10 minute read
Արդյունավետություն2
from Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր
«Ես շատ գոհ եմ այս ծրագրից: Մասնակցել եմ տարբեր հանդիպումների և քննարկումների Աղվերանումև Երևանում: Այնտեղ ներկա էին Ջրային կոմիտեի ղեկավարը, տարբեր նախարարներ և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: Քննարկումների թեմաները տարբեր էին, ես չեմհիշում ճշգրիտ թեմաներ: Այդ քննարկումների ընթացքում մենք գրառումներ ենք կատարել, և մենք բարձրացրել ենք ջրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մենք ընտրել և առաջնահերթություն ենք տվել մեր համայնքումիրականացվելիք խմելու ջրի մատակարարման խնդրին »: (Առատաշեն համայնքի ակտիվիստ) Այս ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքների բնակիչները (շուրջ 5000 մարդ 1 ) ստացելեն անվտանգ և մատչելի խմելու ջրամատակարարում(24 ժամյա), մի փաստ, որը ցույց է տալիս, որ ծրագիրը համահունչ է նաև թիվ 6 Կայուն զարգացման նպատակին՝ «Ապահովել բոլորի համար մատչելի ջրի և ջրահեռացման կայուն կառավարում»: Վեդի, Խաչփառ և Փոքր Վեդի համայնքների բնակիչները ստացան ոռոգման ջուր, և ջրային ենթակառուցվածքների վերականգնման այս ծրագրերի իրականացումը համապատասխանում էր այդ համայնքների բնակչության կարիքներին ու առաջնահերթություններին (նրանց մեծամասնությունը առաջնահերթություն է տվել այս ծրագրին ի թիվս այլ խնդիրների լուծման)։ Այսպիսով, ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային կողմը նույնպես ապահովվել է, որը համահունչ է Կայուն զարգացման նպատակների 6.B թիրախին՝ «Աջակցել և ամրապնդել տեղական համայնքների մասնակցությունը ջրի և ջրահեռացման կառավարման բարելավման գործընթացում»:
2. Արդյունավետություն
Advertisement
Անցկացված հարցազրույցների, ՖԽՔ-ների և ծրագրային փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ ստացված արդյունքները հիմնականում բարձր որակ ունեն: 01.01.2020թ. դրությամբ գրանցված հիմնական արդյունքների ցանկը տրված է Հավելված 2-ում` սույն զեկույցի վերջում:
1-ին բաղադրիչը ուներ հետևյալնպատակները.
Որոշել ջրային ոլորտում քաղաքականության և օրենսդրության բացերը, որոնք խոչընդոտում են Արարատյան դաշտում քաղաքացիների մասնակցությանը; մշակել շահագրգիռ կողմերի միջև համաձայնեցված ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության բարելավման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ; Բարելավել քաղաքացիական խմբերի և ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները` ջրային ռեսուրսների կառավարման մեջ թափանցիկ որոշումների կայացման համար, ՔՀԿ-ների ներգրավմամբ, արդյունավետորեն շահերի պաշտպանություն իրականացնելու համար: Ներդնել հանրային խորհրդատվության մեխանիզմներ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման մարմիններին աջակցման և մասնակցային ջրավազանային պլանավորման խթանման համար:
Հիմնական արդյունքները (ըստ ծրագրի ՄԳ զեկույցների տվյալների) • Ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը և օգտագործմանը խոչընդոտող ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրական դաշտի բացերի և ծրագրային փաստաթղթերի վերլուծություններ:
1 http://armavir.mtad.am/about-communities/
Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության բարելավման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ՝ մշակված տարբեր շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խմբի կողմից (համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ, մարզային և տեղական ինքնակառավարման մարմիններ, ՔՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, կրթական հաստատություններ, փորձագետներ); • Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի (ՋՈՀՇՊՑ) ստեղծում;
• PURE Water ծրագրի շահերի պաշտպանության ռազմավարության մշակում;
Ծրագրի շահառուների և թիմի անդամների ուսուցումդասընթացավարների համար; համար շահերի պաշտպանության վերաբերյալ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիների ներգրավվածությունը խթանելու համար օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար;
• ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական երկխոսության զարգացում` առաջարկվող քաղաքականության փոփոխությունների ներդրման համար; ինքնակառավարման, հանձնաժողովի հետ և օրենսդրական
• Սերտ համագործակցություն Արարատյան դաշտի ջրօգտագործողների ընկերությունների հետ` նրանց կառավարումն առավել թափանցիկ և մասնակցային դարձնելու համար (ինտերակտիվ վեբկայք, ՋՕԸ-երի մասին օրենքումփոփոխությունների իրականացում): • ՋՈՀՇՊՑ-ը նախաձեռնել է մի շարք շահերի պաշտպանության նախաձեռնություններ ազգային մակարդակում՝ ջրօգտագործողների պայմանագրում փոփոխություններ՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները առավել հավասարակշռված դարձնելու համար, կանոնադրության մեջ փոփոխություն՝ կառավարումն ավելի մասնակցային դարձնելու համար, ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալքննարկումներ; • Թիրախային համայնքները գործողությունների միջոցով; լուծել են տեղական խնդիրները շահերի պաշտպանության
• 225 ջրօգտագործողներ, որոնք չունեին պայմանագրերի իրենց պատճենները որպես ստորագրողկողմ, ստացան իրենց բնօրինակները` PURE Water միջամտությունների շնորհիվ; • ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավարը դիմել է PURE Water ծրագրի ղեկավարին՝ աջակցելու «Էկոլոգիական քաղաքականության մասին» և «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքների մշակման հարցում:
• Քաղաքացի գիտնականների կողմից պատրաստվել է «Արմավիր» ներկայացվելէ Ջրային կոմիտեի և ԾԻԳ-ի ներկայացուցիչներին; ՋՕԸ-ի վեբկայքը, որը
• Տեղի են ունեցել ՋՈՀՇՊՑ-ի 2 հանդիպումներ՝ կապված 1) ՋՕԸ-երի ներկայիս կազմակերպչական կառուցվածքի մոդելի հետ, 2) առաջարկվողմոդելի հետ; 3) ՋՕԸ-երի և նրանց կառավարման մարմինների ստեղծման և գործունեության հետ, 4) ՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի հետ, հիմնավորումներով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 32 մարդ (24 կին, 8 տղամարդ), որից 30-ը ՔՀԿ ներկայացուցիչ, տեղական ինքնակառավարման երկու մարմնի և մեկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:
• Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա սեմինար` նպատակ ունենալով ներկայացնել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունները: Այս նախագծով նախատեսված արդյունքները ներկայացրին ծրագրի
թիմը և ՋՈՀՇՊՑ անդամները: Սեմինարին մասնակցեց 33 մարդ (21 կին, 12 տղամարդ), որից 10- ը ՔՀԿ ներկայացուցիչներ, Կառավարության 15 ներկայացուցիչ, և 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ;
• Արարատի և Արմավիրի մարզերից 77 հոգի (այդ թվում ՝ 50 տղամարդ և 27 կին) մասնակցել են մի շարք հանդիպումների, որոնք անցկացվել են Լուկաշին, Արմաշ, Առատաշեն համայնքներում և Վեդի քաղաքում՝ քննարկելու ՋՕԸ-ների և ջրօգտագործողների միջև համաձայնագրի նախագիծը:
• «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում:
• Մշակելէ էկոլոգիական քաղաքականության մասին ՀՀ օրենքը:
2-րդ բաղադրիչը ուներ հետևյալնպատակները.
• Մշակելհանրային վերահսկողության մեխանիզմներ.
- Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ սպառողների հետ հետադարձ կապի գործիքների կիրառում,
- Ջրի որակի և ջրի արդյունավետ օգտագործման համար համայնքի մոնիտորինգի սխեմաների կիրառում,
• Ջրային ռեսուրսների կառավարումը վերահսկելու համար զարգացնելհամայնքային շահագրգիռ կողմերի կարողությունները` հանրային վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ;
• Մոնիթորինգի աշխատանքների իրականացնելու համար տրամադրելհամայնքային համագործակցության և դիտորդական փոքր դրամաշնորհներ;
• Օգնելթիրախային համայնքներումտեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի ջրօգտագործողները հետևեն օրենքներին և համայնքի անդամներին հասանելի լինի ջրի վերաբերյալտեղեկատվությունը:
Հիմնական արդյունքները
Թիրախային շահագրգիռ կողմերի (դասընթացներին մասնակցածների) 75%-ը (12-ից 9-ը) օգտագործել են իրենց ստացած ծրագրերի նախագծման և կառավարման հմտությունները` փոքրածավալ ջրային ենթակառուցվածքների նախագծեր մշակելու և PURE Water-ին ներկայացնելու համար; 10 համայնքներում (Վեդի, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ, Այգավան, Խաչփառ,
Եղեգնուտ, Երասխահուն, Առատաշեն և Գայ) տեղադրվել է հեռախոսային հարցման գործիքը;
Տեղի է ունեցել հեռախոսային հարցման գործիքի կիրառման վերաբերյալ դասընթաց: Բացի 5 թիրախային համայնքներից, այլ 4 թիրախային համայնքներ նույնպես օգտագործում են հեռախոսային հարցման գործիքը` ՔՀԿ-ների հետ համատեղ, որոնք 4 գործընկեր համայնքներում խմելու և ոռոգման ջրի մոնիտորինգի աշխատանքներ են իրականացնում
ՏԻՄ-ՔՀԿ փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում; 12 համայնքներում անցկացվեց մասնակցային բյուջետավորման դասընթաց (ներդրված մեթոդաբանությամբ) և կիրառվեց մասնակցային բյուջետավորման մեթոդաբանություն 10
համայնքներում: 5-րդ կիսամյակային ՄԳ հաշվետվությունը ցույց է տվել, որ 6 թիրախային համայնքներն օգտագործել են մասնակցային բյուջետավորման գործիքներ և մասնակցել են բյուջեի լսումների: Ընդհանուր առմամբ, դասընթացին ներգրավվել է 291 մարդ (150 կին, 145 տղամարդ, ներառյալ39 երիտասարդ); Տեղի ունեցան հանրային լսումներ համայնքների բյուջեների նախապատրաստման վերաբերյալ; Հրապարակվել և տարածվել են հանրային տեղեկատվական նյութեր; Տեղի ունեցան հանդիպումներ ՏԻՄ-երում փոքր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ; Անցկացվեցին ուսումնական սեմինարներ Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար; Մասնակցային բյուջետավորումն իրականացվեց նպատակային համայնքներում; «Սոցիալական աուդիտ» -ը անց է կացվելէ 4 նպատակային համայնքներում և 1 ՋՕԸ-ում; 5 համայնքներ հետագայում ևս կիրառել են հեռախոսային հարցման գործիքը՝ ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ ելակետային ուսումնասիրություններ անցկացնելու համար, 4 թիրախային համայնքների կողմից՝ արդյունավետ ջրօգտագործման մոնիտորինգ իրականացնելիս և տեղական համայնքի շահերի պաշտպանության գործողությունները իրականացնող 1 համայնքի կողմից; Ծրագրի 3-րդ տարվա ընթացքում ծրագրի նպատակային համայնքները շարունակեցին գործնականում օգտագործել հեռախոսային հարցման գործիքը: Մասնավորապես, Առատաշեն համայնքում օգտագործել են այդ գործիքը` վերջնական հետազոտության համար: Հարցրվել է 100 բնակիչ՝ փորձնական ենթակառուցվածքների ծրագրի բարելավման առավելությունների վերաբերյալ; Մեկ այլ հեռախոսային հարցում անցկացվել է Վեդի և Եղեգնուտ համայնքներում՝ ծրագրի 3- րդ տարվա ընթացքում; Վեդիում մեկնարկեց կառավարման տեղեկատվական համակարգի կատարելագործումը` ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված մի էջ ավելացնելու համար; Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և ԳԱՏՕ-ի հետ համատեղ ստեղծվեց պորտալ՝ պարզեցված կարգով, առցանց, ՋԹ-ների հայտերի ներկայացման համար; 8 թիրախային ՏԻՄ-եր 5 ՔՀԿ-ների հետ համատեղ իրականացրեցին մոնիթորինգ և վերհանեցին խնդիրներ կապված նոր հաճախորդների ընթացակարգերի, խմելու ջրի որակի և ոռոգման համար ջրահեռացման ջրերի օգտագործման հետ; Թիրախ համայնքների դպրոցները ստացան խմելու և ոռոգման ջրի որակի փորձարկման սարքեր և կիրառեցին դրանք` ոռոգման համար ձկնաբուծարանների ջրի որակը և խմելու ջրումմնացորդային քլորի քանակը որոշելու համար; Բնակիչները (մեծահասակներ, կանայք և երիտասարդներ) բարելավեցին իրենց գիտելիքները քաղաքացիների մասնակցության վերաբերյալ; Քաղաքացի գիտնականների կողմից ներկայացվեցին 7 նորարարական գաղափարներ ջրերի արդյունավետ օգտագործման և մոնիտորինգի վերաբերյալ; 58% (12-ից 7՝ Առատաշեն, Խաչփառ, Վեդի, Փոքր Վեդի, Այգավան, Եղեգնուտ և Երասխահուն) թիրախային համայնքներում շահագրգիռ կողմերը (դասընթացներին մասնակից) օգտագործեցին շահերի պաշտպանության վերաբերյալ իրենց ստացած հմտությունները համապատասխան մարմինների (ծառայություններ մատուցողների և մարզպետարանի) մոտ խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները բարձրացնելու համար: Շահերի պաշտպանության գործիքներից կիրառվել են խնդրագիրը, նամակները և հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները; Թիրախային համայնքներում վերապատրաստված շահագրգիռ կողմերը շարունակաբար կիրառում են իրենց շահերի պաշտպանության գիտելիքները` իրենց համայնքներում խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ծրագրի 3-րդ տարում Առատաշեն
և Փոքր Վեդի համայնքների բնակիչները բարձրացրել են ջրին վերաբերող հարցերը պատկան մարմինների հետ և լուծել իրենց խնդիրները: 24 հոդված է հրապարակվել քաղաքացի լրագրողների կողմից: Նրանցից մեկը լուսաբանել է «Վարդավառ» փառատոնի միջոցառումը և հոդված հրապարակել «Առավո» օրաթերթում՝ 2019 թվականի հուլիսի 26-ին; 4 փոքր դրամաշնորհներ են շնորհվել քաղաքացի գիտնականներին` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 23 մարդ, այդ թվում ՝ 17 տղամարդ, 6 կին, ներառյալ6 երիտասարդ; 3-րդ տարվա ընթացքում մշակվել և 12 համայնքներում տարածվել են ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հանրային տեղեկատվության և կրթության նյութեր (բրոշյուրներ, թռուցիկներ, ներառյալ օրենսդրությանը վերաբերող նյութեր); 252 հոգի (160 կին, 92 տղամարդ, 30 երիտասարդ) մասնակցեցին «Դեպի Վարդավառ. ջրի հայեցակարգը որպես Վարդավառի հիմք» միջոցառմանը՝ բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը; 195 մարդ (116 կին, 79 տղամարդ, 18 երիտասարդ) մասնակցել է «Մաքրության և ջրի մոնիտորինգի համաշխարհային օրեր» խորագրով մի շարք միջոցառումների: Մասնավորապես, թիրախային համայնքների բնակիչները բարձրացրեցին իրենց տեղեկացվածությունը Փոքր Վեդիում կազմակերպված «Ծուղակ աղբի համար» միջոցառման ժամանակ: Դա նոր նախաձեռնություն է, որի նպատակն է մաքրել ոռոգման ջուրը կենցաղային թափոններից; 50 հոգի մասնակցեցին մի աշխատաժողովի, որի նպատակն էր սեպտեմբերի 30-ը հռչակել որպես ստորերկրյա ջրային ռեսուրսների պաշտպանության օր; Pure Water- ի և ATP- ի անձնակազմի կողմից կազմակերպվել են 9 ուսումնական շրջայցեր` համայնքի դպրոցականներին գիտելիքներ փոխանցելու ջրի խնայողության և ձկնաբուծության վերաբերյալ։ Ուսումնական շրջայցերին մասնակցել են 396 դպրոցականներ և ուսուցիչներ, որոնցից 113 տղամարդ և 283 կին:
3-րդ բաղադրիչը ուներ հետևյալնպատակները.
Ձեռնարկելհանրային իրազեկման և կրթության արշավներ․ o Շահագրգիռ կողմերի բազային և վերջնական հարցումներ, o Ջրային ռեսուրսների որակի և օգտագործման վերաբերյալ ընդհանուր հաղորդագրությունների մշակում, o Հանրային իրազեկման արշավներ` օգտագործելով ինտեգրված մարկետինգային հաղորդակցման գործիքներ, Իրականացնելշահագրգիռ կողմերի վարքագծային փոփոխության միջամտություններ․ o Շահագրգիռ կողմերի քարտեզագրում, գնահատում և վերլուծություն՝ հարմարեցված կապի և ռազմավարական հաղորդակցության քարոզչության համար:
Հիմնական արդյունքները
Կատարվել է բազային ուսումնասիրություն (տնային տնտեսությունների հետազոտություն և փորձագիտական հարցազրույցներ)` գնահատելու բնակիչների ընկալումները և փորձագետների կարծիքը Արարատյան դաշտի ջրային խնդիրների վերաբերյալ և պատրաստվել է զեկույց արդյունքների վերաբերյալ;
Կատարվել է շահագրգիռ կողմերի քարտեզագրում և վերլուծություն, հաշվետվություն; և ներկայացվել է
Հաղորդակցման հաղորդագրություններ մշակվեցին համապատասխան սեմինարի մասնակիցների կողմից; մասնակցային հիմունքներով`
Ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել ջրօգտագործողների և ղեկավարների հետ` հաղորդագրությունները ստուգելու համար; Արարատյան դաշտի բնակչության համար մշակվել է ռազմավարական ծրագիր և իրազեկման և կրթական արշավների իրականացման գործողությունների ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ Գլոբալ զարգացման լաբորատորիայի աջակցությամբ);
Հաղորդակցության քարոզչության պլանը մշակվել և Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հետ; քննարկվել է
Պատրաստվել և տարածվել են հաղորդակցման նյութեր; «Կոկա-Կոլա Հելլենիկ
Հարցազրույցի ձևաչափով 2 հեռուստածրագիր, 2 ծրագիր բանավեճի ձևաչափով և 7 հատուկ լրատվական զեկույցներ (յուրաքանչյուրը 2-3 րոպե) հեռարձակվել են «Երկիր մեդիայի» կողմից; 427 դպրոցական և 41 ուսուցիչ էկոհամակարգում ջրի դերի մասին; ստացան գիտելիքներն ջրի կառավարման և
Հրապարակվել և շահագրգիռ կողմերին են տարածվել հանրային տեղեկատվական նյութեր (խմելու ջրի և ոռոգման, ջրօգտագործողների իրավունքների վերաբերյալ հարցեր, պատասխաններ, տարեկան օրացույց հաղորդակցական հաղորդագրություններով և այլն); Մշակվել են 3 հանրային ծառայության հայտարարություններ (PSA) (1-ին շարքի); 2400 բնակիչներ մասնակցել են համայնքներում իրազեկման միջոցառումների` ծանոթանալու շրջակա միջավայրի (մասնավորապես ջրի հետ կապված) ռիսկերին և ձևավորել վարքի դրական փոփոխություններ` նպաստելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և պահպանմանը;
«Հետքի» կողմից հրապարակվել են 7 հոդվածներ, որոնք ներկայացնում են խմելու և ոռոգման ջրային ենթակառուցվածքների, կառավարման և ջրօգտագործողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Այդ խնդիրների մասին զեկույց է ուղարկվել Ջրային կոմիտեին։ Թիրախային համայնքներում 5300 մարդ բարձրաձայնել է ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին; 600,000 մարդ ինֆորմացիա են ստացել տարբեր լրատվամիջոցների (հեռուստատեսություն, առցանց լրատվամիջոցներ, սոցիալական լրատվամիջոցներ) միջոցով՝ հանրային կրթության և իրազեկման արշավի արդյունքում; 9 ձկնաբուծական տնտեսություններ ներկայացրել են իրենց լավագույն փորձը ջրի արդյունավետ կառավարման ոլորտում այլ ձկնաբուծական տնտեսությունների և շահագրգիռ անձանց; 396 մարդ (113 տղամարդ, 283 կին) մասնակցել է բնապահպանական կրթության սեմինարների; 34,695 մարդ տեղեկություն է ստացել PURE Water ծրագրի վեբկայքից;
57,304 մարդ տեղեկություն է ստացել Ֆեյսբուք էջի միջոցով հանրային ծառայության հայտարարություններից:
4-րդ բաղադրիչը ուներ հետևյալնպատակները.
