ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԶԵԿՈՒՅՑ 2017-2020թթ․ Արսեն Ասլանյան (arsenjaslanyan@gmail.com)
Երևան 28 փետրվար, 2020թ.
1 AID-111-A-17-00005
Այս հետազոտությունն իրականացվել է ամերիկյան ժողովրդի մեծ աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: Սույն զեկույցում արտահայտված մտքերն ու կարծիքները ՈՒՐԲԱՆ կայուն զարգացման հիմնադրամի (կամ հեղինակի) միակ պատասխանատվությունն են և պարտադիր չի, որ արտացոլեն USAID- ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:
2 AID-111-A-17-00005
Հապավումներ
ԱՄՆ ՄԶԳ ԱՆ ԱՋՀ ԲՆ ԳԱՏՕ ԵՄ ԵՊՀ ԷԻԳԿ ԷԵԲՊՆ ԿԿՀԲՔԱ ՀԾՀ ՀԿ ՀՀ ՄԱԶԾ ՄԳ ՈՒԿԶՀ ՋԹ ՋԿՄ ՋՈՀՇՊՑ ՋՌԿԳ ՋՕԸ ՏԻՄ ՏԿԵՆ ՏՏ ՔՀԿ ՖԽՔ PURE Water
Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալություն ՀՀ Առողջապահության նախարարություն Ազգային ջրային համագործակցություն ՀԿ ՀՀ Բնապահպանության նախարարություն (նախկին) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ-ի) Եվրամիություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ Հանրային ծառայության հայտարարություն Հասարակական կազմակերպություն Հայաստանի հանրապետություն ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր Մոնթորինգ և գնահատում ՈՒրբան Կայուն զարգացման հիմնադրամ Ջրօգտագործման թույլտվություն Ջրավազանային կառավարման մարմին Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն Ջրօգտագործողների ընկերություն Տեղական ինքնակառավարման մարմիններ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Տնային տնտեսություն Քաղաքացիական հասարակության կազմակերպություն Ֆոկուս խմբային քննարկում «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր
3 AID-111-A-17-00005
Բովանդակություն ԱՄՓՈՓՈՒՄ .............................................................................................................................................. 5 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒն ...................................................................................................................................... 6 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ .......................................................................................................................... 8 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ .............................................................................................................. 11 1.
Արդիականություն ........................................................................................................................11
2.
Արդյունավետություն ....................................................................................................................15
Բաղադրիչ 1: Ջրի մասնակցային օգտագործումը խթանող քաղաքա-կանության և օրենսդրական դաշտի բարեփոխումներ............................................................................................. 22 Բաղադրիչ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար ...................................................................................... 27 Բաղադրիչ 3․ Ջրօգտագործողների շրջանում իրազեկվածության բարձրացում և վարքագծի փոփոխության խթանում ...................................................................................................................... 33 Բաղադրիչ 4- Փոքր մասշտաբի ջրային ենթակառուցվածքների պիլոտային ծրագրերի մշակում և իրականացում ..................................................................................................................................... 37 3.
Ծախսարդյունավետություն ........................................................................................................40
4.
Կայունություն................................................................................................................................42
5.
Ազդեցություն .................................................................................................................................45
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ............................................................ 46 Հավելված 1. Խորին հարցազրույցների մասնակիցների ցանկը .....................................................51 Հավելված 2. 01.01.2020թ դրությամբ PURE Water ծրագրի հիմնական արդյունքները ................53
4 AID-111-A-17-00005
ԱՄՓՈՓՈՒՄ Սույն զեկույցը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PUREWater) ծրագրի վերջնական գնահատումն է, ծրագրի, որն իրականացվում է «ՈՒՐԲԱՆ կայուն զարգացման հիմնադրամի» (ՈՒԿԶՀ) կողմից` «Ազգային ջրային համագործակցություն» (ԱՋՀ) ՀԿի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ։ Գնահատումը կատարվել է ծրագրային փաստաթղթերի վերլուծության, անհատական/խորին հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների արդյունքների վերլուծության հիման վրա, որոնք անցկացվել են 2019թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ փետրվար ամիսներին: Որակական տեղեկատվությունը հավաքվել է ծրագրի գործընկերներից, շահագրգիռ կողմերից, պետական պաշտոնյաներից, PURE Water ծրագրի աշխատակիցներից, ինչպես նաև ՏԻՄ-երից և թիրախային համայնքների ակտիվիստներից: Գնահատումը ներառում է նաև փաստաթղթերի վերլուծություն՝ ծրագրի զեկույցների, ծրագրի ելակետային և միջնաժամկետ գնահատման, ինչպես նաև ՈՒԿԶՀ- ի մոնիտորինգի կիսամյակային հաշվետվությունների հիման վրա: Զեկույցը պարունակում է եզրակացություններ այն մասին, թե արդյոք ծրագիրը լավագույն ուղին է եղել իրական կարիքների և առաջնահերթությունների լուծման համար և կոնկրետ հանձնարարականներ է տալիս երկրի ջրային ոլորտում իրականացվելիք հետագա ծրագրերի համար: Զեկույցը նաև վերլուծում է ծրագրի իրականացման ընթացքում ծառացած խոչընդոտները և դրա հաջող իրականացմանը նպաստած գործոնները: Այն արտացոլում է ծրագրի շահառուների և շահագրգիռ կողմերի կողմից նշված ծրագրի հաջողված պատմությունները, ձեռքբերումները, ինչպես նաև քաղած դասերը: Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, ազդեցությունը և կայունությունը նույնպես վերլուծվում են առանձին գլուխներում: Ընթացիկ գնահատումը ցույց է տվել, որ PURE Water ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) շատ արդիական է ու կարևոր, քանի որ այն անդրադառնում է թիրախային խմբերի կարիքներին և առաջնահերթություններին: Այն նպաստեց Արարատյան դաշտում ջրօգտագործողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը` կապված ջրային հիմնահարցերի հետ, և օգնեց նպաստել նրանց վարքագծի փոփոխմանը, որպեսզի մարդիկ գնահատեն ու հասկանան, թե որքան թանկ է ջրի յուրաքանչյուր կաթիլը և թե որքան կարևոր է խնայել ջրային ռեսուրսները: Դպրոցական երեխաները, երիտասարդները, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակազմը և 12 թիրախային համայնքների այլ ակտիվ բնակիչներ ստացան գիտելիքներ և հնարավորություն՝ իրենց համայնքներում խմելու և ոռոգման ջրի խնդիրները լուծելու համար իրենց շահերը պաշտպանելու համար (ջրի կառավարման թափանցիկ որոշումների կայացման միջոցով): Ավելին, համայնքի բնակիչները, առանցքային մասնագետների (ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի անդամների) և քաղաքականության մշակողների հետ միասին, ներգրավվել են կառուցողական քննարկումներում` վերլուծելու այն բացերը, որոնք գոյություն ունեն ջրային ոլորտին առնչվող օրենսդրության մեջ, և որոնք խոչընդոտում են ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը և մասնակցային ջրօգտագործմանը: Այս քննարկումները հանգեցրին ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարման ռազմավարության և ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ջրային ոլորտի օրենսդրության վերանայման առաջարկությունների փաթեթի մշակմանը, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին: Հանրային վերահսկողության մեխանիզմների (հեռախոսային հարցման գործիք, մասնակցային բյուջետավորում, սոցիալական աուդիտ, ՏԻՄ-երի հետ հանդիպումներ, և այլն) և ջրի որակի և արդյունավետ օգտագործման համար համայնքային մոնիտորինգի սխեմաների ներդրումը խթանեց բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, բարձրացրեց նրանց տեղեկացվածությունը ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ, և նպաստեց ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Ծրագիրը շատ արդյունավետ էր, քանի որ այն հասավ ցուցիչների բոլոր թիրախներին, համեմատաբար կարճ ժամանակահատվածում (3 տարում) և 1,042,634.84 ԱՄՆ դոլարի ողջամիտ 5 AID-111-A-17-00005
բյուջեի շրջանակներում: «PURE Water» - ի շրջանակներում իրականացված միջամտությունների բազմազանությունը նույնպես արդյունավետության ցուցանիշներ են։ Այս ծրագրի շրջանակներում իրականացված հաջող մեխանիզմներն ու գործիքները (օրինակ՝ քաղաքացի լրագրողներ, քաղաքացի գիտնականներ, հեռախոսային հարցումներ, ոռոգման ցանցերում տեղադրված աղբի թակարդներ և այլն), մանավանդ փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով, կարող են լինել միջամտության մոդելներ, որ կարող են հետագայում կիրառվել պետության և ջրային ոլորտում այլ դոնորների կողմից: Այս ծրագրի շնորհիվ թիրախ համայնքների հազարավոր բնակիչներ ստացան խմելու ջրի անխափան մատակարարում, իսկ մյուսներն օգտվեցին իրենց համայնքներում կառուցված/ վերանորոգված ոռոգման համակարգերից: Ապահովվել է թափանցիկություն և հաշվետվողականություն, թիրախային համայնքների բնակիչները ավելի զգոն և պահանջկոտ են դարձել ջրային խնդիրների վերաբերյալ։ Նրանք մոբիլիզացվել են և առավել ակտիվորեն են մասնակցում համայնքային կյանքին։ Թիրախային համայնքները, ներառյալ դպրոցականներն ու երիտասարդները, առավել կրթված ու տեղեկացված են ջրային ոլորտի խնդիրներից, ինչպես նաև այդ ոլորտում իրենց իրավունքներից ու շահերի պաշտպանության մեխանիզմներից:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒն «PURE Water» ծրագրի իրականացումը նախատեսված էր 2017-ի մարտից մինչև 2020-ի մարտ ամիսներ, որի նպատակն էր նպաստել ջրի արդյունավետության և որակի բարձրացմանը, ինչպես նաև խթանել մարդկանց վարքագծի փոփոխությանը` Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի արդյունահանումը նվազեցնելու համար: Նպատակին հասնելու եղանակները հետևյալն էին. 1. Աջակցել ջրի մասնակցային օգտագործման բարելավմանն ուղղված քաղաքականության և օրենսդրական դաշտի ստեղծմանն ու վերջինիս խթանմանը; 2. Ջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով 12 թիրախային համայնքներում խթանել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման մասնակցությունը և վերահսկումը; 3. Բարձրացնել ջրային ռեսուրսների վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը և նպաստել շահագրգիռ կողմերի վարքագծի փոփոխությանը; 4. Որոշել ենթակառուցվածքների փոքրածավալ փորձնական ծրագրեր` տեղական ջրային կարիքները բավարարելու համար:
Ակնկալվող արդյունքները հետևյալն էին. 1. Ջրի մասնակցային օգտագործումը խթանող քաղաքականության և օրենսդրական դաշտի բարեփոխումներ; 2. Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար; 3. Ջրօգտագործողների շրջանում իրազեկվածության բարձրացում և վարքագծի փոփոխության խթանում; 4. Փոքր մասշտաբի ենթակառուցվածքների պիլոտային ծրագրերի իրականացում` տեղական համայնքների ջրի պահանջները բավարարելու համար։ 6 AID-111-A-17-00005
Թիրախային համայնքները հետևյալն են. Արմավիրի մարզում՝ Վեդի, Այգավան, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ և Խաչփառ, Արարատի մարզում՝ Ակնալիճ, Առատաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Գայ և Գրիբոյեդով: Տեղեկատվությունը հավաքվել է թիրախային համայնքների, ՈՒԿԶՀ անձնակազմի, գործընկերների, ՏԻՄ-երի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ֆոկուս խմբային քննարկումների և խորքային հարցազրույցների անցկացման, ինչպես նաև ծրագրի փաստաթղթերի վերլուծության միջոցով: Հարկ է նշել, որ ծրագրի սկզբում Արարատի և Արմավիրի մարզերում տեղի բնակիչների մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներին անհամեմատ ցածր էր, ինչպես վկայում է 2017 թվականի ելակետային գնահատումը: Հարցված համայնքների բնակիչների միայն 4.1%-ն էր երբևէ մասնակցել դասընթացների կամ քննարկումների` կապված ջրային ռեսուրսների կառավարման, ջրօգտագործման, ջրի որակի / հասանելիության կամ ավազանային պլանավորման հարցերի հետ: Հարցված 385 հարցվողներից ոչ ոք (0%) չէր մասնակցել երբևէ որոշումների կայացմանը կամ ջրային ռեսուրսների հետ կապված քաղաքականության / ռազմավարության մշակմանը, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում գործունեության մոնիտորինգին կամ ջրային ռեսուրսների ապահովման հետ կապված հասարակական լսումների: Միայն 1.3%-ն էր ստացել տեղեկատվություն (բրոշյուրների, հեռուստածրագրերի, լրատվամիջոցների, հոդվածների միջոցով) ջրային ռեսուրսների կառավարման կամ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Շատ համայնքնե չունեին որակյալ խմելու ջուր և ոռոգման ջրի հասանելիություն: PURE Water ծրագիրը իրականացվել է այս բացերը լրացնելու համար: Չնայած ընթացիկ գնահատման ընթացքում քանակական հետազոտություն չի իրականացվել, որպեսզի կարողանանք համեմատել վերը նշված ցուցանիշների տոկոսային փոփոխությունը, այնուամենայնիվ, ծրագրի արդյունքների ցուցիչների համապատասխան արդյունքները շատ ոգևորիչ են։ Այսպես՝
2243 մարդ կրթություն է ստացել ջրային ապահովության, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ջրային աղբյուրների պաշտպանության վերաբերյալ գործիքների, մոտեցումների և (կամ) մեթոդների վերաբերյալ; 1738 բնակիչ մասնակցել է համայնքային հանդիպումներին, իսկ 185-ը աջակցել են քաղաքացիների մասնակցության խթանմանն ուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների ռազմավարության մշակմանը; Ավելի քան 8300 մարդ Արարատյան դաշտում բարձրաձայնել է ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին՝ հանրային կրթության և իրազեկման արշավի արդյունքում (հեռուստածրագրեր, լրատվամիջոցներում հոդվածների հրապարակում, և այլն); 2114 մարդ մասնակցել է տեղական մակարդակում շահերի պաշտպանության գործողությունների; Ավելի քան մեկ միլիոն մարդ երկրում իրազեկվել է տարբեր արշավների միջոցով; Ավելի քան 20500 մարդ (2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ) օգտվել է ենթակառուցվածքային նախագծերից։
Կարողությունների զարգացմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված այս միջամտությունները, այս ծրագրի շրջանակներում իրականացված այլ միջամտությունների հետ միասին, ի վերջո կնպաստեն ջրի արտադրողականության, արդյունավետության և որակի 7 AID-111-A-17-00005
բարձրացմանը, ինչպես նաև վարքագծային փոփոխության խթանմանը և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի արդյունահանման նվազեցմանը։ Իրազեկության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների, դասընթացների և խորհրդատվությունների միջոցով PURE Water-ը բարձրացրեց ջրային ոլորտի շահագրգիռ կողմերի հետաքրքրությունն ու վերաբերմունքը Ծրագրի նկատմամբ: Ծրագրի սկզբում առավել ազդեցիկ շահագրգիռ կողմերը` ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (ՋՌԿԳ) և ՀՀ Բնապահպանության նախարարությունը (ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը), ընդհանուր առմամբ, Ջրային կոմիտեն և Ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ) թերահավատորեն էին վերաբերվում Ծրագրի մոտեցումներին։ Նրանք նաև բավականին անտարբեր էին Ծրագրի և այլ կազմակերպությունների/փորձագետների կողմից բարձրացված ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կատարված հետևողական աշխատանքը (հանդիպումներ, քննարկումներ) 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության հետ միասին բերեցին փոփոխությունների ՋՌԿԳ-ի, ՋԿՄ-ների, Ջրային կոմիտեի, ՋՕԸ-երի, մասնավոր հատվածի և ձկնաբուծական տնտեսությունների վերաբերմունքի մեջ՝ նրանց դարձնելով ավելի հետաքրքրված և համագործակցող Ծրագրի հետ: Ծրագրին հաջողվել է նաև ներգրավել և մեծացնել երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ խթանելու ջրային ոլորտում առաջարկվող քաղաքականության և օրենսդրական նախաձեռնությունների իրականացումը։ PURE Water-ը նաև հզորացրեց քաղաքացիներին, ՔՀԿ-ներին, լրատվամիջոցներին և ձկնաբուծական տնտեսություններին` ներգրավելով նրանց շահերի պաշտպանության գործողություններում, նրանց ձայնը լսելի դարձնելով քաղաքականություն մշակողների կողմից (տես նաև այս գնահատման շրջանակներում պատրաստված Շահառուների վերլուծության ու քարտեզագրման հաշվետվությանը):
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի վերջնական գնահատման նպատակն է տեսնել ծրագրի արդյունքները, հասկանալ այն գործոնները, որոնք նպաստել կամ մարտահրավեր են նետել սահմանված նպատակների իրականացման համար, և պարզել այն դասերը, որոնք կօգնեն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու օգտագործմանը ուղղված հետագա ծրագրերի բարելավմանը: Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, կայունությունը և ազդեցությունը գնահատվել են, որպեսզի եզրակացություններ արվեն, որոնք կարող են օգնել հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար: Աղյուսակ 1. Գնահատման ուղղություններն ու հիմնական հարցերը Գնահատման ուղղությունները
Հիմնական հարցերը
Արդիականություն
Որքանո՞վ են սկզբնական նպատակները դեռևս համապատասխանում թիրախային խմբերի ներկայիս և սպասվող կարիքներին և առաջնահերթություններին: Ինչպե՞ս է ծրագիրը անդրադառնում շահառուների և այլ շահագրգիռ կողմերի կարիքների վրա: 8
AID-111-A-17-00005
Արդյունավետություն
Որո՞նք են միջամտության ակնկալվող (քանակական և որակական) հետևանքները:
Ծախսարդյունավետություն
Որքանո՞վ են ծախսերը համամասն ստացված օգուտներին՝ հաշվի առնելով հասարակության ամբողջ ծախսերն ու օգուտները:
Կայունություն
Որքանո՞վ են հավանական, որ ազդեցությունները, մասնավորապես արդյունքները, տևական կլինեն միջամտության ավարտից հետո, ներառյալ ինստիտուցիոնալ փոփոխություններն ու կարողությունները, և ինչպե՞ս կարող են դրանք արդյունավետորեն տեղափոխվել պիլոտայինից դեպի հիմնական ծրագրերի:
Ազդեցություն
Թիրախային խմբերի մոտ Ծրագրի առաջացրած փոփոխություններից (և՛ նպատակադրված, և՛ ոչ նպատակադրված) որո՞նք երկարաժամկետ կլինեն: Ինչպե՞ս կարելի է հետևել Ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին: Գնահատել ծրագրի միջամտության տեսանելիությունը ԱՄՆ ՄԶԳ համար: Ինչպե՞ս են հիմնական շահառուները կապում Ծրագրի արդյունքները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:
Գնահատումն իրականացվել է ծրագրի շրջանակներում ներդրումների, գործողությունների, արդյունքների, և ազդեցության միջև պատճառահետևանքային կապերի բացահայտման, հաշվետվողականության ապահովման, որոշումների կայացմանն ու կառավարման աջակցելու, ինչպես նաև դասեր քաղելու նպատակներով։ Այն նկարագրում է ոչ միայն ձեռք բերվածը, այլև ինչու և ինչ պայմաններում են արդյունքները ստացվել (կամ չստացվել): Հաշվետվության մեջ նաև գնահատվում է, թե որքանով է Ծրագիրը նպաստել նախապես սահմանված նպատակներին հասնելուն (արդյունքին և ազդեցությանը), և թե արդյոք Ծրագրի արդյունքները (բոլոր մակարդակներում) կայուն կլինեն, թե՝ ոչ: Վերջապես, այն եզրակացություններ է տալիս այն մասին, թե արդյոք Ծրագիրն ապահովեց լավագույն ուղին` իրական կարիքները և առաջնահերթությունները ապահովելու համար, և տալիս է կոնկրետ առաջարկություններ: Գնահատումը ներառում էր փաստաթղթերի վերլուծություն, խորին հարցազրույցներ փորձագետների, քաղաքականության մշակողների, տարբեր գործընկերների և շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ազգային և տեղական մակարդակներում ջրային ոլորտի մասնագետների հետ, նաև Ֆոկուս խմբային քննարկումներ շահագրգիռ կողմերի և համայնքի ակտիվ բնակիչների հետ (տես ՝ Աղյուսակ 2): Փորձագետներն ու քաղաքականության մշակողները ներառում են նրանց, ովքեր մասնակցել են Ծրագրի ելակետային գնահատմանը, ինչպես նաև նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ծրագրի իրականացման մեջ: Տես Հավելված 1՝ հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների մասնակիցների ցանկը:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Խորին հարցազրույցներ և ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Երևանում (գործընկերների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ), և երեք համայնքներում` ՏԻՄ-երի ներկայացուցիչների, ավագանու անդամների, համայնքային աշխատանքային խմբի անդամների և համայնքի ակտիվ բնակիչների հետ, որոնք մասնակցել են համապատասխան ծրագրի միջոցառումներին: Հարցումներն անց են կացվել հետևյալ համայնքներում՝ Վեդի քաղաքային համայնք (Արարատի մարզ), Երասխահուն և Առատաշեն գյուղական համայնքներ (Արմավիրի մարզ): Համայնքները նպատակայինորեն ընտրվել են՝ ներառելու ինչպես քաղաքային (Վեդի), 9 AID-111-A-17-00005
