1 minute read

Ազդեցություն5

Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում կառուցված խմելու ջրի մատակարարման նոր համակարգերը տասնյակ տարիների ընթացքում այդ համայնքների բնակչությանը որակյալ և մաքուր խմելու ջրի անխափան մատակարարում կապահովեն (եթե դրանք պատշաճ կերպով պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից)։ Տեղադրված ջրաչափերի և մինչ օրս գրեթե 100%-ի հասնող վարձավճարների հավաքման շնորհիվ Առատաշենի և Եղեգնուտի տեղական ինքնակառավարման մարմինները ի վիճակի են բյուջետային միջոցներ հատկացնել համակարգի պահպանման համար։

Վեդի, Փոքր Վեդի և Խաչփառ համայնքներում այս նախագծի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերը նույնպես տասնյակ տարիներ կծառայեն` ջրելով կանաչ գոտիները և բնակիչների հողատարածքները։ Վերջինս բնակիչներին հնարավորություն կտա զբաղվելու արդյունավետ գյուղատնտեսությամբ և իրենց ընտանիքների համար ապրուստի միջոցներ ապահովելու։

Advertisement

Այնուամենայնիվ, այս բոլոր ջանքերը պետք է պատշաճ կերպով աջակցվեն կենտրոնական և տեղական իշխանությունների կողմից` ռեսուրսների համապատասխան հատկացումով (ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, ժամանակը, ֆինանսավորումը) և քաղաքական կամքով, որպեսզի դրանք շարունակական լինեն:

5. Ազդեցություն

Pure Water ծրագրի շրջանակներումիրականացված բազմազան միջամտություններն ազդելեն և կազդեն (եթե շարունակական լինեն) Արարատյան դաշտի բնակչության գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի վրա` սովորեցնելով նրանց հասկանալ ջրի արժեքը և խնայել ջրային ռեսուրսները, դառնալ ակտիվ և պահանջատեր քաղաքացիներ: Այս ամենի շնորհիվ ժամանակի ընթացքումնաև կվերականգնվի Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը։ Ջրային ռեսուրսների հետ կապված այս նախագծի շրջանակներում սկսված իրավական բարեփոխումները կանդրադառնան երկրի ողջ բնակչության վրա՝ նպաստելով երկրում ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու կառավարմանն ու պահպանմանը:

Համայնքի ակտիվ բնակիչները, ովքեր ստացան արժեքավոր տեղեկատվություն և հմտություններ, կշարունակեն իրենց շահերի պաշտպանության նախաձեռնությունները:

«Բնակիչները հասկացել են, որ նրանք պետք է կարողանան համախմբվել` պաշտպանելու իրենց իրավունքները և կարողանան ազդել որոշում կայացնողների վրա: Մենք նրանց սովորեցրել ենք, թե ինչպես կազմակերպել ստորագրահավաքներ: Համայնքների ղեկավարները որոշ համայնքներում դարձել են Աստվածներ, և բնակիչները տարբեր իրավիճակներում նրանց են դիմում օգնության համար: Մեր իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ տեղի բնակիչները հասկացան, որ նրանք կարող են դիմել շատ այլ պատկան մարմինների (պետական կամ մարզային պաշտոնյաների), երբ օրինակ առողջության հետ կապված կամայլ խնդիրներ են ունենան»։

(PURE Water)

***

«Այն, ինչը մենք բարձր ենք գնահատում, դա այն տեղեկատվությունն է, որը մենք ստացել ենք այն մասին, թե ինչպես կարելի է դիմել ջրի հարցերին վերաբերող տարբեր մարմինների (թղթի վրա)՝ ճանապարհներ փակելու փոխարեն»:

(Համայնքի ակտիվիստ)

This article is from: