Ի՞նչի մասին է երազում յուրաքանչյուր մարդ: Ի՞նչ է որոնում իր ողջ կյանքի ընթացքում: Իհարկե, երջանկություն: Ո՞րն է երջանիկ կյանքի գաղտնիքը. պարզ կանոններին հետևելը: Այդ կանոնները բացահայտող Հիսուս Քրիստոսի լեռան քարոզը մեզանից յուրաքանչյուրին ցույց կտա ճշմարիտ երջանկության ուղին: