ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 2020թ.
ԿԻՍԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ Մարկ Ֆինլի
Բովանդակություն Դաս 1. Ինչո՞ւ վկայել 5 Դաս 2. Անձնական վկայության զորությունը . . . . . . . . . . . . . . . . . 14 Դաս 3. Մարդկանց տեսնելով Հիսուսի աչքերով. . . . . . . . . . . . . . . 23 Դաս 4. Աղոթքի զորությունը. բարեխոսելով ուրիշների համար. . 33 Դաս 5. Հոգով զորացած վկայություն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 43 Դաս 6. Անսահմանափակ հնարավորություններ. . . . . . . . . . . . . . 52 Դաս 7. Տարածելով Խոսքը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 62 Դաս 8. Ծառայելով ինչպես Հիսուսը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 71 Դաս 9. Զարգացնելով հաղթանակող վերաբերմունք. . . . . . . . . . . 80 Դաս 10. Ներգրավվելու ոգեվորիչ միջոց. . . . . . . . . . . . . . . . . . . . . . 89 Դաս 11. Պատմելով Հիսուսի պատմությունը . . . . . . . . . . . . . . . . . . 99 Դաս 12. Տարածելու արժանի լուր. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 108 Դաս 13. Հավատքով արված քայլ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 118
Ձեռք բերել ընկերներ Աստծո համար.
Նրա առաքելությանը միանալու ցնծությունը Լինում են ժամանակներ, երբ ընդամենը մեկ միտք հասկանալը մեր կյանքում խորը փոփոխություն է բերում։ Մի քանի տարի առաջ ես իմ գործընկերների հետ մասնակցում էի ծառայողական հանդիպ ման։ Քննարկումը մեր հավատը կիսելու, վկայության և ավետարան չության մասին էր։ Ընկերներիցս մեկը հետևյալ միտքն արտահայտեց. «Ավետարանչությունը նախ և առաջ Աստծո գործն է։ Նա օգտագոր ծում է երկնքի բոլոր ռեսուրսները՝ փրկելու մեր մոլորակը։ Մեր գործն է, կորած մարդկանց փրկելու համար, ուրախությամբ համագործակցել Նրա հետ։»։ Կարծես մի ծանր բեռ վեր առան իմ ուսերից։ Պարզվում է՝ կորած աշխարհը փրկելը ոչ թե իմ գործն է, այլ Աստծո գործն է։ Իմ պարտականությունն է միայն համագործակցել Նրա հետ այն գործում, որը Նա արդեն անում է։ Այն գաղափարը, որ ավետարանչությունն Աստծո գործն է, պար զաբանվում է ողջ Աստվածաշնչում։ Սողոմոնն այն այս կերպ է ներ կայացնում «Նա (Աստված) … հավիտենականությունը դրել է նրանց սրտում» (Ժողովող 3.11): Երբ լույս աշխարհ է գալիս մի անհատ, Աստ ված հավիտենության փափագը դնում է այդ մարդու էության խորքե րում: Ինչպես մի անգամ ասել է Օգոստինոս Երանելին. «Տե՛ր, մենք արարվել ենք Քեզ համար, և մեր սրտերը երբեք հանգիստ չեն առնի, մինչև հանգիստ չգտնեն Քեզանում»։ Ըստ Հովհաննեսի Ավետարանի՝ Հիսուսը լույսն է, որ լույս է տալիս այս երկիր եկած յուրաքանչյուր մար դու (Հովհաննես 1.9): Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ ոչ միայն Իրեն մոտենալու փափագ է դրել, այլև ուղարկում է Իր Սուրբ Հոգին՝ մոտեցնելու մեզ Իրեն։ Ճիշտը գործելու ամեն մի ցանկություն, մեղքի յուրաքանչյուր հանդի մանություն Սուրբ Հոգու դրդում է։ Բարեպաշտության յուրաքանչյուր ցանկություն, բարության և անձնվիրության յուրաքանչյուր հակում նախ և առաջ դրդում է Սուրբ Հոգուց։ Նույնիսկ եթե մենք լիովին չենք հասկանում կամ գիտակցում դա, Սուրբ Հոգին աշխատում է մեր կյան քում՝ մեզ Հիսուսին մոտեցնելու համար (Հովհաննես 16.7–15): Բայց Հիսուսն Ինքն է մեծագույն Պարգևը։ Երբ մարդկությունն անհույս կորած էր մեղքի մեջ՝ դատապարտ ված հավիտենական մահվան, Աստված սիրով նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց։ Ղուկասը գրում է. «Որովհետև մարդի Որդին եկավ, որ որոնի և ապրեցնի կորածին» (Ղուկաս 19.10): Պողոս առաքյալն ա վելացնում է. «Բայց Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ երբ որ
մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8): Աստված նախաձեռնեց մեր փրկությունը։ Քրիստոսը թողեց երկն քի փառքն ու շքեղությունը և փրկագնող առաքելությամբ եկավ մեղքից խավարած այս աշխարհ։ Նախքան մենք մի փոքր քայլ կանեինք դեպի Արարիչը, Նա հսկա թռիչք արեց դեպի մեզ։ Մինչ մենք կտայինք մեր կյանքը նրան, Նա ա պահովեց մեր փրկությունն Իր մահվամբ։ Մենք Նրա թշնամիներն էինք, բայց Նա մեր ընկերն էր։ Մենք մեջքով թեքվեցինք դեպի Նա, բայց Նա դեմքով թեքվեց դեպի մեզ։ Մենք հոգ չէինք տանում Նրա մասին, Նա մեծապես հոգ էր տանում մեր մասին։ Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում Նա նկարագրված է որպես ան խոնջ կերպով իր կորած ոչխարներին որոնող բարի հովիվ, տագնապած, հուսահատորեն իր կորած արծաթե մետաղադրամը տանը որոնող կին ևիր կորած որդուն դիմավորելու վազող տարեց հայր։ Էլեն Ուայթի այս հիասքանչ պնդումը մտածելու տեղիք է տալիս. «Փրկագնման մեծա գույն ծրագիրը կազմվել էր դեռևս աշխարհի հիմքերը գցելուց առաջ։ Մարդու փրկագնման համար արվող այս հիանալի նախաձեռնության մեջ Քրիստոսը մենակ չէր։ Երկնքի խորհրդում, նախքան աշխարհի արարումը, Հայրը և Որդին ուխտ կապեցին, որ եթե մարդն անհավա տարիմ գտնվի Աստծուն, Քրիստոսը, որ մի է Աստծո հետ, կզբաղեցնի օրինախախտի տեղը և արդար դատաստանում կկրի այն պատիժը, ո րը պետք է բաժին հասներ մարդուն»։ Ադվենտ ռևյու և սաբաթ հերալդ, 1898թ. նոյեմբերի 15։ Մի պահ խորհե՛ք դրա շուրջ։ Մեզ տրվել է անհավանական ա ռավելություն և մեծագույն պատասխանատվություն, ինչպես նաև Քրիստոսի հետ Նրա առաքելությանը մասնակցելու և Նրա հետ համա գործակցելու հավիտենական ցնծությունը։ Ահա թե ինչի մասին են այս եռամսյակի դասերը։ Ծնունդով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգից միջազգային ճանաչում ունեցող ավետարանիչ Մարկ Ֆինլին եղել է Վեհաժողովի փոխնա խագահը 2005–2010թթ.: Թոշակի անցնելուց հետո նա դարձավ Վեհաժողովի նախագահի օգնականը։ Հովիվ Ֆինլին և նրա կին Էռնեստինն ունեն երեք երեխա և հինգ թոռ։
ԴԱՍ 1 ՀՈՒՆԻՍԻ 27–ՀՈՒԼԻՍԻ 3
ԻՆՉՈ՞Ւ ՎԿԱՅԵԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հակոբոս 5.19, 20, Ղուկաս 15.6, Սոփոնիա 3.17, Հովհան նես 7.37, 38, Ա Տիմոթեոս 2.3, 4, Բ Կորնթացիս 5.14, 15։ Հիշելու համարը. «Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո ա ռաջ, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն և ճշմար տության գիտությանը գան» (Ա Տիմոթեոս 2.3, 4): Աստծո մեծագույն ցանկությունն է, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ արձագանքեն Իր սիրուն, ընդունեն Իր շնորհը, վերափոխ վեն Իր Հոգով և փրկվեն Իր արքայության համար։ Նրա մեծագույն ցանկությունը մեր փրկությունն է։ Նրա սերն անսահման է, ողոր մությունը՝ անհուն, կարեկցանքը՝ անվերջ, ներումը՝ անսպառ, զո րությունը՝ անսկիզբ ու անվերջ։ Հակառակ հեթանոս աստվածների, որոնք զոհեր են պահանջում՝ մեր Աստվածը կատարել է ամենամեծ զոհաբերությունը։ Անկախ նրանից, թե որքան մեծ է փրկվելու մեր փափագը, միևնույնն է, Աստծո՝ մեզ փրկելու փափագն ավելի մեծ է։ «Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն և ճշմարտության գիտու թյանը գան» (Ա Տիմոթեոս 2.3, 4): Նրա սրտի փափագը իմ և ձեր փրկությունն է։ Վկայությունն ամբողջությամբ Հիսուսի մասին է, այն մասին, թե ինչ է արել Նա մեզ փրկելու համար, թե ինչպես է փոխել մեր կյանքը, ինչպես նաև Նրա խոսքի զարմանահրաշ ճշմարտությունների մա սին, որոնք մեզ պատմում են Նրա Ով լինելու և Նրա բնավորության գեղեցկության մասին։ Ինչո՞ւ վկայել։ Երբ մենք հասկանում ենք, թե Ով է Նա և վերապրում ենք Նրա շնորհի հրաշքներն ու Նրա սի րո զորությունը, չենք կարող լուռ մնալ։ Ինչո՞ւ վկայել։ Հիսուսի հետ համագործակցելով, Նրա հետ վերապրում ենք ուրախություն, քանի որ տեսնում ենք, Նրա շնորհով փրկված ու սիրով վերափոխված մարդկանց։ Դաս
5
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 28
Տրամադրելով հնարավորություններ փրկության համար
Աստված ամեն օր երկրի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց Իրեն ճանաչելու հնարավորություններ է տրամադրում։ Նա ներազ դում է նրանց սրտի վրա Իր Սուրբ Հոգու միջոցով, բացահայտում է Իրեն բնության գեղեցկության և բարդության մեջ։ Տիեզերքի ան ծայրածիրությունը, կարգուկանոնը և համաչափությունը խոսում է անսահման իմաստություն ևանհուն զորություն ունեցող անսկիզբ ու անվերջ Աստծո մասին։ Նա մեր կյանքում ստեղծում է մեզ Իրեն մոտեցնելու հանգամանքներ և նախազգուշացնող իրադարձու թյուններ։ Թեև Աստված հայտնում է Իրեն Իր Հոգու ազդեցության միջո ցով, սակայն բնության շքեղությունը և նախախնամության գործե րը՝ Նրա սիրո բացահայտ հայտնությունը, մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի կյանքի ու ծառայության մեջ։ Երբ Հիսուսի մասին լուրը կիսում ենք ուրիշների հետ, նրանց տրամադրում ենք փրկության լավագույն հնարավորությունը։ Կարդացե՛ք Ղուկաս 19.10 համարը և համեմատե՛ք այն Հակո բոս 5.19, 20 համարների հետ։ Ի՞նչ է սովորեցնում Ղուկասի ա վետրանը Քրիստոսի՝ երկիր գալու նպատակի մասին։ Ինչպե՞ս ենք մենք Քրիստոսի հետ համագործակցում կորածներին փրկե լու Նրա գործում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ըստ Հակոբոսի՝ «մեղավորին իր մոլորության ճանապարհից դարձնողը, մի հոգի կփրկի մահից» (Հակոբոս 5.20): Հռոմեացիս գրքում այս թեման արծարծվում է ավելի ուժգին շեշտադրմամբ։ Հռոմեացիս 1-ին և 2-րդ գլուխներում թե՛ հեթանոսները, ովքեր Աստծո հայտնությունը տեսել են բնության մեջ, թե՛ հրեաները, ով քեր ստացել են Աստծո մարգարեական հայտնությունը Սուրբ Գր քի միջոցով, կործանված են առանց Քրիստոսի։ Հռոմեացիս 3–5-րդ գլուխներում առաքյալը հայտնում է, որ փրկությունը գալիս է մի միայն հավատի միջոցով տրվող շնորհով։ Հռոմեացիս 6–8-րդ գլուխ ներում նա նկարագրում է, թե ինչպես է ամեն մի հավատացյալի արդարացնող շնորհը նաև սրբացնող շնորհ։ Հռոմեացիս 10-րդ գլ 6
Դաս
խում նա նշում է. «Ով որ Տիրոջ անունը կանչի, կապրի» (Հռոմեա ցիս 10.13), հետո մատնանշում է, որ ոչ ոք չի կարող կանչել, եթե չի հավատացել, չի կարող հավատալ, եթե չի լսել, և չի կարող լսել, քա նի դեռ ինչ-որ մեկը չի պատմել նրան։ Փրկության ծրագրում մենք Աստծո կապող օղակներն ենք՝ Ավետարանի փառքով կորած մարդ կանց հասնելու համար։ Մենք չենք վկայում, որպեսզի մարդկանց տանք փրկվելու նրանց միակ հնարավորությունը։ Մենք վկայում ենք նրանց տալու լա վագույն հնարավորությունը։ Ո՞րն է մեր դերը մարդկային ցեղը փրկագնելու Աստծո ծրագրում։ Խորհե՛ք նաև այս մասին, թե քա նի՞ մարդ է լսել բարի լուրը ձե՛ր շուրթերից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 29
Ուրախացնելով Հիսուսին Ինչ-որ մեկը երբևէ ձեզ հարցրե՞լ է. «Ինչպե՞ս է անցել Ձեր օ րը», «Դուք Ձեզ այսօր լա՞վ եք զգում»։ Իսկ եթե այդ նույն հարցերն Աստծուն տա՞նք՝ «Ինչպե՞ս է անցել Ձեր օրը, Աստված», ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան կստանաք։ Հավանաբար պատաս խանը կլինի մոտավորապես այսպիսին. «Օրս չափազանց ծանր անցավ։ Արցունքով լցվեցին աչքերս, երբ տեսա փախստական ճամբարներում ապաստանած հազարավոր երեխաերի, ովքեր մրսում էին, սոված էին և լացում էին։ Քայլեցի երկրագնդի ամե նաբանուկ քաղաքների փողոցներով և լաց եղա տնանկների ու չքավորների հետ։ Սիրտս կտոր-կտոր եղավ բռնության ենթարկ ված կանանց և սարսափահար երեխաների տեսնելիս, ում վաճա ռել էին սեռական ստրկության։ Ես ականատես եղա պատերազմի ավերածություններին, բնական աղետների կործանիչ ազդեցու թյանը, հյուծող ու մահացու հիվանդությունների ցավոտ հոգեվար քին»։ «Աստված, իսկ կա՞ մի բան, ինչն ուրախացնում է Քեզ։ Կա՞ մի բան, որը ցնծություն է պարգևում Քո սրտին։ Կա՞ մի բան, որից Քո հոգին երգում է»։ Կարդացե՛ք Ղուկաս 15.6, 7, 9, 10 և 22–24, 32 համարները։ Ինչպե՞ս են ավարտվում այս պատմությունները, և ի՞նչ են ձեզ պատմում այդ վերջաբաններն Աստծո մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Դաս
7
Ամբողջ երկինքը ցնծում է, երբ կորածները գտնվում են։ Հիվան դություններով, աղետներով և մահով լցված այս աշխարհում մենք կարող ենք Աստծուն ուրախություն պարգևել՝ ուրիշներին տեղե կացնելով փրկության «բարի լուրի» մասին։ Քրիստոսի սիրո լուրը տարածելու ամենամեծ դրդապատճառներից մեկն այն փաստի ի մացությունն է, որ մեր վկայությունն ուրախություն է պատճառում Աստծուն։ Ամեն անգամ, երբ մենք հայտնում ենք Նրա սիրո մասին, ողջ երկինքը երգում է։ Կարդացե՛ք Սոփոնիա 3.17 համարը։ Ո՞րն է մեր Տիրոջ արձա գանքը, երբ մենք ընդունում ենք Նրա փրկարար շնորհը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Պատկերացրե՛ք հետևյալ տեսարանը։ Ձեր վկայության արդյուն քում մի տղամարդ, կին, տղա կամ աղջիկ ընդունում է Հիսուսին որ պես անձնական Փրկիչ։ Հիսուսը ցնծում է։ Ողջ երկնքում հնչում է խանդավառ երգեցողություն, և մեր զորավոր Փրկիչը երգելով ուրա խանում է այդ մարդու համար։ Ի՞նչը կարող է լինել ավելի արժեքա վոր, ավելի ուրախալի, քան այն իրողության գիտակցումը, որ ձեր վկայությունն Աստծո սրտին ուրախություն է պարգևում այս տխուր աշխարհում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 30
Աճել՝ տալով Մեռյալ ծովը համարվում է երկրի ամենացածր կետը։ Լինելով 423մ ծովի մակարդակից ցածր՝ այն համարվում է աշխարհի ամե նացածրադիր ծովը։ Հորդանան գետը սկիզբ է առնում Գալիլեյան ծովից, կտրում-անցնում է Հորդանանի դաշտավայրը և թափվում Մեռյալ ծով։ Շոգն ու չորային կլիման, կիզիչ արևի և անապատային պայ մանների հետ մեկտեղ ստիպում են, որպեսզի ջուրը գոլորշիանա բավականին արագ։ Քանի որ Մեռյալ ծովի աղի և հանքանյութերի պարունակությունը կազմում է 33.7 տոկոս, նրա ջրերում շատ քիչ օրգանիզմներ են կենդանի մնում։ Այնտեղ չկա ձուկ, չկան բույսեր, միայն ստորին հատվածներում կան ընդամենը որոշ միկրոբներ և մանրէներ։ 8
Դաս
Մեր քրիստոնեական կյանքում, եթե դեպի մեր կյանք հոսող Աստ ծո շնորհը դուրս չի հոսում դեպի ուրիշները, մենք դառնում ենք լճա ցած ևանկյանք, ինչպես Մեռյալ ծովը։ Որպես քրիստոնյաներ՝ մենք այդպես չպետք է ապրենք։ Կարդացե՛ք Հովհաննես 7.37, 38 և Ղուկաս 6.38 համարները։ Մեռյալ ծովի փորձառությանը հակառակ, երբ հավատացյալները Քրիստոսից ստանում են կենդանի ջրի թարմացնող շիթերը, ո՞րն է լինում դրա օրինաչափ արդյունքը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ «Աստված առանց մեր օգնության էլ կարող էր փրկել մեղավորնե րին, բայց որպեսզի մեր մեջ քրիստոսանման բնավորություն ձևա վորվի, պետք է մասնակցենք Նրա աշխատանքին: Որպեսզի մտնենք Նրա ուրախությունը, Նրա զոհաբերության շնորհիվ փրկված հոգի ներին տեսնելու ուրախությունը, մենք պետք է համագործակցենք Նրա հետ այդ հոգիների փրկության գործում»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 142։ «Նրանք, ովքեր կամենում են հաղթողներ լինել, պետք է հեռանան իրենց ես-ից, և միակ բանը, որը կարող է իրականացնել այս մեծա գույն գործը, ուրիշների փրկության մեջ եռանդուն կերպով ներգրավ վելն է»։ Էլեն Ուայթ, Քրիստոնեական կրթության հիմքերը, էջ 207։ Մենք աճում ենք՝ ուրիշների հետ կիսելով այն, ինչ Քրիստոսն արել է մեր սեփական կյանքում։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ մեզ տրվել է Քրիստոսով, ուրիշ ի՞նչը, եթե ոչ ամենաստոր եսասիրությունը մեզ հետ կպահի այլոց հետ դա կիսվելուց։ Եթե չկիսվենք մեր հավատով, մեր հոգևոր կյանքը կդառնա նույնքան լճացած, որքան Մեռյալ ծովը։ Ո՞րն է եղել ուրիշներին վկայելու, ուրիշների հետ աղոթելու ևու րիշների կարիքներին ծառայելու ձեր սեփական փորձառությու նը։ Ինչպե՞ս են այդ փորձառություններն ազդել ձեր սեփական հավատի և Տիրոջ հետ քայլելու իրողության վրա։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 1
Հավատարմություն Քրիստոսի պատվերին Քրիստոսին հավատարիմ լինելն իր մեջ ներառում է Նրա կամ քը կատարելու պատրաստակամություն։ Այն պահանջում է հնա Դաս
9
զանդություն Նրա պատվիրաններին։ Արդյունքում սիրտն սկսում է բաբախել Նրա սրտի հետ կորածների փրկության հարցում։ Այն առաջնային է համարում այն բաները, որոնք Նա է առաջնային հա մարում։ Կարդացե՛ք Ա Տիմոթեոս 2.3, 4 և Բ Պետրոս 3.9 համարները։ Ի՞նչ են այս համարները մեզ ասում Աստծո սրտի մասին։ Ի՞նչն է առաջնային Նրա համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստված նախանձախնդիր է մարդկանց փրկելու հարցում։ Նրա համար ավելի կարևոր ոչինչ չկա։ Նրա անկեղծ փափագն է, որ «ա մեն մարդիկ» փրկվեն և «ճշմարտության գիտությանը գան» (Ա Տի մոթեոս 2.4): Նա «չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3.9): Մեկնաբանելով այս հատվածը՝ ՅՕԱ աստվածաշնչյան մենաբանություններ գիրքը նշում է, որ «կամենում» բառի հունարեն տարբերակը բուլոմաի եզրույթն է, որն արտահայտում է «մտքի տրամադրվածություն, ինչպես «ու զենալ» կամ «փափագել»»։ Այնուհետև մեկնաբանությունը խորա թափանց ուսումնասիրության է ենթարկում փոքրիկ «բայց» բառը։ Հունարեն այն արտահայտված է «ալլա» բառով։ Այստեղ այն օգտա գործված է «ընդգծելու Աստծո բնույթի սխալ մեկնաբանման (իբր Նա կարող է կամենալ, որ որոշ մարդիկ կորչեն) և հակասությունը այս ճշմարտության միջև, որ Նա կամենում է, որ բոլորը փրկված լինեն»։ ՅՕԱ աստվածաշնչյան մենաբանություններ, հատոր 7, էջ 615։ Մե զանից յուրաքանչյուրին տրված Քրիստոսի պատգամը՝ մասնակցել Իր առաքելությանը որպես Իր սիրո, շնորհի և ճշմարտության վկա ներ, համայն մարդկությանը փրկելու Նրա փափագի արդյունքն է։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 13.47 համարը և համեմատե՛ք այն Եսայիա 49.6 համարի հետ։ Ո՞ւմ է ի սկզբանե վերաբերում այս համարը։ Ինչպե՞ս է այն օգտագործում Պողոս առաքյալը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Լինում են դեպքեր, երբ հինկտակարանյան մարգարեությունն ունենում է մեկից ավելի կիրառություններ։ Այստեղ Պողոս առաք յալը վերցնում է մարգարեություն, որն սկզբում վերաբերում էր Իս րայելին և մարգարեական տեսանկյունից Մեսիային (տե՛ս Եսայիա 10
Դաս
41.8, Եսայիա 49.6 և Ղուկաս 2.32) ու կիրառում է այն նորկտակա րանյան եկեղեցու նկատմամբ։ Եթե եկեղեցին արհամարհում կամ նսեմացնում է Քրիստոսի պատգամը, նշանակում է՝ ձախողում է իր գոյության նպատակը և բաց թողնում աշխարհի համար իր մարգա րեական կանչվածությունը։ Ի՞նչ վտանգներ են սպառնում եկեղեցուն, նաև տեղական եկեղե ցուն, այն դեպքում, երբ այն այնքան է կենտրոնանում իր ներքին անցուդարձի վրա, որ մոռանում է, թե որն է իր իրական կոչումը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 2
Դրդապատճառը՝ սեր Այս շաբաթ մենք կենտրոնացանք «Ինչո՞ւ վկայել» հարցին պա տասխանելու վրա։ Բացահայտեցինք, որ երբ կիսում ենք մեր հա վատի մասին տեղեկությունը, մեզ պարուրում է աշխարհի համար իրականացվող Աստծո առաքելությանը մասնակցելու ուրախությու նը։ Նրա սիրո մասին մեր վկայությունը մարդկանց տալիս է փրկու թյան ավելի մեծ հնարավորություն, քանի որ նրանք ունակ են լինում հստակորեն տեսնել Նրա շնորհն ու ճշմարտությունը։ Միևնույն ժամանակ, վկայելը նաև Աստծո նախանշած միջոցնե րից մեկն է մեր հոգևոր աճի համար։ Եթե թերանանք պատմել այն, ինչ Քրիստոսն արել է մեզ համար և անտեսենք ուրիշներին ծառայե լու հորդորը, չենք դրսևորի իրական հոգևոր կյանք։ Վկայելը մեզ կապի մեջ է դնում Նրա սրտի հետ, Ով փափագում է, որ ողջ մարդկությունը փրկվի։ Դա Նրա պատգամին հնազանդու թյան արձագանք է։ Այսօրվա դասի ընթացքում կուսումնասիրենք վկայելու անհրաժեշտության ամենամեծ դրդապատճառը։ Կարդացե՛ք Բ Կորնթացիս 5.14, 15, 18–20 համարները։ Ի՞նչն էր դրդում Պողոսին հանուն Ավետարանի անցնել փորձություն ների, նեղությունների, դժվարությունների միջով և հարթել բարդությունները։ Ինչպե՞ս կարող է այս նույն դրդապատճառը խթանել Քրիստոսի համար արվող մեր ծառայությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Պողոս առաքյալի դրդապատճառը սերն էր։ Կան բաներ, որոնք կանեք միմիայն սիրուց դրդված և չեք անի ուրիշ ոչ մի պատճա Դաս
11
ռով։ Երբ առաքյալը հայտարարում է «Քրիստոսի սերը ստիպում է մեզ», նա ասում է հավիտենական ճշմարտություն։ Ստիպել բառը նշանակում է «հորդորել, դրդել կամ խստիվ կերպով դրդել, կառա վարել»։ Քրիստոսի սերը կառավարում էր Պողոսի արարքներն ու նրա վկայության դրդապատճառն էր։ Անվեհեր նպատակով և մտքի միասնությամբ նա տարածում էր փրկության ծրագրի մասին լուրը համայն Միջերկրական աշխարհում։ «Սրտում պետք է ապրի սերը։ Փոխզիջման չգնացող քրիստոն յայի արարքների դրդապատճառները բխում են իր Տիրոջ նկատ մամբ խորը սիրուց։ Քրիստոսի նկատմամբ նույն այդ քրիստոնյայի սիրո արմատներով դուրս է ցայտում սեփական եղբայրների նկատմամբ անշահախնդիր հետաքրքվածությունը»։ Էլեն Ուայթ, Քրիտոնեական ընտանիք, էջ 425։ Երբ մենք իսկապես գիտակցում ենք այն մեծագույն զոհաբերու թյունը, որը Քրիստոսն արել է մեզ համար, մենք հեղեղվում ենք Նրա սիրով և դրդում ստանում ուրիշների հետ կիսելու այն, ինչ Նա արել է հանուն մեզ։ Այն Մեկը, Ով համայն Արարչագործության Հեղինակն է (գալակ տիկաները, աստղերը, հրեշտակների զորքը, ողջ տիեզերքը, այլ աշխարհները), հենց այն Մեկն է, Ով մեզ համար մահացավ խաչի վրա։ Ինչպե՞ս կարող է այս ապշեցուցիչ ճշմարտությունը մեր մեջ չծնել Աստծո նկատմամբ սեր ևայդ սիրով կիսվելու փափագ։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 3
Հետագա ուսումնասիրության համար արդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 9–16 էջերի «Աստ Կ ծո նպատակն այս եկեղեցու համար», ինչպես նաև Դարերի փափա գը գրքի 822–828 էջերի «Գնացե՛ք ևաշակերտեցե՛ք բոլոր ազգերը» գլուխները։ Նորկտակարանյան եկեղեցուն սպառնում էր այն վտանգը, որ այն չի գիտակցի իր գոյության նպատակը։ Էլեն Ուայթն այսպես է նկարագրում այս վտանգը. «Երուսաղեմի եկեղեցուն վրա հասած հալածանքները մեծ խթան դարձան Ավետարանի գործի համար։ Խոսքի ծառայությունն այդ վայրում հաջողության էր հասել, և վ տանգ կար, որ աշակերտները չափազանց երկար կմնային նույն տե ղում՝ անուշադրության մատնելով Փրկչի պատգամը՝ ավետարանել 12
Դաս
ամբողջ աշխարհին։ Մոռանալով, որ չարին ընդդիմանալու ուժը լավագույնս ձեռք է բերվում եռանդուն ծառայության արդյունքում՝ նրանք սկսեցին կարծել, թե իրենց համար Երուսաղեմի եկեղեցին թշնամու հարձակումներից պաշտպանելուց ավելի կարևոր գործ չկա։ Անհրաժեշտություն կար նորադարձներին հանձնարարել Ավե տարանը հասցնել այն մարդկանց, ովքեր դեռևս դրա մասին չէին լսել, մինչդեռ նրանք իրականացվածով բավարված լինելու վտագի մեջ էին։ Գործք առաքելոց, էջ 105։ Հարցեր քննարկման համար 14. Ուշադիր կարդացե՛ք վերևում ներկայացված մեջբերումն Էլեն Ուայթի գրքից՝ կենտրոնանալով հատկապես վերջին տողի վրա։ Ինչո՞ւ պետք է մենք նույնիսկ այսօր զգուշանանք այդ նույն հավանական վտանգից։ Ելնելով մեր օրերի ավետարանչական մարտահրավերներից՝ ինչո՞ւ է նման դիրքորոշումը սարսափելի և ողբերգական։ 15. Ըստ ձեզ, ինչո՞ւ է Ավետարաններից յուրաքանչյուրն ա վարտվում միևույն կոչով։ Կարդացե՛ք Մատթեոս 28.18–20, Մար կոս 16.15, 16, Ղուկաս 24.46–49 և Հովհաննես 20.21 համարնե րը։ Ի՞նչ էր սա նշանակում առաջին դարի հավատացյալների հա մար, ևի՞նչ պետք է այն նշանակի մեզ համար այսօր։ 16. Կարո՞ղ են արդյոք վկայությունն ու ծառայությունը երբևէ փոխարինել ճշմարիտ հոգևորությանը։ Եթե այո, ապա ինչպե՞ս, և արդյո՞ք կարող ենք խուսափել այդ ծուղակից։ 17. Դասարանում խոսե՛ք երեքշաբթի օրվա դասի վերջին հարցի պատասխանի մասին այն առումով, թե ինչպես է վկայությունն ու ծառայությունն ազդում ձեր սեփական հոգևոր աճի վրա։ Որո՞նք են այն դասերը, որ քաղել եք, ևորո՞նք կարող են օգնել ուրիշնե րին։ Ի՞նչ սխալներ եք արել, որոնցից ուրիշներին կարող եք օգնել խուսափել։ 18. Խորհե՛ք այն հիասքանչ փաստի մասին, որ Աստված սիրում է յուրաքանչյուրիս անհատապես։ Ինչպե՞ս եք հասկանում այս ի րողությունը։ Ինչպե՞ս պետք է այս՝ թերևս համայն տիեզերքում առկա ամենակարևոր ճշմարտությունն ազդի ձեր կենսակերպի վրա։
Դաս
13
ԴԱՍ 2 ՀՈՒԼԻՍԻ 4–10
ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ Անձնական վկայության զորությունը Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մարկոս 5.15–20, Մարկոս 16.1–11, Գործք առաքելոց 4.1– 20, Ա Հովհաննես 1.1–3, Գաղատացիս 2.20, Գործք առա քելոց 26.1–32: Հիշելու համարը. «Վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխոսել» (Գործք առաքելոց 4.20): Անձնական վկայությունն արտասովոր ուժ ունի։ Երբ մեր սրտե րը ջերմանում են Քրիստոսի սիրով, և մենք փոխվում ենք Նրա շնորհով, Նրա մասին պատմելու նշանակալից բան ենք ունենում։ Մի բան է պատմել, թե ինչ է արել Հիսուսն ինչ-որ մեկի համար, միանգամայն այլ բան է պատմել, թե ինչ է արել Նա անձամբ մեզ համար։ Դժվար է վիճել անձնական փորձառության դեմ։ Մարդիկ կարող են վիճել ձեր աստվածաբանության կամ տեքստերի մեկնաբանու թյան դեմ, կարող են նույնիսկ ծաղրել կրոնը։ Սակայն երբ մեկն ա սի. «Մի ժամանակ ես անհույս էի, բայց այժմ հույս ունեմ, լցված էի մեղքի զգացումով, բայց այժմ խաղաղություն ունեմ, աննպատակ ապրում էի, բայց այժմ նպատակներ ունեմ», նույնիսկ անհավատ ների վրա կազդի Ավետարանի զորությունը։ Թեև որոշ մարդիկ կարող են ունենալ հանկարծակի դրամատիկ դարձ, ինչպես Պողոս առաքյալը վերապրեց Դամասկոսի ճանա պարհին, բայց ավելի հաճախ դարձը տեղի է ունենում, երբ մարդն ունենում է Հիսուսի թանկագին լինելու աստիճանական ճանաչում, Նրա զարմանահրաշ շնորհի խորը գնահատում և Նրա առաջար կած անվճար փրկության երախտագիտության գերագույն զգա ցողություն։ Քրիստոսն արմատապես վերափոխում է մեր կյանքը։ 14
Դաս
Հենց այս վկայության կարիքն է աշխարհն այսքան հուսահատո րեն զգում և փափագում։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 5
Անհավանական վկաներ Կարդացե՛ք Մարկոս 5.15–20 համարները։ Ըստ ձեզ, ինչո՞ւ Հի սուսը մարդուն ուղարկեց Դեկապոլիս՝ իր ընտանիքին ու ըն կերներին վկայելու՝ նրան Իր մոտ պահելու և նրա նոր գտած հավատը սնուցելու փոխարեն։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Դեկապոլիս բառը կազմված է երկու արմատից՝ դեկա՝ տաս և պոլիս՝ քաղաքներ։ Դեկապոլիսն առաջին դարում տարածաշրջան էր՝ կազմված տասը քաղաքներից, որոնք ձգվում էին Գալիլեյան ծո վի ափով մեկ։ Այս քաղաքները միմյանց կապված էին ընդհանուր լեզվով ու մշակույթով։ Այդ տարածաշրջանում դիվահարին շատ մարդիկ էին ճանաչում։ Իր անկանխատեսելի և վայրենի վարքագ ծով նա վախով էր լցրել նրանց սրտերը։ Հիսուսը նրա մեջ տեսավ մեկին, ով փափագում էր ավելի լավ մի բան և հրաշալի կերպով այդ մարդուն ազատագրեց նրան կեղեքող դևերից։ Երբ քաղաքի բնակիչները լսեցին, որ Հիսուսը թույլ է տվել դևե րին մտնել իրենց խոզերի մեջ, և խոզերը վազել ու ծովն են ընկել, դուրս եկան՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում։ Մարկոսի Ավետա րանում կարդում ենք. «Եվ Հիսուսի մոտ եկան և դիվահարին տեսան նստած հագնված և խելքը գլուխը եկած, նա՝ որ լեգեոնն ունեցել էր, և վախեցան» (Մարկոս 5.15)։ Մարդը կրկին առողջ էր՝ ֆիզիկապես, մտավորապես, հուզականորեն և հոգեպես։ Ավետարանի էությունն է մեղքից խեղաթյուրված մարդկանց վերականգնել՝ հասցնելով այն առողջությանը, որի համար Հիսուսը նրանց ստեղծել է։ Ուրիշ ո՞վ ավելի լավ կարող էր ավետարանել այս տասը քաղաք ներում, քան վերափոխված դիվահարը. նա կարող էր իր անձնա կան փորձառությունը պատմել ամբողջ տարածաշրջանում։ Էլեն Ուայթը գեղեցիկ կերպով անդրադառնում է դրան. «Որպես Քրիս տոսի վկաներ` մենք պետք է պատմենք` ինչ որ գիտենք, ինչ որ ինքներս տեսել, լսել և զգացել ենք: Եթե մենք քայլ առ քայլ հետևել Դաս
15
ենք Հիսուսին, ապա, հարկ եղած դեպքում, կարող ենք ինչ-որ բան պատմել այն մասին, թե ինչպես է Նա առաջնորդել մեզ: Մենք կա րող ենք պատմել, թե ինչպես ենք սեփական փորձով համոզվել, որ Նրա խոստումները ճշմարիտ են: Մենք կարող ենք վկայել այն, ինչ գիտենք Քրիստոսի շնորհի մասին: Ահա այն վկայությունը, որին մեզ կոչ է անում մեր Տերը, և որի պակասությունից աշխարհը կործան վում է»։ Դարերի փափագը, էջ 340։ Աստված հաճախ օգտագործում է Իր շնորհով վերափոխված անհավանական վկաների՝ փոխելու համար մեր աշխարհը։ Ինչպիսի՞ն է ձեր սեփական պատմությունը՝ ձեր դարձի պատմու թյունը։ Ի՞նչ եք պատմում ուրիշներին այն մասին, թե ինչպես եք հավատի եկել։ Ի՞նչ կարող եք առաջարկել դարձի չեկած ինչ-որ մեկին, ով կարող էր օգուտ քաղել այն փորձառությունից, որով դուք կարող եք կիսվել նրա հետ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 6
Հռչակելով հարություն առած Քրիստոսին Միաշաբթի օր էր, վաղ առավոտ, և Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը շտապում էին դեպի Քրիստոսի գերեզման։ Նրանք չէին պատրաստվում Նրանից որևէ բան խնդրել։ Ի՞նչ կարող էր նրանց տալ մահացած մարդը։ Վերջին անգամ, երբ տեսան Նրան, Նրա մարմինն արյունահոսում էր, ծեծված էր և կոտրված։ Խաչի տե սարանները խորապես դրոշմվել էին նրանց մտքերում։ Այժմ նրանք պարզապես իրականացնում էին իրենց պարտականությունը։ Վշ տահար՝ նրանք քայլում էին դեպի Հիսուսի գերեզմանը՝ զմռսելու Նրա մարմինը։ Հուսալքության մռայլ ստվերները կլանում էին նրանց կյանքը խավարի ու հուսահատության մեջ։ Ապագան անորոշ էր և քիչ հույս էր ներշնչում։ Երբ նրանք հասան գերեզմանին, ցնցվեցին՝ այն դատարկ գտնե լով։ Հարության այդ առավոտի իրադարձությունները Մատթեոսը հետևյալ բառերով է նկարագրում. «Եվ հրեշտակը պատասխա նեց և այն կանանց ասաց, Մի՛ վախեցեք դուք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք որոնում։ Այստեղ չէ, որովհետև հարություն առավ» (Մատթեոս 28.5, 6): Այժմ կանայք ցնծում էին ուրախությունից։ Տխրության մռայլ ամպերը ցրվեցին՝ զիջելով իրենց տեղը հարության առավոտի ար 16
Դաս
շալույսին։ Տխրության գիշերն ավարտված էր։ Ուրախությունն էր զարդարում նրանց դեմքը, իսկ վշտի արցունքներին եկան փոխա րինելու ցնծության երգերը։ Կարդացե՛ք Մարկոս 16.1–11 համարները։ Ինչպիսի՞ն էր Մա րիամի արձագանքը, երբ նա բացահայտեց, որ Քրիստոսը մեռել ներից հարություն է առել։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հարություն առած Քրիստոսին հանդիպելուց հետո Մարիամը վազեց պատմությունը տարածելու։ Բարի լուրը հարկավոր է կիսել ուրիշների հետ, և նա չէր կարող լռել։ Քրիստոսը կենդանի՛ է։ Նրա գերեզմանը դատարկ էր, և աշխարհը պետք է իմանար այդ մասին։ Մենք ևս, երբ հանդիպում ենք հարություն առած Քրիստոսին մեր կյանքի ճանապարհին, նույն կերպ պետք է վազենք պատմությունը տարածելու, որովհետև բարի լուրն ուրիշների հետ կիսելու համար է։ Որքան զարմանալի է նաև այն, որ ի հեճուկս այն բոլոր անգամ ների, որ Հիսուսը պատմում էր, թե ինչ պետք է պատահի, որ Ինքը կսպանվի, հետո հարություն կառնի, աշակերտները՝ նրանք, ում Հիսուսն առանձնահատուկ կերպով ընտրել էր, հրաժարվեցին հա վատալ Մարիամի վկայությանը։ «Նրանք էլ լսելով, թե կենդանի է, և երևաց նրան, չհավատացին» (Մարկոս 16.11): Ուստի և, եթե նույնիսկ Հիսուսի աշակերտները միանգամից չհավատացին, մենք չպետք է զարմանանք, որ ուրիշները մեր խոսքերը միանգամից չեն ընդունում։ Վերջին անգամ ե՞րբ եք մերժվել վկայելիս։ Ինչպե՞ս պատասխա նեցիք ևի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 7
Կարևոր են վերափոխված կյանքերը «Եվ Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և գիտենալով, որ առանց ուսմունքի և տգետ մարդիկ են՝ զարմա նում էին։ Միայն ճանաչում էին նրանց՝ որ Հիսուսի հետ էին» (Գործք առաքելոց 4.13)։ Նորկտակարանյան եկեղեցին բուռն աճ ապրեց։ Երեք հազար մարդ մկրտվեց Պենտեկոստեի օրը (Գործք առաքելոց 2.41)։ Հազա րավոր այլ մարդիկ միացան եկեղեցուն մի քանի շաբաթ անց(Գործք առաքելոց 4.4)։ Շուտով իշխանությունները գիտակցեցին, թե ինչ է Դաս
17
կատարվում։ Նորկտակարանյան այս հավատացյալները եղել էին Քրիստոսի հետ։ Նրանց կյանքը փոխվել էր։ Նրանք վերափոխվել էին Նրա շնորհով և չէին կարող լուռ մնալ։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 4.1–20 համարները։ Ի՞նչ պատահեց այստեղ։ Ի՞նչ պատահեց, երբ իշխանությունները փորձեցին լռեց նել Պետրոսին և Հովհաննեսին։ Ի՞նչ պատասխանեցին նրանք։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այս հավատացյալները Քրիստոսով նոր կյանք էին առել, և նրանք պետք է պատմեին իրենց պատմությունը։ Պետրոսը՝ մե ծախոս ձկնորսը, վերափոխվել էր Աստծո շնորհով։ Որոտի որդի ներ Հակոբոսն ու Հովհաննեսը, ովքեր նախկինում դժվարությամբ էին վերահսկում իրենց զայրույթը, Աստծո շնորհով վերափոխվել էին։ Թերհավատ Թովմասը ևս վերափոխվել էր Աստծո շնորհով։ Աշակերտները և վաղ եկեղեցու անդամները բոլորն էլ սեփական պատմություն ունեին և չէին կարողանում լուռ մնալ։ Ուշադրություն դարձրեք Քայլեր դեպի Քրիստոս գրքում Էլեն Ուայթի այս հզոր հայ տարարությանը. «Երբ մարդը Քրիստոսի մոտ է գալիս, նրա սրտում ցանկություն է արթնանում հայտնել մյուսներին, թե հանձին Հիսու սի ինչ թանկագին ընկեր է գտել։ Փրկարար և սրբագործող ճշմար տությունը չի կարող թաքնված մնալ նրա սրտում»։ Էջ 78։ Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ ասացին կրոնական առաջ նորդները 16-րդ համարում։ Նրանք բացահայտ կերպով ընդունեցին կատարված հրաշքի իրական լինելը. բժշկված մարդը կանգնել էր հենց նրանց առաջ։ Եվ սակայն այս ամենով հանդերձ՝ նրանք հրա ժարվեցին փոխել իրենց դիրքորոշումը։ Եվ, չնայած այս բացահայտ հակառակությանը, Պետրոսը և Հովհաննեսը չէին պատրաստվում հետ կանգնել իրենց վկայությունից։ Ի՞նչ կապ կա Քրիստոսին ճանաչելու և Նրա մասին պատմելու միջև։ Քրիստոսի մասին վկայելու համար, ինչո՞ւ է կարևոր Նրան անձամբ ճանաչելը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 8
Կիսելով մեր փորձառությունը Գործք առաքելոց 26-րդ գլխում տեսնում ենք Ագրիպպաս թա գավորի առջև որպես բանտարկյալ կանգնած Պողոս առաքյալին։ 18
Դաս
Խոսելով անձամբ թագավորի հետ՝ այստեղ Պողոսը տվեց իր անձ նական վկայությունը՝ պատմելով իր կյանքի մասին ոչ միայն որպես Հիսուսի հետևորդների հալածիչ, այլև, իր դարձից հետո արդեն՝ որ պես Հիսուսի և մեռելներից հարության խոստման վկա (Գործք ա ռաքելոց 26.8): Երբ Պողոսը դարձի եկավ Դամասկոսի ճանապարհին, մեր Տե րը խոսեց նրա հետ և ասաց. «Նրա համար երևացի քեզ, որ քեզ ձեռս առնեմ պաշտոնյա և վկա լինելու այն բաներին, որ դու տե սար, և այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ» (Գործք առաքե լոց 26.16)։ Մեր հավատի մասին պատմելը մշտապես շարժման մեջ գտնվող փորձառություն է։ Այն պատմում է այն մասին, թե ինչ է արել Քրիստոսը մեզ համար անցյալում, ինչ է Նա անում մեր կյանքում այ սօր ևինչ է իրականացնելու մեզ համար ապագայում։ Վկայության վեկտորը երբեք ուղղված չէ դեպի մեզ, այն միշտ ուղղված է դեպի Նա։ Նա այն Աստվածն է, Ով ներում է մեր մեղքերը, բժշկում մեր ամեն ցավերը, պսակում է մեզ շնորհքով և ողորմու թյունով և կշտացնում է մեր սիրտը բարությունով (Սաղմոս 103.3– 5): Վկայել նշանակում է պարզապես պատմել Նրա զարմանահրաշ շնորհի մասին մեր պատմությունը։ Դա մեր անձնական հանդիպման վկայությունն է, զարմանահրաշ շնորհի Աստծո հետ։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 1.1–3 համարները և համեմատե՛ք դրանք Գաղատացիս 2.20 համարի հետ։ Ի՞նչ նմանություններ եք տեսնում։ Հովհաննեսի փորձառությունն ինչո՞վ է նման Պողո սի փորձառությանը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Թեև Հովհաննեսն ու Պողոսը կյանքի տարբեր փորձառություն ներ ունեին, նրանք երկուսն էլ անձնապես հանդիպել էին Հիսու սին։ Հիսուսի հետ նրանց փորձառությունը չէր կատարվել անցյալի ինչ-որ կետում և ավարտվել։ Այն Նրա սիրով ուրախանալու և Նրա ճշմարտության լույսի ներքո քայլելու ամենօրյա շարունակական փորձառություն էր։ Արդյո՞ք դարձը միայն անցյալին վերաբերող իրադարձություն է։ Կարդացե՛ք Էլեն Ուայթի հայտարարությունն այն մարդկանց մա սին, ովքեր կարծում են, թե անցյալում տեղի ունեցած իրենց դարձն այն ամենն է, ինչը կարևոր է. «Կարծես թե մի անգամ կրոնի մասին ինչ-որ բան իմանալուց հետո այլևս ամենօրյա դարձի կարիք չունեն. Դաս
19
ամեն օր մեզանից յուրաքանչյուրը դարձի գալու կարիք ունի»։ Ձե ռագրեր, հատոր 4, էջ 46։ Անկախ նրանից, թե ինչպիսին է եղել ձեր փորձառությունն անց յալում, նույնիսկ եթե եղել է հզոր և դրամատիկ, ինչո՞ւ է կարևոր փոխհարաբերություններ ունենալ Տիրոջ հետ ամեն օր, զգալ Նրա իրական լինելը և Նրա բարությունն ու զորությունն ամեն օր։ Շաբաթ օրը դասարանում քննարկե՛ք ձեր պատասխանները։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 9
Անձնական վկայության զորությունը Եկե՛ք նորից անդրադառնանք Ագրիպպասի առջև կանգնած Պո ղոսին։ Պողոս առաքյալը կանգնած է այս մարդու առջև, ով վերջինն է հրեա թագավորներից՝ Մակաբայեցիներից և Հերովդեսի տնից։ Ագրիպպասն ընդունում էր, որ հրեա է, սակայն հոգու խորքում նա հռոմեացի էր (տե՛ս ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություն, հա տոր 6, էջ 436)։ Տարեց առաքյալը, հյուծված իր ավետարանչական ճամփորդություններից ու տանջված բարու և չարի հակամարտու թյունից, կանգնած է այստեղ. նրա սիրտը լցված է Աստծո սիրով, իսկ դեմքը ճառագում է Աստծո բարությամբ։ Անկախ իր կյանքում կա տարվածից, կրած հալածանքներից ու դժվարություններից, նա կա րող է հայտարարել, որ Աստված բարի է։ Ագրիպպասը ցինիկ է, անհավատ, խստապարանոց ևիսկապես անտարբեր ճշմարիտ արժեհամակարգի նկատմամբ։ Նրան հակա ռակ, Պողոսը լցված է հավատով, հավատարիմ ճշմարտությանը և կանգնած ի պաշտպանություն արդարության։ Այս երկու մարդկանց միջև հակասությունն ավելի ցայտուն հնարավոր չէ ներկայացնել։ Դատավարության ժամանակ Պողոսը խոսքի իրավունք է խնդրում և Ագրիպպասից թույլտվություն ստանում։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 26.1–32 համարները։ Ինչպե՞ս Պո ղոսը վկայեց Ագրիպպասին։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա խոս քերից։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Բարությունը բացում է սրտերը, երբ կոպտությունը փակում է դրանք։ Պողոսն այստեղ Ագրիպպասի հետ վարվում է անհավատա լիորեն ողորմածաբար։ Նա վստահություն է հայտնում, որ վերջինս 20
Դաս
քաջատեղյակ է «Հրեից բոլոր սովորություններին և խնդիրներին» (Գործք առաքելոց 26.3): Այնուհետև նա սկսում է խոսել իր դարձի մասին։ Կարդացե՛ք Պողոսի դարձի պատմությունը Գործք առաքելոց 26.12–18 համարներում, այնուհետև ուշադրությո՛ւն դարձրեք Ագրիպպասի վրա գործած դրանց ազդեցությանը Գործք առա քելոց 26.26–28 համարներում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ագրիպ պասն այդկերպ արձագանքեց։ Ի՞նչը տպավորեց նրան Պողոսի վկայության մեջ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Պողոսի վկայությունն այն մասին, թե ինչպես Հիսուսը փոխեց իր կյանքը, հզոր ազդեցություն ունեցավ անաստված թագավորի վրա։ Չկա ավելի զորավոր վկայություն, քան վերափոխված կյանքը։ Ճշ մարտապես դարձի եկածի կյանքի վկայությունը զարմանահրաշ ազդեցություն է ունենում ուրիշների վրա։ Նույնիսկ անաստված թագավորների սրտին է դիպչում շնորհով վերափոխված կյանքի պատմությունը։ Եթե նույնիսկ մեր պատմությունը Պողոսի պատ մության պես հուզիչ չէ, մենք բոլորս պետք է կարողանանք մարդ կանց ասել, թե ինչ է նշանակում ճանաչել Հիսուսին և փրկագնված լինել Նրա սուրբ արյամբ։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 10
Հետագա ուսումնասիրության համար արդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 433-438 էջերի Կ «Քիչ է մնում, որ ինձ համոզես» գլուխը։ Քրիստոնեական կյանքի էությունը Հիսուսի հետ հարաբերու թյունն է, որն այնքան հարուստ ու լիարժեք է, որ մենք փափագում ենք կիսվել դրանով։ Որքան էլ որ կարևոր է ճիշտ վարդապետու թյունը, այն չի կարող փոխարինել շնորհով դարձի եկած և սիրով վերափոխված կյանքին։ Էլեն Ուայթն այս մասին պարզորոշ կեր պով է խոսում. «Փրկիչը գիտեր, որ ոչ մի փաստարկ, որքան էլ որ այն տրամաբանական լիներ, չէր հալեցնելու կարծրացած սրտերը և չէր կոտրելու աշխարհայինի ևեսասիրության կեղևը։ Նա գիտեր, որ Իր աշակերտները պետք է ստանային երկնային պարգևը, որ Ա Դաս
21
վետարանն արդյունավետ կլիներ, եթե միայն հռչակվեր այն սրտե րից, որոնք ջերմացվել էին, ևայն շուրթերից, որոնք պերճախոս էին դարձել Նրա կենդանի ճանաչողությամբ, Ով ճանապարհն է, ճշմար տությունը և կյանքը»։ Գործք առաքելոց, էջ 31։ Դարերի փափագը գրքում նա ավելացնում է այս հզոր միտքը. «Քրիստոսի հրաշալի սե րը կփշրի և կենթարկեցնի սրտերը, այն ժամանակ, երբ դավանու թյան կետերի չոր կրկնությունը ոչ մի օգուտ չի տա»։ Էջ 826։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե անձնական վկայություննե րով կիսվելը նշանակում է փորձել ուրիշներին համոզել այն ճշմար տությունների մեջ, որոնք իրենք բացահայտել են Աստծո Խոսքում։ Թեև կարևոր է պատշաճ ժամանակին խոսել Աստծո Խոսքի ճշմար տությունների մասին, մեր անձնական վկայությունն ավելի շատ հանցանքից ազատագրված լինելու, խաղաղության, ողորմության, ներման, ուժի, հույսի և ուրախության մասին է, որը մենք գտել ենք հավիտենական կյանքի պարգևի մեջ, ինչը Հիսուսն առաջարկում է անվճար։ Հարցեր քննարկման համար 1. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է մեր անձնական վկայությունն այդքան զորավոր ուրիշներին տպավորելու հարցում։ Ինչպե՞ս են այլոց վկայություններն ազդել ձեր և ձեր փորձառության վրա։ 2. Դասարանում քննարկե՛ք չորեքշաբթի օրվա վերջին հարցին տված ձեր պատասխանները։ Ինչո՞ւ է Տիրոջ հետ ամենօրյա փորձառությունն այդքան կարևոր ոչ միայն մեր վկայության, այլև մեր սեփական հավատի համար։ 3. Իհարկե, հզոր վկայությունը կարող է արդյունավետ ապացույց լինել։ Միևնույն ժամանակ, ինչո՞ւ է աստվածավախ կյանքը մեր վկայության կարևորագույն մասը։ 4. Կիսվե՛ք ձեր անձնական վկայություններով դասարանում։ Հի շե՛ք, որ պատմում եք, թե ինչ է Քրիստոսն արել ձեզ համար, և թե ինչ է Նա նշանակում ձեզ համար այսօր։ Ի՞նչ է փոխել ձեր կյան քում Հիսուսը։
22
Դաս
ԴԱՍ 3 ՀՈՒԼԻՍԻ 11–17
ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՍՆԵԼՈՎ ՀԻՍՈՒՍԻ ԱՉՔԵՐՈՎ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մարկոս 8.22–26, Հովհաննես 4.3–34, Հովհաննես 1.40, 41, Մարկոս 12.28–34, Ղուկաս 23.39–43, Գործք առաքելոց 8.26–38: Հիշելու համարը. «Եվ ասաց նրանց. Իմ հետևից եկեք, և Ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս 4.19): Հիսուսը գլխավոր հոգիներ շահողն է։ Հետևելով այն ճանապար հին, որով Հիսուսն աշխատում էր մարդկանց հետ՝ մենք սովորում ենք, թե ինչպես ուրիշներին առաջնորդել Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության գիտությանը։ Ճամփորդելով Նրա հետ Երուսաղեմի բա նուկ փողոցներում, Հուդայի փոշոտ արահետներում և Գալիլեայի կանաչապատ բլուրներում՝ մենք բացահայտում ենք, թե ինչպես էր Նա որոնող հոգիներին հայտնում արքայության սկզբունքները։ Հիսուսը բոլոր տղամարդկանց և կանանց մեջ տեսնում էր հոգի ներ, որոնց հնարավոր էր շահել Իր արքայության համար։ Նա յուրա քանչյուրին տեսնում էր աստվածային կարեկցանքի աչքերով։ Նա Պետրոսին տեսնում էր ոչ որպես կոպիտ, մեծախոս ձկնորս, այլ որ պես Ավետարանի հզոր քարոզիչ։ Նա ի դեմս Հակոբոսի ու Հովհան նեսի չէր տեսնում բռնկուն, կրակոտ ծայրահեղական մարդկանց, այլ Իր շնորհի եռանդուն հռչակողների։ Նա տեսնում էր անկեղծ սի րո և ընդունված լինելու մեծ փափագը Մարիամ Մագդաղենացու, սամարացի կնոջ և արնահոսությամբ տառապող կնոջ մոտ։ Թով մասին Նա տեսնում էր ոչ թե որպես ցինիկ թերահավատ, այլ մեկը, ով անկեղծ հարցեր ունի։ Լինեին նրանք հրեաներ թե հեթանոսներ, տղամարդիկ թե կանայք, խաչի վրայի ավազակ, հարյուրապետ թե դիվահար մարդ, Հիսուսը տեսնում էր նրանց աստվածատուր նե րուժը և նայում էր նրանց փրկության աչքերով։ Դաս
23
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 12
Երկրորդ հպումը Աստվածաշնչում նկարագրված է ընդամենը մեկ հրաշք, որը Հիսուսը կատարեց երկու փուլով։ Դա Բեթսայիդայի կույր մարդու բժշկությունն է։ Այս պատմությունը Քրիստոսի այսօրվա եկեղեցու համար հավերժական դասեր է ներկայացնում։ Այն պատկերավոր կերպով ցույց է տալիս մարդկանց Հիսուսի մոտ բերելու գործում յուրաքանչյուր հավատացյալի օգտագործելու՝ Աստծո ծրագիրը։ Սուրբ Գիրքն ասում է. «Եվ գալիս է Բեթսայիդա, և Նրա առաջ մի կույր են բերում և Նրան աղաչում, որ դիպչի նրան» (Մարկոս 8.22): Այստեղ կան երկու բանալի բառեր՝ «բերում են» և «աղաչում են»։ Կույր մարդն ինքնուրույն չէր եկել։ Նրա ընկերները տեսան նրա կա րիքը և բերեցին նրան։ Միգուցե նա մեծ հավատ չուներ, սակայն նրա ընկերներն ունեին այն։ Նրանք հավատացին, որ Հիսուսը կբու ժի այս մարդու կուրությունը։ Հիսուսի կողմից իրականացված բժշկության մոտավորապես 25 տարբեր հրաշքներ կան Նոր Կտակարանում։ Դրանցից կեսից ավե լիի դեպքում հիվանդին բժշկության համար Հիսուսի մոտ է բերում բարեկամը կամ ընկերը։ Շատ մարդիկ Հիսուսի մոտ չեն գա, մինչև հավատ ունեցող ինչ-որ մեկը չբերի նրանց։ Մեր դերը «նախաձեռ նող» դառնալն ու մարդկանց Հիսուսի մոտ բերելն է։ Մարկոսի ավետարանի 8.22 համարում մեր ուշադրությանն արժանի երկրորդ բառը «աղաչում են» եզրույթն է։ Այն կարող է նշանակել «պաղատել, աղերսել կամ համոզել», ինչն ավելի շատ ենթադրում է մեղմ, բարի, նրբին կոչ, քան բարձրագոչ, խիստ պա հանջ։ Այս մարդու ընկերները բարեկրթորեն դիմեցին Հիսուսին՝ հա վատալով, որ Նա ունի նրան օգնելու և՛ ցանկություն, և՛ զորություն։ Միգուցե մարդը չէր հավատում, որ Հիսուսը կարող է բժշկել իրեն, բայց նրա ընկերները հավատում էին։ Երբեմն մենք պետք է մարդ կանց Հիսուսի մոտ տանենք մեր հավատի թևերի վրա։ Կարդացե՛ք Մարկոս 8.22–26 համարները: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Նա կույրին բժշկեց երկու փուլով։ Մեզ՝ Հիսուսի վկաներիս համար ի՞նչ դաս ունի այս պատմությունն այսօր։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 24
Դաս
Հնարավո՞ր է, որ մենք ինքներս նույնպես մարդկանց պարզ չտեսնենք։ Արդյո՞ք մենք նրանց ավելի շատ տեսնում ենք որպես ա նորոշ ու ստվերոտ «մարդիկ… որ իբր ծառերի պես ման են գալիս» (Մարկոս 8.24), քան որպես Աստծո արքայության թեկնածուներ։ Ըստ ձեզ, ի՞նչն է երբեմն ստիպում մեզ մարդկանց պարզ չտեսնել։ Բացի ակնհայտ դասից այն մասին, թե ինչպես է Աստված օգտա գործում մեզ մարդկանց սրտերին հասնելու համար, ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից։ Օրինակ, կորածներին ծառայելու և նրանց ապաքինելու հարցում ինչպե՞ս կրող են օգտագործվել, բժշկական և հոգևոր մոտեցումները։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 13
Դաս ընդունված լինելու մասին Իր աշակերտների համար ձևավորելով այն գաղափարը, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր անհատի նայել նոր տեսանկյունից՝ Հի սուսը նրանց սովորեցնում էր մարդկանց նայել երկնքի աչքերով։ Նրա տեսանկյունը մարդկանց մասին արմատապես տարբեր էր։ Նա նրանց տեսնում էր ոչ թե այնպիսին, ինչպիսին կան, այլ այնպի սին, ինչպիսին կարող են դառնալ։ Իր բոլոր փոխհարաբերություն ներում Նա մարդկանց վերաբերվում էր արժանապատվությամբ և հարգանքով։ Նրա աշակերտները հաճախ էին զարմանում մարդ կանց նկատմամբ Նրա վերաբերմունքից։ Սա հատկապես տեղին է սամարացի կնոջ հետ Նրա շփման առումով։ «The Archaeological Study Bible» Հնէաբանական ուսումնա սիրության Աստվածաշունը (Աստվածաշունչ հնէաբանական մեկնություններով) հետաքրքիր դիտարկում է անում հրեանե րի և սամարացիների փոխհարաբերությունների վերաբերյալ։ «Սամարացիների և հրեաների միջև անհամերաշխությունը սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից։ Համաձայն Դ Թագավորաց 17-րդ գլխի՝ սամարացիները Միջագետքի ժողովուրդների շառա վիղներն էին, ում Ասորեստանի թագավորն ուժով բնակեցրել էր հյուսիսային Իսրայելի հողերում Ք.Ա. 722թ. աքսորից հետո։ Նրանք միախառնում էին Յահվեի երկրպագությունը կռապաշտական ծեսերի հետ»։ «The Archaeological Study Bible» Հնէաբանական ուսումնասիրության Աստվածաշունը(Աստվածաշունչ հնէաբանա կան մեկնություններով) (Զոնդերվան հրատարակչություն, 2005թ.), Դաս
25
էջ 1727։ Բացի այս կռապաշտական ծեսերից, նրանք հիմնեցին մրցակից քահանայություն և մրցակից տաճար Գրիզիմ լեռան վրա։ Հաշվի առնելով սամարացիների հետ նման աստվածաբանական տարբերությունները՝ աշակերտները պետք է որ շփոթված լինեին, երբ Հիսուսը Գալիլեա գնալու համար Սամարիայի ճանապարհն ընտրեց։ Նրանք զարմացած էին, որ Հիսուսը թույլ չտվեց Իրեն ներքաշել կրոնական վիճաբանությունների մեջ։ Նա ուղղակիորեն անդրադարձավ սիրո, ներման, ընդունված լիելու, սամարացի կնոջ փափագին։ Կարդացե՛ք Հովհաննես 4.3–34 համարները։ Ինչպե՞ս Հիսուսը մոտեցավ սամարացի կնոջը։ Ինչպե՞ս արձագանքեց կինը Քրիս տոսի երկխոսությանն իր հետ։ Ինչպե՞ս արձագանքեցին աշա կերտներն այս փորձառությանը, և ինչպե՞ս Հիսուսը լայնացրեց նրանց մտահորիզոնը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հավիտենական դասը, որ Հիսուսը փափագում էր սովորեցնել Իր աշակերտներին և մեզանից յուրաքանչյուրին, պարզապես հետև յալն է. «Նրանք, ովքեր ունեն Քրիստոսի Հոգին, բոլոր մարդկանց կտեսնեն աստվածային կարեկցանքի աչքերով»։ Էլեն Ուայթ, Ժա մանակների նշանները, 1892թ. հունիսի 20։ Որո՞նք են այն մարդիկ, ում հակված եք նայել արհամարհանքով կամ վերաբերվել անհարգալից կերպով՝ պայմանավորված ձեր սեփական մշակույթի ու հասարակության ազդեցությամբ։ Ինչո՞ւ պետք է փոխեք ձեր վերաբերմունքը, և ինչպե՞ս կարող է այդ փոփոխությունը տեղի ունենալ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 14
Սկսեք այնտեղից, որտեղ գտնվում եք Մեկը ճշմարտացիորեն նկատել է. «Կյանքում ինչ-որ բան սկսե լու լավագույն կետն այն է, որտեղ գտնվում եք, քանի որ սկսելու այլ կետ չկա»։ Հիսուսն այս սկզբունքը շեշտադրում է Գործք առաքելոց 1.8 համարում, որտեղ Նա հայտարարում է. «Բայց դուք զորություն կառնեք՝ երբ որ Հոգին ձեզ վրա կգա և Իմ վկաները կլինեք Երու 26
Դաս
սաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը»։ Աշակերտներին ուղղված Հիսուսի լուրը չափազանց պարզ էր, որպեսզի սխալ հասկացվեր. սկսե՛ք այնտեղից, որտեղ գտնվում եք։ Վկայե՛ք այնտեղ, որտեղ Ատված ձեզ դրել է։ Ավելի լավ հնարավո րությունների մասին երազելու փոխարեն սկսեք նրանից ինչ ունեք։ Աստվածային աչքերով տեսե՛ք ձեզ ամենամոտ գտնվող հնարավո րությունները։ Ամենևին պետք չէ, որ դուք լինեք աշխարհի ամենակիրթ, ամենա պերճախոս, ամենաօժտված մարդը։ Որքան էլ օգտակար այդ տա ղանդները լինեն ճիշտ օգտագործելու դեպքում, վերջում այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, ձեր սերն է Աստծո և մարդկանց նկատմամբ։ Եթե ուզում եք վկայել, Աստված ձեզ համար դա անելու ճանապարհ ներ կհարթի։ Կարդացե՛ք Հովհաննես 1.40, 41, Հովհաննես 6.5–11 և Հով հաննես 12.20–26 համարները։ Ի՞նչ են ձեզ պատմում այս հատվածներն Անդրեասի հոգևոր տեսողության և վկայության վերաբերյալ նրա մոտեցման մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Անդրեասի փորձառությունը մեզ շատ բան է պատմում։ Նա սկսեց իր ընտանիքից։ Քրիստոսի մասին լուրն առաջինն իր եղբայր Պետրոսի հետ կիսեց։ Նա ջերմ կապեր ստեղծեց մի փոքրիկ տղայի հետ, ով հետո Հիսուսին հրաշքի համար նյութեր տրամադրեց, իսկ Անդրեասը գիտեր, թե ինչ անել հույների հետ։ Աստվածաբանության շուրջ վիճաբանությունների փոխարեն՝ նա գիտեր նրանց կարիքն ու դրանք ներկայացնում է Հիսուսին։ Արդյունավետ կերպով հոգիներ շահելը դա դրական ու հոգատար հարաբերություններ կառուցելու արվեստն է։ Խորհե՛ք ձեր մտե րիմների մասին, ովքեր միգուցե չեն ճանաչում Հիսուսին։ Արդյո՞ք նրանք ի դեմս ձեզ տեսնում են մեկին, ով կարեկցող ու հոգատար է։ Արդյո՞ք ձեր կյանքում տեսնում են իրենց փափագած խաղաղու թյունն ու նպատակը։ Արդյո՞ք ձեր կյանքն Ավետարանը հաջող է ներկայացնում։ Մենք Աստծո համար ընկերներ ենք շահում՝ պատ մելով Հիսուսի մասին։ Նրանք դառնում են քրիստոնյա ընկերներ և, հավանաբար, մեզանից լսելով աստվածաշնչյան ճշմարտության Դաս
27
Աստծո՝ վերջին ժամանակների լուրը, կարող են նաև դառնալ Յոթե րորդ օրվա ադվենտիստ քրիստոնյաներ։ Ինչո՞ւ է երբեմն այդքան դժվար մեր ընտանիքի անդամներին ու բարեկամներին բերել դեպի Քրիստոսը։ Ձեզ հաջողվե՞լ է Քրիս տոսի մասին լուրը կիսել ձեր ընտանիքի անդամներից կամ մտե րիմ ընկերներից որևէ մեկի հետ։ Կիսվե՛ք որոշ սկզբունքներով, որոնք կարող են օգտակար լինել ձեր դասարանի անդամների համար։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 15
Գործ ունենալով բարդ մարդկանց հետ Հիսուսը բարդ մարդկանց հետ գործ ունենալու վարպետ էր։ Իր խոսքերով ու գործերով Նա ցույց էր տալիս, որ դիմացինն Իր կողմից ընդունված է։ Նա կարեկցանքով լսում էր նրանց բոլոր անհանգստությունները, տալիս էր հարցեր և աստիճանաբար հայտնում էր աստվածային ճշմարտություններ։ Նա տեսնում էր նույնիսկ ամենախստացած սրտի ներքին փափագները և ամե նաստոր մեղավորների ներուժը։ Հիսուսի համար չկար մեկը, ում հնարավոր չլիներ հասնել Ավետարանով։ Հիսուսը հստակորեն հա վատում էր, որ «ոչ ոք այնքան ցածր չի ընկել, ոչ ոք այնքան պիղծ չէ, որ չկարողանա փրկություն գտնել Քրիստոսի մեջ»։ Էլեն Ուայթ, Դա րերի փափագը, էջ 258։ Հիսուսը մարդկանց նայում էր ոչ այնպես, ինչպես մենք։ Նա յուրաքանչյուր մարդ արարածի մեջ տեսնում էր սկզբնական Արարչագործության փառքը։ Նա վեհացնում էր նրանց մտածելակերպը, որպեսզի հասկանան այն հնարավորությունը, թե ինչ կարող են դառնալ, և շատերը ձեռնամուխ եղան իրականցնելու Նրա ակնկալիքներն իրենց կյանքում։ Կարդացե՛ք Մատթեոս 4.18, 19, Մարկոս 12.28–34 և Ղուկաս 23.39–43 համարները։ Պետրոսին և Հովհաննեսին, հարցեր բարձրացնող անանուն օրինականին և խաչի վրայի ավազակին ուղղված Հիսուսի կոչերում ի՞նչ նմանություն եք գտնում։ Ման րամասնորեն ուսումնասիրե՛ք նրանցից յուրաքանչյուրին ուղղ ված կոչը։ Ի՞նչը կառանձնացնեիք ձեզ համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 28
Դաս
Հիսուսը հոգևոր հնարավորություններ էր տեսնում ամենուր, ուր որ ոտք էր դնում։ Նա Աստծո արքայության հավանական ան դամներ էր տեսնում ամենաանհավանական հանգամանքներում։ Մենք այս ունակությունն անվանում ենք «եկեղեցու աճի աչքեր»։ Եկեղեցու աճի աչքերը զարգացած զգայունակություն են, որը թույլ է տալիս մարդկանց տեսնել այնպես, ինչպես Հիսուսն էր նրանց տեսնում՝ Աստծո արքայության համար շահվող մարդիկ։ Այս ու նակությունը ներառում է նաև «եկեղեցու աճի ականջներ» գաղա փարը, որը վերաբերում է մեզ շրջապատողների չբարձրաձայնված կարիքները լսելուն։ Մենք պետք է լսենք նրանց սրտի փափագն ի րենց կարիքների նկատմամբ, նույնիսկ եթե նրանք դա բացեիբաց չեն արտահայտում։ Խնդրե՛ք Տիրոջը, որպեսզի ձեզ զգայուն դարձնի Սուրբ Հոգու ծառայության համար ուրիշների կյանքում։ Աղոթե՛ք, որպեսզի Աստված ձեզ տա երկրորդ հպումը և բացի ձեր աչքերը հոգևոր հնարավորությունների համար, որոնք Նա ամեն օր բերում է ձեր առջև՝ ձեր հավատն ուրիշների հետ կիսելու համար։ Խնդրե՛ք Տի րոջից պարզ տեսողություն, լսող ու զգայուն սիրտ, ինչպես նաև ձեր ճանաչած և ձեր սիրելի Քրիստոսի մասին լուրը ուրիշների հետ կիսելու հնարավորություն, և դուք կսկսեք մի ամբողջ կյանք տևող հրապուրիչ ճամփորդություն։ Կյանքը միանգամայն նոր իմաստ ձեռք կբերի։ Դուք կունենաք ուրախության և բավարարվածության զգացողություն, որը նախկինում երբեք չեք զգացել։ Ովքեր աշխա տում են հոգիների փրկության համար, միայն նրանք կարող են զգալ այն բավարարվածությունը, որն այն բերում է։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 16
Հասկանալով բարենպաստ հնարավորությունները
Գործք առաքելոց գիրքը լի է պատմություններով, թե ինչպես էին աշակերտներն օգտվում բարենպաստ հնարավորություններից՝ մարդկաց մոտեցնելու Աստծո արքայությունը։ Գրքի մի ծայրից մյու սը մենք կարդում ենք հիասքանչ պատմություններ վաղ եկեղեցու մասին, և թե ինչպես էր այն աճում նույնիսկ ի հեճուկս այն մարտահ րավերների, որոնց բախվում էր թե՛ ներսից, թե՛ դրսից։ Բ Կորնթացիս 2.12, 13 համարներում, օրինակ, Պողոս առաքյալը պատմում է իր փորձառությունը Տրովադայում. «Բայց երբ որ ես հա Դաս
29
սա Տրովադա Քրիստոսի Ավետարանի համար, և դուռն ինձ համար բաց էր Տերով, Իմ հոգու մեջ հանգստություն չունեի, որ իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա, այլ նրանցից հրաժարելով գնացի Մակեդո նիա»։ Աստված հրաշալի կերպով դուռ բացեց Պողոսի համար Եվ րոպական մայրցամաքում Ավետարանը քարոզելու համար, և նա գիտեր, որ այն դռները, որոնք Աստված բացում է այսօր, վաղը կա րող են փակվել։ Տեսնելով ևօգտագործելով հնարավորությունները՝ նա անմիջապես նավարկեց դեպի Մակեդոնիա։ Նոր Կտակարանի Աստվածը բաց դռների Աստված է, Ով մեզ բարենպաստ հնարավորություններ է տրամադրում, որպեսզի կիսվենք մեր հավատով։ Ամբողջ Գործք առաքելոց գրքում մենք Աստծուն տեսնում ենք գործելիս։ Բաց դռներ են ամենուր՝ քա ղաքներում, մարզերում, երկրներում ևամենից առաջ՝ մարդկանց սրտերում։ Կարդացե՛ք 8.26–38 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերն Աստծո առաջնորդության նկատմամբ Փիլիպպոսի բաց լինելու և աստվածային հնարավորություններին նրա ար ձագանքի մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ «Հրեշտակը Փիլիպպոսին առաջնորդեց նրա մոտ, ով լույս էր փնտրում և պատրաստ էր Ավետարանն ընդունել։ Այսօր էլ հրեշ տակները կառաջնորդեն այն գործիչների քայլերը, ովքեր թույլ կտան Սուրբ Հոգուն սրբագործել իրենց լեզուներն ու վեհացնել ևազնվաց նել իրենց սրտերը։ Փիլիպպոսի մոտ ուղարկված հրեշտակն ինքն անձամբ էլ կարող էր այդ գործն իրականացնել եթովպացի ներքի նու համար, սակայն այս գործելակերպը հատուկ չէ Աստծուն։ Նա ծրագրել է, որ մարդիկ աշխատեն իրենց եղբայրների համար»։ Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 109։ Եթե մենք ունենք ականջներ լսելու և աչքեր՝ տեսնելու համար, մենք ևս կառաջնորդվենք անտեսանելի հրեշտակների կողմից, որ պեսզի ճշմարտություն փնտրողներին ներկայացնենք արքայության ճշմարտությունները։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի կարևոր դեր ունի Սուրբ Գիրքն այս պատմության մեջ։ Նկատե՛ք նաև, թե որքան կարևոր էր այս պատմության մեջ այն, որ ինչ-որ մեկն այնքան լավ գիտեր 30
Դաս
Սուրբ Գիրքը, որ կարողացավ այն բացատրել։ Ի՞նչ դասեր կան այստեղ մեզ համար։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 17
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 103-111 էջերի «Ավետարանը Սամարիայում» գլուխը։ Մեզ շրջապատող մարդիկ հավերժական բաների փնտրտուքի մեջ են։ Ինչպես դիպուկ կերպով ասաց Հիսուսը. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ» (Մատթեոս 9.37): Խնդիրը հունձքի մեջ չէր։ Աստվածային տեսողությամբ Հիսուսը տեսնում էր առատ բերք այնտեղ, ուր աշակերտները տեսնում էին միայն հակառակություն։ Ի՞նչ լուծում առաջարկեց Հիսուսն այս խնդրի համար։ «Արդ՝ աղա չեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հունձքի մեջ» (Մատթեոս 9.38): Լուծումն է աղոթել, որպեսզի Աստված ձեզ ուղարկի Իր հունձքի մեջ։ Ինչո՞ւ չաղոթել հետևյալ կերպ. «Տե՛ր, ես կամենում եմ, որ ինձ օգտագործես Քո արքայության առաջխաղացման գործում։ Բա ցի՛ր իմ աչքերը, որպեսզի տեսնեմ բարենպաստ հնարավորու թյունները, որոնք Դու ամեն օր բացում ես իմ առաջ։ Սովորեցրո՛ւ ինձ զգայուն լինել ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ։ Օգ նի՛ր ինձ հույսի ու խրախուսանքի խոսքեր ասել և կիսել Քո սերն ու ճշմարտությունն այն մարդկանց հետ, ում հանդիպում եմ ամեն օր»։ Եթե այսպես աղոթեք, Աստված անհավանական բաներ կանի ձեր կյանքում։ Հարցեր քննարկման համար 1. Եթե աշխատել եք մարդկանց Հիսուսին բերելու ուղղությամբ, մի բան հաստատ գիտեք. դա այդքան էլ հեշտ գործ չէ, այնպես չէ՞։ Այո, իհարկե, միայն Աստված կարող է դարձի բերել սրտեր, սա կայն Իր իմաստությամբ Նա ընտրել է օգտագործել մեզ որպես այս գործընթացի մի մաս։ Նույնիսկ ընդամենը մեկ մարդու հա մար աշխատելը պահանջում է ժամանակ, ջանք, համբերություն և ի վերուստ ծնունդ առած սեր։ Ի՞նչ ընտրություն կարող եք ա նել, ինչը կօգնի ձեր ես-ին մահանալ, մի բան, որն անհրաժեշտ է Քրիստոսի լավ վկա լինելու համար։ Դաս
31
2. Ինչպիսի՞ մարդկանց հետ եք հանդիպում, ովքեր չեն ճանաչում Տիրոջը։ Ի՞նչ եք արել, անում կամ պետք է անեք նրանց վկայելու համար։ 3. Խորհե՛ք Տարսոնացի Սողոսի մասին։ Նրա օրինակով ներկայաց ված է մեկը, ում դարձը վեր էր ցանկացած մեկի երևակայությու նից։ Սակայն, այդուհանդերձ, մենք գիտենք, թե ինչ կատարվեց նրա հետ։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի մարդկանց աչքի երևույթով հապշտապ դատելու վտանգի մասին։ 4. Մտապահելով Սողոսի պատմությունը՝ ինչպե՞ս վարվել այնպիսի համարների հետ, ինչպիսին է, օրինակ, Մատթեոս 7.6-ը. «Սուրբ բանը շներին մի՛ տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ, որ նրանց կոխ չտան իրենց ոտքերով և հետ դառնան ձեզ պատառեն»։
32
Դաս
ԴԱՍ 4 ՀՈՒԼԻՍԻ 18–24
ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱՐԵԽՈՍԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հայտնություն 12.7–9, Եփեսացիս 6.12, Եբրայեցիս 7.25, Ե փեսացիս 1.15–21, Դանիել 10.10–14, Ա Հովհաննես 5.14–16: Հիշելու համարը. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա ա ղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16): Նորկտակարանյան եկեղեցու անդամներն զգում էին աղոթքի՝ ի րենց կարիքը։ «Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր որ ժողովված էին, և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ» (Գործք առաքելոց 4.31): Ուշադրություն դարձ րեք, որ աշակերտներն աղոթում էին։ Նրանք լցվեցին Սուրբ Հոգով և Աստծո Խոսքը խոսում էին համարձակությամբ և վստահությամբ։ Նրանց աղոթքների, Սուրբ Հոգով լցվելու, և Աստծո Խոսքը զորու թյամբ հռչակելու մեջ ուղիղ կապ կար։ «Աշակերտները … օրհնու թյուններ չէին խնդրում միմիայն իրենց համար։ Նրանք լծված էին հոգիների փրկության բեռով։ Նրանք գիտակցում էին, որ Ավետա րանը պետք է հասցվի ամբողջ աշխարհին և խնդրում էին այն ուժը, որը Քրիստոսը խոստացել էր»։ Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 37։ Երբ մենք որոնում ենք Աստծուն և բարեխոսում ենք ուրիշների համար, Աստված աշխատում է մեր սրտերի հետ, որպեսզի մեզ մո տեցնի Իրեն, և տալիս է մեզ աստվածային իմաստություն այդ մարդ կանց Իր արքայություն հասցնելու համար (Հակոբոս 1.5): Նա նաև այդ մարդկանց Իրեն մոտեցնելու համար հզոր կերպով աշխատում է նրանց կյանքում այնպիսի ճանապարհներով, որոնք մենք չենք կարող տեսնել կամ լիովին ըմբռնել (Ա Հովհաննես 5.14–17)։ Դաս
33
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 19
Տիեզերական պայքար Համեմատե՛ք Հայտնություն 12.7–9, Եփեսացիս 6.12 և Բ Կորն թացիս 10.4 համարները։ Ինչպե՞ս են այս տեսքտերն ազդում բարեխոսական աղոթքի՝ մեր ընկալման վրա։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստվածաշունչը բացում է տեսանելի և անտեսանելի աշխարհ ներն իրարից բաժանող վարագույրը։ Տեղի է ունենում պայքար բա րու և չարի, արդարության ուժերի և խավարի ուժերի, Քրիստոսի և սատանայի միջև։ Նույնիսկ տիեզերական այս հակամարտության պայմաններում Աստված հարգում է մարդկանց ազատությունը։ Նա երբեք չի շահարկի մեր կամքը և հարկադրանք չի իրականացնի մեր գիտակցության վրա։ Նա ուղարկում է Իր Սուրբ Հոգին տղամարդ կանց և կանանց աստվածային ճշմարտության մեջ հանդիմանելու համար (Հովհաննես 16.7, 8): Երկնային հրեշտակները մասնակից են դառնում ճակատամարտին, որպեսզի մարդկանց դրդեն դեպի հավերժություն (Եբրայեցիս 1.14): Աստված նաև մարդկանց կյան քում նպաստավոր իրավիճակներ է թույլ տալիս, որպեսզի նրանց Իր մոտ բերի։ Այն, ինչ Աստված երբեք չի անի, մեր գիտակցության վրա հար կադրանք իրականացնելն է։ Ուժի գործադրումը հակառակ է Աստծո արքայության սկզբունքներին։ Հարկադրանքը խորթ է սի րո սկզբունքներին, ինչը Նրա կառավարության հիմնաքարն է։ Ա հա այստեղ է, որ աղոթքն այդքան նշանակալից է։ Թեև նույնիսկ նախքան մենք կաղոթենք, Աստված անում է Իր զորության սահ մաններում ամեն ինչ մարդկանց սրտերին հասնելու համար, մեր աղոթքները ազատություն են տալիս Աստծո հզորագույն ուժին։ Աստված հարգում է ազատ ընտրության մեր իրավունքն ուրիշնե րի համար բարեխոսելու հարցում ու բարու և չարի հակամարտու թյան լույսի ներքո կարող է անել շատ ավելին, երբ մենք աղոթում ենք, քան երբ չենք աղոթում։ Ուշադրությամբ կարդացե՛ք այս հատվածը. «Աստծո ծրագրի մի մասն է` ի պատասխան հավատի աղոթքի` մեզ շնորհել այն, ինչը Նա չէր շնորհի, եթե այդպես չխնդրեինք»։ Էլեն Ուայթ, Մեծ պայ քար, էջ 525։ Բարու և չարի միջև տեղի ունեցող մեծ պայքարում 34
Դաս
աղոթքը մեծ նշանակություն ունի։ Երբ մենք աղոթում ենք Քրիստո սին չճանաչող ինչ-որ մեկի համար, մեր աղոթքն ուղիներ է բացում, որպեսզի աստվածային օրհնությունները ներհոսեն նրա կյանք։ Աստված հարգում է նրանց համար բարեխոսական աղոթք հնչեց նելու մեր ընտրությունը և է՛լ ավելի մեծ զորությամբ է աշխատում նրանց համար։ Բարեխոսական աղոթքի թեմայի շուրջ մտորելիս մենք պետք է համեստորեն ընդունենք, որ լիարժեք կերպով չենք ընկալում Աստծո գործերը, սակայն այս գիտակցումը չպետք է մեզ հետ պահի շարու նակաբար այն օրհնությունների դաշտ մտնելուց, որն առաջարկում է աղոթքը մեզ ևուրիշների համար։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Աստված ավելի զորավոր կերպով գործում այն ժամանակ, երբ մենք աղոթում ենք, քան երբ անտեսում ենք ա ղոթքը։ Նույնիսկ եթե լիարժեք կերպով չենք ընկալում, թե ինչպես է այդ ամենն աշխատում, ինչո՞ւ պետք է ուրիշների համար աղո թելու Աստվածաշնչի հորդորը դրդի մեզ հենց այդպես վարվել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 20
Հիսուսը՝ հզոր Բարեխոսը Կարդացե՛ք Ղուկաս 3.21, 5.16 և 9.18 համարները։ Ի՞նչ են ձեզ պատմում այս տեքստերը Հիսուսի աղոթքի կյանքի և Նրա ծառա յության արդյունավետության փոխհարաբերությունների մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հիսուսի կյանքն Իր Հոր հետ շարունակական աստվածային հա ղորդակցության օրինակ էր։ Իր մկրտության ժամանակ, երբ Հիսուսն սկսեց Իր մեսիական ծառայությունը, Նա աղոթեց աստվածային զո րության համար՝ իրականացնելու երկնքի ծրագիրը։ Սուրբ Հոգին զորություն տվեց Նրան իրականացնելու Հոր կամքը և Իր առջև դրված առաջադրանքը։ Լիներ դա հինգ հազար հոգուն կերակրելը, բորոտին բժշկելը, թե դիվահարներին ազատագրելը, Հիսուսը հաս կանում էր, որ բարու և չարի միջև պայքարում աղոթքը հզորագույն զենք է դժոխքի ուժերին հակահարված տալու համար։ Աղոթքը մեր անօգնականությունն ու թուլությունն Աստծո ամենակարողության հետ միավորելու երկնքի կողմից սահմանված միջոց է։ Այն Աստծո Դաս
35
առաջ մեզ բարձրացնելու միջոց է, Ով միակն է, որ կարող է դիպչել այն մարդկանց սրտերին, ում համար մենք աղոթում ենք։ Կարդացե՛ք Ղուկաս 22.31–34 և Եբրայեցիս 7.25 համարները։ Ի՞նչ հավաստիացում տվեց Հիսուսը Պետրոսին՝ նրան նախա պատրաստելու մոտ ապագայում սպասվող փորձություններին։ Ի՞նչ հավաստիացում է Նա տալիս մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք դիմակայում ենք փորձությունների։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սրտեր շահելու գործում լավ արդյունքների հասնողներն աղոթ քի մարդիկ են։ Հիսուսն աղոթում էր Պետրոսի համար՝ որոշակիո րեն նշելով նրա անունը։ Նա նորից հավաստիացրեց Պետրոսին, որ նրա մեծագույն փորձության ժամանակ Ինքը նրա համար աղո թելիս կլինի։ Սատանան շատ լավ էր հասկանում Աստծո արքայու թյան առաջխաղացման գործում Պետրոսի ունեցած ներուժը։ Նա ծրագրել էր անել ամեն հնարավորը քրիստոնեական եկեղեցու վրա Պետրոսի դրական ազդեցությունը ի չիք դարձնելու համար։ Սակայն Պետրոսի բոլոր փորձությունների ժամանակ Հիսուսն աղոթում էր նրա համար, և Տիրոջ աղոթքները պատասխան ստացան։ Որքա՜ն սահմռկեցուցիչ է այն իրականության գիտակցումը, որ Փրկիչն աղո թում է նաև մեզ համար։ Նա մեզ հրավիրում է միանալ Իրեն բարե խոսական աղոթքում և ուրիշներին ներկայացնել անուն առ անուն Իր գահի առաջ։ Աղոթքում հարատևելն ու համառելը ցույց է տալիս, որ մենք գի տակցում ենք մեր լիակատար, բացարձակ կախվածությունն Աստ ծուց այն մարդկանց սրտերին դիպչելու հարցում, ում համար մենք աղոթում ենք։ Ո՞ւմ համար եք աղոթում հիմա։ Ինչո՞ւ է կարևոր երբեք չդադա րել աղոթել, անկախ նրանից, թե որքան բարդ կարող է թվալ ի րավիճակը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 21
Պողոսի բարեխոսական աղոթքները Բարեխոսական աղոթքն աստվածաշնչյան հիմք ունի։ Իր ողջ ծառայության ընթացքում Պողոսն աղոթում էր իր ավետարանչա 36
Դաս
կան ծառայության ընթացքում հիմնած եկեղեցիների նորադարձնե րի համար։ Պողոսը հավատում էր, որ երբ աղոթում է, կատարվում է մի բան, որը չի կատարվի, եթե չաղոթի։ Թեև նա բաժանված էր իր սիրելիներից, գիտակցում էր, որ իրենք կարող են սրտերով միաբան լինել, երբ աղոթում են միմյանց համար։ Կարդացե՛ք Եփեսացիս 1.15–21 համարները։ Ստորև բերված տողերում թվարկե՛ք այն կարիքները, որոնք Պողոսը ներկա յացրեց Աստծուն եփեսացիների համար։ Հատկապես ի՞նչ էր նա խնդրում Աստծուն տալ նրանց։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ակնառու է Պողոսի աղոթքը եփեսացի հավատացյալների հա մար։ Նա աղոթում էր, որ Աստված նրանց իմաստություն և հոգևոր տեսողություն շնորհի, որ լուսավորի նրանց մտքերն աստվածային ճշմարտությամբ և տա նրանց հավիտենական կյանքի հույսը։ Նա նաև աղոթում էր, որ հավատացյալները վերապրեն Աստծո ուժի հզոր գործերն իրենց կյանքում։ Աստված այնքան զորավոր, այն քան հզոր է, որ հարություն տվեց Հիսուսին մեռելներից: Սա հենց այն իրադարձությունն էր, որը ձևավորում էր Նրանում հավիտե նական կյանք ունենալու նրանց հույսի հիմնասյունը։ Նա եզրա փակում է իր աղոթքը՝ հավատացյալներին հիշեցնելով «Քրիստոսի փառքի հարստության» և «Նրա ժառանգության» մասին։ Եփեսա ցի քրիստոնյաները պետք է որ քաջալերանքով լցված լինեին՝ իմա նալով, որ Պողոսն աղոթում էր իրենց համար, և թե ինչի համար էր նա աղոթում։ Կարդացե՛ք Փիլիպպեցիս 1.3–11 համարները և ուշադրությո՛ւն դարձրեք Պողոսի աղոթքի տոնին։ Եթե դուք լինեիք Փիլիպպեի եկեղեցու անդամ և նմանատիպ նամակ ստանայիք Պողոսից, ո րում նա ձեզ պատմեր, որ ոչ միայն աղոթում է ձեզ համար, այլև ներկայացներ իր աղոթքի բովանդակությունը, ի՞նչ կզգայիք և ինչո՞ւ։ Ի՞նչ խոստումներ են տեղ գտել այդ նամակի տողերում։ Միևնույն ժամանակ, նաև ի՞նչ հորդորներ կան դրանում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սրանք Աստվածաշնչի ամենաքաջալերող ու ամենավեհացնող բառերից են, որոնք լի են խոստումներով, որոնք կոչ են անում լցվել Դաս
37
Հիսուսին ճանաչելու իրողությունից բխող սիրով, գիտությամբ և խորաթափանցությամբ, որպեսզի մենք բոլորս լինենք այն, ինչ Աստ ված նպատակադրվել է, որ մենք լինենք Իրենում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 22
Անտեսանելի ուժերը գործելիս Բարեխոսական աղոթքը հզոր գործիք է բարու և չարի միջև տեղի ունեցող այս պայքարում, որը մենք անվանում ենք «մեծ պայքար»։ Այս պայքարի ամենահստակ հայտնություններից մեկը ներկայաց ված է Դանիելի գրքի 10-րդ գլխում։ Հիշենք, որ Երեմիա մարգարեն կանխատեսել էր, որ հրեանե րը Բաբելոնում գերի են լինելու յոթանասուն տարի շարունակ։ Դանիելի կյանքի վերջում հրեաների գերության մարգարեական այս ժամանակաշրջանը մոտենում էր իր ավարտին։ Դանիելն ան հանգստացած էր։ Նա Երեմիա մարգարեի խոսքերի իրականաց ման շատ քիչ ապացույցներ էր տեսնում։ Ժողովուրդը շարունակում էր գերության մեջ մնալ։ Բաբելոնը պարտություն կրեց մարերից և պարսիկներից, սա կայն հրեաները դեռևս մնում էին գերության մեջ։ Դանիելը երեք շաբաթ շարունակ ծոմ պահեց ևաղոթեց։ Նա ջանասիրաբար աղո թում էր իր ժողովրդի համար։ Երեք շաբաթ հետո փառահեղ հրեշ տակակերպ մի էակ հայտնվեց նրան։ Կարդացե՛ք Դանիել 10.10–14 համարները։ Ե՞րբ լսվեցին Դանիե լի աղոթքները, և ի՞նչն էր ժամանակավորապես խոչընդոտում դրանց։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սա մի հիասքանչ հատված է։ Այն լիարժեքորեն հասկանալու հա մար եկեք ծանոթանանք հերոսներից մի քանիսի հետ։ Ո՞վ է Պար սից թագավորության իշխանը։ Միանշանակորեն՝ ո՛չ Կյուրոսը։ Նա Պարսից կայսրության թագավորն է։ Ամենայն հավանականությամբ «Պարսից թագավորության իշխանը» արտահայտությունը ներկա յացնում է սատանային։ Հիսուսը նրան անվանեց «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12.31, Հովհաննես 14.30): Պողոսը նրան պի տակում է «օդի իշխանության իշխան» (Եփեսացիս 2.2): Եթե Պար սից իշխանը ներկայացնում է սատանային, ապա ո՞վ է Միքայելը։ 38
Դաս
Միքայել եզրույթն Աստվածաշնչում օգտագործվում է հինգ անգամ (Հայտնություն 12.7, Հուդա 9, Դանիել 10.13, 21 և Դանիել 12.1)։ Այս հատվածի ուշադիր ուսումնասիրությունը բացահայտում է, որ Մի քայելը (որը նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման») Հիսուսին որպես սատանայի դեմ մղվող անմիջական պայքարում բոլոր հրեշտակնե րի Հրամանատար նկարագրելու մեկ այլ եզրույթ է։ Քրիստոսը հավի տենական, մշտագո, ամենակարող աստվածային Որդին է Աստծո։ Որպես Հրամանատար Նրա գործառույթներից մեկը սատանային պարտության մատնելն ու վերջնականապես ոչնչացնելն է։ Դանիել գրքի 10-րդ գլուխը մի կողմ է նետում վարագույրը և ի ցույց է դնում բարու և չարի միջև ընթացող պայքարը։ Երբ Դանիելն աղոթում է, Միքայելը՝ ամենակարող Հիսուսը, իջնում է երկնքից՝ հետ մղելու դժոխքի ուժերը։ Հիսուսը գործում է և պատասխանում է մեր բարեխոսական աղոթքներին ևս, թեև մենք կարող ենք դա չտեսնել։ Նա հզոր Փրկիչ է։ Մեր աղոթքներից ևոչ մեկն աննկատ չի մնում։ Ինչպե՞ս է դրսևորվում մեծ պայքարի իրականությունը ձեր սե փական կյանքում։ Այս պայքարի իրականությունն ի՞նչ պետք է ձեզ ասի այն ընտրությունների մասին, որը դուք պետք է անեք։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 23
Աղոթքի շեշտադրումը Ամբողջ Աստվածաշնչում ընդգծվում է աղոթքի առանձնահատ կությունը։ Աղոթքը հոգու անորոշ փափագ չէ։ Աղոթքը Աստծուն ներ կայացված կոնկրետ խնդրանք է։ Հիսուսն աղոթում էր որոշակիորեն Իր աշակերտների համար։ Պողոս առաքյալը ևսորոշակիորեն աղո թում էր եփեսացի, փիլիպպեցի և կողոսացի քրիստոնյաների հա մար։ Նա աղոթում էր իր երիտասարդ գործընկերների՝ Տիմոթեոսի, Տիտոսի և Հովհաննես Մարկոսի համար։ Կարդացե՛ք Ա Թագավորաց 12.22–24 և Հոբ 16.21 համարները։ Այս երկու հատվածներն ի՞նչ ընդհանրություն ունեն։ Ի՞նչ են ա սում մեզ դրանք բարեխոսական աղոթքի մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ե՛վ Սամուելը, և՛ Հոբն ընդգծում են նախանձախնդիր, սրտառուչ և որոշակի կարիքի համար արվող աղոթքի անհրաժեշտությունը։ Սա Դաս
39
մուելի խոսքերը շատ ազդեցիկ են։ Նա աղաղակում է. «Բայց ես քավ լիցի, որ Տիրոջ դեմ մեղք գործեմ՝ ձեզ համար աղոթք անելուց դադա րելով» (Ա Թագավորաց 12.23): Հոբի խոսքերում լսում ենք համարյա թե Սամուելի աղոթքի արձագանքը. «Որ վճռեր մարդիս համար Աստ ծո դեմ» (Հոբ 16.21): Աստծո առաջ Քրիստոսին չճանաչող տղամարդ կանց և կանանց համար բարեխոսելը մեր աշխատանքն է։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 5.14–16 համարները։ Ի՞նչ է տեղի ու նենում, երբ մենք բարեխոսում ենք ուրիշների համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Երբ մենք աղոթում ենք ուրիշների համար, դառնում ենք դեպի նրանց հորդող Աստծո օրհնությունների ուղի։ Աստված մեր միջոցով նրանց վրա է թափում երկնային գահից բխող կյանքի ջրի գետը։ Սատանայի ողջ զորքն է դողում թախանձագին բարեխոսության ձայնից։ Աղոթքի զորությունն Էլեն Ուայթը նկարագրում է հետևյալ նշանակալից խոսքերով. «Սատանան տանել չի կարողանում, երբ դիմում են իր հզոր Հակառակորդին, քանի որ դողում և սարսափում է Նրա ուժից ու մեծափառությունից։ Ջանադիր աղոթքի ձայնից սա տանայի ողջ բանակը դողում է»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 346։ Աղոթքը կապում է մեզ աստվածային ուժի Աղբյու րի հետ կորած տղամարդկանց և կանանց հոգիների համար մղվող այս պայքարում։ Կարդացե՛ք Մատթեոս 18.18, 19 համարները։ Այս հատվածն ի՞նչ կապ ունի բարեխոսական աղոթքի հետ, և ինչպե՞ս է այս հատվածը հանդիսանում խրախուսանք ուրիշների հետ աղոթե լու նրանց փրկության համար, ովքեր Տիրոջը չեն ճանաչում։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 24
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 117-121 էջերի «Աղոթքի առավելությունը» և Վկայություններ եկեղեցու հա մար գրքի 7-րդ հատորի 19-24 էջերի «Աշխատանք եկեղեցու ան դամների համար» գլուխները։ Երբ մենք աղոթում ենք ուրիշների համար, Աստված գնահատում է մեր նվիրվածությունն Իրեն և Իր ուժից մեր կախվածության գի 1 Հայերեն հրատարակչություն, 2019թ.
40
Դաս
տակցումը՝ գործադրելով երկնքի ողջ ներուժը՝ մարդկանց կյանքերը փոխելու համար։ Երբ մեր աղոթքները բարձրանում են Նրա գահի մոտ, հրեշտակները Նրա հրամանով գործի են անցնում։ «Ծառայող հրեշտակները գահի մոտ սպասում են՝ անմիջապես հնազանդվելու Հիսուս Քրիստոսի հանձնարարությանը՝ պատասխանելու նախան ձախնդիր ու կենդանի հավատքով արված յուրաքանչյուր աղոթքի»։ Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 2, էջ 377։ Մենք ունենք հավաս տիացում, որ ոչ մի աղոթք չի կորչում, ոչ մեկը չի մոռացվում Աստծո կողմից։ Դրանք պահվում են երկնքում, որպեսզի պատասխանվեն Աստծո կողմից լավագույնս համարվող՝ ամենապատեհ տեղում և ժամանակին։ «Հավատով արված աղոթքը երբեք չի կորչում, սա կայն հայտարարել, թե այն միշտ կպատասխանվի ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, ինքնավստահություն է»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 231։ Ի՞նչ քաջալե րանք է սա մեզ տալիս, երբ մենք բարեխոսում ենք մեր կողակից ների կամ որդիների և դուստրերի, բարեկամների, ընկերների և գործընկերների համար, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին։ Ոչ մի անկեղծ աղոթք երբեք չի կորչի։ Միգուցե միշտ չէ, որ կտեսնենք ան միջապես տրված պատասխաններ այն մարդկանց կյանքում, ում համար աղոթում ենք, սակայն Աստված նրանց սրտերի հետ աշխա տում է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք կիմանանք միայն հավիտենության մեջ։ Հարցեր քննարկման համար 1. Կարդացե՛ք Փիլիպպեցիս 1.19, Կողոսացիս 4.2, 3 և Բ Թեսաղո նիկեցիս 3.1, 2 համարները։ Իր բանտարկության ժամանակ ի՞նչ հավաստիացում ուներ Պողոսը փիլիպպեցիների աղոթքների շնորհիվ։ Իր կյանքում ի՞նչ կարիքի համար էր նա կողոսացինե րին և թեսաղոնիկեցիներին խնդրում աղոթել։ Ի՞նչ առնչություն ունեն այս բարեխոսական աղոթքի կարիքները հոգիներ շահելու գործի հետ։ 2. Խորհե՛ք մեծ պայքարի իրականության շուրջ և այն մասին, որ հենց դա է գտնվում այն աշխարհի վեհաշուք պատմության հետևում, որում մենք ապրում ենք։ Ինչպե՞ս է այս պայքարի մա սին ձեր տեղեկությունն օգնում ձեզ գիտակցել աղոթքի կարևո րությունը։ Այո՛, Հիսուսը հաղթել է պատերազմը, և մենք գիտենք, որ Նրա կողմնակիցները վերջում հաղթելու են։ Սակայն, միևնույն ժամանակ, ինչո՞ւ է այդքան կարևոր, որ մենք աղոթենք և փոր Դաս
41
ձենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ Նրան հավատարիմ մնա լու ևուրիշների փրկության համար աշխատելու համար։ 3. Ի՞նչն է խոչընդոտում բարեխոսական աղոթքի ավելի արդյունա վետ կյանքով ապրելուն։ Ի՞նչ պատճառաբանություններ եք բե րում (եթե բերում եք) այն մարդկանց համար ավելի շատ աղոթե լուց խուսափելու համար, ովքեր դրա կարիքն ունեն։
42
Դաս
ԴԱՍ 5 ՀՈՒԼԻՍԻ 25–31
ՀՈԳՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հովհաննես 15.26, 27, Գործք առաքելոց 2.41, 42, Գործք ա ռաքելոց 8.4, Եբրայեցիս 4.12, Գործք առաքելոց 17.33, 34, Գործք առաքելոց 18.8: Հիշելու համարը. «Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր որ ժո ղովված էին, և ամենքը Սուրբ Հոգով լցուեցին, և Աստծո Խոսքը խոսում էին համարձակությամբ» (Գործք առաքելոց 4.31): Երբ Հիսուսը վաղ հավատացյալներին հանձնարարեց գնալ ամ բողջ աշխարհը և Ավետարանը քարոզել (Մարկոս 16.15), դա պետք է որ անհնարին առաքելություն թվար։ Ինչպե՞ս կարող էին նրանք երբևէ նման բարդ մարտահրավեր իրականացնել։ Նրանք այն քան փոքրաթիվ էին, նրանց ռեսուրսները՝ այնքան սակավ։ Նրանք հիմնականում սովորական, անկիրթ հավատացյալների մի խումբ էին։ Սակայն ունեին արտասովոր մի Աստված, Ով նրանց ուժ էր տա լու իրենց արտասովոր առաքելության համար։ Իսկ Հիսուսը հայտարարեց. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բո լոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.8): Սուրբ Հոգով լցվելը նրանց պիտի օգներ կիսելու խաչի լուրը կյանքեր ևաշխարհը փոխող զորությամբ։ Սուրբ Հոգին արդյունավետ էր դարձնում նրանց վկայությունը։ Մի քանի կարճ տասնամյակների ընթացքում Ավետարանը տարածվեց համայն աշ խարհում։ Գործք առաքելոց գիրքն արձանագրում է, որ այս վաղ հա վատացյալները շփոթեցրին այս աշխարհը (Գործք առաքելոց 17.6): Պողոս առաքյալը հավելում է, որ Ավետարանը «երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզվեց» (Կողոսացիս 1.23): Այս շաբաթվա դասի ընթացքում մենք հատկապես կուսումնասիրենք Սուրբ Հոգու դերը Քրիստոսի մասին մեր վկայությունը զորացնելու հարցում։ Դաս
43
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 26
Հիսուսը և Սուրբ Հոգու խոստումը Սուրբ Հոգու խոստումով Հիսուսը պատասխանեց Իր՝ երկինք վերադառնալու և իրենց լքելու մասին աշակերտների անհանգս տությանը։ «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհաննես 16.7)։ «Մխիթարիչ» բառը հունարեն նշանակում է պարակլետոս։ Այն վերաբերում է «մեկին, ով քայլում է կողք կողքի» օգնելու նպատակով։ Սուրբ Հոգու առաջնային գործառույթներից մեկը բոլոր հավատացյալների կողքին քայլելն է՝ նրանց ուժ տալու և առաջնորդելու իրենց վկայության ժամանակ։ Երբ վկայում ենք Հիսուսի մասին, մենակ չենք։ Սուրբ Հոգին մեր կողքին է՝ առաջնոր դելու մեզ ազնիվ սրտով որոնողների մոտ։ Նախքան մենք նրանց կհանդիպենք, Սուրբ Հոգին միշտ նախապատրաստում է նրանց։ Նա առաջնորդում է մեր խոսքերը, համոզմունք է բերում որոնողի մտքին ևուժ է տալիս նրանց արձագանքելու Իր դրդումներին։ Կարդացե՛ք Հովհաննես 15.26, 27 և 16.8 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերը վկայության մեջ Սուրբ Հոգու ունեցած դերի մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սուրբ Հոգին պատմում կամ վկայում է Հիսուսի մասին։ Նրա գե րագույն նպատակն է հնարավորինս շատ մարդկանց տանել դեպի Հիսուսը։ Նրա առաքելությունն է փառավորել Հիսուսին։ Դա անելով Սուրբ Հոգին կանչում է բոլոր հավատացյալներին իրենց վկայելու պարտավորության մեջ։ Նա բացում է մեր աչքերը՝ մեզ շրջապա տող մարդկանց մեջ հնարավորություններ տեսնելու համար և աշ խատում է հետնաբեմում՝ Ավետարանի լուրն ընդունելի դարձնելու համար։ Հովհաննեսի Ավետարանում հստակորեն նշված է. Նա «աշխար հին կհանդիմանի մեղքի համար» (Հովհաննես 16.8): Այլ խոսքերով, Նա դիպչում է սրտերին՝ բերելու Աստծուց բխող վերափոխման խո րը զգացողություն և ապաշխարության կարիք։ Նա հանդիմանում է աշխարհին նաև «արդարության» համար։ Սուրբ Հոգին ոչ միայն բացահայտում է մեղքը, այլև ցուցումներ է տալիս արդարության համար։ Նա բացահայտում է Հիսուսի արդարության շքեղությունը՝ 44
Դաս
հակադրելով այն մեր սեփական արատավորությանը։ Սուրբ Հոգու դերը միմիայն մատնանշելը չէ, թե որքան վատն ենք մենք։ Նրա դերն է բացահայտել, թե որքան բարի, քաղցր, կարեկից և սիրող է Հիսու սը, և նաև այն, թե ինչպես է Նա մեզ Իր պատկերով վերակերտում։ Վկայելը պարզապես Հիսուսին փառաբանելու գործում Սուրբ Հոգու հետ համագործակցելն է։ Հոգու զորությամբ և Նրա առաջ նորդությամբ մենք վկայում ենք հիասքանչ Քրիստոսի մասին, Ով վե րափոխել է մեր կյանքը։ Հոգիների համար աշխատելու մեր փափագում ինչո՞ւ մենք պետք է մշտապես հիշենք, որ դարձի բերել կարող է միայն Սուրբ Հոգին, ոչ թե մենք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 27
Զորացած եկեղեցի Գործք առաքելոց գիրքն իրավամբ կոչվել է «Սուրբ Հոգու գոր ծեր»։ Այն ոգևորիչ պատմություն է վկայության, Ավետարանի հռչակ ման և եկեղեցու աճի մասին։ Գործք առաքելոց գիրքը Սուրբ Հոգով լցված նվիրյալ հավատացյալների մասին է, ովքեր աշխարհին էին հասցնում Քրիստոսի մասին լուրը։ Նրանք ամբողջապես կախված էին Սուրբ Հոգուց՝ հրաշալի արդյուքեր ունենալու համար։ Նրանք օրինակ են այն բանի, թե ինչ կարող է անել Սուրբ Հոգին մարդկանց միջոցով, ովքեր ամբողջապես նվիրված են Իրեն։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 2.41, 42, 4.4, 31, 5.14, 42, 6.7 և 16.5 համարները։ Ի՞նչն է ամենաշատը տպավորում ձեզ այս հատվածներում։ Ո՞րն է այն լուրը, որով Ղուկասը՝ Գործք առաքե լոց գիրքը գրողը, փափագում է կիսվել՝ արձանագրելով այսքան արագ աճ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Գործք առաքելոց գիրքը գրելու Ղուկասի նպատակն է բոլոր ընթերցողներին պատմել Սուրբ Հոգու ծառայության մասին վաղ ե կեղեցում։ Նկատե՛ք նաև, որ նա չի երկմտում օգտագործել թվեր՝ առաջին դարում Սուրբ Հոգու շարժումը նկարագրելու համար։ Սա նշանա կում է, որ նա հաշվում էր մկրտությունները։ Գործք առաքելոց 2.41 Դաս
45
համարում նա ընդգծում է այն փաստը, որ մեկ օրում միևնույն տե ղում 3000 մարդ մկրտվեց։ Գործք առաքելոց 4.4 համարում նա խո սում է 5000 մկրտված մարդկանց մասին։ Գործք առաքելոց 5. 14 համարում մի բազմություն է դառնում դեպի Տերը և մկրտվում։ Անկախ նրանից, մեկ հոգի է, ինչպես Լիդիան, փիլիպպեցի բան տապետը թե դիվահար աղախինը կամ եթովպացի ներքինին, Ղու կասը նկատում և գրի է առնում Սուրբ Հոգու աշխատանքն այս մարդկանց սրտերում։ Այստեղ կարևորն այն է, որ այս բազմություն ները կազմված են անհատ մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրն Աստծո զավակն է, ում համար Հիսուս Քրիստոսը մահացավ։ Այո՛, մենք սիրում ենք մեծ թվեր, սակայն, ի վերջո, վկայությունը շատ հա ճախ անհատական ջանք է։ Նորկտակարանյան եկեղեցու արագ աճը հեշտացնելու համար նորանոր եկեղեցիներ հիմնվեցին։ Վաղ եկեղեցու այդքան արագ ա ճի պատճառներից մեկն այն էր, որ այն մշտապես նորոգվում էր նոր եկեղեցիներ հիմնելու շնորհիվ։ Ի՜նչ կարևոր լուր է մեզ համար այսօր։ Նորկտակարանյան եկեղեցու առաջնային նպատակն ավետա րանչությունն էր։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ այն ամենի հիմքում, ինչ անում ենք մեր տեղական եկեղեցում, ավե տարանչությունը մշտապես կենտրոնում է։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 28
Սուրբ Հոգին և վկայությունը Ամբողջ Գործք առաքելոց գրքում Սուրբ Հոգին զորեղ կերպով ներկա էր։ Նա ծառայում էր հավատացյալներին նաև նրանց միջո ցով, երբ նրանք տարատեսակ կերպերով վկայում էին Տիրոջ մա սին։ Նա ուժ էր տալիս նրանց դիմակայել թշնամի մշակույթի մեջ վկայելու փորձություններին և մարտահրավերներին։ Նա նրանց ա ռաջնորդում էր ազնիվ սրտով ճշմարիտ որոնողների մոտ։ Նա պատ րաստում էր մարդկանց սրտերը բոլոր քաղաքներում, նախքան հավատացյալները երբևէ ոտք կդնեին այդ քաղաքներ։ Նա բացում էր հնարավորությունների դռներ, որոնց մասին հավատացյալները երբեք չէին երազել, և զորացնում էր նրանց բառերն ու գործերը։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 7.55, 8.29, 11.15, 15.28, 29 և 16.6–10 համարները։ Ինչպե՞ս էր Սուրբ Հոգին ծառայում վկա յող աշակերտներին աստվածաշնչյան այս տեքստերից յուրա 46
Դաս
քանչյուրում նկարագրված փորձառությունների ժամանակ։ Այլ խոսքերով, ի՞նչ տարատեսակ բաներ գործեց Սուրբ Հոգին այս իրավիճակներում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Առաջին դարում Սուրբ Հոգու բազմաբնույթ ծառայությունն իս կապես ապշեցուցիչ էր։ Վերը նշված փորձառությունները Նրա գոր ծունեության ընդամենը մի քանի օրինակներ են։ Նա զորացրեց Ստեփանոսին՝ վկայելու իր Տիրոջ մասին անողոք ևանկառավարելի ամբոխի առաջ, որը նրան քարկոծեց մինչ ի մահ։ Նա հրաշալի կեր պով առաջնորդեց Փիլիպպոսին ազդեցիկ և ճշմարտախոս եթով պացու մոտ՝ Ավետարանի համար բացելու Աֆրիկա մայրցամաքի դռները։ Նա Պետրոսին վստահության նշան տվեց, երբ հեթանոս հա վատացյալները ևս ստացան Սուրբ Հոգու պարգևը։ Նա եկեղեցին միաբանության բերեց այն ժամանակներում, երբ այն կարող էր հեշ տությամբ պառակտվել թլպատության շուրջ ծագած տարաձայնու թյունների պատճառով, ինչպես նաև Պողոս առաքյալի քարոզչության միջոցով բացեց ողջ Եվրոպական մայրցամաքն Ավետարանի համար։ Սուրբ Հոգին ակտիվ էր նորկտակարանյան եկեղեցում, Նա ակ տիվ է նաև այսօրվա եկեղեցու կյանքում։ Նա փափագում է զորաց նել, ուժեղացնել, սովորեցնել, առաջնորդել և միաբանել մեզ, ինչպես նաև ուղարկել մեզ աշխարհի ամենակարևոր առաքելությանը, որն է՝ առաջնորդել տղամարդկանց և կանանց դեպի Հիսուսը և Նրա ճշմարտությունը։ Կարևոր է, որ մենք հիշենք, որ Նա այսօր էլ ակտիվ է և գործում է, ճիշտ այնպես, ինչպես առաքյալների և վաղ եկեղեցու ժամանակներում էր։ Ի՞նչ կարող ենք անել ամեն օր, որպեսզի ավելի բաց և ենթարկ վող լինենք Սուրբ Հոգու զորությանը մեր սեփական կյանքում։ Ի՞նչ ճիշտ ընտրություններ կարող ենք անել, որոնք Նրան հնա րավորություն կտան աշխատել մեր մեջ և մեր միջոցով։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 29
Սուրբ Հոգին, Խոսքը և վկայությունը Աստծո Խոսքը նորկտակարանյան եկեղեցու վկայության հենց սրտում էր։ Պենտեկոստեի օրը Պետրոսի քարոզը մեծապես հիմն Դաս
47
ված էր Հին Կտակարանի վրա՝ ապացուցելու համար, որ Հիսուսը Մեսիան է։ Մահացող Ստեփանոսի վկայությունը Իսրայելի հինկ տակարանյան պատմության վերանայումն էր։ Պետրոսը դիմեց այն խոսքին, «որ ուղարկեց Իսրայելի որդիների համար» (Գործք առա քելոց 10.36) և հետո հարության պատմությունը պատմեց Կոռնե լիոսին։ Պողոս առաքյալը նորից ու նորից հղում կատարեց Մեսիայի գալուստին վերաբերող հինկտակարանյան մեծագույն մարգարեու թյուններին, իսկ Փիլիպպոսը Եսայիա 53-րդ գլխում ներկայացված մեսիական մարգարեության նշանակությունը խնամքով բացատ րեց որոնող եթովպացուն։ Նկարագրված բոլոր դեպքերում աշա կերտները հռչակում էին Աստծո Խոսքը, ոչ թե իրենց սեփականը։ Հոգով ներշնչված Խոսքն էր նրանց հեղինակության հիմքը։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 4.4, 31, 8.4, 13,8, 49, 17.2 և 18.24, 25 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերը Սուրբ Հոգու, Աստծո Խոսքի և նորկտակարնյան եկեղեցու վկա յության փոխներգործության մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Նույն Սուրբ Հոգին, Ով ներշնչել է Աստծո Խոսքը, գործում է այդ Խոսքի միջոցով՝ կյանքեր վերափոխելու համար։ Աստծո Խոսքում կենսատու ուժ կա, որովհետև Հոգու միջոցով այն Քրիստոսի կեն դանի Խոսքն է։ Կարդացե՛ք Բ Պետրոս 1.21 և Եբրայեցիս 4.12 համարները։ Ին չո՞ւ է Աստծո Խոսքն այդքան զորավոր կյանքեր վերափոխելու գործում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ «Այն արարիչ ուժը, որը կյանքի կոչեց աշխարհները, ամփոփված է Աստծո խոսքի մեջ։ Այս խոսքից զորություն է բխում, այն կյանք է ծնում։ Յուրաքանչյուր հրաման խոստում է ևեթե ընդունվում է կա մոք և ներս թողնվում հոգու մեջ, իր հետ բերում է Անսահմանի կյան քը։ Այն վերափոխում է բնույթը և վերաարարում մարդուն Աստծո պատկերով»։ Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 126։ Աստվածաշնչի՝ կյանքեր վերափոխելու զորության պատճառն այն է, որ նույն Սուրբ Հոգին, Ով ներշնչել է Աստվածաշունչն առա ջին հերթին, ներշնչում և վերափոխում է նաև մեզ, երբ մենք այն կարդում ենք։ Երբ մենք ուրիշների հետ կիսում ենք Աստծո Խոսքը, 48
Դաս
Սուրբ Հոգին գործում է նրանց կյանքը վերափոխելու ուղղությամբ Իր ներշնչած Խոսքի միջոցով։ Աստված խոստացել է օրհնել Իր Խոս քը, ոչ թե մեր խոսքերը։ Զորությունն Աստծո Խոսքի մեջ է. այն մարդ կային շահարկումների հետ որևէ առնչություն չունի։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 30
Սուրբ Հոգու կյանք վերափոխող զորությունը Գործք առաքելոց գրքի մանրազնին ուսումնասիրությունը բա ցահայտում է, որ Աստված Իր Հոգու միջոցով հրաշքներ է գործում մարդկանց կյանքում։ Գործք առաքելոց գիրքը մշակութային նախա պաշարմունքների դեմ տարած Ավետարանի հաղթանակի, ամբողջ կյանքի ընթացքում խորապես արմատացած սովորույթների վերա փոխման և համայն մարդկությանը Քրիստոսի սերն ու շնորհը սովո րեցնելու կոնկրետ օրինակ է։ Սուրբ Հոգին հանդիպում է մարդկանց այնտեղ, ուր նրանք գտնվում են, բայց չի թողնում նրանց նույն տե ղում։ Նրա ներկայությամբ այդ մարդիկ վերափոխվում են։ Վերա փոխվում է նաև նրանց կյանքը։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 16.11–15, 23–34, 17.33, 34 և 18.8 համարները։ Սրանք Աստվածաշնչում ներկայացված դարձի օրինակներից ընդամենը մի քանիսն են։ Ի՞նչ են մեզ պատմում այս բազմապիսի պատմությունները տարբեր մշակութային անց յալ ունեցող մարդկանց կյանքը վերափոխելու Աստծո զորության մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Մարդկանց ինչպիսի՜ հիասքանչ բազմազանություն։ Լիդիան հրեա կին էր՝ խոստումնալից գործարար, իսկ փիլիպպեցի բանտա պետը՝ միջին դասի հռոմեական քաղաքացիական ծառայող։ Սուրբ Հոգին կարող է դիպչել հասարակության բոլոր շերտերին։ Վերա փոխման Նրա զորությունը հասնում է թե՛ տղամարդկանց, թե՛ կա նանց, թե՛ հարուստներին, թե՛ աղքատներին, թե՛ ուսյալներին, թե՛ անուսներին։ Մեր ցանկում ներկայացվող վերջին երկու հերոսները հավասա րաչափ ուշագրավ են։ Գործք առաքելոց 17.34 համարում խոսվում է Դիոնիսիոս Արիսպագացու դարձի մասին։ Աթենացի արիսպա Դաս
49
գացիները դատական դեպքերը քննող դատավորների իրավական խորհրդատուներն էին։ Նրանք հունական հասարակության նշա նավոր և հարգված անդամներ էին։ Սուրբ Հոգու զորությամբ Պողոս առաքյալի ծառայությունը հա սավ մինչև հասարակության վերին խավը։ Կրիսպոսը (Գործք առաքելոց 18.8) հրեական ժողովարանի ղեկավարն էր։ Նա կրո նական առաջնորդ էր՝ արմատացած հրեական հինկտակարան յան մտածելակերպի մեջ, սակայն Սուրբ Հոգին մտավ նրա կյանք և փոխեց այն։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ երբ մենք վկայենք Քրիստոսի մասին և կիսենք Նրա Խոսքն ուրիշների հետ, Սուրբ Հոգին ուշագրավ գործեր կանի բոլոր տեսակի մշակութային և կրթական անցյալ, ինչպես նաև հավատամք ունեցող մարդկանց կյանքում։ Մենք չենք կարող և չպետք է ենթադրություններ անենք այն մասին, թե ում է հնարավոր հասնել, իսկ ում՝ ոչ։ Մեր գործն է վկայել բոլորին, ովքեր հայտնվում են մեր կյանքում։ Տերը կանի մնացածը։ Քրիստոսի մահը համընդհանուր բնույթ էր կրում, ինչը նշանա կում է, որ այն արվել է բոլոր ժամանակների բոլոր մարդկանց համար։ Ի՞նչ պետք է սովորեցնի մեզ այս կարևորագույն ճշմար տությունն այն մասին, որ չպետք է երբեք ենթադրություններ ա նենք այն մասին, որ ինչ-որ մեկը շատ հեռու է փրկվելու հույսից։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 31
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 47-56 էջերի «Հոգու պարգևը» և Դարերի փափագը գրքի 817-842 էջերի «Ձեր սրտերը թող չխռովվեն» գլուխները։ Փրկագնման գործընթացում Սուրբ Հոգին համագործակցում է Հոր և Որդու հետ։ Վկայության մեր ողջ գործունեության ընթացքում մենք միանում ենք Նրան մարդկանց փրկելու Իր գործում։ Նա դիպ չում է սրտերի։ Նա բացում է հնարավորության դռներ։ Իր Խոսքի միջոցով Նա լուսավորում է մտքեր և բացահայտում է ճշմարտու թյունը։ Նա կոտրում է մեզ ստրկացնող նախապաշարմունքների շղթաները, հաղթանակ է տանում մեր տեսողությունը մթագնող մշակութային մոլությունների վրա և ազատագրում է մեզ վատ սո վորույթների ստրկությունից։ 50
Դաս
Երբ վկայում ենք Հիսուսի մասին, կարևոր է հիշել, որ համագոր ծակցում ենք Սուրբ Հոգու հետ։ Նա այնտեղ է, մեր առջև՝ նախա պատրաստելով սրտերն ընդունելու Ավետարանի լուրը։ Նա մեզ հետ է և դիպչում է մարդկանց մտքին, երբ դրսևորում ենք բարու թյան գործեր, կիսում ենք մեր վկայությունը, անց ենք կացնում Աստ վածաշնչի ուսումնասիրության դասեր, նվիրում ենք ճշմարտություն պարունակող մի գրքույկ կամ մասնակցում ենք ավետարանչական քարոզչության։ Նա դեռ երկար կշարունակի աշխատել մարդու սրտի հետ նույնիսկ մեր գնալուց հետո՝ անելով ամեն ինչ այդ մար դուն փրկության ճանաչմանը բերելու համար։ Հարցեր քննարկման համար 1. Շաբաթօրյա դպրոցի ժամանակ ձեր դասարանի անդամների հետ կիսե՛ք ձեր վկայությունն այն ժամանակների մասին, երբ զգացել եք, որ Սուրբ Հոգին շատ զորավոր կերպով գործել է ձեր վկայությունների միջոցով։ 2. Երբևէ զգուշացել կամ վախեցե՞լ եք կիսվել ձեր հավատի մասին։ Սուրբ Հոգու ծառայության մասին գիտությունն ինչպե՞ս է նվա զեցնում վախն ու վստահատություն տալիս ձեզ, երբ վկայում եք։ 3. Այս շաբաթվա ընթացքում խոսեցինք մեր վկայության մեջ Սուրբ Հոգու «գործունեության» մասին։ Քննարկե՛ք այն բազմատեսակ ճանապարհները, որոնցով Սուրբ Հոգին գործում է մեզ հետ վկա յելու մեր ջանքերում։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին պատրաստում մեզ վկայելու ևուրիշների կյանքում աշխատելու համար։ 4. Դասերի ժամանակ խոսեցինք վկայության մեջ Աստվածաշնչի կենտրոնական տեղ զբաղեցնելու մասին։ Ինչո՞ւ է Աստվածա շունչը հավատի և վկայության այդքան կարևոր բաղադրիչ։ Ինչ պե՞ս կարող ենք խուսափել այն մարդկանց ծուղակներից, ով քեր նույնիսկ երբ պնդում են, թե հավատում են Աստվածաշնչին, նրբին կերպով նսեմացնում են դրա հեղինակությունն ու վկայու թյունը։
Դաս
51
ԴԱՍ 6 ՕԳՈՍՏՈՍԻ 1–7
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Կորնթացիս 12.12, Մատթեոս 3.16–18, Ա Կորնթացիս 12.7, Ա Կորնթացիս 1.4–9, Մատթեոս 25.14–30: Հիշելու համարը. «Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ա մեն մեկին բաժանելով ինչպես կամենում է» (Ա Կորնթացիս 12.11): Աստված մեզ կոչ է անում վկայել Իր մասին (Գործք առաքելոց 1.8, Եսայիա 43.10): Վկայությունը հատուկ հոգևոր պարգև չէ, որն ունեն միայն մի քանի ընտրյալներ։ Այն աստվածային կոչ է յուրաքանչյուր քրիստոնյայի։ Աստվածաշունչն օգտագործում է տարբեր արտահայտություն ներ Աստծո առաջ մեր կանչվածությունը նկարագրելու համար։ Մենք պետք է լինենք «աշխարհի լույսը», «Քրիստոսի պատգամա վորները» և «թագավորական քահանայություն» (Մատթեոս 5.14, Բ Կորնթացիս 5.20, Ա Պետրոս 2.9): Այս նույն Աստվածը, Ով կոչ է անում մեզ վկայել և ծառայել, տրամադրում է նաև հնարավորու թյուններ առաջադրանքի համար։ Նա հոգևոր պարգևներ է տալիս յուրաքանչյուր հավատացյալի։ Նա չի կանչում հատուկ պատրաստ վածություն ունեցողների։ Նա պատրաստում է նրանց, ում կանչում է։ Ճիշտ այնպես, ինչպես փրկությունն է անվճար տալիս բոլոր հա վատացողներին, այդպես էլ Իր պարգևներն է տալիս անվճար։ Երբ մենք նվիրվում ենք Աստծուն և նվիրում ենք մեր կյանքը Նրա ծառայությանը, ծառայելու մեր հնարավորություններն անվերջ են։ «Սահման չկա այն մարդու օգտակարությանը, ով, մի կողմ դնելով ես-ը, իր սրտում տեղ է ազատում Սուրբ Հոգու աշխատանքի համար ևապրում է ամբողջովին Աստծուն նվիրված կյանք»։ Էլեն Ուայթ, Ա պաքինման ծառայություն, էջ 159։ 52
Դաս
Այս շաբաթվա դասի ընթացքում մենք կուսումնասիրենք ծա ռայության համար մեր անսահմանափակ հնարավորությունները Սուրբ Հոգու պարգևի միջոցով։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 2
Տարբեր պարգևներ՝ միաբանված ծառայությամբ
Երբևէ խորհե՞լ եք այն մասին, թե որքան տարբեր էին միմյան ցից աշակերտները։ Նրանց ուսումը, անհատականությունը, խառն վածքները, ինչպես նաև պարգևները մեծապես տարբերվում էին։ Սակայն դա եկեղեցու համար ոչ թե խանգարող հանգամանք էր, այլ ուժ։ Մատթեոսը՝ հարկահավաքը, բծախնդիր, ճշտակատար և կարգապահ մարդ էր։ Հակառակ Նրան՝ Պետրոսը հաճախ էր խո սում շատ արագ, խանդավառ էր և բռնկուն, սակայն ուներ նաև ի վերուստ տրված առաջնորդի հատկանիշներ։ Հովհաննեսը նուրբ սիրտ ուներ, ինչպես նաև անկեղծ էր։ Անդրեասը ժողովրդի մարդ էր, քաջատեղյակ էր իր շրջապատից և ուրիշների նկատմամբ՝ կա րեկից։ Թովմասը հարցադրումներ անելու բնական հակում ուներ և հաճախ էր կասկածներ ունենում։ Աշակերտներից յուրաքանչյուրը, ունենալով տարբեր անհատականություն և պարգևներ, զորեղ կեր պով օգտագործվում էր Աստծո կողմից Նրա մասին վկայելու համար։ Կարդացե՛ք Ա Կորնթացիս 12.12, 13, 18–22 համարները։ Ի՞նչ ենք մենք բացահայտում այս տեքստերում Քրիստոսի մարմնում՝ եկեղեցում, տարբեր պարգևներ ունենալու մարդկանց կարիքի մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստված բերկրանք է ապրում, երբ վերցնում է տարբեր ծագում, տարբեր տաղանդներ և ունակություններ ունեցող մարդկանց և նրանց օժտում է ծառայության համար անհրաժեշտ պարգևներով։ Քրիստոսի մարմինը միմյանց նման մարդկանց միատարր խումբ չէ։ Այն ակումբ չէ, որի անդամները միևնույն մշակութային պատկանե լությունն ունեն և մտածում են միևնույն կերպ։ Այն տարբեր պարգև ներով օժտված մարդկանց դինամիկ շարժում է, ովքեր միաբանված են Քրիստոսի և Սուրբ Գրքի նկատմամբ ունեցած իրենց սիրով, և ովքեր ստանձնել են տարածել Նրա սերն ու ճշմարտությունն աշ Դաս
53
խարհով մեկ (Հռոմեացիս 12.4, Ա Կորնթացիս 12.12)։ Քրիստոսի մարմնի անդամները տարբեր պարգևներ ունեն, սակայն յուրա քանչյուրն արժեքավոր է, յուրաքանչյուրը կենսական նշանակու թյուն ունի մարմնի առողջ գործունեության համար։ Այնպես, ինչպես աչքերը, ականջները և քիթը տարբեր գործառույթներ ունեն, սա կայն անհրաժեշտ են մարմնի համար, այդպես էլ բոլոր պարգևներն են անհրաժեշտ (Ա Կորնթացիս 12.21, 22)։ Եթե ուշադրությամբ ուսումնասիրեք մարդու մարմինը, կտես նեք, որ նույնիսկ ամենափոքր մասնիկն ունի շատ կարևոր գործա ռույթ։ Վերցնենք, օրինակ, մեր թարթիչները։ Ի՞նչ կիներ, եթե մենք չունենայինք առաջին հայացքից այդքան ոչ կարևոր թվացող մասը, ինչպիսին թարթիչներն են։ Փոշու հատիկները կվնասեին մեր տեսո ղությունը, և հետևանքները կարող էին նույնիսկ անդառնալի լինել։ Եկեղեցու այն անդամը, ով «ամենաանշանակալիցն» է թվում, Քրիս տոսի մարմնի շատ կարևոր մասնիկ է ևօժտվել է Սուրբ Հոգով։ Երբ մենք այդ պարգևներն ամբողջապես Աստծուն ենք նվիրաբերում, մեզանից յուրաքանչյուրը կարող է հավիտենությանը նպաստող փո փոխություն բերել։ Անկախ նրանից, թե որքան տաղանդավոր եք դուք, որո՞նք են այն ոլորտները, որոնցում դուք այնքան էլ ուժեղ չեք, սակայն ե կեղեցու մյուս անդամներն ուժեղ են։ Ինչպե՞ս պետք է սա օգնի ձեզ մնալ ձեր պատշաճ տեղում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 3
Աստված՝ բոլոր պարգևներ Տվողը ամաձայն Ա Կորնթացիս 12.11, 18, Եփեսացիս 4.7, 8 և Հակո Հ բոս 1.17 համարների՝ Աստված է բոլոր պարգևների հեղինակը, և «ամեն կատարյալ պարգև» գալիս է Նրանից։ Ուստի մենք կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ կօժտի Սուրբ Հոգու այն պարգևներով, որոնք լավագույնս համապատասխանում են մեր անհատականու թյանը և ամենալավ կերպով կօգտագործի մեր հմտությունները Իր գործին ծառայելու և Իր անունը փառավորելու համար։ Կարդացե՛ք Մարկոս 13.34 և Ա Կորնթացիս 12.11 համարները։ Աստված ո՞ւմ է տալիս հոգևոր պարգևներ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 54
Դաս
Աստվածաշունչը հստակ է։ Աստված հատուկ հանձնարարու թյուն ունի մեզանից յուրաքանչյուրի համար ուրիշների հետ Ա վետարանի լուրը կիսելու գործում։ Տանտիրոջ մասին Հիսուսի առակում տանտերն իր տունը թողնում է ծառաների խնամքին, նրանց պատվիրում հոգ տանել իր տան մասին և նրանցից յուրա քանչյուրին հանձնարարություն է տալիս (Մարկոս 13.34)։ Ամեն մի անհատի համար հանձնարարություն կա, և Աստված հոգևոր պարգևներ է տալիս յուրաքանչյուրին՝ իրականացնելու աստվա ծային առաջադրանքը կամ այն ծառայությունը, որին կանչված են։ Երբ մենք Քրիստոսին ենք հանձնում մեր կյանքը և մկրտության միջոցով դառնում ենք Նրա մարմնի՝ եկեղեցու անդամներ, Սուրբ Հոգին պարգևներ է տալիս, որպեսզի կարողանանք ծառայել մարմ նին և վկայել աշխարհին։ 1903թ. Էլեն Ուայթը նամակ գրեց ինչ-որ մարդու՝ նրան քաջալե րելու ծառայության մեջ օգտագործել այն պարգևները, որոնք Աստ ված իրեն տվել էր։ «Մենք բոլորս Աստծո ընտանիքի անդամներ ենք, բոլորիս, շատ թե քիչ, վստահված են աստվածատուր տաղանդներ, որոնց օգտագործման համար մենք ինքներս ենք պատասխանատ վություն կրում։ Անկախ այն փաստից՝ մեծ է մեր տաղանդը թե փոքր, մենք այն պետք է օգտագործենք Աստծո ծառայության մեջ, ինչպես նաև պետք է ճանաչենք իրենց վստահված տաղանդների օգտա գործման մյուսների իրավունքը։ Մենք երբեք չպետք է նսեմացնենք նույնիսկ ամենափոքր ֆիզի կական, մտավոր կամ հոգևոր կապիտալը»։ Նամակ 260, 1903թ. դեկտեմբերի 2։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 10.36–38, Մատթեոս 3.16–18 և Գործք առաքելոց 2.38–42 համարները։ Ի՞նչ են սովորեցնում մեզ այս տեքստերը մկրտության ժամանակ Սուրբ Հոգու խոստման մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այնպես, ինչպես Հիսուսն օծվեց Սուրբ Հոգով Իր մկրտության ժա մանակ, որպեսզի լիարժեքորեն պատրաստ լինի աշխարհում կա տարվելիք Իր ծառայությանը, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրին Սուրբ Հոգի է խոստացված մեր մկրտության ժամանակ։ Աստված փափագում է, որ մենք վստահ լինենք, որ Ինքն իրականացրել է Իր Խոսքը և հոգևոր պարգևներ է տվել մեզ՝ Իր եկեղեցին ևաշխարհն օրհնելու համար։ Դաս
55
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 4
Հոգևոր պարգևների նպատակը Կարդացե՛ք Ա Կորնթացիս 12.7 և Եփեսացիս 4.11–16 համարնե րը։ Ինչո՞ւ է Աստված հոգևոր պարգևներ տալիս յուրաքանչյուր հավատացյալի։ Ո՞րն է այդ պարգևների նպատակը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հոգևոր պարգևները ծառայում են մի քանի նպատակի։ Աստված դրանք տալիս է Իր եկեղեցին աճեցնելու և ուժեղացնելու համար, որպեսզի վերջինս իրականացնի Իր ծառայությունը։ Դրանց նպա տակն է ստեղծել միաբան եկեղեցի՝ պատրաստ իրականացնելու Աստծո առաքելությունն աշխարհում։ Աստվածաշունչը գրողները մեզ հոգևոր պարգևների օրինակներ են տալիս, որոնք Աստված հե ղում է Իր եկեղեցու վրա, ինչպիսիք են ծառայելը, օգնելը, հռչակելը, սովորեցնելը, խրախուսելն ու ընծայելը։ Այն խոսում է նաև հյուրըն կալության, ողորմության, օգտակարության և պատրաստակամու թյան պարգևների մասին, և սրանք պարգևներից ընդամենը մի քանիսն են։ Առավել ամբողջական ցանկի համար կարդացե՛ք Հռո մեացիս 12-րդ և Ա Կորնթացիս 12-րդ գլուխները։ Միգուցե ձեզ հետաքրքրի առնչությունը հոգևոր պարգևնե րի և բնական տաղանդների միջև։ Հոգևոր պարգևներն Աստծուց տրված որակներ են, որոնք բաշխվում են Սուրբ Հոգու կողմից յու րաքանչյուր հավատացյալի՝ նրանց պատրաստելու իրենց հատուկ ծառայությանը եկեղեցում ևաշխարհում։ Դրանք կարող են ներառել նաև բնական տաղանդներ, որոնք սրբագործվում են Սուրբ Հոգու կողմից ևօգտագործվում են Քրիստոսի համար իրականացվող ծա ռայության մեջ։ Բոլոր բնական տաղանդները տրված են Աստծուց, սակայն ոչ բոլորն են օգտագործվում Քրիստոսի ծառայության մեջ։ «Հոգու հատուկ պարգևները միայն առակում ներկայացված տաղանդները չեն։ Դա ներառում է բոլոր պարգևները և օժտվա ծությունները, լինեն դրանք բնատուր թե ձեռքբերովի, բնական թե հոգևոր։ Բոլորը պետք է օգտագործվեն Քրիստոսի ծառայության համար։ Դառնալով Նրա աշակերտները՝ մենք Նրան ենք հանձն վում այն ամենով, ինչ ունենք և ինչ կանք։ Այս պարգևները Նա մեզ է վերադարձնում մաքրագործված ևազնվացված, որպեսզի դրանք 56
Դաս
օգտագործվեն Իր փառքի համար մեր դրացիների օրհնության մեջ։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 328։ Աստված նաև հիմնադրել է հատուկ պարգևներ, ինչպիսիք են մարգարեության և եկեղեցում հատուկ ծառայությունների պարգև ները՝ ներառյալ հովվական և երեցական, ուսուցչական ծառայու թյունները. այդ ծառայողները ուսուցիչներ են Քրիստոսի մարմնի ներսում՝ աճեցնելու և պատրաստելու յուրաքանչյուր անդամի ծառա յության համար (տե՛ս Եփեսացիս 4.11, 12): Եկեղեցու առաջնորդնե րի գործառույթն է աջակցել յուրաքանչյուր անդամի բացահայտելու իրենց հոգևոր պարգևները և սովորեցնելու նրանց օգտագործել այդ պարգևները Քրիստոսի մարմինը կառուցելու համար։ Ի՞նչ բնական տաղանդների եք տիրապետում դուք, որոնք որ քան էլ որ օգտակար և շահաբեր լինեն աշխարհային միջավայ րում, կարող են օրհնություն լինել նաև եկեղեցու համար։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5
Բացահայտելով ձեր պարգևները Համեմատե՛ք Ա Կորնթացիս 1.4–9 համարները Բ Կորնթացիս 1.20–22 համարների հետ։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն Աստծո խոստումների, հատկապես հոգևոր պարգևների մասին Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստված խոստանում է, որ Իր եկեղեցին կդրսևորի Սուրբ Հոգու բոլոր պարգևները մեր Տիրոջ վերադարձից անմիջապես առաջ։ Նրա խոստումները հաստատ են։ Նա տվել է մեզ Սուրբ Հոգու վկայությու նը մեր սրտերում, որպեսզի առաջնորդի մեզանից յուրաքանչյուրին դեպի այն պարգևների ընկալումը, որոնք Նա մեզ տվել է։ Աստված է մեզ տալիս պարգևները, և հենց Աստված էլ Սուրբ Հոգու միջոցով բացահայտում է մեզ դրանք։ Կարդացե՛ք Ղուկաս 11.13, Հակոբոս 1.5 և Մատթեոս 7.7 հա մարները։ Եթե մենք փափագում ենք բացահայտել այն պարգև ները, որոնք Աստված տվել է մեզանից յուրաքանչյուրին, ի՞նչ է Նա հրավիրում մեզ անել։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Դաս
57
Մենք ստանում ենք Հոգու պարգևները, երբ նվիրվում ենք Աստ ծուն և խնդրում ենք Նրան բացահայտել մեզ տված պարգևները։ Երբ մեր սրտերն ազատագրվում են ինքնափառաբանության մոլուց քից, ևառաջնահերթությունը տրվում է Հիսուսին ծառայելուն, Հոգին օժտում է մեզ այն հոգևոր պարգևներով, որոնք պատրաստել է մեզ համար։ «Մինչև որ հավատով ու աղոթքով աշակերտները լիովին չհանձնվեցին Նրա գործին, Հոգու հեղումը չստացան։ Այնուհետև, ա ռանձնահատուկ կերպով երկնային բարիքները հանձնվեցին Քրիս տոսի հետևորդներին։ . . . Պարգևներն արդեն մերն են Քրիստոսով, սակայն դրանց փաստացի տիրապետումը կախված է Աստծո Հոգու՝ մեր ընդունումից»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 327։ Հոգևոր պարգևները (տե՛ս Ա Կորնթացիս 12.4–6) որակներ են, որոնցով Աստված օժտում է մեզ, որպեսզի մենք կարողանանք արդ յունավետ կերպով ծառայել Իրեն։ Ծառայության բաժինները հիմնա կան ոլորտներն են, որտեղ կարող ենք դրսևորել մեր պարգևները, իսկ միջոցառումները հատուկ իրադարձություններ են, որոնք մեզ թույլ են տալիս օգտագործել մեր պարգևները։ Հոգևոր պարգևները չեն գալիս լիարժեքորեն զարգացած։ Երբ Սուրբ Հոգին օժտում է ձեզ հոգևոր պարգևներով՝ ծառայելու որևէ ոլորտում, աղոթե՛ք, որ Նա առաջնորդի ձեզ կոնկրետ ծառայության, որպեսզի օգտագործեք ձեր պարգևն ավետարանչական գործունեության միջոցով։ Որո՞նք են ձեր կոնկրետ պարգևները և, ինչն ավելի կարևոր է, ինչպե՞ս կարող եք բարելավել այդ պարգևները Տիրոջ ծառայու թյան համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 6
Աճեցնելով մեր պարգևները Կարդացե՛ք Մատթեոս 25.14–30 համարներում ներկայացված տաղանդների վերաբերյալ առակը։ Ո՞րն է ամենակարևոր միտ քը, որն առանձնանում է ձեզ համար այս պատմության մեջ։ Ինչո՞ւ Աստված գովեց առաջին երկու ծառաներին ևինչո՞ւ դա տապարտեց վերջինին։ Ի՞նչ է մեզ ասում այս առակը մեր տա ղանդների օգտագործման մասին։ Հատկապես ուշադրությո՛ւն դարձրեք Մատթեոս 25.29 համարին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 58
Դաս
Տերը յուրաքանչյուր ծառայի տաղանդներ տվեց «իր կարողու թյան չափ» (Մատթեոս 25.15): Յուրաքանչյուր անհատ ստացավ տարբեր քանակություն։ Մեկն ստացավ հինգ տաղանդ, մյուսը՝ երկու, վերջինը՝ մեկ։ Յուրաքանչյուր ծառայի տրված էր ազատ ընտրություն՝ ինչպես ներդնել կամ օգտագործել իրեն տրված տա ղանդները։ Ամենակարևոր միտքն այստեղ այն է, որ այն, ինչ նրանց տրվել էր, իրենց սեփականը չէր։ Այն պատկանում էր մեկ ուրիշին, ով նրանց պատասխանատու էր կարգել այդ տաղանդների վրա։ Տիրոջ անհանգստությունն այն չէր, թե ով ավելի շատ կամ ավե լի քիչ տաղանդներ ունի, կամ թե յուրաքանչյուրին քանի տաղանդ է տրվել։ Անհանգստությունն այն էր, թե ինչ է արել յուրաքանչյուրն իրեն տրված տաղանդով։ Պողոսն այդ այսպես է նկարագրում Բ Կորնթացիս 8.12 համա րում. «Որովհետև եթե հոժարություն կա, ունեցածի չափով է ընդու նելի ևոչ թե չունեցածի չափով»։ Այն, ինչ կարևոր է Աստծո համար, այն չէ, թե ինչ ունեք դուք, այլ այն, թե ինչպես եք վարվում նրա հետ, ինչ ունեք։ Աստված գովեց առաջին երկու ծառաներին, որովհետև նրանք հավատարմորեն օգտագործեցին իրենց տաղանդները, և դրանք օգտագործելուն զուգընթաց ավելացան։ «Չար» ծառան չէր օգտա գործել այն տաղանդները, որոնք տերը տվել էր իրեն, և դրանք չէին ավելացել։ Հավիտենական ճշմարտություն է, որ «ծառայության օ րենքը դառնում է մեզ Աստծուն և մեր եղբայրներին կապող օղակ»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 326։ Անհավատարիմ ծառան վատնեց ծառայելու իր հնարավորությունը և ի վերջո կորցրեց ծա ռայելու ունակությունը։ Երբ մենք օգտագործում ենք Աստծո տված պարգևները Նրա անունը փառավորելու համար, դրանք կավելանան, կտարածվեն և կաճեն։ Ինչպե՞ս կարող եք բացահայտել ձեր աստվածատուր պարգևները։ Խոնարհաբար խնդրե՛ք Աստծուն ցույց տալ ձեզ այն ոլորտները, որոնցում Նա կամենում է, որ դուք ծառայեք։ Երբ Նա պատասխանի ձեզ, սկսե՛ք ծառայել։ Ձեր պարգևները կաճեն, երբ սկսեք օգտագործել դրանք, և դուք բավարարվածություն կգտնեք Նրա ծառայության մեջ։ Խորհե՛ք այս առակի մասին և կիրառե՛ք այն ձեր սեփական կյան քում։ Ի՞նչ է դա ասում ձեզ (եթե որևէ բան ասում է) այն մասին, թե ինչպես եք վարվում Աստծուց ստացած տաղանդների հետ (հիշե՛ք, որ այն ամենը, ինչ ունեք, պարգև է Աստծուց)։ Դաս
59
ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 7
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քրիստոսի առակները գրքի 325-365 է ջերի «Տաղանդներ» գլուխը։ Հոգևոր պարգևների մասին աստվածաշնչյան վարդապետու թյան ճիշտ ընկալումը բերում է եկեղեցու միաբանությանը։ Այն գի տակցումը, որ մեզանից յուրաքանչյուրը Քրիստոսի մարմնի համար արժեքավոր և անհրաժեշտ մաս է, միաբանող գիտակցում է։ Եկե ղեցու յուրաքանչյուր անդամ պետքական է Քրիստոսի առաքելու թյունն իրականացնելու համար։ Յուրաքանչյուր անդամ պարգևներ ունի ծառայության համար։ «Յուրաքանչյուր մարդու տրված է աշխատանք, որը նա պետք է անի Տիրոջ համար։ Նրա բոլոր ծառաներին տրված են հատուկ պարգևներ կամ տաղանդներ։ «Մեկին հինգ քանքար տվեց և մյու սին՝ երկու և մյուսին՝ մեկ, յուրաքանչյուրին իր կարողության չափ»։ Յուրաքանչյուր ծառայի վստահված է ինչ-որ բան, որի համար նա պատասխանատու է, և բազմազան տաղանդները հավասարազոր են մեր բազմազան կարողություններին։ Իր պարգևները բաժանելիս Աստված կողմնակալություն չի արել։ Նա այդ տաղանդները բաժա նել է Իր ծառաների ուժի չափով ևակնկալում է համապատասխան վերադարձ»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 2, էջ 282։ Հիշե՛ք նաև, որ Հոգու պարգևները տրվում են ոչ թե մեր սեփա կան, այլ Աստծո փառքի համար։ Աստված դրանք տվել է Իր անունը բարձրացնելու և Իր գործն առաջ տանելու համար։ Հարցեր քննարկման համար 1. Խորհե՛ք այն մտքի շուրջ, որ մեզանից յուրաքանչյուրն Աստծուց պարգևներ է ստացել։ Ի՞նչ գործնական արդյունքներ ունի այն ձեր տեղական եկեղեցու համար։ Ի՞նչ փոփոխություն կարող է բերել այս միտքը յուրաքանչյուր անդամի՝ ծառայության մեջ ներգրավվելու հարցում։ 2. Շաբաթօրյա դպրոցի ձեր դասարանի անդամներին պատմե՛ք, թե ինչպես են որևէ անդամի պարգևներն օրհնություն եղել ձեզ համար։ Պատմե՛ք, թե ինչպես եք բացահայտել ձեր սեփական հոգևոր պարգևները։ Ըստ ձեզ՝ որո՞նք են ձեր պարգևները, և 60
Դաս
ինչպե՞ս եք օգտագործում դրանք՝ ուրիշներին օրհնություն լինե լու համար։ 3. Այս դասում նշվեց, որ մեր պարգևներն աճում են, երբ մենք դրանք օգտագործում ենք։ Հետհայա՛ցք նետեք ձեր սեփական կյանքին։ Կարո՞ղ եք նշել պարգևներ, որոնք ստացել եք Աստծուց ևորոնք ավելացրել եք՝ Նրա անվան փառքի համար օգտագործելով։ Միև նույն ժամանակ, նորից տվե՛ք ինքներդ ձեզ հինգշաբթի օրվա դասի վերջում արծարծված հարցը, թե որքան հավատարմորեն եք վարվում այն ամենի հետ, ինչ Աստված տվել է ձեզ։
Դաս
61
ԴԱՍ 7 ՕԳՈՍՏՈՍԻ 8–14
ՏԱՐԱԾԵԼՈՎ ԽՈՍՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոս 119.105, Երեմիա 23.29, Եբրայեցիս 1.1–3, Բ Տի մոթեոս 3.14–17, Ա Հովհաննես 1.7–9, Ժողովող 3.1, Բ Տիմո թեոս 4.2։ Հիշելու համարը. «Այնպես էլ պիտի լինի Իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ հետ չդառնա Ինձ մոտ, այլ կատարի Իմ ու զածը, և հաջողվի նրանում, ինչի համար որ Ես նրան ու ղարկեցի» (Եսայիա 55.11): Երբ մենք վկայում ենք, խոսում ենք Հիսուսի մասին։ Սակայն ի՞նչ կիմանայինք Հիսուսի մասին առանց Աստվածաշնչի։ Եվ իսկա պես, ի՞նչ կիմանայինք մենք մեծ պայքարի, Աստծո սիրո, մեր Տիրոջ ծննդյան, կյանքի, ծառայության, մահվան, հարության և վերադար ձի մասին, եթե չունենայինք Սուրբ Գիրքը։ Թեև բնությունը պատմում է Աստծո մեծափառության և զո րության մասին, այն լռում է փրկության ծրագրի մասին։ Սուրբ Հոգու Անձի միջոցով Հիսուսը ներկայացվում է որպես այն «ճշմա րիտ Լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9): Այդուհանդերձ, առանց աստվածային ճշմարտու թյունը լիարժեքորեն պարզաբանող Աստծո Խոսքի, Սուրբ Հոգու հայտնությունները մեր սրտերի համար մնում են սահմանափակ։ Աստծո գրավոր Խոսքը Հիսուսի՝ Կենդանի Խոսքի ամենապարզ և ամենալիարժեք հայտնությունն է։ Թեև կրոնական առաջնորդներն ուսումնասիրում էին Աստծո Խոսքը, սակայն նրանցից շատերը բաց էին թողնում դրա առաջնա յին լուրը։ Հիսուսն ասում է. «Քննե՛ք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39)։ Աստվածաշնչի ճիշտ հասկացված յուրաքանչյուր վարդապետություն արտացոլում է Հիսուսի բնավո րության գեղեցկությունը։ Երբ մենք կիսվում ենք Աստծո Խոսքով, 62
Դաս
մեր առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ թե ապացուցելը, որ մենք ճիշտ ենք, իսկ մեր դիմացինը՝ սխալ, այլ ճշմարտության յուրա քանչյուր մասնիկում Հիսուսին բացահայտելը։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9
Աստծո Խոսքի խորհրդանիշերը Կարդացե՛ք Սաղմոս 119.105, Երեմիա 23.29, Ղուկաս 8.11 և Մատթեոս 4.4 համարները։ Ի՞նչ հինգ խորհրդանիշեր են օգտա գործվում այս տեքստերում Աստծո Խոսքը նկարագրելու համար։ Ըստ ձեզ՝ այդ նպատակին ծառայելու համար ինչո՞ւ են ընտրվել հենց այս հինգ խորհրդանիշերը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այս տեքստերում օգտագործվող բազմազան խորհիդանիշերը նկարագրում են Աստծո Խոսքի առաջնային գործառույթներից մի քանիսը։ Երբ ուրիշների հետ կիսվում ենք Սուրբ Գրքով, այն նման վում է կյանքեր լուսավորող ճրագի։ Հիսուսը՝ «աշխարհի լույսը», ցրում է Աստծո և Նրա բնավորության մասին այդ մարդկանց սխալ պատկերացումների խավարը։ Աստծո մասին սխալ պատկերա ցումներով մթագնած մտքերը լուսավորվում են Սուրբ Հոգով Աստ ծո Խոսքի միջոցով։ Ըստ Երեմիայի՝ Աստծո Խոսքը նման է կրակի և մուրճի։ Այն ոչն չացնում է մեր կյանքի մեղքի կեղտը և փափկեցնում մեր ապառաժ սրտերը։ Մեր օգնությամբ մարդիկ Սուրբ Գրքում տեսնում են Հիսու սի փառքը, նրանց խստացած սրտերը փափկում են, իսկ Նրա սիրո կրակը ոչնչացնում է եսասիրության, ագահության, բարոյական ա պականության ևեսակենտրոնության աղտը։ Աստծո Խոսքը նմանեցվում է նաև սերմի։ Սերմի գլխավոր հատ կանիշն այն է, որ այն կյանք է տալիս։ Որպեսզի սերմն աճի, ժա մանակ է պահանջվում։ Ոչ բոլոր սերմերն են ծլարձակում միևնույն ժամանակ։ Ոչ բոլոր բույսերն են աճում միևնույն արագությամբ։ Սա կայն բարենպաստ պայմաններում սերմում պարունակվող կյանքը ճեղքում է հողն ու դուրս գալիս նոր ծիլի տեսքով։ Երբ մենք ցանում ենք Աստծո Խոսքի սերմը մարդկանց սրտերում և մտքերում, միշտ չէ, որ անհապաղ արդյունքներ կտեսնենք։ Սակայն սերմն աճում է լուռ, և եթե մարդիկ արձագանքում են Սուրբ Հոգու դրդումներին, Դաս
63
Աստծո նախանշած ժամանակ այդ սերմը հունձք կբերի Աստծո ար քայության համար։ Հիսուսն Իր խոսքը նմանեցնում է սնուցող հացի։ Ինչպես գիտենք, շատ քիչ բան կա, որ մի կտոր լավ հացի պես ախորժալի է։ Աստծո Խոսքը բավարարում է հոգու սովը և սնուցում է մեր ներքին հոգևոր փափագները։ Երբ մարդկանց հետ կիսվում եք Խոսքի խոստումնե րով և օգնում եք նրանց բացահայտել, որ Հիսուսն է Խոսքը, նրանց կյանքը փոխվում է Նրա բարությամբ, նրանք հիանում են Նրա սիրով, զարմանում Նրա շնորհով և բավարարվում Նրա ներկայությամբ։ Եվ կրկին, խորհե՛ք այն ճշմարտությունների մասին, որոնք մենք իմանում ենք բացառապես Աստվածաշնչից։ Ի՞նչ պետք է այս փաստն ասի մեզ այն մասին, թե որքան թանկ պետք է գնահա տենք այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 10
Աստծո Խոսքի արարիչ զորությունը Համեմատե՛ք Եբրայեցիս 1.1–3, Եբրայեցիս 4.12 և Սաղմոս 33.6, 9 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս հատվածներն Աստծո Խոս քի զորության մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստծո Խոսքը կենդանի Խոսք է։ Այն իր մեջ կրում է զորություն՝ իրականացնելու այն խոստումները, որոնք գրված են դրանում։ Մարդու խոսքը կարող է պատմել արդեն իրականացված բաները, սակայն Աստծո Խոսքը պատմում է բաների մասին, որոնք դեռ չկան, այնուհետև ստեղծում է դրանք Իր խոսքի զորությամբ։ Աստծո Խոսքն ստեղծարար Խոսք է։ Աստծո բերանից դուրս եկած լսելի Խոսքն ունի զորություն ստեղծելու այն ամենը, ինչ այն հայտարարում է։ Ծննդոց 1-ին գլխում ներկայացված Արարչագործության պատ մության ընթացքում շարունակաբար կրկնվում է «Աստված ասաց» արտահայտությունը (Ծննդոց 1.3, 6, 11, 14, 20, 24, 26, 29)։ Աստծո հրամայական խոսքերն ունեն այնպիսի զորություն, որ երբ Նա դրանք արտաբերեց, ի հայտ եկավ ցամաքը, աճեցին բույսերը, ծաղկեցին ծաղիկներն ու պտղատու ծառերը, ևի հայտ եկան կենդանիները։ Ծննդոց 1-ին գլխում օգտագործվում է եբրայերեն հիասքանչ մի բառ Աստծո արարչագործական գործունեությունը նկարագրե 64
Դաս
լու համար։ Այն բարա բայն է։ Իր յուրահատուկ ձևով այն օգտա գործվում է՝ նկարագրելու Աստծո՝ ոչնչից ինչ-որ բան ստեղծելու գործունեությունը։ Այս բայն օգտագործվում է միմիայն այն նախա դասություններում, որտեղ ենթական Աստված է։ Սա նշանակում է, որ միմիայն Աստված կարող է բարա, և Նա սա անում է Իր բանավոր խոսքի զորության միջոցով։ Աստված ոչ միայն արարել է այս աշխարհն Իր խոսքի զորությամբ, այլև այն պահում և պահպանում է ևս Իր խոսքի զորությամբ։ Աստծո գրավոր Խոսքը տիրապետում է միևնույն զորությանը, որին տիրապե տում է Աստծո բանավոր Խոսքը։ Միևնույն Սուրբ Հոգին, Ով ակտիվ գործունեություն է ծավալել Արարման ժամանակ, ներշնչել է Սուրբ Գիրքը և ներկա է, երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը կամ պատ մում ուրիշներին դրա մասին։ Աստծո Խոսքն ունի կենսատու, կյանք վերափոխող և ստեղծագործ զորություն։ «Այն արարիչ ուժը, որը կյան քի կոչեց աշխարհները, Աստծո խոսքի մեջ է։ Այս խոսքից զորություն է բխում, այն կյանք է ծնում։ Յուրաքանչյուր հրաման խոստում է և եթե ընդունվում է կամոք և ներս թողնվում հոգու մեջ, իր հետ բերում է Անսահմանի կյանքը։ Այն վերափոխում է բնույթը և վերստեղծում մար դուն Աստծո պատկերով»։ Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 126։ Երբ մենք անձնապես ընդունում ենք Աստծո Խոսքում տրված խոստումները, մեր կյանքը վերափոխվում է, և երբ ուրիշներին օգ նենք ընդունել այս հիասքանչ խոստումները, Սուրբ Հոգին նրանց կյանքը ևս կվերափոխի։ Պատկերացրեք՝ Աստված ասաց, և եղավ։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում։ Այս զարմանահրաշ իրա կանությունն ի՞նչ է մեզ ասում Նրա զորության մասին։ Ինչո՞ւ պետք է Աստծո արարիչ զորության մասին ճշմարտությունը մխիթարի մեզ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 11
Աստծո Խոսքն ուսումնասիրելու օգուտները Աստծո Խոսքի ուսումնասիրությունն իր մեջ պարունակում է մի շարք օգուտներ։ Պետրոս առաքյալը մեզ ասում է, որ Սուրբ Գրքի խոս տումների միջոցով մենք դառնում ենք «հաղորդակից …աստվածային բնությանը» (Բ Պետրոս 1.4): Հակոբոսը խոսում է «սերմված խոսք»ի մասին, «որ կարող է ձեր հոգիները ապրեցնել» (Հակոբոս 1.21): Դաս
65
Պողոսն ավելացնում է, որ Նրա շնորհի խոսքը «կարող է շինել և ա մեն սրբվածների հետ ձեզ ժառանգություն տալ» (Գործք առաքելոց 20.32): Աստվածաշնչի նպատակը փրկագնումն է։ Ամբողջ Սուրբ Գր քում Հիսուսին տեսնելով՝ մենք վերափոխվում ենք։ Նրան տեսնելով Իր Խոսքում՝ մենք դառնում ենք Նրա նման (Բ Կորնթացիս 3.18)։ «Կա օրինաչափություն մարդու մտավոր և հոգևոր բնության մեջ. նայելով` մենք վերափոխվում ենք: Միտքն աստիճանաբար հարմարվում է այն նյութերին, որոնց մասին խորհում է»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 555։ Կարդացե՛ք Բ Տիմոթեոս 3.14–17 և Հովհաննես 17.14–17 հա մարները։ Աստծո Խոսքն ուսումնասիրելն ի՞նչ լրացուցիչ օգուտ ներ է բերում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Գրելով իր երիտասարդ գործընկեր Տիմոթեոսին՝ Պողոս առաք յալը հորդորում է նրան հավատարիմ լինել Սուրբ Գրքին և նրան է ներկայացնում ներշնչված Խոսքն ուսումնասիրելու առավելություն ները։ Ըստ Պողոսի՝ Աստվածաշունչն օգտակար է վարդապետու թյան համար։ Այն հայտնում է ճշմարտությունը և ի հայտ բերում սխալը։ Այն նկարագրում է մարդկության համար հղացած Աստծո ծրագիրը։ Այն հանդիմանում է մեր մեղքերը, ուղղում է մեր սխալ մտածելակերպը և դեպի արդարություն տանող ցուցումներ է տա լիս։ Սուրբ Գիրքը հայտնում է Քրիստոսի արդարությունը։ Այն մեզ մեր սեփական մեղավորության հիմարությունից տանում է դեպի Նրա արդարությունը։ Երբ մենք տեսնում ենք մեր սեփական եսա կենտրոնությանը հակադրված Հիսուսի անշահախնդիր սերը, մնում ենք ապշած: Երբ Սուրբ Գրքում տեսնում ենք Նրա կարեկցանքի և հոգատարության խորությունը, մեր կյանքը վերափոխվում է։ Երբ Նրա Խոսքը կիսում ենք ուրիշների հետ, նրանք ևս արմատապես վերափոխվում են։ Տեսնելով Հիսուսին Իր խոսքում՝ մենք ավելի ենք նմանվում Նրան։ Վկայել չի նշանակում կիսվել նրանով, ինչ մենք կարծում ենք, նույնիսկ ինչին հավատում ենք։ Վկայել նշանակում է պատմել Աստծո Խոսքում տեղ գտած հավիտենական ճշմարտու թյունները։ Երբ Աստծո Խոսքն անհավանականորեն օրհնում է մեր կյանքը, մենք վստահաբար կարող ենք պատմել ուրիշներին, թե ինչ պես այն կարող է օրհնել նրանց կյանքը ևս։ Խորհե՛ք դժվարության ժամանակաշրջանի մասին, որին անձ նապես բախվել եք, և թե ինչպես է Աստծո Խոսքն ուժ դարձել ձեզ համար։ Ի՞նչ եք սովորել այս փորձառությունից։ 66
Դաս
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 12
Կիրառելով Աստծո Խոսքը Ինչ-որ մեկն Աստծո Խոսքում հաշվել է ավելի քան երեք հազար խոստում։ Այս խոստումներից յուրաքանչյուրը գալիս է սիրող Աստծո սրտի խորքից, Ով «կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք ևիմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է» (Եփեսացիս 3.20): Աստծո խոստումները պարտավորություններ են, որոնք Նա ստանձնում է մեզանից յուրաքանչյուրի համար: Երբ մենք հավատով խնդրում ենք այս խոստումները ևուրիշներին էլ սովորեցնում ենք խնդրել դրանք, երկնքի օրհնությունները հորդում են մեր կյանք։ Պողոս առաքյալը շեշտադրում է աստվածային այս իրականությունը Հռոմեացիս 8-րդ գլխում. «Որ Իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ա մենի համար մատնեց Նրան, էլ ի՞նչպես Նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ» (Հռոմեացիս 8.32): Պետրոս առաքյալը պարզաբա նում է այս խոստումը՝ հայտարարելով, որ «Նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի և աստվածա պաշտության համար պետք է» (Բ Պետրոս 1.3): Խաչի վրա Քրիս տոսի մահվամբ և սատանայի ու դժոխքի իշխանությունների և ուժերի վրա տարած Իր հաղթանակով Նա մեզ տրամադրել է անհրաժեշտ ամեն ինչ՝ բարեպաշտ և հոգևոր կյանք ապրելու համար։ Նա խոստանում է նաև հոգալ մեր հիմնական ֆիզիկա կան կարիքները։ Համեմատե՛ք Ա Հովհաննես 1.7–9 և Փիլիպպեցիս 4.13, 19 հա մարները։ Թեև այս խոստումները բավականին տարբեր են, ի՞նչ են դրանք սովորեցնում մեզ Աստծո բնավորության մասին։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել այս խոստումները ձեր կյանքի վրա։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այն խոստումները, որոնք կարդացինք այս տեքստերում, բոլորն էլ խոսում են տարբեր բաների մասին, սակայն այն պատկերա ցումները, որ դրանք տալիս են Աստծո մասին, միմյանց շատ նման են։ Դրանք բացահայտում են սիրող, ներող, անսահման զորության տեր և մեր տարրական կարիքների համար հոգ տանող Աստծուն։ Դրանք մեզ հավաստիացնում են, որ Աստված խորապես հոգ է տանում մեր մասին։ Դաս
67
Կարդացե՛ք Եբրայեցիս 3.19, 4.1–3 և Մատթեոս 13.58 համար ները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերը հավատ ունենալու կա րիքի մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստվածաշնչում Աստծո կողմից տրված այնքա՜ն հիանալի խոս տումներ կան, ևերբ մենք հավատով խնդրում ենք Աստծո Խոսքում ներկայացված խոստումները և հավատում ենք դրանց, որովհետև Քրիստոսը խոստացել է, այդ խոստումների օրհնությունները դառ նում են մերը։ Աստծո խոստումների իրականացումը մեր կյանքում սահմանափակում է այն, որ մենք դժվարանում ենք հավատալ, որ Աստված ունակ է և կարող է իրականացնել այն ամենը, ինչ խոս տացել է Իր Խոսքում։ Աղոթե՛ք, որ այս շաբաթ Աստված առաջնորդի ձեզ մեկի մոտ, ով ունի Աստծո Խոսքում տեղ գտած հուսադրող խոս տումների կարիքը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13
Կիսվելով Խոսքով Բարի լուրը այլոց հետ կիսելու համար է։ Խորհե՛ք այնպիսի դեպ քերի մասին ձեր կյանքում, երբ շատ ուրախ եք եղել, քանի որ բարի լուր եք ունեցել։ Դա կարող է լինել այն օրը, երբ նշանվել եք և պատ րաստվել եք ամուսնանալ, երեխայի ծնունդ, նոր աշխատանք, նոր մեքենայի կամ տան գնում։ Դուք այնքան երջանիկ եք եղել, որ չեք համբերել, թե երբ եք պատմելու այդ լուրի մասին։ Հիանալի է ձեր ուրախությունն այլոց հետ կիսելը, սակայն համայն տիեզերքում ամենալավ լուրը Հիսուսի պատմությունն է։ Երբ Նրա խոսքում նոր պատկերացումներ ենք հայտնաբերում այն փրկու թյան մասին, որը Քրիստոսում է, մեր սրտերը ցնծում են ուրախու թյունից, և մենք փափագում ենք այդ մասին պատմել ուրիշներին։ Երբ կրոնական առաջնորդները փորձում էին դադարեցնել առաքյալ ների քարոզը, Պետրոսը հայտարարեց. «Վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխոսել» (Գործք առաքելոց 4.20): «Երբ մարդը Քրիստոսի մոտ է գալիս, նրա սրտում ցանկություն է արթնանում հայտնել մյուսներին, թե հանձին Հիսուսի ինչ թանկագին ընկեր է գտել։ Փրկարար և սրբագործող ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ նրա սրտում։ Եթե մենք հագել ենք Քրիստոսի արդա 68
Դաս
րությունը և լցված ենք Նրա մեջ բնակվող Հոգու ուրախությամբ, չենք կարող լուռ մնալ»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 992: Հռոմեացիս 1.14–16 համարներում Պողոսը գրում է. «Որովհետև ես հույներին և բարբարոսներին, իմաստուններին և անմիտներին պարտական եմ։ Այնպես՝ իմովսանն հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք՝ Ավետարանը քարոզել։ Որովհետև ես Քրիստոսի Ավետարանն ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորություն է փրկելու համար ա մեն հավատացողին, առաջ հրեային և հետո հույնին»։ Պողոս առաքյալը երբեք չէր հոգնում իր դարձի պատմությունը պատմելուց։ Նրա սրտում բխում էր Հիսուսի ուրախության ցնծու թյունը։ Ըստ նրա՝ բարի լուրը հարկավոր է կիսել, և նա չէր կարողա նում լռել։ Աստծո Խոսքը տարածելու ի՞նչ կարևոր սկզբունքներ են մեզ տա լիս Եսայիա 50.4, Ժողովող 3.1 և Բ Տիմոթեոս 4.2 համարները։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Երբ մենք հանձնենք մեր կյանքը Քրիստոսին և Նրա ծառայությա նը, Նա մեզ համար հնարավորություններ կբացի, որպեսզի «օգնենք խոսքով» կամ պատեհ ժամանակին խոսենք այն մարդկանց հետ, ում սրտերն Ինքը բացել է։ Մեր վկայության մեջ պետք է մտապա հենք երեք աստվածաշնչյան սկզբունքներ՝ ինչ ենք ասում, ինչպես ենք ասում ևերբ ենք ասում։ Ովքե՞ր են այն մարդիկ, ում հետ շփվում եք, ևինչպե՞ս կարող եք լավ վկաներ լինել նրանց համար։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 14
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 107-116 էջերի «Աստծո ճանաչողությունը», Ավետարանի գործիչներ գրքի 192-193 էջերի «Աստվածաշնչի ընթերցումներ ընտանյոք հանդերձ» և Ավետարանչություն գրքի 481-486 էջերի «Աստվածշնչի գործի մե թոդները» գլուխները։ Աստված աշխատում է մեզ շրջապատող բոլոր անձանց սրտե րի հետ։ Եթե մեր հոգևոր տեսողությունը պարզ լինի և տեսնենք 2 Հայերեն հրատարակչություն, 2019թ․
Դաս
69
այն տեղերը, ուր Աստված արդեն գործում է, մեր շուրջը մշտապես կհանդիպենք Նրա խոսքն այլոց հետ կիսելու հնարավորություննե րի։ Երբ Աստված նախապատրաստում է հոգու հողը, մենք ունենում ենք Ավետարանի սերմը ցանելու հնարավորություն։ Նախքան Հի սուսը կհանդիպեր նրանց, Սուրբ Հոգին նախապատրաստեց Նիկո դեմոսի, ջրհորի մոտ գտնվող կնոջ, արնահոսությամբ տառապող կնոջ, խաչի վրայի ավազակի, հռոմեացի հարյուրապետի և շատ այլոց սրտերը, որպեսզի նրանք ընդունեն Իր խոսքը։ Իրենց կյանքի հանգամանքների բերումով և Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք նախապատրաստվում էին ընդունելու Քրիստոսի լուրը։ Մենք կարող ենք չհամարձակվել խնդրել մարդկանց աղոթել ի րենց հետ, նրանց ներկայացնել Աստվածաշնչի որևէ խոստում կամ նրանց նվիրել որևէ գիրք։ Շատ հաճախ, երբ մեր հավատն ինչ-որ մեկի հետ կիսելու դրդում ենք ունենում, այն պատճառով է, որ մեր սրտին դիպած Սուրբ Հոգին արդեն ազդել է տվյալ մարդու սրտին՝ պատրաստելով նրան ընդունել մեր վկայությունը։ Հարցեր քննարկման համար
1. Եթե ինչ-որ մեկը գա ձեզ մոտ մեղքի սարսափելի զգացողությամբ և Աստծո ներման կարիքով, ի՞նչ խորհուրդ կտաք և Աստվածաշն չի ո՞ր համարը կընթերցեք նրան։ Ո՞րն է եղել մեղքի և Աստծո ներ ման զորության հետ կապված ձեր սեփական փորձառությունը։ 2. Երբեմն Աստված մարդիկ է բերում մեր կյանք, որովհետև Նա փափագում է, որ այդ մարդիկ ճանաչեն Իր ճշմարտությունը։ Ինչ պե՞ս կարող ենք ականջալուր լինել Աստծո առաջնորդությանը։ 3. Խորհե՛ք Աստծո և Աստծո Խոսքի զորության մասին, որի հայտ նությունը տրված է Արարչագործության պատմության և հենց իր՝ Արարման մեջ։ Մենք հազիվ թե կարողանանք ընկալել տիեզեր քի գաղափարը, որովհետև այն այնքա՜ն մեծ ու լայնարձակ է։ Եվ մտածե՜լ միայն, որ այն Աստվածը, Ով արարել է այդ տիեզերքը, պետք է որ է՛լ ավելի մեծ լինի, քան Իր արարածը։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ այն Աստվածը, Ում ծառայում ենք, այդքան հզոր է։ Եվ որ ոչ միայն հզոր է, այլև սիրում է մեզ։ Ի՞նչ մեծագույն հույս կարող ենք քաղել Աստծո մասին այս փաստերի իմացությունից։ Եվ ինչպե՞ս կարող է այդ իմացությունն օգնել մեզ լինել Աստծո ավելի լավ վկա ուրիշների համար։
70
Դաս
ԴԱՍ 8 ՕԳՈՍՏՈՍԻ 15–21
ԾԱՌԱՅԵԼՈՎ ԻՆՉՊԵՍ ՀԻՍՈՒՍԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 5.13, 14, Փիլիպպեցիս 2.15, Մարկոս 12.34, Եփեսացիս 4.15, Մատթեոս 4.23–25, Մատթեոս 25.31–46: Հիշելու համարը. «Եվ Նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նրանց վրա, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ որ հո վիվ չունեն» (Մատթեոս 9.36): իսուսն անկեղծորեն էր հոգ տանում մարդկանց մասին։ Նա ա Հ վելի շատ անհանգստացած էր նրանց համար, քան Իր սեփական դժվարություերի և կարիքների։ Նրա կյանքն ամբողջությամբ կենտ րոնացած էր այլ մարդկանց վրա։ Նրա ծառայությունը սիրառատ կարեկցանքի ծառայություն էր։ Նա հոգում էր Իր շուրջը գտնվող ների ֆիզիկական, մտավոր և հուզական կարիքները, և այդպի սով նրանց սրտերը բացվում էին հոգևոր այն ճշմարտությունների առջև, որոնք Նա սովորեցնում էր։ Երբ Նա բժշկում էր բորոտներին, բացում կույրերի աչքերը, լսողություն պարգևում խուլ ականջներին, ազատագրում դիվահարներին, կերակրում քաղցածներին և հոգ տանում կարիքավորների մասին, սրտերը փափկում էին, կյանքերը՝ վերափոխվում։ Մարդիկ տեսնում էին Հիսուսի անկեղծ հոգատարությունը, այդ պատճառով էլ բաց էին՝ ընդունելու Նրա սովորեցրած հոգևոր ճշմարտությունները։ «Միմիայն Քրիստոսի մեթոդը ճշմարիտ հա ջողություն կբերի մարդկանց սրտերին հասնելու գործում։ Փրկիչը խառնվեց մարդկանց հետ որպես Մեկը, Ով նրանց բարին էր կամե նում։ Նա ի ցույց էր դնում իր կարեկցանքը մարդկանց նկատմամբ, ծառայում նրանց կարիքներին, վաստակում նրանց վստահությու նը, այնուհետև հորդորում. «Հետևի՛ր ինձ»»։ Էլեն Ուայթ, Ապա քինման ծառայություն, էջ 143։ Հիսուսը գիտեր, որ աշխարհն ունի Ավետարանի իրականացման կարիքը ճիշտ այնքան, որքան ունի Դաս
71
դրա հռչակման կարիքը։ Այլոց ծառայությանը նվիրված քրիստո սանման կյանքը հզոր և կենդանի ապացույց է մեր ասած բառերի և մեր տված վկայության համար։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 16
Հիսուսի դիրքորոշումը մարդկանց նկատմամբ Հիսուսը միշտ լավն էր որոնում մարդկանց մեջ։ Նա նրանցից դուրս էր բերում լավագույնը։ Հիսուսի ժամանակ ապրող կրոնա կան առաջնորդների քննադատության առարկաներից մեկն այն էր, որ Նա «ընդունում է մեղավորներին և նրանց հետ ուտում» (Ղուկաս 15.2): Կրոնական առաջնորդներն անհանգստանում էին, որով հետև Նա ընկերանում էր «անհավատների» հետ։ Կրոնին նրանք նայում էին ավելի շատ որպես բաժանող, քան միաբանող գործիք։ Նրանք զարմացան, երբ Հիսուսն Իր մասին ասաց. «Որովհետև Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարու թյան» (Մատթեոս 9.13)։ Դպիրների, փարիսեցիների և սադուկեցիների կրոնը խուսափո ղական կրոն էր։ Նրանք սովորեցնում էին. «Արա՛ այն ամենը, ինչ կարող ես, մեղքով ապականվելուց խուսափելու համար»։ Հիսուսի ուսմունքն արմատապես տարբեր էր։ Նա սուզվեց աշխարհ կոչվող այս օձաբույնի մեջ՝ այն փրկագնելու, ոչ թե դրանից խուսափելու հա մար։ Նա է «աշխարհի լույսը» (Հովհաննես 8.12)։ Կարդացե՛ք Մատթեոս 5.13, 14 համարները։ Ի՞նչ երկու խորհր դանիշեր է Հիսուսն օգտագործում Իր հետևորդներին նկարագ րելու համար։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Նա օգտագործում հատկապես այդ երկու խորհրդանիշները։ Տե՛ս նաև Հովհաննես 1.9, Հով հաննես 12.46, Փիլիպպեցիս 2.15։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աղը հին աշխարհի ամենակարևոր ռեսուրսներից մեկն էր։ Այն խիստ արժեքավոր էր, ևերբեմն հռոմեական զինվորականներն այն օգտագործում էին որպես արժույթ։ Աղը մեծ ունեցվածքի խորհր դանիշ էր։ Այն օգտագործվում էր նաև սնունդը պահպանելու և համեմելու համար։ Երբ Հիսուսն օգտագործում էր աղի խորհրդա նիշը՝ մատնանշելու Իր հետևորդներին, Նա իրականում կամենում էր ասել, որ աշխարհի իրական հարստությունն ամենահարուստ 72
Դաս
ու իշխանություն ունեցող մարդիկ չեն։ Աշխարհի իրական հարս տությունն անձնուրաց քրիստոնյաներն են, ովքեր աշխատանք են տանում Աստծո արքայության համար։ Այս մարդկանց անձնուրաց ծառայության սիրառատ գործերը պահպանում են աշխարհի բա րությունն ու համեմում դրա մթնոլորտը։ Երկրորդ խորհրդանիշը, որը Հիսուսն օգտագործում է (Մատթեոս 5.14 համարում), լույսն է. «Դուք աշխարհի լույսն եք»։ Լույսը չի խու սափում խավարից, այն լույս է տալիս խավարում։ Այն չի առանձնա նում խավարից, այլ ներթափանցում է խավարի մեջ՝ վերածելով այն լույսի։ Հիսուսի հետևորդները պետք է ներթափանցեն այս աշխար հի խավարի մեջ իրենց թաղամասերում, գյուղերում, մեծ ու փոքր քաղաքներում՝ դրանք Աստծո փառքով լուսավորելու համար։ Հաշվի առնելով Հովհաննես 17.15–18 համարներում ասված Հի սուսի խոսքերը՝ ինչպե՞ս պետք է հասկանանք աշխարհից ա ռանձնանալու և դրանից խուսափելու գաղափարները։ Արդյո՞ք դրանք միևնույն բանն են նշանակում։ Ի՞նչ նկատի ուներ Հիսու սը, երբ աղոթում էր, որ Իր հետևորդները լինեն աշխարհում, բայց ոչ աշխարհից։ Ինչպե՞ս ենք մենք դա իրականացնում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 17
Հիսուսի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ Հիսուսի նպատակն էր բացահայտել լավագույնը մարդկանց մեջ։ Նույնիսկ երբ հանգամանքներն անսովոր կերպով բարդ էին, Նա պատասխանում էր շնորհով։ Ղուկասի Ավետարանն արձանագրում է, որ ամբոխված մարդիկ «զարմանում էին այն շնորհաց խոսքերի վրա, որ դուրս էին գալիս Նրա բերանից» (Ղուկաս 4.22), իսկ Հով հաննեսի Ավետարանն ավելացնում է, որ «շնորհքը և ճշմարտու թյունը Հիսուս Քրիստոսի ձեռքով եղավ» (Հովհաննես 1.17): Նրա մոտեցումը զինաթափ էր անում մարդկանց։ Նրա բարի խոսքերն արձագանք էին գտնում մարդկանց սրտերում։ Կարդացե՛ք Մատթեոս 8.5–10 և Մարկոս 12.34 համարները։ Հու սադրող ի՞նչ խոսքեր ասաց Հիսուսը երկու ոչ այնքան խոստում նալից մարդկանց՝ հռոմեացի հարյուրապետին և հրեա դպիրին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հռոմեացի հարյուրապետի հասցեին արված Հիսուսի հայտա րարությունը հեղափոխական էր։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ էր Դաս
73
զգում հռոմեական բանակի այս սպան, երբ Հիսուսը հայտարա րեց, որ նման հավատ չէր տեսել նույնիսկ Իսրայելում։ Խորհե՛ք նաև հրեա դպիրի մտքերի մասին, երբ Հիսուսն ասաց. «Դու հեռու չես Աստծո արքայությունից»։ Հիսուսն ուներ մարդկանց մեջ լավագույ նը բացահայտելու կարողություն։ Շատ քիչ բան կարող է սիրալի րության պես մարդկանց սրտերը բացել Ավետարանի առջև։ Ձեզ շրջապատող մարդկանց մեջ որոնե՛ք բարին ու լավը և ցույց տվե՛ք, որ գնահատում եք նրանց։ Համեմատե՛ք Եսայիա 42.3, Կողոսացիս 4.5, 6 և Եփեսացիս 4.15 համարները։ Ի՞նչ կարևորագույն սկզբունքներ են մեզ սո վորեցնում այս տեքստերը մեր հավատն ուրիշների հետ կիսելու և նրանց հետ մեր փոխհարաբերությունների մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Երբ մեր խոսքերը քաջալերող են և շնորհով լի, դրական ազդե ցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Եսայիայի մարգա րեական խոսքերը հայտնում են, որ Հիսուսը «ջախջախված եղեգը չի փշրի» և «առկայծյալ պատրույգը չի հանգցնի»։ Այլ խոսքերով, Հի սուսն այնքան կարեկից էր, որ հոգ էր տանում անտեղի չջախջախել մեկին, ով նոր էր մոտենում հավատին, կամ չհանգցնել նրա սրտում դեռևս մնացած նույնիսկ ամենաթույլ կայծերը։ Ինչո՞ւ է այն, թե ինչպես ենք ասում, նույնքան կարևոր (եթե ոչ ա վելի), որքան՝ թե ինչ ենք ասում։ Ինչպե՞ս կարձագանքեք հետև յալ պնդմանը. «Ճշմարտությունը ճշմարտություն է, մարդիկ այն կա՛մ պետք է ընդունեն, կա՛մ՝ ոչ»։ Ի՞նչն այն չէ այս ճշմարիտ պնդման մեջ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 18
Հիսուսի բժշկության ծառայությունը. մաս 1 Մեր Տիրոջ ավետարանչական մեթոդը վեր է անգիր արված ճա ռերից և մանրակրկիտ կերպով պատրաստված ներկայացումնե րից։ Այն կյանքի պես հարուստ է և դինամիկ։ Ամեն օր մենք շփվում ենք մարդկանց հետ, ովքեր ունեն բազմապիսի կարիքներ՝ ֆիզի կական, մտավոր, հուզական և հոգևոր։ Քրիստոսը փափագում է հոգալ այդ կարիքները մեր միջոցով, երբ մենք անհանգստություն ենք ցուցաբերում մարդկանց միայնության, վշտի և ցավի նկատ 74
Դաս
մամբ և ցնծում ենք նրանց ուրախություններով, հույսերով և երա զանքներով։ Հիսուսը ծառայում էր մարդկանց հրատապ կարիքներին, որ պեսզի ի վերջո կարողանա ծառայել նրանց ավելի խորը կարիքնե րին։ Հրատապ կարիքը այն է, երբ մարդը գիտակցում է, որ խնդիրն ինքնուրույն լուծել չի կարող։ Դա կարող է լինել ծխելը թողնելու, ավե լորդ քաշ կորցնելու, ավելի լավ սննդակարգի անցնելու կամ սթրեսը կրճատելու խնդիր։ Կարող է նաև լինել սննդի, կացարանի կամ բու ժօգնության, ինչպես նաև ամուսնության կամ ընտանեկան հարցով խորհրդատվության կարիք։ Սակայն վերջնական կարիքն այն է, որն ամենաշատն է անհ րաժեշտ մարդ արարածին՝ Աստծո հետ անձնական փոխհարա բերության և այն գիտակցման կարիքը, որ իրենց կյանքն ունի հավիտենական նշանակություն։ Աստծո հետ հաշտեցումն այս խա թարված աշխարհում մեր վերջնական կարիքն է։ Կարդացե՛ք անդամալույծի պատմությունը Մատթեոս 9.1–7 և արյունահոսությամբ տառապող կնոջ պատմությունը Մարկոս 5.25–34 համարներում: Ի՞նչ հուշող ակնարկներ ունենք այս եր կու պատմություններում, որ Հիսուսը ֆիզիկական բժշկությունը կապում էր մարդու վերջնական՝ Աստծո հետ հաշտեցման կարի քը հոգալու հետ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հիսուսի բժշկության ծառայությունը ներառում էր շատ ավելին, քան ֆիզիկական և հուզական բժշկությունն էր։ Հիսուսը կամենում էր, որ մարդիկ վերապրեն ամբողջականությունը, ինչը մեղքի քայ քայիչ ազդեցությունը մասնատել էր։ Ըստ Քրիստոսի՝ ֆիզիկական բժշկությունն առանց հոգևորի ամբողջական չէր։ Եթե Աստծո սերը դրդում է մեզ փափագել մարդ արարածի ֆիզիկական և հուզական բարօրությունը, այն է՛լ ավելի շատ կդրդի մեզ փափագել այդ ան հատի հոգևոր բարօրությունը, որպեսզի նա կարողանա ամենայն լիարժեքությամբ ապրել կյանքն այստեղ և հավիտենության մեջ։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ, ում Հիսուսը բժշկել է, վերջին հաշվով մահացել է։ Այդ իսկ պատճառով նրանց իրական կարիքը, ամեն ին չից վեր, հոգևոր էր, այնպես չէ՞։ Ի՞նչ նախաձեռնություններով կարող է հանդես գալ մեր եկեղե ցին՝ հոգալու մեր համայնքի անդամների կարիքները և ցույց տալու, որ նրանք մեզ համար իսկապես կարևոր են։ Խորհե՛ք Դաս
75
ձեր համայնքի անդամների մասին։ Ի՞նչ է անում ձեր եկեղեցին մարդկանց կյանքում փոփոխություն բերելու նպատակով։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 19
Հիսուսի բժշկության ծառայությունը. մաս 2 Կարդացե՛ք Մատթեոս 4.23–25 և 9.35 համարները։ Եռակի ի՞նչ մոտեցում էր կազմում Քրիստոսի ծառայության հիմքը։ Ինչպե՞ս էր Նա հոգում մարդկանց կարիքները, և ի՞նչ ազդեցություն էր այն ունենում նրանց կյանքի վրա։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հիսուսը միավորում էր սովորեցնելու, քարոզելու և բժշկելու ե ռակի ծառայությունը։ Նա կիսում էր հավիտենական սկզբունքները, որպեսզի բոլորը իմաստալից և նպատակամղված կյանք ապրելու հնարավորոթյուն ունենան։ Նա ասաց. «Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10): Նրա ծառայությունն ի ցույց էր դնում շնորհի գերառատություն։ Եվ Հիսուսը եկավ, որպեսզի հնարա վորություն տա մեզ ապրելու «գերառատ» կյանք այժմ և հավիտյանս։ Կարդացե՛ք Մարկոս 1.32–39 համարները։ Հիսուսն ամբողջ օրն անցկացրեց հիվանդներին բժշկելով և դևերին հանելով։ Հաջորդ առավոտյան աղոթքն ավարտելուց հետո, երբ ավելի մեծ բազ մություն էր որոնում Նրան բժշկվելու համար, Նա գնաց ուրիշ քաղաք։ Ինչո՞ւ նրանց չբժշկեց։ Ուշադրությո՛ւն դարձրեք Իր՝ Հի սուսի պատճառաբանությանը 38 և 39 համարներում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սա շատ խորաթափանց պատմություն է։ Նախորդ օրը մեծ բազ մություն բժշկելուց հետո, հաջորդ օրը Հիսուսը թողնում է Իրեն որո նող և դեռևս բժշկության կարիք ունեցող ամբոխն ու հեռանում։ Նա բացատրում է, որ Իր՝ աշխարհ գալու նպատակը քարոզելն է։ Հիսու սը պարզապես տպավորիչ հրաշքներ գործող չէր։ Նա Աստծո Որդին էր, Ով աշխարհ էր եկել փրկագնման առաքելությամբ։ Նա չէր գո հանում բացառապես ֆիզիկական հիվանդություններ բժշկելով, այլ փափագում էր, որպեսզի մարդիկ ընդունեն Իր առաջարկած հավի տենական կյանքի պարգևը։ Նա պարզորոշ կերպով ներկայացնում էր երկիր գալու Իր նպատակը հետևյալ բառերով՝ «Որովհետև մար 76
Դաս
դի Որդին եկավ, որ որոնի և ապրեցնի կորածին» (Ղուկաս 19.10): Բժշկության յուրաքանչյուր գործողություն Աստծո բնավորությու նը բացահայտելու, տառապանքը մեղմացնելու և հավիտենական կյանքի հնարավորություն տրամադրելու առիթ էր։ Հնարավո՞ր է արդյոք ապրել այն լիառատ կյանքը, որը Հիսուսն առաջարկում է, եթե դուք աղքատ կամ հիվանդ եք։ Հիսուսը մարդկանց առաջարկո՞ւմ էր ֆիզիկական բժշկությունից ավելի խորն ինչ-որ բան։ Ի՞նչ գործնական ճանապարներով կարող ենք մարդկանց առաջնորդել դեպի հոգևոր ճշմարտությունները, երբ ծառայում ենք նրանց ֆիզիկական և հուզական կարիքներին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 20
Ինչն է կարևոր Հիսուսի համար Մատթեոս 24-րդ գլխում ներկայացված է Իր աշակերտներին ուղղված Հիսուսի խոսքը, որում միախառնված են Երուսաղեմի կոր ծանման և Իր վերադարձից անմիջապես առաջ տեղի ունեցող իրա դարձությունները։ Այս խոսքին հաջորդում են Մատթեոս 25-րդ գլխում ներկայացվող վերջին ժամանակների մասին պատմող երեք առակ ներ։ Այս առակներն ընդգծում են բնավորության այն հատկանիշնե րը, որոնք իսկապես կարևոր են Հիսուսի համար այն մարդկանց մեջ, ովքեր սպասում են Նրա երկրորդ գալուստին։ Տասը կույսերի առակն ընդգծում է իսկական, անկեղծ, Հոգով լցված կյանքի կարևորությունը։ Տասը քանքարների առակը շեշտադրում է մեզանից յուրաքանչյուրին Աստծո տված պարգևների հավատարիմ օգտագործման կարևորու թյունը։ Ոչխարների ևայծերի առակը հայտնում է, որ ճշմարիտ քրիս տոնեությունն անկեղծորեն ծառայում է այն մարդկանց կարիքներին, ում Աստված ամեն օր բերում է մեր կյանք։ Կարդացե՛ք Մատթեոս 25.31–46 համարները։ Ինչպե՞ս է Հիսու սը նկարագրում ճշմարիտ քրիստոնեությունը։ Թվարկե՛ք ծառա յության այն ոլորտները, որոնց մասին խոսվում է այս տեքստում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Թեև այս առակը խոսում է մարդկանց ֆիզիկական կարիքները հոգալու մասին, մենք չպետք է անտեսենք այս պատմության մի տե սանկյուն ևս. հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ ավելի խորն իմաստ լինի։ Մարդ արարածի հոգու խորքում թաքնված է Հիսուսի քաղցն ու Դաս
77
ծարավը, որը փափագում է հագենալ (Հավհաննես 6.35, Հավհան նես 4.13, 14): Մենք բոլորս պանդուխտներ ենք, ովքեր իրենց տունն են փափագում, քանի դեռ չենք բացահայտել մեր իրական ինքնու թյունը Քրիստոսի մեջ (Եփեսացիս 2.12, 13, 19): Մենք հոգևորապես մերկ ենք, քանի դեռ չենք հագել Նրա արդարությունը (Հայտնություն 3.18, 19.7, 8): Հինկտակարանյան մարգարեները հաճախ մարդկային վիճակը նկարագրել են որպես անհուսալիորեն հիվանդ (Եսայիա 1.5, Երեմիա 30.12–15): Մեղքի ախտը ճակատագրական է, բայց մարգարեն ցույց է տալիս բալասանը. «Որովհետև Ես քեզ պիտի սպեղանի դնեմ և քո հարվածներից պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17): Հիսուսն է մեր հոգիների մահացու հիվանդության դեղամիջոցը։ Ոչխարների և այծերի առակը հորդորում է մեզ հոգալ մեր շուրջը գտնվողների ֆիզիկական կարիքները, սակայն չի սահմանափակ վում միայն դրանով։ Դա պատմությունն է այնպիսի Քրիստոսի մա սին, Ով հոգում է սրտի ու հոգու ամենախորը կարիքները, ինչպես նաև հրավեր է Նրա կողմից համագործակցելու Իր հետ մեր շուրջը գտնվող մարդկանց կարիքներին ծառայելիս։ Ապրել եսակենտրոն կյանք և արհամարհել այլոց ֆիզիկական, մտավոր, հուզական և հոգևոր կարիքները, նշանակում է կանգնել հավիտենական կորստի վտանգի առջև։ Առակում նրանք, ովքեր իրենց կյանքը տալիս են այն ամենի համար, ինչ դնում են իրենց ես-ից վեր, գովասանք են ստանում իրենց Տիրոջից և հրավիրվում են հավիտենություն, մինչդեռ եսասի րաբար իրենց սեփական օրակարգին հետևող և այլոց կարիքներն արհամարհող մարդիկ դատապարտվում են իրենց Տիրոջ կողմից։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 21
Հետագա ուսումնասիրության համար «Շատերը չեն հավատում Աստծուն և կորցրել են վստահությունը մարդկանց նկատմամբ։ Սակայն նրանք գնահատում են կարեկցան քի և օգնության քայլերը։ Երբ տեսնում են, որ մեկը, ով չի ձգտում երկրային փառքի և փոխհատուցման, գալիս է իրենց տներ՝ ծառա յելու հիվանդներին, կերակրելու քաղցածներին, հագցնելու մերկե րին, մխիթարելու վշտահարներին, և քնքշորեն վերագրում է այս ամենը Նրան, Ում սիրո և գութի լրաբերն է ինքը, նրանց սրտերը հալչում են։ Դուրս է հորդում երախտագիտությունը։ Բոցավառվում 78
Դաս
է հավատը։ Նրանք տեսնում են, որ Աստված հոգ է տանում իրենց մասին և պատրաստվում են լսել, երբ բացվում է Նրա Խոսքը»։ Էլեն Ուայթ, Ապաքինման ծառայություն, էջ 145։ Հիսուսի անշահախնդիր ծառայությունը բացում է սրտեր, հեռաց նում նախապաշարմունքներ և ստեղծում Ավետարանն ընդունելու մթնոլորտ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որը սիրով կարիքներ է հոգում ամենուր։ Քրիստոսը մեզ ուղարկում է մեր համայնքներ Իր անունով փոփոխություններ բերելու։ Թեև, իհարկե, մենք պետք է զգուշանանք, որպեսզի չվարակվենք աշխարհից (և դա իրական և շատ վտանգավոր սպառնալիք է մեր եկեղեցու համար), միևնույնն է, պետք է սովորենք մարդկանց հասնել այնտեղ, որտեղ որ իրենք գտնվում են, ևօգտագործվել Աստծո կողմից, Ով կամենում է վերցնել նրանց իրենց գտնվելու վայրից և տանել այնտեղ, ուր պետք է լինեն։ Հարցեր քննարկման համար
1. Ինչո՞ւ է Քրիստոսի կարեկցող ծառայությունն այդքան ազդեցիկ նախապաշարմունքները կոտրելու և հոգևոր ճշմարտություն ները լսելու նպատակով մարդկանց սրտերը բացելու հարցում։ Փորձե՛ք պատկերացնել՝ որքան ավելի արդյունավետ կլինի մեր վկայությունը որպես ժողովուրդ, եթե մենք մարդկանց նկատ մամբ դրսևորենք Հիսուսին հատուկ միևնույն անանձնական ան հանգստությունը։ 2. Խորհե՛ք այն դեպքի մասին, երբ ասել եք մի բան, որը եղել է ճիշտ, ճշմարիտ, նույնիսկ անհրաժեշտ, բայց ասել եք սխալ կերպով, այսինքն վատ տոնով կամ վատ դիրքորոշմամբ։ Ի՞նչ դաս եք քա ղել այդ փորձառությունից, որը կօգներ ձեզ չկրկնել այդօրինակ սխալները. միգուցե, օրինակ, սպասել, մինչև կհանգստանաք նախքան խոսելը, կամ նման մի բան։ 3. Խորհե՛ք այն գաղափարի շուրջ, որ բոլոր բժշկված, նույնիսկ հա րություն առած մարդիկ ի վերջո մահանալու են։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե ինչպես մենք պետք է վարենք մեր գոր ծերն ու ծառայությունը մեզ շրջապատողների նկատմամբ։ 4. Ի՞նչ ծառայություններ կարող է ձեր եկեղեցին անել ձեր համայն քում, որը ներկայումս չեք անում։ 5. Ինչպե՞ս կարող ենք հոգևոր հնարավորություններ ստեղծել որո նողների համար հրատապ կարիքներին ծառայելու միջոցով։
Դաս
79
ԴԱՍ 9 ՕԳՈՍՏՈՍԻ 22–28
ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հովհաննես 4.27–30, 39–42, Մատթեոս 15.21–28, Բ Թե սաղոնիկեցիս 1.1–4, Հռոմեացիս 15.7, Եփեսացիս 4.32, Ա Պետրոս 3.15: Հիշելու համարը. «Այլ Տեր Աստծուն ձեր սրտի մեջ սուրբ պահեք և միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պա տասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15): Որքան շատ ենք ուսումնասիրում Հիսուսի կյանքը, այնքան ավելի ենք զարմանում մարդկանց ընդունելու ևաջակցելու Նրա կարողու թյան վրա։ Նա թեև անխնա հանդիմանում էր Իր օրերի կրոնական առաջնորդներին, սակայն ուրախությամբ էր ընդունում նրանց, ով քեր պայքարում էին մեղքի դեմ, տառապում էին մեղավորության զգացումից և անհույս կերպով դատապարտված էին։ Նրա շնորհը հենց այդ մարդկանց համար էր, Նրա ողորմությունը տարածվում էր նույնիսկ ամենաստոր մեղավորների վրա։ Հիսուսի ներողամտու թյան սահմանն ավելի խորն էր, քան նրանց մեղքի սահմանը։ Նրա սերը սահմաններ չուներ։ Հիսուսը երբեք հպարտության կամ իր դիրքի գերակա լինելու նշույլ անգամ չդրսևորեց։ Յուրաքանչյուր մարդու մեջ Նա տեսնում էր Աստծո պատկերով արարված, սակայն մեղքով լցված մեկի, ում Ինքը եկել էր փրկելու։ Ոչ ոք զրկված չէր Նրա սիրուց, ոչ ոք այնքան չէր ընկել, որպեսզի Նրա շնորհը չհասներ այդ մարդուն։ Նա հար գանքով էր վերաբերվում բոլորին, ում հետ շփվում էր, և նրանց հետ վարվում էր նրանց վայել արժանապատվությամբ։ Նա մարդ կանց վրա ազդեցություն էր գործում արքայությանն արժանացնելու համար, քանի որ հավատում էր մարդկանց։ Նրանց կյանքը վերա 80
Դաս
փոխվում էր Հիսուսի ներկայությունից, որովհետև Նա խորապես անհանգստանում էր նրանց համար։ Նրանք բարձրացան՝ դառնա լու այն, ինչ Հիսուսը հավատում էր, որ կարող էին դառնալ։ Այս շաբաթվա դասի ընթացքում մենք ավելի մանրամասնորեն կուսումնասիրենք Հիսուսի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ և կբացահայտնեք, թե ինչպես կիրառել այս սկզբունքները մեր սե փական կյանքում։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 23
Բաց՝ Ավետարանն ընդունելու համար Կարդացե՛ք Հովհաննես 4.27–30, 39–42 համարները։ Հիսուսի շփումը սամարացի կնոջ հետ ինչպե՞ս է ցույց տալիս այն ճշմար տությունը, որ բոլոր տեսակի մարդիկ բաց են Ավետարանի հա մար, նույնիսկ ամենաանհավանական վայրերում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աշխարհում ամենավերջին վայրը, որտեղ աշակերտները կսպա սեին Ավետարանի համար բաց սրտեր գտնել, Սամարիան էր։ Սա մարացիները մշտական հակամարտության մեջ էին հրեաների հետ վարդապետության և երկրպագության հարցերի շուրջ։ Այս թշնա մությունը տասնամյակների պատմություն ուներ։ Սամարացիները ցանկություն էին հայտնել մասնակցել Երուսաղեմի տաճարի կա ռուցմանը, սակայն մերժում էին ստացել, քանի որ ամուսնանում էին իրենց շրջապատում ապրող հեթանոս ազգերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ունեին ոչ ուղղափառ հայացքներ։ Արդյունքում սամարացիները կառուցեցին իրենց սեփական տաճարը Գրիզիմ լե ռան վրա։ Աշակերտները պատրաստակամորեն կանցնեին Սամա րիայի կողքով որպես Ավետարանի հռչակման համար ոչ բերրի հող։ Հիսուսը տեսնում էր այն, ինչ աշակերտները չէին տեսնում՝ Ա վետարանի համար բաց սրտերը։ Ջրհորի մոտ կանգնած կնոջ պատմությունը Հովհաննեսի Ավետարանում սկսվում է հետևյալ բառերով. «Հրեաստանի երկիրը թողեց և դարձյալ եկավ Գալիլեա։ Եվ պետք էր, որ Սամարիայի միջով անցներ» (Հովհաննես 4.3, 4): Հիսուսը «պետք է» անցներ Սամարիայի միջով, որովհետև Սուրբ Հոգին ցույց էր տվել Նրան, որ այս անհավանական վայրում բաց սրտեր կգտնի։ Երբ մեր աչքերն աստվածային օծում են ստանում Դաս
81
Սուրբ Հոգու կողմից, մենք նշմարում ենք հնարավորություններ այն վայրերում, որտեղ ուրիշները միայն դժվարություններ են տեսնում։ Մենք Աստծո արքայության համար հարուստ բերք ենք տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները միայն անպտուղ դաշտեր են տեսնում։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 8.4, 5, 14 համարները։ Ո՞րն էր Սամարիայում Հիսուսի ծառայության վերջնական արդյունքը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աշակերտները, ըստ ամենայնի, կանցնեին Սամարիայի կողքով՝ եր բեք չտրամադրելով սամարացիներին Աստծո Խոսքի ճշմարտությունը լսելու հնարավորություն։ Հիսուսը տեսավ այն, ինչ նրանք չէին տես նում։ Նա տեսավ, որ Սուրբ Հոգին պատրաստել է մի կնոջ սիրտ։ Նրա դարձը նշանակալից էր, ևայն շատ մարդկանց վրա ազդեցություն ու նեցավ այդ քաղաքում։ Մեր վկայությունների արդյունքները միշտ չէ, որ անմիջապես տեսանելի են լինում, բայց երբ սերմեր ենք ցանում բաց սրտերում, դրանք մի օր բերք կտան Աստծո փառքի համար։ Մենք երբեք հստակ կերպով չենք կարող իմանալ մեր խոսքերի կամ գործերի թողած ազդեցությունն ուրիշների վրա, լինի այդ ազդե ցությունը լա՞վ, թե՞ վատ։ Ուստի, ինչո՞ւ մենք պետք է միշտ զգույշ լինենք, թե ինչ ենք ասում ևանում ուրիշների ներկայությամբ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 24
Վերաբերմունքի ճշտում Մեր վերաբերմունքի տարբեր դրսևորումները հաճախ որոշում են ուրիշների վրա ազդելու մեր կարողությունը։ Կոպիտ, քննադա տական ևոչ ընկերական վերաբերմունքը մարդկանց կվանի ձեզա նից, և նույնիսկ եթե կարող եք վկայել, ձեր բառերը, անկախ այն փաստից, թե որքան ճշմարտացի են, ընդունվելու ավելի քիչ հավա նականություն ունեն։ Հակառակ դրան՝ դրական վերաբերմունքն ու այլոց նկատմամբ դրսևորած հավատը նրանց մոտեցնում են մեզ, ընկերության կապ են ստեղծում։ Հիսուսն այս սկզբունքը գեղեցիկ ձևով ներկայացրեց, երբ ասաց. «Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի իմ Հորից, իմացրի ձեզ» (Հովհաննես 15.15): Ըն կերներն ընդունում են միմյանց անկախ իրենց թուլություններից ու 82
Դաս
սխալներից և անկաշկանդ կերպով կիսում են միմյանց ուրախու թյուններն ու վշտերը։ Կարդացե՛ք Մատթեոս 15.21–28 և Մարկոս 14.6–9 համարնե րը։ Այս տեքստերը նկարագրում են միանգամայն տարբեր հան գամանքներում գտնվող երկու կանանց։ Թվում է, թե Հիսուսը կոպիտ է մեկի և սիրալիր՝ մյուսի հետ։ Այս տեքստերում ի՞նչ ակնարկներ կան այն մասին, որ Հիսուսն Իր փրկարար շնորհով դիպչում էր յուրաքանչյուրին և վստահություն էր ստեղծում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Մատթեոս 15-րդ գլխում նկարագրվող կինը քանանացի է։ Հիսու սը միտումնավոր է սկզբում մերժում նրա խնդրանքը, որպեսզի երբ կինը համառի, նրա հավատն ավելանա։ Ի վերջո Նա կատարում է կնոջ խնդրանքը և հետո անում է զարմանալի հայտարարություն, որ Հուդայի այդ օրերի ոչ մի կրոնական առաջնորդ երբևէ չէր կարող հա վասարվել այդ աղքատ քանանացի կնոջը։ Նա հրապարակավ հայ տարարում է. «Ով կին, մեծ է քո հավատը» (Մատթեոս 15.28): Հիսուսը կնոջն արժանացնում է ամենամեծ գովասանքին, որ կրոնական ու սուցիչը կարող էր երբևէ անել։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես էր ցնծում այդ կնոջ սիրտը, ևինչպես վերափոխվեց նրա կյանքը։ Կինը, ով թանկարժեք յուղով օծում է Հիսուսի ոտքերը, հրեա է, կին, ով ունի վատ համբավ, ով ձախողումներ է ունեցել և հաճախ մեղանչել, սակայն մեկը, ում մեղքերը ներվեցին, կյանքը վերափոխվեց, ևէությու նը նորոգվեց։ Մինչ ուրիշերը քննադատում են նրան, Հիսուսը գովում է նրան և հավանության արժանացնում նրա քայլը։ Հիսուսը հայտարա րում է. «Ուր որ այս Ավետարանը քարոզվի, բոլոր աշխարհի մեջ դրա հիշատակի համար նա էլ կխոսվի՝ որ դա արավ» (Մարկոս 14.9): Հաշվի առնելով վերը կարդացած երկու պատմությունները՝ որո՞նք են դրական, հաղթանակող վերաբերմունքի հիմքերը: Հատկապես ձեզ ի՞նչ է անհրաժեշտ շտկելու, վերաբերմունքի հարցում, ոչ միայն վկայության, այլև առհասարակ կյանքի համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25
Ճշմարտությունը ներկայացնելով սիրով Միմիայն ընկերությունը մարդկանց չի բերում Քրիստոսի մոտ։ Մենք կարող ենք շատ ընկերներ ունենալ, մարդիկ, ում հետ ժա Դաս
83
մանակ անցկացնելը հաճելի է մեզ համար, և ում համար հաճելի է ժամանակ անցկացնել մեզ հետ, սակայն եթե մենք նրանց երբեք չպատմենք, թե ինչ նշանակություն ունի Հիսուսը մեզ համար, և թե ինչպես է Նա վերափոխել մեր կյանքը, մեր ընկերությունը հավիտե նության համար ներդրում չի ունենա։ Իհարկե, միասին լինելը մեզ կարող է հաճելի լինել, սակայն Աստված մեզ դրանից ավելիի կոչ է անում։ Միմիայն ընկերությունը մարդկանց չի բերի Քրիստոսի մոտ, սակայն ոչ բարյացակամ վերաբերմունքն էլ կարող է մարդկանց Քրիստոսից հեռացնել։ Պողոս առաքյալը հիշեցնում է մեզ ճշմարտությունն ասել սիրով (Եփեսացիս 4.15): Ընկերության կապերն ստեղծվում են, երբ մենք համաձայնվում ենք մարդկանց հետ, որքան որ հնարավոր է, ցույց ենք տալիս, որ ընդունված են և պատեհ առիթի դեպքում գովասան քի ենք արժանացնում նրանց։ Որքա՜ն կարևոր է մեզանում ձևավո րել մարդկանց մեջ լավը, ոչ թե վատը որոնելու սովորություն։ Կարդացե՛ք Բ Թեսաղոնիկեցիս 1.1–4 համարները։ Թվարկե՛ք կոնկրետ կետեր, որոնց համար Պողոսը գովասանքի է արժա նացնում թեսաղոնիկեցիներին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Կան մարդիկ, ովքեր այլոց մեջ վատը որոնելով ասես հաճույք են ստանում։ Կարծես ուրախանում են, երբ հայտնաբերում են մի բան, որն ինչ-որ մեկը ճիշտ չի արել, կարծես հենց նման բաներն են ստի պում նրանց լավ զգալ։ Պողոս առաքյալն այսպիսի մարդկանց հակապատկերն էր։ Նա դրականն էր որոնում այն եկեղեցիներում, որոնցում ծառայել էր։ Բնականաբար, նա հանդիմանում էր սխալն ու չէր հաշտվում մեղքի հետ, սակայն կենտրոնացած էր իր հիմնադրած եկեղեցիներն ամ րացնելու վրա։ Սա անելու ձևերից մեկն այն էր, որ նա ընդգծում էր եկեղեցիների արած ճիշտ քայլերը։ Նշանակալից է Էլեն Ուայթի հայտարարությունը դրական հարա բերությունների կարևորության մասին։ «Եթե մենք խոնարհվեինք Աստծո առաջ և լինեինք բարի, բարեկիրթ, գթասիրտ և կարեկից, տեղի կունենար հարյուր դարձ դեպի ճշմարտությունն, այն դեպ քում, երբ այժմ տեղի է ունենում մեկը»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 9, էջ 189։ Մի պահ խորհե՛ք վերը նշված հատվածի շուրջ։ Ինչպիսի՞ն կլի ներ ձեր եկեղեցին, եթե բարություն, բարեկրթություն, գթասր 84
Դաս
տություն և կարեկցանք հորդեր յուրաքանչյուր անդամի սրտից։ Այսպիսի անդամներ ունեցող եկեղեցին ինչպիսի՞ն կլիներ։ Քն նե՛ք ձեր սեփական սիրտն ու հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե ինչպես կարող եք բազմապատկել ձեր մեջ նշված հատկանիշները։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 26
Ընդունված լինելու հիմքը Կարդացե՛ք Հռոմեացիս 15.7 և Եփեսացիս 4.32 համարները։ Ինչպե՞ս կնկարագրեք ընդունված լինելու հիմքը։ Ո՞րն է ընդուն ման էությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այս երկու տեքստերում Պողոս առաքյալը ներկայացնում է այն սկզբունքները, որոնք ընկած են մեկս մյուսին ընդունելու հիմքում։ Քանի որ Քրիստոսը ներել և ընդունել է մեզանից յուրաքանչյուրին, կարո՞ղ ենք մենք արդյոք մերժել միմյանց ներելն ու ընդունելը։ Իրակա նում հենց նրա շնորհիվ, որ Հիսուսն ընդունել է մեզ, մենք կարող ենք ընդունել միմյանց, նույնիսկ ի հեճուկս մեր ունեցած թերությունների։ Լա՛վ մտածեք, թե սա ինչ է նշանակում։ Խորհե՛ք ձեր և ձեր որոշ արարքների մասին, որոնց դեմ, հնարավոր է, դեռևս պայքարում եք, որոնց մասին, հնարավոր է, միայն դուք գիտեք, կամ էլ կսարսա փեիք, եթե ուրիշները ևսիմանային։ Եվ այնուամենայնիվ, ի՞նչ։ Հավատով դուք ընդունվում եք Քրիս տոսի կողմից, Ով գիտի ամեն ինչ այն ամենի մասին, ինչի մասին ուրիշները կարող են ոչինչ չիմանալ։ Այո՛, Նա գիտի ամեն ինչ և սա կայն Նա ընդունում է ձեզ ինչպիսին կաք ոչ թե ձեր, այլ Իր բարու թյան շնորհիվ։ Այդ դեպքում, ինչպիսի՞ն պետք է լինի ձեր վերաբերմունքն ուրիշ ների նկատմամբ։ Այստեղ ոմանց համար բարդ գաղափար է ներկայացված։ Ի րական ընդունումն այն է, երբ մենք ընդունում ենք մարդկանց ինչպիսին նրանք կան, իրենց բոլոր մեղավոր սովորություններով, որովհետև նրանք մարդիկ են՝ արարված Աստծո պատկերով։ Քա նի որ Քրիստոսը մահացավ մեզ համար, «երբ որ մենք դեռ տկար էինք», և հաշտեցրեց մեզ «Աստծո հետ», երբ դեռ Նրա թշնամիներն Դաս
85
էինք, մենք կարող ենք ներել ևընդունել այլոց։ Մեր նկատմամբ Նրա սերը դառնում է ուրիշների հանդեպ մեր ընդունելության և ներման հիմքը (Հռոմեացիս 5.6–10)։ Եվ երբ հաստատված են ընդունող, հոգատար հարաբերություն ներ, հաճախ անհրաժեշտ է լինում մարդուն սիրով մխիթարել նաև Սուրբ Գրքի ճշմարտություններով։ Սա չանելը նշանակում է արհա մարհել սիրելը։ Որպես ընկերներ մենք բավականաչափ հոգատար ենք, որպեսզի մեր ընկերների հետ կիսենք կյանք վերափոխող, հա վիտենական ճշմարտությունները։ Հիսուսի վերաբերմունքը հետևյալը չէր. «Արա՛ այն, ինչ կամենում ես։ Ամեն ինչ կարգին է։ Ես, միևնույնն է, ընդունում եմ քեզ»։ Այն ա վելի շատ հետևյալն էր. «Անկախ նրանից, թե դու ինչ ես արել, Ես կամենում եմ ներել և վերափոխման ուժ տալ քեզ»։ Խնորարհաբար և սիրով Քրիստոսի հոգով ներկայացված աստվածաշնչյան ճշմար տությունը սրտեր է շահում և վերափոխում կյանքեր։ Ինչպե՞ս է հնարավոր ընդունել մեկին առանց նրա մեղավոր վարքագիծն ընդունելու։ Ինչպե՞ս կարող ենք ընդունել, սակայն միևնույն ժամանակ չհաշտվել մեղքի հետ և չհանդուրժել այն։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 27
Սիրով ներկայացված ճշմարտություն Հիսուսը ճշմարտությունը միշտ ներկայացնում էր սիրով։ Սերը միշտ լավագույնն է կամենում ուրիշին։ Սիրո և ճշմարտության միջև հակասություն չկա։ Խոնարհաբար և բարությամբ ներկայացված ճշմարտությունը սիրո դրսևորում է։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանա պարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6)։ Հիսուսն է փրկության միակ ճանապարհը (Գործք առաքելոց 4.12): Նրա շնորհը փրկում է մեզ, որպեսզի կարողանանք ճանաչել Նրա ճշմար տությունը և ապրել Նրա կյանքը։ Ճշմարտությունն առանց սիրո տանում է դեպի ճնշող օրինականության, որը խեղդամահ է անում հոգևոր կյանքը։ Բայց այսպես կոչված սերն առանց ճշմարտության բերում է դատարկ զգացմունքների' առանց որևէ բովանդակության, թողնելով մարդուն լողալ հոսանքի ուղղությամբ' չիմանալով ուր: Սի րով ներկայացված ճշմարտությունը տանում է ճշմարիտ քրիստո նեական փորձառության, որը ցույց է տալիս հստակ ուղղությունը, նպատակը և տալիս որոշակիություն։ 86
Դաս
Կարդացե՛ք Ա Պետրոս 3.15, Բ Տիմոթեոս 4.2 և Տիտոս 3.4, 5 համարները։ Այս տեքստերում ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս Աստվածաշնչի ճշմարտությունները ներկայացնելու և խոնարհ ու ընդունող հոգու միջև հավասարակշռությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Նորկտակարանյան գրողները երբեք սերը ճշմարտությունից վեր չեն դասում։ Նրանք գեղեցիկ կերպով միախառնում են սերն ու ճշմարտությունը, շնորհն ու օրենքը, կարեկցանքն ու ազնվությունը։ Պետրոսն իր եղբայր հավատացյալներին հորդորում է «հեզությամբ ևերկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15): Այլ խոսքերով, դուք պետք է իմանաք, թե ինչին եք հավատում, ինչու եք դրան հավա տում, ևունակ լինեք բացատրելու, թե ինչին եք հավատում ևինչու։ Սա չի նշանակում, թե պետք է ունենաք բոլոր պատասխանները կամ համոզեք ուրիշներին ձեր հավատամքում։ Սա ընդամենը նշանակում է, որ «հեզությամբ ևերկյուղածությամբ», այսինքն խոնարհությամբ և քննարկման ենթակա թեմաների կարևորության զգացողությամբ դուք բացատրում և պաշտպանում եք ձեր հավատը։ Պողոսն իր երիտասարդ հովանավորյալ Տիմոթեոսին խորհուրդ է տալիս. «Խոսքը քարոզիր։ Վրա հասիր թե՛ ժամանակին լինի, թե՛ ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն եր կայնամտությունով և վարդապետությունով» (Բ Տիմոթեոս 4.2): Նա հիշեցնում է Տիտոսին, որ Աստծո բարությունն ու սերն է, որ փրկել է բոլոր Նրանում ծնվածներին (Տիտոս 3.5): Մենք ևս կանչված ենք ներկայացնելու ճշմարտությունը սիրով, հեզությամբ ևերկյուղածությամբ։ Մեր Տերը հրավիրում է մեզ սիրով Իրեն միանալ վերջին ժամանակներին վերաբերող Իր լուրը կիսելով առանց Քրիստոսի մեռնող աշխարհի հետ։ Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի՝ «Ինչո՞ւ եք դուք քրիստոնյա», ի՞նչ կպատասխանեք ևինչո՞ւ։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 28
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսի մեջ ակնհայտ են հովվի քնքշությունը, ծնողական սե րը և կարեկից Փրկչի անզուգական շնորհը: Նա Իր օրհնություննե Դաս
87
րը ներկայացնում է ամենահրապուրիչ խոսքերով: Նա չի գոհանում այս օրհնությունները պարզապես հռչակելով, այլ ներկայացնում է դրանք ամենագրավիչ ձևով, որպեսզի մարդիկ դրանց տիրանալու ցանկություն ունենան: Այդպես էլ Նրա ծառաները պետք է ներկա յացնեն երկնային Պարգևի փառքի հարստությունները: Քրիստոսի հրաշալի սերը կհալեցնի և կենթարկեցնի սրտերը, այն ժամանակ, երբ դավանաբանական ուսմունքի կետերի չոր կրկնությունը ոչ մի օգուտ չի տա: «Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստվածը»: «Ով Սիոնի ավետաբեր, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղեմի ավետաբեր, մի վախենա, ասիր Հուդայի քաղաքնե րին` Ահա ձեր Աստվածը: … Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր բազուկի վրա է ժողովելու իր գառներին, և Իր գրկում է կրելու նրանց» (Եսայիա 40.1, 9-11)»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 826, 827։ Հարցեր քննարկման համար
1. Ցավալի է, բայց ոմանք ուրիշների սխալները մատնացույց անե լուց լավ են զգում։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ չենք ըն կել համանման մտածողության ծուղակը։ 2. Դիտարկե՛ք հետևյալ սցենարը. Ձեր ընկերը վերադարձել է հու ղարկավորությունից և ասում է. «Այնքան ուրախ եմ, որ մորա քույրս երկնքից ինձ է նայում։ Այդ միտքն ինձ այնքա՜ն է մխի թարում»։ Այս շաբաթվա դասի ընթացքում մեր ուսումնասիրած սկզբունքները հաշվի առնելով՝ ի՞նչ կպատասխանեիք։ Որքան էլ որ կարևոր է մահացածների վիճակն ըստ Աստվածաշնչի, ինչո՞ւ սա նրան այդ թեմային վերաբերող Աստվածաշնչի սկզբունքները բացատրելու ամենապատեհ պահը չի լինի։ 3. Այլոց վկայելու լույսի ներքո քննարկե՛ք հետևյալ պնդումը. «Ուրիշ ների մեջ չարը որոնելու բուն գործողությունը չարն է զարգացնում նրանում, ով դա է որոնում։ Ուրիշների սխալներին նայելով՝ մենք նմանվում ենք նրանց։ Բայց նայելով Հիսուսին, խոսելով Նրա սիրո և բնավորության կատարելության մասին՝ մենք վերափոխվում ենք Նրա պատկերով։ Խորհելով վեհանձն օրինակի շուրջ, որը Նա դրել է մեր առջև՝ մենք բարձրանում ենք դեպի մաքուր և սուրբ մթնոլորտ, դեպի Աստծո ներկայությունը։ Երբ մենք մնում ենք այն տեղ, մեզանից լույս է շողում, որը լուսավորում է բոլոր մեզ հետ շփվողներին»։ Էլեն Ուայթ, Ավետարանի գործիչներ, էջ 479։
88
Դաս
ԴԱՍ 10 ՕԳՈՍՏՈՍԻ 29–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4
ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՈԳԵՎՈՐԻՉ ՄԻՋՈՑ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 1.1, 2, 26, Ելից 18.21–25, Ա Կորնթացիս 12.12–25, Գործք առաքելոց 16.11–15, 40, Գործք առաքելոց 4.31, Գործք առաքելոց 12.12: Հիշելու համարը. «Այն ժամանակ Իր աշակերտներին ասաց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ աղաչեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի Իր հունձի մեջ» (Մատթեոս 9.37, 38): Ինչ-որ մեկն ասել է. «Թվերի մեջ ուժ կա»։ Ինչ-որ իմաստով սա ճիշտ է։ Երբևէ նկատե՞լ եք, որ ավելի ոգևորված եք վարժություն ներ անում, երբ մարդկանց խմբի հետ եք, քան երբ պետք է ամեն առավոտ նույնն անեք մենակ։ Շատ մարդիկ անդամագրվում են ա ռողջապահական ակումբների, մարզասրահների և մարզական այլ խմբակների, քանի որ հավատում են, որ ավելի շատ կմարզվեն և ավելի հաճույքով կանեն դա, եթե այդ ամենն անեն այլ մարդկանց հետ միասին։ Միևնույն կերպ, Աստված մեզ արարել է շփման և հա ղորդակցության համար։ Մենք սոցիալական էակներ ենք, ևինչպես մարզանքի դեպքում, կյանքում շատ հարցերում նույն կերպ է. մենք ավելի լավ ենք անում տվյալ բանը, երբ մարդկանց կողմից աջակ ցություն ենք ստանում։ Սա հատկապես ճիշտ է հոգևոր հարցերում։ Ողջ Աստվածաշնչում ընդգծվում են փոքր խմբերը որպես մեր հավատն ամրացնելու, Իր խոսքի գիտությունը մեծացնելու, մեր աղոթքի կյանքը խորացնելու և մեզ վկայության նախապատրաս տելու Աստծո մեթոդներից մեկը։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մաս նակցում էին փոքր խմբերի ծառայությանը։ Մովսեսը փոքր խմբի ղեկավար էր։ Հիսուսը հիմնեց աշակերտներից կազմված Իր փոքր խումբը, իսկ Պողոս առաքյալը ճամփորդում էր հռոմեական աշխար հով իր ավետարանիչ գործընկերներից կազմված փոքր խմբով։ Դաս 1
89
Այս շաբաթվա ընթացքում մենք կանգ կառնենք փոքր խմբի աստ վածաշնչյան հիմքի վրա, և դուք ձեզ համար ներգրավվելու ոգևորիչ միջոց կբացահայտեք։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 30
Փոքր խմբեր. նախ Աստծո գաղափարը Կարդացե՛ք Ծննդոց 1.1, 2, 26, Եբրայեցիս 1.1, 2 և Եփեսացիս 3.8, 9 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերը բացահայտում Աստվածության միաբանությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին են մասնակցել Արարչա գործությանը։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ տարբեր անելիք, սակայն, միևնույն ժամանակ, նրանք աշխատում էին անբաժանե լի միության մեջ։ Հայրը վարպետ Նախագծողն էր, մեծ Ճարտարա պետը։ Նա Իր ծրագրերն իրականացնում էր Հիսուսի միջոցով, Ով Արարչագործության գործուն մասնակիցն էր՝ միաբանված Սուրբ Հոգու զորության հետ։ Նման հզոր, գերբնական գործունեությու նը վեր է մեր ընկալման սահմաններից։ Այն, ինչը մենք կարող ենք ընկալել, այն էլ շատ պարզորոշ կերպով, արարված աշխարհի և տիեզերքի, ինչպես նաև այն փաստի իրականությունն է, որ Ինքն Աստված է արարել այդ ամենը (տե՛ս Հռոմեացիս 1.18–20): Փոքր խմբերն սկզբից եղել են Աստծո գաղափարը։ Թեև հարկա վոր է զգույշ լինել Աստծո բազում խորհրդավոր տեսանկյունների նմանություններն օգտագործելիս, այս դեպքում կարելի է անկաշ կանդ կերպով ասել, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին կազմում էին առաջին «փոքր խումբը» փրկության պատմության մեջ։ Նրանք միասին մասնակցեցին մարդկության արարմանը, այնուհետև, մե ղանչումից հետո, դրա փրկագնմանը։ Համեմատե՛ք Հովհաննես 10.17, 18 համարները Հռոմեացիս 8.11 և Ա Կորնթացիս 15.15 համարների հետ։ Ինչպե՞ս է Քրիս տոսի հարությունն ի ցույց դնում Հոր, Որդու և Սուրբ Հոգու միա բանությունը փրկության ծրագրում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 90
Դաս 1
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միավորված են «փոքր խմբում» մարդկությունը փրկագնելու ակնհայտ նպատակով։ «Փրկության ծրագիրն իր տեղն ունի Անսահմանի խորհուրդներում հավիտենու թյունից ի վեր»։ Էլեն Ուայթ, Քրիստոնեական կրթության հիմքերը, էջ 186։ Չկա ավելի կարևոր բան Աստծո համար, քան ըստ հնարա վորին շատ մարդ փրկելը (Ա Տիմոթեոս 2.4, Բ Պետրոս 3.9): Փոքր խմբերը կարող են ունենալ բազում նպատակներ, որոնք մենք կու սումնասիրենք այս շաբաթվա դասի ընթացքում, սակայն դրանց ա մենակարևոր նպատակը կորած մարդկանց Հիսուսի համար շահելն է։ Սա նշանակում է, որ փոքր խմբերում աշխատելով, մենք կօգնենք ոչ միայն ինքներս մեզ, այլև այլոց։ Մեր փոքր խմբերի վերջնական նպատակը պետք է լինի հոգիներ շահելը։ Խորհե՛ք մեր Աստծո միաբանության խորհուրդի շուրջ։ Այն բարդ է հասկանալ, այնպես չէ՞։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հա վատալ և վստահել նրան, ինչը լիարժեքորեն չենք հասկանում, ճի՞շտ է։ Ինչո՞ւ է քրիստոնյայի համար այդքան կարևոր սկզբունք չսասանվել, երբ հարցը հասնում է հավատալուն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 31
Փոքր խմբերը Սուրբ Գրքում Աստվածաշնչում կան բազում օրինակներ, որտեղ փոքր խմբերն աղոթում են, հաղորդակցվում, քաջալերում միմյանց և միասին աշ խատում Քրիստոսի համար։ Այս խմբերն Աստծո ժողովրդին տալիս էին պարտականությունները կիսելու և իրենց բազմազան պարգև ները լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն։ Սա նշանա կում է, որ փոքր խմբերը Տիրոջը հնարավորություն են տալիս ավելի լիարժեքորեն օգտագործել մեզանից յուրաքանչյուրին։ Կարդացե՛ք Ելից 18.21–25 համարները։ Ի՞նչ նպաստավոր խոր հուրդ տվեց Մովսեսի աներ Հոթորը, ինչը կարևոր նշանակու թյուն ունեցավ Մովսեսի համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Իսրայելի ճամբարում յուրաքանչյուր մարդ դարձավ տասը հո գուց բաղկացած խմբի անդամ, ում առաջնորդում էր աստվածա վախ ծառայողը։ Այս փոքր խմբերում լուծվում էին ամենատարբեր Դաս 1
91
խնդիրներ, սակայն դրանց նպատակն ավելին էր։ Դրանք վայ րեր էին, որտեղ մարդիկ հաղորդակցվում էին, որտեղ կանխվում էր խնդիրների ծագումը, և սնուցվում էր հոգևոր կյանքը, որտեղ մարդիկ խոսում էին Իսրայելի համար Աստծո ծրագրերի մասին։ Նման խմբերում մարդիկ կարող էին կազմել ամուր և հոգատար հարաբերություններ, ինչը կարող էր օգնել բոլոր ներգրավվածնե րին աշխատել, անկախ այն խնդիրներից, որոնց նրանք բախվում էին։ Կասկած անգամ չկա, որ այն ժամանակ, ինչպես ևայժմ, մար դիկ պայքարում էին այնպիսի բաների դեմ, որոնցում ուրիշները կարող էին օգնել իրենց։ Փոքր խմբերը տալիս են ջերմ, հոգատար ընկերակցության, հոգևոր աճի և խնդիրների լուծման հնարավո րություն։ Զարմանալի է, որ փոքր խմբերի մասնագետներն ասում են, որ կատարյալ թիվը փոքր խմբերի համար վեցից տասներկուսն է։ Սա ճիշտ այն թիվն է, որ իրենց փոքր խմբերը ձևավորելիս կիրառում էին Մովսեսն ու Հիսուսը։ Կարդացե՛ք Ղուկաս 6.12, 13, Մատթեոս 10.1 և Մարկոս 3.13– 15 համարները։ Ո՞րն էր աշակերտներին կանչելու և նրանց Իր փոքր խմբի ծառայության մասնակիցները դարձնելու Հիսուսի կրկնակի նպատակը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աշակերտներին կանչելու Հիսուսի նպատակն էր նրանց հոգևո րապես և գործնականորեն պատրաստել աշխարհում իրակա նացվելիք իրենց առաքելությանը։ Նրա հետ հաղորդակցվելով՝ աշակերտներն աճելու էին շնորհում։ Իրենց փոքր խմբերի հանդի պումների համատեքստում նրանք պետք է սովորեին ավելի արդ յունավետ ծառայելու նրբությունները։ Օրըստօրե, երբ հետևում էին, թե ինչպես է Հիսուսը ծառայում Իր շրջապատի մարդկանց կարիք ներին, նրանք պետք է սովորեին օգտագործել իրենց պարգևները։ Հիսուսի փոքր խմբերի նպատակը կրում էր հոգևոր սնուցման և մարդկանց հասնելու բնույթ։ Խորհե՛ք այնպիսի ժամանակի մասին, երբ ներգրավված եք եղել փոքր խմբում, անկախ հանգամանքներից, որի անդամները հոգ էին տանում միմյանց մասին ևաշխատում էին ընդհանուր նպա տակի համար։ Ի՞նչ եք սովորել դրանից, ինչը կօգնի ձեզ հասկա նալ փոքր խմբերի արժեքը մեր հավատի համատեքստում։ 92
Դաս 1
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Կազմակերպված ծառայության համար Կարդացե՛ք Ա Կորնթացիս 12.12–25 համարները։ Ինչպե՞ս է մարդու մարմինը ծառայում փոքր խմբերում իբրև ներդաշնակո րեն աշխատելու կատարյալ խորհրդանիշ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Պողոսը ոչ միայն բացահայտում է եկեղեցու կյանքում հոգևոր պարգևների կարևորությունը, այլև առաջարկում է ձևաչափ, թե ինչպես դրանք կարող են կազմակերպվածորեն ծառայել։ Նա խո սում է հոգևոր պարգևների մասին Քրիստոսի մարմնի համատեքս տում, և թե ինչպես այն կարող է գործել։ Անատոմիայի և ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունը բացա հայտում է, որ մարմնի օրգանները գործում են տարբեր փոխ կապակցված համակարգերի մեջ։ Օրինակ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական և հենաշարժական համակար գերը մարմնի բարդ օրգանային համակարգերից ընդամենը մի քանիսն են։ Հոգևոր պարգևները նման են մարմնի տարբեր մա սերին։ Դրանք լավագույնս գործում են, երբ կազմակերպված են համակարգերում կամ խմբերում։ Իրականում, շատ դեպքերում դրանք ինքնուրույն գործել չեն կարող։ Մեր մարմինն առանձին օրգանների հավաքածու չէ, որոնք աշխատում են միմյանցից անկախ։ Մարմնի յուրաքանչյուր գործառույթ կազմակերպված է համախմբված համակարգում, որոնք միասին աշխատում են ընդհանուր նպատակի համար։ Այս ամենը մեզ ինչ-որ բան է ասում այն միջավայրի մասին, որում մենք կարող ենք լավագույնս կիրառել մեր հոգևոր պարգևները։ Այն քան հեշտ է հուսահատվել, երբ մենք գործում ենք միայնակ, սակայն երբ մաս ենք կազմում փոքր խմբի, որտեղ կան միևնույն հետաքրք րություններն ունեցող և միևնույն նպատակների ձգտող մարդիկ, տեսնում ենք, որ մեր ջանքերը կարող են ավելի լավ կենտրոնացվել և զգալիորեն մեծանալ։ Փոքր խմբերը տրամադրում են լավագույն միջավայրը մեր հոգևոր պարգևները գործի դնելու համար և կարող են դառնալ տե ղական համայնքի ավետարանչական ծառայության սիրտը։ Դաս 1
93
Էլեն Ուայթն ընդգծում է փոքր խմբերի արժեքը հետևյալ խոսքե րով. «Փոքր խմբերի կազմությունը՝ որպես քրիստոնեական ջանքի հիմք, ինձ ներկայացվել է Մեկի կողմից, Ով չի կարող սխալվել։ Եթե եկեղեցին ունի շատ անդամներ, թող որ անդամները կազմեն փոք րաթիվ խմբեր՝ աշխատելու ոչ միայն եկեղեցու անդամների, այլև անհավատների համար։ Եթե մի վայրում ճշմարտությունը գիտեն ընդամենը երկու կամ երեք հոգի, թող նրանք համախմբվեն և աշ խատողների խումբ կազմեն։ Թող նրանք իրենց միաբան խումբն անսասան պահեն՝ միմյանց դրդելով սիրով և միաբանությամբ, նա խօրոք քաջալերելով միմյանց՝ յուրաքանչյուրը խրախուսանք և ուժ ստանալով մյուսի աջակցությունից»։ Վկայություններ եկեղեցու հա մար, հատոր 7, էջ 21, 22։ Փոքր խմբերի ծառայությունն օծվել է Աստծո կողմից՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամի հոգևոր աճի, ջերմ ընկերակցություն զգալու ևիրենց աստվածատուր պարգևները ծառայության մեջ օգտագոր ծելու հնարավորություն տալու համար։ Խորհե՛ք վերը ներկայացված Էլեն Ուայթի գրքից արված մեջբեր ման շուրջ։ Վերլուծե՛ք այն նախադասություն առ նախադասու թյուն։ Ինչպե՞ս կարող է այս աստվածային խորհուրդը կիրառվել ձեր եկեղեցում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Նորկտակարանյան փոքր խմբեր Նորկտակարանյան եկեղեցին մեծ աճ գրանցեց։ Մի քանի կարճ տարիների ընթացքում այն հավատացյալների փոքր խմբից վե րածվեց տասնյակ հազարավոր երկրպագողների համայնքի։ Հավատացյալների այս ներհոսքը և կտրուկ աճի այս երևույթը պայ մանավորված էին մի շարք գործոններով։ Հիսուսի ծառայությունը ցանել էր Ավետարանի սերմերը և բազմություններին պատրաստել էր ընդունելու աշակերտների քարոզչությունը։ Քրիստոսի համբար ձումից հետո Սուրբ Հոգին իջավ զորությամբ Պենտեկոստեի օրը աղոթող և հավատացող աշակերտների վրա։ Նորկտակարանյան եկեղեցու կտրուկ աճին նպաստող գործոններից մեկը նրանց փոքր խմբերի կազմակերպչական կառուցվածքն էր։ Փոքր խմբերը մեծ փոփոխություններ բերեցին։ 94
Դաս 1
Կարդացե՛ք Գործք առաքելոց 18.1–5 և 20.1–4 համարները։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Ղուկասը նշում ոմանց անունները նրանցից, ում հետ Պողոսը սերտորեն աշխատում էր։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Զարմանալի է նկատել, որ Ղուկասը թվարկում է մարդկանց ա նուններ նրանցից, ում հետ Պողոսն աշխատում էր։ Նրա համար յու րաքանչյուրն էլ կարևոր էր։ Նա նրանց ճանաչում էր անուններով։ Իրենց ավետարանչական ծառայության մեջ նրանք փոխադար ձաբար օգնում և աջակցում էին միմյանց։ Թեև նա քիչ անուններ է նշում, այս փաստն օգնում է ապացուցել միմյանց հետ սերտորեն աշխատելու կարևորությունը, նույնիսկ եթե նրանք ընդամենը մի քանիսն են։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը հաստատապես ուներ պարգև ներ, որոնք տարբերվում էին մյուսների ունեցած պարգևներից։ Նրանք տարբեր ծագում ունեին և գալիս էին տարբեր մշակույթնե րից։ Իրերին նայելու նրանց տեսակետները միշտ չէ, որ համընկնում էին, սակայն նրանցից յուրաքանչյուրը հաստատապես արժեքավոր ներդրում պիտի աներ Քրիստոսի գործի մեջ։ Նրանց պարգևների, ծագման և փորձառությունների բազամազանությունը նպաստում էր եկեղեցու աճին։ Նրանցից յուրաքանչյուրը նպաստում էր Քրիս տոսի առաքելությանը՝ շնորհիվ իր սեփական անցյալի և Հիսուսի հետ ունեցած հարուստ անձնական փորձառության։ Համեմատե՛ք Գործք առաքելոց 16.11–15, 40 և Գործք առաքելոց 12.11, 12 համարները։ Ի՞նչ հրավեր է անում Լիդիան Պողոսին իր դարձից անմիջապես հետո։ Ո՞ւր են գնում Պողոսն ու Պետրո սը բանտից ազատվելուց հետո։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Նոր Կտակարանի հավատացյալները պարբերաբար հանդի պումներ էին կազմակերպում տներում։ Քրիստոնեական տնե րը դարձան փոքր խմբերի ծառայության սիրտն ու ազդեցության կենտրոնները։ Մտածե՞լ եք արդյոք ձեր տանը փոքր խմբի ծառայություն սկսելու կամ մի ընկերոջ միանալու ևայդ ծառայությունը նրա տանն սկսե լու մասին։ Եթե արդեն իսկ կազմում եք փոքր խմբի ծառայության մաս, այս շաբաթ ինչո՞վ կարող եք կիսվել շաբաթօրյա դպրոցի ձեր դասարանի անդամների հետ դրա առավելությունների մասին։ Դաս 1
95
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3
Փոքր խմբերի շարժիչ ուժերը Փոքր խմբերը միջոց են, որն Աստված օգտագործում է Իր եկեղե ցու աճի համար։ Դրանք մարդկանց ծառայում են որպես «ապահով ապաստարան»՝ իրենց խնդիրներն արտահայտելու և քննարկե լու փոխադարձ անհանգստությունները։ Դրանք տրամադրում են հոգևոր աճի հնարավորություն հոգատար փոխհարաբերություննե րի համատեքստում։ Շատ ոչ քրիստոնյաներ սկզբնական շրջանում ավելի հարմարավետ կզգան մասնակցել տանը կազմակերպվող փոքր խմբի հանդիպումներին, քան առաջին անգամ մասնակցել ա վանդական եկեղեցական ծառայության։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 4.31, 12.12 և 20.17–19, 27–32 համարները։ Թվարկե՛ք նորկտակարանյան այս խմբերում հան դիպող բոլոր բազմազան տարրերը։ Ի՞նչ գործունեության մեջ էին ներգրավված այս խմբերը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Վաղ քրիստոնյաներն իրար հետ հանդիպում էին այլոց համար բարեխոսելու, միմյանց անհանգստացնող խնդիրների համար աղո թելու, ջերմ ընկերակցության, Աստծո Խոսքի ուսումնասիրության, ծառայությանը նախապատրաստվելու, օգնելու միմյանց կեղծ ու սուցիչներից պաշտպանվել և միասին ավետարանչական գործու նեությանը մասնակցելու համար։ Փոքր խմբերը մեծ փոփոխություններ են բերում։ Ծառայության մեջ իրենց պարգևները միաբանող, ավետարանչական ծառայու թյան մեջ Սուրբ Հոգու զորության վրա շեշտը դնող մարդիկ հզոր գործիք են Տիրոջ ձեռքում։ Կարդացե՛ք Մատթեոս 9.37, 38 համարները։ Ի՞նչ է ասում Հի սուսը հունձքի մասին, և ո՞րն է այս խնդրի՝ Նրա առաջարկած լուծումը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աշակերտներն Ավետարանի առաջխաղացման համար միայն շատ չնչին հնարավորություններ էին տեսնում, սակայն Հիսուսը տեսնում էր մեծագույն հնարավորություններ։ Նա նրանց տեղե կացրեց բարի լուրը, որ «հունձքը շատ է», այնուհետև մատնանշեց 96
Դաս 1
խնդիրը՝ «Մշակները՝ քիչ» (Մատթեոս 9.37): Քրիստոսի առաջարկն էր աղոթել, որպեսզի հունձքի Տերը «մշակներ հանի Իր հունձքի մեջ» (Մատթեոս 9.38): Փոքր խմբերը Քրիստոսի աղոթքի պատասխանն են և տեսանելիորեն մեծացնում են Քրիստոսի հունձքի համար աշ խատող մշակների թիվը։ Բոլոր արդյունավետ փոքր խմբերի նպատակը վկայությունն ու ծառայությունն է։ Փոքր խմբերի ծառայությունը շուտով կվերանա, եթե դրա ուղղվածությունը լինի դեպի ներս, ոչ թե դեպի դուրս։ Եթե փոքր խումբն սկսում է ծառայել սեփական կարիքներին և դառնում մի փոքր ավելին, քան քննարկման համար հավաքված խումբը, այն կձախողի իր նպատակն ու կկորցնի իր գոյության համար անհրա ժեշտ պատճառը։ Փոքր խմբերն ստեղծվում են մարդկանց Հիսուսին բերելու, Հիսուսի նկատմամբ նրանց ունեցած հավատն աճեցնելու և Հիսուսի համար վկայելուն նրանց նախապատրաստելու համար։ Հնարավո՞ր է, որ Աստված ձեզ կանչելիս լինի ձեր տանը փոքր խումբ ստեղծելու ծառայությանը։ Ինչո՞ւ չսկսել աղոթել այն մա սին, թե ինչ կառաջնորդի Աստված ձեզ անել։ Դուք կարող եք կանգնած լինել ձեր կյանքում հոգևորապես ամենաշահավետ ժամանակի սահմանին։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4
Հետագա ուսումնասիրության համար Մի քանի տարի առաջ մի փոքրիկ եվրոպական եկեղեցի, որը գտնվում էր մայրցամաքի խոշորագույն քաղաքներից մեկից քիչ հե ռու, որոշեց ինչ-որ նշանակալից բան անել Տիրոջ համար։ Եկեղե ցին լճացած էր։ Տարիներ շարունակ ոչ մի մարդ չէր մկրտվել։ Եթե ներկայիս միտումները շարունակվեին, եկեղեցուն մեծ ապագա չէր սպասվում։ Հովիվն ու եկեղեցու խորհրդի անդամները եռանդուն կերպով աղոթում էին և փորձում էին հասկանալ, թե ինչ պետք է անեն։ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս որոշեցին հիմնել փոքր խմբերի ծառայություն։ Եկեղեցու ինը հասարակ անդամներ հա մաձայնվեցին այս մտքի հետ. նրանք որոշեցին միասին աղոթել և ուսումնասիրել, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով կազ մակերպել իրենց փոքր խմբերի ծառայությունը։ Շուտով նրանք որոշեցին, որ յուրաքանչյուրն իր տունը կդարձնի ավետարանչա Դաս 1
97
կան կենտրոն։ Խմբերը սովորում էին իրենց պարգևները տարբեր կերպ կիրառել։ Նրանք աղոթքի և հյուրընկալության ծառայություն ներ սկսեցին։ Համայնքում զարգացրին ընկերությունը։ Բարեգոր ծություններ կազմակերպեցին իրենց ընտանիքների, ընկերների և հեռացած ադվենտիստների համար։ Խմբի առաջնորդներն աստ վածաշնչյան դասեր սկսեցին ինը տներում, որոնց մասնակիցները կազմում էին քառասուն հոգի։ Նրանք զարմացած էին, թե ինչ է ա նում Սուրբ Հոգին։ Ի վերջո, քառասունից տասնյոթը մկրտվեցին։ Այս փոքրիկ, լճացած եկեղեցու վկայությունն այն է, որ փոքր խմբերը վիթխարի փոփոխություն են բերում։ Դրանք Աստծո եկեղեցու շատ անդամների եկեղեցու առաքելության մեջ ներգրավելու միջոցներից մեկն են։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք հինգշաբթի օրվա դասում ներկայաց ված յուրաքանչյուր փոքր խմբի կարևոր տարրերը։ Ուրիշ ի՞նչ գործունեության մեջ կարող է ներգրավված լինել փոքր խումբը։ Փոքր խմբերն ինչպե՞ս կարող են օգնել հատուկ պարգևներ ու նեցողներին իսկապես օգտագործելու այդ պարգևներն ինչպես երբեք նախկինում։ 2. Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ փոքր խումբը կենտրոնանա դրսում իրականացվող ծառայության, ավետարանչության վրա։ Որքան էլ խումբը կարողանա սնուցել և աջակցել իր անդամներին, ին չո՞ւ պետք է միշտ դրա գլխավոր նպատակը լինի Ավետարանի տարածումը։ Ինչո՞ւ պետք է փոքր խումբը միշտ կապի մեջ լինի տեղական եկեղեցու հետ։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ 3. Երբևէ կազմե՞լ եք մաս կամ լսե՞լ եք փոքր խմբի մասին, որն արդ յունավետ չի գործել և ի վերջո ցրվել է։ Քննարկե՛ք պատճառնե րը, թե, ըստ ձեզ, ինչու է դա պատահել։ 4. Խորհե՛ք վերևում բերված պատմության մասին, թե ինչ տեղի ու նեցավ Եվրոպայում փոքր խմբերի ծառայությամբ։ Ըստ ձեզ՝ ին չո՞ւ այն այդքան լավ աշխատեց։ Ի՞նչ էին անում նրանք, որ այդ քան պարզ էր, բայց և այդքան արդյունավետ։ Ինչո՞ւ կարող է «ապահով» տնային միջավայրում աշխատելը, հակառակ եկեղե ցու շենքի, ևսարդյունավետ միջոց լինել՝ թաղամասում կամ հա մայնքում ավետարանչական գործունեություն սկսելու համար։
98
Դաս 1
ԴԱՍ 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5–11
ՊԱՏՄԵԼՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եփեսացիս 2.1–10, Ա Հովհաննես 4.7–11, Մարկոս 5.1–20, Եբրայեցիս 10.19–22, Գաղատացիս 2.20, Ա Կորնթացիս 1.30: Հիշելու համարը. «Այս բաները գրեցի ձեզ՝ Աստծո Որդու անունին հավա տացյալներիդ, որ գիտենաք թե հավիտենական կյանք ու նեք» (Ա Հովհաննես 5.13): Ինչպես դասերից մեկում նշվեց, ոչինչ ավելի պերճախոս չի վկա յում Ավետարանի զորության մասին, որքան վերափոխված կյանքը։ Մարդիկ կարող են վիճաբանել ձեր աստվածաբանության շուրջ, կարող են բանավիճել վարդապետությունների շուրջ, կարող են կասկածի տակ դնել Սուրբ Գրքի ձեր ընկալումը, սակայն հազվա դեպ կասկածի տակ կդնեն ձեր անձնական վկայությունն այն մա սին, թե ինչ նշանակություն ունի Հիսուսը ձեզ համար, և թե ինչ է Նա արել ձեր կյանքում։ Վկայել՝ նշանակում է կիսվել այն ամենով, ինչ մենք գիտենք Հիսու սի մասին։ Դա նշանակում է ուրիշներին տեղեկացնել այն մասին, թե ինչ է Նա նշանակում մեզ համար ևինչ է արել հանուն մեզ։ Եթե մեր վկայության էությունն այն է, որ փորձում ենք ապացուցել, թե այն, ինչին մենք հավատում ենք, ճիշտ է, իսկ այն, ինչին ուրիշներն են հավատում՝ սխալ, կհանդիպենք ուժգին ընդդիմության։ Երբ Հիսուսի մասին մեր վկայությունը բխում է այն սրտի խորքից, որը վերափոխ վել է Նրա շնորհով, հմայվել Նրա սիրով և հիացել Նրա ճշմարտու թյունով, մարդիկ կտպավորվեն, թե այն ճշմարտությունները, որոնց մենք հավատում ենք, ինչպիսի ազդեցություն են ունենում մեր կյան քի վրա։ Վերափոխված կյանքի համատեքստում ներկայացված ճշմարտություններն են, որ փոփոխություն են գործում։ Դաս 1
99
Երբ Քրիստոսն է յուրաքանչյուր վարդապետության կենտրոնը, և ամեն մի աստվածաշնչյան ճշմարտություն արտացոլում է Նրա բնավորությունը, ավելի մեծ հավանականություն կա, որ այն մար դիկ, ում հետ մենք կիսում ենք Սուրբ Գրքի ճշմարտությունները, կըն դունեն Նրա խոսքը։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6
Հիսուսը՝ մեր վկայությունների հիմքը Որպես քրիստոնյաներ՝ մենք բոլորս անձնական պատմություն ունենք, պատմություն այն մասին, թե ինչպես է Հիսուսը վերափո խել մեր կյանքը և թե ինչ է արել մեզ համար։ Կարդացե՛ք Եփեսացիս 2.1–10 համարները։ Ինչպիսի՞ն էինք մենք նախքան Քրիստոսին ճանաչելը։ Ի՞նչն է դարձել մերն այն ժամանակվանից ի վեր, երբ ընդունել ենք Քրիստոսին։ Ա. Մինչև Քրիստոսին ճանաչելը (Եփեսացիս 2.1–3)։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Բ. Քրիստոսին ճանաչելուց հետո (Եփեսացիս 2.4–10)։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ինչպիսի՜ զարմանալի փոփոխություն։ Նախքան Քրիստո սին ճանաչելը մենք «մեռած էինք հանցանքներում և մեղքերում», «գնում էինք այս աշխարհի սովորության պես»՝ «մարմնի … կամքը կատարելով» և «բնությամբ բարկության որդիք էինք»։ Ավելի պարզ բառերով ասած, նախքան Քրիստոսին ճանաչելը մենք կորածի կար գավիճակում աննպատակ թափառում էինք կյանքում։ Միգուցե զգացած լինենք այն, ինչը երջանկություն է թվացել, սա կայն մեր կյանքում եղել է հոգու անհանգստություն և կյանքի չիրա կանացած նպատակ։ Քրիստոսի մոտ գալն ու Նրա սերն զգալը մեծ փոփոխություն է բերել։ Այժմ Քրիստոսով մենք իսկապես «կենդանի ենք»։ «Նրա շնորհի գերազանց մեծությամբ» և մեր նկատմամբ ու նեցած «մեծ ողորմությամբ» մենք ստացել ենք փրկության պարգևը։ Նա մեզ բարձրացրեց «և Նրա հետ երկնավորներում նստեցրեց՝ Քրիստոս Հիսուսում, որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա Իր շնորհի գերազանց մեծությունը, Քրիստոս Հիսուսի՝ մեզ վրա ցույց տված քաղցրությունով»։ Քրիստոսով կյանքը նոր իմաստ և նոր 100
Դաս 1
նպատակ ձեռք բերեց։ Ինչպես հայտարարում է Հովհաննեսը. «Նրա նով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր» (Հովհաննես 1.4)։ Կարդացե՛ք Եփեսացիս 2.10 համարը։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն այն մասին, թե որքան կարևոր են բարի գործերը քրիստոնյաների հավատի համար։ Ինչպե՞ս ենք մենք հասկա նում այս գաղափարը հավատով՝ «առանց օրենքի գործերի» փրկության համատեքստում Հռոմեացիս 3.28։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել Քրիստոսի շնորհիվ։ Միգուցե այդ փոփոխությունն օգնի ինչ-որ մեկին ճանաչել Հիսուսին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7
Անձնական վկայության վերափոխող զորությունը
Զեբեդեայի որդիներ Հովհաննեսն ու Հակոբոսը հայտնի էին «ո րոտմունքի որդիներ» անվամբ (Մարկոս 3.17): Իրականում այս մականունը նրանց Հիսուսն էր տվել։ Հովհաննեսի կրակոտ բնավո րությունը նկարագրվում է, երբ Հիսուսն ու Իր աշակերտները ճամ փորդում էին Սամարիայով։ Երբ փորձում էին գիշերակացի համար տեղ գտնել, հանդիպեցին դժվարությունների՝ հրեաների և սամա րացիների դարավոր նախապաշարմունքների պատճառով։ Նրանց մերժեցին տրամադրել նույնիսկ ամենահամեստ կացարանը։ Հակոբոսն ու Հովհաննեսը կարծեցին, թե խնդրին լուծում են գտել։ «Երբ որ Նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը տե սան՝ ասացին. Տեր, կամենո՞ւմ ես ասենք, կրակ իջնի երկնքից և նրանց սատկեցնի, ինչպես Եղիան էլ արեց» (Ղուկաս 9.54): Հիսուսը հանդիմանեց եղբայրներին, և նրանք բոլորը լքեցին գյուղը խաղա ղությամբ։ Հիսուսի ոճը սիրո, ոչ թե մարտական ուժի ոճն է։ Հիսուսի սիրո ներկայության մեջ Հովհաննեսի բնավորության կրակոտությունն ու բարկացկոտությունը վերափոխվեց բարության և նրբին կարեկցանքի ոգու։ Հովհաննեսի առաջին թղթում սեր բա ռը հանդիպում է համարյա քառասուն անգամ, իսկ իր բազմապիսի ձևերով այն հանդիպում է մոտ հիսուն անգամ։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 1.1–4, 3.1, 4.7–11 և 5.1–5 համարնե րը։ Ի՞նչ են ձեզ ասում այս տեքստերը Հովհաննեսի վկայության Դաս 1
101
ևայն փոփոխության մասին, որը տեղի ունեցավ նրա կյանքում Հիսուսի հետ փոխհարաբերության շնորհիվ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Կա հավիտենական մի սկզբունք, որը տիեզերքի օրենքն է։ Էլեն Ուայթն այս սկզբունքը գեղեցիկ կերպով ներկայացնում է հետևյալ խոսքերով. «Բռնության կիրառումը հակասում է Աստծո կառավար ման սկզբունքներին, Նրա համար ցանկալի է միայն սիրո ծառայու թյունը, իսկ ստիպողաբար սիրել հնարավոր չէ, անհնար է այն ձեռք բերել ուժով կամ իշխանությամբ: Միայն սերն է սեր արթնացնում»։ Դարերի փափագը, էջ 22։ Երբ մենք նվիրվում ենք Քրիստոսին, Նրա սերը մեր միջոցով շո ղում է ուրիշների վրա։ Քրիստոնեության մեծագույն վկայությունը վերափոխված կյանքն է։ Սա չի նշանակում, որ մենք երբեք սխալներ չենք գործի կամ երբեմն-երբեմն չենք դադարի լինել սիրո և շնորհի այն ուղիները, որոնք պետք է լինենք։ Սակայն դա նշանակում է, որ Քրիստոսի սերը կհորդի մեր կյանքում, և մենք մեր շուրջը գտնվող ների համար օրհնություն կլինենք։ Որքա՞ն լավ եք անդրադարձնում Քրիստոսի սերն ուրիշներին։ Խորհե՛ք ձեր պատասխանի հետևանքների մասին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8
Պատմելով Հիսուսի պատմությունը Ովքե՞ր էին առաջին ավետարանիչները, ում Հիսուսը երբևէ ու ղարկել է ծառայության։ Նրանք աշակերտների մեջ չէին։ Նրանք մշտապես Իր հետ եղող հետևորդների մեջ չէին։ Առաջին ավետա րանիչները, ում Հիսուսն ուղարկել է, եղել են խելագար մարդիկ, դի վահարներ, ովքեր բժշկությունից ժամեր առաջ սարսափի մեջ էին պահում ողջ գյուղն ու վախ հարուցում նաև հարևան գյուղերի բնա կիչների մոտ։ Գերբնական դիվային ուժով այս դիվահարներից մեկը կոտրեց իրեն կապող շղթան, սարսափազդու ձայնով բղավեց և խեղեց սե փական մարմինը սրածայր քարերով։ Նրանց ձայնի հոգեվարքը միայն անդրադարձնում էր նրանց հոգում տեղի ունեցող ավելի խո րը հոգեվարքը (Մատթեոս 8.28, 29, Մարկոս 5.1–5)։ 102
Դաս 1
Սակայն հետո նրանք հանդիպեցին Հիսուսին, և նրանց կյանքե րը վերափոխվեցին։ Նրանք այլևս երբեք նույնը չէին լինելու։ Հիսու սը նրանց մարմիններից դուրս հանեց տանջահար անող դևերին և ստիպեց մտնել խոզերի երամակի մեջ, որոնք էլ ժայռից նետվեցին ծովը (Մատթեոս 8.32–34, Մարկոս 5.13, 14): Կարդացե՛ք Մարկոս 5.1–17 համարները։ Ի՞նչ պատահեց այս մարդկանց, ևի՞նչ գտան քաղաքի բնակիչները, երբ դուրս եկան տեսնելու, թե ինչ է պատահել։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Դիվահարներն այժմ նոր մարդիկ էին՝ վերափոխված Քրիստոսի զորությամբ։ Քաղաքի բնակիչները նրանց տեսան Հիսուսի ոտքե րի մոտ նստած՝ Տիրոջ բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքն ուշադիր լսելիս։ Մենք պետք է նկատենք, որ Մատթեոսի Ավետարա նը պատմում է ազատագրված երկու դիվահարների մասին, մինչ դեռ Մարկոսի Ավետարանը շեշտադրում է այս երկուսից միայն մեկի պատմությունը։ Սակայն կարևորն այստեղ այն է, որ Հիսուսն ազա տեց նրանց ֆիզիկական, մտավոր, հուզական և հոգևոր տեսանկ յուններից։ Կարդացե՛ք Մարկոս 5.18–20 համարները։ Ակնհայտորեն այս վերափոխված դիվահարները, այս նորադարձները ցանկանում էին մնալ Հիսուսի հետ, բայց ո՞ւր ուղարկեց նրանց Քրիստոսը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ «Շատ կարճ ժամանակ էին միայն այս մարդիկ շնորհ ունեցել լսելու Քրիստոսի խոսքերը: Ոչ մի քարոզ Նրա շուրթերից նրանք երբևէ չէին լսել: Նրանք չէին կարող այնպես սովորեցնել ժողովրդին, ինչպես աշակերտները, ովքեր ամեն օր Քրիստոսի հետ էին: Բայց նրանք անձնապես կրում էին այն վկայությունը, որ Հիսուսն է Մե սիան: Նրանք կարող էին պատմել այն, ինչ գիտեին, ինչ իրենք ան ձամբ տեսել, լսել ու զգացել էին Քրիստոսի զորությունից: Ահա թե ինչ կարող է անել ամեն ոք, ում սրտին դիպել է Աստծո շնորհը»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 340։ Նրանց վկայությունները նախա պատրաստեցին Դեկապոլիսը՝ Գալիլեա ծովի ափին գտնվող տասը քաղաքները՝ ընդունելու Հիսուսի ուսմունքը։ Այսպիսին է անձնական վկայության զորությունը։ Դաս 1
103
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9
Վկայել վստահությամբ Կարդացե՛ք Ա Հովհաննես 5.11–13, Եբրայեցիս 10.19–22 և Ա Կորնթացիս 15.1, 2 համարները։ Հավիտենական կյանքի ի՞նչ հավաստիացում է տալիս մեզ Սուրբ Գիրքը, որը մեզ թույլ է տա լիս վստահությամբ վկայել Քրիստոսի մեջ ունեցած մեր փրկու թյան մասին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Եթե մենք չունենք Հիսուսով փրկության անձնական վստահու թյուն, հնարավոր չէ այն կիսել ուրիշների հետ։ Մենք չենք կարող կի սել այն, ինչ ինքներս չունենք։ Կան բարեխիղճ քրիստոնյաներ, ովքեր ապրում են հավերժ անորոշության վիճակում՝ հավերժ հարցադրում ներ անելով, թե արդյո՞ք իրենք փրկվելու համար բավականաչափ լավն են։ Ինչպես մի անգամ ասել է մի իմաստուն տարեց քարոզիչ. «Երբ նայում եմ ինքս ինձ, փրկվելու ոչ մի հավանականություն չեմ տեսնում։ Երբ նայում եմ Հիսուսին, կորչելու ոչ մի հավանականու թյուն չեմ տեսնում»։ Տիրոջ խոսքերը հաստատուն կերպով հնչում են դարերն ի վեր. «Ով երկրի բոլոր ծայրերը, դեպի Ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետև Ես եմ Աստված, ևուրիշը չկա» (Եսայիա 45.22)։ Մեր Տերը կամենում է, որ մեզնից յուրաքանչյուրը ցնծա փրկու թյամբ, որը Նա առաջարկում է անվճար։ Նա փափագում է, որպես զի մենք զգանք, թե ինչ ասել է լինել արդարացված Իր շնորհով և լինել ազատ այն դատապարտությունից, որը բերում է մեղքը։ Ինչ պես ասում է Պողոսը Հռոմեացիս 5-րդ գլխում. «Արդ մենք՝ հավա տով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմեացիս 5.1): Նա ավելացնում է, որ կարող ենք վստահ լինել, որ «հիմա դատապարտություն չկա Հի սուս Քրիստոսում լինողների համար» (Հռոմեացիս 8.1). Հովհաննես առաքյալը հաստատում է, որ «Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի, ևով որ Աստծո Որդուն չունի, կյանքը չունի» (Ա Հովհաննես 5.12): Եթե մենք հավատով ընդունում ենք Հիսուսին, և Նա ապրում է մեր սրտերում Իր Սուրբ Հոգու միջոցով, հավիտենական կյանքի պարգևը մերն է դառնում այսօր։ Սակայն սա չի նշանակում, որ եթե մեկ անգամ ստացել ենք Աստծո շնորհն ու Քրիստոսի փրկությունը, 104
Դաս 1
այլևս երբեք չենք կարող կորցնել այն (Բ Պետրոս 2.18–22, Եբրայե ցիս 3.6, Հայտնություն 3.5): Մենք միշտ ունենք Նրանից հեռանալու ազատ ընտրություն, սակայն երբ մեկ անգամ վերապրում ենք Նրա սերն ու հասկանում ենք Նրա զոհի խորությունը, երբեք չենք ընտրի հեռանալ այն Մեկից, Ով մեզ այդքան շատ է սիրում։ Ամեն օր մենք առիթներ կորոնենք ուրիշների հետ կիսելու այն շնորհը, որը մեզ է տրվել Հիսուսով։ Դուք ունե՞ք Հիսուսով փրկության վստահություն։ Եթե այո, ին չո՞վ եք հիմնավորում դա։ Ինչո՞ւ ունեք այդ վստահությունը։ Որ տե՞ղ է այն ասվում։ Մյուս կողմից, եթե դուք վստահ չեք, ապա ինչո՞ւ վստահ չեք։ Ինչպե՞ս կարող եք գտնել այդ վստահությունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10
Մի բան, որի մասին արժե վկայել «Ես Քրիստոսի հետ խաչված եմ։ Եվ կենդանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում, ևինչ որ հիմա կենդանի եմ մարմնով՝ Աստծո Որդու հավատով եմ կենդանի, որ ինձ սիրեց և Իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատացիս 2.19, 20): Երբ մենք ընդունում ենք Քրիստոսին, իհարկե, պետք է զոհողու թյունների գնանք։ Կան բաներ, որոնցից Նա մեզ խնդրում է հրա ժարվել։ Հիսուսը պարզորոշ կերպով ներկայացրել է Իրեն հետևելու պարտավորվածությունը. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա ևամեն օր իր խաչն առնի և Իմ հետևից գա» (Ղուկաս 9.23): Խաչի մահը ցավոտ մահ է։ Երբ մեր կյանքը հանձնում ենք Քրիստոսի պահանջներին, և մեղավոր «հին մարդը» խաչվում է (տե՛ս Հռոմեացիս 6.6), երևույթը շատ ցավոտ է։ Երբեմն շատ ցա վոտ է հրաժարվել փայփայած ցանկություններից ևամբողջ կյանքի սովորույթներից, սակայն արդյունքը գերակշռում է ցավին։ Հզոր վկայությունները, որոնք այլոց վրա կյանքի վերափոխման ազդեցություն են ունենում, շեշտադրում են, թե ինչ է արել Քրիս տոսը մեզ համար, ոչ թե ինչ ենք մենք թողել Նրա համար։ Դրանք կենտրոնանում են Նրա զոհաբերության, ոչ թե մեր այսպես կոչված «զոհողությունների» վրա։ Որովհետև Քրիստոսը երբեք չի խնդրում թողնել մի բան, ինչը մեզ համար լավ կլինի պահպանել։ Այդուհանդերձ, քրիստոնեության պատմությունը լի է այն մարդ կանց պատմություններով, ովքեր մեծագույն զոհողությունների են Դաս 1
105
գնացել հանուն Քրիստոսի։ Այդ մարդիկ չէին փորձում փրկություն վաստակել, ոչ էլ նրանց գործերը, անկախ նրանից, թե դրանք որ քան անձնուրաց ու զոհաբերական էին, նրանց արժանիքներ տվե ցին Աստծո առաջ։ Ընդհակառակը, շատ դեպքերում գիտակցելով, թե ինչ է Քրիստոսն արել իրենց համար, այս տղամարդիկ և կանայք պատրաստ էին ամեն ինչ դնել զոհասեղանի վրա՝ համաձայն իրենց կյանքում Աստծո կանչվածությանը։ Կարդացե՛ք Հովհաննես 1.12, 10.10, 14.27 և Ա Կորնթացիս 1.30 համարները։ Մեր վկայությունը միշտ հիմնված է նրա վրա, թե ինչ է մեզ համար արել Քրիստոսը։ Թվարկե՛ք վերը բերված տեքստում նշված Նրա շնորհի պարգևներից մի քանիսը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Վերը բերված տեքստերի լույսի ներքո խորհե՛ք, թե ինչ է արել Քրիստոսը ձեզ համար։ Ձեր ողջ կյանքում նվիրյալ քրիստոնյա՞ եք եղել, թե՞ դրամատիկ դարձ եք վերապրել։ Խորհե՛ք այն մասին, թե որքան բարի է եղել Հիսուսը ձեր նկատմամբ ևորքան իմաստ, խա ղաղություն ևերջանկություն է հաղորդել ձեր կյանքին։ Մտաբերե՛ք այն պահերը, երբ Նա ձեզ ուժ է տվել կյանքի բարդ իրավիճակները հաղթահարելու համար։ Ի՞նչ զոհողություններ եք կանչված եղել անելու հանուն Քրիստո սի։ Ի՞նչ եք սովորել ձեր փորձառությունից, ինչը կարող է օրհնու թյուն լինել այլոց համար։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11
Հետագա ուսումնասիրության համար արդացե՛ք Մարկոս 5.25–34 համարները։ Կ «Զարմացած ամբոխը Քրիստոսին հրմշտելիս կենսական ոչ մի զորություն չէր զգացել: Բայց երբ տառապող կինն իր ձեռքն ա ռաջ մեկնեց Նրան հպվելու համար` հավատալով, որ կառողջանա, զգաց այդ բուժիչ զորությունը: Նույնն էլ հոգևոր հարցերում է: Ոչ մի օգուտ չունի հենց այնպես խոսել կրոնի մասին կամ աղոթել ա ռանց հավատի, երբ մարդը հոգևոր քաղց չի զգում: Վերացական հավատը, որը ձևականորեն ընդունում է Քրիստոսին որպես աշ խարհի Փրկիչ, երբեք չի կարող բուժել հոգին: Փրկարար հավատը 106
Դաս 1
սոսկ մտավոր համաձայնությունը չէ ճշմարտության հետ: … Բավա կան չէ իմանալ Քրիստոսի մասին, մենք պետք է հավատանք Նրան: Միակ հավատը, որ կարող է օգուտ բերել մեզ, այն է, որ դավանում է Նրան որպես անձնական Փրկչի և մեր սեփականն է դարձնում Նրա արժանիքները … Քրիստոսին մարդկությանը ներկայացնելու Երկնքի ընտրած մի ջոցը Նրա հավատարմության մասին մեր դավանությունն է: Մենք պետք է ընդունենք Նրա շնորհը, որի մասին իմացել ենք անցյալի սուրբ մարդկանցից, բայց ամենաարդյունավետը մեր սեփական փորձի վկայությունն է: Մենք Աստծո վկաներն ենք, եթե մեր կյան քում դրսևորվում է աստվածային զորության աշխատանքը: Յու րաքանչյուր անհատի կյանքը տարբերվում է մյուսների կյանքից, հետևապես, նրա փորձն էլ տարբեր է: Աստված կամենում է, որ Իրեն ուղղված մեր փառաբանությունները կրեն մեր իսկ անհատականու թյան կնիքը: Նրա փառավոր շնորհի գովասանքի այս թանկարժեք վկայությունները, ուղեկցվելով քրիստոսանման կյանքով, անդիմադ րելի մի զորություն ունեն, որը գործում է հոգիների փրկության հա մար»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 347։ Հարցեր քննարկման համար
1. Որո՞նք են համոզիչ վկայության տարրերը։ Կարդացե՛ք Պողոսի վկայությունն Ագրիպպասի առաջ Գործք առաքելոց 26.1–23 հա մարներում։ Ո՞րն էր նրա վկայության հիմքը։ 2. Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդքան հզոր մեր անձնական վկայությունն այն մասին, ինչ որ արել է Քրիստոսը մեզ համար։ Այդուհանդերձ, ինչ պե՞ս եք պատասխանում հետևյալ հարցին. Բարի, դա ձեր անձ նական պատմությունն է, սակայն ի՞նչ, եթե ես անձամբ նմանա տիպ փորձառություն չունեմ։ Ինչո՞ւ ձեր փորձառությունը բան ունի ինձ սովորեցնելու այն մասին, թե ինչու ես պետք է հետևեմ Հիսուսին։ 3. Ի՞նչ մանրամասներից կցանկանայիք խուսափել անհավատին ձեր վկայությունը պատմելիս։ 4. Խորհե՛ք փրկության վստահությանը վերաբերող հարցի շուրջ։ Ինչո՞ւ է սա քրիստոնեական փորձառության շատ կարևոր մաս։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել մեր սեփական փրկության մեջ և միևնույն ժամանակ չլինել ինքնավստահ ու հանդուգն։
Դաս 1
107
ԴԱՍ 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12–18
ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ԼՈՒՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Պետրոս 1.12, 16–21, Հայտնություն 19.11–18, Հայտնու թյուն 14.14–20, Ժողովող 12.13, 14, Հայտնություն 14.6–12: Հիշելու համարը. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հա վիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին, ևամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի։ Եվ մեծ ձայնով ասում էր. Վախեցեք Աստվածանից և փառք տվեք Նրան, որովհետև Նրա դատաստանի ժամը եկավ, և երկրպագեք երկինքը ևերկիրը և ծովը և ջրերի աղբյուրնե րը Ստեղծողին» (Հայտնություն 14.6, 7): Քրիստոսի քավիչ մահը համընդհանուր էր. դա նշանակում է, որ այն կատարվեց բոլոր մարդկանց համար, ովքեր երբևէ ապրել են, անկախ նրանից, թե որտեղ և երբ։ Ուստի և Ավետարանը խոսում է բոլոր լեզվախմբերի, մշակույթների և ամենատարբեր ծագման մարդկանց հետ։ Այն կամրջում է էթնիկ տարբերությունները։ Այն պարունակում է անհավանական բարի լուր այն մասին, որ Հիսուսն Իր կյանքով, մահվամբ և հարությամբ հաղթանակ է տարել դժոխ քի իշխանությունների ևուժերի վրա։ Ավետարանն ամբողջությամբ Հիսուսի մասին է։ Նա մահացավ մեզ համար ևայժմ ապրում է մեզ համար։ Նա մի անգամ եկավ մեզ մեղքի պատժից և կապանքներից ազատելու համար և գալիս է կրկին՝ մեզ ազատելու մեղքի ներկա յությունից։ Նա մահացավ մեզ արժանի մահով, որպեսզի մենք ապ րենք Իրեն արժանի կյանքով։ Քրիստոսով մենք արդարացված ենք, սրբագործված և մի օր կփառավորվենք։ Աստվածաշունչը շեշտադրում է Հիսուսի երկու գալուստները։ Մեկ անգամ Նա եկավ մեզ փրկագնելու և կվերադառնա՝ տուն տա նելու նրանց, ում գնեց այդ անսահման գնով։ Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը, գրվել է հատկապես աշխարհը Հիսուսի վե րադարձին նախապատրաստելու համար։ Այն հրատապ լուր է այս 108
Դաս 1
սերնդի համար։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք Հայտնություն գրքի նշանակությունը 21-րդ դարի այս ժամանակակից հասարա կության համար։ Միասին մենք նորովի կբացահայտնեք վերջին ժամանակների այս լուրը տարածելու Հիսուսի կոչն Իր վերջին ժա մանակների եկեղեցուն։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13
Պետրոսի ներկա ճշմարտության լուրը Ամբողջ փրկության պատմության ընթացքում Աստված պարբե րաբար հատուկ լուր է ուղարկել մարգարեական Խոսքի միջոցով՝ մարդկանց նախապատրաստելու գալիքին։ Աստված երբեք ա նակնկալի չի բերում (Եսայիա 46.9, 10): Նա Իր ժողովրդին նախա պատրաստում է ապագայի համար՝ ուղարկելով մարգարեներին՝ Իր լուրը հայտնելու, նախքան վրա կհասնի դատաստանը (Ամովս 3.7): Ջրհեղեղին նախորդող օրերին Աստված Նոյի միջոցով աշխարհին լուր ուղարկեց այդ նույն ջրհեղեղի մասին։ Եգիպտոսում Աստված վեր հանեց Հովսեփին՝ առատության յոթը տարիների ընթացքում գալիք սովին նախապատրաստվելու համար։ Հրեա մարգարեները նախազգուշացնում էին Իսրայելի առաջնորդներին Բաբելոնի բա նակի կողմից Երուսաղեմի գալիք կործանման մասին։ Հովհաննես Մկրտչի ապաշխարության կոչը նախապատրաստեց ազգին Հիսու սի առաջին գալուստին։ Կարդացե՛ք Բ Պետրոս 1.12 համարը։ Ի՞նչ արտահայտություն է օգտագործում Պետրոսը՝ իր սերնդին ուղղված Աստծո լուրը նկարագրելու համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Կարդացե՛ք Բ Պետրոս 1.16–21 համարները։ Ո՞րն էր «ներ կա ճշմարտության» այս լուրը, որը Պետրոսն ու աշակերտները հռչակում էին։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Առաջին դարի համար հավիտենական նշանակություն ունեցող լուրն այն էր, որ Հիսուսը եկել էր։ Հոր սերը բացահայտվեց խաչի վրա Քրիստոսի զոհաբերությամբ։ Թեև «մեղքի վարձքը մահն է», Քրիս տոսի միջոցով հավիտենական կյանքի հնարավորություն տրվեց Դաս 1
109
բոլորին։ Եվ մեր ընտրությունից է կախված՝ արդյոք հավատով կըն դունե՞նք այն, թե՞ ոչ (Հռոմեացիս 3.23, Հռոմեացիս 6.23, Եփեսացիս 2.8): Հիսուսով փրկության այս լուրը երբեք չի կորցնի իր արդիակա նությունը։ Այն ներկա ճշմարտություն է բոլոր սերունդների համար։ Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը, ներկայացնում է Հիսուսին և Նրա հավիտենական փրկությունը վերջին ժամանակնե րի համատեքստում՝ Նրա մոտալուտ վերադարձի համար ժողովուրդ նախապատրաստելու նպատակով։ Այն մերկացնում է մարդկային ավանդույթների ևեսակենտրոն կրոնավորության կեղծիքը։ Սկզբից մինչև վերջ Հայտնությունը բացահայտում է Հիսուսին և հանուն մարդկության Նրա արած գործը։ Հիսուսն Իր Հոր բնավորության ճշմարիտ վկան է։ Նա «երկրի թագավորների իշխանն է»։ Նա այն Մեկն է, «որ մեզ սիրեց և մեր մեղքերից լվաց մեզ Իր արյունով և մեզ թագավորներ և քահանա ներ արեց Աստծո և Իր Հոր համար» (տե՛ս Հայտնություն 1.1–6)։ Հայտնությունն ամբողջությամբ Հիսուսի և Նրա՝ վերջին ժամանակ ների լուրի մասին է, որը պետք է Նրա ժողովրդին պատրաստի Իր մոտալուտ գալուստին։ Երբ խորհում եք Հայտնություն գրքի մասին, ի՞նչն է առաջինը գրավում ձեր միտքը։ Ձեր միտքն ավելի շատ կենտրոնանում է գազանների և մարգարեական խորհրդանիշերի՞, թե՞ Հիսուսի վրա։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Հիսուսը մարգարեությունները մեզ տվել Հայտնություն գրքում։ Ինչպե՞ս են դրանք բացահայտում Նրա սիրով տոգորված ծրագրերը մարդկության համար։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14
Հայտնություն գրքի վերջին ժամանակների շեշտադրումը
Ավետարանները նախ և առաջ կենտրոնանում են Քրիստո սի առաջին գալուստի վրա։ Դրանք պատմում են Նրա ծննդյան, կյանքի ու ծառայության, ինչպես նաև մահվան ու հարության պատմությունը։ Թեև դրանք խոսում են նաև Հիսուսի երկրորդ գա լուստի մասին, սակայն այն Ավետարանների գլխավոր թեման չէ։ Միչդեռ Հայտնություն գիրքը հիմնականում ներկայացնում է հա կամարտության գագաթնակետը, հակամարտություն, որ ձգվել է հարյուրամյակներ շարունակ ։ Դրա մեծ մարգարեություններից յու րաքանչյուրն ավարտվում է մեր Տիրոջ փառավոր գալուստով։ 110
Դաս 1
Կարդացե՛ք Հայտնություն 1.7, 11.15, 14.14–20 և 19.11–18 հա մարները։ Ի՞նչ նույնանման եզրահանգումներ եք տեսնում այս տեքստերից յուրաքանչյուրում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հայտնություն գրքի առաջինից մինչև վերջին գլխում ներկա յացվող մարգարեություններից յուրաքանչյուրի գլխավոր միտ քը Հիսուսի գալուստն է։ «Մորթված Գառը» (Հայտնություն 5.12) գալիս է կրկին որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր (Հայտնություն 19.16): Նա պարտության կմատնի բոլոր թշնամի ներին, որոնք ճնշում և հալածում են Իր ժողովրդին (Հայտնություն 17.14): Նա Իր ժողովրդին կազատի մեղքի այս մղձավանջից և կտա նի նրանց փառավոր տուն։ Բարու և չարի միջև մեծ պայքարը կա վարտվի։ Երկիրը նոր կլինի, և փրկվածները կապրեն իրենց Տիրոջ հետ հավիտյանս հավիտենից (Հայտնություն 21.1–4)։ Հայտնություն 22.7 համարում (տե՛ս նաև 12, 17 և 20 համար ները) Հիսուսն ասում է. «Ահա շուտով գալիս եմ. երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է»։ Այսպիսով մարդ կությանն ուղղված Հիսուսի վերջնական կոչն է արձագանքել Իր սիրուն, ընդունել Իր շնորհը և հետևել Իր ճշմարտությանը՝ Իր մո տալուտ վերադարձին պատրաստ լինելու համար։ Հայտնություն գիրքն ավարտվում է Հիսուսի հրավերով. «Եվ Հոգին և հարսն ասում են՝ եկ, և լսողն ասի՝ եկ» (Հայտնություն 22.17): Հավիտենական կյանք որոնողներին մեր Տերը հրավիրում է գալ Իր մոտ։ Այնուհետև Նա հրավիրում է մեզ, որ ընդունել ենք փրկու թյան լուրը և անհամբեր սպասում ենք Նրա վերադարձին, միանալ Իրեն և հրավիրել այլոց՝ ընդունելու Իր սիրո լուրը։ Նա մեզ ուղար կում է Իր առաքելությունն իրականացնելու՝ Իր լուրն աշխարհի հետ կիսելու և աշխարհն Իր մոտալուտ վերադարձին պատրաստելու համար։ Չկա ավելի պատվավոր բան, քան Հիսուսի հետ աշխարհի համար իրականացվելիք Նրա առաքելությանը մասնակցելը։ Չկա ավելի գոհացնող բան, քան Քրիստոսի հետ համագործակցելը վեր ջին ժամանակների փրկության Նրա ծրագրում։ Քրիստոսը գալի՞ս է շուտով։ Այս բառերը Հովհաննեսը գրել է մոտ երկու հազար տարի առաջ։ Սակայն, հաշվի առնելով մեռելնե րի վիճակի մասին մեր ընկալումը՝ Քրիստոսի երկրորդ գալուստը յուրաքանչյուրիս համար մեր անձնական փորձառության մեջ ին չո՞ւ է մեր մահվանից հետո ոչ ավելի, քան մի ակնթարթ։ Ինչպե՞ս Դաս 1
111
է այս փաստն օգնում մեզ հասկանալ, թե, իսկապես որ, որքան մոտ է Քրիստոսի գալուստը։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15
Հայտնություն գրքի վերջին ժամանակների լուրը
Հայտնություն գրքի առանցքակետը 14-րդ գլուխն է։ Այս գլուխը գերագույն կարևորություն ունի մարդկության պատմության վերջին օրերում ապրող Աստծո ժողովրդի համար։ Դրանում բացահայտ ված է մարդկությանն ուղղված Աստծո՝ վերջին օրերի լուրը։ Վերջին ժամանակների այս լուրը կենսական նշանակություն ունի Աստծո ժողովրդի և համայն մարդկության համար։ Կարդացե՛ք Հայտնություն 14.14–20 համարները։ Ի՞նչ խորհր դանիշեր են օգտագործված այստեղ մեր Տիրոջ վերադարձը պատկերելու համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հունձքի խորհրդանիշն օգտագործվում է ամբողջ Աստվածաշն չում՝ նկարագրելու Քրիստոսի վերադարձը (Մատթեոս 13.37–43, Մարկոս 4.29)։ Հայտնություն գրքի 14-րդ գլխում հասունացած ցո րենի բերքահավաքը ներկայացնում է արդարների փրկագնումը, իսկ հասուն խաղողի բերքահավաքը՝ չարերի կործանումը։ Հայտ նություն գրքի 14.6–12 համարները պարունակում են վերջին օրերի հրատապ լուրը՝ տղամարդկանց և կանանց երկրի վերջին բերքա հավաքին նախապատրաստելու համար։ Կարդացե՛ք Հայտնություն 14.6, 7 համարները։ Ո՞րն է այս տեքստերում տրվող լուրի էությունը։ Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ հասկանալ, թե ով ենք մենք որպես Յոթերորդ օրվա ադվեն տիստներ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հայտնություն գրքի 14-րդ գլխի առաջին հրեշտակի լուրը դիմում է 21-րդ դարի սերնդին, ով փափագում է իմաստ գտնել սեփական կյանքում։ Այն ներկայացնում է Աստծո շնորհի Ավետարանը, որը ներում է տրամադրում բոլորին։ Այն մեզ սրբում է մեղքի հանցավո րությունից և տալիս հաղթանակողներ լինելու զորություն։ Այս լուրը մեր արժեքավորության հիմքն է այն իմաստով, որ Քրիստոսն է մեզ 112
Դաս 1
արարել և փրկագնել։ Այն ընդգծում է, որ մի օր ողջ անարդարու թյունը կավարտվի Աստծո վերջնական դատաստանով։ Սա անհա վանական բարի լուր է, քանի որ հայտնում է, որ անարդարությունը հավիտենական կյանք չունի։ «Ինչ-որ իմաստով Յոթերորդ օրվա ադվենտիստները կարգվել են աշխարհի դետեր և ջահակիրներ։ Նրանց է վստահվել կորչող աշխարհին ուղղված վերջին նախազգուշացումը։ Նրանց վրա է փայլում Աստծո Խոսքի հիասքանչ լույսը։ Նրանց տրվել է խիստ հանդիսավոր կարևորության մի գործ՝ առաջին, երկրորդ և եր րորդ հրեշտակների լուրի հռչակումը։ Չկա նման մեծ կարևորու թյուն ունեցող ոչ մի այլ գործ։ Նրանք չպետք է թույլ տան, որ որևէ այլ բան գրավի իրենց ուշադրությունը»։ Էլեն Ուայթ, Ա վետարանչություն, էջ 119, 120։ Որպես եկեղեցի, սակայն, ինչն ավելի կարևոր է, իբրև անհատներ՝ ինչպե՞ս կարող ենք լուրջ վերաբերվել այս խոսքերին։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16
Ավելի լիարժեքորեն հասկանալով Աստծո լուրը
Հայտնություն գրքի վերջին օրերի լուրը Հիսուսին ներկայաց նում է համայն մարդկությանը հասանելի Իր փրկարար շնորհի լիարժեքությամբ (Հայտնություն 14.6): Այն լուրջ կոչ է «վախենալու» Աստծուց և Նրանից երկյուղելու այն ամենում, ինչ մենք անում ենք, այսինքն՝ Աստծո դատաստանի լույսի ներքո Նրա պատվիրաննե րը հարգելու և Նրա օրենքին հնազանդվելու (Հայտնություն 14.7): «Աստվածանից վախենալը» կապ ունի մեր մտածելակերպի հետ։ Այն Աստծուն հաճելի կյանք ապրելու և Նրան մեր մտքերում առա ջին տեղում դնելու կոչ է։ Հնազանդության դիրքորոշումն է, որ մեզ բարեպաշտ կյանքի է մղում (Առակաց 3.7, Գործք առաքելոց 9.31, Ա Պետրոս 2.17): Այս լուրը հրավիրում է մեզ նաև «փառք տալ Աստ ծուն»։ Աստծուն փառք տալը կապ ունի այն ամենի հետ, ինչ մենք անում ենք մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Կարդացե՛ք Ժողովող 12.13, 14 և Ա Կորնթացիս 6.19, 20 հա մարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց և փառք տալ Նրան։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Դաս 1
113
Բարոյական անպատասխանատվության այս դարում, երբ միլիո նավոր մարդիկ կարծում են, թե պատասխանատու են բացառապես իրենք իրենց ևուրիշ ոչ ոքի առջև, դատաստանի ժամի այս լուրը մեզ հիշեցնում է, որ մենք պատասխանատու ենք մեր արարքների հա մար։ Աստծո նկատմամբ երկյուղածության, Նրա նկատմամբ հնա զանդության և դատաստանի միջև փոխկապակցվածություն կա։ Հնազանդությունը Հիսուսի հետ ունեցած փրկարար հարաբերու թյունների արգասիքն է։ Միմիայն Նրա արդարությունն է, որ ունակ է անցնելու դատաստանը, և Նրա արդարությամբ ենք մենք ապահով։ Մենք ապրում ենք Նրա արդարությամբ, որպեսզի փառաբանենք Նրա անունն այն ամենում, ինչ անում ենք։ Կարդացե՛ք Հայտնություն 14.7, 4.11, Ծննդոց 2.1–3 և Ելից 20.8–11 համարները։ Ո՞րն է Աստծո ճշմարիտ երկրպագության հիմքը, ևինչպե՞ս է շաբաթն արտացոլում այս ընկալումը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Սատանան հարձակում է գործել շաբաթի վրա, որովհետև գի տի, որ այն երկրպագության հենց սիրտն է։ Այն բարձրացնում է Քրիստոսին որպես Արարիչ և կոչ է անում բոլոր վայրերում գտնվող տղամարդկանց և կանանց «երկրպագել երկինքը և երկիրը … Ս տեղծողին» (Հայտնություն 14.7): Այն խիստ է էվոլյուցիայի դարաշր ջանում։ Այն մեզ հետ է կանչում երկրպագելու այն Հիսուսին, Ով արարել է մեզ և տվել մեր իրական արժեքի զգացողություն Իրենով։ Խորհե՛ք այն մասին, թե որքան կարևոր է շաբաթը որպես հի շեցում, որ Աստված է մեր Արարիչը և, հետևաբար, Միակը, Ով արժանի է մեր երկրպագությանը։ Ի վերջո, ուրիշ ո՞ր ուսմունքն է այդքան կարևոր, որ Աստված պատվիրում է, այո, պատվիրում է ամեն շաբաթ մեր կյանքի մեկ յոթերորդ մասն անցկացնել Իր հետ, ինչը կօգնի մեզ հիշել Նրան որպես մեր Արարիչ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17
Աստծո վերջնական կոչը Կարդացե՛ք Հայտնություն 14.8, 17.3–6 և 18.1–4 համարները։ Ի՞նչ ենք մենք սովորում հոգևոր Բաբելոնի մասին այս տեքստերից։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 114
Դաս 1
Հայտնություն գրքում «Բաբելոն» եզրույթը ներկայացնում է մարդ կային գործերի, հորինված ավանդույթների և կեղծ վարդապետու թյունների վրա հիմնված կեղծ կրոնական համակարգ։ Այն Հիսուսից ու Նրա անմեղ կյանքից վեր է դասում մարդ արարածին և նրա ինք նարդարացումը։ Այն Աստծո պատվիրաններից վեր է դասում կրո նական ուսուցիչների պատվերները։ Բաբելոնը կռապաշտության, արևի երկրպագության և հոգու անմահության կեղծ ուսմունքի կենտրոնն էր։ Այս կեղծ կրոնական համակարգը նրբորեն իր երկր պագության մեջ է ներառել հին Բաբելոնի կրոնական ծիսակարգե րից շատերը։ Մեր մահացող մոլորակին ուղղված Աստծո՝ վերջին օրերի լուրը Հիսուսի և Նրա արդարության լուրն է։ Այն արձագան քում է երկնքի կոչը. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը … դո՛ւրս եկեք դրանից, ո՛վ Իմ ժողովուրդ» (Հայտնություն 18.2, 4): Աստված Իր զո րությամբ վեր է հանել Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին՝ բարձրացնելու Հիսուսի լուրն իր ողջ լիարժեքությամբ։ Բարձրացնել Հիսուսին նշանակում է վեհացնել այն ամենը, ինչ Նա սովորեցնում էր, հռչակել այն Մեկին, Ով «ճանապարհը և ճշմարտությունը և կ յանքն» է (Հովհաննես 14.6): Այն նշանակում է ի ցույց դնել Բաբելոնի սխալները՝ հակադրելով դրանք Հիսուսի ճշմարտություններին։ Կարդացե՛ք Հայտնություն 14.7, 9–11 համարները։ Երկրպագու թյան ի՞նչ հակասող առարկաներ են ընդգծված այս տեքստերում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հայտնություն գրքի 14-րդ համարը նկարագրում է երկու տարբեր երկրպագություններ՝ Արարչի երկրպագություն և գազանի երկրպա գություն։ Այս երկու երկրպագությունները կենտրոնանում են Աստ ծո երկրպագության օրվա՝ ճշմարիտ շաբաթի և դրան փոխարինած կամ կեղծ շաբաթի վրա։ Շաբաթը ներկայացնում է հանգիստը, վստահությունը և այն ապահովությունը, որ մենք ունենք Քրիստոսի՝ մեր Արարչի, Փրկագնողի և եկող Թագավորի մեջ։ Կեղծ օրը ներկա յացնում է մարդկային և կեղծ փոխարինող, որը հիմնված է մարդ կային մտածելակերպի և կեղծ հրամանների վրա։ Կարդացե՛ք Հայտնություն 14.12 համարը։ Ի՞նչ է ասում այս հա մարը հատկապես նրա համատեքստում, ինչ ներկայացվել էր նախկինում։ Ինչպե՞ս են օրենքն ու շնորհը ներկայացվում այս տեքստերում, ևի՞նչ պետք է սա սովորեցնի մեզ այն մասին, թե ինչպես են օրենքն ու շնորհն Ավետարանի երկու անբաժանելի տեսանկյուններ։ Դաս 1
115
ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
Հետագա ուսումնասիրության համար «Այս օրերում Աստված կանչել է Իր եկեղեցուն, ինչպես Նա կան չել էր հին Իսրայելին, լինելու լույս երկրի վրա։ Ճշմարտության հզո րագույն չափիչի՝ առաջին, երկրորդ և երրորդ հրեշտակների լուրի միջոցով Նա նրանց առանձնացրել է եկեղեցիներից և աշխարհից՝ Իր հետ սուրբ մտերմության բերելու։ Նա նրանց դարձրել է Իր օրեն քի պահապանները և նրանց է հանձնել այս ժամանակների մար գարեության մեծագույն ճշմարտությունները։ Նման հին Իսրայելին հանձնարարված սուրբ լուրերին, սրանք ևս սրբագույն վստահու թյուն են, որ պետք է հաղորդվեն աշխարհին։ Հայտնություն գրքի 14-րդ գլխի երեք հրեշտակները ներկայաց նում են այն մարդկանց, ովքեր ընդունում են Աստծո լուրի լույսը և որպես Նրա ներկայացուցիչներ՝ գնում են տարածելու այն Երկիր մոլորակի ողջ երկայնքով և լայնությամբ։ Քրիստոսն Իր հետևորդ ներին հայտարարում է. «Դուք աշխարհի լույսն եք» Մատթեոս 5.14։ Հիսուսին ընդունած յուրաքանչյուր մարդու Գողգոթայի խաչն ա սում է. «Ահա հոգու արժեքը՝ Գնացեք բոլոր աշխարհ, Ավետարանը քարոզեք ամեն արարածի» Մարկոս 16.15: Չպետք է թույլ տալ, որ որևէ բան խոչընդոտի այս գործին։ Սա մեր ժամանակների ամենա կարևոր գործն է և հավիտենության պես պետք է հասնի աշխարհի ծայրերը։ Այն սերը, որը Հիսուսը դրսևորեց մարդկանց հոգիների նկատմամբ նրանց փրկագնման համար արված Իր զոհաբերու թյամբ, կբորբոքի Նրա բոլոր հետևորդների սրտերը։ Ո՜հ, որքա՜ն ցնծությամբ է Քրիստոսն ընդունում ամեն մի մարդու, ով հանձնվում է Իրեն։ Նա մարդկայինը միաբանում է աստվածայինի հետ, որպեսզի կարողանա աշխարհին հաղորդել մարմնավորված սիրո առեղծվածները։ Խոսե՛ք, աղոթե՛ք, երգե՛ք Նրա ճշմարտության լուրի մասին, դրանով լցրե՛ք աշխարհը և շարունակե՛ք հասցնել այն հեռավոր շրջաններ»։ Էլեն Ուայթ, Խորհուրդներ եկեղեցու համար, էջ 58, 59։ Հարցեր քննարկման համար
1. Հայտնություն գրքի 14-րդ գլխի երեք հրեշտակների լուրն ինչ պե՞ս է նույնականացնում Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու էությունը։ 116
Դաս 1
2. Խորհե՛ք շաբաթի կարևորության և այն բանի մասին, թե ինչ է այն ներկայացնում։ Ինչպես այս շաբաթ համոզվեցինք, այն պա րունակում է այնքան կարևոր լուր, որ Աստված պատվիրում է, որպեսզի մենք մի կողմ դնենք մեր կյանքի մեկ յոթերորդ մասը՝ հիշելու Իրեն որպես մեր Արարիչ և Փրկագնող։ Բացի այդ, ի տար բերություն սուրբ սարի կամ սուրբ քաղաքի, մենք չպետք է գնանք այնտեղ երկրպագելու։ Ամեն շաբաթ, ժամում մոտ հազար մղոն արագությամբ (առնվազն հասարակածին մոտ) շաբաթն ինքն է գալիս մեզ մոտ։ Ինչպե՞ս է այս ճշմարտությունը ևս օգնում մեզ հասկանալ այդ օրվա և դրա մատնանշած լուրի կարևորությունը։ 3. Ինչպե՞ս կարող ենք ամենահամոզիչ կերպով բացատրել Բա բելոնի անկման կամ գազանի նշանի գաղափարները։ Այսինքն, ինչպե՞ս կարող ենք այս ճշմարտությունները ներկայացնել հնա րավորինս ոչ վիրավորական կերպով՝ հասկանալով հանդերձ, որ չնայած մեր բոլոր ջանքերին, որոշ մարդիկ, միևնույնն է, կվիրա վորվեն։
Դաս 1
117
ԴԱՍ 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19–25
ՀԱՎԱՏՔՈՎ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Փիլիպպեցիս 2.5–11, Մատթեոս 4.18–20, Գործք առաքելոց 9.3–6, 10–20, Հովհաննես 21.15–19, Ա Հովհաննես 3.16–18: Հիշելու համարը. «Ձեր ամեն մեկը թող այն մտածի, որ էլ Քրիստոս Հիսու սումն էր, որ Աստծո կերպարանքում լինելով, հափշտակու թյուն չհամարեց Աստուծուն հավասար լինել։ Այլ Իր անձն ունայնացրեց, և ծառայի կերպարանք առնելով՝ մարդ կանց նման լինելով և կերպարանքով մարդի պես գտնվե լով» (Փիլիպպեցիս 2.5–7): Անպատկերացնելի զոհողություն էր թողնել երկնքի փառքը, հրեշտակների երկրպագությունն ու Հոր ընկերակցությունը։ Սա կայն Հիսուսը եկավ տառապանքի և մահվան այս աշխարհ՝ Հոր սիրող բնավորությունը բացահայտելու, մարդկային ցեղի մտերմու թյունը հետ շահելու և համայն մարդկությունը փրկագնելու համար։ «Մինչև փրկվածները Փրկչի հետ միասին չկանգնեն Աստծո գահի առջև, երբեք հնարավոր չէ գիտակցել մեր փրկության գինը: Ու երբ հավերժական քաղաքի փառքը լուսավորի մեր հափշտակված մտքերը, մենք կհիշենք, որ Հիսուսն այս ամենը թողել է հանուն մեզ, որ Նա ոչ միայն աքսորյալ է դարձել` թողնելով երկնային պալատնե րը, այլ հանուն մեզ ձախողվելու և հավիտենապես կորչելու ռիսկի է դիմել: Եվ այն ժամանակ Նրա ոտքերի առջև կդնենք մեր պսակ ները և ցնծագին կերգենք. «Արժանի է մորթված Գառն առնելու և՛ զորություն, և՛ հարստություն, և՛ իմաստություն, և՛ կարողություն, և՛ պատիվ, և՛ փառք, և՛ օրհնություն» (Հայտնություն 5.12)»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 131։ Այն զոհաբերությունը, որը Հիսուսն արեց հանուն մեր փրկու թյան, անգնահատելի է։ Երբ մենք արձագանքում ենք Նրա ա ռաջնորդությանը, ընդունում ենք Նրա հանձնարարությունը և միաբանվում Նրա հետ կորած մարդկանց Նրա արքայության հա 118
Դաս 1
մար շահելու գործում, դա զոհողություն է պահանջում։ Թեև մեր կողմից արվող զոհողությունները երբեք ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Հիսուսի զոհի հետ, հոգիներ շահելու ծառայությունը մեզ համար ևս հավատքով արված թռիչք է։ Այն մեզ դուրս է բերում մեր հարմարավետության գոտուց դեպի անհայտ ջրեր։ Ժամանակ առ ժամանակ մեր Տերը մեզ զոհողության կոչ է անում, սակայն այն ցնծությունը, որը Նա փոխարենն առաջարկում է, անհամե մատ ավելի մեծ է։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20
Հիսուսի ինքնազոհ սերը Պողոս առաքյալը խրախուսում է մեզ «թույլ տալ», որ Քրիստոսի միտքն ապրի մեզանում։ Սա առաջացնում է որոշ զարմանալի հար ցեր։ Ինչի՞ էր նման Քրիստոսի միտքը։ Ի՞նչն էր ղեկավարում Նրա մտածելակերպը: Ո՞րն էր Նրա մտածելակերպի էությունը։ Կարդացե՛ք Փիլիպպեցիս 2.5–11 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերը բացահայտում Քրիստոսի մտքերի հիմքը և այն սկզբունքները, որոնցով առաջնորդվեց Նա Իր ողջ կյանքում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Ողջ հավերժության մեջ Հիսուսը հավասար է եղել Աստծուն։ Պողոսն այս հավիտենական ճշմարտությունը հայտարարում է հետևյալ խոսքերով. «Որ Աստծո կերպարանքում լինելով, հափշ տակություն չհամարեց Աստուծուն հավասար լինել» (Փիլիպպեցիս 2.6): «Կերպարանք» թարգմանված բառը հունարեն մորֆե բառն է։ Այն նշանակում է ինչ-որ բանի բուն էությունը։ Այն կապում է հա վասար արժեք ունեցող երկու բան։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնա բանություններն այսպես են բացատրում. «Սա Քրիստոսին դնում է Հոր հետ հավասար մակարդակում և անհամեմատ բարձրացնում ցանկացած այլ ուժից։ Պողոսը շեշտադրում է սա՝ Քրիստոսի կա մավոր խոնարհման խորությունն ավելի ակնհայտորեն ցույց տա լու համար»։ Հատոր 7, էջ 154։ Խոսելով Քրիստոսի հավիտենական բնության մասին՝ Էլեն Ուայթն ավելացնում է. «Քրիստոսի մեջ է կյանքը` նախասկզբնական, անփոխառյալ և անածանցյալ»: Դա րերի փափագը, էջ 530։ Դաս 1
119
Հիսուսը, Ով հավասար էր Աստծուն հավերժությունից ի վեր, «Իր անձն ունայնացրեց»։ Սա ևս զարմանալի հունարեն արտահայտու թյուն է։ Տառացիորեն այն կարող է թարգմանվել «դատարկեց»։ Հիսուսը կամովի «դատարկեց Իրեն» որպես Աստծուն հավասար ունեցած Իր առավելություններից ու արտոնություններից՝ մարդու կերպարանք առնելու և մարդկության խոնարհ ծառան դառնա լու համար։ Որպես ծառա՝ Նա համայն տիեզերքին բացահայտեց երկնքի սիրո օրենքը ևի վերջո խաչի վրա իրականացրեց սիրո գե րագույն արարքը։ Նա տվեց Իր կյանքը, որպեսզի հավիտենապես փրկի մերը։ Հիսուսի մտածելակերպի էությունն ինքնազոհ սերն էր։ Հետևել Հիսուսին նշանակում է, որ մենք սիրենք այնպես, ինչպես Հիսուսը սիրեց, ծառայենք այնպես, ինչպես Նա ծառայեց, և նվիրվենք՝ ինչ պես Նա նվիրվեց։ Մենք պետք է հրաժարվենք որոշակի բաներից՝ թույլ տալու Հիսուսին Իր Սուրբ Հոգու միջոցով դատարկել մեզ մեր եսասիրական փառասիրությունից։ Սակայն Հիսուսը հրաժարվեց ամեն ինչից։ Իսկ Սուրբ Գիրքը Հիսուսի մասին ասում է. «Նրա հա մար էլ Աստված շատ բարձրացրեց Նրան և Նրան մի անուն շնոր հեց, որ ամեն անունից ավելի բարձր է» (Փիլիպպեցիս 2.9): Երկինքն արժե ցանկացած զոհողության, որ մենք կանենք երկրի վրա։ Մեր հոգևոր կյանքի ճանապարհին մենք ստիպված կլինենք անել որոշակի զոհողություններ, սակայն ծառայության ուրախու թյունն այսօր գերակշռում է այդ զոհողություններին, և Քրիստոսի հետ հավիտենապես ապրելու ցնծությունը կստիպի, որ երկրում արված մեր ցանկացած զոհողություն աննշան թվա։ Վերջին անգամ ե՞րբ է եղել, երբ իրապես ստիպված եք եղել մա հանալ ես-ի համար հանուն Քրիստոսի։ Ի՞նչ է ասում ձեր պա տասխանը ձեր քրիստոնեական ընթացքի մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
Հանձնառության կանչ Պատկերացրե՛ք, որ դուք Պետրոսն ու Հովհաննեսն եք։ Գեղեցիկ առավոտ է Գալիլեայում. արևը նոր է ծագել՝ հեռացնելով գիշերվա սառնությունը։ Ձեր միտքը կենտրոնացած է ընդամենը մեկ բա նի վրա՝ ինչպես ձուկ որսալ, շա՜տ ձուկ։ Վերջին ժամանակներում ձեր ձկնորսությունը հաջող է ընթացել, և դուք ակնկալում եք ունե 120
Դաս 1
նալ հաջող որսի ևս մեկ օր։ Հետո, վաղ առավոտյան լույսի ներքո տեսնում եք Նրան՝ Նազովրեցի Հիսուսին մոտենալիս։ Դուք չեք էլ պատկերացնում, որ մի քանի րոպե հետո ձեր ողջ կյանքը գլխիվայր փոխվելու է։ Դուք երբեք այլևս նույնը չեք լինելու։ Կարդացե՛ք Մատթեոս 4.18–20 համարները։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էին Պետրոսն ու Հովհաննեսը պատրաստակամ ստանձնել Հիսուսին հետևելու նման արմատական հանձնառություն։ Տեքստում ի՞նչն է հուշում, որ Հիսուսը նրանց կանչում էր ավելի բարձր նպատա կի համար, քան ձուկ որսալն է։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հովհաննեսի Ավետարանը մեզ տեղեկացնում է, որ այս մար դիկ ավելի քան մեկ տարի որոշ տեղեկություններ ունեին Հիսու սի մասին, սակայն լիովին չէին նվիրվել Նրան։ Այնուամենայնիվ, Քրիստոսի աստվածային վարվելակերպը, Նրա արտաքին տեսքի, խոսքերի և արարքների յուրահատուկ մթնոլորտը գալիլեացի այս ձկնորսներին հուշում էր, որ Նա իրենց աստվածային կանչվածու թյան էր հրավիրում։ Պատճառը, որ նրանք թողեցին իրենց նավակ ները, զբաղմունքը, տես ու ճանաչ շրջապատը Հիսուսին հետևելու համար, զգալն էր, որ Նա իրենց ավելի մեծ նպատակի էր կանչում։ Այս սովորական ձկնորսները զգացին, որ կանչվում են արտասովոր նպատակի համար։ Աստված, հնարավոր է, կոչ չանի ձեզ թողնել ձեր մասնագիտությունն այսօր, սակայն Նա ձեզ արտասովոր նպատա կի է կանչում, ևայդ նպատակն է կիսել Իր սերը և վկայել Իր ճշմար տության մասին Իր փառքի համար։ Դիտարկե՛ք Մատթեոսի՝ հարկահավաքի կանչվելը Մատթեոս 9.9 համարում։ Ի՞նչ ակնառու բան եք տեսնում այս տեքստում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հարկահավաքները հռոմեական աշխարհում հաճախ շորթիչներ էին, ովքեր չարաշահում էին իրենց պաշտոնը՝ հասարակ ժողովրդին ճնշելու նպատակով։ Ամբողջ Իսրայելում նրանք ամենաատելի և ա մենաարհամարհված դասակարգն էին համարվում։ Քրիստոսի՝ «Իմ հետևից ե՛կ» հրավերը ենթադրում է, որ Մատթեոսը լսել էր Հիսուսի մասին և սրտի խորքում փափագում էր հետևել Նրան։ Եվ երբ հնչեց հրավերը, նա արդեն պատրաստ էր։ Նա զարմացած էր, որ Քրիստո սը կընդունի իրեն և կհրավիրի դառնալ Իր աշակերտներից մեկը։ Դաս 1
121
Բոլորիս սրտի խորքում կա այս կյանքում ավելի վեհ ինչ-որ բանի փափագ։ Մենք ևս կամենում ենք ապրել արժանի ինչ-որ բանի հա մար, ավելի բարձր, ավելի ազնիվ նպատակի համար։ Ուստի Քրիս տոսը Մատթեոսի պես կանչում է մեզ հետևել Իրեն։ Խորհե՛ք այն մասին, թե մարդիկ ինչ են թողել Հիսուսին հետևելու համար։ Ինչո՞ւ, ի վերջո, դա միշտ արժանի զոհողություն կլինի։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22
Պողոսը՝ Աստծո ընտրյալ անոթ Երբ Պողոսն ընդունեց Քրիստոսին, նրա ողջ կյանքն արմատա պես փոխվեց։ Քրիստոսը նրան միանգամայն նոր ապագա տվեց։ Նա նրան դուրս բերեց հարմարավետության գոտուց և տվեց այն պիսի փորձառություններ, որոնց մասին Պողոսը հազիվ թե պատ կերացներ։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ Պողոս առաքյալը հռչակում էր Աստծո Խոսքը Միջերկրածովյան աշխարհում ապրող հազարավոր մարդկանց։ Նրա վկայությունը փոխեց քրիստոնեու թյան ևաշխարհի պատմության ընթացքը։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 9.3–6, 10–20 համարները։ Ինչ պե՞ս են այս տեքստերը բացահայտում, որ Հիսուսն աստվածա յին նպատակ ուներ Պողոսի կյանքի համար։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հիսուսը հաճախ է ընտրում ամենաանհավանական թեկնածու ներին՝ Իր անվան վկայությունը կրելու համար։ Մտածե՛ք միայն՝ դիվահարները, սամարացի կինը, մարմնավաճառը, հարկահավա քը, գալիլեացի ձկնորսները, իսկ հիմա՝ քրիստոնեության կատաղի հալածիչը։ Այս բոլոր մարդիկ վերափոխվեցին շնորհով, այնուհետև, սրտերը լի ցնծությամբ, ուղարկվեցին պատմելու այն մասին, թե ինչ էր արել Քրիստոսն իրենց կյանքում։ Նրանցից ոչ ոք երբեք չհոգնեց պատմել իր պատմությունը։ Այն, ինչ Քրիստոսն արել էր իրենց հա մար, այնքան հրաշալի էր, որ նրանք անպայման պետք է պատմեին այդ մասին։ Նրանք չէին կարող լռել։ Համեմատե՛ք Գործք առաքելոց 28.28–31 և Բ Տիմոթեոս 4.5–8 համարները։ Ի՞նչ հուշումներ կան այս տեքստերում այն մասին, որ Պողոսը երբեք չէր երկմտում ստանձնել հոգիներ շահելու 122
Դաս 1
ծառայության մեջ իր ողջ կյանքը Քրիստոսին տալու հանձնա ռությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Իր կյանքի վերջում, երբ դեռ գտնվում էր Հռոմում տնային կալան քի տակ, Պողոսը հաստատեց, որ «Աստծո փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, և նրանք կլսեն» (Գործք առաքելոց 28.28): Գիրքն ա սում է, որ նա ընդունում էր իրեն այցելած բոլոր մարդկանց և նրանց քարոզում էր Խոսքը (Գործք առաքելոց 28.30, 31): Կյանքի ավարտին Պողոսը հորդորեց Տիմոթեոսին կատարել ավետարանչի գործ, իսկ իր մասին նա կարող էր ասել. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատը պահեցի» (Բ Տիմոթեոս 4.7): Թեև մեր կանչվելը կարող է չլինել այնքան աչքի ընկնող, որքան Պողոսինն էր, Աստված կանչում է մեզանից յուրաքանչյուրին Իր հետ մասնակցելու աշխարհը վերափոխելու Իր գործին։ Ակնհայտ է, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, որոնց Պողոսը հանդիպել էր տա րիների ընթացքում (տե՛ս Բ Կորնթացիս 11.25–30), նա հավատարիմ մնաց իր կանչվածությանը Տիրոջ մեջ։ Պատմությունն այն մասին, թե ինչպես Հիսուսի հետևորդների այս նախկին հալածիչը դարձավ քրիստոնեական հավատի ամենաազդեցիկ և կարևոր պաշտպան ներից մեկը (իհարկե, բացառությամբ Հիսուսի), մնում է հզոր վկա յություն այն մասին, թե ինչ կարող է անել Տերը մեկի միջոցով, ով իր կյանքը նվիրաբերում է Տիրոջ գործին։ Ի՞նչ գործի համար է Աստված ձեզ կանչել։ Դուք դա անո՞ւմ եք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23
Սիրո պահանջները Սերը միշտ դրսևորվում է գործի մեջ։ Քրիստոսի նկատմամբ մեր սերը դրդում է մեզ ինչ-որ բան անել կորչող մարդկության համար։ Պողոսն այս մասին հստակորեն խոսեց, երբ Կորնթոսի եկեղեցուն ասաց. «Որովհետև Քրիստոսի սերն ստիպում է մեզ» (Բ Կորնթացիս 5.14)։ Քրիստոնեությունն առաջին հերթին վատ բաները թողնելը չէ, որպեսզի կարողանանք փրկվել։ Հիսուսը երկնքում «չթողեց» վատ բաները, որպեսզի փրկվեր։ Նա թողեց լավ բաները, որպեսզի ուրիշ ները կարողանան փրկվել։ Հիսուսը մեզ չի հրավիրում պարզապես Դաս 1
123
տալ մեր ժամանակը, տաղանդները և դրամներն Իր գործի համար, Նա հրավիրում է մեզ տալ մեր կյանքը։ Գալիլեայի ափերին աշակերտների հետ առավոտյան հանդիպ ման ժամանակ Հիսուսը հրաշալի կերպով ընդգծեց աստվածային սիրո պահանջները։ Կարդացե՛ք Հովհաննես 21.15–19 համարները։ Ի՞նչ հարց տվեց Հիսուսը Պետրոսին երեք անգամ, և ո՞րն էր Պետրոսի պատաս խանը։ Ինչո՞ւ Հիսուսը Պետրոսին հատկապես այս հարցը տվեց երեք անգամ։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Պետրոսն իր Տիրոջը երեք անգամ ուրացել էր, և Հիսուսը Պետ րոսի շուրթերից սիրո պատասխան ստացավ երեք անգամ։ Աշա կերտների ներկայությամբ Հիսուսը վերականգնում էր Պետրոսի վստահությունը, որ վերջինս ներված է աստվածային սիրով, և որ Հիսուսն Իր գործում նրա համար դեռ աշխատանք էր նախատեսել։ Կրկին կարդացե՛ք Հովհաննես 21.15–19 համարները՝ այս ան գամ ուշադրություն դարձնելով Հիսուսի պատասխանին Պետ րոսի՝ Քրիստոսի նկատմամբ ունեցած սիրո հավաստմանը։ Ի պատասխան Հիսուսն ի՞նչ հանձնարարեց նրան անել։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Աստվածային սերն ակտիվ է. ոչ մի պարագայում այն պասիվ լինել չի կարող։ Իրական սերն ավելին է, քան պարզապես ջերմ զգացմունքը, ավելին, քան գեղեցիկ գաղափարը։ Այն ներառում է հանձնառություն։ Սերը մեզ ստիպում է գործել։ Այն առաջնորդում է մեզ օգնության հասնել հուսահատ կարիքի մեջ հայտնված Աստ ծո զավակների կորած աշխարհին։ Երբ Հիսուսը Պետրոսին ասաց՝ «արածեցրու Իմ ոչխարները», դա միաժամանակ և՛ հանձնարարու թյուն էր, և՛ մխիթարող հավաստիացում։ Տերը սիրուն արձագանքե լու կոչ արեց, Նա նաև խրախուսեց Պետրոսին, որ վերջինիս համար դեռ գործ է նախապատրաստել անելու, նույնիսկ ի հեճուկս Պետրո սի՝ իսկապես ամոթալի արարքի, երբ Հիսուսին ձերբակալված տես նելով՝ նա ոչ միայն ուրացավ, թե ճանաչում է Նրան, այլ ուրացավ անեծքներով, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսը կանխագուշակել էր։ Ո՞րն է դասը։ Դուք կարող եք հուսահատաբար դավաճանել ձեր Տիրոջը, կարող եք մեկից ավելի անգամներ ուրանալ Նրան ձեր ա 124
Դաս 1
րարքներով։ Բարի լուրն այն է, որ շնորհը դեռևս հասանելի է, և Աստ ված դեռ Իր գործը ձեզ հետ չի ավարտել։ Նրա գործում ձեզ համար դեռևս տեղ կա, եթե դուք կամենաք։ Երբևէ «ուրացե՞լ» եք Տիրոջը, ինչպես Պետրոսը։ Եթե այո, ապա ի՞նչ է ձեզ ասում այս պատմությունը, որը պատմում է ոչ միայն Պետրոսի ուրացման, այլև Պետրոսին ուղղված Քրիստոսի խոս քերի մասին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24
Սիրո հանձնառությունը Պետրոսի և Հիսուսի միջև տեղի ունեցող երկխոսության վերջում մենք տեսնում ենք, որ նրանք երկուսով քայլում են ափի երկայնքով։ Մինչ ալիքները ողողում են ափը, Հիսուսը Պետրոսին ներկայաց նում է աշակերտ լինելու գինը։ Նա կամենում է, որպեսզի Պետրոսը հստակ կերպով իմանա, թե իրեն ինչ է սպասվում, երբ ընդունի Հի սուսի՝ «արածեցրու Իմ ոչխարները» հրավերը։ Կարդացե՛ք Հովհաննես 21.18, 19 համարները։ Ի՞նչ ասաց Հի սուսը Պետրոսին աշակերտության գնի մասին։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հիսուսը Պետրոսին բացահայտեց այդքան ցնցող մի բան վերջի նիս կյանքի հենց այդ կետում։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Այս խոսքերով Հիսուսը կանխագուշակեց նահատակությունը, ո րը մի օր Պետրոսը պետք է կրեր։ Նրա ձեռքերը պետք է տարածվեին խաչի վրա։ Սա բացահայտելով՝ Քրիստոսը Պետրոսին ընտրություն առաջարկեց։ Նա նրան առաջարկեց կյանքի մեծագույն ցնծությու նը՝ տեսնել մարդկանց փրկված Աստծո արքայության համար։ Պեն տեկոստեի օրը նա հազարավոր մարդկանց կտեսներ Քրիստոսին գալիս։ Նա Հիսուսի անունով հրաշքներ պետք է գործեր և փառա վորեր Նրան ավելի ու ավելի մեծաթիվ բազմությունների առաջ։ Նա կունենար Հիսուսի հետ վերջինիս առաքելության մեջ համագոր ծակցելու հավիտենական ցնծությունը։ Սակայն այդ առավելության համար հարկավոր էր գին վճարել։ Այն զոհողություն էր պահանջում, բարձրագույն զոհողություն։ Պետ րոսից ակնկալվում էր հանձնառությունն ստանձնել՝ լիարժեք գի տակցելով իրավիճակը։ Որովհետև Պետրոսն այժմ գիտեր, որ ոչ մի Դաս 1
125
զոհողություն ավելի մեծ չէ, քան հանուն աշխարհի արվող առաքե լության մեջ Հիսուսին միանալը։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 3.16–18 համարները։ Ի՞նչ այլընտ րանք է Հովհաննեսն առաջարկում սիրելուն, որն անորոշ կամ վերացական չէ։ Ինչպե՞ս է Հովհաննեսը սահմանում սիրո բարձ րագույն զոհաբերությունը։ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ Հավիտենության մեջ երբևէ մեր արած ոչ մի բան զոհաբերություն չի թվալու։ Ժամանակի, ջանքերի և կյանքի մեր ներդրումը գերա ռատ կերպով պարգևատրված կհամարվեն։ Ինչպիսի՜ ցնծություն է սերը՝ գործի, մտադրությունները՝ հանձնառության վերածելը։ Երբ մենք արձագանքում ենք աստվածային սիրուն՝ որպես Քրիստոսի դեսպաններ ոչինչ չխնայելով ուրիշներին վկայելու ծառայության համար, իրականացնում ենք մեր կյանքի նպատակը և վերապրում ենք կյանքի մեծագույն ուրախությունը։ Ինչպես Հիսուսն այդքան դիպուկ կերպով ներկայացրեց. «Եթե այս գիտեք, երանելի եք, թե որ այս անեք» (Հովհաննես 13.17): Կյանքի մեծագույն ցնծությունը և տևական երջանկությունն այցելում են, երբ մենք իրականացնում ենք մեր գոյության իմաստը՝ փառավորելով Աստծուն մեր ապրած կյանքով և Նրա սերն ու ճշմարտությունն աշխարհի հետ կիսելով։ Բարդ է ընկալել հավիտենության գաղափարը, երբ այն ամենը, ինչ մեզ հասանելի է, ժամանակի մի փոքրիկ կտոր է։ Սակայն փորձե՛ք պատկերացնել հավիտենական կյանքն ըստ հնարավո րին լավ. հավիտենական լավ կյանք, ավելի լավը, քան որևէ բան, որ կարող ենք ունենալ այստեղ: Խորհեք՝ ինչո՞ւ այստեղ՝ երկրի վրա, այս կարճ ժամանակահատվածում, ոչինչ է մեր ունեցածը՝ համեմատած հավիտենական կյանքի խոստումը կորցնելու հետ։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25
Հետագա ուսումնասիրության համար «Նրանք, ովքեր եկեղեցու վրա ունեն հոգևոր վերահսկողության իրավունք, պետք է մտածեն ճանապարհներ և միջոցներ, որոնք հնարավորություն կտան եկեղեցու յուրաքանչյուր անդամի Աստծո գործում որևէ դեր կատարել։ Անցյալում շատ հաճախ սա չի արվել։ 126
Դաս 1
Հստակորեն չեն մշակվել և չեն իրականացվել ծրագրեր, որոնց մի ջոցով բոլորի տաղանդները կկիրառվեին ակտիվ ծառայության մեջ։ Շատ քչերն են գիտակցում, թե այդ պատճառով որքան բան ենք կորցրել։ Աստծո գործի առաջնորդները՝ որպես իմաստուն հրամանա տարներ, պետք է ծրագրեր մշակեն բոլոր ուղղություններով գոր ծի առաջխաղացման համար։ Ծրագրելիս նրանք պետք է հատուկ ուշադրության արժանացնեն այն գործը, որը կարող է կատար վել եկեղեցու հասարակ անդամների կողմից իրենց ընկերների և հարևանների համար։ Այս երկրի վրա Աստծո գործը երբեք չի ա վարտվի, քանի դեռ մեր եկեղեցու անդամները՝ տղամարդիկ և կա նայք, չեն հավաքվել գործի համար և չեն միաբանել իրենց ջանքերը ծառայողների ևեկեղեցու պաշտոնյաների ջանքերի հետ։ Մեղավորների փրկությունը պահանջում է եռանդուն անձնական աշխատանք։ Մե՛նք պետք է նրանց հասցնենք կյանքի խոսքը, և չս պասենք, որ նրա՛նք գան մեզ մոտ։ Ո՜հ, եթե միայն ես կարողանայի այնպիսի խոսքեր ասել տղամարդկանց և կանանց, որոնք նրանց կմղեին եռանդուն գործողությունների։ Հիմա մեզ շնորհված ժամա նակը կարճ է։ Մենք կանգնած ենք հավիտենական աշխարհի հենց սահմանագծին։ Կորցնելու ժամանակ չունենք։ Ամեն մի վայրկյան ոսկի է և չափազանց թանկ՝ պարզապես ես-ի վրա վատնելու հա մար։ Ո՞վ ջանասիրաբար կփնտրի Աստծուն և Նրանից ուժ ու շնորհ կստանա՝ ավետարանչական դաշտում Նրա հավատարիմ գործիչը լինելու համար։ Յուրաքանչյուր եկեղեցում կա տաղանդ, որը ճիշտ աշխատան քի արդյունքում կարող է այնքան զարգանալ, որ կդառնա վիթխարի օգնություն այս գործում։ Այն, ինչ հիմա անհրաժեշտ է մեր եկեղե ցիների շինության համար, իմաստուն աշխատողների՝ եկեղեցում տաղանդներ նկատելու և զարգացնելու բարի գործն է, տաղանդ ներ, որոնք կարող են կրթվել Տիրոջ օգտագործման համար»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 9, էջեր 116, 117։ Հարցեր քննարկման համար
1. Ո՞րն է վերը ներկայացված Էլեն Ուայթի գրքից մեջբերման գլխա վոր միտքը։ Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ ձեր անձնա կան վկայության և ձեր եկեղեցու գործունեության վրա։ 2. Միշտ ինչպե՞ս է դրսևորվում իսկական սերը։ Որո՞նք են սիրո կեղծ ձևերը, որոնք իսկական սիրո հետ ընդհանուր եզր չունեն։ Դաս 1
127
3. Դասարանում խոսե՛ք զոհողությունների մասին, որոնք մարդիկ արել են Տիրոջ համար՝ ներառյալ կյանքը տալը։ Ի՞նչ կարող եք սովորել այս պատմություններից։ 4. Խորհե՛ք միաշաբթի օրվա դասի վերջում բերված հարցի՝ ձեր պա տասխանի շուրջ, թե ինչ եք զոհաբերել դո՛ւք Քրիստոսի համար։ Եվ, իսկապես, ի՞նչ եք զոհաբերել։ Ինչո՞ւ եք դա արել։ Արժե՞ր դա անել։ Ինչպե՞ս կարող եք բացատրել մեկին, ով քրիստոնյա չէ, թե ինչ եք դուք արել ևինչու եք դա արել։
128
Դաս 1