Գտնել և մշակել պիլոտային փոքր ենթակառուցվածքային ծրագրեր համայնքներում վերապատրաստված կազմակերպությունների և բնակիչների կողմից, որոնք պետք է հանգեցնեին համայնքներում ջրերի հասանելիության բարձրացման և կայունության:
Հիմնական արդյունքները
Թիրախային համայնքներում անցկացվել է 12 հանդիպում ՏԻՄ-երի հետ; 326 բնակիչ մասնակցել է ՏԻՄ-երի նշանակության խնդիրներ; նիստերին և քննարկել ջրային ոլորտի առաջնահերթ
PURE Water նախագծի ինժեներների կողմից իրականացվել են տեղային զննումներ ու խորհրդակցություններ ջրային ենթակառուցվածքների հնարավոր փորձնական ծրագրերի վերաբերյալ; Համայնքների համար անցկացվել է ծրագրերի մշակման վերաբերյալ վերապատրաստում և տրվել է տեխնիկական աջակցություն; Գործընկեր համայնքների մասշտաբի պիլոտային գործընթաց; համար հայտարարվել է ջրային ենթակառուցվածքների փոքր ծրագրերի իրականացման համար հայտերի ներկայացման
Ձևավորվել են համայնքային աշխատանքային խմբեր և ընտրվել են առաջնահերթ ջրային խնդիրներ; Թիրախային համայնքներից ստացվել է ֆինանսավորման/աջակցության համար։ 9 ծրագրի առաջարկ, և 5 առաջարկ ընտրվել է
Խմելու և ոռոգման ջրերի ենթակառուցվածքների իրավիճակի վերաբերյալ նախնական հետազոտություն է իրականացվել 5 թիրախային համայնքներում` նախքան փոքր ենթակառուցվածքային նախագծեր սկսելը; Ջրային ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ ելակետային հետազոտության ընթացքում 5 համայնք կիրառել է հեռախոսային հարցման գործիքը; Ջրային ենթակառուցվածքների 2 փոքր նախագծեր են իրականացվել Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում; Առատաշեն համայնքում ավարտվել են շինարարական աշխատանքները 3-րդ տարում։ Տեղադրվել են 10 կմ երկարությամբ կոռոզիայի դիմացող պոլիէթիլենային խողովակաշար, նոր պոմպ, քլորացման կայան և ջրաչափական սարքեր։ Ջրամատակարարման ծառայությունների համար վճարման նոր ծրագիր է ներդրվել համայնքում: Արդյունքում, համայնքի բնակիչները ստացել են շուրջօրյա ջրամատակարարում;
Եղեգնուտ համայնքում դեռևս ընթանում են շինարարական աշխատանքները; Ընթացքի մեջ է Խաչփառ համայնքում ենթակառուցվածքային ծրագրի մշակումը; Փոքր Վեդի համայնքում սկսվել են շինարարական աշխատանքներ` խողովակաշարի տեղադրման հետ: կապված
Ստորև ներկայացված է ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի (արդյունքի ոլորտի) շրջանակներում իրականացված միջամտությունների ամփոփ նկարագիրը՝ համապատասխան ցուցանիշներով: