ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 2020թ.
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Բովանդակություն Դաս 1. Կրթությունը Եդեմի պարտեզում. . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5 Դաս 2. Ընտանիքը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 15 Դաս 3. Օրենքը որպես ուսուցիչ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 25 Դաս 4. Տիրոջ աչքերը՝ աստվածաշնչյան աշխարհայացք. . . . . . . 34 Դաս 5. Հիսուսը որպես Վարպետ-Ուսուցիչ. . . . . . . . . . . . . . . . . . 44 Դաս 6. Ավելի շատ դասեր Վարպետ-Ուսուցչից . . . . . . . . . . . . . . . 54 Դաս 7. Երկրպագությունը կրթության մեջ . . . . . . . . . . . . . . . . . . . 63 Դաս 8. Կրթությունն ու փրկագնումը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 72 Դաս 9. Եկեղեցին եվ կրթությունը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 81 Դաս 10. Կրթությունն արվեստի եվ գիտության մեջ. . . . . . . . . . . . . 91 Դաս 11. Քրիստոնյան եվ աշխատանքը . . . . . . . . . . . . . . . . . . . . . 101 Դաս 12. Շաբաթ. զգալով եվ ապրելով Աստծո բնավորությունը . . 110 Դաս 13. Երկինքը, կրթությունը եվ հավիտենական ուսումնառությունը. . . . . . . . . . . . . . . . . . . . 119
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչո ղությունը՝ ըմբռնողություն» (Առակներ 9.10)։ Խորհե՛ք վերը նշված տեքստի շուրջ։ Այն ներառում է երկու սեր տորեն կապված գաղափարներ՝ «երկյուղ», երբ մարդու սիրտը թրթռում է Աստծո փառքով և զորությամբ հմայվելիս, և «ճանաչո ղություն», որը բացահայտվում է Աստծո բնավորության մասին սո վորելիս։ Ուստի իմաստությունը, ճանաչողությունն ու հանճարն արմատներ են առնում Իրենից՝ Աստծուց։ Սրանում մեծ իմաստ կա։ Ի վերջո, Աստված է համայն գոյության աղբյուրը, Միակը, Ով արարել և պահում է գոյության բոլոր դրսևո րումները (Հովհաննես 1.1–3, Կողոսացիս 1.16, 17)։ Ինչ էլ սովորենք, ինչ էլ որ իմանանք քվարկների, թրթուրների, գերնոր աստղերի, հրեշտակների, դևերի, «երկնային իշխանությունների և պետու թյունների» (Եփեսացիներին 3.10) մասին, այդ ամենը գոյություն ունի միմիայն Աստծո շնորհիվ։ Ուստի ամբողջ ճշմարիտ իմաս տությունը, ճանաչողությունն ու հանճարն իրենց սկզբնաղբյուրը գտնում են Իր՝ Աստծո մեջ։ Սուրբ Գիրքը հստակ է. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8), ինչը բացատրում է հետևյալ մեջբերումն Էլեն Ուայթի գրքից. «Սերը, որն ա րարչագործության և փրկագնման հիմքն է, նաև ճշմարիտ կրթության հիմքն է։ Սա պարզ երևում է այն օրենքում, որն Աստված տվել է որպես մեր կյանքի ուղեցույց։ Առաջին և ամենամեծ պատվիրանն է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամ բողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով» Ղուկաս 10.27։ Սիրել Նրան՝ Անսահմանին, Ամենագետին ամբողջ զորությամբ, մտքով, սրտով նշանակում է բոլոր ուժերի բարձրագույն զարգացում։ Դա նշանակում է, որ ամբողջ էության մեջ՝ մարմնում, մտքում և հոգում, պետք է վերա կանգնվի Աստծո պատկերը»։ Դաստիարակություն, էջ 16։ Եվ որովհետև Աստված է իրական գիտելիքի աղբյուրը, ճշմա րիտ կրթությունը, քրիստոնեական կրթությունը պետք է ուղղորդի մեր մտքերը դեպի Նա և Իր մասին Նրա հայտնությունը։ Բնության, Գրավոր Խոսքի, այդ Գրավոր Խոսքում Քրիստոսի հայտնության մի ջոցով մեզ տրվել է անհրաժեշտ ամեն ինչ և դեռ ավելին՝ մեր Տիրոջ հետ փրկարար հարաբերությունների մեջ լինելու և Նրան իսկապես մեր ամբողջ սրտով և հոգով սիրելու համար։ Նույնիսկ բնությունը, որն այսաստիճան ապականվել է մեղքի գոյության հազարավոր
3
տարիների ազդեցությունից, դեռևս խոսում է Աստծո բարության և բնավորության մասին, խոսում է այն էլ հզոր կերպով, երբ մենք այն ուսումնասիրում ենք Սուրբ Գրքում մեզ տրված տեսանկյունից։ Սակայն Գրավոր Խոսքը՝ Սուրբ Գիրքն է ճշմարտության կատարյալ չափանիշը, մեր ունեցած մեծագույն հայտնությունն Աստծո, ինչպես նաև այն մասին, թե ինչ է Նա արել և շարունակում է անել մարդ կության համար։ Սուրբ Գիրքն ու դրանում պարփակված արարչա գործության և փրկագնման լուրը պետք է կազմեն քրիստոնեական կրթության կենտրոնը։ Հովհաննես առաքյալն ասել է, որ Հիսուս Քրիստոսը «Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս» (Հովհաննես 1.9)։ Այլ խոսքերով, միմիայն Հիսուսի միջոցով է, որ յու րաքանչյուր մարդ արարած կյանք ունի, Հիսուսի միջոցով է, որ յու րաքանչյուր մարդ արարած ստանում է աստվածային լույսի որոշ ճառագայթներ, գերազանց ճշմարտության և բարության որոշ ըն կալումներ։ Սակայն մենք բոլորս հակամարտության՝ այն մեծ պայքարի է պիկենտրոնում ենք, որտեղ հոգիների թշնամին ջանասիրաբար աշ խատում է, որպեսզի հետ պահի մեզ այդ գիտելիքներն ստանալուց։ Ուստի, ինչ էլ որ քրիստոնեական կրթությունը ներառի, այն պետք է ակնհայտորեն փորձի ուսանողներին օգնել ավելի լավ հասկանալ այն լույսը, որն Աստված մեզ առաջարկում է երկնքից։ Հակառակ դեպքում ի՞նչ կլինի։ Ինչպես Հիսուսն ասաց. «Ի՞նչ օ գուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մարկոս 8.36)։ Ի՞նչ օգուտ, որ մարդը գերազանց կրթություն ստանա գիտության, գրականության, տնտեսագիտության կամ ին ժեներական ոլորտներում, սակայն վերջում դառնա երկրորդ մահվան մասնակից կրակի լճում։ Պատասխանն ակնհայտ է, այնպես չէ՞։ Այստեղից էլ այս եռամսյակի մեր դասերի թեման։ Ի՞նչ է նշանա կում ունենալ «քրիստոնեական կրթություն», ևինչպե՞ս կարող ենք մենք որպես եկեղեցի այս կամ այն կերպ գտնել մի ճանապարհ, որը հնարավորություն կտա մեր բոլոր անդամներին ստանալ այդպիսի կրթություն։ Շաբաթօրյա դպրոցում Աստվածաշնչի ուսումնասիրության այս ձեռնարկը գրվել է Յոթերորդ օրվա ադվենտիստական քոլեջի և Հյուսիսային Ամերիկայի համալսարանների տար բեր նախագահների կողմից։ 4
ԴԱՍ 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26–ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 2.7–23, Ծննդոց 3.1–6, Բ Պետրոս 1.3–11, Բ Պետրոս 2.1–17, Եբրայեցիներին 13.7, 17, 24: Հիշելու համարը. «Տե՛ս, Աստված Իր զորությամբ բարձր է. Նրա պես ուսու ցանող ո՞վ կա» (Հոբ 36. 22): Աստվածաշունչն ուսումնասիրողներից շատերը գիտեն Ծննդոց գրքի 1–3-րդ գլուխներում նկարագրվող պատմությունն ու դրանց գործող անձանց՝ Աստված, Ադամը, Եվան, հրեշտակները և նաև օձը։ Գործողությունները տեղի են ունենում դրախտի հոյակերտ պարտեզում, որը կոչվում է «Եդեմ»։ Սյուժեն կարծես զարգանում է տրամաբանական իրադարձությունների շարքով։ Աստված արա րում է։ Աստված հրահանգում է Ադամին և Եվային։ Ադամն ու Եվան մեղանչում են։ Ադամն ու Եվան վտարվում են Եդեմից։ Այդուհան դերձ, Ծննդոց գրքի առաջին մի քանի գլուխների ավելի մանրամասն ուսումնասիրությունը, հատկապես կրթության պրիզմայի միջոցով, կբացահայտի պատկերացումներ գործող անձանց, գործողության վայրի ևառհասարակ այդ պատմության մասին։ «Աշխարհի հենց սկզբից հիմնված կրթական համակարգը պետք է մարդու համար օրինակ ծառայեր գոյության իր ողջ ընթացքում։ Որպես իր սկզբունքների նկարագրություն՝ Եդեմում հիմնվեց տի պային դպրոց՝ տուն մեր նախածնողների համար։ Եդեմի պարտեզը դասասենյակն էր, բնությունը՝ դասագիրքը, Արարիչն Ինքը ուսու ցիչն էր, իսկ մարդկության նախածնողները աշակերտներն էին»։ Է լեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 20։ Տերն այս առաջին դպրոցի հիմնադիրն էր, տնօրենն ու ուսուցիչը։ Սակայն, ինչպես գիտենք, Ադամն ու Եվան ի վերջո ընտրեցին մեկ այլ ուսուցչի և սերտեցին սխալ դասեր։ Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ, և Դաս
5
ի՞նչ կարող ենք սովորել վաղ կրթության մասին այս պատմությու նից, որն այսօր մեզ կօգնի։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27
Առաջին դպրոցը Թեև մենք պարտեզը չենք ընկալում որպես դասասենյակ, սա կայն այն կատարելապես հարմար է այդ նպատակի համար, հատ կապես Եդեմի պես պարտեզը՝ լի Աստծո արարչագործության անեղծ հարստություններով։ Այսօրվա մեր տեսանկյունից դժվար է պատկերացնել, թե անմեղ այս արարածներն առանց մեղքի այնօր յա աշխարհում որքան բան էին սովորում այդ «դասասենյակում»՝ դասեր առնելով ուղղակիորեն իրենց Արարչից։ Կարդացե՛ք Ծննդոց 2.7–23 համարները։ Ի՞նչ եք նկատում Ադա մին արարելու, նրան պարտեզում տեղավորելու և գործի դնելու Աստծո նպատակի մեջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված տղամարդուն և կնոջն արարեց Իր պատկերով և նրանց տուն ու իմաստալից աշխատանք տվեց։ Երբ դիտարկում եք ուսու ցիչ-աշակերտ զարգացման ընթացքը, այս ձևաչափը կատարյալ հարաբերություն է։ Աստված գիտեր Ադամի ունակությունները, քա նի որ Ինքն էր արարել Ադամին։ Նա կարող էր ուսուցանել Ադամին՝ իմանալով, որ Ադամը կարող էր կիրառել իր ամբողջ ներուժը։ Աստված մարդուն պատասխանատվություն է տվել, բայց Նա նաև ուզում է, որ մարդը երջանիկ լինի։ Եվ հավանաբար նրան եր ջանկություն տալու միջոցների մի մասը նրան պատասխանատ վություն տալն էր։ Ի վերջո, ո՞վ բավարարվածություն, նույնիսկ երջանկության զգացում չի վերապրում իր ստացած պատասխա նատվությունները հավատարմորեն իրականացնելուց։ Աստված գիտեր Ադամի սիրտը, և թե նրան ինչ հարկավոր կլիներ բարգա վաճման համար, ուստի Ադամին տվեց պարտեզը խնամելու հանձ նարարությունը։ «Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի» (Ծննդոց 2.15): Քա նի որ մենք ճանաչել ենք միայն մեղքի և մահվան աշխարհը, մեզ համար բարդ է պատկերացնելը, թե ինչի պետք է հանգեցնեին աշ 6
Դաս
խատանքը և դասերը, որոնք, անկասկած, Ադամը սովորում էր իր պարտեզ-տանն աշխատելիս ևայն պահելիս։ Ծննդոց 2.19–23 գլուխներում կարդում ենք, որ Աստված Ադամին ընկերակցելու համար կենդանիներ է արարում, ինչպես նաև ա րարում է Եվային որպես Ադամի կին։ Աստված գիտեր, որ Ադամին հարկավոր է իր նման մեկի ընկերակցությունն ու օգնությունը, այդ պատճառով էլ արարեց կնոջը։ Աստված նաև գիտեր, որ մարդուն հարկավոր է Իր հետ սերտ փոխհարաբերությունների մեջ լինել, ուստի Եդեմում, պարտեզի սահմանների ներսում, մտերմիկ մի վայր ստեղծեց։ Այս ամենը հա վաստում է Աստծո նպատակադրվածությունն Արարչագործության հարցում, ինչպես նաև մարդկության նկատմամբ Նրա սերը։ Եվ կրկին, լինելով այսքան հեռու Եդեմի պարտեզից, բարդ է պատկե րացնելը, թե ինչպիսին էր այն, թեև հետաքրքիր է, այնպես չէ՞։ Ու թեև մենք շատ ենք հեռու Եդեմից, սակայն դեռևս կարող ենք որոշակի դասեր քաղել բնությունից։ Որո՞նք են այդ դասերը, և ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել դրանցից, երբ դիտարկում ենք դրանք Սուրբ Գրքի լույսի ներքո։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28
Ներխուժում Ուսուցչի համար ամենամեծ ուրախություններից մեկը դա սասենյակը կահավորելն է՝ տեղեկատու պաստառները կախելը, պարագաները տեղադրելը և սենյակն ամենագեղեցիկ կերպով կա հավորելը։ Երբ նայում ենք Եդեմի պարտեզում գտնվող դասասենյա կի՝ Աստծո տեսլականին, տեսնում ենք այն հոգատարությունը, որը Նա ցուցաբերել է Ադամի և Եվայի համար ուսուցման միջավայր նա խապատրաստելիս։ Նա կամենում էր, որպեսզի վերջիններս շրջա պատված լինեն գեղեցկությամբ։ Մենք կարող ենք երևակայել, որ յուրաքանչյուր ծաղիկ, թռչուն, կենդանի և ծառ Ադամին ու Եվային իրենց աշխարհի և Արարչի մասին ավելին իմանալու հնարավորու թյուն էին ընձեռում։ Այդուհանդերձ, Ծննդոց 2-րդ գլխից Ծննդոց 3-րդ գլխին անցու մը կտրուկ է։ Մենք թվարկեցինք բոլոր բարի բաները, որոնք Աստ ված արարել էր աստվածային մտադրությամբ։ Սակայն Ծննդոց 3.1 համարում մենք տեսնում ենք նաև, որ Աստված ազատ կամք Դաս
7
է տրամադրում։ Օձի ներկայությունը որպես «ավելի խորամանկ … քան թե դաշտի բոլոր գազանները», ցույց է տալիս մինչ այս օգտա գործված լեզվից հեղինակի շեղումը։ «Շատ բարի», «չէին ամա չում» և «հաճելի» բառերը նախորդ գլուխներում օգտագործվում են նկարագրելու Աստծո արարչագործությունը։ Այստեղ, սակայն, օձի դեպքում տոնը փոխվում է։ «Խորամանկ» բառը այլ տարբե րակներում թարգմանվում է որպես «նենգ»։ Հանկարծ բացասա կան տարր է ի հայտ գալիս մի բանում, որը մինչ այդ միմիայն կատարելություն էր։ Դրան հակառակ, Ծննդոցն Աստծուն ներկայացնում է որպես «նենգի» հակապատկեր։ Աստված պարզ ու հստակ կերպով ներ կայացնում է Իր ակնկալիքները պարտեզում ապրող զույգից։ Ծնն դոց 2.16, 17 համարներում ներկայացված Աստծո պատվերից մենք գիտենք, որ Նա սահմանել էր մեկ կարևորագույն կանոն, որին նրանք պետք է հնազանդվեին, և դա այն էր, որ չպետք է ուտեին արգելված ծառից։ Ուրիշ ինչ էլ որ քաղենք այս պատմությունից, մի բան առանձ նանում է. Ադամն ու Եվան արարվել են որպես ազատ բարոյական էակներ, ում տրվել է ընտրության հնարավորություն հնազանդու թյան և անհնազանդության միջև։ Ուստի հենց սկզբից, նույնիսկ չընկած աշխարհում, մենք տեսնում ենք մարդու ազատ կամքի ի րականությունը։ Ուսումնասիրե՛ք Ծննդոց 3.1–6 համարներում ներկայացված օձի նկարագրությունը, որը հետո Եվան կրկնեց։ Ի՞նչ եք նկատում այն տեղեկության մեջ, որն օձն առաջարկում է Եվային։ Ի՞նչ եք նկատում նաև նրա մեջ, թե ինչպես է հետո Եվան վերաբերվում բարու և չարի իմացության ծառին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ծննդոց 2.17 համարում Տերն Ադամին ասում է, որ եթե վերջինս ուտի ծառի պտղից, անպայման կմեռնի։ Երբ Ծննդոց 3.3 համարում Եվան կրկնում է պատվերը, նա այն այդքան խիստ չի արտահայ տում՝ բաց թողնելով «անպայման» բառը։ Ծննդոց 3. 4 համարում օձը վերադարձնում է շեշտադրումը, սակայն այն խիստ հակասում է Աստծո ասածին։ Թեև Եվան ուսանում էր Աստծո մոտ պարտեզում, սակայն կարծես թե իր սովորածը պատշաճ լրջությամբ չէր ընդու նում, ինչի մասին վկայում է նրա օգտագործած լեզուն։ 8
Դաս
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29
Բաց թողնելով լուրը Ինչպես տեսանք երեկ, ի հեճուկս Աստծո հստակ պատվերի՝ Ե վան, նույնիսկ իր սեփական լեզվով, մեղմացրեց այն, ինչ իրեն ու սուցանվել էր։ Թեև նա սխալ չէր հասկացել այն, ինչ Տերն ասել էր իրեն, սակայն ակնհայտորեն լուրջ չէր վերաբերվել դրան։ Հազիվ թե հնարավոր լինի ուռճացնել նրա գործողությունների հետևանքները։ Ուստի, երբ Եվան հանդիպեց օձին, կրկնեց (ոչ ճշգրիտ կերպով) այն, ինչ Աստված ասել էր պարտեզում գտնվող ծառերի վերաբերյալ (Ծննդոց 3.2, 3): Իհարկե, այս լուրը նորություն չէր օձի համար։ Նա ծանոթ էր պատվերին և լավ պատրաստվել էր այն խեղաթյուրելուն՝ օգտվելով Եվայի պարզամությունից։ Ուսումնասիրե՛ք Ծննդոց 3.4–6 համարները։ Բացի Աստծո ա սածն ուղղակիորեն հերքելը՝ ուրիշ ի՞նչ ասաց օձը, ինչն ակնհայ տորեն հաջողություն ունեցավ Եվայի մոտ։ Ի՞նչ սկզբունքներից նա օգտվեց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ օձը Եվային ասաց, որ լուրի մի մասը սխալ է, նա կարող էր գնալ և խորհրդակցել Աստծո հետ։ Սա է Եդեմի կրթության գե ղեցկությունը. այն ազատ շփումը, որն աշակերտներն ունեին ի րենց հզոր Ուսուցչի հետ, անկասկած վեր էր այն ամենից, ինչ մենք այժմ կարող ենք երևակայել երկրի վրա։ Այդուհանդերձ, փախչելու, աստվածային օգնությունը փնտրելու փոխարեն՝ Եվան ընդունում է օձի լուրը։ Այն, որ Եվան ընդունում է օձի կողմից լուրի վերանայ ված տարբերակը, վկայում է, որ Եվան Աստծո և Նրա ասածի մա սին կասկածներ ուներ։ Իսկ այդ ընթացքում Ադամն ինքն է ընկնում բարդ իրավիճա կի մեջ։ «Ադամը հասկացավ, որ իր կողակիցը խախտել է Աստծո պատվերը, արհամարհել է որպես իրենց հավատարմության և սիրո թեստ իրենց առջև դրված միակ արգելքը։ Նրա մտքում սարսափելի պայքար էր ընթանում։ Նա ողբում էր, որ թույլ էր տվել Եվային հե ռանալ իրենից։ Սակայն այժմ եղածն իրողություն էր. նա պետք է բաժանվեր այն մեկից, ում ընկերակցությունն իր համար ցնծություն էր։ Ինչպե՞ս նա կարող էր թույլ տալ»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և Դաս
9
մարգարեներ, էջ 56։ Ցավոք, թեև ճանաչելով և՛ ճիշտը, և՛ սխալը, նա ևսընտրեց սխալը։ Խորհե՛ք այստեղ ներկայացված մոլորեցնող հեգնանքի մասին. օձն ասաց, որ եթե ուտեն ծառից, կլինեն «Աստծո պես» (Ծննդոց 3.5): Բայց արդյո՞ք Ծննդոց 1.27 համարում չէր ասվել, որ նրանք արդեն Աստծո նման են։ Ի՞նչ կարող է սա մեզ ասել այն մասին, թե որքան հեշտությամբ մենք կարող ենք խաբվել, և թե ինչու են հավատն ու հնազանդությունը մեր միակ պաշտպանությունը, նույնիսկ երբ մենք ստացել ենք լավագույն կրթությունը, ինչպի սին ստացել էին Ադամն ու Եվան։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30
Վերագտնելով կորցրածը Երբ Ադամն ու Եվան ընտրեցին օձի լուրին հետևելը, շատ այլ հետևանքների հետ մեկտեղ, բախվեցին Աստծո դասասենյակից վտարվելու խնդրին։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ կորցրեցին Ադամն ու Եվան իրենց մեղքի պատճառով։ Երբ մենք հասկանանք նրանց ձախողումը, ավելի լավ կըմբռնենք ներկա դարում մեզ համար կրթության նպատակը։ Թեև նրանք արտաքսվեցին դրախտից, սա կայն անկատար աշխարհում նրանց կյանքը կրթության նոր նպա տակ էր թելադրում։ Եթե մեղանչումից առաջ կրթությունն Աստծո ընտրած ճանա պարհն էր Ադամին և Եվային, Իր բնավորության, Իր բարության և սիրո հետ ծանոթացնելու համար, ապա նրանց վտարումից հետո կրթության գործը պետք է լինի մարդկությանն այդ բաների հետ վե րածանոթացնելը, ինչպես նաև մեզանում Աստծո պատկերը վերս տեղծելը։ Նույնիսկ Աստծո ֆիզիկական ներկայությունից հեռացած լինելով՝ Աստծո զավակներն առաջվա պես կարող են ճանաչել Նրան, Նրա բարությունը և սերը։ Աղոթքի, ծառայության և Նրա Խոսքն ու սումնասիրելու միջոցով մենք կարող ենք մոտենալ մեր Աստծուն, ինչպես Եդեմում Ադամն ու Եվան էին մոտենում։ Բարի լուրն այն է, որ Հիսուսի և փրկագնման ծրագրի շնորհիվ դեռևս ամեն ինչ չէ, որ կորած է։ Մենք ունենք փրկության և վերա կանգնման հույս։ Քրիստոնեական կրթության հիմնական նպատա կը պետք է լինի տեղեկացնել աշակերտներին Հիսուսի, մեզ համար Նրա արածի և Նրա առաջարկած վերականգնման մասին։ 10
Դաս
Կարդացե՛ք Բ Պետրոս 1.3–11 համարները։ Դիտարկվելով այն փաստի լույսի ներքո, որ ամեն ինչ կորսվեց մարդ արարածի՝ պարտեզից վտարվելուց հետո, այս տեքստերը գալիս են որպես քաջալերանք, որ շատ բան կարող է վերադարձվել։ Ըստ Պետ րոսի տողերի՝ ի՞նչ պետք է անենք, որ մեր կյանքում փորձենք վերականգնել Աստծո պատկերը։։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսի միջոցով մեզ շնորհվել է «կյանքին ևաստվածապաշտու թյանը վերաբերող ամեն ինչ» (Բ Պետրոս 1.3): Ինչպիսի՜ խոստում։ Ի՞նչ կարող են այդ բաները լինել։ Պետրոսը ներկայացնում է ցանկ՝ հավատ, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերու թյուն ևայլն։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Պետրոսն ընդգծում է նաև գիտությունը։ Այս գաղափարը, իհարկե, առաջնորդում է կրթության մտքին։ Ճշմարիտ կրթությունը կհանգեցնի ճշմարիտ գիտության՝ Քրիստոսի մասին գիտությանը, և այդպիսով մենք ոչ միայն ավելի կնմանվենք Նրան, այլև կարող ենք Նրա մասին մեր գիտությունը կիսել ուրիշների հետ։ Մի պահ խորհե՛ք այն մասին, որ արգելված ծառը «բարին ու չա րը գիտենալու» ծառն էր։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե ինչու ոչ ամեն տեսակի գիտությունն է լավ։ Ինչպե՞ս ենք մենք տարբերակում լավ և վատ գիտությունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1
Իշխանություն արհամարհողները Ոմանք համարվում են դասարանի «բնատուր աշակերտները»։ Այս մարդկանցից մեծ ջանքեր չի պահանջվում գերազանց գնահա տականներ ստանալու համար։ Նրանք հեշտությամբ են ընկալում նյութը, նրանց գիտելիքները, կարծես, «պահպանվում են»։ Այդու հանդերձ, Բ Պետրոս 1-ին և 2-րդ գլուխները հստակ կերպով ցույց են տալիս, որ մեր կրթությունը Քրիստոսով հավասար հնարավորու թյուններ տրամադրող փորձառություն է բոլոր նրանց համար, ով քեր կնվիրվեն։ Բ Պետրոս 1-ին գլխի քաջալերական խոսքերը հակադրվում են Բ Պետրոս 2-րդ գլխի սթափեցնող նախազգուշացումներին։ Դաս 11
Կարդացե՛ք Բ Պետրոս 2.1–17 համարները։ Հզոր և դատապար տող ի՞նչ խոսքեր է նա ասում այստեղ։ Միևնույն ժամանակ, այս կտրուկ զգուշացման և դատապարտության հետ մեկտեղ, ի՞նչ մեծ հույս է խոստացված մեզ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ է գրում Պետրոսը 10-րդ հա մարում նրանց մասին, ովքեր արհամարհում են իշխանությունը։ Ինչպիսի՜ կտրուկ հանդիմանություն այն բանի համար, ինչն ար դիական է նաև մեր օրերում։ Որպես եկեղեցու մարմին՝ մենք պետք է աշխատենք իշխանության որոշակի մակարդակներն ընդունելու ուղղությամբ (տե՛ս Եբրայեցիներին 13.7, 17, 24), ինչպես նաև մեզ կոչ է արվում ենթարկվել և հնազանդվել նրանց, առնվազն այնքան, որքան նրանք իրենք են հավատարիմ Տիրոջը։ Այս խիստ դատապարտության հետ մեկտեղ Պետրոսն առաջար կում է (9-րդ համարում) հակադրույթ։ Նա ասում է, որ թեև Աստված ի զորու է վտարել նրանց, որ ընտրեցին մոլորությունը, «Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձանքից»։ Հնարավո՞ր է արդյո՞ք, որ մեր քրիստոնեական կրթության մի մասը լինի ոչ միայն փորձու թյուններից խուսափելը, այլև այն բազում ճանապարհները սերտե լը, որոնցով Աստված կարող է և ազատում է մեզ դրանցից, ինչպես նաև օգնում պաշտպանվել այն մարդկանցից, ովքեր, ինչպես զգու շացնում է Պետրոսը, «ներս կմտցնեն կորստական հերձվածողու թյուններ» (Բ Պետրոս 2.1)։ Բացի այդ, եթե իշխանություններին արհամարհելն այդքան դատապարտելի է, չպե՞տք է արդյոք մեր քրիստոնեական կրթությունը բաղկացած լինի «ձեր առաջնորդնե րին» հասկանալու, հանձնվելու և հնազանդվելու ճիշտ ճանապար հը սովորելուց (Եբրայեցիներին 13.7)։ Թեև չի կարելի ասել, թե Ադամն ու Եվան արհամարհեցին իշխա նությունը, սակայն ի վերջո նրանք ընտրեցին այդ իշխանությանը չհնազանդվելը։ Իսկ ինչն այդքան վատը դարձրեց նրանց օրինա խախտությունն այն էր, որ նրանք դա արեցին ի պատասխան ճչա ցող հակասության նրա, ինչ այդ իշխանությունը՝ Աստված Ինքն էր ասել իրենց ևինչ արել էր իրենց իսկ բարօրության համար։ Խորհե՛ք ոչ միայն եկեղեցում կամ ընտանիքում, այլև առհասա րակ կյանքում առկա հեղինակության հարցի շուրջ։ Հեղինա կությունը, ինչպես դրա պատշաճ կիրառումը, այնպես էլ դրան 12
Դաս
պատշաճ հնազանդությունն ինչո՞ւ է այդքան կարևոր։ Շաբաթ օրը դասարանում քննարկե՛ք ձեր պատասխանները։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2
Հետագա ուսումնասիրության համար «Սուրբ զույգը ոչ միայն Աստծո հայրական խնամքի տակ եղող զավակներ էին, այլև աշակերտներ, ովքեր կրթություն էին ստանում ամենաիմաստուն Արարչից։ Նրանց այցելում էին հրեշտակները, նրանց տրվում էր իրենց Արարչի հետ պարզ ու մաքուր հաղորդակ ցության առավելությունը, որին ոչինչ չէր խանգարում։ Նրանք լի էին կենսունակությամբ, որը ձեռք էին բերում կյանքի ծառից, և նրանց մտավոր կարողությունների մակարդակը չնչին կերպով էր զիջում հրեշտակների մտավոր կարողություններին։ Տեսանելի տիեզերքի առեղծվածները՝ «գիտությամբ կատարյալի սքանչելիքները» (Հոբ 37.16), նրանց համար կրթության և հիացմունքի անսպառ աղբյուր էին։ Բնության օրենքներն ու կանոնները, որոնք վեց հազար տա րի շարունակ գրավում են մարդկանց ուշադրությունն ու նրանց ու սումնասիրության առարկան են, բացվում էին նրանց մտքի համար այդ ամենի անսահման Կերտողի և Պահպանողի կողմից։ Նրանք տերևների, ծաղիկների ու ծառերի աշխարհում էին՝ յուրաքանչյու րից ստանալով կյանքի գաղտնիքները։ Ադամը ծանոթ էր ամեն մի կենդանի արարածի՝ ջրերում ապրող հզոր լևիաթանից մինչև արևի շողերի տակ լողացող փոքրիկ միջատը։ Նա անուն էր տվել յուրա քանչյուրին և ծանոթ էր յուրաքանչյուրի բնությանն ու սովորություն ներին։ Աստծո երկնային փառքը, անթիվ-անհամար աշխարհներն իրենց կանոնավոր պտույտներում, «ամպերի հավասարակշռու թյունը», լույսի և ձայնի, գիշերվա և ցերեկվա առեղծվածները բաց էին մեր նախածնողների ուսումնասիրության համար։ Անտառի ա մեն մի տերևի և սարերի ու լեռների ամեն մի քարի վրա, ամեն մի շո ղացող աստղի, երկրի, օդի ևերկնքի վրա գրված էր Աստծո անունը։ Արարչագործության կանոնավորությունն ու ներդաշնակությունը նրանց պատմում էին անսահման իմաստության ու զորության մա սին։ Նրանք ամեն ակնթարթ բացահայտում էին այն գրավչությունը, որը նրանց սիրտը լցնում էր ավելի խորը սիրով և կանչում էր երախ տագիտության նորանոր արտահայտությունների»։ Էլեն Ուայթ, Նա հապետներ և մարգարեներ, էջ 50, 51։ Դաս 13
Հարցեր քննարկման համար 1. Եթե Աստված ի սկզբանե նախատեսել էր, որ դպրոցը/աշխա տանքը մարդու համար Իրեն և Իր արարչագործությունը ճանա չելու հնարավորություն լինի, արդյո՞ք մենք այսօր պահպանում ենք Աստծո նպատակը մեր աշխատանքում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել Աստծուն մեր աշխատանքի միջոցով (լինի դա վճարովի աշխատանք, կրթություն, կամավորական աշխա տանք, ծառայություն ևայլն)։ 2. Երբ տեսնում ենք, թե ինչպիսի խորամանկություն դրսևորեց սատանան Եդեմի պարտեզում, հեշտ է մեր սեփական մարդ կային թուլությունից հիասթափվելը։ Ադամն ու Եվան գիտեին, որ Աստված մոտ է, այդուհանդերձ ընդունեցին սատանայի կի սաճշմարտությունը։ Մենք, որ չունենք Աստծո հետ ֆիզիկապես այդաստիճան մոտիկ լինելու հնարավորություն, ինչպե՞ս կարող ենք դեռևս ուժ գտնել Նրանից, ինչը կօգնի մեզ հաղթահարել գայթակղությունը։ 3. Քննարկե՛ք իշխանության, ինչպես նաև այն հարցը, թե ինչու է այդքան կարևոր այդ իշխանությանը հնազանդվելը։ Ի՞նչ է պա տահում, երբ դրա սահմաններն աղավաղվում են։ Ինչպե՞ս կա րող է իշխանությունը չարաշահվել, և ինչպե՞ս ենք մենք արձա գանքում, երբ այն չարաշահվում է։
14
Դաս
ԴԱՍ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3–9
ԸՆՏԱՆԻՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 3.1–15, Բ Կորնթացիներին 4.6, Ղուկաս 1.26–38, Մատթեոս 1.18–24, Եփեսացիներին 4.15, Ա Հովհաննես 3.18, Բ Օրենք 6։ Հիշելու համարը. «Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսու ցումը» (Առակներ 1.8): Որպես մարդ արարած՝ մենք մշտապես (ըստ կատարելատի պի) սովորում ենք։ Իրականում, կյանքն ինքնին դպրոց է։ «Ամենավաղ ժամանակներից բարեպաշտ մարդիկ Իսրայե լում մեծ լրջությամբ են վերաբերվել պատանիների կրթությա նը: Տերը պատվիրել էր հենց մանուկ հասակից երեխաներին սովորեցնել Իր բարության և մեծության մասին` արտահայտ ված հատկապես Իր օրենքում և դրսևորված Իսրայելի պատ մության մեջ: Երգերը, աղոթքներն ու Սուրբ Գրքերի դասերը պետք է մատչելի ձևով մատուցվեին երեխաներին: Հայրերն ու մայրերը պետք է սովորեցնեին իրենց փոքրիկներին, որ Աստծո օրենքը Նրա բնավորության արտահայտությունն է, ևոր օրենքի սկզբունքները սրտի մեջ ընդունելիս Աստծո պատկերը դրոշմ վում է մտքի և հոգու վրա: Ուսուցման մեծ մասը բանավոր էր, բայց պատանիները սովորում էին նաև կարդալ եբրայական գրությունները: Նրանց հնարավորություն էր տրվում ուսումնա սիրել Հին Կտակարանի մագաղաթյա փաթեթները»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 69։ Մարդկության պատմության թերևս կեսից ավելիի ընթաց քում, հատկապես վաղ տարիքում, մարդիկ կրթություն ստացել են տանը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչն ընտանիքում տրվող կրթության մասին, և ի՞նչ սկզբունքներ կարող ենք քաղել դրա նից մեզ համար, ինչպիսին էլ լինի մեր ընտանեկան վիճակը։ Դաս 15
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4
Առաջին ընտանիքը Սուրբ Գրքի առաջին էջերում մեզ շատ մանրամասներ տրված չեն (կարելի է ասել՝ ընդհանրապես տրված չեն) այն ընտանեկան կրթության տիպի մասին, որն առկա էր մարդկության պատմու թյան առաջին օրերին: Թերևս, կարող ենք վստահ լինել, որ այն օրերին կրթությունը տեղի էր ունենում ընտանեկան կառույցի շրջանակներում։ «Եդեմի պարտեզում հիմնադրված կրթական համակարգը կենտ րոնացված էր ընտանիքում։ Ադամն Աստծո որդին էր (Ղուկաս 3.38), և իրենց Հորից էր, որ Բարձրյալի զավակներն ստանում էին իրենց կրթությունը։ Դա իր ամենաիրական իմաստով ընտանեկան դպրոց էր»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 33։ Ու թեև մենք ճշգրտորեն չգիտենք, թե ինչ էր ուսուցանվում, կա րող ենք վստահ լինել, որ կրթական նյութը մեղքից առաջ ներառում էր արարչագործության հրաշքները, իսկ մեղքից հետո՝ փրկության ծրագիրը։ Ի՞նչ են սովորեցնում հետևյալ տեքստերը, և ինչո՞ւ պետք է դրանք հաստատապես մաս կազմած լինեն այն կրթության, որ Ադամն ու Եվան փոխանցեցին իրենց երեխաներին։ Ծննդոց 1–2, Ծննդոց 3.1–15, Բ Կորնթացիներին 4.6, Ղուկաս 10.27, Գաղա տացիներին 3.11, Հայտնություն 22.12։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Աշխարհի սկզբում հաստատված կրթական համակարգը պետք է մարդու համար օրինակ ծառայեր հետագա դարերում։ Որպես այդ համակարգի սկզբունքների օրինակ՝ տիպային դպրոց հիմնադրվեց Եդեմում՝ մեր նախածնողների տանը»։ Էլեն Ուայթ, Դաստիարակու թյուն, էջ 20։ Քրիստոնեական կրթության էությունն ընտանիքի և եկեղեցու անդամներին վարդապետության, երկրպագության, ուսուցման, եղբայրության, ավետարանչության և ծառայության սկզբունքները սովորեցնելն է։ Տունն այն վայրն է, որտեղ դուք ծառայում եք ընտա նիքի անդամներին՝ նրանց պատմելով Աստծո սիրո և խոստումնե րի մասին, որտեղ Հիսուսը երեխաներին ներկայացվում է որպես նրանց Տեր, Փրկիչ և Ընկեր, ևորտեղ Աստվածաշնչին վերաբերվում 16
Դաս
են որպես Աստծո Խոսք։ Ընտանիքն այն վայրն է, որտեղ դուք ցույց եք տալիս, թե ինչպիսին պետք է լինեն մեր երկնային Հոր հետ ա ռողջ հարաբերությունները։ Ծննդոց 4.1–4 համարներում մենք տեսնում ենք, որ և՛ Կայենը, և՛ Աբելն իրենց ընծաներն են մատուցում Աստծուն։ Վստահաբար կա րող ենք ենթադրել, որ նրանք Աստծուն ընծա մատուցելու նշանա կության և կարևորության մասին սովորել էին փրկության ծրագրին վերաբերող իրենց ընտանեկան կրթության շրջանակներում։ Իհար կե, ինչպես պատմությունը ցույց է տալիս, լավ կրթությունը միշտ չէ, որ հանգեցնում է այն բարի արդյունքին, որը կարելի է ակնկալել։ Ինչպիսին էլ որ լինի ձեր ընտանեկան կացությունը, ի՞նչ ընտ րություն կարող եք անել՝ դարձնելու այն մի միջավայր, որտեղ ճշմարտությունն ուսուցանվում և կյանքի է կոչվում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5
Հիսուսի մանկությունը Սուրբ Գիրքը մեզ շատ քիչ մանրամասներ է տալիս Հիսուսի ման կության մասին։ Այդ տարիների մեծ մասը ծածկված է առեղծվածի քողով։ Այդուհանդերձ, մենք որոշակի պատկերացում ունենք Նրա երկրային ծնողների՝ Մարիամի և Հովսեփի բնավորության մասին, և այն, ինչ իմանում ենք նրանց կյանքից, կարող է օգնել մեզ հաս կանալ Հիսուսի մանկության և պատանեկության տարիների կրթու թյան որոշակի մանրամասներ։ Ի՞նչ են այս տեքստերը սովորեցնում Մարիամի և Հովսեփի մա սին, և ինչպե՞ս դրանք մեզ կարող են տեղեկություն հաղորդել, թե ինչպես են Հիսուսին կրթել Իր ծնողները։ Ղուկաս 1.26–38 _____________________________________________________ ________________________________________________________________________ Ղուկաս 1.46–55 _____________________________________________________ ________________________________________________________________________ Մատթեոս 1.18–24 __________________________________________________ ________________________________________________________________________ Այս տեքստերից կարող ենք տեղեկանալ, որ և՛ Մարիամը, և՛ Հով սեփը հավատարիմ հրեաներ էին և ջանում էին ապրել Աստծո օ րենքներին և պատվիրաններին համապատասխան։ Եվ իսկապես, երբ Տերն այցելեց նրանց և տեղեկացրեց, թե ինչ պետք է տեղի ու Դաս 17
նենար իրենց հետ, նրանք հավատարմորեն արեցին այն ամենը, ինչ իրենց ասվել էր։ «Մանուկ Հիսուսը չէր սովորում ժողովարաններին կից դպրոցնե րում: Նրա մայրն էր Իր առաջին ուսուցիչը: Երկնային բաները Նա սովորեց Իր մոր շուրթերից և մարգարեների մագաղաթներից: Նս տած մոր ծնկներին` Նա սովորում էր այն նույն խոսքերը, որ Մով սեսի միջոցով Ինքն էր անձամբ հաղորդել Իսրայելին: Հիսուսն Իր պատանեկության տարիներին նույնպես չէր ձգտում հաճախել վար դապետների դպրոցները: Նրան պետք չէր այն կրթությունը, որ ձեռք էր բերվում նման աղբյուրներից, որովհետև Աստված էր Նրա ուսու ցիչը»։էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 70։ Եվ կասկած լինել չի կարող, որ նրանք լավ և հավատարիմ ուսու ցիչներ էին իրենց երեխայի համար: Սակայն, ինչպես բացահայտում է Ղուկաս 2.41–50 համարների պատմությունը, իրենց Որդու էության մեջ շատ բան նրանց անհասկանալի էր մնում, քանի որ Հիսուսի գի տելիքներն ու իմաստությունը տրվել էին Նրան միմիայն Տիրոջ կողմից։ Կրկին կարդացե՛ք վերը նշված մեջբերումն Էլեն Ուայթի գրքից։ Ինչպե՞ս կարող ենք ընկալել այստեղ գրվածն այն մասին, թե ինչ պես էր Նա Իր մոր ծնկներին սովորում այն խոսքերը, որոնք հենց Ինքն էր ասել։ Ի՞նչ է սա մեզ ասում Աստծո հիասքանչ սիրո մա սին։ Մենք՝ ընկած և մեղավոր էակներս, ինչպե՞ս պետք է արձա գանքենք։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
Հաղորդակցություն անկացած մակարդակի կրթություն ամենաիրական իմաստով Ց հաղորդակցություն է։ Ուսուցիչն այն մեկն է, ով ունի գիտելիք, իմաս տություն, տեղեկություն, փաստեր ևայլն, որոնք և փոխանցում է ա շակերտին։ Շատ գիտելիքներով հարուստ մեկը պետք է կարողանա փոխանցել այն ուրիշներին, այլապես ո՞րն է նրա ունեցած այդ ողջ պաշարի օգուտը, առնվազն ուսուցման տեսանկյունից։ Մեկ այլ մակարդակում, այդուհանդերձ, լավ ուսուցողական հմտությունները պարզապես գիտելիքը փոխանցելու ունակությու նը չեն։ Ուսուցման ողջ գործընթացի կարևորագույն կետերից մեկը հարաբերությունների կառուցումն է։ «Իսկական ուսուցիչը չի կարող իր աշակերտներին փոխանցել ավելի արժեքավոր պարգև, քան իր 18
Դաս
սեփական ընկերակցությունը։ Որքա՜ն ճիշտ է, որ տղամարդկանց և կանանց, պատանիներին և երեխաներին կարող ենք հասկանալ միայն կարեկցանքով նրանց մոտենալով, իսկ որպեսզի կարողա նանք հնարավորինս արդյունավետորեն օգտակար լինել, պետք է հասկանանք նրանց»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 212։ Այլ խոսքերով, լավ ուսուցումը գործում է նաև հուզական ևանձ նական մակարդակներում։ Սա շատ կարևոր է հատկապես այն դեպքում, երբ անհատի համար որպես դպրոց ծառայում է իր ըն տանիքը։ Աշակերտի ևուսուցչի միջև պետք է կառուցվեն լավ փոխ հարաբերություններ։ Հարաբերությունները կառուցվում և զարգանում են հաղորդակ ցության միջոցով։ Երբ քրիստոնյաներն Աստծո հետ չեն հաղոր դակցվում Աստվածաշունչը կարդալու կամ աղոթքի միջոցով, նրանց հարաբերությունը Նրա հետ լճանում է։ Ընտանիքներն աստվածա յին առաջնորդության կարիք ունեն, եթե ցանկանում են աճել Քրիս տոսի շնորհի և գիտության մեջ։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ կարող ենք սովորել դրան ցից այն մասին, թե ինչպես կառուցել ամուր ընտանեկան հարաբե րություններ (կամ ցանկացած այլ հարաբերություն)։ Սաղմոսներ 37.7–9, Առակներ 10.31, 32, Առակներ 27.17, Եփեսացիներին 4.15, Ա Հովհաննես 3.18, Տիտոս 3.1, 2, Հակոբոս 4.11։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ ժամանակ է տրամադրվում հաղորդակցության սերմը ցանե լուն, արդյունքում ոչ միայն ընտանիքի անդամներն են նախապատ րաստվում Քրիստոսի հետ անձնական փոխհարաբերությանը, այլև ընտանիքի ներսում զարգանում են միջանձնային փոխհարաբե րությունները։ Դա կբացի հաղորդակցության ուղիներ, ևերբ ձեր ե րեխաներն արդեն կհասնեն հասունության տարիքի, շատ ուրախ կլինեք, որ այդ հարաբերությունները ժամանակին կառուցել եք։ Եվ նույնիսկ եթե դուք երեխաներ չունեք, այս տեքստերում նկարագր ված սկզբունքները կարող են գործել բոլոր տեսակի հարաբերու թյունների համար։ Խորհե՛ք այն մասին, թե ինչու է այդքան կարևոր ոչ այն, թե ինչ ենք ասում, այլ թե ինչպես ենք ասում։ Ի՞նչ եք սովորել այն իրա վիճակներից, երբ այն ձևը, որով ասել եք ինչ-որ բան, կործանել է բուն ասելիքի ազդեցությունը, նույնիսկ երբ ձեր ասելիքը ճշմա րիտ է եղել։ Դաս 19
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7
Ծնողների դերը «Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք» (Եփեսացիներին 6.4): «Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է» (Առակներ 31.10)։ Ծնողների վրա մեծագույն պատասխանատվություն է դրված։ Հայրն ընտանիքի գլուխն է, իսկ ընտանիքը եկեղեցու, դպրոցի և հասարակության մանկամսուրն է։ Եթե հայրը թույլ է, անպատաս խանատու ևոչ հմուտ, ապա ընտանիքը, եկեղեցին, դպրոցն ու հա սարակությունը կկրեն դրա բացասական հետևանքները։ Հայրերը պետք է ձգտեն դրսևորել Հոգու պտուղը՝ «սեր, ուրախություն, խա ղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հա վատ, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիներին 5.22, 23)։ Մայրերին ևս տրված է հասարակության մեջ թերևս ամենա կարևոր դերը։ Իրենց երեխաների բնավորությունը կերտելու, ինչ պես նաև տան տրամադրությունն ու բարքերը ձևավորելու գործում նրանք մեծագույն ազդեցություն են ունենում։ Հայրերը պետք է ա նեն հնարավոր ամեն բան իրենց երեխաների կրթության գործում մայրերի հետ համագործակցելու համար։ Ի՞նչ կարող են սովորել այս տեքստերից հայրերն ու մայրերը։ Եփեսացիներին 5.22, 23, 25, 26, Ա Կորնթացիներին 11.3, Բ Կորնթացիներին 6.14, Հռոմեացիներին 13.13, 14, Բ Պետրոս 1.5–7, Փիլիպպեցիներին 4.8: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Քրիստոնյա ծնողների վրա դրված է իրենց վարքագծով Քրիս տոսի և եկեղեցու աստվածաշնչյան կերպարը ներկայացնելու բա րոյական պարտականություն։ Ամուսնական հարաբերությունները նույնացվում են եկեղեցու հետ ունեցած Քրիստոսի հարաբերու թյունների հետ։ Երբ ծնողները հրաժարվում են առաջնորդելուց կամ առաջնորդում են բռնակալական ձևով, այդպիսով ներկայացնում են Քրիստոսի կեղծ պատկեր ինչպես իրենց սեփական երեխա ների, այնպես էլ աշխարհի համար։ Աստված պատվիրում է բոլոր քրիստոնյա ծնողներին ջանասիրաբար ուսուցանել սեփական երե 20
Դաս
խաներին (տե՛ս Բ Օրենք 6.7): Ծնողների վրա դրված է պարտակա նություն սովորեցնել իրենց երեխաներին սիրել Տիրոջն իրենց ողջ սրտով։ Նրանք պետք է ուսուցանեն իրենց երեխաներին երկյուղել Տիրոջից, ամբողջապես և սիրով նվիրվել ու հնազանդվել Նրան։ Բ Օրենք 6.7 համարում Իսրայելի որդիներին տրվում է որոշակի հրահանգ ուսուցանել իրենց երեխաներին այն մեծամեծ բաները, որ Տերն արել էր Իր ժողովրդի համար։ Որքան էլ որ ազդեցիկ ու վեհ լիներ այն պատմությունը, որը ծերերը պատմում էին իրենց երե խաներին, մենք, որ ապրում ենք Քրիստոսի խաչից հետո, անհամե մատ ավելի մեծ պատմություն ունենք պատմելու մեր երեխաներին, այնպես չէ՞։ Այսպիսով, այն կրթությունը, որը մենք պետք է տանք, շարունա կական ակտիվ գործընթաց է, որի ժամանակ Աստծո ճշմարտու թյունը փոխանցում ենք մեր երեխաներին և նախապատրաստում ենք նրանց Քրիստոսի հետ իրենց սեփական փախհարաբերու թյուններին։ Ի վերջո, սակայն, մեզ բոլորիս տրվել է ազատ կամքի սուրբ պարգևը։ Ի վերջո, երբ մեր երեխաները դառնան հասուն մարդիկ, նրանք անձամբ են պատասխան տալու Աստծո առաջ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8
Միգուցե մոռանաս Նախքան Իսրայելի որդիները կմտնեին խոստացված երկիր, Մովսեսը նորից խոսեց նրանց հետ՝ վերապատմելով այն հրաշքնե րով լի ճանապարհը, որով Տերն առաջնորդել էր իրենց, և կրկին ու կրկին հորդորեց նրանց չմոռանալ, թե ինչ է Տերն արել իրենց հա մար։ Շատ իմաստներով Բ Օրենք գիրքը Մովսեսի վերջին կամքն ու կտակն էր։ Ու թեև գրված է հազարավոր տարիներ առաջ, այնպի սի մշակույթում և կենսական պայմաններում, որոնք արմատապես տարբերվում են նրանից, ինչ մենք ունենք այսօր՝ դրա սկզբունքները վերաբերում են նաև մեզ։ Կարդացե՛ք Բ Օրենք 6-րդ գլուխը։ Ի՞նչ կարող ենք սովորել այս գլխից քրիստոնեական կրթության սկզբունքների մասին։ Ի՞ն չը պետք է լինի մեր սովորեցրած ամեն ինչի կենտրոնում, ինչն ուսուցանում ենք ոչ միայն մեր երեխաներին, այլև ցանկացած մեկին, ով չգիտի այն ամենը, ինչ մենք գիտենք Աստծո և փրկու Դաս
21
թյան Նրա մեծ գործերի մասին։ Նաև ի՞նչ զգուշացումների ենք հանդիպում այս տեքստերում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իրենց երեխաներին ուսուցանվող թեմաների մեջ որքա՜ն կարևոր դեր էր հատկացվում իրենց մեջ կատարած Աստծո զարմանահրաշ գործերին։ Նաև որքա՜ն հստակորեն էր տրվել նախազգուշացումը չմոռանալու այն ամենը, ինչ Աստված արել էր իրենց համար։ Իհարկե, եթե ծնողներին է պատկանում աստվածաշնչյան ուս մունքն իրենց երեխաների կյանք ներմուծելու առաջին և կարևորա գույն դերը, ապա նրանք պարտավոր են իրենց սեփական կյանքը կազմակերպել և նախապատրաստել այնպես, որ ունենան բավա կանաչափ գիտելիք և նաև ժամանակ՝ իրենց երեխաների հետ անց կացնելու համար։ «Երեխայի առաջին ուսուցիչը մայրն է։ Գերագույն զգայունու թյան և արագ զարգացման ժամանակաշրջաններում երեխայի կրթությունը մեծապես մոր ձեռքերում է»։ Էլեն Ուայթ, Դաստիարա կություն, էջ 275։ Սա այն կարևորագույն ժամանակն է, երբ ծնողները ներկայաց նում են իրենց երեխաներին Աստծո սերն ու խոստումները։ Ձեր երեխաներին անձամբ Աստծո իմաստությունն ու խոստումները սո վորեցնելուն կանոնավոր կերպով ծրագրված ժամանակ տրամադ րելը դրական ազդեցություն կունենա ձեր ընտանիքի վրա հետագա սերունդների համար։ Կարդացե՛ք այս տեքստը. «Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդի ներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճա նապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս» (Բ Օրենք 6.7): Ո՞րն է այս տեքստի իմաստը ևի՞նչ պետք է ասի մեզ այն մասին, թե որքան կարևոր է մշտապես ոչ միայն մեր երեխաների, այլև մեր առջև պահել Տիրոջ իրականությունը։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դաստիարակություն գրքի 275–282 էջե րի «Նախապատրաստություն», 283–286 էջերի «Համագործակցու թյուն» և 287–297 էջերի «Կարգապահություն» գլուխները։ 22
Դաս
«Հայրերի, ինչպես նաև մայրերի վրա դրված է երեխայի վաղ և հասուն տարիքի կրթության և դաստիարակության պարտակա նությունը, և երկու ծնողի համար էլ խնամքով և մանրակրկիտ նա խապատրաստության անհրաժեշտությունը խիստ անհրաժեշտ է։ Նախքան իրենց վրա մայրանալու և հայրանալու պատասխանատ վություն վերցնելը՝ տղամարդիկ և կանայք պետք է ծանոթանան ֆիզիկական զարգացման կանոններին … նրանք նաև պետք է հաս կանան մտավոր զարգացման ու բարոյական դաստիարակության օրենքները»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 276։ «Ընտանեկան կյանքում առաջինը միմյանց հետ համագործակ ցել պետք է սկսեն հայրն ու մայրը։ Իրենց երեխաներին դաստիարա կելու հարցում նրանք կրում են համատեղ պատասխանատվություն և պետք է միասին գործելու մշտական ջանքեր գործադրեն։ Թող նրանք հանձնվեն Աստծուն՝ միմյանց սատարելու համար Նրանից օգնություն որոնելով։ … Նման ուսուցում անցկացնող ծնողներին հազիվ թե լսես ուսուցչին քննադատելիս։ Նրանք գիտակցում են, որ թե՛ իրենց երեխաների շահը, թե՛ դպրոցի նկատմամբ արդարացի դիրքորոշումը պահանջում են, որ, ըստ հնարավորին, նրանք սա տարեն և պատվեն այն մարդկանց, ովքեր կիսում են իրենց պար տականությունները»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 283։ Հարցեր քննարկման համար
1. Անկախ այն փաստից՝ երեխաներ ունենք, թե ոչ, մենք բոլորս ունենք մշտական բնակության վայր, և մենք ամենքս փոխհա րաբերվում ենք մարդկանց հետ։ Ի՞նչ սովորեցիք այս շաբաթ վա դասից, ինչը կօգնի ձեզ փոխհարաբերվել մարդկանց հետ և նույնիսկ վկայել նրանց՝ լինի դա ձեր բնակության վայրում, թե այլուր։ 2. Մենք դիտարկում ենք կրթությունը որպես լավ բան (ի վերջո, ո՞վ է դեմ կրթությանը)։ Բայց արդյո՞ք միշտ է այդպես։ Ինչպի սի՞ օրինակներ կարող եք բերել, երբ կրթությունն աղավաղվել է և վերածվել ինչ-որ վատ բանի։ Ի՞նչ կարող ենք սովորել այդ բացասական օրինակներից, ինչը կօգնի մեզ կրթությունը լավ բանի վերածել։ 3. Ինչպես նշվեց չորեքշաբթի օրվա դասում, բոլորիս տրվել է ա զատ կամքի սուրբ պարգևը։ Վաղ թե ուշ, երբ երեխաները դառնում են չափահաս, նույնիսկ հասուն մարդիկ, նրանք ինք նուրույն են որոշում կայացնելու այն Աստծո վերաբերյալ, Ում Դաս
23
մասին նրանց ուսուցանվել է իրենց ողջ մանկության և պատա նեկության ընթացքում։ Բոլոր ծնողները ևառահասարակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մարդկանց վկայել և սովորեցնել Ավետարանը, ինչո՞ւ պետք է մշտապես հիշեն ազատ կամքի մասին այս կարևորագույն ճշմարտությունը։
24
Դաս
ԴԱՍ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10–16
ՕՐԵՆՔԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑԻՉ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 6.5, Բ Օրենք 31.9–27, Հռոմեացիներին 3.19–23, Հայտնություն 12.17, 14.12, Մարկոս 6.25–27, Եբրայեցինե րին 5.8: Հիշելու համարը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հո գով և քո ամբողջ ուժով» (Բ Օրենք 6.5): Հորդորելով Գաղատացիներին զգուշանալ օրինապաշտությու նից՝ Պողոսը գրել է. «Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարո ղանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ» (Գաղատացիներին 3.21)։ Իհարկե, եթե որևէ օրենք ի զորու լիներ «կյանք տալ», դա կլիներ Աստծո օրենքը։ Եվ սակայն Պողոսի միտքն այն է, որ մեզ՝ մեղավորներիս, նույնիսկ Աստծո օրենքը չի կարող կյանք տալ։ Ինչո՞ւ։ «Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որ պեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հա վատացողներին» (Գաղատացիներին 3.22)։ Այդուհանդերձ, եթե օրենքը չի կարող կյանք տալ մեղավորներին, ապա ո՞րն է դրա նպատակը, բացի նրանից, որ մեզ ցույց է տալիս շնորհի մեր կարիքը։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ օրենքի գործա ռույթը միայն բացասական է, որ այն միայն մեր մեղքերն է մատնա ցույց անում։ Ո՛չ։ Օրենքը մեզ ցույց է տալիս նաև կյանքի ճանապարհը, ո րը միայն Հիսուսի մեջ է։ Հենց սրա մասին պետք է լինի ճշմարիտ կրթությունը, այն պետք է մեզ ցույց տա շնորհի և Քրիստոսի նկատ մամբ հավատի ու հնազանդության կյանք։ Այդ նպատակով այս շա բաթ մենք կուսումնասիրենք Աստծո օրենքի դերը քրիստոնեական կրթության համատեքստում։ Ուսումնասիրության ընացքում եկե՛ք տեսնենք, թե օրենքը, նույնիսկ եթե այն չի կարող փրկել մեզ, ինչ կա րող է սովորեցնել հավատի, շնորհի և ընկած մարդկության նկատ մամբ մեր Աստծո սիրո մասին։ Դաս
25
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11
Սիրել Աստծուն և վախենալ Նրանից Բ Օրենք գիրքը պարունակում է նոր սերնդին ուղղված Մովսեսի վերջին խոսքը, մի սերունդ, որ վերջապես ոտք էր դնելու խոստաց ված երկիր։ Նախքան նրանց՝ խոստացված երկիր մտնելը, Մովսեսը նրանց համար շատ պարզ ու հստակ ցուցումներ ուներ։ Կարդացե՛ք Բ Օրենք 31.9–13 համարները։ Ի՞նչ է նշանակում վախենալ Տիրոջից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստված նպատակադրված կերպով էր ընտրել այն ճանապարհ ները, որոնց միջոցով Իսրայելին փոխանցեց Իր օրենքը։ Նա արեց հնարավոր ամեն բան, որպեսզի Իր օրենքը չմոռացվի։ Այսպես, Աստված երկայնամիտ ուսուցիչ է։ Նա սովորեցնում է, կրկնում է, ուղարկում է մարգարեների և օգտագործում է Իր ծառաներին Իր լուրը փոխանցելու համար։ Եվ Նա դա արել է նորից ու նորից։ Եվ իսկապես, Հին Կտակարանի գրվածքներից շատ շատերը ոչ այլ ինչ են, քան Իր ժողովրդին կյանքի ճանապարհին հետևել սովորեցնելու Աստծո ջանքերը։ Այս տեքստերում ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է Մովսեսը շեշտադրում ապագա սերունդների՝ օրենքը սովորելու կարևորու թյունը։ Մովսեսն այն նկարագրում է որպես երկու քայլից բաղկա ցած գործընթաց։ Առաջինը, երեխաները կլսեն օրենքը, այնուհետև «կսովորեն վախենալ ձեր Տեր Աստծուց» (Բ Օրենք 31.13)։ Նախ, նրանք լսում են, այնուհետև սովորում վախենալ Աստծուց։ Սա նշանակում է, որ օրենքը սովորելը չի ենթադրում, որ վախն օ րենքն իմանալու բնական արդյունքը կլինի։ Աստծուց վախենալու գործընթացը պետք է ուսուցանվի։ Մովսեսի խոսքերը նշանակում են, որ գիտելիքն ու վախը գործընթաց են, ոչ թե ակնթարթային պատճառահետևանքային կապ։ Միևնույն ժամանակ, ի՞նչ է նշանակում «վախենալ Աստծուց», երբ մարդկանց նաև ասվում է. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով» (Բ Օրենք 6.5)։ Թերևս սա կարելի լինի համեմատել նրա հետ, երբ երեխան սիրում, միև նույն ժամանակ վախենում է լավ հորից, այն հորից, ով իր սերն ու 26
Դաս
հոգատարությունն արտահայտում է ցույց տալով, որ ասում է այն, ինչ մտածում է, և մտածում այն, ինչ ասում է։ Այսպիսի հայր ունե նալով՝ դուք անպատճառ կկրեք ձեր սխալների հետևանքները, եթե գործեք դրանք։ Այո՛, մենք կարող ենք և պետք է սիրենք Աստծուն և միևնույն ժամանակ վախենանք Նրանից։ Դրանք հակասական գաղափարներ չեն։ Որքան շատ ենք ճանաչում Աստծուն, այնքան ավելի շատ ենք սկսում սիրել Նրան Իր բարության համար, և այ դուհանդերձ, որքան շատ ենք ճանաչում Աստծուն, այնքան ավելի շատ ենք վախենում Նրանից, որովհետև տեսնում ենք, թե որքան սուրբ ու արդար է Նա, և հակառակը՝ որքան մեղավոր ու անարդար ենք մենք, և թե ինչպես մենք չենք կործանվում բացառապես շնորհի՝ չվաստակած արժանիքի շնորհիվ։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն և միևնույն ժամա նակ վախենալ Նրանից։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12
Վկայություն ձեր դեմ Երբ Մովսեսը տեղեկանում է, որ շուտով մահանալու է, խորապես գիտակցում է այն իրավիճակը, որը թողնելու է իրենից հետո։ Նա գի տի, որ իր մահվանից հետո իսրայելացիները մտնելու են Քանանի երկիր։ Նա նաև գիտի, որ երկար փափագած երկիր հասնելուն պես վերջիններս ապստամբելու են։ Կարդացե՛ք Բ Օրենք 31.14–27 համարները։ Ի՞նչ նախապատ րաստություններ է Մովսեսը տեսնում իր մահից առաջ։ Որո՞նք էին Մովսեսի հիմնական անհանգստությունները, և ի՞նչ միջոց ներ է նա ձեռք առնում դրանց դեմ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մովսեսի խոսքն այստեղ նման է այն ուսուցչի խոսքին, ում շու տով փոխարինելու են։ Նա գիտի, որ իր աշակերտներն իրենց լավ չեն պահել, երբ նա ներկա է եղել դասարանում, և նա այնքան միա միտ չէ, որպեսզի կարծի, թե այդ նույն աշակերտները չեն ապս տամբի իր բացակայության ժամանակ։ Նա հրահանգում է ուխտի տապանակը տանող ղևտացիներին Օրենքի գիրքը դնել տապանա կի կողքին, որպեսզի այն «վկայություն» լինի։ Մովսեսը իր հաջոր Դաս
27
դին պարզապես դասապլան չի փոխանցում, նա նրան վկայություն է փոխանցում։ Մովսեսը խոսում է Օրենքի գրքի մասին, ասես այն կենդանի արարած լինի՝ օժտված մարդկանց սրտերը հանդիմանե լու զորությամբ։ Խորհե՛ք օրենքի՝ որպես նրանց դեմ «վկայության» մասին։ Ինչ պե՞ս ենք մենք հասկանում այս գաղափարը նաև Նոր Կտա կարանում։ Տե՛ս Հռոմեացիներին 3.19–23։ Այսինքն, ինչպե՞ս է օրենքը մեզ ցույց տալիս շնորհի մեր կարիքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բ Օրենք գրքում Աստված հրահանգում է Մովսեսին գրի առնել այն երգը, որն Ինքն է սովորեցրել Մովսեսին։ Այնուհետև Մովսեսն այդ երգը պետք է սովորեցնի իսրայելացիներին, որպեսզի այն, ինչ պես նշված է 19-րդ համարում, «վկայություն լինի Ինձ համար Իս րայելի որդիների մեջ»։ Կրկին մենք հանդիպում ենք մի փաստի, որ կարծես Աստծո ցուցումներն անձնավորվում են։ Երբ երգը երգվում է, ավելի հեշտությամբ է փոխանցվում և տարածվում։ Եվ երբ երգը վկայություն է, այն ստիպում է մարդկանց նայել սեփական անձերին և տեսնել, թե ինչ է այն ասում իրենց մասին։ Նույնիսկ երբ մենք փորձում ենք հնազանդվել Աստծուն մեր ողջ աստվածատուր ուժով, ի՞նչ կերպ է Նրա օրենքը գործում որպես «վկայություն» մեր դեմ։ Ի՞նչ է սովորեցնում մեզ այս վկայությու նը մեր կյանքում Ավետարանի անհրաժեշտության մասին։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13
Որպեսզի հաջողություն ունենաս Ամբողջ Աստվածաշնչում մենք լսում ենք Աստծո օրենքը ճանաչե լու և դրան հնազանդվելու մեկ այլ արդյունքի մասին։ Կարդացե՛ք Հեսու 1.7, 8 համարները։ Ի՞նչ էր Տերն ասում Հե սուին, ևինչպե՞ս են այստեղ առկա սկզբունքները կիրառելի մեզ համար այսօր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 28
Դաս
Երբ Հեսուն մտնում է Քանան, Տերը նրան ասում է. «Միայն թե զո րացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատա րես այն օրենքը, որ Իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունե նաս, ուր էլ որ գնաս» (Հեսու 1.7): Հաջողությունը որպես հնազանդության կողմնակի արգասիք դի տարկելու գաղափարը կարող է հակառակ թվալ նրան, թե ինչպես է հաջողությունն այսօր չափվում մեր աշխարհում։ Այսօր շատերը կարծում են, թե հաջողության գործոններն են նորարարությունը, ստեղծարարությունը ևինքնավստահությունը։ Արդյունաբերության որևէ ճյուղում հաջողության հասնելը հաճախ պահանջում է արտա ռոց տաղանդ և ռիսկ։ Սակայն Աստծո աչքում հաջողությունը պահանջում է այլ միջոց ներ։ Կարդացե՛ք Հայտնություն 12.17, 14.12, Հռոմեացիներին 1.5, 16.26, Հակոբոս 2.10–12 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն այսօր Աստծո օրենքին հնազանդ լինելու վերաբերյալ։ Այսինքն, նույնիսկ եթե մենք չենք փրկվում օրենքին հնազանդվե լով, ինչո՞ւ է այդքան կարևոր, որ մենք, այնուամենայնիվ, պա հենք այն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարևոր չէ՝ Հին Կտակարա՞նն է դա, թե՞ Նորը, Հին ո՞ւխտնը է, թե՞ Նորը. որպես Աստվածաշնչին հավատացող քրիստոնյաներ՝ մեզ կոչ է արվում հնազանդվել Աստծո օրենքին։ Օրենքի խախտումը, ո րը հայտնի է նաև որպես մեղք, կարող է հանգեցնել միայն ցավի, տառապանքի և հավիտենական մահվան։ Ո՞վ իր մաշկի վրա չի զգացել կամ անձամբ չի տեսել մեղքի՝ Աստծո օրենքը խախտելու հետևանքները։ Այնպես, ինչպես Հին Իսրայելը հաջողություն կունե նար՝ Աստծո օրենքին հնազանդվելով (նույնիսկ եթե նրանց հարկա վոր էր նաև շնորհ), մեզ համար ևս այսօր այդ օրենքները գործում են։ Ուստի, որպես քրիստոնեական կրթության մաս՝ մենք պետք է Աստծո օրենքը պահենք որպես կենտրոնական բաղադրիչ նրա, ինչ ասել է ապրել հավատով և Աստծո շնորհին վստահելով։ Որո՞նք են եղել մեղքի հետևանքների հետ կապված ձեր անձնա կան փորձառությունները։ Ի՞նչ եք սովորել, ինչը կարող եք կիսել ուրիշների հետ, որ միգուցե նրանք միևնույն սխալները չկրկնեն։ Դաս
29
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14
Օրենքը պահողների դժվարություններն ու պայքարը
Աստծո օրենքին հետևելն ունի մեծամեծ առավելություններ, ին չը երևում է այն ժողովրդի մեջ, որին Աստված օրհնում էր։ Հեսուն խստիվ պահպանում էր Աստծո կանոնները և լավ էր առաջնորդում Իսրայելի ժողովրդին։ Նորից ու նորից Տերն ասաց Իսրայելին, որ եթե նրանք հնազանդվեն օրենքին, հաջողութուն կունենան։ Կարդացե՛ք Բ Մնացորդաց 31.20, 21 համարները։ Որո՞նք են այս տեքստերում ներկայացվող գլխավոր պատճառները, որոնց շնորհիվ Եզեկիան հաջողություն ունեցավ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կրթական ինչ հաստատությունում էլ որ մենք լինենք, պետք է շեշտադրենք հնազանդության կարևորությունը։ Ի վերջո, մեր ա շակերտները հիմար չեն։ Վաղ թե ուշ նրանք կնկատեն այն դաժան փաստը, որ թեև որոշ մարդիկ հավատարիմ են, սիրող ու հնազանդ, այնուամենայնիվ, աղետը վրա է հասնում նրանց ևս։ Ինչպե՞ս բա ցատրենք դա։ Փաստն այն է, որ չենք կարող։ Մենք ապրում ենք մեղքի և չարի քի աշխարհում, որտեղ մոլեգնում է մեծ պայքարը, և մեզանից ոչ ոք ապահովագրված չէ դրա մասնակցությունից։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերն այս բարդ հարցի մա սին։ Մարկոս 6.25–27, Հոբ 1, 2, Բ Կորնթացիներին 11.23–29: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իհարկե, չենք կարող ժխտել, որ բարի, հավատարիմ և օրենքին հնազանդ մարդիկ միշտ չէ, որ հաջողակ են եղել, գոնե այն իմաս տով, ինչպես այս աշխարհն է հասկանում հաջողությունը։ Եվ այս տեղ ևս կարող է մասնակի պատասխան գտնվել այս բարդ հարցին, հարց, որն անկասկած կբարձրացվի, երբ մենք փորձենք սովորեց նել օրենքի կարևորությունը։ Ի՞նչ ենք հասկանում «հաջողություն» ասելով։ Ի՞նչ էր ասում սաղմոսերգուն. «Նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում» (Սաղմոսներ 84.10): Կասկած չկա, որ աշխարհի չափանիշներով Աստծուն հավատարիմներն ու Նրա օրենքին հնազանդները ոչ միշտ 30
Դաս
են «հաջողում», գոնե առայժմ։ Մենք մեր աշակերտներին չար ծա ռայություն կմատուցնեք՝ հակառակը պնդելով։ Կարդացե՛ք Եբրայեցիներին 11.13–16 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն օգնում մեզ հասկանալ, թե ինչու են հավատա րիմները դեռևս տառապում այս կյանքում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15
Հիսուսը՝ մեր Օրինակը Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, միակ մարդն էր, Ով կատարյալ հնազանդություն ցուցաբերեց Հորը, կատարյալ հնազանդություն՝ Աստծո օրենքին։ Նա դա արեց, որպեսզի կարողանար լինել ոչ միայն մեր փոխարինողը, ինչը ևեղավ, այլև մեր օրինակը, ինչը ևսեղավ։ Կարդացե՛ք հետևյալ հատվածները՝ Ղուկաս 2.51, 52, Փիլիպպե ցիներին 2.8, Եբրայեցիներին 5.8, Հովհաննես 8.28, 29: Ինչպե՞ս են դրանք հիշեցնում մեզ Իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբե րած Քրիստոսի հնազանդության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թերևս Հովհաննեսն այն ամենալավն ասաց, երբ գրեց հետևյա լը. «Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ Նա ընթացավ» (Ա Հովհաննես 2.6)։ Երբ մեր աչքերը կենտրոնացնում ենք այս երկրում Քրիստոսի կյանքի և ծա ռայության վրա, հեշտ է նկատել, թե ինչպես էր Նա գոհացնում Հորն Իր հնազանդությամբ։ Քրիստոսն իրականացրեց մարգարեությունը և պահեց Աստծո օրենքն Իր ողջ կյանքի ընթացքում։ Այնպես, ինչպես Աստված հանձնարարեց Մովսեսին գրի առ նել Իր օրենքը, որպեսզի այն վկայություն լիներ Իսրայելի համար, Քրիստոսը վկայության կենդանի մարմնացումն էր Իր առաքյալնե րի, աշակերտների, մեղավորների ու սուրբերի համար։ Այժմ, միայն կանոնների մի լրակազմի հետևելու փոխարեն՝ մենք ունենք նաև Հիսուսի՝ միս ու արյունից կազմված մարդ արարածի օրինակը, որին ևս պետք է հետևենք։ Որպես ուսուցիչներ՝ ավելի լավ ի՜նչ օրինակ կարող ենք մենք ներ կայացնել մեր աշակերտներին, քան Հիսուսի օրինակն ու այն, թե ինչպես Նա հնազանդվեց Հորը։ Դաս
31
«Այսպես կոչված «հավատը» Քրիստոսի հանդեպ, որը մարդուն ազատում է Աստծուն հնազանդվելու պարտականությունից, ոչ թե հավատ է, այլ մեծամտություն։ «Շնորհքով եք փրկված՝ հավատի մի ջոցով», բայց «հավատը, եթե գործ չունենա, մեռած է» (Եփեսացի ներին 2.8, Հակոբոս 2.17): Նախքան երկիր գալը Հիսուսն Իր մասին ասաց. «Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված, և Քո օրենքն Իմ սրտի մեջ է» (Սաղմոս 40.8): Եվ Իր համբարձումից անիջապես առաջ Նա կրկին հռչակեց. «Ես պահեցի Իմ Հոր պատվիրանները և կենում եմ Նրա սիրո մեջ» (Հովհաննես 15.10)։ Սուրբ Գիրքն ասում է. «Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք Նրան, եթե Նրա պատվի րանները պահենք… Ով որ ասում է, թե Նրանում է բնակվում, պետք է ինքն էլ այնպես գնա, ինչպես որ Նա գնաց» (Ա Հովհաննես 2.3–6)»: Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 77: Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքի բոլոր ոլորտներում Քրիստոսին ավելի լավ հետևելու և այդպիսով ուրիշների համար ավելի լավ ուսուցիչ լինելու համար։ Լինելով հին ու ծեծված գաղափար՝ այ դուհանդերձ այն, ինչ մենք անում ենք՝ մեր գործողությունները, ինչո՞ւ են ավելի բարձր խոսում, քան այն, ինչ մենք ասում ենք։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16
Հետագա ուսումնասիրության համար «Սերը՝ արարչագործության և փրկագնման հիմքը, ճշմարիտ կրթության հիմքն է։ Սա հստակեցվում է այն օրենքում, որն Աստված տվել է որպես կյանքի ուղեցույց։ Առաջին և մեծագույն պատվիրանն է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հո գով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով»։ Ղուկաս 10.27։ Սիրել Նրան՝ Անսահմանին, Ամենագետին ամբողջ զորությամբ, մտքով և սրտով, նշանակում է գերագույն աստիճանի զարգացնել բոլոր զորությունները։ Դա նշանակում է, որ ամբողջ էության մեջ՝ մարմնում, մտքում, ինչպես նաև հոգում, վերականգնվելու է Աստծո պատկերը։ Երկրորդ պատվիրանը նման է առաջինին. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Մատթեոս 22.39։ Սիրո օրենքը կոչ է անում նվի րաբերել մարմինը, միտքը և հոգին Աստծո և մեր դրացիների ծառա յությանը։ Եվ այս ծառայությունը, մեզ ուրիշների համար օրհնություն դարձնելով, ամենամեծ օրհնությունը բերում է հենց մեզ։ Ճշմարիտ 32
Դաս
զարգացման հիմքում ընկած է անձնվիրությունը։ Անշահախնդիր ծառայության շնորհիվ մենք ստանում ենք ամեն մի պարգևի բարձ րագույն մշակույթը և լիարժեքորեն դառնում ենք աստվածային բնության հաղորդակիցներ։ Մենք դառնում ենք պիտանի երկինք մտնելու համար, քանի որ ընդունում ենք երկինքը մեր սրտերում»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 16։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպես Հին Իսրայելը, մենք պետք է սիրենք Աստծուն և միևնույն ժամանակ վախենանք Նրանից (Մատթեոս 22.37, Հայտնություն 14.7): Դասարանում խոսե՛ք այն մասին, թե ինչպես մենք կարող ենք անել երկուսն էլ։ Պատասխանե՛ք նաև հետևյալ հարցին՝ ին չո՞ւ այս երկու պատվերները չեն հակասում միմյանց։ 2. Ո՞րն է չափանիշ սահմանելու և կանոն կարգելու միջև տարբե րությունը։ Ձեր փորձառության մեջ ադվենտիզմն ավելի շատ հե տաքրքրված է հավատացյալների իր համայնքի ներսում բարձր չափանիշներ սահմանելո՞վ, թե՞ կանոններ կարգելով, որոնք միավորում են համայնքը։ Ի՞նչ է Սուրբ Գիրքն ասում սեփական անձի, ընտանիքի, եկեղեցու համար բարձր չափանիշներ սահ մանելու մասին։ 3. Ինչպե՞ս կարող ենք ճիշտ հավասարակշռության մեջ պահել այն փաստը, որ Աստծո օրենքին հնազանդվելը կարևոր է, միևնույն ժամանակ՝ նաև այն, որ այդ հնազանդությունը չէ մեր փրկու թյան աղբյուրը։ 4. Կարդացե՛ք 119-րդ սաղմոսը ևուշադրությո՛ւն դարձրեք, թե քա նի անգամ են նշված հնազանդության, ազատության, օրենքնե րի, կանոնների և պատվերների մասին գաղափարները։ Ի՞նչ է ուզում փոխանցել 119-րդ սաղմոսը գրողն այս թեմաների մա սին։
Դաս
33
ԴԱՍ 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17–23
ՏԻՐՈՋ ԱՉՔԵՐԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Առակներ 15.3, Հոբ 12.7–10, Եփեսացիներին 6.12, Հայտ նություն 20.5, 6, Հովհաննես 1.1–14, Մարկոս 12.29–31: Հիշելու համարը. «Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարի ներին» (Առակներ 15.3): Լեհ բանաստեղծ Չեսլավ Միլոշը գրել է մի բանաստեղծություն, որն սկսվում է երևակայական կենդանիների նրա նկարագրու թյամբ՝ խոսող ճագարներ, սկյուռներ ևայլն։ Դրանք «նույնքան ընդ հանուր բան ունեն իրական կենդանիների հետ,- գրում է նա,- որքան աշխարհի մասին մեր պատկերացումներն ընդհանրություն ունեն իրական աշխարհի հետ»։ Հետո նա իր բանաստեղծությունն ավար տում է հետևյալ տողերով. «Խորհե՛ք այս մասին և դողացե՛ք»։ «Դողալ» բառը միգուցե կոպիտ է հնչում, սակայն իսկապես ճշմա րիտ է, թե աշխարհի մասին մարդկանց պատկերացումներից որքան շատ բան կարող է կատարելապես սխալ լինել։ Օրինակ՝ մոտ 2.000 տարի շարունակ աշխարհի ամենախելացի և ամենակիրթ մարդիկ կարծում էին, թե երկիրն անշարժ կանգնած է տիեզերքի կենտրո նում։ Այսօր ամենախելացի և ամենակիրթ մարդկանցից շատերը կարծում են, թե մարդ արարածն առաջացել է պարզագույն բջջից։ Որպես մարդ արարած՝ մենք երբեք աշխարհը չենք դիտարկում չեզոք տեսանկյունից։ Մենք այն տեսնում ենք միշտ և բացառապես այն զտիչների միջոցով, որոնք ազդում են շրջակա աշխարհի մեր վերծանման ևընկալման վրա։ Այդ զտիչները կոչվում են աշխարհա յացք, և շատ կարևոր է, որ մենք ոչ միայն մեր երիտասարդներին, այլև եկեղեցու տարեց անդամներին սովորեցնենք աստվածաշնչ յան աշխարհայացքը։ 34
Դաս
ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18
Տիրոջ աչքերը Օքսֆորդի համալսարանի մի պրոֆեսոր առաջ է քաշել տեսու թյուն, համաձայն որի ո՛չ մենք ենք իրական, ո՛չ աշխարհը, ո՛չ էլ մեզ շրջապատող որևէ բան, ևընդամենը գերհզոր համակարգիչներ ու նեցող այլմոլորակայինների ցեղի թվային ստեղծագործություն ենք։ Թեև սա հետաքրքիր տեսություն է, սակայն առաջ է բերում կարևորագույն մի հարց՝ ո՞րն է իրականության բնույթը։ Կան հավանական երկու շատ ընդգրկուն պատասխաններ, նույնիսկ եթե միայն մեկն է ողջամիտ։ Առաջինը պնդում է, որ տիե զերքը և դրանում առկա ամեն ինչ, ինչպես նաև մարդկությունը, պարզապես կա։ Այն չի արարել և չի ձևավորել ոչ ոք և ոչինչ։ Այն պարզապես կա։ Դա բացատրություն չունեցող փաստ է։ Չկա որևէ աստված, չկան աստվածներ, չկա աստվածային ոչինչ։ Իրականու թյունն ամբողջապես նյութական, ամբողջապես բնական է։ Ինչպես ինչ-որ մեկն ասել է 2.500 տարի առաջ (սա նոր գաղափար չէ), կան միայն «ատոմներ և դատարկություն»։ Մյուս տեսակետն այն է, որ ինչ-որ աստվածային էակ (կամ էակ ներ) արարել են տիեզերքը։ Սա, իսկապես, ավելի տրամաբանական է թվում, ավելի ողջամիտ, ավելի խոհեմ, քան այն գաղափարը, թե տիեզերքը պարզապես կա՝ առանց իր գոյության որևէ բացատրու թյան։ Այս դիրքորոշումը ներառում է բնական աշխարհը, «ատոմ ների և դատարկության» աշխարհը, սակայն չի սահմանափակվում դրանցով։ Այն մատնանշում է մի իրականություն, որն ավելի լայն, ավելի խորն ու ավելի բազմանիստ է, քան աթեիստական-նյութա պաշտական տեսանկյունը, որն այնքա՜ն հաճախ է հանդիպում այ սօր։ Հետևյալ տեքստերն ի՞նչ ունեն ասելու այսօրվա դասի ընթաց քում բարձրացված գաղափարների մասին։ Սաղմոսներ 53.1, Ա ռակներ 15.3, Հովհաննես 3.16, Եսայի 45.21, Ղուկաս 1.26–35։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ցանկացած քրիստոնեական կրթության կարևորագույն կետը ոչ միայն Աստծո իրականությունն է, այլև այն, թե ինչպիսի Աստված է Նա որպես անձ Աստված, Ով սիրում է մեզ և փոխհարաբերվում մեզ հետ։ Նա հրաշքների Աստված է, Ով թեև օգտագործում է բնության Դաս
35
օրենքները, սահմանափակված չէ այդ օրենքներով և կարող է անց նել դրանց սահմանը, երբ կամենա (օրինակ՝ Հիսուսի՝ կույսի ար գանդում բեղմնավորվելը)։ Այս տեսակետի ուսուցումը հատկապես տեղին է մեր օրերում, որովհետև գիտական աշխարհի մեծամաս նությունը բացահայտ և անզղջում կերպով ուսուցանում է աթեիս տական և բնապաշտական աշխարհայացքները՝ հայտարարելով (սխալ կերպով), թե գիտությունը պաշտպանում է այդ աշխարհա յացքը։ Խորհե՛ք այն մասին, թե որքան նեղ ու սահմանափակ է աթեիս տական աշխարհայացքը՝ հակառակ աստվածաշնչյան աշխար հայացքի, ինչը (ինչպես նշվեց վերևում) ներառում է բնական աշխարհը, բայց չի սահմանափակվում դրանով։ Ինչո՞ւ է, ի վեր ջո, աստվածաշնչյան, աստվածաբանական աշխարհայացքն այդքան ավելի տրամաբանական ևողջամիտ, քան դրա աթեիս տական մրցակիցը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19
Լայբնիցի հարցը Շատ տարիներ առաջ գերմանացի մտածող և գրող Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը մի հարց բարձրացրեց, որը հնարավոր ամենա հիմնական և ամենահիմնարար հարցն է. «Ինչո՞ւ կա ինչ-որ բան ոչնչի փոխարեն»։ Ինչպե՞ս են հետևյալ տեքստերը պատասխանում Լայբնիցի հար ցին։ Ծննդոց 1.1, Հովհաննես 1.1–4, Ելք 20.8–11, Հայտնություն 14.6, 7, Հոբ 12.7–10: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիացմունքի է արժանի այն, թե ինչպես է Աստվածաշնչում Աստ ծո գոյությունը պարզապես ընդունվում։ Ծննդոց 1.1 համարը չի սկսվում Աստծո գոյությունն ապացուցող մի շարք տրամաբանա կան փաստարկներով (թեև այդպիսիք շատ կան)։ Այն պարզապես ընդունում է Նրա գոյությունը (տե՛ս նաև Ելք 3.13, 14), և հենց այս սկզբնակետից, որ Աստված Արարիչ է, բացահայտվում են Աստվա ծաշունչն ու դրա էջերում տեղ գտած ճշմարտությունները։ Արարչագործության վարդապետությունը ևս հիմնարար է ցան կացած տեսակի քրիստոնեական կրթության համար։ Այն ամենը, 36
Դաս
ինչին մենք հավատում ենք որպես քրիստոնյաներ, հիմնված է վեցօ րա արարման վարդապետության վրա։ Աստվածաշունչը չի սկսվում քավության, օրենքի, խաչի, հարության կամ երկրորդ գալուստի մա սին հայտարարությամբ։ Այն սկսվում է Աստծո՝ որպես Արարչի մասին հայտարարությամբ, որովհետև մնացած բոլոր ուսմունքներից ոչ մեկն իմաստ չունի այս համատեքստում, բացի այն իրականությունից, որ Աստված մեր Ա րարիչն է։ Հերևաբար, կրկին, աստվածաշնչյան աշխարհայացքը պետք է շեշտադրի արարչագործության վարդապետության կարևորությու նը։ Այս շեշտադրումը դառնում է շատ կարևոր նաև այն պատճա ռով, որ այս ուսմունքն առճակատվել է գիտության անվան տակ հանդես եկող բացահայտ հարձակման հետ։ Էվոլյուցիան՝ կյանքի միլիարդավոր տարիներ տևած դանդաղ, ընդհատումներով ու պա տահական զարգացման մասին տեսությունը, կործանել է հավատն աստվածաշնչյան ուսմունքի նկատմամբ միլիոնավոր մարդկանց մոտ։ Դժվար է պատկերացնել մի ուսմունք, որն ավելի հակասական լինի Աստվածաշնչին և առհասարակ քրիստոնեական հավատին, քան էվոլյուցիան։ Այս է պատճառը, որ այն գաղափարը, թե էվոլյու ցիան կարելի է ինչ-որ կերպ բերել աստվածաշնչյան արարչագոր ծության վարդապետության հետ ներդաշնակության մեջ, ավելի սարսափելի է, քան աթեիստական էվոլյուցիան։ Դա չի կարող արվել առանց ծաղրելու Աստվածաշունչը և ընդհանուր առմամբ քրիստո նեական հավատը։ Աստված պահանջում է, որ մենք ամեն շաբաթ մեր կյանքի մեկ յոթերորդ մասն անցկացնենք վեցօրյա արարչագործությունը հի շելով։ Սա մի բան է, որը Նա չի պահանջում ուրիշ ոչ մի ուսմունքի համար։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե որքան հիմնա րար և կարևոր է այս վարդապետությունը քրիստոնեական աշ խարհայացքի համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20
Աստվածաշնչյան աշխարհայացքը Ինչպես ասվեց ներածության մեջ, մեզանից ոչ ոք աշխարհը չի դիտարկում չեզոք տեսանկյունից։ Օրինակ՝ աթեիստը նայում է երկ նակամարի ծիածանին և դրանում տեսնում ոչ այլ ինչ, քան բնա Դաս
37
կան երևույթ։ Այն նրա համար ոչ մի այլ նշանակություն չունի, քան այն, ինչը մարդիկ որոշում են դրան տալ։ Դրան հակառակ, մեկ այլ ոք, ով դրան նայում է աստվածաշնչյան աշխարհայացքի դիրքերից, դրանում տեսնում է ոչ միայն բնական երևույթ՝ ջրի և լույսի փոխ հարաբերություն, այլև աշխարհը նորից ջրով չկործանելու Աստծո խոստման վերահաստատում (Ծննդոց 9.13–16): «Որքա՜ն մեծ է Աստծո ներողամտությունն ու կարեկցանքն Իր մեղավոր արարած ների նկատմամբ, որն արտահայտվում է ամպերի մեջ դրված գեղե ցիկ ծիածանով որպես մարդկանց հետ Իր ուխտի նշան։ … Աստծո նպատակն էր, որ երբ ապագա սերունդները հարցնեին երկնքում տարածվող փառահեղ կամարի նշանակությունը, նրանց ծնողներն իրենց պատմեին ջրհեղեղի պատմությունը ևասեին, որ Բարձրյալը ծռել է աղեղը և տեղադրել ամպերի մեջ որպես հավաստիացում, որ ջրերը երբեք նորից չեն հեղեղի երկիրը»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 106։ Յոթերորդ օրվա ադվենտիստների համար Աստվածաշունչը մնում է հավատի հիմնարար աղբյուրը։ Այն ուսուցանում է աշխարհայացք՝ «զտիչ», որով մենք պետք է տեսնենք և հասկանանք աշխարհը, ո րը կարող է լինել շատ ահաբեկչական և բարդ վայր։ Սուրբ Գիրքն ստեղծում է ձևանմուշ, որպեսզի օգնի մեզ ավելի լավ հասկանալ այն իրականությունը, որում գտնվում ենք, որի մաս ենք կազմում և որի պատճառով հաճախ շփոթվում և տարակուսանքի մեջ ենք ընկնում։ Ի՞նչ ճշմարտություններ են ամփոփված այս տեքստերում, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ այն իրականությունը, որում մենք գոյություն ունենք։ Եփեսացիներին 6.12, Մարկոս 13.7, Հռոմեացիներին 5.8, Հռոմեացիներին 8.28, Ժողովող 9.5, Հայտնություն 20.5, 6: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ՝ մենք պետք է խստիվ հետևենք Աստվածաշնչի ուսմունքին, քանի որ այն մարդկանց բա ցահայտված Աստծո ճշմարտությունն է, որը մեզ աշխարհի մասին շատ բաներ է բացատրում, ինչը մենք այլ կերպ չէինք իմանա կամ հասկանա։ Հետևաբար քրիստոնեական ողջ կրթությունը պետք է արմատացած և հիմնված լինի Աստծո Խոսքում, և դրան հակասող ցանկացած ուսմունք պետք է մերժվի։ Ի՞նչ ուսմունքներ է ներկայացնում Աստվածաշունչը, որոնք հա կասում են մարդկանց հավատամքներին։ Ի՞նչ պետք է մեզ սովո 38
Դաս
րեցնի այս տարբերությունն այն մասին, թե որքան կարևոր է, որ մենք հավատարմորեն հետևենք Աստծո Խոսքին։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21
Երկրպագել Փրկագնողին Որքան որ կարևոր է արարման մասին վարդապետությունը մեր հավատի համար, այդ վարդապետությունը միայնակ ի հայտ չի գա լիս, հատկապես Նոր Կտակարանում։ Այն մշտապես զուգորդվում է, նույնիսկ անքակտելիորեն կապված է փրկագնման վարդապետու թյան հետ։ Եվ դա՝ այն պատճառով, որ, անկեղծ ասած, ընկած, մեղ քի և մահվան աշխարհում միայն արարչագործությունը բավարար չէ։ Մենք ապրում ենք, պայքարում ենք, տառապում ենք (ինչպես բո լորը), իսկ հետո ի՞նչ։ Հետո մահանում ենք՝ ի վերջո ոչնչով չտար բերվելով ճանապարհի եզրին ընկած կենդանիների դիերից։ Այնքան էլ հաճելի չէ, այնպես չէ՞։ Ուստի և մեր աշխարհայացքի կարևորագույն մաս է կազմում նաև փրկագնման վարդապետությունը, և դա նշանակում է, որ մեր ողջ հավատամքի կենտրոնում է Հիսուս Քրիստոսը՝ խաչված և հա րություն առած։ Կարդացե՛ք Հովհաննես 1.1–14 համարները։ Ի՞նչ են մեզ ասում այս տեքստերն այն մասին, թե ով էր Հիսուսը և ինչ է արել մեզ համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք նաև առաջին հրեշտակի լուրը. «Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավե տարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք Նրան, որովհետև Նրա դա տաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին» (Հայտնություն 14.6, 7): Ուշադ րություն դարձրե՛ք, որ «հավիտենական ավետիսն» ուղղակիորեն կապված է Աստծո հետ որպես Արարիչ։ Եվ երբ մենք գիտակցում ենք, որ այն Աստվածը, Ով արարել է մեզ, նույն Աստվածն է, Ով մար դու մարմնում կրեց մեզ հասանելիք մեղքը, զարմանալի չէ, որ կանչ վել ենք Նրան երկրպագելու։ Ուրիշ ի՞նչ արձագանք պետք է լինի մեր Դաս
39
կողմից, երբ մենք գիտակցում ենք, թե իրականում ինչպիսին է մեր Աստվածը։ Այս իսկ պատճառով Քրիստոսը՝ այն էլ խաչված, պետք է մնա այն ամենի կենտրոնում, ինչ մենք սովորեցնում ենք, ևայս ուսմունքն ի րականում պետք է ներառի նաև երկրորդ գալուստը, քանի որ Քրիս տոսի առաջին գալուսը մեզ շատ մեծ օգուտ չի բերում, եթե չհաշվենք երկրորդը, այնպես չէ՞։ Հիմնվելով Սուրբ Գրքի վրա՝ կարելի է պնդել, որ Քրիստոսի առաջին ևերկրորդ գալուստները միևնույն իրադար ձության՝ փրկության ծրագրի երկու տարբեր մասեր են։ Խորհե՛ք Հովհաննես 1-ին գլխում արտահայտված այն գաղա փարի շուրջ, որ այն Մեկը, Ով ստեղծեց այն ամենը, «ինչ որ ե ղավ» (Հովհաննես 1.3), այն Մեկն էր, Ով խաչի վրա մահացավ մեզ համար։ Ինչո՞ւ պետք է մեր անհաղթահարելի բնական ար ձագանքը լինի երկրպագությունը։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22
Աստծո օրենքը Տարիներ առաջ Ֆրանսիայում ազգը քննարկում էր մահապատժի հարցը. արդյո՞ք այն պետք էր չեղյալ համարել։ Դրա չեղարկման ջա տագովները կապ հաստատեցին ֆրանսիացի հայտնի գրող և փիլի սոփա Միշել Ֆուկոյի հետ և խնդրեցին նրան առաջնորդող հոդված գրել իրենց անունից։ Սակայն այն, ինչ նա արեց, ոչ թե մահապատի ժը վերացնելու, այլ ողջ բանտային համակարգը վերացնելու և բոլոր բանտարկյալներին ազատելու տեսակետը պաշտպանելն էր։ Ինչո՞ւ։ Որովհետև ըստ Միշել Ֆուկոյի՝ բարոյականության բոլոր համակարգերը պարզապես մարդկային կառույցներ էին, զանգ վածներին կառավարելու համար իշխանության գլուխ կանգնածնե րի կողմից կյանքի կոչված մարդկային գաղափարներ։ Հետևաբար այս բարոյական օրենսգրքերն իրական օրինականություն չունեին։ Որքան էլ ծայրահեղական լինի Ֆուկոյի դիրքորոշումը, այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, երկար պատմություն ունեցող խնդրի տրամաբանական հետևանք է։ Հազարավոր տարիներ առաջ Մով սեսը բախվեց դրա հետ Հին Իսրայելում։ «Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի է մարդու աչքին» (Բ Օրենք 12.8, տե՛ս նաև Դատավորներ 17.6, Ա ռակներ 12.15)։ 40
Դաս
Այդուհանդերձ, եթե մենք չպետք է անենք այն, ինչը ճիշտ է բա ցառապես մեր աչքին, քանի որ մենք բավականաչափ արդար, սուրբ և անկողմնակալ չենք, որպեսզի իմանանք, թե ինչն է բարո յապես ճիշտ, ապա ինչպե՞ս իմանանք՝ ինչ անել։ Պատասխանը, ի հարկե, այն է, որ Տերը, Ով մեզ արարել է, տվել է նաև բարոյական օրենսգիրք, որի համաձայն պետք է ապրենք։ Միգուցե մեր աչքերը միշտ չէ, որ այն ճիշտ են ընկալում, սակայն Աստծո աչքը միշտ ճիշտ է տեսնում։ Ի՞նչ են սովորեցնում մեզ հետևյալ տեքստերը բարոյական վար քագծի մասին։ Բ Օրենք 6.5, Մարկոս 12.29–31, Հայտնություն 14.12: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե մենք մեր քրիստոնեական աշխարհայացքի կենտրոնն ենք դարձնում փրկագնումը, ապա (ինչպես տեսանք անցած շաբաթ) Աստծո օրենքը՝ Տասը պատվիրանները, ևս պետք է կենտրոնական բնույթ կրեն։ Ի վերջո, ինչի՞ց ենք մենք փրկագնված, եթե ոչ մեղքից, որը խախտում է օրենքը (Հռոմեացիներին 3.20)։ Ավետարանն իս կապես կորցնում է իր իմաստն առանց Աստծո օրենքի, ինչը պատ ճառներից մեկն է իմանալու, որ օրենքը դեռևս պարտադիր է մեզ համար, չնայած այն փաստին, որ այն ի զորու չէ փրկել մեզ (այդ պատճառով մենք Ավետարանի կարիքն ունենք)։ Այդ իսկ պատճառով Յոթերորդ օրվա ադվենտիստների ողջ կրթությունը պետք է շեշտադրի այն, ինչ Էլեն Ուայթն անվանում է «անփոփոխ օրենք» (Մեծ պայքար, էջ 63), ինչը ներառում է շա բաթը։ Եթե կրթության նպատակն է օգնել վերականգնել մեզանում Աստծո պատկերն այնքանով, որքանով դա հնարավոր է այս կյան քում, ապա նույնիսկ բազային մակարդակում մենք պետք է պա հենք Աստծո օրենքը Քրիստոսի օրինակի պես, պահենք որպես բարոյական օրենսգիրք, որը ցույց է տալիս, թե ինչն է իսկապես ու ղիղ Աստծո աչքում։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23
Հետագա ուսումնասիրության համար «Կրթության իրական նպատակը հոգում Աստծո պատկերը վե րականգնելն է»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 595։ Դաս
41
Մտապահելով այս գաղափարը՝ մենք կարող ենք հասկանալ, թե ին չու է հիմնավոր քրիստոնեական աշխարհայացքն այդքան կարևոր ադվենտիստական կրթության համար։ Ի վերջո, ինչպես ավելի վաղ նկատեցինք, կրթությունն ինքնին միշտ չէ, որ դրական է։ Մարդիկ կարող են լավագույն կրթական հաստատություններում ստանալ բարձրագույն կրթություն այնպիսի գաղափարների և դիրքորոշում ների վերաբերյալ, որոնք հակասում են Աստվածաշնչում տեղ գտած սկզբունքներին։ Այս է պատճառը, որ որպես Յոթերորդ օրվա ադվեն տինստներ՝ մեր կրթական համակարգը պետք է հիմնված լինի քրիս տոնեական աշխարհայացքի վրա։ Սա նշանակում է, որ կրթության բոլոր ընդհանուր ոլորտները՝ գիտություն, պատմություն, բարոյա կանություն, մշակույթ և այլն, կուսուցանվեն հենց քրիստոնեական աշխարհայացքի տեսանկյունից՝ հակառակ այն տեսանկյունների, որոնք դեմ են այս աշխարհայացքին կամ նույնիսկ անտեսում են այն։ Նաև, ինչպես ասվեց ավելի վաղ, սակայն արժե կրկնել՝ չկա չե զոք դիրքորոշում. ողջ կյանքը, ողջ իրականությունը դիտարկվում է մարդու աշխարհայացքի զտիչների պրիզմայից, անկախ այն փաս տից՝ այդ աշխարհայացքը հիմնավոր կերպով և հետևողականորեն կանխամտածվա՞ծ է, թե՞ ոչ։ Ուստի շատ կարևոր է, որ աստվա ծաշնչյան աշխարհայացքը ձևավորի Յոթերորդ օրվա ադվենտիստ ների ողջ կրթության հիմնաքարը։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ օրինակներ կարող եք մտաբերել պատմությունից, որոնց դեպքում կրթական ողջ համակարգը եղել է (նույնիսկ մնում է) կործանարար։ Որո՞նք են այդ վայրերը, ի՞նչ են սովորում ուսա նողներն այնտեղ, ի՞նչ կարող ենք սովորել մենք նրանցից։ Ինչ պե՞ս մենք կարող ենք այդ կործանարար ազդեցություններից պաշտպանել մեր սեփական կրթական համակարգը։ 2. Այս շաբաթվա դասում քննարկվում էին քրիստոնեական աշ խարհայացքի կարևոր կետերից մի քանիսը՝ Աստծո գոյությունը, արարումը, Աստվածաշունչը, փրկագնման ծրագիրը և Աստծո օրենքը։ Ուրիշ ի՞նչ կարևոր տարրեր պետք է ներառվեն ցանկա ցած քրիստոնեական աշխարհայացքի ամբողջական ձևավոր ման մեջ: 3. 18-րդ դարի մի մտածող մի անգամ գրել է. «Ո՜հ, գիտակցու թյուն, գիտակցություն։ Դու աստվածային բնազդ, դու տգետ և նեղ, թեև խելացի ևազատ էության ուղեցույց։ Դու բարու և չա 42
Դաս
րի անսխալական դատավոր, որ մարդուն ստիպում ես նմանվել Աստծուն»։ Ի՞նչն է ճիշտ կամ սխալ այս դիրքորոշման մեջ։ 4. Նորից կարդացե՛ք Էլեն Ուայթի հետևյալ պնդումը. «Կրթության իրական նպատակը հոգում Աստծո պատկերը վերականգնելն է»։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչպե՞ս է սա մեզ ցույց տալիս, թե ինչու ադվենտիստական կրթությունը պետք է այդքան տարբեր լինի նրանից, ինչպիսին աշխարհը տեսնում է կրթությունն առ հասարակ։
Դաս
43
ԴԱՍ 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24–30
ՀԻՍՈՒՍԸ ՈՐՊԵՍ ՎԱՐՊԵՏ-ՈՒՍՈՒՑԻՉ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եբրայեցիներին 1.1–4, Բ Կորնթացիներին 4.1–6, Հովհան նես 1.14, 18, 14.1–14, Փիլիպպեցիներին 2.1–11, Բ Կորնթա ցիներին 5.16–21: Հիշելու համարը. «Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց Ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստո սի դեմքից» (Բ Կորնթացիներին 4.6): Բիլլի Գրեհեմը պատմում է, թե ինչպես էր գնացել դաշտային հիվանդանոց զինվորներին այցելության նրանց իսկ գեներալի ու ղեկցությամբ։ Զինվորներից մեկն «այնաստիճան էր այլանդակվել, որ երեսնիվայր պառկել էր քաթանից և պողպատից պատրաստ ված հարմարանքի վրա»։ Բժիշկը Գրեհեմի ականջին շշնջաց. «Կասկածում եմ, թե նա երբևէ նորից կքայլի»։ Զինվորը խնդրանքով դիմեց գեներալին. «Պարոն գեներալ … ես կռվել եմ Ձեր անունից, սակայն երբեք Ձեզ չեմ տեսել։ Կարո՞ղ եմ տեսնել Ձեր դեմքը»։ Գենե րալը կռացավ, սահեց այն քաթանից և պողպատից պատրաստված հարմարանքի տակ և սկսեց խոսել զինվորի հետ։ Գրեհեմը տեսավ, որ զինվորի աչքից մի արցունք ընկավ գեներալի այտին։ Հիսուսի ծննդյան ժամանակ մարդկությունն այլանդակված էր և արնահոսում էր՝ զգալով Աստծո բժշկող տեսության կարիքը։ Մարդ կությունը կարծես աղաչում էր. «Ո՜հ, Տեր, կարո՞ղ ենք մենք տեսնել Քո դեմքը»։ Իր Որդուն այս մոլորակ ուղարկելով՝ Հայրը ՎարպետՈւսուցչին առաքելության ուղարկեց. ցույց տալ մարդկությանն Իր դեմքը։ Դրանից հետո մեզ տրվել է հիասքանչ առավելություն դիտել «Աստծու փառքի գիտության լույսը… որ ճառագում է Հիսուս Քրիս տոսի դեմքից» (Բ Կորնթացիներին 4.6)։ 44
Դաս
Երբ դիտում ենք Վարպետ-Ուսուցչին երկիր ճանապարհվելիս, ի՞նչ կարող ենք սովորել Նրանից։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25
Բացահայտելով Հորը Որո՞նք են Հիսուսի մասին ամենակարևոր կետերը, որոնց առաք յալն անդրադառնում է եբրայեցիներին ուղղված թղթի սկզբում (Եբրայեցիներին 1.1–4)։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նոր Կտակարանը գրողները շարունակ շեշտադրում են մի նշա նակալից գաղափար. Հիսուսը երկիր եկավ մարդկանց ցույց տա լու, թե ով է Հայրը։ Հին ժամանակներում Աստծո հայտնությունը մարդկանց տրվում էր մասնակի կերպով մարգարեների միջոցով, սակայն Հիսուսի միջոցով տրվեց Աստծո լիարժեք և վերջնական հայտնությունը։ Բացի այդ, Հիսուսն Իր անձով «Աստծո փառքի լույսն» է (Եբրայե ցիներին 1.3): Որպես մեղավոր մարդիկ՝ մենք չէինք դիմանա Աստծո փառքի լիարժեք բացահայտմանը։ Որպես մարմնավորված Որդի՝ Հիսուսն արտացոլում է այդ փառքը։ Այն խլացված է Քրիստոսի մար դեղության մեջ, որպեսզի մենք այդ փառքը տեսնենք ու հստակորեն հասկանանք Աստծո բնավորությունը։ Հիսուսը նաև «նրա էության արտահայտումն» է (Եբրայեցիներին 1.3): Այստեղ օգտագործվող եզրույթը հունարեն խարակտեր բառն է, որը երբեմն օգտագործվում է արտահայտելու մեղրամոմի վրա կնիքի թողած հետքը կամ մետաղադրամի վրա կնքված պատկերը։ Այսպիսով, Հիսուսն «Աստծո բուն էության ճշգրիտ կնիքն է» (Եբրա յեցիներին 1.3, Աստվածաշնչի թարգմանության NRSV «Նոր վերա նայված ստանդարտ տարբերակ»): Եթե մենք ցանկանում ենք ճանաչել Հորը, պետք է ուշադրությամբ լսենք, թե ինչ է ասում Վարպետ-Ուսուցիչը Նրա մասին։ Պետք է նաև նայենք Վարպետ-Ուսուցչին։ Հորը կարող ենք տեսնել Որդու մեջ։ Համեմատե՛ք Եբրայեցիներին 1.1–4 համարները Բ Կորնթացի ներին 4.1–6 համարների հետ։ Ո՞վ է Հիսուսը Բ Կորնթացիներին 4.1–6 համարներում, ևի՞նչ ենք մենք սովորում Նրանից։ ________________________________________________________________________ Դաս
45
Մարդկանց Աստծո մասին կրթություն տալիս Պողոսն ու իր գոր ծընկերները փորձում են անդրադարձնել Հոր մասին Հիսուսի սե փական ուսուցման ծառայությունը։ Որպես «Աստծու պատկեր» (Բ Կորնթացիներին 4.4), Հիսուսը մեզ գիտելիք բերեց Հայր Աստծո մա սին։ Նմանապես և Պողոսը խուսափում է մոլորությունից և Աստծո Խոսքի խեղաթյուրումից և փոխարենը հստակ կերպով ներկայաց նում է ճշմարտությունը (Բ Կորնթացիներին 4.2): Ճիշտ այնպես, ինչպես Աստված արարման ժամանակ օգտա գործեց լույսը՝ ցրելու խավարը, այնպես էլ մեզ տվեց Իր Որդուն՝ Հի սուսին՝ Իր մասին կեղծ տեսակետները ցրելու և մեզ Աստծո մասին ճշմարտությունը ցույց տալու համար։ «Հիսուս Քրիստոսի դեմքից է», որ մենք ստանում ենք ամենամաքուր գիտելիքն Աստծո մասին (Բ Կորնթացիներին 4.6): Հիսուսը ճշգրիտ կերպով ներկայացնում էր Հորը, մի բան, ինչը մենք ևս կանչված ենք անելու, քանի որ հրավիրվում ենք. «Աստ ծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ» (Եփեսացիներին 5.1): Ի՞նչ է դա նշանակում, ևի՞նչ կարող ենք մենք սովորել Հիսուսից, թե ինչպես «նմանվենք» Աստծուն։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26
Բացահայտելով Հորը (շարունակություն) Իր Ավետարանի հուզիչ առաջաբանում (Հովհաննես 1.1–18) Հովհաննեսը ներկայացնում է Հիսուսին որպես հավիտենական «Խոսք»։ Հիսուսի մասին Հովհաննեսի հայտարարությունները երկ չոտ և սահմանափակ չեն. դրանք համարձակ են և ընդգրկում են ողջ տիեզերքը։ Հիսուսը գոյություն ուներ նախքան աշխարհի կազ մավորվելը. Նա գոյություն ունի հավերժ։ Իրականում Հիսուսն ա րարման մասնակիցն է (Հովհաննես 1.2, 3): Նա «մարդկանց լույսն» է (Հովհաննես 1.4), և որպես Խոսք, Ով եկավ աշխարհ, Նա «լուսա վորում է ամեն մարդու» (Հովհաննես 1.9)։ Ըստ Հովհաննեսի՝ ո՞րն է Քրիստոսի՝ մարդ արարած դառնալու արդյունքը։ Որպես Խոսք՝ ի՞նչ լույս բերեց Նա։ Ի՞նչ հատկանիշ ներ ունի Նա այդ անելու համար: Հովհաննես 1.14, 18: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 46
Դաս
«Լույսը ծագեց այն ժամանակ, երբ աշխարհն ամենախորը խա վարի մեջ էր։ … Մարդկային ցեղի համար կար ընդամենը մեկ հույս … այն, որ Աստծո մասին գիտությունը վերականգնվեր աշխարհի համար։ Քրիստոսը եկավ վերականգնելու այս գիտությունը։ Նա եկավ մի կողմ դնելու կեղծ ուսմունքները, որոնց միջոցով մարդիկ, ովքեր հայ տարարում էին, թե ճանաչում են Աստծուն, սխալ էին ներկայացրել Իրեն։ Նա եկավ ցուցադրելու Իր օրենքի բնությունը, Իր սեփական բնավորության մեջ բացահայտելու սրբության գեղեցկությունը»։ Է լեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 74-76։ Այն ամենը, ինչ Հիսուսն անում էր Իր երկրային կյանքի ընթաց քում, ուներ գեթ մի նպատակ՝ «բացահայտել Աստծուն մարդկությու նը վեհացնելու համար»։ Դաստիարակություն, էջ 82։ Հիսուսն Ինքն ասում է. «Ով Ինձ տեսավ, նա Հորը տեսավ» (Հովհաննես 14.9): Ո՞րն էր Հիսուսի հայտարարության ենթա տեքստը։ Ինչո՞ւ Նա արեց այդ հայտարարությունը։ Հովհաննես 14.1–14: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն փորձում է քննադատել Փիլիպպոսի սխալ հայտարարու թյունը (Հովհաննես 14.8)։ Հիսուսի հետ ունեցած տարիների մտե րիմ ընկերությունից հետո նա դեռևս չի ընկալում մարդեղության կարևորագույն նշանակությունը, որ Հիսուսը եկել է ցույց տալու Հոր բնավորությունը։ Միգուցե ուսուցիչներն այսօր մի փոքր մխիթարվեն այն փաստով, որ Վարպետ-Ուսուցչի աշակերտներից մեկն այդքան վատ առաջադիմություն ուներ։ Փիլիպպոսի հայտարարությունն ա մենայն հավանականությամբ արձանագրված է ոչ թե նրա համար, որ մեզ նրան քննադատելու առիթ տա, այլ որպեսզի մեզ մեր անձը քննելու հնարավորություն տա։ Որքա՞ն ժամանակ է, որ քայլում ենք Հիսուսի հետ։ Արդյո՞ք Հիսուսին Փիլիպպոսից լավ ենք հասկանում։ «Ով Ինձ տեսավ, նա Հորը տեսավ»։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
Կարդալով Վարպետ-Ուսուցչի միտքը իլիպպեի քրիստոնեական համայնքի վերաբերյալ ի՞նչ ան Փ հանգստություն է տանջում Պողոսի սիրտը, երբ նա գրում է Դաս
47
նրանց ուղղված իր նամակը։ Փիլիպպեցիներին 2.1–4, Փիլիպպե ցիներին 4.2, 3։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Փիլիպպեցիներին 2.1-11 համարներն Աստվածաշնչի ամենա խորիմաստ տեքստերից են։ Դրանք քննարկում են Քրիստոսի նախագոյությունը, Նրա աստվածությունը, մարմնավորումը, մար դեղությունը, խաչի վրա մահվան Նրա ընդունումը։ Նկարագրվում է երկար, բարդ, դեպի ներքև ուղղված ճանապարհը, որը Հիսուսը բռնեց երկնքից մինչև Գողգոթա (Փիլիպպեցիներին 2.5–8): Նկա րագրվում է նաև, թե ինչպես է Հայրը բարձրացնում Հիսուսին մինչև տիեզերական երկրպագության մակարդակի (Փիլիպպեցիներին 2.9–11): Այս տեքստերն ամփոփում են շատ հիասքանչ ճշմարտու թյուններ։ Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում Փիլիպպեցիներին 2.5–11 համարները։ Նա գովաբանում է Հիսուսի կյանքի իրադար ձությունները, և ըստ ձեզ՝ դրանից ո՞րն է նա ակնալում, որ հավատացյալներն արտացոլեն իրենց սեփական կյանքում։ Փի լիպպեցիներին 2.6–11։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պողոսը հույս ունի, որ Փիլիպպեի հավատացյալները, ովքեր եր բեմն բանավիճող են, դասեր կքաղեն Հիսուսից և Նրա մարմնավո րումից։ Եթե Հիսուսը կարող էր ընդունել մարդկային կերպարանք՝ «ծառայի կերպարանք առնելով … կերպարանքով մարդու պես հայտնվելով» (Փիլիպպեցիներին 2.7) և նույնիսկ խոնարհվել մինչև խաչելություն, որքա՞ն ավելի շատ նրանք պետք է սիրուց դրդված խոնարհվեն միմյանց առաջ։ Մեզ հիշեցվում է, որ Վարպետ-Ուսուցչից՝ Հիսուսից շատ սովո րելու բան ունենք։ Մենք դասեր ենք քաղում այն պատգամներից, որոնք Նա տարածում էր Իր երկրային ծառայության ընթացքում, հրաշքներից, որոնք Նա կատարում էր, և ուրիշների նկատմամբ Նրա վերաբերմունքից։ Մենք կարող ենք փորձել ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները կերտել Նրա մեծագույն ներողամտու թյան օրինակով, ինչպես նաև խորհելով այն փաստի շուրջ, որ Նա կամեցավ փոխել երկնքի փառքերը մսուրի հետ (ինչպիսի՜ դաս է մեզ համար)։ 48
Դաս
Դրան հակառակ, աշխարհն անընդհատ կոչ է անում, որպեսզի մենք մեծարենք ինքներս մեզ, պարծենանք մեր ձեռքբերումներով։ Բեթղեհեմում գտնվող մսուրից և Վարպետ-Ուսուցչից մենք միան գամայն այլ դաս ենք սովորում. կրթությանը և փրկությանը վերա բերող Աստծո մեծագույն գործը կարող ենք իրականացնել ոչ թե Աստծո առաջ մեզ մեծարելով, այլ խոնարհելով, ինչպես նաև ուրիշ ների համար ծառաներ դառնալով։ Ի՞նչ իրավիճակի եք դուք բախվում, միգուցե նույնիսկ հիմա, որի ժամանակ խոնարհվելը կարող է ձեզ տալ ուրիշների առջև Քրիս տոսին արտացոլելու հզոր հնարավորություն։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28
Վարպետ-Ուսուցիչն ու հաշտեցումը Մարդկային փոխհարաբերությունները շատ հաճախ խզվում են։ Մենք օտարանում ենք մեկս մյուսից։ Մարդը, ով ժամանակին մեր մտերիմ ընկերն էր, ժամանակի ընթացքում դառնում է մեկը, ում այլևս չենք վստահում։ Այդուհանդերձ, նման պառակտված հարա բերությունները կարող են վերականգնվել։ Երբ դա կատարվում է, մենք վերապրում ենք հաշտեցման հրաշքը։ Շատ քիչ ապրումներ կան, որոնք հաշտեցման նման քաղցր են։ Ինչպե՞ս է հաշտեցումն ընկած Քրիստոսի մարմնավորման ևոր պես Վարպետ-Ուսուցիչ Նրա դերի սրտում։ Բ Կորնթացիներին 5.16–21։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Եթե մենք օրհնված ենք մեզ զգում, երբ մարդու հետ մեր խզված հարաբերությունները վերականգնվում են, ապա որքան ավելի հիասքանչ զգացողություն պետք է ունենանք, երբ հաշտվում ենք Աստծո հետ։ Բ Կորնթացիներին 5.16–21 համարներում Պողոսը պարզորոշ ներկայացնում է, թե ով է անում այդ հաշտեցումը. Հայր Աստվածն Իր ձեռքն է վերցրել Իր հետ մեր խախտված հարաբե րությունները նորոգելու նախաձեռնությունը։ Եվ հաշտեցման այդ գործը Նա արել է «Հիսուս Քրիստոսի միջոցով» (Բ Կորնթացիներին 5.18): «Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց» (Բ Կորնթացիներին 5.19): Դաս
49
Եվ այդուհանդերձ, մենք չպետք է լինենք հաշտության ուրախու թյունը պարզապես սպառողներ։ Մենք պետք է սովորենք ՎարպետՈւսուցչից։ Մարմնավորվելով՝ Հիսուսը մասնակցեց հաշտեցման գործին։ Մենք ևս կանչվում ենք մասնակցելու դրան։ Աստված մեզ Իր հետ հաշտեցրեց Քրիստոսի միջոցով։ Եվ այժմ մեզ, Պողոսի հետ միասին, տրված է «հաշտության ծառայությունը» (Բ Կորնթացինե րին 5.18): Կողոսացիներին 1.15–20 համարները ևս Նոր Կտակարանի հիաս քանչ տեքստերից են, որոնք խոսում են Քրիստոսի մարմնավորման մասին։ Տեքստի առաջին մասը քննարկում է արարչագործության մեջ ունեցած Քրիստոսի դերը (Կողոսացիներին 1.15–17). այս հա մարները հավակնում են օրհներգ դառնալ։ Մինչդեռ վերջին մասը շեշտադրում է Քրիստոսի դերը փրկագնման մեջ (Կողոսացիներին 1.18–20), Քրիստոսի՝ Արարիչ-Փրկագնող դերի շնորհիվ Աստված ա մեն ինչ հաշտեցնում է Իր հետ։ Հաշտեցման գործը, որն Աստված իրականացնում է Քրիստոսի միջոցով, իր չափերի մեջ տիեզերա կան է և «խաղաղություն հաստատելով խաչի վրա Նրա արյամբ»՝ իր ազդեցությունն է ունենում ամեն ինչի վրա «թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում» (Կողոսացիներին 1.20): Թեև մենք երբեք չենք կարող համապատասխանել որպես հաշ տարար Վարպետ-Ուսուցչի գործի տիեզերական ծավալներին, այ դուհանդերձ մենք հրավիրվում ենք մասնակցելու «հաշտության ծառայությանը» մեր սեփական ոլորտում (Բ Կորնթացիներին 5.18): Կարո՞ղ է սա լինել այն, ինչի մասին մտածում էր Հիսուսը, երբ աղո թեց. «Ինչպես Դու Ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ Ես նրանց աշխարհ ուղարկեցի» (Հովհաննես 17.18)։ Որո՞նք են այն գործնական ուղիները, որոնցով կարող ենք ար տացոլել Աստծո դերը որպես հաշտարար։ Այսինքն՝ հենց հիմա ի՞նչ իրավիճակներում (եթե կան այդպիսիք) դուք կարող եք օգ նել մարդկանց հաշտվել միմյանց հետ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29
Վարպետ-Ուսուցչի առաջին աշակերտները Մի պահ նրանք հասարակ հովիվների մի խումբ են, որոնք հոգ են տանում ոչ այնքան մեծ հոտի մասին փոքրիկ քաղաքի արվարձան ներում տարածված դաշտերում։ Հաջորդ պահին նրանք դառնում 50
Դաս
են մի խումբ, որն ստանում է հրեշտակների զարմանահրաշ հայտ նությունը, որոնք բերում են ապշեցուցիչ, հիասքանչ և աշխարհա ցունց մի նորություն։ Այս հայտնությամբ խանդավառված՝ նրանք սկսում են որոնել այն երեխային, ում մասին հրեշտակները հայտնել էին։ Պատկերացրե՛ք, որ հովիվների հետ կանգնած դիտում եք մսու րը։ Ի՞նչ կարող էիք տեսնել։ Ղուկաս 2.8–20: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մենք պետք է հիանանք Վարպետ-Ուսուցչի առաջին աշակերտ ներով՝ Հովսեփով և Մարիամով, ինչպես նաև հովիվներով։ Հիսուսի ծննդյան համեստ պայմանները ոչ մի կերպ չէին խոսում մարմնա վորման հրաշքի մասին, որ այս Մանուկի Անձի մեջ Աստված Մեկ դարձավ մարդկության հետ։ Այդուհանդերձ, տեսիլքների, երազնե րի և հրեշտակների օգնությամբ այս առաջին աշակերտները կա րողացան տեսնել շատ ավելին, քան Հիսուսի ծննդյան արտաքին երևույթն էր։ Հովիվները մարդկանց պատմում էին այս մանուկի ինքնության մասին, որ Նա նրանց համար ծնված «Փրկիչն» է, «որ է Օծյալ Տերը» (Ղուկաս 2.11, համեմատե՛ք Ղուկաս 2.17-ի հետ): Մոգերն ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսի ծննդյան մասին լու րին։ Ինչպե՞ս արձագանքեց Հերովդեսը։ Մատթեոս 2.1–12: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նախքան Վարպետ-Ուսուցիչը կպատմեր առաջին առակը կամ կիրականացներ առաջին հրաշքը, Նա արժանի է մեր երկրպագու թյանն Իր Ով լինելու համար։ Հիսուսի հետագա ուսուցման ծառայու թյունը լիարժեքորեն գնահատելու համար մենք պետք է միանանք այս առաջին աշակերտներին՝ մոգերին Վարպետ-Ուսուցչի իրենց երկրպագության մեջ։ Այն մեկը, ում ուսուցմամբ մենք հիանում ենք, ավելին է, քան պարզապես իմաստուն կրթողը։ Նա Աստված է, Ով եկել էր ապրելու մարդկանց հետ։ Քրիստոնեական կրթությունն ար մատացած է Քրիստոսի երկրպագության մեջ։ Մոգերի, հովիվների և հրեշտակների հետ մեկտեղ մենք կանչված ենք երկրպագելու Քրիստոսին՝ նորածին Թագավորին, ինչպես նաև մանուկ Հիսուսի մեջ տեսնելու Իր՝ Աստծո իրականությունը։ Խորհե՛ք այն մասին, թե ինչ է ասում Հիսուսի մարմնավորումն Աստծո բնավորության վերաբերյալ։ Արարիչը ողջ տիեզերքի, Ով այնքան մեծ է, որ վեր է մեր հասկացողությունից, այս Աստվա Դաս
51
ծը «խոնարհեցրեց Իրեն»՝ գալով մարդկության շարքեր, ապրեց Հիսուսի կյանքով, մահացավ խաչի վրա՝ Իր վրա կրելով մեր մեղ քերի պատիժը։ Ինչո՞ւ է սա այսքան մեծ լուր։ ՈՒՐԲԱԹ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դաստիարակություն գրքի 73–83 էջերի «Աստծո կողմից ուղարկված Ուսուցիչը» գլուխը։ «Աստծո կողմից ուղարկված Ուսուցչի մեջ ճշմարիտ կրթության ողջ աշխատանքը գտնում է իր կենտրոնը։ Այս գործի մասին ևս, ինչ պես տասնութ դար առաջ հիմնադրված գործի մասին, Փրկիչը խո սում է հետևյալ խոսքերով. «Ես եմ Առաջինն ու Վերջինը ևողջը»։ «Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը»։ Հայտնություն 1.17, 18, 21.6: Նման Ուսուցչի ներկայությամբ, աստվածային կրթության նման հնարավորությամբ, եթե ոչ անմտություն, ապա ուրիշ ի՞նչ կարող է համարվել Նրանից հեռու կրթություն որոնելը, Իմաստությունից հեռու իմաստություն որոնելը, Ճշմարտությունը մերժելով ճշմարիտ լինելու փորձեր անելը, Լույսից հեռու՝ լուսավորություն և Կյանքից հեռու՝ գոյություն որոնելը, կենդանի ջրերի Աղբյուրից երես թեքելն ու կոտրված ջրաբաքերում ջուր որոնելը։ Ահա Նա դեռևս հրավիրում է. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. «Ով Ինձ հավատում է, նրա ներ սից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն», «Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Հովհաննես 7.37, 38, 4.14»։ Էլեն Ուայթ, Դաս տիարակություն¸էջ 83։ «Թանկագի՛ն ուսուցիչ … Որպես ձեր գործի լավագույն նախապատրաստություն՝ ես ձեզ հուշում եմ ուսուցիչների Արքայազնի խոսքերը, կյանքը, մեթոդները։ Խորհուրդ եմ տալիս ձեզ դիտարկել Նրա օրինակը։ Ահա ձեր ճշմա րիտ կատարելատիպը։ Նայե՛ք դրան, խորհե՛ք դրա մասին, մինչև որ աստվածային Ուսուցչի Հոգին տիրի ձեր սրտին և կյանքին։ Դուք միայն «Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով» կկեր պարանափոխվեք «նույն պատկերով»։ Բ Կորնթացիներին 3.18։ 52
Դաս
Ահա ձեր աշակերտների վրա ազդելու ուժի գաղտնիքը. արտա ցոլե՛ք Նրան»։ Դաստիարակություն, էջ 282։ Հարցեր քննարկման համար
1. Ի՞նչ արժեքներ և քայլեր կարևոր կլինեն քրիստոնյա ուսուցիչնե րի և ուսանողների համար, ովքեր լուրջ են վերաբերվում Վար պետ-Ուսուցչի մարմնավորումից սովորելու մտքին։ 2. Քրիստոնյա ծնողների ու ուսուցիչների առջև դրված է բարձր նշաձող՝ արտացոլել Աստծո բնավորությունը, որը բացահայտ ված է Հիսուսի մարմնավորման մեջ։ Ի՞նչ պետք է անենք, եթե չենք հասնում այս բարձր նշաձողին։ 3. Դասարանում քննարկե՛ք հինգշաբթի օրվա դասի վերջում տրված հարցը։ Ի՞նչ է սովորեցնում մեզ Հիսուսի ծնունդը, կյան քը և մահն Աստծո բնավորության մասին։ Ինչո՞ւ դա պետք է լի նի մեզ համար այդքան մխիթարական, հատկապես մեծ փոր ձության ժամանակ։
Դաս
53
ԴԱՍ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31–ՆՈՅԵՄԲԵՐԻ 6
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԱՍԵՐ ՎԱՐՊԵՏ-ՈՒՍՈՒՑՉԻՑ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 3.1–11, Հռոմեացիներին 5.11–19, Ծննդոց 28.10–17, Հովհաննես 1.1–14, Մատթեոս 15.21–28, Մարկոս 10.46–52: Հիշելու համարը. «Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին» (Մարկոս 10.52): Մեզանից ո՞վ երբևէ չի ամաչել իր արարքների համար, ո՞վ չի ա րել բաներ, որոնք հիշելը ցավ է պատճառում, ո՞ւմ չի սարսափեցրել այն միտքը, որ ուրիշները կիմանան այդ մասին։ Ամենայն հավանա կանությամբ, սա վերաբերում է բոլորիս, այնպես չէ՞։ Ուրեմն պատկերացրե՛ք, թե ինչպես էին իրենց զգում Ադամն ու Եվան արգելված ծառի պտուղն ուտելուց հետո։ Կամ երբ Հակոբը խաբեց իր հորն ավագ եղբոր փոխարեն օրհնություն ստանալու հա մար, հետո փախավ եղբոր բարկության երեսից։ Ինչպե՞ս նա քնեց գիշերը։ Պատկերացրե՛ք՝ ինչ զգացողություն է լինել «հայտնապես» (Հովհաննես 8.4) շնության մեջ բռնված կին։ Դավիթը նույնպես ան ցել է այս զգացողության միջով, և 32-րդ սաղմոսը նրա դառն ար տահայտությունը և խոստովանությունն է, թե ինչի էին նման այդ ապրումները։ Իհարկե, սա պատճառներից մեկն է, որ Ավետարանը համատիե զերական բնույթ է կրում, և Քրիստոսի մահը համայն մարդկության համար էր։ Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, մի բան հաս տատապես միավորում է բոլորիս՝ մեր ընդհանուր մեղավորությունը։ Ուստի ճշմարիտ քրիստոնեական կրթությունը պետք է լինի մեզ մեր բավականին տխուր վիճակի միակ լուծումը մատնացույց անե լը։ Այս շաբաթ մենք կդիտարկենք մեր միակ լուծումը՝ մեր ՎարպետՈւսուցչին։ 54
Դաս
ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1
Թաքնվելու փոխարեն Կարդացե՛ք Ծննդոց 3.1–11 համարները։ Ինչո՞ւ էր հարկավոր, որ Աստված Ադամին հարցնի՝ «Ո՞ւր ես»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղանչման մասին տարածված պատմություններն արգելված պտուղը ներակայացնում են որպես խնձոր։ Սակայն աստվածաշնչ յան տեքստն այլ բան է ասում։ Այն պարզապես «ծառի պտուղ» էր (Ծննդոց 3.3): Պտղի տեսակը կարևոր չէ։ Այս ծառից ուտելն արգել վում էր, որովհետև ծառն ինչ-որ բան էր նշանակում։ Այն ներկայաց նում էր Աստծուն մի կողմ դնելու և «Ես կարող եմ լինել սեփական կյանքիս չափանիշը, կարող եմ ինքս Աստված լինել և Աստծո Խոսքի վրա իշխանություն ունեմ» հայտարարության գայթակղությունը։ Եվ բավականին հաստատուն կերպով, երբ «օձը» համոզեց Ա դամին ու Եվային ուտել ծառի պտուղը, նրանց կյանքը դուրս եկավ բնականոն հունից։ Վերջում զգալով Աստծո մոտ լինելը՝ նրանք փոր ձեցին թաքնվել «պարտեզի ծառերի մեջ» (Ծննդոց 3.8): Որքա՜ն տարօրինակ է, որ Աստված պետք է հարցներ Ադամին՝ «Ո՞ւր ես»։ Աստված անկասկած գիտեր, թե նա որտեղ է։ Միգուցե Տերը հարցը տվեց, որպեսզի օգնի Ադամին ու Եվային գիտակցել, թե ինչ են իրենք անում. նրանք թաքնվում էին իրենց արարքի պատճա ռով։ Այսինքն՝ Աստված օգնում էր նրանց գիտակցել իրենց քայլերի տխուր հետևանքները։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 5.11–19 համարները, որտեղ Պո ղոսը շատ անգամներ ուղղակիորեն կապում է Ադամի՝ Եդեմի պարտեզում արածը նրա հետ, ինչ Հիսուսն արեց խաչի վրա։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մասին, թե ինչպես Հիսուսը եկավ հե տարկելու այն քայլը, որն Ադամն արեց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մարդիկ կարող են պնդել, թե փրկության ծրագիրն Աստված մտահղացել է ի պատասխան Ադամի ու Եվայի արարքի։ Նրանք թաքնվում էին Աստծուց ամոթով ևիրենց մեղքի զգացողությամբ, և Աստված քայլ արեց նրանց փրկելու։ Մեր կյանքում և մեր սեփական Դաս
55
ճանապարհներում էլ մենք արել ենք միևնույն բանը, և Հիսուսը ե կավ մեզ փրկելու։ Ուստի «Ո՞ւր ես» հարցը կարող է տրվել նաև մեզ։ Դա նշանակում է՝ ո՞ւր ես դու քո մեղքի ու հանցանքի մեջ, Հիսուսի հետ փոխհարաբերության մեջ և նրա մեջ, ինչ Նա արել է քեզ փրկե լու համար։ Ուրիշ ինչ էլ որ քրիստոնեական կրթությունը ներառելիս լինի, ինչո՞ւ պետք է այն ներառի, նույնիսկ շեշտադրի Աստծուց թաքն վելու մեր բնական վիճակի փաստը, հետո մատնացույց անի մեզ Հիսուսին որպես մեր լուծում։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2
Փախուստի մեջ Կարդացե՛ք Ծննդոց 28.10–17 համարները։ Ո՞րն է այս պատմու թյան համատեքստը, ևի՞նչ է այն մեզ սովորեցնում Աստծո շնոր հի մասին նրանց նկատմամբ, ովքեր, ինչ-որ իմաստով, փախչում են իրենց մեղքերից։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հակոբը, մորը լսելով, նենգ խաբեությունների մեջ ընկավ իր ըն տանիքի մյուս անդամների հետ փոխհարաբերվելիս և այժմ վճա րում էր դրա գինը։ Նրա եղբայրը սարսափելի սպառնալիքներ է տեղում նրա հասցեին, և նա դառնում է փախստական ու ճանա պարհ ընկնում դեպի իր քեռու տուն՝ Խառան։ Ամեն ինչ անհաստատ ու վախեցնող է։ Մի օր Հակոբը քայլում է մինչև աղջամուղջ, մյուս օրը՝ մինչև մութն ընկնելը։ Նրա ողջ կյանքն անորոշություն է, իսկ նրա միակ տանիքը երկինքն է։ Մի քար դնելով գլխի տակ՝ նա քուն է մտնում։ Սակայն քնի դատարկ անգիտակցությունը շուտով ընդհատվում է։ Նա տեսնում է հանրահայտ երազը, որտեղ մի սանդուղք, սկիզբ առ նելով երկրից, հասնում է մինչև երկինք։ Հրեշտակներն իջնում ու բարձրանում են այդ սանդուղքով։ Այնուհետև նա լսում է ձայն, որ ասում է. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը» (Ծննդոց 28.13)։ Ձայնը շարունակում է խո սել և կրկնում է այն բոլոր խոստումները, որոնք Հակոբը սովորել էր իր ընտանեկան կրթության ժամանակ։ Քո սերունդը շատ մեծ կլինի։ 56
Դաս
Նրանք օրհնություն կլինեն երկրի վրա ապրող բոլոր ընտանիքների համար։ «Ահա Ես քեզ հետ եմ,- շարունակում է ձայնը,- ևամեն տեղ, ուր էլ գնաս, Ես կպահպանեմ քեզ և … քեզ չեմ թողնի, մինչև որ չկա տարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ» (Ծննդոց 28.15)։ Էլեն Ուայթը գրում է, թե ինչպես ավելի ուշ Պողոսը «տեսնում է Հակոբի երազի սանդուղքը, որը ներկայացնում է Քրիստոսին, Ով կապեց երկինքը՝ երկրի և մահկանացու մարդուն՝ անսահման Աստ ծո հետ։ Նրա հավատն ամրանում է, երբ նա մտաբերում է, թե ինչ պես էին նահապետներն ու մարգարներն ապավինում այն Մեկին, Ով իր աջակիցն ու մխիթարությունն է, ում համար նա տալիս է իր կյանքը»։ Գործք առաքելոց, էջ 512։ Հակոբն արթնանում է և ինքն իրեն ասում. «Իրապես Տերն այս տեղ է, և ես չգիտեի» (Ծննդոց 28.16)։ Այն, ինչ կատարվում է այս տեղ, «ահավոր» է։ Նա երբեք այլևս չի մոռանա այս տեղը և դրան անուն է տալիս։ Եվ նա Աստծուն ամբողջ կյանքի հավատարմության խոստում է տալիս։ Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես է Աստված Քրիստոսի միջոցով փորձում հասնել մեր սրտերին՝ չնայած մեր մեղքերին։ Եվ կրկին, ինչո՞ւ պետք է այս սկզբունքը լինի քրիստոնեական կրթության կենտրոնում։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
Ռաբբի Հիսուսը Նոր Կտակարանի ոչ մի գրքի սկիզբ այնքան հայտնի չէ, որքան այս սկիզբը. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր» (Հովհաննես 1.1)։ Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլու խը շարունակելիս շուտով հանդիպում ենք անմոռանալի մի համա րի. «Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտու թյամբ» (Հովհաննես 1.14)։ Կարդացե՛ք Հովհաննես 1.1–14 համարները։ Ի՞նչ են ասում այս տեքստերն այն մասին, թե ով էր Հիսուսը և ինչ էր անում այս տեղ։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի Հիսուսի մասին որպես ուսուցչի մեծագույն օրինակ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս
57
Այն նույն Աստվածը, Ով խոսեց Ադամի ու Եվայի հետ պարտեզում և Հակոբի հետ ամայության մեջ, այժմ հայտնվում է որպես մարդ։ Նոր Կտակարանն ասում է, որ Աստված մարմնավորվեց Հիսուսի մեջ։ Հիսուսի միջոցով մենք կարող ենք տեղեկանալ Աստծո կամքի և Աստծո ճանապարհների մասին, որովհետև Հիսուսն Աստված էր։ Գլուխը շարունակվում է՝ պատմելով այն մասին, թե որքան անդի մադրելի քարոզիչ էր Հովհաննես Մկրտիչը, որ նույնիսկ Երուսաղեմի կրոնական առաջնորդներն էին կարծում, որ նա պիտի որ յուրահա տուկ մարդ լիներ։ Սակայն նա պատրաստում էր իրենից մեծի ճա նապարհը։ Զարմանալիորեն յուրահատուկ մի բան պետք է տեղի ունենար, և նա՝ Հովհաննես Մկրտիչը, նրա «կոշիկների կապերն արձակելու արժանի» չէր (Հովհաննես 1.27)։ Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին և հայտարարեց, որ վերջինս «Աստծո Որդին» է։ Այս օրը, ինչպես նաև մեկ օր անց, նա Հիսուսին անվանեց «Աստծո Գառ»։ Հովհաննես Մկրտչի հետևորդներից երկուսը որոշում կայաց րեցին հետևել Հիսուսին։ Երբ Հիսուսը նրանց հարցրեց, թե ինչ են որոնում, նրանք Նրան անվանեցին «Ռա՛բբի (որ նշանակում է «վար դապետ»)» (Հովհաննես 1.38)։ Հիսուսը ռաբբի է, ուսուցիչ, սակայն Նրա նման ուսուցիչ եր բեք չի եղել, քանի որ Նա Աստված է։ Այլ խոսքերով, Աստված իջավ մարդկանց մոտ մարդու կերպարանքով, ևայդ կերպարանքում Նա գործեց որպես ռաբբի, ուսուցիչ։ Զարմանալի չէ, որ Էլեն Ուայթը Հի սուսին անվանում է «մեծագույն Ուսուցիչը, որ աշխարհը երբևէ տե սել է»։ ժամանակների նշանները, 1886թ. հունիսի 10։ Ի վերջո, այս Ուսուցիչն Աստված էր։ Հաշվի առնելով այն փաստը, թե ով էր Հիսուսը՝ ինչո՞ւ է խելա միտ Նրանից սովորել հոգևոր ճշմարտության ուսուցման լավա գույն ճանապարհները։ Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից այն մասին, թե ինչո՞ւ է կարևոր ոչ միայն այն, թե ինչ ենք ասում, այլև այն, թե ինչ ենք անում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
Կինը զրույցի է բռնվում Հիսուսը Վարպետ-Ուսուցիչն է։ Աստծո իրական բնավորությունը շողում է Նրա ուսուցանած ճշմարտություններից, ինչպես նաև Նրա 58
Դաս
կյանքից։ Այսպիսով, Ավետարանի այս պատմությունը նշանակալից է հենց միայն ցույց տալով, որ երբ որ ինչ-որ մեկը խոսում է Հիսուսի հետ, Նա լսում է։ Կարդացե՛ք Հիսուսի հանդիպման պատմությունը հեթանոս (կամ «քանանացի») կնոջ հետ, որ Տյուրոսի ու Սիդոնի տարածաշրջա նից էր (Մատթեոս 15.21–28, Մարկոս 7.24–30)։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսին ուղեկցող մարդիկ կնոջ նկատմամբ ան հանդուրժող են, և նույնիսկ թվում է, թե Հիսուսն է, արհամար հում նրան։ Ի՞նչ կարծիք ունեք կնոջ համարձակության մասին։ Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունն այն մասին, թե ինչ պես էր Հիսուսն Ինքը սովորեցնում մարդկանց։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հիսուսը մոտ էր Տյուրոսի ու Սիդոնի տարածաշրջանին։ Նա հա տել էր այն տարածքի սահմանը, որտեղ կային շատ օտարազգիներ, և ուր էթնիկական լարվածություն էր տիրում։ Քաղաքի հունալեզու բնակիչները վերևից էին նայում գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվող հրեաներին, իսկ վերջիններս իրենց հերթին արհամար հում էին հույներին։ Ոչ այնքան վաղ անցյալում Հերովդեսը՝ Գալիլեայի՝ Հիսուսի ծննդավայրի խամաճիկ-կառավարիչը, մահապատժի էր ենթարկել Հովհաննես Մկրտչին։ Ու քանի որ Հովհաննեսն այն մարդն էր, ում տեսակետը Հիսուսը կիսում էր, նրա մահապատիժը չարագուշակ էր թվում։ Հիսուսն սկսեց առճակատվել Իր առաքելության վտանգ ների հետ։ Լարվածություն զգալով՝ Հիսուսը մտավ մի տուն՝ հույս ունենա լով, որ, ինչպես Մարկոսն է պատմում, ոչ ոք չի իմանա, թե Ինքը որ տեղ է (Մարկոս 7.24): Սակայն կինը գտավ Նրան։ Այդ ժամանակի և տեղանքի մշակույթում կինն իրավունք չուներ ներկայանալ և խոսակցություն սկսել։ Ավելին, այս կինը պատկա նում էր այնպիսի մշակույթի և էթնիկ խմբի, որին հրեաները չէին հանդուրժում, և սա նրան ավելի վատ դրության մեջ էր դնում։ Սակայն կնոջ դուստրը հիվանդ էր։ Նրան օգություն էր հարկա վոր, և նա համառորեն խնդրեց այդ օգնությունը։ Հիսուսը մերժեց նրան՝ ասելով. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել» (Մատթեոս 15.26)։ Այս պատասխանը կարող էր վիրավորել կնոջը։ Դաս
59
ակայն կատարվեց ուշագրավ մի բան։ Կինը պատասխանեց։ Ի Ս տարբերություն հրեաների, ովքեր շներ չէին պահում որպես ընտա նի կենդանիներ, նա ծանոթ էր շների կենսակերպին, ևասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքնե րով են կերակրվում» (Մատթեոս 15.27)։ Նրա պատասխանը նշանակություն է ունենում, այն էլ անդիմադ րելի, և Հիսուսը բժշկում է նրա երեխային։ «Թող քեզ քո ուզածի պես լինի» (Մատթեոս 15.28)։ Ինչպե՞ս ենք հասկանում այս խոսքերը։ Այդուհանդերձ, ինչպե՞ս ենք արձա գանքում, երբ իրերն այնպես չեն դասավորվում, ինչպես մենք ենք ուզում։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5
Ուսանող, ով հասկանում է Հիսուսն ու Նրա հետևորդներն ուղղվեցին դեպի Երուսաղեմ։ Ինչ պես Հերովդեսն էր ժամանակին անհանգստացած Հովհաննես Մկրտչի պատճառով, այնպես էլ այժմ իշխանավորները, ներառյալ Հերովդեսը, անհանգստացած էին Հիսուսի պատճառով։ Հիսուսին հետևում էին մարդիկ, ովքեր ներկայացնում էին աղքատներին ևայլ խոցելի խավե րի, ովքեր հուսահատորեն փոփոխություն էին փափագում։ Ամեն ինչից վեր Հիսուսը ցանկանում էր հույս բերել աշխարհին, սակայն այժմ արդեն վստահ էր, որ իշխանության գլուխ կանգնած ներն ամեն ինչ անելու էին այդ առաքելությունը տապալելու համար։ Նրանք չէին ցանկանում, որ Հիսուսը հաջողություն ունենա։ Ինչ վերաբերում է Հիսուսի ուսանողների նեղ շրջանակին, տաս ներկու աշակերտները կարծես փափագում էին լինել Հիսուսի կող քին։ Սակայն միևնույն ժամանակ նրանք ասես մոլորված կամ կույր լինեին։ Օրինակ, Մարկոս 8.31–33 համարներում Վարպետ-Ուսուցի չը մարտահրավեր է նետում Իր աշակերտներին տեսնել այն բանե րը, որոնք տեսնելը բարդ է նրանց համար։ Սա նշանակում է, որ շատ բաներում նրանք դեռ հոգևորապես կույր էին և չէին նկատում այն, ինչն իսկապես կարևոր էր (տե՛ս Մարկոս 8.37)։ Այս ամենը հիմք է հանդիսանում Հիսուսի հանդիպման համար նրա հետ, ով տեսնում է։ Կարդացե՛ք Հիսուսի ու կույր մուրացկան Բարտիմեոսի բժշկու թյան պատմությունը (տե՛ս Մարկոս 10.46–52): Ուշադրությո՛ւն 60
Դաս
դարձրեք այն մեծագույն ողորմությանը, որ Հիսուսը ցուցադրում է։ Այժմ խորհե՛ք այն մասին, թե ինչպես կույր մարդու՝ տեսնելու փափագն առաջնորդում է նրան հետևել Հիսուսին դեպի Երու սաղեմ տանող ճանապարհին։ Ըստ ձեզ՝ արդյո՞ք Մարկոսը փոր ձում է ներկայացնել Բարտիմեոսի և մյուս աշակերտների միջև հակադրությունը։ Ինչպե՞ս է այս պատմությունը լույս սփռում այն գաղափարի վրա, թե ձեզ համար ինչ է նշանակում արձա գանքող լինել Վարպետ-Ուսուցչի կանչին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Բարտիմեոսը երազում էր տեսնել մանուկների խոպոպները և ցորենի բերքի գույնը։ Սակայն տեսնելը շատ ավելի խորն է, քան պարզապես դրա ֆիզիկական դրսևորումը։ Այլ խոսքերով, այս պատմությունը հոգևոր տեսողության մասին է։ Այն հասկանալու մասին է, ընկալելու, թե իրականում ով է Վարպետ-Ուսուցիչը։ Ֆի զիկական տեսողությունը մի բան է։ Այն կարևոր է, և Հիսուսը գիտի այդ մասին։ Սակայն Նա նաև գիտի, որ յուրաքանչյուր մարդու ամե նախորը ցանկությունը նորոգված ու բարելավված կյանքն է։ Կարդացե՛ք Եբրայեցիներին 5.12–14 համարները։ Ի՞նչ են դրանք մեզ սովորեցնում ճշմարիտ կրթության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքի 71–82 էջե րի «Աշակերտության քննությունը» գլուխը։ Էլեն Ուայթն ասում է մեզ (այլ բաների հետ մեկտեղ), որ երբ մենք իսկապես արձագանքում ենք Վարպետ-Ուսուցչի կանչին, ապա «փափագում ենք կրել Նրա պատկերը, ապրել Նրա շնչով, կատարել Նրա կամքը և Նրան հաճո լինել ամեն ինչում» (Քայլեր դեպի Քրիս տոս, էջ 73)։ Նա ասում է, որ Հիսուս Քրիստոսի ընկերակցությամբ պարտականությունը «դառնում է հաճույք» (Քայլեր դեպի Քրիստոս, էջ 74)։ Այժմ Աստվածաշնչից կարդացե՛ք Մատթեոս 5–7-րդ գլուխ ները։ Այստեղ ներկայացված է Լեռան քարոզը՝ մեկը լավագույն ամ Դաս
61
փոփումներից այն բանի, ինչ Վարպետ-Ուսուցիչն ուզում էր, որ Իր ուսանողներն իմանային, և նաև այն թագավորության հիմնաքարի, որը Նա եկել էր հաստատելու։ Հարցեր քննարկման համար
1. Ինչպես Աստված դիմեց Ադամին ու Եվային, ինչպես նաև Հակո բին, այնպես էլ Հիսուսը դիմում է մեզ։ Նա միավորվում է մեր ա մենախորը փափագների հետ ևարթնացնում մեզ (ինչպես Բար տիմեոսի դեպքում) վերադիտարկել, թե ով ենք մենք և ուր ենք գնում։ Այս լույսի ներքո խորհե՛ք այն մասին, թե ինչպես ենք մենք սովորեցնում Աստվածաշունչը մեր երեխաներին և միմյանց։ Ո՞րն է Աստվածաշունչն ուսուցանելու միջակ և համապարփակ ձևերի միջև տարբերությունը, որն իսկապես տարբերություն է գործում մարդկանց կյանքերում։ 2. Այն հարցը, թե որտեղ եք դուք կյանքի ճանապարհին, արդյո՞ք խիստ անձնական է, թե՞ հնարավոր է, որ այդ հարցը ձեզ հա մար վստահելի մարդկանց հետ քննարկելն իրոք օգտակար լի նի։ Ինչպե՞ս է եկեղեցու՝ «Քրիստոսի մարմինը» (Ա Կորնթացինե րին 12.27) լինելու գաղափարը ենթադրում, որ մարդկանց հետ խոսելը կարող է լինել ճանապարհներից մեկը առնչվելու նրան, ինչ Քրիստոսն ուզում է, որ դուք իմանաք։ 3. Հինգշաբթի օրվա դասից իմացանք, որ հենց որ Բարտիմեոսն սկսեց տեսնել, հենց որ ազատվեց ֆիզիկական (և հոգևոր) կու րությունից, հետևեց Հիսուսին դեպի Երուսաղեմ տանող ճանա պարհին։ Այդ ճանապարհին նա ամեն օր լսում էր Վարպետ-Ու սուցչի իմաստությունները։ Այժմ մենք կարող ենք եզրակացնել, որ նա ցանկանում էր «կրել Հիսուսի պատկերը, կատարել Նրա կամքը»։ Ինչո՞ւ պետք է մարդու համար «հաճույք» լինի, ինչպես պնդում է Քայլեր դեպի Քրիստոս գիրքը, հետևել այնպիսի բարձր նշաձողի, որը Հիսուսը սահմանում է Լեռան քարոզի ժամանակ։ 4. Խորհե՛ք հինգշաբթի օրվա դասի վերջում տրված հարցի շուրջ։ Ինչպե՞ս ենք սովորում բարին չարից տարբերել։ Ինչպե՞ս ենք սահմանում՝ ինչն է բարի, ինչը՝ չար։ Եվ այն փաստը, թե մենք ինչպես ենք վարվում այդ գիտելիքի հետ, ինչո՞ւ է բուն գիտելիքն ունենալուց ավելի կարևոր։
62
Դաս
ԴԱՍ 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ 7–13
ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Դանիել 3, Հայտնություն 14.6–12, Սաղմոսներ 78.1–17, Հով հաննես 4.7–26, Ա Մնացորդաց 16.1–36, Մարկոս 7.1–13: Հիշելու համարը. «Տիրոջը Նրա անվան փա՛ռքը տվեք, ընծա՛ բերեք ու եկե՛ք Նրա առաջ, երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով» (Ա Մ նացորդաց 16.29): Երկրպագությունը մարդկության, մարդկային բնության, նույ նիսկ ընկած մարդկային բնության մի մասն է։ Կասկած անգամ չկա, որ մենք ստեղծվել ենք որպես արարածներ, որոնք, անկախ Աստծուց իրենց տրված անկախությունից, պետք է երկրպագեն Տիրոջը, քանի որ սիրում են Նրան և գիտեն, որ Նա արժանի է երկրպագության։ Նման երկրպագությունը պիտի որ բավակա նին հեշտ եղած լիներ նախքան մեղքը, որտեղ մարդ արարածը երես առ երես շփման հնարավորություն ուներ Աստծո հետ այն արարչագործության շրջանակներում, որն աղավաղված չէր մեղ քով, մահվամբ և կործանումով, մի արարչագործություն, որը մեզ համար, որ ճանաչում ենք միայն ընկած աշխարհը, դժվար թե կարողանանք երևակայել։ Այսօր, իհարկե, թեև մեր մեջ դեռևս գոյություն ունի ի ծնե մեզ տրված երկրպագության պահանջմունքը, այն աղճատվել և խե ղաթյուրվել է մեղքից, ինչպես ամեն ինչ այս աշխարհում։ Սա նշանակում է, որ մենք որպես երկրպագողներ կարող ենք երկր պագել սխալ բաներ կամ էլ չերկրպագենք Տիրոջն այն կերպ, ինչ կերպ որ Նա արժանի է երկրպագության (տե՛ս, օրինակ՝ Մարկոս 7.1–13, Երեմիա 7.4)։ Հետևաբար, քանի որ երկրպագությունն այսքան կարևոր է քրիստոնեական փորձառության մեջ, քրիստոնեական կրթու Դաս
63
թյունը պետք է գործ ունենա երկրպագության հարցի հետ, որը և կլինի այս շաբաթվա դասի թեման։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8
Մենք բոլորս ինչ-որ բանի երկրպագում ենք Մեր մեջ կա մի բան, ինչը երկրպագության փափագ ունի, որն անկասկած, ի սկզբանե մեր մեջ հյուսել է Աստված, սակայն ինչպես մնացած ամեն ինչ, այն մեղքի ազդեցությունից խեղաթյուրվել է։ Ակնհայտորեն, սկզբում մենք պետք է երկրպագեինք այն Միակին, Ով արժանի է երկրպագության՝ մեր Տիրոջն ու Արարչին։ Սակայն մեղքից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց։ Այնուամենայնիվ, այո՛, մենք բոլորս ինչ-որ բանի երկրպագում ենք՝ լինի դա անձ թե առարկա։ Սա օգնում է բացատրել այն փաստը, թե ինչու մարդկության ողջ պատմության ընթացքում, և նույնիսկ այսօր, մարդիկ շարունակում են երկրպագել։ Հին Եգիպտոսում, օ րինակ, երկրպագում էին փարավոնին, այլ ժամանակ այլ երկրնե րում մարդիկ երկրպագում էին ձկան արձանների, բազմագլուխ աստվածների և այլ ենթադրյալ աստվածությունների։ Ուրիշները երկրպագում էին արևին, լուսնին, աստղերին։ Այսօր մարդիկ չափազանց զարգացած են, որպեսզի ծնկի գան որևէ արձանի կամ գորտի առջև (ակնհայտորեն, Մարիամի արձանը բացառություն է), սակայն սա հազիվ թե նշանակի, թե շատ մարդիկ, նույնիսկ աշխարհիկները, չեն երկրպագում ինչ-որ բանի՝ փողին, իշ խանություններին, սեքսին, սեփական անձերին, ռոք աստղերին, դերասաններին, քաղաքական գործիչներին։ Այն, ինչը մենք ամենա շատն ենք սիրում, ինչին ամենաշատն ենք տրամադրում մեր ուշադ րությունը, ինչի համար ապրում ենք, դրան էլ երկրպագում ենք։ Եվ եթե դուք երկրպագեք սխալ բանի, զգուշացնում է աշխարհիկ գրող Դևիդ Ֆոսթեր Ուոլեսը, այն «ձեզ կենդանի կուլ կտա»։ Ի՞նչ է մեզ սովորեցնում Դանիել 3-րդ գլխի պատմությունը ճշմա րիտ երկրպագության կարևորության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեք հրեա երիտասարդներն անկասկած երկրորդ պատվիրա նին (Ելք 20.4-6) վերաբերվում էին այնքան լրջորեն, որքան լրջորեն Աստված նախատեսել էր, որ մարդիկ այն ընդունեին։ Ի վերջո, այն 64
Դաս
կազմում է Տասը պատվիրանների մաս և սպանության, գողության և այլ արգելքների հետ միևնույն հարթության վրա է։ Երկրպագու թյունը, ճշմարիտ երկրպագությունն այնքան կարևոր է, որ դառ նալու է Քրիստոսի երկրորդ գալուստին նախորդող վերջին օրերի հակամարտության գլխավոր հարցը։ Հետևաբար, քրիստոնեական կրթությունը պետք է ներառի երկրպագության ողջ հարցը՝ ինչ է դա, ինչպես ենք մենք դա իրականացնում, ինչու է երկրպագությունը կարևոր ևում պետք է երկրպագենք։ Կարդացե՛ք Հայտնություն 14.6–12 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերն այն մասին, թե որքան կարևոր է դառնալու երկրպագության հարցը վերջին ճգնաժամի օրերին, Քրիստոսի վերադարձից անմիջապես առաջ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9
Եվ պատմեն իրենց որդիներին Հին Կտակարանի սաղմոսներն ակնհայտորեն որոշակի դեր էին խաղում Հին Իսրայելի հոգևոր կյանքում։ Երկրպագության՝ հատկա պես հանրային երկրպագության ժամանակ դրանք արտասանում և երգում էին, հաճախ՝ երաժշտական գործիքների նվագակցությամբ, որովհետև հինկտակարանյան ժամանակներում շատ կարևոր էր, թե ինչպես էին մարդիկ ընդհանրապես երկրպագում։ Իսրայելը գոր ծում էր որպես համայնք, և որպես համայնք՝ նրանք երկրպագում էին միասին։ Սաղմոսները հիմնականում չափածո գործեր են, երգի բառեր։ Եբրայերեն «սաղմոս» բառը թարգմանվում է թեհիլլիմ, որը նշա նակում է «փառաբանության երգ»։ Եվ երբ փառաբանություն ենք երգում Աստծուն, դրա տակ ենթադրվող ամեն բանից զատ, մենք երկրպագում ենք Տիրոջը։ Կարդացե՛ք Սաղմոսներ 78.1–17 համարները։ Ո՞րն է այստեղ ներկայացվող կարևոր լուրը, և ինչպե՞ս է այն տեղավորվում կրթության ևերկրպագության հարցերի ենթատեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Հստակ վճռականություն կա 78-րդ սաղմոսի լուրի մեջ։ Երկրորդ համարում Ասափը նշում է, թե ինչպես ենք մենք խոսելու «հին ժա Դաս
65
մանակի խրթին բաների» մասին։ «Խրթին» բառը չի նշանակում չարագուշակ, այլ, ավելի շուտ, թույլ ու մարող, ինչպիսին կարող է դառնալ պատմությունը, երբ դրա կարևորագույն իրադարձություն ները գնալով ավելի ու ավելի են հեռանում։ Որոշ թարգմանություն ներում «խրթին» բառը ներկայացված է որպես «գաղտնի» կամ «քաղցր հին ճշմարտություններ»։ Այստեղ իմաստն այն է, որ ուրիշ ինչ էլ ներառում էր Իսրայելի կրթությունը, այն ներառում էր ընտրյալ ազգի մեջ գործած Աստծո գործերը երեխաներին սովորեցնելը։ Կարդացե՛ք Սաղմոսներ 78.6–17 համարները։ Որո՞նք էին այն որոշակի դասերը, որոնք նրանք պետք է սովորեցնեին իրենց ե րեխաներին։ Ո՞րն էր այս կրթության վերջնական նպատակը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես տեսնում ենք տեքստերում, կրթության նպատակներից մեկն այն էր, որ երեխաները սովորեին վստահել Աստծուն և պա հել Նրա պատվիրանները։ Ինչպե՞ս կարող է Հայտնություն 14.12 համարի պես տեքստն արտացոլել միևնույն գաղափարը մեզ հա մար այսօր։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10
Հոգով և ճշմարտությամբ Հիսուսի և ջրհորի մոտի կնոջ պատմությունն արտացոլում է Նոր Կտակարանի հիանալի պատմություններից մեկն այն մասին, թե ինչպես էր Հիսուսը ծառայում կոտրված հոգիներին։ Կարդացե՛ք Հովհաննես 4.7–26 համարները։ Ի՞նչ է Հիսու սը նրան ասում երկրպագության մասին։ Իրականում, ինչպե՞ս նրանք սկսեցին խոսել երկրպագության թեմայի շուրջ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև նա փորձում էր շրջանցել թեման երկրպագության մասին խոսելով՝ Հիսուսն օգտագործեց կնոջ մարտավարությունը՝ մեզ ո րոշակի խորը ճշմարտություններ փոխանցելու համար այն մասին, թե ինչ է երկրպագությունը, և ինչ է այն ներառում։ Թերևս ամենա կարևորը մեր անմիջական նպատակների համար այն է, ինչ Նա 66
Դաս
ասաց Հովահաննես 4.24 համարում. «Աստված Հոգի է, ու Նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ Տիրոջ ճշմարիտ երկրպագությունը պետք է լինի «հոգով», այ սինքն այն պետք է բխի Աստծո սիրուց, Նրան անձնապես ճանա չելու փորձառությունից։ «Միայն Աստծուց տրված կրոնը կարող է առաջնորդել դեպի Աստված: Նրան ճիշտ ծառայելու համար մենք պետք է ծնվենք աստվածային Հոգուց: Սա կմաքրի սիրտը և կնորո գի միտքը` ընդունակ դարձնելով մեզ ավելի լավ ճանաչելու և սիրե լու Աստծուն: Դա մեր մեջ ցանկություն կարթնացնի հնազանդվելու Նրա բոլոր պահանջներին: Սա է ճշմարիտ երկրպագությունը: Այն Սուրբ Հոգու աշխատանքի պտուղն է»։ Էլեն Ուայթ, Դարերի փա փագը, էջ 189։ Միևնույն ժամանակ երկրպագությունը պետք է լինի «ճշմարտու թյամբ»։ Մենք պետք է ճիշտ գիտելիք ունենանք Աստծո մասին, այն մասին, թե ով է Նա և ինչ է պահանջում մեզանից։ Այլ խոսքերով, ներառված է նաև վարդապետությունը (որքա՜ն կարևոր է իմանալ, օրինակ, որ մենք երկրպագում ենք մի Աստծո, Ով հավիտենապես դժոխքում չի այրում մարդկանց)։ Ուստի մենք տեսնում ենք երկրպագության երկու տարր՝ այն փորձառությունը, որը գալիս է Աստծուն ճանաչելուց ու հնազանդվե լուց, և Աստծո մասին մեզ բացված օբյեկտիվ ճշմարտությունները։ Հոգին առանց ճշմարտության կարող է տանել մակերեսային զգաց մունքայնության, որը կառուցվում է բացառապես փոփոխական հուզականության վրա։ Դրան հակառակ, ճշմարտությունն առանց հոգու կարող է տանել անկյանք ձևապաշտության։ Հետևաբար մենք ունենք երկուսի կարիքը։ Ինչպե՞ս կարող եք փորձել մարդկանց սովորեցնել երկրպագել «հոգով և ճշմարտությամբ»։ Ի՞նչ դեպքերում կարող է մարդուն հարկավոր լինել մեկի շեշտադրումն ավելի շատ, քան մյուսինը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11
Սուրբ հանդեսները Կարդացե՛ք Ա Մնացորդաց 16.1–36 համարները։ Փորձե՛ք պատ կերացնել տեսարանը։ Դուք այն պատկերացնում եք հանդիսա Դաս
67
վոր և ահարկո՞ւ, թե՞ տոնական և ուրախալի։ Ի՞նչ կերպ այն պետք է լինի երկուսի համադրությունը։ Այս տեսարանից ի՞նչ կարող ենք սովորել երկրպագության մասին և ինչպե՞ս պետք է սովորեցնենք ու իրականացնենք երկրպագությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երկրպագության վայրը տաղավարն էր, որտեղ Աստված բնակ վում էր Հին Իսրայելի հետ, և որտեղ նրանց բացահայտվեց փրկու թյան ծրագիրը։ Ուստի երկրպագության և դրան վերաբերող կրթության կենտրոնում պետք է լինեն Հիսուսն ու փրկության ծրա գիրը, և այս ամենի նախանշանն էր տաղավարների ծառայությու նը։ Ուրիշ ինչ էլ որ Աստված արած լինի մեզ համար, ինչն արժանի է փառաբանության և երկրպագության, այդ ամենն անիմաստ կլի նի առանց հավիտենական կյանքի հույսի, որն առաջարկվում է մեզ խաչի վրա Նրա զոհաբերական և փոխարինող մահվամբ։ Նկատե՛ք նաև հատվածի «ավետարանչական» ճշմարտություն ները. ամբողջ աշխարհը պետք է ճանաչեր Իսրայելի Աստծուն։ Կարդացե՛ք Ա Մնացորդաց 16.29 համարը. «Տիրոջը Նրա ան վան փա՛ռքը տվեք, ընծա՛ բերեք ու եկե՛ք Նրա առաջ, երկրպա գեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով»։ Սուրբ հանդե՞ս։ Ի՞նչ կարող է դա նշանակել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նախ ևառաջ, խորհե՛ք այն մասին, թե որքան տգեղ, վնասակար և նվաստացնող է մեղքը։ Մեզ համար նաև դժվար է հիմա պատկե րացնել, թե որքան չար, սարսափելի և նվաստացնող էին Իսրայե լին շրջապատող ազգերի երկրպագության սովորույթները, որոնք, բացի ամեն նողկալիից, ներառում էին նաև երեխաների զոհաբե րություն։ Եվ կասկած չկա, որ այդ սովորույթներն արտացոլում էին դրանք կիրառող մարդկանց էությունն ու բնույթը։ Դրան հակառակ, Հին Իսրայելը պետք է սուրբ ազգ լիներ՝ ա ռանձնացված իրենց շրջապատող չար արարողակարգերից։ Նրանք պետք է սուրբ լինեին իրենց սրտում և մտքում. դա էր, որ Աստծո ա ռաջ նրանց երկրպագությանն իմաստ ու գեղեցկություն էր տալիս։ Նորից ու նորից Հին Կտակարանի մարգարեները հանդիմանում էին այն մարդկանց, ովքեր երկրպագում էին Տիրոջը, բայց միաժամա 68
Դաս
նակ ներգրավված էին ապականված կենսակերպում, իսկ նրանց սրտերը շատ ու շատ հեռու էին Տիրոջից։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12
Կռապաշտությունը կրթության մեջ Հին Իսրայելը շրջապատված էր շատ կրոնավոր ժողովուրդնե րով, որոնք այնքան նվիրված էին իրենց աստվածների երկրպագու թյանը, և վերջիններիս խաղաղությունն այնքան կարևոր էր նրանց համար, որ զոհաբերում էին նույնիսկ իրենց սեփական երեխանե րին։ Սա նվիրում է, այնպես չէ՞։ Ուստի և ճշմարիտ Աստծո ճշմարիտ երկրպագությունը կարևոր էր հրեաներին իրենց շրջապատող կռապաշտության և կեղծ երկր պագության ծուղակն ընկնելուց պաշտպանելու համար։ Սակայն, ի հեճուկս բոլոր նախազգուշացումների, նրանք, այնուամենայնիվ, ընկան կռապաշտական արարողակարգերի ծուղակը, որոնց մա սին հատուկ զգուշացում էին ստացել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին այսօր։ Ճշմարիտ Աստծո երկր պագությունը, ինչպես նաև այն ամենի մասին պատմելն, ինչ Նա ա րել է մեզ համար, ինչո՞ւ պետք է այդքան կարևոր լինի՝ հատկապես հաշվի առնելով ժամանակակից կռապաշտության վտանգները։ Կարդացե՛ք Մարկոս 7.1–13 համարները։ Ի՞նչ սկզբունքի ենք հանդիպում 7–9-րդ համարներում, ինչը կարող է կիրառվել այ սօր քրիստոնեական կրթության և կեղծ վարդապետության վտանգի համատեքստում, որը վերցվել է աշխարհից և կարող է բացասաբար անդրադառնալ մեր հավատի վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այսօր աշխարհի գիտական մեծ գաղափարներից շատերը հիմն ված են իրականության բնապաշտական տեսանկյունի վրա։ Դպ րոցում ուսուցանվող շատ առարկաներ այսօր ներկայացվում են այնպիսի տեսանկյունից, որ հաճախ նշանակում է, որ այն, ինչ ու սուցանվում է, հակասելու է Սուրբ Գրքին։ Մենք կարող ենք գայ թակղություն ունենալ երկրպագելու այնպիսի գաղափարներ, որոնք առաջ են քաշվել որպես վարկած, ձևավորվել որպես տեսություն, այնուհետև կյանքի են կոչվել։ Կարող ենք նաև աստվածացնել փիլի Դաս
69
սոփաների, գիտնականների և մաթեմատիկոսների փայլուն մտքե րը, ովքեր ևառաջ են քաշել այս գաղափարները։ Խնդիրն այն է, որ հաճախ այս գաղափարները բախվում են Սուրբ Գրքի հետ, սակայն քանի որ դրանք հիմա ուսուցանվում են և համարվում ճշմարիտ, մարդիկ փորձում են տեղավորել դրանք քրիստոնեական կրթու թյան շրջանակներում։ Իսկ դա անելու միակ ճանապարհը հավատը փոխզիջելն է, ինչը հաճախ նշանակում է աղավաղել և խեղաթյուրել Սուրբ Գիրքը, որպեսզի այն համապատասխանեցվի ներկայիս գա ղափարներին։ Որո՞նք են ժամանակակից հայտնի հավատամքներից մի քանի սը, որոնք հակասում են Սուրբ Գրքին, և մենք՝ որպես եկեղեցի, ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել դրանք մեր կրթական համա կարգ ներմուծելու վտանգից։ ՈՒՐԲԱԹ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13 Հետագա ուսումնասիրության համար «Նախ ևառաջ սիրտը խաբուսիկ է ևանհույս կերպով չար։ Կրոն դավանողները չեն ցանականում խորապես քննել իրենց սրտերը՝ տեսնելու, թե արդյո՞ք իրենք իսկապես հավատի մեջ են, և սարսա փեցնող փաստ է այն, որ շատերն ապավինում են կեղծ հույսի։ Ո մանք հույս են դնում այն հին փորձառություններին, որոնք ունեցել են, սակայն երբ հասնում են այն պահին, երբ բոլորը պետք է ու նենան ամենօրյա փորձառություն, պատմելու ոչինչ չունեն։ Նրանք կարծում են, թե ճշմարտության դավանանքը կփրկի իրենց։ Երբ ճնշվեն այն բոլոր մեղքերը, որոնք Աստված ատում է, Հիսուսը ներս կգա և կընթրի ձեզ հետ, և դուք՝ Նրա հետ։ Այնուհետև դուք Հիսու սից աստվածային զորություն կստանաք, կաճեք Նրանում և կկարո ղանաք սուրբ հաղթանակով ասել. «Օրհնյալ լինի Աստված, Ով մեզ հաղթանակ շնորհեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Տիրոջ համար ավելի հաճելի կլիներ, եթե կրոնի գաղջ դավանողները եր բեք Իր անունը մատնանշած չլինեին։ Նրանք մշտական բեռ են այն մարդկանց համար, ովքեր Հիսուսի հավատարիմ հետևորդներ են։ Նրանք գայթակղության քար են անհավատների համար, չար հրեշ տակները հրճվում են նրանց վրա և ծաղրում Աստծո հրեշտաներին իրենց չար ընթացքով։ Նման մարդիկ գործի համար անեծք են՝ լինեն տանը թե դրսում։ Նրանք Աստծուն մոտենում են միայն շուրթերով, մինչդեռ նրանց սիրտը շատ հեռու է Նրանից»։ Էլեն Ուայթ, Հոգևոր պարգևներ, հատոր 2, էջ 227։ 70
Դաս
Հարցեր քննարկման համար 1. Մարկոս 7.1–13 համարներից մենք տեղեկացանք, որ կեղծ երկր պագության հիմքում ընկած վիճակը սրտի խնդիր է։ Աստված ուշադրության չի արժանացնում մեր շուրթերից դուրս եկող երկրպագությանը, եթե այն չի բխում նաև մեր սրտից։ Ինչո՞ւ է Ավետարանը և մեր փոխարեն Հիսուսի մահվան պատմությունն Աստծուն ճշմարտապես սիրելու համար սրտերը բացելու ամե նահզոր միջոցը։ 2. Խորհե՛ք Աստծուն «հոգով և ճշմարտությամբ» երկրպագելու գաղափարի շուրջ։ Հնարավո՞ր է անել մեկը և չանել մյուսը, թե՞ ճշմարիտ երկրպագությունը պահանջում է երկուսն էլ։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ 3. Այո՛, մեր սրտերը պետք է կարգին վիճակում լինեն, որպեսզի ճշմարտապես երկրպագեն Աստծուն, բայց ի՞նչ է դա նշանա կում։ Պե՞տք է արդյոք սպասեք, մինչև լիարժեքորեն կապված լինեք Տիրոջ հետ, ձեր կյանքում տիրի կատարյալ կարգուկանոն՝ նախքան կկարողանաք երկրպագել։ Մյուս կողմից, ինչպե՞ս կա րող է ճշմարիտ երկրպագությունն օգնել, որպեսզի ձեր սիրտը ճիշտ վիճակում լինի Աստծո հետ հարաբերություններում։
Դաս
71
ԴԱՍ 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ 14–20
ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՐԿԱԳՆՈՒՄԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 1.26, 27, Եսայի 11.1–9, Բ Տիմոթեոսին 3.14–17, Գ Թագավորների 4.29–34, Հովհաննես 14.17, Ա Կորնթացի ներին 2.1–16: Հիշելու համարը. «Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է ևօգտակար ուսուցանե լու, հանդիմանելու, ուղղելու ևարդարության մեջ խրատե լու համար» (Բ Տիմոթեոսին 3.16): Աստվածաշունչը երկար պատմություն է Աստծո և Իր ժողովրդի մասին։ Երբեմն այն դիտարկվում է որպես սիրո պատմություն, ո րը դժվարություններ էր ապրում, առնվազն՝ ժամանակավոր։ Կամ այն կարող է դիտարկվել որպես Հոր և Նրա ապստամբ զավակների պատմություն, որոնք, ի վերջո, վերադառնում են։ Այս շաբաթվա ուսուցման նպատակով մենք աստվածաշնչյան պատմություններում մեկ այլ թեմա կբացահայտենք՝ ուսուցչի և նրա աշակերտների թեման։ Ուսանողները շարունակ ձախողում են քննությունը, սակայն ուսուցիչը համբերատարությամբ բացատրում է դասը նորից ու նորից, մինչև որ ի վերջո ոմանք սերտում են այն։ Աստվածաշնչյան պատմությունը նման է մեզ այդքան քաջա ծանոթ մարդկային պատմություններին ընդամենը մեկ բացառու թյամբ։ Աստծո և Նրա ժողովրդի պատմության համար հավաստի է բարի ավարտը, դրված նպատակի հաջողումը։ Իր ժողովրդի հան դեպ Աստծո ունեցած շնորհը երաշխավորում է այդ ելքը։ Այս փոխ հարաբերություններում մարդու պատասխանատվությունը հաճախ սխալ է հասկացվել և հաճախ սարսափեցրել նրանց, ովքեր այն հա մարել են ծանր ու հոգսաշատ։ Սակայն իրականում աստվածաշնչ յան պատմությունն ըստ էության Աստծուն ճանաչելու և Նրա կամքը հասկանալու հրավեր է։ Եվ իսկապես, Աստծուն ճանաչել սովորելը մեր ամենագլխավոր արձագանքն է Նրա շնորհին։ Մենք չենք կարող վաստակել նման շնորհ, սակայն կարող ենք ճանաչել այն, և ի՞նչ է 72 Դաս 8
քրիստոնեական կրթությունն իր էությամբ, եթե ոչ մեզ այդ շնորհի մասին պատմող կրթություն։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15
Աստծո պատկերով Կարդացե՛ք Ծննդոց 1.26, 27 և 5.1, 3 համարները։ Ի՞նչ են սո վորեցնում մեզ այս տեքստերն այն մասին, թե ինչպիսին էր Աստված ի սկզբանե ստեղծել մարդկությունը և ինչ պատահեց մարդկությանը մեղքից հետո։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Աստծո պատկերը» արտահայտությունը գերել ու գրավել է Աստ վածաշնչի մեկնաբաններին բոլոր դարերում։ Ո՞րն է այդ պատկերը, որի նմանությամբ արարվեցին առաջին մարդիկ։ Օրինակ, նշանա կո՞ւմ է դա արդյոք, որ Աստված նայեց հայելու մեջ ևայնպես արարեց Իր նոր ստեղծագործությունը, որ նման լինեն Իրեն։ Թե՞ նշանակում է, որ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի նման են Աստծուն, քան կյանքի մնացած բոլոր տեսակները։ Թե՞ դա վերաբերում է հոգևոր և մտավոր նմանությանը և Արարչի ու Նրա արարած մարդկանց միջև համատեղելիությանը։ Սուրբ Գիրքը չի տրամադրում այս արտահայ տության հստակ ու ճշգրիտ բացատրությունը, թեև գիտնականներն Աստվածաշնչից շատ մեկնաբանություններ են քաղել այն մասին, թե ինչ կարող է դա նշանակել։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք տեսնել, որ մեղքից հետո այս պատկերը փոփոխվել է, ինչի համար Էլեն Ուայթը գրել է, որ կրթության նպատակը մարդու մեջ իր ստեղ ծողի պատկերը վերականգնելն է (Դաստիարակություն, էջ 14–16)։ Ինչպե՞ս կարող է կրթությունն այսաստիճան նշանակալից նպա տակի հասնել։ Նախ ևառաջ, մենք պետք է հիշենք, որ Աստված մեզ արարել է Իր հետ փոխհարաբերվելու համար (այն, ինչ անում են ծնողներն իրենց երեխաների հետ)։ Նա մեզ արարեց Իր պատկերով (ծնողները ևս իրենց երեխաներին ունենում են իրենց պատկերով (Ծննդոց 5.1)), որպեսզի դաստիարակի մեզ որպես Իր զավակներ, որոնք կպատ կանեն Իր ընտանիքին, որպեսզի հաղորդակցվի մեզ հետ և մեզ հետ երկարատև փոխհարաբերություններ ձևավորի։ Այսպիսով Աստծո պատկերն ավելի շատ վերաբերում է «մտավոր պատկերին», ինչը Դաս 8
73
թույլ է տալիս երկու էակների՝ մեկն աստվածային, մյուսը՝ մարդկա յին, հանդիպել իրենց մտքերով։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում կրթության ժամանակ, նախ տանը՝ ծնողների և երեխաների միջև, հետո՝ դպրոցում, երբ ուսուցիչներն են ստանձնում կրթության պար տականությունը։ Աստված հորինեց մեզ այդքան լավ ծանոթ կրթու թյան այս գործընթացը, երբ, առանձնացնելով մեզ կյանքի շատ այլ ձևերից, ստեղծեց մեզ Իր պատկերով. Նա դա արեց, որպեսզի կա րողանա սովորեցնել մեզ, իսկ մենք կարողանանք սովորել Իրենից, մինչև որ Իր պատկերն (Նրա միտքը) արտացոլվի մեզանում։ Փրկագնման պատմությունը՝ արարումից մինչև մարմնավորում և մարմնավորումից մինչև վերաարարում, կրթության պատմություն է։ Աստված ուսուցիչ է, իսկ երկինքը դպրոց՝ բոլոր ժամանակների համար (տե՛ս Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 301)։ Որո՞նք են այս գաղափարի հետևանքները տանը, եկեղեցում, դպրոցում, համալսարանում և ողջ կյանքում քրիստոնեական կրթության նկատմամբ ունեցած մեր պարտականության համար։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16
Հիսուսը որպես ուսուցիչ Աստվածաշունչը բազմաթիվ եզրույթներ է օգտագործում Հիսու սին նկարագրելու համար։ Նա Աստծո Որդին է, Մեսիան, մարդու Որդին, Փրկիչը, Փրկագնողը, Տերը, Աստծո Գառը, և սրանք դեռ մի քանիսն են։ Սակայն այն մարդկանց համար, ովքեր Նրան շատ ա վելի մոտիկից էին ճանաչում Հուդայում և Գալիլեայում Նրա՝ երեքից ավելի տևած հանրային ծառայության տարիներին, Նա ուսուցիչ էր։ Նրանք Նրան անվանում էին «Վարդապետ» կամ «Ռաբբի»։ Երկուսն էլ նույն նշանակությունն ունեն՝ «Ուսուցիչ»։ Ուստի ուսուցչի մասնագիտությունը և ուսուցման գործը պիտի որ հատկապես հարմար միջոց եղած լինեին Հիսուսի համար՝ իրա կանացնելու Իր հանրային ծառայությունը։ Նրա փրկագնման գործն ինչ-որ կերպ մոտ է ուսուցման գործին։ Ավելին, այն կանխագուշակ վել է Ավետարանի մարգարեի կողմից։ Կարդացե՛ք Եսայի 11.1–9 համարները։ Ի՞նչ են դրանք բացա հայտում Հիսուսի ուսուցման դերի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 74 Դաս 8
Սուրբ Գրքի ամենացնցող մեսիական մարգարեություններից մեկը զետեղված է Եսայի մարգարեության 11-րդ գլխում։ 1–3-րդ համարները Մեսիայի գալուստը նկարագրում են կրթական եզրույթ ներով, ի մասնավորի՝ որպես մեկը, ով բերում է գիտելիք, խորհուրդ, իմաստություն և հանճար։ Ողջ հատվածը եզրափակվում է հետև յալ ուշագրավ խոստմամբ. «Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկի րը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը» (Եսայի 11.9): Գուցե և Սուրբ Գրքի նման դասերն են ոգեշնչել Էլեն Ուայթին կրթության մա սին իր գրքում նշել, որ կրթության և փրկագնման գործերը մեկ են (տե՛ս Դաստիարակություն, էջ 30)։ Կարդացե՛ք Հովհաննես 3.1–3 համարները: Նիկոդեմոսը Հիսու սին դիմում է որպես ռաբբի, իսկ հետագայում, Հիսուսի արած նշան ներից (հատկապես Նրա հրաշքները և կյանքի իմաստի ընկալումը) ելնելով՝ Հիսուսի ուսուցման պարգևը որակեց որպես Աստծուց եկող։ Հիսուսն ընդունեց, եթե ոչ Իրեն շնորհված տիտղոսը, ապա հաստա տապես Իր ուսուցման պարգևի սկզբնաղբյուրի մասին միտքը, երբ պատասխանեց Նիկոդեմոսին, որ վերջինս պետք է վերստին ծնվի, որպեսզի տեսնի (և՛ հասկանա, և՛ մտնի) Աստծո արքայությունը։ Սա նշանակում է, որ ուրիշներին սովորեցնելու իշխանությունը, նույ նիսկ Հիսուսի դեպքում, գալիս է Աստծուց։ Իսկապես որ ուսուցանումն Աստծո պարգևն է։ Այն հանձնարարել է Աստված, որդեգրվել Հիսուսի կողմից և ճանաչվել աստվածային հեղինակություն ունեցող նրանց կողմից, ովքեր ուսուցանվում են։ Ի՞նչ դեր մենք ունենք Տիրոջ գիտությունն ամբողջ աշխարհում տարածվելու մասին այս մարգարեության իրականացման մեջ։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
Մովսեսն ու մարգարեները Կարդացե՛ք Բ Տիմոթեոսին 3.14–17 համարները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերը քրիստոնեական կրթության մեջ Սուրբ Գրքի դերի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստվածաշնչի առաջին մասի անվանումը՝ «Թորա» բառը, եր բեմն թարգմանվում է «Օրենք», մասամբ այն պատճառով, որ շատ օրենքներ կան այդ գրքերում։ Սակայն իրականում «Թորա» բառը Դաս 8
75
նշանակում է «դասավանդում» կամ «ուսուցում»։ Այս ընկալումը շատ տարբեր է համընդհանուր ընդունված կարծիքից այն մասին, թե ինչի մասին է «օրենքն» Աստվածաշնչում, այն է՝ կանոններ և օ րենքներ, որոնց մենք պետք է հետևենք, որպեսզի մնանք Աստծո բա րեգթության ներքո։ Այդ մոտեցումը սխալ է։ Օրենքը նախատեսված է որպես ուսուցման նյութ, որը սովորեցնում է, թե ինչպես կյանքը հաջող և ապահով ապրել ուխտի հարաբերությունների շրջանակ ներում, որն Աստված նախատեսել էր մեզ արարելիս։ Եբրայական Աստվածաշնչի հաջորդ երկու բաժինները՝ մարգարե ները, ներկայացնում են, թե որքան լավ էր Աստծո ժողովուրդը սերտել այս կրթական նյութը ևորքան լավ էր ապրում դրանով (վաղ մարգա րեներ կամ պատմական գրքեր), և նաև՝ թե ինչ պետք է սովորեր այս կրթական նյութից (ուշ մարգարեներ)։ Հին Կտակարանի մնացած մասը (որը կոչվում է «գրվածքներ» եբրայերենով) լի է հաջող ևոչ այն քան հաջող ուսուցիչների և ուսանողների ու նրանց կրթական փոր ձառությունների պատմություններով։ Այս գրքերում կրթական ոլորտի հաջողությունների մասին պատմող օրինակներ են Եսթերի, Հռութի, Դանիելի և Հոբի պատմությունները։ Որպես ձախողումների օրինակ ներ կարող ենք նշել Հոբի չորս ընկերներին։ Իհարկե, Սաղմոսների գիրքն օրհներգերի գիրք է, բայց նույնիսկ այս գիրքն է պարունակում առնվազն երեք կրթական սաղմոսներ՝ Սաղմոսներ 1, 37 և 73։ Ավետարանները լիուլի են կրթության համար նախատեսված նյութերով. այդպիսին են հատկապես Հիսուսի առակները։ Պողոսի նամակներից շատերն սկսվում են Ավետարանի ուժգին հռչակմամբ, սակայն եզրափակվում են կրթական նյութով, քրիստոնյաների ա ռօրյա կյանքի հետ առնչվող կիրառական դասերով։ Կրթական նյու թով լի է նաև Հայտնություն գիրքը։ Օրինակ՝ Քրիստոսի եկեղեցու ապագայի ողջ բացահայտումը ներկայացված է մի գրքում, որը կարող է բացել միայն Աստծո Գառը՝ Հիսուսը՝ Վարպետ-Ուսուցիչը (Հայտնություն 5.1–5)։ Ոմանք կարող են ասել, որ Մովսեսի գրքերի կրթական ոչ բոլոր նյութերն են կիրառելի մեր ժամանակներում, և դա ճիշտ է։ Բ Օրենք 17.14–20 համարները թագավորների մասին են և պա րունակում են շատ հստակ ցուցումներ թագավորական պաշտոն զբաղեցնելու համար թեկնածու ընտրելու վերաբերյալ: Այսօր, ի հարկե, մենք մեր եկեղեցում թագավոր չենք ընտրում։ Ինչպե՞ս ենք որոշում Սուրբ Գրքի այս ողջ ուսուցման նյութի ճիշտ և տե ղին կիրառումը մեր օրերում։ 76 Դաս 8
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
Իմաստուն տղամարդիկ և կանայք «Դպրոց», «ուսուցում» և «կրթություն» բառերը մեր օրերում շատ հստակ են հասկացվում, սակայն դրանք հաճախ հանդիպող բառեր չեն Աստվածաշնչում։ Կա մի բառ՝ «իմաստուն/իմաստություն» բա ռը, որն անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում Սուրբ Գրքում։ Օրինակ՝ Հին Կտակարնում խոսվում է իմաստուն տղամարդկանց ու կանանց մասին (Բ Թագավորների 14.2, Առակներ 16.23): Կարդացե՛ք Գ Թագավորների 4.29–34 համարները։ Ի՞նչ են դրանք մեզ սովորեցնում իմաստության կարևորության մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Սողոմոն թագավորն առանձնանում է որպես շատ իմաստուն մարդ, ով խոսում էր կենդանական ու բուսական աշխարհների կյան քի մասին ևառակներ էր ասում մեծագույն իմաստությամբ՝ թողնելով խելացի մարդու տպավորություն (Գ Թագավորների 4.29–34)։ Առակ ներ և Ժողովող գրքերը պարունակում են շատ իմաստուն դասեր բազմաթիվ թեմաների վերաբերյալ, որոնք վերագրվում են ինչպես Սողոմոնին, այնպես էլ հին ժամանակների այլ իմաստուն ուսուցիչ ների (Առակներ 1.1, Առակներ 25.1, Առակներ 30.1, Առակներ 31.1): Ըստ Աստվածաշնչի՝ իմաստությունը շատ նման է այն կրթությա նը, որը մենք ստանում ենք այսօր։ Դա մի բան է, որ մարդը սովորում է իր ծնողներից և ուսուցիչներից, հատկապես երբ երիտասարդ է (Ժողովող 12.1), սակայն իրականում մարդը իմաստություն հավա քում է իր ողջ կյանքի ընթացքում։ Երկրորդ, իմաստությունը սո վորաբար ունենում է գործնական տեսանկյուն, օրինակ՝ սովորե՛ք մրջյուններից, որ ամռանը պաշարում են՝ ձմռանը բավարար սնունդ ունենալու համար (Առակներ 6.6–8)։ Սակայն իմաստությունը միայն գործնական չէ, այն ունի նաև տեսական կողմ, քանի որ սկսվում է առ Աստված ունեցած մեր հա վատից և հետևում է որոշակի հիմնարար սկզբունքների (Առակ ներ 1.7): Իմաստությունն օգնում է մեզ ապրել պատասխանատու և ուրիշներին օգտակար կյանք, ինչպես նաև պաշտպանում է մեզ ձախորդություններից։ Եվ վերջապես, այնպես, ինչպես կրթությունն այսօր, իմաստությունը չի պատասխանում այն բոլոր հարցերին, ո րոնք կարող ենք առաջադրել, սակայն թույլ է տալիս գոհանալ նրա Դաս 8
77
նով, ինչ գիտենք, միևնույն ժամանակ շարունակել որոնել այն, ինչը դեռ անհայտ է: Այն նաև պարարտ հող է Աստծուն ճանաչել և Նրա շնորհին վստահել սովորելու համար։ Երեմիա 18.18 համարում ի մաստուն ուսուցչի դերը համարվում է քահանայի և մարգարեի դե րին հավասար։ Բոլոր երեքն էլ Աստծուց լուր են փոխանցում Նրա ժողովրդին օրենքը սովորեցնելու, կրթական խորհուրդների և Աստ ծուց ստացած հատուկ լուրերի տեսքով։ Ինչպե՞ս կարող ենք սովորել իմաստություն և փոխանցել այն մեզնից հետո եկող մեր սերունդներին։ Որպես ժողովուրդ՝ ինչո՞ւ է դա անելն այդքան կարևոր մեզ համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19
Կրթությունը վաղ եկեղեցում Սուրբգրային կրթության նշանակալից սկզբունքներից մեկն ի հայտ է գալիս Հիսուսի՝ Վարպետ-Ուսուցչի՝ իր ուսանողներին կամ աշակերտներին լքել պատրաստվելու մեջ։ Նրանք Հիսուսի հետ անցկացրեցին երեքուկես տարի, մոտավորապես նույնքան ժա մանակ մենք տրամադրում ենք մեր բարձրագույն կրթությանը։ Այս ժամանակահատվածն ավարտելուց հետո, կախված մարդու անձ նային տվյալներից, ուսանողները սովորաբար համարվում են միայ նակ կառավարվելու համար պատրաստ։ Բայց Հիսուսն ավելի լավ գիտեր և Իր հետևորդներին տրամադ րեց շարունակական կրթության հնարավորություն Սուրբ Հոգու ղեկավարության ներքո։ Այլ տեղերում այս ուսուցիչը կամ առաջ նորդը ներկայացվում է որպես Մխիթարիչ կամ Պաշտպան (հունա րեն՝ պարակլետոս), որ ընդմիշտ կտրվի Հիսուսի հետևորդներին (Հովհաննես 14.16, 17): Նա ներկայացվում է որպես Ճշմարտության Հոգի։ Թեև Սուրբ Հոգին չի ճանաչվում որպես կրթող, Հոգու գոր ծը հաստատապես կրթական է, հատկապես երբ այն վերաբերում է ճշմարտությունը որոնելուն և գտնելուն։ Կարդացե՛ք Ա Կորնթացիներին 2.1–16 համարները։ Ի՞նչ է ասում Պողոսը, ինչն այդքան կորևոր է կրթության համատեքստում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պողոսն իր խոսքն սկսում է Կորնթոսի եկեղեցուն հիշեցնելով, որ երբ առաջին անգամ եկավ իրենց մոտ, խոսում էր միայն Հիսուս 78 Դաս 8
Քրիստոսի և Նրա խաչելության մասին (Ա Կորնթացիներին 2.2). ին քը չէր խոսում իմաստության մասին, այլ միայն հռչակում էր Ավետա րանը։ Բայց դրանով իր խոսքը չէր ավարտվելու (Ա Կորնթացիներին 2.6), որովհետև երբ այս նորադարձ քրիստոնյաները հասունանային, առաքյալը պետք է վերադառնար սովորեցնելու նրանց իմաստու թյուն՝ այն բաները, որոնք Աստված թաքցրել էր աշխարհի արարու մից առաջ (Ա Կորնթացիներին 2.7), ինչպես նաև Աստծո խորքը (Ա Կորնթացիներին 2.10)։ Այս ամենը կուսուցանվի Աստծո Հոգու ա ռաջնորդության ներքո՝ Նրա և սովորողի հոգու միավորմամբ։ Որքա՜ն խորը կլինի այդ ուսուցումը, ևորքա՜ն շատ դասեր կբաց վեն նրանց առջև, ովքեր առաջնորդվում են Հոգով։ Գլուխը եզրա փակվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ. «Ո՞վ քննեց Տիրոջ Հոգին և սովորեցրեց Նրան իբրև խորհրդական» (Եսայի 40.13): Իր օրերում ապրող հասարակ մարդկանց հետ խոսող մարգարեն կա սեր, որ ոչ ոք չի կարող անել դա։ Սակայն Պողոսն ուղղում է այս ընկալումը՝ եզրափակելով. «Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք»՝ նկատի ունենալով, որ Հոգով լցված քրիստոնյաներին հասանելի է նույնիսկ Աստծո միտքը, հետևաբար և ուսուցման ու հանճարի ցանկացած չափաբաժին (Ա Կորնթացիներին 2.10–13), որն անհրա ժեշտ կլինի արդարության ճանապարհը ճանաչելու համար։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20
Հետագա ուսումնասիրության համար Ավետարանի մեծ հանձնարարությունը (Մատթեոս 28.18–20) ծնեց մի ուշագրավ կրոնական շարժում ողջ աշխարհով մեկ։ Սակա վաթիվ առաքյալները կամ ավետարանիչները (երկու բառն էլ ունեն միևնույն նշանակությունը՝ «նրանք, ովքեր ուղարկված են») կտրե ցին-անցան ամբողջ աշխարհը և հավաքեցին ուսանողներ, նրանց դարձրին աշակերտներ, կոչ արեցին հավատալ Հիսուսին, մկրտե ցին նրանց և սովորեցրին նրանց այն բոլոր բաները, որ Հիսուսը պատվիրել էր իրենց։ Պատկերը հետևյալն էր՝ ամբողջ աշխարհի քրիստոնյա նորադարձները, ովքեր ներկայացնում էին ամենատար բեր մշակույթներ և խոսում էին ամենատարբեր լեզուներով, դուրս էին գալիս մկրտության ջրից, միայն որպեսզի մտնեն դպրոց և սկ սեն իրենց կրթությունը։ Դա զարմանալի չէ, որովհետև նրանք դեռ շատ բան ունեին սովորելու։ Դաս 8
79
Քրիստոնյաների անընդհատ շարունակվող կրթության պատճա ռը ոչ այնքան մտավոր հետաքրքրասիրությունը կամ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու ծարավն է, որքան այն փաստը, որ քրիս տոնեական կյանքն ու հավատը ներթափանցում են առօրյա կյանքի յուրաքանչյուր անկյուն։ Սովորելու այնքան շատ բան կա։ Այդ պատ ճառով Նոր Կտակարանի նամակները պարունակում են և՛ Հիսու սի մասին հռչակումը (որը երբեմն անվանվում է նորկտակարանյան կերիգմա բառով), և՛ կրթություն այն բոլոր ոլորտներում, որտեղ քրիստոնյաները պետք է կրթվեն (որը երբեմն անվանվում է նորկտա կարանյան դիդախայ բառով)։ Հռչակման մի լավ օրինակ բերված է Ա Կորնթացիներին 2.2 համարում, մինչդեռ կրթության անդրադարձն սկսվում է Ա Կորնթացիներին 4-րդ գլխից և շարունակվում մինչև նա մակի ավարտը։ Այդ ի՞նչ է, որ քրիստոնյաները պետք է սովորեն։ Աշխատանք, հանգիստ, սոցիալական խնդիրներ, հարաբե րություններ համայնքի ներսում, եկեղեցի և երկրպագություն, տնտեսություն, մարդասիրություն, փոխհարաբերություններ իշխա նությունների հետ, խորհրդատվություն, ընտանեկան համակարգեր, ամուսնական հարաբերություններ և երեխայի դաստիարակու թյուն, սնունդ և ուտեստների պատրաստում, հագուստ, նույնիսկ ծերություն և կյանքի ավարտին նախապատրաստվելը` և՛ սեփա կան կյանքի, և՛ առահասարակ կյանքի ավարտն այս աշխարհում. լինել քրիստոնյա՝ նշանակում է մշտապես սովորել այս թեմաները և դեռ ավելին։ Դրանք հասկանալը բնականոն կերպով չի գալիս։ Հար կավոր է սովորել դրանք։ Հարցեր քննարկման համար
1. Որքա՞ն կարևոր է կրթական աշխատանքը եկեղեցու առաքելու թյան համար։ 2. Ի՞նչ նկատի ուներ Էլեն Ուայթը, երբ գրում էր «Երկինքը դպրոց է» (Դաստիարակություն, էջ 301)։ 3. Նորից կարդացե՛ք Ա Կորնթացիներին 2.1–16 համարները։ Ու շադրությո՛ւն դարձրեք, թե ինչ է Պողոսն ասում մեզ այն մասին, թե ինչ է Աստված մեզ բացահայտում ներշնչման միջոցով։ Խոր հե՛ք նրա հավաստիացման մասին, որ աշխարհի ղեկավարներն ու իմաստությունն անհետանալու են։ Եթե նա դա ասում էր այն ժամանակների մասին, ապա ի՞նչ կարելի է ասել նաև մեր դա րաշրջանի որոշ «իմաստություների» մասին։ 80 Դաս 8
ԴԱՍ 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ 21–27
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ղուկաս 10.30–37, Մատթեոս 5.14–16, Ղուկաս 4.18–23, Ե րեմիա 29.13, Մատթեոս 7.7, Ա Թեսաղոնիկեցիներին 2.6–8: Հիշելու համարը. «Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։ Թեև կարող էինք որպես Քրիստոսի առաքյալ ներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Ինչպես ստնտուն է կերակրում իր երեխաներին, այդպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ա վետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք» (Ա Թեսաղոնիկեցիներին 2.6–8): Ամենավաղ ժամանակներից ի վեր, երբ հավատարիմները հա վաքվում են ժողովարաններում, տներում և եկեղեցիներում՝ երկր պագելու Աստծուն, Աստվածաշունչը խոսում է մարդկանց մասին, ովքեր Սուրբ Գրքի ուսումնասիրության ևերկրպագության միջոցով փափագում են ճանաչել Աստծուն և իմանալ իրենց կյանքին վերա բերող Նրա կամքը։ Աստվածաշունչը նաև շարունակաբար բացա հայտում է, որ եկեղեցին է այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենան լուրջ ու համապատասխան քննարկումներ, որտեղ մարդիկ կարող են աճել Աստծո և իրենց կյանքին վերաբերող Նրա կամքի գիտու թյան մեջ։ Երբեմն մենք վախենում ենք հարցեր տալ։ Այդուհանդերձ, Աստ վածաշնչում հաճախ ենք տեսնում, որ հարցերն օգտագործվում են մարդկանց օգնելու ավելի հեշտությամբ ընկալել Աստծուն։ Նույն կերպ, ամբողջ Աստվածաշնչում օգտագործվում են պատմություն ներ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան վերաարժե քավորելու իրենց հանձնառությունները։ Հիսուսը հատկապես շեշտադրում էր այս տեսակի կրթությունն Իր աշակերտների և հետևորդների համար։ Եթե եկեղեցին է այն վայրը, որտեղ պետք է ընթանա կրթության գործընթացը, ապա այն պետք է ապահովի տարածք իսկական Դաս
81
երկխոսության համար։ Ինչպես մեզ էին շարունակ կրկնում դպրո ցում, որ «գոյություն չունի հիմար հարց», այնպես էլ մենք պետք է եկեղեցու ներսում ապահովենք հարմարավետ միջավայր, որպես զի յուրաքանչյուր մարդ շնորհի և Աստծուն հասկանալու ու նաև իր կյանքի համար Նրա ծրագրի մեջ աճի։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22
Ճշմարիտ քրիստոնեական կրթություն Պատմում են մի ռաբբիի պատմություն, ով, նայելով իր դասարա նում նստած երտասարդների քնկոտ աչքերին, հարցնում է. «Ուսա նողնե՛ր, ինչպե՞ս ենք իմանում, որ գիշերն ավարտվել է, և ցերեկն է սկսվել»։ Մի քանի ուսանող զգուշաբար ձեռք են բարձրացնում։ «Ռաբբի՛,պատասխանում է նրանցից մեկը,- միգուցե երբ կարող ենք տարբե րել թզենին ձիթենուց»։ «Ո՛չ»։ Մեկ ուրիշն է բարձրացնում ձեռքը. «Ռաբբի՛, միգուցե երբ կարող ենք տարբերել ոչխարն այծից»։ Մի շարք պատասխաններ լսելուց հետո ռաբբին հայտարարում է. «Ուսանողնե՛ր, մենք իմանում ենք, որ գիշերն ավարտվել է, և ցե րեկն է սկսվել, երբ նայում ենք նախկինում երբեք չտեսած դեմքին և նրա մեջ ճանաչում մեր եղբորը կամ քրոջը։ Իսկ մինչ այդ, անկախ նրանից, թե որքան պայծառ է փայլում արեգակը, միևնույնն է, գի շեր է»։ Կարդացե՛ք Ղուկաս 10.30–37 համարները։ Ի՞նչ էր ուզում ընդգ ծել Հիսուսն այս պատմության օգնությամբ։ Եվ ի՞նչ պետք է դա մեզ ասի այն մասին, թե ինչը պետք է ցանկացած ճշմարիտ քրիս տոնեական կրթության մաս կազմի։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որպես Յոթերորդ օրվա ադվենտիստներ՝ մենք օրհնվել ենք ա ռատ դավանաբանական լույսով և ճշմարտությամբ (դրանցից մի քանիսն են մեռելների վիճակը, շաբաթը, 1844թ.-ը և դատաստա նը, մեծ պայքարը), ինչը նույնիսկ քրիստոնեական աշխարհի մեծա մասնությունը դեռևս չի հասկանում։ Եվ սակայն, որքան էլ կարևոր 82
Դաս
են այս ճշմարտությունները, ի՞նչ բարիք են դրանք մեզ բերում, եթե մենք չար ենք, ուրիշներին վերաբերվում ենք նախապաշարմուն քով, թույլ ենք տալիս, որ մեր միջավայրի մշակութային և սոցիալա կան նախապաշարմունքները մեզ ստիպեն ուրիշներին վերաբերվել որպես ցածր խավ։ Ճշմարիտ քրիստոնեական կրթությունը, եթե ուրիշ ոչ մի օգուտ չբերի, պետք է ստիպի մեզ բարձր լինել այս բոլոր մարդկային թու լություններից ու չարիքներից և մարդկանց տեսնել այնպես, ինչպես Քրիստոսն էր նրանց տեսնում՝ էակներ, ում համար Ինքը մահացել է, ում մեղքերը կրել է խաչի վրա, ում համար անսահման մեծ գին է վճարել։ Եթե մենք բարձրացնենք խաչն այնպես, ինչպես պար տավոր ենք անել, ապա կտեսնենք յուրաքանչյուր մարդու արժեքն ու կարևորությունը և նրան կվերաբերվենք այնպես, ինչպես իրա պես արժանի է՝ այն արժեքին համապատասխան, որն Աստված ի սկզբանե դրել է նրա վրա։ Քրիստոնեական կրթությունը պետք է ներառի այս ուսմունքը, հակառակ դեպքում այն արժանի չէ կրելու «քրիստոնեական» անվանումը։ Ի՞նչ նախապաշարմունքներ է սովորեցնում ձեր մշակույթն ու հասարակությունը՝ աննկատ կամ բացահայտ, որոնք դուք՝ որ պես քրիստոնյա, պետք է անտեսեք։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23
Կանչված ապրելու որպես լույս Թվում է, թե ուր որ նայում ենք, ամենուր մեր մոլորակը գլխիվայր շուռ է եկել՝ փոխելով լույսը խավարի հետ։ Այդուհանդերձ, խավարին մենք հանդիպում ենք նաև մեր տանը շատ մոտ, երբ դիտարկում ենք մեր սեփական փորձառությունն այս դժվարին և մարտահրա վերներով լի աշխարհում։ Որովհետև մենք նույնպես գիտակցում ենք այն սարսափները, որոնք այս կյանքը բերում է մեզ, երբ մենք պայքարում ենք հիվանդության դեմ, հարազատ մարդկանց ենք կորցնում, տեսնում ենք, թե ինչպես են ընտանիքները կանգնում բա ժանության եզրին, փորձում ենք հասկանալ մեր հասարակության և մշակույթի մեջ առկա շատ չարիքներ։ Այդուհանդերձ, բարոյական սնանկացման և հոգևոր խավարի այս պայմաններում, ներքին ևարտաքին այս ողջ քաոսային աղմու կի մեջ մենք լսում ենք յուրաքանչյուրիս ուղղված Հիսուսի խոսքերը. Դաս
83
«Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուց ված, չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, ևայն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավո րեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.14–16): Ի՞նչ են մեզ սովորեցնում այս տեքստերն այն մասին, թե ինչպես մենք պետք է ապրենք, և թե այն ամենը, ինչ մենք անում ենք որպես քրիս տոնյաներ, ինչպես է ազդեցություն ունենում այն փաստի վրա, թե ինչպես են մարդիկ տեսնում Աստծուն։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այն օրը, նստած Գալիլեայի ծովի ափին, կիզիչ արևի տակ՝ ինչ պե՞ս կարող էին Հիսուսի ունկնդիրները հասկանալ Նրա խոսքե րը։ Նրա խոսքերը լսողները ամեն ինչ գիտեին լույսի և խավարի մասին։ Եվ, հաստատապես, նրանց կյանքում շատ խավար կար, որից նրանք վախենում էին։ Նրանք ապրում էին հռոմեական գե րիշխանության ներքո, ռազմականացված հասարակության մեջ, որը, ի հեճուկս հեռախոսների, համակարգիչների և համաշխարհա յին համացանց կապի բացակայությանը, շատ առումներով նույն քան արդյունավետ էր տեղեկության տարածման հարցում, որքան մեր ներկայիս հասարակությունը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի սարսափազդու։ Հռոմեացիներն ամենուր էին. լեռնալանջերին հավաքված մարդ կանց նրանք հիշեցնում էին, որ համառողներն անմիջապես կուղ ղորդվեն տանջանքների ճանապարհով ևիրենց մահը կդիմավորեն հռոմեական խաչի վրա։ Իսկ այստեղ եկել էր Հիսուսը և կոչ էր անում նրանց ապրել ինչ պես լույս, լինել ողորմած, սրտով մաքուր, խաղաղարար։ Ուստի քրիստոնեական կրթության շրջանակներում մենք պետք է սովո րեցնենք մեր ուսանողներին աշխարհում լույս լինել, ունակ լինել կա տարել ընտրություններ և կայացնել որոշումներ, որոնք շրջապատի մարդկանց համար կբացահայտեն Աստծո իրականությունն ու Նրա բարությունը։ Որո՞նք են այն ճանապարհները, որոնց միջոցով կարող ենք ու րիշներին ճշմարտապես ցույց տալ Աստծո իրականությունն ու Նրա բարությունը։ 84
Դաս
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24
Ապրելով որպես աշակերտներ Եթե եկեղեցին լուրջ է վերաբերվում այն փաստին, որ հանդիսա նում է քրիստոնեական կրթության կառույց, ապա պարտադիր է, որ այդ կրթությունը մենք սկսենք Հիսուսից։ Հիսուսը կանչեց աշակերտ ներին։ Նա նրանց պատրաստում էր առաքելության՝ քայլելով նրանց հետ։ Հիսուսը նրանց հնարավորություն էր տրամադրում ներգրավ վել այն մարդկանց կյանքի մեջ, ում մասին պետք է հոգ տանեին և ում պետք է սիրեին։ Ամեն օր Հիսուսը նրանց խրախուսում էր Իր տեսլականով, թե ինչպիսին կդառնա աշխարհը, եթե մարդիկ սկսեն միմյանց վերաբերվել ինչպես քույրեր ևեղբայրներ։ Կարդացե՛ք Ղուկաս 4.18–23 համարները։ Ո՞րն է Քրիստոսի լու րը մեզ բոլորիս՝ որպես Իր հետևորդներ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երեք տարի շարունակ աշակերտները Հիսուսին նայում էին որ պես իրենց Ուսուցչի, ապրում էին թագավորության կատարելատի պերով, որոնք Նա հայտարարեց Իր առաջին քարոզի ժամանակ Նազարեթի ժողովարանում։ Ներողամտությունը, շնորհն ու սերը կողք-կողքի քայլում են միայնության, նվիրվածության և դժվարու թյան հետ։ Եթե կա մի դաս, որը կարելի է քաղել, ապա այն է, որ Հիսուսի աշակերտը լինելու փաստին չի կարելի թեթևամտորեն վե րաբերվել։ Դուք դառնում եք աշակերտ ոչ թե ընդամենը մեկ օրով, այլ ամբողջ կյանքի համար։ «Աշակերտներին տրված Փրկչի հանձնարարությունը վերաբե րում էր բոլոր հավատացյալներին… մինչև ժամանակի վերջը: … Բո լոր նրանց, ում այցելել է երկնային ոգեշնչումը, վստահված է նաև բարի լուրը: Ովքեր ընդունում են Քրիստոսի կյանքը, կոչված են աշ խատելու իրենց մերձավորների փրկության համար: Հենց այս գոր ծի համար է ստեղծվել եկեղեցին, և բոլոր նրանք, ովքեր իրենց վրա են վերցնում դրա սրբազան խոստումները, ըստ այդմ պարտավոր վում են լինել Քրիստոսի համագործակիցները»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 822։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք այսօր պետք է հավաստիա նանք, որ Հիսուսն է և՛ մեր ընկերակցության, և՛ մեր երկրպագու թյան կենտրոնը։ Լավ կլինի հիշել, որ Հիսուսն էր, որ հիմնադրեց Դաս
85
աշակերտությունը։ Թեև Հիսուսի օրերի ռաբբիները գրավում էին հետևորդների, Հիսուսն էր, որ կանչեց տղամարդկանց և կանանց հետևել Իրեն։ Ռաբբիները պատկերացնել անգամ չէին կարող այս քան արմատական մի կոչ, որը ենթադրում էր, որ Հիսուսի հետ լի նելն ավելի կարևոր էր, քան իրենց բոլոր պատվերները։ Եվ որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք ոչ միայն պետք է հար գենք բոլոր մարդկանց, այլև աշխատենք տրամադրել մի վայր, որ տեղ բոլոր մարդիկ կարող են աճել և զարգանալ։ Ուստի քրիստոնեական կրթությունը պետք է ներառի այս առա քելության և նպատակի զգացողությունը ոչ թե միայն գումար վաս տակելու համար, այլև մեր սեփական ոլորտում անելու այն ամենը, ինչ Հիսուսը կանչում է մեզ անելու. հետևել Իրեն կարիքավորներին ծառայելու և նրանց բարի լուրը հայտնելու գործում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25
Որոնելով ճշմարտությունը Ալբերտ Էյնշտեյնը, ով համարվում է ժամանակակից ֆիզիկայի հայրը, գրել է. «Կարևոր է երբեք չդադարել հարցեր տալ։ Հետաքրք րասիրությունն իր գոյության արդարացի պատճառն ունի։ Մարդը չի կարող չսարսափել, երբ մտորում է հավերժության, կյանքի, իրա կանության զարմանահրաշ կառուցվածքի առեղծվածների մասին։ Բավական է, եթե մարդն ամեն օր փորձի ընկալել այս առեղծվածնե րի մի փոքրիկ մասը։ Երբեք մի՛ կորցրեք սուրբ հետաքրքրությունը»։ Մենք իսկապես ապրում ենք առեղծվածներով լի աշխարհում։ Ժամանակակից գիտությունը մեզ բացահայտել է այն անհավանա կան բարդ բազմազանությունը, որը որոշակի չափով հանդիպում է գոյության բոլոր մակարդակներում։ Եվ եթե այդ օրենքը գործում է ֆիզիկական բաների համար, ապա որքա՞ն ավելի այն կգործի հոգևոր բաների համար։ Ի՞նչ են սովորեցնում հետևյալ տեքստերը ճշմարտության և պատասխանների որոնման մասին։ Երեմիա 29.13, Մատթեոս 7.7, Գործք առաքելոց 17.26, 27, Սաղմոսներ 25.5, Հովհաննես 16.13, Հովհաննես 17.17: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 86
Դաս
Աստվածաշնչում շատ են հետաքրքրասեր մարդկանց մասին պատմությունները, որոնք մեզ նման մարդիկ են, ովքեր ունեն հար ցեր, վախեր, հույսեր, ուրախություններ, ովքեր իրենց ճանապարհ ներով փնտրում են ճշմարտությունը, կյանքի ամենաբարդ հարցերի պատասխանները։ «Նա ամեն բան ըստ պատշաճի է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մար դը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գոր ծերը» (Ժողովող 3.11): Ի՞նչ է ուզում ասել Սողոմոնն այս տողերով։ Ոմանք եբրայերեն օլամ բառը թարգմանում են «հավիտենություն», ուրիշները՝ «անցյալի ևապագայի զգացողություն»։ Ուստի, համա ձայն այս տեքստի՝ Աստված մարդու սրտում և մտքում դրել է անց յալի ևապագայի զգացողություն, որն ինքնին հավիտենությունն է։ Սա նշանակում է, որ որպես մարդ՝ մենք ունակ ենք խորհելու նրա շուրջ, ինչը կոչվել է կյանքին ևառհասարակ մեր գոյությանը վերա բերող «մեծ հարցեր»։ Եվ իսկապես, սա այն տեղն է, որտեղ Սուրբ Գիրքն առանցքային դեր է խաղում։ Ո՞վ ենք մենք։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Ինչպե՞ս պետք է ապրենք։ Ի՞նչ է պատահում, երբ մենք մահանում ենք։ Ինչո՞ւ գո յություն ունի չարն ու տառապանքը։ Սրանք այն հարցերն են, որոնք ճշմարտությունը որոնող մարդիկ տալիս են մարդկության պատ մության առաջին իսկ օրից։ Ինչպիսի՜ առավելություն և միևնույն ժամանակ ինչպիսի՜ պատասխանատվություն է այսօր ունակ լինել ուղղորդել ճշմարտության այս որոնողներին դեպի որոշ պատաս խաններ։ Ի՞նչ է քրիստոնեական կրթությունը, եթե ոչ մարդկանց այդ պատասխանները ցույց տալը, որոնք գտնվում են Աստծո Խոսքում։ Ինչո՞ւ պետք է Սուրբ Գիրքը խաղա գլխավոր դերը, երբ մենք փորձում ենք պատասխանել կյանքի ամենամեծ հարցերին։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26
Կիսելով մեր կյանքի փորձառությունը Կարդացե՛ք Ա Թեսաղոնիկեցիներին 2.6–8 համարները։ Ինչի՞ մա սին է խոսում այստեղ Պողոսը, ինչը մենք կարող ենք արտացոլել և պետք է արտացոլենք մեր դպրոցներում ևեկեղեցիներում։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Դաս
87
Բախվելով հասարակության մեջ հաղորդակցության քայքայ մանը՝ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որում եկեղեցու աստվածաշնչյան ընկալումը երբեք ավելի իմաստալից չի եղել։ Մատթեոս 18.20 համարի տեքստը հիշեցնում է մեզ. «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Նորկտակարանյան տեսլականն այն մա սին, թե ինչ է եկեղեցին և համայնքը, սկսել է ձևավորվել հավա տացյալների տներում։ Այդ տներում էր, որ համայնքը հանդիպում էր փոքր խմբերի տեսքով. անդամներն աղոթում էին, երգում, տո նում էին Տիրոջ ընթրիքը, սովորում էին Հիսուսի խոսքն ու դրանով կիսվում միմյանց հետ։ Այս երկրպագող խմբերը նաև դարձան առաջին եկեղեցական դպրոցները, քանի որ դրանք այն վայրերն էին, որտեղ նոր անդամ ներին ներկայացվում էին Աստվածաշունչը և այն նոր կյանքը, որը Հիսուսի մեջ էր։ Պողոսի խոսքերը Հռոմեացիներին 12.2 համարում («Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերա փոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ») ենթադրում են, որ եկեղեցին կրթության այս գործին միանգամայն լուրջ էր վերաբերվում։ Այս առաջին հավատացյալները շուտով հասկացան, որ միայն համայնքում կարող են լավագույնս կյանքի կոչել Ավետարանը։ Հա մայնքում մենք ունենք բարձրաձայն երգելու, ավելի եռանդուն աղո թելու և ավելի հոգատար ու կարեկից լինելու պատճառ։ Երբ լսում ենք, թե ինչպես են ուրիշները խոսում Աստծո բարության մասին, զգում ենք, թե որքան բարի է Նա եղել մեր նկատմամբ, երբ լսում ենք միմյանց պայքարների ու վշտերի մասին, գիտակցում ենք Աստծո բժշկությունը մեր սեփական կյանքում և վերապրում ենք Նրա շնոր հի և բժշկության գործիքները լինելու նորոգված փափագ։ Վերը նշված տեքստում Պողոսը հաստատում է, որ Աստծո Ավե տարանն ամեն ինչ է՝ խաչի զորությունը, Տիրոջ հարությունը, Նրա վերադարձի խոստումը։ Ամբողջ աշխարհում ավելի լավ լուր պար զապես չկար, և Պողոսն իր ողջ կյանքը նվիրեց նրան, որ նախ և առաջ պատմի Հիսուսի պատմությունը մեծագույն հավատարմու թյամբ և նվիրվածությամբ։ Այդուհանդերձ, Պողոսը հավաստիացնում է, որ Ավետարանի լու րը կարող է լավագույնս ընկալվել և կիրառվել միմյանց հետ հաղոր դակցվելու միջոցով։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մարդիկ ուշի-ուշով հետևում են՝ տեսնելու, թե արդյո՞ք մեր կյանքն արտացո լում է շնորհի լուրը, որը գտնում ենք Աստվածաշնչում։ 88
Դաս
Լա՛վ մտածեք այն մասին, թե ինչպես եք դուք ապրում, և տվե՛ք ինքներդ ձեզ հետևյալ հարցը՝ Ինչպիսի՞ վկա եմ ես իմ շրջապա տում գտնվող մարդկանց համար։ ՈՒՐԲԱԹ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27
Հետագա ուսումնասիրության համար «Քրիստոսը ցրեց աշխարհիկ փառքի հասնելու նրանց հույ սերը: Լեռան քարոզում Նա փորձում էր շտկել Իր արքայության և Իր էության մասին կեղծ ուսուցման հետևանքով ստեղծված սխալ պատկերացումները: Բայց Նա չսկսեց ուղղակիորեն քննադատել մարդկանց սխալները: Նա տեսնում էր, որ մեղքի պատճառով աշ խարհը թշվառության մեջ է հայտնվել, բայց Նա լիովին չբացա հայտեց նրանց ողբալի վիճակը: Այն, ինչ Նա սովորեցրեց նրանց, անսահմանորեն ավելի լավ էր, քան նրանց ամբողջ իմացածը: Ա ռանց վիճարկելու Աստծո արքայության մասին նրանց ունեցած պատկերացումները` Նա պատմեց նրանց, թե որոնք են այնտեղ մուտք գործելու պայմանները` թողնելով, որ նրանք իրենք հա մապատասխան եզրակացություններ անեն: Նրա սովորեցրած ճշմարտությունները մեզ համար նույնքան կարևոր են, որքան այն բազմության համար, որ հետևում էր Նրան: Մենք նրանցից ոչ պա կաս կարիք ունենք ծանոթանալու Աստծո թագավորության հիմնա կան սկզբունքներին»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 299։ Հարցեր քննարկման համար
1. Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը ծնվել է Էդինբուրգում՝ Շոտլան դիայում, 1850թ.։ Նա պատմում է, թե ինչպես մի գիշեր, երբ իր դայակն իրեն նախապատրաստում էր քնելու, ինքը մոտեցավ պատուհանին և հիասքանչ տեսարանի ականատես եղավ։ Նա տեսավ, թե ինչպես էր լապտերավառը հերթով մոտենում գազային լապտերներին և վառում դրանք։ Մանկական հիաց մունքով նա իր մոտ կանչեց իր դայակին և ասաց. «Նայի՛ր այն մարդուն։ Նա խավարի մեջ անցքեր է բացում»։ Ի՞նչ դեր է Աստված տվել ձեզ ձեր համայնքին լույս և սեր բերելու գոր ծում։ Եթե լավ չեք պատկերացնում, հրավիրե՛ք եկեղեցու մի քանի անդամի և քննարկե՛ք, թե ինչ կարող եք իրականացնել միասին։ Դաս
89
2. Եթե եկեղեցին կամենում է դառնալ Աստծո գործընկերն աշխար հին ավետարանելու հարցում, ապա մենք պետք է ընդունենք Հիսուսի բառերն ու ծառայությունը։ Մարմնավորման բուն էու թյունը, այն, որ Աստված եկավ մեր երկիր՝ մեր աշխարհում ապ րելու, մեզ հետ պայքարելու, ծիծաղելու և լացելու, հուշում է, որ մենք կանչված ենք հոգ տանելու մեզ շրջապատող մարդկանց մասին։ Ինչպե՞ս դուք դա կանեք։ Ինչպե՞ս կարող եք ներգրավել ձեր համայնքի երիտասարդներին՝ նպաստելու այս գործին։ 3. Խորհե՛ք այն պատասխանատվության մասին, որը մենք՝ որ պես Յոթերորդ օրվա ադվենտիստներ, ունենք ուրիշներին մեզ տրված հիասքանչ ճշմարտությունները սովորեցնելու գործում։ Տեղական եկեղեցին ինչպե՞ս կարող է և պետք է կենտրոնական դեր խաղա ուրիշներին այս ճշմարտությունները սովորեցնելու հարցում։ Միևնույն ժամանակ, ինչպե՞ս կարող է եկեղեցին լինել ապահով վայր քննարկելու այս ճշմարտություններն այն մարդ կանց հետ, ովքեր դրանց մասին բարդ հարցեր են տալիս։ Ինչ պե՞ս կարող եք այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ կարող են քննարկվել լուրջ հարցեր։ 4. Դասարանում քննարկե՛ք մշակութային նախապաշարմունք ներն այն հասարակության, որում դուք ապրում եք։ Ի՞նչ ճանա պարհներով կարող է ձեր եկեղեցին ուսուցանել մարդկանց վեր լինել այդ նախապաշարմունքներից և դրա փոխարեն հետևել Սուրբ Գրքի ուսմունքին։
90
Դաս
ԴԱՍ 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ 28–ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4
ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հռոմեացիներին 1.18–21, Սաղմոսներ 19.1–6, 96.9, Ծննդոց 3.6, Ա Տիմոթեոսին 6, Առակներ 1, Հոբ 38: Հիշելու համարը. «Երկինքը պատմում է Աստծու փառքը, ևերկնքի հաստա տությունը հռչակում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմոսներ 19.1): Կրթությունը ներառում է այն, ինչն անվանվել է «արվեստ և գի տություն»։ Սակայն երբ մենք սովորում կամ ուսուցանում ենք ար վեստն ու գիտությունն աստվածաշնչյան տեսանկյունից, ի՞նչ է սա ենթադրում։ Արդյո՞ք մենք պարզապես առաջարկում ենք ընտրված աստվածաշնչյան համարներ, որոնք վերաբերում են, օրինակի հա մար, ժամանակակից բժշկության կամ արվեստի պատմության որո շակի տեսանկյունների։ Այդ կերպ մենք կարող ենք մեր գործնական դասերը կապել Աստծո զարմանալի զորության հետ՝ մեր բարդ աշ խարհը ստեղծելու գործում: Սակայն Սուրբ Գրքի պարզ ընդգրկումը դասագրքային դասի շրջանակներում իրական կրթության միմիայն մի փոքրիկ մասն է, կրթություն, որը փրկարար է և քավիչ։ Որպեսզի նման կրթությունը ճիշտ կերպով գործի, մեզ անհրա ժեշտ է դիմել Աստծո Խոսքին յուրաքանչյուր գիտական ոլորտի մասին տեղեկություն ստանալու համար՝ սկսած հասարակական գիտություններից մինչև մոլեկուլային կենսաբանություն։ Առանց դրա մենք տեսադաշտից կկորցնենք Աստծո մեծությունը, Նրա գե րիշխանությունը՝ որպես մեր աշխարհի Արարիչ և Պահպանող։ Սո վորելով տեսնել Աստծո արարչագործությունն այնպես, ինչպես Ինքն Աստված է այն տեսնում՝ կենդանի և նպատակներով լի, մենք մոտե նում ենք այն ընկալմանը, թե ինչպես ճիշտ ուսուցանել այս կամ այն գիտական ոլորտը։ Դաս 1
91
Այս շաբաթ մենք կուսումնասիրենք որոշ սկզբունքներ, որոնք վե րաբերում են արվեստի ու գիտության ուսուցմանը քրիստոնեական տեսանկյունից ու աշխարհայացքից։ ՄԻԱՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29
Միայն Տերը Կենդանի Աստծո մասին խոսում է Նրա ողջ արարչագործությու նը։ Այս պնդումն այնքան շատ է կրկնվել, որ դարձել է կլիշե։ Երբ խորհենք, օրինակ, Աստծո սրտի մասին այս աշխարհն արարելիս, որը մարդ արարածը վնասել և քայքայել է, կարող ենք մոտենալ այն ընկալմանը, թե ինչպես ուսուցանենք արվեստն ու գիտությունը։ Դիտարկենք, օրինակի համար, կնոջ հղիության շրջանը։ Կեն սաբանությունը մեզ բացատրում է, որ մարդկային նոր բանական կյանքն սկսվում է մեկ բեղմնավորված ձվաբջջից և անցնում է հղիության լիակատար ժամանակահատվածն ինն ամսվա ընթաց քում։ Սիրող Արարչի մասին խոսող նշանների հանդիպում ենք այս բոլորաշրջանի ողջ ընթացքում։ Աստծո սերն ու բարությունը կարե լի է տեսնել նրանում, թե որտեղ է զարգանում սաղմը՝ անմիջապես մոր հանդարտ բաբախող սրտի տակ։ Սաղմի չափսերի մեծացմա նը զուգընթաց մեծանում է նաև մոր որովայնը և հայտնվում հենց իր աչքի առաջ։ Ապագա մայրը մշտապես տեղյակ է իր երեխայից այնպես, ինչպես մեր երկնային Հայրն է մշտապես տեղյակ Իր զա վակներից։ Կարդացե՛ք Հռոմեացիներին 1.18–21, Սաղմոսներ 19.1–6 և Նեեմիա 9.6 համարները։ Ի՞նչ են դրանք պատմում մեզ որպես մեր Արարիչ Աստծո գործերի մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նույնիսկ մեղքի 6.000 և համաշխարհային ջրհեղեղի կործանիչ ազդեցության հազարավոր տարիներից հետո գոյություն ունեն անհերքելիորեն հզոր ապացույցներ Աստծո մասին ոչ միայն որ պես մեր Արարիչ, այլ Նրա զորության, սիրո և բարության մասին ևս։ Իրականում Հռոմեացիներին 1.18–21 համարներում Պողոսն ա սում է շատ հզոր խոսքեր, որ այն մարդիկ, ովքեր մերժեն Աստծուն, «որևէ արդարացում չունեն» դատաստանի օրը, քանի որ Նրա մա սին բավականաչափ տեղեկություն կարող են ստանալ Նրա արար 92
Դաս 1
չագործության միջոցով։ Այլ խոսքերով, նրանք չեն կարողանալու պատճառաբանել իրենց անտեղյակությունը։ Հատկապես այս դարաշրջանում, երբ շատ մարդիկ սկսել են երկր պագել ավելի շատ արարչագործությունը, քան Արարչին, որքա՜ն կարևոր է, որ արվեստում և գիտության մեջ քրիստոնեական կրթու թյունը մշտապես աշխատի այն ենթադրության տեսանկյունից, որ Աստված է Արարիչն ու Պահպանողն այն ամենի, ինչը գոյություն ու նի։ Ի վերջո, ցանկացած գաղափարախոսություն ևենթադրություն, որը մերժում կամ բացառում է Աստծուն, հանգեցնում է բացառապես սխալի։ Աշխարհիկ կրթությունը միայն այդ ուղղությամբ էլ աշխա տում է. այն բացառում է Աստծուն։ Քրիստոնեական կրթությունն այս ծուղակը չպետք է ընկնի, ինչպես նաև չպետք է աշխատի, նույնիսկ ամենաաննշան կերպով, այն ենթադրությունից, որ Աստված չկա։ Ա մեն դեպքում, մարդիկ հակված են սխալներ գործելու։ Խորհե՛ք մեր աշխարհի անհավանական հրաշքի և գեղեցկու թյան մասին, որն առկա է նույնիսկ մեղքից հետո։ Ինչպե՞ս կա րող ենք հույս և մխիթարություն ստանալ դրանից, հատկապես անձնական փորձությունների և տառապանքների ժամանակ։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 30
Սրբության վայելչութունը աղմոսներ 96.9 համարում ասվում է. «Սրբության վայելչությամբ Ս երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք Նրա երեսից, ո՛վ ամբողջ եր կիր»։ Ինչպե՞ս ենք հասկանում «սրբության վայելչության» գաղա փարը։ Ի՞նչ պետք է սա նշանակի քրիստոնյայի համար, ևինչպե՞ս պետք է այն ազդի այն երևույթի վրա, թե ինչպես ենք մենք ուսուցա նում արվեստն ու հաճախ դրա հետ զուգորդվող գեղեցկությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Թեև ասվել է, որ «գեղեցկությունը նայողի աչքերում է», մենք չպետք է մոռանանք, թե ով է ստեղծել աչքերը (տե՛ս Առակներ 20.12): Թեև մենք պետք է զգուշանանք, որպեսզի չերկրպագենք արարչա գործությունը (տե՛ս երեկվա դասը), արարչագործության գեղեցկու թյունից մենք կարող ենք շատ բան իմանալ Աստծո և գեղեցկության նկատմամբ Նրա սիրո մասին։ Եթե մեր ընկած աշխարհը դեռևս այսքան գեղեցիկ է, ո՞վ կարող է պատկերացնել, թե ինչպիսին է այն Դաս 1
93
եղել նախքան մեղքը։ Եվ դա մեզ սովորեցնում է, որ իսկապես Աստ ված է գեղեցիկի Արարիչը։ Ուստի արվեստի և գիտության ուսումնասիրությունը կարող է և պետք է մեզ մոտեցնի Աստծո բնավորությանն ու սրտին։ Քանի որ մենք Աստծո արվեստի գործի և գիտական երևույթների մի մասն ենք կազմում, կարող ենք նաև ավելին իմանալ Քրիստոսի մեջ ունե ցած մեր ինքնության վերաբերյալ։ «Աստված կամենում է, որ Իր զավակները գնահատեն Իր գոր ծերը և հիանան այն պարզ, հանդարտ գեղեցկությամբ, որով Նա զարդարել է մեր երկրային տունը։ Նա գեղեցկության մեծ սիրահար է և արտաքին ամեն գրավչությունից առավել սիրում է բնավորու թյան գեղեցկությունը։ Նա կամենում է, որ մենք ձևավորենք մաքուր և պարզ բնավորություն՝ ծաղիկների մեղմ հրապուրանքը»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 108: Կարդացե՛ք Ծննդոց 3.6 համարը։ Ի՞նչ է դա մեզ սովորեցնում այն մասին, որ գեղեցկությունն ինքնին միշտ չէ, որ բարի կամ սուրբ է։ Տե՛ս նաև Առակներ 6.25, 31.30 համարները: ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ինչպես Աստծո արարած ամեն ինչ, գեղեցկությունը ևսենթարկ վել է թշնամու խեղաթյուրմանն ու շահագործմանը։ Ուստի պետք չէ զարմանալ, որ գեղեցկությունն ու դրա գաղափարն առհասարակ կարող են օգտագործվել մեր դեմ։ Ուստի, հատկապես արվեստում, քրիստոնեական կրթությունը, առաջնորդվելով Սուրբ Գրքով, պետք է օգնի մեզ հասկանալ, որ ոչ ամեն գեղեցիկն է, որ պարտադիր կեր պով բարի է և սուրբ։ Թվարկե՛ք որոշ «գեղեցիկ» բաներ, որոնք բարի և սուրբ չեն։ Կամ ինչպիսի՞ գեղեցիկ բաներ կան, որոնք կարող են դառնալ անսուրբ և չար՝ կախված հանգամանքներից։ Ի՞նչ չափանիշներ ենք մենք օգտագործում այս տարբերակումներն անելու համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1
Սխալի գիտակներ Մենք գիտենք, որ մեր աշխարհի արվեստի և փիլիսոփայու թյան առյուծի բաժինն Աստծուն չի պատվում։ Շատերը պնդում են, 94
Դաս 1
որ քրիստոնյաները չպետք է անգամ ոտք դնեն այս հանրահռչակ վրաններ։ Յոթերորդ օրվա ադվենտիստ քրիստոնյաները պետք է մանրակրկիտ դիտարկեն իրենց գործունեությունը որոշակի ոլորտ ների ծառայելիս, որոշակի հաստատություններ հովանավորելիս, ո րոշակի զանգվածային լրատվական միջոցներից օգտվելիս։ Ա Տիմոթեոսին 6-րդ գլխում մեզ տրվում է հստակ ցուցում այն մասին, թե ինչպիսի ձգտումներից մենք պետք է խուսափենք, ո րի համար տրվում է նաև բավարար բացատրություն։ 9-րդ և 10րդ համարներում ինչպիսի՞ ձգտումներից է Պողոսը խորհուրդ տալիս զգուշանալ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Կարդացե՛ք Ա Տիմոթեոսին 6-րդ գլխի մնացած համարները։ Ո րո՞նք են այն կարևոր ձգտումները, որոնք Պողոսը խրախու սում է։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է Ա Տիմոթեոսին 6.20 համա րում Պողոսը խորհուրդ տալիս զգուշանալ «սուտանուն գիտության հակառակություններից»։ Թեև այս համարն այլ ենթատեքստում է կիրառվում, դրա սկզբունքը կիրառելի է նաև մեր դեպքի համար։ Այսինքն, խորհե՛ք ողջ տեղեկատվության, բոլոր ուսմունքների, բոլոր հավատամքների մասին ոչ միայն այժմ, այլև մարդկության պատ մության ողջ ընթացքում, որոնք ակնհայտորեն սխալ են եղել։ Մար դիկ իսկապես որ կարող են սխալի գիտակներ լինել։ Մոտ 2.000 տարի աշխարհի ամենախելացի մարդիկ՝ գիտակները, կարծում էին, որ երկիրն անշարժ նստած է տիեզերքի կենտրոնում, մինչդեռ բոլոր աստղերը և մոլորակները պտտվում են կատարյալ շրջանով։ Բարդ մաթեմատիկական հաշվարկներ և գիտական մո տեցումներ են օգտագործվել հաստատելու այս հավատամքը, թեև պարզվեց, որ այն սխալ է եղել համարյա ամեն առումներով։ Ուստի մենք կարող ենք ասել, որ այս մարդիկ սխալի գիտակներ են եղել, և որ այս ուսմունքը հաստատապես եղել է «սուտանուն գիտություն»։ Կենսաբանություն գիտությունն այսօր, օրինակ, հիմնված է այն գաղափարի վրա, որ կյանքը սկսվել է միլիարդավոր տարիներ առաջ, պատահաբար, դրա հետևում կանգնած չի եղել Աստված կամ որևէ նպատակ։ Միևնույն ժամանակ, բարդ և մանրամասն Դաս 1
95
գիտական գրականության մի անհավանական քանակություն է գրվել այս ուսմունքի հիման վրա։ Ի՞նչ դաս կարող ենք քաղել սրանից այն մասին, թե ինչպես մարդիկ կարող են լինել սխալի գիտակներ։ Ինչպե՞ս պետք է այս գիտակցումն ազդի առհասա րակ քրիստոնեական կրթության և հատկապես գիտության ու սուցման վրա։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2
Հիմարություն և իմաստություն Կարդացե՛ք Առակներ 1-ին գլուխը։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում այն մասին, թե ինչի մասին պետք է լինի ճշմարիտ քրիստոնեա կան կրթությունը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Աստվածաշունչը հստակ համեմատություն է տանում հիմարու թյան ևիմաստության միջև։ Առակների գիրքը մեզ շատ լավ հիշեց նում է հիմար պահվածքի և հիմարների ընկերակցության վնասների մասին։ Տարանջատումը շատ պարզ է՝ Աստված կամենում է, որ պեսզի Իր ժողովուրդը որոնի իմաստություն, թանկ գնահատի այն և հարուստ լինի դրանով։ Արվեստի և գիտության ուսանողներն օգտագործում են իրենց տաղանդները, որպեսզի գիտելիքներ ձեռք բերեն ևուսման մեջ կա տարելության հասնեն։ Այդ առարկաների ուսուցիչները վարվում են նույն կերպ։ Մենք ունակ ենք գեղարվեստական փայլի և գիտական բացահայտումների գիտության և կարողությունների շնորհիվ։ Սակայն քրիստոնեական տեսանկյունից իրականում ի՞նչ ար ժեք ունի արվեստի և գիտության իմացությունը, եթե այն չի ներա ռում ճշտի և սխալի, բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի միջև տարբերության իմացությունը։ Կարելի է ընդամենը մի փոքր կար դալ աշխարհի մեծամեծ արվեստագետների կյանքի մասին՝ համոզ վելու, որ հիասքանչ հմտություններ և տաղանդներ ունենալը դեռևս հավասար չէ բարոյական և ազնիվ կյանք ունենալուն։ Ակնառու է նաև այն փաստը, որ զանգվածային ոչնչացման համար նախատես ված կենսաբանական և քիմիական զենքերի ստեղծման գործըն թացի մեջ ներգրավված մեծամեծ գիտնականները եղել են խիստ 96
Դաս 1
կրթված ևօժտված մարդիկ, սակայն որո՞նք են նրանց աշխատան քի արդյունքները։ Ինչպես նշվել էր նախկինում, գիտությունն ինք նին պարտադիր կերպով բարի բան չէ։ Կարդացե՛ք Առակներ 1.7 համարը։ Ինչպե՞ս է այս համարը բա ցահայտում, թե որն է ճշմարիտ քրիստոնեական կրթության բա նալին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նոբելյան մրցանակակիր մի աթեիստ գիտնական, ով ուսում նասիրում է տիեզերքը և դրա հետևում կանգնած ֆիզիկական ուժերը, գրել է. «Տիեզերքը որքան հասկանալի է թվում, նաև այնքան անիմաստ է թվում»։ Ի՞նչ պետք է սա մեզ ասի այն մա սին, որ գիտությունն ինքնին ոչ միայն կարող է լինել անիմաստ, այլ, ինչն ավելի սարսափելի է, կարող է հանգեցնել ճակատագ րական սխալի։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3
Տերը պատասխանեց Հոբին Կարդացե՛ք Հոբ 38-րդ գլուխը։ Ի՞նչ է սա մեզ սովորեցնում Աստ ծո մասին որպես կյանքի ոչ միայն Արարիչ, այլև Պահպանող։ Ինչպե՞ս պետք է այս կարևոր ճշմարտությունն ազդի արվեստի և գիտության մեր ընկալման վրա։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Շատերը սովորեցնում են, թե մատերիան կենսական ուժ ու նի, որ դրան տրված են որոշակի առանձնահատկություններ, և այն գործում է իր սեփական բնատուր էներգիայով, որ բնության գործո ղությունները կատարվում են ամրագրված օրենքների համաձայն, որոնց անգամ Աստված չի կարող միջամտել։ Սա կեղծ գիտություն է և հիմնավորված չէ Աստծո խոսքով։ Բնությունն իր Արարչի ծառան է։ … Բնությունը վկայում է ինտելեկտի, ներկայության ևէներգիայի մա սին, որը գործում է իր օրենքներում և դրանց միջոցով։ Բնության մեջ շարունակաբար գործում են Հայրը և Որդին։ Քրիստոսն ասում է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ Ես նույնպես գործում եմ» Հով հաննես 5.17»: Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 114։ Դաս 1
97
Ցավոք, ինչպես նշվեց ավելի վաղ, գիտության շատ ու շատ ճյու ղեր են գործում աթեիստիկ, մատերիալիստական ենթադրություն ների հիման վրա։ Սա նշանակում է, որ գիտնականը կարող է նայել անհավանական գեղեցկություն կամ անհավանական բարդություն, կամ էլ այդ երկու հատկանիշները միասին ունեցող ինչ-որ բանի, սակայն շարունակել հայտարարել, որ այն առաջացել է պատահա բար, առանց նախնական մտքի կամ նպատակի։ Սա իրականում հենց այն է, ինչ գիտությունը հայտարարում է մշտապես։ Երկրի վրա գոյություն ունեցող կյանքը, իր ողջ բարդու թյամբ և գեղեցկությամբ, սկսած թիթեռներից մինչև մարդ արարած, բացատրվում է որպես ոչ այլ ինչ, քան միլիարդավոր տարիներ ա ռաջ քիմիական միացությունների արդյունքում ձևավորված կյանքի պարզագույն ձև, որը պատահական թռիչքաձև որակափոխության և բնական ընտրասերման միջոցով վերածվել է այսօր հանդիպող կյանքի բարդագույն ձևին։ Գիտությունն իր ներկայիս տեսքով պնդում է, որ գերբնական Ա րարչի բուն գաղափարը «ոչ գիտական» է, քանի որ այն չի կարող ստուգվել գիտականորեն, ուստի դա մի հասկացություն է, որի հետ գիտությունն անելիք չունի։ Այս ենթադրությունն այն չէ, ինչ սովո րեցնում է ինքը գիտությունը (իրականում գիտությունը սովորեց նում է հակառակը. աշխարհի ողջ գեղեցկությունն ու բարդությունն իսկապես որ մատնանշում են Արարչին), այլ ընդամենը մի փիլիսո փայական դիրքորոշում է, որը վերագրվում է գիտությանը իրենց՝ գիտնականների կողմից։ Խնդիրը, այնուամենայնիվ, այն է, որ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ Աստված ոչ միայն արարել է ամեն ինչ, այլև որ Նա պահում է ա մեն ինչ։ Սա նշանակում է, որ գիտության մեջ ցանկացած ճշմարիտ քրիստոնեական կրթություն պետք է գործի արմատապես տարբեր ենթադրությունից ելնելով, քան այն ենթադրությունն է, որն առհա սարակ գիտությունը պնդում է։ Բախումներն անխուսափելի կլինեն, հատկապես, երբ հարցը հասնի ծագմանը։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4
Հետագա ուսումնասիրության համար Գոյություն ունի երկու պատճառ, թե ինչու գիտությունը, որն այդ քան շատ բան շատ ճիշտ է ընկալում, այդքան սխալ է հասկանում 98
Դաս 1
ծագման հարցը։ Առաջինը՝ գիտությունը, որն ուսումնասիրում է բնական աշխարհը, պատասխաններ պետք է որոնի միայն բնա կան աշխարհում, երկրորդ՝ գիտությունը ենթադրում է, որ բնության օրենքները պետք է անփոփոխ մնան։ Սակայն այս երկու մոտեցում ներն էլ սխալ են, երբ գործը հասնում է ծագման հարցին։ Դիտարկենք առաջինը, որը պահանջում է բնական պատճառ ներ բնական երևույթների համար։ Այն գործում է փոթորիկների ծա գումը պարզելու համար, սակայն ավելի քան անպետք է ծագման համար, որն սկսվում է «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու եր կիրը» (Ծննդոց 1.1) նախադասությամբ։ Ի՞նչ կարող է մեզ սովորեց նել կյանքի ծագման գերբնական գործոնը հերքող գիտությունն այդ ծագման մասին, որն ամբողջությամբ գերբնական է եղել։ Իսկ բնության անփոփոխ լինե՞լը։ Սա կարծես թե որոշակի իմաստ ունի, եթե չլիներ Հռոմեացիներին 5.12 համարը՝ «Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մա հը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին». սա ենթադրում է, որ բնական միջավայրը մշտական չէ ևորակապես տարբեր է այն ամենից, ինչի հետ այսօր բախվում է գիտությունը։ Այն աշխարհը, որտեղ մահ չկար, արմա տապես տարբեր է այն ամենից, ինչ մենք կարող ենք ուսումնասիրել այսօր և ընդունել այն փաստը, թե դրանք շատ նման են եղել, այն դեպքում, երբ նման չեն եղել, նույնպես կառաջնորդի սխալի։ Ասյպիսով գիտությունը ծագման հարցը սխալ է ընկալում, ո րովհետև հերքում է արարչագործության երկու կարևորագույն տեսանկյուն՝ դրա հետևում կանգնած գերբնական ուժը և արմա տական ֆիզիկական ընդհատումը սկզբնական արարչագործու թյան ևայսօր մեր ունեցած աշխարհի միջև։ Հարցեր քննարկման համար
1. Դասարանում խոսե՛ք գեղեցկության հարցի մասին։ Ի՞նչ է գե ղեցկությունը։ Ինչպե՞ս ենք մենք այն սահմանում։ Ինչպե՞ս կա րող է քրիստոնյայի՝ գեղեցկության սահմանումն ու ընկալումը տարբեր լինել ոչ քրիստոնյայի սահմանումից ևընկալումից։ 2. Քրիստոսը կարող էր երկիր գալ որպես փայլուն գիտնական և առատորեն պարգևատրվել Իր հեղափոխական և նորարարա կան հետազոտությունների համար։ Կարող էր համաշխարհա յին հռչակ ձեռք բերել որպես փայլուն երաժիշտ։ Դրա փոխա րեն, Նա եկավ ևաշխատեց որպես համեստ արհեստավոր։ Նա Դաս 1
99
ներկա էր Արարչագործությանը, սակայն սովորում էր որպես հասարակ բանվոր և հնազանդությամբ կատարում էր Իր պար տականությունները։ Ի՞նչ քաջալերանք կա այս փաստի մեջ մեզ համար, երբ մենք անցնելիս լինենք մեր կրթական և մասնագի տական ուղին։ 3. Թեև ոչ բոլոր քրիստոնյաներն են կանչված դասավանդելու դպրոցներում, բոլոր քրիստոնյաները մշտապես կարող են սովո րեցնել մարդկանց իրենց խոսքերով և արարքներով՝ նպատա կադրված կերպով կամ միանգամայն անտեղյակ լինելով։ Սրա համար ի՞նչ սովորություններ պետք է քրիստոնյան զարգացնի և՛ որպես Քրիստոսի ուսանող, և՛ որպես աշխարհի ուսուցիչ։
100
Դաս 1
ԴԱՍ 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5–11
ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 3.19, Բ Օրենք16.15, Ելք 25.10–30.38, Գաղատացի ներին 5.22–26, Ժողովող 9.10, Ա Կորնթացիներին 10.31: Հիշելու համարը. «Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և ան սասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ» (Ա Կորն թացիներին 15.58): Աշխատանքն Աստծո մտահղացումն է։ Կատարյալ աշխարհում, երբ դեռ մեղք չկար, Աստված Ադամին ու Եվային տվեց պարտեզը խնամելու առաջադրանքը (Ծննդոց 2.15): Ինչպես իրենց Արարի չը, Ում պատկերով նրանք արարվել էին, Ադամն ու Եվան պետք է ներգրավվեին ստեղծարար աշխատանքի և սիրով լի ծառայու թյան մեջ։ Սա նշանակում է, որ նույնիսկ մեղքով, մահվամբ և տա ռապանքով դեռևս չապականված աշխարհում մարդկությունը պետք է աշխատեր։ Այս «միջանկյալ ժամանակահատվածում (կատարյալ աշխար հից հետո և խոստացվածից առաջ) մենք կանչված ենք աշխատան քը դիտել որպես Աստծո օրհնություններից մեկը։ Հրեաներն իրենց բոլոր երեխաներին որևէ արհեստ էին սովորեցնում։ Նրանք ասում էին, որ այն հայրը, ով իր որդուն արհեստ չի սովորեցնում, հան ցագործ է մեծացնում։ Իսկ մինչ այդ, Հիսուսը՝ Աստծո Որդին, շատ տարիներ անցկացրեց՝ կատարելով Իր Հոր կամքն ազնիվ աշխա տանքում որպես հմուտ արհեստավոր՝ միգուցե Նազարեթի բնակիչ ներին ապահովելով անհրաժեշտ կահույքով և գյուղատնտեսական սարքավորումներով (Մարկոս 6.3): Այս ամենը կազմում էր Նրան գալիք ծառայությանը նախապատրաստելու ծրագրի մի մասը։ Պո ղոս առաքյալը նույնքան եռանդով շարունակում էր կատարել Աստ ծո գործը, երբ տարիուկես աշխատեց Ակյուղասի և Պրիսկիղայի կողքին որպես վրանագործ, որքան եռանդուն կերպով նա շաբաթ Դաս 1 101
օրերը քարոզում էր ժողովարանում (Գործք առաքելոց 18.1–4, Բ Թե սաղոնիկեցիներին 3.8–12): Այս շաբաթ մենք կուսումնասիրենք աշ խատանքի հարցն ու դրա դերը քրիստոնեական կրթության մեջ։ ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6
Աշխատանքի բազում տեսանկյունները «Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ըն թացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։ Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամ բողջ աշխատանքը» (Ժողովող 3.12, 13): Կարիքը մեզ ստիպում է աշխատել, որպեսզի սեղանին դնելու ու տելիք ունենանք, վճարենք կոմունալ ծախսերը և մի փոքր խնայենք սևօրերի համար։ Շատ հաճախ աշխատանքը կորցնելը շատ ավելի վատ է, քան վատ աշխատանքային իրավիճակի հետ հաշտվելը։ Աշխատանքը մարդուն արժեքավորության զգացողություն է հա ղորդում։ Հաճախ «Ի՞նչ եք անում» կամ «Ո՞վ եք դուք» հարցերին պատասխանում ենք, թե ինչ աշխատանքով ենք զբաղվում։ Թոշակի անցած շատ մարդիկ շարունակում են կես դրույքով աշխատել այն քան ժամանակ, որքան իրենց ֆիզիկական ուժերը թույլ են տալիս՝ լինի այդ աշխատանքը վճարովի թե կամավոր։ Աշխատանքն առա վոտյան արթնանալու առիթ է։ Դեռահասին ապահովեք աշխատան քով, և մեկ հանցագործ պակաս կլինի։ Կարդացե՛ք Ծննդոց 3.19 համարը։ Ո՞րն է ենթատեքստն այս տեղ, և ի՞նչ է այն ասում մեզ աշխատանքի ևս մեկ տեսանկյան մասին, առնվազն որոշ մարդկանց համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մեղքից առաջ տրված աշխատանքը մեղքից հետո հանկարծ փոխվում է։ Այստեղ ներկայացվում է աշխատանքի մեկ այլ տեսանկ յուն։ Որոշ մարդկանց համար աշխատանքը նշանակում է ամենօրյա դառը տանջանք, որի վերջը մահն է։ Նրանք անում են այնպիսի աշ խատանք, որն ատում են՝ հույս փայփայելով արագ թոշակի անցնել, այն դեպքում, երբ դեռ առողջ են ևուժերով լի։ Մեկ այլ խմբի համար աշխատանքը կարող է գերիշխել մարդու կյանքի վրա, դառնալ նրա գոյության կենտրոնը, նույնիսկ մարդու անձնական ինքնության աղբյուրը։ Զրկվելով իրենց աշխատանքից՝ նման մարդիկ ընկճված 102
Դաս 1
ու մոլորված են, չգիտեն ինչ անել կամ ինչ սկսել։ Իսկ թոշակի անց նելով՝ նրանք կարող են ֆիզիկապես և հոգեբանորեն թուլանալ, նույնիսկ վաղաժամ մահանալ։ Քրիստոնյաները պետք է սովորեն, թե ինչպես աշխատել Աստծո կամքի համաձայն։ Աշխատանքն ավելին է, քան պարզապես տնտե սական կարիք։ Մարդը ավելին է, քան պարզապես աշխատող լինե լը: Եթե ճիշտ կերպով ընկալվի, մարդու կյանքը ծառայության ուղի է, Տիրոջ հետ իր հարաբերությունների արտահայտումը։ Ուսուցչի առաջադրանքի մի մասն էլ այն է, որ ուսանողներին օգնի գտնել այն գործը, որում նրանց հմտություններն ու աստվածատուր հետաքրք րությունները կխաչվեն աշխարհի կարիքների հետ։ Ի՞նչ եք դուք անում։ Այսինքն, ի՞նչ եք անում ձեր կյանքում ևինչ պե՞ս կարող եք ավելի շատ փառաբանել Տիրոջը՝ այդ անելով։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7
Աշխատանքը և բնությունը Մասնագիտությունը կամ աշխատանքը գործ ունի կյանքի «ա նելիքի» հետ։ Նույնիսկ մտավոր աշխատանք կատարող մարդիկ անում են ինչ-որ տեսակի ֆիզիկական գործ, եթե նույնիսկ դա պար զապես համակարգչի ստեղներին սեղմելն է։ Ի՞նչ են մեզ սովորեցնում հետևյալ տեքստերը՝ օգտագործելով «ձեռքերը» որպես խորհրդանիշ։ Բ Օրենք 16.15 _______________________________________________________
Ժողովող 9.10 ________________________________________________________
Առակներ 21.25 ______________________________________________________
Երեմիա 1.16 _________________________________________________________ Աստված մեզ տվել է «մեր ձեռքի գործը», որպեսզի մենք գտնենք ինքնաբավություն ևուրախություն (տե՛ս Առակներ 10.4, 12.14): Հո գեբանության մեջ «ինքնարդյունավետությունը» նկարագրում է այն համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ կյանքում ինչ-որ իմաստալից բան կատարելու ունակություն ունի։ Ինքնարդյունավետությունը չի բարձրանում անընդհատ «Կարծում եմ՝ կարող եմ։ Կարծում եմ՝ կա րող եմ» կրկնելով։ Միմիայն իրականում ինչ-որ բան անելն է բարձ րացնում ինքնարդյունավետությունը։ Դաս 1 103
Մինչ «մեր ձեռքի գործն» Աստծո օրհնությունն է մեզ համար (տե՛ս Սաղմոս 90.17) և թույլ է տալիս մեզ իմաստալից կյանք ապրել. Աստ ծո վերջնական ծրագիրն է, որ «մեր ձեռքի գործն» օրհնություն լինի ուրիշների համար։ Պողոսը գրում է, որ մենք պետք է աշխատենք, պետք է օգտակար ինչ-որ բան անենք մեր ձեռքերով, որպեսզի ու րիշների հետ կիսելու ինչ-որ բան ունենանք։ Պողոսն ինքն անկաս կած ապրում էր հենց այդ սկզբունքով. «Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին։ Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. «Ավելի երանելի է տալը, քան առնելը»» (Գործք առաքելոց 20.34, 35): Նեեմիայի պարզ աղոթքը պետք է մերը դառնա. «Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը» (Նեեմիա 6.9): Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր աշխատանքին։ Ի՞նչ կերպ կարող եք օգտագործել ձեր աշխատանքը, որպեսզի այն օրհնություն լի նի ուրիշների համար։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8
Աշխատանք և գերազանցություն Անցե՛ք Ելք 25.10–30.38 համարների վրայով։ Որքա՞ն մանրա մասնորեն Աստված Մովսեսին հրահանգեց երկրպագության տաղավարը կառուցելիս։ Ի՞նչ է սա մեզ ասում Աստծո բնավորու թյան մասին։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Երբ Աստված հրահանգեց Մովսեսին վրան կառուցել «Իր հա մար», Մովսեսը կարող էր ասել. «Ոչ մի խնդիր չկա, Տե՛ր։ Եգիպտոսից փախչելուցս ի վեր արդեն քառասուն տարի է ես վրաններ եմ կանգ նեցնում։ … Ինձ ընդամենը մեկ րոպե տուր»։ Այդ ժամանակների կիսաքոչվոր միդիանական մշակույթում ապրող ցանկացած տղա մարդու համար վրան կանգնեցնելը շատ հեշտ բան էր։ Նա դա կա րող էր անել աչքերը փակ, ինքնաբերաբար՝ միտքն ավելի կարևոր բաներով զբաղված։ Այն, ինչին Մովսեսը հաստատ չէր սպասում, մանրամասն նախագիծն էր (պարզագույն ճարտարապետական կառույցի համար), ինչպես նաև երկար «ինչպես պատրաստել» 104
Դաս 1
ցանկը, որը վերաբերում էր կահույքի յուրաքանչյուր կտորի, ինչպես նաև քահանայական հանդերձներին. մոտ 150 կետից բաղկացած հրահանգներ։ Մի պարզ սեղան պատրաստելու համար Մովսեսը պետք է հետևեր յոթը քայլից բաղկացած հավաքակցման գործըն թացին (Ելք 25.23–30)։ Այն ուշադրությունը, որն Աստված հատկացնում էր Իր վրանի կա ռուցման (ինչպես նաև հետագա զոհաբերական արարողակարգե րի) մանրամասներին, ի ցույց է դնում գերազանցության գերիշխող ոգին և ոչ այլ ինչ, քան գլուխգործոց ստեղծելու փափագը։ Օգտա գործվող նյութերն ամենաբարձր որակի էին, նախագիծն անթերի էր, գործը պետք է ակնառու լիներ, լուրը հստակ էր. «Աստծո համար անփույթ աշխատանքն ընդունելի չէ»։ Այդուհանդերձ, թեև չափանիշը բարձր է, հենց Աստված Ինքն էր ապահովում ոչ միայն խթանը, այլև մարդկային ուժը՝ դրված չա փանիշին հասնելու համար: Ելք 31.1–6, 35.30–36.1 համարներում մենք կարդում ենք, որ Աստված Ինքը մարդկանց տվեց անհրաժեշտ հմտությունները։ Այս մարդիկ լցվեցին «Աստծո Հոգով», որը նրանց բոլոր տեսակի արհեստների կարողություն և գիտություն տվեց, ուստի տաղավարի և դրա կահույքի պատրաստումը կատարվեց այնպես, ինչպես որ «պատվիրել էր Տերը» (Ելք 36.1): Ավելին, այդ երկու վարպետ նախագծողներն օժտվեցին նաև սովորեցնելու կա րողությամբ (Ելք 35.34), որպեսզի նրանց գիտելիքն ու հմտությունը շարունակեր մնալ Իսրայելի համայնքում։ Թեև այս երկու անհատ ներն առանձնացվում են պատմության մեջ որպես Աստծո կողմից ընտրված առաջնորդներ, մյուս մարդիկ ևս ստացան նույնանման պարգևներ և միացան գործին (Ելք 36.2): Այսպիսով, ընկած և մեղավոր մարդ լինելը դեռևս պատճառ չէ, որ մենք մեզ տրված առաջադրանքներին վերաբերվենք ոչ լիարժեք նվիրումով։ Աստված մեզանից ակնկալում է, որ միշտ ամեն ինչ ա նենք լավագույն կերպով՝ ներդնելով մեր տաղանդները, ջանքերը, ժամանակը և կրթությունը մեծ և բարի գործերի մեջ։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9
Աշխատանք և հոգևորություն «Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք» (Գաղատացիներին 5.25): Մարդու աշխատանքն ու հոգևորությունն անբաժան են։ Դաս 1 105
Քրիստոնեությունը հանդերձ չէ, որը մարդ կարող է հագնել կամ հա նել՝ կախված նրա տրամադրության փոփոխությունից կամ կյանքի այս կամ այն էտապից։ Քրիստոնեությունը նոր էություն է կերտում, որն իրեն բացահայտում է կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ աշ խատանքը։ Կարդացե՛ք Գաղատացիներին 5.22–26 համարները։ Պողոսի թվարկած ո՞ր պարգևներն են նկարագրում նաև ձեզ և ձեր աշ խատանքը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանը «հոգևոր» անձնավորություն բառակապակցությունը նկարագրում է որպես «մեկը, ով Հոգու պտուղն ի ցույց է դնում իրեն հատուկ կերպով»։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ Քրիստոսի հետ ունեցած մեր կապի շնորհիվ մենք՝ մարդիկս, կգործենք որպես հավատացյալներ մեր կյանքի բոլոր տեսանկյուններում։ Ֆլորիդայի հիվանդանոցում պառկած էր մահամերձ հիվանդը, իսկ նրա մտերիմ ընկերն անքուն նստած էր նրա անկողնու կողքին։ Բուժքույրերը ներս ու դուրս էին անում սենյակում՝ հոգալով հիվանդի կարիքները։ Փորձելով պահել խոսակցությունը՝ ընկերը հարցնում էր բուժքույրերին, թե որտեղ էին նրանք ստացել իրենց կրթությունը։ Շատերը պատասխանել էին, որ կրթություն ստացել են Ֆլորիդայի հիվանդանոցին կից քոլեջում։ Դա մեծ տպավորություն գործեց ընկերոջ վրա։ Հետագայում նա մի քանի անգամ այցելեց այդ քոլեջ՝ տեսնելու, թե ինչպիսին է այն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա մարդկանց պատմել էր, որ այդ դպրոցում կրթություն ստացած բուժքույրերն իր մահամերձ ընկերոջ մասին ավելի մեծ սիրով էին հոգ տանում, քան այն բուժքույրերը, ովքեր այլ ուսումնական հաստատություններում էին կրթություն ստացել։ Այս պիսով, նա կարողացել էր մեծ տարբերություն տեսնել իր մահացող ընկերոջ նկատմամբ ցուցաբերած այդ և մյուս բուժքույրերի վերա բերմունքի մեջ։ Նա շատ հարցեր տվեց այդ քոլեջի և դրա առաքելության վերա բերյալ, իսկ վերջում 100.000 դոլար նվիրաբերեց քոլեջին, որպեսզի ավելի շատ բուժքույրեր կրթեն՝ նման նրանց, ում նա տեսել էր իր հիվանդ ընկերոջ մասին հոգ տանելիս։ Այո՛, հոգևորությունը կենսա կերպ է։ 106
Դաս 1
Ինչպե՞ս եք ցուցաբերում ձեր հոգևորությունը ձեր կյանքի ա ռօրյա գործերում։ Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ տպավորություն եք թող նում (որովհետև, այսպես թե այնպես, դուք տպավորություն թողնում եք)։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Աշխատանք և տնտեսվարություն «Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛» (Ժողովող 9.10): Երբևէ ապրած ամենաիմաստուն մարդը կիրառում է կյանքի յուրաքանչյուր ոլորտում տնտեսվարությանը վերաբերող այս խրատի խոսքերը։ Երբ մարդկանց խնդրում են մեկնաբանել, թե ինչ է նշանակում քրիստոնեական տնտեսվարությունը, շատերը սահմանափակ վում են քրիստոնյաների ֆինանսական պատասխանատվությամբ։ Թեև փողը հաստատապես տնտեսվարության կարևոր տեսանկ յուն է, սակայն տնտեսվարության գաղափարը բացառապես փողով սահմանափակելը շատ նեղ է։ Կազմակերպչական տեսության մեջ տնտեսվարությունը վերաբերում է բոլոր հասանելի ռեսուրսների պատշաճորեն զարգացման ևօգտագործման՝ ղեկավարի պատաս խանատվությանը։ Որո՞նք են եկեղեցում հասանելի այն ռեսուրսները, որոնցով Աստված օրհնել է մեզ։ Պետրոսը հստակ կերպով նշում է, որ յու րաքանչյուր մարդ ունի Արարչից տրված պարգևներ, և այսպիսի քրիստոնյաներին նա դիմում է որպես «սուրբ քահանայություն» (Ա Պետրոս 2.5), որոնք Աստծո առաջ պատասխանատու են իրենց աստվածատուր բոլոր պարգևների (ժամանակի, եռանդի, տաղան դի ևայլն ) տնտեսվարության համար։ Կարդացե՛ք Ժողովող 9.10 և Ա Կորնթացիներին 10.31 համար ները։ Ի՞նչ լուր կա այս տեքստերում մեզ համար այն մասին, թե ինչպես մենք պետք է աշխատենք և ինչպես պետք է մարդկանց սովորեցնենք աշխատել։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Այսօրվա կյանքի ամենատարածված ծուղակներից մեկը կյան քի տարբեր տեսանկյունները տարանջատելու միտումն է։ Մարդիկ Դաս 1 107
իրենց կյանքը տարանջատում են աշխատանքային, ընտանեկան, հոգևոր և նույնիսկ հանգստի բաժինների։ Կյանքի այս ոլորտները տարանջատելու միտումն այնպես, որ դրանց միջև չի մնում որևէ հատման կետ, կամ դրանք շատ քիչ են լինում, ցանկալի է որոշակի դեպքերում միայն։ Օրինակ, լավ չէ աշխատանքային պատասխա նատվությունները բերել տուն, որպեսզի դրանք չխանգարեն ընտա նեկան պատասխանատվություններին։ Ոչ էլ պետք է մեր հանգստի ժամանակը կրճատի Աստծո հետ անցկացվելիք մեր ժամանակը։ Այսուհանդերձ, նման սահմանափակումը չպետք է կիրառվի այն դերի վրա, որը մեր հոգևոր կյանքը պետք է խաղա մեր ողջ գոյության մեջ։ Քրիստոնյայի գործն աճում է Աստծո հետ ընկերակցությունից ու համագործակցությունից։ Աշխատանքն այն ճանապարհներից մեկն է, որով մենք կարող ենք զգալ Աստծո ներկայությունը։ Տարան ջատել մեր հոգևոր կյանքը, սահմանափակել Աստծուն միայն մեկ օրով, մեկ ժամով կամ կյանքի ընդամենը մեկ ոլորտով, նշանակում է մերժել Աստծո ներկայությունը մնացած ոլորտներում։ Երկու հարց. առաջինը՝ հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե արդյոք տա րանջատո՞ւմ եք ձեր հոգևոր կյանքը։ Երկրորդ՝ եթե տարան ջատում եք, ապա ինչպե՞ս կարող եք սովորել թույլ տալ, որ հոգևորությունը թագավորի ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Ծննդոց 3-րդ գլուխը, Ժողովող 2.18–23, Եփեսացինե րին 6.5–8 համարները, Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարներ գրքի 52–62 էջերի «Գայթակղությունն ու մեղքը» գլուխը։ Աշխատանք. անե՞ծք, թե՞ օրհնություն։ Թվում է, թե այն եկել է որպես մեղքի արդյունքում մարդու ստացած անեծքի մաս (Ծնն դոց 3.17): Սակայն տեքստն ուշադիր կարդալիս պարզ է դառնում, որ անիծվում է հողը, ոչ թե աշխատանքը։ Էլեն Ուայթն ասում է, որ Աստված նախատեսել էր, որ այս հանձնարարությունը գործի որ պես օրհնություն. «Աշխատանքի և հոգածության կյանքը, որն այ սուհետ պետք է լիներ մարդու ճակատագիրը, սահմանվել էր սիրով։ Սա կարգապահություն էր, որն անհրաժեշտ դարձավ մարդու մեղ քի արդյունքում, որպեսզի վերահսկի հաճույքներին և ախորժա կին տրվելը և ձևավորի ինքնավերահսկման սովորույթ։ Այն մեղքի 108
Դաս 1
քայքայումից և կործանումից մարդու վերականգնման՝ Աստծո մեծ ծրագրի մի մասն էր»։ Նահապետներ և մարգարներ, էջ 60։ Սակայն միգուցե մենք այն անեծք ենք դարձրել միապաղաղության, չափից շատ աշխատելու կամ դրա դերը մեր կյանքում գերագնահատելու հետևանքով։ Ինչ իրավիճակում էլ լինենք, պետք է սովորենք աշխա տանքին տալ իր պատշաճ տեղը։ Եվ քրիստոնեական կրթությունը պետք է օգնի սովորեցնել մարդկանց աշխատանքի արժեքը, սա կայն միևնույն ժամանակ այն կուռք չդարձնել։ Հարցեր քննարկման համար
1. Կարդացե՛ք Ժողովող 2.18–24 համարները։ Ինչպե՞ս կարող է Սո ղոմոնն աշխատանքը համարել և՛ անեծք, և՛ օրհնություն Աստ վածաշնչի միևնույն բաժնում։ Ինչպիսի՞ հուշումներ են տրված տեքստում այն մասին, թե ինչը կարող է տարբերություն առա ջացնել այն փաստի մեջ, թե ինչպես ենք մենք մոտենում մեր աշ խատանքին։ 2. Աշխատանքի միջոցով է, որ մենք հոգ ենք տանում (կերակրում ենք) մեր ընտանիքի մասին։ Ինչպե՞ս կարող ենք աշխատանքի նկատմամբ դրական վերաբերմունքը փոխանցել մեր ընտանի քին։ 3. Գերազանց աշխատանք կատարելու և մոլի աշխատասեր լինե լու միջև սահմանագիծը երբեմն շատ աննկատ է։ Ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ այդ սահմանագիծը հատելուց։ Տե՛ս Ժողովող 2.23։ 4. Պողոսը շատ հստակ կերպով նշում է. «Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխա տել, թող ոչ էլ ուտի» (Բ Թեսաղոնիկեցիներին 3.10): Այս սկզբուն քը, իհարկե, մեծ իմաստ է պարունակում իր մեջ։ Բերե՛ք այնպիսի օրինակներ, որտեղ այն կիրառելի չի լինի։ Այլ խոսքերով, ինչո՞ւ մենք պետք է հավաստիանանք, որ այն չենք դարձրել զրահա պատ կանոն, որը չի կարելի երբեք խախտել։
Դաս 1 109
ԴԱՍ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12–18
ՇԱԲԱԹ. ԶԳԱԼՈՎ ԵՎ ԱՊՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 1, 2, Ելք 16.14–29, Եսայի 58.1–14, Մատթեոս 12.1– 13, Ղուկաս 13.10–17: Հիշելու համարը. «Եվ Հիսուսը նրանց ասաց. Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։ Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է» (Մարկոս 2.27, 28): Ջոդին միակ Յոթերորդ օրվա ադվենտիստն էր իր կուրսում, և շաբաթ օրերին հասարակական որոշ ծրագրերի չմասնակցելու նրա ընտրությունը նրա հավատամքն ավելի տեսանելի դարձրեց։ Մի օր նրա ընկերներից մեկը՝ Գեյլը, կանչեց նրան։ Գեյլի ամու սինը քաղաքից վեց շաբաթով բացակայելու էր, և Գեյլը հարցրեց՝ արդյոք Ջոդին ցանկանո՞ւմ էր իր հաջորդ վեց ուրբաթ երեկոներն անցկացնել իր հետ, քանի որ նա գիտեր, որ, միևնույնն է, Ջոդին այդ երեկոներին «ոչինչ» չէր անում։ Հաջորդ չորս ուրբաթ երեկոները նրանք միասին էին, նվագում էին, միմյանց հետ կիսվում էին իրենց քրիստոնեական փորձառու թյամբ և վայելում էին միմյանց ընկերակցությունը։ Գեյլը պատմում էր Ջոդիին, որ հինգերորդ ուրբաթ երեկոյան նա քաղաքի կենտրոնում գնումներ էր կատարում և նայում է իր ժամացույցին։ Ո՜հ, Աստված իմ, մտածում է նա, շաբաթը շատ մոտ է։ Հանկարծ նա գիտակցում է, որ անցած չորս ուրբաթ երեկոներին նա մի նոր բան է վերապրել իր քրիստոնեական փորձառության մեջ։ Նա աճել էր, ավելի շատ բան իմացել իր Աստծո մասին, և նրա հավատը խորացել էր։ Շաբաթը դարձել էր կրթության և զարգացման հնարավորություն։ Սա հետաքրքիր պատմություն է այն մասին, թե ինչպես մենք կա րող ենք շաբաթը դիտարկել ոչ միայն հանգստի, այլև կրթության հնարավորություն։ 110
Դաս 1
ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13
Զարմանալու ժամանակ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Աստված մեզ տվել Արարչագոր ծության մասին երկու ներդաշնակ պատմություններ Ծննդոց գրքի առաջին երկու գլուխներում։ Ծննդոց 1-ին գլուխը նկարագրում է Ա րարչագործության շաբաթը և Երկիր մոլորակի հարաճուն հրաշքը, թե ինչպես է դրան ձև հաղորդվում, հետո կյանք տրվում, ինչը եզ րափակվում է տղամարդու և կնոջ արարմամբ վեցերորդ օրը։ Ծնն դոց 2-րդ գլուխը ներկայացնում է այդ նույն պատմությունը, սակայն մեկ ուրիշ տեսանկյունից ևառանձնահատուկ կերպով շեշտադրում է վեցերորդ օրը։ Այս անգամ պատմության կենտրոնում Ադամն է, և ամեն ինչ նկարագրվում է որպես հատուկ նրա և կնոջ համար ստեղծված՝ պարտեզը, գետերը, կենդանիները և, իհարկե, կինը։ Արարչագործությունը չափազանց ծավալուն է մեկ պարզ պատ մությամբ փոխանցելու համար։ Նախ, մենք իմանում ենք զորավոր և ստեղծագործ Արարչի մասին, Ով կատարյալ բնության ճաշակ ու նի։ Ապա հանդիպում ենք փոխհարաբերությունների Աստծուն, Ով կամենում է, որ մարդկությունը սիրի և հոգ տանի ինչպես միմյանց, այնպես էլ ողջ արարչագործության մասին։ Կարդացե՛ք Ծննդոց 1-ին և 2-րդ գլուխները և խորհե՛ք այն մասին, թե ինչպես է առաջին շաբաթը (Ծննդոց 2.1–3) կապվում Արարչա գործության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատմության հետ։ Ձեր եզրահանգումներն ինչպե՞ս են օգնում հասկանալ, թե ինչ կարող էր նշանակել Աստծո՝ շաբաթն օրհնելն ու սրբելը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Պատկերացրե՛ք, թե այն առաջին շաբաթում Ադամի ու Եվայի փո խարեն դուք եք։ Դա կենդանություն ստանալուց հետո ձեր առաջին օրն է, առաջին օրը ձեր կողակցի հետ, ինչպես նաև ձեր առաջին օրն Աստծո հետ։ Կրթության ինչպիսի՜ օր։ Դուք սկսում եք սովորել այն Աստծո մասին, Ով ունակ է այսպիսի գեղեցկություն ստեղծել։ Դուք հիանում եք, երբ տեսնում եք փիղ, հաջորդ պահին՝ գորտ, ո րոնք միմյանցից այդքան տարբեր են, և յուրաքանչյուրն՝ այդքան եզակի։ Ձեր դեմքին ակամայից ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եք ընձուղտի և գոմեշի զվարճալի պահվածքը։ Դուք հիացմունքից Դաս 1 111
կորցնում եք խոսելու ունակությունը, երբ տեսնում եք բազում գույ ներն ու ձևերը, հիանում եք հնչյունների սիմֆոնիայով, վայելում եք բույրերի և համերի բազմազանությունը, սիրով ևոգևորությամբ եք բացահայտում տարատեսակ հյուսվածքների հրապույրը։ Իսկ ամե նից առավել դուք սկսում եք սովորել փոխհարաբերությունների ար վեստը՝ պատասխանատվություն, հոգատարություն, սեր։ Դուք այն վերապրում եք ձեր Արարչի հետ և կիրառում համայն արարչագոր ծության հետ։ Առաջին շաբաթն Ադամի և Եվայի համար չէր կարող պասիվ փորձառություն լինել։ Այն Աստծո կողմից ստեղծված հնարավորու թյուն էր նրանց համար, որպեսզի մոտիկից ծանոթանային իրենց Ա րարչի և Նրա ձեռքի գործերի հետ։ Դա նրանց համար զարմանալու ժամանակ էր։ Թվարկե՛ք կրթության այն բազմապիսի հնարավորություննե րը, որոնք Ադամն ու Եվան ունեին այն առաջին շաբաթ օրը։ Այդ հնարավորություններից որո՞նք են դեռևս հասանելի այ սօր, նույնիսկ եթե դրսևորվում են այլ ձևով։ Ինչպե՞ս կարող են դրանք հարստացնել ձեր շաբաթները։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14
Վերաբացահայտման ժամանակ Երբ Մովսեսին հանձնարարվում է իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերել, պարզ է, որ այդ ժամանակ ժողովրդի ճնշող մեծամաս նությունը կորցրել էր Աստծո զավակը լինելու իր հեռանկարը։ Իս րայելացիները վերստին պետք է բացահայտեին, թե ով է Աստված, Ով պահանջում է իրենց երկրպագությունը և իրենց տալիս է բա զում խոստումներ հիասքանչ ապագայի մասին։ Շաբաթը կարևո րագույն կրթական փորձառություն է վերաբացահայտման նրանց ճանապարհին։ Այն նաև մյուս ազգերի համար դառնում է Աստծո և այս ազգի յուրահատուկ փոխհարաբերությունների հստակ ազ դանշան։ Մանանայի փորձառությունը բնութագրում է իսրայելացի ներին կրթելու Աստծո մոտեցումը։ Ելք 16.14–29 համարներում ի՞նչ դասեր կան իսրայելացիների համար։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 112
