ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Ապրիլ, մայիս, հունիս 2019թ.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ Կլաուդիո և Պամելա Կոնսուեգրա
Բովանդակություն ¸³ë 1. 30.03–05.04 Կյանքի ռիթմերը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5 ¸³ë 2. 06.04–12.04 Մեր կատարած ընտրությունը. . . . . . . . . . . . . 13 ¸³ë 3. 13.04–19.04 Նախապատրաստություն փոփոխություններին. . . . . . . . . . . . . . . . . . . . 22 ¸³ë 4. 20.04–26.04 Եթե դուք միայնակ եք.... . . . . . . . . . . . . . . . . . 31 ¸³ë 5. 27.04–03.05 Իմաստուն խոսքեր ընտանիքների համար. . .40 ¸³ë 6. 04.05–10.05 Թագավորական սիրո երգը . . . . . . . . . . . . . . 49 ¸³ë 7. 11.05–17.05 Ընտանեկան միասնության գաղտնիքները . . 58 ¸³ë 8. 18.05–24.05 Ծնողական կոչման վեհությունը . . . . . . . . . . . 67 ¸³ë 9. 25.05–31.05 Կորստի ժամանակներ . . . . . . . . . . . . . . . . . . 76 ¸³ë 10. 01.06–07.06 Ժամանակավոր տհաճություններ. . . . . . . . . . 85 ¸³ë 11. 08.06–14.06 Հավատի ընտանիքներ. . . . . . . . . . . . . . . . . . 94 ¸³ë 12. 15.06–21.06 Ի՞նչ տեսան նրանք քո տանը. . . . . . . . . . . . 103 ¸³ë 13. 22.06–28.06 Սրտերի դարձի գալը վերջին ժամանակներում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 112
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ Արարչագործության վեցերորդ օրը մոտեցել էր իր ավարտին։ Ա ռաջին հինգ օրերի ընթացքում աշխարհը քաոսից վերածվել էր կա տարյալ գեղեցկության վայրի։ Խավարը փոխարինվել էր լույսով։ Ջրերը ետ էին գնացել՝ հնազանդվելով Աստծո հրամանին. «Մինչև այստեղ գաս, և էլ չանցնես։ Այստեղ կդադարեն քո փառահեղ ա լիքները» (Հոբ 38.11)։ Ցամաքը ձեռք էր բերել բազմազան գույներ և բույրեր: Բոլոր տեսակի թռչունները ճախրում էին երկնքում, իսկ ձկներն ու ծովային կաթնասունները լողում էին ջրում: Ցամաքային բազմազան կենդանիները վազվզում, ցատկոտում կամ կախվում էին ծառերի ճյուղերից, ինչպես որ Աստված ծրագրել էր: Վերջապես, Աստծո պատկերով և նմանությամբ արարվեցին մարդիկ՝ արար ված էակներից ամենաեզակիները: Նախապատրաստվելով երկրի վրա առաջին շաբաթ օրվա հանգստին, Աստված նայեց Իր արարչագործությանն ու ասաց. «ա հա շատ բարի է» (Ծննդոց 1.31)։ Եթե միայն դա լիներ պատմության ավարտը. կատարյալ աշ խարհ, որում հավիտյան ապրում են կատարյալ մարդիկ: Դուք միայն պատկերացրեք. Ադամն ու Եվան ունենում են բազմաթիվ ե րեխաներ, իսկ հետո թոռներ և ծոռներ, սերունդների թիվն աճում է, և յուրաքանչյուր նոր սերունդ բերում է ավելի մեծ ուրախություն առաջին զույգին և Աստծուն: Այս ընկած աշխարհում ապրողներս հազիվ թե կարողանանք պատկերացնել այդ տեսարանը: Եվ դա այն պատճառով, որ մեր պատկերացումները ձևավորվել են մի աշխարհում, որն արմատապես տարբերվում է այն աշխար հից, որն Աստված սկզբում ստեղծել էր։ Որքա՜ն են տարբերվում այս երկու աշխարհները. աշխարհը մեղանչումից առաջ, և հետո։ Բերենք մի օրինակ։ Էլեն Ուայթը գրում է, որ, երբ Ադամն ու Եվան «թառամող ծաղկի և վայր ընկնող տերևի մեջ տեսան մահվան ա ռաջին նշանները, նրանք ավելի դառնագին ողբացին, քան մարդիկ այսօր ողբում են իրենց մահացած հարազատների վրա։ Քնքուշ և նուրբ ծաղիկների մահն իրոք վիշտ էր պատճառել, բայց երբ վե հաշուք ծառերից սկսեցին թափվել փարթամ տերևները, նրանք հստակ պատկերացրին մահվան ժամի անխուսափելիությունն ու իրականությունը, որը վաղ, թե ուշ պիտի հասներ յուրաքանչյուր կենդանի էակի վրա» (Նահապետներ և մարգարեներ, էջ 62)։ Մեզա նից ոչ մեկի մոտ ընկնող տերևը չի առաջացնում այդ արձագանքը,
3
որովհետև, սովորելով մեղավոր աշխարհի կյանքին, մենք մահն ու տառապանքներն ընդունում ենք որպես կյանքի բոլորաշրջանի ան խուսափելի մաս: Այս եռամսյակում խոսքը կգնա ընկած աշխարհում կյանքի ժա մանակաշրջանների մասին: Եվ մենք այս ժամանակաշրջանները կդիտարկենք մարդկանց մեծամասնությանը ծանոթ՝ ընտանիքի համատեքստում: Մարդիկ արարվեցին Եդեմում որպես մի ընտանիք. սկզբում ա մուսինը և կինը, իսկ հետո երեխաները, որոնցից էլ ծնվեցին նրանց երեխաները: Մեկ ընտանիքի պատմությունը դարձավ աշխարհի արարումից մինչև մեր օրերի պատմությունը։ Եվ իսկապես, աստ վածաշնչյան վաղ պատմությունների մեծ մասում՝ սկսած Ադամից և Եվայից, նահապետներից և Դավթի դինաստիայից, բոլոր իրադար ձութունները ծավալվում են ընտանիքի ևընտանեկան հարաբերու թյունների համատեքստում։ Զարմանալի չէ, որ մենք մեր կյանքի ժամանակաշրջաններն անցնում ենք նույնպես ընտանիքի ֆոնի վրա: Չնայած բոլոր փորձերին՝ քայքայելու ընտանիքի ինստիտուտն այսօր, և՛ անցյալում (օրինակ, բազմակնության պրակտիկան աստ վածաշնչյան ժամանակներում), ընտանիքը հասարակության մեջ դեռևս խաղում է գլխավոր դերը: Մեր կյանքի ճանապարհը մենք սկսում ենք ընտանիքում, ևի սկզբանե այն մեզ տանում է կամ դեպի բարին, կամ դեպի չարը: Նրա ազդեցությունն է որոշում, թե ինչպի սին կլինի մեր կյանքը, մենք ինչպես կարձագանենք կյանքի մար տակոչերին, որոնց հետ ամեն օր բախվում ենք: Յուրաքանչյուր ընտանիք, ինչպես և յուրաքանչյուր մարդ՝ ան հատականություն է: Բայց բոլոր ընտանիքներն անցնում են կյանքի միևնույն փուլերը: Սկզբունքների իմացությունը՝ հիմնված Սուրբ Գր քի վրա, կօգնի պահպանել և ամրապնդել ընտանիքը, դրա յուրա քանչյուր փուլում: Կլաուդիո և Պամելա Կոնսուեգրաները ղեկավարում են Հյուսիս-ամերիկյան դիվիզիոնի ընտանեկան ծա ռայության բաժինը։ Տարբեր պաշտոններում նրանք եկեղեցում ծառայել են ավելի քան 30 տարի։
4
Դաս 1 ՄԱՐՏԻ 30–ԱՊՐԻԼԻ 5
ԿՅԱՆՔԻ ՌԻԹՄԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 1, Ծննդոց 8.22, Սաղմոս 90.10, Հոբ 1.13–19, Գործք առաքելոց 9.1–22, Փիլիպպեցիս 1.6, Հռոմեացիս 8.1: Հիշելու համարը. «Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության» (Ժողովող 3.1): Պոեզիայի ամենագեղեցիկ համարներից մեկը, որ դուրս է եկել Սողոմոն թագավորի գրչի տակից, հնչում է այսպես. «Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Ծնելու ժամանակ և մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը պոկելու ժամանակ, սպանելու ժամանակ և բժշկելու ժա մանակ, քանդելու ժամանակ և շինելու ժամանակ, լալու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ, քարեր դեն գցելու ժամանակ և քարեր ժողովելու ժամանակ, գրկելու ժամանակ և գրկելուց հեռանալու ժամանակ, որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ, պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ, պատառելու ժամանակ և կարելու ժամանակ, լռելու ժամանակ և խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ և ատելու ժամանակ, պա տերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ» (Ժողովող 3.1–8): Այս բառերն ընդգրկում են մարդկային գոյության մեծ մասը՝ մեր կյանքի ժամանակաշրջանները: Այո՛, ծննդյան իսկ պահից մեր կյանքն անցնում է բազմաթիվ փոփոխությունների միջով: Դրանք միշտ չէ, որ հաճելի են, և միշտ չէ, որ դրանց վերահսկում ենք: Այս շաբաթ մենք կքննարկենք մեր կյանքի ժամանակաշրջաններն ու ռիթմերը, և թե ինչպես են դրանք ազդում մեր, և մեր ընտանիքների վրա:
Դաս 1 5
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 31
Սկզբում Աստվածաշունչն իր պատմությունն սկսում է ամենասկզբից. և պատահական չէ, որ այն սկսվում է «Սկզբումն էր…» բառով (Ծննդոց 1.1): Ծննդոց գրքի առաջին գլուխը պատմում է այն մասին, թե ինչ պես է «անձև ու դատարկ» Երկիրը (Ծննդոց 1.2) վերածվում կա տարյալ աշխարհի, որի մասին Ինքն Աստված վեցերորդ օրն ասաց. «շատ բարի է» (Ծննդոց 1.31): Ըստ էության, այստեղ նկարագրվում է մեր աշխարհի ծնունդը: Կարդացե՛ք Ծննդոց 1 գլուխը: Ըստ այստեղ նկարագրված բազ մաթիվ իրադարձությունների, հա՛րց տվեք ինքներդ ձեզ, թե արդյո՞ք այստեղ առկա է պատահականության թեկուզ մի ամե նափոքր տարր, կամ ամե՞ն բան տեղի է ունենում համաձայնեց ված՝ անհրաժեշտ ժամանակում և անհրաժեշտ վայրում: Ի՞նչ է ձեր պատասխանն ասում Աստծո բնավորության մասին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Էլեն Ուայթը գրել է, որ «կարգ ու կանոնը Երկնքի առաջին օրենքն է» (Ժամանակների նշաններ, 1908թ. հունիսի 8): Ակնհայտ է. երկ րի վրա թագավորում է նույն օրենքը: Թեև մեղքը որոշակի չափով խախտել է բնության աշխարհը, դեռևս գոյություն ունեն կարգ, ռիթմ ևօրինաչափություն: Կարդացե՛ք Ծննդոց 8.22 համարը: Ինչպե՞ս է այստեղ դրսևոր վում կարգ ու կանոնը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նույնիսկ մեղանչումից հետո տարվա եղանակները հաջորդա բար փոխարինում են իրար: Երկնքի լուսատուների, արևի և լուսնի հետ մեկտեղ, որոնք նախասահմանված են «ցերեկը գիշերից բաժա նելու … նշանների և ժամանակների, ևօրերի և տարիների համար լինելու» (Ծննդոց 1.14), տրվել են նաև ժամանակներ, որոնք Աստծո կողմից արարված աշխարհին տալիս են բնական շարժման ռիթմ: Ու թեև մենք հիմա տեսնում ենք միայն ապագայի առկայծումները, Եսայիա 66.23-նասում է, որ նոր երկնքում և նոր երկրում նույնպես առկա կլինի որոշակի բոլորապտույտ: 6
Դաս 1
Խորհե՛ք այն մասին, թե ինչպես է շաբաթն ազդում ձեր կյանքի, հատկապես ձեր ընտանեկան կյանքի վրա, ինչպիսին էլ որ այն լինի: Որո՞նք են շաբաթի կանոնավորության տեսանելի առավե լությունները: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 1
Կյանքի ռիթմերը Գիտնականները խոսում են այսպես կոչված ցիրկադյան (օ րական) ռիթմերի մասին, հիմնվելով այն գաղափարի վրա, որ գոյություն ունեն կենսաբանական ռիթմեր (երբեմն կոչվում են «կեն սաբանական ժամացույցներ»), որոնք կառավարում են մարդկային օրգանիզմի գործունեությունը։ Այլ կերպ ասած, մեր օրգանիզմին հատուկ է կենսական պրոցեսների որոշակի օրինաչափություն։ Հետևաբար, այսպես կամ այնպես, ռիթմեր գոյութուն ունեն ամե նուր, և նույնիսկ մեր մեջ։ Որո՞նք են կյանքի կանխատեսված ժամանակաշրջանները, ո րոնք նշված են Սուրբ Գրքի հետևյալ հատվածներում, ևինչպե՞ս են դրանք ուղղակիորեն կապված ընտանեկան կյանքի հետ։ Ժողովող 3.2 _________________________________________________________ Ծննդոց 21.8, Դատավորաց 13.24 _________________________________ Սաղմոս 71.5, Առակաց 5.18 ________________________________________ Ծննդոց 15.15, Դատավորաց 8.32 _________________________________ Սաղմոս 90.10 _______________________________________________________ Կյանքի սկզբի և վերջի՝ ծնունդի և մահվան միջև, մենք բոլորս անցնում ենք տարբեր ժամանակաշրջանների միջով, յուրաքանչ յուր մարդու համար դրանք յուրովի են։ Որոշ երեխաներ մահանում են իրենց ծնունդից անմիջապես հետո, ոմանք մեծանում ևապրում մինչև խոր ծերություն: Երեխաները մեծանում և զարգանում են յու րովի: Ոմանք սկսում են քայլել և խոսել ավելի շուտ, քան մյուսնե րը: Ոմանք հնարավորություն կունենան հաճախել դպրոց և դառնալ լավ մասնագետներ որևէ ոլորտում, իսկ մյուսներն իրենց կնվիրեն այլ գործունեության: Ոմանք կունենան ընտանիքներ, իսկ մյուսները, հնարավոր է, երբեք չեն ամուսնանա ևերեխաներ չեն ունենա: Երկրի վրա ապրում են միլիարդավոր մարդիկ, ու թեև մենք բո լորս շատ ընդհանրություններ ունենք (տե՛ս Գործք առաքելոց 17.26), մեզանից յուրաքանչյուրը հանդիսանում է անկրկնելի անհատակա նություն, հետևաբար, կտարբերվի մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Դաս 1 7
Որոշ իմաստով այս տարբերությունները կարևոր են, որովհետև դրանք մեզանից յուրաքանչյուրին դարձնում են եզակի, իսկ դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ուրիշների հետ կիս վելու ինչ-որ բան: Ըստ էության, մեր տարբերությունները թույլ են տալիս մեզ օրհնություն լինել ուրիշների համար: Օրինակ, ինչպես երիտասարդները, այնպես էլ ծերերը կարող են օգուտ քաղել մյուս կողմի առաջարկածից: «Երիտասարդների զարդն իրենց ուժն է, և ծերերի փառքը՝ ալևորությունը» (Առակաց 20.29)։ Կյանքի որ փու լում էլ լինենք, անկախ մեր տարբերություններից, մենք բոլորս ինչոր բան ունենք առաջարկելու ոչ միայն Տիրոջը, այլ նաև միմյանց: Ինչպիսին էլ որ լինեն ձեր կյանքի հանգամանքները, դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օրհնություն լինեք մեկ ուրիշի համար: Ինչո՞ւ չանել գիտակցված ջանք՝ լինելու այդ օրհնությունը հատ կապես ձեր ընտանիքի անդամների համար: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 2
Անսպասելին Կարդացե՛ք Հոբ 1.13-19, 2.7-9 համարները: Ի՞նչ պատահեց Հո բի հետ: Ի՞նչ կերպ է նրա փորձառությունն արտացոլում այն, ինչը վաղ, թե ուշ տեղի է ունենում յուրաքանչյուրիս հետ:
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Հույն փիլիսոփա Հերակլիտն ասում է. «Ամեն բան անցնում է, ամեն բան փոխվում է»: Երբ թվում է, թե ամեն բան լավ է, տե ղի է ունենում անսպասելին: Աշխատանքի կորուստ, կամ հիվան դություն, հրդեհ, տարերային աղետ, կամ դժբախտ պատահար: Իհարկե, ոչ բոլոր փոփոխություններն են բացասական: Կարող է լինել այնպես, որ աշխատանքային առաջխաղացումը ձեզ ա պահովի ավելի լավ ֆինանսական պայմաններով: Կամ միգուցե կհանդիպեք մեկին, ով կդառնա ձեր ամուսինը. շատերի կողմից սպասվող փոփոխություններ: Ամեն դեպքում, մեր կյանքի հանգիստ ռիթմը ցանկացած պահի կարող է խզվել, իսկ մեր կողմից ամեն կառուցվածը՝ քանդվել: Հոբը, ըստ ամենայնի, չէր սպասում իր կյանքի այս նոր փուլին: Աստվածաշունչը նկարագրում է նրան որպես մի մարդ, ով «կա տարյալ և ուղիղ և աստվածավախ էր, և հեռանում էր չարությու նից» (Հոբ 1.1)։ Մենք գիտենք նաև, որ նա ամուսնացած էր ևուներ 8
Դաս 1
յոթ որդի ևերեք դուստր, և շատ հարուստ էր (Հոբ 1.2, 3): Երբ հաս նում ենք գրքի կեսին, տեսնում ենք, որ նա կրել է առնվազն վեց մեծագույն կորուստ. ունեցվածքի, աշխատուժի, երեխաների, առող ջության, սեփական կնոջ աջակցության և ընկերների քաջալերու թյան կորուստ: Նրա աշխարհը տակնուվրա եղավ, իսկ ընտանեկան կյանքն ավերվեց: Թեև Հոբին վրա հասավ բացառիկ դժբախտություն, մեզանից ո՞վ չի ունեցել անսպասելի փոփոխություն, որը նույնպես շատ բա ցասական է եղել: Հանկարծակի և անդառնալիորեն մեր և մեր ըն տանիքի կարգավորված կյանքը հիմնովին փոխվում է: Սա նորություն չէ: Աբելը հավանաբար չէր մտածում, որ իրեն կարող են սպանել, իսկ Հովսեփը ստույգ չէր սպասում, որ իրեն ստրկության կվաճառեն Եգիպտոս: Երկու դեպքում էլ ընտանիքի անդամները դարձան դավաճաններ, ևերկու պատմություններում էլ տեղի ուեցած իրադարձությունները նկատելիորեն ազդեցին ընտա նիքների մյուս անդամների վրա: Սուրբ Գիրքը լիքն է այն օրինակնե րով, թե ինչպես է առանձին մարդու և նրա ընտանիքի կյանքն ուժեղ կերպով փոխվել անսպասելի իրադարձությունների պատճառով: Ինչպե՞ս է ձեր հավատն օգնել ձեզ այն փորձությունների մեջ, ո րոնք անսպասելիորեն խախտել են ձեր կյանքի ռիթմը: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 3
Բարեփոխում Մարդիկ հաճախ են դառնում իրենց սովորությունների գերինե րը, և դա փաստ է: Իրականում, մենք հարմարվում ենք ինչ-որ բանի, ևինչքան մեծանում ենք, այնքան դժվար է լինում խախտել մեր սո վորությունները: Փոխվելը հեշտ չէ: Որքա՜ն կանայք են տարիների ընթացքում բո ղոքել. «Ես փորձեցի փոխել իմ ամուսնուն, բայց իզուր»: Այնուամե նայնիվ, Աստված զբաղված է մեր բարեփոխությամբ, փոխելով ոչ այնքան մեր անհատականությունը, որքան՝ բնավորությունը: Հենց սա է փրկության ծրագրի էությունը. Աստված մեզ դարձնում է նոր մարդիկ Իրենում: Ի՞նչ մեծ փոփոխություններ տեղի ունեցան տարսոնացի Սողոսի հետ, և ինչպե՞ս դրանք տեղի ունեցան: Տես Գործք առաքելոց 8.1, 3, 9.1–22, Գաղատացիս 1.15–17: ________________________________________________________________________ Դաս 1
9
«Երբ Սողոսը լիովին ենթարկվեց Սուրբ Հոգու հանդիմանող ու ժին, նա հասկացավ իր կյանքի սխալները և ճանաչեց Աստծո օրեն քի ամեն ինչ ընդգրկող պահանջները: Նա, ով մի ժամանակ եղել էր հպարտ փարիսեցի` վստահ, որ արդարացված է իր բարի գործերով, այժմ խոնարհությամբ ծնկի էր իջել Աստծո առջև փոքրիկ երեխայի պարզությամբ` խոստովանելով իր անարժավորությունն ու վկայա կոչելով խաչված և հարություն առած Փրկչի արժանիքները: Սողոսը փափագում էր հասնել Հոր և Որդու հետ լիակատար ներդաշնակու թյան, և ցանկանում էր որքան կարելի է մոտ լինել Նրան: Ապավինե լով ներմանն ու ողորմությանը, նա շնորհի գահին էր բարձրացնում համառ խնդրանքներ: Ապաշխարող փարիսեցու աղոթքներն անտեղի չանցան: Նրա սրտի ամենախորքերում ծվարած մտքերն ու զգացմունքները վե րափոխվեցին աստվածային շնորհով, և նրա նորոգված էությունը հիմա ներդաշնակ էր Աստծո հավիտենական կամքի հետ: Սողոսի համար Քրիստոսն ու Նրա արդարությունը դարձան աշխարհում ա մեն ինչից թանկը» (Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 119, 120): Եթե նույնիսկ դարձի գալու մեր սեփական պատմություններն այնքան էլ դրամատիկական չեն, ինչպիսին Սողոսի պատմությունն է, Տերը գործում է նաև մեր կյանքում՝ ցանկանալով վերափոխել մեզ այնպես, ինչպիսին պետք է լինենք: Այո, այս ընթացքը կարող է երկար տևել, և երբեմն նույնիսկ չես հավատում, որ երբևիցէ կփոխվենք: Նման դեպքերում կարևոր է օգնության դիմել աստվա ծաշնչյան երկու համարներին: Կարդացե՛ք Փիլիպպեցիս 1.6 և Հռոմեացիս 8.1 համարները: Ի՞նչ երկու մեծագույն խոստումներ են պարունակում այս հա մարները, ևինչպե՞ս են դրանք հարաբերակցվում քրիստոնյայի փորձառության մեջ: ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 4
Հարաբերություններ Աստվածաշունչը հարաբերությունների գիրք է: Աստված մեզ ա րարել է, որպեսզի մենք հարաբերություններ կառուցենք ուրիշնե րի հետ: Եվ իսկապես, մեզանից շատ քչերն են ապրում լիարժեք մեկուսացման պայմաններում: Առաջին. դժվար թե մեզանից որևէ մեկն աշխարհ գար առանց կողմնակի օգնության: Նույնիսկ ծնվե լուց հետո մենք ունենք որևէ մեկի հոգատարության կարիքը, ծայ 10
Դաս 1
րահեղ դեպքում, մինչև որոշակի տարիքը, որից էլ սկսելով, զուտ տեսականորեն, կարող էինք ապրել անկախ: Եվ եթե նույնիսկ մենք կարողանայինք ապրել ինքնավար, միայնակ, ո՞վ կցանկանար այդ պես ապրել։ Մեզանից շատերն ունեն ուրիշ մարդկանց հետ հաղոր դակցության կարիքը: Թեև ընտանի կենդանիները, օրինակ, շները, կարող են լինել հիանալի ուղեկիցներ, բայց ամենախոր, նշանակա լի և կյանք վերափոխող փոխհարաբերությունները տեղի են ունե նում մարդկանց միջև։ Այսպիսով, զարմանալի չէ, որ ընտանիքն ու ընտանեկան հարաբերություններն այդքան կարևոր են մեր գոյու թյան համար։ Քանի որ մեզանից շատերը գործնականում մշտական փոխգոր ծունեության մեջ են ուրիշ մարդկանց հետ, այդ հարաբերություն ները ճշտումներ են մտցնում մեր կյանքի մեջ: Դա երկկողմանի ազդեցություն է: Ուրիշ մարդիկ ազդում են մեր կյանքի վրա, այնինչ, մենք էլ ազդում ենք նրանց կյանքի վրա: Գիտակցում ենք մենք դա, թե ոչ (շատ հաճախ ոչ էլ գիտացում ենք), այդ երկկողմանի ազդե ցությունը կարող է լինել կա՛մ դեպի բարին, կա՛մ դեպի չարը։ Որքան կարևոր է մեզ համար միշտ զբաղեցնել ակտիվ դիրք, որպեսզի ու րիշների վրա ցույց տանք չընդհատվող բարենպաստ ազդեցություն, հատկապես նրանց վրա, ովքեր մեզ ավելի մոտ են, և նրանք մեր ընտանիքի անդամներն են: Կարդացե՛ք հետևյալ համարները: Ինչպե՞ս են դրանք մեզ խորհուրդ տալիս վարվել ուրիշ մարդկանց հետ մեր հարաբե րություններում: Հռոմեացիս 15.7, Եփեսացիս 4.2, 32, Ա Թեսա ղոնիկեցիս 3.12, Հակոբոս 5.16։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս համարներում երևում է պարզ սկզբունք։ Եթե մենք ուրիշների հետ կվարվենք հարգանքով, կարեկցանքով և բարությամբ, նրանց վրա կթողնենք դրական ազդեցություն, նույնիսկ կարող ենք նրանց կյանքը փոխել դրական ուղղությամբ։ Մեզ տրված է առավելություն դեպի լավը փոխելու ուրիշների կյանքն այնպես, ինչպես դա անում էր Հիսուսը: Մենք պետք է հիշենք, որ մեր ազդեցությունը կլինի կա՛մ լավ, կա՛մ վատ, որքան էլ այն աննշան լինի: Եվ այդ ազդեցությունը հատկապես ակնհայտ է մեր ընտանիքներում: Կարդացե՛ք Հիսուսի հետևյալ երկու հայտարարությունները՝ Ղուկաս 11.34 և Մարկոս 4.24, 25։ Ի՞նչ են դրանք ասում ուրիշ ների հետ մեր փոխհարաբերությունների կարևորության մասին։ Դաս 1
11
ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 5
Հետագա ուսումնասիրության համար Պատկերացրե՛ք, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան Քրիս տոսի աշակերտների կյանքում, ովքեր իրենց ժամանակն անց էին կացնում Նրա հետ: Հիմնականում նրանք չկրթված, հասարակ մար դիկ էին՝ դաստիարակված հրեական ավանդույթներով, սակայն գա լիլեացի Ուսուցչի հետ հանդիպումը խախտեց նրանց կենսաձևը: Նրանք ունեին նախանձ (Մատթեոս 20.20–24), նրանք վիճաբանում էին իրար հետ (Հովհաննես 3․25): Ըստ երևույթին, նրանք հավա տի պակաս ունեին (Մարկոս 9․28, 29), և նույնիսկ լքեցին Հիսուսին (Մատթեոս 26․56) և դավաճանեցին Նրան (Մատթեոս 26․69–74)։ Միևնույն ժամանակ, նրանք աճում էին հոգևորապես, այնպես, որ մարդիկ ճանաչեցին, որ Պետրոսը Հիսուսի հետ է եղել (Մատթեոս 26.73): Նույնիսկ սինեդրիոնի անդամները «Պետրոսի և Հովհան նեսի համարձակությունը տեսնելով, և գիտենալով, որ առանց ուս մունքի և տգետ մարդիկ են, զարմանում էին. միայն ճանաչում էին նրանց՝ որ Հիսուսի հետ էին» (Գործք առաքելոց 4.13)։ Խորհե՛ք նաև այն դրական ազդեցության մասին, որը մենք կարող ենք ցույց տալ մեր ընտանիքներում, եթե մեր խոսքերն ու արարքնե րը պերճախոս կերպով նրանց ասեն, որ մենք «Հիսուսի հետ» ենք։ Ի՞նչ են ասում Էլեն Ուայթի ներքոհիշյալ խոսքերն ընտանիքում ունեցած ազդեցության մասին։ «Տունը կարող է լինել պարզ ու հա սարակ, սակայն այն միշտ պետք է լինի մի վայր, որտեղ ասվում են քաջալերման բառեր և կատարվում բարի գործեր, որտեղ քաղաքա վարությունն ու սերը բնակվում են մշտական»։ (Քրիստոնեական տուն, էջ 18)։ Հարցեր քննարկման համար 14. Կարդացե՛ք Ժողովող 3.1-8 համարները։ Ի՞նչ են ասում այս համարները և ինչպե՞ս կարող եք կիրառել այդ սկզբունքը ձեր սեփական կյանքում և փորձառության մեջ։ 15. Դասարանում պատմե՛ք այն իրադարձությունների մասին, որոնք փոխել են ձեր կյանքը, կիսվեք ստացած դասերով, և եթե հարկ կհամարեք՝ բացթողումներով: Ինչպե՞ս է տեղի ունեցածն ազդել ձեր ընտանիքի վրա։ 16. Մտածեք այն մասին, թե ինչպես եք դուք ապրում այսօր: Եթե ձեր կյանքում չլիներ Քրիստոսը, այդ դեպքում, դուք ինչպես կապ րեիք: Ի՞նչ է դա ձեզ ասում Քրիստոսի վերափոխող ուժի մասին։ 12
Դաս 1
ԴԱՍ 2 ԱՊՐԻԼԻ 6–12
ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եփեսացիս 1.1–4, Մատթեոս 22.35–37, Մատթեոս 7.24, 25, Առակաց 18.24, Ա Կորնթացիս 15.33, Ժողովող 2.1–11: Հիշելու համարը. «Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ո՞րն եք պաշտելու. գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստվածնե՞րը, թե՞ Ա մորհացիների աստվածները, որոնց երկրի մեջ դուք բնակ վում եք. բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Հեսու 24.15): Արդյոք նկատե՞լ եք, որ կյանքում միշտ պետք է ընտրություն կա տարել։ Ամբողջ օրը՝ սկսած արթնանալուց, մինչև երեկոյան քնելու պահը, ընտրություն է։ Մենք այնքան հաճախ ենք ընտրություն կա տարում, որ նույնիսկ չենք էլ մտածում դրա մասին։ Մենք պարզա պես ընտրում ենք։ Երբեմն ընտրությունը կարող է լինել պարզ, և նույնիսկ հնաոճ, այն դեպքում, երբ կան ճակատագրական որշումներ, որոնք փո խում են մեր կյանքը և ունենում են հավերժական հետևանքներ ոչ միայն մեր, այլև մեր սեփական ընտանիքների համար։ Կարևոր է, որպեսզի կատարելով ընտրություն լուրջ հարցերում, մենք հասկանանք, որ այն կարող է փոխել ինչպես մեր, այնպես էլ մեր մոտիկների կյանքը: Մեզանից շատերն այսօր զղջում են ընդունած որոշումների հա մար: Շատերը մինչ օրս ապրում են անցյալում սխալ ընտրության հետևանքով փշրված հույսերի բեռով: Բարեբախտաբար, կա նե րում: Գոյություն ունի փրկագնում և ապաքինում նույնիսկ նրանց համար, ովքեր արել են ամենավատ ընտրությունը: Այս շաբաթ մենք կքննարկենք մեր ընդունած որոշումների հար ցը, ևայն, թե ինչպես է մեր ընտրությունն ազդում մեր և մեր ընտա նիքների վրա: Դաս 2
13
ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 7
Ազատ կամք, ազատ ընտրություն Որոշ քրիստոնյաներ հավատում են, որ Աստված նախքան մար դու ծնվելը կանխորոշել է նրա փրկությունը կամ կորուստը: Համա ձայն այս տրամաբանության, նա, ով ի վերջո կործանվելու է, կորած կլինի հավերժության համար, քանի որ Աստված Իր իմաստությամբ որոշել է, որ այդ մարդը պետք է կորչի: Հետևաբար, ստացվում է, որ այս մարդը դատապարտված կլինի անկախ իր ընտրությունից: Բարեբախտաբար, որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, մենք չենք կիսում նման աստվածաբանությունը։ Մենք հավատում ենք, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին կանչել է փրկության, և որ մինչ աշխարհի արարումը Նա մեզ ընտրել է հավիտենական կյանքը պարգևելու համար: Կարդացե՛ք Եփեսացիս 1.1-4, Տիտոս 1.1, 2 և Բ Տիմոթեոս 1.8, 9 համարները: Ի՞նչ են ասում մեզ այս համարները, թե մենք երբ ենք ընտրված եղել Աստծո կողմից: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Չնայած այս հիանալի լուրին, այնուամենայնիվ, որոշ մարդիկ կո րած կլինեն հավիտենականության համար (Մատթեոս 25.41)։ Թեև Աստված մեզ բոլորիս կանչել է փրկության, Նա մարդկանց տվել է ամենասուրբ պարգևը՝ կամքի ազատությունը: Մատթեոս 22.35-37 համարներն ի՞նչ են ասում ազատ ընտրու թյան մասին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տերը չի ստիպում մեզ սիրել Իրեն։ Սերը, որպեսզի լինի սեր, պետք է լինի կամավոր: Աստվածաշունչը պատմություն է այն մասին, թե ինչպես է Աստված կանչում մոլորված մարդկությանը և ցանկանում է առանց հարկադրանքի դեպի Իրեն գրավել նրանց սրտերը: Ամե նից լավ դա կարելի է տեսնել Հիսուսի կյանքի և ծառայության մեջ, և թե ինչպես էին մարդիկ՝ օգտվելով իրենց ազատ ընտրությունից, պատասխանում Նրա կոչին: Ոմանք դառնում էին դեպի Նա, ոմանք՝ ցանկանում Նրա մահը։ Այո, Աստված ընտրել է մեզ փրկության համար, սակայն վերջ նական խոսքը մերն է. մե՛նք պետք է ընտրություն կատարենք՝ ըն դունելու այդ փրկությունը։ Կասկած լինել չի կարող, որ բազմաթիվ 14
Դաս 2
որոշումներից, որոնք մենք պետք է ընդունենք, Տիրոջը ծառայելու որոշումն ունի հսկայական հետևանքներ մեր և մեր մոտիկների համար: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 8
Ճիշտ ընտրություն Մենք բոլորս քաջ գիտակցում ենք մեր կատարած ընտրություն ների կարևորությունը։ Գիտենք նաև, թե ինչպես կարող են սխալ ընտրությունները բացասաբար ազդել մեր և ուրիշների կյանքի վրա։ Հարցը հետևյալն է. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն։ Հետևյալ համարները մեզ առաջարկում են խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ ճիշտ որոշում կայացնելու մեջ։ Ի՞նչ խոր հուրդներ են դրանք։ 1. Ա Թեսաղոնիկեցիս 5.17, Հակոբոս 1.5 __________________________ ________________________________________________________________________ 2. Եսայիա 1.19, Մատթեոս 7.24, 25 _______________________________ ________________________________________________________________________ 3. Սաղմոս 119.105, Բ Տիմոթեոս 3.16 _______________________________ ________________________________________________________________________ 4. Առակաց 3.5, 6, Եսայիա 58.11 __________________________________ ________________________________________________________________________ 5. Առակաց 15.22, 24.6 _____________________________________________ ________________________________________________________________________ Ընդունելով լուրջ որոշումներ, շատ կարևոր է աղոթքով դիմել Տիրոջը, որպեսզի համոզվենք, որ մեր ընտրությունը մեզ չի տանի Աստծո Օրենքը կամ Նրա Խոսքի սկզբունքները խախտելուն։ Չա փազանց կարևոր է, որ մենք վստահենք Աստծուն, և հնազանդվենք Նրան: Մենք պետք է աղոթենք, որպեսզի մեր որոշումները փառավո րեն Նրան, ևոր պատրաստ լինենք հրաժարվել մեր սեփական ցան կություններից, եթե դրանք հակասում են մեր կյանքի վերաբերյալ Նրա ծրագրերին։ Շատ դեպքերում, երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել, մեզ նաև կարող են օգնել իմաստուն խորհրդատուները: Ի վերջո, մենք կարող ենք հանգիստ լինել՝ իմանալով, որ Աստված սիրում է մեզ և մեզ համար ցանկանում է լավագույնը։ Եվ եթե հավատով ու խոնար հությամբ Նրան հանձնենք մեր կյանքը, կարող ենք ճիշտ որոշում ներ ընդունել և առաջ շարժվել։ Դաս 2
15
Ինչպե՞ս եք կատարում ձեր կյանքի կարևոր ընտրությունները։ Ինչո՞վ եք ղեկավարվում ձեր որոշումներում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 9
Ընկերների ընտրությունը Կյանքում կատարած ամենակարևոր ընտրություններից մեկը, դա ընկերների ընտրությունն է։ Մեծամասամբ մենք չենք մտադրվում ընկերներ ընտրել, հաճախ ընկերությունը զարգանում է բնականոն կերպով, քանի որ մենք ժամանակն անց ենք կացնում այն մարդ կանց հետ, ովքեր ունեն նույն նախընտրությունները, ինչ որ մենք։ Ընկերներ ընտրելու ի՞նչ սկզբունքներ ենք մենք գտնում հետևյալ համարներում։ Առակաց 12.26, 17.17, 18.24, 22.24, 25։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առակաց 18.24 համարն ասում է, որ եթե մենք ցանկանում ենք ընկերներ ունենալ, ինքներս էլ պետք է ընկերասեր լինենք։ Երբեմն մարդիկ հայտնվում են միայնության մեջ: Նրանց մռայլ, բացասա կան վերաբերմունքը վանում է մարդկանց: «Նույնիսկ մեզանից լա վագույններն ունեն բնավորության ոչ հաճելի գծեր: Ահա, թե ինչու է կարևոր ընկերներ ընտրելիս ընտրենք նրանց, ովքեր չեն շրջվի մեզանից, եթե նույնիսկ տեսնեն մեր անկատարելությունը։ Փոխա դարձ հարգանք և քաղաքավարություն, ահա այն, ինչ պահանջում է ցանկացած հարաբերություն: Սեր և հարգանք պետք է դրսևոր վեն մեկը մյուսի նկատմամբ՝ չնայելով մոտիկների սխալներին ևան կատարելությանը, որքան էլ դրանք սարսափելի թվան մեզ, քանի որ հենց դա է Քրիստոսի Հոգին։ Պետք է մեր մեջ դաստիարակենք խոնարհություն ևինքնանսեմացում, և ներողամիտ լինենք ուրիշնե րի սխալների նկատմամբ։ Սա, ի վերջո, արմատախիլ կանի ամեն տեսակի եսասիրությունն ու նեղմտությունը, ինչն էլ մեզ կդարձնի մեծահոգի ուրիշ մարդկանց նկատմամբ» (Էլեն Ուայթ, Հովվական ծառայություն, էջ 95)։ Ընկերության մասին ամենահայտնի պատմություններից մեկը Դավթի և Հովնաթանի պատմությունն է։ Եթե Սավուղը՝ Իսրայելի ա ռաջին թագավորն ու Հովնաթանի հայրը, հավատարիմ և հնազանդ լիներ, նրա թագավորությունը կարող էր շարունակվել մի քանի սե րունդ, իսկ Հովնաթանը կարող էր լինել նրա գահի ժառանգորդը։ Երբ պարզվեց, որ Սավուղն արժանի չէ իր կոչմանը, Աստված ընտ 16
Դաս 2
րեց Դավթին որպես Իսրայելի նոր թագավոր: Այդ պատճառով, Հով նաթանը զրկվեց այն ամենից, ինչ իրավամբ իրեն էր պատկանում: Այստեղ մենք ունենք մի հզոր օրինակ, թե ինչպես ընտանիքի ան դամներից մեկի (Սավուղի) սխալ ընտրությունն ազդեցություն ունե ցավ մյուս անդամի վրա (Հովնաթանի)։ Սակայն Հովնաթանը ո՛չ բարկացած էր Դավթի վրա, ո՛չ էլ նախան ձում էր նրան։ Դրա փոխարեն, նա որոշեց օգնել Դավթին՝ պաշտպա նելով իր սեփական հոր՝ Սավուղի ցասումից։ «Հովնաթանի սիրտը կապվեց Դավթի սրտի հետ, և Հովնաթանը նրան իր անձի պես սի րեց» (Ա Թագավորաց 18.1)։ Իրական ընկերության ինչպիսի՜ հիա նալի օրինակ։ «Մի խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բա րի վարքերը» (Ա Կորնթացիս 15.33)։ Ո՞րն է եղել ձեր սեփական փորձառությունն ընկերների հետ, հատկապես նրանց, ովքեր չեն ցանկացել ձեզ վիրավորել, բայց, այդուհանդերձ, վիրավորել են։ Ինչպե՞ս կարող են ընկերության սխալ ընտրությունները վնասել ընտանեկան փոխհարաբերությունները։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 10
Կյանքի ընկեր ընտրելը Եթե անհրաժեշտ է այդքան հանգամանորեն ընտրել ընկերնե րին, ապա որքան առավել զգույշ պետք է լինենք ապագա կողակցին ընտրելիս։ Ադամի բախտը չափազանց բերել էր, քանի որ Աստված Իր ձեռքերով էր արարել նրա կյանքի ընկերոջը: Ադամը չէր տառա պել ընտրելիս, քանի որ Եվան ոչ միայն միակ, այլև կատարյալ կին էր: Մնացած մարդկանց համար հեշտ չէ, քանի որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ, և անհրաժեշտ է ընտրություն կատարել բազմաթիվ մարդկանց միջից: Քանի որ այս որոշում չափազանց կարևոր է, Աստված մեզ առանց առաջնորդության չի թողել մեր կյանքի այս ոլորտում։ Բացի այն բո լոր կարևոր քայլերից, որոնց մենք անդրադարձանք երկուշաբթի օրվա դասի ընթացքում, կան մի քանի ավելի ստույգ քայլեր, որոնց պետք է նախաձեռնել կյանքի ընկերոջ ընտրության ժամանակ (ա մուսնության հարցին ավելի մանրամասնորեն կանդրադառնանք 6-րդ դասի ընթացքում)։ Ինչպես Տիրոջը ծառայելու ընտրությունը որոշում է ողջ հետագա կյանքը, կյանքի ընկերոջ ընտրությունն էլ ունի հեռուն գնացող հետևանքներ: Դաս 2
17
Կյանքի ընկերոջ ընտրությանը վերաբերվող ինչպիսի՞ ընդհա նուր խորհուրդներ են պարունակվում հետևյալ համարներում: Սաղմոս 37.27, 119.97, Ա Կորնթացիս 15.33, Հակոբոս 1.23–25։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նախքան ամուսնության համար ճիշտ մարդ գտնելը, պետք է նախ և առաջ դո՛ւք լինեք ճիշտ մարդ։ «Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետև այս է օրենքը և մարգարեները» (Մատթեոս 7.12)։ Ինչ-որ մեկը կարող է գտնել հիանալի կողակից, ով ունի բոլոր այն հատկանիշները, որոնց մասին կարելի է միայն երազել։ Բայց եթե նա, ով պահանջում է լավ հատկանիշներ դիմացինի մեջ, ինքը չունի դրանք, խնդիրներն ան խուսափելի են: Այս օրենքը վերաբերվում է ոչ միայն ամուսնությանը, այլև ամ բողջ կյանքին։ Հռոմեացիներին ուղղված թղթի սկզբում Պողոսը դիմում է հրեաներին, ովքեր դատապարտում են հեթանոսներին ա մոթալի արարքների համար, այն դեպքում, երբ իրենք էլ նույնն են անում: Հիսուսը ճիշտ է ասել. «Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, և քո աչքի միջի գերանը չես նշմարում» (Մատթեոս 7.3)։ Որքա՞ն հաճախ եք նկատում, որ սպասում եք առաքինություն ներ ուրիշներից (ասենք՝ ձեր կողակցից), որոնք դուք ինքներդ չունեք։ Խորհե՛ք այդ մասին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 11
Ընտրելով կյանքի ընթացքը Գալիս է մի պահ, երբ մենք պետք է ընտրություն կատարենք, թե ինչպես ենք ցանկանում դասավորել մեր կյանքն աշխատանքի կամ կարիերայի հարցում։ Բացառությամբ նյութապես ապահով մարդ կանից, կամ նրանցից, ովքեր ամբողջ օրն աշխատում են տանը՝ հոգ տանելով տան և ընտանիքի մասին (բոլոր զբաղմունքներից ամենաազնվագույնը), մեծամասնությանը հարկ է լինում փնտրել ապրուստի միջոցներ: Իհարկե, մենք բոլորս ապրում ենք այնպիսի հանգամանքներում, որոնք նշանակալի չափով սահմանափակում են մեր աշխատանքի ընտրությունը։ Բայց մենք կարող ենք այդպի սի որոշումներ ընդունել մեր աշխատանքային զբաղվածության վե րաբերյալ, որոնք մեր կյանքին կտան լրացուցիչ իմաստ և նպատակ 18
Դաս 2
(հատկապես այն հասկացողության լույսի ներքո, որ մենք փրկու թյուն ունենք Հիսուս Քրիստոսում): Ինչ էլ որ մենք անենք, կարող ենք անել Աստծո փառքի համար։ Ի՞նչ սխալ գործեց Սողոմոնը, և ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ նման սխալներից Ժողովող 2.1-11: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պարտադիր չէ հարուստ լինել, որպեսզի ընկնենք այն նույն թա կարդը, որի մեջ ընկավ Սողոմոնը։ «Որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հավատքից մոլորվեցին, ևիրենց անձերը շատ ցավերով խոցեցին» (Ա Տիմոթեոս 6.10)։ Կարելի է լինել աղքատ, և սիրել փողն այնպես, ինչպես սիրում է հարուստը։ Այո՛, մենք պետք է ապրուստ վաստակենք, սակայն, անկախ այն բանից, թե ինչով ենք զբաղվում, կամ որքան ենք վաստակում, պետք չէ հարստությունը կուռք դարձնել։ Շատ ընտանիքներ տառապում են այն պատճառով, որ հայրը տարվել է գումար վաստակելու մո լուցքով ևարհամարհում է ընտանիքի հետ հաղորդակցությունը: Ե րեխաների և կանանց մեծամասնությունը կնախընտրեին համեստ կենսաձևը՝ հոր և ամուսնու հետ ավերված հարաբերություններից: Արարումից սկսած Աստված ծրագրել էր, որ աշխատանքը լինի կյանքի մի մասը (Ծննդոց 2.15)։ Վտանգը ծագում է այն ժամանակ, երբ մենք մեր աշխատանքը դարձնում ենք մեր կյանքի կենտրոնը կամ այն դառնում է մեզ համար միմիայն հարստություն ձեռք բե րելու միջոց։ Սողոմոնը սխալվում էր իմաստ փնտրելով իր զբաղ մունքներում, ու թեև նրա մտահղացումները բավականություն էին պատճառում նրան, վերջնարդյունքում նա հասկացավ, որ դրանք անիմաստ են: Ինչ-որ մեկն ասել է. «Քիչ մարդիկ են մահվան շեմին զղջում, որ քիչ ժամանակ են անցկացրել գրասենյակում և շատ ժամանակ՝ իրենց ընտանիքների հետ»։ Ի՞նչ կարևոր միտք կա այս հիմնա վորման մեջ։ ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 12
Հետագա ուսումնասիրության համար Ամբողջ Սուրբ Գրքում մենք հանդիպում ենք մարդու ազատ կամքի հասկացության հետ։ Նույնիսկ անմեղ Ադամն ու Եվան Դաս 2
19
(Ծննդոց 3) ունեին ընտրության ազատություն, և ցավոք, նրանք սխալ տնօրինեցին այն։ Եթե անմեղ, կատարյալ էակները չարա շահեցին ազատ կամքը, այդ դեպքում ի՞նչ ասենք մեղքերի մեջ մխրճվածներիս մասին: Հարկ է հիշել, որ կամքը հենց ազատ է, որպեսզի անկախ արտա քին և ներքին ճնշումներից, մենք պարտավոր չլինենք ընտրելու չա րը: Մեր մեջ եղած աստվածային զորության շնորհիվ, մենք կարող ենք կատարել ճիշտ ընտրություն ազատ կամքի օգնությամբ, որն Աստված տվել է մեզ։ Այսպիսով, չափազանց կարևոր է, որ մանրազ նին կշռադատենք մեր որոշումները՝ հատկապես խորհելով, թե այդ որոշումներն ինչպես են ազդում մեր ընտանեկան կյանքի վրա։ Իր եղբորը սպանելու Կայենի կամավոր ընտրությունը, անշուշտ, կործանեց նրա ընտանիքը։ Հովսեփին ստրկության վաճառելու նրա եղբայրների կամավոր որոշումը, կործանեց նրանց հոր կյանքը։ «Եվ նա ճանաչեց նրան ևասաց. Իմ որդու պատմուճանն է, մի չար գա զան կերել է նրան. Հովսեփն անպատճառ գիշատվել է։ Եվ Հակոբը պատռեց իր հանդերձները և քուրձ հագավ իր մեջքի վրա և իր որ դու համար շատ օրեր սուգ արավ։ Եվ նրա բոլոր որդիները և նրա բոլոր աղջիկները վեր կացան նրան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարվել, ևասաց. Ես սգով կիջնեմ գերեզմանը իմ որդու մոտ։ Եվ նրա հայրը լացեց նրա համար» (Ծննդոց 37.33–35)։ Աստվածաշնչում, ինչպես և կյանքում, մենք կարող ենք գտնել օ րինակներ, թե ինչպես է ընտանիքի մի անդամի դրական կամ բա ցասական ազատ ընտրությունն ազդում է մյուսների վրա: Դրա մասին վկայում է, օրինակ, Կորխի, Դաթանի և Աբիրոնի ընտրությու նը (Թվոց 16.1–32, տե՛ս նաև Դանիել 6.23, 24, Ծննդոց 18.19)։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ կամավոր ընտրություն եք արել այսօր։ Ձեր ընտրությունն ինչ է ասում ձեր, Աստծո և մյուս մարդկանց հետ ձեր հարաբերու թյունների մասին: Ձեր որոշումների մեջ կա՞ն արդյոք այնպիսի ները, որոնք կցանկանայիք փոխել: 2. Աստվածաշնչյան ո՞ր հերոսներն են կատարել սխալ ընտրու թյուններ: Ի՞նչ դասեր մենք կարող ենք քաղել նրանց սխալներից։ Ինչպե՞ս են նրանց սխալ ընտրությունները բացասաբար ազդել իրենց ընտանիքների վրա։ 3. Որքան շատ ենք զղջում մեր սխալ ընտրությունների համար, այնքան թանկ է մեզ համար Ավետարանը: Աստվածաշնչյան ո՞ր 20
Դաս 2
խոստումներին եք դուք ապավինում, երբ զգում եք ձեր անցյալի սխալների հանցանքը: 4. Եթե ձեզանից խորհուրդ հարցնեին ամուսնության վերաբերյալ, դուք ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց և ինչո՞ւ։ Աստծո Խոսքում ի՞նչ սկզբունքներ կարող եք ցույց տալ, որպեսզի օգնեք ուրիշնե րին ընդունել այդ կարևոր որոշումը:
Դաս 2
21
ԴԱՍ 3 ԱՊՐԻԼԻ 13–19
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Կորնթացիս 10.1–13, Ծննդոց 2.24, Ա Կորնթացիս 13.4–8, Ա Թագավորաց 1.27, Սաղմոս 71, Ա Կորնթացիս 15.24–26: Հիշելու համարը. «Արդարությունը Նրա առաջից կգնա, և Նա Իր քայլերը կդնի նրա ճանապարհի վրա» (Սաղմոս 85.13):
Մ
եր կյանքում ամեն բան փոփոխվում է, և մշտական բնույթ են կրում հենց միայն իրենք՝ փոփոխութունները: Դրանք հանդի սանում են մեր գոյության անբաժանելի մասը: Նույնիսկ ֆիզիկայի օրենքները ցույց են տալիս, որ փոփոխություններն ամբողջությամբ որոշում են իրականությունը: Հաճախ փոփոխությունները տեղի են ունենում անսպասելիո րեն։ Մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով, երբ հանկարծ, ակն թարթորեն, ամեն ինչ փոխվում է, և իրավիճակը լիովին դուրս է գալիս մեր վերահսկողությունից։ Երբեմն մենք հասկանում ենք, որ կգան փոփոխություններ: Մեզ ուղարկվում են նախազգուշացումներ, նշաններ, ազդանշաններ, ո րոնք թույլ են տալիս գիտակցել, որ շուտով ինչ-որ բան կփոխվի: Երբ նման բան է տեղի ունենում, խելացի կլինի սկսել պատրաստվել այն բանին, ինչ շուտով տեղի կունենա: Այս փոփոխություններին են վերաբերվում ամուսնությունը, երեխաների ծնունդը, ծերությունը և նույնիսկ մահը: Այո՛, մենք մեկուսացած չենք ապրում։ Դա նշանակում է, որ մեր կյանքում փոփոխություններն անխուսափելիորեն կդիպչեն մեր ըն տանիքներին: Միևնույն ժամանակ, մեր ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները նույնպես կարող են ազդել ընտանիքի յուրա քանչյուր անդամի վրա։ 22
Դաս 3
Այս շաբաթ կդիտարկենք այն փոփոխությունները, որոնց հետ վաղ, թե ուշ մեզանից շատերը կբախվեն, նաև այն, թե այս փոփո խություններն ինչպես կարող են ազդել ընտանեկան կյանքի վրա։ ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 14
Անպատրաստները Աստծո Խոսքն ունի մեկ առանձնահատկություն. այն չի ծածկում մարդկային կյանքի իրականությունը: Ընդհակառակը, այն ցույց է տալիս նրա անշուք լինելը, տառապանքն ու անելանելիությունը: Ի րականում, բացառությամբ Աստվածաշնչի առաջին մի քանի և վեր ջին մի քանի էջերի, Աստծո Խոսքը պատկերում է մարդկային ցեղի թշվառ վիճակը։ Պողոսը չի չափազանցեցնում, երբ գրում է. «Որով հետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասված են» (Հռոմեացիս 3.23)։ Կարդացե՛ք Ա Կորնթացիս 10.1-13: Ի՞նչ նախազգուշացումներ և խոստումներ եք գտնում այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շատ դեպքերում, մեր կյանքի շատ գործողություններ պարզա պես տեղի ունեցող փոփոխությունների արձագանքն են, որոնց հետ մենք մշտապես բախվում ենք։ Իսկ մենք՝ քրիստոնյաներս, այդ փոփոխություններին պետք է մոտենանք հավատալով Աստծուն և դրսևորելով այդ հավատը հնազանդության մեջ, որքան էլ ցանկա նայինք այլ կերպ վարվել: «Ժամանակակից աշխարհի ամենամեծ պակասությունը դա այն մարդկանց պակասն է, որոնց չի կարելի ո՛չ գնել, ո՛չ վաճառել, դրանք անկեղծ և ազնիվ մարդիկ են, որոնք չեն վախենում մեղքն իր անու նով կոչել, մարդիկ, որոնց խիղճն այնքան հավատարիմ է պարտքին, որքան կողմնացույցի սլաքը՝ բևեռին, մարդիկ, ովքեր կկանգնեն ար դարության կողմը, եթե նույնիսկ երկինքները փուլ գան» (Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 57)։ Այս բառերը հավասարապես վերաբերում են և հին Իսրայելին, և Էլեն Ուայթի, և մեր ժամանակներին։ Փոփոխությունների պայմաններում ի՞նչ սխալներ գործեցին հետևյալ հատվածների հերոսները, և ի՞նչ կարող ենք սովորել նրանց սխալներից։ Դաս 3
23
Գործք առաքելոց 5.1–10 ____________________________________________ Ծննդոց 16.1, 2, 5, 6 ________________________________________________ Մատթեոս 20.20–22 _________________________________________________ Փոփոխությունները գալիս և հաճախ բերում են գայթակղու թյուններ, մարտահրավերներ և ժամանակ առ ժամանակ՝ նույ նիսկ վախեր։ Ուստիև շատ կարևոր է, որ մենք ունենանք հոգևոր սպառազինություն, որպեսզի ճիշտ կերպով վարվենք դրանց հետ։ Կրկին, անկախ այն բանից, փոփոխություններն անսպասելի՞ են, թե՞ պարզապես կյանքի բնորոշ մասը, մենք պետք է պատրաստ լի նենք նրան, ինչ գալիս է տեսանելի ևանտեսանելի կերպով։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 15
Պատրաստվելով ամուսնության Ամենամեծ փոփոխություններից մեկը, որին բախվում է մարդը, նրա ամուսնությունն է։ Իհարկե, ոչ բոլոր մարդիկ են ամուսնանում։ Ի վերջո, Հիսուսը՝ մեր մեծագույն օրինակը, երբեք չի ամուսնացել, ինչպես և չեն ա մուսնացել աստվածաշնչյան շատ հերոսներ։ Այնուամենայնիվ, շատ մարդիկ ամուսնանում են, և այդ իսկ պատճառով Աստվածաշունչը շատ բան է ասում ամուսնության մա սին, որն անկասկած զգալի չափով փոխում է մեր կյանքը: Աստվածաշնչում հիշատակված առաջին սոցիալական երևույթն ամուսնությունն է։ Աստծո համար ամուսնությունն այնքան կարևոր է, որ ամուսնության մասին այն խոսքերը, որոնք Նա ասաց Ադամին և Եվային Եդեմի այգում, հանդիպում են ևսերեք տեղ Սուրբ Գրքում։ «Սրա համար մարդը կթողի իր հայրը ևիր մայրը, և կհարի իր կնո ջը. և մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2.24, տե՛ս նաև Մատթեոս 19.5, Մարկոս 10.7, Եփեսացիս 5.31)։ Այս համարները մեզ ասում են, որ երբ մարդն ամուսնանում է, նրա կյանքի ամենակարևոր հարաբե րությունը պետք է լինի իր ևիր կողակցի հարաբերությունը: Այս կա պը նույնիսկ ամուր է ծնողների և երեխաների միջև եղած կապից: Պատճառներից մեկը, թե ինչու է տղամարդու և կնոջ ամուսնու թյունն այդքան կարևոր Աստծո համար, այն է, որ այն խորհրդան շում է այն հարաբերությունը, որը գոյություն ունի Իր Որդի Հիսուսի ևեկեղեցու՝ Նրա հարսնացուի միջև (Եփեսացիս 5.32)։ Եթե դուք որոշել եք տուն կառուցել, նախ ևառաջ պետք է կանգ առնեք և նախահաշիվ կազմեք (Ղուկաս 14.28–30): Սա կրկնակի 24
Դաս 3
ճիշտ է, երբ խոսքը գնում է ընտանիք ստեղծելու մասին: Տունը կա ռուցվում է աղյուսով և շաղախով, փայտով և երկաթով, լարերով և ապակիներով։ Ընտանիքը կառուցվում է նյութերով, որոնք ոչ միշտ են տեսանելի: Որո՞նք են այն բաղադրիչները, որոնք կենսական նշանակու թյուն ունեն կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես կարևոր են ամուսնությանը նախապատրաստվելու համար։ Ա Կորնթացիս 13.4–8, Գաղատացիս 5.22, 23։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ամուսնության նախապատրաստությունը պետք է սկսվի յուրա քանչյուրից անհատապես։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ուշա դիր հետևենք մեր ապագա կողակցին, որպեսզի համոզվենք, որ նա կարող է լավ լրացում լինել մեզ համար։ Արդյոք Նա սիրո՞ւմ է աշխա տել (Առակաց 24.30–34)։ Նա բորբոքվո՞ղ է (Առակաց 22.24)։ Արդյոք ձեզ կապո՞ւմ են ընդհանուր համոզմունքները (Բ Կորնթացիս 6.14, 15)։ Ինչպե՞ս են իմ ընտանիքի անդամներն ու ընկերները վերաբեր վում իմ ապագա կողակցին (Առակաց 11.14)։ Ես ղեկավարվում եմ հավատո՞վ, թե՞ միմիայն զգացմունքներով (Առակաց 3.5, 6)։ Այս հարցերի պատասխանները կարող են նշանակել ապագա երջան կություն, կամ զղջումներով լի կյանք: Խորհե՛ք երջանիկ ամուսնության օրինակների մասին։ Ի՞նչ սկզբունքներ եք գտնում դրանցում, որոնք կարող են կիրառվել նաև ներանձնային այլ տեսակի փոխհարաբերություններում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 16
Պատրաստվելով ծնող դառնալ Քիչ բաներ կարող են փոխել մեր կյանքն ավելի, քան երեխայի ծնունդը։ Ընտանիքում երեխայի ծնունդի հետ հարկ կլինի թողնել առաջվա կենսաձևը: «Ինչպես որ նետերը զորեղ մարդի ձեռքում, այնպես են երիտա սարդ որդիքը։ Երանի այն մարդին, որ իր կապարճը նրանցով լցրեց» (Սաղմոս 127.4, 5)։ Մյուս կողմից, երեխաների նկատմամբ չի կարելի գործադրել այնպիսի հրահանգներ, որոնք կկանխատեսեին բոլոր իրավի ճակները նրանց խնամելու կամ ծագած յուրաքանչյուր խնդիրը վերացնելու համար: Նույնիսկ փորձառու ծնողները կարող են եր Դաս 3
25
բեմն շփոթվել իրենց երեխաների արարքներից, խոսքերից կամ հայացքներից։ Ամուսնության համար նախապատրաստվելու չափ կարևոր է նաև, որ ծնող դառնալու հույս փայփայող զույգը նախապատրաստ վի այդ հիասքանչ պատասխանատվությանը։ Թեև ծնունդների մասին հետևյալ պատմությունները բավականին եզակի են, դրանցից ի՞նչ սկզբունքներ կարող են քաղել նրանք, ովքեր պատրաստվում են ծնող դառնալ Ա Թագավորաց 1.27, Դա տավորաց 13.7, Ղուկաս 1.6, 13–17, 39–45, 46–55, 76–79։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՜նչ մեծ պատասխանատվություն և հրաշալի հնարավորություն ստացան այս ծնողները։ Երեք ընտանիքներում ծնվեցին երեխաներ, որոնք հետագայում դարձան մարգարեներ և առաջնորդներ Իսրա յելում, երեխաներից մեկը դարձավ խոստացված Մեսիայի նախա կարապետը, իսկ Մարիամի և Հովսեփի ընտանիքում ծնվեց Ինքը՝ Քրիստոսը: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե մեր երեխաներին բախտ չի վի ճակվել դառնալ աստվածաշնչյան մարգարեներ, միևնույնն է, ծնող ները պետք է պատրաստվեն իրենց կյանքում տեղի ունեցող այս արմատական փոփոխությանը։ «Նույնիսկ երեխայի ծնունդից առաջ պետք է անել այն, ինչը կօգ նի հաջողությամբ պայքարել չարի դեմ։ Եթե երեխայի ծնունդից առաջ մայրը տրվում է հաճույքներին, եթե եսասեր է, գրգռվող, պահանջկոտ, ապա այս գծերը կարտա ցոլվեն երեխայի բնավորության մեջ: Այսպիսով, շատ երեխաներ ժառանգություն են ստանում գրեթե անհաղթահարելի հակում ներ չարի նկատմամբ» (Էլեն Ուայթ, Ադվենտիստական ընտանիք, էջ 256)։ Լինի դա սեփական երեխաների դաստիարակությունը կամ ու րիշ մարդկանց նկատմամբ խնամքը, ինչպե՞ս կարող ենք լավա գույն ձևով կատարել մեր պարտականությունները: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 17
Նախապատրաստվելով ծերությանը «Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, ևեթե զորությու նով ութսուն տարի էլ լինեն, նրանց փառքն աշխատանք է և ցավ. 26
Դաս 3
Որովհետև շուտով է անց կենում, և մենք թռչում ենք» (Սաղմոս 90.10)։ Մովսեսի այս խոսքերը մեզ հիշեցնում են ժամանակի ան խափան ընթացքի մասին։ Տարիներն անցնում են, և մենք սկսում ենք մեր մարմնում տեսնել և զգալ փոփոխությունները։ Մեր մազե րը սպիտակում, կամ թափվում են, շուտ ենք հոգնում, իսկ ֆիզիա կական ցավերն ու հիվանդությունները դառնում են մեր ամենօրյա ուղեկիցները։ Եթե մենք ամուսնացած ենք և ունենք երեխաներ, մեր երեխաները կարող են ունենալ իրենց երեխաներին, և այդ ժամանակ մենք կարող ենք վայելել մեր թոռների հետ հաղորդակ ցությունը։ Կյանքի նախորդ փուլերն օգնում են մեզ պատրաստվել վերջինին։ Կարդացե՛ք Սաղմոս 71 գլուխը: Ի՞նչ է այս սաղմոսը սովորեց նում մեզ ոչ միայն պարզապես ծերությանը նախապատրաստվե լու, այլ կյանքի մասին առհասարակ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոս 71-ը ծեր մարդու սաղմոս է, ով կրել է կյանքի դժվարու թյունները, բայց նա երջանիկ է, քանի որ իր ողջ կյանքում վստահել է Աստծուն։ Ծերությունը սարսափելի չէ, եթե դուք վստահել եք Աստ ծուն դեռևս երիտասարդ տարիքում: Այս սաղմոսի հեղինակը կիս վում է երեք կարևոր դասերով, որոնք նա սովորել է՝ մոտենալով իր կյանքի վերջին փուլին։ 1. Զարգացրեք խոր, անձնական ճանաչում Աստծո մասին։ Երի տասարդ տարիներից սկսած (Սաղմոս 71.17) Աստված եղել է նրա զորավոր ապավենը (Սաղմոս 71.1, 7) և նրա Փրկիչը (Սաղմոս 71.2)։ Աստված վեմ է և բերդ (Սաղմոս 71.3), նրա հույսն ու ապավենը (Սաղմոս 71.5)։ Սաղմոսերգուն խոսում է Աստծո հրաշքների մասին (Սաղմոս 71.16, 17) և Նրա ուժի և զորության (Սաղմոս 71.18) և բո լոր այն մեծ գործերի մասին, որոնք Նա արել է (Սաղմոս 71.19)։ Ի վերջո, նա բացականչում է. «Ով Աստված, ո՞վ է Քեզ նման» (Սաղմոս 71.19)։ Ամենօրյա զրույցներն Աստծո հետ, երբ մենք ուսումնասի րում ենք Նրա Խոսքը, խորհում ենք այն ամենի մասին, ինչ Նա ա նում է մեզ համար, խորացնում են մեր հոգևոր փորձառությունները։ 2. Զարգացրեք լավ սովորույթներ։ Լավ սնունդը, մարզանքները, ջուրը, արևը և հանգիստը կօգնեն մեզ ավելի երկար և ավելի լավ վայելել կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձրե՛ք այն բանին, թե ինչ է ասում սաղմոսերգուն վստահելու (Սաղմոս 71.3), փառաբա Դաս 3
27
նելու (Սաղմոս 71.6) և հուսալու (Սաղմոս 71.14) սովորությունների մասին: 3. Զարգացրեք սերն Աստծո գործի նկատմամբ։ Այս սաղմոսում մարդը, ում մասին խոսվում է, չէր սպասում, որ ծերության օրերում պարապ կնստի։ Նույնիսկ այդ ժամանակ նա ցանկանում էր փառա բանել Աստծուն (Սաղմոս 71.8) և ուրիշներին պատմել Նրա մասին (Սաղմոս 71.15–18)։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն ի՞նչ կարող են ասել իրենց տարիքի առավելությունների մասին: Ի՞նչ գիտեք այժմ, ինչը չգի տեիք երիտասարդ ժամանակ,ևինչո՞վ կարող եք կիսվել երիտա սարդների հետ: ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 18
Նախապատրաստվելով մահվանը Եթե մեզ վիճակված չէ Քրիստոսի երկրորդ գալուստը կենդանի դիմավորել, ապա մեզ սպասվում է հնարավոր փոփոխություններից ամենամեծը՝ մահը։ Ամուսնության և ծնունդի հետ մեկտեղ, ո՞ր փո փոխությունն է, որ ունի ավելի մեծ ազդեցություն ընտանիքի վրա, քան մոտ հարազատի մահը։ Կարդացե՛ք Ա Կորնթացիս 15.24-26 համարները: Ի՞նչ են մեզ այս համարներն ասում մահվան մասին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հաճախ մահը գալիս է անսպասելի և ողբերգական կերպով։ Յուրաքանչյուր օր տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաները հեռանում են կյանքից։ Հազարավոր մարդիկ վիշտ են վերապրում հարազատի կորուստի պատճառով: Միակ բանը, ինչ կարելի է անել, դա համոզվելն է, որ մենք հավա տով կապված ենք Տիրոջ հետ և գտնվում ենք Նրա արդարության ծածկոցի տակ (տե՛ս Հռոմեացիս 3.22): Մահվանը նախապատ րաստվելու ուրիշ միջոց չկա, չ՞է որ դուք չգիտեք, թե նա երբ կգա ձեր և ձեր սիրելիների մոտ: Մյուս կողմից, ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ ունեք ընդամե նը մի քանի ամսվա կյանք։ Մենք չենք կարող պարզորոշ իմանալ, թե երբ մահը կհասնի մեզ, սակայն միանշանակորեն կարող ենք ի մանալ, թե երբ ենք մոտենում մեր կյանքի վերջին։ Այդ պատճառով, 28
Դաս 3
շատ կարևոր է մեզ և մեր ընտանիքին նախապատրաստել անխու սափելիին։ Գ Թագավորաց 2.1-4 համարներում կարդացե՛ք Դավթի վերջին խոսքերը, որ ասել է իր որդի Սողոմոնին: Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս խոսքերից, որոնք վերաբերվում են ինչպես մեր, այն պես էլ մեր ընտանիքի անդամների մահվանը պատրաստվելուն: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչ-որ մեկը կարող է առարկել. Ա՜յ քեզ բան, Դավիթը, ով Ուրիա յին սպանեց այն բանից հետո, երբ անօրինաբար տիրացել էր նրա կնոջը (տե՛ս Բ Թագավորաց 11), խորհուրդ է տալիս իր որդուն քայլել Տիրոջ ճանապարհներով։ Մյուս կողմից, միգուցե հենց այդ մեղքի և դրա սարսափելի հետևանքների պատճառով էր, որ Դավթի խոս քերն այդքան զորեղ էին։ Նա, անկասկած, փորձում էր նախազգու շացնել իր որդուն այն անխոհեմությունից, որն իրեն այդքան շատ վիշտ էր պատճառել։ Դավիթն իր սեփական դառը փորձի վրա գի տեր մեղքի իսկական գինը, և հույս ուներ զերծ պահել իր որդուն այն ցավից, որն ինքն էր զգացել։ ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Երբ մենք կարդում ենք հին Իսրայելի պատմությունն անապա տում, տեսնում ենք, որ մեծ փոփոխությունների առջև մարդիկ նորից ու նորից ընկնում էին՝ չնայած Աստծո սիրո և զորության զար մանահրաշ բացահայտումներին։ Երբ Իսրայելը վերջապես պատ րաստ էր մտնել խոստացված երկիրը, ևայդպիսով բախվել ևս մեկ փոփոխության, Մովսեսը ժողովրդին ասաց հետևյալը. «Ձեր աչքերը տեսան, ինչ որ Եհովան Բելփեգովրին արավ, որովհետև Բելփեգով րի հետևից գնացող բոլոր մարդկանց քո Եհովա Աստվածը քո միջից փչացրեց։ Բայց դուք, որ ձեր Եհովա Աստծուն հարեցիք, ամենքդ այ սօր ողջ էք։ Ահա սովորեցրի ձեզ կանոններ և դատաստաններ, ինչ պես որ իմ Եհովա Աստվածը պատվիրեց ինձ, որ այնպես անեք այն երկրում, ուր որ պիտի մտնեք նրան ժառանգելու համար։ Հիմա պա հեք և արեք, որովհետև նա է ձեր իմաստությունը և հանճարը ազ գերի առաջ, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրավ այս մեծ ազգը մի իմաստուն և հանճարեղ ժողովուրդ է։ Որովհետև Դաս 3
29
ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստվածներն իր մոտ լինեն, ինչպես մեր Եհովա Աստվածն ամեն բանում, որ Նրանից խնդրում ենք։ Եվ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ու նենա իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրենքի նման։ Միայն զգույշ եղիր և քո հոգուն շատ զգուշութուն արա, որ միգուցե մոռա նաս այն բաները որ քո աչքերը տեսան, և միգուցե նրանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերում, այլ քո որդիներին ևորդկանցդ որդիներին սովորեցնես» (Երկրորդ Օրինաց 4.3–9)։ Որքա՜ն կարևոր է չմոռանալ այն, ինչ Տերն արել է մեզ համար։ Եվ դա անելու լավա գույն միջոցը դրա մասին վկայելն է ուրիշ մարդկանց և նրանց, ով քեր գալիս են մեր ետևից: Ուշադրություն դարձրեք նաև այն բանին, թե այս ամենում որքան մեծ տեղ է զբաղեցնում ընտանիքը, քանի որ իսրայելացիները հատկապես ընտանիքում էին սովորեցնում և իրենց փորձառությունները փոխանցում իրենց երեխաներին: Իսկ Փեգովրի մեղքը կործանարար հետևանքներ բերեց ընտանեկան կյանքի համար։ «Այն հանցանքը, որն Իսրայելի վրա բերեց Աստծո դատաստանները, անբարոյականության մեղքն էր։ Հոգիներ ծուղա կը գցելու կանանց հանդգնությունը չավարտվեց Բելփեգովրով» (Է լեն Ուայթ, Քրիստոնեական տուն, էջ 326)։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում պատմե՛ք այն մասին, թե ինչպես եք դուք նախա պատրաստվել ձեր կյանքի մեծ փոփոխություններին՝ ամուսնու թյանը, ծննդաբերությանը, ծերությանը և այլն: Ինչպե՞ս են այս փոփոխություններն ազդել ձեր ընտանիքի վրա։ Ի՞նչ խորհուրդ ներ կարող եք տալ այդ նույն փուլերն անցնող մարդկանց: 2. Խորհե՛ք Սողոմոնին ուղղված Դավթի խոսքերի մասին՝ հաշվի առնելով Բերսաբեի հետ կապված մեղքի համատեքստը, մի փոր ձանք, որն ստվեր գցեց Դավթի հետագա կառավարման վրա և ցավագին հարված հասցրեց նրա ընտանիքին։ Արդյոք տեսնո՞ւմ ենք այս պատմության մեջ Աստծո շնորհի դրսևորումը:
30
Դաս 3
ԴԱՍ 4 ԱՊՐԻԼԻ20–26
ԵԹԵ ԴՈՒՔ ՄԻԱՅՆԱԿ ԵՔ... Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ժողովող 4.9–12, Փիլիպպեցիս 4.11–13, Ա Կորնթացիս 7.25– 34, Մատթեոս 19.8, Ծննդոց 37.34, Եսայիա 54.5: Հիշելու համարը. «Եվ Եհովա Աստվածն ասաց. Լավ չէ, որ մարդը մենակ լի նի, նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար» (Ծննդոց 2.18):
Տ
արիներ առաջ մի ապշեցուցիչ, միևնույն ժամանակ ցավա լի պատմություն հայտնվեց լրահոսի առաջին էջերում։ Իր իսկ բնակարանում երիտասարդ կնոջ դի էր հայտնաբերվել։ Թեև մահն ինքնին ողբերգական իրադարձություն է, բայց ամենասարսափելին այս պատմության մեջ այն էր, որ կնոջը հայտնաբերել էին իր մահից միայն տաս տարի անց: Տա՜սը տարի։ Սա մարդկանց մեջ զարմանք առաջացրեց. Նման մեծ քաղաքում, որտեղ ապրում են այսքան շատ մարդիկ, որտեղ կան այսքան շատ հաղորդակցության միջոցներ, մի կին, ով անտուն չէր, ինչպե՞ս կարող էր մահացած մնալ այսքան եր կար ժամանակ, ևոչ ոք չիմանար այդ մասին։ Չնայած այս պատմության թվացյալ բացառիկությանը, այն լավ է արտացոլում միայնակության իրականությունը, որից այսօր շատ մարդիկ են տառապում: 2016թ. Նյու Յորք Թայմս թերթը հրապարա կեց մի հոդված «Հայտնաբերվել է միայնակության համաճարակ» վերնագրով։ Այս խնդիրն ավելի քան իրական է։ Ի սկզբանե մտածված էր, որ մարդիկ միայնակ չեն լինի։ Եդեմի ժամանակներից մեզ համար նախասահմանված էր ապրել ուրիշ մարդկանց հետ հաղորդակցության մեջ: Բայց մեղքի հայտնվելով ամեն ինչ փոխվեց: Այս շաբաթ մենք կդիտարկենք հաղորդակցու թյան պակասը մեր կյանքի տարբեր փուլերում, որոնց հետ ամենից հավանական է, բախվել է մեզանից յուրաքանչյուրը: Եթե ոչ, ապա կարող եք ձեզ բախտավոր համարել։ Դաս 4
31
ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 21
Ընկերական հարաբերություններ Կարդացե՛ք Ժողովող 4.9-12 համարները: Ո՞րն է հիմնական գա ղափարը: Առհասարակ, կյանքի ո՞ր սկզբունքի մասին է այստեղ խոսվում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեզանից շատ քչերը կարող են ապրել մենակ։ Նույնիսկ, եթե մենք սիրում ենք մենակություն, վաղ թե ուշ կզգանք հաղորդակցու թյան սուր կարիք: Մենք իսկապես ստեղծվել ենք հաղորդակցության և ընկերության համար։ Որքա՜ն բախտավոր են նրանք, ովքեր ու նեն մոտ ազգականներ, որոնք պատրաստ են մխիթարել ևաջակցել դժվար պահերին: Ցավոք, մեր եկեղեցում, աշխատանքի վայրում, հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր չունեն մեկը, ում կարող են դիմել օգնության և պարզապես օրվա վերջում երկու բառ փոխանակելու համար։ Միայնության զգացողությունը կարող է գալ յուրաքանչյուր պահի։ «Միաշաբթին ամենադժվար օրն է ինձ համար, - խոստովանել է մի չամուսնացած տղամարդ: Աշխատանքային օրերին ես շրջապատ ված եմ գործընկերներով, շաբաթ օրը՝ եկեղեցու եղբայրներով և քույրերով: Իսկ միաշաբթի օրերին ես բոլորովին մենակ եմ»։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել հետևյալ համարներից, հատկապես, եթե վերապրում ենք միայնակության ժամանա կաշրջան։ Հովհաննես 16.32, 33, Փիլիպպեցիս 4.11–13։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որպես քրիստոնյաներ մենք ոչ միայն գիտենք, որ կա Աստված, այլ նաև գիտենք, որ կարող ենք Նրա հետ ունենալ հաղորդակ ցություն: Եվ մենք իսկապես կարող ենք մխիթարություն գտնել, ի մանալով, որ Աստված միշտ մեր կողքին է: Սակայն Եդեմի այգում Աստծո մտերմությունն Ադամի հետ չէր խանգարում, որպեսզի Տերն ասեր. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Ծննդոց 2.18)։ Այսպիսով, Աստված գիտեր, որ Ադամը՝ մեղքով չապականված աշխարհում, ու նենալով նույնիսկ Իր՝ Աստծո ընկերակցությունը, այդուհանդերձ, ու ներ մարդկային ընկերակցության կարիքը։ Իսկ որքա՜ն ավելի շատ մնացած բոլոր մարդիկ ունեն այդ հաղորդակցության կարիքը։ 32
Դաս 4
Սխալ կլիներ մտածել, որ մարդը չի կարող միայնակ լինել մեծ թվով մարդկանց շրջապատում: Ամենամիայնակ մարդկանցից ոմանք ապրում են մեծ քաղաքներում, որտեղ հաճախ են փոխհամագոր ծակցում ուրիշների հետ։ Պարզապես այլ մարդկանց շրջապատում գտնվելը դեռ չի նշանակում, որ մարդ իրեն միայնակ, օտարացած չի զգա և հաղորդակցության կարիք չի ունենա։ Միշտ չէ, որ հեշտ է նկատել մարդու, ով իրեն միայնակ, օտա րացած, մերժված է զգում, կամ պարզապես զրուցակցի կարիք ունի: Ինչպե՞ս կարող եք դրսևորել գործուն մասնակցություն այսպիսի մարդկանց կյանքում: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 22
Ամուրի կյանք Մի երիտասարդ կին խոսել է ամուրի կյանքի առավելությունների մասին. «Երկու անգամ ունեցել եմ ավետարանիչ աշխատելու հնա րավորություն ևերկու անգամն էլ առանց երկմտելու ընդունել եմ ա ռաջարկը»։ Ընտանիք ունեցող մարդը որոշումը կայացնելու համար մի քիչ ավելի երկար պետք է մտածի, քանի որ այն վերաբերում է ոչ միայն իրեն, այլ նաև իր կողակցին ևերեխաներին։ Ըստ Պողոսի խոսքերի, որո՞նք են ծանրակշիռ պատճառներն ա մուրի մնալու համար։ Ա Կորնթացիս 7.25–34։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ընտանիք կազմելն այն է, ինչ նրանցից ցանկանում է Աստված: Չէ՞ որ Նա է ասել. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի»։ Բայցևայնպես, Աստվածաշնչում շատ մարդկանց օրինակներ ունենք, ովքեր ամուսնացած չէին, ներառյալ Մեծագույն օրինակը՝ Հիսուս Քրիստոսն ամեն ինչում։ Երեմիան չամուսնանալու հրահանգ ստացավ (Երեմիա 16.1–3) պատմական հանգամանքներից ելնելով։ Մենք չգիտենք, արդյոք երբևէ վերացա՞վ այդ սահմանափակումը, թե՞ ոչ, սակայն պարզ և հստակ է, որ Երեմիան մեծ մարգարե էր, թեև ամուրի։ Բացի դա, Եզեկիելի ընտանեկան վիճակը, թվում է, թե այնքան էլ մեծ նշանակություն չուներ: Երբ մարգարեի կինը հանկարծամահ եղավ, նրան նույնիսկ սգալու թույլտվություն չտրվեց, քանի որ նա պետք է շարունակեր Տիրոջ հանձնարարած ծառայությունը (Եզե կիել 24.15–18)։ Ովսեե մարգարեն նույնպես ունեցավ ամուսնալու Դաս 4 33
ծություն, բայց կարողացավ շարունակել ծառայությունը։ Թեև այս պատմությունը մեզ տարօրինակ է թվում, Աստված նրան ասում է գնալ և ամուսնանալ անառակ կնոջ հետ՝ գիտենալով, որ նա թող նելու է Ովսեեին հանուն ուրիշ տղամարդկանց (Ովսեե 1–3)։ Ետ նա յելով, մենք հասկանում ենք, որ այս ձևով Աստված ցույց է տալիս, որ Նրա սերը Իսրայելի և մեր նկատմամբ հաճախ միակողմանի է, սակայն Ովսեեի համար դա ցավոտ փորձառություն էր: Այս օրինակներից յուրաքանչյուրում ընտանեկան կարգավիճակը գայթակղության քար չի եղել: Աստծուն անհրաժեշտ են եղել ազնվու թյուն, հնազանդություն, ընդունակություն՝ փոխանցելու Իր կամքը: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր կյանքը չի սահմանափակ վում մեր ամուսնական կարգավիճակով։ Այսօր շատերը կարող են ասել, որ եթե ընտանիք չենք կազմել, մենք չենք կայացել որպես անձնավորություն: Պողոսը կպատասխաներ. «Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով»։ Փոխարենը «ձեր մարմինները ներ կայացրեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ» (Հռո մեացիս 12.1, 2)։ Որո՞նք են այն գործնական միջոցները, որոնցով կարող եք ծա ռայել և՛ եկեղեցում, և՛ եկեղեցուց դուրս գտնվող ամուրի մարդ կանց։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 23
Ամուսնական հարաբերությունների քայքայում Բացի ֆիզիկական տառապանքներից և մահից, մեղքն իր հետ բերեց ավերիչ հետևանքներ ընտանիքի համար: «Անբարեհաջող ըն տանիք» արտահայտությունը գործնականում կորցրել է իր իմաստը: Մի՞թե բոլոր ընտանիքները որոշակի չափով «անբարեհաջող» չեն: Մահվանից բացի, ամենածանր իրադարձություններից մեկը, ո րին ընտանիքը կարող է բախվել, ամուսնալուծությունն է։ Մարդիկ, ովքեր անցնում են այս սարսափելի փորձության միջով, վերապրում են բազմաթիվ զգացմունքներ։ Հավանաբար, դրանցից ամենաա ռաջինն ու ամենատարածվածը վիշտն է, որը՝ կախված անհա տից, կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի տարբեր ուժգնությամբ։ Ոմանք կարող են ունենալ վախ անորոշությունից և նյութական անապահովությունից: Ոմանք կարող են բախվել ընկ ճախտի, բարկության և միայնության հետ։ 34
Դաս 4
Ամուսնալուծությանը վերաբերող ի՞նչ ընդհանուր սկզբունքներ կարող ենք քաղել հետևյալ համարներից։ Մաղաքիա 2.16, Մատ թեոս 5.31, 32, 19.8, Ա Կորնթացիս 7.11–13։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Եկեղեցին՝ որպես Քրիստոսի փրկագնված Մարմին, պարտա վոր է ծառայել իր անդամների բոլոր կարիքներին և օժանդակել յուրաքանչյուրին դառնալ հասուն քրիստոնյա։ Սա հատկապես ար դարացի է այն դեպքերում, երբ եկեղեցու անդամներին սպասվում է ընդունել կարևոր որոշումներ, որոնք կվճռեն նրանց ճակատագիրն ամբողջ կյանքի համար, ինչպիսին է, օրինակ, ամուսնությունը, ինչ պես նաև, եթե նրանց սպասվում է տառապալի վերապրումներ, ինչպիսին է ամուսնալուծությունը։ Եթե ամուսնությունը քայքայվելու վտանգի մեջ է, ամուսինները, նրանց հարազատները և եկեղեցու ծառայողները պետք է նախաձեռնեն բոլոր ջանքերը, որպեսզի հաս նեն հաշտության համապատասխան Աստծո կողմից սահմանած սկզբունքների՝ վերականգնելու խախտված հարաբերությունները (Ովսեե 3.1–3, Ա Կորնթացիս 7.10, 11, 13.4–7, Գաղատացիս 6.1)։ Տեղական համայնքը ևայլ եկեղեցական կազմակերպություններ ունեն այն միջոցները, որոնք կարող են օգնել իրենց անդամներին ստեղծել ամուր քրիստոնեական ընտանիք։ Այս միջոցները ներա ռում են․ (1) իրազեկող բնույթին, ծրագրեր նրանց համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: (2) խորհուրդներ կամ խրատներ ամուսնական զույգի համար ընտանեկան կյանքի վերաբերյալ: (3) աջակցության ծրագրեր քայքայված ընտանիքների ևամուսնալուծ վածների համար» (Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու ձեռնարկ, 19-րդ հրատարակչություն Նամպա, Այդահո. Խաղաղ-օվ կիանոսյան հրատարակչական միություն, 2016թ, էջ 161։ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու ձեռնարկ, Զաոկսկի, կյանքի աղբյուր, 2016թ., էջ 208,209)։ Որո՞նք են այն գործնական ևանկողմնակալ միջոցները, որոնցով կարող եք օգնել ամուսնալուծության միջով անցնող մարդուն։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 24
Մահն ու միայնությունը Ինչ-որ մեկը մի ժամանակ հարցրել է. «Ո՞րն է մարդկանց և հա վերի տարբերությունը, երբ հարցը հասնում է մահվան»։ Պատաս Դաս 4 35
խանը հետևյալն է. ի տարբերություն մահացող հավերի, մենք՝ մարդիկս, որ նույնպես մահանում ենք, գիտենք, որ մահանալու ենք։ Հավերը չգիտեն։ Եվ մեր վերահաս մահվան այս գիտակցությունն է, որ մեծապես ազդում է մեր այսօրվա կենսակերպի վրա։ Ինչպես գիտենք, բոլոր հարաբերությունները, ներառյալ ամուս նությունը, վաղ, թե ուշ ավարտվում են մեր մեծագույն թշնամու՝ մահվան միջոցով։ Չնայած սիրուն, միաբանությանը, վստահությա նը և միասին անցկացրած ժամանակին, մենք գիտենք, որ վաղ, թե ուշ կգա մահը և մեր հարաբերությունները կավարտվեն: Այսպիսին է մեր ճակատագիրն անկման պահից ի վեր, մինչև Հիսուսի վերա դարձը։ Աստվածաշունչը չի տեղեկացնում մեզ, թե առաջինն ով մա հացավ՝ Ադա՞մը, թե՞ Եվան, սակայն այդ մահը հատկապես ցա վոտ պետք է եղած լինի մյուսի համար, հատկապես, որ ի սկզբանե ծրագրված չի եղել, որ մահը կազմի կյանքի մի մաս։ Եթե, ինչպես տեսանք նախորդ դասերում, ընդամենը մեկ տերևի մահն ստիպեց նրանց սգալ, դժվար է պատկերացնել այն զգացմունքները, որ վե րապրել են ամուսնու կամ կնոջ մահվան պատճառով: Խնդիրն այն է, որ մենք այնքան ենք սովորել մահվանը, որ այն ընդունում ենք որպես սովորական երևույթ։ Սակայն մահը մարդու համար միշտ եղել է հակաբնական երևույթ: Մենք ամբողջ ուժով փորձում ենք դրանում գտնել գեթ մի իմաստ, բայց զուր: Ի՞նչ են ասում հետևյալ համարները մահվան մասին, և թե ինչ պես են մարդիկ պայքարում դրա դեմ։ Եսայիա 57.1, Հայտ նություն 21.4, Ա Թեսաղոնիկեցիս 4.17,18, Մատթեոս 5.4, Բ Թագավորաց 18.33, Ծննդոց 37.34։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Անկասկած, մենք բոլորս ոչ միայն կանգնում ենք մեր սեփական մահվան իրականության դեմ-հանդիման, նաև առերեսվում ենք ու րիշների՝ մեր սիրելիների, միգուցե շատ մտերիմ ընկերների մահ վան իրականության հետ։ Ուստի, վաղ, թե ուշ, մեզանից շատերը կվերապրեն մոտիկ մարդու մահվամբ առաջացած միայնակության ժամանակաշրջանը: Դա շատ ծանր և ցավալի է, և այդպիսի պա հերի մենք կարող ենք ապավինել Աստծո խոստումներին։ Ի վերջո մեղքի, տառապանքի և մահվան այս աշխարհում ուրիշ ի՞նչ կարող ենք անել։ 36
Դաս 4
Ինչպե՞ս կարող է ձեր եկեղեցին օգնել այն մարդկանց, ովքեր տառապում են մոտիկների մահվան պատճառով։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 25
Հոգևոր միայնություն Նատալյա անունով երիտասարդ մի կին, ով ամուսնացած էր մոտ յոթ տարի, ընկերոջ հրավերով սկսեց հաճախել ավետարանչական դասերի տեղական Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցում։ Լսածներից նրա սիրտը հուզվեց, և նա իրեն նվիրեց Քրիստոսին, վերապրեց վերստին ծնունդ, և չնայած ամուսնու, ծնողների, հարա զատների և նույնիսկ հարևանների սաստիկ առարկություններին, Նատալյան միացավ Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն։ Նա նաև փոխեց իր կենսաձևը որքան դա հնարավոր էր, համապա տասխան իր հավատի: Ինչպես և կարելի է ենթադրել, կինը բախվեց է բողոքների հետ։ Հատկապես ուժեղ բողոքում էր նրա ամուսինը, ով լիովին արդա րացիորեն հայտարարեց. «Ես սրան չէի համաձայնվել, երբ մենք ա մուսնանում էինք։ Դու հիմա բոլորովին ուրիշ մարդ ես, իսկ ես ուզում եմ, որ դու լինես այնպիսին, ինչպիսին առաջ էիր»։ Արդեն շատ տարիներ Նատալյան ամբողջ ուժով ձգտում է ապրել հավատով: Թեև նրանք ամուսնացած են, սակայն նա վերապրում է այն, ինչը կարելի է անվանել «հոգևոր միայնություն»։ Ի՞նչ քաջալերող բառեր ենք մենք գտնում հետևյալ համարներում այն մարդկանց համար, ովքեր իրենց զգում են հոգևորապես միայնակ։ Եսայիա 54.5, Ովսեե 2.19, 20, Սաղմոս 72.12։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ամբողջ աշխարհով մեկ, մեր եկեղեցիներում կան այսպիսի նա տալյաներ։ Ամուսնացած տղամարդիկ, կամ կանայք եկեղեցի են հաճախում մենակ կամ միայն իրենց երեխաների հետ։ Միգուցե նրանք ընտանիք են ստեղծել այլ եկեղեցու հավատացյալ մարդու հետ։ Կամ միգուցե, երբ նրանք միացել են եկեղեցուն, նրանց կո ղակիցը չի միացել։ Կամ, երբ ամուսնացել են, երկուսն էլ եղել են ե կեղեցու անդամներ, սակայն մեկը ինչ-որ մի պատճառով հեռացել է, դադարել է հաճախել և, հնարավոր է, նույնիսկ թշնամաբար է վերաբերվում հավատին։ Այս տղամարդիկ և կանայք միայնակ են Դաս 4 37
հաճախում երկրպագություններին, կամ ծառայությունից հետո ե կեղեցում կազմակերպվող ճաշկերույթին, կամ միայնակ են գնում եկեղեցու կողմից կազմակերպվող արշավներին կամ սոցիալական միջոցառումներին։ Նրանք տխրում են, որ չեն կարող ֆինանսապես աջակցել իրենց եկեղեցու ծառայությանն այնքան, որքան կցան կանային, քանի որ իրենց կողակիցը չի համաձայնում դրան։ Թեև նրանք ամուսնացած են, հոգևոր առումով իրենց մենակ են զգում: Հավանաբար, մենք բոլորս ինչ-որ մի ժամանակ եկեղեցում հան դիպել ենք նման մարդկանց, և նրանք իսկապես մեր սիրո ևաջակ ցության կարիքն ունեն։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել մենք՝ որպես եկեղե ցու ընտանիք, օգնելու մեր մեջ գտնվող հոգևորապես միայնակ մարդկանց։ ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 26
Հետագա ուսումնասիրության համար «Իր կյանքի ակտիվ աշխատանքում Ենովքն ամուր պահեց իր կապն Աստծո հետ: Որքան ավելի ծանր ու անհետաձգելի էին նրա գործերը, այնքան ավելի ջերմեռանդ ու անկեղծ էին նրա աղոթք ները։ Երբեմն նա կտրում էր ամեն հաղորդակցություն մարդկանց հետ, հետո, որոշ ժամանակ մնալով ժողովրդի մեջ, խրատում էր նրանց՝ օգնելով խոսքերով, իր օրինակով, և նորից հեռանում էր, որպեսզի միայնության մեջ զգա և հագեցնի ծարավը Աստվածային այն ճշմարտությունների նկատմամբ, որոնք միայն Աստված կա րող է տալ: Լինելով այսպիսի հաղորդակցության մեջ Աստծո հետ, Ենովքն ավելի ու ավելի էր նմանվում Տիրոջը: Նրա դեմքը շողում էր սրբազան լույսով, այն նույն լույսով, որը փայլում էր Հիսուսի դեմքին։ Երբ նա վերադառնում էր Աստծո հետ հաղորդակցությունից, նույ նիսկ անաստված մարդիկ երկյուղով էին նայում նրա երեսին, որի վրա հանգչում էր երկնքի կնիքը» (Էլեն Ուայթ, Ավետարանի գործիչ ներ, էջ 52)։ Թեև Ենովքի պատմությունը հուսադրող է, և կարող է քաջալե րել նրանց, ովքեր գերադասում են ժամանակն անցկացնել միայ նության մեջ, շատերը բախվում են հարկադրական մենակությանը: Նրանք չեն ցանկանում միայնակ լինել։ Այո՛, իհարկե, մենք միշտ կա րող ենք վայելել Տիրոջ հետ հաղորդակցությունը, սակայն երբեմն մենք փափագում ենք մարդկային ջերմությանն ու հաղորդակցու 38
Դաս 4
թյանը: Այդ պատճառով, կարևոր է, որ մենք՝ որպես եկեղեցի, պատ րաստ լինենք օգնել նրանց, ովքեր յուրաքանչյուր շաբաթ նստած լինելով հենց մեր կողքին, անցնում են սարսափելի միայնության ժա մանակաշրջանի միջով։ Միևնույն ժամանակ, եթե դուք ինքներդ եք վերապրում նման ժամանակաշրջան, եկեղեցում գտեք մեկին, ում զգում եք, որ կարող եք վստահել, և կիսվե՛ք նրա հետ։ Շատ ժամա նակ մարդիկ պարզապես չեն կարողանում մարդուն նայելով ասել, թե ինչի միջով է նա անցնում։ Մարդկանց մեծամասնությունը հմտո րեն դիմակավորում է իր զգացմունքները։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս կարող եք սովորել լինել ավելի զգայուն ձեր եկեղեցու միայնակների կարիքների նկատմամբ։ 2. «Ոչ թէ կարոտության պատճառով եմ ասում. որովհետև ես սովո րեցի ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել» (Փիլիպպեցիս 4.11)։ Խորհե՛ք Պողոսի խոսքերի մասին լայն համատեքստով։ Ինչպե՞ս կարող ենք սովորել կիրառել դրանք մեզ վրա։ Միևնույն ժամանակ, ինչո՞ւ պետք է շատ զգույշ լինենք այս հատվածը մեջ բերելիս այն մարդկանց մոտ, ում սիրտն իսկապես ցավում է։ 3. Դասարանում խոսե՛ք այն ժամանակի մասին, երբ սարսափելի միայնության միջով եք անցել։ Ի՞նչը ձեզ օգնեց։ Ի՞նչն էր ձեզ ցավ պատճառում։ Ի՞նչ սովորեցիք, և ինչպե՞ս այն կարող է օգնել ու րիշներին։
Դաս 4
39
ԴԱՍ 5 ԱՊՐԻԼԻ 27–ՄԱՅԻՍԻ 3
ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՍՔԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Առակաց 5.3–14, Մատթեոս 19.5, Ա Կորնթացիս 7.3, 4, Ա ռակաց 13.22, 14.26, 17.22, 23.13, 31.10–31: Հիշելու համարը. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտով, և քո հասկացողու թյանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3.5, 6):
Կ
յանքի որ փուլում էլ որ լինենք այժմ, մենք բոլորս, ինչ-որ մի ժա մանակ ծնվել ենք մորից և հորից, անկախ մեր ծնունդից հետո նրանց հետ ունեցած մեր հարաբերություններից։ Որոշ մարդիկ չու նեն իրենց սեփական ընտանիքը, բացի նրանից, որի մեջ իրենք մե ծացել են և բավարարվում են հարազատ քույրերի, եղբայրների և մյուս հարազատների ընկերակցությունով: Ինչպիսին էլ որ լինի մեր իրավիճակը, կյանքի որ փուլում էլ որ լինենք, Առակաց գիրքը մեզ համար պարունակում է խրատներ, բա նաստեղծություններ և իմաստուն ասույթներ։ Նրանում խոսվում է նաև ընտանեկան հարաբերությունների մասին: Ըստ էության, Առա կաց գիրքը ընտանեկան փաստաթուղթ է, որում բարեպաշտ կյան քի բանալիները փոխանցվում են ծնողներից երեխաներին։ Այնպես, ինչպես ծնողը նամակ է գրում իր զավակին, ով գնացել է սովորելու, սկսել է ապրել առանձին, կամ տեղավորվել է աշխատանքի մեկ այլ քաղաքում, Առակաց գիրքը պարունակում է հայրական խրատներ ուղղված իր որդուն. «Լսիր, որդյակս, քո հոր խրատը, և մի մերժիր քո մոր հրահանգը» (Առակաց 1.8)։ Երկրորդ Օրինաց գիրքը հրա հանգում է ծնողներին կիսել իրենց համոզմունքները հաջորդ սե րունդների հետ։ Սա այն է, ինչ անում է Առակաց գիրքը։ Հոր կանչի մեջ մենք լսում ենք մեզ ուղղված երկնային Հոր կանչը, Ով մեզ սովո րելու կոչ է անում։ 40
Դաս 5
ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 28
Սիրել երիտասարդության կնոջը Թվարկե՛ք խնդիրներն ու հետևանքները, որոնք կապված են մին չամուսնական սեռական կապի կամ արտամուսնական սիրավե պի հետ, որը նկարագրված է Առակաց 5.3–14 համարներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բարեպաշտ մարդը պահում է (եթե ամուսնացած չէ), և պահպա նում է (եթե ամուսնացած է) իր խոր կապվածությունն ու սեռական մտերմությունն ամուսնության համար։ Առակաց գիրքը հատուկ կերպով է անդրադառնում տղամարդկանց, սակայն միևնույն գա ղափարը, որը վերաբերում է կանանց, արտահայտվում է Երգ եր գոց գրքում (համեմատե՛ք Երգ երգոց 4.12–15)։ Անօրինական սիրո հզոր գայթակղությունը պետք է համեմատվի այդ մեղքի սարսափե լի հետևանքների հետ։ Պատահական սեռական կապերը չեն են թադրում պարտավորվածություն, այդ իսկ պատճառով չափազանց հեռու են ճշմարիտ մտերմություն լինելուց։ Վատնվում են նյութա կան, ֆիզիկական և հուզական պաշարները։ Իսկ ամենակարևորը, յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա Աստծուն իր կյանքում կատարած ընտրությունների համար։ Սեռական մտերմությունը, որն Աստծո մեծագույն պարգևներից է մարդկությանը, բացառապես ամուսնական առավելություն է (Մատ թեոս 19.5, Ա Կորնթացիս 7.3,4, Եբրայեցիս 13.4)։ Առակաց գրքում կիրառվում է սնուցող, առատ ջրի պատկերն իբրև նուրբ խորհրդա նիշ այն հաճույքի և բավարարվածության, որն ամուսնացած զույգը պետք է ունենա իր համատեղ սիրո մեջ։ Անհավատարմության դեպ քում, ընդհակառակը, մարդը քաղում է դառը հետևանքներ: «Քո ե րիտասարդության կին» (Առակաց 5.18) արտահայտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ծերանալով, ամուսիններն առաջվա պես նվիր ված են իրար: Ամուսինը դեռևս տարված է («արբեցած» [Առակաց 5.19]) իր կնոջ հմայքով։ Ընկած վիճակում գտնվող մարդու սեռական բնազդները կարող են գայթակղել և հեռացնել սեռականության աստվածային ծրագ րից։ Այնուամենայնիվ, Աստված մարդկությանը տվել է նաև առողջ դատողություն և ընտրելու իշխանություն։ Գայթակղությունները, եթե շարունակաբար չճնշվեն, կարող են դառնալ անհաղթահարե լի։ Ամուսնության շրջանակներում սեռականության աստվածային Դաս 5
41
ծրագրին հավատարմությունը կարող է կանխել անօրինական սե ռական հարաբերությունների զարգացումը։ Ամուսնության մեջ սե ռականության աստվածային ծրագրին ողջ կյանքում հավատարիմ մնալու ընտրությունը ոչ միայն խոհեմ է, այլ նաև բերում է առատ օրհնություններ։ Եթե ճանաչեիք մեկին, ով պայքարելիս լիներ սեռական գայթակ ղությունների դեմ, որոնք կարող էին կործանել ամուսնությունը, ի՞նչ խորհուրդ կարող էիք տալ այդ մարդուն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 29
Կոչ` ուղղված հայրերին Ուշադրություն դարձրեք Առակաց գրքում նկարագրված հայրե րի բնավորության գծերին, որոնք կարող են մի ամբողջ կյանքի հետևանքներ ունենալ երեխաների վրա. Առակաց 13.22, 27.23, 24 _______________________________________ ________________________________________________________________________ Առակաց 14.26 ___________________________________________________ ________________________________________________________________________ Առակաց 15.1, 18, 16.32 _________________________________________ ________________________________________________________________________ Առակաց 15.27 ___________________________________________________ ________________________________________________________________________ Առակաց 29.17 ___________________________________________________ ________________________________________________________________________ Հայրերի բնավորությունն անմիջական ազդեցություն ունի ե րեխաների և այն ժառանգականության վրա, որը փոխանցում են նրանց։ Երեխաները նայում են իրենց հայրերին՝ փնտրելով աջակ ցություն, մոտ հարաբերություններ, առաջնորդություն և օրինակ նմանվելու համար։ Առակաց գիրքը գովաբանում է այն հայրերին, ովքեր վստահելի մատակարարներ և ընտանեկան միջոցների ի մաստուն տնտեսներ են։ Սակայն «իր տունը քանդում է, ով որ ա գահության մոլի է» (Առակաց 15.27), այդ պատճառով, հայրը պետք է հիշի, որ ընտանիքը կարևոր է աշխատանքից: Բարեպաշտ հայ րերը ձգտում են լինել համբերատար և ղեկավարել իրենց հույզերը։ Նրանք հասկանում են, որ իրենց երեխաները կախված են իրենցից: Նրանք դաստիարակում են իրենց երեխաներին, սակայն ուշադիր են, որպեսզի չչարաշահեն իրենց հեղինակությունը: 42
Դաս 5
Ամենակարևորը՝ նվիրյալ հայրը ցանկանում է հետևել Աստծուն, որպեսզի իրեն ղեկավարեն Աստծո սերն ու Նրա Խոսքի ուսմունքը և նա կարողանա ճիշտ ճանապարհի վրա դնել իր երեխաներին։ Ի վերջո, ամենակարևոր բանը, որ հայրը կարող է անել իր երե խաների համար, նրանց մորը սիրելն է։ Իր կնոջ նկատմամբ նրա հավատարմությունն ու շարունակական կապվածությունը, կամ այս ամենի բացակայությունը երեխաների բարեկեցության վրա տեսա նելի ազդեցություն են թողնում նույնիսկ հասուն տարիքում։ Առակաց գրքի հիմնական թեմաներն Աստծո նկատմամբ հավա տարմությունը, ամուսնությանը և ընտանիքին նվիրվածությունը, ինչպես նաև անձնական և հասարակական կյանքի ամբողջակա նությունն են: Մեր հաջողությունը կախված է մեր սրտի վիճակից։ Մեղքի գայթակղությունները, լինի դա սեքս, ծուլություն, հարստու թյուն կամ իշխանություն, շատ գրավիչ են, սակայն իմաստուն ա մուսինը և հայրը դիմում է Աստծուն օգնության համար, որպեսզի կարողանա մշտապես ճիշտ ընտրություն կատարել։ Որքանո՞վ են այստեղ արտահայտված բարոյական սկզբունքնե րը կարևոր յուրաքանչյուրի համար, անկախ այն բանից, նա ե րեխաներ ունի՞, թե՞ ոչ: Ինչպե՞ս են ձեր գործողությունները՝ և՛ լավ, և՛ վատ, ազդել ուրիշների, հատկապես երեխաների վրա։ Ինչպե՞ս կարելի է հասնել մեծ զգուշավորության։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 30
Հանդիմանություն սիրով Ի՞նչ է Առակաց գիրքը սովորեցնում մեզ երեխայի պատժի և հան դիմանության կարևորության մասին։ Առակաց 10.17, 23.13, 14, 29.1, 29.15։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ծնողները երբեմն պատժում են իրենց երեխաներին նրանց ցույց տալու համար, թե որն է սոցիալապես անընդունելի վարքագիծը, պատժում են անհնազանդության համար, և նույնիսկ արտահայ տում են իրենց դժգոհությունը: Սակայն ո՞րն է Աստծո նպատակը Նրա ընտանիքի պատանի անդամների կարգապահության վերա բերյալ: Առակաց գիրքը խրատը ներկայացնում է ապագայի հույսի համատեքստում (Առակաց 19.18)։ Հավատացյալ ծնողները գիտեն, Դաս 5 43
որ երեխաներն ունեն մեղավոր բնույթ։ Միայն մեկ ուժ կարող է օգ նել նրանց հաղթահարել այն, և այդ ուժը Քրիստոսն է (տե՛ս Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 29)։ Քրիստոնյա ծնողների առաքելությունը, ներառյալ հանդիմանությունը, երեխաներին Աստծո մոտ առաջնոր դելն է։ Խնամելով նուրբ բույսը։ Քրիստոնեական հանդիմանությունը դիտվում է ոչ թե որպես պատիժ, ոչ թե իշխանության դրսևորում, այլ որպես փրկարար ուղղում։ Աստծո ծրագիրն է, որպեսզի սիրող ծնողները, իմանալով մեղքի կործանարար ուժը, իրենց երեխանե րին ուղղորդեն դեպի Քրիստոս։ Ինչպես այգեգործն է խնամում նոր տնկած ծառը, այդպես էլ հոգատար ծնողներն են խրատում իրենց երեխաներին բարությամբ և հաստատ՝ զսպելով ևուղղելով նրանց վաղ տարիներին, մինչև որ վրա է հասնում ինքնահսկումը, և երի տասարդն սկսում է վստահել Աստծուն և հետևել փրկության, աճի և հասունության աստվածային ծրագրին։ Ծնողների համար ի՞նչ լուր կա Առակաց 13.24, 23.13, 14 հա մարներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի քանի համարներում, որոնք վերաբերվում են երեխաների դաստիարակությանը, հիշատակվում է «գավազան» (եբրայերեն շեբետ) բառը։ Ծնողների համար նախատեսված քրիստոնեական գրականության մեջ տարածված է այն գաղափարը, որ գավազանի կիրառումը պետք է լինի ինչպես երկնային Հովվի գավազան, Ով օգ տագործում է այն հոտն ուղղորդելու համար (Սաղմոս 23.4)։ Սուրբ Գիրքը հաճախ է մատնանշում այն միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր երեխաներին ուղղելու համար: Հարկավոր է համբերությամբ սովորեցնել նրանց, մշտապես ցույց տալ օրինակ, հաղորդակցվել նրանց հետ և պահպանել վստահելի հարաբերություններ (Երկրորդ Օրինաց 11.18, 19)։ Երեխայի համար կենսականորեն կարևոր է զգալ, որ ծնողները սիրում են իրենց, միայն այդ դեպքում հանդի մանությունը կբերի ցանկալի արդյունք, միաժամանակ կատարելով ուղղիչ և փրկարար գործողություններ (Առակաց 13.24)։ Երբ հանդիմանությունը չի ծառայում իր նպատակին և լինում է չափազանց կոպիտ ու չհասկացված, ապա ինչպե՞ս կարող են ծնողները ճիշտ հարաբերություններ պահել իրենց երեխա ների հետ։ 44
Դաս 5
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 1
Կյանքն ավելի՞ լավ է կտուրի մի անկյունում Ո՞ր դեպքերում է Առակաց գիրքը դիմում հումորին, խոսե լով միատեղ կյանքի տհաճ պահերի մասին: Առակաց 21.9, 19, 27.15, 16։ Ի՞նչ ազդեցություն ունի այս հումորը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի շարք համարներ մեզ ցույց են տալիս, թե ինչպես ենք վերա բերվում միմյանց մտերիմ հարաբերությունների ժամանակ: Այս հա մարները հեշտությամբ և սրամտորեն բացում են բուն էությունը, ինչպես օրինակ, անուշադիր ընկերոջ մասին համարը, ով «երգեր է երգում տրտում մարդի առաջին» (Առակաց 25.20), և կամ այն մար դու մասին, ով վաղ առավոտյան բարձր օրհնություններով արթ նացնում է քնածներին (Առակաց 27.14)։ Կռվարար կանանց մասին այս համարները կարդացող կանայք միգուցե ցանկանան որոշակի «առակներ» ավելացնել տղամարդկանց մասին։ Նրանք կարող են ընդդիմանալ, որ կանանց մասին նման ասույթները խորացնում են խնդիրը՝ թիրախում պահելով միայն կանանց, երբ ամուսինները, ովքեր կիսում են պատասխանատվությունը տան մթնոլորտի հա մար, հավասարապես ունակ են կռվարար վարքի։ Ուրախ սիրտն օգնում է։ Հումորի զգացումն ընտանեկան կյան քում շատ լավ բան է։ Հումորը յուղում է կյանքի մեխանիզմը՝ օգնելով նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը։ «Ուրախ սիրտը օգտա կար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի» (Առակաց 17.22)։ Առակաց գիրքն օգտագործում և առաջարկում է իր սեփական դեղն ու մեզ թույլ է տալիս ծիծաղել որոշ վարքագծե րի վրա, որոնք գրգռում կամ զրկում են մեզ հանգստից։ Եթե մենք ժպտանք, միգուցե, հնարավոր է, հեշտ կլինի խոսել այն սովո րույթների կամ վարքագծերի մասին, որոնք մեզ գրգռում են: Մյուս կողմից, հումորը տեղին չէ, երբ փորձում ենք դրա օգնությամբ խու սափել խնդիրներից, որոնք պահանջում են լուրջ ուշադրություն: Բարձր ջերմությունը կարող է քրոնիկ վարակի ախտանիշ լինել։ Վիճաբանությունները, փնթփնթոցը և կշտամբանքները կարող են վկայել այն մասին, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների մեջ կա ճնշող բարկություն, որը միգուցե կապված է հարաբերություննե րի մեջ խնդիրների հետ։ Բողոքող կողմը փորձում է չեզոքացնել մյուս կողմի ուժը, հսկողությունն ու չհաղորդակցվելու ցանկությունը: Եթե Դաս 5 45
վարակը բուժվի, ախտանիշները կանհետանան։ Ընտանիքներում խնդիրներից կամ միմյանցից խուսափելու փոխարեն, ամուսիննե րը՝ հաստատվելով Տիրոջ նկատմամբ սիրո և միմյանց նկատմամբ նվիրվածության մեջ, կկիսվեն իրենց կարիքներով և զգացմունքնե րով, կգտնեն իրենց բարկության պատճառը և կհեռացնեն այն: Ինչո՞ւ է ծիծաղն այդքան կարևոր տան համար։ Ինչպե՞ս կարելի է այն օգտագործել ի բարին, ևինչպե՞ս կարելի է աղավաղել այն և օգտագործել ի չարը։ Դասարանում քննարկե՛ք ձեր պատաս խանները։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 2
Հիրավի հարուստ կին Առակաց գիրքն ավարտվում է առաքինի կնոջ գովասանքով։ Հստակեցրե՛ք այն բնութագրերն ու որակավորումները, որոնք գովաբանվում են։ Առակաց 31.10–31։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քնարերգական լեզվով նկարագրված կինն առանձնահատուկ է, ինչպես ևինքը՝ քնարերգությունը: Առակաց 31.10 համարից սկսած՝ յուրաքանչյուր համար սկսվում է եբրայական այբուբենի 22 տառե րով։ Արժանի կնոջն ուղղված այս հարգանքը խոսում է այն մասին, որ նույնիսկ ամբողջ հրեական այբուբենը հազիվ է բավարարել, որ պեսզի նրան տա պատշաճ գովք: Առակաց գիրքը խոսում է ամուսնու կամ կնոջ ճիշտ ընտրության կարևորության մասին, և այդ խոսքերն արտացոլվում է ռաբիների ասույթներում. «Տղամարդու տունը նրա կինն է»։ «Առաքինի կինը իր մարդի պսակն է. բայց նրա ոսկորների մեջ փտության պես է նա խատինք բերողը» (Առակաց 12.4)։ Այստեղ, Առակաց գրքի վերջում, իդեալականացված մեկ պատկերի մեջ ներկայացված են տարատե սակ հմտություններ. կարուձևը, տուն գնելը, գյուղատնտեսությամբ զբաղվելը, տան և ֆինանսների կառավարումը։ Բացի այս ամենից, լավ կինը ջանասիրաբար հոգ է տանում իր ընտանիքի մասին, որ տեղ Նրան սիրում և գովաբանում են։ Այս նրբին տաղանդները չի կարելի ակնկալել բոլոր կանանցից, ևոչ էլ դրանք այն չափանիշն են, որոնցով տղամարդիկ պետք է չա փեն իրենց կանանց։ Ավելի շուտ, նկարագրելով այս ունակություն ներն ու հատկանիշները, Առակաց գիրքը նշում է, թե դրանցից որն 46
Դաս 5
է ամենակարևորն ու համընդհանուրը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար. հուսալիություն, կարեկցանք, պարտա վորվածություն, հավատարմություն, բարություն ևաշխատասիրու թյուն։ Համաձայն Առակաց 31.30 համարի, նման կյանքի գաղտնիքն այն է, որ նա «վախենում է Տերից»։ Առակաց 31.10 համարում «առաքինի» կամ «ազնիվ բնավո րության տեր» բառը նշանակում է «ուժեղ», «գործունյա» կամ «ծաղկող»։ Սաղմոս 62.10 համարում այն «հարստություն» բառի հետ ունի միևնույն արմատը: Բոոսը շնորհակալություն է հայտ նում Հռութին, անվանելով նրան «առաքինի» (Հռութ 3.11)։ Առա կաց 31.10 համարում օգտագործվում է «հարստություն» բառը։ Իրական հարստությունը բնավորության, ազնվության և Տիրոջ երկյուղի մեջ է։ Սա մեծապես գերազանցում է թանկագին քարերի արժեքին։ Ովքե՞ր են այն արժանապատիվ ևառաքինի կանայք, ովքեր ազ դեցություն են ունեցել ձեր կյանքի վրա։ Ինչպե՞ս կընդարձակեք բարեպաշտ կնոջ բնավորության գծերի, առաքինությունների և ունակությունների ցանկը։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 3
Հետագա ուսումնասիրության համար Պահպանելով սիրտը երկնքում։ «Քրիստոնյաները պետք է ջա նասիրաբար և զգուշորեն պահպանեն իրենց սիրտը։ Նրանք պետք է զարգացնեն սեր խորհումների նկատմամբ և փայփայեն նվիրվա ծության հոգին։ Շատերը կարծես ափսոսում են այն ժամանակի համար, որն անց են կացրել խորհումներում, Սուրբ Գրքի ուսում նասիրության և աղոթքի մեջ, համարելով, որ այդ կերպ ծախսված ժամանակը կորած է։ Ես շատ կուզենայի, որպեսզի դուք բոլորդ այս ամենին նայեիք Աստծո լույսի ներքո, քանի որ դրանից հետո երկնային արքայությունը կդառնար առաջին կարևորությունը ձեր կյանքում։ Եթե դուք ձեր սիրտը պահեք երկինքներում, դա ձեզ կտա ուժ, և կյանք կներշնչի ձեր բոլոր նախաձեռնություններում։ Եթե դուք ձեր միտքը վարժեցնեք երկնայինի մասին խորհումներին, ձեր բոլոր ձգտումները լցված կլինեն կյանքով և եռանդով... Մենք թզուկներ ենք հոգևոր ձեռքբերումներում... ([Եփեսացիս 4.13]», Է լեն Ուայթի մեկնաբանություններ, ՅՕԱ աստվածաշնչյան մեկնա բանություններ, հատոր 3, էջ 1157)։ Դաս 5 47
Հարցեր քննարկման համար 1. Շատ քրիստոնյաներ գտնում են, որ աջակցության խմբերն օգ տակար են, երբ իրենք փորձում են «ետ պահել իրենց սրտերը» գայթակղությունից։ Ի՞նչ կերպ է սա ավելացնում աղոթքի, Աստ վածաշնչի ուսումնասիրության և Սուրբ Հոգուն ապավինելու կարևորությունը։ Որոշ դեպքերում, ինչո՞ւ է մասնագիտական օգնություն որոնելը լավ գաղափար, երբ ինչ-որ մեկն իսկապես պայքարում է իրեն դեպի մեղքը հրող գայթակղությունների դեմ, և նա կարծես թե անզոր է կանգ առնել։ 2. Դասարանում բարձրաձայն կարդացե՛ք չորեքշաբթի օրվա վեր ջին հարցին տված ձեր պատասխանը և քննարկեք այն։ Ինչպե՞ս կարող են ծիծաղն ու հումորը՝ Աստծո տված մյուս շնորհների հետ, աղավաղված տեսքով վնաս պատճառել: 3. Ի տարբերություն Առակաց 31-րդ գլխի, ժամանակակից մշա կույթն ինչպիսի՞ որակներ է գովաբանում կնոջ մեջ։ Մեզանից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է ցույց տալ, որ չի կիսում նման վիրավորական վերաբերմունքը: 4. Ձեր մշակույթի մեջ ընդունված ընտանեկան կյանքի վերաբեր յալ ո՞ր հայացքներն են հակասում ընտանեկան կյանքի աստվա ծաշնչյան սկզբունքներին։ Մյուս կողմից, կա՞ն որոշ մշակութային դիրքորոշումներ, որոնք համապատասխանում են աստվածաշնչ յան սկզբունքներին։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք ևինչպե՞ս կարող են օգտագործվել մեր ընտանիքներն ամրացնելու համար։
48
Դաս 5
ԴԱՍ 6 ՄԱՅԻՍԻ 4–10
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՍԻՐՈ ԵՐԳԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Երգ երգոց, Ծննդոց 2.7, Ա Կորնթացիս 7.3–5, Հովհաննես 17.3, Ա Հովհաննես 1.9, Հռոմեացիս 1.24–27, Գաղատացիս 5.24: Հիշելու համարը. «Ինձ կնիքի պես դիր սրտիդ վրա, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը, դժոխքի պես ամուր է նախանձը, նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են» (Երգ երգոց 8.6):
Կ
յանքի ամենամեծ փուլերից մեկն ամուսնությունն է։ Կրկին, ոչ բո լորն են ամուսնանում, սակայն նրանց, ովքեր ամուսնանում են, ամուսնությունը բերում է ինչպես խնդիրներ, այնպես էլ օրհնություն ներ։ Այս օրհնություններից մեկը սեռական կյանքի հրաշալի օրհնու թյունն է։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին այս պարգևը սիրո ի՜նչ հզոր արտահայտում կարող է լինել։ Ի հակադրություն լայնորեն տարածված կարծիքի, Աստվածա շունչը չի պախարակում սեքսը։ Այն դեմ է մարդկության կողմից Ա րարչից տրված այս հրաշալի պարգևի սխալ օգտագործմանը։ Իրականում Երգ երգոցը՝ Աստվածաշնչի ամենափոքր և հավա նաբար ամենաքիչ կարդացվող գրքերից մեկը, նկարագրում է երի տասարդ հարս Սուլամիթի և նրա սիրեցյալի հարաբերությունները, ով, ըստ ավանդության, հենց ինքը՝ Սողոմոն թագավորն է։ Գիրքը բացահայտում է մարդկային մտերմության առեղծվածները և ա մուսնական սիրո բերկրանքը։ Թեև Երգ երգոց գրքին հաճախ են վերաբերվել այլաբանորեն՝ որպես Աստծո և Աստծո ժողովրդի կամ Քրիստոսի և եկեղեցու միջև փոխհարաբերությունների խորհրդա նիշ, այն նախ ևառաջ մնում է որպես մի պոեմ այն սիրո մասին, որն առկա է տղամարդու և կնոջ ամենաիրական մարդկային փոխհա րաբերություններում։ Այս շաբաթ կդիտարկենք այս հինկտակարանյան գրքում նկա րագրվող ամուսնությունը։ Դաս 6
49
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 5
Անտեսանելի կյանք Հետևյալ համարների հիման վրա ինչպե՞ս կբնութագրեք Աստ վածաշնչի տեսանկյունը մարդկային մարմնի վերաբերյալ։ Ծննդոց 2.7, Սաղմոս 63.1, 84.2, Ա Կորնթացիս 6.19, 20, Ա Թե սաղոնիկեցիս 5.23։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որոշ կրոններ հավատում են դուալիզմին, փիլիսոփայություն, ո րը մարդկային մարմինը դիտում է որպես խոչընդոտ հոգևոր կյանքի համար։ Այսինքն, մարմինը համարվում է վատը, մինչդեռ «հոգին»՝ լավը։ Իսկ Սուրբ Գրքում մարդկային մարմինն իր սեռական բնու թագրերով հանդերձ, հանդիսանում է ամբողջ էության անքակտելի մասը: Կյանքը «մարմին» և «հոգի» է (տե՛ս Ծննդոց 2.7)։ Սաղմո սերգուն իրեն ամբողջությամբ նվիրում է Տիրոջը երկրպագելուն (Սաղմոս 63.1, 84.2)։ Մարդն ամբողջությամբ պետք է սրբագործվի, առանձնացվի այն սուրբ նպատակի համար, որն Աստված նախա տեսել էր։ Երգ երգոց գրքում մարդկային մարմնի վերաբերյալ դրական տեսանկյուն է դիտարկվում սեռական հարաբերությունների հա մատեքստում։ Ինչպե՞ս են այս համարները բացահայտում այդ դիրքորոշումը։ Երգ երգոց 1.2, 13, 2.6, 5.10–16, 7.1–9։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սուրբ Գիրքն այս համարներում հիացմունք է արտահայտում մարդկային մարմնի նկատմամբ։ Ամուսնական սիրո ֆիզիկական դրսևորումները չպետք է շփոթմունք առաջացնեն։ Նրանց միջոցով բացահայտ դրսևորվում է մարդկային զգացմունքների ողջ լուսա պատկերը: Շատ մշակույթներում գոյություն ունեն սեռական ուժեղ արգելք ներ։ Հաճախ ամուսնացած զույգերի համար դժվար է լինում Ճիշտ քննարկել իրենց ինտիմ կյանքի հարցերը: Նույն կերպ, երեխանե րը հաճախ զրկված են սեռականության մասին իմանալու հնարա վորությունից քրիստոնեական տան պայմաններում, որտեղ ճիշտ ինֆորմացիան միացված է աստվածաշնչյան արժեքների հետ։ 50
Դաս 6
Աստվածաշունչը՝ բացահայտ խոսելով ինտիմ կյանքի մասին, Աստ ծո ժողովրդին կոչ է անում կյանքի այս կարևոր կողմին վերաբերվել առանց շփոթմունքի՝ ընդունելով այն հարգանքով ևարժանապատ վությամբ՝ որպես Արարչի հրաշալի պարգև: Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել մշակութային նախապաշար մունքներից, որոնք սեռականությունը իջեցնում են կենդանա կան նվաստ կրքերի աստիճանի, որոնց մասին չի կարելի խոսել առանց ամոթի: Ինչպե՞ս է Աստվածաշունչը մեզ ցույց տալիս նման վերաբերմունքի սխալ լինելը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 6
Սիրո երգը Նկարագրե՛ք Երգ երգոց գրքում ներկայացված սիրո տարբեր տեսանկյունները։ Երգ երգոց 1.2, 13, 2.10–13, 16, 3.11, 4.1–7, 5.16, 6.6, 7.1–9, 8.6, 7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երգ երգոցը ցույց է տալիս, թե ինչպես են ընկերները միասին ժամանակ անցկացնում, ազատ հաղորդակցվում և հոգ տանում միմյանց նկատմամբ։ Այս գրքում երկու լավ ընկերներ դառնում են ամուսնական զույգ։ Կինը հայտարարում է. «Ահա իմ ընկերը» (Երգ երգոց 5.16)։ Ընկեր բառն արտահայտում է բարեկամություն և հա ղորդակցություն առանց սեռական կապի ենթատեքստի։ Երջանիկ է այն ամուսինը կամ կինը, ում կողակիցը թանկագին ընկեր է։ Ողջ պոեմի ընթացքում ինտիմ հաճոյախոսություններն ու սիրա յին ժեստերը բացահայտում են ուժեղ ձգողականությունը, ֆիզիկա կան և զգացմունքային վայելքը, որը տղամարդն ու կինը գտնում են միմյանց մեջ։ Ռոմանտիկ սիրո բնական մտերմությունը Արար չի պարգևն է, որն օգնում է տղամարդուն և կնոջն ավելի կապվել միմյանց հետ ամուսնության մեջ։ Քանի որ ամուսինները բաց են ի րենց սրտերում աստվածային սիրո գործունեության համար, նրանց մարդկային սերը դառնում է «նուրբ և մաքուր, վեհ և ազնիվ» (Էլեն Ուայթ, Ադվենտիստական ընտանիք, էջ 99)։ Այս համարներն արտահայտում են նաև սիրո մասին ամենավ սեմ մտքերը։ Սակայն, ճշմարիտ սերը բնական չէ մարդկային սրտի համար, այն Սուրբ Հոգու պարգևն է (Հռոմեացիս 5.5)։ Այսպիսի Դաս 6
51
սերն ամուսնուն և կնոջը կապում է ամուր միության մեջ։ Նվիրական սերն անհրաժեշտ է ծնող-երեխա հարաբերություններում, որպես զի առաջացնի վստահության զգացմունք երիտասարդ սերունդի մեջ։ Դա այն ինքնազոհ սերն է, որը հավատացյալներին միավորում է Քրիստոսի մարմնում։ Երգ երգոց գիրքը կոչ է անում մեզ այս սերը դարձնել շարժիչ ուժ մեր կողակցի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս է նկարագրված մտերմության տարատեսակությունը յուրովի արտացոլում այն մտերմությունը, որը մենք կարող ենք ունենալ Աստծո հետ։ Որո՞նք են այն զուգահեռները, որ կարելի է տանել (օրինակ, ժամանակ անցկացնելը, մեզ լիովին նվիրաբե րելը ևայլն)։ Ուրիշ ի՞նչ զուգահեռներ կան։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 7
Սերը որպես գիտություն Երգ երգոց գրքում շատերն են տեսնում Եդեմի նմանությունը: Թեև նկարագրվող զույգն Ադամն ու Եվան չեն, պոեմը հիշեցնում է առաջին այգին։ Նուրբ փոխաբերությունների և խորհրդանիշե րի օգնությամբ, նկարագրվում է Աստծո ծրագիրը, որի համաձայն ամուսինը և կինը կանխանշանակված են լինելու «Մեկ մարմին» (Ծննդոց 2.24, 25)։ Ինչպե՞ս է Երգ երգոցը ներկայացնում փոխադարձ համակրանքի սկզբունքներն ամուսնական զույգի ինտիմ կյանքում։ Տես Երգ երգոց 4.7–5.1։ Ինչպե՞ս է այս սկզբունքի նկարագրությունն օգ տագործվում Պողոսի խրատների մեջ Ա Կորնթացիս 7.3–5 հա մարներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սողոմոնը հրավիրում է Սուլամիթին. «Արի ինձ հետ» (Երգ երգոց 4.8)։ Նրա հարսը արձագանքում է։ Ավելի ուշ նա է հրավիրում նրան. «Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա» (Երգ երգոց 4.16)։ Նա նույն պես պատասխանում է (Երգ երգոց 5.1)։ Այսպիսով, Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ այսպիսի ինտիմ հարաբերություններում տեղ չկա հարկադրանքի կամ մանիպուլյացիայի համար։ Երկուսն էլ ազատ և սիրով մտնում են այդ հարաբերությունների մեջ: «Իմ այգին»՝ «նրա այգին» է։ 52
Դաս 6
«Սողոմոն» և «Սուլամիթ» անուններն իրենց մեջ ներառում են հրեական շալոմ բառի արմատը, որը նշանակում է «խաղաղություն» կամ «ամբողջություն»։ Նրանց հիացմունքը փոխադարձ է (Երգ եր գոց 4.1–5, 5.10–16)։ Նրանց փոխհարաբերությունների հավասա րակշռությունը երևում է նույնիսկ բանաստեղծական ոճում, որտեղ ամուսինների պատասխանները հաջորդում են իրար: Ամուսնական ուխտը՝ «Իմ սիրեկանն իմն է, ևես՝ նրանը» (Երգ երգոց 2.16), հիշեց նում է Եդեմի լեզուն. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը և մարմին է իմ մարմնից» (Ծննդոց 2.23)։ Ինչպե՞ս է ամուսնական կապի նկարագրությունը որպես «գի տություն» հարստացնում Աստծո հետ ունեցած մեր հարաբե րությունների ըմբռնողությունը։ Ծննդոց 4.1, 25, Ա Թագավորաց 1.19, Ղուկաս 1.34, Հովհաննես 17.3, Ա Կորնթացիս 8.3։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ամուսնու և կնոջ ինտիմ միության համար Աստվածաշունչն օգ տագործում է գիտենալ բառը։ Այս «գիտենալու» պրոցեսի մեջ ամուսինները միմյանց առջև բացում են ամենանվիրական գաղտ նիքները։ Ոչ միայն երկու մարմինները, այլ նաև երկու սրտերն են միավորվում «մեկ մարմնում»։ Գիտենալ բառը նաև նկարագրում է Աստծո և մարդկանց միջև փոխհարաբերությունները։ Խորաթա փանց քրիստոնյայի համար ամուսինների մտերիմ հարաբերու թյունները, որոնց բնորոշ են միմյանց նկատմամբ նվիրվածությունն ու անվերջ բերկրանքը, օգնում են խոր հասկանալ ամենավեհ և սուրբ գաղտնիքը՝ Քրիստոսի ևեկեղեցու կապը: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 8
Սերը ճիշտ ժամանակին Կարդացե՛ք Երգ երգոց 4.8–5.1 համարները։ Երգ երգոց 4.16 և 5.1 համարները կազմում են այս գրքի առանց քը և նկարագրում են, այսպես ասած, դրա հանգուցալուծումը, քանի որ ամուսնությունը Սողոմոնի և Սուլամիթի միջև տեղի է ունենում։ Ինչի՞ մասին է Սողոմոնը խոսում հետևյալ համարներում։ Երգ երգոց 4.12, 16, 5.1, 8.8–10։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 6 53
Երգ երգոցում մենք գտնում ենք Սուրբ Գրքի ամենահամոզիչ ա պացույցներից մեկը, որ համաձայն Աստծո ծրագրի, մարդիկ մինչ ամուսնությունը չպետք է մտնեն սեռական հարաբերությունների մեջ։ Դրա մասին խոսվում է Սուլամիթի մանկության նկարագրու թյան մեջ, որտեղ նրա եղբայրները հարց են տալիս, թե արդյոք նա «պարի՞սպ» է լինելու, թե՞ «դուռ» (Երգ երգոց 8.8, 9)։ Օգտագործե լով այլաբանական լեզուն, նրանք պարզաբանում են, թե արդյոք նա անբիծ կմնա՞ մինչ ամուսնությունը (պարիսպ), թե՞ անկանոն սեռա կան կյանք կվարի (դուռ)։ Հասուն կին լինելով՝ նա հաստատում է, որ պահպանել է իր կուսությունը և մաքրությամբ գալիս է իր ամուսնու մոտ. «Ես պարիսպ եմ» (Երգ երգոց 8.10)։ Սողոմոնը հաստատում է, որ մինչ իրենց ամուսնական առաջին գիշերը, Սուլամիթը պահ պանել է իր կուսությունը, անվանելով նրան «փակված այգի... փակ ված ակն, կնքված աղբյուր» (Երգ երգոց 4.12)։ Ելնելով Իր սեփական փորձից, Սուլամիթն իր ընկերուհիներին կոչ է անում զգուշության՝ սիրո ևամուսնության հարցերում: Երգ երգոց գրքում Սուլամիթը ե րեք անգամ դիմում է «Երուսաղեմի դուստրերին», համոզելով նրանց իրենց մեջ չարթնացնել սիրո ուժեղ կրքերը մինչ համապատասխան պահը (Երգ երգոց 2.7, 3.5, 8.4), այսինքն. մինչև նրանք էլ իր նման չմտնեն ամուսնական կապի մեջ։ Պոեմում երկրորդ անգամ սիրեցյալը հրավիրում է իր հարսին գնալ իր հետ (Երգ երգոց 2.10, 4.8)։ Նախքան ամուսնությունը նա չէր կարող ընդունել նրա հրավերը: Բայց հիմա նա հրավիրում է իր սիրեցյալին իր այգին (Երգ երգոց 4.16), և սիրեցյալն ուրախությամբ ընդունում է հրավերը (Երգ երգոց 5.1)։ Նրան գրավել է ոչ միայն նրա գեղեցկությունը. Սուլամիթը գերել է նրա սիրտը (Երգ երգոց 4.9), նրա քնքշանքները գինուց լավն են (Երգ երգոց 4.10) և նա երջա նիկ է, որ կինը պատկանում է իրեն ընդմիշտ. «Փակված այգի է իմ քույր հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է» (Երգ երգոց 4.12)։ Այս կատարյալ կնոջ հետ իր միության մեջ ամուսինն իրեն այնպես է զգում, ասես հասել է խոստացված երկրին. «Մեղրախորիսխ է կա թում շրթունքներիցդ, ով հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ» (Երգ երգոց 4.11)։ Ի՞նչ բարի լուր կա այն մարդկանց համար, ովքեր ափսոսում են իրենց սխալ որոշումների համար, որոնք վերաբերվում են ի րենց ինտիմ զգացմունքներին։ Ա Հովհաննես 1.9, համեմատե՛ք Սաղմոս 103.12, Եսայիա 55.7, Հովհաննես 8.11 համարների հետ։ 54
Դաս 6
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 9
Պահպանելով Արարչի պարգևը Աստված մարդկությանը բաժանել է տղամարդկանց և կանանց որոշակի նպատակով (Ծննդոց 1.26–28)։ Այն դեպքում, երբ յուրա քանչյուր մարդ կրում է Աստծո պատկերը, հակառակ սեռերի միա վորումն ամուսնական «մեկ մարմնում» յուրահատուկ կերպով արտացոլում է Աստվածության միությունը։ Տղամարդու և կնոջ միությունը նաև ապահովում է նոր կյանքի ծնունդը, որն աստվա ծային պատկերի յուրահատուկ մարդկային արտահայտությունն է։ Ի՞նչ դիրքորոշում ունի Աստվածաշունչն այն սեռական փորձա ռությունների նկատմամբ, որոնք համահունչ չեն Աստվածային ծրագրին։ Ղևտացոց 20.7–21, Հռոմեացիս 1.24–27, Ա Կորնթա ցիս 6.9–20։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սուրբ Գիրքը հավանություն չի տալիս այն ամենին, ինչը փոփո խում կամ քայքայում է Աստծո պատկերը մարդու մեջ։ Արգելելով որոշակի սեռական փորձառություններ, Աստված Իր ժողովրդին սո վորեցնում է սեռական հարաբերությունների ճշմարիտ նպատակը։ Երբ մարդկային փորձը հակադրվում է Աստծո կանոններին, հոգին դատապարտվում է մեղքի համար։ Ի՞նչ ղեկավարություն է տրված քրիստոնյա հավատացյալներին՝ ընկած աշխարհում սեռական հարաբերությունների արտա հայտման հարցում: Հռոմեացիս 8.1–14, Ա Կորնթացիս 6.15–20, Բ Կորնթացիս 10.5, Գաղատացիս 5.24, Կողոսացիս 3.3–10, Ա Թեսաղոնիկեցիս 5.23, 24։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հավատացյալներն սպասում են Քրիստոսի գալուստով մեղքի հետևանքներից ազատվելուն։ Նրանք սպասում են հավատով, հա մարելով իրենց մեռած մեղքի համար՝ խաչի վրա Քրիստոսի մահվան միջոցով, և կենդանի Նրանում՝ Նրա հարության միջոցով։ Անդադար աղոթքով, արթնությամբ և Հոգու զորությամբ, նրանք իրենց մեղա վոր բնությունը համարում են խաչված և ձգտում են ամեն ինչում հնազանդվել Քրիստոսին: Նրանք ընդունում են, որ իրենց մարմին ներն ու սեռականությունը պատկանում են Աստծուն, և դրանք օգ տագործում են համաձայն աստվածային ծրագրի։ Դաս 6 55
Աստված ներում է նրանց, ովքեր ապաշխարում են (Ա Հովհան նես 1.9)։ Ավետարանը թույլ է տալիս անցյալում այլասերված կյանք վարած մարդկանց միանալ հավատացյալների համայնքին։ Մեղքն այնքան է աղավաղել սեռական հարաբերությունները, որ որոշ մար դիկ, հնարավոր է, երբեք չհասնեն լիարժեք բուժման այս ոլորտում: Ոմանք կարող են նախընտրել ամուրի կյանքը՝ Աստծո Խոսքով ար գելված սեռական հարաբերություններից։ Մենք՝ որպես եկեղեցի, ինչպե՞ս պետք է վերաբերվենք, օրինակ, համասեռամոլներին։ Ինչպե՞ս պետք է նրանց սեփական դիրքո րոշումն իրենց սեռական կողմնորոշման վերաբերյալ ազդի մեր պատասխանի վրա։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 10
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսն օրհնել է ամուսնությունը, և այն պետք է համարել սուրբ հաստատություն։ Ճշմարիտ կրոնը չպետք է Տիրոջ ծրագրե րին հակառակ աշխատի։ Աստված նախասահմանել է, որ տղամար դը և կինը միավորվեն սուրբ ամուսնական կյանքում՝ կառուցելու մի ընտանիք՝ պատվով պսակված, որը կդառնա երկնային ընտանիքի խորհրդանիշը։ Եվ Իր հասարակական ծառայության սկզբում Քրիս տոսը տվեց Իր վճռական հավանությունն այն հաստատությանը, որը վավերացվել էր դեռևս Եդեմում։ Ուստիև, Նա հայտարարեց բո լորին, որ չի մերժի և ներկա կգտնվի ամուսնական հանդիսություն ներին, և որ ամուսնությունը, երբ տեղի է ունենում մաքրությամբ և սրբությամբ, ճշմարտությամբ և արդարացիությամբ, մարդկային ցեղին երբևէ տրված ամենամեծ օրհնություններից մեկն է» (Էլեն Ուայթ, Աստծո դուստրեր, էջ 180, 181)։ Ինչպես Երգ երգոց գիրքն է ցույց տալիս, սեռական սերը կարող է լինել հրաշալի պարգև ամուսնության մեջ։ Սակայն ամուր հարա բերությունները չեն կարող հիմնված լինել բացառապես արտաքին գեղեցկության և ֆիզիկական հաճույքների վրա։ Մեր մարմինները ծերանում և մաշվում են, և ոչ մի սննդակարգ, ֆիզիկական վար ժություններ կամ պլաստիկ վիրաբուժություն չեն կարող մեզ օգնել հավերժ երիտասարդ մնալ։ Սողոմոնի և Սուլամիթի ամուսնությունը նվիրված հարաբերություններ է ամբողջ կյանքի համար։ Սիրահար ները երեք անգամ հաստատում են, որ պատկանում են միմյանց (Երգ երգոց 2.16, 6.3, 7.10)։ Առաջին անգամը դա փոխադարձ պատ 56
Դաս 6
կանելիության ընդունումն է (համեմատե՛ք Եփեսացիս 5.21, 33)։ Երկրորդ անգամ Սուլամիթը խախտում է կարգը և ցույց է տալիս իր հնազանդությունն ամուսնուն (նաև Եփեսացիս 5.22, 23)։ Երրորդ անգամ Սողոմոնն արտահայտում է կնոջ նկատմամբ իր սերն ու հա կումը (Եփեսացիս 5.24–32)։ Ոչ մի տեսակի ջուր ի զորու չէ հանգցնել նման սերը (Երգ երգոց 8.7), այն նման է կնիքի, որը չի կարող կոտր վել (Երգ երգոց 8.6)։ Հարցեր քննարկման համար
1. Սողոմոնի կողմից Իր գեղեցիկ կնոջ նկարագրությունն (Երգ եր գոց 4.1–5, 6.8 և 7.1–9) ինչպե՞ս է համեմատվում Ադամի արձա գանքի հետ, երբ նա առաջին անգամ տեսավ Եվային (Ծննդոց 2.23)։ Ապա ինչպե՞ս պետք է ամուսինները վերաբերվեն իրենց սեփական կանանց (Եփեսացիս 5.28, 29)։ 2. Երգ երգոց գրքում առկա է Աստծո և Իր ժողովրդի, Հիսուսի և ե կեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունների այլաբա նություն: Թեև այլաբանական մեկնաբանությունը պահանջում է զգուշավորություն, ո՞ր ոլորտներում Սողոմոնի և Սուլամիթի հարաբերությունները կարելի է համեմատել Աստծո հետ մեր հա րաբերությունների հետ: Համեմատե՛ք նաև Եսայիա 54.4, 5, Երե միա 3.14, Բ Կորնթացիս 11.2։ 3. Կարդացե՛ք Առակաց 31.26, Երգ երգոց 5.16 և Առակաց 25.11 համարները։ Ի՞նչ ազդեցություն են թողնում մեր բառերը: Արդ յոք ոգեշնչո՞ւմ ենք մեր կեսին հոգևոր աճի համար, թե՞ օժանդա կում ենք նրա անկմանը, թուլացնո՞ւմ, թե՞ ամրապնդում ենք մեր ամուսնությունը: Օգտագործեք հետևյալ համարները լրացուցիչ նկարագրությունների համար. Հակոբոս 1.26, 3.5–11։
Դաս 6 57
ԴԱՍ 7 ՄԱՅԻՍԻ 11–17
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 33.12–14, Հռութ 1.16–18, Հովհաննես 17.21–26, Գաղատացիս 3.28, Եփեսացիս 2.11–22, 5.21–6.9: Հիշելու համարը. «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես Քեզանում, որ նրանք էլ Մեզանում մեկ լինեն, որ աշխարհ քը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17.21):
Տ
արբեր մարդկանց համար ընտանեկան կյանքն իրենից կյանքի տարբեր փուլեր է ներկայացնում։ Մոր և հոր համար երեխայի մուտքն իրենց կյանք ներկայացնում է մեծագույն փոփոխություն, մի փոփոխություն, որը ձգվելու է մինչև կյանքի վերջ։ Իսկ երեխայի հա մար, իհարկե, անգոյությունից՝ գոյությունն իսկապես կարևոր փո փոխություն է։ Հետո երեխաները ևս անցնում են կյանքի տարբեր փուլերով, թողնում են հայրական տունը և ունենում են իրենց երե խաներին։ Մենք բոլորս՝ և երեխաները, և ծնողները, պայքարում ենք ըն կած մեղավոր բնույթի դեմ, որը դժվարեցնում է ընտանեկան կյանքի միաբանությունը։ Այո, խաչին գամված Հիսուս Քրիստոսի մարմնում ողջ մարդկու թյունը հաշտվեց Աստծո, և միմյանց հետ (Եփեսացիս 2.13–16, Կողո սացիս 1.21–23), սակայն առօրյա գործնական կյանքում մենք պետք է դիմենք Քրիստոսի շնորհին, որը կարող է ընտանեկան միաբա նությունը դարձնել իրական բոլոր նրանց համար, ովքեր հավատով ձգտում են դրան։ Սա կարող է դառնալ մեր ամենօրյա փորձառու թյունը Քրիստոսի շնորհի միջոցով։
58
Դաս 7
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 12
Քրիստոսը՝ կենտրոնն է Ի՞նչ պատկերներ է օգտագործում Պողոսը, որպեսզի նկարագ րի այն նոր միաբանությունը Քրիստոսում, որը գոյություն ունի մարդկանց մեջ։ Ինչպե՞ս Քրիստոսն «Իրենով երկուսին մեկ մարդ ստեղծեց» Եփեսացիս 2.11–22, տե՛ս նաև Գաղատացիս 3.28։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոսի խաչը հեռացնում է մարդկանց իրարից բաժանող պատնեշները։ Հրեական տաճարում պատերը բաժանում էին հավատացյալներին՝ տղամարդկանց՝ կանանցից, հրեաներին՝ հեթանոսներից։ Նկարագրելով հրեաների և հեթանոսների միաբա նությունը Քրիստոսում, Պողոսն օգտագործում է բառեր, որոնք հա վասարապես վերաբերվում են ազգային, սոցիալական կամ սեռերի միջև ցանկացած բաժանումներին։ «Որ Իրենով երկուսին մեկ նոր մարդ ստեղծի՝ խաղաղություն անելով» (Եփեսացիս 2.15). այս բարի լուրը կարող է օգնել զույգերին իսկապես գիտակցել «մեկ մարմին» կոչվող միաբանությունն ամուսնության մեջ։ Նաև, երկար ժամա նակ բաժանված ընտանիքները Քրիստոսի նկատմամբ հավատի միջոցով կարող են հաշտվել։ Մի բան է՝ մեջբերել աստվածաշնչյան համարներ Քրիստոսում միաբանության մասին, և բոլորովին այլ բան է՝ գործնականում վերապրել այն։ Ի՞նչ գործնական փոփոխություններ է Քրիստո սը բերում մեր կյանք, որոնք թույլ են տալիս մեզ զգալ այն միա բանությունը, որը մեզ խոստացվել է։ Տե՛ս, օրինակ, Հռոմեացիս 6.4–7, Բ Կորնթացիս 5.17, Եփեսացիս 4.24–32։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Նկարե՛ք մի լայն շրջան, որի ծայրերից դեպի մեջտեղ ձգվում են բազմաթիվ շառավիղներ։ Որքան մոտ են այդ գծերը կենտրոնին, այնքան ավելի մոտ են մեկը մյուսին։ … Այսպես է նաև քրիստոնեական կյանքում: Որքան մոտենանք Քրիստոսին, այնքան կմոտենանք միմյանց: Աստված փառավորվում է, երբ Իր ժողովուրդը գործում է հաշտ և կազմակերպված» (Էլեն Ուայթ, Քրիստոնեական տուն, էջ 179)։ Դաս 7
59
«Հոր և որդու, ամուսնու և կնոջ միջև... կանգնած է Քրիստոսը, Միջնորդը, ունա՞կ են նրանք ճանաչելու Նրան, թե՞ ոչ։ Հիմա մենք ու րիշ ճանապարհ չունենք, բացի այն ճանապարհից, որը Քրիստոսի, Նրա խոսքի և Նրան հետևելու միջոցով է» (Դիտրիխ Բոնհյոֆֆեր, Ա շակերտության արժեքը (Նյու Յորք, Մակմիլան հրատարակչություն, 1979թ., էջ 108)։ Ձեր ընտանիքը կամ ձեր եկեղեցու ընտանիքը որքա՞ն է մոտ այդ շրջանի կենտրոնին։ Էլ ի՞նչ պետք է անել, որպեսզի ընտանիք ներում փոխհարաբերությունները լինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 13
Լինել մեկ Նրա սիրո շնորհիվ «Իսկ ձեզ աճեցնի և ավելացնի Տերը սիրով դեպի իրար և դեպի ամենը» (Ա Թեսաղոնիկեցիս 3.12)։ Հիսուսն աղոթում էր Իր Հորը, որ Իր հետևորդները «մեկ լինեն՝ ինչպես մենք էլ մեկ ենք» (Հովհաննես 17.22)։ Ամփոփե՛ք Հիսու սի խոսքերը, հատուկ ուշադրություն դարձնելով սիրո դերի վրա այսպիսի միաբանությանը հասնելու համար: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս աղոթքի ժամանակ Հիսուսը մտածում էր Իր հետևորդնե րի միաբանության մասին։ Այսպիսի միաբանության համար շատ կարևոր է ագապե սիրո կենդանի փորձառությունը։ «Ագապեն» աստվածաշնչյան բառ է, որն օգտագործվում է Աստծո սերը նկա րագրելու համար ինչպես այս աղոթքում, այնպես էլ Նոր Կտակարա նի ուրիշ հատվածներում: Այսպիսի սերն Աստծո բնության էությունն է (Ա Հովհաննես 4.8), ևայն բնորոշ է Հիսուսի հետևորդներին (Հով հաննես 13.35)։ Աստվածային սերը հատուկ չէ մեղավոր մարդկային սրտի համար։ Այն գալիս է մարդու կյանք, երբ Հիսուսն ապրում է հավատացյալի հետ Սուրբ Հոգու միջոցով (Հռոմեացիս 5.5, 8.9, 11)։ «Իրար սիրեք, ինչպես որ Ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12)։ Հովհաննես անունով աշակերտը, ով գրել է այս խոսքերը, սկզբում այսպիսի սեր չուներ, նա հպարտ էր, փափագում էր իշխանության, քննադատող էր և բռնկուն (Մարկոս 3.17, Ղուկաս 9.54, 55, տե՛ս 60
Դաս 7
նաև Դարերի Փափագը, էջ 295)։ Հետագայում նա հիշեց, թե ինչ պես էր Հիսուսը շարունակում սիրել իրեն՝ չնայած բնավորության այս գծերին։ Հիսուսի սերն աստիճանաբար փոխեց Հովհաննեսին և նրան դարձրեց ընդունակ սիրել ուրիշներին: «Մենք սիրենք Նրան, որովհետև առաջ Նա սիրեց մեզ» (Ա Հովհաննես 4.19), գրել է նա, և «եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սի րենք» (Ա Հովհաննես 4.11)։ Կարդացե՛ք Ա Կորնթացիս 13.4-8 համարները: Փորձե՛ք տեղադ րել ձեր անունն այնտեղ, որտեղ հանդիպում եք «սեր» բառին: Ինչքանո՞վ է այն համապատասխանում: Խնդրե՛ք Հիսուսին, որ պեսզի սիրո այս հատկանիշները բերի ձեր կյանք Սուրբ Հոգու միջոցով։ Ի՞նչ փոփոխություններ պետք է Սուրբ Հոգին դրդի ձեզ կատարել, որպեսզի հասնեք քրիստոնեական այս կատարելու թյանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՄԱՅԻՍԻ 14
Եսասիրությունը քայքայում է ընտանիքները «Եթե հպարտությունն ու եսասիրությունը մի կողմ քաշվեին, հինգ րոպեն կլուծեր դժվարությունների մեծ մասը» (Էլեն Ուայթ, Վաղ երկեր, էջ 119)։ Մեղքն աղավաղել է մեր մարդկային բնությունը։ Եվ հավանաբար այդ այլասերման ամենացայտուն օրինակը եսասիրության անեծքն է։ Մենք ծնվում ենք արդեն եսասեր. դրա դրսևորումն արդեն կարե լի է նկատել փոքր երեխաների մեջ, որոնց բնությունը հենց սկզբից պահանջում է իրենը՝ «Ես, ես, ես…»։ Ժամանակն անցնում է, մենք հասունանում ենք, և այս գիծը կարող է դրսևորվել ամենասարսա փելի ձևով, հատկապես մեր ընտանիքներում։ Իհարկե, Հիսուսն եկավ, որպեսզի փոխի այս իրավիճակը (Եփե սացիս 4.24)։ Նրա Խոսքը մեզ խոստանում է, որ մենք Աստծո օգ նությամբ կարող ենք ազատվել բնավորության այս կործանիչ գծի գերիշխանությունից։ Նրա ողջ կյանքը կատարյալ օրինակ է, թե ինչ է նշանակում ապրել ինքնուրաց կյանքով։ Ընդօրինակելով Նրա կյան քը (Ա Հովհաննես 2.6), մենք կհաղթահարենք միայն մեզ համար ապրելու հակումը։ Դաս 7
61
Կարդացե՛ք հետևյալ համարները։ Ի՞նչ են դրանք մեզ ասում ինքնուրաց կյանքի մասին։ Փիլիպպեցիս 2.3-5 __________________________________________________ ________________________________________________________________________ Ա Հովհաննես 3.16-18 ______________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես գրել է Էլեն Ուայթը, եթե հպարտությունն ու եսասիրու թյունը մի կողմ դրվեին, որքա՜ն խնդիրներ շատ արագ լուծում կստա նային, ավելի շուտ, քան կբարդանային և կվերածվեին գարշելի մի բանի։ Ընտանիքի բոլոր անդամները, հատկապես ծնողները, պետք է այս մեղքից մաքրագործվեն (Առակաց 16.6) խաչի պատվանդանի առաջ (ողջ տիեզերքում բոլորանվիրման, ինքնամատուցման ամե նամեծ օրինակը), եթե նույնիսկ դրա համար հարկ կլինի մշտապես գալ Խաչի մոտ և ծնկի իջնել աղոթքով, հավատով, արցունքներով և հնազանդությամբ։ Որքա՞ն ժամանակ եք անցկացնում Խաչի մոտ՝ պայքարելով ե սասիրության ցանկացած դրսևորման դեմ, որը հայտնվում է ձեր կյանքում։ Ինչպե՞ս է այս համարը (Մատթեոս 7.16) օգնում ցույց տալ, թե արդյո՞ք բավականաչափ ժամանակ եք անցկացնում խաչի պատվանդի մոտ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 15
Հնազանդություն Եփեսացիս 5.21-ում, խոսելով փոխհարաբերությունների մա սին, ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը խոնարհության և ծառա յության վերաբերյալ: Ինչպե՞ս է, ըստ ձեզ, այս դիրքորոշումը նպաստում եկեղեցու միաբանությանը։ Ինչո՞ւ է այն այդքան կարևոր նաև մեր տներում: Տես Եփեսացիս 5.22–6.9։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Հնազանդվել» բառը (Եփեսացիս 5.21) նշանակում է կամավոր կերպով խոնարհվել մեկ այլ մարդու առաջ։ Այս եզակի սկզբունքը դրսևորվել էր Քրիստոսի կյանքում (Մատթեոս 20.26–28, Հովհաննես 13.4, 5, Փիլիպպեցիս 2.5–8) և բնութագրում է բոլոր նրանց, ովքեր լցված են Նրա Հոգով (Եփեսացիս 5.18)։ «Աստծո վախով»,- ահա, թե ինչն է դրդում մարդկանց հնազանդվել այս կերպ (Եփեսացիս 62
Դաս 7
5.21)։ Հասարարակական փոխհարաբերությունների մասին հե ղափոխական քրիստոնեության ուսմունքն արմատացած է ինք նուրացման մեջ: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա: Հատկապես, ինքնուրացումն է իրականություն դարձնում հոգևոր միաբանության իրողությունը Քրիստոսում, որն առանց բացառու թյան հասանելի է բոլորին: Ընտանիքի սկզբունքը։ Քրիստոնեական հնազանդության հիմքը դրվում է տանը։ Եթե այս սկզբունքն արդյունավետ է տանը, ապա իրավիճակը եկեղեցում արմատապես կփոխվի: Պողոսը, շարադրե լով հնազանդության սկզբունքի էությունը, անմիջապես անցնում է քննարկմանը, թե այդ սկզբունքներն ինչպես պետք է կիրառվեն ըն տանիքներում: Եփեսացիս 5.22–6.9 համարներում նկարագրվում են երեք տեսա կի փոխհարաբերություններ: Դրանք այն ժամանակ ավելի շատ տա րածված և ամենաքիչ իրավահավասար հարաբերություններն էին։ Այս հատվածի նպատակն այն ժամանակ գոյություն ունեցող սոցիա լական անհավասարությունները պաշտպանելը չէր, այլ ցույց տալ, թե ինչպես է Քրիստոսում հավատը ձևավորում նոր, աշխարհից ար մատապես տարբերվող հարաբերությունների մշակույթ՝ հիմնված միմյանց առջև հավատացյալների կամավոր հնազանդության վրա: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Պողոսն այս հատվածում մշտապես առաջինը դիմում սոցիալապես ավելի թույլերին՝ կանանց, երե խաներին և ստրուկներին։ Աղյուսակի մեջ գրի առե՛ք, թե ում են վերաբերում հնազանդության կոչերը: Եփեսացիս 5.22
Եփեսացիս 6.1
Եփեսացիս 6.5
Ավելի մեծ սոցիալական իշխանություն ունեցողներին՝ ամու սիններին, ծնողներին և տերերին նա միշտ դիմում է երկրորդը։ Յուրաքանչյուրն ստանում է մշակույթին միանգամայն ոչ հատուկ հրահանգ։ Այս հրահանգները պետք է որ ապշեցրած լինեին ա ռաջին դարի հավատացյալներին։ Դրանք հարթեցրին Խաչի շուրջ գտնվող հողը և բացեցին ճանապարհ ճշմարիտ միաբանության համար, որը կարելի է վերապրել փոխհարաբերություններում սե փական փորձառությունների վրա: Դաս 7 63
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 16
Անկեղծ նվիրվածություն Վերջին հաշվով, ընտանիքի համախմբվածությունն ու միաբա նությունը պահվում են ընտանիքի անդամների նվիրվածությունից՝ սկսած միմյանց տրված ամուսնական զույգի խոստումից: Ցավա լի է, բայց Աստվածաշնչյան պատմությունները լի են խախտված խոստումների, չարդարացված վստահության և նվիրվածության պակասի օրինակներով, որտեղ դրանք այնքան անհրաժեշտ էին: Սուրբ Գիրքն ունի նաև հասարակ մարդկանց ոգեշնչող օրինակ ներ, ովքեր իրենց ընկերներին և ընտանիքներին տվել են հավա տարմության խոստումներ և Աստծո օգնությամբ պահել են իրենց խոստումները։ Դիտարկե՛ք հետևյալ ընտանիքների օրինակները, ինչպես նաև դրանց նվիրվածության աստիճանը։ Ինչպե՞ս է նվիրվածությունն ամրապնդել որոշ ընտանիքներ։ Ի՞նչ քաջալերություն ենք մենք գտնում նրանց նվիրվածության օրինակներում։ Նվիրվածություն ծնողների ևերեխաների միջև (Ծննդոց 33.12– 14, Ելից 2.1–10)։ ___________________________________________________ ____________________________________________________________________ Նվիրվածություն եղբայրների և քույրերի միջև (Ծննդոց 37.17– 28)։ ___________________________________________________________________ ____________________________________________________________________ Նվիրվածություն ընտանիքում (Հռութ 1.16–18, 2.11,12,20, 3.9– 13, 4.10,13)։ ________________________________________________________ ____________________________________________________________________ Ամուսնական նվիրվածություն (Ովսեե 1.2, 3, 6, 8, 3.1–3)։ _______ ________________________________________________________________________ Երբ մենք նվիրվում ենք ինչ-որ մեկին, լինի դա ամուսնություն կամ երեխա ունենալու կամ որդեգրելու որոշման ընդունում, անհրաժեշտ է կամավոր ինքնուրացում: Այն անհրաժեշտ է ա պագայում տարբեր ընտրություններ կատարելու համար, որոնք պահանջում են մյուսի ցանկություններին հնազանդություն՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում: Պետական օրենքների օգ նությամբ կարելի է սահմանափակել անվայել վարքագիծը, բայց հարաբերություններն ընտանիքում կամ ամուսնության մեջ պետք է համակված լինեն սիրով, հենց սերն է ծաղկման երաշ խիքը: 64
Դաս 7
Անձամբ ձեզ համար ի՞նչ է նշանակում Հիսուսի կողմից մեզ տրված հավատարմության խոստումը (Եբրայեցիս 13.5): Ի՞նչ ազդեցություն է թողնում Նրա հավատարմությունը ձեզ վրա, և ձեր հավատարմությունը Նրա, ձեր ամուսնու, կնոջ, երեխա ների, ինչպես նաև ձեր հավատացյալ եղբայրների և քույրերի վրա: ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 17
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի «Քրիստոնեական տուն» գրքի «Սուրբ շրջան» գլուխը, էջ 177–180, և Վկայություններ եկեղեցու համար գրքի 6-րդ հատորից 236–238 էջերը։ Միաբանությունը առաջնահերթ կարևորության խնդիր է: «Քրիս տոնյաների առաջին գործն ընտանիքում միաբան լինելն է... Որքան սերտ են միաբանված ընտանիքի անդամներն իրենց ընտանեկան աշխատանքում, այնքան վեհ և օգտակար կլինի այն ազդեցությունը, որը հայրը, մայրը, որդիներն ու դուստրերը կգոր ծադրեն տան սահմաններից դուրս» (Էլեն Ուայթ, Քրիստոնեական տուն, էջ 37)։ Ընտանեկան միաբանության գաղտնիքը։ «Ընտանիքներում և եկեղեցում ամուսնալուծության և տարաձայնությունների պատ ճառը Քրիստոսից հեռանալն է։ Մոտենալ Քրիստոսին նշանակում է մոտենալ միմյանց։ Եկեղեցում և ընտանիքում իրական միաբա նության գաղտնիքը դիվանագիտությունը չէ, ոչ էլ կառավարման հմտությունները և դժվարությունները հաղթահարելու գերմարդկա յին ջանքերը, որքան էլ դրանք մեծ լինեն, այլ Քրիստոսի հետ միաբա նությունն է» (նույն տեղում, էջ 179)։ Հարցեր քննարկման համար
1. Խոսե՛ք այն մասին, թե ժամանակակից հասարակության մեջ ինչն է ազդում ընտանեկան միաբանության վրա։ Ի՞նչ գործնա կան խորհուրդներ կարող եք առաջարկել ընտանիքներին, որոնք տառապում են այդպիսի ազդեցություններից։ 2. Ձեր եկեղեցում կա՞ ընտանիք, որը հիմա գտնվում է ամուսնա լուծության եզրին։ Եթե այո, որպես դասարան՝ ի՞նչ կարող եք ա նել, որպեսզի օգնեք այդ ճգնաժամում գտնվող ընտանիքի յուրա քանչյուր անդամին։ Դաս 7 65
3. Ամբողջությամբ քննարկե՛ք հնազանդության հարցը։ Ինչպե՞ս այն հասկանալ քրիստոնեական համատեքստում։ Հնարավո՞ր է արդյոք այս սկզբունքի սխալ հասկացողություն և օգտագոր ծում։ 4. Ընտանիքում միաբանության հասնելու ի՞նչ սկզբունքներ կարող են կիրառվել եկեղեցու մեջ միաբանության հասնելու համար։
66
Դաս 7
ԴԱՍ 8 ՄԱՅԻՍԻ 18–24
ԾՆՈՂԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 18.11, Երեմիա 31.25, Մատթեոս 11.28, Սաղմոս 127, Առակաց 22.6, Ա Թագավորաց 3.10–14, Փիլիպպեցիս 3.13: Հիշելու համարը. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ Նրա վարձքը» (Սաղմոս 127.3):
Մ
արդու ծնունդն այնքան սովորական երևույթ է, որ հաճախ մենք լիովին չենք գիտակցում, թե դա ինչ հրաշք է։ Պատկերացրեք, թե ինչ զգացած կլիներ Եվան փոքրիկ Կայենին իր ձեռքերում պահելիս։ Այս փոքրիկ, անպաշտպան երեխայի աշխարհ գալուն նախորդել էին ֆիզիոլոգիական փոփոխություններ հղիության ընթացքում և տառապալի ցավեր ծննդաբերության ժամանակ: Հետո այդ փոքրիկ երեխային տեսնելը, ով այնքա՜ն նման էր իրենց, սակայն այնքա՜ն անպաշտպան։ Իսկ ի՞նչ էր զգացել ծերացած և արդեն երեխա ծնե լու անընդունակ Սարան՝ նայելով իր Իսահակ որդու դեմքին: Պետք է որ ժպտալիս լիներ ամեն անգամ նրա անունը տալիս։ Աննան, որ երկար ժամանակ երեխա էր խնդրում Տիրոջից, գրկեց Սամվելին, և ասաց. «Ես այս տղայի համար աղոթք արի, և Տերն իմ խնդրվածքն ինձ տվեց՝ ինչ որ Նրանից խնդրեցի» (Ա Թագավորաց 1.27)։ Իսկ ինչ պիսի՜ հիացմունքով էր լցված բոլորովին երիտասարդ աղջիկ Մա րիամի սիրտը, երբ վախով ու երկյուղով կրծքին էր սեղմել իր որդուն՝ Աստծո Որդուն: Միևնույն ժամանակ, ոչ բոլորն ունեն ծնող դառնալու առավելու թյունն ու պատասխանատվությունը։ Այս շաբաթ մենք կքննարկենք ծնող դառնալու պարգևն իր խնդիրներով, վախերով, բավարարվա ծություններով ևուրախություններով հանդերձ։ Դաս 8 67
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 19
Չբերության ցավը Կարդացե՛ք Ծննդոց 18.11, 30.1, Ա Թագավորաց 1.1-8 և Ղու կաս 1.7 համարները: Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս մարդիկ: Ինչպե՞ս Աստված պատասխանեց նրանց փափագին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեխաներն օրհնություն են։ Սակայն ինչ-ինչ պատճառներով Աստված ոչ բոլորին է օրհնում երեխաներով։ Ոմանք հույս են փայ փայում և աղոթում ընտանիքի համար, և Աստված ողորմածաբար պատասխանում է նրանց աղոթքին, երբեմն հրաշքի ձևով, ինչպես Սարայի դեպքում: Մյուսները, նույնքան ջերմեռանդ իրենց աղոթք ներում Աստծո գահի առաջ, մնում են անպատասխան։ Ամեն ան գամ, տեսնելով, թե ինչպես են իրենց ընկերները շնորհակալություն հայտնում Աստծուն հղիության համար և ինչպես են գրկում իրենց երեխաներին, այս մարդիկ մտածում են իրենց դատարկ բույնի մա սին և նրանց սրտի վերքը խորանում է: Նույնիսկ «քանի՞ երեխա ունեք» անմեղ հարցը ցավ է պատճառում՝ հիշեցնելով լավագույն ա կումբների մասին, որտեղ անզավակների համար տեղ չկա: Նրանք, ովքեր վերապրում են նման զգացմունքներ, պետք է գի տակցեն, որ Աստված հասկանում է իրենց վիշտը։ Սաղմոսերգուն Աստծո մասին ասում է. «Իմ թափառելը Դու համարում ես։ Իմ ար տասուքները դիր Քո տկի մեջ. ահա նրանք Քո գրքում են» (Սաղմոս 56.8)։ Թեև երբեն թվում է, թե Նա լուռ է, սակայն, «ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը Իրենից վախեցողներին» (Սաղմոս 103.13)։ Միևնուն ժամանակ, որոշ մարդիկ տարբեր պատճառներով ո րոշում են երեխաներ չունենալ: Մեր աշխարհում, որը լի է տառա պանքներով, ցավերով, չարություններով և հնարավոր աղետներով, նման որոշումը կարելի է հասկանալ: Որոշ դեպքերում, ոմանք գերա դասում են որդեգրել ուրիշի երեխային, փոխանակ ունենան իրենց սեփական երեխաները։ Դաստիարակելով արդեն լույս աշխարհ ե կած երեխաներին, նրանք տալիս են նրանց հնարավորություն շատ ավելի լավ կյանքի, քան այն, որը նրանք կարող էին ունենալ: Անկախ այն բանից, երեխաներ ունենք, թե ոչ, մենք կարող ենք ապրել Աստծո սիրո նկատմամբ վստահությամբ և մեր բարեկեցու թյան համար Նրա շահագրգռվածությամբ: Միևնույն ժամանակ, 68
Դաս 8
եկե՛ք միշտ ձգտենք նրբանկատ լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր երեխաներ չունեն: Հիսուսը երբեք չի ունեցել իր սեփական երեխաները։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս փաստից: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 20
Մեկ ծնողի դաստիարակությամբ Տարածված երևույթներից մեկն այն է, որ երեխաները դաստիա րակվում են մեկ ծնողի՝ հաճախ մոր միջոցով: Երբեմն մեզ թվում է, թե միայնակ մայրերը դրանք այն կանայք են, ովքեր երեխա են ունեցել արտամուսնական կապից։ Սակայն, դա միշտ չէ, որ ճիշտ է։ Հագարին ստիպեցին երեխա ունենալ Աբրա համից, հետո ստիպեցին հեռանալ իր երեխայի հետ (Ծննդոց 16.3, 4, 21.17)։ Բերսաբեն հղիացավ ազդեցիկ մարդու սեռական ոտնձ գության հետևանքով (Բ Թագավորաց 11.4, 5)։ Եղիան ուղարկվեց Սարեփթա, որպեսզի օգնի որբևայրի մորը (Գ Թագավորաց 17.9)։ Երբ Հիսուսն սկսեց Իր ծառայությունը, Հովսեփը՝ Նրա հոգեհայրը, մահացել էր: «Մահը Մարիամին բաժանել էր Հովսեփից, ով նրա հետ կիսում էր Հիսուսի ծննդյան գաղտնիքը։ Հիմա այլևս չկար որևէ մեկը, ում նա կարող էր կիսել իր սպասումներն ու մտավախություն ները։ Վերջին երկու ամիսները շատ տխուր էին անցել» (Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 96)։ Միայնակ ծնող լինելը, հավանաբար, ամենաբարդ խնդիրներից է մարդու համար: Շատերը բախվում են նյութական դժվարություն ների հետ, հանդիպում են խնդիրների ուրիշ ծնողների հետ փոխ գործունեությունների մեջ: Նրանք ժամանակ չեն ունենում իրենց և Աստծո հետ հաղորդակցության համար: Նրանց հուզում է այն հար ցը, թե արդյո՞ք նորից սիրված կլինեն: Հետևյալ համարներում ի՞նչ խոստումներ են տրված բոլոր մարդկանց, ներառյալ միայնակ ծնողներին: Երեմիա 31.25, Մատթեոս 11.28, Երեմիա 29.11, Երեմիա 32.27, Առակաց 3.5,6, Եսայիա 43.1,2: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք որպես եկեղեցի, պետք է օգնենք միայնակ ծնողներին: Հակոբոսը գրում է. «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստ ծո և Հոր առաջ սա է, որբերին և այրիներին այցելել նրանց նե Դաս 8
69
ղության մեջ» (Հակոբոս 1.27)։ Այստեղ կարելի է ավելացնել նաև «միայնակ ծնողներին իրենց նեղության մեջ»։ Այն օգնությունը, որը մենք կարող ենք առաջարկել, չպետք է լինի միայն ֆինան սական։ Մենք կարող ենք նրանց տալ հնարավորություն՝ մի քիչ հանգստանալու, աղոթելու, կամ կարդալու Աստծո Խոսքը, մի որոշ ժամանակ նրանց երեխաներին վերցնելով մեզ մոտ: Մենք կարող ենք ինչ-որ բան սովորեցնել նրանց երեխաներին, կամ ինչ-որ բան վերանորոգել տանը: Կան բազմաթիվ միջոցներ օգնելու միայնակ ծնողներին։ Մի կողմ թողնելով եզրակացությունները, թե ինչպես են նրանք հայտնվել այդպիսի վիճակում, ստույգ ի՞նչ կարող եք անել միայ նակ ծնողներին օգնելու համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 21
Ծնող լինելու բերկրանքն ու պատասխանատվությունը Կարդացե՛ք Սաղմոս 127-ը: Ո՞րն է այս կարճ սաղմոսի հիմնա կան լուրը։ Ի՞նչ կարևոր սկզբունքներ պետք է յուրացնենք մեր և մեր կյանքի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ ցանկանում եք պատրաստել ձեր սիրած ճաշատեսակը, հետևում եք դրա բաղադրատոմսին։ Եթե ավելացնում եք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները և հետևում քայլերին, հիմնականում ստանում եք ցանկալի արդյունք։ Սակայն դաստիարակությունը սնունդ պատրաստելու նման չէ։ Չկա երկու միատեսակ երեխա, և եթե անգամ դուք մի երեխային դաստիարակում եք այնպես, ինչ պես մյուս երեխաներին, նրանք կարող են բոլորովին տարբեր լինել: Այս տարբերությունները կարող են պայմանավորված լինել նրանց սեռով, աշխարհ գալու հաջորդականությամբ, խառնվածքով, կամ մի շարք այլ պատճառներով։ Աստծո ծրագրում ծնողները պետք է առաջնորդեն և սովորեցնեն իրենց երեխաներին սիրել և հնա զանդվել Նրան (Երկրորդ Օրինաց 6․4–9, Սաղմոս 78.5–7)։ Ծնողնե րին տված Աստծո հրահանգն է․ «Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ» (Առակաց 22.6), որպեսզի ծնողներն ստիպված չլինեն յուրաքանչյուր քայլում հովանավորել իրենց երեխաներին և զգու շանան նրանց սխալ որոշումներից: 70
Դաս 8
Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները քնքուշ, անօգ նական մանուկներից՝ մեծանալով դառնան ինքնուրույն և հաջողակ հասուն մարդիկ, այդ պատճառով, մեր գլխավոր պատասխանատվու թյունը կայանում է այն բանում, որ նրանք ճանաչեն Աստծուն, սիրեն և սովորեն ծառայել Նրան։ Որպես ծնողներ, մենք կարող ենք հետևել մեր երեխաների հոգևոր զարգացման ծրագրին, որը նշված է Երկրորդ Օրինաց 6-րդ գլխում։ Դրանում կան չորս կարևոր պատվերներ. ճա նաչել, որ «մեր... Աստվածը Եհովան... է» (Երկրորդ Օրինաց 6.4), որ սիրենք Նրան մեր ամբողջ սրտով (Երկրորդ Օրինաց 6.5), որ թանկ գնահատենք Նրա Խոսքը (Երկրորդ Օրինաց 6.6), և որ կիսենք մեր ե րեխաների հետ Նրա մասին գիտելիքները (Երկրորդ Օրինաց 6.20–23)։ Երկրորդ Օրինաց 6-րդ գլխում խոսվում է երկու կարևոր սկզբունքի մասին։ Առաջինը «կրկնիր (թելադրիր)- խոսիր» սկզբունքն է (Երկրորդ Օրինաց 6.7)։ Թելադրելը վերաբերում է պաշտոնական կրթությանը, իսկ խոսելը՝ ոչ պաշտոնական ուսուցմանը։ Երկու դեպքերում էլ աստ վածաշնչյան ճշմարտությունը ազդարարվում է ծնող-երեխա հարա բերությունների շրջանակներում։ Պաշտոնական ուսուցումը կարող է տեղի ունենալ ընտանեկան երկրպագության ժամանակ, երբ մենք միասին ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը։ Ոչ պաշտոնական ուսու ցումն ունի ինքնաբուխ բնույթ ևավելի մեծ դեր է խաղում։ Ամենօրյա դեպքերը կարող են դառնալ արդյունավետ միջոցներ աստվածաշնչ յան ճշմարտություններով կիսվելու համար (Ծննդոց 18.19)։ Երկրորդ սկզբունքն է՝ «կապիր-գրիր» (Երկրորդ Օրինաց 6.8, 9)։ Հոգևոր ճշմարտությունը պետք է դրսևորված լինի մեր գործողու թյուններում («ձեռքը») և հայացքներում («գլուխը»): Այն նաև պետք է դառնա մեր անձնական («տան դրանդիները») և հասարակական («դռները») կյանքի վրա։ Այն պետք է մեր սրտերից տեղափոխվի մեր տուն, իսկ մեր տանից՝ աշխարհ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 22
Հայրությունը որպես աշակերտների պատրաստություն Կարդացե՛ք Ծննդոց 18.18, 19 և Ա Թագավորաց 3.10-14 հա մարները: Համեմատեք այս երկու հայրերին։ Որո՞նք էին նրանց դաստիարակության ոճերի արդյունքները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 8
71
Ծնողները կրում են իրենց երեխաներին աշակերտներ դարձնելու պատասխանատվությունը, որպեսզի նրանք դառնան Հիսուսի աշա կերտները։ Կան ծնողներ, ովքեր կարծում են, թե իրենց երեխաներին ուսուցանելու և ուղղելու միջոցը ֆիզիկական պատժի կիրառու թյունն է. որքան շատ, այնքան լավ (Առակաց 22.15, 23.13, 29.15)։ Այս և նմանատիպ տեքստերը սխալ են մեկնաբանվում, ինչն էլ տանում է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի ևանձի ճնշմանը: Հաճախ դա հանգեցրել է ապստամբության ծնողների և Աստծո դեմ։ Աստվածաշունչը ծնողներին սովորեցնում է կառավարել բա րությամբ (Եփեսացիս 6.4, Կողոսացիս 3.21) և երեխաներին սովո րեցնել արդարություն (Սաղմոս 78.5, Առակաց 22.6, Եսայիա 38.19, Հովել 1.3)։ Մենք՝ որպես ծնողներ, պետք է մեր երեխաներին ապա հովենք ամեն անհրաժեշտով (Բ Կորնթացիս 12.14) և նրանց հա մար լավ օրինակ լինենք (Ծննդոց 18.19, Ելից 13.8, Տիտոս 2.2)։ Մեզ ուղղված է կոչ՝ խելացիորեն ուղղորդել մեր տնեցիներին (Ա Տիմո թեոս 3.4,5,12) և կարգապահություն սովորեցնել մեր երեխաներին (Առակաց 29.15, 17), միևնույն ժամանակ արտացոլելով Աստծո սե րը (Եսայիա 66.13, Սաղմոս 103.13, Ղուկաս 11.11)։ Որքան էլ տխուր է, Աստվածաշնչում կան նաև սխալ դաստիա րակության օրինակներ։ Իսահակն ու Ռեբեկան իրենց որդիների՝ Եսավի և Հակոբի միջև տարբերություն էին դնում (Ծննդոց 25.28), իսկ հետագայում Հակոբը նույն դիրքորոշումը դրսևորեց Հովսեփի նկատմամբ (Ծննդոց 37.3)։ Հեղին, լինելով հոգևոր առաջնորդ, չկա րողացավ դաստիարակել իր երեխաներին (Ա Թագավորաց 3.10– 14)։ Սամվելը, ում նույնպես դաստիարակել էր Հեղին, ոչ կատարյալ հայր եղավ (Ա Թագավորաց 8.1–6)։ Դավիթ թագավորը՝ շնանալով և սպանություն պատվիրելով, վատ օրինակ տվեց իր երեխաներին։ Մանասե թագավորն իր երեխաներին զոհաբերեց դևերին (Դ Թագա վորաց 21.1–9), այդպես արեց նաև Աքազ թագավորը (Դ Թագավո րաց 16.2–4)։ Բարեբախտաբար, Սուրբ Գրքում կան նաև լավ դաստիարակու թյան օրինակներ։ Մուրթքեն հիանալի հոգեհայր էր Ադասսայի՝ Ես թեր թագուհու համար (Եսթեր 2.7), իսկ Հոբը շարունակ աղոթում էր իր երեխաների համար (Հոբ 1.4, 5)։ Այս բոլոր օրինակներում՝ թե՛ վատ, թե՛ լավ, մենք կարող ենք դասեր քաղել դաստիարակության վերաբերյալ։ Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում ներկայացված դաս տիարակության օրինակներից։ Ի՞նչ կերպ կարող ենք օգտագոր 72
Դաս 8
ծել այս սկզբունքները մեր փոխհարաբերություններում նրանց հետ, ովքեր մեր երեխաները չեն։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 23
Պայքար անառակ որդու համար Կարդացե՛ք Առակաց 22.6 համարը: Ինչպե՞ս եք հասկանում այս համարը։ Սա երաշխի՞ք է, խոստո՞ւմ, թե՞ հավանականություն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբեմն որպես ծնող դուք անում եք ամեն անհրաժեշտը. ձեր երե խաներին սովորեցնում եք ճիշտ բաներ, ապրում եք համաձայն ձեր աստվածաճանաչողության, ուղարկում եք նրանց լավ դպրոցներ, կանոնավոր կերպով այցելում եք եկեղեցի, նրանց հետ ներգրավ վում եք ավետարանչական աշխատանքում, իսկ նրանք վերջում թողնում են այն հավատը, որում մեծացրել եք նրանց։ Ցավի չափն անտանելի է, և նրանց փրկության մասին անհանգստությունը ոչ մի վայրկյան հանգիստ չի տալիս ձեզ։ Այս իրավիճակը միշտ չէ, որ ծնո ղի սխալի արդյունք է։ Երեխաներն ունեն իրենց սեփական ուղեղը և վերջնարդյունքում, իրենց արարքների համար իրենք են կրում անձ նական պատասխանատվություն Աստծո առաջ։ Ոմանք, «որ ծերացած էլ՝ չի հեռանա նրանից» խոսքերն ըն կալում են որպես խոստում, երաշխիք, որ պատշաճ դաստիարա կությունը երեխային միշտ կտանի փրկության: Սակայն Առակաց գիրքը շարադրում է ընդհանուր սկզբունքներ, այլ ոչ թե տալիս է անվերապահ խոստումներ։ Այս համարը մեզ հավաստիացնում է, որ մանկության տարիներին սովորած դասերը հիշվում են ամբողջ կյանքում։ Յուրաքանչյուր երեխա հասնում է այն տարիքի, երբ նա կա՛մ ընդունում է իր ծնողների ժառանգությունը, կա՛մ մերժում է այն։ Այն ծնողները, ովքեր ջանասիրությամբ խրատել են իրենց ե րեխաներին, կարող են վստահ լինել, որ հայրական տանը տրված ճշմարտությունները ընդմիշտ կմնան իրենց երեխաների մեջ, և, եթե երբևէ երեխաները մոլորվեն, նրանց սրտերում ցանված սեր մերը անդադար նրանց կկանչեն վերադառնալ տուն: Լավ ծնողներ լինելը մեր ընտրությունն է, իսկ թե ինչպիսին կլինեն մեր երեխանե րը՝ դա իրենց ընտրությունն է։ Ի՞նչ պետք է անի ծնողը, երբ երեխան շեղվում է ճանապարհից։ Անկեղծ աղոթքով ձեր երեխաներին հանձնեք Աստծուն։ Եթե կա մե Դաս 8 73
կը, ով հասկանում է ձեր ցավը, դա Աստված է, Ում միլիարդավոր զավակները մեջքով են շրջվել Իրեն՝ կատարյալ Ծնողին։ Դուք կարող եք սիրով և աղոթքով օգնել ձեր անառակ զավակներին, և կանգնել նրանց կողքին, երբ նրանք պայքարում են Աստծո հետ։ Մի՛ ամաչեք աջակցություն ևաղոթք խնդրել, մի՛ մեղադրեք ինք ներդ ձեզ, և հոգ մի տարեք անառակ որդու մասին՝ ի վնաս ընտանի քի մյուս անդամների։ Անառակ որդու դաստիարակությունը կարող է քայքայել ձեր ընտանիքը, դրա համար, միևնույն դիրքը զբաղեց րեք ձեր ամուսնու հետ և սահմանեք հստակ սահմաններ ձեր երե խայի համար: Հիշե՛ք, որ Աստված ձեր երեխային ձեզանից շատ է սիրում, հուսացեք լավին և հավատացեք, որ Աստված աշխատում է ձեր երեխայի հետ: Նման իրավիճակներում բնական է ինքներս մեզ մեղադրելը։ Եվ եթե նույնիսկ դուք անցյալում սխալներ եք գործել, ինչո՞ւ է ավելի լավ կենտրոնանալ ապագայի և Աստծո խոստումների վրա։ Տե՛ս Փիլիպպեցիս 3.13։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 24
Հետագա ուսումնասիրության համար «Դուք պետք է ժամանակ հատկացնեք ձեր փոքրիկների հետ խո սելուն և աղոթելուն, և չպետք է թույլ տաք, որ որևէ բան խախտի Աստծո և ձեր երեխաների հետ հաղորդակցության այդ ժամանակը։ Ձեր հյուրերին կարող եք ասել. «Աստված ինձ հանձնարարություն է տվել, և ես բամբասելու ժամանակ չունեմ»։ Դուք պետք է գիտակ ցեք, որ կատարում եք գործ հավերժության համար։ Ձեր ամենաա ռաջին պարտականությունը՝ ձեր երեխաներն են» (Էլեն Ուայթ, Քրիստոնեական տուն, էջ 266, 267)։ «Ծնողնե՛ր, դուք պետք է սկսեք կարգապահության ձեր առաջին դասը, երբ ձեր երեխաները դեռևս ձեր գրկում գտնվող փոքրիկներ են։ Սովորեցրե՛ք նրանց հնազանդեցնել իրենց կամքը ձեր կամ քին։ Սրան կարելի է հասնել՝ ունենալով ամուր ձեռք և դրսևորելով համառություն: Ծնողները պետք է ունենան ինքնատիրապետում և փափկությամբ, բայց և վճռականությամբ իրենց երեխաների կամքն ուղղեն անհրաժեշտ կողմը, մինչև որ նա սովորի կատարել ձեր կամքը: Ծնողները շատ ուշ են սկսում դաստիարակել իրենց երեխա ներին: Նրանք չեն ճնշում դժգոհության և կատաղության առաջին 74
Դաս 8
պոռթկումը և երեխաները մեծանում են համառ։ Որքան նրանք մե ծանում և հաստատվում են, այնքան հաստատվում է նրանց համա ռությունը» (Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 218)։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ է նշանակում լինել Աստծո «զավակ»։ Ինչպե՞ս մենք պետք է հասկանանք այդ կերպարը և ի՞նչ մխիթարություն կարող ենք գտնել դրանում։ 2. Մի հայր, երբ ծնվում են նրա երեխաները, ասել է հետևյալը. «Ե րեխաներիս շնորհիվ ես սովորել եմ երկու կարևոր աստվածա բանական ճշմարտություն: Առաջինն ազատ կամքն է, երկրորդը՝ մարդկային մեղավոր բնությունը»։ Ինչպե՞ս կարող են փոքրիկ ե րեխաները բացել այս ճշմարտությունները։ 3. Ո՞րն է ամենաճիշտ ժամանակն օգնելու ձևավորել երեխաների կամքը։ Ինչպե՞ս պետք է սա արվի։ Ինչպե՞ս կարող ենք ձևավո րել մեր երեխաների կամքը համաձայն Աստծո ծրագրի, երբ ինք ներս դեռ լիովին չենք հնազանդվել Նրա կամքին։ 4. Մտածե՛ք միայնակ ծնողների մասին։ Որո՞նք են այն գործնական քայլերը, որոնք ձեր եկեղեցին՝ որպես մի ամբողջական կառույց, կարող է օգնել միայնակ ծնողներին և նրանց երեխաներին, ո րոնց նրանք փորձում են մեծացնել ինքնուրույն։ 5. Որո՞նք են այն ճանապարհները, որոնց միջոցով մենք կարող ենք քաջալերել այն ծնողներին, ում երեխաները շեղվել են հավատի ճանապարհից։
Դաս 8 75
ԴԱՍ 9 ՄԱՅԻՍԻ 25–31
ԿՈՐՍՏԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մարկոս 5.22–24, 35–43, Ա Պետրոս 5.6, 7, Ծննդոց 37.17– 28, Ղուկաս 16.13, Հռոմեացիս 6.16, Ա Կորնթացիս 15.26: Հիշելու համարը. «Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հի սուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատ ճառով ամեն բանից զրկվեցի, և աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ» (Փիլիպպեցիս 3.8):
Ա
յն պահին, երբ Ադամն ու Եվան կերան չարի և բարու գիտության ծառի պտուղը, ունեցան իրենց առաջին կորուստը. բարոյական մաքրության կորուստը: Դրա տեղը զբաղեցրին եսասիրությունը, թշնամությունը, մեղքի զգացումը և միմյանց վրա իշխելու ցանկու թյունը: Անկումից կարճ ժամանակ անց, նրանք դարձան առաջին կյան քի կորստի վկաները, երբ նրանց տրվեցին կենդանիների կաշիներն իրենց մերկությունը ծածկելու համար։ Նրանց արգելվեց մոտենալ կենաց ծառին, որովհետև կարող էին ուտել դրա պտղից և ապրել հավիտյան: Նրանք կորցրեցին նաև իրենց կատարյալ տունը՝ Եդեմի այգին, իսկ տարիներ անց, կորցրեցին իրենց որդի Աբելին նրա եղ բոր՝ Կայենի ձեռքով։ Ի վերջո, նրանցից մեկը կորցրեց իր կողակցին, հետո նաև՝ իր սեփական կյանքը։ Որքա՜ն կորուստներ եղան ընդա մենը մեկ որոշման արդյունքում։ Այո՛, մենք բոլորս, այսպես, թե այնպես, ծանոթ ենք կորստի ցա վին, ևամենացավալին մեր ընտանիքի անդամներին՝ ամենամոտ և թանկ մարդկանց կորցնելն է: Այս շաբաթ կշարունակենք ուսումնասիրել ընտանեկան կյանքի թեման, կքննարկենք անխուսափելի կորուստների ժամանակաշր ջանները:
76
Դաս 9
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 26
Առողջության կորուստ Մենք բոլորս հազարավոր տարիներ հեռու ենք կյանքի ծառից, և բոլորս էլ զգում ենք այդ, հատկապես, երբ հարցը հասնում է ֆի զիկական առողջությանը։ Ավելի ցավոտ է ընկալվում մոտ մարդու առողջության կորուստը: Ծանր հիվանդ երեխաների ծնողները կգե րադասեին իրենք հիվանդանային, քան տեսնեին իրենց երեխանե րի տանջանքները։ Բայց, դժբախտաբար, մենք չունենք այդպիսի ընտրություն։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն հետևյալ հատվածները: Մարկոս 5.22–24, 35–43, Մատթեոս 15.22–28, Ղուկաս 4.38, 39, Հով հաննես 4.46–54: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս դեպքերից յուրաքանչյուրում, և իհարկե, ուրիշ շատ դեպքե րում, հատկապես ընտանիքի անդամն է աղաչում Հիսուսին օգնել իր հարազատին։ Մենք, անկասկած, ընդունում ենք, որ տառապում ենք, որովհետև ապրում ենք ընկած աշխարհում։ Երբ մեղքը ներխուժեց աշխարհ, դրա հետ մեկտեղ ներխուժեցին ոչ միայն մահը, այլ նաև քրոնիկ ցա վերը, տառապանքներն ու հիվանդությունները։ Երբ բախվում ենք քրոնիկ կամ սուր հիվանդության հետ, կարող ենք զգալ շոկ, բարկու թյուն, հուսահատություն և նույնիսկ գոռալ. «Իմ Աստված, իմ Աստ ված, ինչի՞ համար ես թողել ինձ։ Հեռու ես իմ փրկությունից և իմ հառաչանքի խոսքերից» (Սաղմոս 22.1)։ Դավիթի նման, մենք կարող ենք մեր հարցերը, բարկությունն ու ցավը բերել Աստծո մոտ: Հիվանդությունն ու տառապանքը կմնան առեղծված այնքան ժամանակ, մինչև որ մահը վերջնականապես պարտվի Հիսուսի վե րադարձով։ Միևնույն ժամանակ, մենք կարող ենք կարևոր ճշմար տություններ գտնել Աստծո Խոսքում։ Երբ Հոբն անասելի ցավեր էր զգում, նա ավելի խորը մտերմություն վերապրեց Աստծո հետ հարա բերություններում։ Նա ասում է. «Ականջի լսելով ես լսել էի Քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է Քեզ» (Հոբ 42.5)։ Պողոսը տառապում էր քրոնիկ հիվանդությունով, և նրա փորձառությունը վկայում է այն մասին, որ տառապանքը կարող է օգնել մխիթարել ուրիշներին, կա րող է մեզ կարեկցանք տալ հիվանդների նկատմամբ, կարող է օգնել Դաս 9 77
մեզ ավելի արդյունավետ ծառայել (Բ Կորնթացիս 1.3–5), եթե, իհար կե, մենք թույլ չտանք, որպեսզի այն մեզ կոտրի։ Եթե մենք (կամ մեր ընտանիքի անդամները) տառապում ենք հի վանդությունից, ի՞նչ խոստումների կարող ենք ապավինել։ Ինչո՞ւ է նման պահերին կարևոր հիշել, որ մեր Տեր Հիսուսը տառապել է խաչի վրա: Ինչպե՞ս է խաչյալ Քրիստոսը վկայում Աստծո անանց սիրո մասին: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 27
Վստահության կորուստ Մենք բոլորս մեղավոր, թերարժեք մարդիկ ենք, որոնք կարող են դառնալ անհուսալի և դավաճանել նրանց, ովքեր մեզ վստահել են։ Եվ մեզանից ո՞վ չի նկատել, թե ինչպես են ուրիշ մարդիկ փորձում չարաշահել մեր վստահությունը: Վստահությունը կորցնելը միշտ դառն է, բայց հատկապես ցավալի է, երբ դա տեղի է ունենում ըն տանիքում: Երբեմն կարող է թվալ, որ «խաղը մոմի գինը չի հանի», և ավելի լավ է հեռանալ: Մեզ թվում է, որ հարաբերությունները չարժեն, որ պեսզի փորձենք դրանք վերականգնել: Իհարկե, դա բարդ է անել, եթե ձեզ դավաճանել է մոտ մարդը, օրինակ ամուսինը, կամ կինը: Նույնիսկ կարելի է ասել, որ ամուսնության նպատակներից մեկն էլ մեզ սովորեցնելն է, թե ինչպես վերականգնենք կորսված վստահու թյունը։ Երբ վստահությունը հարաբերություններում կորչում է, ինչպե՞ս կարող են և՛ վստահությունը, և՛ հարաբերությունները բուժվել և փրկվել։ Ա Պետրոս 5.6, 7, Ա Հովհաննես 4.18, Հակոբոս 5.16, Մատթեոս 6.14, 15: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կոտրված վստահությունը վերականգնելը նման է ճամփորդու թյան. դուք պետք է քայլ առ քայլ առաջ գնաք։ Այս ճամփորդությունն սկսվում է վնասի անկեղծ խոստովանությամբ և ճշմարտության հաստատմամբ՝ անկախ այն բանից, թե ինչ է պատահել, ևով է մե ղավոր: Եթե խզման պատճառը շնությունն է, բուժումն սկսվում է դա վաճանության մեջ մեղավոր կողմի խոստովանությունից: Որպես բժշկության գործընթացի մի մաս՝ խոստովանությունը պետք է լինի 78
Դաս 9
առավել լիարժեք: Եթե հաշտության գործընթացում հայտնաբերվի նվազագույն կեղծություն, դա վերջնականապես կթաղի հարաբե րությունները: Վստահության վերականգնման համար պահանջվում է ժամա նակ և համբերություն։ Որքան լուրջ է զանցանքը, այնքան շատ ժա մանակ կպահանջվի բուժման համար։ Երբեմն ձեզ կթվա, թե դուք մեկ քայլ առաջ եք գնում, երկու քայլ հետ։ Սակայն, շատ ամուսին ներ կարողացան վերականգնել փչացած հարաբերությունները և դրանք դնել որակյալ մակարդակի վրա: Ամուսնական հարաբերությունները վերականգնելու ո՞ր սկզ բունքները կարող են կիրառվել այլ տեսակի հարաբերություն ներում վստահությունը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ, ո՞րն է այն իրավիճակը, որտեղ թեև կա ներում, սա կայն չկա, ևոչ էլ կարող է լինել վստահություն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 28
Վստահության կորուստ (շարունակություն) Վստահության կորստի պատճառներից մեկն էլ ընտանեկան բռնությունն է։ Ինչքան էլ որ անհավատալի է, ուսումնասիրություն ները ցույց են տալիս, որ ամենից հաճախ բռնությունը դրսևորվում է ընտանիքներում: Ընտանեկան բռնությունը հասնում է բոլոր տեսա կի, ներառյալ քրիստոնեական ընտանիքները։ Բռնությունը ցանկա ցած տեսակի հարձակումն է. բանավոր, ֆիզիկական, հուզական, սեռական, ակտիվ կամ պասիվ արհամարհանքը՝ կատարված մեկ կամ մի քանի մարդկանց կողմից: Աստվածաշնչում կան ընտանեկան բռնության պատմություններ, նույնիսկ Աստծո ժողովրդի մեջ: Ի՞նչ զգացումներով եք կարդում դուք այս համարները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այս պատմու թյունները գրվել Սուրբ Գրքում: Ծննդոց 37.17-28 ____________________________________________________ ________________________________________________________________________ Բ Թագավորաց 13.1-22 _____________________________________________ ________________________________________________________________________ Դ Թագավորաց 16.3, 17.17, 21.6 __________________________________ ________________________________________________________________________ Բռնությունը, դա մարդու գիտակցված որոշումն է իշխանու թյուն և հսկողություն բանեցնել ուրիշի նկատմամբ: Այն չի կարող Դաս 9
79
բացատրվել կամ արդարացվել ալկոհոլամոլությամբ, սթրեսով, սե ռական ցանկություններով, ինքնատիրապետման պակասով, կամ զոհի որևէ այլ վարքագծով: Զոհը չի կարող մեղավոր լինել, որ հրահ րել է չարամիտին ուժի կիրառման: Բռնության դիմող մարդիկ խե ղաթյուրում ևայլասերում են սերը, քանի որ «սերն իր ընկերին չար չի անի» (Հռոմեացիս 13.10): Մասնագիտական բուժումը կարող է փոփոխություններ գործել բռնացողի վարքագծում, եթե միայն նա ստանձնում է իր վարքագծի պատասխանատվությունը և փնտ րում է նման օգնություն։ Աստված կարող է հրաշալի կերպով օգնել նրանց, ովքեր իրենց սիրտը կբացեն Նրա առաջ: Նա կարող է օգնել վիրավորողին դադարեցնել իր հարձակումները և ապաշխարել ի րենց մտքերում և արարքներում: Աստված ունակ է վերականգնել նրան և լցնել ագապե սիրով, որը բժշկում է սիրտը և սովորեցնում սիրել ուրիշներին: (համեմատե՛ք Եփեսացիս 3.20)։ Փորձե՛ք ձեզ դնել մեկի տեղ, ով կրել է բռնության հարվածնե րը։ Ընդունելության, մխիթարության և հույսի ի՞նչ խոսքեր դուք կցանկանայիք լսել։ Ինչո՞ւ է ավելի կարևոր ցուցաբերել ապահով և հոգատար ընդունելություն, քան խորհուրդներ տալ, թե ինչ պես ավելի լավ ապրել բռնացողի հետ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 29
Ազատության կորուստ Միայն Աստված գիտի, թե քանի միլիոն, նույնիսկ միլիարդ մարդ է պայքարում որևէ տեսակի կախվածության դեմ։ Մինչ օրս գիտնա կանները հստակ կերպով չեն հասկանում, թե որոնք են դրա պատ ճառները, նույնիսկ, եթե որոշ դեպքերում նրանք կարողանում են տեսնել մեր ուղեղի այն մասը, որի մեջ կենտրոնացված են մեր ցան կությունները: Ցավոք, այս կախվածությունների տեղակայումը գտնելը, համե նայն դեպս, մեզ չի ազատում այդ կախվածություններից։ Կախվածությունը ծանր բեռ է բոլորի, այլ ոչ թե միայն կախյալ մարդու համար: Ընտանիքի անդամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, բոլորը անասելի տառապում են, երբ իրենց համար հարազատ մարդը գտնվում է վատ սովորությունների իշխանության տակ, որից նրան չեն կարողանում ազատել: Թմրանյութերը, ալկոհոլը, ծխախոտը, խաղամոլությունը, պոռ նոգրաֆիան, սեքսը, նույնիսկ ուտելիքը. ի՞նչն է այս ամենը վերա 80
Դաս 9
ծում կախվածության: Դրանց օգտագործման կամ չարաշահման սովորություն դարձած և զարգացող բնույթը: Դուք դառնում եք կործանարար սովորությունների ստրուկը և փաստորեն կորցնում եք ընտրության ազատությունը: Պետրոսը պարզ կերպով բացատ րում է, թե ինչ է կախվածությունը և որոնք են դրա արդյունքները. «Նրանց ազատություն են խոստանում, և իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչ բանով որ մեկը հաղթվի, նրան էլ ծա ռան է» (Բ Պետրոս 2.19)։ Ի՞նչը կարող է մարդկանց կախվածության մեջ գցել։ Ղուկաս 16.13, Հռոմեացիս 6.16, Հակոբոս 1.13–15, Ա Հովհաննես 2.16։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղքն ու կախվածությունը միշտ չէ, որ կարող են նույնանալ։ Դուք կարող եք մեղք գործել, որին հակված չեք, թեև այն հաճախ վերածվում է կախվածության: Որքա՜ն լավ կլինի Աստծո զորությամբ դադարեցնել մեղքը, մինչ այն կհասցնի վերածվել կախվածության։ Եվ, իհարկե, մեղքի և կախվածության խնդրի միակ հուսալի լու ծումը վերստին ծնունդը և նոր սիրտ ստանալն է։ «Բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչ հանեցին կրքերով և ցանկու թյուններով միասին» (Գաղատացիս 5.24)։ Պողոսը հռոմեացինե րին նույնպես բացատրում է, թե ինչ է նշանակում մեռնել մեղավոր, կախվածության մեջ գտնվող բնության համար, որպեսզի ապրենք Քրիստոսի համար (Հռոմեացիս 6.8–13), հետո ավելացնում է. «Բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք, և մարմնի համար խնամք մի տա րեք դեպի ցանկություն» (Հռոմեացիս 13.14)։ Մեզանից յուրաքանչյուրը իր, կամ ուրիշ մարդկանց փորձառու թյուններից գիտի, թե ինչ է կախվածության դեմ պայքարը: Ինչպե՞ս օգնենք կախվածություն ունեցող մարդկանց գիտակ ցելու, որ մասնագիտական օգնության դիմելը չի հանդիսանում հոգևոր անկարողություն։ ՀԻՆԳՇԱԲԹ
ՄԱՅԻՍԻ 30
Կյանքի կորուստ Որպես մարդ արարածներ, մենք լսածի հիման վրա չենք իմա նում մահվան մասին: Մենք կարդում ենք դրա մասին, տեսնում ենք ուրիշների մահը, և ցանկացած պահի կարող ենք դեմ առ դեմ հան դիպել մահվան հետ: Դաս 9
81
Կարդացե՛ք Ա Կորնթացիս 15.26 համարը: Ինչպե՞ս է նկարագր վում մահը, ևինչո՞ւ է այն այս կերպ նկարագրվում: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կորցնելով սիրելի մարդուն, մեզանից ո՞վ չի զգացել, թե որքան զզվելի և անկոտրում է մահը: Մյուս կողմից, մահացածների հա մար այն հանդիսանում է բարի: Եթե նրանք իրենց աչքերը փակել են Տերում, ապա հաջորդ ակնթարթում նրանք հարություն կառ նեն անմահ կյանքի համար: «Հավատացյալի համար մահը ոչինչ չի նշանակում... Քրիստոնյայի համար մահն ընդամենը քուն է՝ լռու թյան ու խավարի մի ակնթարթ։ Կյանքը Քրիստոսով ծածկված է Աստծո մեջ, ու «երբ որ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժա մանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Էլեն Ուայթ, Դարե րի Փափագը, էջ 787)։ Իրականում, կենդանի մնացածները, հատկապես մահացածի ընկերներն ու հարազատներն են վերապրում կորուստի ողջ ցավն ու վիշտը։ Փաստն այն է, որ վիշտը կորստի բնական և նորմալ ար ձագանքն է։ Մենք զգացմունքայնորեն տառապում ենք, երբ կորց նում ենք նրանց, որոնց սիրում ենք: Վշտի ժամանակը բոլորի մոտ անցնում է տարբեր ձևով, սակայն մարդկանց մեծամասնությունն այն անց է կացնում մի քանի փու լով: Սիրելիի մահվան առաջին ևամենատարածված արձագանքը շոկն ու ժխտումն է, նույնիսկ այն դեպքում, երբ մահն սպասելի էր։ Շոկը հուզական պաշտպանությունն է կորստից հանկարծակի և չափազանց շատ ճնշվելու դեմ, ևայն կարող է տևել երկուսից երեք ամիս։ Կարող եք ունենալ ժամանակահատված, երբ մշտապես խորա սուզվում եք ձեր սիրելիի մասին մտքերի մեջ, նույնիսկ սովորական առօրյա գործերն անելիս։ Հաճախ եք մտովի դիմում ձեր կորցրած սիրելիներին։ Այս շրջանը կարող է տևել վեց ամսից մինչև մի տարի։ Հուսահատության և ընկճվածության փուլը վշտի երկարատև շրջան է, հավանաբար վշտացողի համար ամենացավալի և ամե նաձգձգվող փուլը, որի ընթացքում աստիճանաբար հաշտվում եք ձեր կորստի իրականության հետ։ Այս փուլի ընթացքում կարող եք մի շարք հույզեր ունենալ՝ բարկություն, մեղավորություն, ափ սոսանք, տխրություն և անհանգստություն։ Վիշտը նպատակ չի հետապնդում հեռացնել ձեր ողջ ցավը կամ կորուստի մասին հիշո ղությունները։ 82
Դաս 9
Վերականգնման վերջին փուլում դուք սկսում եք առօրյա գործե րում հետաքրքրություն դրսևորել ևօրըստօրե նորմալ կյանք վարել։ Մխիթարության ի՞նչ խոսքեր են գտնվում հետևյալ համարնե րում։ Հռոմեացիս 8.31–39, Հայտնություն 21.4, Ա Կորնթացիս 15.52–57։ ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 31
Հետագա ուսումնասիրության համար Շատերն են տառապել իրենց կախվածությունների արդյունքում։ Նրանք դարձել են իրենց ցանկությունների ստրուկները և կորցրել են իրենց փողերը, աշխատանքը, առողջությունը ևազատությունը։ Բայց Հիսուսը եկավ մեզ ազատություն տալու մեր բոլոր մեղքերից և կախվածություններից, և «եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք» (Հովհաննես 8.36)։ Հիսուսը նաև խոստացել է, որ մշտա պես մեզ հետ է լինելու (Մատթեոս 28.20, Եսայիա 43.2), այսինքն մենք այս պատերազմում միայնակ չենք։ Իրականում մենք պետք է հիշենք, որ ճակատամարտը Տիրոջն է (Ա Թագավորաց 17.47), և Նա հաղթանակ է խոստանում (Ա Պետրոս 1.3–9)։ Այսօր դուք կա րող եք սկսել ցանկացած կախվածության նկատմամբ հաղթանա կի ճանապարհը և ստանալ ցանկալի ազատությունը, որն Աստված կամենում է տալ ձեզ: Սա չի նշանակում, թե դուք չեք պայքարելու, ինչպես նաև չի նշանակում, որ անկումից կխուսափեք: Սակայն բա րի լուրն այն է, որ քանի դուք չեք թողել Տիրոջը, Նա երբեք ձեզ չի թող նի։ Եվ, այո՛, ոչ մի վատ բան չկա մասնագիտական բուժման դիմելու մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես Տերը կարող է օգտագործել մասնագետ բժշկի՝ օգնելու լուծել ձեր առողջական խնդիրները, այնպես էլ կարող է օգտագործել մասնագետ-խորհրդատուի, որպեսզի օգնի հաղթեք կախվածությունը։ «Երբ մեզ շրջապատում են դժվարություններն ու փորձություն ները, մենք պետք է վազենք Աստծո մոտ՝ վստահաբար օգնություն ակնկալելով Նրանից, Ով հզոր է փրկելու ևուժեղ՝ ազատելու համար։ Մենք պետք է խնդրենք Աստծո օրհնությունը, եթե ուզում ենք ստա նալ այն: Աղոթքը պարտականություն և անհրաժեշտություն է, սա կայն արդյոք աչքաթող չենք անո՞ւմ փառաբանությունը։ Չպե՞տք է արդյոք ավելի հաճախ շնորհակալություն հայտնենք մեր բոլոր օրհ նությունները Տվողին։ Մենք պետք է մեր մեջ երախտագիտություն մշակենք։ Մենք պետք է հաճախակի խորհրդածենք և պատմենք Դաս 9
83
Աստծո ողորմությունները, և գովենք ու փառաբանենք Նրա սուրբ անունը, նույնիսկ երբ անցնում ենք վշտի և տառապանքի միջով» (Էլեն Ուայթ, Ընտիր լուրեր, գիրք 2, էջ 268)։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ դեր է խաղում ներումը վստահության կորստի և կոտրված հարաբերությունների վերականգնման մեջ։ Մատթեոս 6.12–15, 18.21, 22։ «Սերը ... չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չա րը չէ մտածում» (Ա Կորնթացիս 13.5)։ 2. Ո՞րն է Աստծո ողորմությունների մասին խորհրդածելու և դրանք պատմելու առավելությունը, երբ մենք անցնում ենք վշտի և տա ռապանքի միջով։ 3. Որո՞նք են այն գործնական միջոցները, որոնցով ձեր եկեղեցու ընտանիքը՝ որպես մի ամբողջական կառույց, կարող է օգնել այն մարդկանց, ովքեր պայքարում են ցանկացած տեսակի կորստի հետ։
84
Դաս 9
ԴԱՍ 10 ՀՈՒՆԻՍԻ 1–7
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 7.5, Եփեսացիս 1.7, Փիլիպպեցիս 2.4–8, Եփե սացիս 4.26, 27, Հակոբոս 1.19, 20, Կողոսացիս 3.19, Մատ թեոս 7.12: Հիշելու համարը. «Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկու թյան վրա չմտնի» (Եփեսացիս 4.26):
Ն
ույնիսկ լավագույն ընտանիքներում են լինում տարաձայնու թյուններ ևընդհարումներ: Այսպիսին է կյանքի իրականությունն ընկած աշխարհում: Ամուսնու կողմից աղբ չթափելը, աղջկա կողմից տնային հանձնարարությունների չկատարելը, կամ որդու կողմից տնտեսության աշխատանքների չկատարելը, այս բոլորը աննշան խնդիրներ են, որոնք որպես կանոն, կարելի է լուծել նվազագույն ջանքերով: Սակայն ուրիշ խնդիրները կարող են լրջորեն բարդաց նել ընտանեկան կյանքը. Զոքանչի կշտամբանքներն ու մանիպուլյա ցիաները, հոգեպես անառողջ հոր կողմից երեխաներին վիրավորելը, որդու անբարո կյանքը կամ աղջկա թմրամոլությունը: Նոր Կտակարանում բազմիցս մեզ ասվում է սիրել միմյանց (Հովհաննես 13.34, Հռոմեացիս 12.10), ապրել համերաշխ և ներ դաշնակության մեջ (Հռոմեյեցիս 15.5, Եբրայեցիս 12.14), լինել համ բերատար, բարի, և դրսևորել կարեկցանք (Ա Կորնթացիս 13.4), մյուսներին մեզնից առավել համարել (Փիլիպպեցիս 2.3), և կրել միմ յանց բեռը (Եփեսացիս 4.2)։ Իհարկե, այս ամենն ավելի հեշտ է ասել, քան անել, նույնիսկ, եթե դա վերաբերվում է մեր ազգականներին: Այս շաբաթ մենք կդիտարկենք, թե ինչպես կարելի է մեղմացնել այդ պիսի տհաճությունները, հատկապես, եթե դրանք ծագում են ըն տանիքում: Դաս 10
85
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 2
Ընդհարում Կարդացե՛ք Մատթեոս 7.5 և Առակաց 19.11 համարները: Ի՞նչ երկու կարևոր սկզբունքներ կարող են օգնել մեզ խուսափել ու րիշների հետ ընդհարումներից: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առակաց գրքի հեղինակն անում է շատ խորաթափանց դիտար կում. «Ջրի արձակման նման է կռվի սկիզբը, բայց վեճը չբորբոք ված՝ դու հետ քաշվիր» (Առակաց 17.14)։ Եթե ընդհարումն արդեն սկսվել է, այն հանգցնելը անհավանականորեն բարդ է: Համաձայն Հռոմեացիս 14.19 համարի, մենք կարող ենք կասեցնել ընդհարումը, ձգտելով անել այն, ինչը կծառայի խաղաղությանը և փոխադարձ հարգանքին: Ապա որքա՜ն ավելի կարևոր են այս սկզբունքներն ըն տանիքում ներդաշնակությունը պահպանելու համար։ Երբեմն, երբ դուք ընդունում եք ձեր պատասխանատվության մասը ընդհարման մեջ, դա կարող է ստիպել մյուս կողմին փափկել։ Մի քայլ ետ գնացեք և մտածե՛ք, թե ընդհանրապես կա՞ իմաստ այդ վեճի մեջ։ Առակաց գիրքն ասում է. «Մարդիս իմաստությունը նրան երկայնամիտ կանի, և նրա փառքը հանցանք ներելն է» (Առակաց 19.11)։ Մտածեք, արդյո՞ք տարաձայնության առարկան ձեզ համար նշանակություն կունենա երեք օր: Կամ առավել ևս, ի՞նչ ազդեցու թյուն կունենա այն հինգ կամ տասը տարի անց: Որքան ամուսնա կան զույգեր են վիճել մի պատճառով, որն այսօր նրանց աննշան է թվում: Փոխանակ թույլ տաք, որ ընդհարումը ձգձգվի, խոսելով մյուս կողմի՝ ամուսնու, երեխայի, ընկերոջ, աշխատակցի հետ, փորձեք հստակ լուծել խնդիրը կամ քննարկման առարկան և դուրս չգալ դրա սահաններից: Ընդհարումը հաճախ վատթարանում է, երբ դրա բուն պատճառը կորչում է բարկացկոտ բառերի տարափի տակ, և ջրի մակերես են բարձրանում հին խնդիրները կամ վերքե րը: Ավելի լավ և մեղմ քննարկման սկիզբ ունենալու միակ միջոցը ձեր հարաբերությունները պահպանելն է։ Թո՛ւյլ տվեք, որ դիմացի նը հասկանա, որ մտածում եք ձեր հարաբերությունների պահպան ման մասին։ Խոսելով ձեր դրական զգացմունքների մասին, կարող եք անցնել բուն խնդրին՝ ձգտելով չօգտագործել բայց բառը։ Ասելով «բայց», դրական ապացույցներից հետո, դուք հերքում եք այն, ինչ 86
Դաս 10
հենց նոր ասել էիք: Խոսելով ձեր զգացմունքների մասին, լսեք դիմա ցինին, խորհե՛ք նրա ասածի շուրջ և միայն դրանից հետո առաջար կե՛ք լուծում, որը հաշվի է առնում յուրաքանչյուր մարդու շահերը (Փիլիպպեցիս 2.4, 5)։ Հիշե՛ք այն ընդհարումների մասին, որոնք այսօր թվում են ձեզ այնքան հիմար ևանիմաստ։ Ունեցած փորձառությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ կանխել նման իրավիճակներն ապագայում: ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 3
Ամուսնության մի քանի սկզբունքներ Ամուսնությունը, ինչպես և Շաբաթը, Աստծո պարգևն է մարդկու թյանը, դեռևս Եդեմից։ Եվ որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, մենք գիտենք, թե մարդկային հոգիների թշնամին որքան ուժեղ է աղավաղել այդ երկու սահմանումները: Նույնիսկ ամենահաջող ա մուսնությունները երբեմն տառապում են բախումներից։ Ստորև բերված են մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել զույգերին լուծել խնդիրները: Կարդացե՛ք Եփեսացիս 1.7 համարը: Ի՞նչ կարևոր սկզբունք եք գտնում այստեղ, որը պետք է պահպանվի յուրաքանչյուր ամուս նության մեջ: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Անհրաժեշտ է սովորել ներել, հատկապես, երբ ձեր կողակիցը դրան արժանի չէ։ Յուրաքանչյուր ոք կարող է ներել նրան, ով արժա նի է ներման: Այս դեպքում, դա նույնիսկ դժվար է ներում անվանել: Իսկական ներումն այն է, երբ ներում են նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տերը ներեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով, և մենք պետք է նույնն անենք։ Հակառակ դեպքում, մեր ամուսնությունը, եթե նույ նիսկ մեզ հաջողվի պահպանել այն, միայն տառապանքներ կբերի: Կարդացե՛ք Հռոմեացիս 3.23 համարը: Այստեղ ո՞ր սկզբունքի մասին է գնում խոսքը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դուք պետք է ընդունեք, որ ամուսնացած եք մեղավորի մարդու հետ, ով որոշակի աստիճանի վնասված է զգացմունքայնությամբ, ֆիզիկապես և հոգեպես։ Հարմարվե՛ք դրան։ Ընդունե՛ք ձեր կո ղակցի սխալները։ Աղոթե՛ք դրանցից դուրս գալու ճանապարհի Դաս 10
87
համար։ Միգուցե դուք պետք է ապրեք այդ սխալների հետ, բայց չպետք է դրանց վրա կենտրոնանաք։ Հակառակ դեպքում, դրանք ձեզ հում-հում կուտեն։ Սուրբ և կատարյալ Աստվածը Քրիստոսի միջոցով ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Դուք, որ շատ հեռու եք սուրբ ու կատարյալ լինելուց, պետք է նույն կերպ վարվեք ձեր կողակցի հետ։ Կարդացե՛ք Փիլիպպեցիս 2.4-8 համարները: Ինչպիսի՞ կարևոր սկզբունքի մասին է խոսվում այս համարներում ևինչպես կարող է այն օգնել մեզ ոչ միայն ամուսնության մեջ, այլ նաև բոլոր հա վանական բախումնային հարաբերություններում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 4
Բարկության դերն ընդհարման մեջ Ո՞վ չի բարկացել այս կամ այն բանի համար։ Իրավիճակն ավե լի ցավալի է, երբ այդ բարկությունն ուղղված է ընտանիքի անդամի դեմ։ Բացի այն, որ բարկությունը խանգարում է ներել, այն կարող է վերածվել թույնի, որը մեծ ցավ և տառապանք կբերի տան, ընտա նիքի և, առհասարակ, հարաբերությունների վրա։ Կարդացե՛ք Եփեսացիս 4.26, 27 և Ժողովող 7.9 համարնե րը: Ինչպե՞ս կարող ենք մշակել բարկության ընկալումը որպես զգացմունք ևորպես մեղք: Ինչո՞ւմն է տարբերությունը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի՞նչ է ասվում Հակոբոս 1.19, 20 համարներում: Ի՞նչ իմաստ կա հետևել այս խոսքերին, հատկապես, ընտանիքի անդամների հետ հարաբերություններում, որոնց արարքները, հայացքները և խոսքերն ստիպում են մեզ բարկանալ: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե բարկացած եք ինչ-որ պատճառով, վերածե՛ք այն ինչ-որ դրական բանի՝ ձեր գլխավերևում մի սև ու խոժոռ ամպ սավառնել թույլ տալու փոխարեն։ Աղոթե՛ք նրանց համար, ովքեր վիրավորել են ձեզ, ներե՛ք նրանց և դարձե՛ք օրհնություն նրանց համար։ Գուցեև հենց սկզբից դա անելը հեշտ չի լինի, սակայն երբ դուք կայացնեք որոշումն ու հետևեք դրան, Աստված հոգ կտանի մնացածի մասին։ Երբեմն բարկության արմատները սկիզբ են առնում այն տնից, որտեղ մենք մեծացել ենք։ Բարկացկոտ մարդիկ հաճախ սերում են 88
Դաս 10
բարկացկոտ ընտանիքներից: Նրանք ընդօրինակման օրինակներ են ունեցել և միևնույն վարքագիծը դրսևորում են նաև իրենց սե փական կյանքում՝ ի վերջո փոխանցելով այն իրենց երեխաներին։ Երբեմն բարկությունը կարող է լինել չբավարարված կարիքների արդյունք կամ նախանձ, ինչպես Կայենի դեպքում, ինչը հանգեց րեց եղբոր սպանությանը։ Դուք կարող եք բարկանալու համար ծանրակշիռ պատճառ ու նենալ, սակայն մի՛ օգտագործեք այդ պատճառը բարկացկոտ մնա լու համար։ Մի՛ ժխտեք և մի՛ փորձեք արդարացնել այն։ Փոխարենը խնդրե՛ք, որպեսզի Աստված օգնի ձեզ դրա հետ վարվել դրական կերպով։ Պողոս առաքյալը մեզ բարի խորհուրդ է տալիս. «Մի՛ հաղթ վիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմեացիս 12.21)։ Մենք բոլորս էլ ունենք բաներ, որոնցից բարկանում ենք, ընդ հուպ մինչև ցավի աստիճանի։ Եվ որոշ դեպքերում, գուցեև ար դարացված ենք այդ բարկության մեջ։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կարող ենք Աստծո զորության միջոցով թույլ չտալ, որ այդ բար կությունը մեզ և մեր մոտիկներին դժբախտ դարձնի։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 5
Ընդհարում, դաժան վերաբերմունք, իշխանություն և վերահսկողություն Երբեմն չլուծված ընդհարումն ու բարկությունը զարգանալով կա րող են վերածվել շատ բացասական, քայքայիչ գործընթացի, նույ նիսկ բռնություն պարունակող հարաբերության։ Բռնությունը կարող է ունենալ բազմաթիվ ձևեր՝ ֆիզիկական, բանավոր, հուզական, հոգեբանական, սեռական և այլն։ Սակայն բռնության ցանկացած դրսևորում դեմ է Աստծո թագավորության գլխավոր սկզբունքին՝ անձնազոհ սիրուն։ Հարաբերությունների մասին ի՞նչ կարևոր ճշմարտություններ են շարադրված Ա Հովհաննես 4.7, 8 և Կողոսացիս 3.19 համար ներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, և դառը մի լինեք նրանց դեմ» (Կողոսացիս 3.19)։ Դառը բառը հունարեն բնօրինակում վերաբե րում է այն մարդուն, ով բարկացած և դառնացած է իր զուգընկերոջ հանդեպ, և նրան պատճառում է շարունակական ցավ, նրա նկատ Դաս 10
89
մամբ արտահայտում է ուժգին թշնամանք և ատելություն։ Պողոսը հստակորեն ասում է, որ կողակիցը չպետք է թշնամաբար վարվի կամ բռնանա։ Հուզական, սեռական և ֆիզիկական բռնությունն ընդունելի վարքագիծ չէ քրիստոնյա ամուսնու կամ զուգընկերջ հա մար։ Փոխարենը, այն, ինչն ընդունելի է, ձեր կողակցին սիրելն է։ Պո ղոսը նաև պարզորոշ ասում է, որ սերը համբերատար և բարի է, որ սերը չի նախանձում, չի պարծենում, չի հպարտանում, կոպիտ չի գտնվում, իրենը չի որոնում, հեշտությամբ չի բարկանում, չարը չի հիշում, չարի վրա չի ուրախանում, այլ ցնծում է ճշմարտության վրա։ Սերը միշտ պաշտպանում է, միշտ վստահում է, միշտ հույս ունի և միշտ պահպանում է։ Սիրո հատկանիշներից ևոչ մեկը նույ նիսկ հեռավոր կերպով չի ենթադրում կամ ընդունում բռնություն՝ դրա դրսևորման որևէ ճանապարհով, կաղապարով կամ ձևով։ Առողջ հարաբերությունների պայմաններում երկու կողմերն էլ ի րենց պաշտպանված ևապահով են զգում, բարկությունը հարթվում է առողջ կերպով, և միմյանց ծառայելը դառնում է նորմ։ Հաճախ բռնության զոհերը մեղքի զգացում են ունենում, ասես պատասխա նատվություն են կրում բռնացողին հրահրելու համար կամ միգուցե ինչ-որ կերպ արժանի էին իրենց ստացած բռնությանը։ Բռնացողնե րը կարող են լինել բավականին վերահսկող, հաճախ՝ շատ հմուտ, և կարող են ստիպել իրենց զոհերին պատասխանատու զգալ կատար վածի համար։ Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք արժանի չէ բռնության ենթարկվել մեկ ուրիշի կողմից, և բռնացողներն են պատասխանա տու իրենց սեփական ընտրության և գործողությունների համար։ Բարի լուրն այն է, որ բռնության զոհերին Աստվածաշունչն առա ջարկում է մխիթարություն, այլ ոչ թե մեղքի զգացում։ Անվերահսկելի իրավիճակներում, մարդիկ չպետք է վախենան օգնություն փնտրել դրսում։ Որքան ցավալի է, որ որոշ մշակույթներում քաջալերվում է կա նանց նկատմամբ բռնությունը։ Ինչո՞ւ ոչ մի քրիստոնյա չպետք է երբեք դրսևորի նման վարքագիծ, անկախ նրանից, թե ինչ է թույլ տալիս իր մշակույթը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 6
Ներում և հանգիստ «Ամեն ինչ որ կամենում էք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց։ Որովհետև այս է օրենքը և մարգարեները» 90
Դաս 10
(Մատթեոս 7.12)։ Ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր ընտանիքում և դրանից դուրս: Ստորև տրված տողերում գրե՛ք, թե գործնական ի՞նչ միջոցներով կարող եք դա անել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եբրայեցիս գրքի հեղինակը խորհուրդ է տալիս. «Հետևեք խաղա ղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12.14)։ Նույնիսկ, երբ մենք կատարում ենք բո լոր անհրաժեշտ քայլերը, մեզ վիրավորողներից ոմանք, միևնույնն է, չեն լսի և չեն փոխվի։ Միգուցե ոմանք ներողություն կխնդրեն, սա կայն մյուսները չեն անի դա։ Ամեն դեպքում, մեր իսկ բարօրության համար, լավ կլինի ընտրել ներման ճանապարհը, հատկապես, եթե խոսքը գնում է մեր ընտանիքի անդամների մասին: Իրականում, ներումը հանդիսանում է ընդհարման լուծման ան քակտելի էական մասը, հատկապես ընտանիքում։ Երբ մարդը մեղք է գործում մեր նկատմամբ, Աստծո թշնամին պատ է դնում մեր և այդ մարդու միջև, որը թույլ չի տալիս մեզ սիրել այդ մարդուն այն պես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ։ Ներումը գիտակցական որոշում է, հեռացնելու այդ արգելքները: «Մենք չենք ստանում ներումը, որովհետև ներում ենք, այլ երբ ներում ենք։ Ողջ ներման հիմքում ընկած է Քրիստոսի սերը, որին արժանի չենք, սակայն ուրիշների նկատմամբ ցուցաբերած մեր դիրքորոշմամբ մենք ցույց ենք տալիս, թե արդյո՞ք այդ սերը դարձ րել ենք մեր սեփականը։ Այդ իսկ պատճառով, Քրիստոսն ասում է. «Որովհետև ինչ դատաստանով որ դատում էք, նրանով պիտի դատ վեք, և ինչ չափով որ չափում էք, նրանով կչափվի ձեզ» (Մատթեոս 7.2։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 251)։ Միևնույն ժամանակ, երբ մենք ենք մեղավոր ընդհարման հա մար, պետք է փորձենք վերականգնել խզված հարաբերությունները տվյալ մարդու հետ, ինչը կարող է ներառել այդ մարդու մոտ գնալն ու նրան ասելը, որ դուք զղջում եք կատարվածի համար և խնդրում եք նրա ներումը։ Դա այն է, ինչ ասաց Հիսուսը. «Արդ՝ եթե սեղանի վրա մատուցես քո ընծան, ևայնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջ, և գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ, և հետո եկ ընծադ մատուցիր» (Մատթեոս 5.23, 24)։ Լավ է, երբ մեզ ցավեցրած մարդը ներողություն և ներում է խնդրում: Նմանապես լավ է, երբ մենք ենք ներողություն խնդրում մեր արարքների համար: Դաս 10
91
Այն միտքը, որ ձեզ անհրաժեշտ է ներում, ինչպե՞ս է օգնում սո վորել ներել ուրիշներին։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆԻՍԻ 7
Հետագա ուսումնասիրության համար «Շատ հաճախ ծնողները միաբան չեն ընտանիքը ղեկավարե լու հարցում։ Հայրը, ով քիչ ժամանակ է անցկացնում իր երեխա ների հետ և ծանոթ չէ նրանց սովորությունների և խառնվածքի յուրահատկություններին, կոպիտ է և խիստ։ Նա չի վերահսկում իր բարկությունը և նախատում է երեխային։ Երեխան գիտի այդ, ևեն թարկվելու փոխարեն, պատիժը նրան համակում է զայրույթով։ Մայ րը միևնույն զանցանքները մեկ թողնում է առանց ուշադրության, մեկ խիստ պատժում է դրանց համար։ Երեխաները երբեք չգիտեն, թե ծնողներն ինչ կձեռնարկեն, և գայթակղվում է այն մտքից, թե որքան հեռուն կարող են գնալ իրենց զանցանքներում անպատիժ մնալով։ Այսպես ցանվում են չարի սերմերը, որոնք ծլարձակում և պտուղներ են տալիս» (Էլեն Ուայթ, Քրիստոնեական տուն, էջ 314, 315)։ «Տունը պետք է լինի ամենամաքուր և ամենավսեմ կապվածու թյան կենտրոնը։ Խաղաղությունը, ներդաշնակությունը, սերն ու երջանկությունը պետք է ամեն օր համառորեն արմատավորվեն, մինչև որ այս թանկագին արժեքներն ապրեն նրանց սրտերում, ով քեր ընտանիք են կազմում։ Սիրո բույսը պետք է խնամքով մշակվի, հակառակ դեպքում այն կմահանա։ Ամեն մի բարի սկզբունք պետք է փայփայվի, եթե ցանկանում ենք, որ այն ծաղկի հոգու մեջ։ Այն, ինչը սատանան ցանում է սրտերում՝ նախանձը, խանդը, չար կասկած ները, չարախոսությունը, անհամբերությունը, նախապաշարմունք ները, եսասիրությունը, արծաթասիրությունը և սնափառությունը, պետք է արմատախիլ արվի։ Եթե թույլ տրվի, որ այս չար բաները մնան հոգում, դրանք պտուղներ կտան, որոնցով շատերը կպղծվեն։ Օ՜, որքան մարդիկ են մշակում թունավոր բույսեր, որոնք սպանում են սիրո թանկարժեք պտուղներն ու պղծում հոգին» (նույն տեղում, Էջ 195, 196)։ Հարցեր քննարկման համար
1. Կարդացե՛ք հետևյալ մեջբերումն ամուսնության մասին մի հոդ վածից։ «Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի 92
Դաս 10
այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15)։ Ճիշտ այնպես, ինչպես Քրիս տոսն Իրեն դրեց մեր իրավիճակում, որպեսզի մեզ վերաբերվի լավագույնս, մենք պետք է անենք նույնը մեր զուգընկերոջ նկատ մամբ։ Փորձե՛ք դիտարկել ցանկացած իրավիճակ կամ ճգնաժամ ոչ միայն ձեր սեփական տեսանկյունից, այլ նաև ձեր կողակցի տեսանկյունից։ Տեսե՛ք, թե ինչպես է նա մեկնաբանում իրավի ճակը, ինչպես է այն ազդում նրա վրա, և թե ինչու է նա այդ կա պակցությամբ իրեն զգում այնպես, ինչպես զգում է։ Այս սկզբուն քը կարող է մեծ նշանակություն ունենալ բարդ իրավիճակների հարթման հարցում։ Ի՞նչ կերպ կարող ենք կիրառել այս սկզբուն քը բախումնային իրավիճակներում: 2. Դասարանում պատասխանե՛ք «Բարկությունը մի՞շտ է մեղք» հարցին։ Հիմնավորեք ձեր դիրքորոշումը։
Դաս 10
93
ԴԱՍ 11 ՀՈՒՆԻՍԻ 8–14
ՀԱՎԱՏԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Գործք առաքելոց 10.1–28, 34, 35, Ա Կորնթացիս 2.2, Ա Թե սաղոնիկեցիս 5.21, 22, Հովհաննես 1.12, 13, 3.7, Ա Հով հաննես 5.1: Հիշելու համարը. «Ուստի … համբերությամբ վազենք մեր առաջ դրված աս պարեզի ընթացքը. Մտիկ տանք հավատքի զորագլխին և կատարողին՝ Հիսուսին, որ Իր առաջ դրված ուրախության փոխանակ խաչը հանձն առավ ամոթն արհամարհելով և Աստծո աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12.1, 2):
Կ
արևոր չէ, թե մենք կյանքի որ փուլում ենք, կամ թե ինչի միջով ենք անցել կամ դեռևս կանցնենք մեր ճանապարհին. մենք գոյու թյուն ունենք որոշակի մշակութային տարածության մեջ։ Մեր ծնող ները, մեր երեխաները, մեր տները, մեր ընտանիքները, նույնիսկ մեր եկեղեցին, բոլորը մեծապես կրում են այն մշակույթի ազդեցությու նը, որում ապրում են։ Շաբաթը կիրակիի փոխելը հստակ օրինակ է, թե ինչպես է մշակույթը բացասաբար ազդել եկեղեցու վրա: Ամեն անգամ, երբ անցնում ենք եկեղեցու կողքով և տեսնում կիրակնօրյա ծառայության մասին ազդարարող ցուցանակը, մենք ստանում ենք լուրջ հիշեցում այն մասին, թե որքան հեռուն գնացող կարող է լինել մշակույթի ներգործությունը։ Քրիստոնյա ընտանիքներն անընդհատ բախվում են մշակութա յին մարտահրավերներին։ Երբեմն մշակույթն օժանդակում է դրա կան փոփոխություններին, բայց շատ դեպքերում այն բացասաբար է ազդում: Բարի լուրն այն է, որ Ավետարանի զորությունը մեզ տալիս է լույս, մխիթարություն և ուժ խնդիրների լուծման համար, որոնք պայմանավորված են մշակութային գործոնով։ Այս շաբաթ մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք լինել «հավատի ընտանիքներ», ձգտելով լինել «անբիծ և անարատ որդիք Աստծո առանց մեղադ 94
Դաս 11
րանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց միջում երևաք ինչ պես լույս տվողներ աշխարհքի մեջ» (Փիլիպպեցիս 2.15)։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 9
Ամուր բռնեք բարին Քանի որ Ավետարանն ընդգրկում է ամբողջ երկրագունդը, քրիս տոնյաները բախվում են տարբեր ավանդույթների և սովորույթների հետ, որոնցից շատերը վերաբերում են ընտանիքին և հասարակա կան հարաբերություններին։ Քրիստոնյա ավետարանիչների համար ամենամեծ հարցերից մեկն այն է, թե ինչպես պետք է վերաբերվել տարատեսակ մշակութային նորմերին, որոնք շոշափում են տարբեր հարցեր, այդ թվում նաև ընտանեկան հարաբերությունները, նոր մեր, որոնց պատճառով նրանք կարող են իրենց անհարմար զգալ: Կարդացե՛ք Գործք առաքելոց 10.1-28, 34, 65 համարները: Ի՞նչ կարող ենք սովորել այս համարներից: Ինչպե՞ս կարող ենք հաղ թահարել մեր ներքին պատնեշներն ու նախապաշարմունքները՝ գործ ունենալով այլ մշակույթների հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոսը մահացավ աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող ամեն մի մարդ արարածի մեղքերի համար։ Շատ մարդիկ պար զապես դեռևս չգիտեն այս մեծագույն ճշմարտությունը։ Տանել այս լուրը՝ կոչ անելով աշխարհին արձագանքել, հենց սա է քրիստոնյա ների ավետարանչական առաքելությունը։ Քանի որ Աստված Ինքն է դրսևորում արդարություն մարդու նկատմամբ, ապա քրիստոն յաները կոչված են մարդկանց վերաբերվել հարգանքով և ազնվու թյամբ՝ տալով նրանց հնարավորություն ընդունել բարի լուրը, որը նրանց էլ է տրված: Ի՞նչ եզրակացության հանգեցին վաղ քրիստոնյա ավետարա նիչները այլ մշակույթներին Ավետարանը ներկայացնելու վերա բերյալ։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել այս համարներից։ Գործք առաքելոց 15.19, 20, 28, 29, Ա Կորնթացիս 2.2, Ա Թեսա ղոնիկեցիս 5.21, 22։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 11
95
Չնայած ժողովուրդների մշակույթը հաճախ վկայում է մարդ կանց ընկած վիճակի մասին, դրանում կարող են լինել հավատամք ներ, որոնք չեն հակասում Սուրբ Գրքին, և նույնիսկ օգտակար են Ավետարանի գործի համար։ Աշխարհի տարբեր մասերում, ըն տանիքում և հասարակության մեջ բարձր են գնահատվում մոտ հարաբերությունները: Քրիստոնյաները կարող են աջակցել և ամ րապնդել այն, ինչը բարի է և համապատասխանում է աստվա ծաշնչյան սկզբունքներին։ Միևնույն ժամանակ, չպետք է գնալ փոխզիջման, զոհաբերելով Աստծո ճշմարտությունը։ Ցավոք, եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ փոխզիջումն ու աշխարհին հարմարվողականությունը բերեցին կեղծ քրիստոնեական դավանանքների, որոնք ազդարար վում են որպես ճշմարիտ քրիստոնեություն։ Սատանան հավակ նում է լինել այս աշխարհի աստվածը և հաջողությամբ տարածում է կեղծ հայացքներ, սակայն Հիսուսը փրկագնել է այս աշխարհը, և Նրա Հոգին առաջնորդում է Նրա հետևորդներին ամեն ճշմարտու թյան մեջ (Հովհաննես 16.13)։ Որքանո՞վ է ձեր հավատը ձևավորված մշակութային ավանդու թյուններով ևորքանով՝ աստվածաշնչյան ճշմարտություններով։ Ինչպե՞ս կարելի է զանազանել մեկը մյուսից: Դասարանում կիս վեք ձեր պատասխաններով։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 10
Ընտանիքում մշակույթի ազդեցության տակ «Որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը և իրենից հետո իր տանը կպատվիրի, և նրանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարություն ևիրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերի ինչ որ ասել է նրան» (Ծննդոց 18.19)։ Ընտանիքը հանդիսանում է անկյունի քար, որի վրա կառուց վում է հասարակությունը, կամ դրա բջիջը՝ անկախ դրա կազմից: Այս պատճառով, տարբեր ժողովուրդների մշակույթի տարբերակիչ առանձնահատկությունները սերտորեն միահյուսված են ընտանի քի կյանքի հետ: Օրինակ, մի հին մշակույթում որդին պարտավոր էր ուտել իր մահացած ծնողների դիակները։ Մեկ այլ մշակույթում, փեսան որպես օժիտ, իր հարսնացուի հորը պետք է բերեր թշնամի ցեղի տղամարդկանց կտրված գլուխները։ Նույնիսկ մեր ժամանակ 96
Դաս 11
ներում երեխաների, ծնողների, հոգածության, բաժանման, ամուս նության, և այլնին վերաբերող պատկերացումները շատ լայն են։ Ավետարանելով ինքնատիպ մշակութային վայրերում, մենք պետք է իմանանք, ինչպես վարվել այս կամ այն դեպքերում, ևերբ մենք չենք կարող գնալ փոխզիջման, չստեղծենք անհարկի խնդիրներ: Միև նույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք և լրջորեն հաշվի առ նենք մշակութային առանձնահատկությունների ազդեցությունը մեր ընտանիքների կյանքի վրա: Ի՞նչ կերպ է մշակույթն ազդել ընտանեկան կյանքի վրա հետևյալ օրինակներում։ Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս օրի նակներից։ Ծննդոց 16.1–3 ______________________________________________________ Ծննդոց 35.1–4 ______________________________________________________ Եզրաս 10 ____________________________________________________________ Գ Թագավորաց 11.1 ________________________________________________ Մեզանից ոչ ոք չի ապրում մեկուսացված։ Մենք և մեր ընտանիք ները կրում ենք այն մշակույթի ազդեցությունը, որում ապրում ենք։ Որպես քրիստոնյաներ մենք պետք է մեր մշակույթում պահ պանենք ամեն լավը, ինչը գտնվում է ներդաշնակության մեջ մեր հավատի հետ, ևորքան հնարավոր է խուսափենք այն ամենից, ինչ հակասում է դրան: Ձեր մշակույթում ի՞նչն է օգտակար ընտանեկան կյանքի համար և ներդաշնակ Աստվածաշնչի հետ, ևի՞նչն է անօգտակար ևան ներդաշնակ։ Ինչպե՞ս կարող եք լավագույնս հարմարեցնել ձեր հավատը ձեր մշակույթին՝ առանց փոխզիջելու էական ճշմար տություններ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 11
Փոփոխությունների ժամանակները Անկախ այն բանից, թե ինչպիսի մշակույթի շրջապատում են ապ րում ընտանիքները, փոփոխությունները դրանցում անխուսափելի են: Որոշ փոփոխություններ կարելի կանխասել՝ հիմնվելով կյանքի ընդհանուր ընթացքի վրա, բայց հաճախ դրանք անկանխատեսե լի են, օրինակ, մահը, տարերային աղետները, պատերազմները, հիվանդությունները, ընտանիքի տեղափոխությունը կամ աշխա տանքային անհաջողությունները։ Շատ ընտանիքներ բախվում են տնտեսական և հասարակական փոփոխությունների հետ իրենց Դաս 11
97
համայնքում ևերկրում։ Սակայն կան փոփոխություններ, որոնք ան միջապես կապված են մշակույթի հետ: Ձեր առջև մի քանի օրինակներ են աստվածաշնչյան հերոսների կյանքից: Ինչպես են այդ արմատական և նույնիսկ դրամատիկ փոփոխություններն ազդել նրանց ընտանեկան կյանքի վրա: Պատկերացրեք ձեզ նրանց տեղում։ Պաշտպանության ի՞նչ մե խանիզմներ են հնարավոր յուրաքանչյուր իրավիճակում: Դուք ինչպե՞ս կարձագանքեիք այդ փոփոխություններին: • Աբրահամ, Սարա և Ղովտ (Ծննդոց 12.1–5) _____________________ ________________________________________________________________________ • Ադասսա (Եսթեր 2.7–9) __________________________________________ ________________________________________________________________________ • Դանիել, Անանիա, Միսայել և Ազարիա (Դանիել 1) _____________ ________________________________________________________________________ Փոփոխությունները բերում են վերապրումներ, կորուստներ, ա պագայի նկատմամբ անվստահություն և վախ: Կախված ընտա նիքի՝ փոփոխություններին հարմարվելու ունակությունից, նման փորձառությունները կարող են օժանդակել հոգևոր աճին, բայց և կարող են առաջացնել սթրես ևանհանգստություն: Սատանան հայ տարարում է, որ փոփոխությունները բերում են միայն խնդիրներ, հույս ունենալով այս կերպ կասկածներ և անվստահություն առա ջացնել Աստծո նկատմամբ: Աստծո Խոսքում տեղ գտած խոստում ները, ընտանիքի հոգևոր և նյութական միջոցները, ընկերները և այն հավաստիացումը, որ նրանց կյանքն Աստծո ձեռքերում է, օգնել են հավատի շատ հերոսների և հերոսուհիների հաջողությամբ հաղ թահարել կյանքի դժվարին ժամանակաշրջանները։ Եթե ճանաչում եք որևէ մեկին (կամ նույնիսկ մի ամբողջ ընտա նիքի), ով վերապրում է վնասող փոփոխություններ, ինչպե՞ս կկարողանաք օգնել նրան կամ նրանց: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 12
Վերածնելով առաջին սերնդի հավատը Հավատի ի՞նչ ճգնաժամ տեղի ունեցավ Իսրայելում, երբ Հեսուն և նրա հասակակիցները մահացան։ Դատավորաց 2.7–13։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 98
Դաս 11
Ուսումնասիրությունները, թե ինչպես են եկեղեցիների նման կազմակերպությունների արժեքներն ու համոզմունքները փոխանց վում հաջորդ սերունդներին, ցույց են տալիս, որ դրանց հիմնադիր ները շատ լուրջ նվիրված են եղել համոզմունքներին։ Նրանք եղել են այն մարդիկ, ովքեր առաջինն են պաշտպանել դրանք։ Մեկ կամ երկու սերունդ անց, շատերը կորցնում են այդ արժեքները, իսկ դրանցից հետո նաև սկզբունքները։ Նրանք կարող են պատկանել կազմակերպությանը, հիմնականում սովորույթի ուժով։ Իսկ հաջոր դող սերունդների կյանքում սովորություններն ունեն միտում վերած վելու ավանդության: Այն կրակը, որով վառվում էին հիմնադիրները, այլևս չկա: Ասում են՝ Աստված չունի թոռներ, Նա ունի միայն զավակներ։ Ի՞նչ է ձեր կարծիքով սա նշանակում։ Տե՛ս նաև Հովհաննես 1.12, 13, 3.7, Ա Հովհաննես 5.1։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոնեության մեջ, տարիքով մարդիկ, որպեսզի հոգևոր ար ժեքները փոխանցեն հաջորդ սերունդներին, սովորաբար երիտա սարդներին պատմում են իրենց համոզմունքների մասին: Սակայն անձնական հավատը և ծանոթությունը ծնողների համոզմունքների կամ եկեղեցու դավանաբանության հետ, դա նույն բանը չէ: Լինել քրիստոնյա շատ ավելին է, քան պատկանել պատմություն և դա վանանք ունեցող որևէ կազմակերպության։ Ճշմարիտ հավատը չի հանդիսանում գենետիկական բնութագիր, կամ մի սերունդից մյու սին բնականոն կերպով փոխանցվող ինչ-որ բան: Յուրաքանչյուրն ունի Քրիստոսին անձամբ ճանաչելու կարիքը։ Ծնողները չեն կարող դա անել իրենց երեխաների փոխարեն։ Եկեղեցին՝ ընդհանուր առ մամբ, և ծնողները՝ մասամբ, պետք է անեն այն ամենը, ինչ կարող են, որպեսզի ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա երիտա սարդներին կատարել ճիշտ ընտրություն, սակայն վերջին հաշվով, սերունդը կամ փրկված կլինի, կամ կորած, հատկապես ավետարա նական լույսի նկատմամբ յուրաքանչյուր մարդու անձնական վերա բերմունքի համաձայն։ Ջոնը, թողնելով աթեիզմը, միացավ Յոթերորդ օրվա ադվեն տիստների եկեղեցուն որպես հասուն մարդ՝ ունենալով հրաշա լի դարձի գալու փորձառություն։ Նա ամուսնացավ ադվենտիստ աղջկա հետ, և նրանք ունեցան երեխաներ, որոնց, բնականա բար, մեծացրեց հավատի մեջ։ Մի օր, խորհելով իր երեխաների Դաս 11
99
հոգևոր վիճակի մասին, նա ասաց. «Օ՜, եթե միայն իմ երեխա ներն էլ ունենային այն փորձառությունը, ինչ ես ունեցա»։ Եթե այնտեղ լինեիք, ի՞նչ կասեիք նրան։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 13
Քսանմեկերորդ դարի լրաբերները Յուջին Փիթերսոնն Ուղերձ կոչվող իր հանրահայտ Աստվածաշն չի վերծանման մեջ աստվածաշնչյան «Ավետարան» բառի փոխա րեն օգտագործում է «Լուր» եզրույթը։ Հիսուսի մասին Ավետարանը իսկապես Լուր է, որի կարիքն աշխարհն այսօր դեռևս ունի։ Քրիս տոնյա ընտանիքները, ինչպիսի մշակույթում էլ որ ապրելիս լինեն, կոչված են ապրել այդ Լուրով և կիսվել մարդկանց հետ: Ինչպե՞ս կբնութագրեիք «Լուրը»՝ օգտագործելով հետևյալ հա մարները։ Մատթեոս 28.5–7, Հովհաննես 3.16, Հռոմեացիս 1.16, 17, Ա Կորնթացիս 2.2, Բ Կորնթացիս 5.18–21։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առաջին նորությունը, որն աշակերտները տարածեցին ամե նուրեք, Հիսուսի հարության մասին նորությունն էր։ Այսօր քրիս տոնեական ընտանիքները նույնպես տարածում են այդ լուրը, ազդարարելով. «Հարություն առավ... ինչպես ասեց» (Մատթեոս 28.6)։ Հիսուսի հարության իրականությունը հաստատում է այն ճշմարտացիությունը, ինչ Նա ասել էր Իր, Աստծո և մեղավորների նկատմամբ Իր սիրո, ներման և Իր նկատմամբ հավատի միջոցով հավիտենական կյանքի անխախտելի խոստմունքի մասին։ Անձկությամբ սիրել Ավետարանը։ Սուրբ Գիրքը մեզ ցույց է տա լիս, թե Ավետարանը որքան զարմանալի կերպով էր վերափոխել Քրիստոսի առաջին հետևորդների կյանքը: Նրանք բացում էին ի րենց տան դռներն Աստվածաշնչի ուսումնասիրության համար, նրանք աղոթում և հաց էին կտրում միասին, կիսում էին փողն ու միջոցները և հոգ էին տանում միմյանց նկատմամբ։ Ամբողջ ընտա նիքներ էին ընդունում ավետարանի լուրը։ Բայց մի ակնթարթո՞ւմ նրանք դարձան անբիծ մարդիկ: Ո՛չ։ Կայի՞ն արդյոք նրանց մեջ ընդ հարումներ և տարաձայնություններ: Իհարկե՛։ Բայց, այնուամենայ նիվ, նրանք փոխվեցին։ Նրանք ընդունում էին, որ ունեն Աստծո և միմյանց կարիքը, տներում և եկեղեցիներում առաջին տեղում էին դնում միաբանությունն ու ներդաշնակությունը՝ փորձելով իրակա 100
Դաս 11
նացնել Հիսուսի աղոթքը (Հովհաննես 17.20–23)։ Նրանք համար ձակությամբ վկայում էին միմյանց և անհավատներին, վտանգելով իրենց կյանքը հանուն իրենց համոզմունքների։ Նույնը պետք է կատարվի նաև մեզ հետ։ Նույնիսկ մեր դարում, կրոնական հարցերի նկատմամբ կանխակարծիք հարաբերություն ների դարում, ինչ-որ բանի մասին հիացմունքով պատմող մարդիկ տիրում են լսողների ուշադրությանը: Հոգին ցանկանում է լցնել մարդկային սրտերն Ավետարանի նկատմամբ հիացմունքով։ Երբ բարի լուրն անձամբ ձեզ համար դառնա այնքան բարի, որքան այն ներկայացված է Խոսքում, դուք կվկայեք ինքնաբերաբար և ձեզ հնարավոր չի լինի դրանից ետ պահել: Ի՞նչ փոփոխություններ են հարկավոր ձեր ընտանիքում, որպես զի դառնաք լուրի լավագույն մունետիկները, որով մենք կոչված ենք կիսվել շրջապատի հետ: ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆԻՍԻ 14
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքից «Բաբելոնյան արքունիքում» գլուխը, էջ 479–490, Ավետարանի գոր ծիչներ գրքից «Նախազգուշացման խոսքեր» գլուխը, էջ 324, 329, և «Աստված դեմքին չի նայում» գլուխը, էջ 330, 331, Քայլեր դեպի Քրիստոս գրքից «Տիրոջ մեջ է ուրախությունը» գլուխը, էջ115–126։ Աստված չի նայում դեմքին: «Քրիստոսի կրոնն այն ընդունողին բարձրացնում է մինչև մտքի և գործի բարձրագույն մակարդակը և միևնույն ժամանակ այն ներկայացնում է ողջ մարդկային ցեղը որ պես Աստծո համարժեք սիրո օբյեկտներ՝ փրկագնված Նրա Որդու զոհով։ Հիսուսի ոտքերի մոտ հարուստն ու աղքատը, կրթվածն ու տգետը հանդիպում են իրար, ընդ որում, բացարձակապես մոռա նալով հասարակական դիրքի կամ աշխարհիկ գերազանցության մասին։ Մոռացվում են երկրային բոլոր տարբերությունները, երբ նայում ենք Նրա վրա, Ում խաչեցին մեր մեղքերը։ Այն Մեկի ինք նամերժումը, ներողամտությունը, անսահման կարեկցանքը, Ով բարձրագույն դիրքն էր գրավում երկնքում, առոչինչ է դարձնում մարդկային հպարտությունը, ինքնագնահատականը և սոցիալա կան դասակարգը։ Մաքուր ու անեղծ կրոնը ցուցադրում է իր երկ նային ծագում ունեցող սկզբունքները և միաբանության բերում բոլորին, ովքեր սրբացել են ճշմարտության միջոցով։ Բոլորը հանդի Դաս 11
101
պում են որպես արյամբ գնված հոգիներ, հավասարապես կախված Նրանից, Ով փրկագնեց իրենց Աստծո համար» (Էլեն Ուայթ, Ավետա րանի գործիչներ, էջ 330)։ Հարցեր քննարկման համար
1. Մեկ անգամ էլ քննարկե՛ք միաշաբթի օրվա դասի տրված հար ցերը։ 2. Ի՞նչ սկզբունքներ կարող ենք գտնել վերը ներկայացված Էլեն Ուայթի գրքի մեջբերումից, որոնք, եթե կիրառվեն, հեղափոխու թյուն կանեն մեր ընտանեկան կյանքում։ 3. Ի՞նչ հաջողությունների է հասել ձեր տեղական եկեղեցին հավա տացյալների երիտասարդ սերունդ աճեցնելու հարցում։ Որպես դասարան՝ ի՞նչ կարող եք անել՝ օգնելու եկեղեցուն այս կարևոր առաջադրանքում։ 4. Որո՞նք են այն դժվարությունները, որոնք հանդիպում են հավա տը հաջորդ սերունդներին փոխանցելու ճանապարհին։ 5. Այն մշակույթը, որում ապրում եք, ի՞նչ կերպ է դրականապես ազ դում ձեր ընտանեկան կյանքի վրա, ևի՞նչ կերպ է այն բացասա կան ազդեցություն ունենում։
102
Դաս 11
ԴԱՍ 12 ՀՈՒՆԻՍԻ 15–21
Ի՞ՆՉ ՏԵՍԱՆ ՆՐԱՆՔ ՔՈ ՏԱՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եսայիա 38, 39, Ա Կորնթացիս 7.12–15, Ա Պետրոս 3.1, 2, Եբրայեցիս 6.12, 13.7, Գ Հովհաննես 11, Եսայիա 58.6, 7, 10, 12: Հիշելու համարը. «Բայց դուք ընտիր ազգ էք, թագավորական քահանայու թյուն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք Նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց Իր զարմա նալի լույսի մեջ» (Ա Պետրոս 2.9):
Մ
իգուցե ձեր կյանքում հասել է այն փուլը, երբ Աստծո շնորհիվ ա մեն ինչ լավ է ընթանում (գոնե ներկա պահին). ընտանիքը լավ է, գործերը լավ են, առողջությունն ու ֆինանսները՝ նույնպես։ Իսկ միգուցե՝ ոչ։ Գուցե ձեր տունն այժմ ցավի ու անհանգստության մեջ է։ Ամեն դեպքում, երբ ինչ-որ մեկն այցելում է ձեր տուն, ինչպես Բա բելոնի պատվիրակությունը, որն այցելեց Եզեկիա թագավորին, ի՞նչ պատասխան պետք է տրվի հարցին, որն ավելի ուշ Եսայիա մարգա րեն տվեց թագավորին. «Ի՞նչ տեսան քո տանը» (Եսայիա 39.4)։ Մարդիկ ի՞նչ են տեսնում ձեր տանը։ Ի՞նչ են տեսնում երկնա յին հրեշտակները։ Ի՞նչ մթնոլորտ է լցնում մեր բնակարանը։ Արդյոք նրանք զգո՞ւմ են աղոթքի անուշահոտությունը: Ինչո՞վ է լցված մեր տունը՝ բարությա՞մբ, առատաձեռնությա՞մբ, սիրո՞վ, թե՞ հակասու թյուններով, բարկությունով, անհանգստությունով, դառնությունով և վեճերով։ Արդյոք հյուրերը կնկատե՞ն Հիսուսի ներկայությունը ձեր տանը։ Այս կարևոր հարցերը մենք բոլորս պետք է տանք մեզ: Այս շա բաթ մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է դասավորել ընտա նեկան կյանքը, որպեսզի, չնայած անխուսափելի սթրեսներին և դժվարություններին, մեր ընտանիքները կարողանան արտացոլել Աստծո փառքը: Դաս 12
103
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 16
Սովորելով թագավորի սխալներից Կարդացե՛ք Եզեկիայի բժշկության և բաբելոնացի դեսպանների այցի պատմությունը: Բ Մնացորդաց 32.25, 31, Եսայիա 38, 39: Սուրբ Գիրքը նշում է, որ Բաբելոնի թագավորի պատվիրակները հետաքրքրված էին Եզեկիա թագավորի հրաշալի առողջացմամբ, սակայն, Եզեկիան լռում է այդ մասին։ Նա նշանակություն չտվեց այն երևույթներին, որոնք կարող էին բացել հարցասեր դեսպաննե րի սրտերը ճշմարիտ Աստծո գիտության նկատմամբ: Զարմանալի է 38-րդ գլխում բուժման համար երախտագիտության և 39-րդ գլխում այդ մասին նրա լռության հակադրության միջև։ «Աստված նրան թողեց նրան փորձելու համար»։ Այս պաշտոնա կան այցը շատ նշանակալից իրադարձություն էր, սակայն գրված չէ, որ Եզեկիան աղոթքով հատուկ առաջնորդություն որոնեց մար գարեներից կամ քահանաներից։ Ոչ էլ Աստված միջամտեց։ Հաշվի չնստելով հասարակության կարծիքի հետ, չխորհրդակցելով հոգևոր առաջնորդների հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում էին Աստծո մտադրությանը՝ նրա և ամբողջ ժողովրդի կյանքի մեջ, Ե զեկիան ապավինեց բացառապես սեփական հասկացողությանը։ Հնարավոր է, որ Բ Մնացորդաց 32.31 համարի հեղինակը մտադիր էր ցույց տալ, թե որքան ինքնավստահ կարող է դառնալ մարդը և որքան հեշտությամբ նա կարող է արհամարհել Աստծո օրհնություն ները, ընդունելով դրանք ինքնին հասկանալի: Ստորև ներկայացված են ընտանեկան կյանքի հավատարմու թյան որոշ դասեր, որոնք կարող ենք քաղել Եզեկիայի փորձա ռությունից։ Ուրիշ ի՞նչ փորձառությունների կարող ենք սովորել նրա փորձառությունից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոնյաների տուն կատարած յուրաքանչյուր այց մարդկանց համար հնարավորություն է՝ հանդիպելու Քրիստոսի հետևորդնե րին։ Հնարավոր է այցելուներից քչերը բաց կլինեն հոգևոր թեմանե րով խոսակցությունների համար։ Քրիստոնյաները պետք է գտնեն նուրբ միջոցներ և համապատասխան հնարավորություններ նրանց հետ կիսվելու Բարի լուրով։ Քրիստոնյաները չպետք է պարծենան իրենց նյութական բարե կեցությամբ կամ ձեռքբերումներով, թեև նրանք կարող են ընդունել 104
Դաս 12
դրանք որպես Աստծո օրհնություններ։ Նրանք կանչված են քարոզե լու «Նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց Իր զար մանալի լույսի մեջ» (Ա Պետրոս 2.9), կամ, օգտագործելով Եզեկիայի փորձառությունը որպես խորհրդանիշ, հայտարարել, որ իրենք մա հանում էին, սակայն Քրիստոսը բժշկեց իրենց, իրենք մեռած էին մեղքում, բայց Քրիստոսը հարություն տվեց իրենց և նստեցրեց երկ նավորներում (Եփեսացիս 2.4–6)։ Ինչպե՞ս եք կարողանում օգտագործել ձեր տունն ուրիշներին վկայելու համար։ Ինչպե՞ս կարող եք կիսել ձեր հավատը Քրիս տոսով ավելի պարզ ու մատչելի կերպով ձեր հյուրերի հետ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 17
Ամեն ինչից առաջ ընտանիքը Ամենից առաջ մարդիկ իրենց հավատի մասին պատմում են հա րազատներին: Սրանից ավելի կարևոր առաքելություն չկա։ Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել Հովհաննես 1.40–42 հա մարներից տանը հավատով կիսվելու մասին։ Տե՛ս նաև Երկրորդ Օրինաց 6.6, 7, Հռութ 1.14–18։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Խանդավառ հաղորդում։ Անդրեասն ավելին արեց, քան պարզա պես տեղեկացնելը։ Նա կազմակերպեց, որպեսզի իր եղբայր Սիմոնը հանդիպի Հիսուսին։ Հիսուսի մասին խանդավառված հաղորդել և Նրան ներկայացնել որպես Անձնավորություն. ահա հարազատներին բարի լուրը հաղորդելու պարզ միջոցներից մեկը: Եղբորը Հիսուսի հետ ծանոթացնելուց հետո Անդրեասը մի կողմ քաշվեց։ Հետո Հի սուսն ու Պետրոսն իրենք կառուցեցին իրենց հարաբերությունները։ Օգնելով երեխաներին հասնել հավատի հանգրվանին։ Հաճախ են ընտանիքում թերագնահատում Ավետարանը ընկալելու երեխա ների ընդունակությունները: Ծնողները սխալմամբ կարծում են, որ երեխաները պարզապես ներծծում են ընտանիքում տիրող հոգևո րությունը։ Միշտ չէ, որ այդպես է։ Չնայած Աստծո ընտանիքի փոքր անդամները սովորում են տեսած օրինակների վրա, դրա հետ միա սին նրանք կարիք ունեն անհատական ուշադրության և նաև, որ իրենց անձամբ ծանոթացնեն Հիսուսի հետ: Երկրորդ Օրինաց 6րդ գլխում համառորեն ասվում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրոնական դաստիարակության ամենաարդյունավետ Դաս 12
105
մեթոդներին։ Երեխաների մոտ պետք է զարգացնել կանոնավոր հոգևոր կյանքի հմտություններ և սովորություն՝ երկրպագել Աստ ծուն ընտանեկան երկրպագության ժամանակ: Անհրաժեշտ է, որ ե րեխաները ևերիտասարդները ժամանակ նվիրեն դրան և ներդնեն լուրջ ջանքեր: Ի՞նչ կարող ենք մենք սովորել Նոեմիի ավետարանչական ջանքե րից։ Հռութ 1.8–22։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հռութը վկան էր այն բանի, թե ինչպես էր Նոեմին վերապրում իր կյանքի ամենածանր պահը: Նոեմին ստիպում էր հարսին վերա դառնալ հայրական տուն, երբ ինքն էր գտնվում ընկճված վիճա կում (Հռութ 1.15, 20, 21), զգալով Աստծո նկատմամբ բարկություն և վիրավորանք իր վշտի համար: Հռութի դեմքում մենք գտնում ենք ամենահամոզիչ վկայությունը, թե որքան լիարժեք կարող են երի տասարդները նվիրվել կատարյալ Աստծուն, եթե նույնիսկ Նրան ճա նաչել են անկատար ծնողների միջոցով։ Ինչպե՞ս է այն հասկացողությունը, որ ընտանիքը հանդիսանում է կարևոր ավետարանչական դաշտ, ազդում ձեր հարաբերու թյունների վրա նրանց նկատմամբ, ովքեր ապրում են ձեզ հետ: Ամբողջ ընտանիքով քննարկեք և կազմեք ցուցակ, թե ձեր ընտա նիքը ինչ կկարողանար անել անհավատ հարազատների համար: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 18
Հաղթանակող խաղաղություն Ի՞նչ խորհուրդներ է պարունակում Նոր Կտակարանը այն ընտա նիքների համար, որոնցում ամուսիններից մեկը չի կիսում մյուսի կրոնական համոզմունքները: Ա Կորնթացիս 7.12–15, Ա Պետրոս 3.1,2։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Օրհնյալ հնարավորություն՝ լինելու քրիստոնյա ամու սիններ: Կորնթացիներին ուղղված Առաջին ուղերձում Պողոսը պատասխանում է նորադարձների հարցին, թե անհավատի հետ ամուսնությունն արդյոք չի՞ վիրավորում Աստծուն և չի՞ պղծում քրիստոնյա ամուսնուն և նրա երեխաներին: Պողոսը տալիս է բացա սական պատասխան այդ հարցին: Այն դեպքում, երբ ամուսիններից 106
Դաս 12
միայն մեկն է ընդունել քրիստոնեությունը, պետք է առաջվա պես սուրբ վերաբերվել ամուսնությանը՝ չդադարեցնելով նորմալ ընտա նեկան հարաբերությունները: Քրիստոնյա ամուսինը «սրբացնում» է իր կյանքի ընկերոջը, ինչպես նաև երեխաներին: «Սրբացնում» բառը պետք է հասկանալ այն իմաստով, որ անհավատ ամուսինը հնարավորություն է ստանում հաղորդակից լինել շնորհի օրհնու թյուններին՝ ապրելով քրիստոնյա կողակցի հետ։ Որքան էլ որ ցավալի է, անհավատ կողակիցը կարող է որոշել ա մուսնալուծվել։ Չնայած լուրջ հետևանքներին, ողորմած Աստվածը, Ով հարգում է մարդկանց ազատ ընտրության իրավունքը, ասում է. «Թող բաժանվի»։ Հավատացյալն «այսպիսի բաների մեջ ... գերի ե ղած չէ» (Ա Կորնթացիս 7.15)։ Կանչված՝ ապրելու խաղաղության մեջ։ Աստծո Խոսքը հստակ խորհուրդ է տալիս ձգտել ապրել այնպես, որ տան մեջ իշխի Քրիս տոսի խաղաղությունը՝ չնայած այն բարդություններին, որոնք ա ռաջացել են կրոնական տարբեր հայացքների պատճառով: Միշտ մնում է ամուսնությունը երջանիկ պահելու հույսը՝ չնայած դժվա րություններին: Հնարավորություն տվեք Ավետարանին հաղթելու, հոգևոր խաղաղություն պարգևեք ձեր ամուսնուն, կամ կնոջը, որի հետ դուք մեկ մարմին եք, նույնիսկ, եթե նա չի կիսում ձեր համոզ մունքները: Ինչո՞վ է սահմանափակվում քրիստոնյա ամուսնու պատասխա նատվությունը անհավատ կողակցի նկատմամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հավատացյալ կողմի սերն ու բարությունը, անդավաճան հա վատարմությունը, խոնարհ ծառայությունը և չձանձրացնող վկա յությունն ապահովում են ամենամեծ հավանականությունը, որ անհավատ կողակիցը կընդունի քրիստոնեությունը։ Քրիստոնեա կան ամուսնության մեջ հնազանդությունը արմատավորված է Քրիստոսի նկատմամբ ունեցած երկյուղի մեջ (համեմատե՛ք Եփե սացիս 5.21)։ Բայց, դրսևորելով քրիստոնեական խոնարհություն անհավատ ամուսնու նկատմամբ, մի խախտեք Քրիստոսի նկատ մամբ հավատարմությունը: Աստծո նկատմամբ հավատարմության պահպանումը չի պարտավորեցնում մարդուն տառապել անհա վատ ամուսնու կամ կնոջ վիրավորանքներից: Ձեր եկեղեցում կա՞ արդյոք մեկը, ով հայտնվել է նման իրավի ճակում։ Գործնականում ինչպե՞ս կարող եք նրան օգնել: Դաս 12
107
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 19
Ընտանեկան կյանքը որպես վկայություն Հետևյալ համարներում հետևե՛ք Նոր Կտակարանի «նմանող ե ղեք» կամ «նման եղեք» բառերի կիրառմանը։ Ի՞նչ են դրանք մեզ ասում քրիստոնյա դառնալու ևաճելու գործընթացի մասին։ Ձեր կարծիքով, ի՞նչ կապ կա նմանվելու և վկայելու միջև: Ա Կորն թացիս 4.16, Եփեսացիս 5.1, Ա Թեսաղոնիկեցիս 1.6, Եբրայեցիս 6.12, 13.7, Գ Հովհաննես 11։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նոր կտակարանյան Նմանող լինելու շեշտադրումը խրախուսում է ընդօրինակելու կարևոր դերը սովորելու գործընթացում։ Մարդիկ ձգտում են նմանվել նրան, ում նայում են։ Այս սկզբունքն առհասա րակ կիրառելի է հարաբերությունների համար հատկապես տանը, որտեղ այն սովորական բան է։ Այնտեղ երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողներին, եղբայրներին ու քույրերին, ամուսնական զույգերից հաճախ մեկը նմանակում է մյուսին։ Այս գաղափարը տրամադրում է կարևոր բանալի այն մասին, թե ինչպես զույգերն ու ընտանիքները կարող են տանել Քրիստոսի վկայությունն այլ զույ գերի ևընտանիքների։ Սոցիալական ազդեցության ուժը։ Մենք վկայում ենք մեր տնե րում, երբ ուրիշներին հնարավորություն ենք տալիս հետևել մեզ՝ հրավիրելով նրանց և պատմելով այս կամ այն փորձառություն ներից, որոնք վերապրել ենք ընտանիքում: Շատերը պարզապես չեն ունեցել հնարավորություն հետևել՝ նմանվելու արժանի ըն տանեկան հարաբերությունների օրինակին: Մեր տներում նրանք կարող են տեսնել, թե ինչպիսի փոփոխություններ է կատարում Հիսուսի Հոգին։ «Հասարակական ազդեցությունն ունի հրաշալի զորություն, որը, եթե մենք կամենանք, կարող ենք օգտագործել որպես մեր շուրջը գտնվողներին օգնելու միջոց» (Բժշկության ծա ռայություն, էջ 354)։ Ընտանեկան զույգերը, ովքեր հրավիրում են այլ զույգերի ընթրե լու, հաղորդակցվելու, մասին Աստվածաշունչն ուսումնասիրելու, ըն տանիքի ամրապնդման համար դասընթացներին այցելելու, կարող են օրինակ ծառայել հրավիրվածների համար: Փոխըմբռնումը, միմ յանց քաջալերելը, ընդհարումների լուծումը, ևընտանեկան կյանքի 108
Դաս 12
խտրությունների հաղթահարումը վկայում են, որ ընտանիքն ապ րում է Քրիստոսում: Այս համատեքստում, այնուամենայնիվ, ինչի՞ց պետք է մշտապես զգուշանանք։ Երեմիա 17.9, Հովհաննես 2.25, Հռոմեացիս 3.23։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նմանվեք նրանց, ովքեր նմանվում են Քրիստոսին։ Մարդկային բոլոր օրինակները կատարյալ չեն, սակայն, որպեսզի ձեր ընտա նիքն ունենա քրիստոնեական վկայություն, չի պահանջվում լինել ինքը՝ կատարելությունը: Նոր Կտակարանը կոչ է անում հավա տացյալներին նմանվել նրանց, ովքեր նմանվել են Քրիստոսին: Այս գաղափարը կայանում է այն բանում, որ մարդիկ ձեռք են բերում Քրիստոսի նկատմամբ հավատը, երբ տեսնում են, թե ինչպես է այն դրսևորվում այն մարդկանց կյանքում, ովքեր, չնայած բնավորու թյան անկատարությանը, ձգտում են նմանվել Նրան: Ի՞նչ կարող եք անել, որ ձեր տունը ուրիշների համար լինի քրիս տոնեական վկայության ավելի վառ օրինակ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 20
Հյուրասիրություն Համեմատելով հյուրընկալության վերաբերյալ աստվածաշնչ յան համարները որոշ աստվածաշնչյան հերոսների ընտանեկան կյանքի իրական դեպքերի հետ (Եսայիա 58.6, 7, 10–12, Հռոմեա ցիս 12.13, Ա Պետրոս 4.9), նշեք, թե ինչում է դրսևորվել հյուրըն կալությունը, որի մասին խոսվում է տվյալ հատվածներում: Աբրահամ և Սարա (Ծննդոց 18.1–8) _______________________________ ________________________________________________________________________ և նրա ընտանիքը (Ծննդոց 24.15–20, 31–33) _____________________ ________________________________________________________________________ Զաքեոս (Ղուկաս 19.1–9) ___________________________________________ ________________________________________________________________________ Դրսևորելով հյուրընկալություն, մենք կարող ենք բավարարել մեկ այլ մարդու հիմնական կարիքները. հանգիստը, կերակուրը և ընկերությունը։ Դա անձնվեր սիրո շոշափելի արտահայտություն է։ Հիսուսը հյուրասիրությանը տալիս է աստվածաբանական նշանա կություն, ասելով, որ սովածին կերակրելը և ծարավին ջուր տալը ծառայություն է, որը մենք կատարում ենք Նրա համար (Մատթեոս Դաս 12
109
25.34–40)։ Տունը ծառայության համար օգտագործել կարելի է պար զապես հարևաններին ընթրիքի հրավիրելով և դրսևորելով անկեղծ հյուրասիրություն, երբ ձեր տանը ժամանակավորապես տեղ եք տալիս մի մարդու, ում հետ հարազատ տանը վերաբերվում են դա ժանորեն: Դա վերաբերում է ինչպես պարզ, բարեկամական հաղոր դակցությանը, այնպես էլ ինչ-որ մեկի համար աղոթելու առաջարկին և Աստվածաշնչի ուսումնասիրության դասեր անցկացնելուն: Ճշ մարիտ հյուրընկալությունը դուրս է գալիս նրանց սրտերից, ովքեր վերապրել են Աստծո սերը և ցանկանում են արտահայտել այն ոչ միայն բառերով, այլև գործերով։ Որոշ ընտանիքներ բողոքում են, որ չունեն բավարար միջոցներ, ժամանակ և ուժ հյուրընկալության համար։ Մյուսներն իրենց ան հարմար ևանվստահ են զգում անհավատների հետ հաղորդակցու թյան մեջ։ Երրորդները ցանկանում են խուսափել բարդություններից, որոնք ծագում են, երբ զբաղվում են ուրիշների խնդիրներով: Որոշ ժամանակակից ընտանիքներ ճշմարիտ հյուրընկալությունը չեն տարբերում հյուրերին զվարճացնելուց։ Ի՞նչ կերպ է ձեր ընտանեկան կյանքն արտացոլում ձեր սեփա կան հոգևոր վիճակը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆԻՍԻ 21
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քրիստոնեական տուն գրքից «Քրիստո նեական հզոր վկայություն», 35–39 էջ, և «Կյանքի անհավատ ուղեկ ցի նկատմամբ վերաբերմունքը», էջ 348–352 գլուխները, Բժշկության ծառայություն գրքից «Ընտանեկան ծառայություն» գլուխը, էջ 349– 355, և Մարգարեներ և թագավորներ գրքից «Դեսպանները Բաբելո նից» գլուխը, էջ 340–348։ Ընտանիքի ուժը ավետարանչության մեջ։ «Ճշմարիտ քրիստո նեական տան ազդեցությունը շատ ավելի գործուն է մարդկային սրտի և կյանքի վրա, քան ցանկացած քարոզ։ … Մեր ազդեցության ոլորտը կարող է թվալ նեղ, մեր ընդունակու թյունները՝ փոքր, մեր հնարավորությունները՝ սահմանափակ, մեր գիտելիքները՝ անբավարար, սակայն մեզ բացվում են հրաշալի հնա րավորություններ, եթե մենք հավատով օգտագործում ենք ամեն ար ժեքավորը, որ կան մեր ընտանիքներում» (Էլեն Ուայթ, Բժշկության ծառայություն, էջ 352, 355)։ 110
Դաս 12
Հարցեր քննարկման համար 1. Հետաքրքրվեք, թե արդյոք ձեր դասարանում կա՞ն այնպիսի ները, ովքեր Աստծուն ընդունել են ինչ-որ ընտանքի շնորհիվ: Քննարկե՛ք, թե ի՞նչն է նրանց վրա թողել այդպիսի ուժեղ տպա վորություն: Մենք ի՞նչ կարող ենք սովորել այդ օրինակից։ 2. Դուք՝ որպես դասարան, ի՞նչ գործնական ճանապարհներով կա րող եք ծառայել անհավատ ամուսին կամ կին ունեցող ընտանի քին։ 3. Խոսե՛ք այն ճնշումների մասին, որը ցուցաբերվում է քրիստոնյա յի վրա այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկն անհա վատ է: Ինչպե՞ս կարող է դա դրսևորվել: Ձգտեք գտնել հնարա վոր լուծումներ ստեղծված իրավիճակներում: 4. Քրիստոնյան իր անձնական կյանքով վկայում է երեխաներին, անհավատ ամուսիններին, հարազատներին և հյուրերին։ Թեև միշտ չէ, որ հաջողվում է ուզածի պես կիսվել հավատով, և այդ վկայությունը միշտ չէ, որ դարձի է բերում հարազատներին և հյուրերին, ընտանիքի ոչ կատարյալ անդամները ձգտում են ցույց տալ ճանապարհը դեպի կատարյալ Փրկիչը: Առատ հյուրա սիրության շնորհիվ, որը դրսևորվել է Քրիստոսի անունով, նրանք շնորհի Թագավորություն են հրավիրում բոլորին, ում հետ շփվում են: Խորհե՛ք ձեր տան ազդեցության մասին նրանց վրա, ովքեր գալիս են ձեզ այցելության։ Ինչպե՞ս կարող եք ձեր տունը դարձ նել ձեր հավատի վկայության ամենալավ վայրը:
Դաս 12
111
ԴԱՍ 13 ՀՈՒՆԻՍԻ 22–28
ՍՐՏԵՐԻ ԴԱՐՁԻ ԳԱԼԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մաղաքիա 4.5, 6, Մատթեոս 11.14, 15, 17.10, Գ Թագավո րաց 16.29–17.24, Գ Թագավորաց 18.20–45, Մատթեոս 3.2: Հիշելու համարը. «Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դարձնի հայ րերի սիրտը դեպի որդիքը ևորդկանց սիրտը՝ դեպի իրենց հայրերը. Որ միգուցե Ես գամ ևերկիրը զարկեմ անեծքով» (Մաղաքիա 4.5, 6)։
Մ
եր կյանքն անցնում է փուլերով։ Երբեմն այդ փուլերը լավ են անց նում, երբեմն՝ ոչ։ Որոշ ընտանիքներ դիմանում են հարվածներին և պահպանում են միաբանությունը, մյուսները՝ քայքայվում են։ Ինչպիսին էլ լինի մեր անձնական, կամ մեր ընտանիքի վիճակը կյանքի որոշակի փուլում, մենք կարող ենք և պետք է ապրենք Աստ ծո խոստումների լույսի ներքո՝ ապավինելով դրանց մեր ամբողջ սրտով, հոգով և ուժով, որովհետև, ի վերջո, դրանք են մեր միակ հույսը։ Միակը, բայց հրաշալին: Աստծո Խոսքը հարուստ է խոս տումներով, խոստումներ, որոնց վրա մենք, մեր սիրելիները, մեր ըն տանիքը և մեր եկեղեցին կարող ենք ապավինել, կյանքի որ փուլում էլ լինենք։ Եռամսյակի այս վերջին շաբաթվա ընթացքում մենք կդիտար կենք որոշ աստվածաշնչյան պատմություններ, խոստումներ և փորձառություններ։ Մենք կաշխատենք դասեր քաղել մեզ համար, ինչպիսին էլ որ լինի մեր վիճակը։ Դժվարությունները, վախերը և անհանգստություններն ուղեկցում են մեզ մեր կյանքի ողջ ընթաց քում: Բարեբախտաբար, մենք երկրպագում ենք այն Աստծուն, Ով ոչ միայն գիտի այն ամենը, ինչի հետ մենք բախվում ենք, այլ նաև իրավիճակը պահում է հսկողության տակ: 112
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 23
Մարգարեություն դարձի եկած սրտերի մասին Համեմատե՛ք Եղիայի գալուստի կանխասումը Նոր Կտակա րանյան համարների հետ, որոնք վկայակոչում են այս իրադար ձությունները։ Մաղաքիա 4.5, 6, Մատթեոս 11.14, 15, 17.10, Մարկոս 6.15, Ղուկաս 1.17։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մաղաքիայի օրերին՝ «Հետ դարձեք դեպի Ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ» ժողովրդին ուղղված Աստծո կոչը հանդիպեց մեծամիտ պատասխանի. «Ի՞նչ բանում հետ դառնանք» (Մաղաքիա 3.7)։ Հիաս թափված մարգարեն հայտարարեց, որ արթնացման համար ևս մեկ հնարավորություն կտրվի։ Հիշեցնելով Եղիա մարգարեի սկսած բա րեփոխումը (Գ Թագավորաց 18.37), Մաղաքիան կանխասեց ևս մեկ գալուստ, որի նպատակը «հայրերի սիրտը դեպի որդիքը ևորդկանց սիրտը՝ դեպի իրենց հայրերը» դարձնելն է (Մաղաքիա 4.6)։ Համաձայն հրեական ավանդույթի, Եղիան անձամբ պետք է գա որպես Մեսիայի նախակարապետ (համեմատե՛ք Մատթեոս 17.10, Մարկոս 6.15)։ Սակայն Նոր Կտակարանը Հովհաննես Մկրտչի գալը ներկայացնում է որպես այս մարգարեության իրականացում (Մատ թեոս 11.14, 15, Ղուկաս 1.17)։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «դարձնի ... սիրտը» արտահայտու թյունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս արտահայտության վերաբերյալ հնարավոր են մի քանի մեկ նաբանություններ: 1.Այն ցույց է տալիս Տիրոջ հետ Իսրայելի ժո ղովրդի հաշտությունը։ Աստված՝ որպես Հայր (Եսայիա 63.16), «... չէ պահում Իր բարկությունը հավիտյան» Իր զավակների վրա (Միքիա 7.18, 19), այլ կոչ է անում նրանց դառնալ դեպի Իրեն (Եսայիա 44.22, Մաղաքիա 3.7)։ 2.Այս արտահայտությունը ցույց է տալիս հաջորդող սերունդների վերամիավորումն իրենց հավատացյալ նախնիների հետ ուխտի վերանորոգման միջոցով։ Աստծո ժողովրդին ուղղված մարգարեական կոչը՝ հետևել նահապետների հավատին, շատ ան գամ է հնչում Հին Կտակարանում։ Կշարունակե՞ր արդյոք երկիրը լինել օրհնված բնակավայր, թե ոչ, ուղղակիորեն կապված էր ուխ Դաս 13
113
տի հավատարմության հետ (Երկրորդ Օրինաց 4.29–31)։ 3.Սրտերի դարձի գալը նշանակում է ընտանեկան հարաբերությունների վե րականգնում։ Ծնողների ևերեխաների միջև փոխհարաբերություն ներից է կախված երկիրը և Աստծո օրհնությունները ժառանգելու իրավունքը: (Առակաց 2.21)։ Ի՞նչ կապ կա Աստծո և մեր ընտանիքներում վերականգնված հա րաբերությունների միջև: Ինչո՞ւ պետք է մեկը նախորդի մյուսին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 24
Ընտանիքի վերամիավորումը Բահաղի երկրպագության ներմուծումը Իսրայելի Աքաաբ թա գավորի սիդոնացի կնոջ՝ Հեզաբելի միջոցով, արագացրեց ազգի բարոյական անկումը։ Աստծո ուսմունքները, որոնք վեհացնում են ամուսնությունը, ընտանիքը, սեռական հարաբերությունները, ստվերվում էին այնպիսի արարքներով, ինչպիսիք էին խառնա մուսնությունները, մարմնավաճառությունը և այլ սեռական այլա սերվածություններ։ Եվ այդ ժամանակ, երկրպագության հարցում պայքարի ասպարեզ դուրս եկավ Եղիան, ում միայն անունը՝ «Եհո վան իմ Աստվածն է», հանդիմանեց Բահաղին երկրպագողներին։ Ինչպե՞ս Եղիան մերժեց հեթանոսական նախապաշարմունքները և ընտանիքներում նոր կյանք ներշնչեց։ Գ Թագավորաց 16.29– 17.24, համեմատե՛ք Ղուկաս 4.25, 26 հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եղիան երկրի վրա դարձավ անցանկալի անձնավորություն երկ րի վրա երաշտի մասին անեծքը հայտարարելուց հետո։ Աստված նրան թաքցրեց ամենաանսպասելի վայրում՝ Սիդոնի Սարեփթա քաղաքում, մի աղքատ այրի կնոջ տանը, որը շատ հեռու չէր Հեզա բելի հայրենի քաղաքից։ Եղիան այրու համար ստեղծեց ծանրագույն փորձություններից մեկը. նա պետք է իր յուղի, ալյուրի վերջին մնա ցորդով կերակրեր Եղիային, իսկ իր ապագան վստահեր Աստծուն։ Նրա հավատը դարձավ առասպելական։ Հիսուսն Ինքը հետագա յում գովեց նրան (Ղուկաս 4.26)։ Երբ այրու յուղն ու ուտելիքը չպա կասեցին շատ օրեր անց, նա ավելի շատ բան հասկացավ Եհովայի մասին։ Հետո նրա միակ որդին հիվանդանում և մահանում է։ Իր վիշտը Եղիային արտահայտելով, նա արտացոլեց այն կրոնը, որը տարածված էր այդ վայրում: Հատկապես Իսրայելին սպառնացող 114
Դաս 13
այդ այլասերված կրոնն էր պահանջում ծնողների մեղքերի համար երեխաների զոհաբերությունը: (Գ Թագավորաց 17.18, համեմատե՛ք Երեմիա 19.5, Միքիա 6.7)։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ փյունիկացի այրու հոգևոր փորձա ռության վրա իր որդու հետ վերամիավորումը։ Գ Թագավորաց 17.24։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա խոսքերից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մոր արձագանքը ցույց է տալիս Եղիայի լուրի ազդեցությունը։ Աստծո և Նրա Խոսքի նկատմամբ հավատ է առաջանում սրտերում, երբ Նրա զորությամբ կյանքը վերականգնվում, և ընտանիքը վե րամիավորվում է։ Շատերն այսօր ուշադրություն դարձնելով միայն վարդապետությանը, իրենց հոգևոր փորձառության մեջ մնում են գաղջ: Սակայն, երբ մարդիկ Աստծո Խոսքի ճշմարտություններն անձնապես են վերապրում, և նորոգվում են ընտանեկան փոխհա րաբերությունները, հավատքն ավելի ու ավելի է ամրանում սրտում։ Ի՞նչ ընտանեկան վերամիավորումների եք դեռևս սպասում։ Աստծո ո՞ր խոստումներն են ձեզ վերամիավորման հույս տալիս։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 25
Սրտերի դարձի գալը զոհասեղանի մոտ Կարդացե՛ք Գ Թագավորաց 18.20-45 համարները: Ստորև բեր ված տողերում գրե՛ք, այս հատվածի կարճ բովանդակությունը։ Թեև համատեքստն ամբողջովին տարբեր է, ինչպե՞ս կարող են այստեղ ներկայացված սկզբունքները կիրառվել ընտանեկան կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարմեղոս լեռան վրա Եղիան ցանկանում էր իր ազգի կողմից տեսնել ուխտի նորոգումը, իրենց հայրերի հավատին դառնալը, որն իրենց կյանքին, իրենց տներին ևերկրին բժշկություն կբերեր։ Երեկոյան զոհի ժամը։ Երբ հեթանոս քուրմերն անհաջողություն ունեցան, այդպես էլ, չկարողանալով կատարել զոհաբերությունը, հերթը հասավ Եղիային։ Նա չէր շտապում։ Օրվա ժամի ցուցումն այստեղ պատահական չէ, այն ուշադրությունն ուղղում է Աստծո փրկության ծրագրի վրա, որը բացվում է սրբարանի ծառայության Դաս 13
115
մեջ (համեմատե՛ք Ելից 29.41)։ «Ինձ մոտ եկեք» (Գ Թագավորաց 18.30) հրավերը հիշեցնում է մեղավորներին ուղղված Փրկչի հրա վերի մասին (համեմատե՛ք Մատթեոս 11.28)։ Սեփական երեխայի անհնազանդությունից տառապող ծնողները կարող են վստահ լի նել, որ Աստված նրանց սիրում է նույնքան շատ, որքան Նա սիրում էր իսրայելացիներին։ Աստված անդադար աշխատում է անհնա զանդներին Իրեն բերելու համար։ Եղիայի ուշադրությունը Եհովայի զոհասեղանի նկատմամբ հա մարժեք է այն բանին, թե ինչպես է մեր օրերում Հիսուսը և Նրա փրկարար ողորմությունը բարձրացվում մեր ընտանիքներում։ Ըն տանեկան երկրպագությունը՝ Նրա հետ աղոթքով խոսելու, Նրա մասին միմյանց հետ խոսելու, փրկության Նրա անվճար պարգևը նորովի ստանալու և Նրա ուսմունքի վրա խորհելու հնարավորու թյունն է։ Այն պատասխանը, որի մասին Եղիան խնդրում էր, կլիներ նշան, որ Աստված կրկին ընդունում է նրանց։ Գ Թագավորաց 18.37 հա մարն ասում է, որ «այս ժողովուրդն իմանա ... Դու հետ կդարձնես նրանց սրտերը»։ Մենք չենք կարող մեր սրտերը դարձնել դեպի Աստված, մենք միայն կարող ենք խնդրել Նրա ողորմությունը, իսկ այդ ողորմությունը Նա ձրի է տալիս։ Լափող կրակը թափվեց ոչ թե մեղավորների, այլ զոհի վրա՝ մատ նանշելով Հիսուսին, Ում Աստված «մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում» (Բ Կորնթացիս 5.21)։ Ժո ղովրդի շուրթերից խոստովանության և փառաբանության խոսքեր լսվեցին։ Կեղծ մարգարեները սպանվեցին, քանի որ նրանք չէին ար ձագանքել Աստծո կանչին։ Եվ թարմացնող անձրևն իրենով ասես նշանավորեց, որ երկրի վրայից անեծքը հանվել է։ Ի՞նչ վիճակում է ձեր տան «զոհասեղանը»։ Եվ եթե այն վերա կանգնման կարիք ունի, ինչպե՞ս կարող եք դա անել: ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 26
Սրտերի դարձի գալը Հորդանանում Համաձայն Գաբրիելի կանխասման (Ղուկաս 1.17) և Հիսուսի Քրիստոսի հաստատման (Մատթեոս 11.14, 17.12, 13), ավետարա նիչները համոզված են, որ Հովհաննես Մկրտիչն այն «ուղարկվածն» էր, ով պետք է պատրաստեր Տիրոջ ճանապարհը (Մատթեոս 11.10, Մարկոս 1.2, Ղուկաս 7.27, համեմատե՛ք Մաղաքիա 3.1)։ 116
Դաս 13
Ուշադրություն դարձրեք Հովհաննեսի լուրի հիմնական տեսանկ յունների վրա։ Նրա լուրն ինչպե՞ս ծառայեց «սրտերը դարձի բե րելուն»։ Մատթեոս 3.2, 8, 14.4, Մարկոս 1.4, Ղուկաս 3.3,8,9, 11,13,14։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հողագործի նման, ով քրտնաջանորեն հերկում է պինդ հողը՝ պատրաստելով այն սերմերի համար, Հովհաննեսը դատապարտեց մեղքը և մեղավորներին կանչեց ապաշխարության։ Մեր մարդկա յին բնույթն այնպիսին է, որ առանց ինքնաքննման, առանց գիտակ ցելու մեր իրական վիճակը, մենք չենք զգում ինչ-որ լավագույնի ձգտելու անհրաժեշտությունը: Հովհաննեսի լուրը մարդկանց ուղ ղեց դեպի Աստծո սուրբ պահանջները, այն ժողովրդին հիշեցրեց Նրա կատարյալ արդարության նկատմամբ իրենց կարիքի մասին։ Իրական ապաշխարությունը միշտ բնորոշվում է հնազանդությամբ և Աստծո օգնությունը փնտրելով, որպեսզի փոխի իրեն: Ցուցադ րելով Աբրահամին իրենց հայրը հայտարարողների մակերեսայ նությունը, եսասիրությունն ու, կեղծավորությունը, Հովհաննեսը փորձում էր բացել նրանց հայրերի հավատի ավելի խոր նշանակու թյունը։ Ինչպե՞ս Հովհաննես Մկրտչի լուրը ճանապարհ պատրաստեց Հի սուսի համար։ Հովհաննես 1.35–37, 3.27–30։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հովհաննեսին ցույց էր տրվել, որ Հիսուսն Աստծո Գառն էր։ Երբ նա Հիսուսին այս կերպ ներկայացրեց (Հովհաննես 1.29, 36), նա տառացիորեն մարդկանց դեպի Տերը դարձրեց։ Անդրեասն ու Հով հաննես Մկրտչի աշակերտներից ևս մեկը՝ Հովհաննեսը, (ով գրել է Ավետարանը, և նկարագրել Քրիստոսի մկրտության օրը), լքեցին Հովհաննես Մկրտչին և դարձան Հիսուսի աշակերտները։ Եղիայի մասին լուրը ոչ միայն մատնանշում է ապաշխարության անհրաժեշ տությունը, այլ նաև ցույց տալիս Նրան, Ով փրկում է մեղքից: Սա Փրկչի մասին սքանչելի լուր է, որն անձամբ ծանոթացնում է մարդ կանց Նրա հետ: Եթե Հովհաննես Մկրտիչը կանգ առներ ձեր տանը, ձեր կարծի քով, ի՞նչ կասեր ձեզ։ Դաս 13
117
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 27
Սրտերի դարձի գալը վերջին օրերում Որոշ իմաստով մենք՝ որպես ադվենտիստներ, մեզ տեսնում ենք Հովհաննես Մկրտչի դերում։ Բարեփոխության ևապաշխարության մունետիկը փորձում էր պատրաստել Հիսուսի առաջին գալուստի ճանապարհը։ Մենք՝ որպես շարժում, անում ենք նույնը Հիսուսի երկրորդ գալուստի համար։ Աղոթքով կարդացե՛ք Ղուկաս 1.17 համարը: Ինչպե՞ս են այս խոսքերն արտահայտում մեր առաքելության էությունը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երկնային Հայրն Իր զավակների սրտերն Իրեն և մեկը մյուսին դարձրեց Քրիստոսի խաչի միջոցով։ Եղիայի լուրը կոչ է անում ըն տանիքներին հավատալ այս անհավանականորեն բարի լուրին (Բ Կորնթացիս 5.18–21, համեմատե՛ք Եփեսացիս 2.11–18) և դառնալ ողորմությամբ լի մարդիկ, իսկ Սուրբ Հոգին նրանց մեջ կաճեցնի սի րո բերքը։ Աշխարհն ունի անշահախնդիր հոգատարության, անդավաճան հավատարմության և անսասան նվիրվածության կարիքը: Աստծո ողորմությամբ քրիստոնյա ընտանիքները կարող են դրսևորել այդ ամենը։ Բացի դա, մենք պետք է հասկանանք, որ այն լուրը, որը մենք տանում ենք աշխարհին, արդիական է նաև մեզ համար։ Մինչև Ա վետարանի, միաբանության, սիրո, ինքնազոհության սկզբունքները չդրսևորվեն մեր մեջ, հատկապես մեր ընտանիքներում, մենք այդ լուրն ուրիշների հետ կիսելու զորություն չենք ունենա։ Բոլոր պեր ճախոս քարոզները, տրամաբանական բացատրությունները և աստվածաշնչյան փաստերը բավարար չեն։ Աշխարհը կարիք ունի տեսնելու, թե ինչպես են մեր կյանքում, հատկապես մեր ընտանիք ներում դրսևորվում ապաշխարությունը, վերստին ծնունդը, սերը և նվիրվածությունը, որի մասին մենք քարոզում ենք։ Հովհաննես Մկրտչի նման, ով ուներ մարդկանց կյանքը վերափոխող և իր քա րոզներն արդյունավետ դարձնող զորություն, մենք ևս կարող ենք նույնն անել Աստծո շնորհի օգնությամբ, եթե համաձայն ենք համա գործակցել Նրա հետ։ Հիսուսի միջոցով մենք դարձել ենք երկնային ընտանիքի մի մաս (Եփեսացիս 3.15)։ Դրա համար, ինչպիսին էլ որ լինի մեր ընտանիքի կազմը, մենք կանչված ենք լինելու այն Աստծո վկաները, Ում պար 118
Դաս 13
տավորվել ենք ծառայել, և ոչինչ այնքան ավելի արդյունավետ չի դարձնում մեր վկայությունը, որքան ցույց տալ աշխարհին, թե ինչ պիսին կարող է լինել ընտանիքն Ավետարանի զորության շնորհիվ։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան կարող եք անել, որպեսզի ձեր ա մենամտերիմներին, ընտանիքին կամ որևէ մեկին ցույց տաք, որ սիրում և հոգ եք տանում նրանց մասին։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒՆԻՍԻ 28
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքից «Կարմեղոս» գլուխը, էջ 143–154, Դարերի Փափագը գրքից «Անա պատում կանչողի ձայնը» գլուխը, էջ 97–108։ «Մեր լուրը պետք է լինի այնքան ստույգ, որքան Հովհաննեսինն էր։ Նա հանդիմանում էր թագավորներին իրենց անօրինություննե րի համար։ Չնայած իր կյանքին սպառնացող վտանգին, նա երբեք թույլ չտվեց, որ իր շուրթերից հնչող ճշմարտությունը կորցնի ուժը։ Այս դարում մեր գործը պետք է նույնչափ հավատարմորեն իրակա նացվի» (Էլեն Ուայթի մեկնաբանություններ, ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 4, էջ 1184)։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում քննարկե՛ք Եղիայի լուրի նշանակությունը ձեր տե ղական եկեղեցու համար։ Ի՞նչ կարող եք անել՝ օգնելու ձեր եկե ղեցուն հասկանալ այդ լուրը, և ձեր դերը դրա տարածման մեջ։ 2. Ցանկացողները թող կիսվեն դարձի գալու իրենց անձնական փորձառություններով։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել դրանից հետո։ Ինչպե՞ս է դա փոխել ձեր և ձեր ընտանիքի կյան քը։ 3. Եթե մենք մեզ տեսնում ենք Հովհաննես Մկրտչի դերում, մենք ի՞նչ պետք է սպասենք։ 4. Դասարանում քննարկե՛ք «Ընտանեկան սկզբունքների հայտա րարագիրը», որը կբացեր ընտանիքի աստվածաշնչյան գաղա փարը։ Պատրաստ եղեք կիսվել դրանցով ձեր ողջ եկեղեցու հետ։ 5. Եթե ձեր երեխաները հեռացել են Աստծուց, ո՞ր խոստումներին կարող եք ապավինել:
Դաս 13
119
Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկ շաբաթօրյա դպրոցի համար 2019 թվականի երկրորդ եռամսյակ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ Կլաուդիո և Պամելա Կոնսուեգրա Գլխավոր խմբագիր` Թարգմանիչ` Վերստուգողներ` Գրական խմբագիր` Համակարգչային ձևավորող`
Պավել Սարգսյան Ասյա Խաչոյան Կարինե Մարգարյան, Սուսաննա Սահակյան Ալվարդ Մադոյան Կորյուն Կակոյան