց և կա նանց, երիտասարդներին և ծերերին, մենք կտեսնենք շատերին մայրու ղիներում ևանկյուններում՝ ստիպելով սրտով անկեղծներին ներս գալ: Թող որ հոգիների հետ աշխատողները հիշեն, որ իրենք պետք է հա մագործակցեն Քրիստոսի հետ, ենթարկվեն Նրա ցուցումներին, հետևեն Նրա առաջնորդությանը: Ամեն օր նրանք պետք է վերևից ուժ խնդրեն և ստանան: Նրանք պետք է փայփայեն Փրկչի սիրո, Նրա զորության, Նրա զգոնության, Նրա քնքշության անընդհատ զգացողությունը, պետք է նայեն Նրան որպես իրենց հոգիների Հովիվ և Քահանա: Այնուհետև կունենան երկնային հրեշտակների կարեկցանքն ու աջակցությունը: Քրիստոսը կլինի նրանց ուրախությունն ու ցնծության պսակը: Այն ժա մանակ նրանց սրտերը կկառավարի Սուրբ Հոգին: Նրանք առաջ կգնան սուրբ ջերմեռանդություն հագած, և նրանց ջանքերը կուղեկցվեն իրենց հռչակած լուրի կարևորությանը համապատասխան ուժով: Ռևյու ընդ Հերալդ, 1910թ. հոկտեմբերի 27:
157
27 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄԱՐԱՑՈՒ ԳՈՐԾՆ ԱՆԵԼԻՍ
մայիս
Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ և նրան տեսնելով՝ գթաց և մոտ եկավ, նրա խոցերը փաթաթեց՝ վրան ձեթ և գինի ածելով, և իր անասունի վրա դրած՝ տարավ նրան մի իջևան և նրան հոգ տարավ: Ղուկաս 10.33, 34:
Ինձ ցույց տրվեց, որ բժշկական ավետարանչական գործը հետըն թացի ամենախորքերում կբացահայտի մարդկանց, ովքեր ժամանա կին ունեցել են փայլուն միտք, հարուստ որակավորում, ևիրենց ընկած վիճակից կփրկվեն սեփական աշխատանքի շնորհիվ: Ճշմարտությու նը, ինչպես այն Հիսուսում է, կբերվի մարդկային մտքերի առաջ, երբ նրանց և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական կարիքներին կարեկից ու հոգատար մոտեցում կցուցաբերվի: Սուրբ Հոգին աշխատում և համագործակցում է մարդկային ռեսուրսների հետ, ովքեր աշխատում են նման հոգիների համար, և ոմանք բարձր կգնահատեն իրենց հավատը ժայռի վրա կա ռուցելը: Չպետք է տարօրինակ վարդապետություն տալ այն մարդկանց, ում Աստված սիրում և խղճում է, սակայն քանի որ նրանց ֆիզիկական օգ նություն են ցուցաբերում առողջապահական ծառայության աշխատա կիցները, Սուրբ Հոգին համագործակցում է ծառայողների հետ՝ ավելաց նելու բարոյական ուժերը: Մտավոր ուժերն արթնանում են, ևայս խեղճ մարդկանցից շատերը կփրկվեն Աստծո թագավորությունում: Ոչինչ երբևէ չի կարող և չի բնութագրի ճշմարտության ներկայաց ման աշխատանքը, որպեսզի օգնի մարդկանց հենց այնտեղ, ուր նրանք գտնվում են, ինչպես սամարացին: Եկեղեցիների կողմից փոխանցված խեղճ մեղավորներին փրկելու համար հավուր պատշաճի կատարված աշխատանքը կլինի այն կետը, որտեղ ճշմարտությունը մշտական տեղ կգտնի: Կարիք կա, որպեսզի մեր մեջ՝ որպես ժողովուրդ, հաստատվի իրերի այլ կարգ, և երբ այս կարգի գործը կատարվի, ընդհանրապես այլ մթնոլորտ կստեղծվի: Այն կշրջապատի աշխատողների հոգիները, որովհետև Սուրբ Հոգին հաղորդակցվում է բոլոր նրանց հետ, ովքեր կատարում են Աստծո ծառայությունը, և նրանք, ովքեր առաջնորդվում են Սուրբ Հոգով, զորություն կլինեն Աստծո համար կործանման եզրին կանգնած հոգիներին բարձրացնելու, ուժեղացնելու և փրկելու գործում: Բարեկեցության ծառայություն, 131, 132:
158
28 ԳՈՒԹ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔ. ԱՍՏԾՈ ՀՈԳԻՆ ԳՈՐԾԵԼԻՍ
մայիս
Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ, թե ընկեր է եղել այն ավա զակների ձեռքն ընկած մարդուն: Նա էլ ասաց. Նա, որ ողորմություն արեց նրան։ Ապա Հիսուսը նրան ասաց. Գնա, դու էլ այնպես արա: Ղուկաս 10.36, 37:
Անհնար է, որ այն սիրտը, որտեղ Քրիստոսն է ապրում, սեր չունե նա: Եթե մենք սիրում ենք Աստծուն, որովհետև Նա սկզբից սիրեց մեզ, մենք պետք է սիրենք բոլորին, ում համար Քրիստոսը մահացավ: Առանց մարդկության հետ հաղորդակցվելու՝ մենք չենք կարող հաղորդակցվել Աստվածության հետ, որովհետև Նրանում, Ով նստում է տիեզերքի գա հի վրա, մարդկությունն ու աստվածայնությունը միավորվեցին: Կապ վելով Քրիստոսի հետ` մենք կապվում ենք մեր եղբայրների հետ սիրո շղթայի ոսկի օղակներով: Այնուհետև Քրիստոսի գութն ու կարեկցանքը կդրսևորվեն մեր կյանքում: Մենք չպետք է սպասենք, որպեսզի կարի քավորներին ու դժբախտներին բերեն մեզ մոտ: Մեզ չպետք է աղերսեն զգալ ուրիշների վիշտը: Մեզ համար այնքան բնական կլինի ծառայելը կարիքավորներին և տառապյալներին, որքան Քրիստոսի համար բնա կան էր բարին գործելը: Որտեղ կա սիրո և կարեկցանքի ազդակ, որտեղ սերը հասնում է այ լոց բարձրացնելու և օրհնելու համար, այնտեղ կա Աստծո Սուրբ Հոգու աշխատանք: Մարդիկ, ովքեր հեթանոսության խորքերում տեղեկու թյուն չունեին Աստծո գրված օրենքի մասին, ովքեր երբևէ չէին լսել Քրիս տոսի անունը, բարի են եղել Նրա ծառաների նկատմամբ` սեփական կյանքը վտանգելով պաշտպանելով նրանց: Նրանց գործերը ցույց են տալիս աստվածային զորության աշխատանքը: Սուրբ Հոգին սերմանել է Քրիստոսի շնորհը վայրենիների սրտում` արթնացնելով կարեկցանք ի հեճուկս նրանց բնույթի, ի հեճուկս նրանց դաստիարակության: «Լույսը, որ ամեն մարդու լուսավորում է, որ գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9), փայլում է նրա հոգում, և այս լույսը, եթե դրան հետևի, կուղղորդի նրա ոտքերը դեպի Աստծո արքայություն: Երկնքի փառքն ընկածներին վեր բարձրացնելու, ընկճվածներին մխիթարելու մեջ է: Եվ որտեղ Քրիստոսն ապրում է մարդկանց սրտե րում, Նա կբացահայտվի նույն կերպ: Որտեղ այն գործի, Քրիստոսի կրո նը կօրհնվի: Որտեղ այն աշխատի, այնտեղ կլինի պայծառություն: Աստված ազգության, ռասայի կամ կաստայի միջև խտրականություն չի դնում: Նա է ողջ մարդկության Արարիչը: Բոլոր մարդիկ պատկանում են մեկ ընտանիքի արարչագործությամբ, և բոլորը մեկ են փրկագն մամբ: Քրիստոսի առակները, 384-386:
159
29 ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱԼ ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
մայիս
Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, և երկիրը լուսավորվեց նրա փառքից: Հայտ նություն 18.1:
Հավիտենությունն օրեցօր մոտենում է` հասցնելով մեզ փորձաշրջա նի ավարտին: Այժմ, ինչպես երբեք, մենք պետք է աղոթենք Սուրբ Հոգու համար, որպեսզի Նա ավելի առատորեն հեղվի մեզ վրա: Ու մենք պետք է մշակների համար Նրա սրբագործող ազդեցությունը որոնենք, որպես զի այն մարդիկ, ում հետ նրանք աշխատում են, իմանան, որ նրանք եղել են Հիսուսի հետ և սովորել են Նրանից: Այժմ, ինչպես երբեք, մենք հոգևոր տեսողության կարիք ունենք, որպեսզի կարողանանք տեսնել հեռուն, ի զորու լինենք տարբերակել թշնամու ծուղակներն ու ծրագրե րը, ևորպես հավատարիմ պահակներ՝ հայտարարենք վտանգի մասին: Մենք հոգևոր ուժի կարիք ունենք, որպեսզի, ինչքան որ մարդկային միտ քը կարող է, ընդունենք քրիստոնեության մեծագույն դասերը և հասկա նանք, թե ինչքան համապարփակ են դրա սկզբունքները: Երբ Աստծո ժողովուրդը խոնարհեցնի սիրտը Նրա առաջ` ամբողջ սրտով անհատապես որոնելով Սուրբ Հոգին, մարդկանց շուրթերից այնպիսի վկայություններ կլսվեն, ինչպիսին ներկայացված է այս տեքս տում. «Եվ սրանից հետո տեսա մի հրեշտակ երկնքից վայր գալիս, որ մեծ իշխանություն ուներ, ևերկիրը լուսավորվեց նրա փառքից» (Հայտ նություն 18.1): Կլինեն Աստծո սիրով բոցավառված դեմքեր, կլինեն սուրբ կրակի դիպած շուրթեր, որոնք կասեն. «Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7): Նրանք, ովքեր Աստծո Հոգու ազդեցության տակ են, կլինեն հան գիստ, հաստատուն, զերծ անհեթեթություններից և մոլեռանդությունից: Եվ թող որ բոլոր նրանք, ում ճանապարհին պարզորոշ և հստակորեն փայլում է ստացված ճշմարտության լույսը, ուշադիր լինեն, թե ինչպես են խոսում խաղաղության ևապահովության մասին: Ուշադի՛ր եղեք, թե ինչ ազդեցություն եք թողնում այս ժամանակներում: Հիսուսը ցանկանում է երկնային պարգևներն առատորեն հեղել Իր ժո ղովրդի վրա: Ամեն օր առ Աստված են բարձրանում աղոթքներ խոստման իրականացման համար, և հավատքով արված ոչ մի աղոթք դատարկ տե ղը չի կորչում: Քրիստոսը վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվեց։ Երբ Քրիստոսի համբարձումից հետո, ինչ պես և խոստացվել էր, երկիր եկավ Հոգին՝ որպես ուժգին և հզոր քամի` լցնելով աշակերտների զբաղեցրած ողջ տարածքը, ո՞րն էր արդյունքը: Մեկ օրում հազարավոր մարդիկ դարձի եկան: Մենք սովորեցրել ենք, մենք ակնկալել ենք, որ երկնքից հրեշտակ կիջնի, որ երկիրը կվառվի նրա փառքով, երբ նա տեսնի հոգիների այս միաբանությունը, ինչպես որ վկայվեց Պենտեկոստեի օրը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1:
160
30 ՀՈԳՈՒ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏ Է
մայիս
Եվ Հոգին և հարսն ասում են. Ե՛կ, և լսողն ասի. Ե՛կ, և նա, որ ծա րավ է, թող գա, և նա, որ կամենում է, թող առնի կյանքի ջուրը ձրի: Հայտնություն 22.17:
Փորձաշրջանը երկար չի շարունակվի: Այժմ Աստված հետ է վերցնում Իր զսպիչ ձեռքը երկրի վրայից: Նա երկար ժամանակ է խոսել տղամարդ կանց և կանանց հետ Իր Սուրբ Հոգու ներգործության միջոցով, սակայն նրանք ուշադրություն չեն դարձրել Նրա կանչին: Այժմ Նա խոսում է Իր ժողովրդի ևաշխարհի հետ Իր դատաստանների միջոցով: Այս դատաս տանների ժամանակը ողորմության ժամանակ է նրանց համար, ովքեր դեռևս հնարավորություն չեն ունեցել սովորելու, թե որն է ճշմարտությու նը: Տերը քնքշորեն կնայի նրանց: Նրա ողորմած սիրտը զգայուն է, Նրա ձեռքը՝ դեռևս մեկնած` փրկելու: Շատ մարդիկ կընդունվեն ապահով հո տի մեջ, ովքեր այս վերջին օրերին կլսեն ճշմարտությունն առաջին ան գամ: Տերը կանչում է Իրեն հավատացողներին լինելու Իր մշակները: Քա նի դեռ կյանքը շարունակվում է, նրանք չպետք է համարեն, որ իրենց գործն ավարտված է: Արդյո՞ք թույլ կտանք, որ վերջին ժամանակների նշաններն իրականանան՝ առանց մարդկանց տեղյակ պահելու, թե ինչ է սպասվում Երկիր մոլորակին: Արդյո՞ք թույլ կտանք նրանց թաղվել խա վարի մեջ՝ առանց նրանց հորդորելու իրենց Տիրոջը դիմավորելուն պատ րաստվելու անհրաժեշտությունը: Քանի դեռ մենք չենք կատարում մեր պարտականությունները մեզ շրջապատողների նկատմամբ, Տիրոջ օրը մեզ վրա կհասնի գողի նման: Շփոթությունը լցնում է աշխարհը, և շու տով մեծագույն սարսափը կպարուրի մարդկությանը: Վերջը շատ մոտ է: Մենք, որ գիտենք ճշմարտությունը, պետք է պատրաստվենք նրան, ինչը շուտով կկոտրվի աշխարհի գլխին որպես գերագույն անակնկալ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է նախապատրաստենք Տիրոջ օրը Սուրբ Հոգու գերակշիռ ղեկավարության ներքո: Ավետարանը պետք է հռչակվի իր մաքրութամբ: Կյանքի ջրի շիթերը պետք է տարածվեն խո րությամբ և լայնությամբ: Հեռու և մոտիկ վայրերից մարդիկ կկանչվեն վարելահողերից և առավել տարածված առևտրային մասնագիտու թյուններից ու կուսուցանվեն փորձառուների կողմից: Երբ նրանք սովո րեն արդյունավետ աշխատել, մեծ զորությամբ կհռչակեն ճշմարտությու նը: Աստվածային կանխատեսության հրաշալի գործունեության շնորհիվ դժվարության սարերը կտեղաշարժվեն: Այն լուրը, որն այդքան մեծ նշանակություն ունի երկրի բնակիչների համար, կլսվի և կընկալվի: Մարդիկ կիմանան, թե որն է ճշմարտությունը: Գործը շարունակ առաջ կգնա, մինչև որ ամբողջ աշխարհը զգուշացվի: Եվ այն ժամանակ վերջը կգա: Ռևյու ընդ Հերալդ, 1906թ. նոյեմբերի 22: 161
31 ՀՈԳԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՎԵՐՑՎԱԾ Է
մայիս
Անիրավություն գործողը թող է՛լ անիրավանա, և կեղտոտը թող է՛լ կեղտոտվի, և արդարը թող է՛լ արդարանա, և սուրբը թող է՛լ սրբվի: Հայտնություն 22.11:
Երբ երրորդ հրեշտակի լուրը փակվի, ողորմությունն այլևս չի խնդրի երկրի մեղավոր բնակչության համար: Աստծո ժողովուրդն ավարտել է իր գործը: Նրանք ստացել են «վերջին անձրևը», «Տիրոջ երեսից հանգստա նալու ժամանակները» (Գործք առաքելոց 3.19) և պատրաստ են իրենց առաջ կանգնած փորձության ժամին: Հրեշտակներն այս ու այն կողմ են գնում երկնքում: Երկրից վերադարձող հրեշտակը հայտարարում է, որ իր աշխատանքն ավարտված է, վերջին փորձությունը բերվել է աշխար հի վրա, և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնացել աստվածային սկզբունքներին, ստացել են «Կենդանի Աստծո կնիքը» (Հայտնություն 7.2): Այնուհետև Հիսուսը դադարեցնում է Իր միջնորդությունը երկնային սրբարանում: Նա բարձրացնում է Իր ձեռքերն ու բարձրաձայն ասում. «Կատարված է», և բոլոր հրեշտակները հանում են իրենց թագերը, երբ Նա կատարում է հանդիսավոր հայտարարություն. «Անիրավություն գործողը թող է՛լ անիրավանա, և կեղտոտը թող է՛լ կեղտոտվի, ևարդա րը թող է՛լ արդարանա, և սուրբը թող է՛լ սրբվի» (Հայտնություն 22.11): Յուրաքանչյուր դեպք վճռվել է մահվան կամ կյանքի ելքով: Քրիստոսն Իր ժողովրդի համար քավություն է արել և վերացրել նրանց մեղքերը: Նրա հպատակների թիվը կազմված է «թագավորության ու իշխանության և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունից» (Դանիել 7.27). այն պատրաստ է տրվելու փրկության ժառանգներին, և Հիսուսը պետք է ղեկավարի որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր: Երբ Նա դուրս է գալիս սրբարանից, խավար է պատում երկրի բոլոր բնակիչներին: Այդ ահավոր օրերին արդարները պետք է ապրեն սուրբ Աստծո առաջ առանց բարեխոսի: Ամբարիշտներին զսպող աստվածա յին ուժը հեռացվում է, և սատանան լիակատար իշխանություն է ձեռք բերում անուղղելի անզեղջների վրա: Աստծո երկայնամտությունը հա տել է: Աշխարհը մերժել է Նրա ողորմությունը, արհամարհել Նրա սերը և ոտնահարել Նրա օրենքը: Ամբարիշտներին հատկացված փորձնական ժամկետը լրացել է, և համառորեն մերժված Աստծո Հոգին վերջապես լքում է նրանց: Մեծ պայքար, 613, 614:
162
ՀՈՒՆԻՍ
ՀՈԳՈՎ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ
հունիս
1 ԵՐԿՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Որովհետև մարդու Որդին եկավ, որ որոնի ևապրեցնի կորածին: Ղուկաս 19.10:
Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, պարտավորվում է Աստծո առաջ լինել մաքուր և սուրբ, լինել հոգևոր գործիչ՝ ձգտելով փրկել կորածներին: Եվ ամենևին կապ չու նի՝ նրանք մե՞ծ են, թե՞ փոքր, հարո՞ւստ, թե՞ աղքատ, կապվա՞ծ, թե՞ ազատ: Երկրագնդի ամենավեհ աշխատանքը կորածներին որոնելն ու փրկելն է, ում համար Քրիստոսը վճարեց Իր սեփական արյան չափա զանց մեծ գինը: Յուրաքանչյուր ոք պետք է ակտիվ ծառայություն մա տուցի, և նրանք, ովքեր օրհնվել են լույսով, սակայն չեն տարածում այն ուրիշների վրա, կկորցնեն այն առատ օրհնությունը, որը հեղվել է իրենց վրա, քանի որ նրանք մերժում են Աստծո Խոսքում հստակորեն մատ նանշված սուրբ պարտականությունը: Քանի որ անհավատարիմների լույսը պակասում է, նրանց հոգին հայտնվում է վտանգի մեջ, ևայն մար դիկ, ում համար նրանք փայլող լույս պետք է լինեին, չեն ստանում այն աշխատանքը, որն Աստված նախատեսել էր: Այդպիսով, չփնտրված ոչ խարները հետ չեն բերվում հոտ: Աստծո գործը կախված է մարդկանցից, և նրանք պետք է լավա գույնս կատարեն իրենց պարտականությունները, իսկ Նա կապահովի աճը: Եթե մարդը համագործակցի երկնային բանական էակների հետ, հազարավոր հոգիներ կփրկվեն: Սուրբ Հոգին նվիրյալներին ցույց կտա Հիսուսին, Ով կպաշտպանի նրանց յուրաքանչյուր հակամարտության ժամանակ, Ով կբարձրացնի և կզորացնի նրանց, Ով նրանց կդարձ նի ավելին, քան նվաճողներ: Երբ երկու կամ երեք հոգի իրար հետ են՝ միավորելու իրենց մտքերն ու վեր բարձրացնելու իրենց խնդրանքները, նրանց համար խոստումը հետևյալն է. «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ» (Ղուկաս 11.9): «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (հա մար 13): Տերը խոստացել է, որ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իր անունով, Ինքն այնտեղ կլինի նրանց մեջ: Նրանք, ովքեր հավաքվում են աղոթքի համար, օծություն կստանան Սուրբից: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հունիսի 30:
164
հունիս
2
ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ
Դուք աշխարհի լույսն եք: Մի քաղաք, որ կենում է սարի վրա, չի կարող թաքնվել: Մատթեոս 5.14:
Քրիստոնեական սկզբունքներին մեր հավատարմությունը կանչում է մեզ Աստծո ծառայությանը: Նրանք, ովքեր չեն օգտագործում իրենց տա ղանդներն Աստծո գործի համար, Հիսուսի հետ բաժին չեն ունենա Նրա փառքից: Աստծո շնորհն ստացող յուրաքանչյուր անհատից պետք է լույս ճառագի: Խավարում շատ հոգիներ կան, բայց ի՜նչ հանգստություն, թեթևություն և հանդարտություն են շատերն զգում դրանից: Հազարա վոր մարդիկ վայելում են մեծագույն լույսն ու թանկարժեք հնարավորու թյունները, սակայն իրենց ազդեցությամբ կամ փողերով ոչինչ չեն անում ուրիշներին լուսավորելու համար: Նրանք նույնիսկ չեն վերցնում իրենց սեփական հոգիներն Աստծո սիրո մեջ պահելու պատասխանատվու թյունը, որպեսզի եկեղեցու համար բեռ չդառնան: Նման մարդիկ երկն քում բեռ և արգելք կլինեն: Հանուն Քրիստոսի, հանուն ճշմարտության, հանուն իրենց նման մարդկանց նրանք պետք է կանգնեն և հավերժու թյան համար այլ գործ կատարեն: Երկնային տները պատրաստ են բոլոր նրանց համար, ովքեր կկատարեն Աստծո Խոսքում տրված պայմաննե րը: Մեղքի խավարում գտնվող հոգիների անունից, ում համար Քրիստո սը մահացավ, Նրա բոլոր ճշմարիտ հետևորդներին պատվիրված է լույս լինել աշխարհի համար: Աստված այս մեծ գործում Իր բաժինն ի կատար է ածել և սպասում է Իր հետևորդների համագործակցությանը: Փրկու թյան ծրագիրն ամբողջովին մշակվել է: Քրիստոսի արյունն առաջարկ վել է աշխարհի մեղքերի համար, Աստծո Խոսքը մարդու հետ խոսում է խորհրդով, հանդիմանությամբ, նախազգուշացմամբ, խոստմամբ և խրախուսանքով, և Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքը սատա րելու է նրան իր բոլոր ջանքերում: Սակայն այս ողջ լույսի հետ մեկտեղ աշխարհը շարունակում է անհետանալ խավարի մեջ՝ թաղված սխալի և մեղքի մեջ: Ո՞վ կհամագործակցի Աստծո հետ այս հոգիներին դեպի ճշմարտու թյուն շահելու համար: Ո՞վ կբերի նրանց փրկության բարի լուրը: Մար դիկ, ում Աստված օրհնել է լույսով և ճշմարտությամբ, պետք է լինեն ողորմության լրաբերները: Նրանց միջոցները պետք է հոսեն աստվա ծային ուղով: Նրանք պետք է ջանքեր գործադրեն, պետք է Աստծո հետ մշակներ դառնան՝ մերժելով և զոհաբերելով սեփական անձը, ինչպես դա արեց Հիսուսը, Ով մեզ համար դարձավ աղքատ, որպեսզի Իր աղքա տության միջոցով մենք կարողանանք լինել հարուստ: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. մարտի 1:
165
հունիս
3
ԵՐԿՐԻ ԱՂԸ
Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնա կոխ լինի: Մատթեոս 5.13:
Աստված կաշխատի եկեղեցու հետ, սակայն ոչ առանց համագործակ ցության: Թող որ «լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16): Հիսուսն ասաց. «Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի»: Փրկարար աղը՝ քրիստոնյայի բույրը, Հիսուսի սերն է սրտում, հոգին լցնող Քրիստոսի արդարությունը: Եթե կրոնը դավանողը պահի իր հավատի փրկարար արդյունավետությունը, նա պետք է միշտ պահի Քրիստոսի արդարությունն իր առաջ և ունենա Աստծո փառքը որպես իր պարգևատրում: Այնուհետև Քրիստոսի զորությունը կբացա հայտվի կյանքում և բնավորության մեջ: Օ՜, երբ մենք մոտենանք մարգարտե դարպասներին և մտնենք Աստ ծո քաղաքը, արդյո՞ք այնտեղ մտնող որևէ մեկը կափսոսա, որ իր կյանքն անմնացորդ նվիրել է Հիսուսին: Եկեք այժմ սիրենք Նրան անմնացորդ և համագործակցնեք երկնքի հետ, որպեսզի կարողանանք լինել Աստ ծո մշակներ, և հաղորդակից լինելով աստվածային բնությանը՝ ունակ լինենք Քրիստոսին բացահայտելու ուրիշներին: Օ՜, անենք դա Սուրբ Հո գու մկրտության համար: Թող որ արդարության Արևի պայծառ շողերը փայլեն մտքի և սրտի մեջ, որ յուրաքանչյուր կուռք գահընկեց արվի և դուրս շպրտվի հոգու տաճարից: Թող որ մեր լեզուները բացվեն, որ խո սենք Նրա բարության, Նրա զորության մասին: Եթե պատասխանեք Հիսուսի կանչին, դուք չեք ձախողի Քրիստոսի շնորհի գեղեցկության ևուժի միջոցով մարդկանց վրա ներգործելը: Եկեք նայենք Նրան և վերափոխվենք Նրա պատկերի պես, Ում մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես, և գիտակցենք, որ մենք ընդունված ենք Սիրելիի միջոցով. «Եվ դուք Նրանով լցված եք, որ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը» (Կողոսացիս 2.10): Աստվա ծաշնչի արձագանք, 1892թ. փետրվարի 15:
166
հունիս
4
ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐ
Արդ Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտվեցեք Աստծո հետ: Բ Կորնթացիս 5.20:
Մենք Քրիստոսի պատգամաբերներն ենք և պետք է ապրենք ոչ թե մեր վարկը, այլ կորչող հոգիներին փրկելու համար: Մեր ամենօրյա ջան քը պետք է լինի ցույց տալ, որ նրանք կարող են ստանալ ճշմարտություն ևարդարություն: Մեզ չգնահատված ներկայացնելով՝ մեր սեփական ան ձի նկատմամբ կարեկցանք հարուցելու փոխարեն, պետք է ամբողջովին մոռանանք ես-ը, ևեթե ձախողենք դա անել հոգևոր զանազանության և կենարար բարեպաշտության միջոցով, Աստված մեզանից կպահանջի այն մարդկանց հոգիները, ում համար մենք պետք է աշխատեինք: Նա նախատեսել է, որ Իր ծառայության յուրաքանչյուր աշխատող ունենա շնորհ և իմաստություն՝ դառնալու կենդանի ուղերձ՝ ճանաչված և կար դացված բոլոր մարդկանց կողմից: Աղոթքով և զգուշությամբ մենք կարող ենք իրականացնել այն, ին չը Տերը նախատեսել է: Մեր պարտականության հավատարիմ և փու թաջան իրականացմամբ, նայելով մարդկանց որպես հաշվետվություն տվողներ՝ մենք կարող ենք ուրիշների ճանապարհից հեռացնել յուրա քանչուր գայթակղության քար: Կորստի եզրին կանգնած մարդկանց հա մար տագնապած մեր հոգիներով մենք կարող ենք Քրիստոսի համար սրտեր շահել եռանդուն նախազգուշացումներով և խնդրանքներով: Ես կցանկանայի, որ բոլոր իմ եղբայրերն ու քույրերը հիշեին, որ Սուրբ Հոգուն տրտմեցնելը լուրջ բան է, և Նա տրտմում է, երբ մարդը փորձում է աշխատել ինքնուրույն և հրաժարվում է մտնել Տիրոջ ծառայության մեջ, որովհետև խաչը չափազանց ծանր է, և ինքնամերժումը՝ չափա զանց մեծ: Սուրբ Հոգին փորձում է ապրել յուրաքանչյուր հոգում: Եթե Նա ընդունվում է որպես պատվավոր հյուր, Նրան ընդունողները Քրիս տոսով կդառնան կատարյալ: Սկսված բարի գործն ավարտին կհասցվի, սուրբ մտքերը, երկնային կապվածությունները և քրիստոսանման գոր ծողությունները կզբաղեցնեն անմաքուր մտքերի, այլասերված զգացո ղությունների ևապստամբ գործողությունների տեղը: Սուրբ Հոգին աստվածային ուսուցիչ է: Եթե մենք լսենք Նրա դասերը, իմաստուն կդառնանք փրկության համար: Սակայն մենք պետք է շատ լավ պահպանենք մեր սիրտը, քանի որ շատ հաճախ ենք մոռանում երկնքից ստացած ցուցումները և փորձում ենք գործել մեր չսրբագործ ված մտքի բնական հակումների համաձայն: Յուրաքանչյուր ոք պետք է մղի իր սեփական պայքարը ես-ի դեմ, լսի Սուրբ Հոգու դասերը: Եթե սա արվի, դրանք կկրկնվեն նորից ու նորից, մինչև որ տպավորություննե րը լինեն կարծես «փորագրված քարի վրա հավիտյան»: Խորհուրդներ առողջության մասին, 560, 561: 167
հունիս
5
ԽԱՉԻ ՎԿԱՆԵՐ
Եվ դուք այս բաների համար վկաներ եք: Եվ ահա Ես Իմ Հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ նստեք Երուսաղեմ քա ղաքում, մինչև վերևից զորություն հագնեք: Ղուկաս 24.48, 49:
Սուրբ Հոգու հեղումից հետո աշակերտները հագան աստվածային զրահը և որպես վկաներ՝ գնացին պատմելու մսուրի և խաչի հրաշա լի լուրը: Նրանք խոնարհ մարդիկ էին, բայց գնում էին ճշմարտությամբ: Իրենց Տիրոջ մահից հետո նրանք անօգնական, հիասթափված, վհատ ված խումբ էին, հոտ՝ առանց հովվի, սակայն այժմ ճանապարհ էին ընկ նում որպես ճշմարտության վկաներ ոչ թե զենքով, այլ Աստծո Խոսքով և Հոգով՝ հաղթանակ տանելու յուրաքանչյուր դիմադրության դեմ: Փրկիչը մերժվել էր, դատապարտվել և խաչվել խայտառակ խաչի վրա: Հրեա քահանաներն ու ղեկավարներն արհամարհանքով հայտարարել էին. «Ուրիշներին ազատեց, Ինքն Իրեն չի կարողանում ազատել, թե որ Իս րայելի թագավորն է, իջնի հիմա խաչից, և կհավատանք դրան» (Մատ թեոս 27.42): Սակայն այդ խաչը` նախատինքի և կտտանքի այդ խորհրդանիշը, աշխարհին հույս և փրկություն բերեց: Հավատացյալները համախմբ վեցին, նրանց հուսահատությունն ու գիտակցված անօգնականությունը լքեցին նրանց: Նրանց բնավորությունը վերափոխվեց, և նրանք միավոր վեցին քրիստոնեական սիրո կապանքներով: Թեև նրանք աղքատ էին, աշխարհը նրանց համարում էր տգետ ձկնորսներ, Սուրբ Հոգին նրանց Քրիստոսի վկաներ դարձրեց: Նրանք հավատի հերոսներ էին՝ առանց երկրային պատվի և ճանաչման: Նրանց շուրթերից բխում էր աստվա ծային պերճախոսությունն ու այն ուժը, որը ցնցեց աշխարհը: Գործք առաքելոց գրքի 3-րդ, 4-րդ և 5-րդ գլուխները ներկայացնում են նրանց վկայությունները: Փրկչին մերժողներն ու խաչողներն ակնկալում էին գտնել Նրա աշակերտներին վհատված, ընկճված և պատրաստ ու րանալու իրենց Տիրոջը: Ապշահար՝ նրանք լսեցին պարզ, հստակ և Սուրբ Հոգու ներգործությամբ տրված վկայությունը: Աշակերտների բառերն ու գործերը ներկայացնում էին նրանց Ուսուցչի բառերն ու գործերը, և բո լոր նրանց լսողներն ասացին, որ նրանք սովորել են Հիսուսից, խոսում են ինչպես Նա: «Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար, և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա» (Գործք առաքելոց 4.33): Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1543թ.:
168
6 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒԺԻ ՀԵՏ հունիս
Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը: Գործք առաքելոց 1.8:
Աստված վճռել է անել ամեն ինչ մարդուն թշնամու ծուղակից ազա տելու համար: Քրիստոսի համբարձումից հետո Սուրբ Հոգին տրվեց օգ նելու բոլոր նրանց, ովքեր համագործակցելու էին Նրա հետ մարդկային բնավորության վերաձևավորման և վերափոխման գործում: Սուրբ Հո գու դերը որոշել է Փրկիչը: Նա ասում է. «Նա աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար» (Հով հաննես 16.8): Սուրբ Հոգին նաև համոզող և սրբագործող է: Ինչպես ոչ ոք չի կարող ապաշխարել իր մեղքերից, մինչև չհանդի մանվի, ընկածներին հետ բերելու մեր աշխատանքում Սուրբ Հոգու՝ մեզ միանալու անհրաժեշտությունն ակնհայտ է: Մեր բոլոր մարդկային ու նակություններն իզուր կգործեն, մինչև չմիանանք երկնային մտքին: Կե նարար ճշմարտության գիտության պակասի և սխալի այլասերող ազ դեցության պատճառով է, որ մարդիկ այդքան նվաստացել են, սուզվել մեղավոր հետընթացի խորքերում: Հրեշտակներն ու մարդիկ պետք է ներդաշնակության մեջ աշխատեն՝ ուսուցանելու Աստծո ճշմարտությու նը նրանց, ովքեր ուսուցանված չեն, որպեսզի նրանք ազատվեն մեղքի կապանքներից: Միայն ճշմարտությունն է ազատում մարդուն: Ճշմար տության գիտության միջոցով ստացած այս ազատությունը պետք է հռչակվի յուրաքանչյուր էակի: Հիսուս Քրիստոսը, Աստված Ինքը և երկնային հրեշտակները հե տաքրքրված են այս մեծ և սուրբ գործով: Մարդկանց տրվել է իրենց նմաններին կործանումից փրկելու գործին անձնվիրաբար մոտենալու և աստվածային բնավորությունը բացահայտելու բարձր արտոնությունը: Սուրբ Հոգով լուսավորվելու ցանկություն հայտնած ցանկացած մարդ արարած պետք է աշխատի աստվածային նպատակի իրականացման համար: Քրիստոսն Իր եկեղեցու գլուխն է, ևայն Նրան ավելի շատ կփա ռավորի, եթե այդ եկեղեցին ամբողջապես ներգրավված լինի հոգիների փրկության գործում: Սակայն մարդիկ Սուրբ Հոգու աշխատանքի համար ավելի շատ տեղ պետք է թողնեն, որպեսզի մշակները կապվեն միմյանց և առաջ շարժ վեն որպես զինվորների միավորված մարմին: Թող բոլորը հիշեն, որ մենք «աշխարհի տեսարան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորն թացիս 4.9): (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագ րություն, 1898թ. ապրիլի 1:
169
հունիս
7
ԱՍՏԾՈ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք` Աստծո մշա կությունը՝ Աստծո շինվածն եք: Ա Կորնթացիս 3.9:
Սուրբ Հոգին պետք է լինի մեղքը հանդիմանելու կենդանի ներգործու թյունը: Աստվածային գործակալը խոսողին է ներկայացնում խաչի վրա կատարած զոհի նպատակը, և քանի որ ճշմարտությունը բերվում է ներ կա հոգիների հետ կապի մեջ, Քրիստոսը նրանց շահում է Իր համար և աշխատում է նրանց բնույթը վերափոխել: Նա պատրաստ է օգնել մեզ մեր տկարությունների մեջ, ուսուցանել, առաջնորդել, ոգեշնչել երկնքից ծնունդ առած գաղափարներով: Ինչքա՜ն քիչ բան կարող են մարդիկ մենակ անել հոգիների փրկու թյան հարցում ևինչքա՜ն շատ բան՝ Քրիստոսի միջոցով, եթե լցված են Նրա Հոգով: Սովորական ուսուցիչը չի կարող կարդալ իր ուսանողնե րի սրտերը, սակայն Հիսուսը տալիս է այն շնորհը, որի կարիքն ունի յուրաքանչյուր ոք: Նա հասկանում է մարդու կարողությունները, նրա թույլ ևուժեղ կողմերը: Տերն աշխատում է մարդու սրտի հետ, սակայն ծառայողը իր խոսքերը լսող հոգիների համար կարող է լինել մահվան հոտ դեպի մահ՝ շեղելով նրանց Քրիստոսից, կամ եթե նա նվիրված է ու աստվածավախ, չի վստահի իր ես-ին, այլ կնայի Հիսուսին: Նա կա րող է համ ու հոտ լինել այն մարդկանց կյանքի համար, ովքեր արդեն գտնվում են Սուրբ Հոգու հանդիմանող զորության ներքո, և ում սրտե րում Տերը տեղ է պատրաստում Իր ծառայողներին տված լուրերի հա մար: Այսպես անհավատի սիրտն զգացվում ևարձագանքում է ճշմար տության լուրին: «Մենք Աստծո գործակիցներ ենք»: Սրտում պատվաստված համոզ մունքները և Խոսքի ընկալումից ստացած լուսավորությունն աշխատում են կատարյալ ներդաշնակության մեջ: Մտքի առաջ բերված ճշմարտու թյունը հոգու ննջած եռանդը արթնացնելու իշխանություն ունի: Սրտում աշխատող Աստծո Հոգին համագործակցում է Աստծո գործն իրակա նացնող Նրա գործիքների հետ: Կրկին ու կրկին ինձ ցույց տրվեց, որ վերջին ժամանակներում մարդ կանց վստահելով և մարմինն իր զենքը դարձնելով, Աստծո ժողովուրդն ապահով չի լինի: Ճշմարտության հզոր կտրիչով նրանք դուրս եկան աշ խարհից ինչպես կոպիտ քարեր. հարկավոր է նրանց հղկել, կաղապար ձևավորել և փայլեցնել երկնային կառույցում օգտագործելու համար: Նրանք պետք է տաշվեն մարգարեների կողմից հանդիմանանքով, զգու շացումներով, հորդորով ու խորհրդով, որպեսզի ձևափոխվեն երկնա յին Օրինակի նման. սա է Մխիթարիչի յուրահատուկ գործը՝ վերափոխել սիրտն ու հոգին, որպեսզի մարդիկ կարողանան պահել Տիրոջ ճանա պարհը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1:
170
8 ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
հունիս
Որովհետև ամենը, ով որ Տիրոջ անունը կանչի, կապրի: Արդ ինչ պե՞ս կանչեն, որին չհավատացին, ևինչպե՞ս հավատան, որից չլսե ցին, ևինչպե՞ս լսեն առանց քարոզողի: Հռոմեացիս 10.13, 14:
Աստված մարդկանց զարմանահրաշ զոհ է տվել և հզոր ուժեր՝ մեղ քից ևօրինախախտությունից դեպի հավատարմություն և հնազանդու թյուն նրանց վերականգնելու համար: Սակայն ես տեսել եմ, որ Նա ոչինչ չի անում, եթե մարդիկ չեն համագործակցում Նրա հետ: Շնորհի, ուժի և արդյունավետության յուրաքանչյուր ջանք տրամադրվել է ազատորեն, և ներկայացվել են մարդու սրտում ավետարանչական հոգին արթնաց նելու և կենդանի պահելու ամենահզոր դրդապատճառները, որպեսզի աստվածային և մարդկային գործողությունները միավորվեն: Ի՞նչ օգուտ եք դուք քաղել Աստծո պարգևից: Նա ապահովել է շարժիչ ուժեր, որոնցից ապաստարան է պատրաստել ձեր սրտերում, որպեսզի համբերատարությամբ, հույսով և զգոնությամբ կարողանաք ներկայաց նել խաչված Հիսուս Քրիստոսին, որպեսզի կարողանաք նախազգուշա ցում ուղարկել, որ Քրիստոսը գալիս է երկրորդ անգամ՝ իշխանությամբ և մեծ փառքով՝ կանչելով մարդկանց ապաշխարելու իրենց մեղքերից: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին աշխատել ձեր սրտերի հետ: Սուրբ Հոգին իր ուժով դրդում էր ձեզ գործածել Աստծուց տրված ձեր տաղանդները, որպեսզի յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին և երիտասարդ կիրառի այն, որպեսզի ի ցույց դնեն ճշմարտությունն այս անգամվա հա մար՝ գործադրելով անձնական ջանքեր, բարձրացնելով չափանիշներն ու մեկնելով այն քաղաքները, որտեղ ճշմարտությունը երբեք չի ներթա փանցել: Այն օրհնության մեջ, որ Աստված հեղել է ձեզ վրա, չե՞ն արթնա ցել արդյոք ձեր ուժերը, և ճշմարտությունն ու դրա կարևոր կապը առանց Քրիստոսի կորչող հոգիների հետ ավելի խորը չի՞ տպավորվել ձեր հոգու մեջ: Ձեր վրա Աստծո օրհնության բացահայտումից հետո արդյո՞ք դուք ավելի հստակ և վճռական եք Քրիստոսի վկաները լինելու հարցում: Սուրբ Հոգու աշխատանքը կենսական կարևոր ճշմարտությունը վճռականորեն ձեր մտքին հասցնելն է: Արդյո՞ք այս հավելյալ նվիրա բերությունը պետք է փաթաթել թաշկինակի մեջ և թաքցնել հողում: Ո՛չ, ո՛չ, այն պետք է ուղարկվի տարածողներին, և քանի որ մարդն օգ տագործում է իր տաղանդները, ինչքան էլ փոքր լինեն դրանք, Սուրբ Հոգին վերցնում է աստվածային արժեքներն ու դրանք նորովի է ներ կայացնում մտքին: Նա մերժված Խոսքը դարձնում է կենարար միջոց: Հոգու միջոցով այն արագ և ուժգնորեն ազդում է մարդկային մտքերի վրա, ևոչ թե մարդկային խելացիության, կրթության ուժի պատճառով, այլ որովհետև աստվածային ուժն աշխատում է մարդկայինի հետ, և աստվածայինին է պատկանում ողջ երախտիքը: Տնային ավետարա նիչ, 1893թ. նոյեմբերի 1: 171
9 ԳՈՐԾԻՔՆԵՐ ՀՈԳԻՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
հունիս
Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված մեծացրեց: Ու րեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնող Աստվա ծը: Ա Կորնթացիս 3.6, 7:
Հզոր ուժեր կան աշխարհը շարժելու համար: Գողգոթայի խաչը հար գանքի է արժանացնում Քրիստոսին հավատացողների ուժերը, որպես զի նրանք գործիքներ լինեն հոգիների փրկության գործում: Մարդկային ջանքերը պետք է միավորվեն աստվածայինի հետ, իսկ գործի արդյունա վետությունը պետք է երկնքից գա: Մենք պետք է լինենք Աստծո գործա կիցները: Տերն է Խոսքն ընդունելու համար կանանց և տղամարդկանց սրտերը բացողը, իսկ Սուրբ Հոգին Խոսքն արդյունավետ է դարձնում: Ճշմարտությունը ստացածներն ունեն այն հավատը, որը տանում է վճռական որոշումների, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին: Այսպիսով ճշմարտությունը սրբագործող է: Դրա վերափոխող ուժն արտացոլվում է բնավորության վրա: Երբ այն ընդունվում է հոգու ներքին սրբարան, չի կարող մակերեսային գործ անել՝ թողնելով սիրտը չվերափոխված: Այն չի արթնացնում միայն զգացմունքները՝ մերժելով դատաստանն ու կամքը, այլ մտնում է էության ամենախորքերը և ողջ լինելիությունը բերում ներդաշնակության մեջ: Այժմ ճշմարտապես դարձի եկածի աշխատանքն արդյունք է տալիս: Նա պետք է աշխատի ինչպես Քրիստոսն էր աշխատում: Այսուհետ նա պետք է ապրի ոչ թե իր, այլ ամբողջովին Տիրոջ համար: Աշխարհը կորց րեց նրան, քանի որ նրա կյանքը Քրիստոսի հետ թաքնված է Աստծո մեջ: Սա նշանակում է, որ այլևս ես-ը չունի գերազանցություն: Գողգոթայի խաչից փայլող լույսը պահում է նրան իր պայծառ շողերի ներքո, և Հոգին վերցրել է Քրիստոսի բաներից և բացահայտել դրանք նրան այնպիսի գրավիչ լույսի ներքո, որ վերափոխող ազդեցություն է ունեցել նրա սովո րությունների և գործերի վրա՝ ցույց տալով, որ նա նոր արարած է Քրիս տոս Հիսուսում: Նա գնահատում է ամեն մի լուման ոչ թե իր սեփական ախորժակն ու ցանկությունները փառաբանելու, ոչ թե հողում թաքցնե լու, այլ դրանով բարին անելու, ճշմարտության համար հոգիներ շահելու, Քրիստոսի արքայությունը կառուցելու համար: Նա հաճույք է ստանում այն նույն բանից, ինչից և Քրիստոսը՝ հոգիներին փրկված տեսնելուց: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ բան անում մարդկանց փրկության համար, երբ այնքա՜ն շատ բան կա անելու: Ինչո՞ւ ենք մենք այսքան քիչ բան անում կանանց, տղամարդկանց և երեխաներին Քրիստոսի մոտ բերե լու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. հոկտեմբերի 6:
172
հունիս
10
ԱՆԱՐԺԵՔ ԲԱՅՑ ՕԳՏԱԿԱՐ
Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին: Եվ աշխարհի անտոհմներին և անարգ վածներին Աստված ընտրեց և ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնի, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Նրա առաջ: Ա Կորն թացիս 1.27-29:
Եթե մենք հավուր պատշաճի գնահատեինք մեր աշխատանքի կարևորությունն ու մեծությունը, և կարողանայինք տեսնել մեզ ինչպես որ կանք հիմա, կզարմանայինք, որ Աստված կարող էր հոգիներին դեպի ճշմարտությունը բերելու գործում օգտագործել մեզ՝ անարժաններիս: Շատ բաներ կան, որ մենք պետք է հասկանանք, բայց չենք հասկանում, որովհետև շատ հետ ենք մեր արտոնություններից: Քրիստոսն ասաց Իր աշակարտներին. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել» (Հովհաննես 16.12): Սա է մեր վիճակը: Արդյո՞ք նրանք ունակ չէին լինի հասկանալու այն, ինչ որ Նա մտքում ուներ, եթե նրանք Նրա Խոսքի կատարողներ լինեին, եթե կետ առ կետ վերափոխվեին Քրիստոսի ներկայացրած ճշմարտության հա մաձայն: Բայց թեև նրանք այն ժամանակ չէին հասկանում, Նա նրանց ասաց, որ Մխիթարիչ կուղարկի, Ով կառաջնորդի նրանց ամեն ճշմար տության մեջ: Մենք պետք է այնպիսի դիրք գրավենք, որպեսզի կարողա նանք հասկանալ Քրիստոսի Հոգու ուսուցանումը, առաջնորդությունն ու աշխատանքը: Մենք չպետք է չափենք Աստծուն կամ Նրա ճշմարտու թյունը մեր սահմանափակ ընկալմամբ կամ մեր կանխակալ կարծիքնե րով: Շատերը չեն գիտակցում, թե որտեղ են կանգնած, քանի որ հոգևորա պես կույր են: «Փորձեք ձեր անձերը, թե արդյոք հավատքո՞ւմ էք, քննեք ձեր անձերը: Կամ թե չգիտե՞ք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզա նում է, միայն եթե անպիտան լինեք» (Բ Կորնթացիս 13.5): Հավատում եմ, որ մեզանից ոչ ոք իրեն կշտամբված չի գտնի: Արդյո՞ք Քրիստոսն ապրում է ձեր սրտերում հավատով: Նրա Հոգին ձեր մե՞ջ է: Եթե այդպես է, ապա ձեր հոգում կլինի ձգտում դեպի այն մարդկանց փրկությունը, ում համար Քրիստոսը մահացավ, այնպիսի ջանք, որ ես-ը կխորտակվի աննշանության մեջ, և միայն Քրիստոսը կմեծարվի: Նրանք, ովքեր հայտարարում են, որ միաբանվել են Քրիստոսի հետ, պետք է լինեն Աստծո մշակները: Աստծո ժողովուրդը պետք է նախազ գուշացնի աշխարհին և պատրաստի ժողովուրդ, որը հաստատունորեն կկանգնի ցասման օրը, երբ մարդու Որդին կգա երկնքի ամպերով: Քրիս տոսի եկեղեցու անդամները պետք է հավաքեն Հիսուսից եկող լույսի աստվածային շողերը և փոխանցեն դրանք ուրիշներին՝ երկրում դեպի երկինք տանող պայծառ ուղի թողնելով: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հոկ տեմբերի 8: 173
հունիս
11 ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՆՉՎԱԾ ԵՆ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ
Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք Նրա առաքինու թյունները, որ ձեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ: Ա Պետրոս 2.9:
Քրիստոսի ներկայացուցիչը՝ Սուրբ Հոգին, զինում է ուժով ամենա թույլին, որպեսզի առաջ մղի նրան դեպի հաղթանակ: Աստված կազմա կերպել է Իր գործիքները բոլոր մարդկանց Իր մոտ բերելու համար: Նա շատերին է ուղարկում Իր աշխատանքին, ովքեր ձեռնադրմամբ նվիրա բերված չեն եղել: Իր աշխատանքի մեթոդի վերաբերյալ հավանական առարկություններին Նա պատասխանում է մինչև դրանց առաջ գալը: Աստված տեսնում է վերջը սկզբից: Նա գիտի և հոգում է ամեն կարիք, և լուծում է ամեն արտակարգ իրավիճակ: Եթե սահմանափակ մտածո ղությամբ մարդիկ, ում Նա հանձնարարում է Իր գործը, չխոչընդոտեն, Աստված մշակներ կուղարկի Իր այգի: Ամեն դարձի եկած հոգու Նա ասում է. «Գնացեք բոլոր աշխարհ, Ավե տարանը քարոզեք ամեն արարածի» (Մարկոս 16.15): Կարիք չկա, որ պեսզի Աստված սկզբում նստի երկրային օրենսդրական խորհրդում և հարցնի մարդանց, ովքեր կարծում են, թե պետք է ծրագրեն Նրա գործը. «Թույլ կտա՞ք արդյոք, որպեսզի Իմ ընտրած մարդիկ ձեզ միանան՝ աշ խատելու Իմ բարոյական այգու մի հատվածում»: Քրիստոսն Իր երկնա յին գահից ընդամենը մի քանի քայլ էր հեռու կանգնած, երբ հանձնարա րություն տվեց Իր աշակերտներին, ևորպես ավետարանիչներ ներառեց բոլոր նրանց, ովքեր կհավատային Իր անունին: Հիսուսը ցանկանում է, որ յուրաքանչյուր ծառայող, ում Նա սուրբ հանձնարարություն է վստահել, հիշի Իր պատվերները, հաշվի առնի Իր գործի մեծությունն ու Ավետարանն աշխարհին քարոզելու պարտակա նությունը դնի այն մեծաթիվ մարդկանց վրա, ում այն պատկանում է: «Այսպես է գրված, ևայսպես պետք էր Քրիստոսին չարչարվել ևերրորդ օրը մեռելների միջից հարություն առնել և Նրա անունով ապաշխարու թյուն և մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղե մից սկսած» (Ղուկաս 24.46, 47): Աստծո զորությունը պետք է ուղեկցեր նրանց, ովքեր հռչակում էին Ավետարանը: Եվ նրանք, ովքեր հայտարա րում են, թե ունեն կենդանի փորձ Աստծո գործերում, եթե կատարեին իրենց նշանակված պարտականությունն այնպես, ինչպես Աստված էր սահմանել, ամբողջ աշխարհը կզգուշացվեր, և Տեր Հիսուսը մեր աշ խարհ կգար իշխանությամբ և մեծ փառքով: Տնային ավետարանիչ, 1896թ. օգոստոսի 1:
174
հունիս
12
ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ԸՆՏՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ
Այսպես է ասում Տերը. Իմաստունն իր իմաստությունով չպարծե նա, և զորավորն իր զորությունով չպարծենա, հարուստն իր հարս տությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է Ինձ, որ Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ Ես սրանց եմ հավանում, ասում է Տերը: Երեմիա 9.23, 24:
Տերն Իր ուրույն ձևով է աշխատում, որպեսզի մարդիկ իրենց վեր չբարձրացնեն գիտելիքի իմաստությամբ և իրենց հաշվին չգրանցեն փառքն ու երախտիքը: Նա կամենում է, որպեսզի ցանկացած մարդ արարած հասկանա, որ իր կարողություններն ու ձիրքերը գալիս են Տի րոջից: Աստված աշխատում է նրանց միջոցով, ում հետ ուզում է: Իր գոր ծը կատարելու համար Նա վերցնում է նրանց, ում ցանկանում է: Իր լրա բերներին ուղարկելիս Նա չի խորհրդակցում, թե որոնք են մարդկանց նախընտրություններն այն հարցի վերաբերյալ, թե ում կցանկանային տեսնել իբրև Աստծո լրաբեր: Աստված կօգտագործի այն մարդկանց, ովքեր ցանկանում են դա: Նա կօգտագործի մտավորական մարդկանց, եթե նրանք թույլ տան Նրան ձևափոխել և ձուլել իրենց և ձևավորել իրենց վկայությունը Նրա սեփա կան պատվերով: Բարձր թե ցածր, ուսյալ թե տգետ՝ մարդիկ ավելի լավ կանեն թույլ տալ, որպեսզի Տերը ղեկավարի և հոգ տանի Իր սեփական տապանի ապահովության մասին: Մարդկանց գործն է հնազանդվել Աստծո ձայնին: Ով որ կապ ունի Աստծո գործի հետ, նա պետք է անընդհատ լի նի Աստծո հսկողության տակ: «Այսպես է ասում Տերը. Իմաստունն իր իմաստությունով չպարծենա, և զորավորն իր զորությունով չպարծենա, հարուստն իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է Ինձ, որ Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ Ես սրանց եմ հավանում, ասում է Տերը»: Կան մարդիկ, ովքեր կյանքի հացի քաղց են զգում, ծարավ են փրկու թյան ջրերի, և վա՛յ այն մարդուն, ով գրիչով կամ ձայնով նրանց կշեղի դեպի կեղծ ուղիներ: Աստծո Հոգին կոչ է անում մարդկանց, ներկայաց նում է նրանց իրենց բարոյական պարտականությունները՝ սիրել և ծա ռայել Իրեն ամբողջ սրտով, մտքով և ուժով, և սիրել դրացիներին, ինչ պես իրենց անձը: Սուրբ Հոգին ներգործում է ներքին ես-ի վրա, մինչև նա գիտակցում է աստվածային զորությունը, և յուրաքանչյուր հոգևոր կարողություն արթնանում է վճռական գործողության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 12: 175
13 ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍՎԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏՈՎ
հունիս
Երբ որ քահանայապետները և դպիրները տեսան այն հրաշք ները, որ արեց, և այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս և ասելիս՝ Օվսաննա Դավթի Որդուն, նեղացան և ասացին Նրան. Լսո՞ւմ ես, դրանք ի՞նչ են ասում։ Հիսուսն էլ ասաց նրանց. Այո, դուք երբեք չե՞ք կարդացել, թե՝ Մանուկների և կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր: Մատթեոս 21.15, 16:
Ճշմարտության չափանիշը կարող է բարձրացվել խոնարհ տղա մարդկանց և կանանց, երիտասարդների և նույնիսկ երեխաների կող մից, կարող է լինել օրհնություն ուրիշների համար՝ բացահայտելով, թե ինչ է արել ճշմարտությունն իրենց համար: Աստված կօգտագործի ամենաթույլ գործիքները, եթե նրանք ամբողջովին նվիրված են Իրեն: Հոգիներ շահելու համար Նա կարող է աշխատել նրանց միջոցով, ում ծառայողը չէր կարող մոտենալ: Հարկավոր է նրանց որոնել գլխավոր և երկրորդական ճանապարհներին: Աստվածաշունչը ձեր ձեռքում՝ Աստ ծո սիրուց ջերմացած և բորբոքված ձեր սրտով կարող եք դուրս գալ և պատմել ուրիշներին ձեր փորձի մասին, կարող եք նրանց իմացնել ճշմարտությունը, որը տպավորել է ձեր սիրտը՝ հավատով աղոթելով, որ Աստված ձեր ջանքերը հաջողությամբ պսակի նրանց փրկության գոր ծում: Բաժանեք լույսը և ավելի շատ լույս կունենաք բաժանելու: Այդպի սով կդառնաք Աստծո մշակները: Աստված ցանկանում է, որպեսզի Իր զավակներն օգտագործեն իրենց բոլոր ուժերը, որ ուրիշներին օրհնելու աշխատանքում նրանք ու ժեղանան Հիսուսի զորությամբ: Դուք կարող եք ուսյալ չլինել, ձեր մասին կարող են մտածել, թե ունակ չեք Աստծո համար մեծ գործ անել, սակայն կան բաներ, որոնք դուք կարող եք իրագործել: Կարող եք թույլ տալ, որ ձեր լույսը շողա ուրիշների վրա: Ամեն մեկը կարող է ունենալ ճշմարտության ընկալում և բարի ազ դեցություն թողնել: Ուրեմն գնացեք աշխատելու, իմ եղբայրնե՛ր և քույ րե՛ր: Ուրիշների համար աշխատելով՝ փորձ ձեռք բերեք: Դուք կարող եք սխալներ թույլ տալ, սակայն դա ավելին չի լինի, ինչ որ թույլ են տվել ավելի խելացիներն ու ավելի վստահելի դիրքերում գտնվողները շատ ու շատ անգամներ: Միշտ չէ, որ դուք հաջողության կհանդիպեք, սակայն երբեք չեք կարող իմանալ խավարում գտնվողներին օգնելու խոնարհ, անշահախնդիր ջանքի արդյունքը: Սուրբ Հոգու ներգործության միջո ցով դուք կարող եք հոգիներ շահել սխալից դեպի ճշմարտություն, ևայս անելով՝ ձեր սեփական հոգին կլցվի Աստծո սիրով: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հունվարի 12:
176
14 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԻՆ ԲԱՑՈՒՄ Է ԴՌՆԵՐԸ
հունիս
Եվ արքայության այս Ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, ևայն ժամանակ կգա վերջը: Մատթեոս 24.14:
Ամբողջ աշխարհը լայնարձակ ավետարանչական դաշտ է, և մենք, որ վաղուց հաստատվել ենք ճշմարտության մեջ, պետք է քաջալերվենք այն մտքից, որ այժմ հեշտ է մտնել այն դաշտերը, որտեղ ժամանակին դժվար էր մուտք գործել: Մեր երկրում ամեն մի եկեղեցի պետք է որոնի ավետարանչական հոգու վերածնունդ: Նրանք պետք է փնտրեն հաս տատուն աճ ևեռանդուն գործունեություն: Բոլորը պետք է աղոթեն, որ պեսզի անտարբերությունը, որը դարձել է մարդկանց հետ պահելու, և միջոցները՝ գործից նահանջելու պատճառ, անհետանա, ևոր Քրիստոսը բնակվի հոգում: Մեզ համար Նա աղքատացավ, որպեսզի մենք Իր աղ քատության միջոցով հարստանանք: Սուրբ Հոգու աշխատանքի բնույթը մեղքը հանդիմանելն է, և ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեղք է գործում անտարբեր լինե լով: Երբ նայում ենք մեր շուրջը մեր աշխատանքի տարբեր ոլորտների, պետք է տանք հետևյալ հարցը. «Ի՞նչ է արել Աստված»: Ի՞նչ կարող էր անել ավելի Իր այգու համար, քան արել է: Աստված նախասահմանել է առաջարկել Իր հարուստ շնորհը, տալ աստվածային ուժ Իր գործի իրականացման համար: Աստծո կողմից ոչինչ չի պակասում, թերությու նը մարդու գործունեության մեջ է, ով մերժում է աշխատել երկնային մտքի հետ: Նրա մշակած ծրագրի միջոցով ոչինչ չի կարող արվել մարդու փրկության համար առանց մարդու՝ Աստծո հետ համագործակցության: Լույսով և վկայությամբ օրհնված մեղավորները, ովքեր գիտեն, որ իրենց մատակարարված շնորհի միջոցով կարող են համապատասխանել փրկության համար խոստացված պայմաններին, և դեռևս մերժում են փորձ կատարել, իրենց կործանման մեջ կարող են մեղադրել բացառա պես իրենց: Մենք զգում ենք, որ նմանները կասեն, թե Քրիստոսն իրենց համար զուր է մահացել: Սակայն ո՞ւմ պետք է մեղադրել Աստծուն չճանաչող հոգիների կորս տի համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել լսել մեր հավատի պատճառները: Ի՞նչ պատասխանատվություն է մնում եկեղեցու վրա աշխարհի համար, որն անհետանում է առանց բարի լուրի: Մինչև որ ավելի վճռական ինքնամերժում չդիտարկվի նրանց կողմից, ովքեր հայ տարարում են, թե հավատում են ճշմարտությանը, մինչև չլինի ավելի վճռական հավատարմություն տասանորդն ու ընծան բերելու գանձա րան, մինչև չդրվեն ավելի լայն ծրագրեր, քան երբևէ կատարվել են, մենք չենք իրականացնի Ավետարանի հանձնարարությունը՝ գնալ ամ բողջ աշխարհը և քարոզել Քրիստոսին յուրաքանչյուր արարածի: Տնա յին ավետարանիչ, 1895թ. ապրիլի 1: 177
15 ՔԱՂԱՔՆԵՐԸ՝ ՍՊԻՏԱԿԱԾ ԱՐՏԵՐ ՀՈՒՆՁՔԻ ՀԱՄԱՐ
հունիս
Մի՞թե դուք չեք ասում, թե դեռ չորս ամիս կա, և հունձքը կգա, ահա Ես ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր աչքերը և տեսեք արտերը, որ սպիտակել են ևարդեն հնձին հասել: Հովհաննես 4.35:
Քրիստոսը մեզ է ասում այս խոսքերը նույնքան հստակորեն, որքան այն ժամանակվա աշակերտներին: Ժամանակն անցնում է, և Տերը կան չում է Իր գործի բոլոր մշակներին բարձրացնելու իրենց աչքերն ու տես նելու բերքահավաքի պատրաստ բոլոր դաշտերը: Մեր աշխատողները ջանքեր չեն գործադրում, ինչպես պատշաճում է: Մեր առաջնորդները արթուն չեն այն գործի համար, որը դեռևս պետք է իրականացվի: Երբ մտածում եմ քաղաքների համար, ուր այնքան քիչ գործ է կատարվել, ուր հազարավոր մարդիկ պետք է նախազգուշացվեն Փրկչի մոտալուտ գալուստի մասին, անհագ ցանկություն եմ զգում, որ պեսզի կանայք և տղամարդիկ առաջ գնան գործում Հոգու զորությամբ՝ կորչող հոգիների հանդեպ լցված Քրիստոսի սիրով: Մեզ մոտ գտնվող քաղաքներում ապրող անհավատները տարօրի նակ կերպով անտեսվում են: Կազմակերպված ջանքեր պետք է գոր ծադրվեն նրանց փրկելու համար: Այժմ մենք պետք է աշխատենք մեր մեջ գտնվող անհավատներին փրկելու համար, նրանց, ովքեր ապրում են մեր հարևանությամբ: Նրանց բերանում նոր երգ պետք է դնել, և նրանք պետք է առաջ գնան՝ երրորդ հրեշտակի լուրը փոխանցելու ներ կայումս խավարի մեջ գտնվողներին: Մենք բոլորս պետք է շատ զգոն լինենք, որպեսզի, առիթը ներկա յանալուն պես, աշխատանքն առաջ տանենք մեծ քաղաքներում: Մենք շատ հետ ենք նրանից, որ մտնենք մեծ քաղաքներ մեզ տրված լույսով և Աստծուն հուշարձաններ կառուցենք: Քայլ առ քայլ պետք է հոգիներին առաջնորդենք դեպի ճշմարտության լիարժեք լույսը: Շատերը հոգևոր սննդի կարիք ունեն: Մեզ հարկավոր է շարունակել աշխատել, մինչև որ կազմավորվի եկեղեցի, երկրպագության խոնարհ կառույց: Ես ոգևոր վում եմ այն մտքից, որ մեր հավատքին չպատկանող շատ մարդիկ իրենց միջոցներով նշանակալից օգնություն կցուցաբերեն մեզ: Ինձ լույս է տրվել, որ շատ վայրերում, հատկապես Ամերիկայի մեծ քաղաքնե րում, օգնությունը կգա նման մարդկանցից: Խաղաղօվկիանոսյան միու թյան մատյան, 1902թ. հոկտեմբերի 23:
178
16 ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԱՅՆԱՐՁԱԿ ԴԱՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
հունիս
Դարձիր քո տունը և պատմիր՝ ինչ որ Աստված քեզ արեց. և նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքում՝ ինչ որ Հիսուսն իրեն արեց: Ղուկաս 8.39:
Ամենուր բացվում են կենդանի քարոզչի կարիք ունեցող դաշտեր: Տանը և դրսում կան բացեր, որոնք լցնելն անհնար է թվում: Սակայն եթե ճշմարտության լույսն ունեցող շատ մարդիկ ուրիշներին լույսը հասցնե լու համար անեն ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում, ինչքա՜ն շատ բան կիրականանա: Բոլորը չեն կարող լինել Խոսքի քարոզիչներ, սակայն իրենց սեփական տներում բոլորը կարող են ինչ-որ բան անել Քրիստո սի համար: Նրանք կարող են բարի գործ անել իրենց հարևանների մեջ: Եթե իրենց սիրտն ու միտքը դնեն գործի մեջ, նրանք կարող են մշակել ծրագրեր և օգտակար լինել նույնիսկ փոքրիկ բաներով, ինչպիսին էլ որ լինի իրենց դիրքը: Օգտակար լինելու համար մշտապես բացվող հնարավորություննե րը, Աստծո Խոսքը ներակայացնելու համար կանխորոշված թափուր տե ղերը պահանջում են ժամանակ, մտավոր ունակություններ և գումար, մեծ ու փոքր պարգևներ: Չէ՞ որ Աստված մեզ բարգավաճություն է տվել դեպի երկրի խավար վայրերը ճշմարտության համար ճանապարհ բա ցելու, արդարության չափանիշը սահմանելու և Քրիստոսի արքայու թյան շահերն ավելացնելու համար: Երկնային հրեշտակներն սպասում են միանալ մարդկանց հետ, որպեսզի շատ մարդիկ կարողանան լսել, Սուրբ Հոգուց տպավորվել և դարձի գալ: Մենք երկար ենք փնտրել և սպասել Տիրոջ գալուստին, սակայն անո՞ւմ ենք արդյոք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ արագացնելու համար Նրա գալուստը: «Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3.9): Մինչ Տերը մշտապես աշխատում է, մինչ ողջ երկինքն է ընդգրկված մարդկանց դեպի Քրիստոս ևապաշխարություն տանող գործի մեջ, ի՞նչ են անում մարդիկ երկնային լույսի ուղիներ լինե լու ևաստվածային զորության հետ համագործակցելու համար: Արդյո՞ք նրանք ամեն օր հարցնում են. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Արդյո՞ք մերժում են իրենց ես-ը, ինչպես դա արեց Հիսու սը: Արդյո՞ք խորապես զգացված են՝ իրենց սրտերն աղոթքով մոտեցրած Աստծուն, որպեսզի ստանան Նրա շնորհը, Աստծո Սուրբ Հոգին, որպես զի իմաստություն ունենան կիրառելու իրենց ունակություններն ու մի ջոցները՝ փրկելու առանց Քրիստոսի անհետացող հոգիներին: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մայիսի 16: 179
հունիս
17
ՀՈԳՈՎ ԼՑՎԱԾ
Եվ աշակերտները լցվում էին ուրախությունով և Սուրբ Հոգով: Գործք առաքելոց 13.52:
Սուրբ Հոգու գործն անսահմանորեն մեծ է: Այդ Աղբյուրն է, որ Աստ ծո աշխատողին ուժ ու արդյունավետություն է պարգևում, իսկ Սուրբ Հոգին Մխիթարիչն է, ապահովում է Քրիստոսի անձնական ներկայու թյունը մարդու մեջ: Նա, ով Քրիստոսին նայում է պարզ ու երեխայական հավատով, դառնում է աստվածային բնության հաղորդակից Սուրբ Հո գու գործունեության միջոցով: Երբ քրիստոնյան առաջնորդվում է Աստծո Հոգով, գիտակցում է, որ դարձել է լցված Նրանում, Ով բոլոր արժեքների գլուխն է: Ինչպես Քրիստոսը փառավորվեց Պենտեկոստեի օրը, այնպես Նա կրկին կփառավորվի Ավետարանի գործի փակման ժամանակ, երբ կպատրաստի մի ժողովուրդ, ով կանցնի վերջնական ստուգարքը մեծ պայքարի եզրափակիչ հակամարտության օրերին: Երբ երկիրը լուսավորվի Աստծո փառքով, մենք կտեսնենք այնպիսի գործ, ինչպիսին կատարվեց, երբ Սուրբ Հոգով լցված աշակերտները հռչակեցին հարություն առած Փրկչի զորությունը: Երկնքի լույսը ներխու ժեց այն մարդկանց խավարած մտքերը, ովքեր մոլորեցվել էին Քրիստո սի թշնամիներից, և Նրա էության սխալ ներկայացումը մերժվեց, քանի որ Սուրբ Հոգու ազդեցության միջոցով նրանք տեսան Նրան բարձրաց ված՝ Արքայազն ու Փրկիչ լինելու, Իսրայելին ապաշխարություն և մեղ քերի թողություն տալու: Քրիստոսը փառավորվեց մարդկանց վրա իջած Սուրբ Հոգու զորությամբ: Սուրբ Հոգու միջոցով Քրիստոսի հայտնությունը մարդկանց տվեց Նրա զորության և մեծության մասին գիտակցում, և նրանք հավատով դեպի Նա պարզեցին իրենց ձեռքերն՝ ասելով. «Ես հավատում եմ»: Այդ պես էր առաջին անձրևի ժամանակներում, սակայն վերջին անձրևն ավելի առատ է լինելու: Մարդկանց Փրկիչը կփառավորվի, ևերկիրը կլու սավորվի Նրա արդարության պայծառ շողերով: Նա է լույսի աղբյուրը, և կիսաբաց դարպասներից երևացող լույսը փայլում է Աստծո ժողովրդի վրա, որպեսզի նրանք կարողանան խավարում գտնվողների մոտ վեր բարձրացնել Նրան Իր փառավոր բնավորությամբ: Տնային ավետարա նիչ, 1893թ. նոյեմբերի 1:
180
հունիս
18
ՍՈՒՐԲ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՎԱԾ
Հովհաննեսն ամենին պատասխանեց և ասաց. Ես ջրով եմ մկրտում ձեզ, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որ ես ար ժանի չեմ Նրա կոշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով և կրակով կմկրտի: Ղուկաս 3.16:
Հին աշխարհում մեղք էր համարվում սխալ խորանի մոտ զոհ մատու ցելը կամ խունկն օտար կրակից վառելը: Մենք սուրբն անսուրբի հետ խառնելու վտանգի առաջ ենք կանգնած: Աստծուց եկող սուրբ կրակը պետք է օգտագործվի մեր ընծաների հետ: Ճշմարիտ խորանը Քրիս տոսն է, ճշմարիտ կրակը՝ Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին պետք է ոգեշնչի, ուսուցանի, առաջնորդի, ուղղորդի մարդկանց և դարձնի վստահելի խորհրդականներ: Եթե մենք երես ենք դարձնում Աստծուց ընտրվածնե րից, մենք գտնվում ենք ուրիշ աստվածներից հարցնելու ևօտար խորա նի առաջ ընծա մատուցելու վտանգի մեջ: Խոսքի ամենաազդեցիկ քարոզն անգամ օգուտ չի բերի, մինչև Հոգին չուսուցանի և չլուսավորի ունկնդիրներին: Մինչև Հոգին չաշխատի մար դու հետ և նրա միջոցով, հոգիները չեն փրկվի, բնավորությունները չեն վերափոխվի Սուրբ Գիրքը կարդալուց: Գործին վերաբերող ծրագրումն ու մշակումը չպետք է ուշադրությունը հրավիրեն ես-ի վրա: Խոսքն ուժ է, սուր՝ մարդու ձեռքին: Սակայն Սուրբ Հոգին է նրա արդյունավետությու նը, միտքը տպավորելու կենսական ուժը: «Եվ ամենքն Աստծուց սովորած կլինեն» (Հովհաննես 6.45): Աստված է, որ փայլեցնում է լույսը մարդկանց սրտերում: Իմ ծառայակից եղբայր ները պետք է մի բան լավ հիշեն. շատ կարևոր է, որպեսզի Աստված ընդունվի որպես մեր ուժի աղբյուր, իսկ Հոգին՝ Մխիթարիչ: Կենդանի առաքինությունը գալիս է Սուրբ Հոգու հետ մեր համագործակցությու նից: Պատճառը, որ Աստված այսքան քիչ բան է կարող անել, այն է, որ մենք մոռանում ենք այս փաստը: Ձեռագրեր 2.45, 46: Հոգին մշտապես մարդուն ցույց է տալիս Աստծո արժեքները: Աստ վածային ներկայությունը կարծես ճախրում է մոտակայքում, և եթե միտքն արձագանքում է, եթե սրտի դուռը բացվում է, Հիսուսն ապրում է մարդու հետ: Հոգու ուժն աշխատում է սրտում և առաջնորդում կամ քի հակվածությունը դեպի Հիսուսը կենդանի հավատով ևամբողջական կախվածությամբ աստվածային զորությունից կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Հոգին արագ վերցնում է Աստծո բաները, հենց որ մար դը որոշում և գործում է իրեն բացված լույսի համապատասխան: Ձե ռագրեր 2.46:
181
հունիս
19 ՀՈԳԻՆ ՏԱԼԻՍ Է ՃԻՇՏ ԲԱՌԵՐԸ
Որովհետև ոչ թե դուք եք խոսողները, բայց ձեր Հոր Հոգին, որ ձե զանում խոսում է: Մատթեոս 10.20:
Աստծո՝ մարդուն տված բոլոր պարգևներից ոչ մեկն այնքան թանկ չէ, ինչքան խոսքի պարգևը, եթե այն սրբագործված է Սուրբ Հոգով: Լեզ վով է, որ մենք համոզում և հորդորում ենք, դրանով ենք աղոթք անում և փառաբանում Աստծուն և դրանով ենք փոխանցում Փրկագնողի սիրո մասին հարուստ մտքերը: Նրանք, ովքեր պիտանի են մտքերը լուսավո րելու գործին, հաճախ հնարավորություն կունենան կարդալու Աստվա ծաշնչից կամ ճշմարտությունը սովորեցնող գրքերից, ևայդպիսով վկա յություն կբերեն մարդկանց հոգիների լուսավորության համար: Երբ Աստծո ձայնը կանչում է. «Որի՞ն ուղարկեմ, ևո՞վ կգնա մեզ հա մար», աստվածային Հոգին սրտում դնում է պատասխանը. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.8): Սակայն հիշեք, որ խորանի կրակի կայծը պետք է նախ ձեր շուրթերին դիպչի: Հետո ձեր արտաբերած խոսքերը կլինեն իմաստուն և սուրբ խոսքեր: Հետո դուք իմաստություն կունե նաք իմանալու՝ ինչը ասել, ինչը թողնել: Դուք չպետք է փորձեք ցուցադ րել ձեր գիտելիքները որպես աստվածաբաններ: Պետք է զգույշ լինեք՝ չառաջացնելու հակամարտության հոգի կամ նախապաշարմունքներ՝ ձեր հավատի բոլոր կետերը խառը ներկայացնելով: Դուք բավականա չափ բան կգտնեք խոսելու այն մասին, ինչն ընդդիմություն չի առաջաց նի, այլ կբացի սիրտը Աստծո Խոսքի ավելի խորը գիտելիք ձեռք բերելու ցանկության հանդեպ: Աստված ցանկանում է, որ դուք լինեք հոգիներ շահող, ուստի թեև չպետք է պարտադրեք մարդկանց դավանաբանական կետերը, պետք է «միշտ պատրաստ լինեք հեզությամբ և երկյուղածությամբ պատաս խան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարց նի» (Ա Պետրոս 3.15): Ինչո՞ւ վախենալ: Վախեցեք, որ ձեր խոսքերից ինքնակարևորման հոտ չգա, վախեցեք, որ ոչ խորիմաստ բառեր չասեք, վախեցեք նրանից, որ ձեր խոսքերն ու շարժուձևը նման չլինեն Քրիստո սի խոսքերին ու շարժուձևին: Միացեք ամուր կերպով Քրիստոսի հետ և ներկայացրեք ճշմարտությունը՝ ինչպես այն Նրանում է: Սրտերը չեն կարող չհուզվել քավության պատմությունից: Երբ սովորում եք Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը, կիմա նաք ինչ ասել մարդկանց, քանի որ Սուրբ Հոգին կասի, թե ինչ բառեր պետք է արտահայտեք: Նրանք, ովքեր գիտակցում են սիրտը Սուրբ Հո գու կառավարմանը հանձնելու անհրաժեշտությունը, իրավասություն կստանան սերմը ցանելու, որն իր հետ հավերժական կյանք կբերի: Սա է բարի լուրն ավետարանողի գործը: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1902թ. հուլիսի 1:
182
20 ՄԱՐԴԿԱՅԻՆ ՁԱՅՆՆ ՈՒՂԻ Է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ
հունիս
Եվ դու խոսիր նրա հետ, և խոսքեր դիր նրա բերանում, և Ես քո բերանի և նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անեք: Ելից 4.15:
Մարդը, ով Քրիստոսի գործընկերն է, երբ ճշմարտությունը հասց նում է մեղավորի սրտին խոնարհությամբ և սիրով, սիրո ձայնը խոսում է մարդու միջոցով: Երկնային միտքն աշխատում է նվիրյալ աշխատողի հետ, և Հոգին ներգործում է անհավատի հոգու վրա: Հավատալու արդ յունավետությունը սրտին գալիս է Աստծուց, և մեղավորն ընդունում է Աստծո Խոսքի վկայությունը: Սուրբ Հոգու շնորհալի ազդեցության միջոցով նա վերափոխվում և հոգով ու նպատակով դառնում է մեկ Քրիստոսի հետ: Նրա սերն առ Աստված մեծանում է, նա արդարության ծարավ է զգում և ձգտում է լի նել իր Տիրոջն ավելի նման: Նայելով Քրիստոսին՝ նա փոխվում է փառքից փառք, բնավորությունից բնավորություն, և դառնում է Հիսուսին ավելի ու ավելի նման: Նա լցվում է Քրիստոսի և կորչող հոգիների նկատմամբ խորն ու անմնացորդ սիրով, և Քրիստոսը` փառքի հույսը, ձևավորվում է նրա ներսում: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12): Վկայություններ ծառայողների և ավետարանիչների համար, 220, 221: Մեզ հարկավոր է Անսահմանի ավելի շատ աշխատանքը ևավելի քիչ վստահություն մարդկային գործին: Մենք պետք է պատրաստենք մի ժո ղովուրդ, ով կկանգնի Աստծո պատրաստման օրը, մենք պետք է մարդ կանց ուշադրությունը հրավիրենք Գողգոթայի խաչի վրա՝ պարզ դարձ նելու այն պատճառները, թե ինչու Քրիստոսը կատարեց Իր մեծագույն զոհաբերությունը: Մենք պետք է մարդկանց ցույց տանք, որ հնարավոր է հետ վերադառնալ իրենց հավատարմությանն առ Աստված և Նրա պատվիրաններին հնազանդությանը: Երբ մեղավորը նայում է Քրիստո սին որպես իր մեղքերի քավություն, թող մարդիկ մի կողմ կանգնեն: Թող որ նրանք հայտարարեն մեղավորին, որ Քրիստոսը «քավություն է մեր մեղքերի համար, և ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհի էլ» (Ա Հովհաննես 2.2): Քաջալերեք նրան իմաստություն փնտրել Աստծուց, քանի որ ջա նասեր աղոթքի միջոցով նա Աստծո ճանապարհն ավելի կատարյալ կսովորի, քան եթե ցուցումներ ստանար որևէ մարդուց: Նա կտեսնի, որ օրենքի խախտումն էր, որ պատճառ դարձավ անսահման Աստծո Որդու մահվան, և կատի այն մեղքերը, որոնք խոցեցին Հիսուսին: Երբ նա նայի Քրիստոսին որպես կարեկից, քնքուշ Քահանայապետ, նրա սիրտը կլցվի զղջումով: Վկայություններ ծառայողների և ավետարա նիչների համար, 220: 183
21 ՍԵՐ` ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՎԱԶԴԸ
հունիս
Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք: Հովհաննես 13.35:
Շատերը կարող են դառնալ Աստծո գործընկերները՝ առաջ տանելու փրկագնման մեծագույն գործը: Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է իր սեփական գործունեության ոլորտը, մինչդեռ Նա տվել է Իր Խոսքը որպես կյանքի ուղեցույց: Նա տվել է նաև Սուրբ Հոգին որպես բավա րար ուժ՝ բոլոր ժառանգական և ձեռքբերովի չար հակումները հաղթա հարելու և Իր սեփական բնավորությունը մարդու մեջ կերտելու համար, և նրա միջոցով՝ բոլորի, ովքեր կհայտնվեն նրա ազդեցության ոլորտում: Մարդուն հորդոր է արվում համագործակցել Աստծո հետ, զարգացնել Նրա ողորմությունը, Նրա բարությունը և Նրա սերը՝ այսպիսով դրանք տպավորելով այլոց մեջ: Յուրաքանչյուր մարդ պետք է դառնա գործիք, որի միջոցով Սուրբ Հոգին կարող է աշխատել: Դա հնարավոր է, եթե միայն մարդը հանձնի բոլոր իր ունակությունները Հոգու ղեկավարմա նը: Աստված տվեց Իր Հոգին Պենտեկոստեի օրը, և սրտերի հետ Հոգու աշխատանքի միջոցով Նա ներգործում է բոլոր նրանց վրա, ում հետ հա վատացյալները հանդիպում են: Մեր նման մարդ արարածների հետ բարեկամական հարաբերու թյունների միջոցով մենք կարող ենք գործադրել վեհացնող ազդեցու թյուն: Նրանք, ովքեր միավորված են Հիսուս Քրիստոսի ընդհանուր հույ սով և հավատով, կարող են օրհնություն լինել միմյանց համար: Հիսուսն ասում է. «Իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 13.34): Սե րը պարզապես հանգամանքներից կախված ազդակ, անցողիկ հույզ չէ, այն կենդանի սկզբունք է, հարատև ուժ: Հոգին սնվում է մաքուր սիրո շի թերով, որոնք հոսում են Քրիստոսի սրտից՝ երբեք չցամաքող աղբյուրից: Ո՜հ, ինչպե՜ս է սիրտն արթնանում այս հաղորդակցությունից, ինչ պե՜ս են նրա դրդապատճառներն ազնվանում, զգացմունքները՝ խո րանում: Սուրբ Հոգու կրթության և դաստիարակության ներքո Աստծո զավակները սիրում են միմյանց ճշմարտապես, անկեղծ ու անբռնազբո սիկ, «անկողմնասեր, անկեղծ» (Հակոբոս 3.17): Եվ սա՝ որովհետև սիր տը սիրահարված է Հիսուսին: Միմյանց նկատմամբ մեր սերը ցայտում է առ Աստված ունեցած մեր ընդհանուր հարաբերությունից: Մենք մեկ ըն տանիք ենք, սիրում ենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ: Երբ համեմա տում ենք այս ճշմարիտ, սրբագործված և կարգապահ զգացողությունը, աշխարհի խղճուկ քաղաքավարությունը, չափազանցված ընկերության անիմաստ արտահայտությունները նմանվում են ցորենի մեջ աճող որո մի: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1508, 1509:
184
հունիս
22 ԵՌԱՆԴՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔ` ԲԵՌԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ
Այդ պատճառով հավանել եմ տկարությունների, թշնամանքնե րի, վշտերի, հալածանքների և նեղությունների Քրիստոսի համար, որ երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ: Բ Կորնթա ցիս 12.10:
Մարդիկ շատ են կենտրոնանում սեփական փորձությունների և դժվարությունների վրա: Սակայն երբ մոռանան ես-ը և նայեն ուրիշների տառապալից կարիքներին, ժամանակ չեն ունենա ուռճացնելու սեփա կան վշտերը: Տիրոջ համար արվող եռանդուն աշխատանքը մտքի տկա րությունների դեղատոմսն է, ևայն օգտակար բեռը, որ Քրիստոսը կրել է Իր ողջ ժառանգության համար, կթեթևացնի մեր բեռը, և մեր դժվարու թյուններն այլևս ընդգծելու արժանի չեն լինի: Ճշմարիտ ևազնիվ աշխա տանքը մտքին առողջ գործունեություն կհաղորդի՝ մկաններին նույնը տալու միջոցով: Դժբախտությունների և բեռների մշտական առաջա ցումն է, որ սպանում է: Մենք պետք է ունակ լինենք կրելու ամենօրյա պարտականությունների լարվածությունը: Վաղվա օրվա պատասխա նատվության մեծագույն ճնշումը թողնենք այն ժամանակվա համար, երբ պետք է դա վերցնենք: Այժմ մեզ կոչ է արվում սովորել, որպեսզի կարողանանք անել այն գործը, որն Աստված հանձնարարել է մեզ, և դա չի ջախջախի մեր կյան քը: Ամենախոնարհներն էլ կարող են բաժին ունենալ աշխատանքում, ինչպես նաև պարգևատրման օրը, երբ թագադրությունը տեղի ունենա, և Քրիստոսը՝ մեր Փաստաբանն ու Փրկագնողը, դառնա Իր փրկագնած ների Թագավորը: Մենք այժմ պետք է անենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ մեր անձը նվիրաբերելու Աստծուն: Մենք կարիք չունենք ամե նահզոր, ամենատաղանդավոր և ամենաուսյալ մարդկանց՝ այս ժամա նակի ճշմարտությունը ներկայացնելու համար, այլ այնպիսիների, ովքեր ունեն Աստծո և Հիսուս Քրիստոսի գիտությունը, ում Նա ուղարկել է: Անձնական բարեպաշտությունը կորակավորի յուրաքանչյուր աշխա տողի, քանի որ Սուրբ Հոգին առաջնորդում է նրան, ևայս ժամանակվա ճշմարտությունը դառնում է զորություն, որովհետև նրա առօրյա մտքերն ու բոլոր գործողությունները գնում են Քրիստոսի հետ նույն գծով: Նրա մեջ ապրում է Քրիստոսը, իսկ Քրիստոսի հետ միացած խոնարհ հոգին ուժ է, և նրա աշխատանքը՝ մնայուն: Թող որ Տերն օգնի մեզ հասկանալ Իր աստվածային կամքը և կատարել այն սրտանց, աննահանջ, և կլինի ուրախություն Տիրոջ մեջ: Տնային ավետարանիչ, 1897թ. նոյեմբերի 1:
185
23 ՀՈԳԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ
հունիս
Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդի ներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից: Ղուկաս 11.13:
Սուրբ Հոգու պարգևի խոստումը ինչպես հարկն է չի ընկալվում, Նրան ընդունելու արդյունքում ստացվող առավելությունները, որոնք պետք է վայելել, պատշաճ կերպով չեն գնահատվում: Աստված ցանկա նում է, որպեսզի Իր եկեղեցին հավատով վստահի Իր խոստումներին և խնդրի Սուրբ Հոգու զորությունն՝ օգնելու իրենց բոլոր պարագաներում: Նա մեզ վստահեցնում է, որ ավելի շատ է ցանկանում տալ Սուրբ Հո գին նրանց, ովքեր խնդրում են, քան ծնողները բարի պարգևներ կտան իրենց զավակներին: Քանի որ հնարավոր է բոլորի համար ստանալ երկնային օծումը, «և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ» (Ա Հովհաննես 2.27), պարտականությունից խուսափելու և պարտավոր վածությունից փախչելու ոչ մի պատճառաբանություն չկա: Քրիստոսն Ինքն է նորոգող զորությունը՝ Սուրբ Հոգու ներգործությամբ աշխատելով յուրաքանչյուր զինվորի մեջ և նրա հետ: Աստծո Հոգու ազդեցությունն արդյունավետ կդարձնի բոլոր նրանց աշխատանքը, ովքեր ցանկանում են հանձնել իրենց Նրա առաջնորդությանը: Աստված ներգործում է ամեն մի մտքի վրա, որը բաց է ստանալու Նրա Սուրբ Հոգու տպավորությունները: Նա լրաբերներ է ուղարկում՝ նա խազգուշացումները տանելու յուրաքանչյուր վայր: Աստված ստուգում է Իր եկեղեցիների նվիրվածությունը և Սուրբ Հոգու առաջնորդությանը հնազանդվելու նրանց պատրաստակամությունը: Գիտությունը պետք է աճի: Երկնքի լրաբերները պետք է այս ու այն կողմ վազեն՝ փորձելով հնարավոր բոլոր ձևերով նախազգուշացնել մարդկանց գալիք դատաս տանի մասին և ներկայացնել փրկության բարի լուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Արդարության չափանիշը պետք է բարձրացվի: Աստծո Հոգին աշխատում է մարդկանց սրտերի հետ, և նրանք, ով քեր պատասխանում են Նրա ազդեցությանը, կդառնան աշխարհի լույ սը: Նրանց կարելի է տեսնել ճամփորդելիս աշխարհի գրեթե բոլոր ծայ րերում՝ հաղորդելու ուրիշներին այն լույսը, որն ստացել են, ինչպես այդ արեցին Սուրբ Հոգու հեղումից հետո Պենտեկոստեի օրը: Եվ քանի որ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրենց լույսը շողա, ավելի ու ավելի շատ Հոգու զորություն են ստանում: Երկիրը լուսավորվում է Աստծո փառքով: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1898թ. ապրիլի 1:
186
24 ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՑ
հունիս
Եվ ես էլ, եղբայրներ, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաս տության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատ մելու: Որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին, և այն էլ` խաչվածին: Եվ ես տկա րությունով և վախով և շատ դողով եղա ձեզ մոտ: Ա Կորնթացիս 2.1-3:
Կգան ժամանակներ, երբ եկեղեցին կարթնանա աստվածային զո րությամբ, որի արդյունքը կլինի ջանասեր գործունեությունը, որովհետև Սուրբ Հոգու կենարար ուժը ոգեշնչում է եկեղեցու անդամներին առաջ գնալ և հոգիներ բերել Քրիստոսի մոտ: Սակայն երբ այս գործունեությու նը դրսևորվի, ամենաջանասեր աշխատողներն ապահով կլինեն, եթե միայն կախված լինեն Աստծուց եռանդուն ու հաստատուն աղոթքով: Նրանք պետք է կատարեն համառ խնդրանքներ, որ Քրիստոսի շնորհի միջոցով ազատագրվեն իրենց աշխատանքում հպարտանալուց կամ իրենց գործողությունները փրկարար դարձնելուց: Նրանք պետք է մշտա պես նայեն Հիսուսին՝ գիտակցելու, որ Նրա զորությունն է, որ կատարում է գործը, ևայդպիսով ունակ լինեն ողջ փառքն Աստծուն վերագրել: Մենք պետք է անսանք Աստծո գործն ընդլայնելու համար ամենավճ ռական ջանքերը կատարելու կոչին, ևաղոթքն առ մեր երկնային Հայրը շատ կարևոր է: Անհրաժեշտ կլինի աղոթել առանձին սենյակում, ընտա նիքում ևեկեղեցում: Մեր տունը պետք է կարգի բերվի, ևեռանդուն ջան քեր պետք է արվեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի ավետարանչա կան գործով հետաքրքրելու համար: Մենք պետք է ձգտենք ներգրավել մեր երեխաների կարեկցանքը կորուսյալների համար եռանդուն աշխա տանքում, որպեսզի նրանք անեն իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ամեն ժամանակ ևամեն տեղ Քրիստոսին ներկայացնելու համար: Սակայն եկեք չմոռանանք, որ երբ գործունեությունն աճում է, և մենք հաջողակ ենք դառնում պահանջվող աշխատանքն անելու հարցում, մեզ սպառնում է մարդկային ծրագրերին և մեթոդներին վստահելու վտան գը: Կնկատվի ավելի քիչ աղոթելու և ավելի պակաս հավատ ունենալու միտում: Մեզ կսպառնա Աստուց կախված լինելու մեր զգացողության կո րուստը, Ով միակն է, Ով կարող է հաջողակ դարձնել մեր գործը, սակայն ինչքան էլ որ սա է միտումը, թող ոչ ոք չմտածի, որ մարդը քիչ բան ունի անելու: Ո՛չ, նա քիչ բան չունի անելու, հակառակը, շատ բան ունի անե լու՝ երկնային պարգևը` Սուրբ Հոգուն ընդունելով: Աշխարհն իր սեփա կան իմաստությամբ չճանաչեց Աստծուն, և յուրաքանչյուր մարդկային ուժ բնական կերպով քիչ թե շատ հակառակ է Աստծուն: Մենք պետք է նայենք Հիսուսին և համագործակցենք երկնային մտքի հետ` ներկա յացնելով մեր խնդրանքները Հորը Հիսուսի անունով: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. հուլիսի 4: 187
25 ՀԵՏԵՎԵԼ ՆԱՎԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՆ
հունիս
Իսկ դու նեղությունները կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բա րի զինվոր: Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի: Բ Տիմոթեոս 2.3, 4:
Մեզ պատերազմն անելու ընդամենը շատ քիչ ժամանակ է մնում, հետո Քրիստոսը կգա, և ապստամբության այս դրվագը կփակվի: Այնուհետև մեր վերջին ջանքերը կնախատեսվեն Քրիստոսի հետ աշխատելու և Նրա թագավորությունը մոտեցնելու համար: Ոմանք, ովքեր կանգնած են եղել պայքարի առաջնագծում` եռանդուն կերպով ընդդիմանալով ներս եկող չարին, ընկնում են մարտի դաշտում, մյուսները վշտացած նայում են ընկած հերոսներին, սակայն աշխատանքը դադարեցնելու ժամանակ չունեն: Նրանք պետք է փակեն շարքերը, դրոշը խլեն մահից անդամա լույծ եղած ձեռքից և նորոգված ուժով պաշտպանեն ճշմարտությունն ու Քրիստոսի պատիվը: Մեղքին` խավարի ուժերին, պետք է դիմակա յել, ինչպես երբեք նախկինում: Ժամանակը պահանջում է եռանդով լի և վճռական քայլեր այն մարդկանցից, ովքեր հավատում են ներկա ճշմար տությանը: Նրանք պետք է սովորեցնեն ճշմարտությունը և՛ պատվիրան ներով, և՛ օրինակներով: Եթե մեր Ազատչի գալուն սպասելու ժամանակը երկար է թվում, եթե վշտերից և ծանր աշխատանքից կքած՝ մենք այլևս չենք համբերում, թե երբ պիտի մեր առաջադրանքն ավարտվի, և ստանանք պատվաբեր ազատում պայքարից, եկեք հիշենք, և թող որ հիշողությունն ստուգի յուրաքանչյուր տրտունջ, որ Աստված թողնում է մեզ հանդիպելու երկրի վրա փոթորիկների և հակամարտությունների՝ քրիստոնյայի բնավորու թյունը կատարելագործելու, Աստծո` մեր Հոր և Քրիստոսի` մեր ավագ Եղբոր հետ ավելի լավ ծանոթանալու և Տիրոջ համար գործ անելու՝ Քրիստոսի մոտ հոգիներ բերելու համար, որպեսզի ուրախ սրտով կա րողանանք լսել հետևյալ բառերը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա… մտիր քո տիրոջ ուրախությունը» (Մատթեոս 25.21): Եղի՛ր համբերատար, քրիստոնյա՛ զինվոր: Եվս մի քիչ, և Նա, Ով պետք է գար, կգա: Հոգնեցուցիչ սպասման, զգոնության և սգի գիշերը համար յա ավարտվել է: Պարգևատրումը շուտով կհանձնվի, հավերժական օրը կծագի: Այժմ քնելու, անօգուտ ափսոսանքի մեջ ընկղմվելու ժամանակ չկա: Նա, ով հիմա ձգտում է քնել, կկորցնի բարի գործեր անելու թան կարժեք հնարավորությունը: Մեզ տրված է մեծագույն բերքի կապոց ները հավաքելու օրհնված առավելությունը, և փրկված յուրաքանչյուր հոգի հավելյալ աստղ կլինի Հիսուսի` մեր պաշտելի Փրկչի թագի վրա: Ո՞վ է ցանկանում վայր դնել զենքը, եթե ընդամենը մի քիչ դիմանալով ճակատամարտին՝ կունենա նորանոր հաղթանակներ և կհավաքի նոր հաղթանշաններ հավիտենության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1881թ. հոկտեմբերի 25: 188
հունիս
26 ԱՐԹՈՒՆ ՊԱՀԵԼՈՎ ՊԱՀԱԿՆԵՐԻՆ
Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամ է արդեն քնից զարթ նել, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք: Հռոմեացիս 13.11:
Իմ եղբայրներ, Հիսուսը պետք է գահակալի ձեր ներսում, իսկ ես-ը պետք է մեռնի: Մենք պետք է մկրտվենք Սուրբ Հոգով, ևայդ ժամանակ չենք նստի առանց անհանգստության՝ ասելով. «Ինչ լինելու է, կլինի, մար գարեությունը պետք է իրականանա»: Ո՜հ, արթնացե՛ք, աղաչում եմ ձեզ, արթնացե՛ք: Որովհետև կրում եք ամենասուրբ պատասխանատվությու նը: Որպես հավատարիմ պահակներ՝ պետք է տեսնեք սուրը գալիս և նախազգուշացնեք, որպեսզի կանայք և տղամարդիկ անտեղյակության պատճառով չհետևեն մի ճանապարհի, որից կխուսափեին, եթե իմա նային ճշմարտությունը: Տերը լուսավորել է մեզ երկիր մոլորակին սպասվելիք իրադարձու թյունների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք լուսավորել ուրիշ ներին, ևանմեղ չենք համարվի, եթե հանգիստ նստենք ծալած ձեռքերով և շեղվենք անկարևոր հարցերով: Շատերի միտքը խլացել է բավարար վածությամբ, և նրանք մերժել են Վկայություններով տրված լույսը, որով հետև այն չի համապատասխանել իրենց սեփական կարծիքներին: Աստված ոչ մեկին չի ստիպում մտնել Իր ծառայության մեջ: Յուրա քանչյուր ոք պետք է իր համար որոշի, թե արդյո՞ք կընկնի Ժայռի վրա և կկոտրվի: Երկինքն ապշած է ահագնացող հոգևոր բթությունից: Դուք պետք է անհատապես բացեք ձեր հպարտ սրտերն Աստծո Հոգու առաջ և սրբագործեք ձեր մտավոր ունակությունները Նրա ծառայության հա մար: Աստծո վերափոխող ուժը պետք է ձեր վրա լինի, որպեսզի ձեր մտքերը նորոգվեն Սուրբ Հոգով, որպեսզի կարողանաք ունենալ այն միտքը, որն ուներ Քրիստոսը: Եթե պահակները քնեն սատանայի ափիոնի ներքո, չճանաչեն ճշմա րիտ Հովվի ձայնը և չանսան նախազգուշացմանը, ասում եմ ձեզ Աստ ծո երկյուղով, նրանց վրա կդրվի մարդկանց արյան պատասխանատ վությունը: Պահակները պետք է զգոն լինեն, գիշեր թե ցերեկ չպետք է քնեն իրենց դիրքում: Նրանք պետք է շեփորին հատուկ ձայն տան, որ պեսզի մարդիկ խուսափեն չարից ևընտրեն բարին: Բթությունն ու ան հոգ անտարբերությունը չեն ներվի: Մեր շուրջը կան խանգարողներ և թաքնված խութեր, որոնք մեր նավը կջախջախեն, կտոր-կտոր կանեն և կթողնեն մեզ ինչպես անօգնական ավերակներ, մինչև որ մենք Աստծուն դարձնենք մեր ապաստանն ու օգնությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. դեկտեմբերի 24:
189
27 ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՄԲ
հունիս
Որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց: Բ Կորնթացիս 5.19:
Փրկության գործում և՛ մարդիկ, և՛ հրեշտակները պետք է ներդաշ նակության մեջ աշխատեն` սովորեցնելով Աստծո ճշմարտությունը թե րուսներին, որպեսզի նրանք ազատվեն մեղքի կապանքներից: Միայն ճշմարտությունը կարող է մարդուն ազատել: Ճշմարտությունը ճանա չելուց ձեռք բերված ազատությունը պետք է հռչակվի ամեն արարածի: Մեր երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը ևերկնքի հրեշտակները մեծա պես հետաքրքրված են այս մեծ ու սուրբ գործով: Մարդուն տրվել է իր նմաններին կործանման փոսից մեծահոգաբար փրկել ջանալու միջոցով աստվածային բնավորությունը բացահայտելու վսեմ առավելությունը: Յուրաքանչյուր մարդ արարած, ով կհնազանդվի Սուրբ Հոգու կողմից լուսավորվելուն, կծառայի աստվածային նպատա կի իրականացման համար: Քրիստոսն Իր եկեղեցու գլուխն է, և հոգինե րի փրկության հարցում ներգրավված այդ եկեղեցու յուրաքանչյուր ան դամ ավելի շատ կփառավորի Նրան: Երկինքն ավելի շատ է ուրախանում մեկ մեղավորի ապաշխարան քի համար, քան իննսունիննի, ովքեր կարծում են, թե ապաշխարության կարիք չունեն: Երբ լսում ենք ճշմարտության հաջողության մասին ցան կացած վայրում, թող որ ամբողջ եկեղեցին միավորվի ուրախության եր գով, թող որ փառաբանությունն Աստծուն հասնի: Թող որ Տիրոջ անու նը փառավորվի մեզանով, և մենք ավելի մեծ եռանդով կլցվենք Աստծո մշակները դառնալու համար: Տերը կոչ է անում մեզ իրականացնել հրա մանը. «Գնացեք բոլոր աշխարհ, Ավետարանը քարոզեք ամեն արարա ծի» (Մարկոս 16.15): Սակայն մենք պետք է ավելի շատ տեղ թողնենք Սուրբ Հոգու աշխատանքի համար, որպեսզի մշակները բոլորը միասին հպարտանան և կարողանան առաջ շարժվել զինվորներին հատուկ միավորված ուժով: Թող բոլորը հիշեն, որ մենք «տեսարան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): Հետևաբար ամեն ոք պետք է խո նարհությամբ և երկյուղով հարցնի. «Ո՞րն է պարտականությունների իմ ուղին»: Աստծո գործին անմնացորդ նվիրվածությունը կբացահայտի Սուրբ Հոգու վերափոխող ազդեցությունը ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխի: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 16:
190
28 ԵՐԿՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ
հունիս
Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապ րես: Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, և բերա նով դավանում ենք փրկվելու համար: Հռոմեացիս 10.9, 10:
Աստված կոչ է անում, որպեսզի յուրաքանչյուր տաղանդ և ունակու թյուն գործի դրվի: Երբ եկեղեցուց հեռացվի անհանդուրժողականության և ծուլության նախատինքը, Տիրոջ Հոգին փառահեղ կերպով կցուցադր վի, աստվածային զորությունը կմիանա մարդկային ջանքի հետ, եկե ղեցին կտեսնի Զորաց Տեր Աստծո կանխորոշված միջամտությունները, կտարածվի ճշմարտության լույսը և Աստծո ու Հիսուս Քրիստոսի գիտու թյունը: Ինչպես առաքյալների ժամանակներում, շատ մարդիկ կդառնան դեպի Տերը: Երկիրը կլուսավորվի երկնային հրեշտակի փառքով: Եթե աշխարհը տեսնի իր մեղավորությունը Աստծո օրենքը խախտե լու մեջ, Սուրբ Հոգին կաշխատի մարդկանց միջոցով: Եկեղեցին այժմ պետք է թոթափի իր՝ մահվան նմանվող նիրհը, քանի որ Տերն սպասում է օրհնելու Իր ժողովրդին, ովքեր կճանաչեն օրհնությունը, երբ այն գա և կտարածեն լույսի հստակ, պայծառ շողերը: «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք…Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք» (Եզեկիել 36.25-27): Եթե եկեղեցու ամայությունը վերածվի բերքառատ դաշտի, իսկ բեր քառատ դաշտը դառնա խիտ անտառ, դա կլինի Իր ժողովրդի վրա հեղ ված Աստծո Սուրբ Հոգու միջոցով: Երկինքը երկար է սպասել մարդկանց, եկեղեցու անդամների համագործակցությանն իր հետ կատարվելիք մե ծագույն գործում: Նրանք սպասում են քեզ: Այնքան առատ է դաշտը, այն քան ըմբռնելի՝ նպատակը, որ յուրաքանչյուր սրբագործված սիրտ կանց նի գործի՝ որպես աստվածային ուժի գործակալ: Թող որ այս ժամանակի ճշմարտությանը հավատացող բոլոր մարդիկ մի կողմ դնեն իրենց տարբերությունները, նախանձն ու չարախոսու թյունները, համախմբվեն ու միաբան լինեն: «Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ, անկեղծ եղբայրա սիրության համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեք» (Ա Պետրոս 1.22): Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 28:
191
հունիս
29
ԿՈՐՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք: Երեմիա 8.20:
Տերը գալիս է: Երկրագնդի պատմությունը շուտով կավարտվի: Պատ րա՞ստ եք արդյոք դիմավորելու երկրի Դատավորին: Հիշեք, որ «անո ղորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա» (Հակոբոս 2.13): Ի՜նչ սարսափելի կլինի վերջին օրը պարզել, որ նրանք, ում հետ մենք շփվել ենք, անդարձ բաժանված են մեզանից, տեսնել մեր ընտա նիքի անդամներին, միգուցե սեփական երեխաներին չփրկված, տեսնել կորածների շարքերում նրանց, ովքեր այցելել են մեզ, սնվել նույն սեղանի շուրջ: Այն ժամանակ մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արդյո՞ք դա իմ անհամբերության, ոչ քրիստոսանման տրամադրվածության, ան կառավարելի ես-ի պատճառով էր, որ Քրիստոսի կրոնը տհաճ դարձավ նրանց համար: Աշխարհը պետք է զգուշացվի Տիրոջ մոտալուտ գալուստի մասին: Մենք աշխատելու շատ քիչ ժամանակ ունենք: Տարիներն անդարձ ան ցել են, որոնք կարելի էր օգտագործել նախ՝ Աստծո արքայությունն ու արդարությունը որոնելու, և ապա՝ լույսն ուրիշներին տարածելու հա մար: Աստված կոչ է անում մեծ լույս ունեցող, պատասխանատու աշխա տանք կատարող և ճշմարտության մեջ հաստատված Իր ժողովրդին աշ խատել իրենց ևուրիշների համար այնպես, ինչպես չի աշխատել երբեք նախկինում: Օգտագործեք յուրաքանչյուր ունակություն, գործադրեք յուրաքանչյուր ուժ, յուրաքանչյուր տրված տաղանդ, օգտագործեք ողջ լույսը, որ Աստված ձեզ տվել է ուրիշներին բարություն անելու համար: Մի փորձեք լինել քարոզիչներ, այլ դարձեք ծառայողներ Աստծո համար: Քանի որ ծառայողներն ավելի լավ են հասկանում ճշմարտությունը, այն ավելի պայծառ լույսի ներքո կհայտնվի, երբ փորձեք լուսավորել ու րիշներին Աստծո Հոգու սրբությամբ համակված ձեր մտքով: Ձեր ուշադ րությունը կուղղվի դեպի հավերժական արժեքները, ևաստվածային լույ սի համար կատարվող աղոթքի հետ միախառնված նման ջանքերից ձեր սեփական սիրտը կտրոփի Աստծո շնորհի արթնացնող ազդեցությամբ: Ձեր զգացմունքները կբորբոքվեն ավելի մեծ աստվածային ջերմությամբ, ու ձեր ողջ քրիստոնեական կյանքը կլինի ավելի իրական, ավելի եռան դուն ևաղոթքով լի: Ձեր սրտում ապրող Քրիստոսի հետ կարող եք դառ նալ Աստծո գործակիցներ: Տնային ավետարանիչ, 1898թ. փետրվարի 1:
192
հունիս
30 ԱՂՈԹՔ ՀՈԳՈՒ ՀԵՂՄԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես Դու ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Եվ Ես նրանց համար Իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությունով սրբված լինեն: Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ: Հովհաննես 17.18-20:
Իմ երկնային Հայր, այժմ ես եկել եմ Քո մոտ, ինչպես կամ՝ աղքատ, կարիքավոր և Քեզանից կախված: Ես խնդրում եմ Քեզ նաև այս մարդ կանց տալ շնորհ, որը կատարելագործում է քրիստոնեական բնավորու թյունը: Կարեկցիր այս ժողովրդին: Թող որ քո լույսը շողա մտքերում և հոգու տաճարներում: Իմ Փրկիչ, Դու տվել ես Քո կյանքը Քո ժառանգու թյունը գնելու համար, որպեսզի նրանք կարողանան որպես հաղթողներ մտնել Աստծո արքայությունը, որտեղից այլևս դուրս չեն գա: Օրհնիր նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Քեզ: Դիր Քո Հոգին նրանց վրա: Ես խնդրում եմ Քեզ, երկնային Հայր, որպեսզի Քո Սուրբ Հոգին իջ նի այս մարդկանց վրա: Թող հայտնվի Քո փրկությունը: Դիպչիր նրանց սրտերին և փափկացրու դրանք: Մեղմացրու նրանց Սուրբ Հոգով ևօգ նիր տեսնել այն աշխատանքը, որը պետք է արվի իրենց հարևանների և իրենց շուրջը գտնվող կորչող հոգիների համար: Ո՜հ, արթնացրու նրանց պատասխանատվության զգացողությունը: Թող որ նրանք Գառի ար յամբ լվան իրենց բնավորության հանդերձները և դարձնեն դրանք սպի տակ: Շրջապատիր նրանց Քո ողորմության բազուկներով: Սուրբ Հոգու ներգործության միջոցով խնդրիր նրանց թույլ տալ, որպեսզի իրենց լույ սը շողա նրանց վրա, ովքեր չեն ճանաչում ճշմարտությունը: Կարգավո րիր Քո եկեղեցին, Տեր, որպեսզի այն կարողանա աշխատել հոգիների համար: Իմ Փրկիչ, հայտնվիր այս ժողովրդին: Թույլ տուր, որ Քո սերն արտա հայտվի: Թույլ տուր, որ այն բացահայտվի: Պահպանիր Քո ժողովրդին, որպեսզի սատանան չկարողանա իրականցնել իր կամքն ու ճանա պարհները նրանց հետ: Օգնիր նրանց ճնշել ողջ հակամարտությունը, որպեսզի ի վերջո նրանք կարողանան իրենց թագերը դնել Քրիստոսի ոտքերի առաջ Աստծո քաղաքում, և Քո անվանը տրվի փառքը: Ամեն: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 16:
193
ՀՈՒ ԼԻՍ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ
1 ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
հուլիս
Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրներ, չեմ կամենում, որ չգիտենաք։…Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Եվ ներգործու թյունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է։ Ա Կորնթացիս 12.1-6:
Տաղանդները, որոնք Քրիստոսը վստահել է Իր եկեղեցուն, ներկա յացնում են հատկապես Սուրբ Հոգու կողմից փոխանցված պարգևներն ու օրհնությունները: «Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք. և ուրիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով: Մյուսին հա վատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ՝ նույն Հոգով: Ուրի շին՝ զորությունների ներգործություններ. և ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լե զուների թարգմանություններ: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է» (Ա Կորնթա ցիս 12.8-11): Աստծո բոլոր կարգավորումներում չկա ավելի գեղեցիկ բան, քան տղամարդկանց և կանանց պարգևների բազմազանություն տալը: Եկեղեցին Նրա այգին է՝ զարդարված բազմազան ծառերով, բույսերով և ծաղիկներով: Նա չի ակնկալում, որ զոպան՝ այդ հսկա խոտաբույսը, ստանա մայրու չափսերը, իսկ ձիթենին՝ վսեմ արմավի բարձրությունը: Շատերն ստացել են ոչ այլ ինչ, քան սահմանափակ կրոնական և մտա վոր կրթություն, սակայն Աստված գործ ունի անելու այս դասի համար, եթե նրանք, Իրեն վստահելով, աշխատեն խոնարհությամբ: Տարբեր մարդկանց տարբեր պարգևներ են տրված, որպեսզի աշ խատողներն զգան մեկը մյուսի կարիքը: Աստված է տալիս այս պարգև ները, և դրանք օգտագործվում են Նրա ծառայության մեջ ոչ թե կրողին, այլ աշխարհի Փրկչին փառավորելու և բարձրացնելու համար: Դրանք պետք է օգտագործվեն ողջ մարդկության բարօրության համար՝ ներ կայացնելով ճշմարտությունը, և ոչ թե վկայելով կեղծիքի մասին: Յու րաքանչյուր բառի և գործի մեջ բարություն և սեր կբացահայտվի, եթե ամեն մի աշխատող իրեն հանձնարարված գործը հավատարմությամբ կատարի: Իր հետևորդների միաբանության համար արված Քրիստոսի աղոթքը պատասխան կստանա, և աշխարհը կիմանա, որ սրանք Նրա աշակերտներն են: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 15:
195
հուլիս
2
ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և ամեն մեկին՝ ինչպես Տերը տվեց: Ա Կորնթացիս 3.5:
Աստծո բոլոր ծառաները նույն պարգևը չունեն, սակայն նրանք բո լորը Նրա աշխատողներն են: Յուրաքանչյուրը պետք է սովորի Մեծ Ու սուցչից և այնուհետև փոխանցի իր սովորածը: Բոլորը նույն գործը չեն անում, սակայն Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության ներքո նրանք բոլորն Աստծո գործիքներն են: Սատանայի բանակից մարդկանց նա խազգուշացնելու Իր գործում Աստված կիրառում է պարգևների զանա զանություն: «Տնկողը և ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկն իր վարձքը կառնի իր աշխատանքի չափով» (Ա Կորնթացիս 3.8): Ոչ թե մարդն է իր նմանի գործի դատավորը, այլ Աստված, և Նա բոլորին կտա իրենց արդարացի պարգևները: Մարդ արարածին տրված չէ Աստծո ծառաներին դատելու իրավասությունը: Միայն Տերն է ցանկացած բարի գործի դատավորն ու պարգևատրողը: «Տնկողը և ջուր տվողը մեկ են»` զբաղված միևնույն գործով` հոգինե րի փրկությամբ: «Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք՝ Աստ ծո մշակությունը՝ Աստծո շինվածն եք» (համար 9): Այս բառերում եկեղե ցին համեմատվում է մշակված դաշտի հետ, որում մշակները պետք է աշխատեն` հոգ տանելով Աստծո այգու որթերի և այն կառույցի մասին, որը պետք է դառնա սուրբ տաճար Աստծո համար: Քրիստոսը Գլխավոր Մշակն է: Բոլորը պետք է աշխատեն Նրա վերահսկողության տակ՝ թույլ տալով Նրան աշխատել Իր մշակների համար և նրանց միջոցով: Նա նրանց պատշաճավորություն և հմտություն է տալիս, և եթե նրանք լսում են Նրա ցուցումները, պսակում է նրանց աշխատանքը հաջողությամբ: Ոչ ոք չպետք է բողոքի Աստծո դեմ, Ով յուրաքանչյուր մարդու հանձ նարարել է իր աշխատանքը: Նա, ով տրտնջում և բարկանում է, ով ցան կանում է իրագործել իր սեփական ճանապարհը, ով ջանում է փոփոխել իր եղբայր մշակներին այնպես, որ նրանք համապատասխանեն իր սե փական գաղափարներին, կարիք ունի աստվածային ներգործության, մինչև որ որևէ ոլորտում աշխատելու որակավորում կստանա: Եթե նա չփոխվի, անկասկած, կապականի ողջ գործը: Հիշեք, որ մենք Աստծո մշակներն ենք: Աստված է ամենակարող, ար գասավոր շարժիչ ուժը: Նրա ծառաները Իր գործիքներն են: Ռևյու ընդ Հերալդ, 1900թ. դեկտեմբերի 11:
196
3 ԴԱՌՆԱԼ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
հուլիս
Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորու թյունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում։ Բ Կորնթացիս 4.6:
Քրիստոնյաները պետք է լինեն Հիսուս Քրիստոսի իսկական ներկա յացուցիչները, նրանք չպետք է ձևացնողներ լինեն: Արդյո՞ք աշխարհն Աստծո մասին գաղափար պետք է կազմի այն մարդկանց վարքագծի հիման վրա, ովքեր միայն տալիս են Քրիստոսի անունը, սակայն չեն կա տարում Նրա գործը: Արդյո՞ք նրանք պետք է մատնացույց անեն մար դանց, ովքեր հայտարարում են, թե հավատացյալներ են, սակայն սրտի խորքում չեն հավատում, ովքեր դավաճանում են սուրբ վստահությունը, կատարում են թշնամու գործն ու ասում. «Օ՜, սրանք քրիստոնյաներ են, սրանք խաբում են ու ստում, և սրանց չպետք է վստահել»: Սրանք այն մարդիկ չեն, ովքեր ճշմարտապես ներկայացնում են Աստծուն: Բայց Աստված թույլ չի տա, որպեսզի աշխարհը մոլորվի կամ խաբ վի: Տերն ունի յուրահատուկ ժողովուրդ երկրի վրա, և Նա չի ամաչում նրանց եղբայրներ կոչելուց, որովհետև նրանք անում են Քրիստոսի գործը: Նրանք ի ցույց են դնում Աստծո հանդեպ ունեցած իրենց սերը, որովհետև պահում են Նրա պատվիրանները: Նրանք կրում են աստ վածային պատկերը: Նրանք աշխարհի տեսարան են, հրեշտակների էլ, մարդկանց էլ: Նրանք համագործակցում են երկնային մտքի հետ, և Տերն առավելապես պատվի է արժանանում և փառավորվում նրանցով, ով քեր անում են ամենաբարի գործերը: Սրտի ճշմարիտ բարեպաշտությունը երևում է բարի բառերով և բա րի գործերով, և մարդիկ տեսնում են Աստծուն սիրողների գործերն ու մղվում փառավորելու Նրան: Ճշմարիտ քրիստոնյան առատաձեռն է բարի գործերում և շատ պտուղ է բերում: Նա կերակրում է քաղցածին, հագցնում մերկին, այցելում է հիվանդին և ծառայում վշտացածներին: Քրիստոնյաները սրտանց հոգ են տանում իրենց շրջապատի երեխա ների մասին, ովքեր, թշնամու նրբին գայթակղություններին տրվելով, կարող են կործանվել: Մեզ շրջապատում են երիտասարդներ, ում առաջ եկեղեցու անդամները պարտական են, որովհետև Քրիստոսը մահա ցավ Գողգոթայի խաչի վրա նրանց փրկությունը գնելու համար: Նրանք թանկ են Աստծո աչքում, և Նա ցանկանում է նրանց հավիտենական եր ջանկություն: Քրիստոսի փրկության գործը լիարժեք է դառնում այն ժամանակ միայն, երբ եկեղեցու անդամները կատարում են իրենց բաժինը՝ վեր կենալով և փայլելով, որովհետև Աստծո փառքը ծագել է նրանց վրա, և նրանց լույսը պետք է տարածվի: Քրիստոսն Իր գործակալներին կոչ է անում կամավոր համագործակցությամբ եռանդուն և հետևողական աշխատանք տանել հոգիների փրկության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հունվարի 29: 197
4 ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
հուլիս
Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունն օգուտի հա մար: Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք և ու րիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով։ Ա Կորնթացիս 12.7, 8:
Մի աշխատող կարող է լինել հմուտ խոսնակ, մյուսը` հմուտ գրող, մե կը կարող է ունենալ անկեղծ, եռանդուն և համառ աղոթքի պարգև, մեկ ուրիշը` երգի պարգև, մյուսը կարող է ունենալ Աստծո Խոսքը հստակո րեն բացատրելու յուրահատուկ կարողություն: Եվ յուրաքանչյուր պարգև պետք է դառնա զորություն Աստծո համար, որովհետև Նա աշխատում է մշակների հետ: Մեկին Աստված տալիս է իմաստության խոսք, մյուսին` գիտություն, մեկ ուրիշին` հավատ, սակայն բոլորը պետք է աշխատեն միևնույն Գլխի ներքո: Պարգևների բազմազանությունը տանում է ներ գործության բազմազանության, սակայն «Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է» (Ա Կորնթացիս 12.6): Աստված ցանկանում է, որ իր ընտրյալ ծառաները սովորեն միավոր վել իրար հետ ներդաշնակ ջանքերի մեջ: Ոմանց կարող է թվալ, թե իրենց պարգևների և իրենց եղբայր մշակների պարգևների միջև տարբերու թյունը շատ մեծ է, որպեսզի թույլ տա իրենց միավորվել ներդաշնակ ջանքերում: Սակայն երբ նրանք հիշեն, որ զանազան մարդկանց պետք է դարձի բերեն, և որ ոմանք կմերժեն մի մշակի ներկայացրած ճշմար տությունը և կբացեն իրենց սրտերը մեկ այլ մշակի կողմից այլ կերպ ներ կայացված Աստծո ճշմարտության հանդեպ, նրանք հույսով ջանք կանեն միաբան աշխատելու համար: Նրանց տաղանդները որքան էլ որ տար բեր լինեն, բոլորը նույն Հոգու կառավարման տակ են: Յուրաքանչյուր խոսքում և գործում կբացահայտվի բարություն և սեր, և քանի որ ամեն մի աշխատող հավատարմորեն է իրականացնում իր աշխատանքը, Քրիստոսի աղոթքն Իր հետևորդների միաբանության համար պատաս խան կստանա, և աշխարհը կիմանա, որ նրանք Նրա աշակերտներն են: Սիրող կարեկցանքի և վստահության մեջ Աստծո աշխատողները պետք է միավորվեն մեկը մյուսի հետ: Նա, ով ասում կամ անում է մի բան, որով ձգտում է բաժանել Քրիստոսի եկեղեցու անդամներին, աշ խատում է ընդդեմ Տիրոջ նպատակի: Վեճերն ու տարաձայնությունները եկեղեցում, կասկածների և անհավատության քաջալերումն անպատիվ վարմունք են Քրիստոսի հանդեպ: Աստված կամենում է, որպեսզի Իր ծառաները միմյանց նկատմամբ զարգացնեն քրիստոնեական զգաց մունքներ: Վկայություններ եկեղեցու համար 9.144, 145:
198
հուլիս
5
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՀԱՎԱՏ
Մյուսին՝ հավատ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ նույն Հոգով։ Ա Կորնթացիս 12.9:
Հավատը ևս Աստծո պարգևն է: Հավատը մարդու ընկալման համա ձայնությունն է Աստծո խոսքերին, որը կապում է սիրտն Աստծո ծառա յությանը: Եվ ո՞ւմն է մարդու ընկալումը, եթե ոչ Աստծունը: Ո՞ւմն է սիր տը, եթե ոչ Աստծունը: Ունենալ հավատ նշանակում է Աստծուն հանձնել միտքը, ուժը, որոնք մենք ստացել ենք Նրանից, ուստի նրանք, ովքեր հա վատ են դրսևորում, իրենց շնորհքով չէ, որ անում են: Նրանք, ովքեր այն քան հաստատուն կերպով են հավատում երկնային Հորը, որ մոտենում են Նրան անսահման վստահությամբ, նրանք, ովքեր հավատով կարող են հասնել գերեզմանից այն կողմ գտնվող հավերժական իրականությա նը, պետք է իրենց երախտիքն արտահայտեն Արարչին խոստովանու թյամբ. «Ամեն բան Քեզանից է, և Քո ձեռիցն ստացած՝ տվինք Քեզ» (Ա Մնացորդաց 29.14): Ոչ ոք իրավունք չունի իրեն իր սեփականը կոչել: Եվ ոչ ոք չունի որևէ բարի բան, որ կարող է իր սեփականը համարել: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր բան Տիրոջ սեփականությունն է: Այն ամենը, ինչ մարդն ստանում է երկնքի առատությունից, միևնույնն է, մնում է Աստծունը: Ինչ գիտություն որ նա ունի, որը որևէ կերպ օգնում է իրեն լինել խելացի մշակ Աստծո աշխատանքում, Տիրոջից է, ուստի պետք է այն փոխանցի իր ընկերներին, որպեսզի նրանք ևսարժեքավոր մշակներ դառնան: Նա, ում Աստված անսովոր պարգև է վստահել, պետք է Աստծո շտեմարանը վերադարձնի իր ստացածը` առատորեն ուրիշներին տալով իր օրհնու թյունների օգուտը: Այդպիսով Աստված պատվի կարժանանա և կփա ռավորվի: Երկնքից առատորեն հեղված ունակությունները չպետք է ծառա յեցվեն եսասիրական նպատակների: Յուրաքանչյուր եռանդ, յուրա քանչյուր ջանք տաղանդ է, որը պետք է նպաստի Աստծո փառքին` օգտագործվելով Նրա ծառայության մեջ: Նրա պարգևները պետք է գոր ծածվեն, որպեսզի Նա ստանա Իր մասը շահույթով: Տաղանդները, որ համապատասխանում են մարդուն ծառայության մեջ, վստահվում են նրան ոչ միայն նրա համար, որ նա ընդունված աշխատող լինի, այլ նաև որ իրավասու լինի սովորեցնել ուրիշներին, ովքեր որոշ իմաստով թերա նում են: Ռևյու ընդ Հերալդ, 1904թ. դեկտեմբերի 1:
199
հուլիս
6
ԱՇԽԱՏՈՂ ՀԱՎԱՏ
Եվ էլ ի՞նչ ասեմ, որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գե դեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավիթի և Սամվելի և ու րիշ մարգարեների համար, ովքեր հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առ յուծների բերաններ խցկեցին, կրակի զորություն անցրին, սրի բե րանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորա վոր եղան, օտարների բանակները փախցրին: Եբրայեցիս 11.32-34:
Հավատալ՝ նշանակում է վստահել Աստծուն, համոզված լինել, որ Նա մեզ սիրում է, և ամենից լավ գիտի, թե ինչն է մեզ համար բարի: Ուս տի, մեր սեփական ճանապարհի փոխարեն, հավատը մեզ առաջնոր դում է ընտրել Նրա ճանապարհը: Մեր անգրագիտության փոխարեն այն ընտրում է Նրա իմաստությունը, մեր թուլության փոխարեն` Նրա ուժը, մեր մեղավորության փոխարեն` Նրա արդարությունը: Մեր կյան քը Աստծունն է, մենք ինքներս արդեն Նրանն ենք, հավատը գիտակցում է Նրա սեփականատիրության փաստն ու ընդունում դրա օրհնություն ները: Ճշմարտությունը, ուղղամտությունն ու մաքրությունն ընդգծվել են որպես կյանքի հաջողության գաղտնիքներ: Հավատն է, որ օգնում է մեզ տիրապետել այս սկզբունքներին: Ամեն մի բարի ազդակ և ձգտում Աստծո պարգևն է, հավատն Աստ ծուց է ստանում այն կյանքը, որը միայն կարող է ճշմարիտ աճ և արդյու նավետություն տալ: Պետք է շատ պարզ լինի, թե ինչպես հավատ դրսևորել: Աստծո յուրա քանչյուր խոստման համար պայմաններ կան: Եթե մենք կամենում ենք կատարել Նրա կամքը, Նրա ողջ զորությունը մերն է: Ինչ պարգև էլ որ Նա խոստանա, հենց խոստման մեջ է: «Սերմն Աստծո խոսքն է» (Ղուկաս 8.11): Որքան վստահ ենք, որ կաղնին իր կեղևի մեջ է, նույնքան վստա հորեն կարող ենք ասել, որ Աստծո պարգևը Նրա խոստման մեջ է: Եթե մենք ստանում ենք խոստումը, մենք ունենում ենք պարգևը: Հավատը, որն իրավասու է դարձնում մեզ ստանալ Աստծո պարգևը, ինքնին պարգև է, որից որոշակի չափաբաժին փոխանցված է յուրա քանչյուր մարդ արարածի: Այն աճում է Աստծո Խոսքի յուրացմանը հա մընթաց: Հավատն ամրացնելու համար պետք է հաճախակի շփվել Խոս քի հետ: Աստվածաշունչն ուսումնասիրողը պետք է զգա և հոգու աչքերով տեսնի Աստծո Խոսքի զորությունը: Արարչագործության մեջ «Նա ասաց և եղավ, Նա հրամայեց և հաստատվեց»: «Եվ չլինող բաները լինողի պես է կանչում» (Սաղմոս 33.9, Հռոմեացիս 4.17), որովհետև երբ Նա կանչում է նրանց, նրանք լինում են: Կրթություն, 253, 254:
200
հուլիս
7
ԽՈՍՔԻ ՊԱՐԳԵՎ
Խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանա կից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտու թյունով և վարդապետությունով։ Բ Տիմոթեոս 4.2:
Խոսքի զորությունը տաղանդ է, որը պետք է ջանասիրաբար զար գացնել: Աստծուց ստացած բոլոր տաղանդներից ոչ մեկը սրանից ավելի օրհնություն չի կարող լինել: Ձայնով ենք համոզում և հորդորում, դրա նով ենք Աստծուն փառաբանում և աղոթում, և դրանով ենք ուրիշներին պատմում Փրկագնողի սիրո մասին: Անկշռադատ ոչ մի բառ չպետք է խոսվի: Ոչ մի չարախոսություն, ոչ մի թեթևամիտ խոսակցություն, ոչ մի դյուրագրգիռ գանգատ կամ պիղծ առաջարկություն չպետք է դուրս գա Քրիստոսին հետևողի շուրթերից: Սուրբ Հոգով ներշնչված՝ Պողոս առաքյալը գրում է. «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից» (Եփեսացիս 4.29): Գեշ խոսք ասվածը չի նշա նակում միայն նողկալի խոսք: Յուրաքանչյուր արտահայտություն, որը դեմ է սուրբ սկզբունքերին և մաքուր և չպղծված կրոնին, ինքնին գեշ խոսք է: Այն ներառում է անմաքուր ակնարկները և չարի գաղտնի առա ջարկները: Եթե անմիջապես դեմը չառնենք, դրանք կարող են տանել մե ծագույն մեղքի: Յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քրիստոնյայի վրա դրված է գեշ խոսքի ճանապարհն արգելելու պարտականությունը: Երբ մենք ընկերակցում ենք թեթևամիտ խոսակցություններ վարողներին, մեր պարտականությունն է, հնարավորության դեպքում, փոխել խոսակցու թյան թեման: Աստծո շնորհի օգնությամբ մենք պետք է փորձենք բառեր արտասանել կամ թեմա ներկայացնել, որը կուղղի խոսակցությունը շա հավետ հուն: Մեր բառերը պետք է լինեն փառաբանության և երախտագիտության խոսքեր: Եթե միտքն ու սիրտը լիքն են Աստծո սիրով, սա կդրսևորվի խո սակցության մեջ: Բարդ բան չի լինի փոխանցել այն, ինչը մտնում է մեր հոգևոր կյանքի մեջ: Մեծ մտքերը, ազնիվ ձգտումները, ճշմարտության հստակ ընկալումը, մարդասիրական նպատակները, բարեպաշտության և սրբության ձգտումը պտուղ կբերեն խոսքում, որոնք բացահայտում են սրտի գանձի բնույթը: Երբ Քրիստոսն այդ կերպ բացահայտվի մեր խոս քում, այն կունենա Նրա համար հոգիներ շահելու զորություն: Մենք պետք է Քրիստոսի մասին խոսենք նրանց մոտ, ովքեր Նրան չեն ճանաչում: Մենք պետք է անենք այնպես, ինչպես Քրիստոսն արեց: Որտեղ որ Նա լիներ՝ ժողովարանում, ճանապարհի եզրին, ցամաքից մի փոքր հեռացած նավակի մեջ, փարիսեցիների խնջույքին կամ մաքսա վորի սեղանի շուրջ, Նա մարդկանց հետ խոսում էր բարձրագույն կյան քին վերաբերող արժեքների մասին: Ժամանակների նշանները, 1902թ. հուլիսի 2: 201
հուլիս
8
ԵՐԳԵԼՈՒ ՊԱՐԳԵՎԸ
Ուրեմն ի՞նչ է, աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ մտքով էլ, սաղ մոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ։ Ա Կորնթացիս 14.15:
Աստված կոչ է անում Իր ժողովրդին զբաղվել ավետարանչական աշ խատանքի տարբեր մեթոդներով՝ բոլոր ջրերի կողքին սերմելու համար: Մենք իրականացնում ենք չնչին մասն այն աշխատանքի, որը Նա ցան կանում է, որ մենք անենք մեր հարևանների և բարեկամների շրջանում: Աղքատների, հիվանդների և որբերի նկատմամբ ցուցաբերած բարու թյամբ մենք կարող ենք ազդեցություն ձեռք բերել նրանց վրա, որպեսզի աստվածային ճշմարտությունը մուտք ունենա նրանց սրտեր: Ծառա յության համար ներկայացվող նման հնարավորություններից և ոչ մե կը չպետք է բաց թողնվի: Դա ամենաբարձր ավետարանչական աշխա տանքն է, որ մենք կարող ենք անել: Տնից տուն սիրով և կարեկցանքով ճշմարտության ներկայացումը համահունչ է Քրիստոսի` Իր աշակերտ ներին ուղղած ցուցումների հետ, երբ Նա նրանց ուղարկեց առաջին ավետարանչական ճամփորդությանը: Կա նաև երգի պարգև ունեցողների կարիք: Երգը հոգևոր ճշմար տությունը սրտի վրա տպավորելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Շատ հաճախ է սուրբ երգի բառերով զղջման և հավատի ցայ տաղբյուրը բացվել: Եկեղեցու անդամները` ծեր թե երիտասարդ, պետք է կրթվեն՝ առաջ գնալու և այս վերջին լուրն աշխարհին հռչակելու հա մար: Եթե նրանք գնան խոնարհությամբ, Աստծո հրեշտակները կգնան նրանց հետ` սովորեցնելով, թե ինչպես աղոթք բարձրացնեն, ինչպես երգեն և ինչպես հռչակեն այս ժամանակի համար Ավետարանի ճշմար տությունը: Երիտասարդ կանա՛յք և տղամարդի՛կ, վերցրեք այն գործը, որին Աստված ձեզ կոչ է անում: Քրիստոսը կսովորեցնի ձեզ օգտագործել ձեր ունակությունները բարի նպատակների համար: Երբ ստանաք Սուրբ Հոգու արթնացնող շունչը և փորձեք սովորեցնել ուրիշներին, ձեր միտ քը կթարմանա, և դուք ունակ կլինեք ներկայացնել խոսքեր, որոնք նոր են և անօրինակ գեղեցիկ ձեր ունկնդիրների համար: Աղոթեք, երգեք և խոսեք Խոսքը: Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդն ստանա փոխանցելու հա մար: Որպես անաչառ, անեսասեր վկաներ՝ նրանք պետք է ուրիշներին տան այն, ինչ Աստված տվել է իրենց: Եվ քանի որ մտնում եք գործի մեջ և ձեր ունեցած ցանկացած զորությամբ փորձում եք սրտեր շահել, հա մոզվեք, որ աշխատում եք այն ճանապարհով, որը կվերացնի նախա պաշարմունքները և նորերը չի ստեղծի: Քրիստոսի կյանքը դարձրեք ձեր մշտական ուսումնասիրության առարկան և աշխատեք՝ հետևելով Նրա օրինակին: Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. հունիսի 6: 202
հուլիս
9
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ
Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով: Եվ հա վատքով աղոթքը կփրկի այն հիվանդին, և Տերը վեր կկացնի նրան: Եվ եթե մեղք գործած լինի, կթողվի նրան։ Հակոբոս 5.14, 15:
Հիվանդություններ բժշկելու Քրիստոսի զորությունն անցյալում հայտնվել է ուշագրավ ձևով: Նախքան մենք կօրհնվեինք հաստատու թյուններով, որտեղ հիվանդները կարող էին օգնություն ստանալ տա ռապանքներից, ջանադիր բուժմամբ և հավատքով առ Աստված կա տարված եռանդուն աղոթքով երբեմն ամենաանհույս թվացող դեպքերն անգամ հաջողությամբ են պսակվել: Այսօր Տերը տառապյալներին հրա վիրում է հավատալ Իրեն: Մարդու կարիքն Աստծո հնարավորությունն է: «Եվ այն տեղից դուրս գնաց, եկավ Իր հայրենիքը, և Նրա աշակերտ ները Նրա հետևից գնում էին: Եվ որովհետև շաբաթ էր, սկսեց ժողո վարանի մեջ սովորեցնել, և շատերը լսելով զարմանում էին և ասում. Սրան որտեղի՞ց է այս բաները, կամ սա ի՞նչ իմաստություն է, որ տրված է Սրան, որ այսպիսի զորություններ էլ են լինում Սրա ձեռքով: Չէ՞ որ Սա է հյուսնը, Մարիամի որդին, Հակոբի և Հովսեսի և Հուդայի և Սիմոնի եղբայրը, և չէ՞ որ Դրա քույրերն այստեղ մեզ մոտ են: Եվ Նրա վրա գայ թակղվում էին: Հիսուսն էլ նրանց ասաց. Մի մարգարե անարգ չէ, բայց միայն իր հայրենիքի և իր ազգականների և իր տան մեջ: Եվ չէր կարո ղանում այնտեղ ոչ մի զորություն անել, բայց միայն մի քանի հիվանդնե րի վրա ձեռք դրեց և բժշկեց» (Մարկոս 6.1-5): Հիվանդներին հատկացված մեր բոլոր բժշկությունների հետ մեկտեղ պարզ և համառ աղոթք պետք է արվի բժշկության օրհնության համար: Մենք պետք է հիվանդներին մատնանշենք կարեկից Փրկչի և՛ ներելու, և՛ բժշկելու Նրա զորությունը: Նրա գթառատ կանխատեսության շնորհիվ նրանք կարող են բժշկվել: Մատնանշեք տառապյալներին երկնային դա տարանի իրենց Փաստաբանին: Ասացեք նրանց, որ Քրիստոսը կբժշկի հիվանդներին, եթե նրանք ապաշխարեն և դադարեն ոտնահարել Աստ ծո օրենքը: Կա Փրկիչ, Ով կբացահայտի Իրեն մեր առողջարաններում՝ փրկելու համար նրանց, ովքեր իրենց ամբողջովին կհանձնեն Նրան: Տա ռապյալները կարող են միանալ ձեզ աղոթքում` խոստովանելով իրենց մեղքերը և ստանալով ներում: Ձեռագրեր 8.267, 268:
203
10 ՄԵԾ ԲԺՇԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՑԱԾ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
հուլիս
Եվ երբ որ իրիկուն եղավ, արեգակը մայր մտնելիս, բոլոր հի վանդներին և դիվահարներին Նրա մոտ բերին։ Եվ բոլոր քաղաքը ժողովված էր դռան առաջին։ Եվ շատ կերպ-կերպ ցավերով հիվանդ ներին բժշկեց և շատ դևեր հանեց: Եվ թույլ չէր տալիս դևերին, որ խոսեն, որովհետև ճանաչում էին Նրան։ Մարկոս 1.32-34:
Տալով մեզ Իր Որդուն` Հայրը տվեց ամենաթանկագին պարգևը, որ երկինքը կարող էր տալ: Մեր առավելությունն է օգտագործել այս պարգևը հիվանդներին բժշկելու մեր ծառայության մեջ: Թող որ Քրիստո սը լինի ձեր կախվածությունը: Հանձնեք յուրաքանչյուր դեպք Մեծագույն Բժշկին, թողեք Նա առաջնորդի յուրաքանչյուր գործ: Ազնվորեն և հա վատքով արված աղոթքը կլսվի: Սա վստահություն կհաղորդի բժշկողնե րին և քաջություն՝ բժշկվողներին: Ես ցուցում եմ ստացել, որ մենք պետք է հիվանդներին առաջնորդենք մեր հաստատություններ ավելի մեծ բաներ ակնկալելու համար բժշկո ղից` Մեծագույն Բժշկին հավատալու պատճառով, Ով Իր երկրային ծա ռայության տարիներին գնում էր քաղաքներով և գյուղերով և բժշկում բոլոր նրանց, ովքեր գալիս էին Իր մոտ: Ոչ մեկից երես չէր դարձնում. բժշկում էր նրանց բոլորին: Թող որ հիվանդները գիտակցեն, որ թեև ան տեսանելի, Քրիստոսը ներկա է թեթևություն և բժշկություն բերելու հա մար: Իր հարությունից հետո Քրիստոսը հանդիպեց Իր աշակերտների հետ և քառասուն օր շարունակ ցուցումներ էր տալիս նրանց իրենց հետագա գործի վերաբերյալ: Իր համբարձման օրը նա հանդիպեց Իր աշակերտ ներին Գալիլեայի սարի վրա, որտեղ Նա հանդիպում էր նշանակել: Եվ Նա ասաց նրանց. «Ամեն իշխանությունն Ինձ տրվեց երկնքում և երկ րում: Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք՝ նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի՝ պահեն, և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20): Յուրաքանչյուր բժշկի և յուրա քանչյուր հիվանդի առավելությունն է հավատալ այս խոստմանը. կյան քը տրվում է բոլորին, ովքեր հավատում են: Լուրեր Լոմա Լինդայից, 355:
204
11 ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
հուլիս
Եվ Նա, Իր ձեռքը մեկնելով, կպավ նրան և ասաց. Կամենում եմ, սրբվիր, և շուտով բորոտությունը հեռացավ նրանից։ Եվ Ինքը պատվիրեց նրան, որ ոչ ոքի չասի, այլ թե՝ Գնա, անձդ ցույց տուր քահանային և քո սրբության համար ընծան բեր, ինչպես Մովսեսը հրամայեց նրանց վկայության համար։ Ղուկաս 5.13, 14:
Հաճախ մեկը մյուսին անում են հետևյալ նկատողությունը. «Ինչո՞ւ ենք այդքան կախված առողջարաններից: Ինչո՞ւ չենք աղոթում հի վանդների հրաշալի բժշկության համար, ինչպես անում էր Աստծո ժո ղովուրդը»: Մեր աշխատանքի վաղ պատմության ընթացքում շատերն են բժշկվել աղոթքով: Ոմանք բժշկվելուց հետո հետևել են ախորժակի թողտվության միևնույն ընթացքին, որն ունեցել էին նախկինում: Նրանք չեն ապրել և աշխատել այնպես, որ խուսափեն հիվանդությունից, ցույց չեն տվել, որ գնահատում են Տիրոջ բարությունն իրենց նկատմամբ: Կրկին և կրկին տառապել են իրենց սեփական անփութության և գործո ղությունների անմտածված ընթացքի պատճառով: Նրանց վրա բժշկու թյան պարգևը հեղելով՝ ինչպե՞ս կարող էր Տերը փառավորվել: Երբ ստացանք առողջարան ունենալու լույսը, պատճառը շատ պար զորոշ տրվեց: Շատերը կարիք ունեին կրթվելու առողջ կենսակերպի վե րաբերյալ: Պետք է հատկացվի մի վայր, ուր կբերվեն հիվանդները, ուր կսովորեն ապրել այնպես, ինչպես պատշաճում է առողջությունը պահ պանելու համար: Պետք է ջանասիրաբար դասախոսություններ կարդացվեն որպես հիվանդների ուսուցման միջոց, թե ինչպես կանխել հիվանդություն ներն իմաստուն ապրելակերպով: Այս դասախոսությունների միջոցով հիվանդները կարող են տեսնել իրենց վրա ընկած պատասխանատ վությունը՝ պահել իրենց մարմինն ամենաառողջ վիճակում, որովհետև այն Տիրոջ փրկագնած սեփականությունն է: Միտքը, հոգին ու մարմինը գնվել են մեծ գնով, «ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.20): Աստծո նախախնամության մեջ հրահանգներ են տրվել առողջարան ներ կառուցելու վերաբերյալ, որպեսզի հիվանդները հավաքվեն այնտեղ և սովորեն առողջ ապրելու գաղտնիքները: Առողջարանների կառուցու մը կանխորոշված պայմանավորվածություն է, որի օգնությամբ բոլոր եկեղեցիների անդամներին պետք է շահել և ծանոթացնել այս ժամա նակների ճշմարտության հետ: Ձեռագրեր 7.378, 379:
205
12 ՈՉ ԱՄԵՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ ՀՈԳՈՒՑ
հուլիս
Շատերը կասեն Ինձ այն օրը, Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մար գարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ զո րություններ գործեցինք։ Եվ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե՝ Երբեք ձեզ չեմ ճանաչել. Ինձանից դեն գնացեք, ով անօրենու թյուն գործողներ։ Մատթեոս 7.22, 23:
Մենք պետք է խարիսխ գցենք Քրիստոսում՝ արմատացած և հիմնա վորված հավատի մեջ: Սատանան աշխատում է գործակալների միջո ցով: Նա ընտրում է նրանց, ովքեր չեն խմում կենդանի ջուրը, ում հո գիները ծարավ են նոր և տարօրինակ փորձառությունների, և ովքեր պատրաստ են խմելու իրենց հանդիպած ցանկացած աղբյուրից: Ձայ ներ կլսվեն ասելիս. «Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավա տաք» (Մատթեոս 24.23): Մենք ունենք Ճշմարիտ Հովվի ձայնի անսխալ ապացույցը, և Նա կոչ է անում մեզ հետևել Իրեն: Նա ասում է. «Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի» (Հովհաննես 15.10): Նա առաջնորդում է Իր հոտը խոնարհ հնազանդության կածանով դեպի Աստծո օրենքը և երբեք ոչ մեկին չի քաջալերում այդ օրենքի ոտնահարումը: «Օտարականի ձայնը» նրանն է, ով ո՛չ հարգում, ո՛չ հնազանդվում է Աստծո սուրբ, արդար և բարի օրենքին: Շատերն են սուրբ ձևանում և պարծենում հիվանդների բժշկության իրենց հրաշքներով, երբ արհա մարհում են արդարության այս մեծագույն չափանիշը: Սակայն ո՞ւմ զո րությամբ են այս բժշկություններն իրականանում: Եթե Նրանք, ում միջոցով կատարվում են այս բժշկությունները, հակ ված են այս դրսևորումներին Աստծո օրենքն արհամարհելն արդարաց նելու համար, և շարունակում են անհնազանդ մնալ, թեև իշխանություն ունեն ցանկացած ոլորտում, դեռևս չի նշանակում, թե նրանք ունեն Աստծո զորությունը: Հակառակը, դա մեծ մոլորեցնողի հրաշքներ գործե լու զորությունն է: Նա բարոյական օրենքի ոտնահարող է և գործադրում է իր կարեցած յուրաքանչյուր միջոց մարդկանց կուրացնելու համար, որ պեսզի չտեսնեն դրա իրական բնույթը: Մենք նախազգուշացված ենք, որ վերջին օրերին նա կաշխատի նշաններով ու խաբուսիկ հրաշքներով և կշարունակի այս հրաշքները մինչև փորձաշրջանի ավարտը՝ կարողա նալու համար մատնանշել դրանք որպես ապացույց, թե ինքը լույսի հրեշ տակ է, և ոչ խավարի: Ռևյու ընդ Հերալդ, 1885թ. նույեմբերի 17:
206
13 ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ ՆՈՐԻՑ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ
հուլիս
Այստեղ է սուրբերի համբերությունը, այստեղ են Աստծո պատ վիրանները և Հիսուսի հավատքը պահողները։ Հայտնություն 14.12:
Ավետարանի մեծ գործը չպետք է ավարտվի Աստծո զորության ավելի պակաս դրսևորմամբ, քան եղել է այն բացվելիս: Ավետարանի բացման` առաջին անձրևի հեղման ժամանակ կատարված մարգարեությունները կիրականանան կրկին վերջին անձրևի` դրա փակման ժամանակ: Ահա «հանգստանալու ժամանակները», որին Պետրոս առաքյալն սպասում էր, երբ ասում էր. «Ուրեմն զղջացեք և հետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն. Որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան, Եվ Նա ուղարկի սկզբից ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին» (Գործք առաքելոց 3.19, 20): Աստծո ծառաները պայծառ և սուրբ օծությամբ փայլատակող դեմքե րով տեղից տեղ կշտապեն՝ երկնքի լուրը հռչակելու համար: Ամբողջ աշ խարհում հազարավոր ձայներով նախազգուշացում կտրվի: Հրաշքներ կարվեն, հիվանդները կբժշկվեն, և նշաններ ու հրաշքներ կհետևեն հա վատացյալներին: Սատանան ևս աշխատում է, մեծ նշաններ է անում, որ երկնքից կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջ (Հայտնություն 13.13): Այդպիսով երկրի բնակիչները վերջնական որո շում կայացնելու առաջ կկանգնեն: Լուրը հռչակվելու է ոչ այնքան փաստարկների, որքան Աստծո Հոգու խորը ներգործության միջոցով: Ապացույցներն արդեն ներկայացված են եղել, սերմը` ցանված, և հիմա այն կհասնի ու պտուղ կտա: Ավե տարանիչների տարածած գրականությունն իր ազդեցությունն է թողել, բայց շատերին, ովքեր տպավորվել են, խանգարել են լիովին ըմբռնել ճշմարտությունը կամ հնազանդվել դրան: Սակայն հիմա լույսի շողերը թափանցում են ամենուր, ճշմարտությունը պարզ է դառնում, և Աստծո անկեղծ զավակները քանդում են իրենց պահող կապանքները: Ընտա նեկան կապերը, եկեղեցական պարտավորություններն արդեն անզոր են կանգնեցնելու նրանց: Ճշմարտությունն ամեն ինչից թանկ է: Չնայած ճշմարտության դեմ համախմբված ուժերին` հազարավորները կանց նեն Տիրոջ կողմը: Մեծ պայքար, 611, 612:
207
14 ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԸ, ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ՎԱՐԺ ԽՈՍԵԼԸ
հուլիս
Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ՝ աստվածավախ մար դիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազ մությունը եկավ մեկտեղ և կիտվեց, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին։ Եվ ամենքը հիանում էին և զար մանում և իրար ասում էին. Չէ՞ որ ահա սրանք ամենքը, որ խոսում են, Գալիլեացի են։ Եվ ինչպե՞ս մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք: Գործք առաքելոց 2.5-8:
«Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից. Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ու րիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք առաքելոց 2.3, 4). Սուրբ Հոգին, ընդունելով կրակի լեզուների ձև, իջավ հավաքվածների վրա: Սա աշակերտների վրա իջած պարգևի խորհր դանիշն էր, որը նրանց հնարավորություն տվեց վարժ խոսել լեզուներով, որոնց հետ նրանք մինչ այդ անծանոթ էին: Կրակը խորհրդանշում էր այն ջերմագին եռանդը, որով աշակերտները պետք է աշխատեին, և այն զո րությունը, որը կուղեկցեր նրանց աշխատանքին: «Եվ Երուսաղեմում բնակված էին Հրեաներ՝ Աստվածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից» (համար 5): Աքսորի ժամանակ հրեաները տարածվել էին բնակեցված երկրի համարյա բոլոր մասերով մեկ և սովո րել խոսել տարբեր լեզուներով: Այս հրեաներից շատերն այս կապակցու թյամբ Երուսաղեմում էին, մասնակցում էին այն ժամանակ իրականաց վող կրոնական արարողություններին: Հավաքվածները ներկայացնում էին հայտնի բոլոր լեզուները: Լեզուների այս բազմազանությունը մեծա գույն խոչընդոտ կլիներ Ավետարանի հռչակման համար, և այդ ժամա նակ Աստված հրաշալի կերպով լրացրեց աշակերտների այս պակասը: Սուրբ Հոգին նրանց համար արեց այն, ինչը նրանք չէին կարող իրա կանացնել ինքնուրույն ողջ կյանքի ընթացքում: Այժմ նրանք կարող էին հռչակել Ավետարանի ճշմարտություններն երկրի սահմաններից դուրս՝ վարժ խոսելով այն մարդկանց լեզուն, ում հետ նրանք կաշխատեին: Այս հրաշալի պարգևը հզոր վկայություն էր աշխարհին, որ նրանց հանձնարարությունը կրում է Երկնքի կնիքը: Այդ ժամանակից ի վեր աշակերտների լեզուն մաքուր, պարզ և վարժ էր, անկախ նրանից՝ խո սում էին իրենց մայրենի, թե օտար լեզվով: Գործք առաքելոց, 39, 40:
208
15 ԼԵԶՈՒՆԵՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
հուլիս
Այսպես էլ դուք, եթե լեզուներով բանը հայտնի չասեք, այն խո սածն ինչպե՞ս կիմացվի. Որովհետև իբր թե օդի մեջ խոսողներ կլի նեք։ Որովհետև այնքան այլևայլ ձայներ կան աշխարհում, և նրանց ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Արդ եթե ես ձայնի զորությունը չգիտենամ, ես խոսողին խուժ կլինեմ, և խոսողն ինձ համար՝ դուժ։ Ա Կորնթացիս 14.9-11:
Խոսքի և վարդապետության հետ աշխատող ծառայողները պետք է լինեն կատարյալ մշակներ և պետք է ներկայացնեն ճշմարտությունն իր մաքրությամբ, բայց և՝ պարզությամբ: Նրանք հոտին պետք է կերակրեն մաքուր, մանրակրկիտ մաղած սննդով: Կան թափառող աստղեր, ովքեր հայտարարում են, թե Աստծուց ուղարկված ծառայողներ են, ովքեր շա բաթ են քարոզում վայրից վայր, սակայն ում ճշմարտությունը խառնված է կեղծիքով, և մարդկանց վրա են նետում իրենց աղճատված տեսակետ ները: Սատանան նրանց ստիպել է զզվել խելացի և զգայուն անհավատ ներից: Այս մարդկանցից ոմանք շատ բան են ունենում ասելու պարգևների վերաբերյալ և հաճախ շատ փորձառու են: Նրանք տրվում են վայրի և դյուրագրգիռ զգացողությունների և արձակում են անըմբռնելի ձայներ, որն անվանում են լեզուների պարգև, և կա մի դասակարգ, որը հրա պուրվում է այս տարօրինակ դրսևորումներից: Տարօրինակ հոգի է կա ռավարում այս դասակարգին, որը կճնշի և կկործանի բոլոր նրանց, ով քեր կմերկացնեն իրենց: Աստծո Հոգին չի աշխատում նման մարդկանց հետ և չի այցելում նրանց: Նրանք ուրիշ հոգի ունեն: Եվ սակայն նման քարոզիչները հաջողություն են ունենում որոշակի դասակարգի մոտ: Այս հանգամանքը շատ կմեծացնի աշխատանքն այն մշակների, ում Աստ ված կուղարկի, և ովքեր կկարողանան մարդկանց առաջ ներկայացնել Շաբաթն ու պարգևն իրենց ճշմարիտ լույսի ներքո. նրանց ազդեցու թյունն ու օրինակը արժանի են ընդօրինակման: Ճշմարտությունը պետք է ներկայացվի խելացի մտքի համար գրավիչ կերպով: Մեզ չեն ընկալում որպես ժողովուրդ, այլ որպես աղքատ, թուլա միտ, ցածր և հետընթաց ապրող մարդիկ: Ապա ինչքան կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր սովորեցնում են, և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ճշմարտությանը, այնքան ազդված լինել դրա սրբագոր ծող ներգործությամբ, որ իրենց հաստատուն և վեհ կյանքը ցույց տա անհավատներին, որ նրանք մոլորվել են այս ժողովրդի հարցում: Որքան կարևոր է, որ ճշմարտությունը զերծ լինի ամեն բանից, ինչպիսին, օրի նակ, կեղծ և մոլի հուզականությունն է, որ ճշմարտությունը կանգուն մնա սեփական արժանիքների վրա՝ բացահայտելով իր իրական մաք րությունն ու վեհ բնույթը: Վկայություններ եկեղեցու համար 1.414, 415: 209
16 ՔՐԻՍՏՈՍԻՆ ՔԱՐՈԶԵԼԸ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ԵՎ ՀՐԱՇՔՆԵՐԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է
հուլիս
Ուրեմն ի՞նչ է, եղբայրներ, երբ որ մեկտեղ ժողովվեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, հայտնություն ունի, լեզու ունի, թարգմանություն ունի. ամենը շինության համար լինի։ Ա Կորնթացիս 14.26:
Մեծ գործ կա անելու մեր աշխարհում: Տղամարդիկ և կանայք պետք է դարձի գան, և ոչ թե լեզուների պարգևով կամ հրաշքներ գործելով, այլ խաչված Քրիստոսին քարոզելով: Ինչո՞ւ հետաձգենք աշխարհն ավե լի լավը դարձնելու ջանքերը: Ինչո՞ւ սպասենք ինչ-որ հրաշքների, թան կարժեք միջոցների կիրառման: Ինչքան էլ համեստ լինի ձեր ոլորտը, ինչ քան աննշան՝ ձեր աշխատանքը, եթե աշխատեք Փրկչի ուսմուքի հետ ներդաշնակ, Նա կբացահայտի Իրեն ձեր միջոցով, և ձեր ազդեցությու նը հոգիներ կբերի Նրա մոտ: Նա կպատվի հեզերին և խոնարհներին, ովքեր ջանասիրաբար փորձում են ծառայություն մատուցել Իրեն: Ինչ էլ որ մենք անում ենք, և անկախ նրանից, թե որտեղ ենք աշխատում՝ խանութում, դաշտում թե գրասենյակում, պետք է ջանքեր գործադրենք հոգիներ փրկելու համար: Մենք պետք է ցանենք բոլոր ջրերի կողքին՝ պահելով մեր հոգիներն Աստծո սիրո մեջ, աշխատելով, քանի դեռ ցերեկ է, օգտագործելով մեզ վստահված միջոցները Տիրոջ ծառայության մեջ: Ինչ որ անելու լինենք, պետք է անենք զվարթությամբ, ինչ զոհաբերություն էլ որ մեզ կոչ արվի անել, պետք է անենք ուրախությամբ: Քանի որ ցանում ենք բոլոր ջրերի կողքին, պետք է գիտակցենք՝ «առատությամբ սերմողը առատությամբ էլ կհնձի» բառերի ճշմարտացիությունը (Բ Կորնթացիս 9.6): Մենք ամեն ինչ պարտական ենք շնորհին, գործուն շնորհին: Շնորհով է իրականանում մեր փրկագնումը, մեր վերածնունդը և մեր որդեգրումը Հիսուս Քրիստոսի ժառանգությանը: Թող որ Նրա շնորհը բացվի մյուս ներին: Փրկիչը վերցնում է նրանց, ում համարում է պատրաստ փոփոխ ման, և օգտագործում է նրանց Իր սեփական անվան փառքի համար: Նա օգտագործում է այն նյութը, որի կողքով ուրիշները կանցնեին, և աշ խատում է բոլոր նրանց մեջ, ովքեր կնվիրեն իրենց Իրեն: Նա հրճվում է արտաքուստ անհույս նյութը վերցնելով, նրանց, ում սատանան նվաս տացրել է և ում միջոցով գործել է, և դարձնում է նրանց Իր շնորհի առար կա: Նա ուրախանում է տառապանքից և անհնազանդների վրա գալիք ցասումից նրանց ազատելուց: Նա իր զավակներին դարձնում է Իր գոր ծակալներն Իր աշխատանքի իրականացման հարցում, և դրա հաջողու թյան մեջ, նույնիսկ այս կյանքում, նրանք թանկագին պարգևատրում են գտնում: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. հունվարի 5: 210
17 ՈՐՈՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՃԱՆԱՊԱՐՀ
հուլիս
Բայց դուք նախանձավոր եղեք լավագույն պարգևներին, և ես է՛լ ավելի գերազանց ճանապարհ ցույց տամ ձեզ։ Ա Կորնթացիս 12.31:
Ոմանց սպառնում է նախանձին տեղիք տալը, եթե մեկ ուրիշը գերա կայություն ունի: Նրանք կարող են իրենց գործընկերոջ պարգևը չճա նաչել, որը գործի հաջողության համար այնքան անհրաժեշտ է, որքան իրենց սեփական պարգևը: Սակայն Աստծո նկատմամբ ճշմարիտ սերն իր մեջ կրում է իրական, ակնածալից վստահություն: Եվ նա, ով սիրում է Աստծուն, կսիրի նաև իր եղբորը: Չպետք է լինի ոչ մի հրամայական, ոչ մի բռնակալական և ոչ մի տի րական իշխանություն: Աստծո սերը բուժիչ և կենսատու հորձանքով պետք է հոսի կյանքի մեջ: Յուրաքանչյուր աշխատողի հոգին, բառերը և արարքները պետք է ցույց տան, որ նա գիտակցաբար գործում է Քրիս տոսի փոխարեն: Այն զորությունը, որը նա ստանում է Մեծագույն Ուսուց չից, ուրիշներին սովորեցնելու, և ոչ թե հրամայելու կամ թելադրելու զո րություն է: Նա Քրիստոսի մոտ պետք է գա որպես մեկը, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես ուսուցանել և օգնել ուրիշներին: Համբերատար, ուրախ գոհունակությունը «ամենալավ պարգևնե րից» մեկն է: Այն նաև քաջություն է՝ հետևել պարտականության կա ծանին, եթե նույնիսկ այդ կածանը բաժանում է մեզ մեր ընկերներից: Սակայն համոզմունքի քաջությունը մեզ երբեք չպետք է տանի իր սեփա կան գաղափարներին հետևելու համառությանը: Եկեք բոլորս արթուն կենանք և աղոթենք: Խոսքի տաղանդը հիանալի պարգև է, պարգև, որը մեծապես կարող է նպաստել և՛ բարուն, և՛ չարին: Մտավոր ունակությունները, լավ ճաշակը, հմտությունները, մաքրա գործումը, ճշմարիտ վեհացումը՝ այս ամենն Աստված օգտագործում է Իր գործում: Բայց դրանք նախ և առաջ պետք է ենթարկվեն Նրա իրավա սությանը: Տիրոջ ներկայությունը պետք է լինի վերահսկող զորություն: Նա, ում սիրտը խառնվում է Քրիստոսի սրտի հետ, ցանկություններում և գործերում կերպարանակից է Քրիստոսի կամքին: Մենք պետք է եռանդուն կերպով ցանկանանք լավագույն պարգևնե րը, սակայն սա չի նշանակում, որ պետք է փորձենք լինել առաջինը: Մենք պետք է անկեղծորեն ձգտենք զորության՝ Քրիստոսի օրինակին հետևե լու համար, որպեսզի կարողանանք լինել Նրա Ավետարանի ազդարար ները: Սա է իսկական կրոնը: Փորձությունները գալիս են, կասկածելի և չար ենթադրությունները մեզ համար դժվար են դարձնում բարձրագույն կյանքի հոգին պահպանելը. այնուամենայնիվ, Տերը ցանկանում է, որ մենք ուղիղ քայլենք Իր օրհնյալ, սուրբ լույսի մեջ: Խաղաղօվկիանոսյան միության մատյան, 1906թ. հուլիսի 26: 211
18 ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՍԱՐԱԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հուլիս
Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. Տեսեք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին կանչեց Հուդայի ցեղից՝ անունով։ Եվ լցրեց նրան Աստծո Հոգով, իմաստությունով, հանճարով և գիտու թյունով և ամեն կերպ ճարտարությունով: Ելից 35.30, 31:
Ընդհանուր արվեստի ունակությունը պարգև է Աստծուց: Նա տա լիս է և՛ պարգևը, և՛ այն ճիշտ օգտագործելու իմաստությունը: Երբ Նա ցանկացավ, որ աղոթարանում գործ կատարվեր, ասաց. «Ահա կանչե ցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին Հուդայի ցեղից: Եվ լցրի նրան Աստծո Հոգով, իմաստությունով և հանճարով և գիտությունով և ամեն ճարտարությունով» (Ելից 31.2, 3): Եսայիա մարգարեի միջոցով Տերն ասաց. «Ականջ դրեք, և լսեք Իմ ձայնը, մտիկ տվեք, և լսեք Իմ խոս քը։ Մի՞թե ամեն օր հերկում է հերկողը ցանելու համար, և բանո՞ւմ, տա փանո՞ւմ իր արտը»: «Չէ՞ որ նրա երեսը շիտակելուց հետո ցրիվ է տալիս արջնդեղը և ցանում չամանը, և ցորենը կարգո՞վ դնում և գարին իր որո՞շ տեղը և հաճարը իր սահմանումը։ Եվ նա կրթել է նրան խոհեմության, և ուսուց րել է նրան իր Աստվածը։ Որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծ վի, և սայլի անիվը չի դարձվի չամանի վրա, այլ գավազանով է թակվում արջնդեղը, և չամանը՝ մահակով։ Ցորենը կփշրվի՞. Ոչ, հավիտյան. մարդ նրան կասում է կասում, և իր սայլի անիվը քշում նրա վրա և իր ձիերին, և նրանք չեն փշրվում։ Սա էլ Զորաց Եհովա Տերիցն է դուրս գալիս, որի խորհուրդն՝ սքանչելի, հանճարը գերազանց է» (Եսայիա 28.25-29): Աստված բաժանում է Իր պարգևները ինչպես որ հաճո է Իրեն: Նա տալիս է մի պարգևը մեկին, մեկ ուրիշը՝ մյուսին, բայց բոլորը՝ ամբողջ մարմնի բարօրության համար: Աստծո կարգադրությունն է, որ ոմանք ծառայեն մի տեղ, մյուսները` ուրիշ տեղ` բոլորն աշխատելով միևնույն Հոգու առաջնորդությամբ: Այս ծրագրի ճանաչումը կլինի երաշխիք մրցակցության, հպարտության, նախանձի կամ ուրիշին ուղղված ար համարհանքի դեմ: Այն կուժեղացնի միաբանությունն ու փոխադարձ սե րը: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 314, 315:
212
19 ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԻԿ ՕԺՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
հուլիս
Բայց Տերը Սամվելին ասաց. Նրա երևույթին և հասակի երկայ նությանը մի նայիր, որովհետև նրան անարգեցի այն պատճառով, որ այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Ա Թագավորաց 16.7:
Աստված ընդունում է մարդկանց ոչ թե իրենց ունակությունների հա մար, այլ որովհետև նրանք փնտրում են Իր երեսը՝ ցանկանալով Նրա օգնությունը: Աստված մարդու նման չի տեսնում: Նա աչքի տեսածով չի դատում: Նա փնտրում է սիրտն ու դատում արդարացիորեն: «Այդ ամենն էլ Իմ ձեռքն է արել, և եղան այդ ամենը, ասում է Տերը. և Ես սրան եմ մտիկ տալիս՝ խոնարհին և կոտրած հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին» (Եսայիա 66.2): Նա ընդունում է Իր հեզ ու խոնարհ հետևորդներին և շփվում է նրանց հետ, քանի որ նրանց մեջ է տեսնում ամենաթանկարժեք հատկանիշը, որը կհաղթահարի փոթորկի և գայթակղությունների, տապի ու ճնշման ստուգարքը: Մեր նպատակը Տիրոջ գործի մեջ պետք է լինի Նրա անվան փառա վորումը մեղավորների դարձի մեջ: Նրանք, ովքեր աշխատում են ծափա հարություններ վաստակելու համար, չեն արժանանում Աստծո հավա նությանը: Տերը շատ պարգևներ է օգտագործում մեղավորներին փրկելու գոր ծում: Ապագայում սովորական մարդիկ կլցվեն Սուրբ Հոգով, կթողնեն իրենց առօրյա գործերն ու կգնան հռչակելու ողորմության վերջին լուրը: Նրանք պետք է ուժեղանան, քաջալերվեն և հնարավորինս արագ պատ րաստվեն աշխատանքին, որպեսզի նրանց ջանքերը պսակվեն հաջո ղությամբ: Նրանք համագործակցում են անտեսանելի երկնային ուժերի հետ, որովհետև ցանկանում են ծախսել և ծախսվել Տիրոջ ծառայության մեջ: Նրանք Աստծո մշակներն են, և նրանց եղբայրները պետք է ընդու նեն նրանց որպես Աստծուց ուղարկված մարդիկ` աղոթելով նրանց համար, ասես նրանք առաջ են գնում մեծագույն հանձնարարությունը կատարելու: Ոչ ոք այս աշխատողներին խոչընդոտելու իրավունք չունի: Նրանց հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով: Նրանց մասին ոչ մի ծաղրական խոսք չպետք է արտասանվի, քանի որ երկրագնդի խիստ վայրերում նրանք ցանում են Ավետարանի սերմերը: Ռևյու ընդ Հերալդ, 1907թ. հուլիսի 4:
213
20 ՈՉ ՄԻ ՊԱՐԳԵՎ ՄՅՈՒՍԻՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՄ ՆՎԱԶ ՉԷ
հուլիս
Ինչպես մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողնի և իր ծառաներին իշխանություն տա, և ամեն մեկին՝ իր գործը, և դռնապանին հրաման տա, որ արթուն կենա։ Մարկոս 13.34:
Հիսուսը ծառայում է երկնային սրբարանում, սակայն Նա նաև Իր աշ խատողների հետ է, քանի որ հայտարարում է. «Ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20): Նա Իր եկեղեցու հոգևոր առաջնորդն է և կամենում է տեսնել անդամներին Իր արքայու թյունը մոտեցնելու համար ներդաշնակորեն աշխատելու վճռականու թյամբ լի: Նա վեր է բարձրացրել աշխատողների շարք, ովքեր ստանում են իրենց իշխանությունը Նրանից՝ Մեծագույն Ուսուցչից: Նա Իր գոր ծի համար ընտրել է տարբեր տաղանդների և ունակությունների տեր մարդկանց: Սրանցից ոմանք կարող են լինել մարդիկ, ում դուք չէիք ընտ րի, սակայն դուք կանցնեք փորձառություն, որը ցույց կտա ձեզ, որ Աստ ված մեծարում է մարդկանց, ում դուք ձեզանից ցածր եք համարում: Երբ դատավորները նստեն, և գրքերը բացվեն, շատերը կզարմա նան բնավորությունը գնահատելու Աստծո մոտեցումից: Նրանք կհաս կանան, որ Աստված չի տեսնում այնպես, ինչպես մարդիկ են տեսնում, որ Նա չի դատում այնպես, ինչպես մարդիկ են դատում: Նա կարդում է սրտերը: Նա գիտի ամեն մի արարքի դրդապատճառները և ճանա չում և ընդունում է հանուն Իր գործի արված յուրաքանչյուր հավատա րիմ ջանք: Տերը տարբեր պարգևներ է օգտագործում Իր գործում: Թող ոչ մի աշխատող չմտածի, թե իր պարգևներն ավելի գերազանց են, քան մեկ ուրիշինը: Թող որ Աստված լինի դատավորը: Նա ստուգում և հա վանություն տալիս Իր աշխատողներին, և Նա է արդար գնահատական տալիս նրանց հատկանիշներին: Նա եկեղեցուն տարբեր պարգևներ է տվել՝ իրականացնելու շատ ու շատ մտքեր ու գաղափարներ, բավարա րելու շատ ու շատ մարդկանց կարիքները, ում հետ Իր աշխատողները հանդիպում են: Տերն ամեն մարդու տվել է իր գործը, և յուրաքանչյուրը պետք է կա տարի այն գործը, որն Աստված տվել է իրեն: Բոլորը չունեն միևնույն պարգևն ու միևնույն տրամադրվածությունը: Ամեն մարդ կարիք ունի ամեն օր զգալու Սուրբ Հոգու դարձի բերող ուժը՝ շատ պտուղ բերելու համար Տիրոջը: Ավետարանը քարոզողը չէ, որ արդյունավետություն է ապահովում, ինչը հաջողությամբ է պսակում իր ջանքերը: Ծառայողի հետևում կանգնած անտեսանելի Աշխատողն է, որ դարձ և համոզում է բերում հոգիներին: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1909թ. նոյեմ բերի 1:
214
հուլիս
21
ՇԱՏ ՊԱՐԳԵՎՆԵՐ, ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Որովհետև ինչպես մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծա ռաներին կանչեց, և իր ունեցածը նրանց հանձնեց։ Եվ մեկին հինգ քանքար տվեց, և մյուսին՝ երկու, և մյուսին՝ մեկ, յուրաքանչյուրին՝ իր կարողության չափ, և շուտով գնաց։ Մատթեոս 25.14, 15:
Յուրաքանչյուր մարդու տրված է իր գործը: Մեկը կարող է ունակ չլի նել անելու այն գործը, որի համար մեկ ուրիշն է կրթվել և վարժվել: Սա կայն ամեն մարդու գործը պետք է սկսվի սրտից, ոչ թե մնա ճշմարտու թյան տեսության վրա: Նրա գործը, ով հանձնում է իր հոգին Աստծուն և համագործակցում է երկնային ուժերի հետ, կբացահայտի ունակ և իմաստուն մշակի, ով հասկանում է, թե ինչպես հարմարվել իրավիճա կին: Արմատը պետք է սուրբ լինի, այլապես պտուղը սուրբ չի լինի: Բոլո րը պետք է միասին լինեն Աստծո մշակները: Ես-ը չպետք է աչքի ընկնի: Տերը տաղանդներ և կարողություններ է վստահել յուրաքանչյուր անհա տի, և նրանք, ում շնորհվել է Հոգու ձայնը լսելու հնարավորությունն ու առավելությունը, Աստծո առաջ մեծագույն պատասխանատվություն են կրում: Նրանք, ովքեր ունեն ընդամենը մեկ տաղանդ, ևս գործ ունեն անե լու: Ունենալով թեկուզ քիչ՝ նրանք պետք է ջանասիրաբար գործի դնեն իրենց ունակությունները, վճռականորեն որոշում կայացնեն՝ երբեք չձա խողել և չհուսահատվել: Նրանք պետք է խնդրեն հավատով և կախված լինեն Սուրբ Հոգուց, որպեսզի Նա աշխատի անհավատ սրտերի հետ: Եթե նրանք կախված լինեն իրենց սեփական կարողություններից, կձա խողեն: Նրանք, ովքեր հավատարմորեն գործի են դնում մեկ տաղանդը, կլսեն շնորհակալական գովեստներ՝ ասված իրենց այնքան անկեղծո րեն, որքան նրանց, ովքեր պարգևատրվել են ավելի շատ տաղանդնե րով, և ովքեր իմաստությամբ աճեցրել են դրանք, «Լա՜վ, բարի և հավա տարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախությունը» (Մատթեոս 25.21): Աստված ընդունում է խոնարհության հոգով կատարված աշխա տանքը: Նա, ով ուներ ընդամենը մեկ տաղանդ, ուներ այն ավելացնելու հնարավորություն, և նրա աշխատանքը անհրաժեշտ էր: Կատարելա գործելով սեփական բնավորությունը, սովորելով Քրիստոսի դպրոցում՝ նա տարածում էր ազդեցություն, որն օգնում էր կատարելագործել նաև նրանց բնավորությունները, ովքեր ունեին ավելի մեծ պատասխանատ վություն, ում սպառնում էր սեփական անձը մեծարելու և որոշ փոք րիկ, բայց կարևոր բաներ մերժելու վտանգը. և նրանց այդ հավատա րիմ մարդն իր մեկ տաղանդով վերաբերվում էր ջանասեր խնամքով: Օրագրի թերթիկներ, հատոր 1, 129, 130: 215
հուլիս
22
ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿԵՆԴԱՆԻ ՈՒՂԻ
Ոչ ոք քո մանկությունը չանարգի, այլ օրինակ եղիր հավատաց յալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով, մինչև որ գամ՝ միտք դիր կարդալուն, հորդորմունքին և վարդապե տությանը։ Անհոգ մի լինիր այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեց մարգարեությունով երիցության ձեռնադրությամբ։ Ա Տիմոթեոս 4.12-14:
Ամեն երիտասարդ պետք է իրեն ըստ արժանվույն գնահատի Աստծո առաջ, որովհետև իրեն է վստահվել ամենահարուստ պարգևը, որ կա րող է երբևէ տրվել: Առավելություն է լինել կենդանի ուղի, որի միջոցով Աստված կարող է տալ Իր շնորհի գանձերը, Քրիստոսի անքննելի հարս տությունները: Մեր մեղքերը կարող են հառնել մեր առջև սարի պես, սակայն եթե մենք խոնարհեցնենք մեր սրտերը՝ դրանք խոստովանելով, վստահե լով խաչված և հարություն առած Փրկչի արժանիքներին, կներվենք և կմաքրվենք ամեն անարդարությունից: Փրկչի սիրո խորությունը բացա հայտված է մեր փրկության մեջ: Եթե մենք ընդունենք այդ փրկությու նը, մեր վկայությունը կլինի՝ «Որով ունենք փրկությունը նրա արյունով» (Եփեսացիս 1.7): Քրիստոս Հիսուսում կյանքի Հոգու օրենքը մեզ ազա տել է մեղքի և մահվան օրենքից: Մենք ավելի քան նվաճողներ ենք Նրա միջոցով, Ով սիրեց մեզ և տվեց Իրեն մեզ համար: Այստեղ, հենց այստեղ՝ աշխարհում պետք է օգտագործվեն մեր տա ղանդները: Մենք պետք է առաջնորդենք մեր հոգիները դեպի «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29): Դա մեր գործն է, և մեր հաճույքը պետք է լինի ներկայացնել մեր կյանքում Քրիս տոսի անքննելի հարստությունները: Մենք կարող ենք ամեն օր աճել սրբության արահետում և դեռևս գտնել մեծ բարձունքներ՝ նվաճելու համար, բայց հոգևոր մկանների ամեն մի թելը, սրտի և մտքի ամեն մի լարումը մեր առաջ գնալուն զուգահեռ մեզ կտան մեզ համար կարևոր շնորհի առատությունը: Ինչքան շատ մտածենք հավերժական արժեք ների մասին, այնքան շատ կբացահայտենք Փրկչի զոհի արժանիքները, Նրա արդարության պաշտպանությունը, Նրա իմաստության լիարժեքու թյունը և մեզ Հոր առաջ անբիծ, առանց խորշոմի և անթերի ներկայաց նելու Նրա զորությունը: Ցուցումներ երիտասարդներին, 1899թ. նոյեմբե րի 30:
216
հուլիս
23 ՕԺՏՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐ
Եվ Սամարացիների այն քաղաքից շատերը հավատացին Նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայում էր, թե՝ Ասեց ինձ բոլորը, ինչ որ գործել էի։ Արդ երբ որ Սամարացիները Նրա մոտ եկան, Նրան աղա չեցին, որ իրենց մոտ մնա, և երկու օր մնաց այնտեղ։ Եվ էլ շատե րը հավատացին Նրան՝ Նրա խոսքի համար։ Եվ այն կնոջն էլ ասում էին, թե՝ Այլևս քո խոսքերի պատճառով չենք հավատում, որովհետև մենք ինքներս լսեցինք և գիտենք, որ ճշմարտապես Սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը։ Հովհաննես 4.39-42:
Կանայք լավ գործ կարող են իրականացնել Աստծո համար, եթե նախ և առաջ սերտեն խոնարհության թանկագին, կարևորագույն դասերը Քրիստոսի դպրոցում: Նրանք կկարողանան օգուտ տալ մարդկությանը՝ նրանց ներկայացնելով Հիսուսի լիությունը: Երբ եկեղեցու յուրաքանչյուր անդամ գիտակցի իր սեփական անհատական պարտականությունը, երբ նա խոնարհաբար սկսի այն գործը, որը ներկայանում է իր առջև, գործը հաջող կգնա: Աստված ամեն մարդու աշխատանք է տվել համա ձայն իր որոշ ունակությունների: Հեշտ առաջադրանք չի լինի Տիրոջ համար աշխատելը այս դարում: Բայց որքա՜ն մոլորություններից կարելի է խուսափել, եթե աշխատող ները շարունակաբար ապավինեն Աստծուն և պարտաճանաչ կերպով հետևեն Նրա տված ուղիներին: Նա ասում է. «Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհի պես, որ մեզ տրված է. թե մարգարեու թյուն՝ հավատի չափով մարգարեանանք, թե պաշտոն՝ պաշտոնում լինենք. թե մեկը սովորեցնող է՝ վարդապետության մեջ լինի։ Թե մխի թարող է՝ մխիթարության մեջ, բաշխողը՝ զվարթությունով, վերակացու դրվածը՝ ջանքով, ողորմողը՝ հոժարությունով» (Հռոմեացիս 12.6-8): Սա մի թեմա է, որը պահանջում է մանրակրկիտ, քննադատական ուսումնասիրություն: Շատ սխալներ են թույլ տրվում, որովհետև մար դիկ չեն հետևում այս ցուցումներին: Շատերը, ում վստահված է Տիրոջ համար փոքրիկ աշխատանք կատարելը, շուտով հիասթափվում են և կարծում, թե պետք է լինեն ուսուցիչներ և առաջնորդներ: Նրանք ցան կանում են թողնել իրենց համեստ ծառայությունը, որն իր տեղում նույն քան կարևոր է, որքան ավելի մեծ պարտականությունները: Նրանք, ում հանձնարարված է այցելություններ անել, շուտով կարծում են, թե մեկ ուրիշը կարող է կատարել այդ գործը, մեկ ուրիշը կարող է ասել կարեկ ցանքի և քաջալերանքի խոսքեր և առաջնորդել մարդկանց խոնարհ և հանդարտ ճանապարհով դեպի Սուրբ Գրքի ճիշտ ընկալումը: Սակայն դա մի գործ է, որը պահանջում է ավելի շատ շնորհ, ավելի մեծ համբերու թյուն և ընդմիշտ աճող իմաստության պաշար: Ձեռագրեր 11.278, 279: 217
24 ՄԱՅՐԵՐՆ ՕԺՏՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՆՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
հուլիս
Միտքս բերելով այն անկեղծ հավատը, որ քեզանում է, որ առաջ քո Լոիդա տատում և քո Եվնիկե մորում բնակվեց, համոզված եմ, որ քեզանում էլ։ Բ Տիմոթեոս 1.5:
Կնոջը մոր կոչումը տրված է Աստծուց, որպեսզի մեծացնի իր երեխա ներին Տիրոջ խնամքով և դաստիարակությամբ: Աստծո սերն ու երկյու ղը մշտապես պետք է լինեն նրանց քնքուշ սրտերում: Երբ նրանց ուղղում են, նրանց պետք է սովորեցնեն զգալ, որ խրատվում են Աստծուց, որ Նրան դուր չի գալիս սուտը, կեղծիքն ու օրինազանցությունը: Այդպիսով փոքրերի մտքերը կարող են այնպես կապվել Աստծո հետ, որ այն ամենը, ինչ նրանք անում և ասում են, կլինի Նրա փառքի մասին, և հետագայում նրանք չեն լինի քամուց քշված եղեգի նման՝ շարունակաբար տատան վելով հակումների և պարտականության միջև: Եթե իրենց վաղ տարիներին երեխաների միտքը լի է ճշմարտության, մաքրության և բարության հաճելի պատկերներով, ճաշակը կձևավոր վի մաքուրի և վեհի համար, և նրանց երևակայությունը հեշտությամբ չի տրվի այլասերվածությանն ու պղծությանը: Մինչդեռ եթե հետևում են հակառակ ընթացքին, եթե ծնողների միտքը մշտապես խորհում է ցածր բաների մասին, եթե նրանց խոսակցությունը կանգ է առնում բնա վորության բացասական գծերի վրա, եթե նրանք ձևավորում են ուրիշ ների ընտրած ընթացքի մասին դժգոհությամբ արտահայտվելու սովո րություն, փոքրիկները դասեր կվերցնեն արհամարհանքի խոսքերից և արտահայտություններից և կհետևեն կործանարար օրինակին: Չար տպավորությունը, ինչպես բորոտության վարակը, ճանապարհ կհարթի իր համար նրանց հասուն տարիքում: Հոգատար և աստվածավախ մոր կողմից մանկության օրերին ցա նած սերմը կդառնա արդարության ծառ, որը կծաղկի և պտուղ կտա, և աստվածավախ հոր տված դասերը՝ հրահանգներով և օրինակով, ինչ պես Հովսեփի դեպքում, կհանգեցնեն առատ բերքի: Կվերանայե՞ն արդյոք ծնողներն իրենց գործը երեխաներին կրթելու և դաստիարակելու հարցում՝ տեսնելու համար, թե արդյո՞ք կատարել են իրենց ողջ պարտականությունները հույսով և հավատով, որպեսզի այս երեխաները ուրախության պսակ լինեն Տեր Հիսուսի օրը: Արդյո՞ք նրանք այնպես են աշխատել իրենց երեխաների բարօրության համար, որ Հիսուսը կարող է երկնքից ներքև նայել և Իր Հոգու պարգևով սրբա գործել նրանց ջանքերը: Ծնողնե՛ր, ձեր պարտքն է պատրաստել ձեր երեխաներին մեծագույն օգտակարության համար այս կյանքում և վեր ջապես կիսել այն փառքը, որը պետք է գա: Լավ առողջություն, 1880թ. հունվարի 1: 218
25 ՕԺՏՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԿԱՆԵՐ ԼԻՆԵՆ
հուլիս
Ջանք արա, որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստծո առաջ իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարա րես։ Բ Տիմոթեոս 2.15:
Թող որ ուսուցիչներն ու ուսանողները հնարավորություն փնտրեն իրենց խոսակցություններում վկայելու Քրիստոսին: Նման վկայությունը շատ ավելի արդյունավետ կլինի, քան շատ քարոզներ: Ուսանողնե՛ր, դարձրեք ձեր ուսանողական կյանքը հնարավորինս կատարյալ: Դուք ճանապարհով միայն մեկ անգամ կանցնեք, իսկ ձեզ տրված հնարավորությունները շատ թանկ են: Դուք ոչ միայն պետք է սովորեք, այլ նաև կիրառեք Քրիստոսի դասերը: Կրթություն ստանալիս դուք հնարավորություն ունեք ասելու Աստծո Խոսքի հրաշալի ճշմարտու թյունների մասին: Բարելավեք յուրաքանչյուր նման հնարավորությունը: Աստված կօրհնի այս կերպ ծախսած յուրաքանչյուր րոպեն: Պահպանեք ձեր պարզությունն ու հոգիների նկատմամբ սերը, և Տերը կառաջնոր դի ձեզ ապահով արահետներ: Այն հարուստ փորձառությունը, որ դուք ձեռք կբերեք, կունենա շատ ավելի մեծ արժեք, քան ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը: Դուք չգիտեք, թե ապագայում ինչ պաշտոնի կկանչվեք: Աստված կարող է օգտագործել ձեզ, ինչպես օգտագործեց Դանիելին՝ տանելու ճշմարտության գիտությունը երկրի հզորագույն տերություններին: Հեր թը ձերն է ասելու, թե արդյո՞ք դուք կունենաք հմտություն և գիտություն՝ անելու այս գործը: Աստված կարող է ձեզ հմտություն տալ ձեր գիտելիք ները կիրառելու գործում: Նա կարող է օգնել ձեզ հարմարվելու ուսման այն ոլորտին, որն ուսումնասիրում եք: Դարձրեք ձեր առաջին հետաքրք րությունը տեր դառնալ ճշմարիտ, ազնիվ և վեհացնող սկզբունքների: Աստված կամենում է, որ վկայեք Իր մասին: Նա չի ուզում, որ դուք հան գիստ նստեք, ուզում է, որ շարժվեք Իր պատվիրաններով: Քրիստոսը ցանկանում է յուրաքանչյուր ուսանողի օգտագործել որ պես Իր գործընկեր: Դուք պետք է համագործակցեք Նրա հետ, Ով տվեց Իր կյանքը ձեզ համար: Ի՜նչ առատ օրհնություններ կիջնեն մեր դպրոցի վրա, եթե ուսուցիչներն ու ուսանողները կենտրոնացնեն իրենց սրտե րը, մտքերը, հոգին և ուժը Աստծո ծառայության վրա որպես Նրան օգ նող ձեռքեր: Դուք կդառնաք այդ օգնող ձեռքը, եթե հանձնեք ձեզ Նրա պահպանությանը: Նա ձեզ կառաջնորդի ապահովաբար և կօգնի ուղիղ արահետներ հարթել ձեր և ուրիշների համար: Նա ձեզ կտա իմաստու թյուն, գիտություն և համապատասխանություն լիարժեք ծառայության համար: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 554, 555:
219
հուլիս
26 ՕԺՏՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ՝ ՎԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով և շատ արտասու քով և փորձություններով, որ Հրեաների նենգություններից պատա հեցին ինձ, որ ինչպես հետ չպահեցի ոչ մի օգտակար բան, որ չպատ մեմ և սովորեցնեմ ձեզ, թե հրապարակներում և թե տան մեջ։ Գործք առաքելոց 20.19, 20:
Աստված ինձ լուսավորել է, որ գրական ավետարանիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված: Նրանք պետք է իրենց գործն սկսեն՝ պատրաստ բացատրելու Սուրբ Գիրքը, և ոչինչ չպետք է ասվի կամ ար վի, որը կկապի նրանց ձեռքերը: Եթե նրանք վստահեն Տիրոջը, երբ վայ րից վայր են գնում, Աստծո հրեշտակները կշրջապատեն նրանց՝ տալով նրանց խոսքեր, որոնք շատ հոգիների լույս, հույս և քաջություն կհաղոր դեն: Եթե չլիներ գրական ավետարանչի աշխատանքը, շատերը երբեք չէին լսի ճշմարտության մասին: Բոլոր այն պարգևներից, որ Աստված տվել է մարդուն, ոչ մեկն ավելի ազնիվ ու մեծ օրհնություն չէ, որքան խոսքի պարգևը, եթե այն սրբա գործված է Սուրբ Հոգով: Լեզվի օգնությամբ ենք համոզում կամ հորդո րում, դրանով ենք աղոթք անում և փառաբանում Աստծուն, և դրանով ենք փոխանցում Փրկագնողի սիրո մասին խորը մտքեր: Այս գործով գրական ավետարանիչը կարող է ցանել ճշմարտության սերմեր՝ պատ ճառ դառնալով, որ Աստծո Խոսքի լույսը փայլի շատ մտքերի վրա: Ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ ոչ մեկը չի ստանա այն տպա վորությունը, թե գրական ավետարանչությամբ զբաղվելը փոքրացնում է Ավետարանի ծառայողի գործը: Լսեք Պողոս առաքյալի վկայությունը. «Եվ երբ որ եկան նրա մոտ, ասաց նրանց. Դուք գիտեք, որ այն առա ջին օրից հետո, որ Ասիա եկա, ինչպես եղա ամեն ժամանակ ձեզ հետ, ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով և շատ արտասուքով և փորձություններով, որ Հրեաների նենգություններից պատահեցին ինձ, որ ինչպես հետ չպահեցի ոչ մի օգտակար բան, որ չպատմեմ և սովորեց նեմ ձեզ, թե՛ հրապարակներում, և թե՛ տան մեջ։ Հրեաներին և Հույնե րին վկայություն տալով՝ ապաշխարել դեպի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալ» (Գործք առաքելոց 20.18-21): Պերճախոս Պողո սը, ում Աստված բացահայտեց Իրեն ընդգծված ձևով, գնում էր տնից տուն մտքի ողջ խոնարհությամբ և շատ արցունքներով և փորձություն ներով: Տնային ավետարանիչ, 1896թ. նոյեմբերի 1:
220
27 ՀՈՎԻՎՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
հուլիս
Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մար գարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ սուրբերի կատարելության համար, պաշտոնի գոր ծի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կա տարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով: Եփե սացիս 4.11-13:
Նրանց, ովքեր պետք է լինեն Իր գործընկերները, Տերը տվել է տա ղանդներ, ունակություններ և ազդեցություն՝ համաձայն նրանց ունա կության այդ պարգևներն Իր ծառայութան համար իմաստուն կերպով օգտագործելու համար: Ամեն մարդու Նա տվել է իր գործը: «Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քա նիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ»: Ինչո՞ւ են նշանակվել այս տարբեր աշխատողները: «Սուրբերի կա տարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շի նության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատար յալ հասակի չափով: Որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեբայությունով, որ մո լորեցնեն խաբեբայության խորամանկությունով: Բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ՝ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը» (Եփե սացիս 4.12-15): Այս տեքստից կարող ենք տեսնել, որ Տերն ունի Իր նշանակված աշխատողները, և որ նրանց վստահված աշխատանքն ունի հստակ առարկա: Մարգարեները, առաքյալները, ավետարանիչները, հովիվնե րը, ուսուցիչները՝ բոլորը պետք է աշխատեն սրբերին կատարելագոր ծելու համար, ծառայության աշխատանքի համար, Քրիստոսի մարմնի շինության համար: Արդյո՞ք սա խիստ ուշադրություն դարձնելու թեմա չէ: Չե՞նք կարող արդյոք տեսնել, որ եկեղեցու համար հատուկ աշխա տանքը մերժվել է, որում սուրբերը չեն հասել կատարելության, որն Աստ ված կցանկանար: Եթե ծառայության գործն արվեր, եկեղեցին շինված կլիներ և կրթված այն մեծ գործի համար, որը զարգանում է նրանց հա մար: Ճշմարտությունը կներկայացվեր այն կերպ, որ Տիրոջ Հոգին կներ գործեր հոգիների վրա, և մեղավորները կհամոզվեին, դարձի կգային ու կզբաղեցնեին իրենց դիրքերը որպես Քրիստոսի հետևորդներ: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 7:
221
28 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՂԱՄԱՐԴ, ԿԻՆ ԵՎ ԵՐԵԽԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ
հուլիս
Եվ այն հինգ քանքար առնողը մոտ եկավ, ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերեց և ասաց. Տեր, ինձ հինգ քանքար տվիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նրանց վրա։ Նրա տերն էլ ասաց նրան. Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախությու նը։ Մատթեոս 25.20, 21:
Տաղանդների առակը պետք է լինի ուշադիր և աղոթքով ուսումնա սիրության առարկա, քանի որ այն ունի անձնական և անհատական կի րառություն յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար, ովքեր ունեն բանականության զորությունը: Ձեր պարտականությունները և պատասխանատվությունը համապատասխանում են այն տաղանդնե րին, որոնք Աստված ձեզ շնորհել է: Չկա Քրիստոսի որևէ հետևորդ, որ չունենա հատուկ պարգև, որի կիրառման համար հաշվետու է Աստծուն: Շատերն են պատճառներ փնտրում Քրիստոսի ծառայությունից հրաժարվելու համար, որովհետև մյուսներն ավելի մեծ պարգևներ և առավելություններ են ստացել: Գերակշռում է այն կարծիքը, որ միայն յուրահատուկ տաղանդ ունեցողները պետք է սրբագործեն իրենց ունա կությունները Աստծո ծառայության համար: Տարածված տեսակետ է և այն, որ տաղանդներ տրվում են միայն որոշակի արտոնյալ դասակարգի՝ բացառելով նրանց, ովքեր, իհարկե, կոչված չեն կիսելու ծանրություն ներն ու պարգևները: Սակայն առակում այդպես չի ներկայացված: Երբ տան տերը կանչեց իր ծառաներին, նա յուրաքանչյուրին տվեց իր գործը: Աստծո ողջ ընտանիքը ներառված է իր Տիրոջ բարիքներն օգտագոր ծելու պատասխանատվության մեջ: Յուրաքանչյուր անհատ, սկսած ամենացածրից և ամենաաննկատելիից, մինչև ամենամեծն ու ամե նավեհը, բարոյական գործակալ է՝ օժտված ունակություններով, որոնց համար նա հաշվետու է Աստծուն: Մեծ կամ փոքր աստիճանով բոլորը պատասխանատու են իրենց Տիրոջ տաղանդների համար: Հոգևոր, մտավոր և ֆիզիկական ունակությունները, ազդեցությունը, հանգստու թյունը, ունեցվածքը, զգացմունքները, կարեկցանքը՝ բոլորը թանկագին պարգևներ են և պետք է օգտագործվեն Տիրոջ գործում հանուն նրանց փրկության, ում համար Քրիստոսը մահացավ: Ինչքա՜ն քիչ են գնահատ վում այս օրհնությունները: Ինչքա՜ն քչերն են փորձում զարգացնել իրենց տաղանդները և մեծացնել իրենց օգտակարությունն աշխարհում: Տերը ամեն մարդու տվել է իր գործը: Նա յուրաքանչյուրին տվել է իր կարո ղություններին համապատասխան, և Նրա վստահությունը համաչափ է նրա կարողություններին: Աստված պահանջում է յուրաքանչյուրից լինել մշակ Իր այգում: Դուք պետք է ընդունեք ձեզ տրված գործը և անեք այն հավատարմորեն: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. մայիսի 1:
222
հուլիս
29
ՊԱՐԳԵՎ ԽՆԴՐԵԼՈՎ
Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նա խատում, և կտրվի նրան։ Հակոբոս 1.5:
Նրանք, ովքեր խնդրում են ուրիշներին փոխանցելու համար, չեն հուսահատվի: Աստված կպարգևատրի նրանց, ովքեր Իր մոտ են գա լիս ջանասեր հավատքով: Նա մեզ վստահեցնում է, որ Իր ամենակա րողության և գերիշխանության մասին միտքը մեզ վախի մեջ չի պահի: Նա մեզ ավելի շատ փառահեղ կանի, քան մենք ենթադրում ենք, եթե գանք Իր ողորմության պատվանդանի մոտ: Նա հղում է անում Իր գերա գույն իշխանությանը՝ որպես Իր մեծ և ողորմած մեծահոգության պատ ճառ, որպեսզի Իրեն ներկայացվեն պահանջներ: Նա ներկայացնում է Իրեն որպես մեր աղոթքները լսելու գրավական՝ հայտարարելով, որ կլսի դրանք: Նա իջնում է կոչին հայրական քնքշության բնազդից մինչև Իր անսահման բարեհաճությունը, Ում մենք պատկանում ենք արարմամբ և փրկագնմամբ: Նա ասում է. «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (Ղուկաս 11.13): Աղքատներն ու հոգով քաղցածները երբեք Աստծուն զուր չեն խնդրի: Հաշվի առնելով սա՝ ասացեք ինձ, թե ո՞վ պետք է ավելի պայծառ և ու րախ, արևի փայլով լի դեմքի արտահայտություն ընդունի, եթե ոչ նրանք, ովքեր ապրում են Աստծո Որդու հավատով: Նրանում են աղքատներն ու քաղցածները գտնում բոլոր իրենց կարիքների բավարարումը: Սակայն եկեք չմոռանանք, որ նրանք, ում Աստված օրհնել է այս կյանքի բարի բաներով, պետք է լինեն Նրա օգնական ձեռքերը, որպեսզի բավարարեն Իր կարիքավորների պահանջմունքները: Նրանք պետք է լինեն Աստծո մշակները: Նրանք Նրա վստահված տնտեսվարներն են և պետք է օգ տագործեն իրենց ունեցածը Նրա գործի առաջընթացի համար՝ փառա վորելու Նրա անունը: Աստված ցանկանում է օգտագործել եկեղեցին որպես ուղի, որի մի ջոցով կարող է տալ Իր շնորհները: Եթե Նրա ժողովուրդը ուղին բաց պա հի՝ ստանալով Նրա շնորհի հոգևոր և ժամանակավոր պարգևները և փոխանցի դրանք կարիքավորներին, չի լինի ոչ մի մերժված հիվանդ, ոչ մի սովից լացող որբ: Այրիների և անհայր երեխաների սրտերը կերգեն ուրախությունից: Աստված մարդուն տվել է Իր պարգևներից ամենահարուստը: Նա սա արել է, որպեսզի մարդիկ կարողանան տարածել Իր պարգևները: Աստ վածաշնչի արձագանք, 1901թ. օգոստոսի 12:
223
30 ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՊԱՐԳԵՎԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
հուլիս
Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մե կին բաժանելով ինչպես կամենում է։ Ա Կորնթացիս 12.11:
Մենք պետք է առաջնորդվենք և կառավարվենք նույն Հոգով, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ չէ, որ մենք բոլորս ունենանք միևնույն պարգևները: «Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Եվ ներգործություն ները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներ գործում է» (Ա Կորնթացիս 12.4-6)՝ բերելու համար այս տարբեր գործո ղությունները կատարյալ ներդաշնակության մեջ: «Բայց հիմա Աստված անդամները՝ նրանց ամեն մեկը դրեց մարմնի մեջ ինչպես կամեցավ» (համար 18): Նա յուրաքանչյուր մարդու դրել է իր պարտականության դիրքում՝ հանձնարարելով նրան տրված աշխատանք: Եթե ունեք որևէ հարց ձեր պարտականությունների վերաբերյալ, աղոթեք Աստծուն ղե կավարության համար, և ձեզ աշխատանք կհանձնարարվի: Աստված մեզ հստակորեն ասել է, որ յուրաքանչյուր մարդու դրել է իր տեղում: «Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով: Մյուսին հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ նույն Հոգով: Ուրիշին՝ զորություննե րի ներգործություններ, և ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանու թյուններ։ Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մե կին բաժանելով ինչպես կամենում է» (Ա Կորնթացիս 12.8-11): «Բայց մեր ամեն մեկիս տրված է շնորհը՝ Քրիստոսի պարգևի չափի պես։ Սրա համար ասում է. Թե Վեր ելավ բարձրը, գերի առավ գերու թյունը և մարդկանց պարգևներ տվեց: Այն վեր ելավը ի՞նչ է, եթե ոչ՝ որ առաջ վայր իջավ երկրի ցած կողմերը։ Այն վայր Իջնողը նույն Ինքն է, որ ամեն երկինքներիցն ավելի բարձր վեր ելավ, որ ամենը լրացնի։ Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստ ծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով» (Եփեսացիս 4.7-13): Այստեղ Աստծո եկե ղեցու անդամները ցույց են տրված իրենց տարբեր դերերը կատարելիս՝ ամեն ինչ մեծագույն Վարպետ Աշխատողի վերահսկողության տակ, Ով գիտի, թե Իր ծառայության մեջ յուրաքանչյուրն ինչ պետք է անի՝ լուծելու առաջացող կարիքները: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. ապ րիլի 1:
224
31 ԶԳԱԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ
հուլիս
Եվ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսում Զորացնողից, որ ինձ հավատարիմ համարեց և սպասավորության մեջ դրեց, որ առաջուց հայհոյիչ և հալածող և թշնամանող էի, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Բայց էլ ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը հավատով և սիրով, որ Քրիստոս Հիսուսումն է։ Ա Տիմոթեոս 1.12-14:
Քրիստոսի համար հոգիներ շահելու գործում հաջողակ լինելու հա մար մարդիկ պետք է իրենց վրա կրեն Սուրբ Հոգու ազդեցությունը: Սա կայն որքա՜ն քիչ բան է հայտնի Աստծո Հոգու գործունեության մասին: Որքա՜ն քիչ բան է ասվել Սուրբ Հոգով օժտված լինելու կարևորության մասին, և դեռևս Սուրբ Հոգու ներգործության միջոցով է, որ մարդիկ պետք է բերվեն Քրիստոսին, և միայն Նրա զորության միջոցով կարող է հոգին մաքրագործվել: Փրկիչն ասաց. «Եվ Նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար» (Հովհաննես 16.8): Քրիստոսը Սուրբ Հոգու պարգևը խոստացավ եկեղեցուն, սակայն որքա՜ն քիչ է այդ պարգևը գնահատված: Որքա՜ն հազվադեպ է Հոգու զորությունն զգացվում եկեղեցում, որքա՜ն քիչ է Նրա զորության մասին խոսվում մարդկանց առաջ: Փրկիչն ասել է. «Բայց դուք զորություն կառ նեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք» (Գործք առա քելոց 1.8): Ընդունելով այս պարգևը` մնացած բոլոր պարգևները կլի նեն մերը, քանի որ պետք է ունենանք այս պարգևը Քրիստոսի շնորհի հարստությունների առատության համեմատ, և Նա պատրաստ է տալ յուրաքանչյուր հոգու իր ընկալունակության համապատասխան: Այդ դեպքում եկեք չբավարարվենք այս օրհնության ընդամենը մի փոքրիկ մասով, միայն այն չափաբաժնով, որը հետ կպահի մեզ մահվան նինջից, այլ եկեք ջանասիրաբար փնտրենք Աստծո շնորհի առատությունը: Աստված տա, որպեսզի Նրա դարձի բերող զորությունն զգացվի մարդ կանց այս լայն շրջանում: Ո՜հ, թող որ Աստծո զորությունն իջնի մարդ կանց վրա: Այն, ինչը մեզ հարկավոր է, ամենօրյա երկրպագությունն է: Մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, եռանդուն կերպով աղոթենք, որպեսզի Աստծո Սուրբ Հոգու զորությունը մեզանից յուրա քանչյուրին համապատասխանեցնի Նրա այգում մեր աշխատանքին: Ոչ ոք պատրաստ չէ կրթելու և ուժեղացնելու եկեղեցին, մինչև չստանա Սուրբ Հոգու պարգևը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 29:
225
Օ ԳՈՍ ՏՈՍ
ՀՈԳՈՒՑ ՆԵՐՇՆՉՎԱԾ
օգոստոս
1
ՏՐՎԱԾ ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉՄԱՄԲ
Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության և հանդիմանության և ուղղելու և արդարություն խրատելու համար: Բ Տիմոթեոս 3.16:
Աստվածաշունչը որպես իր հեղինակ մատնանշում է Աստծուն, թեև այն գրվել է մարդու ձեռքով, և իր տարբեր գրքերի բազմազան ոճով այն ներկայացնում է տարբեր գրողների բնութագիրը: Հայտնված ճշմարտու թյունները բոլորն «աստվածաշունչ են», թեև արտահայտված են մարդ կանց բառերով: Անսահմանն Իր Սուրբ Հոգով լույս է սփռել Իր ծառաների մտքերի և սրտերի վրա: Նա տվել է երազներ և տեսիլքներ, նշաններ և պատկերներ, և նրանք, ում այդ կերպ բացահայտվել է ճշմարտությունը, մարմնավորել են մտքերը մարդկային լեզվով: Տասը պատվիրաններն ասվել են Իր` Աստծո կողմից և գրվել են Նրա սեփական ձեռքով: Դրանք աստվածային, և ոչ թե մարդկային ծագում ունեն: Բայց Աստվածաշունչը մարդկային լեզվով արտահայտված իր աստվածատուր ճշմարտություններով ներկայացնում է աստվածայինի և մարդկայինի միաբանություն: Նման միաբանություն կար Քրիստոսի էության մեջ, Ով Աստծո և մարդի Որդի էր: Այսպիսով Աստվածաշնչի, ինչ պես նաև Քրիստոսի համար ճիշտ է, որ «Բանը մարմին եղավ և բնակ վեց մեր մեջ» (Հովհաննես 1.14): Աստվածաշնչի գրքերը, որոնք տարբեր դարերում գրել են մարդիկ, ովքեր մեծապես տարբերվել են միմյանցից իրենց դիրքով, զբաղմուն քով, մտավոր և հոգևոր շնորհներով, հույժ տարբեր են իրարից ինչպես ոճով, այնպես էլ լուսաբանվող թեմաներով: Նրա հեղինակներն արտա հայտման տարբեր ձևեր են օգտագործում. հաճախ միևնույն ճշմար տությունը մեկն ավելի ցայտուն կերպով է ներկայացնում, քան մյուսը: Քանի որ գրողներն այս կամ այն նյութը ներկայացնում են տարբեր տեսանկյուններից, անուշադիր, նախապաշարված կամ մակերեսո րեն ընթերցողը կարող է անհամաձայնություն և հակասություն տեսնել այնտեղ, ուր խոհուն, բարեպաշտ ու խորաթափանց ուսումնասիրողին բացահայտվում է նրա հիմքում ընկած լիակատար ներդաշնակությու նը: Մեծ պայքար, v, vi:
227
օգոստոս
2
ՈՃԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա, և լուսաբերը ծագի ձեր սրտերում։ Բ Պետրոս 1.19:
Աստվածաշունչը գրողները պետք է իրենց գաղափարներն արտա հայտեին մարդկային լեզվով: Այն գրել են մարդիկ: Այս մարդիկ ներշնչված էին Սուրբ Հոգու կողմից: Լեզվի`մարդկանց ընկալման անկատարու թյունների, մարդկային մտքի խեղաթյուրվածության, ճշմարտությունից խուսափելու հնարամտության պատճառով, շատերը կարդում և հաս կանում են Աստվածաշունչն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Պատճառն այն չէ, որ խրթինությունն Աստվածաշնչի մեջ է: Ընդդիմա դիր քաղաքական գործիչները վիճաբանում են օրենսդրության տար բեր օրենքների կետերի շուրջ և որդեգրում ընդդիմադիր տեսակետներ իրենց կիրառումներում և այդ օրենքներում: Սուրբ Գիրքը մարդկանց տրվել է ոչ թե չընդհատվող խոսքերի շա րունակական շղթայով, այլ կտոր-կտոր՝ հաջորդող սերունդների միջո ցով, որովհետև Աստված Իր նախախնամության մեջ տեսավ հարմար հնարավորություն՝ տպավորելու մարդուն տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Մարդիկ գրում էին, քանի որ ներշնչված էին Սուրբ Հոգով: «Սկզբում բողբոջն է, հետո՝ ծաղիկը, հետո՝ պտուղը», «առաջ խոտն է, հետո՝ հասկը, և նրանից հետո՝ լցված ցորեն հասկի մեջ» (Մար կոս 4.28): Սա ճիշտ այն է, ինչ Աստվածաշնչի խոսքերն են մեզ համար: Միշտ չէ, որ Աստվածաշնչում կատարյալ հաջորդականություն և ար տաքուստ միասնություն կա: Քրիստոսի հրաշքները տրված են ոչ թե հստակ հերթականությամբ, այլ հանգամանքների առաջ գալուն զու գընթաց, որոնք հանգեցրել են Քրիստոսի աստվածային զորության այս դրսևորմանը: Աստվածաշնչի ճշմարտությունները նման են թաքնված մարգարիտների: Դրանք պետք է փնտրվեն, փորվեն ջերմեռանդ ջանքե րով: Նրանք, ովքեր Սուրբ Գրքին միայն հարևանցի հայացք են նետում, իրենց մակերեսային գիտությամբ, որն իրենց կարծիքով շատ խորն է, կխոսեն Աստվածաշնչի հակասությունների մասին և կասկածի տակ կդնեն Աստվածաշնչի հեղինակությունը: Սակայն նրանք, ում սիրտը ներդաշնակ է ճշմարտության և պարտականության հետ, կուսումնա սիրեն Սուրբ Գիրքը բարերար ներգործություն ստանալուն պատրաստ սրտով: Ընտիր լուրեր 1.19, 20:
228
3 ԳՐՈՂՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ
օգոստոս
Որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամ քի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Բ Պետրոս 1.21:
Ինչպես ներկայացված է Աստվածաշնչի տարբեր անհատների միջո ցով, ճշմարտությունը բացահայտվում է իր բազմապիսի տեսանկյուն ներով: Մի հեղինակն ավելի ուժգին է տպավորված թեմայի մի փուլով, նա կառչում է այն կետերին, որոնք ներդաշնակ են իր փորձառության, ընկալման կամ գնահատման զորության հետ, մեկ ուրիշը կառչում է մեկ ուրիշ փուլի, և ամեն մեկը, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ներ կայացնում է այն, ինչն ամենաուժգինն է ներգործել իր մտքի վրա` յու րաքանչյուրում ճշմարտության տարբեր տեսանկյուն, սակայն կատար յալ ներդաշնակություն՝ բոլորը միասին: Եվ այս կերպ բացահայտված ճշմարտությունները միավորվում են, որպեսզի կազմեն կատարյալ ամբողջություն` հարմարեցված բավարարելու մարդկանց կարիքները կյանքի բոլոր հանգամանքներում և փորձառություններում: Աստված ուրախ է եղել հաղորդելու Իր ճշմարտություններն աշխար հին մարդկանց միջոցով, և Նա Ինքը, Իր Սուրբ Հոգու միջոցով, պատ րաստել է մարդկանց և իրավասություն տվել նրանց անելու այս գործը: Նա ղեկավարել է միտքը՝ ընտրելու ինչ խոսել և ինչ գրել: Գանձը վստահ վել է հողեղեն անոթներին, թեև, այնուամենայնիվ, այն երկնային է: Վկա յությունը հայտնվում է մարդու լեզվի անկատար արտահայտությամբ, սակայն այն Աստծո վկայությունն է, և Աստծո հնազանդ և հավատավոր զավակը նայում է դրան ճշմարտությամբ և շնորհով լի աստվածային զո րության փառքի մեջ: Իր խոսքում Աստված մարդկանց փրկության համար անհրաժեշտ գիտելիքներ է տվել: Սուրբ Գիրքը պետք է ընդունվի որպես Նրա կամքի հեղինակավոր, անսխալական հայտնություն: Այն բնավորության չափա նիշ է, և նրանով պետք է ստուգվի ցանկացած ուսմունք և փորձառու թյուն: «Ամեն գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության և հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար, որ պեսզի Աստծո մարդը կատարյալ լինի` ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16, 17): Մեծ պայքար, vi, vii:
229
4 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ
օգոստոս
Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, այս վերջի օրերում խոսեց մեզ հետ Որդով, Ում ամեն բանի ժառանգ դրեց, Ումով աշխարհքն էլ արեց: Եբրայեցիս 1.1, 2:
Աստվածաշունչը մեզ չի տրվել վեհապանծ գերմարդկային լեզվով: Հիսուսը մարդուն հասնելու համար մարդեղություն հագավ: Աստվածա շունչը պետք է տրվեր մարդկային լեզվով: Մարդկային ամեն բան ան կատար է: Նույն բառով տարբեր իմաստներ են արտահայտվում, չկա մեկ բառ յուրաքանչյուր հստակ գաղափարի համար: Աստվածաշունչը տրվել է գործնական նպատակների համար: Մտքի կնիքները տարբեր են: Արտահայտություններն ու պնդումնե րը բոլորը նույն կերպ չեն հասկանում: Ոմանք ընկալում են Սուրբ Գրքի պնդումներն իրենց յուրահատուկ մտքին և դեպքին հարմար: Կանխա կալ կարծիքը, նախապաշարմունքը և կիրքը ուժգին ազդեցություն են ունենում ընկալման խավարման վրա և շփոթեցնում են միտքը նույնիսկ Սուրբ Գրքի խոսքերը կարդալիս: Աստվածաշունչը գրվել է ներշնչված մարդկանց կողմից, սակայն այն Աստծո մտքի և արտահայտության ձևը չէ: Այն մարդկային արտահայտ չաձևն է: Աստված՝ որպես գրող, ներկայացված չէ: Մարդիկ հաճախ կա սեն, որ նման արտահայտությունն Աստծունը չէ: Սակայն Աստված չի ներկայացրել Իրեն Աստվածաշնչի բառերում, տրամաբանության, ճար տասանության մեջ, դատաստաններում: Աստվածաշնչի գրողներն Աստ ծո դպիրներն էին, ոչ թե Նրա գրիչը: Նայե՛ք տարբեր գրողների: Աստվածաշնչի բառերը չեն, որ ներշնչված են, այլ մարդիկ: Ներգործու թյունն ազդում է ոչ թե մարդու խոսքի կամ նրա արտահայտության վրա, այլ հենց մարդու վրա, ով Սուրբ Հոգու ազդեցությամբ լցվում է մտքերով: Սակայն բառերն ստանում են անհատական մտքի կնիքը: Աստվածային միտքը տարածվում է: Աստվածային միտքն ու կամքը համախմբվում են մարդկային մտքի և կամքի հետ. այսպիսով մարդու արտաբերումներն Աստծո Խոսքն են: Ընտիր լուրեր 1.20, 21:
230
5 ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
օգոստոս
Եվ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երևաց նրան մորենու մի ջից, և նա տեսավ, որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մո րենին չէր սպառվում։ Ելից 3.2
1896թ. մարտի 20, ուրբաթ, ես վաղ արթնացա, առավոտյան ժամը 3:30-ի սահմաններում: Մինչ գրում էի Հովհաննեսի 15-րդ գլխի վերաբեր յալ, հանկարծ զարմանահրաշ խաղաղություն իջավ վրաս: Թվում էր, թե ամբողջ սենյակը լցված է երկնային մթնոլորտով: Թվում էր, թե իմ սենյա կում կա սուրբ Ներկայություն: Ես ցած դրեցի իմ գրիչն ու սպասում էի, թե ինչ կասի ինձ Հոգին: Ես ոչ մի մարդու չտեսա, չլսեցի քիչ թե շատ լսելի ձայն, բայց թվում էր, թե երկնային Պահակ կա իմ կողքին. ես զգացի, որ գտնվում եմ Հիսուսի ներկայության մեջ: Այն քաղցր խաղաղությունն ու լույսը, որը կար իմ սենյակում, անհնար է բացատրել կամ նկարագրել: Սուրբ մթնոլորտ էր ինձ շրջապատում, և իմ մտքին ու ընկալունակությանը ներկայացվեցին մեծ հետաքրքրու թյան և կարևորության հարցեր: Գործողությունների մի շարք ներկայաց վեց իմ առջև, կարծես անտեսանելի Ներկայությունը խոսում էր ինձ հետ: Այն թեման, որի մասին ես գրում էի, կարծես անհետացավ իմ մտքից, և մեկ այլ թեմա հստակորեն բացվեց իմ առաջ: Մի մեծ ակնածանք պա տեց ինձ, երբ զգացի, որ թեմաները տպավորվում էին իմ մտքում: Ընտիր լուրեր 3.35, 36: Ես վաղ արթնացա հինգշաբթի օրը, կեսգիշերն անց էր, ժամը 2-ի սահմաններում, և մտազբաղ գրում էի Ճշմարիտ Որթի թեմայի շուրջ, երբ զգացի Ներկայությունն իմ սենյակում, ինչպես նախկինում շատ ան գամներ, և կորցրեցի ողջ հիշողությունս այն մասին, թե ինչ էի գրում: Թվում էր՝ ես գտնվում էի Հիսուսի ներկայության մեջ: Նա ինձ ասում էր այն, ինչում ես պետք է ցուցումներ ստանայի: Ամեն ինչ այնքան պարզ և հստակ էր, որ ես չէի կարող սխալ հասկանալ: Ընտիր լուրեր 3.36:
231
6 ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐ՝ ՏԵՍԻԼՔ
օգոստոս
Պարծենալը հիրավի օգուտ չի բերում ինձ, բայց կգամ Տիրոջ տե սիլքներին և հայտնություններին։ Մեկ մարդ գիտեմ Քրիստոսում տասնչորս տարուց առաջ, թե մարմնով էր՝ չգիտեմ, և թե առանց մարմնի էր՝ չգիտեմ, Աստված գիտի, նա հափշտակվեց մինչև եր րորդ երկինքը։ Բ Կորնթացիս 12.1, 2:
Քանի որ հաճախ են հարցեր տրվում տեսիլքում և դրանից դուրս գա լուց հետո իմ վիճակի վերաբերյալ, ես կասեմ, որ երբ Տերը հարմար է գտնում տեսիլք տալը, ես վերցվում եմ Հիսուսի և հրեշտակների ներկա յության մեջ և ամբողջովին մոռանում երկրային բաները: Ես ավելին չեմ կարող տեսնել, քան որ հրեշտակներն ուղղորդում են ինձ: Իմ ուշադրու թյունը հաճախ ուղղորդվում է երկրի վրա կատարվող տեսարանների: Ժամանակ առ ժամանակ ինձ տանում են դեպի հեռավոր ապագա և ցույց տալիս, թե ինչ պետք է կատարվի: Այնուհետև կրկին ինձ ցույց են տրվում բաներ, որոնք կատարվել են անցյալում: Երբ դուրս եմ գալիս տեսիլքից, միանգամից չեմ վերհիշում ամենը, ինչ տեսել եմ, և թեման այնքան էլ պարզ չի ներկայանում իմ առաջ, մինչև որ սկսում եմ գրել. այդ ժամանակ տեսարանը հառնում է իմ առջև, ինչպես այն ցույց էր տրվել, և ես կարողանում եմ տեսիլքն ազատորեն շարադրել: Երբեմն այն ամենը, ինչ տեսել եմ, տեսիլքից դուրս գալուց հետո փակ վում է ինձանից, և ես չեմ կարողանում ոչինչ վերհիշել, մինչև որ բերվում եմ մի խմբի առաջ, որում այդ տեսիլքը կիրառելի է. այդժամ իմ տեսած բաները ուժով վերադառնում են միտքս: Ես նույնքան կախված եմ Տիրոջ Հոգուց տեսիլքը կապակցելու և գրառելու ժամանակ, որքան որ կախ ված եմ այն տեսնելու ժամանակ: Ինձ համար անհնար է հիշել ինձ ցույց տրված բաները, մինչև որ Տերը բերում է դրանք իմ առաջ այն ժամա նակ, երբ Իրեն հաճո է, որ ես կապակցեմ և գրառեմ դրանք: Ընտիր լու րեր 1.36, 37: Թեև տեսիլքը գրառելիս նույնքան կախված եմ Տիրոջ Հոգուց, ինչքան այն ստանալիս, այնուամենայնիվ, այն բառերը, որոնք ես օգտագործում եմ տեսածս նկարագրելու համար, իմ սեփականն են, եթե դրանք այն բառերը չեն, որոնք ինձ ասել է հրեշտակը, և որոնք ես մշտապես նշում եմ որպես մեջբերում: Ընտիր լուրեր 1.37:
232
7 ՊԱՏՄԱԲԱՆԸ, ՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻԿ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
օգոստոս
Որովհետև շատերը ձեռնարկեցին մեր մեջ հաստատված բաների պատմությունը վերստին կարգել, ինչպես մեզ ավանդեցին սկզբիցն ականատես և խոսքին սպասավոր լինողները, ես էլ, որ սկզբից բո լոր բաներին ճշմարտությունով հետևեցի, կամեցա կարգավ գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե: Ղուկաս 1.1-3:
Քանի որ Աստծո Հոգին իմ մտքին բացել է Նրա Խոսքի մեծագույն ճշմարտությունները, ինչպես նաև անցյալի և ապագայի տեսարաննե րը, ինձ առաջարկվել է իմացնել ուրիշներին այն, ինչն այդ կերպ բացա հայտվել է՝ հետևելու համար պայքարի պատմությանը անցյալ դարերում և հատկապես այն այնպես ներկայացնելու, որ լույս սփռի ապագայի արագ մոտեցող պայքարի վրա: Հետապնդելով այս նպատակը` ես փոր ձեցի ընտրել և միասին հավաքել եկեղեցու պատմության մեջ դեպքերն այն կերպ, որպեսզի հետևենք մեծագույն ստուգիչ ճշմարտությունների բացահայտմանը, որոնք տարբեր ժամանակներում տրվել են աշխար հին, որոնք հարուցել են սատանայի ցասումը և աշխարհը սիրող եկեղե ցու ատելությունը. և այն պահպանվել է նրանց վկաների կողմից, ովքեր «չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ» (Հայտնություն 12.11): Բարեփոխության առաջընթացը մատնանշող մեծագույն դեպքերն անցյալ դարերում պատմական դեպքեր են, հայտնի և համընդհանուր ձևով ընդունված Բողոքական աշխարհում. այդ փաստերը ոչ ոք չի կա րող ժխտել: Այս պատմությունը, որ հակիրճ ներկայացրեցի գրքի շրջա նակներում, և հակիրճությունը, որը պարտադիր պետք է դիտարկվի, փաստերը, որոնք խտացված էին փոքր տարածքում, կարծես համա հունչ էին դրանց կիրառման ճիշտ ընկալմանը: Որոշ դեպքերում, երբ պատմաբանն այնպես է խմբավորել իրադար ձությունները, որպեսզի ներկայացնի առարկայի հակիրճ, համապար փակ տեսակետ, կամ ամփոփել է մանրամասները համապատասխան ձևով, նրա խոսքերը մեջբերվել են: Սակայն շատ դեպքերում հատուկ ուշադրություն չի ցուցաբերվել, եթե մեջբերումները չեն տրվել գրողի հե ղինակությունը մեջբերելու համար, այլ որովհետև նրա պնդումը արտա հայտում է թեմայի պատրաստի և հարկադրական ներկայացում: Մեր ժամանակներում բարեփոխումների գործն առաջ տանողների փորձի և տեսակետների մասին պատմելիս այդ կերպ օգտագործվել են նրանց հրատարակված աշխատանքները: Մեծ պայքար, xi, xii:
233
8 ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՆԵՐՇՆՉՎԱԾ ԵՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
օգոստոս
Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղոր դություն ունենաք մեզ հետ. և մեր հաղորդությունը Հոր հետ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Ա Հովհաննես 1.3:
Գործն սկսվեց անկայուն և անորոշ ձևով՝ շարունակելով աճել և թափ առնել: Տպագրատներն ու առաքելությունները շատ երկրներում վկա յում են դրա աճի մասին: Ուղեպարկով փոստ տեղափոխված մեր առա ջին թերթի տպագրության փոխարեն մեր բազմազան պարբերականնե րի հարյուր հազարավոր օրինակներ այժմ ամեն ամիս ուղարկվում են տպագրական գրասենյակներ: Աստծո ձեռքն Իր գործի վրա է, որպեսզի այն բարգավաճի: Իմ կյանքի հետագա պատմությունը կներառի մեր մեջ առաջացած բազմաթիվ ձեռնարկությունների պատմությունը, որոնց հետ իմ կյան քի գործը սերտորեն միախառնվել է: Այս հաստատությունների վերա կառուցման համար ես ու ամուսինս աշխատել ենք գրչով և ձայնով: Հակիրճ նշելու համար ասեմ, որ այս ակտիվ և զբաղված տարիների փորձը մշտապես գերազանցել է այս նախագծի սահմանները: Գործին խոչընդոտելու և աշխատողներին կործանելու սատանայի ջանքերը չեն դադարել, սակայն Աստված հոգ է տանում Իր ծառաների և Իր գործի մասին: Վերանայելով մեր անցած պատմությունը՝ մեր ներկա վիճակին հաս նելուն ուղղված յուրաքանչյուր քայլն անելիս ես կարող եմ ասել՝ փա՛ռք Աստծուն: Երբ տեսնում եմ, թե Աստված ինչ է անում, լցվում եմ զարման քով և վստահությամբ Քրիստոսի նկատմամբ՝ որպես Առաջնորդի: Մենք ապագայից վախենալու ոչինչ չունենք, միայն թե չմոռանանք այն ուղին, որով Նա մեզ առաջնորդել է, և չմոռանանք Նրա ուսմունքը մեր անցած պատմության մեջ: Մենք պարտական ենք Աստծո առաջ՝ օգտագործելու յուրաքանչյուր առավելություն, որ Նա մեզ է վստահել՝ գեղեցկացնելու ճշմարտությունը բնավորության սրբությամբ և ուղարկելու նախազգուշացման, մխիթա րության, հույսի և սիրո լուրեր նրանց, ովքեր են սխալի և մեղքի խավա րում են: Կյանքի ուրվագծեր, 196:
234
9 ՄԽԻԹԱՐԻՉԸ ՏԱԼԻՍ Է ՆԵՐՇՆՉՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴ
օգոստոս
Որովհետեւ շատ նեղությունից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով, ոչ թե որ տրտմեք, այլ որ իմ սերը գիտենաք, որը ես առատորեն ունեմ ձեզ վրա։ Բ Կորնթացիս 2.4:
Երբ ես գնացի Կոլորադո, այնքան էի անհանգստացած ձեզ համար, որ, չնայած թուլությանս, գրեցի շատ էջեր, որոնք պետք է կարդացվեին ձեր ճամբարային հանդիպման ժամանակ: Թույլ և դողալով՝ ես արթնա ցա դեռ լույսը չբացված, ժամը 3-ին՝ ձեզ գրելու համար: Աստված խոսում էր հողեղենի միջոցով: Դուք կարող եք ասել, որ այս հաղորդակցությունն ընդամենը մի նամակ էր: Այո, դա նամակ էր, սակայն դրդված Աստծո Հոգուց՝ ձեր մտքին բերելու բաներ, որոնք ցույց էին տրվել ինձ: Իմ գրած նամակներում, իմ կրած վկայություններում ես ձեզ ներկայացնում եմ այն, ինչ Տերը ներկայացրել է ինձ: Ես թղթի վրա չեմ գրում հոդված՝ ար տահայտելով բացառապես իմ սեփական գաղափարները: Դրանք այն են, ինչ Աստված բացահայտել է ինձ տեսիլքում` գահից փայլատակող լույսի թանկագին ճառագայթներ: Ո՞ր ձայնը կընդունեք որպես Աստծո ձայն: Տերը պահեստային ի՞նչ զորություն ունի՝ ձեր սխալներն ուղղելու և ցույց տալու համար ձեր ըն թացքն այնպես, ինչպես այն կա: Ի՞նչ զորություն պետք է աշխատի եկե ղեցում: Եթե հրաժարվում եք հավատալ, մինչև տարակուսանքի բոլոր ստվերներն ու կասկածի բոլոր հնարավորությունները հեռանան, ապա երբեք չեք հավատա: Կատարյալ գիտություն պահանջող կասկածը եր բեք իր տեղը չի զիջի հավատին: Հավատը հիմնվում է վկայության, ոչ թե ցուցադրման վրա: Տերը պահանջում է մեզանից հնազանդվել պարտա վորվածության ձայնին, երբ մեր շուրջն այդքան շատ ձայներ կան, որոնք մեզ հրահրում են հետևել հակառակ ընթացքի: Մեզանից պահանջվում է ջանասեր ուշադրություն՝ տարբերակելու այն ձայնը, որը գալիս է Աստ ծուց: Մենք պետք է դիմադրենք հակումներին, նվաճենք դրանք և հնա զանդվենք խղճի ձայնին առանց փոխզիջման գնալու, որ դրա հուշումնե րը, կամքի և ազդակների վերահսկողությունը չդադարեն: Տիրոջ խոսքը գալիս է բոլոր նրանց, ովքեր չեն ընդդիմանում Նրա Հո գուն՝ վճռելով չլսել և չհնազանդվել: Այս ձայնը լսվում է նախազգուշա ցումներում, խորհուրդներում, հանդիմանության մեջ: Դա Իր ժողովրդին ուղղված Տիրոջ լույսի լուրն է: Եթե մենք սպասենք ավելի բարձր կոչերի և ավելի լավ հնարավորությունների, լույսը կարող է վերցվել, իսկ մենք կմնանք խավարում: Ընտիր լուրեր 1.27, 28:
235
10 ԱՌԱՋՆՈՐԴ` ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ
օգոստոս
Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեք այսօր ձեզ համար, թե ո՞րն եք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ Ամորհացիների աստված ներին, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք. բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու: Հեսու 24.15:
Ես առանձնահատուկ հետաքրքրություն եմ զգում այս համաժողովի (1901 թվականի Վեհաժողովի նիստ) ընթացքի և որոշումների նկատ մամբ այն ամենի վերաբերյալ, ինչ պետք է արվեր տարիներ առաջ, և հատկապես տասը տարի առաջ, երբ մենք հավաքվել էինք համաժողովի ժամանակ, և Աստծո Հոգին և զորությունն այցելեցին մեր հավաքը` վկա յելով, որ Աստված պատրաստ էր աշխատել Իր ժողովրդի համար, եթե նրանք ենթարկվեին աշխատանքային կարգին: Այն ժամանակ ինձ տրված լույսն այն էր, որ այս ժողովուրդն ավելի բարձր պետք է կանգնի, քան որևէ այլ ժողովուրդ այս երկրի երեսին, որ նրանք հավատարիմ ժողովուրդ են լինելու, ժողովուրդ, ով ճիշտ կեր պով կներկայացնի ճշմարտությունը: Նրանց կյանքում բացահայտված ճշմարտության սրբագործող զորությունը պետք է առանձնացներ նրանց աշխարհից: Նրանք պետք է կանգնեին բարոյական արժանապատվու թյամբ՝ ունենալով այնպիսի սերտ կապ երկնքի հետ, որ Իսրայելի Տեր Աստվածը նրանց տեղ տար երկրի վրա: Տարեցտարի միևնույն հաստատումն էր արվում, սակայն ժողովրդին վեհացնող սկզբունքները գործի չէին դրվում: Աստված նրանց հստակ լույս է տվել, թե ինչ պետք է անեն, և ինչ չպետք է անեն, սակայն նրանք հեռանում են այդ լույսից, և ես զարմանում եմ, որ մենք այսքան բարգա վաճում ենք, ինչպես այսօր: Դա Աստծո մեծագույն ողորմությամբ է, ոչ թե մեր արդարության, այլ որ Նրա անունը չանարգվի աշխարհում: Աստծո Խոսքը պետք է լինի մեր ուղեցույցը: Ուշադրության արժա նացրե՞լ եք արդյոք Խոսքը: Վկայությունները ոչ մի դեպքում չպետք է զբաղեցնեն Խոսքի տեղը: Դրանք պետք է ձեզ բերեն այդ անտեսված Խոսքին, որպեսզի ուտեք Քրիստոսի խոսքերը, որպեսզի սնվեք դրան ցով, որ կենդանի հավատով հիմնվեք նրա վրա, ինչով սնվում եք: Եթե ապրում եք Քրիստոսին և Նրա Խոսքին հնազանդ, դուք ուտում եք կյան քի ծառի տերևները, որոնք ազգերի բժշկության համար են: Վեհաժողովի օրաթերթ, 1901թ. ապրիլի 3:
236
11 ԳՐՈՂ՝ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ԱՍՏԾՈ ՀՐԱՄԱՆՈՎ
օգոստոս
Եվ աթոռի վրա Նստողն ասաց. Ահա ամեն բան նոր եմ անում, և ասաց ինձ. Գրիր, որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են։ Հայտնություն 21.5:
Քույր Ուայթն այս գրքերի ստեղծողը չէ: Դրանք բովանդակում են ցու ցումներ, որոնք իր կյանքի ու գործի ընթացքում Աստված տվել է նրան, պարունակում են թանկագին, մխիթարիչ լույսը, որն Աստված տվել է Իր ծառային աշխարհին փոխանցելու համար: Գրքերի էջերից այդ լույսը պետք է փայլատակի տղամարդկանց և կանանց սրտերին` առաջոր դելով նրանց դեպի Փրկիչը: Տերը հայտարարել է, որ այդ գրքերը պետք է տարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Դրանց մեջ կա ճշմարտություն, որն ստացողի համար կյանքի հոտ է դեպի կյանք: Դրանք Աստծո լուռ վկաներն են: Անցյալում այդ գրքերը Նրա ձեռքում ծառայել են որպես շատ հոգի ներ համոզելու և դարձի բերելու միջոց: Շատերն են կարդացել դրանք անհագ սպասումներով: Դրանց էջերում տեսել են Քրիստոսի քավության ազդեցությունը և վստահել են դրա զորությանը: Նրանք որոշում են կա յացրել իրենց հոգիների պահպանումը հանձնել Արարչին՝ սպասելով և հուսալով Փրկչի գալուստին, Ով Իր սիրելիներին իրենց հավերժական տները կտանի: Ապագայում այս գրքերը պետք է շատ ուրիշներին Ավե տարանը պարզ դարձնեին` բացահայտելով նրանց փրկության ճանա պարհը: Աստված Իր ժողովրդին շատ ցուցումներ է ուղարկել՝ տողը տողի, սկզբունքը սկզբունքի հետևից, այստեղ՝ մի փոքր և այնտեղ՝ մի փոքր: Աստվածաշնչին քիչ ուշադրություն է հատկացվում, և Տերը տվել է փոքր լույսը՝ կանանց և տղամարդկանց դեպի ավելի մեծ լույսն առաջնորդելու համար: Օ՜, ինչքան բարի գործ կկատարվեր, եթե այս գրքերը կարդաց վեին դրանցում պարունակվող սկզբունքներն իրականացնելու վճռա կանությամբ: Հազարապատիկ ավելի մեծ զգոնություն, ինքնամերժում և վճռական ջանք կլիներ: Եվ շատ շատերն այժմ կուրախանային մեր ժամանակի ճշմարտության լույսով: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ջանասիրաբար աշխատեք՝ բաժանելու հա մար այս գրքերը: Դրեք ձեր սրտերն այս գործի մեջ, և Աստծո օրհնու թյունը ձեզ հետ կլինի: Առաջ գնացեք հավատով` աղոթելով, որ Աստված նախապատրաստի սրտերը լույսն ընդունելու համար: Եղեք հաճելի և բարեկիրթ: Հետևողական ընթացքով ցույց տվեք, որ ճշմարիտ քրիս տոնյաներ եք: Քայլեք և աշխատեք երկնքի լույսով, և ձեր ճանապարհը կլինի արդարների ճանապարհի նման, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. հունվարի 20:
237
12 ՊԱՐԳԵՎԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
օգոստոս
Քո աղաչանքի սկզբում խոսք դուրս եկավ, և ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես, ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը: Դանիել 9.23:
1844 թվականի դեպքերից հետո մենք սկսեցինք որոնել ճշմարտու թյունն ինչպես թաքնված գանձ: Ես հանդիպում էի եղբայրների հետ, մենք ուսումնասիրություններ էինք կատարում և ջանասիրաբար աղո թում: Հաճախ մնում էինք միասին մինչև ուշ գիշեր, երբեմն՝ ողջ գիշերը՝ աղոթելով լույսի և Խոսքի ուսումնասիրության համար: Կրկին և կրկին այս եղբայրները հավաքվում էին միասին ուսումնասիրելու Աստվածա շունչը՝ հասկանալու դրա իմաստն ու պատրաստ լինելու զորությամբ այն սովորեցնել: Երբ իրենց ուսումնասիրություններում նրանք հասնում էին այն կետին, որտեղ ասում էին. «Մենք չենք կարող անել ավելին», Աստծո Հոգին գալիս էր ինձ վրա: Ինձ տրվում էր տեսիլք և մեր ուսումնա սիրած հատվածների հստակ բացատրությունը՝ ցուցումներով, թե ինչ պես արդյունավետ աշխատենք և սովորեցնենք: Այդպիսով լույս տրվեց, որն օգնեց մեզ հասկանալ Սուրբ Գիրքը Քրիստոսի, Նրա առաքելության և Նրա քահանայության վերաբերյալ: Ինձ բացվեց ճշմարտության մի գիծ, որը ձգվում էր այդ ժամանակվանից մինչև այն օրերը, երբ մենք ոտք կդնենք Աստծո քաղաքը, և ես փոխանցեցի մյուսներին Տիրոջ տված ցու ցումները: Այս ողջ ժաանակահատվածում ես չէի կարողանում հասկանալ եղ բայրների փաստարկները: Իմ միտքը փակված էր, այդ պատճառով ես ի զորու չէի ըմբռնել մեր ուսումնասիրած հատվածների իմաստը: Սա իմ կյանքի ամենամեծ վշտերից մեկն էր: Ես այս վիճակում էի, մինչև որ մեր հավատի բոլոր սկզբունքային կետերը պարզ դարձան մեր մտքե րին՝ Աստծո Խոսքի հետ ներդաշնակ: Եղբայրները գիտեին, որ եթե ես տեսիլքում չեմ, ապա չեմ հասկանում այս հարցերը, և նրանք ընդունե ցին տրված հայտնությունները որպես ուղղակիորեն երկնքից իջած լույս: Շատ սխալներ ի հայտ եկան, և թեև ես այն ժամանակ համարյա երե խա էի, Տիրոջ կողմից ուղարկվեցի վայրից վայր՝ հանդիմանելու նրանց, ովքեր կառչած էին այդ կեղծ ուսմունքներին: Կային մարդիկ, ում սպառ նում էր մոլեռանդության մեջ ընկնելը, և ինձ Տիրոջ անունով հանձնա րարվեց տալ նրանց երկնքից եկող նախազգուշացումը: Ռևյու ընդ Հե րալդ, 1905թ. մայիսի 25:
238
օգոստոս
13 ՀԱՍՏԱՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգի՝ Իր գիտությունով: Եփեսացիս 1.17:
Ճշմարտությունները, որոնք հերթով բացահայտվում էին, քանի որ մենք առաջ էինք շարժվում Աստծո Խոսքում բացահայտված մարգա րեության գծով, այսօր ևս ճշմարտություն են, սուրբ և հավիտենական ճշմարտություն: Նրանք, ովքեր քայլ առ քայլ անցնում էին մեր անցյալ փորձառության պատմության վրայով` տեսնելով ճշմարտության շղթան մարգարեության մեջ, պատրաստ էին ընդունել լույսի յուրաքանչյուր շողը և հնազանդվել դրան: Նրանք աղոթում էին, ծոմ էին պահում, ու սումնասիրում էին, որոնում ճշմարտությունն ինչպես թաքնված գանձ, և Սուրբ Հոգին, ինչպես գիտենք, սովորեցնում և առաջնորդում էր մեզ: Շատ տեսություններ ի հայտ եկան՝ կրելով ճշմարտության առերևույթ կերպարանք, սակայն, միահյուսված լինելով սխալ մեկնաբանված և սխալ կիրառված Սուրբ Գրքի հետ, դրանք առաջնորդեցին դեպի վտան գավոր սխալներ: Մենք շատ լավ գիտենք, թե ճշմարտության յուրա քանչյուր կետ ինչպես է հաստատվել, և ինչպես է Աստծո Սուրբ Հոգու կողմից կնիքը դրվել դրա վրա: Եվ անընդհատ ձայներ էին լսվում. «Ահա ճշմարտությունը», «Ինձ մոտ է ճշմարտությունը, հետևեք ինձ»: Սակայն հետևեց զգուշացումը. «Նրանց հետևից մի գնացեք», քանի որ «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց նրանք վազ են տալիս» (տե՛ս Երե միա 23.21): Նշանավորվեց Տիրոջ առաջնորդությունը, և ճշմարտության մասին Նրա հայտնություններն ամենահրաշալին էին: Կետը կետի հետևից հաստատվեց երկնքի Տեր Աստծո կողմից: Այն, ինչը ճշմարտություն էր այն ժամանակ, ճշմարտություն է և այսօր: Սակայն ձայները չեն դադա րում, որոնք հռչակում են. «Սա է ճշմարտությունը: Ես նոր լույս եմ բերել»: Այդ նոր լույսերը մարգարեական տողերում ներկայացված են որպես Խոսքի խեղաթյուրում և համեմատված են Աստծո ժողովրդին առանց խարսխի ալիքների հոսանքին թողնելու հետ: Եթե Խոսքն ուսումնասի րողը վերցնի ճշմարտությունները, որոնք Աստված բացահայտել է Իր ժո ղովրդի առաջնորդության ժամանակ, համապատասխանեցնի դրանք, յուրացնի և բերի գործնական կյանք, այն ժամանակ դրանք կլինեն լույսի կենդանի ուղիներ: Բայց նրանք, ովքեր նոր տեսություններ են առաջ քա շում, ճշմարտությունը խառնել են սխալի հետ, և երբ փորձում են այդ ամենը հայտնի դարձնել, ցույց են տալիս, որ իրենց մոմը չեն վառել Աստ ծո զոհասեղանից, և այն մարում է խավարի մեջ: Ձեռագրեր 17.4, 5:
239
օգոստոս
14
ՀԻՄՔԻ ՎՐԱ ՇԻՆԵԼ
Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է: Եփեսացիս 2.20:
Թող ոչ մի մարդ չմտնի ճշմարտության հիմքերն արմատախիլ անելու գործի տակ, որը մեզ դարձրեց այն, ինչ կանք: Աստված առաջնորդել է Իր ժողովրդին քայլ առ քայլ, թեև ամեն կողմում եղել են սխալների ծու ղակներ: Հստակ՝ «Այսպես է ասում Տերը» արտահայտության հիասքանչ առաջնորդության ներքո ճշմարտությունը հաստատվեց և դիմացավ փորձությանը: Երբ ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր փորձում են իրենց հետևից տանել առաքյալներին, դիմավորեք նրանց ճշմարտությունով, որը կրակի փորձություն է անցել: «Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո յոթ Հոգիները և յոթ աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ու նես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր, և հաստատիր մնա ցածներին, որ մեռնելու մոտ են. Որովհետև քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջ: Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր և լսեցիր, և պահիր և ապաշխարիր, ապա թե չարթնանաս՝ Ես կգամ քեզ վրա գողի պես, և չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ» (Հայտնություն 3.1-3): Նրանք, ովքեր փորձում են հեռացնել հին ուղենիշները, ամուր բռնված չեն, նրանք չեն հիշում, թե ինչպես են դրանք ստացել և լսել: Եվ ովքեր փորձում են բերել սրբարանի կամ Աստծո և Քրիստոսի անհատակա նության վերաբերյալ մեր հավատի սյուները սասանող տեսություններ, գործում են որպես կույր մարդիկ: Նրանք փորձում են սերմանել անվս տահություն և Աստծո ժողովրդին առանց խարսխի քշել հոսանքի մեջ: Մարդիկ, ովքեր հայտարարում են, թե նույնն են Աստծո՝ մեզ տված լուրի հետ, պետք է ունենան սուր, հստակ հոգևոր ընկալում՝ տարբերա կելու կեղծիքը ճշմարտությունից: Աստծո լրաբերի կողմից ասված խոսքն է. «Արթնացրեք պահակներին»: Եթե մարդիկ տարբերակեն տրված լու րի հոգին և ջանան պարզել, թե որ աղբյուրից է այն գալիս, Իսրայելի Տեր Աստվածը հեռու կպահի նրանց ճանապարհից շեղվելուց: Ձեռագրեր 760.9, 10:
240
15 ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆԸ
օգոստոս
Որովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ցույց տվինք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությու նը և գալուստը, այլ ականատես լինելով Նրա մեծափառությանը։ Բ Պետրոս 1.16:
Կրկին ու կրկին անցյալ տարիներին ինձ առաջարկվել է խոսել ցնո րական և արգելված նախագծերի դեմ, որոնք ներկայացվել են մեկի կամ մյուսի կողմից: Իմ լուրն ընդմիշտ եղել է` քարոզեք Խոսքը պարզությամբ և խոնարհությամբ, մարդկանց ներկայացրեք հստակ, մաքուր ճշմար տությունը: Թույլ մի տվեք ոչ մի մոլի շարժում, քանի որ դրա ազդեցու թյունն Աստծո ժողովրդին կբերի մտքի շփոթություն, հուսալքություն և հավատի պակաս: Երբ որ կանչվել եմ դեմ կանգնելու մոլեռանդությանը իր տարբեր դրսևորումներով, ստացել եմ հստակ, դրական և որոշակի ցուցումներ՝ բարձրացնելու իմ ձայնը դրա ազդեցության դեմ: Որոշների միջոցով չարն իրեն հայտնեց արհեստական փորձությունների եղանակով հաս տատելով Աստծո կամքի գիտությունը, և ինձ ցույց տրվեց, որ սա մո լորություն էր, որը դարձավ հափշտակություն, և որ դա հակառակ էր Տիրոջ կամքին: Եթե հետևենք նման մեթոդների, կաջակցենք թշնամու ծրագրերին: Անցյալում հավատացյալների շրջանում որոշ մարդիկ մեծ հավատ դրսևորեցին նշանների նկատմամբ և դրանցով որոշեցին իրենց պարտականությունները: Շատերն այնքան տարվեցին նշաններով, այն քան հեռուն գնացին, որ փոխանակեցին կանանց՝ այդպիսով շնություն բերելով եկեղեցի: Ինձ ցույց տրվեց, որ մոլորությունները, որոնց մենք հանդիպեցինք մեր լուրի վաղ փորձառության ժամանակ, կկրկնվեն, և որ մենք կրկին պետք է դիմակայենք դրանց գործի վերջին օրերին: Այդ ժամանակ մե զանից կպահանջվի բերել մեր ողջ զորությունն Աստծո ղեկավարության տակ՝ գործադրելով մեր ունակությունները Նրա տված լույսին համապա տասխան: Կարդացե՛ք Մատթեոսի 4-րդ և 5-րդ գլուխները: Ուսումնա սիրե՛ք Մատթեոսի 4.8-10 համարները, ինչպես նաև 5.13-րդ համարը: Խորհե՛ք այն սուրբ գործի մասին, որն իրականացնում էր Քրիստոսը: Այդ կերպ է, որ Աստծո Խոսքի սկզբունքները պետք է բերվեն մեր գործի մեջ: Ընտիր լուրեր 2.28, 29:
241
օգոստոս
16 ԿԱՆԽԵԼ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Արդ զգույշ կացեք ձեր անձերին և բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ Իր արյունով ստացավ։ Որովհետև Ես գիտեմ, որ Իմ հեռանալուց հետո հափշտակող գայլեր կգան ձեր մեջ, որ հոտին չեն խնայի։ Եվ հենց ձեզանից մարդիկ վեր կկենան, որ ծուռ բաներ կխոսեն, որ աշակերտներին իրենց հետևից քաշեն։ Գործք առաքելոց 20.28-30:
Մոլեռանդությունը գլուխ կբարձրացնի հենց մեր շրջանում: Այնպիսի բնույթի մոլորություններ կգան, որ եթե հնարավոր լիներ, կշեղեին ընտր յալներին: Եթե այդ դրսևորումներում ընդգծված անհետևողականու թյունն ու կեղծ խոսքերը նկատելի լինեին, Մեծագույն Ուսուցչի շուրթե րից դուրս եկած խոսքերի կարիքը չէր լինի: Այդ նախազգուշացումը մեզ տրվել է, որովհետև շատ և բազմազան վտանգներ են ելնելու: Վտանգի ազդանշանը տալու պատճառն այն է, որ Աստծո Հոգու լու սավորությամբ ես կարող եմ տեսնել այն, ինչ իմ եղբայրները չեն տար բերակում: Ինձ համար դրական անհրաժեշտություն չէ մատնանշել մոլորության այս բոլոր յուրահատուկ փուլերը, որոնք նրանք պետք է կանխարգելեն: Ինձ բավական է ասել ձեզ. Զգոն եղեք և որպես հավա տարիմ ժամապահներ՝ պահպանեք Աստծո հոտը առանց խտրակա նության բոլոր նրանց ընդունելուց, ովքեր հայտարարում են, թե իրենք խոսում են Տիրոջից: Եթե մենք աշխատում ենք զգացմունքների հուզա կանություն ստեղծելու համար, պետք է ունենանք այն ամենն, ինչ ցան կանում ենք, և ավելին, քան մենք հավանաբար կարող ենք իմանալ, թե ինչպես տիրապետել: Հանգիստ և հստակ կերպով «Քարոզեք Խոսքը»: Մենք չպետք է դիտարկենք հուզմունք ստեղծելը որպես մեր գործ: Միայն Աստծո Սուրբ Հոգին կարող է ստեղծել առողջ խանդավա ռություն: Թող Աստված աշխատի, և թող մարդը հանգիստ քայլի Նրա առաջ` դիտելով, սպասելով, աղոթելով, նայելով Հիսուսին ամեն րոպե, առաջնորդվելով և ղեկավարվելով թանկագին Հոգով, Ով լույս է և կյանք: Ընտիր լուրեր 2.16, 17:
242
17 ԽՈՒՍԱՓԵԼ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ
օգոստոս
Եվ մեր Տիրոջ երկայնամտությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստծուց իրեն տրված իմաստության պես գրեց ձեզ։ Ինչպես ամեն թղթերում էլ խոսում է այս բաների հա մար, որոնցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումները և անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ՝ իրենց անձերի կորստյան համար։ Բ Պետրոս 3.15, 16:
Տերն անպայմանորեն մեծ բաներ կանի մեզ համար, եթե մենք ար դարության ծարավ և քաղց զգանք: Մենք Հիսուս Քրիստոսի գնված սե փականությունն ենք: Մենք չպետք է կորցնենք մեր բարեպաշտությունն ու նվիրվածությունը: Մենք կեղծիքի և մոլորությունների հետ հակամար տության մեջ ենք, որոնք կկործանեն նրանց մտքերը, ովքեր չեն գործում արդեն ստացած լույսին համապատասխան: Աստվածաշնչյան ճշմար տությունը մեր միակ ապահովությունն է: Ես գիտեմ և հասկանում եմ, որ մենք պետք է հաստատվենք հավա տի մեջ, մեր վաղ փորձառության ժամանակ մեզ տրված ճշմարտու թյան լույսի մեջ: Այդ օրերին մի կեղծիքը մյուսի հետևից ճնշում էր մեզ, և ծառայողներն ու վարդապետները նոր ուսմունք բերեցին: Մենք պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը շատ աղոթքով, և Սուրբ Հոգին մեր մտքերին կբացի ճշմարտությունը: Երբեմն ամբողջ գիշերը նվիրաբե րում էինք Սուրբ Գրքի ուսումնասիրությանն ու Աստծուց ջանասիրաբար առաջնորդություն խնդրելուն: Ջանասեր և նվիրված տղամարդկանց և կանանց խմբերը հավաքվում էին այս նպատակի համար: Աստծո զո րությունն իջնում էր ինձ վրա, և ես կարողանում էի հստակորեն տարբե րակել՝ որն էր ճշմարտությունը, որը` կեղծիքը: Քանի որ մեր հավատի կետերն այդ կերպ հիմնվեցին, մեր ոտքերը հենվեցին ամուր հիմքի վրա: Մենք ընդունեցինք ճշմարտությունը կետ առ կետ Սուրբ Հոգու ցուցադրման ներքո: Ես տեսիլքն էի ստանում, և դրա բացատրությունը տրվում էր ինձ: Ինձ տրվում էին երկնային բա ների և սրբարանի պատկերազարդումներ, կարծես մենք այնտեղ էինք, որտեղ լույսը փայլում էր մեզ վրա պարզ և հստակ շողերով: Բոլոր այս ճշմարտություններն անմահացել են իմ գրվածքներում: Տե րը երբեք չի մերժում Իր Խոսքը: Մարդիկ կարող են սխեմաներ հորինել, և թշնամին կփորձի գայթակղել հոգիները ճշմարտությունից, սակայն բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Տերը խոսել է քույր Ուայթի միջո ցով և նրան լուր է հաղորդել, ապահով կլինեն շատ մոլորություններից, որոնք կգան այս վերջին օրերում: Ձեռագրեր 760.22, 23:
243
18 ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ԱՊԱԳԱ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
օգոստոս
Եվ սուտ մարգարեներ էլ կային այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորս տական հերձվածողություններ. և ուրանալով այն Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա շուտահաս կորուստ կբերեն։ Բ Պետրոս 2.1:
Ապագայում ամեն տեսակի մոլորություն կբարձրանա, և մենք մեր ոտքերի տակ ամուր հողի կարիք կունենանք: Մենք ամուր սյուներ ենք ցանկանում մեր կառույցի համար: Նույնիսկ մեկ գնդասեղ չպետք է հե ռացվի նրանից, ինչ Տերը հիմնադրել է: Թշնամին կբերի կեղծ տեսու թյուններ, օրինակ, այն տեսությունը, որ սրբարան գույություն չունի: Սա այն կետերից մեկն է, որից կսկսվի հավատից շեղումը: Որտե՞ղ մենք պետք է ապահովություն գտնենք, եթե ոչ այն ճշմարտությունների մեջ, որոնք Տերը տվել է վերջին 50 տարիների ընթացքում: Ես ուզում եմ ձեզ ասել, որ Քրիստոսը կենդանի է: Նա մեզ համար միջնորդություն է անում, և Նա կփրկի բոլոր նրանց, ովքեր հավատով կգան Իր մոտ և կհնազադնվեն Իր ուղղորդմանը: Սակայն հիշեք. Նա չի ցանկանում, որ դուք ձեր ուժերը ծախսեք ձեր եղբայրներին քննադա տելու վրա: Մասնակցեք ձեր սեփական հոգու փրկության գործին: Արեք այն գործը, որն Աստված է տվել ձեզ: Դուք այնքան բան կգտնեք անելու, որ այլևս ուրիշներին քննադատելու հակում չեք ունենա: Օգտագործեք խոսքի տաղանդն օգնելու և օրհնելու համար: Եթե դուք անեք այն գոր ծը, որն Աստված է ձեզ հանձնարարել, դուք լուր կունենաք տարածելու և կհասկանաք՝ ինչ ասել է Հոգով սրբագործում: Մի կարծեք, թե սատանան ձեռքերը ծալած նստած է: Մի կարծեք, թե նրա բանակը պասիվ է: Նա և նրա գործակալներն այսօր երկրի վրա են: Մենք պետք է հագնենք Աստծո ողջ սպառազինությունը: Անելով ամեն ինչ՝ մենք պետք է կանգնենք դիմավորելու իշխանություններին, զորու թյուններին և հոգևոր չարություններին բարձր տեղերում: Եվ եթե մենք կրում ենք երկնային սպառազինությունը, կզգանք, որ թշնամու հարձա կումները իշխանություն չունեն մեզ վրա: Աստծո հրեշտակները կլինեն մեր շուրջը մեզ պաշտպանելու համար: Ես ունեմ Աստծո հավաստիա ցումը, որ այդպես է լինելու: Իսրայելի Տեր Աստծո անունից ես ձեզ խնդրում եմ գալ Տիրոջն օգնու թյան հզոր ուժերի դեմ: Եթե դուք դա անեք, ձեր կողքին ուժեղ Օգնական կունենաք, անձնական Փրկիչ: Դուք կծածկվեք նախախնամության վա հանով: Աստված ճանապարհ կհարթի ձեզ համար, այնպես որ երբեք չեք հաղթվի թշնամուց: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. մայիսի 25:
244
19 ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
օգոստոս
Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճա նաչելը հանճար: Առակաց 9.10:
Կրթության ճշմարիտ առարկան ծառայությանը տղամարդկանց և կանանց պատրաստելն է՝ զարգացնելով և ակտիվ գործունեության բե րելով բոլոր նրանց կարողությունները: Մեր քոլեջներում և վարժարան ներում գործը պետք է ամրապնդվի տարեցտարի, քանի որ դրանցում մեր երիտասարդները պետք է պատրաստվեն ծառայելու Տիրոջը որպես արգասավոր մշակներ: Տերը կոչ է անում երիտասարդներին ընդունվել մեր դպրոցներ և արագ նախապատրաստվել ակտիվ գործունեության: Ժամանակը կարճ է: Քրիստոսի մշակների կարիքն ամենուր զգացվում է: Շտապ դրդապատճառներ պետք է ներկայացվեն նրանց, ովքեր հիմա կներգրավվեն Տիրոջ գործի մեջ: Մեր դպրոցները հիմնադրվել են Տիրոջ կողմից, և եթե դրանք կառա վարվեն Նրա նպատակի հետ ներդաշնակ, այդ դպրոցներ հաճախող երիտասարդներն արագ պատրաստ կլինեն զբաղվել ավետարանչա կան աշխատանքի տարբեր ճյուղերով: Ոմանք կվերապատրաստվեն որպես ավետարանչական բուժքույրեր, ոմանք՝ որպես գրական ավե տարանիչներ, ոմանք՝ որպես ավետարանիչներ, և ոմանք՝ որպես Ավե տարանի ծառայողներ: Որոշներն էլ պետք է նախապատրաստվեն իրենց վրա վերցնելու եկեղեցու դպրոցների գործը, որոնցում երեխանե րը կսովորեն: Սա շատ կարևոր գործ է, որը պահանջում է մեծ կարողու թյուններ և խնամքով կատարված ուսումնասիրություն: Սատանան փորձում է տղամարդկանց և կանանց շեղել ճիշտ սկզբունքներից: Ամեն բարի բաների թշնամին ցանկանում է մարդկանց տեսնել իրենց ազդեցությունը կեղծիքի ուղղությամբ տարածելուն վարժ ված՝ իրենց տաղանդները ընկերներին ու բարեկամներին օրհնելու հա մար օգտագործելու փոխարեն: Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր հայտա րարում են, թե պատկանում են Աստծո ճշմարիտ եկեղեցուն, դառնում են նրա խաբեության գերին և շեղվում երկնքի Արքայի հանդեպ ունեցած իրենց հավատարմությունից: Մեր հիմնադրած դպրոցները պետք է կոփեն երիտասարդությանը թշնամու գայթակղությունների դեմ. այնտեղ նրանք կարող են որակա վորվել կյանքում օգտակար լինելու և հավիտենության մեջ Աստծուն ծա ռայելու համար: Նրանք, ում աչքերն ուղղված են միայն Աստծո փառքին, եռանդուն կերպով կցանկանան համապատասխանել առանձնահա տուկ ծառայությանը, որովհետև Քրիստոսի սերը կառավարող ազդեցու թյուն կունենա նրանց վրա: Այս սերը տալիս է ավելին, քան սահմանա փակ ուժն է, և պատրաստում է մարդուն աստվածային ձեռքբերումների համար: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 493-495: 245
օգոստոս
20 ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես Նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով և սատա նայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր։ Գործք առաքելոց 10.38:
Մեր գործը հստակորեն որոշված է: Ինչպես Հայրն աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, նույնպես և Քրիստոսն է ուղարկում մեզ` Իր առաք յալներին՝ որպես Իր բժշկական առաքելության աշխատողներ: Իրակա նացնելով այս վեհ և սուրբ առաքելությունը՝ մենք պետք է կատարենք Աստծո կամքը: Ոչ մի մարդու միտքը կամ դատողությունը չպետք է լինի մեր չափանիշը, թե ինչն է կազմում իրական բժշկական ավետարանչա կան աշխատանք: Իրական բժշկական ավետարանչական աշխատանքը երկնային ծա գում ունի: Այն սկիզբ չի առել երկրում ապրող որևէ մարդուց: Սակայն այս գործի կապակցությամբ շատ ու շատ բաներ ենք տեսնում, որ պատիվ չեն բերում Աստծուն: Եվ ես ցուցում եմ ստացել ասելու, որ բժշկական ավետարանչական աշխատանքն աստվածային ծագում ունի և իրա կանացնում է ամենափառավոր առաքելությունը: Իր բոլոր առնչություն ներում այն պետք է համապատասխանի Քրիստոսի գործին: Նրանք, ովքեր Աստծո մշակներն են, այնքան հստակորեն կներկայացնեն Քրիս տոսի բնավորությունը, ինչքան հստակորեն Քրիստոսը ներկայացրեց Իր Հոր բնավորությունն այս աշխարհում գտնվելու ժամանակ: Ինձ վստահվել է ասել, որ Աստված բժշկական ավետարանչական աշխատանքը կմաքրի երկրային աղավաղումից և կբարձրացնի այն՝ աշխարհի առաջ զբաղեցնելու իր ճիշտ դիրքը: Երբ հոգիները վտանգի ենթարկող ծրագրերը կապակցվում են այս գործի հետ, դրա ազդեցու թյունը ի չիք է դառնում: Ահա թե ինչու բժշկական ավետարանչական աշ խատանքն առաջ տանելիս ի հայտ են եկել բազմաթիվ շփոթություններ, որոնք պահանջում են մեր ուշադիր ուսումնասիրությունը: Մեր գործի այս փուլում մեզ ոչինչ այնքան չի օգնի, որքան մեծագույն բժշկական ավետարանչությունը հասկանալն ու իրականացնելը, որ երբևէ եղել է երկրի վրա: Ոչինչ մեզ այնքան չի օգնի, ինչքան հասկա նալը, թե որքան սուրբ է այս տիպի աշխատանքը, և որքան կատարե լապես է այն համապատասխանում Մեծագույն Ավետարանչի կյանքի գործին: Մեր առաքելության նպատակը նույնն է, ինչ Քրիստոսինը: Ին չո՞ւ Աստված Իր Որդուն ուղարկեց ընկած աշխարհ. մարդկությանը ճա նաչեցնելու և ցուցադրելու Իր սերը նրանց նկատմամբ: Քրիստոսը եկավ որպես Փրկագնող: Իր ծառայության միջոցով Նա պետք է վառ պահեր մեղավորներին փրկելու Իր առաքելությունը: Առողջապահական ծառա յություն, 24:
246
օգոստոս
21
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Եվ ասաց ինձ. Պետք է դու դարձյալ մարգարեանաս ժողովուրդ ների և ազգերի և լեզուների և շատ թագավորների վրա։ Հայտնու թյուն 10.11:
Մեր հրատարակչական գործը հիմնադրվել է Աստծո ուղղորդմամբ և Նրա յուրահատուկ վերասկողության ներքո: Այն ստեղծվել է յուրահա տուկ նպատակ իրականացնելու համար: Յոթերորդ օրվա ադվենտիստ ներին ընտրել է Աստված՝ որպես աշխարհից առանձնացված յուրահա տուկ ժողովուրդ: Ճշմարտության մեծագույն կտրիչով Նա առանձնացրել է նրանց աշխարհի քարհանքից և բերել Իր հետ կապի մեջ: Նա դարձ րել է նրանց Իր ներկայացուցիչները և կանչել լինելու Իր դեսպանները փրկության վերջին գործում: Մահկանացուներին երբևէ վստահված ճշմարտության մեծագույն հարստությունը, Աստծուց մարդուն ուղարկ ված ամենահանդիսավոր և սարսափազդու զգուշացումները տրվել են նրանց՝ փոխանցելու աշխարհին, և այս գործի իրականացման մեջ մեր հրատարակչական տները գտնվում են ամենաարդյունավետ գործակա լությունների շարքում: Այս հաստատությունները պետք է կանգնեն որպես Աստծո վկաներ, ժողովրդի համար արդարության ուսուցիչներ: Դրանցից ճշմարտությու նը պետք է առաջ գնա բոցավառ ջահի պես: Ինչպես վտանգավոր ափին փարոսի մեծ լույսը՝ դրանք մշտապես պետք է լույսի ճառագայթներ ու ղարկեն աշխարհի խավարի մեջ՝ զգուշացնելու մարդկանց այն վտանգ ների մասին, որոնք սպառնում են նրանց կործանմամբ: Մեր հրատարակչական տներից դուրս եկած հրատարակություննե րը պետք մարդկանց նախապատրաստեն Աստծուն դիմավորելուն: Աշ խարհում դրանք պետք է անեն այն գործը, որն արեց Հովհաննես Մկր տիչը հրեա ազգի համար: Նախազգուշացման զարմանալի լուրերով Աստծո մարգարեն արթնացնում էր մարդկանց աշխարհային նիրհից: Նրա միջոցով Աստված հեռացած Իսրայելին կանչեց ապաշխարության: Ճշմարտության ներկայացմամբ նա մերկացրեց հանրահայտ մոլորու թյունները: Ի հակադրություն իր ժամանակների կեղծ տեսություննե րի՝ ճշմարտությունը նրա ուսմունքում կանգնեց որպես հավերժական վստահություն: Հովհաննեսի լուրն էր. «Ապաշխարեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 3.2): Այս նույն լուրը մեր հրատա րակչական տների հրատարակությունների միջոցով այսօր տրվում է աշ խարհին: Վկայություններ եկեղեցու համար 7.138, 139:
247
22 ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
օգոստոս
Եվ Հիսուսն ամեն քաղաքները և գյուղերը ման էր գալիս՝ նրանց ժողովարաններում սովորեցնելով և արքայության ավետարա նը քարոզելով և ժողովրդի մեջ ամեն ցավ և ամեն հիվանդություն բժշկելով։ Եվ Նա ժողովուրդներին տեսնելով՝ գթաց նրանց վրա, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Մատթեոս 9.35, 36:
Տերը մշտապես ցուցադրում էր նվիրված ծառայության գործեր, և սա այն է, ինչ Ավետարանի յուրաքանչյուր ծառայող պետք է անի: Նա մեզ նշանակել է լինելու Իր դեսպանները, առաջ տանելու Իր գործն աշխար հում: Յուրաքանչյուր ճշմարիտ, ինքնազոհ աշխատողի տրված է առա ջադրանք.«Գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն արա րածի» (Մարկոս 16.15): Ուշադիր կարդացեք Նոր Կտակարանում տրված ցուցումները: Այն գործը, որ Մեծագույն Ուսուցիչն արեց Իր աշակերտների հետ, այն օրի նակն է, որին մենք պետք է հետևենք մեր բժշկական ավետարանչական աշխատանքում: Բայց արդյո՞ք մենք հետևել ենք այդ օրինակին: Փրկու թյան բարի լուրը պետք է հռչակվի յուրաքանչյուր գյուղում, մեծ ու փոքր քաղաքներում: Բայց ո՞ւր են ավետարանիչները: Աստծո անունից ես հարցնում եմ՝ որտե՞ղ են Աստծո գործակիցները: Միայն կարիքի մեջ գտնվողների նկատմամբ անշահախնդիր հե տաքրքրվածությամբ մենք կարող ենք գործնականում ցույց տալ Ավե տարանի ճշմարտությունները: «Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակրին կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. Գնացեք խաղա ղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրանց, օգուտն ի՞նչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըս տինքյան մեռած է» (Հակոբոս 2.15-17): «Ապա ուրեմն մնում է հավատ, հույս, սեր՝ այս երեքը, և սրանցից մեծը սերն է» (Ա Կորնթացիս 13.13): Ավետարանը քարոզելու մեջ մտնում է շատ ավելին, քան պարզապես քարոզը: Տգետները պետք է լուսավորվեն, հուսալքվածները` քաջալեր վեն, հիվանդները` բժշկվեն: Մարդկային ձայնը պետք է կատարի Աստծո գործի իր բաժինը: Քնքշության, կարեկցանքի և սիրո բառերը պետք է վկայեն ճշմարտության մասին, եռանդուն և սրտանց աղոթքները պետք է հրեշտակներին մոտեցնեն: Աշխարհի ավետարանումն այն գործն է, որ Աստված տվել է նրանց, ովքեր առաջ են գնում Իր անունով: Նրանք պետք է համագործակցեն Քրիստոսի հետ՝ բացահայտելով կործանման եզրին կանգնածներին Նրա քնքուշ, գթառատ սերը: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. մարտի 4:
248
23 ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
օգոստոս
Եվ երբ որ իրիկուն եղավ, աշակերտները Նրա մոտ եկան և ասա ցին. Տեղս անապատ է, և ժամանակն արդեն անցել է, ժողովուրդ ներն արձակիր, որ գնան գյուղերն իրենց համար կերակուր առնեն։ Հիսուսն էլ ասաց նրանց. Պետք չէ, որ գնան, դուք տվեք նրանց ու տել։ Մատթեոս 14.15, 16:
Ես ունեմ ջերմեռանդ բառեր նրանց համար, ովքեր կզբաղվեն առողջ սննդի գործով: Ամբողջովին նոր մոտեցում պետք է ցուցաբերվի սննդի խանութների, ռեստորանների և այն բոլոր բաժինների գործին, որտեղ արտադրվում են մեր ապրանքները: Այս գործը պետք է առաջ տար վի որպես Ավետարանի լուսավորչության միջոց նրանց համար, ովքեր իրենց չեն հանձնել Տիրոջը: Նրանք, ովքեր զբաղվում են այս սննդակար գով, ամեն օր Նրա խորհրդի կարիքն ունեն, Ով կերակուր ստեղծեց հինգ հազար քաղցած մարդու համար: Մեր սննդի խանութների և ռեստո րանների աշխատանքը պետք է իրականացվի այնպես, որ ֆինանսա կան կորուստ չգրանցվի: Մենք չպետք է մոռանանք, որ գործի այս տե սանկյունը պետք է ապրի: Բոլոր այլասերող ազդեցությունները պետք է հեռացվեն դրանից: Մենք պետք է հաղթանակող կողմում լինենք: Սակայն այս գործն առաջ տանելու օգուտը ո՞րն է, եթե մենք ստիպված ենք զոհել Աստծո արդարության, ողորմության և սիրո սկզբունքները: Ո՞րն է այն առաջ տանելու օգուտը, եթե դրա ազդեցությամբ ոչ մի հոգի չի լուսավորվում և չի կառչում Խոսքին՝ այսինքն իրենց հոգևոր սննդին: Նրանց, ովքեր կապված են այս գործի հետ, կոչ է արվում հրավիրել այն մարդկանց ուշադրությունը երկնային ծագման ճշմարտությունների վրա, ում հետ նրանք կապի մեջ են մտնում: Առողջ սննդակարգի վրա պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր լավ պատրաստված են խոսելու ժամանակին թե ժամանակից դուրս, և ով քեր ունակ են լուսավորելու կանանց և տղամարդկանց մտքերը ճշմար տության վերաբերյալ: Հատուկ իմաստություն է անհրաժեշտ հաս կանալու՝ երբ խոսել և երբ լռել: Թող յուրաքանչյուր աշխատող շատ աղոթի հոգևոր ընկալունակության համար: Առողջ սննդակարգի ծա ռայություն, 89:
249
24 ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
օգոստոս
Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն և կա րոտներին հաղորդող լինեն։ Իրենց անձերի համար բարի հիմ գան ձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն։ Ա Տիմոթեոս 6.18, 19:
Քրիստոսի եկեղեցու առաքելությունը կործանվող մեղավորներին փրկելն է: Այն պետք է մարդկանց իմացնի Աստծո սիրո մասին և այդ սի րո ազդեցությամբ շահի նրանց Քրիստոսի համար: Այս ժամանակների ճշմարտությունը պետք է տարվի երկրի ամենախավար անկյունները, և այս աշխատանքը պետք է սկսվի տնից: Քրիստոսի հետևորդները չպետք է եսասիրական կյանք ապրեն, այլ աշխատեն Նրա հետ ներդաշնակության մեջ՝ Քրիստոսի Հոգով լցված: Նա Իր ժողովրդին դրամահավաքի ծրագիր է տվել, որն արդյունա վետ կդարձնի ձեռնարկության ինքնաֆինանսավորումը: Աստծո կողմից սահմանված տասանորդի համակարգը գեղեցիկ է իր պարզությամբ և հավասարությամբ: Բոլորը կարող են հիմնվել դրա վրա հավատով և քաջությամբ, քանի որ այն աստվածային ծագում ունի: Դրանում են հա մախմբված պարզությունն ու օգտակարությունը, և այն չի պահանջում գիտության խորություն՝ հասկանալու և գործադրելու համար: Բոլորը կարող են զգալ, որ կարող են մասնակցել փրկության թան կագին ծրագրի առաջընթացին: Յուրաքանչյուր տղամարդ, կին և երի տասարդ կարող է դառնալ Աստծո գանձապետը, և աշխարհին վերջին նախազգուշացման լուրը հնչեցնելու մեծագույն աշխատանքն առաջ տանելու միջոցների պակաս չի լինի: Գանձարանը լիքը կլինի, եթե բոլորը որդեգրեն այս համակարգը, և ներդնողները ոչ ոքի աղքատ չեն թողնի: Կատարված ամեն մի ներդրու մով նրանք կդառնան ավելի նվիրված ներկայիս ճշմարտության գործին՝ «իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հա վիտենական կյանք ձեռք բերեն» (Ա Տիմոթեոս 6.19): Եթե յուրաքանչյուր անհատ որդեգրեր համակարգված բարեգոր ծության ծրագիրը և լիովին առաջ տաներ, գանձարանում մշտական աճ կնկատվեր: Եկամուտը, նման հաստատուն հոսանքի, կներհոսեր մշտապես մատակարարվող բարեգործության վարար աղբյուրներից: Արևելյան Միչիգանի դրոշ, Հունվար 18, 1905
250
օգոստոս
25 ԽՈՐՀՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով, այլ հոժարությունով, ոչ թե ինչպես վիճակների վրա տիրապետելով, այլ հոտին օրինակներ լինելով: Ա Պետրոս 5.2, 3:
Ես ցուցում եմ ստացել ասելու մեր ծառայող եղբայրներին՝ թող ձեր շուրթերից դուրս եկող լուրերը լինեն լի Աստծո Հոգու ուժով: Եթե երբևէ եղել է ժամանակ, երբ մենք Սուրբ Հոգու հատուկ առաջնորդության կա րիք ենք զգացել, դա հիմա է: Մենք լիարժեք նվիրաբերման կարիք ու նենք: Այժմ այն ժամանակն է, որ մենք ցույց տանք աշխարհին Աստծո զորությունը մեր սեփական կյանքում և մեր ծառայության մեջ: Աստված փափագում է տեսնել, որ երրորդ հրեշտակի լուրի հռչա կումն առաջ է գնում աճող արդյունավետությամբ: Ինչպես որ Նա աշ խատել է բոլոր դարերում Իր ժողովրդին հաղթանակ տալու համար, այն պես էլ այս դարում է ցանկանում հաղթական իրականացման տանել Իր նպատակներն Իր եկեղեցու համար: Նա առաջարկում է Իր հավատաց յալ սուրբերին համախմբված առաջ գնալ՝ զորությունից առաջանալով ավելի մեծ զորության, հավատից՝ դեպի Իր գործի ճշմարտության և ար դարության նկատմամբ երաշխիքն ու վստահությունը: Մենք ժայռի պես ամուր պետք է կանգնենք Աստծո Խոսքի սկզբունք ների վրա՝ հիշելով, որ Աստված մեզ հետ է՝ ուժ տալու յուրաքանչյուր նոր փորձառության դիմակայելու համար: Եկեք մշտապես պահպանենք մեր կյանքում արդարության սկզբունքները, որպեսզի առաջ գնանք զորու թյունից զորություն Տիրոջ անունով: Մեզ համար պետք է շատ սուրբ լինի այն հավատը, որը հիմնավորվել է Աստծո Հոգու ցուցումներով և հավա նությամբ մեր փորձառության վաղ շրջանից մինչև ներկա ժամանակը: Մենք պետք է իբրև շատ թանկարժեք մի բան փայփայենք այն գործը, որը Տերն առաջ է տանում Իր պատվիրանները պահող ժողովրդի միջո ցով, և որը ժամանակի առաջ գնալու հետ Իր շնորհի զորությամբ կդառ նա ավելի ուժեղ և արդյունավետ: Թշնամին փորձում է կուրացնել Աստծո ժողովրդի զանազանումը և թուլացնել նրա արգասավորությունը, սակայն եթե ժողովուրդն աշխա տի այնպես, ինչպես կառաջնորդի Աստծո Հոգին, Նա նրա առջև կբացի հին ամայի վայրերը կառուցելու գործի հնարավորության դռներ: Աստ ծո ժողովրդի փորձառությունը հաստատուն կերպով կաճի, մինչև Տերը կիջնի երկնքից զորությամբ և մեծագույն փառքով՝ Իրեն հավատարիմ ների վրա դնելու վերջանական հաղթանակի Իր կնիքը: Ռևյու ընդ Հե րալդ, 1913թ. հունիսի 12:
251
26 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
օգոստոս
Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հորը, գրեցի ձեզ, հայ րեր, որ ճանաչեցիք Նրան, որ սկզբիցն է, գրեցի ձեզ, երիտասարդ ներ, որ դուք զորավոր եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին։ Ա Հովհաննես 2.14:
Ծնողները կարող են հասկանալ, որ իրենց երեխաներին դաստիա րակելու գործում քանի հետևում են Քրիստոսի ցուցումներին, նրանք օգնություն կստանան ի վերուստ: Նրանք մեծ օգուտ են քաղում, քանզի սովորեցնելով՝ իրենք են սովորում: Նրանց երեխաները հաղթանակնե րի կհասնեն գիտելիքի միջոցով, որը ստացել են Տիրոջ ճանապարհին հետևելով: Նրանք ուժ կստանան չարի բնական և ժառանգական հա կումները հաղթահարելու համար: Բարության և համբերության օրինակ ծառայելով, կերտելով իրենց երեխաների բնավորությունը աստվածա յին Օրինակի համապատասխան՝ հայրերն ու մայրերը պատրաստվում են օգնել իրենց տներից դուրս գտնվող երիտասարդությանը: Ծնողներ, ձեր գործն է ձեր երեխաների մեջ համբերություն, հաստա տունություն և իրական սեր ձևավորելը: Ճիշտ վարվելով Աստծուց ձեզ տրված երեխաների հետ` դուք նրանց օգնում եք դնել մաքուր և հավա սարակշռված բնավորության հիմքը: Նրանց մտքի մեջ պատվաստում եք սկզբունքներ, որոնց մի օր նրանք կհետևեն իրենց սեփական ընտանիք ներում: Ձեր ճիշտ ուղղորդված ջանքերի արդյունավետությունը կերևա, երբ նրանք սկսեն վարել իրենց տնտեսությունը Տիրոջ ճանապարհով: Օրհնյալ է այն ընտանիքը, որտեղ հայրն ու մայրը հանձնել են իրենց Աստծուն և կատարում են Նրա կամքը: Լավ և կարգապահ մեկ ընտա նիքն ավելի շատ բան է ասում քրիստոնեության օգտին, քան արվող բո լոր քարոզները: Նման ընտանիքը վկայում է այն մասին, որ ծնողները հաջողակ են եղել Աստծո ուղղություններին հետևելիս, և որ նրանց երե խաները կծառայեն Նրան եկեղեցում: Նրանց ազդեցությունը մեծանում է, որովհետև, երբ նրանք բաշխում են, կրկին ստանում են բաշխելու համար: Հայրն ու մայրն իրենց երեխաների մեջ օգնականներ են տես նում, ովքեր ուրիշներին փոխանցում են տանը ստացած ցուցումները: Հարևանությունը, որտեղ նրանք ապրում են, օգնություն է ստանում, քանի որ դրանում են նրանք հարստացել ժամանակի և հավերժության համար: Ամբողջ ընտանիքը ներառված է Տիրոջ ծառայության մեջ, և իրենց աստվածային օրինակով մյուսները ոգեշնչվում են Աստծուն հա վատարիմ և ճշմարիտ լինելու Նրա հոտի՝ հրաշալի հոտի հետ վարվելու մեջ: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հունիսի 6:
252
27 ՔԱՋԱԼԵՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
օգոստոս
Եվ սա է այն ավետիքը, որ նրանից լսեցինք և պատմում ենք ձեզ, թե Աստված լույս է, և ոչ մի խավար չկա Նրանում։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ա Հովհաննես 1.5-7:
Կես դար շարունակ ես եղել եմ Տիրոջ լրաբերը, և ինչքան որ իմ կյան քը շարունակվի, ես կշարունակեմ կրել այն լուրերը, որոնք Աստված տա լիս է ինձ Իր ժողովրդի համար: Ես ինձ չեմ վերցնում փառքը. իմ երիտա սարդության ժամանակ Աստված ինձ լրաբեր դարձրեց Իր ժողովրդին քաջալերանքի, նախազգուշացման և հանդիմանության վկայություններ փոխանցելու համար: Վաթսուն տարի շարունակ ես եղել եմ երկնային լրաբերների հետ կապի մեջ և սովորել եմ երկնային արժեքների մասին և այն ճանապարհների մասին, որոնցով Աստված հաստատուն կերպով աշխատում է մարդկանց իրենց սխալ ճանապարհներից դեպի Աստծո լույսը բերելու համար: Շատ մարդիկ են օգնություն ստացել, որովհետև հավատացել են, որ ինձ տրված լուրերը ողորմությամբ ուղարկվել են սխալական մարդկանց: Երբ տեսել եմ քրիստոնեական փորձառության տարբեր փուլերի կարիք ունեցող մարդկանց, ասել եմ նրանց այդ մասին իրենց ներկա և հավեր ժական բարօրության համար: Եվ ինչքան Տերը պահպանի իմ կյանքը, ես իմ գործը կանեմ հավատարմորեն, անկախ նրանից՝ տղամարդիկ և կանայք կլսե՞ն, կընդունեն և կհնազանդվե՞ն, թե՞ ոչ: Իմ աշխատանքը հստակորեն տրված է ինձ կատարելու համար, և ես շնորհ կստանամ հնազանդ լինելու համար: Ես սիրում եմ Աստծուն: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն, և ես մեծ հետաքրքրություն եմ զգում յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ով հայտարարում է, թե Աստծո զավակ է: Ես վճռել եմ լինել հավատարիմ ծառա այնքան ժամանակ, ինչքան Տերը կպահպանի իմ կյանքը: Ես չեմ ընկնի և չեմ հուսալքվի: Ես սիրում եմ Տիրոջը, ես սիրում եմ իմ Փրկչին, և իմ կյանքն ամբող ջովին Աստծո ձեռքերում է: Այնքան, ինչքան Նա կպահի ինձ, ես կկրեմ անվիճելի վկայություն: Ձեռագրեր 5.152, 153:
253
28 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
օգոստոս
Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճա նապարհները։ Առակաց 3.6:
Աստծո որդիներից և դուստրերից մեծ բաներ են ակնկալվում: Նայում եմ այսօրվա երիտասարդությանը, և սիրտս ցավում է նրանց համար: Ի՜նչ հնարավորություններ են բաց նրանց առաջ: Եթե նրանք անկեղծո րեն փորձեն սովորել Քրիստոսի մասին, Նա նրանց իմաստություն կտա, ինչպես այն տվեց Դանիելին: Նրանք կարող են առաջնորդություն ստա նալ Նրանից, Ով հզոր է խորհուրդ տալու մեջ: «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Սաղմոս 111.10): Սաղմոսերգուն ասում է. «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին» (Սաղմոս 119.130): Եվ իմաստուն մարդը գրում է. «Քո բոլոր ճանապարհ ներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: Թող որ երիտասարդությունը կարողանա գնահատել այն առավելու թյունը, որը կարող է լինել իրենցը` առաջնորդվել Աստծո անսխալական իմաստությամբ: Թող որ նրանք վերցնեն ճշմարտության Խոսքը որպես իրենց խորհրդական և հմտանան «Հոգու սուրն» օգտագործելու մեջ: Սատանան իմաստուն գեներալ է, սակայն Հիսուս Քրիստոսի խոնարհ և նվիրված զինվորը կարող է հաղթել նրան: Հաղթողների մասին գրված է. «Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունով և իրենց վկայության խոս քով և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ» (Հայտնություն 12.11): Մենք չպետք է վստահենք ես-ին: Մեր վերջնական ուժը միայն թուլու թյունն է: Հիսուսն ասում է. «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել», սակայն Նա խոստանում է. «Եթե կենաք Ինձանում, և Իմ խոսքերը ձեզանում կե նան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ» (Հովհաննես 15.5, 7): Թվում է, թե մեծ պատիվ է հրավիրվել այս երկրի թագավորի ներկա յություն: Սակայն եկեք խորհենք այն զարմանահրաշ առավելության մասին, որն առաջարկվում է մեզ: Եթե մենք հնազանդվենք Աստծո պա հանջներին, կարող ենք դառնալ տիեզերքի Արքայի դուստրերն ու որ դիները: Խաչված և հարություն առած Փրկչի միջոցով մենք կարող ենք լցվել արդարության պտուղներով և համապատասխան լինել փայլելու Արքայի պալատներում անանցանելի դարերում: Մեր գործը Աստծո Որ դու հետ ամենամտերիմ միությունը փնտրելն է, Նրա դպրոցում կրթվե լը, սրտով հեզ և խոնարհ դառնալը, Քրիստոսի գործը կատարելը, Նրա արքայությունը մոտեցնելն ու Նրա գալուստն արագացնելը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 28:
254
29 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ
օգոստոս
Որովհետև ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանա կը հասած է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատա րեցի, հավատը պահեցի, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրը՝ արդար Դատավորը. և ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին Նրա հայտնությունը։ Բ Տիմոթեոս 4.6-8:
Ես չեմ ակնկալում երկար ապրել: Իմ գործը համարյա կատարված է: Ասացեք երիտասարդներին, որ ես կամենում եմ, որպեսզի իմ բառերը նրանց այնպես քաջալերեն, որ առավել գրավիչ լինեն երկնային մտքի համար, և որ նրանց ազդեցությունն ուրիշների վրա լինի ամենաազն վացնողը: Մի գիշեր ես ընտրում և մի կողմ էի դնում այն բոլոր գրքերը, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս երիտասարդությանը: Մենք նրանց համար պետք է ընտրենք գրքեր, որոնք կխրախուսեն նրանց ազնիվ կյանքի և կառաջ նորդեն դեպի Խոսքի բացումը: Սա ինձ ներկայացվել է անցյալում, և ես կարծեցի, թե այն ձեզանից ավելի շուտ կստանամ և կապահովագրեմ: Մենք չենք կարող երիտասարդներին անարժեք գրքեր առաջարկել: Մտքի և հոգու համար օրհնություն հանդիսացող գրքերի կարիք կա: Այս բաներին շատ քիչ ուշադրություն է դարձվում, այդ պատճառով մեր ժո ղովուրդը պետք է ծանոթանա այն ամենի հետ, ինչի մասին խոսում եմ: Չեմ կարծում, որ ավելի շատ վկայություններ կունենամ մեր ժողովր դի համար: Հաստատուն մտքի տեր մեր տղամարդիկ գիտեն, թե ինչն է լավ գործը բարձրացնելու և կառուցելու համար: Սակայն Աստծո սերը սրտերում՝ նրանք պետք է ավելի ու ավելի խորն ուսումնասիրեն Աստծո բաները: Ես շատ անհանգստացած եմ, որ մեր երիտասարդներն ունե նան ընթերցանության պատշաճ դասաժամ, այնուհետև այն կստանան նաև ծեր մարդիկ: Մենք մեր աչքերը պետք է պահենք ճշմարտության կրոնական գրավչության վրա, պետք է մեր միտքն ու ուղեղը բաց պա հենք Աստծո Խոսքի ճշմարտությունների համար: Սատանան գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ անտեղյակ են: Մենք չպետք է բավարար վենք նրանով, որ նախազգուշացման լուրն արդեն մեկ անգամ հնչել է: Մենք այն պետք է հնչեցնենք կրկին ու կրկին: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. ապրիլի 15:
255
30 ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՇՈՂԱՑՈՂ ԼՈՒՅՍԸ
օգոստոս
Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները, որ Տերումն են ննջում այսուհետև, այո, Հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, և նրանց գործերը գնում են նրանց հետևից։ Հայտնություն 14.13:
Վերջին օրերին մեր ժողովրդին առատ լույս է տրվել: Իմ կյանքը շա րունակվի թե ոչ, իմ գրվածքները մշտապես կխոսեն, և դրանց գործը կլինի առաջ գնալն այնքան ժամանակ, որքան կյանքը շարունակվի: Իմ գրվածքները պահպանվում են աշխատասենյակում` թղթապանակի մեջ, և երբ ես այլևս չլինեմ, այս խոսքերը, որոնք ինձ տրվել են Տիրո ջից, դեռևս կապրեն և կխոսեն մարդկանց հետ: Բայց իմ ուժը դեռևս պահպանվում է, և ես հույս ունեմ շարունակել իրականացնել ավելի օգ տակար աշխատանք: Հնարավոր է ապրել մինչև Քրիստոսի գալուստը, սակայն եթե հանկարծ չապրեմ, հավատում եմ, որ իմ մասին կասվի. «Երանելի են այն մեռելները, որ Տերումն են ննջում այսուհետև, այո, Հո գին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, և նրանց գոր ծերը գնում են նրանց հետևից»: Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն Իր սիրո երաշխավորու թյան համար, և որ ամեն օր ունեմ Նրա առաջնորդությունն ու ուղղոր դումը: Ես շատ զբաղված եմ գրելով: Վաղ առավոտյան և ուշ երեկոյան ես գրում եմ այն բաները, որոնք Աստված բացում է իմ առջև: Իմ գործի նպատակն է պատրաստել մի ժողովուրդ, ով կկանգնի Տիրոջ օրը: Քրիս տոսի խոստումը հաստատ է: Ժամանակը կարճ է: Մենք պետք է աշխա տենք, արթուն կենանք և սպասենք Տեր Հիսուսին: Մեզ կոչ է արվում լի նել հաստատուն, անսասան, ամեն ժամանակ ավելի առաջանալ Տիրոջ գործում: Մեր բոլորի հույսերի հիմքը Քրիստոսն է: Վերանայո՞ւմ է արդյոք մեր ժողովուրդն անցյալը, ներկան և ապա գան, մինչ այն բացահայտվում է աշխարհի առաջ: Արդյո՞ք նրանք ու շադրությամբ ականջ են դնում իրենց տրված նախազգուշացումներին: Արդյո՞ք մեր այսօրվա ամենամեծ անհանգստությունը մեր կյանքը զտելն ու մաքրագործելն է, և այն, որ մենք պետք է արտացոլենք աստվածայի նի նմանությունը: Սա պետք է լինի բոլոր նրանց փորձառությունը, ովքեր միանում են այն խմբին, ովքեր լվացված և մաքրված են Գառի արյամբ: Նրանք պետք է հագնեն Քրիստոսի արդարությունը: Նրա անունը պետք է գրված լինի նրանց ճակատներին: Ընտիր լուրեր 1.55, 56:
256
օգոստոս
31
ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Զգույշ կացեք ձեր անձերին, որ չկորցնենք այն, որ վաստակե ցինք, այլ որ բոլոր վարձքը առնենք։ Ամեն, ով որ հանցանք է գոր ծում և չի կենում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի, ով որ կենում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա ունի Որդուն էլ, Հորն էլ։ Բ Հովհաննես 1.8, 9:
Շուտով կարվեն բոլոր հնարավոր ջանքերն Աստծո Հոգու վկայու թյուններն արժեզրկելու և այլասերելու համար: Մենք պետք է պատ րաստ ունենանք հստակ և ուղիղ լուրեր, որոնք 1846 թվականից գալիս են Աստծո ժողովրդին: Կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին մեզ էին միացել հավատով, ով քեր կսկսեն որոնել նոր, տարօրինակ վարդապետություններ՝ ինչ-որ սենսացիոն և տարօրինակ մի բան ժողովրդին ներկայացնելու համար: Նրանք կբերեն հնարավոր մոլորություններ և կներկայացնեն դրանք որ պես տիկին Ուայթի խոսքեր, որպեսզի կարողանան հրապուրել մարդ կանց: Նրանք, ովքեր Աստծո տված լույսին վերաբերվել են որպես սովորա կան մի բան, ներկայացված ցուցումներում շահավետ դիրք չեն ունենա: Կլինեն մարդիկ, ովքեր սխալ կմեկնաբանեն Աստծո տված լուրը՝ հա մապատասխան իրենց հոգևոր կուրությանը: Ոմանք կթողնեն իրենց հավատը և կմերժեն լուրերի ճշմարտությունը՝ մատնանշելով դրանք որպես կեղծիք: Ոմանք դրանք կծաղրեն՝ աշխատելով ընդդեմ այն լույսի, որն Աստ ված տվել է տարիների ընթացքում, և ոմանք, ովքեր թույլ են հավատում, այդպիսով կշեղվեն ճանապարհից: Սակայն մյուսներին լուրը մեծապես կօգնի: Թեև այդ լուրն անձնա պես իրենց չէ ուղղված, նրանք կուղղվեն և հեռու կմնան մատնանշված չարիքներից: Աստծո Հոգին ցուցումներ կտա, և շատ մտքերում առ կա կասկածները կցրվեն: Հենց վկայությունները կլինեն այն բանալին, որոնք կբացատրեն տրված լուրերը, ինչպես գրվածքը բացատրվում է գրվածքով: Շատերը բուռն ցանկությամբ կկարդան սխալները հան դիմանող լուրերը, որպեսզի սովորեն, թե ինչ պետք է անեն փրկվելու համար: Այս լուրերը պետք է իրենց տեղը գտնեն սրտերում, և վերափո խումներ տեղի կունենան: Ընտիր լուրեր 1.41, 42:
257
ՍԵՊ ՏԵՄ ԲԵՐ
ՀՈԳՈՒ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ
սեպտեմբեր
1
ԵՆՈՎՔ
Հավատքով Ենովքը փոխվեց, որ մահ չտեսնի, և չէր գտնվում, որովհետև Աստված փոխեց նրան, որ իր փոխվելուց առաջ վկայվեց, որ հաճելի էր Աստծուն։ Եբրայեցիս 11.5:
Ենովքն իր ապրած դարում ճշմարտության հասարակական ուսուցիչ էր: Նա սովորեցնում էր ճշմարտությունը, նա ապրում էր ճշմարտությու նը, և Աստծո հետ քայլող ուսուցչի բնավորությունը ամեն կերպ ներդաշ նակ էր իր առաքելության մեծության և սրբության հետ: Ենովքը մարգա րե էր, ով խոսում էր Սուրբ Հոգուց ներշնչված: Նա լույս էր բարոյական խավարի մեջ, օրինակելի մարդ, ով քայլում էր Աստծո հետ՝ հնազանդ Աստծո օրենքին, այն օրենքին, որին սատանան հրաժարվեց հնազանդ վել, որն Ադամը խախտեց, որին Աբելը հնազանդվեց ևայդ հնազանդու թյան պատճառով սպանվեց: Եվ այժմ Աստված ցուցադրեց ողջ տիեզերքին սատանայի մեղադ րանքի կեղծությունը, թե մարդը չի կարող պահել Աստծո օրենքը: Նա ցուցադրեց, որ թեև մարդը մեղանչեց, նա ի զորու էր իրեն ուղղորդել առ Աստված այնպես, որ ունենար Աստծո միտքն ու Հոգին և լիներ Քրիստո սի ներկայացուցիչը: Այս սուրբ մարդն ընտրվել էր Աստծո կողմից՝ դա տապարտելու աշխարհի չարությունը և վկայելու աշխարհին, որ մարդն ի վիճակի է պահել Աստծո ողջ օրենքը: Ենովքը ոչ միայն խորհում էր, աղոթում, ոչ միայն հագել էր զգոնու թյան սպառազինությունը, այլ նաև նա իր խնդրանքներն էր ներկայաց նում Աստծուն իր եղբայրների համար: Նա չէր դիմակավորում ճշմարտու թյունն անհավատների հաճությանն արժանանալու համար` անտեսելով նրանց հոգիները: Աստծո հետ ունեցած այս սերտ կապը նրան քաջու թյուն տվեց անելու Աստծո գործը: Ենովքը քայլեց Աստծո հետ և «վկայ վեց, որ հաճելի էր Աստծուն» (Եբրայեցիս 11.5): Սա յուրաքանչյուր հավատացյալի առավելությունն է այսօր: Մարդն է բնակվում Աստծո հետ, և Աստված զբաղեցնում է Իր բնակավայ րը մարդու հետ: «Ես՝ նրանցում, և Դու՝ Ինձանում», - ասում է Հիսուսը (Հովհաննես 17.23): Աստծո հետ քայլելը և ունենալը այն վկայությունը, որ իրենց ճանապարհները հաճո են Աստծուն, փորձառություն է, որը չպետք է սահմանափակվի Ենովքով, Եղիայով, նահապետներով, մար գարեներով, առաքյալներով և նահատակներով: Հիսուսին հոգում պա հելը, Նրան իրենց կյանք տանելը Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի ոչ միայն առավելությունը, այլ նաև պարտականությունն է, և նրանք իսկա պես կլինեն առատ պտուղ բերող ծառեր: Հայացք դեպի վեր, 228:
259
սեպտեմբեր
2
ՆՈՅ
Եվ Եհովան ասաց Նոյին. Մտիր դու և քո բոլոր տունը տապա նի մեջ, որովհետև այս դարի մեջ քեզ տեսա արդար Իմ առաջին։ Ծննդոց 7.1:
Նոյի օրերում աշխարհի չարությունն այնքան մեծացավ, որ Աստված այլևս չէր կարող տանել դա, և Նա ասաց. «Երկրի երեսից ջնջեմ մար դուն, որ ստեղծեցի» (Ծննդոց 6.7): Սակայն Նա խղճաց մարդկությանը և Իր սիրով ապաստան առաջարկեց նրանց, ովքեր կընդունեին այն: Նա Նոյին տվեց այն լուրը, որը պետք է փոխանցվեր մարդկանց. «Իմ Հոգին մարդու վրա միշտ չմնա» (համար 3): Նոյին հանձնարարվեց տապան կառուցել և միևնույն ժամանակ քա րոզել, որ Աստված ջրհեղեղ է բերելու երկրի վրա չարերին կործանելու համար: Նրանք, ովքեր կհավատային այդ լուրին և կպատրաստվեին այս իրադարձությանն ապաշխարությամբ և վերափոխմամբ, ներում կգտնեին և կփրկվեին, սակայն Աստծուց Իր ծառա Նոյի միջոցով տրվող աղերսանքներին և նախազգուշացումներին շարունակական ընդդիմու թյունը նրանց բաժանեց Աստծուց, ևորպես արդյունք՝ անսահման ողոր մածությունն ու սերը դադարեցրին այդ խնդրանքները: Աստծո Հոգին շարունակում էր աշխատել ապստամբ մարդու հետ, մինչև որ սահմանված ժամանակն ավարտվեց. Նոյն ու իր ընտանիքը մտան տապան, և Աստծո ձեռքը փակեց դրա դուռը: Ողորմությունը հե ռացավ ոսկե գահից, որպեսզի այլևս չմիջնորդի մեղավորի համար: Այդ սերնդի բոլոր մարդիկ լիարժեք իմաստով հեթանոս կռապաշտ ներ չէին: Շատերն ունեին Աստծուն և Նրա օրենքի գիտությունը, սակայն նրանք ոչ միայն մերժեցին հավատարիմ քարոզչի լուրն արդարության մասին, այլև օգտագործեցին իրենց ողջ ազդեցությունը մյուսներին հետ պահելու Աստծուն հնազանդվելուց: Յուրաքանչյուրին վրա է հասնում փորձության և վստահության օրը: Այդ սերնդի հնարավորության և առավելության օրն այն ժամանակ էր, երբ Նոյը հնչեցնում էր գալիք կոր ծանման նախազգուշացման լուրը, սակայն նրանք իրենց մտքերը հանձ նել էին սատանայի, և ոչ թե Աստծո կառավարմանը, և նա մոլորեցրեց նրանց, ինչպես մոլորեցրեց մեր նախածնողներին: Լույսի և ճշմարտու թյան փոխարեն նա նրանց հրամցրեց խավարն ու կեղծիքը, և նրանք հավատացին նրա մոլորություններին և ստերին, որովհետև դրանք իրենց համար ընդունելի էին և իրենց այլասերված կենսակերպին՝ հա մահունչ, իսկ ճշմարտությունը, որ կփրկեր նրանց, մերժվեց որպես մոլո րություն: Ժամանակների նշաններ, 1886թ. ապրիլի 1:
260
սեպտեմբեր
3
ԱԲՐԱՀԱՄ
Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը Աբրամին եղավ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։…Եվ Նա դուրս հանեց նրան և ասաց. Դեպի երկինքը մտիկ արա և աստղերը համարիր, եթե որ կարող ես նրանց համա րել. Եվ ասաց նրան. Այսպես կլինի քո սերունդը։ Եվ նա հավատաց Եհովային, և Նա նրա համար արդարություն համարեց այս։ Ծննդոց 15.1-6:
Աստված նախատեսել էր, որ Աբրահամը լիներ լույսի և օրհնության ուղի, որ նա ժողովող ազդեցություն ունենար, ևոր Աստված երկրի վրա ժողովուրդ ունենար: Աբրահամը պետք է ապրեր երկրի վրա` իր կյան քով արտացոլելով Հիսուսի բնավորությունը: Երբ Աբրահամն ստացավ աստվածային կանչը, նա հռչակավոր մարդ չէր, ոչ էլ օրենսդիր կամ նվա ճող: Նա վրաններում ապրող հասարակ հովիվ էր, ով սակայն ուներ շատ աշխատողներ իր համեստ գործն առաջ տանելու համար: Եվ այն պա տիվը, որ նա ստացավ, առ Աստված իր հավատարմության, խստապա հանջ ազնվության ևազնիվ գործերի պատճառով էր: Տերը նրա մասին ասաց. «Մի՞թե Ես Աբրահամից ծածկող եմ ինչ որ անելու եմ, ըստ որում Աբրահամը մի մեծ և զորավոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ Որովհետև Ես ճանաչեցի նրան, որ իր որդիների և իրենից հետո իր տանը կպատվիրի, և նրանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարություն և իրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերի ինչ որ ասել է նրան» (Ծննդոց 18.17-19): Աբրահամի կյանքում տեղ չգտավ եսասիրությունը, և դա իսկապես նրան դարձրեց «աշխարհի տեսարան, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): Եվ Տերը հայտարարեց, որ կօրհներ նրանց, ովքեր կօրհնեին Աբրահամին, և կպատժեր նրանց, ովքեր վատ կվարվեին կամ կվիրավորեին նրան: Աբրահամի հավատի կյանքի փորձառությամբ Եհո վայի մասին ճիշտ գիտություն փոխանցվեց հազարավոր մարդկանց, և նրա լույսը կտարածի իր շողերը բոլոր նրանց ճանապարհին, ովքեր դրսևորում են Աբրահամի բարեպաշտությունը, հավատը, նվիրվածու թյունն ու հնազանդությունը: Աբրահամը Քրիստոսի մասին գիտելիք ուներ, քանի որ Տերը լուսա վորել էր նրան աշխարհի Փրկագնողի վերաբերյալ: Եվ նա իմացրեց իր ընտանիքին ևիր երեխաներին, որ զոհաբերությունները խորհրդանշում էին Քրիստոսին՝ Աստծո Գառին, Ով պետք է սպանվեր աշխարհի մեղքե րի համար: Այսպես նա հավաքեց դարձի եկած մարդկանց՝ հավատալու համար միակ ճշմարտությանն ու կենդանի Աստծուն: Ցուցումներ երի տասարդներին, 1897թ. մարտի 4: 261
սեպտեմբեր
4
ՀՈՎՍԵՓ
Եվ Աստված ինձ ձեր առաջ ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի, և ձեզ ապրեցնի մեծ ազատությունով։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված: Եվ ինձ Փարավո նին հայր և նրա բոլոր տանը տեր, Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրեց։ Ծննդոց 45.7, 8:
Աստված նախատեսել էր, որ Հովսեփի միջոցով Աստվածաշնչի կրոնը ներկայացվի եգիպտացիներին: Այս հավատարիմ վկան պետք է Քրիս տոսին ներկայացներ արքայական պալատներում: Նրա երիտասարդու թյան տարիներին Աստված Հովսեփի հետ շփվում էր երազների միջո ցով` ակնարկելով նրան այն բարձր պաշտոնի մասին, որին նա պետք է կանչվեր: Հովսեփի եղբայրները, կանխելու համար նրա երազների իրա կանացումը, վաճառեցին նրան որպես ստրուկ: Սակայն նրանց դաժան արարքը հանգեցրեց նրան, որ երազների կանխատեսությունը իրակա նություն դարձավ: Նրանք, ովքեր փորձում են երես թեքել Աստծո նպատակից ևընդդի մանալ Նրա կամքին, որոշակի ժամանակ կարող են բարգավաճել, սա կայն Աստված աշխատում է իրականացնելու Իր սեփական նպատակ ները և ցույց կտա, թե ով է երկնքի ևերկրի ղեկավարը: Եգիպտոսում որպես ստրուկ վաճառվելը Հովսեփն ընկալեց որպես իր հետ տեղի ունեցած մեծագույն աղետ, սակայն նա զգաց Աստծուն վստահելու կարիքը, ինչը երբեք չէր արել իր հոր սիրով պաշտպանված լինելու տարիներին: Հովսեփն Աստծուն իր հետ տարավ Եգիպտոս: Այս փաստն ակնհայտ էր, քանզի, իր վիշտը կրելով հանդերձ, նա կենսուրախ էր: Ինչպես Աստծո տապանն Իսրայելին հանգիստ և բարգավաճում բե րեց, այդպես էլ Աստծուն սիրող, աստվածավախ այս երիտասարդն օրհ նություն բերեց Եգիպտոսին: Դա դրսևորվեց այնքան ընգծված կերպով, որ Պետափրեսը, ում տանը նա ծառայում էր, վերագրեց իր բոլոր օրհ նություններն իր գնած ստրուկին և նրան դարձրեց որդի, ոչ թե ծառա: Աստծո նպատակն է, որ նրանք, ովքեր սիրում և պատվում են Իր անու նը, պատիվ ստանան նաև իրենք, ևոր նրանց միջոցով Աստծուն տված փառքը արտացոլվի նաև նրանց վրա: Հովսեփի բնավորությունը չփոխվեց, երբ նրան բարձր պաշտոն վստահվեց: Նա բերվեց մի տեղ, ուր նրա առաքինությունը հստակ փայ լով երևալու էր բարի գործերի մեջ: Աստծո օրհնությունները նրա վրա էին տանը թե դաշտում: Պետափրեսի տան ողջ պատասխանատվությունը դրված էր նրա վրա: Եվ այս ամենում նա ցուցաբերեց հաստատուն ազն վություն, քանի որ սիրում էր Աստծուն ևերկյուղում էր Նրանից: Ցուցում ներ երիտասարդներին, 1897թ. մարտի 11:
262
սեպտեմբեր
5
ՄՈՎՍԵՍ
Եվ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ո՞վ եմ, որ Փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանեմ։ Եվ ասաց. թե Ես քեզ հետ կլինեմ, և սա քեզ համար նշան կլինի, որ Ես եմ քեզ ուղարկել, երբ որ ժողովուրդը Եգիպտոսից հանես, այս սարի վրա կպաշտեք Աստծուն։ Ելից 3.11, 12:
Նվիրվածությունն ու խոնարհությունը մշտապես բնութագրել են մարդկանց, ում Աստված վստահել է կարևոր պատասխանատվություն Իր գործում: Անապատում աստվածային կոչը Մովսեսին ստիպեց անվս տահություն ցուցաբերել իր անձի նկատմամբ: Նա գիտակցեց իր անհա մապատասխանությունն այն դիրքին, որին Աստված կանչում էր իրեն, սակայն, ընդունելով վստահությունը, նա փայլեցված գործիք դարձավ Աստծո ձեռքում՝ իրականացնելու մահկանացուներին երբևէ հանձնա րարված մեծագույն գործը: Եթե Մովսեսը վստահեր իր սեփական ուժին և իմաստությանը և պատրաստակամորեն ընդուներ մեծագույն հանձնարարությունը, նա կդրսևորեր իր ողջ անհամապատասխանությունը նման գործի համար: Այն փաստը, որ մարդն զգում է իր սեփական թուլությունը, գոնե վկա յում է այն մասին, որ նա գիտակցում է իրեն հանձնարարված գործի ողջ մեծությունը, և սա հույսի տեղ է թողնում, որ նա Աստծուն կդարձնի իր խորհրդականն ու իր զորությունը: Նման մարդը չի գնա ավելի հեռու կամ ավելի արագ, քան Աստծո առաջնորդությունն է: Մարդը ձեռք կբերի զորություն ևազդեցություն, երբ ընդունի Աստծո՝ իր վրա դրած պատասխանատվությունը և իր ողջ հոգով ձգտի պատ րաստվել այն ճշտորեն իրականացնելուն: Ինչքան էլ որ սահմանափակ լինեն նրա կարողությունները, և խոնարհ՝ նրա դիրքը, անհատը ձեռք կբերի ճշմարիտ մեծություն, երբ ուրախությամբ կարձագանքի պար տականության կոչին և, վստահելով աստվածային զորությանը, կձգտի հավատարմությամբ կատարել իր աշխատանքը: Նա կզգա, որ ստացել է սուրբ հանձնարարություն՝ պայքարել սխալի դեմ, ուժեղացնել ճիշտը, բարձրացնել, մխիթարել և օրհնել իր ընկերներին: Ծուլությունը, եսա սիրությունը, սերն աշխարհային արժեքների նկատմամբ պետք է տեղի տան այս բարձր և սուրբ կանչին: Նման աշխատանքում ներգրավված թույլ մարդը կուժեղանա, վեհե րոտը կխիզախանա, անվճռականը կդառնա ամուր ևանկոտրում: Յու րաքանչյուրը տեսնում է իր դիրքի ևընթացքի կարևորությունը, քանի որ երկինքն է ընտրել իրեն՝ կատարելու հատուկ գործ արքաների Արքայի համար: Նման մարդիկ ավելի շուտ կթողնեն աշխարհը, քան կապրեն նրանում: Նրանց գործադրած ազդեցությունը վեհացնում, մաքրագոր ծում և ազնվացնում է բոլոր նրանց, ում հետ նրանք շփվում են: Այդպի սով նրանք օգնում են իրենց ընկերներին պատրաստվել իրենց երկնային տների համար: Ժամանակների նշանները, 1881թ. օգոստոսի 11: 263
սեպտեմբեր
6
ՀԵՍՈՒ
Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգ նել. ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ, քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի: Հեսու 1.5:
Մովսեսի մահից հետո Հեսուն նշանակվեց Իսրայելի առաջնորդ՝ տանելու նրանց Խոստացված Երկիր: Նա լավ պատրաստված էր այս կարևոր գործի համար: Չէ՞որ Մովսեսի աջ ձեռքն էր իսրայելացիների՝ անապատում թափառելու ժամանակի գրեթե ողջ ընթացքում: Նա տեսել էր Մովսեսի միջոցով իրականացրած Աստծո հրաշալի գործերը և լավ էր հասկանում ժողովրդի տրամադրվածությունը: Նա տասներկու լրտեսնե րից մեկն էր, ովքեր ուղարկվել էին Խոստացված Երկիրն ուսումնասիրե լու, և երկուսից մեկը, ովքեր դրա հարստության մասին ճիշտ տեղեկու թյուններ տվեցին և խրախուսեցին ժողովրդին գնալ առաջ և տիրանալ դրան Աստծո զորությամբ: Տերը խոստացավ Հեսուին, որ կլինի նրա հետ այնպես, ինչպես եղել էր Մովսեսի հետ, և որ Քանանը նրա համար հեշտ նվաճում կդարձնի, եթե նա հավատարիմ լինի Իր բոլոր պատվիրաններին: Հեսուն ան հանգստացած էր ժողովրդին Քանանի երկիր առաջնորդելու իր հանձ նարարության կատարման համար, բայց այս հավաստիացումը ցրեց նրա բոլոր վախերը: Նա հրամայեց Իսրայելի որդիներին պատրաստվել եռօրյա ճամփորդությանը և կարգադրեց բոլոր պատերազմող տղա մարդկանց նախապատրաստվել ճակատամարտի: «Եվ Հեսուին պատասխանեցին և ասացին. Ամեն ինչ որ պատվիրե ցիր՝ կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք: Ինչպես որ Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր: Ամեն ով որ քո հրամանին ընդդիմանա և չլսի քո ամեն խոսքերին, որ մեզ պատվիրես, պիտի սպանվի, միայն թե զորացիր և քաջ եղիր» (Հեսու 1.16-18): Աստված ցանկացավ, որպեսզի իսրայելացիների անցումը Հորդա նանով հրաշալի լինի: Հեսուն հրամայեց մարդկանց սրբել իրենց, որով հետև հաջորդ օրը Տերը նրանց մեջ հրաշքներ էր կատարելու: Նշանակ ված ժամանակ նա պատվիրեց քահանաներին վերցնել Աստծո օրենքը կրող տապանակը և տանել այն մարդկանց առաջ: «Եվ Տերն ասաց Հե սուին. Այսօր կսկսեմ քեզ մեծացնել բոլոր Իսրայելի աչքի առաջ, որ իմա նան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ» (Հեսու 3.7): Վկա յություններ եկեղեցու համար 4.156, 157:
264
սեպտեմբեր
7
ԴԵԲՈՐԱ ԵՎ ԲԱՐԱԿ
Եվ այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին. Իսրայելի զորավարներն առաջնորդելով, ժողովուրդը հո ժարակամ լինելով՝ Օրհնեցեք Տիրոջը։ Դատավորաց 5.1, 2:
Իսրայելացիները, կրկին բաժանվելով Աստծուց կռապաշտությամբ, խորապես ճնշվեցին այս թշնամիների կողմից: Մարդկանց ունեցված քը, նույնիսկ կյանքը մշտական վտանգի տակ էին: Ուստի գյուղերն ու հեռավոր բնակավայրերն ամայացան, և մարդիկ հավաքվեցին պարս պապատ քաղաքներում: Բարձրադիր ճանապարհներն ամայի էին, և մարդիկ վայրից վայր էին տեղափոխվում անանցանելի արահետներով: Ջրամբարների մոտակայքում շատերը թալանվում և նույնիսկ սպան վում էին, և ինչն ավելի էր մեծացնում նրանց մտահոգությունը՝ իսրայե լացիներն անզեն էին: Քառասուն հազար տղամարդկանց մեջ գեթ մեկ սուր կամ նիզակ հնարավոր չէր գտնել: Քսան տարի շարունակ իսրայելացիները տնքացին կեղեքիչների լծի տակ, այնուհետև հետ դարձան իրենց կռապաշտությունից և խոնար հությամբ ու ապաշխարությամբ աղաղակեցին առ Աստված ազատու թյան համար: Նրանց աղաղակն իզուր չանցավ: Իսրայելում մի կին էր ապրում, ով հայտնի էր իր բարեպաշտությամբ, և նրա միջոցով Աստված որոշեց ազատել Իր ժողովրդին: Նրա անունը Դեբորա էր: Նա հայտնի էր որպես մարգարեուհի, և սովորական դատավորների բացակայության պայմաններում ժողովուրդը խորհրդի և արդարադատության համար դիմում էր նրան: Աստված Դեբորային հայտնեց Իսրայելի թշնամիներին կործանե լու Իր նպատակը և հրամայեց նրան ուղարկել Նեփթաղիմի ցեղից Բարակ անունով մարդու հետևից և նրան իմացնել այն ցուցումները, որոնք նա ստացել էր: Նա համապատասխանաբար մարդ ուղարկեց Բարակի հետևից և հրահանգեց նրան հավաքել տասը հազար մարդ Նեփթաղիմի և Զաբուղոնի ցեղից և պատերազմել Հաբին թագավորի բանակի դեմ: Դեբորան տոնեց Իսրայելի հաղթանակն ամենավսեմ և խանդավառ երգով: Նա Աստծուն վերագրեց իրենց ազատագրման ողջ փառքը և առաջարկեց ժողովրդին փառաբանել Նրան Իր հիասքանչ գործերի հա մար: Ժամանակների նշանները, 1881թ. հունիսի 16:
265
սեպտեմբեր
8
ԳԵԴԵՈՆ
Եվ Տերը նրան նայեց ևասաց. Գնա քո այդ զորությունով ևազա տիր Իսրայելին Մադիանացիների ձեռքից, ահա Ես եմ քեզ ուղար կում։ Եվ նա Նրան ասաց. Ոհ, Տեր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելին, ահա իմ ազգատոհմը Մանասեի մեջ ամենից աղքատն է, ևես իմ հոր տան կրտսերն եմ։ Եվ Տերը նրան ասաց. Ես քեզ հետ կլինեմ, և դու Մադիամին մեկ մարդի պես կզարկես։ Դատավորաց 6.14-16:
Բոլոր հրաշքները, որ Աստված արել է Իր ժողովրդի համար, իրա կանցվել են ամենապարզ միջոցներով: Եթե Աստծո ժողովուրդը լիովին նվիրված լինի Նրան, այդ ժամանակ Նա կօգտագործի նրանց՝ առաջ տանելու Իր գործը երկրի վրա: Բայց մենք պետք է հիշենք, որ ինչ հաջո ղություն էլ որ մեզ այցելի, փառքն ու պատիվը պատկանում են Աստծուն, որովհետև յուրաքանչյուր կարողություն և յուրաքանչյուր զորություն պարգև է Նրանից: Աստված առավելագույն չափով կստուգի հավատն ու խիզախությու նը նրանց, ում վրա Ինքը պատասխանատվություն է դրել Իր գործում: Արտաքինը հաճախ վանող կլինի: Թեև Աստված տվել է Իր օգնության կրկնվող հավաստիացումները, այնուամենայնիվ, հավատը համարյա կնահանջի: «Այսպես է ասում Տերը» արտահայտությունը պետք է լի նի մեր ամուր վստահությունը՝ անկախ մարդկային պատճառաբանու թյուններից կամ առերևույթ անհնարին թվացող բաներից: Գեդեոնի և նրա բանակի փորձառությունը նախատեսված էր սովո րեցնելու պարզության և հավատի դաս: Այն առաջնորդը, ում Աստված ընտրել էր, Իսրայելում ոչ մի նշանավոր դիրք չէր զբաղեցնում: Նա ո՛չ ղեկավար էր, ո՛չ Ղևտացի, ո՛չ էլ քահանա: Նա իրեն համարում էր իր հոր տան ամենահետինը: Մարդկային իմաստությունը նրան չէր ընտրի, սա կայն Աստված Գեդեոնի մեջ ազնվության և բարոյական խիզախության մարդ նկատեց: Նա չէր վստահում իր ես-ին, այլ կամենում էր լսել Աստծո դասերն ու իրականացնել Նրա նպատակները: Աստված կախված չէ բարձր պաշտոնի, մեծ խելքի կամ լայն գիտե լիքների տեր մարդկանցից: Նման մարդիկ հաճախ լինում են հպարտ և ինքնավստահ: Նրանք իրենց ունակ են համարում կառուցել և իրակա նացնել ծրագրեր առանց Աստծո խորհրդի: Նրանք իրենց առանձնաց նում են Ճշմարիտ Որթից, ուստի դառնում են սմքած և անպտուղ, ինչ պես չորացած ճյուղերը: Տերը կխայտառակի մարդկանց պարծենկոտությունը: Նա հաջո ղություն կտա ամենանվազ ջանքերին, ամենաանհեռանկարային մե թոդներին, երբ դրանք նշանակված լինեն Աստծո կողմից և կատարվեն խոնարհությամբ ու վստահությամբ: Ժամանակների նշանները, 1881թ. հունիսի 30: 266
սեպտեմբեր
9
ՍԱՄՎԵԼ
Եվ Սամվելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, և իր բոլոր խոսքե րից մեկը գետին չգցեց։ Եվ Դանից մինչև Բերսաբեե բոլոր Իսրայելն իմացավ, որ Սամվելը հաստատված է Տիրոջ համար մարգարե։ Ա Թագավորաց 3.19, 20:
Աննայի որդուն առաջին անգամ Աստծո հայտնվելուց հետո հետա գա տարիների ընթացքում Սամվելի մարգարեության կանչվելը ընդուն վեց ամբողջ ազգի կողմից: Հեղիի տանը հավատարմորեն փոխանցելով աստվածային նախազգուշացումները, ցավագին և հոգնեցուցիչ, ինչպի սին պարտականությունն էր` Սամվելն ապացուցեց Եհովայի հավատա րիմ լրաբեր լինելը, «և Տերը նրա հետ էր, և իր բոլոր խոսքերից մեկը գետին չգցեց։ Եվ Դանից մինչև Բերսաբեե բոլոր Իսրայելն իմացավ, որ Սամվելը հաստատված է Տիրոջ համար մարգարե»: Իսրայելացիները որպես ազգ դեռևս շարունակում էին մնալ անհա վատության և կռապաշտության վիճակում, և իբրև պատիժ՝ նրանք մնում էին փղշտացիների ենթակայության տակ: Այս ժամանակի ըն թացքում Սամվելն այցելեց ողջ երկրի քաղաքներն ու գյուղերը` փորձե լով մարդկանց սրտերն ուղղել դեպի իրենց հայրերի Աստվածը, և նրա ջանքերն ապարդյուն չանցան: Քսան տարի տառապելով թշնամիների կեղեքումներից` իսրայելացիները «հառաչեցին Տիրոջ հետևից»: Սամ վելը նրանց խորհուրդ տվեց. «Եթե դուք ձեր բոլոր սրտով դարձել եք Տի րոջը, ձեր միջից հեռացրեք օտար աստվածներին և Աստարովթին, և ձեր սրտերը պատրաստեք Տիրոջ համար, և միայն Նրան պաշտեք» (Ա Թա գավորաց 7.3): Այստեղ մենք տեսնում ենք, որ Սամվելի օրերին ուսուցանվում էր գործնական բարեպաշտություն, սրտի կրոն, ինչպես սովորեցնում էր Քրիստոսը, երբ երկրի վրա էր: Առանց Քրիստոսի շնորհի կրոնի՝ արտա քին դրսևորումներն անօգուտ էին հին Իսրայելի համար: Դրանք անօ գուտ են նաև ժամանակակից Իսրայելի համար: Այսօր ճշմարիտ սրտի կրոնի այնպիսի վերածնունդ է հարկավոր, ինչպիսին կար հին Իսրայելում: Ապաշխարությունն առաջին քայլն է, որ պետք է տեղի ունենա այն բոլորի մոտ, ովքեր դառնում են դեպի Աստ ված: Ոչ ոք այս գործը մեկ ուրիշի համար չի կարող անել: Մենք պետք է անհատապես խոնարհեցնենք մեր սրտերն Աստծո առաջ և հրաժար վենք մեր կուռքերից: Երբ անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահման ներում է, Տերը մեզ ցույց կտա Իր փրկությունը: Նահապետներ և մար գարեներ, 589, 590:
267
սեպտեմբեր
10
ԴԱՎԻԹ
Եվ սրանք են Դավիթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավիթի խոսքը, Եվ այն մարդի խոսքը, որ վեր բարձրացավ. Հակոբի Աստծո օծյալը, Իսրայելի վայելուչ երգերը շարադրողն էր: Տիրոջ Հոգին խո սեց ինձանով, և Նրա խոսքն իմ լեզվի վրա էր։ Բ Թագավորաց 23.1, 2:
Ո՞վ կարող է չափել ծանր աշխատանքի և բլուրներում միայնակ թա փառելու այն տարիների հետևանքը: Աստծո և բնության հետ միաբա նությունը, իր հոտի մասին հոգածությունը, Իր համեստ բախտի վտանգ ներն ու ազատագրությունը, տրտմություններն ու ուրախությունները ոչ միայն պետք է կերտեին Դավթի բնավորությունը ևազդեին նրա հետա գա կյանքի վրա, այլև Իսրայելի քաղցրաձայն երգչի սաղմոսների միջո ցով գալիք բոլոր դարերում դրանք պետք է Աստծո ժողովրդի սրտերում Աստծո սերն ու հավատը բոցավառեին՝ նրանց ավելի մոտեցնելով Նրա հավերժ սիրող սրտին, Ում մեջ ապրում են Նրա ողջ արարածները: Դավիթն իր երիտասարդության գեղեցկությամբ և զորությամբ պատրաստվում էր բարձր դիրք զբաղեցնել երկրագնդի ազնվագույն ների հետ: Որպես Աստծուց տրված թանկագին պարգևներ՝ նրա տա ղանդները գովաբանում էին աստվածային Տվողի փառքը: Զննման և խորհրդածության նրա հնարավորությունները հարստացնում էին նրա իմաստությունն ու բարեպաշտությունը, ինչը նրան դարձնում էր սիր ված Աստծուց և հրեշտակներից: Երբ նա զննում էր իր Արարչի կատա րելությունները, նրա հոգու առաջ ավելի հստակորեն էր բացվում Աստծո գաղափարը: Անհայտ թեմաները բացահայտվում էին, բարդությունները հստակ էին դառնում, շփոթությունները ներդաշնակություն ստանում, և նոր լույսի յուրաքանչյուր ճառագայթ հիացմունքի թարմ բռնկումներ և Աստծո ու Փրկագնողի փառքի նվիրվածության քաղցր օրհներգեր էր առաջացնում: Այն սերը, որ հուզեց նրան, այն վշտերը, որ համակեցին նրան, այն հաղթանակները, որ ուղեկցեցին նրան, բոլորը նրա ակտիվ խորհրդա ծության թեմաներն էին, և քանի որ նա տեսնում էր Աստծո սերն իր կյան քի բոլոր կանխատեսություններում, նրա սիրտը բաբախում էր ավելի բուռն երկրպագությամբ ևերախտագիտությամբ, նրա ձայնը երգում էր ավելի հարուստ մեղեդիներ, նրա տավիղը բռնկվում էր ավելի ցնծալից ուրախությամբ, և հովիվ տղան գնում էր զորությունից զորություն, գի տությունից գիտություն, որովհետև Տիրոջ Հոգին նրա վրա էր: Նահա պետներ և մարգարեներ, 642:
268
սեպտեմբեր
11
ՍՈՂՈՄՈՆ
Եվ արդ, ով Տեր իմ Աստված, դու թագավորեցրիր ծառայիդ իմ հայր Դավիթի տեղ, բայց ես մի փոքր տղա եմ, չգիտեմ ելնել ու մտնե լը։ Եվ ծառադ քո ընտրած ժողովրդի մեջ է՝ մի մեծ ժողովրդի, որ շատությունից չի հաշվվի և չի համարվի։ Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու՝ բարիի ու չարի մեջտեղը ջոկելու, որովհետև ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել։ Գ Թագավորաց 3.7-9:
Եհովայի անունը Սողոմոնի թագավորության սկզբում մեծապես պատվի էր արժանանում: Թագավորի կողմից ցուցադրված իմաստու թյունն ու արդարությունը բոլոր ազգերին վկայում էր այն Աստծո հատ կանիշների գերազանցության մասին, Ում նա ծառայում էր: Որոշակի ժամանակ Իսրայելն աշխարհի լույսն էր, որ ցույց էր տալիս Եհովայի մեծությունը: Սողոմոնի վաղ շրջանի թագավորության իրական փառքն ընկած չէր նրա գերազանց իմաստության, հեքիաթային հարստության և հեռուն գնացող ուժի և համբավի հիմքում. դա երկնքից ստացած պարգևների ճիշտ օգտագործմամբ Իսրայելի Աստծո անվանը նրա մա տուցած պատվի արդյունքն էր: Տարիների հետ Սողոմոնի համբավն աճեց, նա փորձեց պատվել Աստծուն՝ ավելացնելով իր մտավոր և հոգևոր ուժերը, շարունակելով ու րիշներին փոխանցել իր ստացած օրհնությունները: Ոչ ոք նրանից լավ չէր հասկանում, որ Եհովայի շնորհի միջոցով է նա դարձել ուժի, իմաս տության և հասկացողության տեր, և որ այդ պարգևները տրված էին, որպեսզի նա աշխարհին տա արքաների Արքայի մասին գիտությունը: Սողոմոնը հատկապես հետաքրքրված էր բնագիտությամբ, սակայն նրա հետազոտությունները սահմանափակված չէին ուսման որևէ ճյու ղով: Բոլոր արարված առարկաների ջանասեր ուսումնասիրության միջոցով նա հստակ գաղափար կազմեց Արարչի մասին: Բնության ու ժերում, անօրգանական և կենդանական աշխարհում, յուրաքանչյուր ծառի, թփի և ծաղիկի մեջ նա տեսնում էր Աստծո իմաստության հայտ նություն, և քանի որ ձգտում էր ավելի ու ավելի շատ սովորել, Աստծո մասին նրա գիտությունն ու Նրա հանդեպ սերն անընդհատ աճում էին: Մարգարեներ և թագավորներ, 32, 33:
269
սեպտեմբեր
12
ԵՂԻԱ
Եվ Եղիան մոտեցավ բոլոր ժողովրդին և ասաց. Մինչև ե՞րբ պի տի դուք կաղաք երկու կողմի վրա, եթե Եհովան է Աստվածը, Նրա հետևից գնացեք, և եթե Բահաղն է, նրա հետևից գնացեք, և ժողո վուրդը նրան մի բան պատասխան չտվեց։ Գ Թագավորաց 18.21:
Հորդանանի արևելքում գտնվող Գաղաադի սարերի մեջ Աքաաբի օրոք մի հավատի և աղոթքի մարդ էր ապրում, ում անվեհեր ծառայու թյունը կոչված էր ստուգելու Իսրայելում հավատուրացության արագ տարածումը: Ապրելով հռչակավոր քաղաքներից շատ հեռու, կյանքում ոչ մի բարձր պաշտոն չզբաղեցնելով՝ Թեզբացի Եղիան, այնուամենայ նիվ, մտավ իր առաքելության տակ` վստահելով իր առաջ ճանապարհ հարթելու և իրեն առատ հաջողություն տալու Աստծո մտադրությանը: Հավատի և զորության խոսքը նրա շուրթերին էր, և նրա ողջ կյանքը նվիրված էր բարեփոխության գործին: Նրա ձայնն էր կանչում անապա տում՝ մեղքը հանդիմանելու և չարի հոսքը հետ մղելու համար: Եվ մինչ նա եկավ ժողովրդի մոտ որպես մեղքի հանդիմանող, նրա լուրն առա ջարկեց Գաղաադի բալասանը մեղքով վարակված բոլոր այն հոգինե րին, ովքեր ցանկանում էին բժշկվել: Երբ Եղիան տեսավ, թե ինչպես է Իսրայելը գնալով խորանում կռա պաշտության մեջ, նրա հոգին տրտմեց, և վրդովմունքը բորբոքվեց: Աստված մեծ բաներ է արել Իր ժողովրդի համար: Նա ազատել է նրանց գերությունից և տվել «հեթանոսների երկրները, … որ Նրա պատվի րանները պահեն և Նրա օրենքները կատարեն» (Սաղմոս 105.44, 45): Սակայն Եհովայի բարի ծրագրերն այժմ գրեթե մոռացվել էին: Անհավա տությունն արագորեն բաժանում էր ընտրյալ ազգին իրենց զորության Աղբյուրից: Տեսնելով այս հավատուրացությունը լեռան վրա գտնվող իր առանձ նավայրից` Եղիան ճնշվում էր վշտից: Հոգու տառապանքով նա Աստծուն խնդրում էր հետ պահել ժամանակին բարեպաշտ ժողովրդին իրենց չար ճանապարհից, այցելել նրանց դատաստանով, եթե կարիք լինի, որպես զի նրանք ճշմարիտ լույսի ներքո տեսնեն իրենց հեռանալը երկնքից: Նա կամենում էր տեսնել նրանց ապաշխարելիս՝ նախքան նրանց գործերն այնքան կչարանային, որ Տերը նրանց հիմնովին կոչնչացներ: Մարգարե ներ և թագավորներ, 119, 120:
270
սեպտեմբեր
13
ԵՂԻՍԵ
Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված։ Եվ Եղի սեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա։ Դ Թագավո րաց 2.9:
Եղիսե մարգարեի փորձից արժեքավոր դասեր կարող ենք քաղել: Եղիսեն ընտրված էր Աստծուց որպես Եղիայի օգնական, և փորձելու ու փորձության միջոցով ցույց տվեց, որ արժանի էր այդ վստահությանը: Նա կամենում էր լինել այնպիսին ևանել այնպես, ինչպես որ Տիրոջը հա ճո կլիներ: Նա չէր փորձում խուսափել նույնիսկ ամենահամեստ ծառա յությունից. նույնքան հավատարիմ էր և՛ փոքր պարտականություններ կատարելիս, և՛ մեծ պատասխանատվություն կրելիս: Նա մշտապես փափագում էր ծառայել այն դիրքերում, որտեղ Տերը կնշանակեր իրեն, որքան էլ դա տհաճ լիներ իր բնական հակումներին: Եվ ամեն քայլափո խի նա սովորում էր խոնարհության և ծառայության դասեր: «Եվ եղավ, երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված։ Եվ Եղի սեն ասաց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»: Նա աշխարհա յին պատիվ չխնդրեց, ոչ էլ երկրի մեծատոհմիկների մեջ բարձր դիրք: Այն, ինչը նա ցանկանում էր, Հոգու կրկնակի չափաբաժինն էր` տրված նրան, ում Աստված պատրաստվում էր պատվել երկրից վերցնելով: Նա գիտեր, որ միմիայն Եղիայի վրա իջած Հոգու կրկնակի չափաբաժինը կարող էր իրեն օգնել լրացնելու այն տեղը, որն զբաղեցնում էր Եղիան. չէ՞ որ Եղիան ուներ տարիքի փորձառություն ևիմաստություն, որը ոչ մի կերպ չի կարող փոխանցվել երիտասարդներին: Երբ Տերն Իր կանխատեսությամբ ճիշտ է համարում Իր գործից վերց նել նրանց, ում Ինքն օժտել է իմաստությամբ, Նա օգնում և զորացնում է նրանց փոխարինողներին, եթե նրանք նայեն Իրեն օգնության համար և քայլեն Իր ճանապարհներով: Հնարավոր է, որ նրանք իրենց նախորդնե րից անգամ ավելի իմաստուն լինեն, որովհետև կարող են օգուտ քաղել նրանց փորձից ևիմաստություն՝ նրանց սխալներից: Տերը յուրահատուկ կերպով հոգ է տանում Իր եկեղեցու մասին: Նրանք, ովքեր իմաստություն կխնդրեն Նրանից, կլինեն աշխարհի լույ սը, որը գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում: Ձե ռագրեր 114, 1901թ.:
271
սեպտեմբեր
14
ԵՍԱՅԻԱ
Եվ նա ասաց. Գնա և ասա այս ժողովրդին. լսելով կլսեք, բայց չեք հասկանա և տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա։ Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, և նրա ականջները ծանրացրու և նրա աչքե րը ծեփիր, որ չտեսնի աչքերով ևականջներով չլսի, որ սիրտն իմա նար ու դարձի գար և բժշկվեր։ Եսայիա 6.9. 10:
Մարգարեի պարտականությունը հստակ էր՝ նա պետք է իր ձայնը բարձրացներ ընդդեմ շատացող չարիքի: Սակայն նա վախեցավ գործը վերցնել առանց հույսի որևէ երաշխիքի: «Մինչև ե՞րբ, Տեր իմ» (Եսայիա 6.11), նա հարցրեց: Մի՞թե Քո ընտրյալ ժողովրդից ոչ ոք երբևէ չպետք է հասկանա, ապաշխարի և բժշկվի: Մեղանչած Հուդայի համար կրած նրա սրտի բեռն իզուր չէր անցնե լու: Նրա առաքելությունը չպետք է ամբողջովին անպտուղ լիներ, թեև սերունդների շարունակ բազմապատկվող չարիքը չէր կարող վերանալ նրա օրում: Իր կյանքի ընթացքում նա պետք է լիներ համբերատար, խի զախ ուսուցիչ, հույսի, ինչպես նաև դատավճռի մարգարե: Աստվածային մտադրությունը վերջապես կիրականանա, նրա և Աստծո հավատարիմ բոլոր լրաբերների ջանքերի լիարժեք պտուղը հայտնի կդառնա: Մնա ցորդը կփրկվի: Սա իրականանալու համար աղերսանքի և նախազգու շացման լուրը պետք է հասցվեր ապստամբներին: Տերը հայտարարեց. «Մինչև որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով, և տները՝ մարդ չու նենալով, և երկիրը ավերված լինելով անապատ դառնա։ Եվ Տերը հե ռացնի մարդկանց, և ձգած թողածը շատանա երկրի մեջ» (համարներ 11, 12): Ծանր դատաստանները՝ պատերազմը, աքսորը, գերությունը, ազգե րի մեջ զորության և համբավի կորուստը, պետք է թափվեին ամբար տավանների վրա, որպեսզի դրա մեջ վիրավորված Աստծո ձեռքը տես նողները մղվեին ապաշխարանքի: Հյուսիսային թագավորության տասը ցեղերը շուտով պետք է ցրվեին ազգերի մեջ, իսկ նրանց քաղաքներն՝ ամայանային, թշնամի ազգերի կործանարար զորքերը կրկին ու կրկին պետք է տարածվեին նրանց երկրում, նույնիսկ Երուսաղեմը պետք է վերջնականապես անկում ապրեր, իսկ Հուդան պետք է գերության մատնվեր, սակայն Ավետյաց Երկիրը չպետք է հավերժ լքված մնար: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. մարտի 11:
272
սեպտեմբեր
15
ԵՐԵՄԻԱ
Եվ Տիրոջ խոսքն եղավ ինձ ասելով. Քեզ որովայնում չստեղծած՝ Ես քեզ գիտեի, ևարգանդից դեռ դու դուրս չեկած՝ Ես քեզ սրբեցի, Ես քեզ ազգերի մարգարե եմ դրել։ Երեմիա 1.4, 5:
Տերը Երեմիային հանդիմանության լուր տվեց Իր ժողովրդին փո խանցելու համար՝ մեղադրելով նրանց Աստծո խորհրդի շարունակա կան մերժման մեջ՝ ասելով. «Բայց Ես խոսեցի ձեզ հետ կանուխ վեր կե նալով և խոսելով, բայց դուք Ինձ չլսեցիք։ Եվ Ես ձեզ մոտ ուղարկեցի Իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ կանուխ վեր կենալով ևուղարկելով, ևասացի. Հետ դարձեք ամեն մարդ իր չար ճանապարհից և լավացրեք ձեր գործերը, ևուրիշ աստվածների հետևից մի գնաք նրանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կբնակվեք այս երկրի վրա, որ Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին» (Երեմիա 35.14, 15): Աստված խնդրում էր նրանց Իր մեջ զայրույթ չբորբոքել իրենց ձեռ քերի և սրտերի գործերով, սակայն նրանք «ականջ չէին դնում»: Այնու հետև Երեմիան կանխատեսեց հրեաների գերությունը՝ որպես Տիրոջ խոսքին չանսալու պատիժ: Քաղդեացիները պետք է օգտագործվեին որպես գործիք, որով Աստված կպատժեր Իր անհնազանդ ժողովրդին: Նրանց պատիժը պետք է լիներ նրանց մտավոր ունակություններին և արհամարհած նախազգուշացումներին համաչափ: Աստված երկար էր հետաձգել Իր դատաստաններն Իր ընտրյալ ազգին նվաստացնել չցան կանալու պատճառով, սակայն այժմ Նա նրանց վրա պետք է թափեր Իր դժգոհությունը որպես նրանց իրենց չար ընթացքից հետ դարձնելու վեր ջին ջանք: Այս վերջին օրերին Նա ոչ մի նոր ծրագիր չի հաստատել Իր ժողովրդի մաքրությունը պահպանելու համար: Նա աղերսում է Իր անունը դավա նող սխալական մարդկանց ապաշխարել և հետ դառնալ իրենց չար ճա նապարհներից նույն կերպ, ինչպես անում էր հնում: Նա կանխատեսում է նրանց առաջ ծառացած վտանգն Իր ընտրած ծառաների միջոցով, Նա հնչեցնում է նախազգուշացման Իր ազդանշանը և հանդիմանում է մեղ քը ճիշտ այնպես, ինչպես Երեմիայի օրերին: Սակայն մեր օրերի Իսրա յելն ընկնում է հանդիմանությունն արհամարհելու և խորհուրդն ատելու նույն գայթակղության մեջ, ինչպես հին Իսրայելը: Նրանք շատ հաճախ են խլացնում իրենց ականջներ չլսելու այն բառերը, որ Աստված տվել է Իր ծառաներին ճշմարտությունը դավանողների բարօրության համար: Ժամանակների նշանները, 1880թ. փետրվարի 12:
273
սեպտեմբեր
16
ՀՈՎՍԻԱ ԵՎ ՈՂԴԱ
Գնացեք հարցրեք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար և բոլոր Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համեմատ, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ դեմ, նրա համար, որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խոսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրվածը։ Դ Թագավորաց 22.13:
Հովսիան իր վաղ երիտասարդությունից ձգտում էր օգուտ քաղել թա գավորի իր դիրքից՝ վեհացնելու Աստծո սուրբ օրենքը: Եվ այժմ, երբ Սա փան դպիրը կարդում էր նրա համար օրենքի գրքից, թագավորն այս հա տորում գիտության գանձ, հզոր դաշնակից նկատեց բարեփոխության գործում, ինչն ինքն այդքան շատ էր ցանկանում երկրում կատարված տեսնել: Նա վճռեց քայլել դրա խորհուրդների լույսի ներքո, ինչպես նաև անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ իր ժողովրդին ծանոթացնելու դրա դասերին և հնարավորության դեպքում նրանց մեջ սեր ու ակնա ծանք սերմանելու երկնքի օրենքի նկատմամբ: Սակայն հնարավո՞ր էր արդյոք իրականացնել անհրաժեշտ բարե փոխությունը: Այն ամենը, ինչ նա կարող էր հասկանալ իր առջև դրված հատորը կարդալուց, այն էր, որ Իսրայելը գրեթե անցել է աստվածային հանդուրժողականության սահմանը, և շուտով Աստված կբարձրանա պատժելու նրանց, ովքեր անարգել են Իր անունը: Աստծո զայրույթն ար դեն բորբոքվել էր ժողովրդի դեմ: Վշտից ու սարսափից ճնշված՝ Հովսիան պատռեց իր հանդերձները, հոգու տառապանքով ծնկի եկավ Աստծո առաջ՝ թողություն փնտրելով անզեղջ ազգի մեղքերի համար: Այդ ժամանակ Երուսաղեմում՝ տաճարի մոտ, ապրում էր Ողդա մար գարեուհին: Թագավորի՝ վատ կանխազգացումով լի միտքը դարձավ դե պի նա, և նա վճռեց Տիրոջից Իր ընտրած լրաբերի միջոցով հարցնել՝ իմանալու համար, եթե հնարավոր է, թե արդյո՞ք իր ուժերի սահմաննե րում որևէ կերպ կկարողանա փրկել այժմ կործանման եզրին գտնվող մեղավոր Հուդան: Իրավիճակի լրջությունն ու մարգարեուհու հանդեպ տածած նրա հարգանքը ստիպեցին նրան ընտրել իր թագավորության առաջին մարդ կանց՝ որպես նրա մոտ ուղարկված լրաբերներ: «Գնացեք, - նա նրանց խնդրեց, - հարցրեք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար և բոլոր Հու դայի համար այս գտնված գրքի խոսքերի համեմատ, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ դեմ, նրա համար որ մեր հայրե րը չեն լսել այս գրքի խոսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրվածը»: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. հուլիսի 22:
274
սեպտեմբեր
17
ԴԱՆԻԵԼ
Այն ժամանակ թագավորը մեծացրեց Դանիելին և շատ մեծ պարգևներ տվեց նրան, և նրան իշխան դրեց Բաբելոնի բոլոր գա վառի վրա, և Բաբելոնի բոլոր իմաստունների վրա՝ գլխավոր իշ խան։ Դանիել 2.48:
Քրիստոսին դավանելը շատ ավելին է նշանակում, քան հասարակա կան հանդիպումներում վկայություն տալը: Դանիելը հավատացյալների համար օրինակ է, թե ինչ է նշանակում դավանել Քրիստոսին: Նա զբա ղեցնում էր վարչապետի պատասխանատու պաշտոնը Բաբելոնի տե րությունում, և պալատական բարձր դիրքեր զբաղեցնող մարդկանց մեջ կային այնպիսիները, ովքեր նախանձում էին Դանիելին և ցանկանում էին նրա դեմ ինչ-որ բան գտնել, որպեսզի թագավորի առաջին նրա վրա մեղադրանք կարողանային բերել: Սակայն նա հավատարիմ պետական գործիչ էր, և նրանք չէին կարողանում ոչ մի թերություն գտնել նրա բնա վորության կամ կենսակերպի մեջ: «Այն ժամանակ այս մարդիկ ասացին թե` Մենք Դանիելի դեմ բնավ մի պատճառ չենք գտնելու, այլ նրա վրա կգտնենք Աստծո օրենքի կողմից» (Դանիել 6.5): Այդպես նրանք համաձայնության եկան խնդրել թագավո րից հրապարակել մի հրաման, ըստ որի, բացի թագավորից, ոչ ոք ոչ մի աստծուց կամ մարդուց որևէ բան խնդրելու իրավունք չուներ երեսուն օր շարունակ, ևեթե ինչ-որ մեկը չհնազանդվեր այս հրամանին, պետք է գցվեր առյուծների գուբը: Բայց արդյո՞ք Դանիելը դադարեց աղոթել, երբ այդ հրամանն ուժի մեջ մտավ: Ո՛չ, դա հենց այն ժամանակն էր, որ նա աղոթքի կարիք ուներ: «Եվ երբ որ Դանիելն իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը, ևիր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը երեք անգամ նա ծնկի վրա էր գալիս ևաղոթք էր անում և գովաբա նում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում», Դանիելը չէր փորձում թաքցնել առ Աստված ունեցած իր հավատարմու թյունը: Նա մտքում չէր աղոթում, այլ բարձրաձայն իր սրտի խոսքն էր հղում երկինք: Մենք պետք է իմանանք, որ եթե մեր կյանքը պահվի Աստծո մեջ Քրիս տոսի հետ, հավատի պատճառով փորձության մեջ ընկնելիս Հիսուսը մեզ հետ կլինի: Երբ ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ տարվենք մեր հավատի համար պատասխան տալու, Սուրբ Հոգին կպայծառացնի մեր ընկալումը, և մենք ունակ կլինենք վկայություն տալ Աստծո փառքի համար: Եվ եթե մենք կանչված ենք տառապելու Քրիս տոսի համար, պետք է կարողանանք գնալ բանտ` վստահելով Նրան, ինչպես փոքր երեխան է վստահում իր ծնողներին: Այժմ առ Աստված հա վատը զարգացնելու ժամանակն է: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մայիսի 3: 275
սեպտեմբեր
18
ԵՍԹԵՐ
Եվ Մուրթքեն պատասխան հետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը՝ բոլոր հրեաներից։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն վեր կկենա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, ևո՞վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եսթեր 4.13, 14:
Հին ժամամակներում Աստված հրաշալի կերպով աշխատում էր նվիր յալ կանանց միջոցով, ովքեր Նրա գործում միաբանվում էին տղամարդ կանց հետ, ում Ինքն ընտրել էր կանգնելու իբրև Իր ներկայացուցիչներ: Նա կանանց օգտագործում էր մեծագույն և վճռական հաղթանակներ տանելու համար: Բազմիցս արտակարգ իրավիճակներում Նա նրանց բերել է առաջնագիծ և նրանց միջոցով աշխատել հանուն շատ մարդ կանց փրկության: Եսթեր թագուհու միջոցով Տերն Իր ժողովրդի համար իրականացրեց հզորագույն ազատում: Այն ժամանակ, երբ թվում էր, թե ոչ մի զորություն չէր կարող փրկել նրանց, Եսթերն ու նրա հետ միաբան ված կանայք ծոմով, աղոթքով ևարագ գործողություններով դիմակայե ցին խնդրին և փրկություն բերեցին իրենց ժողովրդին: Հին Կտակարանի ժամանակներում Աստծո ծրագրի հետ կապված կանանց գործի ուսումնասիրությունը մեզ կսովորեցնի դասեր, որոնք մեզ ուժ կտան դիմակայելու այսօրվա գործի դժվարություններին: Մենք կարող ենք չլինել այդքան ճգնաժամային և աչքի ընկնող դիրքում, ինչ պես Աստծո ժողովուրդն էր Եսթերի ժամանակներում, սակայն շատ հա ճախ վերածնունդ ապրած կանայք կարող են շատ կարևոր դեր ունենալ ավելի համեստ դիրքերում: Այսպես են արել շատերը և դեռ պատրաստ են անել: Կնոջ պարտականությունն է միաբանվել իր ամուսնու հետ երե խաներին կրթելու և դաստիարակելու գործում, որպեսզի նրանք դարձի գան և իրենց ուժը նվիրաբերեն Աստծո ծառայությանը: Կան շատ կա նայք, ովքեր կարող են իրենց ամուսինների հետ ծառայել առողջարան ների գործում, բուժել հիվանդներին և մխիթարության և խրախուսանքի խոսքեր ասել այլոց: Կան և այնպիսիք, ովքեր պետք է ստանան համա պատասխան կրթություն ևորակավորում ևիրականացնեն իրենց դերը որպես բժիշկներ: Հատուկ վկայություններ, հատոր 2, 15.1, 2:
276
սեպտեմբեր
19
ԵԶՐԱՍ ԵՎ ՆԵԵՄԻԱ
Եվ կարդում էին Աստծո օրենքի գրքում հստակ, և բացատրու թյուն տալով հասկացնում էին կարդացածը։ Եվ Նեեմիան, որ է Աթարսաթան, և Եզրաս քահանան և դպիրը և Ղևտացիք, որ ժո ղովրդին հասկացնում էին, ասացին բոլոր ժողովրդին. Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծո համար, սուգ մի անեք և մի լաք, որովհետև բոլոր ժողովուրդը լաց էին լինում, երբ որ լսում էին օրենքի խոսքե րը։ Նեեմիա 8.8, 9:
Նեեմիան և Եզրասը մարդիկ էին, ում հնարավորություն էր տրված: Տերը նրանց համար հատուկ գործ էր նախատեսել: Նրանք պետք է կոչ անեին մարդկանց վերանայել իրենց ճանապարհները և տեսնել, թե որ տեղ են սխալ թույլ տվել: Որովհետև Աստված առանց պատճառի թույլ չէր տա, որպեսզի Իր ժողովուրդը դառնա անզոր, մոլորված, տառապի ու գերի տարվի: Աստված հատկապես օրհնեց այս մարդկանց ճշմար տությանը հավատարիմ մնալու համար: Նեեմիան չէր ընտրվել որպես քահանա կամ մարգարե, սակայն Աստված օգտագործեց նրան հատուկ գործի համար: Նա ընտրվել էր որպես ժողովրդի առաջնորդ: Սակայն նրա հավատարմությունն առ Աստված կախված չէր իր դիրքից: Տերը թույլ չի տա, որպեսզի Իր գործը խոչընդոտվի, եթե նույնիսկ մշակներն անարժան լինեն: Աստված ունի պահեստային մարդիկ, ովքեր համապատասխանում են պահանջներին, որպեսզի Իր գործը պաշտ պանվի բոլոր ապականող ազդեցություններից: Աստված պատիվ և փառք կստանա: Երբ աստվածային Հոգին ներգործում է Աստծո կողմից ընտրված մարդու մտքի վրա, նա պատասխանում է՝ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Աստված ցույց տվեց այն ժողովրդին, ում համար այդքան շատ բան էր արել, որ չի հանդուրժի նրանց մեղքերը: Նա գործեց ոչ թե նրանց միջո ցով, ովքեր մերժում էին ծառայել իրենց նպատակների միաբանությամբ, ովքեր այլասերել էին իրենց ճանապարհները Նրա առաջ, այլ Նեեմիայի միջոցով, որովհետև նա գրանցված էր երկնային գրքում որպես մարդ, ում մասին Աստված ասել է. «Որովհետև Ես Ինձ փառավորողներին կփառավորեմ, և Ինձ արհամարհողները կանարգվեն» (Ա Թագավորաց 2.30): Նեեմիան ապացուցեց, որ այնպիսի մարդ է, ում Աստված կարող է օգտագործել վերացնելու կեղծ սկզբունքներն ու վերականգնելու երկն քից ծնունդ առած սկզբունքները, և Աստված փառավորեց նրան: Տերն Իր գործի մեջ կօգտագործի մարդկանց, ովքեր սկզբունքներին պողպա տի պես հավատարիմ են, ովքեր չեն սասանվի նրանց մոլորություննե րից, ովքեր կորցրել են իրենց հոգևոր տեսողությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. մայիսի 2:
277
սեպտեմբեր
20 ԶՈՐԱԲԱԲԵԼ ԵՎ ԶԱՔԱՐԻԱ
Եվ Անգե մարգարեն ու Ադդովի որդի Զաքարիա մարգարեները մարգարեություն արին Հրեաստանում և Երուսաղեմում եղող Հրեա ներին, Իսրայելի Աստծո անունով։ Այն ժամանակ վեր կացան Սաղա թիելյան Զորաբաբելը և Հովսեդեկյան Հեսուն և սկսեցին շինել Երու սաղեմումն եղող Աստծո տունը, և Աստծո մարգարեները նրանց հետ օգնում էին նրանց։ Եզրաս 5.1, 2:
Տիրոջ տունը վերակառուցելու գործում Զորաբաբելը շրջապատված էր բազմաթիվ դժվարություններով: Նախորդ տարիներին ոսոխը «թու լացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և խափանում էր նրանց շինե լուց», «և խափանեցին նրանց բռնությամբ և ուժով» (Եզրաս 4.4, 23): Սակայն Տերը միջամտեց հավատարիմ կառուցողների գործին, և այժմ Նա խոսում է Իր մարգարե Զորաբաբելի հետ՝ ասելով. «Ոչ թե զորությու նով, և ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորաց Տերը։ Դու ո՞վ ես, ով մեծ սար, դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես. Եվ նա դուրս պիտի հանի գլխի քարը աղաղակներով. Շնո՜րհք, շնո՜րհք նրան» (Զաքարիա 4.6, 7): Աստծո ժողովրդի պատմության մեջ ակնհայտորեն անհաղթահարե լի դժվարության մեծ սարերը փոքրացել են նրանց առաջ, ովքեր աճում են Աստծո բացած կանխատեսության մեջ: Առաջընթացի նման խոչըն դոտները թույլատրվում են Տիրոջ կողմից որպես հավատի ստուգում: Երբ մենք ամեն կողմից սահմանափակված ենք, սա հենց այն ժամա նակն է, երբ պետք է վստահենք Աստծուն և Նրա Սուրբ Հոգու զորությա նը: Մենք չպետք է քայլենք մեր սեփական ուժին հուսալով, այլ ապավի նենք Իսրայելի Տեր Աստծո զորությանը: Հիմարություն կլինի վստահել մարդուն կամ դարձնել մարմինը մեր սպառազինությունը: Մենք պետք է վստահենք Եհովային, որովհետև Նրանում է հավերժական զորությունը: Նա, Ով հավատի գործերին և բառերին ի պատասխան Իր ծառա Զորա բաբելի առաջ հեշտացրեց ճանապարհը, ունակ է հեռացնելու Իր գոր ծի առաջընթացին խանգարող սատանայի դրած ամեն մի խոչընդոտ: Հաստատակամ հավատի փորձառության միջոցով դժվարության յուրա քանչյուր սար կարող է տեղաշարժվել: Երբեմն Աստված վարժեցնում է Իր աշխատողներին` նրանց հիաս թափության և թվացյալ ձախողման առաջ կանգնեցնելով: Նրա նպա տակն է սովորեցնել նրանց դիմանալ դժվարությանը: Նա փորձում է ոգեշնչել նրանց յուրաքանչյուր թվացյալ ձախողումը հաջողություն դարձնելու վճռականությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հունվարի 16:
278
սեպտեմբեր
21
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
Արդ ասացին Նրան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ու ղարկողներին. ի՞նչ ես ասում Քեզ համար: Ասաց. Ես եմ անապա տում կանչողի ձայնը, թե՝ Ուղղեք Տիրոջ ճահապարհը, ինչպես Եսա յիա մարգարեն ասաց: Հովհաննես 1.22, 23:
Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ կանանց ծնածների մեջ չի վեր կացել Հով հաննես Մկրտչից մի մեծը» (Մատթեոս 11.11): Հովհաննեսի ծնունդից առաջ Զաքարիային արված հայտարարության մեջ հրեշտակն ասաց. «Նա մեծ կլինի Տիրոջ առաջ» (Ղուկաս 1.15): Երկնքի գնահատմամբ ի՞նչն է կազմում մեծությունը: Ոչ այն, ինչն աշխարհն է համարում մե ծություն. ո՛չ հարստությունը, ո՛չ կոչումը, ո՛չ ազնվական ծագումը, ո՛չ մտավոր պարգևները: Եթե մտավոր մեծությունը, բացի որևէ այլ ավելի մեծ գնահատականից, արժանի է պատվի, ապա մեր հարգանքը պետք է տրվի սատանային, ում մտավոր զորությանը երբեք ոչ մի մարդ չի հա վասարվել: Սակայն ինչքան մեծ լինի պարգևը, ինքնածառայությամբ այ լասերված, այնքան մեծ անեծք այն կդառնա: Բարոյական արժեքն է, որ գնահատում է Աստված: Սերն ու մաքրու թյունն այն հատկանիշներն են, որ Նա ամենաշատն է գնահատում: Հով հաննեսը մեծ էր Տիրոջ առաջ, երբ Սինեդրիոնի լրաբերների, ժողովրդի ևիր սեփական աշակերտների առաջ հրաժարվեց իր անձի համար պա տիվ որոնելուց և ամեն ինչ վերագրեց Հիսուսին՝ որպես Խոստացվածի: Քրիստոսի ծառայության մեջ նրա անկեղծ ուրախությունը ներկայաց նում է մարդու մեջ երբևէ բացահայտված մեծագույն ազնվությունը: Նրանք, ովքեր լսել էին նրա վկայությունը Հիսուսի մասին, նրա մահից հետո հայտարարեցին, որ «Հովհաննեսը ոչ մի նշան չգործեց: Բայց բո լորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր» (Հովհաննես 10.41, 42): Հովհաննեսին տրված չէր, որ նա Եղիայի նման կրակ իջեց ներ երկնքից կամ հարություն տար մեռելներին ու Մովսեսի օրինակով պարզեր իր զորության գավազանն Աստծո անունով: Նա ուղարկված էր ավետելու Փրկչի գալուստը և կոչ անելու ժողովրդին պատրաստվել Նրա հայտնությանը: Նա այնքան հավատարիմ էր իր առաքելությանը, որ վերհիշելով նրա խոսքերը Հիսուսի մասին` մարդիկ կարող էին ասել. «Բոլորը, ինչ որ Հովհաննեսը նրա համար ասաց, ճշմարիտ էր»: Տիրոջ ամեն մի աշակերտ կոչված է այսպիսի վկայություն տալու Քրիստոսի համար: Դարերի Փափագը, 219, 220:
279
սեպտեմբեր
22
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ
Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ, Նա Ինձ ուղար կել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկե լու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քա րոզելու: Ղուկաս 4.18, 19:
Քրիստոսն Իր կարևորությունը բացահայտող կամ Իր գերակայու թյունը ցույց տվող ոչինչ չասաց. Նա չէր արհամարհում Իր ընկերներին: Նա Աստծո հետ Իր կապվածությամբ և Իր հեղինակությամբ երբեք չմե ծամտացավ, բայց Նրա բառերն ու գործերը ցույց էին տալիս, որ Նա խո րապես գիտակցում է Իր առաքելության բնույթը: Նա խոսում էր երկն քի մասին ինչպես Մեկը, Ում ծանոթ էր երկնային ամեն բան, խոսում էր Հոր հետ Իր մտերմության և միության մասին այնպես, ինչպես երեխան կխոսեր ծնողների հետ ունեցած իր կապի մասին: Նա խոսում էր ինչ պես Մեկը, Ով եկել էր լուսավորելու աշխարհն Իր փառքով: Նա երբեք չպաշտպանեց ռաբբիների դպրոցը, քանի որ Ինքն Աստծուց մարդկանց սովորեցնելու համար ուղարկված Ուսուցիչ էր: Որպես Մեկը, Ում մեջ տե ղակայված է ողջ վերականգնողական զորությունը, Քրիստոսը խոսում էր բոլոր մարդկանց Իրեն մոտեցնելու և նրանց հավիտենական կյանք տալու մասին: Նրանում է յուրաքանչյուր ֆիզիկական և հոգևոր հիվան դություն բժշկելու զորությունը: Քրիստոսը եկավ մեր աշխարհ գիտակցելով ավելին, քան մարդկային մեծությունն է, եկավ իրականացնելու մի գործ, որը պետք է անսահման արդյունքներ ունենար: Ե՞րբ եք Նրան տեսնում այս գործն իրականաց նելիս: Ձկնորս Պետրոսի տանը, Հակոբի ջրհորի մոտ հանգստանալիս, սամարացի կնոջը կենդանի ջրի մասին ասելիս: Նա սովորաբար սովո րեցնում էր բաց երկնքի տակ, երբեմն-երբեմն՝ տաճարում, որովհետև այցելում էր հրեա ժողովրդի հավաքույթներին: Սակայն ամենից հաճախ Քրիստոսը սովորեցնում էր լեռան ստորոտին նստած կամ ձկնորսական նավակում: Նա մտավ այս համեստ ձկնորսների կենսակերպի մեջ: Նա կարեկցում էր կարիքավորներին, տառապյալներին, արհամարհվածնե րին, և շատերն էին գալիս Նրա մոտ: Երբ փրկագնման ծրագիրը նախագծվեց, որոշում կայացվեց, որ Քրիստոսը չի գա Իր ասվածային զորությամբ, քանի որ այդ ժամանակ Նա չէր կարող շփվել վշտահարների և տառապյալների հետ: Նա պետք է գար որպես աղքատ մարդ: Նա կարող էր հայտնվել երկնային պալատ ներում ունեցած Իր բարձրագույն դիրքին համապատասխան, բայց ո՛չ, Նա պետք է հասներ մարդկային տառապանքի և աղքատության ամե նախորքերը, որպեսի Նրա ձայնը լսելի լիներ բեռնավորվածներին և հու սալքվածներին: Ժամանակների նշանները, 1897թ. հունիսի 24:
280
սեպտեմբեր
23
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար, և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա: Գործք առաքելոց 4.33:
Քրիստոսի խաչելությունից հետո աշակերտները անօգնական, հու սալքված խումբ էին, ինչպես հոտն առանց հովվի: Նրանց Տերը մերժվել էր, դատապարտվել և գամվել անարգանքի խաչին: Հրեա քահանաներն ու ղեկավարներն արհամարհանքով հայտարարեցին. «Ուրիշներին ազատեց, Ինքն Իրեն չի կարողանում ազատել, թե որ Իսրայելի թագա վորն է, իջնի հիմա խաչից, և կհավատանք Դրան» (Մատթեոս 27.42): Սակայն այդ խաչը` նախատինքի և կտտանքի այդ խորհրդանիշը, աշխարհին հույս և փրկություն բերեց: Աշակերտները համախմբվե ցին, նրանց հուսահատությունն ու անօգնականությունը լքեցին նրանց: Նրանց բնավորությունը վերափոխվեց, և նրանք միավորվեցին քրիստո նեական սիրո կապերով: Նրանք համեստ մարդիկ էին, առանց հարս տության և առանց զենքի: Նրանց հարստությունն ու զենքն Աստծո Խոսքն էր ու Հոգին: Հրեաները նրանց համարում էին տգետ ձկնորսներ: Սակայն Քրիստոսի զորությամբ նրանք առաջ գնացին՝ վկայելու ճշմար տությունն ու հաղթահարելու ամեն ընդդիմություն: Կրելով աստվածա յին սպառազինությունը` նրանք գնում էին պատմելու մսուրի և խաչի հիասքանչ պատմությունը: Առանց երկրային պատվի ու ճանաչման՝ նրանք հավատի հերոսներ էին: Նրանց պերճախոս շուրթերը հնչեցնում էին աստվածային խոսքեր, որոնք ցնցեցին աշխարհը: Փրկչին մերժողներն ու խաչողներն ակնկալում էին գտնել Նրա աշա կերտներին վհատված, ընկճված և նաև պատրաստ ուրանալու իրենց Տիրոջը: Նրանք ապշահար լսեցին աշակերտների պարզ, համարձակ վկայությունը, որը տրված էր Սուրբ Հոգու ներգործությամբ: Աշակերտ ները խոսում և գործում էին ճիշտ այնպես, ինչպես իրենց Ուսուցիչն էր խոսում և գործում, և բոլոր նրանց լսողներն ասացին. «Նրանք եղել են Հիսուսի հետ և սովորել են Նրանից»: Առաջ ընթանալով և ամենուր քարոզելով Հիսուսին՝ առաքյալներն անում էին շատ քայլեր, որոնք չէին արժանանում հրեա ղեկավարների հավանությանը: Մարդիկ փողոց էին դուրս բերում իրենց հիվանդներին և պիղծ հոգիներով բռնվածներին, նրանց շուրջն ամբոխներ էին հա վաքվում, և բժշկվածները գովք էին անում Աստծուն և փառաբանում էին Նրա անունը, Ում հրեաները դատապարտեցին, փշե պսակ դրեցին գլխին և մտրակեցին ու խաչեցին: Ժամանակների նշանները, 1899թ. սեպտեմբերի 20:
281
սեպտեմբեր
24
ՍՏԵՓԱՆՈՍ
Ստեփանոսն էլ, հավատով և զորությունով լցված, մեծ մեծ հրաշքներ և նշաններ էր անում ժողովրդի մեջ: Գործք առաքելոց 6.8:
Ստեփանոսը շատ ակտիվ էր Աստծո գործում և համարձակորեն հայտարարում էր իր հավատի մասին: «Եվ վեր կացան ոմանք այն ժո ղովարանից, որ Լիբերտինացիների էր կոչվում, և Կյուրենացիներից և Աղեքսանդրացիներից և նրանցից, որ Կիլիկիայից և Ասիայից էին, և վի ճաբանում էին Ստեփանոսի հետ: Եվ չէին կարողանում դեմ կենալ այն իմաստությանը և այն հոգուն, որով նա խոսում էր» (Գործք առաքելոց 6.9, 10): Մեծ ռաբբիների այս աշակերտները վստահ էին, որ հասարա կական քննարկման ժամանակ լիովին պարտության կմատնեն Ստե փանոսին նրա ենթադրյալ տգիտության պատճառով: Սակայն նա ոչ միայն խոսեց Սուրբ Հոգու զորությամբ, այլև ողջ հավաքված ամբոխին ապացուցեց, որ ինքը ևս մարգարեների աշակերտ էր և գիտեր օրենքը: Նա վարպետորեն պաշտպանում էր այն ճշմարտությունը, որը դավա նում էր, և ջախջախիչ պարտության մատնեց իր ընդդիմադիրներին: Քահանաներն ու ղեկավարները, ովքեր ականատես եղան Ստեփա նոսի ծառայությանն այցելած զորության հիանալի դրսևորումը, լցվե ցին դառն ատելությամբ: Նրա ներկայացրած ծանրակշիռ ապացույցին տեղի տալու փոխարեն՝ նրանք վճռեցին լռեցնել նրա ձայնը` մահվան մատնելով նրան: Նրանք որոշ դեպքերում կաշառում էին հռոմեական իշ խանություններին՝ անցկացնելու այն գործերը, որտեղ հրեաներն իրենց ձեռքն էին վերցրել օրենքը և դատում, դատապարտում և պատժում էին բանտարկյալներին համաձայն իրենց ազգային սովորության: Ստեփա նոսի թշնամիները չէին էլ կասկածում, որ կարող են իրականացնել այդ դատավարությունն իրենց անձերի համար անվտանգ կերպով: Նրանք այնուամենայնիվ վճռեցին ռիսկի գնալ և բռնեցին Ստեփանոսին և բերե ցին Սինեդրիոնի առաջ դատի համար: Երբ Ստեփանոսը դեմ առ դեմ կանգնած էր իր դատավորների առաջ՝ պատասխանելու համար աստվածահայհոյության մեղադրանքին, սուրբ ճառագայթում փայլատակեց նրա դեմքի վրա: «Եվ ատյանում նստողնե րի ամենը, երբ որ մտիկ տվին նրան, նրա երեսը հրեշտակի երեսի նման տեսան» (համար 15): Նրանք, ովքեր բարձրացրեցին Մովսեսին, կարող էին բանտարկյալի դեմքին տեսնել միևնույն սուրբ լույսը, որը փայլում էր հին մարգարեի դեմքին: Աստծո ներկայութունը տեսարան էր, որը նրանք երբեք կրկին չէին տեսնի տաճարում, որի փառքը կորել էր հավիտյան: Շատերը, ովքեր տեսան Ստեփանոսի փայլուն դեմքը, դողացին և փակե ցին իրենց դեմքերը, սակայն համառ անհավատությունն ու նախապա շարմունքը երբեք չերերացին: Մարգարեության Հոգին 3.294-296:
282
սեպտեմբեր
25
ՓԻԼԻՊՈՍ ՍԱՐԿԱՎԱԳԸ
Հոգին էլ Փիլիպոսին ասաց. Մոտեցիր և հասիր այդ կառքին: Եվ Փիլիպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայիա մարգարեի գիրքն էր կարդում, և ասաց. Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ։ Գործք առաքելոց 8.29, 30:
Աստված ներքև է նայում Իր գահից ևայս երկիր է ուղարկում Իր հրե շտակներին՝ համագործակցելու նրանց հետ, ովքեր սովորեցնում են ճշմարտությունը: Կարդացեք Փիլիպոսի և ներքինիի փորձառության մա սին համարները: «Եվ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ ևասաց. Վեր կաց և գնա հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է: Եվ նա վեր կացավ գնաց, և ահա մի Եթովպացի մարդ, Եթովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշ խանը, որ նրա բոլոր գանձի վրա էր, որ եկել էր Երուսաղեմ երկրպագու թյուն անելու և հետ դառնալիս իր կառքում նստած կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը» (Գործք առաքելոց 8.26-28): Այս դրվագը ցույց է տալիս այն հոգածությունը, որ Տերը դրսևորում է ճշմարտության յուրաքանչյուր մտքի նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ երկնային հրեշտակների ծառայությունը սերտորեն կապված է այս երկ րի վրա Տիրոջ ծառաների գործի հետ: Փիլիպոսի վրա դրված էր նոր տարածքներ մտնելու, նոր հողեր փխրեցնելու բեռը: Ուղղությունը նրան տրվում էր հրեշտակի միջոցով, ով փնտրում էր յուրաքանչյուր հնարավորություն՝ մարդկանց իրենց նմանների հետ հաղորդակցության բերելու համար: Փիլիպոսն ուղարկ վեց «հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է» (համար 26): Սա նրան հանդիպեցրեց մեծ ազ դեցություն ունեցող մարդու հետ, ով իր վերածնունդով ճշմարտության լույսը կփոխանցեր ուրիշներին: Փիլիպոսի միջոցով կատարված Աստծո աշխատանքով մարդը համոզվեց ճշմարտության մեջ, դարձի եկավ ու մկրտվեց: Նա եռանդուն, հողի վրա ամուր կանգնած մարդ, ով ուժեղ ազ դեցություն կունենար հօգուտ ճշմարտության: Այսօր, ինչպես այն ժամանակ, երկնային հրեշտակներն սպասում են մարդկանց առաջորդելու իրենց ընկերների մոտ: Հրեշտակը ցույց տվեց Փիլիպոսին որտեղ գտնել այս մարդուն, ով այնքան պատրաստ էր ճշմարտությունն ստանալու, և այսօր էլ Աստծո հրեշտակները կուղ ղորդեն և կառաջնորդեն այն աշխատողների ոտքերը, ովքեր թույլ կտան Սուրբ Հոգուն սրբագործել իրենց լեզուները և մաքրել ու ազնվացնել իրենց սրտերը: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. ապրիլի 20:
283
սեպտեմբեր
26
ԱՅԾԵՄՆԻԿ
Եվ Հոպպեի մեջ մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանված ասվում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով և ողորմություններով, որ անում էր: Գործք առաքելոց 9.36:
Լյուդիայի մոտ գտնվող Հոպպեում ապրում էր Այծեմնիկ անունով մի կին, ում բարի գործերը նրան մեծապես սիրելի էին դարձրել: Նրա կյան քը լի էր բարի գործերով: Նրա հմուտ մատներն ավելի ակտիվ էին, քան նրա լեզուն: Նա գիտեր, թե ով հարմարավետ հագուստի և ով կարեկ ցանքի կարիք ուներ, և նա անվճար կերպով ծառայում էր աղքատներին և վշտահարներին: «Եվ եղավ այն օրերում, որ նա հիվանդացավ և մեռավ» (Գործք առա քելոց 9.37): Հոպպեի եկեղեցին գիտակցեց իր կորուստը: Եվ հաշվի առ նելով այն ծառայության կյանքը, որ Այծեմնիկն էր ապրել, զարմանալի չէ, որ նրանք սգում էին, և տաք արցունքներ էին ընկնում անկենդան մարմնի վրա: Լսելով, որ Պետրոսը Լյուդիայում էր, Հոպպեի հավատացյալները մարդիկ ուղարկեցին նրա մոտ «աղաչելու, որ չուշանա նրանց մոտ գա լու» (համար 38): «Եվ Պետրոսը վեր կացավ եկավ նրանց հետ: Եվ երբ որ եկավ, նրան հանեցին այն վերնատունը, և ամեն որբևայրիները նրա չորս կողմով կանգնեցին, լաց էին լինում և ցույց էին տալիս այն հագուստները ևայն հանդերձները, որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նրանց հետ էր» (համար 39): Պետրոսը հրահանգեց, որ լացող որբևայրիները դուրս գան սենյա կից, և ծնկի իջնելով՝ Աստծուն ջերմեռանդորեն աղոթեց վերադարձնել Այծեմնիկի կյանքն ու առողջությունը: Դառնալով դեպի մարմինը՝ նա ասաց. «Տաբիթա, վեր կաց: Եվ նա աչքերը բաց արեց և Պետրոսին որ տեսավ, ուղիղ նստեց» (համար 40): Այծեմնիկը մեծ ծառայություն էր մատուցում եկեղեցուն, և Աստված ճիշտ համարեց նրան թշնամու դաշտից վերադարձնելը, որ նրա հմտու թյուններն ու եռանդը դեռևս օրհնություն լինեն ուրիշների համար, ևոր Իր զորության այս դրսևորմամբ Քրիստոսի գործը հզորանա: Ռևյու ընդ Հերալդ, 1911թ. ապրիլի 6:
284
սեպտեմբեր
27
ՊՈՂՈՍ
Բայց վեր կաց ևոտքերիդ վրա կանգնիր, որովհետև նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա և վկա լինելու այն բա ներին, որ դու տեսար, ևայն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ: Գործք առաքելոց 26.16:
Այն լուրջ մեղադրանքը, որ տրվեց Պողոսին Անանիայի հետ հանդիպ ման ժամանակ, ծանրացավ նրա սրտին: Երբ ի պատասխան «Սավուղ եղբայր, վեր նայիր» հրավերի՝ Պողոսն առաջին անգամ նայեց այս բա րեպաշտ մարդու դեմքին, Անանիան Սուրբ Հոգու ներգործության տակ նրան ասաց. «Մեր հայրերի Աստված առաջուց քեզ ընտրեց, որ Նրա կամքը ճանաչես, և այն Արդարին տեսնես, և Նրա բերանից ձայն լսես: Որովհետև Նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջ այն բանե րի համար, որ տեսար և լսեցիր: Եվ հիմա ինչո՞ւ ես ուշանում, վեր կաց մկրտվիր և քո մեղքերը լվա Տիրոջ անունը կանչելով» (Գործք առաքելոց 22.13-16): Այս բառերը ներդաշնակ էին Իր` Հիսուսի խոսքերի հետ, Ով Սողոսին Դամասկոսի ճանապարհին հանդիպելիս հայտարարեց. «Որովհետև նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռքս առնեմ պաշտոնյա և վկա լինե լու այն բաներին, որ դու տեսար, ևայն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ, որ ազատեմ քեզ այդ ժողովրդից և հեթանոսներից, որոնց մեջ Ես հիմա քեզ ուղարկում եմ՝ նրանց աչքերը բացելու և խավարից դեպի լույ սը դարձնելու, և սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն՝ ինձ հավա տալով» (Գործք առաքելոց 26.16-18): Երբ Պողոսն իր սրտում խորհում էր այս բաների մասին, ավելի ու ավելի լավ էր հասկանում «Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքով» (Եփեսացիս 1.1) իր կանչվածության իմաստը: Նրա կանչվածությունը գալիս էր «ոչ թե մարդկանցից ևոչ թե մարդու ձեռքով, այլ Հիսուս Քրիս տոսի և Հայր Աստծո ձեռքով» (Գաղատացիս 1.1): Իր առջև դրված գոր ծի մեծությունը ստիպեց նրան ավելի խորն ուսումնասիրել Սուրբ Գիրքը, որպեսզի կարողանա քարոզել Ավետարանը «ոչ թե խոսքի իմաստու թյամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը» (Ա Կորնթացիս 1.17), «այլ Հոգու և զորության ապացուցությամբ», որպեսզի բոլոր լսողների հավատը «մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով» (Ա Կորնթացիս 2.4, 5): Ռևյու ընդ Հերալդ, 1911թ. մարտի 30:
285
սեպտեմբեր
28
ՏԻՄՈԹԵՈՍ
Արդ այս վկայությունը դնում եմ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջին, որ դատելու է կենդանիներին և մեռելներին Իր հայտնու թյունում ու թագավորությունում: Խոսքը քարոզիր. վրա հասիր թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով և վարդապետությունով: Բ Տիմոթեոս 4.1, 2:
Այս կարևոր հրահանգը եռանդուն և հավատարիմ մեկին, ինչպիսին Տիմոթեոսն էր, ավետարանչի գործի կարևորության և պատասխանատ վության հզոր վկայություն է: Կանչելով Տիմոթեոսին Աստծո առաջ` Պո ղոսը խնդրում է նրան քարոզել Աստծո Խոսքը, ոչ թե մարդկանց ասաց վածքներն ու սովորությունները, պատրաստ լինել վկայել Աստծո մասին, երբ որ պատեհ առիթը ներկայանա մեծ հավաքույթներում և մարդկանց նեղ շրջանակների առջև, ճանապարհին և ճանապարհից դուրս, ընկեր ներին և թշնամիներին, ապահովության թե դժվարության ու վտանգի, նախատինքի թե կորստի մեջ: Վախենալով, որ Տիմոթեոսի մեղմ, տեղի տվող բնավորությունը կստի պի նրան խուսափել իր գործի էական մասից, Պողոսը հորդորում է նրան լինել հավատարիմ մեղքը հանդիմանելու մեջ և նույնիսկ խստորեն սաս տել նրանց, ովքեր մեծ մեղքեր ունեն: Սակայն նա այս ամենը պետք է աներ «ամեն երկայնամտությունով և վարդապետությունով»: Նա պետք է բացահայտեր Քրիստոսի համբերությունն ու սերը` բացատրելով և հաստատելով իր հանդիմանությունները Խոսքի ճշմարտություններով: Ատել և հանդիմանել մեղքը, միևնույն ժամանակ գութ և քնքշություն ցուցաբերել մեղավորի նկատմամբ, բարդ ձեռքբերում է: Ինչքան լուրջ են սրտի և կյանքի սրբություն ձեռք բերելու մեր ջանքերը, այնքան սուր կլինի մեղքի մեր ընկալումը, այնքան ավելի վճռական՝ ճշմարտությու նից ամեն շեղման մեր դատապարտութունը: Մենք պետք է զգույշ լի նենք սխալվողի նկատմամբ ցուցաբերած չափից դուրս խստությունից, սակայն պետք է նաև զգոն լինենք, որպեսզի չկորցնենք տեսադաշտից մեղքի աճի սպառնալիքը: Մեղավորի նկատմամբ Քրիստոսի նման համ բերություն և սեր դրսևորելու կարիք կա, սակայն կա նաև վտանգ չա փից ավելի հանդուրժողականություն ցուցաբերելիս. նա կարող է իրեն համարել հանդիմանության ոչ արժանի և մերժել այն՝ որպես անտեղի և անարդար: Գործք առաքելոց, 503, 504:
286
29 ԱԿՅՈՒՂԱՍ ԵՎ ՊՐԻՍԿԻՂԱ, ԻՆՔՆԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ
սեպտեմբեր
Բարև տվեք Պրիսկիղային և Ակյուղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Հիսուսում, որ իմ անձի տեղ իրենց վիզն առաջարկեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկե ղեցիները: Հռոմեացիս 16.3, 4:
Պողոսն օրինակ դրեց զգացմունքայնության դեմ, այնուհետև, ազդե ցություն ձեռք բերելով եկեղեցում, դեմ արտահայտվեց այն մտայնությա նը, թե Ավետարանը կարող էին հաջողությամբ քարոզել միայն նրանք, ովքեր ամբողջովին ազատված էին ֆիզիկական աշխատանքից: Նա պրակտիկ օրինակով ցույց տվեց, թե ինչ պետք է անեին նվիրյալները շատ վայրերում, ուր մարդիկ ծանոթ չէին Ավետարանի ճշմարտությանը: Նրա ընթացքը շատ խոնարհ մարդկանց ներշնչեց ցանկությամբ անելու այն ամենը, ինչ կարող էին՝ առաջ տանելու Աստծո գործը, և միևնույն ժամանակ վաստակել ապրուստի միջոցներ առօրյա աշխատանքով: Ակյուղասն ու Պրիսկիղան կանչված չէին իրենց ողջ ժամանակն Ավետարանի գործին նվիրելու, սակայն այս համեստ աշխատավորնե րին Աստված օգտագործեց Ապողոսին ճշմարտության ճանապարհը կատարյալ կերպով ցույց տալու համար: Տերն Իր նպատակի իրակա նացման համար օգտագործում է տարբեր միջոցներ, և մինչ որոշ հա տուկ տաղանդների տեր մարդիկ ընտրված են նվիրաբերելու իրենց ողջ եռանդն Ավետարանը սովորեցնելուն ու քարոզելուն, մյուսները, ովքեր երբեք չեն ձեռնադրվել, կանչված են կարևոր դեր խաղալու հոգիների փրկության գործում: Ավետարանի ինքնաֆինանսավորվող աշխատողների առաջ աշխա տանքի մի մեծ դաշտ է բացված: Շատերը կարող են ծառայության մեջ արժեքավոր փորձ ձեռք բերել` ժամանակի մի մասն անցկացնելով ֆի զիկական աշխատանքի մեջ. այս կերպ ուժեղ աշխատողներ կարող են ձևավորվել անհրաժեշտ վայրերում կարևոր ծառայության համար: Աստծո ինքնազոհ ծառան, ով անխոնջ ծառայում է խոսքով և վար դապետությամբ, իր սրտի վրա ծանր բեռ է կրում: Նա իր աշխատան քը ժամերով չի չափում: Նրա աշխատավարձը չի անդրադառնում իր աշխատանքի վրա, ոչ էլ հրաժարվում է իր պարտականությունից ան բարենպաստ պայմանների պատճառով: Նա իր հանձնարարությունն ստացել է երկնքից և իր վարձահատուցման համար նայում է երկնքին, երբ իրեն հանձնարարված գործն ի կատար է ածված: Գործք առաքելոց, 355, 356:
287
սեպտեմբեր
30 ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ
Ես՝ Հովհաննես, ձեր եղբայր և հավասար ընկեր նեղության ևար քայության և Հիսուս Քրիստոսի համբերության, Պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար, և Հիսուս Քրիստոսի վկայության համար: Հայտնություն 1.9:
Արտաքուստ ճշմարտության թշնամիները հաղթանակած էին, սա կայն Աստծո ձեռքն անտեսանելի կերպով գործում էր խավարում: Տերը թույլ տվեց Իր ծառային հայտնվել մի վայրում, ուր Քրիստոսը կկարողա նար Իրեն ավելի լավ բացահայտել, մի վայր, որտեղ նա կարող էր ավելի թանկագին լուսավորություն ստանալ եկեղեցիների համար, քան երբևէ ստացել էր: Նա թույլ տվեց նրան հայտնվել միայնութան մեջ, որպեսզի նրա ականջն ու սիրտն ավելի լավ պատրաստվեին լսելու և ստանալու այն հայտնությունները, որոնք պետք է տրվեին: Այն մարդը, ով աքսորեց Հովհաննեսին, կրեց իր պատիժը, սակայն նա Աստծո ձեռքում գործիք դարձավ՝ իրականացնելու Նրա հավիտենական ծրագիրը. լույսը հանգց նելու ջանքերը ճշմարտությունն ավելի հստակորեն ցուցադրեցին: Հովհաննեսը զրկված էր իր եղբայրների ընկերակցությունից, սակայն ոչ ոք չէր կարող զրկել նրան Աստծո ընկերակցությունից: Մեծ լույս պետք է փայլեր Քրիստոսից Իր ծառայի վրա: Աստված հսկում էր Իր տարագիր աշակերտին և տալիս էր նրան Իր հրաշալի հայտնությունը: Նրա սիրելի աշակերտը առատորեն օրհնված էր: Մյուս աշակերտների հետ նա քայ լեց և խոսեց Հիսուսի հետ` սովորելով Նրանից և ուրախանալով Նրա խոսքերով: Նրա գլուխը հաճախ էր հանգչել իր Փրկչի գրկում: Սակայն նա պետք է տեսներ Նրան նաև Պատմոսում: Աստված, Քրիստոսը և երկնային հրեշտակներն ընկերակցում էին Հովհաննեսին միայնակ կղզում, և նրանցից նա ստացավ անսահման կարևորության ցուցումներ: Այնտեղ նա գրի առավ Աստծուց ստացած տեսիլքներն ու հայտնությունները, որոնք պատմում էին այն բաների մասին, որոնք տեղի էին ունենալու այս երկրագնդի պատմության վեր ջին դրվագներում: Երբ նրա ձայնն այլևս չէր կարող վկայել ճշմարտու թյան մասին, Պատմոսում նրան տրված պատգամները պետք է առաջ գնային վառվող լամպի նման: Դրանցից տղամարդիկ և կանայք պետք է իմանային Աստծո նպատակները, որոնք վերաբերում էին ոչ միայն հրեա ազգին, այլ երկրի երեսին եղող բոլոր ազգերին: Ժամանակների նշանները, 1905թ. մարտի 22:
288
ՀՈԿ ՏԵՄ ԲԵՐ
ՊԱՏՐԱՍՏ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
հոկտեմբեր
1
ԱՄԵՆԱՄԵԾ ԿԱՐԻՔԸ
Սրբիր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ, լվա ինձ, և ձյունից սպիտակ կլինեմ։ Սաղմոս 51.7:
Ճշմարիտ աստվածապաշտության վերածնունդը մեր բոլոր կա րիքներից ամենահրատապն է: Սա որոնելը պետք է լինի մեր առա ջին գործը: Պետք է լինի Աստծո օրհնություններն ստանալու եռանդուն ջանք, ոչ թե որովհետև Աստված չի ցանկանում մեզ վրա հեղել Իր օրհ նությունները, այլ որովհետև մենք պատրաստ չենք դրանք ստանալ: Մեր երկնային Հայրն ավելի շատ է ցանկանում տալ Իր Սուրբ Հոգին իրենից խնդրողներին, քան երկրային ծնողները՝ բարի պարգևներ իրենց երեխաներին: Բայց մեր գործն է խոստովանությամբ, խոնար հությամբ, ապաշխարությամբ և ջերմեռանդ աղոթքով իրականացնել այն պայմանները, որոնց հիման վրա Աստված խոստացել է շնորհել մեզ Իր օրհնությունները: Վերածնունդ պետք է ակնկալել միայն ի պատասխան աղոթքի: Քանի որ մարդիկ այսքան զուրկ են Աստծո Սուրբ Հոգուց, նրանք չեն կարող գնահատել Խոսքի քարոզը, սակայն երբ Հոգու զորությունը դիպչում է նրանց սրտերին, այն ժամանակ ասված խոսքերն ապարդյուն չեն լինի: Ուղղորդվելով Աստծո Խոսքի դասերով Իր Հոգու դրսևորմամբ, առողջ խոհեմության գործադրմամբ` մեր հանդիպումներին մասնակցողները թանկագին փորձ ձեռք կբերեն և տուն վերադառնալով` պատրաստ կլի նեն գործի դնել առողջ ազդեցություն: Հին գաղափարակիրները գիտեին, որ հարկավոր է պայքարել Աստծո հետ աղոթքում և վայելել Նրա Հոգու հեղումը: Սակայն նրանք լքում են գործողության բեմը, և ովքե՞ր են գալիս փոխարինելու նրանց: Ինչպիսի՞ն է մեծացող սերունդը: Վերստին ծնվա՞ծ են արդյոք նրանք: Աչալո՞ւրջ ենք մենք արդյոք այն գործի նկատմամբ, որն այ սօր կատարվում է երկնային սրբարանում, կամ սպասո՞ւմ ենք արդյոք մի ազդեցիկ ուժի, որը պետք է իջնի եկեղեցու վրա դրա զարթոնքից առաջ: Արդյո՞ք մենք հույս ունենք տեսնել ողջ եկեղեցին վերածնված: Այդ ժամանակը երբեք չի գա: Եկեղեցում կան դարձի չեկած մարդիկ, ովքեր չեն միաբանվի ջեր մեռանդ, ազդեցիկ աղոթքում: Մենք պետք է գործի մեջ անհատապես մտնենք: Մենք պետք է շատ աղոթենք և քիչ խոսենք: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. մարտի 22:
290
հոկտեմբեր
2
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ
Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը և մեզ օծողն Աստ ված է, որ մեզ կնքեց էլ, և Հոգու գրավը մեր սրտերի մեջ տվեց։ Բ Կորնթացիս 1.21, 22:
Սուրբ Հոգին տալիս անհնար էր, որ Աստված ավելին տար: Այս պարգևին ուրիշ ոչինչ չէր կարող ավելացվել: Դրանով բավարարվում են բոլոր կարիքները: Սուրբ Հոգին Աստծո անհրաժեշտ ներկայությունն է, ևեթե գնահատվի, կբերի փառաբանություն, երախտագիտություն և մշտապես կցայտի հավերժական կյանք: Հոգու վերականգնումը շնոր հի ուխտն է: Սակայն ինչքան քչերն են գնահատում այս մեծագույն պարգևը՝ այդքան թանկարժեք, բայց միևնույն ժամանակ միանգամայն անվճար բոլոր նրանց համար, ովքեր կընդունեն այն: Երբ հավատը կառ չում է օրհնությանը, գալիս է հարուստ հոգևոր բարիքը: Սակայն շատ հաճախ օրհնությունը չի գնահատվում: Մեզ հարկավոր է լայն ընկալո ղականություն դրա արժեքն ըմբռնելու համար: Ինչպիսի՜ զարմանահրաշ սեր և ներողամտություն: Տեր Հիսուսը խրախուսում է Իր հավատացյալներին Սուրբ Հոգի խնդրել: Ներկայացնե լով Աստծո ծնողական քնքշությունը՝ Նա փորձում է խրախուսել պարգև ներ ստանալուն հավատալը: Երկնային Ծնողն ավելի շատ է ցանկանում Սուրբ Հոգի տալ Իրենից խնդրողներին, քան երկրային ծնողները՝ բարի պարգևներ իրենց երեխաներին: Ի՞նչ ավելի մեծ բան կարող է խոստացվել: Ավել ի՞նչ կարող է պա հանջվել հոգիներում արձագանք արթնացնելու, մեզ մեծագույն պարգևն ստանալու բուռն ցանկությամբ ոգեշնչելու համար: Չպե՞տք է արդյոք մեր անվճռական աղոթքները վերածվեն այս մեծ օրհնությունն ստանա լու փափագի համառ խնդրանքի: Մենք բավականաչափ չենք խնդրում այն ամեն բարիից, որ Աստ ված խոստացել է: Եթե մենք ավելի վեր բարձրանայինք ևակնկալեինք ավելի շատ, մեր խնդրանքները կբացահայտեին արթնացնող ազդե ցությունը, որը գալիս է յուրաքանչյուր հոգու, ով խնդրում է այն լսված և պատասխանված լինելու լիարժեք ակնկալիքով: Տերը չի փառաբան վում ձանձրալի խնդրանքներով, որոնք ցույց են տալիս, որ ոչինչ չի ակնկալվում: Նա կամենում է, որ յուրաքանչյուր հավատացյալ շնորհի գահին մոտենա եռանդով և վստահությամբ: Ժամանակների նշաննե րը, 1901թ. օգոստոսի 7:
291
հոկտեմբեր
3
ՀԻՄՆԱՎՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
Ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք։ Փիլիպպեցիս 2.2:
Եկել է հիմնավոր բարեփոխում իրականացնելու ժամանակը: Երբ այս բարեփոխումն սկսվի, աղոթքի հոգին կխթանի յուրաքանչյուր հա վատացյալի և եկեղեցուց կհեռացնի տարաձայնությունների և վեճերի հոգին: Նրանք, ովքեր չեն ապրել քրիստոնեական ընկերության մեջ, կմոտենան մեկը մյուսին: Ճիշտ տեղում աշխատող մեկը կառաջնորդի մյուսին միաբանվել իր հետ միջնորդություն կատարելու Սուրբ Հոգու հայտնության համար: Շփոթություն չի լինի, որովհետև ամեն ինչ ներ դաշնակ կլինի Հոգու մտքի հետ: Հավատավորին իր նմանից բաժանող արգելքները կփշրվեն, և Աստծո ծառաները կխոսեն միևնույն բաները: Տերը կհամագործակցի Իր ծառաների հետ: Բոլորը հասկանալով կաղո թեն Հիսուսի՝ իրենց սովորեցրած աղոթքը. «Գա Քո արքայությունը, լինի Քո կամքն ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6.10): Երբ լսում եմ շաբաթ առ շաբաթ տեղի ունեցող սարսափելի աղետ ների մասին, ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ է այս ամենը նշանակում»: Կարճ հաջորդականությամբ ամենասարսափելի հիվանդությունները հետևում են իրար: Ինչքան հաճախ ենք մենք լսում երկրաշարժերի և փոթորիկների, կրակի և ջրհեղեղների կործանարար ազդեցության մա սին, որոնք կյանքերի և ունեցվածքի մեծ կորուստ են հարուցում: Ար տաքուստ այս աղետները թվացյալ անկազմակերպ, անկանոն ուժերի քմահաճ պոռթկումներ են, սակայն նրանցում կարելի է կարդալ Աստծո մտադրությունը: Դրանք մեկն են այն միջոցներից, որոնցով Նա փորձում է տղամարդկանց և կանանց մեջ արթնացնել վտանգի մեջ լինելու զգա ցողությունը: Քրիստոսի գալուստն ավելի մոտ է, քան մենք սկզբից հավատացինք: Մեծ պայքարը մոտենում է իր ավարտին: Աստծո դատաստանները երկ րի վրա են: Նրանք խոսում են հանդիսավոր նախազգուշացմամբ՝ ասե լով. «Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթեոս 24.44): Վկայություններ եկե ղեցու համար 8.251, 252:
292
հոկտեմբեր
4
ՍՐՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ և ճա նաչիր իմ մտածմունքները: Եվ տես, թե որ չար ճանապարհում լի նեմ, և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Սաղ մոս 139.23, 24:
Քրիստոսի համբարձումից հետո աշակերտները հավաքվեցին մի վայրում՝ խոնարհ աղոթքներ բարձրացնելու Աստծուն: Սիրտը քննելու և ինքնավերլուծության տասն օրերից հետո ճանապարհը պատրաստ էր Սուրբ Հոգու համար մտնելու մաքրված և նվիրաբերված հոգու տաճար ներ: Յուրաքանչյուր սիրտ լցված էր Հոգով, քանի որ Աստված կամենում էր ցույց տալ Իր ժողովրդին, որ նրանց երկնքի լավագույն օրհնություննե րով հեղելն Իր բացառիկ իրավունքն էր: Ո՞րն էր արդյունքը. մեկ օրում հազարավոր դարձի եկածներ: Հոգու սուրը փայլփլում էր աջ ու ձախ: Նորովի օժտված իշխանությամբ` այն խոցեց նույնիսկ սիրտն ու հոգին, հոդերն ու ոսկրածուծը բաժանող ու ժերը: Ժողովրդի՝ երկրպագության հետ խառնված կռապաշտությունը վերացավ: Աստծո արքայությանը նոր տարածք միացավ: Ամուլ ևամա յի վայրերը Նրան փառաբանություն հնչեցրին: Վերստին ծնված հավա տացյալներն Աստծո համար կենդանի ուժ էին: Նոր երգ էր հնչում նրանց բերանից՝ Բարձրյալի փառաբանությունը: Ղեկավարվելով Հոգով՝ նրանք տեսնում էին Քրիստոսին իրենց եղ բայրների մեջ: Գերակշռում էր միասնական շահը: Նմանվելու մեկ Օրի նակ էր գրավում բոլորին՝ լինել ինչպես Քրիստոսը, անել Քրիստոսի գոր ծերը: Ջանադիր նախանձախնդրությունն արտահայտվում էր հաճելի օգտակարությամբ, բարի բառերով և անձնուրաց գործերով: Բոլորը ձգտում էին տեսնելու, թե ո՞վ ավելի շատ գործ կանի Քրիստոսի արքա յությունը մեծացնելու համար: «Եվ հավատացյալների բազմության սիր տը և հոգին մեկ էր» (Գործք առաքելոց 4.32): Մեծագույն Ուսուցիչը ճշմարտության թթխմորը թողել էր տասներկու աշակերտների մեջ: Այս աշակերտները պետք է Աստծո ձեռքում գործիք լինեին՝ աշխարհին բացահայտելու ճշմարտությունը: Նրանց աստվա ծային զորություն էր տրվել, որովհետև հարություն առած Փրկիչը փչել էր նրանց վրա՝ ասելով. «Առեք Սուրբ Հոգին»: Լցված Հոգով` նրանք գնացին ճշմարտությունը վկայելու: Այդպես էլ Աստված ցանկանում է, որ այսօր Իր ծառաները գնան այն լուրով, որը տվել է նրանց: Բայց մինչև նրանք չստանան Սուրբ Հոգին, չեն կարող զորությամբ տարածել այս լու րը, չեն կարող գիտակցել, թե ինչ կարող է անել Աստված իրենց միջոցով: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:
293
հոկտեմբեր
5
ՄԻԱԲԱՆ
Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկ տեղ էին։ Գործք առաքելոց 2.1:
Այսօր Հոգու խոստումը մեզ պատկանում է այնքան հաստատապես, որքան առաջին աշակերտներին: Աստված այսօր ևս կօժտի տղամարդ կանց և կանանց ի վերուստ իջած զորությամբ, ինչպես օժտեց նրանց, ովքեր Պենտեկոստեի օրը լսեցին փրկության խոսքը: Հենց այս ժամին Նրա Հոգին ու Նրա շնորհը բոլոր նրանց համար են, ովքեր զգում են դրանց կարիքն ու ընդունում են Նրան իր Խոսքով: Նկատեք, որ կատարյալ միաբանության գալուց հետո, երբ աշակերտ ները դադարեցին պայքարել ավելի բարձր դիրքի համար, Սուրբ Հոգին հեղվեց: Նրանք միաբան էին: Բոլոր տարաձայնությունները մի կողմ թողնվեցին: Եվ Սուրբ Հոգուց նրանց տրված վկայությունը միևնույնն էր: Ուշադրություն դարձրեք խոսքերին. «Եվ հավատացյալների բազմու թյան սիրտը և հոգին մեկ էր» (Գործք առաքելոց 4.32): Նրա Հոգին, Ով մահացավ, որպեսզի մեղավորները կարողանան ապրել, կենդանացրեց հավատացյալների ողջ ժողովքը: Աշակերտներն իրենց համար օրհնություններ չէին խնդրում: Նրանք կքած էին հոգիների փրկության բեռի տակ: Ավետարանը պետք է հաս ներ աշխարհի ծայրերը, և նրանք հայտարարում էին Քրիստոսի խոս տացած զորությամբ օժտվելու մասին: Դրանից հետո էր, որ Սուրբ Հոգին հեղվեց, և հազարավորները դարձի եկան մեկ օրում: Այդպես կարող է լինել նաև այսօր: Թող որ քրիստոնյաները մի կողմ դնեն բոլոր անհամաձայնություններն ու իրենց նվիրաբերեն Աստծուն կորածներին փրկելու համար: Թող որ նրանք հավատով խնդրեն խոս տացված օրհնությունները, և դրանք կգան: Առաքյալների օրերին Հոգու հեղումն «առաջին անձրևն» էր, ևարդյունքը փառահեղ էր: Սակայն վեր ջին անձրևն ավելի առատ է լինելու: Ո՞րն է վերջին օրերում ապրողներին տրված խոստումը: «Հետ դարձեք ամրոցը, ով հույսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնապատիկ եմ վճարելու քեզ» (Զաքարիա 9.12): «Խնդրեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին, Տերը կայծակներ է շինում, և անձրև ու տարափ կտա նրանց, ամեն մեկին խոտ՝ իր ագա րակում» (Զաքարիա 10.1): Վկայություններ եկեղեցու համար 8.20, 21:
294
6 ՈՐՈՆԵԼՈՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
հոկտեմբեր
Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խո նարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի։ Փիլիպպեցիս 2.3:
Աստծո ծառաները պետք է աշխատեն կատարյալ ներդաշնակության մեջ: Տարակարծությունը բերում է օտարացում, թշնամություն և տարա ձայնություն: Ինձ ցուցում է տրվել, որ մեր եկեղեցին չպետք է ժամանակը ծախսի վեճերի վրա: Երբ տարակարծության հոգին պայքարում է գերա զանցության համար, վերջ դրեք դրան, ուղիղ դարձրեք իրերը, այլապես Քրիստոսն արագ կգա և կշարժի ձեր մոմակալն իր տեղից: Թող ապաշ խարության եռանդուն գործ իրականացվի: Թող Աստծո Հոգին որոնի միտքն ու սիրտը և մաքրի այն ամենը, ինչը խոչընդոտում է անհրաժեշտ բարեփոխությունը: Մինչև սա չարվի, Աստված չի կարող մեզ վրա թա փել Իր զորությունն ու շնորհը: Եվ քանի դեռ մենք առանց Նրա զորու թյան և շնորհի ենք, մարդիկ կսայթաքեն ու կընկնեն, և չեն իմանա, թե ինչից են սայթաքում: Քրիստոսի սերն այն կապն է, որը պետք է միավորի հավատացյալնե րի սիրտը սրտին, միտքը՝ մտքին: Քրիստոսի արյունը թափվել է ողջ մարդկության համար: Ոչ ոք չպետք է կորչի: Կորչողները կոչնչանան, որովհետև նրանք իրենց սեփական ճանապարհն ունենալու բավարարվածության համար ընտրեցին հա վերժության օրհնությունը կորցնելը: Սա սատանայի ընտրությունն էր, և այսօր նրա գործն ու նրա թագավորությունը վկայում են իր ընտրության բնույթի մասին: Մեր աշխարհում աճող հանցագործությունն ու դժբախ տությունները, այն սարսափելի մարդասպանությունները, որոնք ամե նօրյա բնույթ են կրում, մարդու` սատանայի սկզբունքներին տրվելու պտուղն են: Եղբայրնե՛ր, կարդացե՛ք Հայտնություն գիրքն սկզբից մինչև վերջ, և հա՛րց տվեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ ավելի քիչ ժա մանակ անցկացնեք վեճերի և մրցակցության վրա, և սկսեք մտածել, թե որքան արագ ենք մենք մոտենում վերջին մեծ ճգնաժամին: Նրանք, ով քեր փորձում են ներկայացնել, թե իբր չկա հատուկ իմաստ՝ կապված այն դատաստանների հետ, որ Տերն այժմ ուղարկում է երկիր, ստիպված կլինեն շուտով հասկանալ այն, ինչ այժմ նախընտրում են չհասկանալու տալ: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. օգոստոսի 20:
295
7 ԶԳԱԼՈՎ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔԸ
հոկտեմբեր
Եվ մաքսավորը, հեռու կանգնած, իր աչքերն էլ չէր կամենում դե պի երկինքը բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս։ Ղուկաս 18.13:
Մենք պետք է հաճախ աղոթենք: Աստծո Հոգու հեղումը եկավ իբրև ջերմեռանդ աղոթքի պատասխան: Սակայն նշենք մի փաստ աշակերտ ների վերաբերյալ: Գիրքն ասում է. «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրա ցան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից, և նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ու րիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք առաքելոց 2.1-4): Նրանք չէին հավաքվել բամբասանք անելու: Նրանք չէին փորձում ի ցույց դնել եղբայրների մեջ նկատված ամեն մի բիծը: Նրանք զգում էին իրենց հոգևոր կարիքն ու աղոթում Տիրոջը սուրբ օծության համար՝ հաղթահարելու իրենց թուլությունները և համապատասխանելու այլոց փրկելու գործին: Նրանք աղոթում էին ջերմեռանդորեն, որպեսզի Քրիս տոսի սերը լիությամբ լցվի իրենց սրտերը: Սա մեր երկրի երեսին եղած բոլոր եկեղեցիների մեծագույն կարիքն է այսօր: Որովհետև «եթէ մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17): Այն, ինչ ան ցանկալի է բնավորության մեջ, մաքրվում է հոգուց Հիսուսի սիրով: Ամեն եսասիրությունն արտաքսվում է, ամեն նախանձը, չարախոսությունը՝ արմատախիլ արվում, և արմատական վերափոխում է կատարվում սրտում: «Բայց Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, եր կայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժ կալություն. այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղատացիս 5.22, 23): «Եվ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում» (Հակոբոս 3.18): Պողոսը գրում է, որ «օրենքի կողմանե», այսինքն արտաքին գործո ղություններով, ինքն «անարատ» էր, սակայն երբ օրենքի հոգևոր բնույ թը բացահայտվեց, երբ նա նայեց սուրբ հայելու մեջ, տեսավ իրեն որպես մեղավոր: Համաձայն մարդկային չափանիշների՝ նա ձեռնպահ էր մնա ցել մեղքից, սակայն երբ նայեց Աստծո օրենքի խորքերը, նա իրեն տե սավ այնպես, ինչպես Աստված էր տեսնում, նա ծնկի իջավ խոնարհու թյամբ և խոստովանեց իր մեղքը: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. հուլիսի 22:
296
հոկտեմբեր
8
ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼՈՎ ԵՍ-Ը
Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի հա մար։ Փիլիպպեցիս 3.7:
Եկեղեցու միջոցով է, որ Հիսուսի ինքնազոհ սերը պետք է ցուցադրվի աշխարհին, սակայն եկեղեցու ներկայիս օրինակով Քրիստոսի բնավո րությունը սխալ է ներկայացվում, և Նրա մասին աշխարհին սխալ գա ղափար է տրվում: Սերը սեփական անձի նկատմամբ բացառում է հո գում Հիսուսի սիրո առկայությունը, և սա է պատճառը, որ եկեղեցում չկա ավելի մեծ նախանձախնդրություն և ավելի ջերմեռանդ սեր Նրա նկատմամբ, Ով առաջինը սիրեց մեզ: Այնքա՜ն շատ սրտերում է ես-ը գերազանցում: Նրանց մտքերը, նրանց ժամանակը, նրանց փողերը տրվում են ինքնագոհունակության համար, մինչ այն հոգիները, ում հա մար Քրիստոսը մահացավ, կորստյան են մատնվում: Ահա թե ինչու Տերը չի կարող տալ Իր եկեղեցուն Իր օրհնությունների լիությունը: Տիրոջ բնավորությունը սխալ է ներկայացվում նրանց կող մից: Աշխարհի առաջ ընդգծված կերպով նրանց պատվի արժանացնելը կլիներ այն, որ Աստված նրանց գործերի վրա դներ Իր կնիքը՝ դրանով իսկ հաստատելով, որ Իր բնավորությունը ճիշտ է ներկայացվում: Երբ եկեղեցին դուրս գա աշխարհից և առանձնանա նրա վարքականոննե րից, սովորություններից և գործերից, Տեր Հիսուսը կաշխատի Իր ժո ղովրդի հետ: Նա Իր Հոգին առատորեն կհեղի նրանց վրա, ևաշխարհը կիմանա, որ Հայրը սիրում է նրանց: Կշարունակի՞ արդյոք Աստծո ժողո վուրդը մնալ այդքան բթացած եսասիրությամբ: Նրա օրհնությունները կախված են նրանց վրա, սակայն չեն կարող առատորեն հեղվել, որով հետև նրանք ապականված են աշխարհի հոգով և գործերով: Հոգևոր հպարտություն է նկատվում նրանց մեջ, ևեթե Տերն աշխատի այնպես, ինչպես Իր սիրտն է կամենում, դա միայն կհաստատի նրանց իրենց ինք նագնահատականի ևինքնամեծարման մեջ: Արդյո՞ք Քրիստոսը պետք է շարունակի սխալ ներակայացվել աշ խարհին: Արդյո՞ք պետք է Աստծո շնորհը, աստվածային լուսավորությու նը հեռանա Նրա եկեղեցուց նրանց գաղջության պատճառով: Այդպես կլինի, մինչև չլինի Աստծո հիմնավոր որոնում, աշխարհից հրաժարում և Աստծո առաջ հոգու խոնարհեցում: Աստծո դարձի բերող զորությունը պետք է անցնի մեր եկեղեցիներով: Տնային ավետարանիչ, 1890թ. նոյեմ բերի 1:
297
հոկտեմբեր
9
ԲԱՑԵԼՈՎ ՍԻՐՏԸ
Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը, նա, որ Ինձանում մնում է, և Ես՝ նրա նում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել։ Հովհաննես 15.5:
Աստված կամենում է մարդուն դարձնել աստվածային ազդեցության շտեմարան, և Աստծո ծրագրի իրականացման միակ խոչընդոտն այն է, որ մարդիկ փակում են իրենց սրտերը կյանքի Լույսի առաջ: Հավա տուրացությունը մարդուց Սուրբ Հոգին վերցնելու պատճառ դարձավ, սակայն փրկագնման ծրագրի միջոցով երկնային այս օրհնությունը կվե րականգնվի նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են դա: Տերը խոստացել է տալ ամեն բարի բաները նրանց, ովքեր խնդրում են Իրենից, և այդ ամեն բարին համարվում է Սուրբ Հոգու պարգևի հետ տրված: Որքան շատ ենք մենք գիտակցում մեր իրական կարիքները, մեր իրական աղքատությունը, այնքան շատ կցանկանանք Սուրբ Հոգու պարգևը: Մեր սրտերը կթեքվեն ոչ թե փառասիրության և ենթադրու թյունների, այլ երկնային լուսավորություն ստանալու ջերմեռանդ աղոթ քի կողմը: Մենք չենք տեսնում մեր կարիքը, չենք գիտակցում մեր աղ քատությունը, այդ պատճառով չենք նայում Հիսուսին՝ մեր հավատի Զորագլխին և Կատարողին, և ջերմեռանդ աղոթքներ չենք անում օրհ նությունների հեղման համար: Հիսուսն ասաց. «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ» (Մատթեոս 7.7): Մենք ձգտում ենք ձեռք բերել հոգևոր բաներ դրանց կարիքի ևարժեքի մեր գնահատմանը համաչափ: «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել», ասաց Հիսուսը, սակայն դեռևս շա տերը կարծում են, թե մարդը կարող է շատ բան անել իր սեփական սահ մանափակ ուժով ևիմաստությամբ: Սատանան պատրաստ է առաջար կել իր խորհուրդները, որպեսզի կյանքի խաղում հոգիներ շահի: Երբ մարդիկ չեն զգում իրենց եղբայրների հետ խորհրդակցելու կա րիքը, ուրեմն մի բան այն չէ: Նրանք վստահում են իրենց իմաստությանը: Կարևոր է, որ եղբայրներն իրար հետ խորհրդակցեն: Սա ես ստիպված էի պնդել վերջին քառասունհինգ տարիների ընթացքում: Կրկին ու կրկին ցուցումներ են տրվել, որ նրանք, ովքեր Աստծո գործում կարևոր դեր են խաղում, չպետք է քայլեն իրենց սեփական գաղափարների համեմատ, այլ խորհրդակցեն միմյանց հետ: Ձեռագրեր 2.333:
298
հոկտեմբեր
10
ԴԱՏԱՐԿԵԼՈՎ ԱՆՈԹԸ
Որ լինեք անբիծ և անարատ՝ որդիք Աստծո առանց մեղադրան քի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց մեջ երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ: Փիլիպպեցիս 2.15:
Բնավորության վերափոխումը պետք է աշխարհի համար վկայու թյուն լինի ներսում ապրող Քրիստոսի սիրո մասին: Տերն ակնկալում է Իր ժողովրդից ցույց տալ, որ շնորհի փրկագնող զորությունը կարող է ներգործել սխալ բնավորության վրա և դրա համաչափ և բեղմնավոր զարգացման պատճառ դառնալ: Սակայն որպեսզի մենք իրականացնենք Աստծո նպատակը, պետք է կատարվի նախապատրաստական աշխատանք: Տերն առաջարկում է մեզ ազատել մեր սրտերն օտարացման արմատ հանդիսացող եսա սիրությունից: Նա կամենում է մեզ վրա հեղել Իր Սուրբ Հոգին հարուստ չափաբաժնով և առաջարկում է մեզ մաքրել ճանապարհը ինքնամերժ մամբ: Երբ ես-ը հանձնվի Աստծուն, մեր աչքերը կբացվեն՝ տեսնելու գայ թակղության քարերը, որոնք մեր ոչ քրիստոսանման բնավորությունը դնում է ուրիշների ճանապարհին: Աստված առաջարկում է հեռացնել այս ամենը: Նա ասում է. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք» (Հակոբոս 5.16): Այնուհետև, մենք կարող ենք ունենալ այն վստահությունը, որն ուներ Դավիթը, երբ իր մեղ քերը խոստովանելուց հետո աղոթեց. «Դարձյալ տուր ինձ Քո փրկության ուրախությունը, և կամավոր հոգով հաստատիր ինձ: Ապա անօրեննե րին կսովորեցնեմ Քո ճանապարհները, և մեղավորները հետ կդառնան Քեզ մոտ» (Սաղմոս 51.12, 13): Երբ Աստծո շնորհն է թագավորում ներսում, հոգին շրջապատվում է հավատի, քաջության և քրիստոսանման սիրո մթնոլորտով, որը զորաց նում է բոլոր նրանց հոգևոր կյանքը, ովքեր շնչում են այն: Յուրաքանչյու րը, ով հաղորդակից է Քրիստոսի ներող սիրուն, ով լուսավորվել է Աստծո Հոգով և դարձի եկել դեպի ճշմարտությունը, կզգա, որ այս թանկագին օրհնությունների համար պարտական է ամեն մարդու, ում հետ հանդի պում է: Տերը կօգտագործի հոգով խոնարհներին՝ շահելու մարդկանց, ում հանդեպ ձեռնադրված ծառայողները մոտեցում չեն գտնում: Նրանք կխոսեն բառեր, որոնք բացահայտում են Քրիստոսի փրկարար շնորհը: Վկայություններ եկեղեցու համար 6.43:
299
11 ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ԼԱՅՆ ԲԱՑԱԾ
հոկտեմբեր
Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով Նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ: Կողոսացիս 1.10:
Կան մարդիկ, ովքեր ափոսոանքով են խոսում այն սահմանափա կումների մասին, որոնք աստվածաշնչյան կրոնը դնում է իր ուսմուն քին հետևողների վրա: Նրանք կարծում են, թե սահմանափակումը մե ծագույն թերություն է, սակայն մենք լավ պատճառ ունենք մեր ամբողջ սրտով շնորհակալություն հայտնելու Աստծուն, որ Նա երկնային պատ նեշ է բարձրացրել մեր և թշնամու տարածքի միջև: Կան սրտի որոշակի բնական միտումներ, որ կարող է թվալ, թե դրանց պարտադիր հետևելով է, որ անհատի զարգացումը կարող է իրականանալ: Սակայն այն, ինչը մարդը համարում է կարևոր, Աստծո տեսանկյունից մարդկության հա մար չի լինելու այն օրհնությունը, որ իրենք են պատկերացնում, քանզի բնավորության հենց այս գծերի զարգացումը կարող է նրանց անպետք դարձնել երկնային տների համար: Աստված մարդկանց փորձության տակ է դնում, որպեսզի խարամն առանձնանա ոսկուց, սակայն Նա ոչ ոքի չի ստիպում: Նա չի կապում շղթաներով, պարաններով և արգելքներով, քանի որ դրանք աճեցնում են անբարյացակամությունը, և ոչ թե նվազեցնում այն: Չարի բալասա նը կարող է գտնվել Քրիստոսում որպես ներսում ապրող Փրկիչ: Սակայն որպեսզի Քրիստոսը լինի հոգում, այն նախ ևառաջ պետք է դատարկվի ես-ից, այնուհետև դատարկված տեղը պետք է լցվի Սուրբ Հոգով: Աստված մաքրում է սիրտն այնպես, ինչպես մենք օդափոխում ենք սենյակը: Մենք չենք փակում դռներն ու պատուհաններն ու ինչ-որ մաք րող նյութ գործածում, այլ լայն բացում ենք դռներն ու պատուհանները և թույլ ենք տալիս, որպեսզի երկնքի մաքրող մթնոլորտը ներս հորդի: Տերն ասում է. «Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը» (Հով հաննես 3.21): Ազդակների և զգացմունքների պատուհանները պետք է բացվեն երկնքի առաջ և եսասիրության ու երկրավոր փոշին պետք է մաքրվի: Աստծո շնորհը պետք է թափանցի մտքի խորքերը, երևակայու թյունը խորհելու համար պետք է ունենա երկնային թեմաներ, ևէության յուրաքանչյուր տարր պետք է մաքրագործվի և կենսագործվի Աստծո Հո գով: Ձեռագրեր 2.338:
300
12 ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԸ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ Է ՀՈԳԻՆ
հոկտեմբեր
Եվ գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լի նելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխա նությունից և փոխադրեց մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ: Կողոսացիս 1.12, 13:
Ճշմարտության և արդարության յուրաքանչյուր ջերմեռանդ որոնո ղի առավելությունն է ապավինել Աստծո հաստատուն խոստումներին: Տեր Հիսուսն ի ցույց է դնում այն փաստը, որ աստվածային շնորհի գան ձերն ամբողջապես դրված են մեր տրամադրության տակ, որպեսզի մենք լույսի ուղիներ դառնանք: Մենք չենք կարող ստանալ Քրիստոսի շնորհի հարստությունները, եթե չենք կամենում փոխանցել դրանք ու րիշներին: Երբ մեր սրտերում ապրում է Քրիստոսի սերը, մենք կզգանք, որ մեր պարտականությունն ու առավելությունն է այն փոխանցելը: Երկնքում շողացող արևն իր պայծառ ճառագայթները թափում է կյան քի բոլոր ճանապարհներին գտնվողների վրա: Այն մեր աշխարհի պես հազարավոր աշխարհներ լուսավորելու համար բավականաչափ լույս ունի: Նույնը նաև արդարության Արևն է. Նրա բժշկության ևուրախու թյան պայծառ շողերը բավական են մեր փոքրիկ աշխարհը փրկելու և արդյունավետ՝ ստեղծված բոլոր աշխարհներում ապահովություն հաս տատելու համար: Նրանք, ովքեր գիտակցում են Աստծուն ապաշխարելու և մեր Տեր Հի սուս Քրիստոսի նկատմամբ հավատի իրենց կարիքը, կունենան հոգու զղջում, կապաշխարեն Տիրոջ Հոգուն ընդդիմանալուց: Նրանք կխոստո վանեն այն լույսը մերժելու իրենց մեղքը, որ երկինքն այդքան շնորհալի կերպով ուղարկել էր իրենց, և կթողնեն մեղքը, որը տրտմեցրել և վիրա վորել է Տիրոջ Հոգին: Նրանք կխոնարհեցնեն ես-ը և կընդունեն Քրիստո սի զորությունն ու շնորհը` ընդունելով նախազգուշացման, հանդիմա նության և խրախուսանքի լուրերը: Այնուհետև նրանց հավատն Աստծո գործում ի ցույց կդրվի, և նրանք կապավինեն քավչարար զոհին: Նրանք անհատապես կյուրացնեն Քրիստոսի առատ շնորհն ու արդարությու նը, և Նա նրանց համար կդառնա ներկա Փրկիչ, քանի որ նրանք կգի տակցեն Նրանում ունեցած իրենց կարիքը և լիարժեք վստահությամբ կկենան Նրանում: Նրանք կխմեն կյանքի ջուրն աստվածային, երբեք չցամաքող Աղբյուրից: Նոր ու օրհնված փորձով նրանք կձգտեն դեպի Քրիստոսը և կդառնան աստվածային բնության հաղորդակիցներ: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. օգոստոսի 26:
301
հոկտեմբեր
13 ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ ՆԱՅՈՂ ԱՉՔԵՐ
Բայց մեր քաղաքականությունը երկնքում է, որ այնտեղից սպա սում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին: Փիլիպպեցիս 3.20:
Արդյո՞ք մենք չպետք է հեռացնենք մեր մեղքերն արդարությամբ, և մեր քաղաքականությունը երկնքում լինի, որտեղից սպասում ենք մեր Փրկչին: Արդյո՞ք չպետք է խոսենք մեր Փրկչի մասին այնքան, մինչև այդ անելը մեզ համար բնական դառնա: Եթե մենք ճիշտ չկարգավորենք մեր քաղաքականությունը, չենք տեսնի Աստծո փրկությունը: Սատանան կտիրանա սրտին, և մենք կդառնանք ցածր և հեշտամոլ: Եկեք վեհաց նենք մեր մտքերը և կառչենք իրական արժեք ունեցող բաներին` ստա նալով կրթություն այստեղ, որը մեծ արժեք կունենա գալիք աշխարհում: Արդյո՞ք չպետք է փնտրենք Աստծուն ջերմեռանդությամբ, ապաշխա րենք մեր ուրացությունների համար, վշտանանք, որ արհամարհել ենք Նրա Խոսքը, որ ճշմարտությունը լավ չենք ճանաչում, և դառնանք Նրան մեր ողջ սրտով, որպեսզի Նա կարողանա բուժել մեզ և ազատորեն մեզ սիրել: Եկեք այսօր քայլ կատարենք դեպի երկինք: Վերջին անձրևը պետք է թափվի Աստծո ժողովրդի վրա: Հզոր հրեշ տակ կիջնի երկնքից, և ամբողջ երկրագունդը կլուսավորվի Նրա փառ քով: Պատրա՞ստ ենք մենք մասնակցել երրորդ հրեշտակի փառահեղ գործին: Մեր անոթները պատրա՞ստ են ստանալու երկնային թարմու թյունը: Ունե՞նք արդյոք պղծություն և մեղք մեր սրտում: Եթե այո, ապա եկեք մաքրենք հոգու տաճարը և պատրաստվենք վերջին անձրևի հե ղումներին: Տիրոջ ներկայությունից եկող թարմությունը երբեք չի այցե լի անմաքրությամբ լի սրտերին: Թող Աստված օգնի մեզ մահանալ ես-ի համար, որ Քրիստոսը` փառքի հույսը, ձևավորվի մեր ներսում: Ես պետք է ունենամ Աստծո Հոգին իմ սրտում: Ես երբեք չեմ կարող առաջ տանել Աստծո մեծ գործը, եթե Սուրբ Հոգին ինձ վրա չէ: «Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպես էլ իմ անձը փա փագում է Քեզ, ով Աստված» (Սաղմոս 42.1): Դատաստանի օրը կախ ված է մեզ վրա: Միայն թե կարողանայինք լվանալ մեր բնավորության հանդերձները և դրանք ճերմակ դարձնեինք Գառի արյամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 21:
302
14 ԿՐԿՆԱԿԻ ԿԱՐՄԻՐԻՑ ՍՊԻՏԱԿ
հոկտեմբեր
Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան: Եսայիա 1.18:
Երբ դուք հիշեք, որ Քրիստոսն Իր սեփական արյամբ վճարեց ձեր և ուրիշների փրկագնման համար, կզգացվեք և կցանկանաք բռնել Նրա արդարության պայծառ շողերը, որպեսզի տարածեք դրանք ձեզ շրջա պատողների ճանապարհին: Դուք չպետք է նայեք ապագային՝ կարծե լով, թե մի ինչ-որ հեռավոր օր սուրբ կդառնաք. հիմա է, որ պետք է սրբա գործվեք ճշմարտությունով: Մարգարեն հորդորում է. «Խնդրեք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է, Նրան կանչեք, քանի որ Նա մոտ է: Ամբարիշտը թողնի իր ճանապարհը, ևանօրեն մարդը՝ իր խորհուրդները, և դառնա Տիրոջը, և Նա կողորմի նրան, և մեր Աստծուն, որովհետև Նա շատ ներող է» (Եսայիա 55.6, 7): Իսկ Հիսուսն ասաց. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք… մինչև երկրի ծայրե րը» (Գործք առաքելոց 1.8): Մենք պետք է ստանանք Սուրբ Հոգին: Մեզ այցելեց մի միտք, որ Աստ ծո այս պարգևը մեզ նմանների համար չէ, որ Սուրբ Հոգու պարգևը չա փազանց սուրբ է մեզ համար: Սակայն Սուրբ Հոգին Մխիթարիչն է, որ Քրիստոսը խոստացավ Իր աշակերտներին, Ով կհիշեցնի նրանց այն ամենը, ինչ Ինքն ասաց նրանց: Եկեք դադարենք նայել ինքներս մեզ, այլ նայենք Նրան, Ումից գալիս է ողջ առաքինությունը: Ոչ ոք իրեն ավելի լավը դարձնել չի կարող, սակայն մենք պետք է գանք Հիսուսի մոտ այնպիսին, ինչպիսին կանք` անկեղծորեն ցանկանալով մաքրվել մեղքի յուրաքանչ յուր բծից և ստվերից ու ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Մենք չպետք է կասկածենք Նրա ողորմությանն ու ասենք. «Չգիտեմ` կփրկվե՞մ, թե՞ ոչ»: Կենդանի հավատով մենք պետք է կառչենք Նրա խոստմանը, քանի որ Նա ասել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, աս րի պես սպիտակ պիտի դառնան»: Մենք պետք է լինենք Քրիստոսի վկաները` անդրադարձնելով ուրիշ ների վրա այն լույսը, որը Տերը թույլ է տալիս, որ փայլի մեզ վրա: Մենք պետք է լինենք ինչպես հավատարիմ զինվորներ` քայլելով արքայազն Էմմանուելի արյունոտ դրոշի ներքո: Ժամանակների նշանները, 1892թ. ապրիլի 4:
303
հոկտեմբեր
15
ՓՈԽՎԱԾ ՀԱՆԴԵՐՁ
Բայց երբ որ թագավորը մտավ, որ բազմականներին մտիկ անի, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չհագած: Եվ նրան ասաց. Ընկեր, ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չու նես, և նա պապանձվեց: Մատթեոս 22.11, 12:
Հանեք ձեր սովորական հագուստը և հագեք Քրիստոսի պատրաս տած հարսանեկան հանդերձը: Այդ ժամանակ դուք կարող եք նստել երկնքում Քրիստոս Հիսուսի հետ: Աստված ընդունում է բոլոր նրանց, ովքեր Իր մոտ են գալիս այնպիսին, ինչպիսին կան, չեն բարձրացնում իրենց ինքնարդարությամբ, չեն փորձում արդարացնել ես-ը, չեն պա հանջում արժանիքներ նրա համար, ինչն իրենք կոչում են բարի գործեր, չեն հպարտանում իրենց ենթադրյալ գիտելիքներով: Մինչ դուք քայլում և աշխատում էիք խոնարհությամբ և սրտի հեզությամբ, ձեզ համար աշխատանք է արվել, աշխատանք, որ միայն Աստված կարող էր անել: Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճու թյան պես։ Այդ հաճությունն է տեսնել ձեզ Քրիստոսում կենալիս, Նրա սիրո մեջ հանգչելիս: Թող ոչինչ չգողանա ձեր հոգու խաղաղությունը, հանգստությունը, վստահությունը, որ դուք հենց հիմա ընդունված եք: Պահանջեք բոլոր խոստումները. բոլորը ձերն են, եթե համապատասխանեք նկարագր ված պայմաններին: Ամբողջապես հանձնվելը, Քրիստոսի ճանապարհ ների ընդունումը Նրա սիրո մեջ կատարյալ հանգստի գաղտնիքն է: Ո՞վ ունի մշտական հանգստություն: Այդ հանգստությունը գալիս է, երբ ողջ ինքնարդարացումը, եսասիրական տեսակետի բոլոր պատճա ռաբանությունները մի կողմ են դրվում: Ամբողջովին հանձնվելը, Աստ ծո ճանապարհների ընդունումը Նրա սիրո մեջ կատարյալ հանգստի գաղտնիքն է: Պետք է սովորել Նրա խոնարհությունն ու հեզությունը, նախքան կվերապրենք «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.29) խոստման իրականացումը: Քրիստոսի սովորություն ները յուրացնելով է, որ ես-ը վերափոխվում է, Նրա լուծը վերցնելով և սովորելով: Կյանքը Քրիստոսին հանձնելը շատ ավելին է նշանակում, քան շա տերը ենթադրում են: Աստված լիովին հանձնվելու կոչ է անում: Մենք չենք կարող ստանալ Սուրբ Հոգին, մինչև չկոտրենք այն բոլոր լուծե րը, որոնք կապում են մեզ մեր բնավորության բացասական գծերին: Սրանք Քրիստոսի լուծը վերցնելուն և Նրանից սովորելուն խանգարող ամենամեծ խոչընդոտներն են: Չկա մեկը, ով շատ սովորելու կարիք չունի: Բոլորը պետք է կրթվեն Քրիստոսի դպրոցում: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. ապրիլի 25:
304
հոկտեմբեր
16
ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄՔ
Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Փիլիպպեցիս 2.13:
Քրիստոսն Իր եկեղեցուն խոստացավ Սուրբ Հոգու պարգևը, և այդ խոստումը պատկանում է մեզ ճիշտ այնքան, որքան առաջին աշա կերտներին: Սակայն, ինչպես մյուս բոլոր խոստումները, այն տրվում է պայմանով: Կան շատերը, ովքեր հավատում և հայտարարում են, որ պահանջում են Տիրոջ խոստումը. նրանք խոսում են Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, սակայն ոչ մի օգուտ չեն ստանում: Նրանք թույլ չեն տա լիս, որպեսզի իրենց հոգին առաջնորդվի և կառավարվի երկնային զո րությամբ: Մենք չենք կարող օգտագործել Սուրբ Հոգուն: Հոգին պետք է օգտագործի մեզ: Հոգու միջոցով Աստված աշխատում է Իր ժողովրդի մեջ «կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես»: Սակայն շատերը սրան չեն հանձնվի: Նրանք ցանկանում են ինքնակառավարվել: Ահա թե ինչու չեն ստանում երկնային պարգևը: Հոգին տրվում է միայն նրանց, ովքեր խոնարհությամբ սպասում են Աստծուն, նայում են Նրա առաջնորդությանն ու շնորհին: Աստծո զորու թյունն սպասում է նրանց պահանջին և ընդունելությանը: Հավատով պահանջած խոստացված օրհնությունն իր հետևից բերում է մնացած բոլոր օրհնությունները: Այն տրվում է Քրիստոսի շնորհի հարստությանը համապատասխան, և Նա պատրաստ է տալ այդ օրհնությունը յուրա քանչյուր մարդու նրա ընդունելու ունակությանը համապատասխան: Երբ Աստծո Հոգին տիրանում է սրտին, այն վերափոխում է կյանքը: Մեղավոր մտքերը մի կողմ են դրվում, չար արարքները մերժվում են, սե րը, խոնարհությունը և խաղաղությունն զբաղեցնում են բարկության, նախանձի և վեճերի տեղը: Ուրախությունն զբաղեցնում է տխրության տեղը, և դեմքն արտահայտում է երկնքի ուրախությունը: Ոչ ոք չի տես նում այն ձեռքը, որը բարձրացնում է բեռը, կամ այն լույսը, որն իջնում է երկնային պալատներից: Օրհնությունը գալիս է, երբ հոգին հավատով հանձնվում է Աստծուն: Այնուհետև անտեսանելի զորությունն ստեղծում է նոր արարած Աստծո պատկերով: Սուրբ Հոգին մարդու մեջ հոգևոր կյանքի շունչն է: Սուրբ Հոգու փո խանցումը Քրիստոսի կյանքի փոխանցումն է: Հոգին ընդունողին լցնում է Քրիստոսի հատկանիշներով: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. նոյեմբերի 19:
305
հոկտեմբեր
17
ՃՆՇՎԱԾ «ԵՍ»
Ես խրատ եմ տալիս քեզ, Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մեր կության ամոթը չերևա, և դեղ դիր աչքերիդ, որ տեսնես: Հայտնու թյուն 3.18:
Եկեղեցիներում պետք է Աստծո զորության հիասքանչ դրսևորում լինի, սակայն այն չի ներգործի նրանց վրա, ովքեր չեն խոնարհեցրել իրենց Տիրոջ առաջ և չեն բացել իրենց սրտի դուռը խոստովանությամբ և ապաշխարությամբ: Աստծո փառքով երկիրը լուսավորող այդ լույսի դրևորման մեջ նրանք իրենց կուրությամբ հանդերձ միայն վտանգավոր բան կտեսնեն, մի բան, որ կհարուցի նրանց վախն, ու նրանք կսկսեն ընդդիմանալ դրան: Քանի որ Աստված չի գործում նրանց գաղափար ներին և ակնկալիքներին համապատասխան, նրանք կընդդիմանան ու կասեն. «Ինչո՞ւ մենք չպետք է ճանաչենք Սուրբ Հոգուն, երբ այսքան տարիներ այս գործի մեջ ենք»: Որովհետև նրանք չեն պատասխանում Աստծո լուրի նախազգուշացումներին և աղերսանքներին, այլ համա ռորեն ասում են. «Ես հարուստ եմ և մեծացա և ոչ բանի կարոտ չեմ» (Հայտնություն 3.17): Տաղանդն ու երկար տարիների փորձը մարդկանց լույսի ուղիներ չի դարձնի, մինչև նրանք իրենց չդնեն արդարության Արևի պայծառ շո ղերի ներքո և կանչվեն, ընտրվեն ու պատրաստվեն Սուրբ Հոգու շնոր հով: Երբ սուրբ գործով զբաղվող մարդիկ խոնարհեցնեն իրենց Աստծո ձեռքի տակ, Տերը կբարձրացնի նրանց: Նա նրանց ընկալունակ մար դիկ կդարձնի, Իր Հոգով հարուստ մարդիկ: Աշխարհի Լույսից ճառագող լույսը ի դերև կհանի նրանց բնավորության եսասիրական, խիստ գծե րը և նրանց կամակորությունը: «Կգամ շուտով քեզ մոտ և քո ճրագա կալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես» (Հայտնություն 2.5): Եթե փնտրեք Տիրոջը ձեր ամբողջ հոգով, Նա կգտնվի ձեզ համար: Վերջը մոտ է: Մենք կորցնելու վայրկյան անգամ չունենք: Լույսը պարզ ու հստակ շողերով պետք է փայլի Աստծո ժողովրդից` Հիսուսին բերելով եկեղեցիների և աշխարհի առաջ: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. դեկտեմբերի 23:
306
հոկտեմբեր
18
ՀՆԱԶԱՆԴ ՄԻՏՔ
Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաս տատվեք Իր Հոգու ձեռքով ներսի մարդում: Եփեսացիս 3.16:
Քրիստոսի Ավետարանը առաջընթաց է գրանցում Տիրոջ ծառայու թյան մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու մոտ: Սուրբ Հոգին տիրանում է բարի կամք դրսևորող յուրաքանչյուրին, ոչ թե որպեսզի մարդն օգտա գործի Սուրբ Հոգուն, այլ որպեսզի Սուրբ Հոգին ի զորու լինի դրսևորել Իր հրաշքները մարդկանց վրա հեղված շնորհի միջոցով: Աստծո բարությու նը դառնում է գործող զորություն հետևողական կյանքի, Հիսուսի նկատ մամբ ջերմեռանդ սիրո և երկնքից ներշնչված նախանձախնդրության միջոցով: Նրանք, ովքեր Հիսուսի հետ են, հաղորդակից կլինեն Նրա ջեր մացնող սիրուն և կդրսևորեն Նրա լիակատար կարեկցանքն այն մարդ կանց նկատմամբ, ովքեր տեղի են տալիս սատանայի խաբուսիկ գայ թակղություններին: Նրանք կծրագրեն, կուսումնասիրեն և կկիրառեն նրբազգացությունը՝ հաջողության հասնելու Քրիստոսի ինքնազոհ սերը դրսևորելու գործում, որպեսզի մեղավոր և չզղջացած սրտեր շահեն դե պի Հիսուսի հավատարմությունը, Ով Իր կյանքը տվեց նրանց համար: Ժամանկ մի՛ կորցրեք, անհապաղ խոստովանեք Քրիստոսին: Սուրբ Հոգին է` Մխիթարիչը` ճշմարտության Հոգին, որ վկայում է Քրիստոսի մասին: Հիսուսն ասաց. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.8): Ձեզ Քրիստոսի վկա դարձնող Սուրբ Հոգուն տրտմեցնելը սարսա փելի բան է: Դուք չգիտեք` երբ կտրտմեցնեք Հոգուն վերջին անգամ: Սուրբ Հոգին չի աշխատում մարդու մտքի վրա, որպեսզի հարկադրի հանձնել ձեզ Քրիստոսին կամ ստիպի ձեզ հանձնել ձեր գիտակցությու նը: Հոգին փայլում է մտքի վրա՝ դատապարտելու մեղքը և հրապու րելու ձեզ արդարությամբ: Եթե չխոստովանեք Քրիստոսին հիմա, կգա ժամանակ, երբ ճնշված մեծ բաների կորստի մտքից, դուք խոստովա նություն կանեք: Սակայն ինչո՞ւ չխոստովանել Քրիստոսին հիմա, երբ ողորմության ձայնը հրավիրում է ձեզ: Ցուցումներ երիտասարդներին, 1895թ. օգոստոսի 1:
307
19 ՎԵՐԱՑՆԵԼՈՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՈՉԸՆԴՈՏ
հոկտեմբեր
Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անու նով, որ ամենդ միևնույն խոսքն ունենաք, և երկպառակություններ չլինեն ձեր մեջ, այլ միևնույն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաս տատված լինեք: Ա Կորնթացիս 1.10:
Ճշմարտության գործի յուրաքանչյուր սիրահար պետք է աղոթի Հո գու հեղման համար: Եվ մեր ուժերի սահմաններում մենք պետք է հե ռացնենք Նրա գործին խանգարող խոչընդոտները: Սուրբ Հոգին չի կարող հեղվել, քանի դեռ եկեղեցու անդամները միմյանց նկատմամբ գժտություններ և դառնություններ են փայփայում: Նախանձը, խանդը, չար կասկածներն ու չարախոսությունները սատանայից են, և դրանք արդյունավետ կերպով պատնեշում են Սուրբ Հոգու ներգործության ճա նապարհը: Այս աշխարհում Աստծո համար Իր եկեղեցուց ավելի թանկ բան չկա: Ոչինչ Նրա կողմից այդքան նախանձախնդիր հոգածությամբ չի պահ պանվում: Ոչինչ այնքան շատ չի վիրավորում Աստծուն, որքան Իր ծա ռայությունն իրականացնողների ազդեցությունը խոցող որևէ արարք: Նա հաշիվ կպահանջի բոլորից, ովքեր օգնել են սատանային քննադա տելու և հուսալքելու նրա գործում: Նրանք, ովքեր զուրկ են կարեկցանքից, քնքշությունից և սիրուց, չեն կարող անել Քրիստոսի գործը: Նախքան մարգարեությունը կիրակա նանա, դյուրագայթոտը «Դավիթի պես» պիտի լինի, և Դավիթի տունը՝ «Տիրոջ հրեշտակի պես» (Զաքարիա 12.8), Աստծո զավակները մի կողմ պետք է դնեն իրենց եղբայրների վերաբերյալ բոլոր կասկածանքները: Սրտերը պետք է բաբախեն միասնության մեջ: Քրիստոնեական բարե գործությունն ու եղբայրական սերն ավելի առատորեն պետք է դրսևոր վեն: Ականջումս հնչում են հետևյալ բառերը. «Միաբանվե՛ք, միաբան վե՛ք»: Այս ժամանակների հանդիսավոր, սուրբ ճշմարտությունը պետք է միավորի Աստծո ժողովրդին: Նախապատվություն ստանալու ցան կությունը պետք է մեռնի: Նմանակման մեկ Օրինակ պետք է գրավի բո լորին` ո՞վ ամենաշատը կնմանվի Քրիստոսին իր բնավորությամբ: Ո՞վ լիովին կթաքցնի իր ես-ը Հիսուսում: «Սրանով փառավորվեց Իմ Հայրը», ասաց Քրիստոսը, «որ շատ պտուղ բերեք» (Հովհաննես 15.8): Եթե երբևէ եղել է մի վայր, որտեղ հա վատացյալները պետք է շատ պտուղ բերեն, դա մեր ճամբարային հան դիպումներն են: Այս հանդիպումների ժամանակ մեր արարքները, մեր խոսքերը, մեր հոգին ընդգծվում են, և մեր ազդեցությունն այնքան մեծ է, ինչքան հավերժությունը: Վկայություններ եկեղեցու համար 6.42:
308
20 ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀՈԳՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
հոկտեմբեր
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատա րենք Աստծո ահով: Բ Կորնթացիս 7.1:
Տերը մեզ նախազգուշացում, խորհուրդ է տալիս և հանդիմանում է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ուղղելու մեր սխալնե րը, նախքան դրանք կդառնան մեր երկրորդ բնույթը: Սակայն երբ մենք մերժում ենք ուղղվել, Աստված չի միջամտում հակազդելու մեր սեփա կան ընթացքին: Նա հրաշքներ չի գործում, որպեսզի ցանած սերմը դուրս չգա և պտուղ չտա: Անհավատարիմ հանդգնություն կամ աստ վածային ճշմարտության նկատմամբ անսանձ անտարբերություն ցու ցաբերող մարդը կհավաքի միայն այն բերքը, որն ինքն է ցանել: Շա տերի փորձն է այսպիսին եղել: Նրանք անզուսպ անտարբերությամբ են լսում հենց այն ճշմարտությունները, որոնք ժամանակին ջերմացրել են իրենց հոգիները: Նրանք ճշմարտության նկատմամբ ցանել են ար համարհանք, անտարբերություն և դիմադրություն, ևայդպիսին կլինի նրանց հավաքած բերքը: Սառույցի սառնությունը, երկաթի կարծրությունը, ժայռի անթափան ցելի և չտպավորվող բնությունը, այս ամենը կազմում են Քրիստոսին դավանել հայտարարող շատերի բնավորության մասը: Այդպես Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը: Աստված եգիպտական թագավորի հետ խոսեց Մովսեսի բերանով` տալով նրան աստվածային զորության ամենացնցող ապացույցները, սակայն միապետը համառորեն մերժեց լույսը, որն իրեն ապաշխարության կտաներ: Աստված գերբնական զո րություն չուղարկեց ապստամբ թագավորի սիրտը կարծրացնելու հա մար, այլ, քանի որ փարավոնն ընդդիմացավ ճշմարտությանը, Սուրբ Հո գին վերցվեց, և նա մնաց իր ընտրած խավարի ևանհավատության մեջ: Հոգու ազդեցության համառ մերժմամբ մարդիկ իրենց հեռացնում են Աստծուց: Նա Իր պաշարներում չունի ավելի հզոր ներգործություն նրանց մտքերը լուսավորելու համար: Նրա կամքի ոչ մի հայտնություն չի կարող հասնել նրանց իրենց անհավատության մեջ: Երանի թե կարողանայի առաջնորդել Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի՝ ընկալելու այս հարցն ինչպես այն կա: Մենք բոլորս սերմում ենք կա՛մ մարմնի մեջ, կա՛մ Հոգու մեջ և հավաքում ենք մեր ցանած սեր մերի բերքը: Մեր զվարճանքները կամ աշխատանքն ընտրելիս պետք է փնտրենք գերազանցը: Մանրուքները, աշխարհային արժեքները, կեղ ծիքները չպետք է ունենան ոչ մի զորություն՝ կառավարելու զգացմունք ները կամ կամքը: Ռևյու ընդ Հերալդ, 1882թ. հունիսի 20:
309
հոկտեմբեր
21 ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՄԵԾ ԲԱՆԵՐ
Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեց մեզ: Ա Կորնթացիս 2.12:
Պատճառը, որ Աստծո շնորհի առատությունները չեն հոսում մարդ կանց վրա, այն չէ, որ Աստծո կողմից կա որևէ սահմանափակում: Նրա պարգևն աստվածային է: Նա այն տվել է ազատ կերպով, ինչը մարդիկ չեն գնահատում, որովհետև չեն սիրում ստանալ: Եթե բոլորը ցանկա նային ստանալ, բոլորը լցված կլինեին Հոգով: Գոհանալով փոքրիկ օրհ նություններով` մենք որակազրկում ենք մեզ Հոգին անսահմանափակ լիարժեքությամբ ստանալու համար: Մենք շատ հեշտությամբ ենք բա վարարվում մակերեսային ալիքներով, մինչդեռ ունենք Աստծո Հոգու խորը ներգործության ակնկալիքի առավելությունը: Ակնկալելով քիչ` ստանում ենք քիչ: Սուրբ Հոգու գործի անհրաժեշտությունը պետք է գիտակցեն բոլորը: Մինչև Հոգին չընդունվի և չփայփայվի որպես Քրիստոսի ներկայացու ցիչ, Ում գործը մարդուն ամբողջությամբ նորոգելն ու սրբագործելն է, մարդկանց վստահված կարևորագույն ճշմարտությունը կկորցնի մտքի վրա ունեցած իր զորությունը: Մեզ համար բավարար չէ ճշմարտության գիտություն ունենալը: Մենք պետք է քայլենք և աշխատենք սիրով` հա մապատասխանեցնելով մեր կամքն Աստծո կամքին: Սա անողների մա սին Աստված հայտարարում է. «Ես կտամ Իմ օրենքները նրանց մտքի մեջ և նրանց սրտերի վրա կգրեմ նրանք» (Եբրայեցիս 8.10): Վերափոխ ման այս գործում Աստված է հզոր, ամենակարող ներգործող կողմը: Իր Սուրբ Հոգով Նա գրում է Իր սուրբ օրենքը սրտերի վրա: Այսպիսով վերականգնվում է մարդու և Աստծո միջև հարաբերու թյունը: «Ես պիտի լինեմ նրանց Աստված», ասում է Նա, «Եվ նրանք պիտի Ինձ համար ժողովուրդ լինեն» (տե՛ս Ելից 6.7, Երեմիա 31.33): «Չկա Իմ բնույթի որևէ հատկանիշ, որ Ես առատորեն չտամ, որպեսզի մարդը կարողանա բացահայտել Իմ պատկերը»: Երբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի Աստված իրականացնի Իր կամքը մեր մեջ, չպետք է օթևան տանք որևէ մեղքի: Վերամշակող վառարանում ամբողջ խարա մը կվառվի: Երբ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ, Նա նման էր բուռն և հզոր քամու: Հոգին տրված չէր որևէ չափաբաժնով, քանի որ Նա լցրեց աշա կերտների նստած ողջ տարածքը: Այդպես Նա կտրվի նաև մեզ, երբ մեր սրտերը պատրաստ լինեն Նրան ընդունել: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:
310
22 ԽՆԴՐԵԼՈՎ ՆՐԱ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
հոկտեմբեր
Բայց Աստված մի՞թե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի Նա, թեև նրանց վրա երկայ նամիտ էլ լինի: Ղուկաս 18.7:
Մենք կարող ենք շատ երկար գնալ նեղ արահետով, սակայն դա ապահով ապացույց չէ այն փաստի, թե մենք դրան կհետևենք մինչև վերջ: Եթե մենք քայլել ենք Աստծո հետ Հոգու ընկերակցությամբ, այն պատճառով է, որ որոնել ենք Նրան ամեն օր հավատով: Երկու ձիթենու հասկերից ոսկե յուղը ոսկե խողովակների միջով թափվում է մեզ վրա: Սակայն նրանք, ովքեր իրենց մեջ չեն մշակում աղոթքի սովորույթ և հո գի, չեն կարող ակնկալել ստանալ բարության, խաղաղության, երկայնա մտության, քաղցրության և սիրո ոսկե յուղը: Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է անջատ պահի աշխարհից, որը լիքն է անօրենությամբ: Մենք չպետք է Աստծո հետ ժամանակավորապես քայլենք, այնուհետև հեռանանք Նրա ընկերակցությունից և քայլենք մեր սեփական կրակի կայծերի ներքո: Պետք է լինի հաստատուն շարունա կականություն, հավատքի գործերի հետևողականություն: Մենք պետք է փառաբանենք Աստծուն, ցույց տանք Նրա փառքը արդար բնավորու թյան մեջ: Մեզանից ոչ ոք հաղթանակ չի տանի առանց մեր որոնածի, այն է՝ հավիտենական կյանքի արժեքին համապատասխան համաչափ, հետևողական ևանխոնջ ջանքերի: Այն, ինչ այժմ մենք պետք է ակնկալենք, ևինչը պետք է լինի մեր փա փագը, Սուրբ Հոգու հեղումն է: Խնդրեք Նրա օրհնությունները: Ժամա նակն է, որպեսզի ավելի եռանդուն լինենք մեր նվիրվածության հարցում: Մեզ է հանձնարարված Քրիստոսին խավարում գտնվողներին բացա հայտելու բարդ, բայց և երջանիկ ու փառավոր գործը: Մենք կանչված ենք հռչակելու այս ժամանակի հատուկ ճշմարտությունը: Բոլորի հա մար կարևոր է Հոգու այս հեղումը: Մենք պետք է աղոթենք Հոգու հա մար: Տերն ակնկալում է, որպեսզի մենք խնդրենք Իրենից: Մենք ամբողջ սրտով և հոգով չենք նվիրվել այս գործին: Ի՞նչ կարող եմ ասել իմ եղբայրներին Տիրոջ անունով: Մեր ջանքե րի ո՞ր բաժինն ենք ներդրել այն լույսին համապատասխան, որ Տերը հաճեց տալ մեզ: Մենք չենք կարող կախված լինել ձևից կամ արտաքին մեխանիզմներից: Այն, ինչի կարիքը մենք ունենք, Աստծո Սուրբ Հոգու արթնացնող ազդեցությունն է: «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6): Աղոթեք անդադար և զգոն եղեք` աշխատելով ձեր աղոթքներին համապատասխան: Աղոթե լիս հավատացեք, վստահեք Աստծուն: Վերջին անձրևի ժամանակ Տերն առատորեն կտա Իր Հոգին: Եղեք ջերմեռանդ աղոթքում և զգոն՝ Հոգում: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2: 311
հոկտեմբեր
23 ՎՍՏԱՀԵԼՈՎ ՆՐԱ ԽՈՍՏՄԱՆԸ
Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու: Եբրայեցիս 4.16:
Տերը թույլ չի տա, որպեսզի Իր չարչարված և փորձված զավակները դառնան սատանայի գայթակղությունների զոհը: Մեր առավելությունն է Հիսուսին վստահելը: Երկինքը լի է առատ օրհնություններով, և մենք արտոնություն ունենք մեր մեջ ունենալ Քրիստոսի ուրախությունը, որ պեսզի մեր ուրախությունը լցված լինի: Մենք չունենք, որովհետև չենք խնդրում կամ էլ հավատով չենք աղոթում, չենք հավատում, որ կօրհն վենք Սուրբ Հոգու յուրահատուկ ազդեցությամբ: Քրիստոսի միջնոր դությամբ իրական որոնողին տրվում են Սուրբ Հոգու փառավոր ազ դեցությունները, որպեսզի ստացողը կարողանա տարածել փրկարար ճշմարտության գիտությունը: Ինչո՞ւ մենք չենք հավատում «Այսպես է ասում Տերը» շատ հստակ արտահայտությանը: Երբեք, ոչ մի պարագայում մի դադարեք աղոթել: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը` տկար, սակայն Հիսուսը գի տի այդ ամենը: Դուք չպետք է անհանգստանաք ձեր թուլության համար, քանի որ անհանգստությունը նշանակում է կասկած և անվստահու թյուն: Դուք պարզապես պետք է հավատաք, որ Քրիստոսը բոլոր նրանց, ովքեր Իրենով մոտենում են Աստծուն, կարող է փրկել, որովհետև միշտ կենդանի է, որ մեզ համար բարեխոսություն անի: Ի՞նչ է նշանակում բարեխոսություն: Դա մահկանացու մարդուն ան սահաման Աստծո գահին կապող ոսկե շղթան է: Մարդը, ում փրկելու համար Քրիստոսը մահացավ, մոտենում է Աստծո գահին, և նրա աղոթք ներն ընդունվում են Հիսուսով, Ով գնել է նրան Իր սեփական արյունով: Մեր մեծագույն Քահանայապետն Իր արդարությունը տալիս է անկեղծ խնդրողին, և Քրիստոսի աղոթքը խառնվում է մարդու խնդրանքի հետ: Քրիստոսը հորդորեց, որ Իր ժողովուրդն աղոթի առանց դադարի: Սա չի նշանակում, որ մենք անընդհատ պետք է լինենք ծնկած, այլ որ աղոթ քը պետք է լինի հոգու շունչ: Մեր լուռ խնդրանքները, որտեղ էլ որ մենք լինենք, պետք է բարձրանան առ Աստված, և Հիսուսը` մեր Փաստաբա նը, խնդրում է մեր փոխարեն` Հորը բերելով մեր խնդրանքներն Իր ար դարության անուշահոտությամբ: Տեր Հիսուսը սիրում է Իր ժողովրդին, ևերբ նրանք վստահում են Իրեն՝ լիովին կախված լինելով Իրենից, Նա զորացնում է նրանց: Նա կապրի Իր ժողովրդի միջոցով՝ նրանց տալով Իր սրբագործող Հոգու ներշնչանքը և հաղորդելով Իր կենարար վերափոխությունը: Շաբաթօրյա դպրոցի աշ խատակից, 1896թ. փետրվարի 1:
312
հոկտեմբեր
24
ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊ
Մի առակ էլ ասաց նրանց նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ: Ղուկաս 18.1:
Մեր փորձառությունը ոչ մի պահի չի կարող իրագործվել առանց այն օգնության, որը մեզ թույլ է տալիս կատարել առաջին քայլը: Առա ջին անձրևի ժամանակ ստացած օրհնություններն անհրաժեշտ են մեզ մինչև վերջ, թեև միայն դա չի բավականացնի: Մինչ մենք փայփայում ենք առաջին անձրևի օրհնությունները, մյուս կողմից չպետք է տեսա դաշտից կորցնենք այն փաստը, որ առանց հասկը լցնելու և հացահա տիկը հասունացնող վերջին անձրևի բերքը պատրաստ չի լինի բերաքա հավաքին, և ցանողի աշխատանքն իզուր կանցնի: Աստվածային շնորհն անհրաժեշտ է և՛ սկզբում, և՛ առաջընթացի ամեն քայլին, և՛ վերջում. միմիայն աստվածային շնորհը կարող է ավարտել գործը: Մենք անհոգ դիրքորոշմամբ ապրելու իրավունք չունենք: Մենք եր բեք չպետք է մոռանանք Քրիստոսի նախազգուշացումները. «Արթուն եղեք աղոթքներում» (Ա Պետրոս 4.), «արթուն կացեք ևամեն ժամանակ աղոթք արեք» (Ղուկաս 21.36): Մեր առաջընթացի համար կենսական նշանակություն ունի ամեն վայրկյան աստվածային ներգործության հետ կապ ունենալը: Հնարավոր է, մենք ստացել ենք Աստծո Հոգին որևէ չա փաբաժնով, սակայն հավատով և աղոթքով շարունակաբար պետք է փնտրենք ավելի շատ Հոգի: Երբեք չենք հասնի բավարար մակարդա կի, որպեսզի դադարեցնենք մեր ջանքերը: Եթե մենք առաջ չգնանք, եթե չընդունենք այնպիսի դիրքորոշում, որ մեզ հարկավոր է ստանալ և՛ առաջին, և՛ վերջին անձրևը, կկորցնենք մեր հոգիները, և պատասխա նատվությունը կմնա միմիայն մեզ վրա: «Խնդրեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին» (Զաքարիա 10.1): Մի բավարարվեք, որ եղանակի բնականոն ընթացքով անձրև կգա: Խնդրեք այն: Սերմի աճն ու կատարելագործումը կախված չէ մշա կից: Միայն Աստված կարող է հասունացնել բերքը: Սակայն պահանջ վում է մարդու համագործակցությունը: Աստծո գործը պահանջում է մեր մտքի գործը, մեր հավատի փորձը: Մենք պետք է որոնենք Նրա բարե հաճությունն ամբողջ սրտով, եթե ցանկանում ենք, որ մեզ վրա թափվեն շնորհի հեղումները: Մենք պետք է բարելավենք մեզ օրհնության ճանապարհին դնե լու յուրաքանչյուր հնարավորություն: Քրիստոսն ասել է. «Ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18.20): Հավաքները եկեղեցում, ինչպես նաև ճամբար ներում, տնային եկեղեցու հանդիպումները, և այն բոլոր դեպքերը, երբ պահանջվում է հոգիների համար անձնական աշխատանք, Աստծո նշա նակած հնարավորություններն են առաջին և վերջին անձրևը հեղելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2: 313
հոկտեմբեր
25
ԻՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր որ ժողովված էին, և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, և Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ: Գործք առաքելոց 4.31:
Առաքյալների օրերում Հոգու հեղումն «առաջին անձրևն» էր, ևարդ յունքը փառահեղ էր: Սակայն «վերջին անձրևն» ավելի առատ է լինելու: Ո՞րն է այս վերջին օրերին ապրողներին տրված խոստումը: «Հետ դար ձեք ամրոցը, ով հույսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնա պատիկ եմ վճարելու քեզ» (Զաքարիա 9.12): «Խնդրեք Տերից անձրև ետ քի անձրևի ժամանակ. Տերը կայծակներ է շինում, ևանձրև ու տարափ կտա նրանց, ամեն մեկին խոտ՝ իր ագարակում» (Զաքարիա 10.1): Քրիստոսը հայտարարեց, որ Հոգու աստվածային ազդեցությունը պետք է լիներ Իր հետևորդների հետ մինչև վերջ: Սակայն ոմանք այս խոստումը հավուր պատշաճի չեն գնահատում, դրա իրականացումը չի գիտակցվում ինչպես հարկն է: Կարող եք ունենալ ուսում, տաղանդներ, ճարտասանություն, բնական կամ ձեռքբերովի ձիրքեր, սակայն առանց Աստծո Հոգու ներկայության ոչ մի սիրտ չի զգացվի, ոչ մի մեղավոր չի շահվի Քրիստոսի համար: Երբ Քրիստոսի աշակերտները կապված են Նրա հետ, երբ Հոգու պարգևները նրանցն են, նույնիսկ նրանցից ամե նաաղքատն ու անկիրթը զորություն կունենա սրտերի վրա: Աստված դարձնում է նրանց տիեզերքի մեծագույն ներգործության ուղիներ: Ինչպես այն օրերին աշակերտներին տրվեց աստվածային շնորհը` Սուրբ Հոգու զորությունը, այնպես էլ այսօր կտրվի բոլոր նրանց, ովքեր այն փնտրում են: Միայն այս զորությունը կարող է մեզ իմաստուն դարձ նել փրկության համար և համապատասխանեցնել մեզ երկնքի պա լատներին: Քրիստոսը կամենում է մեզ տալ օրհնություն, որը մեզ սուրբ կդարձնի: «Այս բաները խոսեցի ձեզ հետ», ասում է Նա, «որ Իմ ուրախու թյունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննես 15.11): Ուրախությունը Սուրբ Հոգում բժշկող է, կենարար: Տալով Իր Հո գին` Աստված տալիս է մեզ Իրեն` աստվածային ազդեցության աղբյուրը՝ աշխարհին առողջություն և կյանք պարգևելու համար: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 15:
314
հոկտեմբեր
26
ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՐՈԶՆԵՐ
Որն էլ խոսում ենք՝ ոչ թե մարդկային իմաստության սովո րած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով՝ հոգևորներն հոգևորների հետ համեմատելով: Ա Կորնթացիս 2.13:
Իր աշակերտներին թողնելուց ևերկնային պալատներ ուղևորվելուց առաջ Հիսուսը խրախուսեց նրանց Սուրբ Հոգու խոստումով: Խոստու մը պատկանում է մեզ ճիշտ այնքան, որքան պատկանում էր նրանց, և այնուամենայնիվ, խիստ հազվադեպ է այն ներկայացվում մարդկանց առաջ, և դրա մասին շատ քիչ է խոսվում եկեղեցում: Այս ամենակարևոր թեման լռության մատնելու հետևանքով ո՞ր խոստման մասին մենք ավելի քիչ գիտենք իր գործնական իրականաց մամբ, քան Սուրբ Հոգու այս առատ պարգևի խոստումն է, որի շնոր հիվ միայն արգասավորություն կհաղորդվի մեր հոգևոր աշխատանքին: Մենք մեր զրույցներում մերթընդմերթ անդրադառնում ենք Սուրբ Հոգու խոստման թեմային, և վերջ: Արվել են մարգարեություններ, շարադրվել՝ ուսմունքներ, սակայն այն, ինչը հարկավոր է եկեղեցուն հոգևոր ուժի և զորության համար, որպեսզի քարոզն իր հետ հանդիմանություն բերի, և մարդիկ վերածնունդ ապրեն, մեծապես անուշադրության է մատնվել ծառայության ջանքերում: Այս թեման մի կողմ է դրվել, կարծես ապագայում ինչ-որ մի օր պետք է հատկացվի դրա դիտարկմանը: Այլ օրհնություններ և առավելություն ներ են ներկայացվել ժողովրդին, մինչև որ եկեղեցում ցանկություն է արթնացել ձեռք բերել Աստծո խոստացած օրհնությունը: Սակայն Սուրբ Հոգու վերաբերյալ տպավորությունն այն է եղել, որ այս պարգևը ներկա յիս եկեղեցու համար չէ, այլ ապագայում՝ ինչ-որ մի օր, հարկավոր կլինի ստանալ այն: Այս խոստացված օրհնությունը եթե պահանջվի հավատով, իր հետ կբերի մյուս բոլոր օրհնությունները, և այն ազատորեն պետք է տրվի Աստծո ժողովրդին: Թշնամու խորամանկ գործիքների միջոցով տպավո րություն է ստեղծվում, թե Աստծո ժողովրդի միտքը անընդունակ է ըմբռ նելու և յուրացնելու Աստծո խոստումները: Ուրախության բերքը կհավա քեն նրանք, ովքեր ցանել են ճշմարտության սուրբ սերմը: «Այն, որ գնում է և լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը բերելով» (Սաղմոս 126.6) Վկայություններ ծառայող ների ևավետարանի գործիչների համար, 174, 175:
315
27 ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
հոկտեմբեր
Ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևացնի, որովհետև կրակով պիտի հայտնվի, և ամեն մեկի գործը թե ինչպես է, կրակը կփորձի: Ա Կորնթացիս 3.13:
Ամեն ինչի վերջը շատ մոտ է: Աստված ներգործում է ամեն մտքի վրա, որը բաց է ստանալու Նրա Սուրբ Հոգու ներգործությունը: Նա լրաբերներ է ուղարկում՝ նախազգուշացնելու բոլոր վայրերում ապրողներին: Աստ ված ստուգում է Իր եկեղեցիների նվիրվածությունը և Հոգու առաջնոր դությանը հանձնվելու նրանց ցանկությունը: Գիտությունը պետք է աճի: Երկնքի լրաբերները պետք է վազեն մերթ այստեղ, մերթ այնտեղ`ամեն հնարավոր ձևերով փորձելով նախազգուշացնել մարդկանց գալիք դա տաստանի մասին և ներկայացնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջո ցով փրկության բարի լուրը: Արդարության չափանիշը պետք է մեծարվի: Աստծո Հոգին ներգործում է մարդկանց սրտերի վրա, և նրանք, ով քեր արձագանքում են Նրա ազդեցությանը, կդառնան աշխարհի լուսա տուներ: Նրանց կարելի է տեսնել ամենուր՝ այլոց իրենց ստացած լույսը հաղորդելիս, ինչպես նրանք արեցին Սուրբ Հոգու հեղումից հետո Պեն տեկոստեի օրը: Եվ քանի որ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրենց լույ սը փայլի, նրանք ավելի ու ավելի են ստանում Հոգու զորությունից: Երկ րագունդը լուսավորված է Աստծո փառքով: Սակայն ինչպիսի՜ տխուր պատկեր: Նրանք, ովքեր չեն հանձնվում Սուրբ Հոգու ազդեցությանը, շուտով կկորցնեն այն օրհնությունը, որն ստացել էին երկնային ճշմարտությունն ընդունելիս: Նրանք ընկնում են սառը, անհոգի ձևականության մեջ, նրանք կորցնում են կորչող հոգինե րի նկատմամբ անհանգստությունը, նրանք «թողել են իրենց առաջին սե րը»: Եվ Քրիստոսն ասում է նրանց. «Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար և զղջա ևառաջի գործերն արա, ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես» (Հայտնություն 2.5): Նա կվերցնի Իր Սուրբ Հոգին եկեղեցուց և կտա Հոգին ուրիշներին, ովքեր կգնահատեն Իրեն: Չկա ավելի մեծ ապացույց, որ մեծագույն լույսն ստացածները չեն գնահատում այդ լույսը, քան մերժումը, որով թույլ չեն տալիս իրենց փայ լով լուսավորվել խավարում գտնվողներին, և նվիրում են իրենց ժամա նակն ու եռանդը տոներին, ծեսերին ու արարողություններին: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 16:
316
28 ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐ
հոկտեմբեր
Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում և հաց էին կտրում տներում, և ուրախությունով և սրտի միամտությունով կե րակուր էին ուտում: Աստծուն օրհնում էին և բոլոր ժողովրդի առաջ շնորհք ունեին: Եվ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ: Գործք առաքելոց 2.46, 47:
Յուրաքանչյուր իսկապես վերստին ծնված մարդ մեծապես կցան կանա ուրիշներին սխալի խավարից բերել դեպի Հիսուս Քրիստոսի արդարության հիանալի լույսը: Աստծո Հոգու առատ հեղումը, որն ամ բողջ երկրագունդը լուսավորում է Նրա փառքով, չի գա, մինչև մենք չու նենանք լուսավորյալ մարդիկ, ովքեր սեփական փորձով կիմանան, թե ինչ է նշանակում լինել Աստծո մշակը: Երբ մենք լիովին ևամբողջ սրտով նվիրվենք Քրիստոսի ծառայությանը, Աստված կընդունի այդ փաստն` առատորեն հեղելով Իր Հոգին, սակայն սա տեղի չի ունենա, մինչև որ եկեղեցու մեծ մասը չդառնա Աստծո մշակը: Աստված չի կարող հեղել Իր Հոգին, երբ եսասիրությունն ու հաճույքներին տրվելն այսքան ակնհայտ են, երբ գերիշխում է այն հոգին, որը բառերով արտահայտված կստա նա Կայենի պատասխանի տեսքը. «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ» (Ծննդոց 4.9): Եթե այս ժամանակի ճշմարտությունը, ամեն ինչի վերջին մոտ լինելը վկայող ամեն քայլափոխի տեղի ունեցող նշանները բավական չեն արթ նացնելու մարդկանց ննջացող եռանդը, ովքեր հայտարարում են, թե ճա նաչում են ճշմարտությունը, ապա շողացող լույսին համապատասխան խավար կպատի նրանց հոգիներին: Նրանց անտարբերությանն արդա րացում չի լինի, երբ նրանք Աստծո առաջ կանգնեն վերջնական հաշ վետվության մեծ օրը: Չի լինի որևէ պատճառ, որը նրանք կկարողանան ներկայացնել, թե ինչու չեն ապրել, քայլել ու գործել Աստծո Խոսքի սուրբ ճշմարտության լույսի մեջ ևիրենց վերաբերմունքով մեղքից խավարած աշխարհին չեն բացահայտել իրենց կարեկցանքն ու նախանձախնդրու թյունը, նաև այն, որ Ավետարանի զորությունն ու իրականությունը չեն կարող հակադրվել: Ոչ միայն ծառայողները, այլ նաև հասարակ անդամները չեն անում այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, այն է՝ մարդկանց օրի նակով և օրենքով համոզել ընդունելու Քրիստոսի փրկարար շնորհը: Հմտությամբ և նրբազգացությամբ, ի վերուստ ստացած իմաստությամբ նրանք պետք է համոզեն մարդկանց նայել Աստծո Գառին, Ով վեր առավ աշխարհի մեղքը: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հուլիսի 21:
317
29 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
հոկտեմբեր
Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղ կես, և Նա կասի. Ահա Ես։ Եթե որ հեռացնես քո միջից լուծը, մատ նելը և չարախոսությունը դեն գցես, և կերակրես սովածին ախոր ժանոքդ, և կարոտի հոգին կշտացնես, այն ժամանկ քո լույսը կծագի խավարում, և քո խավարը կլինի կեսօրվա պես: Եսայիա 58.9, 10:
Թող բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե պահում են Աստծո պատվիրանները, ուշադիր նայեն այս հարցին, և տեսնեն՝ չկա՞ն արդյոք պատճառներ, ինչի համար իրենք չեն ստանում Սուրբ Հոգու առատ հե ղում: Ինչքա՜ն շատերն են իրենց հոգիները բարձրացրել ունայնության մեջ: Նրանք կարծում են, թե վեհանում են Աստծո օգտին, սակայն ար համարհում են կարիքավորներին, ականջները խլացնում են ճնշվածնե րի կանչի հանդեպ և կտրուկ ու սուր խոսքեր են ասում նրանց, ովքեր միանգամայն այլ վերաբերմունքի կարիք ունեն: Այսպես նրանք ամեն օր իրենց սրտի կարծրությամբ վիրավորում են Աստծուն: Այս տառապյալ ները կարեկցանքի, ընկերների ու բարեկամների կարիք ունեն: Նրանք իրավունք ունեն ակնկալելու օգնություն, մխիթարություն և քրիստոնեա կան սեր: Սակայն նրանք դա չէ, որ ստանում են: Աստծո տառապյալ ժողովրդի նկատմամբ յուրաքանչյուր արհամար հանք գրվում է երկնքի գրքում, կարծես ցույց տրված լինի հենց Իրեն` Քրիստոսին: Թող եկեղեցու յուրաքանչյուր անդամ մանրամասնորեն քննի իր սիրտը ևուսումնասիրի իր կյանքի ընթացքը՝ տեսնելու, թե ար դո՞ք դրանք ներդաշնակ են Հիսուսի Հոգու և գործի հետ: Եթե ոչ, ի՞նչ կարող է նա ասել, երբ կանգնի տիեզերքի Դատավորի առջև: Կարո՞ղ է արդյոք Տերը նրան ասել. «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեք աշ խարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատ թեոս 25.34): Քրիստոսը հետաքրքրություն հայտնեց տառապող մարդկության նկատմամբ, և մինչ Նա մերժվում է ի դեմս Իր տառապյալ ժողովրդի, մեր բոլոր հավաքները, նշանակված հանդիպումները, բոլոր միջոցները, որոնք կոչված են Աստծո գործն առաջ տանելու համար, շատ քիչ օգուտ կբերեն: «Այս պետք էր անել, և նրանք չթողնել» (Ղուկաս 11.42): «Կշռվե ցիր կշեռքով և պակաս գտնվեցիր» (Դանիել 5.27): Բոլոր նրանք, ովքեր պետք է սուրբեր լինեն երկնքում, նախ պետք է սուրբեր լինեն երկրի վրա: Նրանք չեն հետևի իրենց սեփական կրա կի կայծերին, նրանք չեն աշխատի գովասանքի համար, չեն խոսի ու նայնության խոսքեր, մատ թափ չեն տա դատապարտությամբ և ճնշում գործադրելով, այլ կհետևեն կյանքի Լույսին, կտարածեն լույս, մխիթա րություն, հույս և խիզախություն հենց այն մարդկանց մեջ, ովքեր օգնու թյան, ոչ թե քննադատության և հանդիմանության կարիք ունեն: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. օգոստոսի 4: 318
հոկտեմբեր
30 ԱՎԵԼԻ ՋԵՐՄԵՌԱՆԴ ԱՂՈԹՔ
Մենք գիտենք, ով Տեր, մեր ամբարշտությունը, մեր հայրերի անօ րենությունը, որ մեղանչել ենք Քո դեմ: Մի զզվիր Քո անունի սիրո համար, մի անարգիր Քո փառքի աթոռը, հիշիր և մի քանդիր Քո ուխ տը մեզ հետ: Երեմիա 14.20, 21:
Թող մեր աղոթքները բարձրանան առ Աստված Նրա վերածնող, վե րափոխող շնորհի խնդրանքներով: Հանդիպումներ պետք է կազմա կերպվեն յուրաքանչյուր եկեղեցում հանդիսավոր աղոթքի և Խոսքի ջանադիր ուսումնասիրության համար՝ իմանալու, թե որն է ճշմարտու թյունը: Վերցրեք Աստծո խոստումները և կենդանի հավատով խնդրեք Նրա Սուրբ Հոգու հեղումը: Երբ Սուրբ Հոգին իջնի մեզ վրա, ճարպն ու պարարտությունը կկտրվեն Աստծո Խոսքից: Երբ եկեղեցիները դառնան կենդանի և գործող, Սուրբ Հոգին կտրվի նրանց՝ ի պատասխան անկեղծ աղոթքի: Այն ժամանկ Աստծո Խոսքի ճշմարտությունը նոր հետաքրքրությամբ կվերանայվի և կբացահայտ վի, կարծես հայտնությունը եկել է հենց վերևից՝ երկնային պալատնե րից: Քրիստոսի վերաբերյալ յուրաքանչյուր ներշնչանքի հայտարարու թյուն կբնակվի Նրան սիրողների հոգու ամենախորքերում: Նախանձը, խանդը, չարագործությունը կվերանան: Աստվածաշնչին կվերաբերվեն որպես երկնային կանոնադրություն: Նրա ուսումնասիրությունը կկլա նի միտքը, և նրա ճշմարտությունները կցնծացնեն հոգին: Աստծո խոս տումները, որոնք այժմ կրկնվում են, կարծես հոգին երբեք չի ճաշակել Նրա սերը, այն ժամանակ կփայլեն սրտի խորանի վրա և կընկնեն Աստ ծո լրաբերների շուրթերից վառվող բառերի տեսքով: Այնուհետև նրանք հոգիների հետ կխնդրեն այնպիսի անկեղծությամբ, որը հնարավոր չի լինի մերժել: Այդ ժամանակ երկնքի պատուհանները կբացվեն վերջին անձրևի հեղման համար: Քրիստոսի հետևորդները կմիավորվեն սիրո մեջ: Միակ ճանապարհը, որով ճշմարտությունը կարող է ներկայացվել աշխարհին իր մաքուր և սուրբ բնույթով, այն է, որ ճշմարտությանը հա վատացողները ցուցադրեն դրա զորությունը: Աստվածաշունչը պահան ջում է Աստծո դուստրերից ևորդիներից կանգնել բարձր հարթակի վրա, որովհետև Աստված կոչ է անում նրանց Քրիստոսին ներկայացնել աշ խարհին: Երբ նրանք ներկայացնում են Քրիստոսին, ներկայացնում են Հորը: Հավատացյալների միաբանությունը ապացուցում է իրենց միու թյունը Քրիստոսի հետ, և այս միաբանության պահանջը գալիս է կու տակված լույսից, որն այժմ փայլում է Աստծո զավակների ճանապար հին: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. փետրվարի 25:
319
31 ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՂ ԱՂՈԹՔ
հոկտեմբեր
Ով Տեր, լսիր, ով Տեր, ներիր, ով Տեր, ականջ դիր և կատարիր, մի ուշացնիր Քեզ համար, ով իմ Աստված, որովհետև Քո անունն է կոչ ված Քո քաղաքի և Քո ժողովրդի վրա: Դանիել 9.19:
Երկնային Հայր, Դու ասել ես. «Խնդրեք, և կտրվի ձեզ, որոնեք, և կգտ նեք, դուռը թակեք, և կբացվի ձեզ» (Մատթեոս 7.7): Երկնային Հայր, մենք Քո Սուրբ Հոգու կարիքն ունենք: Մենք չենք ցանկանում ինքնուրույն աշ խատել, այլ փափագում ենք Աստծո հետ միաբանված լինել: Մենք ուզում ենք լինել այնտեղ, ուր Աստծո Սուրբ Հոգին կլինի մեզ վրա Իր վերածնող, սրբագործող զորությամբ: Մեզ ցույց տուր Քեզ հենց այս առավոտյան: Հեռացրու յուրաքանչյուր մշուշ և խավարի ամեն մի ամպ: Մենք եկել ենք Քեզ մոտ մեր կարեկից Փրկագնող Քրիստոսի` Քո սե փական Որդու անունով: Քեզ խնդրում ենք, մեր Հայր, որ ի ցույց դնես Քո զորությունը Քո ժողովրդի վրա այստեղ: Մենք փափագում ենք իմաստու թյուն, արդարություն, ճշմարտություն, մենք ցանկանում ենք, որպեսզի Սուրբ Հոգին լինի մեզ հետ: Դու մեր առաջ մեծ գործ ես ներկայացրել, որը պետք է առաջ տարվի նրանց անունից, ովքեր ճշմարտության մեջ են, և նրանց համար, ովքեր չգիտեն մեր հավատի մասին: Եվ օ՜, Տեր, քանի որ Դու յուրաքանչյուրին տվել ես իր գործը, մենք աղաչում ենք Քեզ, որպեսզի Սուրբ Հոգին ներ գործի մարդկանց մտքի վրա հենց այդ գործի վերաբերյալ՝ համաձայն Քո նշանակման: Մենք կամենում ենք վստահ լինել, ավելի ու ավելի սրբա գործվել, մենք ուզում ենք համապատասխանել մեր գործին, և այստեղ, հենց այստեղ, այս համաժողովի նիստին, մենք ցանկանում ենք տեսնել Աստծո Սուրբ Հոգու հայտնությունը: Մենց լույս ենք ուզում, Տեր. Դու ես Լույսը: Մենք ճշմարտություն ենք ուզում, Տեր. Դու ես ճշմարտությունը: Մենք ուզում ենք ճիշտ ճանապարհը. Դու ես Ճանապարհը: Տեր, ես աղաչում եմ քեզ, որպեսզի մենք բոլորս բավականաչափ իմաստուն լինենք՝ հասկանալու, որ պետք է յուրաքանչյուրս անհատա պես մեր սիրտը բացենք Հիսուս Քրիստոսի առաջ, որպեսզի Սուրբ Հո գու միջոցով Նա ներս գա և մեզ կերտի ու ձևավորի նորովի՝ աստվածա յին Պատկերին համապատասխան: Օ՜, իմ Հայր, իմ Հայր, փափկացրու և հնազանդեցրու մեր սրտերը: Վեհաժողովի օրաթերթ, 1903թ. ապրիլի 2:
320
ՆՈ ՅԵՄ ԲԵՐ
ՀՈԳՈՎ ԼՑՎԱԾ
նոյեմբեր
1 ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Եվ առաքյալների ձեռքով շատ նշաններ և հրաշքներ էին լինում ժողովրդի մեջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահում էին: Գործք առաքելոց 5.12:
Քրիստոսը կանխատեսել է, որ եկեղեցին, լուսավորված երկնքի լույ սով, պետք է լինի վերափոխված մարմին, ով ունի Էմմանուելի փառքը: Նրա նպատակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա շրջապատված լինի լույսի և խաղաղության հոգևոր մթնոլորտով: Սահմանափակում չկա նրա օգտակարությանը, ով, մի կողմ դնելով ես-ը, տեղ է բացում սրտում Սուրբ Հոգու աշխատանքի համար և ապրում է լիովին Աստծուն նվիր ված կյանքով: Ի՞նչը եղավ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղման արդյունքը: Հարություն առած Փրկչի բարի լուրը տարվեց բնակեցված աշխարհի ամենածայրերը: Աշակերտների սրտերն այնքան լիքը, այնքան խորն ու համապարփակ բարությամբ էին լցված, որ դա դրդեց նրանց հասնել աշխարհի ծայրերը՝ վկայելով «Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատացիս 6.14): Քանի որ նրանք հռչակում էին ճշմարտությունն ինչպես այն կա Հիսուսում, սրտե րը հանձնվում էին լուրի զորությանը: Եկեղեցին ականատես եղավ բոլոր ուղղություններից իրեն միացող նորադարձերի: Հավատուրացները կրո նադարձ եղան: Թանկարժեք Մարգարիտը որոնելու գործում մեղավոր ները միաբանվեցին քրիստոնյաների հետ: Ավետարանի ամենակատաղի ընդդիմադիրները դարձան դրա մարտիկները: Մարգարեությունն իրականացավ, որ դյուրագայթոտը «Դավիթի պես» կլինի, և Դավիթի տունը՝ «Տիրոջ հրեշտակի պես»: Ամեն մի քրիստոնյա իր եղբոր մեջ տեսավ սիրո և բարության աստվածային նմանություն: Գերակշռում էր միաբան հետաքրքրությունը: Նմանվելու մեկ Օրինակ գրավեց բոլորին: Հավատացյալների միակ ձգտումն էր ի հայտ բերել Քրիստոսի բնավորության նմանությունը և աշխատել Նրա թագավորության ընդարձակման համար: Նկատեք, որ կատարյալ միաբանության գալուց հետո, երբ աշա կերտները դադարեցին պայքարել ավելի բարձր դիրքի համար, Սուրբ Հոգին հեղվեց: Նրանք միաբան էին: Բոլոր տարբերությունները մի կողմ թողնվեցին: Եվ Սուրբ Հոգուց նրանց տրված վկայությունը նույնն էր: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. ապրիլի 30:
322
2 ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՀՈԳՈՒ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՇԱՐՆԵՐ
նոյեմբեր
Եվ առավել ևս շատանում էին Տիրոջ հավատացյալները, ևեղավ մի բազմություն մարդկանց և կանանց: Մինչև որ հիվանդներին հա նում էին հրապարակները, և իրենց պատգարակներով և մահիճ ներով այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնե նրա շուքը նրանցից մեկի վրա ընկնի: Գործք առաքելոց 5.14, 15:
Իր աշակերտներին ուղղված Քրիստոսի վերջին խոսքերն էին. «Գնա ցեք բոլոր աշխարհ, Ավետարանը քարոզեք ամեն արարածի» (Մարկոս 16.15): Եվ տարածելով Իր ձեռքերը նրանց վրա օրհնությամբ` Նա համ բարձվեց երկինք՝ շրջապատված երկնային հրեշտակների զորքերով, ով քեր եկել էին Նրան ուղեկից լինելու դեպի Աստծո տուն Իր ճանապարհին: Իր աշակերտներին ուղղված Նրա վերջին հանձնարարությունը նրանց դարձրեց գործակալներ, ում միջոցով բարի լուրի Ավետարանը պետք է հասներ բոլոր ազգերին: Սա Քրիստոսի վերջին կամքն ու կտակն էր Իր հետևորդներին, ովքեր քայլում էին Իր հետ Իր երկրային ծառայության տարիների ընթացքում, և նրանց, ովքեր կհավատային Իրեն նրանց խոսքերով: Նրա առաջին գործը երկնքում ներդաշնակ էր Իր վերջին հանձնարարությանը երկրի վրա, որովհետև Նա աշակերտների վրա ու ղարկեց Հոր խոստումը: Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին հեղվեց աղո թող աշակերտների վրա, և նրանք ուր որ գնում էին, բոլորին վկայում էին Նրա աղբյուրի մասին: Ավետարանչական հոգու հեղումն անսահմանափակ էր, ևաշակերտ ները վկայեցին խաչված և հարություն առած Փրկչի մասին, հանդիմա նեցին աշխարհին մեղքի, արդարության և գալիք դատաստանի համար: Նրանք անում էին ճիշտ այնպես, ինչպես հանձնարարել էր իրենց հարու թյուն առած Տերը: Սկսեցին Ավետարանը հրապարակել Երուսաղեմում, հենց այն վայրում, որտեղ տիրում էր ամենախորը նախապաշարմունք, որտեղ խառնաշփոթ գաղափարներն էին գերակշռում Նրա վերաբերյալ, Ով խաչվել էր որպես ոճրագործ: Երեք հազար հոգի ընդունեցին լուրն ու դարձի եկան: Նրանք չվախեցան հալածանքներից, բանտարկություննե րից ու մահից, այլ շարունակեցին համարձակությամբ խոսել ճշմարտու թյան խոսքը` հրեաների առաջ դնելով Քրիստոսի գործը, առաքելությունն ու ծառայությունը, Նրա խաչելությունը, հարությունն ու համբարձումը, և ամեն օր նոր հավատացյալներ էին միանում Տիրոջը՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. նոյեմբերի 6:
323
նոյեմբեր
3
ՆՈՐ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ
Եվ Աստծո խոսքը աճում էր, ևաշակերտների համարը խիստ շա տանում էր Երուսաղեմում, և քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատին: Գործք առաքելոց 6.7:
Ինչպես Հոգով լցված աշակերտներն էին գնում Ավետարանը հռչա կելու, այնպես էլ Աստծո ծառաները պետք է անեն այսօր: Լցված մեղ քի ևանհավատության խավարի մեջ գտնվողներին ողորմության լուրը տանելու նվիրական ցանկությամբ՝ մենք պետք է լծվենք Աստծո գոր ծին: Նա մեզ տվել է մեր բաժինն՝ Իր հետ համագործակցելով իրակա նացնելու համար, և Նա նաև կներգործի անհավատների սրտերի վրա՝ առաջ տանելու Իր գործը հեռավոր վայրերում: Արդեն շատերն են ստա նում Սուրբ Հոգին, և ճանապարհն այսուհետ չի փակվի անտարբերու թյան պատճառով: Ինչո՞ւ է Սուրբ Հոգով ոգևորված և սուրբ աշակերտների նախան ձախնդրությամբ կատարված գործի պատմությունը գրի առնվել, եթե ոչ նրա համար, որ Տիրոջ ժողովուրդը այսօր դրանով ոգեշնչվի և հա նուն Նրա եռանդով աշխատի: Այն, ինչ Տերն արեց այն ժամանակ Իր ժողովրդի համար, նույնքան և դեռ ավելի կարևոր է, որ անի Իր ժո ղովրդի համար ևայսօր: Այն ամենը, ինչ արեցին առաքյալները, այսօր պետք է անի եկեղեցու յուրաքանչյուր անդամ: Հարկավոր է աշխատել այնքան եռանդով, որ Սուրբ Հոգին մեզ ուղեկցի ավելի մեծ հեղումով. չարության շատանալուն զուգընթաց պահանջվում է ապաշխարու թյան տանող ավելի վճռական կոչ: Յուրաքանչյուրը, ում վրա շողում է ներկա ժամանակի ճշմարտու թյան լույսը, պետք է տոգորվի կարեկցանքով խավարում գտնվողների նկատմամբ: Բոլոր հավատացյալներից պետք է լույսն արտացոլվի պարզ ու հստակ շողերով: Պենտեկոստեի օրվանից հետո Իր լրաբերների կա տարած նույն ջանադիր աշխատանքն է Աստված ակնկալում և այսօր: Այժմ, երբ վերջը մոտ է, արդյո՞ք չպետք է եկեղեցու նախանձախնդրու թյունը գերազանցի նույնիսկ վաղ եկեղեցու նախանձախնդրությանը: Աստծո փառքի նախանձախնդրությունն ստիպեց աշակերտներին մեծ զորությամբ վկայել ճշմարտության մասին: Արդյո՞ք չպետք է այս ջանադ րությունը բոցավառի մեր սրտերը՝ պատմելու փրկագնող սիրո, Քրիս տոսի, և այն էլ՝ Խաչվածի պատմությունը: Արդյո՞ք չպետք է Աստծո զո րությունն ավելի մեծ եռանդով բացահայտվի այսօր, քան առաքյալների ժամանակներում էր: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. հունվարի 31:
324
4 ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՐՀԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒԿ ՀԵՂՈՒՄ
նոյեմբեր
Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվե ցին, և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացավ: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հաց կտրելուն ևաղոթքներին: Գործք առաքելոց 2.41, 42:
Ճիշտ է, որ վերջին ժամանակներում, երբ երկրի վրա Աստծո գործն ավարտվի, Սուրբ Հոգու առաջնորդության ներքո նվիրյալ հավատաց յալների կողմից ցուցադրված ջերմեռանդ ջանքերը կկրեն աստվածա յին շնորհի հատուկ խորհրդանիշներ: Արևելյան երկրներում սերմնա ցանի և բերքահավաքի ժամանակ թափվող առաջին և վերջին անձրևի խորհրդանիշով հրեա մարգարեները կանխատեսում էին հոգևոր շնոր հի հեղումը Աստծո եկեղեցու վրա անսովոր չափերով: Առաքյալների օրերում Հոգու հեղումն առաջին կամ վաղ անձրևի սկիզբն էր, և արդ յունքը փառահեղ էր: Ժամանակների վերջում Հոգու ներկայությունը պետք է լինի ճշմարիտ եկեղեցու հետ: Սակայն երկրագնդի բերքահավաքի վերջում խոստացված է առանձնահատուկ հոգևոր շնորհի հեղում եկեղեցին մարդու Որդու գա լուստին պատրաստելու համար: Հոգու այս հեղումը նմանեցվում է վեր ջին անձրևին, ևայս հավելյալ զորության համար պետք է քրիստոնյա ներն իրենց աղաչանքները բարձրացնեն բերքի Տիրոջը «ետքի անձրևի ժամանակ»: Ի պատասխան՝ «Տերը կայծակներ է շինում և անձրև ու տարափ կտա նրանց» (Զաքարիա 10.1): «Անձրև կիջեցնի, առաջի և վերջի անձրև» (Հովել 2.23): Եվ այդուհանդերձ, մինչև Աստծո եկեղեցու անդամները չունենան կենդանի կապ ամեն հոգևոր աճի Աղբյուրի հետ, պատրաստ չեն լինի բերքահավաքին: Եվ մինչև նրանց լամպերը չլինեն վառվող և յուղով լի, նրանք կձախողեն հավելյալ օգնություն ստանալը հատուկ կարիքի ժա մանակ: Գործք առաքելոց, 54, 55:
325
5 ՀՈԳՈՒ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ
նոյեմբեր
Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քա մու պես և լցրեց բոլոր տունը, ուր նստած էին: Գործք առաքելոց 2.41, 42:
Երբ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ, Նա նման էր բուռն և հզոր քամու: Հոգին տրված չէր որևէ չափաբաժնով, քանի որ Նա լցրեց այն ամբողջ տարածքը, ուր աշակերտները նստած էին: Այդպես Նա կտրվի նաև մեզ, երբ մեր սրտերը պատրաստ լինեն Նրան ընդունել: Թող եկեղեցու յուրաքանչյուր անդամ ծնկի գա Աստծո առաջ և ջերմե ռանդ աղոթի Հոգին ստանալու համար: Գոչեք. «Տեր, ավելացրու իմ հա վատը: Տուր, որ հասկանամ Քո խոսքը, որովհետև խոսքերիդ հայտնու թյունը լույս է տալիս: Ուժ տուր ինձ Քո ներկայությամբ: Լցրու իմ սիրտը Քո Հոգով, որպեսզի կարողանամ սիրել իմ եղբայրներին, ինչպես Քրիս տոսն է ինձ սիրում»: Աստված կօրհնի նրանց, ովքեր այդ կերպ են պատրաստվում Իր ծա ռայությանը: Նրանք կհասկանան, թե ինչ է նշանակում ունենալ Հոգու երաշխիքը, որովհետև նրանք ընդունել են Քրիստոսին հավատով: Քրիս տոսի կրոնը շատ ավելին է նշանակում, քան մեղքի թողությունն է, դա նշանակում է, որ մեղքը հեռացվել է, և դատարկ տարածությունը լցվել է Հոգով: Դա նշանակում է, որ միտքն աստվածային լուսավորություն է ստացել, որ սիրտը դատարկվել է ես-ից և լցվել Քրիստոսի ներկայու թյամբ: Երբ այս գործն արվի եկեղեցու անդամների համար, եկեղեցին կլինի կենդանի և գործող: Մենք ջերմեռանդորեն պետք է փորձենք ունենալ միևնույն միտքը, միևնույն նպատակը: Միմիայն Սուրբ Հոգով մկրտությունը կարող է բե րել մեզ դրան: Եկեք ինքնամերժմամբ պատրաստենք մեր սրտերը Սուրբ Հոգին ստանալուն, որպեսզի մեծ գործ կատարվի մեզ համար, որպեսզի կարողանանք ասել ոչ թե «Տես, թե ես ինչ եմ անում», այլ «Տես Աստծո բարությունն ու սերը»: Մենք կարող ենք խոսել Սուրբ Հոգու օրհնությունների մասին, սա կայն մինչև չպատրաստենք մեզ Նրան ընդունելու համար, ի՞նչ օգուտ կտան մեր գործերը: Արդյո՞ք ձգտում ենք մեր ողջ ուժով ձեռք բերել տղա մարդկանց և կանանց համար հոգևոր հասունություն Քրիստոսի հասա կի չափով: Փնտրո՞ւմ ենք արդյոք Նրա լիությունը` հետևելով մեր առջև դրված նպատակին` Նրա բնավորության կատարելությանը: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:
326
նոյեմբեր
6
ՈՉ ՄԻ ՀԱՏՈՒԿ ԺԱՄԱՆԱԿ
Զգուշացեք, արթուն կացեք և աղոթք արեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է: Մարկոս 13.33:
Տա Աստված, որպեսզի Իր դարձի բերող զորությունը զգացվի այս ըն դարձակ հավաքույթի մեջ. օ՜, որպեսզի Աստծո զորությունն իջնի մարդ կանց վրա: Մենք ամենօրյա բարեպաշտության կարիք ունենք: Մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, պետք է ջերմեռանդ աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ Աստված յուրաքանչյուրիս համապատասխան դարձնի Իր այգում մեր գործին: Ոչ ոք պատրաստ չէ կրթել և հզորացնել եկեղեցին, եթե չի ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ոչ մի ծառայող պատրաստ չէ խելացի կերպով աշխատել հոգիների փրկու թյան համար, եթե նա օժտված չէ Սուրբ Հոգով, չի սնվում Քրիստոսով և չի ատում մեղքը: Ես չեմ կարող նշել հատուկ ժամանակ, թե ե՞րբ տեղի կունենա Սուրբ Հոգու հեղումը, ե՞րբ հզոր հրեշտակը կիջնի երկնքից՝ միանալու եր րորդ հրեշտակին այս աշխարհի գործն ավարտին հասցնելու համար: Իմ միակ լուրն այն է, որ մեզ համար ամենահուսալի ապահովությունը երկնային զորությունն ստանալուն պատրաստ լինելն է՝ մեր լամպերը յուղով լի և վառած պահելով: Քրիստոսն է մեզ ասել պատրաստ կենալ, «որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթեոս 24.44): «Արթուն կացեք ևաղոթք արեք» ՝ մեր Փրկագնողից մեզ տրված հանձնարարությունն է: Ամեն օր մենք պետք է որոնենք Աստծո Հոգու լուսավորությունը, որպեսզի Նա կատարի Իր աշխատանքը հոգիների և բնավորությունների հետ: Օ՜, ինչքան ժամանակ է վատնվել մանրուք ներին ուշադրությունը սևեռելուն: Ապաշխարեք և դարձի եկեք, որպես զի ձեր մեղքերը ոչնչացվեն, երբ Տիրոջ ներկայությամբ թարմացման ժամանակը գա: Մենք այժմ կոչ ենք անում ձեզ ամբողջապես հանձնվել Աստծո ծառա յությանը: Շատ երկար եք ձեր ուժերը տվել սատանայի ծառայությանը և եղել նրա կամքի ստրուկները: Աստված ձեզ կոչ է անում նայել Իր բնավո րության փառքին, որպեսզի նայելով կարողանաք փոխվել Իր պատկերի նմանությամբ: Հիսուսը եկավ աշխարհին բացահայտելու Աստծո սերն ու բարությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 29:
327
նոյեմբեր
7
ԱՌԱՆՑ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ
Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին Նրան ևասում. Տեր, այս ժամանակո՞ւմ ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց: Գործք առաքելոց 1.6, 7:
Աշակերտները ցանկանում էին իմանալ Աստծո արքայության հայտ նության ճշգրիտ ժամանակը, սակայն Հիսուսը նրանց ասում է, որ ժամերն ու ժամանակները նրանց իմանալու բանը չեն, որ Հայրը չի բացահայտել այդ ժամանակը: Հասկանալը, թե երբ է Աստծո արքա յությունը վերականգնվելու, նրանց համար ամենակարևոր բանը չէր: Նրանք պետք է հետևեին Վարդապետին, աղոթեին, սպասեին, արթուն լինեին և գործեին: Նրանք պետք է աշխարհի համար լինեին Քրիստոսի բնավորության ներկայացուցիչները: Այն, ինչը հաջողակ քրիստոնեական փորձառության համար կարևոր էր աշակերտների օրերին, կարևոր է նաև հիմա: «Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխա նությունում դրեց: Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամա րիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.7, 8): Սա այն գործն է, որին մենք ևս պետք է մասնակցություն ունենանք: Խանդավառության հատուկ օրվա ակնկալիքով ապրելու փոխարեն՝ մենք պետք է իմաստնաբար բարելավենք ներկայիս հնարավորություն ները` անելով այն, ինչն անհրաժեշտ է հոգիների փրկության համար: Եվ մեր մտքի ուժերը ժամերի և ժամանակների ենթադրությունների վրա վատնելու փոխարեն, որոնք Տերը դրել է միմիայն Իր սեփական տրա մադրության տակ և ծածկել մարդկանցից, մենք պետք է հանձնվենք Սուրբ Հոգու կառավարմանը՝ կատարելու ներկայիս պարտականու թյունները, կործանվող հոգիներին տալու մարդկային կարծիքների հետ չխառնված կյանքի հացը: Սատանան ամեն օր մտքերը լցնում է տեսություններով և հաշվարկ ներով, որոնք մարդուն հեռացնում են ներկայիս ճշմարտությունից և որակազրկում են նրան՝ աշխարհին երրորդ հրեշտակի լուրը տալուց շե ղելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 22:
328
8 ԱՆՍՊԱՍԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
նոյեմբեր
Եվ հիանում էին ամենքը և զարմանում, և մեկը մյուսին ասում էին. Սա ի՞նչ պիտի լինի: Գործք առաքելոց 2.12:
Մենք պետք է աղոթենք, որ Աստված տա Իր Սուրբ Հոգին՝ որպես մեղ քով վարակված հոգիների բալասան: Եկեղեցին պետք է դարձի գա, և ինչո՞ւ մենք՝ որպես եկեղեցու ներկայացուցիչներ, չպետք է ծնկենք շնոր հի գահի առաջ և կոտրված սրտով և զղջացող հոգով եռանդուն աղեր սանք չներկայացնենք, որպեսզի Սուրբ Հոգին մեզ վրա հեղվի վերևից: Եկեք աղոթենք, որ երբ Նա փառավոր կերպով հեղվի, մեր սառը սրտերը վերածնվեն, և մենք հասկանանք, որ դա Աստծուց է, ևընդունենք ուրա խությամբ: Ոմանք Հոգուն վերաբերվել են որպես անկոչ հյուր` հրաժարվելով ընդունել առատ պարգևը, հրաժարվելով ճանաչել Նրան, երես դարձնե լով Նրանից և դատապարտելով երևույթը որպես մոլեռանդություն: Երբ Սուրբ Հոգին աշխատում է մարդու հետ, Նա մեզ չի հարցնում`ինչ ճա նապարհով գործել: Հաճախ Նա ներս է գալիս անսպասելի ճանապարհ ներով: Քրիստոսը չեկավ այնպես, ինչպես սպասում էին հրեաները: Նա չեկավ այնպես, որ փառավորեր նրանց որպես ազգ: Նրա նախակարա պետը եկավ Նրա ճանապարհը նախապատրաստելու համար` կոչ անե լով մարդկանց ապաշխարել իրենց մեղքերից, դարձի գալ և մկրտվել: Քրիստոսի լուրն էր. «Աստծո թագավորությունը մոտեցել է. Ապաշխարեք և հավատացեք Ավետարանին» (Մարկոս 1.15): Հրեաները հրաժարվեցին ընդունել Քրիստոսին, որովհետև Նա չե կավ իրենց սպասումների համաձայն: Մահկանացու մարդկանց գա ղափարներն ընդունվեցին որպես անսխալական, քանի որ գալիս էին տարիքի հետ: Սա ամենամեծ վտանգն է, որն այսօր սպառնում է եկե ղեցուն, այն է՝ մահկանացու մարդկանց գյուտերը Սուրբ Հոգու հեղման հստակ ճանապարհն են գծում: Եվ քանի որ Սուրբ Հոգին թափվելու է ոչ թե մարդկանց փառավորելու և նրանց սխալ տեսությունները կառուցե լու, այլ մեղավոր աշխարհին հանդիմանելու, արդարության և դատաս տանի համար, շատերը երես կթեքեն Նրանից: Սուրբ Հոգին չի քծնում մարդկանց, ոչ էլ գործում է որևէ մարդու գծած ճանապարհով: Մահկանացու, մեղավոր մարդիկ չէ, որ պետք է աշխատեցնեն Սուրբ Հոգուն: Երբ Նա գա որպես հանդիմանող Աստծո ընտրած որևէ մարդու միջոցով, մարդու դերն է լսել և հնազանդվել Նրա ձայնին: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1540, 1541:
329
9 ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ
նոյեմբեր
Եվ Պետրոսը վեր կացավ այն տասնմեկի հետ, իր ձայնը բարձրաց րեց, և նրանց հետ խոսեց. Ով Հրեաստանցի մարդիկ, ևամենքդ, որ բնակված եք Երուսաղեմում, սա ձեզ հայտնի լինի, և իմ խոսքերին ականջ դրեք: Որովհետև չէ թե ինչպես դուք եք կարծում, սրանք ար բած են, որովհետև օրվա երրորդ ժամն է: Այլ սա Հովել մարգարեի ձեռքով ասվածն է: Գործք առաքելոց 2.14-16:
Սուրբ Հոգով մկրտությունը, ինչպես տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, կտանի իրական կրոնի վերածննդի և շատ հրաշալի գործերի իրա կանացման: Մեր միջավայրում կլինեն երկնային ուժեր, և մարդիկ կխո սեն Աստծո Սուրբ Հոգուց ազդված: Սակայն երբ Տերը գործի մարդկանց հետ այնպես, ինչպես Նա արեց Պենտեկոստեի օրն ու դրանից հետո, շատերը, որ հիմա հայտարարում են, թե հավատում են ճշմարտությա նը, այնքան քիչ բան կիմանան Սուրբ Հոգու գործունեության մասին, որ կբղավեն. «Զգուշացե՛ք մոլեռանդությունից»: Հոգով լցվածների մասին նրանք կասեն. «Քաղցուով արբած են» (Գործք առաքելոց 2.13): Ժամանակը շատ հեռու չէ, երբ մարդիկ Քրիստոսի հետ ավելի մտե րիմ հարաբերություններ կցանկանան, Նրա Սուրբ Հոգու հետ՝ ավելի սերտ միություն, քան մինչ այդ ունեցել են: Սակայն դա չի իրականանա, մինչև նրանք չթողնեն իրենց կամքն ու ճանապարհը և չհանձնվեն Աստ ծո կամքին ու Աստծո ճանապարհին: Իրենց քրիստոնյա հայտարարող ների մեծագույն մեղքն այն է, որ չեն բացում իրենց սրտերը՝ ստանալու Սուրբ Հոգին: Երբ հոգիները ձգտում են դեպի Քրիստոսը և փորձում են մեկ լինել Նրա հետ, բարեպաշտության ձևական կողմով բավարարվող ները բացականչում են. «Զգու՛յշ եղեք, ծայրահեղությունների մեջ չընկ նեք»: Երբ երկնքի հրեշտակները գան մեր մեջ և աշխատեն մարդկանց միջոցով, տեղի կունենան հաստատուն, էական դարձեր, որ Պենտեկոս տեի օրվա վերածննդից ի վեր աշխարհը չի տեսել: Այժմ, եղբայրներ, զգույշ եղեք և մի փորձեք ստեղծել մարդկային խանդավառություն: Սակայն մինչ մենք զգուշանում ենք մարդկային ոգևորության մեջ ընկնելուց, չպետք է լինենք նրանց շարքերում, ովքեր հարցեր կտան և կասկածներ կփայփայեն Աստծո Հոգու աշխատանքի վերաբերյալ: Չէ՞ որ կլինեն մարդիկ, ովքեր կկասկածեն և կքննադա տեն, երբ Սուրբ Հոգին գա տղամարդկանց և կանանց վրա, որովհետև իրենց սեփական սրտերը չեն տրվի ներգործությանը, այլ կլինեն սառն ու չտպավորվող: Ընտիր լուրեր 2.57:
330
նոյեմբեր
10 ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ ՀԱՃՈՒՄ Է
Նիկոդեմոսը պատասխանեց ևասաց Նրան. Այդ ինչպե՞ս կարող է լինել։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Դու ես Իսրայելի վարդապետը ևայս չգիտե՞ս: Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, թե ինչ որ գիտենք, խոսում ենք, ևինչ որ տեսանք, վկայում ենք, և մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե երկրավոր բաներն ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ: Հովհաննես 3.9-12:
Անսահման գնով մարդկանց տրվեց քրիստոնյայի կատարյալ բնա վորությանը հասնելու հնարավորություն: Նրանք, ովքեր տպավորվել են Սուրբ գրքից՝ որպես Աստծո ձայն, և ցանկանում են հետևել Նրա ուս մունքին, ամեն օր պետք է սովորեն և ստանան հոգևոր եռանդ և զորու թյուն, որն իբրև Սուրբ Հոգու պարգև տրվում է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի: Սուրբ Հոգին գործում է ազատ և անկախ: Երկնքի Աստվածն օգ տագործում է Իր Հոգին, ինչպես Իրեն է հաճո, և մարդկային մտքերը, դատողություններն ու մեթոդներն այլևս չեն կարող սահամանափակել Նրա աշխատանքը կամ պատվիրել այն ուղին, որի միջոցով Նա պետք է գործի, ինչպես և չեն կարող քամուն ասել. «Ես պահանջում եմ, որ այս ուղղությամբ փչես և վարվես այսպես կամ այնպես»: Ինչպես քամին է տեղաշարժվում իր ուժով` կռացնելով և կոտրելով իր ճանապարհի վե հաշուք ծառերը, այդպես էլ Սուրբ Հոգին է ազդում մարդկային սրտերի վրա, և ոչ մի մահկանացու մարդ չի կարող սահմանափակել Նրա աշ խատանքը: Նիկոդեմոսը չէր կամենում ընդունել ճշմարտությունը, որովհետև ի զորու չէր հասկանալ այն ամենը, ինչ կապված էր Աստծո զորության ներգործության հետ, և թեև ընդունում էր բնության փաստերը, չէր կա րող բացատրել կամ նույնիսկ ըմբռնել դրանք: Ինչպես և մյուս տարեց մարդիկ, նա ձևերը և ճշգրիտ ծեսերը կրոնի համար ավելի կարևոր էր համարում, քան Աստծո Հոգու խորը ներգործությունը: Նախ պետք է մաքրվի սրտի աղբյուրը, որպեսզի դրա հոսանքները մաքուր լինեն: Ոչ մի ապահովություն չկա նրա համար, ով հետևում է բացառապես իրավական կրոնին, բարեպաշտության ձևական տե սանկյանը: Քրիստոնյայի կյանքը հին կյանքի փոփոխություն կամ բարե լավում չէ, այլ բնույթի վերափոխում: Մարդը մահանում է մեղքին ևես-ին և ձեռք է բերում ամբողջովին նոր կյանք: Այս փոփոխությունը կարող է կատարվել բացառապես Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքի արդյունքում: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 8:
331
11 ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ԴՐՎՈՒՄ
նոյեմբեր
Եվ Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և գի տենալով, որ առանց ուսմունքի և տգետ մարդիկ են՝ զարմանում էին. Միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին: Գործք առա քելոց 4.13:
Եթե մենք դուռը բացենք Հիսուսի առաջ, Նա ներս կգա և կապրի մեզ հետ: Մեր ուժը մշտապես կամրապնդվի Նրա փաստացի ներկայացուց չի` Սուրբ Հոգու կողմից: Ճշմարտությունը կենդանի սկզբունք է, որն ընկալման վրա պետք է փայլի թանկագին պարզությամբ, իսկ հետո, օ՜, հետո ժամանակն է խոսել կենդանի Քրիստոսից եկող բառերը: «Մենք Աստծո գործակիցներ ենք» (Ա Կորնթացիս 3.9): Վերջին անձրևի հեղման տակ մարդկանց հորինվածքները, ծրագ րերը կփլուզվեն, մարդկային հեղինակության սահմանները կնմանվեն կոտրված եղեգի, և Սուրբ Հոգին համոզիչ ուժով կխոսի կենդանի մարդու միջոցով: Այն ժամանակ ոչ ոք չի նայի նախադասությունների կառուց վածքին կամ քերականության անսխալությանը: Կենդանի ջուրը կհոսի Աստծո սեփական ուղիներում: Ես վստահ եմ, որ երկինքը լիքն է առատ գանձերով, որոնք ազատորեն կտրվեն բոլոր նրանց, ովքեր կյուրացնեն դրանք: Եվ այդպիսով հարստացած՝ նրանք էլ այդ գանձերն առատորեն կփոխանցեն ուրիշներին: Ես գիտեմ, որ սա է ճշմարտությունը: Մենք պետք է ձեռք բերենք ամենօրյա առատ աղոթքի փորձառու թյուն: Մենք պետք է լինենք համառ այրու նման. գիտակցելով իր կարիքը՝ նա հաղթեց անիրավ դատավորին պարզապես իր վճռական խնդրանք ների ուժով: Մենք Աստծուն կխնդրենք անել այս ամենը մեզ համար, քա նի որ դա մեր փորձին խորություն և հաստատունություն կհաղորդի: Աստծուն որոնող սիրտը պետք է ջերմեռանդ լինի: Նա պարգևատրում է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի ճշմարտությունը մարդկանց սրտե րին հասցնեն այն մարդիկ, ովքեր մկրտվել են Քրիստոսի և Նրա արյան գնի սուրբ սիրով, ովքեր խորապես ազդված են այն ճշմարտությամբ, որը ներկայացնում են ուրիշներին, և ովքեր կիրառում են նույնն իրենց սեփական կյանքում: Վեհաժողովի օրաթերթ, 1895թ. փետրվարի 15:
332
նոյեմբեր
12
ՀԱՃԱԽ ՄԵՐԺՎԱԾ
Եվ նրանց կանչեցին, պատվեր տվին, որ ամենևին չխոսեն, և ոչ էլ սովորեցնեն Հիսուսի անունով։ Բայց Պետրոսը և Հովհաննեսը պատասխանեցին նրանց և ասացին. Եթե արժան է Աստծո առաջ, որ ձեզ ավելի ականջ դնենք, քան թե Աստծուն, դուք դատեք։ Որով հետև մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխոսել: Գործք առաքելոց 4.18-20:
Սուրբ Հոգու խոստումը ամենապայծառ հույսն ու ամենաուժեղ մխի թարությունն էր, որ Քրիստոսը թողեց Իր աշակերտներին երկինք համ բարձվելուց առաջ: Աստծո Խոսքի ճշմարտությունները թաղվել են սխալ մեկնաբանությունների տակ, մարդկանց սովորույթները, մահկանացու էակների ասացվածքները կենդանի Աստծո Խոսքից բարձր են դասվել: Սուրբ Հոգու լուսավորող զորության ներքո առաքյալները ճշմարտությու նը կեղծ տեսություններից տարբերակեցին և մարդկանց տվեցին կյան քի խոսքը: Սուրբ Հոգին հաճախ մերժվում է, որովհետև գալիս է անսպասելի ճանապարհով: Հրեա քահանաներին ևառաջնորդներին իրար հետևից տրվում էին համոզիչ ապացույցներ, որ առաքյալները խոսում և գործում էին աստվածային ներշնչանքի ներքո, բայց նրանք համառորեն մերժե ցին ճշմարտություն լուրը: Քրիստոսը չեկավ նրանց ակնկալած ճանա պարհով, և թեև երբեմն-երբեմն նրանք համոզվում էին, որ Նա Աստծո Որդին է, միևնույնն է, խեղդեցին իրենց համոզմունքն ու դարձան ավելի կույր և ավելի կարծրասիրտ, քան առաջ էին: Նրանք խաչեցին Քրիս տոսին, բայց Քրիստոսն Իր ողորմությամբ նրանց հավելյալ ապացույց տվեց աշակերտների գործերով: Նա ուղարկեց Իր ծառաներին նրանց ասելու, թե նրանք ինչ էին արել, և կյանքի Արքայազնին սպանելու սար սափելի մեղադրանքով հանդերձ՝ Նա նրանց ապաշխարության ևս մեկ կոչ արեց: Սակայն վստահ լինելով իրենց սեփական արդարության վրա՝ հրեա ուսուցիչները պատրաստ չէին ընդունելու, որ Քրիստոսի խաչե լության համար իրենց հանդիմանող մարդիկ խոսում էին Սուրբ Հոգու ուղղորդմամբ: Աստծո ցասումը չի բորբոքվում մարդկանց նկատմամբ ընդամե նը նրանց գործած մեղքերի համար, այլ որովհետև նրանք ընտրում են մերժման մեջ համառելը, որովհետև շարունակում են անցյալի մեղքերը՝ ի հեճուկս իրենց տրված լույսի ևապացույցի: Եթե հրեա առաջնորդները հանձնվեին, ներում կստանային, սակայն նրանք վճռել էին չհանձնվել: Նույն կերպ մեղավորը շարունակական մերժմամբ իրեն դնում է մի վի ճակի մեջ, ուր նա ճանաչում է միայն մերժումը: Ժամանակների նշաննե րը, 1899թ. սեպտեմբերի 27:
333
նոյեմբեր
13 ԶԳՈՒՇԱՆԱԼ ԸՆԴԴԻՄԱՆԱԼՈՒՑ
Նրանք էլ համոզվեցան և առաքյալներին կանչեցին ծեծեցին և պատվեր տվին, որ չխոսեն Հիսուսի անունով ևարձակեցին նրանց։ Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանի երեսից. Որովհետև ար ժանի եղան Նրա անունի համար անարգվել: Գործք առաքելոց 5.40, 41:
Երբ Աստված ներգործում է մարդկանց սրտերի վրա նրանց Քրիս տոսին մոտեցնելու համար, թվում է, թե նրանց վրա իջնում է անհաղ թահարելի զորություն, և նրանք հավատում են ու տրվում Սուրբ Հոգու ազդեցությանը: Սակայն եթե նրանք չեն պահում Աստծո տված թան կագին հաղթանակը, եթե թույլ են տալիս, որ հին սովորություններն ու գործերը վերակենդանանան, և հաճույք են ստանում զվարճանքներով ու աշխարհիկ շքեղությամբ, եթե արհամարհում են աղոթքն ու դադա րում ընդդիմանալ չարին, սատանայի գայթակղությունները ներս են սո ղոսկում, և նրանք սկսում են կասկածել իրենց նախկին փորձառության ճշմարտացիությանը: Նրանք տեսնում են, որ իրենց բարոյական զորու թյունը թուլացել է, և սատանան նրանց հայտարարում է, որ կենդանի քրիստոնյայի կյանքով ապրելուց ոչ մի օգուտ չկա: Նա ասում է. «Այն փորձառությունը, որ կարծում էիր, թե Աստծուց է, ընդամենն անհեթեթ հույզի ու ազդակի արդյունք էր»: Հենց որ մարդը հաշվի է նստում չարի այս առաջարկությունների հետ, դրանք սկսում են ճշմարտանման թվալ, և այդժամ նրանք, ովքեր պետք է ավելի լավ իմանային, ովքեր երկար փորձ են ունեցել Աստծո գործում, պաշտպանում են սատանայի առաջարկությունները, և Սուրբ Հոգին տրտմում է: Կան մարդիկ, ովքեր գրեթե աննկատ կերպով են զբաղեցնում այս դիրքը, և անմիջապես կվերականգնվեն, երբ գիտակ ցեն իրենց արածը: Սակայն կան այնպիսիք, ովքեր կշարունակեն ընդ դիմանալ Սուրբ Հոգուն, մինչև որ ընդդիմանալը նրանց համար կդառնա առաքինություն: Վտանգավոր բան է Սուրբ Հոգու դրսևորումներին կասկածելը, որով հետև եթե այս ներգործությունը կասկածի տակ առնվի, ոչ մի այլ զո րություն չկա, որը կգործի մարդկային սրտի վրա: Նրանք, ովքեր Սուրբ Հոգու գործը վերագրում են մարդկային ուժերին՝ ասելով, թե իրենց վրա ինչ-որ անհեթեթ զորություն է իջել, կտրում են իրենց հոգիներն օրհնու թյունների աղբյուրից: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. փետրվարի 13:
334
14 Ո՛Չ ՀՈՒՅԶ, Ո՛Չ ԷԼ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
նոյեմբեր
Սրա համար այս պաշտոնն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, և խորամանկությամբ չենք վարվում։ Եվ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերն ընդունե լի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստծո առաջին: Բ Կորնթացիս 4.1, 2:
Իմ եղբա՛յր, մեր շարքերում գտնվողների համար վտանգ կա, որ սխալ են գործում Սուրբ Հոգին ստանալու վերաբերյալ: Շատերը հույզերն ու զգացմունքների հափշտակությունը համարում են Սուրբ Հոգու ներ կայության ապացույց: Կա վտանգ, որ ճիշտ զգացմունքները չեն հաս կացվի, և որ Քրիստոսի՝ «Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն» (Մատթեոս 28.20) խոսքերը կկորցնեն իրենց նշա նակությունը: Կա վտանգ, որ յուրօրինակ մտքերն ու սնոտիապաշտա կան երևակայությունը կզբաղեցնեն Սուրբ Գրքի տեղը: Ասացե՛ք մեր ժո ղովրդին, մի՛ մտահոգվեք բերել մի բան, որը բացահայտված չէ Խոսքում: Մոտ եղեք Քրիստոսին: Հիշեք Նրա խոսքերը. «Նրանց սովորեցնելով, որ ամեն, ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն, ևահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը» (համար 20): Նա մեզ հետ է, երբ մենք սովորեցնում ենք Հին և Նոր Կտակարան ներում Նրա ասած խոսքերը: Նա, Ով տվեց պատվիրանը Նոր Կտա կարանում, Նա է, Ով տվեց Հին Կտակարանի ցուցումները: Հին և Նոր Կտակարանները երկուսն էլ սուրբ են, որովհետև դրանք երկուսն էլ պա րունակում են Քրիստոսի բառերը: Ադամի մեղանչումից հետո երկնքից երկիր եկող ողջ հաղորդակցությունը եղել է Քրիստոսի միջոցով: Նա, ով հավատում է Հին և Նոր Կտակարանների ցուցումներին, ով անում է այն, ինչ Քրիստոսը հրահանգել է դրանցում, իր հետ մշտապես ունի Փրկչին: Քրեսսի հավաքածու, 126: Առաքյալներն ու մարգարեները, հին ժամանակների սուրբ մարդիկ իրենց բնավորութունները չէին կատարելագործում հրաշքներով, որևէ հիասքանչ և անսովոր դրսևորումով, այլ օգտագործում էին Աստծուց իրենց տրված կարողությունները` վստահելով միմիայն Քրիստոսի ար դարությանը: Եվ բոլորը, ովքեր կօգտագործեն միևնույն միջոցը, կարող են վստահ լինել միևնույն արդյունքին: Վեհաժողովի օրաթերթ, 1900թ. հուլիսի 1: Սատանան ցանկանում է, որ Աստծո օրենքի յուրաքանչյուր խախ տող իրեն սուրբ հայտարարի: Սա այն է, ինչ անում է հենց ինքը: Նա իրեն բավարարված է զգում, երբ մարդիկ իրենց հավատը կառուցում են շինծու ուսմունքների և կրոնական խանդավառության վրա, որովհետև կարող է նման մարդկանց ծառայեցնել հոգիներ մոլորեցնելու իր նպա տակին: Ավետարանչություն, 597: 335
15 Ո՛Չ ՀՈՒԶՄՈՒՆՔ, Ո՛Չ ԶԳԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
նոյեմբեր
Ամեն կողմից քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապե տության մեջ անեղծություն, ծանրաբարոյություն, ողջամիտ խոսք անմեղադրելի, որ հակառակորդը ամաչի՝ ձեզ վրա չար ասելու բան չունենալով: Տիտոս 2.7, 8:
Տերը ձեզ համար գործ ունի անելու, ևեթե լսեք Նրա ձայնը, դուք խա վարում չեք մնա: Փրկիչն ասում է. «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են» (Հովհաննես 10.27): «Բայց օտարի հետևից չեն գնում. … որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում» (համար 5): Ես վստահ եմ, որ Տերը ձեզ բացահայտում է քավության գործի կատարելությունն ու առատությունը, որպեսզի ձեր սիրտը լցվի սիրով ու երախտագիտությամբ, և որպեսզի կարողանաք մյուսներին բացահայտել այն, ինչը Տերը բացում է ձեզ: Սրտում փորագր ված Քրիստոսի պատկերն օրեցօր արտացոլվում է բնավորության մեջ և կյանքում, որովհետև մենք ներկայացնում ենք անձնական Փրկչին: Սուրբ Հոգին խոստացված է բոլորին, ովքեր կխնդրեն: Երբ դուք ու սումնասիրում եք Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգին ձեր կողքին է՝ անձնավո րելով Հիսուս Քրիստոսին: Ճշմարտությունը կենդանի սկզբունք է, որը պետք է ընկալման վրա փայլի թանկագին պարզությամբ, իսկ հետո, օ՜, հետո ժամանակն է խոսել կենդանի Քրիստոսից եկող բառերը: «Մենք Աստծո գործակիցներ ենք» (Ա Կորնթացիս 3.9): Քրիստոսը սամարացի կնոջն ասաց. «Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է Նա, որ քեզ ասում է, թէ՝ Տուր ինձ խմել, ապա դու Նրանից կխնդրեիր, և Նա կեն դանի ջուր կտար քեզ... ջրի աղբյուր, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.10-14): Նրանք, ովքեր ունեն Քրիստոսի Ավետարանի հեղումը, որը գալիս է Սուրբ Հոգով լցված սրտից, լույս, մխիթարություն և հույս կտան այն սրտերին, որոնք արդարության քաղց և ծարավ են զգում: Մենք կամե նում ենք ստեղծել ոչ թե ոգևորություն, այլ խորն ու եռանդուն դիտար կում, որպեսզի նրանք, ովքեր լսեն, անեն հաստատուն գործ, իսկական, առողջ, իրական գործ, որը կշարունակվի մինչև հավիտենություն: Սուրբ Գրքի հանգիստ ևեռանդուն պատճառաբանությունը թանկ և պտղաբեր է: Ահա հաջողության գաղտնիքը, քարոզել կենդանի, անձնական Փրկչին այնքան պարզությամբ ևեռանդով, որ մարդիկ կարողանան հավատով կառչել Կյանքի Խոսքի զորությանը: Փաուլսոնյան հավաքածու, 101, 102:
336
16 ՉՓՆՏՐԵԼՈՎ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՆԵՐ
նոյեմբեր
Բայց դու խոսիր, ինչ որ կվայելի ողջամիտ վարդապետությանը: Տիտոս 2.1:
Մեզ շարունակաբար սպառնում է Ավետարանի պարզությանը վերևից նայելու վտանգը: Շատերի մոտ կա մեծ ցանկություն ցնցել աշ խարհն ինչ-որ յուրահատուկ բանով, ինչը մարդկանց կհասցնի հոգևոր մտահափշտակության աստիճանի և կփոխի ներկայիս փորձի կարգը: Անկասկած, ներկայիս փորձի կարգում փոփոխության կարիք կա, քանի որ ներկայիս ճշմարտության սրբությունը հավուր պատշաճի չի գիտակց վում, սակայն մենք սրտի փոփոխության կարիք ունենք, և դրան կարող ենք հասնել միայն օրհնությունների համար Աստծուն անհատապես փնտրելով, խնդրելով Նրանից Իր զորությունը, ջերմեռանդ աղոթելով, որ Նրա շնորհը գա մեզ վրա, և որ մեր բնավորությունները վերափոխվեն: Սա է այն փոփոխությունը, որի կարիքը մենք ունենք այսօր, և դա ձեռք բերելու համար պետք է գործադրենք համառ ջանք և դրսևորենք առողջ եռանդ: Մենք պետք է անկեղծությամբ հարցնենք. «Ի՞նչ պետք է անեմ փրկվելու համար»: Մենք պետք է իմանանք, թե որ քայլերն են մեզ ուղ ղորդում դեպի երկինք: Քրիստոսն Իր աշակերտներին տվեց ճշմարտություններ, որոնց կա յունությունը, խորությունն ու արժեքը նրանք չէին գնահատում կամ նույնիսկ չէին էլ ըմբռնում, և նույն վիճակը գոյություն ունի այսօր Աստ ծո ժողովրդի մեջ: Մենք նույնպես ձախողել ենք ըմբռնելու և ընկալելու ճշմարտության մեծությունը, որ Աստված մեզ է վստահել այսօր: Եթե առաջ գնանք հոգևոր գիտության մեջ, կտեսնենք, որ ճշմարտությունն այնպես է զարգանում ևընդարձակվում, որ այդ մասին մենք չենք էլ երա զել: Սակայն երբեք այն չի զարգանա մի ուղղությամբ, որ մենք երևակա յենք, թե կարող ենք գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանության տակ դրեց: Կրկին ու կրկին ես նախազգուշացվել եմ ժամանակի սահմանման առումով: Երբեք նորից Աստծո ժողովրդին չի տրվի ժամանակի վրա հիմնված լուր: Մենք չպետք է իմանանք ո՛չ Սուրբ Հոգու հեղման, ո՛չ Քրիստոսի գալուստի ճշգրիտ ժամանակը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 22:
337
17 ՈՉ ՄԻ ԽԱՌՆԱՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆ
նոյեմբեր
Հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել էլ, և հակա ռակողներին հանդիմանել էլ: Տիտոս 1.9:
Մշտական վտանգ կա, որ մենք թույլ կտանք մեր շարքերում հայտն վել մի բան, ինչը կվերագրենք Սուրբ Հոգու ներգործությանը, սակայն իրականում այն կլինի մոլեռանդության հոգու պտուղ: Քանի դեռ մենք թույլ ենք տալիս ճշմարտության թշնամուն տանել մեզ սխալ ճանապար հով, մենք չենք կարող հույս փայփայել շահել սրտով ազնիվներին եր րորդ հրեշտակի լուրով: Մենք պետք է սրբագործվենք՝ ճշմարտությանը հնազանդ լինելով: Ես վախենում եմ այն ամենից, ինչն իր մեջ պարունա կում է միտքն Աստծո Խոսքում բացահայտված ճշմարտության հաստա տուն վկայություններից շեղելու միտում: Մենք պետք է մեր մտքերը բերենք բանականության սահմաններից ներս, որպեսզի թշնամին ներս չմտնի և ամեն ինչ խառնաշփոթի չվե րածի: Կան հուզական խառնվածքով մարդիկ, ովքեր հեշտությամբ են գնում մոլեռանդության ճանապարհով, ևեթե հանկարծ թույլ տանք մեր եկեղեցիներ մտնել ինչ-որ բան, որ նման մարդկանց կդրդի մեղքի, ապա շատ շուտով կտեսնենք այս մեղքերը ծայրահեղ ծավալների հասած, հե տո, այս անկանոն տարրերի ընթացքի պատճառով, Յոթերորդ օրվա ադվենտիստների ողջ եկեղեցու վրա խայտառակության դրոշմ կմնա: Ես ուսումնասիրում էի, թե ինչպես կրկին տպագրեմ վաղ փորձառու թյուններից մի քանիսը, որպեսզի մեր ժողովրդից շատերը տեղեկացվեն, որովհետև վաղուց գիտեի, որ մոլեռանդությունը տարբեր ճանապարհ ներով կրկին գլուխ է բարձրացնելու: Մենք պետք է ամրացնենք մեր դիր քերը՝ մնալով Խոսքում և խուսափելով բոլոր տարօրինակություններից ու անսովոր փորձառություններից, ինչը ոմանք այդքան հապճեպ կյու րացնեն և կկիրառեն: Եթե թույլ տանք, որ խառնաշփոթությունը մտնի մեր շարքերը, չենք կարողանա հավուր պատշաճի ավարտին հասցնել մեր աշխատանքը: Ես շատ եմ վախենում, որ մոլեռանդական բնույթի որևէ բան չբերեմ մեր ժողովրդի մեջ: Շատ շատերը կան, ովքեր պետք է սրբագործվեն, սակայն նրանք պետք է սրբագործվեն ճշմարտության լուրին հնազանդ վելով: Ընտիր լուրեր 2.43, 44:
338
18 ԱՍՏԾՈ ԳՈՐԾԸ ԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՄԲ
նոյեմբեր
Ամեն բան թող պարկեշտությամբ և կարգով լինի: Ա Կորնթացիս 14.40:
Ես հանդիպեցի մի զույգի, ով հայտարարում էր, որ հետևում է Աստծո Խոսքին և հավատում Վկայություններին: Վերջին երկու-երեք տարինե րի ընթացքում ամուսինները տարօրինակ փորձառություն էին ունեցել: Նրանք ազնիվ սրտի տեր մարդիկ էին երևում: Ես պատմեցի այս եղբորն ու իր կնոջը, որ այն փորձառությունը, որի միջով անցել էի իմ երիտասարդության օրերին, 1844 թվականից շատ կարճ ժամանակ անց, ստիպեց ինձ լինել շա՜տ- շա՜տ զգույշ այնպիսի մի բան ընդունելու հարցում, ինչին մենք այն ժամանակ հանդիպեցինք և ինչը հանդիմանեցինք Տիրոջ անունով: Աստծո գործին ավելի մեծ վնաս չի կարող հասցվել այս ժամանակնե րում, քան եթե մենք թույլ տանք, որ մոլեռանդության հոգին թափանցի մեր եկեղեցիներ` ուղեկցված տարօրինակ գործերով, որոնք սխալմամբ ընկալվում են որպես Աստծո Հոգու գործեր: Երբ այս եղբայրն ու իր կինն ընդգծեցին իրենց փորձառությունը, որն ունեցել էին Սուրբ Հոգին առաքելական զորությամբ ստանալու արդյուն քում, ինձ թվաց, թե դա ճշտությամբ այն փորձառությունն էր, որին մենք հանդիպել էինք ևորն ուղղել էինք մեր վաղ փորձառության շրջանում: Մեր խոսակցության ավարտին եղբայր Լ.-ն առաջարկեց միաբան աղոթք անել, որ միգուցե աղոթքի ժամանակ նրա կինն զգա այն, ինչը նրանք ինձ նկարագրել էին, և որ ես կարողանայի տարբերել, թե արդ յո՞ք դա Տիրոջից էր: Ես չէին կարող համաձայնել անել սա, որովհետև ցուցումներ էի ստացել, որ երբ մեկն առաջարկում է ցուցադրել յուրա հատուկ դրսևորումներ, անվիճելի ապացույց է, որ դա Աստծո գործը չէ: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս փորձառությունները ստի պեն մեզ հուսալքվել: Երբեմն մենք նման փորձառություններ կունենանք: Եկեք տեղ չտանք տարօրինակ փորձառություններին, որոնք իսկապես միտքը հեռացնում են Սուրբ Հոգու խորը ներգործությունից: Աստծո գոր ծը մշտապես բնութագրվում է հանդարտությամբ և արժանապատվու թյամբ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հավանության արժանանա մի բան, ինչը շփոթություն կբերի և կնվազեցնի մեր եռանդը այն մեծ գործի վերաբերյալ, որն Աստված հանձնարարել է մեզ կատարել աշխարհում՝ պատրաստվելու համար Քրիստոսի երկրորդ գալուստին: Ընտիր լուրեր 2.41, 42:
339
նոյեմբեր
19 ՀՈԳԵՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիս տոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի, ևաղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ: Փիլիպպեցիս 3.8:
Քրիստոսի միջոցով մարդն ստանում է բարոյական ուժ, որը փոփո խում է նրա բոլոր կապվածությունները, հնարավորություն տալիս մար դուն իր բարի կամքով աշխատել Աստծո գործի համար: Եթե ժամանա կին մտքի և մարմնի ողջ ուժը կենտրոնացած էր չարի գործի վրա, ապա Աստծո Հոգով հեղափոխություն է տեղի ունենում: Սուրբ Հոգին լուսավո րում, նորոգում և սրբագործում է հոգին: Հրեշտակներն անարտահայ տելի հիացմունքով են նայում մարդու մեջ Սուրբ Հոգու գործի արդյուն քին: Քրիստոսի գրավիչ գեղեցկության բացահայտմամբ, մեր հանդեպ ու նեցած Նրա սիրո գիտակցմամբ, երբ մենք դեռ մեղավորներ էինք, կամա կոր սիրտը խոնարհվում և ենթարկվում է, և մեղավորը վերափոխվում ու դառնում է Աստծո զավակ: Սերն այն գործիքն է, որն Աստված օգտա գործում է մարդկային սրտից մեղքը վերացնելու համար: Դրանով է Նա փոխում հպարտությունը խոնարհության, թշնամությունն ու անհավա տությունը՝ սիրո և հավատի: Նա չի գործադրում պարտադրող միջոց ներ, Հիսուսը բացահայտվում է հոգուն, և եթե մարդը հավատով նայի Աստծո Գառին, նա կապրի: Քրիստոսը ներկայացվում է մարդկանց, որպեսզի նրանք կարողա նան ընդունել Նրա խառնվածքը, Նրա կատարելությունը, և ինչպես որ օրինակն է կատարյալ և լիարժեք ամեն մի տարրով, այնպես էլ մարդը, ով համապատասխանում է Քրիստոսի պատկերին, դառնում է լիարժեք Նրանում, քանի որ Քրիստոսից անջատ մարդկային սրտում երբեք չի կարող արդարություն լինել: Երբ Հոգին թափվեց երկնքից, եկեղեցին հեղվեց լույսով, և Քրիստոսն էր այդ Լույսը, եկեղեցին լցվեց ուրախությամբ, և Քրիստոսն էր այդ ուրա խության առարկան: Երբ Հոգին հեղվի Նրա ժողովրդի վրա այս օրերին, Քրիստոսի անունը կլինի բոլորի շուրթերին, Նրա սերը կլցնի յուրաքան չուր սիրտ, ևերբ սիրտը գրկի Հիսուսին, այն կգրկի Աստծուն, որովհետև Քրիստոսում բնակված է Աստվածության ամեն լիությունը: Երբ Քրիստո սի արդարության շողերը փայլեն հոգու վրա, փորձը միահյուսված կլինի ուրախության, երկրպագության և փառքի հետ: Ժամանակների նշան ները, 1890թ. հունիսի 9:
340
20 ՀՈԳԻՆ ԲԵՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
նոյեմբեր
Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղա ղությունով, հավատալու մեջ, որ հուսով ավելանաք Սուրբ Հոգու զո րությունով: Հռոմեացիս 15.13:
Շատ բան է ասվում Սուրբ Հոգու փոխանցման մասին, և ոմանք դա մեկնաբանում են որպես վնաս եկեղեցիներին: Հավիտենական կյանքը Սուրբ Գրքի կենդանի տարրերն ստանալն ու Աստծո կամքը կատարելն է: Դա Աստծո Որդու մարմինն ուտելն ու արյունը խմելն է: Այդ անողների համար Ավետարանի միջոցով կյանքն ու անմահությունը բերվում են լույ սի ներքո, քանի որ Աստծո Խոսքն իրականություն է և ճշմարտություն, հոգի է և կյանք: Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Փրկիչ ըն դունողների առավելությունն է Աստծո Խոսքով սնվելը: Սուրբ Հոգու ազ դեցությունն այդ Խոսքը` Աստվածաշունչը, դարձնում է անմահ ճշմար տություն, որը աղոթքով որոնողին հոգևոր ջլեր և մկաններ է տալիս: «Քննեք գրքերը», հայտարարեց Քրիստոսը, «որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Խորը փորողները բացահայտում են ճշմարտության թաքնված գանձերը: Սուրբ Հոգին ներկա է ջերմեռանդ փնտրողի հետ: Նրա լուսավորությունը փայլում է Խոսքի վրա` կնքելով ճշմարտությունը մտքում նոր, թարմ կարևորությամբ: Որոնողը լցվում է խաղաղության ևուրախության զգացողությամբ, ինչպիսին նախկինում երբեք չի զգացել: Ճշմարտության գինը գիտակցվում է ինչպես երբեք նախկինում: Նոր, երկնային լույս է փայլում Խոսքի վրա` լուսավորելով այն, կարծես յուրաքանչյուր տառ ոսկեզօծ է: Աստված Ինքն է խոսում մտքի և սրտի հետ` Խոսքը հոգի և կյանք դարձնելով: Խոսքի յուրաքանչյուր ճշմարիտ որոնող իր սիրտը բարձրացնում է առ Աստված` աղերսելով Հոգու օգնությունը: Եվ նա շուտով բացահայ տում է այն, ինչն իրեն վեր է հանում կեղծ ուսուցչի շինծու պնդումներից, ում թույլ ու երերուն տեսությունները հիմնավորված չեն կենդանի Աստծո Խոսքով: Ձեռագրեր 21.131, 132:
341
21 ՆԱ ԿԱՆՉՈՒՄ Է ՈՒՐԱԽ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ
նոյեմբեր
Ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք: Փիլիպեցիս 4.4:
Աղոթեք, աղոթեք եռանդով և առանց դադարի, սակայն մի մոռացեք փառաբանել: Յուրաքանչյուր Աստծո զավակ պետք է արդարացնի Նրա բնավորությունը: Դուք կարող եք մեծարել Տիրոջը, կարող եք ցույց տալ պահպանող շնորհի զորությունը: Շատ են այն մարդիկ, ովքեր չեն գնահա տում ո՛չ Աստծո մեծ սերը, ո՛չ էլ Հիսուսի աստվածային կարեկցանքը: Շա տերն էլ նույնիսկ քամահրանքով են վերաբերվում փրկագնման ծրագրում ներկայացված անզուգական շնորհին: Այս մեծ փրկության բոլոր հաղորդա կիցները որոշակիորեն ու հստակ կերպով չեն նայում այս հարցին: Նրանք չեն մշակում երախտապարտ սրտեր: Սակայն փրկագնման թեման այնքան խորն է ու կարևոր, որ հրեշտակներին խիստ հուզում է, և նրանք ուզում են զբաղվել դրանով. կլինի գիտություն, և փրկվածների երգը կթևածի հավի տենության անանցանելի դարերում: Արդյո՞ք փրկագնման հարցը արժա նի չէ խնամքով ուսումնասիրության և խորհրդածության այժմ: Չպե՞տք է արդյոք մենք փառաբանենք Աստծուն սրտով, հոգով և բարձրաձայն «Նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին» (Սաղմոս 107.8): Փառաբանեք Տիրոջն Իր ժողովրդի մեջ: Երբ Տիրոջ խոսքը խոսվեց հին հրեաներին, հրամանը հետևյալն էր. «Եվ բոլոր ժողովուրդն ասի. Ամեն» (Սաղմոս 106.48): Երբ ուխտի տապանակը բերվեց Դավթի քաղաք, ուրա խության և հաղթանակի սաղմոս երգվեց, «Եվ բոլոր ժողովուրդն ասաց՝ Ամեն և օրհնեց Տիրոջը» (Ա Մնացորդաց 16.36): Այս ջերմ արձագանքն ապացույց էր, որ նրանք հասկացան խոսված խոսքն ու միաբանվեցին Աստծուն երկրպագելու: Մեր կրոնական ծառայություններում չափից շատ ձևականություն կա: Տերը կցանկանար, որպեսզի Իր ծառայողները քարոզեին Խոսքը Սուրբ Հո գուց դրված, և լսողներն էլ չմնային ծույլ անտարբերության մեջ՝ արձագանք չտալով ասվածին: Այդ կերպ անհավատի ստացած տպավորությունը ոչ այլ ինչ է, քան բարենպաստ հող Քրիստոսի կրոնի համար: Այս ձանձրալի, ան հոգ քրիստոնյաները եռանդից ու փառասիրությունից զուրկ չեն, երբ հերթը հասնում է աշխարհային գործերին, բայց հավիտենական կարևորության արժեքները նրանց խորությամբ չեն հուզում: Աստծո լրաբերների միջոցով հաղորդակցվող Նրա ձայնը կարող է լինել հաճելի երգ, սակայն դրա սուրբ նախազգուշացումները, հանդիմանությունները և խրախուսանքները բո լորն անուշադրության են մատնում: Աշխարհի հոգին կաթվածահար է արել նրանց: Աստծո Խոսքի ճշմարտությունները խոսվում են ծանր ականջներին և կարծր ու չտպավորվող սրտերին: Պետք է լինեն արթուն, ակտիվ եկեղեցի ներ՝ Քրիստոսի ծառայողներին քաջալերելու, աջակցելու և հոգիների փրկու թյան գործում նրանց օգնելու համար: Որտեղ եկեղեցին քայլում է լույսի մեջ, այնտեղ միշտ կլինեն ուրախ, սրտից բխած պատասխաններ և զվարթ փա ռաբանության խոսքեր: Վկայություններ եկեղեցու համար 5.317, 318: 342
22 ԴՐՍԵՎՈՐՎԱԾ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ
նոյեմբեր
Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր. Եվ ոչ ոք չէր ասում իր ստացվածքի մեկի համար՝ թե իրենն է. Այլ նրանց համար ամեն բաները հասարակաց էին: Գործք առաքելոց 4.32:
Սուրբ Գիրքը հայտարարում է. «Որովհետև նրանց մեջ ոչ մեկը կարո տություն չուներ», և պատմվում է, թե ինչպես էր կարիքը բավարարվում: Հավատացյալներից նրանք, ովքեր ունեցվածք և գումար ունեին, ուրա խությամբ զոհաբերում էին ծայրահեղ կարիքների համար: Վաճառելով իրենց տներն ու հողերը՝ նրանք բերում էին գումարներն ու դնում առաք յալների ոտքերի առաջ, «և ամեն մեկին տրվում էր, ինչ որ պետք էր ու նենում» (Գործք առաքելոց 4.34, 35): Հավատացյալների այս առատաձեռնությունը Սուրբ Հոգու հեղման արդյունք էր: Ավետարանին դարձի եկածների «սիրտը և հոգին մեկ էր»: Մեկ ընդհանուր շահ էր կառավարում նրանց՝ իրենց վստահված առաքե լության հաջողությունը, իսկ ագահությունը տեղ չուներ նրանց կյանքում: Սերն իրենց եղբայրների նկատմամբ ևայն գործը, որը նրանք ներկայաց նում էին, ավելի մեծ էր, քան ունեցվածքի և փողի հանդեպ սերը: Նրանց գործերը վկայում էին, որ նրանք մարդկանց հոգիներն ավելի բարձր էին գնահատում, քան երկրային հարստությունը: Այսպես կլինի միշտ, երբ Աստծո Հոգին տիրի մարդու հոգուն, սրտին ու կյանքին: Նրանք, ում սրտերը լցված են Քրիստոսի սիրով, կհետևեն Նրա օրինակին, Ով մեզ համար աղքատացավ, որպեսզի Իր աղքատու թյան միջոցով մենք հարստանանք: Աստծուց որպես պարգև ստացած փողը, ժամանակը, ազդեցությունը նրանք կգնահատեն որպես Ավետա րանի գործն առաջ տանելու միջոց: Այդպես էր վաղ եկեղեցում: Եվ երբ այսօրվա եկեղեցում տեսնում ենք, որ Սուրբ Հոգու զորությամբ անդամ ները հրաժարվում են աշխարհային արժեքներից և ցանկանում են զո հաբերություններ կատարել, որպեսզի իրենց ընկերները լսեն Ավետա րանի լուրը, հռչակված ճշմարտությունը զորեղ ազդեցություն կունենա ունկնդիրների վրա: Գործք առաքելոց, 70, 71:
343
23 ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ
նոյեմբեր
Որովհետև իրենց կարողության չափ, վկայում եմ, և կարողու թյունից էլ ավելի հոժար կամքով: Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտոնի ընծան և պաշտոնի հաղորդությունը՝ սուրբե րի համար, ընդունենք մենք: Բ Կորնթացիս 8.3, 4:
Հետզհետե իր սահմաններն ընդարձակող Ավետարանն ավելի մեծ նախապատրաստական աշխատանքներ էր պահանջում՝ աջակցե լու պատերազմին Քրիստոսի մահից հետո, և սա ողորմություն տալու օրենքն ավելի հրատապ կարիք դարձրեց, քան այն հրեական կառավա րության ներքո էր: Այժմ Աստված պահանջում է ավելի շատ ընծաներ, քան եղել է աշխարհի որևէ ժամանակաշրջանում: Քրիստոսի սահմա նած սկզբունքն այն է, որ նվերներն ու ընծաները լինեն համաչափ այն լույսին և օրհնություններին, որոնք մարդը վայելում է: Նա ասել է. «Այն ամենին, որ շատ տրվեց, նրանից շատ կուզվի» (Ղուկաս 12.48): Քրիստոնեական դարաշրջանի օրհնություններն առաջին աշակերտ ների կողմից պատասխանվում էին բարեգործության և առատաձեռ նության գործերով: Քրիստոսի` Իր աշակերտներին թողնելուց ևերկինք համբարձվելուց հետո Սուրբ Հոգու հեղումն առաջնորդեց նրանց ինք նամերժման և ինքնազոհության՝ ուրիշների փրկության համար: Երբ Երուսաղեմում խեղճ սուրբերը մտահոգության մեջ էին, Պողոսը գրում է հեթանոս նորադարձներին բարեգործության վերաբերյալ և ասում. «Բայց ինչպես ամեն բանի մեջ ավելանում եք հավատով, և խոսքով, և գիտությունով, և ամեն ջանքով և ձեր սիրով դեպի մեզ, որպեսզի այդ շնորհքումն էլ ավելանաք» (Բ Կորնթացիս 8.7): Այստեղ բարեգործությու նը դրվում է հավատի, սիրո և քրիստոնեական ջանքի կողքին: Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են լինել լավ քրիստոնյաներ, և փակում են իրենց ականջներն ու սիրտը առատաձեռնությանն ուղղ ված Աստծո կոչերի դեմ, չարաչար մոլորության մեջ են: Կան մարդիկ, ով քեր լի են ճշմարտության հանդեպ մեծ սիրով և բառերի մակարդակում հետաքրքրված են գործի առաջընթացով, սակայն ոչինչ չեն անում այդ առաջընթացի համար: Նմանների հավատը մեռած է, եթե կատարյալ չի լինում գործերով: Աստված երբեք նման բան թույլ չի տվել, որ դարձի բե րի մարդուն և թողնի նրան ագահության իշխանության տակ: Ռևյու ընդ Հերալդ, 1874թ. օգոստոսի 25:
344
24 ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆ ՈՒ ՌԱՍԻԶՄԸ ԿՈՐԾԱՆՎԱԾ ԵՆ
նոյեմբեր
Որովհետև ամենքդ, որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած եք։ Այլևս ոչ Հրեա կա ևոչ Հույն, ոչ ծառա կա ևոչ ազատ, ոչ արու կա և ոչ էգ, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսու սում: Գաղատացիս 3.27, 28:
Աստված խտրականություն չի դնում ազգության, ռասայի կամ կաս տայի միջև: Նա է ողջ մարդկության Արարիչը: Բոլոր մարդիկ պատկա նում են նույն ընտանիքին արարչագործությամբ և փրկագնմամբ: Քրիս տոսը եկավ, որպեսզի քանդի բոլոր բաժանող պատերը, բացի տաճարի սրահներից, և յուրաքանչյուր մարդ կարողանա ազատորեն մոտենալ Աստծուն: Քրիստոսի առակները, 386: Աստվածաշնչի կրոնը խտրականություն չի դնում մաշկի գույնի կամ կաստայի միջև: Այն արհամարհում է աստիճանը, հարստությունը, աշ խարհային պատիվը: Աստված մարդուն գնահատում է իբրև մարդ: Աստծո մոտ բնավորությունն է որոշում նրա արժեքը: Եվ մենք պետք է ճանաչենք Քրիստոսի Հոգին, Ում մեջ Նա բացահայտված է: Վկայու թյուններ եկեղեցու համար 9.223: Այսպիսով, Քրիստոսը փորձում էր սովորեցնել աշակերտներին այն ճշմարտությունը, որ Աստծո թագավորությունում չկան սահմանագծեր, չկան կաստաներ, չկա բարձրաշխարհիկություն, և որ նրանք պետք է գնան բոլոր ազգերի մոտ՝ տանելով նրանց Փրկչի սիրո լուրը: Գործք առաքելոց, 20: Հերձվածողության, կաստաների և ռասաների պատերը կփլուզվեն, երբ իսկական ավետարանչական հոգին մտնի մարդու սիրտը: Նախա պաշարմունքը վերանում է Աստծո սիրով: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հունվարի 21: Բաժանող պատեր են կառուցվել սպիտակամորթների և սևամորթ ների միջև: Այս նախապաշարմունքների պատերը կկործանվեն ինչպես Երիքովի պատերը, երբ քրիստոնյաները հնազանդվեն Աստծո Խոսքին, որը նրանց խրախուսում է ունենալ գերազանց սեր՝ իրենց Տիրոջ և ան կողմնակալ սեր՝ իրենց դրացու նկատմամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. դեկտեմբերի 17: Երբ Սուրբ Հոգին հեղվի, մարդկությունը հաղթանակ կտանի նախա պաշարմունքների դեմ և կփնտրի մարդ արարածի հոգու փրկությունը: Աստված կկառավարի մտքերը: Մարդկային սրտերը կսիրեն այնպես, ինչպես Քրիստոսն էր սիրում: Եվ շատերը մաշկի գույնի հարցին բոլորո վին այլ մոտեցում կցուցաբերեն, քան անում են հիմա: Քրիստոսի պես սիրելը բարձրացնում է միտքը մաքուր, երկնային, անանձնասեր մթնո լորտ: Վկայություններ եկեղեցու համար 9.209: 345
25 ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
նոյեմբեր
Եվ ամեն անձի վրա վախ եկավ. Շատ հրաշքներ և նշաններ էլ էին գործվում առաքյալների ձեռքով։ Եվ բոլոր հավատացյալներն իրար հետ մեկտեղ էին, և ամեն բան հասարակաց ունեին։ Եվ ապրանք ները և բոլոր բաները ծախում էին, և բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում: Գործք առաքելոց 2.43-45:
Աստծո ժլատության պատճառով չէ, որ մեր եկեղեցիներում Սուրբ Հոգու երաշտ է տիրում: Այս երաշտը միմիայն եկեղեցիները կարող են փոխել: Աստված ասում է Իր ժողովրդին. «Վեր կաց և հետաքրքրվիր սուրբ բաներով»: Որտե՞ղ է մեր հավատը: Ինչո՞վ ենք մենք ապահովում Հիսուս Քրիստոսի հետ պատշաճ հարաբերություններ: Հետևո՞ւմ ենք արդյոք Նրան ինքնամերժման և հաստատունության մեջ: Ըմբռնումո՞վ ենք արդյոք խոսում ճշմարտության մասին: Երբ Աստված հեղի Իր Հոգին եկեղեցիների վրա, դրանք պտուղ կտան Իր փառքի համար: Հոգու սու րը` օժտված նորովի զորությամբ, կկտրի երկու կողմով: Աստծո այգում կարևոր աշխատանք կա անելու: Երրորդ հրեշտակի լուրը պետք է բարձրաձայն հռչակվի երկրագնդի վրա: Անազնվություն հարուցող գործի յուրաքանչյուր հետք, եսասիրության յուրաքանչյուր թելիկ պետք է մաքրվի վերջին անձրևով: Ողջ կռապաշտությունը պետք է վերանա: Թող որ ամեն զոհասեղան տապալվի, բացի այն մեկից՝ Գող գոթայի խաչից, որ սրբացնում է ընծան ևընծայողին: Նոր տարածքներ պետք է ավելանան Աստծո թագավորությանը: Բա րոյական այգու նոր հողատարածքներ պետք է մշակվեն որպես Տիրոջ այգի: Աստծո օրենքի պատիվը պետք է պաշտպանվի չընկած աշխարհ ների, տիեզերքի ևընկած աշխարհի առաջ: Կգա դաժան հալածանք, սա կայն երբ Սիոնը վեր հառնի և հագնի իր հրաշագեղ զգեստը, նա կփայլի սրբության գեղեցկությամբ: Աստված նախատեսել է, որ մենք ավելի շատ կյանք և զորություն ունենանք, որովհետև Աստծո փառքը բարձրացել է եկեղեցու վրա: Եթե ճմարտությունն ընդունվի, խղճուկ ամլություն այլևս չի լինի: Քրիստոսի Խոսքը հավիտենական կյանք է ընդունողի համար: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. դեկտեմբերի 1:
346
26 ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՀԵՌԱՑԵԼ Է
նոյեմբեր
Եվ ասաց. Չէ՞ որ պատվիրելով պատվիրեցինք ձեզ, որ չսովորեց նեք այդ անունով. Եվ ահա Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով, և կամենում եք այն մարդի արյունը մեզ վրա բերել։ Պետրոսը ևառաք յալները պատասխանելով ասացին. Աստծուն պետք է ավելի հնա զանդվել, քան թե մարդկանց: Գործք առաքելոց 5.28, 29:
Ես լսում էի սպառազինվածներին մեծագույն զորությամբ ճշմարտու թյունը խոսելիս: Այն արդյունավետ էր: Ես տեսա նրանց, ովքեր կապ ված էին. կանայք՝ կապված իրենց ամուսինների կողմից, երեխաներ՝ կապված իրենց ծնողների կողմից: Ազնիվները, ում հետ են պահել կամ կանխել ճշմարտությունը լսելուց, այժմ անհամբերությամբ կառչել էին ներկայացված ճշմարտությանը: Նրանց ողջ վախը հարազատներից վերացել էր: Միայն ճշմարտությունն էր վեր հառնում նրանց առաջ: Այն ավելի թանկ ու արժեքավոր էր, քան կյանքը: Նրանք ծարավ էին ճշմար տությանը: Ես հարցրեցի, թե ի՞նչն էր այս մեծ փոփոխության պատճա ռը: Մի հրեշտակ պատասխանեց. «Վերջին անձրևը: Տիրոջ ներկայու թյունից եկող թարմությունը: Երրորդ հրեշտակի բարձր գոչյունը»: Այս ընտրվածների հետ մեծագույն զորություն կար: Հրեշտակն ասաց. «Նայի՛ր»: Իմ ուշադրությունը թեքվեց դեպի չարերն ու անհավատները: Նրանք բոլորը վրդովված էին: Աստծո ժողովրդի եռանդն ու զորությու նը բորբոքել և զայրացրել էր նրանց: Շփոթմունք ու միայն շփոթմունք էր ամեն անկյունում: Ես տեսա, թե ինչ դավեր էին նյութվում Աստծո լույսն ու զորությունն ունեցողների խմբի դեմ: Խավարը սաստկանում էր նրանց շուրջը, բայց նրանք կանգնած էին՝ արդարացված Աստծուց և Նրան վստահելով: Ես տեսա, որ նրանք մտամոլոր էին: Հետո ես տեսա, որ նրանք եռանդուն կերպով կանչում են Աստծուն: Գիշեր ու ցերեկ նրանց լացը չէր դադարում: Ես լսում էի հետևյալ խոս քերը. «Տեր Աստված, թող լինի Քո կամքը: Եթե դա կարող է փառավորել Քո անունը, փախուստի ճանապարհ տուր Քո ժողովրդին, մեզ ազատիր շրջապատող անհավատներից: Նրանք մեզ համար մահ են որոշել, սա կայն Քո բազուկը կարող է փրկություն բերել»: Սրանք այն բոլոր բառերն են, որոնք կարող եմ վերհիշել: Նրանք կարծես խորապես զգում էին իրենց անարժան լինելն ու ամբողջովին հանձնվել էին Աստծո կամքին: Եվ ամեն մեկը, առանց բացառության, ջերմեռանդ աղերսում էր և պայ քարում ազատագրության համար, ինչպես Հակոբը: Ռևյու ընդ Հերալդ, 1857թ. դեկտեմբերի 31:
347
27 ՍԱՏԱՆԱՅԻ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ Է
նոյեմբեր
Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս ևորոնում է, թե որին կուլ տա: Ա Պետրոս 5.7, 8:
Եթե աշխարհը պետք է հանդիմանվի մեղքի համար որպես Աստծո օրենքը խախտող, միջամտությունը պետք է լինի Սուրբ Հոգու կողմից իբրև գործիք օգտագործվող մարդկանց միջոցով: Այժմ եկեղեցին պետք է մի կողմ շպրտի իր մահվան թմբիրը, որովհետև Տերն սպասում է օրհ նելու Իր ժողովրդին, ով կճանաչի օրհնությունը, երբ այն գա, և կտարա ծի այն պարզ ևուժգին լույսի շողերով: «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք... Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքի մեջ վարվեք» (Եզեկիել 36.25-27): Եկեղեցու ամայությունը կդառնա պտղաբեր այգի, իսկ պտղաբեր այ գին` անտառ՝ միմիայն Իր ժողովրդի վրա հեղված Սուրբ Հոգու միջոցով: Երկնային ուժերը երկար են սպասել մարդկանց և եկեղեցու անդամնե րին, որպեսզի համագործակցեն իրենց հետ կատարվելիք մեծագույն գործում: Նրանք սպասում են քեզ: Այնքան լայնարձակ է դաշտը, այնքան ըմբռնելի՝ ծրագիրը, որ յուրաքանչյուր սրբագործված սիրտ կներգրավվի ծառայության մեջ որպես աստվածային զորության մասնակից: Միևնույն ժամանակ կլինի զորություն, որն ամեն ինչ ներքևից կբոր բոքի: Չար հրեշտակների գործունեությունը կդրսևորվի մոլորություն ների, խաբեությունների, աղետների մեջ, դժբախտ պատահարներում և անսովոր տեսակի հանցագործություններում: Մինչ Աստված գործի է դնում ողորմության հրեշտակներին, որպեսզի նրանք գործեն Իր ընտրած մարդկանց միջոցով, սատանան էլ գործի է դնում իր ուժերը՝ կիրառելով իր տրամադրության տակ եղած բոլոր լիազորությունները: Կլինեն շատ տերեր և շատ աստվածներ: Կլսվեն ձայներ. «Ահա այստեղ է Քրիստո սը» և «Ահա այնտեղ է»: Սատանայի խորը դավադրությունը կբացահայ տի նրա գործունեությունն ամենուր՝ ներկա պարտականությունից ու շադրությունը շեղելու նպատակով: Կեղծ Քրիստոսի տեսքը կարթնացնի խաբուսիկ հույսեր այն մարդկանց մտքերում, ովքեր թույլ կտան իրենց խաբել: Զգոն եկեղեցու անդամները վեր կկենան արտակարգ իրավիճա կի դեմ, և սատանայական իշխանության դրսևորումները մարդկանց առջև կներկայացվեն ճշմարիտ լույսի ներքո: Վեհաժողովի օրաթերթ, 1893թ. փետրվարի 28:
348
28 ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ՇԻՆԾՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
նոյեմբեր
Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Դուրս եկեք դրա նից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին, և որ դրա պատուհասից չընդունեք: Հայտնություն 18.4:
Չնայած հավատից և բարեպաշտությունից լայնածավալ շեղմա նը՝ այս եկեղեցիներում կան Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ: Երկրի վրա Աստծո վերջնական դատաստաններից առաջ Տիրոջ ժողովրդի մեջ կհանդիպեն այնպիսի մարդիկ, որպիսիք չեն եղել առաքյալների ժամա նակներից ի վեր, և կլինի նախնական աստվածապաշտության իսկա կան վերածնունդ: Աստծո Հոգին և զորությունը կհեղվեն Նրա զավակ ների վրա: Այդ ժամանակ շատերը կառանձնանան այն եկեղեցիներից, որոնցում աշխարհի սերը դուրս է մղել Աստծո և Նրա Խոսքի նկատմամբ եղած սերը: Շատերը՝ և՛ ծառայողները, և՛ անդամները, ուրախությամբ կընդունեն այն մեծ ճշմարտությունները, որոնք Աստված հռչակել է տվել այս ժամանակներում՝ պատրաստելու ժողովուրդ Տիրոջ երկրորդ գա լուստի համար: Հոգիների թշնամին ցանկանում է խոչընդոտել այս գործին, և նախ քան այս շարժման սկսվելը՝ նա կփորձի կանխել սա՝ կեղծիք ներկայաց նելով: Այն եկեղեցիներում, որոնք նա հաջողությամբ իր մոլորեցնող ուժի տակ կներքաշի, նրան կհաջողվի ցույց տալ, թե իբր հեղվել է Աստծո յու րահատուկ օրհնությունը, կցուցադրվեն բաներ, որոնք իբրև թե մեծ կրո նական հետաքրքրություն են ներկայացնում: Շատերը կցնծան, որ Աստ ված հրաշալի կերպով աշխատում է իրենց համար, երբ իրականում այդ աշխատանքն ուրիշ հոգուց կլինի: Կրոնական դիմակի տակ սատանան կփորձի ընդլայնել իր ազդեցությունը քրիստոնեական աշխարհի վրա: Վերջին կես դարի ընթացքում տեղի ունեցած արթնացումների մեծ մասում շատ թե քիչ չափով գործել են այն նույն ուժերը, որոնք դրսևոր վելու են ապագա ավելի զանգվածային շարժումներում: Զգացմունքային գրգռվածությունն ու ճշմարտության ու կեղծիքի խառնուրդը շատ հար մար են մոլորեցնելու համար: Բայց ոչ ոք չպետք է խաբվի: Աստծո խոսքի լույսի ներքո դժվար չէ որոշել այդ շարժումների բնույթը: Մեծ պայքար, 464:
349
29 ՈՒԺ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
նոյեմբեր
Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգ նած է քո ժողովրդի որդիների վրա, և նեղության ժամանակ կլինի, որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչ այս ժամանակը, ևայն ժամա նակ քո ժողովուրդը կազատվի՝ ամեն, ով որ գտնվի գրքում գրված: Դանիել 12.1:
Քանի որ Քրիստոսի մարմնի անդամները մոտենում են իրենց հակա մարտության վերջին փուլին՝ «Հակոբի նեղության ժամանակին», նրանք կաճեն Քրիստոսում և առատապես հաղորդակից կլինեն Նրա Հոգուն: Քանի որ երրորդ լուրը դառնում է բարձր գոչ, և մեծ զորությունն ու փառ քը ուղեկցում են փակման գործին, Աստծո հավատարիմ ժողովուրդը հաղորդակից կլինի այդ փառքին: Վերջին անձրևն է, որ վերածնում ևու ժեղացնում է նրանց դժվարին ժամանակներն անցնելու համար: Նրանց դեմքերը կփայլեն երրորդ հրեշտակին ուղեկցող լույսի փառքից: Ես տեսա, որ դժվարին օրերին Աստված հրաշալի կերպով պահպա նում է Իր ժողովրդին: Քանի որ Հիսուսը տառապանքով հեղեց Իր սիրտն այգում, նրանք գիշեր ու ցերեկ ջերմեռանդ կգոչեն և կպայքարեն ազա տագրման համար: Հրաման կարձակվի, որ նրանք պետք է արհամար հեն Շաբաթը՝ չորրորդ պատվիրանը, և պատվեն առաջին օրը, այլապես կկորցնեն իրենց կյանքը: Սակայն նրանք տեղի չեն տա, ոտնակոխ չեն անի Տիրոջ Շաբաթը և չեն պատվի պապականության հաստատած կանոնները: Սատանայի հրեշտակներն ու չար մարդիկ կշրջապատեն նրանց և կծաղրեն, որովհետև կթվա, թե փախուստի ճանապարհ չկա նրանց համար: Սակայն նրանց խրախճանքի և հաղթանակի մեջտեղում կլսվի բարձր ամպրոպի որոտ որոտի հետևից: Երկիրը խավարել է և լու սավորվում է միայն երկնքից եկող փայլուն լույսով և սարսափելի փառ քով, որովհետև Աստված խոսում է Իր խոսքն Իր սուրբ բնակավայրից: Երկրի հիմքերը երերում են, շենքերը ճոճվում և ընկնում են սարսա փելի թնդյունով: Ծովը եռում է ինչպես կաթսա, և ողջ երկրագունդն է սարսափելի խառնաշփոթության մեջ: Արդարների գերությունն ավարտ ված է, և քաղցր ու հանդիսավոր շշունջով նրանք ասում են միմյանց. «Մենք ազատված ենք: Սա Աստծո ձայնն է»: Հանդիսավոր ակնածան քով նրանք լսում են այդ ձայնը: Վկայություններ եկեղեցու համար 1.353, 354:
350
30 ԱՅԺՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
նոյեմբեր
Ուրեմն արթուն կացեք, ևամեն ժամանակ աղոթք արեք, որ ար ժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն, և կանգ նել մարդի Որդու առաջին: Ղուկաս 21.36:
Այն հավատացյալները, ովքեր դժվարին ժամանակներին հասնեն անպատրաստ, հուսահատության մեջ կխոստովանեն իրենց մեղքերն աշխարհի առաջ այրող տառապանքով, իսկ անհավատները կհրճվեն նրանց վշտի վրա: Բոլոր նման մարդկանց դրությունն անհույս է: Երբ Քրիստոսը վեր կենա և լքի Սրբությունների Սրբությունը, պատուհաս ները կսկսվեն, յուրաքանչյուր մարդու վիճակը որոշված կլինի, և չի լի նի կեղտից ու մեղքից մաքրող քավչարար արյուն: Երբ Հիսուսը լքի Սր բությունների Սրբությունը, Նա կխոսի վճռական ևարքայական տոնով. «Անիրավություն գործողը թող է՛լ անիրավանա, և կեղտոտը թող է՛լ կեղ տոտվի, ևարդարը թող է՛լ արդարանա, և սուրբը թող է՛լ սրբվի։ Եվ ահա շուտով գալիս եմ և Իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցեմ, ինչպես իր գործը կլինի» (Հայտնություն 22.11, 12): Նրանք, ովքեր ուշացրել են Աստծո օրվան պատրաստվելը, չեն կա րող դա անել պատուհասների ժամանակ կամ ապագայում որևէ օր: Արդարները չեն դադարեցնի իրենց ջերմեռանդ և տառապալից լացը փրկության համար: Նրանք չեն մտաբերի որևէ հատուկ մեղք, սակայն իրենց կյանքում քիչ լավ բան կտեսնեն: Նրանց մեղքերը նախօրոք են դատի առաջ բերվել և արդարացում ստացել: Նրանց մեղքերը թաղվել են մոռացության հողում, և նրանք չեն կարող մտաբերել դրանք: Անխու սափելի ոչնչացում է սպառնում նրանց, բայց ինչպես Հակոբի դեպքում էր, նրանց հավատը չի նվազի, եթե իրենց աղոթքները միանգամից չպա տասխանվեն: Քաղցի խայթոցներից տառապելով՝ միևնույնն է, նրանք չեն դադարեցնի իրենց բարեխոսությունները: Նրանք կառչում են Աստծո զորությանը, ինչպես Հակոբը կառչեց հրեշտակին, և նրանց սրտի լեզուն կլինի. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես» (Ծննդոց 32.26): Աղետի ու տառապանքի այդ ժամանակը կպահանջի ջերմեռանդ ու վճռական հավատի ջանք. հավատացյալը կարող է դիմանալ սպասում ներին, քաղցին և չթուլանալ, որքան էլ խստորեն փորձվի: Փորձաշրջանն այն ժամանակն է, որը տրված է բոլորին Աստծո օրվան պատրաստվելու համար: Ժամանակների նշանները, 1879թ. նոյեմբերի 27:
351
ԴԵԿ ՏԵՄ ԲԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀՈԳՈՒՄ
դեկտեմբեր
1
ՀՈԳԵՎՈՐ ՊԱՅՔԱՐ
Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշ խանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Եփեսացիս 6.12:
Քրիստոնեական կյանքը պատերազմ է: Սակայն «մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգինե րի հետ, որ երկնավորների մեջ են»: Արդարության և անարդարության այս հակամարտության մեջ մենք կարող ենք հաջողակ լինել միայն աստ վածային օգնությամբ: Մեր սահմանափակ կամքը պետք է ենթարկվի Անսահմանի կամքին, մարդկային կամքը պետք է խառնվի աստվածայի նի հետ: Այս դեպքում Սուրբ Հոգին մեզ օգնության կգա, և յուրաքանչյուր նվաճում հակված կլինի մարդու մեջ Նրա պատկերի վերականգնմանը: Տեր Հիսուսը գործում է Սուրբ Հոգու միջոցով, քանի որ Նա Իր ներ կայացուցիչն է: Նրա միջոցով է Նա հոգևոր կյանք ներարկում մարդու մեջ՝ արթնացնելով նրա բարի եռանդը, մաքրելով այն բարոյական այ լասերումից և պիտանի դարձնում նրան Աստծո արքայության համար: Հիսուսն առատ օրհնություններ ունի տալու, հարուստ պարգևներ` բա ժանելու մարդկանց: Նա է հրաշալի Խորհրդատուն, անսահման իմաս տության և զորության Տերը, և եթե մենք ընդունենք Նրա Հոգու զորու թյունը և հանձնվենք, որպեսզի Նա մեզ վերափոխի, կլինենք կատարյալ Նրանում: Ի՜նչ հրաշալի միտք է սա: Քրիստոսում «բնակված է Աստվա ծության ամեն լիությունը մարմնապես։ Եվ դուք Նրանով լցված եք» (Կո ղոսացիս 2.9, 10): Մարդկային սիրտը երբեք երջանկություն չի ճաշակի, մինչև չհանձն վի Աստծո Հոգու վերափոխող ազդեցությանը: Հոգին նորոգված սիրտը նմանեցնում է Օրինակին՝ Հիսուս Քրիստոսին: Հոգու ազդեցությամբ թշնամանքն Աստծո նկատմամբ փոխվում է հավատի և սիրո, հպարտու թյունը՝ խոնարհության: Անձն ընկալում է ճշմարտության գեղեցկությու նը, և Քրիստոսը պատիվ է առնում բնավորության գերազանցության և կատարելության մեջ: Երբ այս փոփոխություններն իրականանում են, հրեշտակները խանդավառ երգ են սկսում, և Աստված ու Քրիստոսն ու րախանում են աստվածային նմանությամբ փոփոխված հոգիների հա մար: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. փետրվարի 10:
353
դեկտեմբեր
2
ՔՐԻՍՏՈՍԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում, ևամենը կատարելով հաստատ կանգնել, արդ հաստատ կանգնեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված, ևարդարության զրահը հագած, և ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության Ավետարանի պատրաստությունով։ Եվ ամե նի վրա հավատի վահանն առեք, որով կարող լինեք չարի ամեն կրա կոտ նետերը հանգցնել։ Եվ փրկության սաղավարտն առեք, և Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է: Եփեսացիս 6.13-17:
Ճակատամարտին մասնակցող զինվորները պետք է դժվարու թյունների և բարդությունների հանդիպեն: Նրանց տրվում է վատորակ սնունդ, և շատ հաճախ՝ սահմանափակ քանակությամբ: Նրանք ամեն օր երկար ճանապարհ են անցնում, շատ դեպքերում՝ քարքարոտ վայ րերով և կիզիչ արևի տակ, գիշերները վրան են խփում կամ քնում չոր գետնին՝ միայն երկնքի ամպհովանու ներքո: Քրիստոսի զինվորներին սպառնում են տեղատարափ անձրևներն ու ընկճող սառնամանիքնե րը, քաղցը, ուշաթափությունները, նրանք պարզապես ուժասպառ են լինում` դառնալով ոսոխի թիրախ: Այդպես նրանք սովորում են, թե ինչ է նշանակում դժվարությունը: Քրիստոսի բանակի ցանկում ներառված ներից ակնկալվում է շատ բարդ աշխատանք և տոկունություն ցավոտ փորձություններին՝ հանուն Քրիստոսի: Բայց նրանք, ովքեր տառապում են հանուն Նրա, կթագավորեն Նրա հետ: Մեզանից ո՞վ է ծառայության մեջ մտել` ակնկալելով կյանքի հարմա րավետություն, որ կարող է ծառայությունից դուրս գալ, երբ ցանկանա` մի կողմ դնելով զինվորի սպառազինությունը և հագնելով քաղաքա ցիական զգեստը, քնելով ծառայության դիրքում` այդպիսով հանդի մանության արժանացնելով Աստծո գործը: Հեշտ կյանքի սիրահարնե րի համար չէ ինքնամերժումը և համբերատար տոկունությունը, և երբ մարդկանցից պահանջվում է հզոր գործ անել Աստծո համար, նրանք պատրաստ չեն պատասխանել. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Բարդ և հոգ նեցուցիչ աշխատանք պետք է կատարվի, և երանելի են նրանք, ովքեր պատրաստ են դա անել, երբ կանչվում են դրան: Մենք հիմա մարտի դաշտում ենք: Հանգստի, հեշտ կյանքի ձգտման ևեսասիրական հաճույքների ժամանակ չկա: Մեկ առավելություն շահե լուց հետո դուք պետք է կրկին մարտի դուրս գաք, դուք պետք է շարու նակեք նվաճել՝ հավաքելով թարմ ուժեր նոր պայքարի համար: Տարած յուրաքանչյուր հաղթանակ ավելացնում է համարձակությունը, հավատը և վճռականությունը: Աստվածային զորությամբ դուք ավելին կապացու ցեք, քան ձեր թշնամիների հետ մրցակցությամբ: Ժամանակների նշան ները, 1891թ. սեպտեմբերի 7: 354
3 ՄԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
դեկտեմբեր
Պատերազմիր հավատի բարի պատերազմը, և բռնիր հավիտե նական կյանքը, որի մեջ կանչվեցիր, և դավանեցիր բարի դավանու թյունը շատ վկաների առաջ: Ա Տիմոթեոս 6.12:
Որպես հավատի զինվորներ՝ մեր փրկության Հրամանատարի հրա մաններին հնազանդվելու անկեղծ և վճռական փորձառության մեջ կա իրական վայելք, որը ոչ մի այլ գործից հնարավոր չէ ստանալ: Քրիստոսի խաղաղությունը կլինի հավատարիմ զինվորի սրտում: Հոգուն հանգս տություն է իջնում Քրիստոսի լուծը կրելիս և Նրա բեռը վերցնելիս: Կարող է թվալ, թե հակասական է այն միտքը, երբ ասում ենք, թե հոգու համար ոչ մի այլ խաղաղություն չկա, քան այն, որ ամփոփվում է շարունակա կան և նվիրված ծառայության մեջ: Սակայն սա ճշմարտություն է: Եր ջանկությունը գալիս է կամավոր, հնազանդ ծառայության մեջ, երբ մեր լինելիության ողջ զորությունը շարժվում է երջանիկ, առողջ, ներդաշնակ ընթացքով՝ հնազանդվելով մեր Հրամանատարի կարգադրություննե րին: Որքան պատասխանատու է Քրիստոսի զինվորին տրված հանձնա րարությունը, այնքան հոգին վսեմանում է Փրկչի սիրո և հավանության մեջ: Հոգին ազատություն է բացահայտում անգամ ամենածանր և հար կադրական պարտականություններն իրականացնելիս: Սակայն զինվորի այս պարտականությունն իրականացնելը նշանա կում է աշխատանք, որը միշտ չէ, որ մենք կընտրեինք: Հիսուսի զինվոր ները պետք է կրեն արտաքին անհարմարավետություններ, դժվարու թյուններ և փորձություններ, պետք է շարունակական պատերազմ մղեն չարի և սրտի բնական հակումների դեմ: Մենք չպետք է ընտրենք և վերց նենք մեզ համար ամենադուրեկան գործը, որովհետև մենք Քրիստոսի զինվորներն ենք` Նրա կարգադրության ներքո, և չպետք է հետևենք մեր սեփական հաճույքին: Մեզ պատշաճում է արիաբար տանել Տիրոջ ճա կատամարտը: Մենք պետք է նվաճենք մեր թշնամուն, ով կամենում է կառավարել մեր ողջ ուժը: Մեր սեփական կամքը պետք է մահանա, և մենք պետք է հնազանդ վենք միայն Քրիստոսի կամքին: Քրիստոսի բանակի զինվորները պետք է սովորեն դիմանալ դժվարությունների, մերժել ես-ը, վերցնել խաչն ու գնալ այնտեղ, ուր իրենց առաջնորդում է իրենց Հրամանատարը: Շատ բան կա անելու, որ բարդ է մարդկային բնույթի և ցավոտ՝ միս ու արյան համար: Ինքնամերժման այս գործը պահանջում է վճռական և շարունա կական ջանքեր: Հավատի պայքար և թանկագին հաղթանակներ տա նելով` մենք կառչում ենք հավիտենական կյանքին: Ցուցումներ երիտա սարդներին, 1886թ. դեկտեմբերի 22:
355
4 ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՈՒՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ
դեկտեմբեր
Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությու նը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պա տահում ձեզ։ Այլ ուրախ եղեք իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ Նրա փառքի հայտնության ժամանակում էլ ցնծալով ուրախանաք: Ա Պետրոս 4.12, 13:
Մեզ հանդիպած դիմադրությունը կարող է շատ ճանապարհնե րով մեզ օգտակար լինել: Եթե այն պատշաճ կերպով հաղթահարվում է, ձևավորում է առաքինություններ, որոնք երբեք ի հայտ չէին գա, եթե քրիստոնյան ոչինչ չունենար տոկալու: Եվ հավատը, համբերությունը, զսպվածությունը, երկնային մտածելակերպը, վստահությունը Նախախ նամությանը և սխալականների հանդեպ իրական կարեկցանքը՝ այս ամենը հաղթահարված փորձության արդյունք են: Սրանք Հոգու շնորհ ներն են, որոնք բողբոջում, ծաղկում և պտուղ են տալիս դժբախտու թյունների և փորձությունների պայմաններում: Հեզությունը, խոնարհու թյունը և սերը միշտ աճում են քրիստոնեական ծառի վրա: Եթե խոսքն ընդունվի բարի ևազնիվ սրտում, համառ սիրտը կենթարկվի, և հավա տը, կառչելով խոստումներին ևապավինելով Հիսուսին, կհաղթանակի: «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Նա, ով բացում է Սուրբ Գիրքն ու սնվում երկնային մանանայով, դառ նում է աստվածային բնույթին հաղորդակից: Նա Քրիստոսից անջատ չունի ո՛չ կյանք, ո՛չ փորձառություն: Նա լսում է երկնքից խոսող Աստծո ձայնը. «Դա է Իմ սիրելի Որդին, Որին Ես հավանեցի» (Մատթեոս 3.17): Այդ ձայնը հավաստիացում է նրա համար, որ ինքն ընդունված է Սիրելիի միջոցով: Եվ նա գիտի, որ բնավորությամբ պետք է նման լինի Նրան, Ում Աստված հավանում է: Աստված ամբողջովին ընդունել է Քրիստոսին որ պես մեր փոխարինող, մեր երաշխավոր, հետևաբար թող որ Քրիստոսի անունը տվող ամեն ոք հեռանա բոլոր անօրենություններից և մեկ լինի Քրիստոսի հետ բնավորությամբ, որպեսզի Հիսուսը չամաչի մեզ եղբայր ներ կոչելուց: Նա, Ում մենք վստահում ենք, ապացուցել է, որ մեր օգնականն է մեր յուրաքանչյուր կարիքի ժամանակ, և երբ մենք ապրում ենք Նրա հետ, ավելի ու ավելի ենք նմանվում Նրա պատկերին: «Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատ կերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց» (Բ Կորնթացիս 3.18): «Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառ քի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմ քում» (Բ Կորնթացիս 4.6): Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. հունիսի 28: 356
5 ԹՇՆԱՄԻՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
դեկտեմբեր
Սրա համար ուրախացեք, ով երկինք, ևոր բնակված եք նրանում. վա՜յ երկրին և ծովին, [և նրանցում բնակվողներին] որ Բանսարկուն վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի: Հայտնություն 12.12:
Նրանց, ովքեր ամեն ինչ նվիրաբերում են Աստծուն, հոգիների թշնա մին չի կարող չանհանգստացնել: Սատանան կգա նրանց մոտ իր ճշմար տանման գայթակղություններով՝ ցանկանալով շեղել նրանց առ Աստ ված ունեցած իրենց հավատարմությունից: Նա նրանց կառաջարկի իր կաշառքը, ինչպես առաջարկեց Քրիստոսին փորձությունների անապա տում՝ ասելով. «Սրանց ամենը Քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ» (Մատթեոս 4.9): Բայց ի՞նչ պետք է լինի քրիստոնյայի պատասխանը չարի բոլոր գայ թակղություններին: Նա պետք է ասի. «Բացի Քրիստոսի գործից՝ ես իմ կարողությունները չեմ տրամադրի ոչ մի բանի առաջխաղացման հա մար: Ես իմը չեմ, ես գնվել եմ թանկ գնով: Ես չպետք է ապրեմ իմ հա ճույքի համար, քանի որ գնվել, փրկագնվել եմ Քրիստոսի արյամբ: Ես չեմ կարող Քրիստոսին տալ ավելին, քան այն, ինչ պատկանում է Իրեն, քանի որ իմ կյանքի յուրաքանչյուր պահ Նրանն է: Ես նրա սեփականու թյունն եմ՝ ծառա, ով վարձվել է իր Տիրոջ կամքը կատարելու»: Սա միակ ապահով դիրքն է մեզ համար, և եթե եկեղեցու ամեն ան դամ սա զգա, եկեղեցին մեծ ազդեցություն կունենա Քրիստոսի համար հոգիներ շահելու գործում: Գործն անելու կիսասիրտ ցանկությունը միա ժամանակ Աստծուն և սատանային ծառայելու ջանքեր են, որ եկեղեցին զուրկ են պահում Աստծո Հոգուց: Եթե եկեղեցու անդամները նվիրված լինեին Աստծուն, միաբանված լինեին Հոգում և խաղաղությամբ միմյանց կապված, եթե կազմակերպ ված լինեին բարու ազդեցությունն ուրիշներին փոխանցելու նպատա կով, եկեղեցին իսկապես կլիներ աշխարհի լույսը: Եթե եկեղեցու անդամ ները փորձեին Քրիստոսին ներկայացնել բնավորությամբ և կյանքով, հազարավոր մարդիկ կձգտեին դեպի Փրկիչը, Ով այժմ պատճառ ունի քննադատելու բառերն ու գործերն այն մարդկանց, ովքեր դավանում են Իր անունը: «Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում: Բայց այս գանձն ունենք հո ղի անոթներում, որ զորության գերազանցությունն Աստծունը լինի, և ոչ թե մեզանից» (Բ Կորնթացիս 4.6, 7): Տնային ավետարանիչ, 1892թ. հոկ տեմբերի 1, մաս 3:
357
6 ՄԵՐԿԱՑՆԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒ ՀՆԱՐՔՆԵՐԸ
դեկտեմբեր
Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և Նրա զորության կա րողությունով: Եփեսացիս 6.10:
Մենք՝ որպես ժողովուրդ, սպասում ենք, որ Տերն իջնի ամպերից, և որքա՜ն մանրամասնորեն պետք է ուսումնասիրենք մեր սրտերը՝ հաս կանալու՝ մենք հավատի մե՞ջ ենք, թե՞ ոչ: Թվում է, թե բոլորի աչքերի առաջ մշուշ է, քանի որ չեն կարողանում տարբերակել հոգևոր արժեք ները և չեն ճանաչում սատանայի գործերը, որոնք նախատեսված են իրենց հոգիները որսալու համար: Քրիստոնյաները չպետք է լինեն կրքի ստրուկ, նրանք պետք է կառավարվեն Աստծո Հոգով: Սակայն շատերը դառնում են թշնամու որս, քանզի երբ գայթակղությունները գալիս են, նրանք չեն մնում Հիսուսում, այլ դուրս են գալիս Նրա ձեռքից և մոլոր ված՝ կորցնում են իրենց հավատն ու համարձակությունը: Նրանք մոռա նում են, որ Հիսուսն օգնել է իրենց անցյալի դժվարություններում, որ Նրա շնորհը բավական է օրվա փորձություններին դիմակայելու համար, ևոր Նա կարող է օգնել նաև տվյալ դժվարության ժամանակ: Մեր ամենօրյա փոքր դժվարություններում մենք սխալներ ենք գոր ծում և թույլ ենք տալիս, որպեսզի դրանք մեզ նյարդայնացնեն և բար կացնեն՝ այդպիսով գայթակղության քարեր ստեղծելով մեզ ևուրիշների համար: Սակայն մեծագույն կարևորության օրհնություններն այս ամե նօրյա անհանգստությունների համբերատար տոկունության արդյունքն են, որովհետև մենք պետք է ուժ ստանանք ամենամեծ դժվարություննե րը տանելու համար: Սատանան մեզ կենթարկի ամենախիստ փորձու թյունների, իսկ մենք պետք է սովորենք Աստծո մոտ գալ յուրաքանչյուր և ամեն արտակարգ իրավիճակում: Մենք դավանում ենք աստվածաշնչյան քրիստոնեություն և խավա րում չենք, որպեսզի քայլենք անորոշության մեջ: Մենք պետք է իմա նանք, թե ուր ենք գնում: Եվ չենք կարող լինել խավարում, եթե հետևում ենք Քրիստոսին որպես մեր Առաջնորդ, քանի որ Նա ասում է. «Ով որ Իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հով հաննես 8.12): Երբ ճանապարհը թվում է դժվարություններով պաշար ված և խավարով պատված, մենք պետք է հավատանք, որ առջևում լույս կա, և չթեքվենք աջ կամ ձախ, այլ գնանք առաջ` չնայելով մեր բոլոր փորձություններին և գայթակղություններին: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. մայիսի 19:
358
7 ՈՉ «ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
դեկտեմբեր
Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախե նաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր: Հռոմեացիս 8.15:
Սրբագործումն սկսվում է սրտում, և մենք պետք է Աստծո հետ այնպի սի հարաբերություն ունենանք, որ Հիսուսը կարողանա Իր աստվածային կաղապարը մեզ վրա դնել: Մենք պետք է ազատվենք ես-ից Հիսուսին տեղ տալու համար, սակայն քանի՜-քանի՜ սրտեր այնքան են լցված կուռքերով, որ նրանցում տեղ չկա աշխարհի Փրկագնողի համար: Աշխարհը մարդ կանց սրտերը պահում է գերության մեջ: Նրանք իրենց մտքերն ու ջանքերը կենտրոնացնում են իրենց բիզնեսի, իրենց դիրքի, իրենց ընտանիքի վրա: Նրանք առաջնորդվում են իրենց կարծիքով և ճանապարհներով և փայ փայում են դրանք որպես կուռքեր իրենց հոգում, սակայն մենք չենք կարող թույլ տալ մեզ հանձնվել ես-ի ծառայությանը` պահելով մեր սեփական ճա նապարհներն ու գաղափարները և բացառելով Աստծո ճշմարտությունը: Մենք պետք է ազատվենք ես-ից: Սակայն սա պահանջվող ամենը չէ, քանի որ, երբ մենք հրաժարվում ենք մեր կուռքերից, դատարկ տարածու թյունը պետք է լցվի: Եթե սիրտը թողնվի ամայի, դատարկ տարածությունը չլցվի, այն կլինի մի մարդու կարգավիճակում, ում տունը «պարապ, սրբված և հարդարված» էր (Մատթեոս 12.44), սակայն հյուր չուներ: Չար հոգին իր հետ վերցրեց յոթ ուրիշ հոգիների, որ իրենից չար էին, և ներս մտան ևապ րեցին այնտեղ, ևայդ մարդու վերջին վիճակն ավելի վատ էր, քան առաջինը: Ձեզ կարող է թվալ, թե չեք կարող արժանանալ երկնքի հավանությա նը: Կամ գուցե կասեք. «Ես ծնվել եմ չարի բնական հակումով և չեմ կա րող հաղթահարել այն»: Սակայն մեր երկնային Հայրը կատարել է բոլոր նախապատրաստությունները, որպեսզի դուք կարողանաք հաղթահա րել յուրաքանչյուր ոչ սուրբ միտում: Դուք պետք է հաղթահարեք այն պես, ինչպես Քրիստոսը հաղթահարեց ձեր փոխարեն: Նա ասում է. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա» (Հայտնություն 3.21): Մեղքն էր, որ վտանգի ենթարկեց մարդկային ընտանիքը, և մինչև մարդու ստեղծվելը կանխորոշվել էր, որ եթե մարդը ձախողի ստուգումը, Հիսուսը կդառնա նրա զոհն ու երաշխավորը, որպեսզի Նրան հավատա լով` մարդը կարողանար հաշտվել Աստծո հետ, որովհետև Քրիստոսն էր Գառը, «որ աշխարհի սկզբից ի վեր մորթված էր» (Հայտնություն 13.8): Քրիստոսը մահացավ Գողգոթայի վրա, որպեսզի մարդն իշխանություն ունենա հաղթահարելու մեղքի հանդեպ իր բնական հակումները: Սակայն հարց է հնչում. «Չե՞մ կարող արդյոք ունենալ իմ սեփական ճանապարհն ու գործել իմ ուզածի պես»: Ո՛չ, դուք չեք կարող ունենալ ձեր ճանապարհը և մտնել երկնքի արքայություն: Այնտեղ չի լինելու ոչ մի «իմ ճանապարհ»: Մարդկային ոչ մի ճամփա տեղ չի գտնի երկնային արքայությունում: Մեր ճանապարհները պետք է կորչեն Աստծո ճանա պարհների մեջ: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. փետրվարի 23: 359
դեկտեմբեր
8
ԱՂՈԹՔՆ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ
Որովհետև ամեն, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհը, և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավա տը: Ա Հովհաննես 5.4:
Մինչ Հիսուսը` մեր Բարեխոսը, խնդրում է մեզ համար երկնքում, Սուրբ Հոգին աշխատում է մեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճու թյան պես: Ողջ երկինքն է հետաքրքրված հոգիների փրկությամբ: Ապա ի՞նչ պատճառ ունենք մենք կասկածելու, որ Տերը կօգնի ևօգնում է մեզ: Մենք, որ սովորեցնում ենք մարդկանց, պետք է ինքներս Աստծո հետ կենսական կապ ունենանք: Հոգում և Խոսքում մենք մարդկանց համար պետք է լինենք ինչպես աղբյուր, որովհետև Քրիստոսը մեզանում աղբ յուր է, որ հավիտենական կյանքի համար է բխում: Վիշտն ու ցավը կա րող են ստուգել մեր համբերությունն ու հավատը, սակայն Անտեսանելիի ներկայության պայծառությունը մեզ հետ է, և մենք պետք է ես-ը թաքց նենք Հիսուսի հետևում: Խրախուսեք եկեղեցին, բարձրացրեք այն աղոթքում Աստծո առաջ: Ասեք նրանց, որ երբ զգում են, որ մեղք են գործել և չեն կարող աղոթել, դա աղոթքի ճիշտ ժամանակն է: Շատերն իրենց ստորացված են զգում իրենց ձախողումների պատճառով, որ հաղթվել են թշնամուց՝ նրան հաղթելու փոխարեն: Աշխարհը, եսասիրությունը և մարմնական ցան կությունները թուլացրել են նրանց, և նրանք կարծում են, թե ոչ մի օգուտ չկա Աստծուն մոտենալուց, սակայն այդ միտքը թշնամու առաջարկնե րից մեկն է: Նրանք կարող են լինել ամոթահար և խորապես ընկճված, սակայն պետք է աղոթեն և հավատան: Երբ նրանք խոստովանեն իրենց մեղքերը, Նա հավատարիմ է ևարդար, որ նրանց մեղքերը թողնի նրանց և սրբի նրանց ամեն անիրավությունից (տե՛ս Ա Հովհաննես 1.9): Թեև միտքը կարող է շեղվել աղոթքից, մի հուսալքվեք, հետ բերեք այն գահի առաջ, և մինչև հաղթանակ չտանեք, մի լքեք ողորմության նստավայրը: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ձեր հաղթանակը պետք է դրսևորվի ուժգին հույզով: Ոչ, «սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Տերը գիտի ձեր ցանկությունները, մնա ցեք Նրան մոտ հավատով ևակնկալեք ստանալ Սուրբ Հոգին: Սուրբ Հոգու գործը մեր բոլոր հոգևոր փորձառությունները վերահս կելն է: Հայրն Իր Որդուն տվեց մեզ համար, որպեսզի Որդու միջոցով Սուրբ Հոգին կարողանա մոտենալ մեզ ևառաջնորդել դեպի Հայրը: Աստ վածային ներգործության շնորհիվ մենք ունենք բարեխոսության հոգին, որի միջոցով կարող ենք խնդրել Աստծուն, ինչպես մարդն է խնդրում իր ընկերոջը: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3:
360
դեկտեմբեր
9
ՄԻՇՏ ԿԱ ԲԱՑ ԴՈՒՌ
Գիտեմ քո գործերը, ահա քո առաջ մի բացված դուռ դրի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև քիչ զորություն ունես, և Իմ խոսքը պահեցիր և Իմ անունը չուրացար: Հայտնություն 3.8:
Նրանք, ովքեր կլինեն հաղթողներ, մեծապես կբարձրացվեն Աստծո և Նրա հրեշտակների առաջ: Քրիստոսը խոստացել է, որ կդավանի նրանց անուններն Իր Հոր և երկնքի սուրբ հրեշտակների առաջ: Նա մեզ օգ նության առատ խոստումներ է տվել, որպեսզի մենք հաղթողներ լինենք: Ճշմարիտ Վկան մեզ վստահեցրել է, որ Ինքը մեր առաջ բաց դուռ է դրել, որը ոչ ոք չի կարող փակել: Նրանք, ովքեր փորձում են հավատարիմ լինել Աստծուն, կարող են զրկվել աշխարհի շատ առավելություններից: Նրանց ճանապարհը կա րող է փակվել, և նրանց գործը կարող է խոչընդոտել ճշմարտության թշնամին, սակայն չկա մի ուժ, որը կկարողանա փակել Աստծո և նրանց հոգիների միջև եղած հաղորդակցության դուռը: Քրիստոնյան ինքը կա րող է փակել այդ դուռը` մեղքի մեջ ընկղմվելով կամ երկնքի լույսը մերժե լով: Նա կարող է դարձնել իր ականջները ճշմարտության լուրը լսելուց և այս կերպ խզել Աստծո ևիր հոգու միջև եղած կապը: Դուք կարող եք ունենալ ականջներ, բայց չլսել: Դուք կարող եք ունե նալ աչքեր, բայց չտեսնել լույսը, ոչ էլ ստանալ այն լուսավորությունը, որն Աստված տվել է ձեզ: Դուք կարող եք փակել դուռը լույսի առաջ ճիշտ այն պես, ինչպես փարիսեցիները փակեցին դուռը Քրիստոսի առաջ, երբ Նա սովորեցնում էր իրենց: Նրանք չստացան Նրա բերած լույսն ու գիտու թյունը, որովհետև դրանք չեկան այն ճանապարհով, որով նրանք էին սպասում: Քրիստոսը երկրի լույսն էր, ևեթե նրանք ընդունեին այն լույսը, որը Նա ողորմածաբար բերել էր իրենց, կփրկվեին, սակայն նրանք մեր ժեցին Իսրայելի Սուրբին: Քրիստոսն ասաց, որ նրանք «խավարն ավելի սիրեցին, քան լույ սը, որովհետև նրանց գործերը չար էին։ Որովհետև ամեն չար գործողն ատում է լույսը, և չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն» (Հովհաննես 3.19, 20): Նա ասաց. «Եվ դուք չեք կամենում Ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք» (Հովհաննես 5.40): Ճանապարհը բաց էր, սակայն իրենց սեփական կյանքի ընթացքով նրանք փակեցին դուռը և խզեցին կապը Քրիստոսի հետ: Մենք կարող ենք անել նույնը` մերժելով լույսն ու ճշմարտությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. մարտի 26:
361
10 ՓՆՏՐԵԼՈՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
դեկտեմբեր
Չգիտե՞ք, թե ասպարեզի մեջ վազողներն ամենքն են վազում, բայց մեկն է հաղթանակն առնում, դուք այնպես վազեք, որ հաս նեք։ Եվ ամեն, ով որ մրցում է, ամեն բանից ժուժկալ է լինում, հիմա նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անա պականելի: Ա Կորնթացիս 9.24, 25:
Քանի՞ տարի ենք մենք Տիրոջ այգում: Եվ ի՞նչ օգուտ ենք բերել Տի րոջը: Ինչպե՞ս ենք մենք կանգնում Աստծո քննող աչքի առաջ: Աճո՞ւմ է արդյոք մեր մեջ հարգանքը, սերը, խոնարհությունն ու վստահությունն առ Աստված: Արդյո՞ք երախտապարտ ենք Նրան Իր բոլոր ողորմածու թյունների համար: Փորձո՞ւմ ենք արդյոք օրհնել մեզ շրջապատողներին: Ցուցադրո՞ւմ ենք արդյոք Հիսուսի հոգին մեր ընտանիքներում: Սովո րեցնո՞ւմ ենք արդյոք Նրա Խոսքը մեր երեխաներին, ճանաչեցնո՞ւմ ենք նրանց Աստծո հրաշալի գործերը: Քրիստոնյան Հիսուսին պետք է ներ կայացնի և՛ բարի լինելով, և՛ բարին գործելով: Այնուհետև կլինի կյանքի անուշահոտություն, բնավորության գրավչություն, ինչը կբացահայտի այն փաստը, որ նա Աստծո զավակ է` երկնքի ժառանգ: Եղբայրնե՛ր, դադարեք լինել ծույլ ծառաներ: Յուրաքանչյուր հոգի պետք է պայքարի հակումների դեմ: Քրիստոսը չեկավ մարդկանց փրկե լու իրենց մեղքերի մեջ, այլ եկավ փրկելու իրենց մեղքերից: Նա մեզ հա մար հնարավոր դարձրեց սուրբ բնավորություն ունենալը, ուրեմն մի հանդուրժեք թերություններն ու այլանդակությունները: Եվ մինչ եռան դուն կերպով փնտրում ենք բնավորության կատարելություն, պետք է հի շենք, որ սրբագործումը ոչ թե մի վայրկյանի գործ է, այլ ամբողջ կյանքի: Պողոսը գրում է. «Ես ամեն օր մեռնում եմ» (Ա Կորնթացիս 15.31): Օրեցօր հաղթանակի գործը պետք է առաջ գնա: Ամեն օր մենք պետք է դիմակա յենք գայթակղություններին և հաղթանակ տանենք եսասիրության բոլոր դրսևորումների դեմ: Օրեցօր մենք պետք է փայփայենք սեր և խոնարհություն և մեր մեջ զարգացնենք բնավորության այն բոլոր կատարելությունները, որոնք հաճելի կլինեն Աստծուն և մեզ համապատասխան կդարձնեն երկնքի օրհնյալ հասարակությանը: Այս գործն իրականացնել փորձող բոլոր ան ձանց տրված խոստումը շատ թանկ է. «Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի. և կդավա նեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ» (Հայտնու թյուն 3.5): Պատմական ակնարկներ, 181:
362
11 ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՋՈՐԴՆ ԱՎԵԼԻ Է ՀԵՇՏԱՑՆՈՒՄ
դեկտեմբեր
Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջո ցով, որ մեզ սիրեց: Հռոմեացիս 8.37:
Ձեր առաջ ծառացած գործը ձեր կյանքի մնացած օրերը լավացնե լու, ձեր բնավորությունը բարեփոխելու և վեհացնելու համար է: Նորոգ ված հոգում նոր կյանք է սկսվում: Քրիստոսը ներսում ապրող Փրկիչն է: Այն, ինչից հրաժարվելը բարդ է թվում, պետք է պարզապես ջանք անել և թողնել: Ամբարտավան, հրամայական բառեր չպետք է ասվեն, ինչի արդյունքում թանկագին հաղթանակ կտարվի: Յուրաքանչյուր ինքնամերժման, ես-ի խաչելության արդյունքը կլի նի իրական երջանկությունը: Մեկ հաղթանակից հետո հաջորդն ավե լի հեշտ է տրվում: Եթե Մովսեսն արհամարհեր Աստծուց իրեն տրված հնարավորություններն ու առավելությունները, նա կանտեսեր երկնքից տրված լույսը և կդառնար հուսալքված, թշվառ մարդ: Մեղքը գալիս է ներքևից, ևերբ դրան տեղ ենք տալիս, սատանան ամրանում է հոգում, որպեսզի այնտեղ վառի դժոխքի կայծերը: Աստված չի տվել Իր օրենքը հոգիների փրկությունը կանխելու համար. Նա ցանկանում է, որպեսզի բոլորը փրկվեն: Մարդն ունի լույս և հնարավորություններ, ևեթե օգտա գործի դրանք, կարող է հաղթել: Դուք ձեր կյանքով կարող եք ցույց տալ Աստծո շնորհի զորությունը հաղթանակելու գործում: Սատանան փորձում է իր գահը տեղադրել հոգու տաճարում: Երբ նա է կառավարում, իրեն ցուցադրում է վատ և բարկացկոտ բառերով, դառը խոսքերով, որոնք տրտմեցնում և վիրավորում են, բայց քանի որ լույսը ոչ մի կապ չունի խավարի հետ, իսկ Քրիստոսը՝ Բելիարի, մարդն ամբողջո վին պետք է պատկանի կա՛մ մեկին, կա՛մ մյուսին: Հանձնվելով զվարճու թյուններին, ագահությանը, մոլորություններին, խաբեություններին կամ որևէ տեսակի մեղքի` մարդը քաջալերում է իր սրտում տեղ գտած սա տանայի սկզբունքները և փակում է երկնքի դուռն իր իսկ առջև: Մեղքի պատճառով սատանան դուրս վռնդվեց երկնքից, և մեղքին անձնատուր եղած և մեղքը խրախուսող ոչ մի մարդ չի մտնի երկինք, որովհետև սա տանան կրկին հենակետ կունենա այնտեղ: Երբ մարդն ամեն օր ջերմեռանդորեն զբաղվում է իր բնավորության արատները վերացնելու գործով, նա փայփայում է Քրիստոսին իր հոգու տաճարում, և Քրիստոսի լույսը նրանում է: Քրիստոսի երեսի լույսի պայ ծառ շողերի ներքո նրա ողջ լինելիությունը վեհանում է և ազնվանում: Վկայություններ եկեղեցու համար 4:345, 346:
363
12 ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ
դեկտեմբեր
Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լի նողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորա պես: Հռոմեացիս 8.1:
Խոստացվել է, որ Սուրբ Հոգին կլինի նրանց հետ, ովքեր պայքարում են հաղթանակի համար՝ ցուցադրելով ուժի զորությունը, մարդկանց գերբնական ուժ տալով և անտեղյակներին ցույց տալով Աստծո թագա վորության հրաշքները: Սուրբ Հոգին պետք է լինի մեր օգնականը: Աստ ծո միածին Որդին խոնարհեցրեց Իրեն, դիմացավ խորամանկ թշնամու փորձություններին և պայքարեց նրա դեմ Իր երկրային կյանքի ողջ ըն թացքում: Եվ մահացավ Անմեղը` մեղավորների փոխարեն, որպես զի մարդկությունը չկործանվի. ի՞նչ օգուտ կլիներ դրանից, եթե Հոգին չտրվեր որպես շարունակաբար աշխատող, վերածնող ներգործություն՝ արդյունավետ դարձնելու համար մեր դեպքում այն, ինչը մշակել էր աշ խարհի Փրկագնողը: Աշակերտներին տրված Սուրբ Հոգին օգնեց նրանց ամուր կանգնել կռապաշտության դեմ և վեհացնել միմիայն Աստծուն: Սուրբ Հոգին առաջնորդում էր սուրբ պատմիչների գրիչը՝ Քրիստոսի թանկագին բառերի և գործերի արձանագրությունը ներկայացնելու աշ խարհին: Սուրբ Հոգին անընդհատ գործում է` փորձելով մարդկանց ու շադրությունը հրավիրել Գողգոթայի խաչի վրա կատարված մեծագույն զոհաբերությանը, բացահայտելու աշխարհին մարդու նկատմամբ Աստ ծո սերը և դատապարտված հոգուն՝ Սուրբ Գրքի թանկագին խոստում ները: Սուրբ Հոգին է, որ խավարած մտքին բերում է արդարության Արևի պայծառ շողերը: Սուրբ Հոգին է, որ մարդու սիրտը բոցավառում է հա վիտենության ճշմարտությունների զարթոնք ապրած գիտակցությամբ: Սուրբ Հոգին է, որ մտքին ներկայացնում է արդարության բարոյական չափանիշը և հանդիմանում է մեղքը: Սուրբ Հոգին է, որ տալիս է Աստծո ուզած տրտմությունը, որն ապաշխարություն է գործում առանց զղջալու և ներշնչում է հավատ Նրա նկատմամբ, Ով միակն է, որ կարող է փրկել բոլոր մեղքերից: Սուրբ Հոգին է, որ աշխատում է բնավորությունը վե րափոխելու ուղղությամբ` մարդկանց կապվածությունները հեռացնելով ժամանակավոր և կործանվող արժեքներից և կենտրոնացնելով դրանք անմահ ժառանգության, երբեք չկործանվող հավիտենական արժեքնե րի վրա: Սուրբ Հոգին վերստեղծում, նորոգում և սրբագործում է մարդ կանց, որպեսզի նրանք կարողանան դառնալ արքայական ընտանիքի անդամներ, երկնային Թագավորի զավակներ: Ժամանակների նշաննե րը, 1893թ. ապրիլի 17:
364
դեկտեմբեր
13
ՀԻՍՈՒՍԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ
Արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ։ Սրբեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ, և ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ: Հակոբոս 4.7, 8:
Երբ մեզ փորձություն է վրա հասնում, մեզ հարկավոր է հոգևոր խո րաթափանցություն՝ սատանայի գործունեությունը տարբերակելու և Հիսուսին ավելի մոտենալու համար: Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտե նա ձեզ: Հակառակ կացեք սատանային, և նա կփախչի ձեզանից: Անհ րաժեշտ է ամեն վայրկյան պատերազմել հավատի բարի պատերազմը, որպեսզի ընդդիմանանք կասկածին և խրախուսենք հավատը: Գայթակ ղության ժամանակ բանականությունը պետք է հաղթի ես-ի հակումնե րին: Ես-ը կպայքարի հաճույքի համար, սակայն հակումների դեմ պետք է պայքարել, իսկ գայթակղությունը` հաղթահարել: Տերը նախազգուշացումներ է տվել, ներկայացրել է սկզբունքներ, որոնց յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հետևի և կիրառի դրանք կյանքում: Նրանք, ովքեր անտարբերությամբ են անցնում այն լույսի և նախազգուշացումների կողքով, որոնք Աստված է տվել, կդառնան ավելի ու ավելի եսասեր և ինքնավստահ: Նրանք, ովքեր չեն ընդունում իրենց կախվածությունը Աստծուց, կկործանվեն թշնամու կողմից: Սատանան գործում է ամեն հավանական ձևերով` իր շարքերում պահելու նրանց, ովքեր հայտարարում են, թե Տիրոջ կողմից են: Նա կարող է կուրացնել նրանց աչքերն այնքան, մինչև լույսը խավար կոչեն, իսկ խավարը` լույս: Թեև Աստծո լույսը փայլում է ավելի վառ շողերով, քան երբևէ, և կփայլի ավելի ու ավելի պայծառ, քանի որ մենք մոտենում ենք Երկիր մոլորակի պատմության ավարտին, այն մարդիկ կկարողանան ճշմար տությունը կեղծիքից տարբերակել, ովքեր հաճախ ծնկած աղոթում են ու որոնում Աստծո իմաստությունը: Միայն արդարության Արևի պայծառ շողերը կարող են բացահայտել թշնամու բազմաթիվ և տարատեսակ դավադրությունները: Չարը գործի է անցել անարդարության ողջ խա բեբայությամբ, և քանի որ մենք չպետք է պահենք մեր աչքերը խավարի ուժերի վրա, չենք կարող տեղյակ չլինել նրա գործիքների մասին: Սակայն մեր հավատը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստո սում: Նայելով Նրան, կախվելով Նրա զորությունից` որպես բավարար ուժ բոլոր արտակարգ իրավիճակների համար, մեր սիրտը միանում է Նրա սրտին, մեր կյանքը անտեսանելի կապերով կապվում է Նրա կյան քին, և քանի որ Նա ապրում է, մենք ևս կապրենք: Սա է գործնական կրոնը, քանի որ մենք կպահպանվենք Աստծո զորությամբ` հավատա լով փրկությանը: Մեզանից ոչ ոք չի կարող ապահով լինել, եթե մենք Տի րոջ հետ հավիտենական ուխտի մեջ չմտնենք. սա չպետք է մոռանանք: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 14: 365
14 ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԿՆՔԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐԳԵՎՈՒՄ
դեկտեմբեր
Ասում եմ ձեզ, թե այսպես ուրախություն կլինի երկնքում մեկ մե ղավորի համար, որ ապաշխարի, քան թե իննսունինն արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ: Ղուկաս 15.7:
Սատանայի գործակալները մշտապես պայքարում են մարդու մտքին տիրելու համար: Սակայն Աստծո հրեշտակներն անդադար աշխատում են` ուժեղացնելով այն մարդկանց թույլ ձեռքերը և հաստատելով նրանց թույլ ծնկները, ովքեր դիմում են Աստծո օգնությանը: Աստծո յուրաքանչ յուր զավակի տրված է հետևյալ խոստումը. «Խնդրեք, և կտրվի ձեզ, որո նեք, և կգտնեք, դուռը թակեք, և կբացվի ձեզ, որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի» (Մատթեոս 7.7, 8): Տերն ունեցել է անկեղծ զավակներ, ովքեր Իր հետ ուխտ են կապել զոհաբերության միջոցով: Նրանք չեն շեղվել իրենց ազնվությունից: Նրանք իրենց պահպանել են անբիծ ու անարատ և առաջնորդվել են կյանքի Լույսով՝ տապալելով թշնամու չար մտադրությունները: Արդյո՞ք այժմ մարդիկ կիրականացնեն իրենց դերը սատանային հակառակվե լու գործում: Եթե նրանք անեն դա, նա, անկասկած, կհեռանա նրանցից: Հրեշտակները, ովքեր ձեզ համար կանեն այն, ինչ դուք չեք կարող անել ինքնուրույն, սպասում են ձեր համագործակցությանը: Նրանք ակնկա լում են, որ դուք կպատասխանեք Քրիստոսի կանչերին: Մոտեցեք Աստ ծուն և միմյանց: Մեծ ցանկությամբ, լուռ աղոթքով, սատանային ընդդի մանալով` դրեք ձեր կամքը Աստծո կամքի կողքին: Եթե ունենաք չարին ընդդիմանալու միասնական ցանկություն ևանկեղծ աղոթեք. «Ազատիր ինձ փորձություններից», դուք ուժ կստանաք օրվա համար: Երկնային հրեշտակների գործն է մոտենալ հոգնած, փորձություններ տարած և տառապող մարդկանց: Նրանք աշխատում են երկար և ան խոնջ՝ փրկելու նրանց հոգիները, ում համար Քրիստոսը մահացավ: Եվ երբ մարդը գնահատում է այդ առավելությունը, երբ գնահատում է իրեն ուղարկված երկնային օգնությունը, արձագանքում է Սուրբ Հոգու ներ գործությանը, դնում է իր կամքը Քրիստոսի կամքի կողքին, հրեշտակ ները լուրը տանում են երկինք: Վերադառնալով երկնային պալատներ` նրանք զեկուցում են իրենց հաջողությունների մասին՝ միացած այն հո գիներին, ում հետ աշխատել են, և երկնքում ուրախություն է տիրում: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հուլիս 4:
366
15 ՈՉԻՆՉ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ
դեկտեմբեր
Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Ա Կորնթացիս 15.57:
Քրիստոնեական կյանքը մշտական հակամարտության կյանք է: Այն ճակատամարտ է ու երթ: Յուրաքանչյուր հնազանդության արարք, յու րաքանչյուր ինքնամերժման քայլ, խիզախորեն հաղթահարված յուրա քանչյուր փորձություն ու գայթակղություն փաստում են, որ մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնացել հավիտենական հաղթանակի ճանապարհին: Մարդու համար հույս կա: Քրիստոսն ասում է. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթե ցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա» (Հայտնություն 3.21): Սա կայն եկեք երբեք չմոռանանք, որ մեր սեփական ուժով արված ջանքերը միանգամայն անօգուտ են: Մեր ուժը թուլություն է, մեր դատողությունը` անմտություն: Միայն մեր Նվաճողի անունով և զորությամբ մենք կարող ենք նվաճել: Երբ մենք ճնշվում ենք գայթակղությամբ, երբ ոչ քրիստո սանման ցանկությունները պայքարում են տիրական լինելու համար, եկեք ջերմեռանդ և համառ աղոթք բարձրացնենք երկնային Հորը Քրիս տոսի անունով: Սա աստվածային օգնություն կբերի: Փրկագնողի ան վամբ մենք կարող ենք հաղթանակ ձեռք բերել: Տեսնելով մեղքի հանցավորությունը՝ մենք անօգնական ընկնում ենք խաչի առաջ` ներում և ուժ խնդրելով, և այդժամ մեր աղոթքը լսվում ու պատասխանվում է: Նրանք, ովքեր իրենց աղոթքները ներկայացնում են Աստծուն Քրիստոսի անունով, Տերը նրանցից երբեք երես չի թեքի: Նա ասում է. «Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37): «Նա մտիկ է տալիս խեղճերի աղոթքին» (Սաղմոս 102.17): Մեր օգնությունը գալիս է Նրանից, Ով Իր ձեռքում է պահում ամեն ինչ: Այն խաղաղությու նը, որը Նա ուղարկում է, մեր հանդեպ ունեցած Իր սիրո երաշխիքն է: Ոչ մեկը չի կարող լինել այնքան անօգնական և այդուհանդերձ այն քան անպարտելի, քան այն անձը, ով զգում է իր ոչնչությունը ևամբողջո վին ապավինում է խաչված և հարություն առած Փրկչի արժանիքներին: Աստված կուղարկի երկնքի հրեշտակներին օգնելու այն մարդկանց, ով քեր ամբողջովին կախված են Քրիստոսից, և չի թողնի, որ նրանք հաղթ վեն: Եթե մենք ընդունենք Քրիստոսին որպես մեր Առաջնորդ, Նա մեզ ապահով կուղեկցի նեղ արահետով: Ճանապարհը կարող է լինել ան հարթ ու փշոտ, բարձունքը` կտրուկ և վտանգավոր, աջ ու ձախ կարող են ծուղակներ հանդիպել: Երբ հոգնած ենք և հանգստի կարոտ, մեզա նից կարող է պահանջվել տքնել, երբ թուլացած ենք` պայքարել, սակայն ունենալով Քրիստոսին որպես մեր Առաջնորդ` մենք չպետք է ձախողենք երկնքին հասնելը: Ժամանակների նշանները, 1902թ. հոկտեմբերի 29: 367
դեկտեմբեր
16 ԿՐԱԿԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԽԱՆՁՈՂ
Եվ Տերն ասաց սատանային. Տերը քեզ հանդիմանի, ով սատա նա, և Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմին. մի՞թե սա կրակից ազատված խանձող չէ: Զաքարիա 3.2:
Հիսուսն Իր ժողովրդի մասին խոսում է որպես կրակից ազատված խանձող, իսկ սատանան հասկանում է, թե դա ինչ է նշանակում: Աստծո Որդին դիմացավ Գեթսեմանում և Գողգոթայի վրա սահմռկեցուցիչ տա ռապանքների, որպեսզի փրկի Իր ժողովրդին չարի իշխանությունից: Կործանվող հոգիների փրկությանն ուղղված Հիսուսի աշխատանքը նման է նրանց փրկելու համար Իր ձեռքը կրակի մեջ մտցնելուն: Հեսուն, ով ներկայացնում է Աստծո ժողովրդին, հագել է կեղտոտ հանդերձներ և կանգնած է հրեշտակի առաջ, սակայն քանի որ ժողովուրդն ապաշխա րում է Աստծո օրենքը ոտնահարելու համար, և հավատի ձեռքով կառ չում Քրիստոսի արդարությանը, Հիսուսն ասում է. «Ես քո վրայից վեր առա քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում» (տե՛ս Զաքարիա 3.4): Միայն Քրիստոսի արդարությամբ է, որ մենք հնարավորություն ենք ստանում պահել օրենքը: Աստծուն անկեղծորեն և ճշմարտությամբ երկրպագողները, ովքեր իրենց հոգիները ներկայացնում են Նրա առաջ ինչպես քավության մեծ օրը, Գառի արյամբ կլվանան իրենց բնավորու թյան հանդերձները և դրանք կդարձնեն ճերմակ: Սատանան փորձում է կապել մարդկանց միտքը մոլորությունով, այնպես, որ մարդիկ չապաշ խարեն և չհավատան, որպեսզի չհանեն իրենց կեղտոտ հանդերձները: Ինչո՞ւ եք կառչում ձեր բնավորության թշվառ թերություններին և այդ պիսով փակում ճանապարհը, որ Հիսուսը չկարողանա աշխատել ձեր օգտին: Դժավարության ժամանակին Աստծո ժողովրդի դիրքը նման կլինի Հեսուի դիրքին: Նրանք տեղյակ կլինեն երկնքում իրենց համար կատար վող գործից: Նրանք կգիտակցեն, որ իրենց անունների դիմաց գրանց ված են մեղքեր, սակայն նաև կիմանան, որ ապաշխարողների և Քրիս տոսի արժանիքներին կառչողների մեղքերը մաքրվում են: Նրանք, ովքեր ցուցաբերել են իրական ապաշխարում մեղքից և Քրիստոսում ունեցած կենդանի հավատով հնազանդ են Աստծո պատվիրաններին, իրենց անունները կպահպանեն կյանքի գրքում, և Հիսուսը նրանց կդավանի Հոր և երկնային հրեշտակների առաջ: Հիսուսը կասի. «Նրանք Իմն են, Ես նրանց գնել եմ Իմ սեփական արյունով»: Ժամանակների նշանները, 1890թ. հունիսի 2:
368
17 ՀԱՂԹԱՆԱԿ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ
դեկտեմբեր
Եվ Քո խոսքը նրանց տվի, ևաշխարհը նրանց ատեց, որովհետև աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ: Ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից: Հով հաննես 17.14, 15:
Քրիստոնյան աշխարհում պարտականություններ ունի, և Աստված ակնկալում է նրանից հավատարիմ կատարում: Նա չպետք է սահմա նափակի իրեն վանքի պատերի ներսում, ոչ էլ խուսափի աշխարհիկ մարդկանց հետ շփումից: Ճիշտ է, որ նրա սկզբունքները կստուգվեն ամենախիստ ստուգարքով, և նրան ցավ կպատճառի այն ամենը, ին չը նրա աչքերը կտեսնեն, և ականջները կլսեն: Սակայն ճանաչելով այս տեսարաններն ու ձայները` նա չպետք է սկսի սիրել դրանք: Շփվելով աշխարհի հետ` մենք հակված ենք ձեռք բերել աշխարհի հոգին և յու րացնել նրանց սովորությունները, ճաշակներն ու նախասիրություննե րը: Սակայն մեզ հրահանգվում է. «Նրանց միջից դուրս գնացեք և բա ժանվեք, ասում է Տերը, և պիղծ բաների մի դիպչեք: Եվ Ես կընդունեմ ձեզ, և Ես ձեզ Հայր կլինեմ, և դուք Ինձ որդիներ ևաղջիկներ կլինեք» (Բ Կորնթացիս 6.17, 18): Երբեք թույլ մի տվեք աշխարհին ասել, թե աշխարհայինների ու Քրիս տոսի հետևորդների ճաշակներն ու ձգտումները նույնն են, քանի որ Աստված գիծ է տարել Իր ժողովրդի ևաշխարհի միջև: Սահմանազատ ման այս գիծը լայն է, խորն ու հստակ, այն խառնված չէ աշխարհի հետ այնպես, որ հնարավոր չլինի տարբերակել: «Տերը ճանաչում է նրանց, որ Իրն են» (Բ Տիմոթեոս 2.19): «Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց» (Մատթեոս 7.20): Միայն աղոթքի մեջ արթուն լինելով և կենդանի հավատի փորձա ռությամբ քրիստոնյան կարող է պահպանել իր անսասանությունն այն գայթակղությունների մեջ, որոնք սատանան բերում է նրա վրա: Բայց «ամեն, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, և սա է հաղթու թյունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Ձեր սրտի հետ մշտապես խոսեք հավատի լեզվով. «Հիսուսն ասել է, որ ինձ կընդունի, ևես հավատում եմ Նրա խոսքին: Ես կգովեմ Նրան, կփառաբանեմ Նրա անունը»: Սատանան կլինի ձեր կողքին, կխոչընդո տի, որ ոչ մի ուրախություն չզգաք: Պատասխանեք նրան. «Սա է հաղ թությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը»: «Ես ունեմ ամեն ինչ ուրախ լինելու համար, քանի որ Աստծո զավակ եմ: Ես վստա հում եմ Հիսուսին: Աստծո օրենքն իմ սրտում է, ևիմ քայլերից ոչ մեկում ես չեմ սայթաքի»: Ժամանակների նշանները, 1884թ. մայիսի 15:
369
դեկտեմբեր
18 ՈՒՏԵԼՈՎ ԿՅԱՆՔԻ ԾԱՌԻՑ
Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցինե րին. Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է: Հայտնություն 2.7:
Այս լուրը վերաբերում է բոլոր մեր եկեղեցիներին: Դուք երբեք չեք կա րող ձեր լսելու ունակությունն ավելի լավ օգտագործել, քան երբ ականջ դնեք, թե ինչ է ձեզ հետ խոսում Աստծո ձայնն Իր Խոսքում: Հարուստ և առատ խոստումներ են տրված նրանց, ովքեր հաղթում են: Բավական չէ պատերազմի մեջ մտնել. մենք չպետք է մեր մտքով անցկացնենք հանձն վելը: Մենք պետք է պատերազմենք հավատի բարի պատերազմը մինչև վերջ: Մինչև վերջ գնացողին խոստացված է հանդիսավոր հաղթանա կը: «Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է, նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախ տի մեջ է»: Այն, ինչ կորսվեց Ադամի անկմամբ, ավելի քան վերականգն վեց փրկագնմամբ: Աթոռի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21.5): Եկեք ուշադիր և քննադատաբար նայենք ինքներս մեզ: Արդյո՞ք մեր մկրտության ժամանակ տրված երդումները չեն խախտվել: Արդյո՞ք մենք մեռած ենք աշխարհի և կենդանի՝ Քրիստոսի համար: Արդյո՞ք մենք որո նում ենք այնպիսի արժեքներ, որոնք վերևում են, ուր Քրիստոսը նստում է Աստծո աջ կողմում: Արդյո՞ք մեզ հավիտենական Վեմին խարսխող թելը չի կտրվել: Արդյո՞ք հոսանքը մեզ դեպի կորուստ է քշում: Արդյո՞ք մենք չպետք է ջանքեր գործադրենք մեր ընթացքը հոսանքին հակառակ ուղղելու համար: Եկեք երկար չերկմտենք, այլ վճռականությամբ օգտա գործենք մեր թիերը և կատարենք մեր առաջին գործերը՝ նախքան կեն թարկվենք հուսահատ նավաբեկության: Մեր գործը մեր առանձնահատուկ անկումներն ու մեղքերը ճանա չելն է, որոնք հանգեցնում են խավարի ու հոգևոր անկայունության և մարում են մեր առաջին սերը: Աշխարհայնությո՞ւնն է արդյոք դա, եսա սիրությո՞ւնը: Սերը ինքնագնահատականի նկատմա՞մբ: Առաջինը լի նելու պայքա՞րը: Արդյո՞ք դա ցանկասիրության մեղքն է, որն այդքան եռանդուն է: Արդյո՞ք դա Նիկողայոսյանների մեղքն է, որ Աստծո շնորհը վերածում է ցանկասիրության: Արդյո՞ք դա մեծագույն լույսի, հնարավո րությունների և առավելությունների սխալ օգտագործումն ու չարաշա հումն է, որ պարծենկոտ հայտարարություններ է անում իմաստության և կրոնական գիտության վերաբերյալ, մինչդեռ կյանքն ու բնավորությունը անկայուն են ևանբարո: Ինչ էլ որ լինի, այն, ինչը փայփայվել, զարգացել և դարձել է ուժեղ և տիրել է ձեզ, հաղթահարե՛ք վճռական ջանքերով, այլապես կկորչեք: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. հունիսի 7:
370
19 ԿՐԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՍԱԿԸ
դեկտեմբեր
Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի: Հայտնություն 2.11:
«Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» բառերն այս խոստումներից հետո ազդու կարևորությամբ դիմում են Աստծո զավակներին: Մեր իսկ հավիտենական շահի համար է, որ իմա նանք և հասկանանք, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին: Եվ մենք պետք է ջանասիրաբար որոնենք լույս և գիտություն, որպեսզի անտեղ յակ չմնանք այն ամենից, ինչ Աստված հրամայել և խոստացել է Իր թան կագին Խոսքում: Մեր հոգիները կա՛մ կփրկվեն, կա՛մ կկորչեն, և մենք ջերմեռանդությամբ պետք է հարցնենք. «Ի՞նչ պետք է անեմ ես հավիտե նական կյանքը ձեռք բերելու համար»: Կյանքը շատ կարճ է, և անհրա ժեշտ է այդ կարճ կյանքն ապրել Աստծո օրենքի հետ ներդաշնակ, որը նաև տիեզերքի օրենքն է: Մենք պետք է ականջ ունենանք լսելու և սիրտ՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին: Աստծո հրեշտակները, Աստծո կամքն իմանալուց զատ, ավելի բարձր իմացության չեն հասնում, և դա նրանց մեծագույն ուրախությունն է՝ կատարել երկնային Հոր կատարյալ կամքը: Ընկած մարդն ունի Աստծո կամքին տեղեկանալու առավելությունը: Քանի դեռ մեզ տրված է փորձ նական ժամանակ, մենք պետք է առավելագույնս օգտագործենք մեր ունակությունները, որպեսզի դառնանք այն, ինչ հնարավոր է: Եվ մինչ մենք ջանք ենք անում՝ հասնելու իմացության բարձր չափանիշին, պետք է զգանք Աստծուց մեր կախվածությունը, քանի որ առանց Նրա շնորհի մեր ջանքերը չեն կարող երկարաժամկետ օգուտ բերել: Քրիստոսի շնոր հի միջոցով է, որ մենք կարող ենք հաղթողներ դառնալ: Նրա արյան ար ժանիքներով մենք պետք է լինենք նրանց շարքում, ում անունները չեն ջնջվի կյանքի գրքից: Նրանք, ովքեր վերջնական հաղթողներ են, կունենան Աստծո կյանքի հետ զուգահեռ քայլող կյանք և կկրեն հաղթողի պսակը: Երբ նման մեծ և հավիտենական պարգևը մեզ է սպասում, մենք պետք է ընթացքն անց նենք համբերությամբ` նայելով Հիսուսին` մեր հավատի Զորագլխին և Կատարողին: Ժամանակների նշանները, 1891թ. հունիսի 15:
371
20 ՔԱՅԼԵԼՈՎ ՆՐԱ ՀԵՏ ՍՊԻՏԱԿ ՀԱՆԴԵՐՁՈՎ
դեկտեմբեր
Բայց մի քանի անձինք ունես Սարդեսի մեջ էլ, որ իրենց հան դերձները չկեղտոտեցին, և նրանք սպիտակներով ման կգան Ինձ հետ, որովհետև արժանի են: Հայտնություն 3.4:
Փառք Աստծո, որ Նա ի զորու է պահել Իր ժողովրդին այնպիսի վայրում, ուր նրանք չեն կեղտոտի իրենց հանդերձները: Եթե մենք հանձնվենք Քրիստոսին, չենք պղծվի աշխարհով: «Եվ կճանաչենք, և էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը, արշալույսի պես պատրաստ է Նրա ելքը» (Օվսե 6.3): Մենք պետք է առաջ գնանք: Մենք չպետք է բավարարվենք այսօրվա ու նակություններով ևիմացությամբ: Տիեզերքի բոլոր բնակիչները դիտում են, թե ինչպես է այս վերջին օրերին Աստված պատրաստում մի ժողո վուրդ, ով կկանգնի դատաստանի օրը: Եկեք խնդրենք Աստծուն հագց նել մեզ Քրիստոսի արդարության հանդերձները, որպեսզի պատրաստ լինենք մարդու Որդու գալուստին: Նրանց մասին, ովքեր չեն կեղտոտել իրենց հանդերձները, Քրիստոսն ասում է. «Եվ նրանք սպիտակներով ման կգան Ինձ հետ, որովհետև արժանի են»: Մեր փոխարեն կատարած անսահման զոհաբերության միջոցով մենք կարող ենք ունենալ շնորհի առատություն: Աստված ողջ երկնքի առատությունը պատրաստել է մեզ համար: Այն ամենը, ինչ Նա խնդրում է մեզ, այն է, որ մենք կենդանի հավատով ընդունենք Իր խոս տումներն ու ասենք. «Ես հաստատապես հավատում եմ: Ես իրավամբ ընդունում եմ այն օրհնությունները, որոնք Դու ունես նրանց համար, ով քեր սիրում են Քեզ»: «Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի», - օ՜, ինչքան թանկ է այդ «չեմ»-ը, - «և կդավա նեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ» (Հայտնու թյուն 3.5): Երբ Աստծո քաղաքի դարպասները բացվեն իրենց փայլփլուն ծխնիների վրա, ևայն ազգը, որը պահել է ճշմարտությունը, ներս մտնի, Քրիստոսն այնտեղ կլինի մեզ դիմավորելու, անվանելու մեզ Հոր օրհն վածներ, որովհետև մենք հաղթել ենք: Նա կդիմավորի մեզ Հոր և Նրա հրեշտակների առաջ: Երբ մտնենք Աստծո արքայություն` հավիտենու թյունը ըմբոշխնելու, փորձությունները, դժվարություններն ու անհանգս տությունները, որոնք մենք այստեղ կրել ենք, կանհետանան մոռացու թյան մշուշում: Մեր կյանքը կչափվի Աստծո կյանքի հետ: Վեհաժողովի օրաթերթ, 1903թ. ապրիլի 6:
372
21 ՄԵՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ` ԳՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԳՐՔՈՒՄ
դեկտեմբեր
Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ: Հայտնություն 3.5:
«Ով որ հաղթում է» արտահայտությունը ցույց է տալիս, որ բոլորիս համար կա հաղթահարելու որևէ բան: Հաղթողը կհագնի Քրիստոսի ար դարության սպիտակ հանդերձը, և նրա համար գրված է. «Եվ նրա անու նը կյանքի գրքից չեմ ջնջի և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ»: Օ՜, ինչպիսի առավելություն է հաղթող լինելը և մեր անունների` Իր` Փրկչի կողմից Հոր առաջ ներկայացված լինելը: Եվ երբ որպես հաղթողներ «սպիտակ հանդերձներ հագնենք», Տերը կըն դունի մեր հավատարմությունն այնպես, ինչպես վաղ քրիստոնեական եկեղեցու օրերին: Նա ընդունեց այն «մի քանի անձանց Սարդեսի մեջն էլ, որ իրենց հանդերձները չկեղտոտեցրին» (Հայտնություն 3.4), և մենք էլ կքայլենք Նրա հետ սպիտակներով, որովհետև Նրա քավչարար զոհով մենք արժանի կհամարվենք: Իմ թանկագին ընկերներ, հաշվի առնելով այս խրախուսիչ խոստում ները՝ որքա՜ն ջերմեռանդորեն մենք պետք է փորձենք կատարելագործել մեր բնավորությունը, որպեսզի կանգնենք Աստծո Որդու առաջ: Միայն նրանք, ովքեր կկրեն Նրա արդարության հանդերձները, կկարողանան տանել Նրա ներկայության փառքը, երբ Նա հայտնվի «զորությամբ և մեծ փառքով»: Հաղթող լինելը շատ բան է նշանակում: Թշնամու և նրա գործակալնե րի թակարդներին պետք է տոկունությամբ ընդդիմանալ: Յուրաքանչյուր վայրկյան մենք պետք է ուշադիր լինենք: Ոչ մի ակնթարթ չպետք է տե սադաշտից կորցնենք Քրիստոսին և Նրա` փորձության պահին փրկե լու զորությունը: Մեր ձեռքը պետք է լինի Նրա ձեռքի մեջ, որպեսզի մեզ պահպանի Նրա զորությունը: Ճշմարիտ Վկան հայտարարում է. «Ահա քո առաջ մի բացված դուռ դրի» (համար 8): Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն սրտով, հոգով և ձայնով և սովորենք մոտենալ Նրան բաց դռան միջով` հավա տալով, որ կարող ենք ազատ գալ մեր խնդրանքներով, և որ Նա կլսի և կպատասխանի: Նրա` օգնելու կարողությունը կենդանի հավատի միջո ցով է, որով մենք զորություն կստանանք պայքարելու Տիրոջ ճակատա մարտում հաղթանակի վստահ երաշխիքով: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 9:
373
22 ԱՊԱՀՈՎ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԻՆ
դեկտեմբեր
Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպա հեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փոր ձի երկրի երեսի վրա բնակվողներին: Հայտնություն 3.10:
Ճակատամարտը չարի և բարու ուժերի` Աստծո ևընկած հրեշտակ ների միջև, մշտապես շարունակվում է: Մեզ ծուղակներ են շրջապա տում առջևից և հետևից, աջից և ձախից: Այն հակամարտությունը, որի միջով անցնում ենք, վերջինն է, որ կունենանք այս աշխարհում: Մենք հիմա դրա էպիկենտրոնում ենք: Երկու կողմեր պայքարում են գերիշ խանության համար: Այս հակամարտության մեջ մենք չենք կարող չեզոք մնալ: Մենք պետք է կանգնենք կա՛մ մի, կա՛մ մյուս կողմում: Եթե տեղ գրավենք Քրիստոսի կողքին, եթե Նրան դավանենք աշխարհի առաջ մեր խոսքով ու գործով, մենք դառնում ենք կենդանի վկայություն այն մասին, թե Ում ենք ընտրել ծառայելու և պատվելու: Երկրագնդի պատմության այս կարևոր շրջանում մենք չենք կարող որևէ մեկին անորոշության մեջ թողնել, թե Ում կողմում ենք: «Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին»: Այս տեքստում ներկայացված է այն փոր ձության ժամը, որը կտրվի երկրի վրա բնակվողներին փորձելու համար: Մենք ապրում ենք հենց այդ փորձության ժամանակահատվածում: Ոչ ոք չի կարող խույս տալ այս հակամարտությունից: Եթե դուք ունեք բնավո րության վատ գծեր, որոնք չեք ջանում վերացնել, վստահ եղեք, որ թշնա մին փորձ կկատարի դրանց վրա իշխանություն հաստատել, որովհետև նա ակնդետ հետևում է` ձգտելով կործանել յուրաքանչյուրի հավատը: Թշնամու ամեն մի ծուղակի վրա հաղթանակ տանելու համար մենք պետք է կառչենք այն ուժին, որը մեզանից վեր է: Մենք պետք է մշտա կան և կենդանի կապ ունենանք Քրիստոսի հետ, Ով ունի զորություն հաղթանակ տալու յուրաքանչյուր մարդու, ով կպահպանի հավատի և խոնարհության դիրքորոշում: Եթե մենք ինքնավստահ ենք և կարծում ենք, թե կարող ենք շարունակել այնպես, ինչպես մեզ է հաճո, և հույս ենք փայփայում վերջում ճիշտ կողմում հայտնվել, կպարզվի, որ չարա չար սխալվում ենք: Ու եթե վճռականապես փափագում ենք հաղթողի պարգևն ստանալ, պետք է առաջ շարժվենք քրիստոնեական պայքա րում, թեկուզ և ամեն քայլի ընդդիմության հանդիպենք: Ռևյու ընդ Հե րալդ, 1908թ. հուլիսի 9:
374
դեկտեմբեր
23 ՍՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐՈՒՄ
Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան Իմ Աստծո տաճարում, և այլևս դուրս չի գնա, և նրա վրա կգրեմ Իմ Աստծո անունը, և Իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից իմ Աստծուց, և Իմ նոր անունը: Հայտնություն 3.12:
Մեզ կարող է հրաշալի թվալ այն, որ Քրիստոսն Իրեն բացահայտեց Հովհաննեսին, թե ինչպիսին է Ինքը, և տարօրինակ, որ Նա այդ կերպ դիմում է եկեղեցիներին: Սակայն մենք պետք է հիշենք, որ եկեղեցին, որ քան էլ որ այն տկարացած ևարատավոր լինի, Քրիստոսի առավելագույն ուշադրության առարկան է: Նա մշտապես նրան վերաբերվում է քնքուշ հոգատարությամբ և զորացնում է Իր Սուրբ Հոգով: Թույլ կտա՞նք արդ յոք մենք՝ որպես եկեղեցու անդամներ, ազդել մեր մտքերի վրա և գործել մեր միջոցով Իր փառքի համար: Արդյո՞ք ուշադրություն կդարձնենք այն լուրին, որը Նա տալիս է եկեղեցուն: Եկեք վճռենք լինել այն մարդկանց շարքերում, ովքեր կդիմավորեն Նրան ուրախությամբ Իր գալուստի ժա մանակ, և ոչ թե նրանց, ովքեր «Նրա վրա կոծ կանեն» (Հայտնություն 1.7): Եկեք ապահովենք մեր փրկությունը` հնազանդվելով այն լուրերին, որոնք Նա տալիս է Իր եկեղեցուն: Քրիստոսը եկեղեցուն մխիթարության խոսքեր է ասում. «Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպահեմ այն փորձու թյան ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին: Ահա Ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը: Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան Իմ Աստծո տաճարում, ևայլևս դուրս չի գնա, և նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը և Իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից Իմ Աստծուց, և Իմ նոր անունը» (Հայտնություն 3.10-12): Եկեք ձգտենք մեր Տիրոջ արքայություն մուտք ունենալ: Եկեք ջանա սիրաբար ուսումնասիրենք Ավետարանը, որ Քրիստոսն անձամբ եկավ Հովհաննեսին ներկայացնելու Պատմոս կղզում, այն Ավետարանը, որը նկարագրված է. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց Իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի» (Հայտնություն 1.1): Եկեք միշտ հիշենք, որ «երանելի են այս մարգարեության խոսքե րը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները, որով հետև ժամանակը մոտեցել է» (համար 3): Ժամանակների նշանները, 1903թ. փետրվարի 4:
375
դեկտեմբեր
24
ՏԵՂ ՆՐԱ ԱԹՈՌԻ ՎՐԱ
Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա: Հայտնություն 3.21:
Մենք կարող ենք հաղթել: Այո, լիովին, կատարելապես: Հիսուսը մա հացավ՝ ելքի ճանապարհ բացելու մեզ համար, որպեսզի կարողանանք հաղթահարել յուրաքանչյուր սխալ, դիմադրել յուրաքանչյուր գայթակ ղության և վերջում նստենք Իր հետ Իր աթոռին: Մեր առավելությունն է հավատ և փրկություն ունենալը: Աստծո զորությունը չի նվազել: Այն նույնքան առատորեն կհեղվի այժմ, որքան այն ժամանակներում, բայց եկեղեցին կորցրել է պահանջելու իր հավատը, պայքարելու իր եռան դը, ինչպես արեց Հակոբը` հայտարարելով. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես» (Ծննդոց 32.26): Հավատի տոկունությունը մեռնում է: Այն պետք է վերածնվի Աստծո ժողովրդի սրտերում: Նրանք պետք է պահան ջեն օրհնությունները: Հավատը, կենդանի հավատը միշտ ուղղորդում է վեր` դեպի Աստված և փառք, անհավատությունը` ներքև՝ դեպի խա վարն ու մահը: Շատերն այնքան են ընկղմված իրենց աշխարհային հոգսերի ու ան հանգստությունների մեջ, որ շատ քիչ ժամանակ են տրամադրում աղոթ քին և դրանով քիչ են հետաքրքրված: Նրանք կարող են պահել երկրպա գության ձևը, սակայն իրական աղաչանքի հոգին պակասում է: Նման մարդիկ մեծապես շեղվել են Օրինակից: Հիսուսը` մեր Օրինակը, մշտա պես աղոթքի մեջ էր, ևօ՜, ի՜նչ ջերմեռանդ, ի՜նչ բուռն էին Նրա աղոթքնե րը: Եթե Նա` Աստծո սիրելի Որդին, այդպիսի ջերմեռանդության, այդպի սի տառապանքի էր հասել մեր պատճառով, ինչքան ավելի մեծ կարիք կա, որ մենք, որ կախված ենք Երկնքից, մեր ուժի ու զորության համար ամբողջ հոգով պայքարենք Աստծո հետ: Մենք չպետք է բավարարվենք, մինչև որ յուրաքանչյուր գիտակցված մեղք խոստովանվի, այնուհետև մեր առավելությունն ու պարտակա նությունն է հավատալ, որ Աստված կընդունի մեզ: Մենք չպետք է սպա սենք, որ մյուսներն անցնեն խավարի միջով և ձեռք բերեն հաղթանա կը, որպեսզի մենք ուրախանանք: Նման հաճույքը երկարատև չի լինի: Աստծուն պետք է ծառայել սկզբունքորեն, ոչ թե զգացմունքի դրդումով: Առավոտ և երեկո մենք պետք է հաղթանակներ տանենք մեզ համար մեր սեփական ընտանիքներում: Մեր առօրյա հոգսերը չպետք է մեզ հետ պահեն դրանից: Մենք պետք է ժամանակ հատկացնենք աղոթքին. և երբ աղոթում ենք, պետք է հավատանք, որ Աստված լսում է մեզ: Մենք ոչ միշտ կարող ենք ստանալ անհապաղ պատասխանը, սակայն այդ ժա մանակ է, որ հավատը փորձվում է: Մենք ապացուցում ենք, թե արդյո՞ք կվստահենք Աստծուն, արդյո՞ք ունենք կենդանի, հաստատուն հավատ: Ռևյու ընդ Հերալդ, 1883թ. սեպտեմբերի 4:
376
25 ՀԱՂԹԱՆԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
դեկտեմբեր
Արդ որովհետև մանկունքն արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց, որ Իր մահով խափանի մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահի վախով իրենց բոլոր կյանքի մեջ ծառայու թյան մեջ բռնված էին: Եբրայեցիս 2.14, 15:
Մարդու անկումով ողջ երկինքը համակվեց վշտով, և Հիսուսի սիրտն զգացվեց, լցվեց անսահման կարեկցանքով կորած աշխարհի, կործան ված մարդկության նկատմամբ: Նա տեսավ մեղքի և թշվառության մեջ խրված մարդուն, և գիտեր, որ նա չունի բարոյական զորություն ինք նուրույն հաղթահարելու իր նենգ թշնամու ուժը: Աստվածային սիրով և գթասրտությամբ Նա եկավ երկիր՝ պայքարելու մեր փոխարեն, որով հետև միայն Նա կարող էր պարտության մատնել ախոյանին: Նա եկավ մարդուն Աստծո հետ միավորելու, ապաշխարող հոգուն աստվածային ուժ տալու և մսուրից մինչև Գողգոթա անցնելու այն ճանապարհը, որով պետք է անցներ մարդը` յուրաքանչյուր քայլափոխի լինելով մարդու համար կատարյալ օրինակ, թե նա ինչպես պետք է վարվի, Իր բնավո րությամբ ներկայացրեց, թե ինչպես մարդը կարող է վերափոխվել, եթե միավորվի աստվածայինի հետ: Սակայն շատերն ասում են, թե Հիսուսը մեզ նման չէր, թե Նա այն պիսին չէր, ինչպիսին մենք ենք այս աշխարհում, որ Նա աստվածային բնույթ ուներ, հետևաբար մենք չենք կարող հաղթահարել բոլոր խոչըն դոտներն այնպես, ինչպես Ինքը հաղթահարեց: Սակայն սա ճիշտ չէ, «որովհետև բնավ հրեշտակների ձեռք չէ տալիս, այլ Աբրահամի սերուն դին է ձեռք տալիս: … Որովհետև Ինքը որ չարչարվեց և փորձվեց, կա րող է օգնություն տալ փորձվողներին» (Եբրայեցիս 2.16-18): Քրիստոսը գիտի մեղավորի փորձությունները, Նա գիտի նրա գայթակղությունները: Նա Իր վրա վերցրեց մեր բնությունը, Նա փորձվեց ամեն ինչում, ինչպես մենք ենք փորձվում: Նա ողբաց, Նա տխրության մարդ էր` ծանոթ վշտի հետ: Որպես մարդ՝ Նա ապրեց երկրի վրա: Որպես մարդ՝ Նա համբարձվեց երկինք: Որպես մարդ՝ Նա մարդկանց փոխարինողն է: Որպես մարդ՝ Նա ապրեց մեզ համար միջնորդություն կատարելու համար: Որպես մարդ՝ Նա կգա կրկին արքայական զորությամբ և փառքով ընդունելու նրանց, ովքեր սիրում են Իրեն, և ում համար Նա այժմ տեղ է պատրաստում: Մենք պետք է ուրախանանք և երախտապարտ լինենք, որ Աստված «մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհս արդարությամբ պիտի դա տի այն մարդու ձեռքով, որ սահմանեց» (Գործք առաքելոց 17.31): Աստ վածաշնչի արձագանք, 1892թ. նոյեմբերի 1, մաս 6:
377
դեկտեմբեր
26
ԳԱՌԻ ԱՐՅՈՒՆՈՎ
Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունով ևիրենց վկայության խոսքով, և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ: Հայտնություն 12.11:
Եկեք խորհենք մեր Փրկչի կյանքի և տառապանքների մասին, որ կրեց մեր փոխարեն, և հիշենք, որ եթե չենք ցանկանում կրել փորձու թյուններ, դժվարություններ և լինել հակամարտության մասնակից, եթե չենք կամենում լինել Քրիստոսի հաղորդակիցները Նրա տառապանքնե րի մեջ, մենք արժանի չենք լինի Նրա աթոռին նստելու: Մենք ամեն ինչ ունենք մեր հզոր թշնամու հետ հակամարտությու նը հաղթելու համար և ոչ մի վայրկյան չպետք է տեղի տանք նրա գայ թակղություններին: Մենք գիտենք, որ մեր սեփական ուժերով անհնար է հաջողության հասնել, բայց քանի որ Քրիստոսն Իրեն խոնարհեցրեց և Իր վրա վերցրեց մեր բնությունը, Նա ծանոթ է մեր կարիքներին, և Ինքն անձամբ կրել է ամենածանր փորձությունները, որ մարդը երբևէ ստիպ ված կլինի կրել: Նա նվաճել է թշնամուն` նրա առաջարկություններին դիմակայելով, որպեսզի մարդիկ սովորեն, թե ինչպես պետք է լինել նվա ճողներ: Նա հագավ մեր մարմնի պես մարմին և ամեն առումով կրեց այն տառապանքները, որոնք մարդն էր կրելու, և շատ ավելին: Մեզ եր բեք բաժին չեն հասնի Քրիստոսի տառապանքները, քանի որ Քրիստո սի վրա դրված էր ոչ թե մեկ մարդու, այլ ողջ աշխարհի մեղքը: Նա կրեց ստորացում, հանդիմանություն, տառապանք և մահ, որպեսզի մենք, հետևելով Իր օրինակին, կարողանանք ժառանգել ամեն ինչ: Քրիստոսը մեր օրինակն է, սուրբ և կատարյալ օրինակը, որը տրվել է մեզ հետևելու համար: Մենք երբեք չենք կարող հավասարվել օրի նակին, սակայն մենք կարող ենք նմանվել Նրան մեր կարողություննե րի չափով: Երբ մենք ընկնում ենք և անօգնական տառապում մեղքի հանցավորության գիտակցումով, երբ խոնարհեցնում ենք մեզ Աստ ծո առաջ ճշմարիտ ապաշխարությամբ և զղջումով, երբ ջերմեռանդ աղոթք ենք բարձրացնում առ Աստված Քրիստոսի անունով, մենք նույնքան վստահությամբ կընդունվենք Հոր կողմից, որքան անկեղծու թյամբ ամբողջովին հանձնենք մեզ Աստծուն: Մեր հոգու ամենախորքե րում պետք է գիտակցենք, որ մեր մեջ և մեզնից դուրս արված մեր բոլոր ջանքերը միանգամայն ապարդյուն կլինեն, քանի որ միայն Նվաճողի անունով և զորությամբ մենք կարող ենք հաղթողներ լինել: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. փետրվարի 5:
378
դեկտեմբեր
27
ՀԵՏԵՎԵԼՈՎ ՕՐԻՆԱԿԻՆ
Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցիք, որ Քրիստոսն էլ չարչարվեց և ձեզ էլ օրինակ թողեց, որ Նրա հետքերին հետևեք, որ մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում, որ նախատ վելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանը հանձնում էր արդար դատավորին, որ Ինքը մեր մեղքերն Իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքե րից հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ Նրա խոցերով բժշկվեցիք: Ա Պետրոս 2.21-24:
Հիսուսը տառապեց մեր բոլոր տառապանքներով, և մեր փրկու թյան Հրամանատարը կատարյալ դարձավ տառապանքի միջոցով: Այս կյանքում մենք պետք է ապացուցենք՝ արդյո՞ք կկարողանանք անցնել Աստծո ստուգումը: Սատանայի գայթակղությունները կգան մեզ վրա, և մենք կհոգնենք, սակայն ամենակարևոր հարցը կլինի. «Մենք պետք է լի նենք հաղթվողնե՞ր, թե՞ հաղթողներ»: Ինչպես մեր մեծագույն Օրինակը, մենք կարող ենք դիմավորել սատանային Աստծո Խոսքի զենքով` ասելով նրան, երբ նա փորձի դրդել մեզ չարության. «Գրված է» (Մատթեոս 4.4): Սատանան ավելի լավ գիտի, թե ինչ է գրված, քան շատ քրիստոնյա ներ, քանի որ նա Աստվածաշնչի եռանդուն ուսումնասիրող է, աշխա տում է ճշմարտությունը կանխելու համար ևառաջնորդում է մարդկանց անհնազանդության ճանապարհով: Նա խոչընդոտում է Աստծո Խոսքի ուսումնասիրությունը, քանի որ գիտի, որ այն իր դեմ է վկայում, որ իր գործերը չար են: Այն նկարագրում է իրեն որպես հավատուրաց հրեշ տակ, ով ընկավ երկնքից ևիր հետևից տարավ երկնքի հրեշտակներից շատերին իրենց Արարչի դեմ ապստամբության ժամանակ: Սատանան մշտապես փորձում է շեղել մարդկանց մտքերն Աստծուց և Նրա Խոսքից: Նա գիտի, որ եթե կարողանա ստիպել մարդկանց ան տեսել Աստծո Խոսքը, կարող է շուտով ստիպել նրանց նաև հեռանալ դրա սկզբունքներից, և վերջապես կարող է ստիպել մոռանալ իրենց Ստեղծողին: Նրանք այդ ժամանակ կընդունեն Աստծո և մարդու ոսոխի առաջարկություններն ու ցուցումները, և չար մարդիկ ու չար հրեշտակ ները երկնքի Աստծո դեմ համադաշնություն կկազմեն: Նրանք, ովքեր հավատարիմ լինեն Աստծուն, կլինեն փորձություն ների և գայթակղությունների առարկա, սակայն եթե իսկապես նրանց կյանքն ամփոփվում է Աստծո մեջ՝ Քրիստոսի հետ, նրանք կիմանան, թե ինչ է նշանակում ունենալ այն օրհնությունները, որոնք Աստված հեղում է հավատարիմների և հնազանդների վրա: Ժամանակների նշանները, 1893թ. օգոստոսի 28:
379
28 ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է
դեկտեմբեր
Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունե նաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհին: Հովհաննես 16.33:
Երկրի վրա հնարավոր չի լինի խուսափել հակամարտություններից և գայթակղություններից, սակայն յուրաքանչյուր փոթորկի ժամանակ մենք հաստատուն ապաստան ունենք: Հիսուսը մեզ ասել է. «Աշխար հում նեղություն կունենաք, բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհին»: Սատանայի ուժերը շարված են մեր դեմ, և մենք ստիպված ենք դիմա վորել նենգ ոսոխին, սակայն եթե հետևենք Քրիստոսի հորդորներին, ապահով կլինենք: «Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (Մատթեոս 26.41): Թշնամիներին պետք է ընդդիմանալ և հաղ թել, և Հիսուսը մեր կողքին է` պատրաստ զորացնելու մեզ ամեն մի հար ձակման դիմադրելու համար: «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղ թեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Հավատը տեսնում է Հիսուսին որպես մեր միջնորդ` կանգնած Աստ ծո աջ կողմում: Հավատը տեսնում է այն տները, որոնք Հիսուսը գնա ցել է պատրաստելու նրանց համար, ովքեր սիրում են Իրեն: Հավատը տեսնում է հաղթողի համար պատրաստված հանդերձներն ու պսակը: Հավատը լսում է փրկագնվածների երգը և մոտեցնում է հավիտենական փառքը: Մենք պետք է մոտենանք Հիսուսին սիրող հնազանդությամբ, եթե ցանկանում ենք տեսնել Թագավորին Իր անսքող գեղեցկությամբ: Խաղաղություն կա հավատի մեջ, և ուրախություն՝ Սուրբ Հոգում: Հավատացե՛ք: Հավատացե՛ք: Իմ հոգին գոչում է` Հավատացե՛ք: Մնա ցե՛ք Աստծո մեջ: Նա ունակ է պահելու այն, ինչ դուք վստահել եք Իրեն, և ձեզ կդարձնի ավելի քան նվաճողներ Նրա միջոցով, Ով սիրեց ձեզ: Սակայն հիշեք, որ հարսանիքի հանդերձ հագած յուրաքանչյուր ոք դուրս է գալու մեծ նեղությունից: Գայթակղության հզոր ալիքները կհար վածեն բոլորին: Սակայն արթնության, ծանր աշխատանքի, դժվարու թյան երկար գիշերն իր ավարտին է մոտեցել: Քրիստոսը շուտով կգա: Պատրաստվե՛ք: Աստծո հրեշտակները փորձում են շեղել ձեզ հենց ձե զանից ևաշխարհային արժեքներից: Թող որ նրանց գործն իզուր չլինի: Հավատը, կենդանի հավատն այն է, ինչի կարիքը դուք ունեք, հավատ, որը գործում է սիրով և մաքրագործում է հոգին: Հիշեք Գողգոթան ևայն սարսափելի ու անսահման զոհը, որն արվեց այնտեղ մարդկության հա մար: Հիսուսն այժմ հրավիրում է ձեզ գալ Իր մոտ այնպիսին, ինչպիսին կաք, ևուզում է դարձնել Իրեն ձեր զորությունն ու հավիտենական Ընկե րը: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. ապրիլի 17:
380
դեկտեմբեր
29 ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵԿԵՂԵՑԻ
Ահա Նա գալիս է ամպերով, ևամեն աչք կտեսնի Նրան, և նրանք, որ խոցեցին Նրան, և Նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը: Այո, Ամեն: Ես եմ Ալֆան և Օմեգան [սկիզբը և վերջը], ասում է Տերը, Նա որ է ևոր էր ևոր գալու է, Ամենակալը: Հայտնություն 1.7, 8:
Աստծո ճանապարհն է՝ դարձնել փոքր բաների օրը ճշմարտության և արդարության հաղթանակի սկիզբ: Այդ պատճառով ոչ ոք չպետք է ուրախանա բարգավաճ սկիզբով և տխրի թվացյալ տկարությամբ: Աստված Իր ժողովրդի համար հարստություն է, լիարժեքություն և զո րություն: Նրա նպատակներն Իր ընտրյալ ժողովրդի համար, ինչպես հա վերժական բլուրներ, ամուր են ևաներեր: Հիշեք, որ Աստծո եկեղեցին մարդկային զորությունը չի հիմնադրել, ևոչ էլ մարդկային զորությունը կարող է կործանել այն: Դարեդար Սուրբ Հոգին առատ հոսող կյանքի աղբյուր է: Հաղթանակ է պահված բոլոր նրանց համար, ովքեր ջանում են ապրել ու գործել օրենքի շրջանակնե րում, Աստծո օրենքի կատարյալ ներդաշնակության մեջ բոլոր ընդդիմու թյանը: Քանի որ նրանք առաջ են տանում Աստծո գործը թշնամիների աչքի առաջ, նրանց կտրվի սուրբ հրեշտակների պաշտպանությունը, և նրանք հաղթանակած դուրս կգան: Քրիստոսը հանդիսավոր խոստում է տվել օգնելու բոլոր նրանց, ով քեր կմիանան Իր բանակին՝ համագործակցելու Իր հետ պայքարելու տե սանելի ևանտեսանելի թշնամիների դեմ: Նա խոստացել է, որ նրանք Իր հետ հավերժական ժառանգության ժառանգակիցներ կլինեն, որ նրանք կիշխեն որպես թագավորներ և քահանաներ Աստծո առաջ: Նրանք, ով քեր այս կյանքում կիսել են Փրկչի նվաստացումները, կկիսեն նաև Նրա փառքը: Նրանք, ովքեր ընտրում են Աստծո ժողովրդի հետ տառապելը, քան հաճույք ստանալը մեղքից, ժամանակին տեղ կստանան Քրիստոսի հետ Նրա աթոռի վրա: Ամուր պահեք կյանքի Խոսքը: Ընդդիմությունից ամենամոլեգինը կվե րացնի ինքն իրեն իր սեփական մոլեգնությամբ: Աղմուկ-աղաղակը կվե րանա: Առաջ տարեք Տիրոջ գործը խիզախությամբ և ուրախությամբ: Երկնային Հայրը, Ով նայում է Իր ընտրյալներին քնքուշ հոգատարու թյամբ, կօրհնի Իր անունով արված ջանքերը: Նրա գործը երբեք չի դա դարի, մինչև չավարտվի հաղթական աղաղակներով. «Շնո՜րհք, շնո՜րհք Նրան»: Ժամանակների նշանները, 1900թ. նոյեմբերի 14:
381
դեկտեմբեր
30 ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ
Ով որ հաղթի, ամենը կժառանգի, և Ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի Ինձ որդի: Հայտնություն 21.7:
Մի՛ հուսալքվեք, մի՛ վախեցեք: Թեև դուք գայթակղություններ կունե նաք, թեև թշնամու կողմից դրված ծուղակների կհանդիպեք, միևնույնն է, եթե ունեք Աստծո երկյուղը, գերազանց ուժով հրեշտակները կուղարկ վեն ձեզ օգնության, և դուք պատրաստ կլինեք դիմակայել խավարի ու ժերին: Հիսուսն ապրում է: Նա մահացավ՝ ելքի ճանապարհ հարթելու ընկած մարդկության համար: Եվ Նա ապրում է այսօր բարեխոսություն անելու մեզ համար, որպեսզի մենք բարձրացվենք Իր աջ կողմը: Հուսա ցեք Աստծուն: Աշխարհը շարժվում է լայն ճանապարհով, և քանի որ դուք շարժվում եք նեղ ճանապարհով ևունեք սկզբունքներ և զորություններ, որոնցով կարելի է գոհանալ և դիմակայել թշնամիների դիմադրությանը, հիշեք, որ կանխատեսում կա արված ձեզ համար: Օգնությունը դրված է Նրա վրա, Ով զորավոր է, և Նրա միջոցով դուք կարող եք նվաճել: Դո՛ւրս եկեք նրանց միջից և առանձնացե՛ք, ասում է Աստված, և Ես ձեզ կընդունեմ, և դուք կլինեք Ամենակարող Տիրոջ որդիներն ու դուստ րերը: Ի՜նչ խոստում է սա: Սա երաշխիք է ձեզ համար, որ դուք կդառնաք արքայական ընտանիքի անդամներ, երկնային արքայության ժառանգ ներ: Եթե որևէ մարդ պատվի է արժանանում կամ կապվում է երկրային որևէ միապետի հետ, ինչպե՜ս են սպառվում այդ մասին ազդարարող օրվա լրագրերի օրինակները, և բորբոքվում է նրանց նախանձը, ովքեր իրենց այդքան հաջողակ չեն համարում: Սակայն կա Մեկը, Ով ամեն ին չի Թագավորն է, տիեզերքի Միապետը, ամեն բարի բանի Ստեղծողը, և Նա ասում է մեզ՝ Ես ձեզ կդարձնեմ Իմ որդիներն ու դուստրերը, Ես ձեզ կմիավորեմ Ինձ հետ, դուք կդառնաք արքայական ընտանիքի անդամ ներ ևերկնային Թագավորի զավակեր: Հետո Պողոսն ասում է. «Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրե լիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբու թյունը կատարենք Աստծո ահով» (Բ Կորնթացիս 7.1): Ինչո՞ւ չանել այս, երբ մենք ունենք նման դրդապատճառ` Բարձրյալ Աստծո զավակները լինելու, երկնքի Աստծուն Հայր կոչելու առավելությունը: Ռևյու ընդ Հե րալդ, 1870թ. մայիսի 31:
382
դեկտեմբեր
31 ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և Նա, որ գալու է, կգա և չի ուշանա: Բայց արդարը հավատից կապրի, և եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի: Եբրայեցիս 10.37, 38:
Եղբայր ուխտավոր, մենք դեռևս երկրային գործունեության ստվեր ների և աղմուկների մեջ ենք, սակայն շուտով կհայտնվի մեր Փրկիչը և կբերի ազատում ու հանգիստ: Եկեք հավատով նայենք օրհնվածներին որպես Աստծո ձեռքով պատկերվածների: Նա, Ով մահացավ աշխարհի մեղքի համար, լայն բացում է Դրախտի դռները բոլոր նրանց համար, ով քեր հավատում են Իրեն: Շուտով ճակատամարտը կավարտվի հաղթա նակով: Շուտով մենք կտեսնենք Նրան, Ում մեջ կենտրոնացած են հավի տենական կյանքի մեր հույսերը: Նրա ներկայության մեջ մեր այս կյանքի փորձություններն ու տառապանքները ոչինչ կթվան: Առաջինները «պի տի չհիշվեն և միտքը պիտի չգան» (Եսայիա 65.17): «Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Որովհետև համ բերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով` խոստմունքն ստա նաք: Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ, և Նա, որ գալու է, կգա և չի ուշանա» (Եբրայեցիս 10.35-37): Վեր նայեք, վեր նայեք և թույլ տվեք, որ ձեր հավատը շարունակա բար աճի: Թույլ տվեք, որ այդ հավատն առաջնորդի ձեզ նեղ ճանապար հով, որը տանում է քաղաքի դարպասների միջով դեպի լայն, անսահման փառքի ապագա, որը փրկագնվածների համար է: «Արդ, եղբայրներս, երկայնամիտ եղեք մինչև Տիրոջ գալուստը, ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ առաջի և վերջի անձրևն առնի: Երկայնամիտ եղեք դուք էլ, հաստատեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մոտեցել է» (Հակոբոս 5.7, 8): Փիկված ազգերը երկնքի օրենքից բացի՝ չեն ճանաչի ոչ մի այլ օրենք: Բոլորը կլինեն երջանիկ, միաբան ընտանիք` հագած գովքի և երախ տագիտության հանդերձներ: Այնտեղ առավոտյան աստղերը կերգեն միասին, և Աստծո որդիները կգոչեն ուրախությամբ, մինչ Աստված և Քրիստոսը կմիաբանվեն հռչակելով` Այլևս մեղք չի լինի, և ոչ էլ մահ: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. հուլիսի 1:
383