Դաս 1
Աստված իսրայելացիների համար անում է մանանայի հրաշքը՝ նրանց տալով բավարար քանակություն տվյալ օրվա համար։ Եթե Նա նրանց օրական չափաբաժնից ավելին տար, նրանք կմոռա նային, թե Ով է իրենց մատակարարը։ Այսպիսով Աստված ամեն օր իսրայելացիների համար հրաշք էր անում, և նրանք տեսնում էին Աստծո հոգատարությունը։ Սակայն շաբաթ օրն իրավիճակն այլ էր, ճիշտ այնպես, ինչպես այդ օրն էր յուրահատուկ։ Այս կապակ ցությամբ իրականացվում էր երկու հրաշք՝ ուրբաթ օրը տրվում էր կրկնակի չափաբաժին, և երկրորդ չափաբաժինը չէր փչանում գի շերը։ Ուստի շաբաթ օրն իսրայելացիները հիանում էին Աստծով, Ով իրենց ազատարարն էր, և վերաբացահայտում էին, թե ինչ ասել է լինել Աստծո ժողովուրդ։ Իսրայելացիներն այս մանանան պետք է ուտեին քառասուն տա րի (Ելք 16.35): Աստված Մովսեսին հրահանգում է նաև մեկ օմեր մա նանա պահել, որպեսզի Իսրայելի սերունդները հիշեն, թե ինչպես էր Ինքը նրանց կերակրում անապատում (Ելք 16.32, 33): Այն պետք է նաև լիներ հիշեցում շաբաթ օրվա յուրահատուկ փորձառության մասին։ Կան նաև այլ դեպքեր, երբ Աստված իսրայելացիներին հստակ կերպով ցույց է տալիս, որ շաբաթը յուրահատուկ է։ Շաբաթն այն միջոցն էր, որի օրհնությամբ Աստված օգնեց իս րայելացիներին վերաբացահայտել իրենց ինքնությունն ու իրենց Աստծուն։ Նրանց հանձնարարված էր հնազանդվել և շաբաթը սուրբ պահել, սակայն դա արվում էր իրենց Արարչի բնավորությունն ավե լի լավ ճանաչելու և Նրա հետ խոստման հարատև փոխհարաբերու թյուններ ստեղծելու համատեքստում։ Դուք խոսում եք մի դեռահասի հետ, ում համար շաբաթը «ձանձ րալի է»։ Նա այն պահում է, պարզապես որովհետև պետք է այդ անի ըստ Աստվածաշնչի ևըստ իր ծնողների հորդորի։ Ի՞նչ խոր հուրդ կտաք նրան՝ օգնելու (վերա)բացահայտել շաբաթը որպես կրթական դրական փորձառություն։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15
Առաջնայնությունների մասին սովորելու ժամանակ
Աստծո հետ Իսրայելի փորձառության վերելքներն ու անկումները սերտորեն կապված էին շաբաթի նկատմամբ նրանց դիրքորոշման հետ։ Աստված տեսնում էր շաբաթը հարգելու նրանց դժկամությու Դաս 1 113
նը. դրանով նրանք ցույց էին տալիս, որ Ինքը տեղ չուներ նրանց կյանքում (Երեմիա 17.19–27): Շաբաթը պահելու նորոգված ստանձ նումը նաև վերականգնման ծրագրի մի մաս էր, նշան այն բանի, որ առաջնայնությունները ճիշտ էին դրված։ Եսայի 58-րդ գլուխը հե տաքրքիր հակասություն է ի ցույց դնում։ Կարդացե՛ք Եսայի 58.1–14 համարները։ Ի՞նչ է Աստված ասում Իր ժողովրդին այստեղ, որը վերաբերում է նաև մեզ այսօր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Իսրայելացիները ներկայանում են որպես Աստծո հետևորդներ իրենց երկրպագության ծիսակատարությամբ և ծոմերով, սակայն նրանց կենսակերպն այն բանից հետո, երբ ավարտվում են այդ բո լոր արարողակարգերը, ցույց է տալիս, որ նրանք պարզապես ի ներցիայով են գնում ճիշտ վարքագծի հետքերով. նրանց սիրտն անկեղծությամբ նվիրված չէ Աստծո օրենքին։ Եսային շարունակում է իր գրքի 58-րդ գլխում ներկայացնել, թե Աստված ինչ է ակնկալում Իր ժողովրդից։ Եվ սա ամենը չէ։ Կարդացե՛ք Եսայի 58.13, 14 համարները։ Ինչո՞ւ է Աստված շեշտադրում շաբաթն այս գլխի վերջում։ Մարգարեն այս տեղ օգտագործում է արտահայտություններ, որոնք նման են գլխի մնացած մասում հանդիպող արտահայտություններին. «քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց», չհետևես «քո ճանա պարհներին», խուսափիր «քո ցանկությունը և դատարկաբանու թյուն» անելուց, նախազգուշացնում է մարգարեն։ Այլ խոսքերով, շաբաթն այն ժամանակը չէ, որի ընթացքում կատարենք առօրյա երկրպագություն՝ մտածելով միայն մեր հոգսերի մասին ևապրելով ճշմարիտ երկրպագության հետ ոչ մի առնչություն չունեցող կյանք։ Շաբաթը պետք է լինի «հաճելի» ժամանակ և «պատվական օր»։ Գլխի մնացած մասի համատեքստում շաբաթ օրը մենք պետք է հրճվենք Աստծո բնավորության և նպատակների մասին սովորելով և հետո ապրենք այդ բնավորությունն ու նպատակները ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերություններում։ Բավական չէ պար զապես իմանալ շաբաթ օրը պահելու ևայդ օրվա երկրպագության ձևը։ Այդ իմացությունը պետք է տեսանելի ազդեցություն ունենա մեր կյանքի վրա։ Շաբաթն առաջնայնությունները սովորելու և դ րանք ապրելու ժամանակ է։ Դուք հրճվո՞ւմ եք շաբաթով։ Եթե ոչ, ի՞նչ կարող եք անել այդ իրավիճակը փոխելու համար։ Սովորե՞լ եք արդյոք շաբաթը 114
Դաս 1
«պատվական օր» դարձնել։ Ձեր դասարանի անդամների հետ քննարկե՛ք, թե ինչ կարող է դա նշանակել։ Եղե՛ք ըստ հնարավո րին գործնական։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16
Հավասարակշռությունը գտնելու ժամանակ Հիսուսը հարգում և պահում էր Աստծո օրենքը (Մատթեոս 5.17, 18): Այդուհանդերձ, Նա նաև մարտահրավեր էր նետում Իր օրերի կրոնական առաջնորդներին, երբ խոսքը վերաբերում էր նրանց կողմից օրենքը մեկնաբանելուն։ Նրա մարտահրավերներից ոչ մեկն այնքան սպառնալից չէր այդ ժամանակի կրոնական հաստատու թյան համար, որքան այն, թե ինչպես էր Նա պահում շաբաթը։ Ժողո վարաններում չէր անտեսվում շաբաթ օրը կրթության օր դարձնելու հնարավորությունը. այդ օրն անխախտ կերպով կարդում և մեկ նաբանում էին Հնգամատյանը։ Դպիրներն ու փարիսեցիները շատ լավ գիտեին օրենքի տառը։ Սակայն Հիսուսը շատ առաջ գնաց Իր հետևորդներին շաբաթ օրերին կրթելու հարցում։ Կարդացե՛ք Մատթեոս 12.1–13 և Ղուկաս 13.10–17 համարները։ Այս իրադարձությունների օգնությամբ ի՞նչ էր սովորեցնում Հի սուսը մարդկանց այդ ժամանակ և մեզ՝ այսօր։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Շաբաթ օրերը Հիսուսի բժշկության շուրջ ծավալված հակասու թյունները հանգեցրին մեղքի բնույթի, շաբաթի նպատակի, Հիսուսի և Հոր փոխհարաբերությունների ու Հիսուսի հեղինակութան բնույ թի մասին կարևոր հոգևոր բանավեճերի։ Շաբաթի նկատմամբ Հիսուսի դիրքորոշումը սպառիչ կերպով ամփոփված է այս շաբաթվա մեր հիշելու համարում. «Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, ևոչ թե մարդը՝ շաբաթի համար։ Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»» (Մարկոս 2.27, 28): Նա կամենում էր ընդգծել, որ շաբաթը չպետք է բեռ դառ նա։ Այն «ստեղծվել էր» (արարվել էր) որպես մարդկանց տրված ե զակի հնարավորություն սովորելու Աստծո բնավորության մասին, Ով արարել էր շաբաթը, և սեփական փորձով սովորելու գնահատել Նրա արարչագործությունը։ Դաս 1 115
Իր արարքների միջոցով հարցեր բարձրացնելով՝ Հիսուսն ստի պում է Իր աշակերտներին, հրեա առաջնորդներին և մարդկանց ա վելի խորը կերպով խորհել Սուրբ Գրքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է նշանակում իրենց հավատն ու իրենց Աստվածը։ Մեզանից յուրաքանչյուրի համար այնքան հեշտ է մխրճվել կանոնների և օ րենքների մեջ, որոնք ինքնին վատը չեն, սակայն որոնք դառնում են նպատակ՝ դեպի իրական նպատակ առաջնորդող միջոց լինելու փո խարեն, իսկ իրական նպատակը պետք է լինի այն Աստծո բնավո րությունը ճանաչելը, Ում մենք ծառայում ենք։ Եվ սա հետո տանում է հավատարիմ հնազանդության Նրան, հնազանդություն, որը հիմն ված է մեզ համար ունեցած Քրիստոսի արդարության արժանիքնե րի վստահության վրա։ Ի՞նչ կասեք ձեր կողմից շաբաթը պահելու վերաբերյալ։ Արդյո՞ք այն ձեզ համար պարզապես այս կամ այն չանելու օր է, քան իրա պես Տիրոջ մեջ հանգիստ առնելու և Նրան ավելի լավ ճանաչելու օր։ Եթե այո, ինչպե՞ս կարող եք փոխվել, որպեսզի ավելին ստա նաք այն ամենից, ինչ Աստված նախատեսել է ձեզ համար։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17
Ժամանակ համայնքի համար Հիսուսն Իր աշակերտների համար ձևավորեց ամեն շաբաթ ժո ղովարան այցելելու սովորությունը։ Նրա հարությունից հետո էլ աշակերտները, ինչպես նաև Հիսուսի մյուս հետևորդները շարունա կեցին հետևել այս օրինակին։ Ժողովարանն առաքյալների համար դարձավ կարևորագույն վայրերից մեկը, որտեղ նրանք բարձրաց նում էին հարությանը վերաբերող հարցեր, և շաբաթը համայնքին միասին հավաքվելու և սովորելու հիանալի հնարավորություն էր տրամադրում։ Ի վերջո, Հիսուսը հրեա Մեսիան էր, այն Մեսիան, Ում մասին մարգարեացել էին Հին Կտակարանում, որն ամեն շաբաթ ըն թերցվում էր ժողովարանում։ Ավելի լավ ուրիշ ի՞նչ վայր կարող էին գտնել հավատացյալները Հիսուսի մասին պատմելու համար, քան ժողովարանն էր, հատկապես երբ նրանք վկայում էին հրեաներին և այլոց, «որ երկնչում են Աստծուց» (Գործք առաքելոց 13.16, 26)։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ են դրանք մեզ պատմում այն մասին, թե ինչպես էին Հիսուսի հետևորդները վկայում հան րային ասպարեզներում։ Այս տեքստերը կարդալիս խորհե՛ք, թե 116
Դաս 1
որտեղ էին նրանք խոսում, ում հետ էին նրանք խոսում, ինչ էին ասում, ևինչպիսին էին արդյունքները։ Գործք առաքելոց 13.14– 45, Գործք առաքելոց 16.13, 14, Գործք առաքելոց 17.1–5, Գործք առաքելոց 18.4։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Առաքյալների վկայությունը և՛ անձնական էր, և՛ սուրբգրային։ Պողոսը մանրամասնորեն պատմում է Իսրայելի պատմությունը՝ սկսելով «մեր հայրերը» (Գործք առաքելոց 13.17) Եգիպտոսում և շարունակում նրանց պատմությունը՝ ներկայացնելով դատավորնե րին, թագավորներին և Դավթին, ումից էլ գեղեցիկ կերպով անցում է կատարում Հիսուսին։ Պողոսն ու մյուսները ցույց էին տալիս նաև, թե ինչպես էր իրենց անձնական ընկալումը համապատասխանում Սուրբ Գրքի համա տեքստին։ Նրանք ներկայացնում էին տեղեկություն, բանավիճում և քննարկում էին։ Անձնական վկայության և Սուրբ Գրքի համադրու թյունը, որը ներկայացվում էր քարոզի, դասերի և քննարկումների տեսքով, շատ ազդեցիկ էր։ Ինչպես նկարագրված է Աստվածաշն չի էջերում, կրոնական առաջնորդներից ոմանք նույնիսկ նախան ձում էին առաքյալների հեղինակությանը և այն իշխանությանը, որը նրանք ունեին ժողովրդի վրա՝ ինչպես հրեաների, այնպես էլ հույների։ Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին ևս ունի քարոզե լու և ուսուցանելու միջոցով վկայությունները քաջալերելու և Սուրբ Գիրքն ուսումնասիրելու հզոր պատմություն։ Շաբաթօրյա դպրոցի դասերն ու քարոզի ծառայությունը շաբաթօրյա մյուս հանդիպում ների (օրինակ՝ երիտասարդական հանդիպումներ) հետ մեկտեղ տալիս են ուժեղ կրթական հիմք Յոթերորդ օրվա ադվենտիստական երկրպագության համար։ Թեև այն պետք է համալրվի այլ ուսումնա կան փորձառություններով, սակայն առանցքային է շաբաթի կրթա կան փորձառության համար։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դարերի փափագը գրքի 281–289 էջերի «Շաբաթը» գլուխը։ Դաս 1 117
«Ուրիշ ոչ մի պատվիրան շրջակա ազգերից այնպես չէր տար բերում հրեաներին, որքան շաբաթը: Աստված նախատեսել էր, որ շաբաթի պահումը մատնանշեր նրանց` որպես Իր ժողովրդի: Դա պետք է կռապաշտությունից հետ պահեր նրանց և լիներ կենդա նի Աստծո ժառանգորդները կոչվելու նրանց խորհրդանիշը: Բայց շաբաթը սուրբ պահելու համար անհրաժեշտ էր, որ մարդիկ իրենք սուրբ լինեին: Հավատի միջոցով նրանք պետք է հաղորդակից լի նեին Քրիստոսի արդարությանը: Երբ Իսրայելին հրաման տրվեց. «Հիշի՛ր հանգստության օրը` նրան սուրբ պահելու համար», Տերը նաև ասաց նրանց. «Եվ դուք սուրբ մարդիկ պիտի լինեք ինձ հա մար» (Ելից 20.8, 22.31): Միայն այս կերպ շաբաթը իսրայելցիներին կարող էր առանձնացնել որպես Աստծո երկրպագողների»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 283։ «Ուրեմն` շաբաթը մեզ սուրբ դարձնելու Քրիստոսի զորության նշանն է: … Որպես Նրա սրբագործող զորության նշան` շաբաթը տրված է բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի միջոցով դառնում են Աստ ծո Իսրայելի մի մասը»։ Դարերի փափագը, էջ 288, 289։ Հարցեր քննարկման համար
1. Յոթերորդ օրվա ադվենտիստները հաճախ են ժամանակ տրա մադրում խորհելուն, թե ինչ չի կարելի անել շաբաթ օրը։ Կազ մե՛ք հարցեր, որոնք շաբաթապահներին կստիպեն մտածել այս դասի ընթացքում բարձրացված գաղափարների շուրջ և կընդգ ծեն շաբաթը որպես կրթական փորձառություն։ Օրինակ՝ «Ի՞նչ եմ անում ես շաբաթ օրը, ինչն ինձ հնարավորություն է տալիս ավելի շատ բան իմանալ Աստծո բնավորության մասին»։ 2. Ուսումնասիրե՛ք վերը նշված մեջբերումներն Էլեն Ուայթի գրքից։ Ըստ դրանց՝ միայն ձևականորեն շաբաթը պահելը չէ, որ շաբա թապահներին առանձնացնում է համայնքում։ Ինչպիսի՞ն կլի նեին այն անհատները, ովքեր «հաղորդակից են դառնում Քրիս տոսի արդարությանը» և դառնում են «սուրբ»։ Ի՞նչ ընդհանուր բան ունի սա շաբաթի հետ։ 3. Ի՞նչ կարող եք անել շաբաթ օրվա ձեր փորձառությունն ավելի հարստացնելու համար։ Սահմանե՛ք երեք նպատակ, որոնք շեշ տադրում են այն փաստը, թե ինչ կցանկանայիք սովորել հաջորդ տասներկու ամիսների ընթացքում շաբաթը պահելու միջոցով։
118
Դաս 1
ԴԱՍ 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19–25
ԵՐԿԻՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Հովհաննես 3.16, Ա Հովհաննես 5.13, Ա Տիմոթեոսին 1.16, Ա Կորնթացիներին 13.12, Զաքարիա 13.6: Հիշելու համարը. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների հա մար» (Ա Կորնթացիներին 2.9): Մահից վախեցող մի բանաստեղծ հարցրել է, թե ինչպես մարդ կարող է ապրել առանց «հաստատապես իմանալու, թե ինչպիսի արշալույս, ինչպիսի մահ, ինչպիսի ճակատագիր է սպասվում իր գիտակցությանը գերեզմանից հետո»։ Իր բանաստեղծության մեջ նա ստեղծում է այն, ինչն անվանում է ԱՆԻ՝ ապագայի նախապատ րաստության ինստիտուտ։ Սակայն ինչպե՞ս կարող է մարդը նա խապատրաստվել ապագային, եթե նա չգիտի նույնիսկ, թե մարդու հետ ինչ է պատահում այնտեղ։ Բարեբախտաբար Աստվածաշունչը մեզ անգնահատելի տե ղեկություն է տալիս երկնքի, նոր երկրի, հավիտենականության ընթացքում մարդկանց կյանքի և ուսումնառության թեմաների վե րաբերյալ։ Ինչպես տեսանք ողջ եռամսյակի ընթացքում, մեր ԱՆԻ-ն (ապագայի նախապատրաստության ինստիտուտ) այստեղ և հիմա է, այս կյանքում, և մեր ողջ կրթությունը՝ անկախ ոլորտից, պետք է նախապատրաստի մեզ վերը նշված «ապագայի» համար։ Ի վերջո, ցանկացած դպրոց կարող է մեծ քանակությամբ լավ տեղեկություն փոխանցել, շատ գործնական և օգտակար գիտելիք ներ։ Սակայն ի՞նչ օգուտ, եթե մարդը պետք է ձեռք բերի այդ ողջ օգտակար գիտելիքները, սակայն կորցնի հավիտենական կյանքը։ Այս շաբաթ մենք կուսումնասիրենք այն, թե ինչ է ասում ներշնչ Դաս 13 119
ված խոսքը վերջին բարձրագույն դպրոցի մասին, դպրոց, որը շա րունակվելու է հավերժ, և որտեղ մենք սովորելու և աճելու ենք ողջ հավիտենության ընթացքում։ Ապագայի այս դպրոցում մենք սովո րելու ենք բաներ, որոնք ներկայիս աշխարհում երևակայել անգամ կդժվարանանք։ ՄԻԱՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20
Մահացածների ճակատագիրը 1600-ական թվականներին ֆրանսիացի գրող Բլեզ Պասկալը մտորում էր մարդկության վիճակի մասին։ Մեկ բան նրա համար պարզից էլ պարզ էր. կարևոր չէ, թե որքան է ապրում մարդը (նրա ժամանակներում մարդիկ երկար չէին ապրում), և կարևոր չէ, թե որքան լավն է եղել այդ մարդու կյանքը (նրա ժամանակներում նաև քչերը կարող էին լավ կյանքով պարծենալ), վաղ թե ուշ այդ մարդը մահանալու էր։ Ավելին, այն, ինչ գալու էր մահվանից հետո, լինելու էր երկար, անվերջանալիորեն երկար, քան այս երկրի վրա մահվանը նախոր դած կյանքի կարճ ժամանակահատվածը։ Ուստի, ըստ Պասկալի՝ ամենատրամաբանական բանը, որ մարդը կարող էր կամ պետք է բացահայտեր, այն էր, թե ինչ է սպասվում մարդուն մահից հետո, և նա զարմանքից քար էր կտրում՝ տեսնելով, թե ինչպես էին մար դիկ անհանգստանում «պաշտոնի կորստի կամ իրենց պատվին հասցված երևակայական վիրավորանքի պատճառով» և ոչ մի ու շադրություն չէին դարձնում այն հարցին, թե ինչ է պատահելու, երբ իրենք մահանան։ Պասկալն իրավացի էր։ Եվ այդ է պատճառը, որ Աստվածաշունչը շատ ժամանակ է տրամադրում պատմելու այն խոստման մասին, որն սպասվում է այն մարդկանց, ովքեր փրկություն են գտել Հիսուսի մեջ, այն խոստման մասին, թե ինչ է նրանց սպասվում ապագայում։ Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ հույս է տրվում մեզ այս տեղ։ Հովհաննես 6.54, Հովհաննես 3.16, Ա Հովհաննես 5.13, Ա Տիմոթեոսին 1.16, Հովհաննես 4.14, Հովհաննես 6.40, Հուդա 1.21, Տիտոսին 3.7։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 120 Դաս 13
ավիտենական կյանքն այնքա՜ն մեծ իմաստ ունի խաչի համա Հ տեքստում. խաչի համատեքստում հավիտենական կյանքից բացի ուրիշ ոչինչ իմաստ չունի։ Որպեսզի տիեզերքի Արարիչը, Ով «ստեղ ծեց դարերը» (Եբրայեցիներին 1.2), Նա, Ում միջոցով մենք «ապ րում, շարժվում» ենք «և կանք» (Գործք առաքելոց 17.28), որպեսզի Նա՝ Աստված, մարմնավորվեր մարդու մարմնի մեջ և մահանար այդ մարմնում… ինչի՞ համար։ Որպեսզի մենք ի վերջո փտե՞նք ինչպես մեքենայի տակ ընկած կենդանի։ Ահա թե ինչու է Նոր Կտակարանը ներկայանում հավիտենական կյանքի խոստումներով, քանի որ միայն հավիտենությունն է երաշ խավորում վերականգնում։ Միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիները կարող են չունենալ բավականաչափ լավ պահեր, որպես զի փոխհատուցեն ողջ չարիքը։ Միայն հավիտենությունը կարող է հավասարակշռել ամեն բան, և դեռ ավելին, քանի որ անսահմանն ավելի մեծ է, քան սահմանափակը, ևայնքա՜ն անսահման է։ Պասկալը ճիշտ էր. մեր ժամանակն այստեղ այնքա՜ն սահմանա փակ է նրա համեմատ, ինչ գալու է։ Որքա՜ն մեծ անխելքություն կլինի չնախապատրաստվել այն հավիտենությանը, որը մեզ սպասվում է։ Ի՞նչ եք ասում այն մարդկանց, ովքեր կատարյալ անտարբերու թյուն են ցուցաբերում այն փաստին, թե ինչ է պատահում մահից հետո։ Ինչպե՞ս կարող եք օգնել այդ մարդուն տեսնել, թե իրա կանում որքան անտրամաբանական է նման դիրքորոշումը։ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21
Նոր գոյություն «Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որով հետև նախկիններն անցան» (Հայտնություն 21.4)։ Ի՞նչ է սա մեզ ասում այն մասին, թե այս աշխարհից որքան տարբեր է լինելու մեր նոր գոյությունը, գոյություն, որտեղ չեն լինելու ո՛չ մահ, ո՛չ սուգ, ո՛չ ցավ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Մի քրիստոնյա իր ընկերոջ հետ խոսում էր Ավետարանի հույսի, Հիսուս Քրիստոսի միջոցով ձեռք բերվող հավիտենական կյանքի Դաս 13 121
մասին։ Ընկերը բացասաբար է արձագանքում ներկայացվող գա ղափարներին։ «Հավիտենական կյա՞նք,- ասաց նա սարսռոցով,ինչպիսի՜ սարսափելի գաղափար։ Մեր 70–80 տարիներն արդեն իսկ բավարար տառապանք են։ Ո՞վ կցանկանա այդ կյանքը հա վերժ ձգել։ Դա պարզապես դժոխք կլինի»։ Այս մարդն իրավացի կլիներ միայն այն դեպքում, եթե հավիտե նական կյանքի խոստումը տրված լիներ որպես այս կյանքի հավերժ շարունակություն։ Ո՞վ կցանկանար դա։ Սակայն դրա փոխարեն, ինչպես ասում է վերը նշված տեքստը, նախկիններն անցան, և ա մեն բան նոր եղավ։ Ի՞նչ են մեզ ասում հետևյալ տեքստերը նոր գոյության մասին, որը դեռ պետք է գա։ Բ Պետրոս 3.10–13 __________________________________________________
Հայտնություն 21.1–6 _______________________________________________ Այս ամենի մեջ մեզ համար ամենակարևոր հարցն է՝ ի՞նչ է հար կավոր այս նոր գոյության մաս կազմելու համար։ Ինչպե՞ս կարող ենք հասնել դրան։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մենք կկազմենք դրա մաս։ Մեր կյանքում առկա ի՞նչը (եթե կան այդ պիսի բաներ) կարող է կանգնել այն ճանապարհին, որը մեզ տա նում է դեպի Աստծո խոստումը Հիսուսի միջոցով։ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22
Այն ժամանակ մենք կիմանանք «Երկինքը դպրոց է. դրա ուսուցման առարկան տիեզերքն է, ու սուցիչը՝ Անսահմանը։ Այս դպրոցի մի մասնաճյուղ հաստատվեց Եդեմի պարտեզում, և երբ որ փրկագնման ծրագիրն իր ավար տին հասնի, Եդեմի դպրոցում կրթական գործընթացը կվերսկս վի»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 301։ Եթե դուք նման եք մարդկանց մեծամասնությանը, ապա մի շարք հարցեր ունեք մեղքի, տառապանքի, հիվանդության, մահ վան մասին, այն մասին, թե ինչու են պատահում այս կամ այն բա ները։ Մենք ունենք հարցեր նաև բնության և դրա բոլոր առեղծվածների մասին։ Թեև գիտությունն անհավանական առաջընթաց է գրանցել՝ օգնելու մեզ ավելի լավ հասկանալ աշխարհի և տիեզերքի առեղծ 122 Դաս 13
վածները, դեռևս այնքա՜ն շատ բան է մնում մեր ընկալունակության սահմաններից դուրս։ Կյանքի պարզագույն ձևերից մինչև մեր գլխավերևում տարած վող երկինքը, ենթաատոմային մասնիկների շարժումից մինչև տիե զերքով մեկ սփռված պտտվող գալակտիկաները մենք բախվում ենք իրողությունների հետ, որոնք անհամեմատ ավելի մեծ և խորն են, քան մեր միտքը կարող է հիմա ընկալել, հատկապես հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որը մեզ տրվել է այստեղ և հիմա՝ ինքնուրույն այս բաները սովորելու համար։ Մյուս կողմից, երբ սովորելու համար մեզ տրված է մի ամբողջ հավիտենություն, սա կասկած չի թողնում այն մասին, որ մեր առջև բացվելու են շատ առեղծվածներ։ Ի՞նչ են մեզ ասում հետևյալ տեքստերն այն մասին, թե ինչ ենք մենք սովորելու, երբ մեղքի, տառապանքի և մահվան այս տխրահռչակ էպիզոդը վերջապես ավարտվի։ Ա Կորնթացիներին 13.12 ___________________________________________
Ա Կորնթացիներին 4.5 ______________________________________________ Հնչել է խոստում, որ մեզ կտրվի ընկալում այն բաների, որոնք ներկայումս թաքնված են մեր հասկացողությունից։ Ինչպիսի՜ հիաս քանչ հույս է նաև այն, որ երբ մենք իսկապես տեսնենք և հասկա նանք այն ամենը, ինչ այժմ այնքան բարդ է թվում, մեր միակ բնական արձագանքը կլինի Աստծուն փառաբանելը։ Այժմ մեզ համար միակ բանալին մեր հավատին ամուր կառչելն է, Աստծո խոստումներին վստահելը, մեր ունեցած լույսին համապատասխան ապրելը և մինչև վերջ համբերելը։ Եվ բարի լուրն այն է, որ մենք ամեն բան կա րող ենք մեզ զորացնող Քրիստոսով (տե՛ս Փիլիպպեցիներին 4.13): Ի՞նչ հարց կա, որը ծանրացել է ձեր սրտի վրա։ Ո՞ր բաներն են այժմ շատ անհասկանալի թվում։ Ինչպե՞ս կարող է ձեր ըմբռնած հարցերում Աստծուն ապավինել սովորելն օգնել ձեզ վստահել Նրան այն հարցերում, որոնք դեռևս չեք հասկանում։ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23
Ապագայի դպրոցը «Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հա վիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս Դաս 13 123
տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որով հետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի ները՝ հավիտենական» (Բ Կորնթացիներին 4.17–18)։ Ի՞նչ հույս են տալիս մեզ այս տեքստերը։ Որո՞նք կարող են լինել այդ ան տեսնելի բաներից մի քանիսը, որոնց մենք սպասում ենք, որոնց խոստումն ստացել ենք Հիսուսի միջոցով։ Տե՛ս նաև Հայտնու թյուն 21.1, 2, Հայտնություն 2.7, Հայտնություն 7.14–17։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Որքան էլ որ իրական լինեն Հիսուսով մեզ տրված խոստումնե րը, որքան էլ շատ լինեն պատճառները, թե ինչու մենք պետք է հա վատանք դրանց, փաստն այն է, որ Աստվածաշունչը մեզ տալիս է ընդամենն ակնարկներ և նշույլներ այն մասին, թե ինչ է մեզ սպաս վում։ Մի բան, որում կարող ենք վստահ լինել, այն է, որ այն, ինչ մեզ սպասվում է, հիասքանչ իրականություն է լինելու, քանի որ այդ նոր գոյությունը զերծ է լինելու մեղքի կործանիչ ազդեցությունից։ Մեր ողջ ցավը, տառապանքը, այն բոլոր բաները, ինչի դեմ մենք պայքարում ենք այս աշխարհում, գալիս է մեղքից ու մեղքի հետևան քից։ Քրիստոսը եկավ, որպեսզի ի չիք դարձնի այդ ամենը, և Նա կվերականգնի երկիրն այն նախնական վիճակին, ինչպիսին Աստ ված նախատեսել էր, որ այն լիներ, նախքան մեղքը կներխուժեր իր ապականիչ ազդեցությամբ։ Իրականում, այն ավելի լավը կլինի, քա նի որ այդ ողջ փառքի մեջ մենք հավիտենապես կտեսնենք Հիսուսի ձեռքերի ևոտքերի սպիները՝ մեր փրկագնման գինը։ «Այնտեղ, երբ մեր տեսողությունը մթագնող շղարշը հեռացվի, և մեր աչքերը տեսնեն այն գեղեցիկ աշխարհը, որի մասին միայն աղոտ պատկերացումներ ունենք, երբ տեսնենք երկնքի փառքը, ո րը մեզ այդքան հեռու է թվում այժմ, երբ մեղքի թույնը հեռացվի, և ողջ երկինքը հայտնվի «մեր Տեր Աստծո գեղեցկության մեջ», ինչպի սի՜ մեծ ոլորտ կբացվի մեր ուսումնասիրության համար»։ Այնտեղ գիտություն ուսումնասիրող մարդիկ կկարդան արարչագործության մասին պատմող արձանագրությունները և չեն նկատի չարի օրենքի մասին ոչ մի հիշեցում։ Նրանք կլսեն բնության ձայներից հյուսված երաժշտությունը և չեն նկատի լացի ոչ մի նոտա, վշտի ոչ մի կի սերանգ։ Արարված ամեն ինչում նրանք կտեսնեն միայն մեկ ձեռա գիր. անծայրածիր տիեզերքում տեսեք «գրված Աստծո անունը», և 124 Դաս 13
ո՛չ երկրի վրա, ո՛չ ծովի մեջ, ո՛չ երկնքում չի մնա չարի ոչ մի հետք»։ Էլեն Ուայթ, Դաստիարակություն, էջ 303։ Փորձե՛ք պատկերացնել, թե ինչպիսին կլինի հավիտենապես ապրելն ամբողջովին նոր աշխարհում, որտեղ չկա այն ամենը, ինչն այս աշխարհում կյանքն այդքան դժվար է դարձնում։ Ըստ ձեր պատկերացման՝ ինչպիսի՞ն կլինի այդ կյանքը։ Հատկապես ի՞նչ եք ակնկալում տեսնել այնտեղ։ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24
Մեծ Ուսուցիչը Ինչպես տեսանք այս ողջ եռամսյակի ընթացքում, երկրի վրա Քրիստոսի առաքելության կարևոր տեսանկյուններից մեկն ուսու ցանելն էր։ Իր առաքելության հենց սկզբից Իր գործերի միջոցով Հիսուսն Իր հետևորդներին մշտապես սովորեցնում էր ճշմարտու թյուններ Իր, Հոր, փրկության և մեզ սպասվող հույսի մասին (տե՛ս Մատթեոս 5.2, Մարկոս 4.2, Ղուկաս 19.47, Հովհաննես 6.59)։ Եվ իսկապես, բավական է միայն թերթել Ավետարանը, ցանկա ցած Ավետարան, և դրա բոլոր էջերին կգտնեք Հիսուսի դասերը։ Եվ թեև նույնիսկ հիմա Իր Խոսքի միջոցով Տերը շարունակում է սո վորեցնել մեզ, նոր աշխարհում ևս այս ուսումնառությունը կշարու նակվի։ Սակայն պատկերացրե՛ք, թե որքան տարբեր է այն լինելու մեղքով չծանրաբեռնված գոյության շրջանակներում և առանց այն բոլոր սահմանափակումների, որ մեղքը դնում է մեզ վրա։ «Եվ եթե Նրան հարցնեն. «Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ», Նա ասելու է. «Այս հարվածները Ես Իմ բարեկամների տանն եմ ստացել»» (Զաքարիա 13.6): Ըստ ձեզ՝ ինչի՞ մասին է խոսում այս տեքստը։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ «Եվ հավերժության տարիները, գլորվելով առաջ, իրենց հետ ա վելի հարուստ ու ավելի փառահեղ հայտնություններ կբերեն Աստծո և Քրիստոսի մասին: Գիտության զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև սերը, ակնածանքն ու երջանկությունը: Մարդիկ որքան շատ ճանաչեն Աստծուն, այնքան ավելի կհիանան Նրա բնավորությամբ: Երբ Հիսուսը փրկվածների առջև բացահայտում է փրկության գան Դաս 13 125
ձերը և սատանայի դեմ մեծ պայքարում ձեռք բերված զարմանալի նվաճումները, նրանց սրտերը թրթռում են ավելի ջերմեռանդ նվի րումով, նրանք ավելի մեծ հիացմունքով են նվագում ոսկյա տա վիղների վրա, և հազար հազարավոր ու բյուր բյուրավոր ձայներ միանում են փառաբանող հզոր երգչախմբին։ … Մեծ պայքարն ավարտված է: Մեղք և մեղավորներ այլևս չկան: Ամբողջ տիեզերքը մաքուր է: Ներդաշնակության և ուրախության մեկ զարկ է բաբախում ամբողջ անծայր արարչագործության մեջ: Նրանից, Ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթներ: Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը, ամեն բան` շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ և կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստ ված սեր է»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 678։ Այն բոլոր անհավանական ճշմարտություններից, որոնք մենք կսովորենք ողջ հավիտենության ընթացքում, ոչինչ մեզ այնքան չի գերի ու կախարդի, որքան մեզ համար արված Քրիստոսի զո հը։ Խորհե՛ք այն մասին, թե որքան խորն ու հարուստ է այն, որ դրա ուսումնասիրության համար մեզ հարկավոր կլինի ամբողջ հավիտենությունը։ Նույնիսկ հիմա, ինչպե՞ս կարող եք ավելի լավ գնահատել այն, ինչ Հիսուսն արել է մեզ համար Խաչի միջոցով։ ՈՒՐԲԱԹ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25
Հետագա ուսումնասիրության համար Կարդացե՛ք Էլեն Ուայթի Դաստիարակություն գրքի 301–309 է ջերի «Ապագայի դպրոցը» և Մեծ պայքար գրքի 662–678 էջերի «Պայքարն ավարտված է» գլուխները։ «Առյուծը, որից մենք հիմա այնքան վախենում ու սարսափում ենք, Նոր Երկրում կպառկի գառան կողքին, ևառհասարակ այնտեղ ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ կլինի։ Նոր Երկրի ծառերը կլինեն բարձր ու սաղարթախիտ ևոչ մի արատ չեն ունենա։ ... Այն ամենը, ինչ գեղեցիկ է մեր երկրային տանը, թող որ մեզ հիշեց նի բյուրեղյա գետի և կանաչ դաշտերի, ճոճվող ծառերի և կենդանի աղբյուրների, փայլատակող քաղաքի և սպիտակ հանդերձներ հա գած երգիչների, մեր երկնային տան մասին, այն գեղեցիկ աշխարհի, որը չի կարող նկարել ոչ մի նկարիչ, և չի կարող նկարագրել ոչ մահ կանացու լեզու։ Թող ձեր երևակայությունը պատկերացնի փրկված 126 Դաս 13
ների տունը և հիշի, որ այն ավելի փառահեղ է լինելու, քան մարդու ամենապայծառ երևակայությունը կարող է պատկերացնել»։ Էլեն Ուայթ, Երկինք, էջ 133, 134։ «Մտավախությունը, որ ապագա ժառանգությունը չափից ավելի նյութական կթվա, շատերին մղել է հոգևոր մեկնաբանություն տալու հենց այն ճշմարտություններին, որոնք դրդում են մեզ դիտելու այն որպես մեր տունը: Քրիստոսն Իր աշակերտներին հավաստիացրել է, որ գնում է նրանց համար ապարանքներ պատրաստելու Հոր տա նը: Նրանք, ովքեր ընդունում են Աստծո խոսքի ուսմունքը, լիովին անտեղյակ չեն լինի երկնային հայրենիքի վերաբերյալ: … Մարդկա յին լեզուն անկարող է նկարագրել արդարների վարձքը: Դա կիմա նան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն: Մարդկային ոչ մի միտք չի կարող ըմբռնել Աստծո դրախտի փառքը»։ Էլեն Ուայթ, Մեծ պայքար, էջ 674, 675։ Հարցեր քննարկման համար
1. Խորհե՛ք Պասկալի այն տեսակետի շուրջ, որ մարդիկ չեն ան հանգստանում այն մասին, թե ինչ է իր հետ բերելու հավիտե նությունը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են մարդիկ այդպիսին։ Ինչո՞ւ է այդ դիրքորոշումն այդքան անտրամաբանական։ 2. Խորհե՛ք այն մասին, թե ինչու է հավիտենական կյանքի հույսն այդքան կարևոր մեր հավատի համար։ Ինչո՞ւ առանց դրա մենք իսկապես ոչինչ չունենք։ 3. Խորհե՛ք այն բոլոր անհավանական առեղծվածների մասին, որ գոյություն ունեն բնության մեջ։ Լինի դա կենսաբանություն, երկ րաբանություն, աստղագիտություն, ֆիզիկա թե քիմիա՝ բոլոր ո լորտներում, պարզվում է, ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է, քան մարդիկ ի սկզբանե ենթադրել են։ Գիտնականներն, օ րինակ, այլևս չեն խոսում «կյանքի պարզ ձևերի» մասին, ո րովհետև, ինչպես պարզվում է, նույնիսկ կյանքի պարզագույն ձևերն այդքան էլ պարզ չեն։ Յուրաքանչյուր նոր ձեռքբերում, յուրաքանչյուր նոր բացահայտում, թվում է, մեզ մոտ միայն նո րանոր հարցեր է առաջացնում, որոնք պատասխանի կարիք ունեն։ Ինչպե՞ս է այս ամենն օգնում մեզ հասկանալ, թե որքան շատ բան ունենք սովորելու «ապագայի դպրոցում»։
Դաս 13 127