ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հունվար, փետրվար, մարտ 2020թ.
ԴԱՆԻԵԼԻ ԳԻՐՔԸ Էլիաս Բրազիլ դե Սուզա
Բովանդակություն Դաս 1. Դաս 2. Դաս 3. Դաս 4. Դաս 5. Դաս 6. Դաս 7.
28.12–03.01 Կարդալ և հասկանալ . . . . . . . . . . . . . . . . . . . 5 04.01–10.01 Երուսաղեմից Բաբելոն. . . . . . . . . . . . . . . . . . 15 11.01–17.01 Առեղծվածից՝ հայտնություն . . . . . . . . . . . . . 24 18.01–24.01 Հնոցից` պալատ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34 25.01–31.01 Հպարտությունից՝ խոնարհություն. . . . . . . . 43 01.02–07.02 Ամբարտավանությունից՝ կործանում. . . . . . 52 08.02–14.02 Առյուծների գուբից՝ հրեշտակների բնակավայր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 61 Դաս 8. 15.02–21.02 Փոթորկուն ծովից դեպի երկնքի ամպերը. . . 70 Դաս 9. 22.02–28.02 Աղտոտումից՝ մաքրագործում. . . . . . . . . . . . 79 Դաս 10. 29.02–06.03 Խոստովանությունից մխիթարություն . . . . . 89 Դաս 11. 07.03–13.03 Ճակատամարտից հաղթանակ. . . . . . . . . . . 98 Դաս 12. 14.03–20.03 Հյուսիսից ու հարավից դեպի գեղեցիկ երկիր . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 107 Դաս 13. 21.03–27.03 Հողից դեպի աստղեր. . . . . . . . . . . . . . . . . . 116
ԴԱՆԻԵԼԸ՝ ՎԵՐՋԻ ՄԱՐԳԱՐԵՆ Երբ տասնիններորդ դարն իր դիրքերը զիջեց քսաներորդ դարին, Արևմուտքը հեղեղվեց լավատեսության զգացումներով։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մարդկությունը թևակո խում էր ոսկեդարը՝ հիանալի հնարավորություններով ապագան, երբ վերջ կդրվեր պատերազմներին, ժանտախտին, աղքատությանն ու սո վին: Հույսն այս էր, այնուամենայնիվ։ Իհարկե, քսաներորդ դարը ոչ միայն չարդարացրեց այս հույսերը, այլև ապացուցեց, որ դրանք հիմար ու նույնիսկ միամիտ հույսեր էին։ Սա բացատրում է այն փաստը, թե ինչու, երբ մենք թևակոխեցինք քսանմեկերորդ դարը, պայծառ ապագայի մասին ոչ մի առանձնահա տուկ լավատեսություն չկար։ Աշխարհային տեսանկյունից աշխարհը դեռևս կարծես թե բավա կանին տխուր վիճակում է և, ինչն ավելի վատ է, բարելավման փոքր հեռանկար ունի։ Մարդիկ այժմ թվում են այնքան հակված ագահու թյանը, դիմացինին ճնշելուն, բռնությանը, նվաճողական քաղաքա կանությանը, շահագործմանն ու ինքնակործանմանը, որքան մեր նախնիներն էին անցյալ դարերում։ Միևնույն ժամանակ, մեր մեծա գույն տեխնոլոգիական գյուտերից շատերը, որոնք թեև երբեմն ծա ռայում են մարդկության բարօրությանը, միևնույնն է, բերում են ագահության, դիմացինին ճնշելուն, բռնության, նվաճողական քաղա քականության, շահագործման ու ինքնակործանման։ Սրանից ոչ մեկը չպետք է զարմացնի մեզ, իհարկե, ոչ այնպիսի տեքստերով, ինչպիսիք են. «Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. նրան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17.9), կամ՝ «Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագա վորության վրա։ Եվ սովեր կլինեն. և մահտարաժամներ՝ և տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն» (Մատթեոս 24.7)։ Եվ սակայն այս ողջ հուսահատության ու աղետի մեջ մենք ունենք Դանիելի գիրքը, այս եռամսյակի մեր ուսումնասիրության առարկան, գիրք, որը հատկապես տեղին է մեզ համար, որ ապրում ենք «վերջի ժամանակ» (Դանիել 12.9)։ Եվ սա՝ նրա շնորհիվ, որ Դանիելի գրքի սուրբ էջերում մենք ունենք հզոր, ողջամիտ, հավատն ամրացնող վկա յություն ոչ միայն առ Աստված մեր հավատի համար, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի և խաչի վրա Նրա մահվան, ինչպես նաև Նրա վե րադարձի խոստման ու այդ խոստման մեջ պարունակվող ամեն ինչի նկատմամբ։ Խորհե՛ք այդ մասին։ Դանիելի ողջ գրքի ընթացքում (գլուխներ 2, 7, 8, 11) տարբեր հրեշտակների կողմից մեզ տրվել է կայսրություն
ների հետևյալ հերթականությունը՝ Բաբելոն, Մարա-Պարսկաս տան, Հունաստան, Հռոմ և Աստծո հավիտենական արքայությունը Քրիստոսի երկրորդ գալուստից հետո։ Մեր ապրած ժամանակների տեսանկյունից այսօր կարող ենք տեսնել, որ բոլոր աշխարհային թագավորությունները եկել ու գնացել են, ինչպես և կանխատես ված է եղել։ Կամ, Հռոմի դեպքում, այն եկել և մնում է, գոնե ներկա ժամանակներում, ճիշտ ինչպես գրել է Դանիելը։ Այն նկարագր վում է Դանիել 2.33, 41 համարներում ոտների և մատների տես քով ևարտահայտվում է ներկայիս բաժանված Եվրոպայի, ինչպես նաև հռոմեական եկեղեցու տեսքով։ Այսպիսով, մենք ունենք աստվածաշնչյան մարգարեության այնքան լիարժեք ու հստակ հաստատում, որքան աշխարհի պատմությունն է, որը Բաբելոնի, Հունաստանի և նույնիսկ Հռոմի վաղ ժամանակներում ապրող ոչ մի մարդու տրված չէր։ Ապրելով մարգարեական ժամանակացույցի ներկայիս ժամանակ ներում՝ կարող ենք նաև տեսնել, որ Դանիելը ճիշտ էր այս բոլոր թագա վորությունների մասին գրելով, ուստի մենք ավելի շատ պատճառներ ունենք վստահելու Աստծուն այն մեկի կապակցությամբ, որը դեռևս պետք է գա՝ Աստծո հավիտենական թագավորությունը Հիսուսի երկ րորդ գալուստից հետո։ Այո՛, Դանիելի գիրքը մնում է հզոր, հավատն ամրացնող փաստա թուղթ, հատկապես Յոթերորդ օրվա ադվենտիստների համար, ովքեր դրա էջերում կառուցողական տեքստեր են գտնում մեր եկեղեցու հա մար: Ահավասիկ Դանիել 8.14 համարը. «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա»։ Այս համարը զուգահեռ է Դանիել 7.22, 26, 27 համարներին, որը ցույց է տալիս, որ երկնային մեծ դատաստանից հետո, որը տեղի է ունենալու հօգուտ «Բարձրյալի սուրբերի», հաստատվելու է Աստծո հավիտենա կան արքայությունը։ Հակառակ անցողիկ, երկրային կայսրություննե րի՝ այն կմնա հավիտյան։ Եվ սակայն, «մեծ պատկերի» հետ մեկտեղ, մենք տեսնում ենք, թե մեզ անհատապես որքան մոտ կարող է լինել Քրիստոսը։ Նաբուգոդո նոսոր թագավորի երազից մինչև Դանիելի ազատագրումն առյուծնե րի գուբից գիրքը ցույց է տալիս Աստծո «ամենագոյությունը», այսինքն Նրա՝ մեզ մոտ լինելը, ինչպես Դանիելն ասաց չար թագավոր Բաղդա սարին, Նա է Աստվածը, «Ում ձեռքին է քո շունչը, և Ումն են քո բոլոր ճանապարհները» (Դանիել 5.23)։ Կարճ ասած, Դանիելի գիրքը՝ մեր այս եռամսյակի ուսումնասիրու թյան առարկան, մնում է այն, ինչ եղել է հազարավոր տարիներ առաջ
գրվելիս՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և բնավորության հզոր բա ցահայտում։ Էլիաս Բրազիլ դե Սուզան ծառայում է որպես Աստվածաշնչյան ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Յոթերորդ օրվա ադ վենտիստական եկեղեցու գլխամասի Վեհաժողովում։ Էնդրյու սի համալսարանում ստացել է Հին Կտակարանի էգզեգեզայի և աստվածաբանության դոկտորի կոչում։
ԴԱՍ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28–ՀՈՒՆՎԱՐԻ 3
ԿԱՐԴԱԼ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 24.25–27, Բ Պետրոս 3.11–13, Հովնան 3.3–10, Թվոց 14.34, Դանիել 9.23, 10.11, 12: Հիշելու համարը. «Եվ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայիա մարգա րեի գիրքն էր կարդում, և ասաց. Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ» (Գործք առաքելոց 8.30): Մեր եկեղեցին ծնունդ է առել Դանիելի գրքի էջերից, որը և լինելու է այս եռամսյակի մեր ուսումնասիրության առարկան։ Մենք պետք է մտապահենք ստորև նշված կետերը որպես օրինակ, որը կօգնի մեզ ուսումնասիրության ընթացքում։ Առաջին. պետք է մշտապես հիշել, որ Դանիելի գրքի, ինչպես և ողջ Աստվածաշնչի կենտրոնում Քրիստոսն է։ Երկրորդ. Դանիելի գիրքը գրված է այնպես, որ ի ցույց է դնում գրականության ողջ հմայքը, ինչպես նաև օգնում է հասկանալ դրա առանցքային թեման։ Երրորդ. անհրաժեշտ է հասկանալ դասական ու վախճանա բանական մարգարեությունների տարբերությունը։ Դա կօգնի մեզ ըմբռնել Դանիելի և Եսայիայի, Ամովսի ու Երեմիայի մարգարեու թյունների միջև տարբերությունը։ Չորրորդ. Դանիելի գրքի ժամանակին վերաբերող մարգարեու թյունները ուսումնասիրելիս հարկավոր է հասկանալ, որ դրանք նե րառում են ավելի երկար ժամանակահատվածներ և չափվում են տարի-օր սկզբունքի համաձայն։ Հինգերորդ. հարկավոր է ուշադրություն դարձնել, որ Դանիե լի գիրքը ոչ միայն բացահայտում է մարգարեական տեղեկություն, այլև խորապես առնչվում է այսօրվա մեր հոգևոր կյանքին։
Դաս 1
5
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29
Քրիստոս. Դանիելի գրքի առանցքային թեման Կարդացե՛ք Ղուկաս 24.25–27, Հովհաննես 5.39 և Բ Կորնթա ցիս 1.19, 20 համարները։ Ի՞նչ կերպով է Քրիստոսն այս Գրքերի կենտրոնը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կասկած անգամ չկա, որ Հիսուսն է Սուրբ Գրքի կենտրոնը, և Դանիելի գիրքը բացառություն չէ։ Օրինակ՝ առաջին գլուխը, թեև սահմանափակ ու անկատար կերպով, ցույց է տալիս, որ Դանիե լի փորձառությունը նման է Քրիստոսի փորձառությանը, Ով թողեց երկինքը, որպեսզի ապրեր այս մեղավոր աշխարհում և դիմակա յեր խավարի ուժերին։ Ավելին, Դանիելին ու նրա ընկերներին ի վերուստ տրվում է քրիստոսանման իմաստություն՝ դիմակայելու Բաբելոնի մշակութային մարտահրավերներին։ Երկրորդ գլուխը նկարագրում է ժամանակների վերջի (վախճանաբանություն) քա րը, որը մատնանշում է, որ Քրիստոսի արքայությունը փոխարինե լու է երկրի բոլոր կայսրություններին։ Երրորդ գլուխը ցույց է տալիս Քրիստոսին Իր հավատարիմ ծառաների հետ կրակի հնոցում քայ լելիս։ Չորրորդ գլուխը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված Նաբու գոդոնոսորին ժամանակավորապես զրկում իր թագավորությունից, որպեսզի վերջինս հասկանա, որ «Իշխողը երկնքումն է» (Դանիել 4.26)։ «Իշխողը երկնքումն է» արտահայտությունը հիշեցնում է մեզ, որ Քրիստոսը՝ որպես «մարդի Որդի» (Դանիել 7.13), ստանում է Դա նիելի գրքի 7-րդ համարում նկարագրված իշխանությունն ու արքա յությունը։ Հինգերորդ գլուխը պատմում է Բաղդասար թագավորի վախճանի, ինչպես նաև սանձազերծ գինարբուքի գիշերը պարսիկ ների կողմից Բաբելոնի նվաճման մասին: Սա կանխագուշակում է սատանայի պարտությունն ու վերջին ժամանակների Բաբելոնի կործանումը Քրիստոսի և Նրա հրեշտակների կողմից։ Վեցերորդ գլխում նկարագրվում է Դանիելի նկատմամբ նյութվող դավադրու թյունը, որը նմանվում է այն կեղծ մեղադրանքներին, որոնք քահա նայապետը հնչեցրեց Հիսուսի նկատմամբ։ Ավելին, ինչպես Դարեհ թագավորն է անհաջող կերպով փորձում խնայել Դանիելի կյանքը, նույնպես և Պիղատոսն է Հիսուսին փրկելու ապարդյուն ջանքեր 6
Դաս 1
անում (Մատթեոս 27.17–24): Յոթերորդ գլխում Քրիստոսը նկա րագրվում է որպես մարդու Որդի, Ով ստանում է արքայությունն ու իշխում Իր ժողովրդի վրա։ Ութերորդ գլուխը նկարագրում է Քրիս տոսին երկնային սրբարանում։ Իններորդ գլուխը ներկայացնում է Քրիստոսին որպես զոհ, Ում մահը վերահաստատում է ուխտն Աստծո և Նրա ժողովրդի միջև։ Տասից տասներկուերորդ գլուխնե րում Քրիստոսը որպես Միքայել` գերագույն հրամանատար, պայ քարում է չարի զորքերի դեմ և հաղթանակ տանում՝ ազատելով Աստծո ժողովրդին մահվան ճանկերից։ Եկե՛ք հիշենք, որ Քրիստոսը Դանիելի գրքի կենտրոնն է։ Գրքի յու րաքանչյուր գլխում գտնում ենք մի փորձառություն կամ գաղափար, որը մատնանշում է Քրիստոսին։ Պայքարի, փորձությունների, նույնիսկ մեծ երջանկության և բարգավաճման ժամանակներում ինչպե՞ս կարող ենք սովորել պահել Քրիստոսին մեր կյանքի կենտրոնում։ Ինչո՞ւ է դա անելը շատ կարևոր։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30
Դանիելի գրքի կառուցվածքը Դանիելի գրքի արամեերեն գրված մասի՝ 2–7-րդ գլուխների դա սավորությունը (Դանիելի գրքի մի մասը գրվել է եբրայերեն, մյուս մասը՝ արամեերեն) բացահայտում է հետևյալ կառուցվածքը, որն օգնում է հաստատել հատվածի, ինչպես նաև ողջ գրքի գլխավոր միտքը՝ Ա. Նաբուգոդոնոսորի երազը չորս թագավորությունների մասին (Դանիել 2) Բ. Աստված ազատում է Դանիելի ընկերներին կրակի հնոցից (Դանիել 3) Գ. Նաբուգոդոնոսորի դատաստանը (Դանիել 4)
Գ′. Բաղդասարի դատաստանը
(Դանիել 5)
Բ′. Աստված ազատում է Դանիելին առյուծների գուբից (Դանիել 6)
Ա′. Դանիելի տեսիլքը չորս թագավորությունների մասին Դաս 1
(Դանիել 7) 7
Գրականության մեջ նման դասավորությունը ծառայում է գլխա վոր միտքն ընդգծելու համար՝ տեղադրելով այն կառույցի կենտրո նում, որն այս դեպքում կազմում են Գ և Գ՛ կետերը (Դանիել 4 և 5 գլուխները)։ Աստված թագավորության ղեկավարի պաշտոնից հե ռացնում է Նաբուգոդոնոսորին (ժամանակավորապես) և Բաղդա սարին (մշտապես)։ Ուստի 2–7-րդ գլուխներն ընդգծում են Աստծո գերիշխանությունը երկրի թագավորների վրա, քանի որ Նա է նրանց դնում ու հեռացնում։ Լուրը տեղ հասցնելու և դիրքորոշումը պարզ դարձնելու լավա գույն ճանապարհներից մեկը կրկնությունն է։ Օրինակ, Աստված փարավոնին երկու երազ է տալիս Եգիպտոսի մոտալուտ ապագա յի մասին (Ծննդոց 41.1–7)։ Առաջին երազում յոթ նիհար կովեր ու տում են յոթը գեր կովերի։ Երկրորդ երազում յոթ բարակ ու հիվանդ հասկեր ուտում են յոթը հաստ ու առողջ հասկերի։ Երկու երազն էլ փոխանցում էին միևնույն լուրը. առատության յոթը տարիներին հետևելու էին սովի յոթ տարիներ։ Դանիելի գրքում ևս Աստված օգտագործում է կրկնությունը։ Կան չորս մարգարեական շրջաններ, որոնք մի ամբողջ հիմնական կա ռույցի կրկնություն են։ Վերջում, այս կառույցը մեզ ցույց է տալիս Աստծո գերագույն իշխանությունը։ Թեև յուրաքանչյուր մեծ մար գարեական ակնարկ ներկայացնում է հստակ հեռանկար, միասին դրանք ներկայացնում են միևնույն պատմական ժամանակաշրջա նը՝ տարածվելով մարգարեի ժամանակներից մինչև վերջ, ինչպես ցույց է տրվում ստորև ներկայացված աղյուսակում. Դ անիել 2
Դանիել 7
Դանիել 8, 9
Դանիել 10–12
Բաբելոն
Բաբելոն
Մարա-Պարսկաստան
Մարա-Պարսկաստան
Մարա-Պարսկաստան
Մարա-Պարսկաստան
Հունաստան
Հունաստան
Հունաստան
Հունաստան
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հաստատվում է Աստծո թագ ավ որ ութ յուն ը
Երկնային դատաստանը, որ ից հետո ստեղծվում է Նոր Երկ իր ը
Սրբարանի
մաքրագործումը
Միքայելը
բարձրանում է
Ի՞նչ մեծ հույս են ներկայացնում այս տեքստերը, որոնք վերա բերում են մեր երկարաժամկետ հեռանկարներին։ Դանիել 2.44, Սաղմոս 9.7–12, Բ Պետրոս 3.11–13։ 8
Դաս 1
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31
Դանիելի գրքի վախճանաբանական մարգարեությունները Դանիելի գրքում տեղ գտած մարգարեական տեսիլքներն իրենց բնույթով տարբերվում են հինկտակարանյան այլ մարգարեների փոխանցած լուրերից։ Դանիելի մարգարեությունները պատկանում են վախճանաբանական մարգարեությունների ժանրին, մինչդեռ հինկտակարանյան այլ մարգարեություններից շատերը դասական մարգարեություններ են։ Այս երկու մարգարեական ժանրերի միջև հիմնական տարբերությունները հասկանալը շատ կարևոր է աստ վածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար։ Վախճանաբանական մարգարեություններն ի ցույց են դնում յու րահատուկ առանձնահատկություններ, որոնք դրանք տարբերա կում են այսպես կոչված դասական մարգարեություններից. Տեսիլքներ և երազներ։ Վախճանաբանական մարգարեության մեջ Աստված հիմնականում օգտագործում է երազներ և տեսիլքներ՝ Իր լուրը մարգարեին փոխանցելու համար։ Դասական մարգարեու թյան մեջ մարգարեն ստանում է «Տիրոջ Խոսքը» (որը ևս կարող է ներառել տեսիլքներ). սա մի արտահայտություն է, որը դասական մարգարեություններում թեթևակի տարբերություններով հանդի պում է 1600 անգամ։ Կոմպոզիցիոն սիմվոլիզմ։ Մինչ դասական մարգարեության մեջ սահմանափակ քանակությամբ սիմվոլիզմ կա, որը հիմնականում պարունակում են այնպիսի խորհրդանիշներ, որոնք կարող են ի րական կյանքում հանդիպել, վախճանաբանական մարգարեությու նում Աստված ցույց է տալիս խորհրդանիշներ և պատկերներ, որոնք վեր են մարդկային իրականությունից, ինչպիսիք են, օրինակ, հիբ րիդ կենդանիները կամ թևերով ևեղջյուրներով հրեշները։ Աստվածային գերիշխանությունն ու անպայմանականությունը։ Հակառակ դասական մարգարեությունների, որոնց իրականա ցումը հիմնականում կախված է մարդու պատասխանից Աստծո՝ Իսրայելի հետ ուխտի համատեքստում, վախճանաբանական մար գարեություններն անպայմանական են։ Վախճանաբանական մարգարեության մեջ Աստված բացահայտում է աշխարհի կայս րությունների վերելքն ու անկումը Դանիելի ժամանակներից մինչև աշխարհի վերջը։ Նման մարգարեությունները հիմնված են Աստծո Դաս 1
9
կանխագիտության և գերիշխանության վրա և իրականանալու են՝ անկախ մարդու ընտրությունից։ Կարդացե՛ք Հովնան 3.3–10 համարները։ Սա դասակա՞ն, թե՞ վախճանաբանական մարգարեություն է։ Հիմնավորե՛ք ձեր պա տասխանը։ Ի՞նչ կասեք Դանիել 7.6 համարի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարգարեական բազմաթիվ ժանրերը, ներառյալ նաև դասական ու վախճանաբանական մարգարեությունները ճանաչելը, կարող է շատ օգտակար լինել մեզ համար։ Նախ, այս տարբերությունները ցույց են տալիս, որ մարգարեական ճշմարտությունը հայտնելու հա մար Աստված օգտագործում է մի շարք տարբեր մոտեցումներ (Եբ րայեցիս 1.1)։ Երկրորդ, այս իմացությունն օգնում է մեզ ավելի լավ գնահատել Աստվածաշնչի գեղեցկությունն ու բարդությունը։ Եր րորդ, այս իմացությունն օգնում է նաև վերծանել աստվածաշնչյան ճշմարտություններն այնպես, որ դրանք համապատասխանեն ողջ Աստվածաշնչի վկայությանը և ճշմարտապես բացատրեն «ճշմար տության խոսքը» (Բ Տիմոթեոս 2.15): Ովսեե 3.4, 5, Ամովս 8.11 և Զաքարիա 9.1 նման համարների վրա հիմնվելով՝ որոշ քրիստոնյաներ ակնկալում են, որ աշխար հի պատմության եզրափակիչ իրադարձությունները տեղի կու նենան Միջին Արևելքում։ Ի՞նչն է սխալ այս մեկնաբանության մեջ։ Դասական և վախճանաբանական մարգարեությունների միջև տարբերությունն իմանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ պարզաբանել այս հարցը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 1
Աստծո ժամանակի սանդղակը Մեկ այլ կարևոր գաղափար, որն անհրաժեշտ է մտապահել Դա նիելի գիրքն ուսումնասիրելիս, վախճանաբանական մարգարեու թյունների պատմական մոտեցումն է։ Այս մոտեցումը, որը հայտնի է նաև հիստորիզմ անվամբ, կարելի է ավելի լավ հասկանալ, եթե համեմատվի պրետերիզմի, ֆուտուրիզմի և իդեալիզմի հակասող տեսակետների հետ։ Պրետերիզմը Դանիելի գրքում ներկայացված մարգարեական ի րադարձությունները դիտարկում է որպես անցյալում կատարված 10
Դաս 1
իրադարձություններ։ Ֆուտուրիզմը վիճաբանում է, թե միևնույն մարգարեությունները դեռևս սպասում են իրենց ապագա իրակա նացմանը։ Իդեալիզմն իր հերթին համարում է, որ վախճանաբանական մարգարեություններն ընդհանուր հոգևոր իրականությունների խորհրդանիշներ են, որոնք հստակ պատմական հղումներ չունեն։ Հիստորիզմը, ի հակադրություն, ներկայացնում է, որ վախճանա բանական մարգարեության մեջ Աստված ներկայացնում է պատմու թյան անբաժանելի հերթականություն մարգարեի ժամանակներից մինչև վերջին ժամանակները։ Դանիելի գիրքն ուսումնասիրելիս կտեսնենք, որ գրքում ներկայացված ամեն մի մեծ տեսիլք (Դանիել 2, 7, 8, 11) կրկնում է պատմական ուրվագիծը տարբեր տեսանկյուն ներից ու նոր մանրամասներով։ Ադվենտիստական ռահվիրաները, այդ թվում և Էլեն Ուայթը, հասկացել էին Դանիելի և Հայտնություն գրքերի աստվածաշնչյան մարգարեությունները հիստորիզմի տե սանկյունից։ Կարդացե՛ք Թվոց 14.34 և Եզեկիել 4.5, 6 համարները։ Մարգա րեական լեզվով սովորաբար ի՞նչ է իրենից ներկայացնում «օրը»։ Դանիելի գիրքն ուսումնասիրելիս հարկավոր է մտապահել նաև, որ մարգարեական ժամանակը չափվում է տարի-օր սկզբունքով։ Սա նշանակում է, որ մարգարեական մեկ օրը սովորաբար հավա սար է իրական պատմական ժամանակի մեկ տարվա։ Ուստի, օրի նակի համար, 2.300 առավոտների ևերեկոների մարգարեությունը պետք է հասկացվի որպես 2.300 տարիների մասին խոսող մարգա րեություն (Դանիել 8.14)։ Նույն կերպ 70 շաբաթների մարգարեու թյունը պետք է հասկացվի որպես 490 տարի (Դանիել 9.24–27): Այս ժամանակային սանդղակը ճիշտ է թվում որոշ ակնհայտ պատճառներով՝ (1) քանի որ տեսիլքները խորհրդանշական բնույթ են կրում, նշված ժամանակահատվածները ևս պետք է խորհր դանշական լինեն։ (2) Քանի որ տեսիլքներում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում երկարատև ժամանակա հատվածներում, որոշ դեպքերում նույնիսկ ընդհուպ «մինչև վերջի ժամանակը», այս մարգարեություններին վերաբերող ժամանակա հատվածները պետք է վերծանվեն համապատասխանաբար։ (3) Տարի-օր սկզբունքը հաստատվում է Դանիելի գրքով։ Պարզորոշ օ րինակ է 70 շաբաթների մարգարեությունը, որը տևում է Արտաշես թագավորի ժամանակներից մինչև որպես Մեսիա Հիսուսի գալուս տը։ Այսպիսով, Դանիելի գրքում տրված մարգարեական ժամանա Դաս 1
11
կահատվածները բացատրելու ամենաակնհայտ և ամենաճիշտ ճանապարհը դրանք տարի-օր սկզբունքի համաձայն վերծանելն է։ Ժամանակին վերաբերող այս մարգարեություններից մի քանիսը տևում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ։ Ի՞նչ պետք է սա մեզ սովորեցնի համբերության մասին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 2
Դանիելի գրքի արդիականությունը Թեև գրված ավելի քան 2.500 տարի առաջ՝ Դանիելի գիրքը մնում է խորապես արդիական Աստծո ժողովրդի համար 21-րդ դարում։ Մատնանշենք երեք ոլորտներ, որոնցում Դանիելի գիրքը կարող է արդիական լինել մեզ համար։ Աստված է գերիշխում մեր կյանքը։ Նույնիսկ երբ իրերն այնքան էլ բարեհաջող չեն դասավորվում, Աստված է գերագույն վերահսկողն ամեն ինչի ևաշխատում է մարդկային արարքների քմահաճույքնե րի մեջ էլ Իր զավակների համար լավագույնը տրամադրել։ Բաբելո նում Դանեիլի փորձառությունը նման է Եգիպտոսում՝ Հովսեփի և Պարսկաստանում՝ Եսթերի փորձառությանը։ Այս երեք երիտասարդ անձինք գերի էին օտար երկրում և հեթանոսական ազգերի գերիշ խանության տակ էին։ Պատահական դիտորդին նրանք կարող էին թույլ ու Աստծո կողմից լքված թվալ։ Սակայն Աստված ուժեղացրեց նրանց ևօգտագործեց զորեղ ճանապարհներով։ Հանդիպելով փոր ձությունների, տառապանքի և ճնշումների՝ մենք կարող ենք հետ հայացք գցել և հիշել, թե Աստված ինչ արեց Դանիելի, Հովսեփի ու Եսթերի համար։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Տերը մնում է մեր Տերը, ևոր մեզ չի լքել նույնիսկ մեր փորձությունների ու գայթակղու թյունների ժամանակ։ Աստված առաջնորդում է պատմության ընթացքը։ Երբեմն մեզ անհանգստացնում է շփոթահար ու աննպատակ աշխարհը, որը լի է մեղքով ու բռնությամբ։ Սակայն Դանիելի լուրն այն է, որ Աստ ված վերահսկում է ամեն ինչ։ Դանիելի գրքի յուրաքանչյուր գլխում ընդգծվում է այն լուրը, որ Աստված է առաջնորդում պատմության ընթացքը։ Ինչպես ասում է Էլեն Ուայթը. «Մարդկության պատմու թյան տարեգրության մեջ ազգերի բարգավաճումը, կայսրություննե րի վերելքն ու անկումն ի հայտ են գալիս ասես մարդու կամքից ու հմտությունից կախված։ Իրադարձությունների ընթացքը, թվում է, 12
Դաս 1
մեծ մասամբ սահմանված է մարդու զորությամբ, փառասիրությամբ կամ քմահաճույքով։ Սակայն Աստծո Խոսքում վարագույրը մի կողմ է տարվում, և մենք տեսնում ենք մարդկային հետաքրքրություննե րի, ուժի ու կրքերի թատերաբեմի հետևում, վերևում և ամենուր Ամենաողորմածի հրեշտակներին լուռ ու համբերատար կերպով կատարելիս Նրա սեփական կամքի խորհուրդները»։ Դաստիարա կություն, էջ 173։ Աստված վերջին օրերի Իր ժողովրդի համար օրինակ է ծառայում։ Դանիելն ու նրա ընկերները կյանքի օրինակ են ծառայում այնպիսի մի հասարակության մեջ, որի հայացքները շատ հաճախ տարբեր վում են աստվածաշնչյան սկզբունքներից։ Երբ այս երիտասարդնե րին ստիպում էին փոխզիջման գնալ հավատի հարցում և ընդունել բաբելոնական համակարգն այնպիսի ոլորտներում, որոնք հակա սում էին առ Աստված ունեցած նրանց նվիրվածությանը, նրանք շարունակեցին հավատարիմ մնալ Աստծո Խոսքին։ Առ Աստված ու նեցած հավատարմության ու բացարձակ նվիրվածության նրանց փորձառությունը քաջալերում է մեզ, երբ հանդիպում ենք ընդդիմու թյան և նույնիսկ հալածանքի հանուն Ավետարանի։ Միևնույն ժա մանակ Դանիելը ցույց է տալիս, որ հնարավոր է գործունեություն ծավալել երկրի ու հասարակության համար և մնալ հավատարիմ Տիրոջը։ Կարդացե՛ք Դանիել 9.23, 10.11, 12 և Մատթեոս 10.29–31 հա մարները։ Ի՞նչ են այս տեքստերն ասում մեր անձնական պայ քարներում Աստծո հետաքրքրվածության մասին։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 3
Հետագա ուսումնասիրության համար «Աստվածաշունչը նախատեսված է եղել որպես ուղեցույց բո լոր նրանց համար, ովքեր ուզում են ճանաչել իրենց Արարչի կամ քը: Աստված մարդկանց տվել է մարգարեական հաստատ խոսքը: Հրեշտակները և հենց Ինքը` Քրիստոսը, եկան Դանիելին ու Հով հաննեսին հայտնելու այն, ինչը շուտով պիտի կատարվեր: Մեր փրկությանը վերաբերող այդ կարևոր հարցերը չեն թողնվել խորհր դավոր մշուշի մեջ: Դրանք այնպես չեն տրվել, որպեսզի շփոթեցնեն և մոլորեցնեն ճշմարտության անկեղծ որոնողին: Տերն ասել է Ամբա կում մարգարեի միջոցով. «Գրիր տեսիլքը և որոշակի նշանակիր… Դաս 1
13
որպեսզի կարդացողը հեշտ կարդա» (Ամբակում 2.2): Աստծո խոսքը պարզ է բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են այն աղոթ քի հոգով: Իսկապես ազնիվ յուրաքանչյուր անձ կգա դեպի ճշմար տության լույսը: «Լույս է ծագում արդարին» (Սաղմոս 97.11): Եվ ոչ մի եկեղեցի չի կարող աճել սրբության մեջ, եթե դրա անդամները ճշմարտությունը չորոնեն այնպես, ինչպես որոնում են թաքնված գանձը»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 521, 522։ «Ուսումնասիրե՛ք Դանիելի և նրա ըկերների պատմությունը։ Ապ րելով այնտեղ, ուր ապրում էին, ամեն քայլափոխի հանդիպելով ինքնամեծարման գայթակղությանը՝ նրանք պատվում ու փառա վորում էին Աստծուն ամեն օր։ Նրանք վճռեցին հեռու մնալ չարից, հրաժարվեցին հետևել թշնամու ճանապարհին։ Եվ Աստված առատ օրհնություններով պարգևատրեց նրանց հաստատակամ հավա տարմությունը»։ Ձեռագրեր [№ 224], հատոր 4 (Էլեն Ուայթի գրա կան ժառանգություն, 1990թ.), էջ 169, 170։ Հարցեր քննարկման համար
1. Դանիելի գիրքն ուսումնասիրելիս ի հայտ է գալիս մի հզոր գաղա փար։ Աստված ոչ միայն բոլոր ազգերի գերագույն Միապետն է, այլև խորապես ճանաչում է յուրաքանչյուրիս։ Օրինակ, ինչպես տեսնում ենք Դանիելի գրքի 2-րդ գլխում, Նա կարողացավ հեթա նոս թագավորին երազ տալ։ Ինչ-որ մեկի մտքի մեջ ներթափան ցելն ու այնտեղ երազ դնելը խոսում են այնպիսի մտերմության մասին, որը մենք պատկերացնել անգամ չենք կարող։ Միևնույն ժամանակ երազի բնույթը բացահայտում է, որ Աստված է վե րահսկում ամեն ինչ, նույնիսկ աշխարհի գերտերությունները, և գիտի, թե ինչպես է ամեն ինչ ավարտվելու։ Ի՞նչ մխիթարություն և հույս կարող ենք քաղել իրականության այս նկարագրություն ներից։ Միևնույն ժամանակ ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ գիտակցում եք, որ Տերն այնքան մոտ է, որ գիտի նաև ձեր մտքե րը։ Ինչո՞ւ է Խաչի խոստումն այդքան կարևոր դառնում այս հա մատեքստում։ 2. Դասարանում քննարկե՛ք դասական և վախճանաբանական մարգարեությունները։ Աստվածաշնչում այս երկու տեսակի մար գարեության ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք գտնել։
14
Դաս 1
ԴԱՍ 2 ՀՈՒՆՎԱՐԻ 4–10
ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ԲԱԲԵԼՈՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դ Թագավորաց 21.10–16, Դանիել 1, Գաղատացիս 2.19, 20, Մատթեոս 16.24–26, Բ Կորնթացիս 4.17, Հակոբոս 1.5։ Հիշելու համարը. «Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրությունում ևիմաստությունում, և Դանիե լը հասկանում էր ամեն տեսիլք ևերազ» (Դանիել 1.17): Աստվածաշունչը չի խուսափում ընկած մարդկության թուլու թյունները ցույց տալուց։ Ծննդոց երրորդ գլխից ի վեր մարդկության մեղավորությունն ու դրա տխուր հետևանքներն ակնառու կերպով ի ցույց են դրվում։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք նաև այն պիսի մարդկանց պատմություն, ովքեր մեծագույն հավատարմու թյուն են ցուցաբերում առ Աստված, նույնիսկ երբ անհավատարիմ լինելու մեծ գայթակղություններ են ունենում։ Եվ նման հավատար մության ամենացնցող օրինակներից մի քանիսը ներկայացված են Դանիելի գրքում։ Այդուհանդերձ, Դանիելի գիրքն ուսումնասիրելիս եկե՛ք հիշենք, որ գրքի իրական հերոսն Աստված է։ Մենք այնքան սովոր ենք, որ այս պատմությունները շեշտադրում են Դանիելի և նրա ընկերնե րի հավատարմությունը, որ կարող ենք մոռանալ մեծարել այն Մեկի հավատարմությունը, Ով առաջնորդեց ու ուժ տվեց այդ չորս երիտա սարդներին, երբ նրանք բախվեցին Բաբելոնի կայսրության հզորու թյանն ու կախարդանքին։ Սեփական հողում ու տանը հավատարիմ լինելն արդեն իսկ մեծ մարտահրավեր է, էլ չխոսենք այն մասին, երբ մարդը գտնվում է օտար երկրի, դրա մշակույթի ու կրոնի ճնշման ներքո։ Սակայն այս մարդիկ դիմադրում են մարտահրավերներին, որովհետև, ինչպես ասում է Պողոս առաքյալը, նրանք գիտեն, թե ում են հավատացել (Բ Տիմոթեոս 1.12), և վստահում են Նրան։
Դաս 2
15
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 5
Աստծո գերագույն իշխանությունը Առաջին հայացքից Դանիելի գիրքն սկսվում է պարտության մռայլ լուրով։ Հուդան հանձնվել է Նաբուգոդոնոսորին, և տաճարի անոթ ները Երուսաղեմից տարվել են Սենաար երկիր։ Սենաար բառն Աստ վածաշնչում հանդիպում է Ծննդոց 11.2 համարում որպես Բաբելոնի աշտարակի գտնվելու վայր։ Սենաարը չարագուշակ նշան է, քանի որ ակնարկում է մի ծրագիր, որն ակնհայտ ապստամբություն էր Աստծո դեմ։ Սակայն թեև Բաբելոնի աշտարակի շինարարներին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, այն է՝ հասնել երկնքին, ար տաքուստ տպավորություն էր ստեղծվում, թե իբր Նաբուգոդոնո սորն ու իր աստվածները, որոնք ապրում էին Սենաարում, հաղթել էին Իսրայելի՝ ուխտի Աստծուն։ Այսքանով հանդերձ՝ Դանիելի գրքի առաջին իսկ տողերը պար զաբանում են, որ Երուսաղեմի պարտությունը չպետք է վերագրել Բաբելոնի թագավորի գերագույն իշխանությանը. այդ պարտությու նը տեղի է ունեցել, որովհետև «Տերը Հուդայի Հովակիմ թագավորին …. նրա (Նաբուգոդոնոսորի) ձեռքը մատնեց» (Դանիել 1.2)։ Ավելի վաղ Տերը հայտարարել էր, որ եթե Իր ժողովուրդն Իրեն մոռանա և խախտի ուխտը, Ինքը նրանց գերի կուղարկի օտար երկիր։ Այս պիսով, Դանիելը գիտի, որ Բաբելոնի ռազմական զորությունից վեր է կանգնած երկնքի Աստվածը, Ով ղեկավարում է պատմության ա նիվը։ Աստծո գերագույն իշխանության այս հստակ գիտակցումն է, որ պահում է այս երիտասարդներին և նրանց ուժ ու համարձակու թյուն է տալիս դիմակայելու բաբելոնյան կայսրության գայթակղու թյուններին ու ճնշմանը։ Կարդացե՛ք Դ Թագավորաց 21.10–16, 24.18–20 և Երեմիա 3.13 համարները։ Ինչո՞ւ Աստված Հուդան և Երուսաղեմը մատնեց բաբելոնացիների ձեռքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քսանմեկերորդ դարի մարտահրավերներին բախվելիս մենք պետք է վերագտնենք Աստծո մասին ընկալումը, որն այդքան ակ նառու կերպով արտացոլված է Դանիելի գրքում։ Այս գրքի համա ձայն՝ այն Աստվածը, Ում մենք ծառայում ենք, ոչ միայն Իր գերագույն իշխանությանն է հպատակեցնում պատմության ընթացքը, այլև ո 16
Դաս 2
ղորմածաբար միջամտում է Իր ժողովրդի կյանքին՝ կարիքի ժամին նրան օգնություն տրամադրելու համար։ Եվ ինչպես կտեսնենք հե տագայում, այն, ինչ Աստված արեց հրեա գերիների համար, կանի նաև Իր ժողովրդի համար ժամանակների վերջում՝ անկախ նրանց ու նրանց հավատի վրա թափվող տեղատարափ հարձակումներից։ Ի՞նչ մարտահրավերների է բախվում ձեր հավատը հիմա թե՛ դրսից և թե՛ եկեղեցուց: Այդ մարտահրավերները կարող են ծագել նաև ձեր իսկ բնավորության թերություններից։ Ինչպե՞ս կարող եք սովորել ապավինել Աստծո զորությանը ձեր առջև ծա ռացած խնդիրների լուծման հարցում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 6
Հավատը ճնշման տակ Կարդացե՛ք Դանիել 1-ին գլուխը։ Ի՞նչ ճնշման են հանդիպում այս երիտասարդները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բաբելոն հասնելուն պես այս չորս երիտասարդները պետք է բախվեին իրենց հավատի ու համոզմունքների ամենալուրջ մար տահրավերին. Նրանք ընտրվել էին հատուկ վերապատրաստում անցնելու, որպեսզի հետագայում ծառայեին թագավորին։ Հին ժա մանակներում թագավորները հաճախ էին գերիների սերուցքին ընտրում իրենց պալատում ծառայելու համար, որից հետո նրանց հավատարմությունն արդեն պետք է պատկաներ թագավորին ու իրենց գերեվարած կայսրության աստվածներին։ Այս ողջ գործըն թացի նպատակն էր այսպես կոչված դարձ ևուսուցում ապահովել, որը և կհանգեցներ աշխարհայացքի փոփոխության։ Եվ որպես այդ գործընթացի բաղկացուցիչ՝ հրեա գերիների անունները փոխվեցին։ Նոր անունն իր մեջ կրում է տիրոջ և ճակատագրի փոփոխություն։ Ուստի գերիների անունները փոխելով՝ բաբելոնացիները նպատակ ունեին նրանց նկատմամբ հաստատել իրենց գերիշխանությունը և ստիպել նրանց ընդունել բաբելոնական արժեքներն ու մշակույ թը։ Նրանց նախկին անունները, որոնք մատնացույց էին անում Իսրայելի Աստծուն, փոխարինվում են օտար աստվածների պատ վող անուններով։ Բացի այդ, թագավորը որոշում է կայացնում, որ երիտասարդները սնվեն իր սեղանից։ Թագավորի սեղանից ուտելը Դաս 2
17
հին ժամանակներում խորը նշանակություն ուներ։ Այն ենթադրում էր անմնացորդ նվիրվածություն թագավորին, ինչպես նաև ցույց էր տալիս նրանից կախված լինելը։ Եվ քանի որ որպես կանոն սնունդը մատուցվում էր կայսրության աստծուն կամ աստվածներին, դրանք ուտելն ուներ նաև շատ խորը կրոնական նշանակություն։ Դա ակն հայտորեն նշանակում էր մասնակցություն թագավորի երկրպագու թյան ծառայությանը։ Ուստի, Դանիելն ու նրա ընկերները հայտնվեցին դժվարին հան գամանքներում։ Նրանց համար Աստծուն հավատարիմ մնալը, ինչ պես նաև կայսերական հզոր ճնշման ներքո ողջ մնալը ոչ այլ ինչ էր, քան հրաշք։ Իրավիճակն է՛լ ավելի էր բարդանում, քանի որ Բաբելոն քաղաքն ինքնին համարվում էր մարդկության ձեռքբե րումների հոյակերտ արտահայտություն։ Բաբելոնական տաճար ների ճարտարապետական գեղեցկությունը, կախովի այգիները և քաղաքը կտրող-անցնող Եփրատ գետը քաղաքին անանց հզորու թյան ու փառքի պատկեր էին հաղորդում։ Այսպիսով Դանիելին ու նրա ընկերներին առաջխաղացման, ինչպես նաև համակարգի ա ռավելություններն ու բարգավաճումը վայելելու հնարավորություն է առաջարկվում։ Նրանք կարող են դադարել լինել հրեա գերիներ և դառնալ թագավորական ծառայողներ։ Կգնա՞ն նրանք արդյոք փոխզիջման իրենց սկզբունքների հարցում, որպեսզի քայլեն փառ քի հեշտ ճանապարհով։ Ի՞նչ կերպ կարող էին այս երիտասարդները պատճառաբանել համոզմունքների հարցում փոխզիջման գնալու իրենց որոշումը։ Ի՞նչ կերպ կարող եք այժմ նմանատիպ կամ գուցե ավելի աննկա տելի մարտահրավերի առաջ կանգնած լինել։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 7
Հաստատուն որոշում Կարդացե՛ք Դանիել 1.7–20 համարները։ Ի՞նչ երկու գործոն են աշխատում այստեղ՝ Դանիելի ազատ կամքն ու Աստծո միջամ տությունը։ Ի՞նչ կարևոր սկզբունք ևս կա այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թվում է, թե հրեա գերիները չեն ընդդիմանում իրենց բաբելո նական անունների դեմ։ Ամենայն հավանականությամբ, նրանք ո 18
Դաս 2
չինչ անել չեն կարող դրա դեմ. միայն, թերևս, միմյանց դիմել իրենց հրեական անուններով, երբ մենակ կլինեն։ Սակայն ինչ վերաբերում է թագավորի սեղանի կերակրին ու գինուն, բնականաբար, իրենք են որոշում՝ օգտագործել դրանք, թե՝ ոչ։ Ուստի չորս երիտասարդների ազատ կամքը շատ կարևոր է այստեղ։ Այնուամենայնիվ, եթե կատարածուն կարող է փոխել նրանց ա նունները, նա կարող է փոխել նաև նրանց ճաշացանկը։ Կա երկու հավանական պատճառ, թե ինչու այս չորսը չեն ցանկանում ուտել թագավորի սեղանից։ Առաջինը, թագավորի սեղանի կերակուրների մեջ կարող էին լինել անմաքուր ուտելիքներ (Ղևտացոց 11)։ Երկրորդ, կերակուրը նախ մատուցվում էր աստծո պատկերին, այնուհետև ուղարկվում էր թագավորին ուտելու համար։ Ուստի երբ Դանիելն առանց խա բեության ու խորամանկության դիմելու հասկանալ է տալիս, որ իր խնդրանքը կրոնական դրդապատճառ ունի, այսինքն պալատի ու տելիքը կպղծի իրեն ու իր ընկերներին (Դանիել 1.8), շատ համար ձակ քայլ է անում։ Դանիելի և բաբելոնացի ծառայողի փոխհարաբերություններում մի քանի կարևոր կետեր են աչքի զարնում։ Առաջինը, Դանիելը, կարծես, շատ լավ է հասկանում ծառայողի բարդ իրավիճակը, այդ իսկ պատճառով փորձաշրջան է առաջարկում։ Այլընտրանքային սնունդ կիրառելու տասն օր տևող փորձաշրջանը պետք է որ բա վականացներ սննդակարգի առավելություններն ի ցույց դնելու, հետևաբար և ծառայողի վախերը փարատելու համար։ Երկրորդ, Դանիելի վստահությունը, որ ելքն այդքան դրական կլիներ այդպիսի կարճ ժամանակաշրջանում, գալիս է Աստծո նկատմամբ բացարձակ վստահությունից։ Երրորդ, բանջարեղեններից և ջրից բաղկացած սննդակարգի ընտրությունը մատնացույց է անում այն սննդակարգը, որն Աստված տվել էր մարդկությանն արարչագործության ժամանակ (տե՛ս Ծննդոց 1.29), փաստ, որը հավանաբար ազդել է նաև Դանիելի ընտրության վրա։ Ի վերջո, ի՞նչը կարող էր ավելի լավ սննդակարգ կազմել, եթե ոչ այն, ինչ Աստված տվել է մեզ ի սկզբանե։ Ի՞նչն է այդքան կարևոր Դանիելի ազատ ընտրության մեջ, որը ճանապարհ է բացում Աստծո համար գործել այնպես, ինչպես Նա է գործում (տե՛ս Դանիել 1.9): Ի՞նչ դասեր կարող ենք քաղել սրանից մեր ընտրությունների կարևորության մասին։ Ինչպե՞ս պետք է Աստծո նկատմամբ մեր վստահությունն ազդի մեր ընտ րությունների վրա։ Դաս 2
19
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 8
Անբիծ ու իմաստուն Դանիելն ու նրա ընկերներն ընտրվում են թագավորական ծառա յության համար, քանի որ բավարարում են Նաբուգոդոնոսորի սահ մանած պահանջներին։ Համաձայն այդ պահանջների՝ պալատի ծառայողները պետք է լինեին «բնավ արատ չունեցող» և «գեղեց կադեմ» (Դանիել 1.4): Հետաքրքրական է, որ ինչպես զոհաբերվող կենդանիները, սրբարանում ծառայող մարդիկ ևս պետք է «արատ» չունենային (Ղևտացոց 22.17–25, Ղևտացոց 21.16–24): Բաբելոնացի թագավորը կարծես թե իրեն համեմատում էր Իսրայելի Աստծո հետ, քանի որ նույնանման պահանջներ է դնում իր պալատում ծառայող ների առաջ։ Մյուս կողմից, նման որակումներն ակամա խոսում են այն մասին, որ Դանիելն ու նրա հայրենակիցներն Աստծո համար կենդանի զոհեր էին, քանի որ բախվում էին բաբելոնյան կայսրու թյան մարտահրավերներին։ Կարդացե՛ք Գաղատացիս 2.19, 20, Մատթեոս 16.24–26 և Բ Կորնթացիս 4.17 համարները։ Ի՞նչ են այս տեքստերը մեզ ասում այն մասին, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ, անկախ նրանից, թե ինչ փորձության միջով ենք անցնում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված պատվի է արժանացնում չորս հրեա գերիների հավա տարմությունը, և տասն օր տևած փորձաշրջանի վերջում նրանք ավելի լավ ու կազդուրված տեսք են ունենում, քան մյուս ուսանող ները, ովքեր օգտվում էին թագավորական սեղանից։ Այսպիսով Աստված Իր չորս ծառաներին «գիտություն և հանճար տվեց ամեն դպրությունում և իմաստությունում», և միայն Դանիելին Նա տվեց «ամեն տեսիլք և երազ» հասկանալու ունակություն (Դանիել 1.17)։ Այս պարգևը նշանակալից դեր է խաղալու Դանիելի մարգարեական ծառայության մեջ։ Այնպես, ինչպես Աստված պատվեց Իր ծառաների հավատը բա բելոնական արքունիքում, այնպես և մեզ տալիս է իմաստություն, երբ բախվում ենք աշխարհի մարտահրավերներին։ Դանիելի ու նրա ըն կերների փորձառությունը մեզ ցույց է տալիս, որ իսկապես հնարավոր է խուսափել մեր հասարակության ապականող տարրերի արատա վոր ազդեցությունից։ Այն մատնանշում է նաև, որ Աստծուն ծառայե 20
Դաս 2
լու համար մենք չպետք է մեկուսանանք հասարակությունից ու դրա մշակութային կյանքից։ Դանիելն ու նրա ընկերները ոչ միայն ապրում էին ստերի, սխալների ու առասպելների վրա կառուցված մշակույթի պայմաններում, այլև սովորում էին այդ ստերը, սխալներն ու առաս պելները։ Եվ այսքանով հանդերձ՝ նրանք մնում էին հավատարիմ։ Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, մեր առջև ծառանում է մեր հավատամքին հավատարիմ մնալու մարտահրավերն այն մշակութային և սոցիալական ազդեցությունների մեջ, որոնք հա կասում են մեր հավատամքին։ Առանձնացրե՛ք ձեր մշակույթի բացասական ազդեցությունները և հարցրե՛ք ինքներդ ձեզ՝ որ քա՞ն հաջող եմ ես պայքարում դրանց դեմ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 9
Վերջին քննությունը Կարդացե՛ք Դանիել 1.17–21 համարները։ Ո՞րն է այս չորս երի տասարդների հաջողության բանալին (տե՛ս նաև Հոբ 38.36, Ա ռակաց 2.6, Հակոբոս 1.5): ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Բաբելոնի համալսարանում» երեք տարի ուսանելուց հետո չորս հրեաները բերվում են թագավորի առաջ ավարտական քննություն տալու։ Նրանք ոչ միայն մյուս ուսանողներից առողջ են, այլև գերա զանցում են նրանց իմաստությամբ և հանճարով։ Այս չորսին ան միջապես վերցնում են թագավորական ծառայության։ Մենք չպետք է մոռանանք, որ այս «իմաստությունն ու հանճարը», անկասկած, մեծամասամբ բաղկացած է հեթանոսության բազում տարրերից։ Այ նուամենայնիվ, նրանք դա սովորել էին, և ակնհայտորեն շատ լավ էին սովորել, նույնիսկ եթե դրան չէին հավատում։ Նաբուգոդոնոսորը կարող էր կարծել, թե նման ձեռքբերումը պարտական է պալատական սննդակարգին և այն ուսումնական ծրագրին, որ այս չորս ուսանողներն անցել էին։ Բայց Դանիելն ու նրա ընկերները լավ գիտեին, և պատմելաոճն էլ հստակորեն մատ նացույց է անում, որ իրենց գերազանց դրսևորումը ոչ մի բանով պարտական չէ բաբելոնյան համակարգին։ Ամեն ինչ գալիս է Աստ ծուց։ Ահա մի հզոր օրինակ, թե ինչ կարող է անել Աստված Իրեն վստահողների համար։ Մենք չպետք է վախենանք մեդիայի, կառա Դաս 2
21
վարության և այլ հաստատությունների ճնշող ուժից, որոնք, հնա րավոր է, սպառնում են կործանել մեր ինքնությունը որպես Աստծո զավակներ։ Եթե ապավինենք Աստծուն, կարող ենք վստահ լինել, որ Նա կաջակցի մեզ դժվարին պահին և կպաշտպանի բոլոր դժվա րություններից։ Միակ կարևորագույն բանը, որ պետք է անենք, հա վատի մարտահրավերներին բախվելիս ճիշտ ընտրություն անելն է։ Դանիել առաջին գլխից Աստծո մասին շատ կարևոր դասեր ենք սովորում՝ (1) Աստված վերահսկում է պատմության ընթացքը։ (2) Աստված տալիս է իմաստություն, որպեսզի կարողանանք խու սանավել մեր մշակույթի և հասարակության անբարյացակամ մի ջավայրից։ (3) Աստված պատվի է արժանացնում նրանց, ովքեր վստահում են Իրեն ներքին համոզմունքով և կենսակերպով։ Գլուխը եզրափակվում է մատնացույց անելով, որ «Դանիելը մնաց մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին» (Դանիել 1.21)։ Կյուրո սի մասին հիշատակումն այստեղ նշանակալից դեր ունի. դրանից հույսի շող է ճառագում գերության մեջ։ Կյուրոսն ընտրվել է Աստծո կողմից Իր ժողովրդին ազատելու և նրան Երուսաղեմ վերադառնալ թույլ տալու համար։ Թեև գլուխն սկսվում է պարտության ու աքսորի տեսարանով, այն ավարտվում է հույսի շողով ու տունդարձով։ Սա է մեր Աստվածը. մեր կյանքի նույնիսկ ամենաբարդ պահերին Նա միշտ հույսի դուռ է բացում, որպեսզի տեսնենք այն փառքն ու ուրա խությունը, որը հետևում է տառապանքին ու ցավին։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 10
Հետագա ուսումնասիրության համար «Դանիելն ու նրա ընկերներն իրենց երիտասարդ տարիներին Բաբելոնում ակնհայտորեն ավելի մեծ հարստությունների հնա րավորություն ունեին, քան Հովսեփն իր կյանքի վաղ տարիներին Եգիպտոսում. այդուհանդերձ նրանց բաժին հասած փորձություննե րը հազիվ թե ավելի թեթև բնույթ կրեին։ Իրենց հուդայական տան համեմատական պարզությունից թագավորական ջիղի այս երիտա սարդները տեղափոխվել էին քաղաքներից ամենավեհաշուքը, դրա հզորագույն միապետի արքունիք ևընտրվել էին ուսուցանվելու թա գավորի առաջ հատուկ ծառայություն իրականացնելու համար։ Ա պականված ու շքեղ արքունիքում շատ մեծ էին նրանց շրջապատող գայթակղությունները։ Այն փաստը, որ նրանք՝ Եհովային երկրպա 22
Դաս 2
գողները, գերի էին Բաբելոնում, որ Աստծո տան անոթները տեղա փոխվել էին բաբելոնյան աստվածների տաճար, որ ինքը՝ Իսրայելի թագավորը, գերի էր բաբելոնացիների ձեռքում, պարծենկոտաբար ընդգծվում էին հաղթանակողների կողմից որպես ապացույց, որ իրենց կրոնն ու ավանդույթները գերազանցում էին հրեաների կրոնին ու ավանդույթներին։ Նման հանգամանքներում, Իր պատվի րաններից հեռանալու պատճառով իսրայելացիներին վրա հասած նվաստացման միջոցով Աստված Իր գերազանցության, Իր պա հանջների սրբության և հնազանդության հաստատ արդյունքի ա պացույց տվեց բաբելոնացիներին։ Եվ այս վկայությունը Նա տվեց այն միակ ճանապարհով, որ կարող էր տրվել. այն մարդկանց միջո ցով, ովքեր դեռևս ամուր էին պահում իրենց հավատը»։ Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 54։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք տարատեսակ մշակութային և սոցիա լական խնդիրները, որոնց որպես քրիստոնյաներ հանդիպում եք ձեր հասարակության մեջ։ Որո՞նք են դրանք, և ինչպե՞ս կա րող է եկեղեցին որպես մեկ ամբողջություն սովորել արձագանքել դրանց։ 2. Խորհե՛ք այն մասին, թե որքան հեշտ կլիներ Դանիելի և նրա ըն կերների համար փոխզիջման գնալ իրենց հավատի հարցում։ Ի վերջո բաբելոնացիները նվաճողներ էին, իսկ հրեա ազգը պարտ վել էր։ Ավելի մեծ ի՞նչ «ապացույց» էր հարկավոր, որ Բաբելոնի «աստվածներն» Իսրայելի Աստծուց զորավոր էին, ուստի Դա նիելն ու նրա ընկերները պետք է ընդունեին այդ փաստը։ Այս դեպքում ի՞նչ կարևոր աստվածաշնչյան ճշմարտությունների կարող էին նրանք կառչել, որոնք կօգնեին իրենց ամուր մնալ այս ընթացքում (տե՛ս Երեմիա 5.19, 7.22–34): Ի՞նչ պետք է սա մեզ ա սի այն մասին, թե որքան կարևոր է իմանալ Աստվածաշունչն ու ճանաչել «ներկա ժամանակների ճշմարտությունը»։ 3. Ինչո՞ւ է հավատարմությունն այդքան կարևոր ոչ միայն մեզ, այլև այն մարդկանց համար, ում մեր հավատարմությունը վկայում է Տիրոջ բնավորության մասին, այն Տիրոջ, Ում մենք ձգտում ենք ծառայել։
Դաս 2
23
ԴԱՍ 3 ՀՈՒՆՎԱՐԻ 11–17
ԱՌԵՂԾՎԱԾԻՑ՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 2.1–16, Գործք առաքելոց 17.28, Դանիել 2.17–49, Սաղմոս 138, Հովհաննես 15.5, Երկրորդ Օրինաց 32.4, Ա Պետրոս 2.4։ Հիշելու համարը. «Դանիելը խոսեց և ասաց. Օրհնյալ լինի Աստծո անունը հավիտենից մինչև հավիտյան, որ իմաստությունը և զորու թյունը Նրանն է» (Դանիել 2.20): Գրենլանդիան շրջապատող ջրերում տարատեսակ չափսերի սառ ցաբլուրներ կան։ Երբեմն փոքր սառցաբլուրները լողում են մի ուղ ղությամբ, իսկ դրանց անհամեմատ մեծ նմանակերպերը՝ մեկ այլ։ Պատճառն այն է, որ մակերեսի քամիներն իրենց ուժգնությամբ ուղղոր դում են փոքր սառույցները, մինչդեռ սառույցի հսկայական զանգված ները տեղաշարժվում են օվկիանոսի խորքերում գործող հոսանքների ազդեցությամբ։ Երբ մենք հետևում ենք պատմության ընթացքում ազ գերի վերելքին ու անկումներին, սա նման է մակերեսային քամիների ու օվկիանոսի խորքերում գործող հոսանքների բացատրությանը։ Քա միները ներկայացնում են ամեն փոփոխական ու անկանխատեսելի բան. ճիշտ ինչպես մարդկային կամքն է։ Սակայն այս փոթորիկների պոռթկումների հետ մեկտեղ գործում է մեկ այլ ուժ, որն անհամեմատ ավելի զորեղ է և նման է օվկիանոսային հոսանքներին։ Դա Աստծո ի մաստուն ու գերագույն նպատակների հաստատուն ընթացքն է։ Ինչ պես ասել է Էլեն Ուայթը. «Ինչպես աստղերն իրենց նախասահմանված ուղու ընդարձակ պտույտի մեջ, այնպես էլ Աստծո մտադրություննե րը ո՛չ շտապել գիտեն, ո՛չ հապաղել»։ Դարերի փափագը, էջ 32։ Թեև թվում է, թե ազգերի, գաղափարախոսությունների և քաղաքական կուսակցությունների վերելքն ու անկումները տեղի են ունենում բացա ռապես մարդկային քմահաճ հայեցողությամբ, Դանիելի գրքի երկրորդ գլուխը ցույց է տալիս, որ երկնքի Աստվածն է, որ տանում է մարկու թյան պատմությունն իր վերջնական եզրափակմանը։ 24
Դաս 3
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 12
Աստծո «ամենագոյությունը» Կարդացե՛ք Դանիել 2.1–16 համարները։ Ի՞նչ ճգնաժամի են հան դիպում հրեաներն այն երազի պատճառով, որն Աստված տալիս է թագավորին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հին աշխարհում երազներին շատ լուրջ էին վերաբերվում։ Երբ երազը վատ կանխազգացում էր առաջացնում, այն հաճախ վերա հաս աղետի մասին էր խոսում։ Ուստի հասկանալի է, թե ինչու է Նա բուգոդոնոսորն այդքան անհանգստանում այն երազի համար, որն ավելի է սարսափեցնում նրանով, որ թագավորը ոչ մի կերպ չի կա րողանում հիշել այն։ Բաբելոնի մասնագետները հավատում էին, որ աստվածները կարող են երազները մեկնաբանել, սակայն Դանիելի գրքում պատմվող այս երազի դեպքում մասնագետները ոչինչ անել չեն կարող, որովհետև թագավորն այն պարզապես մոռացել է։ Ե թե նրանց փոխանցվեր երազի բովանդակությունը, նրանք անպայ ման կգտնեին մեկնաբանություն թագավորին գոհացնելու համար։ Սակայն այս աննախադեպ իրավիճակում, երբ երազահան մասնա գետներն անկարող են թագավորին ասել, թե ինչի մասին է վերջի նիս երազը, նրանք ստիպված են ընդունել, որ «մի ուրիշը չկա, որ թագավորի առաջ իմացնի այն, բացի աստվածներից, որոնց բնա կությունը մսեղենների մեջ չէ» (Դանիել 2.11)։ Անհանգստությունից ճնշված՝ թագավորը հրամայում է գլխատել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ Նման դաժանությունն անծա նոթ չէր հին աշխարհին։ Պատմական աղբյուրները վկայում են այն մասին, որ դավադրության պատճառով Դարեհ Ա-ն մահապատժի ենթարկեց բոլոր մոգերին, իսկ Քսերքսեսը սպանեց բոլոր ինժեներ ներին, ում կառուցած կամուրջը փլվել էր։ Երբ Նաբուգոդոնոսորն արձակում է իր հրամանը, Դանիելն ու նրա ընկերները նոր էին ա վարտել ուսումնառությունն ու ընդունվել թագավորի մոգերի շրջան։ Այս պատճառով մահապատժի հրամանը վերաբերում է նրանց ևս։ Գրքի բնօրինակում ասվում է, որ սպանդն սկսվում է անմիջապես, և Դանիելի ու նրա ընկերների հերթը հաջորդն էր։ Սակայն Դանիելն «իմաստությամբ» (Դանիել 2.14) մոտենում է Արիովքին՝ դահճա Դաս 3
25
պետին, ով վերահսկում էր մահապատժի իրականացումը։ Ամե նայն հավանականությամբ, նա անձամբ է թագավորից ժամանակ խնդրում երազի առեղծվածը լուծելու համար։ Հետաքրքրական է այն փաստը, որ թեև թագավորը մոգերին մահապատժի ենթարկե լու հրաման տվեց «ժամանակ» գնելու նրանց փորձի համար, նա անհապաղ շնորհում է այն «ժամանակը», որը խնդրում է Դանիելը։ Դանիելն իհարկե համաձայն է մոգերի հետ, որ ոչ մի մարդ արարած չի կարող լուծել նման առեղծվածը, սակայն մարգարեն գիտի նաև Աստծո մասին, Ով կարող է բացահայտել ինչպես երազի բովանդա կությունը, այնպես էլ մեկնությունը։ Աստվածաբանները խոսում են Աստծո «ամենագոյության» մա սին, որ թեև այդքան հեռու արարչագործությունից, Նա կարող է միևնույն ժամանակ շատ մոտ լինել դրան։ Նաբուգոդոնոսոր թագավորին երազ տալու փաստն ի՞նչ է մեզ սովորեցնում այն մասին, թե ամենագո Աստված որչափ կարող է մոտ լինել մեզ (տե՛ս նաև Գործք առաքելոց 17.28): ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 13
Աղոթքը Դանիելն առանց ժամանակ կորցնելու վերցնում է իր երեք ըն կերներին և սկսում աղոթք անել՝ բացատրելով նրանց, որ եթե Աստ ված չբացահայտի երազը, իրենք մահապատժի կենթարկվեն։ Մենք նույնպես, երբ կանգնում ենք մեծ խնդրի առաջ, պետք է գիտակ ցենք, որ մեր Աստվածը բավականաչափ մեծ է լուծելու համար նույ նիսկ ամենաանլուծելի մարտահրավերները։ Կարդացե՛ք Դանիել 2.17–23 համարները։ Ի՞նչ երկու տեսակի ա ղոթք է բարձրացվում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս գլխում նշվում են երկու տեսակի աղոթքներ։ Առաջինն աղոթք է, որում Դանիելը խնդրում է Աստծուն բացահայտել երազի բովան դակությունն ու մեկնությունը (Դանիել 2.17–19): Այս աղոթքի խոս քերը գրի չեն առնվել, սակայն մեզ ասվում է, որ Դանիելն ու նրա ընկերներն աղոթում էին, «որ ողորմություն խնդրեն երկնքի Աստվա ծանից այս գաղտնիքի մասին, որ չկոտորվեն Դանիելը և նրա ընկեր 26
Դաս 3
ները Բաբելոնի մնացած իմաստունների հետ» (Դանիել 2.18)։ Երբ նրանք աղոթում են, Աստված պատասխանում է նրանց խնդրան քին և բացահայտում է թագավորի երազի բովանդակությունն ու մեկնությունը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ երբ «ողորմություն խնդրենք երկնքի Աստվածանից», մեր աղոթքները ևս կլսվեն (մի գուցե ոչ այնքան բացահայտ ձևով, ինչպես տեսնում ենք այստեղ), որովհետև Դանիելի Աստվածը նաև մեր Աստվածն է։ Ի պատասխան Աստծո՝ իրենց աղոթքը լսելուն և արձագանքե լուն՝ Դանիելն ու նրա ընկերները պոռթկացին երախտագիտական ու փառաբանական աղոթքով։ Նրանք փառաբանում էին Աստծուն իմաստության ու բնությունն ու պատմության քաղաքական անցքե րը վերահսկելու համար։ Այստեղ կա մի կարևոր դաս, որը կարող ենք սերտել։ Մենք աղոթում ու բազում խնդրանքներ ենք ներկայաց նում Աստծուն, սակայն որքա՞ն հաճախ ենք փառաբանում Նրան ու շնորհակալություն հայտնում մեր աղոթքներին պատասխանելու համար։ Տասը բորոտների հետ ունեցած Հիսուսի փորձառությունը շատ պատեհ կերպով ներկայացնում է մարդկային երախտամոռու թյունը։ Տասը բժշկվածներից միայն մեկն է հետ գալիս, «որ Աստծուն փառք» տա (Ղուկաս 17.18)։ Դանիելի պատասխանը ոչ միայն հի շեցնում է մեզ երախտագիտության ու փառաբանության կարևորու թյունը, այլև բացահայտում է այն Աստծո բնավորությունը, Ում մենք աղոթում ենք։ Երբ մենք աղոթում ենք Նրան, կարող ենք վստահ լի նել, որ Նա կանի մեզ համար լավագույնը, ուստիև պետք է միշտ փառաբանենք ու շնորհակալություն հայտնենք Նրան։ Կարդացե՛ք Սաղմոս 138-ը։ Ի՞նչ կարող եք քաղել շնորհակալա կան այս աղոթքից, ինչը կօգնի ձեզ երախտագետ լինել Աստծուն, անկախ այն հանգամանքներից, որոնցում հայտնվել եք։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 14
Արձանը. մաս առաջին Կարդացե՛ք Դանիել 2.24–30 համարները։ Ի՞նչ է ասում Դանիելն այստեղ, որը շատ կարևոր է, որ մենք մշտապես հիշենք (տե՛ս նաև Հովհաննես 15.5): ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 3
27
Ի պատասխան աղոթքի՝ Աստված հայտնում է երազի բովանդա կությունն ու մեկնությունը։ Եվ Դանիելը չի երկմտում թագավորին տեղյակ պահել այն մասին, որ առեղծվածի լուծումը տվել է «երկնքի Աստվածը»։ Նաև, նախքան երազի բովանդակությունն ու դրա մեկ նությունը բացահայտելը, Դանիելը մատնանշում է նաև թագավորի չարտահայտված խոհերն ու մտահոգությունները, երբ վերջինս ան քուն պառկած էր իր անկողնում։ Այս մանրամասն տեղեկությունն ա վելի արժանահավատ է դարձնում լուրը, քանի որ միայն թագավորին հայտնի այդ տեղեկությունը պետք է որ Դանիելին հայտնված լիներ գերբնական ուժի միջոցով։ Սակայն երբ Դանիելն սկսում է պատմել երազը, նա կանգնած է ևս մեկ ճգնաժամ հարուցելու վտանգի առջև, քանի որ երազը Նաբուգոդոնոսորի համար բարի լուր չի պարունա կում։ Կարդացե՛ք Դանիել 2.31–49 համարները։ Ի՞նչ է ասում երազը Նաբուգոդոնոսորի թագավորության ճակատագրի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երազում նկարագրվում է մի վեհաշուք արձան, որի «գլուխը մա քուր ոսկուց էր, նրա կուրծքը և բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, նրա ոտները՝ մեկ մա սը երկաթից, մեկ մասը կավից» (Դանիել 2.32, 33): Ի վերջո մի քար «զարկվեց արձանի ոտներին» (Դանիել 2.34), արձանը փշրվեց և քամու բերանն ընկած մղեղի պես եղավ։ Դանիելը բացատրում է, որ տարբեր մետաղները ներկայացնում են հաջորդական թագավո րությունները, որոնք պատմության ընթացքում կփոխարինեն մեկը մյուսին։ Նաբուգոդոնոսորին տրվող լուրը պարզ է և հստակ. Բա բելոնի թագավորությունն իր ողջ հզորությամբ ու փառքով կանհե տանա, և դրան փոխարինելու կգա մեկ այլ թագավորություն, որն էլ իր հերթին կփոխարինվի այլ թագավորություններով, մինչև որ դրանց բոլորին փոխարինելու կգա ամբողջովին այլ բնույթի թագա վորություն. դա Աստծո թագավորությունն է, որը կանգուն է մնալու հավիտենապես։ Տեսե՛ք, թե որքան վաղանցիկ ու ժամանակավոր են բոլոր մարդ կային արժեքները։ Ի՞նչ պետք է այս փաստը մեզ սովորեցնի այն մեծ հույսի մասին, որը մենք ունենք Հիսուսով և միմիայն Նրա նով (տե՛ս Հովհաննես 6.54, Բ Կորնթացիս 4.18): 28
Դաս 3
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 15
Արձանը. մաս երկրորդ Նորից կարդացե՛ք երազն ու դրա մեկնությունը (Դանիել 2.31– 49)։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում աշխարհի պատմությանն Աստ ծո՝ նախապես տեղյակ լինելու մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նաբուգոդոնոսորի երազով փոխանցվող մարգարեությունը ներ կայացնում է ընդհանուր մարգարեական ուրվագիծ: Այն գործում է որպես չափանիշ, որին համապատասխան էլ պետք է դիտարկել Դանիելի գրքի 7-րդ, 8-րդ, և 11-րդ գլուխներում տրված ավելի ման րամասն մարգարեությունները։ Դանիելի 2-րդ գլուխը ևս պայմանա կան մարգարեություն չէ։ Այն վախճանաբանական մարգարեություն է, վճռական կանխատեսումն այն բանի, թե ինչ է Աստված նախա տեսել ևինչ է իրականացնելու ապագայում։ 1. Ոսկե գլուխը ներկայացնում է Բաբելոնը (ՔԱ 626–539թթ.)։ Իսկապես որ, ոսկուց բացի ոչ մի այլ մետաղ չէր կարող հավուր պատշաճի ներկայացնել Բաբելոնի կայսրության հարստությունն ու հզորությունը։ Աստվածաշունչն այն անվանում է «ոսկե քաղաք» (Եսայիա 14.4, անգլերեն թարգմանություն) և «ոսկե բաժակ … … Տիրոջ ձեռքին» (Երամիա 51.7, համեմատե՛ք Հայտնություն 18.16 համարի հետ)։ Հին աշխարհի պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ քաղաքի զարդարանքն առատ ոսկին էր։ 2. Արծաթյա կուրծքն ու բազուկները մատնանշում են Մարա- Պարսկաստանը (ՔԱ 539–331թթ.)։ Քանի որ արծաթը համարվում է ավելի քիչ արժեքավոր, քան ոսկին, Մարա-Պարսկաստանն այդ պես էլ երբեք չունեցավ Բաբելոնի շքեղությունը։ Բացի այդ, ար ծաթը համապատասխան խորհրդանիշ էր պարսիկների համար, քանի որ նրանք օգտագործում էին արծաթն իրենց հարկային հա մակարգում։ 3. Պղնձե մեջքն ու ազդրերը խորհրդանշում են Հունաստանը (ՔԱ 331–168 թթ.): Եզեկիել 27.13 համարը հույներին ներկայացնում է որպես պղնձե անոթների առևտրականներ։ Հույն զինվորներն աչ քի էին ընկնում իրենց պղնձե սպառազինությամբ։ Նրանց սաղա վարտները, վահանները և մարտական կացինները պատրաստված Դաս 3
29
էին արույրից։ Հերոդոտոսը մեզ տեղեկացնում է, որ Եգիպտոսի փա րավոն Փսամեթիհ Ա-ն հույն ծովահենների ներխուժման մեջ տեսավ գուշակության իրականացումը, որն ասում էր. «պղնձե մարդիկ են գալիս ծովից»։ 4. Երկաթյա սրունքները համապատասխանաբար ներկայաց նում են Հռոմը (ՔԱ 168թ.–ՔՀ 476թ.): Ինչպես բացատրեց Դանիելը, երկաթը խորհրդանշում է Հռոմեական կայսրության ջախջախիչ ու ժը, որը տևեց ավելի երկար, քան դրան նախորդող կայսրություն ներից ցանկացածը։ Երկաթը տիպիկ մետաղ էր այս կայսրությունը ներկայացնելու համար։ 5. Երկաթի ու կավի խառնուրդից կազմված ոտքերը ներկա յացնում են մասնատված Եվրոպան (ՔՀ 476թ.–Քրիստոսի երկրորդ գալուստը)։ Երկաթի ու կավի խառնուրդի պատկերը պատշաճո րեն նկարագրում է այն, թե ինչ կատարվեց Հռոմեական կայսրու թյան կազմալուծումից հետո։ Թեև Եվրոպան միավորելու շատ փորձեր են արվել, սկսած կայսերական ընտանիքներում ամուս նական միություններից մինչև ներկայիս Եվրոպական Միություն, բաժանումներն ու տարաձայնությունները, այնուամենայնիվ, գե րակշռել են, և համաձայն այս մարգարեության՝ կշարունակեն գերակշռել, մինչև որ Աստված կհաստատի հավիտենական ար քայությունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16
Քարը Կարդացե՛ք Դանիել 2.34, 35, 44, 45 համարները: Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերը մեր աշխարհի վերջնական ճակա տագրի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երազի շեշտադրումն այն է, թե ինչ է կատարվելու «հետին օ րերում» (Դանիել 2.28): Ինչքան էլ որ հարուստ ու հզոր լինեն մե տաղով (և կավով) ներկայացված թագավորությունները, դրանք ոչ այլ ինչ են, քան քարի թագավորության հաստատման նախընթաց։ Մետաղներն ու կավը որոշ իմաստով կարող են համարվել մարդու ձեռքի արտադրանք, մինչդեռ երազում ներկայացված քարը գալիս 30
Դաս 3
է առանց մարդկային ձեռքի օգնության։ Այլ խոսքերով, թեև նա խորդող թագավորություններից յուրաքանչյուրն ի վերջո գնում է դեպի վախճան, քարով ներկայացված արքայությունը մնալու է հա վիտյան։ Վեմի փոխաբերությունը հաճախ է խորհրդանշում Աստ ծուն (օրինակ՝ Երկրորդ Օրինաց 32.4, Ա Թագավորաց 2.2, Սաղմոս 18.31), և քարը նմանապես կարող է լինել Մեսիայի խորհրդանիշ (Սաղմոս 118.22, Ա Պետրոս 2.4, 7): Ուստի ոչինչ այնքան հարմար չէ խորհրդանշելու Աստծո հավիտենական արքայությունը, որքան քարի պատկերը։ Ոմանք վիճում են, թե քարի թագավորությունը հաստատվել է Հի սուսի երկրային ծառայության ժամանակ, և որ Ավետարանի տա րածումը մատնացույց է անում, որ Աստծո արքայությունն արդեն տարածվել է համայն երկրագնդի վրա։ Սակայն քարի թագավորու թյունը գալու է միայն այն բանից հետո, երբ չորս հիմնական թա գավորություններն անկում ապրեն, և մարդկության պատմությունը հասնի բաժանված թագավորությունների ժամանակաշրջանին, որը ներկայացված է արձանի ոտքերի միջոցով։ Այս փաստը բացառում է առաջին դարի ընթացքում դրա իրականացումը, քանի որ Հիսուսի երկրային ծառայությունը տեղի է ունեցել Հռոմի՝ չորրորդ թագավո րության գերիշխանության ժամանակ։ Սակայն քարը տեղ է բացում սարի համար։ Այսինքն «քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ և լցրեց բոլոր երկիրը» (Դանիել 2.35)։ Այս սարը հիշեցնում է Սիոն սարը, այն տեղը, որտեղ կանգնած էր տաճարը՝ հինկտակարանյան ժամանակների՝ Աստծո երկրային թագավորության կոնկրետ պատկերը։ Հետաքրքրական է, որ սա րից կտրված քարն ինքը սար է դառնում։ Այս սարը, որը համաձայն տեքստի արդեն գոյություն ունի, ամենայն հավանականությամբ, մատնացույց է անում երկնային Սիոնը՝ երկնային սրբարանը, որտե ղից կգա Քրիստոսն Իր հավիտենական արքայությունը հիմնադրե լու համար։ Եվ ի դեմս Երուսաղեմ քաղաքի, որը վար կգա երկնքից (Հայտնություն 21.1–22.5), այս արքայությունը կգտնի իր վերջնա կան իրականացումը։ Դանիել 2-րդ գլխում նկարագրված իրադարձությունները բո լոր թագավորութունների մասին մինչև հիմա ճիշտ են եղել։ Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան տրամաբանական ու իմաստուն քայլ վստահել գալիք` Աստծո հավիտենական թագավորության մա սին մարգարեությանը։ Ինչո՞ւ է այդքան անտրամաբանական մարգարեությանը չհավատալը։ Դաս 3
31
ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 17
Հետագա ուսումնասիրության համար Ուսուցողական է նկատել, որ Դանիել երկրորդ գլխի արձանը պատրաստված է ոսկուց ու արծաթից, մետաղներ, որոնք ներկա յացնում են տնտեսական հզորություն։ Արձանի մաս են կազմում նաև պղինձն ու երկաթը, որոնք կիրառվում էին գործիքներ ու զենք պատրաստելու համար, ինչպես նաև կավը, որը հին աշխարհում օգտագործվում էր գրական և կենցաղային նպատակներով։ Ուս տի այս արձանը վառ կերպով պատկերում է մարդկությունն ու նրա ձեռքբերումները։ Ամենայն պատշաճությամբ արձանի առանձին կազմաբանական մասերը ցույց են տալիս համաշխարհային գեր տերությունների հերթագայությունը և վերջնական անմիաբանու թյունը, որը գերիշխող է լինելու մարդկության պատմության վերջին օրերին։ Այդուհանդերձ, քարը հստակորեն նկարագրվում է որպես մի բան, որը պատրաստվել է «առանց ձեռքի» (Դանիել 2.45). սա հզոր հիշեցում է այն գերբնական ավարտի, որը գալու է այս ժամա նակավոր աշխարհի և դրա մարդկային ձեռքբերումների վրա։ Թեև «անզեն աչքին մարդկության պատմությունը կարող է ուժե րի ու հակաուժերի քաոսային փոխհարաբերություն թվալ, …. Դա նիելը մեզ հավաստիացնում է, որ այս ամենի հետևում կանգնած է Աստված՝ վար նայելով դրան և շարժվելով դրա մեջ՝ հասնելու համար նրան, ինչ Ինքը լավագույնն է համարում»։ Ուիլիամ Հ. Շի, Դանիել. ընթերցողի ուղեցույց (Նամպա, Այդահո, Փասիֆիք Փրես, 2005թ.), էջ 98։ Հարցեր քննարկման համար
1. Որքա՜ն լավ է իմանալ, որ աշխարհի այս ողջ քաոսի ու տառա պանքի մեջ Աստծունն է վերջնական վերահսկողությունը, և Նա ամեն ինչ փառավոր ավարտի կբերի։ Իսկ մինչ այդ մեր ուժերի սահմաններում ի՞նչ կարող ենք անել ընկած աշխարհում գոյու թյուն ունեցող տառապանքը բարիք գործելով թեթևացնելու հա մար։ 2. Ինչպե՞ս ենք բացատրում այն փաստը, որ Դանիելն ու նրա ըն կերներն այդքան մտերմաբար և հավատարմորեն էին աշխա տում հեթանոս առաջնորդի համար, ով այդքան չարիք էր պատ ճառել Դանիելի սեփական ազգին։ 32
Դաս 3
3. Ինչպես տեսանք, ոմանք հակաճառում են, թե առանց ձեռքի պոկված քարը վերաբերում է աշխարհով մեկ Ավետարանի տա րածմանը։ Դա չի կարող ճիշտ լինել մի շարք պատճառներով, նե րառյալ այն, թե ինչ է ասվում Դանիել 2.35 համարում, որ քարը ջախջախեց նախկին ազգերը, և որ «քամին տարավ նրանց, և բնավ տեղ չգտնվեց նրանց համար»։ Դա տեղի չի ունեցել Խաչից հետո։ Ավելին, քարի թագավորությունը եկեղեցու հետ նույնակա նացնել ջանացողները չէին նկատում, որ քարի թագավորությու նը փոխարինում է մարդկային իշխանության բոլոր այլ ձևերին։ Դա մի թագավորություն է, որն իր մեջ պարփակում է ամբողջ աշխարհը: Ուստի միայն Հիսուսի երկրորդ գալուստը կարող է կյանքի կոչել որպես այս մարգարեական երազի գագաթնակետ նկարագրված գործընթացը։ Ապա ինչո՞ւ է Հիսուսի երկրորդ գա լուստը միակ ողջախոհ մեկնաբանությունն այն բանի, թե ինչ է անում քարը ժամանակների վերջում։
Դաս 3
33
ԴԱՍ 4 ՀՈՒՆՎԱՐԻ 18–24
ՀՆՈՑԻՑ` ՊԱԼԱՏ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 3, Հայտնություն 13.11–18, Ելից 20.3–6, Երկրորդ Օ րինաց 6.4, Ա Կորնթացիս 15.12–26, Եբրայեցիս 11: Հիշելու համարը. «Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից և քո ձեռքից էլ, ով թագավոր, Նա մեզ կազատի» (Դանիել 3.17): «Այսպիսով Սուրբ Հոգով լցված այս երիտասարդներն ամբողջ ազգին հայտարարում են իրենց հավատի մասին, որ Նա, Ում իրենք երկրպագում են, միակ ճշմարիտ ու կենդանի Աստվածն է։ Իրենց հավատի այս ցուցադրումն իրենց սկզբունքների ամենապերճախոս ներկայացումն էր։ Որպեսզի կռապաշտներին տպավորեն կենդանի Աստծո զորությամբ ու մեծությամբ, Նրա ծառաները պետք է արտա հայտեն իրենց սեփական ակնածանքն առ Աստված։ Նրանք պետք է ցույց տան, որ Աստված է իրենց պատվի ու երկրպագության միակ առարկան, և որ ոչ մի նկատառում, նույնիսկ սեփական կյանքը խնայելը չի կարող դրդել իրենց անգամ ամենափոքր փոխզիջման գնալ կռապաշտության հետ։ Այս դասերը ուղիղ ու կարևոր կապ ունեն մեր փորձառության հետ վերջին օրերում»։ Էլեն Ուայթ, Երկ նային տեղերում, էջ 149։ Թեև երկրպագության առարկայի պատ ճառով մահվան սպառնալիքին բախվելը կարող է նախագիտական ու սնոտիապաշտական դարաշրջանի երևույթ թվալ, Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ վերջին օրերում, երբ աշխարհը մեծ «առա ջադիմության» հասած լինի, նմանատիպ մի բան է տեղի ունենալու, սակայն այս անգամ արդեն համաշխարհային մասշտաբներով։ Ուս տի այս պատմության ուսումնասիրությունից մենք ձեռք ենք բերում այն խնդիրների ըմբռնումը, որոնց, համաձայն Սուրբ Գրքի, կբախ վեն Աստծո հավատարիմները։
34
Դաս 4
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 19
Ոսկե արձանը Կարդացե՛ք Դանիել 3.1–7 համարները։ Ի՞նչն էր այս արձանը կանգնեցնելու թագավորի դրդապատճառը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Անցել էր մոտավորապես քսան տարի երազի ու արձանը կանգ նեցնելու միջև։ Այդուհանդերձ, թվում է՝ թագավորը չէր կարողա նում մոռանալ երազը և այն փաստը, որ Բաբելոնին վիճակված է փոխարինվել մեկ այլ թագավորությամբ։ Միայն ոսկե գլուխը լինելու փաստով չբավարարվելով՝ թագավորը ցանկանում է ներկայաց ված լինել մի ամբողջ ոսկե արձանով՝ տեղեկացնելու իր հպատակ ներին, որ իր թագավորությունը շարունակվելու է ողջ պատմության ընթացքում։ Այս հպարտ վերաբերմունքը հիշեցնում է Բաբելոնի աշտարակը կառուցողներին, ովքեր իրենց ամբարտավանությամբ փորձեցին մարտահրավեր նետել Իրեն՝ Աստծուն։ Նաբուգոդոնոսորն այստեղ իրեն ավելի քիչ ամբարտավան չի դրսևորում։ Որպես Բաբելոնի ղե կավար՝ նա շատ բան է արել և չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր թագավորությունն ի վերջո ավարտվելու է։ Ուստի ինք նամեծարման ջանքերի արդյունքում նա մի արձան է շինում, որ պեսզի հարկադրի իր իշխանությունն ու այդ կերպ գնահատի իր հպատակների հավատարմությունը։ Թեև հստակորեն պարզ չէ՝ արձանը ներկայացնում է թագավորի՞ն, թե՞ աստվածություն, անհ րաժեշտ է հիշել, որ հին աշխարհում քաղաքականությունը կրոնից տարանջատող սահմանագիծն աղավաղված էր, եթե, իհարկե, այն առհասարակ գոյություն ուներ։ Անհրաժեշտ է հիշել նաև, որ ճշմարիտ Աստծուն ճանաչելու հա մար Նաբուգոդոնոսորին երկու հնարավորություն տրվեց։ Առաջինը, նա փորձում է երիտասարդ հրեաներին և տեսնում, որ վերջիններս տասն անգամ ավելի իմաստուն են, քան Բաբելոնի մոգերը։ Հետո, երբ բոլոր մոգերը ձախողում են նրան իր երազը հիշեցնելու գործը, Դանիելը հայտնում է թագավորին վերջինիս խոհերը, երազը ևերազի մեկնությունը։ Վերջապես թագավորն ընդունում է Դանիելի Աստծո գերակայությունը։ Սակայն, զարմանալիորեն, աստվածաբանական Դաս 4
35
նախկին բոլոր դասերը Նաբուգոդոնոսորին հետ չեն պահում նորից կռապաշտությանն անցնելուց։ Ինչո՞ւ։ Ամենայն հավանականու թյամբ, պատճառը հպարտությունն էր։ Մեղավոր մարդ արարածը դիմադրում է այն գիտակցմանը, որ իր նյութական ևինտելեկտուալ ձեռքբերումներն ունայն են և դատապարտված են անհետացման։ Մենք էլ երբեմն կարող ենք վարվել ինչպես փոքր նաբուգոդոնո սորներ, երբ չափազանց մեծ ուշադրություն ենք հատկացնում մեր ձեռքբերումներին և մոռանում, թե որքան անիմաստ կարող են լինել դրանք հավիտենության առջև։ Ինչպե՞ս կարող ենք սովորել նույնիսկ ամենաաննկատ կերպով չընկնել այն ծուղակի մեջ, որի մեջ ընկավ Նաբուգոդոնոսորը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 20
Երկրպագության կոչը Կարդացե՛ք Դանիել 3.8–15 և Հայտնություն 13.11–18 համարնե րը։ Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տեսնել այն իրադարձություն ների միջև, որոնք տեղի են ունենում Դանիելի ժամանակներում, ևորոնք տեղի կունենան ապագայում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դուրայի հարթավայում վեր խոյացած արձանը, որի անվանումն աքքադերենով նշանակում է «ցանկապատված վայր», այդ ցանկա պատված տարածքին լայնարձակ սրբարանի տեսք է հաղորդում։ Կարծես թե սա բավարար չէ, կից վառվող հնոցը զոհասեղանի տեղ կարող է ընդունվել։ Բաբելոնական երաժշտությունը պատարագի մաս է կազմում։ Թվարկված են յոթ տեսակի երաժշտական գործիք ներ, որոնք ասես փոխանցում են երկրպագության ամբողջականու թյունն ու արդյունավետությունը: Այսօր մենք ամեն կողմից ռմբակոծվում ենք նոր կենսակերպ, նոր գաղափարախոսություններ որդեգրելու, ինչպես նաև Աստծո Խոսքում ներկայացված ձևով Նրա հեղինակությանը մեր նվիրվա ծությունից հրաժարվելու և մեր հավատարմությունը բաբելոնյան կայսրության ժամանակակից հետևորդներին տրամադրելու կոչե րով։ Ժամանակ առ ժամանակ աշխարհի գայթակղություններն ան հաղթահարելի են թվում, սակայն մենք պետք է հիշեցնենք ինքներս 36
Դաս 4
մեզ, որ մեր բացարձակ նվիրվածությունն ու հավատարմությունը պատկանում է Արարիչ Աստծուն։ Համաձայն մարգարեական օրացույցի՝ մենք ապրում ենք երկրի պատմության վերջին օրերում։ Հայտնություն 13-րդ գլուխը հայտա րարում է, որ երկրի բնակիչներին գազանի պատկերի երկրպագու թյան կոչ կարվի։ Այս սուբյեկտն «ստիպում է ամենին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում կամ նրանց ճակատում» (Հայտնություն 13.16)։ Ներկայացվում են վեց դասակարգի մարդիկ, ովքեր նվիրվածու թյուն են ցուցաբերում գազանի պատկերին. «փոքրեր և մեծամեծ ներ, հարուստներ ևաղքատներ, ազատներ և ծառաներ»։ Գազանի թիվը, որը 666-ն է, նույնպես շեշտադրում է վեց թիվը։ Սա ցույց է տալիս, որ Նաբոգոդոնոսորի կանգնեցրած արձանն ընդամենը նախապատկերն է այն բանի, ինչ կանի վերջին օրերի Բաբելոնը ժամանակների վերջում (տե՛ս Դանիել 3.1-ը վեցի և վաթսունի կեր պարների համար)։ Ուստի հարկավոր է մանրակրկիտ ուշադրու թյուն դարձնել այն բանին, թե ինչ է կատարվում այս պատմության մեջ, և թե ինչպես է Աստված գերիշխանաբար կառավարում աշ խարհի ընթացքը։ Երկրպագությունը միայն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի առաջ խոնարհվելն ու բացահայտ հավատարմություն դավանելը չէ։ Ո րո՞նք են անհամեմատ ավելի քիչ նկատելի այն ճանապարհները, որոնցով կարող ենք շեղվել մեր Տիրոջից բացի այլ բան երկրպա գելուն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 21
Կրակի փորձությունը Երեք հրեաների համար թագավորի կողմից հարկադրվող արձանի երկրպագությունն իրենց վաղ տարիներին ունեցած Ե րուսաղեմի տաճարի երկրպագության փորձառության աղաղա կող կեղծիքն է։ Թեև կայսրությունում պաշտոնատար դիրքեր են զբաղեցնում և հավատարիմ են թագավորին, նրանց հավա տարմությունն առ Աստված սահմանագիծ է դնում մարդկանց բաժին հասնող իրենց հավատարմությանը։ Նրանք, իհարկե, պատրաստակամ են շարունակել ծառայել թագավորին որպես Դաս 4
37
հավատարիմ կառավարիչներ, սակայն չեն կարող միանալ ծիսա կատարությանը։ Կարդացե՛ք Ելից 20.3–6 և Երկրորդ Օրինաց 6.4 համարները։ Ի՞նչ են արտահայտում այս տեքստերը, որն, անկասկած, ազդե ցություն ունեցավ այս երիտասարդների որոշման վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հետևելով թագավորի հրահանգած ցուցումներին՝ բոլոր մար դիկ երաժշտական գործիքների ձայնը լսելուն պես ծնկի են գալիս ու երկրպագում ոսկե արձանին։ Միայն երեքը՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովն են համարձակվում չհնազանդվել թագավորին և հ րաժարվել երկրպագությունից։ Բաբելոնացիներն այս հարցն անհա պաղ թագավորի ուշադրությանն են ներկայացնում։ Մեղադրողները փորձում են հարուցել թագավորի ցասումը՝ ասելով. (1) թագավորն ինքն է այս երեք երիտասարդներին Բաբելոնի կառավարիչ նշանա կել, (2) հրեաները չեն ծառայում թագավորի աստվածներին, և (3) նրանք չեն երկրպագում ոսկե արձանին, որը կանգնեցրել է թագավո րը (Դանիել 3.12): Բայց ի հեճուկս նրանց դեմ ունեցած այս ցասման՝ թագավորը երեք երիտասարդներին երկրորդ հնարավորություն է տալիս։ Թագավորը պատրաստ է կրկնել ողջ գործընթացը, որպեսզի այս մարդիկ իրենց դիրքորոշումից հրաժարվելու ևարձանին երկր պագելու հնարավորություն ունենան։ Սակայն եթե մերժեն, կգցվեն կրակի հնոցը։ Եվ Նաբուգոդոնոսորը եզրափակում է իր խոսքն ամե նաամբարտավան հայտարարությամբ. «Եվ ո՞ր աստվածն է, որ ձեզ ազատի իմ ձեռքից» (Դանիել 3.15)։ Օժտված գերբնական խիզախությամբ՝ նրանք պատասխա նում են թագավորին. «Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից և քո ձեռ քից էլ, ո՛վ թագավոր, Նա մեզ կազատի։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտ նի լինի, ո՛վ թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում» (Դանիել 3.17, 18)։ Թեև նրանք գիտեին, որ իրենց Աստվածը կարող է ազատել ի րենց, սակայն երաշխիք չունեին, որ կազատի։ Այդուհանդերձ, նրանք հրաժարվեցին հնազանդվել թագավորի հրամանին՝ նույ նիսկ իմանալով, որ կարող են այրվել հնոցում։ Որտեղի՞ց կարող ենք նման հավատ ձեռք բերել։ 38
Դաս 4
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22
Չորրորդ մարդը Կարդացե՛ք Դանիել 3.19–27 համարները։ Ի՞նչ է տեղի ունենում այստեղ։ Ո՞վ է կրակի մեջ հայտնված այն մյուս մարդը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հավատարիմ հրեաներին կրակի մեջ գցելով՝ Նաբուգոդոնոսորի մոտ տարակուսանք է առաջանում, երբ նկատում է հնոցի մեջ չոր րորդ անձնավորության ներկայությունը։ Իր տեղեկացվածության սահմաններում թագավորը չորրորդ անձնավորությանը ներկայաց նում է որպես «աստվածների որդու» (Դանիել 3.25)։ Թագավորն ավելին ասել չէր կարող, սակայն մենք շատ լավ գի տենք, թե Ով էր այդ չորրորդ Անձնավորությունը։ Նա հայտնվել է Աբրահամին Սոդոմի ու Գոմորի կործանումից առաջ, մենամարտել է Հակոբի հետ Հակոբ գետակի կողքին և հայտնել Իրեն Մովսեսին վառվող թփի միջոցով։ Նա Հիսուս Քրիստոսն է նախքան մարդեղա նալը, Ով գալիս է ցույց տալու, որ Աստված կանգնած է Իր մարդ կանց կողքին նրանց նեղության ժամանակ։ Էլեն Ուայթն ասում է. «Սակայն Տերը չմոռացավ Իրաններին։ Երբ Նրա վկաները գցվեցին հնոցի մեջ, Փրկիչն անձամբ հայտնվեց նրանց, և միասին նրանք քայլում էին կրակի միջով։ Ջերմության ու սառնության Տիրոջ առաջ կրակի բոցերը կորցրեցին սպառելու ի րենց զորությունը»։ Մարգարեներ և թագավորներ, էջ 508, 509։ Ինչպես Աստված է ասում Եսայիա մարգարեի գրքում. «Երբ որ ջրերիցն անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի։ Երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի» (Եսայիա 43.2)։ Ճիշտ է, մենք սիրում ենք նմանատիպ պատմություններ, սակայն դրանք օրինաչափ հարց են առաջացնում այն մարդկանց վերաբեր յալ, ովքեր հրաշալի կերպով չեն ազատագրվում իրենց հավատի պատճառով ունեցած հալածանքներից։ Այդ մարդիկ հաստատա պես գիտեն Եսայիայի ու Զաքարիայի փորձառության մասին, ում սպանել են սրբապիղծ թագավորները։ Սրբազան պատմության ողջ ընթացքում, ընդհուպ մինչև մեր օրերը, հավատարիմ քրիստոնյա ները կրել են սարսափելի տառապանքներ, որոնք նրանց համար ա վարտվել են, գոնե այս կյանքում, ոչ թե հրաշալի ազատագրմամբ, Դաս 4
39
այլ ցավալի մահով։ Այստեղ ներկայացված է այն դեպքերից մեկը, որում հավատարիմներն ստանում են հրաշալի ազատագրում, սա կայն մենք գիտենք, որ նման բաներ հաճախ չեն պատահում։ Մյուս կողմից, ո՞րն է այն հրաշալի ազատագրումը, որ Աստծո բոլոր զավակները կունենան՝ անկախ այս երկրի վրա նրանց ճա կատագրից (տե՛ս Ա Կորնթացիս 15.12–26)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 23
Այսպիսի հավատի գաղտնիքը Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի փորձառության շուրջ խորհե լիս կարող ենք ինքներս մեզ հարց տալ. Ո՞րն է այսաստիճան ուժգին հավատի գաղտնիքը։ Ինչպե՞ս կարող էին նրանք պատրաստակա մորեն ողջակիզման գնալ, սակայն չերկրպագել արձանին։ Խորհե՛ք այն բոլոր պատճառաբանությունների մասին, որոնցով նրանք կա րող էին արդարացնել թագավորի հրահանգներին հնազանդվելն ու արձանի առաջ խոնարհվելը։ Եվ սակայն, ի հեճուկս այն գիտակց ման, որ կարող են շատ շատերի պես պարզապես հրաժեշտ տալ իրենց կյանքին, նրանք անսասան են մնում։ Կարդացե՛ք Եբրայեցիս 11-րդ գլուխը։ Ի՞նչ է դա մեզ սովորեց նում այն մասին, թե ինչ է հավատը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նման հավատ զարգացնելու համար մենք նախ պետք է հասկա նանք, թե ինչ է հավատը։ Որոշ մարդիկ հավատի քանակական ըն կալում ունեն. նրանք չափում են իրենց հավատն Աստծուց ստացած պատասխաններով։ Առևտրի կենտրոնի ճանապարհին աղոթում են ազատ կայանատեղի գտնելու համար և երբ տեղ հասնելուն պես գտնում են այն, եզրակացնում են, որ ուժեղ հավատ ունեն։ Իսկ ե թե բոլոր տեղերն զբաղված են լինում, նրանք կարող են կարծել, թե իրենց հավատը բավականաչափ ուժեղ չէ, որ Աստված լսի իրենց աղոթքները։ Հավատի նման ընկալումը վտանգավոր է, որովհետև այն շահարկում է Աստծուն և հաշվի չի առնում Աստծո գերագույն իշխանությունն ու իմաստությունը։ Եվ իսկապես, իրական հավատը, որը ցուցադրվում է Դանիելի ընկերների դեպքում, չափվում է Աստծո հետ ունեցած մեր հարա բերությունների որակով, ինչպես նաև դրա արդյունք հանդիսացող 40
Դաս 4
բացարձակ վստահությամբ առ Աստված։ Իսկական հավատը չի ծռում Աստծո կամքն ու ջանում հարմարեցնել այն մեր սեփական կամքին, այլ հնազանդեցնում է մեր սեփական կամքն Աստծո կամ քին։ Ինչպես տեսանք, երեք հրեաները հստակ կերպով չգիտեին, թե Աստված ինչ է պահել իրենց համար, երբ որոշում են ձեռնոց նետել թագավորին և մնալ հավատարիմ Աստծուն։ Նրանք վճռում են ա նել ճիշտ քայլեր՝ անկախ հետևանքներից։ Սա է հասուն հավատի իրական բնութագիրը։ Մենք իսկական հավատ ենք դրսևորում, երբ աղոթքում Տիրոջից խնդրում ենք մեր ուզածը, սակայն վստահում ենք Նրան անել այն, ինչը լավագույնն է մեզ համար, նույնիսկ երբ ոչ միշտ ենք հասկանում, թե ինչ է կատարվում ևինչու։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնցով կարող ենք ամեն օր վարժեցնել մեր հավատը, նույնիսկ «փոքր բաներում», որոնք կօգնեն, որ մեր հավատն աճի, և մենք պատրաստ լինենք ավելի մեծ մարտահրավերների։ Ինչո՞ւ են շատ դեպքերում այս «փոքր բաների» փորձություններն ամենակարևորները։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 24
Հետագա ուսումնասիրության համար «Դուրայի դաշտում հրեա երիտասարդների փորձառությունից պետք է կարևոր դասեր քաղել: Մեր օրերում Աստծո շատ ծառաներ, թեև հեռու մեղք գործելուց, այնուհանդերձ նվաստացում և վիրա վորանք կկրեն նրանցից, ովքեր, սատանայից ոգեշնչված, լցված են ատելությամբ և կրոնական մոլեռանդությամբ: Մարդկանց բարկու թյունը վեր կկենա հատկապես նրանց դեմ, ովքեր պահում են չոր րորդ պատվիրանի շաբաթը, և ի վերջո համընդհանուր հրաման կարձակվի, որը նրանց մահվան արժանի կհայտարարի: Աստծո մարդկանց սպասվող տառապանքի ժամն անսասան հա վատի կկոչի: Նրա զավակները պետք է ցույց տան, որ Նա է իրենց երկրպագության միակ առարկան, ևոր ոչինչ, նույնիսկ կյանքն ինք նին, չի կարող ստիպել նրանց կեղծ երկրպագության։ Նվիրյալ հոգու համար մեղավոր, սահմանափակ մտքի տեր մարդկանց հրաման ները կկորցնեն ամեն նշանակություն հավիտենական Աստծո Խոս քի առաջ։ Չնայած սպառնացող բանտարկությանը, աքսորին կամ մահվանը՝ նրանք կհնազանդվեն ճշմարտությանը»։ Էլեն Ուայթ, Թագավորներ և մարգարեներ, էջ 512, 513։ Դաս 4
41
Հարցեր քննարկման համար 1. Կարդացե՛ք Ա Պետրոս 1.3–9 համարները։ Ինչո՞ւ է Աստված ո մանց ազատում տառապանքից, ոմանց՝ ոչ։ Թե՞ այս հարցի պա տասխանը հնարավոր չէ ստանալ այս կյանքում։ Այն դեպքերում, երբ հրաշալի ազատագրում տեղի չի ունենում, ինչո՞ւ պետք է վստահենք Աստծո բարությանն՝ ի հեճուկս հիասթափության։ 2. Եթե այս դեպքն ավարտվեր հրեա երիտասարդների մահվամբ կրակի հնոցում, ամեն դեպքում, ի՞նչ դաս կարող էինք քաղել դրանից։ 3. Դատելով վերջին օրերի իրադարձությունների մեր ընկալումից՝ ո՞րն է լինելու արտաքին նշանը, խնդիրը, որի վրա կենտրոնա նում է այն, թե ում ենք մենք երկրպագում։ Ի՞նչ պետք է այժմ սա մեզ ասի այն մասին, թե իրականում որքան կարևոր է շաբաթը։ 4. Կարդացե՛ք Ղուկաս 16.10 համարը։ Ինչպե՞ս են այստեղ ասված Քրիստոսի խոսքերն օգնում մեզ հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում ապրել հավատով։ 5. Նորից կարդացե՛ք Դանիել 3.15 համարը, երբ Նաբուգոդոնոսորն ասում է. «Եվ ո՞ր աստվածն է, որ ձեզ կազատի իմ ձեռքից»։ Ինչ պե՞ս կպատասխանեիք այդ հարցին։
42
Դաս 4
ԴԱՍ 5 ՀՈՒՆՎԱՐԻ 25–31
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 4.1–33, Առակաց 14.31, Դ Թագավորաց 20.2–5, Հովնան 3.10, Դանիել 4.34–37, Փիլիպպեցիս 2.1–11: Հիշելու համարը. «Նրա նշանները որքա՜ն մեծ են, և Նրա հրաշքները որքա՜ն զորավոր են։ Նրա թագավորությունը հավիտենական թա գավորություն է, և Նրա իշխանությունը մնում է դարեց դար» (Դանիել 4.3): Հպարտությունն անվանվել է մեղքի իսկական աղբյուրը։ Այն ա ռաջին անգամ դրսևորվել է Արուսյակի մեջ, ով հրեշտակ էր երկնային պալատներում։ Ուստի Աստված ասում է Եզեկիելի միջոցով. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունով, դու ապականեցիր քո իմաստու թյունը քո գեղեցկության պատճառով։ Ես քեզ գետինը պիտի գցեմ, թագավորների առաջ քեզ տեսարան պիտի շինեմ» (Եզեկիել 28.17)։ Հպարտությունն Արուսյակին անկման տարավ, ուստի նա այժմ օգտագործում է իր հպարտությունը, որպեսզի անթիվ-անհամար այլ մարդկանց ուղղորդի դեպի կործանման տանող ճանապարհը։ Մենք բոլորս ընկած մարդ արարածներ ենք՝ մեր գոյության համար կախ ված Աստծուց։ Ցանկացած պարգև, որ ունենք, և ձեռքբերում, որին հասել ենք այդ պարգևների կիրառմամբ, գալիս է միմիայն Աստծուց։ Եվ ինչպե՞ս ենք համարձակվում լինել հպարտ, պարծենկոտ կամ ամբարտավան, երբ խոնարհությունը պետք է գերակշռի մեր ցան կացած արարքում։ Նաբուգոդոնոսորից երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նա հասկանա խոնարհության կարևորությունը։ Նույնիսկ չորրորդ մարդու հայտնվելը կրակի հնոցում (տե՛ս անցած շաբաթվա դա սը) չի փոխում նրա կյանքի ընթացքը։ Թագավորը գիտակցում է իր իսկական կարգավիճակը միմիայն այն բանից հետո, երբ Աստված Դաս 5
43
նրա ձեռքից վերցնում է թագավորությունն ու ուղարկում նրան ապ րելու դաշտի գազանների հետ։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 26
Ահա այն մեծ Բաբելոնը Կարդացե՛ք Դանիել 4.1–33 համարները։ Ի՞նչ է պատահում թա գավորի հետ ևինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված Նաբուգոդոնոսորին տալիս է երկրորդ երազը։ Այս ան գամ թագավորը հիշում է երազը։ Սակայն քանի որ Բաբելոնի մո գերը կրկին ձախողում են մեկնել երազը, թագավորը հրավիրում է Դանիելին՝ տալու երազի մեկնությունը։ Երազում թագավորը տես նում է մի մեծ ծառ, որը հասնում է մինչև երկինք, և մի երկնային էակ, ով հրամայում է կտրել ծառը։ Հողի մեջ պետք է մնան միայն կոճղն ու արմատները և թրջվեն երկնքի ցողով։ Սակայն այն, ինչն անհանգստացնում էր Նաբուգոդոնոսորին, երազի այն մասն էր, ո րում երկնային էակն ասում է. «Նրա սիրտը մարդկությունից փոխ վի, և նրան անասունի սիրտ տրվի, և նրա վրայով յոթը ժամանակ անց կենա» (Դանիել 4.16)։ Գիտակցելով երազի լրջությունը՝ Դանիե լը քաղաքավարի ցանկություն է հայտնում, թե երանի երազը վերա բերեր թագավորի թշնամիներին։ Սակայն հավատարիմ երազում բացահայտված լուրին՝ Դանիելն ասում է, որ իրականում երազը վե րաբերում է հենց իրեն՝ թագավորին։ Ծառերը Աստվածաշնչում սովորաբար խորհրդանշում են թա գավորների, ազգերի և կայսրությունների (Եզեկիել 17, 31, Ովսեե 14, Զաքարիա 11.1, 2, Ղուկաս 23.31): Այսպիսով ընկնող ծառը ներկայացնում է ամբարտավան թագավորին։ Աստված Նաբուգո դոնոսորին իշխանություն ու զորություն էր տվել, սակայն վերջինս համառորեն չի ցանկանում գիտակցել, որ այն ամենը, ինչ ինքն ունի, գալիս է Աստծուց։ Խորհե՛ք Դանիել 4.30 համարի շուրջ։ Ի՞նչ է թագավորն ասում, ինչը ցույց է տալիս, որ նա դեռևս չի հասկացել այն նախազգու շացումը, որը Տերն իրեն տվել է։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 44
Դաս 5
Հպարտությունն այնքանով է վտանգավոր, որ կարող է մեզ ա ռաջնորդել մոռանալ, թե ինչքան կախված ենք մենք Աստծուց ա մեն ինչի համար։ Իսկ եթե մենք դա մոռանանք, ապա կհայտնվենք վտանգավոր հոգևոր վիճակում։ Ինչերի՞ եք հասել ձեր կյանքում։ Կարո՞ղ եք դրանց ձեռք բերումը պատիվ համարել առանց հպարտանալու։ Եթե այո, ապա ինչ պե՞ս։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 27
Նախազգուշացված մարգարեի կողմից Կարդացե՛ք Դանիել 4.27 համարը։ Բացի նախազգուշացումից այն մասին, թե ինչ է պատահելու, ի՞նչ է Դանիելն ասում թագա վորին անել ևինչո՞ւ (տե՛ս նաև Առակաց 14.31)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելը ոչ միայն մեկնում է երազը, այլև Նաբուգոդոնոսորին այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհ է ցույց տալիս. «Դրա համար, ո՛վ թագավոր, թող իմ խրատը քեզ հաճո երևա, և քո մեղ քերը արդարությունով դե՛ն գցիր և քո անօրենությունները՝ աղքատ ներին ողորմելով։ Եթե երկայն պետք է լինի քո խաղաղությունը» (Դանիել 4.27)։ Նաբուգոդոնոսորը վիթխարի աշխատանքներ է իրականացրել Բաբելոնը կառուցելու համար։ Այգիները, ջրանցքների համակար գը, հարյուրավոր տաճարները ևայլ կառույցներ քաղաքը դարձնում են հին աշխարհի հրաշալիքներից մեկը։ Սակայն նման վեհաշուքու թյունն ու գեղեցկությունը, թեկուզ և մասամբ, ձեռք էր բերվել ստրուկ ների շահագործման ու աղքատների իրավունքները ոտնահարելու արդյունքում։ Ավելին, կայսրության հարստությունն օգտագործվում է թագավորի ու նրա արքունիքի հաճույքները բավարարելու հա մար։ Ուստի Նաբուգոդոնոսորի հպարտությունը ոչ միայն արգելում է նրան ճանաչել Աստծուն, այլև որպես արդյունք ստիպում է ան տարբեր լինել կարիքավորների նեղությունների հանդեպ։ Հաշվի առնելով այն յուրահատուկ հոգածությունը, որն Աստված ի ցույց է դնում աղքատների նկատմամբ՝ զարմանալի չէ, որ մնացած բոլոր մեղքերից, որոնք Դանիելը կարող էր ընդգծել թագավորի առաջ, նա առանձնացնում է աղքատներին արհամարհելու մեղքը։ Դաս 5
45
Նաբուգոդոնոսորին ուղղված լուրը նորություն չէ նրա համար։ Հին Կտակարանի մարգարեները հաճախ էին զգուշացնում Աստծո ժողովրդին աղքատներին ճնշելու մասին։ Իսկապես որ, թագավորի աքսորի պատճառ դարձած մեղքերի մեջ աչքի էր զարնում կարիքա վորներին արհամարհելը։ Ի վերջո աղքատների նկատմամբ դրսևո րած կարեկցանքը քրիստոնեական բարեգործության բարձրագույն դրսևորումն է, և հակառակը, աղքատների շահագործումն ու նրանց կարիքներն արհամարհելը համարվում է հարձակում հենց Իր՝ Աստ ծո վրա։ Հոգ տանելով կարիքավորների մասին՝ մենք ճանաչում ենք, որ Աստված է ամեն ինչի սեփականատերը, ինչը նշանակում է, որ մենք ոչ թե սեփականատեր, այլ պարզապես Աստծո սեփականու թյան տնտեսներն ենք։ Մեր ունեցվածքը ծառայեցնելով ուրիշներին՝ մենք պատվի ենք արժանացնում Աստծուն և ճանաչում ենք Նրա՝ մեր Տերը լինելը։ Աստծո՝ սեփականատեր լինելու փաստը պետք է ի վերջո որոշի նյու թական ունեցվածքի արժեքն ու գործառույթը։ Հենց այստեղ սայթա քեց Նաբուգոդոնոսորը, և դա սպառնում է նաև մեզ, քանի դեռ մենք չենք ընդունել Աստծո գերագուն իշխանությունը մեր ձեռքբերումնե րի վրա և չենք ցուցադրել այդ իրականության մեր ընդունումը կա րիքավորներին օգնելով։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 28
Բարձրյալի կանոնները… Թեև Նաբուգոդոնոսորին ապաշխարելու և Աստծո ներումը որո նելու կոչ է արվում, սակայն նրա անողորմ հպարտությունը ստի պում է, որ երկնային հրամանն ուժի մեջ մտնի (Դանիել 4.28–33)։ Իր պալատում շրջելիս ու իրեն մեծարելիս այն ամենի համար, ինչը ձեռք է բերվել, նրան համակում է մտքի ու հոգու այնպիսի մի վիճակ, որի արդյունքում նրան ստիպված են լինում արտաքսել թագավո րական պալատից։ Նրան կարող էր համակած լինել ախտաբանա կան մի հոգեվիճակ, որը կոչվում է կլինիկական լիկանտրոպիա կամ զոոանտրոպիա։ Այս վիճակը հիվանդին ստիպում է վարվել կենդանու պես։ Ժամանակակից աշխարհում այս հիվանդությունն անվանվել է «տեսակների դիսֆորիա», զգացողություն, երբ մարդը սեփական մարմինը համարում է սխալմունք և ցանկանում է լինել կենդանի։ 46
Դաս 5
Կարդացե՛ք Դ Թագավորաց 20.2–5, Հովնան 3.10 և Երեմիա 18.7, 8 համարները։ Ի՞նչ են այս տեքստերն ասում մեզ թագա վորի՝ պատժից խուսափելու հնարավորության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ցավոք, Նաբուգոդոնոսորը ցավոտ դաս ստացավ։ Երբ նրան տրված էր արքայական իշխանությունը, նա ի վիճակի չէր խորհե լու Աստծո հետ իր հարաբերությունների մասին։ Ուստի թագավորին արքայական հեղինակությունից զրկելով և նրան դաշտի գազաննե րի հետ ապրել ստիպելով՝ Աստված թագավորին տալիս է հանա րավորություն ճանաչելու սեփական լիակատար կախվածությունն Աստծուց։ Իրականում, վերջնական դասը, որ Աստված ցանկանում է տալ ամբարտավան թագավորին, հետևյալն է. «Իշխողը երկն քում է» (Դանիել 4.26): Իսկապես, թագավորի դատաստանն Աստծո ծրագրերում շատ ավելի մեծ նպատակ ունի, որը հստակորեն ար տահայտվում է երկնային էակի հրամանում. «որպեսզի ապրողներն իմանան, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, ևում որ ուզում է՝ տալիս է այն, և մարդկանց անարգին դնում է նրա վրա» (Դանիել 4.17)։ Այլ խոսքերով, Նաբուգոդոնոսորի հանդեպ կիրառված պատժա միջոցը պետք է դաս լինի բոլորիս համար։ Քանի որ մենք պատկա նում ենք «ապրողների» շարքին, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն հիմնական դասին, որը պետք է քաղենք այն փաս տից, որ «Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա»։ Ինչո՞ւ է Բարձրյալի կանոններն իմանալն այդքան կարևոր դաս մեզ համար։ Ինչպե՞ս պետք է այս գիտակցումը, օրինակ, ազդի մեր վերաբերմունքի վրա նրանց նկատմամբ, ում վրա իշխանու թյուն ունենք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 29
Բարձրացնելով աչքերը դեպի երկինք Կարդացե՛ք Դանիել 4.34–37 համարները։ Ինչպե՞ս ևինչո՞ւ իրե րը փոխվեցին թագավորի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 5
47
Աստված թույլ է տալիս, որ Նաբուգոդոնոսորն ախտահարվի տարօրինակ հիվանդությամբ, սակայն ի վերջո Նա վերականգնում է թագավորի առողջ դատողությունը։ Զարմանալիորեն ամեն ինչ փոխվում է, երբ մարգարեի կանխագուշակած յոթ տարիների վեր ջում հիվանդ թագավորն իր աչքերը բարձրացնում է դեպի երկինք (Դանիել 4.34)։ «Յոթ տարի շարունակ Նաբուգոդոնոսորն իր ենթակաների զար մանքի առարկան էր, յոթ տարի շարունակ նա նվաստացած-ստո րացված էր ամբողջ աշխարհի առաջ։ Հետո նրա բանականությունը վերականգնվեց, և խոնարհությամբ նայելով դեպի վեր՝ երկնքի Աստ ծուն, նա հասկացավ, որ իր պատիժը աստվածային ձեռքի գործն էր։ Հանրային հայտարարությամբ նա ընդունեց իր մեղքը ևիրեն վերա կանգնելու Աստծո մեծ ողորմությունը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 520։ Կասկած անգամ չկա, որ մեծագույն փոփոխություններ կարող են տեղի ունենալ, երբ մեր աչքերը դեպի երկինք բարձրացնենք։ Հենց որ թագավորին վերադառնում է առողջ դատողությունը, նա վկայություն է տալիս այն մասին, որ սովորել է այս դասը։ Սակայն այս պատմությունն առավելապես Աստծո ողորմության մասին է, քան Նաբուգոդոնոսորի: Թագավորը բաց էր թողել Իսրայելի Աստծուն որպես իր կյանքի Տեր ընդունելու նախկին երեք հնարավո րությունները։ Նրան այդ հնարավորությունները տրվում են, երբ նա գիտակցում է հուդայացի չորս երիտասարդների բացառիկ իմաս տությունը (Դանիել 1), երբ Դանիելը մեկնում է իր երազը, (Դանիել 2) և երբ երեք հրեաները կենդանի են դուրս գալիս կրակի հնոցից (Դանիել 3)։ Ի վերջո, եթե երիտասարդների նմանատիպ փրկությու նը նրան չխոնարհեցրեց, ապա ուրիշ ի՞նչը կարող էր նրան փոխել։ Ի հեճուկս կառավարչի համառության՝ Աստված նրան չորրորդ հնա րավորություն է տալիս, ի վերջո շահում է թագավորի սիրտն ու վե րականգնում նրան իր թագավորական աթոռին (Դանիել 4)։ Ինչպես ցույց է տալիս Նաբուգոդոնոսորի դեպքը, Աստված մեզ տալիս է հնա րավորություն հնարավորության հետևից՝ վերականգնելու մեզ Իր հետ ճիշտ փոխհարաբերությունների մեջ։ Ինչպես Պողոսն է գրում շատ դարեր անց, Տերը «կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն և ճշ մարտության գիտությանը գան» (Ա Տիմոթեոս 2.4)։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք այս ճշմարտության հզորագույն օրինակ։ Որո՞նք են եղել այն ճանապարհները, որոնցով Աստված ձեզ խոնարհեցրել է։ Ի՞նչ եք քաղել այդ փորձառությունից։ Ի՞նչ փո 48
Դաս 5
փոխությունների կարիք կունենաք՝ խուսափելու համար հետա գայում նույն դասն ստանալուց։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 30
Խոնարհ ու երախտապարտ Զղջացող թագավորը հայտարարում է. «Երկրիս բոլոր բնակիչ ները ոչինչի պես են համարվում» (Դանիել 4.35): Հաշվի առնելով համատեքստը՝ ի՞նչ կարևոր դատողություն է նա անում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպե՞ս ենք իմանում, որ Նաբուգոդոնոսորն իսկապես անկեղծո րեն ընդունում է ճշմարիտ Աստծուն։ Մի մեծ ապացույց է պարունա կում այն փաստը, որ Նաբուգոդոնոսորն ինքն է գրել Դանիել չորրորդ գլուխը։ Եվ իսկապես, այս գլխի մեծ մասը թվում է մեջբերում այն նամակից, որը թագավորն ուղարկում է իր լայնածավալ թագավո րության բոլոր անկյունները։ Այս նամակում թագավորը պատմում է իր հպարտության և խելագարության մասին և խոնարհաբար ընդունում է Աստծո միջամտությունն իր կյանքում։ Հին աշխարհի միապետները հազիվ թե գրի առնեին մի բան, որը կնվաստացներ իրենց վարկը։ Փաստը մնում է փաստ, որ հին աշխարհի մեզ հասած արքայական բոլոր փաստաթղթերը թագավորի փառաբանության մասին են։ Սակայն նմանատիպ փաստաթղթի գոյության փաստը, որում թագավորն ընդունում է իր հպարտությունն ու կենդանական վարքագիծը, խոսում է իրական դարձի մասին։ Բացի այդ, գրելով նամակ, որտեղ պատմվում է սեփական փորձառությունն ու խոնա րահաբար խոստովանվում Աստծո գերագույն իշխանությունը, թա գավորը գործում է որպես ավետարանիչ։ Նա այլևս ի վիճակի չէ իր մեջ պահել այն, թե ինչ է վերապրել և ինչ դասեր է քաղել ճշմարիտ Աստծուց։ Ուստի այն, ինչ մենք տեսանք այստեղ՝ թագավորի աղոթ քում ու փառաբանության մեջ (Դանիել 4.34–37), բացահայտում է նրա փորձառության իրական լինելը։ Թագավորի արժեհամակարգն այժմ տարբեր է, և նա գիտակցում է մարդկային իշխանության սահմանափակումները։ Շնորհակալա կան խորը աղոթքի ընթացքում թագավորը գովաբանում ու մեծա րում է Դանիելի Աստծո զորությունը ևընդունում է, որ «երկրիս բոլոր Դաս 5
49
բնակիչները ոչնչի պես են համարվում» (Դանիել 4.35): Այսինքն մար դիկ չունեն ոչ մի բան, որով կարող են պարծենալ։ Ուստի և Դանիելի գրքում ներկայացված Նաբուգոդոնոսորի վրա նետված այս վերջին հայացքը ցույց է տալիս խոնարհ ու երախտապարտ թագավորին, ով փառաբանում է Աստծուն և մեզ նախազգուշացնում հպարտու թյունից։ Իհարկե, Աստված շարունակում է կյանքեր փոխել նաև այսօր։ Կապ չունի, թե որքան հպարտ կամ մեղավոր կարող են մարդիկ լի նել, Աստված լի է ողորմությամբ ու զորությամբ, որոնք ապստամբ մեղավորներին կդարձնեն երկնքի Աստծո զավակներ։ Կարդացե՛ք Փիլիպպեցիս 2.1–11 համարները։ Ի՞նչ ենք մենք գտնում այստեղ, ինչը պետք է արմատախիլ անի հպարտությու նը մեր կյանքից։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆՎԱՐԻ 31
Հետագա ուսումնասիրության համար «Երբեմնի հպարտ կայսրը դարձել էր Աստծո խոնարհ զավակ, դաժան, ամբարտավան կառավարիչը՝ իմաստուն և կարեկից թա գավոր։ Նա, ով մերժել և հայհոյել էր երկնքի Աստծուն, այժմ ընդու նել էր Բարձրյալի իշխանությունը և անկեղծորեն խրախուսում էր Եհովայի նկատմամբ երկյուղը և իր ենթակաների երջանկությունը։ Թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ հանդիմանությամբ Նաբուգոդոնոսորը վերջապես դաս էր քաղել, որը բոլոր կառավա րիչները կարիք ունեն առնելու, որ իրական մեծությունն իրական բարության մեջ է ամփոփված։ Նա ընդունեց Եհովային որպես կեն դանի Աստված` ասելով. «Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս գովում, բարձ րացնում և փառավորում եմ երկնքի թագավորին, որովհետև Նրա բոլոր գործերը՝ ճշմարտություն և Նրա ընթացքը իրավունք են, և ո րովհետև ամբարտավանությամբ վարվողներին Նա կարողանում է ցածացնել»։ Աստծո այն նպատակը, որ աշխարհի մեծագուն թագավորու թյունն ի ցույց դնի Իր փառքը, այժմ ի կատար էր ածվել։ Այս հրա պարակավ հայտարարությունը, որով Նաբուգոդոնոսորն ընդունեց Աստծո ողորմածությունը, բարությունն ու հեղինակությունը, սրբա զան պատմության մեջ գրի առնված նրա կյանքի վերջին գործողու թյունն էր»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 521։ 50
Դաս 5
Հարցեր քննարկման համար 1. «Հպարտությունն առաջնորդում է մնացած բոլոր չարիքներին. այն միանգամայն հակաստվածային մտածելակերպ է։ Դա ձեզ չափազանցությո՞ւն է թվում։ Եթե այո, ապա խորհե՛ք այդ մա սին… Որքան շատ հպարտություն մարդ ունի իր մեջ, այնքան շատ է ատում հպարտությունն ուրիշների մեջ։ Եթե ուզում եք բա ցահայտել, թե որքան հպարտ եք դուք, ամենահեշտ ձևը ինքներդ ձեզ հարց տալն է. «Որքան չեմ սիրում, երբ մարդիկ ինձ արհա մարհանքով են վերաբերվում, հրաժարվում են նկատել ինձ, մի ջամտում են անպատեհ ժամանակ, ինձ վերևից են նայում կամ պարծենում են»։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր մարդու հպար տություն մրցակցության մեջ է դիմացինի հպարտության հետ։ Ուզում էի ինքս լինել երեկույթին բոլորի ուշադրության կենտրո նում, և այժմ ինձ վատ եմ զգում, քանի որ դա ես չէի, այլ մեկ ու րիշը։ Միևնույն ոլորտի մարդիկ համոզված են, որ միմյանցից լավ են տիրապետում ոլորտին»։ Կ. Ս. Լյուիս, Մաքուր քրիստոնեու թյուն [Նյու Յորք, Թաչշսթոն, 1996թ.], էջ 110։ Ի՞նչ է ասում Լյուիսն այստեղ, ինչը կարող է ձեզ օգնել բացահայտելու ձեր մեջ եղած հպարտությունը։ 2. Այս, ինչպես նաև սրան նախորդող գլուխներում դիտարկվում է Աստծո գերիշխանության թեման։ Ինչո՞ւ է այս թեման հասկա նալն այդքան կարևոր։ Ի՞նչ դեր է խաղում շաբաթն այս կարևո րագույն ճշմարտությունը մեր ըմբռնողությանը հասու դարձնելու համար։
Դաս 5
51
ԴԱՍ 6 ՓԵՏՐՎԱՐԻ 1–7
ԱՄԲԱՐՏԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՈՐԾԱՆՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 5, Հայտնություն 17.4–6, Սաղմոս 96.5, Կողոսացիս 1.15–17, Հռոմեացիս 1.16–32, Ժողովող 8.11, Հայտնություն 14.8: Հիշելու համարը. «Եվ Նա է ժամանակները և ժամերը փոխողը, թագավոր ներ իջեցնողը և թագավորներ դնողը, Նա է տալիս իմաս տություն իմաստուններին և հանճար՝ գիտնականներին» (Դանիել 2.21): Դանիել գրքի 5-րդ գլխում Աստծո Խոսքը մեզ տալիս է ցնցող ու դրամատիկ կերպով ավարտվող մարդկային մեծամտության հզոր օրինակ։ Ճիշտ է, կարելի է վիճել, որ Նաբուգոդոնոսորից երկար ժա մանակ պահանջվեց այս դասը քաղելու համար, սակայն գոնե նա քաղեց այդ դասը։ Իսկ նրա թոռ Բաղդասարն այդ դասը չքաղեց։ Տա ճարի անոթները պալատական սանձարձակ գինարբուքի ժամանակ օգտագործելով՝ Բաղդասարը պղծեց դրանք։ Սրբապղծման նման քայլը հավասարազոր է ոչ միայն Աստծուն ձեռնոց նետելուն, այլև հենց Իր՝ Աստծո վրա հարձակման։ Ուստի Բաղդասարը լցնում է իր անօրենությունների բաժակը՝ գործելով փոքր եղջյուրին նմանվող ո ճով (տե՛ս Դաինել 8), որը հարձակում է գործում Աստծո սրբարանի հիմունքների վրա։ Իշխանությունը Բաղդասարի ձեռքից վերցնելով՝ Աստված ցույց է տալիս, թե ինչ է անելու Իր ժողովրդի թշնամու հետ ժամանակների ամենավերջում։ Դանիել գրքի 5-րդ գլխում պատմվող իրադարձությունները տեղի են ունենում ՔԱ 539թ. հենց այն գիշերը, երբ Բաբելոնն ընկավ Մարա-Պարսկաստանի բանակի հարձակման արդյունքում։ Սրանով և տեղի է ունենում ոսկուց արծաթի անցումը, որը կանխագուշակվել էր Դանիել գրքի 2-րդ գլխում։ Եվ մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ Աստված է ղեկավարում աշխարհի գործերը։ 52
Դաս 6
ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 2
Բաղդասարի խնջույքը Կարդացե՛ք Դանիել 5.1–4 համարները Դանիել 1.1, 2 համար ների հետ միասին։ Ի՞նչ է անում Բաղդասարը, որն այդքան վատ է։ Ինչպե՞ս է այն բացահայտում նրա իրական բնավորու թյունը։ Համեմատե՛ք նրա արարքները Հայտնություն 17.4–6 համարներում նկարագրվածի հետ։ Ի՞նչ զուգահեռներ կարող եք գտնել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թագավորը հրամայում է, որ Երուսաղեմի տաճարի սուրբ պա րագաներն օգտագործվեն որպես խմիչքի անոթներ։ Նաբուգոդոնո սորը զավթում է անոթները Երուսաղեմի տաճարից, սակայն դրանք դնում է իր աստծո տաճարում, ինչը ցույց է տալիս, որ նա գոնե հար գում է դրանց սուրբ լինելը։ Սակայն Բաղդասարը սուրբ անոթներն ամենաանվայել կերպով վերածում է խմիչքի սպասքի։ Սուրբ անոթներից խմելով՝ Բաղդասարի պաշտոնյաները «գո վեցին ոսկի և արծաթի, պղնձի, երկաթի, փայտի և քարի աստ վածներին» (Դանիել 5.4)։ Հարկավոր է նկատել, որ նշված է վեց նյութ։ Բաբելոնացիներն օգտագործում էին վաթսունյակի համա կարգը (համակարգ, որի հիմքում 60 թիվն էր)՝ հակառակ մեր օ րերում օգտագործվող տասնյակի համակարգի (որի հիմքում 10 թիվն է)։ Ուստի աստվածների վեց դասակարգը ներկայացնում է բաբելոնական աստվածության ամբողջականությունը, հետևա բար նաև Բաբելոնի կրոնական համակարգի լիարժեքությունը։ Բավականին հետաքրքրական է, որ նյութերի հերթականությու նը նույնն է, ինչ Նաբուգոդոնոսորի երազում ներկայացված ար ձանի նյութերի հերթականությունը. միայն կավն է փոխարինված փայտով։ Ինչպես և երազում, քարը հայտնվում է վերջում. թեև այստեղ քարը ներկայացնում է կուռքերի նյութական բաղադրու թյունը, այն նաև ցույց է տալիս Աստծո դատաստանն աշխարհի կայսրությունների վրա (տե՛ս Դանիել 2.44, 45), որը խորհրդան շում է Բաբելոնը։ Այս խնջույքը համապատասխան կերպով ներկայացնում է վեր ջին ժամանակների Բաբելոնը, որը նկարագրված է Հայտնություն Դաս 6
53
գրքում։ Ինչպես Բաղդասարը, վերջին ժամանակների Բաբելոնի կինը ևս իր ձեռքում ունի ոսկե գավաթ և պիղծ խմիչք է առաջար կում ազգերին։ Այլ կերպ ասած, կեղծ վարդապետության և խեղա թյուրված երկրպագության համակարգի միջոցով ժամանակակից Բաբելոնը տանում է աշխարհը դեպի չարիք (Հայտնություն 17.4–6)` մոռանալով այն դատաստանի մասին, որը շուտով թափվելու է իր գլխին։ Մի օր այդ դատաստանը գալու է։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնցով մեր հասարակությու նը և մշակույթը պղծում են Աստծո Խոսքի ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ այդ պղծության մեջ նույնիսկ ա մենաաննկատ կերպով մասնակցելուց։ Շաբաթ օրը քննարկե՛ք ձեր պատասխանները դասարանում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 3
Անկոչ հյուր Կարդացե՛ք Դանիել 5.5–8 համարները։ Ի՞նչ է պատահում, ևին չո՞ւ է թագավորը պատասխանում հենց այդ կերպ։ Ի՞նչ զուգա հեռներ կարելի է գտնել այս պատմության և Դանիել 2-րդ գլխի միջև, և ինչո՞ւ է այդ զուգահեռը կարևոր (տե՛ս Սաղմոս 96.5, Կողոսացիս 1.15–17)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Նաբուգոդոնոսորն է վարվում իրեն համակած ճգնաժա մի դեպքում (Դանիել 2.2, Դանիել 4.7), Բաղդասարը ևս կանչում է մոգերին, քաղդեաներին և բախտ նայողներին՝ բացատրելու առեղծ վածային գրությունը։ Եվ որպեսզի ապահովի նրանց բարեխիղճ մո տեցումը հարցին, թագավորը շռայլ պարգևներ է խոստանում՝ (1) ծիրանի հագուստ. այս գույնի հագուստը հին աշխարհում հատուկ էր թագավորական ընտանիքին (Եսթեր 8.15), (2) ոսկե մանյակ, ո րը բարձր սոցիալական կարգավիճակի նշան էր (Ծննդոց 41.42), և (3) թագավորության մեջ երրորդ իշխանի դիրք։ Վերջին պարգևը հստակ կերպով ներկայացնում է այն ժամանակվա Բաբելոնի պատ մական հանգամանքները։ Քանի որ Բաղդասարը երկրորդ կառա վարիչն էր և իր հոր՝ Նաբոնիդուսի հետ համակառավարիչ, նա առաջարկում է երրորդ կառավարչի պաշտոնը։ Սակայն ի հեճուկս 54
Դաս 6
գայթակղիչ պարգևների՝ իմաստունները ևս մեկ անգամ չեն կարո ղանում բացատրություն տրամադրել։ Որպես իր բոլոր մեղքերի գագաթնակետ՝ թագավորն այժմ էլ փորձում է իմաստություն գտնել սխալ տեղում։ Բաբելոնի մաս նագետները չեն կարողանում բացահայտել գրության նշանակու թյունը։ Այն գրված է իրենց մայրենի լեզվով՝ արամեերեն (ինչին կանդրադառնանք վաղվա դասում), սակայն նրանք չեն կարողա նում հասկանալ բառերի իմաստը։ Սա կարող է հիշեցնել մեզ այն, ինչ Տերը խոսել է Եսայիայի միջոցով. «Եվ պիտի փչանա նրանց ի մաստունների իմաստությունը, և հանճարեղների հանճարը պիտի խափանվի» (Եսայիա 29.14)։ Այս համարը մեջբերելուց հետո Պո ղոս առաքյալն ասում է. «Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհի քննող։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն որովհետև Աստծո իմաստության մեջ աշ խարհն իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց, որ քարոզության հիմարությունով ապրեցնի հավատացյալներին» (Ա Կորնթացիս 1.20, 21)։ Որոշ ճշմարտություններ շատ կարևոր են, որպեսզի թողնվեն, որ մարդիկ ինքնուրույն փորձեն դրանք հասկանալ։ Այդ իսկ պատ ճառով Աստված Ինքն է մեզ բացահայտում այդ ճշմարտություն ները։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ պարգևատրում էր սպասվում, և հաշվի առնելով այն փաստը, թե ինչ էր տեղի ունենալու շուտով, որքա՜ն անարժեք էր իրականում այդ պարգևատրումը։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե որքան վաղանցիկ են աշ խարհի բաները, ևինչո՞ւ մենք պետք է մեր մտքում պահենք հա վիտենության հեռանկարն այն ամենում, ինչ անում ենք։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 4
Թագուհու մուտքը Կարդացե՛ք Դանիել 5.9–12 համարները։ Ի՞նչ է թագուհին ասում Դանիելի մասին, որը թագավորը պետք է իմանար։ Ի՞նչ է վկա յում նրա մասին այն փաստը, որ նա չէր հիշում նույնիսկ Դանիելի գոյության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 6
55
Քանի որ խնջույքի սրահում ներկաները խուճապի են մատնվել պատի վրա ի հայտ եկած առեղծվածային գրության պատճառով, ներս է գալիս թագուհին ու ուղղություն ցույց տալիս շփոթահար թագավորին։ Նա վերջինիս հիշեցնում է Դանիելի մասին, ում ե րազներ մեկնելու և առեղծվածներ լուծելու ունակությունն ի ցույց է դրվել Նաբուգոդոնոսորի ժամանակներում։ Եթե Բաղդասարն այնքան իմաստուն լիներ, որքան իր նախորդը, կիմանար որտեղ փնտրել այս առեղծվածային գրության բացատրությունը։ Թագու հու միջամտությունը տեղին է թվում թագավորին, ով այդ պահին թվում է վերջնականապես շփոթված և չգիտի ինչ անել։ Թագու հու խոսքերը հնչում են որպես Բաղդասարին ուղղված հանդիմա նություն, որ վերջինս աչքաթող է արել իր թագավորության միակ անձնավորությանը, ով ունակ է մեկնել առեղծվածային գրությու նը։ Թագուհին նաև բանավոր կերպով հակիրճ ներկայացնում է Դանիելին՝ մարգարեն ունի Սուրբ Աստծո Հոգին, լույս, հանճար և աստվածային իմաստություն, գերազանց հոգի, գիտություն, նա կարող է հասկանալ, մեկնել երազներ, հայտնել խրթնաբանություն ներ և լուծել կնճիռներ, նա մոգերի, հմայողների, քաղդեաների և բախտ նայողների գլխավորն էր Նաբուգոդոնոսորի ժամանակնե րում (Դանիել 5.11, 12)։ Մենք նորից զարմանում ենք, թե ինչու է Բաղդասարն այսքանից հետո անտեսում Դանիելին։ Համարն այս հարցի ուղիղ պատաս խանը չի տալիս, սակայն մենք ենթադրում ենք, որ այդ ժամանակ Դանիելը, ծառայելով թագավորին մինչև վերջինի թագավորության առնվազն երրորդ տարին (Դանիել 8.1, 27), այլևս ակտիվ ծառայու թյան մեջ չէ։ Պատճառներից մեկը կարող է լինել Դանիելի տարի քը։ Նա պետք է որ լիներ մոտ 80 տարեկան, և թագավորը միգուցե ցանկություն հայտնած լիներ փոխարինել ծեր առաջնորդներին ե րիտասարդ սերնդի ներկայացուցիչներով։ Դանիելին անտեսելու պատճառներից մեկը կարող էր լինել նաև այն, որ թագավորը չէր ցանկանում ենթարկվել Դանիելի Աստծուն։ Սակայն, ինչպիսին էլ որ լինեն պատճառը կամ պատճառները, ապշեցնում է այն փաստը, որ Դանիելի պես նկարագիր ունեցող մեկը կարող էր այդքան շուտ մո ռացվել։ Կարդացե՛ք Հռոմեացիս 1.16–32 համարները։ Ի՞նչ կերպ ենք տեսնում այս տեքստերում ներկայացված սկզբունքները դրսևորվելիս ոչ միայն պատմության ընթացքում, այլև աշխար հում այսօր։ 56
Դաս 6
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 5
Կշռվեց և թեթև գտնվեց Կարդացե՛ք Դանիել 5.13–28 համարները։ Ըստ Դանիելի՝ ի՞նչն է լինելու այս թագավորի շուտափույթ վախճանի պատճառը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հանգամանքներից հարկադրված՝ թագավորը դիմում է Դանիելի խորհրդին, սակայն, թվում է՝ դժկամաբար։ Սա խոսում է ավելի շուտ Դանիելի Աստծո, քան իր՝ Դանիելի նկատմամբ թագավորի վերա բերմունքի մասին։ Իր հերթին, այն, ինչ ասում է Դանիելն ի պատասխան թագավո րի առատ պարգևների խոստումների, շատ բան է վկայում Դանիելի արժեքների և բնավորության մասին։ Հավանական է նաև, որ Դա նիելը, հասկանալով առեղծվածային գրության իմաստը, գիտակ ցում է, թե իրականում որքան անարժեք են այդ պարգևները։ Դանիելը մեղադրում է թագավորին երեք կետով։ Առաջին, Բաղդասարն ամբողջությամբ արհամարհել է Նաբուգո դոնոսորի փորձառությունը։ Այլապես նա կապաշխարեր և իր նա խորդի նման կխոնարհեցներ իրեն։ Երկրորդ, Բաղդասարն օգտագործել է տաճարի անոթները գի նի խմելու ևիր կուռքերին փառաբանելու համար։ Այստեղ Դանիելը նախկինում ներկայացված հերթականությամբ նշում է այն վեց տե սակի նյութերը, որոնք օգտագործվում էին կուռքեր պատրաստելու համար։ Երրորդ, թագավորն արհամարհել է Աստծուն փառաբանելու փաստը, այն Մեկին, «որի ձեռքին է քո շունչը, և որինն են քո բոլոր ճանապարհները» (Դանիել 5.23)։ Թագավորին բացահայտելով նրա իսկ ձախողումները՝ Դանիելն անցնում է բառերի մեկնությանը։ Այստեղ մենք իմանում ենք, որ աստվածային գրաֆիտին կազմված է երեք արամեերեն բայերից (առաջին բայը կրկնվում է երկու անգամ)։ Դրանց հիմնական նշա նակությունը պետք է որ ծանոթ լիներ թագավորին ու նրա մոգերին. ՄԱՆԷ «հաշվված», ԹԵԿԷՂ «կշռված» և ՓԱՐՍԻՆ «բաժանված»։ Մարա-պարսկական բանակի՝ Բաբելոնի դարպասների մոտ հասնելու փաստը հաշվի առնելով՝ թագավորն ու գուշակները պետք է որ մի չարագուշակ նշանակություն վերագրեին այդ գրությանը, Դաս 6
57
սակայն գուշակները չեն համարձակվում տհաճ բան ասել թագա վորին։ Միայն Դանիելն է ունակ լինում վերծանել գրությունն իմաս տալից լուրի, որպեսզի Բաղդասարին բացահայտի դրա լիարժեք նշանակությունը. «ՄԱՆԷ՝ Աստված հաշվել է քո թագավորությունը ևավարտել այն, ԹԵԿԷՂ՝ դու կշեռքով կշռվեցիր և թեթև գտնվեցիր, ՓԱՐՍԻՆ՝ քո թագավորությունը բաժանվեց և տրվեց Մարա-Պարս կաստանին» (Դանիել 5.27, 28)։ Սրանք, մեղմ ասած, այնքան էլ մխիթարության և ուրախության խոսքեր չէին։ Դատավճիռն արագ վրա է հասնում թագավորին։ Ինչպե՞ս կարող ենք սովորել վստահել Աստծուն այնպիսի դեպքերում, երբ ար դարությունն ու դատաստանը դեռ վրա չեն հասել (տե՛ս Ժողովող 3.17, Ժողովող 8.11, Մատթեոս 12.36, Հռոմեացիս 14.12.)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 6
Բաբելոնի անկումը Կարդացե՛ք Դանիել 5.29–31 համարները Հայտնություն 14.8, 16.19, 18.2 համարների հետ մեկտեղ։ Ի՞նչ կարող ենք սովորել Բաղդասարի Բաբելոնի անկման մասին, որը մատնանշում է վեր ջին օրերի Բաբելոնի անկումը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչ էլ որ լինի Բաղդասարի սխալը, նա իր խոսքի տեր մարդ է։ Ի հեճուկս վատ լուրի՝ նրան բավարարում է Դանիելի տված մեկ նությունը, և այդ պատճառով նա Դանիելին տալիս է խոստացված պարգևները։ Թվում է, թե ընդունելով Դանիելի լուրի ճշմարտությու նը, թագավորը ոչ ակնհայտ կերպով ընդունում է Դանիելի Աստծո իրական լինելը։ Հետաքրքիր է, որ Դանիելն այժմ ընդունում է այն պարգևները, որոնք սկզբում մերժել էր, միգուցե այն պատճառով, որ դրանք այլևս չէին կարող ազդել իր մեկնության վրա։ Բացի դա, այդ ժամանակ նման պարգևներն այլևս անիմաստ էին, քանի որ վրա էր հասել կայսրության անկումը։ Ուստի, հավանաբար քաղա քավարությունից ելնելով, մարգարեն ընդունում է պարգևները՝ շատ լավ իմանալով, որ թագավորության երրորդ կառավարիչ լինելու է ընդամենը մի քանի ժամ։ 58
Դաս 6
Բաբելոնն ընկնում է ճիշտ այնպես, ինչպես հայտարարել էր մար գարեն։ Եվ դա տեղի է ունենում շատ արագ. մինչ թագավորն ու նրա պալատականները խմում են, քաղաքն ընկնում է առանց ճակա տամարտի։ Ըստ Հերոդոտոս պատմիչի՝ պարսիկները ջրանցք են փորում, փոխում են Եփրատ գետի հունը և գետի նախկին հունով մտնում են քաղաք։ Բաղդասարն սպանվում է նույն գիշերը։ Նրա հայր Նաբոնիդուսն արդեն լքած է լինում քաղաքը՝ հետագայում հանձնվելով նոր կառավարիչների ձեռքը։ Այսպես, մարդկությանը երբևէ հայտնի ամենամեծ կայսրությունը կնքում է իր մահկանա ցուն։ Բաբելոնը՝ ոսկե գլուխը, այլևս չկա։ «Բաղդասարին բազում հնարավորություններ էին տրվել ճա նաչելու և կատարելու Աստծո կամքը։ Նա տեսել էր իր պապ Նա բուգոդոնոսորին վտարված մարդկային հասարակությունից։ Նա տեսել էր, թե ինչպես է այն Մեկը, Ով հպարտ միապետին օժտել էր խելքով ու առողջ դատողությամբ, նրանից հետ վերցնում դրանք՝ վերջինիս դրանցով հպարտանալու պատճառով։ Նա տեսել էր թա գավորին՝ վտարված թագավորությունից և դաշտի գազանների ըն կերակցությամբ բնակվելիս։ Սակայն զվարճանքների և սեփական հաճույքները բավարարելու նկատմամբ Բաղդասարի սերը նրա հի շողությունից ջնջել էին այն դասերը, որոնք նա երբեք չպետք է մոռա նար, և նա գործեց նույնանման մեղքեր, որոնք Նաբուգոդոնոսորի վրա բերեցին ապշեցուցիչ դատաստաններ։ Նա վատնեց ողորմա ծաբար իրեն տրված հնարավորությունները՝ մերժելով օգտագործել դրանք ճշմարտությանը ծանոթանալու համար»։ Էլեն Ուայթ, Աստ վածաշնչի արձագանք, 1898թ. ապրիլի 25։ «Ճշմարտությանը ծանոթանալու» ի՞նչ հնարավորություններ են մեզ տրվում։ Ի՞նչ է դա նշանակում։ Ո՞ր պահին կարող ենք ասել, որ ծանոթ ենք այն ողջ ճշմարտությանը, որը պետք է իմանանք։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 7
Հետագա ուսումնասիրության համար Հին աշխարհի արքունիքում մեծամեծ խնջույքները սովորական երևույթ էին։ Թագավորները սիրում էին կազմակերպել շռայլ ու շքեղ երեկույթներ՝ իրենց մեծությունն ու ինքնավստահությունն ի ցույց դնե լու համար։ Թեև կոնկրետ այս խնջույքի բոլոր մանրամասները մեզ հայտնի չեն, մենք գիտենք, որ այն կազմակերպվել էր այն ժամանակ, Դաս 6
59
երբ մարա-պարսկական բանակը կազմ ու պատրաստ էր հարձակվե լու Բաբելոնի վրա։ Սակայն եթե դատենք մարդկային տեսանկյունից, անհանգստության ոչ մի առիթ չկար։ Բաբելոնն ուներ ամուր պա րիսպներ, շատ տարիների համար կուտակած սննդի պաշար և շատ ջուր, քանի որ Եփրատ գետն անցնում էր քաղաքի սրտով։ Ուստի և Բաղդասար թագավորը խնդիր չի տեսնում խնջույք կազմակերպելու փաստի մեջ այն ժամանակ, երբ թշնամին շրջապատել է քաղաքը։ Նա պատվիրում է կարևոր տոնակատարություն, որը շուտով վերածվում է սանձարձակ գինարբուքի։ Մարդկային ամբարտավանության ինչ պիսի՜ հզոր օրինակ, հատկապես երբ այն հակադրվում է Տիրոջ զորու թյանը։ Դանիելի միջոցով Աստված ասում է թագավորին, որ հակառակ ճշմարտությունը ճանաչելու բոլոր հնարավորությունների, որոնք թա գավորն ունեցել է, նա չփառավորեց «այն Աստծուն, որի ձեռքին է քո շունչը, ևորինն են քո բոլոր ճանապարհները» (Դանիել 5.23)։ «Ազգերի պատմությունն այսօր էլ խոսում է մեզ հետ: Յուրաքանչ յուր ազգ և ամեն անհատ իր համար որոշած տեղ ունի Աստծո մեծ ծրագրում: Այսօր մարդիկ և ազգերը փորձվում են Նրա ձեռքի չա փիչով, Ով չի սխալվում: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճակա տագիրը, իսկ Աստված կառավարում է բոլորին՝ իրականացնելով իր ծրագրերը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 536։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք կիրակի օրվա հարցի պատասխանն այն մասին, թե ինչպես են հասարակությունն ու մշակույթը պղծում Աստծո ճշմարտությունը։ Որո՞նք են այդ ճանապարհնե րը, և մենք՝ որպես եկեղեցի ևորպես անհատներ, ինչպե՞ս պետք է պատասխանենք այդ պղծություններին։ 2. Ի՞նչ է այս պատմությունը սովորեցնում մեզ այն մասին, որ փրկու թյունը ոչ այնքան նրա մասին է, թե ինչ մենք գիտենք, որքան՝ թե ինչպիսին է մեր արձագանքը մեր իմացածին (տե՛ս Դանիել 5.22): 3. Կարդացե՛ք Դանիել 5.23 համարը։ Ի՞նչ կարևոր հոգևոր սկզբունքներ ենք գտնում այս տեքստում։ Օրինակ՝ ինչպե՞ս է հա մարը նախազգուշացնում մեզ Աստծո դեմ հանդգնելու մասին։ Կամ ի՞նչ է այն մեզ սովորեցնում Աստծո մասին ոչ միայն որպես Արարիչ, այլև որպես մեր գոյությունը Պահպանող։ 4. Նույնիսկ չհասկանալով բառերի իմաստը՝ Բաղդասարը վախե ցավ (Դանիել 5.6): Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե ինչ է նշա նակում ապրել մեղքի զգացումով։ 60
Դաս 6
ԴԱՍ 7 ՓԵՏՐՎԱՐԻ 8–14
ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳՈՒԲԻՑ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 6, Ա Թագավորաց 18.6–9, Մատթեոս 6.6, Գործք ա ռաքելոց 5.27–32, Մարկոս 6.14–29, Եբրայեցիա 11.35–38: Հիշելու համարը. «Այն ժամանակ հրամանատարները և կուսակալները աշ խատում էին մի պատճառ գտնել Դանիելի դեմ կառավա րության կողմից, բայց բնավ մի պատճառ և չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք և չարություն չգտնվեց նրա վրա» (Դանիել 6.4): Երբ Մարա-Պարսկաստանը գրավում է Բաբելոնը, մարաց թա գավոր Դարեհը ճանաչում է Դանիելի իմաստությունը և հրավիրում նրան նոր կառավարության մաս կազմել։ Տարեց մարգարեն գերա զանց կերպով է կատարում իր պետական պարտականությունները, ևարդյունքում նոր թագավորը նրան նշանակում է մարաց-պարսից կառավարության գլխավոր կառավարիչ։ Սակայն գլուխը ցույց է տալիս, որ Դանիելը դառնում է նախանձի զոհ, ինչը կարելի է արդարացիորեն համարել «առաջին մեղքը»: Այ դուհանդերձ, մինչև պատմությունը կավարտվի, մենք տեսնում ենք, որ Դանիելը հավատարիմ է ոչ միայն իր աշխարհիկ պարտակա նություններին Մարա-Պարսկաստանի կառավարությունում, այլև կարևորագույն կերպով՝ իր Աստծուն։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ, մեծ հաշվով, նրա հավատարմությունն առ Աստված ուղ ղակիորեն ազդում է նաև այլ ոլորտներում նրա ցուցաբերած հավա տարմության վրա։ Դանիելի հալածանքներն օրինակ են ծառայում Աստծո ժողովրդի համար վերջին օրերում։ Այս պատմությունը չի ենթադրում, որ Աստ ծո ժողովուրդը կազատվի փորձություններից ու տառապանքից։ Դաս 7
61
Սակայն հստակ կերպով երաշխավորվում է, որ չարի հետ հակա մարտության մեջ բարին հաստատապես հաղթելու է, և Աստված ի վերջո արդարացնելու է Իր ժողովրդին։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9
Նախանձ մարդիկ Նույնիսկ երկնքի կատարյալ միջավայրում Արուսյակը նախան ձում է Քրիստոսին։ «Արուսյակը նախանձում էր Հիսուս Քրիստոսին։ Թեև երբ բոլոր հրեշտակները խոնարհվեցին Հիսուսի առաջ՝ ընդու նելու Նրա գերագույն իշխանությունը, բարձր հեղինակությունն ու արդարացի կառավարումը, նա նույնպես խոնարհվեց բոլորի հետ, սակայն նրա սիրտը լի էր նախանձով ևատելությամբ»։ Էլեն Ուայթ, Փրկության պատմություն, էջ 14։ Նախանձն այնքան վտանգավոր զգացողություն է, որ հենց Տասը պատվիրաններում, սպանության ու գողության արգելքի հետ մեկտեղ, կա նաև պատվիրան ագահու թյան դեմ (տե՛ս Ելից 20.17): Կարդացե՛ք Դանիել 6.1–5 համարները Ծննդոց 37.11 և Ա Թա գավորաց 18.6–9 համարների հետ մեկտեղ։ Ի՞նչ դեր է խաղում նախանձն այս բոլոր պատմություններում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելի վարչարարական ունակությունները տպավորում են թագավորին, սակայն հարուցում են մյուս պաշտոնյաների նախան ձը։ Ուստի նրանք գաղտնի համաձայնության են գալիս ազատվել Դանիելից՝ վերջինիս մեղադրելով կաշառակերության մեջ։ Սակայն իրենց ջանադիր փնտրտուքի մեջ ոչ մի կեղծիք չեն գտնում Դանիելի վարչական գործերում։ «Բնավ մի պատճառ և չարություն չկարո ղացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք և չարություն չգտնվեց նրա վրա» (Դանիել 6.4)։ «Հավատարիմ» թարգմանված արամեերեն բառը կարելի է թարգմանել նաև «վստահելի»։ Դանիելն անբիծ է. չկա մի բան, ինչի հիման վրա պաշտոնյանե րը կարող են կեղծ մեղադրանք ներկայացնել նրան։ Սակայն նրանք զգում են նաև, թե որքան հավատարիմ է Դանիելն իր Աստծուն ևոր քան հնազանդ՝ իր Աստծո օրենքին։ Ուստի նրանք շուտով հասկա նում են, որ Դանիելի դեմ դավեր նյութելու համար իրենք պետք է մի 62
Դաս 7
այնպիսի իրավիճակ ստեղծեն, որում Դանիելը կանգնի կա՛մ Աստծո օրենքին, կա՛մ կայսեր օրենքին հնազանդվելու բարդ ընտրության առաջ։ Ճանաչելով Դանիելին՝ պաշտոնյաները բացարձակապես վստահ են, որ համապատասխան հանգամանքների դեպքում, Դա նիելը կկանգնի իր Աստծո, ոչ թե կայսեր օրենքի կողմը։ Դանիելի հա վատարմության ինչպիսի՜ վկայություն։ Ինչպիսի՞ պայքար եք ունեցել նախանձի դեմ ևինչպե՞ս եք գլուխ բերել այդ պայքարը։ Ինչո՞ւ է նախանձն այդքան անողոք և կոր ծանարար հոգևոր թերություն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 10
Դավադրություն Դանիելի դեմ Կարդացե՛ք Դանիել 6.6–9 համարները։ Ի՞նչ է թաքնված այս հրամանի հետևում։ Ինչպե՞ս են դավադիրներն օգտվում թագա վորի սնափառությունից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դարեհը կարող է անլուրջ թվալ, երբ արձակում է մի հրաման, որը շուտով ցանկանում է ուժը կորցրած ճանաչել։ Նա ընկնում է պաշ տոնյաների պատրաստած ծուղակը, ովքեր այնքան խելացի են, որ խաղում են վերջերս կառուցված թագավորության քաղաքական հանգամանքների հետ։ Դարեհն ապակենտրոնացրել էր կառավա րությունն ու ստեղծել 120 սատրապություններ՝ կառավարումն ավե լի արդյունավետ դարձնելու համար։ Սակայն նման գործողությունը երկարաժամկետ հեռանկարում ենթադրում է որոշակի ռիսկեր: Ազդեցիկ կառավարիչը կարող է հեշտությամբ ապստամբություն հարուցել և բաժանվել թագավորությունից։ Ուստի այն օրենքը, որն ստիպում է բոլորին երեսուն օր շարունակ միայն թագավորից բան խնդրել, թվում է թագավորի նկատմամբ հավատարմություն ապա հովելու և ցանկացած խռովություն կանխելու լավ ռազմավարու թյուն։ Սակայն պաշտոնյաները թագավորի առաջ ստում են՝ ասելով, թե այդ առաջարկության գաղափարն աջակցություն ունի «բոլոր» հրամանատարների, նախարարների, կուսակալների, խորհրդա կանների և կառավարիչների կողմից. սա ակնհայտ սխալ էր, քանի որ Դանիելը ներառված չէր այս ցուցակում։ Բացի այդ, աստծո նման վերաբերմունք ստանալը կարող էր գրավիչ թվալ թագավորին։ Դաս 7
63
Ոչ մի ապացույց չկա, որ պարսիկ թագավորը երբևէ հավակնել է աստվածային կարգավիճակի։ Այդուհանդերձ, հրամանը կարող էր նպատակ ունենալ թագավորին դարձնել աստվածների միակ ներ կայացուցիչը երեսուն օր շարունակ. սա նշանակում է, որ աստված ներին ուղղված աղոթքները պետք է ուղղվեին նրա միջոցով։ Ցավոք, թագավորը չի փորձում պարզել այս առաջարկի հետևում թաքցված դրդապատճառները։ Ուստի և ձախողում է ընկալել, որ այն օրենքը, որն, իբր, պետք է կանխեր դավադրությունները, ինքնին դավադրու թյուն է Դանիելի դեմ։ Ուշադրության են արժանի այս օրենքի երկու տեսանկյուններ։ Առաջինը, օրենքը խախտողի համար նախատեսված պատիժը նրան առյուծների գուբ նետելն է։ Քանի որ այս պատժամիջոցի մա սին այլևս ոչ մի տեղ վկայություն չկա, այն կարող է լինել Դանիե լի թշնամիների հատուկ առաջարկը։ Հին աշխարհում Մերձավոր Արևելքի միապետներն առյուծներին պահում էին վանդակներում և արձակում դրանց որսի ժամանակ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ առյուծների պակասություն չէր զգացվում այն մարդուն բզկտելու համար, ով կհամարձակվեր խախտել թագավորի օրենքը։ Երկրորդ, հրամանը փոփոխման ենթակա չէ։ «Մարաց և Պարսից օրենքի» անփոփոխ բնույթի մասին խոսվում է նաև Եսթեր 1.19 և Եսթեր 8.8 համարներում։ Հին հույն պատմիչ Դիոդորոս Սիցիլիացին նշում է մի դեպք, երբ Դարեհ Գ-ն (չշփոթել Դանիելի գրքում նշված Դարեհ թա գավորի հետ) փոխում է միտքը, սակայն այլևս ի վիճակի չի լինում ուժը կորցրած հայտարարել մահապատիժը, որը սահմանել էր ան մեղ մարդու համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 11
Դանիելի աղոթքը «Բայց դու երբ որ աղոթք անես, մտի՛ր քո սենյակը և դուռդ փա կած աղո՛թք արա դեպի քո Հայրը, որ ծածուկում է, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ» (Մատթեոս 6.6)։ Կարդացե՛ք Դանիել 6.10 համարը։ Ինչո՞ւ Դանիելը չի աղոթում պարզապես գաղտնի, որ ոչ ոք չտեսնի իրեն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 64
Դաս 7
Դանիելը փորձառու պետական գործիչ է, սակայն, ամենից ա ռաջ, նա Աստծո ծառան է։ Եվ որպես այդպիսին՝ կառավարության միակ անդամն է, ով հասկանում է, թե ինչ է թաքնված թագավորի հրամանի հետևում։ Դարեհի համար այս հրամանը հավասարազոր է թագավորության միաբանությունն ամրապնդելուն, սակայն դա վադիրների համար այն Դանիելից ազատվելու ռազմավարություն է։ Իհարկե, դավադրության իրական պատճառներն ու շարժա ռիթները թաքնված են Աստծո և չարի ուժերի միջև տիեզերական պատերազմի հետևում։ Այդ ժամանակ (ՔԱ 539թ.) Դանիելն արդեն ստացել էր Դանիելի 7-րդ (ՔԱ 553թ.) և 8-րդ (ՔԱ 551թ.) գլուխներում նկարագրված տեսիլքները։ Ուստի նա հասկանում է, որ թագավո րի հրամանը ոչ թե պարզապես մարդկային քաղաքականություն է, այլև տիեզերական պատերազմի մի դրվագ։ Այն տեսիլքը, որտեղ մարդու Որդին Աստծո ժողովրդին է տալիս թագավորությունը, ինչ պես նաև մեկնող հրեշտակի մխիթարիչ օգնությունը (Դանիել 7) նրան համարձակություն են տալիս գլուխը բարձր դիմակայել ճգնա ժամին։ Նա կարող էր նաև խորհել իր ընկերների փորձառության մասին, ովքեր բավականաչափ համարձակ գտնվեցին չհնազանդ վելու Նաբուգոդոնոսորի հրամանին (Դանիել 3)։ Ուստի նա չի փոխում երկրպագության իր սովորույթը: Նրա տան պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և նա շա րունակում է սովորականի պես օրը երեք անգամ իր աղոթքը հղել առ Աստված ու գովաբանել Նրան։ Ի հեճուկս գոյություն ունեցող արգելքի, որը թույլ չէր տալիս խնդրանք ներկայացնել որևէ մարդու կամ աստ ծո՝ Դանիելն իր աղոթքի կյանքը թաքցնելու ոչ մի նախազգուշական միջոցառում ձեռք չի առնում նույնիսկ այդ ճգնաժամային երեսուն օրերի ընթացքում։ Նա կազմում է բացարձակ փոքրամասնություն, քանի որ միակն է տասնյակ կառավարիչների և այլ պաշտոնյաների մեջ, ով դեմ է գնում կայսերական հրամանին։ Իր բացահայտ աղոթքի կյանքով նա ցույց է տալիս, որ թագավորին ու նրա անփոփոխ հրա մանին հավատարիմ լինելուց առաջ ինքը հավատարիմ է Աստծուն։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 5.27–32 համարները։ Թեև նա խազգուշացումն այստեղ պարզ է, ինչո՞ւ պետք է մենք մարդ կային օրենքին հակառակ գործելով միշտ վստահ լինենք, որ ինչ որ անում ենք, ճշմարտապես Աստծո կամքն է (ի վերջո, խորհե՛ք այն մարդկանց մասին, ովքեր նախընտրել են մեռնել, քան դա վաճանել այն հավատամքը կամ հավատամքի համակարգը, որն ըստ մեզ սխալ է)։ Դաս 7
65
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 12
Առյուծների գուբում Կարդացե՛ք Դանիել 6.11–23 համարները։ Ի՞նչ է թագավորն ա սում Դանիելին, ինչը բացահայտում է, թե որքան զորավոր ու հավատարիմ Աստծո վկա է Դանիելը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շուտով դավադիրները Դանիելին բռնում են աղոթելիս, խնդրե լիս ու աղաչելիս իր Աստծուն, ինչը հրամանն արգելում էր։ Եվ երբ մեղադրանքը դնում են թագավորի առաջ, նրանք Դանիելի մասին խոսում են նվաստ կերպով. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է» (Դանիել 6.13): Նրանց աչքերում, կայսրության գերագույն կառա վարիչներից մեկը, թագավորի սիրելին, ոչ այլ ինչ է, քան ընդամենը մի գերի։ Բացի այդ, նրանք թագավորին տրամադրում են Դանիելի դեմ՝ շարունակելով. «Քեզ, ով թագավոր, և քո ստորագրած արգել քը մի ինչ չի համարում»։ Այժմ արդեն թագավորը գիտակցում է, որ հրամանն ստորագրելով՝ ծուղակն է ընկել։ Աստվածաշունչն ասում է. «Մինչև արեգակի մտնելը ջանք էր անում նրան (Դանիելին) ա զատելու» (Դանիել 6.14): Սակայն նա ոչինչ չի կարող անել մարգա րեին նշանակված պատժից ազատելու համար։ Մարաց և Պարսից անփոփոխ օրենքը պետք է կյանքի կոչվի։ Ուստի, որքան էլ դժկա մությամբ, թագավորն արձակում է Դանիելին առյուծների գուբը նետելու հրամանը։ Սակայն այդ անելով՝ Դարեհը հույսի մի նշույլ է փայփայում, որը հնչում է որպես աղոթք. «Քո Աստվածը, որին դու պաշտում ես անդադար, Նա ազատի քեզ» (Դանիել 6.16)։ Աստվածաշնչյան համարը մեզ չի տեղեկացնում, թե ինչ է անում Դանիելն առյուծների մեջ, սակայն կարելի է ենթադրել, որ նա աղո թում է։ Եվ Աստված պարգևատրում է Դանիելի հավատը՝ ուղարկե լով Իր հրեշտակին նրան պաշտպանելու։ Արշալույսին թագավորը Դանիելին գտում է ողջ-առողջ՝ պատրաստ վերսկսելու իր պաշտո նեական պարտականությունները։ Մեկնաբանելով այս դրվագը՝ Էլեն Ուայթը գրում է. «Աստված չարգելեց Դանիելի թշնամիներին նրան առյուծների գուբը նետել: Նա թույլ տվեց չար հրեշտակներին և չար մարդկանց մինչև որոշակի պահ իրագործել իրենց նպա տակը, սակայն միայն նրա համար, որ կարողանար Իր ծառայի ա 66
Դաս 7
զատագրումն ավելի նշանակալից դարձնել, իսկ ճշմարտության և արդարության թշնամիների պարտությունը՝ առավել կատարյալ»։ Մարգարեներ և թագավորներ, էջ 543, 544։ Թեև այս պատմությունը երջանիկ ավարտ ունի (գոնե Դանիելի համար), ի՞նչ կասեք այն պատմությունների մասին, նաև նրանց, որոնք ներկայացված են Աստվածաշնչում (տե՛ս, օրինակ, Մար կոս 6.14–29), որոնք ազատագրմամբ չեն ավարտվում։ Ինչպե՞ս է անհրաժեշտ հասկանալ դրանք։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 13
Արդարացում Կարդացե՛ք Դանիել 6.24–28 համարները։ Ի՞նչ վկայություն է թագավորը տալիս Աստծո մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս պատմության կարևոր կետերից մեկն այն փաստն է, որ Դա րեհը փառք է տալիս Աստծուն և ճանաչում է Նրա գերագուն իշ խանությունը։ Սա նախորդ գլուխներում Աստծուն ներկայացված փառաբանությունների և Նրա գերագույն իշխանությունը ճանաչե լու արտահայտումների գագաթնակետն է (Դանիել 2.20–23, Դանիել 3.28, 29, Դանիել 4.1–3, 34–37): Ինչպես Նաբուգոդոնոսորի, այնպես էլ Դարեհի արձագանքը Դանիելի ազատագրմանը լինում է Աստծուն փառաբանելը։ Բայց նա ավելին է անում. նա փոխում է իր նախորդ հրամանը և հրամայում բոլորին, որ «դողան և վախենան Դանիելի Աստծո երեսից» (Դանիել 6.26): Այո՛, Դանիելը հրաշալի կերպով փրկվում է, նրա հավատը պարգևատրվում է, չարը պատժվում, և Աստծո պատիվն ու զորու թյունն ապացուցվում։ Սակայն այն, ինչ տեսնում ենք այստեղ, ման րակերտն է այն իրադարձությունների, որոնք տեղի են ունենալու տիեզերական մասշտաբով. Աստծո ժողովուրդը կազատագրվի, չա րը կպատժվի, և Տերը կարդարացվի տիեզերքի առջև։ Կարդացե՛ք Դանիել 6.24 համարը։ Ի՞նչը կարող է անհանգս տացնող թվալ մեզ այս համարում ևինչո՞ւ։ Այսուհանդերձ, մի անհանգստացնող խնդիր կա. խոսքը վերա բերում է կանանց ևերեխաներին, ովքեր, ինչքան որ մենք գիտենք, անմեղ են, սակայն կրում են նույն պատիժը, ինչ մեղավորները։ Ինչ Դաս 7
67
պե՞ս կարող ենք բացատրել այս փաստը, որը կարծես արդարու թյան սխալ կիրառություն է թվում։ Առաջին, անհրաժեշտ է նկատել, որ որոշումը կայացնում ևիրա կանացնում է թագավորը՝ համաձայն Պարսից օրենքի, որը մեղա վորների պատժի մեջ ներառում է նաև ընտանիքներին։ Համաձայն հին աշխարհի սկզբունքներից մեկի՝ ամբողջ ընտանիքը կրում է ընտանիքի անդամներից մեկի գործած մեղքի պատասխանատվու թյունը։ Սա չի նշանակում, որ այս մոտեցումը ճիշտ է, սա պարզա պես նշանակում է, որ այս պատմությունը համապատասխանում է Պարսից օրենքի մասին ունեցած մեր տեղեկություններին։ Երկրորդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ աստվա ծաշնչյան պատմությունն արձանագրում է իրադարձությունը, սա կայն հավանություն չի տալիս թագավորի արարքին։ Իրականում Աստվածաշունչը պարզորոշ կերպով արգելում է երեխաների մահն իրենց ծնողների մեղքերի պատճառով (Երկրորդ Օրինաց 24.16): Այս և նմանատիպ շատ անարդարությունների բախվելով՝ ի՞նչ մխիթարություն կարող եք գտնել Ա Կորնթացիս 4.5 համարի պես տեքստերում։ Ի՞նչ է այդ համարն ասում ևինչո՞ւ է դրա ա ռաջարկած տեսակետն այդքան կարևոր։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 14
Հետագա ուսումնասիրության համար Դանիելի ազատագրմանն անդրադառնում է նաև Պողոս առաք յալը Եբրայեցիս 11-րդ գլխում։ Այն, ինչն անվանվում է «Հավատի փառքի սրահ», ասում է, որ մարգարեները, այլ ձեռքբերումնե րի հետ մեկտեղ, «առյուծների բերաններ խցկեցին» (Եբրայեցիս 11.33)։ Սա հրաշալի է, սակայն անհրաժեշտ է հիշել, որ հավատի հե րոսներ են ոչ միայն նրանք, ովքեր Դանիելի պես ազատվեցին մահ վանից, այլև նրանք, ովքեր տառապում ու խիզախաբար մեռնում են, և նրանց նույնպես Եբրայեցիս 11-րդ գլուխն անդրադառնում է։ Աստված ոմանց կանչում է վկայելու կենդանի մնալով, ոմանց՝ մա հով։ Ուստի Դանիելի ազատագրման պատմությունը չի ենթադրում, որ ազատագրում շնորհվում է բոլորին. այս մասին տեղեկանում ենք բազմաթիվ տղամարդկանց և կանանց կյանքի պատմություն ներից, ովքեր նահատակվել են Հիսուսին հավատալու պատճառով։ Այսուհանդերձ, Դանիելի հրաշալի ազատագրումը ցույց է տալիս, որ 68
Դաս 7
Աստված է ղեկավարում, և որ ի վերջո Նա Իր բոլոր զավակներին կազատի մեղքի ու մահվան իշխանությունից։ Սա մենք կտեսնենք Դանիելի գրքի հաջորդ գլուխներում։ Հարցեր քննարկման համար
1. Ֆրանսիացի փիլիսոփա և վիպագիր Ժան Պոլ Սարտրը մի ան գամ գրել է, որ «մարդկային իրականության հիմնարար գաղա փարը պատկերացնելու լավագույն միջոցն է ասել, թե մարդն այն էակն է, ում մտահաղացումն է լինել Աստված» (Ժան Պոլ Սարտր, Էություն և ոչնչություն. գոյաբանության մասին ֆենոմենոլոգիա կան էսսե, Վաշինգթոն սքուեր փրեսս, 1956թ., էջ 724)։ Ինչպե՞ս է սա օգնում մեզ հասկանալ, գոնե մի մակարդակում, թե ինչու է թագավորը ծուղակն ընկնում։ Ինչո՞ւ մենք բոլորս պետք է զգու շանանք այս նույն վտանգավոր հակումից՝ անկախ կյանքում ունեցած մեր իրավիճակից և անկախ այն փաստից, թե որքան նրբորեն այն կարող է ներխուժել։ Ուրիշ ի՞նչ կերպ մենք կարող ենք ցանկանալ լինել «Աստծո նման»։ 2. Ինչպիսի՞ վկայություն ենք մենք ներկայացնում ուրիշների հա մար Աստծուն ու Նրա օրենքին հավատարիմ լինելու հարցում։ Ձեզ ճանաչող մարդիկ կկարծե՞ն արդյոք, որ դուք հավատարիմ կմնաք ձեր հավատին, եթե նույնիսկ դա լինի աշխատանքը, կամ նույնիսկ կյանքը կորցնելու գնով։ 3. Ըստ ձեզ՝ ի՞նչն է Դանիելին դարձնում այնպիսի մարդ, ում Աստ ված կարող է արդյունավետ կերպով օգտագործել Իր նպատակ ների համար։ Տիրոջ օգնությամբ ինչպե՞ս կարող եք զարգացնել ավելի շատ նմանատիպ բնութագրող հատկանիշներ։ 4. Ինչպե՞ս կարող է Դանիելն արդարացվել, եթե նա որոշեր, հրա մանի լույսի ներքո, փոխել աղոթքի ձևը։ Թե՞ դա կլիներ վտանգա վոր փոխզիջում։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ։
Դաս 7
69
ԴԱՍ 8 ՓԵՏՐՎԱՐԻ 15–21
ՓՈԹՈՐԿՈՒՆ ԾՈՎԻՑ ԴԵՊԻ ԵՐԿՆՔԻ ԱՄՊԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 7, Բ Թեսաղոնիկեցիս 2.1–12, Հռոմեացիս 8.1, Մար կոս 13.26, Ղուկաս 9.26, Ղուկաս 12.8, Ա Տիմոթեոս 2.5։ Հիշելու համարը. «Եվ թագավորությունն ու իշխանությունը և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին։ Նրա թագավորությու նը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանու թյունները պիտի Նրան ծառայեն և հնազանդեն» (Դանիել 7.27): Այս շաբաթվա մեր թեման՝ Դանիելի գրքի 7-րդ գլխում ներկայաց ված տեսիլքը, զուգահեռ է Դանիելի գրքի 2-րդ գլխում ներկայացված երազի հետ։ Բայց 7-րդ գլուխն ավելի մանրամասնորեն է բացատ րում 2-րդ գլխում բացահայտված տեղեկությունը։ Առաջին, տեսիլքը տեղի է ունենում գիշերը և ցույց է տալիս չորս քամիներից փոթորկ ված ծով։ Խավարն ու ջուրը հիշեցնում են արարչագործության մա սին, սակայն այստեղ կարծես արարչագործությունն աղավաղված կամ վտանգված է։ Երկրորդ, տեսիլքի գազաններն անմաքուր են ու հիբրիդներ, ինչը ներկայացնում է արարչագործության կարգի խախտում։ Երրորդ, գազանները պատկերված են որպես իշխա նություն ունեցող, ուստի այն իշխանությունը, որն Աստված տվեց Ադամին Եդեմի պարտեզում, կարծես զավթվել է այս ուժերի կողմից։ Չորրորդ, մարդու Որդու գալուստով Աստծո իշխանությունը վերա դարձվում է նրանց, ում իրավամբ պատկանում է։ Այն, ինչ Ադամը կորցրեց պարտեզում, մարդու Որդին կվերադարձնի երկնային դա տաստանում։ Վերը նշված նկարագրությունն ընդհանուր պատկերացում է տալիս աստվածաշնչյան կերպարների մասին, պատկերացում, որը 70
Դաս 8
թաքնված է այս խիստ խորհրդանշական տեսիլքի հետևում։ Բարե բախտաբար, տեսիլքի կարևորագույն մանրամասներից մի քանի սը բացատրվում են հրեշտակի կողմից, որպեսզի մենք հասկանանք այս զարմանահրաշ մարգարեության ընդհանուր ուրվագիծը։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 16
Չորս գազանները Կարդացե՛ք Դանիել 7-րդ գլուխը։ Ի՞նչն է Դանիելին ցույց տրվա ծի էությունը, ևինչի՞ մասին է տեսիլքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելին ցույց տրված գազաններից յուրաքանչյուրը համապա տասխանում է Նաբուգոդոնոսորին ցույց տրված արձանի որոշակի մասի, սակայն այս անգամ յուրաքանչյուր թագավորության մասին ավելի շատ մանրամասներ են տրվում։ Որքան հետաքրքրական է, որ հեթանոս ազգերին խորհրդանշող արարածները բոլորն ան մաքուր կենդանիներ են։ Նաև, բացի չորրորդ գազանից, Դանիելը կենդանիներին նմանեցնում է իրեն ծանոթ մի կենդանու։ Այսպիսով, կենդանիները կամայական խորհրդանիշներ չեն, քանի որ յուրա քանչյուրն ունի որոշ առանձնահատկություններ կամ մատնանշում է իր ներկայացրած թագավորության որոշ տեսանկյուններ։ Առյուծ. առյուծը Բաբելոնը ներկայացնելու ամենահամապա տասխան կենդանին է։ Թևավոր առյուծները զարդարում էին Բաբե լոնի պալատների պատերն ու ճարտարապետական այլ կոթողներ։ Տեսիլքում նկարագրված առյուծի թևերն ի վերջո պոկվում են, նա կանգնում է ուղիղ՝ մարդու նման և մարդկային սիրտ է ստանում։ Այս գործընթացը խորհրդանշում է Բաբելոնի կայսրության անկումը դրա վերջին թագավորի օրոք։ Արջ. արջը ներկայացնում է Մարաց-Պարսից կայսրությունը։ Այն փաստը, որ նա կանգնում է մեկ կողքի վրա, մատնացույց է անում մարերի վրա պարսիկների գերակայությունը։ Դրա ատամների ա րանքի երեք կողոսկրերն ընդգծում են Մարա-Պարսկական կայսրու թյան երեք գլխավոր նվաճումները՝ Լիդիան, Բաբելոնը և Եգիպտոսը։ Ինձ. արագաշարժ ինձը ներկայացնում է Ալեքսանդր Մակեդոնա ցու հիմնած Հունական կայսրությունը։ Չորս թևերն այս գազանին ավելի արագաշարժ են դարձնում. սա համապատասխան կերպով Դաս 8
71
ներկայացնում է Ալեքսանդրին, ով մի քանի տարում այն ժամանակ հայտնի ամբողջ աշխարհն իրեն հպատակեցրեց։ Ահեղ և սոսկալի կենդանի. մինչ նախորդ երեք արարածներն ինչ-որ կերպ նմանվում են նշված կենդանիներին, այս մեկը ոչինչի նման չէ։ Այսինքն, նախորդները նկարագրվում են առյուծի «պես», արջի «նման», սակայն այս մեկը չի նմանեցվում ոչ մի բանի։ Այս բազմեղջյուր գազանը նաև անհամեմատ ավելի դաժան ու գիշատիչ է գտնվում, քան նախորդները։ Որպես այդպիսին՝ այն հիանալի կեր պով նկարագրում է հեթանոսական Հռոմը, որը նվաճեց, ղեկավա րեց ևաշխարհը ոտնակոխ արեց իր երկաթյա ոտքերով։ Մարդկության պատմության այս բոլոր հազարավոր տարիները եկել ու գնացել են, ճիշտ ինչպես կանխագուշակվել է։ Որքա՞ն մխիթարություն կարող եք քաղել այն գիտակցումից, որ աղմուկ ներից, անկարգություններից ևերբեմն էլ քաոսից վեր կանգնած է Աստծո վերահսկողությունը։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում Սուրբ Գրքի արժանահավատության մասին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 17
Փոքր եղջյուրը Կարդացե՛ք Դանիել 7.7, 8, 19–25 համարները։ Ո՞վ է փոքր եղջ յուրի իշխանությունը, որը վեր է կենում ուղիղ չորրորդ գազանից և մնում դրա մի մաս։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեկ մենք տեսանք, որ տասը եղջյուրներով վայրագ կենդանին, որ ղեկավարում էր աշխարհը կատարյալ դաժանությամբ, ներկա յացնում է հեթանոսական Հռոմը։ Այժմ պետք է պարզենք փոքր եղջ յուրի և դրա ներկայացրած իշխանության ինքնությունը։ Ինչպես պատկերված է տեսիլքում, չորրորդ կենդանին ունի տասը եղջյուր, որոնցից երեքն ընկնում են՝ ճանապարհ բացելով փոքր եղջյուրի համար։ Այս եղջյուրն ունի մարդու աչքեր և խոսում է «մեծ-մեծ բա ներ» (Դանիել 7.8)։ Պարզ է, որ փոքր եղջյուրն ի հայտ է գալիս ահեղ և սոսկալի կենդանու պատկերով ներկայացված արարածից, որը հեթանոսական Հռոմն է։ Որոշ իմաստով այս եղջյուրը տարածում կամ շարունակում է հեթանոսական Հռոմի որոշ առանձնահատկու թյուններ։ Սա պարզապես միևնույն իշխանության ավելի ուշ փուլ է։ 72
Դաս 8
Դանիելը տեսնում է, որ այս եղջյուրը պատերազմում է սուրբե րի դեմ։ Հրեշտակը նրան բացատրում է, որ այս եղջյուրը թագավոր է, ով իրականացնելու է երեք անօրեն գործողություններ՝ (1) մեծմեծ բաներ է խոսելու Բարձրյալի դեմ, (2) հալածելու է Բարձրյալի սուրբերին, (3) խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փո խի։ Որպես հետևանք՝ սուրբերը նրա ձեռքը կտրվեն։ Հաջորդիվ, հրեշտակը ներկայացնում է փոքր եղջյուրի գործունեության ժա մանակահատվածը՝ մի ժամանակ և (երկու) ժամանակներ և կես ժամանակ։ Մարգարեկան լեզվում նման դեպքերում ժամանակ բա ռը նշանակում է «տարի», ուստի ժամանակներ արտահայտությու նը ներկայացնում է կրկնակին՝ «երկու տարի»։ Այսպիսով, խոսքը գնում է երեքուկես մարգարեական տարվա մասին, որն էլ իր հերթին տարի-օր սկզբունքի համաձայն՝ մատնանշում է 1,260 տարի տևող ժամանակահատված։ Այս ժամանակահատվածում փոքր եղջյուրը հարձակում կկազմակերպի Աստծո դեմ, կհալածի սուրբերին և ժա մանակներն ու Աստծո օրենքը փոխելու փորձ կանի։ Կարդացե՛ք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–12 համարները։ Ի՞նչ նմա նություններ կան անօրենության մարդի և փոքր եղջյուրի միջև։ Ըստ մեր հավատամքի՝ սա ի՞նչ ուժի մասին է խոսում, և ինչո՞ւ ենք մենք այդպես հավատում։ Ո՞րն է այն միակ իշխանությունը, որն առաջ եկավ հեթանոսական Հռոմից և մնում է որպես Հռո մի մի մաս, ուժ, որը տարածվում է հեթանոսական Հռոմի ժա մանակներից մինչև աշխարհի վերջը, ինչը նշանակում է, որ այն մինչև այժմ գոյություն ունի։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 18
Դատն սկսված է Չորս կենդանիների և փոքր եղջյուրի գործունեության տեսիլքից հետո մարգարեն տեսնում է երկնային դատաստանի տեսարան (Դանիել 7.9, 10, 13, 14): Երբ դատը գումարվում է, դրվում են աթոռ ները, և Հինավուրցն զբաղեցնում է Իր տեղը։ Ինչպես ցույց է տալիս երկնային տեսարանը, երկնային էակների հազար հազարներ ծա ռայում են Հինավուրցին. դատավարությունն սկսվում է, և գրքերը բացվում են։ Դաս 8
73
Կարևոր է նկատել, որ այս դատավարությունն սկսվում է փոքր եղջյուրի գործունեության 1,260 տարի տևող ժամանակահատվա ծից հետո (ՔՀ 538–1798թթ., տե՛ս ուրբաթ օրվա դասը), սակայն Աստծո վերջնական արքայության հաստատումից առաջ։ Իրակա նում այս տեսիլքում երեք անգամ հայտնվում է հետևյալ հերթակա նությունը՝ Փոքր եղջյուրի փուլը (538–1798թթ.) Երկնային դատաստան Աստծո հավիտենական արքայությունը։ Կարդացե՛ք Դանիել 7.13, 14, 21, 22, 26, 27 համարները։ Հա մաձայն այս տեքստերի՝ ի՞նչ կերպ է դատաստանն օգուտ Աստծո ժողովրդի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հին Կտակարանն անդրադառնում է մի քանի դատաստանների խորանից ու տաճարից, սակայն այստեղ նկարագրվող դատաս տանն այլ է։ Սա տիեզերական դատաստան է, որը ներառում է ոչ միայն փոքր եղջյուրին, այլև Բարձրյալի սուրբերին, ովքեր վերջում ժառանգելու են թագավորությունը։ Դանիել 7-րդ գլուխը չի նկարագրում դատավարության ընթացքը և չի մանրամասնում դրա սկիզբն ու ավարտը։ Սակայն ենթադրվում է, որ դատաստանն սկսվում է Աստծո և Նրա ժողովրդի վրա փոքր եղջյուրի հարձակման հետևանքով։ Իմաստն այստեղ տիեզերական մասշտաբների դատաստանի սկիզբն ընդգծելն է։ Դանիել 8-րդ և 9րդ գլուխներից (տե՛ս հաջորդ շաբաթվա դասերը) մենք կիմանանք դատաստանի սկսվելու ժամանակի և այն փաստի մասին, որ այս դատաստանը վերաբերում է երկնային սրբարանի արդարացմանը երկնային Քավության օրը։ Դասն այստեղ այն է, որ մենք հաստա տապես ունենալու ենք Գալուստին նախորդող դատաստան երկն քում, որը լինելու է հօգուտ Աստծո ժողովրդի (Դանիել 7.22)։ Այն բանի ըմբռնումը, թե ինչ արեց Հիսուսը մեզ համար խաչի վրա, ինչո՞ւ է այդքան կարևոր այն փաստի համար, թե ինչու մենք կարող ենք հավաստիացում ունենալ դատաստանի օրը։ Ի՞նչ հույս կունենայինք, կամ նույնիսկ կարող էինք ունենալ ա ռանց Խաչի (տե՛ս Հռոմեացիս 8.1): 74
Դաս 8
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 19
Մարդի Որդու գալուստը Կարդացե՛ք Դանիել 7.13 համարը։ Ո՞վ է մարդի Որդին այստեղ, ևինչպե՞ս եք ճանաչում Նրան (տե՛ս նաև Մարկոս 13.26, Մատ թեոս 8.20, Մատթեոս 9.6, Ղուկաս 9.26, Ղուկաս 12.8)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ դատաստանն սկսվում է, տեսարանում հայտնվում է ամե նակարևոր դեմքը՝ մարդու Որդին։ Ո՞վ է Նա։ Առաջին, մարդու Որդին ի հայտ է գալիս որպես անհատ երկնային դեմք։ Սակայն ինչպես Նրա անվանումն է ենթադրում, Նա ունի նաև մարդային գծեր։ Այլ խոսքերով՝ Նա աստվածային-մարդկային էակ է, Ով գալիս է կարևոր դեր խաղալու դատավարության ընթացքում։ Երկրորդ, մարդու Որ դու՝ երկնքի ամպերով գալը նման է Նոր Կտակարանում նկարագր վող Երկրորդ գալուստին։ Այդուհանդերձ, հատկապես Դանիել 7.13 համարը ցույց է տալիս, որ մարդու Որդին երկնքից երկիր չի գալիս, այլ տեղաշարժվում է հորիզոնական ուղղությամբ՝ երկնքի մի վայ րից մեկ այլը, որպեսզի հայտնվի Հինավուրցի առաջ։ Երրորդ, մար դու Որդու՝ երկնքի ամպերով գալու նկարագրությունը ենթադրում է Տիրոջ տեսանելի հայտնություն։ Սակայն այս պատկերը նաև հիշեց նում է քահանայապետին՝ շրջապատված խնկի ամպով, ով Քավու թյան օրը մտնում է Սրբության Սրբոց սրբարանը մաքրելու։ Մարդու Որդին նաև թագավորական կերպար է։ Նա ստանում է «իշխանություն և պատիվ ու թագավորություն, որ բոլոր ժողո վուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն» (Դանիել 7.14)։ «Ծառայել» բայը կարող է նաև թարգմանվել «երկրպագել»։ Այն հանդիպում է ինն անգամ 1–7-րդ գլուխներում (Դանիել 3.12, 14, 17, 18, 28, Դանիել 6.16, 20, Դանիել 7.14, 27) և փոխանցում է աստ վածությանը հարգանքի տուրք մատուցելու գաղափարը։ Ուստի որ պես Աստծո օրենքը փոփոխելու փորձի հետևանք՝ փոքր եղջյուրով ներկայացված կրոնական համակարգն ապականում է Աստծուն մատուցվելիք երկրպագությունը։ Այստեղ ներկայացված դատաս տանը ցույց է տալիս, որ ճշմարիտ երկրպագությունն ի վերջո վե րականգնվում է։ Պապականության սահմանած երկրպագության համակարգը, այլ տարրերի հետ մեկտեղ, ընկած մարդ արարածին դնում է որպես բարեխոս Աստծո և մարդկության միջև։ Դանիելը Դաս 8
75
ցույց է տալիս, որ միակ բարեխոսը, Ով ունակ է մարդկությունը ներ կայացնել Աստծո առաջ, մարդու Որդին է։ Ինչպես Աստվածաշունչն է ասում. «Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմոթեոս 2.5)։ Այն ամենից, ինչ կարդացել ենք Աստվածաշնչում Հիսուսի կյանքի ու բնավորության մասին, ինչո՞ւ այդքան մխիթարական է իմա նալ, որ Նա շատ կարևոր դեր ունի այս դրվագում նկարագրված դատաստանում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 20
Բարձրյալի սուրբերը Ի՞նչ է պատահում Աստծո ժողովրդի հետ համաձայն հետևյալ համարների՝ Դանիել 7.18, 21, 22, 25, 27։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Բարձրյալի սուրբերը» արտահայտությունն Աստծո ժողովրդի անվանում է։ Նրանց վրա հարձակվում է փոքր եղջյուրով ներկայաց ված ուժը։ Աստծո Խոսքին հավատարիմ մնալու իրենց համառու թյան պատճառով պապական ղեկավարության ժամանակ նրանք հալածվում են։ Քրիստոնյաները հալածվում էին նաև հեթանոսա կան Հռոմեական կայսրության ժամանակներում (ինքը՝ չորրորդ գազանը), սակայն Դանիել 7.25 համարում նշված հալածանքը սուր բերի հալածանքն է փոքր եղջյուրի կողմից, որը գլուխ է բարձրաց նում, երբ միայն ավարտվում է Հռոմի հեթանոսական դարաշրջանը։ Այնուամենայնիվ, Աստծո ժողովուրդը չի կարող ընդմիշտ են թարկվել աշխարհիկ ուժի ճնշմանը: Աստծո արքայությունը կփո խարինի աշխարհի թագավորություններին։ Հետաքրքրական է, որ այս տեսիլքում մարդու Որդուն «տրվեց իշխանություն և պատիվ ու թագավորություն» (Դանիել 7.14): Սակայն հրեշտակի առաջար կած մեկնության մեջ «սուրբերն» են, որ ստանում են արքայությունը (Դանիել 7.18)։ Այստեղ հակասություն չկա։ Քանի որ մարդու Որդին կապված է Աստծո և մարդկության հետ, Նրա հաղթանակը նրանց հաղթանակն է, ում Նա ներկայացնում է։ Երբ քահանայապետը հարցնում է, թե արդյոք Հիսուսը Մեսիան է, Աստծո Որդին՝ Հիսուսը, մատնացույց է անում Սաղմոս 110.1 և Դա նիել 7.13, 14 համարներն ու ասում. «Ես եմ. և դուք կտեսնեք մար 76
Դաս 8
դի Որդին զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերով եկած» (Մարկոս 14.62)։ Հետևաբար, Հիսուսը Նա է, Ով ներկայացնում է մեզ երկնային դատարանում։ Նա արդեն պարտության է մատնել խավարի ուժերին և կիսում է Իր հաղթանակը նրանց հետ, ովքեր մոտենում են Իրեն։ Ուստի վախենալու ոչ մի պատճառ չկա։ Ինչպես Պողոս առաքյալը հավաստում է. «Բայց այս ամեն բաներում առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ ևո՛չ բարձրու թյուն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է» (Հռո մեացիս 8.37–39)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե Դանիելի տեսիլքը որքան ճշգրտո րեն է ներկայացնում պատմական իրադարձությունները հազա րավոր տարիներ առաջ։ Ինչպե՞ս պետք է սա օգնի մեզ սովորել վստահել ապագային վերաբերող Աստծո բոլոր խոստումներին։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 21
Հետագա ուսումնասիրության համար Պատմական անցքերին գցված թռուցիկ հայացքը ցույց է տալիս, որ Հռոմեական կայսրության անկումից հետո, որի պատճառ դար ձան հյուսիսից եկող բարբարոսների հարձակումները, Հռոմի եպիս կոպոսը, օգտվելով երեք բարբարոս ցեղերի տապալումից, իրեն հռչակեց որպես միակ ուժ Հռոմում սկսած ՔՀ 538 թվականից: Այս ընթացքում նա ստանձնեց Հռոմի կայսեր մի քանի ինստիտուցիոնալ և քաղաքական գործառույթներ։ Այստեղից ծնունդ առավ պապա կանությունը՝ օժտված քաղաքական և կրոնական իշխանությամբ, մինչև որ 1798թ. տապալվեց Նապոլեոնի կողմից։ Սա վերջ դրեց ոչ թե Հռոմին, այլ ընդամենը նշված հալածանքի ժամանակաշրջանին։ Պապը ոչ միայն հայտարարում էր, որ Քրիստոսի փոխանորդն է, այլև մտցրեց վարդապետական մի քանի կետեր ևարարողություն ներ, որոնք հակասում են Աստվածաշնչին։ Քավարանը, ապաշխա րանքը, բարձրաձայն խոստովանությունը, ինչպես նաև Շաբաթի պատվիրանի փոփոխությունը կիրակի օրվան՝ ընդամենը մի քա նիսն են «ժամանակների ու օրենքի» այն բազում փոփոխություննե րից, որ արել է պապականությունը։ Դաս 8
77
«Մարդն իր ուժերով չի կարող դիմակայել թշնամու մեղադրանք ներին։ Նա կանգնած է Աստծո առաջ՝ մեղքով աղտոտված հանդեր ձով, խոստովանելով իր մեղքերը։ Բայց Հիսուսը՝ մեր Փաստաբանը, ազդեցիկ ճառ է ներկայացնում ի պաշտպանություն նրանց, ովքեր ապաշխարությամբ և հավատով իրենց անձերի պահպանությունն Իրեն են հանձնել։ Նա հանդես է գալիս նրանց գործի պաշտպա նությամբ և, Գողգոթան որպես հզոր փաստարկ ներկայացնելով, հաղթում նրանց մեղադրողին։ Աստծո օրենքին կատարյալ հնազան դությունը Նրան շնորհել է ողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա։ Նա պահանջում է Հոր ողորմությունն ու հաշտեցումը մեղա վոր մարդու համար։ Իր ժողովրդի մեղադրողին Նա հայտարարում է. «Տերը քեզ hանդիմանի, ո՛վ սատանա։ Այս մարդիկ փրկագնված են Իմ արյամբ, կրակից ազատված խանձող են»։ Եվ նրանց, ովքեր հավատով ապավինում են Իրեն, Նա վստահեցնում է. «Տես՝ Ես քո վրայից վեր առա քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում»։ Զաքարիա 3.4»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագա վորներ, էջ 586, 587։ Հարցեր քննարկման համար
1. Նորից կարդացե՛ք փոքր եղջյուրի իշխանության ողջ բնութագի րը, որը վեր է խոյանում չորրորդ գազանից՝ Հռոմից և մնում դրա մասը։ Ի՞նչ միակ իշխանություն է ծնունդ առել հեթանոսական Հռոմից շատ դարեր առաջ և, բացի Աստծո ժողովրդին հալածե լը, պահպանում է իր գոյութունը մինչ օրս։ Ինչո՞ւ պետք է այս հստակ նույնականացումն օգնի մեզ պաշտպանվել դրա ով լի նելու շահարկումներից, այդ թվում ևայն գաղափարից, որ փոքր եղջյուրը ներկայացնում է հեթանոս հույն թագավորի, ով անհե տացել է պատմությունից Հիսուսի առաջին գալուստից ավելի քան մեկուկես դար առաջ։ Այս հստակ նույնականացնող նշան ներն ինչպե՞ս պետք է պաշտպանեն մեզ նաև այն գաղափարից, թե փոքր եղջյուրն ապագա մի ուժ է, որը դեռևս պետք է գլուխ բարձրացնի։
78
Դաս 8
ԴԱՍ 9 ՓԵՏՐՎԱՐԻ 22–28
ԱՂՏՈՏՈՒՄԻՑ՝ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 8, Դանիել 2.38, Ծննդոց 11.4, Ղևտացոց 16, Եբրա յեցիս 9.23–28։ Հիշելու համարը. «Եվ նա ասաց ինձ. Մինչև երկու հազար երեք հարյուր իրի կուն-առավոտ. հետո սրբարանը պիտի արդարանա» (Դա նիել 8.14): Դանիել 8-րդ գլխում արձանագրված տեսիլքը մարգարեին տրվել է ՔԱ 548/547թթ., ևայն որոշ կարևոր բացատրություններ է տրամադ րում Դանիել 7-րդ գլխում ներկայացվող դատաստանի վերաբերյալ։ Ի տարբերություն Դանիել 2-րդ և 7-րդ գլուխներում ներկայացված տեսիլքների՝ 8-րդ գլխի տեսիլքը բաց է թողնում Բաբելոնը և սկսվում Մարա-Պարսկաստանից, որովհետև այդ ժամանակ Բաբելոնն ան կում էր ապրում, և Պարսկաստանը գալիս էր փոխարինելու Բաբելո նին որպես հաջորդ համաշխարհային գերտերություն։ Դանիել 8-րդ գլխի տեսիլքը զուգահեռ է 7-րդ գլխի տեսիլքին։ 8-րդ գլխի լեզուն ու խորհրդանիշները փոխվում են, որովհետև դրանում խոշոր պլա նով ներկայացվում է երկնային սրբարանի արդարացումը երկնային Քավության օրվա հետ կապված։ Ուստի Դանիել 8-րդ գլխի առանձ նահատուկ ներդրումը երկնային սրբարանի տեսանկյունների ընդգ ծումն է։ Մինչ 7-րդ գլուխը ցույց է տալիս երկնային դատաստանը և մարդի Որդուն թագավորությունը ժառանգելիս, 8-րդ գլուխը ցույց է տալիս երկնային սրբարանի արդարացումը։ Այսպիսով, ինչպես նկարագրում են այս երկու գլուխների միջև առկա զուգահեռները, Դանիել 8-րդ գլխում նկարագրված երկնային սրբարանի արդարա ցումը համապատասխանում է Դանիել 7-րդ գլխում նկարագրված դատաստանի տեսարանին։
Դաս 9
79
ՄԻԱՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23
Խոյն ու այծը Կարդացե՛ք Դանիել 8-րդ գլուխը։ Ինչի՞ մասին է այս տեսլիքը, և այն ի՞նչ զուգահեռներ ունի այն տեսարանների հետ, որոնք տե սանք Դանիել 2-րդ և 7-րդ գլուխներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Դանիել 2-րդ և 7-րդ գլուխներում, այստեղ մեզ տրվում է մեկ այլ տեսիլք համաշխարհային գերտերությունների վերելքի ու անկման մասին, թեև այլ խորհրդանշական լեզվով։ Խորդհրդանիշ ներն ուղղակիորեն կապված են Աստծո սրբարանի հետ։ Այս դեպ քում օգտագործվում են խոյի ու այծի խորհրդանիշները, քանի որ դրանք կապ ունեին քավության օրվա սրբարանի ծիսակատարու թյան հետ, որը հին Իսրայելի համար դատաստանի ժամանակ էր։ Սրբարանի ծառայության ժամանակ խոյերն ու այծերն օգտագործ վում էին որպես զոհեր։ Սակայն միայն քավության օրն էին այս եր կուսը մատնանշվում իրար հետ։ Ուստի այս երկու կենդանիներն այստեղ միտումնավոր են ընտրված, որպեսզի մատնացույց անեն Քավության օրը, որը ևս տեսիլքի գլխավոր թեման է։ Տեսիլքում Դանիելը տեսնում է խոյին, որը խփում է երեք տարբեր ուղղություններով՝ դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ (Դանիել 8.4): Այս եռակողմ շարժումը ցույց է տալիս այս ուժի տա րածումը. «և ոչ մի գազան չէր կանգնում նրա առաջ, և նրա ձեռից ազատող չկար, այլ նա անում էր իր հաճության պես, և մեծացավ» (Դանիել 8.4): Ինչպես բացատրում է հրեշտակը, երկու եղջյուր ու նեցող խոյը ներկայացնում է Մարա-Պարսկական կայսրությունը (Դանիել 8.20), և երեք ուղղությունները, ամենայն հավանականու թյամբ, տառացիորեն մատնանշում էին այս համաշխարհային գեր տերության երեք մեծագույն նվաճումները։ Հաջորդ, ի հայտ է գալիս մեծ եղջյուրով այծ, որը ներկայացնում է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարության տակ գտնվող Հու նական կայսրությունը (Դանիել 8.21)։ Այն, որ այծը շարժվում էր «և գետնին չէր դիպչում» (Դանիել 8.5), ցույց է տալիս, որ այն արագ է տեղաշարժվում։ Այս խորհրդանշական լեզուն փոխանցում է Ալեք սանդր Մեծի նվաճումների արագությունը, որը Դանիել 7-րդ գլխում ներկայացված է որպես թևավոր ինձ։ Սակայն ինչպես նշում է մար 80
Դաս 9
գարեությունը, երբ այծն «ուժովացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց» (Դանիել 8.8) և ճանապարհ բացեց չորս եղջյուրների համար, որոնք տարածվեցին կողմնացույցի բոլոր չորս կողմերով մեկ։ Սա իրակա նանում է, երբ Ալեքսանդրը մահանում է Բաբելոնում ՔԱ 323թ. հու նիսին երեսուներեք տարեկան հասակում, իսկ նրա կայսրությունը բաժանվում է նրա չորս հրամանատարների միջև։ Դանիել 2.38 համարից մինչև Դանիել 8.20, 21 համարները տե սիլքներում բացահայտված չորս կայսրություններից երեքի ա նունները ներկայացվել են մեզ։ Ինչպե՞ս պետք է այս հրաշալի փաստն օգնի հաստատել այս մարգարեությունների մեր մեկնա բանությունը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 24
Փոքր եղջյուրի դուրս գալը Ուշադրությամբ կարդացե՛ք Դանիել 8.8–12 համարները։ Ո՞ր ուղղությամբ է շարժվում փոքր եղջյուրը, ևինչո՞ւ է կարևոր դա հասկանալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Չորս եղջյուրներին դեպի երկնքի չորս կողմերը տեղաշարժվելիս պատկերելուց հետո, աստվածաշնչյան համարն ասում է, որ մեկից դուրս է գալիս փոքր եղջյուր։ Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք այս եղջյուրը կամ իշխանությունը դուրս է գալիս չորս եղջյուրներից մե կից, որոնք, ինչպես տեսանք երեկ, ներկայացնում են Ալեքսանդր Մակեդոնացու չորս հրամանատարներին, թե՞ այն դուրս է գալիս չորս քամիներից մեկից։ Բնօրինակում տեքստի քերականական կա ռուցվածքը մատնանշում է, որ այս եղջյուրը դուրս է գալիս երկնքի չորս քամիներից մեկից։ Եվ քանի որ այս իշխանությունը գլուխ է բարձրացնում Հունական կայսրությունից և դրա չորս շառավիղնե րից հետո, ընդունված է կարծել, որ այս եղջյուրը Հռոմն է, նախ՝ հե թանոսական, հետո՝ պապական։ «Այս փոքր եղջյուրը ներկայացնում է Հռոմն իր երկու փուլերում՝ հեթանոսական և պապական։ Դանիելը տեսավ Հռոմը նախ իր հեթանոսական, կայսերական փուլում հրեա ժողովրդի և վաղ քրիստոնյաների դեմ պատերազմ մղելիս, հետո իր պապական փուլում՝ շարունակելով իր գոյությունը մինչև մեր օրերն Դաս 9
81
ու մինչև ապագա»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 4, էջ 841։ Համաձայն աստվածաշնչյան համարի՝ փոքր եղջյուրը նախ շարժ վում է հորիզոնական ուղղվածությամբ՝ և «չափազանց մեծացավ դեպի հարավ և դեպի արևելք և դեպի փառավորը» (Դանիել 8.9)։ Այս երեք ուղղությունները համապատասխանում են հեթանոսական Հռոմի գերիշխանության տակ ընկած երեք մեծ տարածքներին։ Քանի որ փոքր եղջյուրը դառնում տեսիլքի գլխավոր դերակա տարը, դրա ուղղահայաց ուղղվածությունն առանձնահատուկ ու շադրություն է ստանում։ Այս առումով այս եղջյուրը ճիշտ և ճիշտ համապատասխանում է Դանիել 7-րդ գլխի փոքր եղջյուրին, ինչպես ցույց է տալիս հետևյալ համեմատությունը. (1) երկու եղջյուրն էլ սկզբում փոքր են (Դանիել 7.8, Դանիել 8.9)։ (2) Երկուսն էլ հետագա յում մեծանում են (Դանիել 7.20, Դանիել 8.9)։ (3) Երկուսն էլ հալածող իշխանություններ են (Դանիել 7.21, 25, Դանիել 8.10, 24)։ (4) Երկուսն էլ ինքնամեծար և հայհոյող են (Դանիել 7.8, 20, 25, Դանիել 8.10, 11, 25)։ (5) Երկուսի թիրախում էլ Աստծո ժողովուրդն է (Դանիել 7.25, Դա նիել 8.24)։ (6) Երկուսի գործունեության մեջ էլ կան տեսանկյուններ, որոնք սահմանված են մարգարեական ժամանակով (Դանիել 7.25, Դանիել 8.13, 14)։ (7) Երկուսն էլ գոյատևում են մինչև ժամանակների վերջը (Դանիել 7.25, 26, Դանիել 8.17, 19)։ (8) Եվ երկուսն էլ բախվում են գերբնական կործանման (Դանիել 7.11, 26, Դանիել 8.25)։ Եվ վեր ջապես, քանի որ Դանիել 7-րդ գլխի փոքր եղջյուրը ներկայացնում է պապականությունը, Դանիել 8-րդ գլխի ուղղահայաց տարածումը պետք է ներկայացնի միևնույն իշխանությունը։ Ուստի, ինչպես Դա նիել 2-րդ և 7-րդ գլուխներում, վերջնական հիմնական իշխանությու նը Հռոմն է՝ ինչպես հեթանոսական, այնպես էլ պապական։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 25
Հարձակում սրբարանի վրա Կարդացե՛ք Դանիել 8.10–12 համարները։ Համաձայն տեքստե րում նկարագրվածի՝ ի՞նչ տեսակի գործունեություն է ծավալում փոքր եղջյուրը։ Դանիել 8.10 համարում փոքր եղջյուրը փորձում է հոգևոր մա կարդակում կրկնել Բաբելոնի աշտարակը կառուցողների ջանքերը (Ծննդոց 11.4): «Զորք» և «աստղեր» եզրույթները մատնանշում են 82
Դաս 9
Աստծո ժողովրդին Հին Կտակարանում։ Իսրայելն անվանվում է Տի րոջ զորք կամ բանակ (Ելից 12.41)։ Դանիելը ևս նկարագրում է Աստ ծո հավատարիմ ժողովրդին որպես փայլող աստղեր (Դանիել 12.3)։ Սա ակնհայտորեն երկնային մարմինների վրա կատարվող տառա ցի հարձակում չէ, այլ հալածանք Աստծո ժողովրդի նկատմամբ, ում «քաղաքականությունը երկնքում է» (Փիլիպպեցիս 3.20): Թեև հա զարավոր քրիստոնյաներ են սպանվել հեթանոս կայսրերի կողմից, սակայն շեշտն այժմ դրվում է փոքր եղջյուրի ուղղահայաց գործու նեության վրա։ Ուստի այս մարգարեության վերջնական իրականա ցումը հարկավոր է կապել պապական Հռոմի և դարերի ընթացքում դրա իրականացրած հալածանքների հետ։ Դանիել 8.11 համարը խոսում է «Իշխանի» մասին, Ով Դանիելի գրքի այլ տեղերում նշվում է նաև որպես «Մեսիա իշխան» (Դանիել 9.25), «ձեր իշխան Միքայել» (Դանիել 10.21), և «մեծ իշխան Միքա յել» (Դանիել 12.1). Ոչ այլ ոք, քան Հիսուս Քրիստոսը կարող է կանգ նած լինել այս արտահայտությունների հետևում։ Հիսուս Քրիստոսն է վերը նշված «զորքի» Իշխանը և մեր Քահանայապետը երկնքում։ Ուստի պապականությունը և դրա ներկայացրած կրոնական հա մակարգը մթագնում և փորձում է զբաղեցնել Հիսուսի քահանայա կան դերը։ Դանիել 8.11 համարում «մշտնջենականը» ի հայտ է գալիս երկ րային սրբարանի հետ կապված՝ մատնանշելու ծիսակատարու թյան տարատեսակ և մշտական տեսանկյունները, այդ թվում և զոհաբերությունն ու բարեխոսությունը։ Այս ծառայությունների մի ջոցով է, որ մեղավորները ներվում են, իսկ մեղքերը՝ դիտարկվում խորանում։ Այս երկրային համակարգը ներկայացնում է Քրիստոսի միջնորդական ծառայությունը երկնային սրբարանում։ Այսպիսով, ինչպես կանխագուշակում է մարգարեությունը, պապականությու նը փոխում է Քրիստոսի բարեխոսությունը քահանաների բարե խոսությամբ։ Նման կեղծ երկրպագության միջոցով փոքր եղջյուրը յուրացնում է Քրիստոսի բարեխոսական ծառայությունը և խորհր դանշորեն տապալում է Քրիստոսի սրբարանի տեղը։ «Եվ ճշմարտությունը գցեց գետինը, և անում էր ու հաջողում» (Դանիել 8.12): Հիսուսը հայտարարում է, որ Ինքը ճշմարտությունն է (Հովհաննես 14.6), ինչպես նաև մատնանշում է Աստծո Խոսքը որպես ճշմարտություն (Հովհաննես 17.17)։ Հակառակ դրան, պապակա նությունն արգելում է Աստվածաշնչի թարգմանությունը մարդկանց հասկանալի լեզուներով, Աստվածաշնչի մեկնաբանությունը դնում է Դաս 9
83
եկեղեցու հեղինակության ներքո ևավանդույթն Աստվածաշնչի հետ մեկտեղ դնում է որպես հավատի գերագույն կանոն։ Ի՞նչ պետք է մեզ ասի այս ուսումնասիրությունն այն մասին, թե իրականում որքան թանկարժեք և կարևոր է աստվածաշնչյան ճշմարտության իմացությունը՝ հակառակ մարդկային ավան դույթների։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 26
Սրբարանի արդարացումը Կարդացե՛ք Դանիել 8.14 համարը։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եղջյուրի կործանիչ հարձակումից հետո արվում է հայտարա րություն, որ սրբարանը կարդարանա։ Այս լուրը հասկանալու հա մար մենք պետք է մտապահենք, որ Դանիել 8.14 համարում նշված սրբարանի արդարացումը համապատասխանում է Դանիել 7.9–14 համարներում նկարագրված դատաստանի տեսարանին։ Եվ քա նի որ դատաստանը տեղի է ունենում երկնքում, ապա սրբարանը նույնպես պետք է լինի երկնքում։ Ուստի, մինչ Դանիել 7-րդ գլուխը նկարագրում է մարդկանց գործերին Աստծո միջամտությունն ու նրանց հետ Նրա փոխհարաբերությունը դատական տեսանկյու նից, Դանիել 8-րդ գլուխը նկարագրում է միևնույն իրադարձությունը սրբարանի տեսանկյունից։ Երկրային սրբարանը կառուցվել էր երկնային կրկնորդի նմանու թյամբ և կոչված էր պատկերելու փրկության ծրագրի լայն ուրվա գիծը։ Ամեն օր մեղավորներն իրենց զոհերն էին բերում սրբարան, որտեղ մարդկանց ներվում էր խոստովանված մեղքերը, քանի որ այդ մեղքերը որոշ իմաստով փոխանցվում էին սրբարանին։ Արդյուն քում սրբարանը պղծվում էր, ուստի և հարկավոր էր մաքրագործ ման պարբերական գործընթաց սրբարանը դրանում գրանցված մեղքերից մաքրելու համար։ Դա կոչվում էր Քավության օր և տեղի էր ունենում տարին մեկ անգամ (տե՛ս Ղևտացոց 16-րդ գլուխ)։ Ինչո՞ւ երկնային սրբարանը մաքրման կարիք ունի։ Նույն կերպ կարող ենք ասել, որ Հիսուսին ընդունած մարդկանց խոստովանված մեղքերը «տեղափոխվել» են երկնային սրբարան, ճիշտ ինչպես ա պաշխարող իսրայելացիների մեղքերն էին տեղափոխվում երկրա 84
Դաս 9
յին սրբարան։ Երկրային Քավության օրը բազմաթիվ կենդանիներ էին սպանվում, որոնք խորհրդանշում էին Հիսուսի գալիք մահը, որի միջոցով էլ մեղավորները կարողանում էին կանգնել Քավության օրը։ Եվ ինչպես դա կատարվում էր երկրային Քավության օրը, երբ սրբարանը մաքրվում էր, ապա որքան ավելի դա կլինի երկնային սրբարանում, երբ միմիայն Քրիստոսի արյունը կարող է պաշտպա նել մեզ դատաստանի ժամանակ։ Դանիել 8.14 համարում նկարագր ված սրբարանի արդարացումը երկրային ծառայության երկնային կրկնօրինակն է, որի հիմնական լուրը հետևյալն է. որպես մեղավոր ներ՝ մենք Մեսիայի արյան կարիքն ունենք, որ ների մեր մեղքերը և կարող դարձնի կանգնել դատաստանի օրը։ Կարդացե՛ք Եբրայեցիս 9.23–28 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերը բացահայտում այն փրկությունը, որ ունենք Հիսու սում մեզ համար արված Նրա զոհի միջոցով։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 27
Մարգարեական ժամանակացույցը Կարդացե՛ք Դանիել 8.13 համարը։ Ի՞նչ հարց է տրվում այս տեղ, ևինչպե՞ս է այն օգնում մեզ հասկանալ հաջորդ համարում տրվող պատասխանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որո՞նք են 2,300 առավոտների ևերեկոների ժամկետները։ Առա ջին, անհրաժեշտ է նկատել, որ Դանիելին խոյը և այծը ցույց տրվե լուց հետո, որին հետևում են փոքր եղջյուրի գործունեությունն ու վնասները, տեսիլքը վերածվում է հարցի Դանիել 8.13 համարում։ Այս հարցի մեջ հատկապես մտահոգություն է հայտնվում, թե ինչ է պատահելու այդ մարգարեական ժամանակաշրջանի վերջում, ոչ թե դրա ընթացքում։ Բացի այդ, նմանատիպ ժամանակահատվածը չի կարող սահմանափակված լինել փոքր եղջյուրի գործունեության տևողությամբ, որովհետև տեսիլք եզրույթն իր մեջ պարունակում է ամեն ինչ՝ սկսած խոյից մինչև փոքր եղջյուրի գործունեությունը։ Այսպիսով, սա պետք է որ իրական պատմական ժամանակի երկար ժամանակահատված լինի։ Այն հարցին, թե «Մինչև ե՞րբ է … տեսիլքը» (խոյ [Մարա-Պարս կաստան], այծ [Հունաստան] և փոքր եղջյուրն ու նրա գործունեու Դաս 9
85
թյունը [հեթանոսական և պապական Հռոմ]), մյուս երկնային էակը պատասխանում է. «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-ա ռավոտ. հետո սրբարանը պիտի արդարանա» (Դանիել 8.14)։ Ինչ պես արդեն նշվել է, այս ժամանակահատվածն այսքան երկար է, քանի որ այն սկսվում է Մարա-Պարսկական կայսրության ժամա նակներում և շարունակվում մինչև Հունական կայսրության, ինչ պես նաև հեթանոսական ու պապական Հռոմի ժամանակները՝ հազարավոր տարիներ։ Համաձայն մեկնաբանության հիստորիզմի մեթոդի (տե՛ս դաս 1)՝ այս մարգարեական ժամանակահատվածը հարկավոր է հաշվարկել տարի-օր սկզբունքով, ինչը նշանակում է, որ 2,300 երեկոներն ու առավոտները համապատասխանում են 2,300 տարի տևող ժամանակահատվածի։ Այլապես 2,300 օրը կլի ներ վեց տարուց մի փոքր շատ ժամանակ, որն անհնարին կերպով քիչ է, որպեսզի տեսիլքի բոլոր իրադարձությունները տեղի ունենան։ Ուստի, տարի-օր սկզբունքը մնում է ուժի մեջ։ Դանիել 8-րդ գլուխը չի տրամադրում տեղեկություն, որը հնարա վորություն կտա մեզ հաշվել այս ժամանակահատվածի սկիզբը, ո րը, բանականաբար, թույլ կտար հասկանալ նաև վերջը։ Սակայն Դանիել 9-րդ գլուխը շատ կարևոր տեղեկություն է հայտնում մեզ (տե՛ս հաջորդ շաբաթվա դասը)։ Այս մարգարեության 2,300 տարիներն Աստվածաշնչի՝ ժամանա կին վերաբերող ամենաերկար մարգարեությունն է։ Խորհե՛ք այդ մասին՝ 2,300 տարի։ Երկար ժամանակ է, հաստկապես համե մատած այսօրվա մեր կյանքի միջին տևողության հետ։ Ինչպե՞ս կարող է այս հակասությունն օգնել մեզ սովորել համբերատար լինել Աստծո հետ հարաբերություններում, ինչպես նաև վերջին իրադարձությունների ժամանակներին վերաբերող մեր սեփա կան ակնկալիքներում։ ՈՒՐԲԱԹ
ՓԵՏՐՎԱՐԻ 28
Հետագա ուսումնասիրության համար Ստորև ներկայացված է աղյուսակ, որն ամփոփում է այն տեղե կությունը, որը մինչև այժմ ուսումնասիրել ենք Դանիել 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներում ներակայացված թագավորությունների հերթա կանության մասին։ Ի՞նչ է սա մեզ ասում սրբարանի արդարացման մասին։ 86
Դաս 9
Դ անիել 2
Դանիել 7
Դանիել 8
Բաբելոն
Բաբելոն
-----
Մարա-Պարսկաստան
Մարա-Պարսկաստան
Մարա-Պարսկաստան
Հունաստան
Հունաստան
Հունաստան
Հեթանոսական Հռոմ
Հեթանոսական Հռոմ
Հեթանոսական Հռոմ
Պապական Հռոմ
Պապական Հռոմ
Պապական Հռոմ
----Երկր որդ գալ ուստ [Քարը կտրվում է առանց ձեռք ի]
Դատաստան
երկնքում
Երկր որդ գալ ուստ [Սուրբերը ժառանգում են թագ ավ որ ութ յուն ը]
Սրբարանի
արդարացումը
Երկր որդ գալ ուստ [Կործանված առանց ձեռքի]
Ինչպես տեսնում ենք, գլուխների միջև զուգահեռներ կան։ Միայն ազգերը չեն, որ ներկայացված են միմյանց զուհագեռ. Դանիել 7-րդ գլխի դատաստանի տեսարանը, որը տեղի է ունենում պապական Հռոմի 1,260 տարիներից հետո (ՔԱ 538–ՔՀ 1798թթ.), ուղղակիորեն զուգահեռ է սրբարանի արդարացմանը, որը Դանիել 8-րդ գլխում նույնպես ի հայտ է գալիս Հռոմից հետո։ Կարճ ասած, Դանիել 7-րդ գլխի երկնային դատաստանը (որը տանում է դեպի աշխարհի վեր ջը) նույն բանն է, ինչ Դանիել 8-րդ գլխի սրբարանի արդարացումը։ Այստեղ մեզ տրված է միևնույն բանի երկու տարբեր նկարագրու թյուն, և երկուսն էլ սկիզբ են առնում փոքր եղջյուրի իշխանության կողմից իրականացվող հալածանքների 1260 տարի ժամանակա հատվածից հետո։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս է վերևում ներկայացված աղյուսակը մեզ ցույց տալիս, որ սրբարանի արդարացումը, որը նույնն է, ինչ Դանիել 7-րդ գլ խում ներկայացված դատաստանը, պետք է տեղի ունենան փոքր եղջյուրի 1,260-ամյա մարգարեությունից հետո, սակայն մինչև Աստծո վերջնական արքայության հաստատումը։ 2. Դանիել 8-րդ գլխի մարգարեությունը նկարագրում է պատմու թյունը որպես բռնությամբ ու չարիքով լի մի բան։ Երկու կենդա նիները, որոնք խորհրդանշում են երկու համաշխարհային գեր տերությունները, պայքարում են միմյանց դեմ (Դանիել 8.8–12)։ Դաս 9
87
Դրանցից հետո ի հայտ եկող փոքր եղջյուրը բռնացող ու հալա ծող իշխանություն է (Դանիել 8.23–25): Ուստի Սուրբ Գիրքն այս տեղ փորձ չի անում նսեմացնել տառապանքի իրականությունն այս աշխարհում։ Ինչպե՞ս պետք է սա օգնի մեզ սովորել վստահել Աստծուն և Նրա բարությանը՝ ի հեճուկս մեր շուրջը մոլեգնող չա րիքի իրականությանը։
88
Դաս 9
ԴԱՍ 10 ՓԵՏՐՎԱՐԻ 29–ՄԱՐՏԻ 6
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 9, Երեմիա 25.11, 12, 29.10, Դ Թագավորաց 19.15–19, Մատթեոս 5.16, Հակոբոս 5.16: Հիշելու համարը. «Ո՛վ Տեր, լսի՛ր, ո՛վ Տեր, ների՛ր, ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կա տարի՛ր, մի՛ ուշացրու Քեզ համար, ո՛վ իմ Աստված, որով հետև Քո անունն է կոչված Քո քաղաքի և Քո ժողովրդի վրա» (Դանիել 9.19): Դանիել 9-րդ գլուխը պարունակում է Աստվածաշնչի ամենաազ դեցիկ աղոթքներից մեկը։ Իր կյանքի կարևոր պահերին Դանիելը դիմում է աղոթքի օգնությանը՝ հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները։ Երբ Դանիելն ու իր գործընկերները կանգ նած էին մահվան շեմին հեթանոս թագավորի առեղծվածային երա զի պատճառով, մարգարեն աղոթքով դիմում է Աստծուն (Դանիել 2)։ Եվ երբ թագավորական հրամանն արգելում է որևէ աստծուց և որևէ մարդուց բան խնդրելը, բացի թագավորից, Դանիելը շարու նակում է իր ամենօրյա աղոթքները հղել առ Աստված՝ Երուսաղմի ուղղությամբ (Դանիել 6)։ Ուստի, Դանիել 9-րդ գլխի աղոթքն ուսում նասիրելիս եկե՛ք հիշենք, որ Դանիել 8-րդ գլխի 2,300 երեկոների և առավոտների տեսիլքը մեծապես տպավորում է մարգարեին։ Թեև մարգարեության գլխավոր ուրվագիծը բացատրվում է, Դանիելը չի կարողանում հասկանալ ժամանակահատվածը, որը ներկայացվում է երկու երկնային էակների խոսակցության մեջ. «Մինչև երկու հա զար երեք հարյուր իրիկուն-առավոտ. հետո սրբարանը պիտի ար դարանա» (Դանիել 8.14)։ Միայն 9-րդ գլխում է, որ ավելի շատ լույս է տրվում մարգարեին, ևայս անգամ ևսայն տրվում է ի պատասխան եռանդուն աղոթքի։ Դաս 10
89
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 1
Աստծո Խոսքի առանցքային դերը Կարդացե՛ք Դանիել 9.1, 2 համարները։ Դանիելն ասում է. «իմա ցա գրքերում» այն մարգարեությունը՝ «տարիների թիվը», որն ինքն այդքան ուշադրությամբ ուսումնասիրում էր։ Աստվածաշն չի ո՞ր գիրքը կամ գրքերը նա նկատի ունի։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ դիտարկում ենք այս աղոթքը, պարզ է դառնում, որ այն գա լիս է Մովսեսին ու մարգարեներին Աստծո նախորդ հայտնություննե րի խորն ուսումնասիրության արդյունքում։ Երեմիայի մագաղաթից տեղեկանալով, որ գերության այս ժամանակահատվածը տևելու է յոթանասուն տարի (տե՛ս Երեմիա 25.11, 12, Երեմիա 29.10), Դանիե լը հասկանում է այն պատմական շրջանի կարևորությունը, որում ինքն ապրում է։ Եկե՛ք մտապահենք, որ Դանիելն իր աղոթքը բարձրացնում է ՔԱ 539թ., այն տարին, երբ Պարսկական կայսրությունը փոխարինում է Բաբելոնին։ Ուստի մոտ յոթանասուն տարի է անցել այն պահից, երբ Նաբուգոդոնոսորը նվաճել էր Երուսաղեմը և քանդել տաճարը։ Եվ ուրեմն, Երեմիայի մարգարեության համաձայն, Աստծո ժողովուրդը պետք է շուտով վերադառնա իր հայրենիք։ Վստահելով Աստծո Խոս քին՝ Դանիելը գիտի, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու իր ժո ղովրդի հետ, և, ճիշտ ինչպես Աստված խոստանում է Իր Խոսքում, Բաբելոնի աքսորը շուտով պիտի ավարտվի, և հրեաները պետք է վերադառնան իրենց տուն։ Իրեն հասանելի Սուրբ Գրքերի ուսումնասիրությունից Դանիելը նաև գիտակցում է, թե որքան լուրջ են իր ժողովրդի մեղքերը։ Քա նի որ նրանք խախտել են ուխտը, խստացրել իրենց հարաբերու թյուններն Աստծո հետ, ուստի անխուսափելի հետևանքը աքսորն է (Ղևտացոց 26.14–45): Ուստի, Աստծո հայտնության ուսումնա սիրությունն է, որ Դանիելին տալիս է ժամանակները հասկանալու հնարավորություն, ինչպես նաև հրատապության զգացողություն Աստծուն աղաչել իր ժողովրդի համար։ Մոտենալով երկրի պատմության վերջին օրերին՝ մենք պետք է ավելի, քան երբեք, ուսումնասիրենք Աստծո Խոսքն ու ապրենք դրա 90
Դաս 10
համաձայն։ Միայն Սուրբ Գիրքը կարող է տրամադրել մեզ ազդեցիկ բացատրություն այն աշխարհի մասին, որում ապրում ենք։ Ի վերջո, Սուրբ Գիրքը պատմում է բարու ու չարի միջև մեծ պայքարի մա սին և բացահայտում, որ մարդկության պատմությունը կավարտվի չարի ոչնչացմամբ և Աստծո հավիտենական արքայության հաս տատմամբ։ Որքան շատ ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, այնքան լավ կարող ենք հասկանալ աշխարհի ժամանակակից վիճակն ու դրա նում մեր տեղը, ինչպես նաև մեր հույսի հիմքերն այն աշխարհում, որը ոչ մի հույս չի տալիս։ Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում մեզ որոշակի աստիճանի հասկանալ այն աշխարհը, որն ինքն իրենով կարող է այդքան հեշտությամբ բացարձակ անիմաստ թվալ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 2
Շնորհի խնդրանք Կարդացե՛ք Դանիել 9.3–19 համարները։ Ի՞նչ հիմքով է Դանիելը ներկայացնում ողորմության իր խնդրանքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս աղոթքում հատկապես ուշադրության են արժանի որոշ կե տեր։ Առաջին, Դանիելն աղոթքում ոչ մի տեղ չի խնդրում հրեա ժողովր դի հետ տեղի ունեցած աղետների որևէ բացատրություն։ Նա գի տի պատճառը։ Եվ իսկապես, աղոթքում Դանիելն ինքն է թվարկում պատճառները. «Եվ չլսեցինք մեր Տեր Աստծո ձայնին, որ գնայինք Նրա օրենքով, որոնք Նա դրեց մեր առաջ Իր ծառաների՝ մարգարե ների ձեռով» (Դանիել 9.10): Վերջին անգամ մենք տեսանք Դանիելին ինչ-որ բան հասկանալու կարիքի մեջ Դանիել 8-րդ գլխի վերջում, երբ նա ասում է, որ չի հասկանում 2,300 երեկոների ևառավոտների տեսիլքը (տե՛ս Դանիել 8.27): Երկրորդ կետն այն է, որ այս աղոթքը խնդրանք է Աստծուն Իր շնորհի, Իր ժողովրդին ներելու Իր պատրաստակամության մասին, նույնիսկ եթե նրանք մեղք ու չարիք են գործել։ Ինչ-որ առումով, մենք այստեղ տեսնում ենք Ավետարանի և ոչ մի արժանիք չունեցող մե ղավոր մարդկանց հզոր արտացոլում, ովքեր սակայն շնորհ են որո նում, որին արժանի չեն, և ներում, որը չեն վաստակել։ Արդյո՞ք սա Դաս 10
91
օրինակ չէ այն վիճակի, երբ մեզանից յուրաքանչյուրն անհատապես կանգնած է Աստծո առաջ։ Կարդացե՛ք Դանիել 9.18, 19 համարները։ Ուրիշ ի՞նչ պատճառ ներ է Դանիելը ներկայացնում, որպեսզի Տերը պատասխանի իր աղոթքին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելի աղոթքի ևս մեկ տեսանկյուն առանձնացնենք. Աստ ծո անվան պատվին դիմելը։ Այսինքն աղոթքի դրդապատճառը ո՛չ Դանիելի անձնական հարմարությունն է, ո՛չ էլ նրա ժողովրդինը, այլ Աստծո անվան պատիվը (Դանիել 9.17–19)։ Այլ խոսքերով, խնդրան քը պետք է պատասխան ստանա, որովհետև Աստծո անունը պատ վի կարժանանա։ Կարդացե՛ք Դ Թագավորաց 19.15–19 համարները։ Ի՞նչ կերպ է Եզեկիայի աղոթքը նմանվում Դանիելի աղոթքին։ Ի՞նչ է ասում Մատթեոս 5.16 համարն այն մասին, թե ինչպես մենք ևս կարող ենք փառավորել Աստծուն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 3
Բարեխոսության արժեքը Կարդացե՛ք Դանիել 9.5–13 համարները։ Ի՞նչն է նշանակալից այն փաստի վերաբերյալ, որ Դանիելը շարունակում է նշել «մենք» մեղանչեցինք՝ այսպիսով ներառելով իրեն այն մեղքերում, որոնք ի վերջո նման աղետի առաջ են կանգնեցրել ազգին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիելի աղոթքն Աստվածաշնչում տեղ գտած այլ կարևոր միջ նորդական աղոթքներից ընդամենը մեկն է։ Նման աղոթքները հու զում են Աստծո սիրտը՝ կանխելով դատաստանն ու փոխարենը թշնամիներից ազատում բերելով։ Երբ Աստված պատրաստ էր ոչն չացնել ողջ հրեա ազգին, Մովսեսի բարեխոսությունը հետ է պահում Նրա ձեռքը (Ելից 32.7–14, Թվոց 14.10–25)։ Երբ խիստ երաշտը ուր որ է կուլ կտա երկիրը, Աստված պատասխանում է Եղիայի աղոթքին և թափում է հորդառատ անձրև՝ երկիրը վերակենդանացնելու հա մար (Գ Թագավորաց 18)։ 92
Դաս 10
Երբ մենք աղոթում ենք մեր ընտանիքի անդամների, ընկերների կամ այլ մարդկանց ու իրավիճակների համար, Աստված լսում է մեր աղոթքները և կարող է միջամտել։ Երբեմն աղոթքի պատասխանի համար կարող է երկար ժամանակ պահանջվել, սակայն մենք պետք է վստահ լինենք, որ Աստված երբեք չի մոռանում Իր զավակների կարիքները (տե՛ս Հակոբոս 5.16): Այս դեպքում, Դանիելը կատարում է Աստծո և ժողովրդի միջև միջնորդի կամ բարեխոսի դեր։ Սուրբ Գրքերն ուսումնասիրելու արդյունքում մարգարեն գիտակցում է, թե որքան է ժողովուրդը խո րացել մեղքի մեջ, քանի որ խախտել է Աստծո օրենքը և հրաժարվել անսալ Աստծո նախազգուշացումներին։ Ուստի, ընդունելով իրենց հուսահատ հոգևոր վիճակը՝ Դանիելն աղոթում է բուժման ու ներ ման համար։ Բայց մարգարեն նաև նույնացնում է իրեն իր ժողովրդի հետ։ Որոշ առումներով Դանիելը ներկայացնում է Քրիստոսի դերը որպես մեր բարեխոս (Հովհաննես 17)։ Այդուհանդերձ, արմատա կան տարբերություն կա. Քրիստոսն «առանց մեղքի» է (Եբրայեցիս 4.15), ուստի և կարիք չունի խոստովանելու անձնական մեղքերը կամ զոհ մատուցելու անձնական ներում ստանալու համար (Եբ րայեցիս 7.26, 27)։ Սակայն Նա Իրեն եզակի կերպով է նույնացնում մեղավորների հետ. «Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում» (Բ Կորնթացիս 5.21)։ «Եթե միասին վերցնենք մարդու մեջ եղած ամեն բարին, սուրբը, ազնիվն ու լավը և ներկայացնենք Աստծո հրեշտակներին մար դու փրկության գործում որևէ դեր խաղալու համար կամ որպես մարդու արժանիք, այս առաջարկությունը կմերժվի որպես դա վաճանություն»։ Էլեն Ուայթ, Հավատ և գործեր, էջ 24։ Ի՞նչ են այս բառերը մեզ սովորեցնում Բարեխոս ունենալու մեր կարիքի մասին։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 4
Մեսիայի գործը Դանիելի միջնորդական աղոթքը ներկայացնում է երկու հիմնա կան մտահոգություններ՝ ժողովրդի մեղքերն ու Երուսաղեմի ամա յացումը։ Այդ պատճառով Աստծո աղոթքը պատասխանում է այս երկու խնդրանքներին։ Մեսիայի աշխատանքի միջոցով ժողովուրդը Դաս 10
93
կփրկագնվի, և սրբարանը կօծվի։ Երկու յուրահատուկ խնդրանք ները, այդուհանդերձ, պատասխանվում են այն կերպ, որ գերա զանցում են Դանիելի կողմից պատմության ուղղակի ընկալումը. Մեսիայի գործունեությունն օգուտ կբերի համայն մարդկային ցեղին։ Կարդացե՛ք Դանիել 9.21–27 համարները։ Ի՞նչ գործ պետք է ար վեր 70 շաբաթ ժամանակահատվածում։ Ինչո՞ւ միայն Հիսուսը կարող է իրականացնել դա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 1. «Հանցանքը վերջացնելու»։ Հրեերեն «հանցանք» (փեշա) բառը ենթադրում է ստորադասի դիտավորյալ խախտումները վերադասի նկատմամբ (օրինակ, Առակաց 28.24)։ Այս բառն Աստվածաշնչում հայտնվում է նաև մարդկանց կողմից Աստծուն բացահայտ ձեռնոց նետելու համատեքստում (Եզեկիել 2.3). Այդուհանդերձ, Հիսուսի արյան միջոցով Աստծո նկատմամբ ապստամբությունն անվավեր ճանաչվեց, և մարդկանց առաջարկվում են Գողգոթայից բխող ար ժանիքները։ 2. «Մեղքերը կնքելու»։ Այս բայն ունի «կնիք դնելու» իմաստ, և այստեղ այն նշանակում է, որ մեղքը թողնված է։ Անկումից հետո մարդկային ցեղն ունակ չի եղել ապրել Աստծո չափանիշներին հա մապատասխան, սակայն Մեսիան հոգ կտանի մեր ձախողումների մասին։ 3. «Անօրենությունը քավելու»։ Ինչպես ասում է Պողոսը. «Որով հետև Աստված հաճեց, որ Նրանում Աստվածության բոլոր լիությու նը բնակվի։ Եվ Նրանով ամենը հաշտեցնի Իր հետ, խաղաղություն անելով Նրա ձեռով Նրա խաչի արյունով, թե՛ երկրի վրա, թե՛ երկն քում լինողներին» (Կողոսացիս 1.19, 20): Այստեղ ևս միայն Հիսուսը կարող է սա իրականություն դարձնել։ 4. «Հավիտենական արդարություն բերելու»։ Քրիստոսն զբա ղեցրեց մեր տեղը խաչի վրա, այդ իսկ պատճառով մեզ վրա հեղեց Աստծո առաջ «արդար լինելու» երանելի կարգավիճակը։ Միայն հա վատով մենք կարող ենք ընդունել այս արդարությունը, որը գալիս է Աստծուց։ 5. «Տեսիլքն ու մարգարները կնքելու»։ Երբ Քրիստոսն Իրեն ա ռաջարկեց որպես զոհ, հինկտակարանյան մարգարեությունները, որոնք մատնանշում էին Նրա քավության գործը, կնքվեցին, այսինքն իրականացան։ 94
Դաս 10
6. «Եվ ամենասուրբն օծելու»։ Այստեղ նշված «ամենասուրբը» ոչ թե անձնավորություն է, այլ վայր։ Ուստի այս պնդումը վերաբերում է երկնային սրբարանում Քրիստոսի բարեխոսական ծառայության հանդիսավոր բացմանը (Եբրայեցիս 8.1)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 5
Մարգարեական օրացույցը 2,300 երեկոների և առավոտների տեսիլքի վերջում մարգարեն զարմանում է, քանի որ չի կարողանում հասկանալ այն (Դանիել 8.27)։ Տասը տարի անց Գաբրիելը գալիս է Դանիելին օգնելու «իմա նալ» տեսիլքը (Դանիել 9.23)։ Այս վերջին հայտնությունը տրամադ րում է պակասող տեղեկությունը և բացահայտում է, որ Մեսիայի գործը պետք է իրականանա յոթանասուն շաբաթվա ժամանակա հատվածի ավարտին։ Տարի-օր սկզբունքի և կանխատեսված իրա դարձությունների ընթացքի համաձայն՝ յոթանասուն շաբաթները պետք է հասկացվեն որպես 490 տարի։ Եվ այս ժամանակահատ վածի սկիզբ պետք է համարել Երուսաղեմը վերականգնելու ու վե րակառուցելու հրամանը (Դանիել 9.25)։ Այս հրամանն արձակում է Արտաշես թագավորը ՔԱ 457թ.։ Այն թույլ է տալիս հրեաներին Եզ րասի ղեկավարության ներքո վերակառուցել Երուսաղեմը (Եզրաս 7)։ Աստվածաշնչյան համարի համաձայն՝ յոթանասուն շաբաթները «վճռված» կամ «կտրված» են։ Սա ցույց է տալիս, որ 490 տարվա ժամանակահատվածը կտրվել է ավելի երկար ժամանակահատվա ծից, այսինքն 2,300 տարուց՝ մատնանշված 8-րդ գլխի տեսիլքում։ Սրանից հետևում է, որ 2,300 տարին և 490 տարին պետք է ունենան միևնույն սկզբնական կետը, այսինքն ՔԱ 457թ.: Յոթանասուն շաբաթների մարգարեությունը բաժանված է երեք մասերի՝ յոթ շաբաթ, վաթսուներկու շաբաթ և յոթանասուներորդ շաբաթը։ Յոթը շաբաթը (49 տարին) ամենայն հավանականությամբ վե րաբերում է այն ժամանակին, որի ընթացքում Երուսաղեմը պետք է վերակառուցվի։ Այս յոթ շաբաթներից հետո կգա վաթսուներկու շաբաթը (434 տարին)՝ առաջնորդելով դեպի «Մեսիա Իշխանը» (Դանիել 9.25): Այսպիսով Արտաշեսի հրամանից 483 տարի հետո, այսինքն ՔՀ 27թ. Հիսուս Մեսիան մկրտվում է ևօծվում Սուրբ Հոգով Իր մեսիական առաքելության համար։ Դաս 10
95
Յոթանասուներորդ շաբաթվա ընթացքում մեկ այլ կարևոր ի րադարձություն պետք է տեղի ունենա՝ (1) «պիտի Մեսիան մա հով դատապարտվի» (Դանիել 9.26), որը վերաբերում է Քրիստոսի մահվանը։ (2) Մեսիան «պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ» (Դանիել 9.27)։ Սա հրեա ազգի համար իրականաց ված Հիսուսի և առաքյալների յուրահատուկ առաքելությունն է, ո րը նրանք ստանձնում են վերջին «շաբաթվա» ընթացքում՝ ՔՀ 27թ. մինչև 34թ.։ (3) «Եվ յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պա տարագը» (Դանիել 9.27)։ Իր մկրտությունից երեքուկես տարի հետո (այսինքն, շաբաթվա կեսին) Հիսուսը վերջ է դնում զոհաբերական համակարգին այն իմաստով, որ այն այլևս ոչ մի մարգարեական նշանակություն չունի՝ առաջարկելով Իրեն որպես Նոր Ուխտի վերջ նական ու կատարյալ զոհ և այլևս առ ոչինչ դարձնելով կենդանի ների զոհաբերությունները։ 70 շաբաթվա մարգարեության վերջին շաբաթն ավարտվում է ՔՀ 34թ., երբ Ստեփանոսը նահատակվում է, և Ավետարանի լուրն սկսում է տարածվել ոչ միայն հրեաների շրջա նում, այլ հասնում է նաև հեթանոսներին։ Կարդացե՛ք Դանիել 9.24–27 համարները։ Նույնիսկ Մեսիայի մա սին խոստման ու մեծ հույսի պայմաններում մենք կարդում ենք բռնության, պատերազմի ու ավերածությունների մասին։ Ինչ պե՞ս սա կարող է օգնել մեզ հավաստիանալ, որ կյանքի աղետ ների մեջ էլ հույսը դեռ շարունակում է գոյություն ունենալ։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 6
Հետագա ուսումնասիրության համար Ստորև ներկայացված է աղյուսակ, որը բացատրում է, թե ինչ պես է Դանիել 9.24–27 համարների 70 շաբաթվա մարգարեությու նը կապում և ձևավորում Դանիել 8.14 համարի 2,300 տարիների մարգարեության սկզբնակետը։ Եթե ՔԱ 457թ. հետո հաշվեք 2,300 տարի (հիշե՛ք չհաշվել գոյություն չունեցող զրո տարին), կհասնեք 1844թ., կամ եթե հաշվեք մնացյալ 1,810 տարիները ՔՀ 34թ. (2,300 հանած առաջին 490 տարիները), նորից կհասնեք 1844թ.։ Այսպիսով Դանիել 8.14 համարում ներկայացված սրբարանի արդարացումը, ինչպես տեսնում ենք, սկսվում է 1844թ.։ Նկատե՛ք նաև, թե ինչպես է 1844թ. համապատասխանում այն իրադարձություններին, որոնք մենք տեսանք Դանիել 7-րդ և 8-րդ 96
Դաս 10
գլուխներում։ Այսինքն Դանիել 7-րդ գլխի դատաստանը, որը նույն բանն է, ինչ Դանիել 8-րդ գլխի սրբարանի արդարացումը (տե՛ս վերջին երկու շաբաթների դասերը), տեղի է ունենում 1,260-ամյա հալածանքներից հետո (Դանիել 7.25), սակայն Հիսուսի երկրորդ գալուստից ու Նրա հավիտենական արքայության հաստատումից առաջ։ 2300 տարվա մարգարեություն
490 տարի ՔԱ 457թ.
1810 տարի ՔՀ 34 թ.
1844 թ.
Հարցեր քննարկման համար 1. Գիտնականներն ասել են, և իսկապես դա ճիշտ է, որ 2,300 օ րերի մարգարեությունն ու 70 շաբաթների մարգարեությունը նույնն են։ Ինչո՞ւ են նրանք դա ասել։ Ի՞նչ ապացույցներ կարող եք գտնել հաստատելու այդ պնդումը։ 2. Ի՞նչ կարող ենք սովորել Դանիելի բարեխոսական աղոթքից, ինչը կարող է օգնել մեզ մեր բարեխոսական աղոթքի կյանքում։ 3. Մեզ համար արված Քրիստոսի զոհը մեր միակ հույսն է։ Ինչպե՞ս պետք է սա մեզ օգնի մնալ խոնարհ և, ինչն ավելի կարևոր է, դարձնի մեզ ավելի սիրող ու ներող ուրիշների նկատմամբ։ Ի՞նչ պետք է ասեն Ղուկաս 7.40–47 համարները մեզ բոլորիս։ 4. Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչքան կարևոր դեր է խաղում Սուրբ Գիրքը Դանիելի աղոթքում հույսի համար։ Ի վերջո ազգը դաժանորեն պարտվել էր, մարդիկ՝ աքսորվել, երկիրը՝ ավերվել, իսկ նրանց մայրաքաղաքը՝ կործանվել։ Եվ սակայն նա հույս ունի, որ ի հեճուկս այս ամենի, ժողովուրդը տուն կվերադառնա։ Ուրիշ որտեղի՞ց նա կարող էր ստանալ այս հույսը, եթե ոչ Աստվածաշն չից ու դրանում գրի առնված Աստծո խոստումներից։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն հույսի մասին, որը մենք նույնպես կարող ենք ունենալ Խոսքում տրված խոստումներից։
Դաս 10
97
ԴԱՍ 11 ՄԱՐՏԻ 7–13
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եփեսացիս 6.12, Դանիել 10, Եզրաս 4.1–5, Հեսու 5.13–15, Հայտնություն 1.12–18, Կողոսացիս 2.15, Հռոմեացիս 8.37– 39։ Հիշելու համարը. «Մի՛ վախեցիր, ո՛վ ցանկալի մարդ, խաղաղություն քեզ, զորացիր, զորացիր» (Դանիել 10.19): Դանիել 10-րդ գլուխը ներկայացնում է մարգարեի եզրափակիչ տեսիլքը, որը շարունակվում է նաև 11-րդ և 12-րդ գլուխներում։ Հենց սկզբում մենք տեղեկանում ենք, որ տեսիլքը «մեծ զորքի» (անգլե րեն թարգմանությամբ՝ հակամարտություն) մասին է (Դանիել 10.1)։ Մինչ Դանիել 11-րդ գլուխը որոշակի մանրամասներ է բացահայտում այս հակամարտության մասին, Դանիել 10-րդ գլուխը ցույց է տալիս դրա հոգևոր ծավալը և բացահայտում, որ երկրային ճակատամար տերի տեսարանների հետևում մոլեգնում է տիեզերական մասշ տաբների հոգևոր հակամարտություն։ Այս գլուխն ուսումնասիրելիս մենք պետք է տեսնենք, որ երբ աղոթում ենք, ներքաշվում ենք տիե զերական հակամարտության մեջ, որը շատ խորը հետևանքներ է ունենում։ Սակայն մենք մենակ չենք մեր պայքարում. Հիսուսը ներգ րավված է սատանայի դեմ այս պայքարում մեր փոխարեն։ Անհրա ժեշտ է գիտակցել, որ վերջնական պայքարը, որում ներգրավված ենք, երկրի վրա մարդկանց ուժերի դեմ չէ, այլ խավարի ուժերի դեմ։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում Դանիելից դարեր անց. «Ո րովհետև մեր պատերազմն արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխա նությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.12)։ Ի վերջո, այս հակամարտության մեջ մեր հաջողությունը կախված է Հիսուս Քրիստոսից, Ով Միակն է, որ խա չի վրա պարտության մատնեց սատանային։ 98
Դաս 11
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 8
Ծոմ և աղոթք ևս մեկ անգամ Կարդացե՛ք Դանիել 10.1–3 համարները։ Համաձայն այս տեքս տերի՝ Դանիելը կրկին ի՞նչ է անում։ Դանիելը չի թվարկում իր երկարաժամկետ սուգի պատճառները։ Սակայն նման եռանդուն բարեխոսության դրդապատճառն ամե նայն հավանականությամբ հրեա ազգի իրավիճակն է, որը Բաբելո նից նոր էր վերադարձել Պաղեստին։ Կարդացե՛ք Եզրաս 4.1–5 համարները։ Ի՞նչ մարտահրավերների են բախվում հրեաները վերադառնալիս։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եզրաս 4.1–5 համարներից մենք գիտենք, որ այդ ժամանակ հրեաները բախվում են խիստ ընդդիմության, երբ տաճարը վերա կառուցելու փորձ են անում։ Սամարացիները կեղծ հաղորդումներ են ուղարկում պարսից արքունիք՝ սադրելով թագավորին դադա րեցնել վերակառուցման գործը։ Այսպիսի ճգնաժամի դեմ-հանդի ման՝ Դանիելը երեք շաբաթ աղոթում է Աստծուն, որպեսզի վերջինս ազդի Կյուրոսի սրտի վրա թույլ տալ շարունակել վերակառուցման աշխատանքները։ Այդ ժամանակ Դանիելը հավանաբար մոտավորապես իննսուն տարեկան էր։ Նա չի մտածում իր մասին, այլ մտածում է իր ժողովր դի և այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է ժողովուր դը։ Եվ նա շարունակ աղոթք է անում ամբողջ երեք շաբաթ, մինչև Աստծուց որևէ պատասխան կստանար։ Այս ժամանակի ընթաց քում մարգարեն շատ համեստ սննդակարգի է հետևում՝ ձեռնպահ է մնում տարատեսակ ուտեստներից ու նաև բնավ չի օծվում։ Նա բացարձակապես չի անհանգստանում իր հարմարավետության և տեսքի մասին, այլ խորապես անհանգստացած է իր եղբայր հրեա ների բարեկեցության մասին իրենից հազարավոր կիլոմետրեր հե ռու գտնվող Երուսաղեմում։ Երբ նայում ենք Դանիելի աղոթքի կյանքին, որոշ թանկագին դա սեր ենք քաղում։ Առաջին, անհրաժեշտ է հարատևել աղոթքում, նույ նիսկ եթե մեր աղոթքներն անմիջապես պատասխան չեն ստանում։ Երկրորդ, անհրաժեշտ է ժամանակ տրամադրել ուրիշների համար աղոթելուն։ Բարեխոսական աղոթքի մեջ յուրահատուկ ինչ-որ բան Դաս 11
99
կա։ Հիշե՛ք, որ «Եհովան հետ դարձրեց Հոբի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց» (Հոբ 42.10): Երրորդ, աղոթքը դրդում է Աստծուն անել ինչ-որ կոնկրոտ և իրական քայլ։ Ուստի, եկե՛ք միշտ աղոթենք, բոլոր տեսակի աղոթքները հղենք առ Աստ ված։ Կանգնելով երես առ երես անտանելի փորձություններին, մեծ խնդիրներին և ճնշող մարտահրավերներին՝ եկե՛ք մեր բեռներն ա ղոթքով ներկայացնենք Աստծուն (Եփեսացիս 6.18)։ Կարդացե՛ք Դանիել 10.12 համարը։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, որ աղոթքն ավելի շուտ օբյեկտիվ փորձառություն է, որը դրդում է Աստծուն անել ինչ-որ բան, քան սուբյեկտիվ փորձառու թյուն, որն ստիպում է մեզ լավ տրամադրվել Աստծո նկատմամբ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 9
Իշխանի մասին տեսիլքը Կարդացե՛ք Դանիել 10.4–9 համարները։ Ի՞նչ է պատահում Դա նիելի հետ այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Դանիելը նկարագրում է իր փորձառությունը, մենք դժվար թե կարողանանք պատկերացնել այն ամենի փառահեղ շքեղությունը, ինչը նա տեսնում է։ Այն մարդը (Դանիել 10.5, 6) հիշեցնում է երկ նային դատաստանի տեսարանում նկարագրված «մարդու Որդուն» (Դանիել 7.13)։ Կտավից պատրաստված նրա հագուստը հիշեցնում է քահանայական հանդերձները (Ղևտացոց 16.4), տեսանկյուն, որն այս հերոսին կապում է երկնային սրբարանի կապակցությամբ նկարագրվող «զորաց Իշխանին» (Դանիել 8)։ Ոսկին ևս կապվում է քահանայական գերարտոնության հետ որպես թագավորական արժանապատվության նշան։ Եվ վերջապես, այս կերպարը կայ ծակին, կրակի բոցերին, պղնձին ու բարձր ձայներին նմանեցնելը ցույց է տալիս նրա գերբնական էակ լինելը։ Նա մեկն է, ով օժտված է քահանայական, արքայական և ռազմական հատկանիշներով։ Այս էակը նաև հետաքրքիր նմանություններ է ցուցաբերում այն երկնա յին էակի հետ, ով հայտնվում է Հեսուին Երիքովի ճակատամարտից կարճ ժամանակ անց (Հեսու 5.13, 14)։ Տեսիլքում Հեսուն տեսնում է «Տիրոջ զորավարին»։ Հետաքրքրական է, որ «զորավար» թարգ մանված է հրեերեն (սար) բառը. այստեղ օգտագործվում է միևնույն 100
Դաս 11
բառը և թարգմանված է որպես «իշխան», որը վերաբերում է Մի քայելին Դանիելի 10.21 համարում։ Բայց ավելի նման զուգահեռ է ի հայտ գալիս Դանիելի ու Հովհաննեսի միջև։ Ի՞նչ նմանություններ ենք գտնում Դանիել 10-րդ գլխում ներ կայացված Աստծո մասին Դանիելի տեսիլքի և Հեսու 5.13–15 և Հայտնություն 1.12–18 համարներում ներկայացված տեսիլքնե րի միջև։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ըստ Դանիելի՝ իր հետ եղողները վախենում և փախչում են, իսկ ինքն ուժասպառ է լինում ևերեսնիվայր ընկնում գետնին։ Նա պար զապես չի դիմանում Աստծո ներկայության հայտնությանը։ Այդու հանդերձ, ինչ վախեր էլ որ նրան պարուրեն, Դանիելի տեսիլքը ցույց է տալիս, որ Աստված է վերահսկում պատմությունը։ Եվ իսկապես, հետևելով տեսիլքի զարգացմանը՝ մենք կտեսնենք, որ Աստված Դանիելին տրամադրում է մարդկության պատմության ուրվագիծը մարգարեի ժամանակներից մինչև Աստծո արքայության հաստա տումը (Դանիել 11-րդ և 12-րդ գլուխներ)։ Եթե Աստված կարող է վերահսկել մարդկային պատմությունը, ինչը շարունակաբար տեսնում ենք Դանիելի գրքում, ի՞նչ կարող է Նա անել մեր անհատական կյանքի համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 10
Հրեշտակի հպումը Կարդացե՛ք Դանիել 10.10–19 համարները։ Ի՞նչ է պատահում ա մեն անգամ, երբ հրեշտակը դիպչում է Դանիելին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ճնշված աստվածային լույսի ճառագայթումից՝ մարգարեն ընկ նում է։ Հետո հայտնվում է մի հրեշտակ, ով դիպչում է նրան ու մխի թարում։ Պատմությունը կարդալիս ուշադրությո՛ւն դարձրեք, որ հրեշտակը Դանիելին դիպչում է երեք անգամ։ Առաջին հպումը մարգարեին ուժ է տալիս ոտքի կանգնել և լսել երկնքից եկող մխիթարության խոսքերը. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դա նիել, որովհետև այն առաջին օրից, որ սիրտ տվիր հասկանալու և քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առաջ, քո խոսքերը լսվելու են, Դաս 11
101
և ես եկա քո խոսքերի համար» (Դանիել 10.12)։ Դանիելի աղոթքը հուզեց ողջ երկինքը։ Մեզ համար սա հավաստիացում է, որ Աստված լսում է մեր աղոթքները, ինչը մեծագույն մխիթարություն է փորձու թյան ժամին։ Երկրորդ հպումը Դանիելին խոսելու ունակություն է տալիս։ Մար գարեն հեղում է իր խոսքերը Տիրոջ առաջ՝ արտահայտելով իր վա խերն ու հույզերը. «Ով Տեր իմ, այս տեսիլքով հետ դարձան դեպի ինձ իմ ցավերը, ևես էլ ուժ չունեցա։ Եվ ինչպե՞ս պիտի կարողանա այս իմ Տիրոջ ծառան խոսել այս իմ Տիրոջ հետ, որովհետև ինձա նում հիմիկվանից ուժ չկա, ևինձանում շունչ չմնաց» (Դանիել 10.16, 17)։ Այսպիսով, Աստված ոչ միայն խոսում է մեզ հետ, այլև կամենում է, որ մենք բացենք մեր բերանը ևասենք Նրան մեր զգացմունքների, կարիքների ու ձգտումների մասին։ Երրորդ հպումը նրան ուժ է տալիս։ Երբ Դանիելը գիտակցում է իր վիճակը, հրեշտակը դիպչում է նրան ու մխիթարում նրան Աստծո խա ղաղությամբ. «Մի՛ վախեցիր, ո՛վ ցանկալի մարդ, խաղաղություն քեզ, զորացի՛ր, զորացի՛ր» (Դանիել 10.19)։ Հիշե՛ք, որ հրեշտակն ուղարկ վել է Դանիելին ի պատասխան վերջինիս աղոթքի, որպեսզի նրան հասկացողություն և իմացություն տա։ Այլ խոսքերով, 11-րդ գլխում հետևող տեսիլքը կլինի այն մեկը, որը միտված է խրախուսել Դանիե լին ի պատասխան նրա սգի ու Երուսաղեմի ներկա վիճակի մասին մտահոգության։ Երբ Աստված մեր կողքին է, մենք կարող ենք խաղա ղություն ունենալ նաև այն ժամանակ, երբ փորձության մեջ ենք։ Նրա սիրող հպումը ունակ է դարձնում մեզ հույսով նայել ապագային։ «Առօրյա կյանքի արահետներում երկինքը կարող է շատ մոտ լի նել մեզ»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 48։ Որքա՞ն հաճախ եք խորհում այն մասին, թե երկինքն ու երկիրն ինչքան մոտ են իրար։ Ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքը, եթե այս ճշմարտությունը մշտապես վառ պահեք ձեր սրտում և մտքում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 11
Մեծ պայքար Կարդացե՛ք 10.20, 21 համարները։ Ի՞նչ է բացահայտվում Դա նիելին այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 102
Դաս 11
Երկնային լրաբերը մի կողմ է քաշում վարագույրը և Դանիելին ներկայացնում է տիեզերական պատերազմը, որը տեղի է ունե նում մարդկային պատմության հետնաբեմում։ Հենց որ Դանիելն սկսում է աղոթել, երկնքի և երկրի միջև հոգևոր ճակատամարտ է սկսվում։ Երկնային էակները պայքարում են պարսից թագավորի դեմ, որպեսզի վերջինս թույլ տա հրեաներին շարունակել տաճա րի վերակառուցումը։ Դանիել 10-րդ գլխի սկզբից մենք գիտենք, որ պարսից այս թագավորը Կյուրոսն է։ Այդուհանդերձ, ինքն իրենով մարդ արարածը, նույնիսկ եթե թագավոր է, չի կարող նշանակալից դիմադրություն ցուցաբերել երկնային էակին։ Սա ցույց է տալիս, որ թագավորի հետևում կանգնած է հոգևոր գործակալ, որը սադրում է Կյուրոսին արգելել հրեաներին վերակառուցել տաճարը։ Նմանատիպ իրավիճակ ի հայտ է գալիս Եզեկիել 28-րդ համա րում, որտեղ Տյուրոս թագավորը ներկայացնում է սատանային՝ այն հոգևոր գործակալին, ով կանգնած է այդ քաղաքի թագավո րի հետևում։ Ուստի կարիք չկա զարմանալու, որ պարսից թագա վորները, որոնց դեմ Միքայելը գալիս է պայքարելու, ներառում են սատանային ու նրա հրեշտակներին։ Սա ցույց է տալիս, որ Երուսա ղեմի տաճարի վերակառուցման դեմ դուրս եկած մարդկային ընդ դիմությունն ունի նմանակ հոգևոր թագավորությունում։ Կարդացե՛ք Դանիել 10.13 համարը։ Ի՞նչ ճակատամարտ է նկա րագրված այստեղ։ «Մինչ սատանան փորձում էր ազդել Մարա-Պարսկաստանի թագավորության բարձրագույն իշխանությունների վրա՝ նրանց Աստծո ժողովրդի դեմ հանելու համար, հրեշտակներն աշխատում էին ի շահ աքսորյալների: Համայն երկինքն էր հետաքրքրված այս հակամարտությամբ: Դանիել մարգարեի միջոցով բարու և չարի ուժերի միջև այս հզոր պայքարի պատկերացումն է տրվում մեզ: Երեք շաբաթ շարունակ Գաբրիելը պայքարում էր խավարի ուժե րի դեմ՝ հակազդելով Կյուրոսի մտքի վրա նրանց ազդեցությանը, և մինչ մրցարշավի ավարտը Քրիստոսն Ինքը եկավ Գաբրիելին օգ նության: «Եվ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իմ դի մացը քսանմեկ օր,- հայտարարում է Գաբրիելը,- ևահա Միքայելը՝ առաջի իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այն տեղ Պարսից թագավորի կշտին»։ Դանիել 10.13: Այն ամենը, ինչ երկինքը կարող էր անել Աստծո ժողովրդի համար, արվեց: Հաղթա նակն ի վերջո ձեռք բերվեց, թշնամու ուժերը հետ պահվեցին Կյու րոսի բոլոր օրերին, և նրա որդի Կամբիզի օրերին, ով թագավորեց Դաս 11
103
մոտ յոթուկես տարի»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 571, 572։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 12
Հաղթանակող Իշխան Դանիելի գրքում ամենաականավորն այն կերպարն է, ում սկզբում կոչում են «մարդու Որդի» (Դանիել 7.13) կամ «զորաց Իշ խան» (Դանիել 8.11)։ Վերջում պարզ է դառնում, որ նրա անունը Մի քայել է (Դանիել 10.12), որը նշանակում է «Ո՞վ է ինչպես Աստված»։ Պարսից թագավորի հետ հակամարտության ժամանակ Նա գալիս է Գաբրիելին օգնելու (Դանիել 10.13)։ Հրեշտակն այս երկնային էակին դիմում է որպես «ձեր իշխան Միքայելը» (Դանիել 10.21), այսինքն Աստծո ժողովրդի իշխանը։ Հետագայում Դանիելի գրքում Միքայելը հայտվում է որպես մեկը, ով կանգնում է Աստծո ժողովրդի համար (Դանիել 12.1)։ Հուդա 9-րդ համարից տեղեկանում ենք, որ Միքա յելը, ում անունը նաև հրեշտակապետ է, պայքարում է սատանա յի դեմ և հարություն տալիս Մովսեսին։ Հայտնություն 12.7 համարը տեղեկացնում է, որ Միքայելը կանգնած է որպես երկնային զորքերի հրամանատար, որը պարտության է մատնում սատանային և նրա ընկած հրեշտակներին։ Ուստի և Միքայելը ոչ այլ ոք է, քան Հիսուս Քրիստոսը։ Քանի որ Պարսից կայսրությունն ունի գերագույն հրա մանատար՝ հոգևոր ուժ, որը կանգնած է բանակի հրամանատարի հետևում, Աստծո ժողովուրդը ևսունի Միաքայելին որպես իրենց Գլ խավոր Հրամանատար, Ով գալիս է պայքարելու և հաղթանակ տա նելու տիեզերական պատերազմում իրենց փոխարեն։ Կարդացե՛ք Կողոսացիս 2.15 համարը։ Ինչպե՞ս Հիսուսն իրակա նացրեց տիեզերական հակամարտության հաղթանակը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ մենք բախվում ենք չարի ուժերի հետ, կարող ենք հավատ դրսևորել Հիսուսի՝ մեզ համար Հաղթանակողի նկատմամբ։ Նա պարտության մատնեց սատանային Իր հանրային ծառայության սկզբում։ Իր երկրային կյանքի ընթացքում Նա պարտության մատ նեց սատանային անապատում, երբ վերջինս հարձակվել էր Նրա վրա իր փորձություններով, Նա պայքարում է չարքերի դեմ և ա զատում մարդկանց խավարի իշխանությունից։ Հիսուսը չարին 104
Դաս 11
պարտության է մատնում, նույնիսկ երբ այն թաքնվել էր Պետրոսի հետևում և փորձում էր համոզել Իրեն հետ կանգնել Գողգոթայի ծրագրից։ Աշակերտներին ուղղված Իր վերջին խոսքում Հիսուսը պատմում է Իր վերահաս մահվան մասին որպես ճակատամարտ, որը սատանայի նկատմամբ տարված հաղթանակների գագաթնա կետն է լինելու. «Հիմա դատաստան է այս աշխարհի. հիմա այս աշ խարհի իշխանը դուրս կգցվի։ Եվ Ես երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ Ինձ մոտ» (Հովհաննես 12.31, 32)։ Երբեմն-երբեմն մեր շուրջը նայելով՝ տեսնում ենք, որ իրերի դրու թյունն իսկապես վատ է։ Բռնությունը, անբարոյականությունը, ապականությունը և հիվանդությունները տիրել են ամբողջ աշխար հը։ Թշնամին, որը միս ու արյունից չէ, բոլոր կողմերից դաժանաբար հարձակվում է մեզ վրա։ Սակայն կարևոր չէ, թե որքան բարդ է մեր առջև ծառացած պայքարը. Հիսուսը պայքարում է մեզ համար և կանգնած է որպես մեր Իշխան և Քահանայապետ երկնային սրբա րանում։ Կարդացե՛ք Հռոմեացիս 8.37–39 համարները։ Ինչպե՞ս կարող ենք հաղթող դառնալու խոստումն իրական փորձառություն դարձնել մեր քրիստոնեական կյանքում։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 13
Հետագա ուսումնասիրության համար «Երեք շաբաթ շարունակ Գաբրիելը պայքարում էր խավարի ու ժերի դեմ՝ հակազդելով Կյուրոսի մտքի վրա նրանց ազդեցությանը։ … Այն ամենը, ինչ երկինքը կարող էր անել Աստծո ժողովրդի համար, արվեց: Հաղթանակն ի վերջո ձեռք բերվեց, թշնամու ուժերը հետ պահվեցին Կյուրոսի բոլոր օրերին, և նրա որդի Կամբիզի օրերին»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 572։ «Ինչպիսի՜ մեծ պատիվ է ցուցաբերվում Դանիելին երկնքի Մեծա փառության կողմից։ Նա մխիթարում է Իր դողացող ծառային և վս տահեցնում նրան, որ նրա աղոթքը լսվել է երկնքում։ Ի պատասխան այդ եռանդուն աղոթքի՝ ուղարկվում է Գաբրիել հրեշտակը պարսից թագավորի սիրտը փափկեցնելու համար։ Միապետն ընդդիմանում է Աստծո Հոգու աշխատանքին այն երեք շաբաթների ընթացքում, երբ Դանիելը աղոթում և ծոմ է պահում, բայց երկնքի Իշխանը՝ Հրեշ տակապետը՝ Միքայելը, ուղարկվում է կամակոր թագավորի սիրտը Դաս 11
105
դարձնելու և Դանիելի աղոթքին պատասխանելու համար վճռական միջոցներ ձեռք առնելու»։ Էլեն Ուայթ, Սրբագործված կյանք, էջ 51։ Հարցեր քննարկման համար
1. Թեև քրիստոնեական պատմության մեջ առաջին մարդիկ չենք, ովքեր տեսնում են այս ճշմարտությունը, որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ՝ մենք «մեծ պայքարի» լեյտմոտիվի կամ այն գա ղափարի խիստ կողմնակիցներ ենք, որ համայն տիեզերքը կազ մում է Քրիստոսի ու սատանայի միջև տեղի ունեցող դյուցազներ գական պայքարի մաս։ Եվ մենք հավատում ենք, որ յուրաքանչ յուր մարդ արարած իսկապես ներքաշված է այս պայքարի մեջ։ Նույնիսկ աշխարհիկ մարդիկ են խոսել ինչ-որ տեսակի պայքարի իրականության մասին, որի մեջ ներքաշված ենք բոլորս։ Ո՞րն է եղել ձեր անձնական փորձառությունը մեծ պայքարում։ Ինչպե՞ս է այն դրսևորվել ձեր սեփական կյանքում։ Ի՞նչ եք դուք սովորել, ինչը մյուսներին ևս կօգնի պայքարել։ 2. Կարդացե՛ք Եփեսացիս 6.10–18 համարները։ Ուշադրությո՛ւն դարձրեք Պողոսի օգտագործած բացահայտ ռազմական պատ կերին։ Մեծ պայքարի համար ի՞նչ «ճակատամարտի հրահանգ ներ» են տրվում մեզ այստեղ։ 3. Դանիել 10.11 համարում Դանիելը երկրորդ անգամ (տե՛ս Դա նիել 9.23) անվանվում է համուդոտ կամ «ցանկալի»։ Ի՞նչ է սա մեզ ասում երկնքի ևերկրի միջև եղած մտերիմ, նույնիսկ հուզա կան կապի մասին։ Խորհե՛ք այն մասին, թե որքան արմատապես տարբեր է այս իրականությունը, երբ համեմատվում է ժամանա կակից աշխարհում գերակշռող աթեիստական տեսակետների հետ։ Ի՞նչ հույս է մեզ առաջարկում այս աստվածաշնչյան տեսա կետը, ինչը պարզ է դառնում Դանիելի մասին այս հղումից։
106
Դաս 11
ԴԱՍ 12 ՄԱՐՏԻ 14–20
ՀՅՈՒՍԻՍԻՑ ՈՒ ՀԱՐԱՎԻՑ ԴԵՊԻ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 11, Դանիել 8.3–8, 20–22, Եսայիա 46.9, 10, Դանիել 8.9, 23, Մատթեոս 27.33–50: Հիշելու համարը. «Եվ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նրանց կրա կով փորձի և մաքրի և սպիտակացնի մինչև վերջի ժամանա կը, որովհետև դեռ մինչև որոշ ժամանակն է» (Դանիել 11.35): Այս բարդ գլխի ուսումնասիրությունն սկսելուն պես հենց սկզբից անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի կետերի։ Առաջին, Դանիել 11-րդ գլուխն ընդհանուր առմամբ զուգահեռ է Դանիելի գրքում ներկայացված մյուս մարգարեական ուրվագծերին։ Ինչպես ցույց է տրվում 2-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գլուխներում, մարգարեական լու րը տարածվում է մարգարեի օերից մինչև ժամանակների վերջը։ Երկրորդ, առաջ է գալիս համաշխարհային գերտերությունների հերթականություն, իշխանություններ, որոնք հաճախ ճնշել են Աստ ծո ժողովրդին։ Երրորդ, յուրաքանչյուր մարգարեական ուրվագծի գագաթնակետը երջանիկ ավարտն է։ Դանիել 2-րդ գլխում քարը կործանում է արձանը, 7-րդ գլխում մարդու Որդին ստանում է թա գավորությունը, իսկ 8-րդ և 9-րդ գլուխներում երկնային սրբարանն արդարանում է Մեսիայի աշխատանքի շնորհիվ։ Դանիել 11-րդ գլուխը հետևում է երեք հիմնական կետերի։ Առա ջին, այն սկսվում է պարսից թագավորներով և քննարկում է նրանց ճակատագիրը վերջին ժամանակներում, երբ հյուսիսի թագավորը հարձակվում է Աստծո սուրբ սարի վրա։ Երկրորդ, նկարագրվում է հյուսիսի թագավորի ու հարավի թագավորի միջև տեղի ունեցող ճակատամարտերի հերթականությունը, և թե ինչպես են դրանք ազդում Աստծո ժողովրդի վրա։ Երրորդ, այն եզրափակվում է եր ջանիկ ավարտով, քանի որ հյուսիսի թագավորին վրա է հասնում Դաս 12
107
վախճանը «փառավոր սուրբ սարի» կողմից (Դանիել 11.45): Նման դրական եզրափակումն ազդարարում է չարի վերջը և Աստծո հավի տենական թագավորության հաստատումը։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 15
Մարգարեություններ Պարսկաստանի ու Հու նաստանի մասին
Կարդացե՛ք Դանիել 11.1–4 համարները։ Ի՞նչ ենք տեսնում այս տեղ, ինչը մեզ հիշեցնում է նախկին որոշ մարգարեությունների մասին, որոնք տեսել ենք Դանիելի գրքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գաբրիելը Դանիելին ասում է, որ դեռ երեք պարսից թագավոր էլ պիտի վեր կենան։ Նրանց կհաջորդի չորրորդ թագավորը, որը բո լորից հարուստ պետք է լինի և պետք է բոլորին գրգռի Հունաստա նի դեմ։ Կյուրոսից հետո Պարսկաստանի վրա գերիշխանություն են տարածում երեք իրար հաջորդող թագավորներ՝ Կամբիզը (ՔԱ 530– 522թթ.), Ինքնակոչ Սմերդիսը (ՔԱ 522 թ.) և Դարեհ Ա-ն (ՔԱ 522–486 թթ.)։ Չորրորդ թագավորը Քսերքսեսն է, ով Եսթերի գրքում հայտնի է որպես Ասվերոս։ Նա շատ հարուստ է (Եսթեր 1.1–7) ևիր տրամադ րության տակ ունի մի մեծ բանակ Հունաստանը նվաճելու համար, ինչպես և կանխատեսվել է մարգարեության մեջ։ Սակայն ի հեճուկս իր զորության՝ նա պարտության է մատնվում փոքրաթիվ հույն արի զինվորների կողմից։ Դժվար չէ ճանաչել Ալեքսանդր Մակեդոնացուն Դանիել 11.3 համարի զորավոր թագավորի կերպարում, ով դառնում է հին աշ խարհի բացարձակ միապետը։ Նա մահանում է 32 տարեկանում առանց ժառանգ թողնելու, ով կղեկավարեր կայսրությունը։ Այդ իսկ պատճառով թագավորությունը բաժանվում է նրա չորս հրամանա տարների միջև՝ Սիրիային և Միջագետքին տիրում է Սելևկոսը, Ե գիպտոսին՝ Պտղոմեոսը, Թրակիային և Փոքր Ասիայի որոշ մասին՝ Լիսիմաքոսը և Մակեդոնիային և Հունաստանին՝ Կասսանդրոսը։ Համեմատե՛ք Դանիել 11.2–4 համարները Դանիել 8.3–8, 20–22 համարների հետ։ Ինչպե՞ս են այս տեքստերը միասին օգնում նույնականացնել Ալեքսանդր Մակեդոնացուն որպես այստեղ ներկայացված իշխանություն։ ________________________________________________________________________ 108
Դաս 12
Ի՞նչ կարող ենք սովորել անունների, թվականների, վայրերի ու պատմական իրադարձությունների այս ընտրանուց։ Առաջին, մենք տեղեկանում ենք, որ մարգարեությունն իրականացել է ճիշտ այն պես, ինչպես կանխատեսել էր աստվածային լրաբերը։ Աստծո Խոս քը ԵՐԲԵՔ չի սխալվում։ Երկրորդ, Աստված է պատմության Տերը։ Կարող է թվալ, թե քաղաքական ուժերի, առաջնորդների և թագա վորությունների հաջորդականությունը կայսրերի, բռնապետների և տարբեր շերտերի քաղաքական գործիչների փառասիրության արդ յունք է: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ Աստված վերահսկում է ամեն ինչ և կշարժի պատմության անիվը՝ համաձայն Իր աստվա ծային նպատակի, որն ի վերջո տանելու է չարի ոչնչացմանը և Աստ ծո հավիտենական թագավորության հաստատմանը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 16
Մարգարեություններ Սիրիայի ու Եգիպտոսի մասին
Կարդացե՛ք Դանիել 11.5–14 համարները։ Ի՞նչ է բացահայտվում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ալեքսանդր Մեծի մահից հետո հսկայական Հունական կայսրու թյունը բաժանվեց նրա չորս հրամանատարների միջև։ Նրանցից երկուսը՝ Սելևկոսը Սիրիայում (հյուսիս) և Պտղոմեոսը Եգիպտոսում (հարավ) կարողացան հիմնել դինաստիաներ, որոնք հետագայում պետք է պայքարեին միմյանց դեմ երկրում գերիշխանություն հաս տատելու համար։ Աստվածաշունչն ուսումնասիրող շատ մարդիկ Դանիել 11.5–14 համարներում կանխատեսված պատերազմները հյուսիսի թա գավորի ու հարավի թագավորի միջև համարում են որպես այս երկու դինաստիաների միջև ընթացող բազում ճակատամար տեր։ Մարգարեության համաձայն՝ այս երկու դինաստիաները ա մուսնությամբ միավորելու փորձ է արվելու, սակայն այդ դաշինքը կարճ կյանք է ունենալու (Դանիել 11.6): Պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սելևկոս Ա-ի թոռ Անտիոքուս Բ Թեոսը (ՔԱ 261–246թթ.) ամուսնանում է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս Բ Եղբայրասերի դստեր՝ Բերենիկեի հետ։ Այդուհանդերձ, այդ դաշին քը երկար չտևեց, և հակամարտությունը, որն ուղղակիորեն ներգ Դաս 12
109
րավել էր Աստծո ժողովրդին, շուտով վերսկսվեց։ Ուստի Դանիել 11-րդ գլուխը ներկայացնում է որոշ կարևոր իրադարձություններ, որոնք առնչվում են Աստծո ժողովրդի կյանքի հետ այն դարերի ըն թացքում, երբ Դանիել մարգարեն վաղուց ի վեր լքած կլինի պատ մության բեմը։ Եվ կրկին, կարող ենք հարց տալ, թե ինչու է Տերը նախօրոք բա ցահայտում աշխարհի այդ մասում գերիշխանության համար պայ քարող թագավորությունների պատերազմների մասին այս բոլոր մանրամասները։ Պատճառը պարզ է. այս պատերազմներն անդ րադառնում են Աստծո ժողովրդի վրա։ Ուստի Տերը նախօրոք հայ տարարում է այն բազմաթիվ մարտահրավերների մասին, որոնց Իր ժողովուրդը պետք է բախվի գալիք տարիներին։ Նաև, Աստված պատմության Տերն է, և երբ համեմատում ենք մարգարեական ար ձանագրությունը պատմական իրադարձությունների հետ, կարող ենք նորից տեսնել, որ մարգարեական խոսքն ի կատար է ածվել ճիշտ կանխատեսվածի պես։ Աստված, Ով կանխատեսում է իրար դեմ պայքարող այն հելլենիստական թագավորություների փոփո խությունները, այն Աստվածն է, Ով գիտի ապագան։ Նա արժանի է մեր վստահությանն ու հավատին։ Նա մեծ Աստված է, ոչ թե մարդու երևակայությամբ պատրաստված կուռք։ Նա ոչ միայն ուղղորդում է պատմական անցքերի ընթացքը, այլև կարող է ուղղորդել մեր կյան քի ընթացքը, եթե մենք Նրան դա թույլ տանք։ Կարդացե՛ք Եսայիա 46.9, 10 համարները։ Որքա՞ն շատ հիմնա քարային քրիստոնեական աստվածաբանություն կա այս երկու համարներում, և ի՞նչ մեծ հույս մենք կարող ենք քաղել դրան ցից։ Խորհե՛ք այն մասին, թե որքան սարսափազդու համար կլի ներ տասներորդ համարը, եթե Աստված լիներ ոչ թե բարի ու սիրող, այլ քինախնդիր ու ստոր։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 17
Հռոմը և Ուխտի Իշխանը Կարդացե՛ք Դանիել 11.16–28 համարները։ Թեև տեքստը բարդ է, ի՞նչ պատկերներ կարող եք գտնել, որոնք Դանիելի գրքում հանդիպում են նաև այլ տեղերում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 110
Դաս 12
Իշխանության անցումը հելլենիստական թագավորներից հեթա նոսական Հռոմին կարծես թե նկարագրված է Դանիել 11.16 համա րում. «Եվ նրա դեմ եկողը պիտի իր հաճության պես անի, և կանգնող չի լինի նրա առաջ։ Եվ նա պիտի կանգնի փառավոր երկրում, և նա պիտի փչանա նրա ձեռով»։ Փառավոր երկիրը Երուսաղեմն է, այն տարածաշրջանը, որտեղ հին Իսրայելն էր, ևայն նոր իշխանությու նը, որը յուրացնում է այդ տարածքը, հեթանոսական Հռոմն է։ Նույն իրադարձությունը նաև ներկայացված է փոքր եղջյուրի հորիզոնա կան տարածմամբ, որը հասնում է Փառավոր երկիր (Դանիել 8.9)։ Ուստի պարզ է, որ աշխարհին տիրած իշխանությունն այս պահին հեթանոսական Հռոմն է։ Աստվածաշնչյան տեքստերից ստացվող հավելյալ հուշումները հաստատում են այս գաղափարը։ Օրինակ՝ «հարկապահանջին ու ղարկողը» պետք է որ վերաբերի Օկտավիանոս Օգոստոս կայսրին։ Նրա կառավարության ժամանակ է ծնվում Հիսուսը, և Մարիամն ու Հովսեփը ճանապարհվում են Բեթղեհեմ մարդահամարի համար (Դանիել 11.20): Ինչպես նաև, համաձայն մարգարեության, այս ղե կավարին կհաջորդի «անարգ մեկը» (Դանիել 11. 21): Ինչպես ցույց է տալիս պատմությունը, Օկտավիանոս Օգոստոսին հաջորդեց Տիբե րիոսը՝ առաջինի որդեգիր որդին։ Տիբերիոսը պատմությանը հայտ նի է որպես տարօրինակ և ստոր մարդ։ Ամենակարևորը, համաձայն աստվածաշնչյան համարի՝ Տիբե րիոսի օրոք է, որ «ուխտի իշխանը» պետք է ջարդվի (Դանիել 11.22): Սա պարզորոշ կերպով վերաբերում է Քրիստոսի խաչելությանը, Ով նաև անվանվում է «Մեսիա իշխան» (Դանիել 9.25, տե՛ս նաև Մատ թեոս 27.33–50), քանի որ Նա մահապատժի է ենթարկվում Տիբերիո սի կառավարման օրոք։ Որպես «ուխտի իշխան» Հիսուսի մասին հղումն այստեղ հզոր ցուցիչ է, որն օգնում է ցույց տալ պատմական իրադարձությունների հոսքը՝ կրկին ընթերցողին տալով Աստծո զարմանահրաշ կանխատեսության վկայություններ։ Աստված ճիշտ է եղել այն ամենում, ինչ արդեն տեսել ենք այս մարգարեություննե րում, ուստի մենք կարող ենք վստահել Նրան և հավատալ ապագա յի մասին Նրա բոլոր կանխատեսումներին։ Թերևս, բոլոր քաղաքական ու պատմական իրադարձություննե րի մեջ Նազովրեցի Հիսուսը՝ «ուխտի Իշխանը», բացահայտված է համարներում։ Ինչպե՞ս է սա օգնում մեզ ցույց տալ, որ ի հե ճուկս բոլոր հեղաշրջումների ու քաղաքական ինտրիգների, Հի սուսը մնում է Սուրբ Գրքի կենտրոնը։ Դաս 12
111
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 18
Հաջորդ իշխանությունը Կարդացե՛ք Դանիել 11.29–39 համարները։ Ո՞րն է այն իշխանու թյունը, որը բարձրանում է հեթանոսական Հռոմից հետո։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դանիել 11.29–39 համարները նկարագրում են իշխանության նոր համակարգ։ Թեև այս համակարգը շարունակվում է հեթանոսկան Հռոմեական կայսրությունից և ժառանգում է որոշ բնութագրեր իր նախորդից, միևնույն ժամանակ այն ասես որոշ տեսանկյուններով տարբերվում է նախորդից։ Աստվածաշնչյան տեքստն ասում է, որ այն «առաջինի և վերջինի նման չի լինի» (Դանիել 11.29): Շարունա կելով ուսումնասիրությունը՝ մենք բացահայտում ենք, որ այն գոր ծում է որպես կրոնական իշխանություն, որն իր հարձակումներն ուղղում է հիմնականում Աստծո և Նրա ժողովրդի վրա։ Եկե՛ք դի տարկենք այս թագավորի կողմից իրականացված մի քանի գործեր։ Առաջին, նա պիտի «բարկանա սուրբ ուխտի դեմ» (Դանիել 11. 30): Սա պետք է որ նկատի ունենա Աստծո՝ փրկության ուխտը, որին այս թագավորն ընդդիմանում է։ Երկրորդ, այս թագավորը կստեղծի ուժեր, որոնք պիտի «պղծեն սրբարանը» և հեռացնեն «մշտնջենական զոհը» (Դանիել 11.31): Դանիել 8-րդ գլխում մենք նկատեցինք, որ փոքր եղջյուրը կործանեց Աստծո «սրբարանի» բնակարանը և վեր առավ «մշտնջենականը» (Դանիել 8.11): Սա պետք է հասկացվի որպես հոգևոր հարձակում երկնային սրբարանում Աստծո ծառայության դեմ։ Երրորդ, որպես սրբարանի վրա այս հարձակման հետևանք՝ այս իշխանությունը դնում է «ավերածի պղծություն» Աստծո տաճարում։ «Ավերող ամբարշտություն» զուգահեռ արտահայտությունը մատ նանշում է փոքր եղջյուրի հավատուրացության ևապստամբության գործերը (Դանիել 8.13): Չորրորդ, այս իշխանությունը հալածում է Աստծո ժողովրդին. «Ի մաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նրանց կրակով փորձի և մաքրի և սպիտակացնի մինչև վերջի ժամանակը» (Դանիել 11.35): Սա մեզ հիշեցնում է փոքր եղջյուրի մասին, որը որոշ զորքեր ևաստ ղեր ներքև գցեց և ոտնակոխ արեց նրանց (Դանիել 8.10, համեմա տե՛ք Դանիել 7.25 հետ)։ 112
Դաս 12
Հինգերորդ, այս թագավորն «իրեն բարձրացնելու և մեծացնելու է ամեն աստվածությունից վեր, ևաստվածների Աստծո դեմ ահռելի բաներ է ասելու» (Դանիել 11.36): Զարմանալի չէ, որ փոքր եղջյուրը ևս խոսում է «մեծ մեծ բաներ» (Դանիել 7.8), նույնիսկ Աստծո դեմ (Դանիել 7.25)։ Կարող են նշվել այլ նմանություններ ևս, սակայն հաշվի առնելով, թե ինչ ենք մենք կարդում Դանիել 7-րդ և 8-րդ գլխում, ո՞վ է այս իշխանությունը, և ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր, հա կառակ հասարակական ճնշումների, ամուր մնալ և չփոխել մեր կարծիքն այդ իշխանության մեր նույնականացման հարցում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 19
Վերջին իրադարձությունները Կարդացե՛ք Դանիել 11.40–45 համարները։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հետևյալ արտահայտություններն օգնում են մեզ հասկանալ այս տեքստը՝ Վերջի ժամանակ։ «Վերջի ժամանակ» արտահայտությունն ի հայտ է գալիս միայն Դանիելի գրքում (Դանիել 8.17, Դանիել 11.35, 40, Դանիել 12.4, 9)։ Դանիելի մարգարեությունների ուսումնա սիրությունը ցույց է տալիս, որ վերջի ժամանակը տարածվում է 1798թ. պապականության անկումից մինչև մեռելների հարությունը (Դանիել 12.2)։ Հյուսիսի թագավոր։ Այս անվանումը նախ և առաջ աշխար հագրական տեսանկյունից մատնանշում է Սելևկոսի դինաստիան, սակայն այն վերաբերում է նաև հեթանոսական, հետո արդեն՝ պա պական Հռոմին։ Որպես այդպիսին այն չի նկարագրում աշխար հագրական տեղադրություն, այլ նկարագրում է Աստծո ժոովրդի հոգևոր թշնամուն։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել, որ հյուսիսի թագավորը ներկայացնում է ճշմարիտ Աստծո կեղծումը, Ով Աստվածաշնչում խորհրդանշական կերպով նույնաց վում է հյուսիսի հետ (Եսայիա 14.13): Հարավի թագավոր։ Այս անվանումը նախ ևառաջ մատնանշում է Պտղոմեոսի դինաստիան Եգիպտոսում՝ Սուրբ Երկրի հարավում։ Դաս 12
113
Սակայն ինչպես բացահայտում է մարգարեությունը, այն ստանում է աստվածաբանական նշանակություն և որոշ գիտնականների կող մից նույնացվում է աթեիզմի հետ։ Ինչպես ասում է Էլեն Ուայթը՝ մեկ նաբանելով Հայտնություն 11.8 համարի Եգիպտոսի հղումը. «Սա աթեիզմն է»։ Մեծ պայքար, էջ 269։ Փառավոր սուրբ սարը։ Հին Կտակարանի ժամանակներում այս արտահայտությունը վերաբերում էր Սիոնին՝ Իսրայելի մայրաքա ղաքին ու սրտին, որն իր աշխարհագրական դիրքով Խոստացված երկրում էր։ Խաչելությունից հետո Աստծո ժողովուրդն այլևս աշ խարհագրական կամ էթնիկ բնութագրերով չի տարանջատվում։ Ուստի սուրբ սարը պետք է որ ամբողջ աշխարհում սփռված Աստծո ժողովրդի խորհրդանշական նկարագրությունը լինի։ Ուստի, միգուցե մենք կարող ենք իրադարձությունները վերծա նել հետևյալ կերպ՝ (1) Հարավի թագավորը հարձակվում է հյուսիսի թագավորի վրա. ֆրանսիական հեղափոխությունը փորձեց ոչնչացնել կրոնը և պար տության մատնել պապականությունը, սակայն չհաջողեց։ (2) Հյու սիսի թագավորը հարձակվում և պարտության է մատնում հարավի թագավորին. կրոնական ուժերը պապականության և դրա դաշնա կիցների գլխավորությամբ ի վերջո հաղթանակ կտանեն աթեիզմի ուժերի նկատմամբ և դաշինք կկազմեն պարտված թշնամու հետ։ (3) Եդովմը, Մովաբը և Ամմոնի ականավոր մարդիկ փախուստի կդիմեն. այն մարդկանցից ոմանք, ովքեր չեն համարվում Աստծո ճշմարիտ մարդիկ, վերջին պահին կմիանան հոտին։ (4) Հյուսիսի թագավորը պատրաստվում է հարձակվել սուրբ սարի վրա, սակայն վրա է հասնում նրա վախճանը. չարի ուժերը կործանվում են, և Աստծո արքայությունը հաստատվում է։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարություն քաղել՝ իմանալով, որ վեր ջում Աստված և Նրա ժողովուրդը հաղթանակ է տանելու։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 20
Հետագա ուսումնասիրության համար Հետաքրքրական է, որ գոնե Դանիել 11.29–39 համարներին հղվե լով, Մարտին Լյութերը Դանիելի 11.31 համարի ավերածի պղծությու նը նույնացնում է պապականության և դրա վարդապետության ու արարողակարգերի հետ։ Ուստի Դանիել 11-րդ և 7-րդու 8-րդ գլուխ 114
Դաս 12
ների միջև հարաբերակցությունը պաշտպանում է Լյութերի և շատ այլ բողոքական մեկնաբանների տեսակետն այն մասին, որ պապա կանություն ու դրա վարդապետություն հիմնադրումը կազմում են պատմության մեջ այս մարգարեությունների իրականացումը։ Այս կապակցությամբ Էլեն Ուայթն ասում է. «Հռոմի տիրապետության սահմաններում գտնվող ոչ մի եկեղեցի չէր կարող երկար ժամա նակ անարգել խղճի ազատություն վայելել: Իշխանության գալուց անմիջապես հետո պապությունն իր ձեռքը մեկնեց` ջախջախելու բոլորին, ովքեր հրաժարվում էին ճանաչել իր գերիշխանությունը, և եկեղեցիները մեկը մյուսի հետևից հնազանդվեցին նրան»։ Մեծ պայքար, էջ 62։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների զգացմունքները, սակայն փոխզիջման չգնալ այն հարցում, թե ինչ է Աստվածաշունչը սովո րեցնում վերջին օրերում Հռոմի դերակատարության մասին։ 2. Դանիել 11.33 համարն ասում է. «Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերությունով ու հափշտակությունով»։ Ի՞նչ է այս տեքստն ասում Աստծո հավատարիմ ժողովրդի ճա կատագրի մասին։ Ի՞նչ է այն ասում նաև այն մասին, թե ինչ են անում այս հավատարիմ մարդկանցից ոմանք նախքան նահա տակվելը։ Ի՞նչ լուր կա դրանում մեզ համար այսօր։ 3. Դանիել 11. 36 համարն ասում է. «Եվ թագավորն իր հաճության պես պիտի անի, և իրեն բարձրացնելու և մեծացնելու է ամեն աստվածությունից վեր, ևաստվածների Աստծո դեմ ահռելի բա ներ է ասելու, և պիտի հաջողի, մինչև որ կատարի բարկությունը, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի»։ Ո՞ւմ և ին չի՞ մասին է սա ձեզ հիշեցնում (տե՛ս Եսայիա 14.12–17, ինչպես նաև Բ Թեսաղոնիկեցիս 2.1–4 համարները)։ 4. Դանիել 11.27, 29 և 35 համարներում օգտագործվում է լամմօ՛եդ կամ «որոշված ժամանակ» արտահայտությունը։ Ի՞նչ է սա ևս մեկ անգամ մեզ ասում պատմության՝ Աստծո վերահսկողության մասին։
Դաս 12
115
ԴԱՍ 13 ՄԱՐՏԻ 21-27
ՀՈՂԻՑ ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 12, Հռոմեացիս 8.34, Ղուկաս 10.20, Հռոմեացիս 8.18, Եբրայեցիս 2.14, 15, Հովհաննես 14.29, Հայտնություն 11.3։ Հիշելու համարը. «Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, և շատերին արդարության առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից» (Դանիել 12.3): Դանիելի գիրքն սկսվում է Նաբուգոդոնոսորի կողմից Հուդա յի նվաճմամբ և գերիներին Բաբելոն տանելով։ Սրան հակառակ՝ գիրքն ավարտվում է Միքայելի նկարագրությամբ, ով կանգնած է վերջին ժամանակների Բաբելոնից Աստծո ժողովրդին ազատելու համար։ Այսինքն, ինչպես երևում է Դանիելի ողջ գրքի ընթացքում, վերջում, ամենավերջում, Աստված ամեն ինչ ծառայեցնելու է Իր ժո ղովրդի բարօրությանը։ Ինչպես նաև տեսանք, որ Դանիելն ու նրա ընկերներն Աստծուն հավատարիմ են մնում և ցուցաբերում են աննախադեպ իմաստու թյուն գերության ժամանակ իրենց վրա հասնող փորձությունների ու մարտահրավերների ժամանակ։ Փորձությունների բախվելիս Աստծո՝ վերջին ժամանակների ժողովուրդը նույնպես հավատարիմ կմնա, հատկապես «նեղության ժամանակ …. որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչ այս ժամանակը» (Դանիել 12.1)։ Ինչպես Դանիելն ու նրա ընկերները Բաբելոնում, նրանք ևս կցուցաբերեն հանճար և իմաստություն։ Նրանք ոչ միայն իմաստություն կդրսևորեն որպես անձնական առաքինություն, այլ որպես այդ իմաստության արդ յունք կստանձնեն ուրիշներին արդարության առաջնորդելու գործը։ Ոմանք կմահանան կամ մահապատժի կենթարկվեն, և հետ կվերա դառնան հողին, սակայն հարություն կառնեն հավիտենության հա մար։ Ինչպես ասում է աստվածաշնչյան համարը. «Երկրի հողում գնացողների շատերը պիտի զարթնեն՝ ոմանք ի հավիտենական կյանք» (Դանիել 12.2)։ 116
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 22
Միքայելը՝ մեր Իշխանը Կարդացե՛ք Դանիել 12.1 համարը։ Ո՞վ է փոխում պատմության ընթացքը ժամանակների վերջում։ Ինչպե՞ս են Հռոմեացիս 8.34 և Եբրայեցիս 7.25 համարներն օգնում մեզ հասկանալ այս տեքս տի նշանակությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մինչև հիմա Դանիելի գրքի յուրաքանչյուր գլուխ սկսվել է հե թանոս ազգի ղեկավարին նշելով։ Դանիել 12-րդ գլուխը նույնպես սկսվում է ղեկավարի մասին խոսքով, սակայն, ի տարբերություն բոլոր մյուս գլուխների, ղեկավարն աստվածային իշխան է, ով կանգնում է Աստծո ժողովրդին նրա թշնամիների ձեռքից ազատե լու համար։ Ինչպես տեսանք Դանիել 10-րդ գլխի ուսումնասիրությունից, Մի քայելը միևնույն հզոր երկնային էակն է, ով հայտնվում է Դանիելին Տիգրիս գետի մոտ։ Այնտեղ Նա վեր է ելնում որպես Աստծո ժողովր դի երկնային ներկայացուցիչ։ Դանիելի գրքում այլ տեղերում նա ի հայտ է գալիս նաև որպես մարդու Որդի (Դանիել 7), զորաց Իշխան (Դանիել 8) և Մեսիա Իշխան (Դանիել 9)։ Այսպիսով, Միքայելը, ում անունը նշանակում է «Ո՞վ է Աստծո նման», պետք է լինի ոչ այլ ոք, քան Ինքը՝ Հիսուսը։ Կարևոր է նկատել Միքայելի միջամտության ժամանակը։ Դանիել 12.1 համարի համաձայն՝ Նա միջամտում է «այն ժամանակ» (Դանիել 12.1): Այս արտահայտությունը վերաբերում է Դանիել 11.40–45 հա մարներում նշված ժամանակին։ Սա այն ժամանակահատվածն է, որը տարածվում է 1798թ. պապականության անկումից մինչև վեր ջին ժամանակի հարությունը (Դանիել 12.2)։ Միքայելի գործունեության երկու կարևորագույն տեսանկյուննե րի մասին կարող ենք գաղափար կազմել Դանիել 12.1 համարում օգտագործվող «կանգնել» բայից, որը նկարագրում է Նրա գործու նեությունը։ Առաջին, «կանգնել» բայը հուշում է թագավորների ի հայտ գալու մասին, ովքեր նվաճում ու տիրում են։ Բայը առաջին հերթին ռազմական իմաստ ունի։ Այն ցույց է տալիս, որ Միքայելը գործում է որպես ռազմական առաջնորդ, Ով պաշտպանում է Իր ժո Դաս 13
117
ղովրդին, առաջնորդում նրան յուրահատուկ կերպով մեծ պայքարի վերջին փուլերի ընթացքում։ Երկրորդ, «կանգնել» բայը մատնանշում է նաև դատարանի հետ կապված իրավիճակ։ Միքայելը «կանգնում» է, որպեսզի գործի որ պես փաստաբան երնային դատարանում։ Որպես մարդու Որդի՝ Նա գալիս է Հինավուրցի առաջ՝ ներկայացնելու Աստծո ժողովրդին դա տաքննության ընթացքում (Դանիել 7.9–14)։ Ուստի Միքայելի վեր կե նալը կամ կանգնելը հուշում է Նրա գործի ռազմական և դատական տեսանկյունները։ Այլ խոսքերով, Նա օժտված է Աստծո թշնամինե րին պարտության մատնելու և Աստծո ժողովրդին երկնային դատա րանում ներկայացնելու իշխանությամբ։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ է նշանակում՝ իմանալ, որ Միքայելը կանգնած է ի պաշտպանություն մեզ, նույնիսկ հիմա։ Ի՞նչ հույս դա պետք է տա քե՛զ՝ մեղավորի՛դ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 23
Գրված Գրքում Դանիել 12.1 համարը խոսում է նրանց մասին, «ով որ գտնվի գրքում գրված»։ Ի՞նչ է դա նշանակում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Միքայելի միջամտության ժամանակը նաև նկարագրվում է որ պես աննախադեպ նեղության ժամանակ։ Սա համապատասխա նում է այն ժամանակվան, երբ Աստծո Հոգին վեր կառնվի ապստամբ մարդկությունից։ Հետո, որպես ազգերի վրա Աստծո ցասման ար տահայտություն՝ յոթը վերջին պատուհասները կթափվեն վերջին օ րերի Բաբելոնի վրա (Հայտնություն 16, Հայտնություն 18.20-24), և խավարի ուժերը կսանձազերծվեն երկրի վրա։ Այս ժամանակների մասին Էլեն Ուայթը գրում է, որ «սատանան այդ ժամանակ երկրի բնակիչներին կգցի վերջնական` մեծագույն նեղության մեջ: Հենց որ Աստծո հրեշտակները դադարեն սանձահարել մարդկային կրքի վայ րագ քամիները, թշնամության բոլոր տարերքներն ազատ կարձակ վեն: Ողջ աշխարհին ավելի ահավոր ավերածություն է սպասվում, քան այն, որին ենթարկվեց հին Երուսաղեմը»։ Մեծ պայքար, էջ 614։ Սակայն Աստծո ժողովուրդը կազատագրվի այս սարսափե լի ժամանակներից, որովհետև երկնային դատարանում ընթացող 118
Դաս 13
դատաքննության ժամանակ նրանք արդարացվել են Հիսուսի՝ երկ նային Քահանայապետի կողմից, և նրանց անունները գրվել են գրքում։ Այս գրքի իմաստը հասկանալու համար մենք պետք է մտապա հենք, որ Աստվածաշունչը խոսում է երկու տեսակի երկնային գրքերի մասին։ Մեկը պարունակում է նրանց անունները, ովքեր պատկա նում են Տիրոջը. այն երբեմն անվանվում է կյանքի գիրք (Ելից 32.32, Ղուկաս 10.20, Սաղմոս 69.28, Փիլիպպեցիս 4.3, Հայտնություն 17.8): Բացի Կյանքի գրքից, Սուրբ Գիրքը նշում է այն գրքերի մասին, ո րոնք պարունակում են մարդկանց գործերի արձանագրությունները (Սաղմոս 56.8, Մաղաքիա 3.16, Եսայիա 65.6): Սրանք այն գրքերն են, որոնք օգտագործվում են երկնային դատարանի ժամանակ որոշելու յուրաքանչյուր մարդու նվիրվածության աստիճանը Տիրոջը։ Սրանք երկնային արձանագրություններ են՝ «տվյալների պահուստներ», ո րոնք պարունակում են յուրաքանչյուր մարդ արարածի անունն ու արարքները։ Ոմանք խոժոռվում են այն մտքից, որ իրենց անուննե րը, հատկապես իրենց արարքները, գրանցված են երկնքում։ Սա կայն երբ մենք նվիրում ենք մեր կյանքը Քրիստոսին, մեր անունները գրանցվում են կյանքի գրքում, իսկ դատաքննության ժամանակ մեր վատ արարքները ջնջվում են։ Երկնային այս արձանագրությունը համայն տիեզերքին դատական ապացույց է տրամադրում, որ մենք պատկանում ենք Հիսուսին, ուստի ևունենք նեղության ժամին Նրա պաշտպանությունն ստանալու իրավունքը։ Ինչո՞ւ է այդպես, որ մեր հաշվին գրանցված միայն Քրիստոսի արդարությունն է «գրքում գրված» լինելու մեր միակ հույսը: Շա բաթ օրը դասի ժամանակ քննարկե՛ք ձեր պատասխանները։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 24
Հարությունը Կարդացե՛ք Դանիել 12.2, 3 համարները։ Ի՞նչ իրադարձության մասին է խոսվում այստեղ, և ինչո՞ւ է այս իրադարձությունն այդքան կարևոր մեզ համար՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք հասկանում մահը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 13
119
Հին Կտակարանում ամենաբացահայտ հղումը գալիք հարությա նը, թերևս, պատկանում է Դանիելին։ Եվ երբ կարդում ենք այս հատ վածը, կարող ենք որոշ շատ կարևոր ճշմարտություններ քաղել։ Առաջին, ինչպես մատնանշում է «քնել» փոխաբերությունը, մարդ կային մարմնում չի ապրում անմահ հոգի։ Մարդ արարածը մարմնի, մտքի ու հոգու անտեսանելի միություն է։ Երբ մարդը մահանում է, դադարում է գոյություն ունենալ և մինչև հարությունը մնում է ան գիտակից վիճակում։ Երկրորդ, մեր տեքստը խոսում է գալիք հա րության մասին որպես հակադարձում այն բանի, ինչը պատահում է որպես մեղքի հետևանք։ Եվ իսկապես, Դանիել 12.2 համարում «երկրի հողում» թարգմանված արտահայտությունը բնօրինակում գրված է «հողի երկիր»։ Բառերի այս անսովոր դասավորվածությու նը հիշեցնում է Ծննդոց 3.19 համարը, աստվածաշնչյան միակ մյուս համարը, որում «հող» բառը նախորդում է «երկիր» բառին։ Սա են թադրում է, որ մահվան դատավճիռը, որն արվեց Ադամի մեղանչելու հետևանքով, կհակադարձվի, և մահն այլևս իշխանություն չի ունե նա։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Մահն ընկղմվեց հաղթու թյան մեջ» (Ա Կորնթացիս 15.54): Կարդացե՛ք Հռոմեացիս 8.18 և Եբրայեցիս 2.14, 15 համարնե րը։ Ի՞նչ պատճառներով մենք մահից վախենալու առիթ չունենք։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մահն ավերում ևոչնչացնում է այստեղ ամեն ինչ։ Բայց մեզ տրվել է խոստում, որ հավատարիմ հավատացյալների համար վերջին խոս քը մահվանը չի լինելու։ Մահը պարտված թշնամի է։ Երբ Քրիստոսը քանդի մահվան կապանքները և վեր հանի հարություն առածներին գերեզմաններից, Նա ճակատագրական հարված կհասցնի մահվա նը։ Այժմ մենք կարող ենք հայացք նետել մահվան ժամանակավոր իրականության սահմաններից այն կողմ՝ դեպի այն կյանքի վերջնա կան իրականությունը, որը մենք կստանանք Աստծուց Քրիստոսով։ Որովհետև Միքայելը «կանգնում է» (տե՛ս Դանիել 12.1), Նրան պատ կանող մարդիկ ևս կկանգնեն։ Նրանք կկանգնեն «երկրի հողից», որ պեսզի հավիտյան փայլեն ինչպես աստղեր։ Կյանքի ցավերի ու պայքարի մեջ ինչպե՞ս կարող ենք հույս ու մխիթարություն ստանալ ժամանակների վերջում հարության խոստումից։ Ինչո՞ւ, ամենաիրական իմաստով, համարյա ուրիշ ոչինչ կարևոր չէ։ 120
Դաս 13
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 25
Կնքված գիրքը Կարդացե՛ք Դանիել 12.4 և Հովհաննես 14.29 համարները։ Ին չո՞ւ պետք է Դանիելի գիրքը կնքվի մինչև վերջի ժամանակը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գրքի վերջին խոշոր բաժնի եզրափակման ժամանակ (Դանիել 10.1–12.4), մարգարեն ստանում է մագաղաթը կնքելու հրաման մինչև ժամանակների վերջը։ Հրեշտակը միևնույն ժամանակ կան խատեսում է, որ «շատերը պիտի քննեն, և գիտությունը պիտի շա տանա» (Դանիել 12.4)։ Թեև Դանիելի գիրքն ուսումնասիրող որոշ մարդիկ այս բառերն ընդունել են որպես գիտական առաջընթացի կանխատեսում, որը նույնպես կարող է ներառված լինել դրա իմաս տի մեջ, սակայն համատեքստը հուշում է, որ «քննելը» վերաբերում է հենց Դանիելի գրքի ուսումնասիրությանը։ Եվ իսկապես, պատմու թյանը հետհայացք նետելով, տեսնում ենք, որ Դանիելի գիրքը մնում էր գրականության չբացահայտված մասնիկ դարեր շարունակ։ Մի գուցե դրան ծանոթ էին ևայն ուսումնասիրում էին որոշ վայրերում, սակայն դրա կարևոր դասերից ու մարգարեություններից մի քանի սը մնում էին առեղծվածային։ Օրինակ, երկնային սրբարանի ար դարացման, երկնային դատաստանի, փոքր եղջյուրի ինքնության ու գործունեության մասին մարգարեական լուրերը, ինչպես նաև այդ մարգարեություններին վերաբերող ժամանակահատվածները մնում էին հեռու բացահայտված լինելուց։ Սակայն Բողոքական բարեփոխությունից ի վեր ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին ուսումնասիրել Դանիելի գիրքը։ Այդուհան դերձ, միայն վերջին ժամանակներում էր, երբ գիրքը վերջապես բաց վեց, և դրա բովանդակությունն ավելի լիարժեքությամբ հասկացվեց։ Ինչպես նշում է Էլեն Ուայթը. «Բայց 1798 թվականից հետո Դանիելի գիրքը բացվեց, մարգարեություններն աստիճանաբար բացահայտ վեցին, և շատերը սկսեցին քարոզել վերահաս դատաստանի հան դիսավոր լուրը»։ Մեծ պայքար, էջ 356։ 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Դանիելի և Հայտնություն գրքերի մարգարեություն ների նկատմամբ նոր հետաքրքրություն արթնացավ երկրի՝ իրարից հեռու վայրերում։ Այս մարգարեությունների ուսումնասիրությունը հանգեցրեց այն տարածված հավատամքին, որ Քրիստոսի երկրորդ Դաս 13
121
գալուստը մոտ է։ Բազմաթիվ մեկնաբաններ Անգլիայում, Ջոզեֆ Վոլֆը Միջին Արևելքում, Մանուել Լակունցան Հարավային Ամերի կայում և Ուիլիամ Միլլերը Հյուսիսային Ամերիկայում, մի խումբ այլ մարգարեություններն ուսումնասիրողների հետ մեկտեղ, Դանիե լի գրքի մարգարեությունների իրենց ուսումնասիրությունների հի ման վրա հայտարարեցին, որ երկրորդ գալուստը շատ մոտ է։ Այսօր այս համոզմունքը դարձել է համաշխարհային շարժման շարժիչ ու ժը»։ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 4, էջ 879։ Խորհե՛ք այն մեծ առավելության մասին, որ մենք ունենք այսօր, որ կարող ենք հետհայացք նետել պատմությանը և տեսնել, թե ինչպես են Դանիելի գրքի այս պատմական մարգարեություններն իրականացել։ Ինչպե՞ս պետք է սա մեզ օգնի վստահել Աստծո բո լոր խոստումներին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 26
Սպասման ժամանակը Կարդացե՛ք Դանիել 12.5-13 համարները։ Ինչպե՞ս է եզրափակ վում գիրքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հետաքրքիր է, որ վերջին տեսարանը տեղի է ունենում «գետի» կամ Տիգրիսի եզերքին, որտեղ Դանիելը տեսավ իր վերջին մեծ տե սիլքը (Դանիել 10.4)։ Սակայն այստեղ օգտագործված բառը հրեերեն «գետ» գաղափարը նկարագրող բառը չէ, այլ յեօռ բառը, որը սովո րաբար նշանակում է «Նեղոս գետը»։ Սա մեզ հիշեցնում է Ելից գրքի մասին և ցույց է տալիս, որ ինչպես Տերն Իսրայելին ազատեց Եգիպ տոսից, այնպես Նա կազատի Իր վերջին ժամանակների ժողովրդին։ Տրված են երեք մարգարեական ժամանակ։ Առաջինը, «ժա մանակ, ժամանակներ և կես ժամանակ» արտահայտությունը պատասխանում է «մինչև ե՞րբ է այս սքանչելյաց վերջը» հարցին (Դանիել 12.6): «Սքանչալյաց» բառը վերաբերում է Դանիել 11-րդ գլխի տեսիլքում նկարագրված բաներին, որոնք Դանիել 7-րդ և 8րդ գլուխների բացատրությունն են։ Ավելի հստակորեն այս ժամա նակահատվածը նշվում է Դանիել 7.25 և հետո Հայտնություն 11.3, Հայտնություն 12.6, 14 և Հայտնություն 13.5 համարներում։ Այն նաև համապատասխանում է պապականության 1,260-ամյա գերակա 122
Դաս 13
յությանը, որը տևեց ՔՀ 538թ. մինչև ՔՀ 1798թ.։ Իսկ Դանիել 11.32– 35 համարները վերաբերում են միևնույն հալածանքներին առանց դրանց տևողությունը նշելու։ Մյուս երկու ժամանակահատվածները՝ 1290 և 1335 օրերը, պատասխանում են «ի՞նչ պիտի լինի սրանց վերջը» հարցին, որը ինքը՝ Դանիելը, տալիս է կտավե հանդերձով Մարդուն։ Դրանք եր կուսն էլ վերաբերում են «մշտնջենականը» վեր առնելուն ու «ավե րածի պղծությունը» դնելուն։ Դանիելի 8-րդ գլխից մենք իմացանք, որ «մշտնջենականը» վերաբերում է Քրիստոսի շարունակական բարեխոսությանը, որը փոխարինվել էր կեղծ երկրպագության հա մակարգով։ Ուստի այս մարգարեական ժամանակաշրջանը պետք է սկսվի ՔՀ 508թ., երբ Ֆրանսիայի թագավոր Քլոդվիգն ընդունեց կաթոլիկությունը։ Այս կարևոր իրադարձությունը հարթեց եկեղեցու և պետության միջև միաբանության ուղին, որը տևեց մինչև միջին դարեր։ Այսպիսով, 1290 օրերն ավարտվեցին 1798թ., երբ պապը ձերբակալվեց ֆրանսիացի կայսր Նապոլեոնի հրամանով։ Իսկ 1335 օրերը՝ Դանիելի գրքում նշված վերջին մարգարեական ժամանա կաշրջանը, ավարտվեց 1843թ.։ Սա միլլերական շարժման և աստ վածաշնչյան մարգարեությունների նորոգված ուսումնասիրության ժամանակն էր։ Դա Հիսուսի մոտալուտ գալուստին սպասելու և հու սալու ժամանակն էր։ Դանիելի գրքի ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք երկու բան. Աստծո ժողովուրդը հալածվում է, և Աստծո ժողովուրդը վերջին հաշվով արդարացվում ու փրկվում է։ Ինչպե՞ս կարող է այս իրա կանությունն օգնել մեզ փորձել մնալ հավատարիմ՝ անկախ մեր անմիջական փորձություններից։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՐՏԻ 27
Հետագա ուսումնասիրության համար «Մարգարեություններն իրենցից ներկայացնում են իրադարձու թյունների հաջորդականություն, որոնք տանում են դեպի դատաս տանի սկիզբը: Սա հատկապես վերաբերում է Դանիելի գրքին: Բայց նրա մարգարեության այն մասը, որ վերաբերում էր վերջին օրե րին, Դանիելին հրամայված էր փակել «մինչև վերջին ժամանակը»: Մինչև չգար այդ ժամանակը, մարգարեությունների իրականացման վրա հիմնված դատաստանի մասին լուրը չէր կարող հռչակվել: Բայց Դաս 13
123
երբ գա վերջին ժամանակը, մարգարեն ասում է, որ «շատերը պիտի քննեն, և գիտությունը պիտի շատանա» (Դանիել 12.4): Պողոս առաքյալը եկեղեցուն զգուշացրել է իր օրերում չսպասել Քրիստոսի գալստյանը: «Այն օրը չի գա,- ասում է նա,- եթե նախ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը` կորստի որդին» (Բ Թեսաղոնիկեցիս 2.3): Նախքան մեծ ապստամբությու նը և «անօրենության մարդու» իշխանության երկար ժամանակա հատվածի ավարտը մարդիկ չպետք է սպասեին Տիրոջ գալստյանը: «Անօրենության մարդ», ինչպես նաև «անօրենության խորհուրդ», «կորստյան որդի» և «այն անօրենը» արտահայտությունները խորհրդանշում են պապությունը, որի գերիշխանությունը, մարգա րեության համաձայն, պիտի տևեր 1260 տարի: Այս ժամանակա հատվածն ավարտվեց 1798-ին: Մինչև այդ ժամանակը Քրիստոսի գալուստը չէր կարող տեղի ունենալ: Պողոսի նախազգուշացումը վե րաբերում է քրիստոնեական ողջ դարաշրջանին մինչև 1798 թվա կանը: Դրանից հետո միայն պիտի հռչակվեր Քրիստոսի երկրորդ գալստյան լուրը»: Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 356։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ վտանգի ենք բախվում՝ վերջին ժամանակների իրադար ձությունների համար հստակ ժամանակներ սահմանելով։ Ի՞նչ է պատահում շատերի հավատի հետ, երբ այս կանխատեսված իրադարձությունները չեն իրականանում։ Ի՞նչ կարևոր մարգա րեական սկզբունք է ներկայացված Քրիստոսի խոսքերի մեջ Հով հաննես 14.29 համարում, որը պետք է օգնի մեզ հասկանալ, թե ինչպես օգուտ քաղել մարգարեությունից մեր հոգևոր աճի հա մար և խուսափել կեղծ կանխատեսումներ անելու կամ դրանց հավատալու ծուղակից։ 2. Ի՞նչ է իր մեջ կրում մեր ապրած ժամանակը արագ հաղորդակ ցության միջոցներով, ինչպես նաև հիասքանչ գիտական առա ջադիմությամբ, որոնք, սակայն, ոչ միշտ են ծառայում մեր բա րօրությանը, ինչը «նեղության ժամանակ, որը եղած չէ» գաղա փարը դարձնում է մի բան, որի կատարվելն այնքան էլ բարդ չէ պատկերացնել։ 3. Քննարկե՛ք երկուշաբթի օրվա դասի վերջին հարցի ձեր պատաս խանն այն մասին, թե ինչու է բարի լուրը, Քրիստոսի արդարու թյան մեծ ճշմարտությունը «գրքում գրված» լինելու մեր միակ հույսը։ Առանց դրա ի՞նչ հույս մենք կունենայինք։ 124
Դաս 13