Ն. Լիբենկո
ԴՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ԵՍ ԻՄ ՃՐԱԳԸ,
ՏԵ՛Ր ԱՍՏՎԱԾ
«Որովհետև Դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը» (Սաղմոս 18.28)։
Երևան 2021
ՆԱԽԱԲԱՆ
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ Տերը, Ում անունը Ճշմարտու թյուն է, հայտնում է Իրեն Իր սիրո ամենազորության աննկարագրելի փայլով, Որին խանդավառությամբ են սպասում երկրի բնակիչների փոքրաթիվ մա սը միայն, և քչերն են հավատացել Նրան՝ հոգևոր աշխարհի հանդեպ հա մընդհանուր անտարբերության մեր դարաշրջանում: Դարաշրջան, որ աչքի է ընկնում մեղավոր հաճույքների հանդեպ ծարավով, թերահավատությամբ, ունայնությամբ և հողմերի որսով: Մարդկության փրկության ծրագիրը՝ Քրիստոսի միջոցով, մեր ժամանակ ներում բացահայտված է բավականին լայնածավալ կերպով, մատչելի և հստակ՝ շնորհիվ Աստծո Խոսքի աննախադեպ տարածման: Իսկ դրան նպաս տել է գիտության և տեխնիկայի արտասովոր զարգացումը: Եվ այդ առումով բավականին դժվար է որևէ նոր բան ասելը: Բացառու թյունն այստեղ միայն խորհրդավոր մարգարեությունների ինչ-որ հատված ներ հասկանալն է, այդ թվում` Դանիելի և Հայտնության գրքերը, որոնք միան գամայն հասկանալի կլինեն ամբողջությամբ կատարվելու դեպքում: Առավոտյան ընթերցումները կազմվել են քրիստոնյաներին հայտնի ճշմար տությունների հիման վրա: Դրանց առանցքը (ինչպես և ալֆան ու օմեգան) համարվում է Աստծո սերը` իր արտահայտություններով, դրսևորումներով և իրականացումներով: Մենք նոր միայն սկսում ենք ճանաչել Աստծո սերը. առջևում անընդգրկելի հավերժությունն է, որպեսզի «գիտակցենք մարդկա յին ըմբռնողությունը գերազանցող Քրիստոսի սերը»: Եվ եթե մենք ճշմարիտ դպիրներ ենք, «որ երկնքի արքայությանն է աշակերտել», անպայման բարե պաշտ ջերմեռանդությամբ կհամակվենք, որպեսզի «հին ու նոր բաներ հա նենք մեր գանձարանից»: Այս ընթերցումները կազմելիս դժվարությունների բախվեցի: Իսկ դրանցից մեկը հատկապես հանգիստ չէր տալիս ինձ` ինչպես ներկայացնել նյութը, որ այն ինչ-որ չափով բավարարի ընթերցողներին՝ իրենց ամենաբազմա զան ու առանձնահատուկ պահանջմունքներով, ընկալումներով, պատկե րացումներով ու դաստիարակությամբ: Մի խոսքով, հոգևոր հասունության ամենատարբեր աստիճանի հավատակիցներին: Սակայն, դրա հետ մեկտեղ, հանգիստ չէր տալիս այն միտքն ու հույսը, որ այդ ընթերցումներին կարող են ծանոթանալ մարդիկ, ովքեր դեռևս Աստվածաշունչը չեն դարձրել իրենց կյանքի լույսը: Ինչպե՜ս կցանկանայի, որ ամեն առավոտ Աստված վառի յու րաքանչյուր ընթերցողի ճրագը, ևայն հարատև «վառվի ու լուսավորվի» այս աշխարհում: Դրա համար հարկավոր է միայն աղերսել Տիրոջը:
Հեղինակ
ՀՈՒՆՎԱՐ
ՍԵՐ «Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ» (Սաղմոս 18.28)։
հունվար
1
Աստված սեր է
«Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ» (Ա Հովհաննես 4.16)։
Տիեզերքի Արարիչն ու Կառավարիչը օրհնված ու անգնահատելի գրքերի մի շարք է պարգևել մարդկությանը`«Դարերի պայքար» (Է. Ուայթ): Այդ գրքերում աստվածաշնչյան հայտնության լույսի ներքո զարմանալի պարզությամբ ու անու րանալի տաղանդով է շարադրված տիեզերքն ու մեր մոլորակը պատուհասած աղետի պատմությունը` չարի առաջացումն ու պայքարը նրա դեմ: Այս շարքի առաջին հատորը սկսվում է, և վերջին հատորը ավարտվում է աստվածաշնչյան նույն համառոտ արտահայտությամբ՝ կազմված ընդամենը երեք բառից: Սակայն ինչպիսի՜ թանկագին բառեր: Ուսումնասիրության անհատակ աղբյուր և անհա սանելի գաղտնիքներ են ծածկված այնտեղ: Ինչպիսի՜ անսահման վեհություն և հավերժական թանկագին հայտնություն: Ահա այդ երեք նշանակալի և փափագե լի բառերը` «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է»: Անսահման տիեզերքում ոչ մի էակ երբեք չի կարող հասկանալ, մինչև վերջ ընդգրկել ու «ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն»: Հավերժությունն անգամ բավարար չէ, ոչ մի տեսակի իմաստություն այստեղ ի զորու չէ, ևոչ մի ջանք չի կարող օգնել՝ պատկերացնելու Աստծո սիրո լիությունը: Ահա թե ինչպես է սկսվում «Դարերի պայքար» շարքը` «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.16): Նրա էությունը, Նրա օրենքը սերն է: Նա միշտ եղել է և կապրի հավիտյան… Նրա ստեղծագործական զորության յուրաքանչյուր դրսևորում ան սահման սիրո արտահայտություն է: Մեծ պայքարի պատմությունը՝ բարու և չարի միջև՝ սկսած այն պահից, երբ այն բռնկվեց երկնքում, և մինչև ապստամբությու նը վերջնականապես ճնշելն ու մեղքը լիակատար արմատախիլ անելը, նույնպես Աստծո անփոփոխ սիրո վկայությունն է» (Նահապետներ և մարգարեներ, էջ 33): Եվ ահա այդ շարքի վերջին գրքի վերջին խոսքերը. «Մեծ պայքարն ավարտված է: Մեղք և մեղավորներ այլևս չկան: Ամբողջ տիեզերքը մաքուր է: Ներդաշնակության ևուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայր արարչագործության մեջ: Նրանից, Ով ստեղծել է այս ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթներում: Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխար հը, ամեն բան` շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ ու կատարյալ ուրախությամբ հռչակում է․ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (Մեծ պայքար, էջ 679):
6
Սիրուց մղված
հունվար
2
«Որովհետև իմ աչքի առջև է Քո ողորմությունը, ևես գնում եմ Քո ճշմարտության մեջ» (Սաղմոս 26.3)։
Աստվածաշունչն առանձնահատուկ հայտնություն է. դա Աստծո հայտնությունն է մեղավոր մարդկությանը, որով Նա բացահայտում է Ինքն Իրեն: Գիրքը ներկա յացնում է, թե ինչ որակներ ունի Աստված, ինչն է հատուկ Նրան, ևինչպիսին է Նրա աստվածային բնույթը: Աստված հավերժական էություն է, անփոփոխ, ամենազոր, ամենագետ, ամենագո. այս ևուրիշ ֆիզիկական ու մտավոր անթիվ որակներն են հատուկ Նրա բնույթին: Նման անգերազանցելի որակներ ունենալով՝ Աստված կա րող է կյանքի կոչել Իր աներևակայելի ստեղծագործական դիտավորությունները, քանի որ Նրա կեցության էությունը սերն է՝ Նրա էության անհամեմատելի եզակի հատկությունը: Հենց սերը, և միայն սերն է սկիզբը, առանցքն ու վախճանը Աստծո բոլոր դիտա վորությունների, խոսքերի, գործերի ու արարքների․ հավերժական ժամանակնե րից ևողջ հավերժության ընթացքում: Հենց սիրուց առաջնորդվող Աստվածն է, որ արարել է անսահման տիեզերքը կազմող անհամար քանակության աստղասփյուռներն ու աստղերը, աստղային համակարգերն ու տիեզերական մարմինները: Հենց սիրուց մղված Տերն է, որ ստեղծել է հարյուր միլիոնավոր հրեշտակներին, ինչպես նաև կյանք պարգևել անթիվ անհամար աշխարհների բյուրավոր բնակիչ ներին: Հենց սիրուց առաջնորդվող Աստվածն է, որ անսահման տիեզերքում սատա րում է Իր ստեղծած բոլոր արարածների կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Եվ այդ էակների երջանկության, ուրախության ու երանության համար առատորեն ու ինքնամոռաց ուղարկում է Իր պարգևները, բարիքներն ու օրհնությունները: Հենց սիրուց առաջնորդվող Աստվածն է, որ Իր թագավորությունում` տիեզեր քում, կառուցել ու հաստատել է կատարյալ, հավերժական ու իդեալական կարգու կանոն` անսասան սկզբունքների ու օրենքների հիման վրա՝ դրանցում մարմնա վորելով Իր բարոյական էությունը: Հենց սիրուց առաջնորդվող Աստվածն է, որ կյանքից չզրկեց մարդուն, երբ նա մեղք գործեց: Դրա փոխարեն՝ Նա ողջ լիությամբ դրսևորեց Իր սերը՝ մեր երկիրն ուղարկելով Իր Միածին Որդուն, որ Նա Իր կյանքը տա` մարդկությանը մեղքից ու մահից փրկագնելու համար: Հենց սիրուց առաջնորդվող Տերն էր, որ երկիր ուղարկեց Սուրբ Հոգին՝ օգնելու մեղավորներին, որ հավատան Հիսուսին ևընդունեն Նրա՝ սիրո ու արդարության պարգևը: Ահա թե ինչպիսի՜ զարմանահրաշ հատկություն ունի Աստված` ՍԵՐ:
7
հունվար
3
«ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ Է ՆՐԱ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ»
Սերը երբեք չի դադարում («սերը երբեք չի վերջանա») (Ա Կորնթացիս 13.8): Աստվածաշունչը հանդիսավոր վկայում է` ամեն ինչ, որ անում է Աստված, անում է սիրուց մղված: Նույնիսկ Նրա այն գործերը, որոնք մեզ անարդար ու ան գամ դաժան են թվում, կատարվում են անփոփոխ սիրուց մղված: Հարկավոր է պարզապես ներթափանցել աստվածաշնչյան հայտնության էության մեջ, ինչպես մի անգամ հրեշտակն ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ» (Դանիել 10.11)։ Երկրպագության ժամանակ (ևոչ միայն) իսրայել ժողովուրդը հին ժամանակնե րից ի վեր փառաբանում և շնորհակալություն էր հայտնում Աստծուն: Ինչի՞ համար և ինչո՞ւ էր ժողովուրդը շնորհակալություն հայտնում, մեծարում և երկրպագում Աստծուն: Միակ պատճառը Աստծո սերն է՝ հավերժական և անփոփոխ: Սաղմոս 106.1-ում ասվում է. «Ալելո՜ւիա։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է Նրա ողորմությունը» (Սաղմոս 106.1): Հայերեն բոլոր թարգմանություններում նույն բառն է` հավիտյան(ծանոթությունը՝ թարգմանչի): Վերլուծելով բնագրի բառի իմաստը (խոսքը բարի բառի մասին է), թարգմանիչը պարզաբանում է, որ հրեական «տով» բառն ունի բազմաթիվ իմաստներ, որոնք անհնար է փոխանցել մեկ կամ երկու բառով․ օրինակ` «բարի», «լավ», «բավա կանություն պարգևող», և այդ պատճառով որոշել է թողնել «բարի» բառը: Ավելի ճիշտ կլիներ թարգմանել «լավ»: Ճիշտ է, «լավ Աստված» արտահայտությունը մի քիչ անսովոր կհնչի, սակայն «լավ» արտահայտությունն ավելի խոր է բնորոշում աստվածային բնույթը։ Այն ավելի տարողունակ ու լայն է, քան «բարի» և «ողոր մած» բառերը: Այնուհետև թարգմանիչը բացատրում է, որ «խեսեդ» բառը, որը թարգմանվում է որպես «ողորմություն», նույնպես ունի մի քանի իմաստներ: Օրի նակ՝ «հավատարմություն», «ողորմություն», «սեր» (տե՛ս Առակաց 3.3-ի ծանոթու թյուն): Եվ միանգամայն ճիշտ է վարվել թարգմանիչը, որ ընտրել է «սեր» բառը` Աստծո սիրո նորկտակարանյան հայտնության լույսի ներքո, Ով տառապանքների ու մահվան մատնեց Իր Որդուն՝ հանուն մեղավորի: Իսկ մի՞թե «բարությունն» ու «ողորմությունը» սիրո դրսևորումներ չեն: Անկասկած, այդպես է: Այդ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ Աստծուն Իր բոլոր գործերի համար շնորհակալու թյուն հայտնելու կամ փառաբանելու պատճառը Նրա «հավերժական ու անփո փոխ սերն» է: Եվ այս արտահայտությունը շատ սաղմոսներում համարվում է վեհասքանչ կրկնաբանություն. «Ալելո՜ւիա։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հա վիտյան է Նրա ողորմությունը»։ (Սաղմոս 107.1,2: 118.1-4, 136.1-26)։
8
Հանդիսավոր կրկնաբանություն
հունվար
4
«Մեծ ու զարմանալի են Քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ, արդար ու ճշմարիտ են Քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր» (Հայտնություն 15:3):
Իսկապե՞ս Աստվածաշունչը պնդում է, որ Աստված Իր բոլոր գործողություննե րը կատարում է սիրուց մղված: Եվ նույնիսկ նրանք, որ Իր բնույթի սրբության ու կատարելության տեսակետից կասկած են առաջացնում, Նա կատարել է սիրուց դրդված: 136 սաղմոսի բոլոր 26 համարները հաստատում են դա: Այդ հիասքանչ սաղմոսի յուրաքանչյուր համար հիշեցնում է Աստծո գործերի այս կամ այն դրվա գը՝ աշխարհաստեղծման ոլորտի կամ Իսրայելի պատմության, որի համար ան հրաժեշտ է փառաբանել կամ շնորհակալություն հայտնել Աստծուն. իսկ ապա նշվում է պատճառը, թե ինչու է Նա արել դա: Տարբեր փաստեր են բերված Աստ ծո գործերի վերաբերյալ, իսկ ահա դրանց իրականացման պատճառը մեկն է` «Հավիտյան է Նրա ողորմությունը»: Այդ հանդիսավոր կրկնաբանությունը յուրաքանչյուր համարի վերջում հնչում է որպես հզոր ու հավերժական տիեզերական զանգ, օրհնյալ հայտնություն այն գոր ծերի, որ սկիզբ են առնում անըմբռնելիորեն խորհրդավոր ու հավերժորեն գաղտնի աստվածայի բնույթից: Տերը երկի՞նքն է արարում, Իր ժողովրդի՞ն է անց կացնում անապատով, որպես ժառանգություն՝ նրան է հանձնում Քանա՞նը, կերակրո՞ւմ է բոլոր կենդանի արարածներին, ամեն ինչ անում է, քանի որ «Հավիտյան է Նրա ողորմությունը»: Սակայն թվարկված աստվածային գործերի մեջ կան նաև այսպիսիք. «Եգիպտո սին զարկեց Նրա առաջնեկներով», «Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովը» ևայլն: Յուրաքանչյուր դեպքում Աստծո գործողության միևնույն պատճառն է նշվում` «Հավիտյան է Նրա ողորմությունը»: Արդյո՞ք մեզ չի անհանգստացնում այն միտքը, որ հարվածելն ու սպանելը Աստծո գործը չէ և հատուկ չէ Նրա սիրուն: Ո՞րն էր փարավոնին նրա զորքի հետ միասին ծովը լցնելու պատճառը: Իսկ արդյոք մենք չե՞նք մտածում այն մասին, որ փարավոնը մտադրվել էր ոչնչացնել ընտրյալ ժողովրդին․ մի կողմից, նրանց համար համակենտրոնացման ճամբարներ կառու ցելով, իսկ մյուս կողմից, իսկական ցեղասպանություն՝ նորածիններին ոչնչացնե լով: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ նպատակով էր նա զորք հավաքել և սլանում էր Իսրայելի հետևից: Նա ցանկանում էր սպանդ կազմակերպել՝ դաժան, մի վեր ջին կոտորած, անմեղ մարդկանց սպանդ: Աստված պաշտպանեց Իր ժողովրդին` կանգնելով փարավոնի զորքերի և իսրայելացիների միջև: Իսկ երբ ժողովուրդը ափ դուրս ելավ, կանգնած ջրային պատերը փակվեցին, և փարավոնը հնձեց այն, ինչ ցանել էր` մահ: Չարիքը, որ նա ցանկանում էր պատճառել Իսրայելին, շուռ եկավ նրա գլխին…
9
հունվար
5
Աստծո փառքը
«Որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ» (Բ Օրենք 23.5):
Գիտե՞ր արդյոք իսրայել ժողովուրդն այն հիմնարար ճշմարտությունը, որ Աստ ծո և Նրա օրենքի հոգևոր, բարոյական էությունը սերն է: Սակավաթիվ մարդիկ գիտեին այդ ճշմարտությունը, այն էլ ոչ բավարար չափով: Մովսեսը Աստծո հետ հաղորդակցվում էր, ինչպես ասում են, դեմառդեմ։ Մի անգամ Նրան դիմեց մեղա վորների համար չլսված մի խնդրանքով` «Քո փառքը ցո՛ւյց տուր ինձ», այսինքն` թույլ տուր՝ տեսնեմ Քո դեմքը: Պատահական չէր, որ Մովսեսն այդպիսի անսովոր խնդրանքով դիմեց Աստծուն: Մի անգամ զրույցի ժամանակ Տերն ասաց Մովսեսին. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ» (Ելք 33.14)։ Բնագրում տառացիորեն այսպես է ասվում` «Իմ երեսը կգնա քեզ հետ»: Եվ Մովսեսն անմիջապես խնդրեց. «Եթե Քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի՛ հանի»: Սա բառացի նշանակում է` «Եթե Քո երեսը մեզ հետ չգնա»: Պետք է ենթադրել, որ Մովսեսը տեղին էր համարում իր խնդրանքը, որ Աստված թույլ տա` նայելու Իր երեսին»: Չէ՞ որ հենց Աստծո երեսը պետք է արտահայտեր այդ աննկարագրելի գեղեցկությունն ու վեհությունը` Նրա փառքը: Եվ Աստված խոստացավ «Ես իմ ամբողջ բարությունը անց կկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ» (Ելք 33.19): Աստծո փառքը աստվածային բնույթի արտաքին ու ներքին, ֆիզիկական ու հոգևոր (բարոյական) բացարձակ միասնությունն է: Այդ պատճառով էլ Տերը խոս տացավ Մովսեսին հայտնել, թե ինչ է կրում իր մեջ Տիրոջ անունը (եբրայերեն Յահվե), (տե՛ս Ելք 33.19): Դրանով Աստված Մովսեսին ցույց տվեց, թե իրականում ինչն է գլխավորը աստվածային փառքի բնույթի մեջ: Եվ Տերը հայտնվեց Մովսե սին։ Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար (տառացիորեն` դժկամորեն բարկացող), առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք» (Ելք 34.6): Ահա Աստծո փառքի հայտնությունը` Նրա կողմից թվարկված հատկությունները ձևավորում են Նրա անփոփոխ սերը: Եվ Մովսեսը, Իսրայելին բացատրելով նրա անցած ուղին, ձգտում է համոզել ու ներշնչել այն թանկագին ճշմարտությունը, որ Աստված սեր է (տե՛ս Բ Օրենք 4.37, 7.8, 10.15. 23.5, 33.3): Եվ այդ պատճառով էլ ամենահանդիսավոր օրհներգերից մեկում Իսրայելը եր գում է. Թող Իսրայելն ասի. «Հավիտյան է Նրա ողորմությունը», Ահարոնի տունն ասի. «Հավիտյան է Նրա ողորմությունը», Տիրոջից վախեցողներն ասեն. «Հավիտյան է Նրա ողորմությունը» (Սաղմոս 118.2-4):
10
Զոհաբերական սեր
հունվար
6
«Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ» (Հովհաննես 15.9)։
Տերն Իր տառապանքների նախօրեին Հորը դիմեց մի աղոթքով, որի մեջ խոր ճշմարտություններ կային թաքնված. «Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք Քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և Քո խոսքը պահեցին» (Հովհաննես 17.6): Տերը, որ մի ժամանակ հայտնել էր Իր փառ քը և Իր անունը հռչակել (հայտնել) Մովսեսին, այժմ, մեղավոր երկիր գալով մարդ կային մեղավոր մարմնով, այդ ճանապարհով է բացահայտում Իր աստվածա յին էությունը` սեր: Սերն էր, որ Տիրոջը դրդեց որոշում կայացնելու անընդգրկելի տիեզերքում նախադեպը չունեցող այդ աննկարագրելի սխրանքի վերաբերյալ` ընդունել ստրուկի կերպարանք, ցածրանալ, զրկել Իրեն աստվածային բնույ թից, ենթարկվել սատանայի դաժան փորձություններին, նվաստանալ և ծաղրի ու զրպարտանքների առարկա դառնալ, անարգվել ու գամվել խաչին և որպես մեծագույն չարագործ՝ անգութ, գազանաբարո ևանմարդկային դատավճռի զոհ դառնալ: Ի՞նչն էր պատճառը, որ Տերն այդպիսի նվաստացման և մահվան գնաց: Այս տեղ միայն մեկ պատասխան կարող է լինել` որովհետև Նա սիրում էր մարդկանց: Սիրում էր մեղավոր մարդկա՞նց. այո՛: Եվ չնայած այն բանին, որ մարդիկ աշխար հի սկզբից ի վեր անտեսեցին Արարչի հեղինակությունը, գերադասեցին մեղավոր կենսաձևն ու հրաժարվեցին Աստծուց, Նա սիրեց այդ մարդկանց: Եվ Նրա սերն այնքան անսահման էր ու անհատակ, որ Նա պատրաստ էր հանուն մեղավորնե րի ցանկացած մահ ընդունել, դիմանալ ցանկացած տառապանքների, միայն թե նրանց աչքերը բացվեին, դեպի Իրեն դառնային և պատասխանեին Իր սիրուն: Եվ ինչպես ասում է առաքյալը` «Աստվածապաշտության խորհուրդը հայտնա պես մեծ է. Աստված հայտնվեց մարմնով»: Հովհաննես առաքյալը, որին աստվածաբանության մեջ անվանում են սիրո առաքյալ, այդ գաղտնիքի (խորհրդի) մասին գրում է. «Աստված սեր է։ Աստծո սե րը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ու ղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստ ծուն, այլ նա մեզ սիրեց ևիր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհաննես 4.9-10)։ Ահա՜ Աստծո սիրո խորհուրդը: Սուրբ, արդար և անթերի Աստված է, որ Իր վրա է վերցնում մեղավորների մեղքը և կրում նրանց մեղքի պատիժը: Ահա՜ Նրա սերը. և դա զոհաբերակա՜ն սեր է: Ահա՛ Նրա աննախադեպ սիրո մեծությունը: Զարմանալիորեն պարադոքսա՜լ (արտասովո՜ր ) է Աստծո սերը:
11
հունվար
7
«Ամեն գիտությունից գերազանց է»
Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք (Հոբ 36.26)։
Աստված անսահման է Իր բոլոր հատկանիշներով: Նրա սերը ևս բացառություն չէ. այն նույնպես անսահման է, անըմբռնելի ևանսպառ: Իսկ դա նշանակում է, որ մեր սահմանափակ մտածողությամբ անհնար է մինչև վերջ լիովին հասկանալ և սահմանել, թե ինչ է Աստծո սերը: Եվ, այնուամենայնիվ, մարդիկ, արարված լինե լով Աստծո կողմից, Նրա պատկերով ու նմանությամբ, օժտված են իրենց Արար չին ճանաչելու ընդունակությամբ: Ընդունակ են հասկանալու Նրա կամքը, սերը և աստվածային բնույթի այլ որակներ: Ճիշտ է, մարդուն պարգևված ունակություն ները բավականին թուլացել են՝ մեղքի ստրուկը դառնալու և Աստծուց օտարա նալու պատճառով: Իսկ Աստծուն ճանաչելը՝ Նրա հատկությունները, կամքն ու գործերը, ծանր աշխատանք է և պարզապես անհնար, առանց Նրա անմիջական օգնության: Ահա թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում մարդու վիճակը, երբ նա ինչ-որ քայլեր է անում՝ փորձելով ճանաչել Աստծուն. «Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս» (Սաղմոս 77.3) (Սելա): «Այս գիտությու նը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է (այլ թարգմանությամբ` «բարձր է իմ ըմբռնողությունից»), չեմ կարողանում հասնել նրան» (այլ թարգմանությամբ` «ես չեմ կարող ընկալել նրա բարձրությունը») (Սաղմոս 139.6)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը, իր վրա զգալով, թե ինչ է նշանակում, առանց Տիրոջ օգնության, ճանաչել Նրա սերը, իր եղբայրակիցներին` Եփեսոսում գտնվող հավատացյալներին գրում է (որպեսզի լիակատար հասկանանք Աստծո ծառայի այդ ներշնչված հորդորը, տեղին է այն մեջբերել ժամանակակից այլ թարգմանու թյամբ). «Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, որպեսզի, ըստ Իր հարուստ փառքի, զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրա նալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սուրբերի հետ կարողա նաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը ևերկարությունը, բարձրությունը և խորու թյունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծո ամբողջական լիությամբ լցվեք» (Եփեսացիներին 3.14-19)։ Ահա՜ արտասովոր ճշմարտությունը` ճանաչել անընկալելին: Սակայն այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետև մենք գործ ունենք Աստծո հետ, Ով պարզապես ան սահման է Իր հատկություններում: Ո՜հ, որքան հրաշալի է և ինչ հիացմունք ու երկյուղածություն է առաջացնում Աստծո սերը:
12
Ճանաչողության դպրոցը
հունվար
8
Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատ մամբ (Ա Հովհաննես 4.16):
Աստծուն և Նրա սերը ճանաչելը միանվագ, հանկարծակի կատարվող ու մե կընդմիշտ ավարտվող գործողություն չէ, այլ աստիճանական աճի գործընթաց: Առաքյալը կոչ է անում. «Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գի տությամբ» (Բ Պետրոս 3.18): Եվ այդ գործընթացը պետք է հավերժ շարունակվի: Ուստի, երբ Հովհաննես առաքյալն ասում է. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատա ցինք այն սիրուն», նկատի ունի, որ իրենք ճանաչել են Քրիստոսի սիրո որոշակի գործողություն: Իսկ կոնկրետ ո՞ր գործողությունը: Այդ հարցին առաքյալն ինքն էլ պատասխանում է. «Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսն Իր կյանքը տվեց մեզ համար» (Ա Հովհաննես 3.16): Այո՛, առաքյալները Քրիստոսի մահվան մասին գի տեին ոչ թե պատմություններով, այլ Գողգոթայում ականատես էին եղել Նրա տա ռապանքներին ու մահվանը։ Ինչպես վկայում է Պետրոս առաքյալը. «Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստո սի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը»։ Եվ նրանք կարող էին լիակատար վստահությամբ ասել, որ գիտեն, թե Ում են հավատացել: Հետևաբար, այն տարիները, որ առաքյալներն ապրել էին Տիրոջ կողքին, ընդ հուպ մինչև Նրա համբարձվելը, նրանց համար Աստծո սերը ճանաչելու և դրա մեջ աճելու օրհնյալ դպրոց էին հանդիսացել: Եվ այդ աճն ու կատարելագործումը՝ Տիրոջը ճանաչելու գործընթացում, հեշտ չի տրվել նրանց. եղել են սխալներ, կաս կածներ, թյուրըմբռնում՝ Հիսուսի խոսքերի ու գործողությունների վերաբերյալ: Ամեն ինչ լինում էր: Սակայն ի՜նչ մեծ առավելություն ունեին նրանք` անմիջապես Տիրոջ շուրթերից լսելու այն խորհուրդներն ու հորդորները, որ օգնում էին նրանց ազատագրվելու սխալ հայացքներից ու անհավատությունից, սահմանափակու թյունից ու անգրագիտությունից: Դա նրանց փորձառությունն էր` ձեռք բերել մեծ Աստծո և Նրա սիրո ճանաչողությունը: Սակայն, Աստծո սերը ճանաչելը բացառապես անձնական փորձառություն է և գործընթաց, որ պահանջում է անսասան հավատք, առավելագույն ջանքեր, խո նարհ կախվածություն Աստծուց, ճանաչողության մեջ հաջողության հասնելու անդուլ փափագ և վստահություն` Սուրբ Հոգու հաղթական զորության վերջնա կան հաղթանակի հանդեպ: Ճանաչողության այդ ճանապարհին ծանր պայքար է սպասվում ինքդ քեզ հետ, չարի ուժերի և Աստծո հետ: Իմանալ, որ մահվան Դա տապարտվածը Տերն Ինքն է, իմանալ, որ մեղավորի հանդեպ սերն է Նրան դրդել՝ գնալու դաժան մահվանը, իմանալ, թե ինչպես է Նա փափագում մտնել մեր հոգու տաճարը` այն բարձրագույն գիտությունն է, որ կարելի է ձեռք բերել միայն Տիրոջ օգնությամբ և Նրա դպրոցում: Նրա սերը ճանաչելու այդ դպրոցը պետք է անցնեն բոլոր դարերի՝ Աստծո ճշմարիտ զավակները:
13
հունվար
9
Աստծո սերը բարի է (լավ է)
Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի (բառացի թարգմանությամբ` լավ) (Հռոմեացիներին 7.12)։
Իսկ ինչպիսի՞ն է Աստծո սերը, եթե փորձենք ամենաընդհանուր ձևով սահմանել այն` լա՞վ, թե՞ վատ: Աստվածաշունչն ուղղակիորեն չի պատասխանում այդ հար ցին: Սակայն, եթե խորամուխ լինենք նրա վկայության մեջ, ապա կարելի է տալ Աստծո սիրո անսխալ սահմանումը: Աստծո բարոյական, հոգևոր օրենքը` Տասը պատվիրանները, արտացոլում է Աստծո բնավորությունը, Նրա հոգևոր և բարոյական էությունը` Նրա սերը: Պո ղոս առաքյալը գրում է. «Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օրենք 5.18, 17, 1921) ևուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պի տի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»» (Հռոմեացիներին 13.9): Ինչպիսի՞ն է ուրեմն օրենքը: Այդ նույն ուղերձում առաքյալը գրում է. «Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի» (Հռոմեացիներին 7.12)։ Ժամա նակակից շատ թարգմանություններում «բարի» բառի փոխարեն օգտագործում են «լավ» բառը: Եվ համաձայն բնագրի՝ դա ավելի հստակ է ու ճշգրիտ: Այսպի սով, եթե Աստծո օրենքն ու պատվիրանները սուրբ են և լավ, ապա Աստծո սերը (դրսևորված օրենքում) նույնպես սուրբ է և լավ: Հունվարի 3-ի ընթերցման մեջ Աստվածաշնչի լույսի ներքո պարզաբանվեց, որ հարկավոր է փառաբանել կամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որովհետև Նա բարի է (կամ լավ) ևորովհետև Նրան հատուկ է սերը, որը նույնպես լավ է: Շատ կարևոր է յուրացնել Աստծո մասին այն ճշմարտությունը, որ թե՛ Ինքը և թե՛ Իր սերը լավ է: Չէ՞ որ Արուսյակը, ում բանականությունը խաթարվեց փառասի րությունից ու հպարտությունից, երկինքներում խռովություն բարձրացրեց Աստծո դեմ, զրպարտություն ու կեղծիք տարածեց՝ ամբաստանելով Նրան: Նա պնդում էր, որ Աստված դաժան է, փառասեր ու իշխանատենչ։ Այլ կերպ ասած` Աստված վատն է, և Նրա կառավարումը նույնպես վատն է: Եվ մարդկությունն այսօր, ինչ պես երբեք նախկինում, միաձայն մեղադրում է Աստծուն՝ երկրի վրա կատարվող բոլոր աղետների ու դժբախտությունների համար: Աստծո ճշմարիտ զավակները, ողջ էությամբ ճանաչելով Նրան և իրենց վրա զգալով Նրա սիրո ազդեցությունը, կենդանի վկայություն կլինեն այս աշխարհում, որ Աստված զարմանալիորեն բարի է, լավ և հրաշալի՜:
14
Աստծո ոսկին
հունվար
10
Սակայն Նա (Աստված) իմ ճանապարհը գիտի. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ (Հոբ 23.10)։
Ցանկացած էակ (մարդ, հրեշտակ, կենդանի), ցանկացած երևույթ կամ գործո ղություն կարող է լինել կա՛մ լավ, կա՛մ վատ: Միայն մեկ հատկանիշով անհնար է հետևություն անել որևէ մարդու մասին, որ նա լավն է, անթերի կամ, ընդհակա ռակը, վատն է ու անպարկեշտ: Այդ մասին վիճել են դեռևս հնագույն ժամանակ ներից: Աստվածաշնչի ամենավաղ գրքերից մեկում` Հոբի գրքում, նկարագրված է մի, հիրավի, արտառոց վեճ այն մասին, թե ինչպիսին է Հոբը: Սկզբում դա տեղի ունե ցավ երկինքներում, տիեզերական մակարդակով` Աստծո և սատանայի միջև: Իսկ այնուհետև երկրի վրա` Հոբի երեք վայ-ընկերների և հենց իր` Հոբի միջև: Տերը պնդում էր, որ Հոբն աստվածավախ, կատարյալ ու անբիծ մարդ է, իսկ սատանան վճռականորեն հերքեց Աստծո կարծիքը և առաջարկեց փորձության ենթարկել Հոբին: Տերը համաձայնեց։ Նա թույլ տվեց, որ սատանան ցանկացած եղանակով, ինչպիսին միայն խելքին փչի, փորձության ենթարկի Հոբին։ Միայն մի սահմանափակում դրեց՝ նա իրավունք չուներ կյանքից զրկելու Հոբին: Սատանան անմիջապես ցույց տվեց, թե ինչպիսին է ինքը և ինչի է ընդունակ: Սպանվեցին Հոբի զավակները, նրա ողջ ունեցվածքը ոչնչացավ, իսկ Հոբին նա հարվածեց նող կալի բորոտությամբ: Դեռ ավելին, կինը (թվում է՝ ուրիշ էլ ով պետք է սատարեր տառապյալ ամուսնուն, եթե ոչ նա) իր ամուսնուն` Հոբին, խորհուրդ տվեց, որ նա անիծի Աստծուն ու մեռնի: Ի հավելումն այդ ամենի, Հոբի երեք ընկերները, ովքեր եկել էին նրան ցավակ ցելու և մխիթարելու, սկսեցին հերթով անգթաբար մեղադրել նրան՝ օգտագոր ծելով այն ժամանակվա համար ուշագրավ աստվածաբանական գիտելիքներ և գործի դնելով հռետորական արվեստի ողջ հնարքները: Նրանք Հոբին մեղադրում էին այն բանում, որ նրա բոլոր դժբախտությունները միայն ոչ բարեպաշտ կյանքի հետևանք են: Հոբը փորձում էր հնարավորինս պաշտպանվել իրեն մեղադրողնե րի, այլ ոչ կարեկցողների մոլեգին գրոհներից, խղճի կոչ էր անում նրանց, գան գատվում հենց Իրեն` Աստծուն՝ ապացուցելով, որ ինքն իր մասին ոչ մի վատ բան չգիտի: Տերն Ինքը վերջակետ դրեց այդ վեճերին, Նա արձակեց Իր վճիռը․ Հոբն Իմ հա վատարիմ ծառան է, և նա ճիշտ բաներ է խոսում Իմ մասին: Իսկ ձեր դատողու թյունները խելամիտ չեն, (տե՛ս Հոբ 42.8) Հոբը թող աղոթի ձեզ համար, այլապես դուք պատժի եք արժանի: Եվ Հոբն այդպես էլ արեց: Ծանր փորձությունները հաստատեցին, որ Աստված ճիշտ էր, երբ ասում էր` Հոբն անբիծ է, Հոբը լավ մարդ է: Եվ, արդարև, Հոբն Աստծո` զտված ոսկին էր:
15
հունվար
11
Կատարելության կապը
Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է(Կողոսա ցիներին 3.14)։ Աստծո ողորմածության շնորհիվ՝ Աստվածաշնչի օգնությամբ մենք հասկացանք ու համոզվեցինք, որ Աստծո սերը լավ է: Այո՛, տիեզերքի Արարչի և Կառավարչի այդ բարոյական, հոգևոր էությունը հիրավի զարմանալի է ու խորհրդավոր: Այդ տարրական ճշմարտությունը գտնելը այնքան էլ հեշտ չէ: Դրանում համոզվե լը ամենևին էլ դյուրին չէ, իսկ մինչև վերջ ճանաչելը՝ անհնար: Ճանաչելով Աստծո ստեղծած աշխարհի կառուցվածքը, փորձելով պատասխաններ գտնել բարոյա կան և հոգևոր հիմնախնդիրների էության վերաբերյալ` մարդիկ բոլոր ժամանակ ներում և բոլոր դարերում բախվել են այդ փաստին: Հին աշխարհի օժտված մտածողներից մեկը` նշանավոր Սոկրատեսը, փորձում էր գտնել ճշմարտությունը և հավերժական հարցերի պատասխանները: Այդ նպա տակով նա հաճախ էր դուրս գալիս Աթենքի հրապարակ և ժամանակակիցներին հարցեր տալիս իրեն տանջող հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ: Նրա ժամանակներում իշխում էին սոֆիստները, որոնք մերժում էին հոգևոր աշխարհի գոյությունը ևամեն ինչի հիմքը համարում էին մատերիան կամ նյութը: Հենց այդ համակարգի հիմնադիրին են վերաբերում այս հայտնի խոսքերը. «Մարդը գոյու թյուն ունեցող ամենայն ինչի չափանիշն է»: Ահա այսպիսի իմաստունների էր հար կադրված բախվել Սոկրատեսը: «Նրանք պնդում էին, որ կարող են սովորեցնել, թե ինչպես ցանկացած եղանակով ձեռք բերել տարբեր տեսակի բարիքներ։ Սոկ րատեսն ասում էր, որ ինքը դեմ չէ նրանցից սովորելուն, բայց նախ ցանկանում է իմանալ, թե ինչ է բարիքը, որ ինքը կարող է ստանալ: Եվ երբ, ի պատասխան, սոֆիստները մատնանշում էին իշխանությունը, հարստություններն ու բավակա նությունները, նա պատասխանում էր, որ դրանք առանձին բարիքներ են, իսկ ին քը ցանկանում է իմանալ, թե ինչ է բարիքը կամ բարին, ընդհանրապես, որից այդ բոլոր մասնավոր բարիքները ստանում են իրենց անվանումը: Նա պահանջում էր ընդհանուր սահմանումը, իսկ սոֆիստները չէին կարողանում այն տալ… « (Բ. Չի չերին): Եվ պատահական չէ, որ նրանք անհետացան պատմության բեմահարթա կից: Ե՛վ նյութական, և՛ հոգևոր աշխարհների ճանաչողությունն ունի իր օրինա չափությունները: Աստված է այդպես ստեղծել ամեն ինչ. Նա է Հեղինակը բոլոր օրենքների, որոնք կատարյալ են, անանց և հավերժական: Մարդն արարվել է, որ պեսզի ճանաչի Աստծուն, Նրա անսահման հատկությունները, Նրա օրենքները, և թե ինչպես է Նա կառավարում տիեզերքը: Եվ ամենից առաջ ու բոլոր բարիքներից առավել հարկավոր է ճանաչել Աստծո սերը, որ «կատարելության կապն» է, «հա մընդհանուր բարին», որի մեջ իմաստ են ձեռք բերում մնացած բոլոր բարիքները, ևորն Աստծո հավիտենական թագավորության կեցության հիմքն է:
16
Աստծո սիրո դրսեվորումը
հունվար
12
Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշքները (Սաղմոս 119.18)։
Եթե Աստծո սերը կարելի է մեկ բառով բնորոշել՝ «լավ», ապա անխուսափելիո րեն հարց է առաջանում` ինչպե՞ս դրսևորվեց այն, ինչպե՞ս հայտնեց իրեն։ Սերը, որն Աստծո բարոյական էությունն է, Նա դրսևորեց բարոյական օրենքում և ողջ տիեզերքի բանական էակներին հորդորեց դրանով առաջնորդվել` Իր և միմյանց հետ փոխհարաբերություններում: Հենց այդ օրենքն էր, որ Տերն Ինքը հրապա րակավ հռչակեց ընտրյալ ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է բազմաթիվ պատվի րաններին, սահմանումներին ու կանոններին, դրանք ընդամենը բացահայտում են տասը պատվիրաններից յուրաքանչյուրի էությունը և Տիրոջ կամքով գրվել են Մովսեսի կողմից: Տասը պատվիրաններից ինը տրված են արգելական ձևով: Իսկ դա նշանակում է, որ Աստծո սիրուն հատուկ չէ և բացարձակապես խորթ ու ան թույլատրելի է Նրա ստեղծած բանական արարածների անբարո կենսակերպը, անօրեն կյանքը, որ խախտում է պատվիրանները և տանում տառապանքների ու քաոսի, աստիճանական անկման ու մահվան: Աստծո օրենքի յուրաքանչյուր պատվիրան վերաբերում է կենսագործունեու թյան որոշակի ոլորտի, և այդ ոլորտը սահմաններ ու վերջ չունի: Սաղմոսերգուն շատ հստակ է դա արտահայտել. «Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է» (Սաղմոս 119.96): Մեկ այլ թարգմանու թյան մեջ այդ միտքն այսպես է արտահայտված. «Ցանկացած կատարելություն սահման ունի, անսահման են միայն Քո պատվիրանները»: Պատվիրանները, հաստատում են մի անվիճելի ճշմարտություն` Աստծո սերը, որ արտահայտված է այնտեղ, համարվում է աստվածային աշխարհաստեղծման անսասան հիմքը, որի շնորհիվ հնարավոր է դառնում տիեզերքի բոլոր բանական էակների երջանկու թյունն ու բարօրությունը: Աստծո օրենքը, հստակ ու հակիրճ սահմանելով, թե ինչ է անօրենությունն ու մեղքը, լուռ սրբագործում է անսահման հնարավորություններ բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք «սիրո՛վ ծառայեն իրար»(Գաղատացիներին 5.13) և «սի րո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճեն դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիս տոսը» (Եփեսացիներին 4.15): Աստծո օրենքն, իրավամբ, բառերի մեջ մարմնավորված Աստծո սիրո հրաշքն է, ևայդ պատճառով էլ սաղմոսերգուն աղերսում է Աստծուն, որ Նա բացի իր աչքե րը, ևինքը տեսնի Նրա օրենքի հրաշքները (Սաղմոս 119.18):
17
հունվար
13
Ոչ ձեվական ճանաչողություն
Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին (Սաղմոս 1.2)։
Մեզ կարող են շփոթեցնել կամ խուճապահար անել այսօրինակ մտքեր. մի՞թե հնարավոր է Աստծո և մարդու (նաև տիեզերքի ցանկացած բանական էակնե րի) բարոյական փոխհարաբերությունների ընդարձակ աշխարհն արտահայտել Աստծո օրենքի չորս պատվիրաններում: Մի՞թե մարդկանց միջև փոխհարաբերու թյունների հսկայական աշխարհը կարելի է արտահայտել կամ տեղավորել տաս նաբանյա օրենքի վեց կարճ պատվիրաններում: Մի՞թե հնարավոր է Աստծո բա րոյական էությունը` «սերը, որ գերազանցում է ամեն գիտություն», արտահայտել տասը պատվիրաններում: Ոչ մի հակասական բան չկա նման մտքերում: Ընդհակառակը, եթե մեր հոգում չեն առաջանում նման հարցեր և չեն հուզում մեզ, դա վկայում է այն մասին, որ մեր ճանաչողությունն ու գիտելիքներն Աստծո մասին մակերեսային են, և մենք հետաքրքրություն չունենք անընդհատ խորանալու աստվածային հայտնություն ների մեջ: Նման հոգևոր վիճակները նման են հարուստ պատանու վիճակին, որը Հիսուսին հարցրեց, թե ինչ բարի բան պետք է անի, որ հաիտենական կյանքը ժա ռանգի: Եվ երբ Տերն ասաց, որ դրա համար հարկավոր է կատարել Աստծո օրենքի պատվիրանները, և ապա կոնկրետ թվարկեց դրանցից մի քանիսը, պատանին ինքնավստահ հայտարարեց. «Այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ»: Հետագա զրույցը և դրան հետևած պատանու հակազդեցությունը վկայում է այն մասին, որ նա բացահայտ մակերեսային պատկերացում ուներ Աստծո օրենքի և նրա էության մասին: Աստվածաշունչն ասում է, որ հարկավոր է Աստծո օրենքը ոչ միայն անգիր իմա նալ, այլև խորապես ուսումնասիրել այն, թափանցել նրա էության ու ոգու մեջ և իմանալ Քրիստոսի սերը` «թե ի՛նչ են լայնությունը ևերկարությունը, բարձրությու նը և խորությունը» (Եփեսացիներին 3.18), որ դրսևորված են Նրա պատվիրաննե րում: Հակոբոս առաքյալը կոչ է անում հավատացյալներին․ «Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող» (Հակոբոս 1.25), որովհետև միայն այդպես վարվողներն են երանելի: Ահա թե ինչպես են վերաբերվում օրենքին Աստծո ճշմարիտ զավակները. «Որ քա՜ն եմ սիրում Քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը», «Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ Քո հրամանների մասին» (Սաղմոս 119.97, 117)։ «Քո օրենքն է իմ ուրախությունը» (Սաղմոս 119.174)։ Ջանադիր մտո րելով և ուսումնասիրելով, աղոթելով և խոնարհվելով՝ մենք, անկասկած, երկնքից լույս կստանանք. «Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ Քո վկայությունները» (Սաղմոս 119.125)։
18
Օրենքը հոգեվոր է
հունվար
14
Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին (Սաղմոս 119.66)։
Տերն ուսուցանում էր ժողովրդին, որ անհրաժեշտ է ճանաչել Աստծո օրենքի հոգևոր իմաստը. «Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Մի՛ շնանա» ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլի նի» (Մատթեոս 5.27-28): Ասելով, որ «օրենքը հոգևոր է», Պողոս առաքյալը ուշադ րություն է դարձնում Աստծո պատվիրանների զարմանալի գործառույթին. «Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր» (Հռոմեացիներին 7.7)։ Աստծո օրենքը Աստծո բնավորության, Նրա էության` սիրո հայտնությունն է, և հարկավոր է անօրինակ պատասխանատվությամբ վերաբերվել նրան, ինչպես նաև անկեղծ ցանկությամբ ու անդուլ ջանքերով հասկանալ, ընկալել նրա մեծությունն ու կատարելությունը: Հրեա աստվածաբանններն ու Թորայի (օրենքի) գիտակները ծայրահեղ խնամ քով էին ուսումնասիրում աստվածային հայտնությունը՝ նշանակություն տալով նրանում գտնվող անգամ մի տառին: Իսկ ոմանց մոտ դա ծայրահեղության էր հասնում: Մ. Բուբերը պատմում է մի ռաբբիի մասին, որ ասում էր. «Թորան անփո փոխ է, և նրա բոլոր տառերը խոր իմաստ ունեն։ Ոչ միայն տառերը, այլև նրանց միջև գտնվող միջանկյալ տարածքները կարևոր նշանակություն ունեն. պարզա պես մենք ընդունակ չենք կարդալու և հասկանալու դրանք: Սակայն կգա ժամա նակը, և Աստված կբացի Թորայի տառերի միջև գտնվող միջանկյալ տարածքների իմաստը»: Կարելի է հիանալ՝ տեսնելով, թե ինչ նախանձախնդրություն են դրսևորում մարդիկ Աստծուն պատվելու և ճշմարտության որոնումների մեջ, սակայն անգի տակցաբար ընկնել անբնական երանության մեջ և աստվածացնել նյութական խորհրդանիշները՝ կռապաշտության վերածելով ճշմարիտ կրոնը, պարզապես անհեթեթ է: Պողոսն ապրել էր կեղծ աստվածապաշտության այդ ուղին, որն ան խուսափելիորեն մոլեռանդության էր տանում, ինչի պատճառով նա տխրությամբ գրում է. «Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդ րություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար» (Հռոմեացիներին 10.1-2): Եվ Տերն Իրեն հալածողներին, որ Իր մահն էին տենչում, ասաց. «Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկա յում է իմ մասին։ Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք» (Հովհաննես 5.39-40): Սակայն ճշմարտության այդ բոլոր վճռորոշ որոնումներում ամենագլխավորն ու ամենացավալին այն էր, որ նրանց՝ այդ որոնողների մասին Տերն ասաց․ «Ձեր մեջ Աստծո սերը չունեք» (Հովհաննես 5.42)։ Ահա բոլոր անհաջողությունների պատճառների պատճառը Աստծո որոնումնե րում:
19
հունվար
15
Ինչպիսի՞ն է Նա` Աստված
Իսկ մարդիկ զարմացան ևասում էին. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան» (Մատթեոս 8.27)։
Սուրբ Գիրքը մեզ հայտնում է, թե ինչպիսին է Աստված: Եվ մարդկանց զգալի մա սը անկեղծորեն ցանկանում է իմանալ Աստծո մասին` ո՞վ է Նա, ինչպիսի՞ն է Նա, ինչպիսի՞ն են Նրա դիտավորությունները, կամքն ու օրենքները: Դ. Միլլմանը մի հետաքրքրաշարժ պատմություն ունի: Երբ ծնվեց չորսամյա Սա թիի փոքրիկ եղբայրը, Սաթին սկսեց ծնողներին խնդրել, որ իրեն միայնակ թողնեն նորածնի հետ: Սկզբում նրանք չհամաձայնեցին՝ վախենալով, որ աղջիկը խան դում է և կարող է վնաս պատճառել: Սակայն աղջիկը խանդի նշաններ ցույց չէր տալիս: Նա քնքշորեն էր վերաբերվում փոքրիկին, իսկ խնդրանքները` եղբոր հետ միայնակ մնալու վերաբերյալ, ավելի ու ավելի համառ էին դառնում: Ծնողները որոշեցին զիջել: Սաթին՝ ցնծության մեջ, մտավ մանկական սենյակ և դուռը փակեց: Սակայն դու ռը մի փոքր կիսաբաց մնաց, այնպես որ, կարելի էր ինչ-որ բան տեսնել ու լսել: Ծնողները տեսան, թե ինչպես փոքրիկ Սաթին մոտեցավ եղբորը, թեքվեց նրա վրա և կամացուկ ասաց. «Փոքրի՛կ, պամի՛ր ինձ` ինչպիսի՞ն է Աստված. ես սկսում եմ մոռանալ»: Առա՞կ է սա, թե՞ իրական պատմություն, սակայն այն իր մեջ որոշակի հիմք ունի՝ բոլորովին էլ ոչ հպանցիկ մտորումների համար: Չորսամյա աղջիկը ցան կանում է ճանաչել Աստծուն` ինչպիսի՞ն է Նա: Եվ այդ մասին հարցնում է ոչ թե հասուն քեռիներին ու մորաքույրներին, այլ նորածնին, ով խոսել անգամ չի կա րող: Եվ սա այնպիսի հարց է, որ ամբողջ մարդկությունը իր պատմության ողջ ընթացքում գլուխ է կոտրում՝ այն մեկնելու համար, և չի կարողանում խելամիտ պատասխան գտնել: Եվ եթե բոլոր մարդիկ ի վիճակի չեն պատասխանելու այդ հարցին, ապա ստացվում է, որ հերթն այժմ նորածին երեխաներինն է: Եվ այս տեղ կատակների ժամանակը չէ: Ժամանակի մի պահի քահանայապետերն ու կրոնական առաջնորդները, լսելով, թե ինչպես են երեխաները բաձրաձայն հռչա կում Քրիստոսի առաքելությանը վերաբերող ճշմարտությունը, անթաքույց բար կությամբ ու վրդովմունքով հարցրին Տիրոջը. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Ի պատասխան՝ Քրիստոսն ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել.»Մանուկնե րի ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթեոս 21.16): Եվ նրանց թողեց շփոթահար, մռայլ ու դառնացած: Այդ նրանք էին, որ նախորդ օրը ցանկանում էին փակել Հիսուսի աշակերտների բերանը, որ բարձրաձայն ասում էին այն նույն ճշմարտությունը, ինչ երեխաները: Այդ նրանք էին խնդրում Տիրոջը, որ արգելի աշակերտներին՝ նման բաներ ասելու: Եվ Տերը նրանց պատասխանեց, որ եթե նրանք լռեն, ապա քարերը կաղաղակեն:
20
Կյանքի գաղտնիքը
հունվար
16
Եվ սակայն, ո՛վ Տեր, Դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, Դու՝ մեր բրուտը, մենք բո լորս Քո ձեռքի գործն ենք (Եսայի 64.8)։
Թվում է՝ ի՞նչ կարող է պատմել նորածինն այն մասին, թե ինչպիսի՞ն է Նա՝ Աստ ված: Իսկ իրականում նորածինը, ավելի ճիշտ` նրա մարմինը, կարող է ինչ-որ բան ասել այն մասին, թե ինչպիսին է Աստված: Արդյո՞ք Պողոս առաքյալը չէր խոսում, արդյո՞ք հայրական բարի հանդիմանանքով չէր համոզում Կորնթոսի իր խռովա րար հոգևոր զավակներին. «Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթացիներին 3.16)։ Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից մարդկային մարմինը: Ինչպե՞ս է կառուցված այն ևինչպե՞ս է գործում: Հազարավոր տարիներ մարդիկ ապրել են և չեն իմացել, պատկերացում անգամ չեն ունեցել այն մասին, որ մարմինը կազմված է բջիջնե րից: Եվ երբ Տերն, Իր մեծ սիրուց մղված, աշխարհի վերջում մի փոքր բացեց կյան քի գաղտնիքը և մարդկային մարմնի կառուցվածքը ծածկող վարագույրը, գիտնա կանները ցնցված էին այն բանից, թե ինչ բարդ են նրա բոլոր համակարգերը ևինչ ներդաշնակ համագործակցության մեջ են: Հասուն մարդու մարմինը կազմված է մոտավորապես 100 տրիլիոն բջիջներից, իսկ նրանց տեսակների թիվը մոտ 250 է: Իսկ թե ինչպիսի՜ փոխհամագործակցու թյան մեջ են նրանք՝ որպես մեկ միասնական օրգանիզմ, անհավատալի, անըմբռ նելի գաղտնիք է: Բջիջների այդ տարբեր տեսակները դասավորված են հյուսվածք ների մեջ, հյուսվածքները` օրգանների մեջ, օրգանները` մարմնի մասերի մեջ: Ո՞վ է սահմանել բջիջների, հյուսվածքների, օրգանների աստիճանակարգությունը: Ո՞վ է այնպես ծրագրավորել բջիջների այդ անհաշիվ քանակությունը, որ նրանք անթերի իրականացնում են իրենց գործառույթները: Գիտնականները չեն կարո ղանում գտնել գլխավոր հարցի պատասխանը` ո՞վ է այնպես ծրագրավորել այդ բջջները, որ նրանցից յուրաքանչյուրը, լինի սրտի, ուղեղի, լյարդի, ոսկրածուծի, երիկամների, թե այլ մասերի, հստակ, անշեղորեն ու անթերի իրականացնում են կյանքի գաղտնիքի իրենց հատկացված մասը: Այդ հարցին պատասխանում է Աստվածաշունչը, որտեղ ասվում է, թե Ով է կյան քի Հեղինակը. «Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ « (Ծննդոց 2.7)։ Եվ մեր մարմինն իսկապես «Հոգու և զորության ապացույցով» է(տե՛ս Ա Կորնթացի ներին 2.4):
21
հունվար
17
Աստված կյանքի Հեղինակն է
Ցնծում եմ Քո ձեռքի գործերով։ Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են Քո գործերը. անչափ խորն են քո մտքերը. հիմար մարդը չի իմանում, ևանմիտը չի հասկանում դա (Սաղմոս 92.5.6)։
Մարդու ծնունդը. ինչպիսի՜ խորհուրդ է պարունակում այն իր մեջ: Այն սկսվում է, երբ երկու բջիջները` հայրական և մայրական, միձուլվում են մեկ բջիջի մեջ: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն ունի ապագա մարդուն վերաբերող տեղե կատվության իր մասը՝ բոլոր մանրամասներով`սկսած աչքերի, մազերի գույնից, քթի, ձեռքերի երկարությունից, վերջացրած բազմազան ընդունակություններով, տաղանդներով ու սովորություններով: Երեխայի զարգացման ողջ գործընթացը՝ բջիջների միաձուլման պահից մինչև ծնունդը, տեղի է ունենում մոր կամքից անկախ: Ո՞վ ևինչպե՞ս է իրականացնում այդ զարգացումը, ձևավորումը և ծնունդը, գիտնականները չգիտեն և երբեք չեն կարող գուշակել կյանքի այդ գաղտնիքը, որովհետև դա վեր է մարդու հնարա վորության սահմանից: Ընկալել այն, ինչ ստեղծել է Աստված, պարզապես անհ նար է, որովհետև այն անսահման է: Որպեսզի հասկանանք աշխարհաստեղծման աստվածային գաղտնիքը, անհրաժեշտ է ունենալ Աստծո հատկությունները, ինչն անհեթեթ է: «Ինչ վերաբերում է իրերի իրական բնույթին, դա մենք երբեք, երբեք չենք կարող իմանալ»,- գրել է Ալբերտ Էյնշտեյնը: Եվ երբ նա փորձում էր տիեզեր քում գտնել ձգողականության բանաձևը, կամ ինչպես ինքն էր արտահայտվում` «իմանալ Աստծո մտքերը», խնդրում է իր գործընկերոջը, որ « իրեն փրկի խելագա րությունից» (Դ. Բրայեն): Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մայրական ընդերքում սաղմի զարգացման գոր ծընթացի մասին: «Որովհետև Դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանա լի կերպով ստեղծվեցի» (մեկ այլ թարգմանությամբ` «Ես անըմբռնելի և հրաշալի եմ ստեղծված») (Սաղմոս 139. 13.14): Պողոս առաքյալն այդ մեծ ճշմարտության մասին խոսեց ամֆիթատրոնում, ինքնագոհ, թերահավատ աթենքյան բարձրաս տիճան ազնվականների մոտ. «Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան… Նա է ամեն բանի կյանք ու շունչ ևամեն ինչ տալիս… որով հետև մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք» (Գործք 17.24, 25, 28): Ահա թե ինչ կարող է պատմել նորածին երեխան Արարչի մեծության մասին, Նրա զարմանալիորեն անսահման հատկությունների, անըմբռնելի սիրո մասին, որը կյանք է տալիս երկրում ևերկնքում գտնվող ամեն կենդանի արարածի և հա վե՛րժ սատարում այն:
22
Արարիչը եվ գիտնականները
հունվար
18
Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությու նը, որովհետև Դու ամեն բան ստեղծեցիր, ու Քո կամքով եղան և ստեղծվեցին (Հայտնություն 4.11)։
Ողջ անսահման տիեզերքն արարվել է Աստծո կողմից, Նա է կյանք տվել ամեն ինչին: Նա տիեզերական այդ անսահմանությունը և երկնային անծայր տարածք ները բնակեցրել է բանական էակներով: Ամեն ինչ շարժվում է, ապրում և գո յատևում Նրա աստվածային օրենքներով: Ի սկզբանե այս ամբողջ անընդգրկելի տիեզերքում կյանքն անցնում է անփոփոխ և բացարձակ ներդաշնակ մթնոլոր տում, հավերժական ուրախության ևանանց երանության մեջ: Եվ մեղք չգործած երկնաբնակների այդ աննկարագրելի երջանկությունն Աստծո անսահման սիրո մեծ և հրաշալի պարգևն է: Միայն Նրա սիրո շնորհիվ է հնարավոր կյանքը և նրա ծագումը և նրա հավերժական գոյությունը: Միայն մեր մեղավոր մոլորակի վրա, միակ ապստամբած մոլորակի վրա ողջ տիեզերքում, չեն հասկանում և չեն ընկալում Աստծուն՝ որպես սիրո Աստված: Այ նինչ հենց մեր մոլորակի վրա էր, որ Աստված դրսևորեց Իր սիրո լիությունը՝ զոհա բերելով Իր Որդու կյանքը հանուն մեղավորների, որպեսզի նրանք հասկանան Իր սերը, ընդունեն այն, լցվեն նրանով: Մարդկանց գերակշիռ մասը չի հասկանում իր Արարչին և մերժում է Նրա սերը: Այսօր, երբ գիտությունն իր հղփացած մեծամտության ու հանդգնության մեջ հարձակվում է Աստծո վրա, հայտնվել են գիտության այնպիսի գործիչներ, որոնք Աստծուն բնորոշում են ամենամութ գույներով, ինչի համար ասես չեն մեղադրում Նրան ևի՜նչ հանցագործություններ չեն վերագրում Նրան: Մեծ Բրիտանիայի ամե նամեծ աթեիստը` մարտնչող անաստված, ժամանակակից գիտնական Ռ. Դոքին զը, «Աստծո պատրանք» իր գրքում այն տեսակետն է հայտնում, որ աշխարհն առանց Աստծո ավելի լավը կլիներ բոլոր առումներով, և կոչ է անում բանադրան քի ենթարկել ժամանակակից կրոնը՝ արմատականության հետ համահավասար: Հենց Դոքինզը, հպարտանալով, որ ինքն անհաշտ աթեիստ է, մեղադրում է Աստ ծուն այն բանում, որ Նա անարդար է, Նրան խորթ է ներումը, որ Նա վրեժխնդիր է, տառապում է մեծամտության մոլուցքով և այլն (Դ. Չոպրա): Հիրավի իրականա նում է Պետրոս առաքյալի կանխագուշակությունն այն մասին, որ «Վերջին օրերին կգան ծաղրողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի վարվեն» (Բ Պետրոս 3.3): Ամաչե՛ք և կարմրե՛ք, պարոնա՜յք գիտնականներ: Աստված հայտնել է ձեզ և հնարավորություն է տվել ճանաչելու Իր անսահման մեծությունը՝ աշխար հաստեղծման գաղտնիքներում, որպեսզի դուք ազնվորեն վկայեք Իր «Ահավոր և զարմանալի» գործերի մասին: Եվ որպեսզի տեսնեք ամենագլխավորը Նրա աշխարհակառուցման մեջ` Նրա արքայական ստեղծագործական զորությունը ՍԵ՜ՐՆ է:
23
հունվար
19
Արարիչը եվարարչագործությունը
Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և Դու ինձ այժմ խորտա կո՞ւմ ես (Հոբ 10.8)։
Աստծո սե՛րը: Որքա՜ն քիչ ենք հասկանում այն: Եվ որքա՜ն քիչ ենք գնահատում այն: Որքա՜ն քիչ ենք որոնում այն` Աստծո բոլոր գործերում, դիտավորություննե րում, խոսքերում ու ծրագրերում: Բացում ենք Աստվածաշունչը, նրա առաջին էջը և մեր առջև Իր ողջ վեհությամբ ու անըմբռնելի էությամբ հառնում է Նա` Աստծո սե՛րը: Մեզ ապշեցնում է Նրա ամե նազորությունը և իմաստությունը, երբ Նա Իր խոսքի խորհրդավոր զորությամբ մի քանի(վե՜ց)օրերի ընթացքում ստեղծեց երկնային անծայրածիր տարածքները, աստղերը և աստղային համակարգերը, երկիրը և նրա վրա գտնվող կենդանա կան ու բուսական աշխարհները, և վերջապես ստեղծեց առաջին մարդկային զույ գը` «արու ևէգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1.27): Կասկածից դուրս է, որ Արարիչն անսահման բերկրանք էր զգում այն ամենից, ինչ արարում էր. այն անասելի գե ղեցիկ էր, զարմանալիորեն կատարյալ ևանըմբռնելիորեն կուսական: Այն ամենն, ինչ արեց Աստված, ինչ արարեց Նա, ամեն ինչի մեջ մարմնավորեց Իր աստվա ծային բնույթը, Իր կատարելությունը: Ոչ մի տեղ և ոչ մի բանում չնչին վրիպում, ամենափոքր թերություն անգամ չկար: Եվ դրանում է Նրա վեհությունն ու փառքը: Սակայն ի՞նչն է ամենագլխավորն ու ամենակարևորը Նրա ստեղծագործական հավերժական դիտավորություններում և դրանց իրականացման մեջ: Ինչի՞ հա մար է Արարիչը ստեղծել անսահման տիեզերքը: Ի՞նչ նպատակով է այնտեղ ստեղ ծել անթիվ անհամար մոլորակները: Պատասխանը մեկն է` որպեսզի տիեզերքը բնակեցնի բանական էակներով: Ինչի՞ մասին է խոսում դա: Այն մասին, որ Աստ ված` կյանքի Աղբյուրը, կյանք է պարգևում մյուս էակներին: Նա տալիս է այն, ինչ ունի Ինքը, ինչ հատուկ է միայն Իրեն, և Նա չի կարող ապրել այլ կերպ, չի կարող վարվել այլ կերպ. այդպիսին է Նրա էությունը` սե՜ր: Սերը չի կարող ապրել միայն իր համար, եսասիրությունը բացարձակապես խորթ է նրան: Սիրո էությունն ուրի շի համար ապրելն է, և միայն դրա շնորհիվ է հնարավոր կյանքն ընդհանրապես: Դրանում է նրա ամբողջ դրսևորումը: Աստվածաշունչն ասում է. «Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց 2.7)։ Մեկ այլ թարգմանության մեջ նշվում է, որ «ձևավորեց» բառը տառացիորեն նշանակում է «քանդակեց», «ծեփեց»: Արարիչն Ինքն աշխատեց որպես մեծ Քանդակագործ առաջին մարդու քանդակի վրա՝ մարմնավորելով նրա մեջ Իր պատկերը: Եվ ապա Իր Հոգով կենդանացրեց Իր եզակի քանդակագործությունը: Մեկ այլ թարգմանությամբ տառացիորեն այս պես է հնչում` «Եվ մարդը կենդանի էակ եղավ» (տես Ծննդոց 2.7):
24
Սերն իրենը չի որոնում
հունվար
20
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները (Սաղմոս 103.2):
Արեգակն ու լուսինը, երկնային մթնոլորտն ու երկիրը, կենդանական ու բուսա կան աշխարհները, ամեն ինչ Աստված արարեց մարդու համար: Նախքան մար դուն ստեղծելը՝ Արարիչը ստեղծեց ամեն անհրաժեշտն ու առավելագույն բա րենպաստ պայմանները նրա կյանքի համար` հավերժական, երջանիկ կյանքի համար: Ստեղծագործական այդ բոլոր գործողությունները Աստված իրականաց րել է արարման Իր ապագա պսակի` մարդու հանդեպ սիրուց դրդված: Արարելով մարդուն Իր պատկերով ու նմանությամբ՝ Տերը շարունակում էր հայտնել Իր սիրո ու հոգատարության անսպառ հարստությունը նրա` Իր գանձի, Իր Ես-ի մի մաս նիկի հանդեպ: Տերը որոշեց հոգալ մարդու բնակության վայրի, նրա տան մասին՝ որպես ապա գա մարդկային ցեղի նահապետ ու ղեկավար: Նա անձամբ, Իր ձեռքերով (օ՜, աստ վածային հրաշք) տնկեց աննկարագրելի, աներևակայելի գեղեցկությամբ մի այգի, որը լի էր բացառիկ ծառերով ու թփերով, ծաղիկներով` գույների, երանգների ու բույրերի ցնցող համադրությամբ: Արարչի դիտավորության համաձայն՝ կյանքն այդ այգում հիրավի վայելք ու երանություն պետք է լիներ. այստեղից էլ բխում է նրա անվանումը` Եդեմ (հրեական լեզվով, բառացի` երանություն, վայելք): Եդեմը երկնային Հոր սիրո անսովոր պարգևն էր Իր ստեղծագործությանը` նոր մոլորակի ապագա բնակիչների ծնողներին: Ապա, անսովոր գեղեցկությամբ կին պարգևելով մարդուն, Տերն առատորեն օրհնեց առաջին ամուսնական զույգին և ասաց. «Երեխանե՛ր ծնեք, բնակեցրե՛ք երկիրը, տիրե՛ք նրան, ձեր իշխանության տակ են և՛ ձկներն ու թռչունները, և՛ երկրի վրա ապրող ամեն կենդանի»: Ահա այսպե՛ս է իրեն դրսևորում և գործում Աստծո սերը: Սեր մեծատառով, անսահման, անըմբռնելի, ոչնչի հետ չհամեմատ վող սե՜ր: Սերը կիսվում է ոչ միայն կյանքով, որ միայն իրեն է հատուկ, այլև իշխա նությամբ, որ օրինականորեն միայն իրեն է պատկանում: Կյանք տալով մարդուն՝ Աստված ցույց տվեց, որ Իրեն, Իր սիրուն հատուկ չէ եսասիրությունը: Եվ իշխա նություն տալով մարդուն՝ Աստված ցույց տվեց, որ Իր սիրուն հատուկ չէ իշխա նասիրությունը: Սրանք հենց այն մեղքերն են, որոնց մեջ Արուսյակը մեղադրեց Նրան երկնքում և շարունակում է մեղադրել երկրի վրա վայ-գիտնականների երգ չախմբի և նրա ճամարտակող գործակալների հետ միասին: Աստված չի կառչում իշխանությունից. դա Նրա էությունը չէ և հատուկ չէ Նրա բնույթին`Նրա սիրո՛ւն: Նա Իրենը չի՛ որոնում: Տերը դա ցույց տվեց երկրի վրա. «Ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով… Ինքն Իրեն խոնար հեցրեց» (Փիլիպպեցիներին 2.7,8): Ահա թե ինչպիսի՜ն է Նրա սերը:
25
հունվար
21
Արքան` ծառա
Սիոնի դստերն ասե՛ք.Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ, էշին ու քուռակին հեծած (Մատթեոս 21.5)։
Հատկությունների անընդգրկելի բազմազանության, սկզբունքների և դրանց դրսևորման ինչպիսի՜ անսպառ գանձարան է Աստծո սերը: Կյանք տալով ան սահման տիեզերքին՝ Արարիչը մեծ բավականությամբ հոգաց նրա մասին: Առանց դադարի, Նա անթիվ աշխարհների բնակիչներին է ուղարկում բոլոր անհրաժեշտ բարիքները, պարգևներն ու օրհնությունները՝ նրանց երանելի կյանքի և դրանք ճշմարտապես վայելելու համար: Տերն ինքնամոռաց ծառայում է Իր ստեղծած էակներին՝ ամեն ակնթարթ սնելով նրան` իր սիրելի խաղողի այգին, Իր երկնային անսահման թագավորությունը: Նա` տիեզերքի Արարիչն ու Կառավարիչը, Իրեն ամբողջովին նվիրել է Իր ստեղծած, Իրեն այնքա՜ն սիրելի էակների հոգատարու թյանը, որպեսզի նրանք չափազանց երջանիկ լինեն, լի աննկարագրելի ուրախու թյամբ և հոգևոր անասելի բավարարվածությամբ: Աստվածային կեցության նպա տակն ու իմաստն Իր ստեղծած էակներին անձնազոհ ծառայելն է: Այդպիսին է Նրա սերը, դրա մեջ է դրսևորվում նրա էությունը: Հռոմեացի գրող Կ. Էլիանը պատմում է մակեդոնական թագավոր Անտիգոնես II Հոնատի (Ք. ա. 283-239 թթ․) մասին, ով բարեկամասեր էր ևաչքի էր ընկնում մեղմ բնավորությամբ: Մի անգամ Անտիգոնեսը, նկատելով, որ իր որդին հպատակ ների հետ ինքնիշխան է և հանդուգն, ասաց. «Տղա՛ս, մի՞թե չգիտես, որ իմ և քո իշխանությունը «պատվավոր ստրկություն է»: Այսպիսի մեծ մարդասիրությամբ էր Անտիգոնեսը դաստիարակում իր որդուն: Եվ ապա գրողը բարոյախոսական հետաքրքիր հետևություն է անում. «Նա, ով չի քաջալերում այս մարդու դատո ղությունները, իմ կարծիքով, երբեք չի ճանաչել այնպիսի մեկին, ով մտածում է իս կական թագավորի և ղեկավարի նման: Հանդիպել է միայն այնպիսի մարդկանց, որոնք մտածել են բռնակալի նման»: Երբեմնի փառավոր քերովբեն` Արուսյակը, երջանիկ էր՝ տիեզերքում իրակա նացնելով Աստծուց իրեն տրված ծառայությունը: Սակայն հետագայում, տանջ վելով նախանձից և փառամոլությունից, նա սկսեց Աստծուն մեղադրել իշխանա սիրության ու բռնակալության մեջ: Մնում է միայն ցավ զգալ, որ երբեմնի սիրելի հրեշտակը ստախոս և զրպարտիչ դարձավ: Եվ Տերը, իջնելով մեղավոր երկիր, ասաց, որ եկել է, « ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս 20.28): Եվ Նա հիրավի՜ ծառայեց: Որպես ծառա՝ «Քրիստոսը լվաց Իր աշակերտների ոտքերը՝ վկայելով, որ Ինքը պատրաստ է կատարելու ցանկացած ծառայություն, որքան էլ այն նվաստացուցիչ թվա» (Դարերի փափագը, էջ 651), միայն թե բացվեն Իր զավակների աչքերը, և նրանք տուն վերադառնան` իրենց երկնային Հոր մոտ: Այդպիսի՜ն է Նրա սերը:
26
Կարեկցանքով լեցուն
հունվար
22
Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նե ցուկ կլինեմ Իմ արդար աջով (Եսայիա 41.10)։ Եդեմական այգին մարդու հանդեպ Աստծո «սիրո ևս մեկ ապացույց է», աննկա րագրելի գեղեցկություն, որ արարվել էր աստվածային Ճարտարապետի և Նկարչի անսահման իմաստության ու անընդգրկելի իմացության շնորհիվ: Աստված թույլ չտվեց, որ ջրհեղեղը ոչնչացնի այդ թանկագին գանձը. այգին վերցվեց երկինք: Եվ այդ չգերազանցված գանձը հիացմունքի առարկա կլինի ոչ միայն մեր նոր մոլորա կի ապագա բնակիչների, այլև այլ մոլորակների բնակիչների համար: «Մեղք չգոր ծած աշխարհների բնակիչների համար երանության այգին Աստծո ստեղծագոր ծական գործունեության կատարելության օրինակ կլինի` չարատավորված մեղքի անեծքով» (Նահապետներ և մարգարեներ, էջ 62): Եդեմում երկու զարմանալի ծառեր կային` կյանքի ծառը և բարին ու չարը ճա նաչելու ծառը: Մեր նախածնողների հավերժ ապրելու պայմանը կյանքի ծառի պտուղները ճաշակելն էր: Իսկ բարին ու չարը ճանաչելու ծառի պտուղներն օգ տագործելը կդառնար նրանց մահվան պատճառը. այդ պատճառով էլ Տերը նրանց խնդրեց, որ չուտեն այդ պտուղները: Սակայն, ի մեծ ցավ Աստծո և երկնաբնակ ների, մեր նախածնողները չհնազանդվեցին Աստծուն և կերան այդ պտուղները: Ինչպե՞ս վերաբերվեց Տերն այդ անհնազանդությանը: Կատարե՞ց Նա Իր նա խազգուշացումը, որ այն օրը, երբ ուտեն արգելված պտուղը, կզրկվեն կյանքից: Հրաժարվե՞ց արդյոք Արարիչն Իր անհնազանդ զավակներից՝ մատնելով նրանց անխուսափելի բարոյական, մարմնավոր և հոգևոր այլասերման: Արդյո՞ք երկ նային Հայրը նրանց թողեց սատանայի քմահաճույքին, որը նենգորեն խաբել էր նրանց: Ո՛չ: Դա հատուկ չէ Աստծո սիրուն. Նա չի կարող լքել Իր ստեղծած էակնե րին, երբ նրանք աղետալի վիճակում հայտնվեն: «Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. Ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է Իմ ներ սում. բորբոքվում է կարեկցությունս» (Ովսեե 11.8)։ Աստված մեր դժբախտ նախածնողներին հավաստիացրեց, որ չի լքի նրանց: Աստված բացեց նրանց «Այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր և սերունդներ շարունակ»: Այդ խորհուրդը ոչ մի էակի հայտնի չէր ողջ տիեզերքում, որ Նա պատ րաստ է զոհել Իր կյանքն Իր ստեղծած էակների համար, եթե նրանք երբևէ մեղք գործեն, այդ ճանապարհով նրանց վերադարձնել կորցրած սրբությունը և նրանց հետ վերականգնել հաղորդակցությունը: Լսելով Տիրոջը՝ Ադամն ու Եվան կոտրված սրտով ծնկի եկան Նրա առաջ:
27
հունվար
23
Սերն ամեն ինչի դիմանում է
Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նե ղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը (Ա Պետրոս 2.19)։
Անհնար է մինչև վերջ հասկանալ Աստծո սերը. այն պետք է ինքդ փորձես: Իսկ թե ինչպես է դրսևորում Իր սերը, Տերը պարզաբանեց առակների, ինչպես նաև կյանքի օրինակների միջոցով։ Դա ճշմարտությունը հասկանալու և յուրացնելու լավագույն ճանապարհն է: Ինչ-որ մեկն արդարացիորեն ասել է. «Երկար է հորդոր ների ուղին, սակայն կարճ ու համոզիչ է օրինակների ուղին»: Կարեկցել օտարին, ներողամիտ լինել մեկ ուրիշի բնավորության թերություննե րի հանդեպ, պատրաստ լինել զոհաբերելու ոչ միայն նյութական բարիքները, այլև սեփական կյանքը՝ հանուն մերձավորների փրկության, և հարյուրավոր այլ սուրբ դրսևորումներ՝ բնավորության պայծառ գծերի, միևնույն ալմաստի նրբագեղ երե սակումներն են, որի անունն է «Աստծո սեր»: Եվ սիրո բազմազան հատկություննե րի ակնառու դրսևորումը այնպես է տպավորություն գործում և հիացնում մեր հո գիները, որ քաջալերում է և պատրաստակամություն ծնում` ընդօրինակելու նման արարքներն ու կենսաձևը: Պլուտարքոսը պատմում է, որ երբ Սպարտայի արքա Լիկուրգոսը սկսեց օգտա կար և անհրաժեշտ բարեփոխումներ մտցնել, հարուստները կատաղի ատելու թյամբ լցվեցին նրա հանդեպ: Մի անգամ հրապարակում շրջապատեցին նրան և բարձրաձայն վիրավորելով՝ սկսեցին հրմշտել: Քարերի կարկուտի տակ` Լիկուր գոսը հասցրեց փախչել: Երբ ընկան նրա հետևից, որոշեց թաքնվել տաճարում: Եվ չէր հասցրել թաքնվել այնտեղ, երբ Ալեքսանդր անունով մի երիտասարդ՝ ընդհա նուր առմամբ ոչ հիմար, սակայն հախուռն ու կոպիտ, այն պահին, երբ Լիկուրգոսը շրջվեց, փայտով հանեց նրա աչքը: Արքան, համարձակ կանգնելով իր հալածողնե րի առաջ, ցույց տվեց արյունով պատված դեմքը և դատարկ ակնակապիճը: Ափ սոսանքի ու սարսափելի ամոթի զգացումը տիրեց բոլորին: Նրանք անմիջապես որոշեցին նրա իշխանությանը հանձնել Ալեքսանդրին և կիսելով արքայի վիշտը՝ տուն ուղեկցեցին նրան: Հանդիմանանքի ոչ մի խոսք չասելով՝ Լիկուրգոսը տուն տարավ Ալեքսանդրին և առաջարկեց, որ իրեն օգնի ապաքինվելու ընթացքում: Ալեքսանդրը համաձայնեց և անխոս կատարում էր այն ամենը, ինչ իրեն հանձ նարարում էին: Մշտապես գտնվելով Լիկուրգոսի կողքին՝ հասկացավ, որ նա հե զաբարո, անխռով ու խստակենցաղ մարդ է, և մեծ համակրանքով տրամադրվեց դեպի այդ զարմանալի ներողամիտ և կարեկից անձնավորությունը: Այդպես Ալեք սանդրը պիղծ և ամբարտավան պատանուց վերածվեց համեստ և խոհեմ տղա մարդու: Սերը չարով չի պատասխանում չարին, այլ բարիով է հաղթում չարին (տե՛ս Հռո մեացիներին 12.20):
28
Սերը չի հանդիմանում - մաս 1
հունվար
24
«Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որով հետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան» (Երեմիա 31.20):
Ո՞րն է Աստծո սիրո առանձնահատկությունը: Ի՞նչն է, ընդհանուր առմամբ, բնո րոշում այն: Նրա սիրուն բացարձակապես հատուկ չէ Իր ստեղծած էակներին ցավ պատճառելը, նա լցված է միայն բարիք պարգևելու, նրանց կյանքը երջա նիկ, հաճելի ու ցանկալի դարձնելու ցանկությամբ: Աստծո սերը չի վշտացնում, չի հանդիմանում, չի տխրեցնում, ևայն դեպքերում, երբ նրանց վարքագիծը կամ արարքներն անարժան են: Հրեա հոգևոր լուսատուներն այսպես էին ասում. «Ով հրապարակավ վիրավորում է (տառացիորեն «ստիպում է գունատվել») իր մեր ձավորին…թեև այն նշված է Թորայում (օրենք) և բարի գործերում, բաժին չունի ապագա աշխարհում»: Եդեմում մենք հանդիմանության խոսք անգամ չենք լսում մեր նախածնողների հասցեին, երբ նրանք անտեսեցին Աստծո պատվիրանը: Տերը Կայենին ևս չհան դիմանեց եղբայրասպանության համար: Այն, ինչ արեցին Ադամն ու Եվան, նաև Կայենի աղաղակող ոճրագործությունը ծանր բեռան նման նստեց մեր Տիրոջ հո գում: Նա անասելի ցավով ընդունեց Իր հեղինակության բացահայտ մերժումն Իր սիրելի էակների կողմից և ողջ տիեզերքում առաջին սպանությունը: Իր անսահ ման սիրո մեջ երկնային Հայրը չհանդիմանեց և չանարգեց իր ստեղծած աշխար հի կարգը խախտողներին: Նրանք Իր զավակներն էին, և Նա փորձեց միայն խղճի ու բանականության կոչ անել նրանց, որպեսզի բացվեն նրանց աչքերը և ճշմա րիտ գնահատական տան իրենց հանցանքներին: Չհասկանալով Աստծո սերը և Նրա բնավորությունը՝ մենք չենք կարող հասկանալ Նրա վերաբերմունքը և գործո ղությունները մեղավորների հանդեպ: Սովի ժամանակ Աբրահամը որոշեց գնալ Եգիպտոս և որոշ ժամանակ այնտեղ ապրել: Աբրահամը դիմե՞ց Աստծուն, որպեսզի իմանա՝ քաջալերո՞ւմ է Նա իր ծրա գիրը: Ո՛չ. և դա նրա սխալն էր, որը հանգեցրեց հաջորդ սխալին: Աբրահամը երկ յուղեց իր կյանքի համար և անհավատի նման վարվեց․ Սառային առաջարկեց, որ խաբի եգիպտացիներին, որպես թե իր կինը չէ։ Եվ փարավոնը նրան իր հարեմը տարավ: Արդյո՞ք Աբրահամն Աստծուն վշտացրեց իր արարքով: Անկասկա՛ծ: Սա կայն որքա՜ն ներողամիտ ու կարեկից գտնվեց Նա Աբրահամի սխալների հան դեպ: Աստված ոչ մի ձևով չհանդիմանեց նրան, միայն լուռ միջամտեց և նրան փրկեց մեղքից: Նրան հեթանոսը հանդիմանեց անազնիվ արարքի համար, հեթա նոսը «դաստիարակեց»: Օ՜, հրաշալի է Աստծո սերը, որ հիացմունք ու երկյուղածություն է առաջացնում:
29
հունվար
25
Սերը չի հանդիմանում - մաս 2
Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից (Ա Տիմոթեոս 1.5): Աբրահամը մեծագույն պատվի արժանացավ․ անմիջականորեն շփվեց տիե զերքի Ղեկավարի հետ: Նա տասն անգամ հայտնվեց Աբրահամին ևանմիջական մասնակցություն ունեցավ նրա կյանքում: Եվ դա զարմանալի չէ. չէ՞ որ այն հե ռավոր, խառնաշփոթ ժամանակներում Աբրահամն Իր անվերապահ հնազանդու թյամբ մեկընդմիշտ Աստծո հետ կապեց իր ճակատագիրը: Աբրահամն Աստծո հա մար անգնահատելի գանձ էր հեթանոսական կռապաշտության համընդհանուր խավարի մեջ: Մեր մոլորակը մեղքից փրկելու Իր հեռավոր և հավերժական ծրա գիրը Տերը կապեց Աբրահամի անվան հետ, այդ պատճառով Աստվածաշնչում նա համարվում է «Աստծո ընկեր»: Եվ, այնուամենայնիվ, չնայած Աստծո ուղղակի առաջնորդությանը, Աբրահամը սխալներ էր թույլ տալիս: Աստծո անկեղծ զավակներին բոլորովին չեն շփոթեցնի Աբրահամի (նաև աստվածաշնչյան ցանկացած մարգարեի կամ արդար անձնա վորության) սխալները: Մեղքի գոյության պայմաններում դա զարմանալի չէ: Իսկ ահա ամենագլխավորը և ամենազարմանալին Տիրոջ վերաբերմունքն է Իր զա վակների հանդեպ, երբ նրանք սխալվում և մեղք են գործում: Աստված Աբրահամին խոստացավ, որ իրենից մի մեծաթիվ ժողովուրդ կառա ջանա: Եվ դա նրան ասվեց այն ժամանակ, երբ արդեն 75 տարեկան էր և, ընդ որում, ընտանեկան վիշտ ուներ` Սառան չէր կարողանում ծննդաբերել: Անհրա ժեշտ էր, որ Աբրահամը (նաև Սառան) հավատ ունենա սերունդներին սպասելու համար, իսկական հավատ՝ աստվածային ամենազորության հանդեպ: Եվ նրանք օրըստօրե սպասում էին Աստծո խոստման կատարմանը: Սակայն անցան ոչ թե օրեր, այլ տարիներ (ամբողջ տա՜սը տարի), իսկ երեխաներն այդպես էլ չկայի՜ն: Ի՞նչ կարելի էր անել նման դեպքում: Եվ ահա գեղեցիկ Սառայի մեջ մի գաղա փար ծնվեց. միգուցե, իրե՞նք պետք է ինչ-որ բան մտածեն, որ իրենց երեխանե րը հայտնվեն: Ահա ես երիտասարդ սպասուհի ունեմ Հագար անունով. ինչո՞ւ նա երեխա չծնի Աբրահամի համար: Նա բոլոր կանոններով կհամարվի իրենց հարա զատ ժառանգը: Այդ ծրագիրը նա առաջարկեց Աբրահամին, և վերջինս համա ձայնեց: Եվ Հագարը որդի ծնեց: Ուրախացավ թե՛ Աբրահամը, թե՛ Սառան: Միայն Տերը չուրախացավ կատարվածից: Աբրահամի արարքը վշտացրեց Նրան: Ինչո՞ւ Աբրահամը Սառային չասաց․ «Սպասի՛ր, հարկավոր է Աստծուն հարցնել և տես նել, թե ինչ կպատախանի Նա: Եթե Նա ասի, որ պետք չէ այդպես վարվել, ուրեմն կսպասենք: Մենք տասը տարի սպասել ենք. կշարունակենք սպասել:»: Ավաղ, Աբ րահամն այդպես չվարվեց։ Եվ Տերը դադարեց շփվել Աբրահամի հետ: Տասներեք տարի Նա լռեց… Դրանով Աստված ցանկանում էր ինչ-որ բան սովորեցնել նրան:
30
Սերը չի հանդիմանում - մաս 3
հունվար
26
Նախատվելիս Նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառ նում, այլ հանձնվեց արդար դատավորին (Ա Պետրոս 2.23)։ Աստված Իր լռությամբ Աբրահամին հասկացրեց, որ նրա արարքը հաճո չէ Իրեն. այդպիսի որոշում նա չպետք է ընդուներ, առանց Իր գիտության ու համաձայնու թյան: Աստծո լռության այդ բոլոր տարիները լուրջ փորձության տարիներ էին Աբ րահամի համար` նրա գործողություններն ու ուղիները ստուգելու համար: Նա տագնապով հարց էր տալիս իրեն. «Որտե՞ղ եմ սխալվել: Ո՞րն է իմ մեղքը, որ Տերը լռում է»: Եվ անկասկած է, որ Աբրահամը միայն իրեն էր մեղադրում, որ Աստված տարիներով չի հաղորդակցվում իր հետ: Եվ ո՞վ լիներ Աբրահամի փոխարեն, որ չզղջար և խորապես չվշտանար տեղի ունեցած համար: Տերը հայտնվեց Աբրահա մին ու ասաց. «Ես եմ ամենազոր Աստվածը. քայլի՛ր Իմ առջև և անարատ եղիր» (Կասկա՛ծ անգամ չունենաք, որ Ես եմ Տերը, Ես ամեն բան կարող եմ, սերտ կապի մե՛ջ եղիր Ինձ հետ: Ապրի՛ր այն գիտակցությամբ, որ քո ողջ կյանքը բաց գիրք է Ինձ համար: Բոլոր ուղիներն ու արարքներն առանց Ինձ արատավոր են: Մաքո՛ւր պահիր քեզ): Այնուհետև Տերը երկար զրուցեց Աբրահամի հետ. դա ամենաերկար զրույցն էր, որ նրանք ունեցել էին: Նա հավաստիացրեց Աբրահամին, որ Իր դիտավորու թյունները չեն փոխվել` հենց Սառան պետք է ծնի խոստացված զավակին, և տա րիներն այստեղ խոչընդոտ լինել չեն կարող: Զարմանալի է, ինչպիսի՜ համբերու թյուն, ինչպիսի գթասրտություն և ներողամտություն դրսևորեց Տերը Աբրահամի հանդեպ: Հանդիմանության չնչին խո՛սք անգամ չհնչեց Աստծո շուրթերից: Նա մեղմ ու նրբանկատ դաստիարակում ու դասեր էր տալիս Իր ընկերոջը: Զարմա նալի՜ է Աստծո սերը: Չէ՞ որ միայն այդպես կարելի է օգնել մարդուն, որ փոխվի: Պերիկլեսը Աթենական պետության նշանավոր պետական գործիչ, հռետոր և մարտավար էր (V դար Ք. ա.): Մի առիթով ինչ-որ սանձարձակ անձնավորություն բարկացավ Պերիկլեսի վրա և սկսեց հրապարակավ հայհոյել ու վիրավորել նրան: Թեպետ ճիչն ու անեծքները չդադարեցին ամբողջ օրը, Պերիկլեսը մեկ բառով ան գամ չպատասխանեց իրեն վիրավորողին: Սակայն այդ մարդը չէր խաղաղվում: Երբ երեկոյան Պերիկլեսը տուն էր վերադառնում, նա հետապնդեց նրան և ամ բողջ ճանապարհին շարունակեց բարձրաձայն վիրավորական խոսքեր բղավել նրա հասցեին: Պերիկլեսը հասավ տուն, երբ ամբողջովին մթնել էր: Եվ այդ ժամա նակ նա ստրուկին հրամայեց, որ վերցնի ջահն ու տուն ուղեկցի այդ անծանոթին (Վ. Կեսսելման): Այդպես է Տերը դրսևորում Իր աստվածային սերը մեր հոգիներում:
31
հունվար
27
Սերն ամեն ինչ ծածկում է
Արդ Աստծո՛ւն նմանվեք որպես սիրելի որդիներ։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու Իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որ պես անուշահոտություն (Եփեսացիներին 5.1-2)։
Տիրոջ նախակարապետը` Հովհաննես Մկրտիչը, պետք է պատրաստեր Նրա ճանապարհը: Իսկապես, Աստծո խիզախ, անձնազոհ և նվիրյալ մարգարեն խոս քով ու գործով մարդկային սրտերում հող էր պատրաստում, որպեսզի նրանք ըն դունակ լինեն ընդունելու փրկարար և բարի լուրը հենց Իրենից` Տիրոջից: Հասավ ժամը, և Տերն Ինքը գնաց Հովհաննեսի մոտ և մկրտվեց նրա կողմից: Եվ մկրտության ժամանակ ձայն հնչեց երկնքից. «Դա է Իմ սիրելի Որդին, որ ունի Իմ բարեհաճությունը» (Մատթեոս 3.17)։ Իսկ Հովհաննեսը Հորդանանի ափին հա վաքված ժողովրդին հանդիսավոր ու բարձրաձայն հռչակեց. «Ահա՛ Աստծո Գառը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29)։ Սակայն Հերովդեսը չհանդուրժեց Հովհաննեսի ուղղակի մերկացումները` Հե րովդիայի հետ իր անօրինական կապի վերաբերյալ, և բանտ նետեց նրան: Բան տարկության մեջ Հովհաննեսը սպասում էր, որ Հիսուսը՝ որպես Հրեաստանի ճշմարիտ Թագավոր, ինչ-որ բան կանի իրեն ազատելու համար: Ավա՜ղ, ո՛չ մի օգ նություն, ո՛չ մի ազատագրում: «Եվ այդ ժամանակ հուսահատությունն ու կաս կածները տիրեցին նրան» (Դարերի փափագը, էջ 214): Նա Տիրոջ մոտ ուղարկեց իր աշակերտներին՝ հետևյալ հարցով` «Դո՞ւ ես Նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպա սենք» (Մատթեոս 11.3)։ Հիսուսի համար մեծ ցավ էր Հովհաննեսից նման խոս քեր լսելը: Չէ՞ որ Հովհաննեսին այնքան բացահայտ վկայություններ ու ակնհայտ ապացույցներ էին տրվել Քրիստոսի մասին: Եվ ահա… կասկածներ, թերահա վատություն: Եվ Տերն այսպիսի պատասխան տվեց. «Գնացե՛ք և պատմե՛ք Հով հաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, ևաղքատ ներին Ավետարան է քարոզվում։ Եվ երանի՜ նրան, ով Ինձանով չի գայթակղվի» (Մատթեոս 11.4-6)։ Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսը վսեմ խոս քերով ևազդեցիկ ձայնով սկսեց ամբոխի հետ խոսել Հովհաննեսի մասին. նա քա մուց տատանվող եղե՜գ չէ: Նա փափուկ հագուստներով չի քայլել և թագավորա կան ապարանքներում չի ապրել: Ո՞վ է նա` մարգարե՞: Նա մարգարեի՛ց էլ մեծ է: Նա Աստծո հրեշտակն է, նա Եղիան է, որ եկավ մարգարեության համաձայն: Բոլոր մարգարեների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չկա՛: Հրապարակավ ինչպիսի՜ բարձրակարգ գնահատականի արժանացրեց Տերը Հովհաննեսի ծառայությունը: Ի՜նչ հիանալի ջատագովություն պոկվեց Հիսուսի սրտից՝ Հովհաննեսի վերաբերյալ: Արդյո՞ք Աստծո սիրուն համահունչ էր` հավա տի համար հանդիմանել հավատարիմ ծառային ու նահատակին: Ո՛չ. մեր Տերն այդպիսի՜ն չէ: Նա` հավերժական ու անփոփոխ Սերը, Հովհաննեսի հետ միասին տառապո՜ւմ էր բանտում:
32
Օրենք եվ սեր
հունվար
28
Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և Քո օրենքը՝ ճշմարիտ (Սաղմոս 119.142)։
Աստծո բարոյական էությունը, որն Աստվածաշունչը մեկ բառով անվանում է «սեր», անսպառ է ևանընդգրկելի: Եվ կարելի է միայն անվերջ զարմանալ, թե ինչ պես է Աստծո անսահման իմաստությունը Իր անվերջանալի սերը դրսևորել տասը պատվիրաններում` համառոտ, պարզ և կոնկրետ: Եվ դա, հիրավի, անըմբռնելի հրա՜շք է: Պարզապես աներևակայելի՜: Սակայն դա իրականությո՛ւն է: Եվ իրա կան է այն, որ այդ տասը պատվիրանների վրա է հաստատված ողջ անսահման տիեզերքը: Եվ այդ բացառիկ իրականությունն անհերքելի ապացույցն է այն բա նի, որ Աստծո օրենքին` տասը պատվիրաններին այլընտրանք չկա և չի կարող լինել: Այն բացարձակ է, կատարյալ և անխախտ: Եվ փաստ է, որ տիեզերքը ոչ միայն ապրում է կամ գոյատևում, այլև չափազանց երջանիկ է ապրում, որով հետև բանական էակների բոլոր կարիքները` հոգևոր, բարոյական և ֆիզիկա կան, առավելագույն չափով բավարարվում են: Եվ տիեզերքում ծագած մեղքը, որն իր լիակատար զարգացումն ու իրականացումը գտավ մեր մոլորակի վրա, միայն հաստատում է այն ճշմարտությունը, որ աշխարհն ու նրա կարգը կառուցել այլ սկզբունքների վրա, բացի տասը պատվիրանների օրենքի սկզբունքներից, միայն աղետալի հետևանքների կհանգեցնի` քաոս, ոչնչացում և տիեզերքի կործանում: Աստծո օրենքը կյանքի օրենքն է, որովհետև օրենքի էությունը մերձավորներին հարգելու, Աստծուց երկյուղելու սրբազան սկզբունքն է: Եվ դա էլ հենց սիրո դրսևո րումն է: Հարգել մերձավորներին (և Երկնային Թագավորության յուրաքանչյուր բանա կան արարածի)՝ նշանակում է ոտնձգություն չանել նրանց կյանքի ցանկացած ոլորտի հանդեպ` բարոյական, ֆիզիկական, նյութական, սոցիալական: Հարգել մերձավորներին՝ նշանակում է անձնազոհ ծառայության հոգի դրսևո րել, նպաստել նրանց երջանկությանը, նպաստել նրանց բոլոր դիտավորություն ների, ընդունակությունների ու պարգևների զարգացմանը, որը կնպաստի մարդ կանց ծառայելու գործին: Հարգել մերձավորներին՝ նշանակում է ապրել նրանց համար, դրսևորել բացա ռիկ անշահախնդիր ևոչ եսասիրական հոգի: Օրենքն Աստծո էության կամ բնավորության դրսևորումն է. իսկ Աստծո էությու նը սերն է:
33
հունվար
29
Սեր եվօրենք
Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում (Հովհաննես 14.21):
Ի՞նչ են ասում բազմաթիվ հովիվների ոգեշունչ քարոզները, հոգևոր գրողների գիտական աստվածաբանական բանավեճերն ու բազմաթիվ աշխատությունները Աստծո սիրո մասին, եթե դրանք չեն կապվում օրենքի հետ: Նրանք համարում են, որ օրենքը ժամանակավոր, անկատար երևույթ է, և այդ պատճառով Քրիստո սը պատվիրեց սիրել Աստծուն ու մերձավորներին, և դրա մեջ է ողջ ճշմարտու թյունը: Դրա հետ կապված՝ հիշում եմ վերջերս կատարված մի ուշագրավ դեպք, երբ իշխանությունն ամբողջ ուժով ձգտում էր մտավորականների հոգին «խմորել» մարքս-լենինյան իմաստասիրությամբ: Պրոֆեսոր Զիսը իմաստասիրություն էր դասավանդում գեղարվեստական մտա վորականության կուսակցական-լուսավորչական ցանցում: Ուսումնական տար վա ավարտին ամփոփիչ պարապմունքին պետք է այցելեր կուսակցական բարձր հանձնաժողովը, որպեսզի գնահատի Մոսկվայի առաջնակարգ դերասանների գաղափարախոսական պատրաստվածության մակարդակը: Զիսը նախազգու շացնում է իր ունկնդիրներից մեկին`նշանավոր դերասան Պետկերին. «Ես կհարց նեմ, թե որն է իմաստասիրության հիմնական հարցը, իսկ դուք կպատասխանեք՝ իմաստասիրության հիմնական հարցը մտածողության և կեցության հարաբերու թյան հարցն է…: «Հիմա, հիմա…»,- և Պետկերը խնամքով գրեց պատասխանը: Ամփոփիչ պարապմունքը սկսվեց հանդիսավոր կերպով: Պրոֆեսորն ասաց. «Զրույցը սկսենք իմաստասիրության հիմնական հարցի պատասխանից: Ո՞վ է ցանկանում պատասխանել»: Լռություն: «Դե, դո՛ւք պատասխանեք, խնդրեմ» (մատնացույց արեց Պետկերին): Պետկերը ոտքի կանգնեց և շփոթահար սկսեց ծամծմել բառերը. «Իմաստասիրության հիմնական հարցը ինչ-որ երկրորդական հարց չէ, այն իմաստասիրության գլխավոր, կարևորագույն հարցն է: Այն կոչվում է հիմնական, որովհետև կարևոր է և գլխավոր … Դա հիմնական հարցն է, որով հետև գլխավորն է, և գլխավորն է, որովհետև հիմնականն է, այլ ոչ թե ինչ-որ երկ րորդական հարց»: Պարապմունքից հետո Զիսը նրան հարցրեց. «Ինչո՞ւ այդքան վատ պատասխանեցիք»։ «Որովհետև կորցրել էի թղթի կտորը, որի վրա պատաս խանն էր»,-արդարացավ Պետկերը (Յ. Բորև): Դերասան Պետկերի նման կարելի է խոսել սիրո մասին ինչքան ասես, սակայն չշոշափել նրա էությունը, որ դրսևորված է օրենքում: Իսկ ի՞նչ կասի Տերը սիրո այդպիսի կրոն դավանողներին։ Այն օրը շատերը կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք… Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. «Ես ձեզ եր բեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»» (Մատթեոս 7.22,23)։
34
Սեր, օրենք եվ ծիածան
հունվար
30
Եթե Իմ պատվիրանները պահեք, կմնաք Իմ սիրո մեջ, ինչպես Ես Իմ Հոր պատվի րանները պահեցի և Նրա սիրո մեջ եմ մնում (Հովհաննես 15.10)։
Ինչպե՞ս կարելի է հակառակ Աստվածաշնչի` սիրո մասին խոսել, առանց օրեն քի: Անդրադառնալով սիրո էությանը վերաբերող հարցին՝ Պողոս առաքյալը գրում է. «Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի» (Հռոմեացիներին 13.10): Այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում` ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է չարիքը: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ և ընկալել՝ ինչ է նշանակում չարիք, եթե անտեսենք Աստծո օրենքը: Դա բացահայտորեն հակաաստվածաշնչյան դիրքո րոշում է, որը հանգեցնում է մոլորությունների ևօրենքի խախտման: Սուրբ Գիրքը միանշանակ, հստակ և ոչ երկիմաստ հաստատում է, որ չարիքը, մեղքն ու հան ցանքը բարոյական օրենքի խախտումն է. «Օրենքով է լինում մեղքի ճանաչում… Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկա ցիր» (Հռոմեացիներին 3.20, 7.7)։ «Սեր» բառը հավաքական իմաստ ունի, որ բնորոշում է Աստծո բարոյական էու թյունը, Նրա բնավորությունը: Լինելով անսահման և անըմբռնելի` սերը կարող է իրեն դրսևորել ամենատարբեր ուղիներով և եղանակներով: Աստվածային աշ խարհակառուցման մեջ կա՞ արդյոք դրա նման մեկ ուրիշ բան: Մի անգամ անգլիացի նշանավոր ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, աշխատելով հե ռադիտակների կատարելագործման վրա, նկատեց, որ օբյեկտիվի ցուցադրած պատկերի ծայրերին տեսանելի են գունավոր շերտեր: Երևույթը հետաքրքրեց նրան, և նա որոշեց հայտնաբերել այդ երևույթի պատճառը: Այդ ժամանակներում Անգլիայում մոլեգնում էր խոլերայի համաճարակը, և Նյուտոնը որոշեց որոշ ժա մանակով թաքնվել հարազատ գյուղում: Իր փորձերը կատարելու համար նա գնեց ապակյա պրիզմաներ և ուղևորվեց գյուղ: Այնտեղ՝ մութ սենյակում, պատուհանի փեղկի վրա ոչ մեծ անցք բացեց, որի միջով արևի ճառագայթները սենյակ էին թափանցում: Նա պրիզման դրեց ճառագայթների ճանապարհին, և հակառակ պատին տարբեր գույների շերտերով պատկեր ստացվեց, որը նա բաժանեց ծիա ծանի հայտնի յոթ գույների: Ահա այսպես Նյուտոնի փորձը մարդկությանը ծանո թացրեց լույսի ճշմարիտ բնույթին: Եվ ինչպես լույսն է բաժանվում յոթ հիմնական գույների, այնպես էլ Աստծո սերն է դրսևորվում Օրենքում` Տասը պատվիրաններում: Եվ, իհարկե, պատահական չէ, որ ծիածանն է ճառագում տիեզերքի Կառավարչի գահի շուրջը:
35
հունվար
31
Անսահման ընդարձակ
Կենդանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ ևամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի ևողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները (Եբրայեցիներին 4.12)։
Ճիշտ այնպես, ինչպես Աստված Իր սերն արտահայտեց Տասը պատվիրաննե րում, այնպես էլ յուրաքանչյուր պատվիրան, եթե վերլուծենք, «չափազանց ընդար ձակ» լինելով՝ (Սաղմոս 119.96) ունի իր հսկայական լուսապատկերը (սպեկտրը): Այդ ճշմարտությունը հաստատվում է նրանով, որ Տերը Մովսեսին մեծ թվով տար բեր պատվիրաններ, հրահանգներ և բարոյական բնույթի հորդորներ տվեց։ Հրեա աստվածաբաններն ու օրենսգետները, մանրակրկիտ ուսումնասիրելով Թորան (Մովսեսի Հնգամատյանը), հաշվեցին նրա մեջ գտնվող բոլոր պատվիրաններն ու հրահանգները և որոշեցին, որ նրանց ընդհանուր թիվը 613 է: Նրանք այդ բոլո րը բաժանեցին երկու խմբի`կարգադրական կամ պարտադիր պատվիրաններ, որոնց թիվը 248 է (մարդկային մարմնի օրգանների թվով), և արգելող, որոնց թի վը 365 է (արեգակնային տարվա օրերի թվով): Հավատացող մարդը, աղոթելով և մտորելով, կթափանցի Աստծո պատվիրանների էության մեջ: Եվ Աստված միշտ պատրաստ է օգնելու Իր ճշմարտությունը որոնողներին: Թափանցելով Աստծո սիրո էության մեջ՝ Պողոս առաքյալը հիշատակում է մի քա նի (ընդամենը մի՜ քանի) սահմանումներ, թե ինչպես է իրեն դրսևորում սերը. «Սե րը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամ տանում։ Չի լրբանում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիներին 13.4-7)։ Արդյո՞ք առաքելական այս թվարկումով, թե ինչպես է իրեն դրսևորում կամ ար տահայտվում սերը, սպառվում է դրսևորումների ողջ ծավալը: Բնականաբար, ո՛չ: Այն կարելի է շարունակել և շարունակել՝ օգտվելով Նոր Կտակարանի գրքերից: Սակայն, եթե Աստված Իր սերն արտահայտել է Օրենքում` Տասը պատվիրաննե րում, ապա Պողոսի հիշատակած տասնչորս «պատվիրաններից» գոնե մեկը հի շատակվո՞ւմ է այնտեղ: Տառացիորեն չի հիշատակվում: Սակայն առաքյալը տվել է Աստծուց ներշնչված օրինակը, թե ինչպես պետք է դիտարկել Տասը պատվիրան ները՝ հետևելով Տիրոջ հրահանգին: Նա ասում է. «Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնի ներին. «Մի՛ սպանիր», իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկ վի, ևով իր եղբորը «հիմար» ասի, ատյանի ենթակա կլինի» (Մատթեոս 5.21-22): Ահա այսպես պարզվում է, թե որքան «անսահման ընդարձակ է» Աստծո պատ վիրանը, ևայն «քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները»։
36
ՓԵՏՐՎԱՐ
ՆԵՐՈՒՄ Բայց Դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր (Նեեմիա 9.17):
փետրվար
1
Ներման առաջին գործողությունը
Բայց Դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր (Նեեմիա 9.17):
Մինչև որոշակի պահ ողջ անընդգրկելի տիեզերքը չգիտեր, թե ինչ է նշանակում կյանք` մեղքերի մեջ: Գողանալը, խաբելը, զրպարտելը, խորամանկելը, մեղադրելը, նվաստացնելն ու կասկածելը միանգամայն խորթ ու աներևակայելի էր երկնաբ նակների համար: Ամենուր, ամեն տեղ սրբության, անեղծության ու անմեղության մթնոլորտ էր թագավորում: Բայց ահա ինչ-որ մի պահ տարօրինակ մտքեր ծագե ցին Արուսյակի հոգում. ինչո՞ւ են աստվածային պատիվներ տրվում Քրիստոսին, և տիեզերքի Կառավարիչը միայն Նրան է օժտել չգերազանցված իրավունքներով ու լիազորություններով: Իսկ Արուսյակը ամենաօժտված քերովբեներից մեկն էր, որ իրականացնում էին Աստծո կամքը տիեզերքի կառավարման մեջ: Ինչո՞ւ ես չեմ կարող գրավել Նրա տեղը… Ահա թե երկինքներում ինչից սկսվեց տիեզերական ցնցող ողբերգությունը: Արուսյակը սկսեց մյուս հրեշտակների հետ գաղտնաբար կիսվել իր հերետիկոսական մտքերով և ըմբոստ հայացքներով՝ աստիճանաբար նրանց հոգիներոմ ոչնչացնելով հարգանքը՝ Աստծո և Նրա օրենքի հանդեպ: Աստ ված երկար ու համբերատար դիմանում էր Արուսյակի երկիմաստ ակնարկներին ու նենգադավությանը: Անհնար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ ցավ էր ապ րում Նա` տեսնելով, թե ինչպես է Իր սիրելի արարածը սևացնում ու զրպարտում Նրան` իր Ստեղծողի՜ն: Եվ երբ նրա հանցավոր գործունեությունը հասավ այն աստիճանի, որ սկսեց սպառանալ տիեզերքի հիմքերին, երկնային Հայրը որո շեց հայրաբար զրուցել և Արուսյակին տեղյակ պահել, թե ինչով կավարտվի դա, եթե նա կանգ չառնի և չդադարեցնի իր կործանարար աշխատանքը: «Երկնային խորհուրդներում Արուսյակին խնդրեցին, որ հետ կանգնի նման մտքերից… Նրան բազմիցս ներում առաջարկեցին այն պայմանով, եթե ապաշխարհի և խոնարհվի» (Մեծ պայքար, էջ 494,495): Դա ներման առաջին գործողությունն էր տիեզերքում, որ առաջարկեց Աստված: Դեռ ավելին. Տերը խոստացավ լիովին վերականգնել նրա նախկին իրավունքներն ու վստահությունը: Այսպիսով, չարիքի աղբյուրի հետ ծայրահեղորեն գթասիրտ ու ներողամիտ վարվեցին: Ահա թե ինչպիսի՜ն է նա` Աստծո սերը: Այն անհնա՜ր է չափել և հասկանալ: Եվ ինչ ցավալի է, որ Արուսյակի հպարտությունը թույլ չտվեց նրան ընդունելու Աստծո սիրո պարգևը` ՆԵՐՈՒՄԸ:
38
«Ես քեզ փրկել եմ»
փետրվար
2
Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք (Ա Պետրոս 2.24)։
Տերը ցանկանում է մեր հոգիներում վերականգնել Իր պատկերն ու նմանությու նը, որ պարգևել է մարդուն նրա արարման ժամանակ: Այդպիսի՜ն է Նրա սերը: Մեղքը մեզ բաժանեց Աստծուց և մեր մեջ աղավաղեց Նրա պատկերը: Սակայն աստվածային կամքը անփոփոխ է և հավերժական. «Սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև Ես սուրբ եմ» (Ղևտական 11.44), «Արդ, դուք կատար յա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48): Աստ ծո նմանությունը մեղավորի հոգում վերականգնելու ուղին հեշտ չէ և ոչ էլ թեթև: Մեղքի համար հարկավոր է վճարել, իսկ վարձը, հիրավի, ցնցող է` մեղավորի հավերժական մահը: Այդպիսին է աստվածային աշխարհակարգը: Եվ այդ պատ ճառով էլ Եդեմում մեղք գործած մեր նախածնողները դատապարտված էին. և խոսք անգամ չէր կարող լինել Աստծո հետ որևէ տեսակի շփման և Աստծո նմա նությունը մարդկային ուղիներով վերականգնելու մասին, որովհետև դա անհնար է: Այդ պատճառով էլ ողջ տիեզերքը` հավատարիմ հրեշտակներն ու անթիվ, ան համար մոլորակների մեղք չգործած բնակիչները քարացած սպասում էին հարցի լուծմանը. ինչպե՞ս կվարվի Աստված մեղք գործած Ադամի ու Եվայի հետ: Արդ յո՞ք կյանքից կզրկի նրանց՝ դատապարտելով հավերժական մահվան: Միգուցե, խստորեն նախազգուշացնելով՝ պայմանական ներո՞ւմ առաջարկի նրանց: Մի՞թե Նա կոչնչացնի Իր ստեղծած էակներին, չէ՞ որ Նա սեր է, անսահման, անփոփոխ, հավերժակա՜ն ՍԵՐ: Եվ ահա այդ ժամանակ Տերը հայտարարեց. Նա կվճարի երկ րի բնակիչների մեղքերի համար, Նա Ինքը կմահանա նրանց փոխարեն: Մեղքերի համար ուրիշ ոչ մի գին բավարար չէ ևանհամաչափ է ու անընդունելի: Ինքը՝ Ար քան ու Արարիչն, Իր վրա վերցրեց Իր հպատակների մեղքերի պատասխանատ վությունը, որպեսզի ների նրանց: Մի անգամ ուշ երեկոյան կայսր Նիկոլայ I-ը որոշեց շրջայց կատարել քաղաքի հսկիչ անցակետերում, որպեսզի անձամբ համոզվի, թե զինվորների կողմից որ քանով է ճշգրիտ կատարվում կանոնադրությունը: Ամենուր նա օրինակելի կար գուկանոն տեսավ: Մոտենալով Հաղթական դարպասի անցակետին՝ տիրակալը ժամապահին արգելեց հնչեցնել զանգը և լուռ մտավ անցակետի սենյակը: Հերթա պահ սպան՝ բնականոն տեսքով, համազգեստի բոլոր կոճակները կոճկած, ամուր քնել էր սեղանի մոտ՝ գլուխը ձեռքերի վրա դրած: Սեղանի վրա նամակ կար: Տիրա կալը մի հայացք նետեց թղթին։ Սպան հարազատներին գրել էր, որ գործերը խառ նաշփոթ վիճակում են մանր պարտքերի պատճառով, և վերջում ավելացրել էր. «Ո՞վ կվճարի այդ պարտքերն իմ փոխարեն»: Տիրակալը հանեց մատիտը, ստո րագրեց իր անունը և դուրս եկավ: Եվ որքա՜ն մեծ էր սպայի զարմանքն ու ուրա խությունը, երբ նա, արթնանալով, իմացավ, թե ով է որոշել վճարել իր պարտքերը (Վ. Արտեմով):
39
փետրվար
3
Սերը ներում է
Որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի (Եբրայեցիներին 8.12):
Երբ մեղքի մեջ բռնված Ադամն ու Եվան կանգնած էին Տիրոջ առջև և վախով ու տագնապով սպասում էին, որ մահվան դատավճիռ կհրապարակվի, ի պատաս խան՝ անսովոր ու խորհրդավոր խոսքեր լսեցին. «Այսպիսին է Իմ կամքը. դուք և ձեր ժառանգները կպայքարեք չարի դեմ: Պայքարը դաժան կլինի: Ես ձեզ հետ կլի նեմ և ժամանակի մի պահի մեկընդմիշտ վերջ կդնեմ մեղքին ու մեղավորներին: Ես երկրին մասնակիորեն զրկում եմ Իմ օրհնություններից: Իսկ դուք պարտավոր եք լքել Եդեմը»: Հետագայում Տերը հրեշտակներ ուղարկեց մեր նախածնողների մոտ, որպեսզի նրանք, բացելով փրկության ծրագիրը, նրանց փոխանցեն Իր հրահանգը. «Դուք կմահանաք, բայց ոչ հիմա: Ե՛վ դուք, և՛ ձեր բոլոր ժառանգները կմահանան: Ե՛վ ձեզ, և՛ ձեր յուրաքանչյուր ժառանգի ժամանակավոր կյանք կտրվի: Յուրաքանչ յուրին հնարավորություն կտրվի կյանքի ընթացքում ընտրելու այս ուղիներից որևէ մեկը. արդարությա՞ն ուղի, թե՞ մեղքի ուղի, Աստծուն վերադառնալու` հավերժա կան կյանքի ուղի՞, թե՞ Նրանից հրաժարվելու` հավերժական մահվան ուղի: Սա է մարդկության փրկության աստվածային ճանապարհը: Եվ Ես կիրականացնեմ դա: Ես` Տերս, կգամ ձեզ մոտ, կգամ մարդկային կերպարանքով, որպեսզի մա հանամ ձեր փոխարեն: Ինձ վրա կվերցնեմ հանցանքն ու անարգանքը, որ մեղքի պատճառով դրվել է թե՛ ձեր, թե՛ ձեր բոլոր ժառանգների վրա: Իմ մահվան շնորհիվ դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ` մեղքերի ներում, հաշտություն Աստծո հետ, հավերժական կյանք: Որքան հաճախ էին Ադամն ու Եվան դառնորեն ողբում իրենց մեղքը, զղջում և դատապարտում իրենց, որ իրենց պատճառով սեփական ժառանգները սերունդ առ սերունդ բարոյական և հոգևոր առումով ավելի ու ավելի ցած կիջնեն՝ վերած վելով մեղավոր հաճույքների և հանցավոր դիտավորությունների ստրուկների: Ո՛չ մեր դժբախտ նախածնողների արցունքները, ո՛չ նրանց կոչերը` կանգ առնելու և արդար ապրելու, չկարողացան զսպել չարագործությունների և անառակության պղտոր հեղեղը: Նրանց բոլոր աղերսներին ու խնդրանքներին ժառանգները պա տասխանում էին չարամիտ հանդիմանություններով և կատաղի անեծքներով: Եվ ինչպե՜ս կարող էին պատկերացնել և գիտակցել, որ միլիոնավոր մարդիկ կկոր ծանվեն իրենց մեղքով: Եվ միայն Տերն էր օգնում նրանց՝ կրելու այդ չափազանց անտանելի բեռը, խղճի այդ խայթոցներն ու տառապանքները: Եվ փառք Աստծո, որ երկինքներում ոչ ոք ևերբեք չի՜ հանդիմանելու Ադամին ու Եվային: Այդպիսին է Աստծո սերը. Նա «չար բան չի մտածում» (Ա Կորնթացիներին 13.5), (ռուսական թարգմանություններից մեկում ասվում է. «Նա չի հիշում չարը»): Նա ներո՜ւմ է:
40
Արյուն եվ ներում
փետրվար
4
Նրանով փրկություն ունենք Իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն Իր շնորհի առատության (Եփեսացիներին 1.7):
Ներումը Աստծո զարմանահրաշ հատկությունն է: Ի՞նչ է նշանակում ներում: Դա Աստծո պատրաստակամությունն է՝ մեղավորների մեղքերն ու հանցանքները ներելու և դրանց համար չպատժելու, դրանք հեռացնելու և մեկընդմիշտ մոռա ցության մատնելու, մեղավորներին այնպես վերաբերվելու, կարծես նրանք երբեք մեղք չեն գործել: Սակայն մեղքերի ներումը հենց այնպես, «անհատույց» չի կա րող պարգևել երկինքը: Եդեմում առաջին մեղավորներին այսպիսի օրենք տրվեց. նրանք պարտավոր էին իրենց մեղքի պատճառով կյանքից զրկել կենդանուն: Ընդ որում, նրանք պետք է իրենց ձեռքերը դնեին զոհաբերվող կենդանու գլխին, խոս տովանեին մեղքը ևիրենց ձեռքով մորթեին՝ թափելով նրա արյունը: Այդպիսին էր մեղքի համար ներում ստանալու և մաքրվելու օրենքն ու ուղին, ևառաքյալը գրում է այդ օրենքի մասին. «Առանց արյուն թափելու թողություն չի լինում» (Եբրայեցի ներին 9.22)։ Միամտություն կլինի ենթադրել, որ զոհաբերվող կենդանիների արյունը բա վականաչափ միջոց էր մեղքերից ազատագրելու և դրանք ոչնչացնելու համար: «Որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի» (Եբրայեցիներին 10.4)։ Ծիսային «օրենքը ստվերն է գալիք բարիքների», նրանց խորհրդանիշն ու պատկերը, իսկ ճշմարիտ ապագա բարիքի վերաբերյալ կար դում ենք. «Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ Գառան»: Տերն առաքյալներին ասաց. «Դա է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատե րի մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.28)։ Տիրոջ արյունը, Տիրոջ մահն է մեր ներումն ու փրկագնումը, որ մաքրագործում ու ազատագրում է մեղքերից ու մահից: Մեղքերը ներելու և դրանք վերացնելու այլ ճանապարհ, այլ հնարավորու թյուն, այլ միջոց չկա և չի կարող լինել: Մեղքը կատակ չէ. այն ներելու և ոչնչաց նելու համար մահ պահանջվեց, այն էլ՝ միայն Տիրոջ` տիեզերքի Արարչի ու Ար քայի մահը: Մեղքը հրեշավոր երևույթ է, որ ոչնչացնում է այն օրենքի բարոյական սկզբունքները, որոնց վրա հաստատված և հավերժական ժամանակներից ի վեր կանգնած է անսահման տիեզերքը` Երկնային Թագավորությունը: Եվ օրենքը պա հելուց է կախված Աստծո ստեղծած բոլոր բանական էակների բարօրությունը, եր ջանկությունն ու հավերժական կյանքը:
41
փետրվար
5
Մեղքի գիտակցումն ու ներումը
Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի հա մար (Սաղմոս 38.18)։
Մեղքերի ներումն Աստծո թանկագին պարգևն է: Աստված անսահման թանկ գին վճարեց ներման համար: Դրա համար Նա զոհաբերեց Իր Որդու կյանքը: Այդ պարգևը կարող է ստանալ յուրաքանչյուր մարդ: Իսկ քանի որ Աստվածաշունչը պնդում է, որ բոլոր մարդիկ, առանց բացառության, «խոտորվել են, միասին ան պետք դարձել», «բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմեացի ներին 3.12,23), ապա Տերը ցանկանում է, որ բոլորը ստանան ներման պարգևը: Ավաղ, երկրի բնակչության բավականին ստվար մասը չի ցանկանում մեղքերի նե րում ստանալ կամ չի կարողանում ստանալ այդ պարգևը անտեղյակության ու անգրագիտության պատճառով: Մարդը կարող է ստանալ ներումը, եթե նա. 1․ գիտակցում է, որ մեղքը և կյանքը՝ մեղքերի մեջ, անբարոյականություն է, ֆի զիկական ու հոգևոր այլասերություն ևանխուսափելի մահ, 2․ ցանկանում է ազատագրվել մեղքի զորությունից ևիշխանությունից, 3․ հավատում է, որ Քրիստոսը կարող է ներել ևազատագրել մեղքերից, 4․ Աստծո առաջ խոստովանում է մեղքերը և խնդրում, որ Նա ների ու ազա տագրի, 5․ առավելագույն ջանքեր է գործադրում՝ միաբանվելով Աստծո զորությանը, և համագործակցում է Նրա հետ՝ մեղքի դեմ պայքարում: Համընդհանուր տարածում գտած փաստի արձանագրումը՝ «մենք բոլորս մե ղավորներ ենք», դեռևս չի վկայում այն մասին, որ մարդը խորապես գիտակցում է, որ գտնվում է մեղքի անհուսալի ստրկության մեջ և այլասերված մտքերի, զգա ցումների ու սովորությունների իշխանության տակ: Մարդու վիճակը, ով իսկա պես արթնացել է և գիտակցել, որ դատապարտված է չարիքի մեջ անհուսալիորեն թաղված լինելու, դրսևորվում է աննկարագրելի տանջանքներով ու անասելի տա ռապանքներով, երբ ցնցվում է նրա ողջ էությունը, և նա հանգստություն ու հոգե կան խաղաղություն չունի: Ահա թե ինչպես է նկարագրում այդ վիճակն Աստվածաշունչը. «… Իմ ոսկորնե րում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։ Որովհետև իմ անօրենություննե րը գլխիցս վեր բարձրացան (մեկ այլ թարգմանությամբ` գլխովին ծածկեցին ինձ), մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարու թյան պատճառով։ Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։ Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, ևառողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառա չելուց (Սաղմոս 38.3-8)»։ Ահա սա է այն մարդու ճշմարիտ վիճակը, ով գիտակցում է մեղքի պղծության ողջ խորությունը և ապրում հոգին ապականող չարիքի ողջ նողկալիությունը: Իսկ մեղքի այդպիսի գիտակցում մարդը կարող է ապրել միայն Աստծո օգնությամբ:
42
Ներում եվանգիտություն
փետրվար
6
Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատ վիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի (Գործք 17.30)։
Արտահայտելով իր հոգեկան ցնցումները՝ սաղմոսերգուն հայտնում է, թե ինչով և ինչպես ավարտվեցին դրանք. «Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին (մեկ այլ թարգմանությամբ` հյուծվեցին) ամեն օրվա հառաչելուց (հրեական շէագա` մռնչոց, առյուծի մռնչյուն բառից),…իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։ Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցու թյունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը» (Սաղ մոս 32.3-5)։ Աստված ներեց Դավթին, որովհետև նա ամբողջ էությամբ գիտակցեց իր մեղքի նողկալի էությունը և կոտրված հոգով ու սրտի խոնարհությամբ ընդու նեց իր անկումը: Սակայն ինչպե՞ս կարելի է խոսել մեղքերի ներման մասին, եթե չգիտենք, թե ինչ է մեղքը, չենք հասկանում և պատկերացում չունենք նրա նողկալի ազդեցու թյան մասին, որ ոչնչացնում է աստվածային աշխարհակարգը և կործանում Նրա հրաշալի արարչագործությունը: Եվ, ընդ որում, անգիտության այդպիսի անթույ լատրելի վիճակ է իշխում ոչ թե Ամազոնի ջունգլիներում ապրող հնդկացիների մի ջավայրում, որ հեռու են քաղաքակիրթ կենսաձևից, այլ ժամանակակից քրիստո նեական եկեղեցիներում՝ համաշխարհային մասշտաբով, որոնք հայտնի են իրենց բազմադարյա հասարակական գործունեությամբ և հսկայական դեր են խաղում մարդկության պատմության մեջ: Որպես օրինակ ներկայացնենք հետևյալ դեպքը: Քահանային մոտեցավ խոստովանության եկած մի գյուղացի: Եվ երբ ծառայողը հարցրեց, թե ի՞նչ մեղքեր է գործել նա, խոստովանության եկածը սկսեց առանց որևէ հաջորդականության տարբեր դեպքեր ու արկածներ պատմել իր կյանքից: Սակայն քահանան ընդհատեց նրան. — Ինձ պետք չէ իմանալ այդ բոլորը, ինձ պատմի՛ր միայն քո մեղքերի մասին: — Իսկ ես որտեղի՞ց իմանամ, թե որն է մեղքը ևորը` ոչ,- պատասխանեց ապշա հար գյուղացին,- ես անգրագետ մարդ եմ: Ես ամեն ինչ պատմում եմ ձեզ, իսկ դուք արդեն, որը պետք է, ինքներդ ընտրեք։ (Վ. Արտեմով): Անթույլատրելի է, որ մեր դարում, երբ տեղեկատվությունը տարածվում է ամե նաեզակի եղանակներով, քրիստոնյաներն աղաղակող անգրագիտություն դրսևո րեն այն հարցի վերաբերյալ, թե ո՞րն է Աստծո կամքը մեղքի հանդեպ: Եկեղեցու ծառայողների պարտավոր են հավատացյալներին սովորեցնել աստվածաշնչյան հիմնարար ճշմարտություններից մեկը` մեղքի մասին ուսմունքը, որպեսզի նրանք պատշաճ սրբազան կարգուկանոն մտցնեն Աստծո հետ իրենց հարաբերություն ների մեջ: Աստված միշտ պատրաստ է ընդունել ու ներել Իր մոտ եկող բոլո՜ր մե ղավորներին:
43
փետրվար
7
Խոստովանություն եվ ներում
Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից (Ա Հովհաննես 1.9)։
Մեղքերի ներումն անիմաստ է, առանց խոստովանության: Մեղքերի խոստովա նությունը (ընդունելը) ապաշխարության գործընթացի անքակտելի մասն է: Գի տակցելով իր մեղավորությունը և կոնկրետ մեղքը՝ մարդը պետք է խոստովանի (ընդունի) դրանք: Ո՞ւմ առաջ: Բնականաբար, մարդկանց և Աստծո առաջ: Ում առաջ էլ մարդը մեղք գործի` մարդկանց խմբի, թե առանձին մարդու, նա պետք է խոստովանի․ խմբի դեպքում խոստովանում է հրապարակավ և ներում խնդրում, առանձին մարդու դեպքում` անձամբ նրան է խոստովանում է իր մեղքը՝ դրսևորե լով իր զղջումն ու խոնարհությունը: Այնուհետև, հաշտվելով մերձավորների հետ, մեղք գործած անձը պետք է խոստովանի Աստծո առաջ: Իսկ եթե մարդը մեղք է գործել Աստծո հանդեպ, ապա միայն Նրա առաջ պետք է խոստովանի և Նրանից ներում խնդրի: Իր բոլոր վտանգավոր սովորությունները, բնավորության թերու թյունները ևարատները, անձնական այդ հսկայական «բեռը» հարկավոր է բերել Հիսուսի ոտքերի առաջ և «սրտի գաղտնի արատները… խոստովանել միայն Հի սուսին, այլ ոչ թե հոգու գաղտնարանները բացել սահմանափակ և մոլորյալ մար դուն… Աստված գիտի սիրտն ու հոգու բոլոր գաղտնիքները, և պետք չէ մարդ կային ականջների մեջ դնել այնպիսի պատմություններ, որոնք պետք է լսի միայն Աստված (Վկայություններ եկեղեցու համար, հատոր 5, էջ 645): Քահանաների առջև մեղքերի խոստովանությունը` «խոստովանության խոր հուրդը», որը պարտադիր ծես է դարձել, աստվածաշնչյան հիմք չունի: Ոչ մի տե սակի միջնորդներ Աստծո և մեղավորների միջև չպետք է լինեն: Սուրբ Գրքում ասվում է. «Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս Մարդը, Որն Ինքն Իրեն բոլորի համար փրկագին տվեց» (Ա Տի մոթեոսին 2.5-6)։ Ամեն մեղք, վերջին հաշվով, պետք է խոստովանել Աստծո առաջ: Այս տարրական ճշմարտությունը բնազդաբար հասկացել են նույնիսկ հեթանոս ները, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Տիրոջը: Մի անգամ Լիզանդրոսը (սպարտացի զորավար, 450-359 թթ Ք. ա.) դիմեց Սա մոթրակեի գուշակին, և քուրմը նրան հրամայեց ասել ամենամեծ անօրենությունը, որ նա կատարել է իր կյանքում: — Իսկ ո՞վ է դա պահանջում,-հարցրեց Լիզանդրոսը,- դո՞ւ, թե՞ աստվածները: — Աստվածները,- պատասխանեց քուրմը: — Այդ դեպքում մի կո՛ղմ գնա,- ասաց զորավարը,- ես ինքս կասեմ նրանց (Պլու տարքոս):
44
փետրվար
Խոստովանություն եվ չարաշահում – 1
8
Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ (Առակներ 19.3)։
Եկեղեցու սահմանած «խոստովանության խորհուրդը» տարատեսակ չարաշա հումների տեղիք տվեց ինչպես անդամների, այնպես էլ եկեղեցու ծառայողների կողմից: Եթե քահանաները` մեղավոր մարդիկ էին ներում մեղքերը, ապա դրա օրինաչափ հետևանքը թեթևամիտ վերաբերմունքն էր մեղքի հանդեպ, ինչը ոչ միայն վշտացնում էր սուրբ Աստծուն, այլև իսկապես անարգում էր Նրա անունը: Օգտվելով նրանից, որ անդամներն իրենց են վստահում խիստ գաղտնի մտքերն ու արարքները՝ ծառայողներն այդ տեղեկատվությունը չարաշահում էին իրենց նպատակների համար: «Մտախևը» նշանավոր ստեղծագործության մեջ Ն. Ս. Լեսկովը պատմում է մի զարմանալի մարդու` Ա. Ռիժովի մասին, կարդալով Աստվածաշունչը, սկսեց նրա հոգու հետ համահունչ, ապշեցուցիչ ազնիվ, առաքինի կյանք վարել: Դառնալով թաղամասային հսկիչ Կոստրոմայի նահանգի Սոլիգալիչ քաղաքում՝ նա այնտեղ օրինակելի կարգուկանոն հաստատեց: Իր այդքան անդադրում և անշնորհակալ աշխատանքի համար նա գրոշներ էր ստանում` ամսական 2 ռուբլի 87 կոպեկ, որոնցով (ինչպես հետո կասի նահանգապետը) «հնարավոր չէր կերակրել անգամ գառներին»: Սակայն Ռիժովը հնարամտորեն գտավ ելքը, թե ինչպես կերակրի իր ընտանիքւն: Դա ուղղակի շփոթեցրեց քաղաքապետին` ինչպե՞ս կարող է նա ապրել այդպիսի գրոշներով: Նա որոշեց տեղեկություն հավաքել` արդյոք Ռիժովը կաշառք կամ որևէ տեսակի նվիրատվություն չի՞ վերցնում: Քաղաաքապետը բո լորովին կորցրեց հանգիստը և օգնության համար դիմեց արքեպիսկոպոսին, որ պեսզի խոստովանության ժամանակ քննի Ռիժովին ևիմանա` ինչո՞վ է նա շնչում, ընդհանրապես: Արքեպիսկոպոսը խոստացավ, որ « Աստծո բարկությամբ վա խեցնելով՝ ամեն ինչ դուրս կքաշի նրանից, ամեն գաղտնի ու թաքնված բան, նաև թե ինչո՞ւ ընծաներ չի ընդունում»: Արքեպիսկոպոսը հիմնավոր խոստովանեցրեց Ռիժովին և նույնիսկ պարծեցավ, որ հասել է մինչև նրա ողնուծուծը, սակայն նրա մեջ ոչ մի մահացու մեղք չի գտել: Այնուհետև քաղաքպետին տեղեկացրեց. — Խոստովանեց՝ մեկում, մյուսում, երրորդում. ամեն ինչում ինչ-որ չափով սուրբ չէ, բայց բոլոր մեղքերը սովորական են, մարդկային… իսկ «որ նվիրատվություն ներ չի վերցնում», պատճառը մի վտանգավոր ֆանտազիա է: — Եվ ի՞նչ է դա: — Աստվածաշունչ է սերտում: — Ա՜յ քեզ հիմար: Իսկ ի՞նչ անենք հիմա նրա հետ: — Ոչինչ չես կարող անել: Նա արդեն բավականին սերտել է: — Մի՞թե մինչև «Քրիստոսը» հասել է: — Ամբողջը, ամբողջը կարդացել է: — Դե ինչ, նշանակում է՝ վերջ: Ահա թե ինչպես անամոթ կերպով «օգուտ» քաղեցին աղավաղված խոստովա նությունից: 45
փետրվար
9
Խոստովանություն եվ չարաշահում – 2
Մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծո առաջ (Բ Կորնթա ցիներին 4.2)։
Ակնառու է հոգու այնպիսի սուրբ և նրբանկատ գործունեության չարաշահու մը, ինչպիսին է խոստովանությունը: Անթույլատրելի է, որ մեղք գործած մարդու և սուրբ Աստծո միջև փոխհարաբերությունների աշխարհ ներխուժեն չվերա ծնված մարդիկ, որոնք հավակնում են այդ իրավունքին: Իսկ այդ աշխարհը հո գեկան նուրբ ապրումների և վեհ ձգտումների աշխարհն է: Եվ դրա պատճառով այդ խորհրդավոր աշխարհը վերածվում է ծաղրի՝ Աստծո և մարդկանց հանդեպ: «Հայրս,- հիշում է հայտնի գրող Ն. Ս. Լեսկովը,- Օրյոլի հողատերը, որը Կրոմսկ Ույեզդում նոր գյուղ էր գնել, ավագի(գյուղական տանուտեր) հսկողությամբ գյու ղացիներին ուղարկում էր ծխական եկեղեցի: Մյուս հարևան-հողատերերը նույնն էին անում. տոներին նրանք գյուղացիներին ուղարկում էին եկեղեցի և հաճախ իրենք էին ստուգում քահանաների հետ կապված խոստովանական գրքերը»: Ահա՛ Գողգոթայի Տառապյալի սիրո կրոնը. խոստովանում ենք եկեղեցում, որ պեսզի նշվենք խոստովանական գրքերում: Ահա խոստովանությունը չարաշահելու ևս մեկ ուղի: Խոստովանության է գալիս մի երիտասարդ կին: Քահանան մի քանի հարցեր տալուց հետո հետաքրքրվում է նրանով և ցանկանում ծանոթանալ: Հարցնում է, թե ինչ է նրա անունը: «Իմ անու նը բոլորովին էլ մեղք չէ,- պատասխանում է տիկինը,- ինչո՞ւ պետք է ասեմ ձեզ»: Այսպես պարզվում է, որ այս աղջիկն ազնիվ քրիստոնյա է և նրբանկատորեն մեր կացնում է մեղավոր վայելքներ որոնող հովվին: Այս հարցում միայն մեծահասակները չէ, որ «օգուտ» են քաղել խոստովանու թյունից: Հիշելով իր մանկական տարիները՝ գրող Վ.Վերեսաևը գրում է. «Չի կարելի գնալ խոստովանության, եթե ներում չեք ստացել այն բոլոր մարդկանցից, որոնց, հնա րավոր է, վիրավորել եք: Խոստովանությունից առաջ նույնիսկ հայրիկն ու մայրիկն էին ներողություն խնդրում բոլորից (երեխաներից) և ծառայից: Դա ինձ շատ էր հետաքրքրում, ևես հարցրի մայրիկիս. — Իսկ պարտադի՞ր է, որ բոլորը ներեն: — Պարտադիր է,- պատասխանեց նա: Իմ մեջ հրահրելու նենգ փափագ առաջացավ: Ես հարցրեցի. — Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ վերցնեմ ու չներեմ քեզ: Մայրս լուրջ պատասխանեց. — Այդ ժամանակ ես կհետաձգեմ տավարի միսը պատրաստելը և կձգտեմ ար ժանանալ քո ներմանը: Դա ինձ շատ գրավիչ թվաց: Իսկ երբեմն ես մտածում էի. հնարավոր չէ՞ արդյոք մի քանի կոնֆետ վաստակել այս ուղիով: Մայրիկը կգա ինձ մոտ ներում խնդրելու, իսկ ես ահա թե ի՜նչ կասեմ․ «Երկու կոնֆե՛տ տուր, այդ ժամանակ միայն կներեմ»: 46
Առանց մեղքերը խոստովանելու
փետրվար
10
Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ անի (Հովհաննես 6.37)։
Կարելի՞ է արդյոք հուսալ Տիրոջ ներմանը, եթե չենք խոստովանել մեր մեղքերն այն մարդկանց առաջ, ում հանդեպ մեղք ենք գործել, ինչպես նաև չենք խոստո վանել Աստծո առաջ: Աստվածաշունչն ասում է. «Իսկ եթե մեր մեղքերը խոստո վանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9)։ Խոստովանությունն է մեղքերի ներ ման պայմանը: Այն կարելի է համեմատել օրենքի հետ, որը չի կարելի անտեսել կամ շրջանցել: Սակայն գոյություն ունեն բացառություներ: Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, որ Ադամն ու Եվան խոսովանեցին իրենց մեղքերը: Ոչինչ չի ասվում նաև այն մասին, որ Աբրահամը խոստովանեց իր մեղքերը, թեև իր կյանքում նա բավականին մեղքեր էր գործել, ընդ որում՝ լուրջ մեղքեր: Մովսեսը մեղք գործեց՝ Աստծո սրբությունը ցույց չտալով ժողովրդի առաջ: Խոստովանե՞ց նա այդ մեղքը: Աստվածաշնչում նշված չէ այդ մասին: Եղիա մար գարեն թերահավատություն, հիասթափություն և վախ դրսևորեց` լսելով Հեզաբե լի սպառնալիքները, և փախուստի դիմեց օձի դեմ ճակատամարտի առաջնագծից: Նա խոստովանե՞ց այդ մեղքերն Աստծո առաջ: Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այդ մասին: Քրիստոսը ներեց անդամալույծի մեղքերը, թեև նա չէր խոստովանել դրանք (Մատթեոս 9.2): Տերը ներեց նաև շնության մեջ բռնված կնոջը, թեև նա չէր խոստովանել Հիսուսի առաջ (Հովհաննես 8.10.11): Երբ խաղաղության ավետա բեր կանայք առաքյալներին հայտնեցին, որ Հիսուսը հարություն է առել, տասնմեկ առաքյալները չհավատացին այդ խոսքերին. «Եվ նրանց խոսքերը սրանց ական ջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում» (Ղուկաս 24.11): Տիրոջ առաջ խոս տովանեցի՞ն, ընդունեցի՞ն թե՛ իրենց անհատական, թե՛ ընդհանուր մեղքը: Ավե տարաններում ոչինչ չի ասվում այդ մասին: Այս բոլորը մեզ կարող է տարօրինակ թվալ, սակայն հենց այդպիսին է Աստվա ծաշնչի հավաստի և անժխտելի վկայությունը: Ինչո՞վ և ինչպե՞ս կարելի է բա ցատրել այդ արտառոց փաստը: Կարելի է ենթադրել, որ իրականում այդ բոլոր վերոհիշյալ անձինք խոստովանել են իրենց մեղքերը, սակայն անհայտ պատճառ ներով դրանց նկարագրությունը դուրս է մնացել Աստվածաշնչի շրջանակներից: Դա կարելի է բացատրել նաև նրանով, որ Աստված ներողամիտ, հեզ և նրբան կատ ձևով է դաստիարակում Իր զավակներին և համբերատար սպասում է, թե նրանց հոգիներում երբ կհասունանա զզվանքի պտուղը մեղքի նողկալի էության հանդեպ, և երբ նրանք կխոստովանեն այդ մասին։ Եվ ամենագլխավորը` Տերը գիտի, թե ինչով է լի յուրաքանչյուր մարդու հոգին, ինչով է նա ապրում, ինչպիսին են նրա մղումները: Եվ եթե ցանկանում է ազատագրվել մեղքերից, զղջում է իր հո գում և ծարավի է ներման, Տերը ներում է նրան, թեև այդ մեղքերը բարձրաձայն չեն խոստովանվել:
47
փետրվար
11
Հրապարակավ խոստովանություն
Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի հա մար (Սաղմոսներ 38.18)։
Հանրության առջև գործած արարքները, լուրջ սխալները հարկավոր է խոստո վանել հանրային ձևով: Այդ սուրբ պարտավորությունը չպետք է մոռանան եկեղեցու ծառայողները, ձեռնարկությունների ղեկավարները, պետությունների ղեկավար ները. բոլոր նրանք, ովքեր իշխանություն ունեն: Նրանք հսկայական ազդեցություն ունեն հասարակության վրա: Նրանք գործում են մարդկանց աչքի առջև և պետք է պատասխանատվություն կրեն իրենց կենսաձևի ու արարքների համար: Նրանք պետք է անթերի բարոյականության օրինակ լինեն, ինչպես նաև ի վիճակի լինեն հրապարակավ ներողություն խնդրելու իրենց սխալների համար: Ե՛վ Աստվածա շունչը, և՛ մարդկության պատմությունը հաստատում են այդ ճշմարտությունը: Ամառային զինավարժությունների ժամանակ Նիկոլայ I կայսրը ինչ-որ հրաման տվեց դիվիզիայի հրամանատար, գեներալ Պենխերժերսկուն իր համհարզ` իշխան Ռաձիվիլիի միջոցով: Միգուցե, Ռաձիվիլը ճիշտ չհասկացավ հրամանը, միգուցե, իրեն հստակ չփոխանցեցին, սակայն գեներալը ճիշտ չկատարեց կայսեր հրամա նը: Տեսնելով դա՝ Նիկոլայը ձիով սրարշավ մոտեցավ գեներալին և կտրուկ նկա տողություն արեց նրան: Հրապարակավ վիրավորված Պենխերժերսկին նրան պա տասխանեց, որ կատարել է հրամանն այնպես, ինչպես այն փոխանցել են իրեն: — Ո՞վ է փոխանցել ձեզ,- բարկացած բղավեց կայսրը: Չցանկանալով մատնել Ռաձիվիլին՝ գեներալն ասաց, որ մոռացել է, թե ով է փո խանցել իրեն: Դա ավելի բարկացրեց տիրակալին, և նա բղավեց. — Մոռացե՜լ է… ամո՜թ է ստելը, պարո՛ն (և գնաց): Հենց այդ երեկո իշխան Ռաձիվիլը մեղայականով գնաց կայսեր մոտ ևասաց, որ Պենխերժերսկին մեղավոր չէ: — Իսկ ո՞վ է մեղավոր,- հարցրեց Նիկոլայը: — Ես եմ մեղավոր: Ես սխալ փոխանցեցի հրամանը, ձե՛րդ մեծություն: — Գովաբանում եմ քո անկեղծությունը,- ասաց տիրակալը,- սակայն սխալն ար ված է, ևայն հարկավոր է քավել: Վաղն առավոտյան հավաքիր ստորաբաժանում ների բոլոր ղեկավարներին ևինքդ էլ արի: Հաջորդ առավոտյան Նիկոլայը դիմեց հավաքված գեներալներին. — Պարոննե՛ր, ես ձեզ հավաքել եմ, որպեսզի ազնվորեն կատարեմ իմ պարտ քը: Ինձ մեծարում են որպես մեծ մարդ: Սակայն ես գիտակցում եմ, որ հաճախ եմ սխալներ թույլ տալիս: Մանուկ ժամանակ քիչ են շտկել իմ բնավորությունը: Ես երբեմն անարդար եմ լինում: Հենց երեկ ես անարդար վարվեցի իմ հարգելի սպա ներից մեկի հետ: Պենխերժև՛սկի, արի այստե՛ղ: Գեներալը երեք քայլ առաջ եկավ: — Երեկ ես հրապարակավ վիրավորեցի քեզ և այժմ բոլորի ներկայությամբ նե րողություն եմ խնդրում: Ներո՞ւմ ես ինձ: Պենխերժևսկին խոնարհեց գլուխը, որպեսզի թաքցնի արցունքները: — Գրկի՛ր ինձ,- բարձրաձայն հրամայեց տիրակալը և ինքն անձամբ ամուր կրծքին սեղմեց նրան… Տա Աստված, որ Նրա բոլոր զավակները խիզախություն ունենան խոստովանե լու իրենց մեղքերը: 48
Սավուղի խոստովանությունը
փետրվար
12
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի (Առակներ 28.13)։
Սավուղն Իսրայելի առաջին թագավորն էր: Խիստ անսովոր ճանապարհով դառ նալով թագավոր, իշխանություն ստանալով Աստծո ընտրյալ ժողովրդի վրա՝ նա իր բոլոր ծրագրերում և գործողություններում չապավինեց Աստծուն: Այդ պատճառով էլ նա խաղալիք դարձավ սատանայի ձեռքում: Սավուղը, մեղմ ասած, տարօրինա կություններ ունեցող մարդ էր: Նրա բնավորության մեջ արտառոց ձևով այնպիսի գծեր և բարոյական հատկություններ էին միաձուլված, ինչպիսիք էին առնակա նությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու պատվասիրությունը, ան պատասխանատվությունը, նախանձն ու հոգևոր կուրությունը: Դավթի`այդ համարձակ ու անկեղծ երիտասարդի մեջ, որ Աստծո նախանձա խնդիր երկրպագուն էր, Սավուղը մրցակից տեսավ, որը հավակնում էր իր գահին: Եվ նա ավելի խելացի և լավ բան չմտածեց, քան ցանկացած միջոցով ճանապար հից հեռացնել նրան: Եվ իր անխելամտության մեջ Սավուղը սկսեց իր ընտրած թիմով հալածել Դավթին՝ լեռներով ու անապատներով: Խեղճ փախստականը մեկ կամ երկու անգամ չէ, որ մահվան եզրին էր, և միայն Տերը փրկեց նրան արյան ծարավի այդ հալածողից: Աստված ակնառու կերպով Սավուղին ցույց տվեց Իր անմիջական մասնակցությունը Դավթի ճակատագրին՝ այդ կերպ փորձելով կանգ նեցնել նրան: Մի անգամ, երբ թագավորը հերթական անգամ հետապնդում էր իր զոհին, մտավ քարայր, որպեսզի հոգա իր կարիքը՝ չիմանալով, որ Դավիթն այն տեղ է թաքնված: Դավթին ինչ-որ ձևով հաջողվեց զգույշ մոտենալ Սավուղին և կտ րել նրա հագուստի ծայրը: Երբ Սավուղը գնաց, Դավիթը դուրս եկավ նրա հետևից և գոչեց. — Իմ տե՜ր թագավոր, այսօր ես կարող էի կյանքից զրկել քեզ: Ահա՛ քո հագուս տի ծայրը, ես կտրեցի այն, սակայն քեզ ձեռք չտվեցի: Ես չեմ չարանում քեզ վրա, իսկ դու ցանկանում ես սպանել ինձ: Թող Տերը դատի մեզ: Լսելով դա՝ Սավուղը դառը հեկեկաց ևասաց. — Դու ճիշտ ես, իսկ ես սխալ եմ: Դու ինձ բարությամբ պատասխանեցիր այն չարիքի համար, որ գործել եմ քո հանդեպ (Ա Թագավորների 28.14): Մեկ ուրիշ անգամ Սավուղը կրնկակոխ հետապնդում էր Դավթին ևորոշեց դա դարեցնել ու հանգստանալ: Տերը խոր քուն բերեց Սաղուղի և նրա զինվորների աչքերին: Դավիթը մի ընկերոջ հետ թափանցեց նրանց խումբը և գտնելով Սա վուղին՝ վերցրեց նրա նիզակն ու ջրով անոթը և հեռացավ: Այնուհետև Դավիթը բարձրացավ լեռան վրա ու բացականչեց. — Իմ տե՜ր թագավոր, ինչո՞ւ համար ես հալածում ինձ: Ի՞նչ եմ արել ես: Ի՞նչ չարիք եմ գործել: Եվ Սավուղը Դավթին ասաց. «Մեղք գործեցի… ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել» (Ա Թագավորների 26.21): Սավուղի բնավորության և արարքների մեջ իսկապես շատ անխելամտություն կար: Սակայն ահա թե ինչն է կարևոր. նա հրապարակավ Դավթի առաջ ընդունեց իր մեղքը և հավաստիացրեց, որ «այլևս չարիք չի անի նրան»: 49
փետրվար
13
Ներման օր
Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիս տոսի միջոցով ձեզ ներեց (Եփեսացիներին 4.32)։
Անկեղծ քրիստոնյաներին չի կարող չհուզել հետևյալ հարցը. ինչպե՞ս վարվել հասարակական հանցագործությունների դեպքում, ինչպիսիք են` ստրուկների վաճառքը, եղեռնը, հավատաքննությունը, միջէթնիկական և տարբեր հարան վանությունների միջև վիճաբանությունները: Խոստովանե՞լ դրանք: Ինչպե՞ս: Ներե՞լ: Ո՞ւմ: Մ.Հենդերսոնը «Ներում. խորտակելով ատելության կապանքները» իր գրքում շոշափում է այդ հրեշավոր չարագործությունները` մարդկության այդ մահաբեր փտախտը՝ գանգրենան: Վերցնենք Ավստրալիայի օրինակը: «Ավստրալիայի գա ղութացումը սկսվել է 1788 թվականին: Դրան հաջորդած 150 տարիները դար ձան աբորիգեններին իրենց պապական հողերից վտարման և զանգվածային ոչնչացման ժամանակաշրջան»: Այսպիսով, «Ավստրալիայի բնիկ ժողովուրդները հայտնվեցին լիակատար ոչնչացման եզրին»: 1993 թվականին երկրի վարչապետ Պոլ Քիտինգը աբորիգենների առջև իր զրույցում ասաց. «Հենց մենք ենք գրավել օտար հողերը: Մենք ոչնչացրել ենք ավանդական կենսաձևը: Մենք ենք բերել հի վանդություններն ու ալկոհոլը: Մենք սպանություններ ենք գործել: Մենք երեխանե րից խլել ենք նրանց մայրերին: Մենք իրականացրել ենք խտրականության քաղա քականություն… Մեզնից ոչ մեկը հարց չի տվել. «Իսկ ի՞նչ կանեի ես, եթե ինձ հետ այդպես վարվեին»: Մենք հետաճ ենք ապրել՝ ինքներս էլ դա չնկատելով»: Սակայն ահա XX դարի վերջին երկրում արթնացում սկսվեց: 1991 թվականին ձևավորվեց «Բնիկ ժողովուրդների հետ հաշտության խորհուրդը», որն ամբողջ երկրով մեկ հանդիպումներ, համագումարներ և բանավեճեր էր կազմակերպում աբորիգեն ների ևիշխանությունների ներկայացուցիչների միջև: 1993 թվականին Ավստրալիայի գերագույն դատարանն օրինական համարեց հողերին տիրելու` աբորիգենների պատմական իրավունքները: Տարբեր նախա ձեռնող խմբեր իրենց հանդիպումներում ներառեցին 1998 թվականի մայիսի 26ին «Ներման օր» անցկացնելու ծրագիրը: Այդ գաղափարը սատարեցին տարբեր եկեղեցական և հասարակական կազմակերպություններ: Մի համայնք հրատա րակեց «Ներման գիրք»` 1200 տպաքանակով, որտեղ յուրաքանչյուրը կարող էր գրառել իր կարծիքը՝ երեխաներին օտարելու քաղաքականության մասին: 400 000 մարդիկ այնտեղ գրառեցին իրենց կարծիքները: «Ներման օր» համազգային տո նի ժամանակ Ավստրալիայի քաղաքներում ու գյուղերում հարյուրավոր հանդի սավոր տոնակատարություններ տեղի ունեցան: Պերտ քաղաքի մայր տաճարում տարբեր հարանվանությունների ծառայողներ հանդես եկան ապաշխարությամբ: Ատելությունը, պատերազմներն ու դաժանությունը չարիք են: Տերը սիրո, խաղա ղության և ներման Աղբյուր է:
50
փետրվար
Կորուստի փոխհատուցումը եվ ներումը
14
«Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, նա մեկ արջա ռի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի» (Ելից 22.1)։
Մեր մեղքերը գիտակցելն ու խոստովանելն անհրաժեշտ է, սակայն դա բավա կան չէ, եթե մենք որևէ մեկին նյութական վնաս ենք պատճառել: Որպեսզի մեղքը ջնջվի, և ներում ստանանք, մենք պետք է փոխհատուցենք կորուստը: Իր ժամա նակին այդպիսի պատվիրան էր տվել Աստված Իսրայելին, և նրանք, անկասկած, պահում էին այն: Մեր խենթ, խառնաշփոթ դարաշրջանում շատ պետական գործիչներ և խորհրդարաններ ներում են խնդրում մարդկության դեմ կատարած տարբեր սարսափելի հանցագործությունների համար, որոնց զոհ են գնացել հսկայական թվով մարդիկ: 1934 թվականին Շվեդիայում բացահայտ ազգատյաց (ռասիստական) օրենք ընդունվեց՝ երկրի անլիարժեք բնակիչներին ստերջացնելու (ստերիլիզացիա) վե րաբերյալ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկրի ղեկավարության մեջ լայն տարածում գտավ այն գաղափարը, որ անհրաժեշտ է գենետիկորեն մաքուր սվեվների ցեղը պահպանել հետաճից, որը տեղի է ունենում այլ ցեղերի ներկայա ցուցիչների հետ խառնվելուց: Դրա համար առաջարկվում էր ծնելու հնարավորու թյունից զրկել «էթնիկական առումով անլիարժեք բնակիչներին»: Վերջին ստեր ջացումը տեղի ունեցավ 1976 թվականին: 1934-1976 թվականներն ընկած այդ ժամանակաշրջանում ստերջացման ենթարկեցին 6300 մարդու: Սակայն համաշ խարհային միտումը փոխվեց։ Հոգեկան հիվանդներին դադարեցին երկրորդ տե սակի մարդ համարել: Շվեդական կառավարությունը հրապարակավ ընդունեց, որ դա խտրականություն է, և ներում խնդրեց տուժողներից: Եվ 1999-2003 թվա կաններին առատորեն փոխհատուցեցին զոհերին՝ պատճառված տառապանքնե րի համար: 1700 մարդ գումար ստացավ, յուրաքանչյուրը՝ 175 000-ական մարկ: Այդպես կառավարությունը հարթեց իր մեղքը տասնյակ հազարավոր նվաստա ցած և վիրավորված մարդկանց հանդեպ: 1847 թվականին Միացյալ Նահանգները պատերազմ էին մղում Մեքսիկա յի դեմ: Չապուլտեպեկե ամրոցում տեղի ունեցավ վճռական ճակատամարտը, որտեղ երիտասարդ կադետները որոշեցին մահանալ, սակայն չհանձնվել ամե րիկյան զորքերին: Ճակատամարտի հարյուրամյա տարելիցին 1947 թվականին Մեքսիկա այցելեց նախագահ Հ. Թրումենը և Չապուլտեպեկե ամրոցում պսակ դրեց կադետների եղբայրական գերեզմանին: Առաջին անգամ պատմության մեջ ԱՄՆ հրապարակավ ընդունեց, որ «իր երկիրը մեղավոր է մեքսիկական ժո ղովրդի ողբերգության մեջ»: Ամերիկյան թերթերից մեկում այսպիսի վերնագրով հոդված լույս տեսավ. «Թրումենը մեկընդմիշտ ապաքինեց մի ամբողջ ժողովրդի հին պատմական վերքը»: Բայց արդյո՞ք ապաքինեց: Իսկ ի՞նչ պետք է արվի Մեք սիկայի տարածքի բռնազավթված 40 տոկոսի հետ: Փոխադարձ խաղաղության և ներման կարելի է հասնել միայն` վերադարձնելով Մեքսիկայի տարածքները: Ըստ Աստվածաշնչի՝ միայն այդպես կարելի է ներում և խաղաղություն ձեռք բերել: 51
փետրվար
15
Ներե՛ք եվ ներված կլինեք
«Միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչ պես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք» (Կողոսացիներին 3.13)։
Անկեղծ քրիստոնյաները փափագում են, որ Աստված ների իրենց բազմաթիվ մեղքերը: Եվ Տերը պատրաստ է ներել։ Հիսուսն ամեն ինչ արել է, որ երկնային Հայ րը ներում շնորհի ցանկացողներին: Սակայն գոյություն ունի պայման, որ մարդն իր կողմից պետք է կատարի: Պայմա՞ն: Արդյո՞ք դա հակասական չէ: Մի՞թե մար դուց է կախված ներումը: Այդ դեպքում ի՞նչ պայմանի մասին է խոսքը: Հիսուսն ասաց. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնա վոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 6.14.15)։ Եթե խորը թափանցենք Աստծո՝ ամեն ինչ ներող սիրո` Փրկչի ուսմունքի մեջ, ապա մեր պատրաստակամությունն ու ցանկությունը, որ ներենք մեր հանդեպ մեղք գործած մարդուն, իսկական վկայություն և ճշմարիտ նշան կլինի, որ մեր հոգում առկա է Աստծո Որդու՝ Գողգոթայի զոհաբերության պտուղը, և նրա մեջ «Աստծու սերը… հիրավի կատարյալ է» (Ա Հովհաննես 2.5): Դա նաև արդյունք է այն բանի, որ Սուրբ Հոգին հիմնավորապես աշխատել է մեր հոգու հետ, և նա վարվում է այնպես, ինչպես իր Տերը: Եվ այդ պատճառով է, որ ուրիշներին ներելու պատրաստակամությունը Հիսուսը սահմանել է որպես Աստծո ներման պայման: Ճշմարիտ քրիստոնյան վերից ծնված անձնավորությունն է: Եվ նա իր հոգում չի կրի անբարյացակամ զգացումներ նրա հանդեպ, որ իր դեմ մեղք է գործել: Դա հա տուկ չէ սիրուն: Աստվածաշունչն ասում է. «Սերը ծածկում է բոլոր հանցանքները» (Առակներ 10.12)։ Նա պատրաստ է ներել մեղք գործածին անկախ այն բանից, գի տակցո՞ւմ է նա այն մեղքը, որ գործել է իր հանդեպ: Նա պահանջկոտ չի լինի մեղք գործած մարդու հանդեպ: Իր հոգում մեղավորին «խարազանելու» ցանկություն չի փայփայի, երբ նա մեղայականով գա իր մոտ: Նա մեծագույն կարեկցանքով կլսի իր հանդեպ մեղք գործածի խոստովանությունը: Եվ, ընդ որում, տարօրինակ և անբացատրելի մի զգացում կապրի, որ հենց ինքն է մեղավոր տեղի ունեցածի համար և պատրաստ է ներում խնդրել նրանից, ով մեղք է գործել: Այդպիսին է նա` Քրիստոսի սերը. նա հիրավի զարմանալի՜ է:
52
52 տարի անց…
փետրվար
16
Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի (Մատ թեոս 18.33):
1943 թվականին Լ. Հովելսենը, որ նացիստների կողմից բռնազավթված երկրնե րում Դիմադրության շարժման անդամ էր, դավաճանության արդյունքում բան տարկվեց և տանջանքների ենթարկվելուց հետո մահվան դատապարտվեց: Սա կայն նրանք չհասցրին ի կատար ածել դատավճիռը, որովհետև պատերազմն ավարտվեց: Ազատագրվելուց անմիջապես հետո Հովելսենն իր նախկին թշնա մինների բանտապահը դարձավ: Նա բավականությամբ էր փոխհատուցում այն ծաղրանքները, որոնց ենթարկել էին ժամանակին: Մի անգամ անվտանգության ծառայության նախկին սպա Վ. Հայլմանը, շոգից և ծարավից տանջահար, ջուր խնդրեց Հովելսենից: Վերջինս վերցրեց մի լիքը դույլ և շփեց ուղիղ նրա դեմքին։ Պահնորդները սկսեցին համերաշխ ծիծաղել: Սակայն Հովելսենն իրեն վատ զգաց. նա տուն վերադարձավ ծանր տրամադրությամբ: Խղճի ձայնն ասում էր. «Դա ան ներելի է: Դու վատ վարվեցիր»: Հիշելով այդ մասին՝ նա ասում էր, որ արհամար հում է իրեն այն բանի համար, որ ցածրացավ մինչև վրեժխնդրության աստիճան, ևոր իր հոգում նույն դաժան սատանան է ապրում, ինչ նացիստների մեջ: Եվ այդ արարքը նրան հանգիստ չէր տալիս, թեև այդ ժամանակից անցել էր ոչ ավել, ոչ պակաս 52 տարի: Եվ Հովելսենը որոշեց գտնել Հայլմանին՝ այն մարդուն, ում մի ժամանակ վայրենաբար էր ջուր տվել՝ խմելու: Երկար որոնումներից հետո նրան հաջողվեց իմանալ, որ Հայլմանը մահացել է հինգ տարի առաջ: Այդ ժամանակ նա որոշեց որևէ բան իմանալ նրա հարազատների մասին: Պարզվեց, որ Հայլմանն աղջիկ ունի, և նա կենդանի է: Հովելսենը զանգեց նրան ևասաց. «Ես որոնում եմ նրան, որովհետև ինձ հարկավոր էր զրուցել նրա հետ»: Հայլմանի դուստրը հարց րեց. «Իսկ ինչի՞ մասին էիք ցանկանում զրուցել նրա հետ»: Հովելսենը պատմեց բանտային ծաղրանքների մասին, այն մասին, թե ինչպես է ինքը դույլով ջուրը շփել նրա հոր դեմքին, և հիմա գիտակցում է իր արարքի ողջ ստորությունը: Ապա ավե լացրեց. «Ես ցանկանում էի ձեր հորն ասել, որ շատ եմ ցավում տեղի ունեցածի համար և ցանկանում եմ ներում խնդրել»: Հետևեց փոքրիկ դադար, որից հետո կինը վճռական և վստահ ասաց. «Ես ներում եմ ձեզ և հավաստիացնում, որ իմ հայրն էլ նույն կերպ կվարվեր»: Մի քանի շաբաթ հետո Լ. Հովելսենը Հայլմանի դստեր և նրա ամուսնու հետ միասին այցելեց մահացածի գերեզմանին և ծաղիկներ դրեց: Հովելսենը հետա գայում պատմում է. «Այնտեղ կանգնած՝ ես գիտեի, որ Աստված ներում է անցյալի վերքերը… ներումը պարգև է, հնազանդության պտուղ այն ճշմարիտ հորդորների, որ հայտնում է Աստված մարդու սրտին» (Մ. Հենդերսոն): Ներելու պատրաստակամություն. ահա նշանն այն բանի, թե ինչ է արել Քրիստո սը մեղավորի սրտի հետ:
53
փետրվար
17
Հակամարտության ավարտը
Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է (Հակոբոս 5.9)։
Յուրաքանչյուր մարդու կյանքում, երբ թվում է՝ ամեն ինչ հարթ է ընթանում, անս պասելի կերպով բախումներ են լինում ինչ-որ մեկի հետ: Քրիստոնյաները նույն պես բացառություն չեն այդ առումով: Եվ հոգին այդ պահերին մեկ կամ երկու օր չէ, որ ծանր պահեր է ապրում. երբեմն տարիներ են անցնում մռայլ տրամադրու թյան գերության մեջ: Ինչո՞ւ մեր փորձության պահին մենք չենք շտապում Աստծո մոտ, երկա՜ր ժամեր չենք անցկացնում Նրա զոհասեղանի մոտ, մեր «թշնամու» հետ հանդիպելու խոնարհ փորձեր չենք նախաձեռնում: Հաճախ մենք սպասում ենք: Իսկ ինչի՞ ենք սպասում: Որ իրավիճակն ինքն իրեն կարգավորվի՞: Որ ժա մանակն ամեն ինչ ապաքինի՞: Ա՜խ, ինչ ցավալի է: Հրեշտակները պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել մեզ: Եթե անգամ մենք Աստծուն ենք մեկնում մեր ձեռքը և անհաջողության մատնվում, պատճառն այն է, որ ապշեցուցիչ կեր պով արագ ենք հոգնում և թևաթափ լինում… Ա. Հանթը պատմում է այն մասին, թե ինչպես ինքը, երբ դեռ երիտասարդ ծա ռայող էր, եկեղեցում ընդհարվեց մի կնոջ հետ, ով երկու երեխաների մայր էր: Նա բարդ բնավորություն ուներ, ծառայողին չէր վստահում, կասկածում և սրերով էր դիմավորում նրա յուրաքանչյուր խոսքը, համարյա միշտ կտրուկ էր պատասխա նում, և նրանից հազվադեպ կարելի էր մի բարի կամ լուսավոր խոսք լսել: Թյուրըմբռնողության և հակամարտության այդ վիճակը շարունակվեց մեկ տարուց ավել: Ըստ նրա խոստովանության՝ ինքն իրեն թույլ չի տվել վերլուծելու սեփական զգացմունքները: Նա ձգտում է ճնշել իր բոլոր բացասական հույզերը: Մեկ տարի անց այդ կինն իր երեխաներին ուրիշ դպրոց տեղափոխեց: Ծառայո ղը թեթևություն զգաց, սակայն հոգու խորքում առաջվա նման խռովվում էր նրա վարքագծից: Մի անգամ, տուն գնալու ճանապարհին նա կանգ առավ թենիսի կորտի մոտ, որպեսզի նայի իր եկեղեցու դպրոցի երեխաների խաղը: Եվ հանկարծ այնտեղ տե սավ այն կնոջը, ում հետ թյուրիմացություններ ուներ: Կինն ուղիղ դեպի իրեն էր գալիս: Ծառայողը պատրաստվեց ծանր խոսքեր լսելու: Սակայն այն, ինչ նա լսեց, աներևայակելի էր: Կինն ասաց. «Ալե՛ն, ես ցանկանում եմ ներում խնդրել քեզանից: Ես մի քանի դժվար տարիներ ունեցա: Իսկ այժմ ես տեսնում եմ, որ դուք ճշմար տությունն էիք ասում: Ձեր հանդեպ ես ինձ սարսափելի էի պահում, խնդրում եմ՝ ներե՛ք: Ես մեղավոր եմ: Խնդրում եմ՝ ներե՛ք ինձ»: «Ես ապշած էի,- հիշում է ծառայողը:-Ավելի անկեղծ ներողություն ես դեռ չէի լսել: Առավել ևս մի կնոջից, ով հաճախ էր վիրավորում ինձ: Որպես ծառայող՝ ես էի պարտավոր աղոթել նրա համար, սակայն իմ մեղավոր վիճակը թույլ չէր տալիս: Եթե ես վիրավորեմ որևէ մեկին, Աստվա՛ծ իմ, տո՛ւր ինձ այնպիսի հոգևոր ազնվություն, որպիսին ուներ այդ կինը:
54
«Ահա իմ որոշումը»
փետրվար
18
Սիրտդ մի՛ տուր ասված ամեն խոսքի… որովհետև քո սիրտն էլ իմացել է, որ շատ անգամ դու էլ ուրիշներին ես անիծել (Ժողովող 7.21-22)։
Մեր մեղավոր կյանքում մենք կարող ենք բախվել (փառք Աստծո, եթե այն մեր կողքով է անցել) տարբեր տեսակի հորինովի բամբասանքների և չարամիտ զրպարտանքների, որոնք արատավորում են մեր անունը: Չվերածնված սիրտը չի կարող խաղաղ արձագանքել այդ չարիքին: Նա բավականին հիվանդագին է տանում վարկաբեկումների, ծաղրի ու մահաբեր հարվածների այդ սատանայա կան դրսևորումները: Նա, ով այդպիսի ուղիներով նպատակ է դնում նվաստացնել իր մերձավորին, վատթարացնել նրա բարոյական վիճակը, հաղթականորեն չա րախնդում է, եթե իր զոհը սուր է արձագանքում «հաշիվ մաքրելու» իր այն մեթոդ ներին ու եղանակներին, որոնք արգելված են Երկնքի կողմից: Տերն Ինքն անձամբ զգաց Իր հասցեին հնչած հորինվածքների ու զրպարտանքների դժոխային թույնի ողջ նողկանքը: Այդ թույնը Արուսյակն էր լկտիաբար տարածում երկնային հրեշ տակների մեջ: Այսօր էլ երկրի բնակիչների կողմից առանց դադարի շարունակ վում են մեղադրանքներ ու հայհոյանքեր հնչել Տիեզերքի Կառավարիչի հասցեին: Իսկ ինչպե՞ս էր վերաբերվում և շարունակում է վերաբերվել Հիսուսն այդ վայրենի, խառնափնթոր երևույթին, որ գոյություն ունի բանական էակների փոխհարաբե րություններում` զրպարտություն, վատ լուրեր, ակնհայտորեն կեղծ մեղադրանք ներ: Աստված համբերատար կրում էր և կրում է Իր հասցեին հնչող կեղծիքն ու զրպարտությունը և Իր կողմից ամեն հնարավորն անում՝ օգնելու այդ չարիքը կրողներին, որպեսզի փոխվեն և դադարեն ոչնչացնել Իր ստեղծած աշխարհի կարգուկանոնը: Տերն Իր սիրով պատրաստ է ներել մարդկանց աստվածանար գությունը: Վրեժխնդրությունը հատուկ չէ սիրուն: Սիրուն հատուկ է ներումը: Պետերբուրգում հայտնվեցին բանաստեղծություններ, որ վիրավորական էին կայսրուհու պատվի համար: Գլխավոր ոստիկանապետ Ռիլեևն իր գործերի զե կույցն ավարտելուց հետո կայսրուհուն հայտնեց, որ իր ձեռքն է ընկել մի թուղթ, որտեղ մի երիտասարդ անվանարկում է նրան: — Ի՛նձ տվեք այդ թուղթը,- հրամայեց կայսրուհին։ — Չեմ կարող, տիրուհի՛, այնտեղ այնպիսի արտահայտություններ կան, որոն ցից ես էլ եմ կարմրում: — Տվե՛ք, ասում եմ ձեզ, այն, ինչ չի կարող կարդալ կինը, պետք է կարդա կայս րուհին: Բացելով և կարդալով թուղթը՝ նա կարմրեց, քայլեց դահլիճում և բարկությունից բորբոքվեց. — Այդ ոչնչությունը հանդգնում է ինձ այդպես վիրավորե՞լ: Մի՞թե նա չգիտի, թե ինչ է սպասում իրեն, եթե սա հանձնեմ օրենքի իշխանություններին: Նա շարունակեց քայլել և խոսել նույն ոգով: Վերջապես խաղաղվեց: Ռիլեևը հա մարձակվեց խզել լռությունը. — Ո՞րն է ձեր որոշումը, ձե՛րդ մեծություն: — Ահա՛ իմ որոշումը,- ասաց նա և կրակը նետեց թուղթը (Ի. Սուդնիկովա): «Սերը հանդուրժող է, սերը բարի է…ամեն բան հանդուրժում է (ներում է)» (Ա Կորնթացիներին 13.4.7): 55
փետրվար
19
«Ներե՛լ՝ եվ վերջ»
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն (Մատթեոս 5.7)։
Զարմանալի էր Ալեքսանդր I–ի վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր վիրավո րում էին իրեն: «Պարզապես զարմանալի էր կայսր Ալեքսանդրի գթասրտությունը,- գրում են նրա մասին ժամանակակիցները,- երբ նրան վիրավորում էին առանձ նահատուկ հանդուգն խոսքերով, նման դեպքերում այլ բանաձև, քան «ներելն» էր, չկար»: Եվ այստեղ վարչական աշխատողները հիմնախնդիրներ ունեին, երբ հարկադրված էին գործ ունենալ նման տեսակի հանցագործությունների հետ, քա նի որ, օրենքի համաձայն, պետք էր քրեական գործ հարուցել նորին մեծությանը վիրավորանք հասցնող մարդկանց հանդեպ: Սակայն կայսրը լսել անգամ չէր ու զում այդ մասին: Մի անգամ արդարադատության նախարար Ի. Ի. Դմիտրիևը զեկույցով ներկա յացավ կայսրին՝ նրան ներկայացնելով նորին մեծությանը վիրավորանք հասցնե լու վերաբերյալ գործը: Տիրակալը, ձեռքով մի կողմ հրելով թղթերն, ասաց. — Բայց դու գիտես, չէ՞, Իվա՛ն Իվանովիչ, որ ես նման տեսակի գործեր երբեք չեմ լսում: Ներե՛լ՝ և վերջ: Ի՞նչ իմաստ ունի դրանց վրա ժամանակ կորցնել»: — Տիա՛ր,- պատասխանեց Դմիտրիևը,- այդ գործում բավականին կարևոր հան գամանքներ կան, թույլ տվեք գոնե առանձին զեկուցել ձեզ: — Ո՛չ, Իվա՛ն Իվանովիչ, որքան կարևոր են այդ տեսակի գործերը, այնքան քիչ եմ ցանկանում լսել դրանք: Միգուցե, դա քեզ զարմացնում է, բայց հիմա կբա ցատրեմ: Հնարավոր է, որպես կայսր՝ ես, այնուամենայնիվ, ներեմ նրան, սակայն, որպես մարդ՝ չարություն կպահեմ իմ ներսում, իսկ դա ես չեմ ցանկանում: Նույ նիսկ ապագայի առումով այդպիսի գործերում վիրավորողի անունը նույնիսկ մի էլ հայտնիր, պարզապես ասա՝ «նորին մեծությանը վիրավորելու գործ»: Հարցն այն է, որ ես թեև ներեմ և չարություն էլ չպահեմ իմ սրտում, անունն, այնուամենայնիվ, կհիշեմ, իսկ դա լավ չէ» (Ի. Սուդնիկովա): Ահա այսպիսին էր Ալեքսանդր I –ը` անհիշաչար: Երբ հարցը վերաբերում էր նրա անձնավորությանը, նրա ես-ը զգայուն չէր վիրավորանքների ու զրպարտություն ների հանդեպ: Եվ այստեղ մենք սովորելու բան ունենք: Չէ՞ որ երբեմն մեզ այնպես անարժան ենք պահում, երբ ինչ-որ մեկը մեր անձի հանդեպ պատշաճ ուշադրու թյուն ու հարգանք չի դրսևորում: Իսկ երբ որևէ մեկը չմտածված կերպով, ծիծա ղելիորեն աննշան անգամ շոշափում է մեր ես-ը, մենք անմիջապես մռայլվում ենք ու փքվում և դեռ երկար ժամանակ մեր սրտում անբարյացակամ զգացմունքներ ենք փայփայում «վիրավորողի» հանդեպ: Այդպես է պահում իրեն մեր հպարտ եսը. նա ընդունակ չէ ներել վիրավորանքները: Բայց չէ՞ որ սերը «չի հպարտանում» (բնագրում «փքվել-ուռչել», «շեղվել»),- ասում է առաքյալը: Սերն ամեն ինչ ներում է…
56
«Օգնե՛ք ինձ, խնդրում եմ»
փետրվար
20
Եթե չարությունը նրա բերանում քաղցր է, այն իր լեզվի տակ թաքցրել է, խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն, ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխ վի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում (Հոբ 20.12-14)։
Կյանքի ընթացքում մենք, անկասկած, շատ սխալներ ու մեղքեր ենք գործում մեր մերձավորների հանդեպ: Եվ վատ ենք վարվում, երբ գործում ենք հակառակ Քրիստոսի պատգամների․ որևէ մեկին չարիք պատճառելով՝ չենք շտապում ըն դունել մեր մեղքը և ներում խնդրել: Դա մեր անտանելի բեռն է: Եվ մեծագույն բա րիք է մեզ համար, երբ ազատագրվում ենք նրանից ու մի կողմ նետում այդ ատե լի լուծը: Հենց հանուն դրա Տերն Իր կյանքը զոհեց խաչի վրա: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. մեղքի բեռը հոգու մեջ կրելը և դրանից չազատագրվելը չարիք է։ Դա է հաստատում նաև գիտությունը: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մեղավորության զգացումը կարող է մեծապես քայքայել մարդու իմունիտետը: Սկզբում նրանց հետևությունները լուրջ չէին ընդունվում: Սակայն նրանք ցույց տվեցին բացարձակապես առողջ մի կնոջ, որը հիվանդանոցում էր գտնվում այն պատճառով, որ սիրտը հրաժարվում էր բնականոն աշխատելուց: Ինչպես պարզ վեց, ամուսնուն դավաճանելու պատճառով ծնված մեղավորության զգացումը թույլ չէր տալիս, որ օրգանիզմը բնականոն աշխատի: Մայր Թերեզան իր զրույցներից մեկում, խոսելով քույրերի կատարած ծառայու թյան մասին, որը ղեկավարում էր ինքը, ասում է. «Մեր աշխատանքը միայն այն չէ, որ վիրակապենք մահացողների վերքերը և սոցիալական օգնություն ցուցաբե րենք նրանց: «Մենք ջանում ենք, որ նրանք, ում մասին հոգ ենք տանում, կարողա նան ապրել ներման փորձառությունը»: Որպես օրինակ՝ նա այսպիսի պատմություն պատմեց: Իր նման միանձնուհի ների հետ միասին մայր Թերեզան աշխատում էր Կալկաթայում: Այդ քաղաքի նեղ փողոցներում նրանք գտնում էին օգնության կարիք ունեցողներին, տեղավորում իրենց սանիտարական մեքենայում և տանում խնամքի կենտրոն(հոսպիս): Մայր Թերեզան արդեն պատրաստվում էր փակել իր մեքենայի դուռը, երբ հանկարծ տարեց կնոջ լացի ձայն լսեց: Նա նայեց փողոցի կողմը, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Իսկ լացը չէր դադարում: Այդ ժամանակ նա պատի մոտ աղբի տարա նկատեց: Նայելով նրա մեջ՝ այնտեղ տեսավ արյունահոսող մի տարեց կնոջ: Այդ դժբախտ կինը սարսափելի վիճակում էր: «Խնդրում եմ, խնդրում եմ, օգնեք ինձ,- աղերսում էր կինը,- իմ որդին ինձ այստեղ է թողել, որպեսզի մահանամ»… (շարունակելի)
57
փետրվար
21
«Օգնե՛ք ինձ, խնդրում եմ»
Եվ որդին նրան ասաց. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչ վելու արժանի չեմ” (Ղուկաս 15.21)։
«Մենք վերցրինք նրան և տարանք հիվանդանոց: Լողացրինք, ապահովեցինք անհրաժեշտ խնամքն ու օգնությունը: Դա ամենածանր գիշերներից մեկն էր, որ եղել է իմ կյանքում: Մեր քույրերն ամբողջ ուժով աղերսում ու խնդրում էին ծեր կնոջը, որ ների որդուն: Այսպես շարունակվեց ամբողջ գիշեր»,- պատմում է Մայր Թերեզան։ Վաղ առավոտյան կինն ասաց. «Սպասե՛ք, ես ցանկանում եմ ինչ-որ բան ասել ձեզ: Ես լավ եմ հիշում այն օրը (իմ որդին դեռևս փոքրիկ տղա էր), երբ այդ ամենը տեղի ունեցավ: Ես նրան դուրս արեցի տնից և մեկընդմիշտ վտարեցի իմ սրտից: Այդ պահից նա կյանքի սխալ ուղի ընտրեց: Ես եմ մեղավոր, որ նա որևէ մեկը չուներ, ում կարող էր դիմել օգնության համար»: Մայր Թերեզան հարցրեց կնոջը. «Եթե մենք այստեղ բերենք ձեր որդուն, դուք ներողություն կխնդրե՞ք նրանից»: Կինը պատասխանեց. «Այո՛, այո՛, գտե՛ք նրան, գտե՛ք նրան»: Եվ նա քույրերին պատմեց, թե որտեղ կարելի է գտնել իր որդուն: Քույրերն անմիջապես անցան որոնումների: Նրանց հաջողվեց գտնել դժբախտ տղամարդուն, ով ապրում էր սարսափելի աղքատության մեջ: Նրանց համոզեցին, որ գա իրենց հետ: Որդին ու մայրը դեմառդեմ հանդիպեցին իրար: «Դա տանջալի պահ էր,- պատմում է մայր Թերեզան,- մենք չգիտեինք, թե ինչ տեղի կունենա»: Մայրը դիմեց որդուն. — Զավա՛կս, ես քեզ վտարել եմ իմ կյանքից, երբ դու դեռևս երեխա էիր: Դու չու նեիր մեկը, ումից կարող էիր օգնություն խնդրել: Այդ ես եմ մեղավոր, որ քո կյանքը լի է տառապանքներով: Խնդրում եմ՝ ների՛ր ինձ: Այդ ժամանակ տղամարդը՝ կոպիտ և անխնամ այդ անձնավորությունը, սկսեց հեծկլտալ․ — Իհա՛րկե,- կրկնեց նա,- իհա՛րկե, սակայն կարո՞ղ ես, արդյոք, դո՛ւ ներել ինձ: Դրանից անմիջապես հետո կինը մահացավ: Մայր Թերեզան պատմում է. «Սակայն նա խաղաղ և հաշտ հեռացավ կյանքից: Նա հաշտություն գտավ ոչ միայն որդու, այլև Աստծո հետ(Մ. Հենդերսոն): «Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել ևոչ թե միայն ինքներս մեզ (կամ` միայն մեզ հաշվի չառնենք) հաճելի լինել» (Հռոմեա ցիներին 15.1)։
58
Ներման տարատեսակությունը
փետրվար
22
Այդպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների (Մատթեոս 18.35)։
Քրիստոնյան,եթե նա ձևականորեն չի կրում Քրիստոսի անունը, անպայման կների իր մերձավորի մեղքերը: Իսկ եթե նա չի կարողանում ներել, դա վկայում է այն մասին, որ այդպիսի քրիստոնյան հոգևոր լուրջ ճգնաժամի մեջ է: Ներելու անընդունակությունը անսխալ ցույց է տալիս, որ այդպիսի հոգու մեջ սեր չկա: Իսկ որտեղ չկա սեր, այնտեղ չկա ներում: Որտեղ չկա ներում, այնտեղ աղետ է փոխհա րաբերություներում: Դա տեղի է ունենում հատկապես ընտանիքներում` ամուսնու և կնոջ միջև: Է. Քոուլը պատմում է երկու ընտանիքների մասին, որտեղ ճգնաժամ էր սկսվել: «Կիրիլն ապրում էր արևելյան ափին, իսկ Դենիսը` արևմտյան ափին: Նրանք երկուսն էլ ամուսնացած էին և երկուսն էլ շնություն էին գործում: Նրանք չէին ճանաչում միմյանց, սակայն ես ճանաչում էի թե՛ մեկին, թե՛ մյուսին: Նրանք երկուսն էլ իրենց կանանց խոստովանեցին կատարած դավաճանությունը, ապաշ խարեցին և ներում խնդրեցին: Սակայն որքա՜ն տարբեր էին արդյունքները: Երբ Դենիսը խոսեց կնոջ հետ և պարզաբանեց կատարվածը, նա անմիջապես ասաց, որ ներում է ամուսնուն: Սակայն երբ նրանց միջև վեճեր ու տարաձայնու թյուններ էին առաջանում, կինը միշտ ամուսնուն հիշեցնում էր անհավատարմու թյան մասին: Դա կնոջ, այսպես ասած, «հաղթաթուղթն» էր ամուսնական խաղում: Նաև ամեն անգամ, մերձության ժամանակ այն որպես միջոց էր օգտագործում էր՝ իր նպատակներին հասնելու համար: Կիրիլի դեպքում ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Տևական ժամանակ, շատ ջան քեր, աղոթքներ և անկեղծ զրույցներ պահանջվեց, նախքան կինը կասեր, որ նե րում է ամուսնուն: Բայց դա ասելուց հետո նա երբեք այլևս չհիշեցրեց այդ մասին: Երբ Կիրիլն ինձ պատմեց այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, ևինչպես է ապաքին վել իրենց ամուսնությունը, վերջում ավելացրեց, որ այժմ իրենց ամուսնությունն «ավելի ամուր է, քան երբևէ նախկինում»: Հենց այդպես է վարվում Տերը մեղավորների հետ: «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայի 43.25)։ Սերն այլ կերպ չի կարող. այլ կերպ վարվելը հատուկ չէ նրան: Վարվել այլ կերպ, նշանակում է ցավ, տխրություն ու վիշտ պատճառել: Սերը ներո՜ւմ է. մեկընդմիշտ և հավերժ:
59
փետրվար
23
Քանի՞ անգամ ներեմ
Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը (Սաղմոսներ 103.3):
Ինչքա՞ն մեղքեր կարող ենք ներել մենք մեր մերձավորներին և ինչքան մեղքեր կարող է ներել մեզ Աստված։ Երկինքն այսպիսի հաշվապահությամբ չի զբաղվում: Սակայն այս հարցը շատերին է շփոթեցնում: Նրանք ասում են. «Ա՜խ, ես իմ կյան քում այնքան մեղքեր եմ գործել, որ Աստված չի կարող ներել ինձ»: Նման հարց մի անգամ Պետրոսն ուղղեց Հիսուսին. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ ներեմ նրան՝ մինչև յո՞թ անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18.21)։ Ե՛վ ռաբ բիները, և՛ առաքյալը, և՛ Քրիստոսը նկատի ունեին օրվա ընթացքում գործած մեղ քերը: Ռաբբիները` 3 մեղք, Պետրոսը` 7, Հիսուսը`անհավատալի թիվ` 490: Չնչին կասկած անգամ չի առաջացնում, որ Հիսուսը մեղքերի իրական թիվ նկատի չու ներ: Տիրոջ նշած թիվը խորհրդանշական է ու կատարյալ, հաշվի առնելով այն, թե ինչ նշանակություն ունեն 7 և 70 թվերն Աստվածաշնչում: Հիսուսը հենց այդպիսի անսովոր թվով ցանկացավ արտահայտել ճշմարտությունը. որքան էլ մարդը մեղք գործի, հարկավոր է ներել նրան, եթե ապաշխարել է և ներում խնդրել: Եվ, ի վեր ջո, ո՞ւմ մտքով կանցնի հաշվել այլոց մեղքերի թիվը, զբաղվել այդպիսի ամոթալի հաշվարկներով: Ինչպիսի՞ն է Աստծո վերաբերմունքը ծանր, նողկալի, սարսափելի մեղքերի հան դեպ: Աստվածաշնչում նկարագրված են դեպքեր, երբ Աստված ներեց մեղքերը, անկախ նրանց ծանրության աստիճանից և քանակից: Դավիթ թագավորը մեկերկու ծանր մեղք գործեց` շնություն և սպանություն: Աստվածաշնչում պոռնկու թյունն առանձնանում է բոլոր մեղքերից՝ որպես մարմինն այրող կիրք (տե՛ս Ա Կորնթացիներին 6.18), որն ամեն մեկը չէ, որ կարող է հաղթահարել (ակնհայտ է, որ հենց դա տեղի ունեցավ Դավթի հետ): Իսկ ահա Ուրիայի սպանությունը գի տակցական, մտածված մեղսավոր ծրագիր էր: Եվ, այնուամենայնիվ, երբ մարգա րեն հանդիմանեց նրան, և Դավիթն ընդունեց իր մեղքը, Տերը ներեց նրան: Սա կայն Դավիթն իր վրա զգաց մեղքի օրինաչափ, ծանր և ցնցող հետևանքները` ողջ աստվածային ծրագրով: «Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքնե րը (աստվածանարգությունները) կներվեն» (Մարկոս 3.28):
60
փետրվար
Թագավորը՝ ոտնակապերի ու ձեռնաշղթաների մեջ
24
Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. Ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներ սում. բորբոքվում է կարեկցությունս (Ովսե 11.8)։
Շարունակենք նյութն այն մասին, թե իսկապե՞ս Տերը պատրաստ ներել մեղքե րը, որքան էլ դրանք ծանր ու նողկալի լինեն ևորքան էլ շատ լինեն: Դիմենք Աստ վածաշնչին` ճշմարտության անսպառ և հավերժական աղբյուրին: Աստվածաշնչի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ նա անկողմնակալ և անկեղծ ձևով պատմում է իր յուրաքանչյուր հերոսի մասին: Օրինակ, վերցնենք հրեական թագավոր Մանասեի պատմությունը (տե՛ս Դ Թագավորների 21.1-18, Բ Մնացոր դաց 33.1-20): Նրա հայր Եզեկիան Հուդայի ամենաբարեպաշտ թագավորներից մեկն էր: Ահա թե ինչպիսի վեհ գույներով է բնորոշում նրան Աստվածաշունչը. «Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորնե րի մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ»։ Սակայն ահա նա մահանում է, և թագավոր է դառնում նրա որդի Մանասեն: Նա մեծա ցել և դաստիարակվել էր ճշմարիտ աստվածապաշտության մթնոլորտում: Նրան պատմել էին այն մասին, թե ինչ հրաշք ճանապարհով է Տերը Երուսաղեմն ազա տագրել Ասորեստանի թագավորի թալանից և գերեվարումից: Անկասկած է, որ հայրը պատմել էր նրան այն մասին, թե ինչպես է Տերն ապաքինել իրեն և փրկել անխուսափելի մահից և, ընդ որում, այդ ժամանակ ինչ հրաշք նշաններ է տվել իրեն Տերը: Եվ ամենագլխավորը՝ Մանասեն գիտեր, որ իր հայրը նախանձախնդիր ևանխոնջ, անզիջում պայքար էր մղում կռապաշտության դեմ ևոչնչացնում բոլոր կուռքերը, բարձրավանդակներն ու «կանաչ բլուրները»՝ վերականգնելով կենդա նի Աստծո սուրբ ծառայությունը: Դառնալով թագավոր՝ Մանասեն դիվային ոգեշնչվածությամբ վերականգնեց Բահաղի ու Աստարտեի ծառայությունը, տրվեց ոգեհարցության, խորհրդապաշ տության, գուշակության ու կախարդության տարբեր ձևերի: Ողջ Երուսաղեմը հե ղեղվեց ահաբեկչության ու արյունահեղության ալիքով. այլ կերպ ասած` հոգևոր անլույս խավարի ժամանակներ սկսվեցին: Տերը մարգարեների միջոցով աղեր սում էր, որ նա ուշքի գա: Բայց՝ ավա՜ղ: Ամեն ինչ անօգուտ էր: Եվ այդ ժամանակ Աստված թույլ տվեց, որ ասորական զորքը ներխուժի Հուդա: Մանասեին ոտնա կապեր ու ձեռնաշղթաներ հագցրին և տարան Բաբելոն: Եվ այնտեղ, նվաստացված ու անարգված, թագավորը հիշեց իր հայրերի Աստ ծուն և խոր խոնարհությամբ Նրան աղաղակեց` աղերսելով, որ ների իրեն: Եվ Տերը լսեց նրա աղերսն ու «նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությա նը» (տե՛ս Բ Մնացորդաց 33.13): Հնարավո՞ր է արդյոք հասկանալ Աստծո սիրո անսահմա՜ն մեծությունը: Ինչպիսի՜ աննկարագրելի և մարդկային բանականու թյունից դուրս մեղքեր ու չարագործություններ կատարեց Մանասեն… և Աստված ողորմա՜ց նրան: Օ՜, սքանչելի, աննկարագրելի է Աստծո սերը:
61
փետրվար
25
Մահացու մեղք
Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք Քո ճանապարհները չենք ուզում իմանալ (Հոբ 21.14)։
Տերն Աստվածաշնչում խոսքով ու գործով վկայում է, որ ներում է մեղքերը, անկախ դրանց նողկալիության աստիճանից ու քանակից: Եվ, այնուամենայ նիվ, գոյություն ունի մեն-միակ մեղք, որը ենթակա չէ ներման: Քրիստոսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքները կներվեն, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի» (Մարկոս 3.28-29)։ Սա հենց այն մեղքն է, որի մասին Հովհաննես առաքյալը գրում է․ «Կա մեղք, որ մահա ցու է»: Կամ այլ կերպ ասած` դա «մահացու մեղք է» (Ա Հովհաննես 5.16): Սուրբ Գրքում այսպիսի արտահայտություն կա. «Անօրենությունը դեռ լրումին չի հասել» կամ հանցանքների սահման (Ծննդոց 15.16): Այս արտահայտությունը ցույց է տա լիս Աստծո վերաբերմունքն այն մեղավորների հանդեպ, որոնց հոգևոր վիճակի վրա Նա հնարավորինս ազդել է, ինչպես նաև Սուրբ Հոգու միջոցով առավելա գույն ջանքեր է գործադրել, որպեսզի նրանք ուշքի գան և դադարեն մեղք գոր ծելուց: Սակայն նրանք գիտակցաբար անտեսել են Աստծո բոլոր կոչերն ու ջան քերը: Եվ այդ ժամանակ գալիս է մի այնպիսի ճակատագրական պահ, երբ Տերն աննկարագրելի վշտով ու ցավով ասում է. «Ես հոգնել եմ գթալուց» (տե՛ս Երեմիա 15.6, այլ թարգմանություններում ասում է. «Ես դադարել եմ խղճալուց», կամ «Իմ խղճահարությունն անհետացել է»)։ Իր ներքին վիճակը, որը դժվար է ներկայաց նել, Աստված արտահայտում է մարդուն հասկանալի լեզվով, որպեսզի փոխանցի իր զգացմունքները մեզ հասկանալի լեզվով, այսինքն կիրառելի լինի մարդկային պատկերացումներին ու լեզվին: Դա նշանակում է, որ աստվածային սերը, եթե կա րելի է այսպես ասել, սպառել է իր հնարավորությունները, ևայդ պատճառով այլևս գոյություն չունեն ոչ միջոցներ և ոչ էլ ուղիներ, որոնք կարող էին փրկել մեղավո րին: Նա անտեսել և մերժել է այն ամենը, ինչ կատարել է Աստված իր փրկության համար: Այդպիսի բացահայտ արհամարհական և միևնույն ժամանակ հրահրող վերաբերմունքը Սուրբ Հոգու հսկայական ջանքերի հանդեպ, որ փորձում է վե րափոխել մեղավորի հոգին, Տերն անվանում է հայհոյանք Սուրբ Հոգու հանդեպ: Մեղավորը չի ապաշխարել, չի փոխվել, և նրա մեղքերը չեն ներվել: Նա հավերժ հրաժարվել է Աստծուց, և Աստված հարկադրված էր թողնել նրան: Եվ այդպիսի մարդու համար բացարձակապես ոչ մի հույս չկա, որ հետագայում կհայտնվի այդ պիսի պահ և կընձեռնվի այդպիսի հնարավորություն` ապաշխարություն և նե րում ձեռք բերելու համար: Դա հավիտենական դատապարտություն է: Եվ նա ինքն է ընտրել դա:
62
Արուսյակի մահացու մեղքը
փետրվար
26
Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց (Եզեկիել 28.15)։
Աստվածաշնչում կա՞ն այնպիսի անձնավորություններ, ովքեր Աստծո հան դեպ իրենց վերաբերմունքով, իրենց մեղքերով այնքան են վիրավորել Աստծուն, որ իրենց զրկել են շնորհից և ներման պարգևից: Այո՛, գոյություն ունեն այդպիսի անձնավորություններ: Ցավալի է, սակայն դա տեղի ունեցավ երկնքի ամենագլխավոր և ամենաօժտ ված քերովբեի` Արուսյակի հետ: Նա հսկայական առավելություն ուներ մյուս հրեշ տակների համեմատ, դեռ չասենք մեղք չգործած մոլորակների բնակիչների մա սին: Արուսյակն անմիջականորեն շփվում էր Աստծո հետ, անմիջապես Նրանից էր ստանում տիեզերքի կառավարման հետ կապված հանձնարարություններ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում` ցանկացած հարց տալ անմիջապես Արար չին… պատկերացրե՜ք միայն: Իսկ ըմբոշխնել Աստծո աննկարագրելի փառքը և անհամեմատելի մեծությո՞ւնը. կարելի՞ է արդյոք գնահատել դա: Իսկ մշտապես մտորել և խորամուխ լինել տիեզերքի կառուցվածքի մե՞ջ, հիանալ անսահման իմաստությամբ և վայելել այն աննկարագրելի գեղեցկությո՞ւնը, որ մարմնավորել է նրա մեջ Արարիչը: Աստծո անսահման սերը իր ներուժն իրականացրեց անմի ջապես Արուսյակի աչքի առաջ: Նա տեսավ այդ ամենը, լսեց ու զգաց. անբարբա՜ռ երանություն: Եվ հանկարծ այդ բոլորը դադարեց նրա համար թանկագին գանձ լինելուց: Նա սկսեց Աստված դառնալու խառնափնթոր ծրագրեր փայփայել: Եվ չնայած Աստծո ամեն տեսակի անկեղծ զրույցներին, խնդրանքներին և հորդորնե րին՝ Արուսյակը կանգ չառավ: Այդ ամենը երկինքներում ավարտվեց ապստամբու թյամբ, ևարդյունքում նա վտարվեց երկնային կացարաններից: Եվ այդ ժամանակ նա հասկացավ, թե ինչ է կատարվել: Նա սարսափահար եղավ և վատ էր զգում իրեն. չէ՞ որ զրկվել էր Աստծո ներկայության անբացատրելի երանությունից: Նա սկսեց խորապես ցավել տեղի ունեցածի համար և խնդրեց հավատարիմ հրեշ տակին՝ Տիրոջը փոխանցել, որ ցանկանում է հանդիպել Նրա հետ: Եվ, ո՜վ հրաշք. Տերը համաձայնեց հանդիպել նրա հետ: Զրույցի ժամանակ Արուսյակն ասաց, որ «ապաշխարում է իր ապստամբության համար և ցանկանում է նորից ձեռք բերել Աստծո բարեհաճությունը: Նա ցանկացավ նորից զբաղեցնել այն տեղը, որ Աստ ված դեռ սկզբից նախատեսել էր իր համար… Քրիստոսը կարեկցում էր սատանա յին, այնուամենայնիվ, նրան ասաց, որ նա երբեք այլևս չի կարող հետ ընդունվել, Աստված այդպես է անհրաժեշտ գտնում» (Է. Ուայթ, Փրկության պատմություն): Արուսյակի մեղքը «մահացու մեղք է»: Իր մեծամիտ վերաբերմունքով և հրահրող գործողություններով նա այնքան վիրավորեց Աստծուն և Նրա Հոգուն, որ ներման մասին խոսք անգամ չէր կարող լինել: Աստծո հետ իր հարաբերությունները Արուս յակը որոշեց վերածել, այսպես կոչված, խաղի կամ զավեշտի… իսկ գուցեև հաղ թե՞մ․․․ Եվ նա գնաց մինչև վերջ, նա հատեց աստվածային համբերության սահ մանը…
63
փետրվար
27
Չափազա՜նց ուշ է
Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, Ես Իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատաց նեք ձեր աղոթքները, Ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով (Եսայի 1.15)։
Ավետարաններում պատմվում է մի մարդու մասին, ով Սուրբ Հոգու դեմ մեղք էր գործել: Դա Քրիստոսի առաքյալներից մեկն էր`Հուդան: Նա ակնհայտ ընդու նակությունների տեր անձնավորություն էր: Դրանից բացի, նա նաև «դպիր էր, օրենսգետ»: Սակայն այդ մարդու դժբախտությունն այն էր, որ նա տառապում էր մի հիվանդությամբ, որը կարելի է անվանել մանրախնդիր հաշվետվություն և նյութապաշտություն: Նա եկավ Հիսուսի մոտ՝ հայտարարելով, որ ցանկանում է Նրա հետևորդը լինել ևընդունվեց ընտրյալ առաքյալների խումբը: Հետագա երե քուկես տարիներն իր Ստեղծողի հետ թանկագին շփման տարիներ էին Հուդայի համար: Տերը նրբանկատ, համբերատար և ներողամիտ կերպով անդուլ ջանքեր էր գործադրում Հուդայի հոգու համար: Ավա՜ղ, Հիսուսի՝ սիրով լի խոսքերն ու գոր ծողությունները նույնքան «օգտակար» էին նրա համար, որքան արհեստական շնչառությունը մեռյալի համար: Նա ավելի ու ավելի էր համոզվում, որ ինքն իր մի ջավայրում չէ. մյուս առաքալները չէին կիսում նրա հայացքները, իսկ Քրիստոսն էլ Իրեն թույլ տվեց, թեև մեղմորեն, հանդիմանել նրան: Եվ, ի վերջո, Հուդան համար ձակվեց գնալ աննախադեպ քայլի` մատնել Տիրոջը: «Հուդան մտածում էր. եթե Հիսուսը դատապարտված է խաչվելու, ապա դա ան խուսափելիորեն տեղի կունենա ևիր մատնությունն, ըստ էության, ոչինչ չի փոխի: Իսկ եթե Հիսուսը չպետք է մահանա, ապա Նա կազատագրի Իրեն: Ցանկացած դեպքում Հուդան հաղթանակած է դուրս գալու: Նա մտածում էր, որ շահավետ գործարք է կատարել` դավաճանելով իր Տիրոջը» (Է. Ուայթ, Դարերի փափագ, էջ 720): Հուդան, ինչպես և Արուսյակը, խաղի էր վերածել Տիրոջ հետ հարաբերություն ները: Նա հստակ հաշվարկել էր տարբերակները և համոզված էր, որ ցանկացած դեպքում ինքը չի պարտվելու: Ավաղ, նա այնքան տարվեց խաղով, որ պարտվեց: Երբ Հուդան տեսավ, որ Հիսուսը ոչինչ չի անում՝ Իրեն ազատելու համար, մտավ դատարանի դահլիճ և բացականչեց. «Նա մեղավոր չէ՜, խնայի՜ր Նրան, Կայա՛ փա»: Եվ ապա, մոտենալով սեղանին, քահանայի ոտքերի մոտ նետեց դավաճա նության վարձքը` երեսուն արծաթը, ևէլ ավելի բարձր աղաղակեց. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի» (Մատթեոս 27.4)։ Սակայն Կայափան ան փութորեն թափահարեց ձեռքն՝ ասելով. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ Եվ այդ ժամանակ Հուդան նետվեց Հիսուսի ոտքերի առաջ և բարձրաձայն հայտարարեց, որ Նա Աստծո Որդին է, և աղերսեց Նրան ազատվել պահապանների ձեռքից: «Հիսուսը դատապարտության մեկ խոսք անգամ չասաց: Նա կարեկցանքով նայեց Հուդա յին ևասաց. «Բայց ես հենց դրա համար եմ եկել» … Հուդան, տեսնելով, որ իր բոլոր աղերսներն անգուտ են, դուրս վազեց դահլիճից՝ բացականչելով. «Չափազա՜նց ուշ է: Չափազա՜նց ուշ է»: Նրա ուժերից վեր էր վկա լինել Հիսուսի խաչելությանը: Հուսահատությունը տիրեց նրան, և նա կախվեց» (նույն տեղում, էջ 722): «Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճա նապարհից նրա դարձի գալն ու ապրելը» (Եզեկիել 18.23)։ 64
Ունայնացրեց Իրեն
փետրվար
28
Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին Իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին Իմ դեմ (Երեմիա 33.8)։
Իր երկրային ծառայության ժամանակ Տերը ներում էր մարդկանց մեղքերը: Նա ներեց անդամալույծ երիտասարդին, Իր ոտքերն արցունքներով լվացող անառա կին, շնության մեջ բռնված կնոջը: Մեղքերը ներելու այդ բոլոր դեպքերը հակա սական էին և նույնիսկ աստվածանարգություն էին դիտվում այն ժամանակների պաշտոնական աստվածաբանության տեսակետից: Ուղղափառ հուդայականու թյան օրենսգետներն ու մաքրության պահապանները աստվածանարգության մեջ էին մեղադրում մարդկանց մեղքերը ներող Հիսուսին: Եվ երբ հրեաները մի անգամ որոշեցին քարկոծել Նրան, բացատրեցին, թե ինչու են պատրաստ իրականացնե լու այդ բարբարոսական գործողությունը. «Որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծո տեղ ես դնում» (Հովհաննես 10.33)։ Եվ այդ դժբախտ, սահմանափակ ու մթագնած բանականությամբ մարդիկ չէին մտածում անգամ, որ հենց Նա է ճշմարիտ Աստ վածն ու երկար սպասված Օծյալը: Նա, Ով եկել էր Իր զավակների մոտ, որպեսզի կատարի իրենց աստանդական հայրերին տված խոստումները և որպեսզի կա ռուցի իրենց հարաբերությունները երկնքի հետ, որ խառնաշփոթ էին, անիմաստ ու անույս: Մեղքերի ներումը Աստծո սիրո պարգևն է մեղավորներին: Տեր Աստվածը, որ պես բացարձակ Ինքնիշխան անսահման Երկնային թագավորության մեջ, իրա վունք ունի ներելու Իր օրենքի խախտումները: Սակայն այդ իրավունքը հիմնվում է Նրա սիրո զարմանալի հատկության վրա`անձնազոհություն՝ հանուն Իր ստեղծած էակների: Քրիստոսի սիրո էությունը, այդ սիրո բարձրագույն դրսևորումը զոհաբե րությունն է՝ հանուն մեկ ուրիշի. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13)։ Հենց դա էլ կատարեց Հի սուսը մեր մեղավոր մոլորակում: Մեղավորների մեղքերը ներելու պատրաստակա մությունը դրսևորվեց նաև խաչի վրա. խաչյալ Տերը աննկարագրելի տանջանք ների մեջ խնդրեց Աստծուն՝ Իր Հորը, որ ների դահիճների չարագործությունները: Հանուն այն բանի, որ ների ու հարթի ողջ մարդկության մեղքերն ու անօրե նությունները, Հիսուսը, Տերն ու Արարիչը, «Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով»՝ (Փիլիպեցիներին 2.7) զոհաբերեց Իրեն: Ահա Աստծո աննկարագրե լի սիրո դրսևորումը. ունայնացրեց (տառացիորեն` «ամայացրեց», «սպառեց», «ոչնչի վերածեց») Իրեն: «Ինչի՞ց ամայացրեց Իրեն. աստվածային փառքից և Աստծո պատկերից: Մարմնավորման մեջ Աստծո Որդին Աստծո պատկերը փոխեց ստրուկի պատկերի հետ ևաստվածային փառքը` ստրուկի նվաստացման հետ»: Ահա թե ինչի է ընդունակ երկնային Թագավորը և ինչի է պատրաստ՝ հանուն Իր ստեղծած արարածների՜: Եվ այստեղ է Նրա իշխանության գաղտնիքն ու իրա վունքը` մեղավոր մարդուն ներո՜ւմ պարգևելու մեջ:
65
ՄԱՐՏ
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ «Որովհետև Տերը հավանում է Իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ» (Սաղմոս 149.4)։
մարտ
1
Առաջին, երկրորդ եվերրորդ…
Որովհետև Տերը հավանում է Իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկու թյամբ (Սաղմոս 149.4)։
Երբ մենք ըմբոշխնում ենք Աստծո սերը, մեր հիացմունքը սահման չունի: Մենք ցնցվում ենք այն բանից, թե ինչպես, ինչ ձևով է իրեն արտահայտում, դրսևո րում, ի հայտ բերում սերը, և թե ինչպիսի՜ զարմանալի հատկություններ ունի նա: Այդպես է և խոնարհությունը. դա Աստծո սիրո որակ է: Աստվածաշունչն ասում է. «Սերը… չի գոռոզանում, չի մեծամտանում» (Ա Կորնթացիներին 13.4)։ Իսկ դա նշանակում է, որ սիրուն հատուկ է խոնարհությունը, որովհետև հպարտությունն ու մեծարումը հակառակ են խոնարհությանը: Ի՞նչ է նշանակում խոնարհություն կամ խոնարհ: «Խոնարհ» նշանակում է զերծ հպարտությունից ու մեծամտությու նից: Անձնավորություն, որ գիտակցում է իր չնչինությունը, իր թուլությունները, հլու է, հեզ ու հնազանդ: «Հեզ» և «խոնարհ» պատկերացումներն, ըստ էության, մոտ հասկացություններ են: Հեզ՝ նշանակում է հնազանդ, լուռ, խաղաղ, որ խո նարհություն և բարություն է դրսևորում: Այսպիսով, հեզ ու խոնարհ մարդը նա է, ով ազատ է հպարտությունից, ինքնավստահությունից, ամբարտավանությու նից, սնապարծությունից, մեծ կարծիք չունի իր մասին, իր ընդունակությունների ու հնարավորությունների մասին, երբեք ի ցույց չի դնում իրեն, չի ձգտում լինել ուշադրության կենտրոնում և չի տրվում ծափահարությունների ու գովասանքնե րի, չի նվազեցնում մերձավորի արժանիքները, հետշորեն ընդունում է իր սխալնե րը, հանուն խաղաղության պատրաստ է իր վրա վերցնելու ուրիշի մեղքը, թույլ չի տալիս տրտունջներ, չի բարկանում և չի գրգռվում, խոսքերի ու վարքագծի մեջ զգույշ է ու նրբանկատ, որպեսզի չգրգռի ոչ մեկին ու անհարմարություններ չպատ ճառի դմացիններին: Մի խոսքով, խոնարհությունը քրիստոնյայի բնավորության ամենաակնառու ևառաջնային գծերից մեկն է, որով կարելի է անսխալ որոշել, թե մարդն իսկապես որքանով է լի Աստծո սիրով: Եվ բոլորովին պատահական չէ, որ Տերն ասում է. «Ինձ մո՛տ եկեք… ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11.28-29): Ավգուստինոսն ասում էր. «Եթե դուք ինձ եք հարցնում, թե որն է քրիստոնեական հավատի առաջին խրատը, ապա ես կպատասխանեմ՝ առաջինը, երկրորդը ևեր րորդը խոնարհությունն է»: Մարտին Լյութերը դատապարտում էր նրանց, ովքեր, «փոխանակ խոնարհ լի նելու, ցանկանում են փառավորվել խոնարհությամբ»: Ըստ նրա՝ «խոնարհությու նը ընկալունակությունն է շնորհի հանդեպ»: Ժ. Կալվինն այն կարծիքին էր, որ միայն խոնարհությունն է մեծարում Աստծուն: Աստվածաշունչը բազմիցս հաստատում է այն հին ճշմարտությունը, որ «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետրոս 5.5): Եվ այդ պատճառով էլ առաքելական կոչերն այսպես են հնչում. «Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և Նա կբարձրացնի ձեզ» (Հակոբոս 4.10)։
68
«Ահա թե ո՛ւմ եմ ուղղում Իմ հայացքը»
մարտ
2
«Ահա թե Ես ո՛ւմ եմ հայում (ուղղում եմ Իմ հայացքը)՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և Իմ խոսքից դողացողին» (Եսայի 66.2)։
Խնամքով ուսումնասիրելով Աստվածաշունչը, թափանցելով մարդու և Աստծո փոխհարաբերությունների աշխարհը՝ մենք հայտնաբերում ենք այն արժանահա վատ փաստը, որ Տերը հնուց ի վեր խոնարհաբար կրում է մեղքերի ու հանցա գործությունների անըմբռնելիորեն հսկայական բեռը: Եվ դրանք վշտացնում են Նրան`տիեզերքի Արարչին ու Կառավարչին. ահա այսպիսին է Նրա սերը` ապշե ցուցիչ կերպով անպահանջկոտ և զարմանալիորեն համբերատար: Երբ մեր նա խածնողները` Ադամն ու Եվան, մեղք գործեցին, Տերն անմիջապես հայտարարեց մեղավորների փրկագնման նախօրոք գծված ծրագիրը: Նա խոնարհաբար եկավ Եդեմ, Իր մեղանչած զավակների մոտ: Աստծո` տիեզերքի Կառավարիչի կողմից ոչ մի սպառնալիք, ոչ մի հանդիմանություն, չնչին վրդովմունք անգամ չհնչեց մե ղավորների հասցեին: Նա պարզապես ցավով արձանագրեց, որ աստվածային իշ խանությունն ու հեղինակությունը մերժողներն իրենց վրա կզգան անխուսափելի հետևանքները: Տերը չլքե՜ց նրանց և ոչ էլ երես թեքեց: Նա շարունակեց շփվել նրանց և նրանց ժառանգների հետ: Նա խոնարհաբար եկավ Ադամի ու Եվայի առաջնեկի` Կայենի մոտ, ով մարդկության զարգացման ամենավաղ փուլում ամ բողջովին ատելության, կեղծիքի ու նենգության հոգու իշխանությանն էր հանձնել իրեն: Աստված կարեկցում էր Կայենին. չէ՞ որ Ինքը տեսել էր, թե որքան արագ է տեղի ունենում Ադամի ու Եվայի առաջնածին որդու ժառանգների բարոյական այ լասերումը, եթե թույլ տրվի, որ նման հոգին անարգել իշխի մարդկային հոգիներին: Աննկարագրելի սիրով, հեզ, ոչ հարկադրաբար՝ Տերը որոշեց խավարի կործանա րար ուժերի գիտակցական ստրկությունից հետ պահել մինչջրհեղեղյան քաղա քակրթության առաջին նահապետներից մեկին: Եվ որքան ցավալի է, որ Կայենը ամենևին ականջալուր չեղավ, չլսեց, չմտածեց Տիրոջ նախազգուշական խոսքերի մասին: Ինչպիսի՜ խոնարհություն ունի մեղքն ատող և նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող սուրբ Աստվածը, որպեսզի հաղթահարի այդ զգացումը, խոնարհեցնի Իրեն և շփվի մեղավորների հետ: Եվ Աստված շփվում էր մինչջրհեղեղյան մարդկանց հետ, խոնարհաբար դաս տիարակում էր նրանց, նախազգուշացնում և խորհուրդներ տալիս: Եվ նրանցից ոմանք անտարբեր չէին Նրա խոսքերի հանդեպ: Այդպիսին էր Ենովքը, ով «Աստ ծո առաջ քայլեց», միահոգի էր իր Արարչի հետ և «փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի» (Եբրայեցիներին 11.5):
69
մարտ
3
Ինքն Իրեն խոնարհեցրեց
Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամա րեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց… Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ (Փիլիպեցիներին 2.5-8)։
Շոշափելով այն թեման, թե մենք` մեղավորներս, ինչպիսի բարոյական որակ ներ պետք է ձեռք բերենք, Պողոս առաքյալը մատնացույց է անում Քրիստոսին՝ որպես մեր Օրինակի. «Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր… (հուն. Φρονέω-ֆրոնեո-զգալ, մտածել): Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնա զանդ եղավ մինչև մահ» (Փիլիպեցիներին 2.5,8): Այս արտահայտությունը` «Ինքն Իրեն խոնարհեցրեց», չի նշանակում, որ տվյալ իրավիճակում Նա որոշեց դառնալ խոնարհ: Նա միշտ էր խոնարհ, հավերժական ժամանակներից ի վեր, որովհետև այդպես է Նա դրսևորում Իր սերը: Սիրուն խորթ է հպարտությունը, ինքնամեծա րումն ու ամբարտավանությունը: Եվ ընդհակառակը` սիրուն հատուկ է խոնար հությունը, հեզությունը, համեստությունը, ամոթխածությունը: «Խոնարհեցրեց Իրեն» արտահայտությունը նշանակում է, որ Տերը մարդկային բնույթ ընդունեց, նվաստացրեց Իրեն (տառացիորեն` ամայացրեց կամ ունայնացրեց) և Իրեն զրկեց աստվածային բնույթից: Այդ պատճառով էլ նվաստացրեց (ունայնացրեց) և խոնարհեցրեց արտահայտությունները գործնականում ոճաբանական հնարք են` συνωνύμία (սունոնումիա): Այս հնարքը կիրառվում է խոսքի մեջ, որպեսզի ավելի խոր հասկանանք խոսողի մտքերը: Ընդ որում, հարկավոր է չմոռանալ, որ այստեղ խոսքը աստվածության անըմբռնելի որակների ու գործողությունների մասին է, որոնք իսկապես չափազանց դժվար է արտահայտել մարդկային սահմանափակ լեզվով: Տիրոջ մարմնավորումը կամ հայտնվելը մարդկային մարմնում բացար ձակապես անթափանցելի խորհուրդ է եղել բոլոր դարերում և չբացահայտված առեղծված ողջ տիեզերքի ցանկացած էակի համար. ընդ որում, ինչպես ֆիզիկա կան, այնպես էլ հոգևոր առումով: Եվ, անտարակույս, ծնվել մարդկային մարմնում՝ Տիրոջ համար նոր երևույթ էր Իր հավերժական կեցության մեջ: Եվ, անկասկած, Աստծո համար որոշակիորեն դժվար էր նման որոշում ընդունելը: Եվ մեզ համար միանգամայն անհասկանալի է, թե ինչի հետ է հարկադրված եղել բախվել Տերն Ինքը, երբ լուծում էր Որդու մարմնավորման հիմնախնդիրը: Նաև պատահական չէ, ինչպես վկայում է մարգարեական հոգին, որ Ադամի ու Եվայի մեղք գործելուց հետո Աստծո Որդին երեք անգամ խորասուզվեց Հոր փառքի ամպի մեջ, և նրանք երկար խորհրդակցեցին: Եվ միայն այդ ժամանակ Տերը հրեշտակներին հայտնեց, որ Հայրը տվել է Իր համաձայնությունը, որ Իր Որդին մարմնավորվի և մահանա հանուն մեղավորների փրկության: Ընդ որում, հրեշտակն ասաց, որ Հայրն առանց պայքարի չէ, որ համաձայնել է Իր Որդու տառապանքներին (տե՛ս Վաղ ստեղծա գործություններ, էջ 127): Եվ մենք կարող ենք միայն աղոտ գուշակել, թե որքան դժվար էր Հայր Աստծո համար այդ որոշումն ընդունելը… չէ՞ որ Աստծո Որդին խնդրում էր Հորը, որ թույլ տա չխմել այդ բաժակը, և խաչի վրա էլ բացականչեց, թե ինչու Հայրը լքեց Իրեն։ Պարզ է մի բան, որ Տերը, չնայելով ոչ մի տեսակի տա ռապանքների, ռիսկի և փորձությունների, խոնարհեցրեց Իրեն, նվաստացրեց և մահացավ մեղավորների փոխարեն: 70
Խոնարհություն եվ չհակառակել չարին
մարտ
4
Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ (Առակներ 16.19)։
Մարդն արարվել է Աստծո պատկերով ու նմանությամբ: Նրան ստեղծելիս Տերն Իր սերն է դրել նրա հոգում, հետևաբար՝ նաև խոնարհությունը` որպես սիրո բա ղադրիչ և դրա նշան: Սակայն ահա մարդը մեղք գործեց, խախտեց Աստծո հետ սուրբ հարաբերությունները, որոնք նրան անթիվ օրհնություններ ու պարգևներ էին բերում: Եվ արդյունքում սկսեց ոչնչանալ նրա անձը. այլասերվեցին բարոյա կան և հոգևոր որակները, իսկ նրանց փոխարեն վայրի մոլախոտի նման մոլեգին աճեցին սիրո հակառակ որակները: Այսպես սկսեց ձևավորվել մարդն իր բնավո րության գազանային որակներով: Սկսեցին փոխվել արժեքները: Սիրո այնպիսի որակներ, ինչպիսիք են խոնարհությունն ու հեզությունը, դիտարկվում են որպես թերություն, թուլություն ևարատ: Եվ մեղքի դաժան ու վայրի աշխարհում դրանք դարձան անօգուտ, որ միայն վնաս ու կորուստ են պատճառում՝ խոչընդոտելով կենսական նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Ահա թե ինչու խոնարհ անձնավորությանը նայում են որպես երանելի, արտասովոր ու տարօրինակ մար դու, ով միայն խղճահարության է արժանի: Հենց այդպես են նայում այդպիսի մար դուն` ներողամտորեն, ըմբռնումով, զուսպ, կարեկցաբար օրորելով գլուխները: Դա է պատճառը, որ մարդիկ Քրիստոսին էլ չեն հասկանում, Ով հռչակում է. «Չա րին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան» (Մատթեոս 5.39-40)։ Այդպես կարող է վարվել միայն խոնարհ հոգին, ով չարին չարով չի պատասխա նի, այլ միայն սիրով: Եվ Աստված բոլոր դարերում ու ժամանակներում ունեցել է այդպիսի անձնավորություններ: Նրանք Աստծո ճշմարիտ զավակներն են, լույսի ճառագայթներ` մեղքի խավար թագավորությունում: Նրանք մի այլ թագավորու թյան ներկայացուցիչներ են. նրանց չեն հասկանում, նրանցից հեռու են քաշվում: Նրանց հայացքներն ու արարքները չեն տեղավորվում բարոյականության` հա մընդհանուր ընդունված չափանիշների մեջ: Այդպիսի կարծիք ուներ, օրինակ, ռուս կոմպոզիտոր և երգչախմբավար Ի. Ստրավինսկին՝ նշանավոր քննադատ Վ. Ստասովի մասին: Իմանալով քննադատի չափազանց մեղմ գեղարվեստական գնահատականների մասին՝ նա գրում է. «Նա նույնիսկ եղանակի մասին վատ չի արտահայտվում»: Եթե մարդը բարեկամասեր է իր դատողություններում և մեղմ` փոխհարաբերություններում, ապա նրան համարում են թույլիկ անձնավորություն (փալաս). ահա սա է մեր մեղավոր աշխարհի դաժան գնահատականը…
71
մարտ
5
Ամենահեզ մարդը
Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր (Թվեր 12.3)։
Խոնարհ մարդը չի մտածում իր մասին, իր հեղինակության կամ կարևորության մասին: Աստվածաշնչի ամենահեղինակավոր և զարմանալի անձնավորությունը «Երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր» (Թվեր 12.3): Սակայն Աստվածաշնչում նկարագրված են նաև դեպքեր, երբ նա քաջություն և վճռականություն է դրսևորում՝ բռնությունից պաշտպանելով հրեաներին և Ռա գուելի դուստրերին: Սակայն Մովսեսի այդ որակները դրսևորվում էին այն ժամա նակ, երբ հարցը վերաբերում էր ուրիշ մարդկանց, կամ, որ ամենակարևորն է, երբ խոսքը Աստծո հեղինակության ու Նրա գործի մասին էր: Այստեղ արդեն Մովսեսն անսովոր նախանձախնդրություն և պատրաստակամություն էր հանդես բերում` զոհաբերելու իրեն հանուն Աստծո: Իսկ ինչ վերաբերում էր անձամբ իրեն, ապա այստեղ նա զարմանալի ինքնամոռացություն, խոնարհություն և հեզություն էր դրսևորում. նա չէր անհանգստանում իր համար, իր դիրքի կամ հեղինակության համար: Ո՛չ Կորխի ու նրա համախոհների ապստամբության ժամանակ, ո՛չ Ահարոնի ու Մարիամի՝ իր հասցեին ուղղված վրդովեցուցիչ տրտունջի ժամանակ, ո՛չ էլ տասը հետախույզների հրահրած համընդհանուր խռովության ժամանակ Մովսեսն իր կողմից որևէ բան չձեռնարկեց՝ արդարանալու և պաշտպանվելու, կամ էլ լավա գույն կողմերից իրեն ներկայացնելու համար: Նա ամբողջովին Տիրոջն էր ապավի նել, որովհետև լավ գիտեր Նրան և համոզված էր, որ վերահսկում է իրավիճակը, և եթե զգա, որ հարկավոր է, անպայման կմիջամտի: Մովսեսը խոնարհաբար սպա սում էր, թե երբ Աստված կասի Իր խոսքը: Եվ Նա, բոլոր դեպքերում, պաշտպա նում էր Իր հավատարիմ ծառային: Դրա հետ կապված՝ սիրակուզացի ղեկավար Գելոնի կյանքից հիշենք հետևյալ ուսոցողական դեպքը: Գելոնը հազվագյուտ մեղմ անձնավորություն էր: Եվ, այ նուամենայնիվ, գտնվեցին խռովարարներ, ովքեր դավադրություն կազմակերպե ցին նրա դեմ: Իմանալով այդ մասին՝ Գելոնը ժողովրդական ժողով հրավիրեց, ժա մանեց այդտեղ իր լիակատար սպառազինությամբ և խոսքով դիմեց ժողովրդին: Սկզբում նա հիշեցրեց, թե ինչ է հասցրել անել նրանց բարօրության համար և վեր ջում հիշեցրեց դավադրության մասին: Ապա վրայից հանեց զենքերն ու ասաց. «Ա հա կանգնած եմ ձեր առջև մեն-միակ քիտոնով(հագուստի տեսակ), վարվե՛ք ինձ հետ, ինչպես կուզեք»: Սիրակուզացիները ցնցված էին Գելոնի ոգու մեծությամբ ու խոնարհությամբ և որոշեցին նրան հանձնել դավադիրներին՝ իշխանությունն ամբողջովին պահպանելով նրա համար: Սակայն նա վրեժխնդիր չեղավ դավա դիրների հանդեպ, այլ նրանց հանձնեց ժողովրդի դատին: Ի հիշատակ այդ դեպ քի՝ սիրակուզացիները տեղադրեցին Գելոնի արձանը` ուսին գցված քիտոնով (Կ. Էլիան):
72
Երանելի է խոնարհությունը
մարտ
6
Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խո նարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք (Հռոմեացիներին 12.16)։
Խոնարհ մարդուն ամենից քիչ կանհանգստացնի այն, թե ինչ են մտածում իր մասին կամ ինչպես են բնորոշում իր արարքները: Պողոս առաքյալն այսպես ար տահայտեց այդ ճշմարտությունը. «Բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից. ես ինքս էլ ինձ չեմ դատում» (Ա Կորնթացիներին 4.3)։ Եվ հասկանալի է, թե ինչու է նման բան տեղի ունենում մար դու հետ, եթե նա ամբողջ հոգով սիրում է Տիրոջը, ամբողջովին Նրան է հանձնում Իր անձը։ Այդ մարդու մեջ մահանում է նրա հպարտ ես-ը, «խաչվում է Քրիստոսի հետ» ևայլևս ոչ թե նա է ապրում, այլ Քրիստոսն է ապրում նրա մեջ (Գաղատացի ներին 2.20): Ճշմարիտ քրիստոնյայի հոգում այլևս չի ապրում հպարտության, ինք նասիրության կամ մեծամտության հոգին: Նրա մեջ ապրում է Քրիստոսի սերը: Նա դառնում է խոնարհ, ոչ ամբարտավան և մեծ կարծիք չունի իր մասին: Կասկած անգամ չկա, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարող է նվաստացնել նրա արժանա պատվությունը: Եվ իմաստ ունի՞ հուզվել այդ առումով, եթե մեր կյանքը հավերժու թյան լույսի ներքո նման է կայծակի ակնթարթային բռնկման, և մենք անհետանում ենք՝ վերածվելով փոշու: Ճշմարիտ արժեքը, որ չի անհետանում հավիտենության մեջ, միայն ու միայն վերափոխված, վերածնված հոգին է, որին էլ Տերը հարու թյուն կտա: Աստծո ճշմարիտ զավակին չեն կարող նվաստացնել, վշտացնել կամ հավասարակշռությունից հանել ո՛չ ծաղրանքներն ու հայհոյանքները, ո՛չ նողկալի ու թունավոր խոսքերը, որ հնչում են իր հասցեին, ևո՛չ էլ չարակամների գայլային գռմռոցները: Եվ դա բոլորովին էլ ցուցադրական սառնարյուն կայունության նշան չէ ու ոչ էլ հոգեբուժական ջանքերի արդյունք: Ո՜չ, դա նոր արարածն է, Քրիստոսի մահվան, Նրա խաչի արդյունքը, «որով, ինչպես վկայում է առաքյալը, աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար»։ Ահա այսպիսին է խոնարհ մար դը, և նա երանելի՜ է: Մի անգամ Պոտսդամում, պալատի առջև գտնվող հրապարակում ամբոխ էր հավաքվել, որը շատ աղմկոտ էր: Թագավոր Ֆրիդրիխը հրամայեց, որ համհարզը գնա և իմանա, թե ինչ աղմուկ է դա: Սպան վերադարձավ և արքային հայտնեց, որ ինչ-որ մեկը խիստ ծաղրական, հումորային նյութ է գրել արքայի մասին ևայն մեխել պալատի պատին, շատ բարձր տեղում: Իսկ հսկայական ամբոխն էլ սեղմ վել է պատի մոտ և փորձում է կարդալ երգիծանքը, սակայն դա դժվարությամբ է հաջողվում նրան: Հայտնելով այդ մասին՝ համհարզը շտապեց ավելացնել, որ պա լատական զորախումբն արդեն տեղեկացված է և անմիջապես կցրի ամբոխին: Սակայն արքան հրամայեց. — Ոչինչ պետք չէ անել: Պարզապես հանեք թուղթը և ավելի ցածր ամրացրեք այն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան առանց դժվարության կարդալ այն (Վ. Արտեմով):
73
մարտ
7
«Ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»
Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր (մեկ այլ թարգմանությամբ` և ականջալուր ես նրանց աղերսներին) (Սաղմոսներ 10.17):
Խոնարհները չեն ձգտում փառքի: Խոնարհ անձնավորությանը չի հետաքրքրում աշխատանքային առաջընթացը: Իր անունն «անմահացնելու» փափագը բացար ձակապես խորթ է նրան և հավասարազոր մեղքին: Խոնարհ մարդու հոգին հի վանդ չէ սեփական մեղսավոր ես-ի այդ հիվանդություններով: Նա չի ձգտում որևէ պատասխանատու ծառայություն նվաճել եկեղեցում: Եվ երբեմն հարկ է լինում ջանքեր գործադրել՝ խոնարհ մարդուն համոզելու, որ նա հրավիրվում է կատա րելու ոչ թե իր, այլ Աստծո գործը: Երբ Տերն Ինքը եկավ Մովսեսի մոտ և հրամա յեց նրան գնալ Եգիպտոս ու այնտեղից հանել Աստծո ժողովրդին, Մովսեսը պա տասխանեց. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից» (Ելք 3.11)։ Իր անզորության ու անկատարության գիտակցումը, անվստահությունն իր ուժերի հանդեպ, մարդու ուժերին անհամապատասխան վիթխարի առաքելությունը սարսափեցրին հեզ ու խոնարհ Մովսեսին և նրան ստիպեցին չհամաձայնել: Սաստիկ շփոթվելով ու դողալով՝ նա սկսեց աղերսել. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել» (Ելք 4.13)։ Ահա՜ խոնարհ մարդու հոգին: Արքայազնի օրինական ժառանգորդը` Հովնաթանը, պատրաստ էր խոնարհա բար հալածական Դավիթին զիջել թագավորական գահը. «․․․և դու թագավոր պի տի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը» (Ա Թագավորների 23.17): Երեմիան իրեն մարգարեական ծառայության կանչող Տիրոջն ասում է. «Ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ» (Երեմիա 1.6): Հովհաննես նախակարապետը խոնարհաբար գիտակցում էր, թե ով է ինքը և Ով` Նազարեթցի Հիսուսը. «Որի կո շիկների կապերն արձակելու արժանի չէ» (Հովհաննես 1.27)։ Խոնարհ մարդիկ համեստաբար են դատում իրենց ընդունակությունների ու տաղանդների մասին: Կոմպոզիտոր, մեծագույն վիրտուոզ դաշնակահար Ս. Ռախմանինովը առանձնահատուկ հաջողված համերգներից հետո իր ստեղծա գործական ունակությունների վերաբերյալ տանջալի կասկածներ ու ապրումներ էր ունենում: Մի անգամ, հասարակության բուռն հիացմունքի ներքո ավարտելով իր ելույթը, նա փակվեց դիմահարդարման սենյակում ևերկար ժամանակ ոչ մեկի առաջ չէր բացում դուռը: Եվ երբ վերջապես դուռը բացվեց, նա որևէ մեկին թույլ չտվեց բառ անգամ արտաբերել ևահա թե ինչ ասաց ինքը. «Մի՛ խոսեք, ոչինչ մի՛ ասեք, ես ինքս գիտեմ, որ ես ոչ թե երաժիշտ եմ, այլ կոշկակար» (Վ. Վոստրոսաբ լին): Ֆիլիպ թագավորը (Ալեքսանդր Մակեդոնացու հայրը) Հերեոնի մոտ հաղթանակ տարավ աթենացիների հանդեպ և հպարտ էր իր հաջողությամբ, սակայն սանձա հարեց իրեն և չանցավ թույլատրելի սահմանները: Հետևաբար նա անհրաժեշտ համարեց, որ ամեն առավոտ հատուկ դրա համար նշանակված ծառան իրեն հի շեցնի, որ ինքը մարդ է: Ասում են, որ թագավորը չէր լքում իր ապարանքները ևոչ մեկին թույլ չէր տալիս իր մոտ, մինչև որ ծառան երեք անգամ չկրկներ այդ խոս քերը (Կ. Էլիան): 74
Որովհետեվ ո՞վ եմ ես
մարտ
8
Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք (Սաղ մոսներ 22.6)։
Միայն խոնարհ մարդը կարող է ընդունել իր բնավորության սխալներն ու թե րությունները: Այդ հարցում նա ոչ մի դժվարություն չի զգում, և դա նրանից մեծ ջանքեր չի պահանջում: Նրա մտքով անգամ չի անցնում, որ դա իրեն նվաստաց նում է շրջապատի մարդկանց աչքին: Իսկ խոնարհ հոգի ունեցողների ողջ կյանքն իր տարբեր իրավիճակներով՝ երբ մարդիկ կարող են չկարեկցել մեզ, անցնել մեր կողքով, առանց ուշադրություն դարձնելու, սուր դիտողություններ անել կամ բա ցահայտ անտեսել մեր կարծիքը, պետք է առանձնանա անհիշաչարությամբ ու անոխակալությամբ: Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպը չափազանց թեթևորեն քնում էր նույնիսկ թա գավորական կարևոր պարտականությունները կատարելիս: Մի անգամ, երբ նա մի գործ էր լսում, որտեղ պետք է իր կարևոր որոշումն արձակեր, ննջեց և չլսեց, թե ինչ է ասում մեղադրյալն՝ ի պաշտպանություն իրեն, և մեղադրական դատավճիռ արձակեց: Մեղադրյալն ասաց, որ կբողոքարկի որոշումը: — Ո՞ւմ, - ձայնը բարձրացնելով՝ ասաց թագավորը: — Դե, իհարկե, ձեզ, արքա՛, եթե այդ ժամանակ քնած չլինեք: Բնույթով բարի ու ազնիվ Ֆիլիպը ամոթահար եղավ և գործը վերանայելով՝ վճռեց այն հօգուտ վիրավորվածի (Վ. Արտեմով): Աստվածաշնչյան տարեգրությունը վկայում է, որ Դավիթն արդեն վաղ տարի ներից զարմանալի փորձառություններ ուներ, որ Տերն ակնհայտ ու անմիջական մասնակցություն ունի իր կյանքում: Նա շատ էր սիրում Տիրոջը, ապավինում ու վստահում Նրան, իսկ Տերը նրա մեջ տեսնում էր մի մարդու, ով կարող է լինել Իս րայելի հավատարիմ ու բարեպաշտ թագավորը: Դառնալով թագավոր՝ Դավիթը լուրջ սխալներ թույլ տվեց: Այսպես, մի անգամ «նրա մեջ աշխարհային մեծության պատվախնդիր ձգտում է բորբոքվում» (Նահապետներ և մարգարեներ, էջ 746): Նա որոշում է մեծացնել բանակը և դրա համար հրաման է արձակում, որ մար դահամար անցկացնեն բնակչության մեջ: Դա բացահայտորեն սատանայական ծրագիր էր՝ Աստծո մեծությունը նվազեցնելու համար, և Դավիթը դարձավ դրա գործիքը: Ճայթեց Աստծո արդարացի դժգոհության ամպրոպը, և Դավիթը հաս կացավ, որ իր կյանքի մեծագույն սխալներից մեկն է գործել: Եվ նա խոնարհա բար աղաղակեց Աստծուն. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր Քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն (մեկ այլ թարգմանությամբ` ոչ խելամիտ) գործեցի» (Բ Թագավորների 24.10)։ Որքան էլ քննադատաբար դիտարկվի Դավիթի կյանքն՝ իր սխալներով ու մեղ քերով, այնուամենայնիվ, նա խոնարհ ու համեստ անձնավորություն էր, որ Աստծո առաջ խորապես գիտակցում էր իր աղքատությունը: «Որովհետև ո՞վ եմ ես»՝ ահա նրա կյանքի և նրա աստվածաշնչյան սաղմոսների հիմնական միտքը:
75
մարտ
9
«Ի՞նչ… ես անտաղա՞նդ եմ»
Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է (Առակներ 15.4)։
Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը, երբ որևէ անհեթեթ իրավիճակում հայտնվում եք անմեղ մեղավորի կարգավիճակում: Հիվանդագի՞ն եք արձագանքում, անհե տանո՞ւմ է ձեր կենսական ուժը, երբ ինչ-որ մեկը, առանց անձամբ ձեզ ճանաչելու, դրականից բոլորովին հեռու կարծիք է արտահայտում ձեր մասին: Ձեր ես-ը զգա յո՞ւն է նման դեպքերում: Թե՞ դուք խաղաղ, հազիվ նկատելի ժպիտով և մանկան աչքերով եք նայում ձեր մասին «ճշմարիտ» տեղեկատվությունը կրողին: Ռուս գեղանկարիչ Իլյա Եֆիմովիչ Ռեպինը շատ էր սիրում գիտնականներին: Մի անգամ նրան հյուր եկավ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Թարխանովը: Նա պատի վրա նկատեց տղայի պատկերով գեղանկարչական էտյուդը և բացականչեց. «Ֆի զիոլոգիայի տեսանկյունից սա ժառանգական այլասերման հիանալի նմուշ է: Ըստ երևույթին, ոչ միայն իր, այլև ծնողների մեջ են եղել ապուշության հետքեր»: — Ո՜հ, ի՜նչ հետաքրքիր է,-բացականչեց Ռեպինը,- պատմե՛ք, շարունակե՛ք: Պրոֆեսորի շուրջն ունկնդիրներ հավաքվեցին, և նա բավականությամբ մի ամ բողջ դասախոսություն կարդաց այլասերման մասին: Իսկ ավարտելուց հետո հաղթական հարցրեց Ռեպինին. — Ո՞վ է այս տղան, դուք չե՞ք հանդիպել նրա ծնողներին: Ռեպինը մեղավոր ձայնով, միամիտ անմեղությամբ պատասխանեց. — Նա իմ տղան է` Յուրին։ (Ա. Լազարև) Նման խաղաղ ու մեղմ պատասխան տվեց Ռեպինը այն գիտնականի հարցին, ով ապուշների շարքը դասեց իրեն: Իսկ ահա նշանավոր դերասանուհի Ե. Սավինովան այլ կերպ արձագանքեց, երբ իր հասցեին, ընդ որում, իր իսկ խնդրանքով, ոչ նրբանկատ խոսքեր ասացին: Նկարահանում էին նշանավոր «Ինձ մոտ, Մուխտար» կինոնկարը, որտեղ Յուրի Նիկուլինը խաղում էր ոստիկանի դերը: Տեսարանի համաձայն՝ նա պետք է պա հեստապետ կնոջը հարցներ, թե ինչպես է տեղի ունեցել հանգստյան տան գողու թյունը: Փորձնական դերի համար հրավիրեցին Ե. Սավինովային, որը, դերի հա մաձայն, հարցաքննության ժամանակ պետք է լաց լիներ: Յ. Նիկուլինը հիշում է. «Եկատերինան խնդրեց, որ ես վիրավորեմ իրեն, որպեսզի ավելի արագ լացի: Եվ ես, մտնելով առաջարկված խաղի մեջ, ասացի. — Դուք հիմար եք: — Ո՛չ, դա քիչ է, ասացե՛ք, որ ես վատն եմ: — Ինչի՞ց հասկացաք, որ դուք վատն եք: Բոլորովին էլ ոչ: Դուք պարզապես ան տաղանդ դերասանուհի եք: Կասեմ ավելին` դուք ապո՜ւշ եք: — Ի՞նչ… ես անտաղա՞նդ եմ: Այդ ինչպե՞ս եք համարձակվում,-վիրավորվեց դե րասանուհին և լաց եղավ»: Ահա այսպե՛ս: Սա արդեն խաղ չէ, այլ իրականություն: Ահա թե ինչպիսի՜ հիվան դագին «ես» ուներ դերասանուհին:
76
«Որպեսզի ինքը չիմանա…»
մարտ
10
Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն (Տիտոս 3.2)։
Տհաճ է այն անձնավորությունը, ով «հետամտում է փառքի» և ամեն հնարա վորություն ու առիթ օգտագործում՝ իր խարիզման մեծացնելու համար(յուրահա տուկ ուժ, ընդունակություն, կարողություն): Քրիստոնյային վայել չէ պարծենալը: Համեստ ու խոնարհ մարդը, եթե որևէ բարի գործ է անում, չի գովազդում այն: Նման գործելաոճը հատուկ է փառամոլ ևինքնասեր խառնվածքներին: Տերը նա խազգուշացնում է, որ քրիստոնյաներն ազատագրվեն այդ ոչ աստվածահաճո, ինքնահավան հոգուց. «Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չի մանա, թե քո աջն ի՛նչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի» (Մատ թեոս 6.3-4): Կայսր Ալեքսանդր-ազատարարը, այցելելով հոսպիտալ, մոտենում է վիրավոր սպա Կովալևին, ում հենց նոր վիրահատել էին և հեռացրել ոտքը: Ուժեղ ցավերն ու տառապանքները մռայլ ու գրգռված էին դարձրել դժբախտ հիվանդին, և նա չէր ցանկանում պատասխանել նորին մեծության հարցերին: Սակայն տիրակալն, այնուամենայնիվ, ցանկանում է անկեղծորեն զրուցել նրա հետ․ — Ի՞նչն է անհանգստացնում քեզ(Կովալևը լռում է): Ինչպե՞ս ես զգում վիրահա տությունից հետո, ավելի՞ լավ: — Ո՛չ…- կարճ պատասխանում է Կովալևը՝ կիտելով հոնքերը: — Միգուցե, դու ինչ-որ բանից դժգո՞հ ես: — Ինձ… - դողացող ձայնով ասում է Կովալևը, - մշտապես անհանգստացնում է մայրիկի մասին միտքը… նա միշտ ինձ հետ էր ապրում… ես էի պահում նրան, իսկ այժմ… միայնակ կմնա… ամբողջ աշխարհում, առանց մի կտոր հացի… շատ է տառապել նա, իմ խեղճ մայրը… որպեսզի ինձ ոտքի կանգնեցնի: Երիտասարդ սպայի այս պարզ, անկեղծ խոսքերը խորապես հուզեցին տիրա կալին, և թաքցնելով հուզմունքը՝ նորին մեծությունն, ի պատասխան, մի քանի մխիթարական խոսքեր ասաց ու հեռացավ: Իսկ երեկոյան թագավորն իր գեներալ համհարզին՝ Ռիլեևին, ասաց. – Ամբողջ օրը գլխիցս դուրս չի գալիս խեղճ Կովալևը: Այդ սուրբ սերը մոր հան դեպ իսկապես հուզեց ինձ… ինչպե՜ս է խոսում նրա մասին, որքա՜ն զգացմունք կար նրա խոսքերում… Ես չեմ կարող մոռանալ դա: Ապա մոտենալով սեղանին՝ տիրակալն այնտեղից խոշոր գումար հանեց ևասաց. — Ահա՛ թե ինչ, նրան հարկավոր է օգնել… վերցրո՛ւ այս դրամները, ինչ-որ ձևով դի՛ր նրա բարձրի տակ, սակայն խնդրում եմ՝ այնպես արա, որ նա չիմանա, որ սա իմ կողմից է» (Ի. Սուդնիկովա): Խոնարհ, հեզ և համեստ հոգին Քրիստոսի հոգին է:
77
մարտ
11
Երկչոտ, խոնարհ եվ զուսպ
Եվ որդին նրան ասաց. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչ վելու արժանի չեմ» (Ղուկաս 15.21)։
Զարմանալի փոփոխություներ են տեղի ունենում այն հոգում, որտեղ Քրիստոսն է բնակվում. նա անճանաչելի է դառնում: Այո՛, Քրիստոսի զոհաբերական սերը հրաշքներ է գործում մեր բնավորության հետ: Սկսում ես հարգել այլոց կարծիքնե րը, համեստորեն ես դատում քո մասին, չես հանդուրժում, երբ քո ներկայությամբ տհաճ են արտահայտվում ուրիշների հասցեին, իսկ երբ քո մասին են վիրավո րական խոսքեր ասում, դու ցավում ես, սակայն ոչ քեզ համար, այլ խոսողի: Այդ ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում: Ինչ-որ հրաշք, ինչ-որ առեղծված…փորձեք բացատրել: Դա Տերն է, որ խոնարհեցնում է քեզ: Իր պատկերն է քեզ փոխանցում, Իր նմանությունն է կերտում, ինչպես սկզբում էր, արարման ժամանակ: Եվ այժմ դու ուրիշ մարդ ես: Սիրում ես առանձնանա՞լ ամբոխից: Ո՛չ, ո՛չ, դա այդպես չէ: Դա արդեն տհաճ է քեզ համար: Օգնել ուրիշներին իրենց վշտի մե՞ջ. այո՛, դա հաճելի է: Եվ ընկերներդ քեզ չեն ճանաչում. «Այդ դո՞ւ ես… մի տես է՜…»: Անգամ ինքդ քեզ չես ճանաչում. «Բայց ես այնքան չարաճիճի՜ էի»…: Եվ հիշում ես քո անցյալ կյանքը, թե ինչով էր այն լի: Նողկալի է: Ինչպես երգի տողերն են ասում. Անցնում է իմ ողջ ժառանգությունը. Անառակություն, գինի, ընկերներ, սեթևեթանք: Ահա իմ ո՜ղջ երանությունը, Ահա իմ ո՜ղջ շրջապատը: Իսկ ա՞յժմ: Ինչ-որ բան ցնցե՞լ է քո ներսը: Տերը, «երկնային Հայրը, կենդանացրել է ինձ, հարություն տվել մեռելներից»: Օ՜, Հայր իմ …նմանը չունես Դու, Ես ուղի չունեցող զավակն եմ, սակայն Քո՜նը: Ես մեռած էի մեղքերում, անարգվա՜ծ Իսկ այժմ կենդանի՜ եմ, կենդանի: Իսկ հիմա դու տուն ես վերադառնում: Երկչոտ, խոնարհ և զուսպ՝ ինքդ քեզ հա մար կրկնելով. «Գոնե ինչ-որ տեղ ունենամ հորս տանը, թեկուզ վտարանդի աշ խատողի կարգավիճակով: Կարող եմ հետևել բակի մաքրությանը, պատրաստ եմ մաքրել արտաքնոցը, եթե միայն հայրս ընդունի: Իսկ նա՞: Կընդունի՞ արդյոք»: Նա ընդառաջ է վազում ինձ: Նա արցունքների մեջ է՝ իմ հարազատ Հա՜յրը։ — Զավա՜կս-, շոյում է, մեղմ շշնջում,Ես սպասո՜ւմ էի, վերջապե՜ս…: Անառակ որդին խոնարհվեց: Դարձավ լուռ ու անխստապահանջ՝ Աստծո զա վակ: Ահա՜ թե ինչ է անում մեզ հետ Քրիստոսի սերը:
78
Ոսկյա գլխի սանձահարումը
մարտ
12
Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց (Սաղմոսներ 55.19)։
Ի՞նչն է հատուկ այն մարդուն, ով չի ճանաչում Տիրոջը և չի հավատում Նրան: Նրա ամբողջ ուշադրությունը, ամբողջ հոգսը սեփական ես-ի՝ բոլորովին էլ ոչ հոգևոր կարիքները բավարարելն է: Իսկ ես-ը ծարավի է, որ ընդունեն իրեն, նա առանձնահատուկ ուշադրություն և ծափահարություններ է փափագում: Մի խոս քով, նա ցանկանում է աչքի ընկնել, առանձնանալ ամբոխից «փոփոխական խռո վարար ինքնիշխանությամբ»: Այդ ճշմարտությունն արտահայտել է աթենացի պետական գործիչ և զորահրամանատար Թեմիստոկլեսը: Երբ նրան հարցրեցին, թե ի՞նչն է իրեն առավել մեծ բավականություն պատճառում կյանքում, նա պա տասխանեց. «Տեսնել, որ հանդիսատեսները աչքները չեն կտրում ինձնից, երբ ես հայտնվում եմ օլիմպիական մրցասպարեզում»: Տարօրինա՞կ բավականություն է: Բոլորովին: Դա մեր մեղավոր բնույթի բնական վիճակն է. այն լի է հպարտությամբ, ինքնափառաբանմամբ և գլուխգովանությամբ: Ըստ Աստվածաշնչի՝ համաշխարհային կայսրությունների պատմության մեջ առաջին թագավորը եղել է Նաբուգոդոնոսորը, որն անվանվում է «թագավորների՛ թագավոր» և «ոսկե գլուխ» (տե՛ս Դանիել 2.37,38): Սակայն ինչպիսի՜ բռնակալ էր նա. միայն այն բանի համար, որ տարբեր իմաստուններ, մոգեր ևաստղագուշակ ներ չկարողացան գուշակել նրա երազը, նա ձեռքի մի շարժումով հրամայեց սպա նել պալատական խաբեբաների և անգործների այդ ողջ հրոսակախմբին: Իսկ նրանց, ովքեր հրաժարվեցին երկրպագել իր կառուցած հսկայական չափեր ու նեցող կուռքին(արձանին), հրամայեց այրել շիկացած վառարանում: Տերն աշխա տում էր մարդկության պատմության մեջ առաջին թագավորի հոգու հետ: Տերը նրան անց էր կացնում զարմանալի փորձառությունների միջով՝ ակնհայտ կերպով ցույց տալով Իր փառքն ու հզորությունը: Ինչ-որ բան սովորե՞ց Նաբուգոդոնոսորը: Ո՛չ: Նա մնաց նույնքան հպարտ ու մեծամիտ՝ տառապելով վեհության մոլուցքով և իր ես-ի աստվածացումով: Նա չնչին նշանակություն անգամ չտվեց այն նախազ գուշացմանը, որ առանձնահատուկ ուղարկվել էր Աստծո կողմից: Եվ Նաբուգոդո նոսորը դաժանաբար հատուցեց դրա համար. նա յոթ տարի ապրեց գազանների հետ և խոտ արածեց արջառի պես: Ցնցո՜ղ դաս գալիք սերունդների բոլոր երկ րային թագավորների համար: Դա պատահակա՜ն դաս չէր: Հազարամյակներ են անցել, սակայն ժողովուրդների ու երկրների առաջնորդները ոչ մի հետևություն չեն արել իրենց համար: Նույն հպարտությունը, նույն ինքնամեծարումը, նույն մե ծամտությունը: Իսկ ահա Նաբուգոդոնոսորը յուրացրեց սերունդներին ուղղված այդ խրատը: Յոթ տարվա կենդանական գոյատևումից հետո դարձյալ թագավոր դառնալով՝ նա, որ խոնարհվել էր և սանձահարվել անսովոր ձևով, հանդիսավոր հայտարա րեց. «Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև Նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և Նրա ճա նապարհներն արդար են, ևորը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթա ցողներին» (Դանիել 4.37)։ 79
մարտ
13
Զարմանալի մարդիկ
«Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ու նեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայի 57.15)։
Զարմանալի են այդ մարդիկ` խոնարհ, հնազանդ, հեզ: Նրանց մասին է Տերն ասել. «Այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է: Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խո նարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը»: Նրանք միշտ էլ երկրի վրա են եղել, յուրաքանչյուր ազգի մեջ: Ովքե՞ր են նրանք: Որտե՞ղ են նրանք: Ոչ ոք չգիտի, ինչպես չգիտեր Եղիան, որ Աստծո մոտ միայն ինքը չէ, կան ևս յոթ հազար նվիրված զավակներ: Եվ ինչպե՞ս կարող էր պատա հել, որ Աստծո մարգարեն ոչինչ չլսեր այդպիսի մարդկանց մասին: Ինչ է, նրանք քարանձավներո՞ւմ էին թաքնվում, որ օրը ցերեկով ճրագով էլ նրանց չես գտնի: Թե՞ նրանց հավատքն այնքան գաղտնի էր և այնքան քողարկված, որ անգամ մոտ շրջապատում չգիտեին այդ մասին: Ո՛չ, նրանք նպատակային չէին թաքցնում իրենց հավատքը և իրենք էլ չէին թաքնվում: Ահա այդպիսին էին նրանք` Աստծո մարդիկ. նրանք չէին գովազդում իրենց հավատքը հրապարակներում ու շուկա ներում, որպեսզի ոչ մեկին անհարմար վիճակի մեջ չդնեն և աներես ու կպչուն չլինեն: Այդ բոլորի պատճառը նրանց խոնարհությունն էր, համեստությունն ու ամոթխածությունը: Նրանց խոնարհ կացութաձևն ու հեզաբարո վարքն այնքան գործուն են, որ մարդիկ անսովոր ազդեցություն են զգում: Այդպիսի մարդկանց վրա ձեռք չես բարձրացնի, հանդիմանության ոչ մի խոսք չես ասի: Որովհետև նրանք ոչ մեկին չարիք չեն պատճառել, այլ միայն բարիք: Չես կարող հաշվել անգամ, թե որքան բարիք են գործել ևորքա՜ն մարդկանց: Նայելով նրանց` միայն գլուխներն են տա րուբերում` երանելի են նրանք: Իսկ իրենք իրենց ասում են` «Հարկավոր է խղճալ այդպիսիներին»: Զարմանալի՜ են այս մարդիկ` խոնարհ ու հեզ: Նրանք ունեն իրենց Ուսուցիչը: Նրանից են սովորել և շարունակում են սովորել: Իսկ Նրանից սովորելու շա՜տ բան կա: Նա` հավիտենական Տերը, Հիսուսը, «հեզ է ու սրտով խոնարհ»: Նա ճանա չում է իրեններին, իսկ այդ իրեններն էլ Նրան գիտեն (տե՛ս Հովհաննես 10.14): Դա նաև Մելքիսեդեկն է` Սաղեմի թագավորը, բարձրյալ Աստծո քահանան, Մադիա մի քահանա Հոթորը, անառակ Ռաքելը, մովաբացի Հռութը, ազգությամբ փյունիկ ասորի կինը և հռոմեացի հարյուրապետները՝ Կափառնայումից և Կեսարիայից, եթովպացիների Կանթակա թագուհու իշխանը, Եթովպիայի թագուհին և մյուսնե րը, «Մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել» (տե՛ս Հայտնություն 7.9):
80
Եղեք հանգիստ
մարտ
14
«Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս» (Հակոբոս 3.13)։
Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ա. Բուալդյոն չափազանց խաղաղասեր, համեստ ևոչ խստապահանջ անձնավորություն էր: Որպես բեմին սերտորեն հա ղորդակցվող դեմք՝ նա ազատ մուտքի իրավունք ուներ ֆրանսիական կոմեդիայի թատրոն, սակայն հազվադեպ էր օգտվում այդ մենաշնորհից: Բայց մի անգամ այն պես պատահեց, որ նա թատրոն հրավիրեց մի ծանոթ աղջկա: Նա դրամարկղից տոմս գնեց աղջկա համար, իսկ ինքն այնպես գնաց: Սակայն հսկիչը կանգնեցրեց նրան: Բուալդյոն տվեց իր անունը, սակայն հսկիչը թունավոր կերպով առարկեց. «Վա՜տ չէ մտածված, ողորմա՛ծ պարո՛ն: Բուալդյոն իսկապես ազատ մուտքի իրա վունք ունի մեզ մոտ: Սակայն նա համարյա ամեն երեկո գալիս է և օգտվում այդ իրավունքից: Հիմա էլ նա նստած է իր սովորական տեղում, ահա՜ նա»: Բուալդյոն շատ հանգիստ դիմացավ այդ ամբողջ անարգանքին, հանգիստ մոտեցավ դրա մարկղին, տոմս վերցրեց և նստեց ծանոթուհու կողքին: Ինչ-որ տեղից իմանալով այդ անսովոր պատմությունը՝ նրա ընկերները չէին դադարում զարմանալ Բուալդ յոյի հանգստության ու անխռովության վրա և հանդիմանում էին նրան, որ կուլ է տվել ինչ-որ բռի անձնավորության վիրավորանքը, որին նա պարտավոր էր մեր կացնել: — Իսկ ինչի՞ համար,- հանգիստ արդարացավ Բուալդյոն: - Ի՞նչ իմաստ ունի ան հանգստացնել մարդուն: Փորձեք հասկանալ. հազարից մեկ մտքովս անցել է գնալ ներկայացում դիտելու, այն էլ ոչ թե ինձ համար, այլ ծանոթ աղջկա: Իսկ ահա այդ մարդն ամեն երեկո ներկայացման է գնում: Ամենայն հավանականությամբ, նա սիրում է ներկայացում դիտել, չի կարող ապրել առանց դրա: Դե ինչ, թող գնա՜ (Վ. Արտեմով): Ինչպե՞ս եք արձագանքում դուք՝ հայտնվելով նման իրավիճակներում: Վրդով վո՞ւմ եք: Սկսում եք հանդիմանե՞լ մեղավորին: Դիմում եք հանրությա՞նը՝ սպասե լով, որ նա կսատարի ձեր արդար վրդովմունքը: Թե՞ հանգիստ, նրբանկատ ձևով բացատրում եք, ներողություն խնդրում, որ կարող եք ակամա անհարմարություն պատճառել մարդուն: Իսկ, միգուցե, գունազարդո՞ւմ եք լարված իրավիճակը՝ թու լացնելով այն որևէ անմեղ կատակով, ինչպես դա արեց գերմանացի պատմաբան Կունո Ֆիշերը: Նա բացառիկ զուսպ, համբերատար և ներողամիտ անձնավորու թյուն էր: Մի անգամ, հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ անփույթ սպասուհին, սեղանի մոտ անհարմար շրջվելով, նրա ճաղատ գլխին լցրեց սոուսամանի ողջ պարունակությունը: Միանգամից անհարմար լռություն տիրեց: Կունո Ֆիշերը, դի մելով շփոթահար սպասուհուն, բարեկամաբար հարցրեց. «Ֆրոյլենն իսկապե՞ս վստահ է, որ սա կվերականգնի իմ գանգուրները» (Գ. Լոբարև): Ծայրահեղ ճակատագրական իրավիճակում Մովսեսն այսպես դիմեց իսրայելա ցիներին. «Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք» (Ելք 14.14):
81
մարտ
15
«Ես, որ հող եմ ու մոխիր»
Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞ թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի» (Եսայի 45.9):
Տիրոջ խոնարհությունը, հեզությունը և անհիշաչարությունը մեղավոր մարդու հանդեպ՝ այդ որակների իրավիճակային դրսևորում չէ: Այդ որակների դրսևորումը Աստծո հակազդեցությունը չէր մեղքի առաջացմանը: Աստված հավիտենական է ու անփոփոխ: Նրա սերը հավիտենական է: Նա հավիտենից ի վեր հեզ է, խոնարհ, անհիշաչար և ոչ վրեժխնդիր: Նա կատարյալ է, սուրբ և արդար: Չնչին բիծ կամ թերություն անգամ չկա ո՛չ Նրա բնավորության մեջ, ո՛չ Նրա օրենքներում, ո՛չ էլ տիեզերքի` Նրա կառավարման մեջ: Աստվածային հեղինակությունը բացարձակ է, անխախտ և հավերժական: Սակայն մենք` մարդիկս, պետք է գիտակցենք, ճա նաչենք և ընդունենք, թե ինչ է իրենից ներկայացնում մեր բնույթը իր մեղավոր վիճակում: Եվ միշտ պետք է հիշենք այն մասին, որ մենք մեղավոր ենք, այսինքն զրկվել ենք Աստծո փառքից: Զրկվել ենք Աստծո բարոյական պատկերից ու նմա նությունից, ինչպես որ նրանք պարգևվել էին նախնական վիճակում, և ֆիզիկա պես զրկվել ենք անմահությունից: Հսկայական անդունդ գոյություն ունի Աստծո և մեր միջև: Եվ Աստծո առաջ մեր այդ վիճակի գիտակցումն է արտահայտել հա վատացյալների հայր Աբրահամը, երբ ասում էր Արարչին. «Ես, որ հող եմ ու մո խիր» (Ծննդոց 18.27)։ Հարկավոր է խորապես գիտակցել այս հարցը` ո՞վ եմ ես: Եվ ի՞նչ նշանակություն ունեմ ես: Ռաբբիները սովորեցնում էին այդ ճշմարտու թյունը: Նրանք ասում էին. «Ուշադրություն դարձրու, թե ուր ես գնում ևում պետք է հաշիվ տաս, և դու մեղքի մեջ չես ընկնի: Ո՞ւր ես գնում դու. այնտեղ, որտեղ հողն է, ապականությունն ու որդը: Ո՞ւմ պետք է հաշիվ տանք մենք. թագավորների Թա գավորին, Սուրբին» (Ավոտ): Գիտակցելով Աստծո սրբությունն ու արժանիքները, և իր մեղավորությունն ու անարժանությունը՝ մարդը լցվում է խոնարհության ու աղքատության հոգով: Նա գիտակցում է, թե, ըստ էության, ինչ է իրենից ներկայացնում ինքը և իր կյանքը: Նա Դավթի հետ միասին թե՛ իր համար և թե՛ ի լուր բոլորի կկրկնի. «Որովհետև ո՞վ եմ ես» (Ա Մնացորդաց 29.14): Դավիթը մեկ անգամ չէ, որ սաղմոսներում անդրա դարձել է այս թեմային: Ահա թե ինչ է ասում նա. «Որքան էլ հաստատ լինի, բոլորո վին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։ Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն» (Սաղմոսներ 39.5-6)։ Գերմանացի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հիվանդ ժամանակ հրամայում է, որ ծա ռան կարդա երեկոյան աղոթքը: Երբ ծառան հասնում է այս հատվածին` «Եվ թող Տերն օրհնի քեզ», հարգանքով այսպես է կարդում հատվածը. «Եվ թող Տերն օրհնի ձերդ մեծությանը»: — Ճի՛շտ կարդա, անպիտա՛ն, - սրտանց բղավում է թագավորը, - Աստծո առաջ ես նույնքան խոզ եմ, որքան և դու (Գ. Լոբարև):
82
«Հենց ես եմ»
մարտ
16
Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պա տիվն ու կյանքը (Առակներ 22.4)։
Եթե մենք ձգտում ենք հռչակի ու ճանաչման, եթե մենք սիրում ենք «առաջին տեղերն» ու «առաջին աթոռները» (Մատթեոս 23.6), եթե մենք սիրում ենք, որ մեզ «հարգալից ողջունեն հրապարակներում», և, ընդ որում, նեղանում ենք, եթե մեզ նման պատիվներ չեն մատուցում, դա վկայում է այն մասին, որ մեր ես-ը դեռ չի մահացել և խոնարհություն չի էլ բնակվել մեր մեջ: Խոնարհ մարդու կյանքը նկա տելի չէ, աչքի չի ընկնում մյուսների մեջ: Այն պարզ կյանք է, խորամանկ չէ, իր հան դեպ ուշադրություն չի պահանջում, նրա համար դա անտանելի բեռ է, անհարմար իրավիճակ, հավասար համարյա նվաստացմանը: Նշանավոր իմաստասեր Պլատոնն ապրում էր Օլիմպիայում, մի հարկի տակ այն մարդկանց հետ, ում ինքը չէր էլ ճանաչում, և ովքեր իրեն չէին ճանաչում: Հա մատեղ կյանքի ընթացքում նա իր վերաբերմունքով այնքան էր գրավել ու հմա յել նրանց, որ նրանք չէին կարող բավարարվել այդ հանդիպումով: Իմաստասե րը զրույցի ժամանակ չէր հիշատակում ո՛չ ակադեմիան, ո՛չ Սոկրատեսին: Միայն ասում էր, որ իր անունը Պլատոն է: Երբ այդ մարդիկ եկան Աթենք, Պլատոնը չա փազանց հյուրընկալ վերաբերմունք դրսևորեց նրանց հանդեպ: Եվ այդ մարդիկ նրան խնդրեցին. «Ցո՛ւյց տուր մեզ քո անվանակցին` Սոկրատեսի աշակերտին, տար մեզ ակադեմիա և ծանոթացրու նրա հետ, որպեսզի մենք էլ լսենք նրան»: Լսելով այս խնդրանքը՝ Պլատոնն, իր սովորության համաձայն, թեթևակի ժպտաց և ասաց. «Հենց ես եմ»: Պլատոնի հյուրերն ապշահար էին եղել, որ շփվելով այդ պիսի այրի հետ՝ չեն հասկացել, թե ով է նա: Որովհետև Պլատոնը պարզ էր և ոչ արհեստական (Կ. Էլիան): Կյանքում այնքան էլ հաճախ չեն հանդիպում այնպիսի մարդիկ, ովքեր համես տության ու խոնարհության նման հոգի ունեն: Մեծամասնությանը բոլորովին այլ բարք և հոգի է հատուկ. նրանք ծարավի են իրենց անվան «անմահացմանը»: Մի անգամ Ռ. Համզատովը բողոքեց Մոսկովյան խորհրդում գտնվող իր բարե կամին, որ չի կարողանում բնակարան ստանալ Մոսկվայում: Բարեկամը գնաց Մոսկովյան խորհրդի նախագահի մոտ և հանդիմանեց նրան: Վերջինս թափահա րեց ձեռքն ու ասաց. «Որտեղ ասես՝ բնակարան չենք առաջարկել նրան: Ամենա հեղինակավոր թաղամասերում, Գորկու, Ալեքսեյ Տոլստոյի, Չայկովսկու փողոցնե րի ամենալավ տներում: Նա հրաժարվում է բոլորից»: Բարեկամը զանգահարեց Համզատովին և ասաց. «Ինչո՞ւ ես ինձ մոլորութայն մեջ գցում: Այդպիսի տների մասին միայն երազե՜լ կարելի է»: «Գորկու, Տոլստոյի, Չայկովսկու փողոցներ…իսկ դու մտածե՞լ ես այն մասին, որ երբ ես մահանամ, ի պատիվ ինձ՝ վերափոխելո՞ւ են այդ փողոցների անվանումները (Գ. Լոբարև): «Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, ևով իր անձը խոնարհեցնի, կբարձ րացվի» (Մատթեոս 23.12), - այսպես ասաց Տերը:
83
մարտ
17
Մարդկային փառք
Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում (Ա Պետրոս 1.24):
Մարդկային փառքի փափագը շատերին է խելքամաղ անում: Ինչպիսի՜ ճանա պարհներ ու եղանակներ ասես, որ չեն հորինում դրան հասնելու համար: Եվ ինչ պիսի՜ խորամանկությունների են դիմում: Պատրաստ են ամե՜ն ինչի, միայն թե կուլ տան այդ հինավուրց արբեցուցիչ ըմպելիքով լի գավաթը: Երբեմն դա անհե թեթ տեսք է ստանում, հիմար ու ծիծաղաշարժ: Այնինչ, այդ ամենը թելադրում է ինքնասիրահարված ես-ը, որը հակադրվում է Աստծուն, Նրա վեհությանն ու փառ քին: Եվ իրականում որքա՜ն խղճուկ է մարդը, եթե ապրում է ի հեճուկս Աստծո կամքի: Իտալացի Ադելինա Պատտին իր փառքի գագաթնակետին էր, նշանավոր ու ցանկալի երգչուհի, ով միշտ առաջնային դերերն էր կատարում օպերայում։ Մի անգամ, Ռումինիայում իր հյուրախաղերից մեկ օր առաջ նա համերգի ձեռնար կուին հայտարարեց, որ չի ցանկանում ելույթ ունենալ ինչ-որ երկրորդական Բու խարեստում և որոշել է չեղարկել իր բոլոր համերգները: Ընդ որում, Բուխարես տում, չնայած բարձր գներին, բոլոր տոմսերն արդեն վաճառվել էին: Սկանդա՜լ էր հասունանում: «Ինչ էլ լինի, - Բուխարեստի իր քարտուղարին հեռագրեց ձեռնարկուն, - հար կավոր է պերճաշուք հանդիպում կազմակերպել կայարանում: Անհապաղ կազմա կերպե՛ք: Եվ ինձ հետևյալ բովանդակությամբ հեռագի՛ր ուղարկեք. «Իտալական և ռումինական ազնվականությունը հանդիսավոր ընդունելություն է պատրաստում մեծ դերասանուհու գալստյան պատվին: Նախարարության ներկայացուցիչները լիակատար կազմով են: Սահնակներ, ջահեր և երաժշտություն»: Վերոհիշյալ բո վանդակությամբ հեռագիրը հանձնեցին երգչուհուն, և Պատտին իր զայրույթը փո խեց ողորմածության: Մյուս օրը երեկոյան կառամատույցում Պատտիին մեծ բազմություն դիմավորեց, և չնայած ցրտին՝ բոլորը ֆրակներով էին: Բոցկլտում էին ջահերը, ծածանվում էին դրոշակները, հնչում էր երաժշտությունը, անձրևի նման թափվում էին ծաղիկնե րը: Նման ընդունելությունից հուզված Պատտին այդ երեկո երկար ժամանակ չէր կարողանում քնել: Քնած չէին նաև հարևան սենյակներում, որտեղ քարտուղարը իր նախաձեռնությունից գոհ ձեռնարկուին պատմում էր, թե ինչպես է իրեն հա ջողվել Բուխարեստի արվարձաններից վարձել իտալացի խողովակ մաքրողներին և քարհատներին՝ երգչուհու հետ հանդիպման համար: Նրանցից յուրաքանչյու րին նա վճարել է երկուական ֆրանկ, սպիտակ փողկապներով կոստյումներն ու ձեռնոցները վարձելու համար վճարել է հինգական ֆրանկ` յուրաքանչյուր անձի համար: Իսկ Պատտիի համերգները Բուխարեստում անցան մեծ հաջողությամբ (Վ. Վոստրոսաբլին): Ճշմարիտ փառքի արժանի է միայն Աստված, Ով արարել է ամեն ինչ, և Ում կամ քով գոյություն ունի ևարարվել է ամեն ինչ (տե՛ս Հայտնություն 4.11): 84
«Կնմանվեմ Ամենաբարձրյալին»
մարտ
18
Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց (Եզեկիել 28.15)։
Կարդալով Աստվածաշունչը՝ մենք իմանում ենք մի տարօրինակ գաղափարի մասին: Այդ ի՞նչ գաղափար է: Նմանվել Աստծուն: Մի ժամանակ, մեզ անհայտ պատճառով, դրանով հիվանդացավ աստվածային աստիճանակարգի բարձ րաստիճան քերովբեներից մեկը` Արուսյակը: Այդ նա էր, որ իր սրտում ասում էր` «Կնմանվեմ Ամենաբարձյալին»: Դրանից սկսվեց անսահման տիեզերքի մեծա գույն և աննկարագրելի ողբերգությունը, որը շարունակվում է մինչև մեր օրերը: «Կնմանվեմ Ամենաբարձրյալին»… լիակատար իմաստով դա անհնար է բոլոր առումներով, որովհետև Աստված ունի անսահման և հավերժական հատկություն ներ: Հարկավոր է կատարյալ խելագար լինել, այդպիսի գաղափար «սրտում փայ փայելու» համար և, հատկապես, փորձել իրականացնել այն: Եվ ենթադրվում է, որ Արուսյակը՝ իր բազում եզակի հատկություններով ու ընդունակություններով, որ արարչագործության ժամանակ նրան պարգևել էր Աստված, լավ էր հասկա նում դա: Բայց ահա «ծածկող քերովբեին» հանգիստ չէին տալիս այն դափնինե րը, այսինքն փառքը, շնորհակալությունը, պատիվն ու օրհնաբանությունը, որ ողջ տիեզերքը մատուցում էր Աստծուն՝ բացառապես երախտագիտության ու ակնա ծանքի զգացումից մղված: Զգացումեր, որոնք բխում էին Աստծո աննկարագրելի արժանիքներից: Այդ ամենն, ի վերջո, վերածվեց կպչուն գաղափարի, որն այնքան տիրեց ու ստրկացրեց նրա հոգին, որ Աստծո ոչ մի սիրառատ ջանք չկարողացավ նրան օգնել՝ ազատագրվելու դժոխային ամենակուլ բոցերից: Եվ երբ երկինքներում բռնկված ապստամբության արդյունքում Արուսյակը վտարվեց երկնային կացարաններից, այդ նույն գաղափարներով Եդեմում մոլո րեցրեց նաև մեր նախածնողներին: Ահա թե ինչ ասաց նա Եվային. «Աստծո պես կլինեք», եթե, ի հեճուկս Աստծո արգելքի, ճաշակեք բարու և չարի իմացության ծառի պտուղը: Եվ այդ գաղափարը գայթակղեց մեր նախամորը, որը հետագայում սկսեց գերակշռել մեղքերի համակարգում: Չէ՞ որ նրա հիմքում մեր ես-ն է, որը, չգիտես ինչու, փառք ու գովասանքներ է տենչում, մարդկային երկրպագություն: Ոչ մեկը չգիտի, թե ինչո՞ւ է մեր ես-ը այնքա՜ն ցանկանում դա: Դա գաղտնիք է: Դարերով իմաստուն մարդիկ փորձել են լուծել այդ հանելուկը, սակայն ամեն ինչ անօգուտ է եղել: Եվ իսկապես, այդ ինչի՞ հիման վրա պետք է ես ձգտեմ դառնալ Աստված: Չէ՞ որ դա անհնար է ֆիզիկապես: Աստված անսահման է, ես` սահմա նափակ: Եվ հենց այստեղ է, որ խոնարհությունը կարող է լինել այն բարոյական օղակը, որ միավորում է Աստծուն և մարդուն: Խոնարհության շնորհիվ մենք կա րող ենք ստանալ Աստծո շնորհի պարգևները: Սակայն բարոյապես մենք պետք է նման լինենք Աստծուն, որովհետև Նա ասել է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.16):
85
մարտ
19
«Հաննոնն Աստված է
Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։ Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծո ձայնն է ևոչ թե մարդու» (Գործք 12.21-22)։
Աստվածացվելու անմիտ ու անհեթեթ գաղափարը օրգանապես հատուկ է եղել մարդկությանը մեղք գործելուց հետո: Մարդիկ բոլոր ժողովուրդների և ցեղերի մեջ իրենց աստվածների տեղ են դրել, հայտարարել են իրենց աստվածային ծագ ման մասին և աստվածային պատիվներ են պահանջել ուրիշներից: Բաբելոնի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Հռոմի հին քաղաքակրթություններում, մայաների քաղաքակրթությունում կամ ժամանակակից Նեպալում՝ իրենց կենդա նի աստվածուհու` Կումարիի հետ, ամենուր և բոլոր ժամանակներում իր իրական մարմնավորումն է գտել աստվածացվելու գաղափարը: «Կնմանվեմ Ամենաբարձր յալին» գաղափարը, որ մի անգամ ծնվեց Արուսյակի հոգու խորխորատներում, երբեք չի մահացել մարդկային հոգիներում: Այդ գաղափարը սկզբնավորողն ու կրողը այսօր էլ կենդանի է, և այսօր էլ նա ձգտում է այն բանին, որ ողջ մարդկու թյունը երկրպագի իրեն, ինչպես Աստծուն: Եվ այսօր էլ շարունակվում է նրա գա ղափարների մարմնավորումը մարդկային սրտերում՝ ամենատարբեր ձևերով ու տեսակներով, դրսևորումներով ու ձևափոխություններով: Չկա խոնարհություն, չկա Աստծուց հավերժական կախվածության խոնարհ գիտակցումը, չկա մեր խո նարհ կարիքն առ Աստված, ուրեմն չկա նաև օրհնյալ կարգուկանոնը ո՛չ մարդկու թյան հասարակական կյանքում և ո՛չ էլ առանձին մարդու անձնական կյանքում: Եվ այդ ի՜նչ անմիտ ու անհեթեթ գաղափար է` աստվածացնել ինքն իրեն: Հաղթելով Դարեհին ու նվաճելով պարսկական թագավորությունը՝ Ալեքսանդր Մակեդոնացին լցվեց հպարտությամբ և արբելով դրան անփոփոխ ուղեկցող եր ջանկությամբ՝ հավատաց իր աստվածային բնույթին և պահանջեց, որ էլլենացի ներն աստված հռչակեն իրեն: Յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի վերաբերվեց թագավորի հրամանին, իսկ մակեդոնացիներն այսպես դրսևորեցին իրենց վե րաբերմունքն այդ հրամանին. «Եթե Ալեքսանդրին հաճո է աստված լինելը, թող այդպես լինի»: Այսպես, իսկապես լակոնիկ ձևով նրանք ծաղրեցին Ալեքսանդրի անմտությունը: Կարթագենացի Հաննոնը ամբարտավան կերպով հատեց մահկանացուի հա մար հաստատված սահմանները և մտածեց տարածել իր փառքը` որպես աստ վածային ծագում ունեցող էակ: Նա բազմաթիվ երգող թռչուններ գնեց և նրանց պահեց խավար շինության մեջ՝ սովորեցնելով միայն մեկ գիտություն` կրկնել հետևյալ նախադասությունը` «Հաննոնն աստված է»: Երբ թռչունները, որոնք լսում էին միայն այդ երկու բառերը, սովորեցին արտաբերել դրանք, Հաննոնն ազատ արձակեց նրանց այն հույսով, որ իր փառքի լուրն այժմ կտարածվի ամե նուր: Սակայն ազատություն ստացած թռչունները վերադարձան իրենց սովորա կան կյանքին և սկսեցին երգել իրենց սովորական երգերը, որ երգում են բոլոր թռչունները: Նրանք մոռացան Հաննոնին և այն գիտությունը, որ սովորել էին, առանց իրենց կամքի (Կ. Էլիան): 86
«Ես ինքս էլ մարդ եմ»
մարտ
20
Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։ Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ» (Գործք 10.25-26)։
Հիսուսը` մեր խոնարհ ու հեզ Փրկիչը քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց: Ծոմի վերջում Նրան մոտեցավ սատանան ևիր հրեշավորությամբ չլսված ու չտեսնված առաջարկություն արեց Տիրոջը: Քրիստոսին բարձրացնելով ամենաբարձր լեռնե րից մեկը, նա մի ակնթարթում ցույց տվեց բոլոր երկրային թագավորությունները: Ապա «գործարք» առաջարկեց ճշմարիտ Արարչին ու Աստծուն՝ հետևյալ պայման ներով. «Այս ամենը Քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ» (Գործք 4.9)։ Այո՛, դա ցինիզմի, ծաղրի ու լկտիության գագաթնակետն էր: Սա նաև վկա յություն է ողջ մարդկության ու տիեզերքի համար, թե այլասերման, բարոյական այլանդակության ու հոգևոր ապականության ի՜նչ աստիճանի կարող է հասնել Աստծո ստեղծագործությունը, երբ խզվում են Արարչի հետ հարաբերություններն, ու դադարում է Նրա հետ շփումը: Նողկալի է: Հրեշավոր: Մեղսավոր կիրքն ու տեն չը, որ իրեն երկրպագեն, ինչպես Աստծուն, դարձավ նրա՝ մեկընդմիշտ փչացած բնույթի հատկությունը: Բայց չէ որ այդ նրա մասին է ասվում. «Աստծո սուրբ սա րի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում»: Եվ նա Աստծո փառքի ճառագայթնե րի մեջ էր բնակվում… «Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին» (Ողբ 4.1): Խոնարհ ու հեզ, աննկարագրելի ցավով ու կարեկցանքով Տերն Արուսյակին ասաց․«Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է.”Տիրոջը՝ քո Աստծուն կերկր պագես»: Բժիշկ Մենեկրատոսն այնքան մեծ հպարտությամբ էր լցված, որ սկսեց իրեն Զևս անվանել (Զևսը հունական կրոնի գերագույն աստվածն էր – ծանոթություն հեղինակի): Մի անգամ նա մակեդոնական թագավոր ֆիլիպին նամակ է գրում, որը սկսվում էր հետևյալ բառերով. «Մենեկրատոս-Զևսը ողջություն է ցանկանում Ֆիլիպին»: Ֆիլիպը պատասխանում է. «Ֆիլիպը առողջություն է ցանկանում Մե նեկրատոսին: Խորհուրդ եմ տալիս գնալ Անտիկիրա»: Թագավորը սրանով ակ նարկում է, որ Մենեկրատոսի ուղեղը տեղում չէ: (Անտիկիրա քաղաքն աչքի էր ընկնում բուժական խոտաբույսով, որն օգտագործում էին հոգեկան հիվանդու թյունների ժամանակ – ծանոթություն հեղինակի): Իսկ մի անգամ էլ Ֆիլիպը ճոխ խնջույք է կազմակերպում, որին հրավիրում է նաև Մենեկրատոսին: Նա հրամա յում է առանձին մահիճ պատրաստել նրա համար, կողքին բուրվառ դնել և հյու րին հյուրասիրել անուշահոտություններով: Մյուսները խնջույք էին անում սովորա կանի պես, ինչպես ընդունված է, սեղանները պարզապես կոտրվում էին համեղ ուտելիքների ծանրությունից: Մենեկրատոսը սկսզբում սրտապնդվում է և ուրա խանում իր հանդեպ ցուցաբերած պատվից, սակայն, երբ կարգին քաղցում է և հայտնաբերում, որ ինքը մարդ է և, ընդ որում, ոչ այնքան հեռու, բարձրանում է իր մահիճից և գնում տուն՝ ասելով, որ իրեն վիրավորել են (Կ. Էլիան):
87
մարտ
21
«Ես ուղղում եմ իմ սխալը»
Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա (Առակներ 29.23)։
Մեզ բոլորիս հատուկ է սխալվելը, իսկ ահա խոնարհաբար սեփական սխալն ընդունելը, անկեղծորեն ներողություն խնդրելը և մեղքը հարթելը` բոլորին չէ, որ հատուկ է: Մենք հակված ենք արդարանալու, փորձում ենք մեղմացնել մեր մե ղավորությունը և նույնիսկ վատ քողարկված դժգոհություն ենք արտահայտում, եթե տուժածը այնքան էլ պատրաստ չէ ներելու: Սեփական մեղավորությունը գի տակցելու ևանկեղծորեն ընդունելու համար քաջություն և խոնարհություն է անհ րաժեշտ: Եթե խոնարհ մարդը սխալվում է, կարիք չկա նրան մղել այն բանին, որ ներողություն խնդրի: Իր բոլոր սխալները, որպես կանոն, նա գործում է անգիտակ ցաբար և խոր ապրումներ ունենալով՝ զղջում է դրանց համար: Հանդիսավոր օրերից մեկի ժամանակ, երբ Եկատերինա թագուհին հրապա րակայնորեն աղոթք և շնորհակալություն էր հղում Տեր Աստծուն, մի ոչ հարուստ ազնվականուհի, ծնկի գալով Տիրոջ մոր պատկերի առջև, մի թղթի կտոր նետեց նրա առջև: Այդ անսովոր գործողությունից զարմացած կայսրուհին հրամայեց իրեն հանձնել այդ թուղթը և ի՞նչ տեսավ այնտեղ: Այդ կինը սուրբ տիրամորն էր ներկայացրել Եկատերինայի հաստատած որոշումն՝ իր մեղքի վերաբերյալ, որի համաձայն՝ նա լիակատար աղքատության էր մատնում այդ ազնվականուհուն: Բողոքի այդ թղթում գրված էր. «Տիրուհի՛, լուսավորի՛ր և խելամտությո՛ւն տուր մեր ազնվազարմ կայսրուհուն, և թո՛ղ նա արդար վճիռ կայացնի»: Եկատերինան հրամայեց, որ խնդրատուն երեք օր հետո ներկայանա պալատ: Ընդ որում, նա Սե նատից պահանջեց այդ կնոջ գործը և մեծ ուշադրությամբ կարդաց այն: Անցավ երեք օր: Երկնային թագուհուց հետո երկրային թագուհուն իր բողոքը ներկայացրած ազնվականուհին ներկայացավ արքայական պալատ, և նրան առաջնորդեցին թագուհու առանձնասենյակը: Հուզված և տագնապահար՝ նա մոտեցավ կայսրուհուն: Ահա թե ինչ ասաց թագուհին. — Դուք ճիշտ եք: Ես մեղավոր եմ, ներեցե՛ք ինձ: Միայն Աստված է կատարյալ, իսկ ես մարդ եմ: Սակայն ես կուղղեմ իմ սխալը: Ձեր ունեցվածքը վերադառնում է ձեզ, իսկ սա (մի թանկարժեք նվեր է հանձնում նրան) ընդունեք ինձնից և մի՛ հիշեք ձեզ պատճառած վիշտը (Ի. Սուդնիկովա): Աստծո հավատարիմ այրերը` Մովսեսը, Եզրասը, Նեեմիան, Դանիելը և այլք, խոստովանելով Իսրայել ժողովրդի անօրենությունները, անփոփոխ կերպով իրենց նույնպես մեղավոր էին համարում ամբողջ ժողովրդին պատուհասած այս կամ այն աղետների մեջ: «Խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ Քո դեմ մեղանչեցինք. ես էլ ևիմ հոր տունն էլ մեղանչել ենք» (Նեեմիա 1.4,6) Ահա այս պես էր աղոթում Նեեմիան` արցունքներով ու ծոմով:
88
«Ճշմարիտ տանջանք»
մարտ
22
Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս (Հով հաննես 1.9)։
Մարդը ձգտում է փառքի, պատիվների ու գովասանքների, և դա գործնականում ընդունված չափանիշ է համարվում մեր մեղավոր կյանքում: Սակայն եթե մարդն իր վրա զգացել է Աստծո սիրո ազդեցությունը, նա լիովին փոխվում է: Նրա ես-ը այլևս «իրենը չի որոնում» և ոչ էլ գովասանքներ, հռչակ կամ ծափահարություն ներ: Փառասիրության հոգին բնորոշ չէ երկնաբնակներին: Երբ Հովհաննես առաք յալը տեսավ հրեշտակի ցույց տված` լույսի ու խավարի միջև պայքարի հայտնու թյան պատկերները, այնքան ցնցվեց այդ բոլորից, որ նետվեց հրեշտակի ոտքերի առաջ և ցանկացավ երկրպագել նրան: Սակայն հրեշտակը խոնարհաբար ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին… Տեր Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտնություն 19.10): Կ. Չուկովսկին իր հիշողություններում գրում է Ա. Չեխովի մասին, որ իրեն հան դիպած բոլոր մարդկանց մեջ, թերևս, չի եղել մեկը, ով հիշելով նրա մասին, չնշի, թե ինչպիսի մոլեգին ատելություն ուներ նա ինքնամեծարման ու ամբարտավանու թյան հանդեպ: Անհնար էր նույնիսկ հավատալ, որ նա, ում ակնածանքով էր նա յում ողջ երկիրը, այդ աստիճանի չգնահատեր իր փառքը: Նա պայքարեց «փառք» կոչվածի հետ, ջնջեց իր կենսագրությունից և պատրաստ էր պայքարել, որպեսզի նվաճի ամենասովորականն ու անհայտը լինելու իր իրավունքը: Երբեք և ոչ մի հանգամանքում նա իրեն թույլ չի տվել ո՛չ մեծամտություն և ո՛չ էլ ամբարտավա նություն: «Կարդալ իմ մասին ինչ-որ մանրամասներ, առավել ևս գրել՝ տպագրվե լու համար, դա իսկապես տառապանք է ինձ համար,- խոստովանել է նա հազա՜ր անգամ: - Դա ինձ համար սուր դանակ է: Չեմ կարող գրել ինքս իմ մասին»: Վ. Ի. Նեմիրովիչ Դանչենկոն այսպես է գրում Չեխովի մասին. «Նա տանել չէր կարողանում իր ստեղծագործությունների մասին զրույցները․ «Եկեք ուրիշ բանի մասին խոսենք, բա՜ն գտաք խոսելու… «: Եվ տանել չէր կարողանում իր տաղանդի վերաբերյալ գովասանքները»: Մի ամսագիր, տպագրելով աշխատակիցների ցու ցակը, ավելի խոշոր տառերով էր ներկայացրել նրա անունը, և դա բուռն վրդով մունք էր առաջացրել նրա մեջ: Մինչև վերջին օրերը նրան հետապնդում էր դժգոհությունն ինքն իրենից: Իր պատմվածքները նա համարում էր անարժեք ու անհեթեթ: Իսկ իրեն անվանում էր ոչ այլ ինչ, քան «ռուս աննշան գրող»: Թող քրիստոնյաներին չթվա, թե դա մարդկային ես-ի հնարավորությունների չա փազանցություն է: Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ երկրի վրա կան մարդիկ, ովքեր ունեն Նրա բնավորության գծերը։ Դա երկնքի շնորհն է, և մարդն արժանիք չունի դրանում: Եվ այդպիսի մարդիկ, Քրիստոսի խոսքերով, կարող են օրինակ լինել «լույսի որդիների» համար այնտեղ, որտեղ նրանք վրիպումներ և թերացումներ ունեն:
89
մարտ
23
Առաջինը, մեծագույնը, վատթարը
Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ… (Բ Կորնթացիներին 10.1):
Նորկտակարանյան ժամանակաշրջանի առաքյալների և Աստծո ուրիշ ծառա յողների մեջ Պողոս առաքյալն աչքի էր ընկում խոնարհությամբ, համեստությամբ և նրբանկատությամբ: Անհնար է չնկատել այդ փաստը: Երբ Տերը ծառայության կանչեց Պողոսին՝ Անանիային ասելով, որ «Նա Իմ ընտրված անոթն է», Պողոսը չա փազանց բարդ իրավիճակում հայտնվեց: Նրան` քրիստոնյաներին հալածողին, նայում էին կասկածանքով: Առաքյալն ըմբռնողությամբ, ներողամտությամբ և խո նարհությամբ ընդունեց նման վերաբերմունքը: Ընդ որում, լավ հայտնի էին հրեա կան բարոյականության սկզբունքները, որոնք հիմնված էին Թորայի (օրենք) վրա: Այնտեղ մեծ նշանակություն էր տրվում խոնարհությանը: Ահա Թալմուդից աֆո րիզմային նախադասությունների մի քանի օրինակներ․ «Հոգով խոնարհ՝ բոլորի առջև»: «Եթե ես միայն ինձ համար եմ, ես ի՞նչ եմ»: «Եթե ինչ-որ մեկն ունի հետև յալ երեք որակները, պատկանում է մեր հայր Աբրահամի աշակերտների թվին` բարի աչք, խոնարհ և չվիճող հոգի»: Դառնալով Քրիստոսի հետևորդը և Նրա առաքյալը, «կրթված Գամաղիելի ոտ քերի մոտ… հայրենի օրենքի ճշտության համաձայն»՝ Պողոսն այժմ սովորում էր բոլոր ժամանակների ու դարերի ճշմարիտ Ուսուցչի մոտ, «Ով հեզ էր ու սրտով խոնարհ»։ Եվ առաքյալը ձեռք բերեց Քրիստոսի պատկերն ու նմանությունը և այն դրսևորեց ծառայության մեջ: Նա խորապես գիտակցեց իր մեղավոր վիճակը. «Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնցից առաջինը ես եմ» (Ա Տի մոթեոսին 1.15)։ Կլեոն-Ռոջերսի բառարանում հունարեն πρϖτος (պրոտոս) բառն այսպես է բացատրվում՝ առաջին, ամենաառաջին, գլխավոր։ Այստեղ այս բառն օգտագործվում է «մեծագույն» իմաստով: Որոշ թարգմանություններում այն փո խանցվում է «վատթար» բառով: Ահա այսպես է իրեն բնորոշում Պողոսը՝ առաջի նը, մեծագույնը, մեղավորներից առավել վատը: Նա իրեն անարժան էր համարում առաքյալ լինելու. «Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու… « (Ա Կորնթացիներին 15.9): Եվ իր անարժության այդ գիտակ ցումը նրան ուղեկցեց ողջ ծառայության ընթացքում: Եփեսացիներին նա գրում է. «Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս (հունարեն Έλαχιστοτέρω-էլա խիստոտերո), որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ» (Եփեսացիներին 3.8): Եվ երբ Պողոսը հարկադրված էր պաշտպանվել «կեղծ առաքյալներից», ստիպ ված եղավ խոսելու այն աշխատանքի մասին, որ կատարում էր ինքը: Նա հուզ մունքով ու ներքին տագնապով էր գրում այդ մասին՝ անվանելով դա անմտություն: Այո՛, Պողոսը, երկրի վրա ապրած մեծ մարդկանցից մեկը, որի միջոցով Քրիստոսը մեծ աշխատանք կատարեց, հիրավի խոնարհ անձնավորություն էր:
90
«Ոչ թե ինձ, այլ Աստծո անվանը»
մարտ
24
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ Քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և Քո ճշմարտության համար (Սաղմոսներ 115.1)։
Մեծ օրհնություն է, երբ մարդը սուրբ Աստծո առաջ գիտակցում է սեփական անարժանությունը և Նրան ունի հոգու մեջ: Եվ այդպիսի սրտում որտե՞ղ կարող է բնակվել հպարությունը: Դա Աստծո ներկայության նշանն է այդ անձնավորության հոգում և Նրա ազդեցության վկայությունը: Եվ դա նվաստացում չէ, այլ բնական և վեհ վիճակ: Երանելի վիճակ է, երբ մարդը հիշում է իր սկզբնական ծագումը, հասկանում իր բացարձակ ու հավերժական կախվածությունն Արարչից, գիտակ ցում սեփական՝ անսահմանորեն փոքր ոչնչությունն, առանց Աստծո։ Դա կյանքի մեր միակ իրավունքն է, Աստծո պարգևները ստանալու իրավունք և հնարավորու թյուն՝ մեր հոգիները կենդանի պահելու համար: Դա սու՛րբ վիճակ է: Անասելի ու բնակա՜ն երանություն: Աստծո անգին պարգև՜ը: 1810 թվականին, գտնվելով Կիևում, Ալեքսանդր I-ը ուղերձ հղեց այդ ժամանակ իր սրբությամբ հայտնի սրբազան Վասսիանին, որ երեկոյան ժամը ութին ցանկա նում է նրան այցելել իշխան Վոլկոնսկին: Եվ ահա նշանակված ժամին սպասված հյուրը լուռ մտավ կույր ծերունու խուցը և սկսեց խոսել նրա հետ: Վասսիանը հյու րին հարցուփորձ արեց անձնական և ընտանեկան կյանքի մասին: «Փառք Տեր Աստծուն, - ասաց սրբազանը, - որ տիրակալը պատվի արժանացրեց այցելելու Կիև և Լավր: Նա երեկ Լավրում ուրախացրել է իր բարեպաշտությամբ և հեզությամբ»: «Հիմա նա այստեղ է», - ասաց այցելուն: «Կիևո՞ւմ», - հարցրեց Վասսիանը: «Նա ձեզ մոտ է, - պատասխանեց Ալեքսանդրը, - օրհնի՜ր ինձ: Դեռ Պետերբուրգում ես լսեցի ձեր մասին և եկա զրուցելու ձեզ հետ»: Վասսիանը ցանկացավ ծնկի գալ թագավորի ոտքերի առաջ, սակայն թագավորը թույլ չտվեց, այլ համբուրեց նրա ձեռքն ու ասաց. «Երկրպագությունը պատկանում է միայն Աստծուն, իսկ ես մարդ եմ, ինչպես մնացած քրիստոնյաները… խոստովանեցրո՛ւ ինձ այնպես, ինչպես ընդհանրապես վարվում ես քո բոլոր հոգևոր զավակների դեպքում»: Խոստովա նությունից և երկար զրույցից հետո տիրակալը ցանկացավ իմանալ, թե Լավրում ով է մյուսներից առավել արժանի ուշադրության: Սրբազանը տվեց արքեպիսկո պոս Անտոնիոյի տեղակալի անունը: Ալեքսանդրը ծառային հրամայեց, որ կանչի Անտոնիոյին, որպես թե իշխան Վոլկոնսկու մոտ, ով սպասում է իրեն Վասսիանի խցում: Անտոնիոն եկավ և ճանաչելով տիրակալին՝ ցանկացավ պատշաճ պատիվ տալ նրան, սակայն տիրակալը զսպեց նրան ևասաց. «Օրհնի՛ր ինձ որպես քահա նա ևինձ հետ վարվի՛ր այնպես, ինչպես սովորական երկրպագողի, ով եկել է այս կացարանը` փրկության ճանապարհներ որոնելու, որովհետև իմ բոլոր գործերը ևամբողջ փառքը պատկանում է ոչ թե ինձ, այլ Աստծո անվանը, Ով սովորեցրել է ինձ ճանաչել Իր մեծությունը» (Մ. Շեվլյակով):
91
մարտ
25
Հմայիչ համեստություն
Աստծո շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչ պես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց (Հռոմեացիներին 12.3)։
Երբ Տրետյակովյան կամ Ռուսական թանգարանում նայում ես ռեպինյան վրձնով պատկերված տասնյակներով նկարներ, Ռեպինը հսկա է թվում… Կ. Չուկովսկին հիշում է. «Ահա նա կանգնած է իմ առջև՝ ոչ բարձրահասակ, զինվորական սև շի նելը հագին, գյուղական սովորական ձեռագործ ձեռնոցներով: Եվ նույնիսկ ոչ թե ձեռնոցներ, այլ թաթման… շատ հասարակ, թվում է՝ նույնիսկ ամոթխած, կար ծես չգիտի էլ, որ ինքը Ռեպինն է… Անհավանական է, որ նշանավոր նկարիչը, ում անունն անգամ այդ ժամանակ շատ ռուսների համար հանճարի հոմանիշն էր, կա րող էր այդպես թեթևորեն ու ազատ, այդպիսի հմայիչ համեստությամբ իր վրայից մի կողմ նետել իր ողջ փառքը և ինչպես հավասարը հավասարին, բարձրանալ անհայտ երիտասարդ գրողի խղճուկ վերնահարկը: Ես երբեմն հանդիպում էի նրան կա՛մ փոստատանը, կա՛մ բուլկու խանութում, կա՛մ դեղատանը, կա՛մ էլ պարենային ապրանքների խանութում: Ու թեև Ռեպինը իր այդ ամբողջ հասարակ վերարկուի և ոչ հավակնոտ թաթմանների մեջ իրեն հատուկ մեղմությամբ պատասխանում էր իմ ողջույնին, ես այնպես էի շփոթվում և երկչոտ անշարժանում նրա առաջ, որ ոչ մի անգամ չհամարձակվեցի զրույցի բռնվել նրա հետ: Ինձ նույնիսկ տարօրինակ էր թվում, որ թե՛ դեղատանը, թե՛ բուլ կու խանութում նրան ոչնչով չէին առանձնացնում մնացած գնորդների գորշ զանգ վածից: Ինձ տարօրինակ էր թվում, որ երբ Ռեպինն անցնում էր փողոցով, ոչ ոք չէր նայում նրան և չէր վազում նրա հետևից. պարզապես ողջունում էին և անցնում կողքով: Նրա անհավատալի համեստությունը, նրա պարզությունն այդ ժամանակ երևում էր նրա յուրաքանչյուր քայլում: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա, զրուցելով ցանկացած մեկի հետ, թեկուզ մեկ բառով կամ ձայնի արտահայտությամբ ցույց տար իր գերազանցությունը: Ամբոխի մեջ նա միշտ աննկատ էր: Նա ինքն էր հավաքում իր սենյակը, քանի դեռ կարողանում էր, ինքն էր վառում վառարանը, ինքն էր մաքրում իր նկարչական տախտակը: Ատում էր, երբ իրեն հաճոյանում էին, և վա՜յ այն մարդուն, ով փորձեր նրան մատուցել վերարկուն: Եվ, ընդհանրապես, «ես» բառը շատ հազվադեպ էր նրա բառարանում: Նրա քաղա քավարությունը մարդկանց հետ շփվելու ժամանակ հաճախ ծայրահեղ էր թվում և սկզբնական շրջանում շատ էր շփոթեցնում ինձ: Հրաշալի է, որ նա այդքան մեղմ էր, խոնարհ ու հարգալից («Ժամանակակիցներ»): Ակամա սկսում ես մտածել. ինչո՞ւ «են այս ժամանակի որդիները» այնպիսի զարմանալի որակներ դրսևորում, որոնք հատուկ են Տիրոջը: Արդյո՞ք դա դաս տիարակության արդյունք է: Անհնար է փոխել մեզ և տալ Աստծո պատկերն ու նմանությունն, առանց Նրա գլխավոր մասնակցության:
92
Բարու մոլեռանդը
մարտ
26
Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն (Տիտոսին 3.2)։
Ռուսաստանում մի անսովոր մարդ էր ապրում` Ֆյոդր Պետրովիչ Գաազը: Նրա անունը թերևս քչերին է հայտնի: Սակայն նրա թևավոր խոսքը` «Շտապե՛ք բարին անել», անկասկած, շատերին է հայտնի: Գաազը ծնունդով Գերմանիայից էր, սա կայն իշխան Ռեպնինի հրավերով տեղափոխվեց Ռուսաստան: Նա մասնագիտու թյամբ բժիշկ էր, և շուտով հայտնի անձնավորություն դարձավ: Նա անհատույց բուժում էր աչքի հիվանդություններով տառապողներին: 1830 թվականին նրան հրավիրեցին զբաղեցնելու Մոսկվայի բանտերի խնամակալական կոմիտեի քար տուղարի պաշտոնը: Այդ ժամանակից սկսած Գաազն իրեն լիովին նվիրաբերեց բանտարկյալների ծառայության գործին: Նա վաճառեց Մոսկվայի տունը, ունեց վածքը Մերձմոսկովյան տարածքում և հագուստեղենի ֆաբրիկան, և այդ բոլոր միջոցները նվիրաբերեց աղքատներին ու դժբախտներին ծառայելու գործին: Նա ոչ միայն անձնազոհ, այլև համեստ ու խոնարհ մարդ էր, և դա հաստատվում է նրա՝ հիացմունքի արժանի արարքներով: Բացառապես Գաազի ջանքերի շնորհիվ լքված տներից մեկում կազմակերպվեց 150 տեղանոց «Ոստիկանական հիվանդանոց՝ անապաստանների համար», որը Մոսկվայի հասարակ ժողովուրդը, երախտագիտությունից մղված, կնքեց «Գաազ յան» անունով: Այն վերանորոգվեց հենց իր` Գաազի աղքատիկ աշխատավար ձով և բարերարների նվիրաբերած զոհաբերություններով, որ հավաքվել էր նրա ջանքերի շնորհիվ: Գաազի հակառակորդներն ամեն ինչ անում էին, որ փակեն հիվանդանոցը: Եվ գտան պատճառը. անապաստան հիվանդների թիվն աճում էր, իսկ Գաազն ի վիճակի չէր նրանց մերժել ու չընդունել, և շուտով հիվանդների թի վը համարյա երկու անգամ աճեց: Բնականաբար, աճեց նաև նրանց խնամելու ծախսերը: Մշտական բողոքների պատճառով հունից դուրս եկած Շչերբատովն իր մոտ կանչեց Գաազին և սաստիկ հանդիմանելով՝ պահանջեց կրճատել հիվանդ ների թիվը ու հասցնել նորմայի: Ծերունին լռեց՝ կախելով գլուխը… սակայն, երբ հետևեց վճռական հրամանը` նոր հիվանդներ չընդունելու վերաբերյալ, մինչև նրանց թիվը 150-ից պակաս չլինի, Գաազը ծնկի եկավ ևոչինչ չասելով՝ հեկեկաց դառն արցունքներով: Իշխան Շչերբատովը տեսավ, որ իր պահանջը վեր է ծե րունու ուժերից և ինքն էլ է հուզվում, նետվեց՝ վեր բարձրացնելու նրան: Այլևս ոչ մի խոսք չեղավ հիվանդների մասին՝ ընդհուպ մինչև Գաազի մահը: Գաազն իր արցունքներով հիվանդների անսահմանափակ ընդունելության իրավունք ձեռք բերեց (Ա. Ֆ. Կոնի): Ահա դժբախտ, անապաստան հիվանդներին խոնարհաբար ծառայելու այս պիսի հոգի ուներ այդ «գերմարդասերը», «բարու մոլեռանդը»: Արդյո՞ք այդպիսի մարդկանց չէ, որ Տերը մի օր կասի. «Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթեոս 25.34)։
93
մարտ
27
«Ոտքի չեմ կանգնի…»
Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմու թյամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման (Սաղմոսներ 35.14)։
Ֆյոդր Պետրովիչ Գաազը, լինելով մոսկովյան բանտային հիվանդանոցների գլխավոր բժիշկը, ցնցող ներողամտությամբ, նախանձախնդրությամբ ու խոնար հությամբ իր ողջ հոգին ներդրել էր բանտարկյալների ծառայության գործում: Ծա նոթանալով, թե ինչպես են վերաբերվում բանտարկյալներին, Գաազը պարզապես սարսափահար եղավ: Նա ցնցված էր՝ տեսնելով, որ նրանց ոտքով աքսորի են ու ղարկում Սիբիր՝ ոտքներին ոտնակապեր ու շղթաներ, որոնք իրար էին միացած մետաղյա ձողերով: Եվ նա սկսեց պայքարել այդ բարբարոսության դեմ: Նա հրա մայեց, որ ոտնակապերի մեջ դնեն իրեն ևիր բնակելի սենյակում առաջ ու հետ է քայլում՝ հաշվելով քայլերն ու տարածությունը, որը հավասար էր բանտարկյալնե րի` առաջին փուլն անցնելու տարածությանը: Այդպիսով նա ցանկանում էր իմա նալ, թե ինչ են զգում բանտարկյալները` քայլելով ոտնակապերի մեջ: Եվ Գաազը մեծ ջանքերի գնով հասավ որոշ փոփոխությունների: Թեև մետաղյալ ձողերն ու ոտնակապերը չփոխվեցին, սակայն նրանց կառուցվածքի մեջ փոփոխություններ մտցրին՝ մեղմացնելով բանտարկյալների տառապանքները: Էլ ավելի շատ Գաազը ցնցված էր, թե ինչպես են վերաբերվում հիվանդ բանտարկյալներին. գործնակա նում նրանց ոչ մի բժշկական օգնություն չէին ցուցաբերում՝ համարելով, որ արժա նի են այդ կյանքին: Նա իրավունք նվաճեց հետազոտելու բոլոր բանտարկյալնե րին, իսկ հիվանդներին` իր որոշմամբ հոսպիտալացնելու իր հիվանդանոցներում: Եվ այստեղ Գաազը բախվեց վարչարարների աղաղակող անտարբերությանն ու նրանց կատաղի դիմադրությանը: Նրան մեղադրում էին, որ հիվանդներին թող նում է չարագործի կարգավիճակում, որ նրանք խաբում են իրեն, և որ նրա ողջ հոգատարությունը փառասիրություն է և բնազդային բարություն: Գաազը համբե րատար կերպով դիմանում էր ողջ մեղադրանքներին: Մի անգամ կայսր Նիկոլայ I-ը այցելեց մոսկովյան բանտերը: Գաազի հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ սկսեցին գործել: Նրանք լուր ուղարկե ցին կայսրին, որ Գաազը չի թողնում Սիբիր ուղարկել աքսորի դատապարտված բանտարկյալներից մեկին, և արդեն երկար ժամանակ է, պահում է հիվանդանո ցում: Կայսրը, որ անձամբ գիտեր Գաազին, հարցրեց. «Ի՞նչ է դա նշանակում»: Պատասխանի փոխարեն՝ Գաազը ծնկի եկավ: Մտածելով, որ նա այդ ձևով է ներում խնդրում՝ ռեժիմը թուլացնելու համար, տիրակալն ասաց. «Բավակա՛ն է, Ֆյոդր Պետրովի՛չ, ես չեմ բարկանում, այդ ի՞նչ եք անում, ոտքի՛ կանգնեք»: «Ոտ քի չե՛մ կանգնի»,- վճռականորեն պատասխանեց Գաազը: «Քեզ ասում եմ` ես չեմ բարկանում, ուրիշ ի՞նչ է պետք»: «Տիրակա՛լ, ողորմացե՛ք ծերուկին, նրան քիչ ժա մանակ է մնացել ապրելու… նրա համար շատ ծանր կլինի Սիբիր գնալը: Ողորմա ցե՜ք նրան: Ոտքի չեմ կանգնի, մինչև չողորմաք նրան…»: Տիրակալը փոքր ինչ մտորելուց հետո վերջապես արտաբերեց ներումը. «Թող դա քո խղճի վրա լինի, Ֆյո՛դր Պետրովիչ»: Երջանիկ և հուզված՝ Գաազը ոտքի կանգնեց (Ա. Ֆ. Կոնի): Հենց այսպես պետք է ծառայեն մերձավորներին Աստծո ճշմարիտ զավակները` խոնարհ ևանձնազոհ: 94
«Նրա գործը պետք է մեծանա…»
մարտ
28
«Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում ևայն փառ քը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում» (Հովհաննես 5.44)։
Հովհաննես Մկրտիչը երկնքի ներկայացուցիչն էր և Աստծո սուրհանդակը, որի վրա դրված էր պատմության մեծագույն առաքելությունը: Նա պետք է հող նա խապատրաստեր` ընդունելու դրան հաջորդող Տիրոջ բարի լուրը: Եվ երբ Հով հաննեսի աշակերտները, տեսնելով Քրիստոսի ու նրա առաքյալների ավետարան չության ակնառու հաջողությունները, իրենց ուսուցչի համար նախանձախնդիր, եկան նրա մոտ և մտահոգված ասացին. «Ռա՛բբի… Նա, Որի մասին դու վկայեցիր, ահա Նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս» (Հովհաննես 3.26), Հովհան նեսը պատասխանեց. «Ով հարս ունի, նա է փեսան, բայց փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է փեսայի ձայնը. արդ այս է իմ ուրախությունը, ևայժմ այն կատարյալ է։ Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ փոքրանա» (Հովհաննես 3.29-30)։ Ահա երկնային կացարան ներում թագավորող հոգին` Աստծուն խոնարհաբար ծառայելու և Նրա կամքին հնազանդվելու հոգին, Աստծո՜ւն, այլ ոչ թե մարդուն փառաբանելու հոգին: Երկրի վրա միանգամայն այլ հոգի է թագավորում` փառասիրության և պատ վասիրության հոգին, սեփական ես-ի մեծարման և մյուսներից բարձր դասելու հո գին: Հուլիոս Կեսարի պատվասիրությունն այնքան մեծ էր, որ նա մի անգամ լաց եղավ՝ Ալեքսանդր մեծի արձանի առջև կանգնած՝ մտածելով այն մասին, թե որքան ավելի մեծ էր նրա փառքը երեսուն տարեկանում, քան իրենը՝ տարեց հասակում: Արիստոտելը երկրային բարիքների մեջ առաջին տեղը հատկացնում էր փառքին: Էպիկուրն ասում էր. «Ես կգերադասեի առատապես վայելել ամբոխի փառաբա նությունը»: Եփեսոսի բնակիչ Հերոստրատը մոլեգին, անզուսպ կրքով ցանկանում էր ամեն գնով փառավորել և հավերժացնել իր անունը: Եվ այդ պատճառով նա հրդեհեց փոքրասիական քաղաքների նշանավոր սրբավայրը` Եփեսոսի Արտե միսի տաճարը, որը հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր: Հին հունական նշանավոր բժիշկ Հիպոկրատի իմաստության մասին այսպես էին ասում. «Այն, ինչ ասում է Հիպոկրատը, Ինքն Աստված է ասում»: Եվ ահա նա, լինելով Կնիդոսի տա ճարի պահապանը, այրեց տաճարի գրադարանն իր ողջ արխիվով և գրառումնե րով, որպեսզի իր անվան համար պահպանի բժշկական հայտնագործությունների փառքը (Վ. Չեռնյակ): Հովհաննես Մկրտչին խորապես խորթ էր երկրային փառքի ձգտումը: Նա չէր որոնում այն, չէր մտածում իր անվան փառքի մասին, ապրում էր չափազանց պարզ ու չափազանց համեստ կյանքով: Հենց այսպիսին պետք է լինեն Աստծո որդիներն ու դուստրերը, որովհետև իրենց Տերն այդպես ապրեց երկրի վրա: Հով հաննեսը խոնարհ անձնավորություն էր. նա ուներ իր Տիրոջ հոգին, Ով Իր մասին ասաց. «Որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ»:
95
մարտ
29
Անբավարար խոնարհություն
Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ (Սաղմոսներ 109.2)։
Խոնարհությունն իրեն թույլ չի տալիս այսպիսի նողկալիություն` նսեմացնել մեր ձավորի արժանիքները: Դրան ընդունակ են միայն ինքնասեր մարդիկ: Ուրիշների ցանկացած հաջողություն, փայլուն օժտվածության ցանկացած դրսևորում, ուրիշ ների քրիստոնեական կենսաձևի վերաբերյալ բարյացակամ արձագանք նրանց մեջ այրող նախանձ ու անվերջ տխրություն է առաջացնում: Դա չի թողնում, որ նրանք գիշերները հանգիստ քնեն, և ծնում է թշնամական հարձակումներ ու չա րամիտ քննադատություն: Ինչո՞ւ Կայենը «վշտացավ ու երեսը կախեց» (Ծննդոց 4.6, թարգմանություն Թո րայի` ըստ Պ. Գիլի): Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ Տերը բարեհաճորեն ընդունեց իր եղբոր զոհաբերությունը: Եվ ի՞նչ հետևանքներ ունեցավ դա. Կայենը սպանեց եղբորը: Սարսափելի՜ է: Ինչո՞ւ Հովսեփի եղբայրներն «այդպես վշտացան նրա վրա»: Ինչո՞ւ նման մար դատյաց հակազդեցություն դրսևորեցին այն երազի հանդեպ, որ պատմեց նրանց Հովսեփը: «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես, - թունոտ ասացին նրան եղբայրները, - կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա» (Ծննդոց 37.8)։ Արդյո՞ք նրանք չտխրեցին այն պատճառով, որ Տերը Հովսեփին առանձնահատուկ հայտնություններ տվեց, իսկ իրենցից ոչ մեկին նման բան չէր տրվել: Եվ ինչո՞վ ավարտվեց նրանց վիշտն ու նախանձը: Նրանք որոշեցին սպանել իրենց եղբորը, ընդ որում, ծաղրական ու թու նոտ ասելով. «Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Սակայն այդ ծաղրանքն արդեն ոչ թե Հովսեփի հանդեպ էր, այլ նրան երազներ ուղարկող Աստծո հանդեպ: Աստվածաշնչում ճիշտ է ասվում. «Ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ» (Ժողովող 4.4): Իր օրագրում Կ. Չուկովսկին գրել է. «Գորկու հիշողությունը իր մտավոր բոլոր ընդունակություններից բարձր է: Դատելու նրա ընդունակությունը չնչին է, գիտա կան ընդհանրացումներ անելու նրա ընդունակությունն ավելի փոքր է, քան ցան կացած 14-ամյա տղայի մոտ է»: Գումիլևն այն կարծիքին էր, որ Մայկովն անտա ղանդ բանաստեղծ է: Գիպպիուսը թունավորեց Բելովին: Բունինը սևացնում էր բոլորին: Էրենբուրգին անվանում էին ցինիկ: Տուրգենևը բուռն կերպով Նեկրասո վին ապացուցում էր, որ Ֆետը իր բանաստեղծություններից մեկի տողերում ցույց է տալիս իր հորթի ուղեղը: Գալիլեյը Կոպեռնիկոսի հայացքների մասին ասում էր. «Ես համոզված էի, որ նոր համակարգը (հելիոցենտրիկ-ծանոթություն հեղինակի) լիակատար հիմարություն է»: Երբ Ռեզերֆորդին հարցրին, թե ի՞նչ է մտածում Էյնշտեյնի հարաբերականու թյան տեսության մասին, նա պատասխանեց. «Դա անմտություն է»: Վերոհիշյալ բոլոր ցավալի փաստերը խոսում են այն մասին, որ նման բան մարդ կանց մոտ տեղի է ունենում խոնարհության բացակայության կամ դրա անբավա րարության պատճառով:
96
Անապական գեղեցկություն
մարտ
30
Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա (Առակներ 31.26)։
Պողոս առաքյալն իր ընդհանրական ուղերձում խոսում է ամուսինների և կա նանց փոխհարաբերությունների մասին: Այն, թե բնավորության ինչ որակներ պետք է ունենան նրանք և դրսևորեն ընտանիքում, որպեսզի քրիստոնեական օրհնյալ ընտանիք լինի: Առաքյալը կրկնում է Քրիստոսի հիմնարար ճշմարտու թյունն այն մասին, որ հոգին գերազանց է մարմնի համեմատ, և ներքինը` արտա քինի համեմատ. «Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ՝ հագուստից» (Ղուկաս 12.23)։ Դիմելով կանանց՝ Պետրոսը շեշտադրում է մարդու ներքին վիճակը` ի հա կադրություն արտաքինի. ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյու սելը, ոսկեղեն կրելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժե քավոր է (Ա Պետրոս 3.3-4)։ Անկասկած է, որ քրիստոնյաները պետք է հոգան իրենց արտաքին տեսքի մա սին: Անթույլատրելի է լիակատար անտարբերություն ևանփութություն դրսևորել այն բանի հանդեպ, թե ինչ հագուստ և կոշիկ ենք ընտրում, կամ ինչ սանրվածք: Սակայն, երբ արտաքին տեսքի խնամքը վերածվում է ծեսի, երբ հագնվում ենք նորաձևության վերջին ճիչի համաձայն, դա նշանակում է ընկնել կռապաշտու թյան գիրկը: Պողոս առաքյալը զգուշացնում էր հենց կանանց, որպեսզի, հոգալով իրենց արտաքինի մասին, չնմանակեն այդ ժամանակներում գոյություն ունեցող նորաձևության սկզբունքներին: Նա արժեքների համապատասխան տեղաբաշ խումներ է անում՝ համաձայն երկնային սկզբունքների: Ամենակարևորը մարդու ներքին կերպարն է, հոգու և բնավորության այն բարոյական վիճակը, որը նա ձևավորել է՝ համագործակցելով Սուրբ Հոգու հետ: Եվ այդ առումով առաքյալը շեշ տադրում է բնավորության մի գիծ, որը պետք է ունենան կանայք, զարգացնեն և այն դրսևորեն ամենօրյա կյանքում՝ որպես կարևորագույն պայման այն բանի, որ իրենք « դատարկ ու անպտուղ չեն լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտու թյան մեջ» (Բ Պետրոս 1.8)։ Եվ բնավորության այդ գիծը խոնարհությունն է կամ առաքյալների նշած խոնարհության հոմանիշները. Πραέως (պրաուս)-հեզ, մեղմ, քնքուշ և ήσύχιος (էսյուխիոս)-անխռով, լռակյաց, խաղաղ: Դժվար է պատկերացնել կնոջ, մոր կերպարն, առանց բնավորության այդ որակ ների: Եվ այստեղ տեղին է հիշել Մովսեսի կնոջը` Սեպփորային, ում պատճառով Ահարոնն ու Մարիամը տրտնջացին Մովսեսի դեմ: Սակայն նկատենք, որ նա հրա շալի կին էր: Ահա թե ինչպես է բնորոշում Սեպփորային մարգարեական հոգին. «Թեև Սեպփորան իսրայելացի չէր, նա ճշմարիտ Աստծո երկրպագուն էր: Նա երկ չոտ, ամոթխած, նուրբ, սիրող և կարեկցանքով լի կին էր» (Նահապետներ և մար գարեներ, էջ 383):
97
մարտ
31
Մեծ է փառքդ, Տե՛ր
Թող Քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են Քեզ. Քո փրկու թյունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր» (Սաղմոսներ 40.16)։
Տերն ասաց. «Որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11.29): Ինչի՞ մեջ դրսևորվեցին Նրա այդ որակները` հեզությունը, խոնարհությունն ու մեղմու թյունը: Երբ մենք սկսում ենք մտորել այն մասին, թե ինչպես կարող է ֆիզիկապես իրականացվել Տիրոջ մարմնավորումը, անխուսափելիորեն այս հետևությանն ենք գալիս` դա անթափանցելի գաղտնիք է: Աստված հույս ունի, որ մենք կհաշտ վենք այն մտքի հետ, որ մարմնավորումն անըմբռնելի ու հավերժական գաղտնիք է, և որ մենք երբեք չենք կարող բարձրացնել անսահման տիեզերքի մեծության այդ քարե սալը: Սակայն աստվածային այդ աննախադեպ գործողությունը մեկ այլ կողմ ունի. ինչպե՞ս կարողացավ Աստված գնալ այդ՝ նմանը չունեցող և եզակի քայլին, որն Իր աստվածային էության ամայացման և նվաստացման գործողու թյուն էր: Ահա այստեղ է դրսևորվում Քրիստոսի սիրո էությունը` խոնարհություն: Հանուն Իր ստեղծած արարածների՝ Նա պատրաստ էր գնալ աստվածության ցանկացած ամայացման ու նվաստացման՝ թե՛ երկրի վրա և թե՛ ողջ տիեզերքում: Այստեղ Նա հաշվի չառավ Իրեն. դա պարզապես հատուկ չէ Նրա անսահման սիրուն: Նրա բնավորության մեջ եսասիրության չնչին հետք անգամ չկա: Քրիստոսը որոշեց գնալ այդ քայլին, որովհետև երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց և տիեզերքի ողջ երկնաբնակների ճակատագիրն Իր ձեռքերում էր: Կա՛մ մեղքը կսկսի ոչնչացնել Աստծո ստեղծած ամեն ինչը, կա՛մ Ինքը կպաշտպանի այդ ամենը ոչնչանալուց՝ Իր նվաստացման, ամայեցման, տառապանքների և խաչի՝ դաժան մահապատժի գնով: Երբ մտածում ես այդ փաստի մասին, զգում ես, թե ինչպես են երկնային լույսի ճառագայթները թափանցում հոգուդ մեջ և լուսավորում այն Աստծո անընդգրկե լի սիրո հայտնությամբ: Եվ ի՞նչ է կատարվում քո հոգում՝ իմանալով, որ այդ սերը տարածվում է նաև քո` մեղավոր մարդու վրա: Երկյուղածությո՞ւն: Այո՛: Հավերժա կան երկյուղածություն և սրբազան դող՝ աստվածային արժանիքների գիտակցու մից: Եվ ինչպես, ինչ եղանակով ևինչ ճանապարհով կարելի է արտահայտել այդ երկյուղածությունն ու դողը Աստծո հանդեպ: Շնորհակալությո՞ւն հայտնել՝ ծնկի գալով Նրա առաջ: Այո՛: Երկրպագե՞լ Նրան՝ այդ ձևով դրսևորելով մեր երախտա գիտությունը: Այո՛: Հիանալ, սքանչանալ և ճչա՞լ՝ ուրախացած ու հմայված Նրա սիրով: Այո՛: Չկա զորություն և միտք, չեն բավականացնում բառերը՝ դրսևորելու այն զգացումները, որ ցնցում են քո ողջ էությունը: Ցնցում են, երբ գիտակցում ես, թե ինչպես անսահմանորեն զարմանալի է Աստված` տիեզերքի Արարիչն ու Ղե կավարը, և թե որքան անվերջանալիորեն մեծ է Նրա սերն Իր ստեղծած էակների հանդեպ:
98
ԱՊՐԻԼ
ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը Իր կյանքը տվեց մեզ համար (Ա Հովհաննես 3.16)։
ապրիլ
1
Աստծո անձնազոհությունը
Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված Իր միածին Որդուն աշ խարհ ուղարկեց, որպեսզի Նրանով ապրենք (Ա Հովհաննես 4.9)։
Աստծո սերը Նրա անսահման բարոյական հատկությունն է, և այն բազմատե սակ դրսևորումներ ունի, որի էությունը ուրիշներին անձնազոհաբար ծառայելն է: Աստծո սիրուն բացարձակապես խորթ է եսասիրությունը. նրան հատուկ է անձ նազոհությունը, ինքնամերժումը, ինքնամոռացությունը, որ նշանակում է գիտակ ցաբար հրաժարվել անձնական հետաքրքրություններից, սեփական էությունից ու պահանջներից՝ հանուն ուրիշների բարօրության: Դա նշանակում է մոռանալ ինքն իրեն, սեփական հետաքրքրությունները, մերժել ու անտեսել սեփական ցանկու թյունները՝ հանուն ուրիշների բարօրության, և վերջապես զոհաբերել ինքն իրեն: Արարիչ Աստծո ամբողջ էությունը, Նրա գործունեությունը, դիտավորություններն ու կամքը, ջանքն ու հետաքրքրությունները, բացարձակապես ամեն ինչ ուղղված է ու նվիրաբերված այն բանին, որ Իր ստեղծած արարածների համար ստեղծվեն պայմաններ՝ առավելագույն երջանկության, երանելի ու լիակատար բավարար վածության և կյանքից բարձրագույն բավականություն ստանալու համար: Տերն Իր ունեցած ամեն ինչով, Իր անսահման հատկություններով ծառայում է Իր ստեղծած էակներին: Դրա մեջ է Աստծո կեցության էությունն ու իմաստը: Նա ու րախանում է, երբ Իր ստեղծվածներն ուրախանում են: Նա երջանիկ է (եթե միայն այս արտահայտությունը կարելի է կիրառել Աստծո դեպքում), երբ երջանիկ են ամբողջ տիեզերքի` Իր անընդգրկելի երկնային թագավորության բանական էակ ները: Տերը բավարարում է Իր ստեղծագործության բոլոր կարիքներն ու պահանջ մունքները և կատարում է նրանց ցանկությունները: Եվ այդ ողջ հոգատարությու նը, ողջ դիտավորություններն ու գործքը, օր ու գիշեր, առանց ընդմիջումների ու դադարի, հավերժական դարերից ի վեր և բոլոր դարերում Աստված կատարում է անթերի ու անսխալական կերպով: Դրա մեջ է Նրա անձնազոհ, ինքնամոռաց ու զոհաբերական ծառայությունը՝ հանուն Իր ստեղծած էակների բարօրության: Տերն ամբողջովին այդ ծառայությանն է նվիրաբերում Իրեն: Նա չունի այլ հոգս ու գործունեություն, որտեղ կարող է իրականացնել Իր անսահման, գին չունեցող սե րը և դրսևորել Իր մյուս անսահման հատկությունները: Այսպիսին է Աստծո թագավորության` ամբողջ անսահման տիեզերքի կառուց վածքը: Այդ հիմքի վրա է կանգուն ամեն ինչ, և նրա անսասան կարգավիճակը հաստատված է հավիտենից ի վեր: Եվ երբ երկինքներում, ապա և երկրի վրա ծնվեց մեղքը, Տերը դրսևորեց Իր սիրո ողջ լիությունը: Մեր մեղավոր նախածնող ներին` Ադամին ու Եվային, Տերը հայտնեց Իր` հավիտենական դարերից առաջ նախագծած փրկագնման ծրագիրն այն դեպքի համար, եթե երբևէ ծագի մեղքը: Այդ դեպքում Նա կթողնի երկնային գահը, կընդունի մարդկային մարմին և կզոհի Իր կյանքը հանուն մեղավորների. ահա Աստծո անձնազոհությունը` հանուն Իր ստեղծած էակների հավիտենական բարօրության:
100
Զոհաբերական ծառայություն
ապրիլ
2
Կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես (Եսայի 58.10)։
Հնարավո՞ր է արդյոք հրաժարվել սեփական հետաքրքրություններից, ցանկու թյուններից ու առավելություններից՝ հանուն ուրիշների: Հնարավո՞ր է արդյոք մո ռանալ ինքդ քեզ ու սեփական պահանջմունքները և զոհաբերել սեփական անձը հանուն մերձավորների կյանքի: Անկասկած, հնարավո՛ր է: Զոհաբերել սեփական կյանքը հանուն ուրիշների` ինքն իրենից հրաժարվելու բարձրագույն աստիճանն է: Աստվածաշնչի լեզվով` դա զոհաբերությունների զոհաբերությունն է (Ինչպես Երգ երգոցը Սողոմոնի բոլոր երգերից լավագույնն է, և Սուրբ Սրբոցը` ամենա սուրբ վայրը): Ինքն իրենից հրաժարվելը, անձնազոհությունը կամ ինքնամոռա ցումը հատուկ է մարդուն արդեն իր ծագմամբ. նա ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ: Սակայն, մեղք գործելու պահից սկսած, մարդու բնույթը սկսեց փոխվել և ժամանակի ընթացքում այնքան փոխվեց դեպի վատը, որ եսասիրու թյունը դարձավ նրա բնավորության գլխավոր գիծը՝ խլացնելով անձնազոհությա նը՝ որպես Աստծո սիրո հատկություն: Եվ, այնուամենայնիվ, չնայած մարդու վրա ազդող մեղքի ուժին, նրան չի հաջողվում մարդու մեջ սպանել աստվածային սկիզ բը: Սուրբ Հոգին, որ Քրիստոսի լիությամբ ուղարկվեց երկիր այն բանից հետո, երբ Նա զոհաբերեց Իրեն՝ հանուն մեղավորի բարօրության, զսպում է մեղքի ուժը և վերահսկում նրա գործունեությունը: Ցանկացած աղետ` երկրաշարժ, քաղց, համաճարակ և այլն, ցավ ու կարեկ ցանք է առաջացնում մարդկանց մեջ, և նրանք արձագանքում են, մասնակից լի նում մարդկային վշտին: Նրանք փոստի միջոցով հագուստ, կոշիկ, դեղորայք են ուղարկում և գումարային փոխանցումներ կատարում, կիսվում բարության իրենց խոսքով, զոհաբերություններ անում կարիքավորների համար: Ոմանք էլ գնում են աղետի վայրերը, որպեսզի օգնեն՝ վերացնելու տարերքի կործանարար հետևանք ները: Էկոլոգիական աղետների զոհ են դառնում տասնյակ և հարյուր հազարավոր մարդիկ. սակայն միայն դա չէ, որ մարդկանց մեջ ցանկություն և պատրաստակա մություն է առաջացնում՝ նյութական ու այլ արժեքներ հասցնելու տուժածներին: Ահա բոլորովին էլ ոչ լիակատար ցանկը այն դժբախտությունների ու կարիքների, որտեղ զոհաբերական ծառայություն է պահանջվում. անբուժելի հիվանդություն ներով տառապող անձնավորություններ, միայնակ ծերեր, հաշմանդամներ, հար բեցողներ, անտուններ, լքված նորածիններ, առանց կերակրողի մնացած աղքատ ընտանիքներ ևայլն: Մեղսավոր ստրկության մեջ հայտնված մարդկությունն անթիվ-անհամար ու աննկարագրելի տառապանքներ է կրում: Ամենուր օգնության ճիչ է հնչում, ամե նուր օգնող ձեռք է հարկավոր: Աստվածաշունչն ասում է. «Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար» (Սաղմոս 41.1): «Մի՞թե ես օրը դժվարությամբ անց կացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել» (Հոբ 30.25)։ «Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել» (Հոբ 31.17):
101
ապրիլ
3
Ես կկրեմ Հոր պատիժը
Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն (Հովհաննես 12.25)։
Հանուն մերձավորների ցանկացած տառապանք կրելու պատրաստակամու թյուն, հրաժարվել ինքդ քեզնից, քեզ վրա վերցնել ուրիշների մեղավորությունը և դրա համար դաժան պատիժ կրել ընդհուպ մինչև կյանքից զրկվելը… դա խոսում է այդպիսի մարդկանց բարոյական բարձր վիճակի մասին և ճշմարտապես արտա ցոլում է Աստծո սերը նրանց հոգիներում: Նման արարքները միայն հիացմունք ու շնորհակալություն են ծնում Աստծո հանդեպ` մարդկանց վրա ունեցած Նրա ազ դեցության համար: Եվ միայն Աստված գիտի, թե մարդկության պատմության մեջ անձնազոհության հոգի ունեցող որքա՜ն այդպիսի մարդիկ են եղել: «Սեղանապետ (պալատական հին Ռուսիայում, ով ծառայում էր իշխանա կան կամ թագավորական սեղանին) Ժելյաբուժսկին այնպիսի հանցանքի մեջ է հայտնվում, որն, ըստ արդարադատության, արժանի էր հասարակական պատժի ևաքսորի, ինչին և դատապարտում է նրան զինվորական դատարանը: Տիրակալ Պետրոս Մեծը հաստատում է այդ դատավճիռը: Մեղադրյալի որդին, երիտասարդ ևերևելի մի անձնավորություն, իմանալով այդ դատավճռի մասին, ընկնում է տի րակալի ոտքերը, երբ նա դուրս էր գալիս պալատից, և արցունքն աչքերին աղա ղակում. — Ձե՜րդ վեհափառություն, չեմ համարձակվում աղերսել ձեզ, գանգատվել դա տավճռից, որ սահմանել է դատարանը հորս հանդեպ: Ես գիտեմ, որ դա է միակ արդարադատությունը, սակայն ես խնդրում եմ միայն քո գթասրտությունը` իմ հոր հանցանքը և պատիժը, որին արժանացել է, դնել իմ վրա: Իր ծերության ու թուլության պատճառով նա չի կարող դիմանալ այդ պատժին: Իսկ ես երիտասարդ եմ ու առողջ, ավելի հեշտ կդիմանամ և դրանով կվճարեմ իմ ծննդյան համար: Եվ այս ձևով, չխախտելով քո արդարադատությունը, կփրկեմ նաև իմ մորը, ով չի կարող դիմանալ ամուսնուց զրկվելու այդքան դառը վշտին: Իսկ իմ անչափահաս եղբայրներին ու քույրերին կազատեմ անտանելի որբությունից ու մեր ամբողջ ցե ղի անպատվությունից: Պետրոսը, հուզվելով ու ցնցվելով որդիական այդ նուրբ սիրուց, բարձրացրեց նրան ու համբուրելով ասաց. — Հանուն այնպիսի որդու ծնունդի, ինչպիսին դու ես, ներում եմ քո հորը և վե րադարձնում նրան իր ընտանիքին: Իսկ քեզ պարգևատրում եմ նրա դիրքով ու պաշտոնով՝ հուսալով, որ ավելի լավ կկատարես այդ պաշտոնը, քան քո հայրը» (Ի. Սուդնիկովա): Ինքնամերժման նման արարքները, հատկապես եթե դրանք կատարում են Աստծուն մասամբ կամ բոլորովին չճանաչող մարդիկ, կարող են հարցեր առա ջացնել մեր մեջ` ի՞նչ դրդապատճառներով կամ մղումներով են շարժվում այդ մարդիկ՝ կատարելով նման արարքներ: Միգուցե, նրանք ցանկանում են փառավո րե՞լ իրենց: Մեզ տրված չէ դա իմանալ: Մարդկանց արարքների դրդապատճառնե րը դատելը Աստծո գործն է, և Նա է տալիս նման գործերի գնահատականը: 102
ապրիլ
Բոլոր հավատացյալների հոր անձնազոհությունը – մաս 1
4
Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։ Եվ նրա սիրտը հավատարիմ գտար Քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր (Նեեմիա 9.7-8):
Աբրահամը` Աստծո ընտրած ժողովրդի հայրն ու տոհմապետը, բոլոր հավա տացյալների հայրը, լցված էր անձնազոհության հոգով: Աստված հայտնվեց Աբ րահամին, երբ նա ապրում էր քաղդեական Ուր քաղաքում: Այդ քաղաքում կռա պաշտության խավարն էր թագավորում: Աստված հայտնվեց, որպեսզի նրա վրա առանձնահատուկ պատմական` տիեզերական ծավալի առաքելություն դնի: Աստծո ծրագրի համաձայն՝ Աբրահամը պետք է թողներ այդ հեթանոսական քաղաքը, տեղափոխվեր Քանան և թափառական կենսաձև վարեր՝ զբաղվելով անասնապահությամբ ու չունենալով մշտական բնակության վայր: Այդ ժամա նակներում թողնել քաղաքակիրթ քաղաքն՝ իր լիովին հարմարավետ կենսաձևով և բռնել անհայտության ուղիները, ապրել վրաններում և անիվների վրա, որպես «օտարներ և պանդուխտներ», այն մարդկանց համար չէր, ովքեր անձնազոհու թյան հոգի չունեին: Վտանգների ու զրկանքների կյանքը, անհարմարությունների և անդուլ տագնապների ու վախերի կյանքն այն մարդկանց համար չէ, ովքեր զուրկ են քաջությունից, վճռականությունից ու վստահությունից: Սակայն Աբրա համը հավատացյալ անձնավորություն էր, և Աստծո հայտնվելը նրա կյանքում մե ծագույն, բացառիկ առավելություն էր նրա համար: Դա բավականաչափ գնահա տելու համար ժամանակ է հարկավոր: Ընդ որում, գիտակցել Աստծո կողմից իր վրա դրված այդ առաքելության հսկայական նշանակությունը և կարևորությունը հնարավոր էր միայն հավատով, իսկ Աբրահամն ուներ այդ հավատքը, որովհետև նա, առաքյալի վկայությամբ, հնազանդվեց (ընդ որում, հնազանդվեց անվերա պահորեն – ծանոթություն հեղինակի), երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում (Եբրայեցիներին 11.8)։ Աբրահամի համար ոչ մի նշանակություն չուներ այս ամբողջ աշխարհն իր ու նայնությամբ ու անընդհատ «հողմերի հետևից ընկնելու» մրցավազքով, քանի որ խոսքը մեծ Աստծուն, տիեզերքի Տիրակալին հնազանդվելու մասին էր: Նա, ով այս կյանքն ունայնություն ու աղբ էր համարում, իսկ իրեն` «հող ու մոխիր», և ամեն ինչ՝ վնաս՝ Աստծո կամքի «գերազանց գիտության» և այն կատարելու համար, պատրաստ էր հրաժարվել այդ անցողիկ աշխարհի երևութական բարիքներից, միայն թե դա համապատասխանի Տիրոջ հավերժական դիտավորություններին ու ծրագրին: Աբրահամը թեթևորեն և անխոս թողեց քաղաքակիրթ աշխարհն ու գնաց իր հավատարիմ, անփոփոխ ու ճշմարիտ կյանքի Տիրակալի և սիրո Աղբ յուրի հետևից: Ի՞նչ նշանակություն ունեն այս աշխարհի բոլոր, այսպես կոչված, գանձերը ճշմարիտ Գանձի և թանկագին Մարգարտի`Տիրոջ, մեր Փրկչի համե մատ:
103
ապրիլ
5
Բոլոր հավատացյալների հոր անձնազոհությունը – մաս 2
Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց… Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն (Եբրայեցիներին 11.17,19)։
Կյանքի բոլոր իրավիճակներում Աբրահամն անփոփոխ կերպով ճշմարիտ անձ նազոհություն էր դրսևորում: Ուրիշների հետաքրքրություններն ու կարիքները նա առաջին տեղում էր դնում` ավելի բարձր, քան իր սեփականը: Հիշեք, թե ինչպես վարվեց նա, երբ իր հոտի հովիվների և Ղովտի հոտի հովիվների միջև միանգա մայն լուրջ վեճ բռնկվեց արոտավայրի՜ պատճառով: Աբրահամն այդ ժամանակ իր ազգականին ասաց. «Ինչո՞ւ պետք է մենք վիճենք: Արոտավայրի պատճառո՞վ: Մի՞թե հողերը քիչ են: Ահա նա ամբողջովին քո առջև է: Ընտրի՛ր: Եվ մենք կբա ժանվենք, միայն թե կարիք չկա վիճաբանելու: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ: Եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ: Ահա՜ ամբողջը»: Աբրահամն իր համար շահ չէր որոնում: Ու թեև նա բոլոր առումներով ընտրելու իրավունք ուներ, չօգտվեց դրանից, այլ Ղովտին առաջարկեց ընտրության իրավունքը` «ընտրի՛ր այն արո տավայրը, որը քեզ դուր է գալիս, իսկ վատը թող մնա ինձ»: Այսպիսի արարքի ըն դունակ է միայն նա, ում հատուկ է անձնազոհության հոգին, ով իր շահերն ամենից բարձր չի դասում, ևով պատրաստ է գնալ զիջումների ու զոհաբերության՝ հանուն ուրիշների շահերի ու բարօրության: Սակայն բարոյական առումով չգերազանցված անձնուրացության և ինքնազո հաբերման արարքը Աբրահամը դրսևորեց այն ժամանակ, երբ Տերը նրան ասաց. «Աբրահա՛մ»։ Նա արձագանքեց. «Ահա՛ ես»։ Աստված ասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սա րերից մեկի վրա, որ քեզ կասեմ» (Ծննդոց 22.1-2): Սուրբ Գիրքը խիստ և հակիրճ, առանց որևէ ավելորդ բառի, ներկայացնում է Աստծո այդ աննախադեպ հրա հանգը: Աստվածաշնչյան տարեգրության շրջանակներից դուրս են մնում բոլոր հոգեցունց տառապանքները, մինչև վերջ հոգին ճնշող կասկածները, հոգին, հո գեկանն ու մարմինը ցնցող չար գայթակղությունները, ողջ էությունը տանջալիո րեն բզկտող դաժան տատանումները… բոլորը, բոլորը դուրս են մնում աստվածա շնչյան պատմությունից: Աբրահամը շփոթության մեջ էր, կասկածները կրծում էին նրա հոգին… Ողջակեզ անել սիրելի զավակի՞ն… ինչպե՞ս կարելի է նման բան… Զոհաբերել նրան, ում Աստված Ի՞նքն էր պարգևել հրաշալի կերպով… Մի՞թե հնա րավոր է այդպիսի բան: Եվ ինչո՞ւ: Ի՞նչ նպատակով: Ամբողջ գիշեր Աբրահամն աղերսում էր Աստծուն, որ այցելի իրեն և պարզաբանի այդպիսի զոհաբերության անհրաժեշտությունը: Ավաղ, Աստված լռում էր: Եվ միակ բանը, որ օգնում էր Աբ րահամին այդ խորհրդավոր պայքարում, որպեսզի Իսահակին զոհաբերելու վճիռ կայացնի, հավերժական Աստծո խոսքն էր, որ «Աստված կարող է Իսահակին մե ռելներից էլ հարություն տալ»: Ահա՜ հավատը: Ահա՜ բոլոր հավատացյալների հոր անձնուրացությունը: Ահա՜ նրա սերն Աստծո հանդեպ և հնազանդությունը Նրա խոսքին: 104
Անձնուրաց մարդը
ապրիլ
6
Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ (Մատթեոս 19.30)։
