ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 2019թ.
«ԱՄԵՆԱՓՈՔՐԵՐԻՑ ՄԵԿԸ». ԾԱՌԱՅԵԼՈՎ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ Ջոնաթան Դաֆֆի
Բովանդակություն Դաս 1. Դաս 2. Դաս 3. Դաս 4.
29.06–05.07 06.07–12.07 13.07–19.07 20.07–26.07
Դաս 5. Դաս 6. Դաս 7. Դաս 8. Դաս 9.
27.07–02.08 03.08–09.08 10.08–16.08 17.08–23.08 24.08–30.08
Դաս 10. 31.08–06.09 Դաս 11. 07.09–13.09 Դաս 12. 14.09–20.09 Դաս 13. 21.09–27.09
Աստված ստեղծեց…. . . . . . . . . . . . . . . . . . . . . 5 Ավելի լավ աշխարհի ծրագիր. . . . . . . . . . . . . 15 Շաբաթ` ազատության օր . . . . . . . . . . . . . . . . 25 Ողորմությունն ու արդարությունը Սաղմոս եվ Առակաց գրքերում. . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34 Մարգարեների աղաղակը. . . . . . . . . . . . . . . . 44 Երկրպագե՛ք Արարչին . . . . . . . . . . . . . . . . . . 54 Հիսուսն ու կարիքավորները. . . . . . . . . . . . . . 64 Ամենափոքրերից մեկը . . . . . . . . . . . . . . . . . . 74 Ծառայությունը Նոր Կտակարանի եկեղեցում. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 83 Ապրելով Ավետարանը . . . . . . . . . . . . . . . . . . 93 Ապրելով գալիք հույսով. . . . . . . . . . . . . . . . . 103 Ողորմություն սիրել . . . . . . . . . . . . . . . . . . . . 112 Ծառաների համայնք. . . . . . . . . . . . . . . . . . . 122
Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկ շաբաթօրյա դպրոցի համար 2019 թվականի երրորդ եռամսյակ «ԱՄԵՆԱՓՈՔՐԵՐԻՑ ՄԵԿԸ». ԾԱՌԱՅԵԼՈՎ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ Ջոնաթան Դաֆֆի Գլխավոր խմբագիր` Թարգմանիչ` Վերստուգող` Գրական խմբագիր` Համակարգչային ձևավորող` Թարգմանություն անգլերենից։
Պավել Սարգսյան Ասյա Խաչոյան Կարինե Մարգարյան Ալվարդ Մադոյան Կորյուն Կակոյան
Դիտողությունների և առաջարկների համար գրել sargsyan@esd.adventist.org
Ամենափոքրից մեկը… Յոթերորդ օրվա ադվենդիստները կանչված են համայն աշխարհին հռչակելու «հավիտենական ավետիքը» (Հայտնություն 14.6)։ Այդ անե լով՝ մենք պարզապես ենթարկվում ենք աշակերտելու, մկրտելու վերա բերյալ Հիսուսի խոսքերին, ինչպես նաև «սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի, պահեն» (Մատթեոս 28.20)։ Նա հանձնարարեց նաև ծառայել վշտացածներին, ոտնակոխ եղածներին, աղքատներին, քաղցածներին և բանտարկվածներին։ Ի վերջո Հիսուսն էր, որ բարի սամարացու մասին առակը պատմե լուց հետո (Ղուկաս 10.30-36), Իր ունկնդիրներին պատվիրեց. «Գնա, դու էլ այնպես արա» (Ղուկաս 10.37)։ Հիսուսն էր, որ ազգերն Իր առջև բաժանելու ժամանակը նկարագրելիս, «ինչպես հովիվը բաժա նում է ոչխարներն այծերից» (Մատթեոս 25.32), խոսեց այն մասին, թե իրականում որքան կարևոր է քաղցածին, հիվանդին, մերկին և բանտարկվածին օգնելը։ «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40)։ Այլ խոսքերով, փրկության, սրբարանի, մեռելների վիճակի ևօրենքի մշտնջենականության մասին մեծագույն լուրերը հռչակելու հետ մեկ տեղ, մենք պետք է ծառայենք ուրիշների կարիքներին։ Ուրիշ ի՞նչ ավելի լավ ճանապարհ կա մարդկանց սրտերին հասնելու, քան նաև նրանց համար աշխատելը։ Ինչպես հաստատում են Էլեն Ուայթի հանրահայտ բառերը. «Միայն Քրիստոսի մեթոդը մարդկանց հասնելու գործում ի րական հաջողություն կբերի: Փրկիչը մարդկանց հետ վարվում էր որ պես Մեկը, Ով նրանց բարին էր կամենում։ Նա Իր կարեկցանքն էր ցույց տալիս նրանց, ծառայում էր նրանց կարիքներին, շահում էր նրանց վստահությունը, հետո հորդորում. «Հետևե՛ք Ինձ»»։ Բժշկության ծա ռայություն, էջ 143։ Հաշվարկներից մեկի համաձայն՝ Սուրբ Գրքում կա 2103 համար, որոնք արտահայտում են Աստծո յուրահատուկ մտահոգությունն աղ քատների և ճնշվածների նկատմամբ։ Համեմատած հավատի, վարդա պետության և առհասարակ քրիստոնեական կյանքի շատ տեսակետ ների հետ` կարիքավորներին ծառայելու փաստարկներն իսկապես ծանրակշիռ են։ Մենք պետք է լրջորեն վերաբերվենք մեր շուրջն առկա ցավն ու տառապանքը թեթևացնելու ուղղությամբ կատարվող աշխա տանքին։ Սա ստվեր չի գցում Ավետարանը տարածելու մեր գործի վրա, հակառակը, կարող է դա անելու հզոր գործիք դառնալ։ Իհարկե, լավ բան է ուրիշներին օգնելը պարզապես օգնելու համար։ Մենք պետք է «իրավունք անենք» (տե՛ս Միքիա 6.8) պարզապես որով
հետև «իրավունք անելը» ճիշտ է և լավ։ Եվ սակայն, արդյո՞ք է՛լ ա վելի լավ չէ իրավունք անելիս, կարիքավորներին իրենց հրատապ և ժամանակավոր կարիքներում օգնելիս նաև ցույց տալ նրանց «ձեր մեջ եղած հույսի ... պատճառը» (Ա Պետրոս 3.15), որը Քրիստոսով հավիտենական կյանքի խոստումն է։ Հիսուսը բժշկում էր հիվանդություններ, տեսողություն վերա դարձնում կույրերին, սրբում բորոտներին և նույնիսկ հարություն տալիս մեռելներին։ Բայց բոլոր նրանք, ում Նա ծառայում էր, վաղ թե ուշ մահանալու էին, այնպես չէ՞։ Ուստի, ի վերջո, ինչ բարիք էլ որ Նա աներ նրանց հրատապ կարիքների համար, Նա անում էր նաև ավե լին։ Այո, Հիսուսը ծառայում էր տառապյալներին, սակայն հետո հոր դորում՝ Հետևե՛ք Ինձ։ Եվ հենց սրա համար մենք ևս պետք է ծառա յենք տառապյալներին և հետո հորդորենք նրանց՝ Հետևե՛ք Նրան։ Կասկած չկա, որ աշխարհում արդարություն և բարություն որո նելով՝ մենք Աստծո արքայության փորձն ենք կատարում (տե՛ս Ղու կաս 4.18, 19). դա առնվազն նույնքան հավատարիմ, վավերական և միգուցե արդյունավետ է, որքան այդ արքայությունը քարոզելը։ Երբ հոգ ենք տանում աղքատների և ճնշվածների մասին, իրականում պատվում ևերկրպագում ենք Աստծուն (տե՛ս Եսայիա 58.6-10)։ Սա կայն եթե չենք ծառայում վշտացածին, տառապյալին և սրտով կոտր վածին, սխալ ենք ներկայացնում Աստծուն (տե՛ս Առակաց 14.31)։ Այս եռամսյակի ընթացքում մենք ուսումնասիրելու ենք, թե ինչ է ասում Աստծո Խոսքը (իսկ այն շատ բան է ասում) մեզ շրջապատող ների կարիքներին ծառայելու մեր պարտականության մասին։ «Ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.8)։ Սրանով ամեն ինչ ասված է։ Ջոնաթան Դաֆֆին 2012թ.-ից ծառայել է որպես ԱԶՕԿ Միջազգա յինի (ADRA International) տնօրեն։ Մինչև 2008թ.-ին ԱԶՕԿ Ավստրա լիային միանալը նա ծառայել է որպես Ադվենտիստական Եկեղեցու Հարավային Խաղաղօվկիանոսյան բաժանմունքի առողջության հար ցերով բաժնի տնօրեն, որտեղ մեծ փորձառություն է ձեռք բերել առող ջության խրախուսման և համայնքային առողջության զարգացման ոլորտում։
4
ԴԱՍ 1 ՀՈՒՆԻՍԻ 29–ՀՈՒԼԻՍԻ 5
ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ… Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 1–3, Գործք առաքելոց 17.28, Սաղմոս 148, Սաղմոս 24.1, Ծննդոց 4.1–9, Մատթեոս 22.37–39, Հայտնություն 14.7: Հիշելու համարը. «Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում, բայց Նրան պատվողը տնանկին կողորմի» (Առակաց 14.31):
Ե
րբևէ փորձե՞լ եք ստեղծել որևէ բան, միգուցե արվեստի կամ ձեռ քի գործ, ուտելիք կամ որևէ այլ բան, որը կոտրել կամ մերժել է այն մարդը, ում տվել եք այն։ Եթե այո, ապա մի քիչ կպատկերացնեք, թե ինչ զգաց Աստված, երբ արարեց այս աշխարհը և կյանք տվեց մարդկանց, և հետո տեսավ, թե ինչպես Իր արարչագործությունն ա ղավաղվեց մեղքով։ Աստվածաշունչն ասում է, որ աշխարհն ստեղծվեց ամենայն մանրամասնությամբ և «բարի» կերպով։ Թե ինչ էր Աստված զգում Իր արարածի նկատմամբ, մեզ համար պարզ է դառնում Ծննդոց 1-ին և 2-րդ գլուխներում ներկայացված պատմությունից։ Սա այն համատեքստն է, որում մենք պետք է կարդանք անկման և Աստ ծո վշտաբեկ սրտի մասին պատմությունը Ծննդոց 3-րդ գլխում, երբ Նա դեմ առ դեմ կանգնում է Իր արարած մարդկանց առջև։ Զարմանալիորեն, մեր աշխարհը շարունակում է լինել մի բան, որն Աստված սիրում է, նույնիսկ ի հեճուկս մեղքի, բռնության, ա նարդարության և ակնհայտ ապստամբության հազարամյակների։ Եվ, ինչն ավելի զարմանալի է, երբ Աստված գործարկեց աշխարհը փրկագնելու և վերաարարելու Իր ծրագիրը, Նա մեզ՝ որպես հավա տացյալներ, դերեր տվեց՝ իրականացնելու Իր մեծ ծրագրում։ Այո՛, մենք Նրա շնորհի ընդունողներն ենք, բայց մեր ստացած շնորհից մեզ տրվել է կատարելու աշխատանք որպես Աստծո գործակիցներ։ Ինչպիսի՜ լուրջ և սուրբ պատասխանատվություն։ Դաս 1
5
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒՆԻՍԻ 30
Աստված. հայացք արարչագործությանը Այս աշխարհն ու դրանում ընթացող կյանքը, մեր սեփական կյանքն ու այն ամենը, ինչ դրա հետ կապված է, մեզ շրջապատող բոլորի կյանքը, ու թե ինչպես ենք մենք հարաբերվում միմյանց հետ, կյանքն ինքնին, և թե ինչպես պետք է այն լավագույնս ապրել՝ այս ա մենն սկիզբ է առել Աստծուց, «որովհետև մենք Նրանով ենք ապրում և շարժվում և կանք» (Գործք առաքելոց 17.28)։ Այստեղից է սկսվում աստվածաշնչյան պատմությունը. «Սկզ բումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» (Ծննդոց 1.1)։ Եվ այն փաստը, որ Նա «ասաց» ևիրականացավ, ցույց է տալիս այն զորու թյունը ևընթացքը, որը մենք նույնիսկ երևակայել չենք կարող։ Եվ, այնուամենայնիվ, Աստված չէր արարում հեռվում կանգ նած, Նա անմիջականորեն ներգրավված էր գործընթացին, հատ կապես, երբ հերթը հասավ առաջին մարդկանց արարմանը (տե՛ս Ծննդոց 2.7)։ Կարդացե՛ք առաջին մարդկանց արարման պատմությունը Ծնն դոց 1.26–31 համարներում։ Ի՞նչ կարևոր բան է այս պատմու թյունն ասում մեզ Աստծո մասին։ Ի՞նչ կարևոր բան է այն ասում մարդկանց մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հաճախ է ասվել, որ մենք կարող ենք շատ բան սովորել Աստծո մասին բնության մեջ ժամանակ անցկացնելով, Նրա ստեղծագործու թյանը նայելով և դրանում Իր՝ Արարչի բնավորության շողերը նշմա րելով։ Սակայն մենք կարող ենք նաև տեսնել, թե ինչպես Աստված արարեց աշխարհը՝ քննելով Իր՝ Աստծո մեր ընկալումը։ Օրինակ, ե թե Աստված կարգուկանոնի Աստված է, մենք պետք է ակնկալենք կարգուկանոն գտնել Նրա արարման մեջ։ Կամ եթե հավատում ենք, որ Աստված արարչագործության Աստված է, մենք չպետք է զարմա նանք Նրա արարած աշխարհում այդ արարչագործության անհա վանական օրինակներին հանդիպելիս։ Նմանապես, մենք հավատում ենք, որ Աստված փոխհարաբե րությունների Աստված է, այդ իսկ պատճառով տեսնում ենք, որ աշ 6
Դաս 1
խարհն արարելու բուն կորիզը փոխհարաբերություններն են։ Նա արարել է աշխարհի յուրաքանչյուր տարր ողջ Արարչագործության հետ փոխհարաբերության մեջ։ Նա արարել է կենդանիներին ներ դաշնակ փոխհարաբերությունների մեջ։ Նա արարեց մարդուն Իր, միմյանց և ողջ Արարչագործության հետ փոխհարաբերություննե րի մեջ։ Ճիշտ է, Աստծո մասին մեր պատկերացումը սահմանափակ է շատ կերպերով, սակայն այն, ինչը մենք կարող ենք տեսնել Նրա բնավորությունից, պետք է խթան դառնա մեզ համար վերանայելու այն փաստը, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը։ Ինչքա՞ն օգտակար է աշխարհի՝ ձեր ընկալման համար դիտար կել այն որպես Աստծո բնավորության արտացոլում, նույնիսկ այդքան ակնհայտ մեղքի կործանումների հետ մեկտեղ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 1
Լիարժեք աշխարհ Հեշտ է բաղձանք զգալ Եդեմի նկատմամբ։ Այն պարտեզի կարճ նկարագրության մեջ, որն Աստված ստեղծեց որպես Ադամի և Եվա յի տուն, կա մի բան, որը կարոտի զգացողություն է առաջացնում մեր սրտերում։ Մենք կարող ենք չհասկանալ, թե ինչպես կարող է այդպիսի աշխարհ գոյություն ունենալ, սակայն կփափագեինք այն տեղ ապրել։ Երևում է, որ Աստված վերապրում էր նաև բավարարվածության և լիարժեքության զգացողությունը. «Եվ Աստված տեսավ բոլորն, ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր» (Ծննդոց 1.31)։ Աստված ստեղ ծել էր մի բան, որը և՛ գեղեցիկ էր, և՛ գործուն։ Դրա ոճը նրբին էր և՛ ձևով, և՛ գործնականում։ Այն աչքի էր ընկնում կյանքով և գունե ղությամբ, ինչպես նաև լի էր կյանքի ծաղկման համար անհրաժեշտ ամեն ինչով։ Զարմանալի չէ, որ Աստված դադար տվեց խորհրդածե լու, որ այս աշխարհը, որն Ինքը ստեղծում էր, բարի էր։ Կարդացե՛ք Ծննդոց գրքի 1-ին գլուխը: Ըստ ձեզ՝ ի՞նչ իմաստ են պարունակում «Եվ Աստված տեսավ, որ բարի է» կրկնվող պնդումները։ Տե՛ս Ծննդոց 1.4, 10, 12, 18, 25 և 31 համարները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 1
7
Թեև Աստվածաշունչն ամբողջովին գրվել է անկումից հետո, այն լցված է բնության մեջ տոնախմբությամբ, ինչպիսիք են Հոբ 38-41 գլուխները և Սաղմոս 148-ը։ Եվ պետք է հիշենք, որ դրանք գրված չեն որպես հայացք դեպի անցյալը, թե ինչպիսին էր աշխարհը, երբ նոր էր արարվել, և մեղք չկար, այլ գրված են ներկա ժամանակով՝ տոնելով այն բարությունը, որը դեռևս առկա է մեր աշխարհում։ Հիսուսը նույնպես Աստծո բարության և հոգատարության օրի նակներ էր բերում բնությունից (տե՛ս օրինակ՝ Մատթեոս 6.26, 28– 30)՝ կոչ անելով և՛ ապավինել Աստծուն, և՛ գնահատել այն փոքրիկ պարգևները, որոնք զարմանալիորեն շրջապատում են մեզ։ Եթե բացենք մեր աչքերը և նայենք արարչագործության հրաշքնե րին, կարող ենք տեսնել, որ, հիրավի, մեր Արարչի զարմանահրաշ պարգևների հասցեատերերն ենք։ Նույնիսկ փորձությունների մեջ մեր պատասխանը պետք է լինի երախտագիտությունը, շնոր հակալությունը և խոնարհաբար հանձնվելը պարգևներ Տվողին։ Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, ովքեր տոնում են Արա րումն ու սպասում Աստծո գալիք թագավորությանը, մենք պետք է գիտակցենք, որ այն գեղեցկությունը, ուրախությունը և բարությու նը, որ տեսնում և զգում ենք աշխարհում, փոքրիկ ակնարկներ են այն բանի, թե ինչպիսին էր աշխարհը ժամանակին, և թե ինչպիսին այն կլինի նորից։ Բնության հետ ձեր շփման ընթացքում ի՞նչն եք ամենից առա վել գնահատում Արարչագործության հրաշքներում։ Ձեր առօրյա կյանքում ինչպե՞ս կարող եք Տիրոջն ավելի լավ ճանաչել բնու թյան հրաշքների միջոցով։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 2
Երկրի տնտեսները Համաձայն Աստվածաշնչի՝ Եդեմի այգին և նորաստեղծ երկիրն առատության վայրեր էին՝ ստեղծված կյանքի բարգավաճման և մասնավորապես մարդ արարածի վայելքի համար։ Բայց Աստված առաջին տղամարդուն և կնոջը, ինչպես նաև նրանցից հետո եկող բոլորին դեր հատկացրեց Իր արարչագոր ծության մեջ։ Շատ արագ պարզ է դառնում, և ոչ միայն Աստծո ա րարչագործության եղանակից, որ Ադամն ու Եվան յուրահատուկ կարգավիճակ պետք է ունենային այս նոր աշխարհում։ 8
Դաս 1
Ադամին առաջինը տրվեց կենդանիներին և թռչուններին անուն տալու գործը (տե՛ս Ծննդոց 2.19)։ Հետո նրան տրվեց մեկ այլ դեր, ո րը ներկայացվեց որպես օրհնություն հենց Իրենից՝ Աստծուց. «Աստ ված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. Աճեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեք նրան, և իշխեք ծովի ձկների, և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» (Ծննդոց 1.28)։ Կարդացե՛ք և համեմատե՛ք Ծննդոց 1.28 և 2.15 համարները: Մեկ-երկու բառով ինչպե՞ս կբնութագրեք մարդուն տրված աշ խատանքի նկարագիրը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոնեության պատմության մեջ շատ հաճախ Ծննդոց 1.28 համարն օգտագործվել է որպես շահագործման՝ ընդհուպ մինչև բնությունը ոչնչացնելու աստիճանի թույլտվություն։ Այո՛, աշխարհն ակնհայտորեն արարվել է մարդկային կյանքի և վա յելքի համար։ Սակայն մարդկանց պատասխանատվությունն այն մշակելն ու պահելն է, ինչպես կարդում ենք Ծննդոց 2.15 համա րում։ Երբ խոսում ենք տնտեսվարության մասին, հաճախ մեր առա ջին միտքը փողն է, սակայն Աստվածաշնչում տնտեսվարության առաջին հանձնարարությունն այն երկիրը մշակելն է, որն Աստված արարել և մեզ է վստահել։ Ադամին և Եվային տրված հանձնարա րությունը նաև նախատեսում էր, որ երկիրը պետք է բաժանվի նրանց երեխաների և հետագա սերունդների միջև։ Աշխարհի հա մար նախատեսված սկզբնական ծրագրում արարված աշխարհը պետք է շարունակեր լինել կյանքի, բարության և գեղեցկության աղբյուր բոլոր մարդկանց համար, իսկ Ադամն ու Եվան մեծ դեր պետք է ունենային դրա մասին հոգ տանելու գործում։ Երկիրը շարունակում է մնալ Տիրոջ սեփականությունը (տես՛ Սաղմոս 24.1), իսկ մենք շարունակում ենք կանչված լինել որպես այն ամենի տնտեսներ, ինչ Աստված տվել է մեզ։ Միգուցե կարողա նանք նաև եզրակացնել, որ ընկած աշխարհում մեր պատասխա նատվությունը որպես տնտեսներ ավելի մեծ է։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում ընկած աշխարհում այսօր լինել երկրի տնտես։ Ինչպե՞ս պետք է այս պատասխանատվության գիտակցումն ազդի ձեր առօրյա կյանքի վրա։ Դաս 1
9
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 3
Փշրված աշխարհ Մի բան, որն Աստված տվեց Ադամին և Եվային, և սակայն չտվեց երկրի վրա ուրիշ ոչ մեկի ու ոչնչի, բարոյական ազատությունն էր։ Նրանք բարոյական էակներ էին, ինչպիսին ո՛չ բույսերը, ո՛չ կենդա նիները, ո՛չ ծառերը երբեք չէին դառնա։ Աստված այնքան բարձր էր գնահատում այս բարոյական ազատությունը, որ թույլ տվեց այն «հնարավորությունը», որ մարդիկ կարող էին ընտրել չհնազանդվե լը։ Այս անելով՝ Նա վտանգի տակ էր դնում այն ամենը, ինչ ստեղծել էր Իր արարած մարդկանց հետ սիրո ևազատ կամքի վրա հիմնված հարաբերությունների՝ ավելի լայն նպատակի համար։ Սակայն կար նաև կործանող մեկը (այս բարոյական ազատու թյունը տրված էր նաև հրեշտակներին), ով ուզում էր քայքայել Աստծո արարած բարի և կատարյալ աշխարը և դա անելու հա մար օգտագործել երկրի վրա Աստծո յուրահատուկ արարածներին՝ մարդկանց։ Խոսելով օձի միջոցով՝ սատանան կասկածի տակ դրեց Աստծո տրամադրածի լիարժեքությունն ու բավարար լինելը (տե՛ս Ծննդոց 3.1–5)։ Առաջնային գայթակղությունն Աստծո տրամադրա ծից ավելին տենչալն էր, Աստծո բարությանը կասկածելը և սեփա կան անձին ապավինելը։ Այդ ընտրությամբ և արարքով այն հարաբերությունները, որոնք Աստծո ծրագրով արարման անբաժանելի մասն էին, փշրվեցին։ Ա դամն ու Եվան այլևս չէին վայելում իրենց Արարչի հետ հարաբե րությունները, ինչպես որ ծրագրված էր (տե՛ս Ծննդոց 3.8–10)։ Այս երկու մարդ արարածները հանկարծ գիտակցեցին, որ մերկ են, և ամաչեցին, և միմյանց հետ նրանց հարաբերությունը գրեթե ան դառնալիորեն փոխվեց։ Երկրի մնացած մասի հետ նրանց հարաբե րությունները ևսարատավորվեցին և քայքայվեցին։ Կարդացե՛ք Ծննդոց 3.16-19 համարները: Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերը մարդ արարածի և բնության միջև փոխված հարաբե րությունների մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղքի հետևանքով կյանքը հանկարծ անհամեմատ բարդա ցավ Ադամի, Եվայի և մնացած արարչագործության համար։ Մեղ քի հետևանքներն իրական են, հատկապես, երբ դրանք ազդում 10
Դաս 1
են մարդկության և մեր հարաբերությունների վրա։ Ինչ-որ իմաս տով մենք հեռու ենք մեր Արարչից՝ Աստծուց։ Մեր ընտանիքները ևս շատ ձևերով կրում են այդ ազդեցությունը, և ուրիշների հետ մեր հարաբերությունները հաճախ դառնում են մարտահրավեր։ Մենք նույնիսկ պայքարում ենք շրջակա միջավայրի ևայն աշխարհի հետ հարաբերություններում, որում ապրում ենք։ Մեր կյանքի և մեր աշ խարհի բոլոր տեսանկյունները ցույց են տալիս մեղքի պատճառած քայքայումը։ Բայց Աստված այսպիսին չէր ստեղծել աշխարհը։ Ծննդոց 3-րդ գլխի անեծքը տրվեց խոստման հետ, որ Աստված մեր աշխարհը վերստեղծելու և հարաբերությունները վերականգնելու ուղի կգտնի, որոնք կործանվել էին մեղքի հետևանքով։ Քանի դեռ մենք շարու նակում ենք պայքարել մեղքի և մեր կյանքում դրա ունեցած ազդե ցության դեմ, մենք կանչված ենք պահելու աշխարհի սկզբնական բարությունը և փորձելու իրագործել մեր կյանքում այն ծրագիրը, որն Աստված նախատեսել է այս աշխարհի համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 4
Մարդկության ընտանիքի ցանցը Մեղքի ներխուժումից հետո շատ ժամանակ չպահանջվեց աշ խարհի հետագա քայքայման համար։ Նախանձից, թյուրիմացու թյունից և բարկությունից բռնկված առաջին սպանությունը տեղի ունեցավ առաջին եղբայրների միջև։ Երբ Աստված հարց տվեց Կա յենին իր մեղքի մասին, նրա պատասխանը թվում է հեգնական և ճարտասանական. «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ» (Ծննդոց 4.9), իսկ Աստծո տված հարցը ենթադրում էր. «Միանշանակորեն ա յո, դու քո եղբոր պահապանն ես»։ Կարդացե՛ք Առակաց 22.2 համարը: Ի՞նչ իմաստ է թաքնված այս ակնհայտորեն պարզ պնդման մեջ։ Ի՞նչ է դա մեզ ասում այլ մարդկանց հետ մեր հարաբերությունների մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ Աստծո ստեղծած էակ է՝ արարված Նրա պատկերով, նաև մասը հարաբերությունների այն ցանցի, որը մեզ բոլորիս միավորում է Աստծո արարման մեջ, որքան Դաս 1
11
էլ որ այն փշրված և քայքայված լինի։ «Մենք բոլորս միահյուսված ենք մարդկության ցանցում։ Այն չարիքը, որն ընկնում է այս մեծ եղ բայրության յուրաքանչյուր մասի վրա, վտանգ է առաջացնում բոլո րի համար»։ Էլեն Ուայթ, Բժշկության ծառայություն, էջ 345։ Դուր է գալիս դա մեզ թե ոչ, այս ընդհանուր կապի պատճառով մենք Աստ ծուց տրված պատասխանատվություն ենք կրում Աստծո և միմյանց առաջ (տե՛ս Մատթեոս 22.37–39)։ Ողջ Աստվածաշնչի ընթացքում այն պնդումը, որ Աստված մեր Արարիչն է, պարբերաբար կրկնվում է։ Օրինակ՝ դա տրված է որ պես շաբաթը հիշելու (տե՛ս Ելից 20.11), ինչպես նաև վերջին ժա մանակներում Աստծուն երկրպագելու պատճառներից մեկը (տե՛ս Հայտնություն 14.7)։ Այն տրված է նաև որպես ուրիշների մասին հոգ տանելու, կարիքավորների համար անհանգստանալու առաջնային դրդապատճառ։ Մենք բոլորս կապված ենք Աստծո մեջ մեր ընդհանուր ծագման կապերով։ «Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում, բայց Նրան պատվողը տնանկին կողորմի» (Առակաց 14.31)։ Էլ որքա՞ն պարզ պետք է այդ կապը լիներ։ Որպես մեր Արարիչ՝ Աստված մեզանից պահանջ ունի, որն ընդգրկում է մեր ողջ կյանքը՝ ներառելով մեր երկրպագությունը, ծա ռայությունը և ուրիշների մասին հոգատարությունը։ Որքան էլ որ ժամանակ առ ժամանակ այդ հոգատարությունը դժվարին, հիաս թափեցնող և անհարմար լինի, մենք իսկապես մեր «եղբոր պահա պանն ենք»։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Աստծո Արարիչ լինելու պնդումն այդ քան կրկնվում Աստվածաշնչում։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր, և ինչպե՞ս պետք է այս իրականությունն ազդի մեր՝ ուրիշների հետ վարվելու վրա։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 5
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 44–51 էջերի «Արարումը» գլուխը։ ««Աստված սեր է»։ … Նրա բնույթը, Նրա օրենքը սեր են։ Դրանք միշտ են եղել և միշտ կշարունակեն լինել։ «Բարձրը և Բարձրյալը, հավիտենականության մեջ բնակվողը», Ով «հավիտենական ըն 12
Դաս 1
թացք ունի», չի փոփոխվում։ Նրա «մեջ բնավ փոփոխում կամ դարձ վածքի շուք չկա» … Արարչագործական զորության յուրաքանչյուր դրսևորում ան սահման սիրո արտահայտություն է։ Աստծո գերագույն իշխանու թյունը ներառում է բոլոր արարված էակների օրհնության լիությունը։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 33։ «Եթե մարդիկ կատարեին իրենց պարտականությունները որ պես իրենց Տիրոջ բարիքների հավատարիմ տնտեսներ, չէր լինի հացի խնդիր, զրկանքի տառապանք, չէին լինի մերկ և կարիքա վոր մարդիկ։ Մարդկանց անհավատարմությունն է, որ հարուցում է տառապանքը, որի մեջ մարդկությունը մխրճված է։ … Աստված մարդկանց դարձրել է Իր տնտեսները, և Նրան չպետք է մեղադրել մարդկության տառապանքների, թշվառության, մերկության և կա րիքների համար։ Տերն առատ պաշարներ է նախատեսել բոլորի հա մար»։ Էլեն Ուայթ, Բարեգործության ծառայություն, էջ 16։ Հարցեր քննարկման համար
14. Ուշադիր կարդացե՛ք Էլեն Ուայթի՝ վերը նշված վերջին մեջբերու մը։ Ի՞նչ է նա ասում։ Ըստ նրա՝ ո՞վ է կրում բացարձակ պատաս խանատվությունն այն լայնածավալ աղքատության, որը մենք տեսնում ենք։ Ի՞նչ պետք է դա մեզ ասի հավատարիմ տնտեսվա րության կարևորության մասին։ 15. Մեղքիպատճառածքայքայմանհազարավորտարիներիցհետո ինչպե՞ս է հնարավոր դեռևս տեսնել Արարչագործության բարու թյունը։ Որպես մարդիկ, ովքեր հավատում են Արարիչ Աստծուն, ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու ուրիշներին տեսնել Նրա արարչա գործության բարությունը։ 16. Ի՞նչ եք հասկանում տնտեսվարություն ասելով։ Այս շաբաթվա դասի ընթացքում որևէ բան օգնե՞ց ընդլայնել ձեր ընկալումն այն մասին, ինչ ասել է լինել տնտես, հատկապես, երբ Աստված է մեզ այդպես կոչում։ 17. Ինչպե՞ս կփոխվեր մեր վերաբերմունքն ուրիշների նկատմամբ, եթե մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդու վրա նշան տես նեինք, որը մեզ կհուշեր այն մասին, որ այս մարդուն «Աստված արարել է Իր պատկերով և սիրում է նրան»: ՎԵՐՋԱԲԱՆ. Աստված արարեց բարի և կատարյալ աշխարհ և հանձնարարեց Իր պատկերով ստեղծված մարդ արարածին, որ Դաս 1
13
«մշակի և պահի» Իր արարչագործությունը։ Թեև մեղքը քայքայեց այն հարաբերությունները, որոնք Աստված ի սկզբանե նախատե սել էր մեզ համար, մենք դեռևս դեր ունենք խաղալու որպես արար չագործության բարիքների տնտեսներ և մարդկանց համար հոգ տանողներ։ Այդ դերն իրականացնելն Աստծուն որպես մեր Արարիչ պատվելու ճանապարհներից մեկն է։
14
Դաս 1
ԴԱՍ 2 ՀՈՒԼԻՍԻ 6–12
ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԾՐԱԳԻՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելից 3.7, Մատթեոս 22.37–40, Ելից 22.21–23, Երկրորդ Օի նաց 14.22–29, 26.1–11, Ղևտացոց 25.9–23: Հիշելու համարը. «Վրեժ չառնես, և քո ժողովրդի որդիներին ոխ չպահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պես. Ես եմ Եհովան» (Ղևտա ցոց 19.18):
Ի
ր ողորմության մեջ Աստված միշտ ունեցել է մարդիկ, ում հետ ու նեցել է յուրահատուկ հարաբերություններ։ Ենովքի, Նոյի, Աբրա համի, Իսահակի և Հակոբի, ինչպես նաև այլոց պատմություններում մենք տեսնում ենք, որ Աստված ձգտում է վերականգնել մարդ արա րածի հետ քայքայված հարաբերությունները։ Սակայն այդ միայն այս մի քանի անհատների և նրանց ընտանիքների բարօրության համար չէր նախատեսված։ Երբ նրանք կապված էին Աստծո հետ և օրհնվում էին Նրա կողմից, դա իրենից ներկայացնում էր հարա բերությունները վերականգնելու և օրհնություններն ուրիշների հետ կիսելու մեծ ծրագրի մի մասը։ Աստված Աբրահամին ասաց. «Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ և քեզ օրհնեմ և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինես ... ևերկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն» (Ծնն դոց 12.2, 3)։ Քանի որ նա օրհնված էր, կարող էր օրհնություն լինել ուրիշների համար։ Այս օրհնությունը պետք է գար Իսրայելի ազգի և հատկապես Մեսիայի միջոցով, Ով պետք է դուրս գար այդ ազգից։ Ստեղծելով Իսրայելի ժողովրդին՝ Աստված այժմ գործում էր մի ողջ ազգի հետ։ Այսպիսով Նա սկսեց տալ նրանց օրենքներ, կանոններ, տոներ և արարողակարգեր, որոնք կենսակերպ էին դառնալու այնպես, որ Աստծուց օրհնվածները կարողանային օրհնել նաև ուրիշներին։ Ոչ մի կասկած չկա, որ այս սկզբունքը գործում է մինչ օրս։
Դաս 2
15
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 7
Լսող Աստվածը «Իրավ տեսա Իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսում է, և գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի. որովհետև նրանց նեղություններն իմացա» (Ելից 3.7): Չորս հարյուր տարին երկար ժամանակ է սպասելու համար, հատկապես, երբ այդ սպասումը տեղի է ունենում հարաճուն ծան րացող ստրկության պայմաններում։ Աստված խոստացել էր, որ հետ կդառնա դեպի Իր ժողովուրդը և նրանց դուրս կհանի Եգիպ տոսից, սակայն սերնդեսերունդ նրանք մնում էին կառուցելու իրենց կռապաշտ կեղեքիչների հարստությունը և իշխանությունը, և այդ ողջ ժամանակի ընթացքում Աստված լուռ էր թվում։ Այնուհետև Աստված ցույց տվեց Իրեն եզակի ձևով։ Նա հայտվեց հեռավոր անապատում վառվող թփի մեջ մեկին, ով ընդհանրապես նման չէր առաջնորդի՝ փախստական արքայազնի և խոնարհ հով վի, ում անունը Մովսես էր։ Նա դժկամ Մովսեսին գործ տվեց անելու, ևայդ գործի առաջին մասն էր վերադարձը Եգիպտոս՝ իսրայելացի ների մոտ՝ լուրով, որ Աստված լսել և տեսել է նրանց կեղեքումը ու, այո՛, Նա անհանգստանում է։ Իրականում Նա պատրաստվում էր անել մի բան, որն արմատապես կփոխեր նրանց իրավիճակը։ Կարդացե՛ք Ելից 3.16, 17 համարները: Ինչո՞ւ էր Աստծո համար կարևոր Իր ծրագիրն այս մարդկանց համար այս առանձնահա տուկ լուրով ընդգծելը։ Ի՞նչն է գրավում ձեր ուշադրությունն Աստծո կողմից արված այս հայտարարության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բայց Աստված կանգ չառավ այստեղ։ Նա ոչ միայն ավելի լավ երկրի ծրագիր ուներ, այլ նաև չէր նախատեսել, որ ժողովուրդը Ե գիպտոսից հեռանա իբրև չքավոր։ Չորս հարյուր տարի նրանք նպաստել էին Եգիպտական կայսրության հարստանալուն։ Աստված կանխատեսել էր փարավոնի սկզբնական դիմադրությունը, սակայն Նա վստահեցրեց Մովսեսին, որ իսրայելացիները կփոխհատուցվեն իրենց տարիների ծանր աշխատանքի համար. «Եվ այս ժողովրդին շնորհք կտամ Եգիպտացիների առաջին, և երբ որ դուրս գաք, դա տարկ չէք դուրս գա» (Ելից 3.21)։ 16
Դաս 2
Տարիների կեղեքումից հետո Աստված Իր ձեռքը վերցրեց նախ կին ստրուկներից նոր հասարակություն կերտելու գործը։ Նա ցան կանում էր, որ նրանք ուրիշ կերպ ապրեն և կամենում էր ստեղծել մի հասարակություն, որը կշարունակեր լինել կայուն և կենսունակ։ Նրա ծրագիրն էր, որ այս նոր հասարակությունը կատարելատիպ դառնար շրջակա ազգերի համար և, ինչպես Աբրահամի դեպքում, Աստծուց ստացած իրենց օրհնություններն օրհնություն դառնային ողջ աշխարհի համար։ Որքա՞ն կարևոր է ձեզ համար, որ Աստված մի Աստված է, Ով տեսնում է աշխարհում ապրող մարդկանց տառապանքը և լսում օգնություն աղերսող նրանց լացը։ Ի՞նչ է սա ձեզ ասում Աստծո մասին։ Քննարկե՛ք Ելից 4.31 համարը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 8
Տասը պատվիրանները Կարդացե՛ք Մատթեոս 22.37-40, հետո Ելից 20.1-17 համարնե րը: Ինչպե՞ս է պատվիրանների՝ Հիսուսի համառոտ շարադրումն օգնում ընկալել դրանք, երբ կարդում եք Տասը պատվիրաններից յուրաքանչյուրը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տասը պատվիրաններն ընկալվում են որպես սահմանադրու թյուն։ Հակիրճ նախաբանից հետո, որը սահմանում է այն հիմքը, որի վրա արված են այս հայտարարությունները, տվյալ դեպքում Աստծո՝ Իր ժողովրդին ազատագրելու փաստը, փաստաթուղթը թվարկում է այն կարևոր սկզբունքները, որոնց վրա հիմնված է ազ գը։ Այս դեպքում կային հատուկ հրամաններ, թե ինչպես մարդիկ կարող են լավագույնս ցուցաբերել իրենց սերն Աստծո և միմյանց նկատմամբ։ Զարմանալի չէ, որ քրիստոնեական ժառանգությամբ շատ ազգերի օրենքների հիմքում ընկած են այս առաջնորդող սկզբունքները։ Թեև այս հայտարարություններից շատերը հակիրճ են, մենք չպետք է թերագնահատենք դրանց ազդեցության շրջանակը և Տա սը պատվիրանների ընդգրկունությունը որպես կյանքի օրենք։ Օրի նակ, վեցերորդ պատվիրանը՝ «Սպանություն մի՛ արա» (Ելից 20.13), Դաս 2
17
ամփոփում և ներառում է «անարդարության բոլոր արարքները, որոնք միտված են կրճատել կյանքը», ինչպես նաև «կարիքավո րի կամ տառապյալի նկատմամբ հոգատարության եսասիրական արհամարհանքը»։ Նահապետներ և մարգարեներ, էջ 308։ Նմա նապես, գողանալու արգելքը (տե՛ս Ելից 20.15) դատապարտում է «ստրկությունը և արգելում նվաճողական պատերազմները»։ Այն «պարտադրում է պարտքերի և աշխատավարձերի արդարացի վճարում», ինչպես նաև արգելում է «ուրիշի անտեղյակությունից, թուլությունից կամ դժբախտությունից օգտվելու յուրաքանչյուր փորձ»։ Նահապետներ և մարգարեներ, էջ 309։ Մենք կարող ենք հեշտությամբ ինքներս մեզ ասել, որ վատ մար դիկ չենք։ Օրինակ, եթե ուղղակիորեն ներգրավված չենք մարդաս պանության կամ ակնհայտ գողության մեջ, կարող է թվալ, թե շատ լավն ենք։ Սակայն երբ Հիսուսը խոսեց պատվիրանների մասին, պարզորոշ ցույց տվեց, որ պատվիրանները հնարավոր չէ պահել պարզապես մի քանի առանձնահատուկ արարք չկատարելով։ Հա կառակը, մեր մտքերը, դրդապատճառները, նույնիսկ չանելն այն, ինչը գիտենք, որ պետք է անենք, կարող են խախտել Աստծո օրենքը (տե՛ս Մատթեոս 5.21–30)։ Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ Տասը պատվի րաններից յուրաքանչյուրին վերաբերվեին լրջորեն և լիարժեքորեն ապրեին դրանցով։ Այն կդառնար ակտիվ, կենսունակ հասարակու թյուն, որում յուրաքանչյուր ոք խանդավառությամբ կիրականաց ներ Աստծո նկատմամբ իր ունեցած սերը՝ սիրելով միմյանց և հոգ տանելով իրար համար։ Ինչո՞ւ ենք մենք հակված հասկանալ Տասը պատվիրաններն ավե լի «նեղ» համատեքստում՝ հաճախ արհամարհելով այս կարևոր սկզբունքների ավելի լայն կիրառումը մեր կյանքում։ Ինչո՞ւ է ա վելի նեղ ընկալումն ավելի հեշտ իրականացնել գործնականում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 9
Ստրուկներ, այրիներ, որբեր, օտարականներ արդացե՛ք Ելից 23.9 համարը: Ո՞րն է Իսրայելին ուղղված Աստ Կ ծո պատգամն այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 18
Դաս 2
Որպես նոր ազատագրված ստրուկներ՝ իսրայելացիները գի տեին, թե ինչ ասել է լինել ճնշված, շահագործված և անտեսված։ Եվ երբ տոնում էին իրենց ազատությունը, Աստված մտահոգված էր, որպեսզի նրանք չմոռանան, թե որտեղից են գալիս, ինչի նման է մերժված լինելը, և թե ինչ է Ինքն արել նրանց փրկելու համար։ Նա հաստատեց Զատիկը որպես հիշատակի տոն և պատմությունը վերապատմելու հնարավորություն. «Եհովան մեզ Եգիպտոսից՝ ծա ռայության տնից զորավոր ձեռքով հանեց» (Ելից 13.14)։ Կարդացե՛ք Ելից 22.21-23 համարները: Որքա՞ն կարևոր էր իրենց սեփական ստրկության մասին հիշողությունն այն ցուցումներում, թե ինչպես պետք է մարդիկ վերաբերվեին կարի քավորներին իրենց նոր հասարակության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Տասը պատվիրանները տալու արձագանքները հազիվ էին մա րել, երբ Աստված Մովսեսին կանչում է ավելի շատ ժամանակ անց կացնելու Իր հետ և նրան տալիս է մանրամասն ցուցումներ այն մասին, թե ինչպես պետք է այս մեծ պատվիրանները կիրառվեն իս րայելացիների հասարակության մեջ։ Նույնիսկ խորանը կառուցելու ցուցումներից առաջ Աստված երեք գլուխ ներառող օրենքներ տվեց այնպիսի բաների մասին, ինչպիսիք էին ստրուկների հետ համա պատասխան վերաբերմունքը, օրենքներ, որոնք զարմանալիորեն տարբերվելու էին այն վերաբերմունքից, որին շատ իսրայելացիներ արժանացել էին։ Կային դաժան հանցագործություններին, սեփա կանությանը և առօրյա կյանքին վերաբերող օրենքներ, ինչպես նաև դատարաններ հիմնելու սկզբունքներ՝ այս օրենքները կիրա ռելու և արդարությամբ առաջնորդվելու համար (տե՛ս Ելից 21-23 գլուխները)։ Այս օրենքների մեջ աչքի էր ընկնում այս նոր հասարակության մեջ դրացիների մասին մտահոգությունը, ինչպես նաև մտահո գությունը կողմնակի անձանց և ամենախոցելի դասի նկատմամբ։ Այս մարդիկ չպետք է շահագործվեին. նրանց նույնիսկ տրված էր իրավունք սնունդ ձեռք բերել այնպիսի ճանապարհով, որը չէր վի րավորի նրանց արժանապատվությունը, օրինակ՝ բերքահավաքն անցած դաշտերից հավաքել մնացած հասկերը։ «Կողմնակիների» ևօտարականների նկատմամբ նման վերաբերմունքը սովորական Դաս 2
19
չէր հին աշխարհում։ Նույնիսկ այսօր ոմանք, թվում է, մոռանում են այստեղ ներակայացված այլոց վերաբերվելու մասին կարևոր բա րոյական սկզբունքները։ Ձեր փորձառության մեջ ո՞ր հիշողությունն է ձեզ դարձնում ավե լի կարեկից և մտահոգ ուրիշների տառապանքների կամ նրանց հետ կատարված անարդարությունների նկատմամբ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 10
Երկրորդ տասանորդ Շատ քրիստոնյաներ ընդունում և հետևում են տասանորդը վճարելու կամ վերադարձնելու աստվածաշնչյան ցուցումին։ Այն մի պարզ բանաձև է, որը սովորաբար վերցվում է Մաղաքիա 3.10 հա մարից, որի համաձայն հավատացյալները տալիս են իրենց եկա մուտի կամ «շահույթի» 10 տոկոսը՝ աջակցելու եկեղեցու գործին Ավետարանը տարածելու հարցում։ Ընդունելով այս տասանորդնե րը՝ եկեղեցիները սովորաբար մշակում են խիստ ուղեցույցներ, թե ինչպես տնօրինել այս միջոցները՝ առաջնային համարելով այն օգ տագործել ուղղակի ծառայության ևավետարանչության վրա։ Կարդացե՛ք Երկրորդ Օրինաց 14.22-29 համարները: Այս ցու ցումներում ո՞րն է տասանորդի առաջնային նպատակը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գայթակղություն է կարծել, թե մենք իրականացրել ենք տալու մեր առաքելությունը՝ տալով այդ 10 տոկոսը։ Սակայն Իսրայելին տրված ցուցումները ենթադրում են, որ 10 տոկոսը մեկնարկային կետն էր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հին Իսրայե լում Ղևտական օրենքի համաձայն ապրող և տվող անհատն Աստծո գործի համար տալիս էր միջինում տարեկան եկամուտի մեկ քառոր դից մինչև մեկ երրորդ մասը՝ աջակցելու համար քահանաներին, սրբարանին, ինչպես նաև աղքատներին։ Որոշ գիտնականներ նկարագրում են այս տվածը, որն իբրև երկ րորդ տասանորդ հիմնականում ուղղվում էր օտարականներին, որ բերին և այրիներին աջակցելուն։ Ակնհայտ է, որ մարդիկ պետք է վայելեին իրենց աշխատանքի պտուղները և տոնեին իրենց բերքա հավաքը։ Աստված խոստացավ օրհնել նրանց, հատկապես իրենց 20
Դաս 2
նոր երկրում, սակայն նրանք չպետք է այդ օրհնությանը վերաբեր վեին ինչպես սովորական մի բանի կամ մոռանային նրանց, ովքեր այդքան էլ օրհնված չէին։ Սովորական տարիներին բերքի այդ մասը պետք է բերվեր սրբա րան և այնտեղից բաժանվեր։ Սակայն ամեն երրորդ տարին իրենց օրհնություններն իրենց իսկ սեփական համայնքում բաժանելուն առանձնահատուկ նշանակություն էր տրվում։ Բերքահավաքի այս տոնակատարությունների ժամանակ յուրահատուկ ուշադրության էին արժանանում նրանք, ովքեր կարող էին հեշտությամբ անտես վել կամ մոռացվել։ «Նրանց Ղևտացուն, օտարականին, որբին և որբևայրուն տաս, և նրանք քո դռներումն ուտեն և կշտանան» (Երկ րորդ Օրինաց 26.12)։ Ըստ Աստծո ցուցումների՝ իսրայելացիների տվածի գոնե որո շակի մասը պետք է տրամադրվեր ֆինանսական և գործնական օգնություն հատկացնելու նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեին։ Եվ կրկին, սրա հիմքում ընկած էր մարդկանց հիշողությունն ու գնահատանքը, թե որքան ողորմած ևարդար է գտնվել Աստված իրենց նկատմամբ։ Կարդացե՛ք Երկրորդ Օրինաց 26.1-11 համարները: Ի՞նչ է Տերն ասում նրանց։ Ինչպե՞ս պետք է մենք այն կիրառենք կարիքա վորների հանդեպ մեր սեփական դիրքորոշման առումով։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 11
Հոբելյան տարի Ճանաչելով իսրայելացիներին որպես ժողովուրդ, ով չուներ իր սեփական տունը և սպասում էր Ավետյաց երկիր իր ժամանմանը՝ Աստված գիտեր, թե որքան կարևոր նշանակություն կունենա հողը, երբ նրանք հիմնեն իրենց նոր հասարակությունը Քանանում։ Հե սուի առաջնորդությամբ Աստված վերահսկում էր ցեղերի ընտանե կան խմբերի միջև հողի կանոնավոր բաշխմանը։ Սակայն Նա նաև գիտեր, որ ժամանակի ընթացքում հողատիրու թյունից բխող հարստությունը, հնարավորությունները և միջոցները կկենտրոնանան քչերի ձեռքում։ Ընտանեկան դժվարությունները, տկար առողջությունը, սխալ որոշումները ևայլ դժբախտություններ ստիպելու էին որոշ հողատերերի վաճառել իրենց հողատարածք ներն արագ եկամտի կամ պարզապես գոյատևելու համար, սակայն Դաս 2
21
սա կարող էր նշանակել, որ ընտանիքի հետագա սերունդներն ըն չազուրկ էին դառնալու։ Աստված հարցը լուծեց՝ վճռելով, որ հողն ընհանրապես են թակա չէ վաճառքի։ Փոխարենը, հողը կարող էր վաճառվել միայն մինչև հաջորդ «հոբելյան տարին», որից հետո այն պետք է վերա դարձվեր այն ընտանիքին, որին ի սկզբանե շնորհվել էր, ինչպես նաև վաճառված ցանկացած հողատարածք կարող էր հետ գնվել վաճառողի կամ նրա ընտանիքի ցանկացած անդամի կողմից ցանկացած պահի։ Եվ կրկին, Աստված մարդկանց հիշեցնում է Իր հետ ունեցած հարաբերությունների մասին, և թե ինչպես է դա ազդում ուրիշների հետ ունեցած նրանց հարաբերություն ների վրա. «Երկիրը պիտի չծախվի մշտնջենապես, որովհետև երկիրն Իմն է, և դուք Ինձ մոտ պանդուխտներ և հյուրեր եք» (Ղև տացոց 25.23)։ Կարդացե՛ք Ղևտացոց 25.8-23 համարները: Ըստ ձեզ՝ որքա՞ն տարբեր կլիներ հասարակությունը, եթե այս սկզբունքները կի րառվեին, հատկապես հետևյալ բառերը՝ «ձեզանից մեկն իր ըն կերին անիրավություն չանի»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Այն կանոնները, որոնք Աստված սահմանեց, միտված էին սո ցիալական հավասարությանը նպաստելուն։ Տարեկան տոնի և հո բելյան տարիների նախապատրաստությունները մեծամասամբ ուղղում էին այն, ինչը ժամանակի ընթացքում սխալ էր ընթացել ազգի սոցիալական և քաղաքական տնտեսությունում»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 534։ Աստվածաշնչի պատմաբանները վստահ չեն կարող ասել, թե արդյոք այս տնտեսական և սոցիալական ռիթմերին մարդիկ երբևէ ամբողջովին հետևե՞լ են որևէ նշանակալից ժամանակաընթաց քում (տե՛ս Բ Մնացորդաց 36.21)։ Այնուամենայնիվ, այս կանոնները տալիս են հետաքրքիր պատկերացումներ այն մասին, թե ինչպի սին կլիներ աշխարհը, եթե Աստծո օրենքները լիարժեքորեն պահ վեին։ Ավելին, դրանք ընդգծում են աղքատների և անտեսվածների նկատմամբ Աստծո հատուկ հոգատարությունը, ինչպես նաև Նրա մտահոգությունը, որ մեր աշխարհում յուրահատուկ կերպով արդա րություն դրսևորվի։ 22
Դաս 2
ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 12
Հետագա ուսումնասիրության համար Կարդացեք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 303–314 էջերի «Իսրայելին տրված օրենքը» և 530–536 էջերի «Աստ ծո հոգատարությունն աղքատների նկատմամբ» գլուխները։ «Աստծո օրենքներն ընդունելուց հետո չկա ոչինչ, որ ավելի շատ ընդգծի Մովսեսի տված օրենքները, քան աղքատների նկատմամբ ցուցաբերվող ազատ, քնքուշ և հյուրընկալ ոգին։ Թեև Աստված խոս տացել էր առատապես օրհնել Իր ժողովրդին, այնուամենայնիվ, չէր նախատեսել, որ աղքատությունը չի բախելու նրանց դուռը։ Նա հայ տարարեց, որ աղքատները երբեք չպետք է վտարվեն երկրից։ Նրանց մեջ մշտապես լինելու էին այնպիսիները, ովքեր կհարուցեին նրանց կարեկցանքը, քնքշությունն ու բարյացակամությունը։ Այն ժամանակ էլ, ինչպես այժմ, մարդիկ ենթակա էին դժբախտության, հիվանդու թյան, սեփականության կորստի, սակայն այնքան ժամանակ, որքան նրանք կհետևեին Աստծո ցուցումներին, նրանց մեջ մուրացկաններ չէին լինելու, ոչ էլ մարդիկ, ովքեր ուտելիքի կարիք էին ունենալու»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 530, 531։ «Այս կանոնները նախատեսված էին օրհնելու հարուստներին ոչ պակաս, քան աղքատներին։ Նրանք պետք է հեռու մնային ագա հությունից և ինքնամեծարման հակումից և իրենց մեջ բարյացա կամության վեհ ոգի զարգացնեին: Բոլոր դասակարգերի մեջ բարի կամք և վստահություն խրախուսելով՝ նրանք պետք է նպաստեին սոցիալական կարգի առողջացմանը և կառավարման կայունությա նը։ Մենք բոլորս միահյուսված ենք միմյանց մարդկության մեծա գույն ցանցում, ևայն, ինչ կկարողանանք անել ուրիշների օգուտի և պաշտպանության համար, կարտացոլվի մեզ վրա թափված օրհնու թյուններում»։էջ 534, 535։ Հարցեր քննարկման համար
1. Աստծո՝ Մովսեսին և իսրայելացիներին տված հասարակության տեսակի մասին պատկերացումից, որը նրանք պետք է հաստա տեին, ո՞ր գծերը, օրենքները կամ կանոններն են ամենաշատը գրավում ձեր ուշադրությունը (անկախ նրանից՝ դա ձեզ հանդի պել է այս շաբաթվա ուսումնասիրությա՞ն, թե՞ ձեր ավելի լայն ընթերցումների ընթացքում)։ Դաս 2
23
2. Աստծո՝ Իր ժողովրդին տված օրենքներից ելնելով՝ ինչո՞ւ եք կար ծում, որ Աստված այդքան կենտրոնացած է ամենախոցելիների խնդիրների վրա։ 3. Ինչպե՞ս պետք է հասկանանք այս օրենքներն ու ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրանց այսօր։ Ինչպե՞ս ենք մենք պարզում, թե այս օրենքներից ո՞րն է կիրառելի և հրատապ մեր օրերում։ Այս մանրամասն ցուցումներից ի՞նչ կարևորագույն դաս կարող ենք քաղել իրենց հասարակությունը և կյանքը կարգավորելու իսրա յելացիների փորձից։ ՎԵՐՋԱԲԱՆ. Աստված լսեց Եգիպտոսում տառապող Իսրայելի ժո ղովրդի աղաղակը և միջամտեց՝ փրկելու նրանց։ Նա ցանկանում էր ուխտի յուրահատուկ հարաբերություններ ստեղծել ևաշխատել նրանց հետ նոր հասարակություն ստեղծելու համար, որն օրհնու թյուն կլիներ բոլորի, նույնիսկ նրանց համար, ովքեր հաճախ մոռաց ված, անտեսված ու խոցելի էին։
24
Դաս 2
ԴԱՍ 3 ՀՈՒԼԻՍԻ 13–19
ՇԱԲԱԹ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ելից 16.16–18, Ելից 20.8–11, Երկրորդ Օրինաց 5.12–15, Մատթեոս 12.9–13, Ղևտացոց 25.1–7: Հիշելու համարը. «Եվ նրանց ասաց. Շաբաթը մարդի համար եղավ, ևոչ թե մարդը շաբաթի համար» (Մարկոս 2.27):
Ա
ստված արարեց շաբաթը որպես արարման շաբաթի վերջին գործողություն։ Կարծիք կա, որ շաբաթ օրն Աստված ոչ միայն հանգստացավ, այլ արարեց հանգիստը որպես աշխարհի լինելիու թյան անքակտելի մաս։ Շաբաթն ապացույց էր այն փաստի, որ մենք արարվել ենք Աստծո և միմյանց հետ շփվելու համար։ Ուստիև բնավ զարմանալի չէ, որ մենք գտնում ենք շաբաթն Իր ժողովրդի համար նախատեսած Աստծո ծրագրի՝ պատվիրանների շարքում, որը հայտնվում է վաղ շրջանում՝ նոր իսրայելական ազ գի ստեղծման ժամանակ։ Այն պետք է առանցքային դեր ունենար հրեաների կյանքում։ Հաճախ, երբ խոսում ենք շաբաթի մասին, խոսակցությունն ա րագորեն անցնում է այն պահելու ձևին՝ ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող, և նմանատիպ խոսակցություններ։ Սակայն, որքան էլ կարևոր են այս հարցերը, մենք պետք է հասկանանք այն լիարժեք դերը, որը շաբաթը պետք է խաղար աշխարհի և Աստծո ժողովրդի կյանում որպես Աստծո շնորհի ևապահովման խորհրդանիշ։ Ինչպես Հիսուսն ասաց, յոթերորդ օր շաբաթն ստեղծվել էր հա մայն մարդկության համար։ Երբ մենք իսկապես «հիշենք շաբաթը», կփոխվենք շաբաթվա յուրաքանչյուր օրվա ընթացքում, և ինչպես Հիսուսը ցույց տվեց, այն նաև կարող է լինել ուրիշներին օրհնելու միջոց։
Դաս 3
25
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 14
Բավականաչափ մանանա Սերունդներ տևած ստրկությունից և Իր ճնշված ժողովրդի վրա այդ վիճակի առաջ բերած սոցիալական անկումից հետո Աստված ցանկանում էր բարձրացնել նոր ազատագրված իսրայելացիներին՝ ցույց տալով նրանց շատ ավելի լավ կյանք և տալով նրանց օրենք ներ իրենց նոր հասարակությունը լավագույնս կազմակերպելու համար։ Սակայն այս գործընթացի առաջին մասերից մեկը տրվեց որպես գործնական ևուսուցանող տեսանելի դաս։ Անապատում ուղիղ 40 տարի թափառումների այդ կյանքի ռիթմը, Աստծո տված ապահովության և գործնական անեսասիրության ա պացույցը պետք է դառնային իսրայելական մշակույթի մի մասը։ Այն տրվում էր մանանայի տեսքով, կերակուր, որը հայտնվում էր ամեն առավոտ գետնի վրա իսրայելացիների ճամբարատեղիի շուրջը։ Կարդացե՛ք Ելից 16.16-18 համարները: Ըստ ձեզ՝ ո՞րն է այս տեքստերում ընդգծված յուրաքանչյուր մարդու համար նախա տեսված հատուկ չափաբաժնի նշանակությունը։ ________________________________________________________________________ Բ Կորնթացիս 8.10–15 համարներում Պողոսը վկայակոչում է այս պատմությունը որպես քրիստոնեական վարվելակերպի օրինակ. «Բայց հավասարությունով՝ այժմյան ժամանակում ձեր ավելությու նը ծառայի նրանց պակասությանը, որ նրանց ավելությունն էլ ծա ռայի ձեր պակասությանը, որ հավասարություն լինի» (համար 14)։ Աստված բավականաչափ առատաձեռն է գտնվել Իր ժողովրդի և Իր արարչագործության համար: Սա պետք է իսրայելացիներին և մեզ դաս լինի։ Եթե մենք վերցնենք միայն ինչքան մեզ հարկավոր է և պատրաստակամ լինենք ավելացածով կիսվել ուրիշների հետ, դրանով բոլորի մասին հոգ կտանենք, և բոլորին պաշարներ կտրա մադրվեն։ Միայն տվյալ օրվա համար բավարար չափով հավաքելը մարդկանցից պահանջում էր վստահել, որ հաջորդ օրն ավելի շատ կլինի։ Իսրայելացի ստրուկների նման ճնշված մարդիկ հակված են կենտրոնանալու իրենց սեփական գոյատևման վրա, սակայն Աստ ված կամենում էր նրանց ցույց տալ վստահության, առատաձեռնու թյան ևունեցածով կիսվելու կյանքը։ Բայց այս կենսակերպն ուներ ևս մեկ, ավելի ուշագրավ հարթու թյուն։ Ամեն ուրբաթ մանանայի կրկնակի չափաբաժին էր հայտն 26
Դաս 3
վում գետնին, և այդ օրը, բացառապես այդ օրը, մարդիկ պետք է հավաքեին կրկնակի չափաբաժնով մանանա՝ պատրաստվելու հա մար շաբաթին։ Շաբաթի յուրահատուկ նախապատրաստությունը նրանց համար դարձավ ևս մեկ ճանապարհ վստահելու Աստծուն ի րենց բոլոր կարիքների համար։ Մանանայի այդ ավել չափաբաժինը՝ Աստծո կողմից շնորհի քայլը, նրանց հնարավորություն տվեց ավելի լիարժեքորեն վայելել հանգիստը, որն Աստված խոստացել էր նրանց յոթերորդ՝ շաբաթ օրը։ Ի՞նչ կարող ենք անել ուրբաթ օրերին, ինչը մեզ կօգնի ավելի լավ վայելել այն, ինչ Աստված առաջարկում է մեզ շաբաթ օրը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 15
Երկու փաստարկ շաբաթի օգտին Կարդացե՛ք Ելից 20.8-11 և Երկրորդ Օրինաց 5.12-15 համար ները: Չորրորդ պատվիրանի այս երկու տարբերակներն ինչպե՞ս են լրացնում մեկը մյուսին: ________________________________________________________________________ Հիշելը կարևորագույն բաղկացուցիչ է այն հարաբերության, որն Աստված փորձում է վերահաստատել Իր ժողովրդի հետ, հարաբե րություն, որը կենտրոնացած է այն փաստի վրա, որ Աստված մեր Արարիչն ու Փրկագնողն է։ Երկու դերերն էլ ի հայտ են գալիս չորրորդ պատվիրանի երկու տարբերակում էլ ևայդպիսով սերտորեն կապ ված են շաբաթի ևայն պահելու հետ։ Դուրս գալով այդքան կեղծ աստվածներով լցված երկրից՝ իսրա յելացիները կարիք ունեին հիշելու իբրև Արարիչ ճշմարիտ Աստծո դերի մասին։ Շաբաթը դա անելու կարևոր ճանապարհ էր։ Այն ավե լի նշանակալից դարձավ շաբաթական ցիկլի համատեքստում ուր բաթ օրերին ավել մանանա տրամադրելու արդյունքում, որն Աստծո արարչագործ ուժի զորեղ օրինակ էր։ Չորրորդ պատվիրանի Ելից 20-րդ գլխում ներկայացված տարբերակում Աստված ամենապարզ կերպով բացահայտված է որպես մեր Արարիչ։ Իսրայելացիների ազատագրումը, փրկագնումը և փրկությու նը Երկրորդ Օրինաց 5-րդ գլխում ներկայացված չորրորդ պատ վիրանի առանցքային գաղափարն է։ Սա մի պատմություն է, որն իսրայելացիները պետք է սերնդեսերունդ պատմեին. նրանք դրան միանալ կարող էին հատկապես ամեն շաբաթ օր։ Նրանց առաջին Դաս 3
27
պատմությունը Եգիպտոսի ստրկությունից իրական, ֆիզիկական փրկության մասին էր, բայց երբ Աստծո և Նրա փրկության մասին ժողովրդի հասկացողությունն աճեր, շաբաթը պետք է դառնար նաև նրանց հոգևոր փրկության շաբաթական խորհրդանիշ և տոն։ Շաբաթի այս երկու շարժառիթներն էլ Աստծո և Նրա ժողովրդի հարաբերությունները վերականգնելու մասին էին. «Իմ շաբաթները տվի նրանց, որ նշան լինի Իմ և նրանց մեջ, որ իմանան, թե Ես եմ նրանց սրբող Տերը» (Եզեկիել 20.12)։ Եվ ինչպես տեսանք, սա երբեք չի եղել միմիայն այս մի խումբ մարդկանց համար։ Այս հարաբերու թյան հիմքի վրա նրանք նոր հասարակություն պետք է հիմնեին, որը բարություն կցուցաբերեր օտարականի նկատմամբ և օրհնություն կլիներ իրեն շրջապատող աշխարհի համար։ «Նրա համար քո Եհովա Աստված քեզ պատվիրեց, որ հանգս տության օրը պահես» (Երկրորդ Օրինաց 5.15)։ Շաբաթը պահելով որպես մեր արարման ու փրկագնման հիշատակ և տոն՝ մենք կա րող ենք շարունակել աճել մեր հարաբերություններում ոչ միայն մեր Տիրոջ, այլև մեր շրջապատի մարդկանց հետ։ Աստված ողորմած է մեր նկատմամբ, ուստի մենք ևս պետք է ողորմած լինենք ուրիշների հանդեպ։ Ի՞նչ կերպ շաբաթը պահելը մեզ պետք է դարձնի ավելի բարի, ավելի լավը, ավելի հոգատար ու կարեկից։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 16
Հավասարության օր Ելից 20 և Երկրորդ Օրինաց 5-րդ գլուխներում տրված Տասը պատվիրանների արագ ընթերցումից մի բան ակնհայտ է դառ նում, որ, անկասկած, չորրորդ պատվիրանն ամենամանրակրկիտ ներկայացվածն է։ Այն դեպքում, երբ որոշ պատվիրաններ շատ թարգմանություններում ներկայացված են ընդամենը երեք բառով (եբրայերենում որոշները կարող են արտահայտված լինել ընդամե նը երկու բառով), չորրորդ պատվիրանը պատասխանում է շաբաթ օրը հիշելուն վերաբերող «ինչո՞ւ», «ինչպե՞ս» և «ո՞վ» հարցերին։ Կարդացե՛ք Ելից 20.8-11 համարները: Ի՞նչ են այս տեքստերն ասում ծառաների և օտարականների, նույնիսկ կենդանիների մասին, ևի՞նչ է դա նշանակում: ________________________________________________________________________ 28
Դաս 3
Շաբաթին վերաբերող այս մանրամասներում աչքի է զարնում ուշադրությունն ուրիշների նկատմամբ։ Սիգվե Տոնսթադը պնդում է, որ նմանատիպ պատվերը եզակի է աշխարհի բոլոր մշակույթ ներում։ Նա բացատրում է, որ շաբաթի պատվիրանն «առաջնայ նության շեշտը դնում է ներքևից դեպի վերև ուղղությամբ, այլ չի նայում վերևից ներքև՝ տալով նախնական նկատառումներ հա սարակության ամենաթույլ և ամենախոցելի անդամների առն չությամբ։ Նրանք, ովքեր ամենաշատը հանգստի կարիք ունեն՝ ստրուկները, օտարականները և բեռնակիր կենդանիները, յու րահատուկ կերպով են ընդգծված։ Յոթերորդ օրվա հանգստի համատեքստում աղքատները, նույնիսկ անասուն կենդանինե րը դաշնակից են գտնում»։ Յոթերորդ օրվա կորսված իմաստը (Միչիգան, Էնդրյուսի համալսարանի տպագրություն, 2009թ.), էջ 126, 127։ Պատվիրանը հատկապես կենտրոնանում է այն պնդման վրա, որ շաբաթը վայելքի օր է բոլորի համար։ Շաբաթի լույսի ներքո մենք բոլորս հավասար ենք։ Եթե դուք գործատու եք շաբաթվա ընթացքում, ապա իրավասություն չունեք ձեր աշխատողներին ստիպելու աշխատել շաբաթ օրը։ Եվ սա այն պատճառով, որ Աստ ված նրանց ևս հանգստի օր է տվել։ Եթե դուք աշխատող եք, կամ նույնիսկ ստրուկ շաբաթվա մնացած օրերին, շաբաթը հիշեցնում է ձեզ, որ դուք էլ մյուսների պես ստեղծվել և փրկագնվել եք Աստ ծո կողմից, և Աստված հրավիրում է ձեզ տոնել այն ձեր առօրյա հոգսերից տարբերվող ձևով։ Նույնիսկ շաբաթը պահող ժողովր դին չպատկանող մարդիկ՝ «քո դռան օտարականը» (Ելից 20.10), պետք է օգտվեն շաբաթից։ Իսրայելացիների համար այս գաղափարը պետք է լիներ հեռան կարի նշանակալից փոփոխություն. դա ստրկության ևանտեսվա ծության թարմ փորձառությունն էր։ Այժմ, երբ իսրայելացիները պետք է հաստատվեին նոր երկրում, Աստված չէր կամենում, որ նրանք ձեռք բերեին իրենց կեղեքիչների սովորությունները։ Իրենց հասարակության համար մանրակրկիտ օրենքներ տալու հետ մեկտեղ, Աստված տվեց նրանց (իրականում մեզ բոլորիս) շաբա թական մի հզոր հիշեցում, թե իրականում որքան հավասար ենք մենք բոլորս Աստծո առաջ։ Ինչպե՞ս կարող եք կիսել շաբաթը ձեր համայնքում, այլ խոսքե րով, ի՞նչ կարող է տալ ձեր համայնքի անդամներին ձեր կողմից շաբաթը պահելը։ Դաս 3
29
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 17
Բժշկության օր Թեև շաբաթի և շաբաթը պահելու սկզբնական տեսլականն ընդգրկուն և համապարփակ էր, շատ կրոնական առաջնորդների համար այն դարձել էր արմատապես տարբեր մի բան այն ժամա նակ, երբ Հիսուսն աշխարհ եկավ։ Ազատության և հավասարու թյան օրվա փոխարեն շաբաթը դարձել էր մարդկանց հորինած ավանդապաշտական կանոնների և սահմանափակումների օր։ Իր օրերում Հիսուսը դեմ գնաց այս դիրքորոշումներին, հատկապես, երբ դրանք պարտադրվում էին ուրիշներին: Որքան հետաքրքրա կան է, որ Նա դա արեց ամենանշանակալից կերպով՝ շաբաթ օրը մի շարք բժշկություններ կատարելով։ Ասես Հիսուսը նպատակադր ված էր այս հրաշքներն անում հենց շաբաթ օրը, այլ ոչ թե ուրիշ մի օր՝ մատնանշելու համար կարևոր մի բան, թե իրականում շաբաթն ինչ պետք է լինի։ Հաճախ այս պատմություններում Հիսուսը մեկ նաբանություն էր անում շաբաթ օրը բժշկություն կատարելու պա տեհության վերաբերյալ, և հաճախ փարիսեցիներն օգտագործում էին Նրա խոսքերը որպես պատճառաբանություն Հիսուսին սպա նելու իրենց հեռահար ծրագրերում։ Կարդացեք Հիսուսի շաբաթ օրվա բժշկությունների պատմություն ները Մատթեոս 12.9–13, Մարկոս 1.21–26, 3.1–6 և Հովհաննես 9.1–16 համարներում։ Որո՞նք են ամենանշանակալից պարագա ները, որոնք դուք նկատում եք այս պատմություններում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսը հաստատեց, որ շաբաթը կարևոր է։ Մենք պետք է շա բաթն առանձնացնենք այն յուրահատուկ կերպով պահելու համար և թույլ տանք, որ շաբաթվա մեջ այս մեկ օրը մեզ համար հնարավո րություն դառնա զարգացնելու մեր հարաբերություններն Աստծո, մեր ընտանիքների, մեր եկեղեցու և մեր համայնքի հետ։ Սակայն շաբաթը պահելը չպետք է եսասիրաբար վերաբերի բացառա պես մեզ։ Հիսուսն ասաց. «Արժան է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12.12)։ Եկեղեցու շատ անդամներ բարի գործեր են անում՝ ուրիշների մա սին հոգ տանելու համար։ Բայց մեզնից շատերն էլ զգում են, որ ա վելի շատ պետք է անեն օգնելու համար։ Մենք գիտենք, որ Աստված 30
Դաս 3
հոգ է տանում տառապյալների, մոռացվածների և կեղեքվածների մասին, ևոր մենք ևս պետք է նույնն անենք։ Որովհետև մեզ պատ վիրված է չանել մեր առօրյա գործերը, մեզ ազատություն է տրված շաբաթվա լարվածությունից, շաբաթ օրը մեզ ժամանակ է տրված կենտրոնանալու ուրիշների հոգսերի վրա՝ որպես շաբաթը պահելու ճշմարիտ և գործուն ճանապարհ։ «Չորրորդ պատվիրանի համա ձայն՝ շաբաթը նվիրված էր հանգստին և կրոնական երկրպագու թյանը։ Ողջ աշխարհային գործերը պետք է դադարեցվեին, սակայն ողորմությունն ու բարեգործությունը համապատասխանում էին Տի րոջ նպատակին։ … Տառապյալների բեռը թեևթացնելը, վշտացած ներին մխիթարելը սիրո գործ է, որը պատվում է Աստծո սուրբ օրը»։ Էլեն Ուայթ, Բարեգործության ծառայություն, էջ 77։ Ի՞նչ եք անում ուրիշների բարօրության համար շաբաթ օրը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 18
Շաբաթի հանգիստը հողի համար Ինչպես տեսանք, շաբաթն Իսրայել ժողովրդի կյանքի ցիկլի ար մատացած մասն էր։ Սակայն շաբաթի սկզբունքը պարզապես ամեն շաբաթ կրկնվող օրվա մասին չէր։ Այն նաև ներառում էր յուրահա տուկ հանգիստ յուրաքանչյուր յոթերորդ տարին՝ գագաթնակետին հասնելով հոբելյան տարում յոթն անգամ յոթ տարի հետո, այսինքն 50-րդ տարին։ Կարդացե՛ք Ղևտացոց 25.1-7 համարները: Ի՞նչն է ուշագրավ նմանատիպ հրահանգում։ Ի՞նչ հնարավոր ճանապարհով կարող եք մարմնավորել այս սկզբունքը ձեր կյանքում ևաշխատանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շաբաթը խորհրդանշող տարին թույլատրված էր հողն անմշակ թողնել մեկ տարի։ Սա հողը կառավարելու հայտնի գյուղատնտեսա կան պրակտիկա էր, և դրա իմաստությունը լայնորեն ընդունված էր։ Յոթերորդ տարին նշանակալից էր նաև ստրուկների համար (տե՛ս Ելից 21.1–11)։ Այն դեպքում, երբ իսրայելացիներից ոմանք այնքան էին պարտքեր կուտակում, որ ստիպված իրենց ստրկու թյան էին վաճառում, նրանք պետք է ազատ արձակվեին յոթերորդ տարին։ Նույն կերպ շատ մեծ պարտքերը պետք է չեղարկվեին յոթե րորդ տարվա վերջին (տե՛ս Երկրորդ Օրինաց 15.1–11)։ Դաս 3
31
Ինչպես մանանան, որն Աստված տալիս էր իսրայելացիներին անապատում, այդպես էլ յոթերորդ տարին հացահատիկ չցանե լը վստահության դրսևորում էր առ Աստված, որ Նա բավականա չափ կտա նախորդ տարին, դրան կգումարվի նաև այն, ինչ հողը կաճեցնի յոթերորդ տարին՝ առանց սերմնացանի։ Նմանապես ստրուկներին ազատելն ու պարտքերը թողնելը ողորմածության քայլ էր, սակայն նաև Աստծո զորությանը վստահելու դրսևորում, որ Նա կտա մեր կարիքների համար։ Որոշակի իմաստով, մարդիկ պետք է սովորեին, որ չպետք է ճնշեն ուրիշներին իրենց կարիքնե րը հոգալու համար։ Շաբաթի սկզբունքներն ու օրինակը պետք է սերտորեն կապվեին իսրայելացիների հասարակության կառուցվածքին որպես մի ամ բողջություն։ Նմանապես ժամանակակից շաբաթը պահելը պետք է լինի հոգևոր կարգապահություն, որը կվերափոխի մեր բոլոր մնա ցած օրերը։ Գործնական իմաստով, շաբաթը առաջ Իր արքայությու նը որոնելու Հիսուսի ցուցումը վերապրելու ճանապարհներից մեկն է. «Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ … ևայդ ամենը կտրվի ձեզ» (Մատթեոս 6.32, 33։ Ինչո՞վ պետք է առանձնանա շաբաթը պահելը շաբաթվա ձեր մյուս օրերից։ Ի վերջո, եթե դուք ագահ, եսասեր և անտարբեր եք կիրակիից մինչև ուրբաթ, իրականում ի՞նչ նշանակություն ունի, եթե այդպիսին չեք շաբաթ օրը (սակայն կարո՞ղ եք ճշմար տապես այդպիսին չլինել շաբաթ օրը, եթե այդպիսին եք շաբաթ վա մնացած բոլոր օրերին)։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 19
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 295–297 էջերի «Կարմիր ծովից Սինա» գլուխը, Դարերի Փափագը գրքի 281–289 էջերի «Շաբաթը» գլուխը, Սիգվե Տոնսթադի Յոթե րորդ օրվա կորսված իմաստը գրքի 125–143 էջերի «Յոթերորդ օրվա սոցիալական ընկալումը» գլուխը։ «Հիսուսը հայտնեց նրանց, որ դժբախտներին օգնելու գործը չի հակասում շաբաթվա պատվիրանին: Այն ներդաշնակ է Աստծո հրեշ տակների ծառայությանը, ովքեր անդադար շարժման մեջ են երկնքի ևերկրի միջև` տառապյալ մարդկությանը ծառայելու համար … 32
Դաս 3
Եվ մարդիկ նույնպես աշխատանք ունեն անելու այդ օրը: Անհ րաժեշտ է հոգալ կենսական կարիքները, խնամել հիվանդներին, բավարարել չքավորների կարիքները: Նա, ով զլանում է շաբաթ օրն օգնել տառապյալին, չի կարող անմեղ լինել: Աստծո հանգստյան սուրբ օրը մարդու համար է սահմանված, և ողորմության գործերը կատարելապես համապատասխանում են դրա նշանակությանը: Աստված չի ուզում, որ Իր արարածները թեկուզ մեկ ժամ տառապեն այն ցավից, որը կարելի է թեթևացնել շաբաթ օրը կամ ցանկացած ուրիշ օր»։ Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 206, 207։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ կերպ է ձեզ համար շաբաթը եղել առ Աստված վստահու թյան դրսևորում։ Մանանայի նման փորձառություն ունեցե՞լ եք ձեր կյանքում, երբ Աստված ձեզ տվել է ի պատասխան Իր նկատ մամբ ցուցաբերած ձեր վստահության։ Եթե այո, կիսվեք ձեր պատմությամբ դասարանում ևասացեք, թե ինչ դաս եք քաղել։ 2. Ինչպես տեսանք Ելից 20.8–11 և Երկրորդ Օրինաց 5.12–15 հա մարներում ներկայացված չորրորդ պատվիրանում, Աստված ընդգծում է շաբաթի տարբեր տեսանկյուններ։ Ո՞րն է շաբաթի այն տեսանկյունը, որն ամենից շատ եք գնահատում։ 3. Դասարանում կամ անհատապես խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք կիսել շաբաթի օրհնություններն ու առավելությունները ձեր համայնքում։ 4. Որո՞նք են այն ճանապարհները, որոնցով շաբաթը փոխում է ձեր կյանքը։ Ձեր կյանքում կա՞ն տեսանկյուններ, որոնցում շաբաթի սկզբունքներն ու օրինակները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան։ ՎԵՐՋԱԲԱՆ. Աստված տվեց շաբաթը որպես արարումն ու փրկագնումը հիշելու միջոց, բայց այն ունի նաև բազում գործ նական օգուտներ։ Այն սովորեցնում է մեզ վստահել, որ Աստված կտրամադրի միջոցներ մեր կարիքների համար, այն սովորեցնում է հավասարություն և կարող է դառնալ մեր բոլոր հարաբերություննե րը բարենորոգող հոգևոր կարգապահություն։ Հիսուսը ցույց տվեց շաբաթի Իր կատարելատիպը՝ բժշկություն կատարելով հիվանդնե րի համար ևընդգծելով շաբաթը որպես կարիքավորների խնդիրնե րի մասին հոգ տանելու օր։ Դաս 3
33
ԴԱՍ 4 ՀՈՒԼԻՍԻ 20–26
ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՂՄՈՍ ԵՎ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԵՐՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոս 9.7–9, 13–20, Սաղմոս 82, Սաղմոս 101, Սաղմոս 146, Առակաց 10.4, Առակաց 13.23, 25, 30.7–9: Հիշելու համարը. «Իրավունք արեք աղքատին և որբին, արդարացրեք խեղ ճին և աղքատին։ Փրկեք աղքատին և խեղճին, ազատեք ամբարիշտների ձեռքից» (Սաղմոս 82.3, 4):
Ս
աղմոսներ և Առակաց գրքերը նկարագրում են Աստծո հետ ապ րելու փորձառությունը կյանքի ամենատարբեր պարագաներում, և ոչ միայն երկրպագության կամ այլ կրոնական արարողություն ների ժամանակ։ Մինչ Առակաց գիրքն առաջարկում է պրակտիկ ի մաստության խորհուրդների շարք՝ սկսած հարաբերություններից և ընտանիքից մինչև գործարարությունն ու կառավարությունը, Սաղ մոսները երգերի հավաքածու են, որոնք ներառում են տարատեսակ ապրումներ և հոգևոր փորձառություններ՝ սկսած ողբերից մինչև ցնծացող փառաբանության հույզեր։ Հեշտ է նկատել, որ մեր հավա տը պետք է տարբերվի մեր կյանքի յուրաքանչյուր տեսանկյան և փորձառության մեջ, որովհետև Աստված հոգ է տանում մեր կյանքի բոլոր տեսանկյունների մասին։ Միևնույն ժամանակ, այս ընկած աշխարհի կյանքի մասին յուրա քանչյուր խոհի մեջ դժվար անտեսվի այն անարդարությունը, որն այսաստիճան խոցում է մարդկային վիճակը։ Իրականում, անար դարությունը շարունակաբար նկարագրվում է որպես մի բան, որի մասին մեր Տերն անհանգստանում է և որից փորձում է մեզ ազա տագրել, Նա, Ով անհույսի հույսն է։ Թեև մենք կարող ենք քննարկել միայն այնքանը, ինչքանի մասին այս գրքերը մեզ տեղեկացնում են այս թեմայի վերաբերյալ, միգուցե 34 Դաս
այս դասը ոգեշնչի լինել ավելի եռանդուն մեզ շրջապատող աղքատ ների, ճնշվածների և մոռացվածների կարիքներին ծառայելու գոր ծում, ում պարտավոր ենք օգնել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 21
Սաղմոսներ` հույսի երգեր ճնշվածների համար
Ինչպես արդեն տեսանք, Աստված տեսնում և լսում է այն մարդ կանց, ովքեր վշտի և փորձանքի մեջ են։ Շատ հաճախ Սաղմոսնե րում մենք լսում ենք այն մարդկանց աղաղակները, ովքեր վստահել են Աստծուն, սակայն արդարություն չեն տեսնում։ Կարծես թե Աստ ծո բարության, արդարության և զորության հավաստիացումները խամրում են այն անարդարության և կեղեքման ներքո, որոնք այս երգերում աղաղակողները վերապրում են կամ որոնց ականատեսն են լինում։ Այնուամենայնիվ, սրանք այն մարդկանց երգերն են, ովքեր շա րունակում են երգել։ Ո՛չ նրանց կյանքը, ո՛չ նրանց հավատը չեն մա րել։ Նրանք դեռ հույս ունեն և հորդորում են Աստծուն միջամտել, քանի դեռ շատ ուշ չէ, քանի չարը չի հաղթանակել, քանի ճնշված ները չեն կործանվել իրենց դեմ դուրս եկած չարի ուժից։ Այս կերպ Սաղմոսների հեղինակները փորձել են կամրջել իրենց հավատի հավաստիացումների, կյանքի փորձությունների և ողբերգություն ների անդունդը։ Կարդացե՛ք Սաղմոս 9.7-9, 13-20 համարները: Կարո՞ղ եք պատ կերացնել այն հանգամանքները, որոնցում հայտնվել էր Դավի թը՝ Սաղմոսի հեղինակը։ Կարո՞ղ եք զգալ այն լարվածությունը, որ գոյություն ուներ առ Աստծո բարություն նրա հավատի և նրա ներկա փորձառության միջև։ Ինչպե՞ս եք վարվել խիստ փորձու թյունների ժամանակ առ Աստված ունեցած ձեր հավատի դեմ պայքարի հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոսների գրքում այս լարմանը տրվող շարունակական պա տասխանն Աստծո բարի և ճշմարիտ դատի հույսն ու խոստումն է։ Չարն ու անարդարությունը կարող են հաղթանակած թվալ այժմ, սակայն Աստված դատելու է չարագործներին և անարդարներին։ Դաս
35
Նրանք կպատժվեն, մինչդեռ այն մարդիկ, ում նրանք ճնշել և կեղե քել են, կվերականգնվեն և կնորանան։ Խոհեր Սաղմոսների մասին գրքում Կ. Ս. Լյուիսը նկարագրում է իր նախնական զարմանքն Աստծո դատաստանի նկատմամբ ոգևորությունից ու սպասումից, ինչը բազմիցս ներկայացվում է Սաղմոսներում։ Հետևելով այն միտմանը, որ այսօր Աստվածաշն չի շատ ընթերցողներ դատաստանը համարում են մի բան, որից հարկավոր է սարսափել, նա դիտարկում է սկզբնական հրեական ընկալումն ու գրում, որ «հազարավոր մարդկանց, ում «զրկել են այն ամենից, ինչ ունեին, մարդկանց, ում կողմում է իրավունքը, վերջապես կլսեն։ Իհարկե, նրանք չեն վախենում դատաստանից։ Նրանք գիտեն, որ իրենց հայցն անժխտելի է, եթե միայն այն լսվելու հնարավորություն ստանա։ Եվ երբ Աստված գա դատելու, ի վերջո նրանց հայցը կլսվի»։ Կ. Ս. Լյուիս, Խոհեր Սաղմոսների մասին (Նյու Յորք. Հարքորթ, Բրեյս ընդ Քոմփանի, 1958թ.), էջ 11։ Սաղմոսներում հույս ենք տեսնում ճնշվածների համար, նույ նիսկ հիմա, նույնիսկ ներկա տառապանքների և հուսահատու թյան մեջ։ Ի՞նչ փաստարկներ ունենք դատաստանի գաղափարը դրական դիտարկելու համար, այլ ոչ մի բան, որից պետք է սարսափել։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 22
«Վե՛ր կաց, ով Աստված» Կարդացե՛ք Սաղմոս 82: Ո՞րն է այս Սաղմոսի՝ մեզ ուղղված լուրը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ի հեճուկս կարգադրությունների և կանոնների, որ Աստված տվել էր իսրայելացիներին նրանց պատմության տարբեր ժամանակա հատվածներում, նրանք չկարողացան ապրել այս ծրագրի համա ձայն։ Նրանք շատ հեշտությամբ նմանվեցին իրենց շրջապատող ազգերին՝ առաջնորդվելով անարդարության և կեղեքման օրինա կով։ Առաջնորդներն ու դատավորներն անհանգստանում էին մի միայն իրենց համար, և նրանց բարեհաճությունը կարելի էր գնել կաշառքով։ Չունենալով դատարաններ իրենց պաշտպանելու հա մար՝ սովորական մարդիկ, հատկապես աղքատները, ենթարկվում էին շահագործման։ 36 Դաս
Սաղմոս 82-ը պատասխան է նմանատիպ իրավիճակի։ Այն նկարագրում է Աստծո դերը որպես Գերագույն Դատավոր և պատ կերում մի իրավիճակ, որում Նա դատում է ժողովուրդների առաջ նորդներին և նույնիսկ դատավորներին։ Այս սաղմոսն ընդգծում է այն, որ հասարակություն մեջ նման դիրքեր զբաղեցնող մարդիկ «նշանակված են դատավորներ լինելու Նրա հսկողության ներքո»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 198։ Նրանք զբա ղեցնում են իրենց դիրքն ու վարում իրենց գործերը որպես Աստ ծո ներկայացուցիչներ և Նրա ստորադասներ։ Ըստ սաղմոսերգուի՝ Աստծո արդարությունն օրինակ է, թե ինչպես պետք է գործի երկ րային արդարությունը, այն նաև տրամադրում է չափանիշներ, ո րոնց համաձայն արդարությունն ու անարդարությունը և դրանք տարածողները պետք է դատվեն։ Սաղմոսը եզրափակվում է Աստծուն ուղղված գործելու, միջամ տելու և անարդարությունը դադարեցնելու յուրահատուկ կոչով (Սաղմոս 82.8), որն այդքան գերակշռում է ազգի մեջ։ Ինչպես սաղ մոսներից շատերը, սա ևս ձայն է տալիս ձայնազուրկներին և կեղեք վածներին, նրանց, ում ձայնը լռեցվել է այն անարդար համակարգի կողմից, որտեղ նրանք ապրում ևաշխատում են։ Սաղմոս 82-ը բողոք է ներկայացնում Աստծուն տիեզերքի և բո լոր ազգերի Գերագույն Դատավորի և Սուվերեն Ղեկավարի Իր դիրքում։ Չկա ավելի բարձր դատարան կամ իշխանություն, որին կարելի է նման բողոք ներկայացնել։ Տրվում է հավաստիացում, որ երբ երկրային դատարանները չեն լսում կամ չեն պաշտպանում աղ քատների և կեղեքվածների դատը, որը շատ հաճախ է հանդիպում այս սաղմոսում, դեռևս մնում է օգնություն կանչելու անհերքելի մի հնարավորություն։ Մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում մենք կա րող ենք դառնալ անարդարության զոհ, սակայն ինչ-որ ժամանակ կարող ենք լինել մարդ, ով անարդարություն է գործում կամ շահ է ստանում դրանից։ Սաղմոս 82-ի նման հատվածներում կարող ենք ըմբռնում և իմաստություն գտնել՝ լինենք մենք անարդարու թյուն գործողը թե դրա զոհը։ Տերը մտահոգված է նաև անարդար դատավորների գործունեությամբ՝ նկարագրելով նրանց որպես Իր զավակներ և ցանկանալով, որ նրանք ընտրեն ավելի լավ ապրելու ուղին (տե՛ս Սաղմոս 82.6)։ Եվ ուրեմն, հույս կա նաև անարդարու թյան մյուս կողմում կանգնածների համար, եթե նրանք փոխվելու պատրաստակամություն հայտնեն։ Դաս
37
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 23
Թագավորի խոստումներ Կարդացե՛ք Սաղմոս 101: Թեկուզև գրված առաջնորդների հա մար՝ ի՞նչ կարևոր խորհուրդ կարող ենք քաղել մենք մեզ համար, ինչպիսին էլ լինի մեր դիրքը կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սաղմոս 101-ը գրված է առաջնորդների համար։ Կարծիք կա, որ Դավիթը հեղինակել է այս տողերը որպես Իսրայելի թագավոր իր թագավորության վաղ շրջանում։ Դրանք նույնիսկ կարող են վերց ված լինել այն երդումներից, որոնք նա արել է թագավոր օծվելու ժա մանակ։ Սավուղի համար որպես ռազմիկ ծառայելու, հետո նրանից փախչելու իր փորձառություններում Դավիթը վկա դարձավ և դաս քաղեց այն բանից, թե ինչպես ճիշտ ճանապարհից շեղված թագա վորը կարող է վնասել ազգն ու իր սեփական ընտանիքը։ Դավիթը վճռեց, որ ինքն ուրիշ առաջնորդ է դառնալու։ Մեզանից քչերն են քաղաքական կամ ազգային առաջնորդներ, սակայն մենք բոլորս էլ դեր ունենք կյանքում, որում հնարավորություն ունենք ազդելու ուրիշների վրա և խրախուսելու նրանց։ Դա կարող է լինել մեր աշխատավայրում, համայնքային կյանքում, ընտանիքում կամ եկեղեցում։ Էլեն Ուայթն այսպես է մեկնաբանում առաջնորդու թյան այս դրույթներից մեկը. «101 սաղմոսում արձանագրված Դավթի երդումները պետք է լինեն բոլոր նրանց երդումները, ում վրա դրված է տան ազդեցությունները վերահսելու պատասխանատվությունը»։ Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին ևուսանողներին, էջ 119։ Երբ էլ որ հնարավորություն ունենանք, պետք է պատրաստ լի նենք առաջարկելու և պաշտպանելու այս սկզբունքները նրանց, ովքեր զբաղեցնում են ղեկավար դիրքեր։ Եվ մենք բոլորս մեր՝ ա ռաջնորդի և ազդեցության դիրքերում հնարավորություն ունենք կիրառելու Դավթի ղեկավարության սկզբունքները, ինչը կօգնի մեզ օրհնություն լինել ուրիշների համար։ Դավթի համար ելակետն Աստծուն պատվելն է Նրա ողորմության և արդարության համար (Սաղմոս 101.1), ինչը դարձավ այն ամենի հիմնաքարը, ինչը Դավիթը ձգտում էր պաշտպանել իր ղեկավարու թյամբ։ Նա ձգտում էր սովորել և օգտագործել այս նույն առանձնա հատկություններն իր կյանքում և աշխատանքում։ Դա պահանջում 38 Դաս
էր դիմակայել սխալի, այլասերման և անազնվության գայթակղու թյուններին, որոնցից յուրաքանչյուրն իշխանության և ղեկավարու թյան նավում գտնվողների համար հատուկ ծուղակ է։ Իմանալով, թե որքան կարևոր դեր ունեն լավ խորհրդականները, մանավանդ բարին գործելու հարցում, Դավիթը պարտավորվում է փնտրել վստահելի խորհրդականներ և նշանակել ազնիվ պաշտոն յաներ։ Արդարությունն ու ողորմությունը պետք է առանձնահատուկ դարձնեին Դավիթի ղեկավարությունը, նույնիսկ նրանց մեջ, ովքեր աշխատում էին իր հետ ևիր համար։ Մենք կարող ենք չլինել այնպիսի դիրքում, որ խորհրդականներ և պաշտոնյաներ ունենանք, բայց ինչպե՞ս կարող ենք լցնել մեր կյանքն ազդեցություններով, որոնք կօգնեն մեզ ապրել և ղեկա վարել (որտեղ որ կարող ենք) արդարությամբ և ողորմությամբ այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 24
Քայլելով Տիրոջ հետ Որքան մոտենում ենք Սաղմոսների գրքի ավարտին, կարծես փառաբանության բացականչությունները գնալով ավելի հնչեղ են դառնում։ Վերջին հինգ սաղմոսներն սկսվում են պարզ ևուղիղ հրա մանով. «Օրհնե՛ք Տիրոջը», սակայն 146 սաղմոսի սկիզբը յուրահա տուկ կերպով է շեշտադրում Աստծո մտահոգությունն աղքատների և ճնշվածների նկատմամբ՝ որպես նման օրհնության առաջնային պատճառ։ Կարդացե՛ք Սաղմոս 146: Ի՞նչ լուր կա այստեղ մեզ համար։ Ի՞նչ է Աստված ասում, հատկապես Սաղմոս 146.5–9 համարներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նույն վստահությամբ, որ Աստված այս աշխարհի Արարիչն է (տե՛ս Սաղմոս 146.6), այս Սաղմոսը նկարագրում է Աստծո շարու նակական գործն աշխարհում որպես դատավոր, մատակարար, ազատագրիչ, բժիշկ, օգնական և պաշտպան, և այս բոլոր հատ կանիշները կիրառվում են այն մարդկանց համար, ովքեր ունեն այս յուրահատուկ կարիքները։ Ոգեշնչող տեսլական է այն, թե ինչ է Աստ ված անում և փորձում անել մեր կյանքում, մեր համայնքներում և մեր աշխարհում։ Դաս
39
Երբեմն կարծում ենք, թե կարիքավորների մասին հոգ տանելը մի բան է, որը մենք պարտավոր ենք անել, որովհետև Աստված է այդ պես ասել։ Սակայն Սաղմոս 146-ն ասում է, որ Աստված դա արդեն անում է և հրավիրում է մեզ միանալ Իրեն։ Երբ մեր ջանքերը կենտ րոնացնում ենք աղքատության, կեղեքման և հիվանդության դեմ, մենք իրապես աշխատում ենք Աստծո հետ և Նրա նպատակների համար։ Ի՞նչ ավելի մեծ առավելություն կարող է լինել, քան համա գործակցել Աստծո հետ ևիրականացնել մի բան, ինչը Սաղմոս 146ի նման ոգեշնչող է։ Սակայն մեզ համար էլ օգուտ կա։ Քրիստոնյաները հաճախ են խոսում Աստծուն որոնելու և Նրա հետ ավելի մտերիմ փոխհարա բերություն ունենալու իրենց ցանկության մասին։ Այնուամենայնիվ, Սաղմոս 146.7–9-ի նման համարները և մի շարք այլ համարներ ցույց են տալիս, որ Աստծուն գտնելու ճանապարհներից մեկը Նրան միա նալն է այն գործում, որը Նա անում է։ Ուստի եթե Նա աշխատում է աղքատներին, հիվանդներին և ճնշվածներին պաշտպանելու հա մար, ինչպես Սաղմոս 146-ն է փաստում, մենք էլ պետք է Նրա հետ աշխատենք։ «Քրիստոսը եկավ այս երկիր քայլելու և աշխատելու աղքատների և տառապյալների մեջ։ Նրանք ստացան Նրա ուշադ րության մեծագույն բաժինը։ Եվ այսօր, ի դեմս Իր զավակների, Նա այցելում է աղքատներին և կարիքավորներին՝ փարատելով նրանց վիշտն ու թեթևացնելով տառապանքները։ Եթե տառապանքն ու կարիքը չլինեին, մենք ոչ մի կերպ չէինք հասկանա Աստծո ողորմությունն ու սերը, չէինք ճանաչի կարեկից և ցավակցող երկնային Հորը։ Ավետարանը երբեք չի մատնանշել ավելի մեծ սիրո մասին, քան երբ այդ սերը բերվում է ամենակարի քավոր և չքավոր շրջաններ»։ Էլեն Ուայթ, Վկայություններ եկեղեցու համար, հատոր 7, էջ 226։ Ո՞րն է եղել ձեր անձնական փորձառությունը, երբ ծառայել եք ուրիշներին և դրանով մոտեցել Աստծուն։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 25
Առակաց գիրք. ողորմություն աղքատներին Որպես իմաստուն ասույթների հավաքածու՝ Առակաց գիրքն անդրադառնում է բազմազան թեմաների և կյանքի փորձառություն ների։ Դրանցից են խոհերն աղքատության, հարստության, գոհու 40 Դաս
նակության, արդարության և անարդարության մասին, և երբեմն՝ տարբեր տեսանկյուններից։ Կյանքը միշտ չէ հեշտ ու շիտակ, և Առակաց գիրքը նախազգուշացնում է մեզ տարատեսակ հանգա մանքների ևընտրությունների մասին, որոնք ազդում են մարդկանց կյանքի վրա, նույնիսկ նրանց, ովքեր հավատարիմ են Աստծուն։ Կարդացե՛ք և համեմատե՛ք Առակաց 10.4, 13.23, 25, 14.31, 15.15, 16, 19.15, 17 և 30.7-9 համարները: Ի՞նչ են ասում այս տեքստերը հարստության, աղքատության և կարիքավորներին օգնելու առնչությամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առակաց գիրքն ընդգծում է այն մտահոգությունն ու ուշադրու թյունը, որն Աստված ցուցաբերում է աղքատ և խոցելի մարդկանց նկատմամբ։ Երբեմն մարդիկ աղքատ են հանգամանքների բերու մով՝ աղքատ ընտրություն կամ շահագործում, սակայն ինչ էլ որ լինի նրանց վիճակի պատճառը, Տերը, միևնույնն է, նկարագրվում է որ պես նրանց Արարիչ (տե՛ս Առակաց 22.2) և Պաշտպան (տե՛ս Առա կաց 22.22, 23)։ Այս մարդկանց չի կարելի ճնշել կամ օգտվել նրանց վիճակից, ինչ սխալ էլ որ նրանք անեն։ Ճիշտ է, Առակաց գիրքն առաջարկում է ավելի լավ կյանք իմաս տությունն ու Աստծուն հնազանդվելն ընտրելու ճանապարհով, սա կայն հարստությունը միշտ չէ, որ Աստծո օրհնության արդյունքն է։ Հավատարմությունն Աստծուն միշտ դիտարկվում է ավելի կարևոր և, ի վերջո, ավելի օգտակար մի բան, քան նյութական հարստու թյունը. «Լավ է քիչը արդարությունով, քան թե շատ եկամուտներ՝ առանց իրավունքի» (Առակաց 16.8)։ Առակաց գրքում մտահոգություն է արտահայտված նաև ազնվու թյան, առհասարակ գործի, կառավարության և դատավարության մեջ արդարության հաստատման առումով (տե՛ս Առակաց 14.5, 25, 16.11–13, 17.15, 20.23, 21.28, 28.14–16)։ Առակաց գիրքը մտահոգ ված չէ միայն անհատների կյանքով, այն նաև առաջարկում է հաս կանալ, թե հասարակությունը որպես մեկ միավոր ինչպես պետք է գործի բոլորի, հատկապես նրանց բարօրության համար, ովքեր պաշտպանության կարիք ունեն։ Մեզ նորից հիշեցվում է այն մասին, որ նրանք, ովքեր կառավարում ևառաջնորդում են լավագույնս, դա անում են Աստծո օգնությամբ (տե՛ս Առակաց 8.15, 16) և պետք է գործեն որպես Նրա շնորհի և կարեկցանքի գործակալներ կարիքա վորների նկատմամբ։ Դաս
41
Հեշտ է վատ զգալ անմխիթար կացության մեջ հայտնվածների համար։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող ենք այդ վշտի զգացո ղությունը վերածել գործողության։ ՈՒՐԲԱԹ
ՀՈՒԼԻՍԻ 26
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 746–755 էջերի «Դավթի վերջին տարին» գլուխը, Կ. Ս. Լյուիսի Խո հեր Սաղմոսների մասին գրքի 15–22 էջերի «Դատաստանը Սաղմոս ներում» գլուխը։ «Դավթի սաղմոսները փորձառությունների մի ամբողջ շարք են ներկայացնում՝ գիտակից մեղքի ևինքնադատապարտման խորքե րից մինչև ամենամեծ հավատն ու Աստծո հետ ամենավեհ հաղոր դակցությունը։ Նրա կյանքի պատմությունը փաստում է, որ մեղքը կարող է բերել միայն ամոթ և վիշտ, սակայն Աստծո սերն ու ողոր մությունը կարող են հասնել ամենաանհասանելի խորքերը: Եվ մի միայն հավատը կարող է բարձրացնել ապաշխարող հոգուն՝ կիսելու Աստծո զավակներ լինելու կարգավիճակը։ Նրա խոսքում ամփոփ ված բոլոր հավաստիացումներից սա ամենաուժեղ վկայություն ներից մեկն է հավատարմության, արդարության և Աստծո ուխտի ողորմության մասին»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 754։ Ինչ վերաբերում է Առակաց գրքում ներկայացված իմաստությա նը, «Սրանք սկզբունքներ են, որոնցից կախված են հասարակության և՛ բարեկեցությունը, և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր միավորումները։ Այս սկզբունքներն են, որ ապահովություն են հաղորդում սեփակա նությանն ու կյանքին։ Այն ամենի համար, ինչը վստահությունն ու համագործակցությունը հնարավոր է դարձնում, աշխարհը պար տական է Աստծո օրենքին, որը տրված է Նրա խոսքում և մինչև հի մա հանդիպում է այն տողերում, որոնք հաճախ անհասկանալի են և ջնջվել են մարդկանց սրտերից»։ Էլեն Ուայթ, Կրթություն, էջ 137։ Հարցեր քննարկման համար
1. Ո՞ր դեպքերում եք ձեզ համարում առաջատար կամ ազդեցու թյան տակ գտնվող։ Ինչպե՞ս կարող եք լինել արդարության ջա տագով ձեր կյանքի այդ տեսակետից։ 42 Դաս
2. Խորհե՛ք ձեր երկրի մշակույթի և սոցիալական կառուցվածքի մա սին։ Ի՞նչ կերպ կարող եք աշխատել՝ գոյություն ունեցող համա կարգի ներսում բարելավելու կարիքավորների կացությունը։ 3. Ինչո՞ւ են արդարության և ազնվության սկզբունքներն այդքան կարևոր ուժեղ հասարակություն կառուցելու հարցում։ 4. Ճիշտ է, Առակաց գիրքը շեշտադրում է կյանքը լավ ապրելու ի մաստությունը, սակայն ի՞նչ է այն մեզ ասում այն մասին, թե ինչ պիսին է Աստված։ ՎԵՐՋԱԲԱՆ. Սաղմոսների ու Առակաց գրքերը հատկապես շեշ տադրում են ազնիվ կենսակերպը կյանքի սովորական փորձառու թյունների և փորձությունների մեջ։ Երկուսն էլ առաջարկում են հասարակության Աստծո տեսլականի ընկալումը և Նրա առանձնա հատուկ մտահոգությունն աղքատների և ճնշվածների նկատմամբ։ Սաղմոսների աղաղակը և Առակացի իմաստությունն այն են, ինչ Աստված նկատում է, և Նա կմիջամտի՝ պաշտպանելու չափից շատ անտեսվածներին և շահագործվածներին։ Եվ եթե սա այն է, ինչի մա սին Աստված անհանգստանում է, ապա մենք ևս պետք է դա անենք։ 5.
Դաս
43
ԴԱՍ 5 ՀՈՒԼԻՍԻ 27–ՕԳՈՍՏՈՍԻ 2
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ա Թագավորաց 8.10–18, Ամովս 5.10–15, Միքիա 6.8, Ծնն դոց 19.1–13, Եզեկիել 16.49, Եսայիա 1.15–23: Հիշելու համարը. «Քեզ հայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին, և Տերն ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմու թյուն սիրել և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.8):
Հ
ին Կտակարանի մարգարներն Աստվածաշնչի ամենահետաքր քիր գործող անձանցից են։ Նրանց խիստ ձայնը, համարձակ լու րերը, տրտմության, բարկության և վրդովմունքի զգացողությունն ու լուրերի ճշգրիտ իրականացումները նրանց դարձնում էին մարդիկ, ում չէր կարելի անտեսել, նույնիսկ եթե միշտ չէ, որ նրանց կողքին լինելը լավ էր։ Ուղարկված նախ ևառաջ Իսրայել և Հուդա՝ նրանք ընտրյալ ժո ղովրդին հորդորում էին հետ դառնալ Աստծուն իրենց կանչվածու թյանը։ Ժողովուրդը և նրա առաջնորդները շատ հեշտությամբ էին ընկնում շրջակա ազգերի կուռքերի և կենսակերպի ազդեցության տակ։ Մարգարեների անշնորհակալ հանձնարարությունն էր հոր դորել նրանց ապաշխարել՝ երբեմն հիշեցնելով նրանց նկատմամբ Աստծո սիրո և նրանց համար անցյալում կատարած Աստծո գործե րի մասին, իսկ երբեմն էլ նախազգուշացնելով հետևանքների մա սին, եթե նրանք շարունակեին հեռանալ Աստծուց։ Ինչպես մենք ևս կտեսնենք, ամենամեծ մեղքերից և չարիքնե րից մեկը, որոնց դեմ նրանք նախազգուշացնում էին ժողովրդին և առաջնորդներին, իրենց կողքին գտնվող աղքատներին, կարիքա վորներին և անհույսներին ճնշելն էր։ Այո՛, կուռքերին երկրպագելը վատ էր, այո՛, կեղծ կրոնների արարողակարգերին հետևելը վատ էր, սակայն թույլերի և աղքատների վիճակից օգտվելը ևս արժանի էր դատապարտության։ 44
Դաս 5
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 28
Արդարության կրկնվող կոչը Ի հեճուկս Իսրայել ազգի համար մշակված Աստծո մանրակր կիտ ծրագրի՝ այդ ժողովուրդը հազվադեպ էր իր կյանքում իրագոր ծում իր կանչվածությունը։ Երկրում հաստատվելուց շատ չանցած՝ նրանք խնդրեցին Սամվելին, ով մարգարե և դատավոր էր, թագա վոր նշանակել իրենց ազգը կառավարելու համար, «ինչպես որ ա մեն ազգերը» (Ա Թագավորաց 8.5)։ Կարդացե՛ք Ա Թագավորաց 8.10-18 համարները: Ո՞րն էր Սամ վելի նախազգուշացումը ժողովրդին՝ ի պատասխան նրանց թա գավոր ունենալու պահանջին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սամվելը սրա մեջ տեսավ մնացած հարցերում ևսուրիշ ազգերի նման լինելու քայլ։ Մինչ Սամվելը ձգտում էր խորհուրդ տալ առա ջին թագավոր Սավուղին, շատ չանցած, նրա մարգարեություններն սկսեցին իրականանալ։ Նույնիսկ Իսրայելի թագավորության ծաղկ ման գագաթնակետին Դավիթն ու Սողոմոնն իրենց մեջ ուժ չգտան խուսափելու գայթակղություններից, այլասերվածությունից և իշ խանության չարաշահումից։ Իսրայելի և Հուդայի թագավորների ողջ թագավորության ըն թացքում Աստծո պատասխաններից մեկը մարգարե ուղարկելն էր, ով կհաղորդեր Իր կամքը և կհիշեցներ Իսրայելի առաջնորդ ներին և ժողովրդին հասարակության մոռացված անդամների նկատմամբ ունեցած իրենց աստվածատուր պատասխանատվու թյունների մասին: Հրեա մարգարեների գրվածքների մեջ մենք տեսնում ենք շարու նակական և անընդհատ կրկնվող կոչ՝ ապրել արդար և անել ար դարություն հասարակության մեջ։ Ի հակադրություն Իսրայելի և նրա առաջնորդների անհավատարմությանը՝ մարգարեները կանո նավոր և հրատապ ձայն էին ձայնազուրկերի համար, հատկապես նրանց, ովքեր տառապում էին Իսրայելի՝ Աստծո կամքին չհետևելու պատճառով։ Անդրադառնալով հինկտակարանյան մարգարեների ավյունին՝ Աբրահամ Ջոշուա Հեսկելը հակադրում է մեր ինքնահավանու Դաս 5
45
թյունը նրանց կողմից հնչեցվող արդարության հրատապ կոչերին. «Այն բաները, որոնք սարսափեցնում էին մարգարեներին, մինչև օրս ամեն օր հանդիպող դեպքեր են ողջ աշխարհում։ … Նրանց շնչակտուր անհանդուրժողականությունն անարդարության նկատմամբ մեզ կարող է հիստերիա թվալ։ Ինքներս շարունակա բար ականատես ենք լինում անարդարության գործերի, կեղծավո րության դրսևորման, ստի, անարգանքի, թշվառության, սակայն հազվադեպ ենք դրանցից վրդովվում կամ չափից շատ հուզվում։ Մարգարեների համար անարադարության նույնիսկ ամենաչնչին դրսևորումը հասնում էր տիեզերական չափերի»։ Մարգարեները (Նյու Յորք, Ամերիկայի հրեական հրատարակչական միություն, 1962թ.), էջ 3, 4։ Այն, ինչ այս մարգարեներն առաջարկում են, Աստծո սրտի և մտ քի մեջ ներթափանցելն է։ Խոսելով Աստծո անունից՝ նրանք կարող են օգնել մեզ տեսնելու մեր աշխարհի անարդարությունն ու տա ռապանքն Աստծո՝ արցունքով լցված աչքով։ Սակայն նրանց եռան դը նաև կոչ է գործողության, Աստծո հետ համագործակցելու՝ մեզ շրջապատողների կեղեքումն ու վիշտը թեթևացնելու և բուժելու համար։ Ինչպե՞ս ենք երբեմն փորձում լինել «ինչպես որ ամեն ազգերը», այնպես, որ դա կարող է վնասել մեզ ևուրիշներին։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 29
Ամովս «Ես մարգարե չեմ և մարգարեի որդի չեմ, այլ տավարած եմ ես և մոլաթուզ քաղող։ Բայց Տերն ինձ վեր առավ հոտերի հետևից, և Տերն ինձ ասաց. Գնա մարգարեացիր Իմ Իսրայել ժողովրդին» (Ա մովս 7.14, 15): Ամովսը բավականին անկաշկանդ կերպով է ընդունում մարգա րել լինելու իր որակավորման պակասը, սակայն իր լուրը Իսրայել ազգին ներկայացնելիս նա ցույց է տալիս ակնհայտ ունակություն իր ունկնդիրներին իր ցանկացածը լսելի դարձնելու, նրանց տվյալ հարցում ներգրավելու մեջ։ Նա սկսում է հայտնի նախաբանով՝ թվարկելով շրջակա ազգերը՝ Սիրիան, Փղշտացիները, Փյունիկիան, Եդոմը, Ամմոնը և Մովաբը, և մանրամասնորեն ներկայացնելով նրանց հանցանքները, անար 46
Դաս 5
գանքն ու վայրագությունները, որոնց համար Աստված կպատժի նրանց (տե՛ս Ամովս 1.3–2.3)։ Դժվար չէ պատկերացնել, որ իսրայե լացիները հավանություն էին տալիս իրենց թշնամիների դեմ ուղղ ված այս մեղադրանքներին, հատկապես այն պատճառով, որ այս ազգերի հանցանքներից շատերն ուղղված էին իրենց՝ իսրայելացի ների դեմ։ Այնուհետև Ամովսը մի փոքր ավելի է մոտենում բուն թեմային՝ հայտարարելով Աստծո դատաստանը Հուդայի՝ Իսրայելի հա րավային հարևանների դեմ այն ժամանակվա բաժանված թա գավորությունում։ Խոսելով Աստծո անունից՝ Ամովսը մեջբերում է Աստծուն նրանց մերժելը, նրանց անհնազանդությունը Նրա պատվիրաններին և այն պատիժները, որոնք գալու են նրանց վրա (տե՛ս Ամովս 2.4, 5)։ Եվ կրկին, մենք կարող ենք պատկերաց նել, թե ինչպես էր հյուսիսային թագավորության ժողովուրդը հա վանություն տալիս, երբ Ամովսը մատնանշում էր իր հարևանների սխալները։ Սակայն հետո Ամովսը շրջվում է դեպի իր լսարանը։ Գրքի մնա ցած մասերը կենտրոնանում են Իսրայելի գործած չարիքների, կռա պաշտության, անարդարության և Աստծո աչքում շարունակական ձախողումների վրա։ Կարդացե՛ք Ամովս 3.9-11, 4.1, 2, 5.10-15 և 8.4-6 համարները: Ի՞նչ մեղքերի մասին է նա զգուշացնում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև Ամովսի նախազգուշացումները կործանման մասին են, և նրա լեզուն ամենևին էլ դիվանագիտական չէ, նրա լուրը համեմ ված է Աստծուն վերադառնալու աղերսանքներով։ Սա նորոգելու էր նրանց արադարության զգացումը ևիրենց կողքին գտնվող աղքատ ների նկատմամբ հոգատարությունը. «Բայց թող իրավունքը հորդի ջրի պես, ևարդարությունը՝ վարար գետի պես» (Ամովս 5.24)։ Ամով սի մարգարեության վերջին մի քանի համարները մատնանշում են Աստծո ժողովրդի ապագա վերականգնումը (տե՛ս Ամովս 9.11–15). «Նրանց խորագույն հավատուրացության և մեծագույն կարիքի ժամին իրենց ուղղված Աստծո լուրը ներման և հույսի լուր էր»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 283։ Լինո՞ւմ են ժամանակներ, երբ մենք պետք է խոսենք խստորեն, որպեսզի ուղղենք սխալները։ Ինչպե՞ս հասկանանք՝ ե՞րբ նման խոսելաոճը պատեհ կլինի։ Դաս 5
47
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 30
Միքիա «Քեզ հայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին, և Տերն ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խո նարհությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.8): Որո՞նք են այն ճանապարհները հենց հիմա, որոնցով կարող եք կյանքի կո չել այս բառերը: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Միքիա 6.8 համարը թերևս Սուրբ Գրքի ամենահայտնի համար ներից է։ Սակայն ինչպես շատ այլ համարներ, որոնք մենք դարձնում ենք կարգախոսներ և «պաստառներ», մենք հավանաբար ավելի քիչ ենք ծանոթ համարի համատեքստին, քան կարող ենք կարծել։ Կարդացե՛ք Միքիա 2.8-11 և 3.8-12 համարները: Ի՞նչ էին անում մարդիկ, ևի՞նչը Միքիան դատապարտեց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որպես Հուդայի թագավոր՝ Աքազը իր թագավորության շրջանում Աստծո ժողովրդին հասցրեց անկման մի նոր մակարդակի նաև ազգի հոգևորության առումով։ Կռապաշտությունն ու դրա տարա տեսակ չար արարողակարգերը թափ էին առնում։ Միևնույն ժա մանակ, ինչպես նկատել են այդ ժամանակվա այլ մարգարներ ևս, աղքատներին շարունակում էին շահագործել և կեղեքել։ Միքիան իր ժամանակներից պակաս կործանման լուր բերող մարգարե չէ։ Նրա մարգարեության առաջին երեք գլուխների մեծ մասն արտահայտում են Աստծո բարկությունն ու տառապանքն այն չարիքի համար, որ Իր ժողովուրդն արել էր, ինչպես նաև այն կոր ծանման համար, որը կախված էր նրանց գլխավերևում։ Սակայն Աստված հույսը չէր կորցրել Իր ժողովրդից։ Նույնիսկ մարգարեների սուր ձայներն ու ծանր լուրերն էին ցույց տալիս Աստ ծո շարունակական շահագրգռվածությունն Իր ժողովրդի նկատ մամբ։ Աստված նրանց նախազգուշացնում էր, որովհետև սիրում էր նրանց և հոգ էր տանում նրանց մասին։ Նա փափագում էր ներել և վերականգնել նրանց։ Աստված հավիտյան բարկացած չէր մնալու (տե՛ս Միքիա 7.18–20)։ 48
Դաս 5
Սա է հանրաճանաչ «բանաձևը»՝ իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ վարվել։ Կարող է պարզունակ թվալ, սա կայն իրական կյանքում նման հավատ ապրելն անհամեմատ ավելի դժվար է, հատկապես, երբ այդպես ապրելը համարյա անհնարին է թվում շրջապատող հասարակության մեջ։ Երբ ուրիշներն օգուտ են քաղում անարդարությունից, ծաղրում են ողորմությունն ու քայլում են հպարտությամբ, իրավունք անելու, ողորմություն սիրելու և խո նարհությամբ վարվելու համար խիզախություն և հաստատակա մություն է պահանջվում։ Այնուամենայնիվ, մենք միայնակ չենք, երբ վարվում ենք այս կերպ. մենք քայլում ենք մեր Աստծո հետ։ Ո՞րն է իրավունք անելու, ողորմություն սիրելու և Աստծո առաջ խոնարհությամբ վարվելու միջև կապը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈՒԼԻՍԻ 31
Եզեկիել Եթե մի խումբ քրիստոնյաների հարցնենք «Սոդոմի անօրենու թյան» մասին, ամենայն հավանականությամբ շատերը կսկսեն նկա րագրել տարատեսակ սեռական մեղքերը ևայլասերվածության այլ ձևերը։ Ի վերջո, Ծննդոց 19.1–13 համարներն իսկապես նկարագ րում են հիվանդ և այլասերված հասարակություն, որն ավելի քան հասունացել էր ոչնչացման համար։ Եվ այդուհանդերձ, բավականին հետաքրքիր է, որ պատասխանն ավելի բարդ է, քան պարզապես վերը նկարագրվածը։ Դիտարկե՛ք Եզեկիելի նկարագրությունը. «Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրե նությունը, հպարտություն, հացի կշտություն և անհոգ հանգստու թյուն ուներ նա և իր աղջիկները, և խեղճի ու աղքատի ձեռքը չէր ուժովացնում» (Եզեկիել 16.49)։ Թեև ոչ մի դեպքում Աստված չէր պատրաստվում աչքաթող անել քաղաքում տեղ գտած այլասերվա ծության մյուս ձևերը, այստեղ Եզեկիելը շեշտադրում է տնտեսական անարդարությունը և կարիքավորների նկատմամբ հոգատարու թյան բացակայությունը։ Կարո՞ղ է պատահել, որ տնտեսական այս մեղքերն Աստծո աչ քում նույնքան զազրելի էին, որքան սեռական մեղքերը։ Գալով Ամովսից, Միքիայից և Եսայիայից հետո, Եզեկիելի վաղ մարգարեությունները կրում էին նախազգուշացման նմանատիպ նոտա գալիք կործանման մասին։ Այնուամենայնիվ, Երուսաղեմի Դաս 5
49
անկումից և ժողովրդի՝ Բաբելոն գերեվարվելուց հետո Եզեկիելի շեշ տադրումն ավելի լիարժեքորեն է ուղղվում վերականգնման մասին Աստծո խոստումներին։ Կարդացե՛ք Եզեկիել 34.2–4, 7–16 համարները։ Համեմատե՛ք Իսրայելի այլասերված առաջնորդներին տված Աստծո գանահա տականն Իր սեփական հովվության հետ։ Ինչպե՞ս է ամենաթույլ «գառի» նկատմամբ նրանց վերաբերմունքը հակադրվում Իր մե թոդների հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նույնիսկ լինելով այնքան վատը, որ համեմատվում են Սոդոմի հետ, Աստված դեռ փորձում էր հասնել այդ մարդկանց այն հույսով, որ հետ կդարձնի նրանց իրենց չարություններից։ Ժողովրդի հա մար նորոգած Աստծո ծրագրով նախատեսված էր, որ ժողովուրդը հետ դառա իր երկիր, Երուսաղեմը վերականգնվի, իսկ տաճարը վերակառուցվի։ Աստծո տված տոները նորից կտոնվեին, և հողե րը նորից հավասարապես կբաշխվեին ժողովրդի մեջ որպես իրենց ժառանգություն (տե՛ս Եզեկիել 47.13–48.29)։ Ակնհայտ է, որ Աստծո նպատակն էր, որ Իր ժողովրդի համար Իր նախատեսած ծրագի րը, որն առաջին անգամ տրվեց Մովսեսին և Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից նրանց ազատագրումից հետո, վերսկսվի Իր ժողովրդի՝ գերությունից հետ վերադառնալով։ Սա ներառում էր նաև մտահո գություն հասարակության ամենաթույլ անդամների, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր կարող էին համարվել կողմնակի անձինք։ Որքա՞ն կարևոր է ձեզ համար, որ մեր Տերն այնպիսի Աստված է, Ով երկրորդ և դեռ ավելի հնարավորություն է տալիս նույնիսկ Իր այն ժողովրդին, ով սխալ ճանապարհ էր ընտրել՝ ճշմարիտն ու ավելի լավն ընտրելու հնարավորություններ ունենալով։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 1
Եսայիա Կարդացե՛ք Եսայիա 1.15–23, 3.13–15 և 5.7, 8 համարները։ Ինչ պե՞ս կնկարագրեք մարգարեի պատասխանը նրան, ինչ նա դի տարկում է իրեն շրջապատող հասարակության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 50
Դաս 5
Եսայիայի բացման քարոզը՝ առաջին հինգ գլուխները, խառ նուրդ է սուր քննադատության՝ ուղղված այն հասարակությանը, ինչպիսին որ դարձել է Աստծո ժողովուրդը, վերահաս դատաստա նի նախազգուշացման՝ ի պատասխան նրանց՝ Աստծուն մերժելու և շարունակական մեղքերի, նաև առաջարկվող հույսի, եթե ժողո վուրդը հետ դառնա Աստծուն և բարենորոգի իր կյանքը։ Սակայն, թերևս, նրա խոսքերի ամենաուժգին հույզը տրտմության զգացո ղությունն է։ Հիմնվելով իր ճանաչողության վրա, թե ով է Աստված և ինչ է ցանկանում Իր ժողովրդի համար՝ մարգարեն սգում է նրա համար, ինչ կորսվել է՝ տառապող անթիվ-անհամար մարդիկ ևայն դատաստանը, որը պետք է գա ազգի վրա։ Եսայիան շարունակում է այս օրինակն իր մարգարեական ծա ռայության միջոցով։ Նա հորդորում է մարդկանց հիշել, թե ինչ է Աստված արել իրենց համար։ Նա նաև այս մարդկանց տալիս է այն հույսը, թե ինչ է Աստված ուզում անել իրենց համար ապագայում։ Ուստի նրանք պետք է որոնեն Աստծուն հիմա, քանի որ Նրա հետ այս նորոգված հարաբերությունը կներառի ապաշխարություն ի րենց ներկայիս մեղքերից ևուրիշների նկատմամբ իրենց վերաբեր մունքի փոփոխություն։ 58, 59-րդ գլուխներում Եսայիան առանձնահատուկ կերպով վե րադառնում է արդարության համար իր մտահոգությանը։ Նա նորից նկարագրում է մի հասարակություն, որում «դատաստանը հետ է դառել, ևարդարությունը՝ հեռվանց կանգնել, որովհետև ճշմարտու թյունը գլորվում է հրապարակում, և ուղղությունը չի կարողանում ներս մտնել» (Եսայիա 59.14)։ Բայց նա նաև հաստատում է, որ Աստ ված տեղյակ է դրանից, ևոր Աստված փրկելու է Իր ժողովրդին՝ «Փր կիչ պիտի գա» (Եսայիա 59.20)։ Եսայիայի ողջ գրքում մարգարեի ուշադրության զգալի մասը հատկացված է սպասվող Մեսիայի լուրի հռչակմանը, այն Մեկի, Ով վերջնականապես կվերահաստատի Աստծո թագավորությունը երկրի վրա և կբերի արդարություն, ողորմություն, բժշկություն և Իր հետ հաշտեցում։ Կարդացե՛ք Եսայիա 9.6, 7, 11.1–5, 42.1–7 և 53.4–6 համարնե րը։ Ինչպե՞ս են այս մարգարեությունները համապատասխանում նրան, ինչը դուք հասկանում եք Հիսուսի կյանքի, ծառայության և մահվան մասին։ Ի՞նչ են ասում այս մարգարեությունները Նրա՝ այս աշխարհ գալու նպատակի մասին։ Դաս 5
51
ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 2
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 279–292 էջերի «Ասորական գերությունը» և 303–310 էջերի «Եսա յիայի կանչվելը» գլուխները։ «Մարգարեներն իրենց ձայնն էին բարձրացնում նկատելի ճնշման, դարի սարսափելի անարդարության, անսովոր շքեղու թյան ու շռայլության, ամոթալի խնջույքների ու գինարբուքների, խայտառակ սանձարձակությունների ու խաբեբայությունների դեմ, սակայն նրանց բողոքներն ապարդյուն էին, իզուր էին նրանք դատապարտում մեղքը»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավոր ներ, էջ 282։ Եսայիայի համար «հատկապես վհատեցնող էր ժողովրդի սո ցիալական վիճակի հեռանկարը: Շահույթի փափագով տարված՝ մարդիկ ավելացնում էին տունը տան և արտը՝ արտի վրա: … Ար դարությունը խեղաթյուրվել էր, և աղքատների նկատմամբ ոչ մի կարեկցանք չէր դրսևորվում … Նույնիսկ դատավորները, որոնց պարտականությունը խեղճերին պաշտպանելն էր, խլացրել էին ի րենց ականջը աղքատների և կարիքավորների, որբևայրիների և որբերի կանչերի հանդեպ … Այսպիսի պայմանների առկայությամբ զարմանալի չէր, որ Ոզիա յի կառավարման վերջին տարում, երբ Եսայիան կանչվեց՝ Հուդային տանելու Աստծո նախազգուշական և հանդիմանական ուղերձները, նա խույս տվեց պատասխանատվությունից: Եսայիան շատ լավ գի տեր, որ հանդիպելու է համառ դիմադրության»։ Էջ 306, 307։ «Մարգարեների ... այս պարզ արտահայտությունները պետք է ընդունվեն մեր կողմից որպես Աստծո ձայն` ուղղված բոլոր մարդ կանց: Մենք չպետք է կորցնենք ողորմության գործեր գործելու, բեռ նավորվածների և ճնշվածների հանդեպ քնքուշ հոգատարություն և քրիստոնեական բարեկրթություն ցուցաբերելու ոչ մի հնարավորու թյուն»։ Էջ 327 Հարցեր քննարկման համար
1. Մենք հաճախ մարգարեության գործառույթն ընկալում ենք որ պես ապագայի կանխագուշակում։ Այն ճանաչումը, որ հինկտա կարանյան մարգարեները շեշտադրում էին այն աշխարհը, որում 52
Դաս 5
իրենք ապրում էին, ինչպե՞ս է փոխում մարգարեի դերի ձեր ըն կալումը։ 2. Մարգարեների կյանքն ու պատգամը ցույց են տալիս, թե որքան դժվար և վտանգավոր կարող է լինել ճշմարությունը պաշտպա նելը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ էին նրանք անում այն, ինչ անում էին, և խոսում այնպես, ինչպես խոսում էին։ 3. Մարգարեների գրվածքներում կարծես իրար են հաջորդում Աստ ծո բարկությունն ու Իր ժողովրդի նկատմամբ ունեցած խորա գույն մտահոգությունը։ Ինչպե՞ս եք իրար հարմարեցնում Աստծո բնավորության այս երկու տեսանկյունները: ՎԵՐՋԱԲԱՆ. Հինկտակարանյան մարգարեներն իրենց ժողովրդի մեջ ավյունով լի և հաճախ բարկացած ու տրտում պաշտպաններն էին Աստծո կամքի և ճանապարհների։ Արտացոլելով Իր՝ Աստծո ար տահայտված մտահոգությունը՝ այս եռանդը ներառում էր աղքատ ների և ճնշվածների նկատմամբ արդարության խիստ շեշտադրում։ Դեպի Աստծուն վերադառնալու մարգարեների կոչերը ներառում էին անարդարությանը վերջ դնելը, մի բան, որ Աստված ևս խոս տացել էր անել Իր ժողովրդի համար ավելի լավ ապագայի Իր տես լականում։
Դաս 5
53
ԴԱՍ 6 ՕԳՈՍՏՈՍԻ 3–9
ԵՐԿՐՊԱԳԵ՛Ք ԱՐԱՐՉԻՆ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոս 115.1–8, Երկրորդ Օրինաց 10.17–22, Սաղմոս 101.1, Եսայիա 1.10–17, Եսայիա 58, Մարկոս 12.38–40։ Հիշելու համարը. «Ահա սա է ծոմը, որին Ես հավանում եմ՝ լուծիր անիրավու թյան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները և ջարդ վածներին ազատ թող տուր, ևամեն տեսակ լուծ կոտրեք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճե րին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր» (Եսայիա 58.6, 7)։ ինկտակարանյան մարգարեների խոսքի նույնիսկ հապճեպ ըն թերցումը մեզ զգուշացնում է աղքատների և ճնշվածների նկատ մամբ վատ վերաբերմունքի համար. մարգարեների մտահոգությունն ակնհայտ է։ Մարգարեները և Աստված, Ում անունից նրանք խոսում էին, վրդովված էին այն ամենից, ինչ կատարվում էր բոլոր շրջակա ազգերի մոտ (տե՛ս օրինակ Ամովս 1-ին և 2-րդ գլուխները)։ Սակայն նրանք առանձնահատուկ զայրույթ և տրտմություն էին զգում այն ա նօրենությունների համար, որոնք կատարվում էին Աստծո ժողովրդի կողմից, մարդկանց, ովքեր այդքան շատ աստվածային օրհնություն ներ են ստացել։ Ունենալով իրենց պատմությունը, ինչպես նաև Աստ ծուց տրված օրենքները՝ այս մարդիկ պետք է ավելի լավ իմանային։ Դժբախտաբար, այդպես չէր, և մարգարեները շատ ասելիք ունեին իրադարձությունների այս տխուր վիճակի մասին։ Հետաքրքրական է նաև բացահայտելը, որ Հին Կտակարանի մարգարեների՝ արդարությանն ու անարդարությանը վերաբերող լավ հայտնի պնդումներից շատերն իրականում տրվել են երկրպա գության մասին ցուցումների համատեքստում։ Ինչպես կտեսնենք, իրական երկրպագությունը միայն այն գործողությունը չէ, որը տեղի է ունենում կրոնական արարողակարգի ժամանակ։ Ճշմարիտ երկր պագությունը նաև այնպիսի կյանք ապրելն է, որում կկիսեք Աստ
Հ
54
Դաս 6
ծո մտահոգությունը ուրիշների բարօրության համար և կփորձեք բարձրացնել նրանց, ովքեր ոտնակոխ են արվել և մոռացվել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 4
Կռապաշտություն և կեղեքում Եգիպտոսից Իսրայելի որդիներին դուրս հանելուց անմիջապես հետո, Աստված նրանց հետ հանդիպեց Սինա սարի վրա՝ տալով նրանց Տասը պատվիրանները գրավոր տեսքով, որի առաջին եր կու պատվիրաններն ուրիշ աստվածների չպաշտելու և կուռքեր չշինելու մասին էին (տե՛ս Ելից 20.2–6)։ Ի պատասխան՝ ժողովուրդը խոստացավ անել ամեն բան, ինչ որ իրենց պատվիրվել էր, ևապրել որպես Նրա ժողովուրդ (տե՛ս Ելից 24.1–13)։ Սակայն այն ժամանակ Մովսեսը սարում մնաց մոտ վեց շա բաթ, և ժողովուրդն սկսեց անհանգստանալ, թե նրա հետ ինչ եղավ։ Խառնամբոխի ճնշման տակ Ահարոնը ոսկե հորթ պատրաստեց և առաջնորդեց ժողովրդին դրա առջև զոհեր մատուցելիս, որից հե տո «ժողովուրդը նստեց ուտելու և խմելու և վեր կացան խաղալու» (Ելից 32.6)։ Ե՛վ Տերը, և՛ Մովսեսը վրդովված էին, թե որքան արագ ժողովուդրը երես դարձրեց Աստծուց դեպի կռապաշտությունը, և կարծես թե միայն Մովսեսի բարեխոսությունն էր, որ փրկեց Իսրայե լին արժանի պատժից (տե՛ս Ելից 32.30–34)։ Այնուամենայնիվ, կռապաշտությունը մի գայթակղություն էր, որի մեջ Աստծո ժողովուրդը շատ հաճախ էր ընկնում։ Իսրայելի և Հուդայի թագավորների պատմությունն ընդմիջվում է կռապաշտական ժամա նակահատվածներով, որոնք ներառում են անպատիվ գործողություն ներ: Դրանք կատարվում էին թագավորներից ոմանց դրդմամբ հենց այլևայլ աստվածների երկրպագության ընթացքում։ Այս անհավա տարմությունն Աստծո մարգարեների շեշտադրման շարունակական թեման էր, ովքեր ուղարկվում էին ժողովրդին հետ կանչելու դեպի ճշմարիտ Աստված։ Շատ հաճախ, վերածննդի և բարենորոգության կանչերի հետ հնչում էին աղքատների, կարիքավորների և հուսա հատների նկատմամբ ավելի լավ վերաբերմունքի կոչեր։ Կարդացե՛ք Սաղմոս 115.1–8 համարները։ Ի՞նչ կարևորագույն հարց է հեղինակն այստեղ բարձրացնում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 6
55
Մարդկային միտումն այն է, որ մենք դառում ենք նման այն իրին կամ անձին, ում երկրպագում ենք և ում վրա կենտրոնացած ենք։ Ուստիև օրինաչափ էր, որ մտահոգությունն ուրիշների ևարդարու թյան նկատմամբ հօդս ցնդեր, երբ Աստծո ժողովուրդն արդարու թյան Աստծուն երկրպագելուց թեքվեց դեպի շրջակա ազգերի կեղծ աստվածներին երկրպագելը, որոնք հաճախ ներկայացվում էին որ պես պատերազմի կամ պտղաբերության աստվածներ։ Երբ ժողո վուրդն ընտրեց այլ աստվածների, նա փոխեց իր դիրքորոշումը շատ հարցերում, նաև ուրիշների նկատմամբ վարվելակերպի մեջ։ Եթե նրանք հավատարիմ մնային Եհովային, կկիսեին Նրա մտահոգու թյունն իրենց մեջ գտնվող կարիքավորների նկատմամբ։ Խորհե՛ք այն մտքի շուրջ, որ մենք նմանվում ենք մեր երկրպա գության առարկային։ Ինչպե՞ս ենք ականատաես լինում այս սկզբունքի ժամանակակից դրսևորումների։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5
Երկրպագելու պատճառ Ողջ Աստվածաշնչի ընթացքում Աստծո ժողովրդը հորդոր է ստանում երկրպագել Աստծուն, բայց մենք ևս շարունակաբար փաստարկներ ենք ստանում այդ անելու համար։ Մեզ ասվում է երկրպագել Նրան Իր Ով լինելու համար, Իր արածների և Իր բազմա թիվ հատկությունների համար։ Դրանցից են Նրա բարությունը, ար դարությունը ևողորմությունը։ Երբ մեզ հիշեցվում է, թե ինչպիսին է Աստված, ինչ է Նա արել մեզ համար (հատկապես Քրիստոսի խաչի վրա) ևինչ է խոստանում անել, մեզանից ևոչ մեկին երբեք չպետք է պակասի Աստծուն երկրպագելու և փառաբանելու պատճառը։ Կարդացե՛ք Երկորդ Օրինաց 10.17–22, Սաղմոս 101.1, 146.5–10, Եսայիա 5.16, 61.11 համարները։ Որո՞նք են այս տեքստերում տրված Աստծուն երկրպագելու և փառաբանելու շարժառիթները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երկրպագության նման փաստարկները նորություն չէին Աստծո ժողովրդի համար։ Նոր ազատված իսրայելացիների ամենաոգևոր ված երկրպագության ժամանակաշրջաններից մեկն եղավ ի պա տասխան իրենց օգտին Աստծո ակնհայտ միջամտությանը։ Օրինակ, 56
Դաս 6
Եգիպտուսից դուրս գալիս կամ Կարմիր ծովն անցնելիս Մովսեսն ու Մարիամն առաջնորդում էին ժողովրդին՝ փառաբանություն երգելով Աստծուն նրա համար, ինչ տեսան ևինչից փրկվեցին (տե՛ս Ելից 15)։ Նման իրավիճակներում ցուցադրված Աստծո արդարությունն ու ողորմությունը չպետք է մոռացվեին։ Քանի դեռ մարդիկ այս պատ մությունները վառ էին պահում՝ անընդհատ պատմելով դրանք, Աստծո գործերն ու արդարությունը շարունակում էին ոգեշնչել նրանց իրենց հետագա տարիների և հաջորդ սերունդների երկր պագության ժամանակ։ Պատմելու և երկրպագելու օրինակներից մեկն արձանագրված է Երկրորդ Օրինաց 10.17–22 համարներում։ Նախ ևառաջ, Աստծո արդարությունը պարզապես Նրա էության մի մասն է, Նրա բնավորության հիմնական բաղադրիչը։ «Բայց հի րավի Աստված անօրենություն չի անի, և Ամենակարողը չի ծռի ի րավունքը» (Հոբ 34.12)։ Աստված արդար է և անհանգստանում է արդարության համար, և սա Նրան երկրպագելու և փառաբանելու պատճառ է։ Երկրորդ, Աստծո արդարությունը երևում է Իր ժողովրդի և բոլոր նրանց համար արված Նրա արդար և շիտակ գործերում, ովքեր աղ քատ և կեղեքված են։ Նրա արդարությունը երբեք պարզապես Նրա բնավորության նկարագրությունը չէ։ Աստվածաշունչն ավելի շուտ պատկերում է մի Աստծո, Ով լսում է «աղքատի աղաղակը» (Հոբ 34.28) ևեռանդուն ու մտահոգ է մեր աշխարհում այդքան ակնհայ տորեն կատարվող անարդարություններն ուղղելու գործում։ Եվ վեր ջապես, դա լիարժեքորեն կգիտակցվի Աստծո վերջին դատաստանի ևաշխարհը վերստեղծելու մեջ։ Եթե հին Իսրայելն Աստծուն փառաբանելու պատճառ ուներ, ա պա Խաչից հետո Նրան փառաբանելու որքա՜ն ավելի շատ պատ ճառ մե՛նք ունենք: ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 6
Կրոնական կեղեքիչներ Իսրայելի և Հուդայի թագավորությունների լավագույն ժամանակ ներում մարդիկ վերադառնում էին տաճարին և Աստծո երկրպա գությանը, թեև նույնիսկ այդ ժամանակ նրանց երկրպագությունը միախառնված էր կռապաշտությունից և շրջակա ազգերի կրոն ներից ներխուժած տարրերի հետ։ Սակայն, համաձայն մարգարե Դաս 6
57
ների՝ նրանց նույնիսկ լավագույն կրոնական ջանքերը բավարար չէին հետ դարձնելու նրանց իրենց երկրում ևառօրյա կյանքում կա տարվող չարիքներից։ Եվ կարևոր չէ, թե որքան ջանասիրաբար էին մարդիկ աշխատում կրոնական թվալ երկրպագության արարողա կարգերի միջոցով, միևնույնն է, նրանց օրհներգերի երաժշտությու նը չէր կարող խլացնել աղքատների և կեղեքվածների աղաղակը։ Ամովսն իր ժամանակի մարդկանց նկարագրում է որպես «տնան կին կլանողներ, ևերկրի աղքատներին փչացնել ցանկացողներ» (Ա մովս 8.4)։ Նա տեսնում էր իրենց ծիսակարգերից ձերբազատվելու նրանց փափագը, որպեսզի կարողանային վերաբացել շուկան և վե րադառնալ իրենց անազնիվ առևտրին. «որ փողով ծախու առնենք աղքատներին, և տնանկներին մի զույգ կոշիկով» (Ամովս 8.6)։ Կարդացե՛ք Եսայիա 1.10–17, Ամովս 5.21–24 և Միքիա 6.6–8 համարները։ Ի՞նչ էր Աստված ասում այս կրոնավոր մարդկանց իրենց ծիսակարգերի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իր մարգարեների միջոցով Աստված խիստ լեզու է կիրառում՝ ծաղրելու կրոնն ու երկրպագությունը, որն անհաղորդ է և հակադր վում է նրանց շուրջը գտնվողների տառապանքներին և կեղեքմանը։ Ամովս 5.21–24 համարներում մենք տեսնում ենք, որ Աստված ասում է, որ «ատում է», «մերժում է» և առհասարակ զզվանք է ապրում նրանց երկրպագությունից։ Նրանց հավաքույթները նկարագրվում են որպես «գարշահոտություն», իսկ նրանց ընծաները ևերաժշտու թյունը մերժվում են որպես ավելի քան անարժեք։ Միքիա 6-րդ գլխում մենք տեսնում ենք մի շարք հարաճուն կեր պով ուռճացված, նույնիսկ ծաղրական առաջարկներ, թե ինչպես կարող են հնարավորինս պատշաճ երկրպագել Աստծուն։ Մար գարեն ծաղրաբար առաջարկում է ողջակեզներ մատուցել, այնու հետև աճեցնում է դրանց թիվը մինչև «հազարավոր խոյերի, կամ բյուրավոր յուղի գետերի» (Միքիա 6.7)՝ ընդհուպ մինչև սարսափե լի, բայց ոչ անհայտ մոլեռանդությունը, երբ զոհաբերում են իրենց առաջնեկներին՝ Աստծո բարեհաճությունը և ներողամտությունը շահելու համար։ Վերջում, թեև այն, ինչ իսկապես Աստված ուզում էր նրանցից, հետևյալն էր. «Միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խոնար հությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.8)։ 58
Դաս 6
Երբևէ զգացե՞լ եք, որ ավելի շատ անհանգստանում եք կրոնա կան ձևապաշտության և ծիսակատարության, քան հենց ձեր կողքին գտնվող կարիքավորներին աջակցելու համար։ Ի՞նչ եք սովորել այդ փորձառությունից։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 7
Երկրպագության ձև Ըստ մարգարեների՝ երկրպագության և արդարության միջև ե ղած հարաբերություններում կար ևս մեկ քայլ՝ աղքատների և կե ղեքվածների բեռը թեթևացնելու և կարքավորներին օգնելու համար եռանդուն անհանգստությունը: Դա բուն երկրպագության կարևո րագույն մասերից մեկն է։ Եսայիա 58-ն այն գլուխներից է, որոնք պարզորոշ ցույց են տալիս այս կապը։ Կարդացե՛ք Եսայիա 58 գլուխը։ Ի՞նչն այն չէր Աստծո և Իր ժո ղովրդի միջև հարաբերություններում, որը նկարագրված է այս գլխի սկզբում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես տեսանք, այս քննադատությունն ուղղված է այն ժողովր դին, ով եռանդագին կրոնապաշտ է։ Թվում է՝ նրանք ջանասիրաբար որոնում են Աստծուն, սակայն ակնհայտորեն դա արդյունք չի տա լիս։ Ուստի Աստված ասում է, որ նրանք պետք է փոխեն իրենց երկր պագության ձևը, փորձեն Աստծուն ծառայելու այլ եղանակ։ Եթե Նա ընտրեր, թե ինչպես նրանք ծառայեն Իրեն, դա կլիներ հետևյալը. «Լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները, և ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեք» (Եսայիա 58.6)։ Նրանք նաև պետք է կերակրեին սովածին, ապաս տան տային անտունին ևօգնեին կարիքավորներին։ Այս գործողությունները չեն ներկայացվում որպես երկրպագու թյան միակ ձև, սակայն Աստված հորդորում է դրանք իրականաց նել որպես երկրպագության ձև, որը կարող է նախընտրելի լինել մարդկանց առավել ավանդական երկրպագության ձևերից։ Որ պես այդպիսին՝ երկրպագությունը չի շեշտադրում միայն ներքին կարևորությունը, այլ մի բան, որն օրհնություն է բերում Աստծուն երկրպագողների շուրջը գտնվող բոլոր մարդկանց։ «Կրոնի ճշմա Դաս 6
59
րիտ նպատակը մարդկանց իրենց մեղքի բեռից ազատագրելն է, անհանդուրժողականությունն ու կեղեքումը վերացնելը և ար դարության, ազատության և խաղաղության առաջխաղացմանը նպաստելը»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 4, էջ 306։ Եսայիա 58.8–12 համարներում Աստված խոստանում է օրհ նություն՝ ի պատասխան այս երկրպագության ձևի։ Իրականում, Աստված ասում է, որ եթե մարդիկ ավելի քիչ կենտրոնանան իրենց անձերի վրա, նրանք կգտնեն Աստծուն իրենց հետ աշխատելիս և իրենց միջոցով բժշկություն և վերականգնում բերելիս։ Հետաքրքրական է, որ այս գլուխը երկրպագության այս ձևը կա պում է նաև շաբաթը պահելու «ուրախության» նորոգման հետ։ Մենք արդեն դիտարկել ենք շաբաթի և ծառայության միջև եղած մի քանի ուժեղ կապեր, սակայն այս տեքստերը ներառում են ժողովր դին ուղղված այս կոչում եղած գործողությունները, որպեսզի նրանք վերակենդանացնեն իրենց երկրպագությունը և բացահայտեն Աստ ծո օրհնությունները։ Խորհելով այս համարների վրա՝ Էլեն Ուայթը մեկնաբանել է. «Տիրոջ շաբաթը պահողների վրա դրված է ողորմու թյուն և բարեգործություն անելու պատասխանատվություն»։ Բարե գործության ծառայություն, էջ 121։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 8
Ողորմություն և հավատարմություն Երբ Հիսուսին ընդդիմանում էին Իր ժամանակի որոշ կրոնա կան առաջնորդներ, ովքեր քննադատում էին Նրան «մեղավորնե րի» հետ ուտելու համար, Նա մեջբերեց Ովսեե մարգարեի խոսքերը՝ հորդորելով նրանց հետ դառնալ իրենց գրքերին և բացահայտել, թե Աստված իրականում ինչ նկատի ուներ, երբ ասում էր. «Ողորմու թյուն եմ կամենում՝ և ոչ զոհ» (Մատթեոս 9.13 մեջբերված Ովսեե 6.6 համարից)։ Ինչպես բոլորս տեսնում ենք, Հիսուսն ապրեց հոգատարության և ծառայության կյանք։ Նրա շփումը մարդկանց հետ, Նրա բժշկու թյան հրաշքները և Նրա առակներից շատերը ցույց էին տալիս և նաև հորդորում, որ այդ կերպ ապրած կյանքը Աստծուն նվիր վածության լավագույն միջոցն է։ Կրոնական առաջնորդները Նրա մեծագույն քննադատներն էին, սակայն նաև Նրա ամենախիստ 60
Դաս 6
քննադատության թիրախը։ Ինչպես Եսայիայի օրերի կրոնական ժողովուրդը, նրանք կարծում էին, թե ապահովագրել են իրենց յու րահատուկ հարաբերություններն Աստծո հետ իրենց կրոնական ծիսակարգերի շնորհիվ, մինչդեռ, միևնույն ժամանակ, շահագոր ծում էին աղքատներին և անտեսում կարիքավորներին։ Նրանց երկրպագությունը չէր համապատասխանում նրանց գործերին, և Հիսուսը վերապահումներ չէր անում նման կեղծավորությունը դա տապարտելիս։ Կարդացե՛ք Մարկոս 12.38–40 համարները։ Արդյո՞ք Հիսուսի՝ «որբևայրիների տները ուտում են» մեկնաբանությունն անպա տեհ է այս ցուցակում, կամ արդյո՞ք դա հենց այն է, ինչ Հիսուսը փորձում է ասել։ Ինչպե՞ս կբացատրեք ինչո՞ւ «դրանք ավելի ևս դատապարտություն կառնեն» արտահայտությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հավանաբար, Հիսուսի ամենասարսափազդու քարոզը, հատկա պես կրոնավոր մարդկանց համար, Մատթևոս 23 գլխի քարոզն է։ Հիսուսը ոչ միայն նկարագրում է նրանց կրոնը որպես այնպիսին, ո րը չի օրհնում մարդկանց, ովքեր կյանքի դժվարությունների մեջ են, այլև ասում է, որ նման կրոնն ավելի է ծանրացնում նրանց բեռը։ Հիսուսն ասում է, որ իրենց գործերով, իսկ երբեմն էլ այս գործերի և հոգատարության բացակայությամբ նրանք փակում են «երկնքի արքայությունը մարդկանց առաջ» (Մատթեոս 23.13)։ Սակայն, արձագանքելով դարեր առաջ ապրած մարգարենե րին՝ Հիսուսը նաև ուղղակիորեն արծարծեց այն անդունդի հար ցը, որն ընկած է նրանց լրջագույն կրոնական արարողակարգերի և այն անարդարությունների միջև, որոնց վրա աչք են փակում և օգուտ քաղում։ «Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծա վորներ։ Որ անանուխի և սամիթի և չամանի տասանորդը տալիս եք, և թողում եք օրենքի ծանր-ծանր բաները՝ դատաստանը և ո ղորմությունը և հավատը» (Մատթեոս 23.23)։ Հիսուսը շտապեց ավելացնել, որ կրոնական ծեսերն ու արարողակարգերն ինքնին սխալ չէին, բայց դրանք չպետք է զբաղեցնեն ուրիշների հետ ար դար վարվելու տեղը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այն ծուղակից, որ չկարծենք, թե ճշմարտությունը ճանաչելն ու ունենալը բավական է։ Դաս 6
61
ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 9
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Բարեգործության ծառայություն գրքի 29–34 էջերի «Եսայիա 58՝ աստվածային դեղատոմս» և Դարերի Փա փագը գրքի 610–620 էջերի «Վա՛յ փարիսեցիներին» գլուխները։ «Մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելով գործնական բարեպաշտության կարևորությանը՝ մարգարեն միայն կրկնում էր դարեր առաջ Իսրայելին տրված խորհուրդը։ … Այս խորհուրդ ները դարեդար կրկնվել էին Եհովայի ծառաների կողմից նրանց համար, ովքեր ձևը պահելու և ողորմությունը մոռանալու վտան գի մեջ էին»։ Էլեն Ուայթ, Մարգարեներ և թագավորներ, էջ 326, 327։ «Ինձ ցուցում է տրվել մեր ժողովրդի ուշադրությունը հրավի րել Եսայիա հիսունութերորդ գլխի վրա։ Ուշադիր կարդացե՛ք այս գլուխը և հասկացե՛ք, թե ծառայության որ տեսակը կյանքի կկո չի եկեղեցիները։ Ավետարանի գործը պետք է առաջ ընթանա մեր առատաձեռնության, ինչպես նաև մեր գործերի շնորհիվ։ Երբ օգ նության կարիք զգացող տառապյալների եք հանդիպում, օգնե՛ք նրանց։ Երբ քաղցածների եք հանդիպում, կերակրե՛ք նրանց։ Սա անելով՝ Քրիստոսի ծառայությանը համահունչ կգործեք։ Վարպետի սուրբ գործը բարեգործություն էր։ Թող աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր մարդիկ խրախուսվեն մասն ունենալու դրանում»։ Էլեն Ուայթ, Բարեգործության ծառայություն, էջ 29։ Հարցեր քննարկման համար
1. Երբևէ մտածե՞լ եք իրավունք անելու ևողորմություն սիրելու մա սին որպես երկրպագության բաղկացուցիչ մասեր։ Ինչպե՞ս կա րող է դա փոխել ձեր մոտեցումը ուրիշների մասին հոգ տանե լու առումով։ Ինչպե՞ս կարող է դա փոխել ձեր մոտեցումը դեպի երկրպագությունը։ 2. Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ «օրենքի ծանր բաներն» անտե սելուց (Մատթեոս 23.23) մեր քրիստոնեական կյանքի ընթաց քում և՛ անհատապես, և՛ որպես եկեղեցական համայնք։ Կարո՞ղ եք նկատել որոշ օրինակներ ձեր սեփական փորձառության մեջ, երբ միգուցե «մժեղը քամել, բայց ուղտը կուլ եք տվել» (Մատթեոս 23.24): 62
Դաս 6
3. Ինչո՞ւ է կեղծավորությունն այսքան մեծ մեղք համարվում։ Լավ չէ՞ գոնե փորձել ցույց տալ, թե մենք լավն ենք դառնում։ 4. Ինչպե՞ս է մարգարեների միջոցով արտահայտված Աստծո տես լականն ու ավյունն աղքատների և կարիքավորների նկատմամբ փոխում աշխարհի հանդեպ ձեր տեսանկյունը։ Ինչպե՞ս այլ կերպ կկարդայիք կամ կլսեիք տեղական լուրերը, եթե տեսնեիք և լսեիք մարգարեի աչքերով ևականջներով։ ՎԵՐՋԱԲԱՆ. Ճիշտ է, մարգարեներն անհանգստացած էին երկ րում տիրող չարիքի համար, սակայն նրանք մասնավորապես շեշտադրում էին այն չարիքները, որոնք կատարվում էին այն մարդ կանց կողմից, ովքեր երկրպագում էին Աստծուն և Նրան իրենցը հայ տարարում։ Մարգարեների և Հիսուսի համար երկրպագությունը չի կարող գոյատևել անարդարության հետ, և նման կրոնը կեղծավո րություն է։ Այն իրական երկրպագությունը, որն Աստված որոնում է, ներառում է կեղեքման դեմ պայքարն ու աղքատների և կարիքա վորների մասին հոգ տանելը։
Դաս 6
63
ԴԱՍ 7 ՕԳՈՍՏՈՍԻ 10–16
ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 1.46–55, 4.16–21, 7.18–23, Մատթեոս 12.15–21, Մատթեոս 21.12–16, Մարկոս 11.15–19, Եսայիա 53.3–6։ Հիշելու համարը. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որի համար էլ օծեց Ինձ. Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտր վածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազա տելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4.18, 19)։
Ի
ր՝ մարմին հագնելու մի շարք պատճառների մեջ էր նաև այն, որ Հիսուսը եկավ մեզ ցույց տալու, թե ինչպիսին է Աստված։ Նա դա արեց Իր վարդապետությամբ, Իր զոհով և Իր կյանքով, այսինքն սո վորական մարդկանց հետ շփվելով։ Նրա գործողություններից շա տերը մարդկանց կյանքի վրա ներգործում էին շատ արագ և բերում իրական փոփոխություններ։ Մեսիայի կյանքի այս տեսանկյունի մասին խոսել են Հին Կտա կարանի մարգարեները, Հիսուսի մայր Մարիամը և նույնիսկ Ին քը՝ Հիսուսը, երբ Նա նկարագրեց Իր առաքելությունն Իր առաջին իսկ արձանագրված քարոզում (Ղուկաս 4)։ Բացի այդ, Ավետարա նի հեղինակները շատ էին օգտագործում Հին Կտակարանի մար գարեների լեզուն՝ բացատրելու, թե Հիսուսն ինչ էր անում, երբ պատմում էին Նրա պատմությունը։ Այս կերպ Հիսուսի կյանքը պարզորոշ երևում էր այս մարգարեների ավանդության մեջ՝ նե րառյալ նրանց կարեկցանքն աղքատների և ճնշվածների նկատ մամբ։ Կրոնական առաջնորդները, սակայն, Հիսուսի մեջ սպառնալիք էին տեսնում։ Անարդարության և դաժանության սարսափազդու օրինակ դառնալով՝ նրանք Հիսուսին ձերբակալեցին, անարդարա ցիորեն դատեցին և խաչեցին։ Հիսուսով Աստված վերապրեց՝ ինչ 64
Դաս 7
ասել է անարդարություն, իսկ Նրա մահով մերկացրեց չարի սար սափը։ Սակայն Նրա հարությամբ Աստված հաղթանակեց կյանքի, բարության և փրկության համար։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 11
Մարիամի երգը Պատկերացրեք տեսարանը. Մարիամն ընդամենը մի քանի օր առաջ Գաբրիել հրեշտակից լուր էր ստացել։ Նա ասել էր, որ Մա րիամը պետք է դառնա Հիսուսի՝ Բարձրյալի Որդու մայրը։ Նա ոչ ոքի ոչինչ չի ասում, այլ գնում է Եղիսաբեթին՝ տարիքով ավելի մեծ իր բարեկամուհուն տեսակցության, ով նույնպես հրաշամանուկի է սպասում։ Հոգևոր խորաթափանցությամբ Եղիասբեթն իմանում է Մարիամի լուրի մասին, մինչ Մարիամը կհասցնի որևէ բառ ար տասանել, և միասին նրանք տոնում են Աստծո խոստումներն ու բարությունը։ Կարդացե՛ք Ղուկաս 1.46–55 համարները։ Ուշադրություն դարձ րեք միմիայն իր համար նախատեսվածի՝ «որովհետև Հզորը մեծամեծ բաներ արեց ինձ» (Ղուկաս 1.49) և ավելի ընդհանրա կանի փառաբանության համադրությանը։ Ինչո՞ւ պետք է Աստծո մեր փառաբանությունն ու երկրպագությունը ներառի և՛ անձնա կան, և՛ ընդհանուր շեշտադրում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սա ուշագրավ երգ է և հիանալի կերպով կարող էր տեղ գտնել սաղմոսների կամ հրեա մարգարեների գրվածքների շարքերում։ Մարիամի մեջ հորդում է առ Աստված ունեցած նրա երախտա գիտության և ուրախության զգացողությունը։ Նա ակնհայտորեն տեսավ Աստծուն իր սեփական կյանքում գործելիս, բայց նա նաև գիտեր իր ազգի և մարդկության համար Աստծո ծրագրի ավելի լայն կիրառության մասին։ Սակայն, Մարիամի ընկալմամբ, Աստված ոչ միայն զորավոր է և փառաբանության արժանի, այլև ողորմած է և յուրահատուկ վերա բերմունք ունի խոնարհների, ոտնակոխ եղածների և աղքատների նկատմամբ։ Հրեշտակը հազիվ էր հեռացել Մարիամին առաջիկա Դաս 7
65
ծննդաբերության «բարի լուրն» ավետելուց հետո, երբ նա սկսեց երգել. «Զորավորներին աթոռներից իջեցրեց, և խոնարհներին բարձրացրեց։ Սովածներին բարիքներով լցրեց, և հարուստներին դատարկ արձակեց» (Ղուկաս 1.52, 53)։ Հիսուսի երկրային կյանքի պատմության հենց սկզբում Նա ներ կայացվում է որպես ղեկավար (տե՛ս Ղուկաս 1.43), սակայն մի ուրիշ տեսակի թագավորության ղեկավար։ Ինչպես շատ մեկնա բաններ նկարագրել են, Աստծո թագավորությունը, որը Հիսուսը ե կավ հաստատելու, պետք է լիներ «շուռ տված թագավորություն», եթե համեմատենք այս աշխարհի թագավորությունների սովորա կան սոցիալական կարգի հետ։ Այն նկարագրությամբ, որն ունենք Հիսուսի թագավորության մասին, այս աշխարհի հարուստներն ու զորավորները վերջիններն են, իսկ աղքատներն ու կեղեքվածներն ազատագրված են, «լցված» և բարձրացված։ Եթե եկեղեցին պետք է լինի Աստծո թագավորության արտահայ տում, ապա որքա՞ն լավ է այն ցույց տալիս Մարիամի նկարագ րած «շուռ տված թագավորությունը»։ Ինչպե՞ս կարող է նման մի բան ձևավորվել, սակայն առանց անարդարություն գործելու հա րուստների և զորավորների նկատմամբ, ովքեր նույնպես Աստծո սիրո առարկաներն են։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 12
Հիսուսի առաքելության հայտարարությունը Արդյոք դա օրվա նախատեսված ընթերցանությո՞ւնն էր, թե՞ Հի սուսը միտումնավոր գտավ համապատասխան համարներն (Եսա յիա 61.1, 2) ընթերցանության համար Իրեն տրված մագաղաթում, այնուամենայնիվ, զուգադիպություն չէ, որ այս տեքստերը Նրա ա ռաջին հասարակական քարոզի թեման էին։ Զուգադիպություն չէ նաև այն, որ Ղուկաս 4.16–21 համարներում ներկայացված Հիսուսի կարճ քարոզի պատմությունը՝ «Այսօր այս գիրքը կատարվեց ձեր ա կանջներում», սկսում է Հիսուսի հասարակական ծառայության Ղու կասի արձանագրությունը։ Հիսուսն ասես վերցնում է «շուռ տված թագավորության» մասին Մարիամի երգի լեյտմոտիվն ու սկսում այն իրագործել Իր ծառայու թյան մեջ։ Հիսուսը, ինչպես նաև Ղուկասը, երբ պատմում է Հիսուսի մասին, օգտագործում է Եսայիայի մարգարեությունը՝ բացատրելու, 66
Դաս 7
թե ինչ էր Հիսուսն անում և ինչ էր պատրաստվում անել: Սակայն դա նաև մեկ այլ ձև էր՝ արտահայտելու այն, ինչը Մարիամը նկա րագրել էր 30 տարի առաջ։ Աղքատները, տառապյալներն ու կեղեք վածները ստանում են յուրահատուկ ուշադրություն, ինչպես նաև Հիսուսի բերած բարի լուրը։ Հիսուսը Եսայիա 61-րդ գլխի այս համարները վերցրեց որպես հայտարարություն Իր ծառայության մասին։ Նրա ծառայությունն ու առաքելությունը պետք է լինեին և՛ հոգևոր, և՛ գործնական, և Նա պետք է ցույց տար, որ հոգևորն ու գործնականն իրարից այդաստի ճան հեռացած չեն, որքան մենք ենք երբեմն ենադրում։ Հիսուսի և Նրա աշակերտների համար մարդկանց մասին ֆիզիկապես և գործ նականում հոգ տանելն առնվազն նրանց մասին հոգևորապես հոգ տանելու մի մասն է։ Կարդացե՛ք և համեմատե՛ք Ղուկաս 4.16–21 և 7.18–23 համար ները։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հիսուսն այս կերպ պատասխանեց։ Ինչպե՞ս կպատասխանեք Հիսուսի աստվածության և Մեսիա լինե լու մասին նմանատիպ հարցի։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Երբ Հիսուսն ուղարկեց Իր աշակերտներին, այն հանձնա րարությունը, որը Նա տվեց նրանց, համապատասխանում էր այդ առաքելությանը։ Մինչ նրանք պետք է հայտարարեին, որ «երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 10.7), Հիսուսը տվեց հետագա ցուցումներ Իր աշակերտներին. «Հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեք, մեռելներին հարուցեք, դևերը հա նեք. ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.8)։ Հիսուսի անու նով նրանց ծառայությունը պետք է արտացոլեր և գործեր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք հատուկ էին Հիսուսի ծա ռայությանն ու այն թագավորությանը, ուր Նա հրավիրում էր մարդկանց։ Աշակերտները ևս պետք է միանային Հիսուսին կո րածներին, վերջիններին և ամենափոքրերին բարձրացնելու Նրա առաքելության մեջ։ Ինչպե՞ս ենք մենք հավասարակշռում այս գործը երեք հրեշտակ ների պատգամը կորած աշխարհին քարոզելու կարևորագույն լուրի հետ։ Ինչո՞ւ այն ամենը, ինչ մենք անում ենք, այս կամ այն կերպ պետք է կապված լինի «ներկա ճշմարտությունը» հռչակե լու հետ։ Դաս 7
67
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13
Հիսուսը բուժում է Ավետարանները համեմված են Հիսուսի հրաշքների պատմու թյուններով՝ հատկապես բժշկության վերաբերյալ։ Ինչպես մար գարեացել է Եսայիան, Նա բժշկում էր կույրերին և ազատագրում հիվանդությանը գերի եղած մարդկանց՝ երբեմն տառապանքի բա զում տարիներից հետո (տե՛ս օրինակ Մարկոս 5.24–34, Հովհաննես 5.1–15)։ Սակայն Նա արեց ավելին. Նա կաղերին ստիպեց կրկին քայլել, նա բժշկեց բորոտներին ոչ միայն խոսքով, այլև նրանց դիպչելով, որքան էլ նրանք «անմաքուր» լինեին: Նա հանում էր մարդկանց մտքին ու մարմիններին տիրած դևերին և նույնիսկ հա րություն էր տալիս մեռածներին։ Միգուցե մտածենք, որ այս հրաշքներն արվում էին ամբոխի ու շադրությունը գրավելու և սեփական զորությունն ի ցույց դնելու համար նրանց, ովքեր կասկածում և քննադատում էին Նրա զորու թյունը։ Սակայն միշտ չէ, որ այդպես էր։ Հակառակը, Հիսուսը հա ճախ էր բժշկված մարդկանց արգելում որևէ մեկին պատմել այդ մասին։ Ճիշտ է, բժշկված մարդիկ չէին կարողանում հետևել Հի սուսի ցուցումներին և այդ հիանալի լուրը պահել միայն իրենց մեջ, բայց Հիսուսը փորձում էր ցույց տալ, որ Իր հրաշքներն անհամեմատ ավելի կարևոր իմաստ ունեն, քան պարզապես ցուցադրությու նը։ Վերջնական նպատակը, իհարկե, այն էր, որ մարդիկ ընդունեն փրկությունն Իրենում։ Այնուամենայնիվ, Հիսուսի բժշկության հրաշքները Նրա կարեկ ցանքի արտահայտումն էին։ Օրինակ, հինգ հազար հոգուն կերակ րելու դեպքից անմիջապես առաջ Մատթեոսը պատմում է. «Երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ և գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին» (Մատթեոս 14.14)։ Հիսուսն զգում էր տառապյալների ցավը ևարեց առավելագույնը այն մարդկանց հա մար, Ում հետ շփվում էր, օգնեց և բարձրացրեց նրանց։ Կարդացե՛ք Եսայիայի մարգարեությունը Մատթեոս 12.15–21 համարում։ Ի՞նչ կերպ են Եսայիան և Մատթեոսը բացատրում այն, ինչ Հիսուսն անում էր որպես ավելի մեծ մի բան, քան մի քանի կամ նույնիսկ մի քանի հարյուր մարդ բժշկելը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 68
Դաս 7
«Քրիստոսի գործած ամեն մի հրաշք նշան էր Նրա աստվածու թյան: Նա կատարում էր հենց այն գործը, որն ըստ մարգարեության պիտի աներ Մեսիան, բայց փարիսեցիների համար ողորմության այս գործերը բացարձակ վիրավորանք էին: Հրեա առաջնորդներն անգութ անտարբերությամբ էին նայում մարդկային տառապանք ներին: Շատ դեպքերում մարդկանց տառապանքները, որ թեթևաց նում էր Քրիստոսը, նրանց եսասիրության և ճնշման արդյունքն էին, դրա համար էլ Նրա հրաշքները հանդիմանություն էին նրանց հաս ցեին»։ Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 406։ Հիսուսի բժշկության հրաշքները կարեկցանքի և արդարության գործեր էին։ Սակայն, բոլոր դեպքերում, դրանք ինքնանպատակ չէին։ Ի վերջո, այն ամենը, ինչ Քրիստոսն արել է, նպատակ է ու նեցել առաջնորդել մարդկանց դեպի հավիտենական կյանք (տե՛ս Հովհաննես 17.3)։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 14
Տաճարն ազատելը Երբ Ավետարաններում կարդում ենք Հիսուսի պատմություննե րը, մեզ հաճախ գրավում է Հիսուսի մեղմ պատկերը՝ Նրա հոգա տարությունը հիվանդների ևերեխաների նկատմամբ, կորածներին որոնելու մասին Նրա պատմությունները և Աստծո արքայության մասին Նրա զրույցները։ Սա է պատճառը, որ որոշ պատմություննե րում, երբ տեսնում ենք Նրան խիստ ևուղիղ գործելիս, հատկապես Իր ժամանակների կրոնական առաջնորդների և նրանց որոշակի գործողությունների դեմ, կարող ենք զարմանալ։ Կարդացե՛ք Մատթեոս 21.12–16, Մարկոս 11.15–19, Ղուկաս 19.45–48 և Հովհաննես 2.13–17 համարները։ Ո՞րն է այն փաս տի նշանակությունը, որ նմանատիպ պատմությունների կարող ենք հանդիպել Ավետարաններից յուրաքանչյուրում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Զարմանալի չէ, որ այս դեպքը ներառված է բոլոր Ավետարան ներում։ Այն դրամատիկ, գործողությամբ և կրքերով լի մի պատ մություն է։ Հիսուսն ակնհայտորեն անհանգստացած էր տաճարի այսօրինակ կիրառմամբ և ճշմարիտ երկրպագության փոխարին Դաս 7
69
մամբ զոհաբերության համար նախատեսված կենդանիների վա ճառքով։ Ինչպիսի՜ պղծություն այն գաղափարի, ինչ որ պետք է այդ բոլոր զոհերը ներկայացնեին, որն, ըստ էության, Նրա փոխարինող մահն էր աշխարհի մեղքերի համար։ Այսպիսի ուղղակի գործողություները լավ էին տեղավորվում հրեական մարգարեների ավանդության մեջ։ Այս միտքը տրվում է յուրաքանչյուր Ավետարանում կա՛մ Հիսուսի, կա՛մ հեղինակի կող մից, ովքեր մեջբերում էին Եսայիային, Երեմիային կամ Սաղմոսները՝ բացատրելու, թե ինչ էր կատարվում այս պատմության մեջ։ Ժողո վուրդը ճանաչում էր Հիսուսին որպես մարգարե (տե՛ս Մատթեոս 21.11) և գալիս էր Նրա մոտ, քանի որ Նա բժշկում էր և սովորեցնում տաճարի բակում, այն բանից հետո, երբ վտարեց առևտրական ներին և դրամափոխներին։ Ժողովուրդն էր, որ բժշկություն գտավ Նրա հպման մեջ, իսկ նրանց սրտերում աճում էր հույսը, երբ լսում էին Նրա դասերը։ Կրոնական առաջնորդները ևս Հիսուսին ճանաչում էին որպես մարգարե, որպես մեկը, ով սպառնում էր իրենց իշխանությանը և իրենց սոցիալական կարգի կայունությանը, և ծրագրեր մշակեցին Հիսուսին սպանելու, ճիշտ այնպես, ինչպես իրենց նախնիները ծրագրեր էին մշակել մարգարեների դեմ անցյալ դարերում (տե՛ս այս հակադրությունը Ղուկաս 19.47, 48 համարներում)։ Որպես եկեղեցու անդամներ՝ ինչպե՞ս կարող ենք կատարել մեր բաժին պարտքը՝ համոզվելու, որ մեր տեղական եկեղեցիները երբեք չեն դառնա վայրեր, որոնք կարիք կզգան մի բանի, ինչի կարիքն ուներ տաճարը Հիսուսին օրերում։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդ հոգևոր վտանգներից։ Ի՞նչը, օրինակ, կարող է լինել հոգևոր վտանգ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 15
Քրիստոսի խաչը Այն փաստը, որ Աստված այնպիսին է, որ լսում և տեսնում է աղ քատների և կեղեքվածների աղաղակները, մխիթարական է։ Այն, որ Աստված այնպիսի Աստված է, որ Հիսուսով վերապրեց և տոկաց աշխարհի ամենավատ անմարդկայնությունը, ճնշումն ու անար դարությունը, ապշեցուցիչ է։ Հակառակ այն ողջ կարեկցանքին և բարությանը, որ Հիսուսն ի ցույց դրեց Իր կյանքի և ծառայության 70
Դաս 7
ընթացքում, Նրա մահը դարձավ ատելության, նախանձի և անար դարության արգասիք։ Գեթսեմանի այգում Հիսուսի տառապալից աղոթքներից մինչև Իր ձերբակալությունը, «դատավարությունը», կտտանքները, ծաղ րուծանակը, խաչելությունը և մահը, Նա տարավ ուժասպառության աստիճանի ցավ, դաժանություն, չարություն և ճնշում։ Այս ամենն ավելի էր սրվում դրանք Կրողի անմեղությամբ, մաքրությամբ և բարությամբ, Ով «Իր անձն ունայնացրեց, և ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով և կերպարանքով մարդի պես գտնվելով՝ Իրեն խոնարհեցրեց, և հնազանդ եղավ մինչև ի մահ և այն էլ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2.7, 8)։ Փրկության պատմության միջոցով մենք տեսնում ենք հանուն մեզ կատարած Հիսուսի զոհա բերության գեղեցկությունը, բայց չպետք է մոռանանք տառապան քի ևանարդարթյան այն վայրագությունը, որը Նա կրեց։ Կարդացե՛ք Եսայիա 53.3–6 համարները։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե ինչ պատահեց Հիսուսին՝ մեղավորների փոխա րեն տառապող անմեղին։ Ինչպե՞ս է սա մեզ օգնում հասկանալ, թե ինչի միջով Նա անցավ մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսի օրինակով Աստված գիտի, թե ինչ ասել է լինել չարու թյան ևանարդարության զոհ։ Եթե անմեղ մարդու դատապարտու թյունը բռնություն է, ապա որքան ավելի՝ Աստծո սպանությունը։ Աստված Իրեն նմանեցրեց մեզ մեր ընկած ու կոտրված վիճակում, որպեսզի մենք չկասկածենք Նրա կարեկցանքին, գթասրտությա նը և հավատարմությանը. «Որովհետև ոչ թե այնպիսի քահանա յապետ [Հիսուսը] ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի» (Եբրայեցիս 4.15)։ Մեր Աստծո բնավորության ինչպիսի՜ հայտնություն։ Ինչպե՞ս կարող ենք սկսել խորհել Աստծո մասին բարի լուրի շուրջ, որը ներկայաց նում է խաչը։ Այն ամենում, ինչ մենք անում ենք Տիրոջ համար, հատկապես կարիքավորներին օգնելու խնդրում, որպես մեր Փոխարինող՝ Հիսուսին ու Նրա խաչը, ոչ միայն մեզ համար, այլ նաև նրանց, ում մենք օգնում ենք, ինչո՞ւ պետք է մշտապես պահենք մեր ա ռաքելության և նպատակների կենտրոնում։ Դաս 7
71
ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 16
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Բարեգործության ծառայություն գրքի 117–124 էջերի «Վարպետի հետքերով», Բժշկության ծառայու թյուն գրքի 29–50 էջերի «Ծառայության օրեր» և Դարերի Փափագը գրքի 589–600 էջերի «Վերստին սրբված տաճարը», 723–740 էջերի «Պիղատոսի դատարանում» գլուխները։ «Աստված Իր Խոսքում հստակորեն ասում է, որ կպատժի Իր օ րենքը խախտողներին: Նրանք, ովքեր շողոքորթում են իրենց այն մտքով, թե Նա չափազանց ողորմած է, որպեսզի դատապարտի մե ղավորին, թող միայն նայեն Գողգոթայի խաչին: Աստծո անբիծ Որ դու մահը վկայում է, որ «մեղքի վարձքը մահն է», որ Աստծո օրենքի յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արժանի պատիժը: Քրիստոսը, որ անմեղ էր, մեղք դարձավ մարդու համար: Նա կրեց անօրենության հանցանքը, ու երբ Հայրը ծածկեց Նրանից Իր դեմքը, Նրա սիրտը պայթեց, և Նա մեռավ: Այս մեծ զոհաբերությունն արվեց մեղավորներին փրկելու համար: Ուրիշ ոչ մի կերպ մարդը չէր կարող ազատվել մեղքի պատժից: Եվ յուրաքանչյուր ոք, ով հրաժարվում է ընդունել այսպիսի գնով ձեռք բերված քավությունը, անձամբ պետք է կրի անօրենության հանցանքն ու դրա պատիժը»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 539, 540։ Հարցեր քննարկման համար
1. Կարդացե՛ք Էլեն Ուայթի վերը նշված հայտարարությունը։ Խո սե՛ք անարդարության իրականության մասին. Քրիստոսը՝ ան մեղը, տառապում է մեղավորի պատժով։ Ինչո՞ւ է կարևոր այս մեծագույն ճշմարտությունը միշտ մեր առջև պահելը։ 2. Հիսուսը երբեք չի քարոզել քաղաքական բարեփոխություն Իր «թագավորությունը» բերելու համար։ Ի վերջո, պատմությունը լցված է շատ տխուր իրողություններով այն մարդկանց մասին, ովքեր կիրառել են բռնություն և ճնշում, և այդ ամենն արել են հարստահարվածներին և ճնշվածներին օգնելու քողի ներքո։ Սակայն շատ հաճախ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, ընդամենը մի ճնշող դասակարգի՝ մեկ ուրիշով փոխարինվելն է եղել։ Թեև քրիստոնյաները կարող են և պետք է գործեն իշխանությունների հետ բացառապես հարստահարվածներին օգնելու նպատակով, 72
Դաս 7
ինչո՞ւ պետք է միշտ զգուշանան այս նպատակներով քաղաքա կանության կիրառումից։ 3. Խորհե՛ք այն մասին, թե ինչ հետևանք ունեցավ փրկության ծրա գիրը։ Հիսուսը՝ արդարը, տառապեց անարդարների՝ այսինքն յուրաքանչյուրիս համար։ Ինչո՞ւ պետք է մեզ համար արված այս մեծագույն զոհը մեզ նոր մարդիկ դարձնի Քրիստոսով։ ՎԵՐՋԱԲԱՆ. Ավետարաններում Հիսուսի ծառայությունը ներկա յացվում և բացատրվում է Հին Կտակարանի մարգարեների գործի վկայակոչումով։ Աղքատների համար հնչող բարի լուրը, ճնշվածնե րի ազատագրումը և կոտրվածների բժշկությունը հռչակվում էին որպես Մեսիայի նշաններ և բաներ, որոնք Հիսուսը ցույց տվեց Իր ծառայության ընթացքում։ Այնուամենայնիվ, Իր մահով Նա նաև տառապեց անարդարության հնոցում և վերջնականապես հաղթեց ընկած մարդկության ևանմարդկայնության վատագույնին։ Մեզ հա մար տեղի ունեցած Նրա անարդար մահվան շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել, և մենք ունենք հավերժական կյանքի խոստումը։
Դաս 7
73
ԴԱՍ 8 ՕԳՈՍՏՈՍԻ 17–23
ԱՄԵՆԱՓՈՔՐԵՐԻՑ ՄԵԿԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 5.2–16, 38–48, Հռոմեացիս 12.20, 21, Ղուկաս 16.19–31, 12.13–21, Մատթեոս 25.31–46։ Հիշելու համարը. «Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40)։
Տ
եսնելով, որ Հիսուսն ապրեց ուրիշների՝ հատկապես տառապ յալների և կորածների մասին մտահոգված կյանք՝ մենք պետք է ակնկալենք, որ Հիսուսը նաև շատ ասելիք կունենար ուրիշների հա մար հոգ տանելու մասին։ Եվ Նա ուներ։ Հիսուսի վարդապետությունը գործնական է, շեշտադրում է այն, ինչ ասել է ապրել՝ լինելով Աստծո հետևորդ։ Որպես այդպիսին՝ մենք կարող ենք տեսնել, որ Հիսուսը մեզ հորդորում է կատարել արդա րության, բարության և ողորմության գործեր, ինչպիսիք Հիսուսն Ինքն արեց, երբ ապրում էր երկրի վրա։ Եթե հետևենք Նրա օրինա կին, մենք կծառայենք ուրիշներին, ինչպես Ինքն արեց։ Հիսուսը նաև խոսում էր երկնային արքայության մասին։ Ըստ Հիսուսի նկարագրության՝ երկնային արքայությունը մի իրականու թյուն է, որի մասը մենք կարող ենք կազմել նույնիսկ հենց հիմա։ Այն մի կենսակերպ է, որը գործում է երկրային թագավորություններից տարբերվող առաջնայնություններով և բարոյական արժեքներով։ Հիսուսի վարդապետությունները գծում են այս թագավորության ուրվագծերը, և այն ներառում է ցայտուն շեշտադրում, թե ինչպես ենք մենք ծառայում Աստծուն, և Նրան ծառայելով՝ ինչպես պետք է վարվենք ուրիշների հետ։ Մենք նաև բացահայտում ենք, որ ուրիշ ներին ծառայելը՝ նրանց մասին հոգ տանելը և նրանց բարձրացնելը, այն ճանապարհներն են, որոնցով կարող ենք ուղղակիորեն ծառա յություն մատուցել Աստծուն։ 74
Դաս 8
ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 18
Ներկայացնելով Լեռան քարոզը Հիսուսի ամենաերկար քարոզը, կամ վարդապետությունների հավաքածուն, Լեռան քարոզն է։ Երեք գլուխ ձգվող Նրա՝ կյանքի այս ուսումնասիրությունն Աստծո արքայությունում սկսվում է ար ժեքների մասին հայտարարությամբ, որոնք հայտնի են դարձել որ պես Երանելիներ։ Կարդացե՛ք Մատթեոս 5.2–16 համարները։ Որո՞նք են այս ինն արժեքների կամ մարդկանց տեսակների ընդհանուր գծերը, ո րոնք Հիսուսը նկարագրում է որպես «երանելի»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս բառերի խորը հոգևոր կիրառության հետ մեկտեղ, մենք չպետք է աչքաթող անենք դրանց գործնական իմաստը։ Հիսուսը խո սում էր մեր մեջ և մեր աշխարհում աղքատության ճանաչման մա սին։ Նա նաև խոսում էր արդարության, հեզության, ողորմության, խաղաղարարության և սրտի մաքրության մասին։ Մենք պետք է հաշվի առնենք այն գործնական տարբերությունները, որ այս հատ կանիշները կբերեն մեր կյանք և մեր աշխարհ, երբ դրանցով ապ րենք։ Այս գործնական մոտեցումն ընդգծված է Հիսուսի հաջորդ հայտարարություններում, որտեղ Նա հորդորում է Իր աշակերտնե րին լինել աշխարհի աղն ու լույսը (Մատթեոս 5.13–16)։ Պատշաճ կերպով օգտագործվելիս աղն ու լույսը տարբերություն են բերում այնտեղ, որտեղ ավելացվում են։ Աղը համեղացնում և պահպանում է ուտելիքը, այն խորհրդանշում է բարությունը, ինչը պետք է դրսևորվի մեր վարվելակերպում։ Իսկ լույսը վանում է խա վարը, բացահայտում խոչընդոտներն ու վտանգները՝ քաղաքը կամ տունն ավելի ապահով դարձնելով և ընթացքի ուղի առաջարկելով, նույնիսկ որոշակի հեռավորության վրա։ Ինչպես լույսը խավար գի շերում, «Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16)։ Եվ՛ աղի, և՛ լույսի խորհրդանիշները մատնանշում են աշակերտ ների պատասխանատվությունն իրենց շրջապատողների կյանքի վրա ազդելու և այն բարելավելու գործում։ Մենք աղ և լույս ենք, երբ ապրում ենք կյանք, որը սգում է պատեհ ժամանակ, ունի սրտի Դաս 8
75
մաքրություն, հեզ է, ողորմություն է ցուցաբերում, խաղաղություն է անում և տանում է հալածանքը։ Այսպիսով, Հիսուսն սկսում է այս քարոզը՝ կոչ անելով մարմնավորել Իր արքայության այս՝ երբեմն «թերագնահատված արժեքները»։ Ի՞նչ կերպ է ձեր եկեղեցին գործում որպես աղ և լույս ձեր հա մայնքում։ Ինչպե՞ս է ձեր համայնքն ավելի լավ վայր դառնում, քանի որ ձեր եկեղեցին գործում է այնտեղ։ Մյուս կողմից, եթե ձեր եկեղեցին ցրվի, ի՞նչը կփոխվի ձեր համայնքում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 19
Բարիով հաղթելով չարին Երբ դիտարկում ենք Հիսուսի վարդապետությունները, արժե հիշել այն մարդկանց մասին, ում հետ Նա խոսում էր, և այն հան գամանքները, որոնցում նրանք ապրում էին։ Հիսուսն սկսել էր մեծ ամբոխների ուշադրությունը գրավել այն վայրերից, որտեղ ծառայել էր (տե՛ս Մատթեոս 4.25, 5.1)։ Շատերը սովորական մարդիկ էին, ովքեր ապրում էին Հռոմեական կայսրության գերիշխանության ներքո, սակայն ոմանք հրեա կառավարիչներ և կրոնական առաջ նորդներ էին։ Սովորական մարդիկ դժվար էին գոյատևում։ Նրանք իրենց կյանքի համար շատ քիչ ընտրություն ունեին՝ բեռնված ծանր հարկերով և կքած կրոնական ավանդույթների տակ։ Սովորեցնելով այս մարդկանց՝ Հիսուսն ակնհայտորեն կամենում էր նրանց ավելի լավ, արժանապատվությամբ և քաջությամբ ապրե լու ճանապարհ առաջարկել, ինչպիսին էլ որ լինեին նրանց հանգա մանքները։ Սրա օրինակներից մեկը գտնում ենք Մատթեոս 5.38–48 համարներում։ Այս ցուցումները՝ «մյուսն էլ նրան դարձրու», «քո բաճկոնն էլ թող նրա մոտ» և «նրա հետ երկուսը գնա», դարձել են լեզվական սահմանումներ։ Սակայն այս իմացությունը հակասում է այն արմատական գործողություններին և դիրքորոշումներին, որոնք Հիսուսը սովորեցնում է այստեղ։ Այն սցենարները, որոնք Հիսուսը նկարագրում էր, սովորական բան էին Իր ունկնդիրներից շատերի համար։ Նրանք հաճախ էին բռնության ենթարկվում իրենց «գերադասների» կամ տերերի կող մից, հաճախ էին խրված լինում պարտքերի մեջ և հրաժարվում իրենց սեփականություններից հողատերերի և պարտատերերի օգտին։ Հռոմեական զինվորները շատ դեպքերում ստիպում էին 76
Դաս 8
նրանց աշխատել։ Հիսուսը սովորեցնում էր ազնվությամբ պատաս խանել, կեղեքիչներին վերաբերվել ավելի լավ, քան նրանք արժանի են, և այդպես անելով՝ դիմակայել իրենց մարդկությունը կորցնելու վտանգին։ Մինչ կեղեքիչները փորձում էին գործի դնել իրենց իշ խանությունը, մարդիկ ունեին ընտրության իրավունք, թե ինչպես պատասխանեն, և դիմակայելով առանց բռնության և պատասխա նելով առատաձեռնությամբ՝ նրանք մերկացնում էին կատարվող կե ղեքման ևանարդարության չարիքը։ Համեմատե՛ք Մատթեոս 5.38–48 համարները Հռոմեացիս 12.20, 21 համարների հետ։ Ինչպե՞ս պետք է կիրառենք այս արմատա կան սկզբունքները մեր կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսն ամփոփեց բոլոր «օրենքը և մարգարեները»՝ բոլոր սուրբ գրվածքները, որոնք մենք հաճախ նկարագրում ենք որպես Հին Կտակարան, մի պարզ սկզբունքով, որը ճանաչվեց որպես Ոս կի կանոն. «Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12)։ Ի՞նչ կերպ հենց հիմա կարող եք ջանալ անել այն, ինչը Նա մեզ պատվիրում է այս տեղ, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 20
Բարի սամարացին Կարդացե՛ք Ղուկաս 10.25–27 համարները։ Հիսուսին հարց տված օրինականն առաջարկեց Հին Կտակարանի պատվիրան ների ամփոփումը որպես Աստծո համար ընդունելի կյանքի օրի նակ։ Ինչպե՞ս են կապված այս երկու պատվիրանները։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Հիսուսին հարց էին տալիս, Նա հաճախ էր եզրափակում Իր պատասխաններն այնպիսի ելքով, որին ամենաքիչն էին սպասում հարց տվողները։ Ղևտացոց 19.18 համարում տրված «քո ընկերին սիրես քո անձի պես» ցուցումին ի պատասխան, թվում է, Նրա օրե րում ապրող շատ կրոնավոր մարդիկ շատ ժամանակ ու եռանդ էին ծախսել՝ վիճաբանելով այս «ընկերոջ» սկզբունքի չափի և սահման ների շուրջ։ Դաս 8
77
Հիսուսն արդեն փորձել էր ընդարձակել այս եզրույթի՝ Իր հետևորդների ընկալումը՝ հորդորելով նրանց ոչ միայն սիրել իրենց ընկերներին, այլև բարին անել բոլորին. «Բայց Ես ասում եմ ձեզ. սի րեք ձեր թշնամիներին ... և աղօթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար, որ որդիք լինեք ձեր Հորն, որ երկնքում է։ Ո րովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա» (Մատթեոս 5.44, 45)։ Սակայն երբ կրոնական օրենքի գիտակն ուզեց փորձել Հիսու սին, նա վերադարձավ ամենավիճաբանվող հարցին. «Ո՞վ է իմ ընկերը» (Ղուկաս 10.29)։ Ի պատասխան Հիսուսը պատմեց բարի սամարացու պատմությունը, սակայն օրինականի հարցի վերջնա կան պատասխանը միտված չէր «ընկեր» եզրույթի բացատրությա նը։ Փոխարենը Հիսուսն ըստ էության ասաց. «Գնա և ընկեր եղիր բոլորին, ով քո կարիքն ունի» (տե՛ս Ղուկաս 10.36, 37)։ Կարդացե՛ք Ղուկաս 10.30–37 համարները։ Ո՞րն է այն հակադ րության նշանակությունը, որը Հիսուսն անում է այն երեք ան ձանց միջև, ովքեր տեսնում են ճանապարհին ընկած և իրենց օգնության կարիքն զգացող մարդուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես հատուկ էր Հիսուսի վարդապետությանը, Նրա ամենա սուր քննադատությունն ուղղված էր նրանց, ովքեր հայտարարում էին, թե բարեպաշտ են, սակայն շատ քիչ մտահոգություն էին ցու ցաբերում ուրիշների տառապանքի նկատմամբ։ «Բարի սամարա ցու օրինակով Քրիստոսը լուսաբանում է ճշմարիտ կրոնի էությունը: Նա ցույց է տալիս, որ կրոնի իմաստը ոչ թե դավանության, ծեսերի ևարարողությունների, այլ գթության գործերի, ուրիշների բարօրու թյանը ծառայելու ևանկեղծ բարության մեջ է»։ Էլեն Ուայթ, Դարերի Փափագը, էջ 497։ Հիսուսն Իր դասերում մատնանշում է կողմնակի մեկին, ով հա մարվում է Աստծուն անհավատարիմ՝ ցույց տալու, թե ինչ է կանչ վածությունն Աստծուց բոլոր նրանց համար, ովքեր փաստում են, որ Նրա հետևորդներն են։ Ինչպես Նրա առաջին ունկնդիրները, երբ մենք գալիս ենք Հիսուսի մոտ հարցնելու, թե ինչ պետք է անենք հա վիտենական կյանքը ժառանգելու համար, Նա վերջին հաշվով հրա հանգում է մեզ գնալ և յուրաքանչյուր կարիքավորի ընկերը դառնալ։ 78
Դաս 8
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 21
Հարուստն ու Ղազարոսը Հարուստ մարդու և Ղազարոսի առակում (տե՛ս Ղուկաս 16.19– 31) Հիսուսը հակադրում է երկու մարդու կյանք՝ մեկը հարուստ, մյուսն անհույս աղքատ։ Սոցիալական ապահովության, համայնքա յին հիվանդանոցների և անվճար խոհանոցների բացակայության պայմաններում սովորական բան էր, որ կարիքավորները, հաշման դամները կամ այլ անբարենպաստ պայմաններում հայտնվածները հարուստների տների մոտ ողորմություն խնդրեին։ Նրանք ակնկա լում էին, որ հարուստներն առատաձեռն կգտնվեին և իրենց հարս տությունից մի փոքրիկ մաս կհատկացնեին իրենց տառապանքը մեղմացնելու համար։ Սակայն այս պատմության մեջ հարուստ մար դը «եսասիրաբար անտարբեր էր իր տառապյալ եղբոր կարիքնե րի նկատմամբ»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 261։ Կյանքի ընթացքում նրանց հանգամանքները համապատասխանաբար ան փոփոխ մնացին, սակայն մահվանից հետո, քանի որ նրանք անցան Աստծո դատաստանը, նրանց դիրքերն արմատապես փոխվեցին։ Համեմատե՛ք Ղուկաս 16.19–31 համարները Ղուկաս 12.13–21 համարների հետ։ Որո՞նք են այս երկու պատմությունների նմա նություններն ու տարբերությունները, և դրանք միասին ի՞նչ են մեզ սովորեցնում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս պատմություններից ոչ մեկում ոչ մի ապացույց չկա, որ մար դիկ հարստացել էին որևէ սխալ բան անելով։ Միգուցե նրանք եր կուսն էլ շատ էին աշխատել, լավ էին տնտեսել ևօրհնվել էին Աստծո կողմից։ Սակայն կարծես կյանքի, Աստծո, փողի ևուրիշների նկատ մամբ նրանց դիրքորոշման մեջ ինչ-որ բան է փոխվում, և դա նրանց համար նշանակալի և հավիտենական հետևանք է ունենում։ Վերցված Հիսուսի օրերում տարածված հանդերձյալ կյանքի պատկերացումներից՝ հարուստ մարդու և Ղազարոսի պատմությու նը սովորեցնում է, որ այս կյանքում մեր կատարած ընտրություննե րը կարևոր են նաև մյուսում։ Թե ինչպես ենք մենք պատասխանում նրանց, ովքեր մեր օգնությունն են փնտրում, այն ճանապարհներից է, որով ի ցույց են դրվում մեր ընտրություններն ու առաջնահերթու Դաս 8
79
թյունները։ Ինչպես «Աբրահամն» է մատնանշում տառապող հա րուստ մարդուն, Աստվածաշունչը տրամադրում է լավն ընտրելու ավելի քան բավարար ցուցում. «Նրանք Մովսեսին և մարգարենե րին ունեն, թող նրանց լսեն» (Ղուկաս 16.29)։ Հիսուսը սովորեցնում էր, որ հարստության գայթակղությունը, անկախ նրանից՝ մենք այն ունենք, պահում ենք թե որոնում, կա րող է հեռացնել մեզ Իր թագավորությունից, հեռացնել ուրիշներից և տանել դեպի ինքնակենտրոնացում ևինքնապավինում։ Հիսուսը կոչ էր անում առաջ Իր արքայությունը փնտրել և մեզ շրջապատող ների, հատկապես կարիքավորների հետ կիսել մեր ստացած օրհ նություններ։ Ինչպիսին էլ որ լինի ձեր ֆինանսական կարգավիճակը, ինչպե՞ս կարող եք զգուշանալ՝ թույլ չտալու, որ փողը կամ փողի նկատ մամբ սերը քայքայեն ձեր պատկերացումներն այն մասին, թե ին չը քրիստոնյան պետք է շեշտադրի կյանքում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 22
Ամենափոքրերից մեկը Եվս մի պատմություն, երբ Հիսուսին հարց տվեցին, և պատաս խանն ընդհանրապես այն չէր, ինչ կարող էր ակնկալվել, գտնում ենք Մատթեոս 24 և 25-րդ գլուխներում արձանագրված քարոզնե րում։ Աշակերտները եկան Հիսուսի մոտ և հարցրեցին Երուսա ղեմի տաճարի կործանման և Հիսուսի վերադարձի մասին (տե՛ս Մատթեոս 24.1–3)։ Հիսուսի ծավալուն պատասխանի եզրահան գումը հասավ քաղցածներին կերակրելուն, ծարավներին ջուր տալուն, օտարականներին ընդունելուն, մերկերին հագցնելուն, հիվանդների մասին հոգ տանելուն և բանտարկյալներին այցելե լուն։ Նա նրանց հավաստիացրեց. «Եթե արիք, կամ մերժեցիք իմ փոքր եղբայրներից կամ քույրերից մեկին, ինձ արիք» (տե՛ս Մատ թեոս 25.40, 45)։ Սա կապված է այն հարցի հետ, որն սկսեց այս վարդապետու թյունը որպես վերջին դատաստանի նկարագիր։ Մատթեոս 24 գլխում Հիսուսն ավելի ուղղակի պատասխաններ ներկայացրեց աշակերտների հարցերին՝ տալով Երուսաղեմի կործանման և երկ րի վերջի նշաններն ու նախազգուշացումները, սակայն ընդգծեց Իր երկրորդ գալուստի խոստման լույսի ներքո «արթուն» կենալու 80
Դաս 8
և լավ ապրելու կարիքը։ Մատթեոս 25-րդ գլխի առաջին մասում ի մաստուն և հիմար կույսերի պատմությունը ցույց է տալիս անսպա սելի կամ ուշացած վերադարձին նախապատրաստվելու կարիքը։ Երեք ծառաների պատմությունը ներկայացնում է լավ և արգասա բեր ապրելու կարիքը, մինչ սպասում ենք, իսկ ոչխարների և այծե րի առակն ավելի կոնկրետ է ներկայացնում այն գործերը, որոնցով պետք է զբաղված լինեն Աստծո մարդիկ։ Կարդացե՛ք Մատթեոս 25.31–46 համարները։ Ի՞նչ է Հիսուսն ա սում մեզ այստեղ։ Ինչո՞ւ սա գործերով փրկություն չէ։ Բայց ի՞նչ են Նրա խոսքերն այստեղ սովորեցնում այն մասին, թե ինչ է նշա նակում ճշմարտապես փրկարար հավատ ունենալը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսի այն հայտարարությունը, թե ծառայելով ուրիշներին, ծա ռայում ենք Իրեն, պետք է փոխի մեր բոլոր հարաբերություններն ու դիրքորոշումները։ Պատկերացրեք, որ կարող եք Հիսուսին ճաշի հրավիրել կամ այցելել Նրան հիվանդանոցում կամ բանտում։ Հի սուսն ասաց, որ մենք դա անում ենք, երբ այդ ծառայությունները մատուցում ենք մեր համայնքի մարդկանց։ Ի՜նչ անհավանական հնարավորություն է Նա մեզ առաջարկում այս կերպ։ Աղոթքով կարդացե՛ք, թե ինչ է ասում Հիսուսն այս տեքստերում։ Ինչպե՞ս ենք հասկանում այն միտքը, որ Նա Իրեն համարյա հա վասարեցնում է սովածի, մերկի և բանտարկվածի հետ։ Ի՞նչ հզոր պարտականություն է սա դնում մեզ վրա այն առումով, թե ինչ կենսակերպով ենք մենք ապրում։ ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 23
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դարերի Փափագը գրքի 497–505 էջերի «Բարի սամարացին» և 637–641 էջերի «Այս իմ փոքր եղբայրներից մեկին», Քրիստոսի առակները գրքի 260–271 էջերի «Հաստատված մեծ անդունդը» և 376–389 էջերի «Ո՞վ է իմ ընկերը» գլուխները։ «Քրիստոսը պատռում է բաժանության, անձնասիրության, ազ գությունների բաժանարար նախապաշարմունքների պատը և սովորեցնում է սեր դեպի համայն մարդկային ընտանիքը: Նա մարդ կանց վեր է հանում այն նեղ շրջանակից, որը ենթադրում է նրանց Դաս 8
81
եսասիրությունը, Նա վերացնում է բոլոր տարածքային սահմանագ ծերը և հասարակության արհեստական տարբերությունները։ Նա տարբերություն չի դնում ընկերոջ ևօտարականի, բարեկամի և թշ նամու միջև։ Նա մեզ սովորեցնում է ուշադիր լինել յուրաքանչյուր կարիքավոր մարդու նկատմամբ որպես մեր ընկեր, իսկ աշխարհի՝ որպես մեր դաշտ»։ Էլեն Ուայթ, Խոհեր Օրհնության սարից, էջ 42։ «Ոսկի կանոնի չափանիշը քրիստոնեության ճշմարիտ չափա նիշն է, դրանից զուրկ ցանկացած բան մոլորություն է։ Այն կրոնը, որն ստիպում է մարդկանց թերագնահատել մարդ արարածին, ում Քրիստոսն այնքան մեծ արժեք տվեց, որ Իր կյանքը զոհեց նրա համար, այն կրոնը, որը կառաջնորդի մեզ անտարբեր դառ նալ մարդկանց կարիքների, տառապանքների կամ իրավունքների նկատմամբ, շինծու կրոն է։ Անտեսելով աղքատների, տառապյալնե րի և մեղավորների պահանջները՝ մենք մեզ դրսևորում ենք որպես Քրիստոսին դավաճանածներ։ Քրիստոնեությունն այսքան քիչ ուժ ունի աշխարհում այն պատճառով, որ մարդիկ իրենց վրա են վերց նում Քրիստոսի անունը, սակայն կյանքում մերժում են Նրա բնավո րությունը»։ Էլեն Ուայթ, Հիսուսի լեռան քարոզը, էջ 136, 137։ Հարցեր քննարկման համար
1. Այս շաբաթվա դասից ո՞ր հատվածը ձեզ ամենաշատը դուր ե կավ։ Ինչո՞ւ։ 2. Տեսե՛ք, թե Էլեն Ուայթն ինչ է գրում այն մասին, թե ինչպես հա վատը, «որը կառաջնորդի մեզ անտարբեր դառնալ մարդկանց կարիքների, տառապանքների կամ իրավունքների նկատմամբ, շինծու կրոն է»։ Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք՝ խուսափելու այն հեշտ ծուղակից, որ չկարծենք, թե քանի որ ունենք «ճշմարտու թյունը» (ինչը մենք ունենք), ուրիշ ոչինչ կարևոր չէ։ 3. Ինչպե՞ս են հինգշաբթի օրվա համարները մեզ ցույց տալիս, թե «ճշմարտությունն» ունենալն է՛լ ինչ է ենթադրում։ ՎԵՐՋԱԲԱՆ. Հիսուսի վարդապետությունը թելադրում է այլ կեն սակերպ նրանց համար, ովքեր Աստծո թագավորության քաղաքա ցիներն ու ներկայացուցիչներն են։ Հիմնվելով Հին Կտակարանի գրքերի վրա՝ Նա ընդարձակեց աղքատների և ճնշվածների մա սին հոգատարության շեշտադրումը՝ ընդգծելով, որ Իր ժողովուրդը պետք է ապրի որպես կարեկցանքի ևողորմության ժողովուրդ, մինչ սպասում է Իր վերադարձին։ 82
Դաս 8
ԴԱՍ 9 ՕԳՈՍՏՈՍԻ 24–30
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Գործք առաքելոց 2.42–47, 4.32–37, Մատթեոս 25.38, 40, Գործք առաքելոց 9.36, Բ Կորնթացիս 8.7–15, Հռոմեացիս 12, Հակոբոս 2.1–9։ Հիշելու համարը. «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծո և Հոր ա ռաջ սա է, որբերին ևայրիներին այցելել նրանց նեղության մեջ, և իր անձն աշխարհից անարատ պահել» (Հակոբոս 1.27)։
Ո
րպես Մեծագույն հանձանարարություն՝ հայտնի համարներն (Մատթեոս 28.18–20) ամենաճանաչվածներից են Աստվածաշն չում, առնվազն քրիստոնյաների կողմից։ Այս տեքստերը հաճախ նկարագրվել են որպես մեր առաքելության սահմանում և բոլոր տե սակի առաքելությունների և ավետարանչական ծրագրերի ոգեշնչ ման առարկան են եղել։ Եվ իսկապես, ոգեշնչված այս համարներով՝ քրիստոնյաներն անցել են ամբողջ աշխարհը՝ տարածելու Ավետա րանը: Շատ հաճախ դա իրագործվել է ծանր անձնական զոհողու թյունների գնով: Եվ ի՞նչ է Հիսուսն ասում Մեծագույն հանձնարարության մեջ։ Մարդկանց աշակերտել, մկրտել և սովորեցնել. «որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն» (Մատթեոս 28.20)։ Եվ ինչպես տեսանք, Հիսուսի՝ մեզ տված հանձնարարությունների մեծ մասն առնչվում է կարիքավորների, տառապյալների, իրենց մասին հոգ տանել չկա րողացողների մասին հոգ տանելու հետ։ Որպես այդպիսին՝ մենք պետք է հիշենք, որ Իր առաջին աշակերտներին տված Հիսուսի այս հանձնարարությունները նրանց համար նորություն չէին, մի բան, որ նախկինում երբեք չէին լսել կամ տեսել, այլ, ավելի շուտ, շարունա կությունն էին այն առաքելության, որը Հիսուսն արդեն գործում էր ի Դաս 9
83
րենց մեջ։ Հիսուսի վարդապետության այս տեսանկյունը պարզորոշ երևում է նոր եկեղեցական համայնքի կյանքում որպես Մեծագույն հանձնարարության իրականացում։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25
Նոր տեսակի համայնք Հիսուսի համբարձումից և Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղու մից հետո մի խումբ հավատացյալներ արագ աճեցին և ստեղծեցին վաղ եկեղեցին՝ Հիսուսի հետևորդների շրջանում մի նոր համայնք, որն սկզբում ղեկավարում էին Նրա առաջին աշակերտները։ Այնուա մենայնիվ, այս նոր համայնքը միմիայն իրենց մեջ և իրենց համար ստեղծված կառույց չէր, այլ կառուցված էր Հիսուսի վարդապետու թյան և ծառայության հիման վրա և հենվում էր հրեական Սուրբ Գր քերի և դրանց մարգարեների երկար պատմության վրա։ Կարդացե՛ք Գործք առաքելոց 2.42–47 և 4.32–37 համարները։ Ի՞նչն եք համարում գլխավոր տարրեր վաղ եկեղեցական հա մայնքի այս նկարագրության մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մինչ իսրայելացիները չկարողացան լիարժեքորեն իրագոր ծել արդար և առատաձեռն հասարակություն լինելու նախագիծը, վաղ եկեղեցական համայնքը լրջորեն մոտեցավ «քեզ մոտ աղքատ չգտնվի» (Երկրորդ Օրինաց 15.4) հրահանգին։ Նրանց հավատի գործնական արտահայտություններից մեկն իրենց նյութական մի ջոցները կիսելն էր՝ նույնիսկ իրենց հողերը վաճառելն ու աջակցելն այն հիմնադրամներին (տե՛ս Գործք առաքելոց 4.34–5.2), որոնք ստեղծվել էին իրենց հավատակիցների կարիքները հոգալու, ինչ պես նաև նորաստեղծ համայնքից դուրս գտնվողներին օրհնություն լինելու համար, հատկապես բժշկության ծառայության միջոցով (տե՛ս Գործք առաքելոց 3.1–11, 5.12–16)։ Եվ սակայն այս համայնքն ուտոպիստական հասարակություն չէր, և ոչ մի երևակայական գիծ չկար դրանում։ Երբ անդամներն ավելացան, այս միջոցների վարչական կառավարման շրջանում լարվածություն առաջավ, հատկապես այրիների սննդի ամենօր յա բաշխման հարցի շուրջ (տե՛ս Գործք առաքելոց 6.1)։ Այն աշա կերտները, ովքեր խմբի բնական առաջնորդներն էին, ցանկանում 84
Դաս 9
էին կենտրոնանալ Ավետարանը քարոզելու գործի վրա։ Ծառացած իրավիճակը հարթելու համար նրանք պետք է վերաձևավորում կա տարեին։ Ուստի յոթ հոգի նշանակվեցին՝ որպեսզի կարգավորեն եկեղե ցական համայնքի գործնական հարցերը։ Սա, թերևս, եկեղեցում տարբեր ծառայութունների և ունակությունների գործադրման ա ռաջին ճանաչումն էր, միևնույն ժամանակ այն ցույց էր տալիս ե կեղեցու կյանքի և վկայության համար գործնական ծառայության կարևորությունը։ «Բարեպաշտության և արդարության միևնույն սկզբունքներին, որոնք պետք է առաջնորդեին Աստծո ժողովրդի ղե կավարներին Մովսեսի և Դավթի օրերում, պետք է նաև հետևեին նրանք, ում տրվել էր նոր ձևավորված Աստծո եկեղեցու վերահսկո ղությունն Ավետարանի պահանջի համաձայն»։ Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 95։ Փորձե՛ք պատկերացնել, թե ինչպիսին այն պետք է եղած լիներ վաղ համայնքում։ Ինչպե՞ս կարող ենք արտացոլել այդ նույն սկզբունքներն այսօր։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 26
Այծեմնիկի ծառայությունը և վկայությունը Քանի որ եկեղեցին սկսեց տարածվել, ինչպես Հիսուսը կանխա գուշակել էր, «Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք առաքելոց 1.8), նոր հավատաց յալներն ընդունեցին Հիսուսի հավատն ու ծառայությունը։ Նրանց շարքերում էր նաև Հոպպե քաղաքում Տաբիթա (Այծեմնիկ) անունով հայտնի մի կին։ Նա ակնհայտորեն շատ լուրջ էր ընդունել Հիսու սի այն առանձնահատուկ հրահանգը, որ մերկերին հագցնելով՝ նա հագցնում էր Իրեն՝ Հիսուսին (տե՛ս Մատթեոս 25.38, 40)։ Կարդացե՛ք Այծեմնիկի և նրա ծառայության նկարագրությունը Գործք առաքելոց 9.36 համարում։ Ինչպե՞ս կարող է ձեր սեփա կան կյանքն ու ծառայությունը նկարագրվել այս տեքստի ձևա չափով։ Ինչպե՞ս կցանկանայիք, որ ձեզ նկարագրեին: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երևում է, որ Այծեմնիկի ծառայությունն այնպիսին էր, որ նրա նկարագրությունը որպես «աշակերտ» (տե՛ս Գործք առաքելոց 9.36) Դաս 9
85
և նրա հավատարմությունը, եռանդը ևուրիշների մասին հոգատա րությունը հայտնի էին նաև նրա քաղաքի սահմաններից դուրս։ Պետրոսն այցելում է մոտակայքում գտնվող Լիդդա քաղաքը, և Հոպպեի բնակիչները խնդրում են նրան այցելել Այծեմնիկին նրա վաղաժամ մահվան առիթով (տե՛ս Գործք առաքելոց 9.37–41)։ Ժա մանելով Հոպպե՝ Պետրոսը հանդիպեց շատ մարդկանց, ում Այծեմ նիկն օգնել էր։ Նրանք Պետրոսին ցույց տվեցին Այծեմնիկի կարած շորերն ու պատմեցին մի շարք պատմություններ, թե ինչպես էր նա օգնել իրենց և շատ այլ մարդկանց։ Այն, որ Պետրոսն աղոթեց Այծեմնիկի համար, և Աստված նրան կյանքի վերադարձրեց, իհարկե, երաշխիք չէ, որ կյանքը միշտ հրա շալի կլինի նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրում են ու րիշների ծառայությանը։ Ի վերջո, Այծեմնիկն արդեն տառապել էր հիվանդությամբ և մեկ անգամ մահացել, և Ստեփանոսը՝ առաջին երեցներից մեկը, ով նշանակված էր ծառայելու եկեղեցու այրինե րին, նույնպես դարձավ առաջին նահատակը (տե՛ս Գործք առաքե լոց 7.54–60)։ Ծառայության կյանքը հարթ ճանապարհ չէ, երբեմն այն կարող է լինել նույնիսկ ամենադժվար ուղին։ Այնուամենայնիվ, այս պատմության մեջ Աստված օգտագործեց Այծեմնիկի կյանքի և մահվան մեջ Իր սիրո և զորության ճանաչումը՝ Հոպպեի մարդկանց վրա ուժգին ազդեցություն թողնելու համար. «Եվ հայտնի եղավ բոլոր Հոպպեի մեջ, և շատերը հավատացին Տի րոջը» (Գործք առաքելոց 9.42)։ Եթե դուք մահանայիք, արդյո՞ք ձեր ունեցած ավանդն այդպես կպակասեր և ձեզ համար այդպես կսգային, ինչպես հիշում և սգում էին Այծեմնիկի ծառայության համար։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ծառայության ժառանգություն թողնել։ Ի՞նչ գործ նական հմտություններ ունեք (ինչպես, օրինակ, Այծեմնիկն էր հագուստ կարում), որը կարող եք օգտագործել ուրիշներին ծա ռայելու մեջ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 27
Տալը որպես կիսվելու ձև Իր դարձից հետո Պողոս առաքյալն ստանձնեց Ավետարանը հե թանոս աշխարհին բերելու առաքելությունը։ Այն հաջողությունը, որն Աստված տվեց նրան, էական հարցեր առաջացրեց նորաստեղծ 86
Դաս 9
քրիստոնեական հավատի հրեական արմատների և Հիսուսի նոր հեթանոս հետևորդների միջև եղած հարաբերության մասին։ Հեթա նոս և հրեա քրիստոնյաների առաջնորդների խորհուրդ գումարվեց Երուսաղեմում այս բարդ հարցերը քննարկելու և Աստծո առաջնոր դությունը փնտրելու համար։ Հանդիպումն ու դրա ելքն արձանագր ված են Գործք առաքելոց 15-րդ գլխում։ Այնուամենայնիվ, Գաղատացիս 2-րդ գլխում արձանագրված այս հանդիպման ժամանակ արված իր զեկույցում Պողոսն ավելացնում է ևս մեկ շատ կարևոր տարր այն ցուցումին, որն ստացել էր Երու սաղեմի խորհրդից հեթանոսների շրջանում իր շարունակական ծա ռայության համար. «Բայց միայն որ աղքատները հիշենք. որ ես էլ ջանք արի նույնն անելու» (Գաղատացիս 2.10)։ Եվ Պողոսը շարունակեց անձամբ և իր ողջ ծառայության ըն թացքում հետևել այս մոտեցմանը (տե՛ս, օրինակ՝ Գործք առաքելոց 20.35)։ Ինչպես Երուսաղեմի վաղ եկեղեցին, Պողոսն ընդարձակեց քրիստոնեական համայնքի տեսլականը, որը պետք է ընդգրկեր բո լոր հավատակիցներին։ Կարդացե՛ք Բ Կորնթացիս 8.7–15 համարները։ Ինչպե՞ս է Պողո սը կապում Ավետարանն ու առատաձեռնությամբ տալը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պողոսը վկայակոչեց նաև Հին Կտակարանի երկու դեպք՝ հավա տացյալներին ուղղորդելու առատաձեռնության և դժվարին իրավի ճակում գտնվող իրենց հավատակիցներին օգնելուն։ Նա մեջբերեց Աստծո կողմից անապատում իսրայելացիներին առատաձեռնորեն մատակարարարած մանանայի պատմությունը որպես եկեղեցու ավելի լայն համայնքում կիսելու և տալու օրինակ (տե՛ս Բ Կորն թացիս 8.15)։ Նա նաև մեջբերեց Սաղմոս 112.9 համարը. «Փռեց՝ աղքատներին տվեց. Նրա արդարությունը մնում է հավիտյան» (Բ Կորնթացիս 9.9)։ Պողոսը նաև կոչեց իր ունկնդիրներին նպատակամղված տալ՝ կանոնավոր կերպով մի կողմ դնել իրենց եկամուտի մի մասը, որ պեսզի հեշտ լիներ տալը, երբ ինքը կամ Տիտոսն այցելեին իրենց եկեղեցի՝ հավաքելու իրենց ընծաներն ու դրանք տալու Երուսա ղեմի կարիքավոր քրիստոնյաներին։ Նա բերեց մի եկեղեցու օրի նակը՝ մյուսներին նամանատիպ առատաձեռնության քաջալերելու համար։ «Որ այս պաշտոնի փորձով Աստծուն փառավորեն ձեր Քրիստոսի Ավետարանին հնազանդ դավանության համար. և այն Դաս 9
87
առատ հաղորդության համար, որ նրանց և ամենին լինում է» (Բ Կորնթացիս 9.13)։ Ինչպե՞ս պետք է առաջնայնություն դնենք կարիքների մեջ, երբ չենք կարող տալ մեզ ներկայացված բոլոր դեպքերի և կարիքնե րի համար։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 28
Պողոսի առաջնորդությունը՝ ապրել և սիրել լավը Հռոմեացիներին ուղղված Պողոսի նամակը հայտնի է նրանով, որ մանրամասնորեն բացատրում է առ Քրիստոսի մահն ունեցած հավատով փրկության մեծագույն վարդապետությունը։ Բայց այս վարդապետությունը բացատրող 11 գլուխներից հետո նա փո խում է շեշտադրումը։ Պողոսն առաջարկում է գործնական առաջ նորդություն լավ ապրելու և լավը սիրելու համար, որը հիմնված է Աստծո շնորհի և սիրո վրա, որը բացահայտված է Հիսուսում Ավե տարանի պատմության մեջ. «Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստ ծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշ տոնը» (Հռոմեացիս 12.1)։ Ըստ էության, Պողոսն ասում է, որ նրա համար, ինչ Աստված արեց հանուն մեզ Հիսուսով, ահա այսպես մենք պետք է ապրենք։ Կարդացե՛ք և ամփոփե՛ք Հռոմեացիս 12-րդ գլուխը՝ հատկա պես ուշադրություն դարձնելով ուրիշներին, մասնավորապես, կարիքավորներին սիրելու և նրանց մասին հոգ տանելու ցու ցումներին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որոշ առումով, Հռոմեացիս 12-րդ գլուխն ամփոփումն է շատ թեմաների, որոնց Պողոսն ավելի մանրամասն ուշադրություն է դարձնում իր որոշ այլ նամակներում։ Նա խոսում է եկեղեցու ներ սում տարբեր դերերի և պարգևների մասին, ներառյալ ուրիշներին ծառայելն ու քաջալերելը և առատաձեռնորեն տալը (տե՛ս 3–8 հա մարները)։ Սակայն այս ամենը ոչ միայն պետք է արվեն, այլ պետք 88
Դաս 9
է արվեն եռանդով, ոգևորությամբ և, ամենից առավել, սիրով (տե՛ս 9–11 համարները)։ Գործնական եզրույթներով Պողոսը նկարագրում է, թե ինչ ասել է այսպիսի կյանքը։ Նա հորդորում է հավատացյալներին համբերա տար լինել դժվարությունների և հալածանքի մեջ, հոգ տանել կարի քավորների մասին, խաղաղարար լինել որտեղ ևերբ դա հնարավոր է և, ինչպես տեսանք ավելի վաղ, չարին և անարդարությանը պա տասխանել բարությամբ, բարիով չարին հաղթելով (տե՛ս Հռոմեա ցիս 12.20, 21)։ Այս գլուխն ընդգծում է, թե ինչ է նշանակում ապրել որպես նոր մարդ՝ ծառայելով Աստծուն անհատապես և որպես հավատի հա մայնքի անդամ։ Հիսուսի այս նոր հետևորդներին Պողոսն ասաց, որ նրանց կյանքը, առաջնայնությունները և գործողությունները պետք է փոխվեն ի պատասխան նրա, թե ինչ արեց Հիսուսն իրենց համար խաչի վրա Իր մահվամբ և ի պատասխան հավիտենա կան կյանքի հույսի։ Նույնիսկ ապրելով Հռոմեական կայսրության կեղեքիչ և դաժան հասարակության սրտում՝ Պողոսը հորդորում է նրանց այլ կերպ ապրել. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ» (Հռոմեա ցիս 12.2)։ Ո՞րն է այն դիրքորոշումն ու գործելակերպը, որին պետք է դիմա կայեք ձեր համայնքում, ինչը կօգնի ձեզ ապրել լավ և սիրել լավը որպես Հիսուսի մերօրյա հետևորդ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 29
«Արդար» Հակոբոսը Քրիստոնեական ավանդությունն առաջարկում է, որ Հակոբոսը՝ Հիսուսի եղբայրը կամ խորթ եղբայրը, ով դարձավ Երուսաղեմի վաղ եկեղեցու առաջնորդը, հենց այն Հակոբոսն էր, ով գործում էր որպես Երուսաղեմի խորհրդի նախագահ (տե՛ս Գործք առաքելոց 15-րդ, ինչպես նաև Գաղատացիս 1-ին և 2-րդ գլուխները)։ Եթե այդպես է, ապա հավանական է, որ հենց նա է Աստվածաշնչում որպես Հակո բոսի գիրք հայտնի նամակի հեղինակը։ «Հակոբոս» անունն այն ժամանակներում տարածված էր, սա կայն եթե սա նույն մարդը լիներ, ապա նա նաև պետք է լիներ «արդար» Հակոբոս անվամբ հայտնի եկեղեցու առաջնորդը, ինչը Դաս 9
89
ենթադրում է իմաստուն առաջնորդ, ով պատշաճ կերպով առաջնա կարգում է իր վերաբերմունքն ուրիշների նկատմամբ և հոգ տանում մոռացվածների և ոտնակոխ եղածների մասին։ Նրա անունը կրող գիրքը նկարագրվում է որպես «Նոր Կտակարանի Առակաց գիրք», որը շեշտադրում է գործնական բարեպաշտությունն ու որպես Աստ ծո հետևորդ իմաստուն կյանքը։ Հակոբոս գրքի հեղինակը ցանկանում էր իր քրիստոնյա ընթեր ցողներին հիշեցնել. «Խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով» (Հակոբոս 1.22), և որ այն կրոնը, որն իրականն է՝ Աստծո աչքին մաքուրն ու հարատևը, կենտրոնացած է կարի քավորների և կեղեքվածների մասին հոգ տանելու, ինչպես նաև շրջապատող հասարակության այլասերված ազդեցություններին դիմակայելու վրա (տե՛ս Հակոբոս 1.27)։ Կարդացե՛ք Հակոբոս 2.1–9 և 5.1–5 համարները։ Հարուստնե րի նկատմամբ Հակոբոսի դիրքորոշումն ինչո՞վ է տարբերվում շատ հասարակություններում առկա դիրքորոշումից։ Որո՞նք են նրա գործնական ցուցումներն այն մասին, թե համայնքի ներ սում ինչպես պետք է վերաբերվել հարուստների ևաղքատների նկատմամբ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հակոբոսը պնդում է, որ ինչ-որ մեկին լավը, նույնիսկ Աստծո ա ռատ օրհնությունները ցանկանալը շատ քիչ մխիթարություն կբե րի նրա հոգուն, երբ նա տառապում է ցրտից և սովից։ Ուտելիք և հագուստ տրամադրելն ավելի օգտավետ կլինի նրա մասին ձեր մտահոգությունն արտահայտելու հարցում, քան բոլոր վսեմ զգացո ղություններն ու բարի ցանկությունները (տե՛ս Հակոբոս 2.14–16)։ Հակոբոսն օգտագործում է սա որպես հավատի և գործերի միջև փոխկապակցվածություն Աստծո հետ մեր ունեցած հարաբերու թյունների համատեքստում։ Նա նաև կրկնում է (Հակոբոս 2.8) այն, ինչ Հիսուսը սովորեցրեց ընկերոջը սեփական անձի պես սիրելու մա սին՝ ցույց տալով, թե ինչպես պետք է առօրյա կյանքում հնազանդ վել այս պատվիրանին։ Այն պետք է ապրել Աստծուն և ուրիշներին ծառայելով ոչ թե փրկություն վաստակելու համար, այլ որովհետև դա է ճշմարիտ հավատի դրսևորումը։ Ինչո՞ւ ենք միշտ, նույնիսկ ենթագիտակցորեն, հարուստներին աղքատներից գերադասում։ 90
Դաս 9
ՈՒՐԲԱԹ
ՕԳՈՍՏՈՍԻ 30
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Բարեգործական ծառայություն գրքի 66, 67 էջերի «Այծեմնիկ՝ նրա ծառայությունն ու դրա ազդեցությունը», Գործք առաքելոց գրքի 335–345 էջերի «Լիբերալ եկեղեցի» և Բարե գործական ծառայություն գրքի 35–41 էջերի «Սա է մաքուր կրոնը» գլուխները։ «Փրկիչը զոհել է Իր թանկագին կյանքը, որպեսզի ստեղծի մի եկեղեցի` ընդունակ հոգ տանելու դժբախտ և փորձվող հոգինե րի մասին: Հավատացյալները կարող են լինել աղքատ, անուսում և չճանաչված, սակայն Քրիստոսով նրանք կարող են այնպիսի աշխատանք կատարել տանը, հարևանության մեջ, եկեղեցում և նույնիսկ «հեռավոր երկրներում», որի արդյունքը նույնքան հեռա հար կլինի, որքան հավերժությունը»։ Էլեն Ուայթ, Դարերի Փափա գը, էջ 640։ «Անշահախնդիր առատաձեռնությունը վաղ եկեղեցուն ուրա խություն էր բերում, քանի հավատացյալները գիտեին, որ իրենց ջանքերն օգնում էին բարի լուրը հասցնել խավարում գտնվողներին։ Նրանց բարեգործությունը ցույց էր տալիս, որ նրանք իզուր չէին ստացել Աստծո շնորհը։ Ի՞նչը կարող էր նման առատաձեռնություն շնորհել, եթե ոչ Հոգու սրբացումը։ Հավատացյալների և անհավա տաների աչքերում դա շնորհի հրաշք էր»։ Էլեն Ուայթ, Գործք առա քելոց, էջ 344։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս կարող է ձեր եկեղեցական համայնքն ավելի նմանվել այն համայնքին, որը նկարագված է Գործք առաքելոց գրքի առա ջին մի քանի գլուխներում։ Որո՞նք պետք է լինեն այն գործնական քայլերը, որ ձեր եկեղեցական առաջնորդները կարող են ձեռնար կել՝ քաջալերելու եկեղեցուն այդ ուղղութամբ շարժվելիս։ 2. Յորթերորդ օրվա ադվենտիստների համաշխարհային եկեղեցին կիրառում է այս շաբաթվա դասի ընթացքում քննարկած որոշ սկզբունքներ, որպեսզի ուղղորդի տասանորդների և ընծաների բաշխումը աշխարհի տարբեր մասերի միջև։ Որո՞նք են միջոց ների համաշխարհային բաշխման այս համակարգի առավելու թյունները։ Դաս 9
91
3. Օրինակ, Հռոմեացիս 12-րդ գլխում ներկայացված կյանքի ցու ցումները իրական, գործնական կենսակերպ կարո՞ղ են լինել, դրանք «իրական աշխարհում» կգործե՞ն, թե՞ ավելի շատ նման են «սուրբերի» վիտրաժների գաղափարային պատկերների։ 4. Հակոբոս 5.1–5 համարներում օգտագործվում է խիստ լեզու, որն արձագանքում է Հին Կտակարանի մարգարեների տված խիստ զգուշացումներին։ Ինչո՞ւ է նման խիստ արտահայտումը պա տեհ ևանհրաժեշտ։ ՎԵՐՋԱԲԱՆ. Ոգեշնչված Հիսուսի հանձնարարությամբ և Սուրբ Հոգու զորությամբ՝ աշակերտներն ու վաղ հավատացյալները ստանձնեցին կիսել Հիսուսի լուրն ու առաքելությունը որքան հնա րավոր է լայն սահմաններում։ Հիմնված Հիսուսի վարդապետու թյան և հրեական Սուրբ Գրքերի վրա՝ վաղ եկեղեցին նոր տեսակի համայնք էր, որը կիսում էր իր ունեցածը կարիքավորների հետ և՛ համայնքի ներսում, և՛ դրանից դուրս։ Այս եկեղեցիներին ուղղված իրենց նամակներում արձանագրված իրենց իսկ օրինակով և վար դապետությամբ վաղ քրիստոնյա առաջնորդները կոչում էին հա վատացյալներին հավատարմության և ծառայության հատկապես հանուն կարիքի մեջ գտնվողների։
92
Դաս 9
ԴԱՍ 10 ՕԳՈՍՏՈՍԻ 31–ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6
ԱՊՐԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հռոմեացիս 8.20–23, Հովհաննես 3.16, 17, Մատթեոս 9.36, Եփեսացիս 2.8–10, Ա Հովհաննես 3.16, 17, Հայտնություն 14.6, 7։ Հիշելու համարը. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատի ձեռով. և սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թէ գործերից, որ մեկը չպարծենա։ Վասնզի Նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց հա մար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք» (Եփեսացիս 2.8–10)։
Ե
րբ խոսում ենք Աստծո պատվիրանների, պահանջների կամ հրահանգների մասին, կանգնում ենք մի վտանգի կամ նույ նիսկ գայթակղության առաջ՝ կարծելով, թե մեր արածն ինչ-որ կերպ կարող է վաստակել մեր փրկությունը կամ նպաստել դրան, կամ էլ որևէ կերպ շահել Աստծո բարեհաճությունը։ Սակայն Աստ վածաշունչը մեզ շարունակաբար ասում է, որ մենք մեղավորներ ենք՝ փրկված Աստծո շնորհով Հիսուսի և Նրա՝ խաչի վրա մեր փո խարեն մահվան միջոցով։ Ի՞նչ կարող ենք ավելացնել սրան։ Կամ ինչպես գրել է Էլեն Ուայթը. «Եթե մեկտեղ հավաքենք մարդու մեջ եղած բարին, սուրբը, վսեմը և հաճելին, ներկայացնենք այն Աստծո հրեշտակներին իբրև մարդու հոգու փրկության հարցում դերակա տար, այս առաջարկը կմերժվի որպես դավաճանություն»։ Հավատ և գործեր, էջ 24։ Ուստիև նույնիսկ կարիքավորների նկատմամբ կատարած մեր ողորմության և կարեկցանքի գործերը չպետք է դիտարկվեն որպես օրինապաշտություն։ Հակառակը, երբ փրկության մեր ընկալումն ու գնահատանքն աճում է, Աստծո սիրո և աղքատների ու կեղեք վածների նկատմամբ Նրա մտահոգության միջև կապը փոխանց վում է մեզ՝ Նրա սերն ստացողներին։ Մենք ստացել ենք, ուրեմն նաև Դաս 1
93
կտանք։ Երբ տեսնում ենք, թե որքան է Աստված մեզ սիրում, զգում ենք նաև, թե որքան շատ է Նա սիրում ուրիշներին. Նա մեզ կոչ է ա նում նույնպես նրանց սիրել։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
«Որովհետև Աստված այնպես սիրեց…» Հովհաննես 3.16 համարն ասում է. «Որովհետև Աստված այն պես սիրեց աշխարհը … »: Հունարեն բնօրինակում օգտագործվում է կոսմոս բառը, որը նշանակում է «աշխարհը որպես արարված, կազմակերպված միավոր»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանու թյուններ, հատոր 5, էջ 929։ Այս տեքստում խոսվում է մարդկության փրկության մասին, բայց փրկության ծրագիրը հետևանք է թողնում նաև համայն արարչագործության վրա։ Կարդացե՛ք Հռոմեացիս 8.20–23 համարները։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում փրկության ծրագրի ավելի ընդգրկուն հարցերի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իհարկե, մի կողմից, Տիրոջ հետ մեր հարաբերությունները անձ նական են, փրկությունն՝ անհատական: Սակայն այն է՛լ ավելին է։ Արդարացումը պարզապես մեր մեղքերի ներումը չէ։ Ըստ էության, այն պետք է լինի այն մասին, թե ինչպես է Հիսուսի և Սուրբ Հոգու զորության միջոցով Տերն ստեղծում Աստծո ընտանիքը, որի անդամ ները տոնում են իրենց ներումն ու փրկության հավաստիացումը՝ այլ բաների հետ մեկտեղ աշխարհի համար լինելով վկաներ իրենց բա րի գործերով։ Կարդացե՛ք Հովհաննես 3.16, 17։ Ինչպե՞ս է 17-րդ համարը նպաստում 16-րդ համարի ավելի լայն ընկալմանը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք կարող ենք ընդունել, որ Աստված բացի մեզնից սիրում է նաև այլ մարդկանց։ Նա սիրում է նրանց, ում մենք սիրում ենք, և մենք ուրախանում ենք դրանից։ Նա սիրում է նաև նրանց, ում մենք փորձում ենք օգնել, և այս ճանաչողությունը հաճախ մեր՝ նրանց օգնելու շարժառիթն է դառնում։ Սակայն Նա նաև սիրում է նրանց, ում հետ մենք մեզ վատ ենք զգում, կամ նույնիսկ վախենում ենք 94 Դաս 1
նրանցից։ Աստված սիրում է ամեն տեղ ապրող բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ում մենք կարող ենք առանձնապես չսիրել։ Արարումը սրա արտահայտման ձևերից մեկն է։ Աստվածա շունչը հետևողական կերպով մատնանշում է մեզ շրջապատող աշխարհը որպես Աստծո բարության ապացույց. «Նա Իր արեգա կը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է բերում ար դարների և անիրավների վրա» (Մատթեոս 5.45)։ Կյանքն ինքնին պարգև է Աստծուց և, անկախ անհատի՝ առ Աստված ունեցած դիր քորոշումից կամ պատասխանից, յուրաքանչյուր ոք ստանում է այդ պարգևը։ Ինչպե՞ս պետք է մեր դիրքորոշումն ուրիշների նկատմամբ փոխ վի, երբ մենք գիտակցում ենք, որ նրանք արարված և սիրված են Աստծո կողմից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Կարեկցանք և ապաշխարություն Փրկության միախառնված պատմություններն ու մեծ պայքարը կոչ են անում մեզ ընդունել կյանքին առնչվող այն ճշմարտությունը, որը հիմնավոր է աշխարհի՝ մեր ընկալման համար, այն է՝ մենք և մեր աշխարհն ընկած ենք, կոտրված և մեղավոր։ Մեր աշխարհն այն չէ, ինչպիսին պետք է լիներ, և թեև մենք դեռևս կրում ենք մեզ արարած Աստծո պատկերը, մենք կազմում ենք այս աշխարհի կոտրվածու թյան մի մասը։ Մեր կյանքում տեղ գտած մեղքն ունի նույն բնույթը, ինչ այն չարիքը, որն այդքան շատ ցավի, կեղեքման և շահագործ ման պատճառ է դառնում ամբողջ աշխարհում։ Ուստի ճիշտ է, որ մենք զգանք աշխարհի և մեզ շրջապատող մարդկանց տառապանքը, անհարմարավետությունը, վիշտը և ողբերգությունը։ Մենք առնվազն ռոբոտներ պետք է լինեինք այս կյանքի ցավը չզգալու համար։ Սաղմոսների գրքի ողբերը, Երե միայի և այլ մարգարեների վիշտը և Հիսուսի արցունքներն ու կարեկցանքը ցույց են տալիս աշխարհին և դրանում առկա չա րիքին այդ կերպ արձագանքելու պատեհությունը, և հատկապես նրանց, ովքեր այդքան հաճախ տառապում և չարիքի զոհ են դառնում։ Կարդացե՛ք Մատթեոս 9.36, 14.14, Ղուկաս 19.41, 42 և Հով հաննես 11.35 համարները։ Ի՞նչն էր այս բոլոր տեքստերում, որ Դաս 1
95
շարժեց Հիսուսի կարեկցանքը։ Ինչպե՞ս կարող ենք ունենալ այն պիսի սիրտ, որը փափկում է ի պատասխան շրջապատի ցավի։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք պետք է նաև հիշենք, որ մեղքն ու չարիքը պարզապես «այնտեղ»՝ մեզնից հեռու ինչ-որ տեղ չեն, որ դրանք ուրիշների կործանվածության արդյունք չեն. «Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք, և ճշմարտությունը չկա մեզանում» (Ա Հովհաննես 1.8)։ Աստվածաշնչյան մարգարեների ընկալման մեջ մեղքը ողբերգություն էր ամենից առաջ ոչ այն պատճառով, որ ինչոր մեկը խախտել է «կանոնները», այլ որովհետև մեղքը կործանել էր Աստծո և Նրա ժողովրդի հարաբերությունները, ինչպես նաև որովհետև մեր մեղքը վնաս է պատճառում ուրիշներին։ Սա կարող է տեղի ունենալ մեծ կամ փոքր չափաբաժնով, սակայն միևնույն չարիքն է։ Եսասիրությունը, ագահությունը, նենգությունը, նախապաշար մունքը, տգիտությունն ու անտարբերությունը համայն չարիքի, ա նարդարության, աղքատության և կեղեքման արմատներն են։ Եվ մեր մեղավորությունը խոստովանելն այս չարիքին դիմակայելու ա ռաջին քայլն է, ինչպես նաև առաջին քայլը, որպեսզի թույլ տանք, որ Աստծո սերն իր լիիրավ տեղն զբաղեցնի մեր սրտերում. «Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ, և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա Հով հաննես 1.9)։ Զննե՛ք ինքներդ ձեզ (սակայն ո՛չ շատ ուշադիր, ո՛չ էլ շատ եր կար)։ Ի՞նչ կերպ եք դուք կոտրված ևի՞նչ կերպ եք կազմում ա վելի մեծ խնդրի մի մաս։ Ո՞րն է միակ պատասխանն ու միակ տեղը, ուր կարող եք նայել։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3
Շնորհ ու բարի գործեր Ամփոփե՛ք Եփեսացիս 2.8–10 համարները ձեր բառերով։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերը շնորհի և բարի գործերի միջև եղած հարաբերության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 96 Դաս 1
Աստվածաշունչն ասում է մեզ, որ այլ նպատակների հետ մեկ տեղ, մենք արարվել ենք Աստծուն երկրպագելու և այլոց ծառայելու համար։ Միայն մեր երևակայության մեջ մենք կարող ենք փորձել հասկանալ՝ ինչպիսին կլինեն այս գործողություններն առանց մեղքի միջավայրում։ Առայժմ, մեղքի պատճառով, մենք ճանաչում ենք միայն կոտրված և ընկած մի աշխարհ։ Բարեբախտաբար, Աստծո շնորհը՝ արտա հայտված և մարմնավորված աշխարհի մեղքերի համար Հիսուսի զո հում, ներման և բժշկության համար դուռ է բացում։ Ուստի նույնիսկ այս կոտրված գոյության մեջ մեր կյանքն ավելի լիարժեք է դարձնում Աստծո վարպետությունը, և Աստված օգտագործում է մեզ, որպեսզի բժշկի և վերականգնի ուրիշների կյանքի վշտերն ու տառապանք ները (տե՛ս Եփեսացիս 2.10)։ «Նրանք, ովքեր ստանում են, պետք է փոխանցեն ուրիշներին։ Ամեն կողմից օգնության կանչեր են լսվում։ Աստված կոչ է անում մարդկանց ուրախությամբ ծառայել իրենց ըն կերներին»։ Էլեն Ուայթ, Բժշկության ծառայություն, էջ 103։ Եվ կրկին, մենք չենք անում բարի գործեր՝ աղքատների մասին հոգ տանելով, կեղեքվածներին պաշտպանելով, քաղցածներին կե րակրելով, որպեսզի վաստակենք փրկություն կամ արդարություն Աստծո աչքում։ Քրիստոսում հավատով մենք ունենք երբևէ մեզ հարկավոր ողջ արդարացումն Աստծո աչքում։ Ավելի շուտ, մենք ճա նաչում ենք մեզ որպես մեղավորներ և մեղքի զոհեր, ովքեր, այնուա մենայնիվ, սիրված և փրկագնված են Աստծո կողմից։ Մինչ մենք շարունակում ենք պայքարել եսակենտրոնության և ագահության գայթակղության դեմ, Աստծո անձնուրաց և խոնարհ շնորհը մեզ նոր կյանք և սեր է առաջարկում, որը կփոխի մեր կյանքը։ Երբ մենք նայում ենք Խաչին, տեսնում ենք մեզ համար արված մեծ և կատարյալ զոհը և գիտակցում, որ մենք չենք կարող ավելաց նել ոչինչ նրան, ինչ առաջարկվում է մեզ Քրիստոսով։ Սակայն սա չի նշանակում, որ մենք ոչ մի բան չպետք է անենք ի պատասխան նրա, ինչ մեզ տրվել է Քրիստոսով։ Հակառակը, մենք պետք է պատաս խանենք, և չկա մեզ տրված սիրուն պատասխանելու ավելի լավ մի ջոց, քան այն ուրիշներին ցույց տալը։ Կարդացե՛ք Ա Հովհաննես 3.16, 17 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն այդքան զորեղ կերպով ներկայացնում այն, թե ինչ պիսին պետք է լինի մեր արձագանքը խաչին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս 1
97
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4
Մեր ընդհանուր մարդկությունը Իր ծառայությամբ և վարդապետությամբ Հիսուսն արմատա կան ներգրավվածության կոչ էր անում։ Նրա ուշադրությունն ազ նիվ շարժառիթներով փնտրողները՝ վատ համբավ ունեցող կանայք, մաքսավորները, բորոտները, սամարացիները, հռոմեացի հարյու րապետները, կրոնական առաջնորդները, երեխաները՝ բոլորն էլ արժանանում էին Նրա անկեղծ ջերմությանն ու հոգատարությանը։ Սա ներառում էր փրկության պարգևի առաջարկը, քանի որ վաղ եկեղեցին պետք է բացահայտեր արմատական բարեփոխումներ։ Քանի որ առաջին հավատացյալները կամաց-կամաց հասկա նում էին Ավետարանի համապարփակությունը, նրանք ուրիշների նկատմամբ կատարած իրենց բարի գործերը չէին ավելացնում ի րենց հավատին պարզապես որպես մի «լավ» արարք։ Այն Ավե տարանի՝ իրենց ընկալման հիմնաքարն էր, քանի որ նրանում էին վերապրել Հիսուսի կյանքը, ծառայությունը և մահը։ Երբ պայքարում էին ծառացած հարցերի և խնդիրների դեմ, նախ՝ անհատապես ա ռաջնորդների համար, ինչպիսիք էին Պողոսն ու Պետրոսը (տե՛ս, օ րինակ՝ Գործք առաքելոց 10.9–20), այնուհետև՝ որպես եկեղեցական մարմին Երուսաղեմի խորհրդի ժամանակ (տե՛ս Գործք առաքելոց 15), նրանք սկսեցին գիտակցել այն նշանակալից փոփոխությու նը, որը բարի լուրը հասցրել էր Աստծո սիրո և համապարփակու թյան նրանց ընկալմանը, և թե ինչպես դրանք պետք է դրսևորվեին նրանց կյանքում, ովքեր հայտարարում էին, որ հետևում են Նրան։ Ի՞նչ է հետևյալ համարներից յուրաքանչյուրը սովորեցնում մեզ մեր ընդհանուր մարդկության մասին։ Ինչպե՞ս պետք է յուրա քանչյուր միտք ազդի ուրիշների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա։ Մաղաքիա 2.10 ______________________________________________________ ________________________________________________________________________ Գործք առաքելոց 17.26 _____________________________________________ ________________________________________________________________________ Հռոմեացիս 3.23 _____________________________________________________ ________________________________________________________________________ Գաղատացիս 3.28 ___________________________________________________ ________________________________________________________________________ 98 Դաս 1
Գաղատացիս 3.28 համարը բարի սամարացու մասին Հիսուսի պատմության աստվածաբանական ամփոփումն է։ Վիճելու փոխա րեն, թե ում ենք պարտավոր ծառայել, պարզապես գնացեք և ծառա յեք, պատրաստ եղեք նաև ծառայություն ստանալ նրանցից, ումից ամենաքիչն եք սպասում։ Համաշխարհային մարդկային ընտանի քի ընդհանուր տարրն ավելի բարձր մակարդակում ճանաչվում է նրանց ընդհանուր ընտանիքում, ովքեր կապված են Ավետարանով, Աստծո փրկարար սիրով, որը մեզ Նրանում միաբանության է կան չում։ «Որովհետև մենք էլ ամենքս մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մար մին լինելու, թե՛հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ» (Ա Կորնթացիս 12.13)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5
Հավիտենական ավետիք Ավետարանի վերափոխող հրավերն ու կոչն «ամեն ազգի և ցեղի և լեզվի և ժողովրդի» (Հայտնություն 14.6) շարունակվել է ողջ քրիստո նեական պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, Հայտնությունը նկարագրում է այս լուրի նորոգված հռչակում ժամանակների վեր ջում՝ Հիսուսի մասին բարի լուրն ու այն ամենը, ինչ այն ենթադրում է։ Կարդացե՛ք Հայտնություն 14.6, 7 համարները։ Ավետարանի ընդհանուր ընկալումը, որն ամփոփված է Հավհաննես 3.16 հա մարում, ինչպե՞ս է ներառված հրեշտակի՝ 7-րդ համարի յուրա հատուկ լուրի մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հայտնություն 14.7 համարը միավորում է երեք կարևոր տարրեր, որոնք մենք արդեն նկատել ենք ողջ Աստվածաշնչի պատմության ընթացքում չարիքի, աղքատության և կեղեքման մասին Աստծո մտահոգության ուսումնասիրության ժամանակ՝ Դատաստան։ Դատաստանի կամ արդարության վերականգն ման կոչը եղել է նրանց շարունակական կոչը, ովքեր պատմության ընթացքում կեղեքվել են։ Բարեբախտաբար, Աստվածաշունչն Աստ ծուն նկարագրում է որպես Մեկը, Ով լսում է դժբախտների աղա ղակը։ Ինչպես հաճախ ներկայացվում է Սաղմոսներում, օրինակ, նրանց համար, ում հետ անարդարացիորեն են վարվել, դատաս տանը բարի լուր է։ Դաս 1
99
Երկրպագություն։ Հրեա մարգարեների գրվածքները հաճախ են կապում երկրպագության և բարի գործերի թեմաները, հատկապես, երբ համեմատում են նրանց երկրպագությունը, ովքեր հայտարա րում էին, թե Աստծո ժողովուրդն են, բայց շարունակում էին նախ կինում գործած իրենց սխալները։ Եսայիա 58-րդ գլխում օրինակ, Աստված պարզորոշ հայտարարում է, որ այն երկրպագությունը, ո րը Նա ամենաշատն է ցանկանում, աղքատների և կարիքավորների նկատմամբ դրսևորած բարության և հոգատարության գործերն են (տե՛ս Եսայիա 58. 6, 7)։ Արարում։ Ինչպես տեսանք, Աստծո կողմից արդարության կոչի հիմնաքարային տարրերից մեկը մարդկության ընդհանուր ընտա նիքն է, որ մենք բոլորս արարված ենք Նրա պատկերով և սիրված Նրա կողմից, որ մենք բոլորս արժեք ունենք Նրա աչքում, և ոչ ոք չպետք է շահագործվի կամ կեղեքվի մեկ ուրիշի անարդար եկամ տի կամ ագահութան պատճառով։ Թվում է՝ պարզ է, որ վերջին ժա մանակների Ավետարանի այդ հռչակումը ընդարձակ և հեռահար կոչ է՝ ընդունելու այն ազատագրումը, փրկագնումը և վերականգ նումը, որն Աստված ցանկանում է ընկած մարդկության համար։ Այդ պատճառով, նույնիսկ ճշմարիտ և կեղծ երկրպագությանն առնչվող խնդիրների և հալածանքի թոհուբոհում (տե՛ս Հայտնություն 14.8– 12) Աստված կունենա ժողովուրդ, ով կկանգնի ճշմարիտի, Աստծո պատվիրանների և Հիսուսի հավատի կողմը նույնիսկ չարիքներից վատագույնի պայմաններում։ Ինչպե՞ս կարող ենք ճանապարհներ գտնել ծառայելու կարի քավորներին՝ միևնույն ժամանակ նրանց հետ կիսելով երեք հրեշտակների պատգամում գտնված և՛ հույսը, և՛ նախազգու շացումը։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6
Հետագա ուսումնասիրության համար արդացե՛ք Էլեն Ուայթի Դարերի Փափագը գրքի 19–26 էջերի Կ «Աստված մեզ հետ» և Բժշկության ծառայություն գրքի 95–107 էջե րի «Փրկված ծառայելու համար» գլուխները։ «Աստված ողջ երկիրը հայտարարում է Իր այգին։ Թեև հիմա այն գտնվում է հափշտակողի ձեռքերում, միևնույնն է, պատկա նում է Աստծուն։ Փրկագնմամբ էլ, ոչ պակաս, քան արարմամբ, այն 100 Դաս 1
պատկանում է Նրան։ Քրիստոսի զոհը կատարվեց աշխարհի հա մար։ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց» Հովհաննես 3.16։ Այս մեկ պարգևի միջոցով է, որ մնացած բոլոր պարգևները հասանելի են դառնում մարդուն։ Ամեն օր ողջ աշխարհն օրհնություններ է ստանում Աստծուց։ Անձրևի յուրա քանչյուր կաթիլը, մեր անշնորհակալ ցեղի վրա ծագած արևի յուրա քանչյուր ճառագայթը, յուրաքանչյուր տերևը, ծաղիկն ու պտուղը վկայում են Աստծո մեծագույն համբերատարության և Նրա անսահ ման սիրո մասին»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 301, 302։ «Այլևս ոչ հրեա կա ևոչ հույն, ոչ ծառա կա ևոչ ազատ ... դուք ... մոտավոր եղաք Քրիստոսի արյունով» (Գաղատացիս 3.28, Եփեսա ցիս 2.13)։ «Որն էլ որ լինի կրոնական հավատամքների տարբերությունը, տառապյալ մարդկության կանչին պետք է ականջ դնել և պատաս խանել։ … Մեզ շրջապատում են աղքատ և կեղեքված մարդիկ, ովքեր կա րիք ունեն կարեկից խոսքերի և օգնող գործերի։ Որբևայրիները կարեկցանքի և օգնության կարիք ունեն։ Քրիստոսը հրահանգել է Իր հետևորդներին ընդունել որբերին որպես վստահություն Աստ ծուց։ Բայց նրանք շատ հաճախ են արժանանում արհամարհանքի։ Նրանք կարող են լինել պատառոտված շորերով, անխնամ, ամեն ինչով անհրապույր, սակայն նրանք Աստծո սեփականությունն են։ Նրանց համար գին է վճարվել, և նրանք նույնքան թանկ են Աստծո աչքում, որքան մենք։ Նրանք Աստծո մեծ տնտեսության անդամներ են, և քրիստոնյաները՝ որպես Նրա տնտեսներ, պատասխանատու են նրանց համար»։ Էլեն Ուայթ, Քրիստոսի առակները, էջ 386, 387։ Հարցեր քննարկման համար
1. Փորձելով կատարել բարի գործեր և օգնել ուրիշներին՝ ինչպե՞ս կարող ենք դիմակայել գայթակղությանը և չկարծել, թե դա ինչոր կերպ մեզ ավելի լավն է դարձնում և մեզ արժանիքներ հաղոր դում, որոնք Աստված պետք է ճանաչի։ 2. Արդյո՞ք ձեր եկեղեցին այնպիսի համայնք է, որում չկա ոչ մի «տարբերություն», այլ բոլորը մեկ են Քրիստոսով։ Ինչպե՞ս կա րող ենք ավելի շատ այդպիսին դառնալ։ Որքա՞ն ներառական է ձեր եկեղեցին։ 3. Ինչպե՞ս ենք ճիշտ հավասարակշռություն գտնում կարիքավոր ների համար բարի գործեր անելու և նրանց Ավատարանի լուրը Դաս 1
101
հասցնելու միջև, երբ նրանց օգնելու պատճառը բացառապես նրանց՝ կարիքի մեջ լինելն է և մեր՝ օգնել կարողանալը։ Ինչպե՞ս կարող ենք սովորել անել երկուսն էլ, և ինչո՞ւ է միշտ ավելի լավ անել երկուսն էլ։ ՎԵՐՋԱԲԱՆ. Աստծո սերը, որն արտահայտված է փրկության ծրագրում և մարմնավորված Հիսուսի կյանքի և զոհաբերության մեջ, առաջարկում է մեզ ներում, կյանք և հույս։ Որպես այս շնորհն ստացողներ՝ մենք փորձում ենք կիսել այն ուրիշների հետ ոչ թե փրկությունը վաստակելու համար, այլ որովհետև մենք ստեղծվել և վերստեղծվել ենք դա անելու։ Որպես այդպիսին՝ Ավետարանը վե րափոխում է հարաբերությունները և դրդում մեզ ծառայել հատկա պես նրանց, ովքեր ամենաշատն են կարիքի մեջ։
102 Դաս 1
ԴԱՍ 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7–13
ԱՊՐԵԼՈՎ ԳԱԼԻՔ ՀՈՒՅՍՈՎ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 18.1–8, Մատթեոս 24–25, Ա Կորնթացիս 15.12–19, Ժողովող 8.14, 12.13, 14, Հայտնություն 21.1–5, 22.1–5։ Հիշելու համարը. «Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղեք, անշարժ կա ցեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործում, գիտացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տերում» (Ա Կորն թացիս 15.58)։
Հ
իսուսը հայտարարեց, որ Աստծո թագավորությունը ներկա իրա կանություն է, որի մասը կարող ենք կազմել այսօր։ Նա ուղարկեց Իր աշակերտներին անելու նույն հայտարարությունը և ներկայաց նելու Իր թագավորությունն Ավետարանը քարոզելու և մարդկանց ծառայելու միջոցով, այսինքն տալով ձրի, քանի որ ստացել էին ձրի (տե՛ս Մատթեոս 10.5–8)։ Բայց Հիսուսը նաև շատ պարզորոշ ասում էր, որ Իր թագավո րությունը այլ տեսակի թագավորություն է` «այս աշխարհից չէ» (Հովհաննես 18.36), որը դեռևս պիտի գա լիարժեքորեն։ Իր՝ մարմին հագնելով, ծառայությամբ, մահով և հարությամբ Հիսուսը կատա րեց Աստծո արքայության բացումը, բայց Նա նաև սպասում էր այն ժամանակվան, երբ Իր թագավորությունն ամբողջովին կփոխարի ներ այս աշխարհի թագավորություններին, և Աստծո ղեկավարու թյունը լիարժեք կդառնար։ Ադվենտիստները, ում անունը նշանակում է մարդիկ, ովքեր սպասում են այս գալուստին և այս թագավորությանը, հույսի մար դիկ են։ Սակայն այս հույսը միայն ապագա նոր աշխարհին չի վե րաբերում։ Ապագային նայելիս հույսը վերափոխում է ներկան հենց հիմա։ Նման հույսով մենք ապրում ենք ներկա օրերում և սպասում ապագային, աշխատում ենք այժմ մեր ճանապարհները տարբեր դարձնել՝ համապատասխան ապագա աշխարհին, ինչպիսին մենք ակնկալում ենք մի օր այն տեսնել։ Դաս 11
103
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8
«Ով Զորաց Տեր, մինչև ե՞րբ» Ողջ Աստվածաշնչում կրկնվող աղաղակներ են հնչում Աստծո ժո ղովրդի, հատկապես նրանց կողմից, ովքեր ստրուկ են, աքսորյալ, կեղեքված, աղքատ կամ այլ անարդարության կամ ողբերգության զոհ, որպեսզի Աստված միջամտի։ Եգիպտոսի ստրուկները, Բաբե լոնում գերեվարված իսրայելացիները և շատ ուրիշներ կանչում էին Աստծուն՝ տեսնելու և լսելու իրենց տառապանքն ու ուղղելու այդ սխալը։ Եվ Աստվածաշնչում տեղ են գտել նշանակալից օրինակներ, երբ Աստված գործել է փրկելու և վերականգնելու Իր ժողովրդին, իսկ երբեմն նույնիսկ վրեժխնդիր եղել նրանց կեղեքիչներից և թշ նամիներից։ Բայց այս փրկությունները կարճաժամկետ էին, և տարբեր մարգարեներ շարունակում էին մատնանշել վերջնական միջամ տությունը, երբ Աստված վերջ կդնի չարիքին և կբարձրացնի անտես վածներին։ Միևնույն ժամանակ այս մարգարեները շարունակում էին աղաղակել, «Ով Զորաց Տեր, մինչև ե՞րբ»։ Օրինակ, Տիրոջ հրեշ տակը հարցրեց իսրայելացիների աքսորի մասին. «Ով Զորաց Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու» (Զաքարիա 1.12)։ Սաղմոսները լի են ողբերով ամբարիշտների ակնհայտ բարգա վաճման և հաջողակության մասին, մինչդեռ արդարներին բռնու թյան են ենթարկում, շահագործում և սնանկացնում։ Սաղմոսերգուն պարբերաբար կոչ է անում Աստծուն միջամտել՝ վստահ լինելով, որ աշխարհը ներկայումս այնպիսին չէ, ինչպիսին Աստված ստեղծել է կամ կցանկանար, որ այն լիներ, և նաև բարձրացնում է մարգա րեների և կեղեքվածների աղաղակները։ «Մինչև ե՞րբ, Տեր» (տե՛ս, օրինակ՝ Սաղմոս 94.3–7)։ Որոշ առումով, անարդարությունն ավելի անտանելի է նրանց համար, ովքեր հավատում են արդար Աստծուն, Ով արդարություն է փափագում Իր ողջ ժողովրդի համար։ Աստծո ժողովուրդն աշ խարհում տիրող անարդարության նկատմամբ մշտապես անհան դուրժողականության զգացողություն կունենա, իսկ Աստծո թվացյալ անգործությունն անհամբերության ևս մեկ աղբյուր է։ Այստեղից էլ գալիս է մարգարեների երբեմն խիստ հնչող հարցը. «Մինչև ե՞րբ, ով Տեր, աղաղակեմ ես, և Դու չլսես, աղաղակեմ դեպի Քեզ զրկա՜նք, և Դու չազատես» (Ամբակում 1.2)։ 104
Դաս 11
Նմանատիպ աղաղակ բարձրացվում է Նոր Կտակարանում, որ տեղ նույնիսկ արարչագործությունն ինքնին աղերսում է Աստծուն ազատել և վերստեղծել (տե՛ս Հռոմեացիս 8.19–22)։ Հայտնություն 6.10 համարում այս «Մինչև ե՞րբ, ով սուրբ Տեր» աղաղակը բարձ րացվում է նրանց անունից, ովքեր նահատակվել են առ Աստված ունեցած իրենց հավատի պատճառով։ Բայց այն մնում է այն նույն աղաղակը, որը կանչում է Աստծուն միջամտելու Իր կեղեքված և հա լածված ժողովրդի օգտին։ Կարդացե՛ք Ղուկաս 18.1–8 համարները։ Ի՞նչ է Հիսուսն ասում Աստծո արձագանքին և միջամտությանը սպասող, շարունակ առ Երկնավորն աղաղակող և աղոթող ժողովրդի խնդրանքներին Աստծո պատասխանի մասին։ Ինչպե՞ս է սա կապվում հավատի անհրաժեշտության հետ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9
Որոշակի հույս Հաճախ են քննադատում կրոնն այն պատճառով, թե իբր այն հավատացյալներին կտրում է այս կյանքի իրականությունից՝ ստի պելով հուսալ հետո եկող ավելի լավ կյանքի։ Քննադատությունն այն է, որ այլ կյանքի վրա կենտրոնացումը դառնում է սրբացված փա խուստի միջոց և հավատացյալին դարձնում ոչ պիտանի աշխար հի և հասարակության համար։ Երբեմն հավատացյալները տեղի են տվել նման քննադատության, երբեմն նույնիսկ զարգացրել, քարո զել և կիրառել են նման դիրքորոշումներ։ Մենք ևս, ունենք հեղինակավոր մարդկանց սարսափելի օրինակ ներ, ովքեր հավատացրել են աղքատներին և կեղեքվածներին ըն դունել իրենց դաժան ճակատագիրը, որովհետև, երբ Հիսուսը գա, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այո, մեր աշխարհն ընկած, կոտրված և ողբերգական մի վայր է, ևոչ մի վատ կամ անպատեհ բան չկա այն ժամանակվան սպասելու մեջ, երբ Աստված կուղղի ամեն ինչ աշխարհում, երբ վերջ կդնի ա նարդարությանը, ցավին և վշտին ևերբ ներկայիս քաոսը կփոխա րինի Իր փառահեղ և արդար թագավորությամբ։ Ի վերջո, առանց այդ հույսի, առանց այդ խոստման, մենք իսկապես անհույս ենք։ Աշխարհի վերջի մասին Իր քարոզում (տե՛ս Մատթեոս 24 և 25րդ գլուխները) Հիսուսն Իր խոսքի առաջին մասում մանրամասնեց Դաս 11
105
փախուստի անհրաժեշտությունը, նույնիսկ այն աստիճանի, որ ա սաց. «Եթե այն օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի» (Մատթեոս 24.22)։ Բայց սա ավելի շատ Աստծո այս խոստումնե րի նշանակության Նրա բացատրության ներածությունն է։ Կենտ րոնանալ միայն, կամ նույնիսկ առաջնային կերպով, ապագային առնչվող քրիստոնեական հույսի «փախուստի» տեսանկյունների վրա, նշանակում է անտեսել Հիսուսի մատնանշած ավելի խորը կետերից որոշները։ Կարդացե՛ք Մատթեոս 24 և 25-րդ գլուխները։ Ըստ ձեզ՝ որո՞նք են Հիսուսի այս քարոզի ամենակարևոր կետերը։ Ինչպե՞ս կամ փոփեք Հիսուսի՝ մեզ տրված ցուցումը, թե ինչպես պետք է ապ րենք, մինչ սպասում ենք Իր վերադարձին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն, ինչին հավատում ենք ապագայի առնչությամբ, կարևոր ազդեցություն է ունենում, թե ինչպես ենք ապրում այժմ։ Մեր աշ խարհի համար Իր նախանշած ապագայի վերաբերյալ Աստծո խոստումների նկատմամբ ունեցած առողջ ապավինումը պետք է լինի ակտիվ ներգրավվածության կատալիզատոր, պետք է լի նի այն կյանքի կայծը, որը հարուստ է ու խորը և տարբերվում է մյուսներից։ Հիսուսի վերադարձի խոստումն ու հույսն ինչպե՞ս կարող է և պետք է ազդի մեր ներկայիս կյանքի վրա, հատկապես կարիքա վորներին օգնելու համատեքստում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10
Հարության հույս Հիսուսի երկրորդ գալուստի վերաբերյալ քրիստոնյաների ու նեցած հույսը չի վերաբերում միայն պայծառ ապագային։ Վաղ քրիստոնյաների համար Հիսուսի մարմնավոր հարությունը Նրա վերադարձի խոստմանն ամուր հիմք հաղորդեց։ Եթե Նա կարող էր վերադառնալ մահացած վիճակից, ինչին ինքներն էին ականա տես եղել, Նա անպայման հետ կգար ավարտելու մեղքն ու դրա հետևանքները հեռացնելու ևաշխարհը նորացնելու ծրագիրը (տե՛ս Ա Կորնթացիս 15.22, 23)։ 106
Դաս 11
Պողոս առաքյալի համար հարությունը գալուստի խոստման կաևորագույն տարրն էր։ Նա պատրաստ էր իր քարոզած ամեն ին չի արժանահավատությունը հիմնավորել Հիսուսի պատմության այս գագաթնակետային հրաշքով. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ունայն է ձեր հավատը» (Ա Կորնթացիս 15.17)։ Խորհե՛ք նրա այս խոսքերի մասին, և որքա՞ն կարևոր է Քրիստոսի հարությունն այն ամենի համար, ինչի հույսը մենք ունենք։ Կարդացե՛ք Ա Կորնթացիս 15.12–19 համարները։ Ինչպե՞ս կբա ցատրեք հետաքրքրվող ոչ հավատացյալին, թե ինչու է հարու թյան ճշմարտությունն այդքան առանցքային քրիստոնեական հույսի համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսի հարությանն ականատես լինելը վերափոխեց առաջին աշակերտներին։ Ինչպես տեսանք, Հիսուսը նրանց ուղարկել էր Աստծո արքայությունը հռչակելու և ներկայացնելու (տե՛ս Մատթեոս 10.5–8), բայց Հիսուսի մահը տատանեց նրանց խիզախությունն ու ջախջախեց նրանց հույսերը։ Հարություն առած Հիսուսից ստա ցած և Սուրբ Հոգու գալուստով հաստատված (տե՛ս Գործք առա քելոց 2.1–4) նրանց վերջին հանձնարարությունը (տե՛ս Մատթեոս 28.18–20) նրանց դրեց աշխարհը փոխելու և Հիսուսի հաստատած թագավորությունն ապրելու ճանապարհին։ Ազատված մահվան իշխանությունից ու վախից՝ վաղ հավա տացյալներն ապրում և համարձակորեն բաժանում էին ունեցա ծը Հիսուսի անունով (տե՛ս, օրինակ՝ Ա Կորնթացիս 15.30, 31)։ Այն չարը, որը մահ է բերում, նույն չարն է, որ բերում է տառա պանք, անարդարություն, աղքատություն և կեղեքում իրենց բո լոր դրսևորումներով։ Սակայն Հիսուսի և մահվան նկատմամբ Նրա տարած հաղթանակի շնորհիվ այս ամենը մի օր կավարտ վի։ «Հետին թշնամին, որ կխափանվի, մահն է» (Ա Կորնթացիս 15.26)։ Ի վերջո, կարևոր չէ, թե մենք հիմա ում ենք օգնում, միևնույնն է, նրանք բոլորն էլ մահանալու են։ Ի՞նչ է այս դառն իրականությու նը մեզ սովորեցնում այն մասին, թե որքան կարևոր է տեղեկաց նել ուրիշներին այն հույսի մասին, որը նրանք կարող են գտնել Հիսուսի մահվան և հարության մեջ։ Դաս 11
107
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11
Դատաստանի հույս Կարդացե՛ք Ժողովող 8.14 համարը։ Ինչպե՞ս եք տեսնում այս տեղ գրվածի խիստ և հզոր իրականությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև տառապանքը, կեղեքումը և ողբերգությունը տանելն ինք նին ծանր է, անարդարությունը կամ վիրավորանքն է՛լ ավելի ծանր է։ Վշտի հավանական անհեթեթությունն ավելի ծանր է, քան դրա սկզբնական բեռը։ Աշխարհն առանց վերջնական արդարության դաժան անհեթեթության գագաթնակետն է։ Զարմանալի չէ, որ քսա ներորդ դարի աթեիստ գրողները գանգատվել են, որ այն, ինչին հա վատում են իրենք, մարդկության գոյության «անհեթեթությունն» է։ Եթե չլիներ արդարության, արդարադատության, սխալներն ուղղե լու հույս, մեր աշխարհն իսկապես կլիներ անհեթեթ աշխարհ։ Սակայն Ժողովող 8.14 համարի աղաղակը պատմության վերջը չէ։ Այս բողոքի վերջում Սողոմոնն անսպասելի շրջադարձ է կատա րում։ Անիմաստության վերաբերյալ իր գանգատի վերջում նա, ըստ էության, ասում է. Կանգ առեք մի պահ, Աստված գալիս է դատելու, ուստի ամեն ինչ անիմաստ չէ, իրականում հիմա, ամեն ինչ ևամեն քը կարևոր են։ Կարդացե՛ք Ժողովող 12.13, 14 համարները։ Ի՞նչ են դրանք ա սում մեզ այն մասին, թե որքան կարևոր է այն ամենը, ինչ մենք անում ենք այստեղ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դատաստանի հույսը հանգում է նրան, ինչին մարդ հավատում է Աստծո բնույթի, կյանքի և այս աշխարհի մասին։ Ինչպես տեսանք, Աստվածաշունչը պնդում է, որ մենք ապրում ենք այն աշխարհում, որն Աստված արարել և սիրում է, սակայն որը սխալ ճանապարհով է ընթացել: Այն վերստեղծելու համար Աստված գործի է դնում Իր ծրագիրը ևայս ամենը՝ Հիսուսի կյանքի և մահվան միջոցով։ Աստծո դատաստանն այս աշխարհն ուղղելու կարևորագույն բաղադրիչնե րից է։ Նրանց համար, ովքեր եղել են այս աշխարհի այդքան շատ չարիքների զոհը, ովքեր անտեսվել են, բռնության ենթարկվել, կե 108
Դաս 11
ղեքվել և շահագործվել, դատաստանի խոստումը միանշանակորեն բարի լուր է։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար իմանալ, որ մի օր, այնպես, որ չենք էլ կարող պատկերացնել, այն արդարությունը, որն այդքան փափագում ենք այժմ, վերջապես գալու է։ Ինչպե՞ս կարող ենք հույս քաղել այս խոստումից։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12
Այլևս ոչ մի արցունք կամ ցավ Կարդացե՛ք Հայտնություն 21.1–5, 22.1–5 համարները և ժա մանակ տրամադրեք՝ փորձելով պատկերացնել, թե ինչպիսին է լինելու այստեղ նկարագրված կյանքը։ Ինչո՞ւ է դժվար կյանքը պատկերացնել առանց մեղքի, մահվան, ցավի ևարցունքների։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղքից հետո եկող աշխարհի աստվածաշնչյան նկարագրու թյունները, ինչ խոսք, հիասքանչ են և փառահեղ, և կասկած չկա, որ հազիվ թե ի զորու են ներկայացնելու մեզ սպասվող աշխարհը։ Նույնիսկ այս համարներում նկարագրությունն ավելի շատ խոսում է այն մասին, թե ինչ չի լինելու այնտեղ, քան ինչ լինելու է։ Երբ այն ա մենը, ինչ մենք ճանաչում ենք, այս աշխարհն է, դժվար կլինի պատ կերացնել կյանքն առանց ցավի և տառապանքի, մահվան ու վախի, անարդարության ու աղքատության։ Այնտեղ ոչ միայն չկա այս ամենը, այլև նկարագրությունն ավե լացնում է անձնական մոտեցում. «Եվ կջնջի Աստված բոլոր արտա սուքը նրանց աչքերից» (Հայտնություն 21.4)։ Փրկված մարդկանց համատեքստում Աստծո կարեկցանքը նրանց նկատմամբ, ովքեր տառապել են մարդկության պատմության ընթացքում, հասնում է իր գագաթնակետին այս մի նախադասության մեջ։ Նա ոչ միայն վերջ է դնում նրանց տառապանքին, այլև անձամբ մաքրում է նրանց աչ քերի արտասուքը։ Մեղքի կյանքից ու անարդարության ու ողբերգության աշխար հից ծեծված ու վիրավոր, Հայտնության գրքում կարող ենք տեսնել ակնարկներ բոլորի բշժկության վերաբերյալ, ովքեր եղել են մեղքի զոհ շատ տարբեր ձևերով։ Նկարագրելով կյանքի ծառը՝ Հովհաննե Դաս 11
109
սը բացատրում է, որ «այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին» (Հայտնություն 22.2)։ Կրկին, Աստված ցույց է տալիս, որ հասկա նում և կարեկցում է մարդ արարածին, և ինչ է նշանակում զգալ, վերապրել, ականատես լինել և նույնիսկ մասնակցել այս աշխարհի չարիքին։ Մեր աշխարհը վերստեղծելու Նրա ծրագիրը ներառում է յուրաքանչյուրիս վերականգնումն ու բժշկումը։ Մինչ այդ, մենք փորձում ենք հնարավորինս լավը լինել Քրիստո սով՝ իրագործելով մեր մասը, որքան էլ անվճռական և փոքրիկ այն լինի, ծառայելու մեր շուրջը գտնվող այն մարդկանց, ովքեր ունեն մեր առաջարկածի կարիքը։ Լինի դա բարի խոսք, տաք կերակուր, բժշկական կամ ատամնաբուժական օգնություն, հագուստ, խոր հուրդ, ինչ էլ որ անենք, պետք է անենք այն ինքնամերժ ևինքնազոհ սիրով, որը Հիսուսը ցուցաբերեց, երբ այստեղ էր։ Իհարկե, աշխարհը գնալով կվատանա, ի հեճուկս մեր լավագույն ջանքերի։ Հիսուսը դա գիտեր, սակայն դա Նրան չստիպեց դադարել ուրիշներին ծառայել, այն նաև մեզ չպետք է ստիպի այդ անել։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13
Հետագա ուսումնասիրության համար արդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 309–322 էջերի Կ «Կանչված ավելի բարձր չափանիշի հասնելու» և Մեծ պայքար գրքի 653–661 էջերի «Երկրի ամայացումը» գլուխները։ «Գերությունից կյանքի կոչելով Իր ժողովրդին` Աստծո ձայնը զարհուրելի կերպով կսթափեցնի նրանց, ովքեր կյանքի մեծ պայ քարում կորցրել են ամեն ինչ: Մինչ փորձնական ժամկետը դեռ շա րունակվում էր, նրանք, սատանայի խաբեություններից կուրացած, արդարացնում էին իրենց մեղավոր կյանքը: Հարուստները հպար տանում էին իրենց գերազանցությամբ նրանց հանդեպ, ովքեր ա վելի պակաս ունևոր էին, բայց նրանք հարստացել էին` խախտելով Աստծո օրենքը: Նրանք հրաժարվել են քաղցածներին կերակրելուց, մերկերին հագցնելուց, արդարացի չեն վարվել և ողորմություն չեն սիրել: … Նրանք իրենց հոգիները վաճառել են երկրային հարստու թյան ու հաճույքների համար, և չեն ձգտել հարստանալ Աստծով: Արդյունքում` նրանց կյանքը ձախողված է, նրանց հաճույքները լեղի են դարձել, իսկ գանձերն` ապականություն»։ Էլեն Ուայթ, Մեծ պայ քար, էջ 654։ 110
Դաս 11
«Մեծ պայքարն ավարտված է: Մեղք և մեղավորներ այլևս չկան: Ամբողջ տիեզերքը մաքուր է: Ներդաշնակության և ուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայր արարչագործության մեջ: Նրանից, Ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթները: Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը, ամեն բան` շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ և կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստ ված սեր է»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 678։ Հարցեր քննարկման համար
1. Բացատրե՛ք թե ինչպես է այս շաբաթ մեր սովորածը ցույց տա լիս, որ կյանքը, այստեղ և այժմ, շատ կարևոր է։ Համեմատե՛ք դա որոշ մարդկանց այն համոզմունքի հետ, որ մենք այս կյանքի և այս աշխարհի համար անհանգստանալու կարիք չունենք, ո րովհետև Աստված այդ ամենը կործանելու է և նորն է ստեղծելու։ Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ, որպեսզի նոր գոյության խոստ ման այս ճշմարտությունը չօգտագործենք՝ արհամարհելու ևան տեսելու կարիքավորներին (չէ՞ որ վերջում Աստված ամեն ինչ իր տեղն է գցելու)։ Ինչն ավելի վատ է, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ չենք դարձել նրանցից մեկը, ովքեր օգտագործել են այս ճշմարտությունն ուրիշներին շահագործելու համար։ 2. Աստվածաշնչյան մարգարեությունների Յոթերորդ օրվա ադվեն տիստական ընկալումն ակնկալում է, որ քանի մոտենանք Հիսու սի վերադարձին, չարը, դժբախտությունները և տառապանքը կավելանան։ Երբ նման բաներ են կատարվում, մենք հաճախ վկայակոչում ենք Մատթեոս 24-րդ գլուխը։ Ինչպե՞ս պետք է դի տարկենք այս ողբերգությունները Մատթեոս 25-րդ գլխի լույսի ներքո։ ՎԵՐՋԱԲԱՆ. Մեր Աստվածը թույլ չի տա, որ չարիքը հավերժ շա րունակվի։ Աստվածաշնչի մեծագույն հույսը Հիսուսի վերադարձն է, որը վերջ կդնի չարին, կբուժի անարդարությունն ու կստեղծի նոր աշխարհ, որն ի սկզբանե պետք է լիներ։ Հիմնված լինելով Հիսու սի հարության վրա՝ այս հույսն այսօր վերափոխում և խրախուսում է մեր ծառայությունն Աստծո և ուրիշների համար, քանի դեռ մենք սպասում ենք Նրա վերադարձին։
Դաս 11
111
ԴԱՍ 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14–20
ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Մատթեոս 6.25–33, Հակոբոս 1.5–8, 2.15, 16, Եսայիա 52.7, Ա Հովհաննես 3.16–18, Եսայիա 58.1–10։ Հիշելու համարը. «Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է։ Երանի այն մարդուն, ով ողորմած է և փոխ է տալիս և իր բանը շինում է իրավունքով» (Սաղմոս 112.4, 5)։
Ի
նչպես տեսանք, Աստվածաշունչը լի է աղքատների և կեղեք վածների նկատմամբ Աստծո մտահոգության բուռն նկարագ րություններով, ինչպես նաև Նրա ժողովրդին ուղղված կոչերով, որոնք հորդորում են աշխատել այդ մարդկանց համար։ Հակառակ այն ուշադրության, որը հատկացված է այս հարցին, այս աստվա ծաշնչյան հրահանգն իրագործվել է միայն երբեմն-երբեմն և մաս նակի կերպով, սակայն իր լիարժեք իրականացումը կգտնի միայն Քրիստոսի վերադարձով և դրան հաջորդող գերբնական իրադար ձություններով։ Իսկ մինչ այդ, չարը գոյատևում է շատ կերպերով՝ սնուցվելով սատանայի և նրա հրեշտակների խավար հոգևոր ազդեցությամբ։ Այս չարը հաճախ ամենացայտուն կերպով դրսևորվում է աղքա տության, բռնության, կեղեքման, ստրկության, շահագործման, եսասիրության և ագահության մեջ։ Այսպիսի աշխարհում մեր հա մայնքները, եկեղեցիները ևընտանիքները պետք է ամուր կանգնեն այս չարիքների դեմ, անկախ նրանից, թե որքան դժվար կարող է դա լինել։ Ի պատասխան Աստծո սիրո և պատվիրանների, ապրե լով Հիսուսի կյանքի և ծառայության լույսի ներքո և լիազորված և առաջնորդված Սուրբ Հոգու ներկայությամբ՝ մենք պետք է լինենք կարեկից, ստեղծարար և համարձակ՝ փորձելով «իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.8)։ 112
Դաս 12
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15
Թագավորության առաջնայնություններ Ինչպես պարզաբանվել է Հիսուսի վարդապետության մեջ և Նոր Կտակարանի գրվածքներում, նրանք, ովքեր ընտրում են որպես Աստծո թագավորության անդամներ ապրելը, իրենց կյանքն ապ րում են այս աշխարհից տարբերվող արժեքային համակարգով և առաջնահերթություններով։ Կարդացե՛ք Մատթեոս 6.25–33 համարները։ Ի՞նչ հավաստիա ցում է մեզ տրված այս տեքստերում, ևինչպե՞ս պետք է այդ հա վաստիացումն ազդի մեր առաջնայնությունների վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսը սովորեցնում էր, որ «կյանքն ավելի է կերակուրից, և մար մինը՝ հագուստից» (Մատթեոս 6.25)։ Իհարկե, դրանք ևս կարևոր են, սակայն մենք դրանք պետք է դիտարկենք Աստծո արքայության լույսի ներքո, ինչը նշանակում է, որ պետք է վերաարժեքավորենք մեր կյանքն իրական և գործնական քայլերով։ Երբ մենք ընդունում ենք ողջ Աստվածաշնչում հնչող ուրիշներին օգնելու և նրանց մասին հոգ տանելու կոչը, այն ևս դառնում է մեր առաջնահերթություննե րից մեկը, քանզի մենք ցանկանում ենք հետևել Հիսուսի քայլերին։ Ըստ էության, այս կոչը պետք է օգնի մեզ ավելի քիչ կենտրոնանալ մեզ վրա ևավելի շատ՝ ուրիշների։ Այս տարբերվող արժեհամակարգը փոխում է նաև մեր հարա բերությունները նրանց հետ, ովքեր իշխանություն ունեն կեղեք վածների, ճնշվածների և նաև մեզ վրա։ Մինչ Աստվածաշունչը հրահանգում է քրիստոնյաներին հարգել և հնազանդվել իրենց իշ խանություններին այնքանով, որքանով որ դա հնարավոր է (տե՛ս, օրինակ՝ Հռոմեացիս 13.1–7), կան նաև դեպքեր, երբ մենք պետք է արձագանքենք Պետրոսի խոսքերին. «Աստծուն պետք է ավելի հնա զանդել, քան թե մարդկանց» (Գործք առաքելոց 5.29)։ Հիսուսն այս երկու սկզբունքները հավասարակշռեց Իր այն պատասխանում, ո րը տվեց Իրեն փորձողներին. «Կայսրինը կայսրին տվեք և Աստծու նը՝ Աստծուն» (Մատթեոս 22.21)։ Նրանք, ովքեր իշխանություն ունեն, անկախ նրանից՝ կառավա րության մեջ են թե այլուր, հաճախ գործի են դնում և պահպանում այդ իշխանությունը սպառնալիքների և ուժի միջոցով։ Ինչպես տե Դաս 12
113
սանք Հիսուսի կյանքում, հավատարիմ կյանքը միշտ և ցանկացած իրավիճակում չէ, որ պահանջում է լռել չարիքի առաջ։ Օրինակ, Ա մերիկայի ստրկության մասին Էլեն Ուայթը գրել է. «Երբ մարդկանց օրենքները հակասում են Աստծո խոսքին և օրենքին, մենք պետք է հնազանդվենք վերջինին, ինչպիսին էլ լինեն հետևանքները։ Մեր երկրում գործող օրենքին, որը պահանջում է ստրուկին իր տիրոջը հանձնել, մենք չպետք է հնազանդվենք, և պետք է կրենք այս օրեն քը խախտելու հետևանքները։ Ստրուկը որևէ մարդու սեփականու թյունը չէ։ Աստված է նրա լիիրավ տերը, իսկ մարդն իրավունք չունի յուրացնել Աստծո ձեռքի գործն ու այն իր սեփականությունը հայտա րարել»։ Վկայություններ եկեղեցու համար, հատոր 1, էջ 201, 202։ Ո՞րն է սահմանագիծը իշխանություններին հնազանդվելու և կե ղեքիչ իշխանությունների զոհերին պաշտպանելու միջև։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16
Հոգնություն կարեկցանքից Դիմակայելով մեր բարի մտադրություններին «աշխարհի բոլոր ցավերով» ճնշվել թույլ տալու հավանականությանը՝ մեզանից շա տերը կցանկանային ավելին անել տառապյալներին օգուտ տալու համար։ Կան մի քանի դիրքորոշումներ և գործողություններ, որոնք կօգնեն մեզ դրականապես արձագանքել կարիքավորներին։ Կարեկցանք. ինչպես տեսանք, տառապողի ցավը ճանաչելն ու նրան կարեկցելը գործողության տանող առաջին քայլերն են։ Մենք պետք է զարգացնենք և պահպանենք տառապյալների նկատմամբ մեր զգայունությունը։ Այսօր մարդիկ խոսում են «կարեկցանքից հոգնելու» մասին, որը նշանակում է, թե այնքան բաց ենք կարեկցե լու վշտի ու ողբերգության դեպքում, որ մեզանից շատերը հոգնում են այն բազմաթիվ դեպքերից, որոնք մեզանից հուզական էներգիա են խլում, նաև պահանջում ֆինանսական աջակցություն։ Հիսուսը հիանալի կերպով տեղյակ էր Իր շուրջը ծավալվող չարիքից ու ցա վից, այնուամենայնիվ, Նա կարեկցելու զգացողությունը չկորցրեց։ Մենք ևս չպետք է կորցնենք։ Գիտելիք. Քանի որ անարդարության և աղքատության շատ ի րավիճակներ խրթին են, կարևոր է լսել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել այս իրավիճակներում։ Շատ օրինակներ են եղել, երբ բարի մտադրություններով մարդիկ վնաս են հասցրել այլ մարդկանց կյան 114
Դաս 12
քին՝ օգնել փորձելով։ Ճիշտ է, սա անգործության արդարացում չէ, մենք պետք է փորձենք գործել բանիմացությամբ և խորագիտորեն։ Աղոթք. Երբ մենք խնդիր ենք տեսնում, մեր առաջին միտքը «գործնական» քայլեր ձեռնարկելն է լինում։ Սակայն Աստվածա շունչը հիշեցնում է, որ աղոթքը գործնական քայլ է։ Մենք կարող ենք աղքատների և կեղեքվածների կյանքը փոխել նրանց և նրանց վրա իշխանություն ունեցողների համար մեր աղոթքներով (տե՛ս Ա Տիմո թեոս 2.1, 2), ինչպես նաև որոնենք Աստծո առաջնորդությունն այն հարցում, թե ինչպես կարող ենք լավագույնս արձագանքել օգնու թյուն առաջարկելով (տե՛ս Առակաց 2.7, 8)։ Ակնկալիքներ. Վիշտը թեթևացնելու գործում մեկ այլ կարևոր տարր է ճիշտ ակնկալիքներ ունենալը՝ հաշվի առնելով սոցիալա կան, քաղաքական և անձնական հանգամանքները։ Մեր հույսը պետք է լինի մարդկանց ընտրություն և հնարավորություն տալը, ո րոնք նրանք այլ կերպ չէին ունենա։ Այն, թե ինչ են մարդիկ անում այս հնարավորությունների հետ, երբեմն կհիասթափեցնի մեզ, բայց մենք պետք է հարգենք այդ ընտրությունները։ Ինչ ճանապարհով էլ որ փորձենք օգնել տառապյալներին, մեզ առաջնորդող սկզբունքը պետք է լինի. «Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այն պես էլ դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12)։ Կարդացե՛ք Հակոբոս 1.5–8 համարները։ Ի՞նչ դեր պետք է խաղա աղոթքը քրիստոնյայի գործերում։ Ի՞նչ են Հակոբոս 2.15, 16 հա մարներն առաջարկում այն մասին, թե ինչպես կարող ենք նպաս տել ուրիշների համար մեր աղոթքներին պատասխանելուն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17
Առատաձեռնություն «Աստված սիրում է ուրախ տվողին» (Բ Կորնթացիս 9.7), և ա ռատաձեռնորեն տալը քրիստոնեական կյանքի կարևոր տեսանկ յուններից մեկն է։ Խիստ կարևոր է, թե որոնք են մեր ֆինանսական առաջնահերթությունները: Առատաձեռնությունն ավելին է, քան պարզապես ինչ-որ բանի համար գումար տալը՝ անկախ նրանից, թե որքան արժանի է այն։ Փոխարենը, առատաձեռնությունը կյանքի դիրքորոշումներից ամենաընդարձակն է և կարևորագույն հատկանիշը նրանց, ովքեր «վախենում են Տիրոջից», ինչպես նշված է Սաղմոս 112-ում։ «Երա Դաս 12
115
նի այն մարդին, որ ողորմած է և փոխ է տալիս, ևիր բանը շինում է իրավունքով» (Սաղմոս 112.5)։ Ի՞նչ են սովորեցնում հետևյալ համարները կարիքավորների նկատմամբ առատաձեռնության մասին։ Ղևտացոց 25.35–37, Սաղմոս 119.36, Բ Կորնթացիս 8.12–15, Ա Հովհաննես 3.16–18, Ա Տիմոթեոս 6.17–19։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նորկտակարանյան իր նամակներում Պողոսը մշտապես մեջբե րում է Աստծո առատաձեռնությունը որպես քրիստոնեական հույ սի աղբյուր, որն ավելի լիրաժեքորեն արտահայտվում է Հիսուսի՝ Իր կյանքը մեզ համար տալու մեջ։ Իր հերթին, Նրա մահը մեզ հա մար նաև ուրիշների նկատմամբ առատաձեռն կյանք ապրելու մեր դրդապատճառն է. «Գոհանում եմ Աստվածանից ...որ քո հավատի հաղորդակցությունը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գի տությունով, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսում» (Փիլիմոն 1.4, 6)։ Առատաձեռնությունը դիրքորոշում է կյանքի նկատմամբ, որն ընդարձակ է, համարձակ և համապարփակ։ Մեր անձնական կյանքում, հասարակության մեջ և մշակույթում այնքան շատ բան է դրդում մեզ կենտրոնանալ մեզ վրա, պահել որքան հնարավոր է շատ մեզ համար։ Եվ եկե՛ք խոստովանենք, միևնույնն է, շատերիս համար կանխադրված տարբերակն է՝ ես, ես, ես։ Եթե մեր հավատն իրական է, այն մեզ կստիպի մահանալ ես-ի համար և ավելի շատ ապրել հանուն ուրիշների։ Մեր հավատն օգ նում է մեզ պատկերացնել աշխարհն ու դրանում ապրող մարդկանց այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց և՛ իրենց բարության, և՛ իրենց կոտրվածության մեջ, և այն դրդում է մեզ հնարավորության սահմաններում փորձել օգնել կարիքավորներին։ Որպես կյանքի հատկանիշ՝ առատաձեռնությունը պատրաստա կամորեն գնահատվում է դրամահավաքների և բարեգործական կազմակերպությունների կողմից։ Նման առատաձեռնությունը չա փելի է ևանմիջականորեն գործուն։ Սակայն մեծամեծ նվիրատվու թյունները ոչ միշտ են խոսում առատաձեռն կյանքի մասին (տե՛ս Մարկոս 12.41–44)։ Առատաձեռն կյանքն ավելի լայն իմաստ ունի և ավելի արժեքավոր է, քան որևէ նվիրատվություն։ Մենք պետք է ա վելի լավ գնահատենք առատաձեռնության հոգին և զարգացնենք այն մեր արած ամեն քայլում։ Շատ մարդկանց համար առատաձեռ 116
Դաս 12
նությունը բնածին հատկանիշ չէ, այն շնորհ է, որը մենք պետք է ար տահայտենք մեր կյանքում ակտիվ և նպատակաուղղված կերպով՝ անկախ նրանից, թե ուր է ձգում մեզ մեր մեղավոր ևեսասեր մարդ կայնությունը: Բացի գումար տալուց, նույնիսկ շատ առատաձեռնորեն, որո՞նք են այն ոլորտները, որտեղ պետք է առատաձեռնության ոգի ցու ցաբերենք։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18
Խաղաղություն անել արդացե՛ք Մատթեոս 5.9 համարը։ Այն աշխարհում, որտեղ մենք Կ ապրում ենք, ինչպե՞ս ենք անում այն, ինչ Հիսուսն ասում է այս տեղ։ Ի վերջո, որքանո՞վ դա մեզ կհաջողվի։ Տե՛ս Մարկոս 13.7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաժան հակամարտությունը տառապանքի լուրջ պատճառ է։ Պատերազմի գնի մեջ ներառված են զոհերն ու քայքայված կյան քերը, ռազմական զինամթերքին հատկացված ուշադրությունն ու միջոցները, որոնք ավելի լավ կլիներ հատկացվեին մարդկային կա րիքները հոգալուն և կենդանի մնացած պատերազմի տուժածների տառապանքը թեթևացնելուն, նույնիսկ «հաղթողների» շրջանում։ Կան շատ նմանատիպ հակամարտություններ, որոնք սպի են թող նում անթիվ-անհամար կյանքերի վրա ընտանիքներում և համայնք ներում։ Որպես այդպիսին՝ արդարության ցանկությունը չի կարող անտեսել խաղաղարարության ցուցումը։ Հիսուսի Ավետարանի սրտում Աստծո փառահեղ և շնորհալի խաղաղարարությունն է, որը հաշտեցնում է մեղավոր մարդկանց իրենց Արարչի հետ (տե՛ս Բ Կորնթացիս 5.18–21)։ Եվ այդ հաշտու թյունը, որը մենք ստանում ենք, մեզ օրինակ է ծառայում, որպեսզի ուրիշների համար դառնանք այդ հաշտության «դեսպանները»։ Եսայիա 52.7։ Ինչպե՞ս ենք կիրառում այս համարը մեր կյանքում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Խաղաղության Ավետարանը բռնությամբ լի մեր աշխարհում դառնում է խաղաղություն գործելու շարժառիթը, օրինակը և միջո ցը. «Այն սիրտը, որը ներդաշնակ է Աստծո երկնային խաղաղության Դաս 12
117
հետ և հաղորդակից է դրան, կտարածի դրա օրհնված ազդեցու թյունն իր շուրջը։ Խաղաղության հոգին աղավնու պես կնստի աշ խարհային կյանքի պայքարից հոգնած և տանջված սրտերի վրա»։ էլեն Ուայթ, Խոհեր Օրհնության սարից, էջ 28։ Լեռան քարոզի ժամանակ Հիսուսն ասաց. «Երանի խաղաղու թյուն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն» (Մատթեոս 5.9)։ Զարգացնելով թեման՝ Նա ոչ միայն հաստատեց սպանության նկատմամբ դատապարտությունը, այլև ասաց, որ մենք չպետք է բարկանանք կամ ոխ պահենք (տե՛ս Մատթեոս 5.21–26), և որ պետք է սիրենք մեր թշնամիներին և աղոթենք մեզ հալածողների համար (տե՛ս Մատթեոս 5.43–48), ինչը նշանակում է, որ մենք ե ռանդուն քայլեր պետք է ձեռնարկենք նրանց բարօրության համար։ Շատ ոգեշնչող պատմություններ կան այն մարդկանց մասին, ով քեր նվիրել են իրենց կյանքն աշխարհի «տաք օջախներում» խա ղաղարարությանը՝ բերելով հաշտություն և բժշկություն և հաճախ թեթևացնելով այս հակամարտությունների բերած անարդարու թյունն ու տառապանքը։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնցում ձեր եկեղեցին իր տե ղական մակարդակում կարող է գործել որպես խաղաղարար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19
Ձայն ձայնազուրկների համար Սողոմոնը գրել է, որ կա «լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3.7)։ Նա ճիշտ էր, ևայդ հավասարակշռությունը գտնելն այն քան էլ հեշտ չէ մեզ համար։ Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է կեղեքվածների օգտին խոսելուն, ձայնազուրկների ձայնը բարձրացնե լուն և չարը բարիով հաղթելուն, հնարավո՞ր է, որ որպես եկեղեցի մենք սխալված լինենք չափից շատ լռելով, երբ պետք է խոսեինք։ Քրիստոնյաները հաճախ են խոսել Քրիստոսի ձեռքերն ու ոտքե րը լինելու մասին՝ մատնացույց անելով ուրիշներին գործնականո րեն ծառայելու կոչը, ինչպես Հիսուսը կցանականար, որ անեինք։ Սակայն մարգարեական դերակատարության մեջ, ինչպես ցու ցադրված է Աստվածաշնչում, Աստծո առաջին կոչը տղամարդկանց և կանանց Իր ձայնը լինելն է, Աստծո անունից խոսելը, ինչպես նաև նրանց օգտին խոսելը, ում Աստված ուզում է պաշտպանել (տե՛ս Սաղմոս 146.6–10)։ 118
Դաս 12
Կարդացե՛ք Եսայիա 58.1–10 համարները։ Ի՞նչ պետք է իր յուրա հատուկ ժամանակ, յուրաքանչյուր վայրում և համատեքստում տրված այս լուրը մեզ ասի այսօր՝ մեկ այլ ժամանակ, մեկ այլ վայրում և համատեքստում։ Ինչքա՞ն բան է իսկապես փոխվել Եսայիայի՝ այս լուրը գրելու ժամանակներից մինչև մեր օրերը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարգարեների արդարության կոչը երբեք հանրաճանաչու թյուն չի վայելել։ Սակայն Աստծուց ստացած իրենց հանձնարարու թյամբ ոգեշնչված, հասկանալով Աստծո նախանձախնդրությունն արդարության նկատմամբ, կարեկցելով նեղ վիճակում գտնվող աղքատներին ու կեղեքվածներին և որոնելով լավագույնն իրենց հասարակության համար՝ այս մարգարեները համարձակություն ունեին լինելու ձայնազուրկների ձայնն իրենց ապրած ժամանակ և իրենց ապրած վայրում՝ ի հեճուկս ճնշման, անհարմարության և վտանգի (տե՛ս Ա Պետրոս 3.17)։ Հիմնվելով Ավետարանի մեր ընկալման և Հիսուսին աշխարհին ներկայացնելու կոչի վրա՝ Յոթերորդ օրվա ադվենտիստները նույն պես շատ լավ առաջարկներ ունեն աշխարհում չարի դեմ պայքարե լու առենչությամբ։ Դրանցից են. «Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ աղքատությունն ու դրան ուղեկցող անարդարությունները կրճա տելուն ուղղված գործողությունները քրիստոնեական սոցիալական պատասխանատվության կարևոր մաս են կազմում։ Աստվածա շունչը պարզորոշ ներկայացնում է Աստծո յուրահատուկ հոգա տարությունն աղքատների նկատմամբ և Նրա ակնկալիքները, թե ինչպես Իր հետևորդները պետք է արձագանքեն նրանց, ովքեր ունակ չեն ինքնուրույն հոգ տանելու իրենց մասին։ Բոլոր մարդիկ կրում են Աստծո պատկերը և Աստծո օրհնություններն ստացողներ են (Ղուկաս 6.20)։ Աղքատների հետ աշխատելիս մենք հետևում ենք Հիսուսի օրինակին և վարդապետությանը (Մատթեոս 25.35, 36)։ Որպես հոգևոր համայնք՝ Յոթերորդ օրվա ադվենտիստները պաշտպանում են աղքատներին և խոսում են «համրի համար» (Առակաց 31.8) և նրանց դեմ, ովքեր «աղքատների դատաստանը ծռում» են (Եսայիա 10.2)։ Մենք մասնակցում ենք Աստծո գործին, Ով «իրավունք» է անում «աղքատի համար» (Սաղմոս 140.12)»։ Դաս 12
119
ՅՕԱ պաշտոնական հայտարարությունը համաշխարհային աղքա տության վերաբերյալ, 2010թ. հունիսի 24: ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Բժշկության ծառայություն գրքի 503– 516 էջերի «Ավելի վեհ փորձառություն», Վկայություններ եկեղեցու համար գրքի 3-րդ հատորի 511–526 էջերի «Պարտք դժբախտների առջև», «Մարդու պարտքն իր ընկերոջ առջև» և Վկայություններ ե կեղեցու համար գրքի 2-րդ հատորի 24–37 էջերի «Անելով Քրիստոսի համար» գլուխները։ «Որոնե՛ք երկնքում և երկրի վրա, սակայն չեք գտնի ավելի զորեղ բացահայտված ճշմարտություն, քան նրանք, որ բացահայտվում են ողորմության գործերում նրանց նկատմամբ, ովքեր մեր կարեկցանքի ևօգնության կարիքն ունեն։ Սա է այն ճշմարտությունը, որը Հիսուսի մեջ է։ Երբ Քրիստոսի անունը դավանողները կիրառեն ոսկի կանոնի սկզբունքները, առաքյալների ժամանակ եղած զորությունը կայցելի Ավետարանին»։ Էլեն Ուայթ, Խոհեր Օրհնության սարից, էջ 137։ «Գերագույն սեր Աստծո նկատմամբ և անշահախնդիր սեր միմ յանց նկատմամբ. սա է լավագույն պարգևը, որը մեր երկնային Հայ րը կարող է տալ։ Այս սերն ազդակ չէ, այլ աստվածային սկզբունք, հարատև զորություն։ Չսրբագործված սիրտը չի կարող սկզբնավո րել կամ արտադրել այն։ Այն կարող է գտնվել միայն այն սրտում, որտեղ թագավորում է Հիսուսը։ … Սրտում փայփայված այս սերը քաղցրացնում է կյանքը և մաքրագործող ազդեցություն տարածում շրջապատողների վրա»։ Էլեն Ուայթ, Գործք առաքելոց, էջ 551։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպես տեսանք այս շաբաթվա ուսումնասիրության ընթացքում, Ավետարանը մնում է ուրիշների համար գործելու օրինակն ու դրդապատճառը, ինչպես Հիսուսը գործեց մեզ համար։ Ինչպե՞ս է դա ընդլայնել այն բարի լուրի ձեր ընկալումն ու գնահատանքը, թե ինչ է մեզ համար Աստված արել և ինչպես է ցույց տալիս Իր սերը մեր նկատմամբ։ 2. Ձայնազուրկների համար մեր ձայնը բարձրացնելը, խաղաղու թյուն անելը և նմանատիպ գործունեությունը կարող է մեզ քա 120
Դաս 12
ղաքական և հասարակական ասպարեզ ներքաշել։ Այնուամե նայնիվ, Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին եղել է ջատագով պետությունից եկեղեցու բաժանման հարցում։ Ո՞րն է անպատեհ քաղաքական ներգրավվածության և հասարակայ նորեն խաղաղություն հաստատելու համար խոսելու և գործելու տարբերությունը։ 3. Այս շաբաթվա ուսումնասիրության ընթացքում քննարկված ո՞ր քայլը կցանկանայիք կիրառել ձեր կյանքում և համայնքում։ Ինչ պե՞ս կարող եք այն իրականություն դարձնել։ 4. Ձեր համայնքում կամ դրանից դուրս առկա չարիքի և ճնշման ի՞նչ հարցի համար եք որոշել աղոթել։ ՎԵՐՋԱԲԱՆ. Հիսուսի հետևորդ դառնալը կփոխի մեր կյանքը շատ ձևերով՝ ներառյալ այն, որ մեր մեջ ավյուն կառաջանա Նրան միանալ աղքատների ևոտնակոխ եղածների մասին Նրա եռանդուն մտահոգության հարցում։ Չլինելով հեշտ առաջադրանք՝ մասսա յականություն չվայելող այս մոտեցումը կփոխի մեր առաջնայնու թյունները և կդրդի մեզ եռանդուն քայլեր ձեռնարկել մեր շրջակա աշխարհի տառապյալներին բժշկելու համար։
Դաս 12
121
ԴԱՍ 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21–27
ԾԱՌԱՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Կորնթացիս 2.14–16, Ելից 32.1–14, Ա Պետրոս 2.12, Փի լիպպեցիս 2.15, Եփեսացիս 2.19, Եբրայեցիս 10.23–25։ Հիշելու համարը. «Պինդ բռնենք հույսի դավանությունը՝ անսայթաք, որ հա վատարիմ է խոստացողը։ Եվ զգուշանանք իրար համար՝ դեպի սեր և բարի գործեր գրգռելով» (Եբրայեցիս 10.23, 24)։
Փ
որձելով իրականացնել քրիստոնեական առաքելությունը՝ մենք չպետք է թերագնահատենք եկեղեցու ներուժը որպես հավա տացյալների կազմակերպված համայնք։ Մենք արդեն անդրադար ձել ենք այն մարտահրավերներին, որոնց կարող ենք բախվել, երբ փորձում ենք պայքարել անարդարության և աղքատության դեմ։ Բայց հավատքի համայնքում հավատակիցների հետ աշխատելով՝ մենք կարող ենք մեզ շրջապատողների համար օրհնություն լինել։ Գայթակղությունն այն է, որ երբ մենք հավաքվում ենք միասին որպես եկեղեցի, մենք շեղվում ենք այն ուղղությամբ, որ փորձում ենք բոլոր ուժերը ներդնել եկեղեցու մեջ՝ մոռանալով, որ եկեղեցին ստեղծվել է աշխարհին ծառայելու համար, որի մեջ Աստված է այն դրել։ Որպես եկեղեցի՝ մենք չպետք է անտեսենք մեզ շրջապատող տառապանքն ու չարը։ Եթե Քրիստոսն այն չի անտեսել, մենք էլ չպետք է անտեսենք։ Մենք պետք է Ավետարանը քարոզելու մեր կոչ մանը հավատարիմ լինենք, իսկ այն քարոզելու հետ մեկտեղ գալիս է ճնշվածներին, քաղցածներին, մերկերին ևանօգնականներին օգ նելու գործը։ Որպես եկեղեցական համայնք և կազմակերպություն՝ միասին մենք Քրիստոսի մարմինն ենք (տե՛ս Ա Կորնթացիս 12.12–20)։ Որպես համայնք՝ մենք պետք է քայլենք այնպես, ինչպես Հիսուսը քայլեց, օգնության հասնենք, ինչպես Հիսուսն արեց և այսօր աշխարհում ծառայենք որպես Հիսուսի ձեռքեր, ոտքեր, ձայն և սիրտ։ 122
Դաս 13
ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22
Փոփոխության ջատագովներ Գործք առաքելոց գրքի առաջին գլուխներից գիտենք, թե ինչպես քրիստոնյա հավատացյալները հիմնեցին տարբերվող համայնք՝ հոգ տանելով իրենց շարքերում գտնվող կարիքավորների մասին և միա սին օգնելով համայնքից դուրս եղողներին՝ առաջարկելով նրանց օգնություն, ինչպես նաև հրավիրելով միանալ նրան, ինչ Աստված անում էր իրենց շարքերում։ Հավելելով Հիսուսի՝ աղի և լույսի մասին նկարագրությունը՝ Պողոսն օգտագործում է մի շարք փոխաբերություններ՝ նկարագ րելու եկեղեցու գործունեությունն աշխարհում։ Մի շարք նկարագ րությունների շարքում ընդգծում է, որ նրանք, ովքեր ապրում են որպես Աստծո ժողովուրդ՝ իբրև Աստծո ընդունելի պատարագ (տե՛ս Հռոմեացիս 12.1), Քրիստոսի մարմին (տե՛ս Ա Կորնթացիս 12.12–20), որպես դեսպաններ (տե՛ս Բ Կորնթացիս 5.18–20) և որպես հոտ (տե՛ս Բ Կորնթացիս 2.14–16)։ Այս նկարագրություն ներից յուրաքանչյուրում Աստծո ժողովրդի դերի մասին մասին խոսվում է որպես Նրա թագավորության ներկայացուցիչներ և գործակալներ նույնիսկ հիմա, նույնիսկ մեծ պայքարի թոհուբո հում ամայացած աշխարհում։ Վերանայե՛ք վերը նշված այս «ներկայացուցչական» նկարագրու թյուններից յուրաքանչյուրը։ Ո՞րն է ամենալավը նկարագրում, թե ինչպես դուք կցանկանայիք ներկայացնել Աստծուն և Նրա ճանա պարհները ձեր համայնքում, ևինչո՞ւ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այս նկարագրություններից յուրաքանչյուրն իրեն վերագրվող գործողություն է ենթադրում՝ ոչ թե որպես Աստծո աչքին ընդունելի լինելու միջոց, այլ որպես Քրիստոսի զոհով Աստծո կողմից արդեն ըն դունված ժողովուրդ, ով պատասխանել է Աստծո սիրուն և շնորհին՝ դառնալով Նրա գործակալը տառապող և մահացող աշխարհում։ Սակայն դրանք կարող են ավելի խորը մակարդակում դիտարկ վել, որովհետև Աստծո արքայությունն Աստծո սիրո և շնորհի մասին է, ևերբ մենք տալիս ենք ուրիշներին Նրա սերն ու շնորհը, մասնակ Դաս 13
123
ցում ենք այդ հավիտենական թագավորության կառուցմանը նույ նիսկ հենց հիմա։ Միջազգային իրավունքում ընդունված է, որ ազգային դեսպա նատունը համարվում է իր ներկայացրած ազգի մի մասը, նույնիսկ երբ ֆիզիկապես օտար երկրում է, որը միգուցե շատ հեռու է սե փական երկրից։ Նույն կերպ, Աստծո թագավորության ճանապարհ ները կառուցելուն մասնակցելը թույլ է տալիս գաղափար կազմել այն հավերժական իրականության մասին այժմ ևայստեղ ևորպես այդպիսին մատնացույց է անում ու կանխագուշակում չարի վերջ նական պարտությունը։ Այդպիսով, որպես Քրիստոսի դեսպաններ և գործակալներ՝ մենք կարող ենք վերապրել Նրա սիրո և արդա րության իրականությունը մեր սեփական կյանքում, եկեղեցում և նրանց կյանքում, ում փորձում ենք ծառայել։ Կարդացե՛ք Բ Կորնթացիս 2.16 համարը։ Ո՞րն է երկու հոտերի միջև տարբերությունը, և ինչպես կարող ենք իմանալ՝ ո՞րն ենք մենք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23
Ծառայող մնացորդը Աստվածաշնչյան մարգարեություններում նշված մնացորդ ժո ղովրդի ստանդարտ սահմանումը գտնում ենք Հայտնություն 12.17 համարում՝ նրանք, «որ Աստծո պատվիրանները պահում են, և Հի սուսի [Քրիստոսի] վկայությունն ունեն» (տե՛ս նաև Հայտնություն 14.12)։ Աստվածաշնչում այս հատկանիշներն ընդգծում են երկրի պատմության վերջին փուլի Աստծո ժողովրդին։ Սակայն նույն Աստ վածաշնչում մենք գտնում ենք օրինակներ, թե ինչպես է գործում նման մնացորդը, և հատկապես ինչպես է այս ժողովուրդը ծառա յում ուրիշներին։ Մովսեսի օրինակն այս առնչությամբ վհատեցնող է։ Կարդացե՛ք Ելից 32.1–14 համարները։ Այս պատմության մեջ ո՞րն է Մովսեսի և Հայտնություն 12.17 համարում նկարագրված մնացորդի հա մեմատությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 124
Դաս 13
Բարկանալով Իսրայելի ժողովրդի վրա՝ Աստված սպառնում էր կործանել նրանց, և Աբրահամին տված խոստումները, որ նրա սե րունդները մեծ ազգ էին դառնալու, փոխանցել Մովսեսին և նրա ըն տանիքին (տե՛ս Ելից 32.10)։ Սակայն Մովսեսը դա չէր ուզում։ Ընդհակառակը, նա համար ձակություն ունեցավ վիճաբանել Աստծո հետ՝ ասելով, որ այնպես գործելը, ինչպես Աստված սպառնում է գործել, Նրան վատ համբավ կբերի (տե՛ս Ելից 32.11–13)։ Հետո Մովսեսն ավելի առաջ է գնում և հասնում սահմանագծին. և Աստված հետ է առնում այն չարիքը, որ իր ժողովրդին պիտի աներ։ Մովսեսը պայքարում էր այս ժողովրդին անապատից հանելու համար։ Նրանք բողոքում և տրտնջում էին ազատություն ստանա լու առաջին իսկ պահից։ Այնուամենայնիվ, Մովսեսն Աստծուն ասում է. «...ջնջիր ինձ Քո գրած գրքից»(Ելից 32.32), եթե նրանց ներել հնա րավոր չէ: Մովսեսը պատրաստ է հրաժարվել հավիտենությունից, որպեսզի փրկի նրանց, ում հետ կիսել է այս ճամփորդությունը։ Ինքնազոհ միջնորդության ինչպիսի՜ հզոր օրինակ նրանց հա մար, ովքեր արժանի չեն դրան։ Եվ ողջ փրկության ծրագրի ինչպի սի՜ հզոր խորհրդանիշ։ «Երբ Մովսեսը միջնորդում էր Իսրայելի համար, նա կորցրեց իր երկչոտոթյունն իր խորը շահագրգռվածության և սիրո մեջ նրանց հանդեպ, ում համար այդքան շատ բան անելու համար Աստված նրան Իր ձեռքում գործիք դարձրեց։ Աստված լսեց նրա աղաչանքն ու տվեց նրա անշահախնդիր աղոթքի պատասխանը։ Աստված ա պացուցեց Իր ծառային, Նա ստուգեց նրա հավատարմությունը և սերը սխալական, երախտամոռ ժողովրդի նկատմամբ, իսկ Մով սեսը վեհանձնորեն անցավ փորձությունը։ Նրա մտահոգությունն Իսրայելի նկատմամբ չէր բխում եսասիրական դրդապատճառից։ Աստծո ընտրյալ ժողովրդի բարգավաճումն ավելի թանկ էր նրա համար, քան անձնական պատիվը, քան հզոր ազգի նախահայր դառնալը։ Աստծուն դուր եկավ նրա հավատարմությունը, նրա սրտի կարեկցանքը և շիտակությունը: Որպես հավատարիմ հովիվ՝ Մովսեսին Նա հանձնարարեց Իսրայելին խոստացված երկիր ա ռաջնորդելու մեծագույն գործը»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մար գարներ, էջ 319։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե հնարավորության սահման ներում ինչպես պետք է մենք վարվենք մեզ շրջապատող սխալա կան մարդկանց հետ։ Դաս 13
125
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24
Հասնելով հոգիներին Եկեղեցիներում քննարկումը երբեմն կանգ է առնում ընտրու թյան ակնհայտ կարիքի վրա՝ կենտրոնանալ հասրակական գործի՞, թե՞ Ավետարանի գործի, բարեգործությա՞ն, թե՞ վկայության, ար դարությա՞ն, թե՞ ավետարանչության վրա։ Սակայն երբ ավելի լավ ենք հասկանում այս գաղափարներից յուրաքանչյուրն ու ուսում նասիրում Հիսուսի ծառայությունը, դրանց միջև տարբերությունը վերանում է, և մենք գիտակցում ենք, որ բարի լուրը քարոզելն ու մարդկանց օգնելը սերտորեն կապված են։ Իր հայտնի պնդումներից մեկում Էլեն Ուայթը բացատրում է այդ կապը հետևյալ կերպ. «Միայն Քրիստոսի մեթոդը մարդկանց հաս նելու գործում իրական հաջողություն կբերի: Փրկիչը մարդկանց հետ վարվում էր որպես Մեկը, Ով նրանց բարին էր կամենում։ Նա Իր կարեկցանքն էր ցույց տալիս նրանց, ծառայում էր նրանց կարիք ներին, շահում էր նրանց վստահությունը, հետո հորդորում նրանց. «Հետևեք Ինձ։ … Աղքատների բեռը պետք է թեթևանա, հիվանդները՝ բուժվեն, տա ռապյալներն ու վշտացածները՝ մխիթարվեն, անուսները՝ կրթվեն, անփորձները՝ խորհուրդ ստանան։ Մենք պետք է լաց լինենք լացող ների հետ ևուրախանանք ուրախացողների հետ»։ Էլեն Ուայթ, Բժշ կության ծառայություն, էջ 143։ Ինչպես տեսանք, արդարությունն ու ավետարանչությունը՝ ար քայության այս երկու գործողությունները, սերտորեն կապված էին ոչ միայն Հիսուսի ծառայության, այլ նաև Իր աշակերտներին տված Նրա առաջին հանձնարարության մեջ. «Երբ որ կգնաք, քարոզեք և ասեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեք, մեռելներին հարուցեք, դևերը հանեք, ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.7, 8)։ Կարճ ասած, մարդկանց սրտին հասնելու լավագույն ճանապարհներից մեկը նրանց կարիքներին ծառայելն է։ Կարդացե՛ք Ա Պետրոս 2.12 և Փիլիպպեցիս 2.15 համարները։ Ի՞նչ են Պետրոսն ու Պողոսն ասում Աստծո ժողովրդի կատարած բարի գործերի զորության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 126
Դաս 13
Աստծո բարի լուրի ավելի լայն ընկալման մեջ ավետարանչու թյունն անիմաստ է դառնում, երբ չկա սեր մարդկանց նկատմամբ։ Այնպիսի համարներ, ինչպիսիք են Ա Հովհաննես 3.16–18-ը և Հակո բոս 2.16-ը, ընդգծում են բարի լուրն ավետելու, սակայն այն սեփա կան կյանքում չապրելու հակասությունը։ Իր լավագույն դրսևորմամբ ավետարանչությունը՝ հույսի, ազատագրման, ապաշխարության, վերափոխման և Աստծո համապարփակ սիրո լուրի հռչակումը, ար դարության արտահայտություն է։ Ե՛վ ավետարանչությունը, և՛ արդարության ցանկությունը ծնունդ են առնում կորած, կոտրված և վշտացած մարդկանց նկատմամբ Աստծո սիրո գիտակցումից, որը նաև ծիլ է տալիս մեր սրտերում Աստծո՝ մեր կյանքում ունեցած ազդեցության շնորհիվ։ Մենք չենք ընտրում այս կամ այն գործողությունը, այլ աշխատում ենք Աստծո շնորհով մարդկանց հետ իրականացվող գործում՝ հոգալով նրանց կարիքները և օգտագործելով այն միջոցները, որոնք Աստված վստահել է մեզ։ Մյուս կողմից էլ, ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ ուրիշ ների համար բարի գործեր անելիս չենք անտեսում փրկության բարի լուրը քարոզելը։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25
Շնորհը եկեղեցում Հոբի գրքի սկզբում Աստված մատնացույց է անում Հոբին և նրա հավատարմությունն Իր հանդեպ որպես Աստծո ճանապարհների և ընկած մարդության հետ Նրա գործերի բարության ցուցադրում (տե՛ս Հոբ 1.8)։ Ուշագրավ է, որ Աստված թույլ է տալիս, ու Իր համ բավը կախված լինի նրանից, թե ինչպես է Իր ժողովուրդն ապրում իր կյանքն այս երկրի վրա։ Բայց Պողոսն ընդարձակում է այս հա վատի թեման, որն Աստված ունի Իր որոշ «սուրբերի» նկատմամբ, ովքեր ընդգրկված են եկեղեցու համայնքի մեջ. «Որ հիմա իշխա նություններին և պետություններին երկնավորներում եկեղեցու ձեռքով հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը» (Եփե սացիս 3.10)։ Կարդացե՛ք Եփեսացիս 2.19 համարը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է ներառ ված այն գաղափարի մեջ, որ եկեղեցու համայնքը նկարագրված Դաս 13
127
է որպես Աստծո «ընտանիք»։ Ինչպե՞ս պետք է այս նկարագրու թյունն ազդի կազմակերպված եկեղեցու գործելակերպի վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Յուրաքանչյուր համայնք կամ կազմակերպություն իր անդամ ների նկատմամբ վերաբերմունքով արտացոլում է իր հիմնարար արժեքները։ Որպես Աստծո ընտանիք, Քրիստոսի մարմին և Հոգու համայնք՝ եկեղեցին ստացել է կանչվածություններից ամենավսեմը՝ սեփական կյանքով ցույց տալ, որ «Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես սուրբերի բոլոր եկեղեցիներում» (Ա Կորնթացիս 14.33)։ Աստծո արդարության, շնորհի և սիրո մեջ ցուցադրված արդա րության, շնորհի և սիրո արժեքները պետք է կառավարեն եկեղեցում կատարվող ամեն ինչ։ Տեղական եկեղեցական համայնքից մինչև եկեղեցու համաշխարհային կազմակերպություն, այս սկզբունքնե րը պետք է ղեկավարեն եկեղեցու առաջնորդներին գործելիս, որո շումներ կայացնելիս ևեկեղեցում գտնվողներից «ամենափոքրերի» նկատմամբ հոգատարություն ցուցաբերելիս։ Նրանք պետք է նաև առաջնորդեն եկեղեցու անդամների մեջ ժամանակ առ ժամանակ ծագող վեճերի լուծումները։ Եթե չենք կարողանում մեր մեջ գտնվող ներին վերաբերվել արդարությամբ և արժանապատվությամբ, ինչ պե՞ս կկարողանանք դա անել ուրիշների հետ։ Երբ եկեղեցին մարդկանց աշխատանք է առաջարկում, պետք է լինի առատաձեռն գործատու, ով գնահատում է մարդկանց և գոր ծում անդամների հետ անարդար վերաբերմունքի դեմ։ Եկեղեցինե րը պետք է լինեն ապահով վայր, որտեղ բոլոր անդամները կանեն իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ՝ պաշտպանելու խոցելի ներին։ Եվ ինչպես տեսնում ենք վաղ եկեղեցում, եկեղեցական հա մայնքը պետք է ունենա յուրահատուկ պատրաստվածություն իր եկեղեցական «ընտանիքի» այն անդամներին աջակցելու ևօգնելու համար, ովքեր տառապում են կամ կարիքի մեջ են։ Հիսուսը սա որպես հրաման տվեց՝ ասելով, որ այն ոչ միայն կվե րափոխի հավատի համայնքը, այլ նաև կցուցադրի նրանց հավա տի իրականությունն այն մարդկանց, ովքեր նայում են իրենց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշա կերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» (Հովհաննես 13.34, 35)։ 128
Դաս 13
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26
Խրախուսեք միմյանց բարի գործեր գործելու Նույնիսկ լավագույն դրդապատճառներով, ազնիվ նպատակնե րով, հաստատուն հավատով, որ մենք Աստծո և բարության կողմում ենք, Տիրոջ համար աշխատելը կարող է լինել բարդ և հիասթափեց նող։ Մեր աշխարհի տխրությունն ու ցավն իրական են։ Սա պատ ճառներից մեկն է, որ մենք եկեղեցական համայնքի կարիք ունենք։ Հիսուսն Իր աշակերտների հետ ձևավորեց նմանատիպ աջակցող համայնք։ Նա հազվադեպ էր մարդկանց մենակ ուղարկում, իսկ եթե դա պատահում էլ էր, նրանք շուտով նորից հավաքվում էին միասին և կիսում իրենց պատմություններն ու թարմացնում իրենց եռանդն ու խիզախությունը։ Կարդացե՛ք Եբրայեցիս 10.23–25 համարները։ Եբրայեցիս 10.25-ը այս համարներից ամենաճանաչվածն է. ուրեմն ի՞նչ են երկու նախորդ համարներն ավելացնում այս հանրաճանաչ հա մարի մեր ընկալմանը։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնցով կարող ենք միմյանց մղել «դեպի սեր և բարի գործեր»: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Համարյա բոլոր առաջադրանքներում, գործերում կամ նախագ ծերում միասին աշխատող մարդկանց խումբը կարող է հասնել ա վելի շատ բանի, քան առանձին աշխատող բոլոր մարդիկ։ Սա մեզ կրկին հիշեցնում է եկեղեցու՝ Քրիստոսի մարմինը լինելու մասին (տե՛ս Հռոմեացիս 12.3–6), որում մենք բոլորս ունենք տարբեր, բայց միմյանց լրացնող դերեր։ Երբ յուրաքանչյուրս անում ենք այն, ինչն ամենալավն ենք կարողանում, և անում ենք միասնաբար, կարող ենք հավատով վստահ լինել, որ մեր կյանքն ու գործերը նշանակու թյուն կունենան հավիտենության համար։ Ճիշտ է, արդյունքները կարևոր են, երբ փորձում ենք անել այն, ինչը ճիշտ է: Այնուամենայնիվ, դրանք մարդկանց և նրանց կյանքի մասին են, և ուրեմն, պետք է լիարժեքորեն ապավինենք Աստծուն։ Երբեմն, երբ աշխատում ենք աղքատությունը թեթևացնելու, խոցե լիներին պաշտպանելու, կեղեքվածներին ազատելու և ձայնազուրկ ների փոխարեն խոսելու համար, մենք քիչ առաջընթաց կնկատենք։ Սակայն ունենք այն հույսը, որ աշխատում ենք անհամեմատ ավելի Դաս 13
129
մեծ և անխուսափելիորեն հաղթական գործի համար. «Եվ չձանձ րանաք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք, ե թե չթուլանանք։ Ուրեմն քանի որ ժամանակ ունենք, բարի գործենք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին» (Գաղատացիս 6.9, 10, տե՛ս նաև Եբրայեցիս 13.16)։ Ահա թե ինչու ենք կոչված քաջալերելու, տառացիորեն քաջու թյուն ոգեշնչելու միմյանց։ Հավատքով ապրելը և՛ բերկրալի է, և՛ դժվար։ Արդարության մեր Աստվածը ևարդարության մեր համայն քը մեր մեծագույն աջակցությունն են ևայն, ինչին մենք մարդկանց հրավիրում ենք միանալ։ Ո՞ւմ եք ճանաչում կամ ո՞ւմ մասին գիտեք, ով անընդհատ աշ խատում է ուրիշների տառապանքները թեթևացնելու համար։ Ինչպե՞ս կարող եք խրախուսել այդ մարդուն կամ մարդկանց խմբին իրենց արած բարի գործում։ ՈՒՐԲԱԹ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Գործք առաքելոց գրքի 546–556 էջերի «Հավատարիմ վկա», Բարեգործության ծառայություն գրքի 81–86 էջերի «Բարությունը՝ սրտեր տանող բանալի» գլուխները։ «Առաքյալների արած գործը պետք է անենք նաև մենք։ Յուրա քանչյուր քրիստոնյա պետք է ավետարանիչ լինի։ Կարեկցանքով և բարեգթությամբ մենք պետք է ծառայենք օգնության կարիք ունե ցողներին՝ անշահախնդիր եռանդով փորձելով թեթևացնել վշտա ցած մարդկության բեռը։ … Մենք պետք է կերակրենք քաղցածին, հագցնենք մերկին և մխի թարենք տառապյալին ու ճնշվածին։ Մենք պետք է ծառայենք և հույս ներշնչենք հուսալքվածին։ Քրիստոսի սերը՝ ի ցույց դրված անշահախնդիր ծառայության մեջ, ավելի արդյունավետ կլինի չարագործին վերափոխելու հար ցում, քան սուրը կամ դատարանը։ … Շատ հաճախ հանդիմանու թյունից կարծրացող սիրտը հալվում է Քրիստոսի սիրուց»։ Էլեն Ուայթ, Բժշկության ծառայություն, էջ 104, 106։ «Ստրկությունը, սոցիալական շերտավորման համակարգը, ա նարդար ռասայական նախապաշարմունքները, աղքատների կեղեքումն ու դժբախտների անտեսումը համարվում են հակաքրիս 130
Դաս 13
տոնեական և լուրջ սպառնալիք մարդկային ցեղի բարօրությանը, ինչպես նաև չարիքներ, որը Քրիստոսի եկեղեցին իր Տիրոջ կողմից հրահանգվել է հաղթահարելու»։ Գերագույն համաժողովի նախա գահ Ա. Գ. Դենիելսը կարդում է Էլեն Ուայթի մահախոսականը վեր ջինիս՝ Էլեն Ուայթի կյանքի ուրվագրեր գործի հիման վրա, էջ 473։ Հարցեր քննարկման համար
1. Աշխարհում շատ մարդիկ, խմբեր և կազմակերպություններ կան, որոնք փորձում են թեթևացնել կարիքը։ Յոթերորդ օրվա ադվեն տիստական եկեղեցին ի՞նչ եզակի ուժ, ընկալում և միջոցներ կա րող է հաղորդել այս առաջադրանքին։ 2. Կարո՞ղ եք մտաբերել ժամանակ, երբ խրախուսանք ևաջակցու թյուն եք զգացել ձեր համայնքի կողմից։ Դաս քաղելով այդ փոր ձառությունից՝ ինչպե՞ս կարող եք միևնույն խրախուսանքը փո խանցել ուրիշներին։ 3. Եկեղեցական համայնքի աջակցման հետ մեկտեղ ուրիշ է՞լ ինչ կարող է օգնել ձեզ «չձանձրանալ բարին գործելուց»։ 4. Այսօր աշխարհում ՅՕԱ եկեղեցու կողմից աջակցվող ի՞նչ արդա րության խրախուսման, աղքատության դեմ պայքարի ծրագրե րից և նախաձեռնություններից եք տեղյակ։ Ինչպե՞ս կարող եք աջակցել եկեղեցու գործունեության այս ոլորտին։ 5. ՎԵՐՋԱԲԱՆ. Այո, մենք՝ որպես քրիստոնյաներ, կանչված ենք ծա ռայելու ուրիշների, հատկապես նրանց կարիքներին, ովքեր վշտի, տառապանքի և կեղեքման մեջ են։ Ճիշտ է, անհատական պա տասխանատվություններ ունենք այս ոլորտում, սակայն որպես հա մայնք, որը շեշտադրում է ուրիշներին ծառայելը, մենք կարող ենք գործել անհամեմատ ավելի արդյունավետ՝ աշխատելով միասին որ պես եկեղեցական ընտանիք։
Դաս 13
131