«Ես շատ գոհ եմ այս ծրագրից: Մասնակցել եմ տարբեր հանդիպումների և քննարկումների Աղվերանում և Երևանում: Այնտեղ ներկա էին Ջրային կոմիտեի ղեկավարը, տարբեր նախարարներ և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: Քննարկումների թեմաները տարբեր էին, ես չեմ հիշում ճշգրիտ թեմաներ: Այդ քննարկումների ընթացքում մենք գրառումներ ենք կատարել, և մենք բարձրացրել ենք ջրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մենք ընտրել և առաջնահերթություն ենք տվել մեր համայնքում իրականացվելիք խմելու ջրի մատակարարման խնդրին »: (Առատաշեն համայնքի ակտիվիստ) Այս ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքների բնակիչները (շուրջ 5000 մարդ1) ստացել են անվտանգ և մատչելի խմելու ջրամատակարարում (24 ժամյա), մի փաստ, որը ցույց է տալիս, որ ծրագիրը համահունչ է նաև թիվ 6 Կայուն զարգացման նպատակին՝ «Ապահովել բոլորի համար մատչելի ջրի և ջրահեռացման կայուն կառավարում»: Վեդի, Խաչփառ և Փոքր Վեդի համայնքների բնակիչները ստացան ոռոգման ջուր, և ջրային ենթակառուցվածքների վերականգնման այս ծրագրերի իրականացումը համապատասխանում էր այդ համայնքների բնակչության կարիքներին ու առաջնահերթություններին (նրանց մեծամասնությունը առաջնահերթություն է տվել այս ծրագրին ի թիվս այլ խնդիրների լուծման)։ Այսպիսով, ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային կողմը նույնպես ապահովվել է, որը համահունչ է Կայուն զարգացման նպատակների 6.B թիրախին՝ «Աջակցել և ամրապնդել տեղական համայնքների մասնակցությունը ջրի և ջրահեռացման կառավարման բարելավման գործընթացում»:
2. Արդյունավետություն Անցկացված հարցազրույցների, ՖԽՔ-ների և ծրագրային փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ ստացված արդյունքները հիմնականում բարձր որակ ունեն: 01.01.2020թ. դրությամբ գրանցված հիմնական արդյունքների ցանկը տրված է Հավելված 2-ում` սույն զեկույցի վերջում: 1-ին բաղադրիչը ուներ հետևյալ նպատակները.
Որոշել ջրային ոլորտում քաղաքականության և օրենսդրության բացերը, որոնք խոչընդոտում են Արարատյան դաշտում քաղաքացիների մասնակցությանը; մշակել շահագրգիռ կողմերի միջև համաձայնեցված ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության բարելավման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ; Բարելավել քաղաքացիական խմբերի և ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները` ջրային ռեսուրսների կառավարման մեջ թափանցիկ որոշումների կայացման համար, ՔՀԿ-ների ներգրավմամբ, արդյունավետորեն շահերի պաշտպանություն իրականացնելու համար: Ներդնել հանրային խորհրդատվության մեխանիզմներ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման մարմիններին աջակցման և մասնակցային ջրավազանային պլանավորման խթանման համար:
Հիմնական արդյունքները (ըստ ծրագրի ՄԳ զեկույցների տվյալների) • Ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը և օգտագործմանը խոչընդոտող ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրական դաշտի բացերի և ծրագրային փաստաթղթերի վերլուծություններ:
1
http://armavir.mtad.am/about-communities/ 15
AID-111-A-17-00005