Անձնուրաց մարդուն խորթ է եսասիրության հոգին՝ իր ամենատարբեր դրսևո րումներով, և նա չի խրախուսում հոգու մեջ ամեն բարի ու սուրբ բան կործանող այդ երևույթը: Այդպիսի մարդը զգայուն չէ թունավոր քննադատության հանդեպ: Նա չի վիրավորվում, երբ անգիտակցաբար ուշադրության չեն արժանացնում իրեն: Նա չի ձգտում հաղթող լինել կարծիքների ազատ փոխանակումների ժա մանակ, անկախ նրանից՝ նեղ է զրույցի մասնակիցների շրջանակը, թե լայն: Սա կայն նա կտրականապես դեմ է այն բանին, որ որևէ մեկը ձոն հղի իր հասցեին, որովհետև դա վիրավորական է իր համար, և նման քայլերը նվաստացնում են իր արժանիքները: Նման դեպքերում այդ մարդու արձագանքը նման «գործողություն ներին» ևս կլինի անսովոր, երբեմն` անկանխատեսելի: Ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկին ուներ բնավորության մի գիծ, որն անմի ջականորեն վերաբերում է մեր թեմային: Նա չէր սիրում, երբ որևէ մեկը գրառում էր իր կարծիքը կամ մտորումները: Կ. Չուկովսկին հիշում է. «Մի անգամ Գորկին, նկատելով, որ իմ ձեռքին մատիտ կա և ես պատրաստվում եմ գրի առնել իր խոս քերը սերունդների համար, մոտեցավ ինձ և դժգոհ տոնով ասաց. «Ես ինքս էլ կա րողանում եմ քիչումիչ գրել: Եթե որևէ բանի կարիք լինի, ես ինքս ինչ-որ կերպ կգրեմ»: Ես պատրաստ էի գետնի տակն անցնել և միայն տասը տարի անց թեթև շունչ քաշեցի՝ իմանալով, որ նման դեպքերում Ալեքսեյ Մաքսիմովիչը միայն ինձ վրա չէ, որ հարձակվում էր: Նրա ընտանիքում երկար ժամանակ ապրում էր գեղանկարիչ Ի. Ռակիտսկին, ով համեստ, պարզասիրտ, լռակյաց անձնավորություն էր, միշտ պատրաստ ծառայելու: Այդ Ռակիտսկին (կամ, ինչպես նրան ընտանիքում անվա նում էին, Սոլովեյը) շատ մանրամասն օրագիր էր պահում, որտեղ գրառում էր Գոր կու խոսքերը տարբեր գրքերի, իրադարձությունների, մարդկանց ու երևույթների մասին: Նրա մոտ մի քանի այդպիսի թանկարժեք տետր էր հավաքվել: Մի անգամ մտնելով Ռակիտսկու սենյակը և նրա մոտ տեսնելով այդ տետրերը՝ Գորկին դժգոհ տոնով պահանջեց, որ նա անմիջապես վառարանը նետի դրանք: Եվ Ռակիտսկին, հոգեկան տանջալի ցավ զգալով, անխոս ենթարկվեց Ալեքսեյ Մաքսիմովիչի պահանջին՝ հասկանալով, որ այստեղ հարցը կամակորությունը չէ։ Գորկին սկզբունքորեն չի ցանկանում հանդես գալ գուշակի դերում, ում խոսքերը գրառվում են որպես խրատ՝ գալիք դարերի համար («Ժամանակակիցներ»): Մեր մեղավոր, նողկալի, գաճաճ ես-ը ծարավի է, որ ցանկացած եղանակով մե ծարեն ու հաստատեն իրեն, որովհետև անձնուրացության հոգին բացարձակա պես խորթ է նրան: «Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խո նարհեցնի, կբարձրացվի» (Մատթեոս 23.12)։
105
ապրիլ
7
Թատերականացված կուռք
Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում (Հռոմեացինե րին 7.18)։
Մեր մոլորակի բնակիչներն իրենց հպարտ ու եսասիրական ես-ի` թատերակա նացված բռնակալական կուռքի խղճուկ ստրուկներն են: Կուռք, որին ջանասիրա բար ծառայում են ևանշեղորեն կատարում նրա կամքը: Իսպանացի նշանավոր գեղանկարիչ Սալվադոր Դալին, ով «իրեն հանճար էր համարում և հետաքրքրվում էր միայն իր սեփական անձով», գրում է. «Ես շատ եմ հոգում իմ առողջության մասին և ամեն հնարավորն անում, որ պահպանեմ կյանքը աշխարհի ամենանշանավոր գիտակցության, այսինքն` իմ մեջ»: «Ամեն առավոտ արթնանալով՝ ես մեծագույն բավականություն եմ զգում… դա Սալվադոր Դալին լինելու բավականությունն է, և լիակատար հիացմունքի մեջ ես ինձ հարց եմ տալիս` այժմ նա` հենց այդ Սալվադոր Դալին, ուրիշ ի՞նչ հրաշքներով կզարմացնի աշխարհին: Եվ յուրաքանչյուր նոր օրվա հետ ինձ համար ավելի ու ավելի դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս կարող են ապրել ուրիշները, եթե նրանք երջանկություն չեն ունեցել ծնվել որպես… Սալվադոր Դալի» (Գ. Գաև): Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ Դալիի եսակենտրոնությունը բացահայտո րեն ախտաբանական բնույթ է կրում: Թող այդպես լինի, սակայն դեռևս պետք է հասնել այդ վիճակին: Անբարոյականության ինչպիսի՜ ցածր մակարդակի պետք է իջնենք, որպեսզի մեզնից հեռացնենք, ազատվենք այն հիասքանչ, անկրկնելի կատարելությունից, հենց սկզբից մեր մեջ դրված Աստծո պատկերի ու նմանու թյան գեղեցկությունից: Եսասիրությունը Եդեմի բնակիչների բարոյականության մի մասը չէր: Մարդկային հոգիներում նա իր բույնը հյուսեց այն ժամանակ, երբ մեր նախածնողները, ուշադրություն չդարձնելով հրեշտակների խորհուրդներին ու նախազգուշացումներին, ճակատագրական շփման մեջ մտան եսաիրությունն ու փառասիրությունը սկզբնավորողի հետ: Այդ շփումը՝ ընկած քերովբեի հետ, անեծքի վերածվեց մեր նախածնողների ու նրանց բոլոր սերունդների համար: Այդ ժամանակ օձը` Արուսյակի միջնորդը, չարի ու բարու գիտության ծառի մոտ խո րամանկորեն հորինված փաստարկներով այն միտքը ներշնչեց մեր նախամորը, որ Աստված ինքնասեր և փառասեր Կառավարիչ է, Ով թաքցնում է գաղտնիքներն Իր ստեղծած էակներից: Ինչպես նաև չի ցանկանում, որ նրանք կատարելագործ վեն և հասնեն զարգացման բարձրագույն աստիճանի. ահա թե ինչու նրանք այդ քան խղճուկ են ու սահմանափակ: Իսկ դրան կարելի է հասնել, եթե հակառակվեն բարու և չարի գիտության ծառի պտուղներն ուտելու արգելքին: Դրանով իրենք մուտք կունենան աներևակայելի գաղտնիքների ու իմաստության չլսված գան ձերի ոլորտը: Եվ մեր նախածնողներն ականջալուր եղան այդ կեղծիքին ու խա բեությանը, իսկ Աստծո հեղինակությունը ոտնահարվեց, մեր ես-ը ավելի բարձր դասվեց Աստծուց: Այդ ժամանակից ի վեր եսասիրությունն իշխում է մարդու կեն սագործունեության բոլոր բնագավառներում: «Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում» (Հռոմեացիներին 7.18): 106
«Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»
ապրիլ
8
Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից (Սաղմոսներ 19.13)։
Մեր վիճակը` մեր եսասիրական, մեղավոր ես-ի ստրկական վիճակը Պողոս առաքյալն անվանել է աղետալի: «Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատա պարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հի սուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներին 7.24-25)։ Եսայի մարգարեն այսպես է փոխանցում այդ վեհ և հանդիսավոր ճշմարտությունը. «Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի գերյալը կազատագրվի՞»։ Որովհետև այսպես է ասում Տե րը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ Ես Ինքս կվիճեմ և քո որդիներին Ե՛ս կփրկեմ» (Եսայիա 49.24-25)։ Քրիստոսը երկրի վրա պայքարեց չարի ուժերի դեմ և հաղթեց նրանց այդ դա ժան մարտում: Եվ Նա յուրաքնաչյուր մարդու օգնություն է երաշխավորում սեփա կան ես-ի դեմ պայքարում: Գողգոթայի խաչի մահը իրավունք և իշխանություն տվեց Քրիստոսին երկիր ուղարկելու «ուրիշ Մխիթարիչի»` Սուրբ Հոգուն, Ով Ին քը կպայքարի մեր հոգու հակառակորդի ու բռնակալի դեմ, եթե մենք թույլ տանք Նրան կատարելու լիակատար փոփոխությունը` վերից ծնունդը մեր հոգում: Հենց Նա է իրականացնում Քրիստոսի զոհաբերության ու հաղթանակի արդյունքները մեր մեջ՝ ազատելով մեղավոր, հպարտ ես-ի բռնակալությունից: Տիտանական պայքար է ընթանում յուրաքանչյուր հոգու համար, և յուրաքանչ յուր մարդ կարող է հաջողություն ունենալ այդ պայքարում, եթե օգնության դիմի Աստծուն և իր հոգու տաճարը հանձնի Սուրբ Հոգու լիակատար իշխանությանն ու սեփականությանը. այնպես, ինչպես ասվում է Աստվածաշնչում. «Թող Իմ պահ պանությանը կառչի, Ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի Ինձ հետ» (Եսայի 27.5)։ Վերից ծնունդը պարտադիր պետք է տեղի ունենա մեր հոգում: Հակառակ դեպ քում մենք չենք կարող ո՛չ տեսնել Աստծո թագավորությունը ևո՛չ էլ մտնել այնտեղ: Վերից ծնունդը մարդու բնավորության ծնունդն է երկնայինի նմանությամբ, որի մեջ չկա եսասիրություն։ Այդ դեպքում մարդը դառնում է անձնազոհ և պատրաստ է հանուն ուրիշի, հանուն մերձավորի բարօրության ու շահերի զոհաբերելու ամեն ինչ, անգամ սեփական կյանքը:
107
ապրիլ
9
«Թող ուրանա ինքն իրեն»
Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատ թեոս 16.24)։
Երբ Տերը մեր հոգին ազատագրի հպարտությունից ու եսասիրությունից, մենք երանելի վիճակի մեջ կլինենք, որովհետև ազատագրվել ենք մեր ինքնասեր ես-ի ճնշող տիրապետությունից: Այդ ժամանակ մենք փառք չենք որոնի, չենք ընկնի այս աշխարհի պատրանքների ու տեսիլքների հետևից, մենք կախարդված ու կապված չենք լինի երկրային այս կարճատև կյանքի «առավելություններով» ու «մենաշնորհներով»: «Մարդու ճշմարիտ արժեքն առաջին հերթին որոշվում է նրանով, թե ինչ աստի ճանի ևինչով կարող է նա ազատագրվել սեփական ես-ից», - ասել է Ա. Էյնշտեյնը: «Ազատությունը սեփական ես-ից՝ մեծ ֆիզիկոսի համար նշանակում է ազա տություն եսասիրական մղումներից»: «Էյնշտեյնն իր եկամուտների մեծ մասը բաժանում էր ընկերներին ու ծանոթներին, իսկ երբեմն` բոլորովին անծանոթ մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով դրամի կարիք ունենին կամ հավաս տիացնում էին, որ կարիք ունեն… նա գիտակցաբար սահմանափակում էր իր պա հանջմունքները… «Ինձ համար շատ ավելի մեծ բավականություն է տալը, քան վերցնելը, - գրում է Էյնշտեյնն իր ընկերոջը` նոբելյան մրցանակի դափնեկիր Մ. Բոռնին: - Ես երբեք ինձ կարևոր անձնավորություն չեմ համարել… Ես շատ այդպիսի մարդկանց գի տեմ ևոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են հենց ինձնից ինչ-որ կուռք սարքում»… «Էյնշտեյնի մեջ բոլորովին բացակայում էր փառասիրությունը: Նա երբեք փառքի չէր ձգտում» (Գ. Գաև): «Խելամիտ չեմ համարում պաշտպանել իմ աշխատանքի արդյունքներն այնպես, կարծես նրանք իմ անձնական «սեփա կանությունն» են» (Խոսքը վերաբերում է Հարաբերականության տեսությանը, որն Էյնշտեյնն իր «սեփականությունը» չէր համարում․ ահա՜ դատողություն՝ աստվա ծաշնչյան ճշմարտության հոգով – ծանոթությունը հեղինակի) (Դ. Բրայեն): Կ. Ս. Ստանիսլավսկին դերասան էր, ռեժիսոր, թատրոնի տեսաբան: Ահա թե ինչ է գրում նա, երբ իր խմբագիրը տեքստերը ձևափոխելու թույլտվություն է խնդրում. «Ավելորդ ձևականությունների հետևից մի՛ ընկեք. ջնջե՛ք այն ամենն, ինչն ավե լորդ եք համարում: Ես ոչ մի կապվածություն և սեր չունեմ իմ գրական «ստեղծա գործությունների» հանդեպ… Ինչ վերաբերում է Չեխովի մասին իմ հոդվածներին` փոխեք, հանեք, հեռացրեք բոլորովին… որքան շատ վերափոխեք և ջնջեք, այն քան լավ» (Լ. Գուրևիչ): Պարզապես զարմանալի է: Ստանիսլավսկու մոտ լիովին բացակայում են հե ղինակային հավակնությունները: Գրողի ինքնասիրահարվածությունը խորթ էր նրան. նա համակված չէր դրանով: Նա այն կարծիքին չէր, որ խմբագրի կողմից արված փոփոխությունները հարձակում է իր հեղինակային իրավունքների կամ հեղինակության դեմ: Անկասկած է, որ նրան հատուկ էր ինքնամերժումը:
108
Տալով իր կյանքը՝ հանուն ուրիշների
ապրիլ
10
Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին… որոնք կյանքս փրկելու համար իրենց պա րանոցը սրի տակ դրեցին (Հռոմեացիներին 16.3-4):
Հավանաբար, դժվար է գտնել մի մարդու անգամ, ով ոչինչ չի լսել Մաքսիմիլիան Կոլբեի մասին: Գտնվելով ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում` Օս վենցիմում, նա կամավոր որոշում է քաղցի միջոցով մահանալ մեկ այլ բանտարկ յալի փոխարեն, ով վիճակահանության համաձայն պետք է մահապատժի են թարկվեր: Սակայն ո՞վ գիտի, օրինակ, այն մարդու անունը, ով Կոլբեից ավելի վաղ ինքնազոհաբերության նման քայլ է կատարել: Մի անգամ գիշերը հրդեհվում է Կահիրեի տաճարի մզկիթը: Այն ամբողջովին մոխրի է վերածվում: Մահմեդականները կասկածում են, որ դա քրիստոնյաների ձեռքի գործն է ևի պատասխան՝ սկսում են այրել նրանց տները: Եգիպտոսի կա ռավարիչը բռնում է նրանցից մի քանիսին, ովքեր այրել էին քրիստոնյաների տնե րը, և նրանց բոլորին հավաքում է մի վայրում: Ապա հրամայում է հավաքվածների թվին համապատասխան վիճակահանություն անցկացնել: Վիճակահանության թղթերից որոշների վրա գրված էր «մահապատիժ», մյուսների վրա` «կտրել ձեռ քերը», երրորդների վրա` «մտրակահարություն»: Այնուհետև այդ թղթերը բաժա նում են բռնվածներին և յուրաքանչյուրի հետ վարվում այնպես, ինչպես գրված է վիճակահանության թղթում: Եվ ահա «մահապատիժ» պիտակով թուղթ է ընկնում մի մարդու, ով ասում է. — Ես չեմ վախենում մահապատժից, սակայն ես ունեմ մայր, ով ինձնից բացի ոչ ոք չունի: Նրա կողքին կանգնած էր մեկը, ում վիճակահանությամբ բաժին էր ընկել «մտրակահարություն»: Նա իր վիճակը տալիս է կողքին կանգնածին, իսկ իրեն վերցնում նրա «մահապատիժ» վիճակը՝ ասելով. — Ես մայր չունեմ: Նրան մահապատժի են ենթարկում, իսկ մյուսին պատժում մտրակահարու թյամբ: Անկասկած է, որ մարդկության պատմության մեջ քիչ չեն նմանատիպ դեպ քերը, երբ մարդիկ զոհաբերել են իրենց կյանքը՝ հանուն ուրիշների փրկության: Ընդ որում, մարդիկ պատրաստակամություն են հայտնել՝ իրենց զոհաբերելու ամենատարբեր իրավիճակներում: Պատանիները պատերազմ են գնացել իրենց հարազատների կամ մերձավորների փոխարեն և զոհվել: Նետվել են ջուրը` փրկե լու խեղդվողին, որոնց հաջողվել է փրկել, իսկ ահա իրենք զոհվել են: Նրանք նետ վել են այրվող շինություն և անխուսափելի մահից փրկել ուրիշներին, իսկ ահա իրենք հետագայում մահացել են ստացած այրվածքներից: Մի խոսքով դժվար է թվարկել այն բոլոր իրավիճակները, երբ այդ մարդիկ զոհաբերել են իրենց կյանքը՝ հանուն ուրիշների բարօրության: Ինքնազոհաբերության բոլոր փաստերը վկա յում են այն մասին, որ ինչ էլ եղած լինի, մարդկանց մեջ չի անհետացել Քրիստոսի կերպարը, և Աստծո Հոգին շարունակում է աշխատել նրանց հոգիներում՝ ցանկա նալով նրանց փրկել հավերժական մահից:
109
ապրիլ
11
Վտանգելով իր կյանքը
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին (Ա Թագավորաց 19.5):
Սուրբ Գրքի էջերում մենք շատ մարդկանց մասին ենք կարդում, ովքեր պատ րաստակամ են եղել՝ զոհաբերելու իրենց կյանքը հանուն ուրիշների: Այդպիսին էր բոլոր հավատացյալների հայր Աբրահամը, ում հատուկ էր անձնազոհության հո գին՝ հանուն ուրիշների բարօրության: Նրա արարքներից ո՞ր մեկն է հաստատում դա: Աստվածաշունչը ներկայացնում է, թե ինչպես չորս թագավորների միավոր ված բանակը` Քոդողագոմորի գլխավորությամբ, ջախջախում է հինգ թագավոր ների միացյալ բանակին, որոնց թվում էր նաև Սոդոմի թագավորը, կողոպտում մի ամբողջ շարք քաղաքներ և գերեվարում նրանց բնակիչներին: Գերի է վերց վում նաև Ղովտը և նրա ողջ ընտանիքը: Երբ փրկված զինվորներից մեկը Աբրա համին հայտնում է այդ մասին, նա, առանց հապաղելու, զինում է իր մարդկանց և գլուխ կանգնելով աշխարհազորայիններին՝ արշավում է բռնազավթողների հետևից: Այդ կայծակնային, սրընթաց հետապնդմանը մասնակցում է ծիծաղելիո րեն քիչ թվով մարդ` ընդամենը 318: Սակայն Աբրահամի այդ փոքրաթիվ «զորքի» գրոհն ավարտվում է չորս թագավորների միացյալ բանակի ամոթալի փախուս տով և լիակատար պարտությամբ: Այդ մարտական գործողության արդյունքում ազատագրվում է Ղովտը, նրա ընտանիքը, գերի վերցված ողջ ժողովուրդը, ինչպես նաև վերադարձվում է նրանց ունեցվածքը: Եվ այսպես, պատերազմը մարդկանց անխուսափելի կործանումն է: Աբրա համն, անկասկած, հասկանում էր դա: Հասկանում էր նաև այն, որ ինքը կարող է զոհվել սպասվելիք մարտում, սակայն հանուն իր հարազատների փրկության նա պատրաստ էր ամեն ինչի: Սեփրան ու Ֆուան հրեա մանկաբարձներ էին: Եգիպտացիների թագավորը` փարավոնը, որոշում է բնաջնջել հրեա ժողովրդին: Նա կանչում է այդ երկու ման կաբարձներին և հրամայում, որ ծնունդ ընդունելիս սպանեն տղա նորածիններին, իսկ աղջիկներին կենդանի թողնեն: Սակայն այդ աստվածավախ կանայք ավելի շատ Աստծուն են ենթարկվում, քան մարդուն, և թույլ չեն տալիս այդպիսի բար բարոսական մանկասպանություն՝ դա փարավոնին բացատրելով հրեա կանանց առողջության առանձնահատկությամբ: Արդյո՞ք այդ մանկաբարձները չվտանգե ցին իրենց կյանքը, հանուն երեխաների փրկության՝ հակառակ գնալով փարավո նի կամքին: Անկասկած, փարավոնն անհնազանդության պատճառով կարող էր մահապատժի ենթարկել նրանց: Հեթանոս Ռախաբը թեթև վարքի տեր կին էր: Երբ Հեսու Նավեն երկու հետա խույզներին ուղարկեց, որ տեղեկություններ հավաքեն Երիքովի ու նրա շրջակայ քի մասին, նրանք եկան այդ կնոջ տուն: Երիքովին թագավորին լուր հասցրին այդ մասին, և նա զինվորներ ուղարկեց այնտեղ, որպեսզի բռնեն հետախույզներին: Սակայն Ռախաբը թաքցրեց նրանց և ասաց, որ հետախույզներն արդեն գնացել են: Այսպիսով, հետախույզների կյանքը փրկվեց: Սակայն ի՞նչ գնով: Փրկելով հե տախույզներին՝ Ռախաբը վտանգեց իր կյանքը: 110
Դատապարտված մահվան
ապրիլ
12
Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր (Առակ ներ 24.11)։
Բ. Շիրյաևը «Անմար ճրագակալ» իր ստեղծագործության մեջ նկարագրում է հի շարժան մի դեպք՝ Սոլովյան ճամբարների աքսորյալների կյանքից: «Երբ գարնան առաջին շունչը հալեցնում է սառցե ծածկոցները, սարսափելի է դառնում Սպիտակ ծովը: Ոչ ոք չի համարձակվում ծով մտցնել փոքրիկ նավակնե րը, երբ արտաքինից խաղաղ ծովը ծածկված է փխրուն, նոր հալված և դանդաղ շարժվող սառույցով: Նրանից դու չե՜ս կարող փրկվել: Նա ամուր կբռնի նավակն իր ճերմակ թաթերով ու կտանի այնտեղ` Կեսգիշեր, որտեղից հետդարձ չկա: Ապրիլյան մթնշաղային օրերից մեկի ժամանակ նավամատույցին մարդկանց մի խումբ էր կանգնած՝ վանականներ, պաշտպանությունը հսկող չեկիստներ, աքսո րի մեջ գտնվող ձկնորսներ, մեծամասամբ` հոգևորականություն: Բոլորն անթարթ նայում էին հեռուները: — Կկորչեն նրանց հոգիներն, ախր, կկորչեն, - ասաց ծեր վանականը՝ մատնա ցույց անելով ծովային խավարի մեջ հազիվհազ նկատելի մի կետ, - ծովային հա լոցքից չես փախչի… — Այդ որտեղի՞ց նրանք: — Ո՞վ է բան հասկանում: Աննպատակ դուրս են եկել ևընկել հալոցքի մեջ: Հսկիչ կետի պետը, չեկիստ Կոնևը հայացքը կտրեց հեռադիտակից. — Նավակի մեջ չորս հոգի են: Երկու թիավարող, երկուսը` համազգեստով: Դա պետք է որ հենց Սուխովը լինի (Պ. Սուխովը Սոլովյան հատուկ գնդի զինվորական կոմիտեի պետն է): - Ասում ես չե՞ն կարող դուրս պրծնել, - հարցրեց չեկիստը վա նականին: — Այդպիսի դեպք չի եղել, որ առագաստանավով դուրս գան հալոցքից: Կանգնածների մեծ մասը խաչակնքեց: Ինչ-որ մեկն աղոթք շշնջաց: — Այո՜… գլուխն օրորեց չեկիստը: Վե՛րջ: Դե ինչ, կորա՜վ Սուխովը: Կորուստի մասին գրի՛ր գնդի զինվորական կոմիտեի պետին: — Դե՜, դեռ չգիտենք, ինչպես Աստված կկամենա, - լսվեց ոչ բարձրահասակ ձկնորսի ոչ բարձր ձայնը: - Ո՞վ է ինձ հետ, ո՞վ կգա հանուն Աստծո փրկելու մարդ կային հոգիները… Դու` հայր Սպիրիդոն, դու` հայր Տիխոն, մեկ էլ այս սոլովյան երկուսը… Ծո՜վը քաշեք առագաստանավը… Եկավ սոլովյան գիշերը, սակայն ոչ մեկը չհեռացավ նավամատույցից: Միայն, երբ առավոտյան խավարը սկսեց ցրվել, նրանք տեսան վերադարձող նավակը, որի մեջ ոչ թե չորս, այլ ինը մարդ կար: Եվ այդ ժամանակ բոլորը, ովքեր կանգնած էին նավամատույցին` վանականները, աքսորյալները, պահապանները, բոլորն, առանց տարբերություն դնելու, խաչակնքվելով՝ ծնկի եկան: — Ճշմարի՜տ հրաշք: Փրկե՜ց Տերը»: Եվ ո՞ւմ փրկեցին աքսորյալները` վտանգելով իրենց կյանքը: Իրենց դաժան ղե կավարին, երդվյալ անաստվածին (այդպես է նա նկարագրված գրքում): Այդ մար դիկ չուրախացան, որ նա բացահայտորեն մահվան էր դատապարտված, և վար վեցին այնպես, ինչպես Տերը վարվեց մեզ` մեղավորներիս հետ: 111
ապրիլ
13
«Չի՛ կարելի, լաստի վրա տե՜ղ չկա»
Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու» (Հովհաննես 11.16)։
Երբ մարդիկ հայտնվում են ճակատագրական իրավիճակում, դեմ առ դեմ բախ վելով մահվանը, նրանց բնավորությունը դրսևորվում է լիակատար կերպով: Եվ եթե նույնիսկ նրանք քողարկել են իրենց ճշմարիտ ներքինը, ապա ծայրահեղ իրա վիճակներում այն ի ցույց է դնում իրեն: «Սև կատու» փորձերի իր գրքում Ս. Գովորուխինը այսպիսի գրառում է տեղադ րել. «80-ական թվականների վերջում Նովոռոսիյսկի մոտ գտնվող Ցեմեսկյան ծո վածոցում ջրասույզ եղավ «Ծովակալ Նախիմով» շոգենավը: Այդ ժամանակ մենք ապրում էինք նավաշինարանի հարևանությամբ: Երբեմն ինձ մոտ էին գալիս մարդիկ, ովքեր փրկվել էին այդ սարսափելի աղետից: Հիշում եմ քաղաքակիրթ մի օրիորդի պատմություն: Նրա անունը Նատաշա էր: Իր փրկարար բաճկոնը նա տալիս է ընկերուհուն, ով լողալ չգիտեր: Ընդ որում, այդ աղջիկը մահանում է: Նատաշան ինքն էլ լողալ չգիտեր և այդ պատճառով նույնիսկ չի էլ փորձում ջուրը նետվել: Այդպես, բռնվելով ինչ-որ բռնակներից, նա շոգենավի հետ միասին սուզվում է ծովային անդունդը: Սակայն այդտեղ օդային պղպջակ է առաջանում, որը նրան մակերես է դուրս է մղում` ուղիղ դեպի լաստը: Նատաշան պատմում է. «Որքա՜ն տարբեր էր մարդկանց վարքագիծը լաստի վրա: Գիշեր էր, ականա կիր մառախուղ: Հայտնի չէր, թե ուր պետք է լողալ: Ինչ-որ մեկը լացում էր, ինչ-որ մեկն աղոթում էր, ինչ-որ մեկն էլ անգիտակից էր: Ուղևորային ավագ օգնականը (հետագայում նրան մեկընդմիշտ հեռացրին ծովից) հանեց թաց դրամապանա կը և սկսեց հաշվել դրամները, ապա բղավեց լաստին մոտեցող մարդկանց վրա. «Չի՜ կարելի, չի՛ կարելի, լաստի վրա տե՜ղ չկա…»։ Մի խոսքով սարսափելի իրա վիճակ էր…»: Դրա հետ կապված՝ հիշում եմ մի վկայություն այն մասին, թե ինչպես էին իրենց պահում մարդիկ փրկարար նավակներում, երբ խորտակվում էր «Տիտանիկը»: Հազարավոր մարդիկ թպրտում էին ջրում և օգնություն աղերսում: Այդ խելագար իրավիճակում բազմաթիվ մակույկներ ջուրն էին իջեցնում լրիվ չծանրաբեռնված: Այդ մակույկները սկզբում հեռանում էին «Տիտանիկից» անվտանգ տարածության վրա, երբ նա ջրասույզ էր լինում: Սակայն նրանք կարող էին վերադառնալ աղետի վայր և փրկել կործանվողների ինչ-որ մասի: Ավա՜ղ, դա արեցին միայն երկու մա կույկ: Մնացած մակույկներում գտնվողները դեմ էին դրան՝ ասելով, որ դա խելա միտ որոշում չէ, քանի որ այդ խեղդվող դժբախտները, փորձելով մագլցել մակույկ, կշրջեն այն, և կկործանվեն բոլորը. այդ պատճառով էլ կարիք չկա ռիսկի դիմելու… Այո՛, ռիսկի դիմում են միայն նրանք, ում հատուկ է անձնազոհության հոգին:
112
«Չափից ավելի մարդասեր»
ապրիլ
14
Բայց ես քուրձ (վշտի հագուստ – ծանոթություն հեղինակի)էի հագնում նրանց հի վանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով (Սաղմոսներ 35.13):
Բժիշկ Ֆ. Պ. Գաազի անձնազոհ ծառայությունը դժբախտ մարդկանց, իր ժամա նակակիցների և ականատեսների վկայությամբ, պարզապես անհավատալի էր: Վերցնենք, օրինակ, այսպիսի մի դեպք, որ նկարագրել է պրոֆեսոր Նովացկին: «Ես որպես ասիստենտ (օգնական) հերթապահ էի կլինիկայում (Նովացկին նոր էր ծառայության ընդունվել կլինիկայում, դա Գաազի մահվան տարին էր – ծանո թություն հեղինակի): Եվ ահա մի անգամ կարիք եղավ Ֆյոդր Պետրովիչի Եկա տերինյան հիվանդանոցում ընդունել և նրան ներկայացնել մի գյուղացի աղջկա: Նա չափազանց ծանր հիվանդությամբ էր տառապում: Այդ տասնմեկամյա տա ռապյալի դեմքը հազվադեպ հանդիպող և դաժան հիվանդագին ախտահարման գործընթացի մեջ էր, որ կոչվում է ջրային քաղցկեղ (Noma): Այն 4-5 օրվա ընթաց քում ոչնչացրել էր նրա դեմքի կեսը, քթի կմախքի և մի աչքի հետ միասին: Բացի այն, որ հիվանդությունն արագ էր ընթանում, և աղջիկը դաժան ցավեր էր զգում, ոչնչացված-մեռուկացված հյուսվածքները, քայքայվելով, այնպիսի գարշահոտու թյուն էին արձակում, որի նմանը ես հետագայում չեմ հանդիպել իմ բժշկական գործունեության քառասուն տարիների ընթացքում: Ո՛չ բժիշկները, ո՛չ բուժակնե րը, ո՛չ ծառան ևո՛չ էլ նույնիսկ հիվանդ աղջկա կողքին գտնվող և նրան քնքշորեն սիրող մայրը չէին կարողանում երկար մնալ ոչ միայն մահճակալի մոտ, այլև այն սենյակում, որտեղ պառկած էր դժբախտ տառապյալը: Եվ միայն Գաազը, ում ես բերել էի հիվանդ աղջկա մոտ, անընդմեջ ավելի քան երեք ժամ այնտեղ էր մնում: Եվ, ընդ որում, նստում էր նրա մահճակալի մոտ և գրկելով նրան՝ համբուրում ու օրհնում: Այդպիսի այցելությունները կրկնվեցին նաև հաջորդ երկու օրը, իսկ եր րորդ օրը աղջիկը մահացավ: Որքա՜ն սեր, կարեկցանք ու անձնազոհություն դրսևորեց այդ անսովոր մարդը` Գաազը՝ այցելելով Քրիստոսի փոքրագույն զավակներից մեկին` այդ սարսափելի ախտով հիվանդացած դժբախտ աղջկան: Ահա ուրիշ փաստեր ևս Գաազի անձ նազոհ ծառայությունից: 1848 թվականին Մոսկվայում մոլեգնում էր խոլերան, որ սարսափի մեջ էր գցել բոլորին: Համարվում էր, որ բավական է փոքր-ինչ հպվել հիվանդին, և վարակն ապահովված է: Սակայն այդտեղ էլ Գաազը բացառություն էր. նա գրկում ու համբուրում էր խոլերայով վարակված հիվանդներին: Դեռ ավե լին, նա մի քանի անգամ նստում էր այն լոգատաշտի մեջ, որտեղ հենց նոր խոլե րայով հիվանդն էր, ևայնտեղ մնում էր մի որոշ ժամանակ: Ի՞նչ էր դա նշանակում. ցուցադրական խիզախությո՞ւն: Մեղք է դրանում կասկածել այնպիսի խոնարհ ու անձնազոհ անձնավորության, ինչպիսին Ֆ. Գաազն էր: Նա ամեն ինչ անում էր ի բարօրություն մարդկանց և ի փառս Աստծո: Եվ այդ պատճառով էլ շատ մարդիկ նրան «խենթ» էին անվանում ու «չափից ավելի մարդասեր», մյուսներն էլ` «Աստծո մարդ», «սուրբ բժիշկ» (Ա. Կոնի):
113
ապրիլ
15
«Ջնջի՛ր ինձ»
Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղ սավոր վայելքներ ունենալ (Եբրայեցիներին 11.25):
Եթե Աբրահամը Աստծո ընտրյալ ժողովրդի նախահայրն էր, ապա Մովսեսը` նրա սերունդը, «Աստծո մարդն էր», Տեր Աստծո վստահված անձը, ում միջոցով Նա եգիպտական ստրկությունից հանեց Իր ժողովրդին և տվեց նրան Իր օրենքը: Մովսեսը ստիպված էր հասարակական բավականին ծանր բեռ կրել` մեծաթիվ ժողովրդի բնավորության բոլոր թերությունները, վտանգավոր սովորությունները, մշտական տրտունջը, անհավատությունը, Աստծո դեմ ապստամբությունը… Ոչ մի մարդ, նույնիսկ Մովսեսը, չէր կարող կրել այդ բեռը, եթե չլիներ Աստծո օգնությու նը: Եվ այդպես էլ եղավ. «Մովսեսը չդիմացավ», նա մեղք գործեց: Եվ այն էլ այնպես մեղք գործեց, որ Տերը նրան երդումով հայտարարեց, որ նա չի մտնի Ավետյաց երկիր: Մովսեսը շատ անգամներ խնդրեց այդ մասին, սակայն Աստված, ի վերջո, այսպես պատասխանեց նրան. «Բավական է, այդ մասին այլևս Ինձ հետ չխոսես» (Բ Օրենք 3.26)։ Աստծո և Մովսեսի միջև բավականին մերձ և վստահելի հարա բերություններ կային, և Տերը բարձր էր գնահատում նրա հավատարմությունը, նվիրվածությունն ու նախանձախնդրությունը: Սակայն Մովսեսի թույլ տված մեղ քի համար Նա բավական խիստ մոտեցում ցուցաբերեց` համաձայն Իր հետևյալ սկզբունքի. «Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, և ում շատ է վստահվել, նրանից է՛լ ավելին կպահանջեն» (Ղուկաս 12.48)։ Սակայն, ահա թե ինչն է բնորոշում Մովսեսին` իրեն զոհաբերելու և մեղքի պատիժը ժողովրդի հետ միասին կրելու պատրաստակամությունը: Երբ Մովսե սը Սինա սարի վրա էր, ստանալով Աստծո օրենքը և Նրա հայտնությունը՝ երկար ժամանակ չէր վերադառնում։ Ժողովուրդն օգտվեց այդ անբացատրելի անհետա ցումից և պահանջեց, որ Ահարոնն իրենց համար աստվածություն պատրաստի, որը կգնա ժողովրդի առջևից: Հավաքեցին կանանց ոսկյա օղերն ու հալեցին, և Ահարոնը դրանից ձուլածո կուռք պատրաստեց: Եվ ժողովուրդը սկսեց երկրպագել կուռքին, զոհաբերություններ անել նրան, և այդ ամենն ուղեկցվեց կրքերի, անա ռակության ու հարբեցողության վայրի խրախճանքով: Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը: Այժմ թո՛ւյլ տուր Ինձ, որ Իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։ Մովսեսը սկսեց աղերսել Աստծուն, որ Նա, հանուն Իր փառքի, այդպիսի բան չա նի: Եվ Աստված բարկությունը փոխարինեց ողորմածությամբ: Սակայն, երբ որոշ ժամանակ անց Մովսեսը սկսեց աղերսել Աստծուն, որ ների այդ մեղքը` «ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ Քո գրած գրքից», Տերն այսպես պատասխանեց. «Ով մեղանչել է Իմ դեմ, Ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից» (Ելք 32.31-33)։ Ահա նա՝ Մովսեսը`Իսրայելի հանդեպ սիրո ողջ մեծությամբ: Իսրայելը թանկ էր նրա համար, ավելի թանկ, քան իր սեփական կյանքը: Աստծո սերը զոհաբերական սեր է: Իսկ Մովսեսը թե՛ ուներ այդ սերը և թե՛ դրսևորեց այն:
114
Բարոնուհու անձնազոհությունը
ապրիլ
16
Քանի որ ես արդեն հեղում եմ Իմ արյունը, և Իմ մեկնելու (մեկ այլ թարգմանու թյամբ` հեռանալու) ժամանակը հասել է (Բ Տիմեթեոսին 4.6) ։
Արդեն հիշատակված «Անմար ճրագակալ» գրքում հեղինակը պատմում է մի կնոջ մասին, ով հայտնվել էր հատուկ նշանակության Սոլովեցյան ճամբարներում: Դա երեք կայսրուհիների օրիոդներից էր, 65-ամյա բարոնուհի, որ հայտնի էր ամ բողջ Ռուսաստանում: Սկզբում նա աշխատում էր աղյուսի գործարանում՝ քաշ տալով երկու ֆունտ ծանրությունը: Նրա վրա ծիծաղում էին. «Բարոնուհի՜: Դա ձեզ համար թագուհու պոչից քարշ գա՜լ չէ: Այ այդպե՜ս աշխատիր»: Նա աշխատում էր, իսկ երեկոյան ծնկի էր գալիս և երկար աղոթում: Այնուհետև նրան ընտրեցին որպես հավաքարար՝ գող ու անառակ կանանց խցում: Նա լվանում էր հատակը, մաքրում կեղտը, փայտ բերում, վառում վառարանը: Եվ ահա Սոլովեցյան ճամբարում բծավոր տիֆի համաճարակ բռնկվեց: Շտապ գթության քույրեր էին պահանջվում: Սանիտարական բաժանմունքի վարիչ Ֆելդ մանը եկավ կանանց բաժին և հավաքելով նրա բնակիչներին՝ համոզեց, որ կա մավոր գրվեն: Ցանկացողներ չկային: Կամավորներ չհայտնվեցին նաև այն ժա մանակ, երբ Ֆելդմանը զգայացունց կոչ արեց օգնել մահացողներին: Այդ պահին խուց մտավ հավաքարարը` փայտերի կապոցը գրկին: Շարելով փայտերը՝ նա կարողացավ լսել միայն Ֆելդմանի վերջին բառերը. — Այսպիսով, ոչ ոք չի՞ ցանկանում օգնել հիվանդներին ու մահացողներին: — Ես ցանկանում եմ, - լսվեց վառարանի մոտից: — Դո՞ւ, իսկ դու գրագե՞տ ես, ջերմաչափի հետ վարվել գիտե՞ս: — Այո՛, գրագե՜տ եմ, կարող եմ: — Բարոնուհի՜, - չկարողանալով զսպել իրեն՝ բացականչեց գող Սոնյան: Նա նույնպես կամավոր գրվեց՝ որպես գթության քույր, ինչպես բարոնուհին: Բծավոր տիֆի բաժանմունքի դռները փակվեցին ներս մտած գթության քույրե րի հետևից: Շատ քչերն էին այնտեղից դուրս գալիս: Բարոնուհին աշխատում էր մյուսներին համահավասար: Աշխատանքը շատ ծանր էր: Հիվանդները կողք կող քի պառկած էին հատակին: Նրանց անկողնային պարագաները փոխում էին քույ րերը՝ ձեռքով մաքրելով մարդկային արտաթորանքով ներծծված թեփը, որի վրա պառկած էին նրանք: Սարսափելի էր այդ բաժանմունքը: Բարոնուհին աշխատում էր օր ու գիշեր, չափավոր ու հանգիստ: Սակայն նրա ժամը հնչեց, երբ ձեռքերին ու վզին հայտնվեցին չարաբաստիկ բծերը: — Բարոնուհի՛, գնացե՛ք և պառկե՛ք հատուկ պալատում…, - ասաց նրան Ֆելդ մանը –ինքներդ չե՞ք տեսնում, ինչ է: — Ես դեռ կարող եմ 2-3 օր էլ ծառայել Տիրոջը, - պատասխանեց բարոնուհին: Նրանք կանգնած էին դեմ հանդիման` ազնվականուհին և կոմունիստ կինը: Կույսը և կրքոտ, չապաշխարած Մագդալինան: Աստծուն հավատացողը ևաթեիս տը: Երկու աշխարհների պատկանող կանայք: Զգայական, պոռթկուն Ֆելդմանը գրկեց և համբուրեց բարոնուհուն: Հեղինակը հիշում է. «Երբ նա պատմում էր ինձ այդ մասին, նրա աչքերը արցուն քով էին լցված: Մեկ օր անց եկավ բարոնուհու վերջին վայրկյանը…» Աստծո սերը զոհաբերակա՜ն սեր է: 115
ապրիլ
17
Անձնազոհ մարդիկ
Որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում (Փիլիպեցիներին 2.30)։
Ահա ևս մի քանի անձնավորություն, ում մասին պատմում է Աստվածաշունչը, որ նրանք լի էին անձնազոհության հոգով, պատրաստ՝ իրենց կյանքը զոհաբերելու հանուն մերձավորների բարօրության: Փղշտացիների հետ պատերազմի ժամանակ Դավիթ թագավորը հայտնվեց շատ դժվար ու նեղ հանգամանքներում: Դատելով ամեն ինչից՝ նա իր զինվորների հետ միասին թաքնվել էր Ոդողոմի քարայրում, ժայռերի մեջ: Եվ, անկասկած, նրանք ջրի կարիք էին զգում, որովհետև Աստվածաշնչում նշվում է. «Դավիթը, փափա գելով խմել, ասաց…» (Ա Մնացորդաց 11.17): Անհասկանալի է, թե ինչու Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։ Չէ՞ որ նա գիտեր, որ այնտեղ փղշտացի զինվորներն են: Մի՞թե նա որոշել էր փորձել իր զինվորներին, որպեսզի համոզվի, թե կա՞ն արդյոք նրանց մեջ այնպիսի խիզախներ, ովքեր, անտեսելով ամեն տեսակի վտանգները, կնետվեն առաջ` կա տարելու թագավորի խնդրանքը: Հազիվ թե: Իսկ, միգուցե, Դավիթը հենց այնպե՞ս էր ասում էր դա, որպես ցանկություն ևոչ ավելին: Եվ բոլորովին էլ չէր մտածում այն մասին, որ որևէ մեկը կհամարձակվի գնալ այդ վտանգավոր քայլին: Բայց ահա երեք խիզախ մարտիկներ ճեղքեցին թշնամու պատնեշը, ջուր վերց րեցին և հասցրին Դավիթին: Պատկերացնել է պետք միայն, թե ինչպես էր ապշել թագավորն այդ անձնազոհ արարքից: Եվ նա չխմեց այդ ջուրն՝ ասելով. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ թափեց այն` նվիրաբերելով Աստծուն: Եսթերը՝ իսրայելացի, որբ, գեղեցկուհի, Աստծո անքննելի ճանապարհներով դարձավ պարսից Արտաշես արքայի թագուհին: Նրա ազգականը` Մուրթքեն, ով դաստիարակել էր Եսթերին, ազնիվ ու սկզբունքային անձնավորություն էր: Նա թշնամի էր վաստակել՝ ի դեմս Համանի, ում առաջ չէր խոնարհվում, ինչպես անում էին թագավորի մնացած ծառաները: Համանը որոշեց ոչնչացնել ոչ միայն Մուրթքեին, այլև բոլոր հրեաներին, որոնց թվում էր նաև Մութքեն: Համանը համո զեց թագավորին և ստացավ նրա համաձայնությունը այդ արյունալի կոտորածի համար: Այնուհետև նշանակվեց օրը, երբ պետք է տեղի ունենար այդ իրադար ձությունը: Իմանալով այդ մասին՝ Մուրթքեն Եսթերին խնդրեց, որ նա թագավորի մոտ գնա և խնդրի ողորմալ իրենց: Սակայն, առանց հրավերի թագավորի մոտ գնալ, նշանակում էր մահապատժի ենթարկվել: Եվ Եսթերը խնդրում է Մուրթքեին, որ նա բոլոր հրեաների հետ միասին երեք օր ծոմ պահի, ընդ որում, նաև ինքը, դրանից հետո կգնա թագավորի մոտ: Իսկ եթե իրեն վիճակված է մահանալ, ապա պատրաստ է: Եվ նա գնաց թագավորի մոտ, թագավորը բարեհաճորեն հարցրեց, թե ինչ է ցանկանում Եսթերը: Վերջինս խնդրեց, որ թագավորն ու Համանը գան իր խնջույքին: Եվ խնջույքի ժամանակ նա խնդրեց, որ թագավորն իրեն և իր ժո ղովրդին կյանք պարգևի: Լսելով նրա պատմությունը՝ թագավորը հրամայեց կա խել Համանին: Իսկ հրեաների կյանքը պահպանվեց: 116
Նա իմ լավագույն ընկերն էր
ապրիլ
18
Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների հա մար (Հովհաննես 15.13)։
Պատերազմը սարսափելի աղետ է մարդկանց համար, որ անհամար զոհերի ու տառապանքների պատճառ է հանդիսանում: Սակայն պատերազմում բազմաթիվ իրավիճակներ են առաջանում, որտեղ մարդիկ անխուսափելիորեն ցնցող անձ նազոհությունների են գնում՝ փրկելով ուրիշների կյանքը: Հետևյալ պատմությունը, որ պատմել է հովիվ Ու. Սթեջերը, մի պատանու մա սին է, ով ընդունել էր Աստծուն և մկրտվել: Պատանին ընդունվեց ռազմա-ծովա յին ուսումնարան և ավարտեց այն: Եվ երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, երիտասարդը՝ որպես կապիտան, սկսեց ծառայել փոխադրումներ կատարող մեծ նավի վրա: Մի անգամ նրանց նավը ժամանեց Բոստոն, ևերիտա սարդը որոշեց հանդիպել իր նախկին հովվին: Խոսակցության ժամանակ Ու. Սթե ջերը հարցրեց. «Բի՛լլ, պատմի՛ր քո ունեցած ամենաուժեղ ապրումների մասին, որ ստիպված ես եղել կրել քո ծառայության ժամանակ»: Երիտասարդն ասես տա տանվում էր: Հարցն այն չէ, որ նա դժվարանում էր ընտրել, թե հատկապես որ պատմությունը պատմի: Նրա ապրումները կապված էին այն պատմության հետ, որը ցանկանում էր պատմել, և դրանք այնքան խորն էին, որ նրա համար պարզա պես դժվար էր բառերով արտահայտել այն, ինչ տեղի էր ունեցել: Փոխադրումներ իրականացնող մեծ նավը, որի կապիտանն էր ինքը, կտրում էր Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Մի անգամ նրա ճանապարհին հայտնվեց թշնամու սուզանավը: Կապիտանը տեսավ դեպի իրենց նավն ուղղվող տորպե դի` օվկիանոսային ռումբի թողած փրփրալիքը: Իսկ նավի վրա հարյուրավոր երի տասարդներ կային: Կապիտանը ուղղությունը փոխելու ժամանակ չուներ: Բարձ րախոսով բարձր հնչեց նրա ձայնը՝ տորպե՜դ, ահա՛ այն: Իր նավի կողքով ոչ մեծ պահակային էսկադրային ականակիր էր անցնում, որի կապիտանը նույնպես նկատել էր սուզանավը և տորպեդը: Առանց ժամանակ կորցնելու, նա հրամայեց. «Ուղիղ առա՜ջ» և փակեց տորպեդի ճանապարհը՝ իր վրա ընդունելով մահացու լիցքի ողջ հզորությունը: Կործանիչը մեծ վնասվածք ստացավ և արագ իջավ ջրի հատակը: Զոհվեց ողջ անձնակազմը: Պատմելով այդ ողբերգական պատմությունը՝ երիտասարդը լռեց ևերկար ժա մանակ չէր կարողանում խոսել: Ապա նայեց սիրելի հովվին և ասաց. «Դոկտոր Սթեջե՛ր, այդ ականակրի հրամանատարն իմ լավագույն ընկերն էր»: Եվ դարձյալ լռեց: Եվ մի փոքր ժամանակ անց դանդաղ ասաց. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13) (Չ. Ալլեն)։
117
ապրիլ
19
Հացի չորուկ
Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել (Հոբ 31.17):
Ահա ևս մի պատմություն: Իհարկե, անսովոր պատմություն է, սակայն այն նույնպես կարելի է հատկանշական համարել, քանի դեռ մենք խոսում ենք անձ նազոհության թեմայի մասին: Ֆ. Աբրամովն իր «Մրջնախոտ» գրքում, որտեղ հե ղինակը հավաքել է վավերագրական պատմություններ, նկարագրում է հուզիչ և ուսուցողական մի եղելություն: Պատմությունը կոչվում է «Հացի չորուկ»: «Ամբողջովին քանդվել էին հարաբերությունները որդու հետ: Մատրյոնա Վա սիլևնան գոհ չէր կյանքից. ի՜նչ մի կյանք էր դա` անուրախ… խմում է շաբաթնե րով, ոչ մի տեղ չի աշխատում (դե հիմա, մա՛յր, կոլտնտեսականի քո թոշակով կե րակրի՛ր քառասնամյա տղամարդուն), դեռ մի բան էլ տանը հարբեցողի մշտական վիճաբանությունները, ինչի պատճառով արդեն երկու տարի է՝ դուստրերը չեն այ ցելում մորը: Կտրուկ ասացին` կա՛մ մենք, կա՛մ նա: Ընտրի՜ր: Այդ նույնը հարևաններն էին ասում` ուշքի՛ եկ, Մատրյո՛նա, մինչև ե՞րբ պետք է տանջվես: Վռնդի՛ր նրան, ախր նրա մեջ ոչ մի մարդկային բան չկա: Իսկ Մատրյո նա Վասիլևնան համաձայն էր և՛ դուստրերի, և՛ հարևանների հետ: Իսկ երբեմն էլ` լիակատար հուսահատության եզրին, նա արդեն պատրաստ էր փախչել գյուղ խորհուրդ (նախագահը վաղուց էր ասել` կվերցնե՜նք, դու միայն ազդանշան տուր), բայց հանկարծ հիշում էր պատերազմը, ևանհետանում էր որոշումը… այդ տարիներին, պատերազմի ժամանակ իրեն ու աղջիկներին, կարելի է ասել, Պա շան է փրկել սովամահության ճիրաններից… Պաշկան մինչև հինգ տարեկանը… ոչ մի բառ չէր արտասանում, ըստ երևույ թին, դրա համար էլ Աննան՝ սերպովյան հացթուխը, խղճում էր նրան և երկու տարի կերակրեց երեխային: Հացի ինչ-որ փափուկ մաս կամ չորուկ կխցկի․․․իսկ իրենք մոռացել էին` ի՜նչ հոտ ունի իսկական հացը: Ու ահա թե ինչ կաներ ամեն երեխա Պաշկայի փոխարեն․ այդ փափուկ հացը կամ չորուկը արագորեն բերանը, որովայնը կլցներ… որովայնում քաղցած շներն էին ոռնում: Իսկ Պաշկան միայնակ մի փշուր անգամ չէր ուտում: Համբերում էր մինչև երեկո, այնքան, մինչև մայրը վերադառնա աշխատանքից: Դա դեռ քիչ է, այդ փափուկ մասը, չորուկը, բաժա նում էր չորս մասի: — Պա՜շա, ի՞նչ ես անում, ի՛նքդ կեր, այ, աղջիկների՛ն էլ հյուրասիր, իսկ ես փոք րիկ չեմ: Չէ՛, չէր ուտի: Չէր ուտի այնքան, քանի դեռ մայրը չէր կերել իր բաժինը: Լաց էր լինում, դեռ թաթիկով էլ ցույց էր տալիս՝ կե՛ր, կե՛ր (դե, խոսել չէր կարողանում): Եվ ահա Պաշայի այդ բարության շնորհիվ էր, գուցե, որ իրենք բոլորը փրկվեցին պատերազմի ժամանակ: Հիմա ինչպե՞ս նրան վտարի տնից։ Մտածե՜ք միայն, փոքրիկը խոսել չի կարողանում, բայց ուրիշների համար ավե լի շատ է հոգում, քան իր համար: Արդյո՞ք անձնազոհություն չէ դա: Բայց նա երե խա՜ է: Եվ այդպիսի մարդասիրություն, անշահախնդիր հոգատարությո՜ւն մերձա վորների հանդեպ: Որտեղի՞ց նրան այդպիսի զգացմունքներ: Ահա՜ քեզ հանելուկ անաստվածների համար»: 118
Իմ փոքր եղբայրները
ապրիլ
20
Որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի (Փիլիպե ցիներին 2.20):
Մերձավորների հանդեպ անձնազոհ, հիրավի, քրիստոնեական հոգատարու թյունը Մ. Գորկու բնավորության բնորոշ գիծն էր: Ահա թե ինչպես է Կ. Չուկովսկին նկարագրում մարդկանց կարիքների հանդեպ նրա անմիջական հոգատարությու նը. «Հեղափոխության առաջին տարիներին մենք` պետրոգրադյան գրողներս, առանձնակի հաճախ էինք հանդիպում նրա հետ: Նա իր վրա էր վերցնում մեր բո լոր կարիքները։ Երբ մեզանից մեկը երեխա էր ունենում, նա նորածնի համար ծծակ էր հայթայթում: Երբ հիվանդացանք տիֆով, նա այս ու այն կողմ էր վազվզում, որ մեզ տեղավորի հիվանդանոցում: Երբ մենք ցանկություն էինք հայտնում գնալ ամառանոց, նա նամակներ էր գրում տարբեր հիմնարկություններ, որպեսզի մեզ հնարավորություն տան գնալու Սեստրորեցկի հանգստավայր: Ես կարծում եմ՝ եթե այդ բոլոր հիմնարկություններում հավաքեն այն նամակները, որոնցով Գոր կին այդ ժամանակ բարեխոսում էր ռուս գրողների համար, ապա առնվազն վեց հատոր արձակ ստեղծագործություն կստացվի: Որովհետև այդ ժամանակ նա ո՛չ վեպեր էր գրում, ո՛չ պատմություններ ևո՛չ էլ պատմվածքներ, այլ միայն այդ ան վերջանալի նամակները: Հիշում եմ, մի անգամ նրան այցելեց բանաստեղծուհի Նատալյա Գրուշկոն: Երբ նա գնաց, Գորկին ասաց. — Չունի փայտ, չունի լույս, չունի հաց. իսկ նա` կարծես ոչինչ էլ չի եղել, այսպիսի բանե՜ր… Պարզվեց, բանաստեղծուհին մոտ օրերս է երեխա ունեցել, և նրան կաթ է անհ րաժեշտ: Սկսեց վազվզել նրա համար, և ահա երեկոյան Գրուշկոն թուղթ ստա ցավ. «Թույլատրվում է այսինչ կաթնավաճառողուհուն՝ կաթ հասցնել Մաքսիմ Գոր կու կնոջը»: Եվ նշված էր բանաստեղծուհու ազգանունը: Մի անգամ ես նրան ասացի, որ իրեն Մուրմանսկի երկաթուղում չափաբաժին է հասնում, հոնորար՝ ակումբում կարդացած դասախոսության համար: Նա հարց րեց, իսկ հնարավո՞ր է, որ իր փոխարեն այդ չափաբաժինը ստանա մի թարգման չուհի, ով այդ ժամանակ քաղցած էր: — Իսկ ինչպե՞ս ձևակերպեմ դա: — Գրեք` իմ հարազատ քույրը: Այդպիսի «կանայք» և «քույրեր» նա շատ ուներ այդ ժամանակ: — Ի՜նչ մեծ ընտանիք ունի Գորկին, - բողոքեց մի անգամ մատակարարներից մեկը, որին Գորկին հաճախ էր դիմում հացի, ձավարեղենի, աղ դրած ձկան վերա բերյալ գրություններով` գրողների եղբայրակցության համար: Եվ ասենք, առանց թաքցնելու․ եթե մենք կարողացանք դիմանալ այն տարինե րին, երբ հաց չկար, և մոլեգնում էր տիֆը, զգալի չափով պարտական ենք Մաքսիմ Գորկու «բարեկամությանը», ում համար մենք բոլորս` մեծ թե փոքր, այդ ժամա նակ դարձել էինք նրա հարազատ ընտանիքը» («Ժամանակակիցներ»): Արդյո՞ք հոգում ենք մենք, ցուցաբերո՞ւմ ենք Քրիստոսի անձնազոհությունը Նրա փոքր եղբայրների հանդեպ (տե՛ս Մատթեոս 25.40): 119
ապրիլ
21
Ես պատրաստ եմ մահանալ
Որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ (Գործք 21.13)։
Մեր մոլորակի վրա դեռևս շարունակվում է մեծ պայքարը՝ բարու և չարի, լույ սի և խավարի միջև: Այդ դաժան ճակատամարտի հենց ամենասկզբից Աստծո ճշմարտությունը կրողները հալածվում էին: Նրանց սպանում էին, կախում, հյու ծում քաղցով, ամենահնարամիտ ու գազանային տանջանքների ենթարկում, խեղ դամահ անում, այրում: Այդ արյունալի հետքը սկիզբ է առնում «արդար Աբելից», անցնում բոլոր դարերի ու դարաշրջանների միջով և հասնում մինչև մեր օրերը: Այսօր էլ դեռևս, ամեն օր շարունակվում են Աստծո նվիրյալ կանանց ու տղամարդ կանց սպանություններն ու մահապատիժները: Ո՛չ ժամանակակից գիտության ու տեխնիկայի ցնցող զարգացումը, ո՛չ ժամանակակից քաղաքակրթության նվա ճումները մշակույթի տարբեր բնագավառներում, ո՛չ հաջողությունները՝ մարդ կանց հասարակական կյանքի մակարդակում, չեն նպաստում այն բանին, որ դադարեն արյունահեղություններն ու մահապատիժը՝ Աստծո հանդեպ ունեցած հավատքի ու համոզմունքների պատճառով: Եվ այդ անմտությունը չի դադարի այնքան ժամանակ, մինչև Քրիստոսի հզոր ձեռքը մեկընդմիշտ վերջ չդնի դրան` մարդկանց հանդեպ բռնության ու ծաղրանքի դժոխային այն ձևերին, որ չեն տե սել ու լսել անսահման տիեզերքի բնակիչները: Հիսուսը մեկ անգամ էլ կգա մեր մեղավոր երկիրը: Սակայն կգա որպես տիեզերքի ճշմարիտ Տիրակալ, Ով զոհել է Իր կյանքը, որպեսզի այստեղ էլ հաստատի աստվածային՝ հավերժական ու սուրբ կարգուկանոնը, որ ոտնահարվել է Արուսյակի և նրա կողմնակիցների կողմից: Եվ ինչպես երկնային Թագավորն Ինքը`Քրիստոսը, տառապեց ու մահացավ այդ պայքարում` մեր մոլորակում արդարության հաղթանակի համար, այդպես էլ Նրա ճշմարիտ հետևորդներն ու հավատարիմ նվիրյալները կենթարկվեն տան ջանքների, և նրանցից շատերը կմահանան նահատակի մահով: Չարի ուժերը, կորցնելով երբեմնի աստվածային պատկերն ու նմանությունը, աննկարագրելի ատելությամբ, չարությամբ ու կատաղությամբ փորձում են ամբողջովին ոչնչաց նել Քրիստոսի ճշմարտությունը կրող խոնարհ մարդկանց: Հո՜ւյս չունենաք: Չի՜ հաջողվելու: Հիսուսի մարտիկները պատրաստ են դիմանալու ցանկացած փոր ձությունների ու տանջանքների, որովհետև նրանք, ինչպես իրենց Տերը, լցված են զոհաբերական սիրով ու անձնազոհությամբ՝ հանուն Աստծո և Նրա փառքի, որին անտեղյակ են, և որը չեն կարող հասկանալ խավարի ու մեղքի կրողները: Նրանք կմահանան, սակայն չեն փոխի իրենց Տիրոջն ու չեն դավաճանի Նրան: Նրանք անկեղծ են, ազնիվ ու նվիրված, սիրող ու սիրվող զավակներ ևընկերնե՜ր: Առաքյալի հետ միասին նրանք ասում են. «Արդ Քրիստոսի սիրուց ո՞վ կբաժանի մեզ. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք…»: Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռոմեա ցիներին 8.35-37)։
120
Հալածված՝ հանուն արդարության
ապրիլ
22
Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությու նը նրանցն է (Մատթեոս 5.10)։
Խոսելով Աստծո ճշմարիտ զավակների մասին՝ Պողոս առաքյալը նրանց կյան քը համարում է բազմաչարչար, որ լի է հալածանքներով, վշտերով, զրկանքներով ու կորուստներով: Ո՞վ է կյանքի այդպիսի անտանելի պայմաններ ստեղծել Աստ ծո հավատարիմ զավակների համար: Հեթանոսնե՞րը, որ չեն ճանաչում ճշմա րիտ Աստծուն: Ովքե՞ր են նրանք` Աստծո սուրբ և անապական արդարությունը կրողների հալածիչներն ու թշնամիները: Ամբողջ սասափելին այն է, որ նրանց հալածել ու սպանել են «իրենց մարդիկ»` Աբրահամի սերունդները, ովքեր իրենց Աստծո ընտրյալ ժողովուրդ են համարել, նաև համարել են, որ Նրա առանձնահա տուկ ողորմածության, հոգածության ու օրհնությունների առարկան են: Որ իրենք երկրի վրա գոյություն ունեցող բոլոր ժողովուրդներից միակն են` արժանավոր, հավատարիմ և մեծարվա՜ծ: Եվ ահա հենց նրանք էլ, իրենց ուրացողության ու մտքի մթագնածության մեջ սպանելով ու հալածելով երկնքի ազնիվ ու հավատա րիմ ներկայացուցիչներին, մտածել են, որ դրանով ծառայում են Աստծուն: Նրանք քարկոծում էին մարգարեներին ու Աստծո բանբերներին. նրանց, որոնց Աստված ուղարկել էր իրենց մոտ, իրենց իսկ բարօրության համար, որպեսզի նրանց խել քի բերի, լուսավորի և հետ պահի մեղքերից ու լիակատար ապականությունից: Ահա թե ինչպես է նկարագրում Աստծո ծառաների կյանքը Աստծուց ներշնչված առաքյալը. «Մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարություննե րի, կապանքների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված, ապրե ցին կարիքի, նեղության ու չարչարանքների մեջ։ Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում ևերկրի խորշերում» (Եբ րայեցիներին 11.36-38)։ Գտնվելով հալածանքների ու անեծքների տակ՝ նրանք շարունակում էին մնալ Արարչի ու տիեզերքի Տիրակալի հեղինակության, Նրա սուրբ օրենքի, երկնային անսահման թագավորության անթերի ու անմեղադրելի կառավարման անձնազոհ պաշտպանները: Նրանք զոհաբերում էին իրենց ունեցած ամեն ինչը, զոհաբերում էին իրենց կյանքը, և ամեն ինչ՝ հանուն Աստծո արդարության ու ճշմարտացիու թյան հաղթանակի: Այդպես եղել է ևայդպես էլ կլինի՜: Մենք կանգնած ենք Քրիստոսի ու սատանայի միջև բազմադարյա պայքարի եզ րափակիչ տեսարանի շեմին: Հեռու չէ այն ժամը, երբ մենք մեզ վրա կզգանք այդ դաժան հալածանքները իրենց քրիստոնյա անվանողների կողմից: Կլինեն զոհեր, կթափվի Քրիստոսի բազմաթիվ հավատարիմ վկաների արյունը, որովհետև վի շապը երկրի վրա ամեն բռնության նախահայրն ու ոգեշնչողն է: Նա խնամքով պատրաստվում է այդ վերջին ճակատամարտին: Նրա մարտավարական ծրագի րը Քրիստոսի հետևորդներին ոչնչացնելն է: Եվ դա նրանց համար մեծ վշտի այն ժամանակը կլինի, «որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24.21)։ Սակայն դա այն ժամանակն է, երբ Տերը վերջ կդնի մեղ քին և կործանումից կազատագրի Իր զավակներին: 121
ապրիլ
23
Ըմբոստ սիրտ
Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, Իմ անվան պատ ճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու (Մատթեոս 24.9)։
Աստվածաշնչում ասվում է, որ Տիրոջ երեսի առջև «հիշատակի գիրք գրվեց Տի րոջից վախեցողների համար և Նրա անվան մասին մտածողների համար» (Մա ղաքիա 3.16)։ Այստեղ տեղին է հիշել հավատի նահատակներից մեկի (Աստված շա՜տ ունի այդպիսիք) պատմությունը` իմանալու և հիշելու համար, որ Աստված միշտ ունեցել է և կունենա անձնազոհ ու Իրեն նվիրված հետևորդներ: «Կենդանի ճակատագրեր» գրքում կան մի շարք պատմություններ այն դաժան մահապա տիժների մասին, որոնց ենթարկել են դահիճները Քրիստոսին անկեղծորեն հա վատացող մարդկանց: Դ. Խաքստոնը ունևոր ջենտլմեն էր: Մի անգամ, անցնելով շոտլանդական բլուր ների մոտով, նա լսում է օրենքից դուրս հայտարարված երիցական(պրեսբիտերա կան) քարոզիչների ելույթները: Նրանց լուրը խորը մեխվում է ջենտլմենի հոգում. նա ընդունում է այն և շուտով սկսում հալածանքների ենթարկվել թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված է լինում թաքնվել: Որոշ ժամանակ անց նա, այնուամենայնիվ, ընկնում է հալածիչների ձեռքը: Խաքստոնին մերկացնում են, նստեցնում ձիու վրա, առանց թամբի, ձեռքերը կապում մեջքի հետևում, իսկ ոտ քերը գոտիով ամուր ամրացնում ձիու փորի տակ: Նրան բերում են Էդինբուրգ և այդտեղ դատում: Դատի ժամանակ Խաքստոնն ասում է. «Այժմ ես կանգնած եմ ձեր առջև որպես բանտարկյալ՝ հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն Նրա գործի և շահերի, որոնք կնքվել են բազմաթիվ արժանավոր մարդկանց արյունով, որոնք առասպել են այս երկրի վրա: Ես պատրաստ եմ դիմանալու ամենադաժան փոր ձություններին, որոնց միայն ընդունակ եք դուք»: Դատավճիռը կայացվում է 1662 թվականի հունիսի 29-ին: Հաջորդ օրը նրան բե րում են մահապատժի վայրը: Սկզբում կտրում են նրա աջ ձեռքը: Դահիճն այնքան երկար է ձգում ժամանակը, որ Խաքստոնը հարցնում է` արդյո՞ք ձախ ձեռքն էլ կցավի այն տեղում, որտեղ կտրել են աջը: Այնուհետև նրան հրում են վերև` դեպի կախաղանը, պահում են մի փոքր և չեն թողնում, որ շնչահեղձ լինի, այդ բարձ րությունից նետում են ներքև`օղակը վզին: Նրանք երկու անգամ կրկնում են դա: Այնուհետև դահիճը սուր դանակով ճեղքում է կրծքավանդակը և հանում դեռևս բաբախող սիրտը: Այն սահում է դահճի ձեռքից և ընկնում հարթակի վրա: Այդ ժամանակ դահիճը, այն ամրացնելով դանակի ծայրին, բարձրացնում է և ասում. «Ահա դավաճանի սիրտը»: Ականատեսները պնդում են, որ դանակի ծայրին էլ սիրտը շարունակում էր բաբախել: Խաքստոնի մարմինը անդամահատում են և այրում: Նրա գլուխը և ձեռքի թաթերը մեխում են մահապատժի վայրից ոչ հեռու գտնվող կամրջին (Ռ. Մորգան): Պողոս առաքյալն իր եղբայրակիցներին գրում է. «Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք Նրա համար» (Փիլիպեցիներին 1.29):
122
Նվիրվել ուրիշներին
ապրիլ
24
Եվ ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրո ջը, ապա մեզ՝ Աստծո կամքով (Բ Կորնթացիներին 8.5)։
Մեր ամենօրյա քրիստոնեական կյանքը պետք է լինի ուրիշներին ծառայելու, անձնազոհության և նվիրվածության կյանք: Իսկ այդպիսի կյանքը, որ այլ կերպ չի էլ կարող լինել, հնարավոր է միայն մի պայմանով` քրիստոնյաները պետք է լցված լինեն Քրիստոսի այն սիրով, «որ գերազանցում է ամեն գիտություն», և որը Նա ցույց տվեց երկրի վրա այդ ծայրահեղ պայմաններում: Դրանք մեղքի տիրապե տության պայմաններն էին` մեղքի այլասերված կենսաձևով, սիրո օրենքի դեմ մարտնչող անաստված կյանքով: Սերը մտածում է ուրիշի մասին, այլ ոչ թե իր մա սին: Մտածում է մերձավորի բարօրության, այլ ոչ իր մասին: Դրանում է Աստծո սիրո էությունը` ուրիշներին նվիրվելու: Եվ միայն այդ սկզբունքի շնորհիվ է հնա րավոր անսահման տիեզերքի կյանքը: Սկզբունք, որի մասին մտածելով առաքյալն ասում էր. «Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են» (Բ Կորնթացիներին 5.14)։ Քրիս տոսի սիրո ո՞ր հատկությունն է սահմանում Պողոսը: Նա օգտագործում է συνέχω (սյունեխո) բայը, որ տարբեր թարգմանություներում տարբեր ձևերով է թարգման ված ` «ընդգրկում է», «շարժում է», «ծավալում է», «ճնշում է», «սեղմում է» (էգզե գեզական բանալի հուն. Նոր Կտակարանի` Կլեոն Ռոջերս): Այսպիսով, Քրիստոսի սիրո հիմնական հատկություններից մեկը տիեզերքում ամեն ինչ բացարձակ կեր պով միաբանելն է, ամեն բան համատեղելն ու համախմբելը: Մեկ այլ ուղերձում (Կողոսացիներին 1.16-17) առաքյալը, խոսելով այն մասին, որ Քրիստոսն է ստեղծել «ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում», ընդգծում է հետևյալ կարևորագույն ճշմարտությունը` «ամեն ինչ նրանով է իր տեղում»։ Ի՞նչ նկատի ունի Պողոսը: Այստեղ առաքյալն օգտագործում է συνίστημι (սյունիստէմի) բառը, որ տարբեր թարգմանություններում տարբեր կերպ է թարգմանվում` «կանգնած է», «գոյություն ունի միասնության մեջ», «դար ձավ միասնական և կուռ»: Այն կարելի է թարգմանել այսպես` «պահում է մեկտեղ, համակցում է» (էգզեգեզական բանալի հուն. Նոր Կտակարանի` Կլեոն Ռոջերս): Ի. Խ. Դվորեցկու հին հունարեն-ռուսերեն բառարանում συνίστημι բառն ունի 28 նշանակություն: Տեքստի իմաստին համապատասխան՝ առաքյալն այստեղ պետք է կիրառեր «միաբանել», «պահել միասին», «միավորվել նշանակությունը», այ սինքն միայն Քրիստոսի զորությամբ է ամեն ինչ միաբանվում, պահվում միասին, և միայն Նրա սերն է այդ ստեղծագործ ուժը: Սերը ստեղծում է, ևայդ հատկությա նը այլընտրանք չկա ու չի կարող լինել: Եվ դա կարևորագույն գաղտնիք է, խոր հուրդ: Ակադեմիկոս Մ. Ա. Մարկովն ասում էր. «Ամբողջ կյանքում ես փորձել եմ պարզել, թե կարո՞ղ էր արդյոք Աստված այլ կերպ ստեղծել տիեզերքը, ուրիշ ձևով, քան այժմ ստեղծված է այն: Թե՞ դա միակ տարբերակն է, որ կարող էր ստացվել Նրա մոտ… Այդպես էլ չեմ պարզել»: Ավա՜ղ… Սիրո այլընտրանքներ գոյություն չունեն. սերը Աստծո բացարձակ և կատարյալ հատկությունն է: Սիրո էությունը ուրիշներին զոհաբերական ծառայություն մա տուցելն է: 123
ապրիլ
25
Անձնազոհ սիրո պտուղները
Մնացե՛ք Իմ մեջ, Ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղա բերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե Ինձ հետ չմիավորվեք (Հովհաննես 15.4)։
Ինչպե՞ս կարող է մարդը սեր ձեռք բերել ևայդպիսով անձնազոհ կյանքով ապ րել՝ հանուն մերձավորների բարօրության: Հենց սկզբից, արարչագործության ժա մանակ Աստծո՝ մարդուն տրված պատկերի ու նմանության, այն է` Նրա բնավո րության վերականգնման գործընթացը Հիսուսն անվանում է վերստին ծնունդ: Այլ կերպ ասած, Նա ծնվում է ջրից ու Հոգուց: Իսկ քանի որ Աստված սեր է, ապա վերստին ծնունդը (կամ ծնունդ Աստծուց` Ա Հովհաննես 4.7) նույնպես նշանակում է, որ մարդը Հոգու ազդեցությամբ աստվածային բնույթ` սեր է ձեռք բերում: Աստծո սերը ձեռք բերելու գործընթացը Աստվածաշունչը սահմանում է կամ բնո րոշում այս ձևով. «Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը» (Ա Թեսաղոնիկե ցիների 3.12), «Ճանաչե՛ք Քրիստոսի սերը, որ… որպեսզի Աստծո ամբողջական լիությամբ լցվեք» (Եփսացիներին 3.18)։ Այդ սուրբ հոգևոր գործընթացում Տերը Նախաձեռնողն է, Աղբյուրն ու Կատարողը: Որպեսզի Տերը կարողանա կատարել Իր աշխատանքը (կամ Իր գործառույթը), Նա պետք է բնակվի մեր մեջ, մեր հոգում: Քրիստոսն ասաց. «Մնացե՛ք Իմ մեջ, Ես էլ՝ ձեր մեջ… ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհաննես 15.4-5)։ Սակայն Տերը չի կարող բնակվել մեր մեջ, առանց մեր համաձայնության ևառանց մեր խնդրանքի: «Եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բա ցի, նրա մոտ կմտնեմ», - ասաց Քրիստոսը: Երբ Տերը մտնում է մեր հոգին, սիրով լցվելու, սիրո մեջ արմատներ գցելու, սիրո մեջ աճելու և բազմապատկվելու գոր ծընթացը նոր միայն սկսվում է այնտեղ: Եվ այն կարող է իրականություն դառնալ միայն այն պայմանով, եթե մենք մեր կողմից ջանքեր գործադրենք, այսինքն հա մագործակցենք Քրիստոսի հետ: Տերը չի կարող և չի գործի ոչ եռանդուն հոգում: Դժվար է պատկերացնել, որ մարդը իր կողմից ոչինչ չանի իր փրկության գործում: «Նենգ և ծույլ ստրուկը» չի արտացոլում Աստծո պատկերն ու նմանությունը և նրա տեղը «դրսի խավարն է», այլ ոչ հավերժական կյանքը ևօրհնյալ շփումը Տիրոջ ու Նրա հրեշտակների հետ: Քրիստոսը պատրաստ է աշխատել հանուն մեր բարօրության, որովհետև Նրա սիրուն հատուկ է ինքնամերժումը: Եվ Նա դրսևորեց դա՝ գալով մեր երկիրը ևիրա կանացնելով մեր փրկագնումը: Միայն եռանդուն և աշխատասեր մարդն է «հավատարիմ ու բարի ստրուկը» (ծառան): Հիսուսը կհամագործակցի նրա հետ, նրա հոգին ամբողջովին կլցնի թանկագին գանձով`Իր անսահման ևանձնազոհ սիրո՜վ:
124
Եկավ, որպեսզի ծառայի
ապրիլ
26
Ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա (Մատթեոս 20.28)։
Տերն ուրախությամբ է աշխատում այն հոգում, ով տենչում է և փափագում նմանվել Աստծուն: Նա բավականությամբ կբնակվի մեր հոգում, որպեսզի այնտեղ արարի Իր բնավորությունը: Հիսուսը ցանկանում է ամեն պղծությունից ազատագ րել ու մաքրել այն: Նա փափագում է, որ մենք էլ Իր նման անձնազոհ լինենք: Նա պատրաստ է ամեն ժամանակ ողջունել մեզ, երբ գնում ենք Իր մոտ` երկնային Սրբարան: Մենք Նրա համար ցանկալի հյուր ենք: Նա պատրաստ է արքայավա յել ընդունել մեզ, և վստահ եղեք, որ դատարկաձեռն բաց չի թողնի մեզ: Չէ՞ որ մեղքի դեմ այս խառնաշփոթ ու տարերային պայքարում մենք Նրա կողմից ենք մարտնչում: Սակայն Տերն աննկարագրելի վիշտ է ապրում, եթե մենք մեղք ենք գործում՝ թեթևամտորեն խաղալով մեղքի հետ: Դավիթն ասում է. «Որովհետև Դու անօ րենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի Քեզ մոտ» (Սաղ մոս 5.4)։ Այն միտքը (և պնդումը), որ մեղավորը չի կարող հյուր լինել երկնային կացարաններում, մեզ մի քիչ տարօրինակ ևոչ այնքան հասկանալի է թվում: Այդ համեմատությունը կարող է շփոթեցնել մեզ, որովհետև սաղմոսը գրվել է երեք հա զար տարի առաջ, հյուրընկալության` այդ ժամանակներում ընդունված չափա նիշներին և սկզբունքներին համապատասխան: Այդ հեռավոր ժամանակներում հյուրընկալությունը արևելքում համարվում էր «սուրբ» և «բարոյական առումով պարտադիր» սովորույթ: Դա արտացոլված է նաև Աստվածաշնչում: Հիշո՞ւմ եք, թե ինչ զարմանալի երկյուղածությամբ և ջերմությամբ դիմավորեց օտարական ներին Աբրահամը: Տեսնելով այդ մարդկանց՝ նա «ընդառաջ վազեց նրանց», և «մինչև գետին խոնարհվեց»: Աբրահամը խնդրեց, որ նրանք չանցնեն իր տան կողքով, այլ պատվեն իրենց այցելությամբ: Եվ ինչ ջանասիրությամբ պատրաստ վեց նա հյուրերի ընդունելությանը, որպեսզի ուտելիքը արագ պատրաստվի և ամենալավ որակի լինի: Իսկ հյուրերի ընդունելությունն անցավ հաճելի ու բարյա ցակամ մթնոլորտում: «Հյուրը համարվում էր առանձնահատուկ անձեռնամխելի», և «տանտերը պարտավոր էր հոգալ նրա անվտանգության համար» (հիշե՛ք, թե ինչ իրավիճակի մեջ հայտնվեց Ղովտը, երբ հյուրեր ընդունեց): Իսկ հյուրընկալու թյան կանոնների խախտումը մեծագույն հանցանք էր համարվում և պատժվում դաժանորեն: Իմանալով հյուրընկալության այդ հին չափանիշները՝ պարզ է դառնում, թե ինչու Տերը չի կարող հյուրընկալել չար մարդուն, պատիվներ տալ նրան և համակող մանի հոգատարություն դրսևորել նրա հանդեպ: «Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են Իրենից, և Իր ուխտը սովորեցնում է նրանց» (Սաղմոս ներ 25.14)։ Այդպիսիններին Նա ծառայում է ինքնամոռաց կերպով ևամբողջովին Իրեն հանձնում է նրանց:
125
ապրիլ
27
Աստծո ինքնազոհաբերությունը
Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստո սը մեզ համար մեռավ (Հռոմեացիներին 5.8)։
Հանուն ուրիշների բարօրության իրեն զոհաբերելու պատրաստակամությու նը միայն խոսքեր չեն: Մարդիկ, հատկապես քրիստոնյաները, հաճախ են ասում` «Մենք սիրում ենք ձեզ»: Ցավալի է, եթե այս և նման խոսքերը դառնում են նո րաձևություն, պարզապես վարվելակերպի մի մասնիկ։ Այդ դեպքում դա հանգեց նում է չարաշահումների: Եվ այդ հարցում բոլորովին էլ անկարևոր դեր չունեն ժամանակակից հոգեբանները: Նրանք համառորեն ամուսիններին խորհուրդ են տալիս, որ օրը երեք անգամ միմյանց ասեն. «Ես սիրում եմ քեզ»: Նրանք այն կար ծիքին են, որ դա դրական է ազդում նրանց փոխհարաբերությունների վրա: Սա կայն դժվար չէ ասել` «Ես սիրում եմ քեզ»: Արտաբերելով այս խոսքերը՝ մարդիկ չեն խորհում դրանց խոր իմաստի մասին: Եվ, ինչպես երևում է, այս ներկայացու մը դեռևս շարունակվելու է: Ավետարաններում մենք որտե՞ղ ենք տեսնում, որ Հիսուսն աջ ու ձախ ասի. «Ես սիրում եմ ձեզ»: Չէ՞ որ դա ակնհայտ անհամեստություն է՝ բացահայտ ձևով այդպիսի խոսքեր ասել մարդկանց, որովհետև սիրուն հատուկ չէ անհամեստու թյունը: Այդ պատճառով էլ նման գործելաոճը մերկացնում է իրեն. վեհը դառնում է սովորական, իսկ սուրբ խոսքերը` հերթապահ արտահայտություն: Սերն իրեն դրսևորում է գործերի և արարքների մեջ: Երբ Տերը լացեց Ղազարոսի գերեզմա նի մոտ, հրեաներն անմիջապես հետևություն արեցին` «Տես՝ ինչպե՜ս էր նրան սիրում»: Գործերով և միայն գործերով կարելի է և պետք է խոսել այն մասին, թե ինչ-որ մեկը սիրո՞ւմ է իր մերձավորին, թե ոչ, սիրո՞ւմ է մարդն Աստծուն, թե ոչ: Տերն ասում է. «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք (ավելի ճիշտ` կպահեք, կամ` կկա տարեք) Իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15)։ Ճշմարտությունը պարզ է և ակնհայտ. եթե մենք սիրում ենք, Աստծուն թե մարդկանց, դա կարտահայտվի գործերում: Խոսելով Աստծո սիրո մասին՝ Քրիստոսն ասաց. «Աստված այնքան սի րեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց» (Հովհաննես 3.16): Երկնային Հայրն այդպես դրսևորեց Իր սերը կործանվող աշխարհի հանդեպ, Նա տառապանքների ու մահվան հանձնեց Իր Որդուն: Աստծո կողմից դա ինքնազոհաբերության մեծա գույն ևանըմբռնելի գործողություն էր: Եթե մենք ասում ենք` «Ես սիրում եմ» (ընդհանրապես) կամ «Ես սիրում եմ ձեզ» (կոնկրետ), դա պետք է վկայի այն մասին, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարա վոր ձևերով զոհաբերություն անել հանուն մեր սիրո առարկայի, և զոհաբերու թյան բարձրագույն աստիճանը մեր կյանքը զոհաբերելն է: Այդ սկզբունքի վրա է հիմնված ողջ անսահման տիեզերքի կյանքը:
126
ապրիլ
Կարծիքներ ինքնազոհաբերության մասին
28
Այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծո Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները (թանկ) եղաք (Ա Թեսաղո նիկեցիներին 2.8)։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մեր աշխարհը անաստված է (դա վե րաբերում է նաև քրիստոնյաներին): Կարևոր է այսպիսի մի հարց պարզաբանել. ինքնամերժումը, ինքնազոհաբերությունը՝ որպես Աստծո սիրո դրսևորումներից մեկը, հազվադե՞պ երևույթ է մարդկանց մեջ, թե՞ բավականաչափ տարածված է: Այսպիսի հարց է տրվել. «Կզոհեի՞ք ձեր կյանքը հանուն մեկ այլ մարդու»: Հարց ման մասնակիցները պատասխանել են. 1.Այո (անկասկած) – 47,4 տոկոս, 2.Այո (դժվարությամբ, սակայն կզոհեմ) – 23,7 տոկոս, 3.Ոչ (սակայն կմտածեմ այդ մա սին)- 23,6 տոկոս, 4.Ոչ (ոչ մի դեպքում) – 5,3 տոկոս: Ընդհանուր առմամբ, ցուց մունքները վատ չեն: Հարցվածների 70 տոկոսը պատասխանել է, որ կզոհի իր կյանքը հանուն ուրիշի: Ի՞նչ փաստարկներ են բերում հարցման մասնակիցները՝ որպես իրենց տեսակետի հիմնավորում: Ահա ընդամենը մի քանի կարծիք. «Ես չեմ զոհի իմ կյանքն ամեն պատահածի համար: Հասկանալի է, որ ծայրա հեղ իրավիճակում, սովորաբար, չես մտածում, այլ գործում ես բնազդաբար: Այդ պատճառով էլ, օրինակ, ինչ-որ մեկին մեքենայի թափարգելի տակից մի կողմ հրե լը, և հարվածը իր վրա ընդունելը միանգամայն իրական է: Իսկ եթե խաղաղ իրա վիճակում կշռադատում ես ամեն ինչ, ապա ես մտածում եմ` ինչո՞վ է այդ մարդն ինձանից ավելի լավը, որ ես հանուն նրա զոհաբերեմ այն ամենաթանկը, որ ու նեմ` իմ կյանքը: Եթե նա ինձանից լավն է, կամ, օրինակ, ունի երեք երեխա, կամ մարդիկ նրանից ավելի շատ օգուտ ունեն, քան ինձանից, այդ դեպքում կզոհաբե րեմ իմ կյանքը նրա փոխարեն: Հակառակ դեպքում՝ ո՛չ: Իսկ եթե այդ մարդն իմ ամենամտերիմն է, սիրելին, երեխան, ծնողը, ամենալավ ընկերուհին և ընկերը, ապա, հավանաբար, երկար չեմ էլ մտածի: Կա մարդկային մի դասակարգ, որոն ցից յուրաքանչյուրը քո էության, քո հոգու մի մասնիկն է: Եվ քո սրտում ընդունելով նրանց՝ դու պարտավորություն ես վերցնում՝ հոգալու նրանց մասին և պաշտպա նելու նրանց: Եվ փրկել նրանց կյանքը քոնի գնով, ներառվում է այստեղ»: «Մի քանի տարի առաջ ես մտածում էի, որ պատրաստ եմ զոհաբերել կյանքս, բայց միայն հանուն ամբողջ մարդկության: Իսկ այժմ նույնիսկ չգիտեմ, կցանկա նա՞մ դա, թե՞ ոչ…»: «Ընդհանրապես իմաստ չեմ տեսնում այն բանում, որ որևէ մեկի համար զոհա բերեմ կյանքս: Ամեն մեկի համար դա իրենն է ևայլևս ուրիշ ոչ մեկին չի կարող և չպետք է պատկանի»: «Նույնիսկ հանում իմ երեխայի չեմ զոհաբերի կյանքս: Լկտի, ինքնասիրահար ված սերունդ է մեծանում: Հանուն մեզ նրանք ոչինչ չեն զոհաբերում»: Նկատենք` հարցման մասնակիցները չեն դիմում աստվածաշնչյան փաստարկ ների: Ակնհայտ է, որ Աստվածաշունչը կա՛մ անծանոթ է նրանց, կա՛մ հեղինա կություն չէ: Եվ ենթադրվում է, որ հանուն ուրիշի սեփական կյանքը զոհաբերելն անգամ մաքուր մղումներից չի ելնում: Բայց չէ՞ որ ցանկացած արարքի դրդա պատճառը համարվում է գլխավոր գործոնը: «Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ» (Առակներ 23.7)։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լի նեն» (Ա Կորնթացիներին 16.14)։ 127
ապրիլ
29
Հանուն ուրիշների բարօրության
Արդ որտե՞ղ է ձեր խանդավառությունը։ Վկայում եմ ձեզ. եթե հնարավոր լիներ, ձեր աչքերն էլ կհանեիք ու ինձ կտայիք (Գաղատացիներին 4.15)։
Վերջին ժամանակներն են: Ծանր ժամանակներ են: Լավն այն է, որ այսպիսի ժամանակներում սերն իրեն դրսևորում է որպես Աստծո վեհ, կատարյալ և զար մանալի հատկություն: Եվ այն չի փոխվում: Այն ծաղկում է և նույնիսկ անուշահո տություն տարածում պղծության ու գարշահոտության մեջ: Մեծ է, հզոր ու գեղե ցիկ է նա` սե՜րը: Սերը լի է ոչ թե իր, այլ ուրիշների հանդեպ հոգատարությամբ: Նա մտածում է ուրիշների բարօրության մասին նույնիսկ այն ժամանակ, երբ եսա սիրությունը դառնում է մարդկանց հիմնական շարժիչ ուժը և բարոյականության չափանիշը: Մեր ժամանակներում էլ՝ վերջին, ճգնաժամային, շատ մարդիկ կան, որ դրսևորում են աստվածային ինքնամերժման ու ինքնազոհաբերման հրաշքնե րը՝ հանուն ուրիշների բարօրության: Ահա երկու օրինակ, որ հաստատում են այդ ճշմարտությունը: Պատմություն առաջին: Մի անգամ ուշ երեկոյան Ռոբերտն ու Սոֆյան տուն էին վերադառնում: Ճանապարհին նրանք հանդիպեցին մի քանի երդվյալ սրիկաների: Նրանք սկսեցին ծեծել Ռոբերտին: Վերջինս, կորցնելով գիտակցությունը, ընկավ գետին: Կատաղած զազրելիները շարունակեցին հարվածել ընկած երիտասար դին: Եվ այդ ժամանակ Սոֆյան, ծնկելով երիտասարդի մոտ, գրկեց նրա գլուխը՝ պաշտպանելով հարվածներից: Երիտասարդները համառորեն շարունակեցին հարվածել նաև աղջկան և դադարեցրին այդ ծաղրը միայն այն ժամանակ, երբ Սոֆյան կորցրեց գիտակցությունը: Բավարարելով իրենց գազանային բնազդը՝ նրանք հեռացան: Հիվանդանոցում Ռոբերտը բուժվեց և կենդանի մնաց, իսկ Սոֆ յան, պաշտպանելով սիրելի անձնավորությանը, վախճանվեց: Պատմություն երկրորդ: Իմ սիրած երիտասարդը մի անգամ պատմեց իր մոր պատմությունը: Այժմ նա 65 տարեկան է: Երբ 17 տարեկան էր, ավարտեց դպրո ցը «գերազանցությամբ»: Հայրը շատ էր սիրում նրան, ինքն էլ` հորը: Եվ հայրն ասաց. «Գնա՛ Մոսկվա և ընդունվի՛ր Մենդելեևի անվան ինստիտուտ»: Դուստրը լսեց հորը և գնաց Մոսկվա: Ապա սկսեց ընդունելության քննություններ հանձնել: Եվ երբ հանձնում էր երրորդ քննությունը, նրան զանգահարեցին և հայտնեցին, որ հայրը մահացել է: Ցավոք, տեղերը բաշխելիս նրան չընդունեցին՝ տեղերի սահմա նափակ լինելու պատճառով: Հուսահատված, դուրս գալով ինստիտուտի շենքից և իջնելով մետրո, նա որոշեց նետվել գնացքի տակ: Սակայն անծանոթ մի երի տասարդ հասցրեց վերջին պահին բռնել նրան և հետ պահել ինքնասպանության մտքից: Նա ամբողջ օրն այդ աղջկա հետ անց կացրեց՝ մխիթարելով ու քաջալերե լով նրան, և համոզեց, որ կյանքը հրաշալի պարգև է: Աղջիկն ընդունվեց մեկ ուրիշ ինստիտուտ, հաջողությամբ ավարտեց այն և սկսեց դասավանդել այնտեղ: Իսկ այն երիտասարդը, ով փրկեց նրա կյանքը, դարձավ նրա ամուսինը: Նրանք երե խաներ ունեցան, և նրանցից մեկը իմ սիրելին է:
128
Երկնային Արքայի զոհաբերությունը
ապրիլ
30
Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը Իր կյանքը տվեց մեզ համար (Ա Հովհան նես 3.16):
1877 թվականին կայսր Ալեքսանդր II-ը որոշում է Բուլղարիայում իր զինվորնե րի հետ միասին կիսել ռազմական ժամանակաշրջանի բոլոր ծանրություններն ու վտանգները: Թուրքերի հետ պատերազմը երբեմնի հարուստ բնությամբ այդ երկիրը անապատի էր վերածել: Բաշիբոզուկները ոչնչացրել էին ամբողջ գյուղեր՝ կոտորելով ու վտարելով նրանց բնակիչներին: Բուլղարիայում թագավորում էր սարսափը: Տիրակալը հարկադրված էր բոլորի հետ համահավասար ապրել բաց երկնքի տակ կամ վրաններում, կամ կիսախարխուլ շինություններում: Հոր նման հոգալով բոլորի մասին, առաջնորդվելով զավակների հանդեպ սիրով ևամբողջո վին պատկանելով նրանց՝ նա կարող էր երջանիկ լինել միայն իր ժողովրդի երջան կությամբ: Երջանկությունը կախված է թագավորի ինքնազոհաբերությունից, և կայսրը ձգտում էր ոչ թե կանգնել իր ժողովրդի գլխին, որտեղ բավականաչափ պե տեր ու ղեկավարներ կային, այլ լինել նրանց հետ, որպեսզի իր ձեռքերով ընդունի վիրավոր հերոսներին և օգնի նրանց` դիմանալու տառապանքներին: Տիրակալի նպատակն ինքնազոհաբերությունն էր այնտեղ, որտեղ ոչ ոք և երբեք չէր կարող ժողովրդի համար փոխարինել թագավորին: Եվ այդ վայրը բանակի թիկունքն էր: Եվ դա նրա սիրո վկայությունն էր ժողովրդի հանդեպ: — Ես գնում եմ գթասրտության եղբոր հետ, - ասաց տիրակալը Պետերբուրգում: Թագավոր-ազատարարն ինքնակամ իր վրա դրեց ծանր և տանջալի խաչը: Նա տառապանքների մատնեց իրեն. ի՞նչ ուրախություններ կարող էր ունենալ գթասրտության եղբայրը, երբ յուրաքանչյուր զինվորի վիշտը պետք է դառնար հենց իր` մխիթարողի վիշտը: Արյուն, լաց, տնքոցներ ու հառաչանքներ` ահա բա նակի թիկունքի պատկերը: Տիրակալն ամբողջ ութ ամիս թիկունքում էր, որտեղ նա իսկապես իրեն դրսևորեց որպես գթության եղբայր (Ի. Սուդնիկովա): Մոտ 2000 տարի առաջ մեղքից քայքայված մեր երկիրը եկավ տիեզերքի Ար քան`Արարիչն ու Տերը: Նա աննկարագրելի ցավ էր զգում՝ տեսնելով մեր մոլորակի բնակիչների տառապանքները: Այդ բնակչներն Իր զավակներն էին, որ արարվել էին Իր կողմից՝ հավերժական ուրախության ու երջանկության համար: Աստվա ծաշնչում ասվում է. «Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները» (Մատթեոս 9.36): Եվ այդ պատճառով էլ «Նա քայլում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով», հիվանդություններից բուժում դժբախտ մարդկանց, նրանց քարոզում երկնային սկզբունքներով կառուցված լավագույն կյանքի մասին: Դա երկնային Արքայի անձ նազոհ կյանքն էր, որ թողեց Իր գահը՝ հանուն մարդկանց: Եվ որպեսզի մի օր երկ րի վրա անաղարտ ու երջանիկ կյանքը թագավորի, Նա զոհեց Իր կյանքը: Աստվա ծային ցնցո՜ղ սեր:
129
ՄԱՅԻՍ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ «Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծո սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.5)։
մայիս
1
Համբերությունը սիրո հատկություն է
«Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծո սերն ու Քրիստոսի համբերությու նը» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.5):
«Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք» (Ղուկաս 21.19), - ասաց Տե րը՝ խոսելով այս աշխարհում քրիստոնեական կյանքի դժվարությունների մասին: «Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրայեցիներին 10.36), - հորդորում էր առաքյալը հրեաներից դարձի եկած քրիստոնյաներին: «Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս» (Ղուկաս 8.15)․ահա այսպես, ըստ Հիսուսի խոսքերի, կարելի է օրհնված արդյունքների հասնել քրիստոնեական կյանքի ճանապարհին: Պետրոս առաքյա լը խոսում է այն մասին, թե ինչ նշանակություն ունի Տիրոջ համբերությունը փրկու թյան համար. «Եվ մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք» (Բ Պետրոս 3.15): Ինչո՞ւ է Աստծո խոսքն այդքան կարևոր նշանակություն տալիս այդ հատ կությանը` համբերությանը: Աստվածաշունչը հաստատում է. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8)։ Ի՞նչ է նշանակում դա: Մենք չենք գտնի ավելի լավ պատասխան ևայդ խոսքերի ավելի խոր բացատրություն, քան Աստծո վկայությունն է թե՛ Իր, և թե՛ Իր բնավորու թյան մասին, որ տվեց Նա Մովսեսին, երբ վերջինս Նրան խնդրեց ցույց տալ Իր փառքը. «Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշ մարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք» (Ելից 34.6-7): Ահա թե ինչպես է դրսևորում և իրեն կյանքի կոչում սերը: Այսպիսով, «համբերությունը» կամ «համբերատա րությունը» Աստծո սիրո հատկություններից մեկն է: Պողոս առաքյալը հենց այս հատկությամբ է սկսում սիրո չգերազանցված բնորոշումը տալու, նրա էությունը բացահայտելու, տարրալուծելու, բաղադրիչ մասերի բաժանելու իր փորձը․ սա նրա փորձն է՝ սահմանելու, թե ինչ է սերը: Պարզապես փո՜րձ: Սերն արարիչ Աստ ծո անընդգրկելի, անհասանելի և խորհրդավոր, բարոյական հատկությունն է: Եվ այսպես, առաքյալն ասում է. «Սերը բարի է… ամեն բանի համբերում է» (Ա Կորն թացիներին 13.4,7): Ի՞նչ է նշանակում «համբերություն»: Դա կենսական դժվարություններին ու զրկանքներին, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյական ամեն տեսակի ցավերին ու տառապանքներին կայուն ու անտրտունջ դիմանալու հատկությունն է: Համ բերությունը՝ ինչ-որ տհաճ ու անցանկալի բանի երկարատև ու խաղաղ դիմանա լու, ինչպես նաև ինքնատիրապետումը պահպանելու, անհրաժեշտ արդյունքնե րին սպասելու ընդունակությունն ու հմտությունն է, առանց անբավականություն, գրգռվածություն և տրտունջ դրսևորելու:
132
Համբերությունը խելամիտ է
մայիս
2
Համբերատար մարդը շատ խոհեմ է (մեկ այլ թարգմ.` նա բավականին խելամիտ է ) (Առակներ 14.29)։
Հաշվի առնելով մեր մեղավոր վիճակը՝ անհնար է բարեպաշտ (կամ բարի վարք ունեցող) կյանք վարել, առանց համբերություն դրսևորելու: Ամեն օր տասնյակ իրավիճակներ են առաջանում մեզ շրջապատող մարդկանց հետ փոխհարաբե րություններում, որտեղ պահանջվում է համբերություն դրսևորել դիմացինների բնավորության թուլությունների և թերությունների հանդեպ․ ընտանիքում, աշխա տավայրում կամ հասարակական վայրերում: Նա, ով համբերություն և զսպվա ծություն չունի, կունենա բախումներ և հետագայում չի կարող խուսափել հոգե կան ապրումներից ու ցնցումներից: Չունենալով բավականաչափ համբերություն և դիմացկունություն՝ անհնար է կյանքում լուրջ հաջողությունների հասնել, իրա կանացնել սահմանված անձնական նպատակները: Եվ ոչ էլ կարող ենք արժա նավայել կերպով դիմավորել կենսական ճանապարհին հանդիպող ամեն տեսակի ծանր փորձություններին: Եվ ամենակարևորը. առանց համբերության անհնար է հուսալի և հաստատուն, սուրբ ու հավերժական հարաբերություններ հաստատել Աստծո հետ, ինչպես նաև հաղթահարել սեփական մեղավոր սովորությունները, չար կրքերն ու բնա վորության թերությունները: Երջանիկ ամուսնական կյանք հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա համբերատարության և ներողամտության փոխադարձ դրսևորում դիմացինի անհատական թերությունների հանդեպ և յուրաքանչյուրի բնավորության առանձնահատկությունների հանդեպ: Իսկ երեխաների դաստիա րակության մասին երկար խոսելու կարիք չկա: Նա, ով համբերություն չունի, ավե լի ճիշտ` համբերատար չէ, երեխաների դաստիարակության հարցում չի կարող խուսափել անուղղելի սխալներից: Համբերության ու ինքնատիրապետման հո գի չունեցող ծնողներն իրենց երեխաների մեջ բնավորության այլանդակ գծեր են ձևավորում: Դա իսկական անեծք է դժբախտ սերունդների համար, ովքեր դատա պարտված են ամբողջ կյանքում կրելու իրենց ծնողների անարդար դաստիարա կության ևազդեցության արդյունքների ծանր բեռը: Անգամ, եթե նրանք հավատով ընդունեն Քրիստոսին, հարկադրված կլինեն աննկարագրելի պայքար մղել իրենց մեղավոր թերությունների դեմ, որպեսզի Հիսուսի զորությամբ հաղթեն դրանց: Աստվածաշունչը նշում է, թե ինչ բարերար ազդեցություն է գործում համբե րատար մարդը այլ մարդկանց հետ լարված հարաբերությունների ժամանակ. «Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է (այլ թարգմ.` հանգցնում է վիճաբանությունը) վեճը» (Առակներ 15.18)։ Այն մարդը, ում հատուկ է համբերությունը, անգնահատելի գանձ ունի. հենց այդպես է ասում Աստվածաշունչը. «Համբերատար մարդը շատ խոհեմ է» (Առակ ներ 14.29): «Համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է» (Ժողովող 7.8)։ «Համբե րատարը զորավորից լավ է, ևիր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից» (Առակ ներ 16.32)։
133
մայիս
3
Ծնողական համբերություն
Ահա համբերողներին երանի ենք տալիս (Հակոբոս 5.11)։
Երբ ես պատիժս էի կրում գաղութում, հանգամանքների բերումով ծանոթացա Ա. Սադովսկու հետ: Նա Ջեզկազգան քաղաքից էր: Մենք ապրում էինք նույն մաս նաշենքում, նույն շարքում էինք և միաժամանակ աշխատում էինք միասին: Մենք ձեռքով խառնում էինք շաղախը, որ նախատեսված էր աղյուսի շարվածքի հա մար: Մի անգամ նա տխուր և միաժամանակ զարմանալի մի պատմություն պատ մեց՝ ինքնամերժման ու ազնվության վերաբերյալ: Այն տանը, որտեղ ապրում էինք կնոջս հետ, մեր շքամուտքում, մի հարկ վերև մի երիտասարդ ընտանիք էր ապրում: Ոչ մի վատ բան չէիր կարող ասել այդ ըն տանիքի մասին. մարդիկ բնականոն ապրում էին: Եվ ահա կինը հղիացավ, և եկավ ծննդաբերության ժամանակը: Երբ լույս աշխարհ եկավ երկար սպասված երեխան, բժիշկները սկզբում մորը, ապա հորը հայտնեցին, որ նորածինը առանձ նահատուկ ծանր աստիճանի արատավոր է ծնվել: Ծնված էակը շատ քիչ էր նման մարդու: Նրան մանրակրկիտ հետազոտելով՝ բժիշկները ծնողներին ասացին. «Իրավունքը ձերն է` վերցնել թե չվերցնել այս երեխային: Դուք եք որոշում, սա կայն մեր պարտքը ձեզ նախազգուշացնելն է»: Եվ ծնողներին տեղյակ պահեցին, որ երեխան ծայրահեղ աստիճանի թուլամտություն կունենա: Վշտի ու հուսահա տության մեջ, մի քանի անքուն գիշերներից հետո ծնողներն, այնուամենայնիվ, որոշեցին վերցնել երեխային և մեծացնել նրան: Այդ երեխան արդեն տասներկու տարեկան է (պատմության պահին): Նրա գլու խը հսկայական է: Տեղաշարժվել չի կարող: Ինքնուրույն սնունդ ընդունել նույնպես չի կարող: Բնական պետքերն անում է տակը: Բառ անգամ չի արտաբերում: Ան հոդաբաշխ հնչյուններ-մնչյուններ է արձակում: Բանականության հետք անգամ չկա: Պարզապես մսակույտ, կենսաբանական զանգված: Ուտում է, խմում է, մեծ խնամք է պահանջում: Նրա համար աթոռի նման մի հարմարություն են պատ րաստել, որի վրա էլ գտնվում է ամբողջ ժամանակ: Գլուխը չի կարողանում պահել, փալասի նման այս ու այն կողմ է ճոճվում: Իսկ ծնողները խնամում են նրան, տա լիս ամեն ինչ: Նա նրանց կյանքի կենտրոնն է, բոլոր հոգսերի, վազվզոցի ու տագ նապների կիզակետը… Հիրավի ցնցող հոգատարություն և զարմանալի ծնողական սե՜ր: Սիրո ինչպի սի՞ հատկություններ են դրսևորում նրանք դժբախտ երեխայի հանդեպ. Ինքնա մերժո՞ւմ, համբերությո՞ւն, բարությո՞ւն, գթասրտությո՞ւն… Դժվար է նույնիսկ հասկանալ: Եվ, այնուամենայնիվ, թվում է՝ բազմաթիվ տարիներ երեխային խնա մելու համար առաջին հերթին համբերություն է հարկավոր: Ո՜հ, որքան համբերու թյուն է անհրաժեշտ: Եվ ի՜նչ կարեկցանքով է նայում Տերը այդ դժբախտ ծնողներին: Որքա՜ն դառնու թյունների ու ցավի են հարկադրված եղել դիմանալ նրանք:
134
Աբրահամի անհամբերությունը
մայիս
4
Որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգող ներին նմանվեք (Եբրայեցիներին 6.12)։
Մանրակրկիտ վերլուծելով Աստվածաշնչում հիշատակված մարդկանց կյան քը՝ ստիպված ենք մի ցավալի փաստ արձանագրել․ դեպքերի մեծ մասում նրանց սխալների և ոչ ճիշտ քայլերի պատճառը եղել է ոչ բավարար համբերությունը: Աբրահամին, ում Տերը կանչել էր երկնային լույսի կրողը լինելու, խոստացել էր, որ նրանից կառաջանա բազմաքանակ մի ժողովուրդ: Տարիներն անցնում էին, իսկ նա դեռ երեխաներ չուներ: Անցել էր տանջալի սպասումների տասը տարի, որ պետք է հայտնվեր Աբրահամի ցեղը շարունակող ցանկալի մարդը. սակայն ո՜չ մի հույս: Ակնհայտ էր, որ Սառան անպտուղ է: Եվ այդ ժամանակ նա Աբրահամին առաջարկեց, որ իր աղախինը երեխա ծնի իր համար: Աբրահամը չդիմեց Աստ ծուն, որ հավաստիանա, քաջալերո՞ւմ է Նա Սառայի առաջարկությունը, թե ոչ: Աբրահամի համբերությունը սպառվել էր, և նա տեղի տվեց: Հնարավոր է՝ Աբրահամը մտածում էր, որ ժառանգ ծնվելու հարցը մի հիմնա խնդիր է, որ մարդն ինքն էլ կարող է լուծել, ևայստեղ պարտադիր չէ Աստծո օգնու թյունը: Սառայի ծրագիրն էլ այնքան տարօրինակ չէր, ինչպես կարող էր թվալ՝ հաշ վի առնելով այն հեռավոր ժամանակների սովորույթները: Այդ դեպքում Աբրահամը մոռացել էր այն խոսքերը, որ Տերն իրեն ասել էր կանչվածության ամենասկզբում. «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ» (Ծննդոց 12.2): Աբրահամը պետք է մի պարզ ճշմարտություն սովորեր`կյանքը պետք է ապրել Աստծուց բացարձակ կախվա ծության ոգով՝ Նրան հանձնելով սեփական ճանապարհի յուրաքանչյուր քայլը: «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ». ահա Աստծո հանդիսավոր խոստումը: Եվ սրանք սովորական բառեր չեն, որ կարելի է կասկածի ենթարկել: Այն, ինչ ասում է Տերը, հավերժական է և անխախտ: Ժառանգորդի ծնունդը Աբրահամի հիմնա խնդիրը չէր, այլ Տիրոջ: Նա ասաց և Նա էլ ժամանակին կատարեց: Աբրահամից պահանջվում էր «սուրբերի համբերություն… ու հավատ»: Հագարը Աբրահամի համար որդի ծնեց, սակայն դա Աստծո խոստացած որդին չէր: Անցավ տասնե րեք տարի: Իսմայելը մեծանում էր, և Աբրահամն ուրախություն էր ապրում: Սա կայն նրա մոտ է գալիս Տերը ևասում. «Ես կօրհնեմ Սառային և նրանից քեզ որդի կտամ և նրանից ազգեր կառաջանան»: Սառայի տարիքն այդ պահին հասել էր ճակատագրական սահմանին, երբ նրա օրգանիզմի վերարտադրողական հնա րավորությունները սպառել էին իրենց: Ի՞նչ որդի ծնվելու մասին կարող էր խոսք լինել… Սակայն չի կարելի Աստծուն չափել մարդկային չափանիշներով: Եվ Աստ ված չնայեց Աբրահամի արարքին, որ նա պատշաճ համբերություն չդրսևորեց` սպասելու խոստացված ժառանգի ծննդյանը: Առաքյալն ասում է. «Ձեզ համբերու թյուն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով՝ խոստումն ստանաք» (Եբրա յեցիներին 10.36)։
135
մայիս
5
Հակոբի ու Սավուղի անհամբերությունը
Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք ևոչ մի բանի պակասություն չունենաք (Հակոբոս 1.4)։
Անհամբերություն դրսևորեց նաև Հակոբ նահապետը: Նա ոչ մի կերպ չկարո ղացավ սպասել այն օրվան, երբ պետք է ստանար անդրանիկը լինելու իրավունքը, որ խոստացել էր Աստված: Դավադրության մեջ մտնելով մոր հետ՝ նա շտապեց ստանալու հայրական ցանկալի օրհնությունը… սակայն ինչպիսի՜ անօրինական և անարժան ճանապարհով: Եվ ստացա՜վ: Սակայն հետագայում ինչպիսի՜ տա ռապանքների հարկադրված եղավ դիմանալ: Անբավարար համբերություն դրսևորեց նաև Իսրայելի առաջին թագավոր Սա վուղը: Տերը չէր ցանկանում, որ Իր ընտրյալ ժողովուրդն ապրի այն սկզբունքնե րով, սովորույթներով ու կանոններով, որով առաջնորդվում էին հեթանոս ժողո վուրդները: Աստծո կամքն այն էր, որ Իր ժողովուրդն ապրի Աստծո օրենքներով, և ժողովրդի կառավարումն իրականացնի Տերն Ինքը, ևոր նրա Առաջնորդը լինի անձամբ երկնային Արքան, այլ ոչ մեղավոր մարդն՝ իր սխալներով ու անկատարու թյամբ: Եվ ինչպիսի՜ մեծագույն, աշխարհում ոչնչի հետ չհամեմատվող առավելու թյուն էր դա`առաջնորդվել ուղղակիորեն հենց իր` սիրո Աստծո կողմից: Սակայն Իսրայելը թագավոր էր պահանջում, ինչպես շրջակա հեթանոսական ժողովուրդների մոտ էր: Սամուելն անասելի դառնությամբ ընդունեց ժողովրդի պահանջը՝ թագավոր ունենալու վերաբերյալ, սակայն Տերը նրան ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը ևայն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են Ինձ, որ չթագավորեմ իրենց վրա» (Ա Թագավորների 8.7)։ Եվ Տերն Ինքը նրանց ցույց տվեց, թե ում պետք է թագավոր կարգեն` Սավուղին: Թե՛ արտաքինով և թե՛ էությամբ Սավուղը համապատասխանում էր արքայա կան գահի թեկնածուի վերաբերյալ հեթանոսական չափանիշներին: Սակայն նա հոգևոր չէր, և դա նկատելի դարձավ նրա՝ թագավորելու առաջին իսկ քայլերից: Սամուելը նորաթուխ թագավորին` Սավուղին, հրահանգեց, որ գնա Գաղգաղա և յոթ օր սպասի այնտեղ: Ապա ինքն էլ կգնա այնտեղ և զոհաբերություններ կանի, հայտնություն կխնդրի Տիրոջից և կհայտնի նրան Աստծո կամքը, թե ինչ պետք է անի ինքը հետագայում: Ավաղ, սպասելով յոթ օր, Սամուելը որոշեց ինքնագլուխ զոհաբերություններ կատարել: Եվ հենց ավարտեց ծեսը, հայտնվեց Սամուելը: Նա ցնցված էր Սավուղի անհամբերությունից ու անհնազանդությունից և Աստծո խոս քի հանդեպ անփույթ վերաբերմունքից: Եվ Իսրայելի մարգարեն ու դատավորը ցավով ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծո պատվիրանը, որ Նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը քո թագավորու թյունը հավիտյան պիտի հաստատեր Իսրայելի վրա։ Բայց հիմա քո թագավորու թյունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար Իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի Իր ժողովրդի վրա» (Ա Թագավոր ների 13.13,14): Սավուղը ոչ մի ակնածանք չուներ Տիրոջ հանդեպ: Նա իր կարծիքն ավելի բարձր դասեց Տիրոջ խոսքից: Եվ զարմանալի չէ, որ արդյունքում նա զրկվեց Աստծո բարեհաճությունից և նրա վախճանը ցավոտ եղավ: 136
Համբերության օրինակներ
մայիս
6
Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալե րե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք (Ա Թեսա ղոնիկեցիներին 5.14)։
Կան մարդիկ, ովքեր զարմանալի համբերություն ունեն: Իրենց կյանքում տեղի ունեցած ամեն տեսակի խիստ ու դաժան փորձությունները նրանք դիմավորում են ցնցող կայունությամբ ու զսպվածությամբ՝ անտրտունջ ու խոնարհ դիմանա լով տառապանքներին, դժվարություններին ու ցնցումներին: Նրանք չեն ուզում մտածել անգամ, որ ինչ-որ մեկը տառապել է իրենց տառապանքների պատճա ռով: Նրանք այն կարծիքին են, որ անթույլատրելի է իրենց ապրումներով ցավ ու դառնություն պատճառել ուրիշներին: Նրանց հարգանքն ու սերը մերձավորների հանդեպ դրսևորվում է նաև այդ տարօրինակ, սակայն վառ արտահայտված մե ծահոգության մեջ: Նշանավոր կոմպոզիտոր Վ. Մոցարտը իրեն դրսևորեց որպես քնքշորեն սիրող ամուսին: Մի անգամ, երբ նա աշխատում էր քնած կնոջ կողքին, սենյակ մտավ ծա ռան: Վախենալով, որ նա կարթնացնի հիվանդին, Մոցարտն արագ ոտքի կանգ նեց, և այդ պահին բաց դանակն ընկավ և մխրճվեց նրա ոտքի մեջ: Չնչին ձայն անգամ չհանելով՝ կոմպոզիտորը շտապ դուրս եկավ սենյակից և բժիշկ կանչեց: Ու թեև նա երկար ժամանակ չէր կարողանում գործածել ոտքը, այնուամենայնիվ, կնոջից թաքցնում էր դա: Էլ ավելի ցնցող համբերություն դրսևորեց Բրիտանիայի նշանավոր վարչապետ Բ. Դիզրայելիի կինը` Մերի-Էննը: Վարչապետն ամուսնացել էր հաշվարկով, և կի նը գիտեր այդ մասին: Նրանք երեխաներ չունեին: Եվ միասին ապրեցին երեսուն երեք երջանիկ տարիներ: Ահա թե ինչ էր ասում նա. «Այն ամենի համար, ինչին ես հասել եմ, պարտավոր եմ իմ կնոջը»: Մերի-Էննը ապրում էր միայն ամուսնու համար, ամեն կերպ աջակցում և հոգում նրա կարիքները: Մի անգամ Դիզրայելին գնում է խորհրդարան, որպեսզի արտասանի իր բա վականին կարևոր ճառը: Նա շատ էր հուզվում և կինը կառքով ուղեկցեց նրան մինչև խորհրդարանի շենքը: Հուզմունքից Դիզրայելին չնկատեց կնոջ ձեռքը և փակելով կառքի դուռը՝ կոտրեց նրա ոսկորը: Մեկ մկան անգամ չցնցվեց կնոջ դեմ քին: Նա քաջալերող ժպիտով ուղեկցեց ամուսնուն, և երբ վերջինս անհետացավ խորհրդարանի դռան հետևում, ցավից ուշաթափվեց: Դիզրայելին հրաժարվեց Բիքոնսվիլդի վիկոնտի տիտղոսից՝ Վիկտորիա թագու հուն համոզելով, որ այդ տիտղոսը շնորհի իր կնոջը: Այդպիսին էր նրա շնորհակա լությունն այն ամենի համար, ինչ կինն արել էր իր համար: Անսովոր համբերության այդ օրինակները լուռ հանդիմանություն են նրանց, ով քեր մտածում են, որ իրենց ամեն ցավը պետք է մերձավորների հոգատարության ու ուշադրության առարկան դառնա: Եվ շտապում են դատապարտել նրանց, ով քեր անհայտ պատճառներով պատշաճ ուշադրություն չեն դարձրել իրենց վրա:
137
մայիս
7
Այրվել է բազում տարիների աշխատանքը
Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք (Հռոմեացինե րին 12.12)։
Ի՞նչ ենք անում մենք և ի՞նչ հոգի ենք դրսևորում, երբ բախվում ենք փորձու թյունների, ընդ որում` երբեմն բավականին դաժան: Անօգնական ծալո՞ւմ ենք մեր ձեռքերը՝ հառաչելով ու ողբալով: Արդյո՞ք կարկամում ենք, մեծապես ճնշվում և լիակատար անշարժության մատնվում: Թույլ ենք տալիս, որ վհատության ու հու սահատության հոգին ամբողջովին այնպես տիրի մեզ, որ դադարե՞նք վերահսկել մեր վարքագիծն ու հոգեկան վիճակը: Թե՞ մենք հուսահատության հոգուն հակադ րում ենք համբերությունն ու զսպվածությունը՝ հիշելով աստվածաշնչյան խորհուր դը. «Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր» (Ժողովող 7.14): Ահա մի օրինակ այն բանի, թե ինչպես են վարվում նման դեպքերում «այս աշ խարհի զավակները»՝ ի տարբերություն «լույսի զավակների»: Ս. Սմայլսը պատմում է բնագետ փորձարար Ֆ. Աբոզիի մասին, ով Ժնևում գտնված ժամանակ ծանր փորձության է ենթարկվում, որպիսին միայն կարող է ենթարկվել մարդու համբերությունն ու մեծահոգությունը: Ներքոհիշյալ դեպքը շատ առումներով նման է այն դժբախտ վիճակին, որի մեջ հայտնվեց Նյուտոնը և որին նա դիմացավ` նույն կերպ անմռունչ հնազանդվելով ճակատագրին: Ի թիվս իր բազում զբաղմունքների ու որոնումների՝ Աբոզին ուսումնասիրում էր բարոմետրի տատանումները՝ նպատակ ունենալով ի հայտ բերել մթնոլորտա յին ճնշման ընդհանուր օրինաչափությունները: Ամբողջ քսանյոթ տարի հատուկ թղթերի վրա նա ամեն օր մանրակրիտ գրառում էր նշումներ՝ իր բազմաթիվ դի տումների վերաբերյալ: Եվ ահա հանգամանքների բերումով Աբոզին հարկադր ված եղավ նոր սպասուհի վարձել, ով սկսեց նախանձախնդիր կերպով կարգու կանոն հաստատել տանը: Հաջորդ օրը, մտնելով իր առանձնասենյակը, Աբոզին հարցրեց. — Որտե՞ղ ես դրել բարոմետրի մոտ գտնվող այն թղթերը: — Դրանք այնքան կեղտոտ էին, որ ես այրեցի-, պատասխանեց սպասուհին, իսկ դրանց տեղում ես նոր, մաքուր թղթեր եմ դրել: Աբոզին լուռ` կրծքին խաչեց ձեռքերը և մեկ րոպե տևած ներքին պայքարից հե տո միանգամայն հանգիստ ասաց. —Դուք ոչնչացրել եք իմ քսանյոթ տարիների աշխատանքի արդյունքը: Խնդրում եմ՝ այսուհետև ոչ մի բանի ձեռք չտաք իմ առանձնասենյակում: Ահա այսպես. ոչ մի ճիչ, գրգռվածություն և ոչ էլ հիստերիա: Ոչինչ չի դրսևոր վում այս մեղավոր զինանոցից: Համբերություն, սառնասրտություն, հանգստու թյուն: Այդպես էլ պետք է լինի. «Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ» (Եփեսացիներին 4.31)։
138
Դավիթի անհամբերությունը
մայիս
8
Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է (Ղուկաս 18.7)։
Ինչպե՞ս են վարվում, ի՞նչ են անում լույսի զավակները, երբ հայտնվում են դժբախտության մեջ, ենթարկվում են փորձությունների կամ հարձակումների: Ահա Դավիթը, որ Աստվածաշնչում հիշատակված հերոսների մեջ առանցքային կերպարներից մեկն է: Արդեն վաղ հասակից հեշտ չէր նրա կյանքը հոր ընտանի քում: Վազվզոցի մեջ էր և մանր ծառայություններ էր կատարում: Նա սիրված չէր՝ դատելով այն բանից, թե ինչպես է նրա մասին արտահայտվում ավագ եղբայրը` Եղիաբը. «Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը» (Ա Թագավորնե րի 17.28): Այնինչ Դավթի սիրտը բոլորովին էլ չար չէր: Տերն իրականում բարեհաճ գտնվեց ո՛չ Եղիաբի, ևո՛չ նրա մնացած վեց եղբայրների հանդեպ, երբ Սամուելին ուղարկեց, որ թագավորության համար օծի Հեսսեի որդիներից մեկին: Նա ընտրեց Դավթին` ըստ նրա սրտի: Այդ նրա մասին էր, որ Տերը Սամուելին ասաց. «Նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։ Նրա մասին էր, որ Սամուելը Սա վուղին ասաց. «Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում»: Նա զարմանալի երիտասարդ էր: Աստվածավախ, ում հոգին չէր հանգստանում և միշտ Տիրոջ մեջ էր: Հետևելով գառներին՝ նա իր հուզառատ երգերն էր շա րադրում, որ փառաբանում էին Աստծո անունը, ևերգում էր դրանք: Եվ երբ Դա վիթը փայլուն հաղթանակ տարավ Գողիաթի դեմ մենամարտում, Սավուղն իրեն մոտեցրեց նրան և զորապետ նշանակեց: Սակայն, նկատելով նրա նշանակալի հաջողությունները և աճող հեղինակությունն ու փառքը ժողովրդի մեջ, Սավուղը ատեց նրան և որոշեց սպանել: Եվ Դավիթը ստիպված էր փախչել թագավորա կան պալատից: Իսկ այդ ժամանակից հետո Սավուղը նրան իր թշնամին հայտա րարեց և սկսեց բացահայտ հալածել դժբախտ փախստականին՝ որպես պետա կան դավաճանի: Սավուղի ընտրյալ զինակիցները հետապնդում էին Դավթին, ինչպես լեռներով կհալածեին կաքավներին: Խեղճ Դավիթը թաքնվում էր լեռների ծերպերում և քարայրներում: Բոլոր անապատները նրա ապաստարանն էին. նա հանգիստ չուներ ո՛չ ցերեկը ևո՛չ էլ գիշերը: Նրա կյանքը մշտական վտանգի մեջ էր: Տառապանքներն ու վշտերը, որ լցրել էին նրա հոգին, դուրս էին հեղվում ջերմ աղոթքներում ու քաղցրահնչյուն օրհներգերում: Իր կյանքն ու ճակատագիրը Դա վիթն Աստծուն էր հանձնել, և Տերը հրաշալի կերպով պաշտպանում էր, պահպա նում և փրկում նրան անխուսափելի մահից: Նա բացահայտ, նաև նշաններով ցույց էր տալիս Իր մասնակցությունը Դավթի կյանքում՝ հավատարիմ կերպով կա տարելով նրա նախահայրերին տված իր խոստումը` «Ես քեզ հետ եմ: Ես չեմ լքի քեզ»: Եվ ստացվեց այնպես, որ ինչ-որ պահի Դավթի ուղեղով աստվածանարգ միտք անցավ, որ ջնջեց Տիրոջ նախկին ողորմածությունն ու հոգատարությունը նրա հանդեպ։ Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից… ևայդպես կազատվեմ նրա ձեռքից» (Ա Թագա վորների 27.1)։ 139
մայիս
9
Դավթի անհամբերությունը
Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք (Հակոբոս 5.7-8):
Եվ Դավիթը գնաց Գեթի թագավոր Անքուսի մոտ, իսկ վերջինս բարեհաճորեն ընդունեց նրան և բնակեցրեց Սիկելակ քաղաքում: Սա փրկության բացահայտ աստվածուրաց ծրագիր էր, որը նվաստացնում էր Աստծուն ևանպատվում Նրան: Դավթի կողմից դա անհավատության ու դավաճանության դրսևորում էր, սև ան շնորհակալ վերաբերմունք Աստծո հանդեպ: Անցավ մեկ տարի ու չորս ամիս, ինչ Դավիթն իր մարդկանց հետ գտնվում էր Սիկելակում: Եվ հանկարծ փղշտացինե րը ռազմական արշավանք հայտարարեցին Իսրայելի դեմ: Դավիթն ու նրա զին վորները պարտավոր էին պատերազմ գնալ Անքուսի զորքի կազմում: Եվ Դավիթը գնաց, ինչը աղաղակող հանցագործություն էր Աստծո առաջ. դա նշանակում էր թափել եղբայրների արյունը: Դավիթը դիվային թակարդի մեջ էր․ նա կարատավո րեր իր խիղճը, եթե մասնակցեր եղբայրասպան պատերազմին: Տերն Իր մեծ ողոր մությամբ այստեղ էլ փրկեց Դավթին՝ նրա դեմ հրահրելով փղշտացի իշխաններին: Այդ մարդիկ համառորեն պահանջեցին, որ Դավիթը չմասնակցի այդ ռազմական գործողություններին, և Անքուսը, ներողություն խնդրելով Դավիթից, հրամայեց, որ նա իր զինվորներով տուն վերադառնա: Մինչև Դավիթը երեք օրում հասավ Սիկելակ, ամաղեկացիները, ավազակնե րի այդ մոլեգին ցեղը, հարձակվեց այդ քաղաքի վրա, կողոպտեց ու վառեց մինչև վերջին ծեղը: Իսկ բոլոր բնակիչներին գերի վերցրեց, այնպես որ, Դավիթն ու նրա զինվորները քաղաքի տեղում տեսան միայն սև ածխացած պատեր ու նողկալի մոխիր: Դավիթն ու նրա հետ եղողները հոգեցունց հառաչանքներ և անզուսպ աղաղակ բարձրացրին, մինչև վերջացան արցունքները, և նրանք, ի վերջո, ու ժասպառ եղան: Ողբալով իր վիշտը՝ ժողովուրդը սկսեց այդ բոլոր դժբախտու թյունների մեջ մեղադրել Դավթին ևորոշեց քարկոծել նրան: Եվ ահա, հայտնվելով այդպիսի ծայրահեղ ճակատագրական վիճակում, Դավիթն անկեղծորեն հիշեց Աստծուն. «Սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով» (Ա Թագավորների 30.6)։ «Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհաս նե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին» (Ա Թագավորների 30.8)։ Դավիթը բավարար համբերություն ու զսպվածություն չունեցավ, որ անտրտունջ շարունակի, մինչև վերջ դիմանա Սավուղի հալածանքների հետ կապված փորձություններին: Նա այդ հարցի թեթև լուծումն էր որոնում՝ ապավինելով իր, այլ ոչ թե Աստծո իմաստությանը: Դավթի անվտանգությունը երկինքներում է, այլ ոչ թե երկրի վրա, Աստծո ձեռքերում, այլ ոչ թե մարդկային: Եվ անսահման չափով համբերություն մենք կարող ենք ստա նալ միայն «Ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտու թյամբ» Աստծո մոտ (Ելք 34.6):
140
«Եվ ես այլեվս չտեսա նրան»
մայիս
10
Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամե նակարողի վախն էլ թողած լինի (Հոբ 6.14)։
Համբերությունը մերձավորների բնավորության թերությունների հանդեպ՝ տարբեր փորձությունների և դժբախտությունների ժամանակ, հատկապես անհ րաժեշտ է ընտանեկան կյանքում: Հենց ընտանիքում են բացահայտվում բնա վորության թերություններն ու թույլ կողմերը: Դրսևորվում է հայացքների, սովո րությունների ու դաստիարակության տարբերությունը: Եվ դրա հետ կապված՝ անխուսափելի են վիճահարույց իրավիճակները: Ահա թե ինչու միայն միմյանց հանդեպ համբերատար ու ներողամիտ վերաբերմունքի շնորհիվ է, որ կարելի է խուսափել ծայրահեղ անբարյացակամ իրավիճակներից և ընտանիքի փլուզու մից: Այլապես նյութական դժվարությունները, աշխատանքից հեռացվելը, գլուխ բարձրացնող հիվանդությունները, մի խոսքով «սևօրերի» ժապավենը կարող են քայքայել նույնիսկ ընտանեկան տևական կապերը: Նշանավոր քրիստոնեական գրող Ֆիլիպ Յանսին պատմում է իր փորձառու թյան մասին, երբ սատարման խմբի հետ միասին այցելում է հիվանդանոց, որտեղ գալիս էին մահացու հիվանդները: Այդ մարդկանց ողբերգությունն այն էր, որ գի տեին` իրենց օրերը հաշվված են, ևորոշ ժամանակ հետո իրենք հրաժեշտ կտան կյանքին: Սակայն դա չէ գլխավորը, որովհետև, վերջին հաշվով, բոլոր մարդիկ մահկանացու են: Գլխավորը սա է` ինչպիսի՞ն է այդ դատապարտված մարդկանց մերձավորների ու հարազատների վերաբերմունքը: Եվ ահա մի տարեց կին՝ շատ փաղաքուշ, ճերմակահեր ու համեստ, պատմեց իր միայնության մասին: Խումբը հետաքրքրվեց` արդյոք նա հարազատներ ունի՞: Պարզվեց, որ միակ որդին այժմ ծառայում է Գերմանիայի օդային հաղորդակցու թյունում: Նա փորձում է ստանալ արտահերթ արձակուրդը, որպեսզի գա իր մոտ: Իսկ ամուսի՞նը: Նա կուլ տվեց կոկորդը սեղմող գունդը և ասաց. «Ամուսինս ինձ այցելել է մեկ անգամ. բերել է որոշ իրեր և խալաթս»: Նրա ձայնը դողում էր, իսկ աչ քերում արցունքներ հայտնվեցին. «Երբ ինձ պառկեցրին հիվանդանոցում, բժիշկն ասաց, որ ինձ մոտ արյան քաղցկեղ է: Այդ ժամանակ ամուսինս տուն վերադար ձավ, հավաքեց իրերը, և ես այլևս չտեսա նրան»: «Իսկ քանի՞ տարի է, որ դուք ամուսնացած եք», - հարցրին նրան մի փոքր լռությունից հետո: Խումբը ա՜խ քա շեց, երբ կինն արտաբերեց` երեսունյոթ տարի: (Հետագայում ես իմացա,- գրում է հեղինակը,- որ, որոշ տվյալների համաձայն, ընտանիքների յոթանասուն տոկոսը քայքայվում է ամուսիններից մեկի մահացու հիվանդության պատճառով: Մեր խմբում երեսուն մարդ կար, և ոչ մի ամուսնու թյուն չդիմացավ երկու տարուց ավելի): Ահա այսպես, հանկարծակի պայթում է դժբախտությունը` անբուժելի հիվան դությունը ամուսիններից մեկի գլխին, և սերն անհետանում է, իսկ համբերությու նը` չքանում…
141
մայիս
11
Վերածվեց ծեր կնոջ
Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով (Բ Կորնթացիներին 8.3):
Բոլոր ամուսինները չէ, որ մահացու հիվանդությունից տապալված իրենց տղա մարդկանց ու կանանց միայնակ են թողնում վշտի մեջ: Կան այնպիսիք, ովքեր ցնցող համբերություն ևանձնազոհություն են դրևորում, երբ իրենց ամուսիններն անբուժելի տկարությամբ են տառապում` դրան հետևող աննկարագրելի ցա վերով ու տառապանքներով: «Քո լույսի ներքո» գրքում համբերատարության ու անձնազոհության մի օրինակ է բերվում, որն անմիջական կապ ունի շոշափվող թեմայի հետ ևարժանի է, որ այստեղ ներկայացնենք: Ռուս նշանավոր բանաստեղծ Ն. Նեկրասովը մի մեղավոր կիրք ուներ` նա սիրում էր թղթախաղ և իր արտառոց հիշողության շնորհիվ հսկայական գումարներ էր շահում: Դժվար է նույնիսկ հավատալ, սակայն նա թղթախաղով շահեց անգամ իր կնոջը: Ոմն վաճառական Լիտկին Նեկրասովին մեծ գումար պարտվեց և պարտքը մարելու համար նրան առաջարկեց համեստ ծագումով մի որբ աղջկա, որ գտնվում էր նրա խնամքի ներքո: Ասում են, որ աղջկա իսկական անունը Ակուլինա էր: Նա դեռևս շատ երիտասարդ էր (տասնինը տարեկան), քնքուշ, բարի, բարյացակամ և հմայիչ: Շուտով նա դարձավ Նեկրասովի քաղաքացիական կինը: Բանաստեղ ծը նրան նոր անուն տվեց` Զինաիդա։ Նա աղջկա կրթության համար չխնայեց ո՛չ ժամանակը, ո՛չ էլ դրամները: Վերջինս լեզուներ սովորեց, երաժշտական կրթու թյուն ստացավ և սկսեց գերազանց տիրապետել վարվեցողության կանոններին։ Եվ պետք է խոստովանել, Նեկրասովը հասավ իր նպատակին` Զինան տաղանդա վոր ուսուցչուհի դարձավ: Նա Նեկրասովին նայում էր ոչ թե որպես ամուսնու, այլ որպես ոչ երկրային էակի: Իսկ բանաստեղծը նրա մեջ գտավ իր իսկական սիրուն և չսխալվեց: Սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց, որոտաց կայծակը․ բժիշկները Նեկրասովի մոտ ուղիղ աղու քաղցկեղ հայտնաբերեցին: Նա անտանելի ևաննկա րագրելի ցավեր ուներ: Վերջին երկու հարյուր օրերը Զինան չէր քնում, օրուգիշեր հերթապահում էր նրա անկողնու մոտ՝ հատակին նստած: Այդ 200 օրուգիշերնե րից հետո երիտասարդ և գեղեցիկ կինը` Զինան, վերածվեց դեղին դեմքով մի ծեր կնոջ ևայդպես էլ մնաց: Ամուսնու մահից հետո, հետագա երեսունութ տարիների ընթացքում Զինան սգո հագուստներ հագավ՝ մինչև իր կյանքի վերջը, ևայլևս չհանեց դրանք: Ամբողջ կյանքը սև հագուստի մեջ անց կացնելով՝ նա կտակի մեջ գրեց, որ իրեն թաղեն ճերմակ հագուստներով (Ա. Կազակևիչ): Ստանալով իր ժառանգական ունեցվածքը՝ նա ամբողջությամբ նվիրաբերու թյունների տրամադրեց այն: «Նիկոլայ Ալեքսեևիչի հիվանդությունն ինձ բացեց, թե ինչպիսի տառապանքներ են լինում,- ասում էր Զինան, - իսկ նրա մահը ցույց տվեց, թե ինչպիսի մարդ էր նա»:
142
«Տե՜ր, փրկի՜ր Ֆիջին»
մայիս
12
Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով (Ա Կորնթացիներին 4.11,12)։
Խոսելով այն մասին, թե ինչերի են հարկադրված եղել դիմանալ ինքն ու իր աշ խատակիցներն Աստծուն ծառայելու ժամանակ, Պողոս առաքյալը գրում է. «Ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրե՛ք որպես Աստծո սպասավորներ՝ մեծ համբերու թյամբ նեղությունների, վշտերի, չարչարանքների մեջ, գանահարության մեջ, բան տերում, խռովությունների, տքնությունների, հսկումների, ծոմապահության մեջ» (Բ Կորնթացիներին 6.4-5): Պատահական չէ, որ առաքյալի մոտ առաջին տեղում «մեծ համբերությունն է»: Անհնար է առանց մեծ համբերության դիմանալ և հաղթել այն ամենին, ինչ նա թվարկում է: Աստծո ծառաները, ավետարանիչները, բարի լուրը տարածողները բոլոր ժամանակներում հարկադրված են եղել դիմագրավել ճշմարտության թշնա միների կատաղի դիմադրությանը, հայտնվել ծանր պայմաններում և բախվել վայրի ցեղերի՝ խելքից ու մտքից դուրս սովորություններին: Եվ միայն անսասան հավատի, երկաթյա համբերության ու համառության շնորհիվ է, որ նրանք հաջո ղություն են ունեցել ծառայության մեջ, և Քրիստոսի ճշմարտությունը հաղթանա կել է: 1838 թվականի դեկտեմբերի 22-ին Ջոն Հանթը և իր կինը` Հաննան, ժամա նեցին Ֆիջի կղզի, որպես առաքյալներ: Այն, ինչ տեսան այնտեղ, ցնցեց նրանց: Այդ կղզում մոլեգնում էր մարդակերությունն՝ իր ողջ նողկալիությամբ ու դաժանու թյամբ: Երեխաները սպանում և ուտում էին սեփական ծեր ծնողներին: Հաճախ տանտերը ճաշի ժամանակ հյուրերին մատուցում էր իր կնոջը կամ երեխային: Ստացվեց այնպես, որ իրենց ժամանելուց հետո առաջնորդի կրտսեր որդին խեղդ վեց ծովում: Դրա հետ կապված՝ սպանեցին ու տապակեցին տասնյոթ երիտա սարդ կանանց: Ընդ որում, Հաննային ստիպեցին, որ դիտի այդ ամբողջ տեսարա նը: Իսկ հետո պահանջեցին, որ առաքյալները լքեն կղզին: Սակայն ամուսինները հրաժարվեցին: Նրանք նկատեցին, որ դժբախտ վայրենիները հետաքրքրությամբ են լսում Քրիստոսին վերաբերող քարոզներն ու զրույցները: Ամուսինները կղզիա բնակների լեզվով թարգմանեցին Նոր Կտակարանը և խիզախորեն քարոզեցին Աստծո խոսքը: Շատ կղզիաբնակներ հավատացին և քրիստոնեական համայնք ներ կազմակերպեցին: Սակայն Հանթը լրջորեն հիվանդացավ: Բնիկները սկսեցին աղոթել նրա համար: «Օ՜, Տե՛ր իմ, - աղոթում էր նրանցից մեկը, - մենք շատ վատն ենք: Ի՜նձ վերցրու: Վերցրու մեզանից տասին, սակայն ողորմա Քո ծառային, որ պեսզի նա մեզ քարոզի Քրիստոսին»: Ավա՜ղ: Հանթը, մահացավ՝ արցունքների մեջ աղոթելով․ «Տե՜ր, օրհնի՜ր Ֆիջին: Փրկի՜ր Ֆիջին»: Ամբողջ կղզին խորապես ցնցված էր նրա մահով, և նույնիսկ չարամիտ առաջ նորդը` Տակոմբաուն, հավատաց ու բացահայտ դավանեց Քրիստոսին՝ որպես Իր Տեր: Ժամանակի ընթացքում Ֆիջի կղզու բնակիչների զգալի մասը դարձավ քրիստոնյա, իսկ կղզին անվանեցին «Ավետարանչական թագի մարգարիտ» (Ռ. Մորգան): 143
մայիս
13
Չկայացած ամուսնություն
Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր (Հայտնու թյուն 2.3)։
Միայն առաքյալներն ու բարի լուրը տարածողները չէ, որ հարկադրված են լի նում համբերատար ու անձնազոհ՝ ավետարանի լույսը տարածել այս խավարում: Նրանք, ովքեր նախանձախնդիր տարածում են Աստվածաշունչը, նույնպես հար կադրված են դիմանալ հալածանքների ու ծաղրի, փորձությունների ու մահա պատժի: Դա տեղի է ունենում նաև մեր լուսավոր դարում, ինչպես եղել է հեթանո սական Հռոմում և միջնադարյան մռայլ ժամանակաշրջանում: «Հալածանքների քաղցրությունը» գրքում պատմություն կա մի երիտասարդ քրիստոնյայի՝ չինացի աղջկա մասին: Նրա անունը Մարթա էր: Նա նշանված էր, սակայն որոշեց երկու տարով հետաձգել ամուսնությունը: Աղջիկն անկեղծորեն արձագանքեց այն կոչին, որ Աստվածաշունչը պետք է հասցնել այն վայրերը, որ տեղ սաստիկ զգում են դրա կարիքը: Դ. Ուոնգը պատմում է. «Ես հիշում եմ Մար թայի հետ հանդիպումը Սիան քաղաքում: Մենք պայմանավորվեցինք հանդիպել երեկոյան 9-ին, սակայն հանդիպեցինք միայն գիշերվա մեկին: Նա Աստվածաշունչ էր բաժանում գյուղերից մեկում ևայդ պատճառով ուշացավ: Տեղական իշխանու թյուններն, իմանալով նրա գործունեության մասին, գազանաբար ծեծեցին ու կո ղոպտեցին նրան, իսկ արյունաշաղախ մարմինը նետեցին ամայի ճանապարհնե րից մեկի վրա: Եվ ահա մենք հանդիպեցինք… նիհար, դեմքն ուռած, վերքերի մեջ: Ես հարցրի. «Ի՞նչ է պատահել: Այդ ինչո՞ւ են այդպես ծեծել քեզ»: «Դե ոչ, - շփոթ ված պատասխանեց Մարթան, - դա ես վաղուց ունեցել եմ»: Այցելելով հեռավոր չինական գյուղերը՝ նա հաճախ գիշերում էր լքված խրճիթներում կամ դաշտում` բաց երկնքի տակ: Նա ամբողջովին բշտիկների մեջ էր մոծակների ևայլ միջատնե րի խայթոցներից: «Վաղը գնանք բժշկի մոտ», - ասացի ես: «Ո՛չ, ո՛չ, - չհամաձայն վեց Մարթան, - չեմ կարող: Վաղը ես պետք է հասցնեմ Ներքին Մոնղոլիա գնացող վաղ գնացքին: Աստվածաշնչերը պատրա՞ստ են»: 1983 թվականի օգոստոսին Մարթան անհետք անհետացավ: Այդ բոլորը տեղի ունեցավ Չինաստանում «Հակառազմական արշավի» ժամանակ, երբ քրիստոն յաներին բռնում էին և տանջանքների ու մահապատժի ենթարկում: Մենք սկսե ցինք անհանգստանալ Մարթայի ճակատագրի համար: Սակայն նրան հաջողվեց ընկերների միջոցով ինչ-որ կերպ մեզ գրություն ուղարկել: Պարզվեց, նրան բան տարկել են՝ մեղադրելով «կրոնական թմրանյութ» տարածելու մեջ: Ահա թե ինչ էր հայտնում նա. «Չգիտեմ՝ ինչ պատիժ է սպասվում ինձ: Սակայն խնդրում եմ աղո թեք ինձ համար»: Գրությունն ավարտվում էր առաքյալի խոսքերով. «Ինձ համար էլ (աղոթեք), որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որ պեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ» (Եփեսացինե րին 6.19-20)։ Որոշ ժամանակ հետո մենք լուր ստացանք, որ Մարթային մահապատժի են են թարկել: Լրացել էր աղջկա ընդամենը քսանչորս տարին… 144
Միակ մեղքը
մայիս
14
Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը (Եբրայեցիներին 12.1):
Մովսեսի մասին Տերը մի անգամ Իր մեծագույն բարեհաճության հետևյալ ցնցող խոսքերն ասաց. «Բայց Իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա Իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է» (Թվեր 12.7)։ Նա զարմանալի ճակատագիր ունեցող անձնավորու թյուն էր: Նախքան Աստծո հետ այդպիսի մտերիմ հարաբերություններ ունենալը, նա խախնամության համաձայն՝ Մովսեսը դաստիարակության երեք փուլ անցավ: Երբ ծնվեց, նա արդեն դատապարտված էր մահվան, սակայն հրաշալի կերպով փրկվեց և որդեգրվեց փարավոնի դստեր կողմից: Իսկ վերջինս Մովսեսի հարազատ մորը խնդրեց, որ կերակրի ու մեծացնի երեխային մինչև տասներկու տարեկանը: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ մայրը ձգտում էր նրա հոգու մեջ դնել հավատի ան խախտ հիմքերը Արարիչ Աստծո և Նրա սուրբ օրենքների հանդեպ, որոնք դժոխքի ոչ մի ուժ չկարողացավ սասանել հետագա ողջ բացառիկ կյանքի ընթացքում: Այնուհետև նրան տարան թագավորական պալատ, որտեղ դաստիարակվում ու սովորում էր այն ժամանակների լավագույն իմաստությունը: Անցնելով անձնա վորության աշխարհիկ ձևավորման այդ երկրորդ ժամանակաշրջանը՝ Մովսեսը, որ եգիպտական գահի ժառանգորդն էր, հարկադրված եղավ փախչել: Պատճառն այն էր, որ փարավոնը Մովսեսի մահվան դատավճիռն էր արձակել: Փախչելով Մադիամի երկիրը՝ նա այնտեղ ոչխարների հոտի հովիվ նշանակվեց՝ անցնելով դաստիարակության ևս մեկ`երրորդ ժամանակաշրջանը: Դա բարձրագույններից բարձրագույնն էր, որտեղ Դաստիարակն անձամբ Տերն էր: Ամբողջ քառասուն տարի նա միայնակ էր իրական բնության մեջ: Վեհ լեռների մեջ նա ըմբոշխնում էր Աստծո հզորությունը, գեղեցկությունն ու փառքը, և նրա բնավորությունը վերա փոխվեց Աստծո պատկերով ու նմանությամբ: Դրան նպաստեց նաև մշտական հոգատարությունը երկչոտ ու համբերատար ոչխարների հոտի հանդեպ: «Ինք նահրաժարման ու զրկանքների դպրոցում նա պետք է համբերատարություն ու ինքնատիրապետում սովորեր» (Նահապետներ և մարգարեներ, էջ 247): Եվ Տերն այնտեղ հայտնվեց Մովսեսին ու հրամայեց, որ նա եգիպտական գերու թյունից հանի Իսրայել ժողովրդին ևուղեկցի դեպի Ավետյաց երկիր: Աստված հա վաստիացրեց, որ չի թողնի նրան և միշտ կողքին կլինի: Անհնար է ներկայացնել, թե ինչեր ապրեց Մովսեսը ևինչերի հարկադրված եղավ դիմանալ, երբ դեպի Քա նան էր առաջնորդում ժողովրդին: Չդադարող տրտունջներ, անհավատություն, կռապաշտություն, խռովություն… ինչպիսի՜ համբերություն և զսպվածություն պետք էր ունենալ՝ մեղք չգործելու համար: Ընդամենը մի անգամ Մովսեսը կորց րեց համբերությունն ու ինքնատիրապետումը և գրգռված բղավեց ջուր պահան ջող ժողովրդի վրա. «Այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։ Բայց չէ՞ որ Տերը նրան ասել էր. «Դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը»։ Այդ արարքով Մովսեսը ժո ղովրդի առաջ անպատվեց Աստծուն: Հիրավի «համբերությունը թող լիովին գոր ծուն լինի (լիակատար զարգացում), որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք ևոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակոբոս 1.4)։ 145
մայիս
15
Անհանդուրժողականություն բռնակալության հանդեպ
Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բանե րը, որ կատարել եք դուք (Երեմիա 44.22):
Մովսեսը քառասուն տարի համբերատար կրեց կամակոր և անշնորհակալ ժո ղովրդի արատների ու թերություների բեռը: Սակայն մարդկության պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ ժողովուրդները հարկադրված են եղել դիմանալ իրենց ղեկավարների բռնակալությանն ու քմահաճույքներին: Չէ՞ որ, արքայական գահ բարձրանալով բոլոր հնարավոր ուղիներով` և՛ ազնիվ, և՛ անազնիվ, մարդը ճաշակում է իշխանության համը, արթնանում են նրա մեջ քնած բռնակալական գեները, և նա սկսում է դաժանության ու անմտության «հրաշքներ արարել»: Ճիշտ է նկատել անգլիացի պատմաբան Դ. Ակտոնը. «Իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես»: Սակայն իշխանու թյունը չարաշահող բռնակալները ողբերգականորեն են ավարտում իրենց կյանքը, որովհետև համբերությունը հավերժական չէ: Ոմն բռնակալ Տրիզ, ըստ Էլիանի վկայության, ցանկանալով կանխել իր դեմ ուղղված դավադրություններն ու չարաշահումները, արգելեց, որ իր հպատակնե րը զրուցեն իրար հետ, որտեղ էլ նրանք լինեն` փողոցում թե տանը: Պարզվեց՝ դա միանգամայն անտանելի է, և մարդիկ որոշեցին խորամանկությամբ շրջան ցել բռնակալի քմահաճույքը: Մարդիկ գլխով էին անում միմյանց, ձեռքերով շար ժումներ անում, նայում էին կա՛մ մռայլ, կա՛մ հանգիստ և ուրախ հայացքով: Դժբախտության ու վշտի ժամանակ կիտում էին հոնքերը, դեմքով մերձավորին պատմում էին հոգեկան վիճակի մասին: Շուտով դա էլ սարսափեցրեց բռնակա լին: Նա վախենում էր, որ մարմնի շարժումների պերճախոսությամբ անգամ իր հպատակների լռությունն էլ հղի է վտանգներով: Եվ նա արգելեց նաև այդպիսի զրույցները: Դրանից հետո մի մարդ, որ այլևս ի վիճակի չէր դիմանալու ևանգոր ծության մատնվելու, ցանկացավ վերջ տալ այդ մենիշխանությանը, եկավ շուկայի հրապարակ և սկսեց դառը արցունքներ թափել: Նույն րոպեին բոլոր կողմերից ժողովուրդը շրջապատեց նրան, և բոլորը սկսեցին արցունք թափել: Եվ ահա լուրը հասավ բռնակալին, որ բոլորն անշարժ կանգնած են, սակայն միաձայն հեծկլտում են: Տրիզը շտապեց դրան էլ վերջ դնել և ստրկացնել իր հպատակների ոչ միայն լեզուն, ոչ միայն շարժումները, այլև աչքերին զրկել իրենց բնածին ազատությու նից: Եվ նա իր թիկնապահների ուղեկցությամբ նետվեց հրապարակ, որ վերջ դնի լացին: Եվ հենց Տրիզը մոտեցավ լացողներին, նրանք հարձակվեցին թիկնապահ ների վրա, խլեցին նրանց զենքերը և սպանեցին բռնակալին: Դանիել մարգարեն խոսում է մի դաժան թագավորի մասին, ում մի անգամ ան հանգստացնում են «արևելքից և հյուսիսից եկող լուրերը, և նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի… բայց պիտի հասնի իր վախճանին, և նրան օգնող չի լինելու» (Դանիել 11.44-45)։ Շուտով կգա սատանա յի և բոլոր երկրային բռնակալների բռնապետության վախճանը: Եվ մնում է միայն զարմանալ Աստծո համբերատարության վրա…
146
Անհետացած փաթեթը
մայիս
16
Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի (Հակոբոս 5.13):
Ամենօրյա կյանքում մենք հաճախ ենք հայտնվում դժվար իրավիճակներում, կամ առաջանում են վեճեր մեր մերձավորների կամ պատահական մարդկանց հետ: Այդ բոլորը կարող է երկար ժամանակով հավասարակշռությունից հանել մեզ և խորասուզել վհատության ու վշտի մեջ, եթե համբերություն ու ինքնատիրապե տում չդրսևորենք: Ռուս քանդակագործ Պ. Կ. Կլոդտը կարևոր նշանակություն չէր տալիս դրամ ներին: Մի անգամ նա իր աշխատանքի համար նշանակալի գումար ստացավ և չիմացավ, թե որտեղ դնի այն: Կապոցն այնքան էլ փոքր չէր, և նա խնդրեց այն փաթաթել թղթի մեջ: Եվ այդ փաթեթը ձեռքին տուն էր գնում: Ճանապարհին ինչոր գաղափար այցելեց նրան, և նա որոշեց մտնել արհեստանոց: Մտնելով ներս՝ նա վառարանի մոտ դրեց իրեն խանգարող այդ փաթեթը… ստեղծագործական մարդկանց հատուկ է դա` ամեն ինչն էլ խանգարում է, երբ այցելում է ներշնչումը: Եվ նա մոռացավ փաթեթի գոյության մասին: Շուտով նրան կանչեցին ընթրիքի… Հաջորդ առավոտյան Կլոդտը հարցրեց կնոջը. «Ժյո՛ւլի, ես երեկ քե՞զ եմ տվել դրամները»: «Ո՛չ, Պետե՛նկա, դու ինձ դրամներ չես տվել»: «Այդ ինչպե՞ս, ա՛խ, մեկ րոպե»: Նա նայեց գզրոցի ներսը, որտեղ սովորաբար պահում էր իր դրամագլու խը: Սակայն դրամներն այնտեղ չէին: Հիշելով, թե որտեղ է դրել այն, նա մարդ ուղարկեց այնտեղ: Սակայն դրամներն այնտեղ էլ չէին: Կանչեցին Արսենիային` ծառային, և հարցրին` արդյոք թղթե փաթեթ չի՞ տեսել արհեստնոցում: Ծառան ասաց, որ վառարանը վառելիս մյուս թղթերի հետ միասին ինչ-որ թղթեր է գցել վառարանը, որոնք այդ պահին վառարանի մոտ էին: Լսելով դա՝ Կլոդտը բացականչեց. «Մի տես է՜…- ապա թափահարեց ձեռքը,- է՛հ, ի՞նչ կարող ես անել, պատահում է»: Եվ, ինչպես հիշում է նրա ծոռը` Գ. Կլոդտը, պապիկը սիրում էր կրկնել. «Շա՞տ բան է հարկավոր մարդուն. մի կտոր հաց, և նա կուշտ է» (Ե. Մանսուրով): Իսկ ի՞նչ են անում հավատացյալները, ինչպե՞ս են վարվում, երբ փորձության մեջ են ընկնում: Սաղմոսերգու Դավիթը, ով իր կյանքում հարկադրված է եղել շատ դժվարությունների դիմանալ, ով մեկ անգամ չէ, որ նայել է մահվան աչքերին, կիս վում է իր մտքերով, թե նման դեպքերում որտեղ էր սատարում ևօգնություն որո նում: «Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հա վաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։ Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։… Փրկի՛ր ինձ Քո ողորմությամբ» (Սաղմոսներ 31.13,14,16)։
147
մայիս
17
Անբուժելի դեպրեսիա
Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած (Հակոբոս 5.11)։
Պոլիկլինիկայի հերթի մեջ եմ: Կողքիս մի կին է` քառասունհինգ տարեկանին մոտ: Նա ընկճված ու մռայլ տեսք ունի: Ցանկանում եմ իմանալ այդ վիճակի պատճառը և հարցնում եմ, թե ինչո՞ւ է ընկճված: Կինը տխուր ինձ է նայում: Ապա ասում է. — Ինչու եմ այսպիսի՞ն: Իսկ ինչպե՞ս կարող եմ ուրախ լինել: Ահա արդեն երկու տարի է, ինչ ես խոր դեպրեսիայի մեջ եմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում դուրս գալ այդ վիճակից: — Ինչ որ սարսափելի բա՞ն է տեղի ունեցել ձեր կյանքում: — Այո՛, ես մեծ վիշտ եմ ապրել: Ես և ամուսինս ամբողջ կյանքում գումար ենք հավաքել, որպեսզի տուն գնենք: Նա գիտնական է, և մենք միասին արտասահ մանյան գործուղումների էինք գնում: Մեզ վատ չէին վճարում` ամբողջը դոլարնե րով: Արդեն բավականին պատկառելի գումար էինք կուտակել: Եվ ահա ամուսինս անցավ թոշակի: Որոշեցինք առանձնատուն ձեռք բերել: Մտածում էինք սեփական տանն ապրել կյանքի վերջին տարիներին: Կալուգայում տուն գտանք, համաձայ նության եկանք գնի շուրջ, պայմանավորվեցինք, թե երբ կձևակերպենք նոտարի մոտ: Ամուսինս պայմանավորվեց, որ նշանակված օրը խնայդրամարկղում որո շակի կանխիկ գումար պատրաստեն արժույթով: Ստացավ այն և տուն եկավ (այդ օրը ես տանը չէի, գնացել էի հարազատներիս մոտ): Հանկարծ հնչեց հեռախոսի զանգը. զանգահարում էին հաշվարկների բաժնից` միջազգային հեռախոսակա պի ծառայությունների համար և հայտնում, որ մենք պարտք ունենք: Ամուսինս ասաց, որ մոտ օրերս է բոլոր հաշիվները վճարել: Նրան պատասխանեցին, որ հենց մեր համարն է ֆիքսել միջազգային հեռախոսազրույցները: Ամուսինս չհամաձայ նեց, և նրանք առաջարկեցին ստուգել մեր հեռախոսի ապարատը՝ վարպետին ու ղարկելով մեր տուն: Եվ անմիջապես մեր բնակարանում հայտնվեց «վարպետը»` ոչ այնքան բարձրահասակ, միջին տարիքի, խարտյաշ մազերով, ակնոցներով մի տղամարդ: Սկսեց քչփորել մեր ապարատը: Ապա ասաց, որ հարկավոր է ստուգել նաև դրսում: Նա բացեց բնակարանի դուռը, և ներս մտան երեք տղամարդ` դի մակներով և ատրճանակներով: Պահանջեցին դրամները: Ամուսինս առանց դի մադրության հանձնեց բոլոր դրամները, որ հանել էր մեր հաշվից: Ուրիշ ոչ մի բան նրանք չվերցրին բնակարանից. անգամ ոսկյա զարդերին չդիպան: Եվ այդպես, մենք մի ակնթարթում կորցրինք այն ամենը, ինչ կուտակել էինք երկար տարիների ընթացքում: Դե, ասացե՛ք խնդրեմ, ինչպե՞ս կարող ես չընկճվել այս իրադրության մեջ: Ինչպե՞ս կարող ես կաթվածահար չլինել: Ահա և ես տառապում եմ դեպրե սիայից, և բժիշկները ոչ մի բանով չեն կարողանում օգնել: Ես անկեղծորեն կարեկցեցի այդ կնոջը: Եթե միայն նա ճանաչեր Տիրոջը, նման խոր վշտի մեջ չէր հայտնվի: Նա իր վշտով կգնար Աստծո մոտ, և Տերը ոչ միայն կհանգստացներ նրան, այլև համբերություն կտար, որ դիմանա այդ հարվածին, չհուսահատվի և դեպրեսիայի մեջ չընկնի, որովհետև խոստում ունի. «Կանչի՛ր Ինձ նեղության օրը, ու Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ» (Սաղմոս 50.15)։ 148
«Վերցնելու է իմ ունեցածից»
մայիս
18
Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն (Գաղատացինե րին 5.22-23)։
Համբերությունը սիրո հատկություններից մեկն է, նրա դրսևորումը: Կան մար դիկ, ում բնույթն այդպիսին է, նրանք համբերության մեծ պաշար ունեն: Եթե ժա մանակակից գիտական լեզվով ասենք, այդ մարդկանց գեների համադրությունն այնպիսին է, որ ունեն համբերություն, կայունություն, զսպվածություն կյանքի դժվարին հանգամանքներում, դաժան փորձությունների և հաճախակի հանդի պող գայթակղությունների մեջ: Ամեն մեկին տրված չէ այդպիսի գեներ ունենա լու երջանկությունը: Ու թեև մեր ներսում ամեն ինչ տեղի է ունենում գենետիկայի օրենքների համաձայն, որ արարել է Տերը, Նա՝ որպես դրանց Հեղինակ, իրավունք ունի ցանկացած պահի միջամտելու այդ օրենքների բնական ընթացքին: Այստե ղից էլ այն եզակի պարգևները, որոնք դրսևորվում են առանձին մարդկանց մեջ: Իսկ ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր ժառանգաբար համբերության այդպիսի առավելություն չեն ստացել: Կարո՞ղ են նման մարդիկ համբերատարություն սովո րել կամ ձեռք բերել, ստանալ վերից: Այո՛, կարելի է և՛ սովորել, և՛ ձեռք բերել այն: Աստվածաշունչն ասում է, որ Սուրբ Հոգու առաքելությունն այն է, որ շարունակի Քրիստոսի կատարած փրկությունը, գործուն դարձնի Նրա ինքնազոհաբերության պտուղը, մարմնավորի Աստծո պատկերն ու նմանությունն այն հոգիներում, ով քեր հավատացել ու ընդունել են Քրիստոսին: Պողոս առաքյալը բացահայտում է, թե որն է Սուրբ հոգու պտուղը, և թվարկված հատկությունների մեջ նշվում է նաև համբերատարությունը: Նշանակում է՝ համբերությունը կարելի է (և պե՜տք է) ձեռք բերել Սուրբ Հոգու ջանքերի արդյունքում: Եվ այդ պտուղը մեր մեջ աճեցնելու հա մար Սուրբ Հոգին օգտագործում է վշտերն ու կենսական հարվածները: Աստվածաշնչում ասվում է. «Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փոր ձությունը համբերություն է առաջացնում» (Հակոբոս 1.2-3)։ «Եվ ոչ միայն այս քանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում» (Հռոմեացիներին 5.3): Եվ երբ Քրիստոսի ուսմունքը մեր բանականության համար բացում է այդ ճշմարտությունը, Սուրբ Հոգին մարմնա վորում է այն մեր սրտում, որովհետև Հիսուսն ասաց, որ Նա. «Վերցնելու է Իմ ու նեցածից ու հայտնելու է ձեզ» (Հովհաննես 16.14)։ Հենց վշտերն ու հարվածները, «հրե փորձություններն» են կոփում մեզ և մեր մեջ կայունություն, հաստատակա մություն, համբերություն ծնում հոգևոր պայքարում: Եվ եթե մենք այդ հանգա մանքներում տրտնջում ենք կամ հուսահատվում, ապա Տերը ազդանշան է ուղար կում մեզ, որ հարկավոր է կարգավորել այդ վիճակը` «Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք»։ Եվ Սուրբ Հոգին պատրաստ է համբերություն, կայունություն ու զսպվածություն զարգացնել մեր մեջ. դա է Նրա սուրբ աշխատանքի ու ջանքերի նպատակը` ձևավորել մեր բնավորությունը:
149
մայիս
19
Ես սովորել եմ
Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ Քո հրամանները (Սաղմոսներ 119.71)։
Էլիանը պատմում է. «Էրիթրեացի մի երիտասարդ երկար ժամանակ, մինչև իր հասուն տարիքը հաճախեց Զենոնի դպրոցը (Զենոն-իմաստասեր, ստոիկ, մոտ 300 թ. Ք.ա.): Հայրենիք վերադառնալուց հետո հայրը սկսեց հարցուփորձ անել նրան, թե ինչ սովորեց այդ զգալի ժամանակահատվածում: Երիտասարդը պա տասխանեց, որ ցույց կտա իր իմաստությունը։ Եվ, իսկապես, շուտով առիթը ներ կայացավ: Մի անգամ հայրը ինչ-որ բանի համար բարկացավ նրա վրա ևանգամ սաստիկ ծեծեց նրան: Իսկ երիտասարդը համբերությամբ դիմացավ հարվածնե րին և ասաց, որ սովորել է առանց վրդովմունքի դիմանալ ծնողների բարկությա նը»: Բնականաբար, հարց է առաջանում․ իսկ մենք` քրիստոնյաներս, արդյո՞ք մեր Ուսուցչից հեզություն և խոնարհություն ենք սովորել (տե՛ս Մատթեոս 11.29): «Որտե՞ղ է Աստված, երբ ես տառապում եմ» գրքում հեղինակը խոսում է տա ռապանքների մասին, որոնց մենք բախվում ենք, և դրանք մեզ բացարձակապես անիմաստ են թվում: Այսպիսի օրինակ՝ հայրը տառապում է Ալցհեյմերի հիվան դությամբ: Նրան խնամում է դուստրը, և նրա սիրտը սեղմվում է ցավից ու կարեկ ցանքից. նրա առջև ընդամենը խղճուկ ֆիզիկական թաղանթն է այն մարդու, ով մի ժամանակ իր հայրն է եղել: Կամ մտավոր թերզարգացած երեխան: Մարմինը չի ենթարկվում նրան: Նա երբեք չի սովորի խոսել, չի հասկանա, թե ինչ է տեղի ունե նում, և դա` ամբողջ կյանքում: Ո՞րն է այդ մարդկանց տառապանքների իմաստը: Հեղինակը ծանոթացավ Յ. Տրոգիշի փորձին: Այս բժիշկը՝ Արևելյան Գերմանիա յից, իր կյանքը նվիրաբերել էր մտավոր թերզարգացած երեխաների հետ աշխա տանքին: Բժշկին մի հարց էր անհանգստացնում` Իմաստ կա՞ արդյոք այդպիսի երեխաների գոյության մեջ: Երկար ժամանակ նա չէր գտնում պատասխանը: Մի անգամ նա պետք է դասընթացներ անցներ բժշկական կենտրոնի նոր աշխա տակիցների համար: Անցավ մեկ տարի, և բժիշկը նրանց խնդրեց պատասխա նել հետևյալ հարցին. «Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր կյանքում այն ժամանակից ի վեր, երբ սկսել եք աշխատել խեղված երեխաների հետ»: Ահա թե ինչպիսի պատասխաններ ստացավ նա. «Ես ավելի զգայուն դարձա մարդկային տառապանքների հանդեպ: Իմ մեջ օգ նելու ցանկություն առաջացավ»: «Ես համբերատարություն սովորեցի»: «Հետևելով մտավոր թերզարգացածներին՝ ես ավելի լավ հասկացա ինձ»: «Ես ավելի համբերատար դարձա: Իմ մանր հիմնախնդիրներն ինձ այլևս լուրջ չեն թվում: Ամենից առավել ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա ցույց տվեց, որ սիրո միջոցով կարելի է ավելի շատ բանի հասնել, քան ատելությամբ ևուժով…» Բժիշկ Տրոգիշը գտավ իր հարցի պատասխանը: Այդ երեխաների տառապանք ների իմաստը փոփոխությունն է այն մարդկանց կյանքում, ովքեր աշխատում են նրանց հետ, ովքեր ճանաչում են այն ճշմարտությունները, որ չի սովորեցնի աշ խարհի ևոչ մի ուսումնական հաստատություն: 150
մայիս
Անհանդուրժողականություն այլախոհների հանդեպ
20
Պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք (Մեկ այլ թարգմ.՝ ուրիշներին ավելի բարձր համարեք, քան ձեզ) (Հռոմեացիներին 12.10)։
Մեր երկրի վրա մի չարիք է տարածված` անհանդուրժողականություն ուրիշի կարծիքի, տեսակետի հանդեպ: Դա պարզապես չի նշանակում, որ մարդիկ ժա մանակ առ ժամանակ տառապում են իրենց վատ դաստիարակության պատճա ռով կամ անկարող են հարգել իրենց կարծիքից տարբերվող կարծիքները, ինչպես նաև բարյացակամ հոգով զրույց կամ բանավեճ վարել: Դա օրգանապես հատուկ է մեր` մեղքով ապականված բնույթին, որի արարքները, գործերն ու խոսքերը մեր ինքնասիրահարված ես-ի դրսևորումներն են: Ամբարտավանությունը, հպարտու թյունը, լպիրշությունը մեր եսակենտրոնության տարերքն է. էլ ինչ ուրիշի կար ծիք հարգելու և նրան լսելու մասին է խոսքը: Մեր դիվային իմաստասիրությունը հիմնվում է հետևյալ համընդհանուր սկզբունքի վրա. «Ես եմ, ևինձնից բացի մեկը չկա» (Եսայի 47.10)։ Մեր ես-ը հիմնովին ներծծված է աստվածացման հոգով: Այդ անիծյալ ախտը մեզ է փոխանցվել Եդեմի օրերից, ևերկրի վրա չկա մի բուժական դեղամիջոց, որը ապաքինի այդ հիվանդությունը: Միայն Քրիստոսի արյունը կա րող է լվալ այդ դիվային տկարությունը ևազատագրել անիծյալ ստրկությունից: Հենց այդպես` ծայրահեղ անհանդուրժողական էին փարիսեցիները, օրենս գետները, իսրայել ժողովրդի առաջնորդներն այն ամենի հանդեպ, ինչ ասում էր Տեր Հիսուսը: Նրա խորագույն աստվածային հայտնություններին լավագույն դեպ քում արձագանքում էին աստվածանարգ վիրավորանքով` «Դու սամարացի ես և Քո մեջ դև կա»: Իսկ վատագույն դեպքում նրանք ձեռքները գցում էին քարերին, որ սպանեն Փրկչին: Ի՞նչ է դա, եթե ոչ կրոնական մոլեռանդություն: Մի՞թե Աստվա ծաշունչը դա է ուսուցանում: Թե՞ Քրիստոսի հակառակորդներն այնքան վստահ էին իրենց արդարության ու անսխալականության մեջ, որ Աստվածաշունչն էլ էին անամոթաբար ստուգման ենթարկում` ի շահ իրենց հայացքների: Մի՞թե նրանց հայտնի չէր, թե ինչպես էին վարում երկարատև բանավեճերը Հոբը և իր երեք ընկերները: Բանավեճի յուրաքանչյուր մասնակից արտահայտում էր իր տեսա կետը՝ հարգանքով և արժանապատվորեն վերաբերվելով մյուսի կարծիքին: Այո, երբեմն նրանց զրույցը կտրուկ էր հնչում: Բայց չէ՞ որ նրանք չէին բղավում Հոբի վրա` «Դու դիվահա՜ր ես»: Եվ չէին ճանկում քարերը, որ շպրտեն իրենց ընդդիմա խոսի վրա: Չէ որ խոսքը անկարևոր հարցերի չէր վերաբերում ևոչ էլ այն մասին էր, թե որ տեսակի կաշվից կարելի է ավելի լավ կոշիկներ կարել: Նրանք զրուցում էին ամենավեհ ու կարևոր թեմաների մասին, որ արժանի էին քննարկման, այն է` Աստծո մասնակցությունը մարդու ճակատագրին, մարդկանց տառապանքների պատճառները, բարեպաշտ կենսաձևի սկզբունքները… Ո՞վ կարող է ասել, որ այս տեղ ամեն ինչ պարզ է իրեն: Հարկավոր է համբերատար վերաբերվել մեկ ուրիշի տեսակետին: Անթույլատրելի է ցուցադրաբար քննադատել զրուցակցի կարծիքը: Դա հատուկ չէ սիրուն, որովհետև սերը չի հպարտանում, չի անարգում, իրենը չի որոնում: Անհանդուրժողականությունը այլախոհության հանդեպ անթույլատրելի է քրիստոնյաների համար: 151
մայիս
21
Տարաձայնություններ եվ հանդուրժողականություն
Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ ևոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի (Փիլիպեցիներին 2.3)։
Ամենատարբեր պատճառներով մարդկանց մեջ կարող են առաջանալ տարա ձայնություններ: Աստվածաշնչում կարդում ենք, որ տարաձայնություն ունենում էին անգամ Աստծո պատասխանատու ծառայողները: «Գործք առաքելոց» գրքում ասվում է, որ Պողոս առաքյալի և Բառնաբասի միջև «այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին» (Գործք 15.39): Ի՞նչ տեղի ունեցավ այդ երկու հայտ նի, օրհնված եղբայրների միջև, որոնց անձամբ Տերը և Սուրբ Հոգին էր կանչել առանձնահատուկ և պատասխանատու ծառայության: Չէ՞ որ նրանք հաջողու թյամբ իրականացրին առաքելական աշխատանքը հին աշխարհում, հեթանոսնե րի մեջ և Ավետարանի արդյունավետ գործակիցներ էին: Եվ ահա` հիասթափու թյուն… նրանք բաժանվեցին: Ինչո՞ւ: Երբ Պողոսն ու Բառնաբասը ուղևորվեցին առաջին առաքելական ճանապար հորդության, նրանց հետ էր նաև Հովհաննես Մարկոսը: Եվ երբ Քրիստոսի լուրի քարոզիչները կատաղի դիմադրության հանդիպեցին ճշմարտության թշնամիների կողմից, և յուրաքանչյուր քայլի հետ աճում էին դժվարությունները, Հովհաննեսը, որ սովոր չէր զրկանքների և վախենում էր արգելքներից, հրաժարվեց առաջ գնալ և թողեց նրանց: Որոշ ժամանակ անց Պողոսն ու Բառնաբասը որոշեցին այցելել իրենց կազմակերպած եկեղեցիները, և Բառնաբասը շատ ցանկացավ, որ Հով հաննեսն էլ մասնակցի այդ այցելությանը: Սակայն Պողոսը նրան անարժան հա մարեց, որ մասնակցի այդ ծառայությանը: Այդ հողի վրա էլ նրանց միջև գժտու թյուն տեղի ունեցավ: «Գժտություն» բառը թարգմանված է հունարեն παροξυσμός (պարաքսուսմոս) բառից և ունի հետևյալ իմաստները. «գրգռվածություն, վեճ, դաժան վիճաբանություն, որ առաջացել է կարծիքների էական տարբերություն ների արդյունքում, կատաղի բանավեճ» (Կլեոն Լ. Ռոջերսի բառարան): Այնպես որ, ակնհայտ է, որ այնտեղ ծանր զրույց է տեղի ունեցել: Այդ պատճառով էլ պա տահական չէ, որ Զաոկսկի թարգմանության մեջ այդ համարն այսպես է թարգ մանված. «Նրանց միջև անջրպետն այնքան մեծ էր, որ նրանք հրաժեշտ տվեցին միմյանց» (Գործք 15.39): Անվիճելի է, որ այդ տարաձայնության պատճառը ան հանդուրժողականությունն է զրուցակցի կարծիքի հանդեպ: Իսկ Պողոսն այստեղ ավելորդ խիստ էր և կտրուկ, որի հետևանքները ցավալի էին: Նրանք` Քրիստո սի այդ երկու հավատարիմ և անձնազոհ մարտիկները, բաժանվեցին և… այլևս միասին չաշխատեցին: Ցավալի է անգամ մտածել այդ մասին: Սակայն դասը այդ դեպքի վերաբերյալ ակնհայտ է` հարկավոր է հանդուրժողականություն դրսևորել ուրիշների կարծիքների ու հայացքների հանդեպ: Այս պատմության մեջ լավն այն է, որ Պողոսը հետագայում գիտակցեց իր սխալը և հաշտվեց Մարկոսի հետ, և նա դարձավ Պողոսի ուրախությունը (տե՛ս Կողոսացիներին 4.10,11): Եվ նույնիսկ մահից առաջ Մարկոսը նրան պետք էր ծառայության համար (տե՛ս Բ Տիմոթեոսին 4.11): Այդպես էլ պետք է լինի Աստծո ծառաների դեպքում:
152
Նշանավորների անհանդուրժողությունը
մայիս
22
Մարդիկ կան, որոնց աչքերն ամբարտավան են, և նրանց կոպերը՝ բարձրացած (Առակներ 30.13)։
Ներկայացնենք մի քանի օրինակ, թե ինչ արհամարհական վերաբերմունք ու անհանդուրժողություն են դրսևորում շրջապատող մարդկանց կարծիքների, հա ջողությունների ու հայացքների հանդեպ նրանք, ովքեր աշխարհում մեծ ու նշա նավոր են համարվում: Հեգել․ «Սիրահարված էր ինքն իրեն, չէր սիրում առարկություններ, երբեք ներո ղամիտ չէր որևէ մեկի հանդեպ: Մտքի բարձրությունից արհամարհում էր մարդ կանց: Նա ոչնչացնում էր իր հակառակորդներին՝ խտրություն չդնելով միջոցների մեջ: Նրա մեծությանը հարկավոր է ավելացնել նաև ավելի ուշ դրսևորված իշխա նատենչությունը: Հեգելը լիակատար հնազանդություն էր պահանջում»: Վ. Մայակովսկի․ «Նրա հասցեին արված ցանկացած կտրուկ դիտողություն երեկվա բարեկամին կարող էր վերածել երդվյալ թշնամու: Իսկ ուրիշի հաջողու թյունը գնահատվում էր որպես սեփական պարտություն: Նա ցանկանում էր առա ջինը լինել ամեն ինչում` սիրո, ստեղծագործության, բարեկեցության, սակայն… չստացվեց»: Ի. Բունին․ «Առարկություններ չէր ընդունոմ: Սովոր էր, որ բոլորը երկյուղած լսեն իրեն՝ չհամարձակվելով ընդհատել: Մի անգամ, ճաշի ժամանակ, երբ նա բացառիկ տրամադրության մեջ էր և առանց հոգնելու պատմում էր Մոսկվա յի նախահեղափոխական կյանքի մասին, հյուրերից մեկը հանկարծ ընդհատեց նրան. «Թո՛ւյլ տվեք, Իվա՛ն Ալեքսեևիչ, իսկ իմ կարծիքով․․․»։ Բունինը ուսի վրայով ոչնչացնող հայացքով ընդգրկեց նրան և չթաքնված զարմանքով, համարյա երգե ցիկ հանգերգելով, ձգելով ևընդգծելով «ձեր» բառը, ասաց. «Ձեր կարծիքով, ասա ցե՜ք խնդրեմ․․․»։ Նա հնարավորություն անգամ չթողեց, որ մարդը արտահայտի իր կարծիքը, քանի որ համարձակվել էր ընդհատել իրեն: Այդ անձնավորությունն այնպես շփոթվեց, որ թունդ կարմրեց ու այլևս ի վիճակի չէր արտահայտելու «իր կարծիքը»: Իսկ Բունինը, տհաճությամբ ու հեգնանքով թոթվեց ուսերը, և կարծես ոչինչ չէր եղել, շարունակեց իր պատմությունը՝ իրեն հաշիվ չտալով, որ մահացու վիրավորել է մարդուն» (Ե. Մանսուրով): Եսենին․ «Իր հանդեպ դրսևորված անտարբերությունը կամ անտեսումը պար զապես հունից հանում էր նրան: Ես` Եսենինս, ոչինչ չունեմ ձեզ հետ զրուցելու: Ես Եսենինն եմ, իսկ դուք ո՞վ եք: Դուք ոչինչ եք, ոչի՜նչ․ ահա Եսենինի բառապաշարը հանդիպումների, ծանոթությունների, բախումների ժամանակ»: Այս աշխարհի «մեծերի ու նշանավորների» ցուցակը կարելի է շարունակել ու շա րունակել, թե ինչ աննկարագրելի պատվախնդիր են եղել նրանք, անհանդուրժող աշխատանքային ընկերների կամ ընդհանրապես շրջապատի մարդկանց կար ծիքների, հեղինակության ու հաջողությունների հանդեպ: Սակայն այս հավաստի վկայություններն էլ բավական են, որ հաստատեն աստվածաշնչյան ճշմարտու թյունը. «Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է» (Առակներ 11.12): Քրիս տոնյայի համար սրբազան է առաքելական հետևյալ սկզբունքը. «Բոլորին պատ վե՛ք» (Ա Պետրոս 2.17): 153
մայիս
23
Բոլորի կողմից ատված կլինեք
Եվ Իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի (Մատթեոս 10.22 )։
Ճշմարիտ քրիստոնյան անպայման ատված կլինի: Ոչ ոք, ով Քրիստոսին ընդու նել է իր սրտում, չի խուսափի ատելությունից և վիրավորանքներից: Դա անհնար է, անխուսափելի է մի պարզ պատճառով` մենք ապրում ենք Քրիստոսի և սա տանայի միջև պայքարի պայմաններում: Եվ եթե մարդն այդ պայքարում թողնում է խավարը, ձգտում է լույսին և դառնում Քրիստոսի մարտիկը, չարի ուժերը նրա վրա են թափում իրենց ատելության հեղեղը և անտանելի ծանր դարձնում նրա կյանքն, առանց Տիրոջ օգնության: Խավարի ուժերը ջանում են ամեն ինչ անել, որ մոլորեցնեն այդ մարդուն ևիրենց ճամբարը վերադարձնեն նրան, ով հավատացել է Աստծո Որդուն: Եվ այստեղ անխուսափելի են հալածանքները: Դրանք կարող են ամենատարբեր բնույթի լինել: Մի բան է, երբ մտերիմները, հարազատներն ու ըն կերները վիրավորում են, նվաստացնում, ամոթանք տալիս, հանդիմանում, ամեն տեսակի խոչընդոտներ հորինում Աստծուն հավատացողի համար, մինչև անգամ տանից վռնդում ու կյանքից զրկում: Այո՛, անվիճելի է, ծանր է դիմանալ, երբ սիրե լի մարդիկ դառնում են չարամիտ ու կատաղի հալածիչներ, սակայն Հիսուսը կոչ արեց համբերատար դիմանալ այդ ամենին. «Սակայն, ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Մատթեոս 10.22): Եվ միանգամայն այլ բան է, երբ պետությունը օրենքներ է հրապարակում, որոնց համաձայն քրիստոնյաները համարվում են հանցագործներ։ Այդ ժամանակ նրանց սպասում է իրավունքից զրկվելու վտանգը, աքսորն ու մահապատիժը: Հասկա նալի է` հալածանքները վկայում են Արուսյակի և նրա հետևորդների բարոյական էության մասին, որոնց միանգամայն խորթ է սերը: Եվ նրանք` Արուսյակն ու իր գործակալները, ոչ միայն չարի (ատելության) կրողներ են պարզապես, այլ հենց չարն են: Լույսի և սիրո կրողների դեմ նրանց պայքարի զինանոցում չկան զենքի այլ տեսակներ, քան վախեցնելը, հարկադրելը, բռնությունը, տանջանքները, մա հապատիժը: Եվ առաքելական դարաշրջանի քրիստոնյաները կրել են չարի ուժե րի մոլեգին հարձակումը: Ուժեր, որոնք դրա համար օգտագործել են հրեաներին, հեթանոսներին և պետական իշխանության օրգաններին: Առաջին քրիստոնյա ների հավատարմությունից, խիզախությունից ու համբերությունից էր կախված Քրիստոսի ճշմարտություններն ավետարանելու հաջողությունը և հետագա հաղ թանակը: Նրանց վրա մեծագույն պատասխանատվություն էր դրված` տարածել և հաջորդ սերունդներին փոխանցել գիտելիքներ՝ Աստծո անսահման սիրո վերա բերյալ: Այն Աստծո, Ով զոհաբերեց Իր Միածին Որդուն՝ հանուն մեղավոր մարդու փրկության: Եվ երբ առաքյալներն ու առաջին քրիստոնյաներն իրենց թափած ար յան գնով, ինչպես իրենց Փրկիչը, հաղթականորեն կատարեցին իրենց առաքելու թյունը, սատանան չէր դադարեցնում իր դաժան հալածանքները քրիստոնյաների հանդեպ: Եվ հետագա 200 տարիները կարելի է համարել Քրիստոսին հավատա ցողների հալածանքների դարաշրջան: Ու միայն 313 թվականին հրապարակվեց Միլանյան հրովարտակը, որի շնորհիվ ազատություն շնորհվեց քրիստոնյաներին: 154
Մեծ նեղություն
մայիս
24
Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի (Մատթեոս 24.21)։
Ձիթենյաց լեռան վրա առաքյալների հետ զրուցելիս Տերը կանխագուշակեց, որ մի օր «այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի»: Ի՞նչ նկատի ուներ Քրիստոսը: Պատմական ո՞ր ժամա նակաշրջանում տեղի կունենա այդ, հիրավի, արտառոց «մեծ նեղությունը»: Եվ ինչո՞վ է պայմանավորված այն: Բոլոր երեք ավետարանիչ-կանխատեսողները(սինոպտիկները) միաձայն պնդում են, որ Ձիթենյաց լեռան զրույցի պատճառը Քրիստոսի աշակերտներից մեկի խնդրանքն էր, որ Տերն ուշադրություն դարձնի տաճարի վեհությանն ու գե ղեցկությանը: Ի պատասխան՝ Փրկիչն ասաց, որ տաճարն այնպես կկործանվի, որ «այդտեղ քարը քարի վրա չի մնա, որ չքանդվի»։ Տիրոջ այդ լուրը պարզապես ապշեցուցի՜չ էր առաքյալների համար: Եվ նանք չէին կարող այդ մասին ավելի հստակ չհարցնել: Եվ չորս առաքյալները, երբ առանձին էին Հիսուսի հետ, հարց րին Նրան, թե այդ ե՞րբ կլինի: Ե՞րբ տեղի կունենա իսրայել ժողովրդի համար սար սափելի այդ իրադարձությունը` տաճարի կործանումը: Ընդ որում, հարկավոր է նշել, որ այդ նշանավոր զրույցը լուսաբանող երեք ավետարանիչներից երկու սը` Մարկոսն ու Ղուկասը «ե՞րբ տեղի կունենա դա» հարցը կապում են անմի ջականորեն տաճարը կործանվելու իրադարձության հետ: Եվ աշխարհի վերջի ու Քրիստոսի գալստյան հարցը չեն դնում Տիրոջ առաջ: Եվ դատելով դրանից՝ «մեծ նեղության» հարցը ավետարանիչները կապում են Երուսաղեմի ամայացման և տաճարի կործանման հետ: Սակայն Մատթեոս ավետարանիչը հիշատակում է, որ առաքյալներն այնպես տվեցին հարցը, որ տաճարի ոչնչացումը նրանք ան միջականորեն կապում էին աշխարհի վերջի և Քրիստոսի գալստյան հետ: Դա իրենց դիրքորոշումը չէր. այդպես էին ասում ռաբբիները, այդպես էր ասում և ժո ղովուրդը. Օծյալը, ըստ մարգարեների կանխագուշակությունների, գալով Աստծո ընտրյալ ժողովրդի միջավայր, պետք է մի որոշ (ոչ տևական) ժամանակով գնար երկինքներ ևապա վերադառնար: Սկզբունքորեն դա այդպես էլ պետք է տեղի ու նենա: Սակայն այն միտքը, որ այդ երկու իրադարձությունների միջև պետք է հա զարամյակներ անցնեն, չէր համապատասխանում նրանց հայացքներին: «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»՝ (Գործք 1.6) ահա այսպիսին էր նրանց պատկերացումն այս հարցի վերաբերյալ: Քրիստոսը չսկսեց ճշտել այդ փոքր հատվածը` արդյո՞ք տաճարի կործանումը և աշխարհի վերջը տեղի կունենան միաժամանակ կամ տարբեր ժամանակահատվածներում: Այդ երկու իրադարձություններին Նա մեկ պատասխան տվեց. «Նա միավորեց եր կու մեծ իրադարձությունների նկարագրությունը՝ աշակերտներին հնարավորու թյուն ընձեռնելով, որ նրանք պարզաբանեն դրանց մեջ ներդրված իմաստը» (Դա րերի փափագը, էջ 629): Այո, արժե լրջորեն մտածել այս մասին…
155
մայիս
25
Մեծ նեղություն - 1
Որովհետև երկրի վրա մեծ նեղություն է լինելու, և այդ ժողովրդի վրա՝ բարկու թյուն (Ղուկաս 21.23)։
Ե՞րբ տեղի կունենա Քրիստոսի կանխագուշակած «մեծ նեղությունը», որը եր բեք չի եղել և որի նմանը չի լինի: Աստվածաշնչի լույսի և Տիրոջ խոսքերի հիման վրա երեք տարբերակ է հնարավոր դիտարկել. 1.Նեղություններ, որ կկրի Իսրայելը Երուսաղեմի ու տաճարի կործանման, Իս րայելի` որպես պետության ոչնչացման և իր` մեսիական նախասահմանվածու թյան կորստի հետ կապված: 2.Նեղություն՝ կապված այլախոհների հալածանքների հետ, որը կիրականացնի պապականությունը՝ որպես եպիսկոպոսականության բռնապետության և կրո նա-քաղաքական իշխանության վերածվելու ավարտուն ձև (այդ հալածանքներն ընդգրկեցին պատմական երկարատև ժամանակաշրջան`1260 օրեր-տարիներ): 3.Նեղություններ՝ կապված Քրիստոսի և սատանայի միջև պայքարի եզրափա կիչ տեսարանների հետ: Դա, ըստ իրերի տրամաբանության, օրինաչափորեն պետք է լիներ առավելագույն դաժան և ծայրահեղ կատաղի, որը պետք է ավարտ վեր մարդկության համընդհանուր կործանումով: Ո՞ւմ բաժին կհասնի այդ «մեծ նեղությունը»: Ո՞վ պետք է կրի այն: Ձիթենյաց լեռան վրա Տերը խոսեց առաջին հերթին Իր հետևորդների հալա ծանքների մասին (տե՛ս Մատթեոս 24.9, Մարկոս 13.9, Ղուկաս 21.12-17): Բայց այդ հալածանքներն աղետալի չէին առաջին քրիստոնյաների համար, «մեծ նե ղության» մասին մարգարեությունը նրանց չէր վերաբերում, և կարելի է կիրառել միայն որպես համեմատություն՝ նրանց հալածանքների առումով: Սակայն այդ մարգարեությունն, անկասկած, վերաբերում է Իսրայելին, թեև ոչ լայնամասշտաբ իրականացմամբ, այնուամենայնիվ, վերաբերում է: Դատեք ինքներդ. չէ՞ որ Քրիս տոսն անմիջապես Իսրայել ժողովրդին բաժին հասած ապրումներն անվանում է «μεγάλη ἀνάγκη» (մեգալէ անանկէ) մեծ վիշտ (Ղուկաս 21.23): Բնականաբար, իմաստա բանական առումով «վիշտը» զգալիորեն ավելի մեծ է, քան «նեղությ ունը»: Ընդ որում, «մեծ նեղություն» արտահայտության մեջ` հուն. «μεγάλη ϑλϊψις» (մեգալէ թլիփսիս) (Մատթեոս 24.21), «ϑλϊψις» (թլիփսիս) բառը «նեղություն» իմ աստի հետ միասին նշանակում է վիշտ և հենց այդպես էլ օգտագործվել է որոշ թարգմանություններում: 1260 տարիներ տևած նեղությունն իսկապես կարելի է անվանել «մեծ նեղություն» ինչպես տևողության, այնպես էլ այլախոհների ու այլ ադավանների հանդեպ թույլ տրված հալածանքների դաժանության պատճառով: Այդ ամենն իրագործվել է պապականության կողմից, որը ժամանակի ընթացք ում հիմնադրել է հավատաքննության դատաստանները, որոնք, որպես կանոն, «հերձվածողներին» դատապարտել են խարույկի վրա այրելու: Քրիստոսի անկեղծ հետևորդների համար դա ծանր ժամանակաշրջան էր, երբ փորձում էին չլսված ու աղաղակող մեթոդներով արմատախիլ անել ամեն տեսակի այլախոհություն:
156
Մեծ նեղություն - 2
մայիս
26
Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործ ության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն (Մարկոս 13.19)։
Քրիստոսի եկեղեցուն և ողջ մարդկությանը բաժին հասած նեղությունը՝ Տիրոջ երկրորդ գալուստից անմիջապես առաջ, իսկապես «մեծ նեղություն» կլինի: Սա տանային հնարավորություն կտրվի գործելու Աստծո կողմից թույլատրված առա վելագույն սահմաններում: Առաջին գազանի մահացու վերքն (տե՛ս Հայտնություն 13) այդ ժամանակ կա պաքինվի ոչ այլ կերպ, քան գառան եղջյուրներով (ԱՄՆ խորհրդանիշը) երկրորդ գազանի ջանքերով ու զորությամբ, որը ներկա ժամանակում հաղթական դիրք է գրավում երկրի վրա: Եվ քանի որ նա վիշապի գործիքն է, նպատակին հասնելու նրա մեթոդները նույնպես բացահայտորեն վիշապային են` բռնություն, ռազմա կան, տնտեսական, դիվանագիտական… Հեռու չէ այն օրը, երբ համաշխարհա յին մրցաբեմում նորից կհայտնվի գլխավոր խաղացողը` պապականությունը, որը Արուսյակի առավել կատարյալ գործիքն է Քրիստոսի դեմ պայքարում: Սատանայի դիտավորությունը պարզ է օրալույսի պես. ամեն ակնթարթ նա ծա րավի է, որ ողջ մարդկությունը, բոլոր մարդիկ լինեն իր կույր ստրուկները և ան վերապահորեն երկրպագեն իրեն: Ընդ որում, կարևոր չէ, ուղղակի թե անուղղա կի, գիտակցաբար, թե ոչ: Քանի որ Աստծո և Նրա կառավարման դեմ պայքարում Արուսյակը մերժում է Արարչի հեղինակությունը և Նրա բարոյական օրենքը, ապա վախճանից առաջ երկրի վրա բռնությունների կատաղի կրակ կբռնկվի այն մարդ կանց հանդեպ, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքին՝ որպես Աստծո սիրո, բա րոյական էության, Նրա բնավորության ու կամքի հայտնություն: Անկասկած է, որ շաբաթի մասին պատվիրանը՝ որպես օրենքի պատվիրաններից մեկը, որ մերժվել ու ոտնահարվել է քրիստոնեական աշխարհում, կենտրոնական հարցը կդառնա այդ վերջին պայքարում: Շաբաթը Արարչի հեղինակության նշանն է: Արարիչ, Ով կենդանություն է պարգևել անսահման տիեզերքում գտնվող ամեն կենդանի էա կի, և այդ պատճառով էլ Նա արժանի է շնորհակալության, երկյուղածության ու երկրպագության: Ողջ քրիստոնեական աշխարհը պահում է կիրակին, և պապականությունը պնդում է, որ հենց ինքն է իր հեղինակությամբ հաստատել կիրակին՝ շաբաթի փո խարեն: Աստծո զավակները, ովքեր պահում են կիրակին, կհալածվեն: Համաշխարհա յին մակարդակի հրաման կարձակվի, որ ոչնչացնեն նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն և պահում Նրա պատվիրանները: Ահա՜ նա` «մեծ նեղությունը»: Նա գալիս է: Ողջ աշխարհն այդ վերջին բախման մասնակիցը կլինի: Այդ ճակատագ րական ժամանակաշրջանին են վերաբերում հետևյալ խոսքերը. «Այստեղ է սուր բերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի» (Հայտնություն 14.12)։ Հենց այդ պահին կհայտնվի Քրիստոսն Ինքը և կործանումից կազատագրի՜ Իր ժողովրդին:
157
մայիս
27
Համբերության ստուգում
Եթե համբերենք, Նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, Նա էլ մեզ կուրանա (Բ Տիմոթեոսին 2.12)
«Դասախոսություններ իմ ուսանողներին» գրքում Չ. Սպերջենն այսպիսի օրի նակ է բերում։ Հովիվ Մ. Ուիլկսը քննում էր մի երիտասարդի, ով ավետարանիչ դառնալու և Հնդկաստանում աշխատելու ցանկություն էր հայտնել: Մ. Ուիլկսին խնդրում են պարզել, թե որքանով է նա պիտանի այդ սուրբ աշխատանքի հա մար, և հովիվը նամակ է գրում երիտասարդին՝ առաջարկելով նրան հանդիպել մի որոշակի օր, առավոտյան ժամը 6-ին: Ու թեև երիտասարդը բավական հեռու էր ապրում հանդիպման վայրից, ուղիղ վեցին նա տեղում էր: Ժամերն անցնում էին, սակայն Ուիլկսը չէր հայտնվում: Վերջապես նա հայտնվեց ևերիտասարդին հրա վիրեց առանձնասենյակ՝ ընթացքում հարցնելով. — Եվ այսպես, երիտասա՛րդ, դուք ցանկանում եք ավետարանի՞չ դառնալ: — Այո՛, ողորմա՛ծ պարոն: — Իսկ դուք սիրո՞ւմ եք Հիսուսին: — Հուսով եմ` այո: — Դուք ունե՞ք որևէ կրթություն: — Այո՛, բայց ոչ բարձրագույն: — Այդ դեպքում ես ձեր թույլտվությամբ կքննեմ ձեզ. դուք կարո՞ղ եք տառետառ արտասանել «կատու» բառը: Այստեղ երիտասարդը շփոթվեց՝ կարգին չհասկանալով, թե ինչպես ևինչ է պետք պատասխանել այդ բացահայտ անհեթեթ հարցին: Նրա մեջ պայքար սկսվեց եր կու զգացումների միջև` վրդովմունք և հնազանդվելու անհրաժեշտություն: Եվ, այ նուամենայնիվ, նա հստակ արտասանեց յուրաքանչյուր տառը` «կատու»: — Հրաշալի է, - ասաց Ուիլկսը, - իսկ այժմ տառետառ արտասանեք «շուն» բառը: Երիտասարդը շփոթվեց վերջնականապես, սակայն Ուիլկսն ասաց. — Մի՛ հուզվեք: Դուք հստակ արտաբերեցիք առաջին բառը: Կարծում եմ երկ րորդ բառն էլ կհաղթահարեք: Երիտասարդ Հոբն արտասանեց՝ «շուն»: — Հրաշալի է: Իսկ այժմ անցնենք թվաբանությանը: Որքա՞ն կանի երկու անգամ երկուսը: Զարմանալի է, թե ինչպես բավականացրեց երիտասարդի համբերությունը, որ չվրդովվի և ծաղր չհամարի այդ ամենն ու ցուցադրաբար չհեռանա: Սակայն նա արտաբերեց ճիշտ պատասխանը, և նրան թույլ տվեցին գնալու: Ավետարանչական ընկերության խորհրդի նիստին հովիվ Ուիլկսն ասաց․ — Ես ամբողջ սրտով երաշխավորում եմ այս երիտասարդին: Ես քննեցի նրա բնավորությունը և այնպիսի փորձության ենթարկեցի, որ քչերը կդիմանային: Ես ստուգեցի նրա անձնազոհությունը՝ ստիպելով արթնանալ վաղ առավոտյան: Ես քննեցի նրա բնավորությունը, խոնարհությունը. նա կարող է տառետառ արտա սանել «կատու» և «շուն» բառերը: Նա գիտի, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: Նա իսկապես հրաշալի ավետարանիչ կլինի: Եթե մենք ամենօրյա աննշան, սակայն սուր իրավիճակներում քրիստոնեական համբերություն և զսպվածություն դրսևորենք, կյանքի ծանր հանգամանքներում 158
կպահպանենք մեր համբերությունը: Քրիստոսի օրինաչափությունը անխախտ է, համապարփակ: «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16.10)։
Համբերի՛ր ինձ
մայիս
28
Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել (Գաղատացիներին 4.12)։
Մենք բոլորս սխալվում ենք: Դեռ ավելին` «ամենքս շատ բաներով մեղանչում ենք» (Հակաբոս 3.2)։ Եվ մեղքերը լինում են ամենատարբեր բնույթի. մեր հերթա կան աննրբանկատությամբ, չարախոս ակնարկներով, ոչ պատշաճ ուշադրու թյամբ, չար հեգնանքով և նույնիսկ հիմար կատակներով մենք վշտացնում ենք հարազատներին կամ ընկերներին, աշխատակիցներին և նույնիսկ կյանքում մեկ անգամ հանդիպած մարդկանց։ Այդ բոլորը և շատ այլ անպատշաճ երևույթներ կարող են պատասխան հակազդեցություն ծնել, և տհաճությունները յոթ սարի հետևում չեն: Եվ լավ է, եթե նման իրավիճակներում ամեն ինչ ավարտվում է բարե հաճությամբ, և միայն այն պատճառով, որ մարդիկ բավարար համբերությամբ են ընդունում մեր բարոյական վրիպումներն ու հոգևոր թերությունները: Բայց չէ՞ որ ոչ բոլորն ունեն օրհնյալ համբերություն և հրաշալի ընդունակություն՝ հասկանալու ու բացատրելու մեզ բաժին հասնող ծանրակշիռ տհաճությունների, անարժան վար քագծի ու արարքների պատճառները, երբ դրանք հանկածակի թափվում են մեզ վրա ևանվերահսկելի սթրես առաջացնում: Եվ նման դեպքերում բախումը կարող է սպառնալի չափերի հասնել: Դա կարող է սթափեցնել մեզ, և մենք, գիտակցելով, որ նողկալի ու հիմար ձևով ենք վարվել, լավագույն դեպքում ներում ենք խնդրում: Իսկ վատագույն դեպքում թատերական ձևով զարմանում ենք. «Բայց ես ի՜նչ մի սարսափելի բան արեցի որ: Չարժե փոթորիկ սարքել մեկ բաժակ ջրում…»: Մենք շատ պահանջկոտ ենք ուրիշների, այլ ոչ մեր հանդեպ. այդպիսին է մեր ապականված մեղավոր բնույթը: Մենք ցանկանում ենք, որ ներողամիտ լինեն մեր հանդեպ և խիստ չդատեն: Մենք վրդովվում ենք, երբ որևէ մեկը չի հանդուրժում մեր որոշ սովորություններ, որ արմատացել են վատ դաստիարակության արդյուն քում: Մենք հակված ենք նկատելու ուրիշների փոքրիկ թերացումներն անգամ և բո լորովին էլ ոչ երկչոտ կամ մեղմ խորհուրդներ տալ, թե ինչպես ազատագրվի դրան ցից: Սակայն երբ ինչ-որ մեկը նրբանկատ ու խոնարհ ձևով խորհուրդ է տալիս մեր տարօրինակ, երկիմաստ ակնարկների առիթով, մենք հիվանդագին ենք ընդունում այդ բարեկամական քայլը և չենք կարողանում բարյացակամությամբ լսել ու շնոր հակալությամբ ընդունել այն, բայց կարող ենք երկար տարիներ մեր հոգու անկյուն ներում թաքցնել մեր տհաճությունն այդ մարդու հանդեպ: Դա մեր դժբախտությունն է, մեր ձախողված բարեկամական հարաբերություն ների և ընկերներից սառչելու պատճառներից մեկը: Երբ հարցը վերաբերում է մեզ, մենք խնդրում ենք՝ համբերի՛ր ինձ, և մեզ համբերում եմ: Բայց երբ հարցը վերաբերում է ուրիշներին, ովքեր մեզ են խնդրում` համբերի՛ր ինձ, մենք խիստ ենք ու դաժան, իսկ մեր համբերությունը զրոյական է: Հենց այդպիսիների համար էր վշտանում Քրիստոսը և ճակատագրական հետևանքներ կանխագուշակում (տես Մատթեոս 18.28-30, 34,35): 159
մայիս
29
Դրոշակակիր նավը
Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով. Տերը համ բերատար է և բազումողորմ (Թվեր 14.17-18):
Երբ մենք համբերատար ենք մարդկանց, նրանց սխալների ու անկիրթ վերա բերմունքի, կենսաձևի ու սովորությունների հանդեպ, դա աստվածային պատկե րի ու նմանության նշանն է մեր մեջ: Տիրոջը հատուկ է երկայնամտությունը, և յուրաքանչյուր մարդ կարող է իր վրա զգալ Նրա սիրո այդ որակի զորությունն ու փառքը: Մենք կարող ենք համոզվել Նրա համբերատարության մեջ (և իրակա նում դա անպայման պետք է տեղի ունենա մեր հոգևոր փորձառության մեջ), եթե գնանք Աստծո մոտ, գնանք ոչ հանդուգն ու ամբարտավան կեցվածքով: Հակա ռակ դեպքում մեզ մոտ ոչինչ չի ստացվի, և ոչինչ չենք զգա, բացի դառը հիաս թափությունից: Տիեզերքի Արարչին ու Կառավարիչին մոտենալու մեր փորձը ան խուսափելիորեն կփլուզվի, որովհետև Երկինքն այդ ձևով չի կարողանում շփվել։ Անհնար է այդպիսի հոգով հարաբերություններ կառուցել Աստծո հետ, և վերջա պես անսահման տիեզերքն այդպիսի սկզբունքներով չի հաստատվել և չի կարող հավերժ մնալ: Աստծո՝ համապարփակ, համատարած և ամենակուլ սերը խոնարհ է, համբե րատար, բարի ու գթասիրտ… Արարչի սիրո այդ (և շատ այլ) բաղկացուցիչների հակադրեք այլընտրանքային որակներ: Եվ դուք կտեսնեք: Ի՞նչ: Դուք կտեսնեք հպարտություն, չարություն, դաժանություն, ատելություն… դուք կտեսնեք խոր տակում, կործանում, քաոս, մահ… Իսկ Աստծո սերը ստեղծարար է, կենսատու, առաքինի: Նրա բոլոր հատկությունները միավորում են, այլ ոչ թե բաժանում, միա բանում են, այլ ոչ խորտակում. ինչպիսի՜ պարզ ճշմարտություն: Եվ ի՜նչ դժվար է ընկալել այն: Այն չկա՜ մեր հոգում: Այն հարկավոր է ստանալ որպես թանկագին պարգև, որ բխում է մեր Աղբյուրից` Աստծուց: Եվ նա կարող է լցվել միայն դա տարկ անոթի մեջ: Իսկ դատարկ անոթն այն մարդն է, ով գիտակցում է իր հոգևոր աղքատությունը: Իսկ ի՞նչ է անում աղքատը: Նա խնդրում է: Դա է միակ ճանա պարհը՝ ձեռք բերելու այն, ինչի կարիքն ունենք: Եվ որպես մեղավոր մարդ, մեր կարիքը համապարփա՜կ է: Մենք ամեն ինչի կարիք ունենք և համբերության` առաջին հերթին: Մաքս Լուկադոն «համբերությունն» անվանում է դրոշակակիր նավ՝ առաքելական «Սիրո նավատորմիղի»` «Գթասրտության», «Հեզության», «Ներման» գլխավորությամբ (տե՛ս Ա Կորնթացիներին 13.4-8): «Համբերությունը միայն առաքինություն չէ, որ օգտակար է երկար հերթում կանգնած սպասողների համար: Համբերությունը կարմիր գորգ է, որի վրայով մեզ է մոտենում Աստծո շնորհը»: Եվ ահա այն, առաքելական հորդորն ու միջոցը կարիքավորներին՝ «Իսկ եթե ձե զանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլո րին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի» (Հակոբոս 1.5)։ Եվ համբերություն նույնպես…
160
մայիս
«Բժշկությունը` արդարության Արեգակի թեվերին»
30
Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ Նա բզկտեց, բայց Նա կբժշկի մեզ. Նա զար կեց, Նա էլ վիրակապի մեզ (Ովսե 6.1)։
Դ. Գրանինն այսպիսի իրական պատմություն պատմեց. «Հարևան պալատ մի տարեց կին բերեցին՝ արյունոտված դեմքով և գլխի կոտրվածքով: Բժիշկը հարց րեց` ի՞նչ է տեղի ունեցել: Կինը պատասխանեց, որ ամուսինն է այդպես արել. քանի տարի միասին են ապրում, և այդ ամբողջ ընթացքում ծեծել է իրեն: Հենց հղիացավ, ամուսինը վերցրեց ու աթոռով հարվածեց որովայնին: Երեկ ամբողջ աշխատավարձրը խմել էր, իսկ այսօր ափսեով հարվածեց գլխին և գնաց, առանց որևէ բան ուտելու: Կինը բժշկին խնդրում էր, որ երեկոյան դուրս գրի իրեն, որ կե րակրի նրան: Բժիշկը մոտեցավ ինձ ու հարցրեց. «Այ, դու գրող ես, բացատրի՛ր ինձ, հնարավո՞ր է հարգել այսպիսի համբերությունը»: Կնոջ հանդեպ նման վերաբերմունքը Ռուսիայում եղել է ոչ 200 և ոչ 500 տարի առաջ: Այդ ժամանակներում կնոջը կարելի էր պատժել՝ համաձայն հին ուղղա փառ սլավոնական օրենսգրքի (Դատաստանագիրք): Ս. Շաշկովը գրում է. «Ամուս նական մահճակալի գլխավերևում միշտ կախված էր մտրակը՝ նախատեսված բացառապես կնոջ համար… ամուսինը քաշում էր կնոջ մազերից, կապում պա րաններով և ծեծում մինչև արյունոտվելու աստիճան: Մտրակի փոխարեն երբեմն օգտագործում էին մահակ կամ նույնիսկ փայտեր»: Եվ դժբախտ կանայք դիմա նում էին այդպիսի գազանաբարո վերաբերմունքին: Իսկ ի՞նչ կարելի է պատասխանել բժշկի հարցին: Կարելի՞ է հարգել այդպիսի համբերությունը: Չէ՞ որ Ռուսիան (Ռուսաստանը) իրեն համարում է քրիստոնեա կան երկիր: Մի՞թե Աստվածաշունչը նման բան է ուսուցանում և քաջալերում է կնոջ հանդեպ այդպիսի բռնակալական վերաբերմունքը: Ո՛չ: Պետրոս առաքյալը գրում է. «Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք… պատվե՛ք», և հորդորում է սիրել (Ա Պետրոս 3.7): Կարո՞ղ է ժամանակակից կինը դիմանալ ամուսնու վիրավորանքներին ու նվաս տացումներին, դեռ չասենք ծեծի մասին: Եթե ամուսինն իրեն թույլ տա թեկուզ մի անգամ ձեռք բարձրացնել կնոջ վրա, ամուսնալուծությունն ապահովված է: Իսկ ի՞նչ պետք է անեն քրիստոնյաներն այդ դեպքում: Քրիստոնեական ընտանիքնե րում ծեծն անթույլատրելի է: Իսկ ի՞նչ, եթե ամուսինների միջև հարաբերություն ներն այնքան են փչացել, որ համատեղ ապրելը ծանր բեռ է դարձել ևոչ ցանկա լի: Ի՞նչ անել: Ամուսնալուծվե՞լ: Ո՛չ: Ամուսնալուծությունը Քրիստոսի պատվիրանի խախտում է, համաձայն որի՝ ամուսնալուծություն թույլատրելի է միայն շնության դեպքում: Եթե ամուսինն ու կինը հավատացյալներ են, ապա պետք է Տիրոջ հետ լուծեն հիմնախնդիրը: Միայն Նրա՛ հետ: Կողմերից յուրաքանչյուրը պետք է առանձնանա ևաղաչանքով ու լացով դիմի Աստծուն, սիրտը բացի Նրա առաջ, և դա անի այն քան ժամանակ, մինչև երկուսի մոտ էլ փոփոխություն տեղի ունենա: Այդ ճանա պարհով, նոր սիրտ ստանալով Աստծուց՝ համատեղվել և ցնծալ Քրիստոսի շնորհի հաղթանակով: Թող աշխարհն իր` աշխարհային ձևով լուծի այդ հիմնախնդիրը, իսկ Աստծո զավակները այն պետք է լուծեն Աստծո միջոցով: Հարկավոր է հնարա վորություն տալ Քրիստոսին, որ դրսևորի Իրեն և հաղթի չարին (Մաղաքիա 4.2): 161
Դիմացավ
մայիս
31
մինչեվ վերջ
Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այն պես էլ նա չբացեց իր բերանը (Եսայի 53.7) ։
Մեր երկնային Հայրն անըմբռնելիորեն զարմանալի համբերություն ունի: Երկն քում Նա համբերեց Արուսյակին՝ երբեմնի լուսավորող սուրբ քերովբեին, որը հան կարծ ապստամբեց իր Արարչի ու Նրա կառավարման դեմ: Նա երազեց Աստծո գահի մասին, չգիտես ինչպես և ինչու (հայտնի չէ) նրա հոգում ցանկություն բոր բոքվեց նստել երկնային գահին: Ամեն ինչ խիստ մանրամասն և առավելագույն անկեղծությամբ բացատրվեց նրան, ընդ որում, ոչ մեկ ևոչ երկու անգամ, որ խե լահեղ ցանկություն է համակել իրեն: Արուսյակը չընդունեց Աստծո խոնարհ հոր դորները: Նա սևացրեց Աստծո բնավորությունը, կեղծիքներ բարդեց Նրա օրենք ների վրա և զրպարտեց Նրա կառավարումը: Տերը խնդրեց նրան, խղճի կոչ արեց, աղերսեց կանգ առնել: Սակայն նա կանգ չառավ: Նա հրահրում էր, ամբարտավան պահում իրեն: Եվ… ապստամբություն հրահրեց հրեշտակների մեջ: Ինչ կարող ես անել. Տերը մեծ ափսոսանքով հարկադրված էր երկիր վտարել նրան: Աստված նրան հնարավորություն տվեց, որ մեր մոլորակի վրա ցույց տա, թե այդ ինչ տե սակի թագավորություն է ցանկանում կառուցել: Իսկ թագավորություն կառուցելը նա սկսեց այն բանից, որ խաբեց առաջին մարդկանց, նրանց տրամադրեց Աստծո դեմ և անհանզանդության մղեց: Եվ սկսեց թափ հավաքել նրա երկրային կառա վարումը` չար, կեղծ, վիշապային: Եվ երկիր եկավ Աստծո Որդին: Նա եկավ մարդու պատկերով ու նմանությամբ, որպեսզի ցույց տա Աստծո սերն ու փրկությունը: Եվ ահա Արուսյակին, դևին, սա տանային հնարավորություն տրվեց հաղթելու Տիրոջը մեղքով թուլացած մարմ նում: Նա ծրագրավորում էր սպանել Նրան նորածին վիճակում: Չստացվեց: Եվ սկսեց դավադրություններ հյուսել Հիսուսի շուրջը, փորձությունների ենթարկել, գայթակղել յուրաքանչյուր քայլի: Առաջարկեց, որ Նա հացի վերածի քարերը, ցած նետվի տաճարի տանիքից և անգամ` ծնկի գա իր` սատանայի առջև (ինչպիսի՜ լկտիություն), և ինքը դրա փոխարեն Նրան կնվիրի երկրային բոլոր թագավորու թյունները: Դարձյալ չստացվեց. Տերը մերժեց այդ բոլորը: Նա համբերությամբ դի մացավ այդ ամենին: Եվ այդ ժամանակ սատանան իր կատաղության մեջ որոշեց սպանել Նրան: Քրիստոսին բանտարկեցին: Ծաղրեցին, ծեծեցին, գազանաբար խոշտանգեցին Նրան: Տերը դիմացավ: Ոչ մի հառաչ չլսվեց Նրա շուրթերից, ոչ մի սպառնալիք՝ Իրեն տանջողների հասցեին: Եվ վիշապը կատաղեց. նա գրգռեց ամ բոխին ու քահանաներին: Նրանք մի բան էին պահանջում Պիղատոսից` «խաչի՜ր, խաչի՜ր Նրան»: Եվ խաչեցին իրենց Տիրոջը: Ծաղրում էին, հեգնում Նրան, Ում խաչն էին բարձրացրել: Իսկ Տերը համ-բերում էր,աղոթում էր նրանց համար, չէր հանդիմանում Իրեն վիրավորող-ներին: Եվ խո նարհաբար Հոր ձեռքերի մեջ հանձնեց Իր հոգին: Մե՜ծ է Տիրոջ համբերատարությունը: Նա, Ով «մինչև վերջ համբերեց», փրկեց մեղավորներին: 162
ՀՈՒՆԻՍ
ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի… կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի» (Ղուկաս 15:4)։
հունիս
1
«Որովհետեվ ես եմ Տերը, չեմ փոխվել»
«Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1.17)։
Հաստատակամությունը բնավորության այն որակն է, երբ մարդն աննահանջ, համառորեն ձգտում է հասնել ինչ-որ բանի: Նա կայունություն է դրսևորում նպա տակին հասնելու համար, անսասան է ու հարատև: Չթուլացող լարվածությամբ ևեռանդով ջանք է թափում, պայքարում է ինչ-որ բանի դեմ, հետևում է որոշակի սկզբունքների, մղվում է հասնելու դրված նպատակին: Հաստատակամությունը Աստծո սիրո որակ է: Ինչ էլ որ անի Տերը, Նրա բոլոր գործերը, Նրա ողջ աստվածային գործունեությունը բնորոշվում է հաստատակա մությամբ, կայունությամբ և անսասան հարատևությամբ` կատարելու Իր հավի տենական դիտավորությունները, իրականացնելու Իր բարի մտադրությունները, որպեսզի հասնի Իր սուրբ նպատակներին: Այդպես է եղել հավիտենական ժամանակներից․ Նա արարել է անսահման տիեզերքը, այն լցրել է անծայրածիր մոլորակներով, ստեղծել բանական էակ ներ՝ սատարելով յուրաքանչյուր կենդանի էակի անկանգ ու հարատև կյանքը: Անընդգրկելի տիեզերական տարածության մեջ Նա շարժման մեջ է դրել բոլոր երկ նային մարմինները և բոլոր համակարգերը: Նա հոգում է Իր ստեղծած էակների մասին, ուղարկում Իր անհաշիվ պարգևներն ու օրհնությունները, որ անհրաժեշտ են նրանց ուրախ ու երջանիկ կեցության համար: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ մեր Արարիչը կատարել է անփոփոխ հաստատակամությամբ և չթուլա ցող հարատևությամբ: Իսկ երբ երկինքներում Արուսյակի գլխավորությամբ բռնկվեց ցավալի խռովու թյունը, Աստված ներողամտություն, համբերություն և գթասրտություն ցուցաբե րեց այն չափով, որին միայն ընդունակ է Նրա անսահման սերը: Նա անդադար սթափ ու խելամիտ դատողության կոչ արեց նրանց, որ գիտակցեն իրենց անհիմն հավակնությունները ևոչ խելամիտ գործողությունները: Հնարավո՞ր է արդյոք թեկուզ չնչին չափով պատկերացնել, թե ինչ է զգացել Իր հոգում Տերը, երբ Արուսյակը, ապա նաև հրեշտակների հսկայական բազմությու նը հավակնություն է ներկայացրել Իր կառավարման դեմ: Աստված չէր կարող հրաժարվել Իր սկզբունքներից, չէր կարող մեկ նշանագիր անգամ փոխել Իր օրեն քի մեջ, որոնք տիեզերքի բարեկեցության ու բարօրության հիմքն են: Նրա օրենքի սկզբունքները հավերժական են ու կատարյալ: Նրանք կարիք չեն ունեցել և չունեն ոչ մի տեսակի լրացումների և կատարելագործման. այլ կերպ ասած` նրանք են թակա չեն ոչ մի տեսակի վերանայման: Եվ տիեզերքի ողջ նախորդող պատմու թյունը հաստատում է, որ դրանք կատարյալ են. այդ օրենքը միայն երջանկություն է պարգևել տիեզերքի բոլոր բնակիչներին: Եվ խռովության նախադեպ էլ չէր եղել: Տերը համառորեն հորդորում է Իր արարածներին, որ նրանք ապրեն Իր օրենքի համաձայն:
164
Ամենացանկալի հյուրը
հունիս
2
«Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. ևահա ժամանակդ սիրո ժամանակ էր» (Եզեկիել 16.8):
Երբ ապստամբությունը երկնքում վտանգազերծվեց ևայն տեղեփոխվեց երկիր, այստեղ, այս շարունակական պայքարում Տերը ողջ լիությամբ Իր սերը դրսևորեց մեղավորների հանդեպ և հատկապես սիրո հատկություններից մեկը` հաստա տակամությունը: Նա եկավ Եդեմական այգի, ապստամբած զույգի` մեր նախա ծնողների մոտ և նրանց ասաց. «Ես չեմ թողնի ձեզ»: Տերը եկավ Աբրահամի մոտ ևասաց. «Հետևի՛ր Ինձ, Ես քեզնից մեծ ազգ կստեղծեմ: Նա կլինի Իմ լույսը»: Նա եկավ Եգիպտոս, այդ խավարից հանեց Իր ժողովրդին և անձամբ առաջնորդեց նրան խոստացված Քանանը: Այդ ընթացքում աննահանջ նրա հետ էր, չնայած Իր հանդեպ նրանց աղաղակող անհավատարմությանը: Վերջապես Տերը եկավ նրանց մոտ՝ ծնվելով Բեթլեհեմում՝ որպես նորածին. Նա եկավ իրենների՜ մոտ: Նրանց բերեց Ավետարանը` պայծառ և լուսավոր լուրը՝ երկինքներից: Ապաքինե լով հիվանդներին, հարություն տալով ննջեցյալներին՝ աղոթում էր նրանց համար, լացում և ապաշխարության կոչ անում: Սակայն շրջվեցին Նրանից և մերժեցին, խաչեցին Տիրոջը, իրենց հայրերի`Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստծուն: Եվ տիեզերական ծավալի առաքելությունը ևընտրյալ ժողովրդի թանկարժեք օրհնու թյուններն այսուհետև դարձան ամբողջ մարդկության, այս աշխարհ եկող յուրա քանչյուր մարդու սեփականությունը: Տիրոջ խաչի մահը փրկարար գործողություն դարձավ յուրաքանչյուր մեղավո րի համար: Սակայն ի՜նչն է զարմանալին ու ցնցողը: Այն հաստատակամությունը, որով Հիսուսը յուրաքանչյուր մարդու հնարավորություն է առաջարկում` վերա կանգնելու քայքայված հարաբերությունները Աստծո հետ: Ահա Նրա գործողու թյունը. «Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտնու թյուն 3.20)։ Դուք, հավանաբար, խորհել եք Քրիստոսի այդ ինքնամերժման գոր ծողության մասին: Բավական չէր, որ Նա երկիր եկավ, որպեսզի զոհի Իր կյանքը հանուն մեզ` մեղավորներիս: Նա շարունակում է այցելել յուրաքանչյուր մարդու՝ դուռը թակելով և կոչ անելով. «Այդ Ես եմ, Քո Տերը, որ այցելել եմ քեզ, կարելի՞ է ներս մտնել»: Եվ մի՛ անհանգստացեք: Նա` ողջ տիեզերքի ամենացանկալի հյուրը, դատարկ ձեռքերով չի գալիս: Նա սովորական հյուր չէ: Նա խնամքի կարոտ մեկը չէ: Նա Իր հետ սնունդ և երկնային ըմպելիք է բերում: Նա գիտի, որ մեր տանը պակասու թյուն ու աղքատություն է, գիտի, որ մենք Իր կերակուրի կարիքն ունենք և մահա նում ենք առանց դրա: Դրա համար էլ իր հետ է բերում այն: Իսկ մե՞նք: Ի՞նչ կարող ենք առաջարկել Նրան, որպեսզի «ընթրիք» անի մեզ հետ և հագեցնի քաղցը: Ան սահման շնորհակալության խոսքեր, երկյուղած երկրպագություն, հուզումներով լի պատիվ. ահա թե ինչ կարող ենք և ինչ ենք պարտավոր մատուցել Նրան` մեր Արարչին ու Փրկագնողին:
165
հունիս
3
Որոնում է, մինչեվ գտնի
Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի… կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի (Ղուկաս 15.4)։
Մի անգամ Տերն Իր աշակերտներին ասաց. «Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։ Եվ Նա որոնում է: Յուրաքանչյուր մարդ թանկ է Նրա համար, ընդ որում, այնքան թանկ, որ անհնար է պատկերացնել կամ հասկանալ Նրա շա հագրգռվածության խորությունը: Այդպես է դրսևորում իրեն աստվածային սերը` անսահման և անընկալելի: Դա է Նրա զորությունն ու խորհուրդը: Հնարավոր չէ ուսումնասիրել ևընդգրկել նրա խորությունն ու բարձրությունը, երկարությունն ու լայնությունը: Ահա թե ինչու է Աստված որոնում մեզ` կորածներիս ու կորչողներիս. այդպիսին է Նրա սերը: Մենք թանկարժեք մարգարիտներ ենք Նրա համար: Եվ Տերը փնտրում է մեզ ու կորոնի օր ու գիշեր: Անհաջողություններ չեն լինի: Կլինեն դժվարություններ` մեզ որոնելու ընթացքում: Դրանք անխուսափելի են, սակայն չեն կանգնեցնի Նրան: Չկա այնպիսի արգելք, որ Նա չհաղթահարի մեզ որոնե լիս, և չկա այնպիսի խոչընդոտ, որը կկանգնեցնի Նրան: Եվ Տերը ցանկացած գին կվճարի ադամանդի համար: Նա կվաճառի Իր ունեցած ամեն ինչը ևոչինչ չի ափ սոսա հանուն մեզ: Զարմանահրաշ է Նրա համառությունը մեր սիրելի, թանկագին հոգիները որոնելիս: Ցնցող է Նրա զոհաբերական հոգին: Կորած ոչխարի առակում Տերը մեզ է ներկայանում հովվի կերպարով, Ով որո նում է կորած գառանը: Նա պետք է շտապի: Թանկ է յուրաքանչյուր ժամը. ցան կացած պահի գառը կարող է վտանգի ենթարկվել: Նա կարող է ընկնել գիշատիչ գազանի ատամների տակ և հոշոտվել կամ գիշերային խավարում անդունդն ընկնել: Նրան կարող է բռնել մի բեդվին(քոչվոր արաբ), որ գողությամբ է ապրում: Պատկերացնելով այս ողջ իրավիճակը՝ իսկական հովիվը որքան ուժ ունի ոտքե րում, կմղվի գտնելու հոտից հետ ընկած փախստականին, թեև դա մեծ վտանգ է իր կյանքի համար: Սակայն նա կգնա գիշերով և խավարի մեջ անդադար կկանչի նրա անունը: Նա կմագլցի լեռներով ու կիրճերով՝ քաղցած, գիշերային սառնամա նիքից ցրտահարված ու հոգնած, սակայն կորոնի նրան: Կորոնի հաստատակամ, անխոնջ ու աննահանջ: Եվ որքան կուրախանա, երբ վերջապես գտնի կորածին: Նրա համառությունը հաջողությա՜մբ կպսակվի: Յուրաքանչյուր փրկված միայն հավերժության մեջ կիմանա, թեև ոչ բոլորը, բայց կիմանա, թե ինչպիսի ջանքեր, աշխատանք ու լարվածություն է պահանջվել Տիրոջից՝ մեզ գտնելու, մեր սիրտը բախելու և մեր հոգու տաճարը մտնելու համար: Մենք թանկ ենք Նրա համար: Նա գնահատում է մեզ, սիրում: Բայց թա՞նկ է արդ յոք Նա մեզ համար: Գնահատո՞ւմ ենք արդյոք Նրան և սիրո՞ւմ ենք այնպես, ինչ պես Նա` մեզ…
166
Աջ եվ ձախ մի՛ խոտորիր
հունիս
4
Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից (Առակներ 4.26-27)։
Մարդն իր կյանքի ընթացքում գործնականում չի կարող հասնել իր նպատակնե րին և չի կարող հաջողություն ունենալ կենսագործունեության բոլոր ոլորտներում, եթե հաստատակամություն, կայունություն և համառություն չդրսևորի: Այդ նույն օրինաչափությունն է նաև հոգևոր կյանքում: Երկինք տանող ճանապարհը հարթ ճանապարհ չէ. այնտեղ քարեր ու փոսեր, անհարթություններ, ձորեր ու բարձունք ներ են հանդիպում: Անհնար է հաղթահարել ճանապարհի այդ բոլոր դժվարու թյունները, հաղթանակ տանել գայթակղությունների դեմ մղվող պայքարում և դի մանալ բոլոր փորձություններին, առանց Սուրբ Հոգով սրբագործված և ավելի ու ավելի աճող հաստատակամության: Եվ այդ առումով քրիստոնյաները սովորելու բան ունեն «այս աշխարհի զավակներից», ովքեր ցնցող համառություն են դրսևո րում իրենց երկրային նպատակներին հասնելու համար: Ռուս նշանավոր պատմաբան Ս. Սոլովյովը երեսուն տարեկանում իր առջև նպատակ դրեց գրել Ռուսաստանի մանրամասն պատմությունը և այդ նպատա կին նվիրաբերեց իր կյանքի երեսուն տարիները: Նրա կյանքը ճգնավորի կյանք էր, աշխատասիրության օրինակ, որ հերոսաբար տքնում էր իր միայնակ «խցում»: Այնտեղից նա դուրս էր գալիս միայն ճաշի կամ երեկոյան թեյախմության համար: Որպեսզի ամեն տարի թողարկի «Ռուսաստանի պատմության» հատորյակը, շա բաթական մի քանի դասախոսություններ կարդա՝ դրա հետ մեկտեղ կատարելով կողմնակի, ծառայողական պարտականությունները, ամսագրային հոդվածներ գրի, անհրաժեշտ էր աշխատել անընդհատ, անխոնջ: Դրա համար անհրաժեշտ էր նաև շատ ճշգրիտ կարգավորել ժամանակը, և Սոլովյովը ճշգրիտ ու հաշվարկված, մանրախնդրության հասնող կյանք էր վարում: Իր աշխատասիրությամբ, աշխա տանքներին հատկացվող ժամանակը տեղաբաշխելու հարատևությամբ և դրանք կատարելու ճշգրտությամբ նա կարող էր օրինակ ծառայել: Նրա ոչ մի րոպեն հենց այնպես չէր կորչում: Երբ Սոլովյովն աշխատում էր, ոչ մեկն այդ ընթացքում չպետք է անհանգստաց ներ նրան. Որևէ մեկին, առանց բացառության, արգելվում էր մուտք ունենալ նրա առանձնասենյակը: Ընկերներն ու ծանոթները հաճախ էին զարմանում այդպիսի խստակյացությունից: Երբեմն նրանք հարցնում էին պատմաբանի դստերը(այդ ժամանակ նա վեց տարեկան էր)․ «Վերո՛չկա, դու քանի՞ անգամ ես եղել քո հայրի կի առանձնասենյակում»: «Ո՛չ մի անգամ»,- պատասխանում էր աղջիկը: Երկաթյա կամք և աներևակայելի հաստատակամություն է պետք, որպեսզի ամբողջովին նվիրաբերվես գիտությանը, քեզ զրկես ամեն տեսակի հրապուրանք ներից, չնչին կերպով անգամ չնահանջես նախօրոք գծած խիստ ծրագրից (Ե. Մանսուրով): Ո՜հ, եթե միայն քրիստոնյաներն էլ այդպիսի հաստատակամությամբ ու համա ռությամբ հետևեին իրենց Տիրոջը՝ սեփական անձը մեկընդմիշտ նվիրաբերելով այդ մեծ, ոչնչի հետ չհամեմատտվող նպատակին: 167
հունիս
5
Հաստատակամություն դժվարություններում
Իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի (Եբրայեցիներին 10.38)։
Երբ մեր քրիստոնեական ճանապարհին դժվարություններ են հանդիպում, թու լանո՞ւմ ենք արդյոք, փախչո՞ւմ է հողը մեր ոտքերի տակից, կասկածնե՞ր են առա ջանում Աստծո սիրո և Նրա առաջնորդության հանդեպ: Թե՞ մեզ հանձնելով Աստ ծո նախախնամությանը՝ շարունակում ենք հաստատակամ ու անշեղ ընթանալ առաջ: Ինչպե՞ս են վարվում նման դեպքերում «այս աշխարհի զավակները»: Կարո՞ղ են օրինակ ծառայել, թե ինչպես պետք է Քրիստոսի ուսմունքով հաստատակամ և աննահանջ հետևեն իրենց ընտրած ուղուն: Նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Լ. Էյլերն իր կյանքի ըն թացքում մոտ 900 գիտական աշխատանք է գրել: Ընդ որում, վերջին տասնյոթ տարիներին նա աշխատել է համարյա կույր վիճակում, սակայն դա չի կանգնեց րել նրան: Նա շարունակել է իր գիտական գործունեությունը և թելադրել իր գրած ավելի քան 380 աշխատանքներ: Էյլերի անդուլ ջանքերն ու հաստատակամությու նը գիտական հետազոտություններում պարզապես անհավանական էին: Նա ծե րացավ, նրա տունն այրվեց, ոչնչացավ նրա ընտանիքի համարյա ողջ ունեցված քը, բայց նույնիսկ այդ դժբախտությունից հետո էլ նա շարունակեց թելադրել իր ուսումնասիրություններն ու հայտնագործությունները… Անգլիացի պատմաբան Տ. Կառլեյլը, գրելով «Ֆրանսիական հեղափոխություն» աշխատության առաջին հատորը, ձեռագիրը հանձնեց մասնագետին` նախնա կան վերանայման համար: Հայտնի չէ, թե ինչ պատճառով այդ ձեռագիրը թողե ցին հյուրասենյակի հատակին: Անցավ մի քանի շաբաթ, և հեղինակը սուրհանդա կին ուղարկեց իր ձեռագրի հետևից։ Նա արդեն պետք է տպագրության հանձներ այն: Սկսեցին որոնումները, և պարզվեց, որ սպասուհին, հատակին գտնելով կապկպված թղթերի այդ փաթեթը, մտածել է, որ այդ թղթերը պետք չեն, և դրան ցով վառարանն է վառել: Երբ այդ մասին հայտնեցին Կառլեյլին, նա հուսահատու թյան մեջ ընկավ: Սակայն, ուշքի գալով այդ ցնցումից, որոշեց նորից գրել գիրքը և իր ողջ վճռականությամբ ձեռնամուխ եղավ այդ ծանր աշխատանքին: Ցավոք, այլևս նրա մոտ չէին այդ ստեղծագործության նախկին ծրագրերը: Նա ստիպված եղավ փորփրել հիշողությունը՝ այնտեղից հանելով փաստերը, գա ղափարներն ու արտահայտությունները, որ վաղուց արդեն հասցրել էր մոռա նալ: Գիրքն առաջին անգամ գրելն իսկապես մեծ բավականություն էր: Սակայն երկրորդ անգամ նույն գիրքը ստեղծագործելն այնպիսի ծանր աշխատանք է, որ դժվար է նույնիսկ պատկերացնել: Սակայն Կառլեյլը ողջ ջանասիրությամբ ձե ռանմուխ եղավ այդ աշխատանքին և նորից գրեց այդ հատորը: Ահա անխորտա կելի հաստատակամության և անսասան վճռականության մի հիանալի օրինակ (Ս. Սմայլս): Տե՛ր, Քո զավակներին պարգևիր վճռականություն և հաստատակամություն` նվաճելու հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսո՜ւմ:
168
Պալիսիի դժվարին ապակեգործությունը
հունիս
6
Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. Նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել (Հոբ 23.11)։
Բ. Պալիսին ծնվել է 1510 թվականին Ֆրանսիայում, աղքատ ապակեգործի ըն տանիքում: Նա չի կարողացել տարրական դպրոցական դաստիարակություն ան գամ ստանալ: Ահա թե ինչ է գրում նա. «Ես չունեի ոչ մի ուրիշ գիրք, բացի մեկ գրքից, որ հասանելի ու մատչելի է բոլորին` երկինքն ու երկիրը»: Տասնութ տարեկանում, ուսապարկն ուսին, երջանկության որոնումներում, Պալիսին սկսեց ճանապար հորդել աշխարհով մեկ: Նրա զբաղմունքը ապակու վրա նկարելն էր։ Եվ ահա մի օր նա սկսեց հետաքրքրվել իտալական ապակեգործությամբ: Նա բուռն ցանկու թյուն էր զգում իմանալու էմալի կազմությունը, որով պատում են բրուտագործների գործերը ևայլ արտադրանքներ: Նա սկսեց կատարել սեփական փորձերը. գնում էր կավե կճուճներ, ջարդում ու բաժանում մասերի, օծում այն իր իսկ հորինած բաղադրությամբ ու թրծում դրանք: Ամեն ինչ իզուր էր: Մի քանի տարի անցավ այսպիսի փորձերի վրա: Նրա մոտ ոչինչ չստացվեց: Այդ ժամանակ Պալիսին ինքը, առանց օգնականների, ապակե վառարան կառուցեց, ինքն էլ պատրաստեց կավե անոթները, դրանք ծածկեց նյութի բաղադրությամբ և սկսեց թրծման գործընթա ցը: Վեց օր ու գիշեր նա ուշի-ուշիով հետևում էր այդ գործընթացին՝ միայն կարճ ժամանակով խորասուզվելով նինջի մեջ: Սակայն էմալը չէր ստացվում: Այս փորձերի վրա նա վատնեց իր ողջ գումարները և ստիպված էր ծանոթ մի անձնավորությունից պարտքով փող վերցնել, փայտ ու անոթներ գնել, դրանք պա տել խառնուրդով և սկսել թրծման հերթական փորձը: Պալիսին ուժեղ կրակ վա ռեց վառարանում, սակայն, ավաղ, էմալը չստացվեց: Այրվեց ողջ փայտը: Որպեսզի պահպանի այդ դժոխային ուժգնության կրակն ու ջերմությունը, Պալիսին ջարդեց ցանկապատի փայտերը և նետեց վառարանը, սակայն էմալը չհայտնվեց: Այդ ժա մանակ նա ջարդեց սեղաններն ու աթոռները և դրանք էլ նետեց վառարանը: Սա կայն դա էլ չօգնեց: Մի րոպե անգամ չմտածելով՝ Պալիսին բացեց հատակը և փայ տերը նետեց կրակի մեջ: Կինն ու երեխաները ճիչով ու լացով դուրս փախան տնից՝ ասելով, որ նա խելագարվել է: Եվ ահա վերջապես անոթների վրա հայտնվեց եր կար սպասված հրաշալի ապակին: Եվ այսպես, տասնվեց տարվա լարված աշխա տանքից հետո, անսովոր հաստատակամությամբ ու համառությամբ հաղթահարե լով բոլոր անհաջողություններն ու արգելքները, Պալիսին հասավ իր նպատակին: Լինելով բողոքական՝ նա ամենուր խոսում էր իր հավատի մասին, և դրա համար նրան բանտ նետեցին: Նրան սպասում էր խարույկի վրա այրվելու ճակատագիրը, սակայն նրա համար բարեխոսեցին արքային մոտ կանգնած ազնվականները և փրկեցին նրա կյանքը: Պալիսին զբաղվում էր իր սիրելի գործով, գիրք գրում բրուտագործության ար վեստի մասին, ինչպես նաև այլ թեմաներով: Սակայն թշնամիները նորից նրա դեմ գործ բացեցին՝ մեղադրելով հերձվածողության մեջ և նորից ձերբակալեցին: Հինգ տարի անցկացնելով Բաստիլում՝ Պալիսին վախճանվեց: Այդ զարմանալի ու նշա նավոր մարդն ապրեց ութսուն տարի: Երկինքների ճանապարհին Քրիստոսի ճշմարիտ հետևորդները միշտ հաստա տակամություն, կայունություն ևանսասանությո՜ւն են դրսևորել: 169
հունիս
7
Անսասան շինարարը
Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը (Եբրայեցիներին 11.7):
Աստվածաշնչում նկարագրված են զարմանալի հաստատակամության ու կա յունության օրինակներ, որ դրսևորել են Աստծո հավատարիմ զավակները: Նախաջրհեղեղային քաղաքակրթություն: Մարդկանց անառակությունն ու ապականությունը անհավատալի չափերի էր հասել: Աստված այլևս չէր կարող համբերել դրան: Նա հրամայեց Նոյին, որ տապան կառուցի, քանի որ Երկին քը որոշել էր ամեն ինչ ոչնչացնող ջրհեղեղ ուղարկել երկիր: Պատկերացրեք Նո յի վիճակը. նա պատկերացում անգամ չուներ, թե ինչպես պետք է կառուցի այդ անհայտ, հսկայական նավը: Չգիտեր նաև, որ նավաշինության արվեստում գո յություն ունեն որոշակի օրենքներ: Նա չնչին փորձառություն անգամ չուներ այդ բարդ և լայնածավալ նախաձեռնությունից: Բայց արդյո՞ք Նոյը սկսեց հակառակ վել Աստծուն ևապացուցել, որ ինքը չի կարող կատարել այն, ևոր դա իր ուժերից վեր է: Եվ իսկապես. Նոյը միայնակ էր: Նա երեխաներ չուներ, որ իրեն օգնեն այդ գործում: Գուցե, այդ ժամանակ նա դեռևս ամուսնացած չէր, կամ էլ կինը չէր կա րողանում երեխա ունենալ, Աստվածաշունչը լռում է այդ մասին: Նա որդիներ կու նենա միայն քսան տարի անց: Միգուցե, հարազատները կամ ընկերնե՞րը կօգնեն նրան՝ կառուցելու հսկայական չափերի այդ նավը: Մարգարեական հոգին լույս է սփռում այդ հիմնախնդրի վրա. «Մաթուսաղան և նրա զավակներն օգնեցին Նոյին տապանի կառուցման գործում» (Նահապետներ և մարգարեներ, էջ 92): Սակայն որտեղի՞ց այնքան միջոցներ գտնեին, որ վճարեին փայտի արժեքի և շինարարնե րի վարձի գումարները: Եվ դարձյալ այդ նույն գրքում կարդում ենք. «Նոյն իր ողջ ունեցվածքը ներդրեց տապանի կառուցման մեջ»: Դրանից բացի, մեզ միանգամայն անհայտ է նախաջրհեղեղյան աշխարհի արդ յունաբերության զարգացման մակարդակը: Ինչպե՞ս էր կատարվում, օրինակ, գերանների սղոցումը, ինչպե՞ս էին իրականացնում բեռների տեղափոխումը և այլն: Ընդհանուր առմամբ, Նոյին հսկայածավալ աշխատանք էր սպասվում: Եվ Նոյը, այդ զարմանալի, արդար ու անարատ մարդը, անխոս սկսեց կատարել Աստ ծո պատվերը: Զբաղվել տապանի շինարարությամբ անընդմեջ 120 տարի… դա անըմբռնելի ծանր աշխատանք էր: Որքա՜ն էներգիա, քաջություն և համառություն էր պետք՝ այդ երկարաձգվող շինարարությունը մինչև վերջ հասցնելու համար: Սակայն Նոյը, չնայած ամեն տեսակի ծաղրին, հեգնանքին ու չարախոսությանը, համառ ու անսասան էր` կատարելու Աստծո հրամանը: Եվ ինչն էր ամենագլխա վորը` նա ոչ միայն կառուցեց տապանը, այլև համառորեն մարդկանց քարոզում էր սպասվելիք աղետի մասին ևապաշխարության կո՜չ էր անում նրանց: Ահա այսպիսի անսասան ու անձնազոհ, Աստծուն նվիրված մարդիկ միշտ էլ եղել են խավարի ու մեղքի այս աշխարհում:
170
Ոտք գցողը
հունիս
8
Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է (մեկ այլ թարգմանությամբ` ոտք է գցում) ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ» (Ծննդոց 27.36)։
Տիրոջ և Հակոբի փոխհարաբերությունները եզակի պատմություն է, որ վկայում է, թե ինչ անսովոր եղանակով է Տերը ձգտում փոխել մեղավորին: Հակոբը Իսահակի որդին էր: Նա և Եսավը երկվորյակներ էին: Նա ծնվեց ան սովոր եղանակով` հոր համառ աղոթքով, իր մոր` Ռեբեկայի քսան տարվա ան պտղությունից հետո: Գենետիկորեն Հակոբը հակված էր անբարո արարքների, որոնք պետք է ազդանշանային լույսեր լինեին՝ նրան ցույց տալու, որ լուրջ ջան քերի կարիք ունի` Աստծո ընտրյալ ժողովրդի արժանավոր նահապետը լինելու և Տիրոջ հույսն արդարացնելու համար: Արդեն նրա անվան հետ կապված տհաճ իրավիճակ ստեղծվեց: Հարցն այն է, որ ծնվելու ժամանակ Հակոբը դուրս եկավ իր եղբոր հետևից` նրա կրունկը բռնած, և չհապաղեցին, այդ փաստից օգտվելով, նրան «Հակոբ» անունը տալ(եբր. նշա նակում է «կրունկը բռնած»): Սակայն կարելի է ավելի խոր թափանցել այդ բառի իմաստի մեջ: Հովիվ Ռ. Դանը գրում է, որ «այդ բառը օգտագործում են՝ բնորո շելու այն մարդուն, ով դավադրություն է կազմակերպել և թաքնված սպասում է իր զոհին, որպեսզի մեջքից խոցի նրան»: Խաբեբա, ստախոս, խորամանկ՝ ահա «Հակոբ» բառի սահմանումը… Երբ Երեմիա մարգարեն ասում է. «Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր», նա օգտագործում է այդ նույն բառը` հակոբ (Երե միա 17.9): Արդյո՞ք Հակոբի արարքները հաստատեցին իրեն տրված անունը: Զարմա նալիորեն հաստատեցին: Մի անգամ, օգտվելով այն բանից, որ Եսավը հոգնած ու քաղցած է, ինչպես նաև իմանալով նրա աններելի թեթևամտության մասին, Հակոբը նրան ծիծաղարժ գործարք առաջարկեց, որ նա մի ափսե ոսպով ապու րի փոխարեն հրաժարվի անդրանիկությունից` հօգուտ իրեն: Եվ Եսավն առանց մտածելու համաձայնվեց: Իսկ հետագայում, խաբելով կույր հորը, Հակոբը ստա ցավ նրա օրհնությունը, որն իրավամբ պատկանում էր Եսավին: Եվ զարմանալի չէ, որ Եսավի մեջ այնպիսի բարկություն ու ատելություն բորբոք վեց, որ խոստացավ սպանել Հակոբին: Վերջինս ստիպված էր ծնողների խնդրան քով հեռանալ Եսավի աչքից, գնալ իր հարազատ քեռու` Լաբանի մոտ: Եվ դա տե ղի ունեցավ այն ժամանակ, երբ Հակոբը համարյա 77 տարեկա՜ն էր: Ակնհայտ է, որ Հակոբն առանձնապես մտահոգված չէր իր բարոյական կերպարի համար, եթե, ապրելով իր կյանքի կեսը, այնպիսի արարքներ էր գործում, որոնք անթույ լատրելի էին անգամ երիտասարդ հասակում… (շարունակելի)։
171
հունիս
9
Աստծո սիրելին
Եվ դու՝ Իսրայե՛լ, Ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ Իմ սիրելիի՝ Աբրահա մի սերունդ (Եսայի 41.8):
Մարդու նախասահմանվածության հարցը աստվածաճանաչության մեջ ամե նախորհրդավոր և գործնականում անհասկանալի հարցերից մեկն է: Ահա Հա կոբի և Եսավի հարցը: Աստվածաշնչում կարդում ենք. «Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- Ես Հակոբին սիրեցի։ Իսկ Եսավին ատեցի… » (Մա ղաքիա 1.2-3): Եթե դա այդպես է, ուրեմն ո՞րն է Եսավի մեղքը, եթե Տերը բարեհաճ չէ նրա հանդեպ արդեն մոր որովայնում: Եվ ինչո՞ւ է բարեհաճ Հակոբի նկատմամբ ու սիրեց նրան: Այսպիսով, Տերն Իր ընտրության մեջ կանգ առավ Հակոբի վրա, ումից պետք է սերեր իր ընտրյալ ժողովուրդը: Մեծ Աստվածը ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական աշխարհում գոյու թյուն ունեցող բոլոր օրենքների ու օրինաչափությունների Արարիչն ու Հեղինակն է: Նրա աչքից ծածկված չէ մեր մարմնի ոչ մի գործընթաց, այդ թվում նորածնի ստեղծումը մայրական ընդերքում: Աստված տեսնում է, թե ինչպես է մեզ համար անըմբռնելի մակարդակում (բջջային, տարրական մասնիկների և այլն) դրվում ապագա մարդու բնավորությունը, նրա դրական ու բացասական, բարոյական ու հոգևոր որակները: Եվ միայն Աստծուն է հայտնի, թե որ մարդը կարող է պատաս խանել իրեն փոխելու Իր ջանքերին ու ընդունել Իր շնորհը, և որ մարդը կարող է մերժել: Հակոբի սիրտն այնպիսի նյութից էր կառուցված, որը տրվեց աստվածա յին ազդեցությանը, և նրա մեջ ծնվեց Արարչի պատկերն ու նմանությունը: Իսկ Եսավի սիրտն ընդունակ չէր փոխվելու: Ինչո՞ւ: Սա արդեն այն հարցն է, որ կապ ված է մարդու բնույթի վրա մեղքի կործանարար ազդեցության հետ: Ահա թե ինչու Տերն անսխալ է Իր կանխատեսության մեջ: Եվ Աստծո օրհնյալ համագործակցու թյունը մարդու հետ տեղի կունենա, և Աստծո անփոփոխ ծրագիրը կյանքի կկոչվի՝ չնայած մարդու ամեն տեսակի սխալներին ու մեղավոր արարքներին: Այդպես էր և Հակոբի դեպքում: Տերն ուղղակիորեն հայտնեց նրա հանդեպ Իր բարեհաճության մասին՝ նրան հայտնվելով գիշերային երազի մեջ, երբ Հա կոբը Լաբանի մոտ գնալու ճանապարհին քնել էր դաշտում. «Ահա Ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, Ես կպահպանեմ քեզ… որովհետև քեզ չեմ թողնի» (Ծննդոց 28.15): Ահա թե որքա՜ն «տարօրինակ» է Տերը. Նա խաբեբայի հետ է, Նա հայտնվում է նրան և խոստանում, որ չի թողնի նրան` ստախոսին: Սակայն այդ պիսին է Աստծո սերը: Դեռ սկզբից Տերն Իր հայացքը չէր հեռացնում Հակոբից: Եվ նրա կյանքում նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ պետք է անցներ Աստծո դաստիրակության դպրո ցը: Այն դաժան է, ընդունակ է ամեն ինչ գլխիվայր շրջելու մարդու հոգում, բայց նաև անհրաժեշտ է: Առաքյալը գրում է. «Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարա զատ որդիներ» (Եբրայեցիներին 12.7)։ Հակոբը Աստծո սիրելի մարդն էր: (Շարու նակելի)
172
«Չեմ թողնի քեզ»
հունիս
10
Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծո հետ։ Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց ևաղաչեց նրան (Ովսե 12.4-5)։
Քսան տարի Հակոբը արածեցրեց Լաբանի անասուններին: Այդ տարիները նրա համար, որ սովոր էր ապրել վրաններում, ծանր, անընդմեջ և հյուծիչ աշխատան քի տարիներ էին: Սակայն նրա համար ամենածանրն ուրիշ բան էր. Հակոբը չէր սպասում, որ հարազատ քեռին կխաբի իրեն: Սիրելի Ռաքելի փոխարեն, հանուն որի նա յոթ տարի աշխատեց Լաբանի մոտ, որպես կին ստացավ չսիրած, կիսա կույր Լիային: Հակոբը բավական ցավոտ տարավ այդ հարվածը, սակայն այդ դեպքը նրան հիշեցրեց, թե ինչպես ինքը խաբեց Եսավին: Հակոբը ստիպված էր ևս յոթ տարի ծառայել հանուն սիրելի կնոջ: Ընտանեկան կյանքը երկու կանանց և նրանց աղախինների հետ անցնում էր սովորական հունով` վեճեր, նախանձ, տհաճությունններ: Ընտանիքն արագորեն աճում էր: Իսկ հետո՞: Երկու կանանց համար ծառայել էր տասնչորս տարի: Հաջողվեց ինչ-որ ձևով Լաբանի հետ պայ մանավորվել, որ արածեցնի նրա անասուններին և որպես պարգև ստանա այդ կենդանիների մի մասը: Սակայն այդ բարի քեռին տասնյակ անգամներ իր փե սային խաբեց նաև պարգևի հարցում: Լաբանի մշտական խաբեություններն ու խարդախությունը շատ խորն էին խոցում Հակոբի հոգին, և նա իր մաշկի վրա էր զգում խաբեության ողջ նողկալիությունը: Վերջաապես Հակոբին հայտնվեց Աստծո հրեշտակը և ասաց. «Վերադարձի՛ր հարազատ վայրերը»: Եվ Հակոբը ճանապարհ ընկավ: Ճանապարհին նա որոշեց այդ մասին հայտնել Եսավին՝ ենթադրելով, որ եղբայրն այդ լուրը կընդունի որ պես բարյացակամության և խաղաղության քայլ: Սակայն ավա՜ղ. Եսավն իր հետ վերցրեց 400 մարտիկներ, որոշեց, որ հասել է եղբոր հետ հին հաշիվները պար զելու ժամանակը: Իմանալով այդ մասին՝ Հակոբը մահու չափ վախեցավ և սկսեց աղերսել Աստծուն, որ պահպանի իր ևընտանիքի կյանքը: Ապա, առանձնացնելով ավելի քան 500 գլուխ տարբեր տեսակի անասուններ, որպես պարգև ուղարկեց Եսավին: Եկավ գիշերը, և նա որոշեց միայնակ մնալ գետի ափին և աղոթել: Հա ռաչանքով ու արցունքներով Հակոբը պաշտպանություն աղերսեց Աստծուց՝ խոս տովանելով իր մեղքերը և ներում խնդրելով: Եվ հանկարծ նա զգաց, որ ինչ-որ մեկն ընկավ իր վրա ևամուր սեղմեց ձեռքերը: Եվ նրանց միջև լուռ պայքար սկսվեց, որը շարունակվեց ողջ գիշեր: Հուսահատ պայքարի ընթացքում անծանոթը դիպավ Հակոբի ազդրին և ուժեղ վնասեց այն: Եվ հանկարծ Հակոբը գուշակեց, թե Ով է իր հետ պայքարողը: Արդեն լուսանում էր: «Թո՛ւյլ տուր ինձ»,- ասաց Նա Հակոբին: Սակայն Հակոբն ավելի ամուր կառ չեց Նրանից և բացականչեց. «Չե՛մ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։ Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել (եբր. Աստծո դեմ պայքարող), որով հետև դու մարտնչեցիր Աստծու հետ»: Ի՞նչ եղավ հետո: Հակոբն ու Եսավը գրկախառնվելով` դառնորեն լացեցին… Հակոբի հաղթանակը հաստատակամության մեջ էր, չնահանջելու, Աստծո հետ պայքարելու կայունության մեջ: Ահա միակ և սուրբ պայքարը` զորության աղբյու րը և մեղքի հանդեպ հաղթանակը: 173
հունիս
11
Օրհնված պայքար
Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու (Եբրայեցիներին 12.4):
Հակոբի ու Եսավի թշնամական հարաբերությունների պատմության բարեհա ջող ավարտը պահանջում է, որ վերլուծենք, խորհենք ու հասկանանք տեղի ու նեցածի էությունը: Հարկավոր է նաև իմանալ, արդյո՞ք Աստծո հետ Հակոբի պայ քարը անխուսափելի ու պարտադիր է բոլոր մարդկանց համար: Այլ կերպ ասած, արդյո՞ք Աստծո զավակները պետք է ապրեն այն նույն պայքարը, որ ապրեց Հա կոբը: Թե՞ դա եզակի դեպք է, նկարագրված Աստվածաշնչում, որ տեղի է ունեցել առանձնահատուկ հանգամանքներում՝ հաշվի առնելով Աստծո կամքը ճանաչելու ժամանակը և մակարդակը: Տերը ցանկանում է մարդուն փոխել Իր պատկերով ու նմանությամբ: Չնայած Հակոբն իրեն արատավորել էր մեղքերով՝ խաբելով Եսավին, Աստված չթողեց նրան, այլ ջանքեր թափեց նրա հոգու համար: Հակոբը պետք է գիտակցեր մեղքի, խաբեության ու կեղծիքի ողջ նողկալիությունը: Դրա համար Տերը թույլ տվեց, որ նա քսան տարի դաժան դպրոց անցնի Լաբանի տանը: Հակոբը բազմիցս խաբվեց հարազատ քեռու կողմից և խոր ապրումներ ունենալով այդ բացահայտ ծաղրի ու լկտիության պատճառով՝ հասկացավ, թե որքա՜ն նողկալի է խաբելը: Նա իր վրա զգաց այդ չարիքը: Մեղքի գիտակցումն առաջին փոփոխությունն էր, որ տառա պանքների միջոցով Տերը կատարեց նրա հոգում: Հաջորդ քայլը նրա վիճակն էր Աստծո առաջ: Ամեն մեղք պետք է խոստովանել Նրա առաջ և Նրանից ներում ստանալ: Հենց դա էլ տեղի ունեցավ այն հիշարժան գիշերը Հաբոկի ափին: Երբ Հակոբն, անխուսափելի մահն աչքի առաջ, հուսահատ հառաչանքներով ու արցունքներով ողորմություն ու ներում էր խնդրում Աստծուց, Աստված պատասխանեց նրան. Նա ծպտված եկավ նրա մոտ: Ողջ գիշեր, մինչև լուսաբաց շարունակվող պայքարը՝ լռության, խավարի մեջ, ուժերի ողջ լարումով, ակնհայտ վկայություն էր, նշան, Աստծո հայտնություն. միայն այդ ճանապարհով է հնարավոր ստանալ մեղքերի ներում: Եվ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ապ րի Աստծո հետ այդ պայքարը և արդեն ավարտին, հոգնատանջ, ծայրահեղ հու սահատ ու անհույս բացականչի Տիրոջը. «Չեմ դադարի աղերսել, չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես»: Եվ միայն այդպիսի պայքարի արդյունքում նա իր հոգում կլսի Աստծո ձայնը` Ես քեզ նոր անուն (անունը նշանակում է մարդու բնավորու թյունն ու հոգևոր որակները) եմ տալիս, և Տերը կների նրա մեղքերը: Եվ դա այն օրհնությունն է, որ ստացավ Հակոբը (տե՛ս Ծննդոց 32.29): Եվ նա՝ կաղ, հոգնա տանջ, ընդառաջ գնաց Եսավին, վստահ, առանց վախենալու: Ինչպիսի՞ ավարտ ունեցավ այս պատմությունը: Նրանք գրկախառնվեցին, համբուրեցին միմյանց, դառնորեն լացեցին: Աստված ներեց Հակոբին: Նրան ներեց նաև Եսավը:
174
Գալիք նեղության ժամանակը
հունիս
12
Տերը վերացրեց քո դատավճիռները. Նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագա վորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու (Սոփոնիա 3.15)։
Մենք մոտեցել ենք ընդհուպ վախճանին: Յուրաքանչյուր օր պայքարն ավելի ու ավելի է շիկանում այս աշխարհի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Սա տանան, իմանալով, որ իրեն քիչ ժամանակ է մնացել երկիրը տնօրինելու, և որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում դառնալ ողջ մոլորակի թագավորն ու տիրակալը, ամենախելացնոր քայլերն է նախաձեռնում Աստծո դեմ իր ապստամբության մեջ: Նա որոշում է ոչնչացնել տիեզերքի Արարչի ու Կառավարչի ճշմարիտ հետևորդնե րին: Վիշապը կբարկանա և «մարտի կբռնվի» Աստծո ժողովրդի մնացորդի դեմ: Եվ այդ պատերազմը չի լինի սառը կամ բազմաճյուղ, այլ հենց տառացի. սատա նան իր զինանոցից գործի կդնի տանջանքները, բանտերն ու մահապատիժները: Կկրկնվի հավատաքննությունը: Կհեղվի երկնային Հոր հավատարիմ զավակների արյունը: Ինչպե՞ս կարող է այլ կերպ ավարտվել երկնքում՝ նրա կողմից հրահրված պա տերազմը: Նրա անմիտ խռովությունը սկսվեց պատերազմով և պատերազմով էլ կավարտվի: Ընդ որում, վախճանը կնշանավորվի երեք պատերազմներով` հա մաշխարհային պատերազմ պետությունների միջև, պատերազմ Աստծո ժողո վրդի դեմ և պատերազմ Քրիստոսի ու Նրա հրեշտակների դեմ: Բայց այսօր ի՞նչ կապ ունի Քրիստոսի ժողովրդի դեմ պայքարը այն ճակատա գրական գիշերը Հակոբի՝ Աստծո հետ պայքարի հետ: Ահա թե ինչպիսի: Եզրափա կիչ պայքարը կբորբոքվի Աստծո օրենքի և մասնավորապես շաբաթին վերաբերող չորրորդ պատվիրանի շուրջ, որը նշան է Արարչի և Նրա ստեղծած արարածների միջև՝ ողջ տիեզեքում ևոչ միայն մեր մոլորակում: Շաբաթը հաստատում է արա րիչ Աստծո հեղինակությունը: Եկեղեցին վերացրել է այդ սուրբ պատվիրանը և այն փոխարինել կիրակիով: Այսպիսով, կիրակի օրը հաստատելը երկնքում խռո վություն բարձրացրած հինավուրց խաբեբայի գաղտնի հնարքն է, որն այդպիսի կեղծ բարեպաշտությամբ իր հեղինակությունն է հաստատել երկրի վրա: Ահա նա` անօրենության խորհուրդը: Վերջին օրերում սատանայի մատուցմամբ հրաման կհրապարակվի, որ բոլոր երկրներում պարտադիր պետք է նշել կիրակի օրը: Աստծո զավակները, այդ հրա մանին հակառակ, սուրբ կպահեն շաբաթը: Պայքարը կշիկանա, և ևս մեկ հրա ման կարձակվի, որ հարկավոր է ոչնչացնել շաբաթը սահմանված օրը պահողնե րին: Եվ ահա այդ ժամանակ կկատարվի Երեմիայի մարգարեությունը. «Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժա մանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից» (Երեմիա 30.7)։ Աստծո զավակների այդ գալիք ապրումները մանրամասն նկարագրված են Է. Ուայթի «Մեծ պայքար» գրքի գլուխ 39-ում` «Նեղության ժամանակը»: Թող Աստծո հոգին պատրաստի մեզ, որպեսզի դիմանա՜նք այդ օրը: Աղոթենք Տիրոջը` «Չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես»: Նա, Ով օրհնեց Հակոբին, կօրհ նի նաև մե՜զ: 175
հունիս
13
Դժոխային տանջանքներ
Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ (Բ Կորնթացիներին 11.27)։
Մենք կարդում ենք նշանավոր գրողների գրքերը, սակայն հազիվ թե պատկե րացնենք, թե ինչ տքնաջան աշխատանքով են տրվել նրանց այդ ստեղծագործու թյունները: Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ են ապրել այդ ստեղծա գործությունների հեղինակները դրանք գրելիս և ինչ հոգեկան տանջանքներ են կրել՝ համարյա հուսահատության եզրին: Եվ միայն համառության, հաստատա կամության ու չնահանջելու շնորհիվ է, որ նրանք հաջողության են հասել: Ի. Բունինը գրել է. «Ի՜նչ տանջանք է, ինչպիսի անհավատալի տառապանքներ է պատճառում գրական արվեստը: Երբեմն առավոտից մինչև կեսօր դժոխային տանջանքներով կարողանում եմ գրել ընդամենը մի քանի տող: Իմ ամբողջ կյան քում ես Տարտարոսի տանջանքներ եմ կրում: Ամբողջ կյանքում ես տառապում եմ այն բանից, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչ ցանկանում եմ: Ըստ էության արտահայտվելով՝ կարող եմ ասել, որ ես զբաղվում եմ անհնարին զբաղ մունքով»: Մ. Գորկի․ «Եղել են տանջալի լարվածության այնպիսի պահեր, երբ ես իսկա պես հիստերիայի մեջ եմ եղել. «կոկորդիս գունդ» է կանգնած, ես ցանկանում եմ բղավել: Իմ անհաջողություններն ինձ միշտ ստիպում են հիշել բանաստեղծի դառը խոսքերը` «Աշխարհում չկա ավելի ուժեղ տառապանք, քան բառի տառապան քը»: Ա. Բելի․ «Ես գրում եմ օր ու գիշեր: Գերհոգնում եմ, կիսաքուն, կիսազառանցան քային վիճակում մրթմրթում եմ լավագույն էջերը… միգրենը, արյան հոսքն ու ան քնությունն իրենց ճիրանների մեջ են առել ինձ, ինչպես թշնամիների հոտ: Կշարու նակեմ գրել, եթե մինչ այդ ինձ քարշ չտան հիվանդանոց»: Գ. Ֆլոբեր․ «Իմ աշխատանքն իմ վիշտն է: Գրականությունը թարախակույտի վրա դրված սպեղանի է, որ քոր է պատճառում ինձ: Ես քորում եմ այդ հատվածը արյունոտելու աստիճան: Լինում են պահեր, երբ ես ամայացած եմ զգում ինձ, երբ չեմ գտնում արտահայտությունները, երբ գրելով երկար էջեր՝ համոզվում եմ, որ մեկ արտահայտություն անգամ չեմ ստեղծել: Այդ ժամանակ ես նետվում եմ բազ մոցին ու բթացած պառկում` հոգեկան տառապանքների մեջ: Երբեմն ես մինչև ողնուծուծս հոգնած ու քամված եմ զգում ինձ և անհամբերությամբ մահվանն եմ կանչում, որ նա վերջ դնի այս ամբողջ հոգեմաշ տանջանքներին» (Ե. Մանսուրով): Որքանո՞վ են «այս աշխարհի որդիների» տառապանքները նման քրիստոնյա յի տառապանքներին` չարի դեմ պայքարի հոգևոր փորձառություններում: Պողոս առաքյալը գրում է. «Ես ամեն օր մեռնում եմ… Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ» (մեկ այլ թարգմ.` ինքս չլինեմ մերժված) (Ա Կորնթացիներին 15.31, 9.26-27)։
176
«Ես մռնչում էի գազանի նման»
հունիս
14
Ի՛մ զավակներ, որ ձեզ համար կրկին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստո սը ձեր մեջ կերպավորվի (Գաղատացիներին 4.19):
Միայն գրողները չէ, որ ստեղծագործական տանջանքներ են կրել: Երգահաննե րը, նկարիչները, դերասանները, ստեղծագործելով ու արարելով, նույնպես տա ռապել են, և նրանցից մի քանիսի տառապանքները պարզապես աննկարագրելի ու խենթացնող են եղել: Եվ, այնուամենայնիվ, նրանք չեն դադարեցրել այդ ստեղ ծագործական աշխատանքը, այլ հաստատակամ և անշեղ, հյուծվելով ու հուսա հատվելով, շարունակել են հասնել իրենց առջև դրված նպատակներին: Ֆ. Շոպեն: «Ստեղծագործական գործընթացը Շոպենի մոտ ընթացել է ինքնա բուխ ու խորհրդավոր ձևով: Նա ամբողջ օրերով փակվում էր իր սենյակում՝ վա զելով առաջ ու հետ, ջարդելով փետրավոր գրիչները և հարյուրավոր անգամներ կրկնելով ու փոխելով միևնույն տակտը: Ահա այսպես նա կարող էր վեց շաբաթ նվիրել մեկ էջին, որպեսզի, ի վերջո, գրառի այն նույն տեսքով, որով սկսել էր առա ջին օրը»: Ի. Ս. Բախ: «Բախի կյանքի վերջին տարիները մռայլվել էին աչքերի լուրջ հիվան դությամբ: Անհաջող վիրահատությունից հետո նա կուրացավ: Սակայն այդ ժա մանակ էլ նա շարունակում էր արարել՝ թելադրելով իր ստեղծագործությունները, որպեսզի դրանք գրի առնեն»: Լ. Բեթհովեն: «Բեթհովենն այնքան լի էր պատկերներով, որ ընկերների ու ժամա նակակիցների հիշողություններով` գժի նման սլանում էր սենյակով մեկ և մռնչում գազանի նման»: «Բեթհովենը հրաժարվեց սիրուց, որ առաջարկել էր իրեն կին երկրպագուներից մեկը: Ահա թե ինչ ասաց նա իր ընկերներին. «Եթե ես այդ ձևով ցանկանայի վատնել իմ ուժերը, ապա ի՞նչ կմնար լավի, առաքինիի համար»: Վ. Մոցարտ: «Մոցարտի հանճարը ստեղծագործում էր առանց կանգ առնելու: Ճաշի ժամանակ նա մոռանում էր սննդի մասին և, ծալծլելով անձեռոցիկը, ան շարժ հայացքը հառում էր տարածությանը, լսում էր գլխում հնչող մեղեդիները: Իր առավոտյան հարդարանքներից հետո նա հետ ու առաջ էր վազվզում սենյակում: Իսկ երբ վարսավիրն աշխատում էր իր սանրվածքի վրա, նա վեր էր թռչում տե ղից դեպի դաշնամուրը: Եվ խեղճ վարսավիրը, գործիքը ձեռքին, վազում էր նրա հետևից»: Ս. Պրոկոֆև: «Երգահանը միևնույն եռանդով ու թափով աշխատում էր ամեն տեղ, որտեղ էլ լիներ: Դա կարող էր լինել գնացքի առանձնահամարը, նավախցի կը, հիվանդասենյակը կամ էլ դաշտը՝ ցանկացած տրամադրությամբ և նույնիսկ այն ժամանակ, երբ մոտը ոչ դաշնամուր կար ևոչ էլ գրասեղան: Եթե ձեռքի տակ գրառումների տետր չէր լինում, նա գլուխն եկած երաժշտական մտքերը գրառում էր թղթի կտորի, օգտագործած ծրարի կամ անձեռոցիկի վրա» (Ե. Մանսուրով): Ա՜խ, եթե միայն մեր վերջին ժամանակների քրիստոնյաներն ունենային նման հաստատակամություն, նպատակամղվածություն ևամենակուլ կիրք` Քրիստոսի կամքը կատարելու համար:
177
հունիս
15
«Ես մեկ վիշտ ունեմ` օրը բավական չէ»
Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանա չելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ (Փիլիպեցիներին 3.8):
Ինչպես երգահանները, գրողները, այնպես էլ հայտնագործությունների հեղինակ ներն ու գիտնականները նույն հիմնախնդիրն ունեն` նրանք երբեք չէին կարողանա նշանավոր հայտնագործություններ անել գիտության մեջ և փայլուն նորարարու թյուն տեխնիկայում, եթե ցնցող հաստատակամություն և անհավատալի համա ռություն չդրսևորեին՝ դրված նպատակին հասնելու համար: Այդպես էլ քրիստոնյա ները երբեք չեն կարող հաղթել չարի դեմ պայքարում և հաջողություններ ունենալ հոգևոր ասպարեզում, եթե չդրսևորեն նույնպիսի որակներ, ինչպիսին դրսևորում են «այս աշխարհի որդիները» գործունեության իրենց ոլորտներում: Տերն ասել է. «Երկնքի արքայությունը ուժով է վերցվում, ևուժեղներն են այն հափշտակում» (այլ թարգմ. տիրում են նրան կամ դառնում են նրան տիրողը) (Մատթեոս 11.12)։ Պ. Լեբեդև: «Նա չէր կարող բուժվել և հանգստանալ, մոռանալ գործի մասին (Նա ապրեց ընդամենը 46 տարի և հսկայական ներդրում ունեցավ գիտության զար գացման մեջ): Մի անգամ, երբ բժիշկները համառորեն պնդեցին, որ բուժվի(նրանք ոչ թե պարզապես վախեցնում էին, այլ լրջորեն զգուշացնում էին գլխին կախված սպառնալիքի մասին), նա պատասխանեց. «Թող ես մահանամ, սակայն աշխա տանքը հասցնեմ մինչև վերջ»: Ահա թե ինչ է գրում նա իր օրագրում. «Առավոտից իրիկուն ես զբաղված եմ նրանով, ինչով ցանկացել եմ զբաղվել տասներկու տարե կանից, ևես մեկ վիշտ ունեմ` օրը բավական չէ»: Դ. Մենդելեև: «Քսանվեց տարեկանում, աշխատելով «Օրգանական քիմիա» գրքի վրա, նա համարյա տասներկու ամիս չէր հեռանում գրասեղանից: Իր նշա նավոր «Քիմիայի հիմունքները» նույնպես նա գրել է բուռն և թափով: Թեքվելով թղթի վրա՝ նա ամբողջ ձայնով բացականչում էր՝ սպառնալով մաթեմատիկական բանաձևին` «Այ, այ, այ, եղջյուրավոր, ա՜խ, ինչ եղջյուրավորն է: Ես կհաղթահա րե՜մ քեզ… կսպանե՜մ… »: Ն. Տեսլա: «Դեռևս ուսանողական տարիներին նա իր կյանքից ծրագրավորված հեռացնում էր այն ամենը, ինչը չէր վերաբերում գիտությանը: Նույնիսկ հանգստին նա հատկացրել էր հինգ ժամ, որից ընդամենը երկուսը քնին: Այդ պատճառով էլ նա կարողացավ այդքան հայտնագործություններ և նորարարություններ անել էլեկտրոտեխնիկայի, ռադիոյի, էլեկտրոնային մանրադիտակների բնագավառում: Նա կարող էր դառնալ միլիոնատեր և հանգիստ ու հարմարավետ կյանք վարել, սակայն գերադասեց հայտնագործություններ անել նոր բնագավառում: Իսկ հա նապազօր հացը վաստակում էր փոսեր, առուներ փորելով»: Թ. Էդիսոն: «Մի անգամ նա մոտեցավ իր արհեստանոցի աշխատակցուհիներից մե կին ևասաց. «Ցանկանո՞ւմ եք դառնալ տիկին Էդիսոն»: Վերջինս համաձայնեց: Մեկ ամիս անց կայացավ ամուսնությունը: Ճաշկերույթի ժամանակ նա հարցրեց կնոջը. «Թույլ կտա՞ք մեկ քառորդ ժամ գտնվել իմ լաբորատորիայում»: Կինը թույլ տվեց: Էդի սոնը գնաց իր առանձնասենյակը և մոռացավ արար աշխարհը: Եվ միայն երբ հանդի սության կառավարիչը ներխուժեց նրա մոտ և հիշեցրեց իր պարտականությունների մասին, մեծ գիտնականը հիշեց, որ ինքն ամուսնանում է» (Ե. Մանսուրով): 178
Փորձեր օրը 12 ժամ
հունիս
16
Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի (Փիլիպեցիներին 3.12):
Կարդալով նախորդ էջերը` մենք բնականաբար զարմանում ենք (և արժե զար մանալ), թե ինչ համառություն, նպատակասլացություն և նվիրվածություն են ցու ցաբերում «այս աշխարհի որդիները» իրենց երկրային նպատակներին հասնե լու համար: Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները այդ հոգուց շատ ավելի պակաս դրսևորել Քրիստոսին հետևելու, Նրա հանդեպ հավատարմություն դրսևորելու և Նրա գործին նվիրված ծառայելու ժամանակ: Չէ՞ որ դրանք անհամեմատելի ար ժեքներ են` երկրայինն ու երկնայինը, նյութականն ու հոգևորը, ժամանակավորը և հավերժականը: Պարզապես անհեթե՜թ է Աստծուն ու աստվածայինը համեմատել ցանկացած որևէ բանի հետ: Աստված ամենայն գոյի Արարիչն է և Ամենակա՜լը: Եվ, այնուամենայնիվ, ևս մեկ օրինակ (իսկ դրանք անհամար են) այն ցնցող հաստատակամությունից, որ դրսևորեց… ձեռնածուն, նշանավոր դերասանը: Անընդմեջ և անխոնջ աշխատանքի շնորհիվ նա հասավ անթերի ու զարմանալի արդյունքների: Յ. Նիկուլինը «Կյանքն անիվների վրա գրքում» պատմում է. «Կրկեսային արվես տում չգերազանցված վարպետությամբ առաջին կարգի աստղ է համարվում ձեռ նածու Էնրիկո Ռաստելլին: Նա փայլուն ձեռնածություն էր անում փայտիկներով, սրերով, ափսեներով, այրվող ջահերով՝ ցուցադրելով գլխապտույտ հնարքներ: Իր ամբողջ կարճ կյանքը (նա ապրեց 33 տարի) նա նվիրաբերեց սիրելի արվեստին: Առանց հոգնության նա կրկեսի ճեմասրահ էր նետում գնդիկներ, սրեր, գնդասեղ ներ, ափսեներ, փայտիկներ: Երբ կրկեսի հրապարակն ազատվում էր, նա կրկնու թյունները շարունակում էր բեմում: Ճաշը և նախաճաշը նրան մատուցում էին ան միջապես մանեժում: Երբ համարի կատարման ժամանակ ինչ-որ բան այնպես չէր ստացվում, ինչպես ինքն էր ցանկանում, նա ներկայացումն ավարտվելուց հետո մնում էր և նորից կրկնում այնքան ժամանակ, մինչև կարողանում էր անսխալ կատարել հնարքնե րը՝ դրանք հասցնելով լիակատար ավտոմատիզմի: Ո՛չ հաջողությունը, ո՛չ թերթերի հիացական հոդվածները, ո՛չ ցնցող պատվա վճարները չկարողացան փառապանծ ձեռնածուին շեղել, որ անընդհատ չզբաղ վի իր համարների վրա: Նա շարունակում էր փորձեր անել օրը տասներկու ժամ: Ամբողջ ժամանակ նոր համարներ ու կոմբինացիաներ էր մտածում և հղկում տեխնիկան ընդհուպ մինչև անհավատալի կատարելություն՝ երբեմն ձեռնածու թյուն անելով փակ աչքերով»: Պողոս առաքյալը գրում է, որ ճշմարիտ քրիստոնյաները մի են Աստծո հետ և ոչ մի տեսակի արգելք ու դժվարություն չի կարող ոչնչացնել նրանց կապն Աստ ծո հետ (տե՛ս Հռոմեացիներին 8.35): Նրանց նվիրվածությունը, նրանց նախան ձախնդրությունն անսահման է, որովհետև աստվածային են: Եվ նրանց այդպիսի վիճակը, Աստծո պարգևը նրանք ստացել են Քրիստոսին «հասնելու» հաստատա կամ ու անսասան ձգտման շնորհիվ (Փիլիպեցիներին 3.12): 179
հունիս
17
Ուժով Աստծուն աղաղակողները
Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են Նրան, նույնիսկ եթե ուշացնում է (Ղուկաս 18.7)։
Աստվածաշունչը մեծ ուշադրություն է հատկացնում աղոթքին՝ որպես Աստծո հետ շփման կամ կապի կարևոր եղանակ: Բազմաթիվ օրինակներում բացահայտ վում է այն ճշմարտությունը, որ աղոթքներում մենք պետք է հաստատակամ ու ան նահանջ լինենք, այսինքն պետք է աղերսենք Աստծուն այնքան ժամանակ, մինչև ստանանանք մեր խնդրածը: Եվ այդ առումով դասական օրինակ է Հակոբ նահա պետի փորձառությունը, ում մասին մենք խոսել ենք նախորդ էջերում: Այդ օրինա կը հաստատում է հաստատակամության, համառության, մեր հիմնախնդիրներով անդուլ ու անդադար Տիրոջը դիմելու անհրաժեշտությունը, որպեսզի Նա օգնի լու ծելու դրանք` մեր անհամար հարցերը: Եվ Աստվածաշունչն արձանագրում է, որ հաստատակամ ու անդուլ աղոթքները հաջողությամբ են պսակվում․ Տերը պա տասխանում է նրանց: Երբ Իսրայելը մեղք գործեց, և այդ պատճառով Տերն առանց Իր պաշտպանու թյան ու մասնակցության թողեց նրա մարտիկներին, նրանք ամոթալի պարտու թյուն կրեցին Գայի քաղաքի բնակիչների դեմ մարտում: Խուճապը տիրեց ամբողջ ժողովրդին, և մարտիկներն ընկճվեցին: Հեսու Նավեն հստակ գիտակցում էր ստեղծված իրավիճակի ողջ վտանգը և լավ գիտեր, թե ուր պետք է դիմել օգնու թյան համար: Պատռելով իր հագուստները՝ երեսի վրա ընկավ գետին, Տիրոջ տա պանակի առջև և պառկեց… Ահա թե ինչպես է նկարագրում դա Աստվածաշունչը. «Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ըն կավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա»։ (Հեսու 7.6): Հեսուն աղաղակեց Տիրոջն ու օգնություն խնդրեց, և Նա պա տասխանեց նրանց աղոթքներին. մեղքը հայտնաբերվեց ու պատժվեց, իսկ Գային վերցվեց Իսրայելի մարտիկների կողմից: Երբ Դավիթը մեղք գործեց՝ քնելով Բերսաբեի հետ և ապա սպանելով նրա ամուսնուն` Ուրիային, Տերը նրա մոտ ուղարկեց Նաթանին, որ հանդիմանի նրան իր մեղքերի համար: Դավիթն ընդունեց իր մեղավորությունը: Ու թեև Նաթանը Աստծո անունով հայտարարեց նրա ներումը, նա գետին ընկավ և ամբողջ յոթ օր խոր ապաշխարությամբ ողորմություն ու ներում էր աղերսում Աստծուց: Տերը ողորմաց Դավթին: Երբ Նինվեի բնակիչները սկսեցին անզուսպ կերպով մեղք գործել, Տերը Հով նան մարգարեին ուղարկեց նրանց նախազգուշացնելու, որ քառասուն օր հետո Նինվե քաղաքը կկործանվի Աստծո առաջ գործած իրենց չարագործությունների պատճառով: Նինվեացիները հավատացին Հովնանի խոսքերին: Թագավորն ինքը քուրձ հագավ ու նստեց մոխրի վրա և հրաման արձակեց, որ բոլոր բնակիչնե րը` և՛ մեծահասակները, և՛ երեխաները ծոմ պահեն, քուրձ հագնեն, նստեն մոխ րի վրա և «ուժով աղաղակեն Տիրոջը». միգուցե Աստված ողորմի իրենց: Եվ Տերը ողորմեց նրանց: «Սպասելով սպասեցի Տիրոջը, և Նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը»,- այսպես է նկարագրում իր փորձառությունը Դավիթը (Սաղմոսներ 40.1)։ 180
Կեսգիշերյա հիմնախնդրի լուծումը
հունիս
18
Վե՛ր կաց, աղաղակի՛ր գիշերով՝ գիշերային պահերի հսկումի սկզբին. սիրտդ ջրի պես թափի՛ր Տիրոջ առաջ (Ողբ. 2.19):
Բացահայտելով Աստծո սիրո գաղտնախորհուրդ էությունը՝ Հիսուսն Իր ունկն դիրներին հավաստիացնում է (ինչպես նաև մեզ), որ միշտ պատրաստ է պատաս խանել նրանց աղոթքներին: Որպեսզի ճիշտ պատկերացնենք այդ ճշմարտությու նը, Տերն ամենօրյա կյանքից մի հասարակ օրինակ է բերում: Պատկեացրեք, որ ձեզ մոտ է եկել ձեր ընկերը, ով ձեզնից բավականին հեռու է ապրում: Ընդ որում, նա եկել է կեսգիշերին, և դուք, ցավոք, ոչինչ չունեք հյուրին կերակրելու համար: Ի՞նչ եք անում դուք: Գնում եք ձեր հարևանի կամ ընկերոջ մոտ, բախում եք նրա դուռն ու խնդրում. «Թանկագի՛նս, բարի՛ եղիր, ինձ պարտքով գոնե երեք բլիթ տուր, ես հետո կվերադարձնեմ: Ընկերս է ինձ այցելել, սակայն ոչինչ չունեմ նրան հյուրասիրելու»: Իսկ նա ձեզ պատասխանում է. «Լսի՛ր, սիրելի՛ս, չէ՞ որ արդեն ուշ է: Ամեն ինչ փակ է: Կինս ևերեխաներս քնած են: Խնդրում եմ՝ մի՛ անհանգստաց նի ինձ»: «Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է» (Ղուկաս 11.8)։ Հիանալի ճշմարտություն, չափազանց թանկարժեք: Տերը երբեք չի մերժի մեզ, եթե գնանք Նրա մոտ շնորհակալ սրտով, ապաշխարության փափագով, բուռն ցանկությամբ, որ Ինքը բնակվի մեր սրտում: Նա չի կարող մերժել մեզ: Դա պատիվ է Նրա համար, որ մեղավորները վերադառնում են տուն, իրենց երկնավոր Հոր մոտ այն բանից հետո, երբ երկար տարիներ խոզ են արածեցրել իմաստասերների մոտ: Նրանք Աստծո զավակներն են` խաբված ու մոլորված, տառապած ու տան ջահար՝ դևերի ու նրանց կողմնակիցների բազմության կողմից իրենց վրա կրելով բռնակալության, ծաղրանքի ու նվաստացման ողջ սարսափները: Սակայն մեր ձգտումները դեպի Աստված չպետք է լինեն սովորական՝ ունենա նալով բարեպաշտության ու հաշվենկատության տեսք: Դրանք պետք է լինեն անկեղծ, մաքուր ու նախանձախնդիր: Այդ մղումը դեպի Աստված պետք է լինի հաստատակամ ու աննահանջ` հասնելու հոգևոր բարձրագուն նպատակներին, որոնք համապատասխանում են Նրա հավերժական, անփոփոխ ու սուրբ կամ քին: Եվ ինչ հրե փորձությունների էլ որ ենթարկվենք, որ մինչև հիմքերը ցնցեն Աստ ծո հանդեպ մեր ապավինությունը, մենք պետք է ավելի ամուր կառչենք Աստծո ձեռքից, ավելի բարձրաձայն աղաղակենք Նրան և Հոբի նման ասենք. «Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես Նրան եմ հուսալու» (Հոբ 13.15): Եվ որքան հաստատակամ օգ նություն խնդրենք Աստծուց, այնքան դա հաճելի կլինի Նրա համար. «չէ՞ որ նրանք Իմ զավակներն են»:
181
հունիս
19
Այրու դժբախտությունը
Իմ ձայնը Աստծուն է ուղղված, ևես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և Նա կլսի ինձ։ Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել (Սաղմոսներ 77.1-2)։
Մի անգամ Տերն առակ պատմեց դժբախտ ու անպաշտպան այրու մասին, ով անխնա հալածվում էր մի դաժան անձնավորության կողմից: Ծայրահեղ անելա նելի վիճակում նա դիմեց դատավորին, որպեսզի վերջինս իրեն պաշտպանի այդ լկտի ու անգութ հակառակորդից: Ցավոք, դատավորն ինքն ավելի լավը չէր այդ անպիտանից. նրա համար գոյու թյուն չուներ ոչ երկնային և ոչ երկրային հեղինակություն: Ի՜նչ հետաքրքրություն պետք է ներկայացներ նրա համար աղքատ այրու գործը: Եթե նա զգար, որ այդ գործից կլորիկ գումար է սպասվում իրեն, առանց ավելորդ խոսքերի կզբաղվեր դրանով: Եվ այժմ նա չնչին ուշադրություն անգամ չդարձրեց այրու խնդրանքնե րին: Սակայն այրին այլ ելք չուներ, քան նորից ու նորից դիմել դատավորին: Եվ նա այնքան համառորեն ու աննահանջ էր խնդրում, որ դատավորն, ի վերջո, հանձնվեց: Ահա թե ինչպես էր դատում նա. «Թեև թքած ունեմ, թե ինչ են ասում իմ մասին մարդիկ և նույնիսկ Աստված Ինքը, սակայն, քանի որ այս այրին հոգնեցրել է իր խնդրանքներով, արի լուծեմ նրա հարցը, որ գոնե հանգիստ թողնի ինձ»: Ի՞նչը դրդեց դատավորին օգնելու այրուն: Ինչո՞վ փաստարկեց նա իր որոշու մը: Բնագրում օգտագործվում է հունարեն ύπωπιάζη (հուպոնիաձե) բառը և թարգ մանիչներն օգտագործել են տարբեր բառեր, որպեսզի փոխանցեն նրա իմաս տը: Այսպիսով, դատավորը որոշեց պաշտպանել այրուն միայն այն պատճառով, որ, ինչպես նշվում է տարբեր թարգմանություններում, նա «չձանձրացնի իրեն», «չհոգնեցնի իրեն», «ոտնձգություն չկատարի իր հանդեպ», «չճնշի իրեն»: Ո՞րն է ύπωπιάζη բառի տառացի իմաստը՝ «հարվածել աչքին», «աչքը հանել»: Թարգմանություններից մեկի ծանոթության մեջ մենք կարդում ենք. «Կամ որպես զի, վերջ ի վերջո, չգա ևաչքերս չհանի»: Սկզբունքորեն այս բառի իմաստը բոլոր թարգմանություններում ճիշտ է տրված: Սակայն եթե դատավորը մտածում էր, որ իր մերժումների պատճառով հուսահատության հասած այրին մի օր կարող է քա րով հարվածել իր դեմքին և իրեն զրկել աչքից, և այդ պատճառով վախեցավ ու որոշեց օգնել նրան, ապա դա միայն հաստատում է, որ նա «անիրավ դատավոր էր» (Ղուկաս 18.6): Եվ, ընդհանուր առմամբ, նա որոշում է բավարարել այրու բազ մաթիվ խնդրանքները: Հետևությունն ու խրատն այստեղ կառուցված են հակա դրության վրա: Եթե անաստված և անբարոյական դատավորը որոշեց օգնել այ րուն, ապա ինչպե՞ս կարող է գթասիրտ Աստվածը չօգնել Իր զավակներին, որոնք խնդրում են և անդադար օգնություն աղերսում Նրանից: «Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի» (Ղուկաս 18.1-8)։ Մեծ Աստվածը պատ րաստ է օգնել մեզ, եթե հաստատակամ ու աննահանջ դիմենք Նրան:
182
Փշրանքներով սնվող կինը
հունիս
20
Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ Քո առջև եմ (Սաղ մոսներ 88.1)։
Տերը եկավ մեր մեղավոր աշխարհը՝ «քարոզելու Աստծո թագավորության Ավե տարանը (Մարկոս 1.14): Նա այդպես էլ ասաց ժողովրդին, որ պահում էր Նրան, որ չգնա Կափառնա. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծո արքայությունը քա րոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4.43)։ Եվ ժողովուրդը հազարներով Նրա մոտ էր շտապում, որպեսզի օրերով ագահորեն լսի երկնային Հոր հրաշալի, բարի լուրը, որ հայտնում էր նրանց Հիսուսը: Սակայն մարդիկ նրա մոտ էին գնում նաև ակնկալիքով, որ Նա կապաքինի իրենց ցավերը: Եվ Տերը, տեսնելով Իր ստեղծած էակների ֆիզիկական տառապանքները, չէր կարող ան տարբեր անցնել նրանց կողքով: Նա ոչ մեկին չէր մերժում, այլ ցույց էր տալիս Իր սերը՝ նրանց ապաքինելով ամեն տեսակի հիվանդություններից: Այդպես էր Քրիս տոսն օգնում մեղավորներին. պատկերավոր ասած` երկու ձեռքով: Մի ձեռքով Նա ավետարանում էր, իսկ մյուսով ապաքինում ամեն տեսակի ախտերից ու տկա րություններից: Մի անգամ Տերը որոշեց գնալ Տիրի և Սիդոնի ծայրամասերը, որտեղ հեթանոս ներ էին ապրում: Նա գնաց որոշակի նպատակով. ցանկանում էր որոշակի դաս տալ Իր աշակերտներին: Մի կին, իմանալով, որ Հիսուսը եկել է իրենց բնակա վայրը, շտապեց Նրա մոտ և ընկնելով Նրա ոտքերը՝ աղերսում էր, որ բուժի իր դստերը: Սակայն Տերը, ոչ մի բառ չասելով, դուրս եկավ տնից և գնաց (Մարկոս 7.24-30, Մատթեոս 15.21-28): Այդ ժամանակ կինը, տեսնելով, որ բուժում ստանա լու հնարավորությունը կարող է բաց թողնել ձեռքից, շարունակեց թախանձագին աղերսել Տիրոջը: Աննահանջ հետևելով Նրան՝ նա սկսեց բարձրաձայն աղաղակել, որպեսզի Հիսուսը խղճա իրեն ևողորմի դստերը: Սակայն Հիսուսը ուշադրություն չդարձրեց նրան: Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում՝ աշակերտները զարմացան, որ իրենց Ուսուցիչը, որ բուժել էր հազարավոր մարդկանց և չէր մերժել ոչ մեկին, այս դեպքում Իրեն տարօրինակ է պահում, եթե չասենք` դաժան: Եվ նրանք որոշեցին իրենց լուման ունենալ այդ տհաճ տեսարանում: Մոտենա լով Նրան՝ աշակերտները խնդրեցին. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ «Ո՛չ, - պատասխանեց Հիսուսը,- Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը, ծնկի գալով և ընկնելով Նրա ոտքերը, աղերսում էր. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Հիսուսը պատասխանեց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Ահա թե ինչ պատասխանեց Հիսուսը. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լի նի»։ Եվ հենց այդ պահին նրա աղջիկը բուժվեց (տե՛ս Մատթեոս 15.25-28): Ահա Քրիստոսի կյանքից ևս մեկ վառ օրինակ այն մասին, որ աղոթքի մեջ հա րատևելն ու հաստատակամությունը քաջալերվում է Տիրոջ կողմից և պսակվում հաջողությամբ:
183
հունիս
21
«Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։
Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և Նա կլսի իմ ձայնը (Սաղմոս 55.17)։
«Մարգարեներ և թագավորներ» գրքում այսպիսի խոսքեր կան. «Հակոբի հաս տատակամ հավատքով և Եղիայի աննահանջ համառությամբ մենք կարող ենք մեր խնդրանքներն ուղարկել Հորը՝ խնդրելով այն ամենը, ինչ Նա խոստացել է: Նրա գահի պատիվը կախված է Իր խոսքի կատարումից» (էջ 157): Եղիա մարգարեն, հիրավի, Աստծո մարդ էր, բնավորության զարմանալի գծե րով` հակասական ու անհամատեղելի: Նա ցնցող քաջություն ուներ և ցավալի վախկոտություն, հազվագյուտ գթասրտություն և խստություն, որ սահմանակից էր դաժանությանը, անսահման վստահություն Աստծո հանդեպ և մարգարեին ոչ պատշաճ հուսահատություն: Անդրադառնանք այն համառությանն ու հաստատակամությանը, որ դրսևո րեց Եղիան Կարմեղոս սարի վրա: Անօրինակ մրցապայքարը Եղիայի` Աստծո մեն-միակ մարգարեի և Բահաղի ու Աստարտեի 850 կեղծ մարգարեների միջև ավարտվեց խավարի ուժերի ներկայացուցիչների ջախջախիչ պարտությամբ: Նրանք հրապարակավ ամոթահար եղան և արդարցիորեն պատժվեցին իրենց մահացու գործունեության համար: Այնտեղ Եղիան գործում էր որպես Աստծո իս կական ներկայացուցիչ: Աքաաբ թագավորը լսում էր նրան որպես մեղավոր երի տասարդ պատանյակ և անվերապահորեն կատարում նրա բոլոր հրամանները: Երկնավոր Հոր հեղինակության հաղթարշավը բոլորի համար լիակատար էր ու ակնհայտ: Եկավ ժամը, երբ պետք է տեղի ունենար ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր իրադարձություն․ Եղիայի խոսքով պետք է թափվեր բաղձալի անձրևը՝ երկար տարիների երաշտից հետո: Եղիան մոտեցավ Աքաաբին, որը վերջնականապես շփոթահար էր Կարմեղոս լեռան վրա տեղի ունեցածից, և ասաց նրան. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում» (ի՞նչ անձրևի մա սին է խոսքը, երբ երկնքում ամպի կտոր անգամ չկա, իսկ նա ասում է` սաստիկ անձրևի ձայն է լսվում»: Սակայն Եղիան Աստծո ծառան էր և գործում էր Նրա անու նից, և Աստված չէր կարող անհարմար դրության մեջ դնել նրան:)։ Այդ ասելով՝ Եղիան բարձրացավ Կարմեղոսի գագաթը, ծնկի եկավ, դեմքով դի պավ դրանց և սկսեց աղոթել: Անցավ մի որոշ ժամանակ, և նա ծառային հրամա յեց. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը»: Ծառան գնաց, ապա վերադարձավ և զեկուցեց. «Ոչ մի բան չկա »: «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ Մարգարեն ինքը ան հողդող աղոթում էր, առանց նահանջելու դիմում Աստծուն, որպեսզի Նա ցույց տա Իր ուժն ու հզորությունը և փառավորի Իր անունը: Ընդ որում, ծառան պարբերա բար վազում էր ևամեն անգամ հետ վերադառնալով ասում. «Ոչ մի բան չկա:» Եվ հանկարծ, յոթերորդ անգամ վազելով, նա բացականչեց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եղիան ցնծում էր. ահա գալի՜ս է անձրևը: Երկինքը պատվեց ամպերով, մթնեց, լսվեցին կայծակի խլացուցիչ ճայթյունները, և սկսեց հեղվել անձրևը: Ահա թե ինչպես է ավարտվում Աստծո հետ մարտը. հաղ թանակ է տանում հաստատակամությունն ու ու համառությունը աղոթքներում… 184
Չարաբաստիկ սրբագրում
հունիս
22
Եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես (Երեմիա 15.19):
Ինչպե՞ս էր աշխատում նշանավոր գրող Լ. Ն. Տոլստոյն իր ստեղծագործություն ների վրա: Որևէ բան գիտե՞նք այդ մասին: Կարող եք հարցնել` իսկ ինչո՞ւ պետք է իմանանք: Այն բանի համար, որ հասկանանք, թե ինչու է Տերը «լույսի որդինե րի» ուշադրությունն ուղղում այն բանին, թե ինչպես են «այս աշխարհի որդիները» հաստատակամություն ու համառություն դրսևորում երկրային, ժամանակավոր նպատակներին հասնելու համար, իսկ ահա «լույսի որդիները» նույնպիսի որակ ներ չեն դրսևորում` երկնային, հավերժական նպատակներին հասնելու համար: «Հյուսիսային լրաբեր» ամսագրի ղեկավար Ա. Վոլինսկին հիշում է. «Եվ այսպես, Լև Տոլստոյի ձեռագիրը մեզ մոտ է` խմբագրությունում: Այն կոչվում էր «Տերը և աշխատողը»: Մենք կարդացինք այն արցունքն աչքներիս: Այդ նույն ժամին այն արդեն գրաշարի մոտ էր: Լև Նիկոլաևիչը մեր առջև պայման դրեց, որ սրբագրումն ուղարկենք իրեն: Նրա պահանջը սուրբ էր մեզ համար: Հենց որ շարվածքն արդեն պատրաստ էր, մենք այն ուղարկեցինք Տոլստոյին և անհամբեր սպասում էինք, թե երբ կվերադառնան դրանք: Եվ ահա անցան օրերը, մեկ շաբաթ, ևս մեկ շա բաթ, իսկ շարվածքը չի վերադառնում: Խմբագրությունում սարսափելի հուզմունք է: Մենք ստիպված ենք հաջորդ համար տեղափոխել պատմվածքի տպագրումը: Վերջապես շարվածքը գալիս է: Սակայն, Աստվա՜ծ իմ: Այս ի՞նչ է: Պատմվածքի նախկին տեքստից քարը քարի վրա չի մնացել. յուրաքանչյուր շարվածք վերևից ու ներքևից այնպես է ջնջված Տոլստոյի ձեռքով, որ միանգամայն անհնար է կար գավորել սրբագրումը: Սակայն ամենից վատն այն է, որ ոգեշնչված հեղինակը, այդպես անխնա վարվելով իր պատմվածքի հետ, նամակում խնդրում է, որ նորից իրեն ուղարկենք շարվածքը` սրբագրման համար: Մենք անմիջապես նորից հա վաքեցինք տեքստը ևուղարկեցինք շարվածքները՝ խնդրելով, որ Լև Նիկոլաևիչը հնարավորինս արագ վերադարձնի դրանք: Դարձյալ թռչում են շաբաթները, մենք դարձյալ հետաձգում ենք պատմվածքի տպագրությունը՝ բաց թողնելով հերթա կան համարը: Նամակը նամակի հետևից ուղարկում ենք Տոլստոյին: Ահա դարձյալ շարվածքները հետ են գալիս, և, ո՜վ սարսափ, նորից ամբողջ ուժով փորձում ենք գլուխ հանել ավելացումներից, ջնջումներից, վերաձևումներից: Մենք բացարձա կապես կորցնում ենք գլուխներս այդ նոր պահանջի առաջ` մի անգամ էլ պետք է շարվածքներն ուղարկենք սրբագրման: Այժմ արդեն քիչ բան է մնացել ուղղելու, և երկար չի հետաձգի սրբագրումը, այդպես է գրում մեզ Տոլստոյը… Մենք ստիպում ենք տպարանին մեկ անգամ էլ հավաքել ամբողջ պատմվածքը, և խմբագրությու նը որոշում է, որ շարվածքները ես անձամբ պետք է տանեմ Տոլստոյին և վերա դառնամ Պետերբուրգ վերջնական ուղղումներով: Դա չլսված հանդգնություն էր, սակայն ասացեք խնդրեմ, ուրիշ ի՞նչ էր մնում մեզ անելու: Տոլստոյի պատմվածքը խոստացել էինք դեռ բաժանորդագրության ժամանակ, և անբարյացակամները լուրեր էին տարածում, որ մեր ամսագիրը խաբում է իր բաժանորդներին: Եվ ես գնացի Տոլստոյի մոտ… » (շարունակելի) 185
հունիս
23
Ձեռք չտված գինին
Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ (Բ Օրենք 8.5)։
Ես մի փոքր էի ավել երեսունից: Եվ հավատացեք, տագնապում էի: Լև Նիկո լաևիչը մեղմ ու բարի էր ինձ հետ: Ահա թե ինչ ասաց նա. «Դուք անհանգստանո՞ւմ եք, թե ինչ կմտածեն ընթերցողները իմ և ձեր մասին: Ես էլ եմ անհանգստանում այդ նույն բանի համար: Այդ պատճառով էլ երկար եմ աշխատում պատմվածքի վրա: Շնորհակալություն, որ բերել եք շարվածքները: Հանգիստ վերադարձեք Պետրբուրգ, ես շուտով ձեզ կուղարկեմ սրբագրումները»: Մտածում եմ, որ ամեն ինչ արված է, և վերադառնում եմ տուն որպես հաղթող:Սակայն շուտով այդ ինք նագոհ զգացումն անհետանում է… շարվածքները դարձյալ չկան ու չկան: Եվ երբ եկան, ավա՜ղ, մենք տեսանք ծանոթ պատկերը` տեքստը լի էր ուղղումներով, և հեղինակը պահանջում էր ևս մեկ սրբագրում ուղարկել իրեն: Կարծում եք ամեն ինչ դրանով ավարտվե՞ց: Ո՛չ, այդպես շարունակվեց նաև հետագայում: Չորրորդ անգամ այդ պատմությունը մեզ նենգադավություն թվաց, իսկ հինգերորդ անգամ` փորձություն: Սակայն փորձությունն էլ ավարտ ունի: Եկավ օրը, երբ շարվածքնե րը վերադարձան՝ երկար սպասված գրությամբ. «Կարելի է տպագրել»… Այդ ժամանակ ես անգիր գիտեի բոլոր հինգ տարբերակները: Եվ եթե Տոլստոյը պահանջեր ոչ թե հինգ, այլ քսանհինգ սրբագրում, մենք պետք է կատարեինք այդ աշխատանքը: Հիշո՞ւմ եք հողմի նկարագրությունը պատմվածքում: Նախնական տեքստում այն ամբողջ երկու էջ էր զբաղեցնում: Հետո Տոլստոյը կրճատեց այն և դարձրեց մեկ էջ: Ապա դարձրեց կես էջ: Եվ վերջին սրբագրման ժամանակ մնաց ընդամենը երկուսից երեք արտահայտություն հողմի մասին: Սակայն ի՜նչ արտա հայտություններ էին դրանք: Դուք ֆիզիկապես զգում եք գետնին տարածված ձյու նե զանգվածը, ձեր դեմքին ու ձեռքերին կպած փաթիլների այրող խոնավությունը» (Կ. Ֆեդին): Անհնար է չզարմանալ գրողի համառության վրա, որ ձգտում էր կատատարե լության հասնել իր ստեղծագործություններում: Ինչո՞ւ մենք էլ չդրսևորենք նման հաստատակամություն` հասնելու մեր բնավորության կատարելությանը։ Մի՞թե դա մեզ համար խրատ չի լինի հոգևոր գործում: Մի անգամ Տերը Երեմիա մարգարեին հրամայեց, որ մի տարօրինակ փորձ կա տարի: Նա պետք է Տիրոջ խոսքով մտներ Ռեքաբյանների ընտանիքը և տղամարդ կանց հրավիրեր Աստծո տաճար, գինի լցներ գավաթները և նրանց առաջարկեր խմել: Երեմիան կատարեց այդ բոլորը, սակայն Ռեքաբյանները կտրականապես հրաժարվեցին գինի խմելուց՝ պատճառաբանելով, որ այդպես է իրենց պատվիրել իրենց հայրը, որպեսզի երբեք խաղող չաճեցնեն, գինի չխմեն և ապրեն վրաննե րում: Եվ այդ ժամանակ Տերը Երեմիային ասաց. «Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. “Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում Իմ խոսքերին”,- ասում է Տերը» (Երեմիա 35.13)։
186
«Տե՛ր, ինձ ոչինչ այլեվս պե՜տք չէ»
հունիս
24
Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։ Բայց մի բան է հարկավոր (Ղուկաս 10.41-42):
Ավետարանիչները Քրիստոսի ճշմարիտ զինվորներն են, անձնազոհ, Աստծուն նվիրված մի մեծ բանակ, մահվան գնացող երկնային մարտիկներ: Նրանք անսա սան ու հաստատակամ են Քրիստոսի արդարության հաղթանակի համար մղվող պայքարում: Ներկայացնենք նրանցից մեկին` Դեյվիդ Բրեյներդին (1718-1747): Նա եղել է հնդիկների ավետարանիչը կամ առաքյալը: Դեյվիդի ծնողները եղել են պուրի տաններ, և տղան դաստիարակվել է հնազանդ աստվածաշնչյան սկզբունքներին: Քսանչորս տարեկան հասակում նրա մոտ ուղեղի փայլատակում եղավ, որ ինքը պետք է քարոզի հնդկացիների մեջ: Միսիոներական ընկերության ղեկավարներն ընդունեցին նրան իրենց կազմակերպության մեջ։ Բրեյներդը հրաժարվեց կենսա կան հարմարություններից և որպես ավետարանիչ ուղևորվեց ամերիկյան մայր ցամաքի խորքերը, որպեսզի հնդկացիներին ավետարանի Քրիստոսի մասին: Դեյ վիդը սիրում էր Աստծուն ևիրեն ամբողջովին նվիրաբերեց Ավետարանի քարոզին: Ահա թե ինչ է նշում նա իր օրագրի գրառումներում. «Հիրավի, ես այլ ուրախու թյուններ չեմ ունեցել և չեմ էլ մտածել այն մասին, թե ինչպես պետք է ապրեմ, և ինչ դժվարությունների հարկադրված կլինեմ բախվել: Այն ամենը, ինչ հարկավոր էր ինձ, Քրիստոսի համար հոգիներ ձեռք բերելն էր»: «Ես ինձ ամբողջովին, առանց մնացորդի, հանձնել եմ Աստծո ծառայությանը: Ես խոստացել եմ, որ ոչ մի տեսակի դժվարություններ չեն ստիպի ինձ հրաժարվել այդ մեծ ևօրհնված աշխատանքից: Իմ ամբողջ հոգին ճչում է՝ Տե՜ր, ես Քե՜զ եմ նվիրաբերում ինձ: Ընդունի՛ր ինձ, թող ես հավիտյան Քոնը լինեմ: Տե՛ր, ոչինչ այլևս պետք չէ ինձ»: Իմ ծառայությունը ես ուրիշ ոչ մի զբաղմունքի հետ չեմ փոխի: Ես մահացել եմ այս աշխարհի համար, որպեսզի խեղճ հեթանոսները կարողանան դարձի գալ»: «Իմ հոգին աղոթում էր՝ միայն թե փրկվե՜ն այդ հոգիները։ Միայն թե Աստված նրանց վրա հեղի Իր ողոր մությունը»: Բրեյներդն անցավ հազարավոր մղոններ, որպեսզի հանդիպի աբորիգեններին և նրանց պատմի Քրիստոսի մասին: Որքան հաճախ էր նա լաց լինում՝ մտածելով, թե հոգևորապես որքան կույր են հնդկացիները: Նա հաճախ էր քնում բաց երկնքի տակ, կամ մի կապոց խոտի վրա: Որքան հաճախ էր նա ստիպված լինում փոթոր կին ու անձրևին բազմաթիվ մղոններ հաղթահարել: Իսկ մի անգամ նա այնպի սի ուժգին մրրիկի ու անձրևի տակ ընկավ, որ քիչ մնաց զոհվի: Նա ամբողջովին թրջվել էր, չէր կարող որևէ ծածկ գտնել և պատսպարվել: Եվ շուտով Բրեյներդը ծանր հիվանդացավ մալարիայով, տենդ սկսվեց: Կոտրատվում էին ոսկորները, գլուխը պայթում էր, և նա մտածեց, որ իր վերջը եկել է: Սակայն Տերը բուժեց Իր ծառային… Ինքնազոհաբերական կյանքն ու այդպիսի պայմաններն արեցին իրենց գործը. Բրեյներդը հիվանդացավ տուբերկուլյոզով և վախճանվեց: Նա ընդամենը քսանի նը տարեկան էր: Այդպիսի ամրությունն ու հաստատակամությունն Աստծո ծառա յության մեջ տվեցին իրենց պտուղները`հարյուրավոր հնդկացիներ հավատացին Հիսուսին, և կազմակերպվեցին համայնքներ: 187
հունիս
25
Մոլեգին քրիստոնյան
Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ Նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ (Բ Կորնթացիներին 5.15)։
Բարենորոգում: «Այն ժամանակ, երբ առաջնորդները, շարժման հիմնադիրները զբաղված են չնչին ու ձանձրալի մանրուքներով, Ժ. Կալվինը՝ բոլորին անհայտ այդ իրավաբանն ու աստվածաբանը, պատանեկան հրաշալի խիզախությամբ մեկ ակնթարթում, մեկ տարվա ընթացքում ստեղծեց «Հորդոր քրիստոնեական հա վատքի» դասագիրքը և ձեռնարկը՝ բողոքականության կանոնական ստեղծագոր ծությունը: Կրոնական աշխարհում այդ արտառոց ստեղծագործությունը «սահմա նեց պատմության ընթացքը և փոխեց Եվրոպայի դեմքը»: Ժան Կալվինը (1509-1564), Լյութերի համախոհն ու հետևորդը, հալածվում էր։ Նա ստիպված էր փախչել Ֆրանսիայից ու բնակություն հաստատել Բազելում: Այդ ժամանակ Ֆարելը համաժողովրդական քվեարկության միջոցով Ժնևում հաստա տեց բարենորոգված կրոնը: Նա լավ էր հասկանում, որ ավելիին պարզապես ըն դունակ չէ, այդ պատճառով անսովոր խնդրանքով դիմեց Կալվինին, որպեսզի «նա հոգևոր առաջնորդություն ընդունի և Ժնևում կառուցի Բարոնորոգության շինու թյունը»: Եվ երբ Կալվինը հրաժարվեց, Ֆարելը խստորեն դատապարտեց նրան. «Դու քեզ վրա ես բերում Աստծո անեծքը, եթե հրաժարվես օգնել Աստծո գործին և որոնես ավելին, քան Քրիստոսն է: Եվ Կալվինը հանձնվեց»։ Նա համաձայնեց Ժնևում նոր կարգուկանոն կառուցել՝ հիմնված բարենորոգչության գաղափար ների վրա: Քսանյոթ տարեկան հասակում Կալվինը իր ողջ ուժերը նվիրաբերեց այն բանին, որ Ժնևի բնակիչներին Աստծո ճշմարիտ զավակները դարձնի: Նա քիչ սխալներ թույլ չտվեց. աստվածաշնչյան սկզբունքները հասարակության մեջ խիստ մեթոդով արմատավորելու պատճառով թշնամիները նրան անվանեցին «ժնևյան պապ», սակայն նա անսասան էր և հասավ այն բանին, որ Ժնևը, փաս տորեն, դարձավ բարենորգչության կենտրոն: Կալվինը դրան հասավ իր՝ աչքի ընկնող ընդունակությունների շնորհիվ: «Ողջ կյանքում նա խիստ հնազանդության մեջ էր պահում իր մարմինը: Գիշերը քնում էր երեք, ամենաշատը` չորս ժամ, օրվա մեջ մեկ անգամ համեստ սնունդ էր ըն դունում և այն էլ հապշտապ` բացված Աստվածաշնչի առջև: Ո՛չ մի զբոսանք, ո՛չ մի խաղ, ո՛չ մի բավականություն: Վերջին հաշվով, մոլեռանդ և անձնազոհ Կալ վինը գոյատևում էր միայն կրոնի համար. նա մտածում էր, գրում էր, քարոզում էր և ոչ մի ժամ չապրեց իր համար»: Նրան հետապնդում էին ամենահնարավոր հիվանդությունները, սակայն նա չհանձնվեց: «Եթե նա տենդի պատճառով չէր կա րող հասնել ամբիոնին, ապա քարոզելու համար խնդրում էր իրեն եկեղեցի տա նել պատգարակով… Կալվինի արգասաբերությունն անհասանելի է. մշտապես հիվանդ այդ անձնավորությունը միաժամանակ տարբեր մասնագիտությունների տեր չորս կամ հինգ մարդու աշխատանք էր կատարում»: Անհավատալի՜ հաստատակամություն և նպատակամղվածություն: Նա հիրա վի «Violentissimus Christianus` մոլեգին քրիստոնյա է» (Ս. Ցվեյգ): 188
Առաքյալներից փոքրագույնը
հունիս
26
Բայց ինչ որ եմ, Աստծո շնորհով եմ, և Նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդ հակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնոր հը, որ ինձ հետ է (Ա Կորնթացիներին 15.10)։
Պողոս առաքյալը ժամանակին նախանձախնդիր փարիսեցի էր և քրիստոն յաների կատաղի հալածիչ: Հիսուսի հետ հանդիպումը Դամասկոսի ճանապար հին, ուր նա գնում էր՝ «Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով ներշնչված», որոշեց նրա ողջ հետագա կյանքը: Նա, ով ատելությամբ ու չարու թյամբ հալածում էր Հիսուսին հավատացողներին, Քրիստոսին ընդունելու հենց առաջին օրերից մինչև իր կյանքի վերջն ինքն էր հալածվում: Հրեաները Դամաս կոսում որոշեցին սպանել Պողոսին, և նա ստիպված եղավ փախչել քաղաքից «ռո մանտիկ» եղանակով` զամբյուղի մեջ, որ իջեցրին եղբայրները քաղաքի պատի անցքի միջով: Գալով Երուսաղեմ՝ նա փորձեց միանալ Քրիստոսի աշակերտներին, սակայն նրանք մի կողմ քաշվեցին և չվստահեցին նրան, մինչև Բառնաբասը չմի ջամտեց և չբարեխոսեց նրա համար: Իրեն հատուկ բնածին նախանձախնդրու թյամբ Պողոսը խիզախորեն հասարակական բանավեճերի մեջ էր մտնում փարի սեցիների, ինչպես նաև հելլենացիների հետ, որոնք նույնպես որոշեցին սպանել նրան: Եվ նա հարկադրված եղավ դարձյալ փրկվել` փախուստի միջոցով: Եվ միայն Անտիոքում Սուրբ Հոգին նրան ուղարկեց, որ Բառնաբասի համագործակ ցությամբ ավետարանի Քրիստոսի բարի լուրը: Այսպես սկսվեց նրա առաքելական ոդիսականը՝ լի ամենահնարավոր վտանգներով ու հուզումներով, դժվարություն ներով ու հաղթարշավով, անդուլ պայքարով՝ ինչպես ներեկեղեցական, այնպես էլ արտաքին թշնամիների դեմ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչեր է կրել ու ապրել նա՝ «առաքյալնե րից փոքրագույն», սակայն «բոլորից շատ աշխատած Քրիստոսի այդ մարտիկը»: Կարդում ես նրա՝ հարկադրական տիեզերական նշանակության ջատագովությու նը իր ճշմարտապես առաքելական ծառայության վերաբերյալ, և մնում ես ապ շած` ինչպիսի՜ զոհաբերական կյանք: Աշխատանք՝ առանց դադարի, բանտեր, ծեծ, հինգ անգամ նրան մտրակահարում են հրեաները, երեք անգամ մահակնե րով ծեծում են հռոմեացիները, իսկ մի անգամ էլ քարկոծում են: Նա հաճախ էր հարկադրված լինում նայել մահվան աչքերին, երեք անգամ նավաբեկության է են թարկվել ևամբողջ օրերով անհետացել ծովում: Նա մշտապես ճանապարհին էր, ամենուր նրան վտանգներ էին դարանակալում` գետերում, ավազակների կողմից, հրեաներից, հեթանոսներից: Ոչ քիչ դեպքերում ստիպված էր վտանգների բախվել քաղաքներում ու անապատներում, ծովում, կեղծ եղբայրների կողմից: Մի խոսքով, սա էր նրա կյանքը` աշխատանք, հյուծում, անքուն գիշերներ, ծեծ, մերկություն, ցուրտ, ծարավ և քաղց: Եվ այդ ամենից բացի, բոլոր եկեղեցիների համար հոգալու ամենօրյա բեռը… Ահա՜ իսկական քրիստոնյայի իսկական կյանքը: Այլ կերպ նա չի էլ կարող լինել և չպետք է լինի այս մեղավոր աշխարհում, որտեղ առանց դադարի ճակատամարտ է մղվում, և չարի ուժերը հարձակվում են Աստծո զավակների վրա: Եվ այդ բոլորին հնարավոր է դիմանալ միայն «Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց»։ Պողոս առաքյալը առաքելական բեռը կրեց հաստատակամ, անվախ ևանսասան: 189
հունիս
27
Առաքյալի հիմնախնդրի լուծումը
Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ (Ա Հովհաննես 5.14)։
Պողոս առաքյալն աղոթքի մարդ էր: Իր ուղերձներում նա գրում է իր ժամանա կակիցներին` քրիստոնյաներին՝ բացելով աղոթքի կյանքի վարագույրը: Կողո սացիներին նա գրում է. «Չենք դադարում ձեզ համար աղոթելուց», թեսաղոնի կեցիներին`«Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք», փիլիպեցիներին` «Ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բո լորիդ համար աղոթում եմ», կորնթացիներին` «Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք»։ Պողոսն աղոթում էր ուրիշների համար: Սակայն ուղերձներից մեկում Պողոսը նկարագրում է աղոթքի իր անսովոր փորձառությունը: Նա դիմեց Աստծուն ևաղեր սեց, որ օգնի իրեն, լուծի իր մարմնում տրված խայթոցի հիմնախնդիրը: Առաքյալը դրա համար աղոթեց ոչ թե մեկ, այլ երեք անգամ: Հրեաների մեջ կանոն կար, ըստ որի՝ ուրիշների սխալները ներելու կամ որևէ բան խնդրելու դեպքում հարկավոր էր աղոթել երեք անգամ: Եվ եթե Աստված չէր պատասխանում աղոթքներին, դա դարում էին աղոթել՝ մտածելով, որ Աստծո կամքը չէ կատարելու այդ խնդրանքը: Այդպես էլ Քրիստոսը Գեթսեմանի այգում երեք անգամ աղոթեց Աստծուն, որ եթե հնարավոր է, չխմի գալիք տառապանքների գավաթը: Եվ եթե երկնային Հայրը չպատասխանեց Քրիստոսի աղոթքներին, այլ ուղարկեց հրեշտակին, որպեսզի մխիթարի Նրան, ապա Պողոսի դեպքում Տերը հայտնվեց և բացատրեց, թե ինչու չի ցանկանում օգնել նրան իր վշտի մեջ. «Ես քեզ այնքան շնորհ եմ տվել, ինչքան անհրաժեշտ է, որ հաջողությամբ կատարես քո ծառայությունը: Սակայն Իմ զորու թյունը կարող դրսևորել իրեն միայն այն մարդու մեջ, ով լիովին գիտակցում է իր անզորությունը (հուն. Ασϑενεία (ասթենեյա)-անզորություն, թուլություն, տկարու թյուն)»: Ով, եթե ոչ Քրիստոսի ներկայացուցիչը, Նրա երաշխավորած անձը երկրի վրա, Նրա դեսպանը, ինչպիսին Պողոսն էր, պետք է կատարելապես գիտակցեր իր ան զորությունն ու ոչնչությունն, առանց Աստծո: Հակառակ դեպքում նրա ծառայու թյունը կուղեկցվեր լուրջ թերություններով, լավագույն դեպքում՝ սխալներով, իսկ վատագույն դեպքում` պարտությամբ, որովհետև հպարտությունն անխուսափե լիորեն կդրսևորեր իրեն: Այդ պատճառով էլ Պողոսն այսպիսի հետևություն է անում փորձառություն ներից. «Երբ տկարանում եմ (անզորություն), այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիներին 12.10): Այս օրինաչափությունը հակասական է թվում: Դա զար մանալի չէ: Առաքյալն ասում է, որ «խաչի քարոզը կորուսյալների համար հիմարու թյուն է (հուն. (Мωρία) հիմարություն, անհեթեթություն, անիմաստություն, անխե լամտություն, դատարկություն, ապուշություն-ծանոթ. հեղինակի), իսկ Քրիստոսի քարոզը հելլենացիների համար` μωρία (Ա Կորնթացիներին 1.18,23): Որոշ հարցերում մենք չպետք է ձգտենք, որ Աստված կատարի մեր խնդրանքնե րը, իսկ ինչ վերաբերում է մեր մեղավոր բնույթի փոփոխությանը, այստեղ հարկա վոր է վարվել այնպես, ինչպես Հակոբը, երբ ասում էր Աստծուն. «Չեմ թողնի Քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ 190
Անմռունչ, սառը երկինք
հունիս
28
Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և Դու չպիտի լսես (Ամբակում 1.2):
Բոլոր հավատացյալների հորը` Աբրահամին, Աստված հորդորեց ողջակեզ անել Իսահակին: Այդ հրամանն անհավանական ու հակասական էր, անտրամաբանա կան՝ բոլոր առումներով: Այն աստվածները, որոնց երկրպագում էին հեթանոսնե րը, երկրպագուներից պահանջում էին, որ իրենց զոհաբերեն սեփական նորածին ներին: Բայց ինչպե՞ս էր Իր ծառայից նման բան պահանջում մեծ Աստվածը` սիրո և գթասրտության Տերը: Այդ պահանջը թյուրիմացություն էր թվում Աբրահամին: Նա չէր կարողանում հասկանալ Աստծուն և սկսեց հաստատակամ, արցունքով ու աղաղակով խնդրել Տիրոջը, որ բացատրի` ինչո՞ւ ևինչի՞ համար է հարկավոր զոհաբերել միակ, սիրելի զավակին, խոստմունքի զավակին: Այն զավակին, ում նա այնքան երկար է սպասել և վերջապես ստացել Աստծուց՝ որպես պարգև, ևորից պետք է առաջ գար ընտրյալ և բազմաքանակ ժողովուրդը: Աբրահամը մի քանի անքուն գիշերներ անցկացրեց անդադար աղոթքների մեջ, աննկարագրելի տառապանքների ու հոգեվարքի մեջ. սակայն երկինքն, ավա՜ղ, երկաթի էր վերածվել՝ անմռունչ, սառն ու տարօրինակ: Ինչո՞ւ գթասիրտ և կարե կից Տերը չի պատասխանում այդ աննկարագրելի հոգեկան տառապանքներին և անդուլ ողբին ու աղերսներին: Այդ հարցի պատասխանը մեր իրազեկության սահմաններից դուրս է, թե ինչ տեղի ունեցավ Աբրահամի վերաբերյալ երկինքնե րում, նույնպիսի տիեզերական ժողովում, որի մասին հիշատակվում է Հոբի գրքի նախաբանում: Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այդ մասին, սակայն մարգարե կան հոգին ընդարձակում է մեր պատկերացումների սահմանները. «Քանի որ Աբ րահամը կասկածեց Աստծո խոստումներին, սատանան Աստծո և հրեշտակների առաջ մեղադրեց նրան, որ չի կատարել ուխտի պայմանները և այդ պատճառով արժանի չէ Նրա օրհնություններին: Աստված ցանկացավ ամբողջ երկնքին ապա ցուցել Իր ծառայի հավատարմությունը, ինչպես նաև ցույց տալ, որ Ինքը չի կարող ընդունել ավելի քիչը, քան կատարյալ հնազանդությունն է (Նահապետներ ու մար գարեներ, էջ 154): Ո՜հ, ինչպիսի սրբազան պայքար է ընթանում Քրիստոսի ու սատանայի միջև՝ յուրաքանչյուր մարդու համար: Մի կողմից սատանան է` մեղավորներին դաժա նորեն ամբաստանողը, իսկ մյուս կողմից գթասիրտ Պաշտպանն է՝ Տեր Հիսուսը: Իսկ ինչի՞ մեջ էր նա մեղադրում Աբրահամին: Աբրահամը թերահավատություն դրսևորեց՝ որոշելով զավակ ունենալ Հագարից: Նա չդիմեց Աստծուն և չհարցրեց` համապատասխանո՞ւմ է արդյոք իր այդ քայլը Նրա կամքին: Նրա այդ ինքնակամ քայլը ցավագին հարվածում էր նաև Աստծո հեղինակությանը, և Նա սատանա յի մեղադրանքներց հետո որոշեց այդպիսի անհավատալի ծանր փորձության են թարկել Աբրահամին: Եվ Աբրահամը, չնայած այն բանին, որ Աստված չէր պատաս խանում իր հաստատակամ և համառ աղոթքներին, դիմացա՜վ այդ փորձությանը, և Աստված փառավորվեց:
191
հունիս
29
Հաստատակամ ավետարանիչները
Ամեն ժամ աղոթե՛ք… ինձ համար էլ… որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակու թյամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ (Եփեսացիներին 6.18-20)։
Հաստատակամություն, անսասանություն, համառություն. այս որակները հար կավոր է դրսևորել ոչ միայն անձնական կամ հասարակական աղոթքներում՝ այն հույսով, որ ստանանք մեր խնդրանքը: Հարկավոր է այս որակները դրսևորել եկե ղեցական կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ կապված Քրիստոսի մեծ հանձնարարության իրակակացման հետ: Հանձնարարություն, որ տրվել է առաք յալների միջոցով և բոլոր ժամանակների համար: Ինչպե՞ս կարելի է Աստծո փրկա րար լուրը հաջողությամբ հասցնել երկրի վրա ապրող բոլոր ժողովուրդներին ու ցեղերին, եթե հաստատակամության, կայունության ու անսասանության հոգի չդրսևորենք: Երբ Տիրոջ համբարձվելուց հետո առաքյալները սկսեցին եռանդուն ու նախան ձախնդիր կերպով ապաշխարություն ավետարանել մարդկանց և բժշկության հրաշքներ կատարել Երուսաղեմում, քահանաներն ու սադուկեցիները բանտար կեցին նրանց և հաջորդ օրը տարան ատյան` հարցաքննության: Իմանալով, որ նրանք քարոզում են Հիսուսին, Իսրայելի բարձրագույն ատյանը առաքյալներին հրամայեց «Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել»։ Սակայն առաք յալները պատասխանեցին. «Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»: Եվ ոչ մի տեսակի նախազգուշացում ու սպառնալիք չկարողացան կանգնեցնել նրանց. հաստատակամ ու առանց նահանջելու նրանք շարունակում էին պատմել Քրիստոսի մասին: Եվ դարձյալ հետևեց ձերբակալությունն ու բանտը, սակայն գի շերը Տիրոջ հրեշտակը բացեց բանտի դռները ևառաքյալներին ասաց. «Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։ Եվ դարձյալ ատյան, դարձյալ հարցաքննություն, սպառնալիքներ և արգելք` չխոսել Հիսուսի մասին: Սակայն առաքյալներն ասացին. «Պետք է առավել Աստ ծուն հնազանդվել, քան մարդկանց»: Երբ ատյանի անդամներն «այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին»։ Սա հատուկ է ճշմար տության թշնամիներին: Ահա նրանց զինանոցը. բռնություն, տանջանքներ, մահ: Այդպես էր նաև այս դեպքում` նրանք հրամայեցին ծեծել առաքյալներին ևարգե լեցին խոսել Հիսուսի մասին: Արդյո՞ք նրանք դադարեցին քարոզել Փրկչի մասին: Չկա՜ այդպիսի բան: Ահա թե ինչ է ասվում Աստվածաշնչում. «Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավե տարանել» (Գործք 5.41-42)։ Այսպես էին առաջին քրիստոնյաները տարածում Տիրոջ մասին ճշմարտությու նը` անվախ, հաստատակամ ու անվեհեր: Եվ Տերն այսպես է վկայում եկեղեցու այդ ժամանակաշրջանի մասին. «Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջ վեցիր և չընկրկեցիր» (Հայտնություն 2.3)։ 192
հունիս
Մահվան դատապարտվածների հաղթանակը
30
Հաղթողին թույլ կտամ նստել Ինձ հետ Իմ գահին, ինչպես Ես հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի (Հայտնություն 3.21)։
Լաոդիկեն յոթերորդ, վերջին եկեղեցին է: Նախախնամության համաձայն՝ նա պետք է ապրի, ջանք թափի և պայքարի բարու և չարի ուժերի միջև պայքարի եզրփակիչ օրերում, երբ այն կհասնի լարվածության գագաթնակետին՝ «ազգերը զայրացան», «վիշապը բարկացավ կնոջ վրա», և կավարտվի ողջ Արմագեդոնը: Երկինքն այդ ծանր ժամանակաշրջանում առանձնահատուկ պատասխանա տվություն է դրել վերջին եկեղեցու վրա: Սակայն Տերը նաև առանձնահատուկ կերպով հոգացել է նրա համար. եկեղեցում ճառագում է մարգարեական հոգու անսովոր լույսը, Հիսուսի վկայության գրական հսկայական ժառանգությունը՝ աստվածաշնչյան ճշմարտության անգնահատելի իմացությամբ, հարստացրել է Աստծո ժողովրդին: Նրան հայտնի է դարձել Եռհրեշտակային զարմանալի լու րը` աստվածային վերջին ուղերձն ամբողջ աշխարհի ժողովուրդներին: Եկեղեցին պետք է բարձր և հզոր ձայնով հռչակի այդ ճշմարտությունն այն մասին, թե ում պետք է տրվի իսկական պատիվը, և ով է ճշմարտապես արժանի երկրպագու թյան… Արարիչն ու տիեզերքի Տիրակա՞լը, թե՞ խռովարար քերովբեն ու նրա գոր ծակալները, գազանը և կեղծ մարգարեն, ծայրաստիճան ստախոսը, ով խճճվել է նրբահյուս խաբեության մեջ և միևնույն ժամանակ հավակնել այն բանին, թե ինքն է տիրապետում ճշմարտությանը: Ամբողջ տիեզերքը գիտի, որ Աստծո օրենքն անխախտ է և յոթերորդ օրը` շա բաթը, աստվածային կնիքն է և նշան՝ Արարչի ու Նրա ստեղծագործության միջև: Եվ ինչ խորամանկությունների էլ դիմեն չարի կողմնակիցները՝ մարդկանց համո զելու այն կեղծիքի մեջ, որ շաբաթվա առաջին օրը հարկավոր է տոնել ի պատիվ Քրիստոսի հարության, երկինքը մերժում է այդ կեղծ երկրպագությունը: Ոչ մեկն իրավունք չունի, ըստ իր հայեցողության, փոխել Աստծո օրենքը, դա հայհոյանք է Արարչի հանդեպ, Նրա հեղինակության տապալում: Եվ այստեղ անխուսափելի է համապարփակ բախումը արարիչ Աստծո ու Փրկագնողի ճշմարիտ երկրպագու ների և կրոնական նենգ գործիչների միջև, ովքեր մերժում են Աստծո հեղինակու թյունը և դրա փոխարեն կանգնեցնում իրենց հեղինակությունը: Չնայած այս ամենին՝ եկեղեցին պետք է առաջին առաքելական եկեղեցու նման խիզախ, հաստատակամ ու անվախ հռչակի իրեն հանձնարարված ճշմարտու թյունը: Եվ ինչպես առաքյալների օրերի եկեղեցին դիմացավ հալածանքների ժա մանակ և կատարեց իր վրա դրված առաքելությունը` քարոզելով Աստծո արքա յության ավետարանը, այնպես էլ վերջին ժամանակների եկեղեցին անպայման կդիմանա սպասվելիք հալածանքներին: Նա կկատարի իր տիեզերական առաքե լությունը` պաշտպանելու Աստծո և Նրա օրենքի հեղինակությունը, որովհետև այդ ճակատամարտում նրա Առաջնորդը կլինի Քրիստոսն Ինքը` Աստծո Որդին: Իսկ այդ հաղթանակը կապահովվի Սուրբ Հոգու զորությամբ (տե՛ս Զաքարիա 4.6):
193
ՀՈՒԼԻՍ
ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ Այնպես որ համարձակվում ենք ասել.«Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիներին 13.6 )։
հուլիս
1
«Առյուծի պես համարձակ»
Այնպես որ համարձակվում ենք ասել.«Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախե նամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիներին 13.6 ):
Խիզախությունը դա քաջությունն է ու վճռականությունը արարքների մեջ: Իսկ համարձակ մարդը նա է, ով ահ չունի, չի վախենում դժվարություններից ու ար գելքներից, վճռական է ու խիզախ: Քաջությունը մարդու բնավորության հրաշա լի որակ է: Աստվածաշնչի հինկտակարանյան գրքերում «քաջ» բառն ավելի քան վաթսուն անգամ օգտագործվում է որպես «խիզախություն» բառի հոմանիշ՝ գործ նականում, բոլոր դեպքերում, անվախ մարտիկներին բնորոշելու համար: Սա կայն խիզախությունը, քաջությունն ու վճռականությունը միայն մարտիկներին չէ, որ վերաբերում է. այդ որակները դրսևորվում են կյանքի բոլոր ոլորտներում ու մարդկային փոխհարաբերություններում: Նոր Կտակարանի գրքերում «խիզախ» բառը հիշատակվում է՝ բնորոշելու այն հոգին, որ դրսևորում էին առաջին առաքե լական դարաշրջանի քրիստոնյաները Քրիստոսին քարոզելիս: Այն բանից հետո, երբ ժողովարանում առաքյալներին խստիվ արգելեցին խոսել Քրիստոսի և Նրա ուսմունքի մասին, նրանք աղոթում էին. «Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնա լիքներին և Քո ծառաներին ամենայն համարձակությամբ Քո խո՛սքը խոսել տուր» (Գործք 4.29): Սկզբում մարդն այնպես էր արարված, որ նրան հատուկ էր խիզախությունը՝ որպես սիրո բաղկացուցիչ մաս: Առաքյալը գրում է, որ «սիրո մեջ վախ չկա», և խի զախությանը խորթ է վախը: Մենք կարող ենք ասել, որ մեր նախածնողները Եդե մում պատճառ և պայմաններ չունեին, որ կենդանական վախ դրսևորեին և խու ճապահար սարսափեին ինչ-որ բանից: Սակայն մեղքը աստիճանաբար քայքայեց մարդու կուսական բնույթը, և վախը դարձավ նրա էության բաղկացուցիչ մասը: Անկասկած է, որ քաջությունը, ինչպես և բնավորության մյուս գծերը, կարելի է դաստիարակել՝ ջանասիրություն և կամք դրսևորելով: Եվ կյանքը հաստատում է, որ կան մարդիկ, ովքեր, չնայած ամեն տեսակի արգելքներին, խիզախորեն առաջ են գնում ցանկացած վտանգների, որպեսզի հասնեն իրենց երկրային նպատակ ներին և մարդկային կատարելատիպերին: Եվ այդպիսի հերոսականությունը հիացմունք է առաջացնում ժողովրդի մեջ, ինչպես հրաշալիորեն նկատել է Մ. Գոր կին. «Քաջերի խենթությանը մենք փառք ենք գովերգում»: Սակայն կյանքը մեզ այն բանի համար չէ տրված, որ իրականացնենք մեր ունայն դիտավորություններն ու հետաքրքրությունները: Այն տրված է, որ վերականգնենք Աստծո հետ քայքայված հարաբերությունները: Եվ դա պետք է լինի մեր ողջ կար ճատև կյանքի նպատակն ու իմաստը: Եվ այդ նպատակին հասնելու համար մենք պետք է խիզախորեն մերժենք երկրային արժեքները և վճռականորեն հետևենք Հիսուսին: Դառնալով քրիստոնյաներ՝ մենք դառնում ենք Քրիստոսի մարտիկնե րը և մեծ պայքարի մեջ մտնում սատանայի դեմ: Ահա թե որտե՜ղ է անհրաժեշտ մեր խիզախությունը, քաջությունն ու անվախությունը: Եվ Տերը պատրաստ է մեզ պարգևել այդ որակները լիությամբ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը «առյուծի պես համարձակ» լինի: 196
Աբրահամի խիզախ քայլը
հուլիս
2
Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժա ռանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում (Եբրայեցիներին 11.8)։
Աստծուն հավատարիմ մարդկանց կյանքը, որ նկարագրված է Աստվածաշնչում, հաստատում է այն ճշմարտությունը, որ արդարը «առյուծի պես համարձակ» է: Ին չի՞ մեջ դրսևորվեց բոլոր հավատացյալների հոր`Աբրահամի խիզախությունը, չէ՞ որ դա չափազանց մեծ առաքելություն և պատիվ էր, որ մատուցել էր նրան Աստ ված: Նրա խիզախությունն ու վճռականությունն առաջին հերթին դրսևորվեց այն բանում, որ նա քաղաքային կյանքը փոխեց վրանային, թափառական կյանքի հետ: Լավագույնը փոխել վատթարի հե՞տ: Քայլ անել դեպի անհայտությո՞ւն, որ կապված է անհարմարությունների, տագնապների և մի շարք հնարավոր վտանգների հետ: Վտանգներ, որ կարող էին սպառնալ անգամ նրա կյանքին: Վախկոտ մարդը ընդու նակ չէ դրան: Սակայն Աբրահամն այն մարդկանցից չէր, որ այս աշխարհում շահ, օգուտ և հարմարավետություն են որոնում: Նա ճանաչել էր այն կարևոր ճշմարտու թյուններից մեկը, որին փորփրելով չի կարողանում հասնել քրիստոնյաների ստվար մասը, ևորը նա արտահայտել է իր հիշարժան խոսքերում․ «Ես, որ հող եմ ու մոխիր (Ծննդոց 18.27)։ Սա այն նույն ճշմարտությունն է, որ այնպես խոր և համապար փակ հռչակել է Ժողովողը. «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է» (Եբր. հավել հավալիմ–ամենայն ինչի ոչնչություն, անիմաստություն)։ Մենք կարող ենք մտքով իմանալ այս ճշմարտությունը, սակայն ամեն մեկը չէ, որ կարևոր է համարում այն և մտածում, որ հարկավոր է թափանցել և ըմբռել նրա չարագուշակ իրականությունը: Մեզ կարող է թվալ, որ այս ճշմարտությունը հստակ է, պարզ և նույնիսկ պարզունակ, և ի՞նչ խորհրդավոր բան կա նրա մեջ, որ հարկավոր է փորփրել այն. ամեն ինչ այնքա՜ն պարզ է այստեղ: Ավաղ, դա բո լորովին էլ այդպես չէ: Ինչո՞ւ էին Տերն ու Իր մարգարեներն այդ ժամանակ այդ պես համառորեն նախազգուշացնում և կոչ անում հավատացյալներին, որ նրանք չկապվեն այս աշխարհին, որն անհետ անցնում է մոռացության անդունդը: Հաս կանալ և ճանաչել այդ ճշմարտությունը, նշանակում է դուրս գալ, ազատագրվել այս դարաշրջանի սիրենների (դիցաբանության մեջ կնոջ գլխով թռչուններ, որոնք իրենց երգով հմայում էին և շեղում մարդկանց-ծանոթություն` թարգմանչի) կա խարդող երգից` «ի՜նչ հիանալի է այս աշխարհը»: Առաքյալներն այլ հայացք ունեին այս աշխարհի հանդեպ. «Մի՛ սիրեք աշխար հը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 2.15)։ Ապա Հովհաննեսը բացատրում է պատճառը. «Ամբողջ աշխարհը չարիքի մեջ է»: Ժամանակակից թարգմանություններն այս համարի մեջ մի փոքր այլ իմաստ են նշում. «Իսկ ամ բողջ աշխարհը սատանայի իշխանության տակ է», «Սակայն ամբողջ աշխարհը չարագործի իշխանության տակ է»: (Ա Հովհաննես 5.19)։ Դա է պատճառը, որ Տերն ասում է. «Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք» (Բ Կորնթացիներին 6.17): Եվ այդ նույն կոչով էր, որ Աստված դի մեց Աբրահամին. «Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից» (Գործք 7.3): Եվ Աբ րահամն, առանց տատանվելու, չնայելով ոչ մի բանի, վճռականորեն ու խիզախ, առանց վախենալու, մեկընդմիշտ թողեց մեղքի նախկին աշխարհը և քայլեց դեպի նոր աշխարհ` Աստծո աշխարհը: 197
հուլիս
3
Ռազմական անսովոր արշավ
Նա (Եղիսեն) էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները» (Դ Թագավորների 6.16)։
Հնազանդվելով Աստծո կոչին, դուրս գալով քաղդեական Ուր քազաքից՝ Աբրա համը հոգևոր կյանքի առումով խիզախություն ու համարձակություն դրսևորեց: Սակայն նա ցնցող քաջություն դրսևորեց նաև այն ժամանակ, երբ հանգամանք ները պահանջեցին, որ նա մտնի նաև ռազմական պայքարի մեջ: Իր բնույթով Աբրահամը խաղաղասեր անձնավորություն էր: Նա տանջալի ապրումներ էր ու նենում, երբ ընտանիքում կամ հարազատների ու հարևանների հետ փոխհարա բերություններում վեճեր էին առաջանում, թշնամություն կամ տհաճ իրավիճակ ներ: Նա ամեն կերպ ձգտում էր մարել այդ կործանարար բոցերը և պատրաստ էր զիջելու ամեն ինչում, նույնիսկ ի վնաս իրեն, միայն թե մարդիկ խաղաղ ապրեին: Սակայն ահա պատերազմ պայթեց: Արյունալի ճակատամարտ տեղի ունեցավ հինգ թագավորների զորախմբի և չորս թագավորների միացյալ բանակների միջև: Արդյունքում հինգ թագավորների բանակը լիովին ջախջախվեց: Հաղթողները կո ղոպտեցին պարտվածների քաղաքները, գերի վերցրին նրանց բնակիչներին, իսկ անասուններին առաջ քշեցին և տարան: Գերիների թվում էին նաև Ղովտն ու իր ընտանիքը՝ որպես Սոդոմի բնակիչներ, որի թագավորը մասնակցել էր այդ պատե րազմին: Երբ Աբրահամն իմացավ այդ ողբերգության մասին, անմիջապես որոշեց մարտի բռնվել հաղթողների բանակի հետ ևազատագրել Ղովտին ու բոլոր գերի ներին: Բնականաբար, հարց է առաջանում` ռազմական ի՞նչ ուժեր ուներ Աբրա համը: 318 մարդ` հայտնում է մեզ սուրբ տարեգրությունը: Այդ «բանակո՞վ» պետք է մարտի գնար չորս թագավորների բանակի դեմ: Մարդկային տեսանկյունից Աբրահամի այդ ռազմական արշավը անհեթեթու թյուն և արկածախնդրություն է թվում: Սակայն այդ չափանիշը չի կարելի կի րառել Աբրահամի առումով: Ինչպիսի՜ աննախադեպ համարձակություն պետք է ունենալ՝ այդ քայլին գնալու համար: Աբրահամը հենց այդպիսի համարձակու թյուն և քաջություն ուներ. նա արդար մարդ էր, իսկ արդարը «առյուծի պես հա մարձակ» է: Այնտեղ, որտեղ Տերն է, ոչ մի անհնար բան չկա և չի՜ կարող լինել: Հիշե՛ք Գեդեո նին: Իսրայելը գերվել էր մադիամացիների կողմից, ովքեր անխնա և դաժանորեն կողոպտում էին նրան և աղետալի աղքատության ու նվաստացման էին հասց րել ժողովրդին: Իսրայելացիները օգնություն էին աղերսում Աստծուց: Տերը լսեց, հայտնվեց Գեդեոնին և ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից»։ - «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը», - «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին» (Դատա վորներ 6.16)։ Ահա մարդու աչքում անհնարինի ու անհեթեթի ողջ հանգուցալուծումը. Տե՜րն էր Աբրահամի հետ: Հաղթանակից հետո Նա հայտնվեց Աբրահամին և ասաց. «Մի՛ վախեցիր, Աբրահա՛մ, Ես քո Վահանն եմ: Դու համարձակ վարվեցիր. այսուհետև եղի՛ր այդպիսին ևոչնչից մի՜ վախենա» (տե՛ս Ծննդոց 15.1): 198
Մովսեսի խիզախությունը
հուլիս
4
Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որով հետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին (Եբրայեցիներին 11.27)։
Մովսեսի մասին Աստվածաշնչում ասվում է, որ «նա բազմաթիվ հարձակումնե րի ենթարկված մարդ էր և տուժվել էլ ավելի, քան որևէ այլ մարդ երկրի վրա» (Թվոց 12.3): Սակայն Մովսեսը նաև բացառիկ խիզախ մարդ էր: Ինչպե՞ս դրսևոր վեց այդ խիզախությունը: Արդյո՞ք դա երևում է նրա կյանքի նկարագրության մեջ: Երբ նա հարկադրված էր փախչել փարավոնի բարկությունից, եկավ Մադիամի երկիրը: Այնտեղ էլ, հասարակական ջրհորի մոտ նա հարկադրված էր ականատես լինել անպատշաճ պատկերի: Ոչխարներին արածեցնող աղջիկները մոտեցան ջրհորին և սկսեցին իրենց անոթները ջուր լցնել՝ հոտին ջուր տալու համար: Հան կարծ հայտնվեցին տղամարդ հովիվներ և լկտիաբար ջրհորի մոտից վտարեցին անպաշտպան աղջիկներին: Մովսեսը չէր կարող հանդուրժել նման բացահայտ անտաշությունը և համարձակորեն պաշտպանեց թույլ սեռի վիրավորված ներ կայացուցիչներին: Նա վռնդեց նեղացնողներին և սկսեց ջուր լցնել հոտի համար: Մեկ այլ վախկոտ կսկսեր մտածել. «Ես այստեղ օտարական եմ: Ո՞վ գիտի, թե ինչու են այս մարդիկ նման հարաբերությունների մեջ: Միգուցե, այս աղջիկները կամ նրանց հարազատները ինչ-որ բանում մեղավո՞ր են, որ նրանց հետ այսպես են վարվում: Ինչո՞ւ պետք է խառնվեմ այս պատմությանը»: Սակայն Մովսեսն այլ սկզբունքներ ուներ: Նա չէր կարող թույլ տալ, որ իր աչքի առաջ ուժեղը նեղացնի թույլին ու ծաղրի նրան: Նրան չէր անհանգստացնում այն փաստը, որ հովիվները մի քանի հոգի են, իսկ ինքը` միայնակ: Մովսեսը խիզախ և տիրական նրանց հրա մայեց մի կողմ քաշվել, և նրանք լուռ հնազանդվեցին նրա հրամանին: Իսկ արդյո՞ք կատակ բան էր գնալ փարավոնի մոտ և պահանջել, որ բաց թող նի իր ժողովրդին: Ինչպիսի խիզախ մարդ պետք է լինել, որ վճռականորեն այդ պիսի չլսված պահանջով դիմի ամենազոր տիրակալին և սպառնա, որ հակառակ դեպքում՝ խոցը խոցի հետևից կթափվի ժողովրդի և հենց իր` փարավոնի՜ վրա: Սակայն Մովսեսը, չնայած փարավոնի սպառնալիքներին, առանց վախենալու կա տարեց Աստծո կամքը: Բերենք մեկ այլ օրինակ: Երբ Իսրայել ժողովուրդը կուռք պատրաստեց և վայրի խրախճանք կազմակերպեց՝ երկրպագելով նրան, ինչպե՞ս գործեց Մովսեսն այդ ճակատագրական իրավիճակում: Նա ցնցվեց այդ համընդհանուր անմտությունից և, ի վերջո, բարկությունից եռալով, համարձակորեն վերցրեց կուռքը, այրեց այն, մնացորդը փոշի դարձրեց ու թափելով ջրի մեջ՝ հարկադրեց իսրայեալցիներին խմել այն: Մի՞թե Մովսեսը մտածում էր այն մասին, որ կռապաշտության մեջ ըն կածները կարող են դիմադրել իրեն: Դա ամենից քիչ էր մտահոգում նրան. Աստծո պատիվը նրա համար բարձր էր ամե՜ն ինչից: Այդպիսին էլ պետք է լինի հովիվը`Քրիստոսի անվախ ներկայացուցի՜չը: Վախ կոտներին վատ ճակատագիր է սպասվում:
199
հուլիս
5
«Մի՞թե դուք չեք վախենում»
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռ ները գցվեն ծովի մեջտեղը (Սաղմոսներ 46.1-2)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր քաջության վերաբերյալ, ունե՞նք արդյոք այդ որա կը: Իսկ, միգուցե, երբևէ չե՞նք մտածել այդ մասին: Հնարավո՞ր է, որ այդ հարցը պարզապես հրատապ չի եղել մեր հավատքի համար: Ահա թե ինչպես տեղի ու նեցավ դա անգլիացի նշանավոր բարենորոգիչ Ջոն Ուեսլիի կյանքում: Իր հոգևոր որոնումներում նա գաղտնի չէր պահում իր գլխավոր նպատակը` հոգևոր կա տարելության ձգտումը: Եվ Ուեսլին այս հետևությանը եկավ. «Ես ցանկանում եմ ընկալել Քրիստոսի Ավետարանի ճշմարիտ իմաստը՝ այն քարոզելով հեթանոսնե րին»: Նա որոշեց գնալ Ամերիկա, որպեսզի այնտեղ հնդկացիներին ավետարանի Հիսուսի մասին: Նրա հոգում ուժգին պայքար էր ընթանում. հոգևոր որոնումները հանգիստ չէին տալիս նրան, ևիր նամակներից մեկում այսպես է գրում. «Նրանց մեջ ես կա՛մ կհավատամ, կա՛մ կկորչեմ»: Նա նավ նստեց, որպեսզի ուղևորվի Ջոր ջիա նահանգը: Նավի վրա էին մի քանի մորավյան առաքյալներ: Նավարկության ժամանակ փոթորիկը մի քանի անգամ հիմնավոր ցնցեց նավը: Դրանցից մեկի ժամանակ Ուեսլին իր օրագրում գրեց. «Ուժեղ փոթորիկ է սպասվում. ես սարսա փում եմ»: Եվ սարսափելի փոթորիկն իսկապես հարձակվեց նավի վրա: Փոթորկի ամենաբուռն պահին մորավյան առաքյալները չնչին վախ անգամ չդրսևորեցին՝ անցկացնելով երկրպագության ծառայությունը: «Երբ նրանք սաղմոս էին երգում, հսկայական ալիքը ծածկեց նավը, կտորների վերածեց միջակայմը», և «թվում էր՝ վերևից Նիագարայի ջրվեժն է թափվում նրանց վրա»: Անգլիացի ուղևորները խու ճապի մեջ ընկան և սարսափահար ճչում էին: Նավը տաշեղի նման այս ու այն կողմ էր թափահարվում հսկայական ալիքների միջև: Ուեսլին մտովի հրաժեշտ տվեց կյանքին: Սակայն մորավյան առաքյալները հնչյուն անգամ չարտաբերեցին: Ուեսլին, ցնցված նրանց ոգու արիությունից, մոտեցավ առաջնորդին և հարցրեց. «Մի՞թե դուք չեք վախենում»: «Փառք Աստծո, ո՛չ»,- պատասխանեց առաքյալը: «Իսկ ձեր երեխաներն ու կանայք նույնպե՞ս չեն վախենում»: «Ո՛չ, մեր կանայք ու երեխաները չեն վախենում մահանալուց»: Այս պատասխանը Ուեսլիին ցնցեց ավելի, քան փոթորիկն ինքը: Ուեսլիի՝ առաքյալ դառնալու ծրագիրը տապալվեց: Հետագայում նա Իր օրագ րում գրեց. «Ես գնացի Ամերիկա, որպեսզի դարձի բերեմ հնդկացիներին, սակայն ի՞նձ ով դարձի կբերի»: Ուեսլին վերադարձավ Անգլիա և գնաց մորավյան եղբայրների ժողովին: Այդ ան կեղծ քրիստոնյաների հետ շփման արդյունքում նա սկսեց ավելի խոր հասկանալ Քրիստոսի ուսմունքը: Ուեսլին դարձավ նշանավոր ավետարանիչ ու բարենորո գիչ, և նրա ծառայության պտուղները տարածվեցին աշխարհով մեկ: Ռ. Մորգա նը նշում է. «Նա ինքը դարձի եկավ փոքրիկ խմբի զորությամբ, որոնց նվիրվա ծությունը Տիրոջն այնքան ուժեղ էր, որ ամենաուժեղ փոթորկին անգամ անխռով հանգստություն էին պահպանում»: 200
Հայհոյողի ամոթալի վախճանը
հուլիս
6
Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ ևանբիծ է դարձնում իմ ճանապար հը… Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն (Սաղմոսներ 18.32, 34)։
Իսրայելի արքայի և սաղմոսերգուի` Դավթի կյանքի ամենանշանակալի իրա դարձությունը նրա մենամարտն էր Գողիաթի դեմ: Կարդում ես և զարմանում` ինչ պե՞ս է հնարավոր, իհարկե, մարդկային տեսանկյունից, որ պատանին փայլուն հաղթանակ տանի հսկայի հանդեպ, որի հասակը մոտավորապես երեք մետր էր, և նա զինված էր մինչև ատամները: Այդ փղշտացի արհեստավարժ (պրոֆեսիո նալ) մարտիկն իրեն ամենազոր ու անհաղթ էր համարում և այդ պատճառով էլ իրեն թույլ է տալիս լկտի ու հանդուգն կերպով հայհոյել իսրայելացի զինվորնե րին։ Ցինիկաբար ծաղրում է նրանց՝ անվանելով խղճուկ ու իրենցից ոչինչ չներ կայացնող ստրուկներ: Իր ամբարտավանության ու ինքնավստահության մեջ Գողիաթն իսրայելացիներին առաջարկում է. «Իմ դե՛մ բերեք ձեր մարտիկին, և մենք կմարտնչենք. իսկ պարտվողները կդառնան ստրուկներ»: Իսրայելացիները ամբողջ քառասուն օր, առավոտյան ու երեկոյան, լսելով Գողիաթի այդ ծաղրական խոսքերը, սարսափի ու խուճապի մեջ փախչում էին այդ հրեշից: Նրանք չգիտեին ինչ անել, ինչպես պատասխանել այդ աստվածանարգ մարտահրավերին ու ծաղ րանքին: Եվ ահա ռազմական գործողությունների բեմ է դուրս գալիս շիկահեր և համակ րելի մի տղա (տե՛ս Ա Թագավորների 17.33 ): Լսելով Գողիաթի լկտի խոսքերը՝ նա բորբոքվում է. «Ո՞վ է այս փղշտացին, որ հայհոյում է Աստծո մարտիկներին»: Նրա մասին իմանում է Սավուղ թագավորը և հրավիրում է իր մոտ: Եվ Դավիթը խիզա խաբար ու ուղղակիորեն ասում է նրան. «Մի՛ վախեցեք և մի՛ ընկճվեք հոգով: Ես պատրաստ եմ մարտնչել նրա հետ»: Թագավորն ապշահար է լինում այդ անհա վանական խիզախությունից. «Այդ ո՞ւր ես գնում, ով է նա, և ո՜վ դու: Դու դեռ տղա ես, իսկ նա մանկուց ռազմիկ է»: «Ոչի՛նչ, արքա՛, ես ոչխար եմ արածեցրել հորս մոտ: Եվ շատ անգամ է պատահել, որ արջն ու առյուծը հարձակվել են հոտի վրա և փախցրել գառներին: Ես ընկել եմ նրանց հետևից և խլել ու հետ բերել: Իսկ եթե նա հարձակվել է ինձ վրա, ես բռնել եմ նրա բաշից և սպանել: Տերն ազատել է ինձ առյուծից ու արջից և կազատի նաև այդ փղշտացու ձեռքից»: Ահա թե որտեղից էր Դավթի քաջությունն ու վստահությունը, որ կհաղթի խա վարի ուժերի ներկայացուցչին` լկտի, սանձարձակ ու սարսափելի, որ իրեն գե րազանցում էր հասակով, ուժով ու սպառազինությամբ: Դավիթն ընդառաջ գնաց Գողիաթին պարսատիկով ու գավազանով՝ մախաղում ունենալով հինգ քար, և պատասխանելով հեթանոսական կուռքերի անուններով հայհոյանքներին՝ բացա կանչեց. «Դու իմ դեմ նիզակով ու սրով ես գալիս, իսկ ես քո դեմ` Սաբաովթ Տիրոջ, իսրայելացիների զորության Աստծո անունով, Ում դու հայհոյում ես: Հիմա Տերն իմ ձեռքը կհանձնի քեզ»: Եվ նա Գողիաթի վրա նետեց քարը, ուղիղ ճակատին, և հանդուգն հայհոյողը մեռած գետին տապալվեց: Ահա հրաշալի օրինակն այն բանի, թե ինչպես պետք է անվախ դիմագրավել չա րին և հաղթե՜լ նրան: 201
հուլիս
7
«Ու հանդիմանող չլինի՞»
Ամեն բանի ժամանակ կա… լռելու ժամանակ և խոսելու ժամանակ (Ժողովող 3.1,7)։
Կյանքում պատահում են իրավիճակներ, երբ հասարակական վայրերում որևէ կռվազան ստահակ (խուլիգան), չնայելով բազմաթիվ մարդկանց ներկայությանը, իրեն ծայրահեղ լկտի է պահում: Նա վիրավորում է ներկաներին, սպառնում է, որ հաշվեհարդար կտեսնի, կպչում է աղջիկներին: Հայտնի է զանգվածների հոգեբա նությունը` «ժողովուրդը լռում է», լռելյայն դիմանում է ծաղրանքին: Սակայն լինում են դեպքեր, երբ սրիկան այնքան է գոտեպնդվում, որ դա սպառնում է մարդկանց կյանքին: Նման իրավիճակում ինչպե՞ս է վարվում խիզախ և անվախ անձնավո րությունը: Վ. Վերեսաևն ուշադրության արժանի մի պատմվածք ունի: Այդ պատմվածքի հերոսներից մեկը կիսվում է իր հիշողություններով և դրանց հետ կապված ապ րումներով․ «Այդ ժամանակ ես ենթասպա էի: Բանակն արդեն ամբողջովին կազ մալուծվել էր: Ես թուրքական սահմանից Օլյայի հետ միասին տուն էի վերադառ նում Ուկրաինայի միջով: Վագոնը լեփ-լեցուն էր: Նստել էր հարբած մախնոյականը և աչքերը կատաղի այս ու այն կողմ էր պտտում: Նողկալի էր տեսնել, թե ինչպես է նա իրեն լիիրավ տիրակալ զգում. մեկը, ումից բոլորը դողում են: Տուն էր գնում մի գիմնազիստ աղջիկ: Մախնոյականը սկսեց կպչել աղջկան` ցինիկորեն ու լկտի: Գրկեց գոտկատեղից, ձգվեց, որ համբուրի: Ոչ մեկը վագոնում չշարժվեց տեղից, ոչ մեկը չհամարձակվեց որևէ բան ասել նրան: Այդ ժամանակ ես համարձակվեցի ասել. «Լսե՛ք, չե՞ք ամաչում, ինչո՞ւ եք զզվեցնում անպաշտպան աղջկան: Հան գի՛ստ թողեք նրան»: Նա մեկ րոպե լուռ ինձ նայեց իր մթագնած, բութ, սպառնալից աչքերով, ապա մրթմրթաց. «Ա՜խ, դու սպայակա՛ն մռութ, երևում է, որ ձեզ բոլորիդ դեռ չեն գնդակահարել»: Եվ, առանց շտապելու, պատյանից հանեց ատրճանակը: Բոլորը քարացան: Դա զզվելի վախկոտություն է, երբ մի քանի տասնյակ մարդ, առանց որևէ բան անելու, դողում են մի լկտիի առաջ: Ամեն ինչ պարզ էր` իմ վերջը եկել էր: Եվ հանկարծ սուր ճիչ լսեցի. Օլյան նետվեց մախնոյականի վրա և նրան գրկեց ուսերից․ «Չհամարձակվե՜ս, խելագարվե՞լ ես, ինչ է»: Ապա խլեց ատրճա նակը և պատուհանից դուրս նետեց: Մախնոյականը շշմած մրթմրթաց. «Տեսե՜ք, թե ինչ»: Իսկ աղջիկը գոռում էր. «Կանգնի՛ր և գնա՛ մյուս վագոնը, դե շարժվի՛ր, արա՜գ»: Նա ոտքի կագնեց և Օլյայի հրմշտոցների ներքո դուրս եկավ վագոնից: Ապա աղջիկը դուռն ամուր փակեց նրա հետևից: Եվ այստեղ ամբողջ վագոնը ու րախ հռհռաց»: Ահա և ձեզ զվարճալի պատմություն: Կինը համարձակորեն նետվեց սրիկայի վրա և փրկեց մարդու կյանքը, իսկ տասնյակ տղամարդիկ մահացու անտարբե րություն դրսևորեցին: Հոբի գրքում այսպիսի խոսքեր կան. «Քո դատարկ խոսքե՞ րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞»։ Թեև Սոփարն այդ միտքը անարդացիորեն ասաց Հոբի մասին, բայց դա սկզբունքորեն ճիշտ է:
202
Այդ դո՛ւ ես անեծքը, այլ ոչ թե ես
հուլիս
8
Տերն է իմ լույսը ևիմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը (եբր. հենարան), ես ումի՞ց պիտի սարսափեմ (Սաղմոսներ 27.1)։
Եղիա մարգարեն ցնցող համարձակության տեր մարդ էր: Ինչպիսի՜ համար ձակություն պետք է ունենար, որ թափանցեր ամբարտավան թագավոր Աքաա բի պալատն, առանց հրավերի, հանկարծակի հայտնվեր նրա առանձնատանը և բարձրաձայն ու երդումով հայտներ այն մասին, որ գալիք տարիներին անձրևի կաթիլ անգամ չի լինելու, «բայց միայն իմ խոսքով»: Չէ՞ որ թագավորը կարող էր պահապաններին անմիջապես հրամայել, որ բռնեն նրան, որովհետև դժբախտու թյուն է բերում Իսրայելի թագավորության վրա: Սակայն, «վտանգելով իր կյան քը, Եղիան անվախ կատարեց Աստծո հանձնարարությունը» (Նահապետներ և մարգարեներ, էջ 121): Մարգարեական ձայնը ամպրոպաձայն հնչեց ապշահար թագավորի համար, ևայն հայտարարողը նույնքան հանկարծակի անհետացավ, ինչպես և հայտնվել էր: Եվ «քանի որ Աստծո խոսքը կատարում է այն, ինչ հաճո է Աստծուն, ևիրականացնում է այն, ինչի համար ուղարկել է նրան Աստված», ապա Իսրայելն անմիջապես իր վրա զգաց նրա ճշմարտացիությունը և իշխանությու նը: Անտանելի տոթը և չդադարող տապը ախտահարեցին դաշտերի, ագարակնե րի ու այգիների ամբողջ բուսականությունը և անուշահոտությունները. ամեն ինչ սկսեց թորշոմել ու չորանալ: Ժողովրդի վրա հեղված դժբախտության ողջ մեղքը դրվեց նրա վրա, ով կանխագուշակել էր այն` Եղիայի: Եվ սկսեցին հետապնդել այդ սարսափելի աղետի մեղավորին: Սակայն Տերը նրա հետ էր: Նա հուսալիորեն ծածկում էր նրան և հրաշալի կերպով հոգում նրա համար: Անցնում էին տարիները. դժբախտ ժողովուրդը չդադարող երաշտի, հառաչանք ների, տնքոցների ու տառապանքների մեջ էր: Տերը սկսեց խղճալ Իր սիրելի, սա կայն խռովարար ժողովրդին և ասաց Եղիային. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և Ես անձրև պիտի տամ երկրին»։ Եղիան գնաց` որպես երկնային Առաջնորդի հնազանդ մարտիկ: Եվ ահա նրանք հանդիպեցին` ամբարտավան թագավորը և Աստծո մար գարեն: Տեսնելով մարգարեին՝ Աքաաբը բացականչեց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։ Ահա թե ինչպես է փոխանցված այդ համարը ժամանակակից թարգմանու թյուններում՝ «Այդ դո՞ւ ես, ով Իսրայելի բոլոր դժբախտությունների մեղավորը»: Եվ այդ ժամանակ Եղիան Աքաաբին ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից»։ Եղիայի պատասխանն առավել լավ է տրված, թերևս, ռուսական հետևյալ թարգմանությու նում. «Իսրայելի անեծքը ես չեմ, այլ դու և քո սերունդը: Այդ դուք եք մերժել Տիրոջ օրենքները և սկսել եք ծառայել Բահաղին» (Գ Թագավորների 18.18): Ինչպիսի՜ համարձակություն և խիզախություն է պետք՝ այսպես, հենց թագա վորի երեսին այդ ցնցող մեղադրանքը շպրտելու համար: Անկասկած է, որ թագա վորը միայնակ չէր, նրա հետ էր իր թիկնազորը: Եվ բավական էր նրա մեկ բառը կամ մեկ հայացքը, և Եղիան սպանված կլիներ: Սակայն ո՜չ: Եղիայի հետ էր մեկ այլ բարձրագույն թիկնազոր. և Աքաաբը, լսելով այդ սպառնալից մեղադրանքը, ամ բողջովին դողում էր: «Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին»,- հրամայեց Եղիան: Ահա՜ թե ինչ կարող է անել Տիրոջ մեջ համարձակ մարդը: 203
հուլիս
9
Անվախ մունետիկը
Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակ վեցին Աստծո խոսքն առանց վախի խոսելու (Փիլիպեցիս 1.14)։
Քրիստոնյաների նախանձախնդիր հալածողը` Սավուղը, Դամասկոսի ճանա պարհին հանդիպելով Քրիստոսին, Նրանից լսեց հետևյալ թանկագին խոսքերը. «Որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, ևայն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ, որպեսզի նրանց աչ քերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես»: Լսելով այս խոսքերը՝ Սավուղն անվերապահ հնազանդվեց և ձեռ քը վերցրեց իր գութանը: Եվ այդ ժամանակից ի վեր, մեկ ակնթարթ անգամ կանգ չառնելով, նա սկսեց հերկել հեթանոսական խոպանը: Երբ Տերն Անանիային հրա մայեց, որ գնա և բուժի Սողոսի կուրությունը, նա շփոթվեց և ասաց. «Տե՛ր, ես շա տերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սուրբերին Երուսա ղեմում»։ Տերն ասաց. «նա Ինձ համար ընտրյալ անոթ է… Իմ անունը հայտնելու։ Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի Իմ անվան համար» (Գործք 13.16)։ Եվ այդ տառապանքները սկսվեցին հենց Դամասկոսում. հազիվ էր Սողոսը սկսել ավետարանել, երբ հրեա դավադիրները որոշեցին սպանել նրան: Աստվածաշնչում նշվում է, թե Սողոսն ինչ համարձակ, հաստատակամ ևաննա հանջ էր կատարում քարոզչի, առաքյալի և հեթանոսների ուսուցչի իր ծառայու թյունը (Պողոսը) (տես Ա Տիմոթեոսին 2.7): Այդ ծառայությունը բախվեց հրեաների, հեթանոսների և պետական իշխանության կատաղի դիմադրությանը, սակայն ոչ մի տեսակի ուժ չկարողացավ կանգնեցնել Պողոսին. նա նվիրված կատարում էր Տիրոջ հանձնարարությունը` անսահման տիեզերքի Կառավարողի լուրը հասցնե լու երկրի մոլորված բնակիչներին: Չարի ուժերը կատաղի հետապնդում էին Երկն քի ներկայացուցիչին` Պողոսին: Մեծ առաքյալը ճաշակեց բոլոր փորձությունները. քաղց, ծարավ, ծեծ, անընդմեջ թափառումներ, հայհոյանք, հալածանքներ, զրպարտանք: Ի մի բերելով՝ ասենք, որ Աստծո բանբերը մարդկանց աչքում աղբ էր, հասարակության թափոն: Հա մընդհանուր ատելության, չարախոսության ու կյանքի համար մշտական սպառ նալիքների մթնոլորտում Պողոսը համարձակորեն ապաշխարության կոչ էր անում ժողովրդին ևիշխանության ներկայացուցիչներին: Նրան մեկ անգամ չէ, որ բանտ նետեցին, սակայն նա այնտեղ էլ առանց դադարի քարոզում էր Քրիստոսին, և շատերը հավատացին: Նրան նետեցին զնդանը, կապեցին ձեռնաշղթաներով, սակայն նա ուրախ սրտով փառաբանական օրհերգեր էր երգում և այնտեղ էլ փառաբանում Աստծուն: Մի անգամ նրան քարկոծեցին և քաղաքից դուրս նետե ցին՝ մտածելով, որ մեռած է: Սակայն նա ոտքի կանգնեց և քաղաք վերադարձավ: Մարգարեական հոգին ասում է, որ դա «իսկական հրաշք» էր և «երկնային ուժի դրսևորում» (Առաքյալների գործերը, էջ 184): Դատին սպասելիս Պողոսը եղբայրա կիցներին խնդրում է, որ աղոթեն իր համար, «որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ» (Եփեսացիներին 6.19-20)։ Խիզախորե՜ն: Համարձակորե՜ն քարոզել: Հենց այդպե՜ս է հարկավոր կատարել Աստծո գործը: «Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք», - աղերսում էր Պողոսն իր եղբայրակիցներին (Ա Կորնթացիներին 4.16): 204
Հանուն Քրիստոսի
հուլիս
10
Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք Նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տե սաք ու այժմ ինձնից լսում եք (Փիլիպեցիներին 1.29-30)։
Պողոս առաքյալի կյանքը, նրա ուղերձները, որ ներառվել են աստվածաշնչյան կանոնի մեջ, ներշնչել են բոլոր դարերի ճշմարիտ քրիստոնյաներին: Նա իրեն անմնացորդ նվիրաբերեց Աստծո ծառայությանը: Եվ ինչ նախանձախնդրությամբ էր հալածում Քրիստոսի եկեղեցուն: Եվ ահա այդ նույն նախանձախնդրությամբ, հարյուրապատիկ զորացած Սուրբ Հոգու ազդեցությամբ, նա ծառայում էր իր ճշմարիտ Թագավորին` Տեր Հիսուս Քրիստոսին… Նա` էության մինչև վերջին բջի ջը նվիրված մարտիկը: Քրիստոսի հետ ունեցած իր հարաբերությունների մասին Պողոսը գրում է. «Ես Քրիստոսի հետ խաչվեցի։ Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ» (Գաղատացիներին 2.19)։ Ահա սա է այն վիճակը, որին պետք է հասնի յուրաքանչյուր մարդ, եթե գալիս է դեպի Քրիստոսը: Ահա թե ինչու էր առաքյալն աղոթում, որ հավատացողները թույլ տան, «որ Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի» (Եփեսացիներին 3.17): Իսկ դա նշանակում է՝ «եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար»: Վախը մե ղավոր մարդու վիճակն է: Այդ պատճառով էլ Տերը մշտապես ասում է (և դա նշված է Աստվածաշնչում). «Մի՜ վախեցեք: Մի՜ սարսափեք»: Պողոս առաքյալն անվախ քարոզում էր Քրիստոսի մասին: Նրան ոչինչ չէր սար սափեցնում, «նրան ոչինչ չէր կարող բաժանել Աստծո սիրուց»: Ահա նա տարեց հասակում է (նա իրեն անվանում է «ալևորած»), նա հասկանում է, զգում է և գի տի, որ իր ծառայությունն ավարտվում է, և պետք է թողնի այս աշխարհը: Նա «Հո գու դրդմամբ գնում է Երուսաղեմ»: Նրա ականջին շշուկներ են հասնում, նրան ան ձամբ ասում են, նախազգուշացնում, որ «Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ և նեղություններ են սպասում» իրեն։ Սակայն դա չի վախեցնում և չի անհանգստացնում Պողոսին, որովհետև նրա կյանքն անցնում էր այդ դամոկլյան սրի ներքո: Նա համարձակ ընդառաջ է գնում կանխագուշակ ված մռայլ ապագային, նա պատրաստ է ամեն ինչի: Հավաքելով իր գործակից երեցներին՝ հայտնում է, թե ինչ է սպասում իրեն, սակայն դա չի վախեցնում իրեն: Նա ասում է իր նշանավոր խոսքերը, որ միլիոնավոր քրիստոնյաների համար անձ նազոհ կյանքի նշանաբան են դարձել. «Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ (ավարտեմ իմ ուղին) իմ ընթացքը և ծառայությունը» (Գործք 20.24): Ագաբոս մարգարեն նրան նախազգուշացնում է Երուսաղեմում սպասվելիք բանտարկության մասին, արցունքն աչքերին նրան աղերսում են եղբայրները, որ չգնա Երուսաղեմ, սակայն Պողոսը՝ Աստծո հավատարիմ ու համարձակ ծառան, ասում է. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում և սիրտս ճմլում. որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնե լու էլ պատրաստ եմ» (Գործք 21.13)։ Պողոսը՝ Հիսուսի խիզախ զինվորը, ավարտում է իր կյանքը նահատակի մահով` հռոմեական սուրը կտրում է նրա ազնիվ գլուխը: 205
հուլիս
11
Ինչ է, նրանք մարդ չե՞ն
Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից… Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են (Եզեկիել 2.6-7)։
Ի՞նչ տեղի ունեցավ Ամերիկայի բնիկ ժողովուրդների հետ, երբ Կոլումբոսը հայտնաբերեց այդ մայր ցամաքը: «Հնդկացիների պատմությունը» գրքի հեղինակ Բարթոլոմեյ դե լաս Կասասը ականատես է եղել բազմաթիվ՝ իսկապես ողբերգա կան իրադարձությունների: Նա տեսել է, թե ինչպես են կոնկիստադորները դան դաղ և աստիճանաբար ոչնչացնում բնության դժբախտ զավակներին, և ձգտել է ծայրահեղ անկեղծորեն ու անկողմնակալ կերպով նկարագրել այդ ողջ սարսափը: Նկարագրել է, թե ինչպես են իսպանացիները քրիստոնեական կրոնն ու մշակույթն արմատավորում հարավային և կենտրոնական Ամերիկայի տեղաբնակների մեջ (իսպանացիներն այն անվանում էին Հնդկաստան): Հարստանալու մրցավազքի մեջ՝ իսպանացիներն աչքի էին ընկնում չլսված դաժանությամբ։ Նրանք ո՛չ խղճահարություն, ո՛չ էլ կարեկցանք էին դրսևորում հնդիկների հանդեպ: Նրանք միայն մտածում էին՝ ինչպես հարստանան այդ խղճուկ մարդկանց արյան հաշվին»: Արդյո՞ք այդ ժամանակ կային մարդիկ, որ, տեսնելով տեղաբնակների այդ գիտակցական և լիակատար ոչնչացումը, բարձ րացրին իրենց ձայնն՝ ի պաշտպանություն նրանց: Այո՛, կային այդպիսի մարդիկ: Դրանք դոմինիկյան վանականներն էին, ովքեր ապրում էին այնտեղ և տեսնում էին իսպանացիների աննկարագրելի դաժանությունները: Եվ ահա վանականնե րից մեկը` Անտոնիո Մոնտեսինոն, ամբիոն բարձրացավ՝ կիրակնօրյա ծննդյան տոների ծառայության համար, ևարտասանեց իր քարոզը, որը ցնցեց բոլորին․ «Պատասխանեք, ո՞ր իրավունքով, ո՞ր օրենքով եք այս հնդկացիներին այսքան դաժան ու հրեշավոր ստրկության մատնել: Ինչի՞ հիման վրա եք այսքան անար դար պատերազմ մղում խաղաղասեր ու հեզ մարդկանց դեմ, ովքեր ապրում են իրենց տանը, ևորոնց խեղում ու ոչնչացնում եք չլսված մոլեգնությամբ: Ինչպե՞ս եք համարձակվում ճնշել նրանց ու տանջամահ անել, թողնել առանց սննդի ու խնամ քի այն դեպքում, երբ նրանց մատնել եք ուժից վեր աշխատանքի, որից նրանք հիվանդանում են ու մահանում՝ լքված ու անտիրական… Ինչ է, նրանք մարդ չե՞ն: Արդյո՞ք նրանք հոգի ու բանականություն չունեն»: Երբ Մոնտեսինոն ավարտեց իր խոսքը և դուրս եկավ տաճարից, այնտեղ հա մընդհանուր դժգոհություն բարձրացավ: Սակայն այդ մարդը «վախ չուներ, - գրում է Լաս Կասասը, - նա շատ քիչ էր անհանգստանում այն մասին, որ հաճո լինի իր ունկնդիրներին: Նա խոսում էր և անում այն, ինչն իր կարծիքով հարկավոր էր անել, որպեսզի կատարվի Աստծո կամքը»: Արագ հավաքվեցին վարչական աշխա տողները ևորոշեցին, որ քարոզիչը հրաժարվի իր խոսքերից. հակառակ դեպքում, թող բոլոր դոմինիկյանները հավաքվեն և հեռանան այստեղից: Սակայն հաջորդ կիրակի Մոնտեսինոն նմանատիպ՝ մերկացնող քարոզ կարդաց: Նա ասաց, որ իրենք անսասանորեն վստահ են, որ իրենց պարտքն են կատարում Տիրոջ առաջ: Ահա թե ինչպիսի՜ համարձակությամբ էր այդ մարդը հանդիմանում իրենց քրիս տոնյա անվանողների աղաղակող անօրենությունները: 206
Ո՞վ ո՞ւմ խորասուզեց ջրի մեջ
հուլիս
12
Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք (Ա Պետրոս 3.14):
Քրիստոսին հավատացող որքա՜ն մարդիկ են իրենց քրիստոնեական ճանա պարհին անսասան ու համարձակ դիմավորում տարբեր փորձությունների, և ոչ մի տեսակի հալածանք չի սարսափեցնում նրանց: Իր կարճ պատմվածքներից մեկում Ռ. Մորգանը պատմում է Չ. Բաուլզի մա սին, ով դեռևս պատանի ժամանակ ծառայող դառնալու կանչվածություն զգաց իր մեջ: Նրա ցանկությունը կատարվեց: Սևամորթ այդ երիտասարդը, դառնալով ծառայող, իր ողջ ջերմությամբ ու նախանձախնդրությամբ սկսեց քարոզել Քրիս տոսի մասին: Շատերը հավատացին՝ լսելով նրա կրքոտ քարոզները: Նա բազմա թիվ ընկերներ ձեռք բերեց, սակայն քիչ չէին նաև անբարյացակամները: Վերմոնտ նահանգի (ԱՄՆ) քաղաքներից մեկում որոշ մարդիկ, որ թշնամաբար էին տրա մադրված, որոշեցին հարձակվել Բաուլզի վրա: Ընդ որում, որոշեցին հարձակ վել քարոզից անմիջապես հետո: Նրանք մտադրվեցին ծաղրել քարոզչին. կապել նրան փայտե ձիուց, նետել լիճը և հետևել` կխեղդվի՞ արդյոք, թե՞,այնուամենայ նիվ, նրա կհաջողվի փրկվել։ Բաուլզն իմացավ այդ դավադրության մասին: Եվ ահա երկրպագության ծառայությունից առաջ, մինչ դավադիրները պատ րաստում էին տանջանքի գործիքը և լիցքավորվում մարմինը տաքացնող խմիչք ներով, Բաուլզը նույնպես պատրաստվում էր հարձակմանը, սակայն յուրովի: Նա խոնարհաբար ծնկի եկավ և դիմեց իր Փրկչին՝ օգնություն և ողորմածություն աղերսելով Նրանից: Ծառայությունը սկսվեց: Դավադիրները տեղավորվեցին առաջին շարքերում՝ սպասելով պայմանական ազդանշանին: Բաուլզը, ինչպես միշտ, քարոզում էր բոցաշունչ և կրքոտ՝ գերելով իր ունկնդիրների հոգիները: Վեր ջացնելով իր խոսքը՝ նա ասաց. «Ինձ հայտնել են, որ այստեղ նստած են մարդիկ, ովքեր պայմանավորվել են տանել ինձ լիճ, այնտեղ կապել փայտե ձիուն և նետել ջուրը: Դե ինչ, սիրելինե՛րս, վերցրե՛ք ինձ, ես չեմ դիմադրի: Ես միայն մի խնդրանք ունեմ` թույլ տվեք ինձ ճանապարհին երգել՝ «Փա՜ռք, փա՜ռք Աստծուն, թող Աստ ծուն լինի փառքը»: Նա այնպիսի իշխանությամբ և վստահությամբ ասաց այս խոսքերը, որ դա վադիրներին թվաց, թե կայծակ պայթեց պարզ երկնքում: Նրանք ապշահար նա հանջեցին: Սակայն այդ իրադարձությունից որոշ ժամանակ անց դավադիրները Բաուլզի հետ միասին եկան այդ նույն լիճը միայն այն բանի համար, որ վերջինս իրենց խորասուզի ջրի մեջ՝ որպես Քրիստոսի անունով ապաշխարողներ: Ահա այսպես Աստծո զավակների խիզախությունը հաղթել է բոլոր դարերում, չարի ու ատելության ուժերի դեմ պայքարում:
207
հուլիս
13
Դավադրության տապալումը
Եվ ասում եմ Կյուրոսի մասին. “Իմ հովիվն է”, և նա պիտի կատարի Իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ “Կվերաշինվի”, և տաճարին՝ “Կհիմն վե՛ս”» (Եսայիա 44.28)։
Պարսից Դարեհ թագավորը, ինչպես նրա մասին վկայում է Աստվածաշունչը, Աստծո գործիքն էր: Այդ նա էր, որ Երուսաղեմում Տիրոջ տաճարը վերականգնելու երկրորդ հրամանն արձակեց: Այդ հրամանի վերջում թագավորը կարգադրում է, որ եթե գտնվի այնպիսի մարդ, ով արգելքներ առաջացնի իր հրամանը կատարե լու ճանապարհին, նա իր իսկ տանից հանված փայտից պատրաստված ցցի վրա կհանվի (կամ խաչվի), իսկ տունը հիմնովին կոչնչացվի (տե՛ս Եզրաս 6.11): Թվում է՝ այս հրամանը ծայրահեղ դաժան է: Սակայն Արևելքում, այդ հեռավոր ժամա նակներում թագավորական հրամաններին չհնազանդվողների հետ չէին կատա կում: Հայտնի էր արևելյան թագավորների բռնակալությունը, ևայդ միապետների մեջ, հազիվ թե, գտնվեր մեկը, ով աչքի ընկներ գթասրտությամբ ու բարությամբ: Եվ, այնուամենայնիվ, Էլիանը, պատմելով Դարեհի արարքներից մեկի մասին, այն մեծահոգի քայլ է անվանում: «Կպատմեմ ձեզ Դարեհի` Վշտասպի որդու մեծահոգի արարքի մասին: Հիր կանացի Արիբազը (Հիրկանիան մարզ է Ասիայում), պարսից մի քանի երևելի ների հետ համագործակցելով, դավադրություն է կազմակերպում Դարեհի դեմ: Որոշված էր որսի ժամանակ սպանել նրան: Իմանալով այդ մասին՝ Դարեհը չվա խեցավ: Նա նրանց հրամայեց զինվել, նստել ձիերին և պատրաստ պահել նե տերը: Երբ ամեն ինչ արվեց իր ասածի պես, նա սևեռուն նայեց նրանց ևասաց. «Ինչո՞ւ չեք անում այն, հանուն ինչի եկել եք»: Թագավորի վճռական հայացքը կանգնեցրեց դավադիրներին։ Նրանց վրա այնպիսի վախ իջավ, որ շպրտեցին իրենց տեգերը, իջան ձիերից և ծնկի գալով Դարեհի առաջ՝ իրենց հանձնեցին նրա ողորմածությանը: Իսկ թագավորը բավարարվեց նրանց տարբեր վայրեր ուղարկելով: Մի քանիսին ուղարկեց հնդկական սահմաններ, մյուսներին` սկյու թական: Ողորմածության արժանացած դավադիրները հետագայում հավատա րիմ մնացին թագավորին՝ հիշելով նրա բարի արարքը»: Անկասկած է, որ Դարեհը բարեհոգի գտնվեց դավադիրների հանդեպ: Սակայն ինչպիսի՜ խիզախություն և քաջություն պետք է ունենալ` դավադիրներին այդպիսի անսովոր ճանապարհով հանդիմանելու համար: Քարոզիչ Չ. Բաուլզը նմանատիպ հանգամանքներում անվախություն դրսևորեց Աստծո զորությամբ, Իսկ Դարեհը` բնավորության բնածին վեհ հատկությունների շնորհիվ: Եվ պատահական չէ, որ Տերը պատմական այդ կարևոր և տագնապա լի պահին այդպիսի անձնավորության միջոցով դրսևորեց Իր կամքը Իսրայել ժո ղովրդի կյանքում: Աստվածաշնչում ասվում է. «Օգնություն դրեցի զորավարի (մեկ այլ թարգմ.` քաջի) վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից» (Սաղմոսներ 89.19)։
208
Աստվածաշունչը պարանի մեջ
հուլիս
14
Զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին (Հայտնություն 6.9)։
Աստվածաշունչն Աստծո խոսքն է` ուղղված մեղավոր մարդկությանը, որ կոչ է անում բարձրանալ ծնկներից ևազատագրվել ամոթալի ստրկական նվաստացու մից: Աստվածաշունչն աստվածային լույսի ճառագայթն է` խավարի մեր անլույս աշխարհում: Եվ այդ պատճառով էլ կարևոր է, որ այդ Գիրքը հասնի յուրաքանչյուր մարդու, և ամեն մեկն իմանա ճշմարտությունը՝ Աստծո և իր վիճակի մասին: Եվ ինչ բարդ ճանապարհներով, ինչ դժվարությամբ է Աստվածաշունչը ճանապարհ հարթում դեպի մարդը. չէ՞ որ Արուսյակն ու իր գործակալներն այնպե՜ս են ատում նրան: Նրանք ողջ ուժով արգելում են նրա տարածումը՝ փորձելով մարդկանցից թաքցնել նրա անգին գանձերը: Եվ միայնԱստծո զավակների անօրինակ համար ձակության, քաջության ու աննահանջ բնավորության շնորհիվ է, որ Աստվածա շունչը հայտնի է դառնում մարդկանց: Թ. Էնգստրյոմը «Ի՞նչ է անում Աստված այս աշխարհում» գրքում պատմում է երեք կորեացիների մասին, ովքեր XIX դարի 80-ական թվականներին գնացել էին Չինաստան՝ աշխատելու, և այնտեղ, լսելով Քրիստոսի մասին լուրը, հավատա ցել էին Նրան: Նրանք որոշեցին հարազատ երկիր տանել Աստվածաշնչի օրինակ ներ, որտեղ այն արգելված էր: Ապա վիճակահանություն նետեցին՝ որոշելու, թե իրենց երեքից որ մեկը պետք է տանի Աստվածաշունչը: Նա, ում բաժին ընկավ այդ գործը, Աստվածաշունչը թաքցրեց իր իրերի մեջ և ճանապարհ ընկավ դեպի տուն: Սահմանին նրան հիմնավորապես խուզարկեցին, գտան Աստվածաշունչը և մահվան դատապարտեցին: Այդ մասին իմացան Չինաստանում մնացած երկու ընկերները: Նրանցից մեկը էջերի բաժանեց Աստվածաշունչը, յուրաքանչյուր էջը թաքցրեց բեռան մեջ ևուղևորվեց դեպի իր երկիրը: Սահմանին նրան ևս խուզար կեցին, գտան Աստվածաշնչի էջերը և գլխատեցին: Երրորդ ընկերը, իմանալով, որ մյուս ընկերոջը ևս դատապարտեցին մահվան, որոշեց, ինչ էլ որ լինի, իր հայրե նակիցներին հասցնի Աստվածաշունչը: Նա էջերի բաժանեց Աստվածաշունչը, ոլո րեց նրանցից յուրաքանչուրը և այդպես մի պարան հյուսեց: Այդ պարանով նա կապեց իր իրերը և ուղևորվեց սահման: Այնտեղ նրան հրամայեցին դատարկել բեռան պարունակությունը և մանրակրկիտ խուզարկեցին այն: Ոչ մի արգելված իր չգտնելով՝ սահմանապահները նրան թույլ տվեցին մտնել երկիր: Գալով տուն՝ նա արձակեց պարանը, խնամքով հարթեց յուրաքանչյուր էջը և դրանցից ամբողջական Աստվածաշունչ կարեց: Եվ ուր էլ գնար, ամենուր ավե տարանում էր Տիրոջ մասին՝ օգտվելով Սուրբ Գրքից: Եվ երբ Կորեա եկան ավե տարանիչները, նրանք տեսան, որ աստվածաշնչյան ճշմարտության սերմերն արդեն ցանված են բազմաթիվ վայրերում: Ահա թե ինչպիսի խիզախություն ու հաստատակամություն, նաև անձնազոհություն դրսևորեցին այս երեք ընկերնե րը՝ ցանկանալով Աստվածաշնչի լույսը տարածել իրենց հայրենակիցների մեջ: Եվ իսկապես, ճշմարիտ է այն, որ «Աստծո խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթեոսին 2.9)։
209
հուլիս
15
«Ո՞ր Աստվածն է, որ ձեզ պիտի ազատի»
Երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի (Եսայիա 43.2):
Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի արքան, մարգարեական կուռքի ոսկյա գլուխն է: Աստվածաշնչում Նաբուգոդոնոսոր անունը հիշատակվում է իննսունմեկ անգամ: Նա էր Աստծո ձեռքում Իսրայել ժողովրդին պատժելու գործիքը. տաճարն այրվեց, Երուսաղեմի պատերը խորտակվեցին, ժողովրդի հիմնական զանգվածը վերաբ նակեցվեց Բաբելոնում: Այդ նա էր` Նաբուգոդոնոսորը, որ հրամայեց ոսկուց հսկա յական կուռք ձուլել, ինչպես նաև հրաման արձակեց, որ իր թագավորության բոլոր հպատակները երկրպագեն նրան: Կուռքի հանդիսավոր բացման նշանակված օրը արձանի շուրջը հավաքվեցին մարդիկ՝ բարձրաստիճան և ղեկավար շրջաններից, բաբելոնյան թագավորու թյան բոլոր անկյուններից: Մունետիկը հայտարարեց թագավորական հրամա նը, որ երաժշտական տարբեր գործիքների հնչյունների ներքո բոլորը ծնկի գան կուռքի առաջ և երկրպագեն նրան: Իսկ եթե որևէ մեկը հրաժարվի երկրպագել, կնետվի բոցավառ վառարանը: Երաժիշտների ազդանշանով ներկա գտնվողնե րը ծնկի եկան կուռքի առջև, բացի երեք հրեա պատանիներից`Միսաք, Սեդրաք և Աբեդնագով, նրանք հրաժարվեցին կուռքին երկրպագելուց: Այդ լուրը հասցրին թագավորին, և նա բարկացավ՝ հրամայելով իր մոտ բերել նրանց: — Դուք գիտակցաբա՞ր չեք ծառայում իմ աստվածներին, - սպառնալից հարց րեց Նաբուգոդոնոսորը, - և չեք երկրպագում կուռքին: — Այո՛, - պատասխանեցին նրանք: — Ձեր ճակատագիրն իմ ձեռքերում է: Եթե դուք հիմա չերկրպագեք կուռքին, կնետվեք բոցավառ վառարանը: Եվ ի՞նչ կլինի այդ ժամանակ: Ո՞ր Աստվածն է, որ պիտի ազատի ձեզ: — Ով Նաբուգոդոնոսո՛ր, -պատասխանեցին պատանիները, - ահա մեր Աստվա ծը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թա գավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու։ Թագավորը սաստիկ բարկացավ: Վառարանը շիկացրին մինչև հրեշավոր ջեր մաստիճանի: Պատանիներին կապեցին և նետեցին դժոխային կրակի մեջ: Թա գավորն ուշադիր հետևում էր, թե ինչ է տեղի ունենում… Հանկարծ նրա դեմքը փոխվեց. «Մի՞թե մենք երեք կապված մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պա տասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդ եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդուն է նման»։ Եվ թագավո րը, մոտենալով վառարանին, պատվիրեց, որ նրանք դուրս գան: Պատանիները դուրս եկան կրակից: Նրանց շուրջբոլորը հավաքվեցին բարձրաստիճան դեմքե րը և սկսեցին խնամքով ուսումնասիրել, զննել նրանց… ոչ մի վնաս, հոտ անգամ նրանք չզգացին պատանիների վրայից: Եվ Նաբուգոդոնոսոր թագավորն իր հրա մանի մեջ փառաբանե՜ց Տեր Աստծուն (տե՛ս Դանիել 3.1-33): Ինչպիսի՜ ցնցող խիզախություն, անվախություն և քաջություն դրսևորեցին այդ երեք պատանիները. Աստված էր, որ այդպիսի ուժ պարգևեց նրանց: 210
Անվախ եվանձնազոհ
հուլիս
16
Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց (Եսայի 25.5)։
Խոսելով խիզախության, քաջության ու անվախության մասին՝ ինչպե՞ս կարելի է չհիշել մի աղջկա, որի անունը հայտնի է միլիարդավոր մարդկանց: Այդ աղջի կը Եսթերն է: Իսրայել ժողովրդի (որին նա պատկանում էր) համար ծանր ժամա նակներում նրան ևս դժվարություններ բաժին ընկան: Հրեաների մի ստվար մասը դեռևս ցրված էր: Բաբելոնի թագավորը վերաբնակեցրել էր նրանց, և նրանք չէին շտապում օտարությունից հայրենիք վերադառնալ: Այդ մարդկանց թվում էին նաև Մուրթքեն և Եսթերը: Եսթերը երկկողմանի որբ էր և գտնվում էր իր հորեղբոր`Մուրթքեի խնամա կալության տակ: Միայն Աստծո նախախնամության շնորհիվ էր, որ Եսթերը, ողջ պարսկական թագավորության մեջ ամենագեղեցիկ աղջիկներից մեկը, դարձավ թագուհի, Արտաշես թագավորի կինը (Քսերքես I): Ընդ որում, Մուրթքեն, իմանա լով թագավորի թիկնապահների դավադրության մասին, որ ցանկանում են սպա նել նրան, Եսթերի միջոցով այդ լուրը հայտնեց թագավորին և այդպիսով փրկեց նրա կյանքը: Սակայն թագավորական ամենաբարձրաստիճան իշխաններից մեկը` Համանը, ատում էր նրան: Պատճառը միայն այն էր, որ Մուրթքեն, հրեա լինելով, ծնկի չէր գալիս իր առաջ և չէր երկրպագում: Այդպիսի վերաբերմունքը Մուրթքեի կողմից ոչ թե կամակորություն էր, այլ սկզբունքային դիրք՝ Աստծո օրեն քի լույսի ներքո: Համանն իմանալով, որ Մուրթքեն հրեա է, որոշեց ոչնչացնել ոչ միայն նրան, այլև պարսկական կայսրության տարածքում գտնվող բոլոր հրեանե րին. ահա այդպիսի անսահման դիվային ատելություն ուներ նա և այդպիսի ան միտ որոշում ընդունեց: Եվ հետաքրքիրն այն է, որ նա թագավորին համոզեց, որ անմեղ մարդկանց այդ լայնածավալ ոչնչացումը անհրաժեշտություն է: Ապա ամ բողջ կայսրությունում թագավորի անունից հրաման արձակվեց և նշանակվեց այդ զանգվածային ոչնչացման օրը: Իմանալով այդ հրամանի մասին՝ Մուրթքեն Եսթերին փոխանցեց այդ լուրը և հորդորեց գնալ թագավորի մոտ և խնդրել, որ ողորմա իրենց: Եսթերը պատաս խանեց, որ չի կարող առանց հրամանի գնալ թագավորի մոտ. ըստ օրենքի՝ իրեն կզրկեն կյանքից: «Այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ», - այսպես է պատասխանում նա։ Եվ նա, առանց վախե նալու, ընդունելության է գնում թագավորի մոտ: Վերջինս այնքան բարեհաճ էր Ես թերի հանդեպ, որ պատրաստ էր բավարարել նրա ցանկացած խնդրանք: Եսթերը միայն մեկ բան խնդրեց, որ թագավորը իրեն և իր ժողովրդին կյանք պարգևի. կյանք, որից ցանկանում են զրկել իրենց: Թագավորը զարմացավ. «Ո՞վ է համար ձակվել այդպիսի բան անել»: Իմանալով, որ դա Համանի ձեռքի գործն է, նա հրա մայեց կախել նրան այն նույն կախաղանից, որ այդ դավադիրը պատրաստել էր Մուրթքեի համար: Այսպես հրեաները փրկվեցին ոչնչացումից: Եսթերը, այդ համարձակ ևանձնազոհ աղջիկը, օրինակ է Աստծո բոլոր զավակ ների համար: Մոտենում է օրը, երբ կրկնվելու է այդ պատմությունը: 211
հուլիս
17
«Դու մեզ համար դիակ ես»
«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղ թել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33)։
Բոլոր ժամանակներում Աստծո ճշմարիտ զավակները հալածվել են իրենց հա վատքի համար: Այսօր, երբ գիտությունն ու տեխնիկան հասել են զարգացման բարձր աստիճանի, իսկ հասարակությունը քաղաքական ու սոցիալական առու մով առաջընթաց է ապրել, թվում է՝ միջկրոնական տարաձայնություններն ու պա տերազմները պետք է անհետանային, սակայն, ավաղ, նրանք այսօր էլ գոյություն ունեն: Այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես են հավատքի համար հալածվում քրիս տոնյաները, այսօր էլ տեսախցիկների առաջ կտրում են նրանց կոկորդը ևայսօր էլ գազանային տանջանքների են ենթարկում հավատացյալներին, ծաղրում և նվաս տացնում նրանց արժանապատվությունը: Ահա հավատքի համար հալածվելու մի օրինակ, որ հրատարակել է Ռ. Բրեքի նը: Մահմեդական ընտանիքից մի աղջիկ հավատում էր Հիսուսին: Հարազատնե րը հրաժարվեցին նրանից և վտարեցին տնից, սակայն հետագայում խնդրեցին հետ վերադառնալ: Սկզբում նրա հանդեպ բարյացակամ էին և անգամ նվերներ էին գնում: Թվում էր՝ ամբողջ ընտանիքը, այդ թվում հայրը, ներել է նրա դավաճա նությունը մահմեդականության հանդեպ: Սակայն մի անգամ հայրն ասաց նրան. «Եթե դու սիրում ես ինձ, հարազատներիդ և մերձավորներիդ, դադարի՛ր Աստ վածաշունչ կարդալ, հրաժարվի՛ր Հիսուսից և վերադարձի՛ր մահմեդականությա նը: Եթե դու այդպես չվարվես, ուրեմն ինքդ քե՛զ մեղադրիր: Որոշի՛ր հենց հիմա»: Աղջիկը կտրականապես հրաժարվեց: Այդ ժամանակ երկու ավագ եղբայրները նրան քարշ տվեցին իրենց տան նկուղը, մոտեցրին պատին, ևեղբայրներից մեկը, հրացանի փողը պահելով նրա բերանին, հոխորտաց. «Հրաժարվի՛ր Հիսուսից և կապրես, վերադարձի՛ր մահմեդական հավատքին»: Աղջիկը վախեցած նայեց եղ բայրներին, որոնց սիրում էր: Կրոնական սովորույթի համաձայն՝ նրանք իրավունք և պարտք ունեին կյանքից զրկելու իրեն: «Դուք չեք կարող սպանել ինձ, - հաստատակամ ասաց նա, - Հիսուսը ազատա գրել է ինձ մեղքից և հավերժական կյանք խոստացել: Նա ասել է, որ Ինձ հավա տացողը հավերժ չի մահանա»: Եղբայրները մոլեգնեցին այս խոսքերից, և նրան ցից մեկը սեղմեց հրացանի ձգանը: Սակայն զենքը չկրակեց: Նա դարձյալ սեղմեց ձգանը, և դարձյալ վրիպում: Վեց անգամ սեղմեց ձգանը, և վեց անգամ զենքը չկրակեց: Վերջնականապես մոլեգնած եղբայրները բռնեցին աղջկան և քարշ տալով նկու ղից դուրս՝ նրան նետեցին տան ցանկապատից այն կողմ․ «Հեռացի՜ր մեզանից: Եվ երբեք այլևս չվերադառնաս այստեղ: Դու մեզ համար դիակ ես»: Անցավ երկու տարի: Աղջկա երկու եղբայրները և հարազատներից ոմանք հա վատացին Հիսուսին: Ինչպիսի՜ խիզախություն և համարձակություն դրսևորեց այդ աղջիկը մահվա նը դեմ հանդիման: Եվ ի՜նչ ուրախություն էր երկնքում՝ չարի հանդեպ այդ հաղթա նակի և Գողգոթայի խաչի վրա Հիսուսի իրականացրած հաղթարշավի համար: 212
Սպիտակ մայրիկը
հուլիս
18
Իսկ նա (եթովպացին) պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի» (Գործք 8.31)։
Մերի Սլենսորը ծնվել էր Շոտլանդիայում: Նրա հայրը հարբեցող էր, իսկ մայ րը` անկեղծ քրիստոնյա: Մերին տասնմեկ տարեկանում արդեն աշխատում էր մանվածքային ֆաբրիկայում, իսկ երեկոյան հաճախում էր դպրոց և կարդացել էր բազմաթիվ գրքեր: Մի անգամ նրանց եկեղեցում քարոզում էր Աֆրիկայից եկած մի ավետարանիչ: Նա պատմեց, թե որքան օրհնաբեր է եղել վայրի ցեղերի մեջ աշխատանքը: Պատանի Մերին այրվում էր ավետարանիչ դառնալու ցանկությու նից: Նա դիմեց մի ավետարանչական ընկերության` իրեն ընդունելու խնդրանքով: Նրան ընդունեցին և փորձաշրջան անցնելուց հետո ուղարկեցին Աֆրիկա: Սովո րելով տեղաբնակների լեզուն՝ Մերին սկսեց կիրակնօրյա դպրոցներ կազմակեր պել, որտեղ նրանց պատմում է Տիրոջ մասին: Աղջիկն այցելում էր նրանց տները, օգնություն ցուցաբերում հիվանդներին, սովորեցնում՝ ինչպես մշակել հողը, ինչ պես ուտելիք պատրաստել և իրենց համար հագուստ կարել: Իսկ ինքը՝ Մերին, ապրում էր աֆրիկացիների նման. քայլում էր ոտաբոբիկ, քնում էր գետնին, ու տում և ջուր էր խմում նրանց նման: Նույնիսկ իր համար խրճիթ պատրաստեց: Ապրելով տեղաբնակների(աբորիգենների) մեջ՝ Մերին ամբողջ ընթացքում նրանց պատմում էր Հիսուսի մասին: Եվ նրանցից շատերը հավատացին Հիսու սին: Մի որոշ ժամանակ ապրելով մի տեղանքում՝ նա տեղափոխվում էր մեկ ու րիշ` իրեն անծանոթ վայր, ևայնտեղ էլ ցանում ճշմարտության սերմերը: Իր ավե տարանչական դաշտում Մերին հարկադրված էր բախվել դժվարությունների և վտանգների: Մի անգամ նրա տուն ներխուժեց հրացանը ձեռքին մի սևամորթ: Մերին նրան խնդրեց, որ հրացանը թողնի տան մուտքի մոտ, սակայն սևամոր թը չլսեց: Այդ ժամանակ աղջիկը մի ակնթարթում նրանից խլեց հրացանը և դրեց անկյունում: Ապշահար, անկոչ հյուրը հարկադրված էր հեռանալ: Մի ուրիշ անգամ Մերին իմացավ, որ իր բնակավայրի տղամարդիկ որոշել են հարձակվել հարևան ների վրա: Որքան ուժ կար ոտքերում, նա ընդառաջ վազեց նրանց և տիրաբար բացականչեց. «Կա՜նգ առեք, մի՛ շարժվեք»: Եվ տեղի ունեցավ զարմանալին` տղամարդիկ առանց խոսքի հնազանդվեցին: Մերին առանձնահատուկ հոգատար էր երեխաների հանդեպ: Որոշ ցեղերի մոտ այսպիսի վայրի սնահավատություն կար․ երբ երկվորյակներ էին ծնվում, համա րում էին, որ դա սատանայից է, և նրանցից մեկին սպանում էին: Մերին փրկում էր մահապատժի դատապարտվածներին և խնամում նրանց: Աֆրիկացիները սի րեցին նրան և անվանեցին իրենց «սպիտակ մայրիկը»: Ահա թե ինչ էին ասում տեղաբնակները նրա մասին. «Այդ սպիտակ մայրիկը փոխում է մեր կյանքը: Ռազ մական երգերի փոխարեն մենք այժմ քրիստոնեական երգեր ենք երգում»: Երբ Մերին հիվանդացավ, նրան խնամող հիվանդապահը այն երկվորյակներից մեկն էր, ում փրկել էր սպիտակ մայրիկը: Եվ որքան վշտացան աֆրիկացիները, երբ Մերին հեռացավ կյանքից: Չէ՞ որ Մերիի շնորհիվ նրանցից շատերն էին ճա նաչել Հիսուսին և հավատացել Նրան (Ռ. Ջոնսոն): 213
հուլիս
19
Անապատում կանչողի ձայնը
Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից (Ամովս 5.10)։
Յուրաքանչյուր մարդու ծնունդը գաղտնիք է: Սակայն Հովհաննես Մկրտչի, ինչ պես նաև Իսահակի, Սամվելի և մյուսների ծնունդը գաղտնիքների գաղտնիքն է: Ինչպե՞ս է տեղի ունենում Տիրոջ ներգործությունը կնոջ (ինչպես նաև տղա մարդու) անպտուղ վերատադրողական օրգանների վրա, որ նրանց մեջ կյանք է ծնվում. անհասկանալի է, քանի որ նույնքան առեղծված է, որքան հոգևոր ծնուն դը վերից՝ Սուրբ Հոգուց: Հովհաննես Մկրտչի ծնողները` Զաքարիան ու Եղիսա բեթն անպտուղ էին և «երկուսն էլ ծեր էին»: Հրեշտակը հայտնվեց Զաքարիային և հայտնեց, որ կինն իր համար որդի կծնի, ով «Տիրոջ առաջ մեծ կլինի», որովհետև «դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի» (Ղուկաս 1.15) և նրա առաքելությու նը կլինի այն, որ «շատերին իրենց Տեր Աստծո կողմը կդարձնի» և կպատրաստի Տիրոջ ուղին: Հասուն այր դառնալով՝ Հովհաննեսը «բնակվում էր հեռավոր անպտուղ բլուր ների մոտ, վայրի ծերպերում և լեռնային անձավներում… Դրանք հիանալի պայ մաններ էին՝ պատանու մեջ հոգու մաքրություն ևանձնազոհություն զարգանալու համար» (Դարերի փափագը, էջ 101): Նա պատրաստվում էր տիեզերական նշա նակության աստվածային առաքելության. միայնության մեջ, խոր մտորումներում ու աղոթքներում, Սուրբ Գրքի ուսումնասիրություններում: Հովհաննեսը համեստ կյանք էր վարում, սնվում էր բացառապես պարզ սննդով ու լեռնային ջրով: Եկավ ժամը, և Հովհաննեսը սկսեց հռչակել Աստծո լուրը: Դա «Անապատում կանչողի ձայնն էր»: Նա բոցավառ կոչ էր անում, որ անհրաժեշտ է արմատապես փոխել հոգևոր կյանքը և անկեղծորեն ապաշխարել: Նրա կոչերը հայտնի էին ամբողջ Իսրայելում և նրա սահմաններից դուրս։ Մարդկային ամբոխը շտապում էր լսել այդ անսովոր մարգարեի քարոզները և մկրտվել նրանից՝ ի նշան ապաշ խարության: Հովհաննեսը խոսում էր Աստծո արքայության մոտենալու մասին, այնքան երկար սպասված Օծյալի գալուստի մասին, Ով լիակատար փրկություն կպարգևի մեղավորներին: Նա անողոք հանդիմանում էր ամեն տեսակի սուրբերի կեղծավորությունը՝ չնայելով նրանց դեմքին: Փարիսեցիներին, սադուկեցիներին, ծերերին, բոլորին, առանց բացառության, նա կոչ էր անում «ապաշխարության արժանի պտուղ բերել»: Հովհաննեսն անգամ Հերովդեսին էր հանդիմանում իր վատթար գործերի և հատկապես անօրինական ամուսնության համար: Նրա ձայնն Աստծո բանբերի ձայնն էր: Ազնիվ և բարոյապես կատարյալ մարդու ձայն, անվախ և խիստ հանդիմանողի ձայն ` Եղիայի զորությամբ և հոգով: Եվ նա հատուցեց իր անսասանության, անձնվիրության և Աստծուն հավատարիմ լինելու համար: Հովհաննեսը՝ այդ համարձակ մարգարեն և Տիրոջ բանբերը, ամենաամո թալի հանգամանքներում գլխատվեց Հերովդեսի կողմից: Հիսուսն ասաց. «Ճշմա րիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (Մատթեոս 11.11):
214
Խելագար պապականը
հուլիս
20
Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար (Հռոմեացիներին 10.2):
Բարենորոգիչների ամբողջ բանակի մեջ առաջինը Մարտին Լյութերն է: Լյութերի ծնողները, ինչպես նաև նրա բոլոր նախնիները գյուղացիներ են եղել: Նրանք աղ քատ, սակայն բարեպաշտ մարդիկ էին: Յոթ երեխաներին կերակրելու և մեծաց նելու համար նրանք ( ինչպես ասում է Լյութերը), «ոսկորի վրայից միս էին քերում»՝ աշխատելով առանց ձեռքերը ծալելու: Դաստիարակությունն ընտանիքում խիստ էր: Լյութերի մանկությունն ու պատանեկությունը հեշտ չի անցել: Նա ավարտեց դպրոցը, ապա Էրֆուրտի համալսարանը: Համալսարանի գրադարանում Լյու թերը տեսավ ամբողջական Աստվածաշունչը և որոշ բաներ կարդաց այնտեղից: Նրան անհանգստացնում էր իր մեղավոր վիճակը և փրկության հնարավորությու նը: Մի անգամ նա լրջորեն հիվանդացավ և մահանալու վախից ընկավ հուսա հատության մեջ: Սակայն մի հին քահանա մխիթարեց նրան. «Դու չես մահանա այդ հիվանդությունից: Աստված քեզ մեծ մարդ կդարձնի շատերի մխիթարության համար»: Դրանք մարգարեական խոսքեր էին: Համալսարանում, ստանալով արվեստի բակալավրի ու մագիստրոսի աստի ճան, Լյութերը պատրաստվում էր իրավաբան դառնալ: Սակայն, ավաղ, նա ըն դունվեց Ավգուստինյան վանքը և դարձավ վանական: Լսելով այդ մասին՝ հայրը քիչ մնաց խելագարվի: Իսկ Լյութերի՝ վանական դառնալու որոշման պատճառը նրա կյանքում տեղի ունեցած մի դեպք էր․ Էրֆուրտի ճանապարհին նա սարսա փելի փոթորկի մեջ ընկավ և սարսափահար գետին ընկնելով՝ օգնություն աղերսեց սուրբ Աննայից և խոստացավ վանական դառնալ: Վանքում Լյութերը նախանձախնդիր կերպով տրվեց ճգնավորության: Նա ողոր մություն էր հավաքում փողոցներում, մաքրում էր հատակը, ամեն օր մեղքերը խոստովանում էր քահանային: Նրան ամբողջական լատիներեն Աստվածաշունչ նվիրեցին: Սակայն, կարդալով այն, նա Աստծուն ընկալեց որպես ամեն մեղք դա տապարտող և վրեժխնդիր դատավորի: Բայց, ուսումնասիրելով Պողոս առաքյալ ուղերձները, Լյութերին բացվեց Հիսուս Քրիստոսի՝ հավատքով արադարացման ճշմարտությունը: Տեսնելով ինդուլգենցիաների առևտուրը՝ նա համարձակորեն դեմ դուրս եկավ եկեղեցական կյանքում տեղ գտած այդ ամոթալի ևարգահատելի երևույթին՝ գրելով իր 95 թեզիսները՝ ինդուլգենցիայի մասին, ևայն մեխեց եկեղե ցու դռներին: Այդ ժամանակ Լյութերը նախանձախնդիր կաթոլիկ էր: Նա գրել է. «Այդ ժա մանակ ես վանական ու խելագար պապական էի և այնքան էի խորասուզված պապական դոգմաների մեջ, որ առանց տատանվելու կսպանեի ամեն մեկին, ով կհրաժարվեր հնազանդվել պապին»: Իմանալով այդ թեզիսների մասին՝ Լեո X պապը հայտարարեց. «Այդ գերմանացին թեզիսները գրել է հարբած վիճակում: Երբ նա սթափվի, կվերանայի իր գրածները»: Ապա հանձնաժողով նշանակեց այդ գործը հետաքննելու համար և ղեկավար նշանակեց Պրիերիասին: Վերջինս այն հետևությանը եկավ, որ Լյութերն անկիրթ աստվածանարգ և հինավուրց հերձվա ծող է (շարունակելի): 215
հուլիս
21
Ես պատրաստ եմ ամեն ինչի
«Ես ոչ միայն բանտարկվելու, այլև Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսա ղեմում մեռնելու էլ պատրաստ եմ» (Գործք 21.13)։
Պապը հրամայեց, որ Լյութերը ներկայանա Հռոմ և հրաժարվի հերձվածողու թյունից: Նա նաև պահանջեց, որ դուքս Ֆրիդրիխ Իմաստունը պապի ներկայա ցուցչին հանձնի Լյութերին` սատանայից ծնվածին: Սակայն դուքսը չցանկացավ պապին հանձնել Լյութերին, Աուգսբուրգի խորհրդարանում նա խաղաղ բանակ ցություններ նշանակեց պապի ներկայացուցչի հետ: Լյութերը ոտքով ուղևորվեց Աուգսբուրգ և ստանալով պաշտպանական երաշխիքը՝ կանգնեց պապի ներ կայացուցիչ Կաետանի առաջ: Նրանք հանդիպեցին երեք անգամ: Կարդինալը Լյութերին հավաստիացրեց իր բարեկամության մեջ: Այնուամենայնիվ, նա պա հանջեց, որ Լյութերը հրաժարվի իր մոլորություններից ևիր բացարձակ հնազան դությունը հայտնի պապին: Լյութերը կտրականապես հրաժարվեց դա անելուց՝ հայտարարելով, որ ոչինչ չի անի իր խղճին հակառակ, որ հարկավոր է հնազանդ վել Աստծուն, այլ ոչ թե մարդուն, և որ ինքն իր հայացքներում հիմնվում է Գրքի վրա: Կաետանը սպառնաց, որ կհեռացնի (նա արդեն ուներ պապական երաշ խավորությունը) և բաց թողեց Լյութերին՝ հետևյալ խոսքերով. «Հրաժարվի՛ր կամ երբեք այլևս չգա՛ս ինձ մոտ»: Կառլշտադտին ուղղված իր նամակում Լյութերը գրում է. «Ինձ այստեղ կող ջունեին որպես ամենաթանկագին հյուրի, եթե ես միայն մի բառ արտաբերեի` «revoco» (իրավաբ. գործ, որը հետաձգվում է, հետ է կանչվում): Սակայն ես չեմ դառնա հերձվածող` հրաժարվելով իմ կարծիքից, որն ինձ քրիստոնյա է դարձրել: Ես կգերադասեմ մահանալ, այրվել, վտարվել, անիծված լինել»: Կաետանը, կանչելով Շտաուպիցին,ասաց, որ այլևս չի ցանկանում վիճաբա նել այդ «գերմանացի կենդանու» հետ: Լյութերը ընկերների օգնությամբ գիշերով լքեց Աուգսբուրգը՝ հեծած արագաշարժ ձիուն, ընդ որում, առանց վարտիքի, եր կարաճիտ կոշիկների և խթանի: Մեկ օրում, առանց որևէ տեղ կանգ առնելու, նա հասավ մինչև Մոնհեյմ և լիակատար ուժասպառ՝ մարագում ընկավ ծղոտի վրա: Վերադառնալով Վիտտենբերգ՝ Լյութերն ամեն օր սպասում էր, որ Հռոմը կանիծի իրեն, և պատրաստվում էր աքսորի: Դուքսը չափավորության կոչ արեց Լյութերին, սակայն Լյութերը հայտարարեց. «Որքան շատ են մոլեգնում հռոմեական իշխա նությունները, որքան շատ են ուժի դիմում, այնքան քիչ եմ վախենում նրանցից և այնքան ավելի ազատ եմ զգում ինձ հռոմեական օձերի դեմ պայքարում: Ես պատ րաստ եմ ամեն ինչի և սպասում եմ Աստծո դատաստանին»: Ապա հետևեցին բաց բանավեճերը Լյութերի և պապական ներկայացուցիչների միջև: Սակայան ո՛չ պապական դիվանագետ Միլտիցի հետ հանդիպումները, ո՛չ դոկտոր Էկկի հետ լեյպցիգյան վեճը չկարողացան տալ ցանկալի արդյունքները: Շուտով հետևեց պապական հրովարտակն այն մասին, որ Լյութերը հեռացվում է եկեղեցուց: Այդ հրովարտակում պապը դատապարտում էր 41 դրույթներ՝ Լյութե րի գրքից, ևորպես հերձվածողություն՝ այրման դատապարտում նրա բոլոր գրքե րը (շարունակելի): 216
«Ես չեմ փախչի եվ չեմ հրաժարվի»
հուլիս
22
Գիտեմ… որ պահում ես Իմ անունը և չուրացար Իմ հավատը այն օրերին, երբ Իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում (Հայտնություն 2.13)։
Մի՞թե Լյութերը կարող էր անպատասխան թողնել պապական հրովարտա կը: Ի պատասխան՝ նա գրում է «Հակաքրիստոսի հրովարտակի դեմ» ձեռնար կը, որտեղ մերկացնում էր պապին՝ որպես հակաքրիստոս, երդվյալ հերետիկոս և աստվածանարգ: Պապը հրամայեց այրել Լյութերի գրքերը, իսկ Լյութերը կրակին կրակով պատասխանեց: Նա հանդիսավոր և հրապարակավ այրեց պապական հրովարտակը՝ իրեն եկեղեցուց հեռացնելու վերաբերյալ, ինչպես նաև պապական հրամանագրերը: Հաջորդ օրը դասախոսական դահլիճում նա իր ուսանողներին նախազգուշացրեց հռոմեական հակաքրիստոսի առումով և նրանց ասաց, որ եկել է պապական գահն իր բոլոր ուսուցիչների և պղծությունների հետ միասին այրելու ժամանակը: Լյութերն իր հետևից այրեց բոլոր կամուրջները: Մինչև իր կյանքի վերջը նա Հռոմի պապին անվանում էր իսկական հակաքրիստոս: «Սա տանայական պապականությունը վերջին չարիքն է երկրի վրա, ամենավատն այն ամենից, ինչ կարող էին հորինել բոլոր դևերն իրենց ողջ իշխանությամբ: Թող Աստ ված օրհնի մեզ: Ամե՛ն»: Պապը պահանջեց, որ կայսր Կառլոս V-ը Վորմսի խորհդարանում դատապար տի Լյութերին: Խորհդարանում պապին ներկայացնում էին երկու ներկայացուցիչ, որոնցից Ալեանդերը նվիրված պապական էր և Լյութերի կատաղի թշնամին, ում նա անվանում էր շուն, անմիտ, թունավոր օձ, տհաս ևամենուր կոչ էր անում այրել նրա գրքերը: Նա հնարավոր արդար ու անարդար միջոցներով դրդում էր, որ կայս րը կատարի պապի կամքը: Այդ նա էր, որ հրապարակ նետեց հետևյալ հրեշավոր արտահայտությունը. «Եթե դուք՝ գերմանացիներդ, որ բոլորից քիչ եք վճարում պապական գանձարանին, հրաժարվեք ենթարկվել պապի իշխանությանը, մենք կհոգանք այն մասին, որ դուք կոտորեք միմյանց և խեղդվեք սեփական արյան մեջ»: Խորհդարանի առջև երեք ժամ տևած զրույցի ընթացքում նա համոզում էր, որ ոչ մի կարիք չկա այստեղ լսելու Լյութերին, հարկավոր է պարզապես կատարել պապական հրովարտակի պահանջը: Սակայն կայսրն իր ուղերձում կոչ արեց, որ Լյութերը ներկայանա Վորմսի խորհդարան: Լյութերն ընդունեց այդ կոչը՝ որպես Աստծո ձայն, և որոշեց գնալ, չնայած իր կյանքին սպառնացող վտանգին: Իր նա մակում նա գրում է. «Ինձանից դուք կարող եք սպասել ամեն ինչ, բացի վախից կամ հրաժարվելուց: Ես չեմ փախչի և, առավել ևս, չեմ հրաժարվի: Թող Տեր Հիսու սը զորացնի ինձ»: Վորմսի ճանապարհին Լյութերին ցնծությամբ դիմավորեցին, և նրա ուղևորությունը հաղթական էր: Ընկերները զգուշացրին նրան սպառնացող վտանգի մասին և խորհուրդ տվեցին չգնալ Վորմս, որպեսզի չարժանանա Հուսի ճակատագրին:Սակայն Լյութերը մխիթարեց նրանց. «Թեև Հուսն այրվեց, ճշմար տությունը չայրեցին, և Քրիստոսն առաջվա նման կենդանի է» (շարունակելի):
217
հուլիս
23 Աստված նրան խելահեղորեն համարձակ դարձրեց
Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա հա մար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու (Եսայիա 50.7)։
Մոտենալով Վորմսին՝ Լյութերը նամակ ուղարկեց Սպալատինին, որի մեջ գրել էր հետևյալ նշանավոր արտահայտությունը. «Ես ուղևորվում եմ Վորմս, թեև դևերն այնտեղ ավելի քիչ չեն, քան տանիքի սալիկները»: Մահից առաջ, հիշելով այն մա սին, թե ինչ զգացումներ է ունեցել այդ պահին, Լյութերն ասում է. «Ես անվախ էի և ոչնչից չէի սարսափում: Աստված կարող է մարդուն խելահեղորեն համարձակ դարձնել»: Ժամանելով Վորմս և դուրս գալով կառքից՝ Լյութերն ասաց. «Աստված ինձ հետ կլինի»: Հաջորդ օրը նա կանգնեց եկեղեցական և պետական իշխանու թյունների բարձրագույն ատյանների ներկայացուցիչների առջև: Կայսեր անունից նրան երկու հարց տվեցին. Ընդունո՞ւմ է նա, որ իրենց առջև, նստարաններին դրված գրքերը (մոտավորապես 25 գիրք ) իրենն են և պատրաստվո՞ւմ է արդ յոք հրաժարվել դրանցից: Լյութերն ապշած էր. խոսում էր հանդարտ և կարծես ընկճված էր: Նա ընդունեց, որ ինքն է գրքերի հեղինակը, սակայն ինչ վերաբերում է հրաժարվելուն, ժամանակ խնդրեց մտածելու համար: Պատճառը պատասխա նատվության խոր զգացումն էր, այլ ոչ թե անբավարար քաջությունը կամ համար ձակությունը: Հենց այդ նույն երեկոյան Լյութերը գրեց ընկերջը. «Ես չեմ հրաժարվի մեկ նշանագրից անգամ, և թող Քրիստոսն օգնի ինձ»: Մյուս օրը նա նորից կանգնեց խորհդարանի առաջ: Պատմաբանը գրում է. «Դա նրա կյանքի մեծագույն օրն էր: Նա երբեք ավելի հերոսական և վեհ տեսք չէր ու նեցել: Նա երբեք չէր ներկայացրել այն սկզբունքները, որոնք մեծ նշանակություն ունեին քրիստոնեական աշխարհի համար: Ասում են, որ երբ նա գնում էր ժողովքի առաջ, հին ռազմիկը, դիմելով Լյութերին, ասաց. «Եթե դու վստահ ես քո գործի արդարացիության մեջ, առա՛ջ գնա Աստծո անունով և պահպանի՛ր քաջությունդ: Աստված չի թողնի քեզ»: Խորհդարանում Լյութերին նույն հարցերը տվեցին: Վերջինս հիմնավորապես պարզաբանեց իր գրքերի բովանդակությունը և վերջում ասաց, որ եթե իր ընդդի մախոսները Սուրբ Գրքի հիման վրա ապացուցեն, որ ինքը մոլորվում է, կհրաժար վի իր գրքերից և առաջինը կրակի մեջ կնետի դրանք: «Ես պնդում եմ սա: Եվ այլ կերպ չեմ կարող վարվել: Թող Աստված օգնի ինձ»: Կայսրը կտրուկ ընդհատեց խորհդարանի նստաշրջանը: Տուն գալով՝ Լյութերը բարձրացրեց ձեռքերը ևուրախ բացականչեց. «Ես անցա այս փորձությունը»: Իսկ ավելի ուշ ասաց. «Եթե ես ունենայի հազար գլուխ, ապա կգերադասեի, որ մեկը մյուսի հետևից կտրեին դրանք, սակայն չէի հրաժարվի» (Ֆ. Շաֆֆ): Ահա նա` հավատարիմ, համարձակ և խիզախ անձնավորություն. Աստծո ճշմա րիտ ներկայացուցիչը: Հարկ է ավելի հաճախ խոսել Հիսուսի այդ անվախ զինվոր ների մասին, որոնց վրա Տերը մեծ առաքելություն է դրել լույսի ու խավարի միջև այս մեծ պայքարում:
218
Մեղքն ընդունելու քաջություն
հուլիս
24
Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ՝ ների՛ր Քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի» (Ա Մնա ցորդաց 21.8)։
Խիզախությունը մեր բնավորության այն գիծն է, որ պարգևել է Աստված արար չագործության ժամանակ: Յուրաքանչյուր մարդ ամենօրյա կյանքում, անկախ այն բանից՝ հավատում է Աստծուն թե ոչ, դրսևորում է այդ հատկությունը: Պատմու թյունը վկայում է, որ մարդիկ խիզախություն և համարձակություն են դրսևորել կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Ահա, օրինակ, ռուսական թագավոր Պետրոս I-ը իր սեփական հրամանագրում այսպիսի բանաձև էր ներառել. «Վերացնե՛լ հրամանը, որովհետև հիմարությունից է ծնվել»: Մեկնաբանելով այդ փաստը՝ գրող Դ. Գրանինը գրում է. «Որքան կառա վարողներ են պնդել իրենցը՝ մարդկանց գլխի մեջ մտցնելով այն միտքը, որ տի րակալները չեն կարող սխալվել»: Ինչ վերաբերում է «սխալվել» երևույթին, ապա բոլորն էլ փորձով համոզվել են, որ մարդիկ սխալվում են: Աստվածաշունչն ասում է. «Մենք բոլորս մեղք ենք գործում»: «Չկա արդար և ոչ մեկը»։ Իսկ ինչ վերաբե րում է սխալներն ու մեղքը ընդունելուն, ապա ոչ բոլորն են կարողանում դա անել. մարդիկ քաջություն չունեն ընդունելու իրենց սխալները: Իսկ ահա Պետրոս I-ը բա վականաչափ քաջություն ուներ, որ այդպես բացահայտ կերպով «հիմարություն» անվաներ իր հրամանը: Մեծ աստղագետ Ն. Կոպեռնիկոսը Աստծո ողորմածությամբ բացահայտեց հե լիոցենտրիկ համակարգը: Դա հեղափոխություն էր աստղագիտության մեջ: Ապ շեցուցիչն այն է, որ դա չի տեղավորվում մեր ամենօրյա փորձառության տրա մաբանության մեջ, որովհետև մեր աչքի առաջ արեգակը շարժվում է երկնային ոլորտում, իսկ երկիրը կանգնած է: Եվ պատահական չէ, որ մինչ Կոպեռնիկոսի հայտնագործությունը աստղագիտության մեջ իշխում էր Պտղոմեոսի գեոցենտ րիկ համակարգը: Եկեղեցին դեմ դուրս եկավ Կոպեռնիկոսի տեսությանը: Սակայն զարմանալին այն է, որ այդ համակարգին դեմ դուրս եկան այդ ժամանակվա նշա նավոր գիտնականները, նրանց թվում նաև Գալիլեյը: Կոպեռնիկոսի տեսության մասին նա գրել է. «Ես համոզված էի, որ նոր համակարգը բացարձակ անմտու թյուն է»: Սակայն ավելի ուշ նա ընդունեց այդ տեսությունը և նրա ջերմ կողմնա կիցն էր: Գալիլեյը խիզախորեն, բացահայտ ընդունեց իր սխալը: Փարիզի գիտությունների ակադեմիան ուտոպիա համարեց Ֆուլտոնի շոգենա վի հայտնագործությունը: Ֆուլտոնը դիմեց Նապոլեոնին հետևյալ առաջարկու թյամբ. «Գոլորշու օգնությամբ շարժման մեջ դրվող մարտական նավերով դուք կոչնչացնեք Անգլիան»: Նապոլեոնը վտարեց գյուտը հայտնաբերողին՝ խելագար անվանելով նրան: Ութ տարի հետո, գտնվելով անգլիացիների գերության մեջ, նա առագաստանավով ուղևորվում էր սուրբ Հեղինե կղզի` աքսորի: Եվ ահա ծովում մեծ արագությամբ նրանց կողքով սլացավ գոլորշիով աշխատող շոգենավը: Նա պոլեոնը, նայելով հեռացող շոգենավին, դառնորեն արտաբերեց. «Վտարելով Ֆուլ տոնին՝ ես կորցրի իմ գահը»: Նապոլեոնը բավականաչափ խիզախություն ուներ՝ իր սխալն ընդունելու հա մար, որն արժեցավ իր պարտությանը և կայսերական գահի կորստին: 219
հուլիս
25
«Քո ձեռքից է, եվամեն ինչ Քոնն է»
Որովհետև Դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որո վայնում։ Գոհանում եմ Քեզանից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, ևիմ անձը լավ է հասկացել (Սաղմոսներ 139.13-14)։
Աստծուն անկեղծ հավատացողների խիզախությունը տարբերվում է անհա վատների խիզախությունից: Ամենից առաջ՝ հանուն ինչի՞ և հանուն ո՞ւմ են քա ջություն դրսևորում թե՛ մեկը, թե՛ մյուսը: Աստծո զավակների խիզախությունը հպարտության, պատվասիրության կամ հավակնոտ նպատակների ցուցադրում չէ: Իրենց ողջ կյանքը և ողջ նպատակները նրանք ձգտում են համապատաս խանեցնել Աստծո կամքին, այսինքն՝ այն ամենն, ինչ անում են նրանք, անում են Աստծո անունով և հանուն Նրա փառքի: Նրանց խիզախությունը (քաջությունը, անվախությունը) սրբագործված է շնորհով, այդ պատճառով էլ տարբերվում է Տի րոջ հետ կապ չունեցող մարդկանց խիզախությունից: Որևէ գաղափարի (թեկուզ ազնիվ ու վեհ) համար մահացողի մահը և Քրիստոսի հավատի համար մահացողի մահը, գուցե, արտաքինից ոչնչով չտարբերվեն: Նրանք երկուսն էլ կարող են հե րոսաբար դիմանալ տառապանքներին, ցավին ու փորձություններին, սակայն այդ երկու դրսևորումների դրդապատճառներն անհամադրելի են: Առաջինի դեպքում նպատակները ժամանակավոր են, ունայն և կապ չունեն տիեզերքի գահի, նրա օրենքների և ոգու հետ: Իսկ երկրորդի դեպքում նպատակները հավերժական են ու սուրբ և լիակատար միաբանության մեջ են Աստծո` անսահման Երկնային Թա գավորության Կառավարողի հետ: Դրանից բացի, ինչը չափազանց կարևոր ճշմարտություն է, եթե անհավատներն ինչ-որ բարի և արժանավոր գործեր էլ կատարեն, դրանք, առանց Աստծո շնորհի մասնակցության, չեն կարող անարատ կամ սուրբ լինել: Քրիստոսի խոսքերը`«Ո րովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհաննես 15.5), աստվածային հայտնություն են, որի իմաստը մարդը մինչև վերջ երբեք չի կարող հասկանալ, քանի որ ինքը չգիտի, չի հասկանում և չի գիտակցում ո՛չ իր կախվածության աս տիճանը Արարչից, և ո՛չ էլ Աստծո հետ համագործակցության մեխանիզմը։ Աստ ծուց՝ մարդու կախվածության համեմատությունը բույսերի աշխարհի խաղողի որթի հետ, վկայում է տիեզերքում գոյություն ունեցող օրինաչափության մասին ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական առումով: Ինչպես ճյուղը չի կարող կեն դանի լինել և պտուղ բերել, առանց որթատունկի արմատի ու բնի հետ կապ ունե նալու, այնպես էլ մարդը չի կարող ապրել առանց կյանքի Աղբյուրի` Աստծո հետ կապի: Եվ դա անհասկանալի գաղտնիք է: Դա գաղտնիք է ոչ այն պատճառով, որ Աստված միտումնավոր այն ծածկում է մեզնից՝ մեզ անհայտ պատճառներով, այլ որովհետև այդպիսին է Աստծո գոյության իրականությունը և այն տիեզերքի կառուցվածքը, որի մի մասն էլ մենք ենք: Եվ հավատացյալ մարդը երբեք իր ըն դունակություններին չի վերագրի խիզախության, քաջության ու անվախության դրսևորումները, այլ Դավթի նման կասի. «Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առա տությունը գալիս է Քո ձեռքից, ևամեն ինչ Քոնն է» (Ա Մնացորդաց 29.16)։ Եվ ճիշտ էր Լյութերը, երբ ասում էր. «Աստված կարող է խելահեղորեն խիզախ դարձնել մարդուն»: 220
հուլիս
«Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»
26
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որով հետև Տեր Աստվածն է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը (Եսայիա 12.2)։
Մի անգամ, օրվա լարված աշխատանքից հետո, Հիսուսն աշակերտներին ասաց. «Գնանք լճի այն կողմը»: Բարձրանալով նավ՝ Տերը պառկեց նավախելին և քնեց: Շուտով սկսեց մթնել: Քամի էր փչում, որը վերածվեց ուժեղ փոթորկի: Լիճը եռացող կաթսա էր հիշեցնում: Ալիքները բարձրանում և ուժով հարվածում էին նավակին՝ սպառնալով ներս լցվել և ջրասույզ անել: Աշակերտները, երբեմնի փորձառու ձկնորսները, տեսնելով, որ նավը ջուր է լցվում, և որ իրենց՝ այն դա տարկելու բոլոր ջանքերն անօգուտ են, հասկացան, որ աղետն անխուսափելի է: Մի աննկարագրելի վախ պատեց նրանց… կործանումը մոտ էր: Նրանք փրկվելու ամեն հույս կորցրին և չգիտեին ինչ անել: Հանկարծ հիշեցին, որ նավակում իրենց հետ է Տերը: Եվ աշակերտները սկսեցին բղավել. «Ուսուցի՜չ, Ուսուցի՜չ, կործան վո՜ւմ ենք»: Մթության մեջ, դժվարությամբ հասնելով նավախելին, որտեղ քնած էր Նա, արթնացրին և բոլորը միասին, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին բղավել. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք, Տե՛ր, փրկի՜ր մեզ, կորչում ենք»։ Հի սուսն ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Եվ ապա, ոտքի կանգնելով և ձեռքը բարձրացնելով, խաղաղեցրեց քամուն, իսկ ծովին հրամայեց. «Խաղաղվի՜ր: Դադարի՜ր»: Կատաղի քամին խաղաղվեց, և մեծ լռություն տիրեց: Այդ ժամանակ Տերը դառնությամբ ասաց առաքյալներին. «Որ տե՞ղ է ձեր հավատքը»: Ահա այն իրավիճակը, որի մեջ հայտնվեցին Հիսուսի աշակերտները սաստիկ վախի պատճառով, և նրանց հավատքը կաթվածահար լինելու եզրին էր: Ինչո՞ւ վախեցան նրանք: Ինչո՞ւ սարսափն այնպես հիմնավորապես ջլատեց նրանց, որ վստահությամբ ասացին Տիրոջը. «Մենք կորչո՜ւմ ենք»: Չէ՞ որ Աստվածաշնչի էջե րում Աստված թե՛ առանձին մարդկանց և թե՛ ժողովրդին ասում է. «Մի՛ վախենա, որովհետև Ես քեզ հետ եմ», «Մի՛ վախեցեք և սարսափահար մի՛ եղեք», «Հաստա տուն ու քա՛ջ եղեք», «Մի՛ վախեցեք, համարձա՜կ եղեք»: Հասկանալի է, իհարկե, որ Տիրոջ այդ կոչերը, քաջալերանքներն ու հավաստիացումները պատահական չէին: Աստված գիտի, որ դևը մուտք ունի դեպի մեր բանականությունն ու միտ քը և ամեն ինչ կանի՝ մեզ խիզախությունից, քաջությունից ու համարձակությու նից զրկելու և մեր հոգում վախ ներարկելու համար: Իսկ նպատակն այն է, որ մեզ վախկոտ ու անընդունակ դարձնի` քրիստոնեական հաղթական կյանք վարելու համար, և որպեսզի չկարողանանք դիմադրություն ցույց տալ չարի ուժերի փոր ձություններին: Ինչո՞ւ Քրիստոսի աշակերտներից ոչ մեկը չասաց. «Ինչի՞ց եք վախենում: Ինչո՞ւ եք խուճապի մատնվում: Ոչ մեկը չի՜ կործանվի: Տերը մեզ հե՜տ է»: Որովհետև նրանք չգիտեին, թե Ո՜վ է Նա: Դրա համար էլ զարմացան. «Ի՞նչ տեսակ մարդ է սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում Նրան»։ Նրանց համար Նա («Սա») «Ուսուցիչ» էր, «Խրատատու» կամ պարզապես «Տեր» (հենց այդպես էին դիմում Նրան), այլ ոչ Տեր Աստված, Արարիչ: Նրանց հավատքը դեռևս չէր աճել այն մա կարդակի, որ Նրա մեջ տեսնեին Աստծուն: 221
հուլիս
27
«Կստորագրեմ արյունովս»
Բայց ամեն օր սպանվում ենք Քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համար վում (Սաղմոսներ 4.22)։
Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է. «Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»: Եվ Աստծո ճշմարիտ զա վակների կյանքը հաստատում է այդ ճշմարտությունը. «Բոլոր դարերում նրանք. մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանք ների ու բանտի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվե լով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ… մոլորվեցին անապատներում, լեռներում, քա րայրներում ևերկրի խորշերում» (Եբրայեցիներին 11.36-38)։ Անհնար է առանց ցնցվելու կարդալ այն մահապատիժների ու գազանաբա րո տանջանքների մասին, որոնց ենթարկվում էին քրիստոնյաները հռոմեական դահիճների կողմից, հալածանքների առաջին երեք դարերի ընթացքում: Սակայն կտտանքների ու մահվան այդ սատանայական մեքենան իր ընթացքի մեջ մտավ հավատաքննության ժամանակաշրջանում, երբ տանջողների դաժանությունն ու արյան ծարավը ոչ մի տեսակի սահմաններ չուներ՝ հորինելու ծաղրի դժոխային եղանակներ, որոնցով մահապատժի էին ենթարկում իրենց զոհերին: Սակայն, չնայած այդ ամեն տեսակի սարսափներին, նրանք խիզախորեն դավանում էին Հիսուսի հանդեպ հավատքը, անվախ քայլում դեպի խարույկը ևառանց տրտուն ջի դիմանում ցանկացած տանջանքի: Երբ Յան Հուսին շղթաներով կապեցին սյունին, Բավարիայի դուքսը նրան առաջարկեց հրաժարվել իր ուսմունքից: «Ո՛չ, - պատասխանեց Հուսը, - ես երբեք կեղծ ուսմունք չեմ քարոզել ևայն, ինչ ասել եմ իմ շուրթերով, կստորագրեմ արյու նովս»: Խարույկը բորբոքեցին: Բոցը կլանեց նահատակին: Հուսն այնքան բարձր և առույգ էր երգում օրհներգը, որ ձայնն ավելի բարձր էր հնչում ամբոխի աղմու կից և խարույկի փայտերի ճարճատյունից: Մահապատժի ճանապարհին Հերոնիմուս Պրագացին մի քանի օրհներգեր երգեց: Երբ դահիճը ցանկանում էր հետևից վառել կրակը, Հերոնիմուսը դիմեց նրան. «Կանգնի՛ր իմ առջև և վառի՛ր կրակը, որպեսզի ես կարողանամ տեսնել: Եթե ես վախենայի դրանից, հիմա այստեղ չէի լինի»: Անգլիայի թագուհի Մարիա Արյունարբուի կառավարման ժամանակ երկու եպիսկոպոսներ` Ն. Ռիդլին և Խ. Լաթիմերը, իրենց բողոքական հայացքների պատճառով դատապարտվեցին խարույկի վրա այրվելու: Երբ խարույկը բորբո քեցին, Լաթիմերն ասաց Ռիդլիին. «Քաջացի՜ր, Ռիդլի: Այսօր Աստծո շնորհով խա րույկը կվառի Անգլիայի լույսը, որը, ես հավատում եմ՝ երբեք այլևս չի մարելու»: Պատմաբան Օ. Չեդվիկը գրում է. «1555 թվականի փետրվարի 4-ին վառեցին առաջին բողոքականին` Դ. Ռոջերսին: Հաջորդ երեքուկես տարիներին վառվեց համարյա 3000 մարդ`բարձր և ցածր դասակարգերից: Նրանց մեղադրում էին բո ղոքական հերձվածողներ լինելու մեջ»: Ահա թե ինչպիսի՜ զոհաբերության գնացին Քրիստոսի հետևորդներն այդքան կարճ ժամանակահատվածում: 222
Ավելի՜ շատ այդպիսի մարդիկ
հուլիս
28
Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կա նարգեն նրան։ Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի (Առակներ 24.24-25)։
Դ. Տ. Տրոշչինսկին ռուս նշանավոր պետական գործիչ էր, գեներալ-դատախազ, սենատոր: Մի անգամ, գալով սենատ, նա տեսավ, որ կայսր Պավելը հրաման է ստորագրել ինչ-որ նոր, առանձնահատուկ ծանր հարկի մասին: Հստակ պատկե րացնելով, թե այդ պատճառով ինչ տրտունջ պետք է առաջանա իր սիրելի միա պետի դեմ, նա չկարողացավ զսպել զգացմունքների պոռթկումը, պատռեց թա գավորական հրամանը և գնաց տուն: Ապա հրամայեց կառքի մեջ դնել իր բոլոր թանկարժեք զարդերը, հագավ իր ճանապարհային վերարկուն և սկսեց սպասել Սիբիր ուղևորվելու հրամանին: Սակայն հետևանքը բոլորովին էլ այդ հրամանը չե ղավ, դրա փոխարեն հայտնվեց թագավորական պալատի բանբերը և տիրակալի մոտ կանչեց Տրոշչինսկուն: Նման հրավերը, վերոհիշյալ արարքից հետո, ոչ մի լավ բան չէր կանխագուշակում, սակայն ինչ կարող ես անել, հարկավոր էր ներկայա նալ ահեղ թագավորին: Տրոշչինսկին թեև գունատ, սակայն հաստատուն քայլերով համարձակ մտավ արքայի առանձնասենյակը: — Դու այդ ի՞նչ ես արել, - սպառնալից բղավեց տիրակալը, - այդ ի՞նչ ես արել: Տրոշչինսկին ծնկի եկավ և համառոտ բացատրեց իր արարքի դրդապատճառը: Տիրակալը հանգստացավ, նրան հրամայեց ոտքի կանգնել և գրկելով, արցունքն աչքերին ասաց. «Երանի՜ Աստված ինձ ավելի շատ տար այնպիսի մարդիկ, ինչպի սին դու ես» (Ի. Սուդնիկովա): Ագրիպաս թագավորի առաջ իր պաշտպանական ճառում Պողոս առաքյալն այսպես բնորոշեց իր նախկին կենսաձևը. «Ես՝ որպես փարիսեցի, ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն» (Գործք 26.5)։ Երբ Քրիստոսը նրան բացեց աստվածային արդարության իսկական էությունը, Պողոսն ավելի մեծ նա խանձախնդրությամբ, նորոգված, մաքուր, ոչ փարիսեցիական, որին չէր բավա կանացնում ճշմարիտ գիտությունը, սկսեց ծառայել Աստծուն և մարդկանց: Նա այն կարծիքին էր, որ ճշմարիտ քրիստոնյային վայել չէ ապրել երկակի չափանիշ ներով. երկնաբնակներն այդպես չեն ապրում, որովհետև դա կործանարար է և մեղք է համարվում: Երբ Պողոսը տեսավ, որ նման երևույթ է դրսևորվում Քրիստո սին ծառայողների միջավայրում, համարձակ և վճռական հանդիմանեց այդպիսի վարմունքն ու արարքները: «Բայց երբ Պետրոսն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մե ղադրելի էր… Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Պետրոսին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթա նոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն» (Գաղատացիներին 2.11-14)։ Երանի՜ Աստված եկեղեցուն ավելի շատ տա այնպիսի մարդիկ, ինչպիսին Պո ղոսն էր:
223
հուլիս
29
«Անասունի պես եղա Քո առաջ»
Ես մեղքս հայտնեցի Քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցու թյունս խոստովանեմ Տիրոջը». և Դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը (Սաղ մոսներ 32.5)։
Համարձակությունը բնավորության այն հատկությունն է, առանց որի դրսևոր ման անհնար է (կամ դժվար) հասնել դրված նպատակներին ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում: Ինչ-որ մեկը կարող է այնքան համարձակու թյուն չունենա, որ առանց մտածելու նետվի այրվող տան մեջ, որպեսզի փրկի այն տեղ գտնվող երեխաներին կամ անկողնուն գամված հիվանդին: Ամեն մեկը չէ, որ առանց աչքը թարթելու կնետվի ջուրը` օգնելու խեղդվող մարդուն: Պատերազմի ժամանակ միայն քաջ մարդը կամավոր հետախուզության կգնա այնտեղ, որտեղ հակառակորդի ուժերն են տեղաբաշխված: Նա լավ գիտի, որ իրեն ենթարկում է գերի ընկնելու և գնդակահարվելու վտանգին: Նոր մայրցամաքներ, անհայտ կղզիներ, անհայտ ստորերկրյա անձավներ և լճեր հայտնաբերելու համար մարդկությունը պարտական է միայն այն մարդկանց, ով քեր հետազոտողի ցնցող խիզախություն և անկրկնելի քաջություն են դրսևորել: Վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ նրանք ուղևորվել են Հյուսիսային բևեռ և Անտարկտիդա, Ամազոնի թավուտները և Աֆրիկայի ջունգլիները, իջել են ծովերի, օվկիանոսների հատակը և բարձրացել անմատչելի լեռների գագաթները: Ինչ-որ մեկը վախենում է վիրաբույժի վիրադանակի տակ ընկնել, թեև գիտի, որ եթե դա չանի, կզրկվի կյանքից: Իսկ որքան պատանիներ կան, որ չեն հա մարձակվում մոտենալ աղջկան ու ծանոթանալ՝ կորցնելով սիրելի էակի հետ եր ջանիկ կյանք կառուցելու հնարավորությունը: Արդյո՞ք ամեն քրիստոնյա կարող է համարձակ ու անկեղծ ընդունել, որ իր արարքն անարժան է, և պատրաստ է ներողություն խնդրել տուժող կողմից: Արդյո՞ք ամեն մեկը կարող է մերձավորին ասել նրա սխալների մասին՝ լավ իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, դա կփչացնի հարաբերությունները, որ դա նրբանկատ ու ոչ հաճելի գործ է և, այ նուամեմնայնիվ, անի դա՝ չվախենալով իր հեղինակության համար անցանկալի հետևանքներից: Արդյո՞ք ամեն մեկը կարող է բավականաչափ քաջություն ունե նալ, որ անկեղծորեն և ոչինչ թաքցնելով դատափետի ու մեղադրի իրեն, պատմի երկնավոր Հորը իր բոլոր մեղքերի մասին, որքան էլ որ դրանք ծանր, զզվելի ու նողկալի լինեն: Եվ վերջապես` կապաշխարի՞ արդյոք: Հիշենք, թե ինչպես է սաղմոսերգուն Աստծո առաջ անկեղծորեն և համարձակ խոստովանում իր մեղքը՝ անգրագետ կամ անասուն անվանելով իրեն։ Իսկ նրա մեղքը հետևյալն էր. «Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտ ների խաղաղությունը տեսնելով»: Ընդամենը՝ «նախանձեցի… »: Ահա այսպիսի, մեր կարծիքով, աննշա՜ն մեղք: Իսկ որքա՜ն ինքնամոռաց էր ապաշխարում Ասա փը. «Անասունի պես եղա Քո առաջ» (Սաղմոսներ 73.3, 22)։
224
Ապագան համարձակների՛նն է
հուլիս
30
Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի (Եբրայե ցիներին 10.35)։
Հայտնության եզրափակիչ տեսարաններում երևում է, թե ինչով կավարտվի մեղքի տիրապետությունը երկրում, և ինչպիսին կլինի նրանց ճակատագիրը, ով քեր ըմբոստացել են տիեզերքում Աստծո կառավարման դեմ. մեղքը և մեղավորնե րը մեկընդմիշտ կոչնչանան: Ծանր է, իհարկե, գիտակցել այն փաստը, որ պետք է զոհվեն միլիարդավոր հրեշտակներ և մարդիկ, սակայն ուրիշ ի՞նչ վախճան պետք է ունենան չարը և չարի կրողները: Ապստամբներն իրենք են մեղավոր իրենց մահ վան համար: Նրանք հաճույքով են ապրում մեղքի մեջ. նրանք անտարբեր են այն բանի հանդեպ, թե ինչ է արել Տերն իրենց համար, որպեսզի ազատագրի մեղքից ու մահից: Նրանք չցանկացան խորությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում երկ րի վրա: Նրանք չեն փափագում ճանաչել իրենց Արարչին. ինչպիսի՞ն է Նա, ինչո՞վ է ապրում: Ի՞նչ դիտավորություն ունի Նա մարդկանց վերաբերյալ: Անաստված կյանքը նրանց համար միանգամայն բնականոն է: Եվ ահա Հովհաննեսը տեսնում է Նոր Երկինքն ու Նոր Երկիրը: Վերջապես, Աստ ված հայտնապես կբնակվի փրկագնվածների հետ: Արցունքները, մահն ու ողբը, հառաչանքներն ու հիվանդություններն Աստծուց հեռանալու ու շեղվելու արդյունք են: Այդ բոլորը առանց Արարչի ապրելու հետևանք է, և նրանք տեղ չունեն Նոր Երկրում: Մնում է պարզաբանել. իսկ որտե՞ղ են մեղավորները: Եվ Տեր Աստվածը պա տասխանեց Հովհաննեսի այդ հարցին. նրանց բաժինը մահն է կրակի լճում: Տերը բնորոշեց այն մարդկանց, ովքեր այդպիսի ողբալի բաժին են ունենալու: Եվ դրանց մեջ առաջին տեղում են «δειλός» (դեյլս)՝ երկչոտ, վախկոտ, վախվորած մարդիկ (տե՛ս Հայտնություն 21.8): Ենթադրվում է՝ պատահական չէ, որ այդպիսի խղճալի ապագա ընտրած մարդկանց ցուցակը գլխավորում են վախկոտները: Լույսի և արդարության թագավորությունում տեղ չկա այդպիսի մարդկանց համար, որով հետև այդպիսի «տարօրինակ հասարակության» մեջ ապրելն անհաճո կլինի նրանց համար: Ճշմարիտ քրիստոնյային խորթ է վախկոտությունը: Իրենց ողջ էությամբ նրանք արձագանքել են Քրիստոսի կոչին՝ «Ինձ մո՛տ եկեք», և հետևել Նրան: Նրանք չեն սարսափել ո՛չ սպառնալիքներից, ո՛չ ծաղրանքներից, ո՛չ էլ այս աշխարհի մարդ կանց կողմից սպառնացող մահից: Նրանք հիշում են իրենց Փրկագնողի խոսքե րը. «Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես» (Հայտնություն 2.10)։ Նրանք ստացել են Քրիստոսի թանկարժեք պարգևը. Նրա սերը: Նրանց անհագուրդ ծարավը Քրիստոսի համար և Քրիստոսի հետ ապրելն է՝ ինչպես այս անցողիկ աշխարհում, այնպես էլ գալիք հավերժության մեջ: Ողջ հավերժության ընթացքում Տերը կհագեցնի այդ ծարավը: Զարմանալի է Քրիստոսի սերը. այնտեղ վախ չկա: «Կատարյալ սերը հեռացնում է վախը… Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ» (Ա Հովհաննես 4.18)։ Ապագան համարձակների՜ն է պատկանում:
225
հուլիս
31
Խորհրդավոր վախ
Եվ Նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտին քը դարձավ արյան կաթիլների պես և թափվեց գետնին (Ղուկաս 22.44)։
Չորս ավետարանիչներից ևոչ մեկը ոչ մի տեղ չի նշում, որ երբևէ, որևէ պատ ճառով վախը կարող էր պարուրել Հիսուսին: Միակ տեղը, որտեղ խոսվում է Տիրոջ վախի մասին, Գեթսեմանի այգում Նրա հոգեվարքի անհավատալի ճակատագրա կան պահն է: Հենց այնտեղ Փրկիչը «սկսեց տագնապել ու տխրել»։ Հենց այդ ժա մանակ էր, որ Տերն ասաց առաքյալներին. «Հոգիս մահու չափ տրտմած է»: Եվ հենց այնտեղ էր, որ Քրիստոսը՝ խորհրդավոր գավաթը ձեռքին, աղոթում էր Աստ ծուն. «Աբբա՛, Հա՛յր… այս բաժակն Ինձանից հեռացրու»: Հիսուսի հոգեկան տառապանքները փոխանցելու համար Ավետարանի հեղի նակները բնագրում օգտագործել են հունարեն չորս բառեր. «λυπέω» (լուպիո), «άδημονέω» (ադեմոնո), «περίλυπος» (պեռլուպոս), «έκθαμβέομαι» (էկտամբո մայ), որոնք սինոդալ թարգմանության մեջ այսպես են փոխանցվում. Նա «սկսեց տագնապել ու տխրել» (Մատթ. 26.37), «Հոգիս մահու չափ տրտմած է» (Մատթ. 26.38, Մարկոս 14.34), Նա «սկսեց տագնապել ու տխրել» (Մարկոս 14.33)։ Եթե «έκθαμβέομαι» բառն ունի «տագնապել» բառի իմաստներից մեկը, ապա ինչպի սի՞ տագնապ նկատի ունի Ավետարանը: Խուճապայի՞ն: Բնազդայի՞ն: Իհարկե՝ ո՛չ: Այդպիսի վախն անծանոթ էր, խորթ էր Հիսուսին: Այդ դեպքում ինչպիսի՞ն էր այն: «Դարերի փափագը» գրքում տրվում է այդ՝ բավականին նրբանկատ հարցի պատասխանը: «Երբ Քրիստոսը մտածում էր գալիք պայքարի մասին, սիրտը վախով էր լցվում: Նրան վախեցնում էր Աստծուց բաժանվելու միտքը: Սատանան Նրան ներշնչում էր, որ եթե Ինքը դառնա մեղավոր աշխարհի երաշխավորը, այդ բաժանությունը հավերժական կլինի: Նա կհամալրի սատանայի թագավորությունը, ևերբեք իրա կանություն չի դառնա Նրա միաբանությունն Աստծո հետ» (էջ 687-ռուս.): «Սա կայն Աստված տառապում էր Իր Որդու հետ միասին: Հրեշտակները տեսնում էին Փրկչի տառապանքները: Նրանք տեսնում էին, որ իրենց Տերը շրջապատված է սատանայական ուժերի լեգեոններով, ևոր Նա համակված է խորհրդավոր, տագ նապախռով վախով» (էջ 693-ռուս): «Երբ Քրիստոսը զգաց, որ Իր միաբանությու նը Հոր հետ կտրվել է, սկսեց վախենալ, որ Իր մարդկային բնույթը չի դիմանա խավարի ուժերի դեմ սպասվելիք պայքարին» (էջ 686-ռուս.): Ահա թե ինչպիսի՜ վախ էր ապրում Քրիստոսը: Սո՜ւրբ վախ: Ահա թե ինչու էր Նա անհանգստանում, տագնապում և տխրում: Այդպիսի աննախադեպ տխրու թյունը ևայդպիսի երևակայությունից դուրս «խորհրդավոր վախը» մղում էին, որ Հորը դիմի օգնության համար: Այդ հառաչանքները համակված էին Հոր հանդեպ խորագույն խոնարհությամբ և բացարձակ կախվածությամբ, և Նա ամբողջովին ու լիովին Նրա ձեռքը հանձնեց Իրեն: Հենց սա էր Նրա հաղթանակի գաղտնիքը չարի ու խավարի ուժերի հանդեպ:
226
ՕԳՈՍՏՈՍ
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են Նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է Նա (Բ Օրենք 32.4)։
օգոստոս
1
Քո Աստվածը հավատարիմ Աստված է
Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի, կամ կխոսի և չի՞ կատարի (Թվեր 23.19)։
Հավատարմությունն ու հարատևությունը, անփոփոխությունը խոսքերի ու գործերի, գործողությունների ու հարաբերությունների մեջ խոսում է նվիրվածու թյան մասին: Լինել հավատարիմ՝ նշանակում է հարատևել հայացքների ու զգաց մունքների, սովորությունների ու հարաբերությունների մեջ: Դա նշանակում է լինել անփոփոխ ու նվիրված, չխախտել տրված խոսքն ու խոստումները, լինել ճիշտ, ճշգրիտ և անսխալ: Հավատարմությունը սերը կազմող այն սահմաններից, կող մերից կամ հատկություններից մեկն է, որոնց սահմանումն աննկարագրելի է, իսկ ծավալն` անսպառ: Այդպիսին է Աստծո սերը, ևայդպես է այն դրսևորում իրեն: Աստվածաշունչը հայտնում է, որ Աստված, Ով սեր է, հավատարմություն, այ սինքն՝ հարատևություն ևանփոփոխություն է դրսևորում Իր ստեղծած արարած ների հետ հարաբերություններում, Իր հռչակած օրենքներում, Իր խոստումներում ու գործերում, ինչպես նաև զգացմունքներում: Նա անձնվիրաբար ծառայում է Իր ստեղծած արարածներին: Եվ այդ նույնն էլ ակնկալում է Իր Երկնային Թագավո րության բանական էակներից, որ արարվել են Իր կողմից: Այդ հատկության` հա վատարմության վրա կառուցվում են սուրբ հարաբերություններ ինչպես Աստծո և Իր ստեղծած արարածների, այնպես էլ հենց արարածների միջև։ Եվ դժվար է ան գամ պատկերացնել, թե ինչի են վերածվում մարդկանց միջև հարաբերություննե րը, եթե այնտեղ չկա հարատևություն և նվիրվածություն: Կյանքը գործնականում անհնար է դառնում, որովհետև այն դժոխքի է վերածվում: Երբ բացակայում է հա վատարմությունը, փոխհարաբերություններում այնպիսի հրեշավոր երևույթներ են ծնվում, ինչպիսիք են կեղծիքն ու դավաճանությունը, խաբեությունն ու նենգու թյունը, նենգադավությունն ու խորամանկությունը: Այսպիսով, մարդն ապական վում է, նրա մեջ անհետանում են Աստծո պատկերն ու նմանությունը, և նա ինքը դիվային բնույթ է ձեռք բերում: Եվ մենք այստեղ՝ երկրի վրա, մինչև կոկորդներս խրվել ենք կեղծիքի, խաբեության ու դավաճանության մեջ, դրանց անվերջանալի տեսակների ու ձևափոխությունների մեջ, որոնք կատարելագործվում ու հղկվում են յուրաքանչյուր օրվա հետ: Մենք այնպես ենք ընտելացել այդ գարշահոտ մթնո լորտին, որ մեզ թվում է, թե դա միանգամայն բնականոն կյանք է: Աստվածաշնչում Աստծո մասին ասվում է. «Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում» (Բ Օրենք 7.9)։ «Աստծո գործը կատարյալ է (այլ թարգմ. հուսալի ժայռ), քանզի ար դար են Նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է Նա» (Բ Օրենք 32.4)։ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայեցիներին 13.8)։ «Որովհետև Ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները» (Մաղաքիա 3.6)։
228
օգոստոս
Նրա առանձնահատուկ սեփականությունը
2
Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես Քո Տեր Աստծո համար. Քո Տեր Աստվածը երկ րի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես Իր սե փական ժողովուրդը (Բ Թվեր 7.6)։
Մեր նախածնողները Եդեմում հավատարիմ չեղան իրենց Արարչին, դավա ճանեցին Նրան և խախտեցին հավերժական կյանքի պայմանները, Աստծո հետ սուրբ հարաբերությունների պայմանները: Արդյունքում և՛ իրենք, և՛ ողջ երկիրը զրկվեց Աստծո օրհնությունների մի մասից, ինչն իրականում անեծք է համար վում: Թե ինչի էր վերածվել մինչջրհեղեղյան քաղաքակրթությունը, մեզ շատ քիչ բան է հայտնի․ ընդամենը մի քանի համառոտ դիտողություններ Աստվածաշնչում, որ կարելի է մատների վրա հաշվել: Ահա ամբողջ տեղեկությունը կայծակնային և լիակատար բարոյական ապականության մասին: Արարիչը հարկադրված էր Իր գերագույն իրավունքների ուժով մարդկանց զրկել կյանքի պարգևից: Այն մարդ կանց, ովքեր չէին ցանկանում ապրել այն սկզբունքների համաձայն, որոնց վրա հիմնվում է կյանքը: Ջրհեղեղն արեց իր գործը` անհետացավ մինչջրհեղեղյան հսկաների (և՛ կյանքի տևողությամբ, և՛ հասակով) խռովարար և ապականված հասարակությունը: Ջրհեղեղից հետո Աստված ամեն ինչ նորից սկսեց: Այժմ Նա մարդկության փրկության Իր ծրագիրն ուներ Արուսյակի կազմակերպած այդ տիեզերական ար շավանքում, որն ուղղված էր Իր կառավարման դեմ: Պարզվեց, որ երկիրը «բա րենպաստ հող» է՝ իր խելագար գաղափարները կյանքի կոչելու համար, և մար դիկ, բարեհաճորեն ականջալուր լինելով նրա ներշնչանքներին, սկսեցին ապրել այն այլասերված օրենքներով, որի արդյունքում կտրվեց այդպիսի կյանքի թելը: Ընդհանուր առմամբ, դևը որոշակի հաջողության հասավ, և դա թևավորեց նրան: Տերը որոշեց հետջրհեղեղյան բնակիչներին վկայել Իր մասին ընտրյալ մարդկանց միջոցով, որոնցից էլ հետագայում մի ամբողջ ժողովուրդ առաջացավ: Նա անմիջա կանորեն և մշտապես շփվում էր այդ ընտրյալ ժողովրդի հետ, նրանց պատվիրում Իր օրենքները՝ հուսալով, որ ժողովուրդը կապրի դրանցով և օրինակ կլինի ողջ մարդկության համար: Այսպիսով, այդ ուղին արգելք կհանդիսանար մեղքի հապ ճեպ զարգացման և մարդկանց նոր սերնդի կրկնակի, լայնածավալ ապականման դեմ: Մեր Տերը ցանկանում էր, որ ընտրյալ ժողովուրդը, որի անունը Իսրայել էր, հավատարիմ լինի Իրեն, նվիրված ծառայի մեղավոր մարդկության փրկագնման մեծ ևեզակի ծրագրին, որը մի օր պետք է կյանքի կոչվի հենց Իր կողմից, երբ գա մեր մոլորակը: Այդ ժողովուրդը, ըստ Արարչի դիտավորության, պետք է առանձնա հատուկ ժողովուրդ լիներ` Աստծո ներկայացուցիչը երկրի վրա, արդար կյանքի` միակ հնարավոր ևարժանավոր կյանքի չափանիշը: Որքա՜ն էր փափագում Տերը, որ երկրի վրա Իրեն նվիրված ժողովուրդ լինի՝ Իր լույսը՝ մեղքի խավարում, հավա տարիմ՝ բոլոր առումներով: «Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ Ես եմ Աստված» (Եսայի 43.12)։
229
օգոստոս
3
Աբրահամը` Իմ սիրելին
Ահա Իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես (Ծննդոց 17.4)։
Իր դիտավորությունն իրականացնելու համար Տերը կանչեց Աբրահամին, ով պետք է դառնար ընտրյալ և առանձնահատուկ, Աստծո անունը կրող ժողովրդի նախահայրը: Ավելի ուշ Աստված Աբրահամին անվանեց «Իմ սիրելին» (Եսայի 41.8): Պողոս առաքյալը, խոսելով Աբրահամի առաքելության մասին, նրան ան վանում է «հավատացյալ» (Գաղատացիս 3.7): Աբրահամի վերաբերյալ երկու բնորոշումներն էլ բարձր են, նմանը չունեցող և բացառիկ: Աստվածաշնչի hին կտակարանյան գրքերում Տերը ոչ մեկին այլևս չի անվանում «Իմ սիրելին» (այլ թարգմանություններում` «Իմ ընկերը»-ծանոթ. թարգմանչի): Ճշմարիտ ընկերնե րի միջև գաղտնիքներ չկան, ինչը անկեղծ, խոր և հրաշալի փոխհարաբերություն ների նշան է, ևինչն էլ հատկապես ընդգծում է Տերն՝ Աբրահամին ասելով. «Մի՞թե Ես Աբրահամից կծածկեմ՝ ինչ որ անելու եմ»։ Քրիստոսն էլ նույնն ասաց առաքյալ ներին. «Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ Իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի»։ Իսկ ինչո՞ւ Աստված այդպիսի բարձր, պատվավոր կոչման արժա նացրեց նրան՝ անվանելով «Իմ սիրելին»: Ամենից առաջ այն պատճառով, որ Աբրահամը հավատաց Աստծուն, երբ Նա հայտնվեց իրեն և հայտնեց Իր ծրագիրը՝ մարդկությանը փրկելու իր առաքելու թյան վերաբերյալ: Տերը որոշեց նրանից մեծաքանակ ժողովուրդ հանել, ժողո վուրդ, որ պետք է կյանքի աստվածային օրենքների լույսի կրողը լինի: Եվ երբ Արարիչն Աբրահամին առաջարկեց, որ դուրս գա քաղդեական Ուր քաղաքից՝ թողնելով հարազատ տունը, նա անխոս կատարեց Նրա հրամանը։ Այնուհետև ուխտ կապեց Աստծո հետ` «կյանքի և խաղաղության ուխտ»: Եվ սկզբունքորեն հետևեց այդ ուխտին ու չխախտեց այն՝ մնալով խոստմանը հավատարիմ: Ճիշտ է, նա մի շարք վրիպումներ ունեցավ, սակայն ճշմարտությունն այն է, որ նա շատ մեծ գին վճարեց իր սխալների համար: Եթե Աբրահամը մեկ կամ երկու անգամ չնահանջեր, ապա չէր լինի նաև այն փորձությունը, որ կրեց: Տերը նրան հավատի աներևակայելի փորձության չէր ենթարկի, չէր պահանջի, որ նա ողջակեզ անի իր միակ ու սիրելի որդուն, խոստման զավակին` Իսահակին: Աբրահամն այդ ժամանակ աննախադեպ հավատ և հավատարմություն դրսևո րեց Իր Տիրոջ հանդեպ: Եվ միայն այդպիսի հավատարմության և այդպիսի հնա զանդության շնորհիվ, ապրելով այդ բացառիկ, հրե փորձությունը, նա կարողա ցավ դառնալ արժանի հայր՝ բոլոր հավատացյալների համար, և օրինակ՝ գալիք բոլոր սերունդների համար: Ահա թե ինչո՜ւ է առաքյալն Աբրահամին անվանում «հավատարիմ Աբրահամ»: Ահա թե ինչու է առաքյալը կոչ անում մեզ. «Ուրեմն իմացե՛ք, որ նրանք, ովքեր հա վատից են, նրանք են Աբրահամի որդիները» (Գաղատացիներին 3.7)։
230
օգոստոս
Տուժեց Աստծուն հավատարիմ լինելու համար
4
«Հովսեփը… Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին, ատեցին նրան։ Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը, Հակոբի Հզորի ձեռքով. այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը» (Ծննդոց 49.22-24):
Հովսեփը Աբրահամի ծոռն էր: Նա Հակոբի սիրելի որդին էր: Հայրը չէր թաքց նում որդու հանդեպ սերը. ընդհակառակը, անզգուշաբար, թե անբավարար խելա մտության պատճառով ցուցադրում էր այն: Մի անգամ, օրինակ, նա բազմագույն հագուստ գնեց Հովսեփի համար, ևայդ հագուստը նրան առանձնացնում էր մյուս եղբայրներից: Դա անբավականություն, նախանձ ևատելություն առաջացրեց եղ բայրների մեջ: Իսկ եղբայրները ոչ ավել, ոչ պակաս տասնմեկն էին: Իսկապես, նրանց մեջ Հովսեփն աչքի էր ընկնում իր պարկեշտությամբ, աստվածավախու թյամբ և ազնվությամբ: Եղբայրների անվայել արարքներն անհանգստություն ու ցավ էին պատճառում նրա հոգուն: Երբեմն նա իր ապրումներով անկեղծորեն կիս վում էր հոր հետ՝ մտածելով, որ նա բարերար ազդեցություն կունենա եղբայրների վրա, և դա նրանց բարօրությանը կծառայի: Հովսեփի հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը խորացավ, երբ նա սկսեց եղբայրներին պատմել իր տեսած ան սովոր երազները: Մի անգամ Հակոբը խնդրեց Հովսեփին, որ այցելի եղբայրներին: Վերջիններս այդ ժամանակ իրենց հոտն էին արածեցնում բնակավայրից հեռու մի վայրում: Դեռևս հեռվից, երբ եղբայրները Հովսեփին տեսան իր չարաբաստիկ գունավոր հագուստով, չարությամբ ու բարկությամբ լցվեցին և որոշեցին սպանել նրան: Բայց հետո փոխեցին մտքները ու նրան վաճառեցին իրենց մոտով անցնող ու Եգիպտոս ուղևորվող առևտրականներին: Եգիպտոսում Հովսեփին գնեց փարա վոնի թիկնապահների կառավարիչը՝ Պետափրեսը: Անհնար էր չնկատել գնված երիտասարդի աշխատասիրությունն ու ճշտապահությունը, ինչպես նաև ազնվու թյունը: Եվ ամենից հետաքրքիրն այն էր, որ «Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ է» (Ծննդոց 39.3): Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Պետափրեսը Հովսեփին նշանակեց իր տան ևողջ տնտեսության ղեկավարի պաշտոնում: Սակայն այստեղ Հովսեփին լուրջ փորձություն էր սպասում: Պետափրեսի կինը վավաշոտ ցանկու թյամբ բորբոքվեց նրա հանդեպ և փորձեց գաղտնի կենակցության դրդել նրան: Սակայն Հովսեփը՝ սարսափահար, այսպիսի պատասխան տվեց իր գայթակղի չին.«Ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։ Այդ ժամանակ, տեսնելով նրա վճռականությունը, կինը փորձեց ուժով հարկադ րել այդ աղաղակող անօրենությանը: Հովսեփը ստիպված էր փախչելով փրկվել այդ մեղքից: Կատաղությունից մթագնած տիրուհին նրան զրպարտեց տիրոջ առաջ՝ մեղադրելով, որ այդ անարգ «հրեա ստրուկը» փորձել է բռնաբարել իրեն: Արդյունքում ազնիվ ու անմեղ երիտասարդը բանտ ընկավ. այսպե՜ս վարձահա տույց եղավ Հովսեփը Աստծո սկզբունքներին հավատարիմ լինելու համար: Տեսնելով տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունները՝ հրեշտակները ցնծում էին: Աստված փառավորվել էր. Հովսեփը տառապեց Աստծուն հավատարի՛մ լինե լու համար: 231
օգոստոս
5 Ժամապահները. հավատարիմը եվ դավաճանը
Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկո ղի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին (Առակներ 25.13)։
Քրիստոսի ճշմարիտ աշակերտը հանուն ոչ մի տեսակի գանձերի, լինեն դրանք երկնային թե երկրային, չի դավաճանի իր Տիրոջը: Նա մինչև մահ հավատարիմ կլինի Փրկչին, Ով հանուն մեղավորի զոհեց Իր կյանքը: Նա կլինի իր հավատարիմ Ուսուցչի նվիրված ու անկաշառ հետևորդը: Մի անգամ Պետրոս Մեծը Լիտեյնայա փողոցում գտնվող թատրոնում էր: Գենե րալի կինը՝ Բոբրիշչևա-Պուշկինան տիրակալին առաջարկեց, որ ներկայացումից հետո իրենց տուն գա՝ ընթրիքի: Արքան խոստացավ գնալ: Ներկայացումից հետո նա աննկատ դուրս եկավ թատրոնից և միայն մեկ թիկնապահի ուղեկցությամբ, փոքրիկ սահնակով ճանապարհ ընկավ դեպի գեներալի կնոջ տուն: Այդ ժամանակ Ռուսաստանը պատերազմում էր շվեդների դեմ, ևանվտանգության նկատառում ներից ելնելով՝ ժամապահներ էին դրված: Նրանց հրամայված էր, որ մայրամու տից հետո ոչ մեկին Պետերբուրգ ևոչ էլ Պետերբուրգից դուրս չթողնեն: Մոտենալով ժամապահին, որ կանգնած էր Լիտեյնայա բակի մոտ`մոսկովյան կողմից, Պետրոս Մեծը ներկայացավ որպես առևտրական և խնդրեց, որ բաց թող նի իրեն: «Հրամայված է բաց չթողնել,- պատասխանեց ժամապահը, - հե՛տ դարձիր»: Տիրակալը նրան մեկ ռուբլի առաջարկեց, և քանի որ ժամապահը հրաժարվեց, աստիճանաբար ավելացրեց կաշառքը՝ այն հասցնելով տասը ռուբլու: Տեսնելով նրա համառությունը՝ ժամապահն ասաց. «Տեսնում եմ՝ դու բարի մարդ ես, այդ պատճառով էլ խնդրում եմ` հե՛տ դարձիր: Իսկ եթե շարունակես համառել, ապա ստիպված կլինեմ գնդակահարել քեզ, կամ էլ, հրացանից կրակելով, տեղյակ կպա հեմ պահակախմբին, ևայդ ժամանակ քեզ կձերբակալեն որպես լրտես»: Այնուհետև տիրակալը մոտեցավ Վիբորգի կողմից կանգնած ժամապահին և դարձյալ, ներկայանալով որպես առևտրական, խնդրեց բաց թողնել: Այս ժամա պահն արագ համաձայնեց ևերկու ռուբլով բաց թողեց: Պետրոսը եկավ գեներալի կնոջ մոտ, ևայնտեղ ներկա գտնվողները, լսելով կա տարվածի մասին, ապշած մնացին: «Տիրակա՛լ, իսկ ի՞նչ կարիք կա, որ դու ես նրանց ստուգում, - մեղադրեց նրան տանտիրուհին, - մի՞թե դու չես կարող ուրիշ մեկին ուղարկել, որ ստուգի ժամապահներին»: «Եթե ժամապահները կարող են դավաճանել, ապա ո՞վ կարող է ավելի լավ ստուգել, եթե ոչ` ես», - պատասխանեց Պետրոսը: Հաջորդ օրը գնդում հրաման արձակվեց. դավաճան ժամապահին կախաղան հանել և կաշառք վերցրած երկու ռուբլու վրա անցք բացելով` կախել վզից: Իսկ մյուս ժամապահի կոչումը բարձրացնել և դարձնել կրտսեր հրամանատար: Իսկ տասը ռուբլին, որ նախօրեին նրան էր առաջարկվել որպես կաշառք, հանձնել որ պես պարգևատրություն (Ի. Սուդնիկովա): Երանելի է այն մարդը, որին Տերը մի անգամ ասաց. «Լա՛վ, բարի ու հավատա րի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, Ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25.21)։ 232
Ընդունելություն գերանի վրա
օգոստոս
6
Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ» (Բ Կորնթացիներին 1.17)։
Պետրոս I կայսրը պատժում էր իր հպատակներին օրենքները չկատարելու, դա վաճանելու կամ մատնության համար, իսկ երբեմն էլ շատ դաժան էր պատժում: Ե՛վ ծառայության մեջ, և՛ անձնական հարաբերություններում նա չէր դիմանում, եթե որևէ մեկն ինչ-որ բան էր խոստանում և չէր կատարում, կամ ուշանում էր և չէր գալիս նշանակված ժամին և կամ ընդհանրապես չէր գալիս ու չէր բացատրում պատճառը: Մի անգամ Պետրոսը իր մոտ նոր միայն հավատարմագրված բրանդենբուրգ յան սուրհանդակին ընդունելություն նշանակեց ռուսական պալատի մոտ, առա վոտյան ժամը չորսին: Սուրհանդակը պալատ ներկայացավ ժամը 5-ին, սակայն կայսրին այլևս չգտավ այնտեղ. Պետրոսը գնացել էր ծովակալություն: Սուրհան դակը ստիպված էր գնալ այնտեղ, քանի որ հրատապ հանձնարարություն ուներ: Իսկ թագավորն այդ ժամանակ բարձրացել էր կառուցվող նավի կայմի վրա, երբ նրան զեկուցեցին, որ ժամանել է բրանդենբուրգյան սուրհանդակը: «Թող նեղու թյուն քաշի բարձրանալ այստեղ, - ասաց Պետրոսը, - եթե չի հասցրել գտնել ինձ ընդունելության համար նշանակված ժամին»: Սուրհանդակը թոկի աստիճաննե րով բարձրացավ միջակայմի վրա, որտեղ, կայսրին հանձնելով հավատարմագրե րը, նրա հետ երկար զրուցեց քաղաքական կարևոր հարցերի շուրջ՝ գերանի վրա նստած… Իսկ Պետրոսն ինքը չէր խախտում իր տված խոստումները, և երբ նման բան էր պատահում, իրեն սարսափելի վատ էր զգում և ներողություն խնդրելով՝ ուղ ղում սխալը: Մի անգամ Տրոիցկի տաճարի քահանան տիրակալին խնդրեց, որ իր նորածին որդու քավորը դառնա: Թագավորը խոսք տվեց, ինքը նշանակեց ժամը և հորդորեց քահանային, որ ընտրի որևէ մեկին՝ որպես կնքամայր: Նշանակված օրը Պետրոսը, զբաղված լինելով պետական կարևոր գործերով, մոռացավ տված խոսքը և հիշեց միայն այն ժամանակ, երբ արդեն անկողնում էր` գիշերվա ժամը 11-ին: «Այս ի՞նչ արեցի ես, - ասաց նա թագուհուն, - ես մոռացա իմ խոստումը: Չէ՞ որ քահանան ու տանեցիները այնքան են սպասել ինձ, անհանգստացել և, հավա նաբար, դեռևս սպասում են…»: Թեև աշնանային անձրևոտ օր էր, սակայն թագավորը վեր կացավ անկողնուց, հագնվեց, հրամայեց նավ գտնել և կտրելով Նևա գետը՝ գնաց քահանայի մոտ, որն արդեն քնել էր՝ տուն ուղարկելով կնքամորը: Տանտիրոջն ու տան անդամներին ապշեցրել էր արքայի ժամանումը: Պետրոսը ներողություն խնդրեց պատճառած անհանգստության համար և հորդորեց անհապաղ մարդ ուղարկել`կնքամորը կանչելու: Կես ժամ հետո եկավ կնքամայրը, տիրակալը նրանից էլ ներողություն խնդրեց: Երեխային կնքեցին: Թագավորական քավորը գրկեց նրան և անձամբ հանձնեց մորը: Այնուհետև, համբուրելով բոլորին, մաղթանքներ հղեց նորածնին և բարի գիշեր մաղթելով՝ վերադարձավ տուն (Վ. Արտեմով): Տե՜ր: Ո՛ւժ տուր մեզ, որ մենք էլ հավատարիմ լինենք մեր յուրաքանչյուր խոսքին և յուրաքանչյուր խոստմանը, որ տալիս ենք մարդկանց և Աստծուն: 233
օգոստոս
7
«Ասացե՛ք, որ Վիլյամսն այստեղ էր»
Լավ է չուխտես, քան թե ուխտես և չկատարես։ (Ժողովող 5.5)
Պետրոս թագավորը դեռևս ազնիվ վարվեց՝ ուշացած դիվանագետին ընդունե լով հենց միջակայմի վրա: Սակայն պատմությանը հայտնի են դեպքեր, երբ այս աշխարհի մեծերը բոլորովին էլ չեն խղճացել ծառայությունից ուշացողներին, ով քեր իրենց թույլ են տվել խախտել կանոնակարգը: Օրինակ, տեսնենք, թե ինչպես վարվեց նշանավոր Թեմուրը (Թամեռլան) թարգմանչի հետ, ով ուղեկցում էր կաս տիլյան դեսպանությանը և մի փոքր ուշացավ: Տիրակալը խրատական տոնով դիմեց նրան. «Որպեսզի դու ուղղվես և սովորես միշտ պատրաստ լինել գործին, մենք հրամայեցինք ծակել քո ռունգերը, նրանց միջով թոկ անցկացնել և քարշ տալ քեզ ամբողջ հորդայով մեկ»: Դա, իհարկե, դաժան դաս էր: Սակայն այն համապա տասխանում էր դարաշրջանի բարքերին և հենց իր` Թեմուրի բնավորությանը: Եվ պետք է ենթադրել, որ նա միայն թարգմանչին չէ, որ սովորեցրեց ճշգրտությամբ ու հավատարմությամբ կատարել իր պարտքը (Ա. Գորբովսկի): Հասկանալի է, որ այսօր ոչ մեկի մտքով անգամ չի անցնի նման բան անել դի վանագիտական հանդիպումներին ուշացողների հանդեպ: Սակայն ուշանալ ցան կացած մարդու հետ հանդիպմանը, լինի նա սիրելի անձնավորություն, պետական ծառայող, ընկեր, գործընկեր, թե պարզապես անծանոթ անձնավորություն, նշա նակում է անփույթ վերաբերմունք դրսևորել մեկ այլ մարդու հանդեպ: Դա անհար գալից վերաբերմունք է ևանդաստիարակության վկայություն: «Տիմիրյազևսկու ակադեմիայում դեռևս հոկտեմբերյան հեղափոխությունից երկար տարիներ հետո աշխատում էր համաշխարհային ճանաչում ունեցող գիտ նական, ակադեմիկոս Վիլյամսը: Նրան իրականությանն ավելի մոտեցնելու հա մար սկսեցին հրավիրել կուսակցական հանձնաժողովների նստաշրջաններին: Առաջին անգամ նա եկավ ուղիղ 16.00-ին, ինչպես ասվել էր: Ոչ ոք դեռևս չկար: «Ասացեք, որ Վիլյամսն այստեղ էր», - դիմեց գիտնականը քարտուղարուհուն և անմիջապես հեռացավ: Հանձնաժողովի անդամները հավաքվեցին կես ժամ ու շացումով: Նստել և սպասում էին Վիլյամսին. անհարմար է, այնուամենայնիվ, հա մաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է (միակը ակադեմիայում), հրա վիրել են, ուրեմն պետք է սպասել նրան: «Իսկ Վիլյամսն այստեղ էր», - հայտնեց քարտուղարուհին: «Այդ ինչպե՞ս թե այստեղ էր»: «Այո, ուղիղ 16.00-ին»: «Եվ ի՞նչ փոխանցեց նա, արդյո՞ք չի հիվանդացել»: «Կասեք, որ Վիլյամսն այստեղ էր» (Վ. Սոլոուխին): Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ քրիստոնյան ինչ-որ բան խոստա նա և չկատարի, խոսք տա, ապա փոխի այն, հավաստիացնի ինչ-որ բանում և սկսի հետ կանգնել: Պետք չէ անարգել Աստծուն: Պետք չէ անպատվել Նրա անու նը: Սուրբ Գրքում Նրա մասին այսպես է ասվում. «Խոսքին հավատարիմ (հուն. άψευδής, (ափսեուդես), անսուտ, ոչ խաբեբա, վստահության արժանի») Աստված (Տիտոս 1.2): Տերն այսպես է ասել. «Ձեր խոսքը թող լինի «այո»-ն «այո», և «ոչ»-ը՝ «ոչ». սրանից ավելին չարից է» (Մատթեոս 5.37)։
234
օգոստոս
Հավատարիմ՝ Աստծուն եվ թագավորին
8
Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բե րեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստ ծուն (Դանիել 6.23)։
Դանիել մարգարեն իր ծագումով պատկանում էր թագավորական ընտանիքի: Նրան ևայդպիսի ծագում ունեցող երեք գերի երիտասարդներին Նաբուգոդոնոսո րի հրամանով հիմնավոր մտավոր ստուգման ենթարկեցին: Դրանից հետո որոշե ցին, որ նրանք պետք է համակողմանի պատրաստություն անցնեն՝ որպես ապագա պետական վարչական աշխատողներ` նախարարներ, տեղակալներ և խորհրդա կաններ: Տարիները թռչում էին, և Դանիելն ու իր երեք ընկերները, որոնք նույնպես գերի հրեաներից էին, տարբեր պաշտոններ էին զբաղեցնում կայսրության կառա վարման համակարգում: Վարչական աշխատողների բանակի մեջ Դանիելն աչքի էր ընկնում իր եզակի ընդունակություններով: Եվ Աստվածաշունչը նշում է դա. «Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դար ձավ, որովհետև նրա մեջ գերազանց (այլ թարգմ. «անհամեմատելի հոգի», «հոգու անսովոր ուժ») հոգի կար» (Դանիել 6.3): Ցանկացած թագավորի համար թանկար ժեք գանձ կհամարվեր իր վարչարարական ապարատում ունենալ այդպիսի անսո վոր ընդունակությունների տեր մարդու: Եվ այդ պատճառով էլ Դարեհ թագավորը որոշեց ամբողջ թագավորության ղեկավար նշանակել Դանիելին: Դա հայտնի դարձավ պալատական կառավարական աշխատակազմին (ար քունիքին), և բանսարկուները որոշեցին վերացնել իրենց համար անհաճո՝ թագա վորից հետո ամենաբարձր պաշտոնի թեկնածուին: Բանսարկությունն ընթացավ հետևյալ սցենարով: Սկզբում նրանք հանգամանորեն խորացան կայսրության ղե կավարման նրա մասնագիտական գործունեության մեջ… սակայն ոչ մի վարկաբե կող ապացույց: Դանիելը բյուրեղյա մաքրություն ուներ, որովհետև հավատարիմ էր բոլոր առումներով: Եվ այդ ժամանակ դավադիրները միաձայն որոշեցին. «Նրան տապալելու համար մենք պատճառ կգտնենք միայն նրա աստվածապաշտության մեջ»: Այդ նպատակով նրանք գնացին թագավորի մոտ և այսպիսի առաջարկու թյուն արեցին. «Մենք բոլորս`իշխանները, կուսակալներն ու գեներալները, համա ձայն ենք, որ դու հրաման արձակես. երեսուն օր բոլորը միայն քեզ պետք է աղոթեն, ո՛վ թագավոր: Եվ ով չհնազանդվի, թող նետվի առյուծների գուբը»: Թագավորը հա մաձայնեց ևայդպիսի հրաման ստորագրեց: Իմանալով այդ մասին՝ Դանիելը չդադարեցրեց իր աղոթքները, որ հղում էր Աստ ծուն օրը երեք անգամ: Նա շարունակեց աղոթել առաջվա նման: Ցնծացող խառնա կիչները թագավորին զեկուցեցին, որ Դանիելը խախտում է իր հրամանը: Թագավո րը շփոթահար էր և փորձեց փրկել Դանիելին: Ավաղ, նա հարկադրված էր հանձնվել ևայսպես դիմեց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։ Եվ Դանիելին նետեցին առյուծների բերանը` հոշոտվելու: Դրանից ցնցված թագավորը չքնեց ողջ գիշեր: Եվ առավոտյան վաղ շտապեց գուբի մոտ։ «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծո ծառա՛, - տագնապահար հարցրեց թա գավորը, - քո Աստվածը, Որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազա տել առյուծներից»: «Այո՛, Ո՛վ թագավոր, - պատասխանեց Դանիելը, -իմ Աստվածը փրկեց ինձ, որովհետև Նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։ 235
օգոստոս
9
«Բարձր երկինք» ակումբը
Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց (Եբրայեցիներին 3.12)։
Ծանր ժամանակներ ենք ապրում: Ժամանակները երբեք էլ թեթև չեն եղել: Սա կայն աշխարհի վերջին մոտենալուն զուգընթաց՝ ժամանակների «ծանրությու նը», ըստ իրերի տրամաբանության, առանձնահատուկ «ճնշող» և «անտանելի» է լինելու: Եվ ինչպե՞ս ժամանակները ծանր չլինեն, եթե աշխարհը խորասուզվել է կեղծիքի ու խաբեության, կեղծավորության խոր ճահիճը: Ի՞նչ հավատարմության մասին կարելի է խոսել, եթե իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում են, որ կհոգան իրենց ընտրողների բարօ րության մասին, և զբաղեցնելով պետական աթոռը՝ չեն էլ հիշում իրենց խոստում ների մասին: Եվ ինչո՞վ են վճարում այդպիսի ղեկավարներին հպատակները: Դե, իհարկե, կվճարեն նրանց այդ նույն դրամով` կլինեն անհավատարիմ քաղաքացի ներ: Նրանք կխուսափեն հարկերից և խորամանկության հրաշքներ կդրսևորեն՝ դրանցից խուսափելու ուղիների որոնումների մեջ: Հարցրե՛ք բանկային համա կարգի աշխատողներին՝ արդյո՞ք բոլոր ներդրողներն են հավատարիմ և հետևում են այդ ոլորտի օրենքներին: Եվ դուք կհամոզվեք, թե ինչ խճճված, բարդ ու խո րամանկ խաբեությունների են դիմում նրանք, միայն թե խուսափեն օրենքներից: Ներկայացնենք մի օրինակ այն հազարավոր և տասնյակ հազարավորներից, թե մարդիկ ինչպիսի խորամանկություններով են կարողանում շրջանցել օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունը: Ամերիկայում, օրինակ, մոլախաղերն արգելված են օրենքով: Իսկ ովքեր ցանկա նում են ամեն գնով խաղալ, կարող են ուղևորվել Մոնտե-Կառլո, որտեղ նրանց հա մար ստեղծված են բոլոր պայմանները: Բայց ո՞վ ամեն շաբաթ կթռչի օվկիանոսի վրայով: Իսկ ծանրակշիռ գործարարների համար վտանգավոր է այցելել գաղտնի որջերը. հանկարծ կհայտնվի ոստիկանությունը, կհետևի հասարակական աղմու կը` զանգվածային լրատվամիջոցների միջամտությամբ: Եվ խորագետ տղաները գտել են ելքը: Մոլախաղերի սիրահարները ժամանակ առ ժամանակ ծանուցում են ստանում այն մասին, որ այս և այս ժամանակ կկայանա «Բարձր երկինք» ակումբի անդամների հավաքը: Ակումբի անդամները գնում են իրենց հայտնի օդանավակայանը, նստում ինքնաթիռը, և հենց որ օդաչուն օդանավը հանում է ԱՄՆ-ի օդային տարածքների սահմաններից, ուղևորները քանդում են անվտան գության գոտիները և բացում դրամապանակները: Թռչող կազինոն իր դռներն է բացում միանգամից 30-40 մարդու համար: Երբ ինքնաթիռը հետադարձ ընթացք է վերցնում, և հեռվից երևում են քաղաքի լույսերը, բոլոր հանցանշանները դուրս են նետվում: Խաղացողները հանգիստ են. ԱՄՆ-ի պետական օենքները չեն խախտ վում (Ա. Լաուրինչյուկաս): Թույլատրելի՞ է արդյոք, որ քրիստոնյաները անհավատարմություն դրսևո րեն այն պետության օրենքների հանդեպ, որտեղ ապրում են: Դանիելի օրինակն ասում է` ո՛չ: «Նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա» (Դանիել 6.4)։ 236
օգոստոս
«Նա Իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է»
10
Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի (Թվեր 33.11):
Մովսեսը, Ահարոնը և Մարիամը հարազատ քույր-եղբայրներ էին և Աստծո ընտ րած գործիքները` մարդկության փրկության՝ մեծ և պատմական առաքելությունը իրականացնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը, Աստծո կամքի համաձայն, իր ծառայությունն էր կատարում ընտրյալ ժողովրդի մեջ: Իսրայել ժողովրդի հա մար դա ամենաբարդ և դժվարին ժամանակաշրջաններից մեկն էր, երբ կերտվում էր նրա հասարակական կառուցվածքը, և նա հայտնվում էր համաշխարհային մրցաբեմում՝ որպես առանձնահատուկ ժողովուրդ՝ երկրի բոլոր ժողովուրդների մեջ: Հենց նրանց Աստված վստահեց պատասխանատու ծառայությունները, որ պետք է կատարեին ժողովրդի մեջ: Ահարոնի համար սահմանվեց, որ քահանա յապետ լինի. ինչպիսի՜ մեծագույն պատասխանատվություն: Մարիամն օժտված էր մարգարեական պարգևով: Իսկ Մովսեսն այն ամրակուռ վեմն էր, ում Աստված ասաց. «Դու Աստծո տեղ կլինես նրա համար»։ Ի՜նչ բարձր և պատասխանատու ծառայություններ էին վստահված այդ մարդկանց: Թվում էր՝ գիտակցելով այդ ողջ, անհավատալիորեն հսկայական պատասխա նատվությունը, արյունակից այդ երեք հարազատ անձնավորությունները պետք է գործեն լիակատար միաբանությամբ ու համաձայնությամբ՝ ներկայացնելով երկնային միաբանության, փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի օրինակը: Ավաղ, այստեղ էլ իրեն դրսևորեց մեղքով ապականված մարդկային բնույթը: Մովսեսի առանձնահատուկ ծառայության պատճառով պատվասիրության ու նախանձի նողկալի որդը սկսեց կրծել Ահարոնին ու Մարիամին: Ինչո՞ւ. սա առանձնահատուկ զրույց է: Սակայն ինչի՞ վերածվեց այդ հոգին, երևում է նրանց հավակնոտ հայտարարությունից. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ Նա մեր միջոցով էլ խոսեց» (Թվեր 12.2)։ Մովսեսը ցնցված էր, նրա համար անարգանք էր` այդ խոսքերը լսել իր համար հարազատ մարդկանց շուրթերից: Նա լուռ լսեց ևոչինչ չպատասխանեց: Մի՞թե նա չէր գիտակցում իր ողջ անզորու թյունը, երբ Տերը նրա վրա դրեց Իր ժողովրդի առաջնորդը լինելու պատասխա նատվությունը: Այդ նա՞ չէր, որ աղերսում էր Տիրոջը. «Ուրիշին ուղարկիր»: Եվ չէ՞ որ «Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր»։ Աստված չէր կարող հանդուրժել Ահարոնի և Մարիամի նման արարքը: Նա հայտնվեց նրանց և ասաց. «Եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, Ես՝ Տերս, տե սիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։ Բայց Իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա Իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է» (Թվեր 12.6,7)։ Եվ ի՞նչ է սպասում Տերը նրանցից, ում Ինքը կանչել է ծառայության: Առաքյա լը գրում է. «Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծո խորհուրդների տնտեսներ (այլ թարգմ. «տունը կառավարողներ») համարի։ Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիներին 4.1-2)։ Աստված Ի՜նքը վկայեց, որ Մովսեսը հավատարիմ է Իրեն: Ծառայության բարձր որակավորման ինչպիսի՜ գնահատական է դա: Ավելի բարձրը չի լինում: 237
օգոստոս
11
«Իմ հավատարիմ ծառան»
Նա՛ (Մովսեսը)դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում (Գործք 7.36)։
Մովսեսի մասին Տերն ասաց՝ նա Իմ հավատարիմ ծառան է: Ինչի՞ հիման վրա էր ձևավորվել Նրա կարծիքը՝ Մովսեսի հավատարմության վերաբերյալ: Ինչի՞ վրա է հիմնվում Աստծո այդ վկայությունը: Ենթադրվում է, որ Մովսեսի` Աստծո հետ ունեցած հարաբերությունների փաստերի վրա: Ամենուր և ամեն իրադրության մեջ Մովսեսը խոսում և վարվում էր այնպես, ինչպես դա համապատասխանում էր Աստծո կամքին, Նրա դիտավորություններին, սկզբունքներին ու պատվիրան ներին: Իսկ եթե վերլուծենք Մովսեսի գործողություններն ու արարքները, կտեսնենք, որ նա իր կյանքում սխալներ էր գործում: Օրինակ, Եգիպտոսում գտնվելու ժամանակ նա որոշեց, որ հարկավոր է ռազմական ճանապարհով ազատագրվել եգիպտա կան ստրկությունից, և որ ինքը պետք է գլխավորի այդ շարժումը: Մովսեսը ցան կանում էր ամրացնել իսրայելացիների ոգին՝ ազատության համար մղվելիք պայ քարում: Եվ նա այնպիսի վճռականությամբ սկսեց դա, որ նույնիսկ կյանքից զրկեց հրեաներին ծաղրող եգիպտացուն: Այդ բոլորն ավարտվեց նրանով, որ փարավոնը, իմանալով այդ մասին, Մովսեսին մահապատժի ենթարկելու հրաման արձակեց: Եվ Մովսեսը հարկադրված եղավ փրկվել փախուստի միջոցով: Նրա անձնազոհ պոռթկումը և հայրենասիրական նախանձախնդրությունը միայն քաջալերության ու հիացմունքի են արժանի: Եվ այդ ամենն արվեց ոչ թե ի հեճուկս Աստծո ծրագ րերի, (որովհետև Աստծո ծրագրերի մեջ նախասահմանված էր եգիպտական լծից ազատագրել իսրայեալցիներին)այլ դա փորձ էր ազատագրումն իրականացնելու, առանց Աստծո և միանգամայն այլ ուղիներով, քան Տերը որոշել էր իրականացնել: Այդ պատճառով էլ Մովսեսի այդ գործողությունները չի կարելի դիտարկել որպես Աստծո հանդեպ անհավատարմություն: Դա ավելի շուտ անտեղյակություն էր, թե ինչպես պետք է հստակ կատարվի Աստծո կամքը:Մովսեսի՝ Իսրայել ժողովրդին ազատագրելու նախաձեռնությունն ու դիտավորությունը սկզբունքորեն կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, Մովսեսն իր ողջ էությամբ ծառայում էր Աստծուն, նվիր ված էր և կատարում Նրա կամքը` ընտրյալ ժողովրդին Եգիպտոսից ազատա գրելու և նրան Քանանում բնակեցնելու ծրագրում: Այդ ծրագիրն իրականացնելն աննկարագրելի դժվարություններ, վտանգներ և պայքար արժեցավ, որ հեղվում էին նրանց վրա բոլոր կողմերից և բոլոր առումներով: Ցանկացած դժվարություն չսրբագործված ժողովրդի մեջ տրտունջ, չարություն և անբավականություն էր առաջացնում, որը երբեմն բացահայտ ապստամբության էր վերածվում: Եվ այդ բոլոր մեղադրանքներն ու սպառնալիքները տեղում էին Մովսեսի հասցեին՝ որպես ժողովրդի առաջնորդ: Եվ նա հավատարմորեն, հեզ և համբերատար կրեց այդ բե ռը, ինչպես և վայել էր սուրբ Աստծո ծառային: Եվ Տերը կարող էր առանց տատան վելու, Ահարոնին ու Մարիամին ասել. «Նա Իմ հավատարիմ ծառան է»:
238
Հավատարմության ծնունդը
օգոստոս
12
Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա (Առակներ 14.22)։
Հավատարմությունը, որ դրսևորում են մարդիկ, չի ծնվում պատահական և ոչ էլ հանկարծակի: «Սեր, որ հարկավոր է տալ» գրքում հեղինակը հավատարմու թյան ցնցող օրինակ է բերում, որ դրսևորել են բանտում գտնվող հանցագործները: Դա տեղի է ունեցել հեռավոր 1921 թվականին, ԱՄՆ-ում: Բանտապետը Լ. Լոուէսն էր: Նրա կինը` երեք դուստրերի մայր Քեթրինը, առանձնահատուկ ցանկություն էր զգում օգնելու նրանց, ովքեր հայտնվել էին ճաղերից այն կողմ: Նրան նախազ գուշացրել էին, խնդրել, որ ոչ մի առիթով չհայտնվի բանտում: Սակայն Քեթրինն այլ կերպ էր մտածում և անտեսում էր այդ խորհուրդները: Երբ բանտում մար զական միջոցառում էր անցկացվում (դա սովորաբար լինում էր բասկետբոլ), Քեթրինը այնտեղ էր գնում իր փոքրիկ աղջիկների հետ և նստում տրիբունայում` բանտարկյալների կողքին: Նա ասում էր. «Ես ևամուսինս ցանկանում ենք հոգա տարություն դրսևորել այդ մարդկանց հանդեպ: Եվ ես հավատում եմ, որ նրանք նույն ձևով կպատասխանեն: Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել»: Երբ Քեթրինին հայտնի դարձավ, որ դատապարտյալներից մեկը կույր է, նա սկսեց զբաղվել նրա հետ և սովորեցնել Բրոյլի այբուբենը, որ կարողանա կարդալ: Իմանալով, որ որոշ բանտարկյալներ հիմնախնդիրներ ունեն լսողության հետ, նա սովորեց խուլ ու համրերի այբուբենը, որպեսզի շփվի նրանց հետ: Տասնվեց տար վա ընթացքում Քեթրինն իր բարի վերաբերմունքով փափկեցրեց դատապարտ յալների դաժան սրտերը: Եվ շուտով աշխարհն իմացավ, թե ինչ կարող է անել բարությունը: Մի օր, երբ բանտապետն աշխատանքի չեկավ, բանտարկյալները հասկացան, որ ինչ-որ բան է տեղի ունեցել: Եվ իսկապես. հայտնի դարձավ, որ Քեթրինը մա հացել է ավտովթարի ժամանակ: Հաջորդ օրը նրա մարմինը տուն բերեցին: Երբ բանտապետի տեղակալը եկավ առավոտյան համայցին, գլխավոր դարպասների մոտ տեսավ հսկայական ամբոխին… բանտարկյալները լուռ կանգնած էին՝ միմ յանց սեղմված: Շատերի աչքերին արցունքներ կային, իսկ դեմքերին վիշտ էր ար տացոլված: Նրանք ցանկանում էին այն կնոջ հետ լինել, ով այնքան բարություն, հոգատարություն և սեր էր պարգևել իրենց: Եվ այդ ժամանակ տեղակալն ասաց. «Լա՛վ, տղանե՛ր, գնացե՛ք, միայն երեկոյան կվերադառնաք»: Այդ բանտում Ամերիկայի ամենասարսափելի հանցագործներն էին` մարդաս պաններ, կողոպտիչներ, գանգստերներ, ցմահ դատապարտյալներ: Սակայն տե ղակալը բացեց դարպասները, և նրանք, առանց ուղեկցորդի ու պահակախմբի, գնացին բանտից ոչ հեռու գտնվող Քեթրինի տուն, որպեսզի վերջին ճանապարհն ուղեկցեն այդ անձնազոհ և հոգատար կնոջը: Երեկոյան բոլոր հանցագործները բանտ վերադարձան: Նրանք հավատարմությամբ վարձահատույց եղան վստա հության, բարության և հոգատարության այդ օրհնյալ հրաշքին: Ահա թե մեզանից ի՜նչ է սպասում Տերը: Ահա թե ի՜նչ է Նա ցանկանում տալ մեզ:
239
13 «Թող հավատարմությամբ Իմ խոսքը խոսի»
օգոստոս
Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչե լու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում (Բ Տիմոթեոսին 2.15)։
Վերջին ժամանակների նշանների մեջ առաքյալը հիշատակում է նաև այսպի սի նշան. «Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հան դուրժի… Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելնե րին հետևելով՝ կմոլորվեն» (Բ Տիմոթեոսին 3.4)։ Այսօր մենք ամեն տեսակի առսպելների պակաս չունենք: Իսկ դրանք տարա ծելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում. տեխնիկական եզակի միջոցների օգ նությամբ դա կարելի է անել կայծակի արագությամբ և հսկայական ծավալներով: Մարդկության երկրային պատմության ողջ ընթացքում ճշմարտությունն աղավա ղել են: Այդ մասին նախազգուշացրեց Մովսեսը, երբ հրաժեշտի հորդորներ էր տա լիս ընտրյալ ժողովրդին (տե՛ս Բ Օրենք 4.2 ): Այդ մասին վկայում է Հովհաննեսը Հայտնություն գրքում (տե՛ս Հայտնություն 22.18-19): Աղավաղված վարքագծով մարդն իրեն իրավունք է վերապահում Աստծո խոսքի հետ վարվելու այնպես, ինչպես խելքին փչի: Խավարի գործակալների մոտ խոսք անգամ չի կարող լինել ո՛չ վախի, ո՛չ խոնարհության, ո՛չ էլ տարրական կարգապա հության մասին: Ունենալ այդպիսի հոգի և դրա հետ մեկտեղ խոսել Աստծո սիրո մասին՝ առավել քան պղծություն է, աստվածանարգություն: Այն կարելի է համեմա տել հայհոյության հետ: Այսօր «լկտի հայհոյողները» բացարձակապես կեղծ «ուսմունք» են տարածում այն մասին, որ Սուրբ Հոգին՝ որպես Աստվածության երրորդ Անձ, գոյություն չունի: Ուշադրությո՛ւն դարձրեք. Հին Կտակարանը վկայում է այն մասին, որ Տերը և Իր մարգարեները պայքարել են կռապաշտության խավարի դեմ, որը տիրաբար թա փանցել էր Աստծո ընտրյալ ժողովրդի գիտակցության մեջ՝ դուրս մղելով Արարիչ Աստծո մասին ճշմարտությանը: Գալով երկիր՝ Քրիստոսը պայքարեց ընտրյալ ժո ղովրդի ուսուցիչների դեմ, ովքեր ժխտում էին Իրեն որպես Տեր ևապա խաչեցին: Եվ այդ սուրբ ճշմարտության դեմ պայքարը շարունակվեց մի քանի հարյուրամյակ: Այնուհետև պայքար սկսվեց Սուրբ Հոգու անձնավորության դեմ: Այսօր այդ կեղծ ուսմունքը հարություն է առել և տարածվում է: Մի՛ հավատացեք այդ չար առաս պելին: Ճշմարտությունն այսպիսին է: Աստված երկիր ուղարկեց Իր Որդուն: Իսկ Որդի Աստվածը, կատարելով մեղավորների փրկագնումը, ուղարկեց Սուրբ Հոգուն, Ով մեղավորների հոգիներում իրական և գործուն է դարձնում Քրիստոսի զոհաբերու թյան պտուղը: Աստվածության յուրաքանչյուր անձնավորություն անսահման տիե զերքում Աստծո ստեղծած էակների համար կատարում է ծառայության Իր բաժինը, Իրեն յուրահատուկ գործառույթը: Աստվածությունը, աստվածային բնույթը հավեր ժական անթափանցելի գաղտնիքների գաղտնիքն է, և հավակնել, որ կարող ենք հասկանալ այդ գաղտնիքը, ըստ էության, սահմանափակ էակի հանցագործ մար տահրավեր է: Ժամանակի մի պահի Տերը Երեմիա մարգարեին ասաց. «Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ Իմ խոսքն ունի, թող հավատարմու թյամբ Իմ խոսքը խոսի» (Երեմիա 23.28): Նա, ով սխալ է խոսում է Աստծո խոսքը, խաբեբա է և կեղծ մարգարե: 240
օգոստոս
Անհավատարիմ մարգարեի վախճանը
14(
Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բու ժում է (Առակներ 13.17)։
Աստվածաշնչում մի ողբերգական պատմություն կա Տիրոջ մարգարեի մասին, խորհրդավոր և տարօրինակ մի պատմություն: Այդ պատմությունն այսպես է սկսվում: Հերոբովամը, դառնալով Իսրայել պետության թագավոր, գործեց ճակա տագրական սխալներից մեկը: Նա լսում էր ոչ թե կյանքի փորձով իմաստնացած ծե րերի խորհուրդները, այլ թեթևամիտ ու անհոգ երիտասարդներին: Եվ արդյունքում միասնական պետությունը բաժանվեց երկու մասի: Հյուսիսային թագավորության գլուխ կանգնեց փախստական ստրուկ Հերոբո վամը, ով վերադարձել էր Եգիպտոսից: Այնտեղ նա մեծապես ներշնչվել էր հեթա նոսական կրոնի գաղափարներով: Խիստ շահադիտական նպատակներով նա կռապաշտություն հիմնեց, ինքը նշանակեց քահանաներին և նույնիսկ ինքն էլ քա հանայություն էր անում: Եվ այդ ժամանակ Տերն Իր մարգարեին ուղարկեց (տարե գիրը թաքցրել է անունը) Բեթել` հեթանոսական կռատներից մեկը։ Նա ժամանեց ճիշտ այն ժամանակ, երբ Հերոբովամը պատրաստվում էր զոհաբերություն կատա րել զոհասեղանի մոտ (տե՛ս Գ Թագավորների 13.1): Մարգարեն արտաբերեց Աստծո կանխագուշակությունն այն զոհասեղանի վե րաբերյալ, որի վրա գալիք թագավորը` Հովսիան, կզոհաբերի հենց իրենց` հեթա նոսական թագավորներին: Եվ որպես նշան այն բանի, որ այդ լուրն Աստծուց է, մարգարեն ավերակների վերածեց զոհասեղանը: Հերոբովամը, ձեռքով ցույց տա լով մարգարեին, հրամայեց բռնել նրան, սակայն ձեռքը քարացավ, և թագավորը սկսեց աղերսել, որ մարգարեն աղոթի Տիրոջը՝ ձեռքն ապաքինելու համար: Մար գարեն աղոթեց, և ձեռքն առողջացավ: Թագավորը մարդուն ասաց. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, ևես պարգևներ կտամ քեզ»։ Մարգարեն այսպես պատասխանեց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի, որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. «Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր»։ Այս ասելով` նա հեռացավ: Այնտեղ` Բեթելում, մի տարեց մարգարե էր ապրում: Այդ ամենի մասին նրան պատմեց իր որդին: Ծերունին նստեց ավանակի վրա, հասավ Հուդայից եկած մարգարեին և ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։ «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ», - պատասխանեց նա, - «որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել»: Մյուս մարգարեն ասաց. «Ես էլ եմ մարգա րե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. «Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի»: Սակայն դա սուտ էր (Գ Թագավորների 13.18): Եվ Աստծո մարգարեն վերադարձավ նրա տուն, որտեղ կերան և խմեցին: Ապա նստեց ավանակին և գնաց: Ճանապարհին մի առյուծ հանդիպեց և հոշոտեց նրան: Այսպես Աստծո մարգարեն կյանքով հատուցեց այն բանի համար, որ հավատարիմ չեղավ Տիրոջը: Այս հակասական պատմության մեջ մեզ համար ակնհայտ դաս կա. Աստծո լու րին և ծառայությանը հավատարիմ լինելը բոլոր դարերի ու ժամանակների սուրբ պարտքն է: Իսկ Աստծո հանդեպ անհավատարմությունն աղետալի հետևանքներ կունենա: 241
15 «Քո երիտասարդության նվիրվածությունը»
օգոստոս
Քեզ Ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը (Ովսե 2.20)։
Իսկ ինչպե՞ս ձևավորվեցին Աստծո և Իր ընտրյալ ժողովրդի` Իսրայելի հարա բերությունները: Տերն այդ ժողովրդի հետ էր կապում Իր սուրբ և համապարփակ ծրագրերը: Նա ցանկանում էր, որ այդ ժողովուրդը Իր գործիքը դառնա` մեղքի և մարդու ապականության դեմ պայքարում: Այն վաղ տարիները, երբ Տերն Իր ժո ղովրդին հանեց Եգիպտոսից, Իր համար հրաշալի, մերձ և ցանկալի հարաբերու թյան տարիներ էին: Մարգարեների միջոցով Նա անսովոր ջերմությամբ ու սիրով է հիշեցնում երանելի ժամանակաշրջանը՝ այդ հարաբերությունները համեմատելով սիրահարված երիտասարդ տղայի ու աղջկա հարաբերությունների հետ: Ահա թե Աստված ինչպիսի անսովոր վսեմ խոսքերով է արտահայտում Իր միտքը Երեմիա մարգարեի միջոցով. «Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարս նության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, Ինձ հետևելդ։ Սուրբ էր Իս րայելը Տիրոջ համար, Նրա բերքի երախայրիքն էր» (Երեմիա 2.2-3): Այդ մասին կարդանք նաև Եզեկիել մարգարեի գրքում. «Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. ևահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու Ես Իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու Իմը եղար» (Եզեկիել 16.8)։ Որքան վեհ, հանդիսավոր ու հիասքանչ են գովերգվում այդ կուսական հարաբերություն ները Տիրոջ և Իսրայելի միջև: Տերն Ինքը հայտնապես դեպի Քանան էր առաջ նորդում ժողովրդին՝ տալով նրան Իր օրենքները, մասնակից լինելով նրա ամե նատարբեր կարիքներին, պաշտպանելով ամեն տեսակի դժվարություններից ու վտանգներից, դրսևորելով Իր բարեհաճության նշաններն ու հրաշքները: Ու թեև ժողովուրդը մեղք էր գործում, անհավատարմություն դրսևորում, տրտնջում ու բողոքում, Տերը չէր հիշում այդ մասին: Նա կատարյալ է ներկայացնում այդ հա րաբերությունները, ցանկանում, որ դրանք կատարյալ լինեն, և հենց այդպիսին էլ տեսնում է` անթերի ու անարատ: Այդպես կարող է նայել միայն Աստծո սերը: Աստված սիրում էր Իր ժողովրդին, ներում նրա բոլոր «մանկական չարաճճիու թյունները»: Ինչ հրաշալի՜ են հնչում Մովսեսի երգի եզրափակիչ հնչյունները. «Այո՛, Նա սիրում է ժողովուրդներին. Նրա բոլոր սուրբերը Քո ձեռքին են. նրանք նստում են Քո ոտքերի մոտ՝ Քո խոսքերն ընդունելու համար» (Բ Օրենք 33.3)։ Մեծ համբե րությամբ ու զարմանալի ներողամտությամբ էր երկնային Հայրը դիմանում նրանց անկումներին, դավաճանություններին և երբեմն էլ` Իր հասցեին հնչող վիրավո րական հարձակումներին: Չնայած այդ ամենին, Նա սիրում էր նրանց և ներում՝ իմանալով, որ ժողովուրդը նորածնային հասակում է և հայրական՝ ողորմած դաս տիարակության կարիքն ունի, որպեսզի հասնի «արդարության խաղաղ պտղին»: Նա հույս ուներ, որ Իր բարի վերաբերմունքը տեսնելով, ժողովուրդը կհասկանա Իր սերը և կմիաբանվի Իր հետ՝ չարի դեմ մղվող պայքարում: Եվ այդ ժամանակ իրականություն կդառնան հետևյալ խոսքերը. «Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին, թե ինչե՜ր արեց Աստված» (Թվեր 23.23):
242
Թողեցին ու անարգեցին Տիրոջը
օգոստոս
16
Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան Իմ մեջ, որ հեռա ցան Ինձնից ևունայնության հետևելով ունայնացան (Երեմիա 2.5)։
Ո՜հ, ինչպես էր Տերը ցանկանում լինել Իր ընտրյալ ժողովրդի թագավորը, միակ, անփոխարինելի և հավատարիմ թագավորը: Չէ՞ որ Նա Թագավորն է անսահման տիեզերքի՝ իր բյուրավոր մոլորակներով, անհամար քանակի բնակիչներով, այլ ոչ ընդամենը 3-4 միլիոն բնակչություն ունեցող ինչ-որ ժողովրդի թագավորը: Եվ ահա դառնալ այդպիսի Թագավորի հպատակները… ինչպիսի՜ հսկայական առավելու թյուն էր դա Իսրայելի համար: Սակայն՝ ավա՜ղ: Ավա՜ղ… Մարտեր էին որոտում, ճակատամարտ էր ընթանում այն երկրին տիրելու հա մար, որ խոստացվել էր Աբրահամին: Այդ պայքարը ղեկավարում էր հոգով ուժեղ և Աստծուն նվիրված մի անձնավորություն՝ Տիրոջ ճշմարիտ ծառան` Հեսու Նավեն: Անցան Իսրայելի դատավորների վշտալի ժամանակները, որոնց վերաբերող աստ վածաշնչյան տարեգրությունն անհնար է կարդալ առանց արցունքների: Հանցա գործ կերպով անտեսվեց Աստծո գլխավոր պահանջներից մեկը, որ ներկայացվեց իսրայելացիներին Քանանը նվաճելիս, այն է` ոչնչացնել կռապաշտական զոհասե ղանները և միության մեջ չմտնել նախկին բնակիչների հետ: Արդյունքում նրանք ձուլվեցին տեղաբնակների հետ, ևիսրայելացիները սկսեցին ծառայել ու երկրպա գել Բահաղին ու Աստարովթին և թողեցին ճշմարիտ Տիրոջը: Աստված ցավով էր նայում այդ համընդհանուր ուրացությանը և կայուն ու հա րատև չէր առաջնորդում ժողովրդին: Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնվեց մարգարե և դատավոր Սամուելը, Աստծո հետ շփումը վերականգնվեց: Սակայն ժողովուրդը սկսեց պահանջել, որ Սամուելը թագավոր կարգի իրենց համար, ինչ պես դա կար բոլոր հեթանոս ժողովուրդների մոտ: Դա Տիրոջ` որպես Կառավարչի և Նրա փրկության ծրագրի բացահայտ մերժման քայլ էր: Եվ սկսվեց թագավորնե րի դարաշրջանը, որը նշանավորվեց այն բանով, որ իսրայելական միասնական պետությունը բաժանվեց երկու թագավորությունների` Հուդայի (Հարավային) և Իսրայելի (Հյուսիսային): Եվ ահա ամբողջ 400 տարի Աստծո ընտրյալ ժողովուրդը (Աբրահամի սերունդները), սկսած նշանավոր Սողոմոն թագավորից, խորասուզ վեց կռապաշտության խավարի մեջ: Եթե Հուդայի թագավորությունում դեռևս ինչ-որ չափով, թեկուզ պարբերաբար, իշխանության էին գալիս թագավորներ, որոնք վերականգնում էին (այն էլ ոչ համընդհանուր) Եհովայի ծառայությունը, ապա իսրայելական թագավորներն աչքի էին ընկնում կուռքերին «օրինակելի» և նվիրված ծառայությամբ: Այսպիսի ցնցող աստվածամերժությունը, որ դրսևորեց ընտրյալ ժողովուրդն Աբ րահամի, Իսահակի և Հակոբի Աստծո հանդեպ, ամոթալի դավաճանություն էր աստվածային ծրագրերի ու հետաքրքրությունների հանդեպ, ինչպես նաև Նրա տիեզերական հեղինակության ոտնահարում էր: Ամպրոպաձայն հնչում են Եսա յի մարգարեի խոսքերը. «Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովո՛ւրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սուրբին, հետ քաշվեցին» (Եսայի 1.4)։ Որքա՜ն ցա վալի է, որ Աստծո սիրելի ժողովուրդն անհավատարիմ գտնվեց: 243
օգոստոս
17
Բուժում անհավատարմությունից
Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես ար ծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն Իմ անունը, և Ես նրանց կպատասխանեմ. Ես կասեմ. «Իմ ժողովուրդն է»։ Եվ նրանք կասեն. «Տերը մեր Աստվածն է» (Զաքարիա 13.9)։
Ոչ մեկը ևերբեք չի կարող հասկանալ այն ցավի ու տառապանքի խորությունն ու ուժը, որ զգում էր Տերը՝ տեսնելով Իր սիրելի ժողովրդի ուրացողությունն ու դա վաճանությունը: Ահա թե ինչպես են ներկայացրել մարգարեները մեր Տիրոջ հո գեցունց հառաչանքները. «Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան Իմ դեմ։ Եզը ճանաչում է իր տիրոջը, ևէշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանա չողություն չունի, և Իմ ժողովուրդը իմացություն չունի»։ «Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք Իմ և Իմ այգու միջև։ Էլ ի՞նչ կար անելու Իմ այգուն, որ Ես չեմ արել նրանում. ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազոխ տվեց» (Եսայի 1.2-3, 5.3-4): Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն (այլ թարգմ. մեղավորություն) գտան Իմ մեջ, որ հեռացան Ին ձանից ևունայնության (այլ թարգմ. ոչնչություն կուռքերի) հետևելով ունայնացան (այլ թարգմ. իրենք էլ ոչնչություն դարձան) (Երեմիա 2.5)։ «Ո՛վ Իմ ժողովուրդ, Ես քեզ ի՞նչ եմ արել (այլ թարգմ. ինչո՞վ եմ քեզ վշտացրել), Ես քեզ ինչո՞վ եմ հոգնեց րել, պատասխանի՛ր Ինձ» (Միքիա 6.3)։ Սա տիեզերքի Հոր սիրող սրտից բխած սրտամորմոք ողբ է: Իր ստեղծած էակ ների (երկրի մարդկանց) ցավն ու վիշտը Նա ընդունում է որպես Իր սեփականը, չի բաժանվում նրանցից ու չի լքում նրանց, ցանկանում է օգնել, երջանիկ, ուրախ ու գոհ տեսնել նրանց: Հետևաբար, Իսրայելին ճշմարիտ ճանապարհի դարձ նելու նպատակով Տերը հարկադրված էր դիմել Իր բնավորությանը ոչ հատուկ դաստիարակչական միջոցառումների, քանի որ մեղքերի մեջ թաղված մարդ կանց ուղղելու այլ մեթոդներն անարդյունավետ էին: Ոսկին խարամից մաքրվելու համար այն ենթարկվում է հալման գործընթացի: Մեղավորին մեղքից մաքրելու համար նրան նույնպես հարկավոր է ենթարկել կրակում հալելու գործընթացին: Իսրայել ժողովրդի կյանքում Տերը թույլ է տալիս տառապանքներ, վիշտ ու դառ նություններ: Նաբուգոդոնոսոր թագավորը կործանեց Երուսաղեմն ու տաճարը, բազմաթիվ իսրայելացիներ վերաբնակվեցին Բաբելոնյան կայսրության տարբեր անկյուններում: Գերի իսրայելացիները՝ նվաստացած ու վիրավորված, անպատ վված ու անտուն, պետք է յոթանասուն տարի ապրեին օտարության ու խորթու թյան մեջ: Ազգային այդ բոլոր վշտալի տառապանքներն էլ հենց այն հալելու գործընթացն էին, որին ենթարկվեցին նրանք Աստծո թույլտվությամբ: Այդ ժամանակաշրջանն անցնելուց հետո Տերը դրդեց, որ հեթանոսական թագավորները նպաստեն տա ճարի և Երուսաղեմի վերականգնմանը և հայրենիք վերադարձնեն իսրայելացի ներին: Եվ այդ հրե գործընթացի արդյունքում Աստծո ընտրյալ ժողովուրդը մեկընդ միշտ ազատագրվեց կուռքերին ծառայելու մեղքից: «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, Ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ» (Երեմիա 3.22)։ 244
Հավատարիմ ընկերները
օգոստոս
18
Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է (Առակներ 18.24)։
Աստվածաշնչում նկարագրված է երկու ընկերների` Դավթի ու Հովնաթանի հավատարմությունը: Սավուղ թագավորն ատում էր Դավթին, որ կարողացել էր հաղթել Գողիաթին: Աղջիկները հաղթանակած մարտիկների վերադարձը դի մավորեցին պարերով ու երգերով, որտեղ գովերգում էին Դավթի հաղթանակի կարևորությունը փղշտացիներին ջախջախելու գործում. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, Դավիթը՝ իր բյուրավորներին»։ Նախանձն ու խանդն այնքան տիրեցին Սավուղին, որ նա իր սրտում մտածեց. «Դավթին մնում է միայն թագավո րական գահ բարձրանալ»: Եվ, այնուամենայնիվ, նա ծառայության վերցրեց Դավ թին և նրան հրամանատար նշանակեց: Դավիթը դարձավ ժողովրդի սիրելին: Իսկ Սավուղի նախանձն աճում էր Դավթի փառքի աճելուն զուգընթաց, և նա որոշեց սպանել Դավթին: Չար հոգին տիրեց Սավուղին, և ոչինչ չկարողացավ մարել Դավթի հանդեպ ատելության բոցը և նրան ոչնչացնելու ծարավը: Եվ Սավուղն իր ենթականերին բացահայտ հայտարարեց, որ հարկավոր է սպանել Դավթին: Սավուղի որդին` Հովնաթանը, ով հենց առաջին հանդիպումից ամբողջ հոգով կապվել էր Դավթին, խոր վշտով ընդունեց հոր այդ որոշումը: Հոր հետ զրույցի ժամանակ նա ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։ Նա, իր անձը վտանգի ենթարկե լով, սպանեց փղշտացուն... ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատ ճառի Դավթին սպանելով» (տե՛ս Ա Թագավորներ 19.4-5)։ Հովնաթանի հորդորն ազդեց Սավուղի վրա, և նա երդվեց, որ չի սպանի Դավթին: Ավա՜ղ, չար հոգին չլքեց նրան. մի անգամ թագավորը ցանկացավ նիզակով պատին մեխել Դավթին, սակայն նա խուսափեց հարվածից և փախավ Սամուե լի մոտ: Սավուղն այնտեղ էլ երեք անգամ զինվորական արշավանք կազմակեր պեց, որպեսզի բռնի Դավթին, սակայն այստեղ արդեն Աստծո Հոգին միջամտեց ևամեն անգամ ազդեց զինվորների վրա, և նրանք վերածվեցին Աստծուն փառա բանող մարգարեների: Այդ ժամանակ Սավուղն ինքը գնաց այնտեղ, սակայն ինքն էլ սկսեց մարգարեանալ: Աստծո պաշտպանության այդ անմիջական ապացույցն էլ չկանգնեցրեց Սավուղին: Մի անգամ ճաշի ժամանակ Սավուղը Հովնաթանին հարցրեց, թե ինչու Դավիթն իր տեղում չէ: Հովնաթանը պատասխանեց, որ նրան տուն է ուղարկել` ընտանեկան տոնի: Սավուղը բարկացած բղավեց. «Դու անպի տան տղա ես. անմիջապես ինձ մո՛տ բեր նրան, նա պետք է մահանա՜»: Անասե լի ցավով Հովնաթանը պատասխանեց. «Ինչո՞ւ համար ես ուզում սպանել նրան: Ի՞նչ է արել նա»: Կատաղած Սավուղը վերցրեց նիզակը և նետեց դեպի Հովնաթա նը, որպեսզի սպանի նրան: Աննկարագրելի վիշտը պատեց Հովնաթանի հոգին: Նա` Դավիթի հավատարիմ ընկերը, իր կյանքի գնով պաշտպանեց նրան: Եվ երբ Հովնաթանը զոհվեց, Դավիթը սրտի մեծ ցավով և մահվան երգով ողբաց իր հա վատարիմ ու սիրելի ընկերոջ կորուստը: Հիրավի, «ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է»: 245
օգոստոս
19
Ընկերոջ վրա կրունկ բարձրացնողը
Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար (Երեմիայի ողբերը 1.2)։
«Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատո ղը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստ ծո տուն էինք գնում ամբոխի հետ» (Սաղմոսներ 55.12-14)։ Ո՞ւմ մասին է այսպես դառնությամբ խոսում Դավիթը: Ո՞վ է նա, որ թագավորի ընկերն էր, բայց հետա գայում դարձավ չարանենգ թշնամի՝ վերջին խոսքերով հայհոյելով նրան: Մեկ այլ սաղմոսում Դավիթն ասում է. «Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ (մեկ այլ թարգմ. «Իմ ընկերը, ում ես վստահում էի»), որի վրա հույս էի դրել, ևորն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա» (Սաղմոսներ 41.9)։ Թեև Դավիթը չի նշում իր «ընկերոջ» անունը, սակայն Աստվածաշնչի բոլոր հետազոտողներն ասում են, որ խոսքը վերաբերում է Աքիտոփելին, ով Դավիթի ամենաիմաստուն խորհրդատուներից մեկն էր: Էլեն Ուայթը նրան այս կերպ է բնորոշում՝ «քաղաքա կան առաջնորդներից ամենատաղանդավորն ու ամենանենգը»: Այդ նա էր` Աքի տոփելը, ում հետ Դավիթը կիսվում էր ամենագաղտնի մտքերով ևում վստահում էր իր բոլոր տագնապներն ու ուրախությունները: Եվ նա դավաճանեց Դավթին՝ սատարելով Աբիսողոմի ապստամբությունը հոր դեմ: Այդ նա էր, ում թագավորը վստահեց իր բոլոր թագավորական գաղտնիքները, ում համարում էր իր երկրորդ ես-ը: Եվ նա նենգաբար, ստոր ու անպատիվ ձևով վարվեց նրա հետ՝ ուխտադրժո րեն խախտելով ընկերոջ հանդեպ հավատարմությունը: Արդյո՞ք որևէ պատճառ ուներ Աքիտոփելը, որն ինչ-որ ձևով կարդարացներ նրա չարամիտ, նենգ քայլը` դավաճանել ընկերոջը նրա կյանքի ամենադժվար պահին: Այո՛, կար: Դավիթը քնել էր Բերսաբեի հետ, ով Աքիտոփելի որդու` Էլիամի դուստրն էր, այսինքն Աքիտոփելի թոռը: Դավիթն, այսպիսով, քայքայել էր Բերսաբեի ընտա նիքը՝ սպանելով նրա ամուսնուն և կնության առնելով նրան: Դավթի այդ մեղքը չէր կարող ցավագին չհարվածել Աքիտոփելին: Եվ նա չկարողացավ ներել Դավթի հանցանքը, չկարողացավ մարել նրա հանդեպ կուտակված ողջ ատելությունը և որոշեց վրեժխնդիր լինել: Եվ արեց դա նենգաբար ու ստոր ձևով․ սատարեց Աբի սողոմի ապստամբությունը՝ դառնալով նրա խորհրդատուն: Իսկ նրա խորհուրդ ները, «որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծո խոսքը հարցներ»։ Եվ նա առաջին «արժեքավոր» խորհուրդը տվեց Աբիսողոմին` կիսել անկողինը Դավթի բոլոր հարճերի հետ, ինչը չլսված անառակություն էր: Եվ Աբի սողոմը, բոլորովին կորցնելով բանականությունը, այդպես էլ վարվեց: Ապա Աքի տոփելը խորհուրդ տվեց անհապաղ զորք հավաքել, հասնել Դավթին ու սպանել նրան: Տերը Դավթի իսկական ընկերոջ` Քուսիի շուրթերով ոչնչացրեց այդ խոր հուրդը: Աբիսողոմը լսեց Քուսիին և հետաձգեց հետապնդումը: Աքիտոփելի հա մար պարզ էր` խռովությունը տապալված էր: Նա տուն վերադարձավ և կախվեց: Ցանկացած մեղք ամոթալի երևույթ է, սակայն դավաճանությունն ավելի քան ամոթալի մեղք է: 246
Վրեժխնդիր մի՛ եղեք ձեզ համար
օգոստոս
20
Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծո հատուցումով. գալիս է և կազատի ձեզ» (Եսայի 35.4)։
Ունի՞ դավաճանությունը որևէ արդարացում: Աստվածային բարոյական ար ժեքների տեսակետից ընկերոջ կամ որևէ մերձ մարդու անբարոյական արարքը չի կարող արդարացում ունենալ: Որքան էլ, մեր կարծիքով, անբարոյական կամ չարամիտ լինեն մեր ընկերների կամ մերձավորների գործողությունները, մենք չպետք է ատելություն զգանք նրանց հանդեպ կամ վրեժխնդրություն փայփայենք մեր հոգում: Միայն Աստված կարող է անել դատաստանը, միայն Նրան է պատկա նում այդ իրավունքը, և բոլորովին էլ ոչ մեղավոր մարդուն: Մենք իրավունք ունենք և պարտավոր ենք ներել մարդուն, բայց ոչ դատել: Եթե մարդը, ում հետ ունեցել ենք մտերիմ, բարեկամական հարաբերություններ, այնպիսի արարք է կատա րել, որն ընկնում է այն երկրի քրեական օրենսգրքի հոդվածի տակ, որտեղ մենք ապրում ենք, այդ դեպքում համապատասխան պետական մարմինները կարող են քննել այդ դեպքը: Դա նրանց իրավունքն է, որ լիազորված է Աստվածաշնչով: Բայց, ամեն դեպքում, մեր քրիստոնեական պարտքն է ներել նրան, ով անարժան արարք է գործել, թեկուզ դա դավաճանական հարված էր: «Ինքներդ վրեժխն դիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծո բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, Ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը (Հռոմեացիներին 12.19)։ Չկան առանձնահատուկ մեղքեր, որոնց համար կարելի է վրեժխնդիր լինել վիրավորողից: Տերը կոչ է անում, որ օգնենք մեղավորին` գիտակցելու մեղքը և ապաշխարելու, իսկ ապաշխարողին էլ ներել: Դավթի և Աքիտոփելի պատմության դեպքում Դավիթը ծանր մեղք գործեց: Բայց Աքիտոփելը, ում այնքան վիշտ, վիրա վորանք ու ցնցում պատճառեց Դավթի արարքը, չպետք է թույլ տար, որ ատելու թյան ու վրեժխնդրության հոգին տիրի իրեն: Նա՝ որպես Դավիթի ամենավստահե լի ընկերներից մեկը, կարող էր բարեկամական զրույցի մեջ ամեն ինչ անկեղծորեն ասել, հանդիմանել նրան՝ թագավորին ու մարգարեին ոչ վայել արարքի համար, որը անպատվում էր նաև մեծ ու սուրբ Աստծուն: Եվ նրա կողմից այդ արարքը կլիներ սիրո ու գթասրտության աստվածային քայլ: Արդարացի վրեժխնդրություն իրականացնելը Աքիտոփելի գործը չէր: «Անհնար է հաղթել չարին չարով: Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք» (Հռոմեացիներին 12.17): Մենք ինքներս մեղավորներ ենք և պետք է պատասխան տանք Աստծուն մեր մեղքերի համար: Մենք ինքներս Աստծո ողորմածության, Նրա ներման և ներողամտության կարիքն ունենք: Սակայն հարկավոր է նշել, որ Դավիթն էլ պետք է ներողություն խնդրեր Աքիտոփելից՝ որպես Բերսաբեի հարազատ: Այդ դեպքում, հնարավոր է, իր ընկերն այդպիսի անփառունակ վախճան չունենար:
247
օգոստոս
21
«Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»
Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անց նում (Հոբ 6.15):
Դավաճանության որքա՜ն պատմություններ գիտի մարդկությունը (և որքա՜նն էլ չգիտի), որոնք տեղի են ունեցել ամենամտերիմ և ամենահարազատ մարդ կանց կողմից: Ո՞վ չգիտի այս թևավոր արտահայտությունը. «Եվ դու, Բրուտո՛ս»: Այն արտասանվել է վաղուց` 2000 տարի առաջ: Մի քանի խոսքով ներկայացնենք այդ պատմությունը: Հռոմեացի նշանավոր կայսր և բռնապետ Հուլիոս Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, որի նպատակը նրան սպանելն էր: Դավադրության դրդապատճառները պարզ էին` նրանք Կեսա րի և սենատի գործողություններում Կեսարին աստվածացնելու և նրան թագավոր հռչակելու միտում էին տեսնում: Դավադրության կազմակերպիչներից մեկը Մարկ Բրուտոսն էր, ով բավականին մերձ և բարեկամական հարաբերություն ուներ Կե սարի հետ: Իսկ ոմանք նույնիսկ համարում էին, որ Բրուտոսը նրա որդին է: Եվ երբ այդ չարագործության նշանակված օրը Կեսարը մտավ սենատի շենքը և նստեց ոսկե աթոռին, նրան շրջապատած դավադիրները սկսեցին դաշույններով հար վածներ հասցնել: Դավադիրների մեջ նկատելով նաև Բրուտոսին՝ Կեսարը, դիմե լով նրան, դառնությամբ ասաց. «Եվ դո՞ւ, զավա՛կս» (Ավելի ուշ Շեքսպիրի մեկնա բանությամբ սկսեցին օգտագործել այս տարբերակը` «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»): Այս հարցով Հուլիոս Կեսարն արտահայտեց, թե որքան ցնցված է, որ իր ընկերը (կամ որդին) այդքան նենգ ու ստոր վարվեց՝ դառնալով իր դավաճանն ու սպանողը: Ընդ որում, Բրուտոսը կյանքն ավարտեց ինքնասպանությամբ: Եգիպտոսի թագավոր Ֆարուխը, որ գահընկեց էր արվել, աքսորի իր օրերն էր անց կացնում Հռոմում: Քաղաքից դուրս գտնվող մի ակումբում նա հիանալի ընթ րիք պատվիրեց և ժամանակ անցկացրեց իր ծանոթներից մեկի` սինյորինա Գատ տի հետ: Սովորաբար պերճախոս չլինելով՝ նա անսպասելիորեն տրվեց հին, բարի ժամանակների հիշողություններին: «Երբ ինձ վտարեցին Եգիպտոսից, չգտնվեց իմ նախկին ընկերներից մեկը, որ կանգնի կողքիս և պաշտպանի ինձ: Իսկ նրանք, ում հանդեպ ես առանձնահա տուկ բարեհաճ էի, վարձահատույց եղան ամենաիսկական հայհոյանքներով, ընդ որում, մյուսներից ավելի շատ: Նույնը կլինի այն ժամանակ, երբ ինձ հեռացնեն նաև այստեղից: Եգիպտացի գյուղացիների մոտ այսպիսի ասացվածք կա. «Երբ եզն ընկնում է, չգիտես որտեղից՝ անմիջապես հայտնվում են հազարավոր դա նակներ: (Հայերենում դա այսպես է հնչում. «Եզն ընկավ, դանակավորները շատա ցան»-ծանոթ. թարգմանչի): Հանկարծ նա լռեց՝ մարած աչքերը հառելով հեռունե րին, և ծանրամարմին նախկին արքան փլվեց սեղանին, ընթրիքի մնացորդների վրա: Անհավատարմությունը, դավաճանությունն ու մատնությունը ընկերների կամ հարազատների կողմից ապշեցնում են իրենց նողկալիությամբ և տհաճություն ու զզվանք առաջացնում: Կանգնել դավաճանության ճանապարհին՝ նշանակում է խլացնել խղճի ձայնը և մարել Տիրոջ ճրագը… «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը» (Առակներ 20.27)։ 248
օգոստոս
Ողորմածություն` Նրան հավատարիմ լինելու
22
Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմու թյամբ ևուղիղ սրտով» (Բ Մնացորդաց 19.9)։
Այն մարդիկ, ովքեր հակված են դավաճանության, վատ համբավ ունեն: Ոչ մեկը այնպիսի աշխատանք կամ պաշտոն չի վստահի նրանց, որը կապված է պատաս խանատվության հետ թե՛ արտադրության մեջ, թե՛ պետական կառույցներում: Տերը, Ում հատուկ է հավատարմությունը, միայն հավատարմություն է ընդու նում փոխհարաբերություններում և մարդկության փրկության գործում համագոր ծակցում է միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հավատարիմ են և նվիրված ծառայում են Իրեն: Աստվածաշունչը հիշատակում է այդպիսի մարդկանց: Երբ Սա մուել մարգարեն և Դավիթը վճռում էին, թե ում պահապաններ դնեն Տիրոջ տանը, նրանք առաջնորդվում էին այսպիսի սկզբունքով. արդյոք այդ ծառայության յու րաքանչյուր թեկնածուն հայտնի՞ է իր հավատարմությամբ, թե ոչ: Ա Մնացորդաց 9.22-ում տարեգիրը նշում է. «Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամեն քը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվե ցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում» (Ա Մնացորդաց 9.22)։ 212 մա՜րդ: Հրաշալի մարդիկ, որոնց բնավորության աչքի ընկնող գիծը հավատարմությունն էր, որպեսզի կատարեն տաճարի պահպանության սուրբ պարտականությունը: Պողոս առաքյալը՝ խոսելով այն մասին, թե ինչպիսի որակներ պետք է ունենա մարդը Քրիստոսի ծառայողը լինելու համար, գրել է. «Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծո խորհուրդների տնտեսներ ( այլ թարգմ. «պահպանողներ») համարի։ Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրա քանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիներին 4.1-2)։ Եվ իր առաքելական ծա ռայության մեջ Պողոսը հստակ տեսնում էր, որ Քրիստոսի երիտասարդ եկեղեցին հավատարիմ ծառայողների կարիք ունի, որպեսզի հաջողությամբ կատարի իր նախասահմանվածությունն այս աշխարհում: Իր ուղերձներում նա շարադրում է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելով կարելի է դատել մարդու՝ պատաս խանատու ծառայության կանչվածության մասին: Եվ կարելի է վստահությամբ ասել, որ այն ծառայողները, ովքեր տքնել են նրա կողքին, համապատասխանել են այդ սկզբունքներին և ամենից առաջ առանձնացել Աստծո հանդեպ հավատար մությամբ: Ամեն անգամ, իր ուղերձներում հիշատակելով ծառայողներին, նա, որ պես կանոն, հավելում է «հավատարիմ» բառը (Կողոսացիներին 1.7, 4.7-9): Պողոս առաքյալն իր մասին այսպես է գրում. «որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը», ևապա մեծապես շնորհակալություն է հայտնում Աստ ծուն. «Երախտապարտ եմ Նրան, Ով ինձ զորացրեց մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որովհետև ինձ հավատարիմ համարեց Նրա սպասավորությանը կարգելու» (Ա Կորնթացիներին 7.25, Ա Տիմոթեոսին 1.12):
249
օգոստոս
23
Իսկ ապրել պետք է…
Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարու թյունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Քրիստոսի և Բելիարի միջև ի՞նչ համաձայնություն կա րող է լինել, կամ հավատացյալի ևանհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել (Բ Կոնրթացիներին 6.14-15)։
Մեր դարաշրջանում կյանքն անտանելի ծանր բեռի է վերածվել: Կեղծիքը սովո րական երևույթ է դարձել, այսպես ասած, առօրեական կատակ, իսկ խոստումը կարելի է և չկատարել կամ մոռանալ նրա մասին՝ չհամարելով դա անպատվություն կամ անթույլատրելի արարք: Խաբեությունը քաղաքականության, առևտրի ու սպորտի, արվեստի մեջ դարձել է գործնական չափանիշ և միայն այն պատճառով, որ դա է թելադրում սեփական շահն ու հաշվենկատությունը: Ամենասուրբ բարոյա կան արժեքները պղծվել են գլոբալիզմի առևտրական հոգուց, և դրամները իշխող ուժ են դարձել մեր աշխարհում: Այս ամենը և շատ այլ բաներ (սարսափելի, վայրի, ապականված) տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մարդկությունն այնպես է ան վերադարձ խորասուզվել անմիտ դատարկախոսության մեջ, որ, ինչպես ասվում է հին մարգարեության մեջ, «Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։ Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է» (Եսայի 59.14-15): Ահա մի օրինակ մեր իրականությունից, ցավալի եղելություն, որ պատմել է «Օգոնյոկի» նախկին գլխավոր խմբագիր Վ. Կորոտիչը. «Մի անգամ ինձ նամակ եկավ Կալիֆոռնիա արտագաղթած մոսկվացի բանաստեղծ Պ. Վեգինից: Նամակին կցված էր ձեռագրով գրված, ոչ մեծ քանակի և միանգամայն անտաղանդ բանաս տեղծություններ: Ահա թե ինչ էր գրում Վեգինը. «Օգնիր՛ ինձ, այստեղ մի գրամոլ ցանկանում է հրատարակել իմ բանաստեղծությունները և դրա համար ինձ գու մար է տալիս` 1000 դոլար: Բայց նա ցանկանում է, որ հենց դու գրես բանաստեղ ծությունների նախաբանը: Կից ուղարկում եմ 1000 դոլարի քարտը: 500-ը վերցրու քեզ` որպես հոնորար նախաբանի համար: Ինձ ուղարկիր 500 դոլարի քարտ, իսկ այդ 1000 դոլարը վերցրու քեզ և պահիր բանկում»։ Ես ազնվորեն լրացրի քարտը, դրեցի ծրարի մեջ: Սակայն մինչև ուղարկելը, փոստ գնալու ճանապարհին մտա բանկ և ներկայացրի ինձ ուղարկված 1000 դոլարի քարտը: Այնտեղ ասացին, որ այդ քարտով չի կարելի գումար ստանալ: Ես զարմացա՝ չհավատալով աչքերիս, և գրեցի Վեգինին, որ կարող էի մի քանի հարյուր դոլար կորցնել: Ահա Վեգինի պատասխանը. «Ների՛ր ինձ. ես ջարդել եմ մեկի մեքենան և պետք է վճարեմ վերանորոգման համար: Սակայն ես գումար չունեմ և մտածեցի, որ, միգու ցե, այս հնարքը ստացվի: Մի՛ նեղանա, մենք բոլորս մարդիկ ենք, իսկ ապրել՝ պետք է»: Հենց այդպես էլ գրել էր: Իսկ որքա՜ն այսպիսի ևուրիշ հնարքներ են հորինում մարդիկ ամեն օր: Մեր աչքի առաջ են Նոյի, Սոդոմի ու Գոմորի ժամանակները: Եվ այս ժամանակներում Քրիս տոսի հետևորդները պետք է լույս լինեն տիրող անթափանցելի խավարում, նրանք պետք է հավատարիմ լինեն և՛ Աստծուն, և՛ մարդկանց: Նրանք ունեն օրինակը` Տերը, Ում մասին ասվում է. «Հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված» (Տիտոս 1.2): 250
Մարդու պարտականությունը
օգոստոս
24
Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի… Ամուսինն էլ կնոջը չթողնի (Ա Կորնթացիներին 4.10,11)։
Իսրայել ժողովուրդը խախտեց Աստծուն տրված խոստումը և հավատարիմ չգտնվեց: Աստված դառնությամբ դա համեմատում է ամուսնու հանդեպ կնոջ դա վաճանության հետ: «Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուս նուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք Ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տե րը» (Երեմիա 3.20)։ Որքա՜ն ամուսնական ողբերգություններ են տեղի ունենում այս աշխարհում, երբ ամուսինները դավաճանում են կանանց, իսկ կանայք` ամուսիններին: Կան նաև վիճակագրական տվյալներ (մեր դարաշրջանում դա շատ հեշտ է և մատչե լի)՝ չոր թվեր և տոկոսներ և ցավալի փաստեր… որոշ երկրներում ամուսնալուծու թյունների թիվը հասնում է մինչև 70 տոկոս և բարձր: Ընդ որում, առավելագույն ցուցանիշները Արևմտյան Եվրոպայի երկրներում են, որտեղ բնակիչների ճնշող մեծամասնությունը ավանդաբար համարվում են քրիստոնյաներ: Եվ ամուսնա լուծությունների գլխավոր պատճառներից մեկը ամուսնական անհավատարմու թյունն է։ «1227 փաստեր» գրքում այսպիսի տեղեկատվություն է բերվում. «Անգլիայում 1539 թվականից մինչև 1857 թվականը գրանցվել է ընդամենը 317 բաժանու թյուն»: Այսինքն՝ 317 ամուսնալուծություն՝ 318 տարում. ստացվում է տարեկան մեկ ամուսնալուծություն: Եվ դա ոչ թե որևէ գյուղում կամ որևէ քաղաքում, այլ մի ամբո՜ղջ երկրում` Անգլիայում: Աներևակայելի՜ է: Երբ փարիսեցիները Քրիստոսին հարցրին.«Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը», Նա պատասխանեց. «Ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում» (Մատթեոս 19.9)։ Եվ երբ առաքյալները, ակնհայտորեն շփոթվելով ամուսնական հարաբերությունների այդպիսի խստությունից, ինչպես ներկայացրեց Հիսուսը, ասացին. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ», Տերը պատասխանեց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ (այլ թարգմ. ընդունում), այլ նրանք, ում տրված է»։ Եվ ապա բացատրեց դա ներքինիների օրի նակով. քրիստոնյաները այդ մարդկանց նման պետք է հրաժարվեն այս աշխար հի ամուսնական հարաբերությունների մեղավոր պրակտիկայից ևամուսնության մեջ հավատարիմ լինեն միմյանց՝ հետևելով Եդեմում տրված ամուսնության նախ նական օրինակին: Եկեղեցին կոչված է երկնային լույսի կրողը լինելու այս մեղավոր աշխարհում: Նա պետք է իր կյանքով ի հայտ բերի անսահման տիեզերքի Արարչի և Կառավար չի երկնային բարոյական օրենքի սրբությունը: Եկեղեցին պետք է լինի աշխարհի վրա ազդող թթխմորը, այլ ոչ թե աշխարհը պետք է ազդի եկեղեցու վրա: Եվ եթե Քրիստոսի եկեղեցում ամուսնալուծությանը սկսեն նայել ավելորդ ներողամտու թյամբ ու մեղմությամբ՝ բաժանության համար տարբեր արդարացումներ գտնե լով, ապա դա բացահայտ նահանջ կլինի մեր Տիրոջ ուխտից: 251
օգոստոս
25 «Ես ամբողջովին զոհաբերում եմ ինձ»
Իմն է իմ սիրեկանը, ևես՝ նրանը(Երգ երգոց 2.16)։
Դա աններելի տգիտություն և անթույլատրելի ստվեր կլինի Աստծո սիրո հզոր զորության հանդեպ, եթե պնդենք, որ մեր աշխարհում, թեև մեղավոր ու մռայլ աշ խարհում, չեն եղել ամուսինների հավատարմության ու նվիրվածության լուսավոր վկայություններ: Աստված երբեք չի լքել մեր դժբախտ երկիրը, Նրա գործուն սերը միշտ դրսևո րել է իրեն։ Մարդկության պատմության մեջ եղած լուսավոր օրինակները հաստա տում են, որ Աստված գոյություն ունի, և ոչ մի մեղավոր խավար, որքան էլ թանձր լինի, չի հանգցնի Նրա սիրո լույսը: Ֆրանսուհի Պոլինա Գեբլը, որ «Դյումանսի» առևտրական տան վաճառող էր, գնաց Ռուսաստան՝ աշխատելու: Նորաձևու թյան այդ տունը գտնվում էր Ա. Ի. Աննենկովի տան կողքին, որ հաճախ էր նրան այցելում իր տղայի` սպա Իվանի ուղեկցությամբ: Վերջինս բարձրահասակ, ամ րակազմ երիտասարդ էր: Պոլինան և Իվանը այդտեղ էլ ծանոթացան ու սիրեցին միմյանց։ Իվանն առաջարկեց գաղտնի նշանվել, քանի որ գիտեր․ մոր սրտով չի լինի իրենց անհավասար ամուսնությունը: Նա արդեն քահանայի հետ պայմանա վորվել էր ամուսնության վերաբերյալ, սակայն ազնվաբարո Պոլինան չցանկացավ հակառակ գնալ փեսացուի ծնողների կամքին, և նրանք ապրեցին քաղաքացիա կան ամուսնության մեջ: Դեկաբրիստների ապստամբությունից ոչ շատ առաջ Աննենկովը աղջկան խոս տովանեց, որ հնարավոր է՝ ինքը դատվի և աքսորվի Սիբիր: Պոլինան երդվեց, որ ցանկացած տեղ կգնա նրա հետ: Ապստամբությունը տեղի ունեցավ, և Աննենկո վին՝ որպես ընկերության անդամ, ձերբակալեցին: Հետաքննության ժամանակ նա իրեն արժանավայել պահեց և Նիկոլայ I–ի հարցին` ինչո՞ւ չմատնեցիր ընկերու թյանը, պատասխանեց. «Ծանր է, անազնիվ է ընկերներին մատնելը»: Նրան դա տապարտեցին քսան տարվա տաժանակրության: Իմանալով այդ մասին՝ Պոլի նան վճարեց պահապաններին և նրան հանձնեց մի մեդալիոն, որի վրա գրված էր. «Ես քեզ հետ կգամ Սիբիր»: Նա որոշեց կազմակերպել նրա փախուստը, պայմա նավորվեց ամեն ինչի մասին և խնդրեց նրա մորը, որ իրեն օգնի դրամներով: Սա կայն մայրը մերժեց նրան՝ ասելով. «Տիկի՛ն, իմ որդին` փախստակա՞ն: Ես երբեք չեմ համաձայնվի դրան. նա ազնվորեն կհանազանդվի ճակատագրին»: Աննենկո վին ուղարկեցին Սիբիր, իսկ զինվորը Իվանից մի գրություն հանձնեց Պոլինային. «Միանալ կամ մահանալ»: Պոլինան կայսեր անունից նամակ գրեց և խնդրեց, որ թույլ տա իրեն ուղևորվել Սիբիր. «Ձե՜րդ մեծություն: Ես ամբողջովին ինձ զոհա բերում եմ հանուն այն մարդու, առանց որի չեմ կարող ապրել: Բարեհա՛ճ եղեք, տիրակա՛լ, ևողորմածաբար թո՛ւյլ տվեք կիսելու նրա աքսորը: Ես կհրաժարվեմ իմ հայրենիքից և պատրաստ եմ ենթարկվել ձեր օրենքներին» (շարունակելի):
252
«Ես պատրաստ եմ ամեն ինչի»
օգոստոս
26
Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել (Առակ ներ 18.22)։
Իմանալով, որ կայսրը պետք է ներկա գտնվի Վյազմայի մոտ կատարվող զորա վարժություններին, Պոլինան գնաց այնտեղ և հաջողացրեց մոտենալ նրան: Ապա ծնկի եկավ նրա առաջ: Թագավորը զարմացավ. — Ի՞նչ եք բարեհաճում: — Տիրակա՜լ, ես խնդրում եմ ողորմածաբար թույլ տվեք հետևելու աքսորի մեջ գտնվող պետական հանցագործ Աննենկովին: — Բայց դա ձեր հայրենիքը չէ, տիրուհի՛, դուք այնտեղ խորապես դժբախտ կլինեք: — Ես գիտեմ, տիրակա՛լ: Սակայն ես պատրաստ եմ ամեն ինչի: Նրա խնդրանքն ընդունվեց, և թագավորը, ցնցված սիրելի մարդու հանդեպ այդ պիսի նվիրվածությունից, հրամայեց հոգալ նրա ճանապարհածախսը: Իրկուտսկի նահանգապետը չցանկացավ հավատալ, որ Պոլինան տասնութ օր վա ընթացքում անցել է 6000 վերստ (նա գնացել էր օր ու գիշեր, առանց հանգստի): Ապա սկսեց համոզել Պոլինային, որ հետ վերադառնա, սակայն վերջինս անզիջում էր: Չիտայում պարետը նրան հայտնեց, որ կայսրից հրաման ունի իրենց ամուսնու թյան վերաբերյալ և թույլ է տալիս նրան հանդիպել Աննենկովի հետ: Պոլինան իր «Հիշողություններ»-ում գրում է. «Անհնար է նկարագրել մեր առաջին հանդիպումը, այն խելահեղ ուրախությունը, որով տրվեցինք միմյանց երկարատև բաժանումից հետո: Ես ծնկի եկա և համբուրում էի նրա շղթաները»: Շուտով կայացավ նրանց պսակադրությունը: Պսակադրության ժամանակ Աննենկովի շղթաները հանեցին, իսկ ծիսակատարության ժամանակ դարձյալ հագցրին ձեռքերին և տարան բանտ: Շարժուն, աշխույժ և աշխատասեր Պոլինան առավոտից իրիկուն վազվզում էր տնտեսությունում: Նա բանջարանոց ստեղծեց, ինքն էր պատրաստում սնուն դը խոհանոցում, օգնում բոլորին, դեկաբրիստների կանանց սովորեցնում էր ճաշ պատրաստել, բանջարեղեն էր աճեցնում: Նա իր լավատեսությամբ ևուրախ բնա վորությամբ վարակում էր բոլորին: Տաժանակրության ժամանակ Աննենկովները շատ երեխաներ ունեցան, սակայն կենդանի մնացին միայն վեցը: Դժվար էր այդ քան երեխաներ ունեցող ընտանիքի համար: Ձերբակալության ժամանակ Աննեն կովից բռնագրավել էին 60000 ռուբլի, սակայն կայսրը հրամայեց, որ Պոլինային վերադարձնեն այդ գումարը (այդ գումարի տոկոսներով էլ ապրեցին Աննենկովնե րը): Կայսրը համակրանքով համակվեց Պոլինայի հանդեպ և նրա մասին ասում էր. «Նա, ով կասկածներ չառաջացրեց իմ սրտում»: Համաներումից հետո Աննենկովների ընտանիքը տեղափոխվեց Նիժնի Նովգո րոդ, որտեղ նրանք ապրեցին քսան տարի: Մինչև իր կյանքի վերջին օրերը Պոլի նան (Պրասկովյա Եգորովնա) խնամում էր սիրելի ամուսնուն, ինչպես երեխայի, և մինչև մահը ձեռքից չհանեց այն ապարանջանը, որն իր ամուսնու ձեռնաշղթանե րից ձուլել էր Ն. Բեստուժևը: Աննենկովը մահացավ Պոլինայի մահից մեկ տարի և չորս ամիս հետո և թաղվեց «Իր կնոջ կողքին, ով այնպես ջերմորեն սիրում էր նրան իր ողջ կյանքում ևեղավ նրա ամենահավատարիմ ու նվիրված ընկերը»: Ամենայն բարի գործ, ազնվության, հավատարմության ու սիրո ամենայն դրսևո րում ուրախություն է պատճառում երկնքին: Տերը սիրում է մարդկանց: Ինքն է նրանց ստեղծել ևայնպե՜ս է ցանկանում, որ նրանք էլ ապրեն սիրո մեջ: 253
օգոստոս
27 Հավերժ հավատարմություն պահպանողը
Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծո վրա է, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հա վատարմություն է պահում հավիտյան (Սաղմոսներ 146.5-6):
Մովսեսը հավաստիացրեց Իսրայելին. «Քո Տեր Աստվածն է Աստված, հավատա րիմ Աստվածը» (տե՛ս Բ Օրենք 7.9): Որ դա իսկապես այդպես է, կարելի է համոզ վել՝ վերլուծելով Տիրոջ հարաբերությունները կոնկրետ անձնավորությունների հետ, ընտրյալ Իսրայել ժողովրդի հետ և, ընդհանուր առմամբ, երկրի բոլոր մարդկանց հետ, որ նկարագրված են Աստվածաշնչում: Եկեք վերհիշենք` հավատարի՞մ էր արդյոք Աստված Իր խոստումներին, որ տվեց բոլոր հավատացյալների հայր Աբ րահամին: Երեխա չունեցող Աբրահամին Տերը խոստացավ ժառանգ պարգևել: Կատարե՞ց Իր խոստումը: Այո՛: Տերն Աբրահամին խոստացավ դեռևս չծնված որդուց մեծաքանակ ժողովուրդ հանել և դուրս բերել նրան գերությունից: Կատարե՞ց Իր խոստումը: Այո՛: Աստված Աբրահամին խոստացավ, որ նրա սերունդներին երկիր կտա` տիրելու համար: Կատարե՞ց Իր խոստումը: Այո՛: Տերն Աբրահամին խոստացավ, որ Իսմայելից տասներկու իշխաններ և բազմա քանակ ժողովուրդ կծնվի: Կատարե՞ց Իր խոստումը: Այո՛: Աստված Աբրահամին խոստացավ. «Քեզնով կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդ ները»: Կատարե՞ց Իր խոստումը: Այո՛: Ահա Աստծո՝ Աբրահամին տրված խոստումները, որոնք Նա կատարեց: Նրան ցից մի քանիսը կատարեց Աբրահամի կենդանության ժամանակ, իսկ մի քանիսը` հարյուրամյակներ և հազարամյակներ անց: Այդ ակնհայտ, հստակ, հիմնարար խոստումները և դրանց կատարումը օրհնություն էր թե՛ Աբրահամի, թե՛ նրա բոլոր սերունդների և թե՛ երկրի բոլոր մարդկանց համար: Սակայն, բացի այդ օրհնու թյուններից, Տերը նրան շատ ուրիշ բաներ պարգևեց, որ հիշատակված չեն Աստ վածաշնչում: Օրինակ, Աստված Աբրահամին մեծ քանակությամբ անասուններ պարգևեց, ավազակներից ու գազաններից պահպանեց նրա մարդկանց, կենդա նիներն ու ունեցվածքը ևայլն: Կարդալով աստվածաշնչյան տարեգրությունն այն մասին, թե ինչպես էին կա ռուցվում Աբրահամի հարաբերությունները Տիրոջ հետ՝ մենք առաջին հերթին հա մոզվում ենք, որ Աստված հավատարիմ էր Իր խոստումներին բոլոր առումներով` հոգևոր, մարմնավոր, նյութական: Աբրահամի համար դա մի հոյակապ դպրոց էր, որտեղ նա ճանաչում էր Աստծո հատկությունները` Նրա բնավորությունը, կամքը և օրենքները: Սովորելով այն դպրոցում, որտեղ ուսուցիչն անձամբ Աստված էր, Աբրահամը չսխալվեց: Նա չուներ ո՛չ Աստվածաշունչ, ո՛չ հոգևոր գրքեր՝ ի տար բերություն ժամանակակից քրիստոնյաների, ովքեր առատությամբ ունեն դրանք՝ հոգևորապես հարստանալու և ուրիշների փորձառություններով սովորելու հա մար: Աբրահամը փաստորեն առաջինն էր, պիոները` Աստծուն ճանաչելու անծայ րածիր աշխարհում: Սակայն մենք առավելություն ունենք սովորելու նրա փորձա ռություններից: Եվ Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ« (Գաղատացիներին 3.9): Աբրահամը սովորեց Տիրոջ մոտ: 254
օգոստոս
Մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները
28
«Մի՛տք արա, որ մեծարես Նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։ Ամեն մարդ տեսնում է Նրա արածները. մարդը հեռվից է դիտում» (Հոբ 36.24-25)։
Հիրավի, հավատացյալ մարդը սեփական փորձով անպայման կհամոզվի Տիրոջ հավատարմության մեջ, որ Նա անփոփոխ կերպով կատարում է Իր խոստումնե րը: Եվ նա պարտավոր է իր կյանքում տեսնել իր աղոթքների պատասխանները, ուշադիր հետևել, թե ինչպես է Տերը մասնակցում իր աճին և ճշմարտությունը ճանաչելու գործընթացին, բնավորության ձևավորմանը` Աստծո պատկերով ու նմանությամբ, և տեսնել Նրա առաջնորդությունը երկրային թափառումների ողջ ճանապարհին: Եթե մենք անհոգություն, անփութություն և անտարբերություն դրսևորենք այն բանի հանդեպ, թե ինչ է անում Տերը մեր կյանքում, ապա անխու սափելիորեն վրա կհասնի աղետը: Աստվածաշնչում այսպես է ասվում. «Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և Նրա ձեռքի արածներին. Նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի» (Սաղմոսներ 28.5)։ Ահա թե ինչու Մովսեսը Իսրայել ժողովրդին պատ վիրեց այս չափազանց կարևոր պարտականությունը` հիշողության մեջ սրբորեն պահպանել Աստծո ապշեցուցիչ գործերն իր կյանքում. «Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռա նաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որ դիներին»։ «Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում» (Բ Օրենք 4.9, 8.2): Դավիթը նույնպես ասում է. «Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները» (Սաղ մոսներ 103.2): Ի՞նչ է նշանակում անտարբեր ու անփույթ լինել այն բանի հանդեպ, թե ինչ է արել Աստված մեր կյանքում և ինչպես: Ի՞նչ է նշանակում մոռանալ Աստծո այն անթիվ օրհնությունները, որոնց շնորհիվ «մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք» (Գործք 17.28): Ի՞նչ է նշանակում մոռանալ այն մասին, թե ինչ է կատարել Աստծո սերը մեր հոգևոր տեսողությունը բացելու համար, ապաշխարելու և փր կության համար: Դա նշանակում է հանցավոր արհամարհական վերաբերմունք Աստծո հանդեպ և սև ապերախտություն՝ մեր հանդեպ դրսևորած հոգատարու թյան և խնամքի փոխարեն: Աստվածաշնչում պատմություն կա այն մասին, թե ինչպես Հովիադա քահանան անխուսափելի մահից փրկեց Հովասին` թագավորական ընտանիքի նորածնին: Այնուհետև նա ապստամբություն բարձրացրեց և ոչնչացրեց ամբարիշտ Գոթո ղիային և թագավոր կարգեց Հովասին: Վերջինս բարեպաշտ կյանք էր վարում այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի էր Հովիադան, ում հետ նա խորհրդակ ցում էր բոլոր հարցերի վերաբերյալ: Սակայն երբ Հովիադա քահանան մահացավ, Հովասը հեռացավ Աստծուց և ծառայում էր կուռքերին: Հովիադայի որդին` Զա քարիա մարգարեն, հրապարակավ հանդիմանեց այդ ուրացողության համար: Եվ Հովասի հրամանով Զաքարիային քարկոծեցին: Աստվածաշնչում ասվում է. «Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զա քարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն»։ Մեկ տարի հետո ասորիների 255
զորքը կողոպտեց Երուսաղեմը, Հովասին վիրավորեցին, իսկ իր ստրուկները (ի հավելումն այդ բոլորի) սպանեցին նրան հենց անկողնում… Այսպիսին է այն մարդկանց վախճանը, ովքեր կարճ հիշողություն ունեն կա տարված բարի գործերի մասին:
օգոստոս
29
Երդում
Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի (Հակոբոս 3.10)։
Արդյո՞ք մենք միշտ ենք հավատարիմ մեր խոսքին: Սավուղ թագավորն օրինակն է այն բանի, թե ինչպես չի կարելի խախտել տրված խոսքը կամ խոստումը: Նրա համար ոչինչ չարժեր Սամուել մարգարեի միջոցով անմիջապես Աստծուց տրված հրամանը խախտելը: Նրա պատկերացումներում այն պիղծ թեթևամտությունն էր թագավորում, որ Աստծո հետ կարելի է վարվել այնպես, ինչպես խելքիդ փչի: Սավուղի հոգում բոլորովին բացակայում էր ակնածանքն ու երկյուղը Աստծո վե հության հանդեպ: Նա կարող էր առանց մտածելու Աստծո անունով երդվել, որ չի սպանի Դավթին, սակայն որոշ ժամանակ անց խախտեր տրված երդումը: Արդյո՞ք մեր առօրյա կյանքում էլ չի պատահում նման բան, երբ երդվում ենք հենց մեզ կամ մերձավորներին, սակայն խախտում ենք այն: Արդյո՞ք ծխախոտի վտանգավոր սովորության ստրուկներից տասնյակ (իսկ երբեմն էլ` հարյուրավոր) անգամներ չենք լսել, թե ինչպես են խոստացել թողնել ծխելը, ապա խախտել են այն: Իսկ ի՞նչ կարելի է ասել ալկոհոլամոլության կամ, որ ավելի սարսափելի է, թմրամոլության դժբախտ ստրուկների մասին: Ալկոհոլամոլությամբ տառապողները մեկ կամ եր կու անգամ չէ, որ խոստացել են «վերջ տալ այդ գործին», հետո դարձյալ սկսել են խմել: Որոշ թմրամոլներ անիծում են այն օրը, երբ լույս աշխարհ են եկել. նրանք այնքա՜ն հուսահատված են, որ չեն կարողանում հրաժարվել այդ արատից, որով հետև նրանց կամքի ուժը մեծապես ոչնչացված է: Եվ, այնուամենայնիվ, կան մար դիկ, ովքեր հավատարիմ են տրված խոսքին, ինչ էլ որ դա արժենա իրենց: Մի անգամ Վ. Շուկշինը (ռուս գրող, դերասան) իր փոքրիկ աղջկա հետ գնաց զբոսնելու: Ճանապարհին հանդիպեց մի ծանոթի, միասին մտան փոքրիկ սրճա րան, որտեղ սկսեցին խմել ու զրուցել: Նա բոլորովին մոռացավ աղջկան, որին մեկ րոպեով թողել էր մուտքի մոտ: Իսկ երբ հիշեց և դուրս թռավ փողոց, աղջկան ոչ մի տեղ չգտավ: Խուճապահար նա վազեց ողջ թաղամասով մեկ, նայեց բոլոր բա կերն ու շքամուտքերը… և բակերով վազվզելու ժամանակ ինքն իրեն երդվեց, որ եթե գտնի աղջկան, այլևս մի կաթիլ անգամ բերանը չի դնի: Վերջապես նա գտավ աղջկան: Եվ չխախտեց երդումը ո՛չ ամանորին, ո՛չ ծննդյան օրերին: Նույնիսկ «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հյուրընկալվելով Մ. Շոլոխովին, երբ վերջինս համոզում էր շամպայն համտեսել, հրաժարվեց կտրականապես: Շոլոխովը վիրավորվեց և ասաց. «Կգամ քեզ մոտ` Մոսկվա, մեկ գավաթ թեյի անգամ չեմ դիպչի» (Վ. Արտեմով): Դարեր առաջ Տերը Եսայիա մարգարեի միջոցով ասել է. «Ինչ ասել եմ, կատարե լու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ» (Եսայի 46.11)։ Այդպիսին է Աստված, ևայդպիսին էլ պետք է լինեն Նրա զավակները. «Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդի ներ» (Եփեսացիներին 5.1)։ 256
Իմ հավատարիմ վկաները
օգոստոս
30
Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտի պասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում (Հայտնություն 2.13)։
Եթե մենք սիրում ենք Տիրոջը, հավատարիմ կլինենք Նրան, և ոչ մի տեսակի ուժ` ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա, չեն կարող սասանել Նրա հանդեպ մեր հա վատարմությունը: Պատմությունը վկայում է Քրիստոսի հազարավոր հավատա րիմ վկաների մասին, ովքեր առանց վախի քայլել են դեպի խարույկը և առանց տրտունջի ու անեծքի, դիմացել են դժոխային տանջանքներին, որ հորինել է բռնու թյան հեղինակը ևանմեղ զոհերի հինավուրց դահիճը: Այն քրիստոնյան, ով Քրիս տոսի տնօրինությանն է հանձնում իր հոգին, մեծագույն պատիվ է համարում տա ռապել ու մահանալ հանուն իր փրկագնողի, եթե դա հաճո է Նրան: Սակայն Հիսուսի ճշմարիտ ծառան հավատարիմ կլինի Նրան ոչ միայն փոր ձությունների ու հալածանքների ժամանակ, մահվան աչքերին նայելիս, այլև իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթին: Չէ՞ որ կյանքում պատահում են նաև այնպի սի պահեր ու դեպքեր, երբ ինչ-որ մեկը մեր ներկայությամբ սկսում է բացահայտ սևացնել Քրիստոսի անունը, չարամիտ կերպով քննադատել Աստվածաշունչը, ծաղրել ու նվաստացնել Տիրոջ հետևորդներին: Եվ մենք լուռ լսում ենք այդպի սի վիրավորանքները՝ քաջություն չունենալով խաղաղ հոգով մեր վրդովմունքը դրսևորելու Աստծուն հայհոյողների այդպիսի վարքագծի դեմ: Այդպես վարվելով՝ մենք անարգում ենք Տիրոջն ու հրաժարվում Նրանից և որոշակի իմաստով դա վաճանում ենք Նրան: Այնինչ երկինքը սպասում էր և հույս ուներ, որ մենք՝ որպես Նրա ներկայացուցիչներ, կպաշտպանենք Տիրոջ պատիվն ու սուրբ անունը, ան սահման տիեզերքի Արքայի անունը: Ահա մի օրինակ, թե ինչպես են «այս աշխարհի որդիները» հավատարմության հրաշքներ դրսևորում իրենց երկրային թագավորների ու տիրակալների հանդեպ: Պրուս-շվեդական պատերազմի ժամանակ նովգորոդյան վաճառական Իգոլկի նը հայտնվեց շվեդների գերության մեջ: Նա գիտեր շվեդների լեզուն և մի անգամ լսեց, թե ինչպես են երկու շվեդ ժամապահներ հայոյում Ռուսաստանին ու Պետ րոս I-ին: Վաճառականը պահանջեց, որ նրանք լռեն: Զինվորները հրաժարվեցին: Իգոլկինը կանչեց ենթասպային, բողոքեց ժամապահներից և խնդրեց, որ թույլ չտա անարգել իր հայրենիքը: Ենթասպան ընդամենը ծիծաղեց վաճառականի երեսին: Այդ ժամանակ վաճառականը, որ հսկա էր հասակով և շատ ամրակազմ, մոտեցավ զինվորներին, խլեց նրանցից մեկի զենքը և սպանեց երկուսին էլ: Իգոլ կինին շղթայեցին: Շվեդ դատավորները, ում հանձնել էին այդ գործը, չգիտեին ինչ պես վարվել: Այդ դեպքի մասին պատմեցին Կառլոս XII-ին: Շվեդիայի թագավորը հրամայեց իր մոտ բերել ռուսին և ապա հայրենիք ուղարկեց նրան: Պետրոս I-ին ուղղված նամակում Կառլոս XII-ը շնորհավորեց կայսրին, որ այդպիսի հպատակ ներ ունի (Ա. Գորբովսկի):
257
օգոստոս
31
Քրիստոսը՝ որպես Որդի Նրա տանը
«Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ բարեհաճությունը. Դրա՛ն լսեք» (Մատթեոս 17.5)։
Սուրբ Գիրքը վկայում է Քրիստոսի մասին, որ «Նա ողորմած և հավատարիմ Քահանայապետ է» (Եբրայեցիներին 2.17), «Հավատարիմ ու Ճշմարիտ Վկան» (Հայտնություն 3.14), «Հավատարիմ ու Ճշմարիտ» (Հայտնություն 19.11): Առաք յալը Քրիստոսի մասին ասում է, որ «Նա հավատարիմ է Իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ Նրա ամբողջ տան մեջ» (Եբրայեցիներին 3.2): Այսպիսով, Աստծո հայտ նությունը` Աստվածաշունչը, բացահայտում է, որ Աստծուն հավատարիմ լինելը հատուկ է Քրիստոսին, որովհետև Նա Աստծո միածին Որդին է, Ում բնույթը բա ցարձակապես նույնն է, ինչ Աստծո բնույթը, և Հոր տանը (դա ողջ անսահման տիե զերքն է՝ իր բոլոր երկնաբնակներով) Քրիստոսը Որդու նման է, Ում Հայրը հանձնել ու վստահել է բացարձակապես այն ամենը, որ գտնվում է Իր տանը: Հիսուսն ասաց. «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10.30): Հոր և Որդու միջև կամ քի, զգացմունքների, գործողությունների, մտքերի ու դիտավորությունների բացար ձակ միասնություն ու ներդաշնակություն գոյություն ունի: Նրանց միջև ոչ մի տեսակի տարաձայնություն չկա: Իսկ հավերժական ժամանակներից ի վեր ինչո՞վ է դրսևոր վել ու շարունակում է դրսևորվել Որդու հավատարմությունը Հոր հանդեպ: Ամենից առաջ Որդին, հնազանդվելով Հորը, անշեղորեն կատարում է Հոր կամքը: Քրիստոսը երբեք և ոչինչ չի արել և չի անում առանց Հոր, առանց Նրա հետ խորհրդակցելու, առանց Նրա համաձայնության, ցանկությունների ու խնդրանքների: Քրիստոսը հստակ ու որոշակի խոսում է Հոր հանդեպ բացարձակ ու կատար յալ հնազանդության մասին.«Ինքս Ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրն Ինձ սովորեցրեց, այն եմ խոսում… Ես միշտ անում եմ այն, ինչ Նրան հաճելի է» (Հովհաննես 8.28-29): Երկրի վրա Իր առաքելության մասին Հիսուսն ասաց. «Ես Ինքս Ինձ չեկա, այլ Նա՛ (Հայրը) Ինձ ուղարկեց» (Հովհաննես 8.42): ««Իմ կերա կուրն այն է, որ Ինձ ուղարկողի կամքը կատարեմ և Նրա գործը ավարտին հասց նեմ» (Հովհաննես 4.34): Բանտարկության նախօրեին Քրիստոսն այսպես աղոթեց. «Ես Քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն Ինձ տվեցիր, որ անեմ» (Հովհաննես 17.4): Այն ամենը, ինչ ասում էր ևանում էր Քրիստոսը, անում էր այնպես, ինչպես Իրեն պատվիրել էր երկնավոր Հայրը: Ոչինչ Նա չէր անում Իրենից, չնչին ինքնակամու թյուն անգամ չէր դրսևորում: Հոր հանդեպ Նրա հավատարմությունը լիակատար էր, անվերապահ ու առանց պայմանի: «Ես Ինքս Ինձանից ոչինչ չեմ կարող անել… որովհետև Ես Իմ կամքը չեմ կա տարում, այլ Ինձ Ուղարկողի կամքը։» (Հովհաննես 5.30): «Ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում. ևայն խոսքը, որ լսում եք, Իմը չէ, այլ Հորը, որ Ինձ ուղարկեց» (Հովհաննես 14.24): «Եվ ինչ որ լսել եմ Նրանից, այն եմ խոսում աշխարհում» (Հով հաննես 8.26): Եվ Իր աղոթքում Քրիստոսն ասաց Հորը. «Որովհետև այն խոսքը, որ Ինձ տվեցիր, Ես նրանց տվեցի» (Հովհաննես 17.8): Մեր երկնավոր Հա՛յր, ողորմությո՛ւն պարգևիր մեզ, որ լինենք Քո հավատարիմ զավակները. ինչպես Քրիստոսն է հավատարիմ Քեզ, այնպես էլ մե՜նք հավատարիմ լինենք: 258
ՍԵՊՏԵՄԲԵՐ
ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ «Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. Իմ ձեռքերն են տարածել երկինքը, և Ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին» (Եսայիա 45.12)։
սեպտեմբեր
1
Տիեզերքի աշխատասեր Հայրը
Աշխատասիրությունը սերն է աշխատանքի հանդեպ, աշխատելու սովորությու նը և եռանդը աշխատանքի մեջ: Աշխատասեր մարդը առանձնանում է իր ջանա սիրությամբ: Բնականաբար, տեղին է լուսաբանել «աշխատանք» բառի իմաստը: Աշխատանքը (ըստ ժամանակակից բառարանների) մարդու նպատակամղված գործունեությունն է, որն ուղղված է նյութական և հոգևոր արժեքներ ստեղծելուն, աշխատանք, որ ֆիզիկական ու մտավոր էներգիա է պահաջում:
Աստվածաշունչն իր առաջին էջերից, առաջին խոսքերից սկսած բացահայտում է Աստծուն որպես Արարիչ, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ նրա մեջ կա: Պողոս առաքյալը գրել է. «Որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները (այլ թարգմ. կառա վարումը)։ Ամեն ինչ Նրա միջոցով ու Նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ, ու ամեն ինչ Նրանով է իր տեղում» (Կողոսացիներին 1.16-17)։ Սուրբ Գրքի շնորհիվ մենք իմանում ենք, որ Աստված հավերժական էություն է, որից բխում է կյանքը, և Նա է տվել է այն անսահման տիեզերքի ամեն կենդանի էակին` պարզա գույն մանրադիտակային գոյացությունից մինչև տարբեր աստիճանի հրեշտակ ները, ովքեր օժտված են հզոր բանականությամբ և գերմարդկային ընդունակու թյուններով, տաղանդներով ու առանձնահատկություններով: Աստված Հեղինակն ու Աղբյուրն է տիեզերքի ամենայն կյանքի` իր անսահման տեսակներով։ Եվ այդ ողջ բազմազանության համար Արարչի ստեղծագործական հնարավորություննե րը պարզապես աներևակայելի ու անսահման են: Ստեղծել, արարել, կյանք տալ. այսպիսի հատկություն ամբողջ տիեզերքում ունի միայն Տեր Աստվածը: Եվ նա ոչ միայն արարել է տիեզերքն ու շարժման մեջ դրել բոլոր աստղային համակարգերը տիեզերական աներևակայելի հորիզոններում, այլև շարունակում է յուրաքանչյուր ակնթարթ կառավարել այն և սատարել յու րաքանչյուր կենդանի էակի կյանքը, որովհետև առանց Նրա կենարար էներգիայի կյանքն անհետանում է: Տեր Աստվածը մեծագույն Աշխատավորն է, «Ով չի ննջում և չի քնում» ևաշխատանքն ու ստեղծագործական գործունեությունը Նրա կեցու թյան բաղկացուցիչներից են: Աստծո ստեղծագործական ներուժը հավերժական է ու անսպառ: Եվ այդ ամենը Նա իրականացնում է միայն այն պատճառով, որով հետև սե՜ր է: Սերը միակ պատճառն է, որ դրդում է Նրան տալ Իրեն հատուկ կյան քը՝ ստեղծելով կենդանի էակների: Աստծո ստեղծագործական էությունն անդադար աշխատանքն է, Աստծո չդա դարող գործը: Եվ Նա, որ Սեր է, սիրում է արարել, սիրում է աշխատել: Մեր Աստ վածը տիեզերքի աշխատասեր Հա՜յրն է:
260
Արժանի ես Դու, Տեր…
սեպտեմբեր
2
Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառու թյունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորու թյունը, որովհետև Դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան (Ա Մնացոր դաց 29.11)։
Երբ մտածում ես այն մասին, թե ինչ ընդունակություններ և հնարավորություն ներ են հատուկ Արարչին, եթե Նա վեց օրվա ընթացքում արարել է երկիրն ու երկինքը, նրանց մեջ գտնվող ամեն ինչ, պարզապես ապշում ես զարմանքից ու անսահման հիացմունք ապրում: Անհավատալի՜ է: Ցնցո՜ղ է: Որքա՜ն հակասա կանություն կա: Անըմբռնելի ևանընդգրկելի՜ է աստվածայինի ոլորտը: Խորհրդա վոր ու անթափանցելի՜ է: Աստվածային աշխարհակառուցումն ընկալելու իր ան զորությունը սաղմոսերգուն արտահայտել է բավական տպավորիչ, սակայն ոչ համապարփակ և աղքատիկ խոսքերով. «Որքա՜ն պատվական են ինձ համար Քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։ Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ Քեզ հետ եմ» (Սաղմոսներ 139.17-18)։ Հոյակա՜պ է ասված: Արտահայտված է մեր մարդկային հնարավորություններին համապատասխան` որքա՜ն անըմբռնելի են Աստվածության հատկությունները: Այդ պատճառով էլ Դավիթը խոնարհվում է Արարչի մեծության առաջ. «Այս գիտու թյունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան» (Սաղմոսներ 139.6)։ «Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են Քո գործերը. անչափ խորն են Քո մտքերը» (Սաղմոսներ 92.5): Եվ այն փաստը, որ Արարիչը կյանք է տվել տիեզերքին, Նրա այդ խորհրդա վոր գործողությունը, Նրա սիրո թանկագին և անըմբռնելի պարգևն այն հիմքն է ու պատճառը, թե ինչու պետք է խոնարհվենք ու երկրպագենք Տիրոջը, անվերջ շնորհակալություն հայտնենք և փառաբանենք Նրան: Ահա երկնային աթոռը՝ անսահման տիեզերքի մեծ Աստծո, Արարչի ու Կառավարչի գահը, ինչպես այն բացահայտված ու նկարագրված է Հովհաննեսի Հայտնությունում: Ինչո՞ւ քսան չորս երկնային էակներ ծնկի են գալիս գահի վրա Նստողի առաջ, ինչո՞ւ են գահի առաջ դնում իրենց պսակները ևերկրպագում հավիտյանս հավիտենից Ապրողին: Նրանք հստակ ասում են, թե ինչու են այդպես վարվում. «Արժանի ես, Տե՛ր և Աստ վա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև Դու ամեն բան ստեղծեցիր, ու Քո կամքով եղան և ստեղծվեցին» (Հայտնություն 4.11)։ Ահա թե ինչու Աստծուն հաճո էր, որ Իր կանխատեսության մեջ, Իր եկեղեցու միջոցով առանձնահատուկ լուրով դիմի ողջ երկրի բնակիչներին, որ ապրում են Քրիստոսի երկրորդ գալուստի նախօրեին. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք Նրան, որովհետև Նրա դատաստանի ժամը եկել է, ևերկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին» (Հայտնություն 14.7)։ Եվ դա պատահական չէ, որովհետև այս վերջին ժամանակները նշանավորվում է առանձնահատուկ ու ծայրահեղ նշաններով: Գիտության մեջ իշխում է աթեիզմը, համաշխարհային կրոններում` անաստվածությունը, իսկ մարդկությունը՝ հոգևոր արժեքների հանդեպ անտարբեր, թաթախվել է հաճույքների ու նյութապաշտու թյան մեջ: 261
սեպտեմբեր
3
Աննման Քանդակագործը
Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սո վորեմ Քո պատվիրանները (Սաղմոսներ 119.73)։
Ինչպես ծնողներն են նորածնի ծննդյանը սպասելիս ձգտում ամեն ինչ պատ րաստել մինչև նրա հայտնվելը, այնպես էլ երկնային Հայրն է ձգտել պատրաս տել ամեն ինչ մինչև մարդու հայտնվելը, որպեսզի նա ապրի հարմարավետ պայ մաններում: Նա արարել է երկնային լուսատուները, արարել է երկիրը և լցրել այն կենդանական ու բուսական աշխարհի զարմանահրաշ բազամազանությամբ: Նա պատրաստել է նաև մարդու բնակության վայրը` Եդեմի հեքիաթային այգին` իր անգերազանցելի գեղեցկությամբ, հարմարավետությամբ ու վեհությամբ: Ի՜նչ սի րով էր ջանք թափում Տերն Իր սիրելի ստեղծագործության` մարդու համար, ով լինելու էր ապագա տերն այն ամենի, ինչով լի էր երկիրը: Վերջապես եկավ ժա մը, երբ Տերը սկսեց ստեղծել այն ամենակարևորը, հանուն որի արարվել էր այդ ամենը` մարդուն: «Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք» (Ծննդոց 1.26): Եվ այդ խոսքերում պարփակված է աստվածա յին դիտավորության ու ծրագրերի գաղտնիքը: Ինչպե՞ս պետք է մարդն ունենար աստվածային բնույթն ու պատկերը: Եվ մարդու` Աստծո լույսի մեջ հայտնվելու տարեգրությունը հակիրճ է ու խորհրդավոր. «Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց 2.7)։ Եվ այլևս ոչ մի բառ: Թե ինչպես է ընթացել ստեղծման գործընթացը` անհայտ է: Աստծո սրբազան հայտնությունը` Աստվածաշունչը, լռում է այդ մասին: Ճիշտ է, Աստծուն ուղղված իր խոսքերում բազմաչարչար Հոբը շոշափում է մարդու արարման թեման. «Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբող ջությամբ շինել… Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր (այլ թարգմ. ջանք թա փեցին ինձ վրա)… Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր, Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր, կյանք և ողորմություն շնորհեցիր, ու Քո խնամքը իմ հոգին պահեց» (Հոբ 10.8-12)։ Այս տեղից հետևում է, որ Տերն Իր ձեռքերով է ձուլել առաջին մարդուն, ջանք թափել, ինչպես իսկապես մեծ ու աննման Քանդակագործ. սակայն մանրամասներ չկան, պարզապես համեմատություն, այլաբանություն ևոչ ավելին: Անկասկած է, որ Տերը մարդուն օժտել է Իր բնույթի զարմանալի հատկություն ներով` հոգևոր, բարոյական, ֆիզիկական: Այժմ դժվար է դատողություն անել այդ մասին, երբ հազարամյակների ընթացքում մեղքի ազդեցությամբ մեր բնույթը փոխվել է: Սակայն ամենագլխավորն այն է, որ Արարիչը մարդուն օժտել է սիրով` այդ կատարյալ և եզակի բարոյական հատկությամբ, որը համարվում է Նրա էու թյունը և ստեղծագործության շարժիչը, Նրա բոլոր օրենքների դրսևորումը, ան սահման տիեզերքը կառավարելու Նրա հիմքը:
262
սեպտեմբեր
Մարդու ստեղծագործական պարգեվը
4
«Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։ Նա Նեփթա ղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատա րելու համար» (Գ Թագավորների 7.13-14):
Աստված մարդուն օժտեց զարմանահրաշ որակներով, զարմանալի ընդունա կություններով ու ցանկություններով. Արարիչն առատորեն պարգևներ շնորհեց… Եվ քանի որ Աստծուն հատուկ հատկություններից մեկը ազատությունն է, ապա մարդն էլ, Աստծո նմանությամբ, ունի այդ հատկությունը: Նա կարող է ազատ, ըստ իր կամքի տնօրինել Աստծուց իրեն տրված բոլոր ունակությունները, տաղանդներն ու հնարավորությունները: Սակայն, կյանք տալով բանական էակներին, Արարիչը տվեց կյանքի օրենքը, և միայն այն պահելու շնորհիվ է հնարավոր կյանքը: Եվ այդ օրենքը կյանքի՝ այլընտրանք չընդունող հիմքն է. այդպիսին է Արարչի կամքը, այն բացարձակ է, կատարյալ ու անփոփոխ: Արուսյակը Աստծո կամքին հակադրեց իր կամքը. դրանով նա չարաշահեց ազատությունը: Որովհետև ազատությունը բոլոր բանական էակներին տրված է միայն բարի նպատակներով օգտագործելու հա մար: Կյանքի օրենքը սիրո օրենքն է, որովհետև Արարիչն Իր սերը արտահայտել է օրենքի մեջ: Հակառակ դեպքում մենք չէինք հասկանա, թե ինչ է սերը, և ինչ է մեղքը: Մարդուն տրված է բանականություն` հոգևոր հատկություն, տրված է սեր` բարոյական հատկություն, տրված է ֆիզիկական ուժ: Նա, արարված լինելով Արարչի նմանությամբ, ունի, ինչպես Տերն Ինքը, արարելու, ստեղծելու, ստեղծա գործելու ունակություն, սակայն նրա ստեղծագործական հնարավորությունները անսահմանափակ չեն: Երբ հետադարձ հայացք ենք նետում ողջ պատմության ընթացքում մարդու ստեղծագործական գործունեության վրա, տեսնում ենք, թե ինչ ցնցող արդյունք ներ է գրանցել նրա ստեղծագործական ներուժը: Մենք չենք կարող չհիանալ ճար տարապետության հոյակապ կառույցներով, որ ստեղծվել են հանճարեղ մարդ կանց կողմից: Մենք չենք կարող չապշել այն մեծ հայտնագործություններով ու նվաճումներով, որ առկա է աստվածային աշխարհակառուցվածը ճանաչելու գործընթացում, ինչպես շրջապատող բնության, այնպես էլ մարդկային մարմնի: Արարիչը բացել է վարագույրը, որ ծածկում է ատոմի միջուկի ու բջջի կառուցված քի գաղտնիքը՝ որպես ամենայն կենդանի էակի կյանքի հիմք: Աստծուն հաճո էր, որ վերջին ժամանակներում, աշխարհի վախճանից առաջ լուսավորի գիտնական ների միտքը, և Տերն Իր ստեղծագործությունները ճանաչելու մեջ հաջողություն է պարգևել միայն այն գիտնականներին, ովքեր հետազոտական աշխատանք ներում աչքի են ընկնում անսովոր աշխատասիրությամբ և լիակատար կերպով կլանված են իրենց աշխատանքով: Ցավալի է միայն, որ հիացմունք առաջացնող հայտնագործությունները մարդն ի չարն է օգտագործում` իր ցածրակարգ, հան ցագործ նպատակներին հասնելու, կողոպուտի, հարստանալու, իշխելու և խա բեության համար…
263
սեպտեմբեր
5
Այս աշխարհի որդիների աշխատասիրությունը
Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է (Եսայիա 44.12)։
Մարդն իր գործունեության ամենատարբեր բնագավառներում՝ լինի գիտու թյուն, տեխնիկա, գրականություն, կիրառական արվեստ, սպորտ, երաժշտու թյուն, ամենուր նա իրականացնում է Աստծուց իրեն տրված ստեղծագործական պարգևը: Սակայն ճշմարտությունն այն է, որ նա միշտ չէ հաջողության հասնում: Հաջողության հասնում է միայն նա, ով համառ ևանդուլ կերպով ձգտում է հասնել դրված նպատակներին, ով իրեն լիովին նվիրաբերում է աշխարհի կառուցված քի բարդ հարցերի պատասխանների որոնումներին: Եվ այդ ճանապարհին ան խոնջ առաջամարտիկները մոլեռանդի համառությամբ հաղթահարում են դժվա րությունների բարձունքները՝ թափառելով չտրորված ճանապարհներով, առանց սատարման ու օգնության, իրենց հասցեին ուղղված քննադատության ու վիրա վորանքների ուղեկցությամբ: Ա. Ֆրիդման: Ռուս մաթեմատիկոս և ֆիզիկոս: «Հեռավոր աշխարհների կանչը հրապուրեց նրան այն բարդ և խճճված լաբիրինթոսը, որ կոչվում է տիեզերքի կա ռուցվածք: Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է: Ֆրիդմանին շատ էր տրված, սակայն նա չափազանց շատ էր պահանջում իրենից: Ահա թե ինչ է գրում նա. «Ես սիրում եմ աշխատանքը, բայց մի՞թե կարելի է դա պարզապես սեր ան վանել աշխատանքի հանդեպ: Դա անդուլ ինքնայրում էր: Յուրաքանչյուր մարդ, ով նվիրված է գիտությանը, չի կարող չտառապել դրանից, չի կարող չմտածել դրա մասին: Ֆրիդմանի տառապանքը համարյա ախտաբանական էր»: Թ. Էդիսոն: Աշխատանքն Էդիսոնի համար հավասարազոր էր Ավետարանին: Յոթանասունհինգ տարեկան հասակում նա շարունակում էր աշխատել օրական 16 ժամ: Երբ նա երիտասարդ էր, ավելի շատ էր աշխատում՝ բավարարվելով կարճ քնով: Նրան լիովին բավականացնում էր 4-5 ժամը, և հանդիմանում էր մտերիմ ներին, որ քնի վրա չափազանց շատ թանկարժեք ժամանակ են վատնում։ «Ան կողնում անց կացրած ժամանակը կորսված ժամանակ է»,- ասում էր նա: Նրա գրառումների գրքույկում, ուր 1300 (ևս համարյա 600-ը յուրացրել են անամոթ մրցակիցները) արտոնագրեր կային, պահպանվել են անթիվ քանակով նոր գաղա փարների ուրվագծեր, որոնց իրականացման համար կպահանջվեր ևս 100 տա րի: Թաղման օրը ամերիկացիներին այսպիսի խնդրանքով դիմեցին. «Հանգցրե՛ք կրակներն ի հիշատակ այն մարդու, ով ձեզ լույս է նվիրել»: Այս ասելով՝ նկատի ունեին, որ նա է հայտնագործել լամպը (Գ. Գաև, Վ. Արբենին): Գ. Բուդե: Ֆրանսիացի այս գիտնականն այնքան էր խորասուզված աշխատան քի մեջ, որ երբ նրա աշխատասենյակ վազեց ծառան՝ բացականչելով` հրդե՜հ, նա ասաց. «Քանի՞ անգամ պետք է կրկնեմ, որ ես չեմ խառնվում տնտեսական գործե րին: Դրանց համար իմ կի՜նն է պատասխանատու: Նրան էլ զեկուցե՜ք» (Ե. Ման սուրով): Ահա այսպիսի աշխատասիրություն են դրսևորում «այս աշխարհի որդիները»: Քրիստոնյաներն էլ պետք է այսպես ինքնամոռաց աշխատեն Քրիստոսի ճշմար տության հաղթանակի՜ համար: 264
սեպտեմբեր
Ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում
6
Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն (Ժողովող 2.23)։
Իսկ որքան մոլեգին ոգեշնչվածությամբ են աշխատել արվեստի մարդիկ` նկա րիչները, քանդակագործները, երաժիշտները: Հիրավի ցնցո՜ղ է նրանց անզուսպ նվիրվածությունն իրենց գործի հանդեպ, նաև թե որքան հափշտակված են եղել իրենց աշխատանքով: Եվ ինչպե՞ս կարելի է այլ կերպ վերաբերվել աշխատանքին, եթե ցանկանում ես հասնել նշանակալի արդյունքների: Այդպիսի անսովոր նվիր վածությունը վկայում է այն մասին, որ այդպիսի մարդիկ իսկապես ինչ-որ չափով նման են իրենց Արարչին, Ով «չի ննջելու և չի քնելու» (Սաղմոսներ 121.4) Իր ան դուլ աշխատանքների ու հոգատարության մեջ՝ ղեկավարելով անթիվ գալակտի կաներն ու տարրական մասնիկները ևօր ու գիշեր արարելով ու ստեղծելով: Միքելանջելո Բուոնարրոտի: Աշխատելով իր ստեղծագործությունների վրա՝ քիչ էր քնում: Նա գիշերն արթնանում էր, որպեսզի կտրիչով կամ մատիտով ամրա պնդի իր որևէ միտքը: Նրա սնունդը մի քանի կտոր հաց էր, որ առավոտյան դնում էր գրպանը ևապա ուտում հարթակների վրա՝ շարունակելով աշխատել: Նա այր վում էր՝ ապրելով տիտանական կյանքով և գտնվելով մշտական մոլեգնության մեջ: Տառապանքը, որ առաջացրել էր ամբողջությամբ նրան համակած ուժը, հար կադրում էր գործել ու անդադար գործել՝ չիմանալով ո՛չ հանգիստ ևո՛չ դադար: Նա գրում է. «Ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում, միայն օր ու գիշեր աշխատել»: Իննսուն երկար տարիներ նա տքնում էր, ոչ մի օր չէր հանգստանում, ոչ մի օր մարդավարի չէր ապրում: Անտառներում աշխատելով Սիքստինյան տաճարի որմնանկարների վրա՝ նա հարկադրված էր լինում աշխատել գլուխը հետ գցած և աշխատանքային երկար լարվածությունից հետո հաշմանդամ դարձավ` գլուխը չէր իջնում: Նա չէր կարո ղանում կարդալ նամակները, առանց գլխից վերև բարձրացնելու: Սակայն նա մի ակնթարթ անգամ չէր ափսոսում տեղի ունեցածի համար և շարունակում էր աշ խատել, մինչև որ ավարտեց այն: Միքելանջելոն իր որմնանկարների վրա աշխա տում էր գիշերը՝ մոմն ամրացնելով գլխին դրված հարմարանքին: Մոմը երբեմն հալվում էր և լցվում աչքերի մեջ, և նա ժամանակի ընթացքում կորցրեց տեսո ղությունը: Նրան՝ կույր ծերունուն տանում էին թանգարան, որտեղ նա ձեռքերով բավականությամբ շոշափում էր իր քանդակները (Ե. Մանսուրով): Միքելանջելոն աղքատ էր, գամված իր աշխատանքին, ինչպես եզը` ջրաղացին: Ոչ մեկը չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նա այդպես տանջում իրեն: Այսօր այդպիսի մարդկանց անվանում են «աշխատամոլներ»: Ա՜խ, եթե միայն Աստծուն հավատացողները նմանվեին աշխատամոլներին` հա նուն Քրիստոսի անվան:
265
7 Ամաչ ում էր` աշխատանքի հանդեպ մոլությունից
սեպտեմբեր
Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությու նից, որ նա կատարեց արեգակի տակ (Ժողովող 2.22)։
Երկրի վրա հսկայական է աշխատասեր մարդկանց թիվը, և պատահական չէ, որ նրանք այդպիսին են: Նրանք Աստծո բնավորության, Նրա էության հայտ նությունն են: Եվ Աստծո համար ցավալի է, որ մարդը` Իր սիրելի ստեղծագոր ծությունը, Աստծո պարգևներն օգտագործում է ոչ իր բուն նշանակությամբ, և մարդկության ողջ աշխատանքը, նաև առանձին մարդկանց աշխատանքն՝ իրենց աննկարագրելի աշխատասիրությամբ և աշխատանքի հանդեպ մոլուցքով անի մաստ է, քանզի այն մեկընդմիշտ կխորտակվի մոռացության գետում: Սակայն քրիստոնյաների համար տեսանելի դաս է այդ անսովոր սերը աշխատանքի հան դեպ, հայտնի մարդկանց ստեղծագործական հաջողությունները, որ «փայլուն գագաթներ» են նվաճել գիտության, արվեստի ու գրականության բնագավառում: Նրանց անձնազոհությունն ու ինքնայրումը՝ հաջողության հասնելու ճանապար հին, տեսանելի դաս է, թե ինչպես պետք է աշխատել սուրբ գործում` չարի դեմ Քրիստոսի մեծ պայքարում: Եվ Տերը սպասում է, որ Իր զավակները այդ սուրբ կատարեն աշխատանքը ոչ պակաս աշխատասիրութամբ ու նվիրվածությամբ, «քան այս աշխարհի որդիները»: Ի. Ե. Ռեպին: Ռուս մեծ գեղանկարիչ: «Առավոտյան, անմիջապես նախաճաշից հետո Ռեպինը շտապում էր արհեստանոց և այնտեղ տառացիորեն տանջամահ անում իրեն ստեղծագործական աշխատանքով, որովհետև նա անօրինակ աշ խատավոր էր և նույնիսկ մի քիչ ամաչում էր աշխատանքի հանդեպ այն մոլու թյան համար, որը ստիպում էր նրան առավոտից մթնշաղ, առանց վրձինները մի կողմ դնելու, իր ողջ ուժերը նվիրաբերել արհեստանոցում կախված հսկայական կտավին: Նա իրեն տանջում էր աշխատանքով մինչև ուշագնաց լինելու աստի ճան: Յուրաքանչյուր նկար վերանկարվում էր նրա կողմից, առանց որևէ հետքի, 10-12 անգամ: Եվ երբ նրա աջ ձեռքը ծերության տարիներին սկսեց չորանալ, և չէր կարողանում այդ ձեռքով պահել վրձինը, անմիջապես սկսեց սովորել նկարել ձախով, որպեսզի ոչ մի րոպե չկտրվի գեղանկարչությունից: Իսկ երբ ծերունա կան թուլության պատճառով չէր կարողանում նկարելու տախտակն իր ձեռքերում պահել, հատուկ գոտիների օգնությամբ այն քարի պես կախում էր պարանոցից և աշխատում էր այդ քարով առավոտից մինչև երեկո: Եվ ուր էլ գնար՝ նույնիսկ ճաշարան, թեկուզ օպերա, իր հետ էր վերցնում էտ յուդների ալբոմը և չնչին հնարավորության (երբեմն քամոտ եղանակին, սառան մանիքին) դեպքում անգամ այնտեղ էր ներդնում այն, ինչ աչքն էր ընկնում: Նկա րելը նրա համար նույնն էր, ինչ շնչելը: Նրա «գաղտնի» արհեստանոցում մի ծանր, անաղմուկ դուռ կար ևոչ մեծ պատուհան: Ժամը մեկի-երկուսի միջև տարեց խո հարարը բախում էր այդ պատուհանը, Ռեպինը մի ակնթարթ բացում էր այն և նրանից ընդունում աղքատիկ նախաճաշը` բողկ, գազար, խնձոր, մեկ բաժակ թեյ: Առանց վրձինները մի կողմ դնելու, նա հապշտապ կուլ էր տալիս սնունդը՝ այդպի սով արվեստի համար շահելով քսան րոպե, որը կկորցներ, եթե իջներ ճաշասեն յակ (Կ. Չուկովսկի): 266
սեպտեմբեր
«Եվ, այնուամենայնիվ, քիչ եմ աշխատում»
8
Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծո ձեռքով է լի նում (Ժողովող 2.24)։
Աստվածաշնչում նկարագրված են հոգևոր աշխարհի ճանաչողության անհա տակ օվկիանոսը խորասուզվելու փորձառություններ: Դիմելով Աստծուն՝ սաղմո սերգուն բացականչում է. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտած մունքը» (Սաղմոսներ 119.97)։ Մեզ կարող է նույնիսկ շփոթության մատնել այդ արտահայտությունը. արդյո՞ք հնարավոր է ամբողջ օրը մտածել միևնույն բանի շուրջ: Սակայն դա այն մարդու ճշմարիտ փորձառությունն է, ով ամբողջովին հա մակված է դրանով, և կրքոտ փափագում է ընկալել աստվածային հայտնություն ների անըմբռնելի աշխարհը` Նրա բնավորությունը, Նրա կամքը, Նրա արարչա գործությունը: Եվ դրա համար չեն բավականացնում ո՛չ օրերը ևո՛չ գիշերները: «Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս Քո խոսքի վրա դրե ցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ Քո խոսքերի մասին մտածելու համար» (Սաղմոսներ 119.147-148)։ «Երբ իմ անկողնում հիշում եմ Քեզ, գիշերվա պահերին մտածում եմ Քո մասին» (Սաղմոսներ 63.6)։ Այո՛, հիրավի, անհնար է ճանաչել Աստծուն, առանց անդուլ ջանքերի և լարված աշխատանքի: Եվ ուսուցո ղական են նշանավոր մարդկանց օրինակները, ովքեր իրենց ողջ էությամբ տրվել են անդադրում աշխատանքի՝ ձգտելով հասնել իրենց նպատակներին: Կ. Բրյուլլով: Ստեղծելով իր նշանավոր նկարը` «Պոմպեյի վերջին օրը», այնքան էր աշխատում ևայնպիսի վիճակի էր հասնում, որ նրան ուժահատ, ձեռքերի վրա դուրս էին հանում արհեստանոցից: Սակայն, դրա փոխարեն, շատ բան տեսած Հռոմին ապշեցրել էր այդ նկարը: Ֆ. Դոստոևսկի: «Աշխատում եմ ինչպես տաժանակիր»: «Ես աշխատում եմ օր ու գիշեր և, այնուամենայնիվ, քիչ եմ աշխատում»: «Չորս տարի եղել եմ Սիբի րի աքսորավայրում, սակայն աշխատանքն ու կյանքն այնտեղ ինձ համար ավելի տանելի էին, քան այստեղ»: Օ. Ռենուար: Ֆրանսիացի նկարիչ, որի ձեռքերն ու ոտքերը դադարեցին աշխա տել կաթվածի պատճառով: Սակայն նա շարունակեց աշխատել՝ վրձինը պահելով դեռևս շարժուն երկու մատների` ցուցամատի և մեծ մատի միջև: Ամեն օր, հա մարյա մինչև կյանքի վերջին օրը, փառքի հասած նկարիչը նստում էր նկարչական հարմարանքի (մոլբերտ) առջև ևայնպես հարմարվում, որ ձախ ձեռքն օգնում էր աջին, ևասում էր. «Օ, ոչ… ո՛չ մի օր, առանց աշխատանքի… »: Մ. Չյուռլենիս: Լիտվացի գեղանկարիչ և կոմպոզիտոր: Ներշնչված աշխատան քի մասին այսպես է գրել. «Ես նկարո՜ւմ եմ: Նկարում եմ օրը 8-10 ժամ: Եթե միայն դուք իմանայիք, թե ինչ ուրախություն է աշխատել համառորեն ու մոլեգին, առանց ընդմիջումների, համարյա մինչև գիտակցության կորուստը և մոռանալ ամեն ինչ» (Ե. Մանսուրով):
267
9 «Չեմ ցանկան ում, որ Աստված ինձ տեսնի պարապ վիճակում»
սեպտեմբեր
«Որովհետև սրտակից մեկը չունեմ, որ ձեր մասին մտերմաբար հոգ տանի» (Փիլի պեցիներին 2.20):
Պատմականորեն Աստծո գործը հաջողությամբ առաջ է ընթացել միայն այն բա նի շնորհիվ, որ Հիսուսին հավատացողների մեջ եղել են հազարավոր իսկապես աշխատասեր տղամարդիկ ու կանայք: Նրանք ամբողջովին, առանց մնացորդի նվիրաբերվել են հոգևոր աշխատանքին: Աշխատասիրությունն է մարդու և Աստ ծո միաբանության պտուղը, որի արդյունքում մարդու մեջ ձևավորվում է Արարչի պատկերը, և նա ձեռք է բերում Աստծուն հատուկ որակներ: Եվ քանի որ Աստ ված սեր է, Նրա սերը արտահայտվում ու դրսևորվում է ոչ միայն այն բանում, որ «Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս» (այլ թարգմ. «եվ մնացած ամեն ինչը»), այլ բացարձակ իմաստով. «մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք» (Գործք 17.25,28): Բայց չէ որ սա հավերժական և շարունակական «վաս տակաշատ սերն» է (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիներին 1.3, Եբրայեցիներին 6.10): Աստ ծո ճշմարիտ զավակները, ինչպես նաև իրենց Տերը, իրենց ողջ ուժն ու տաղանդ ներն անմնացորդ նվիրաբերում են մարդկանց հոգիներում Աստծո արքայությունն արարելու գործին: Նրանք «լույսի որդիներն են», որ, ի տարբերություն «այս աշ խարհի որդիների», Աստծուց տրված ընդունակությունները և հենց կյանքը նվի րաբերում են ոչ թե ժամանակավոր, այլ հավերժական նպատակների`երկրի վրա Քրիստոսի ճշմարտության հաղթարշավին: Ժ. Կալվին: Ի բնե նա երևելի առողջություն չուներ և վերջնականապես քայքայեց այն անդադար, գիշերային աշխատանքով, ողջ ուժերի հավերժական լարումով: Հիսունհինգ տարեկան հասակում Կալվինը վերջին անգամ կանգնեց ամբիոնի մոտ, և քարոզի կեսին այնպիսի հազ բռնեց նրան, որ բերանը արյունով լցվեց: Նա դժվարությամբ իջավ ամբիոնից պարուրաձև աստիճաններով՝ այդպես էլ չավար տելով քարոզը: Տանը, անկողնում պառկած, նա շարունակում էր տենդագին աշ խատել փաստաթղթերի վրա: Ընկերներն աղերսում էին, որ հանգստանա, սակայն նա պատասխանում էր. «Ի՞նչ, ես չեմ ցանկանում, որ Տերը, գալով իմ հետևից, ինձ պարապ վիճակում գտնի»: Նրա մոտ եկան ժնևյան նախարարները: Կալվինը նրանցից ներողություն խնդրեց իր սխալների համար՝ ցույց տալով նրանց Քրիս տոսին՝ որպես աշխարհում միակ հույսի, և սեղմեց բոլորի ձեռքերը: Արցունքներով ու վշտով նրանք հրաժեշտ տվեցին իրենց հովվին: Կալվինը կտակեց, որ իր մար մինը թաղեն առանց որևէ գերեզմանաքարի: Նրա կամքը կատարեցին, ևայսօր ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված նա: Էրազմ Ռոտերդամցի: Աշխատանքը միակ, ամենահին, լավագույն ընկերուհին է… նա գրում էր օր ու գիշեր, գրում էր ու գրում` մեկնաբանություններ, փոքրիկ գրքույկներ, նամակներ… երկրային կեցության այդ հավերժական զարկն է միայն, այդ շրջապտույտն է միայն, որ շարժում է նրա արյունը: Եռանդուն մինչև վերջին ակնթարթը՝ նա վազքի մեջ էր աշխատանքի սրբազան լաբիրինթներում… Եվ նրա թմրող շուրթերից հարազատ մայրական լեզվով դուրս թռան վերջին բառերը` «Lieve God» («Ողորմած Աստված») (Ս. Ցվեյգ): 268
Քո երեսի քրտինքով
սեպտեմբեր
10
Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել, Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։ Հոբի խոսքերը վերջացան։ (Հոբ 31.39,40)
Ի՞նչ գիտենք մենք այն մասին, թե ինչպես են աշխատել մարդիկ ջրհեղեղից առաջ: Աստվածաշնչից մենք իմանում ենք. Եդեմում Տերը մեր նախածնողներին ասաց, որ երկիրն անիծված է իրենց անհնազանդության պատճառով, և փուշն ու տատասկը շատ արագ կլցնեն երկիրը: Այդ պատճառով էլ նրանք ցավով կերակուր կհայթայ թեն երկրից ևերեսի քրտինքով կվաստակեն իրենց մի կտոր հացը: Սակայն մեր ժա մանակներում էլ` հեքիաթային տեխնիկայի դարաշրջանում, դեռևս կան երկրներ, որտեղ մարդիկ, դաժան ձևով են փորփրում անիծված երկիրը, քրտինք թափում, որպեսզի ինչ-որ կերպ պահպանեն իրենց գոյությունը: Դժվարանում ես հավատալ, սակայն, ըստ վիճակագրության տվյալների, երկրում ամեն օր մոտ 800 միլիոն մարդ է քաղցում: Եվ երկրի բնակչության այն հատվածը, որ ապրում է ծայրահեղ աղքա տության մեջ, երբ կենսական ծախսերը չեն գերազանցում օրական մեկ դոլարը, կազմում է 1,5 միլիարդ մարդ: Եվ այստեղ քիչ չեն հիմնախնդիրները. դրանցից մեկը մանկական աշխատանքն է: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում 5-17 տարեկան հասակում աշխատում է 246 միլիոն մարդ, որոնցից 171 միլիոնը` կյանքի համար վտանգավոր պայմաններում: Ընդ որում, տերերը խաբում են երեխաներին ևանամոթաբար շահագործում նրանց: Ահա թե ինչ է պատմում տասնամյա մի տղա՝ Հնդկաստանից. «Գործելու հաստոցի վրա ես հարկադրված եմ աշխատել 12-14 ժամ, իսկ առաջին տարին ոչինչ չէի ստանում իմ աշխատանքի դիմաց»: Իսկ ի՞նչ կասեք ստրկության մասին: Արդյո՞ք մեր փառաբանված, լուսավորյալ դա րաշրջանում անհետացել է մարդկության պատմության այդ ամենաամոթալի երևույ թը: Երանի՜ թե այդպես լիներ: Թեև Ազգերի Լիգան 1926 թվականին ստրկությունն արգելելու վերաբերյալ կոնվենցիա է ընդունել ևապա ՄԱԿ-ի կողմից` 1956 թվակա նին, բայց այսօր մեր տարաբախտ, թշվառ երկրում մոտ 27 միլիո՜ն ստրուկ կա: Երբ ծնվեց Ղամեք նահապետի որդին, հայրը նրան Նոյ անվանեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատ ճառով, որ Տերն անիծեց» (Ծննդոց 5.29)։ Մեկ այլ թարգմանության մեջ այս համարը շատ ավելի ուշագրավ է հնչում. «Նա կհանգստացնի մեզ մեր ծանր աշխատանքնե րի մեջ, կթեթևացնի մեր տանջանքները, որը զգում ենք երկիրը մշակելիս»: Այդ ի՞նչ «ծանր աշխատանքներ» ուներ Ղամեքը: Ի՞նչ «տանջանքներ» էին կրում Նոյի ծնող ները՝ աշխատելով դաշտում ու բանջարանոցում: Եվ ինչպե՞ս կարող էր Նոյը մխիթա րել իր ծնողներին և թեթևացնել նրանց տանջանքները: Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին: Սակայն, հրեական ավանդույթների համաձայն, Նոյը հորինեց գութանը, գերանդին, քլունգը ևաշխատանքային այլ գոր ծիքներ` հողը մշակելու համար: Եթե դա իսկապես այդպես էր, ուրեմն Ղամեքը ճիշտ էր իր կանխագուշակության մեջ. Նոյի հայտնագործությունները թեթևացրին հողա գործների աշխատանքը: Սակայն աշխատանքը, որքան էլ այն ծանր թվա, օրհնու թյուն է համարվում, այլ ոչ անեծք. «Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար» (Սաղմոսներ 128.2)։ 269
սեպտեմբեր
11
Անկոտրում մոլեռանդը
Նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզ չին, պահեց ևամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց (Բ Պետրոս 2.5):
Աստծո բոլոր մարդիկ զարմանալի՜ մարդիկ են: Նրանք այդպիսին են, որովհետև այդպիսին է նրանց Տերը, Ում իրենք հանձնել են սեփական տաճարը` հոգին, և Նա ապրում է այնտեղ՝ որպես միակ, ինքիշխան և ճշմարի՛տ Տեր: Նրանից բացի ոչ մեկն իրավունք չունի՜ ապրելու մեր հոգում: Եվ Նրա բնակությունը հոգում չի կարող անպտուղ լինել. այդպիսի մարդն իր կյանքում նման կլինի Տիրոջը: Նրա արարքներն ու հայացքները կլինեն անսովոր և նվազագույնը` տարօրինակ: Չէ՞ որ աշխարհն ապրում է մի այլ կյանքով, քան երկինքն է: Եվ ինչպես Քրիստոսի մա սին էին ասում, որ Նա խենթ է, այդպես կխոսեն նաև Նրա հետևորդների մասին: Այդպես էին խոսում նաև Նոյի մասին: Մարգարեական հոգու վկայության հա մաձայն՝ այդ օրերի փառաբանված իմաստունները նրա մասին ասում էին. «Նոյը պարզապես անկոտրում մոլեռանդ է» (Նահապետներ և մարգարեներ, էջ 96): Եվ ապա. աշխարհը ծիծաղում-հռհռում էր ծերունու «անմտության» վրա» (նույն տե ղում): Իսկ Տերը Նոյի մասին ասաց. «Որովհետև այս դարի մեջ քեզ արդար տեսա Իմ առաջ»։ Աստվածաշնչում ասվում է. «Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում» (Ծննդոց 6.9)։ Արդյոք որևէ ապացույց կա՞ գրքում, բացի վերոհիշյալ հա մարներից, որոնք հաստատում են Նոյի արդարությունը: Այո՛, կան: Ահա փաստը. Սեթի գծով տասը նահապետներից ոչ մեկը չամուսնացավ այդքան ուշ հասակում, բացի Նոյից: Ահա թե որ տարիքում են ծնվել նրանց առաջնեկները՝ ըստ Աստվա ծաշնչի: Ադամ-130 տարեկան, Սեթ-105, Ենովս-90, Կայնան-70, Մաղաղիել-65, Հա րեդ-162, Ենովք-65, Մաթուսաղա-187, Ղամեք-182, Նոյ-500: Բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ: Մանկուց Նոյը լսել էր պատմություններ, թե ինչպես է Աստված արարել աշխարհը, թե ինչպես են մարդիկ սուրբ կյանքով ապրել մինչև մեղանչե լը, ևինչպես է մարդը կորցրել իր հայրենիքը՝ աննկարագրելի գեղեցիկ Եդեմը: Այդ ամենը շատ խորն էին տպավորվել նրա հոգում: Նրա աչքի առաջ անպատմելի անմտություններ էին տեղի ունենում` մարդիկ անզուսպ տրվել էին ամեն տեսա կի նողկալի մեղքերի: Նոյը հավատում էր սիրող Արարչին և ցավով էր տեսնում, թե ինչպես են մարդիկ մեղքի ուղին ընտրել: Նրան հուզում էր այն հարցը, թե ի՞նչ կարելի է անել՝ չարի կեղտոտ հոսքը կանգնեցնելու համար: Ե՛վ հայրը` Ղամեքը, և՛ պապը` Մաթուսաղան, նրան պատմել էին Ենովքի մասին, նրա արդար կյանքի մասին, Աստծուն հավատարիմ լինելու ևայն մասին, որ նա երկինք է վերցվել: Եվ Նոյը որոշեց ապրել Ենովքի նման, կոչ անել մարդկանց, որ դադարեն մեղք գործե լուց ևապրեն Աստծո սուրբ օրենքներով: Նա իմաստ չէր տեսնում ամուսնանալու ևերեխաներ ունենալու մեջ: Ինչի՞ համար: Որպեսզի սուզվեն անօրենության հոր ձանո՞ւտը… Առաքինի մարդը գործի մարդ է: Եթե իսկապես Նոյն է հորինել այն գործիքները, որոնք թեթևացնում են գյուղացիների աշխատանքը, ապա նշանա կում է՝ նա գյուտարարի (կոնստրուկտորի) տաղանդ ուներ: Հենց այդպիսի արդար ու աշխատասեր մարդուն ընտրեց Աստված ինչպես մարդկային ցեղը, այնպես էլ կենդանական աշխարհը փրկելու ու սերնդի շարունակությունն ապահովելու հա մար: 270
Աստծո հետ սերտ շփման մեջ
սեպտեմբեր
12
Ո՞վ է, որ Աստծո ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է (Հռոմեացիներին 8.33)։
Որտեղի՞ց է Նոյի այդպիսի առաքինությունն ու կատարելությունը, եթե Աստվա ծաշունչն այսպես է ասում նրա մասին` «արդար ու կատարյալ»: Աստվածաշնչում չկա նման վկայություն ո՛չ Ղամեքի և ո՛չ էլ Մաթուսաղայի մասին: Նոյի մասին Սուրբ Գրքում ասվում է. «Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ» (Ծննդոց 6.8)։ Ե՞րբ նա ձեռք բերեց Աստծո շնորհը: Այստեղ մենք ուղղակիորեն բախվում ենք հետևալ հարցին` Աստված որոշակի մարդկանց, նախքան նրանց ծնվելը, ընտրում է առանձնահատուկ ծառայության համար: Ոչ մի անհավատալի կամ անարդար բան չկա այդ փաստի մեջ: Լույսի և խավարի միջև մեծ պայքարում Աստված՝ որ պես տիեզերքի Արարիչ ևինքնիշխան Էակ, իրավունք ունի իրականացնելու ար տառոց գործողություններ, և ոչ մեկն իրավունք չունի դատավորի դեր ստանձնե լու Նրա գործողությունների հարցում, ինչպես նաև ոչ մեկն իրավունք չունի Նրան մեղադրելու այն բանում, որ պարգևները բաժանում է Իր արարածներին, ինչպես ինքն է հարկ համարում: Իսկ ահա նրանք, ովքեր ստանում են Նրա պարգևները, ազատություն ունեն օգտագործելու դրանք բարի կամ չար նպատակներով: Ահա թե ինչու, մարգարեի ծառայության կոչ անելով, օրինակ, Եսայիային, Երեմիային կամ Եզեկիելին, Տերը նրանց նախազգուշացնում է, որ հավատարիմ լինեն Իրեն և թույլ չտան չարաշահումներ իրենց վստահված առաքելության մեջ: Ինչպես Երեմիան, Հովհաննես Մկրտիչը, Պողոսը, կանխորոշված էր, որ Նոյը առանձնահատուկ ծառայություն ունի մարդկության պատմության պատասխա նատու պահերին: Տերը տեսավ, թե ինչ անհավատալի չափերի է հասնում մինչ ջրհեղեղյան քաղաքակրթության բնակիչների պղծությունը և որոշեց, որ այլևս անիմաստ է հանդուրժել նրանց աստվածանարգ կենսաձևը և բացահայտ ծաղրը Իր սուրբ օրենքների հանդեպ: Այդ պատճառով էլ Նա որոշեց նրանց զրկել կյանքի պարգևից և Իր դիտավորությունն իրականացնելու համար նախօրոք ընտրեց Նո յին և Նրան պարգևեց Իր շնորհը: Եվ այստեղ, անկասկած, գաղտնիք կա. Ինչո՞ւ այնպիսի անձնավորություններ, ինչպիսին էին Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սամուե լը, Դանիելը, Հովհաննես Մկրտիչը և ուրիշներ, իրենց տրված շնորհն օգտագոր ծեցին Աստծո ծառայության համար, իսկ Կայենը, Քամը, Եսավ, Կորխը, Սավուղը, Հուդան, Դիմասը և մյուսները` չարին ծառայելու համար: Դա վեր է մեր հասկացո ղության սահմաններից: Սակայն Նոյը, ստանալով Աստծո շնորհը, դրա անտարբեր կրողը չէր: Աստվա ծաշունչը նշում է այդ փոքրիկ մանրամասնը. «Նոյը Աստծո առաջ քայլեց» (տա ռացիորեն` «Նա մշտապես Աստծո հետ էր քայլում»-ծանոթություն) (Ծննդոց 6.9)։ Մեկնաբանելով այդ արտահայտությունը՝ ռուսերեն թարգմանություններից մեկի թարգմանիչն այսպես է փոխանցում համարի իմաստը. «Նոյն ապրում էր Աստծո հետ սերտ շփման մեջ»: Եվ դա ճշմարի՜տ է: Ստանալով Աստծո պարգևը՝ մարդը պետք է առավելագույն ջանքեր թափի, որ պեսզի համագործակցի Աստծո հետ՝ Նրա նպատակներին հասնելու համար. Դրա մեջ է հաջողության էությունը: Հենց այդպիսին էր Նոյը` աշխատասեր մի մարդ՝ թե՛ հոգևոր ոլորտում, թե՛ ամենօրյա կյանքում: 271
սեպտեմբեր
13
Նոյը եվ վերջին եկեղեցին
Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց (Ծննդոց 6.22)։
Ինչո՞ւ պետք է այդքան շատ ուշադրություն հատկացնենք Նոյի կյանքին: Պատ ճառը պարզ է։ Նոյն ապրում էր ջրհեղեղի նախաշեմին, և Աստված նրան պատ վիրեց տապան կառուցել, որպեսզի լիակատար ոչնչացումից փրկի մարդկային ցեղն ու կենդանական աշխարհը: Իսկ մենք ապրում ենք Քրիստոսի` երկիր գալու նախօրեին, երբ Նա վերջնականապես կոչնչացնի մեղքը և այն կրողներին: Տերը չի ցանկանում, որ մեկ մարդ անգամ կործանվի, Նա ցանկանում է, որ բոլոր մար դիկ ապաշխարեն և հավերժական կյանքի պարգևն ստանան: Այդ պատճառով էլ վերջին ժամանակներում կյանքի է կոչել մի առանձնահատուկ ժողովուրդ և նրան հատուկ լուր վստահել, որպեսզի այն բարձրաձայն հայտարարի ամբողջ աշխար հին: Եվ ինչպես Նոյն էր «արդարության քարոզիչ», այնպես էլ վերջին եկեղեցին կհռչակի այն արդարության լուրը, ինչը կարող է ունենալ մեղավորը Քրիստոսի մահվան շնորհիվ: Նոյն իր սերնդի մեջ արդար ևաստվածավախ էր: Այդպես էլ վերջին օրերի եկե ղեցին պետք է անարատության ու արդարության հասնի՝ մտնելով կյանքի այն շրջանը, երբ կփակվեն շնորհի դռները, և կսկսվեն Աստծո բարկության ամենակուլ պատուհասները, առանց որևէ ողորմածության: Նոյն Աստծո հետ էր քայլում, այ սինքն շփվում էր Աստծո հետ: Այդպես էլ Նրա ժողովուրդը պետք է սերտ շփում ու նենա Աստծո հետ, որպեսզի դիմանա մեղքի՝ մինչ այդ չլսված ստրկությանը՝ արա րումից ի վեր նախադեպը չունեցող վշտի ժամանակներում: Նոյն անձնազոհ մարդ էր. նա չէր ամուսնանում հանուն հոգևոր վեհ նպատակ ների: Նա ոչինչ չէր անում, առանց Աստծո հրահանգի: Նոյը 480 տարեկան էր, երբ ջրհեղեղի վերաբերյալ հայտնություն և տապան կառուցելու ցուցում ստացավ Աստծուց: Այդ տապանի մեջ պետք է մտնեին ինքը, իր կինն ու որդիներն` իրենց կանանց հետ: Թվում էր՝ այստեղ ամեն ինչ պարզ է. դու պետք է ամուսնանաս և ունենաս որդիներ: Բայց Նոյը ևս քսան տարի շարունակեց ապրել որպես ամու րի, մինչև Տերը, ավանդույթի համաձայն, չասաց նրան այդ մասին: Եվ միայն այդ ժամանակ նա ամուսնացավ: Ինչո՞ւ էր նա հապաղում`անհասկանալի է: Հնարա վոր է՝ Աստծուց անմիջական ցուցումի էր սպասում: Հնարավոր է՝ ենթադրում էր, որ հսկայական տապանի շինարարությունը և իր քարոզը՝ մոտալուտ ջրհեղեղի մասին, կարթնացնի մարդկանց խիղճը, և նրանք կապաշխարեն ու կխնդրեն տա պան մտնել: Այդ ժամանակ ո՞ւմ են հարկավոր կինը, երեխաներն ու ընտանիքի բոլոր հոգսերը, երբ պետք է հասցնես կառուցել տապանը: Ինչ կարող ենք ասել. թեև նա Նոյն էր, այնուամենայնիվ, մարդ էր: Վերջին ժամանակների Աստծո ժողովուրդը չպետք է անհոգ ու անտարբեր գտնվի, պետք է ջանք թափի այնպես, ինչպես երբեք չի թափել, ինչպես պատմու թյան մեջ չի գործել հավատացյալների ոչ մի սերունդ:
272
Երախտագե՛տ եղիր Աստծուն
սեպտեմբեր
14
Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն և զավակներ չպիտի ծնեն թշվառության հա մար (Եսայի 65.23):
Դուք ծանոթ չե՞ք հետևյալ գրքերին. «Դու հրաշալի ես կառուցել իմ մարմինը» և «Նրա նմանությամբ»: Հարցը վերաբերում է ոչ թե այդ գրքերի բովանդակությանը, այլ դրանց երկու հեղինակներից գլխավորին` Պոլ Բրենդին: Ո՞վ է նա: Անհնար է պատկերացում կազմել նրա մասին, եթե չպարզենք նրա ծագման ակունքները: Եվ այսպես: 1907 թվական: Երիտասարդ ավետարանիչ Ջեսս Բրենդը ուղևոր վեց Հնդկաստանի լեռները, որտեղ տարբեր հիվանդություններ էին մոլեգնում: Այնտեղից նա նամակ գրեց ընկերներին, վերջիններս սարսափահար եղան՝ կար դալով այն պայմանների նկարագրությունը, որոնցում աշխատում էր Ջեսսը: Սա կայն ոչինչ չվախեցրեց Էվելին Հարրիսին` Լոնդոնի ունևոր ընտանիքներից մեկի գեղեցկուհուն: Նա գնաց Հնդկաստան, հանդիպեց Ջեսսիին և… ծնվեց մի երիտա սարդ ընտանիք: Այս զույգն աշխատեց, առանց ձեռքերը ծալելու: Նրանք կազմա կերպեցին բժշկական և բարեգործական օգնություն հազարավոր դժբախտ, հի վանդ և քաղցած մարդկանց համար: Դրա հետ մեկտեղ, Ջեսսն ամենուր, որտեղ միայն կարողանում էր, ցանում էր ավետարանի սերմերը: Միայն մեկ տարվա ըն թացքում նա մոտ 4000 քարոզ կարդաց հարյուրի չափ գյուղերում, ևայդ անձնա զոհ աշխատանքի պտուղները չհապաղեցին հասունանալ, շատերը հավատացին Հիսուսին, և կազմակերպվեցին համայնքներ: Շուտով ծնվեց նրանց զավակը` Պոլը: Ծնողները սիրում էին նրան: Ինը տարե կան հասակում նրան ուղարկեցին Լոնդոն` սովորելու: Սակայն, ավաղ, դժբախ տություն պատահեց նաև նրանց ընտանքին: Ջեսսը վարակվեց տենդով: Յուրա քանչյուր օրվա հետ նրա առողջական վիճակը վատթարանում էր, սակայն նա շարունակում էր աշխատել՝ չնայելով ոչ մի բանի, մինչև այլևս բոլորովին չկարո ղացավ ոտքի վրա կանգնել: Աչք անգամ չփակելով՝ Էվելինն օր ու գիշեր սիրելի ամուսնու անկողնու մոտ էր և ցավով հետևում էր, թե ինչպես է հիվանդությունը հյուծում նրա մարմինը։ Եկավ ան օրը, երբ կյանքը վերջնականապես լքեց նրան: Երբ Ջեսսը մահացավ, նրա ընկերներն իրենց ուսերին նրան բարձրացրին ժայռի վրա ևայնտեղ թաղեցին: Լրացել էր Պոլի տասնչորս տարին, երբ նրան հասավ հոր մահվան լուրը: Ահա թե մահից առաջ ինչ էր գրել նրան հայրը. «Միշտ շնորհակալությա՛մբ նայիր Աստծուն և խոնարհվի՛ր Նրա առաջ այն բանի համար, որ Նա քեզ հնարավորություն է տվել ապրելու տիեզերքի այնպիսի մի բերկրալի վայրում, ինչպիսին երկիր մոլորակն է»: Էվելինը շարունակեց աշխատել Հնդկաստանում, իսկ նրա որդին` Պոլ Բրենդը, դառնալով բժիշկ, աշխատում էր Հնդկաստանում, բորոտների համար նախատես ված հիվանդանոցներում: Նա աշխատեց մոտ քսան տարի և դարձավ նշանավոր անձնավորություն: Բոր հիվանդության նորարարական ուսումնասիրությունների համար նա ստացավ Ա. Լասկերի մրցանակի դափնեկրի կոչում: «Նրա ողջ կյանքը և նրա բոլոր ծրագրերն անխզելիորեն կապված են քրիստոնեության հետ» (Ֆիլիպ Յանսի): Պոլ Բրենդը, ինչպես իր հայրը, ավետարանչական ծառայություն էր կա տարում Հնդկաստանում, ինչպես նաև Ֆ. Յանսիի համահեղինակությամբ գրեց վերոհիշյալ գրքերը: 273
սեպտեմբեր
15
Եվ այդ ժամանակ արդեն ամեն ինչ մոռանում էր
Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ Քո բոլոր գործերի մասին, խորհում եմ Քո ձեռքերի գործերի մասին (Սաղմոսներ 143.5)։
Աշխատանքն Աստծո սիրո` գործուն և գործող սիրո խորհրդավոր դրսևորումն է: Աշխատանքը Աստվածության դրսևորումն է՝ ոչ թե ժամանակավոր, այլ հավերժա կան, ինչպես Արարիչն Ինքը: Այլ կերպ ինչպե՞ս կարելի է պատկերացնել աստվա ծային աշխարհակարգը: Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր տիեզերքի կեցությունը: Եվ մարդը, որի արարման ժամանակ տքնել են Տիրոջ ձեռքերը, և ում մեջ նա Իր Սերն է ներդրել և փչել կյանքի հոգին, համարվում է Նրա պատկերն ու նմանությու նը: Եվ որքա՜ն մարդիկ կան, որ իրենց կյանքում իսկապես արտացոլում են Նրա պատկերը և առանձնահատուկ ստեղծագործական հոգի ու ցնցող աշխատասի րություն են դրսևորում: Պարզապես անհավատալի է, թե որքան են նրանք նվիր ված ու կլանված աշխատանքով: Ա. Բորոդին: Ռուս կոմպոզիտոր, գիտնական: Նստելով դաշնամուրի առաջ և ստեղծագործելով՝ նա «ճախրում էր» վեր` երկինք: Նա կարող էր տասը ժամ անընդմեջ նստել գործիքի առաջ ևայդ ժամանակ արդեն մոռանում էր ամեն ինչ. կարող էր չճաշել և չքնել: Եվ երբ կտրվում էր այդպիսի աշխատանքից, դեռ եր կար ժամանակ չէր կարողանում բնականոն վիճակի գալ: Բորոդինն իր երաժշ տությունը գրում էր մատիտով, ինչի վրա ասես, այնուհետև ձեռագրերը ծածկում ձվի սպիտակուցով, որպեսզի մատիտը չթափվի, և կախում էր բնակարանում` թոկերի վրա, ինչպես սպիտակեղենն են չորացնում: Վ. Խլեբնիկով: Ռուս բանաստեղծ: Երբ նա բանաստեղծություններ էր գրում, մոռանում էր ամեն ինչ, նույնիսկ ուտելն ու խմելը: Կարող էր ամբողջ օրը նստել, առանց աթոռից բարձրանալու: Եվ երբ արդեն չափազանց երկար ժամանակ դուրս չէր գալիս սենյակից, նրան էր մոտենում այդ բնակարանում ապրող ծեր կի նը, հպվում ուսին և ասում. «Դուք պետք է գնաք ա՛յ այնտեղ»,- և գլխով ցույց էր տալիս պետքարանի կողմը: «Այո, այո՜: Շնորհակալ եմ, շնորհակա՜լ եմ ձեզանից»,այս ասելով` Խլեբնիկովը հապշտապ վեր էր թռչում տեղից: Լ. Պաստյոր: Նշանավոր ֆրանսիացի գիտնական: Կյանքի 40-րդ տարում նա կաթվածահար էր: Նա արյունազեղում ուներ ուղեղում՝ չափազանց ծանր և լար ված աշխատանքի պատճառով: Նա աշխատում էր, ինչպես ասում են, մեկ շնչով, առանց հանգստանալու, առանց պահպանելու հիգիենայի տարրական կանոննե րը: Եվ սա անօրինակ դեպք է․ նա ապրեց համարյա 74 տարի: Այսինքն կաթվածից հետո նա ապրեց երեսուն ևավելի տարիներ: Եվ այդ հանճարեղ մարդն իր առա վել արժեքավոր աշխատանքներն ու հայտնագործությունները կատարեց կյանքի հենց երկրորդ կեսում: Աշխատանքի մեջ խորասուզվելու նման օրինակները մեզ կարող են չափազանց անսովոր թվալ: Սակայն աշխատանքի հանդեպ մակերեսային ու անլուրջ վերա բերմունքը չի կարող հաջողություն բերել: Եվ դա վերաբերում է առաջին հերթին Աստծո ճշմարտության ճանաչողությանը:
274
Այստեղ տարբերակներ չկան
սեպտեմբեր
16
Եվ Ես Իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ Ես եմ Տերը (Եզեկիել 16.62)։
Աստծուն հավատացողը չի կարող ծույլ, անփույթ կամ անտարբեր լինել: Այդպի սի մարդը ոչ մի ընդհանուր բան չունի Աստծո հետ: Նա, ով ասում է, որ ինքը հա վատացյալ է, սակայն ծույլ է, անփույթ կամ անտարբեր, Նրա զավակը չէ և պար զապես անարգում է Նրան: Յուրաքանչյուր մարդու անգին պարգև է տրված Աստծուց` կյանքը, ինչպես նաև տարբեր պարգևներ, ընդունակություններ, տաղանդներ: Մարդը պարտա վոր է զարգացնել ու օգտագործել դրանք ողջ կյանքի ընթացքում, և մի օր հա շիվ է տալու Արարչին, թե ինչպես է օգտագործել այն: Երանելի է այն մարդը, ով կպարզաբանի ու կընկալի մեր կեցության առաջին ճշմարտություններից մեկը` մենք ոչ մի սեփական բան չունենք. ամեն ինչ Աստծուն է պատկանում: Հարկա վոր է ոչ միայն մտահայեցողաբար ընդունել այս ճշմարտությունը, այլ ամբողջ էու թյամբ ճանաչել, փորձել ու զգալ ևայդպիսով ճշմարիտ քա՜յլ անել Դեպի Աստված, որպեսզի դարձյալ ոչ միայն մտահայեցողաբար ընդունենք, այլ ամբողջ էությամբ ընդունենք, փորձենք ու զգանք Նրա լիությունը: Այդ լիությունը դրսևորվում է ամեն ինչում ևամենուր` և՛ անսահման տիեզերքում, և՛ մեր հոգում (տե՛ս Եփեսացինե րին 1.23): Ոչ մի դև չի կասկածում, որ Աստված կա, ևոր Նա տիեզերքի Արարիչն է ու Կա ռավարիչը: Այս ճշմարտությունն ապացույցներ չի պահանջում: Այդ մասին լավ է ասել Գանդին. «Ես համոզված եմ Աստծո գոյության մեջ շատ ավելի, քան այն փաս տի մեջ, որ մենք ձեզ հետ միայն նստած ենք այս սենյակում»: Միայն անմիտները կարող են ասել, որ Աստված չկա: Եվ ոչ մի տեսակի փաստերով, որքան էլ ցնցող լինեն դրանք, չես կարող դա ապացուցել անմիտին (կամ գժին), որովհետև այդ փորձը այլ բան, քան հիմարությունն է, չես կարող անվանել: Չկա ավելի՜ մեծ խե լագարություն, քան պնդել դա: Եվ այսպես: Մարդկանց մեծ մասը հավատում և մտքով ընդունում է Աստծո գո յությունը: Սակայն Աստծուն մտահայեցողաբար ընդունելը բավական չէ: Աստծո հետ հարկավոր է աստվածային հարաբերություններ հաստատել, հարկավոր է մի լինել Նրա հետ (տե՛ս Հովհաննես 17.21): Մենք Նրա ստեղծածներն ենք, մենք կախված են Նրանից բացարձակապես և հավերժ: Եվ մենք պետք է միասնության հասնենք Նրա հետ, վերականգնենք մեղքի պատճառով խզված կապը: Այլապես ինչպե՞ս կարելի է ուրիշ կերպ ապրել: Այստեղ տարբերակներ չկան և ոչ էլ` այլ ընտրանք: Աստված Ստեղծողն է, և Նա օրենքը տալիս է բոլորին: Նրա պատկերը մեր մեջ է` սիրո արարչագործ աշխատանքը, երկնային արքայությունը մեր մոլո րակում էլ հաստատելու համար: Հարկավոր է աշխատել Քրիստոսի հետ միասին, որպեսզի հաղթանակի Նրա արդար կառավարումը, կատարյալ կամքը և սուրբ օրենքները: Եվ ճշմարիտ աշ խատասերը նա է, ով անձնազոհ տքնում է Աստծո թագավորության համար:
275
սեպտեմբեր
17
Ընդօրինակելով Աստծուն
Քանի որ Ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք (Հովհաննես 13.15)։
Մեր Տեր Աստվածը՝ տիեզերքի Ստեղծողն ու Կառավարիչը, ականավոր, անզու գական, հավերժական Աշխատավոր է: Եվ Նրա զավակները, որ ունեն Նրա պատ կերն ու նմանությունը, նույնպես աշխատասեր են, ինչպես Նա: Ստեղծելով մեր մոլորակը՝ Տերն, ի հիշատակ Իր ստեղծագործական աշխա տանքի, պատվիրեց, որ երկրի բնակիչները զբաղվեն ստեղծագործական աշխա տանքով: «Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը» (Ելից 20.9)։ Այս պատվի րանն Աստծո հրահանգն է, որ պարտավորեցնում է բոլոր մարդկանց աշխատել իրենց Արարչի նման: Արարիչը վեց օրում արարել է ամեն տեսանելին ու անտեսա նելին և կյանք տվել մարդուն: Իսկ յոթերորդ օրը Նա հանգստացել է, այսինքն դա դարել է արարել և վայելել է այն գեղեցկությունն ու կատարելությունը, որ ստեղծել է Ինքը: Մարդը պարտավոր էր Ստեղծողի օրինակով ապրել երկրի վրա և չխախ տել Նրա սահմանած կարգը. միայն այդ պայմանով էր նրա համար երաշխավոր ված Տիրոջ բարեհաճությունն ու օրհնությունները: Այդ կարգից շեղվելը բերում էր և շարունակում է բերել ամեն տեսակի ողբալի հետևանքներ: Միայն մեր Տիրոջը հետևելով, միայն Նրա խոսքին հնազանդվելով և Նրան ընդօ րինակելով, Արարչի հետ համագործակցելով մենք աննկարագրելի ուրախություն, բավականություն ևերջանկություն կզգանք: Աշխատանքը, ջանքերն ու հոգատա րությունն անսահման տիեզերքի բոլոր երկնաբնակների հավերժական ուղեկիցն են: Աստծո հրեշտակները` Նրա կամքի հավատարիմ կատարողները, օր ու գիշեր աշխատում են՝ մասնակցելով տիեզերքի կառավարմանը, կատարելով երկնա յին թագավորության Կառավարչի հանձնարարություններն ու պահանջները: Այդ նրանք են, որ կայծակի արագությամբ տեղաշարժվում են տիեզերական անծայ րածիր անհունում` Աստծո գահից բարի լուրերն ու օրհնությունները տանելով այլ մոլորակների չարատավորված բնակիչներին: Անընդգրկելի, անչափելի և անըմբռնելի չափերի տիեզերքն Աստծո տիրույթն է` այդ անդադար շարժումը և չընդմիջվող կյանքը: Եվ այդ ամենը կատարվում է շնորհիվ այն մեծ և հավերժական Աստծո անդուլ աշխատանքի, Ով սեր է: Աստվածաշնչում կարդում ենք. «Տերը թագավոր է. Նա մեծափառություն է հա գել. Տերը զորություն է հագել և Իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։ Քո աթոռը հաստատ է սկզբից. Դու հավիտյան ես», «Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա Նրա մեծությանը… ևես պիտի պատմեմ Քո մեծությունը»։ (Սաղմոսներ 93.1-2, 145.3,6)։ Մենք էլ ուրեմն կհռչակենք Տիրոջ մեծությունը մեր աշխատանքո՜վ:
276
Տիրոջ աշխատանքը
սեպտեմբեր
18
Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապար հով, որ դու պետք է գնաս (Եսայի 48.17)։
Սուրբ Գրքում նկարագրելով առանձին մարդկանց կյանքը, ովքեր Նախախնա մության համաձայն համապատասխան տեղեր են զբաղեցրել, որպեսզի իրակա նացնեն մարդկության փրկության աստվածային ծրագիրը, տարեգիրը միան գամայն անկողմնակալ է: Նա շոշափում է այնպիսի թեմաներ և նրանց այնպիսի արարքները, որոնք, մեր կարծիքով, անցանկալի լույսի տակ են ներկայացնում և նույնիսկ նվաստացնում են հարգված մարդկանց: Մենք չենք կարող անտարբեր լինել, օրինակ, այն բանի հանդեպ, որ բոլոր հավատացյալների հայր Աբրահամը, ում հետ Տերը շփվում էր անմիջականորեն ևում նախասահմանել էր ընտրյալ ժո ղովրդի նախահայրը լինելու, կարող էր և՛ մեկ, և՛ երկու անգամ խաբել այս աշ խարհի մեծերին: Նա նրանց ասաց, որ Սառան իր քույրն է, այլ ոչ թե կինը, ևայդ ամենը նրա համար, որպեսզի խուսափի վտանգից․ «Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ» (Ծննդոց 12.12,16): Մենք ցանկանում ենք հավատի նախակարապետների մեջ տեսնել անթերի, անբիծ ու անարատ, բարձր բարոյականության տեր մարդկանց: Սակայն, ավա՜ղ, այդպիսին է բարու և չարի միջև պայքարի իրականությունը. պայքար, որի մեջ մարդը անուղղակիորեն ներգրավված է: Այդ պայքարում նա չարի ուժերի գրոհի առարկան է ևայդ պատճառով մեկ անգամ չէ, որ կարող է պարտվել: Եվ արդյո՞ք դա զարմանալի է: Բոլորովին էլ ոչ: Դա կարող է ցավալի լինել, վիրավորական, գրեթե լացելու աստիճան, սակայն այդպիսին է դաժան իրականությունը: Եվ մեր Տերը, սիրելով մեզ հավերժական սիրով, առաջնորդում է վտանգների այդ լաբի րինթոսով, սատանայական թակարդների և ցանցերի միջով՝ համբերատար դաս տիարակելով, հորդորելով ու կատարելագործելով մեզ: Նա Իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի, բարձրանալով երկինք տանող աստիճաններով, մեր ձեռ քերից բաց չթողնենք Աստծո ձեռքը ևայնտեղից որոտաձայն չընկնենք անդունդ: Դա Տիրոջ մեծ աշխատանքն է, արեգակի տակ գոյություն ունեցող աշխատանք ների բոլոր տեսակներից մեծագույնը` օգնել մեղավորներին հաջողությամբ հաս նելու երկինք: Արդյո՞ք Տերը մի անգամ Երեմիային չասաց հետևյալ ցնցող խոսքե րը. «Ես հոգնել եմ գթալուց» (Երեմիա 16.5)։ Արդյո՞ք Նա ստիպված չէր հոգեցունց խոսքերով արտահայտել Իր աստվածային վիշտը սիրելի ժողովրդի հանդեպ. «Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են Ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, Ես Իմ աչ քերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, Ես ձեզ չեմ լսելու» (Եսայի 1.14-15)։ Մեր երկնավոր Հայրը մեծ Աստված է, մեծ Աշխատավոր: Եվ ինչպես Նա սիրով աշխատում էր` ստեղծելով աշխարհն ու մարդուն, այդպես էլ աշխատում է՝ մեր մեջ ստեղծելով Իր կորսված պատկերն ու Իր նմանությունը: Օ՜, մարդ: Ուրիշ ի՞նչ պետք է աներ Նա քեզ համար, որ չի արել, որպեսզի դու բարի պտուղներ բերես քո կյանքում: 277
սեպտեմբեր
19 Մի՛ վիրավորիր եվ մի՛ հափշտակիր
Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում ևաղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարա կանին (Եզեկիել 22.29)։
Եվ աշխատանքի հարցում ի՜նչ անհավանական չարաշահումներ է թույլ տվել մարդը այն ժամանակից ի վեր, երբ կանգնեց կյանքի անաստված ուղու վրա: Օրի նակի համար վերցնենք նահապետների ժամանակաշրջանը: Հակոբը մոր հորդո րով, օգտվելով Իսահակի կուրությունից, խաբեությամբ ստացավ իրեն չպատկա նող անդրանիկության օրհնությունը: Իմանալով այդ մասին՝ Եսավն աննկարագրելի բարկության մեջ ընկավ ևերդվեց վրեժխնդիր լինել Հակոբից` սպանել նրան: Հա կոբը ստիպված էր փախչել իր հարազատ քեռու մոտ՝ որոշ ժամանակ այնտեղ ապ րելու համար, մինչև կմարի եղբոր բարկությունը: Քեռու` Լաբանի մոտ գտնվելու ժամանակ Հակոբը հենց առաջին օրերից արդեն ոչ թե ձեռքերը ծալած նստեց, այլ ջանադիր աշխատում էր: Դա դուր եկավ Լաբա նին, և նա ասաց. «Ի՞նչ պետք է տամ քեզ քո աշխատանքի դիմաց: Ես պատրաստ եմ վճարել, միայն եկ պայմանավորվենք: Հետո ինչ, որ դու բարեկամ ես. նշա նակում է, որ պետք է անվճա՞ր աշխատես: Ո՛չ, այդպես չի լինի» (Լաբանը երկու դուստր ուներ` Լիան և Ռաքելը: Ռաքելը` կրտսեր դուստրը, գեղեցկուհի էր բոլոր առումներով և դուր եկավ Հակոբին): Եվ Հակոբը, առանց երկար մտածելու, ասաց Լաբանին. «Քո աղջիկը` Ռաքելը, շատ դուր եկավ ինձ: Նրա համար ես պատրաստ եմ աշխատել ու աշխատել… յոթ տարի: Միայն քո համաձայնությունն է հարկա վոր»: Լաբանի գլխում միտք փայլատակեց` «Իսկ ինչո՞ւ ոչ»: Եվ նա ասաց. «Ավելի լավ է քեզ տամ, քան օտար մեկին»: Այսօր դա մեզ շատ տարօրինակ է թվում` հարսնացուին, սիրելի աղջկան կարելի է գնե՜լ: Սակայն այն հեռավոր ժամանակներում այդպիսի խենթ, անմիտ ավան դույթ գոյություն ուներ: Ցանկանում ես ամուսնանա՞լ, փրկագի՛ն վճարիր աղջկա համար` ոսկով, արծաթով, տնային կենդանիներով: Իսկ Հակոբը ոչինչ չուներ, միայն աշխատավորի իր ձեռքերը: Պայմանագիրը կնքվեց: Կողմերը գոհ էին. յու րաքանչյուրը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Հակոբն ուրախությամբ աշխատեց իր յոթ տարիները: Նա արածեցրեց քեռու հո տը և Լաբանից պահանջեց իր «ապրանքը»` սիրելի Ռաքելին: Քեռին պատրաստա կամությամբ երեկոյան Հակոբի վրանը տարավ իր դստերը: Առավոտյան պարզ վեց, որ աղջիկը ոչ թե Ռաքելն է, այլ Լիան: Վե՜ճ էր հասունանում: Սակայն Լաբանը հանգստացրեց փեսային. «Մեզ մոտ կրտսեր դստերը չեն ամուսնացնում, մինչև չամուսնացնեն ավագին: Ռաքելը նույնպես քոնը կլինի, սակայն նրա համար ևս յոթ տարի կաշխատես»: Տասնչորս տարի աշխատելով կանանց համար՝ Հակոբը մերկ էր, ինչպես բազե: Երկու կին, երկու սպասուհի և մի քանի նորածին: Եվ նա ևս վեց տարի աշխատեց Լաբանի մոտ, որը նրան վճարում էր տարբեր կենդանիներով: Հեռանալով Լաբանից՝ Հակոբն ասաց նրան. «Ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։ Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ… Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը» (Ծննդոց 31.40-42): Տառապանք, այլ ոչ թե ուրախ աշխատանք... Տերը պատվիրել է. «Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա» (Ղևտացիներին 19.13)։ 278
սեպտեմբեր
Հրաշալի կաղամբը եվ…իշխանության ծարավը
20
Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների հետևից վազողը պա կասամիտ է (Առակներ 12.11)։
Աշխատանքի կարևորությունը մարդու համար հսկայական է, անգին: Եթե վաղ մանկությունից ծնողներն իրենց երեխաների մեջ աշխատանքի հանդեպ սեր չեն սերմանում Աստծո անունով, նրանցից ազնիվ մարդիկ դուրս չեն գա: Սկզբունքո րեն, երեխաների մեջ գենետիկորեն դրված է ձգտումը աշխատանքի, շարժման հանդեպ: Նրանք հաճույքով խմորուկներ կպատրաստեն մայրիկի հետ, կջրեն այ գու ծաղիկները, կվազվզեն բանջարանոցում ու կօգնեն թե՛ փորելու և թե՛ հատ կապես բերքը հավաքելու գործում: Ծնողների խնդիրն այս կամ այն աշխատանքի ընթացքում երեխաներին մատչելիորեն բացատրելն է, թե ինչու պետք է դա արվի, որպեսզի երեխան կարողանա, որքանով իր զարգացումը թույլ է տալիս, հասկա նալ, թե ցանկացած աշխատանք որքան կարևոր է կյանքի ապահովման համար: Այստեղ ծնողները պետք է համբերատար լինեն, քանի որ երեխաների մեջ աշխա տանքի հանդեպ սեր դաստիարակելն իրենց սուրբ պարտքն է Աստծո առաջ: Դեռ սկզբից Տիրոջ կամքն էր, որ մեր նախածնողները հոգ տանեն Եդեմական այգու` իրենց եզակի տան մասին, խնամեն այն. դա նրանց անձնական պար տականությունն էր (տե՛ս Ծննդոց 2.15): Երկրի մնացած մասը պետք է մշակեին սերնդեսերունդ ծնվող նրա բնակիչները (տե՛ս Ծննդոց 2.5): Անհնար է աշխա տանքը փոխարինել որևէ բանով։ Մարդու ոչ մի զբաղմունք չի կարող փոխարինել (կամ փոխհատուցել) աշխատանքի նշանակությունը: Այդպիսին է Արարչի ծրագի րը: Այն մարդը, ում մեջ մանկուց սեր են ներարկել աշխատանքի հանդեպ, իր ողջ կյանքում բարձր կգնահատի այն և զբաղվելով աշխատանքով՝ օրհնություններ կունենա: Երբ Դիոկլետիանոս կայսրը հրաժարվեց գահից, և նրա իշխանակից Մաքսիմի լիանը հորդորում էր վերադառնալ, նա այսպես պատասխանեց. «Եթե միայն դու տեսնեիր այն հրաշալի կաղամբը, որ ինքս եմ իմ ձեռքերով աճեցրել Սալոնիկեում, տեսնեիր այն հրաշալի սեխերը, որ ինքս եմ աճեցրել, տեսնեիր այն ստվերախիտ պուրակները, որով շրջապատել եմ իմ առանձնատունը, ապա դու, հավանաբար, չէիր պնդի, որ այդ խաղաղ երջանկությունը փոխարինեմ իշխանության ու գահի տենչանքով»: Ս. Սմայլսը գրում է. «Նրան լիակատար բավականություն էր պատճառում այն, որ օգտվում էր սեփական աշխատանքի ու ջանքերի պտուղներից: Նա ոգեշնչված էր քրտնաջան աշխատանքի ոգով, որ ամրություն ևէներգիա է ներշնչում աշխա տավորին և հաստատակամություն` պետական մարդուն: Աշխատանքը վերացնում է անազնիվ արարքների գայթակղությունը, առավել լայն հեռանկարներ է բացում մարդկային բոլոր ընդունակությունները զարգաց նելու համար և նոր ուժեր է պարգևում` ամենօրյա պարտականությունները կա տարելու: Ահա թե ինչու էին հռոմեացիներն այնպես ցանկանում Դիոկլետիանոսի վերադարձը պետական ասպարեզ»:
279
սեպտեմբեր
21
«Գլուխս դղրդում է»
Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ Ես քեզ հրա մայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ Ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ (Երեմիա 1.17)։
Մարտին Լյութերը քրիստոնեական եկեղեցու պատմության օրհնված աշխա տավորներից մեկն էր: Ս. Սմայլսը գրում է. «Նրա կյանքում մարմնավորվել է Եվրո պայի Բարենորոգման պատմությունը: Նրա դարաշրջանի բոլոր մեծ շարժումները կենտրոնացել են նրա մեջ»: Բացի նրանից, որ Լյութերը գերմաներեն է թարգմանել Աստվածաշունչը, նա ամեն օր մեկնաբանություններ էր գրում Սուրբ Գրքի առանձին գրքերի վերաբեր յալ, գրում էր տարբեր տրակտատներ(գիտական շարադրություն), նամակներ, նաև դասախոսություններ էր կարդում ուսանողներին: Խոսելով Վիտտենբերգում ապրած իր կյանքի մասին՝ Լյութերը նկատում է. «Իմ գրագրությունները վարելու համար երկու քարտուղարի կարիք կլինի: Ես վանքի հռետորն եմ, տոնական քարո զիչը, ուսումնական պարապմունքների ղեկավարը, ես փոխանորդն եմ: Այլ կերպ ասած, ես համատեղում եմ տասնմեկ պարտականություն. Ես Լիցկաույի լճակնե րի պահապանն եմ, Տորգաույի դատավորի պաշտպանն ու օգնականը, առաքյալի ընթերցողը և սաղմոսների հավաքողը: Եվ, ի վերջո, այս ամենին հարկավոր է ավե լացնել պայքարը՝ աշխարհի, մարմնի ու սատանայի գայթակղությունների դեմ»: Աշխատանք, եռանդ, վճռականություն. ահա թե ինչն էր հատուկ բարենորոգ չին: Աշխատանքի հանդեպ ծարավը նրա մոտ անհագ էր: Լյութերը երեք տարվա ընթացքում գրեց և հրատարակեց 446 ստեղծագործություն, ընդ որում, նրանցից շատերը նախշազարդված էին իր սեփակա՜ն նկարներով: Նա անընդմեջ նամա կագրություն էր վարում բազմաթիվ ղեկավարների և Եվրոպայի տարբեր հոգևոր գործիչների հետ: Լյութերը գիտակցում էր, որ Տերն իր վրա առաքելություն է դրել` բացահայտելու եկեղեցու չարաշահումները և նրա մոլորությունները: Եվ այդ ան հավանական ծանր բեռը նա հարկադրված էր կրել մեծ դժվարություններով և իսկական պայքարով: Մելանքտոնին ուղղված իր նամակներից մեկում Լյութերը գրում է իր ապրումների մասին. «Գլուխս զնգում է: Իսկ ավելի շուտ` դղրդում է և ստիպում ինձ կանգ առնել: Երեկ ես հրաշքով խուսափեցի ուշաթափությունից, ևահա արդեն երրորդ օրն է, որ ես ի վիճակի չեմ նայելու այբուբենի տառերին»: Նրա հավատարիմ կինը` Քեթին, տեսնելով, թե ուժերի ինչ լարումով է աշխա տում իր ամուսինը, շատ էր անհանգստանում նրա համար և խնդրում է իր մո րաքրոջը, որ միասին աղոթեն: Եվ երբ մորաքույրը հարցնում է, թե ինչ նպատա կով պետք է աղոթեն, Քեթին ասում է. «Նրա համար, որ նա հուսահատության մեջ չընկնի: Դոկտոր Լյութերը փայլուն միտք ունի, սակայն, ինչպես բոլոր օժտված մարդիկ, նա հաճախ է հուսահատության մեջ ընկնում: Երբեմն նույնիսկ երազում է մահվան մասին»: Այո, հիրավի, ծանր խաչ են հարկադրված կրել այն մարդիկ, ում վրա Տերն առանձնահատուկ առաքելություն է դրել լույսի ու խավարի այս մեծ պայքարում:
280
սեպտեմբեր
Ես չեմ թուլանում աշխատանքի մեջ
22
Դրա համար էլ աշխատում եմ՝ պայքարելով Նրա (Քրիստոսի) ուժի չափով, որ զո րությամբ գործում է իմ մեջ (Կողոսացիներին 1.29)։
Մեթոդիստական եկեղեցու հիմնադիր Ջոն Ուեսլին անխոնջ ևանսովոր աշխա տասեր անձնավորություն էր Ավետարանը տարածելու գործում: Ոչ մի րոպե հենց այնպես չէր կորչում նրա մոտ: Ամբողջ հիսուն տարի, ամառ թե ձմեռ, նա արթնա նում էր առավոտյան ժամը չորսին, իսկ ժամը 5-ին արդեն պատրաստ էր քարո զելու, եթե ունկնդիրներ էր գտնում: Մեկ տարվա ընթացքում նա ձիերով անցավ 6500-ից մինչև 8000 կիլոմետր տարածություն՝ քարոզելով ու կազմակերպելով հա մայնքներ, վարելով խմբակային ու անձնական զրույցներ: Երբ նրա մոտ ազատ ժամանակ էր հայտնվում, գրքեր էր գրում, ստեղծագործում, ինքն էլ տպագրում էր դրանք ու տարածում: Նրա կազմակերչական ու վարչական ընդունակությունները ցնցող էին, ինչի շնորհիվ աճում էին նրա հետևորդների համայնքները: Ուեսլին աչքի էր ընկնում ճշգրիտ գիտելիքներով, մտքի հստակությամբ և ան խորտակելի կամքով: Սակայն նրա այդ որակներն առանձնակի նշանակություն չէին ունենա, եթե նա չունենար աշխատասիրություն, որ ոգեշնչում էր շատերին, ովքեր համագործակցում կամ շփվում էին նրա հետ: Երբ Ուեսլին հատել էր 80-ի սահմանագիծը, շարունակում էր քարոզել օրը երկու, երբեմն` երեք անգամ: Նա չդադարեց քարոզել ընդհուպ մինչև իր մահը: Կյանքի 87-րդ տարում գրած նամա կում նա հայտնում է. «Շնորհակալություն Աստծուն, որ չեմ թուլանում աշխատան քում, ես դեռևս ուժ ունեմ քարոզելու և գրելու: Իր երկարակեցությունն ու աշխա տունակությունը նա վերագրում էր իր զսպվածությանը: Պատճառն այն էր, որ նա երիտասարդ տարիներից իսկապես չափավոր էր իր կարիքները բավարարելու մեջ: Ի հավելումն այդ բոլորի՝ նա ուներ մի հազվագյուտ ընդունակություն, որ բա վական կարևոր էր անխոնջ աշխատավորի համար` նա կարող էր քնել ցանկա ցած պահի: Լինելով թափառող քարոզիչ՝ Ուեսլին ավետարանում էր ամենատարբեր պայ մաններում և հանգամանքներում: Նա քարոզում էր բաց երկնքի տակ, շուկայա կան հրապարակներում, փողոցներում, խաղերի համար նախատեսված մար գագետիններում, հյուրանոցներին հարող բակերում, խանութներում, տներում, ամայի, լքված տարածքներում, ծովի ափին, գերեզմանոցներում, հրաձգարաննե րում, աղյուսի գործարանում, բլուրների վրա, անտառային մաքրված տարածքնե րում, նախապատմական, հին ժողովուրդների գերեզմանոցային տարածքներում, ցուլերի մարտերի համար նախատեսված մրցասպարեզներում, մեծ ճանապարհ ներին, տորֆի ճահիճներում, տարբեր հանգրվաններում… Ոչինչ չէր կարող կանգնեցնել այդ զարմանալի հոգևոր աշխատավորին: Նա անձնազոհ կերպով աշխատում էր բոլոր դարերի մեծագույն աշխատավորի` Տեր Հիսուս Քրիստոսի համար:
281
սեպտեմբեր
23
Անպիտան ծառան
Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշ խատել (Առակներ 21.25)։
Սուրբ Գիրքը դատապարտում է ծուլությունն ու անհոգությունը ևօրհնում է աշ խատանքը` որպես մեր կյանքի անբաժանելի մաս, որովհետև «աշխատանքը մեր կեցության օրենքն է»: Անհոգությունը, պարապությունը խեղաթյուրում է մարդուն, և նրա վիճակը անխուսափելիորեն վատթարանում է: Եթե մարդը չաշխատի, սա տանան զբաղմունք կգտնի նրա համար: Ինչպես հնում արդարացիորեն ասում էին`«Պարապ միտքը սատանայի արհեստանոցն է»: Իսկ արևմուտքում ասում են` «Սատանան գայթակղում է պարապ մարդուն, սակայն պարապ մարդն էլ սատա նային է գայթակղում»: Անհոգությունն ու պարապությունը Տիրոջ կողմից սահմանվում են որպես անօ րենություն, երբ դա հիշատակվում է Սոդոմի բնակիչների այն պղծությունների թվում, որոնց պատճառով նրանք զրկվեցին կյանքից: «Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում» (Եզեկիել 16.49): Թվարկված մեղքերի մեջ չի հիշատակ վում ո՛չ սպանությունը, ո՛չ գողությունը, ո՛չ խաբեությունը և ո՛չ էլ Սոդոմում գե րակշռող այնպիսի մեղք, ինչպիսին արվամոլությունն էր: Եվ այնքան էլ դժվար չէ հասկանալ, թե ինչու Տերը չի հիշատակում այդ մեղքը: Հենց դատարկ, պարապ ժամանակ անցկացնելը անհոգությունն ու ծուլությունն են պատճառը, որ առաջա նում ու զարգանում են բազմաթիվ նողկալի մեղքեր, այդ թվում նաև աղաղավա ղումները միջսեռային հարաբերություններում, որոնք անմիջական հետևանք են հագեցածության ու կշտության: Ի. Նյուտոնը մի անգամ ասել է. «Եթե ես որևէ ծառայություն եմ մատուցել հա սարակությանը, ապա դրանում պարտական եմ բացառապես աշխատանքին և համբերատար մտորումներին»: Այդ նույն օրինաչափությունն է գործում նաև հոգևոր ոլորտում: Ջանքերի (ևոչ միայն ջանքերի, այլև առավելագույն ջանքերի, որին միայն ի վիճակի է մեր բնույթը), լարված աշխատանքի շնորհիվ է հնարավոր փրկության հասնել: Մարգարեական հոգին ասում է. «Աստծո շնորհի և սեփական ջանքերի օգնությամբ նրանք (փրկագնվածները) պետք է հաղթանակած դուրս գան չարի դեմ պայքարում» (Մեծ պայքար, էջ 425): Քրիստոսի և Նրա ճշմարտության հաղթանակի մեծ օրը, երբ երկրի բոլոր բնա կիչները կանգնեն արդար Դատավորի առաջ, կգա յուրաքանչյուրի հատուցման ժամը՝ ըստ կատարած գործերի: Միայն նրանք, ովքեր երկրի վրա աշխատել են Նրա թագավորությունը ստեղծելու համար, Տիրոջ շուրթերից կլսեն քաջալերանքի այս խոսքերը. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա»: Նրանք անթերի են կատարել Տիրոջ հանձնարարությունը, Ով տվել է նրանց Իր պարգևները` «Շրջանառության մե՛ջ դրեք դրանք, մինչև Ես վերադառնամ»: Նրանք կատարել են Տիրոջ կամքը` բազմապատկել են Նրա ունեցվածքը: Իսկ ովքեր թաքցրել են իրենց տաղանդը, Տերը կասի նրանց. «Չար և ծո՛ւյլ ծառա. Ինչո՞ւ չբազմապատկեցիր Իմ արծաթը»: Եվ կհետևի ճակատագրական դատավճիռը. «Նետե՛ք նրան դրսի խավարը: Նա անպիտա՜ն ծառա է» (տե՛ս Մատթեոս 25.25-30): 282
«Թող ճշտիվ կատարվի»
սեպտեմբեր
24
«Միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել» (Գաղատացի ներին 2.10)։
Ինչ աշխատանքով էլ մենք զբաղվենք, ինչ աշխատանք էլ կատարենք, մենք` քրիստոնյաներս, պետք է ամեն ինչ անենք ջանասիրաբար, հնարավորինս կա տարյալ՝ մեր հոգին ներդնելով: Տիրոջ խոսքերը` «Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչ պես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ», վերաբերում են ոչ միայն բարոյա կան կյանքին, այլև մարդու կենսագործունեության ցանկացած բնագավառի, այդ թվում ցանկացած աշխատանքի: Այդպես է վարվում մեր Արարիչը, և մենք էլ` Նրա կողմից արարվածները, պարտավոր ենք այդպես վարվել: Նա մեր օրինակն է, Ում պետք է ընդօրինակենք: Նկարագրելով Քրիստոսի հարությունը՝ Է. Ուայթը մի մանրամասն է նշում, որը վկայում է, որ Տերը կատարյալ էր անգամ ամենափոքր գործերում ու գործողու թյուններում. թաղման սավաններն անխնամ այս ու այն կողմ չէին նետված, այլ խնամքով ծալված էին: Երբ հրեշտակներից մեկը մի կողմ գլորեց քարը, մյուսը մտավ գերեզման և արձակեց Հիսուսի մարմինը փաթաթած սավանները, իսկ Փրկիչն Ինքը ծալեց դրանք: Ոչինչ անկարևոր չէ Նրա աչքին, Ով կառավարում է աստղերի ու փոքրագույն ատոմների շարժումը: Տեսանելի է կարգն ու կատարե լությունը նրա բոլոր գործերում (Դարերի փափագ, էջ 789): Ահա թե ինչու է Տերն ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի (այլ թարգմ. «չի անհետանա»), մինչև որ ամեն ինչ չիրականանա» (Մատթեոս 5.18)։ Աստվածաշնչում մի ուսուցողական փաստ կա: Երբ Եզրասը որոշում է Բաբե լոնից Երուսաղեմ վերադառնալ, որպեսզի «Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի», Արտաշես թագավորը ուղեկցող նամակ է տալիս նրան` մանրամասն հրահանգներով, թե ինչպես զոհաբերություն կատարեն տաճարում՝ նշելով նաև ծառայության դրամական աղբյուրների մա սին: Այդ նույն նամակում թագավորը խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է վար վեն Տիրոջ պատվիրանների հետ. «Այն ամենը, ինչ որ երկնքի Աստվածը հրամայել է, թող ճշտիվ կատարվի երկնքի Աստծո տան համար» (Եզրաս 7.23): Հեթանոս թագավո՜րն է խորհուրդ տալիս, որ խնամքով պահեն Տիրոջ հրամանները: Աստծո ընտրյալ ժողովրդի համար, ում Նա հայտնել է Իրեն, տվել է Իր օրենքները, հորդո րել է պահել դրանք, իսկ նրանք ամբողջ ընթացքում խախտել են այն, հեթանոսի խորհուրդը հնչում է որպես լուռ հանդիմանություն, թե որքան սրբորեն պետք է կատարել Աստծո կամքը: Սրբարանի յուրաքանչյուր մանրամասնի վերաբերյալ (հենց այդպես` կոնկրետ յուրաքանչյուրի՜ համար) Աստվածաշնչում նշվում է, որ նա անում է «այնպես, ինչ պես Տերը պատվիրել էր Մովսեսին» (Ելից 39.42)։ Անթույլատրելի՜ է որևէ ինքնա կամ քայլ: Ահա թե ինչու է Տերն ասում. «Անիծյա՛լ լինի անփութությամբ Տիրոջ գործն անո ղը» (Երեմիա 48.10): 283
սեպտեմբեր
25
Առաքյալը եվ վրանակարը
Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։ Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին (Գործք 20.33-34)։
Հրեական ընտանիքներում արդեն վաղ տարիքից երեխաներին աշխատել էին սովորեցնում: Յուրաքանչյուր մարդ, անկախ սոցիալական կարգավիճակից, ան պայման տիրապետում էր որևէ արհեստի: Միանգամայն բնական էր, որ ռաբինե րը, քահանաները, ժողովարանի (ծերակույտի) անդամները հիանալի դարբիններ էին, որմնադիրներ, կոշկակարներ, բրուտներ, հյուսներ և այլն: Պողոս առաքյալն, օրինակ, վարպետ վրանակար էր: Երբ նա առաքելական ծառայության կանչվեց Տիրոջ կողմից, այդ արհեստը պետք եկավ նրան: Սրբազան սկզբունքի համա ձայն՝ «Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել» (Ա կորնթացիներին 9.14): Նրանք պարտավոր էին իրենց լիովին նվիրաբերել քա րոզի ու համայնքներ կազմակերպելու գործին և պետք է ազատ լինեին կենսական միջոցներ վաստակելու անհրաժեշտությունից: Այդպիսին էր Աստծո կամքը: Բո լոր առաքյալները, ավետարանիչները, հովիվները նյութական սատարում ունեին եկեղեցիների կողմից: Ու թեև դա Աստծո հիմնած օրենքն էր, այստեղ էլ գործնա կանում լուրջ հիմնախնդիրներ էին առաջանում: Սկզբունքորեն Պողոս առաքյալը եկեղեցիների խնամակալության տակ էր գտնվում: Սակայն քարոզելով հեթանոսների միջավայրում՝ այդ հարցի առումով նա ոչ խրախուսական հայացքների էր բախվում: Օրինակ, Կորնթոսում, որ շատ առումներով խնդրահարույց էր, որտեղ ժողովուրդը համակված էր հարստանա լու կրքով և հարգանքի էր արժանանում առևտրական հոգին, ու դա համարվում էր օրհնություն, նույնիսկ որոշ հավատացյալներ ազատ չէին Ավետարանի ծա ռայողների հանդեպ նենգ կասկածներից. նրանք մտածում էին, որ այդ մարդիկ քարոզում են շահադիտական նպատակներով: Եվ Պողոս առաքյալը, գտնվելով Կորնթոսում, հրաժարվում էր նյութական սատարումից, որպեսզի կասկածի առիթ անգամ չտա, որ ձգտում է հարստության: Եվ որպեսզի ապրելու միջոցներ ունենա, առաքյալն աշխատում էր իր ձեռքերով, վրաններ էր կարում իր հավատակիցների հետ միասին, ովքեր զբաղվում էին այդ նույն արհեստով: Դա մեծ առաքյալի անձ նազոհ արարքն էր. նա քայլում էր իր Տիրոջ հետքերով: Այդպես էր վիճակված այդ անխոնջ աշխատավորին, որ ուժասպառ լինի՝ վաս տակելու իր ևիր աշխատակիցների հանապազօրյա հացը սեփական աշխատան քով և միաժամանակ կրի ավետարանելու և նոր եկեղեցիներ կազմակերպելու բե ռը:
284
սեպտեմբեր
Մոլեռանդությունը Թեսաղոնիկեում
26
Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը» (Եսայի 44.20)։
Թեսաղոնիկեում Պողոս առաքյալը բախվեց մեկ այլ հիմնախնդրի, որը տարբեր էր Կորնթոսում գոյություն ունեցող հիմնախնդրից: Այդ քաղաքում հավատացյալ ների մեջ կային մարդիկ, որոնք աշխատելը պարտականություն չէին համարում: Նրանք պնդում էին, որ ավելի լավ է ամբողջ ժամանակը նվիրաբերել բարեպաշ տությանը, քան աշխատել, և, ընդհանրապես, հարկավոր է բարձր լինել երկրային ողջ հոգսերից ու ունայնությունից ևողջ ջանքերը կենտրոնացնել սրբության հաս նելու նպատակի վրա: Իսկ աշխատանքը, ասում էին նրանք, մարդուն միայն շե ղում է գլխավորից: Այդ հայացքների ազդեցությամբ Թեսաղոնիկեի եղբայրներից ոմանք ընկան մոլեռանդության մեջ և տրվելով պարապությանը՝ անհոգության ու անտարբերության մատնվեցին: Պողոս առաքյալը նման մարդկանց հորդորում էր, որ դադարեն հիմարություններով զբաղվել և հետևեն Հիսուս Քրիստոսի ուսմուն քին: Պողոս առաքյալը ոչ միայն ճշմարտության խոսքով, այլև իր կյանքով օրինակ էր ցույց տալիս, թե ինչպես պետք է վարվի ճշմարիտ քրիստոնյան: Հետագայում Թեսաղոնիկեի հավատացյալներին ուղղված իր ուղերձում Պողոս առաքյալը նրանց հիշեցնում է այդ մասին. «Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք (մեկ այլ թարգմ. «անգործու թյան չմատնվեցինք»), ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաս տակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրու թյուն չլինենք։ Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.7-9)։ Այստեղ` Թեսաղոնիկեում, հայտնվելով նման հանգամանքներում, առաքյալը հրաժարվեց նյութական ամեն տեսակի սատարումից: Նա օր ու գիշեր վրաններ էր պատրաս տում և միաժամանակ քարոզում, ի վերջո, ուժասպառ լինում՝ իր մի կտոր հացը վաստակելու համար: Իր անձնազոհ աշխատանքով առաքյալը սովորեցնում էր կյանքի ճիշտ կենսաձևը: «Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Որովհետև ձեզանից ոմանց մա սին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս (այլ թարգմ. «ապրում են անհոգ, ամեն ինչ անում են, միայն թե չաշխա տեն»)։ Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն (այլ թարգմ. «խոնարհությամբ», «հանգիստ») ու իրենց հացն ուտեն» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.10-12)։ Է. Ուայթը գրում է. «Աշխատանքը օրհնություն է, այլ ոչ անեծք: Անհոգության հո գին ոչնչացնում է բարեպաշտությունը և վշտացնում Աստծո Հոգուն… Լինելով աշ խարհի մեծագույն ուսուցիչներից մեկը՝ Պողոսն ուրախությամբ էր կատարում ինչ պես ամենասև, այնպես էլ ամենավեհ աշխատանքը… Նրա ջանասիրությունն ու աշխատասիրությունը հանդիմանություն են անհոգությանը և հարմարավետու թյան փափագին» (Առաքյալների գործերը, էջ 352-354): Այսօր, երբ ագահության հոգին և հարստանալու ձգտումը վերջնականապես կախարդել են մարդկությա նը, երբ աշխարհի տիրակալը համարվում է փողը, իրենց քրիստոնյա անվանող ները պետք է օրինակ վերցնեն Նրա հավատարիմ աշակերտներից, ովքեր «ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի» (Եբրայեցիներին 11.16): 285
27 Աշխա տասիրությունը կատարելագործում է
սեպտեմբեր
Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի (Ղուկաս 6.40)։
Ինչպիսի անհավատալի ու զարմանալի տաղանդներով ու ընդունակություն ներով էլ մարդն օժտված լինի գենետիկորեն, եթե նա մանկուց դրանք չզարգաց նի համառ աշխատանքով ու ուժերի մշտական լարումով, անխուսափելիորեն կոչնչացնի դրանք: Նման մարդուց ոչ մի արժեքավոր բան դուրս չի գա: Եվ որքա՜ն օժտված երեխաներ կան, որ ծնողների անփութության ու անպատասխանատվու թյան պատճառով չեն օգտվել Աստծո այդ պարգևից, որ տրվել էր՝ իրենց բարօ րության համար: Որպեսզի հանճարեղորեն օժտված երեխան դառնա հանճար, հարկավոր է, որ նա հանճարեղորեն տքնի: Իսպանացի նշանավոր ջութակահար և կոմպոզիտոր Պաբլո դե Սարասատեն համաշխարհային հռչակի արժանացավ կատարման իդեալական մաքրության, հնչողության հարուստ ներկապնակի, վիր տուոզ տեխնիկայի և անկաշկանդ նվագելու շնորհիվ: Մի անգամ, իմանալով այն մասին, որ մի քննադատ իրեն հանճար է անվանել, նա գլուխը թափահարեց և ասաց. «Ամբողջ երեսունյոթ տարի ես վարժվել եմ, որ նվագեմ ջութակի վրա, օրա կան ոչ պակաս, քան տասներկու ժամ: Իսկ այժմ այդ մարդն ինձ հանճար է ան վանում»: Այս օրինաչափությունը հայտնի է աշխարհի արարումից ի վեր, սակայն որքա՜ն քիչ մարդ է այս օրինաչափությանը համապատասխան վարվում: Ինչ վերաբերում է եզակի, անսովոր ընդունակություններով ծնվող երեխանե րին, այդ հարցը մեզ համար ավելի քան գաղտնիք է: Աստվածաշունչը վկայում է, որ պարտադիր չէ Տերը պարգևներով օժտի մարդկանց մինչև նրանց ծնվելը: Այս պես օրինակ, «Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ»՝ ի նշան նրա աղոթքի, երբ նա արդեն հասուն էր և թագավոր դարձավ(Գ Թագավորների 4.29): Ջոշուա Ռեյնոլդսն ասում էր. «Եթե դուք օժտված եք մեծ տաղանդներով, աշխա տասիրությունը կկատարելագործի դրանք: Եթե ձեր ընդունակությունները փայ լուն չեն, աշխատասիրությունը կզարգացնի դրանք և կլրացնի թերությունները: Ոչ մի անհնար բան չկա լավ ուղղորդված աշխատանքի համար ևառանց դրա հնա րավոր չէ որևէ բանի հասնել»: Ինչ կարելի է ավելացնել. այն, որ բժիշկ, երաժիշտ, նկարիչ, գիտնական, մարմնամարզիկ, այո՛, ինչ խոսք, կոշկակար չեն ծնվում, այլ դառնում են այդպիսին համառ աշխատանքի շնորհիվ: «Առավել հանճարեղ մար դիկ եղել են ամենաջանասեր և անխոնջ աշխատավորները, և նրանց բնավորու թյան գլխավոր գիծը եղել է լարված ու հաջողակ աշխատելու ընդունակությունը»: Աստվածաշնչում ասվում է. «Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է» (Առակներ 18.9)։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրել է. «Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռ նադրմամբ։ Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր» (Ա Տիմոթեոսին 4.14-15):
286
սեպտեմբեր
Հովսեփի ատաղձագործական արհեստանոցում
28
Հիսուսն Աստծո ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով (Ղուկաս 2.52)։
Քանի որ ավետարանիչները լռում են Հիսուսի մանկական ու պատանեկան տա րիների մասին, դիմենք մարգարեական հոգու` Աստծուց ներշնչված վկայություն ներին`պարզելու, թե ինչ վերաբերմունք ուներ Տերն աշխատանքի հանդեպ այդ ժամանակաշրջանում: Հիսուսի ծնողներն աղքատ էին, և նրանց բարեկեցությունը կախված էր ամե նօրյա աշխատանքից: Հիսուսն աղքատության, ինքնամերժման ու կարիքի փոր ձառություններ էր ապրում: Դա ևս նրան հետ էր պահում չարից: Նրա կյանքում չկային անհոգ րոպեներ, որոնք պայմաններ ստեղծեին գայթակղության համար: Նրա կյանքում չկային աննպատակ ժամեր` ճեղքեր, որ նպաստեին անհոգ ու արատավոր մտքերի… Նա արհեստ սովորեց՝ Հովսեփի հետ միասին աշխատե լով հյուսնի արհեստանոցում: Աշխատավորի պարզ հագուստը հագին՝ Նա քայ լում էր փոքրիկ քաղաքի փողոցներով… Հիսուսն աշխատում էր, և զարգանում էին Նրա մարմինն ու միտքը: Նա հենց այնպես չէր վատնում Իր ֆիզիկական ուժերը, այլ ձգտում էր պահպանել առողջությունը և առավելագույնս հիանալի կատարել ցանկացած աշխատանք: Նա հմտորեն տիրապետում էր ատաղձագործի գործիք ներին: Հիսուսը կատարյալ էր ամեն ինչում` և՛ աշխատանքի, և՛ բնավորության առումով: Իր օրինակով Նա սովորեցնում է լինել ջանասեր, խնամքով ու մանրա կրկիտ կատարել աշխատանքը, որովհետև ազնիվ աշխատանքը հարգված է… Աստված աշխատանքը որպես օրհնություն է սահմանել մարդու համար, և միայն ջանասեր աշխատավորն է ձեռք բերում կյանքի ճշմարիտ ուրախությունը… Հիսուսը միշտ բերկրանքով էր աշխատում… Հիսուսն ապաքինող ողորմության Աղբյուր էր աշխարհի համար, և Նազարե թում Իր մեկուսի կյանքի բոլոր տարիներին այն թափվում էր սիրո ու քնքշության առվակներով: Տարեցներն ու վշտահարները, մեղքով ծանրաբեռնվածները, երե խաներն՝ իրենց անմեղ զվարճություններով, անտառային գազաններն ու համբե րատար մնչացող կենդանիները, բոլորը երջանիկ էին Նրա կողքին: Նա, Ով իշխում էր բոլոր աշխարհների վրա, հակվում էր վիրավոր թռչնակի վրա, որպեսզի օգնի նրան: Ոչինչ չէր վրիպում Նրա ուշադրությունից և Նա պատրաստ էր ծառայելու յուրաքանչյուրին… Նա աշխատում էր՝ ուժերը նվիրաբերելով հյուսնի իր համեստ արհեստին, վաստակելով Իր հանապազօրյա հացը: Նա կատարում էր Աստծո ծառայությու նը և՛ հյուսնի արհեստանոցում աշխատելիս, և՛ բազմաթիվ մարդկանց կյանքում հրաշքներ կատարելու ժամանակ (Է. Ուայթ, Դարերի փափագը, էջ 72-74): Հիսուսը երբեք չէր պաշտպանում Իր իրավունքները և հաճախ ստիպված էր անտրտունջ աշխատել, առանց չափի: Սակայն Նա երբեք չէր ընկճվում և չէր վհատվում… Նրա համար մեծ երջանկություն էր, երբ մենակ էր մնում Աստծո և բնության հետ… Դրանից հետո Նա տուն էր վերադառնում, որպեսզի կատարի Իր պարտքը և համբերատար աշխատանքի օրինակ ծառայի» (Նույն տեղում, էջ 72-74): 287
սեպտեմբեր
29
Անարտահայտելի արժեք
Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից (Առակներ 22.6)։
Ներկայացնենք Աստծո բանբերի` Է. Ուայթի մտքերից մի քանիսը աշխատանքի ևաշխատասիրության վերաբերյալ, որ դրսևորվում են մեր կյանքում և դաստիա րակության մեջ: «Աշխատասիրություն. ահա մի որակ, որ անարտահայտելի արժեք ունի… Մե զանից ոչ մեկը չպետք է ամաչի աշխատանքից, որքան էլ աննշան ու նվաստացու ցիչ թվա այն: Աշխատանքը վեհացնում է: Բոլոր աշխատողները, աշխատեն նրանք գլխով, թե ձեռքերով, աշխատավորներ են: Ահա թե ինչու, յուրաքանչյուրն իր պար տականությունն է կատարում և հարգանքի տուրքը մատուցում իր կրոնին, երբ լվանում է սպիտակեղենը կամ ճաշասենյակի ամանեղենը, ինչպես նաև այն ժա մանակ, երբ գնում է երկրպագության: Մինչ ձեռքերը զբաղված են ամենահասա րակ և համեստ աշխատանքով, միտքը կարող է ճախրել երկնքում և ազնվանալ մաքուր ու վեհ մտորումների շնորհիվ… Սովորեցրե՛ք երեխաներին, որ օգտակար լինեն, կատարեն իրենց տարիքին համապատասխան պարտականությունները: Այդ ժամանակ աշխատասիրությունը կդառնա նրանց երկրորդ բնավորությունը, իսկ օգտակար աշխատանքը երբեք ծանր չի թվա նրանց: Ծնողները ամենամեծ մեղքն են գործում, եթե անտեսում են Աստծուց իրենց վրա դրված պատասխա նատվությունը և թույլ են տալիս, որ երեխաներն անգործության մատնվեն: Այդպի սի երեխաներն արագ անհոգության կսովորեն և կմեծանան որպես ծույլ, իրենցից ոչինչ չներկայացնող կանայք ու տղամարդիկ… Իրենց երեխաներին խելամիտ սի րով սիրող ծնողները թույլ չեն տա, որ նրանք ծույլ ու անճար մեծանան… Այնտեղ, որտեղ շատ անհոգություն կա, սատանան առաջարկում է իր գայթակղություննե րը, որպեսզի փչացնի կյանքն ու բնավորությունը… Աստված Իր խոսքի մեջ տեղադրել է երեխաների դաստիարակության ծրագի րը, և ծնողները պետք է հետևեն դրան: Նրանց առաջադրանքը երեխաներին սո վորեցնելն է, որ հաղթեն ծուլության սովորույթը: Յուրաքանչյուր երեխա պետք է իմանա, որ ինքը գործ ունի այս աշխարհում… Ծուլությունը և անհոգությունը չեն աճում քրիստոնեական ծառի վրա… Անհոգությունն ու անտարբերությունը մեծ անեծք են… Աշխատանք` ահա ամենամեծ դաստիարակը: Աշխատանքը երեխաների հա մար ավելի ծանր չէ, քան իրենց մայրերի համար: Համատեղեք ֆիզիկական աշ խատանքը մտավորի հետ, և մտավոր ընդունակությունները շատ ավելի կզարգա նան… Եկեք սովորեցնենք մեր փոքրիկներին, որ օգնեն մեզ, երբ նրանց ձեռքերը դեռևս փոքրիկ են, իսկ ուժերը` թույլ: Եկեք նրանց ներշնչենք, որ աշխատանքը պատվավոր է, որ այն երկնքից է նախատեսված մարդու համար և որ այն սահ մանված էր Ադամի ու Եվայի համար՝ որպես մտքի ու մարմնի զարգացման անհ րաժեշտ միջոց (Երեխաների դաստիարակություն, էջ 122-127):
288
սեպտեմբեր
Եկավ ոչ թե ոչնչացնելու, այլ փրկելու
30
Հիրավի, Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք Նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված (Եսայի 53.4)։
Երբ եկավ ժամանակը, Հիսուսը սկսեց աշխատել հասարակական միջավայ րում՝ չնայելով ոչ մի տեսակի արգելքների, ատելության ու զրպարտանքի: Երկ նային Հայրը Նրան աշխատանք էր հանձնարարել, որ կատարի երկրի վրա, և Նա անշեղորեն իրականացրեց այն: Այն հեռավոր ժամանակներում չկային տեղաշարժման ժամանակակից միջոց ներ, և Տերը ստիպված էր ոտքով գնալ մի բնակավայրից մյուսը` երկնային լույսը մարդկանց հասցնելու համար: «Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, նրանց ու սուցանում ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում» (Մատթեոս 4.23)։ Երե քուկես տարվա ընթացքում Նա գործնականում կտրեց այն ողջ տարածքը, որի վրա ապրում էր իսրայել ժողովուրդը, այցելեց նաև սամարական ու հեթանոսա կան քաղաքներն ու բնակավայրերը: Ավետարանական այս արտահայտությունը` «ճանապարհից հոգնած» (Հովհաննես 4.6), Նրա սովորական վիճակն էր: Ահա Տերը լեռների ու բլուրների միջով «Տյուրոսի ու Սիդոնի կողմերը գնաց»՝ անցնելով մոտ 50 կիլոմետր, որպեսզի ապաքինի քանանացի կնոջ դստերը և վերադառնա Գալիլեական ծով: Իսկ այնտեղ հսկայական ժողովուրդ էր հավաքվել. ինչպես հե տագայում պարզվեց, համեստ հաշվարկներով` մոտ 10 հազար մարդ: Հիմնակա նում դա հիվանդների մի զանգված էր՝ ամենատարբեր ծանրության հիվանդու թյուններով: Երեք օր նրանք Հիսուսի հետ էին: Ամբողջ երեք օր նրանք քաղցած էին, որովհետև գրված է. «Ուտելու բան չունեին» (Մարկոս 8.1): Դժվար է նույնիսկ պատկերացնել այդ դժբախտ, տանջված մարդկանց վիճակը. հիվանդներ, երե խաներ, կանայք: Oրվա ընթացքում տապ է, գիշերը` սառնամանիք, բաց երկնքի տակ, չեն քնում, ուտելիք չկա, ջուր՝ նույնպես: Եվ չնայած այդ ամենին` մարդիկ չեն հեռանում Տիրոջից: Նրանք կառչել են Հիսուսից իրենց կարիքներով, եկել են Նրա մոտ իրենց հիմնախնդիրներով` որը մարմնավոր, որը` հոգևոր: Հիսուսից բացի ո՞վ կարող է լուծել նրանց հիմնախնդիրները և բավարարել նրանց կարիքները: Եվ Հիսուսը տքնում էր, ամբողջովին տրվել էր այդ սուրբ գործին, այդ բարձր ծառայու թյանը, որպեսզի օգնի նրանց` նվաստացածներին ու վիրավորվածներին, ովքեր գերեվարվել էին սատանայի և նրա գործակալների կողմից: Հիսուսը նայեց այդ ամբոխին ևաշակերտներին ասաց. «Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ Ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն»: Եվ Նա` երկնքի Ար քան, կերակրե՜ց բոլորին: Եվ դեռ մնաց հացով լի յո՜թ զամբյուղ: Երեք օր Տերն աշխատում էր, հորդորում ու ապաքինում, մխիթարում… իսկ օրվա վերջում Նա հոգնել էր: Ահա թե ինչու, նստելով նավակն ու հենվելով նավակողին, Նա ակն թարթորեն քաղցր քնի մեջ սուզվեց: Ալեկոծվում էր ծովը, մոլեգնում էր փոթորիկը, ճայթում էին կայծակները, իսկ Հիսուսը` հոգնած ու տանջահար, քնած էր անխռով ու խոր քնով: Որքա՜ն մեծ է Նրա սերը, հավերժական ու անըմբռնելի: 289
ՀՈԿՏԵՄԲԵՐ
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա (Եսայի 32.8):
հոկտեմբեր
1
Ազնիվ մարդ. ինչպիսի՞ն է նա
Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա (Եսայի 32.8):
Ազնիվ մարդը բնութագրվում է խաբելու, խորամանկելու, կեղծելու անընդունա կությամբ։ Նա անկեղծ է, անմիջական, չի ընդունում խաբեությունը, խարդախու թյունը, ընդունակ չէ գողանալու, հափշտակելու: Նա մեկն է, ում վրա կարելի է հույս դնել, ում կարելի է վստահել, նա ճշմարտախոհ է, բարեխիղճ, անթերի, սիրում է կարգուկանոն, արատավորված չէ դատապարտության արժանի որևէ արարքով: Ազնիվ մարդու նման բնորոշումը, որը չի ընդունում որևէ կեղծիք, խաբեություն ու խարդավանք, նենգադավություն ևայլն, վկայում է այն մասին, որ նա լի է Աստ ծո սիրով, որովհետև սերը չի կարող նման արարքներ թույլ տալ: Դա հատուկ չէ սիրուն, նա ուրիշ արժանիքներ ունի: Աստվածային հայտնության` Աստվածաշնչի համաձայն՝ Աստված սեր է: Եվ Աստծո բոլոր դիտավորությունները, խոսքերն ու գործողությունները, բացարձակապես ամեն ինչ Նրա կողմից կատարվում է սի րուց դրդված: Աստծո ֆիզիկական բոլոր հատկությունները` ամենազորությունը, ամենագիտությունը, իմաստությունը, ամենագոյությունը Նրա կամքի` սիրուց ծնված դրսևորումներն են: Նրանք իրականություն են դարձնում և մարմնավորում սերը, նյութականացնում այն` Աստվածության հավերժական կեցության հիմքը: Ազնվությունը Աստծո սիրո ընդամենը մի կողմն է: Սահմանելով, որոշելով «ազնվություն», «ազնիվ» երևույթի որակները՝ մենք ելնում ենք զուտ մարդկային փորձառությունից: Եվ եթե մանրամասն դիտարկենք «ազնիվ մարդ» սահմանու մը, կտեսնենք, որ այդպիսի մարդը համապատասխանում է Աստծո բարոյական օրենքի պահանջներին ու սկզբունքներին: Մեղքի տիրապետության պայմաննե րում ազնիվ մարդու կյանքը բնորոշվում է բարձր բարոյականությամբ ևայդ պատ ճառով էլ տարօրինակ ու խորթ է թվում: Եվ այդպես են նայում ազնիվ մարդուն թե՛ աշխարհում, թե՛ եկեղեցում: Ազնիվ մարդը տարօրինակ արարած է, խենթ… նրա արժեքներն ու կյանքը անհասկանալի են մարդկանց: Նրան հնարավոր չէ գնել որևէ բանով: Նրա համար իր խղճից ու մաքրությունից առավել թանկ ոչինչ չկա աշխարհում: Երբ սաբայեցիները որոշեցին կաշառել հռոմեացի զորավար Մանյա Կուրիային և իրենց առաջարկություններով եկան նրա մոտ, նա հենց այդ պա հին շաղգամ էր ուտում: Մերժելով սաբայեցիների առաջարկած ոսկին՝ Կուրիան ասաց. «Քանի դեռ ես բավարարվում եմ շաղգամով, իմ ինչի՞ն է պետք ոսկին » (Վ. Արտեմով): Եվ ակնհայտ է, որ ազնվությունը՝ որպես առաքինություն, բարձր էր գնահատ վում անտիկ հասարակությունում: Այսպես օրինակ, Սենեկան գրում է Լուցիլիային. «Բարձրագույն բարիքն այն է, ինչ ազնիվ է, կամ, որպեսզի դու ավելի շատ զար մանաս. միայն այն է բարի, ինչն ազնիվ է, իսկ մնացած բոլոր բարիքները կեղծ են և հորինովի»: Ճշմարիտ քրիստոնյան ազնի՜վ մարդն է:
292
հոկտեմբեր
«Որդիներ, որոնք ստություն չունեն»
2
Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չու նեն»: Նա նրանց Փրկիչը եղավ: (Եսայի 63.8)։
Ինչո՞ւ է ազնիվ մարդը տարօրինակ թվում շրջապատող մարդկանց աչքին, նույնիսկ անախորժ, իսկ երբեմն էլ` ավելորդ: Պատճառը մեկն է` մենք մերժել ենք Աստծուն, ևայդ ժամանակից ի վեր մեր արժեքները հակասում են Աստծո արժեք ներին: Եսայի մարգարեն ասում է, որ արդյունքում դա անասելի դառնություն է պատճառում մարդուն` աննկարագրելի հետևանքներով. «Վա՜յ նրանց, որոնք չա րին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի» (Եսայի 5.20)։ Եվ այս ամենը կատարվում է մեր աչքի առաջ: Չնկատել դա, նշանակում է անհուսալի կույր լինել:Եվ մարդկանց այդպիսի վիճակը համընդհանուր աղետ է: Լայն ճանա պարհը գրավիչ է և շատերին է դուր գալիս, իսկ նեղ ճանապարհը քչերի բաժինն է: Ուղին, որով շարժվում է մարդկությունը, անմիջապես դեպի անդունդը տանող ուղի է: Եվ մենք ինքներս մեզանով երբեք չենք կարող դրանից շեղվել դեպի մեկ այլ ուղղություն և ի վիճակի չենք փոխել այդ օրինաչափ ընթացքը: Դա պարզ է, ինչպես օրվա լույսը, և միայն խելագարը չի հասկանա: Մենք ինքներս ենք գիտակ ցաբար ընտրել այդ ուղին, մենք ենք թույլ տվել Արուսյակին, որ կախարդի մեզ և համոզի, որ իր այլընտրանքային արժեքները տրամաբանական հատիկ են պա րունակում իրենց մեջ` անսահման ազատություն, և մենք տկարամիտների նման սլանում ենք այդ ճանապարհով: Եվ գլխավոր անաստվածը հաջողության է հասել այն բանում, որ հավաստիացրել է մեզ ու նաև ներշնչել, որ քրիստոնեական ուղին աստվածաշնչյան երևակայության արդյունք է, իսկ ահա իր առաջարկած արժեք ները` կատարյալ տարբերակ են մեզ համար: Ահա թե ինչու Քրիստոսի արժեքները կրող մարդիկ անմիտ են համարվում աշ խարհի աչքին: Ազնիվ մարդը չի տեղավորվում այս հասարակության մեջ` իր կեղծ արժեքներով: Մեր մոլորակում իշխող սատանայական կառավարումը տոնահան դես է կազմակերպել և կառավարման այդ եղանակը միակն է նրա համար` բռնու թյուն իր ցանկացած տեսակի մեջ: Սատանան կառավարման այլ եղանակ չգիտի այն մոլորակի վրա, որ գրավել է խաբեությամբ: Նա մերժել է Աստծո սերը, զրկվել Նրա շնորհից և ինքնուրույն չի կարող փոխվել: Տերը ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ, չի տալիս նրան Իր օրհնությունները և միայն նրա կյանքն է պահպա նում, թեև ֆիզիկապես նա արդեն քայքայվում է, և նրա իմաստությունն ու գիտե լիքները մարում են: Ազնիվ մարդիկ երկնքի ներկայացուցիչներն են և աստվածային լույսի կրողնե րը: Նրանք բարուն բարի են անվանում և չարին` չար, լույսը` լույս, իսկ խավարը` խավար: Այլ կերպ նրանք պարզապես չեն կարող, այլ սկզբունքներով նրանք չեն առաջնորդվում, այլ հոգի նրանք չգիտեն և չեն էլ ցանկանում իմանալ: Եվ նրանք չեն դավաճանի իրենց սկզբունքներին, նրանք նվիրված են Աստծուն և Նրա ազնիվ հպատակներն են, «որդիներ, որոնք ստություն չունեն»:
293
հոկտեմբեր
3
«Այն դաշտը մերը չէր»
Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնու թյուն ևանեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի (Հակոբոս 3.9-10)։
Մի անգամ ստրկության էին վաճառում գերի վերցրած մի խումբ սպարտացինե րի: Գնորդներից մեկը գերյալին, որին պատրաստվում էր գնել, հարցրեց. «Դու ազ նի՞վ կլինես, եթե ես քեզ գնեմ»: Սպարտացին պատասխանեց. «Ես միշտ ազնիվ կլինեմ, անկախ այն բանից, կգնե՞ս ինձ, թե ոչ»: Ազնիվ մարդը այդպիսին կլինի ամեն տեղ և միշտ` ցանկացած հանգամանքնե րում և ցանկացած պայմաններում: Ո՛չ մի դիտավորություն, ո՛չ մի տեսակի սպառ նալիք ու զրպարտություն, շահ, կաշառք կամ կորուստ չեն ստիպի, որ ազնիվ մար դը փոխի սուրբ սկզբունքներն ու հայացքները: Ահա գերմանացի հասարակ գյուղացու դրսևորած ազնվության և արդարա ցիության մի օրինակ, որ նկարագրված է «Մանրանկարներ բնության մասին» գրքում: Պատերազմն ընթացքի մեջ էր: Քայքայված գյուղեր, ամայացած դաշտեր. ամեն ինչ կրակի ու սրի էր մատնվել: Ծերերը, կանայք ու երեխաները արցունքն աչքնե րին լքում էին իրենց բնակարանները և անտառներում պաշտպանվում թշնամի ներից: Սակայն պատերազմական ժամանակների այդ չարիքների ու սարսափ ների մեջ, ինչպես արեգակի ճառագայթները խավարում, մարդիկ ազնվություն, առաքինություն և կարգապահություն էին դրսևորում: Հեծելազորի կապիտանը զինվորների ու ձիերի համար սննդամթերք հայթայթելու հրաման ստացավ: Մո տենալով մի գյուղի՝ նա բախեց աղքատիկ տան դուռը: Ձայնի վրա դուրս եկավ մի ծերունի: — Առաջնորդի՛ր մեզ մի որևէ դաշտ, որտեղ ես կարող եմ սնունդ գտնել զինվոր ների ու ձիերի համար,- բղավեց կապիտանը: — Հիմա՛, տիրակա՛լ,- պատասխանեց ծերունին և առաջնորդեց նրանց: Իսկ կես ժամ քայլելուց հետո նրանք տեսան մի հրաշալի գարու դաշտ: — Հրաշալի է,- ասաց սպան գյուղացուն,- մեզ ուրիշ ոչինչ պետք չէ: — Մի՛ շտապեք, տիրակա՛լ,- ասաց գյուղացին,- մենք ավելի լավը կգտնենք: Եվ դարձյալ առաջնորդեց նրանց: Շուտով երևաց երկրորդ դաշտը: Ձիավորները շտապ հնձեցին գարին և խրձեր սարքելով՝ բարձեցին ձիերին: — Հայրի՛կ,- դիմեց սպան ծերունուն,- ասա՛ ինձ, ինչո՞ւ մեզ բերեցիր այս դաշտը: Այն առաջինը, որ ցույց տվեցիր, սրանից վատը չէր: — Դա ճիշտ է,- պատասխանեց ծերունին,- պարզապես այն դաշտը մերը չէր: Երբեմն մենք հակված ենք արդարացնելու մեր անազնիվ արարքները, երբ հայտնվում ենք վճռորոշ հանգամանքներում, ևորպես հաստատում՝ վկայակոչում ենք աստվածաշնչյան օրինակները: Սակայն առաքյալը գրում է. «Մի՞թե մի աղբ յուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր կբխեցնի» (Հակոբոս 3.12)։
294
«Մենք ազնիվ մարդիկ ենք»
հոկտեմբեր
4
Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը (Առակներ 29.10):
Աստվածաշնչում մենք հանդիպում ենք ազնվության խստապահանջ ու անշեղ օրինակների, սակայն այնտեղ կան նաև անազնիվ վարվելակերպի ցավալի օրի նակներ: Աստծո ընտրյալ ժողովրդի նախահայրերը` Աբրահամը, Իսահակը և Հա կոբը, ովքեր հավատի ու առաքինության օրինակներ են համարվել հավատաց յալների բոլոր սերունդների համար, ցավոք, իրենց կյանքում անազնվություն են թույլ տվել, ճշմարտության մի մասը թաքցրել են ու խաբել ուրիշներին: Իմաստ չկա պաշտպանելու նրանց, թեթևացնելու նրանց մեղքերը՝ դրանք պատճառաբանե լով ժամանակակիցների վայրի բարքերով, որ հարկադրել են նրանց ընտրելու եր կու չարիքներից նվազագույնը: Մեղքի տիրապետության պայմաններում ոչ մեկն ապահովագրված չէ սխալներից, անկումներից ու վրիպումներից: Այստեղ «չկա արդար և ոչ մեկը», «որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռոմեացիներին 3.10, 23): Սակայն կան մեղքեր, որոնք գործում ենք՝ իմանալով, որ դա բացահայտ չարիք է, որ դա Աստծո օրենքի ու Նրա աշխարհակարգի խախտում է: Դիմենք աստվածաշնչյան պատմությանը: Ահա Հակոբի մեծ ընտանիքը: Իսկ որտեղ շատ մարդ, այնտեղ շատ հիմնախնդիրներ: Իսկ Հակոբի համար այդ հիմ նախնդիրներն իսկապես շատ լուրջ էին. արյունապղծություն, որ թույլ տվեց Ռու բենը, Սիմոնն ու Ղևին սպանեցին Սյուքեմ քաղաքի արական սեռի ողջ բնակչու թյանը, իսկ դրանից հետո էլ մյուս զավակները կողոպտեցին ամբողջ քաղաքը և գերի վերցրին կանանց ու երեխաներին: Եվս մեկ հիմնախնդիր: Հակոբի որդիները անասնապահությամբ էին զբաղվում: Հովսեփն ազնիվ ու աստվածավախ պատանի էր: Նա չէր կարող անտարբեր լի նել իր եղբայրների արարքների հանդեպ և այդ մասին տեղյակ էր պահում հո րը: Անվիճելի է, որ նա ոչ մի չար դիտավորություն չուներ և ցանկանում էր, որ եղբայրներն ապրեն առաքինի կյանքով, ինչպես վայել է Աբրահամի ու Իսահակի սերունդներին և Հակոբի որդիներին: Անկասկած, նրանք պատմություններից գի տեին Աստծո և իրենց հայր-նահապետների անսովոր հարաբերությունների մա սին: Գիտեին նաև այն առաքելության մասին, որ Աստծո նախախնամությամբ դրվել էր նրանց գալիք սերունդների վրա: Ակնհայտ է, որ Հակոբի որդիները հորից գաղտնի ինչ-որ անպատշաճ գործերով էին զբաղվում: Նրանք ատում էին Հովսե փին, և քանի որ նա հորը պատմում էր այդ մասին, որոշեցին ազատվել նրանից` սպանել: Սակայն Ռուբենը և Հուդան բարեխոսեցին եղբոր համար, և նրան ոչ թե սպանեցին, այլ վաճառեցին ստրկության: Ուղեղի մեջ չտեղավորվող միտք է, որ հարազատ եղբայրները հանուն ոչնչի, նենգաբար կարող էին վարվել Հովսեփի հետ: Այնուհետև եկան դառնորեն ողբացող հոր մոտ և կեղծավորաբար մխիթա րեցին նրան: Սակայն թռան տարիները: Եվ ահա նրանք կանգնած են Հովսեփի` Եգիպտոսի հզոր տիրակալի առաջ՝ նրան մեկնած ձեռքերով․ փրկի՛ր մեզ սովից: Նրանք չճանաչեցին Հովսեփին, և դա զարմանալի չէ: Սակայն Հովսեփը ճանաչեց նրանց: Եվ երբ Հովսեփն ասաց, որ նրանք հանցագործներ են, եղբայրները վճռա կան պատասխանեցին. «Մենք ազնիվ մարդիկ ենք » (Ծննդոց 42.11): Իսկ համա պատասխանո՞ւմ է այդ վկայությունը նրանց կյանքին ու արարքներին: 295
5 «Եվ ուղղ ամտությունը չի կարողանում ներս մտնել»
հոկտեմբեր
«Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է (Առակներ 20.14)։
Ներկայացնենք մի օրինակ, թե ինչպես է մարդը գիտակցաբար դեմ գնում հան րահայտ սկզբունքներին՝ խլացնելով խղճի ձայնը և դառնալով կրկնակի չափա նիշների տխրահռչակ բարոյականության կրողը: Ի՞նչն է նման մարդկանց բացա հայտ ամոթալի արարքների մղում: Այո՛, դուք ճիշտ եք`շա՛հը: Եվ օգո՛ւտը: «Դոլարի երրորդ երեսը» գրքում հետաքրքիր դեպք է նկարագրված այն մա սին, թե ինչպես է ՄԱԿ-ի միջանցքներում օրենսդրություն ստեղծվում: «Մի անգամ Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանի ժամանակ ես զրուցում էի Լատինական Ամերիկայի երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Նա սուր քննա դատության ենթարկեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, իսկ դրանից մեկ ժամ հետո, նստաշրջանի քվեարկության ժամանակ քվեարկեց Միացյալ Նահանգ ների առաջարկած բանաձևի օգտին: — Դուք ասում եք մի բան, սակայն անում եք մեկ այլ բան,- ավարտից հետո հան դիմանեցի նրան: — Հասկանում եք,- սկսեց արդարանալ նա,- իմ կառավարությունը հանձնարա րել է, որ կարողանամ համոզել Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ օգնելու երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու ծրագրին: Իսկ պատասխանատու աշխատողը, որից կախված է այդ հարցի լուծումը, ամերիկա ցի է… Ուրիշ ի՞նչ կարող էի անել ես»: Իսկապես. ուրիշ ի՞նչ էր մնում նրան անելու… գլուխն օղակի մե՞ջ մտցնել: Ահա այսպես է ստացվում` ուրիշ ոչինչ չես կարող անել, բացի ազնվությունն ու պատ շաճությունը խախտելուց և կեղծավորի դիմակ հագնելուց: Կարելի է այսպես ապ րել ողջ կյանքում՝ առաջնորդվելով շահադիտական սկզբունքով, համաձայն որի՝ ցանկացած հարաբերություն կառուցվում է անձնական հետաքրքրությունների, շահերի ու օգուտի դիրքերից: Եվ այդ առևտրական իմաստասիրությունը, այդ մանր-հաշվենկատ կրոնը թափանցում է ժամանակակից, մինչև վերջ նեխած երկ րային թագավորության բոլոր կենսական ոլորտներն ու կառույցները: Բռնակալու թյան գաղափարական ստեղծողն ու ներշնչողը` Արուսյակը, այսօր ավարտում է բաբելոնյան աշտարակի շինարարությունը մեր մոլորակի վրա` համաշխարհային միասնական մի պետություն: Եվ նրա երազանքը այդ կառույցի ղեկավարը լինելն է: Դրա համար նա հորինել է այնպիսի հրեշավոր, անդրազգային մի երևույթ, ինչ պիսին է գլոբալիզացիան: Այդ կառույցում բոլոր ազգերի ու երկրների ձեռքերն ու ոտքերը կապված կլինեն, և ոչ ոք չի կարող գնել ու վաճառել, առանց այդ կառա վարող ընտրախավի թույլտվության, որ բռնությամբ կառավարում է ժողովուրդնե րին: Դա վերջին համաշխարհային հավատաքննությունն է: Իսկ տեղ կա՞ այդտեղ ազնվության համար: Աստվածաշնչում ասվում է. «Հետ է քաշվել իրավունքը, ար դարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել» (Եսայի 59.14)։ Դա կլինի սատա նայական ներկայացման եզրափակիչ տեսարանը: 296
հոկտեմբեր
Շեղում անթերի ազնվության ուղուց
6
«Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ ևո՛չ ձախ» (Բ Օրենք)։
Դավթի թափառական կյանքի ցավոտ ժամանակաշրջանը, որ երբեմն թվում էր՝ նրա կյանքը մազից է կախված, Աստծուն ապավինելու հաղթական ժամանա կաշրջան էր. զարմանալի՜ էր այդ ապավինությունն այն Աստծուն, Ում վստահեց նա իր և ընկերների կյանքը: Եվ Տերը, Ում հավատարմության մասին հաճույքով էր երգում Դավիթն իր երգերում, մշտապես ևանփոփոխ նրա հետ էր: Աստծո բացա հայտ հոգատարության ու խնամակալության փաստերն պետք է տեսանելի նշան լինեին Դավթի համար, որ երկնային Թագավորն առանձնահատուկ բարեհաճու թյամբ ու անփոփոխ սիրով է սիրում իրեն: Որովհետև Նա Դավթին առաջնորդում էր Իր ճանապարհներով, որպեսզի չարի դեմ պայքարում նրա միջոցով իրակա նացնի Իր ծրագրերը: Ավաղ, որքան էլ միանգամայն հստակ ու անառարկելի լինեն Աստծո ողորմա ծության նշանները մեր կյանքում, նրանք էլ ի վիճակի չեն մեզ հետ պահելու կաս կածներից, անհավատությունից ու ինքնավստահությունից: Անգամ մեկ ակնթարթ կորցնելով օրհնյալ, կենդանի կապն Աստծո հետ, մենք անպայման գետին կտա պալվենք մեր դաժան հալածողի կողմից: Մարգարեական հոգին Դավթի մասին գրում է. «Նա կասկածում էր, որ թագավոր կլինի: Անընդհատ շարունակվող փոր ձությունները թուլացրել էին նրա հավատը և սպառել համբերությունը (Նահա պետներ և մարգարեներ, էջ 672): Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա» (Ա Թագավորների 27.1)։ Դա նրա ճակատագր ական սխալն էր. ինչո՞ւ նա չդիմեց Աստծուն և չիմացավ Նրա կամքը: Չէ՞ որ դրանից ավելի թանկ և կարևոր ոչինչ չկար: Դավիթն այդպես չվարվեց, և խավարը պատեց նրա բանա կանությունը. նա գնաց իր ճանապարհով, առանց Տիրոջ: «Աստված անպատիվ եղավ Դավիթի անհավատության պատճառով»: «Նա… արատավորեց Աստծո ծառայի ազնվությունն ու հավատարմությունը» (Նահա պետներ և մարգարեներ, էջ 672, 673): Երբ փշտացիները հավաքվեցին՝ մարտնչելու իսրայելացիների դեմ, Դավիթը պարտավոր էր նրանց հետ միասին ռազմական արշավանքի դուրս գալ: Իսկ դա նշանակում էր դառնալ իր ժողովրդի և հենց Աստծո դավաճանն ու թշնամին: Հենց այդ ժամանակ Դավիթը գիտակցեց, թե ինչ թակարդի մեջ է ընկնել: Նա հասկա ցավ, որ մեծագույն հիմարություն է գործել՝ պաշտպանություն ու անվտանգու թյուն որոնելով թշնամիների, այլ ոչ Աստծո մոտ: Եվ որքան լավ կլիներ նրա համար, որ քայլեր Տիրոջ պահպանության ներքո, Նրա հե՜տ լինել: Թող լինեն դժվարու թյուններ ու տագնապներ, սակայն Նրա՜ հետ: Իսկ ա՞յժմ… Ի՞նչ անել: Է. Ուայթը գրում է. «Սակայն Տերն Իր մեծ ողորմածությամբ հուսահատության ու դժվարության մեջ չթողեց Իր ծառային, որովհետև Դավիթը թեև մեղք էր գործել, չընդունելով աստվածային օգնությունը և շեղվելով ազնվության անթերի ուղուց, այնուամենայնիվ, նրա սրտում միշտ կենդանի էր Աստծուն հավատարիմ լինելու ձգտումը» (էջ 690): Ահա այն` Աստծուն հաճո միակ ուղին` անթերի ազնվությա՜ն ուղին: Պետք չէ շեղվել այդ ուղուց ևոչ էլ շրջանցել այն: 297
հոկտեմբեր
7
Ինչպես Տերը փրկեց Դավթին
Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. Նրանից է իմ փրկությունը։ Հիրավի, Նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ (Սաղմոսներ 62.1-2)։
Ի՞նչ տեղի ունեցավ այդ ժամանակ, երբ Դավիթն իր մեղքով հայտնվեց թակար դի մեջ: Աստվածաշնչում ասվում է, որ փղշտացի իշխանները, աշխարհազորային բանակի մեջ տեսնելով Դավիթին և նրա մարտիկներին, զարմանք ու դժգոհու թյուն արտահայտեցին` ասելով. «Այս ի՞նչ հրեաներ են, ի՞նչ գործ ունեն նրանք այստեղ»: Գեթի թագավոր Անքուսը, ում մոտ ապրում էր Դավիթը, պատրաստա կամորեն բացատրեց իշխաններին. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դա վիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել է մեր կողմը, այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։ Անքուսի կող մից տրված Դավթի գերազանց բնութագրումը վրդովեցրեց իշխանններին. «Ա՜խ, Դավի՞թը։ Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պա տասխանելով, ասում էին. «Սավուղը զարկեց իր հազարավորներին, և Դավիթը՝ իր բյուրավորներին»»։ Այդ մարդուն հե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշա նակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե, պատերազմում թշնա մություն անի մեզ»: Եվ Անքուսը հանձնվեց: Նա կանչեց Դավթին ու տխրությամբ ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, ևինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։ Եվ հիմա հե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարար ների աչքին» (տե՛ս Ա Թագավորների 29.6-10)։ Ահա արտաքին ու տեսանելի պատկերն այն բանի, թե ինչ էր տեղի ունենում փղշտացիների բանակում: Իսկ ինչպե՞ս ընթացան մեր աչքերի համար անտեսա նելի իրադարձությունները: Ահա մարգարեական հոգու հայտնությունը. «Մինչ սա տանան և նրա կամակատարները օգնում էին Աստծո ու Իսրայելի թշնամիներին՝ դավադրություն կազմակերպելու Աստծուն լքած թագավորի դեմ, Տիրոջ հրեշտակ ները ջանում էին Դավթին ազատել վտանգներից, որի մեջ նա հայտնվել էր: Երկ նային հրեշտակները հասան այն բանին, որ փղշտացի իշխաններն ընդդիմանան Դավթի ու նրա մարդկանց ներկայությանը ռազմի դաշտում» (Մարգարեներ և նա հապետներ, էջ 690): Ստացվում է, որ Տերը Դավթին պաշտպանելու համար օգտագործեց սուրբ և հզոր հրեշտակների ջոկատը, նրանք էլ աշխատեցին փղշտացի իշխանների սրտերի վրա, որոնք էլ համերաշխ «բարկացան (մեկ այլ թարգմ. «ատեցին») նրա (Անքուսի) վրա» (Ա Թագավորների 29.4) և կտրուկ պահանջեցին, որ Դավիթը հե ռանա: Դավիթը, բնականաբար, ոչինչ չգիտեր այն մասին, թե ինչ ճանապարհով Տերը փրկեց իրեն, որպեսզի սեփական անձը չարատավորի մեկ ուրիշ մեղքով` դավաճանի իր եղբայրներին և թափի նրանց արյունը: Օ՜, հիասքանչ աստվածային սեր: Մենք` անխելամիտ երեխաներս, մեր անար ժան արարքներով որքա՜ն տառապանք ու վիշտ ենք պատճառում Քեզ: Եվ չգի տենք ու չենք հասկանում, թե ի՜նչ գնով են Տերն ու Իր հրեշտակները ստիպված լինում ուղղել մեր ծուռ, անազնիվ ճանապարհները: 298
Մրցանակ աթեիստ գիտնականին
հոկտեմբեր
8
Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է (Առակներ 16.22)։
Բոլորովին վերջերս, 2011 թվականին բրիտանացի հայտնի գիտնական, աստ ղաֆիզիկոս Մարտին Ռիսին հանձնվեց Թեմպլտոնի հիմնադրամի մրցանակը, որը տրվում է հոգևոր ոլորտում ուսումնասիրությունների և հայտնագործությունների համար: Ռ. Դոքինզն այդ մրցանակի վերաբերյալ փոքր-ինչ հեգնանքով նշում է. «Դա շատ խոշոր դրամական մրցանակ է, որ ամեն տարի Թեմպլտոնի հիմնադրա մի կողմից տրվում է այն գիտնականին, որ պատրաստ է, որպես կանոն, ինչ-որ հաճելի բան ասել կրոնի մասին»: Այդ մրցանակը մեկ միլիոն վեց հարյուր հազար դոլար է: Իսկապես ծանրակշիռ գումար է: Իսկ ինչի՞ համար ստացավ այդ մրցանակը թագավորական աստղագետը: Այդ ի՞նչ էր արել նա կամ ի՞նչ կարևոր, գիտության ու մարդկության համար օգտակար հայտնագործություն էր արել, որ արժանացավ այդպիսի բաղձալի մրցանակի: Եթե փորձենք ընդհանրացնել Մ. Ռիսի հիպոթետիկ մտորումները հենց այդ մրցա նակի հետ կապված, ապա այն այսպիսի բանաձևային տեսք կստանա. «Տիեզեր քը շատ բարդ երևույթ է, ևոչ մի դեպքում չի կարելի ժխտել Աստծո գոյությունը»: Սկզբունքորեն սա է ամենը: Նա ստացավ դրամները և շարունակեց զբաղվել իր գործունեությամբ՝ չդադարելով ընդգծել, որ չի հավատում Աստծուն: Այնինչ հիմ նադրամի հայտարարության մեջ ասվում էր, որ «Ռիսը կենսականորեն կարևոր հարցեր բարձրացրեց, որոնք վերաբերում են մարդկության խորագույն հույսերին ու վախերին»: Իսկ «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նա հայ տարարեց, որ աթեիստ է: Ահա ևս մեկ փաստ այն բանի, երբ գիտնականը գործարքի է գնում խղճի հետ: Ձեզ պետք է, որ ես «ինչ-որ հաճելի բա՞ն ասեմ կրոնի մասին», Աստծո մասին: Խնդրեմ. սկզբունքորեն չի կարելի ժխտել Աստծուն, սակայն ես աթեիստ եմ: Իսկ այդ գիտական նշանավոր տեղեկատվության դիմաց ստացած գումարներն ինձ պետք կգան ծերության ժամանակ (Ռիսն արդեն յոթանասուն տարեկան է): Իսկ որտե՞ղ է թե՛ Թեմպլտոնի հիմնադրամի և թե՛ հենց գիտնականի ազնվու թյունը: Թե՞ դա հնարավոր է անհեթեթությունների մեր դարաշրջանում: Հսկայա կան գումարներ վճարել աթեիստին «հոգևոր ոլորտում ուսումնասիրություններ և հայտնագործություններ» կատարելու համա՞ր: Ստացվում է անգլիացի զինվորի հակասական աղոթքը Բլենհեյմի ճակատամարտից առաջ. «Օ՜, Տե՛ր: Եթե Դու գո յություն ունես, փրկի՛ր իմ հոգին, իհարկե, եթե ես ունեմ այն»: Ինչպես ասում են` մեր առջև կատարվում են հավերժական Գրքի խոսքերը. «Հետ է քաշվել իրավուն քը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապա րակում (իսկ մեր դարում այդ հրապարակը համաշխարհային է ևանսահման), և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել» (Եսայի 59.14)։ Եվ որտեղ էլ մենք նայենք՝ կրոն, քաղաքականություն, թե գիտություն ու արվեստ, ազնվությունն ամենուր մեթոդապես ու ցինիկաբար դուրս է շպրտվում: Բայց չէ՞ որ խիղճն ու ազնվությունը մի ամբողջություն են և անբաժանելի: Եվ այդ միասնության թե՛ Հեղինակը, թե՛ Աղբյուրը Աստվա՜ծ է: 299
հոկտեմբեր
9
Եթե միայն նա ազնիվ լիներ
Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում (Առակ ներ 17.20)։
Դավիթը մեծ մեղք գործեց, սակայն հետևանքներն էլ մեծ էին ու սարսափելի: Ըստ մարդկային պատկերացումների՝ Դավիթը չափազանց մեծ գին վճարեց իր մեղքի համար` չորս զավակների մահը: Սակայն այդպիսին է աստվածային ար դարադատությունը. «Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»: Այն պա հից, որ նա մեղք գործեց, դժբախտությունները սկսեցին մինչև հոգու խորքը խոցել նրան: Մոտ քսան տարի (իսկ դա նրա թագավորելու ժամանակաշրջանի կեսն էր) նրա կյանքում մոլեգնում էին հողմերը, և որոտում էին կայծակները: Նրա գլխին կախված էր նույնիսկ սեփական որդու` Աբիսողոմի սրից մահանալու վտանգը: Եվ ահա նա` տանջահար, հոգնած ու տառապած, պատրաստվում է պառկել իր հայ րերի մոտ: Եվ հանկարծ Բերսաբեն, նրանից հետո էլ Նաթանը նրան «բարի» լուր են բերում. Ադոնիան իրեն թագավոր է հռչակել: Եվ դարձյալ ապստամբություն: Դարձյալ մահվան սպառնալիք մեկ այլ որդու ձեռքով: Թողնեին գոնե հանգի՜ստ մահանար… Եվ Դավիթը հրամայեց անհապաղ թագավոր օծել Սողոմոնին: Լսելով այդ մասին՝ դավադիրները փախան՝ ով որտեղ կարողանա: Իսկ Ադոնիան ինքը վազեց խորան, բռնեց զոհասեղանի եղջյուրներից և խնդրեց, որ Սողոմոնը երդու մով խոստանա, որ չի սպանի իրեն: Եվ Սողոմոնն Ադոնիայի բանբերին ասաց. «Ե թե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի» (Գ Թագավորների 1.52): Ազնվությո՜ւն: Մարդիկ որքա՜ն ունեն այս առաքինության կարիքը: Անհնար է, որ մարդիկ հաստատուն ու վստահելի հարաբերություններ ունենան միմյանց հետ, առանց վստահության: Առանց ազնվության ի՞նչ կարող է տեղի ունենալ: Կյանքն առանց ազնվության ոչ թե կյանք է, այլ տառապանք, վիշտ ու դանդաղ մահ… Իր թագավորության առաջին իսկ քայլերից Սողոմոնը ողորմածաբար վարվեց Ադոնիայի հետ և ներեց նրան: «Գնա՛ քո տուն»,-ասաց նրան Սողոմոնը: Սակայն Ադոնիան չգնահատեց իր հանդեպ դրսևորած ողորմածությունը: Նա որոշեց, այ նուամենայնիվ, մի անգամ էլ փորձել նստել թագավորական գահին: Բայց ոչ թե ուժով կամ դավադրությամբ, այլ նենգ ուղիներով, ինչի մասին նախազգուշաց րել էր նրան Սողոմոնն իր հեռատեսությամբ: Ադոնիան որոշեց խնդրել Սողոմոնի համաձայնությունը, որ ամուսնանա Դավթի նախկին կնոջ` Աբիսակի հետ: Իսկ դա նշանակում էր, որ, ըստ այդ ժամանակների սովորության, ինքը մեխանիկո րեն թագավոր էր դառնալու: Սողոմոնի համար առանձնահատուկ դժվարություն չէր այդ խորամանկությունը գուշակելը ևորպեսզի խուսափի իր թագավորության մեջ նոր խառնաշփոթություններ առաջանալուց, նա արդարացի հրաման արձա կեց` կյանքից զրկել Ադոնիային: Այդպիսին էր այն մարդու վախճանը, ով գնում էր անազնվության ճանապարհով: Դաժան դաս բոլոր մարդկանց համար:
300
հոկտեմբեր
«Ապագայում էլ մնալ այդպիսին»
10
Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմ բռնումը (Առակներ 23.23)։
Ինչպե՞ս է դրսևորում ազնիվ մարդն այդ առաքինությունը` ազնվությունը: Ան հար է կանխագուշակել, թե ինչպես կվարվի նա այս կամ այն իրավիճակում, սա կայն նրա արարքը ցանկացած դեպքում կզարմացնի շրջապատի մարդկանց և նրանց համար կմնա անհասկանալի: Մեղքը փոխել է մեր հայացքները երկնային արժեքների հանդեպ, ևաղավաղված լույսի ներքո նրանք մեզ անընդունելի ևան համաչափ են թվում իրականության համեմատ. թվում են կործանարար, ոչ կա ռուցող: Պլուտարքոսի վկայության համաձայն՝ Ալեքսանդր Մակեդոնացին աթենացի պետական գործիչ և հրամանատար Թուկիդիդեսին (402-317 Ք. ա.) է ուղարկում 100 տաղանդ, որն այդ ժամանակների համար առասպելական գումար էր: Երբ այդ գումարը հասնում է Աթենք, Թուկիդիդեսն այն բերողներին հարցնում է, թե ինչու այդքան աթենացիների մեջ թագավորը որոշեց հենց իրեն է այդպես առա տորեն պարգևատրել: «Որովհետև բոլոր առումներով նա միայն քեզ է արժանի անձնավորություն համարում», – հետևեց պատասխանը: «Ուրեմն, թող նա ինձ չզրկի ապագայում էլ այդպիսին մնալու հնարավորությունից՝ ինչպես ուրիշների աչքին, այնպես էլ ըստ էության»,- ասաց Թուկիդիդեսը և հրաժարվեց դրամներից: Սուրհանդակները նրան տուն ուղեկցեցին և այնտեղ չափազանց համեստու թյուն տեսան ամեն ինչի մեջ: Տեսնելով, թե ինչպես է Թուկիդիդեսի կինը խմոր հունցում, իսկ ինքը ջուր է հանում ջրհորից և լվանում ոտքերը, սկսեցին ավելի համառորեն պնդել իրենցը և դժգոհեցին, որ դա պարզապես չլսված բան է` թա գավորի ընկերն ապրում է այդպիսի աղքատության ու կարիքի՜ մեջ: Սակայն Թու կիդիդեսը պատասխանեց. «Կամ ես բոլորովին չեմ կարողանում օգտվել թագա վորական դրամներից, և նրանք առանց օգուտի ընկած են մնալու ինձ մոտ, կամ եթե օգտվեմ, ամբողջ քաղաքի առջև կարատավորեմ և՛ ինձ, և՛ թագավորին»: Երբ Ալեքսանդրն իմացավ այդ մասին, թեև բարկացավ, բայց, այնուամենայնիվ, առա ջարկեց, որ Թուկիդիդեսը ընտրություն կատարի ևորպես պարգև վերցնի ասիա կան երկու քաղաքներից մեկը: Ընդ որում, նախազգուշացրեց, որ շատ կբարկա նա, եթե այս անգամ էլ մերժվի: Սակայն Թուկիդիդեսն այս անգամ էլ հրաժարվեց թագավորի պարգևից: Եվ այնպես ստացվեց, որ Ալեքսանդրն արագ մահացավ: Երբ աթենացիները մահվան դատապարտեցին Թուկիդիդեսին, ընկերներից մեկը հարցրեց նրան՝ արդյոք չի՞ ցանկանում որևէ բան փոխանցել իր որդուն: «Իհա՛րկե,- պատասխանեց Թուկիդիդեսը,- ես ցանկանում եմ նրան ասել, որ չա րություն, ոխ չպահի աթենացիների դեմ»: Շատ ժամանակ չպահանջվեց, որ աթենացիները գիտակցեն, թե ինչ առաջ նորդ, բանականության, արդարացիության ու ազնվության ինչ պահապան են կործանել իրենց անմտության մեջ: Եվ զղջալով՝ նրանք կանգնեցրին Թուկիդիդեսի բրոնզաձույլ արձանը:
301
հոկտեմբեր
11
Դժբախտություն բերող գտածոն
Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկա նալով ամեն բանում բարի ընթացք վարել (Եբրայեցիներին 13.18)։
Ազնիվ մարդիկ երբեք չեն անհետացել երկրի վրա: Դա վկայում է այն մասին, որ Աստծո պատկերը, որ տրվել է մարդուն Տիրոջ կողմից իր արարման ժամանակ, չի անհետացել և երբեք չի անհետանա նրա մեջ, չնայած մեղքի ապականող ազդե ցությանը: Էլիանը հայտնում է. «Հնդկաստանի բնակիչները տոկոսով փոխառություն չեն վերցնում և չեն տալիս: Նրանց մոտ նաև այնպես չի լինում, որ որևէ մեկը խաբի մյուսին, կամ ինքը խաբվի: Այդ պատճառով էլ նրանք չգիտեն, թե ինչ է պարտ քի անդորրագիրը կամ գրավը»: Այս տվյալները 2000 տարվա հնություն ունեն: Կգտնվի՞ այսօր այնպիսի մարդ, ով չի մտածի, որ գործնական կյանքում մենք շատ ենք հեռացել վստահության այդպիսի օրինակից և վաշխառուաբար հարստանա լու փափագից: Սակայն այն, թե ինչ է ապրում ժամանակակից մարդը դոլարի տի րապետության մեր ժամանակաշրջանում, արժանի է կարեկցանքի: Մեր հիշատակած գրքում` «Դոլարի երրորդ երեսը», Ամերիկայում աղմուկ հա նած մի պատմություն է պատմվում: Դ. Ջոնսոնը՝ Կալիֆոռնիայից, մի անգամ ճա նապարհին մի բրեզենտե պարկ գտավ: Նա տուն հասավ և պարկի բերանը բացե լով՝ այնտեղ 240 հազար դոլար գտավ: Այդպիսի գումար նա երազում էլ չէր տեսել: Ջոնսոնն, իհարկե, հասկանում էր, որ այդ գումարն իրեն կազատի որոշ նշանա կալի դժվարություններից: Սակայն նա ազնիվ մարդ էր և վարվեց այնպես, ինչպես սովորաբար վարվում էր ևինչպես սովորեցնում էր իր երեք երեխաներին` քոնը չէ, մի՛ վերցնի, գտել ես` վերադարձրո՛ւ: Նա զանգահարեց ոստիկանություն և հանձ նեց անսովոր գտածոն: Պարզվեց, որ նրա գտած պարկը ինչ-որ ձևով վայր է ընկել մի ֆիրմայի մեքենայից, որը տեղափոխում էր իր գանձարկղը: Ֆիրման Ջոնսոնին պարգևատրեց՝ գումարները վերադարձնելու համար: Ազնիվ մարդը գոհ մնաց: Նա կարգավորեց իր գումարային հիմնախնդիրները և, ինչպես իրեն էր թվում, հարգանք ձեռք բերեց հասարակության մեջ: Ցավոք, նա շուտով համոզվեց իր պարզունակության մեջ: Նա սկսեց պարբերաբար նամակ ներ ստանալ, որտեղ նամակի հեղինակները ծաղրում էին իր արարքը: Դպրոցում երեխաներին ծաղրում էին իրենց հոր «հիմարության» համար: Հարևանուհիները, տեսնելով Ջոնսոնի կնոջը, չարամտորեն հեգնում էին և խորհուրդ տալիս առանձ նատուն ձեռք բերել: Երբ Ջոնսոնն աշխատանք էր որոնում իր համար, նրան պա տասխանում էին` քո ինչի՞ն է պետք աշխատանքը, չէ՞ որ դու մեկ քառորդ միլիոն դոլար ես գտել: Ջոնսոնի որդին, չդիմանալով այդ լարվածությանը, փախավ տնից: Կինը հիվանդանոց ընկավ: Ջոնսոնները ստիպված եղան ուրիշ քաղաք տեղա փոխվել և փոխել ազգանունը: Ահա թե ինչպես է արձագանքում ժամանակակից հասարակությունն ազնիվ մարդու արարքին: Ինչ կարող ես ասել, Աստծուն հեռացրել են իրենց հոգիներից: Իսկ եթե Աստված չկա, ապա, ինչպես Ֆ. Դոստոևսկին էր ասում, ամեն ինչ թույլատրելի է: 302
«Մտադիր չեմ ծառայել»
հոկտեմբեր
12
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարու թյամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ (Բ Թեսաղո նիկեցիներին 2.10)։
Եկատերինա կայսրուհուն պատկանող հին իրերն ու ձուլակտորները ևայլ ար ժեքավոր իրեր գտնվում էին դատարանի խորհրդական Ա. Ի. Լուշկովի տնօրինու թյան տակ: Եկատերինան հարգում էր նրան և լիակատար վստահություն ուներ նրա հանդեպ և միշտ առանց անդորրագրերի թանկարժեք մետաղների կտոր ներ, հազվագյուտ և տարբեր արժեքավոր իրեր էր ուղարկում նրան: Եվ ահա մի անգամ, այցելելով նրա բաժանմունքը և դիտելով պահարանները, կայսրուհին ցրվածության պատճառով փակեց դրանք և բանալիները դրեց գրպանը: Լուշկովը վիրավորվեց դրանից և մյուս օրը, գնալով տիրուհու մոտ, խնդրեց զեկուցել իր մա սին: Նրան անմիջապես ներս թողեցին: — Ի՞նչ է հարկավոր ձեզ, Ալեքսա՛նդր Իվանովիչ,- մեղմ հարցրեց Եկատերինան: — Ձե՛րդ մեծություն, խնդրում եմ՝ ինձ հեռացրե՛ք ծառայությունից,- պատասխա նեց նա: — Ի՞նչ է նշանակում դա,- զարմացավ տիրուհին: — Ձե՛րդ մեծություն, ես գնահատում եմ իմ պատիվը և միշտ օգտվել եմ իմ մա սին ունեցած ձեր բարի կարծիքից: Իսկ երեկ ես նկատեցի, որ դուք սկսել եք կաս կածել ինձ և առաջին անգամ վերցրել եք բանալիները: Դրանից հետո ես ո՛չ ձեզ մոտ, ո՛չ էլ մեկ ուրիշ տեղ մտադիր չեմ ծառայել: —Ն երի՛ր ինձ, Ալեքսա՛նդր Իվանովիչ,- մտահոգված ասաց Եկատերինան,- ես սխալմամբ եմ արել դա, առանց որևէ դիտավորության: Ների՛ր ինձ, ահա՛ բանա լիները: Մի՛ անհանգստանա: Այդ նույն Լուշկովը, կայսրուհու մահից անմիջապես հետո ներկայացրեց գրքում չգրառված ոսկիներն ու արծաթը`ավելի քան 200 հազար ռուբլի արժողությամբ և գնաց թոշակի (Մ. Շեվլյակով): Երբ անընդհատ խաբեությունների մասին լուրեր ես լսում, որ տեղի են ունենում իշխանության պետական կառուցվածքներում գտնվող և վստահություն ունեցող մարդկանց կողմից, երբ ԶԼՄ-ներում կարդում ես վարչարարական ապարատի աննախադեպ ծավալի կեղծարարությունների մասին, վերոհիշյալ պատմությունն՝ այդ անթերի ու ազնիվ մարդու` Լուշկովի մասին, ինչ-որ հնի մնացուկ է թվում: Եվ անհանր է հրամաններով կամ քրեական հետապնդումներով ազատագրվել գողերի ու ավազակների այդ ցեղից: Եվ ինչքան մոտ է աշխարհի վերջը, այնքան ամեն ինչ ավելի վատ է: Այն տպավորությունն է, որ ազնվությունն իսկապես (ինչ պես ասել է մարգարեն) դուրս է վտարվել մարդկության ժամանակակից տնտեսա կան գործունեությունից: Իսկ ինչ վերաբերում է Քրիստոսի եկեղեցուն, ապա խոսք անգամ չպետք է լի նի, որ եկեղեցու անդամներն ու ծառայողները կարող են գումարային հարցերում անազնվություն դրսևորել: Այդ մասին են վկայում Հուդայի, Անանիայի ու Սափի րայի ցավալի օրինակները: 303
13 «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր եվ մի՛ լռիր»
հոկտեմբեր
Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որ պեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես (Ղևտական 19.17)։
Ճշմարտությունն ազնվորեն դեմքին ասելու համար, ինչպես դա անում էին ճշմարտության` Աստծո մունետիկները, պետք է ազնվության ու համարձակու թյան հոգի ունենալ: Այդպես վարվեց Նաթանը, երբ Դավթին ասաց. «Այդ մարդը դո՛ւ ես»: Եղիան, աչքերը հառելով Աքաաբի աչքերին, ասաց. «Ես չեմ նեղել Իսրա յելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղ ների հետևից»։ Այդպիսին էր Հովհաննես Մկրտիչը, երբ ամպրոպաձայն դիմում էր փարիսեցիներին. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկու թյունից։ Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք»։ Եվ սեփական կյանքի համար վախենալը չպետք է մեզ էլ հետ պահի Քրիստոսի հանձնարարությունը ազնվորեն կատարելուց: Այն է` բյուրեղյա մաքրությամբ հռչակել ճշմարտությու նը, կոչ անել մարդկանց, որ փոխեն իրենց ուղիներն ու արժեքները և թողնեն աշ խարհն իր բավականություններով ու զվարճություններով: Եվ մեղմել Քրիստոսի ճշմարտությունը՝ ունկնդիրներին հաճո լինելու համար, երկնային սկզբունքները քարոզելու անազնիվ ճանապարհ է: Գրող Դ. Գրանինը հրատարակում է Դ. Շոստակովիչի պատմությունը` հիանալի դաշնակահարուհի Մարիա Յուդինայի զարմանալի արարքի մասին: Մի անգամ Ստալինը ռադիոյով լսում է Մոցարտի թիվ քսաներեք համերգն այդ դաշնակա հարուհու կատարմամբ: Համերգը և կատարումն ինքը դուր է գալիս Ստալինին: Ռադիոյի հանձնաժողովը նրա համար շուտափույթ պատրաստում է ձայնագրու թյունը: Ստանալով այն՝ Ստալինը հրամայում է քսան հազար ռուբլի ուղարկել Յուդինային: Մի քանի օր հետո նա ստանում է Յուդինայի պատասխանը. «Շնոր հակալ եմ ձեզանից՝ օգնության համար: Ես օր ու գիշեր կաղոթեմ ձեզ համար և կխնդրեմ, որ Աստված ների ձեր ծանր մեղքերը, որ գործել եք ժողովրդի ու երկրի առաջ: Աստված ողորմած է. Նա կների: Իսկ դրամները կզոհաբերեմ այն եկեղեցու վերանորոգմանը, որտեղ հաճախում եմ»: Շոստակովիչն այդ նամակը համարեց ինքնասպանություն: Եվ իսկապես. ան միջապես կազմվեց Յուդինայի ձերբակալման հրամանը: Սակայն ինչ-որ բան հետ էր պահում Ստալինին, որ ստորագրի այն: Ահա «այս աշխարհի որդիների» ներկայացուցիչը՝ կինը, «տկար անոթը», չվախեցավ ազնվորեն ու բացահայտ՝ ճշմարտությունն ասել ժողովուրդների առաջնորդի դեմքին: Ճշմարտություն, որ վախենում էին ասել մյուսները՝ անհանգստանալով իրենց կյանքի համար: Պողոս առաքյալը չվախեցավ դիմել տիրակալին և իշխող վերնախավի ներկայությամբ ասել. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաս տության խոսքեր եմ արտասանում»։ Եվ Տերը քաջալերեց Պողոսին՝ հայտնվելով նրան և ասելով. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս... Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր» (Գործք 23.11, 18.9):
304
Մեղքն ազնվորեն ընդունելը
հոկտեմբեր
14
Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն (Ովսե 5.15)։
Քրիստոնյաների մեջ տարածված թերություններից մեկն այն է, որ նրանք անըն դունակ են ազնվորեն, անկեղծորեն ընդունելու իրենց սխալները կամ մեղքերը, որ գործում են մերձավորների հանդեպ: Իսկ դա կարող է երկար տարիներով հիմ նավորապես փչացնել և նույնսկ քայքայել օրհնված հարաբերությունները: Աստ ված այսպես է պատվիրել Իր հետևորդներին. «Փութով (այլ թարգմ. «շտապի՛ր») հաշտվի՛ր քո հակառակորդի հետ» (Մատթեոս 5.25): Զարգացնելով այդ միտքը՝ առաքյալը խորհուրդ է տալիս. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփեսացիներին 4.26)։ Այլ կերպ ասած, հարկավոր է անհապաղ, հենց նույն օրը անմիջապես հարթել անհանգստություն պատճառող թյուրիմացությունը կամ մեղքը: Երբեք չի կարելի անորոշ ժամանակով հետաձգել հաշտությունը, որովհետև դա մեր Տիրոջ պատվիրանի խախտում կլինի: Իսկ ին չո՞ւ անմիջապես չլուծել թյուրիմացությունը: Ինչո՞ւ հոգում կրել այդ բեռը, որն այն քան հոգևոր էներգիա է խլում մեզանից: Եվ ի՜նչ թեթևությամբ, ուրախության ի՜նչ լուսավոր շիթերով են լցվում մեր սրտերը, երբ ազնվորեն խոստովանում ենք մեր սխալները և ներողություն խնդրում: Հիսուսն ասաց, որ երկինքներում ուրախա նում են այդպիսի իրադարձությունների համար: Մի անգամ տիեզերակայանում պատասխանատվությամբ պատրաստվում էին հրթիռի արձակմանը: Աշխատողներից մեկը, որն այդ ժամանակ տեղակա յորդ (մոնտաժորդ) էր, գտնվում էր տիեզերանավի ներսում՝ կատարելով վերջին տեղադրումները: Եվ ահա ամեն ինչ պատրաստ էր, հրթիռը պատրաստ էր ար ձակման, բոլոր դիտահորերը (լյուկ) փակված էին: Եվ հանկարծ տեղակայորդը նկատեց, որ պտուտակահանը չկա: Որոնեց ամեն տեղ… չկա: Նրա մեջ կասկած առաջացավ, որ այն թողել է տիեզերանավի ներսում: Ամեն րոպե հրթիռը կարող էր արձակվել և թռչել տիեզերք՝ այնտեղ մոռացված պտուտակահանի հետ միասին, ևո՞վ գիտի, թե ինչ կարող էր պատահել: Սակայն հետաձգել մեկնարկը նույնպես արտակարգ պատահարների շարքից է: Ի՞նչ անել: Եվ աշխատողը որոշում կա յացրեց. նա շատ արագ վազեց Կորոլյովի մոտ ևասաց. «Թեկուզ սպանի՛ր, Սերգե՛յ Պավլովիչ, չեմ կարողանում գտնել պտուտակահանը: Իսկ, միգուցե, այն հրթիռի մե՞ջ է մնացել»: Մեկնարկը հետաձգեցին: Բացեցին դիտահորերը… պտուտակահանն իսկապես այնտեղ էր: Աշխատակիցը սպասում էր պատժին և խիստ հուզվում էր: Վերջապես հայտարարությունների տախտակի վրա հայտնվեց Կորոլյովի ստորագրած հրա մանը. «Ցուցաբերած ազնվության և սկզբունքայնության համար այսինչ աշխա տողը պարգևատրվում է դրամական պարգևով և պատվոգրով» (Վ. Արտեմով): Սուրբ Գրքում ասվում է. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի» (Առակներ 28.13)։
305
հոկտեմբեր
15
«Հարստացավ» բորոտությամբ
Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծո անունը մի՛ պղծեք. Ես եմ Տերը (Ղևտական 19.12)։
Զարմանալի մարդիկ են Աստծո մարգարեները: Ահա նրանցից մեկը` Եղիսեն: Բավական էր Եղիան անցներ նրա կողքով, նրա վրա գցեր իր թիկնոցը (որ նշա նակում էր ծառայության հրավեր), որ Եղիսեն անմիջապես թողներ իր հերկը և առանց չորս կողմը նայելու՝ վազեր նրա հետևից: Երբ երեք թագավորները դժվար դրության մեջ հայտնվեցին և չգիտեին իրենց անելիքը, նրանցից մեկը` Հովսափատը, հարցրեց` չկա՞ արդյոք մի Տիրոջ մար գարե, որ նրանից իմանանք Տիրոջ կամքը: Թագավորի ծառաներից մեկն ասաց. «Այո՛, այստեղ մեկը կա` Եղիսեն, նա ջուր է լցրել Եղիայի ձեռքերին (որպես թե նրանից ինչ մարգարե, նա ընդամենը ջուր է լցրել մարգարեի ձեռքերին): Սակայն Հովսափատը գիտեր, որ Եղիսեն Աստծո մարգարե է, և ասաց. «Նա ունի Աստծո խոսքը»: Խոնարհ մարդը պատրաստ է անտրտունջ կատարելու ցանկացած աշ խատանք… չէ՞ որ խոսքը Աստծո ծառայության մասին է: Ինչպես և բոլոր մարգարեները, Եղիսեն ազնիվ մարդ էր, և նրա ողջ ծառայու թյունն իր վրա էր կրում ազնվության ու ինքնամերժման կնիքը: Ցավոք, Եղիսեի ծառան` Գեեզին, բոլորովին այլ հոգի ուներ: Նա ցանկանում էր հարստանալ, սա կայն ամբողջ դժբախտությունն այն էր, որ իր տերն աղքատ մարդ էր, և հարստա նալու հեռանկարը իրական չէր նրա համար: Եվ հանկարծ «երջանկությունը» ժպտաց նրան: Սիրիայից Եղիսեի մոտ ժամանեց դժբախտության մեջ հայտնված մի պատկառելի պարոն, հայտնի զինվորական ղեկավար, որ տառապում էր սար սափելի և անբուժելի հիվանդությամբ` բորոտությամբ: Եվ այդ զինվորականը` Նեեմանը, մարգարեին խնդրեց, որ օգնի իրեն: Եղիսեի հրամանով Գեեզին հայտա րարեց մարգարեի կամքը` գնա՛, յոթ անգամ սուզվիր Հորդանանի մեջ և մաքուր կլինես: Առանց առանձնահատուկ հաճույքի, Նեեմանն այդպես էլ արեց ևամբող ջովին ապաքինվեց բորոտությունից: Նա ուրախությամբ վերադարձավ Եղիսեի մոտ և ցանկանալով իր շնորհակալությունը հայտնել՝ ոսկի, արծաթ և հագուստ առաջարկեց նրան: Սակայն Աստծո մարդը` Եղիսեն, հրաժարվեց ամեն տեսակի պարգևներից: Եվ Նեեմանը շփոթված հեռացավ: Անցնելով մի որոշ տարածություն՝ Նեեմանը նկատեց, որ իրենց հետևից մի մարդ է վազում: Նա կանգ առավ: Վազող մարդը Գեեզին էր։ Նա Նեեմանին ասաց. «Իմ տերը քեզանից մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հագուստ է ուզում երկու երիտասարդների համար»: Նեեմանն ուրախացավ ևասաց. «Վերցրո՛ւ ոչ թե մեկ, այլ երկու տաղանդ»: Եվ հրամայեց երկու ծառաներին, որ Գեեզիին արծաթ տան: Երբ Գեեզին վերադարձավ Եղիսեի մոտ, մարգարեն հարցրեց. «Որտեղի՞ց եկար»: Գեեզին պատասխանեց. «Ես ոչ մի տեղ էլ չէի գնացել»: «Ա՜խ, Գեեզի՛,- դառ նությամբ ասաց Եղիսեն,- մի՞թե սա այն դեպքն է, երբ կարելի արծաթ ու հագուստ վերցնել: Թող ուրեմն Նեեմանի բորոտությունը քո և քո սերունդների վրա լինի»: Ահա այսպես հնձեց Գեեզին Աստծուն անազնիվ ծառայելու պտուղները:
306
հոկտեմբեր
«Սպանե՛ք ինձ, բայց ես չեմ կարող»
16
«Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։ Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ» (Հոբ 32.22)։
Աստծո օրենքն արգելում է խաբել ու կեղծավորություն անել, մի խոսքով` անազ նիվ լինել: Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որքան նողկալի են հետևանքնե րը, երբ մարդիկ խախտում են սուրբ սկզբունքը: Ցանկացած մարդ իր կյանքում երբևէ խաբել կամ կեղծել է. դա մեղավոր կյանքն է, և դա ցավալի իրականությունն է: Աստծո խոսքն ասում է. «Չկա արդար և ոչ մեկը» (Հռոմեացիներին 3.10)։ Սա կայն նա կարող է ազատագրվել այդ մեղավոր վիճակից «Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց» և, հիրավի, ազնիվ անձնավորություն դառնալ: Ազնիվ մարդն իր էությամբ չի կարող խաբել: Նրա համար դա պարզապես նողկալի է, տանջանք: Հենց այդ պիսին պետք է լինի քրիստոնյան, և նա անպայման կլինի այդպիսին: Այլապես անհնար է պատկերացում ունենալ արդարության մասին, անհնար է պատկերաց նել, որ դու սուրբ հրեշտակների միջավայրում ես, որը մի օր պետք է իրականանա և, ընդ որում, հավերժ: Դեռ ավելին, ինչպե՞ս կարելի է պատկերացնել իրական, սուրբ Աստծո հետ հավերժական շփումը: Կեղծիքի, խաբեության մասին Աստվա ծաշունչն ասում է. «Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են» (Առակներ 12.22): «Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը» (Առակներ 20.10)։ «Մի անգամ գրական տասնօրյակի ժամանակ մի խումբ մոսկվացի գրականա գետների բերեցին հեռավոր, միջինասիական մի կոլտնտեսություն: Ենթադրվում էր գրական երեկո անցկացնել կոլտնտեսության մշակույթի տանը (իսկ դահլիճը հազար տեղանոց էր): Առաջին հերթին՝ դահլիճը երկու երրորդով լցված էր երեխա ներով, ինչպես ասում են` դպրոցական կրտսեր տարիքի երախաներով: Երկրորդ՝ պարզվեց, որ հավաքվածներն այնքան էլ լավ չեն հասկանում ռուսերեն լեզուն: Ի՞նչ անել, ինչի՞ մասին խոսել, ինչպիսի՞ բանաստեղծություններ կարդալ: Եվ, այ նուամենայնիվ, հյուրերը սկսեցին ելույթ ունենալ, արդեն ուշ էր որևէ ուրիշ բան անելու համար: Նրանք խոսում էին և հանդես գալիս ասմունքով՝ չմտածելով այն մասին, հասկանո՞ւմ են իրենց, թե՞ ոչ: Առավել ևս, որ մարդիկ կարգապահ, լուռ նստած էին ևերկար ու խլացուցիչ ծափահարում էին, անկախ այն բանից, թե ինչ էր ասվում կամ ինչ էին կարդում: Եվ ահա ես զգացի, որ այս` ինձ չհասկացող լսարանի առջև չեմ կարող մեկ բառ անգամ արտաբերել, անգամ մեկ բանաստեղծական տող: Չեմ կարող, և վերջ: Սպանե՛ք ինձ, բայց ես չեմ կարող»: Ահա այսպիսի փորձառություն է պատմել իր կյանքից գրող և բանաստեղծ Վ. Սոլոուխինը: Նա պարզապես չկարողացավ հաղթահարել իրեն, դա հակառակ էր իր հոգուն` խաբել և՛ իրեն, և՛ ուրիշներին: Ազնիվ վերաբերմունք մարդկանց հանդեպ, ինքդ քո հանդեպ և ամենից առա վել` Աստծո հանդեպ… աճե՞լ ենք արդյոք մինչև այս մակարդակը:
307
հոկտեմբեր
17
Հիսուսն ասաց՝ Ես եմ
Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի (Առակներ 4.24-25)։
Երբ Տիրոջը ձերբակալեցին ու տարան ծերակույտի (սինեդրիոն) մոտ, հապ շտապ հավաքված Քրիստոսի դատավորներին մի հարց էր մտահոգում` հարկա վոր էր այնպիսի հարմար հիմք գտնել, որ հնարավոր լիներ Նրա մահվան դատա վճիռը կայացնել: Ձեռնարկեցին ամենատարբեր միջոցներ, որպեսզի Հիսուսի դեմ խոսող վկաներ գտնեն: Եվ իսկապես գտնվեցին չարախոսներ, ովքեր մեկը մյու սի հետևից մեղադրանքներ էին առաջադրում Հիսուսի դեմ, սակայն այդ մեղա դրանքները իրավաբանական տեսակետից բացահայտորեն հիմնավորված չէին և բավարար չէին: Ընդհանուր առմամբ, գործը տանում էր նրան, որ բավարար չափով ապացույցների բացակայության պատճառով Հիսուսի վրա բարդված գոր ծը պետք է փլուզվեր: Եվ այդ ժամանակ քահանայապետը, փրկելով բացահայտո րեն փակուղի մտած դրությունը, Հիսուսին հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծո Որդին»։ Հիսուսը պատասխանեց. «Ես եմ» (Մարկոս 14.62)։ Հիսուսը չխուսափեց պատասխանից. ուղիղ հարցին Նա ուղիղ պատասխան տվեց: Ոչ մի երկիմաստություն, ոչ մի բառախաղ, առանց խուսանավումների, չկար պատասխանից խուսափելու չնչին փորձ անգամ: Նմա՞ն է այս իրավիճակը մեր ամենօրյա վարքագծին, երբ հանգամանքները մեզանից ազնվություն են պա հանջում, հստակ պատասխան, որտեղ նենգորեն իմաստակություն անելու կա րիք չկա: Եվ եթե մենք ծանրակշիռ պատճառներով չենք կարող ասել ողջ ճշմար տությունը, ապա անկեղծորեն ու ազնվորեն կարող ենք ասել այդ մասին, ոչ թե շրջվել ու «բարեպաշտ» ձևով խաբել: Մի անգամ Խորհրդային Միության նշանավոր գրող և բանաստեղծ Կ. Սիմոնո վը եկավ Լենինգրադ` դիտելու իր ներկայացման բեմականացումը: Նա նստած էր Գրողների տանը, ընկերների շրջապատում: Հանկարծ ներս մտավ Գրողների տան տնօրենը` Մ. Միլլերը, և կամացուկ ասաց Սիմոնովին, որ այնտեղ պատվիրակու թյուն է եկել համալսարանից և իրեն է խնդրում: Սիմոնովը մռայլվեց… ո՛չ և ո՛չ, ինքը զբաղված է, մի խոսքով, կտրականապես հրաժարվեց: Քառորդ ժամ հետո դարձյալ հայտնվեց Միլլերը և ասաց․«Ուսանողները պնդում են»: «Սիմոնովը տե ղի տվեց. «Թող ներս մտնեն»: Մտան երեք ուսանողուհի և երկչոտ խնդրեցին, որ նշանավոր գրողը ելույթ ունենա իրենց մոտ: Սիմոնովը թափահարեց գլուխը` ո՛չ մի դեպքում: Աղջիկները համարյա լացում էին, խնդրում: Ներկաները սկսեցին սա տարել նրանց: Սիմոնովը լրջացավ, կնճռոտվեց և տառացիորեն հետևյալն ասաց. «Ես այլևս ելույթ չեմ ունենում, չեմ ցանկանում ոչ մի տեսակի հանդիպումներ, չեմ ցանկանում խաբել, իսկ ասել ճիշտը` չեմ կարող»: Եվ այնպիսի թախիծ, այնպիսի դառնություն կար նրա խոսքերում, որ աղջիկներն այլևս ոչինչ չասացին և կախե լով գլուխները` հեռացան» (Դ. Գրանին):
308
«Ի՜նչ սրիկա եմ ես»
հոկտեմբեր
18
«Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում » (Հոբ 40.4)։
70-ական թվականների վերջին Վ. Վիսոցկին վերադարձավ Երկնագույն ափե րից (նշանավոր ծովափ Ֆրանսիայում) ևայսպիսի պատմություն պատմեց․ «Դուրս եմ գալիս պատշգամբ: Նայում եմ ներքև. հյուրանոցի մուտքի մոտ կանգ նած է կենդանի Չառլզ Բրոնսոնը, իմ սիրելի դերասանը: Վազքով իջնում եմ աս տիճաններով, մոտենում եմ նրան և փորձում բացատրել, որ ես նույնպես, գիտեք, դերասան եմ, և թե ինչպես ենք Ռուսաստանում սիրում նրան… Նա չարացած աչ քերով ինձ է նայում ու մոտավորապես այս ոճի ինչ-որ բան մրթմրթում. «Ինչպես եք դուք բոլորդ հոգնեցրել ինձ»: Ապա մեջքով շրջվում է դեպի ինձ ու հեռանում: Իսկ ես կանգնած եմ նվաստացած: Նա` այդ անպիտանը, հասկացավ, որ ես նույնպես դերասան եմ: Մարինան (Վլադի), ում ես նկարագրեցի այս տեսարանը, ծիծաղեց ու ասաց. «Մի՛ վիրավորվիր, Վոլո՛դյա: Նրանք բոլորը երես են առել փառքից ևու շադրությունից: Նա ոչինչ չի տեսել, ոչինչ չի կարդացել: Նա ինձ հետ էլ այդպես կվարվեր, եթե մոտենայի իրեն: Նրանք բոլորը, այդ ամերիկյան դերասանները միայնակ են»: Այդ դեպքից անցել էր կես կամ մեկ տարի: Մի անգամ Վիսոցկին թատրոնից դուրս եկավ իր ընկերոջ` Վադիմ Թումանովի հետ: Եվ հանկարծ նրա մոտ վազեց մի երիտասարդ զինվոր ևինքնագիր խնդրեց. «Խնդրում եմ, Վլադիմի՛ր Սեմյանո վիչ…» «Մի կո՛ղմ գնա, երիտասա՛րդ,- կոպտորեն վրա բերեց Վիսոցկին,- հիմա դրա ժամանակը չէ»: Նրանք մոտեցան մեքենային: Վադիմը հիշեցրեց. «Վոլո՛դյա, հիշո՞ւմ ես, դու ինձ պատմել ես Չառլզ Բրոնսոնի մասին…»: Վիսոցկին գունատվեց, շրջվեց և հետ վա զեց` որոնելու զինվորին: Ամբողջ տասնհինգ րոպե նա այս ու այն կողմ էր վազում հրապարակում… զիվորն անհետացել էր: Վերադարձավ մեքենայի մոտ և նստեց ղեկին: «Չգտա՞ր»,- հարցրեց Վադիմը: «Ո՛չ, կարծես գետնի տակն անցավ»: Ապա ձեռքը դրեց ղեկին, լռեց՝ առանց դեռևս շարժիչը միացնելու: Ապա արտաբերեց. «Ի՜նչ սրիկա եմ ես» (Ս. Գովորուխին): Սակայն դուք կասեք` Վիսոցկին դերասան է, երգիչ, փառքից երես առած, թմրա մոլ ևայլն: Սակայն ասացե՛ք` արդյո՞ք ամեն մի քրիստոնյա է ընդունակ այդպես ազնվո րեն, այդպես անկեղծորեն ընդունելու իր սխալը ևիր անարժան վարքագծին այդ պիսի մահացու գնահատական տալու: Հիշե՛ք Տիրոջ հրաժեշտի ընթրիքը, որի ժա մանակ Հիսուսը ցնցող լուր հայտնեց առաքյալներին` ձեզանից մեկը կմատնի Ինձ: Դա այնպես ապշեցրեց նրանց, որ շփոթված ու անելիքները չիմանալով՝ սկսեցին մեկը մյուսի հետևից հարցնել Հիսուսին. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Տարօրի նակ հարց է` այնպես չէ՞: Եվ արդյո՞ք տարօրինակ չէ նրանց հոգևոր վիճակը: Ո՛չ: Դա հոգու բարձր վիճակն է, սեփական ոչնչության գիտակցումը և կախվածու թյունն Աստծուց: Ահա այն` իսկակա՜ն մեծությունը:
309
հոկտեմբեր
19 Ազնիվ մարդն ատելության թիրախ է
Անգութ (այլ թարգմ. «չարամիտ») վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից (Սաղմոս 35.11)։
Մի անգամ Քրիստոսն Իր եղբայրներին ասաց. «Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց Ինձ ատում է, որովհետև Ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են» (Հովհաննես 7.7)։ Ազնիվ մարդը կենդանի հանդիմանություն է իր կողքին ապրող մարդկանց համար: Նրա կյանքը տարբերվում է նրանց կյանքից: Նա լուռ մեղադ րում է նրանց` Աստծո առաջ ունեցած անարժան կյանքի համար: Եվ այդպիսի մարդուն չեն սիրում շրջապատում: Նա դառնում է ծաղրի, հեգնանքի ու ատելու թյան առարկա, և նրա ճանապարհին ամեն տեսակի արգելքներ են դնում: Այդ պիսին է ազնիվ մարդու բաժինը կեղծիքի ու խաբեության մեր աշխարհում, որով հետև նա խանգարում է մարդկանց ապրելու այնպես, ինչպես իրենց է հարմար: Եվ թե որքան ազնիվ մարդիկ են իրենց հալածողների զոհը դարձել, միայն Տերը գիտի: Նահանգապետ Ի. Ս. Տիմիրյազևը տասը տարի խստապահանջ, սակայն ազ նիվ ու նախանձախնդիր կերպով կառավարում էր Աստրախանի նահանգը: 1843 թվականին նշանակվեց այդ նահանգի պատգամավորական ստուգումը: Ստու գումն իրականացնող պատգամավոր, իշխան Պ. Պ. Գագարինը անձնական հա կակրանք ուներ Տիմիրյազևի հանդեպ և թշնամիների զրպարտանքների հիման վրա զեկույց գրեց՝ այնտեղ նշելով կարևոր չարաշահումների մասին, որոնք, որ պես թե, հայտնաբերվել են ստուգումների ժամանակ: Այնուհետև խնդրեց նրան անհապաղ հեռացնել իր պաշտոնից: Կայսր Նիկոլայի հրամանով Տիմիրյազևին հեռացրին, իսկ ստուգումների արդյունքները ներկայացրին նախ Խորհրդարանի, ապա Պետական խորհրդի քննարկմանը: Այդ գործը ձգձգվեց ինը տարի, որի ըն թացքում Տիմիրյազևն ապրեց գյուղում՝ մշտապես հաշիվ տալով և բացատրու թյուններ ներկայացնելով Խորհրդարանի հարցումներին: Վերջապես Տիմիրյազևի բոլոր գործողությունները մանրակրկիտ ուսումնասիրեցին, և այդ մասին ընդար ձակ զեկույց ներկայացվեց բարձրագույն դիտարկման համար: Տիրակալը, կար դալով այն, այս ձևով ամփոփեց. «Տիմիրյազևն արժանի է ոչ թե տուգանքի, այլ պարգևի: Նշանակե՛լ պատգամավոր»: Ժամանելով Պետերբուրգ՝ Տիմիրյազևը ներկայացավ պալատ: Նիկոլայ կայսրը, մոտենալով նրան, գրկեց և ասաց. «Տիմիրյա՛զև, շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար: Մոռացի՛ր անցյալը. ես քեզնից պակաս չեմ տառապել այս ամբողջ ըն թացքում: Բայց ես ցանկանում էի, որ դու արդարացնես ոչ միայն քեզ, այլև ինձ»: Ի պատասխան՝ Տիմիրյազևն արցունքն աչքերին ասաց, որ ինքն արդեն ոչինչ չի հիշում, բացի նորին մեծության ողորմածությունից (Ի. Սուդնիկովա): Ազնիվ մար դը միշտ չէ, որ արդարացվում է: Նրան մեծամասամբ զրպարտում ու անպատվում են: Սակայն այդպիսի մարդիկ հաճո են Տիրոջը. նրանք Աստծո պատկերն են:
310
հոկտեմբեր
Ուժով չարիքն արմատախիլ չես անի
20
Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան (այլ թարգմ. «անառակացան») դար ձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա (Սաղմոսներ 14.3)։
Պետրոս Մեծին մեղադրում էին դաժանության մեջ: Սակայն ի՞նչ կար նրա տրա մադրության տակ՝ Ռուսաստանում կարգուկանոն հաստատելու համար․ թե՛ նրա հաստատություններում, թե՛ նահանգներում: Հսկայական ու նաև քայքայված մի երկիր: Չկար իսկական ոստիկանություն: Չկար ազնիվ դատարան: Չկար գրագի տություն: Չկային ճանապարհներ: Իսկ ի՞նչ ուներ նա: Միապետի իշխանություն, Աստծո օծյալ: Հարյուր ռուբլուց, որ հավաքում էին տեղական հարկերից, միայն երեսունն էր մտնում գանձարան: Մնացած յոթանասունը հայտնվում էր վարչա րարների ձեռքին: Պետրոսին մեղադրում էին այն բանում, որ նա խրախուսում է մատնությունը: Սակայն մատնությունը վախեցնելու միակ միջոցն էր, ևայդպիսի ծառայություններ հիմնել էին բոլոր գավառներում, որպեսզի «խորհրդարանին լուր հասցնեն պետական շահերի խախտումների մասին»: Հենց խորհրդարանին կից նշանակվել էր հարկա-բյուջետային ծառայություն, որը զբաղվում էր այդ հարցե րով: Այդ ծառայության պաշտոնին Պետրոսը նշանակել էր Ալեքսեյ Նեստերովին: Նա ծառայում էր նախանձախնդիր կերպով, ճշգրիտ վարում էր գործերը, չէր վա խենում դատապարտումներ ներկայացնել իշխան Յ. Դոլգորուկովից, Մելնիկովից, նույնիսկ Բ. Շերեմետևից՝ այն բանի համար, որ թալանում են պետական գանձա րանը: Գործեր հարուցեցին Սմոլենսկի, Կազանի նահանգապետների դեմ, նահան գապետի տեղակալ Երշովի, Ապրակսինայի, գլխավոր քարտուղար Նեելովի, իշ խան Մոսալսկու դեմ: 1718 թվականին գործ հարուցվեց հենց իր` Նեստերովի դեմ: Այնինչ, Պետրոսն այնպե՜ս հույս ուներ նրա վրա. Նեստերովը նախանձախնդիր կպել էր այդ գործին, չէր խնայում իրեն, դիմանում էր ազնվականների արհամար հանքին ու հայհոյանքներին, և, ի վերջո, ինքն էլ սկսեց վերցնել: Եվ ինչպե՞ս կարող էր Պետրոսը չհուսահատվել ու չբարկանալ: Նա Նեստերովին ուղարկեց կառափ նարան: Բայց կարո՞ղ էր դրանով լուծել հարցը: Պետրոսը չէր կարող հաշտվել. ոչ մեկին չէր խնայում: Մեկը մյուսի հետևից գլուխներ էին թռչում: Չի կարելի ասել, որ այդ ամենն արդյունք չէր տալիս: Խախտվել էր անպատժելիության զգացումը (Դ. Գրանին): Սակայն անհնար է պատիժներով ու հանցագործներին մահապատժի ենթարկելով վերացնել չարը: Պատմությունը վկայում է. երբ Ֆրանսիայում հրա պարակավ մահապատժի էին ենթարկում գողերին, մյուս գողերն այդ ժամանակ դիրքավորվում էին մահապատժին հետևող ամբոխի մեջ և մաքրում ներկաների գրպանները: Միայն Աստծո զորությամբ փոխելով մեր մեղավոր բնույթը՝ կարելի է մոռանալ հանցագործությունների ու անօրենության մասին, և միայն այդ ժամանակ մար դիկ ազնիվ ու օրինապահ քաղաքացիներ կդառնան: Սակայն, ընդհանուր առմամբ, մարդկությունը ցանկություն չունի ընդունելու Աստծո առաջարկած՝ չարից ու հանցանքներից ազատագրվելու ուղին: Եվ այդ պատճառով էլ նրան ուրիշ ոչինչ չի մնում անելու, բացի փորձելուց, որ ուժո՜վ նվա զեցնի, ընդամենը նվազեցնի, հանցանքների հեղեղը: 311
հոկտեմբեր
21
Նրանք ազնվորեն էին գործում
Եվ նա (Պետափրեսը)իր տան վրա վերակացու կարգեց նրան ևիր ամբողջ ունեց վածքը նրա ձեռքը հանձնեց (Ծննդոց 39.4)։
Իսրայել ժողովրդի պատմության մեջ, ինչպես նկարագրված է այն Աստվածա շնչում, հաճախ ուղղակիորեն չի հիշատակվում ազնվության մասին, սակայն այդ պիսի դեպքեր կան: Հրեական թագավոր Հովասը, տեսնելով, թե ինչ քայքայված վիճակում է գտնվում Աստծո տաճարը (ամբարիշտ Գոթողիան և նրա որդիները ջանք էին թափել, որ այդ վիճակի հասցնեն), հավաքեց քահանաներին ու ղևտա ցիներին և հրամայեց, որքան հնարավոր է, արագ գումար հավաքել տաճարի տարեկան վերանորոգման համար: Սակայն ղևտացիներն առանձնակի ջանքեր չգործադրեցին, և գործը ձգձգվեց: Այդ ժամանակ թագավորը հրավիրեց Հովիադա քահանային և նրան հրամայեց, որ մի արկղ պատրաստի գումարներ հավաքե լու համար և այն դնի Տիրոջ տաճարի դարպասների մոտ: Ժողովուրդն ուրախու թյամբ գումարներ էր բերում, և շատ արագ բավականաչափ գումար հավաքվեց: Այդ գումարները փոխանցեցին աշխատանքը կատարողներին, ովքեր վարպետ շինարարներ էին վարձում և գնում անհրաժեշտ շինանյութերը: Այդպես սկսվեց տաճարի վերանորոգումը: Եվ այստեղ Աստվածաշունչը նշում է, թե ինչպես էին օգ տագործվում հավաքված գումարները, ինչ հոգի ունեին նրանք, ում վստահվել էին դրանք. «Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում» (Դ Թա գավորների 12.15)։ Եվ Հովաս թագավորը, հրամայելով վերանորոգել Տիրոջ տա ճարը, հրամայեց, որ ոչ մեկը հաշվետվություն չպահանջի, թե ինչպես են օգտա գործել դրամական միջոցները. «Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ» (Դ Թա գավորների 22.7)։ Հաճելի է, երբ Աստվածաշնչում կարդում ես նման վկայություններ, թե ինչ երկ յուղած վերաբերմունք կար Աստծո գանձարանի դրամական միջոցների հանդեպ: Ինչ ազնվությամբ, պատասխանատվությամբ ու Տիրոջ վախով էին մարդիկ կա տարում այդ սուրբ գործը՝ իմանալով, որ Տիրոջը հայտնի է, թե ով և ինչի վրա է ծախսում սուրբ միջոցների յուրաքանչյուր շեկելը (հրեական դրամական միավոր): Սակայն, ահա Աստծո ժողովրդի ղեկավարների մասին մեկ այլ վկայություն, որ ցավ ու դառնություն է առաջացնում. «Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դա տը չեն տեսնում, ևորբևայրու դատը նրանց առաջ չի գալիս» (Եսայիա 1.23)։ Այդ նույնը Հիսուսն ասաց Իսրայելի հոգևոր առաջնորդների մասին. «Վա՛յ ձեզ՝ կեղ ծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափ սեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ» (հուն. Ακραδια-ակրադիա, ինքնազսպման անբավարարություն, որը դրսևորվում է հափշտակության հանդեպ անկառավարելի հակումով ) (Մատթեոս 23.25)։ Տե՛ր, այս վերջին օրերում պահպանի՛ր Քո եկեղեցին իր վաղեմի մաքրության մեջ: 312
Կեղծիքի դառը վախճանը
հոկտեմբեր
22
Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի (Առակներ 19.9)։
Սուրբ Գրքում վաղ քրիստոնյաների կյանքից մի ցավալի դրվագ կա, երբ եկեղե ցին նոր միայն սկսել էր աճել և ձեռք բերել իր դեմքը: Սուրբ Հոգին առատապես ուղարկվել էր եկեղեցուն: Հազարավոր մարդիկ ուրախությամբ ընդունում էին Հի սուսին՝ որպես իրենց Տեր ու Փրկիչ, և Նրան հավատացողները պատրաստ էին զոհաբերելու իրենց ողջ նյութական կարողությունը՝ Քրիստոսին հանձնելով իրենց կյանքը… այդպիսի՜ն էր առաջին քրիստոնյաների սերը: Քրիստոնեության պատ մությունն այդ ժամանակաշրջանում նշանավորվեց հոգևոր մեծ վերելքով՝ առօր յա կյանքում դրսևորվելով քրիստոնեական կոմունիզմ, երբ «ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր… Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր… և յուրաքանչյուրին բաշխվում էր՝ ըստ իր ունեցած կարիքի» (Գործք 4.32,34,35)։ Այդ օրհնյալ ժամանակաշրջանում չարաշահումներ կայի՞ն քրիստոնյաների միջավայրում: Նրանց մեջ կայի՞ն մարդիկ, ովքեր օգտվում էին համընդհանուր բաշխման առավելություններից՝ օգտագործելով այն իրենց ցածրակարգ նպա տակների համար: Ցավոք, այդ ժամանակ էլ հնարավոր չէր զերծ մնալ մեղքերից: Ամուսիններ Անանիան և Սափիրան հավատացին Հիսուսին, հոգևոր պոռթկման ազդեցությամբ ուխտ կապեցին Աստծո հետ, որոշեցին վաճառել իրենց ունեցված քը և գումարները զոհաբերել ընդհանուր գործին: Սակայն հետո փոխեցին իրենց միտքը ևորոշեցին գումարի մի մասը միայն հանձնել եկեղեցուն: Եվ երբ Անանիան գումարը բերեց առաքյալների մոտ, Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես ևագարակի գումարից թաքցնես»։ Անա նիան անմիջապես վայր ընկավ և մահացավ: Երեք ժամ հետո եկավ Սափիրան՝ ոչինչ չիմանալով, թե ինչ է տեղի ունեցել: «Ասա՛ ինձ, ագարակն այսքանո՞վ վաճառեցիք»,- հարցրեց նրան Պետրոսը և նշեց գինը: «Այո՛, այդքանով»,- պատասխանեց Սափիրան: «Ինչո՞ւ միաբանվեցիք՝ Տիրոջ Հոգին փորձելու։ Ահա ամուսնուդ թաղողների ոտքերը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհանեն»։ Այժմ էլ Սափիրան վայր ընկավ և մահացավ» (Գործք 5.1-10): Ծանր է այսպիսի բաներ կարդալ հավատացյալների մասին: Սակայն այս ցնցող իրադարձությունն ամպրոպաձայն նախազգուշացում է բոլոր հավատացյալներին ու անհավատներին` չի՜ կարելի կատակել Աստծո հետ: Չի՜ կարելի կեղծել, խաբել, ու հավատացյալ համարել ինքն իրեն: Մի օր կգա՜ դրա վերջը: «Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ… քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու» (Ժողովող 11.9)։ Խնդրեմ, երիտասա՛րդ, դու ազատ ես վարվելու՝ ինչպես ցանկանաս, սակայն կգա ժամը, երբ ստիպված կլինես քո ապրած կյանքի համար հաշիվ տալ Նրան, Ով տվել է այդ կյանքը: Գալո՜ւ է այդ ժամանակը: Իմացե՛ք այդ մասին, երիտասարդնե՛ր ու նաև տա րեցնե՛ր: 313
հոկտեմբեր
23 Հարստանալու անազնիվ ուղիները
«Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնո ղին» (Ամբակում 2.6)։
Մոսկովյան մի վաճառական գանգատ է ներկայացնում, որ հարևանի կովը մտել է իր բանջարանոցը, կերել է, դեռ մի բան էլ` փչացրել է կաղամբը՝ 300 ռուբլու վնաս պատճառելով իրեն։ Դրա համար նա խնդրում է 300 ռուբլի բռնագանձել հարևանից: Տիրակալ Պետրոս Մեծն այդ ժամանակ Մոսկվայում էր և իմանալով այդ գործի մասին՝ հրամայեց ուսումնասիրել հայցվորի ներկայացրած պահանջը և բանջարանոցը: Պարզվեց, որ կովը շատ քիչ կաղամբ էր կերել ևողջ վնասը կազ մում էր ոչ ավելի, քան երեք ռուբլի: Երբ ուսումնասիրության արդյունքները հայտ նեցին տիրակալին, նա այսպես վճռեց. հայցվորից բռնագրավել 300 ռուբլի և տալ մեղադրյալին, այդ նույն վաճառականից բռնագրավել 3000 ռուբլի՝ Պրեոբրեժան յան գնդի զինվորների համազգեստի համար: Իսկ որպեսզի մոսկովյան վաճառա կանությունը հիշի այդ որոշումը, հրամայեց վերոհիշյալ վաճառականին անվանել Կաղամբիկ (Վ. Արտեմով): Ուշագրավ է, թե ինչպես Պետրոս թագավորը միջամտեց և խափանեց ընչա քաղց «Կաղամբիկի» մտադրությունը, ով ցանկանում էր հարստանալ հարևանի հաշվին: Այդպես էլ պետք է լինի. ցանկացած երկրում տիրակալը պետք է արդարա դատություն իրականացնի, և Տերը պահանջում է, որ չարագործները պատժվեն: Նա` տիրակալը, «Աստծո սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժե լու համար» (Հռոմեացիներին 13.4)։ Սակայն կան ղեկավարներ, որոնք իրենք են չափազանց անազնիվ գործում, կո ղոպտում իրենց հպատակներին, ոտնահարում քաղաքացիների իրավունքները ևարդարադատության կանոնները: Աստվածաշնչում պատմվում է իսրայելական ամբարիշտ Աքաաբ թագավորի մասին, ով աչք էր տնկել իր հարևանի` Նաբով թի այգու վրա: Նա առաջարկեց, որ Նաբովթն իրեն զիջի այգին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց: Այդպիսի մերժում Աքաաբը չէր սպասում, և դա այնպես խոցեց նրան, որ անկողին ընկավ և ո՛չ ուտում էր, ո՛չ էլ խմում: Երբ այդ մասին իմացավ նրա կինը` Հեզաբելը, ամուսնուն ասաց․«Վե՛ր կաց, հա՛ց կեր, և թող սիրտդ զվարճանա. ես քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»։ Նա նա մակ գրեց քաղաքի ծերերին՝ պահանջելով, որ նրանք գտնեն երկու սրիկայի, ով քեր կհամաձայնեն հրապարակավ կեղծ վկայություն տալ, որ Նաբովթը հայհոյել է Աստծուն ու թագավորին: Եվ ժողովուրդը որոշեց քարկոծել Նաբովթին: Թագավորի և նրա կնոջ այդ անարգ ու անմարդկային արարքը անպատիժ չմնաց: Տերն ուղարկեց Եղիային՝ այս դատավճռով. «Այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, այնտեղ շները քո արյունն էլ պիտի լակեն… «Շները պիտի ու տեն Հեզաբելին… »։ Ի կատար ածվեց Աստծո արդարադատությունը հանցագործ թագավորի և նրա կնոջ հանդեպ: Անազնվությունը, կեղծիքն ու խաբեությունը անպայմա՛ն պիտի պատժվեն:
314
հոկտեմբեր
Ազնվորեն ընդունել սխալները
24
Բայց Դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև Դու ճշմարտու թյամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք (Նեեմիա 9.33)։
Եվս մեկ խրատական պատմություն, որ տեղի է ունեցել կենսաբան Վ. Յ. Ալեք սանդրովի հետ: Նրա լաբորատորիան եկավ մի աղջիկ, ով համաձայն չէր իր տնօ րենի հետ: Նա սկսեց ամեն ինչ յուրովի անել, ապացուցել, որ այսինչ ջերմաստի ճանի պայմաններում և՛ ամենաբարձր, և՛ ամենացածր բույսերն իրենց միանման են պահում: Նրա փորձերը վիճարկեցին և որոշեցին, որ նա բանսարկություն է անում իր ղեկավարի հանդեպ: Եվ ահա ղեկավարին առաջարկեցին վտարել նրան և վերականգնել լաբորատորիայի բարեկամական մթնոլորտը: Վլադիմիր Յակովլևիչը (ղեկավարը) այլ կերպ որոշեց: Նա սեմինար հրավիրեց՝ աղջկա առա ջարկած տվյալները քննարկելու համար: Երեք օր լուրջ քննարկեցին, դատեցին և համոզվեցին, որ աղջիկը ճիշտ է ասում: Այնուհետև նա իր ղեկավարի հետ միասին հոդված գրեցին, որտեղ Վլադիմիր Յակովլևիչն ընդունեց իր սխալները: Մոտակա դպրոցում աշխատակիցներից մեկը նրան ասաց. «Անցած տարի դուք մեզ միանգամայն այլ բան եք ասել»: «Ես ինձ շոյված եմ զգում,- պատասխանեց Ալեքսանդրովը,- երկու տարվա ընթացքում մենք շատ բան ենք արել և կարող ենք փոխել մեր հայացքները: Գիտությունը, եթե այն ճշմարիտ է, հնանում է, իսկ վե րելքի ժամանակահատվածում` արագ: Չի հնանում միայն կեղծ գիտությունը» (Դ. Գրանին): Ակնհայտ է գիտնականի ազնվությունը: Սխալ է սովորեցրել, սխալ է պնդել, սա կայն գիտակցել է, որ սխալվել է, և ազնվորեն ընդունել է իր սխալը: Արդյո՞ք մեր եկեղեցում լինում են նման հիմնախնդիրներ: Այո՛, լինում են: Երբ եռհրեշտակա յին լուրի քարոզը տարածվում էր մեր երկրում, քաղաքացիները հնարավորություն չունեին ազատ շփվելու արտասահմանում բնակվողների հետ, և մեր եկեղեցին համաշխարհային եկեղեցուց առանձնացված էր կատարում իր ծառայությունը: Մենք չգիտեինք՝ ինչպես է զարգանում աստվածաբանական միտքն արևմուտ քում, ինչպիսի հաջողություններ ևինչպիսի սխալներ ունի այն: Մենք ամբողջովին չունեինք մարգարեական հոգու աշխատությունները: Ունեի՞նք արդյոք մեր դառը փորձառություններն այդ պատճառով: Այո՛: Ահա, օրինակ, Աստծո արդարության հարցը: Այս հարցը գլխավորն է՝ ճանաչելու համար Աստծո բնավորությունը, էու թյունն այն բանի, թե ինչպես է նա փրկում մեղավորին: Եվ այս հարցն ամբողջ աստվածաբանության միջուկն է: Պատմականորեն քրիստոնեությունը կորցրել է այս ճշմարտությունը և սկզբունքորեն բռնել է հեթանոսական կրոնի ուղին, այն է` փրկությունը կարելի է ձեռք բերել գործերով, այսինքն` արդարության գործե րով: Եվ միայն Բարենորոգչությունը, միայն բողոքականները վերականգնեցին այդ ճշմարտությունը, այդ մարգարիտը` արդարություն՝ հավատով: 1888 թվականին, Միննեապոլիսում ՅՕԱ եկեղեցին այս ճշմարտությունն առանց պայքարի չընդու նեց: Իսկ մեր երկրում փաստորեն քարոզում էին գործերով արդարությունը: Եվ ինչ դժվարությամբ ստիպված եղանք ընդունել, որ այդ տեսակետը սխալ է:
315
հոկտեմբեր
25
Նրա ընտանիքի անդամներին չեն պատվում
Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։ Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ (Սաղմոսներ 73.8-9)։
Չկա այնպիսի մարդ, որ չարակամներ և նույնիսկ բացահայտ թշնամիներ չու նենա: Դրանք այն մարդիկ են, ովքեր զրպարտում են, սևացնում, խաբում: Ձեր ցանկացած ազնիվ արարք նրանք աղավաղված են մեկնաբանում: Որքան էլ դուք ազնիվ կյանք վարեք, չարակամները կեղծ լույսի ներքո կներկայացնեն ձեզ և հա կագովազդ կանեն: Նրանց նշանաբանը շատ հին է` «Համարձակ զրպարտի՛ր, ինչ-որ բան կստացվի»: Եվ ինչպիսի ցավ ես զգում, ինչպիսի վիշտ է ճմլում սիրտդ այն մտքից, որ մեր մոլորակի վրա այդպիսի իրավիճակ է… իսկ ո՞ւր է անհետացել ազնվությունն ու արդարամտությունը, որ տվել է Աստված արարչագործության ժամանակ: 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, ամանորի նախօրեին, հարցազրույցի ժա մանակ առաջին ալիքի «Starhit» հեռուստաաստղ, հաղորդավարուհի Եկատերի նա Անդրեևան խոսեց այն տհաճ լուրերի մասին, որ տարածում են իր մասին ան բարյացակամ մարդիկ. «Դա ինձ վարկաբեկելու, իմ հեղինակությունը փչացնելու փորձ է: Իսկ ինչի՞ համար պետք է դատապարտեն ինձ: Ես ազնիվ մարդ եմ: Ար տաամուսնական կապեր չունեմ: Չունեմ արտասահմանյան հաշիվներ: Ես երբեք չեմ ստում. ո՛չ աշխատանքի ժամանակ, ո՛չ իրական կյանքում: Դա իմ գլխավոր սկզբունքն է»: Ի՜նչ բավականություն է զգում ազնվությունն իր հոգուց մի կողմ նետած ան մարդկային ու դաժան զրպարտիչը՝ տեսնելով, որ իր ընտրած զոհը հոգեպես տա ռապում է այդ լկտի զրպարտությունից: Հին հունական հռետոր Ամֆիպոլցի Զե նոնին անվանում էին հռետորական շուն: Նա միշտ չարախոսում էր մարդկանց, պարզապես թշնամիներ էր ձեռք բերում իր համար և զարմանալիորեն կպչուն բնավորություն ուներ: Մի անգամ իմաստասերներից մեկը նրան հարցրեց, թե ին չու է բոլորին հայհոյում: «Որովհետև,- պատասխանեց նա,- չեմ կարողանում իմ ցանկացած չափով չարություն պատճառել նրանց» (Կ. Էլիան): Պողոս առաքյալը կորնթացիներին գրում է, թե ինչ ապրումների են հարկադր ված լինում դիմանալ իրենք` Քրիստոսի բանբերները. «Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։ Վարկաբեկում են, մենք մխիթա րում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով» (Ա Կոնրնթացիներին 4.12-13)։ Անմտության ու անհեթեթության մեր աշ խարհում այլ վերաբերմունք սպասել ճշմարիտ քրիստոնյաների` երկնային աշ խարհի ներկայացուցիչների հանդեպ, նշանակում է պարզունակ ու կույր լինել: Մեր թանկագին Փրկիչն Իր աշակերտներին ասում էր. «Եթե տանտիրոջը «Բեեղ զեբուղ» կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին» (Մատթեոս 10.25)։ Եթե Քրիստոսին` տիեզերքի Արարչին ու Կառավարչին անվանեցին դևերի իշխան, մի՞թե Նրա զավակներին պատիվ կտան: «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն» (Ղուկաս 6.22)։ 316
Խոսքը թանկ է կյանքից
հոկտեմբեր
26
Տե՛ր, ո՞վ կկենա Քո վրանում…Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում (Սաղմոսներ 15.1,4):
Ազնիվ մարդու խոսքն, ըստ էության, պետք է թանկ լինի իր կյանքից: Հռոմի և Կարթագենի միջև առաջին Պունիկյան պատերազմի ժամանակ մարտերից մե կում կարթագենացիները գերի վերցրին հյուպատոս Ռեգուլային, ով առաջնորդում էր հռոմեական զորքը: Սակայն դրան հաջորդած պարտությունը Պանորմայում հարկադրեց Կարթագենին, որ դեսպանություն ուղարկի Հռոմ՝ ռազմագերինե րին փոխանակելու և խաղաղության պայմանագրի պայմանները մշակելու հա մար: Դեսպանների թվում էր գերի վերցված Ռեգուլան, ով, կարթագենացիների մտադրության համաձայն, պետք է իր ազդեցությունն օգտագործեր Հռոմի վրա՝ դրված նպատակին հասնելու համար: Ընդ որում, Ռեգուլայից խոսք վերցրին (և նա հանդիսավոր երդում տվեց), որ բանակցությունների տապալման դեպքում նա կվերադառնա Կարթագեն: Հասնելով Հռոմ՝ Ռեգուլան հրաժարվեց քաղաք մտնել՝ համարելով, որ ինքը զրկվել է Հռոմի քաղաքացի լինելու իրավունքից: Նա իրեն անարգված ու անպատված էր զգում, որովհետև պարտություն էր կրել կարթա գենացիների դեմ մարտում: Եվ երբ սենատորները մոտեցան նրան և հորդորեցին, նա համոզեց, որ նրանք շարունակեն պատերազմը և չփոխանակվեն ռազմագե րիներով: Գերագույն քուրմն ու սենատորները հասկանում էին, թե ինչ է սպասվում Ռեգուլային, եթե նա վերադառնա Կարթագեն, և որոշեցին, որ նա իրավունք ու նի հետ չվերադառնալու, քանի որ իրենից բռնությամբ էին խոսք վերցրել, ևինքը պարտավոր չէր կատարել այն: «Դուք ցանկանում եք ամոթահա՜ր անել ինձ,- բա ցականչեց Ռեգուլան,- ես լավ գիտեմ, որ Կարթագենում ինձ նահատակի մահ է սպասվում, սակայն ի՞նչ է դա երդումը խախտելու անպատվության համեմատ: Ես խոստացել եմ վերադառնալ, ևինձ մնում է կատարել իմ պարտքը»: Եվ Ռեգուլան վերադարձավ Կարթագեն: Այնտեղ նրան հանձնեցին դահիճների ձեռքը, և նա մա հացավ տանջալի մահով: Խախտել խոստումը, փոխել որևէ մեկին տրված խոսքը, չկատարել ստանձնած պարտականությունը, անպատվություն ևամոթալի բիծ է քրիստոնյայի կյանքում, ով այդ ձևով անպատվում է նաև Աստծուն: «Տերն ասում է. մեկ անգամ երդվել եմ սրբությամբ, թե սուտ չպիտի ասեմ Դավթին» (Սաղմոսներ 89.35)։ Իր ունկնդիր ներին Քրիստոսն ասում է. «Ձեր խոսքը թող լինի «այո»-ն «այո», և «ոչ»-ը՝ «ոչ». սրանից ավելին չարից է» (Մատթեոս 5.37)։ Սա Արևելքում ընդունված արտահայ տություն էր, որ այստեղ օգտագործում է Տերը և այն հասկանալու համար ամեն անգամ դժվարություններ են առաջանում: Ժամանակակից թարգմանությամբ, անկասկած, այնքան էլ դժվար չէ բացատրել իմաստը` Թող ձեր խոսքը լինի «այո», եթե այո է, և «ոչ», եթե ոչ է: Իսկ դրանից ավելին չար հոգուց է:
317
27 Անազն իվ ճանապարհները ծուռ ճանապարհներ են
հոկտեմբեր
Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մե կում վայր կընկնի (Առակներ 28.18)։
Տիպերարի քաղաքից մի իռլանդացի հարուստ բանկիր մտավ շահադիտական բանկային գործարքների մեջ, որ ակնհայտորեն ձախողման էր դատապարտված: Նա չարաշահումներ արեց ամերիկյան, իտալական և իսպանական երկաթուղա յին բաժնետոմսերի առումով և աղետալի կորուստներ ունեցավ: Այդ ժամանակ նա սկսեց հարյուր հազարավոր ֆունտերի կեղծ մուրհակներ թողարկել՝ հույս ունենալով այդ ճանապարհով կարգավորել իր գործերը: Եվ շուտով բացահայտ վեցին նրա խորամանկ, անազնիվ գործողություններն ու հնարքները: Այդ ժամա նակ նա գիշերով մտավ իր առանձնասենյակը, վերցրեց հիդրոցիանիդով սրվակը, դուրս եկավ փողոց, խմեց թույնը և մահացավ: Երբ նրա մահվան լուրը հայտնի դարձավ ներդրողներին, ինչպիսի՜ սարսափելի, աննկարագրելի տեսարան առաջացավ Թոռլսի և Տիպերարիի փողոցներում: Դա ռը, բարձրաձայն հեկեկացող ծերունիները գանգատվում էին իրենց ունեցվածքի կորստից, ամբողջ ձայնով հուսահատ ողբում էին այրիները. «Մի՞թե մենք հիմա մեկընդմիշտ աղքատացել ենք»: Հարուստ լորդն ու բանկիրը մինչև վերջին կոպե կը ծախսել էր բոլոր բանկային ներդրումները, և դա լիակատար սնանկացման էր հասցրել բոլոր նեդրողներին: Մահից առաջ եղբորն ուղղված իր նամակում նա գրել էր. «Ահավոր է տեսնել և զգալ, թե անարգանքի ինչ աստիճանի եմ հասել ես՝ աստիճանաբար ընկնելով անդունդի հատակը: Ես հազարավոր մարդկանց սնան կացման, հուսահատության և սարսափի պատճառ եմ հանդիսացել: Ի՜նչ սարսա փելի և ճնշող է դա գիտակցելը: Ես պատրաստ եմ ենթարկվել ցանկացած պատ ժի, սակայն չեմ կարող տեսնել նրանց տառապանքները: Ես չեմ կարող լսել նրանց հառաչանքներն ու անեծքները: Մահը լավագույն ելքն է ինձ համար: Եթե միայն հոգեկան ուժերս բավականացնեին, որ ժամանակին հակադրվեի զեղծարարու թյունների մեջ ներգրավվելու առաջին գայթակղությանը, ես կմնայի ազնիվ ու ար դար: Իսկ այժմ ես դառն արցունքներով ողբում եմ իմ անկումը» (Ս. Սմայլս): Անազնիվ ճանապարհով գնացող բոլոր մարդկանց վախճանը մեկն է` անպատ վություն, տառապանք, կործանում: Ինչո՞ւ չապրել խաղաղ ու հանգիստ: Ինչո՞ւ համար են այդ բոլոր անառակ ուղիներն ու ամբարիշտ ծրագրերը: Ինչո՞ւ փափա գել հարստանալու՝ ցանկացած հանցագործ ճանապարհով։ Դաժան, անմարդկա յին, սառնարյուն կերպով կողոպտել և ճանապարհից հեռացնել մրցակիցներին: Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել՝ ինչո՞ւ են մարդիկ սիրում չարը, ոչ թե բարին: Ո՛չ մեկը չի կարող բացատրել դա: Դա անօրենության խորհուրդն է և գաղտնիքը: Իսկ Տերն առաքյալներին ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խոր հուրդները»,- երջանիկ, սուրբ և հավերժական կյանքի խորհուրդները: Հրաժեշտ տալով Իսրայելին՝ Մովսեսն ասաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը, որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես Նրա ձայնին, Նրան հարես, որովհետև Նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը» (Բ Օրենք 30.19-20): 318
Ազնիվ, պատվավոր միություն
հոկտեմբեր
28
Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը (Ծննդոց 6.12)։
Առաքյալն ասում է. «Ամուսնությունն ամբողջովին պատվական է» (τίμιος, տի միոս) (Եբրայեցիներին 13.4): Հունարեն τίμιος բառն ունի հետևյալ իմաստները՝ պատվավոր, հարգված, ցանկալի, բարձր գնահատված, բարձր արժեք ունեցող, հարգարժան, թանկ: Ներկայացնենք նաև, թե ինչպես է փոխանցվում այս բառը ժամանակակից թարգմանություններում. «Թող ձեզ համար պատվավոր լինեն ամուսնական հանգույցները» (ռուսերեն թարգմ.), «Թող բոլորը հարգեն ամուս նությունը»: Այսպիսով, թեև առաքյալն ուղղակիորեն չի խոսում ամուսնական միության ազնվության մասին, այլ խորհուրդ է տալիս հարգանքով վերաբեր վել ամուսնական ինստիտուտին, ազնվությունն այս ամենասրբազան միության մեջ(իհարկե, Աստծո հետ միությունից հետո), անկասկած, ենթադրվում է: Այլապես, ինչպե՞ս կարելի է խոսել ամուսնության հանդեպ հարգանքի մասին, եթե այնտեղ անազնվություն է դրսևորվում` դավաճանել, գաղտնի շնություն անել՝ խախտելով հավատարմության խոստումը: Այն փաստը, որ ամուսնությունն այն երկրներում, որտեղ բնակչության մի ստվար հատվածը քրիստոնեություն է դավանում, վերջին շրջանում, ընդհանուր առմամբ, դադարել է սուրբ միություն լինելուց, ոչ մեկի հա մար տարօրինակ ու զարմանալի չէ: Ավելի շուտ դա սովորական, բոլորին միան գամայն բավարարող երևույթ է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամուս նալուծությունների թիվը ահավոր չափերի է հասել: Ռուսաստանում, օրինակ, ռուսաստանյան վիճակագրության տվյալների համաձայն, 2018 թվականին 1000 ամուսնությանը բաժին է ընկել 829 բաժանություն: Ահա թե ինչպիսի հիմնական պատճառներ են նշվում. ալկոհոլային կախվածություն, դավաճանություն, բնա վորությունների անհամատեղելիություն, մերձ կյանքից անբավարարվածություն, կենցաղային ծանր պայմաններ, չեն ցանկանում ունենալ երեխաներ, անպտղու թյուն, անբուժելի հիվանդություն, ամուսիններից մեկի ազատազրկում ևայլն: Մեր Տիրոջ խոսքի համաձայն՝ բաժանության պատճառ կարող է հանդիսանալ միայն դավաճանությունը, անառակությունը: Ուրիշ ոչ մի պատճառ չի կարող հիմք հանդիսանալ ամուսնալուծության համար, որովհետև այդ դեպքում բաժանությու նը համարվում է անօրինական: Ներկա ժամանակներում ամուսնության հանդեպ թեթևամիտ, անպատասխանատու, հանցագործ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ ժամանակակից քաղաքակրթությունն աղաղակող անբարոյականու թյան է հասել, որ կար Նոյի ժամանակներում, ինչպես նաև Սոդոմում և Գոմորում: Իսկ այս ամենը, Քրիստոսի խոսքի համաձայն, աշխարհի վերջի ծանրակշիռ նշան է: Ընտանիքին ու ամուսնությանը վերաբերող այդ չափազանց կարևոր հարցում Քրիստոսի եկեղեցին պետք է լինի, այսպես կոչված, ավետարանական սկզբունք ների բարձրության վրա` հավատարմություն, ազնվություն, մաքրություն:
319
հոկտեմբեր
29
Արժանավոր տնտեսները
Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծո տնտես (Տիտոս 1.7):
Անդրադառնալով հովվական ծառայության խնդրին՝ Պողոս առաքյալը գրում է. «Եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում» (Ա Տիմոթեո սին 3.1): Ցանկանալն, իհարկե, լավ է, սակայն համապատասխանո՞ւմ է ցանկա ցողն այն պահանջներին, որոնք անմիջապես թվարկում է առաքյալը՝ բնորոշելով, թե ինչպիսին պետք է լինի Աստծո ծառան: Բնավորության թվարկված գծերի ու հատկությունների մեջ, որ պետք է ունենա ծառայողը (եպիսկոպոս, սարկավագ, նրա կինը), առաքյալն օգտագործում է σεμνός (սեմնոս) և σεμνότητος (սեմնո տետոս) բառերը, որոնք սինոդալ թարգմանության մեջ փոխանցվում են ազնիվ, ազնվություն բառերով (տե՛ս Ա Տիմոթեոսին 3.4,8,11): Իսկ ժամանակակից այլ թարգմանություններում այդ բառերը թարգմանվում են որպես «արժանավոր», «արժանավայել»: Հավանաբար, ոչ մեկի մեջ կասկած չի առաջանում, որ «արժանավոր» մարդն անպայման «ազնիվ» մարդն է: Եվ ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Աստծո ծառայողն անազնիվ լինի: Եվ ինչպե՞ս կարելի է հավատալ այդպիսի մարդու խոստումներին: Ինչպե՞ս կա րելի է եկեղեցում որևէ ծառայություն վստահել նրան: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն անթերի հարաբերություններ հաստատել եկեղեցու անդամների հետ: Եվ կարո՞ղ է այդպիսի մարդու ծառայությունն օրհնություն լինել Աստծո ժողովրդի հա մար: Ավելի քան կասկածելի է, թեև կյանքում լինում են նաև արտառոց երևույթ ներ, երբ, օրինակ, նույնիսկ առաքելական ժամանակաշրջանում եկեղեցում հայտնվում են այնպիսի ծառայողներ, «ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց» (Հայտնություն 2.2): «Այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստա նում» (Բ Կորնթացիներին 11.13)։ Տերը քաջալերեց առաքելական դարաշրջանի եկեղեցու ծառայողների և շար քային անդամների վերաբերմունքը նենգավոր մշակների հանդեպ՝ «չարերին չես կարող տանել» (այլ թարգմ. «դիմանալ») (Հայտնություն 2.2): Դա նշանակում է, որ եկեղեցում անհրաժեշտ է պայքարել չարի դեմ, անհոգ ու անտարբեր չլինել այն բանի հանդեպ, որ Աստծո գործի թշնամիները ոչնչացնում են մարդկանց հավա տը՝ տարածելով ակնհայտ մոլորություններ ևամեն տեսակի առասպելներ ու հե քիաթներ, որոնք հակառակ են Աստծո խոսքին: Իսկ մեր դարաշրջանում (շփման աներևակայելի հնարավորությունների) կեղծիքի տարածումը հսկայական հիմ նախնդիր է: Դրա հետ կապված, ծառայողների վրա առանձնահատուկ պատաս խանատվություն է դրված Տիրոջ կողմից, և նրանք պետք է ազնվորեն, արժանա վայել ու անթերի կրեն այդ պարտականությունը: Անկասկած է, որ նրանք, ովքեր Քրիստոսի հետ միասին կանգնած են Սիոն լե ռան վրա, Քրիստոսի առանձնահատուկ ռազմիկներն են, ովքեր կյանքի վերջին օրերում տքնել են երկրի վրա․ «Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որով հետև անարատ են» (Հայտնություն 14.1,5)։ 320
Ապրել սեփական մտքերո՞վ
հոկտեմբեր
30
Արդ, եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծո աջ կողմում նստած։ Վերևում («երկնային») եղած բա ների մասի՛ն մտածեք ևոչ թե այն, ինչ երկրի վրա է (Կողոսացիներին 3.1-2)։
Փիլիպեցիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը անդրադառնում է մի շատ կարևոր հարցի` ինչո՞վ պետք է զբաղված լինեն մեր մտքերը: Հռոմեացիներին ուղղված թղթում նա գրում է. «Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն» (Հռոմեացիներին 8.6)։ Մտորումներն ու մտքերը վկայում են այն մասին, թե ինչպիսին է մարդը` ար դա՞ր է նա, թե՞ արատավոր: Եթե մարդու մտքերը հակադրվում են Աստծո օրենքի սկզբունքներին, ուրեմն նա անօրեն է, ամբարիշտ ու մարմնավոր: Իսկ եթե մար դու մտքերը ներդաշնակ են Աստծո օրենքին, ուրեմն նա արդար ու հոգևոր անձ նավորություն է: Մարդն ապրում է իր մտորումներին, խորհրդածություններին ու դիտավորություններին համապատասխան: Իսրայելի մասին Տերն ասում է. «Բայց Իմ ժողովուրդը չլսեց Իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց Ինձ։ Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների» (Սաղմոս ներ 81.11-12)։ Եվ բնորոշ է այն, որ իսրայելացիները գիտակցաբար ցանկանում էին ապրել իրենց պատկերացումներով ու դիտավորություններով: Տերը Երեմիա մարգա րեի միջոցով լուր ուղարկեց նրանց. «Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՝ Տերն այսպես է ասում. «Ահա ձեզ համար Ես չարիք եմ պատ րաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները»։ Բայց նրանք ասում են. «Անհո՛ւյս է (այլ թարգմ. «իզուր է», «դատարկ է»), որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կա մակորությունն է անելու»» (Երեմիա 18.11-12)։ Այստեղ հարկավոր է մի փոքրիկ հարց ճշտել. ինչո՞ւ Տերը չարիք պատրաստեց նրանց համար: Սիրո Աստված, և չարի՞ք: Ինչպե՞ս հասկանալ դա: Երեմիա մարգարեն պարզաբանում է Տիրոջ խոսքերով. «Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա Ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին Իմ խոսքերին և Իմ օրենքը մերժեցին» (Երեմիա 6.19)։ Ահա թե ինչով է ավարտվում «մեր խորհուրդնե րով» կյանքը` ոչնչացում, կործանում: Եվ Աստվածաշնչում շարադրված Իսրայելի պատմությունը հաստատում է այդ օրինաչափությունը. «Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է»: Իսկ կոնկրետ ինչի՞ մասին պետք է մտորեն քրիստոնյաները: Փիլիպեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք» (Փիլիպեցիներին 4.8)։ Ահա թե ինչ են նշանակում հոգևոր մտորումները` կյանք և խաղաղություն: Եվ ինչպե՞ս չհիշել մարգարեի խոսքերը. «Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա» (Եսայի 32.8)։
321
հոկտեմբեր
31
Փրկության ազնիվ Առաջնորդը
«Ահա Աստծո խորանը (այլ թարգմ. «կացարանը»), որ Նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն Նրա ժողովուրդները, իսկ Ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է (Հայտնություն 21.3)։
Մոտենում է Արուսյակի` այս աշխարհի իշխանի բռնակալական տիրապետու թյունից ազատագրվելու երկար սպասված օրը: Դա կլինի տիեզերքի ամենաու րախ ևամենահանդիսավոր օրը` չարի հանդեպ բարու հաղթանակի օրը. օր, երբ «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու Նրա Օծյալինը դարձավ, և Նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 21.3)։ Մեկընդմիշտ կլուծվի խռովության հարցը, և «նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի» (Նաում 1.9)։ Այս բազմաթիվ հազարամյակների ընթացքում որքա՜ն զրպարտանք, մեղադ րանքներ ու անմաքուր հարձակումներ են եղել Աստծո հասցեին Նրա թշնամիների կողմից: Այդ պայքարը մղել է Աստծո կատաղի թշնամին, ով հավակնել է իշխել անսահման երկնային թագավորությանը: Այդ խռովություն գլխավորող Արուսյա կը և իր համախոհները երազում են իրենց թագավորությունը հիմնել երկրի վրա՝ որպես կատարյալ աշխարհակարգի օրինակ, ավելի կատարյալ, քան Աստծո և Նրա Որդու թագավորությունն է: Եվ այդպիսի հնարավորություն տրվեց նրանց, և նրանք կառուցեցի՜ն այն: Այնպիսի թագավորություն հիմնեցին, որ մեղք չգործած մոլորակի (դեռ չասենք մեր մոլորակի փրկված բնակիչների մասին, ովքեր ապրել են բռնակալության սարսափները) բնակիչներն երբեք այդ մասին չեն մոռանա: Եվ ամեն անգամ, հակաքրիստոսի այդ թագավորության մասին հիշելիս անգամ նրանք այնպես կցնցվեն, ինչպես մղձավանջային երազում: Ո՛չ, Նոր Երկրում այլևս չի լինի այնպիսի անհեթեթություն, ինչպես մեղավոր երկ րում էր, երբ անգրագետին անվանում էին պատվավոր, իսկ նենգ մարդու մասին ասում էին, որ ազնիվ է (տե՛ս Եսայի 32.5): Այնտեղ չեն լինի ո՛չ նեղացողներ ևո՛չ էլ նեղացնողներ: Այնտեղ չեն լինի արուսյակային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ամբարտավանությունը, տրտունջներն ու կասկածելի գումարները, ծուլությունը, վրեժխնդրությունը, իր անունը հավերժացնելու փափագը, անպատվությունն ու անազնվությունը: Կառավարման ապագան խոցված ձեռքերի մեջ է. այն հուսալի է, անսասան ու հավերժական: Ապագա Թագավորի անունն է` հրաշալի Խորհրդա կան, Ուժեղ Աստված, հավերժության Հայր, աշխարհի Իշխան: Եվ փրկության ազ նիվ Առաջնորդ: Ազնիվը ՈՉ ՄԵԿԻՆ, ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի խաբել, անհարմար դրության մեջ չի դրել, չի զրկել հույսից: Նա հիասքանչ է Իր չլսված մեծության մեջ և աստվածային` Իր աննկարագրելի փառքի՜ մեջ: Եվ աննկարագրելի երջանկու թյուն է՝ հավերժ երկրպագել Նրան` Աստծո Որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Անասելի բարօրությո՜ւն: Խավարի ու արցունքների, տառապանքների, հիվանդությունների ու գերեզ մանների ժամանակները կանհետանա՜ն մեկընդմիշտ: Ի՜նչ ուրախություն. Աստված սեր է:
322
ՆՈՅԵՄԲԵՐ
ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է (Առակներ 19.11)։
նոյեմբեր
1
Ներողամտություն, երբ այն չկա…
Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ (Առակներ 19.11)
Ներողամտություն՝ նշանակում է հանդուրժողականություն, ոչ մանրախնդիր, մեղմ վերաբերմունք որևէ բանի կամ որևէ մեկի հանդեպ, զիջողամտություն, ողորմածություն: Լինել ներողամիտ՝ նշանակում է մեղմ վերաբերվել, հանդուրժող լինել որևէ մեկի թուլությունների ու թերությունների հանդեպ, լինել քաղցրաբարո, ոչ պահանջկոտ: Ներողամտություն ցուցաբերել՝ նշանակում է մարդկանց արժա նացնել մեր ուշադրությանն ու ներկայությանը, հոգատարությանը: Այդ դեպքում մենք կարծես իջնում ենք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի մակարդակին՝ ողորմա ծաբար համաձայնելով որևէ բանի հետ, դրսևորելով կարեկցանք և նրբանկատու թյուն, ուշադրություն, գթասրտություն և ներողամտություն: Ահա այսպիսի ընդարձակ ակադեմիական սահմանում, մեկնաբանություն ու նեն «ներողամտություն», «ներողամիտ», «ներել» բառերը: Այդ որակը` ներողամտությունը, սիրո անհամար դրսևորումներից մեկն է: Այս պես է իրեն դրսևորում, արտահայտում և իրականանում Աստծո անսահման սերը: Նա մեղմություն, սակավապետություն(անպահանջկոտություն), հանդուր ժողականություն, զիջողամտություն է դրսևորում՝ հաշվի առնելով տարիքը, հնա րավորությունները, հանգամանքները, վիճակը ևայլն: Ներողամտության բացակայության դասական օրինակ է Կլավդիոս Էլանը: Մի երեխա ինչ-որ մեկի աչքի առաջ, ով իր հետ միասին տաճարում էր, բարձրաց նում է Արտեմիսի (հունական աստվածուհի) պսակից պոկված ոսկյա թերթիկը: Տղային դրա համար դատում են, իսկ դատավորները, որ պետք է որոշեին նրա ճակատագիրը, մեղավորության աստիճանը որոշելու համար այսպիսի միջոց են կիրառում: Նրանք երեխայի առաջ դնում են խաղալիքներ, ոսկորներ և վերցրած ոսկե թերթիկը: Երեխան պետք է ընտրություն կատարեր և վերցներ դրանցից մե կը: Նա ձգվում է դեպի ոսկե թերթիկը և վերցնում այն: Եվ դատավորները մահվան են դատապարտում նրան՝ որպես տաճարի գող: Նրանք հաշվի չեն առնում երե խայի տարիքը և դատավճիռը նշանակում են համապատասխան այն արարքին, որ կգործեր գիտակից չարագործը: Ներողամտության բացակայության ևս մեկ օրինակ է բերում Էլիանը: Հունական դատավորները մահվան են դատապարտում ոմն Աթարբի՝ այն բանի համար, որ նա սպանել էր Ասկլեպիոսի սրբազան թռչնակին: Նրանք ուշադրություն չեն դարձ նում այն փաստին, որ այդ մարդը տառապում է թուլամտությամբ և հաշիվ չի տա լիս իր գործողությունների վերաբերյալ: Իսկական քրիստոնյային հատուկ է ներողամտությունը: Աստվածաշնչում աս վում է. «Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է» (Առակներ 19.11)։
324
Կայենի խռովարար հոգին
նոյեմբեր
2
Տերը նայեց Աբելին և նրա ընծային, բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ ևերեսը կախեց (Ծննդոց 4.4-5)։
Տերը հենց ամենասկզբից ցնցող ներողամտություն դրսևորեց մեղավորների հանդեպ: Լույս աշխարհ եկավ մեր նախածնողների առաջնեկը` Կայենը: Մենք չնչին պատկերացում անգամ չունենք, թե ինչպես են ծնողները դաստիարակել նրան և Աբելին: Մենք պարզապես ապշում ենք, թե ինչու Կայենի մեջ հայտնվե ցին նման խռովարար մտքեր, բնավորության անմաքուր գծեր, ապստամբ հա յացքներ: Նրա այդ ցավալի վիճակի մասին իմանում ենք մարգարեական հոգու հայտնությունների շնորհիվ. «Սակայն Կայենի սրտում Աստծո դեմ խռովություն էր հասունանում, և նա չէր դադարում դժգոհ տրտնջալ այն բանի համար, որ Ադամի պատճառով Աստված անիծել է ողջ երկիրն ու մարդկությունը: Տուրք տալով ինք նամեծարման իր փափագին և կասկածի տակ դնելով աստվածային արդարու թյունն ու Աստծո հեղինակությունը՝ նա իր մտքերն ուղղեց դեպի նույն ճանապար հը, որն անկման էր հասցրել սատանային» (Նահապետներ և մարգարեներ, էջ 71): Որտեղի՞ց անաստվածություն ծնվեց Կայենի սրտում, և չար պտուղներ հասու նացան նրա կյանքում: Չէ՞ որ նրանք երկրի առաջին բնակիչներն էին, և կյան քը նոր միայն սկսվում էր: Մարդու բնույթի և շրջապատող բնության մեջ ամեն ինչ դեռ այնքան վեհ էր, այնքան աստվածային, որովհետև Աստծո արարչագոր ծության կուսականությունը չանհետացավ մի ակնթարթում, թեև մասնակիորեն զրկվեց Արարչի օրհնություններից: Եվ ահա Կայենի մեջ հետզհետե զարգանում էր խռովության հոգին, որը «կատարելագործվելով», ի վերջո, դրսևորվեց բացահայտ ապստամբության միջոցով: Նա բացահայտորեն անտեսեց արյուն պահանջող զո հաբերության վերաբերյալ Աստծո պատվիրանը և առանց արյունի զոհ բերեց, մինչդեռ Աբելն արյունով զոհ բերեց: Եվ Տերն ընդունեց Աբելի զոհաբերությունը՝ երկնքից նրա վրա կրակ իջեցնելով, իսկ Կայենի զոհաբերությունը մերժեց. ևինչ պե՞ս կարող էր Նա Իր բարեհաճությունը դրսևորել խռովության ու անհնազան դության հոգու հանդեպ: Այսպես հիմնավորապես խոցվեց Կայենի ինքնասիրությունը, և նա ատեց Աբե լին ու գնաց խելագար քայլի` սպանեց իր հարազատ եղբորը: Տերը տեսավ այդ բոլորը և մեծ ցավ զգաց Կայենի համար: «Չնայած Տիրոջ պատվիրանի հանդեպ Կայենի անփույթ վերաբերմունքին՝ Տերը չլքեց նրան: Նա իջավ մինչև այն աս տիճան, որ որոշեց խելամտության կոչ անել մարդուն, ով այդպիսի անխոհեմ արարք էր թույլ տվել» (էջ 74): Անհոգությամբ մերժվեցին Տիրոջ բոլոր ջանքերը, որ գործադրեց Նա ապագա եղբայրասպանի հանդեպ Իր անըմբռնելի ներողա մտությամբ, որպեսզի Կայենին հետ պահի այդ չարագործությունից: Հայտնի չէ, թե ինչ ասաց Կայենը Տիրոջը, երբ Նա հայտնվեց և զգուշացրեց մեղավոր մտքերի հետևանքների մասին և հորդորեց պայքարել դրանց դեմ: Եվ դրանից հետո Տե րը, ներողամտություն դրսևորելով, դարձյալ հայտնվեց Կայենին և դառնությամբ զրուցեց նրա հետ: Որքա՜ն մեծ է Տիրոջ սերն Իր մեղավոր զավակների հանդեպ: 325
3 Աստծ ո ներողամտությունն Աբրահամի հանդեպ
նոյեմբեր
Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը (Ա Կորնթացիներին 10.11)։
Կարդալով Աբրահամի կյանքի պատմությունը և վերլուծելով այն՝ չենք կարող չհիանալ այն ներողամտությամբ, որ Տերը դրսևորեց Աբրահամի հանդեպ, նրա սխալների ու թուլությունների հանդեպ: Աստծո հրամանով թողնելով քաղդեական Ուր քաղաքը՝ Աբրահամը բնակվեց Քանանի երկրում, ջանասիրաբար զոհասե ղաններ կառուցելով և զոհեր մատուցելով Տիրոջը: Սակայն այնտեղ սով սկսվեց, և Աբրահամը որոշեց այդ բարդ ժամանակաշրջանն անցկացնել Եգիպտոսում: Սա կայն հարց է` թե արդյո՞ք նա Աստծո կամքով նախաձեռնեց այդ ժամանակավոր վերաբնակեցումը. Աստվածաշունչը լռում է այդ փաստի վերաբերյալ: Եթե Աբրա համը դա արել է, առանց Աստծո խրախուսանքը ստանալու, ապա դա ինքնակամ գործողություն է և չէր կարող չվշտացնել Աստծուն: Եվ այդ ինքնակամ արարքի արդյունքն Աբրահամը զգաց սեփական կաշվի վրա: Նա խուճապահար եղավ և իր կյանքի համար սարսափելի վախ զգաց այդ անասատված, հեթանոսական երկրում: Նա Սառային դրդեց մեղքի՝ պատվիրելով, որ Սառան ամբողջ ճշմարտու թյունը չասի, այլ խաբի փարավոնի պալատի ազնվականներին՝ ասելով, որ ինքը Աբրահամի կինը չէ, այլ քույրը: Արդյունքում Սառային տարան փարավոնի հարեմ և… «Փարավոնը բարիք արեց Աբրամին» (Ծննդոց 12.16): Տարօրինա՞կ է: Դեռ տարօրինա՞կ չպետք է լիներ: Միայն անլուծելի է մնում այս հարցը` ինչի՞ հույս ուներ Աբրահամն այս իրավիճա կում, երբ իրադարձություններն այսպիսի ընթացք էին ստանում. թե ե՞րբ Սառան կդառնա փարավոնի կինը… Եվ Տերը հարկադրված եղավ միջամտել ու կանգնեց նել Իր ծառայի հետագա ուղին: Նա երկնային պատիժ ուղարկեց փարավոնին և նրա ողջ տանը: Փարավոնն, իմանալով, որ Աբրահամն ու Սառան ամուսիններ են, կանչեց Աբրահամին և վրդովվմունքով, շեշտակի նայելով նրան, հարցրեց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է… Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛» (Ծննդոց 12.18-19)։ Անկասկած, Աբրահամը խորապես զգաց իր փոքրոգության ու անհավատու թյան փաստը: Բայց ահա թե ինչն է ամենագլխավորն այդ իրադարձության մեջ. Տերը շարունակեց շփվել Աբրահամի հետ: Իր մեծագույն ներողամտությամբ Նա մեկ բառով անգամ Աբրահամին չհիշեցրեց նրա այդ անվայել արարքը: Տերն ըմբռնողաբար վերաբերվեց նրա անկատարությանը ինչպես Աստծո ճանաչողու թյան առումով, այնպես էլ բարոյական նկարագրի: Նա հանդուրժողականություն, մեծահոգություն և ներողամտություն դրսևորեց և Իր վրա վերցրեց Աբրահամի տկարություններն ու թերությունները: Այո, ցավոք, Աբրահամը Աստծո սկզբունք ների հանդեպ ազնվություն, անսասանություն և հավատարմություն չդրսևորեց հեթանոսների առաջ: Սակայն Տերն այդ բոլորն Իր հաշվին գրանցեց… այդպիսին է Նրա անսահման սերը, և սիրո դրսևորումներից մեկը ներողամտությունն է:
326
«Այստե՛ղ է ասվում»
նոյեմբեր
4
Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս…Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում» (Առակներ 6.12,14)։
Տիրոջ ներողամտությունը մեր` մեղավորներիս հանդեպ, պետք է օրինակ լինի, որ մենք էլ այդպես վերաբերվենք մեզ շրջապատող մարդկանց և նույնպիսի հոգի դրսևորենք: Մեր շրջապատում այնքան շատ մարդ կա, որոնց հանդեպ պարտա վոր ենք ներողամտություն դրսևորել՝ հաշվի առնելով նրանց տարիքը, մշակույթի ու հայացքների տարբերությունները, տարբեր ծանր հիվանդություններ և այլն: Ցավոք, կյանքում այդպես չի լինում: Ներկայացնենք մի պատմական օրինակ: Երբ Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան, եվրոպացիները հեղեղեցին այդ տարածքն այն համոզվածությամբ, որ իրենք բարձր մշակույթի կրողներ են, ժամանակա կից քաղաքակրթության առաջամարտիկներ: Իսկ ի՞նչ նպատակներ էին հետա պնդում նրանք՝ իմանալով, որ այդ մայրցամաքում ապրում են բնության զավակ ներ, ովքեր եվրոպացիներին ընդունեցին որպես երկնքից իջած «աստվածների»: Եվրոպացիները միայն մեկ բան էին ցանկանում` ոսկի: Իսպանացիների ոչ մեծ ջոկատը` Ֆրանցիսկո Պիսարրոյի գլխավորությամբ, հայտնվեց ինկերի պետության տարածքում: Ծանոթանալու համար նա հրավի րեց թագավոր Ինկա Ատավալպային, ով հայտնվեց պայմանավորված վայրում` մինչ այդ իսպանացիների համար չտեսնված շքեղությամբ ու պերճությամբ: Եվ րոպացիները, որ համարվում էին քրիստոնյա, պետք է արժանավայել դրսևորեին իրենց՝ որպես բարձրագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ՝ այդ կիսա վայրենիների համեմատ: Սակայն Պիսարրոն միայն ոսկու մասին էր մտածում: Որ պեսզի սկսեն կողոպտել այդ տեղաբնակներին, հարկավոր էր պատճառ գտնել և Ատավալպայի առաջ խաղարկեցին ամենազզվելի տեսարաններից մեկը, որը միայն հայտնի է պատմությանը: Քահանան, որ ուղեկցում էր իսպանացիների ջոկատին, առաջ եկավ ևիսպանե րեն լեզվով սկսեց խոսել աշխարհի արարման, մեղքի ու Քրիստոսի տառապանք ների մասին, Պետրոսի՝ որպես Քրիստոսի փոխանորդի, պապի մասին: Այնուհետև պահանջեց, որ Ինկան ընդունի քրիստոնեական հավատքը, հնազանդվի պապին և Իսպանիայի թագավորին. հակառակ դեպքում նրան սարսափելի պատիժներ են սպասվում: Իսկ ի՞նչ կարող էր հասկանալ Ինկան քրիստոնեական կրոնի բարդ աստվածաբանությունից, այն էլ անծանոթ լեզվով: Սակայն քահանան անողոք էր: Անընդհատ հարվածելով ժամագրքին՝ նա բացականչում էր. «Այստե՛ղ է ասվում, այստե՛ղ է ասվում»: Ինկան հանգիստ վերցրեց ժամագիրքը, մոտեցրեց ականջին՝ ասելով. «Լռում է, ինձ ոչինչ չի ասում», ապա անտարբեր գետին նետեց գիրքը: «Ա՜խ, դու անիծյա՛լ հեթանոս,- բացականչեց քահանան,- ինչպե՞ս ես համարձակ վում անարգել Աստծո խոսքը: Ի զե՜ն՝ սրբությունը վիրավորելու համար»: Պիսար րոն նշան տվեց, և զինվորները մի քանի րոպեի ընթացքում սրերով ոչնչացրին Ինկայի թիկնապահներին (շարունակելի):
327
նոյեմբեր
5
Լույս, որ խավար է
Անիրավների ողորմածությունը դաժանություն է (Առակներ 12.10)։
Դարպասների մոտ դղրդում էին հրանոթները՝ կրակի բռնկումներով և սարսա փելի պայթյուններով խուճապահար անելով և շփոթության մատնելով Ինկայի զինվորներին: Նրանք նետվում էին փախչելու, սակայն արյունռուշտ իսպանացի ները, հեծնելով ձիերը, հետապնդում էին դժբախտ փախստականներին և սրա խողխող անում, քանի դեռ մութը չէր ընկնել: Ինկա Ատավալպան աննկարագրելի սարսափով էր նայում այն ամենին, ինչ տե ղի էր ունենում: Նա դողում էր և չգիտեր ինչ անել կամ ինչ ասել: Բայց տեսնելով, թե ինչ ագահությամբ են այդ օտարերկրացիները քջջում կողոպտած ոսկիներն, ասաց, որ եթե իրեն ազատ արձակեն, կհրամայի, որ իր մարդիկ այս սենյակի չա փով, որտեղ ինքն է գտնվում, լիքը ոսկի բերեն: Այնքան, որքան ձեռքը հասնում է վերև. դեղին մետաղն իր համար մեծ արժեք չունի: Իսպանցիները քարացան ու րախությունից: Պիսարրոն Ինկայի նշած բարձրությամբ սենյակի բոլոր չորս պա տերին սև գիծ քաշեց և խոստացավ ազատություն տալ նրան, եթե կատարի իր խոստումը: Հնդկացիները կարող էին հաղթել իսպանացիներին, սակայն նրանք սիրում էին իրենց արքային և չէին ցանկանում գրգռել ահեղ թշնամիներին: Նրանք սկսեցին շտապով ոսկին կրել և լցնել նշված սենյակը: Երբ այն մինչև սև գծերը լցվեց ոսկյա իրերով, Ինկան սպասում էր, որ իրեն կազատեն: Սակայն, ի սարսափ իրեն, իս պանացիները հայտնեցին, որ ազատության մասին մտածելու կարիք անգամ չկա: Ինկայից ազատվելու համար Պիսարրոն որոշեց դատավարություն կազմակեր պել նրա դեմ՝ ցանկանալով օրինական տեսք տալ իր չարագործությանը: Եվ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ դժբախտ Ատավալպան՝ որպես կռապաշտ, բազմա թիվ կանայք ունեցող, Իսպանիայի թագավորի դեմ խռովարար, գահը կողոպտող, դատապարտվի կրակի վրա ողջ-ողջ այրվելու: Բոլոր ներկաները, այդ թվում քա հանան, ստորագրեցին դատավճիռը, որը պետք է անհապաղ ի կատար ածվեր: Իմանալով այդ մասին՝ Ինկան աղերսեց, որ խնայեն իրեն, սակայն Պիսարրոն հրամայեց անմիջապես մահապատժի ենթարկել նրան: Դեպի մահապատժի վայ րը գնալիս քահանան մոտեցավ Ինկային և սկսեց համոզել, որ ընդունի քրիստո նեական հավատքը՝ խոստանալով, որ պատիժը կմեղմացվի: Հուսալով, որ իրեն կյանք կպարգևեն, թշվառ Ինկան խաչակնքեց, և այրելուց մի քանի րոպե առաջ նրան խեղդամահ արեցին: Այս նողկալի պատմության մեջ որտե՞ղ է քրիստոնեական ներողամտությունն այդ դժբախտ տեղաբնակների հանդեպ: Ահա թե ո՜րն է աստվածանարգությու նը: Ահա՜ քեզ սատանայական խորությունները: Ահա՜ նրանք` սատանայի գոր ծակալները, որ կրում են Քրիստոսի անունը, սակայն անարգում և անպատվում են Նրա անունը: Հիրավի. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որ քա՜ն առավել կլինի» (Մատթեոս 6.23)։
328
Այդ ո՞ւր` շան հետ
նոյեմբեր
6
Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խո նարհների հե՛տ շփվեք (Հռոմեացիներին 12.16):
2018 թվականին ԶԼՄ-ներում հայտնվեցին լուրեր այն մասին, թե ինչ կոպիտ ու դաժան վերաբերմունք են դրսևորել հասարակական տրանսպորտի տոմսավա ճառները, ինչպես նաև վարորդները հաշմանդամների, հատկապես կույր քաղա քացիների հանդեպ: Այդ մարդիկ, որ տարբեր պատճառներով զրկվել էին տեսո ղության պարգևից և ստիպված էին տեղաշարժվելու համար օգտվել ուղեկցող շների ծառայությունից, ըստ էության, պետք է որ իրենց շրջապատող քաղաքա ցիների մեջ խոր կարեկցանք առաջացնեին, նաև պատրաստակամություն` անհ րաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Կարելի է միայն պատկերացնել այն անհարմար իրավիճակը, որ ապրում էին տեսողությունից զրկված մարդիկ՝ գի տակցելով իրենց կախվածությունը մյուսներից: Այդ պատճառով էլ ցավալի է կար դալ ու լսել հասարակական տրանսպորտի աշխատակիցների այդպիսի կոպիտ վերաբերմունքի մասին, որ հիմնովին զուրկ են իրենց դժբախտ մերձավորների հանդեպ գթասրտության զգացումից: 24-ամյա կույր Անաստասիա Բլինովան պատրաստվում էր ավտոբուսով Լենինի անվան ագարակից գնալ Կրասնոդար: Նրա ուղեկցորդը լաբրադոր Դառլին էր: Եր թուղային ավտոբուսը մոտեցավ կանգառին, որտեղ սպասում էր Անաստասիան: Ահա թե ինչ է պատմում նա. «Գործնականում ես միայնակ էի կանգնած խճուղում: Մոտենում եմ ավտոբուսին, իսկ վարորդն անմիջապես կանգնեցնում է ինձ. «Աղ ջի՛կ, այդ ո՞ւր՝ շան հետ»: Եվ արգելում է, որ ես սրահ մտնեմ. «Առանց վանդակի չի կարելի շուն տանել»: Սակայն ինչպե՞ս կարող է Դառլին վանդակի մեջ լինել, եթե պետք է ուղեկցի ինձ»: Անաստասիայի հետ տեղի ունեցածը բոլորովին էլ եզակի դեպք չէ: 2018 թվակա նին Կրասնոդարում հասարակական տրանպորտի վեց վարորդների աշխատան քից հեռացրին՝ ուղևորների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Եվս 147-ը կարգապահական պատասխանատվության ենթարկվեցին: Եվ նման դեպքեր, երբ մերժել են, որ կույրերը տեղաշարժվեն ուղեկցող շներով, տեղի են ունեցել Ռյազանում, Սերգիև-Պոսադում, Չեբոքսարիում, Ուլան Ուդեում, Ուֆայում և այլ քաղաքներում: Իսկ Եկատերինբուրգում տոմսավաճառը հաջողացրեց ավ տոբուսից վտարել իննամյա աղջկան, ով հակառակի նման կորցրել էր տոմսը, և դա երեսուն աստիճանի դաժան սառնամանիքին: Այդպիսի վերաբերմունքը կույր մարդկանց, երեխաների հանդեպ, որոնք արժա նի են մեր ներողամտությանը, պարզապես հանցագործություն է: Աստվածաշնչում ասվում է. «Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը» (Բ Օրենք 27.18):
329
նոյեմբեր
7
Ի՜նչ խելացի երեխաներ են
Ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն» (Բ Օրենք 32.46):
Բոլոր մարդիկ, հատկապես ծնողները, պետք է ներողամիտ լինեն երեխաների հանդեպ: Մենք ապրում ենք զարմանալի հնարավորությունների դարաշրջանում՝ շնորհիվ Տիրոջ նախաձեռնած գիտության ու տեխնոլոգիայի զարգացման: Բայց շատ ցավալի է, որ սուրբ նպատակների համար երկնքից պարգևված այդ եզակի հնարավորությունները մարդիկ օգտագործում են կործանարար նպատակներով: Իսկ դրան մղում ու հրահրում են չար ուժերը: Երեխաներն այս աշխարհում ծնվում են աներևակայելիորեն անզոր և ծնողներից բացարձակ կախվածությամբ: Իսկ ծնողների վրա Աստված ծանր պարտականություն է դրել` մեծացնել նրանց և ձևավորել նրանց բնավորությունն Աստծո պատկերով ու նմանությամբ. այդպի սին էր Աստծո նախնական դիտավորությունը: Ծնողները չեն կարող կատարել իրենց պարտքն, առանց Տիրոջ օգնության: Ավելին, մենք ապրում ենք մի ժամա նակաշրջանում, երբ երեխաները ենթակարկվում են չար ուժերի հարձակումնե րին՝ կապի և զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցների շնոր հիվ, որոնք երեխաների մեջ ձևավորում են իրենց պատկերը՝ հակառակ Աստծո: Եվ ծնողները ստիպված են հուսահատորեն դիմագրավել ու պայքարել այդ հա կաքրիստոնեական ազդեցության դեմ, որը դաժան փոթորկի նման հարվածում է երեխաներին: Արդեն վաղ տարիներից երեխաների մեջ այնպիսի հայացքներ են ձևավորվում, որոնք պարզապես ապշեցնում են ծնողներին: Ահա այդպիսի մի քանի «մարգարիտներ»: «Որդուս` Միտյային բերում եմ մանկապարտեզ: Հանդերձարանում ինձ է մոտե նում Նաստյա անունով մի աղջիկ ևասում. «Իսկ Միտյան իմ փեսացուն է, և շուտով մեր հարսանիքն է»: Ես լուռ ինձանից հեռացնում եմ այդ նորությունը, որ շուտով կեսուր եմ դառնալու: Եվ հանկարծ հետևում է նոր հարված. «Իսկ մենք միասի՞ն ենք ապրելու»: Ահա այսպիսի անկեղծության ես չէի սպասում: Եվ որոշում եմ խա ղարկել իմ «հարսնացուին»: Հարցնում եմ. «Իսկ քո մայրիկը դեմ չէ՞»: Եվ այստեղ այդ չորսամյա պստլիկն ինձ հերթական հարվածն է հասցնում. «Ո՛չ, իսկ դուք գի տե՞ք, թե հիմա որքան դժվար է բնակարան ունեցող տղամարդ գտնել»: Պարզա պես սարսափելի է, թե ինչ խելացի երեխաներ են մեծանում»: Մանկապարտեզի դաստիարակը կիսվում է մտքերով. «Զրուցում եմ երեխաների հետ, նրանք չորս տարեկան են․ «Արտյո՛մ, երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: «Ես նախագահ և մի լիոնատեր եմ դառնալու»: «Իսկ դո՞ւ, Կա՛տյա, երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»: Կատյան զվարթ պատասխանում է. «Ես դառնալու եմ Տյոմայի հարուստ կինը»»: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Ծնողներից որքան ջանք ու աշխատանք է պահանջվում, որ երեխաներին հետ պահեն չափից դուրս վաղ հասունացումից: Եվ որքա՜ն ներողամտություն, նրբան կատություն, իմաստություն և սեր է պահանջվում՝ նրանց դաստիարակելու հա մար: Եվ թող Տե՜րն օգնի նրանց: 330
«Սպանեց շնորհակալությամբ»
նոյեմբեր
8
Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթու թյա՛մբ մեծացրեք (Եփեսացիներին 6.4)։
Երեխաները Աստծո կողմից ծնողներին տրված թանկարժեք պարգև են: Նրանց դաստիարակությունը, բնավորության ձևավորումը չափազանց բարդ գիտություն է: Ծնողներն այստեղ պետք է սերտորեն համագործակցեն Աստծո հետ, որպեսզի հասնեն Աստծո կողմից դրված նպատակին, ոչ թե ժամանակավոր, այլ հավեր ժակա՜ն նպատակին: Ծնողներն իրենք պետք է մշտապես և անընդմեջ սովորեն Տիրոջ մոտ և երկնքից ստացած գիտելիքներն ու բնավորության անհրաժեշտ հատկությունները փոխանցեն, կյանքի կոչեն երեխաների հոգիներում: Ծնողների կողմից յուրաքանչյուր սխալ կարող է ոչ միայն անցանկալի հետևանքներ ունենալ, այլև վերածվել անուղղելի վշտի: Գրող Ֆ. Աբրամովն այսպիսի ցավալի փաստ է ներկայացնում: Գրողին ծանոթ մի մայր նրան պատմում է իր ցավը. «Աղջիկներս մեկը մյուսից առողջ են, դեմ քով ոչ թե ինձ, այլ հորն են նման, բոլորն ամուսնացած են, տղաները համարյա թե դուրս են եկել դժվարությունից: Ահա միայն Օլյուշկային` ավագին, Աստված երջանկություն չի տվել: Ամբողջ կյանքում վազվզեց հիվանդանոցներում: Հա՛յրը, հա՛յրն աղջկան սպանեց շնորհակալությամբ»: «Շնորհակալությա՞մբ, այդ ինչ պե՞ս»: «Պատերազմից հետո էր, գնացել էինք հնձի (խոտ հավաքելու): Օլյուշկան՝ փոքրիկը, տասներկու տարեկան էր: Մեր ժամանակների համար դա ի՜նչ աշխա տելու տարիք էր: Իսկ նա այդ ժամանակ աշխատում էր հասուն մարդու նման. տարվա համար ոչ մի զեղջ չկար: Եվ դեռ հայրը գովաբանում էր. «Ի՜նչ աղջիկ ու նեմ ես, Օլգա՜ս»: Իսկ Օլգան կոտորում էր իրեն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հանգստանում էինք, նա փոցխով վազո՜ւմ էր: Ահա հունձքը վերջացավ, բայց նա էլ վերջացավ: Տասներկու տարեկանից հիվանդանոցներն ընկավ… Հա՛յրը, հա՛յրը սպանեց աղջնակին… » Երեխային խրախուսելը, հաջողությունների համար սատարելը կարևոր և ան քակտելի մանկավարժական հնարք է ծնողների դաստիարակչական զինանոցում: Սակայն հարկավոր է շատ զգույշ և խելամիտ ձևով գովաբանել երեխաներին ու հիանալ նրանցով, որպեսզի նրանց հոգիներում փառասիրության ու եսասի րության թունավոր սերմեր չցանենք: Երեխաների դաստիարակությունը մեծ և խորհրդավոր աշխատանք է, և յուրաքանչյուր երեխա մի անհայտ երկիր է, որ տեղ մուտք ունենալը երկինքը վստահել է ծնողներին: Եվ նրանցից պահանջվում է սիրո ու համբերության, անձնազոհության ու հատկապես ներողամտության մի ողջ օվկիանոս: Իսկ Տերը մի կողմ չի կանգնում երեխաների դաստիարակության հիմնախնդիրներից: Նա շահագրգռված է, որ մեր երեխաները դաստիարակված լինեն. նրանք Ի՛ր երեխաներն են: Այդ պատճառով Նա ուրախությամբ պատրաստ է օգնել ծնողներին իրենց աշխատանքում, որպեսզի նրանց երեխաները երկնային թագավորության քաղաքացիներ դառնան: Ահա թե ինչու Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայու թյունն այդպիսիներինն է» (Մատթեոս 19.14)։ 331
նոյեմբեր
9
«Քեռի՛, մի՛ բարկանա…»
Եվ ով Իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, Ի՛նձ ընդունած կլինի (Մատթեոս 18.5)։
Բերկրալի զգացում է ծնվում հոգուդ մեջ, երբ պատմություններ ես կարդում այն մասին, թե ինչ վերաբերմունք ուներ Նիկոլայ I–ը երեխաների հանդեպ: Մեծ պահքի օրերն էին: Ցեխոտ ճանապարհով, Նևսկու պողոտայով սահնակով միայնակ անցնում էր կայսր Նիկոլայ Պավլովիչը: Նա գնում էր դանդաղ, որովհետև ձյունը քիչ էր, իսկ ջրերը` շատ (և հատկապես` կեղտոտ): Ջուրը հեղեղել էր փողո ցը, թեև մեծ թվով մարդիկ ցախավելներով ու բահերով մաքրում էին այն: Տիրա կալը նկատեց, որ ընդառաջ եկող բոլոր մարդիկ հանում են գլխարկները ևողջու նում իրեն: «Ինձ վրա ցեխ չի՞ ցայտում»,- հարցրեց նա իր կառապանին: Վերջինս շրջվեց և տեսավ, որ թագավորական սահնակից է կառչել տասը տարեկան մի աղջիկ՝ հնամաշ հագուստով. նրա հագուստը թրջված էր ու կեղտոտ: Կառապանը ժպտալով այդ մասին ասաց տիրակալին: Երբ Նիկոլայ Պավլովիչը շրջվեց դեպի աղջիկը, վերջինս, բոլորովին չվախենալով, ասաց. «Քեռի՛, մի՛ բարկանա… ուզում եմ արագ տուն հասնել… տեսնում ես՝ փողոցներն ինչ թաց են, իսկ ես ամբողջովին ջուր եմ դարձել»: Կայսրը հրամայեց կանգ առնել, աղջկան նստեցրեց իր կողքին ևասաց. «Եթե ես քեռին եմ, ուրեմն պետք է քեռակնոջն էլ ցույց տամ քեզ»: «Ձմեռային պալա՜տ»,- հրամայեց նա կառապանին: Պալատում տիրակալն աղջկան տարավ կայսրուհու` Ալեքսանդրա Ֆյոդորովնայի մոտ և ասաց. «Ահա՛ քո բարեկամուհին»: Տիրուհին քնքշորեն ընդունեց աղջկան և իմանալով, որ երկկողմանի որբ է, նրան տեղավո րեց Աշխատասիրության տանը և նրա անվան հաշվին հոգաբարձուների խորհր դում 600 ռուբլի օժիտային թղթադրամներ դրեց: (Ի. Սուդնիկովա): Եթե վերացական ձևով մտածենք կայսեր արարքի մասին, անխուսափելիորեն այս միտքը կծնվի՝ արդյո՞ք կայսրը քիչ պետական գործեր ուներ, որ զբաղվեր որ բուկի գործերը կարգավորելով: Վերջիվերջո, գոյություն ունեն բարեգործական կազմակերպություններ, թող նրանք էլ զբաղվեն դժբախտ որբերով: Սակայն Նի կոլայ Պետրովիչն այլ կերպ վարվեց. նա անձնական մասնակցություն ունեցավ որբի ճակատագրի մեջ: Նա մի կողմ չհրեց աղջկան, չշրջվեց նրանից․ կեղտի մեջ կորած, թրջված ու ցրտից դողացող երեխային նստեցրեց իր կողքին` թագավորա կան տեղում: Նա վարվեց այնպես, ինչպես Տերն է ասել. «Քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, Ի՛նձ արեցիք» (Մատթեոս 25.40)։ Կայսրը ճշմարիտ ներողամտություն ցուցաբերեց:
332
«Նստի՛ր կառքը»
նոյեմբեր
10
Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են Իմ երկնավոր Հոր երեսը» (Մատթեոս 18.10)։
Ներկայացնենք ևս մի դեպք կայսր Նիկոլայ I–ի կյանքից, որը վկայում է երեխա ների հանդեպ ունեցած նրա մեծահոգի և հոգատար վերաբերմունքի մասին: Մի անգամ Նիկոլայ Պավլովիչը Եկատերինյան ջրանցքով վերադառնում էր Ձմե ռային պալատ: Ցուրտ, լուռ ու պայծառ գիշեր էր: Քարե կամրջի մոտ տիրակալը նկատեց մի տղայի, ով կանգնել էր և դառնորեն լաց էր լինում: Տիրակալը կառա պանին հրամայեց կանգ առնել, կանչեց տղային և հարցրեց, թե ինչու է լաց լինում: Տղան բացատրեց, որ կոշիկի արհեստանոցի տերն իրեն ուղարկել է գարեջուր գնելու, իսկ ինքը սայթաքել է, վայր ընկել ու շիշը կոտրել: Իսկ այժմ վախենում է պատժից, քանի որ տերն արհեստավորների հետ դաժան է վարվում և ցանկացած մանրուքի համար գումար է վերցնում: Տիրակալը խղճաց տղային: «Որտե՞ղ է ապ րում քո տերը»,- հարցրեց նա: «Այստեղ, ջրանցքի վրա,- պատասխանեց տղան: «Նստի՛ր կառքը»: Տղան նստեց և նրանք մոտեցան արհեստանոցին: Տիրակալը մտավ ներս և ներկայացավ, թե ով է ինքը: «Դե ո՜չ, ձեզնից ինչ կայսր,- ասաց տե րը,- կայսրն այստեղ չի մտնի: Միգուցե, դուք գեներալ եք, այ դա հնարավոր է»: Տի րակալը ժպտաց ևասաց. «Այս տղային ձեռք չտաս, զինվորական ղեկավարը` ֆլի գել ադյուտանտը, կգա նրա հետևից ևինձ մոտ կբերի նրան»: Եվ մեկ ժամ հետո եկավ զինվորականը, վերցրեց տղային իր հետ, իսկ հաջորդ օրը նրան տեղավո րեցին կուրսանտների կորպուսում (Ի. Սուդնիկովա): Բարի սամարացու մասին Իր հայտնի առակում Տերը նկարագրում է քահանայի և ղևտացու կերպարները, որ անցնում են մի դժբախտ մարդու կողքով, ով ծեծված ընկած էր ճանապարհին, և չնչին ուշադրություն անգամ չեն դարձնում նրան: Դա անհոգի, սառն ու ինքնագոհ մարդկանց պատկերն է, որոնք ծառայության բերումով պետք է հոգատար լինեին և օգնություն ցուցաբերեին տուժած մարդկանց: Սակայն կայսր Նիկոլայ Պավլո վիչը, նկատելով լացող տղային, չանցավ նրա կողքով. կանգ առավ, փորձեց հաս կանալ, վերլուծել իրավիճակը, ևօգնեց նրան կարգավորելու կյանքը: Թագավորի այդ արարքը մեզ հիշեցնում է երկնային Թագավորի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի արարքը, Ով չանցավ մեղքից աղավաղված և նվաստացած ամբողջ մարդկության դժբախտության կողքով: Իր անսահման ներողամտությամբ Նա թողեց երկնային գահը և եկավ երկիր, որպեսզի ազատագրի մեզ դաժան տիրոջ իշխանությունից և վերջ դնի նրա բռնակալական կամայականությանը, ով «ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հա լածանքով տիրապետում էր ազգերի վրա» (Եսայի 14.6)։
333
նոյեմբեր
11
Իսակովյան տաճարի առեղծվածը
Նրանց հիշեցրո՛ւ, որ… Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն (Տիտոս 3.1,2)։
Մեզ շրջապատող մարդկանց հանդեպ ներողամտություն դրսևորելու կարիք կա համարյա ամեն քայլափոխի ևամենատարբեր իրավիճակներում: Ահա այսպիսի օրինակ: Մի անգամ դերասան Ա. Սևոստյանովը դուրս եկավ զբոսնելու: Քայլում էր նա, ինչպես միշտ, արժանապատիվ, հանդարտ քայլվածքով՝ թանկարժեք գա վազանով կտկտացնելով ասֆաալտին։ Մի խոսքով, հետաքրքի՜ր տեսարան էր… ևահա նա տեսավ, որ Իսակովյան տաճարի մոտ կանգնած է մի աղջիկ և բերանը բաց` նայում է տաճարին: Հստակ երևում էր, որ նա եկվոր է։ Տեսնելով Սևոստյա նովին՝ աղջիկը հարցրեց. «Ներեցե՛ք, չե՞ք ասի` այս ինչ շինություն է»: «Սա Նոտր- Դամ դե Պարին է»,- վճռականորեն պատասխանեց դերասանը: «Այդ ինչպե՞ս թե, չէ՞ որ այն Փարիզում է գտնվում»: «Այժմ այն այստեղ է,- նույնքան վճռական պա տասխանեց Սևոստյանովը,- այսպես ասած` մշակութային փոխանակման կար գով»: Եվ հեռացավ իր արժանապատիվ, հավասարաչափ քայլվածքով՝ լիակա տար շփոթմունքի մեջ թողնելով աղջկան (Վ. Արտեմով): Իհարկե, այս միջադեպը կարելի է ընդունել նաև որպես անմեղ կատակ: Իրա կանում, այս ամենը նման է սեփական գերակայության ցույցի մի աղջկա տգիտու թյան հանդեպ, որը, գուցե, երկրի խորքերից է եկել: Ու թեև դերասանները հումո րային հոգի ունեցող ժողովուրդն են, այնուամենայնիվ, Իսակովյան տաճարի մոտ տեղի ունեցած իրավիճակը պահանջում էր, որ Սևոստյանովը ներողամտություն դրսևորի գավառական աղջկա հանդեպ: Նա կարող էր մի քանի րոպեով ընդ հատել իր սիգաճեմ քայլքը և սիրով ու ջերմությամբ աղջկան բացատրել նրան անհայտ տաճարի պատմությունը: Հակառակ դեպքում, այդ ամենն ամբարտա վանության դրսևորում է և, այսպես կոչված, ծաղր աղջկա միամտության և պար զունակության հանդեպ: Քրիստոնյաները պետք է ուշադիր լինեն և նման հոգի չդրսևորեն այն մարդ կանց հանդեպ, ովքեր երբեմն դիմում են մեզ հոգևոր բովանդակությամբ հար ցերով, որոնց նրանք լիովին անտեղյակ են: Իսկ մենք, որ «ինչ-որ բան» արդեն գիտենք Տիրոջ մասին, չպետք է ձգտենք ցուցադրել մեր «առավելությունը», այլ պետք է ներողամտություն դրսևորենք նրանց անտեղյակության հանդեպ։ Ինչպես խորհուրդ է տալիս առաքյալը. պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինենք, ուսուցա նող («կարողանանք սովորեցնել»)… հակառակվողներին (տառացիորեն` «նրանց, ովքեր հակառակվում են») հեզությամբ խրատենք. թերևս Աստված նրանց ապաշ խարություն տա ճշմարտությունը ճանաչելու (Բ Տիմոթեոս 2.24-25): Տիրոջը հատուկ է հեզությունը, բարյացակամությունը և ներողամտությունը: Նրա ճշմարիտ զավակներին նույնպես հատուկ են այդ որակները:
334
նոյեմբեր
«Ամենքի հետ ամեն ինչ եղա… »
12
Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել ևոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել (Հռոմեացիներին 15.1)։
Երբ նշանավոր գրող, դերասան և ռեժիսոր Վ. Շուկշինը եկավ ընդունվելու կի նեմատոգրաֆիայի ինստիտուտ (ВГИК), ենթադրում էր, որ մարդիկ հավաքվում են, պայմանավորվում և, ինչպես հատուկ է կոլտնտեսությունում, համատեղ ար տադրում են ֆիլմը: Սակայն պարզվեց, որ գոյություն ունի մի գլխավոր մարդ, ում բոլորը լսում են, և դա ռեժիսորն է: Այդ ժամանակ Շուկշինը որոշեց ընդունվել ռե ժիսորական բաժին: Քննության ժամանակ նշանավոր Մ. Ռոմմը նրան հարցրեց. — Պատմե՛ք Պիեռ Բեզուխովի մասին: — Ես «Պատերազմ և խաղաղությունը» չեմ կարդացել,- պարզամտորեն պա տասխանեց Շուկշինը,- հաստ գիրք է, ժամանակ չեմ ունեցել: — Դուք ինչ է, հաստ գրքեր երբեք չե՞ք կարդում,- զարմացավ Ռոմմը: — Մի գիրք կարդացել եմ,- ասաց Շուկշինը,- «Մարտին Իդեն», լավ գիրք է: Այստեղ Ռոմմը վրդովվեց. — Այդ ինչպե՞ս եք դպրոցի տնօրեն աշխատել: Դուք քաղաքակիրթ մարդ չեք և դեռ ցանկանում եք ռեժիսոր աշխատել: Այժմ էլ Շուկշինը բորբոքվեց. — Իսկ ի՞նչ է նշանակում դպրոցի տնօրեն: Փայտ ճարիր, սղոցիր, կտրատիր, դարսիր, որպեսզի փոքրիկները ձմռանը չմրսեն: Դասագրքեր ճարիր, նավթ հայ թայթիր, ուսուցիչներ գտիր: Իսկ գյուղում մի մեքենա կա` չորս սմբակներով և պո չով… կամ էլ սեփական մեջքիդ… էլ ե՞րբ հաստ գրքեր կարդաս: Ռոմմը նրան հինգ նշանակեց և ընդունեց (Վ. Արտեմով): Կարդալով այս պատ մությունը՝ մենք մտածելու շատ բան ունենք: Ռոմմը ցնցող ներողամտություն դրսևորեց գյուղական դպրոցի տնօրենի հանդեպ, ով խուլ Ալթայի գյուղից եկել էր Մոսկվա` նվաճելու կինոարվեստի բարձունքները: Արդյո՞ք «այս աշխարհի որդիներից» մեկի արարքը օրինակ չի հանդիսանում «լույսի որդիների» համար, թե ինչպես պետք է վերաբերվել մարդկանց, ինչպիսի ներողամտություն պետք է դրսևորել նրանց հանդեպ, նրանց բարեկրթության, բնավորության թերություննե րի հանդեպ, նրանց վարքագծի, որ կապված է տարբեր հիվանդությունների հետ, նրանց սահմանափակության հանդեպ ևանընդունակության, որ հաճախ չեն կա րողանում հասկանալ իրենց մերձավորներին: Պողոս առաքյալը, ում Հիսուսը կան չել էր` բարի լուրը մարդկությանը տանելու, հասկանում էր, որ ինքը հարկադրված կլինի բախվել ամենատարբեր բնավորությունների, հայացքների, դիտավորու թյունների ու վերաբերմունքի: Եվ նա` որպես երկնքի ներկայացուցիչ, նրանց հան դեպ աստվածային ներողամտություն էր ցուցաբերում. «Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ… Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարնե րին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ» (Ա Կորնթա ցիներին 9.19-22)։
335
նոյեմբեր
13
Բայց ես Աստծուն կկանչեմ
Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծո փառ քի համար (Հռոմեացիներին 15.7)։
Մեր երկրային կյանքում ինչի հետ ասես ստիպված չենք լինում բախվել․ ան ըմբռնողություն մեր անկեղծ գործողությունների կամ արարքների հանդեպ, անբարյացակամ վերաբերմունք, զրպարտիչ հարձակումներ, անպատվաբեր թշնամական հարձակումներ: Մի խոսքով, մենք բախվում ենք այն ամենին, ինչ կանխագուշակել է Տերն Իր հետևորդների համար: Եթե դա գալիս է ակնհայտ չարակամներից, ընկալվում է որպես բնական երևույթ, քանի որ մենք գտնվում ենք մի միջավայրում, որտեղ թագավորում է մեղքը, և որտեղ մեղքը կրողներին շատ բան է թույլատրվում: Բայց միանգամայն այլ երևույթ է, երբ դա կատարվում է բարեկամների կամ հավատքի եղբայրների կողմից. դրան արդեն դժվար է դիմա նալ: Այդ մասին է գրում Դավիթը, ով իր կյանքում ապրել է նման փորձառություն. «Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար (այլ թարգմ. «մեծամտանար») իմ դեմ, կթաքնվեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ Իրար հետ մենք քաղց րությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ» (Սաղմոսներ 55.12-14)։ Իսկ քրիստոնյան ինչպե՞ս պետք է վարվի նման դեպքերում: Մաքսիմ Գորկին գտնվում էր իտալական մի փոքրիկ քաղաքում, որտեղ ցուցա դրում էին իր բեմադրությունը: Նա մտավ թատրոն: Ի զարմանս իրեն, ներկայաց ման վերջում, բուռն ծափահարությունների ներքո, բեմ բարձրացավ իրեն շատ նման մի անձնավորություն և սկսեց խոնարհվել: Երբ հանդիսատեսները սկսե ցին ցրվել, Գորկին մոտեցավ իր երկվորյակին և ներկայացավ, թե ով է ինքը: Այս մարդը սկսեց խնդրել, որ չմատնի իրեն. «Ես գործազուրկ դերասան եմ: Վարժ վել եմ հեղինակներին նմանակելու մեջ: Բեմադրությունների այս շրջանում երեք անգամ Սթրինբերգ եմ խաղացել, չորս անգամ` Ռոստան, և ահա տեսնում եք` ձեզ եմ նմանակում…»: Գորկին ծիծաղեց և սեղմեց երկվորյակի ձեռքը (Յ. Բորև): Հասկանալի է, որ այդ երկվորյակն անձամբ Գորկուն ոչ մի վնաս չէր պատճառել: Եվ այդ պատճառով էլ Գորկին պատշաճ ներողամտությամբ վերաբերվեց այդ ան գործ մարդուն: Իսկ ինչպե՞ս վարվեց Դավիթը նրանց հանդեպ, ովքեր հրապարա կավ վիրավորում և նվաստացնում էին իրեն: «Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և Նա կլսի իմ ձայնը» (Սաղմոսներ 55.16-17)։ Ինչ ցավ է զգում և ինչ ներողամտություն է ցուցաբերում Դավիթն իր նախկին ընկերոջ հանդեպ, ով դարձել էր իր կատաղի թշնամին: Նա անդադար հառաչում էր և դիմում սիրո ու ողորմածությա՜ն Աստ ծուն: Աստծո ձեռքերում է մեր բոլոր հիմնախնդիրների լուծումը:
336
Ոչ դիտավորյալ սխալներ
նոյեմբեր
14
Եվ ներկա գտնվողներն ասացին. «Աստծո քահանայապետի՞ն ես նախատում»։ Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ քահանայապետ է, որովհետև գրված է. “Քո ժողովրդի իշխանին չչարախոսես” (Գործք 23.4-5):
Բոլորիս հատուկ է սխալվելը: «Բոլորը մեղք են գործել և զրկվել Աստծո փառ քից»: Սխալները տարբեր են լինում: Նրանցից մի քանիսը բավական լուրջ են և իրենց հանդեպ լուրջ վերաբերմունք են պահանջում: Որոշ սխալներ մենք գործում ենք անզգուշաբար, երբեմն` պատահաբար, իսկ որոշ սխալներ էլ կատարվում են հանգամանքների բերումով, այսինքն ոչ դիտավորյալ ու ոչ գիտակցաբար, և այդպիսի սխալները կարելի է թյուրիմացություն համարել: Նման դեպքերում այդ ձևով «մեղք գործողների» հանդեպ հարկավոր է առավելագույն ներողամտություն դրսևորել և օգնել նրանց՝ հավաստիացնելով. «Ո՛չ մի սարսափելի բան չկա: Մի՜ անհանգստանա»: Ահա հենց այդպես է վարվել Եկատերինա կայսրուհին՝ հայտնվելով նման իրա վիճակում: Անվճար ներկայացումներից մեկի ժամանակ, որին կարող էին ներ կա գտնվել հասարակության բոլոր խավերից, Եկատերինան գտնվում էր բաց և փոքր-ինչ դուրս ցցված օթյակում: Ներկայացման պահին նրա ձեռքի վրա, որ դրել էր բազրիքին, թուք ընկավ: Կայսրուհին անվրդով թաշկինակով սրբեց այն: Նրա հետևում նստած պալատական ձիանոցի գլխավորը` Լ. Նարիշկինը, դուրս վազեց օթյակից և սկսեց արագորեն որոնել մեղավորին՝ տագնապ բարձրացնելով կայս րուհու օթյակից վերև գտնվող օթյակներում: Երբ նա վերադարձավ, կայսրուհին հարցրեց. — Ինչո՞ւ ես այդպես անհանգստանում, Լև՛ Ալեքսանդրովիչ: — Ինչպե՞ս թե, մայրի՛կ-կայսրուհի… այդպիսի չլսված հանդգնություն… — Լսի՛ր, Լև՛ Ալեքսանդրովիչ, եթե դա արվել է դիտավորյալ, ապա ինչպիսի՞ պա տիժ է հասնում նրան, ով ամբողջ ժողովրդի առաջ համարձակվել է այդպես վիրա վորել ինձ` կայսրուհուս… իսկ եթե արել է ոչ դիտավորությամբ, այլ պատահաբար, ինչպես ևես ենթադրում եմ, ապա մեղավորն արդեն շատ ավելի է տառապել, քան արժանի է (Ի. Սուդնիկովա): Տերն Իսրայելին հրամայեց, որ տարբերակի այնպիսի ծանր մեղքեր, ինչպի սիք են տարբեր սպանությունները. դիտավորությա՞մբ են արվել դրանք, թե ոչ դիտավորյալ: Եթե մարդը սպանել է «առանց թշնամանքի», «բայց ինքը թշնամի չէր նրան» «և չէր կամենում չարիք պատճառել նրան», ապա «այն ժամանակ ժո ղովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի» և փրկի այդպիսի մարդուն՝ ուղարկելով նրան ապաստանի քաղաքը, որ տեղ կգտնվի մինչև քահանայապետի կյանքի վերջը և դրանից հետո արդեն կա րող է վերադառնալ իր բնակավայրը (Թվեր 35.22-29):
337
նոյեմբեր
15
«Նրան այլեվս չհրավիրե՛ք»
Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել (Հռոմեացիներին 14.4)։
Հիսուն տարի առաջ մենք բնակարաններում հավաքվել էինք երկրպագության՝ խմբերի բաժանվելով: Եկեղեցին կիսով չափ կազմված էր գերմանացիներից: Գործնականում պետական օրգաններից ոչ ոք մեզ չէր հետապնդում, ոչ մեկը մեր հետևից չէր ընկել և չէր միջամտում մեր ոչ պաշտոնական եկեղեցական կյան քին: Մի հարյուրի չափ մարդիկ հավաքվում են և միասին աղոթում, թող աղոթեն․ այսպես էին պետական իշխանությունները վերաբերվում մեզ` հավատացյալնե րիս: Ոչ մի գրանցում, ոչ մի հաշվետվություն իշխանություններին, ոչ մի նման բան չկար: Ծառայողները նույնպես պարբերաբար հավաքվում էին, որպեսզի լուծեն հրատապ հարցերը` կազմակերպչական, հավատքի սկզբունքների հետ կապ ված, նյութական ևայլն: Իհարկե, Աստծո գործը պաշտոնապես կատարելու հնարավորություններ չկա յին` անցկացնել ավետարանչական արշավներ, ունենալ սեփական հրատարակ չությունը, ճեմարանը կամ ակադեմիան, կապի մեջ լինել արտասահմանյան եկե ղեցական կազմակերպությունների հետ՝ Գլխավոր վեհաժողովի գլխավորությամբ ևայլն: Այլ կերպ ասած, մենք զրկված էինք ազատությունից ավելի լայն ծավալով և լրջորեն ճնշված էինք՝ չկարողանալով իրականացնել մեր քաղաքացիական իրա վունքները: Եվ այսպես: Ծառայողները պարբերաբար ոչ պաշտոնական հանդիպումներ էին ունենում եռամսյակը մեկ, և հանդիպումները տևում էին մեկ-երկու օր: Այդ հանդիպումներին հրավիրում էին խոստումնալից երիտասարդ եղբայրների, ով քեր աչքի էին ընկնում եռանդով ու նախաձեռնությամբ, Աստվածաշնչի իմացու թյամբ: Նպատակն այն էր, որ նրանք փորձ ձեռք բերեն, և այդ կերպ հնարավոր լինի տարբեր ծառայությունների հրավիրել նրանց: Տարածքային հանդիպումնե րից մեկի ժամանակ եկավ միավորման նախագահը: Հոգևոր հորդորներից հետո սկսեցին տարբեր հարցեր քննարկել և, ինչպես միշտ, հանդիպման յուրաքանչյուր մասնակից կարող էր ազատորեն դրսևորել իր տեսակետը: Եվ եղբայրներից մեկը, որ առաջին անգամ էր հրավիրված նման հանդիպման, հաճախ էր ելույթ ունե նում, բանավիճում, և բարձր ու կտրուկ ձայն ուներ: Եվ երբ նա հերթական անգամ արտահայտեց իր կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ, վեհաժողովի նախագահը միավորման ղեկավարին, որ նստած էր իր կողքին, շշուկով հարցրեց. «Որտեղի՞ց է այս եղբայրը»: Ղեկավարի պատասխանից հետո նախագահն ասաց. «Նրան այլևս չհրավիրեք այս հանդիպումներին»: Ես այդ զրույցի ակամա վկան էի: Եվ նրան այլևս չհրավիրեցին այդ հանդիպումներին… Նայելով հետ, բավականին կենսական փորձառություն ունենալով՝ ես ցանկա նում եմ ասել. «Ներողամի՜տ եղեք միմյանց հանդեպ: Մի՛ եղեք պահանջկոտ կամ մանրախնդիր»:
338
«Ես կորած մարդ եմ»
նոյեմբեր
16
Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագ րողների մեջ՝ ուրախություն (Առակներ 12.20)։
Ներկայացնենք ներողամիտ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում ոչ կանխա մտածված արարքի հանդեպ: Սենատի գրանցողը ցրվածության պատճառով ան կարևոր թղթերի հետ միասին պատռեց նաև Եկատերինա կայսրուհու հրամանը: Նկատելով իր սխալը՝ նա սարափահար եղավ և հուսահատության մեջ որոշեց գնալ մի անսովոր քայլի: Նա ուղևորվեց Կայսերական Գյուղ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կայսրուհին, մուտք գործեց թագավորական այգի և նստելով թփերի մեջ՝ ահուդողով սպասեց տիրուհու հայտնվելուն: Անցավ հոգնեցուցիչ և տագնա պալի սպասումների մի քանի ժամ, նախքան երկու բարակների բարձրաձայն հա չոցը դժբախտ պաշտոնյային կազդարարեր, որ մոտենում է Եկատերինան: Գրան ցողը դուրս եկավ իր թաքստոցից, մոտեցավ ճանապարհին և ծնկի եկավ: — Դու ո՞վ ես,- հարցրեց կայսրուհին: — Ես կորած մարդ եմ, տիրուհի՛,- պատասխանեց նա,- միայն դուք կարող եք փրկել ինձ: — Այդ ի՞նչ գործ է: Գրանցողը նրան մեկնեց պատռված հրամանի կտորները և անկեղծորեն խոս տովանեց իր ցրվածության ու անզգուշության մասին: — Վ երադարձի՛ր տուն,- ասաց կայսրուհին,- և վաղը այս նույն ժամին և այս նույն տեղում սպասի՛ր ինձ: Մյուս օրը, հանդիպելով պաշտոնյային, կայսրուհին նրան մեկնեց իր ստորա գրությունը կրող նոր հրամանը ևասաց. — Վերցրո՛ւ, ահա՛ նոր հրամանը, վե՛րջ քո դժբախտությանը, արագ գնա՛ տպա րան: Բայց տե՛ս, ոչ մեկին չասես այդ դեպքի մասին, այլապես մի լա՜վ կստանաս գլխավոր դատախազից (Ի. Սուդնիկովա): Ոչ կանխամտածված արարքները հեշտ է ներել. դրանք ներողամտություն են ծնում այն գործողի հանդեպ: Սակայն հիշենք Լաբանին, ով Ռաքելի փոխարեն իր հարազատի վրանը տարավ Լիային: Եվ երբ առավոտյան Հակոբը վրդովվեց այդ խաբեության պատճառով, Լաբանը բոլորովին չշփոթվեց և ասաց, որ այդպիսին է իրենց սովորությունը` նախ ամուսնացնում են ավագ դստերը, ապա` կրտսե րին: Դա բացահայտ նենգություն էր: Եթե այդպիսի սովորություն գոյություն ուներ, ապա Լաբանը պարտավոր էր այդ մասին տեղյակ պահել Հակոբին և առաջար կել երկու կանանց հետ ամուսնանալու իր տարբերակը: Ընտրությունը Հակոբինը պետք է լիներ: Ավաղ, Լաբանը նենգ էր և գործեց՝ իր շահադիտական մղումներից ելնելով: Այդպիսի մարդու հանդեպ ի՞նչ ներողամտության մասին կարող է խոսք լինել: Աստվածաշնչում ասվում է. «Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապար հին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա» (Առակաց 22.5):
339
նոյեմբեր
17
«Վե՛ր եկ, կնդա՛կ»
Իր հորը ծաղրողի ևիր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, ևայն պիտի ուտեն արծվի ձագերը (Առակներ 30.17)։
Սուրբ Գրքում նկարագրվում են այնպիսի դեպքեր, երբ մեզ թվում է՝ պետք էր ներողամտություն ցուցաբերել մարդկանց հանդեպ, սակայն նրանք պատժվե ցին ամենադաժան ձևով: Այդպիսի դեպքերից մեկը կապված է Եղիսե մարգարեի հետ: Հենց նոր նա ականատես էր եղել Եղիա մարգարեի վեհաշուք համբարձմա նը: Հենց նոր նա մի քանի ցնցող հրաշքներ էր կատարել: Եվ Եղիսեն, երկնքից այդպիսի անսովոր հավաստիացում ստանալով, որ ընտրվել է մարգարեի բարդ, պատասխանատու և փշոտ ճանապարհի համար, որոշեց գնալ Կարմեղոս լեռը և միայնակ՝ աղոթքների ու մտորումների մեջ լինել Աստծո հետ: Դա այն վայրն էր, որ տեղ ամբողջ ժողովրդի առաջ Իրեն հայտնեց տիեզերքի Արարիչն ու Ղեկավարը: Եվ երբ նա ճանապարհին էր, Բեթել քաղաքից դուրս եկան մի խումբ երեխաներ, որոնք, տեսնելով Եղիսեին, սկսեցին ծաղրել նրան և բացահայտ վիրավորական խոսքեր բղավել նրա հասցեին. «Վե՛ր եկ, կնդա՛կ, վե՛ր եկ, կնդա՛կ»։ Ինչպե՞ս ար ձագանքեց Եղիսեն. «Եվ նա հետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անի ծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին» (Գ Թագավորների 2.24)։ Բնական հարց է առաջանում. ինչո՞ւ Եղիսեն այդպես դաժան վարվեց` անի ծեց երեխաներին: Ինչո՞ւ նա` սիրո և գթասրտության Աստծո մարգարեն, չպետք է ներողամտություն ցուցաբերի՝ հաշվի առնելով իրեն վիրավորողների տարիքը և համբերի նրանց չարաճճիությանը (հենց այսպես են դատում աթեիստները): Սակայն չպետք է շտապել դատելու Եղիսեին և Աստծուն: Փորձենք պարզաբա նել: Պարզվում է, որ մարգարեական հոգու վկայությամբ. «Այդ երեխաները լսել էին Եղիայի համբարձման մասին, և այդ հանդիսավոր իրադարձությունը նրանք ծաղրի առարկա դարձրին» (Մարգարեներ և թագավորներ, էջ 235): Սինոդալ թարգմանության մեջ «Վե՛ր եկ, կնդա՛կ» արտահայտության մեջ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «վեր եկ»: Ժամանակակից թարգմանություններում այն փո խանցվում է որպես «հեռու՛ գնա», «մի կո՛ղմ գնա», որը նշանակում է` «հեռացի՛ր այստեղից»: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ, երբ վերլուծում էինք այդ դեպքը, մի գերմանացի եղբայր ասաց. «Լյութերի թարգմանության մեջ „komm herauf“ նշանակում է՝ «բարձրացի՛ր վերև»: Այսպիսով, երեխաները պարզապես անհար գալից չէին Եղիսեի հանդեպ՝ նրան անվանելով «կնդակ» կամ «ճաղատ»: Նրանք ծաղրում էին մարգարեին՝ ասելով, որ ինքն էլ երկինք գնա Եղիայի նման: Իսկ դա արդեն բացահայտ աստվածանարգություն է, և Տերն Ինքն այդ աստվածահայհո յությունը չի թողնի առանց դատաստանի: «Իսկ Եղիսեն Ամենազորի զորության ազդեցությամբ անիծեց նրանց (էջ 235): (շարունակելի)
340
Ինչո՞ւ պատժվեցին երեխաները
նոյեմբեր
18
Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. ևեթե ըմբռնողին հանդի մանես, նա գիտություն կվաստակի (Առակներ 19.25)։
Երեխաների հանդեպ ներողամտություն դրսևորելու հարցը, կապված Եղիսեի անեծքի հետ, իսկապես այնքան էլ միանշանակ չէ, և հնարավոր չէ միանգամից գտնել պատասխանը: Ի՞նչ է ասում այդ մասին մարգարեական հոգին: «Եթե Եղի սեն հանգիստ անցներ ծաղրողների կողքով, ապա խառնամբոխը դրանից հետո էլ կհանդգներ ծաղրել նրան, և չէր իրականանա մարգարեի առաքելությունը, որ վտանգի պահին փրկի ժողովրդին: Սարսափելի դաժանության այդ միակ դեպ քի շնորհիվ նա համընդհանուր հարգանք վաստակեց մնացած ողջ կյանքում: Ամ բողջ հիսուն տարի նա մտավ ու դուրս եկավ Բեթելի դարպասներով, քաղաքից քաղաք ճանապարհորդեց, թափառեց երկրով մեկ, հանդիպեց տարբեր մարդ կանց` անհոգ, կոպիտ, անառակ երիտասարդության, սակայն ոչ մեկը չհամար ձակվեց ծաղրել կամ նվաստացնել նրան` Բարձրյալի մարգարեին» (Մարգարե ներ և թագավորներ, էջ 236): Տերն Իրեն իրավունք է վերապահում պաշտպանել Իր հեղինակությունը: Եվ նման դեպքերում Նրա գործողությունների յուրաքանչ յուր քննադատություն հայհոյանք է: Երբ մեղավորը հանդգնում է թեթևամտորեն դատապարտել ու քննադատել Աստծուն, նա մոռանում է այն օրինաչափության մասին, որ արտահայտեց Քրիստոսն Իր խոսքերում. «Քո խոսքերից պիտի դա տապարտվես» (Մատթեոս 12.37)։ Տերը երբեք կամայականորեն չի վարվում: Մեր պատիժները միայն հետևանք են մեր մեղավոր արարքների: Եվ նման դեպքերում մենք մեղադրում ենք Աստծուն և վիրավորված ասում, թե ինչու ներողամտություն ու ողորմածություն չի դրսևորում մեր հանդեպ: Շարունակենք կարդալ, թե ինչ է ասում մարգարեական հոգին. «Նույնիսկ բա րությունը պետք է սահմաններ ունենա: Միայն անսասան խստությունը կարող է սատարել հեղինակությունը, որովհետև հակառակ դեպքում ամեն ինչ ծաղրի ու արհամարհանքի կենթարկվի: Այսպես կոչված քնքշությունը, հորդորները, ծնողնե րի ու դաստիարակների կողմից երեխաների ցանկություններին տուրք տալը հա մարվում են ամենամեծ չարիքը, որ միայն կարող է թափվել նրանց գլխին: Յուրա քանչյուր ընտանիք պետք է առաջնորդվի սկզբունքային հաստատակամությամբ, վճռականությամբ և որոշակի պահանջներով… Յուրաքանչյուր երեխայի անհ րաժեշտ է սովորեցնել, որ պատշաճ հարգանքով վերաբերվի Աստծուն: Երբ մենք խոսում ենք Աստծո մասին, անթույլատրելի է թեթևամտությունը կամ անփութու թյունը: Անհրաժեշտ է միշտ պատշաճ հարգանքով վերաբերվել Աստծո ներկայա ցուցիչների, ծառայողների, ուսուցիչների, ծնողների հանդեպ, ովքեր կոչված են Նրա փոխարեն խոսելու և աշխատելու: Նրանց հանդեպ դրսևորված հարգանքի միջոցով մենք պատիվ ենք տալիս Աստծուն» (էջ 236, 237):
341
19 Ներողամ իտ լինել վշտի ժամանակ, ոչ թե հանդիմանել
նոյեմբեր
Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք (Բ Կորնթացիներին 2.7-8)։
Ղևտացի Եղկանան բարեպաշտ, հարգված, ունևոր անձնավորություն էր: Նա ընտանեկան լիակատար երջանկություն չուներ. նրա առաջին կինը` Աննան, որին ինքը շատ էր սիրում, անպտուղ էր: Սերունդ ունենալու համար նա ստիպված էր երկրորդ ամուսնությունը կնքել Փենանայի հետ, որը երկար սպասված որդիներ ու դուստրեր ունեցավ: Ցավոք, երեխաների ծնունդը, որ պետք է երջանկություն բե րեր Եղկանային, չարդարացրեց նրա հույսերը: Ինչո՞ւ: Որովհետև «այդ քայլը, որ թելադրված էր Աստծո հանդեպ անբավարար հավատքից», չէր կարող երջանկու թյուն բերել նրան. այսպիսին է մարգարեական հոգու վկայությունը (Նահապետ ներ և մարգարեներ, էջ 569): Հետագա կյանքը հստակ ցույց տվեց Եղկանային, որ հարկավոր էր Աստծո հետ լուծել հարցը, ոչ թե մարդկային եղանակով, և պետք չէր կրկնել իրենց նախածնողների` Աբրահամի ու Սառայի սխալը: Անդադար աղոթել Աստծուն, անսասան ապավինել Նրան, ունենալ հաստատուն հավատք ու մեծ համբերություն` սպասելով Նրա պատասխանին․ ահա մեր բոլոր հիմնախնդիրների լուծման այդ հինավուրց, ճշմարիտ և միակ ուղին: Իսկ Եղկա նան գնաց թեթև ու կարճ ուղիով, որտեղ Աստծուն վստահելու հյուծիչ ու տան ջալի պայքար չէր պահանջվում` անորոշ թվով տարիների ընթացքում: Ամենայն հավանականությամբ, Տիրոջ ծրագիրն էր, որ Եղկանան ու Աննան ձգտեն ավելի մոտենալ Իրեն, մեծագույն բարօրություն ապրեն՝ հասնելով Իր հետ օրհնյալ միաս նության, և այդ փորձությունից հետո Ինքը նրանց կպարգևեր թանկագին Սա մուելին: Սակայն Եղկանան իր հիմնախնդիրը լուծեց մարդկային ճանապարհով, և արդյունքում ընտանիքում խաղաղություն, միաբանություն ու երջանկություն չկար: Փենանան խանդոտ, լկտի և հանդուգն կին էր և դժոխքի էր վերածել Աննայի կյանքը: Նա սպառնում էր Աննային մշտական կշտամբանքներով ու մեղադրանք ներով, հանդիմանում, որ նրա անպտղությունը պատիժ է Աստծուց՝ նրա մեղքերի պատճառով: Ահա սա այն դեպքն է, որտեղ Փենանայից պահանջվում էր սուրբ ներողամտու թյուն դրսևորել Աննայի հանդեպ: Նա պետք է կարեկցեր Աննային, ևորպես կին ու մայր մխիթարեր նրան՝ կիսելով վիշտը, այլ ոչ թե ավելացներ նրա՝ առանց այն էլ աննկարագրելի տառապանքները, մշտական արցունքներն ու ճակատագրական դժբախտությունը… Փառք Աստծուն, որ Նա վերջ դրեց Աննայի տառապանքներին և նրան պարգևեց երկար սպասված գանձը` որդուն: Եվ ինչպիսի՜ որդու` Սամուե լին:
342
Անիմաստ մտորումներ
նոյեմբեր
20
Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ (Երե միա 17.9)։
Եթե ներողամտություն չունենանք և չդրսևորենք այն մեզ շրջապատող մարդ կանց հանդեպ, ապա դատապարտված կլինենք մշտական հոգեկան տառա պանքների, անհանգստության, վիճաբանությունների և մեր հանդեպ անբար յացակամ վերաբերմունքի: Պարզապես ցնցող է մեր անկատարությունը: Մեր բնավորության մեջ անթիվ անհամար թերություններ կան: Դրանք դրսևորվում են յուրաքանչյուր քայլափոխի: Անխուսափելի է հայացքների ու բնավորությունների բախումը: Եվ դրա համար կարիք չկա իրավիճակներ որոնելու. այն ամենուր է և առաջանում է բոլոր ոլորտներում` ընտանիքում, աշխատավայրում, հասարակա կան տրանսպորտում, խանութում, ռեստորանում… Մերձմոսկովյան գյուղերից մեկում, գարնանային տոնի ժամանակ, փոքրիկ ու հարմարավետ խանութն են մտնում հանգստացողները: Նրանք քաղցած էին և որոշել էին բնության գրկում ճաշել: Վաճառողը նրանց հաց, երշիկ, ձու և մրգահ յութ տվեց: «Եթե ցանկանում եք, կարող եմ եփել ձվերը և տապակել երշիկը,- առաջարկեց վաճառողը,- ես էլեկտրական սալիկ ունեմ»: «Դե, ընդհանուր առմամբ, վատ չէր լինի»,- զարմացած համաձայնեցին գնորդները: Նրանք տեղավորվեցին գետա կի մոտ, բլրի վրա: Երբ ամրապնդվեցին ուտելիքներով, նրանցից մեկը հանկարծ ասաց. «Լսեք, հետաքրքիր է, ինչո՞ւ այդքան ջանք թափեց, երշիկը տապակեց»: «Երևի ինչ որ օգուտ ունի,- պատասխանեց մյուսը,- նա խնդրեց, որ շշերը վերա դարձնենք: Երևի դրանց գումարը վերցրել է»: Սկսեցին հաշվել: «Ո՛չ, տարաների գինը չի հաշվել»: «Իսկ, միգուցե, երշիկի գի՞նն է ավելով հաշվել՝ տապակելու համար»: Նորից հաշվեցին. կոպեկ-կոպեկ ճիշտ էր հաշվված: «Տե՛ս, ի՜նչ խորամանկն է: Եվ, այնուամենայնիվ, որտեղի՞ց է նրա օգուտը»: Նրանք լռեցին և մտահոգված նայեցին միմյանց: «Լսե՛ք,- հանկարծ գլխի ընկավ նրանցից մեկը,- իսկ, միգուցե, նա պարզապես, դե… տոն է, մարդիկ հանգստանում են: Ինչո՞ւ մի լավ բան չանել: Իսկ, միգուցե, պարզապես լավ մարդ է, հը՞»: Եվ նրանք սկսեցին ծիծաղել, որ այդ բարի միտքը վերջում եկավ իրենց գլուխը: Ապա, խանութ վերադարձնելով կվասի և ջրի շշերը, հանգստացողները սկսեցին զրուցել վաճառողի հետ: Նրանք պատմեցին իրենց մտորումների մասին` ինչի՞ց օգուտ ունի նա: Պատմեցին նաև իրենց վերջին գուշակության մասին և միասին ծիծաղեցին (ահա այսպիսի ոչ տարօրինակ պատմություն է պատմում հեղինակը «Եղեք բարի» գրքում): Եթե միայն մարդիկ ներողամտության ու բարյացակամության հոգի ունենային, նրանք ազատ կլինեին նման անիմաստ մտորումներից: Հիսուսը մի անգամ այն ժամանակների հոգևոր առաջնորդներին ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում» (Մատթեոս 9.4)։ «Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է,-ասում է առաքյալը,- իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղու թյուն» (Հռոմեացիներին 8.6)։ 343
նոյեմբեր
21
Գեներալի ներողամտությունը
Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի (Առակներ 29.7)։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ինչպես իր օրագրում նկարագրել է Կ. Մ. Սիմոնովը, հիվանդացավ գեներալ (հետագայում՝ մարշալ) Ս. Ս. Բիրյուզովը: Բուժող բժիշկը նրան դեղ տվեց, բայց հետո հանկարծ նկատեց, որ դուրս գրված դեղամիջոցը հակացուցված է հիվանդին և չափաքանակը վտանգավոր է կյանքի համար: Բժիշկն անմիջապես միջացառումներ ձեռնարկեց և հայտնեց տեղի ունե ցածի մասին: Մեծ ջանքերի գնով հաջողվեց փրկել Բիրյուզովին: Գիտակցության գալով՝ նա հրամայեց ազատել ձերբակալված բժշկին և բերել իր մոտ: Լսելով բա ցատրությունը՝ նա հասկացավ, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, և հրամա յեց փակել գործը: Գեներալին փորձեցին առարկել և համոզել, որ մեղավորը պետք է պատժվի պատերազմական ժամանակների օրենքով: Սակայն նա պնդեց իրենը և, ինչպես Բիրյուզովի մասին ջերմությամբ գրում է Սիմոնովը, թույլ չտվեց խեղա թյուրել մարդկային ճակատագիրը: Այս իրական դեպքը խիստ ուսոցողական է: Առաջին հերթին բժիշկն ազնիվ, ան կեղծ ու համարձակ մարդ էր: Նա առանց թաքցնելու խոստովանեց իր սխալը, թեև հասկանում էր, որ դա նվազագույնը բանտ նստելու սպառնալիք է պարունակում: Իսկ պատերազմական ժամանակներում այնքան էլ դժվար չէր պատժի առավելա գույն չափը ստանալը: Սակայն նա, խոստովանելով իր մեղքը, տղամարդու նման ընդառաջ գնաց իր ճակատագրին: Ն. Ի. Պիրոգովն ասում էր, որ «յուրաքանչյուր բարեխիղճ անձնավորություն պետք է յուրատեսակ ներքին անհրաժեշտություն զգա` հնարավորինս շուտ բացահայտի իր սխալները՝ նախազգուշացնելու նրանց, ովքեր պակաս տեղեկացված են»: Սակայն ամենագլխավորն այս դեպքում գենե րալի վերաբերմունքն է բժշկի հանդեպ. նա զինվորական մարդ էր, նշանավոր հրամանատար, ում կյանքը բժշկի մեղավորության պատճառով մազից էր կախ ված: Սակայն նա զարմանալի ներողամտություն ցուցաբերեց բժշկի հանդեպ, չդի մեց կտրուկ միջոցների, չշտապեց հետևություններ անել, այլ հանգիստ վերլուծեց իրավիճակը, տեսավ բժշկի անկեղծությունը, հավատաց նրան և որպես ազնիվ մարդ՝ ներեց նրա ոչ կանխամտածված սխալն ու պաշտպանեց անխուսափելի պատժից: Բայց չէ՞ որ գեներալը հասկանում էր, որ բժշկի ճակատագիրն իր ձեռքե րում է. բավական է ընդամենը մի խոսք, և բժիշկը, լավագույն դեպքում, կհայտնվի Կոլիմայում: Աստվածաշնչում կարդում ենք. «Արդարը գիտի աղքատների իրա վունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի» (Առակներ 29.7)։
344
Փրկի՛ր ինձ, վարո՛րդ
նոյեմբեր
22
Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությու նը կա (Առակներ 3.27)։
Կյանքում պատահում է, որ մենք հայտնվում ենք այնպիսի դժվար իրավիճա կում, որ մարդկանց ներողամիտ վերաբերմունքի շնորհիվ միայն կարողանում ենք բարեհաջող դուրս գալ: Միայն ներողամիտ մարդն է դժվար իրավիճակում պատրաստակամորեն օգնում մյուսներին: Նա առանց հաշիվ տալու, հավատում է նրանց խոսքերին ևորևէ կեղտոտ քայլի չի սպասում: Հանդուրժողականություն է դրսևորում թուլությունների հանդեպ, ներում է ոչ դիտավորյալ վրիպումները, մեղմ ու նրբանկատ ձևով ձգտում է հարթել անհարմար իրավիճակները, անուշադրու թյան պատճառով թույլ տված սխալները: Տաքսու վարորդն այսպիսի պատմություն է պատմում: «Երեկ Նոգինի հրապարակում մի ինժեներ նստեց մեքենաս: Թռչում էր Սիբիր: Նրան տարա Բիկովո: Մոտեցա օդանավակայանին, ուղևորը հանեց ինքնաթիռի տոմսը, կարդաց, ու հանկարծ դեմքի գույնը փոխվեց: — Շփոթվել եմ,- շշնջաց նա,- ես պետք է Վնուկովո գնայի: Իսկ ժամանակը շատ քիչ է, մինչև ինքնաթիռի թռիչքը մնում է մոտավորապես մեկ ու կես ժամ: Փրկի՛ր ինձ, վարո՛րդ,- ասաց ուղևորը,- խնդրում եմ՝ ժամանակին այնտե՛ղ հասցրու: Գնացինք: Իսկ ուղևորը չէր կարողանում տեղում հանգիստ նստել: — Ձեզ հետ ինչ-որ բա՞ն է պատահել,- հարցրի: — Հասկանո՞ւմ եք, ձեռքիս այնքան գումար չունեմ, որ ձեր հաշիվը փակեմ: Կհա վատա՞ք ինձ, ահա իմ անձնագիրը` որպես գրավ: Հենց որ տուն հասնեմ, անմի ջապես կուղարկեմ իմ պարտքը: — Դե լավ,- ասացի,- հավատում եմ ձեր խոսքին: Ինձ պետք չէ ձեր անձնագիրը: Ուղևորին ժամանակին տեղ հասցրի: Ինչպե՜ս էր շնորհակալություն հայտնում ինձ: Թռավ: Իսկ երկու օր հետ նրանից գումարային փոխանցում ստացա և խոր շնորհակալություն(Ե. Ռիժիկով): Եվ այսպես, ուղևորը ցրվածության պատճառով հայտնվել էր ճակատագրա կան իրավիճակում, իսկ տաքսու վարորդը, լինելով պետական հիմնարկության աշխատակից և կատարելով իր պարտականությունները, որոշեց օգնություն ցուցաբերել նրան: Նա ժամանակին մյուս օդանավակայանը հասցրեց ուղևորին և ուղևորության արժեքն իր հաշվին մարեց: Ի՞նչը վարորդին դրդեց այդ արար քին: Ներողամտությունը: Նա ներողամիտ գտնվեց ձախորդ ուղևորի հանդեպ, ով դժբախտության մեջ էր հայտնվել, և կարեկցեց նրան՝ հասկանալով այդ մարդու ապրումները: Նա հոժարակամ օգնեց մարդուն, որ դուրս գա դժվար իրավիճակից, և հաճույք զգաց՝ տեսնելով նրա ուրախությունն ու շնորհակալությունը: Հոբի գրքում կարդում ենք. «Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի» (Հոբ 6.14)։
345
նոյեմբեր
23
Արկածներ գետի մոտ
Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի (Առակներ 21.13)։
Տաքսու վարորդը մի արկածային պատմություն էլ պատմեց: «Մի ծերունու քաղաքից գյուղ էի տարել ու վերադառնում էի տուն: Ուշ գիշեր էր, մթնշաղ, տեսնում էի, թե ինչպես է փայլատակում գետը: «Ինչո՞ւ չլողանամ»,- մտածեցի ես, ու շրջվեցի դեպի գետը: Լողացա, նստեցի մե քենան ու հանկարծ քարացա տեղումս… հետևի նստարանին ուղևոր էր նստած: «Ընկե՛ր վարորդ,- լսեցի կանացի մի խղճալի ձայն,- խնդրում եմ՝ ինձ քաղաք հասցրեք: Միայն աղերսում եմ` ինձ վրա մի՛ նայեք»: «Ես կտանեմ ձեզ, բայց ինչպե՞ս հայտնվեցիք իմ մեքենայում»,- հարցրի: «Ինձ տարե՛ք քաղաք, ես հետո կպատմեմ ձեզ»: Երբ մտանք քաղաք, կինը հանկարծ բարձր հեծկլտաց: Հայելու մեջ երևում էր, որ նա միայն ներքնաշապիկով է: Ինձ ամեն ինչ պարզ դարձավ: «Մի՛ հուսահատ վեք,- հանգստացրի աղջկան, դուք ո՞ւր եք գնում»: «Ես հանրակացարանում եմ ապրում, սակայն այս տեսքով չեմ կարող այնտեղ հայտնվել, նրանք կծիծաղեն ինձ վրա: Եվ աղջիկը նորից հեծկլտաց: Ահա ինչպիսի՜ իրավիճակում հայտնվեցի ես»: «Ելքը մեկն է,- ասացի նրան,- գնանք իմ տուն,- ի՞նչ է ձեր անունը: «Կատյա»,- պա տասխանեց: «Ուրեմն որոշեցինք, Կա՛տյա, ես ապրում եմ մի փոքրիկ տնակում: Մուտքը բակի կողմից է: Դուք արագ կմտնեք սենյակ: Այնտեղ քրոջս հագուստնե րից մի բան կճարվի ձեզ համար»: Հասանք տուն: Կատյան խնդրեց, որ լույսը չվառեմ: Մթության մեջ գտանք հա գուստները, և նա հագնվեց: Այդ ընթացքում ես թեյ դրեցի: Վառեցի լույսը, և սեղան նստեցինք: Դիմացս գեղեցկուհի էր նստած: Սկսեց պատմել իր մասին: Գրադարա նավարուհի էր: Տուն էր վերադառնում պետական ֆերմայից ևինչպես ես, որոշել էր լողանալ: Երբ ափ էր դուրս եկել, տեսել էր, որ հագուստներից միայն ներքնա շորն է մնացել: Կամ գողացել էին, կամ դաժան կատակ արել: Մի կերպ հասել էր խճուղի, իսկ այնտեղ մեքենա էր կանգնած… Աշխատանքից եկավ քույրս: Աղջիկները ծանոթացան ևարագ ընդհանուր լեզու գտան: «Կա՛տյա, գիշերեք մեր տանը,- առաջարկեցի ես,- ես մեքենան մտցնեմ ավ տոտնակ ևարագ վերադառնամ»: Եվ այս տարօրինակ հանդիպման արդյունքը միանգամայն անսպասելի էր` մի քանի ամիս հետո ես և Կատյան նշեցինք մեր ամուսնությունը: Այժմ մենք երջանիկ ենք: Երկու երեխա ունենք: Հիշում ենք մեր առաջին հանդիպումը և ծիծաղում: Ինչ-որ մեկը տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել, իսկ կողքին գտնվողը կարող է օգնել, սակայն չի օգնում: Այդպիսի մարդը զզվանք է առաջացնում կողքիննե րի մեջ: Իսկ այս դեպքում տաքսու վարորդը հանդիպեց մի աղջկա, ով տուժել էր ակնհայտ գողերից: Նա կարեկցանքով և ներողամտորեն վերաբերվեց աղջկան և իր կողմից ամեն հնարավորն արեց՝ նրան օգնելու համար: Եվ դա պարզապես հրաշալի է: Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս. «Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն» (Տիտոս 3.14)։ 346
նոյեմբեր
Սերը ներողամիտ է եվոչ պահանջկոտ
24
Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթեոս 6.14)։
Անառակ որդու մասին առակը: Զարմանալի ներողամիտ էր հայրը: Կրտսեր որ դին ոչ թե խնդրեց, այլ փաստորեն հորից պահանջեց ունեցվածքի իր բաժինը, որն իր սեփականությունն էր համարում, սակայն, ըստ օրենքի, պատկանում էր հորը, քանի դեռ նա կենդանի էր: Բայց հայրը չառարկեց և ոչ էլ հանդիմանեց նրան, տվեց նրա ուզածը: Աղաղակող դեպք՝ հրեական ժողովրդի մեջ․ որդին անարգում է հորը, որովհետև նման պահանջը մարտահրավեր է Իսրայելում ընդունված կա ցութաձևին և ժառանգության սկզբունքներին: Սակայն այդպիսին է հայրը. որ դիական անխոհեմությանն ու անհարգալից վերաբերմունքին նա դիմանում է լուռ, հեզ ու համբերատար: Նա չի ընդդիմանում որդուն, որ կյանքում գնա իր ճանա պարհով: Այդպիսին է սերը. նա հարգում է զավակի ընտրությունը, ցանկությունը ևազատությունը: Ստանալով իր ունեցվածքը՝ որդին վաճառեց այն և հեռացավ հայրենի օջախից: Հեռուներում նա ամբողջովին ազատություն տվեց իրեն, և շուտով ժառանգու թյունից ոչինչ չմնաց: Նա մերկ էր, ինչպես բազեն: Այդ երկրամասում վրա հասած սովը իր ավարտին հասցրեց նրա աղետալի վիճակը: Մի կտոր հացի համար երի տասարդը պատրաստ էր ցանկացած աշխատանք կատարելու, և այդպիսի աշ խատանք գտնվեց: Մի սեփականատիրոջ մոտ նա պետք է խոզեր արածեցներ: Դառնալով խոզապահ՝ նա պարզապես կիսաքաղց էր ապրում և ի՜նչ հաճույքով էր ցանկանում կուշտ ուտել այն, ինչ խոզերն էին ուտում: Սակայն դա էլ չէր տրվում նրան: Եվ քանի՜ անգամ նա մտովի տեղափոխվեց հայրական տուն… ա՜խ, ինչ լավ էր այնտեղ: «Կվերադառնամ տուն,- մտածում էր նա,- ներում կխնդրեմ հո րիցս` ես մեղք գործեցի Աստծո և քո առաջ, ես անարժան մարդ եմ»: Եվ երբ նա արդեն մոտենում էր տանը, տեսավ, որ մի մարդ է ընդառաջ վազում իրեն: Ավելի մոտ… ավելի մոտ… Ա՜խ, այդ հայրն է, որ արցունքն աչքերին՝ ընդա ռաջ է վազում իրեն: Վազելով մոտեցավ, գրկեց զավակին, ծառաներին հրամա յեց, որ լավագույն հագուստը հագցնեն նրան, լավագույն կոշիկը, մատին մատանի դնեն և խնջույք կազմակերպեն`«կուրախանանք միասին, որովհետև որդիս մե ռած էր և կենդանացավ»: Ընդ որում, ավագ որդին երեկոյան վերադարձավ դաշտից և երաժշտության ու ուրախության ձայներ լսեց: «Այս ի՞նչ է» - հարցրեց նա ծառային: «Քո եղբայրն է եկել, և ահա հայրդ խնջույք է անում նրա պատվին»: Նա բարկացավ և չցանկա ցավ կիսել ընդհանուր ուրախությունը: Իմանալով այդ մասին՝ հայրն աղերսանքով ասաց. «Զավա՛կս, դու միշտ ինձ հետ ես եղել, իմ կողքին, ևիմ ունեցած ամեն ինչը քեզ է պատկանում: Ուրա՛խ լինենք, որ եղբայրդ վերադարձավ դժոխքից… »: Ինչպիսի՜ ներողամտություն ցուցաբերեց հայրը: Ինչպիսի՜ հանդուրժողա կանություն և նրբանկատություն: Սրտի ինչպիսի՜ լայնություն. նա սիրում էր և՛ կրտսեր, անառակ որդուն, և՛ եսասեր ավագին: Մեր երկնավոր Հայրը ցնցող ներո ղամտություն է ցուցաբերում յուրաքանչյուր մեղավորի հանդեպ: Նա պատրաստ է ուրախությամբ Իր կացարա՜նն ընդունել մեզ: «Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչ պես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48)։ 347
նոյեմբեր
25
Անդամալույծի բժշկումը
Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդու թյուններն ու ցավերը բժշկում (Մատթեոս 4.23)։
Բեթհեզդան ջրավազան է, որ գտնվում է Երուսաղեմում` Ոչխարաց դռան մոտ: Այստեղ երբեմն հրաշք էր կատարվում. այն մարդը, ով առաջինն էր մտնում ջրի մեջ՝ ջուրը շարժվելու պահին, բժշկվում էր իր հիվանդությունից, ինչպիսի ծանրու թյան էլ այն լիներ: Անթիվ էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին բժշկվել այդ ավազանում` կույրեր, կաղեր, խուլեր, անդամալույծներ: Այդ անհամար տառապ յալների մեջ կար մի մարդ, ում երեսունութ տարի առաջ ախտահարել էր կաթ վածը: Տերն եկավ այդ ջրավազանի մոտ և քայլելով այդ դժբախտների մեջ՝ գնաց դեպի կաթվածահարը: Նա լավ գիտեր, թե քանի տարի է անցել այն օրից, ինչ այդ մարդը ծանր տկարության պատճառով գամվել է անկողնուն: Մոտենալով հիվան դին՝ Հիսուսը հարցրեց. «Ցանկանո՞ւմ ես առողջանալ»: Իհա՛րկե, ցանկանո՜ւմ եմ: Բայց, Տե՛ր իմ, ես այնպիսի մարդ չունեմ, որ օգնի ինձ՝ սուզվելու ջրի մեջ, երբ այն սկսում է շարժվել… «մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ է իջնում»,- լիակա տար դատապարտվածության զգացումով ասաց դժբախտ անդամալույծը»։ Հի սուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»: Եվ հիվանդը զգաց, որ Քրիստոսի խոսքով ինչ-որ զորություն է հորդում իր չորացած ոտքերի մեջ … հանկարծ նա վեր թռավ ևուրախ սկսեց քայլել: Ապա վերցրեց իր մահիճը և փոր ձեց գտնել իր Բուժարարին, սակայն չկարողացավ գտնել Նրան: Ինչո՞ւ Հիսուսն այդ մեծաթիվ հիվանդների բազմության մեջ եկավ հենց ան դամալույծի մոտ և նրան բուժեց: Տերը հասկացավ նրա անհուսալի, անելանելի վիճակը և պատկերացրեց հիվանդության երկար ընթացքը (երեսունութ տարի): Ըմբռնեց նաև բուն հիվանդության ընթացքը`կաթվածահարություն, անշարժ, անելանելի վիճակ, կախվածություն ուրիշներից, որովհետև չուներ հուսալի, ցա վակից ընկերներ, ովքեր պատրաստակամությամբ ու կարեկցանքով կօգնեին նրան: Ահա թե ինչու Տերն ընտրեց այն հիվանդին, որը հիմնավորապես դժբախտ էր և մարդկանց համար ավելորդ, ևորոշեց օգնե՜լ նրան: Անկասկած, Տերն Իր ամենազոր խոսքով ցանկանում էր մի ակնթարթում բուժել բոլոր հիվանդներին: Եվ ոչ միայն Բեթհեզդայում, այլև մեր դժբախտ, թշվառ մոլո րակի բոլոր անկյուններում: Ինչ անսահմա՜ն է Նրա սերը: Նա պատրաստ է գրկել և բուժել բոլոր մարդկանց, սակայն հիվանդություններից բուժելը ընդամենը մի մասն է այն կարևոր ու գլխավոր բուժման, որի անունը մեղք է: Որովհետև մեղքն է բոլոր հիվանդությունների, տառապանքների ու մահվան պատճառը: Դրա համար Հիսուսը եկավ մեր երկիր` «որոնելու և փրկելու կորածը» (Մատթեոս 18.11)։
348
Քննություն վերնատանը
նոյեմբեր
26
Մինչև վերջ ցույց տվեց Իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են (Հով հաննես 13.1)։
Քրիստոսի և առաքյալների վերջին զատկական ընթրիքն էր: Նրանք եկել էին վերնատուն «դառնությամբ ու խռովությամբ» լի սրտերով: Բոլորը լուռ զբաղեցրին իրենց տեղերը: Հիսուսից աջ նստել էր Հովհաննեսը, Հուդան` ձախ կողմում էր, որովհետև նրա կարծիքով իր տեղը Քրիստոսի կողքին էր: «Ժամանակն անցնում էր լռության մեջ: Թվում էր՝ Հիսուսն ինչ-որ բանի է սպասում: Աշակերտներն իրենց անհարմար վիճակում էին զգում» (Դարերի փափագը, էջ 643): Ինչ-որ բան այնպես չէր եղել: Իսկ ի՞նչը: Հյուրասիրության կամ խնջույքի ժամանակ ծառան լվանում էր բոլորի ոտքերը. այդպիսին էր սովորույթը: Եվ ահա այստեղ էլ իր տեղում էր ջրով լի կուժը, սրբիչը. և ինչ-որ մեկը պետք է կատարեր այդ ծեսը: Բայց ո՞վ: «Առանց բացառության բոլոր աշակերտները գտնվում էին խոցված հպարտության գերու թյան մեջ և վճռականապես որոշել էին չկատարել ստրուկի պարտականությունը՝ դրսևորելով ստոիկյան անտարբերություն: Թվում էր՝ նրանք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն, և իրենց լռությամբ ցույց էին տալիս, որ չեն ցանկանում խո նարհվել… Աշակերտները մատներն անգամ չշարժեցին, որ ծառայեն միմյանց»,- այսպես է ասում մարգարեական հոգին (էջ 644): Անհավանակա՜ն է: Երեքուկես տարի լինել երկնքի Մեծության հետ, զրույցներ, քարոզներ ու հորդորներ լսել Նրա շուրթերից, տեսնել, թե ինչպես է Նա ապաքի նում հարյուրավոր հիվանդների, հարություն տալիս ննջեցյալներին, սանձահա րում ծովային փոթորիկը, մի քանի ձկով ու բլիթով կերակրում հազարավո՜ր մարդ կանց: Նա սովորեցնում էր աշակերտներին, որ սեր ու խոնարհություն դրսևորեն մարդկանց հանդեպ, ծառայեն նրանց … Եվ ահա արդյունքը. նրանք մատներն անգամ չշարժեցին, որ ծառայեն միմյանց»: Ոչ մեկը չշարժվեց տեղից, ձեռքն անո թին ու ջրին չմեկնե՜ց … և ակամա ուղեղդ շամփրում ու ճնշում է այս միտքը․ «Իսկ ի՞նչ էին նրանք սովորել Քրիստոսից: Երեքուկես տարի սովորե՜լ: Սովորելու ժամա նակային առումով դա ինստուտի ժամանակաշրջան է: Եվ լսել Արարչի` ամենայն իմաստության, գիտության ու սիրո Աղբյուրի դասախաոսություննե՜րը: Անըմբռնե լի՜ առավելություն: Չգերազանցված հնարավորություննե՜ր»: Եվ ահա վերնատանը տեղի է ունենում նրանց քննությունը` ողջ տիեզերքում ամենաբարձրագույն կրթության քննությունը: Եվ նրանք բոլորը` առաջինից մինչև վերջինը… տապալվեցին այդ քննության ժամանակ: Մարգարեական հոգին ար ձանագրում է. «Որոշ ժամանակ Հիսուսը սպասում էր՝ ցանկանալով տեսնել, թե ինչպես կվարվեն նրանք» (էջ 644): Դեռ երկա՜ր կսպասի նա: Գերեզմանային լռու թյո՜ւն է տիրում: Ո՛չ մի շարժում: Եվ այդ ժամանակ Տերը հանեց Իր վերնահագուս տը, սրբիչը կապեց մեջքին… «Զարմանքով ու հետաքրքրությամբ աշակերտները լուռ հետևում էին Նրա գոր ծողություններին»: Իսկ Նա ջուրը լցրեց լվացարանը և սկսեց լվալ աշակերտների ոտքերը: «Բացվե՜ց աշակերտների տեսողությունը: Նրանք դառն ամոթ և նվաս տացում զգացին» (էջ 644): Տիրոջ անըմբռնելի՜ ներողամտություն այդպիսի անըմբռնողության ու կուրու թյան հանդեպ… 349
նոյեմբեր
27 Ինքնավստահության հետեվանքները
Հիսուսը նրան (Պետրոսին) ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս Ինձ» (Մատթեոս 26.34)։
Պետրոս առաքյալի կյանքն անմահ վկայություն է մեղավորի հանդեպ ունեցած Քրիստոսի ներողամտության: Պետրոսը, ինչպես յուրաքանչյուր մեղավոր, ուներ բազմաթիվ թերություններ բնավորության, հայացքների, նաև ըմբռնողության առումով: Եվ Ավետարաններն այդ մասին չեն լռում, այլ ակնհայտորեն նշում են ամենավառ պահերը, որ կարևոր ու անգնահատելի դասեր են գալիք մարդկու թյան համար: Դրանք աստվածային սիրո դասեր են, ներողամիտ, նրբանկատ ու կարեկից սիրո, որը ոչ թե հանդիմանում, այլ ներում է մեղավորին: Պետրոսի մե ղավոր թերությունների շարքում կարելի է նշել ինքնավստահությունը, որը դրդում էր նրան հաճախակի հակադրվել Քրիստոսին, չհամաձայնել Նրա հետ, հավաս տիացնել, որ ինքը ճիշտ է․ ասել կուզի` Տերը սխալ էր: Եվ Պետրոսին ուղղված Հիսուսի նախազգուշացումներից շատերը չընդունվեցին ու չհասկացվեցին նրա կողմից և չիրականացան նրա հոգու մեջ: Իսկ դա, ի վերջո, հանգեցրեց նրան, որ նա հրապարակավ հրաժարվեց Քրիստոսից՝ ասելով, որ «չի ճանաչում այդ Մար դուն»: Երբ նա հրաժարվեց, աքաղաղն իր կանչով հիշեցրեց նրան Քրիստոսի կան խագուշակությունն այդ մասին, և Փրկիչը նայեց Պետրոսին… Նրանց հայացքները հանդիպեցին: Եվ իր Ուսուցչի «խոնարհ դեմքին նա խոր կարեկցանք ու ցավ կար դաց… այնտեղ բարկություն չկար»: Նա ցնցվեց մինչև հոգու խորքը և դառը լաց եղավ… Նրա հիշողության մեջ լողացին Քրիստոսի բոլոր խոսքերը. «Հիշողությունների հոսքը հեղեղեց նրան: Նա հիշեց ամեն ինչ. և՛ Փրկչի զգայուն գթասրտությունը, և՛ Նրա բարությունն ու համբերատարությունը, և՛ Նրա մեղմությունն ու ներո ղամտությունը մոլորյալ մեղավորների հանդեպ… Նա սարսափով էր մտածում իր ապերախտության, կեղծավորության ու ուխտադրժության մասին» (Դարերի փա փագը, էջ 713): Համակված այդ դառը, իրեն դատապարտող ու մեղադրող մտքե րով՝ Պետրոսը նետվեց, որ փախչի գիշերային մթության մեջ՝ առանց իր քայլերն ու ուղին ղեկավարելու: Եվ հանկարծ գիտակցեց, որ գտնվում է Գեթսեմանի այգում, այնտեղ, որտեղ Տերը կենաց ու մահու պայքար էր մղում ողջ մարդկության հա մար: Նրա ականջներում զնգացին Հիսուսի խոսքերը` «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկա րողացա՞ր մի ժամ արթուն մնալ։ Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ «Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկոս 14.37-38)։ Եվ լիա կատար հուսահատության մեջ, տանջվելով իր ստոր արարքի մասին մտքերից, Պետրոսը հենց այն նույն վայրում, որտեղ Հիսուսը տանջանքների մեջ Իր հոգին էր բացում Հոր առաջ, «նա գետին ընկավ և միայն մեկ բան էր ցանկանում` մահ» (էջ 713): Եվ դա նրա ցնցող ողբն էր առ Աստված, Քրիստոսի սիրո ազդեցությունը, Նրա ճշմարիտ ներողամտությունն Իր աշակերտի դժբախտության հանդեպ, նրա փրկությունը կործանումից:
350
Սիմոն Հովնանի ապաքինումը
նոյեմբեր
28
Նրան (Պետրոսին) ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին» (Հովհաննես 21.17)։
Այն փաստը, որ Պետրոսը չհեռացավ Տիրոջից՝ ամոթալի կերպով դավաճանե լով Նրան, չշրջվեց Նրանից և չվազեց դեպի ծովը, որ խեղդվի, կամ չվազեց դեպի լեռները, որ նետվի ժայռից, վկայում է այն մասին, թե որքան խորն ու ներողա միտ է Քրիստոսի սերը նրա հանդեպ: Այդ սերը դեպի Իրեն է ձգում և պահում Իր մոտ, չարի դեմ պայքարում չի լքում մեղավորին, վկայում է նաև այն մասին, թե որքա՜ն ջերմ էր սիրում Պետորսն Իր Փրկչին: Պետրոսը չթողեց հաղորդակցությու նը առաքյալների հետ և նրանց նման խորապես ցավ էր ապրում Հիսուսի խաչե լության համար: Այդ նա էր` Պետրոսը, որ Մարիամ Մագդաղենացուց իմանալով, որ գերեզմանը դատարկ է, ևոչ ոք չգիտի, թե ուր են տարել Տիրոջը, Հովհաննեսի հետ միասին սլացավ դեպի գերեզմանը և համոզվեց, որ Քրիստոսն այնտեղ չէ: Պետրոսին էր, որ հրեշտակներն ասացին, որ գնա Գալիլեա՝ Հիսուսի հետ հան դիպելու համար, և Տերը հոգաց, որ հրեշտակներն անձնապես անունով դիմեն նրան: Պետրոսն էր, որ ափին ճանաչելով և տեսնելով Տիրոջը, ծովը նետվեց նավից և դեպի ափ լողաց. որքան էր ցանկանում հնարավորինս շուտ հասնել Հիսուսին, տեսնել Նրան կենդանի, համոզվել, որ Նա հաղթել է մահվանն ու դժոխքին: Քրիս տոսի ձեռքից հացն ու բլիթները ստացած Պետորսին էր, որ Տերն ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ ավելի, քան դրանք»։ Տերն առաքյալներից ոչ մե կին չհարցրեց այդ մասին, իսկ Պետրոսին անպայման պետք է հարցներ. չէ՞ որ նա հրաժարվել էր Քրիստոսից… Ճիշտ է` Պետրոսը սիրում էր Տիրոջը: Բայց արդյո՞ք նա մյուս առաքյալներից ավելի շատ էր սիրում Քրիստոսին. դա հարց էր, որով նա փորձվում էր: Կասի՞ արդյոք, որ մյուսներից ավելի շատ է սիրում: Ո՛չ, նա այլևս նման բան չի ասի, ինչ պես ասաց ընթրիքի ժամանակ. «Թեկուզ բոլորն էլ Քեզանով գայթակղվեն, ես եր բեք չեմ գայթակղվի»։ Պետրոսն ապրեց դավաճանության ցավը. հենց նա, այլ ոչ մեկ ուրիշը: Նա համոզվեց, որ ինքն ինքնավստահ էր, ևոր ինքնավստահությունը մեղք է: Նա այլևս «չի փորձի մեծարվել ու հպարտանալ», չի նվաստացնի ուրիշնե րին և չի բարձրացնի իրեն: Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ», ես ինքս ինձ չգիտեմ, բայց Դու գիտես իմ հոգին… Երեք անգամ Տերը Պետրոսին հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես Ինձ», և Պետրոսը երեք ան գամ վստահ պատասխան տվեց: Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց, որ մի օր նա կխաչվի: Եվ ապա նրան ասաց. «Արի՛ Իմ հետևից»: Այժմ արդեն ոչինչ չէր սար սափեցնում Պետրոսին, ոչ մի տեսակի փորձություն։ Հանուն Քրիստոսի մահանա լը, անգամ խաչի վրա, չէր սարսափեցնում նրան, որովհետև «Պետրոսը սիրում էր Նրան որպես մարդ, որպես երկնքից ուղարկված Ուսուցիչ, իսկ այժմ եկել էր պահը, երբ Պետրոսը սիրում էր Նրան որպես Աստված» (Դարերի փափագը, էջ 816): Օ՜, Քրիստոսի սերը… ինչ հզոր է դեպի Իրեն ձգում մեղավորներին:
351
նոյեմբեր
29
Անբավարար ներողամտություն
Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք (Գաղատացիներին 6.2)։
Սուրբ Հոգու հորդորով Պողոսն ու Բառնաբասը կատարեցին առաջին ավետա րանչական ճանապարհորդությունը: Մարկոսը, որ պետք է մասնակցեր այդ ճա նապարհորդությանը, ինչ-որ պահի հրաժարվեց այդ սուրբ գործը` Ավետարանի քարոզը շարունակելուց և վերադարձավ Երուսաղեմ: Աստվածաշունչը չի պար զաբանում, թե ինչն էր դրա պատճառը: Սակայն մարգարեական Հոգին վկայում է այդ մասին. «Սովոր չլինելով զրկանքների՝ Մարկոսը վախեցավ ճանապարհին սպասվող խոչընդոտներից: Եվ եթե նա հաջողությամբ աշխատում էր բարե նպաստ հանգամանքներում, ապա այժմ, բախվելով դիմադրության և փորձու թյունների, որին հաճախ են բախվում ավետարանիչ-պիոներները, չկարողացավ, որպես խաչի բարի մարտիկ, դիմանալ կյանքի դժվարություններին: Նա դեռևս պետք է սովորեր համարձակորեն նայել վտանգի դեմքին, դիմանալ հալածանք ներին ու թշնամանքին: Եվ որքան առաջ էին շարժվում առաքյալները, ևավելի ու ավելի շատ դժվարությունների էին հանդիպում, Մարկոսն ավելի հաճախ էր կորց նում խիզախությունը: Եվ, ի վերջո, նա հրաժարվեց առաջ գնալուց» (Առաքյալների գործերը, էջ 169): Որոշ ժամանակ անց Պողոսը Բառնաբասին առաջարկեց այցելել այն համայնք ները, որոնք կազմակերպվել էին առաջին ավետարանչական ճանապարհորդու թյան ժամանակ: Բառնաբասը համաձայնեց և ցանկացավ իրենց հետ վերցնել Մարկոսին, սակայն Պողոսը կտրականապես դեմ կանգնեց: Իսկ ինչո՞ւ: Մարգա րեական հոգին պատասխանում է այդ հարցին. «Նա (Պողոսը) հակված չէր նե րելու Մարկոսի թուլությունը, որ Աստծո գործը փոխարինեց ընտանեկան օջախի անվտանգությամբ ու հարմարավետությամբ: Պողոսը մտածում էր, որ այդպիսի անհաստատ մարդը պիտանի չէ մի գործի համար, որը համբերություն, անձնա զոհություն, քաջություն, նվիրվածություն ու հավատ է պահանջում և, եթե կարիքը լինի, նույնիսկ կյանքը զոհելու պատրաստակամություն» (էջ 202): Պարզապես չենք ցանկանում հավատալ, որ այնպիսի խոր հոգևոր անձնավո րություն, ինչպիսին Պողոսն էր, այդպիսի անարդար խստություն կդրսևորի երի տասարդ ծառայողի` Մարկոսի հանդեպ և փոքրոգության համար չի կարողանա ներել նրան: Ահա հենց այստեղ էր, որ Քրիստոսի առաքյալի կողմից պետք է ներո ղամտություն դրսևորվեր երիտասարդության, անփորձության ու թերությունների հանդեպ: Ուրիշ ո՞վ, եթե ոչ Պողոսը պետք է երիտասարդ սերնդին փոխանցեր Քրիստոսի և Նրա Հոգու հետ նվիրված համագործակցության իր թանկագին փոր ձառությունը, որի նպատակը երկրի վրա ևողջ տիեզերքում Աստծո արդարության գալիք հաղթանակն էր: Ուրիշ ո՞վ, եթե ոչ Պողոսը պետք է հոգար Քրիստոսի քարո զիչների ևավետարանիչների նոր ջոկատի դաստիարակության մասին: Ինչ լավ է, որ կա Մեկը, Ով ներողամիտ գտնվեց հենց իր` Պողոսի հանդեպ ևուղ ղեց նրա թուլությունը: Հիսուսն այնպես արեց, որ հետագայում Մարկոսը դառնա Պողոսի հիանալի գործակիցը մինչև իր կյանքի վե՜րջը: 352
Քրիստոսը եվ սամարուհին
նոյեմբեր
30
Մի՞թե Աստված միայն հրեաներինն է ևոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է (Հռոմեացիներին 3.29):
Հուդայից ուղևորվելով Գալիլեա՝ Հիսուսը կանգ առավ մի ջրհորի մոտ, որը մի ժամանակ փորել էր Հակոբ նահապետը: Տերը երկար ճանապարհ էր անցել ոտ քով ու հոգնել էր: Անտանելի տոթից Նա ծարավ էր զգում և ցանկացավ ջուր խմել: Շուտով հայտնվեց սամարացի մի կին` կուժը ձեռքին, որ եկել էր ջուր վերցնելու ջրհորից: Տերը գիտեր, որ այստեղ պետք է հանդիպի մի կնոջ և նրան բացահայտի ճշմարտությունը: Քրիստոսը սպասեց, մինչև նա լցրեց իր կուժը, և նրան դիմեց խնդրանքով, որ թույլ տա Իրեն` հագեցնելու ծարավը: Կինը զարմացավ. հրեան իրենից` սամարուհուց, ջո՞ւր է խնդրում… չէ՞ որ հրեաների ու սամարացիների միջև հակամարտություն կար: Այդ ժամանակ Տերը նրան Իր ջուրն առաջարկեց, որը հավերժ հագեցնում է ծարավը: Այդ առաջարկությունը հեքիաթային թվաց կնոջը, և նա այդ տարօրի նակ Մարդուն խնդրեց, որ տա անսովոր ջուրը: Որպեսզի զրույցը հարմար ուղիով շարունակի, որը օգտակար կլինի կնոջ համար, Հիսուսը նրան ասաց, որ կանչի ամուսնուն: Սակայն սամարուհին պատասխանեց, որ ամուսին չունի: «Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ ամուսին չունեմ, որովհետև դու հինգ ամուսին ես ու նեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ Կինն ապշահար ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես»։ Իսկ երբ ասաց, որ Օծյալը պետք է գա, Տերը հայտնեց նրան, թե ով է Ինքը` «Ես եմ Օծյալը»: Այդ հայտնությունից հիմնավորապես զարմացած սամարուհին գնաց քաղաք, որպեսզի քաղաքի բնա կիչներին հայտնի, որ եկել է երկար սպասված Օծյալը: Եվ սամարացիները հավա տացին Հիսուսին: Ի՞նչն է մեզ ապշեցնում այս պատմության մեջ: Տերը ճշմար տությունը հայտնեց սամարուհուն, թեև, ռաբբիների ուսմունքի համաձայն, Ինքն իրավունք չուներ և չպետք է դա աներ երեք պատճառով: Առաջին հերթին, որ նա կին էր, երկրորդ` նա սամարուհի էր, երրորդ` նա մեծ մեղքեր ունեցող կին էր: Բայց հենց այդ փաստերն էին պատճառը, որ Հիսուսը ներողամտություն դրսևո րեց այդ աղքատ կնոջ հանդեպ և սիրով նրան հայտնեց ճշմարտությունը: Ոչինչ չի կարող խոչընդոտ լինել Աստծո և մեղավորի միջև: Մարդն է, որ մինչև երկինք պատեր է կառուցել, որպեսզի մարդիկ չկարողանան մոտենալ Աստծուն: Առաջ նորդներն ու աստվածաբաններն են լուծել այն հարցը, թե ում կարելի է և ում չի կարելի մտնել Աստծո թագավորություն: Այդ քահանաներն են, որ վճռում են մարդ կանց ճակատագիրը` ինչպես կարող են փրկվել և ինչպես` կործանվել: Եվ մար դիկ, լսելով նրանց, հայտնվում են անգրագիտության ու հուսահատության մեջ: Սակայն Տերն Իր մեծագույն ներողամտության մեջ խորտակում է այդ բոլոր, հիմ նովին կեղծ արգելքները և մարդկանց բացում երկինք տանող ուղին, տիեզերքի գթասիրտ Աստծո՜ւն տանող ուղին:
353
ԴԵԿՏԵՄԲԵՐ
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ Որովհետև Նա է մեր Աստվածը, և մենք Նրա արոտի ժողովուրդն ենք և Իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը (Սաղմոսներ 95.7)։
դեկտեմբեր
1
Աստված` Արարիչ եվ Օրենսդիր
Պահե՛ք Իմ կանոններն ու Իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրան ցով. Ես եմ Տերը (Ղևտական 18.5)։
Ի՞նչ է նշանակում հնազանդություն։ Դա անվերապահորեն ինչ-որ մեկի կամքին ենթարկվելն է, ենթակայության տակ գտնվելը, հնազանդ լինելը, ով լսում է որևէ մեկին և հաճույքով ենթարկվում։ Հնազանդվել՝ նշանակում է հետևել որևէ մեկի խորհրդին, ղեկավարությանը, հրամանին։ Անսահման տիեզերքը մակրոաշխարհն է և միկրոաշխարհը. ինչի մեջ էլ մենք թափանցենք, ևինչ էլ փորձենք հասկանալ ու ճանաչել, ամենուր ևամեն ինչի մեջ գտնում ենք նույն ճշմարտությունը` ամեն ինչ կառուցված է որոշակի օրենքներով և ամեն ինչ շարժվում է ու գոյություն ունի այդ օրենքներին համապատասխան։ Աստծո հայտնության համաձայն, իսկ այդպիսի հայտնություն է Աստվածաշունչը, մենք հասկանում ենք, որ տիեզերքը արարված է բարձրագույն Էակի` Աստծո կող մից։ Ահա աստվածաշնչյան մի քանի վկայություններ այդ մասին։ Մովսես. «Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն Դու ես Աստվածը» (Սաղմոսներ 90.2)։ Եսայի մարգարե. «Այսպես է ասում Տերը…Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. Իմ ձեռքերն են տարածել երկինքը, և Ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին» (Եսայի 45.11-12)։ Պողոս առաքյալ. «Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ Նա, Ով ամեն բան արարեց, Աստված է» (Եբրայեցիներին 3.4)։ Սուրբ առաքյալների գրքում կարդում ենք. «Որովհետև մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք» (Գործք 17.28)։ Անսահման տիեզերքի բաղկացուցիչներից է անթիվ, անհամար մոլորակների առկայությունը, որոնց վրա ապրում են բանական արարածներ։ Կյանք տալով նրանց (ինչպես նաև հրեշտակներին)՝ Արարիչը նրանց տվեց նաև բարոյական Օրենքը, որին նրանք պետք է ենթարկվեն, ապրեն այդ օրենքի հոգուն ու տա ռին համապատասխան, որովհետև այդ օրենքի էությունը սերն է, և որովհետև Արարիչն այդ օրենքում մարմնավորել է (կամ դրսևորել) Իր բարոյական էությունն ու բնավորությունը, այն է` սեր։ Եվ այդ օրենքին անվերապահորեն հնազանդ վելն Աստծո ստեղծած բոլոր երկնաբնակների սուրբ պարտականությունն է։ Այդ օրենքը կատարելուց հրաժարվելը կամ շեղվելը մեղք է, անօրենություն, և խախ տողն իր կյանքով է վարձահատույց լինում կատարած մեղքի համար, ինչպես և այդ սկզբունքը ձևակերպել է առաքյալը. «Որովհետև մեղքի հատուցումը մահն է» (Հռոմեացիներին 6.23)։ Իսկ ժամանակակից թարգմանություններում այդ հա մարն այսպես է փոխանցվում. «Մեղքը մահով է վճարում», «վարձ, որ վճարում է մեղքը, մահն է»։ Այսպիսի կարգավորված ևանսահման տիեզերք է ստեղծել ու հաստատել Արա րիչը։
356
Ողբերգություն Եդեմում
դեկտեմբեր
2
Որովհետև… մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան… (Հռո մեացիներին 5.19)։
Ե՞րբ ծնվեց անհնազանդությունը։ Մեր մոլորակը, Աստվածաշնչի համաձայն, ստեղծվել է Աստծո կողմից, «երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ եր գում էին, ու երբ Աստծո բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին» (Հոբ 38.7)։ Արարչագործության յուրաքանչյուր օրվա վերջում Արարիչը, վերլուծելով և վա յելելով Իր ստեղծագործական ծրագրի իրականացման պտուղները, հաճույքով է արձանագրում, որ արարված ամեն բան լավն է, անըմբռնելիորեն հոյակապ։ Ամեն ինչ կատարելապես հնազանդվում է ամենազոր աստվածային խոսքին։ Ոչինչ, ոչ մի ձևով ևերբեք չի հակառակվում Նրա կամքին. խորհրդավոր լույսի հայտնվելը, անթիվ անհամար ջրային օվկիանոսները, նախնական նյութի հսկայական զանգ վածները հայտնվում են և ձևափոխվում՝ վերածվելով նոր արեգակնային համա կարգի կեցության հետագա ձևերի։ Վերջապես Տերն արարում է մարդուն և որ պես պարգև ու սեփականություն նրան հանձնում երկիրն ու նրա վրա գտնվող ամեն բան և պարտավորեցնում, որ նա խնամի Եդեմի պարտեզն ու իշխի այնտեղ գտնվող ողջ կենդանական աշխարհին։ Ամեն ինչ հրաշալի էր։ Ամեն ինչ իր կուսական գեղեցկությամբ ու ներդաշնակու թյամբ արտացոլում էր Արարչի սերը։ Եվ մեր նախածնողները, իրենց մեջ ունե նալով Աստծո պատկերն ու նմանությունը, աննկարագրելի երանություն, չլսված ուրախություն ու անպատմելի երկյուղածություն էին զգում Աստծո առաջ և շնոր հակալ էին Նրան իրենց տրված կյանքի ու թանկագին ժառանգության համար։ Այդ ժառանգությունը Եդեմն էր` կատարելության ու գեղեցկության հրաշքը։ Իսկ Եդեմի մեջ երկու ծառ կար` կյանքի ծառը և չարի ու բարու գիտության ծառը։ Մեր նախածնողներն իրավունք ունեին օգտագործելու ցանկացած ծառի ցանկացած պտուղ, սակայն Տերը խնդրեց չդիպչել և չօգտագործել մեն-միակ ծառի` չարի ու բարու գիտության ծառի պտուղները։ Հակառակ դեպքում մարդիկ կզրկվեին կյանքից. Աստծո խոսքին չհնազանդվելը համարվում է մեղք, տիեզերական կա ռուցվածքի ու կարգուկանոնի խախտում։ Աստվածաշունչն ասում է. Ադամն ու Եվան հակառակվեցին Աստծո կամքին` նրանք վերցրին արգելված պտուղն ու կերան։ Շատ դարեր անց Պողոս առաքյալը կգրի. «Մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան», և «մեկ մար դու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը» (Հռոմեացիներին 5.19,12)։ Եվ այսպես. Աստծո կամքին, Նրա օրենքին և Նրա խոսքին չենթարկվելը, չհնա զանդվելը մեղք է։ Դա տիեզերական օրենքն է` մեղք գործողը պետք է զրկվի կյանքից։ Համատեղ չեն կարող գոյություն ունենալ Աստված և Նրա օրենքն ու աշխարհակառուցվածքը խախտողը. դա անհեթեթություն է։ «Որովհետև Դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի Քեզ մոտ։ Ամ բարտավանները չեն մնա Քո աչքի առաջ. Դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին» (Սաղմոսներ 5.4-5)։ 357
դեկտեմբեր
3
Նա մերժեց Աստծո խորհուրդը
Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստա նում (Առակներ 15.32)։
Մարդու` մեղք գործելու պահից սկսած Աստված փոխեց թե՛ մարդուն, թե՛ ողջ բնությանը տրված օրհնությունների մի մասը։ Մարդը սկսեց աստիճանաբար աղավաղվել։ Աստծո օրենքին չհնազանդվելն ու չենթարկվելը դարձավ կյանքի բնականոն ձև։ Արդեն Ադամի առաջնեկը` Կայենը, բացահայտ և ցինիկ ձևով անտեսեց աստվածային խորհուրդը։ Երբ Կայենի զոհաբերությունը չընդունվեց Տիրոջ կողմից, իսկ Աբելինը ընդունվեց բարեհաճությամբ, Կայենն այնքան դժգո հեց և՛ Աստծուց, և՛ Աբելից, որ որոշեց սպանել եղբորը։ Եվ Տերը, խղճալով նրան, մտադրվեց իր կողմից ամեն ինչ անել, որ Կայենին հետ պահի այդ աղաղակող, ողջ տիեզերքում չլսված հանցագործությունից։ Անհրաժեշտ համարեց հանդիպել նրա հետ, զգուշացնել այդ մասին և խորհուրդ տալ նրան։ Աստված գնաց այդ քայլին․ Նա պատվեց մեղավորին Իր բարեհաճ ժամադրությամբ ու զրույցով։ Եվ սիրո՝ այդ հիրավի հայրական դրսևորումն անտեսվեց Կայենի կողմից։ Բայց չէ որ Աստված Ինքն էր խոսում նրա հետ։ Այդ Նա էր, որ ցանկանում էր զսպել մարդկային ցեղի առաջնեկի արյունռուշտ դիտավորությունը։ Սակայն Կա յենը գիտակցաբար չհնազանդվեց Տիրոջ գթասիրտ խորհրդին, հարկ չհամարեց օգտվել տիեզերքի Կառավարչի հետ զրուցելու աննախադեպ հնարավորությունից և բացել Նրան իր հոգին ցնցող մեղավոր մտքերն ու զգացմունքները։ Եվ չխնդրեց Նրան, որ օգնի ազատագրվելու այդ վտանգավոր գայթակղությունից և եղբոր հանդեպ ատելության մոլեգնող փոթորկից։ Ա՜խ, եթե միայն Կայենն ընկներ Տիրոջ՝ իր Արարչի ոտքերի առաջ, օգնություն ու ողորմություն աղերսեր Նրանից. այդ ժամանակ նա չէր կատարի այդ չարագոր ծությունը։ Աստված կօգներ նրան Իր շնորհով, կպայծառեցներ նրա հոգին սիրո և ապաշխարության լույսով։ Սակայն՝ ավա՜ղ։ Սուրբ Գիրքը վկայում է, որ Աստծո ողորմածության կոչը, Նրա նախազգուշացումը չնչին արձագանք անգամ չգտան Կայենի մոտ։ Նա ոչինչ չասաց Տիրոջը, ամենայն հավանականությամբ, հարկ չհա մարելով անել դա։ Եվ Աստծո այդ նախազգուշացումը ոչ մի դրական արդյունք չտվեց… Կայենը սպանեց իր եղբորը։ Ահա ևանհնազանդության հետևանքները` Կայենը եղբայրասպանության մեղք գործեց։ Առաքյալն ասում է. «Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում», ատելության, անհնազանդության, վրեժխնդրության ու չարախոսության ճանապարհով՝ պղծելով իրենց (Հուդա 11)։
358
դեկտեմբեր
Աստծուն հնազանդվելը բարձր է ամեն ինչից
4
Եվ երկրի բոլոր ազգերը Քո (Աբրահամի) սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնա զանդվեցիր Իմ ձայնին (Ծննդոց 22.18)։
Երբ Տերը հայտնվեց Աբրահամին ու ասաց, որ թողնի «երկիրը, հարազատներին ու հայրական տունը» և գնա այն երկիրը, որն Ինքը ցույց կտա, Աբրահամն անվե րապահորեն «հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգու թյուն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում» (Եբրայեցի ներին 11.8)։ Աբրահամը ϋπήκουσεν (հուպեկուսեն) լսեց, ենթարկվեց, հնազանդվեց Աստծո կոչին ու հրավերին, որ լինի Աստծո դիտավորության անմիջական մաս նակիցը, մարդկությանը փրկի մեղքից ու մահից։ Նա իր կամքը ենթարկեց Աստծո կամքին, թողեց իր երկրային ծրագրերն ու ժամանակավոր նպատակները և մղվեց կատարելու երկնային ծրագրերն ու հավերժական նպատակները։ Եվ Աբրահամն ամբողջ կյանքում հնազանդվեց Աստծուն` իր կանչվածության օրից մինչև կյանքի վերջը։ Թողնել աշխարհիկ կենսաձևը և նվիրաբերվել միակ ճշմարիտ ու հավեր ժական կոչմանը, ծառայել ու նպաստել տիեզերքի Արարչի ու Տիրակալի շահերին` միայն և միայն դրա մեջ է կյանքի իմաստն ու էությունը։ Աստծո խոսքին, խորհր դին ու Օրենքին հնազանդվելը Նրա ստեղծած բոլոր բանական էակների սուրբ պարտականությունն է։ Էակներ, որոնց համար Նա կյանք պարգևողն է, ամենայն բարիքի Աղբյուրը ևորոնց համար Նա ապրում է, և դրանում է Նրա աստվածային կեցության իմաստը։ Սա էլ հենց «Կյանքի օրենքն է տիեզերքում, - վկայում է մարգարեական հոգին։ Այն ամենը, ինչ Քրիստոսը ստացել է Աստծուց, ստացել է տալու համար։ Այդ նույն սկզբունքն է գործում երկնային թագավորությունում` Տիրոջ կողմից ստեղծված բո լոր էակներին ծառայելու մեջ. Իր սիրելի Որդու միջոցով Հայրը բոլորի վրա է հեղում կենսական էներգիան և Որդու միջոցով այն հետ է վերադառնում փառաբանու թյան հոսքերով ևուրախ ծառայությամբ ամենայն Գոյի մեծ Աղբյուրին։ Այսպիսով, Քրիստոսում իր ավարտն է գտնում բարօրության շրջանակը, որ բացահայտում է կյանքի մեծ Կենսատուի և տիեզերքում գործող կյանքի օրենքի էությունը (Դարերի փափագը, էջ 21)։ Այսպիսով, «Կատարյալ և մշտական հնազանդությունը հավերժական երջան կության պայմանն է» (Նահապետներ և մարգարեներ, էջ 50)։ «Ամենայն արար չագործության ներդաշնակությունը կախված է բոլոր էակների` շնչավոր թե ան շունչ, Արարչի օրենքին կատարյալ հնազանդվելուց… Մարդն արարչագործության պսակն է, և Աստված նրան օժտել է Իր Օրենքի պահանջները, արդարացիությունն ու ողորմածությունը հասկանալու ընդունակությամբ և առանց պայմանի հնա զանդություն է սպասում նրանից» (էջ 52)։
359
դեկտեմբեր
5
Իսկ քեզ՝ շնորհակալություն…
Որովհետև Նա է մեր Աստվածը, և մենք Նրա արոտի ժողովուրդն ենք և Իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե Նրա ձայնը լսեք…(Սաղմոսներ 95.7)
Մեր մեղավոր երկրային կյանքում (այդ թվում նաև պատմության էջերում) մենք շատ մարդկանց ենք հանդիպում, ովքեր զարմանալի հնազանդություն են դրսևո րում։ Երեխաները հնազանդվում են ծնողներին, աշխատակիցները` ղեկավարնե րին, քաղաքացիները` իրենց իշխանություններին։ Պետրոս Մեծը անխոնջ աշխատավոր էր։ Հաճախ մտավոր լարված աշխատան քից հետո նա անցնում էր արհեստագործական աշխատանքների` խառատու թյան, փորագրության և այլն։ Պետրոսը չէր սիրում, որ աշխատանքի ժամանակ խանգարում են իրեն։ Մի անգամ նա ժամապահին խնդրեց, որ ոչ մեկին ներս չթողնի իր հաստոցային արհեստանոցը։ Այդ ժամանակ նրա մոտ եկավ իր սիրե լին` իշխան Մենշիկովը։ — Տիրակալն այստե՞ղ է, — հարցրեց նա ժամապահին։ — Այստեղ է, սակայն հրամայել է, որ ոչ մեկին ներս չթողնեմ։ — Դե, գիտեք ինչ, ինձ կարելի է։ — Ես այդպիսի հրաման չունեմ։ — Լսի՛ր, իսկ դու գիտե՞ս՝ ես ով եմ։ — Գիտեմ, սակայն չեմ թողնի։ — Ես կարևոր գործ ունեմ տիրակալի հետ։ — Չեմ կարող թողնել, ես այդպիսի հրաման չունեմ։ — Ա՜խ, դու անտաշի մեկը։ Ես հենց հիմա կհրամայեմ փոխել քեզ և ծանր պա տիժ տալ, — բղավեց իշխանը։ — Այս ամենից հետո դուք ազատ կարող եք ինձ հետ վարվել ինչպես կամենաք։ Բայց ով ինձ փոխարինի, ես կփոխանցեմ տիրակալի հրամանը։ Մենշիկովը հրեց ժամապահին և ցանկանում էր ուժով բացել դուռը, սակայն ժա մապահը սվինը դեմ արեց իշխանի կրծքին և սպառնալից բացականչեց. — Հեռո՛ւ գնացեք դռնից, այլապես կխոցեմ։ Լսելով աղմուկը՝ թագավորը բացեց դուռը և տեսնելով անմիջապես իշխանի կրծքին ուղղված ժամապահի սվինը՝ բարձրաձայն հարցրեց.«Սա ի՞նչ է նշանա կում»։ Բարկացած Մենշիկով գանգատվեց, որ քիչ էր մնում խոցեն իրեն։ «Ինչո՞ւ էիր ցանկանում սպանել իշխանին», - հարցրեց Պետրոսը զինվորին։ «Տի րակա՛լ, դու ինձ հրամայել էիր ոչ մեկին ներս չթողնել, իսկ նա, իմանալով քո հրա մանի մասին, ցանկանում էր զոռով ներս մտնել և նույնիսկ դռնից մի կողմ հրեց ինձ։ Ինձ մնում էր միայն խոցել նրան»։ Լսելով երկու կողմերին՝ թագավորը ժպտաց։ «Դանիլի՛չ,- ասաց նա Մենշիկովին,- նա ավելի լավ գիտի իր պաշտոնը, քան դու։ Ես շատ կցավեի, եթե նա խոցեր քեզ… իսկ քեզ՝ շնորհակալություն, -ասաց նա ժամա պահին։- Եվ որպես պարգևատվություն` հինգ ռուբլի»։ (Վ. Արտեմով) Արդյո՞ք իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մեկը նման անվերապահ հնազանդություն կդրսևորի իր երկնային թագավորի` Քրիստոսի հանդեպ։ Պատմությունը բոլոր դարերի հսկայական թվով անկեղծ քրիստոնյաների միայն մի փոքր մասին գիտի, ովքեր իրենց կյանքով են հատուցել՝ Տեր Հիսուս Քրիստո սին առանց տատանվելու հնազանդվելու համար։ 360
Հնազանդության զավակները
դեկտեմբեր
6
Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը (Կողոսացիներին 3.20)։
Գրող Դ. Գրանինն իր ստեղծագործություններում պատմում է Պետերբուրգում տեղի ունեցած մի պատմություն։ Ռուսական նավատորմի ոմն սպա (ակնհայտ է, որ գրողը միտումնավոր չի հիշատակում ազգանունը), խորհրդային ժամանակնե րում դասավանդում էր նավաստիներին։ Սպան մահացավ 1959 թվականին։ Մա հանալու ժամանակ նա որդուն խնդրեց, որ հոգեհանգստի ծառայությունը կատա րեն Պայծառակերպության տաճարում (Սանկտ Պետերբուրգ)։ Որդին այդ տարի թերթի խմբագրի պաշտոն էր ստացել։ Եվ, այնուամենայնիվ, նա թաղման արարո ղություն պատվիրեց և ծեսի ժամանակ անձամբ ներկա գտնվեց տաճարում։ Հոր խնդրանքը նրա համար անսպասելի էր։ Ստացվում է, որ հայրը հավատացյալ էր և դա թաքցնում էր։ Պարզվում է, որ քահանան գիտեր նրան, քանի որ հայրը նաև եկեղեցի էր հաճախում։ Որդուն սկսեցին տարհամոզել։ Կինն արցունքն աչքերին խնդրում էր սգո արա րողություն չկատարել, որովհետև անպայման տհաճություններ կլինեին, և նրան կարող էին հեռացնել աշխատանքից։ «Արդյո՞ք հոր համար նշանակություն ունի այդ արարողությունը, նա արդեն ննջեցյալ է… մենք հիանալի հուշարձան կկառու ցենք», - ևայս ոգով շատ այլ փաստարկներ էին բերում։ Սակայն որդին սրբազան էր համարում հոր կամքը ևոչ մի զիջման չգնաց ևոչ մի խնդրանքի ու փաստարկի չարձագանքեց… նա հնազանդ կատարեց հոր վերջին խնդրանքը։ Հայրն, իհարկե, հիանալի հասկանում էր, թե ինչ է սպառնում որդուն, ևեթե խնդրել էր, նշանակում է՝ դա պետք էր իրեն գալիք կյանքի համար։ Պատմելով և փորձելով հասկանալ հոր խնդրանքի էությունը՝ որդին գլուխը կորցրեց գուշակությունների մեջ. իսկ, մի գուցե, հայրը պատրաստվում էր կանգնել Աստծո առաջ և հաշի՞վ տալ իր կյանքի համար… Որդին ընտրության հիմնախնդրի առաջ էր կանգնած` ո՞ւմ հնազանդվել` հայ րական խնդրանքի՞ն, թե՞ պետության գաղափարախոսական սկզբունքներին ու պահանջներին։ Այդ ժամանակ իշխանությունն ու պետությունը կենտրոնա ցած էր կոմունիստական կուսակցության ձեռքում, որը մերժում էր Աստծուն։ Եվ անթույլատրելի էր, որ հավատացյալները տարրական պատասխանատվության հետ կապված որևէ պաշտոն զբաղեցնեն։ Գրողը լռում է, թե ինչով ավարտվեց այդ աղմկոտ պատմությունը։ Սակայն մենք կարող ենք վստահ լինել, որ որդուն զրկեցին այնպիսի կարևոր պաշտոնից, ինչպիսին էր թերթի խմբագիրը։ Չէ՞ որ նա կոմունիստական գաղափարախոսության բարձրախոսն էր, որի բաղկացու ցիչ մասն էլ աթեիզմն էր։ Եվ թերթի խմբագիրը, հիանալի իմանալով իր արարքի հետևանքները, այնուամենայնիվ, անվերապահորեն և գիտակցաբար կատարեց հոր կամքը։ Ահա մի օրինակ հավատացյալների համար, թե ինչպես պետք է խիզախորեն և ինքնամոռաց ենթարկվել Աստծո կամքին։
361
դեկտեմբեր
7
Մովսեսի մեղքը
Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, և Մովսեսն ասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ հա մար» (Թվեր 20.10)։
Մովսեսը` Աստծո մարդը, արժանացավ Սուրբ Աստծո հետ սերտ հաղորդակց ման պատվին։ Ոչ մի մահկանացու չէր արժանացել նման պատվի։ Տերը Մովսեսի վրա ցնցող պատասխանատվություն և անըմբռնելի կարևոր առաքելություն էր դրել` Աստծո ժողովրդին հանել Եգիպտոսից, ստանալ տիեզերքի Արարչի ձեռքով գրված Աստծո սուրբ օրենքը, որ գրված էր քարե տախտակների վրա։ Միևնույն ժամանակ նա պետք է գրառեր Արարչի շուրթերից ելած ինչպես կրոնական, այն պես էլ ժողովրդի հասարակական կյանքին վերաբերող օրենքների ու սկզբունք ների ողջ համակարգը։ Մովսեսը փայլուն կատարեց իր առաքելությունը, և նրա անձնազոհ ծառայությունը, որի նպատակը ընտրյալ ժողովրդի հանդեպ Աստծո դիտավորությունները կյանքի կոչելն էր, արժանացավ Նրա բարձրագույն գնահա տականին։ Եվ ընդամենը մեն-մի անգամ անապատի քառասնամյա թափառում ների ողջ ընթացքում Մովսեսն անհավատություն և անհնազանդություն դրսևո րեց Աստծո հրահանգի հանդեպ։ Կարդում ես աստվածաշնչյան տարեգրությունն այն մասին, թե ինչպես Մովսեսը մեղք գործեց, և վիշտը ծանր բեռան նման պա տում է սիրտդ։ Անմխիթար մի ցավ է տիրում հոգուդ, և մարդկային տաճարի խոր անկյուններից հնչում է միևնույն հավերժական հարցը` ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ այդպիսի զարմանալի մարդու հետ՝ հավատարիմ, հեզ և Աստ ծուն անսահման սիրող, Տիրոջ հեղինակության ու պատվի «անչափելի նախան ձախնդիր» մեկի հետ, ով պատրաստ էր հանուն ուրիշների զոհաբերել սեփական կյանքը։ Սինայի անապատ։ Կադես։ Մարիամի մահը։ Եվ… ջուր չկա… խիստ ծարավից տառապող ժողովուրդը գալիս է Մովսեսի ու Ահարոնի մոտ և սկսում տրտնջալ. «Ինչո՞ւ։ Ինչո՞ւ մեզ անապատ բերեցիք, որպեսզի մահանա՞նք այստեղ։ Եվ ընդ հանրապես, ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որպեսզի բերեք այս անիծված վա՞յրը, որտեղ ջո՜ւր անգամ չկա»։ Լսելով այդ վերջ չունեցող հանդիմանություննե րը՝ Մովսեսն ու Ահարոնը մոտենում են ժողովքի խորանի մուտքին և գետին ընկ նում Աստծո առջև` ցավով լի սրտով ու աղերսներով։ «Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց»։ Նրա` սիրո և երկայնամտության Տիրոջ համար անհամեմատ ծանր էր լսել ժողովրդի հանդիմանություններն ու տրտունջը։ «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին, - ասաց նրանց Տերը, - և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը»։ Մովսեսը վերցրեց գավազանը, իսկ ժողովուրդը հավաքվեց ժայռի մոտ և Մովսեսը բարկությամբ ասաց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։ Եվ Մով սեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին» (Թվեր 20) (շարունակելի)։
362
Աստծո դատավճիռը
դեկտեմբեր
8
Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք Ինձ, որպես զի սրբացնեք Ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժո ղովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց» (Թվեր 20.12)։
Այն, ինչ ասաց Մովսեսը ևայն, ինչ արեց նա տրտունջի ժամանակ, կարևոր դաս է յուրաքանչյուր հավատացյալի համար։ Այդ ճակատագրական պահին Մովսեսն անհնազանդություն, անհավատություն դրսևորեց և մեծարեց ինքն իրեն։ Ման րակրկիտ, քննադատական վերլուծության ենթարկելով Մովսեսի արարքը՝ մար գարեական հոգին վկայում է. «Մովսեսը թերահավատություն դրսևորեց Աստծո հանդեպ։ «Այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար», - հարցրեց նա այնպես, կարծես Տերը չէր կարող անել այն, ինչ խոստացել էր։ «Դուք չհավատացիք Ինձ, - ասաց Տերը երկու եղբայրներին, - որպեսզի Իմ սրբությունը ցույց տաք Իսրա յելի որդիների աչքի առաջ» … Մովսեսն ու Ահարոնն իրենց վերագրեցին այն ու ժը, որ պատկանում է միայն Աստծուն… Բարկացած բացականչելով՝ «այս ապա ռաժի՞ց ջուր հանենք ձեզ համար», նրանք իրենց դրեցին Աստծո տեղը, կարծես հրաշագործ զորությունն իրենց ապականացու մարդկային մարմինների մեջ էր… Մարդիկ, լինելով Աստծո ներկայացուցիչները, չփառաբանեցին Նրան։ Մովսեսն ու Ահարոնն իրենց վիրավորված էին զգում՝ մոռանալով, որ ժողովուրդը տրտնջում է ոչ թե իրենց, այլ Աստծո դեմ։ Միայն այն պատճառով, որ իրենք մտածում էին միայն իրենց մասին և սեփական հույզերի իշխանության տակ էին, անգիտակցաբար ըն կան մեղքի մեջ և ժողովրդին ցույց չտվեցին, որ մեղավոր են Աստծո առաջ։ Դառն ու խորապես նվաստացուցիչ էր անմիջապես հնչած դատաստանը։ Տերը Մովսե սին ու Ահարոնին ասաց. «Քանի որ դուք չհավատացիք Ինձ, որպեսզի սրբացնեք Ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց» (Նահապետներ և մարգարեներ, էջ 417-419)։ Երկու անգամ հարվածելով ժայռին՝ Մովսեսն աղավաղեց այն խորհրդանիշը, որ հայտնել էր Աստված Իսրայելին․ ժայռը Քրիստոսի խորհրդանիշն է, ևինչպես Նա պետք է մեկ անգամ զոհաբերեր Իրեն, այդպես էլ Մովսեսը մեկ անգամ արդեն հարվածել է ժայռին։ Երկրորդ անգամ հարկավոր էր միայն ժայռին ասել. սա լուր է յուրաքանչյուր հավատացյալի համար, մենք կարող ենք խնդրել միայն Տիրոջ օրհ նությունները։ Մովսեսն ու Ահարոնը գիտակցեցին իրենց մեղքն ու ապաշխարեցին, և Աստված ներեց նրանց։ Սակայն Իր պատիժը Նա չփոխեց, թեև Մովսեսն աղերսում էր, որ Աստված թույլ տա Քանան մտցնել ժողովրդին։ «Բավական է. այդ մասին այլևս Ինձ հետ չխոսես», - պատասխանեց Տերը Մովսեսին (Բ Օրենք 3.26)։ Մովսեսը, «Նրա ամենահավատարիմ և փառավոր ծառան», հրապարակային պատիժ կրեց։ Անհնազանդությունը ծանր մեղք է, որովհետև այն ցուցադրաբար Աստծուն հա կադրվելն է, անփույթ և հրահրող վերաբերմունքը Նրա` տիեզերքի Արքայի հան դեպ (շարունակելի)։
363
դեկտեմբեր
9
Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով
Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատ ճառով, որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով (Սաղմոսներ 106.32-33)։
Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք Աստծո երկու փառավոր ծառաների՝ Աբրահամի ու Մովսեսի կյանքը, որպեսզի օրհնյալ դասեր քաղենք Աստծո հետ ունեցած նրանց հարաբերություններից։ Մենք` Քրիստոսի գալուստի նախօրեին ապրողներս, լրացուցիչ լույս ունենք՝ շնորհիվ մարգարեական հոգու անգին աշ խատությունների։ Այդտեղ բացվում են հավատքի աստվածաշնչյան հերոսների կյանքի էջերն ու այն կողմերը, որոնք չեն շոշափվում Սուրբ Գրքում։ Ինչո՞ւ Մովսեսը նման անհավատություն և աղաղակող անհնազանդություն դրսևորեց Աստծո հանդեպ։ Կա՞ն արդյոք ինչ-որ լուրջ պատճառներ, որոնք նպաս տեցին Մովսեսի կողմից այդ մեղավոր արարքը գործելուն։ Այո, «Նահապետներ և մարգարեներ» գրքում այդ հարցի վերաբերյալ կարդում ենք. «Տանջվելով ժո ղովրդի մշտական խռովությունից և տրտունջից՝ Մովսեսը տեսադաշտից կորցրեց իր ամենակարող Օգնականին և զրկվելով աստվածային զորությունից՝ արատա վորեց իրեն` դրսևորելով մարդկային թուլություն» (էջ 418)։ Այսպիսով, արտաքին ծանր հանգամանքները, որոնք հյուծում են օրգանիզմի բոլոր ուժերն ու հնարավորությունները, կարող են հավասարակշռությունից հանել ցանկացած մարդու։ Եվ այդ մարդը կարող է կորցնել փրկարար կապը զորության ու սիրո Աղբյուրի հետ և մի շարք սխալներ, վրիպումներ ու անկումներ թույլ տալ։ Ահա թե ինչու Տերը խորհուրդ է տալիս և կոչ անում Իր զավակներին․ «Արթո՛ւն կա ցեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ Հենց դա էլ տեղի ունեցավ Մովսեսի հետ։ Նա դադարեց արթուն մնալ և «տեսադաշտից կորցրեց» իր Օգնա կանին՝ չխնդրելով այն մասին, որ Աստված սրբագործի իր յուրաքանչյուր միտքը և ղեկավարի յուրաքանչյուր մղումը (էջ 421)։ Նման իրավիճակում մարդն անխուսա փելիորեն ինքնամեծարման հոգի է դրսևորում, ևանկումն արդեն ապահովված է։ Սակայն ի՞նչը մեղմացրեց Մովսեսի ու Ահարոնի արարքը։ Եթե «Մովսեսն ու Ահարոնն իրենց սրտում ինքնամեծարման դրդում փայփայեին, կամ եթե նրանց հոգում բարկություն առաջանար աստվածային նախազգուշացումների ու հանդի մանությունների հանդեպ, նրանց մեղքը շատ ավելի ծանր կլիներ։ Սակայն նրանք դիտավորյալ չէ, որ այդպես վարվեցին, այլ տրվեցին հանկարծակի փորձությանը և անմիջապես անկեղծորեն զղջացին։ Աստված ընդունեց նրանց զղջումը, թեև, տեսնելով նրանց մեղքի կործանարար ազդեցությունը ժողովրդի վրա, չկարողա ցավ նրանց վրայից հանել պատիժը» (էջ 419)։
364
դեկտեմբեր
Ղովտի ճակատագրական կատակը
10
Ղովտը դուրս ելավ ևիր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կա ցեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում (Ծննդոց 19.14)։
Երբ երկնային բանբերները եկան Սոդոմ, Ղովտը, տեսնելով նրանց, հրավի րեց իր տուն` գիշերելու։ Ջերմ ընդունելություն ցուցաբերեց նրանց՝ որպես օտա րականներ, ինչպես դա ընդունված էր արևելքում, այդ հեռավոր ժամանակնե րում։ Քաղաքացիները, տեսնելով, որ Ղովտի տանը հյուրեր կան, հավաքվեցին նրա բնակարանի մոտ և պահանջեցին, որ իրենց մոտ բերի հյուրերին, որպես զի նրանց հետ տրվեն սեռական բավականությունների։ Ղովտը սարսափահար սկսեց աղերսել, որ նման անօրենություն չանեն։ Սակայն նրանք որոշեցին քանդել դուռը, ներս մտնել և իրականացնել իրենց հանցավոր դիտավորությունը։ Եվ այդ ժամանակ հրեշտակները կուրությամբ հարվածեցին այդ սատանայական ամբո խին։ Իսկ Ղովտին ասացին. «Զգուշացրո՛ւ այս քաղաքում գտնվող քո բոլոր հարա զատներին ու ընկերներին, որ լքեն այս քաղաքը, որովհետև մենք կործանելու ենք այն»։ Եվ երբ Ղովտը գնաց հարազատների մոտ և փրկվելու կոչ արեց, որովհետև Տերը ոչնչացնելու էր Սոդոմը, նրանք ծիծաղեցին Ղովտի վրա, և նրա բոլոր անսո վոր կոչերը ընդունվեցին որպես կատակ։ Ոչ մեկը, Սոդոմում գտնվող ոչ մի մարդ ականջալուր չեղավ նրա խոսքերին և լուրջ չընդունեց նախազգուշացումը՝ գա լիք կործանման վերաբերյալ։ Այսօր էլ լուրջ չեն ընդունվում մարդկության մոտա լուտ կործանմանը վերաբերող աստվածային նախազգուշացումները։ Մարդկանց թվում է, որ այս բոլորն ընդամենը մի քանի խենթերի կատակ է։ Գ. Օհանովը նկարագրել է հետևյալ ողբերգական դեպքը, որ տեղի է ունե ցել Սաութ-Գեյթի (ԱՄՆ) մոտակայքում գտնվող արվարձանային «Բեվեռլի Հիլզ» ակումբ-ռեստորանում։ Դահլիճը լեփ-լեցուն էր հյուրերով. ուր որ է՝ պետք է ելույթ ունենար նշանավոր երգիչը, «ծանր ռոքի» աստղը։ Սակայն նրա փոխարեն բե մում հայտնվեց մի երիտասարդ, ով ակումբում հավաքարար էր աշխատում։ Նա մոտեցավ բարձրախոսին և պտտելով վախեցած աչքերը՝ բացականչեց. «Ակում բում հրդե՜հ է, փախե՜ք դահլիճից…»։ Ի պատասխան՝ ուրախ ծիծաղ պայթեց դահլիճում. հավաքվածները որոշեցին, որ դա սրամիտ կատակ է, որ համերգային ելույթի ծրագրի մի մասն է։ Իսկապես, ի՞նչը կարող է ավելի ծիծաղելի լինել, քան տարբեր սարսափելի բաներով վախեցնել զվարճանալու նպատակով հավաքված մարդկանց։ Իսկ երբ ծուխը ներս թափանցեց դռներից և հայտնվեցին բոցի լեզ վակները, շատերի համար արդեն ուշ էր։ Ակնթարթորեն սարսափահար ամբո խը թափով վազեց դեպի դռներն ու անցումները, և խելակորույս մարդիկ սկսեցին տրորել միմյանց… հրդեհից հետո ավերակների տակից հանեցին ավելի քան 160 զոհվածների դիեր։ Կրկնվեց Սոդոմի ողբերգությունը. անհնազանդությունը կործանման պատճառ դարձավ բազմաթիվ մարդկանց համար։ Տերը շարունակում է երկրի բնակիչնե րին նախազգուշացնել, որ նրանք ձգտեն երկնային խաղաղության, որովհետև. «երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն» (Բ Պետրոս 3.10)։ 365
դեկտեմբեր
11 Բարձրագույն հրամանը եվ Իսրայելը
Բայց Իմ ժողովուրդը չլսեց Իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց Ինձ։ Ուստի նրանց թո ղեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների (Սաղ մոսներ 81.11-12)։
«Մի անգամ Ալեքսանդր III կայսրն անցնում էր Գադչինյան պալատի տոնական դահլիճներով։ Նայելով պատուհանից, որտեղից երևում էր Բալթյան երկաթուղու կայարանը՝ իր ուղեկցին ասաց. «Արդեն քանի տարի է՝ ապրում եմ Գադչինում և առաջին անգամ եմ տեսնում, որ կայարանը պալատի ու ռազմադաշտի միջև է գտնվում և մասնակիորեն փակում է այն»։ Այնպես ստացվեց, որ մի քանի օր հե տո տիրակալը նորից անցավ այդ նույն դահլիճներով իր շքախմբից ինչ-որ մեկի հետ։ Նայելով պատուհանից՝ թագավորը տրորեց աչքերը և հարցրեց իր ուղեկցին. «Լսի՛ր, ինձ հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, ես չեմ տեսնում կայարա նը»։ Ի պատասխան՝ ուղեկցորդն ասաց, որ կայարանը օրերս տեղափոխել են մի կողմ, որ այն չփակի ռազմադաշտի տեսարանը։ Տիրակալը զարմացած հարցրեց. «Իսկ ինչո՞ւ եք այդպես արել»։ Ուղեկցորդը պատասխանեց. «Ձե՛րդ մեծություն, ես լսել եմ, որ դուք եք հրամայել տեղափոխել կայարանը, որովհետև այն փակում էր ռազմադաշտի տեսարանը»։ «Ինչ էլ ասես, ամեն ինչից բարձրագույն հրաման են ստեղծում», - պատասխանեց տիրակալը» (Ի. Սուդնիկովա)։ Ահա այսպես են «այս աշխարհի որդիները» վերաբերվում իրենց երկրային տիրակալի խոսքերին։ Նրանց արտաբերած յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես «բարձրագույն հրաման» և անհապաղ ու անվերապահորեն կատարում նրանց կամքը։ Իսկ անհնազանդությանը կհետևի պատիժը։ Իսկ ինչպե՞ս վերա բերվեց ընտրյալ ժողովուրդն Աստծո ևերկնային Թագավորի խոսքերին։ Իր ծառա Մովսեսի միջոցով Տերն Իսրայելին ասաց․ «Հիմա եթե իսկապես լսեք Իմ ձայնը և պահեք Իմ ուխտը, այն ժամանակ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից (այլ թարգմ. առանձնահատուկ սեփականություն), որովհետև Իմն է ամբողջ երկիրը։ Դուք Ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ…»։ Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք» (Ելք 19.5,6,8)։ Որոշ ժամանակ անց Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոս քերն ու բոլոր օրենքները և «Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդ վենք»» (Ելք 24.3,7)։ Նշելու համար այդ խոստումը, Մովսեսը զոհաբերության կեն դանիների արյունով ցողեց ժողովրդին։ Որոշ ժամանակ անց այդ ժողովուրդը եկավ Ահարոնի մոտ (Մովսեսն այդ ժամա նակ Սինայի վրա ստանում էր Օրենքը) ևասաց. «Վե՛ր կաց, մեզ համար աստված նե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան»։ Եվ Ահարոնը ոսկե հորթ պատրաստեց. իսկ ժողովուրդը սկսեց երկրպագել նրան։ Ահա և քեզ Աստծո խոսքին «հնազանդվե՜լը»… Եվ պատժվեցին… Թող Աստված հեռու պահի մեզ Իր խոսքին չհնազանդվելուց։
366
դեկտեմբեր
Թագավորի ձայնը եվ Աստծո ձայնը
12
Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան… նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծո ձայնին և զանց էին արել Նրա ուխտը (Դ Թագավորների 18.11-12)։
Երբ ժողովուրդը եկավ Կադես Բառնեա, Մովսեսն ասաց. «Տե՛ս, քո Տեր Աստ վածը այդ երկիրը տվել է քեզ. բարձրացի՛ր, ժառանգի՛ր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ։ Մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր» (Բ Օրենք 1.21)։ Սակայն ժողովուրդը պահանջեց, որ Մովսեսն այդ երկիրն ուղարկի հետախույզներ, ովքեր կուսումնասիրեն այն և այդ մասին կպատմեն ողջ ժողովրդին։ Նման պահանջն ավելի քան տարօրինակ էր. Տերն այդպիսի ցուցում չէր տվել նրանց։ Այդ նախա ձեռնությունը ժողովրդից էր։ Մարդիկ ցանկանում էին համոզվել՝ արդյո՞ք խոս տացված երկիրն այնպիսին է, ինչպիսին հավաստիացրել է Տերը, որ այնտեղ կաթ ու մեղր է հոսում։ Դա հերթական ևակնհայտ անվստահությունն էր Աստծո խոսքի հանդեպ։ Մի անգամ զորավարժությունների ժամանակ Նիկոլայ I-ը ինչ-որ բան հրամայեց, սակայն նրա հրամանն, ինչպես հարկն է, չկատարվեց, և շարքում տեսանելի շփո թություն առաջացավ։ Տիրակալն անմիջապես կանչեց այն ստորաբաժանման ղե կավարին, որտեղ տեղի էր ունեցել այդ անկարգությունը և բացատրություն պա հանջեց նրանից։ Պարզվեց, որ գեներալը լավ չի լսել հրամանատարի խոսքերը։ «Իմ ձայնը լսում է ողջ Եվրոպան, իսկ իմ սեփական գեներալները չե՜ն լսում։ Ամո՛թ է, գեներա՛լ», - ասաց կայսրը (Վ. Արտեմով)։ Աստծո ձայնը լսում է ողջ անսահման տիեզերքը, բոլոր երկրաբնակները կատարում են Նրա հրամանները, իսկ այստեղ, մեր մոլորակի վրա, ընտրյալ ժողովուրդը չի՜ լսում Նրա ձայնը։ Արդյո՞ք դա ամոթա լի չէ։ Տերը մեկ անգամ չէ ասել Իր ժողովրդին, որ Ավետյաց երկիրը «լավն է ու ըն դարձակ, ևոր այնտեղ կաթ ու մեղր է հոսում»։ Իսկ ժողովուրդն ասում է` «Դա դեռ ստուգե՜լ է պետք»։ Բայց չէ որ դա բացահայտ վիրավորա՜նք է Աստծո հանդեպ։ Եվ Տերը, դառնությամբ ընդունելով այդ պահանջ, չսկսեց հանդիմանել նրանց, այլ խոնարհաբար համաձայնվեց։ Տասներկու հետախույզները, մանրակրկիտ հրահանգավորվելով Մովսեսի կող մից, քառասուն օր հետազոտեցին Ավետյաց երկիրը, վերադարձան ու տեղեկաց րին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, ևահա՛ դրա պտուղները» (Թվեր 13.28)։ Համոզվեցի՞ն, որ Աստված չի խաբում։ Պարզապես ամոթ է` ստուգե՜լ Սուրբ Աստծուն։ Իսկ հետո ի՞նչ։ Հետա խույզներն ասացին, որ այդ երկրում ապրում է մի ուժեղ ժողովուրդ` հսկաներ, և որ իրենք չենք կարող դեմ դուրս գալ նրանց, որովհետև նրանց «քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին», ովքեր բարձրահասակ մարդիկ են (Թվեր 13.29,33)։ Նրանք ժողովրդի մեջ անհա վատություն, վախ ևանհնազանդություն սերմանեցին (շարունակելի)։
367
դեկտեմբեր
13
Անհավատության եվ անհնազանդության հետեվանքները
Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին Նրա խոսքին։ Տրտն ջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին (Սաղմոսներ 106.2425)։
Տասներկու հետախույզներից երկուսը` Հեսու Նավեն և Քաղեբը, միանգամայն այլ բան վկայեցին։ Ի տարբերություն նրանց փոքրոգի ու վախկոտ, թերահավատ հայտարարությունների, ասացին. «Գնանք և տիրենք այդ երկրին հենց հիմա։ Մենք կարող ենք անել դա»։ Սակայն մնացած տասը հետախույզները համառո րեն իրենցն էին պնդում․«Մենք չենք կարող գնալ այնտեղ, նրանք կհաղթեն մեզ, նրանց համեմատ մենք մորեխներ ենք»։ Իրենց մթագնած մտքում նրանք փոխե ցին այդ երկրի մասին իրենց առաջին բարի վկայությունը և սկսեցին ասել, որ այն պիտանի չէ ապրելու համար, որ նա «իր բնակիչներին ուտող երկիր է»։ Ամբողջ ժողովուրդը տագնապահար եղավ, լացն ու ողբը չդադարեց ողջ երեկո. «Մենք կկործանվե՜նք այստեղ։ Մեր կանայք ու երեխաները թշնամիների ավա՜ր կդառ նան»։ Սակայն Մովսեսը սկսեց քաջալերել նրանց. «Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։ Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում» (Բ Օրենք 1.29-30)։ Ավաղ, ժողովուրդը լսել անգամ չէր ցանկանում։ Աստծո ոչ մի տեսակի ակնհայտ հրաշք ու նշան, որ տեսել էին իրենց ճանապարհորդության ընթացքում, բոլորովին չհամոզեց այն բանում, որ Աստված է իրենց հուսալի պաշտպանությունը, ևիրենց կյանքը Նրա ձեռքերում է։ Եվ որ Նա անդուլ հոգում է նրանց մասին և այնպես է անում, որ նրանց ապագան լուսավորվի օրհնություններով ու խաղաղությամբ։ Եվ երբ Հեսուն ու Քաղեբը՝ նախանձախնդիր Աստծո հեղինակության համար, պատ ռեցին իրենց հագուստները՝ բաձրաձայն ասելով, որ այդ երկիրը հիանալի է, և անպայման կտիրենք նրան, որովհետև Աստված մեզ հետ է, ժողովուրդը բացա կանչեց. «Քարկոծե՜ք նրանց»։ Եվ այդ պահին հայտնվեց Տիրոջ փառքը։ Աստված չմիջամտեց այն բանին, ինչ տեղի էր ունենում իսրայելական բանա կում։ Նա հետևում էր, թե ինչ նողկալիությամբ են եռում կրքերը և սպասում էր. սակայն երբ դրանք իրենց սահմանին հասան, Նա եկավ նրանց մոտ ևասաց Մով սեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ» (Թվեր 14.11)։ Եվ ապա հետևեց դատավճիռը. «Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։ Սակայն Մովսեսը սկսեց աղերսել, որ Աստված Իր ողորմածությամբ ների ժողովրդի մեղքը հանուն Իր անվան փառքի։ Եվ Աստված ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն… բոլոր մարդիկ, որոնք տեսան Իմ փառքը և Իմ գործած հրաշքները… ևահա տասն անգամ փորձեցին Ինձ ու չլսեցին Իմ խոսքը, չեն տեսնի այն երկիրը» (Թվեր 14.20)։ Այդպես էլ եղավ. քառասուն տարի, ինչպես ասաց Տերը, նրանք քայլեցին անապա տում, մինչև ավագ սերունդը մահացավ իր անհավատության ու անհնազանդու թյան պատճառով։
368
Խենթ վիճակում
դեկտեմբեր
14
Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարի, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը… իսկ դու էլ անզգամնե րից մեկը կլինես Իսրայելում (Բ Թագավորների 13.12-13)։
Մեր մեղավոր բնույթն այնպիսին է, որ հակված ենք ավելի շատ ուրիշներին խոր հուրդ տալ, քան ինքներս ընդունել դրանք։ Հպարտությունն ու եսասիրությունն է խանգարում, որ ուշադիր լսենք կողքից մեզ ուղղված խելամիտ խորհուրդները, հանգիստ կշռադատենք բոլոր կողմ ու դեմերը. որովհետև դրանց հիմքում մա քուր, անկեղծ և լուրջ մղումներն են։ Տերը կարող է սովորեցնել (Աստվածաշնչից բացի) ամենատարբեր եղանակներով, և դրանցից ամանք, առնվազն, կարող են տարօրինակ թվալ մեզ։ Երբեք պետք չէ շտապ հետևություններ անել, կտրուկ ու անմտածված խոսել, ուրիշների կարծիքները անտեսել, հատկապես նրանց, ով քեր բարյացակամորեն են տրամադրված մեր հանդեպ։ Մենք պարտավոր ենք լսել խորհուրդները, իսկ ընդունել-չընդունելն արդեն մեր իրավունքն է։ Վ. Վերեսաևը մի ցավալի դրվագ պատմեց․«Ես մի ուսանող ընկեր ունեի։ Երկ րորդ կուրսում նա հանկարծ որոշեց ամուսնանալ։ Մենք բոլորս զարմացանք։ Նա յոլա էր գնում կոպեկանոց դասերով։ Կինը ևս սովորում էր… նա աչքի չէր ընկնում ոչ խելքով, ոչ օժտվածությամբ, ոչ բնավորությամբ և ոչ էլ գեղեցկությամբ, ոչ մի բանով, որով կարելի էր բացատրել այդ խենթ որոշումը։ Մենք փորձեցինք հետ պահել մեր ընկերոջը։ Սակայն նա սաստիկ բարկացավ և հայտարարեց, որ կընդ հատի շփումը ցանկացածի հետ, ով կփորձիվ խանգարել իր ամուսնությանը։ Եվ ամուսնացավ։ Մեկ ամիս հետո նա եկավ մեզ մոտ և հուսահատ ասաց. ինչո՞ւ դուք ինձ չխան գարեցիք, որ չանեմ այդ հիմարությունը»։ «Իսկ դու հիշիր, թե ինչ պատասխանե ցիր մեզ, երբ փորձում էինք հետ պահել քեզ»։ «Միևնո՜ւյն է, պետք է կապեիք ինձ, պետք է գժանոց ուղարկեիք։ Չէ՞ որ ես խելագար վիճակում էի»։ Եվ սարսափա հար, հարբածի աչքերով նա առաջ էր նայում։ Դրա հետ կապված՝ ակամա հիշե ցի Սամսոնի` երկրի ամենաուժեղ մարդու կյանքը։ Այդ մարդը մահկանացուների համար անսովոր ծագում ուներ, և Տերը նախասահմանեց, որ նա իրականացնի փղշտացիների լծից իսրայել ժողովրդին ազատագրելու առաքելությունը։ Սակայն նա չափազանց անխելամիտ էր կանանց հետ հարաբերություննեում։ Նրա կրքի երեք առարկաներն էլ կարծես ընտրովի լինեին` փղշտացի և անառակ։ Սամսո նը ամենաամոթալի կերպով հիմարացած էր և դաժանորեն վարձահատույց եղավ դրա համար։ Իսկ այդ բոլորն այն պատճառով, որ հենց սկզբից չհնազանդվեց ծնողներին, ովքեր խորհուրդ էին տալիս ամուսնանալ Աստծո Խոսքին համապա տասխան, այսինքն իր ժողովրդից` Իսրայելից որևէ աղջկա հետ։
369
դեկտեմբեր
15
Հրահրող խնդրանք
«Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը» (Ա Թագավորներ 8.5)։
Սամուելը մեկն էր երկրի վրա Աստծո ազնիվ, նվիրված, բարեպաշտ ներկայա ցուցիչների նշանավոր աստղաբույլից։ Իսահակի նման նա էլ ծնվել էր Տիրոջ կենա րար զորության անմիջական միջամտության շնորհիվ՝ ի պատասխան մայրական տառապող սրտից բխած անդուլ աղոթքների, և վաղ մանկությունից նվիրաբեր վել էր Աստծո ծառայությանը։ Եվ նրա ծառայությունն, ընդհանուր առմամբ, նշա նավորվեց ընտրյալ ժողովրդի կյանքում զարմանալի պտուղներով` «ժողովուրդը բարգավաճում էր նրա իմաստուն ղեկավարության ներքո»։ Բայց երբ վրա հասավ ծերությունը, նրա արդար հոգին ստիպված էր ցնցող իրադարձություն ապրել։ Նրա մոտ եկան Իսրայելի ծերերը ևայսպիսի խնդրանքով դիմեցին. «Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը» (Ա Թագավորներ 8.5)։ Սամուելը (դատավոր, մարգարե և քահանա) պատրաստ էր լսել ցանկացած խնդրանք, բայց ոչ երբեք այդպիսի. այն պարզապես ցնցեց նրան։ Այդպիսի խնդրանքի համար ձևական առիթ ծառայեցին նրա որդիների ամբա րիշտ արարքները, որոնց ծերակույտի համաձայնությամբ նա դատավորներ էր նշանակել Բերսաբեում։ Պարզվեց, որ նրանք ամբարիշտ մարդիկ են և բոլորո վին նման չեն իրենց հորը։ Նրանք անամոթաբար կաշառք էին վերցնում և «ծռում դատաստանը»։ Ինչպե՞ս են վարվում նման դեպքում կառավարողները։ Նրանք հեռացնում են ու պատժում կաշառակերության մեջ ապականված դատավորնե րին և նրանց փոխարեն ուրիշներին դնում։ Այդպես կվարվեր նաև Սամուելը, եթե միայն իմանար այդ մասին։ (Սամուելը, ցավոք, որքան էլ դա տարօրինակ թվա, բո լորովին անտեղյակ էր իր որդիների չարաշահումների առումով։ Հակառակ դեպ քում, նա չէր հանդուրժի այդ այլանդակությունը և անպայման կխոչընդոտեր)։ Իսկ իրականում այդ փաստը չէ, որ պատճառ հանդիսացավ թագավոր ունենալու խնդրանքին։ Այդ գաղափարը Իսրայելում մեկ րոպեում չէ, որ ծնվեց։ Այն վաղուց արդեն պտտվում էր ոչ բարեպաշտ մարդկանց ուղեղներում։ Իսրայելացիները նախանձով էին նայում «հեթանոսական թագավորների շքեղությանն ու փայլին և ծանր էին տանում իրենց պարզությունը»։ Ահա թե ինչ էին ցանկանում նրանք. ապրել ոչ թե Տիրոջ հրահանգով` Աստծո հավերժական ու սուրբ օրենքներով, այլ ինչպես ապրում էին հեթանոսները` «ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել»։ Մովսեսը բազմիցս նախազգուշացրեց նրանց, որ Ավետյաց երկրում չսովորեն «պղծություններ անել» և չվարվեն այնտեղ ապրող ժողովուրդների պիղծ սվորո րույթներով»։ Սակայն Իսրայելը հակված էր ճշտորեն նմանակելու «հեթանոսնե րին և քայլելու նրանց ճանապարհներով։ Եվ, ինչպես հիանալի ասված է «Նահա պետներ և մարգարեներ» գրքում, հրաժարվելով հնազանդվել Աստծո օրենքին, նրանք ցանկանում էին ազատվել իրենց աստվածային Ղեկավարից (էջ 603) (շա րունակելի)։
370
դեկտեմբեր
Երկնային թագավորի մերժումը
16
Բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, Որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և Նրան ասացիք. «Անպատճառ մեզ վրա մի թա գավո՛ր դիր» (Ա Թագավորների 10.19)։
Երբ ծերակույտը Սամուելին ներկայացրեց թագավոր ունենալու խնդրանքը, Աստծո ծեր այրը մեկ բառով անգամ չհանդիմանեց նրանց մեղքը։ Նա նախան ձախնդիր աղոթքով դիմեց Տիրոջը, որպեսզի իմանա Նրա կամքը։ Ժողովրդի՝ թա գավոր ունենալու պահանջը Սամուելն ընդունեց որպես թեթև խռովություն հենց իր դեմ և նրա համար ցավալի էր, որ մերժում են իրեն։ Սակայն Աստված, պա տասխանելով Իր ծառային, ցույց տվեց նրա սխալը. «Լսի՛ր ժողովրդի խոսքը ևայն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են Ինձ, որ չթագավորեմ իրենց վրա» (Ա Թագավորների 8.7)։ Ահա թե ինչպիսի՜ն է մեր մեղավոր բնույթը։ Ահա թե ինչն է փափագելի նրան, ինչի է ծարավի նա` որպեսզի Տե՜րը չլինի իր թագավորը։ Նա ազատություն է փափագում, այն կեղծ ազատությունը, որի մասին այնպես սիրում էր երկնքում բարձրաձայնել Արուսյակը` մինչև երկնքից վտարվելը։ Դա նրա հեղափոխական ծրագրի գլխավոր կետերից մեկն էր` ես ազատություն եմ պահանջում, ավելի շատ ազատություն, քան մենք` հրեշտակներս ունենք, որպեսզի կարողանանք իրակա նացնել մեր ողջ ներուժը` զարգացնելու և նվաճելու կատարելության գագաթը։ Ահա և Իսրայելը չէր ցանկանում, որ իր թագավորը լինի երկնային Թագավորը և պահանջում էր, որ իրեն թագավորի մեղավոր մարդը։ Այո՛, անկասկած է, որ Տե րը նախօրոք հստակ տեսնում էր, որ մի օր Իր ժողովուրդն իր համար թագավոր է պահանջելու։ Այդպիսի պահանջը հաճո չէր Աստծուն, որովհետև Նա ցանկանում էր Ինքը լինել նրանց Թագավորը, ինչպես և դա իսկապես պետք է լինի։ Աստվածա շնչում կարդում ենք. «Որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու, որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. Նա կփրկի մեզ» (Եսա յի 33.22)։ Սակայն Մովսեսի միջոցով Նա ասաց, թե այդ դեպքում ինչպիսին պետք է լինի թագավորը (տե՛ս Բ Օրենք 17.14-20)։ Այս դեպքում գլխավորն այն է, որ «նա գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։ Դա իր մոտ թող մնա, ևայն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սո վորի վախենալ (այլ թարգմ. «երկյուղել») իր Տեր Աստծուց… ևայս պատվիրաննե րից աջ ու ձախ չշեղվի» (Բ Օրենք 17.18-20)։ Աստված չսկսեց հակադրվել ժողովրդի՝ թագավոր ունենալու պահանջին, սա կայն Սամուելին ասաց, որ հավաքի ժողովրդին ու հայտարարի, թե ինչ իրավունք ներ կունենա թագավորը, և ինչպիսին կլինի նրա բռնակալական իշխանությունը հրեաների վրա. «Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատ ճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ։ Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։ Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես» (Ա Թագավորների 8.18-19)։ Ահա՜ անհնա զանդությունը՝ բացահայտ ու անմիտ, Իսրայելի աներկբա անհնազանդությունն իր Աստծուն։ 371
17 Ծերերի՞ թե հասակակիցների խորհուրդ
դեկտեմբեր
Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը… չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին» (Առակներ 5.12-13)։
Իսրայելը մեծապես զգաց, թե ինչ է նշանակում չհնազանդվել Աստծո խոսքին և գնալ սեփական, այլ ոչ Աստծո ճանապարհներով։ Սողոմոն թագավորը կատարեց իր հայր Դավթի կտակը և Տիրոջ կամքը․ կառուցեց տաճար` տիեզերքի Արարչին և Առաջնորդին երկրպագելու համար։ Դավիթը նույնպես հոգում էր տաճարի շինա րարության համար անհրաժեշտ նյութական միջոցների մասին. և՛ ինքը, և՛ իր կոչով ողջ ժողովուրդն առատորեն զոհաբերություններ էր կատարում այդ «մեծ գործի» համար` ոսկի, արծաթ, պղինձ, թանկարժեք քարեր ևայլն։ Եվ այդ զոհաբերություն ները լիովին բավական էին՝ տաճարը կառուցելու անհրաժեշտ ծախսերը ծածկե լու համար։ Իր գեղեցկությամբ այդ տաճարը հին աշխարհի ճարտարապետության հրաշք էր։ Տիրոջ համար հաճելի էր, որ թագավորը ևողջ ընտրյալ ժողովուրդն անձ նազոհ ու երկյուղած կերպով կառուցեն այդ սրբազան շինությունը։ Շինություն, որ նախատեսված էր հասարակական կերպով Աստծուն երկրպագելու համար, և որ տեղ նվիրաբերման օրը Նա Իր ներկայությամբ հայտնեց Իր բարեհաճությունը։ Սակայն ժամանակ անցավ, և Սողոմոնը շեղվեց Աստծո արդար ճանապարհնե րից ու սկսեց մեղք գործել։ Եվ նրա մեղքերից մեկը ժողովրդին դաժանորեն շահա գործելն էր։ Մարգարեական հոգին գրում է. «Ուրացողության տարիներին դառնալով շռայ լող՝ Սողոմոնը մեծ հարկեր դրեց ժողովրդի վրա՝ ստիպելով, որ մարդիկ քրտնա ջան աշխատեն՝ իր համար հարստություն կուտակելու համար» (Մարգարեներ և թագավորներ, էջ 88)։ Եվ երբ նա մահացավ, ժողովուրդը հավաքվեց նրա որդու` Ռոբովամ թագավորի մոտ և հարցրեց, թե մտադիր չէ՞ արդյոք թեթևացնել իրենց հոգսը։ Ռոբովամը որոշեց խորհրդակցել ևերեք օր հետո պատասխանել։ Նա խոր հուրդ հարցրեց ծերակույտից, և նրանք խնդրեցին, որ նա բարի թագավոր լինի իր հպատակների համար։ Այդ խորհուրդը դուր չեկավ Ռոբովամին, և նա դիմեց իր մանկության ընկերներին։ Իսկ նրանք խորհուրդ տվեցին, որ այսպես պատաս խանի. «Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։ Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը» (Գ Թագավորների 12.10)։ Եվ երբ ժո ղովուրդը հավաքվեց, Ռոբովամը պատասխանեց այնպես, ինչպես խորհուրդ էին տվել իր ընկերները, ինչի արդյունքում թագավորի այդ անխելամիտ և դաժան դիր քորոշումը պատժվեց։ Դառնացած ժողովուրդն ապստամբեց թագավորի դեմ և իսրայելական թագավորությունը բաժանվեց երկու թագավորությունների։ Ահա և անհնազանդության հետևանքնե՜րը։ Վերակառուցման մայրամուտին Մ. Գորբաչովն ընդունեց «Օգոնյոկի» խմբագիր Վ. Կորոտիչին։ Կորոտիչը ցանկանում էր արտահայտել իր նկատառումները՝ երկ րում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Գորբաչովը նրան հնարավո րություն չտվեց բառ անգամ արտաբերելու… այդ ամբողջ ընթացքում խոսում էր միայն ինքը։ Հանդիպումից հետո Կորոտիչն ընկերներին ասաց. «Գործերը վատ են։ Նա երանության մեջ է։ Նա չի ցանկանում և չի էլ կարողանում լսել։ Այսպես նա ամեն ինչ տանուլ կտա»։ Բոլորը գիտեն՝ ինչով ավարտվեց ուրիշների կարծիքը լսելու անընդունակությունը՝ թե՛ նրա և թե՛ երկրի համար։ 372
Հանցագործ հնազանդությո՞ւն
դեկտեմբեր
18
Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու հե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը հետ դարձավ ու սպանեց քահանաներին. ևայդ օրը նա ութ սունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում (Ա Թագավորների 22.18)։
Պատմությունն ինչքան ասես օրինակներ գիտի, երբ իշխանություն ունեցողնե րը հրամաններ են տվել իրենց հպատակներին, և նրանք անվերապահորեն կա տարել են դրանք, չնայած այն բանին, որ այդ հրամանները երբեմն բացահայտ անխելամիտ ու անբարոյական և նույնիսկ հանցավոր են եղել։ Աստվածաշունչը չի թաքցնում այդ փաստերը։ Օրինակ, Սավուղը հրամայեց իր որդուն` Հովնաթանին, որ իր մոտ բերի Դավթին և սպանի նրան։ Կատարե՞ց արդյոք Հովնաթանն իր հոր հրամանը։ Ո՛չ, նա սկսեց ջանասիրաբար պաշտպանել Դավթին, և դրա համար հայրը դեպի որդին նետեց նիզակը, որպեսզի սպանի նրան։ Բարեբախտաբար, Հովնաթանին հաջողվեց խուսափել հարվածից։ Դավիթը նույնպես հրամայեց, որ Հովաբը կյանքից զրկի Ուրիային, և նա կատարեց այդ հրամանը։ Թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում դա հանցագործություն էր։ Ահա մի օրինակ, թե ինչպես են կատարվում նույնիսկ անմտածված հրաման ներն՝ ի օգուտ իրենց հրամայողների։ Այս օրինակը քրեական բովանդակություն չունի, սակայն ուսուցողական է այն առումով, թե հնազանդության ինչպիսի այ լանդակ ձևեր է ծնում մարդուն հաճո լինելու երևույթը։ Ստալինի` Մոսկվա ուղևո րությունից հետո Պոսկրեբիշևը կանչեց ուղեկցող թիկնապահին և հարցրեց․ «Ի՞նչ ուղերթով գնացիք»։ Թիկնապահը նկարագրեց։ — Ի՞նչ ասաց ընկեր Ստալինը։ — Ոչինչ։ — Բոլորովին ոչինչ չասա՞ց։ — Երբ Սմոլենսկյան հրապարակում էինք, բարձրահարկ նորակառույցի մոտ, ընկեր Ստալինը մեկ բառ ասաց։ — Ի՞նչ բառ։ — Տաշեղ։ Երեկոյան Բերիայի մոտ բերեցին բարձրահարկ շինությունների նախագծերի հեղինակներին։ Ահա թե ինչ ասաց նա. – Ձեր նախագծերում հաշվի չեն առնված ռուսական ճարտարապետության ավանդույթները։ Բոլոր շինությունները պետք է եզրափակվեն երկար, սրածայր կոներով։ Մեկ շաբաթ հետո Պրավդան հոդված հրապարակեց կոնաձև ճարտարապե տության` ռուսական ավանդույթի մասին։ Բարձրահարկ տներում հայտնվեցին սրածայր կոներ։ Երբ Սմոլենսկյան հրապարակում շինությունը պատրաստ էր, Ստալինը, դիտելով այն, հարցրեց. — Ո՞ր հիմարի մտքով է անցել այս շինության գլխին սրածայր կոն տեղադրել (Յ. Բորև)։ Մեր երկրում, մեղքի համապարփակ տիրապետության պայմաններում եղել են և կլինեն անբարոյական հրամաններ մարտական ռազմադաշտերում, դիվանա գիտական գերատեսչություններում, հետախուզությունում, միջազգային ընկերու 373
թյուններում և այլուր։ Սակայն մեր առօրեական կյանքում թող Տերը պահպանի մեզ հնազանդության անբարո ձևերից թե՛ ընտանիքում, թե՛ աշխատավայրում, թե՛ եկեղեցում։
դեկտեմբեր
19 «Ես օգտվում եմ ձեր խորհրդից»
Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում (Առակ ներ 17.20)։
Ահա մեկ օրինակ այն բանի, թե ինչ վախճան են ունենում մարդկանց համար այն անբարոյական խորհուրդները, որ տալիս են ուրիշներին և նրանք, ում այդ խորհուրդները տալիս են, հնազանդորեն լսում են և… հետևում դրանց։ Ոմն N (որոշ մարդիկ ենթադրում են, որ դա եղել է Դ. Ֆոնվիզինը) իրեն համարում էր իշխան Պոտյոմկինի տան մերձավորներից և այնտեղ ազատ մուտք ունեցող մարդկանցից մեկը։ Իշխանը երբեմն զրույցի էր բռնվում նրա հետ և սիրում էր, երբ նա ներկա էր լինում իր կազմակերպած երեկույթներին։ Եվ ահա ինքնասիրու թյունը N-ին ներշնչեց, որ առաջին դեմքը դառնա իշխանի համար։ Ավելի ու ավելի մտերմանալով իշխանի հետ՝ N-ն մի անգամ նրան ասաց. «Ձե՛րդ պայծառություն, լավ չեք անում, որ չեք սահմանափակում այն մարդկանց թիվը, ովքեր երջանկու թյուն ունեն ժամանակ անցկացնելու ձեզ հետ, որովհետև նրանց մեջ շատ են դա տարկ ու սին մարդիկ»։ «Քո իրավունքն է, - պատասխանեց իշխանը, - ես կօգտ վեմ քո խորհրդից»։ Այդ զրույցից հետո Պոտյոմկինը, ինչպես միշտ, շատ մեղմ ու սիրալիր բաժանվեց նրանից։ Հաջորդ օրը N-ն ժամանեց իշխանի մոտ և ցանկա ցավ մտնել նրա առանձնասենյակը, սակայն մատուցողը նրա առջև փակեց դուռը և հայտնեց, որ հրամայված է ներս չթողնել նրան։ — Ինչպե՞ս,- ապշեց N-ն, - դու հաստատ շփոթում ես ինձ կամ իմ անունը։ — Բոլորովին, պարո՛ն – պատասխանեց մատուցողը, - ես շատ լավ եմ ճանա չում ձեզ և ձեր անունն առաջինն է այն մարդկանց ցուցակում, որոնց իշխանը, ձեր խորհրդի համաձայն, հրամայել է թույլ չտալ իր մոտ։ Եվ իրականում դրանից հետո իշխան Պոտյոմկինը երբեք այլևս չընդունեց N-ին (Ի. Սուդնիկովա)։ Ահա թե ինչպիսի՜ խորհուրդ տվեց N-ն թագավորական նշանավոր իշխանին։ Եվ չէր էլ պատկերացնում, որ իր (ում իշխանն արժանացրել էր իր հետ շփվելու այդպիսի առավելության) խորհրդով ինքը նվաստացրեց բարձր հասարակության անձնավորությանը։ Այդպես նա պատժվեց իր ամբարտավանության և նեղմտու թյան համար. ահա թե եսասիրությունն ու ինքնավստահությունը ինչպիսին են դարձնում մարդկանց։ Մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն, մեր կարծիքի հետ հաշ վի նստեն։ Այդպիսին է մեր մեղավոր բնույթը. նա ցանկանում է առաջինը լինել, հայտնի դառնալ, հարգված լինել։ Սակայն մեր ողջ քրիստոնեական կյանքը` խոս քերը, արարքներն ու հարաբերությունները պետք է հիմնվեն այլ սկզբունքների վրա, որոնք հատուկ են մեր Տիրոջը։ Այն է` չունենալ բարձր կարծիք սեփական անձի մասին, չշտապել աջ ու ձախ խորհուրդներ տալ, վիրավորել և թշնամիների ցուցակի մտցնել այն մարդկանց, ովքեր չեն լսում ու չեն հետևում իրենց։ 374
դեկտեմբեր
Մի՞թե ամեն ինչ միայն չարիք է
20
Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը… Տիրոջ դեմ իմաս տություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա (Առակներ 1.8, 21.30)։
Ծնողների ևերեխաների միջև փոխհարաբերության թեման հնազանդությանը վերաբերող ճշմարտության լույսի ներքո ամենաբարդ և արդիական թեմաներից մեկն է։ Այստեղ տեղին կլինի ծանոթանալ հովիվ Ռ. Դաննի փորձին։ Ահա թե ինչ է պատմում նա։ «Մի քանի տարի առաջ ես ծանոթացա մի ամուսնական զույգի հետ, որը ողբերգական պատմություն էր ունեցել։ Նրանց դուստրը սիրահարվել էր մի երիտասարդ տղայի, ով բոլորովին դուր չէր գալիս իրենց։ Այդ երիտասարդն իրենց կարծիքով շատ վատ բնավորություն ուներ։ Եվ նրանք վարվեցին այնպես, ինչպես սովորաբար նման դեպքերում վարվում են բոլոր ծնողները։ Նրանք իրենց դստերն ասացին այն ամենը, ինչ մտածում էին նրա ընկերոջ մասին և արգելե ցին հանդիպել նրա հետ։ Եվ աղջիկը վարվեց այնպես, ինչպես սովորաբար նման դեպքերում վարվում են բոլոր դուստրերը։ Նա չհետևեց ծնողների խորհրդին, որը մինչև հոգու խորքը խռովեցրել էր իրեն, և ամուսնացավ այդ երիտասարդի հետ։ Ցավոք, ծնողները ճիշտ դուրս եկան իրենց վախերի առումով։ Երիտասարդն իս կապես մի շարք լուրջ թերություններ ուներ և մեկ-երկու տարի հետո լքեց կնոջը` երկու երեխաերի հետ միասին։ Թշվառ ծնողները, պատմելով այդ պատմությունը, չէին կարողանում զսպել արցունքները։ Ես շատ եմ մտածել այդ մարդկանց մա սին, և իմ մտքում այսպիսի միտք ծնվեց. ի՞նչ կանեի ես այդ ընտանիքի համար, եթե Աստծո փոխարեն լինեի և կարողանայի հետ շրջել ժամանակը։ Ես նրանց կասեի․«Ահա Տերն ինձ ուժ է տվել փոխելու ձեր անցյալը։ Ընդ որում, այնպես, որ ձեր դուստրը չհանդիպի այդ սարսափելի մարդուն, չամուսնանա նրա հետ և չլք վի. իսկ դուք էլ այդպիսի ծանր վիճակում չեք հայտնվի։ Ես կարող եմ ամեն ինչ հետ շրջել, կարծես այդ ամենը բոլորովին չի էլ եղել։ Դուք համաձա՞յն եք։ Ընդամենը մի խոսք ասացեք, և ամեն ինչ կանհետանա։ Սակայն մեկ «բայց» կա։ Եթե ես ոչնչացնեմ այդ մղձավանջային անցյալը, ապա դուք կզրկվեք ձեր սքանչելի թոռ նիկներից… Դե ի՞նչ։ Դժվարանո՞ւմ եք ընտրություն կատարել։ Ձեզ ձգում է թե՛ մե կը, թե՛ մյո՞ւսը։ Սակայն դուք պետք է հասկանաք, որ անհնա՜ր է ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը։ Եթե ձեր դուստրը չծանոթանա այն երիտասարդի հետ, ապա երեխա ներն էլ չեն լինի։ Դուք ասում եք, որ ցանկանում եք ազատագրվե՞լ ցավից։ Դե ինչ, ես կարող եմ անել դա։ Դուք չեք ցանկանում բաժանվել թոռնիկների՞ց։ Ավա՜ղ, կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը։ Դուք պետք է ընտրեք, պետք է որևէ ընտրություն կայացնեք։ Իսկ ո՞րը… Շատ ու շատ պապիկներ ու տատիկներ ինձ կհավաստիացնեն, որ ոչ մի բանի հետ երբեք չեն փոխանակի իրենց թոռնիկներին, ինչքան էլ որ դա տառապանք ներ պատճառի իրենց։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք պնդել, որ այդ ընտանիքի հետ տեղի ունեցած ամեն ինչ ամբողջովին չարիք է, եթե արդյունքում լույս աշխարհ են եկել այդ երկու մանուկները, որոնց համար դուք պատրաստ եք զոհել ձեր կյանքը»։
375
դեկտեմբեր
21
Հովնանի փախուստը Տիրոջ ներկայությունից
Ո՞ւր գնամ Քո Հոգուց և Քո ներկայությունից ո՞ւր փախչեմ (Սաղմոս 139.7)։
Մենք չենք լսում ևականջալուր չենք մեծ Աստծուն, մեր գթասիրտ երկնային Հո րը։ Նա խոսում է մեզ հետ ամենատարբեր եղանակներով, ներառյալ մեր տեխ նիկական գերժամանակակից միջոցները։ Նա փափագում է բախել մեր տաճար ների, հոգու դռները, որոնք էլեկտրոնային փականներով փակ են ճշմարտության համար և օր ու գիշեր լայնորեն բաց են կեղծիքի համար։ Տերը չի ցանկանում կորցնել մեզ հավիտենական ժամանակների համար։ Չի՜ ցանկանում։ Ա՜խ, եթե միայն մենք մտածեինք դրա մասին, գոնե մի ակնթարթ մեր գիտակցության մեջ կայծակի նման բռնկվեր այն միտքը, թե ինչ է նշանակում կորցնել երկնային Հոր հետ շփվելու հնարավորությո՜ւնը։ Չէ՞ որ այդ առավելությունը, այդ երանությու նը ոչ մեկը երբեք չի նկարագրել և չի էլ փորձել, որովհետև նկարագրելն անհնար գործ է ևանիրակա՜ն։ Ասացե՛ք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է նկարագրել մեր զգաց մունքները, որ զգում ենք մարդկանց հանդեպ, որ զգում են պատանիներն ու աղ ջիկները, ամուսիններն ու կանայք, ծնողներն ու երեխաները։ Եվ դա` երկրային կյանքի փորձառությունների առումով. իսկ ի՞նչ կարելի է խոսել վերին, երկնային կյանքի փորձառությունների մասին։ Աստվածաշնչում նկարագրված են դեպքեր, երբ մարդիկ ունեցել են այդպիսի խիզախություն` ուղղակիորեն չեն հնազանդվել Աստծուն։ Մի՞թե եղել են այդպի սիք։ Այո՛։ Այդպիսի անհնազանդության թերևս ամենավառ օրինակը Հովնանն է։ Ընդ որում, Հովնանը սովորական մարդ չէր, այլ Աստծուց առանձնահատուկ վստահության արժանացած մարդ։ Նա Աստծո մարգարե էր, Նրա ներկայացուցի չը, ճշմարտության ու լույսի կրողն այս մռայլ ու խավար աշխարհում։ Մի անգամ Տերը Հովնանին հրամայեց ուղևորվել այդ հեռավոր ժամանակնե րում հայտնի Նինվե քաղաքը, որը հիմնավորապես թաղվել էր մեղքերի ու հանցա գործությունների մեջ։ Մեղսավորության մակարդակը ճակատագրական կետին էր հասել, և Տերն այլևս չէր կարող հանդուրժել դա։ Դրա ցավալի օրինակներն էին Սոդոմն ու Գոմորը, ինչպես նաև մինչջրհեղեղյան քաղաքակրթությունը։ Եվ Հովնանը, հանձնարարություն ստանալով Նինվե գնալու և նրա բնակիչներին՝ սպառնացող աղետի մասին քարոզելու, որոշեց չհնազանդվել։ Նա ավելի լավ ոչինչ չմտածեց, քան հնարավորինս հեռու փախչել Աստծուց, ընդհուպ մինչև Հերկուլես յան սյուները։ Իբր թե Աստծո ձեռքը չի՜ հասնի այնտեղ։ Նա նավ նստեց և լողաց այդ ուղղությամբ։ Գոհ լինելով, որ գտել է ելքը, թե ինչպես խուսափի Նինվե այցե լելուց, Հովնանն իջավ նավի խորքը և, ոչ ավել, ոչ պակաս, քնեց դյուցազնական քնով։ Սակայն նրան վիճակված չէր այդպես խոր և հանգիստ քնել… (շարունակե լի)
376
դեկտեմբեր
Մոլեգնած փոթորիկի սանձահարումը
22
Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը (Սաղմոս 65.7)։
Իսկ մինչ այդ ծովում սարսափելի փոթորիկ էր։ Այդ դժբախտ նավն այնպես էր ցնցվում, որ կոփված նավաստիները, որ նավարկությունների ժամանակ մեկ փո թորիկ չէ, որ տեսել էին, աննկարագրելի սարսափի մեջ էին։ Եվ ամեն մեկը սկսեց աղոթել իր Աստծուն՝ խնդրելով, որ ողորմի և օգնի իրեն։ Սակայն, չնայած նրանց աղոթքներին, այդ աննախադեպ փոթորիկը շարունակում էր մոլեգնել և կատաղի մռնչալ, առանց խաղաղվելու նշույլ անգամ ցույց տալու։ Կորցնելով բարենպաստ ելքի հույսը՝ նավաստիները սկսեցին ծովը նետել բեռը, որպեսզի թեթևացնեն նա վը. դա փորձված և փրկարար միջոց էր նման դեպքերում։ Իսկ Հովնանը հանգիստ քնած էր, կարծես ոչինչ չէր պատահել, ևոչինչ չգիտեր այն մասին, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել նավը։ Իսկ մինչ այդ նավի կապիտանն իջավ նավամբար, որ տեսնի, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այն, ինչ նա տեսավ, ցնցեց նրան… մարդն անխռով քնած էր, մինչ մահը պատրաստվում էր լռության գիրկն առնել նավի վրա գտնվողներին։ Կապիտանը մոտեցավ Հով նանին, հրեց նրան և բղավեց. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին, և մենք չկորչենք»։ Իսկ այդ ժամանակ նավաստիները տախտակամածին որոշեցին հին սովո րության համաձայն վիճակահանություն նետել և իմանալ, թե ով է մեղավոր այս դժբախտության համար։ Եվ, ո՜վ զարմանք, վիճակահանությունն ընկավ Հովնա նին։ Վհատված, մտահոգված՝ նրանք դիմեցին Հովնանին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։ Հովնանը պարզապես պատասխանեց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովն ու ցամաքը»։ Եվ պատմեց նրանց, որ չի լսել Աստծուն ու Նրա հրամանին հակառակ որոշել է հեռու փախչել Նրանից։ Այստեղ ծովայինները բոլորովին շփոթվեցին ևասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք»։ Աստծո խռովարար մարգարեն այսպես պատասխանեց. «Վերց րե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փո թորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։ Լսելով Հովնանին՝ նրանք չցանկացան ծովը նետել նրան և համերաշխ սկսեցին թիավարել։ Սակայն դա էլ չօգնեց, ծովն ավելի մոլեգնեց։ Այդ ժամանակ նրանք դիմեցին Աստծուն, ներում խնդրեցին Հով նանի համար և նրան ծովը նետեցին։ «Եվ ծովը դադարեց իր կատաղությունից», - այսպես է ասվում Աստվածաշնչում։ Այստեղ ծովայինները վախեցան և շնորհակալական զոհաբերություններ մատու ցեցին Աստծուն և շտապ «ուխտեր արեցին»։ Օ՜, Տերը կարող է (այն էլ ինչպե՜ս կարող է) այն էլ ինչպիսի՜ փոթորիկ բարձրաց նել, եթե դա անհրաժեշտ է համարում (շարունակելի)։
377
դեկտեմբեր
23
Զարմանալի ավարտ
«Աղոթք արեց Տիրոջն ու ասաց… ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է» (Հովնան 4.2-3)։
Ալիքները տաշեղի նման այս ու այն կողմ էին նետում Հովնանին, որին նետել էին մոլեգնած և փոթորկոտ ծովը։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նա վերջապես բոլորովին ուժասպառված խորասուզվեց ծովի անդունդը։ Եվ Տերը մի հսկայական ձկան հրամայեց, որ կուլ տա նրան, և Հովնանը ձկան որովայնում աղաղակեց Աստծուն։ Փախստական մարգարեն երեք օր անցկացրեց ականակիր խավարում` ձկան ստամոքսում։ Ինչպես կարողացավ նա կենդանի ու անվնաս մնալ կյանքի հետ անհամատեղի հանգամանքներում, դժվար չէ գուշակել. մեծ Աստվածը անհրաժեշտ համարեց հրաշքի միջոցով պահպանել նրա կյանքը։ Երեք օր անց ձուկը ափ փսխեց Հովնանին, և նա նորից լսեց Աստծո ձայնը. «Գնա՛ Նին վե և զգուշացրո՛ւ նրա բնակիչներին»։ Այս անգամ Հովնանը լսեց Տիրոջը և գնա լով Նինվե՝ սկսեց քարոզել նրա բնակիչներին, որպեսզի ապաշխարեն։ Եվ նրանք՝ հասարակ մարդկանցից, փոքր երեխաներից մինչև ծերերը, խոնարհվեցին, քուրձ հագան և մոխիր ցանեցին գլխներին … նրանք ծոմ էին պահում, լաց լինում և ապաշխարում։ Եվ Տերը, տեսնելով նրանց ապաշխարությունը, չպատժեց աղետ ներով։ Հովնանը, տեսնելով, որ քառասուն օրն անցավ, և ոչ մի աղետ չեկավ Նինվեի վրա, վշտացավ և բարկացած ու նեղված սկսեց աղոթել. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ Դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձա նից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է»։ «Մի՞թե լավ է, որ զայրացել ես», - պատասխանեց նրան Տերը։ Հովնանը դուրս եկավ քաղաքից, նստեց մի տեղ և սկսեց սպասել, թե ինչ է տեղի ունենալու ամբարիշտ քաղաքի հետ։ Իսկ Տերը գիշերը մի դդմենի աճեցրեց, ևերբ օրվա ընթացքում ուժեղ տոթ էր, Հովնանի համար հաճելի էր նստել նրա ստվե րում։ Սակայն հաջորդ գիշեր թուփը չորացավ և զրկվելով նախորդ օրվա ստվերից՝ Հովնանը սկսեց տառապել անտանելի տապից ու մահ խնդրեց Աստծուց։ «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար», - պատասխանեց նրան Տերը։ «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։ «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր ևորին չմե ծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։ Իսկ Ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի են»։ Հովնանի, անհնազանդ մարգարեի պատմությունը, անգնահատելի գա՜նձ է հա վատացյալների համար։ Արժե այն հիմնավորապես անց կացնել սեփական հոգու պրիզմայի միջով ևանհրաժեշտ դասեր քաղել մեզ համար, որ Աստծո ճշմարտու թյան կրողներն ենք երկրային պատմության ավարտի նախօրեին։
378
Ոչ Աստծո ծրագրով
դեկտեմբեր
24
Իսահակն ասաց (Եսավին). «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնու թյունը» (Ծննդոց 27.35)։
Երբ Ռեբեկան իմացավ, որ Իսահակը որոշել է անդրանիկության օրհնություն ները հեղել Եսավի վրա, մի տարօրինակ որոշում կայացրեց։ Նա պատրաստ էր գնալ անգամ խաբեության, միայն թե օրհնությունը ստանա իր սիրելի զավակը` Հակոբը, ոչ թե Եսավը։ Իսահակն այդ ժամանակ մոտավորապես 150 տարեկան էր և կույր էր։ Հենց դրանից էլ որոշեց օգտվել որդեսեր մայրը, որպեսզի հասնի իր նպատակին։ Երբ Եսավը հոր խնդրանքով գնաց որսի միս բերելու, Ռեբեկան կանչեց Հակոբին և նրան հայտնեց իրենց համատեղ գործողությունների ծրագրի մասին։ Ինքը` Ռեբե կան, արագ կպատրաստի Իսահակի սիրելի կերակուրը, Հակոբը կհագնի Եսավի հագուստը, վիզը կփաթաթի ուլի փափուկ մորթիով, կմոտենա հորը՝ սիրելի կերա կուրը ձեռքին, և կասի. «Ես Եսավն եմ, քո անդրանիկը, օրհնի՛ր ինձ»։ Լսելով այդ ծրագրի մասին՝ Հակոբը քարացավ տեղում։ «Ինչպե՞ս կարելի է նման քայլի գնալ. խաբել հո՞րը։ Իսկ եթե հայրը մերկացնի ինձ և ես անե՞ծք բերեմ ինձ վրա՝ օրհնության փոխարեն։ Ի՞նչ կլինի այդ ժամանակ»։ Եվ Ռեբեկան վճռակա նորեն ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ» (Ծննդոց 27.13)։ Ահա թե ինչ վիճակում հայտնվեց Հակոբը։ Նա պետք է ընտրություն կատարեր։ Պետք է կա՛մ լսեր մորը և խաբեր հորը, կա՛մ կտրականապես հրաժարվել այդ սխալ քայլից։ Նա դողում էր այդ սարսափելի մտքից` խաբե՜լ հորը։ Սակայն մեկ այլ միտք, որ Եսավն անտեսեց իր անդրանիկությունն ու վաճառեց իրեն, համոզում էր Հակոբին, որ հնարավոր է ևայդ ճանապարհով ձեռք բերել օրհնությունը։ Առավել ևս, որ մայրը պնդում է դա։ Եվ համաձայնելով՝ Հակոբը խաբեությամբ ստացավ ցանկալի օրհնությունը։ Ե՛վ Իսահակը, և՛ Ռեբեկան գիտեին, որ Աստծո սահմանմամբ անդրանիկության օրհնությունը պետք է Հակոբին պատկանի։ Սակայն, թե ինչպե՞ս պետք է դա տե ղի ունենա, Տերը չհայտնեց։ Ծնողները պետք է անցնեին այդ փորձության միջով` սպասե՜լ։ Սպասել, թե ե՜րբ Աստված կհայտնի Իր կամքը։ Եվ ինչ հրաշալի կլիներ, որ նրանց կյանքն ընթանար աստվածային, այլ ոչ մարդկային ծրագրի համաձայն` խաբեության հիման վրա։ Սակայն կյանքի հետագա տարիները նրանց վիշտ, տա ռապանք ու արցունք բերեց։ Օրենքն այստեղ այսպիսին է. Աստծո սահմանմամբ` «Եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում 2.3)։
379
դեկտեմբեր
25
Գիտեն, ինչպես լավ վարվել
Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից (Առակներ 22.6)։
Հնազանդություն։ Ի՜նչ հրաշալի որակ է։ Նրանից է կախված մեր բարեկեցու թյունը և՛ ընտանիքում, և՛ պետության մեջ, և՛ երկրում ու երկնքում։ Խոսքն, իհար կե, ճշմարիտ հնազանդության մասին է, այսինքն՝ հնազանդություն ճշմարիտ հո գով և ճշմարիտ սկզբունքներով։ Տերը հնազանդություն է սպասում Իր ստեղծած էակներից` Իր զավակներից, երկրային ծնողները` իրենց զավակներից, երկրային ղեկավարները` իրենց հպատակներից (ում իրենք համարում են իրենց զավակնե րը)։ Այսպիսին է աշխարհի կառուցվածքը, այդ սկզբունքի վրա է հաստատված և կանգնած տիեզերքը։ Հասկանալի է, որ ցանկացած կրոնական համայնք, ցանկացած քաղաքական կուսակցություն, ցանկացած ձեռնարկություն կարող է իրականացնել իր գործու նեությունն այդ սկզբունքի շնորհիվ։ Հնազանդությունը սկսվում է ընտանիքում` երեխաների դաստիարակությունից. արդեն ծննդյան պահից անհրաժեշտ է կիրա ռել այդ կարևոր սկզբունքը։ Տերը ծնողների վրա է դրել այդ պատասխանատվու թյունը։ Այն հավերժորեն ամրագրված է Աստծո օրենքում, և ծնողները պատաս խանատու են` կատարելու այդ բարոյական պարտքը։ Հենց նրանք և ոչ ուրիշ մեկն Աստծո օգնությամբ կարող են և պետք է այնպիսի սկզբունքներ սերմանեն երեխաների հոգում, որ ո՛չ մի հանգամանք, ո՛չ մի տեսակի զորություն՝ երկնքում թե երկրի վրա, չկարողանան սասանել։ Աստվածաշնչում, հիրավի, այդպես է աս վում. «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից» (Առակներ 22.6)։ Ճիշտ դաս տիարակված երեխաները ցանկացած հանգամանքներում ազնվություն, կարգա պահություն և հավատարմություն կդրսևորեն Աստծո օրենքի վեհ սկզբունքների հանդեպ։ Էլիանը մի ուսուցողական պատմություն ունի, որն անմիջականորեն առնչվում է այս հարցին։ Օլիմպիայում մրցախաղեր էին ընթանում։ Մի ծերունի ցանկացավ դիտել այդ խաղերը, սակայն նստելու տեղ չէր կարողանում գտնել։ Նա անցավ բազմաթիվ նստած մարդկանց միջով (իսկ դրանք աթենացիներ էին), սա կայն ամենուր նրան անբարյացակամորեն դիմավորեցին, ոմանք նույնիսկ ծաղ րական արտահայտություններ նետեցին նրա հասցեին, սակայն ոչ ոք իր տեղը չառաջարկեց նրան։ Իսկ երբ նա հասավ այնտեղ, որտեղ նստած էին սպարտա ցիները, բոլոր տղաները և բազմաթիվ տղամարդիկ, կարծես հրամանով, ոտքի կանգնեցին և նրան առաջարկեցին նստել։ Բոլոր հելենացիները ծափահարու թյուններով պարգևատրեցին այդ արարքը՝ քաջալերելով սպարտացիների սովո րությունը։ Իսկ ծերունին, օրորելով ալեհեր գլուխն, արտասվախառն ասաց. «Ի՜նչ ցավալի է, բոլոր հելենացիները գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ վարվել, սակայն միայն սպարտացիներն են այդպես վարվում»։ «Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները» (Առակներ 20.11)։
380
Ավելի շատ ո՞ւմ լսել
դեկտեմբեր
26
Քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկր պագելու (Դանիել 3.18)
Քրիստոնեության պատմության մեջ աստվածաբանական վիճաբանություն ների հարցերից մեկը եղել է (որ չի դադարում նաև մեր օրերում) քաղաքացիա կան իշխանություններին հնազանդվելու հարցը։ Քրիստոնյաները համոզված են, որ քաղաքացիական իշխանություններից բացի գոյություն ունի նաև Աստծո իշխանություն։ Ու թեև քրիստոնյաներն առաքելական հետևյալ պատվիրանի համաձայն` «Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին» (Հռոմեացիներին 13:1), պարտավոր են հնազանդվել քաղաքացիական իշխա նությանը, սակայն Աստծո իշխանության հեղինակությունը նրանք անհամեմատ ավելի բարձր են համարում։ Եվ այն դեպքերում, երբ հարկավոր է ընտրություն կատարել Աստծո իշխանության և քաղաքացիական իշխանության օրենքների միջև, քրիստոնյաները հնազանդվում են Աստծո, այլ ոչ թե պետական իշխանու թյանը։ Այդ սրբազան սկզբունքը առաքյալները ձևակերպել են քրիստոնեության արշալույսին։ Երբ ծերակույտը, որպես և՛ կրոնական, և՛ քաղաքացիական իշխա նության մարմին, արգելեց, որ նրանք ավետարանեն Քրիստոսի մասին, Պետրոս և Հովհաննես առաքյալներն ասացին. «Մի՞թե Աստծո առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք» (Գործք 4.19)։ Աստծո ճշմարիտ զավակներն առաջնորդվում էին այդ սկզբունքով նաև մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում։ Կա՛ այդպիսի օրինակ։ Բաբելոնի թագա վոր Նաբուգոդոնոսորի հրամանին` կուռքին համընդհանուր պաշտելու վերաբեր յալ, կտրականապես չենթարկվեցին Սեդրաքը, Միսաքը և Աբեթնագովը։ Այդպես վարվեց նաև Դանիելը, երբ պետական բարձրաստիճան գործիչ էր։ Նա չենթարկ վեց թագավորական հրամանին, ըստ որի՝ պետք էր երկրպագել թագավորին՝ որ պես աստվածություն։ Բայց չէ որ նրանք գիտեին, որ անհնազանդության դեպքում իրենց դաժան մահ է սպասվում։ Երկնքի ներկայացուցիչները միշտ են հալածվել։ Եվ այդ հալածանքները չեն դա դարի այնքան ժամանակ, քանի դեռ Քրիստոսը չի եկել մեր մոլորակը և վերջ չի դրել սատանայական կամայականություններին։ «Եթե Ինձ հալածեցին, ձեզ նույն պես հալածելու են», - ասաց Տերը (Հովհաննես 15.20)։ Ի վերջո, ովքեր ցանկա նում են բարեպաշտ ապրել Հիսուս Քրիստոսում, հալածանք են կրելու (տե՛ս Բ Տիմոթեոսին 3.12)։ Եվ երկրի վերջին օրերն օրինաչափորեն կավարտվեն Քրիս տոսի ճշմարտությունը կրողների`Աստծո օրենքի պաշտպանների համընդհանուր հալածանքներով։ Առջևում են մեծ վշտի ժամանակները, «որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի»։ Քրիստոսի եկեղեցին կարող է դի մանալ այդ դաժան ժամանակներում միայն «Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց», երբ «ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն», և ինչպես կարդում ենք Զաքարիա մարգարեի գրքում․ «Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ հոգով,ասում է Զորքերի Տերը» (Զաքարիա 4.6)։ Եվ Քրիստոսն առանց որևէ չափի Սուրբ Հոգին կուղարկի Իր հավատարիմ ժողովրդին (տե՛ս Հովհաննես 3.34)։ 381
դեկտեմբեր
27
Արտասովոր ծարավ
Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի (Հովհաննես 7.37)։
Տերն ասել է. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հան գիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28)։ Այս հրավերը, Աստծո այս կոչը հնչել է բոլոր դարերում և երբեք չի լռի։ Այն ուղղված է բոլոր «հոգնածներին ու բեռնավորված ներին» («ովքեր կրում են աշխատանքի ու հոգսերի ծանր բեռը»)։ Այսօր էլ, այս պահին էլ այն շարունակում է հնչել, ևորքան մոտ է այս աշխարհի վերջը, այնքան ավելի ուժգին, բարձրաձայն ու հզոր է հնչում։ Եսայի մարգարեի միջոցով Տերը կոչ է անում. «Եթե դուք հոժար լինեք ու լսեք (այլ թարգմ. «Եթե կամավոր ենթարկվեք Ինձ»), կճաշակեք երկրի բարիքը» (Եսայի 1.19)։ Ի՞նչ է սպասում երկինքը մարդուց։ Ամենից առաջ մարդը պետք է «ուզենա», «ցանկանա» արձագանքել աստվածային կոչին։ Դեռ ավելին, նա պետք է ոչ թե պարզապես ցանկանա, այլ ջերմորեն ցանկանա, փափագի և հոգնատանջ լինի ծարավից, երբ այդ ամենակարող իշխանությունը և զորությունն առանց մնացոր դի համակում է մարդու ողջ էությունը, և նա հանգիստ չունի օր ու գիշեր։ Նա չի իմանա, թե որտեղ թաքնվի այդ վեհ ու սուրբ տենչանքից, որի բնույթը ո՛չ կարող է բացատրել և ո՛չ էլ հասկանալ։ Ահա այսպիսի ծարավն է, որ Տերը խոստացել է հագեցնել։ Իսկ ի՞նչ բնույթ ունի այդ ծարավը։ Սաղմոսերգուն վեհ խոսքերով է նկարագրում այդ ծարավը. «Ո՜վ Աստված, Դու ես իմ Աստվածը, Քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է Քեզ, մարմինս Քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա», «Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, ո՜վ Աստված» (Սաղմոսներ 63.1, 42.1)։ Ահա և Տիրոջ թախանձագին կանչը. «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, Ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։ «Ահա մենք դեպի Քեզ ենք գալիս, որով հետև, ո՛վ Տեր, Դու ես մեր Աստվածը»։ Իսկ ի՞նչ վիճակում ենք մենք։ «Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք» (Երեմիա 3.22,25)։ Աստծո հանդեպ դրսևորած մեր անհնազանդությունն է պատճառը, որ խոր տակվել են Նրա հետ սուրբ հարաբերությունները, և մենք թաղվել ենք մեղքի ան դունդի մեջ։ Անկեղծորեն ապաշխարող մեղավորը ճշմարիտ ծարավ կզգա՝ Տիրոջ հետ օրհնյալ շփումը վերականգնելու և Նրա պատկերն ու նմանությունն Իր մեջ վերածնելու համար։ Ահա՜ մեղավորի բարձրագույն նպատակն ու ծարավը։ Ահա՜ Տիրոջ նպատակն ու ծարավը` մեր հոգում դա կատարելու համար։
382
դեկտեմբեր
28
Անհնազանդությունը բոլոր դժբախտությունների պատճառն է Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, ևազգերի մեջ թափա ռական պիտի լինեն (Ովսեե 9.17)։
Տերը մեր նպատակների նպատակն է և՛ այս, և՛ գալիք` հավերժական կյանքում։ Ապրել այնպես, ինչպես Նա է սահմանել Իր կամքի մեջ, կյանքի Նրա օրենքով, սի րո՜ օրենքով։ Տերն Իրեն դրսևորել է օրենքի մեջ, և բոլոր արարվածները, որոնց Նա կյանք է տվել, պետք է ապրեն այդ օրենքի համաձայն։ Իսկ դա նշանակում է՝ ապրել Աստծո հետ ներդաշնակության մեջ կամ լինել Նրա մեջ, որպեսզի Նա էլ մեր մեջ լինի։ Եվ դա միակ հնարավոր վիճակն է` սուրբ, ճշմարիտ և հավիտենական։ Միանգամայն այլ վիճակ է առանց Աստծո կյանքը, դա պարզապես մահն է։ Մենք կարող ենք ընտրության ազատության մեր իրավունքով, կամքի ազատու թյամբ մեր հարաբերությունները խզել Աստծուց (ինչն էլ տեղի ունեցավ երկրի վրա և այսօր էլ տեղի է ունենում), մենք կարող ենք չհնազանդվել, չլսել Տիրոջը, չպա տասխանել Նրա կոչին։ Եվ մեր անհնազանդությունն է պատճառը մեր աղետալի վիճակի, մեր դառը, անիմաստ, տառապանքների ու մահվան դատապարտված կյանքի։ Երկրային ողջ պատմությունն էլ վկայությունն է այն բանի, թե ինչ է տեղի ունենում արարվածի հետ, եթե նա չի ցանկանում հնազանդվել, ենթարկվել Աստ ծուն ու լսել Նրան։ Եվ այդ օրինաչափության առանձնահատուկ վառ օրինակն Աստծո ընտրյալ ժողովրդի` Իսրայելի կյանքն է, որ նկարագրվում է Սուրբ Գրքում։ Ընդ որում, հարկավոր է նկատի ունենալ, որ Տերը գործ է ունեցել մեղավորների հետ, որոնց հետ Նա, ըստ էության, պարտավոր էլ չէր որևէ տեսակի հարաբերու թյուն ունենալ։ Սակայն Նրա անսահման սերը` Նրա էության այդ մեծագույն խոր հուրդը, չէր կարող այլ կերպ վարվել, քան Իր վրա վերցնել մեր տկարությունները և կրել մեր հիվանդությունները (տե՛ս Եսայիա 53.4)։ Մեր վիշտն այս երկրի վրա արդյունք է աստվածային կարգուկանոնին չհնա զանդվելու, չենթարկվելու ու խախտումների։ Կարգուկանոն, որ սահմանել է Նա ողջ անսահման տիեզերքում։ Արուսյակին դուր չեկավ, որ երկնային Հայրն ամեն ինչ կատարում է Իր միակ Որդու միջոցով, և ամեն ինչ տիեզերքում պահվում է Որդու միջոցով ու Նրանով է միաբանության մեջ։ Օծված քերովբեին դուր չեկավ, որ Հայրը խորհրդակցում է ոչ միայն Որդու հետ, այլև ունի երկնային Խորհուրդ, որ բաղկացած է մեղք չգործած աշխարհների ու հրեշտակների ներկայացուցիչնե րից, որոնց հետ նույնպես խորհրդակցում է։ Այդ դժգոհությունից սկսվեց Արուսյա կի անկումը. դժգոհություն Աստծո հաստատած կարգուկանոնի հանդեպ։ Այնինչ նա` որպես Աստծո ստեղծագործություն, պետք է ականջալուր լիներ, հնազանդ վեր այդ կարգուկանոնին։
383
դեկտեմբեր
29
Օրհնությո՞ւն, թե՞ անեծք
Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մա հը, օրհնությունն ու անեծքը (Բ Օրենք 30.19)։
«Հնազանդություն», «ենթարկվել», «խոնարհամտություն» բառերը, ինչպես նաև դրանց հետ կապված միարմատ բառերն Աստվածաշնչում հիշատակվում են ավելի քան հազար անգամ։ Հենց «հնազանդության» սկզբունքների հետ են կապված տիեզերքի բոլոր բանական արարածների կյանքը, բարեկեցությունն ու երջանկությունը։ Աստվածաշնչում ասվում է, որ երկրի վրա նույնպես Տերը բա րեկեցություն ու կյանք է երաշխավորել նրա բոլոր բնակիչների՝ մասնավորապես ընտրյալ ժողովրդի համար։ Թեև դա հավերժական չէ, բայց, այնուամենայնիվ, հա րաբերական երջանկություն ու բարօրություն է խոստացված` Աստծո օրենքներն հնազանդվելու պայմանով։ Միևնույն ժամանակ Տերը նախազգուշացնում է, որ անհնազանդության դեպ քում ժողովուրդը կզրկվի Իր օրհնություններից։ Ահա թե ինչպես է Մովսեսը նրան փոխանցում Աստծո կամքը. «Ահա Ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք. օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք Ես այսօր պատվիրում եմ ձեզ, և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղ վեք այն ճանապարհից, որ Ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստված ների հետևից, որոնց չեք ճանաչում» (Բ Օրենք 11.26-28)։ Եվ Տերը մարդկանց խոստացել է ու շարունակում է խոստանալ ոչ թե ինչ-որ անորոշ, վերացական օրհնություններ, այլ կոնկրետ, հստակ ու հայտնի բարիք ներ. «Եթե ուշադրությամբ լսեք Իմ պատվիրանները, որ Ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք Նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով, ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։ Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս» (Բ Օրենք 11.13-15)։ Եվ ապա, եթե ուսումնասիրենք այդ հատվածը, կհամոզվենք, որ աստ վածային կոնկրետ օրհնություններ է թվարկում Մովսեսը. օրհնություններ թե՛ քա ղաքում, թե՛ դաշտում, թե՛ ծնունդների հետ կապված, թե՛ կենդանիների առումով, թե՛ «ձեռքի բոլոր գործերը». հիշատակվում են բոլոր տարրական և անհրաժեշտ բաները։ Սակայն, դրա հետ մեկտեղ, Մովսեսը փոխանցեց, թե պատվիրաններին չհնա զանդվելու, Աստծո ստեղծած աշխարհի կարգուկանոնը խախտելու դեպքում ինչ անեծքներ ու զրկանքներ են սպասում ժողովրդին՝ Աստծո օրհնությունների առու մով։ Ապա կոնկրետ թվարկեց. իսկ այդ ցուցակը երկար է, ծանր ու ցավալի։ Հարկավոր է նշել, որ անհնար է խաղաղ կարդալ այդ մասին։ Այդ ամենը խորա պես ցնցում է մարդու էությունը։
384
Լսե՛ք Ինձ…
դեկտեմբեր
30
Եթե Իմ ժողովուրդն Ինձ լսեր, և Իսրայելը գնար Իմ ճանապարհի մեջ (Սաղմոսներ 81.13)։
Աստվածաշունչն ուշադիր կարդացողը, այն ուսումնասիրողն ու հետազոտողը չի կարող ուշադրություն չդարձնել այն փաստին, թե քանի անգամ է Տերը դիմում ժողովրդին հետևյալ խոսքերով. «Լսե՛ք Ինձ»։ Տեղին է հիշել Սուրբ Գրքի որոշ հատ վածներ. «Լսի՛ր Ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին Ես կանչեցի. Ես նա եմ, Ես եմ առաջինը և Ես եմ վերջինը» (Եսայի 48.12)։ «Լսե՛ք Ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց Ես կրեցի ձեր մոր արգանդից։ Մինչև ձեր ծերությունն էլ Ես եմ Նա, մինչև ալևորու թյուն կկրեմ ձեզ. Ե՛ս ստեղծեցի, Ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ» (Եսայի 46.3-4)։ Զարմանալի՜ սեր և հոգատարություն կա Տիրոջ ընտրյալ ժողովրդի, նաև բոլոր մարդկանց հանդեպ. այս խորապես հուզիչ խոսքերի մեջ Նա ժողովրդին համե մատում է նորածնի հետ, որի համար հոգում է աշխարհ գալու օրից մինչև խոր ծերություն։ «Լսե՛ք Ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից» (Եսայի 46.12)։ Տերը չի լքում մարդկանց՝ չնայած նրանց կարծրասրտությանը, անկրթու թյանն ու Աստծուց հեռանալուն. չէ՞ որ դա Իր ժողովուրդն է, որին հայտնվել է և փոխանցել Իր օրենքները, հայտնել Իր կամքը։ Եվ այժմ Նրա զավակները դարձել են կարծրասիրտ ու հեռո՜ւ արդարությունից։ Ի՜նչ ցավով ու վշտով է ստիպված խոսել Տերն Իր սիրելի ժողովրդի մասին։ «Լսե՛ք Ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, ևայն գուբի փոսին, որից դուք հանվել եք… Լսի՛ր Ինձ, ո՛վ Իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր Ինձ, ո՛վ Իմ ազգ, որովհետև օրենքն Ինձնից է դուրս գալու, և Ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար… Լսե՛ք Ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ Իմ օրենքն ու նես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից» (Եսայի 51.1,4,7)։ Ինչ զարմանալի խոսքեր Արարչի ու Փրկչի կողմից… դրանք լի են ուրացողների հանդեպ սիրով, գթասրտությամբ ու կարեկ ցանքով, ովքեր սակայն ծարավի են հնազանդվելու Աստծուն։ «Ուշադրությա՛մբ լսեք Ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պա րարտ ուտելիքներով։ Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք Ինձ մոտ, լսե՛ք Ինձ, և ձեր անձը կապրի» (Եսայի 55.2,3)։ Աստծո սիրո հրաշալի՜, անբարբառ, ցնցող խոսեքեր, որ ուղղված են մեզ` մե ղավորների՜ս։
385
դեկտեմբեր
31
Քրիստոսը` հնազանդ Որդի
Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչ պես լսում են սովորողները (Եսայի 50.4)։
Տիրոջը բնորոշ է հնազանդությունն ու խոնարհությունը, որովհետև դա հատուկ է սիրուն, Աստծո կատարյալ և հավերժական սիրուն։ Պողոս առաքյալը, խոսելով Տիրոջ, Աստծո Որդու գործած մեծ սխրագործության մասին, որով Նա փրկեց մե ղավոր մարդկությանը, շոշափում է նաև Նրա բնավորության այդ գիծը. «Թեև Որ դի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով՝ բո լոր Իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ» (Եբրայեցիներին 5.8-9)։ Անհավատալիորեն հանելուկային է առաքյալի միտքն այն մասին, որ Տերը հնազանդություն սովորեց տառապանքների միջոցով։ Դրա հետ կապված առաջանում են հարցեր, որոնց պատասխանը դժվար թե կարողանանք գտնել այս կյանքում։ Հիսուսի «ուսումնառության» գաղտնիքն ակնհայտ է, որ բուն մարմնավորման խորհրդի մեջ է։ Այդ հիմնախնդրի առումով ճիշտ կլինի, որ թողնենք այդ գաղտնիքի մեջ թա փանցելու մեր փորձերը և ընդունենք այդ փաստը որպես անվիճելի ճշմարտու թյուն։ Այն է` մենք էլ պետք է հնազանդություն սովորենք՝ համաձայն առաքելական հորդորի․ «Քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով ընթանանք» (Ա Պետրոս 2.21), կամ. «Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ» (Եփեսացիներին 5.1)։ Քրիստոսն ամենախորհրդավոր, ամենածանր և ամենահսկայական տառա պանքները կրեց Գեթսեմանի այգում, երբ պետք է որոշում ընդուներ` Իր վրա վերցնի՞ արդյոք ողջ մարդկության մեղքերը։ Ինչ ապրումների էր հարկադրված դիմանալ Հիսուսն այդ ժամանակ, ոչ ոք և երբեք չի իմանա։ Դա կմնա հավերժա կան գաղտնիք։ Սակայն Նրա հոգում ահռելի պայքար էր ընթանում․ երեք անգամ խնդրեց Հորը, որ եթե հնարավոր է` չխմի տառապանքների գավաթը։ Արուսյակն այդ պահին մուտք ևիրավունք ուներ՝ Հիսուսին ներշնչելու իր կործանարար, մա հաբեր մտքերը։ Նա ներշնչում էր, որ եթե Քրիստոսն Իր վրա վերցնի մարդկության մեղքերը, Հայրը կհրաժարվի Նրանից և «այդ բաժանությունը հավերժական կլի նի»։ Դա սատանայի վերջին հնարավորությունն էր Հիսուսի դեմ պայքարում։ Անա պատում նա պարտություն կրեց ևեթե այդ պահին էլ պարտվեր, ապա Տիրոջ դեմ պայքարում հաջողության հասնելու նրա բոլոր հույսերը մեկընդմիշտ կփլուզվեին։ Այդ պատճառով էլ նա ներդրեց իր բոլոր ուժերը՝ Հիսուսին ներշնչելու, որ հրա ժարվի խաչի մահից՝ հանուն մեղավորների։ Սակայն, երբ Հիսուսը հնազանդորեն դիմեց Հորը` «Հա՛յր Իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն Ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող Քո կամքը լինի», մեղավորների ճակատագիրը որոշվեց։ Սատա նան պարտություն կրեց։ Ահա թե ինչպես այդ տառապանքների մեջ Տերը հնա զանդվեց Իր Հոր կամքին. «Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպեցիներին 2.8)։
386