այնպես էլ գյուղական համայնքները (Երասխահուն, Առատաշեն), ինչպես նաև համայնքների, որտեղ կատարվել են ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրեր (Վեդի, Առատաշեն) և համայնք, որտեղ չի իրականացվել այդպիսի ծրագիր (Երասխահուն): Հարցազրույցներ են անցկացվել ծրագիրն իրականացնող կազմակերպության` ՈՒԿԶՀ-ի և վերջինիս գործընկերների` ԱՋՀ և ԵՊՀ ԷԻԳԿ ներկայացուցիչների, այլ գործընկերների, շահագրգիռ կողմերի, ներառյալ կառավարության ներկայացուցիչների, ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի (ՋՈՀՇՊՑ) անդամների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների հետ։ Անցկացվել են հինգ ֆոկուս խմբային քննարկումներ (ՖԽՔ)՝ Երկուսը համայնքի ակտիվ բնակիչների շրջանում (նրանք, ովքեր մասնակցել են այս ծրագրի շրջանակներում տարբեր դասընթացների/միջոցառումների) այն համայնքներից, որտեղ այս նախագծի շրջանակներում իրականացվել են ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրեր (միջամտության խումբ՝ մեկ Վեդիում, մյուսը՝ Առատաշենում), մեկ ՖԽՔ՝ համայնքի պակաս ակտիվ բնակիչների շրջանում (վերահսկիչ խումբ - Երասխահունում), մեկ ՖԽՔ տարբեր շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ, և մեկ ՖԽՔ՝ PURE Water ծրագրի աշխատակազմի հետ: Շուրջ 32 հոգի մասնակցել է այս ՖԽՔ- ներին:
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ Այս վերջնական գնահատման շրջանակներում հավաքվել են միայն որակական տվյալներ։ Քանակական հետազոտություն, այսինքն՝ տնային տնտեսությունների հարցումներ չեն իրականացվել, որը հնարավորություն չի տալիս ստուգելու մի շարք ցուցանիշների փոփոխությունը ելակետային հետազոտության համեմատությամբ, ինչպես նաև հնարավորություն չի տալիս պարզելու ծրագրի ազդեցությունը տեղական համայնքների վրա, ներառյալ բնակչության գիտելիքների ու վարքագծի փոփոխությունը կապված ջրի խնայողության հետ։ Ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների և իրազեկության բարձրացման այլ միջոցառումների արդյունավետության գնահատման համար խոչընդոտ է հանդիսանում մարդկանց մոտ հիշողության գործոնը, քանի որ գնահատման ենթակա դասընթացներն ու միջոցառումներն անց են կացվել երկու կամ երեք տարի առաջ և շատերը չէին կարողանում մտաբերել վերջիններիս թեմաները կամ հստակ բովանդակությունը։ Ծրագրի ավելի լայն ազդեցության վերլուծությունները չեն պլանավորվել և չեն իրականացվել այս գնահատման շրջանակներում: Աղյուսակ 2. Ֆոկուս խմբային քննարկումների թիվն ու կազմը ՖԽՔ տեսակը
Կազմը
1. Շահագրգիռ կողմեր
ՋՈՀՇՊՑ
2. Համայնքի ակտիվիստներ
Արարատի մարզի Վեդի և Փոքր Վեդի համայնքների բնակիչներ Արմավիրի մարզի Եղեգնուտ և Երասխահուն համայնքների բնակիչներ
3. Համայնքի ակտիվիստներ
անդամներ՝ ԵՊՀ ԷԻԳԿ ներկայացուցիչներ, ՇՈՂԵՐ Միություն ՀԿ, ԼՈՒԿԱՇԻՆ Գյուղատնտեսական ՀԿ, ՀԵՏՔ առցանց օրաթերթ; ԱՋՀ ՀԿ, ATP
10 AID-111-A-17-00005
Ամսաթիվ 15.01.2020թ
17.01.2020թ 21.01.2020թ
4. Համայնքի ակտիվիստներ 5. PURE Water-ի աշխատակիցներ
Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչներ ՈՒԿԶՀ և ԱՋՀ ՀԿ ներկայացուցիչներ
21.01.2020թ 07.02.2020թ
Բացի այդ, 27 խորին հարցազրույցներ են անցկացվել ծրագրի գործընկերների, շահագրգիռ կողմերի, ՈՒԿԶՀ աշխատակազմի, ՋՈՀՇՊՑ անդամների, ՔՀԿ-ների/ՀԿ-ների, ՏԻՄ-երի, քաղաքականություն մշակողների, պետական պաշտոնյաների և համայնքի ակտիվիստների հետ (տե՛ս հավելված Ա): Բոլոր հարցազրույցները և ՖԽՔ-ները ձայնագրվել են, առկա են նաև սղագրություններ:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 1. Արդիականություն «PURE Water» ծրագիրը նախագծվել և իրականացվել է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության շրջանակներում, որպես աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ջրային ոլորտի բարեփոխումների իրականացման համար: Ըստ ԱՄՆ ՄԶԳ կողմից 2014թ․ իրականացված գնահատման արդյունքների, վերջին տասնամյակներում արտեզյան ջրերի անվերահսկելի օգտագործումը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանը միջին հաշվով կրճատել է գրեթե 10 մետրով: Ստորերկրյա ջրերի պակասը լուրջ հետևանքներ է ունենում երկրի գյուղատնտեսության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական բարեկեցության, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգության վրա, որն արտեզյան ջուրն օգտագործում է ռեակտորների հովացման նպատակով: Արարատի և Արմավիրի մարզի ավելի քան 30 համայնքներ ներկայումս բախվում են խմելու կամ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրների: Բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ՀՀ կառավարությունը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, գիտակցում են Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների կառավարման սարսափելի իրավիճակը: Վատ կառավարման պատճառով Արարատյան դաշտի շատ համայնքներ ունեն խմելու և ոռոգման ջրի խիստ սահմանափակ հասանելիություն: Ոռոգման ջրի պահանջարկը մեծանում է կլիմայի փոփոխության և նախկինում չափազանց մեծ քանակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների պատճառով, ինչը հանգեցրել է ստորերկրյա ջրային ռեսուրսների կտրուկ նվազման: Ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում առկա է հասարակության ցածր մասնակցություն և տեղեկացվածություն, մինչդեռ Արարատյան դաշտի բնակիչներին որոշումների կայացման գործընթացում ներգրավելը կարող է բերել որակյալ և իրազեկ որոշումների կայացման, որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հանրության համար: «PURE Water» ծրագիրը համահունչ է ՀՀ զարգացման առաջնահերթություններին և քաղաքականությանը, մասնավորապես` ՀՀ ջրային օրենսգրքով և ջրային ոլորտի այլ օրենսդրությամբ սահմանված գերակայություններին, և օժանդակում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության նպատակին՝ «Ավելի ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայկական հասարակություն», և անմիջականորեն նպաստում է հետևյալին զարգացման նպատակին՝ «Ավելի ընդգրկուն և կայուն տնտեսական աճ»; միջանկյալ արդյունք 1.1.3՝ «Էներգիայի և ջրի առավել ռազմավարական կառավարում»; զարգացման նպատակ 2՝ «Ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարում»: Ծրագիրը նաև համապատասխանում է որոշ միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ հաստատելով թույլատրելի քանակությամբ մակերեսային և ստորերկրյա ջրերի արդյունահանում Ջրի և առողջության մասին արձանագրության շրջանակներում, Հայաստանում առողջության բարելավում՝ նպատակային սահմանման միջոցով՝ ապահովելու ջրի կայուն կառավարում, անվտանգ ջրի և 11 AID-111-A-17-00005
պատշաճ ջրահեռացման հասանելիություն, ըստ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագրի: Ծրագիրն անդրադառնում է ջրի արտադրողականությանը, արդյունավետությանը և որակին` նպաստելով վարքագծային փոփոխություններին` մասնակցային մոտեցումներով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի արդյունահանման նվազեցման համար: Այս գործողությունը խիստ կարևոր է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների և ստորերկրյա աղբյուրների պաշարների զգալի կրճատման համատեքստում: Ծրագիրը ներառում է իրավական բաղադրիչ` քաղաքականության և օրենսդրական բարեփոխումներին օժանդակելու, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար ջրին վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցության և շահերի պաշտպանության (ադվոկացիայի) ապահովում: Մշակվել է ջրի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման և օգտագործման ռազմավարություն, և դրա իրականացման ճանապարհային քարտեզ, որտեղ ներգրավվել են բազմաբնույթ շահեր ունեցող կողմեր, ներառյալ պետական կառավարման մարմիններ, ՏԻՄ-եր, թիրախային համայնքներ, ՔՀԿ-ներ և փորձագիտական համայնք: Ծրագրի շրջանակներում իրականացվել է բացերի վերլուծություն` Արարատյան դաշտում քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտող ջրային ոլորտի քաղաքականության և իրավական միջավայրի բացթողումները հայտնաբերելու համար: Իրավական վերլուծությունների փաթեթը, առաջարկված կոնկրետ առաջարկությունների և ջրային խնդիրներին վերաբերող օրենքների նախագծերի հետ միասին, մշակվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն և ՀՀ Ազգային ժողով: Ստեղծվել է Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանց (WPAN) տարբեր կազմակերպություններից փորձագետների և ներկայացուցիչների մասնակցությամբ, և ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք մշակել են առաջարկությունների փաթեթ, Ճանապարհային քարտեզ և ռազմավարություն՝ ջրային ռեսուրսների վերաբերյալ գործող օրենսդրության (ներառյալ ՋՕԸ-երի մասին օրենքը) վերանայման համար։ «Իրավական բաղադրիչի նպատակը օրենսդրության մշակումը չէր: Դա պարզապես ջրի հետ կապված օրենսդրության խնդիրները ախտորոշելն էր: Կարծում եմ` մեզ հաջողվեց կատարել այս առաջադրանքը: Մենք ստացանք մեծ արդյունք (վերլուծություն), և ինչը շատ կարևոր է, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը մեզ հետ համաձայնեց շատ կետերի շուրջ: Իրավական բաղադրիչը ներառում էր շատ համապարփակ վերլուծական աշխատանքներ: Այն ներառում էր ոչ միայն ոռոգման համակարգի, այլև ջրին վերաբերող ամբողջ օրենսդրությանը վերաբերող վերլուծություններ, ներառյալ համապատասխան տերմինների սահմանումները: Մենք սերտորեն համագործակցեցինք ՀՀ Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների հետ, և ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ մեր աշխատանքը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի կառավարության կողմից»: (PURE Water) PURE Water ծրագրի իրավական բաղադրիչի մասով արձանագրված հաջողությունը պայմանավորված էր նաև 2018-ի մայիսին տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխությամբ, որը փոփոխությունների բերեց նաև PURE Water-ի նկատմամբ պետական պաշտոնյաների վերաբերմունքի մեջ. «Նախորդ կառավարությունը մերժում էր ջրային ռեսուրսների կառավարման համակարգում խնդիրների առկայությունը, որը մենք առաջարկում էինք քննարկել: Ներկայիս կառավարությունում նրանք մեզ առաջարկում են համագործակցել իրենց հետ: ՋՌԿԳ-ի (գործակալություն, որը ՋԹ-ներ է տրամադրում) վերաբերմունքը կտրուկ փոխվել է արդեն մեր ծրագրի նկատմամբ: Նրանք նույնպես սկսել են համագործակցել մեզ հետ»: (PURE Water)
12 AID-111-A-17-00005
Ելակետային հետազոտությունը ցույց է տվել, որ նախքան այս ծրագրի մեկնարկը Արարատյան դաշտում ջրային հարցերով մասնակցության գործընթացներ գրեթե չեն եղել. ոչ քաղաքացիներն էին ակտիվ, ոչ էլ որոշումներ կայացնողները/ղեկավարները: Այսպիսով, այս առումով ծրագրի գործողությունները կարևոր էին` ի պատասխան առկա բացերի: 12 թիրախային համայնքներում ջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման և ջրային ռեսուրսների կառավարման մեջ մասնակցությունն ու վերահսկողությունը խթանելու նպատակով իրականացվել են մի շարք միջամտություններ՝ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ սպառողների հետ հետադարձ կապի ապահովման գործիքներ, հանրային բյուջեի լսումների վերաբերյալ ուսուցում, ինչպես նաև ջրերի որակի և արդյունավետ օգտագործման համար համայնքային մոնիթորինգի սխեմաներ: հաջողությամբ ներդրվեց և կիրառվեց նպատակային համայնքներում: Երիտասարդ «Քաղաքացի լրագրողների» համար Մեդիա/լրատվական նախաձեռնությունների կենտրոնում անցկացված դասընթացները հնարավորություն տվեցին շահերի պաշտպանության, հոդվածների հրապարակման և ֆեյսբուքյան գրառումների միջոցով հայտնաբերելու և բարձրաձայնելու ջրի հետ կապված խնդիրները: Կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներն ու խորհրդատվությունները նպաստեցին թիրաային բնակչության գիտելիքների և հմտությունների զարգացմանը մի շարք թեմաներով, ներառյալ ջրի թեմաներով կրթությունը, մասնակցային բյուջետավորումը, սոցիալական աուդիտը, քաղաքացիների մասնակցությունը, հեռախոսային հարցման գործի վերաբերյալ դասընթացը, և այլն: Ինչ վերաբերում է իրազեկության բարձրացմանն ուղղված բազմազան միջոցառումների և դասընթացների իրականացմանը, ապա դրանք նույնպես տեղին էին, քանի որ, ինչպես ցույց է տվել ելակետային գնահատումը, Արարատի և Արմավիրի մարզերում տնային տնտեսությունների (ՏՏ) 55% -ը ծանոթ չէին ոռոգման կամ խմելու ջրի մատակարարման իրենց համաձայնագրերում նշված իրենց իրավունքներին և պարտականություններին (միայն 30%-ն էին ծանոթ), 23%-ը ջրաչափեր չունեին և ջուրը գրեթե չէին խնայում՝ հաճախ խմելու ջրով ոռոգելով իրենց հողամասերը, և այլն: «Pure Water ծրագրի շնորհիվ ջրօգտագործողների տեղեկացվածությունը մեծացել է, նրանք արդեն գիտեն իրենց իրավունքները, և այժմ նրանք նույնիսկ դատի են տալիս ՋՕԸ-երին, երբ անհրաժեշտ է, այսինքն, երբ ՋՕԸ-ները նրանց ստիպում են վճարել չստացված ջրի քանակի համար: Բազմաթիվ դեպքերում ՋՕԸ-երն են դատի տվել ջրօգտագործողներին իրենց պարտքերը չվճարելու համար, բայց ջրօգտագործողները այժմ կարող են պաշտպանել իրենց իրավունքները: ՋՕԸ-ն այժմ ավելի զգոն են դարձել այս հարցերի շուրջ»: (Ջրօգտագործող / ԼՈՒԿԱՇԻՆ Գյուղատնտեսական ՀԿ) Թիրախային համայնքների բնակիչները դժգոհում էին ոռոգման վճարների անբարեխիղճ և ոչ ճիշտ հաշվարկման համակարգից: Ոռոգման վճարների հաշվարկի համար հիմնականում նախկին Խորհրդային Միությունից ժառանգված նորմերն են դեռևս օգտագործվում (այսինքն` X մշակույթի 1 հա-ի ոռոգման համար անհրաժեշտ է տարեկան Y քանակի ջուր, և բնակիչները վճարում են 11 դրամ 1 խորանարդ մետր ջրի դիմաց, սակայն բնակիչների պնդմամբ նրանք չեն ստանում այդ Y քանակի ջուրը (ավելի պակաս են ստանում), սակայն ՋՕԸ-ն նրանցից պահանջում է վճարել այդ Y քանակի համար։ Հետևաբար, նրանք պահանջում էին ճշգրիտ ջրաչափություն կիրառել, որպեսզի նրանք վճարեն իրականում ստացած ջրի քանակի համար: «Հիմա ջրօգտագործողները գիտեն, որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե որքան ջուր են ստանում: Ոռոգման ջրի ծավալները չափվում են ջրանցքներում, ջրհորներում, և ջրօգտագործողները իրավունք ունեն պահանջել չափել ստացված ոռոգման ջրի քանակը: Մեր ՋՕԸ-ում մենք բնակչությանը հայտարարել ենք այդ հնարավորության մասին, և ջրօգտագործողները այժմ կարող են կատարել իրենց վճարումները` ելնելով այս չափումների արդյունքների հիման վրա»: (Արմավիրի ՋՕԸ ներկայացուցիչ) 13 AID-111-A-17-00005
Ինչ վերաբերում է ձկնաբուծական տնտեսություններին, որոնք հանդիսանում են Արարատյան արտեզյան ավազանի ջրի ամենամեծ սպառողները, ապա հարկ է նշել, որ վերջիններիս նկատմամբ բավարար վերահսկողություն չի եղել վերջին 10-15 տարիներին: Այս ընթացում նախկին Բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվությունների բավականին մեծ քանակություն է տրամադրվել (թույլատրելի նորմերից բարձր քանակի ջրի արդյունահանման համար), և բազմաթիվ ձկնաբուծարաններ գործել են ապօրինի կերպով, առանց համապատասխամ ՋԹ-ների, կամ ՋԹ-ների պահանջների խախտմամբ: Այս բոլորը Արարատյան արտեզյանի ավազանի կրճատման պատճառ են հանդիսացել՝ տասնյակ համայնքների թողնելով առանց ոռոգման ջրի, առանց որի անհնար է գյուղատնտեսությամբ զբաղվել և գոյատևել: Բացի այդ, այս ծրագրի ելակետային գնահատման շրջանակներում հետազոտված ՏՏ-ների 47%-ը գոհ չէին իրենց մատակարարվող խմելու ջրի որակից, և նրանցից շատերը տարաներով էին ջուր ներկրում այլ համայնքներից, կամ գնում էին այն: Ծրագրին հաջողվեց երկխոսություն նախաձեռնել, մանավանդ փոքր և միջին ձկնաբուծական տնտեսությունների հետ։ Վերջիններիցս առավել հաջողակները ջրի բազմակի օգտագործման վերաբերյալ իրենց լավագույն փորձը ներկայացրերցին այլ ձկնաբուծական տնտեսությունների, մասնակցեցին երկրորդական ջրօգտագործման վերաբերյալ քաղաքականության երկխոսությանը, և երիտասարդ դպրոցականներին ներկայացրեցին ջրի խնայողության իրենց փորձը: «Մենք (ուսուցիչը՝ դպրոցականների հետ) ուսումնական շրջայց կատարեցինք Հովտաշատ գյուղում գտնվող ձկնաբուծական տնտեսություններ... Երեխաները հասկացան, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների գերօգտագործումը կարող է ազդել ոռոգման ջրի քանակի վրա, և որ տեղի բնակիչները չեն ունենա բավարար ջուր` իրենց հողատարածքները ոռոգելու համար: Մենք նաև ձկնաբուծական տնտեսություններին ուղարկել ենք նամակներ՝ խնդրելով նրանց խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները: Մեր այցելած ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվում էին ջրախնայող տեխնոլոգիաներ»: (Դպրոցի ուսուցիչ, Վեդի, Արարատի մարզ) 2017թ. իրականացված այս ծրագրի ելակետային գնահատումը ցույց է տվել, որ Արարատյան դաշտի բնակչության 14%-ը խմելու ջրամատակարարում չի ունեցել, նրանց մեծ մասը ընդհատումներով է ջուր ստացել, և միայն 37%-ն է մշտական (24 ժամյա) ջրամատակարում ունեցել: Այսպիսով, ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի իրականացումը, որը նպաստել է որակյալ խմելու ջրի հասանելիության ապահովմանը, համապատասխանում էր շահառուների կարիքներին ու առաջնահերթություններին: Ելակետային գնահատումը ցույց է տվել նաև Արարատյան դաշտի բնակիչների մոտ առկա ոռոգման խնդիրները: Ոռոգման ջուրը մատչելի չէր, կամ այն սակավ էր շատ համայնքներում (հարցված բնակիչների 41%-ը նշել են, որ հաճախ են ունեցել ոռոգման ջրի պակաս)։ Շատ դեպքերում առկա էր ոռոգման ջրի անարդար բաշխում (ՋՕԸ-երի կողմից) և հսկայական (40% և բարձր) կորուստներ` պատշաճ ոռոգման համակարգերի բացակայության պատճառով: Բնակչության մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված որոշումների կայացման գործընթացներին զրոյական էր, ներառյալ ՋՕԸ-երի շահագործման/վերահսկման գործընթացում։ Բնակիչների մեծ մասը նաև չի ունեցել ՋՕԸ-երի հետ կնքված պայմանագրեր: PURE Water ծրագրի թիրախային համայնքներն էին Արարատի մարզի հետևյալ համայնքները՝ Այգավան, Խաչփառ, Բուրաստան, Բերքանուշ, Փոքր Վեդի, Վեդի, և Արմավիրի մարզի Ակնալիճ, Առատաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Գայ և Գրիբոյեդով համայնքները: Վերջիններիս բնակիչները մասնակցային մեթոդաբանության ընտրել և ներկայացրել են ջրային ոլորտում իրենց համայնքների առաջնահերթ խնդիրները, որոնք հանդիսացել են սույն ծրագրի ուղենիշներ։
14 AID-111-A-17-00005
«Ես շատ գոհ եմ այս ծրագրից: Մասնակցել եմ տարբեր հանդիպումների և քննարկումների Աղվերանում և Երևանում: Այնտեղ ներկա էին Ջրային կոմիտեի ղեկավարը, տարբեր նախարարներ և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ: Քննարկումների թեմաները տարբեր էին, ես չեմ հիշում ճշգրիտ թեմաներ: Այդ քննարկումների ընթացքում մենք գրառումներ ենք կատարել, և մենք բարձրացրել ենք ջրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Մենք ընտրել և առաջնահերթություն ենք տվել մեր համայնքում իրականացվելիք խմելու ջրի մատակարարման խնդրին »: (Առատաշեն համայնքի ակտիվիստ) Այս ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Առատաշեն և Եղեգնուտ համայնքների բնակիչները (շուրջ 5000 մարդ1) ստացել են անվտանգ և մատչելի խմելու ջրամատակարարում (24 ժամյա), մի փաստ, որը ցույց է տալիս, որ ծրագիրը համահունչ է նաև թիվ 6 Կայուն զարգացման նպատակին՝ «Ապահովել բոլորի համար մատչելի ջրի և ջրահեռացման կայուն կառավարում»: Վեդի, Խաչփառ և Փոքր Վեդի համայնքների բնակիչները ստացան ոռոգման ջուր, և ջրային ենթակառուցվածքների վերականգնման այս ծրագրերի իրականացումը համապատասխանում էր այդ համայնքների բնակչության կարիքներին ու առաջնահերթություններին (նրանց մեծամասնությունը առաջնահերթություն է տվել այս ծրագրին ի թիվս այլ խնդիրների լուծման)։ Այսպիսով, ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային կողմը նույնպես ապահովվել է, որը համահունչ է Կայուն զարգացման նպատակների 6.B թիրախին՝ «Աջակցել և ամրապնդել տեղական համայնքների մասնակցությունը ջրի և ջրահեռացման կառավարման բարելավման գործընթացում»:
2. Արդյունավետություն Անցկացված հարցազրույցների, ՖԽՔ-ների և ծրագրային փաստաթղթերի վերլուծությունը վկայում է, որ ստացված արդյունքները հիմնականում բարձր որակ ունեն: 01.01.2020թ. դրությամբ գրանցված հիմնական արդյունքների ցանկը տրված է Հավելված 2-ում` սույն զեկույցի վերջում: 1-ին բաղադրիչը ուներ հետևյալ նպատակները.
Որոշել ջրային ոլորտում քաղաքականության և օրենսդրության բացերը, որոնք խոչընդոտում են Արարատյան դաշտում քաղաքացիների մասնակցությանը; մշակել շահագրգիռ կողմերի միջև համաձայնեցված ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության բարելավման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ; Բարելավել քաղաքացիական խմբերի և ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները` ջրային ռեսուրսների կառավարման մեջ թափանցիկ որոշումների կայացման համար, ՔՀԿ-ների ներգրավմամբ, արդյունավետորեն շահերի պաշտպանություն իրականացնելու համար: Ներդնել հանրային խորհրդատվության մեխանիզմներ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման մարմիններին աջակցման և մասնակցային ջրավազանային պլանավորման խթանման համար:
Հիմնական արդյունքները (ըստ ծրագրի ՄԳ զեկույցների տվյալների) • Ջրային ռեսուրսների մասնակցային կառավարմանը և օգտագործմանը խոչընդոտող ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրական դաշտի բացերի և ծրագրային փաստաթղթերի վերլուծություններ:
1
http://armavir.mtad.am/about-communities/ 15
AID-111-A-17-00005
• Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության բարելավման ռազմավարություն և ճանապարհային քարտեզ՝ մշակված տարբեր շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խմբի կողմից (համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ, մարզային և տեղական ինքնակառավարման մարմիններ, ՔՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, կրթական հաստատություններ, փորձագետներ); • Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի (ՋՈՀՇՊՑ) ստեղծում; • PURE Water ծրագրի շահերի պաշտպանության ռազմավարության մշակում; • Ծրագրի շահառուների և թիմի անդամների համար շահերի պաշտպանության վերաբերյալ ուսուցում դասընթացավարների համար; • ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիների ներգրավվածությունը խթանելու համար օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար; • ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ երկխոսության զարգացում` առաջարկվող քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների ներդրման համար; • Սերտ համագործակցություն Արարատյան դաշտի ջրօգտագործողների ընկերությունների հետ` նրանց կառավարումն առավել թափանցիկ և մասնակցային դարձնելու համար (ինտերակտիվ վեբկայք, ՋՕԸ-երի մասին օրենքում փոփոխությունների իրականացում): • ՋՈՀՇՊՑ-ը նախաձեռնել է մի շարք շահերի պաշտպանության նախաձեռնություններ ազգային մակարդակում՝ ջրօգտագործողների պայմանագրում փոփոխություններ՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները առավել հավասարակշռված դարձնելու համար, կանոնադրության մեջ փոփոխություն՝ կառավարումն ավելի մասնակցային դարձնելու համար, ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներ; • Թիրախային համայնքները լուծել են տեղական խնդիրները գործողությունների միջոցով;
շահերի պաշտպանության
• 225 ջրօգտագործողներ, որոնք չունեին պայմանագրերի իրենց պատճենները որպես ստորագրող կողմ, ստացան իրենց բնօրինակները` PURE Water միջամտությունների շնորհիվ; • ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավարը դիմել է PURE Water ծրագրի ղեկավարին՝ աջակցելու «Էկոլոգիական քաղաքականության մասին» և «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքների մշակման հարցում: • Քաղաքացի գիտնականների կողմից պատրաստվել է «Արմավիր» ՋՕԸ-ի վեբկայքը, որը ներկայացվել է Ջրային կոմիտեի և ԾԻԳ-ի ներկայացուցիչներին; • Տեղի են ունեցել ՋՈՀՇՊՑ-ի 2 հանդիպումներ՝ կապված 1) ՋՕԸ-երի ներկայիս կազմակերպչական կառուցվածքի մոդելի հետ, 2) առաջարկվող մոդելի հետ; 3) ՋՕԸ-երի և նրանց կառավարման մարմինների ստեղծման և գործունեության հետ, 4) ՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի հետ, հիմնավորումներով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 32 մարդ (24 կին, 8 տղամարդ), որից 30-ը ՔՀԿ ներկայացուցիչ, տեղական ինքնակառավարման երկու մարմնի և մեկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ: • Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա սեմինար` նպատակ ունենալով ներկայացնել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունները: Այս նախագծով նախատեսված արդյունքները ներկայացրին ծրագրի 16 AID-111-A-17-00005
թիմը և ՋՈՀՇՊՑ անդամները: Սեմինարին մասնակցեց 33 մարդ (21 կին, 12 տղամարդ), որից 10ը ՔՀԿ ներկայացուցիչներ, Կառավարության 15 ներկայացուցիչ, և 5 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ; • Արարատի և Արմավիրի մարզերից 77 հոգի (այդ թվում ՝ 50 տղամարդ և 27 կին) մասնակցել են մի շարք հանդիպումների, որոնք անցկացվել են Լուկաշին, Արմաշ, Առատաշեն համայնքներում և Վեդի քաղաքում՝ քննարկելու ՋՕԸ-ների և ջրօգտագործողների միջև համաձայնագրի նախագիծը: • «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում: • Մշակել է էկոլոգիական քաղաքականության մասին ՀՀ օրենքը:
2-րդ բաղադրիչը ուներ հետևյալ նպատակները. • Մշակել հանրային վերահսկողության մեխանիզմներ. - Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ սպառողների հետ հետադարձ կապի գործիքների կիրառում, - Ջրի որակի և ջրի արդյունավետ օգտագործման համար համայնքի մոնիտորինգի սխեմաների կիրառում, • Ջրային ռեսուրսների կառավարումը վերահսկելու համար զարգացնել համայնքային շահագրգիռ կողմերի կարողությունները` հանրային վերահսկողության մեխանիզմների կիրառմամբ; • Մոնիթորինգի աշխատանքների իրականացնելու համար տրամադրել համայնքային համագործակցության և դիտորդական փոքր դրամաշնորհներ; • Օգնել թիրախային համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի ջրօգտագործողները հետևեն օրենքներին և համայնքի անդամներին հասանելի լինի ջրի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հիմնական արդյունքները
Թիրախային շահագրգիռ կողմերի (դասընթացներին մասնակցածների) 75%-ը (12-ից 9-ը) օգտագործել են իրենց ստացած ծրագրերի նախագծման և կառավարման հմտությունները` փոքրածավալ ջրային ենթակառուցվածքների նախագծեր մշակելու և PURE Water-ին ներկայացնելու համար; 10 համայնքներում (Վեդի, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ, Այգավան, Խաչփառ, Եղեգնուտ, Երասխահուն, Առատաշեն և Գայ) տեղադրվել է հեռախոսային հարցման գործիքը; Տեղի է ունեցել հեռախոսային հարցման գործիքի կիրառման վերաբերյալ դասընթաց: Բացի 5 թիրախային համայնքներից, այլ 4 թիրախային համայնքներ նույնպես օգտագործում են հեռախոսային հարցման գործիքը` ՔՀԿ-ների հետ համատեղ, որոնք 4 գործընկեր համայնքներում խմելու և ոռոգման ջրի մոնիտորինգի աշխատանքներ են իրականացնում ՏԻՄ-ՔՀԿ փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում; 12 համայնքներում անցկացվեց մասնակցային բյուջետավորման դասընթաց (ներդրված մեթոդաբանությամբ) և կիրառվեց մասնակցային բյուջետավորման մեթոդաբանություն 10 17
AID-111-A-17-00005
համայնքներում: 5-րդ կիսամյակային ՄԳ հաշվետվությունը ցույց է տվել, որ 6 թիրախային համայնքներն օգտագործել են մասնակցային բյուջետավորման գործիքներ և մասնակցել են բյուջեի լսումների: Ընդհանուր առմամբ, դասընթացին ներգրավվել է 291 մարդ (150 կին, 145 տղամարդ, ներառյալ 39 երիտասարդ); Տեղի ունեցան հանրային լսումներ համայնքների բյուջեների նախապատրաստման վերաբերյալ; Հրապարակվել և տարածվել են հանրային տեղեկատվական նյութեր; Տեղի ունեցան հանդիպումներ ՏԻՄ-երում փոքր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ; Անցկացվեցին ուսումնական սեմինարներ Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար; Մասնակցային բյուջետավորումն իրականացվեց նպատակային համայնքներում; «Սոցիալական աուդիտ» -ը անց է կացվել է 4 նպատակային համայնքներում և 1 ՋՕԸ-ում; 5 համայնքներ հետագայում ևս կիրառել են հեռախոսային հարցման գործիքը՝ ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ ելակետային ուսումնասիրություններ անցկացնելու համար, 4 թիրախային համայնքների կողմից՝ արդյունավետ ջրօգտագործման մոնիտորինգ իրականացնելիս և տեղական համայնքի շահերի պաշտպանության գործողությունները իրականացնող 1 համայնքի կողմից; Ծրագրի 3-րդ տարվա ընթացքում ծրագրի նպատակային համայնքները շարունակեցին գործնականում օգտագործել հեռախոսային հարցման գործիքը: Մասնավորապես, Առատաշեն համայնքում օգտագործել են այդ գործիքը` վերջնական հետազոտության համար: Հարցրվել է 100 բնակիչ՝ փորձնական ենթակառուցվածքների ծրագրի բարելավման առավելությունների վերաբերյալ; Մեկ այլ հեռախոսային հարցում անցկացվել է Վեդի և Եղեգնուտ համայնքներում՝ ծրագրի 3րդ տարվա ընթացքում; Վեդիում մեկնարկեց կառավարման տեղեկատվական համակարգի կատարելագործումը` ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված մի էջ ավելացնելու համար; Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և ԳԱՏՕ-ի հետ համատեղ ստեղծվեց պորտալ՝ պարզեցված կարգով, առցանց, ՋԹ-ների հայտերի ներկայացման համար; 8 թիրախային ՏԻՄ-եր 5 ՔՀԿ-ների հետ համատեղ իրականացրեցին մոնիթորինգ և վերհանեցին խնդիրներ կապված նոր հաճախորդների ընթացակարգերի, խմելու ջրի որակի և ոռոգման համար ջրահեռացման ջրերի օգտագործման հետ; Թիրախ համայնքների դպրոցները ստացան խմելու և ոռոգման ջրի որակի փորձարկման սարքեր և կիրառեցին դրանք` ոռոգման համար ձկնաբուծարանների ջրի որակը և խմելու ջրում մնացորդային քլորի քանակը որոշելու համար; Բնակիչները (մեծահասակներ, կանայք և երիտասարդներ) բարելավեցին իրենց գիտելիքները քաղաքացիների մասնակցության վերաբերյալ; Քաղաքացի գիտնականների կողմից ներկայացվեցին 7 նորարարական գաղափարներ ջրերի արդյունավետ օգտագործման և մոնիտորինգի վերաբերյալ;
58% (12-ից 7՝ Առատաշեն, Խաչփառ, Վեդի, Փոքր Վեդի, Այգավան, Եղեգնուտ և Երասխահուն) թիրախային համայնքներում շահագրգիռ կողմերը (դասընթացներին մասնակից) օգտագործեցին շահերի պաշտպանության վերաբերյալ իրենց ստացած հմտությունները համապատասխան մարմինների (ծառայություններ մատուցողների և մարզպետարանի) մոտ խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները բարձրացնելու համար: Շահերի պաշտպանության գործիքներից կիրառվել են խնդրագիրը, նամակները և հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները;
Թիրախային համայնքներում վերապատրաստված շահագրգիռ կողմերը շարունակաբար կիրառում են իրենց շահերի պաշտպանության գիտելիքները` իրենց համայնքներում խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար: Ծրագրի 3-րդ տարում Առատաշեն 18
AID-111-A-17-00005
և Փոքր Վեդի համայնքների բնակիչները բարձրացրել են ջրին վերաբերող հարցերը պատկան մարմինների հետ և լուծել իրենց խնդիրները:
24 հոդված է հրապարակվել քաղաքացի լրագրողների կողմից: Նրանցից մեկը լուսաբանել է «Վարդավառ» փառատոնի միջոցառումը և հոդված հրապարակել «Առավո» օրաթերթում՝ 2019 թվականի հուլիսի 26-ին;
4 փոքր դրամաշնորհներ են շնորհվել քաղաքացի գիտնականներին` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 23 մարդ, այդ թվում ՝ 17 տղամարդ, 6 կին, ներառյալ 6 երիտասարդ;
3-րդ տարվա ընթացքում մշակվել և 12 համայնքներում տարածվել են ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հանրային տեղեկատվության և կրթության նյութեր (բրոշյուրներ, թռուցիկներ, ներառյալ օրենսդրությանը վերաբերող նյութեր);
•
252 հոգի (160 կին, 92 տղամարդ, 30 երիտասարդ) մասնակցեցին «Դեպի Վարդավառ. ջրի հայեցակարգը որպես Վարդավառի հիմք» միջոցառմանը՝ բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը; 195 մարդ (116 կին, 79 տղամարդ, 18 երիտասարդ) մասնակցել է «Մաքրության և ջրի մոնիտորինգի համաշխարհային օրեր» խորագրով մի շարք միջոցառումների: Մասնավորապես, թիրախային համայնքների բնակիչները բարձրացրեցին իրենց տեղեկացվածությունը Փոքր Վեդիում կազմակերպված «Ծուղակ աղբի համար» միջոցառման ժամանակ: Դա նոր նախաձեռնություն է, որի նպատակն է մաքրել ոռոգման ջուրը կենցաղային թափոններից; 50 հոգի մասնակցեցին մի աշխատաժողովի, որի նպատակն էր սեպտեմբերի 30-ը հռչակել որպես ստորերկրյա ջրային ռեսուրսների պաշտպանության օր; Pure Water- ի և ATP- ի անձնակազմի կողմից կազմակերպվել են 9 ուսումնական շրջայցեր` համայնքի դպրոցականներին գիտելիքներ փոխանցելու ջրի խնայողության և ձկնաբուծության վերաբերյալ։ Ուսումնական շրջայցերին մասնակցել են 396 դպրոցականներ և ուսուցիչներ, որոնցից 113 տղամարդ և 283 կին:
•
• •
3-րդ բաղադրիչը ուներ հետևյալ նպատակները.
Ձեռնարկել հանրային իրազեկման և կրթության արշավներ․ o Շահագրգիռ կողմերի բազային և վերջնական հարցումներ, o Ջրային ռեսուրսների որակի և օգտագործման վերաբերյալ ընդհանուր հաղորդագրությունների մշակում, o Հանրային իրազեկման արշավներ` օգտագործելով ինտեգրված մարկետինգային հաղորդակցման գործիքներ, Իրականացնել շահագրգիռ կողմերի վարքագծային փոփոխության միջամտություններ․ o Շահագրգիռ կողմերի քարտեզագրում, գնահատում և վերլուծություն՝ հարմարեցված կապի և ռազմավարական հաղորդակցության քարոզչության համար:
Հիմնական արդյունքները
Կատարվել է բազային ուսումնասիրություն (տնային տնտեսությունների հետազոտություն և փորձագիտական հարցազրույցներ)` գնահատելու բնակիչների ընկալումները և փորձագետների կարծիքը Արարատյան դաշտի ջրային խնդիրների վերաբերյալ և պատրաստվել է զեկույց արդյունքների վերաբերյալ;
Կատարվել է շահագրգիռ կողմերի քարտեզագրում և վերլուծություն, և ներկայացվել է հաշվետվություն;
19 AID-111-A-17-00005
Հաղորդակցման հաղորդագրություններ մշակվեցին համապատասխան սեմինարի մասնակիցների կողմից;
Ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել ջրօգտագործողների և ղեկավարների հետ` հաղորդագրությունները ստուգելու համար;
Արարատյան դաշտի բնակչության համար մշակվել է ռազմավարական ծրագիր և իրազեկման և կրթական արշավների իրականացման գործողությունների ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ Գլոբալ զարգացման լաբորատորիայի աջակցությամբ);
Հաղորդակցության քարոզչության պլանը մշակվել և քննարկվել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հետ;
Պատրաստվել և տարածվել են հաղորդակցման նյութեր;
Հարցազրույցի ձևաչափով 2 հեռուստածրագիր, 2 ծրագիր բանավեճի ձևաչափով և 7 հատուկ լրատվական զեկույցներ (յուրաքանչյուրը 2-3 րոպե) հեռարձակվել են «Երկիր մեդիայի» կողմից;
427 դպրոցական և 41 ուսուցիչ էկոհամակարգում ջրի դերի մասին;
Հրապարակվել և շահագրգիռ կողմերին են տարածվել հանրային տեղեկատվական նյութեր (խմելու ջրի և ոռոգման, ջրօգտագործողների իրավունքների վերաբերյալ հարցեր, պատասխաններ, տարեկան օրացույց հաղորդակցական հաղորդագրություններով և այլն);
Մշակվել են 3 հանրային ծառայության հայտարարություններ (PSA) (1-ին շարքի);
2400 բնակիչներ մասնակցել են համայնքներում իրազեկման միջոցառումների` ծանոթանալու շրջակա միջավայրի (մասնավորապես ջրի հետ կապված) ռիսկերին և ձևավորել վարքի դրական փոփոխություններ` նպաստելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և պահպանմանը;
«Հետքի» կողմից հրապարակվել են 7 հոդվածներ, որոնք ներկայացնում են խմելու և ոռոգման ջրային ենթակառուցվածքների, կառավարման և ջրօգտագործողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Այդ խնդիրների մասին զեկույց է ուղարկվել Ջրային կոմիտեին։
•
Թիրախային համայնքներում 5300 մարդ բարձրաձայնել է ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին;
•
600,000 մարդ ինֆորմացիա են ստացել տարբեր լրատվամիջոցների (հեռուստատեսություն, առցանց լրատվամիջոցներ, սոցիալական լրատվամիջոցներ) միջոցով՝ հանրային կրթության և իրազեկման արշավի արդյունքում;
•
9 ձկնաբուծական տնտեսություններ ներկայացրել են իրենց լավագույն փորձը ջրի արդյունավետ կառավարման ոլորտում այլ ձկնաբուծական տնտեսությունների և շահագրգիռ անձանց;
•
396 մարդ (113 տղամարդ, 283 կին) մասնակցել է բնապահպանական կրթության սեմինարների;
•
34,695 մարդ տեղեկություն է ստացել PURE Water ծրագրի վեբկայքից;
•
57,304 մարդ տեղեկություն է ստացել Ֆեյսբուք էջի միջոցով հանրային ծառայության հայտարարություններից:
ստացան
20 AID-111-A-17-00005
մասնակցային
գիտելիքներն
ջրի
հիմունքներով`
կառավարման
և
4-րդ բաղադրիչը ուներ հետևյալ նպատակները.
Գտնել և մշակել պիլոտային փոքր ենթակառուցվածքային ծրագրեր համայնքներում վերապատրաստված կազմակերպությունների և բնակիչների կողմից, որոնք պետք է հանգեցնեին համայնքներում ջրերի հասանելիության բարձրացման և կայունության:
Հիմնական արդյունքները
Թիրախային համայնքներում անցկացվել է 12 հանդիպում ՏԻՄ-երի հետ;
326 բնակիչ մասնակցել է ՏԻՄ-երի նիստերին և քննարկել ջրային ոլորտի առաջնահերթ նշանակության խնդիրներ;
PURE Water նախագծի ինժեներների կողմից իրականացվել են տեղային զննումներ ու խորհրդակցություններ ջրային ենթակառուցվածքների հնարավոր փորձնական ծրագրերի վերաբերյալ;
Համայնքների համար անցկացվել է ծրագրերի մշակման վերաբերյալ վերապատրաստում և տրվել է տեխնիկական աջակցություն;
Գործընկեր համայնքների համար հայտարարվել է ջրային ենթակառուցվածքների փոքր մասշտաբի պիլոտային ծրագրերի իրականացման համար հայտերի ներկայացման գործընթաց;
Ձևավորվել են համայնքային աշխատանքային խմբեր և ընտրվել են առաջնահերթ ջրային խնդիրներ;
Թիրախային համայնքներից ստացվել է 9 ծրագրի առաջարկ, և 5 առաջարկ ընտրվել է ֆինանսավորման/աջակցության համար։
Խմելու և ոռոգման ջրերի ենթակառուցվածքների իրավիճակի վերաբերյալ նախնական հետազոտություն է իրականացվել 5 թիրախային համայնքներում` նախքան փոքր ենթակառուցվածքային նախագծեր սկսելը;
Ջրային ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ ելակետային հետազոտության ընթացքում 5 համայնք կիրառել է հեռախոսային հարցման գործիքը;
Ջրային ենթակառուցվածքների 2 փոքր նախագծեր են իրականացվել Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում;
Առատաշեն համայնքում ավարտվել են շինարարական աշխատանքները 3-րդ տարում։ Տեղադրվել են 10 կմ երկարությամբ կոռոզիայի դիմացող պոլիէթիլենային խողովակաշար, նոր պոմպ, քլորացման կայան և ջրաչափական սարքեր։ Ջրամատակարարման ծառայությունների համար վճարման նոր ծրագիր է ներդրվել համայնքում: Արդյունքում, համայնքի բնակիչները ստացել են շուրջօրյա ջրամատակարարում;
Եղեգնուտ համայնքում դեռևս ընթանում են շինարարական աշխատանքները;
Ընթացքի մեջ է Խաչփառ համայնքում ենթակառուցվածքային ծրագրի մշակումը;
Փոքր Վեդի համայնքում սկսվել խողովակաշարի տեղադրման հետ:
են
շինարարական
աշխատանքներ`
կապված
*** Ստորև ներկայացված է ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի (արդյունքի ոլորտի) շրջանակներում իրականացված միջամտությունների ամփոփ նկարագիրը՝ համապատասխան ցուցանիշներով:
21 AID-111-A-17-00005
Բաղադրիչ 1: Ջրի մասնակցային օգտագործումը խթանող քաղաքականության և օրենսդրական դաշտի բարեփոխումներ Այս բաղադրիչի շրջանակներում PURE Water ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ թիրախներին՝ •
ԱՄՆ կառավարության աջակցությամբ ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիությանը նպաստող ջրային ռեսուրսների մասնակցային կառավարման վերաբերյալ մշակված, վերլուծված, խորհրդատվություններ ստացած քաղաքականությունների թիվը (F ցուցանիշ) Թիրախ. Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային 2 քաղաքականություն։ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային 2 քաղաքականություն է մշակվել (ռազմավարություն և ճանապարհային քարտեզ) և, բացի այդ, մշակվել են 3 օրենքների նախագծեր:
Ռազմավարության և ճանապարհային հաստատությունների թիվը։
քարտեզի
մշակմանը
մասնակցող
Թիրախ: Ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակմանը մասնակցող 12 հաստատություններ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 25 անդամներ 22 հաստատություններից ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբում մասնակցեցին ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակմանը: Հետևյալ հաստատությունները ընդգրկվել են աշխատանքային խմբում՝ 1. ՀՀ կառավարության գրասենյակ 2. ՀՀ Բնապահպանության նախարարություն 3. Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 4. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն 5. ՀՀ Առողջապահության նախարարություն 6. ՀՀ Արդարադատության նախարարություն 7. Ջրային տնտեսության պետական կոմիտե 8. ՀՀ Ազգային ժողով (Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով) 9. Համաշխարհային բանկ, Հայաստանի ներկայացուցչություն 10. ՄԱԶԾ, «Էկո թիմ» ՀԿ 11. ԵՄ ջրային նախաձեռնություն 12. ՕՔՍՖԱՄ 13. ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն /FAO/ 14. PURE Water ծրագրի շահերի պաշտպանության ցանց 15. Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ 16. Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոն 17. Վեդի համայնք 18. Եղեգնուտ համայնք 19. ԳԱՏՕ 22 AID-111-A-17-00005
20. ՈՒԿԶՀ 21. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ 22. Երևանի պետական համալսարանի ԷԻԳԿ
Ռազմավարության մշակման գործընթացին մասնակցող քաղաքացիների թիվը Թիրախ: 150 Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. միջոցառումների մեջ ներգրավվածների ընդհանուր թիվը 185 էր, այդ թվում ՝ 146 կին, 39 տղամարդ, և 15 երիտասարդ: Ռազմավարության մշակման մեջ ներգրավվել են 53 քաղաքացի: ***
Ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակումը` համապատասխան շահագրգիռ կողմերի և ՋՈՀՇՊՑ-ի անդամների ակտիվ մասնակցությամբ, ծրագրի այս բաղադրիչի հիմնական արդյունքներն էին: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Երևանում և ընտրված 12 համայնքներում` տարբեր ՔՀԿ-ների, ՀԿ-ների, փորձագետների և պետական գերատեսչությունների ակտիվ մասնակցությամբ: «Այս ծրագրի 1-ին (իրավական) բաղադրիչի մասով իրավական վերլուծություններ կատարելու համար և որպեսզի կարողանանք քննարկումներ կազմակերպել ջրային ոլորտի հետ կապված հարցերի շուրջ, մենք ձևավորեցինք երկու խումբ. մեկը` շահերի պաշտպանության, մյուսը` աշխատանքային խումբ, որում ընդգրկված էին ջրային հարցերին առնչվող բոլոր նախարարությունների (ՏԿԵՆ, Գյուղատնտեսության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Արդարադատության նախարարություն), նաև Ջրային կոմիտեի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ԵՄ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ջրի հետ կապված ամեն ինչ, ներառյալ ՀՀ Ջրային օրենսգիրքը և ՀՀ կառավարության որոշումները, ուսումնասիրվել են այս խմբի կողմից»: (PURE Water) Մշակված ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը ՀՀ կառավարությանն են ներկայացվել 2018-ի մարտին: Չնայած PURE Water ծրագիրը մշակվել էր ՀՀ կառավարության պահանջով, նախկին կառավարությունը (մինչև 2018 թվականի մայիսը) այնքան էլ շահագրգռված չէր տեսնել այս ոլորտում իրական բարելավումներ։ 2018 թվականի մայիսին Թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծվեց նոր կառավարություն, և նախագիծը սկսեց աշխատել գրեթե զրոյից: Կադրային փոփոխություններ տեղի ունեցան իշանության ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակներում, և ծրագիրը ստիպված էր վերսկսել աշխատանքը այդ նորանշանակ պաշտոնյաների հետ: «Ծաղկաձորում կայացած հանդիպումը, որը վերաբերում էր «ՋՕԸ-երի մասին» ՀՀ օրենքի վերանայմանը, այն եզակի քննարկումներից մեկն էր, որին մասնակցում էին բոլոր շահագրգիռ կողմերը ՝ Ջրային կոմիտեի ղեկավարը, մեր (ՀՀ Ազգային ժողովի) Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերի, գյուղատնտեսություն և բնապահպանություն մշտական հանձնաժողովի ղեկավարը, ՋՕԸ-երի ղեկավարներ և այլոք: Դա կարևոր էր, քանի որ բոլորը միասին էին և հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց տեսակետները խնդրի վերաբերյալ: Այս քննարկումների համար անցկացրած երեք օրերը շատ արդյունավետ էին »: (ՀՀ Ազգային ժողովի փորձագետ)
23 AID-111-A-17-00005
Դոնոր համայնքը, մասնավորապես Համաշխարհային բանկը, սերտորեն համագործակցել են PURE Water-ի շրջանակներում ՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ։ «Համաշխարհային բանկը PURE Water ծրագրի շրջանակներում ձևավորված իրավաբանական աշխատակազմի մեջ էր, որն աշխատում էր ռազմավարության և ճանապարհային քարտեզի վրա՝ ջրային ոլորտին վերաբերող քաղաքականության և օրենսդրական դաշտի բարելավման համար: PURE Water-ը և Համաշխարհային բանկը սերտորեն համագործակցել են ՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի աշխատանքներում: Արդյունքում, մեր առաջարկներն ընդգրկվել են նախագծում: Մենք մասնակցել ենք վերոհիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ավելի լայն քննարկմանը: Ես բարձր եմ գնահատում աշխատաոճը, հատկապես` PURE Water- ի կողմից բաց քննարկումների ապահովումը, ինչպես նաև իրավական բաղադրիչի արդյունքները»: (Համաշխարհային բանկի ներկայացուցիչ) Նոր (ներկայիս) կառավարությունը բավականին բաց է եղել PURE Water-ի հետ համագործակցության համար: Նոր կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմավարության մեջ նշված կարիքներին և PURE Water- ի կողմից ակնկալվող աջակցության համար, որը կապված է ջրային ոլորտի քաղաքականության մշակման աշատանքներին: Խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը պարոն Վարազդատ Կարապետյանի անունից նամակ է ուղարկել PURE Water ծրագրի ղեկավարին՝ խնդրելով աջակցել «Էկոլոգիական քաղաքականության մասին» և «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքների մշակման աշխատանքներին: Ծրագիրը լրացուցիչ ջանքեր գործադրեց այս օրենքների նախագծերի մշակման համար: Բոլոր երեք նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խմբում: Ծրագիրն արդյունավետ կերպով աշխատել է Ջրային կոմիտեի նախկին ղեկավար տիկին Ինեսա Գաբայանի հետ՝ 2018 թվականի հունիսից: Կոմիտեի հետ ստորագրվել է հուշագիր: Այնուամենայնիվ, 2018 թվականի դեկտեմբերին ձևավորվեց նոր կառավարություն, Ջրային կոմիտեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմից տեղափոխվեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, նշանակվեց նոր ղեկավար, փոխվեց դրա կազմակերպչական կառուցվածքը և կանոնադրությունը: Վերջիններս խոչընդոտներ հանդիսացան ծրագրի իրականացման համար: Բացի այդ, 2019 թվականի փետրվարին, խորհրդարանական ընտրություններից հետո, ծրագիրը սկսեց համագործակցություն ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Այստեղ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ` ջրին վերաբերող հարցերի շուրջ աշխատելու համար: Ծրագիրը համագործակցել է այս աշխատանքային խմբի / հանձնաժողովի հետ ` առաջ մղելու ՋՕԸ-երի օրենքի, էկոլոգիական քաղաքականության և Տեղեկատվության ազատության մասին օրենքներում իրականացվող բարեփոխումները: Թեև ջրային ոլորտին վերաբերող օրենքները վերանայելու վերաբերյալ միայն առաջարկությունների փաթեթի մշակումն է եղել PURE Water-ի 1-ին բաղադրիչի նպատակը, սակայն մեծ ջանքերը հանգեցրել են քաղաքականության մեջ իրական բարեփոխումների նախաձեռման, որոնք կարող են համարվել որպես այս բաղադրիչի կարևորագույն ձեռքբերումներից մեկը: «Կարծում եմ` մենք հաջողության ենք հասել (ջրային ոլորտում իրավական բարեփոխումների իրականացմամբ), քանի որ ջրի խնդիրը այժմ գտնվում է քաղաքական օրակարգում. և Ջրային կոմիտեն, և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը հաճախ են խոսում մեր կողմից բարձրացված խնդիրների մասին»: (PURE Water)
24 AID-111-A-17-00005
Ջրային կոմիտեն նույնպես սկսեց ակտիվորեն համագործակցել Ծրագրի հետ՝ ՋՕԸ-երի մասին օրենքի վերանայման ուղղությամբ։ Բացի այդ, Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրի շրջանակներում կազմակերպվել են տարբեր ուսումնական պարապմունքներ և տեղեկատվության տարածման միջոցառումներ, որոնք սովորեցրել են տեղի բնակչությանը (ջրօգտագործողներին) թե ինչպես պաշտպանեն իրենց շահերը և իրավունքները:
Շահերի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստում անցած քաղաքացիական հասարակության կառույցների (երիտասարդական խմբեր, ՀԿ-ներ, Համայնքային աշխատանքային խմբեր) թիվը։ Թիրախ․ Քաղաքացիական հասարակության վերապատրաստվեն, և 15-ը ` օժանդակվեն
30
կառույցներ,
որոնք
պետք
է
Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 12 թիրախային համայնքներից 42 քաղաքացիական հասարակության կառույցներ (61 ներկայացուցիչ) վերապատրաստվել են շահերի պաշտպանության վերաբերյալ: Ծրագրի 2-րդ տարում 180 համայնքի անդամներ, այդ թվում` 108 կին, 72 տղամարդ և 68 երիտասարդներ 11 համայնքներից և ՔՀԿ-ներից մասնակցել են շահերի պաշտպանության դասընթացների և բարելավել իրենց կարողությունները, տեղեկացել շահերի պաշտպանության ռազմավարության, գործիքակազմի, ձեռնարկների և դրանց արդյունավետ իրականացման, ինչպես նաև համայնքում շահերի պաշտպանության արշավների կազմակերպման մասին: Հետևյալը հաջողված պատմություններ են, որոնք կապված են տեղի բնակիչների կողմից շահերի պաշտպանության հետ: Սովորել շահերի պաշտպանության միջոցով - Արմավիրի մարզ, գ․ Առատաշեն Առատաշեն համայնքում ոռոգման և խմելու ջրի մատակարարումը խափանվել էր, քանի որ հորատանցքերի տրանսֆորմատորները դուրս էին եկել շարքից՝ ցածր լարման, լարման տատանումների և էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման պատճառով: Տվյալ համայնքի շահերի պաշտպանության խմբի անդամների նախաձեռնությամբ էլեկտրոնային փոստով նամակներ են ուղարկվել «Հայկական էլեկտրական ցանցերի» «Մուսալեռ» մասնաճյուղի ղեկավարին` լարման խնդիրները կարգավորելու պահանջով: Նամակներ են ուղղվել նաև Արմավիրի մարզպետին՝ խնդրելով օժանդակել այս խնդրի լուծմանը: Ի վերջո, հարցը լուծվեց համայնքի ակտիվ անդամների շահերի պաշտպանության ջանքերի շնորհիվ: Խմելու ջրի որակի հարցը Արարատի մարզի Խաչփառ համայնքում Արարատի մարզի Խաչփառ համայնքում խմելու ջրից օրեր շարունակ տհաճ համ և հոտ էր գալիս: Խաչփառ համայնքի շահերի պաշտպանության խմբի անդամները բազմաթիվ անգամ ահազանգեցին «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ «1-85» թեժ գծի միջոցով: Երկու օր անց «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցները ժամանեցին գյուղ և խմելու ջրի նմուշներ վերցրին գյուղի տարբեր մասերից: Նմուշառված ջրի մեջ հայտնաբերվեց զգալի քանակությամբ մնացորդային քլոր, ինչը տհաճ համի և հոտի պատճառ էր հանդիսացել: Խնդիրը ի վերջո լուծվեց: Ոռոգման պայմանագրերի օրինակների ստացումը - Արմավիրի մարզ, գ․ Եղեգնուտ Եղեգնուտ համայնքի ջրօգտագործողները չունեին ոռոգման պայմանագրերի իրենց պատճեները, որոնք ստորագրվել էին ջրօգտագործողների ընկերության հետ: Տեղի շահերի պաշտպանության խմբի անդամները պահանջեցին ՋՕԸ-ից այդ պատճեները: Հետագա լարվածությունից խուսափելու համար Եղեգնուտ համայնքի ջրբաշխի հետ բանակցելուց հետո նրանք 25 AID-111-A-17-00005
համաձայնության եկան։ Վերջինս ոռոգման պայմանագրերի պատճեները գյուղացիներին հանձնեց շահերի պաշտպանության խմբի անդամների ներկայությամբ՝ կից ժամանակացույցով։ Խնդիրը լուծվեց: Խմելու ջրի հարցը Այգավանում Այգավան համայնքում խնդիրներ էին առաջացել խմելու ջրի հետ կապված, որոնք բարձրացվել են «Երկիր մեդիա» հեռուստաալիքի և ՀԵՏՔ-ի միջոցով (https://www.youtube.com/watch?v=XI1A3uM44IE): Ջրային կոմիտեն, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմը տեղեկացվել են այդ մասին` շահերի պաշտպանության տարբեր գործողությունների արդյունքում: Այնուամենայնիվ, հարցը դեռևս լուծված չէ, քանի որ պահանջվում է հսկայական ներդրումներ (115 միլիոն դրամ): (PURE Water)
Քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՀԿ-ներ, համայնքային աշխատանքային խմբեր, երիտասարդական խմբեր) թիվը, որոնք ԱՄՆ կառավարության աջակցությամբ զբաղվում են շահերի պաշտպանությամբ (F ցուցանիշ) Թիրախ՝ 25 կազմակերպություն Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. առաջին տարվա ընթացքում 17 քաղաքացիական հասարակության կառույցներից 58 ՋՈՀՇՊՑ անդամներ մասնակցել են քննարկումների` ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման համար: Ծրագրի 2-րդ տարվա ընթացքում 27 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՋՈՀՇՊՑ անդամներ) առաջնահերթություն են տվել հետևյալ շահերի պաշտպանության միջամտություններին՝ (I) ջրային օրենսդրության բարելավում, (ii) ոռոգման ջրամատակարարող ընկերությունների գործունեության բարելավման խթանում; (iii) ջրի հանրային մոնիտորինգի/վերահսկողության իրականացումը, և (iv) ջրօգտագործողների իրավունքների պաշտպանությունը: Բացի այդ, 5 ՔՀԿ-ներ ստացան փոքր մոնիտորինգի ենթա-դրամաշնորհներ՝ թիրախային տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ վերահսկելու ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործումը և կառավարումը: 4 բնապահպանական ՔՀԿ-ներ (Ինգա Զարաֆյան, Կարինե Դանիելյան, Լևոն Գալստյան, Ելենա Մանվելյան) մասնակցեցին ծրագրի թիմի հետ հանդիպումներին: «Ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ես ուսումնասիրել եմ ՏԻՄ-երի ներգրավման հարցը ջրօգտագործման թույլտվությունների գործընթացում: Ես մշակել եմ քաղաքականության համառոտագիր և այն ներկայացրել եմ համապատասխան շահագրգիռ կողմերին և քաղաքականության մշակողներին: Հիմնական շահագրգիռ կողմը Բնապահպանության նախարարությունն էր: Նախարարի առաջին տեղակալը դա ստացավ և խոստացավ ուսումնասիրել այն և արձագանքել »: (ԵՊՀ Բբնապահպանական իրավունքի ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ) ***
«Որպես լրագրող, PURE Water ծրագրի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ես իրականացրել եմ Արարատի և Արմավիրի ՋՕԸ-երի գործունեության մոնիտորինգ: Ինձ համար դա շատ տեղեկատվական էր, քանի որ ես շատ բան սովորեցի այս ոլորտում։ Վերջին տարիներին մի քանի ՋՕԸ-երի նկատմամբ դատական գործեր են հարուցվել: Մեր տեղեկություններով, Արարատ ՋՕԸ-ն անցած տարիներին ապօրինի կերպով 38 ձկնաբուծարանի ջուր էր տրամադրել՝ գանձելով միայն ծառայության վարձավճարը: Շատ ձկնաբուծարաններ չունեին ՋԹ- ներ և նրանք գործում էին ապօրինի համաձայնությամբ 26 AID-111-A-17-00005
ՋՕԸ-երի հետ: ՋՕԸ-ն նախկինում վերականգնում էր այդ ծախսերը/կորուստները` կանոնավոր կերպով վճարող ջրօգտագործողների հաշվին: Բացի այդ, մեր մոնիտորինգի գործողությունները ցույց են տվել, որ ՋՕԸ-ն ջրօգտագործողներից պահանջել է վճարել որոշակի գումարներ, որոնց դիմար այն ջուր չի տրամադրել: Ես ՀԵՏՔ-ում հաճախ հրապարակել եմ համապատասխան հոդվածներ՝ կապված խմելու և ոռոգման ջրի խնդիրների հետ: Այս տեղեկությունները պետք է օգտակար լինեն ջրային ոլորտում ծրագրերի իրականացման համար»: (Լրագրող, ՀԵՏՔ լրատվական) Ծրագրի 3-րդ տարվա ընթացքում 30 ՔՀԿ ներկայացուցիչներ մասնակցեցին ՋՈՀՇՊՑ հանդիպումների, ՔՀԿ-ների 10 ներկայացուցիչներ մասնակցեցին Ծաղկաձորում եռօրյա սեմինարի, որի նպատակն էր «Ջրօգտագործողների միությունների և ջրօգտագործողների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը: Քաղաքացիական հասարակության 14 խմբեր նաև ստացել են աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մոնիտորինգի և շահերի պաշտպանության իրականացման համար:
Բաղադրիչ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար Այս բաղադրիչի շրջանակներում գործողություններն իրականացվել են երեք մակարդակներում` քաղաքականության մակարդակով (օրենսդիրների հետ, տարբեր նախարարությունների հետ), կառավարման մակարդակով (ՋՕԸ-երի և« Վեոլիա ջուր» ընկերության հետ միասին), և համայնքի մակարդակում՝ թափանցիկ գործունեության խթանման համար: Ծրագրով իրականացվել է կարողությունների զարգացման և խորհրդատվությունների մի ամբողջ շարք հետևյալ թեմաներով. (I) ջրային կրթություն. (ii) Մասնակցային բյուջետավորում. (iii) Հեռախոսային հարցման գործիքների ուսուցում և ձեռնարկ; (iv) Մասնակցային բյուջետավորում և թափանցիկ կառավարում; (v) Հանրային լսումներ. (vi) Քաղաքացիական լրագրություն. (vii) ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սկզբունքները. (viii) ջրային ռեսուրսների կառավարում. (ix) ուսումնական սեմինարներ Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար. (x) Շահերի պաշտպանություն. (xi) Կլիմայի փոփոխություն. (xii) Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ուղեցույցը. (xiii) Սեմինար Արարատյան դաշտի ճահճացած վայրերում`«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլս Հայաստան»-ի հետ համատեղ; (xiv) Ծրագրի և ջրի մոնիտորինգ: Դասընթացների ժամանակ տրամադրվել են տեղեկատվական նյութեր և տեղեկագրեր ինչպես մասնակիցների համար, այնպես էլ նրանց հասակակիցների, համայնքի բնակիչների և ընտանիքի անդամների շրջանում տարածելու համար: Այս բաղադրիչի շրջանակներում PURE Water ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ թիրախներին՝
ԱՄՆ կառավարության աջակցությամբ ներդրված հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ արտաքին վերահսկողության մեխանիզմների քանակը (F ցուցիչ) Թիրախ՝ 6 մեխանիզմներ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 1) հեռախոսային հարցման գործիքը տեղադրվել է 10 գործընկեր համայնքներում. 2) Մասնակցային բյուջետավորման գործիքները տեղադրվել են 12 գործընկեր համայնքներում. 3) Քաղաքացի լրագրողները հրապարակել են 24 հոդված և լուսաբանել «Վարդավառ» միջոցառումը. 4) ֆինանսավորվել են վեց փոքր մոնիտորինգի և շահերի պաշտպանության (ՏԻՄ-ՔՀԿ) դրամաշնորհային նախաձեռնություններ. 5) Կատարվել է սոցիալական աուդիտ Փոքր Վեդի, Վեդի, Առատաշեն, Երասխահուն և Եղեգնուտ համայնքներում Արմավիր ՋՕԸ-ում. 6) 4 փոքր դրամաշնորհներ են տրվել Քաղաքացի գիտնականներին` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: 27
AID-111-A-17-00005
Նպատակային համայնքների կողմից օգտագործվել է հեռախոսային հարցման գործիք՝ ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ ելակետային ուսումնասիրություններ կատարելու (խմելու և ոռոգման ջրի իրավիճակը գնահատելու համար), ջրի արդյունավետ օգտագործման մոնիտորինգի և տեղական շահերի պաշտպանության այլ գործողությունների իրականացման համար: «Հեռախոսային հարցման գործիքը շատ արդյունավետ գործիք է ոչ միայն ջրի հետ կապված խնդիրների, այլ նաև համայնքի այլ հարցերի համար: Այն արդյունավետ է, քանի որ հարցեր տվողը և հարցվողները իրար չեն տեսնում, հետևաբար, հարցվողները ավելի ազնիվ են: Այն փոխարինում է հանրային լսումներին: Մենք մի քանի անգամ օգտագործել ենք այս գործիքը: Այն անձը, որը օգտագործում էր այն մեր համայնքում, այժմ մայրական արձակուրդում է, և մենք այժմ խնդիր ունենք այս ուղղությամբ նոր աշխատողներ վերապատրաստելու համար»: (Վեդու քաղաքապետ) ***
«Մենք մեր համայնքներին տրամադրել ենք հեռախոսային հարցումների իրականացման գործիքներ: Չնայած այդ գործիքները օգտագործվել են «PURE Water» ծրագրի շրջանակներում, կան համայնքներ (կախված համայնքի ղեկավարից, ավագանուց և նրանց աշխատելու ցանկությունից), որոնք հաջողությամբ օգտագործում են այդ գործիքները՝ իրենց համայնքի խնդիրները լուծելու համար: Կան համայնքներ, որոնք չեն օգտագործում այդ գործիքները: Սա շատ լավ գործիք է, քանի որ այն հնարավորություն է տալիս հավաքել բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն / կարծիք և շատ արագ տարածել տեղեկատվությունը: Սա ավելի օգտակար է, քան համայնքապետարանում հանդիպումներ կազմակերպելը, քանի որ հեռախոսային հարցումների միջոցով ապահովվում է մասնակցության ավելի բարձր մակարդակ»: (PURE Water) «Լրատվական/մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» անցկացված «Քաղաքացի լրագրողների» դասընթացն ապացուցեց, որ այն շատ կարևոր էր, որպեսզի կարողանանք բարձրաձայնել շահերի պաշտպանության խնդիրները հրապարակումների և ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Քաղաքացի լրագրողներն իրենց հրապարակումների միջոցով բարձրաձայնել են շահերի պաշտպանության խնդիրները. գրառումները կատարվել են ինչպես PURE Water-ի քաղաքացի լրագրողների ակումբում, ֆեյսբուքյան էջում, ՀԵՏՔ-ի կայքում, www.aravot.am կայքում, ALT TV առցանց թերթում, այնպես էլ PURE Water-ի ֆեյսբուքյան էջում: Քաղաքացի լրագրողները հետաքննել են ստորերկրյա ջրերի կառավարման խնդիրները Վեդի քաղաքում, խմելու ջրի խնդիրները Փոքր Վեդիում և Այգավան համայնքներում, և այլն: Target local governments and residents (including women and youth), as well as CSOs, have been capacitated to develop small-scale water infrastructure projects and submit to PURE Water, to provide input in improvement of legislation and voicing for changes at national level, to initiate and implement activities in target communities to contribute to addressing the groundwater issue. ՔՀԿ-կառավարություն համագործակցության փոքր դրամաշնորհների շրջանակներում իրականացված հանրային մոնիտորինգը բացահայտեց թիրախային համայնքների առջև ծառացած հիմնական խնդիրները: Արմավիրի մարզի Եղեգնուտ և Առատաշեն համայնքներում իրականացված մոնիտորինգի ծրագրերը վերաբերում էին ջրի վճարների հավաքագրմանը: Թիրախային տեղական ինքնակառավարման մարմինները և բնակիչները (ներառյալ կանայք և երիտասարդները), ինչպես նաև ՔՀԿ-ները, վերապատրաստվել են, որպեսզի կարողանան մշակել փոքրածավալ ջրային ենթակառուցվածքների ծրագրեր և ներկայացնել «PURE Water»-ին, օգնեն օրենսդրության բարեփոխումների իրականացմանը, ազգային մակարդակում փոփոխությունների մասին բարձրաձայնեն, թիրախային համայնքներում նախաձեռնեն և իրականացնեն գործողություններ`ստորերկրյա ջրերի խնդրի լուծմանը նպաստելու համար: 28 AID-111-A-17-00005
Սոցիալական աուդիտը մեկ այլ մասնակցային գործիք է, որն օգտագործվել է վերապատրաստում անցած բնակիչների կողմից` խմելու և ոռոգման ջրի հետ կապված ՏԻՄ-երի և ՋՕԸ-երի բյուջեները (եկամուտներն ու ծախսերը) վերանայելու և համայնքի անդամներին ներկայացնելու համար: Սոցիալական աուդիտի շրջանակներում սույն ծրագրի շրջանակներում կազմավորված համայնքային ակտիվ խմբերի խնդրանքով համայնքների ղեկավարները և Արմավիր ՋՕԸ-ն պատրաստել և բնակիչներին են ներկայացրել ամփոփ տեղեկություններ ջրի հետ կապված իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ։ Սա հնարավորություն է տվել բնակիչներին տեսնելու իրենց վճարումները, պարտքերը, ինչպես նաև ՏԻՄ-երի և ՋՕԸ-ի եկամուտներն ու ծախսերը 2018-ին: «Մեր սոցիալական աուդիտի խմբերը սովորել և իրականացրել են մասնակցային բյուջետավորում և աուդիտ՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների հետ: Բուրաստան համայնքում այժմ նրանք մշակում են ՏԻՄ-ի տարեկան բյուջեն և քննարկում են այն իրենց համայնքի բնակիչների հետ: Սա կարող է լինել կայուն գործունեություն: Նույնը փորձել ենք նաև ՋՕԸ-երի բյուջեների համար, բայց նրանց հետ ավելի դժվար էր»: (PURE Water) Քաղաքացի գիտնականները (40 կին, 19 տղամարդ, 42 երիտասարդ) մասնակցել են կրթական սեմինարների: Նրանց կողմից չորս առաջարկության ֆինանսավորում է տրվել ծրագրից, որպեսզի իրականացվեն իրենց նորարարական գաղափարները համայնքի ջրային ոլորտում, ինչպիսիք են «ծուղակ աղբի համար» նախագիծը Փոքր Վեդիում, փականների տեղադրումը ցայտաղբյուրներին Վեդիում, ոռոգման ջրի հաշվիչները` տվյալների առցանց փոխանցելու հնարավորությամբ, և այլ ծրագրեր: «Մենք ստեղծել ենք քաղաքացի գիտնականների մի խումբ: Վերջիններիս առաջարկած գաղափարները և պետական պաշտոնյաների համապատասխան դրական արձագանքը այս ենթածրագիրը դարձնում են եզակի և առավել ուշագրավ: Ջրի խնայողությունների հետ կապված նորարարական նախագծերի համար գաղափարի մրցույթին մասնակցելու համար ստացվել է 60 հայտ: Ֆինանսավորվել է 4 ծրագիր-առաջարկ, որոնք իրականացվել են 5 թիրախային համայնքներում։ Այդ ծրագրերն են՝ Արմավիրի ՋՕԸ-ի կայքի ստեղծումը, Վեդի քաղաքի ցայտաղբյուրներից հոսող ջրի վերաօգտագործումը` հողատարածքների ոռոգման համար (կաթիլային ոռոգման համակարգով) և ցայտաղբյուրների վրա փականների տեղադրումը, հեռախոսային ծրագրի ստեղծումը՝ երկրում նման ցայտաղբյուրների տեղակայման վայրերը գտնելու և Փոկր Վեդիի ոռոգման ջրանցքի վրա կառուցված աղբի ծուղակը»: (PURE Water) Քաղաքացի գիտնականները կազմակերպել են նաև միջոցառումներ` նվիրված ջրահեռացման և ոռոգման բարելավմանը, ներառյալ Վեդիի թիվ 2 մանկապարտեզում ջրահեռացման մասին դասընթացները: Նրանք նաև ստեղծել են Արմավիրի ՋՕԸ-ի համար վեբ կայք (տես՝ http://armavirwua.am/): Այն պարունակում է տեղեկատվություն ՋՕԸ-ի, նրա անդամների, կառուցվածքի, ՋՕԸ-ի հաշվետվությունների, եկամուտների (ներառյալ պետական սուբսիդիաները) և ՋՕԸ-ի ծախսերի մասին, ջրին վերաբերող օրենսդրությունը և նորությունները: Ջօգտագործողները կարող են օգտագործել առցանց հաշվիչ` իրենց ոռոգման վճարները հաշվարկելու համար` հիմնվելով իրենց հողամասի մակերեսի և ջրի պահանջվող ծավալի վրա, ինչպես նաև ներկայացնել իրենց ոռոգման պահանջ-հայտերը, և իմանալ իրենց ֆինանսական պարտավորությունների և վճարումների մասին` մուտքագրելով իրենց պայմանագրային ծածկագրերը: Բացի այդ, Վեդու քաղաքապետարանի վեբկայքում (տես՝ http://www.vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=5&dt=public_service) ավելացվել է ջրամատակարարման և ջրահեռացման մասին էջ, որտեղ քաղաքացիները կարող են իրենց
29 AID-111-A-17-00005
մտահոգությունների մասին հաղորդագրություններ ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ «Վեոլիա ջուր» ընկերությանը:
«Մեր բնակիչները դեռևս ակտիվորեն չեն օգտագործում այս նորաստեղծ վեբկայքը՝ ջրի հետ կապված խնդիրների բարձրացման համար: Մինչ այժմ ընդամենը մի քանի բողոք է ստացվել: Այնուամենայնիվ, երբ մենք խոսում ենք մեր բնակիչների հետ, մենք պարզում ենք, որ նրանք ջրի հետ կապված շատ խնդիրներ ունեն: Մենք նրանց ցույց ենք տալիս, թե ինչպես նրանք կարող են օգտագործել այս կայքը՝ ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրները բարձրացնելու համար, բայց նրանք անտարբեր են դրան: Մեզ չի հաջողվել խթանել այս գործիքը: Ես համապատասխան մասնագետ եմ հատկացրել, որպեսզի աշխատի այս պորտալում: Այնուամենայնիվ, մարդիկ պասիվ են, և ես չեմ կարող բացատրել, թե ինչու մեր բնակիչները ակտիվ չեն օգտագործում այս պորտալի հնարավորությունները»: (Վեդու քաղաքապետ) Այս բաղադրիչով նաև ստեղծվել է պարզեցված ընթացակարգով ջրօգտագործման առցանց թույլտվություն ստանալու պորտալ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և ԱՄՆ ԳԱՏՕ ծրագրի հետ համատեղ։ «PURE Water ծրագրի շրջանակներում մենք (ՋՌԿԳ-ն) համագործակցել ենք Ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) առցանց պլատֆորմի (հավելվածի) ստեղծման համար: Ես դա շատ բարձր եմ գնահատում: Այն երկրի բոլոր մասերից ջրօգտագործողներին հնարավորություն է տալիս տանից ՋԹ ստանալու դիմումներ ներկայացնել: Այն նվազեցնում է պետական պաշտոնյաների և ջրօգտագործողների միջև անմիջական կապը ՝ դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: … Ես կասեի, որ, ընդհանուր առմամբ, PURE Water- ը շատ արդյունավետ և հետաքրքիր նախագիծ էր, քանի որ նպատակ ուներ փոխել մարդկանց վարքագիծը և նպաստել ինստիտուցիոնալ բարեփոխումներին»։ (ՋՌԿԳ ղեկավար) *** «ՋԹ-ների ստացման առցանց պորտալը թույլ է տալիս բարձրացնել գործընթացի արդյունավետությունն ու թափանցիկությունը, ինչը նվազեցնում է մարդկային գործոնը: Ջրօգտագործող յուրաքանչյուր անձ կարող է ՋԹ ստանալու դիմում ներկայացնել Շրջական միջավայրի նախարարություն ՝ այս առցանց պորտալի միջոցով: Վերջինիս ստեղծման համար մենք սերտորեն համագործակցել ենք Pure Water- ի հետ»: (ԳԱՏՕ/ծրագրի գործընկեր) Բոլոր ՋՕԸ-երը արդեն ստեղծել են ֆեյսբուքյան էջեր, որտեղ նրանք տեղեկատվություն են հրապարակում իրենց գնումների մրցույթների վերաբերյալ, և սա քայլ է դեպի իրենց աշխատանքի թափանցիկության բարձրացում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր բնակիչներն (հատկապես տարեցները, և հատկապես գյուղատնտեսական սեզոնի ընթացքում) են օգտվում համացանցից` անհրաժեշտ տեղեկությունները ստանալու նպատակներով:
ԱՄՆ կառավարության օժանդակությամբ ջրի անվտանգության, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման, և ջրային ռեսուրսների պահպանման գործիքների, մոտեցումների և մեթոդների վերաբերյալ վերապատրաստում ստացած մարդկանց քանակը (F ցուցանիշ) Թիրախ՝ 700 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 2243 մարդ կրթություն է ստացել ջրի և առողջության, քաղաքացիների մասնակցության, մոնիտորինգի, շահերի պաշտպանության, հեռախոսային հարցման, քաղաքացի լրագրության, ջրի համապարփակ կառավարման, մասնակցային բյուջետավորման և սոցիալական 30
AID-111-A-17-00005
աուդիտի մասին: Մոնիտորինգի դասընթացներն անց են կացվել Քաղաքացիական գիտնականների հետ: Ուսումնական սեմինարներ/դասընթացներ են անցկացվել դպրոցականների, երիտասարդների և մեծահասակների համար և թիրախային համայնքների ղեկավարների համար անցկացվել են ծրագրի մշակման և կառավարման դասընթացներ։ «Մենք մասնակցել ենք տարբեր սեմինարների: Մի անգամ երկու օր Հանքավանում կամ Ծաղկաձորում էր: Մասնակցել ենք նաև Վեդիում և Առատաշենում կազմակերպված դասընթացին: Ես չեմ հիշում ճշգրիտ թեմաները: Դրանք կապված էին ջրի և ջրի կառավարման հետ: Դրանք երկու տարի առաջ էին »: (Գրիբոյեդովի գյուղապետ) Մասնակցային բյուջետավորման դասընթացները նույնպես հաջող էին, քանի որ վերջինիս մասին մի քանի անգամ ընդգծվել է հարցման մասնակիցների կողմից: «Մասնակցային բյուջետավորման դասընթացների շնորհիվ մենք իմացանք ՏԻՄ բյուջեում եկամուտների և ծախսերի մասին»: (Երասխահունի բնակիչ) Այս դասընթացների ընթացքում բնակիչները սովորել են, թե ինչպես ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բյուջեների մշակման, ներառյալ ջրի հետ կապված ծախսերի հաշվարկման աշխատանքներում։ Համայնքներից 12 ներկայացուցիչների են մասնակցել այս դասընթացներին՝ ծանոթանալով մասնակցային բյուջետավորման մեթոդաբանության հետ։ Ծրագրի ՄԳ զեկույցներից երևում է, որ 6 թիրախային համայնքներ օգտագործում են մասնակցային բյուջետավորման գործիքը, և այդ համայնքների բնակիչները մասնակցում են բյուջեի լսումներին: «Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք մասնակցային բյուջետավորում: Մենք ուսումնասիրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների և Արմավիրի ՋՕԸ-ի բյուջեները: Համապատասխան զեկույցներ են պատրաստվել մեր մասնագետների կողմից և տրամադրվել տեղի բնակիչներին»: (ՀԿ ներկայացուցիչ) Կարողությունների զարգացման շնորհիվ թիրախային համայնքների բնակիչները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար և գործնականում օգտագործել դրանք՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ պահանջելով ջրի ավելի լավ կառավարում: «Մեր համայնքում մենք հիմնականում ծանոթ էինք ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացների նյութերին: Այն, ինչը մենք բարձր ենք գնահատում, դա տեղեկատվությունն է այն մասին, թե ինչպես դիմել տարբեր մարմինների, որոնք առնչվում են ջրային խնդիրներին՝ ճանապարհներ փակելու փոխարեն»: (Համայնքի ակտիվիստ) *** «Որպես ՋՕԸ-ի խորհրդի անդամ, ես տեսնում եմ մեր ՋՕԸ-ի ֆինանսական տվյալները՝ ջրօգտագործողներից գանձվող վճարների գումարները, սուբսիդիաների քանակը և այլն: Ես նկատել եմ, որ 2019 թվականին մեր ՋՕԸ-ն նախորդ տարվա համեմատ 150 միլիոն դրամով ավելի գումար է հավաքել»: (ՋՕԸ-ի խորհրդի անդամ, գ․ Առատաշեն) ***
31 AID-111-A-17-00005
«PURE Water-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ակտիվ համագործակցության շնորհիվ բարձրացել է ջրօգտագործողների տեղեկացվածությունը: Այժմ ՋՕԸ-երի տնօրենները չեն նշանակվում մարզային/պետական իշխանությունների կողմից։ Նրանց ընտրում է ՋՕԸ-ի խորհուրդը` տեղի բնակիչները: Դասընթացների ընթացքում բնակիչները տեղեկացել են իրենց իրավունքների մասին և կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները: (Համայնքի ակտիվիստ) Հարցված փորձագետներից և բնակիչներից շատերը նշել են, որ անցյալում ջրօգտագործողները փորձել են դատի տալ ՋՕԸ-երին, երբ ջրի դիմաց պարտքերի չափի հետ կապված տարաձայնություններ կային, բայց նրանք հիմնականում չեն շահել դատը. «Նախկինում Վեդիի ջրօգտագործողներից շատերը վախենում էին, որ իրենց ջրամատակարարումը կդադարեցվի, եթե նրանք բողոքեն իրենց ջրամատակարարողների դեմ, կամ եթե նրանք պահանջեն իրենց ՋՕԸ-ին՝ իրենց տրամադրի իրենց հետաքրքրող տեղեկությունները: Այս վախերը անցյալում էին, երբ մենք ունեինք ՋՕԸ-ի այլ (կոռումպացված) ղեկավար: 2019-ին մեր բնակիչները շատ գոհ էին ՋՕԸ-ի աշխատանքից, քանի որ առանց ձգձգումների նրանք ստացել են ոռոգման ջուր: ․․․Այժմ որոշ բնակիչներ ակտիվացել են, սակայն նրանք դեռ պատրաստ չեն (հոգեբանորեն) անհրաժեշտության դեպքում դատի տալու ՋՕԸ-երին (այն մտավախության պատճառով, որ իրենց ջրամատակարարումը կդադարեցվի, կամ այս հարցում իրենց բացասական փորձի պատճառով): (Համայնքի ակտիվիստ) «PURE Water» ծրագրի շրջանակներում Արմավիրի և Էջմիածնի ՋՕԸ-երի ներկայացուցիչները մասնակցել են ծրագրի միջոցառումների, հանդիպումների և կարողությունների զարգացմանը: Ծրագրի ընթացքում նրանք ցուցաբերել են պատրաստակամություն՝ փոխելու իրենց կառավարման պրակտիկան և ավելի պատասխանատու լինելու համար: «Որպես ՋՕԸ-ի ներկայացուցիչ՝ ես մասնակցել եմ այս նախագծի շրջանակներում անցկացված մեծ թվով դասընթացների և քննարկումների: Այս ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացները օգտակար էին, և մարդիկ այժմ հասկանում են ջրի արժեքը: Ես շատ գոհ եմ այս նախագծից, քանի որ ես շատ բան սովորեցի: Վստահ եմ, որ բոլոր մյուսները, ովքեր մասնակցել են այս ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացին, նույնպես գոհ են»: (Արմավիր ՋՕԸ ներկայացուցիչ)
Համայնքների ժողովներին մասնակցող բնակիչների թիվը Թիրախ՝ 1200 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. ընդհանուր առմամբ 1738 մարդ է նպաստել այս ցուցանիշի իրականացմանը: Թիրախ համայնքների 766 բնակիչ մասնակցել է համայնքապետարանի նիստերին, 596-ը մասնակցել են ակնկալվող ծախսերի և եկամուտների վերաբերյալ հասարակական լսումների, և այլն։ 185 քաղաքացի մասնակցել է համայնքային հանդիպումներին և նպաստել քաղաքացիների մասնակցության խթանմանն ուղղված քաղաքականության և օրենսդրության բարելավման ռազմավարության մշակմանը; 5 թիրախային համայնքների 191 բնակիչ ծանոթացել են սոցիալական աուդիտի արդյունքներին:
Այս բոլոր միջամտությունները նպաստել են հետևյալ նպատակի իրականացմանը՝ 12 թիրախային համայնքներում ջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով խթանել բնակչության մասնակցությունն ու վերահսկողությունը ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործընթացներում:
32 AID-111-A-17-00005
Բաղադրիչ 3․ Ջրօգտագործողների շրջանում իրազեկվածության բարձրացում և վարքագծի փոփոխության խթանում Այս բաղադրիչի շրջանակներում Ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ թիրախներին՝
Ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին բարձրաձայնող մարդկանց թիվը Թիրախ՝ 3000 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են։ Ըստ ցուցանիշի, 3000 մարդ հանրային կրթության և իրազեկման արշավի (հեռուստածրագրերի, լրատվամիջոցներում տպագրված հոդվածների, զանազան միջոցառումների միջոցով), ինչպես նաև 1-ին և 2-րդ բաղադրիչների արդյունքում (ձկնաբուծարաններ, Քաղաքացի գիտնականներ, քաղաքացի լրագրողներ, լրատվամիջոցների հոդվածներ, սոցիալական աուդիտ, շահերի պաշտպանություն, իրազեկման միջոցառումներ, ուսումնական շրջագայություններ, օրենսդրության բարելավմանն ուղղված շահերի պաշտպանություն, դպրոցներում սեմինարներ, արտադպրոցական միջոցառումներ, համայնքապետարանի հանդիպումներ) ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին պետք է բարձրաձայնեին։ Նշված եղանակներով Արարատյան դաշտում ավելի քան 8,300 մարդ բարձրաձայնել են այդ մասին, ինչպես վկայում են ծրագրային փաստաթղթերը:
Իրազեկման ակցիաներով տեղեկացված մարդկանց թիվը Թիրախ՝ 50,000 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են։ Ավելի քան 600,000 մարդ է տեղեկացվել ամբողջ երկրում, ինչը վկայում են ծրագրի նյութերը: Բնակիչները տեղեկացվել են հետևյալ եղանակներով՝ հեռուստատեսություն, հանրային ծառայության հայտարարություններ, զանազան միջոցառումներ և փառատոներ, կրթական սեմինարներ, համայնքների միջև տեղեկատվության փոխանակման հանդիպումներ, ուսումնական այցեր ձկնաբուծարաններ, արտեզյան ջրհորներ, ճահճացած տարածքներ և այլն:
Ծրագրի սկզբնական փուլում տնային տնտեսությունների ելակետային հետազոտություն է անցկացվել վեց քաղաքներում (Արտաշատ, Արարատ, Արմավիր, Մասիս, Էջմիածին, Վեդի) և 16 գյուղերում, որոնք պատահականորեն ընտրվել էին Արարատյան դաշտում (8-ը Արարատի, 8-ն էլ Արմավիրի մարզերում): Այդ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել բնակիչների գիտելիքները, ընկալումները և փորձագետների կարծիքը Արարատյան դաշտ ջրային խնդիրների վերաբերյալ: Արդյունքում արժեքավոր տեղեկատվություն ստացվեց` մասնավորապես վարքագծային փոփոխությունների հաղորդակցության պլանը ճշգրտելու և այն ավելի նպատակային դարձնելու համար: Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԱՄՆ ՄԶԳ- ին և ազգային ու տեղական շահագրգիռ կողմերին (կենտրոնական, մարզային և տեղական կառավարման մարմիններին, ջրօգտագործողների ընկերություններին, բնապահպանական և առողջապահական ՔՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին և փորձագետներին): Շահագրգիռ կողմերի քարտեզագրում ու գնահատում և նաև իրականացվել ներգրավված տարբեր շահագրգիռ կողմերի վարքագծի, դրդապատճառների ու կարողությունների հստակ պատկերացման համար: Ծրագրի ավարտին անցկացվում է այս/վերջնական գնահատումը` ծրագրի արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար՝ հասկանալու այն գործոնները, որոնք նպաստել կամ մարտահրավեր են նետել սահմանված նպատակների իրականացմանը և պարզելու հիմնական դասերը, որոնք կօգնեն մշակել հետագա ծրագրերը ստորերկրյա ջրային ռեսուրսների և ընդհանուր առմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման ոլորտներում: Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, կայունությունը և ազդեցությունը գնահատվում են` եզրակացություններ անելու համար, որոնք կարող են տեղեկացնել հետագա գործողությունների մասին: Բացի այդ, իրականացվում է շահագրգիռ կողմերի մեկ այլ (համեմատական) վերլուծություն և քարտեզագրում` ջրային ոլորտում 33 AID-111-A-17-00005
շահագրգիռ կողմերի բացահայտելու համար:
հետաքրքրությունների
և
վերաբերմունքի
փոփոխությունները
Ելակետային գնահատումից հետո, 2017-ի ամռանը մշակվել են հանրային իրազեկման և հաղորդակցման արշավներ ԱՄՆ ՄԶԳ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մասնագետների աջակցությամբ, որոնք օգնել են մշակել (խմբային քննարկումների արդյունքում) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ հաղորդագրությունների հայեցակարգ: Մշակված հաղորդագրության հայեցակարգերը ստուգվել են չորս ֆոկուս խմբերի օգնությամբ, որտեղ մասնակիցները ներկայացնում էին հիմնական թիրախային լսարանը: Նշված փորձագետները նաև PURE Water ծրագրի աշխատակիցների համար անցկացրել են հատուկ ուսումնական դասընթացներ BCC տեխնիկայի վերաբերյալ: Այդ սեմինարի արդյունքում հստակեցվել է հաղորդագրությունների բովանդակությունը, ինչպես նաև այդ հաղորդագրությունների տարածման հնարավոր եղանակները համապատասան լսարանի համար: Ավելի ուշ Արարատյան դաշտում ջրօգտագործողների համար իրազեկման և կրթության BCC ռազմավարություն է մշակվել` հաղորդագրությունների վերջնական ծրագրի հիման վրա: PureE Water-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ ջանքերի արդյունքում մշակվել է փորձագետների BCC քարոզչական պլանը: Այս ջանքերից հետո, շահագրգիռ յուրաքանչյուր խմբի համար հաղորդագրություններ պատրաստվեցին ծրագրի շրջանակներում տարբեր վարքագծային փոփոխությունների միջամտությունների համար։ Մշակվել է մանրամասն գործողությունների ծրագիր՝ վարքագծի փոփոխության յուրաքանչյուր միջամտության համար: Արդյունքում, PURE Water-ի BCC ռազմավարությունը վերանայվեց և ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝ հաստատման: Այս գործողություններին զուգահեռ, PURE Water թիմը մշակել է տեղեկատվական նյութեր՝ նպաստելու ջրային ռեսուրսների իրազեկման բարձրացմանը, բնության մեջ ջրի շրջանառությանը մասին, նաև այն մասին, թե ինչպես է ջուրը համալրվում և ինչու է բնակչությունը բախվում ջրի խիստ անբավարարությանը: Այս տպագիր նյութերը մարդկանց տեղեկացրել են ջրի օգտագործման հետ կապված որոշումներին մասնակցելու իրենց իրավունքների մասին և առաջարկել մասնակցության հատուկ գործիքներ տարբեր դեպքերի և մասնակցության մակարդակների համար: Նաև ստեղծվել է ծրագրի ֆեյսբուքյան էջ` ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար: «PURE Water»-ը համագործակցել է ATP կազմակերպության հետ` իրականացնելու կրթական ծրագրեր գործընկեր համայնքների դպրոցականների համար` որպես հանրային կրթության և իրազեկման արշավների մի մաս: Հետևյալ գործողություններն են իրականացվել են ATP- ի հետ համատեղ՝ 1) Դասընթացավարների վերապատրաստում ուսուցիչների շրջանում, 2) դպրոցներում շրջակա միջավայրի դասընթացներ ուսուցիչների կողմից՝ ATP-ի աջակցությամբ, 3) ջրային մրցույթ. ջրային 10 պատվիրաններ, 4) Էկո ճամբարներ հաղթող աշակերտների համար; 5) Էկո-ակումբների ստեղծում Արարատյան դաշտում: Վեդի քաղաքում Արարատի և Արմավիրի մարզերի 22 ուսուցիչների համար անց է կացվել դասընթացավարների վերապատրաստում, որի հիմնական նպատակն էր վերազինել ուսուցիչներին լրացուցիչ գիտելիքներով գլոբալ և տեղական բնապահպանական հիմնահարցերի վերաբերյալ և ներկայացնել հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները` կապված Արարատյան դաշտի արտեզյան ավազանի արդյունավետ օգտագործման հետ: Բնապահպանական դասընթացներն անց են կացվել Արարատի և Արմավիրի մարզերի 12 դպրոցներում: Դպրոցականները ձեռք են բերել բնապահպանական հիմնահարցերի, մասնավորապես ջրի վերաբերյալ գիտելիքներ: «Ես դպրոցում աշխատում եմ 6-ից 9-րդ դասարանների աշակերտների հետ: Նկատել եմ, որ երեխաները սկսել են գնահատել իրենց ունեցածը այս ծրագրի շրջանակներում անցկացվող պարապմունքների արդյունքում: Նրանք սկսել են նայել ջուրը: Երեխաները սովորել են նաև, թե ինչպես կարելի է չափել ջրի կենսաբանական և քիմիական հատկությունները գետի ջրի մեջ, ինչպես նաև ստացել են այլ օգտակար տեղեկատվություն բնապահպանության վերաբերյալ»: (Դպրոցի ուսուցիչ, Վեդի) 34 AID-111-A-17-00005
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ընտրվել է «PURE Water»-ի կողմից՝ Ծրագրի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական աջակցություն ապահովելու համար: Հեռուստատեսային հաղորդումները հարցազրույցի ձևաչափով, բանավեճի ձևաչափով որոշ հաղորդումներ և հատուկ լուրերի թողարկումները (յուրաքանչյուրը 2-3 րոպե տևողությամբ) հեռարձակվել են «Երկիր մեդիայի» կողմից: Նաև հոդվածներ են հրապարակվել են ՀԵՏՔ առցանց օրաթերթի միջոցով` ներկայացնելով խմելու և ոռոգման ջրային ենթակառուցվածքների, կառավարման և ջրօգտագործողների իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրվել որոշ խնդիրների մասին (տես հետևյալ հղումները՝ https://hetq.am/hy/article/98712,
https://hetq.am/hy/article/98648; https://hetq.am/hy/article/91631; https://hetq.am/hy/article/90410; https://hetq.am/hy/article/90128)։
https://hetq.am/hy/article/90526;
Ծրագրի ֆեյսբուքյան էջը ևս մեկ գործիք է, որը լայնորեն տարածում է Ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը (տես https://www.facebook.com/PUREWaterProject/): Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրը լուսաբանվել է նաև միջազգային լսարանի համար (տես՝ Https://medium.com; globalwaters.org)։ Ծրագիրը կազմակերպել և աջակցել է մի շարք իրազեկման միջոցառումների իրականացմանը`ուղղված թիրախային համայնքներում վարքագծի փոփոխությանը: Դրանք նվիրված էին շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվան, ներառյալ ջրերի համաշխարհային օրը, Երկրի օրը, Կլիմայի համաշխարհային օրը, Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Ջրերի մոնիտորինգի համաշխարհային օրը։ Այս քարոզարշավի ուղերձն էր՝ ««Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է»: Այս միջոցառումները լավ առիթներ էին հաղորդագրությունների տարածման համար: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն միացել է քարոզարշավն առավելագույնի հասցնելու ջանքերին (տես https://www.youtube.com/watch?v=8MzOozhk4PQ)։ Որպես BCC միջամտությունների մի մաս՝ PURE Water-ը աշխատել է հանրային ծառայության հայտարարությունների վրա, տպել և տարածել պաստառներ, ցուցանակներ և գովազդային և տեղեկատվական նյութեր, հրատարակել նորությունների հոդվածներ, գրել և տարածել հաջողությունների պատմություններ՝ խրախուսելով ջրօգտագործողներին, արդյունաբերություններին՝ փոխելու իրենց վարքագիծը՝ լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման միջոցով: ՈՒԿԶՀ-ի կողմից Կոկա-Կոլա հիմնադրամից «Կաթիլ առ կաթիլ» նախագծով ստացված միջոցները նույնպես նպաստել են BCC ռազմավարության իրականացմանը: Տես հետևյալ հղումը՝ https://www.youtube.com/watch?time_continue=26&v=Tt4mezPa2rw&feature=emb_logo. Կազմակերպվել է ուսումնական այց դեպի Խոր Վիրապի խոնավ/ճահճացած տարածքներ, որն ընդգրկված է միջազգային նշանակության Ռամսարի ցանկում։ Վերջինիս նպատակն էր ներկայացնել ճահճացած տարածքների վտանգները և դրանց վերականգնման հնարավոր միջոցները։ Նաև կազմակերպվել են ջրերի մոնիտորինգի ուսումնական շրջայցեր դեպի ձկնաբուծարաններ, և վերապատրաստման դասընթացներ են անցկացվել Արմավիրի մարզի Ապագա և Արարատի մարզի Հովտաշատ համայնքներում։ Այդ դասընթացներին ներգրավված էին բնագիտության և աշխարհագրության ուսուցիչները, ինչպես նաև ծրագրի թիրախային համայնքների ակտիվ երիտասարդությունը: Դասընթացի ընթացքում ուսուցիչներին ցույց են տվել, թե ինչպես կարելի է փորձարկել ձկնաբուծարաններում ջուրը: Այնուհետև նրանք կիրառել են իրենց գիտելիքները` օգտագործելով ծրագրի շրջանակներում ձեռք ստացած ջրի մոնիտորինգի գործիքները: Դպրոցականներն այցելել են ձկնաբուծական տնտեսություններ՝ իմանալու, թե ինչպես են դրանք աշխատում, և թե ինչպես են նրանք փորձում ջուրը խնայել այդտեղ: Երեխաները պատրաստել են մի հոդված (ՀԵՏՔ-ի միջոցով) և այն ուղարկել այլ ձկնաբուծարանների` նրանց խնդրելով, որպեսզի ջրի խնայող տեխնոլոգիաներ օգտագործեն: 35 AID-111-A-17-00005
«Մենք ուսումնական այց են կատարել Հովտաշատ գյուղում գտնվող ձկնաբուծական տնտեսություններ և տեսել, թե ինչպես են նրանցից ոմանք վատնում ջրային պաշարները: Երեխաները հասկացան, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը կարող է ազդել ոռոգման ջրի քանակի վրա, և որ տեղի բնակիչները չեն ունենա բավարար քանակի ջուր` իրենց հողամասերը ոռոգելու համար: Մենք նաև ձկնաբուծական տնտեսություններին ուղարկել ենք նամակներ՝ խնդրելով նրանց խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները: Այն ձկնաբուծական տնտեսությունները, որը մենք այցելել ենք երեխաների հետ, նրանք օգտագործում էին ջրախնայող տեխնոլոգիաներ»: (Դպրոցի ուսուցիչ, Վեդի) Որպես փորձնական ծրագիր, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Ագրոբիզնեսի, հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) SFEWRA ծրագրի հետ համատեղ, PURE Water-ը նախաձեռնել է «Լավագույն պրակտիկա» փոքր ծրագիրը։ Վերջինիս նպատակն էր ձկնաբուծարանների հետ աշխատելով հավաքել և տարածել լավագույն փորձը կամ նորարարական գաղափարները կապված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ, դրանով նպաստելով վերջիններիս մոտ վարքագծի փոփոխության։ Արարատյան դաշտում գտնվող ավելի քան 40 ձկնաբուծական տնտեսություններ տեղեկատվություն են տրամադրել այս ծրագրին, ներառյալ տեղեկություններ ջրի սակավության խնդիրների և PURE Water ծրագրի շրջանակներում լավագույն փորձի վերաբերյալ։ Փոքր և միջին ձկնաբուծական տնտեսություններից 9-ը ցանկություն հայտնեցին մասնակցելու լավագույն փորձի նախագծին: Նրանք ներկայացրեցին իրենց լավագույն փորձը ջրի արդյունավետ կառավարման ոլորտում այլ ձկնաբուծական տնտեսությունների և շահագրգիռ կողմերի: «Նոր նորմատիվ պահանջների պատճառով այժմ ձկնաբուծարանները ստիպված են ջրի խնայող տեխնոլոգիաներ ներդնել: PURE Water-ի շրջանակներում մենք քննարկել ենք ձկնաբուծական տնտեսությունների շահերը և կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Ես անձամբ գոհ եմ այս նախագծի շրջանակներում ձեռք բերված արդյունքներից: Քանի որ դա վերաբերում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները պահպանելու համար ջրօգտագործողների վարքագիծը փոխելուն, կարծում եմ, որ հնարավոր չէ այս ուղղությամբ նշանակալից արդյունքների հասնել PURE Water ծրագրի շրջանակներում, և այս հարցը պետք է պետությունը լուծի: Հսկայական գործողություններ են իրականացվել PURE Water ծրագրի շրջանակներում: Մեր ձկնաբուծական տնտեսությունում մենք 9 անգամ օգտագործում ենք ջուրը, ինչը եզակի դեպք է մեր ձկնաբուծարանների շրջանում: Կան ձկնաբուծարաններ, որոնք ջուրն օգտագործում են միայն մեկ անգամ: PURE Water-ի նպատակն էր խթանել ջրի վերաօգտագործումը` ստորերկրյա ջրային ռեսուրսների գերօգտագործումը կանխելու համար: Մենք նաև տրամադրել ենք մեր կարծիքը` կապված այս ծրագրի շրջանակներում մշակված 3 ՀԾՀ-ների հետ: Ամփոփելով ասեմ, ես շատ գոհ եմ այս նախագծից, որը միակն է, որը մտահոգված է ջրի խնայողության հարցերով»: (Ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչ)
PURE Water-ի ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն բարձր է գնահատել ձկնաբուծարանների լավագույն փորձի ներկայացման ընթացքում տեղի ունեցած քննարկումը ձկնաբուծարաններից մեկի ներկայացուցչի և ՋՌԿԳ ներկայացուցչի միջև։ Սա ապացույցներից է որոշումներ կայացողների կողմից վարքագծի փոփոխության` նույն սեղանի շուրջ քննարկելու թիրախային խմբերին հուզող խնդիրները: «Այս նախագծի շրջանակներում մենք հիմնականում աշխատել ենք ձկնաբուծական տնտեսությունների հետ` նպատակ ունենալով խթանել ստորերկրյա ջրերի օգտագործման կրճատումը: Pure Water- ի հետ միասին մենք ուսումնասիրել և հանրությանն ենք ներկայացրել ձկնաբուծական տնտեսությունների լավագույն փորձը: Մենք կազմակերպել ենք նաև երկօրյա միջոցառում PURE Water- ի հետ: Մենք շատ սահուն համագործակցել ենք (7-8 ամիս), փոխանակել մեր արդյունքները միմյանց հետ: Ջուրը թթվածնով հարստացնող աէրատորներ ենք ձեռք բերել և 36 AID-111-A-17-00005
նվիրել երեք լավագույն ձկնաբուծարաններին: Այս սարքերը օգնում են բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը, ինչը թույլ է տալիս նրանց ավելի շատ ձուկ բուծել մեկ միավոր ջրի մեջ, և դա համահունչ էր օրենքի վերջին պահանջներին ՝ արդյունահանվող մեկ լիտր ջրում առնվազն 700 կգ ձուկ բուծելու համար»: (Ծրագրի գործընկեր) «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում «PURE Water»-ը Արարատի և Արմավիրի մարզերի ակտիվ երիտասարդությանը հնարավորություն տվեց դառնալ «քաղաքացի լրագրող»` բարձրաձայնելով իրենց համայնքներում ջրի խնդիրները: Վերադառնալով իրենց համայնքներ՝ «քաղաքացի լրագրողները» լուսաբանում էին համայնքներում ջրին առնչվող խնդիրները և մի շարք հոդվածներ հրապարակում Facebook-ում: Նրանցից ոմանք՝ Մանե Մինասյանը Վեդիից, Տաթև Հարոյանը Փոքր Վեդիից, և Տիգրան Մաթևոսյանը Ավշարից, ավելի ոգևորված էին խնդիրների բացահայտման և բարձրաձայնման հարցում (տես https://www.globalwaters.org/resources/blogs/citizen-journalists-shining-light-watermanagement-armenia?fbclid=IwAR3RjBZtNkRIUrZ2GzNyraby9_kU5b4AAXgRnU_CK3uihrdn5h6mIe5TwY): Այս բոլոր միջամտությունները նպաստել են հետևյալ նպատակի իրականացմանը՝ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում և ջրի հետ կապված վարքագծային փոփոխությունների խթանում երկրում 600 հազարից ավելի բնակչության շրջանում, Արարատյան դաշտի 8000-ից ավելի բնակիչների հնարավորություն տալ բարձրաձայնելու ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին:
Բաղադրիչ 4- Փոքր մասշտաբի ջրային ենթակառուցվածքների պիլոտային ծրագրերի մշակում և իրականացում Այս բաղադրիչի շրջանակներում Ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ թիրախներին՝
Փորձնական ենթակառուցվածքների նախագծերի ընտրության գործընթացին մասնակցած բնակիչների թիվը Թիրախ՝ 400 բնակիչ Թիրախին հասել են։ 531 մարդ մասնակցել է համայնքային հանդիպումների, ինչի մասին վկայում են նախագծի փաստաթղթերը:
Հաստատված ենթակառուցվածքային ծրագրերի քանակը Թիրախ՝ 5 ծրագիր Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են։ 12 գործընկեր համայնքներ են հրավիրվել` դիմելու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Հայտեր են ներկայացվել 9 համայնքների կողմից: Փոքր մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի 5 առաջարկություն հաստատվել և ընտրվել է ընտրող հանձնաժողովի կողմից։
Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերից օգտվող մարդկանց թիվը Թիրախ՝ 24,000 բնակիչ Թիրախին հասնելու գործընթացը ընթացքի մեջ է։ Մինչ օրս ենթակառուցվածքային նախագծերից օգտվել է ավելի քան 20.500 մարդ:
Ծրագրի 1-ին տարվա ընթացքում ստեղծվել է հայեցակարգ` գործընկեր համայնքների բնակիչների կողմից ջրային ոլորտի հիմնախնդիրների մասնակցային ընտրության և առաջադրման համար: Արարատյան դաշտում 12 համայնքների ընտրությունից հետո, PURE Water նախագիծը 2017թ.-ի հունիսի 27-ից հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում 37 AID-111-A-17-00005
յուրաքանչյուր համայնքում անցկացրել է հանդիպումներ, որոնց մասնակցել են 531 մարդ՝ համայնքի ավագանու անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներ, երիտասարդներ և համայնքի այլ բնակիչներ: Ձևավորվել են համայնքային աշխատանքային խմբեր և ընտրվել յուրաքանչյուր համայնքի առաջնահերթ ջրային խնդիրները: Հայտերի ներկայացման հրավեր է տրվել գործընկեր համայնքներին՝ փորձնական ջրային ենթակառուցվածքների ծրագրի իրականացման համար: Թիրախ 9 համայնքներից ներկայացվել են ծրագրի առաջարկներ, և 5 առաջարկ ընտրվել է իրականացման համար: Փոքր ենթակառուցվածքային ծրագրերի դրամաշնորհներ ստացած հինգ համայնքներում անցկացվել է ելակետային հետազոտություն: Հետազոտությունը նպատակ ուներ հասկանալու թիրախային բնակչության ընկալումները ջրային ոլորտի հետ կապված խնդիրների վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի չափել ենթակառուցվածքային ծրագրերի ազդեցությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է հինգ համայնքներում հեռախոսային հարցումների միջոցով` հասկանալու համայնքի բնակիչների կարծիքներն ու վերաբերմունքը նրանցից յուրաքանչյուրի առջև ծառացած ջրային ոլորտի կառավարման խնդիրների վերաբերյալ: Պատրաստվել է զեկույց, որում ներկայացվել են հետազոտության արդյունքները: «Կարողությունների զարգացմանն ուղղված երկու դասընթաց է եղել մեր համայնքում: 7-8 հոգի համայնքի ավագանուց, ջրային ոլորտից և ակտիվ բնակիչներից մասնակցել են դասընթացներին, որոնք կապված էին «PURE Water» ծրագրի կարևորության հետ: Մենք աղյուսակ ենք կազմել` տարբեր նախաձեռնություններին առաջնահերթություն տալու համար»: (Գրիբոյեդովի գյուղապետ) Առատաշենում կառուցվել է խմելու ջրի մատակարարման նոր համակարգ: Բնակիչները ստացել են խմելու ջրի անխափան մատակարարում: Տեղադրվել են ջրաչափեր, իսկ վճարումների հավաքագրումը հասել է գրեթե 100 տոկոսի: Առատաշենում այս գնահատման ընթացքում իրականացված ՖԽՔ ընթացքում համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել «PURE Water» - ին՝ նման աջակցության համար: «Առատաշեն համայնքում (Արմավիրի մարզ) խմելու ջրի մատակարարման համակարգը կառուցելուց հետո բնակիչները օրական 24 ժամ ջուր են ստանում: Չնայած ջրի սակագինը փոքրինչ բարձրացել է, ջրի վարձավճարների հավաքագրումը հասել է գրեթե 100% -ի: Հիմա բնակիչները ցանկանում են մասնակցել բյուջեի լսմանը՝ պարզելու, թե ինչպես է վարչակազմը պատրաստվում ծախսել հավաքված միջոցները (այս համայնքում ջրամատակարարումը իրականացվում է համայնքապետարանի, այլ ոչ թե «Վեոլիա Ջուր»-ի կողմից)»: (Pure Water) *** «Մեր համայնքում (Առատաշենում) մենք սկզբում մտածում էինք վերականգնել խմելու ջրի մատակարարման համակարգի որոշ հատվածներ: Այնուամենայնիվ, Ծրագրի թիմի հետ խորհրդակցելուց հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ ճիշտ չի լինի հին համակարգը նորին միացնել: Ավելի լավ է փոխարինել ջրամատակարարման ամբողջ համակարգը: Համայնքում մենք երեք ջրհոր ունեինք, բայց չէինք կարողանում ջուր ապահովել մեր բոլոր բնակիչներին: Նրանց կեսը ջուր չէր ստանում: Նրանք, ովքեր ջուր ունեին, օգտագործում էին այն առանց խնայելու՝ չմտածելով, որ գյուղի մյուս մասի բնակիչներն ընդհանրապես ջուր չեն ստանում: Համայնքում ջրի համար գրեթե 3 միլիոն դրամ պարտքեր ունեինք: Այս ծրագրով կառուցեց նոր խողովակաշար և մեր բոլոր բնակիչները օրական 24 ժամ ջուր են ստանում արդեն: Բոլորը հիմա վճարում են ջրի դիմաց, և մենք կարողացել ենք մարել պարտքերը: Այս նոր համակարգը պատկանում է մեզ /ՏԻՄին/, և մենք պատշաճ կերպով հոգ ենք տանում դրա մասին: Մեր հարևան համայնքին սպասարկում է «Վեոլիա Ջուր»-ը, և նրանք պատշաճ կերպով չեն լուծում ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները»: (Առատաշենի համայնքապետ) 38 AID-111-A-17-00005
Նմանատիպ ծրագիր ներկայումս իրականացվում է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում (խմելու ջրի հասանելիության բարելավում) իսկ Արարատի մարզի Փոքր Վեդի և Խաչփառ համայնքներում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համակարգի բարելավում: Այդ նախագծերը տարատեսակ պատճառներով բախվել են որոշ ձգձգումների: Վեդիում իրականացվել է քաղաքի կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավում: Քանի որ Վեդի քաղաքի բնակիչները խնդիրներ չունեին խմելու ջրի մատակարարման կամ հողատարածքների ոռոգման հետ կապված, ուստի նրանք նախընտրել են ծրագրով իրականացնել քաղաքի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված այս ծրագիրը: «Մեր համայնքի բնակիչները երկար տարիներ առաջնահերթություն են տվել մեր քաղաքի կանաչապատման ծրագրին: Հանրային լսումների ընթացքում մեր բնակիչները միշտ համաձայնել են, որ կանաչ տարածքներ ունենալը մեր քաղաքի համար առաջնահերթություն է, ուստի նրանք կողմ են քվեարկել այդ նախագծին (քաղաքային կանաչ գոտու ոռոգում)՝ «PURE Water» ծրագրի շրջանակներում: Վերջերս են մեր քաղաքի խմելու ջրի խողովակները փոխարինվել, և խմելու ջրի հետ կապված խնդիրներ չկային: Մեր ոռոգման համակարգը նույնպես գտնվում էր բավարար վիճակում, քանի որ նախկինում շատ ներդրումներ են կատարվել այնտեղ»։ (Վեդու քաղաքապետ)
Այնուամենայնիվ, գնահատմամբ պարզվել է, որ երկու տարբեր կազմակերպությունների միջև համագործակցությունը կարող է դժվար լինել, չնայած նրանք ունեն նույն նպատակը: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ PureE Water ծրագիրը նպատակ ունի խթանել ջրի արդյունավետությունը, արտադրողականությունն ու որակը՝ քաղաքացիների ներգրավվածության և շահագրգիռ կողմերի վարքագծի փոփոխության միջոցով: PURE Water ծրագրի ներքո նույնիսկ ջրային ենթակառուցվածքների նախագծերը պետք է համայնքի բնակիչների ակտիվ ներգրավմամբ իրականացվեին, ինչը սովորաբար ժամանակատար գործընթաց է: ԱՄՆՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի նպատակը էներգաարդյունավետ և ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումն է, որը պարտադիր չէ, որ հիմնված լինի մասնակցային մոտեցման վրա: «Կարծում եմ, որ մասնակցային մոտեցումը ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին վերաբերող տեխնիկական հարցերին ճիշտ չէր, քանի որ այն հաճախ հակասում էր համապատասխան մասնագետների կարծիքներին և հետաձգում ծրագրի իրականացումը: Օրինակ ՝ հիվանդը չի կարող բժշկին հրահանգել ճշգրիտ միջամտություն իրականացնելու համար: Հիվանդը պետք է միայն բացատրի իր հիվանդությունը, և բժիշկը պետք է ընտրի լավագույն միջամտությունը: «PURE Water»-ի դեպքում տեխնիկական խնդիրների լուծումները պետք է գտնվեն փորձագետների խորհրդատվության հիման վրա՝ հիմք ընդունելով տեղի բնակիչների առաջարկը: Մենք չկարողացանք իրականացնել այն, ինչ ցանկանում էին բնակիչները ճշգրիտ կերպով, առանց հաշվի առնելու մեր մասնագետների կարծիքը: Այս կարծիքները հաճախ տարբերվում էին, օրինակ` ոռոգման փակ համակարգի տեղադրումը (առաջարկվել էր ԳԱՏՕ-ի կողմից)` ընդդեմ տեղի բնակիչների կողմից պահանջվող բաց համակարգի: Նման տարաձայնությունները հետաձգեցին այս ծրագրի իրականացումը»: (Ծրագրի գործընկեր) Pure Water նախագիծը հաղթահարեց այս մարտահրավերը՝ չնայած այդ նպատակով գործադրվող ջանքերին: Ավելի շատ նախապատրաստություն, համակարգում և խորհրդատվություն է անհրաժեշտ նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ նման համագործակցությունն ու սիներգիան ավելի արդյունավետ դարձնելու համար:
39 AID-111-A-17-00005
3. Ծախսարդյունավետություն Ինչ վերաբերում է PURE Water ծրագրի ծախսարդյունավետությանը (այսինքն` որքանով են ծախսերը համամասնական ստացած օգուտների համեմատ, հաշվի առնելով հասարակության ամբողջ ծախսերն ու օգուտները), հարկ է նշել, որ նախագիծն իրականացվել է ժամանակին և ծախսարդյունավետ կերպով, ԱՄՆ ՄԶԳ-ի կանոնակարգերին համապատասխան: Ծրագիրն ապահովել է զգալի չափերի համաֆինանսավորում Coca Cola ընկերությունից: Ծրագրի տվյալների համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ծրագիրը ստացել և ծախսել է 963.810.07 ԱՄՆ դոլար գումար (94,14%): Ֆոնդերի և ծախսերի բաժանումն ըստ ծախսային կատեգորիաների հետևյալն է. ա)
Անձնակազմ. ստացվել է` 415,590.84 դոլար (ընդհանուր բյուջեի 39.85%), 425.938.12-ը ծախսվել է 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Նորացված և վերանայված տարեկան աշխատանքային ծրագրերի հիման վրա որոշ գործողություններ տեղափոխվել են ենթա-դրամաշնորհներից (ELRC, CWP) ՈՒԿԶՀ բյուջեին: Առաջադրանքներն ավարտելու համար աշխատողներին անհրաժեշտ է ամբողջ ժամանակ աշխատել մինչև ծրագրի ավարտը՝ ի տարբերություն նախնական բյուջեի: Այդ իսկ պատճառով, բյուջետային այլ տողերից ֆոնդերը անձնակազմի բյուջե տեղափոխելը իրականացվել է համագործակցային համաձայնագրի C հավելվածի C.5 (10) դրույթի հիման վրա (միջոցների փոխանցումը ուղղակի ծախսերի կատեգորիաների և (կամ) անձնակազմի միջև, որը չի գերազանցում 10% -ը ընդհանուր գումարի, թույլատրվում է): 2-րդ տարվանից սկսած կապի/սոցիալական շուկայավարման մասնագետի պայմանագրային գիծը տեղափոխվեց անձնակազմ, քանի որ մասնագետը կատարում էր սովորական դրույքով և ոչ թե ըստ անհրաժեշտության առաջադրանքների վրա հիմնված աշխատանք:
բ)
Ուղղակի ծախսեր. ստացվել է 227,658 $ (ընդհանուր բյուջեի 21.83%), 185.506.17 $ ծախսվել է 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ուղղակի ծախսերը ծածկում են նպաստները /Fringe Benefits/, ճանապարհորդությունը, սարքավորումները, պարագաները, պայմանագրային և այլ ուղղակի ծախսերը: Բոլոր ծախսերը համապատասխանում են կանխատեսվող գործողություններին: Բյուջեի այս գծերից խնայողությունները տեղափոխվել են անձնակազմի և որոշ ուղղակի ծախսերի կատեգորիաներ:
գ)
Ենթադրամաշնորհներ. ստացվել է 297,302 $ (ընդհանուր բյուջեի 28.51%), 270.224.46 $ ծախսվել է 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ծախսերը վերաբերում են Ծրագրի` CWP և ELRC ենթաֆինանսավորողների գործունեությանը: Ըստ տարեկան աշխատանքային պլանների, ինչպես նշված է վերևում, որոշ գործողություններ վերանշանակվել են ՈՒԿԶՀ- ի աշխատակիցներին, ուստի միջոցները տեղափոխվել են ՈՒԿԶՀ բյուջե:
դ)
Ենթադրամաշնորհների անուղղակի ծախսեր. ստացվել է 24,242 դոլար (ընդհանուր բյուջեի 2.3%), 24,797 ԱՄՆ դոլար ծախսվել է 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ծախսերը ներառում են ենթա-դրամաշնորհների վարչական ծախսերը, որոնք չեն ծրագրվել Ուղղակի ծախսերով: Անուղղակի արժեքը կիրառվում է անձնակազմի, նպաստների, ճանապարհորդության, պարագաների, պայմանագրային և ծրագրի գործունեության բյուջեի վերնագրերի վրա: Ինչ վերաբերում է ենթաառաջարկատերերի առաջադրանքներն ու ծախսերը կրճատվելուն, ապա անուղղակի ծախսերի գումարը նույնպես նվազեց: Անուղղակի ծախսերից միջոցները բյուջեի այլ կատեգորիաներ տեղափոխելու համար անհրաժեշտ է ԱՄՆ ՄԶԳ հաստատումը (Կոոպերատիվ պայմանագրի հավելված Գ. C.5 (5)) ասում է. «Հիմնադրամը փոխանցում է անուղղակի ծախսերի գծի կետից` կլանելու համար ուղղակի ծախսերը կամ փոխարժեքը կամ հակառակը, անհրաժեշտ է նախնական գրավոր հաստատում»: ՈՒԿԶՀ-ն ԱՄՆ ՄԶԳ 40
AID-111-A-17-00005
համաձայնագրի պատասխանատուին վերանայման խնդրանք:
ուղարկել
է
ծախսերի
գծի
անուղղակի
ե)
ՈՒԿԶՀ- ի անուղղակի ծախսեր. ստացվել է 58,997 դոլար (ընդհանուր բյուջեի 5,7%), ծախսվել է 57,344,31 դոլար ՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ծախսերը ներառում են ՈՒԿԶՀ- ի վարչական ծախսեր, որոնք չեն ծրագրվել Ուղղակի ծախսերի միջոցով: Անուղղակի արժեքը կիրառվում է անձնակազմի, նպաստների, ճանապարհորդության, պարագաների, պայմանագրային և ծրագրի գործունեության բյուջեի վերնագրերի վրա: Ինչ վերաբերում է ՈՒԿԶՀ- ի առաջադրանքներն ու ծախսերը, ապա անուղղակի ինքնարժեքը նույնպես կկատարվեր:
զ)
Բյուջեի ընդհանուր գումարը կազմում է 1,042,635,04 ԱՄՆ դոլար (100%):
Աղյուսակ 3. PURE Water ծրագրի բյուջեն և իրական ծախսերը 2019թ դեկտեմբերի 31-ի դրությամբ (ԱՄՆ դոլարով) Բյուջեի տողեր
a. Անձնակազմ b. Հավելյալ պարգևատրում c. Ճանապարհորդություն d. Սարքավորումներ e. Պարագաներ f. Պայմանագրային (ՈՒԿԶՀ) Ենթադրամաշնորհներ Ենթադրամաշնորհների անուղղակի ծախսեր g. Շինարարություն h. Այլ ուղղակի ծախսեր j. Անուղղակի ծախսեր Ընդամենը
Բյուջե
422,618.84 39,600.00 5,976.00 8,660.00 1,440.00 83,964.00 298,302.00 29,242.00 91,270.00 61,562.00 1,042,634.84
31․12․2019թ դրությամբ ստացված ֆինանսավորում 415,590.84 39,600.00 5,926.00 8,660.00 1,420.00 83,264.00 297,302.00 24,242.00 88,788.00 58,997.00 1,023,789.84
Իրական ծախսեր 425,938.12 24,530.22 7,256.08 9,661.30 2,979.59 67,945.41 270,224.46 24,797.00 73,133.58 57,344.31 963,810.07
Ողջ ծրագրի ընթացքում իրականացնող գործընկերոջ պլանավորված ներդրումները 61.961 դոլար էին, սակայն 31․12․2019թ դրությամբ այդ ներդրումները կազմել են 75,774,77 ԱՄՆ դոլար: Աղյուսակ 4. Գործընկերոջ պլանավորված և իրական ներդրումները (ԱՄՆ դոլար) Բյուջեի տողեր a. Անձնակազմ b. Հավելյալ պարգևատրում c. Ճանապարհորդություն d. Սարքավորումներ e. Պարագաներ f. Պայմանագրային g. Շինարարություն h. Այլ ուղղակի ծախսեր j. Անուղղակի ծախսեր Ընդամենը
Բյուջե/cost share 9,082.50 3,000.00 1,050.00 3,480.00 200.00 25,348.00 19,800.00 61,960.50
Իրական ներդրումներ 2,799.51 8,693.27 120.63 3,150.14 193.32 27,790.37 33,027.54 75,774.77
Գնահատումը չի հայտնաբերել մինչ այժմ բյուջեի գերագնահատումներ կամ թերագնահատումներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ճամփորդության ծախսերն ու 41 AID-111-A-17-00005
գրասենյակային պարագաները թերագնահատվել էին (C. Ճանապարհորդություն, E. Պարագաներ): Վերանայված տարեկան աշխատանքային պլանների հիման վրա կատարվել են առաջադրանքների փոփոխություններ: Որոշ առաջադրանքներ տեղափոխվեցին ՈՒԿԶՀ, ուստի անհրաժեշտ եղան փոփոխություններ բյուջետային գծերի միջև: Վերանայված տարեկան բյուջեները ԱՄՆ ՄԶԳ- ին են ներկայացվել տարեկան աշխատանքային ծրագրերով: Այս ծրագրի մանրամասն բյուջեի և ծախսերի վերլուծությունները ցույց տվեցին նաև հետևյալը. ա) Բյուջեի իրականացման մակարդակը բավականին բարձր է. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, 963.810.07 ԱՄՆ դոլարի փաստացի ծախսերը կազմում են ԱՄՆ ՄԶԳ հաստատված բյուջեի 92.4% -ը, իսկ ստացված փաստացի կանխավճարների 94.1% -ը: Սա ծրագրի ժամանակին և արդյունավետության, ինչպես նաև արդյունավետ կառավարման վկայություն է; բ) Այս նախագծի բնույթից ելնելով, անձնակազմի արժեքը կազմում է ընդհանուր բյուջեի 40.5%-ը (իրական ծախսերի 44.2%-ը), իսկ հիմնական աշխատակազմի աշխատավարձերի չափերը համեմատելի են ԱՄՆ ՄԶԳ և ՄԱԿ-ի դրույքաչափերին; գ) Այլ կատեգորիաների և այլ ուղղակի ծախսերի համար բյուջեի ծախսերը (ծրագրի մեկնարկ, ծրագրի փակման միջոցառում, լրատվամիջոցների հոդվածների հրապարակում, տարբեր հանդիպումների և դասընթացների անցկացման ծախսեր, կապի նյութեր, ամսական հեռուստածրագրեր և այլն), ողջամիտ սահմաններում են: Հարկ է նշել, որ PURE Water նախագիծը պարունակում էր մեծ թվով գործողություններ/ միջամտություններ, որոնք միաժամանակ իրականացվել են ծրագրի ընթացքում (հիմնականում հաջողությամբ) առկա ռեսուրսներով, և սա նույնպես արդյունավետության ցուցանիշ է: Ինչ վերաբերում է հասարակության համար օգտակարությանը, ապա կասկած չկա, որ իրազեկության բարձրացմանն ուղղված գործողությունները, ներառյալ շահերի պաշտպանության դասընթացները, հեռախոսային հարցման գործիքը, մասնակցային բյուջետավորումը, սոցիալական աուդիտը, դպրոցական դասընթացները, քաղաքացի լրագրությունը, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների վերականգնման գործողությունները, որոնք խմելու և ոռոգման ջրի հասանելիություն են ապահովել, Արարատի և Արմավիրի մարզերի թիրախային համայնքներին մեծ օգուտներ են բերել (և դեռ կբերեն հետագա տարիներին): Այս ծրագիրը, իր հաջողված պատմությունների և փոքր-փորձնական նախագծերի հետ միասին, կարող է դառնալ օրինակ, որը պետք է վերարտադրվի այլ դոնորների, պետության կամ մասնավոր հատվածի կողմից:
4. Կայունություն PURE Water ծրագիրը նպաստել է առաջադրված նպատակների իրականացմանը և տվել արդյունքներ (բոլոր մակարդակներում) որոնք, ամենայն հավանականությամբ, շարունակական կլինեն ծրագրի ավարտից հետո։ Այսպես՝
Ջրին վերաբերող օրենսդրության բացերի վերլուծությունները, որոնք կատարվել են քաղաքացիների և շահակիր կողմերի լայն ներգրավվածությամբ ու մասնակցությամբ, ջրային ռեսուրսների թափանցիկ և հաշվետվողական կառավարմանն ուղղված օրենսդրության վերանայման ռազմավարությունն ու շահագրգիռ կողմերի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզը մշակվել են ծրագրի իրավական բաղադրիչի շրջանակներում: PURE Water-ին հաջողվել է ջրային ոլորտի մի շարք հարցեր բերել պետության գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական օրակարգ: Այս ուղղությամբ կայունությունը, ամենայն հավանականությամբ կապահովվի, քանի որ պետական հիմնարկներն իրենք են իրավական ռազմավարությունից ընտրել այս պահին գերակա առաջնահերթ խնդիրները և սերտորեն համագործակցել են Ծրագրի հետ` ջրօգտագործողների ընկերությունների, էկոլոգիական տեղեկատվության և էկոլոգիական քաղաքականության հետ կապված կոնկրետ օրենսդրության մշակման ուղղությամբ: 42
AID-111-A-17-00005
Քանի որ հարցը գտնվում է քաղաքական օրակարգում, շստ հավանական է, որ խորհրդարանի համապատասխան մշտական հանձնաժողովը կամ գործադիր մարմինը կնախաձեռնեն ՀՀ Ազգային ժողովի կողմից նախագծերի շրջանառությունը և ընդունումը:
Ինչ վերաբերում է այս ծրագրի շրջանակներում իրականացված իրազեկվածության բարձրացման և վերապատրաստման միջոցառումներին, չնայած Արարատյան դաշտում հիմնական կարողությունների զարգացման միջոցառումների աշխարհագրական ծածկույթը փոքր էր (վերջիններս իրականացվել են հիմնականում 12 ընտրված համայնքներում) և համեմատաբար կարճ տևողությամբ (2.5-3 տարի), այնուամենայնիվ , դրանք նպաստել են բնակիչների գիտելիքների բարձրացմանը ջրային ոլորտում, ներառյալ ջրօգտագործողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, և նրանց սովորեցրել են, թե ինչպես հաղորդել իրենց այս տեղեկատվությունը համապատասխան մարմիններին, և ինչպես պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները: Այս ծրագրի շրջանակներում տեղի բնակիչները ձեռք են բերել տարբեր հմտություններ, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանության հմտություններ, նախագծի առաջարկների կազմման հմտություններ, սոցիալական աուդիտի, մոնիտորինգի և զեկուցման հմտություններ և այլն, ինչը նրանց հնարավորություն կտա շարունակել համապատասխան գործողությունները PURE Water նախագծի ավարտից հետո: Այս բոլորը հզորացրել են ընտրված համայնքների բնակչությանը, և նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն ուրիշներին (իրենց համայնքների ներսում և համայնքներից դուրս) և ապագա սերունդներին: Այսպիսով, այս միջամտությունները կարող են նաև ունենալ տևական և բազմապատկման ազդեցություն: Նմանատիպ գործողությունների արդյունքները սովորաբար երևում են համեմատաբար երկար ժամանակահատվածից հետո։
Ձկնաբուծական տնտեսությունների հաջողված պատմությունները, որոնք ներդրել են ջրի խնայող տեխնոլոգիաներ և իրենց փորձը փոխանցել այլոց, խթան կհանդիսանան այլ ձկնաբուծական տնտեսությունների համար այդ տեխնոլոգիաների ներդնելու, դրանով իսկ նպաստելով ջրի արդյունավետության բարձրացմանը:
Վեդիից Մանե Մինասյանի հաջողված պատմությունը, որն իր հետաքննող լրագրության դասընթացը ստացավ PURE Water նախագծում (որպես քաղաքացի լրագրող) և որին հնարավորություն տրվեց ուսումնասիրել ստորերկրյա ջրերի հետ կապված խնդիրները և բարձրաձայնել այդ դրանք տարբեր հաղորդակցական ուղիներով, և ով վերջերս հիմնադրել է համայնքային տարբեր նախաձեռնություններով զբաղվող ՀԿ, կարող է ունենալ վերարտադրողական ազդեցություն` դրդելով մյուսներին ևս դառնալ լրագրողներ և իրենց համայնքների շահերի պաշտպաններ։
Ջրի խնայող տեխնոլոգիաների և ջրային ռեսուրսների որակի և քանակի հետազոտման և փորձարկման վերաբերյալ գիտելիքներ ստացած քաղաքացի գիտնականների հաջողված պատմությունները, ովքեր առաջարկել և իրականացրել են գաղափարներ (PURE Water ծրագրի ֆինանսավորմամբ)` բարձրացնելու ջրային ռեսուրսների արդյունավետությունը (օրինակ, աղբի համար ծուղակի գաղափարը), գաղափար, որը բարձր է գնահատվել ՋՕԸերի, Ջրային կոմիտեի, Վեդի համայնքի և այլ բնակիչների կողմից։
Դպրոցական երեխաները և ուսուցիչները, որոնք գիտելիքներ և արժեքավոր տեղեկատվություն ստացան ջրային ռեսուրսների վերաբերյալ, մասնակցեցին էկոճամբարին, ուսումնական շրջայցերի, իրականացրեցին ջրի որակի մոնիտորինգ, և ովքեր ստացան համապատասխան տեղեկատվական նյութեր, նրանք կփոանցեն այդ տեղեկատվությունն ու փորձը իրենց հասակակիցներին, իրենց ընտանիքի անդամներին և այլոց: Ստեղծված էկո ակումբները PURE Water-ի ավարտից հետո նույնպես կգործեն՝ արպես շարունակական կրթության կենտրոններ: 43
AID-111-A-17-00005
«Դպրոցներում հիմնադրված էկո ակումբները շարունակական կլինեն, քանի որ այնտեղ ներգրավված են վերապատրաստված ուսուցիչները: Երեխաները կշարունակեն ուսումնասիրել իրենց համայնքի էկոլոգիական խնդիրները, ներառյալ ջրի հետ կապված խնդիրները: PURE Water-ը մշակել է բրոշյուր 5-օրյա դասընթացի համար, որը դասավանդվում է դպրոցներում ջրային ռեսուրսների մասին: Կարծում եմ` ջրի խնայողությունն ապահովելու ուղղությամբ գործունեության կայունությունը կարող է կապված լինել դպրոցական կրթության հետ: Վերապատրաստված դպրոցական երեխաները ձեռք բերած գիտելիքներն ու տեղեկատվությունը տարածում են իրենց հասակակիցների և ընտանիքի անդամների շրջանում: Մենք գնահատել ենք այս վերապատրաստված երեխաների գիտելիքները դասընթացից 7-8 ամիս անց (ճամբարում) և պարզել, որ նրանց մեծ մասը շատ լավ է հիշում նյութը»: (PURE Water) *** «Կարծում եմ, որ PURE Water-ի տեսանելիությունը շատ բարձր էր, համայնքների ներգրավվածությունը լավ էր, և շատ լավ բաներ են արվել այս ծրագրի շրջանակներում: Շատ ճիշտ էր, որ դպրոցականները ներգրավված էին կրթական/վերապատրաստման ծրագրերում, քանի որ բնակչության տեղեկացվածության բարձրացումը պետք է սկսի այդ տարիքից՝ ջրի խնայողության նպատակով: Միակ բանը, որ ես կփոխեի, դա ծրագրի տևողությունը երկարացնելն է, քանի որ 3 տարի ժամկետը շատ կարճ է, և նման նախագիծը չպետք է դադարեցվի»: (Ծրագրի գործընկեր)
10 համայնքներում տեղադրված հեռախոսային հարցման գործիքները ապագայում ևս կարող են օգտագործվել՝ բնակիչներից կարծիք ստանալու և նրանց ջրային ոլորտին վերաբերող կամ այլ հարցերի մասին տեղեկացնելու համար: Այլ համայնքների հետ այս թիրախային համայնքների հնարավոր միացումից հետո (կառավարության ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագրով) կընդլայնվի նաև այս և այլ գործիքների կիրառման աշխարհագրական ծածկույթը և ավելի շատ մարդիկ կտեղեկանան և կմասնակցեն ջրի և այլ հարցերի շուրջ ՏԻՄ-ի հարցումներին։
Արմավիրի ՋՕԸ-ի համար քաղաքացի գիտնականների կողմից ստեղծված վեբ կայքը վկայում է ՋՕԸ-ի պատրաստակամության մասին՝ որդեգրելու թափանցիկ գործելակերպ և ՋՕԸ-ի նկատմամբ ջրօգտագործողների վստահություն առաջացնելու համար: Այս պորտալը ստեղծվել է ՋՕԸ-ի խնդրանքով, որը նշանակում է, որ ծրագրի ավարտից հետո այն պատշաճ կերպով կպահպանվի և կօգտագործվի։ Այն կարող է դառնալ օգտակար գործիք ջրօգտագործողների համար, քանի որ այն թույլ է տալիս ստանալ տեղեկատվություն ոռոգման ջրի վճարների, պարտավորությունների մասին և ՋՕԸ-ի հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ոռոգման հայտեր ուղարկել ՋՕԸ-ին՝ դրանով իսկ նպաստելով ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային օգտագործմանը։ Ջրային կոմիտեն ցանկություն է հայտնել ստեղծել նման վեբ կայքեր նաև մյուս ՋՕԸ-երի համար։
ՋԹ-ների պորտալը, որը մշակվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության խնդրանքով, Վեդու քաղաքապետարանի վեբկայքի ջրամատակարարման և ջրահեռացման էջը, որը նույնպես ստեղծվել է այս ծրագրով, և ծրոգրով իրականացված նման շատ այլ ենթածրագրեր հետագայում էլ ավելի կբարձրացնեն ջրի կառավարման բնագավառում կենտրոնական և տեղական իշխանությունների թափանցիկությունը:
44 AID-111-A-17-00005
Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում կառուցված խմելու ջրի մատակարարման նոր համակարգերը տասնյակ տարիների ընթացքում այդ համայնքների բնակչությանը որակյալ և մաքուր խմելու ջրի անխափան մատակարարում կապահովեն (եթե դրանք պատշաճ կերպով պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից)։ Տեղադրված ջրաչափերի և մինչ օրս գրեթե 100%-ի հասնող վարձավճարների հավաքման շնորհիվ Առատաշենի և Եղեգնուտի տեղական ինքնակառավարման մարմինները ի վիճակի են բյուջետային միջոցներ հատկացնել համակարգի պահպանման համար։
Վեդի, Փոքր Վեդի և Խաչփառ համայնքներում այս նախագծի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերը նույնպես տասնյակ տարիներ կծառայեն` ջրելով կանաչ գոտիները և բնակիչների հողատարածքները։ Վերջինս բնակիչներին հնարավորություն կտա զբաղվելու արդյունավետ գյուղատնտեսությամբ և իրենց ընտանիքների համար ապրուստի միջոցներ ապահովելու։
Այնուամենայնիվ, այս բոլոր ջանքերը պետք է պատշաճ կերպով աջակցվեն կենտրոնական և տեղական իշխանությունների կողմից` ռեսուրսների համապատասխան հատկացումով (ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, ժամանակը, ֆինանսավորումը) և քաղաքական կամքով, որպեսզի դրանք շարունակական լինեն:
5. Ազդեցություն Pure Water ծրագրի շրջանակներում իրականացված բազմազան միջամտություններն ազդել են և կազդեն (եթե շարունակական լինեն) Արարատյան դաշտի բնակչության գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի վրա` սովորեցնելով նրանց հասկանալ ջրի արժեքը և խնայել ջրային ռեսուրսները, դառնալ ակտիվ և պահանջատեր քաղաքացիներ: Այս ամենի շնորհիվ ժամանակի ընթացքում նաև կվերականգնվի Արարատյան արտեզյան ավազանի մակարդակը։ -
Ջրային ռեսուրսների հետ կապված այս նախագծի շրջանակներում սկսված իրավական բարեփոխումները կանդրադառնան երկրի ողջ բնակչության վրա՝ նպաստելով երկրում ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, արդյունավետ և հաշվետու կառավարմանն ու պահպանմանը:
-
Համայնքի ակտիվ բնակիչները, ովքեր ստացան արժեքավոր տեղեկատվություն և հմտություններ, կշարունակեն իրենց շահերի պաշտպանության նախաձեռնությունները:
«Բնակիչները հասկացել են, որ նրանք պետք է կարողանան համախմբվել` պաշտպանելու իրենց իրավունքները և կարողանան ազդել որոշում կայացնողների վրա: Մենք նրանց սովորեցրել ենք, թե ինչպես կազմակերպել ստորագրահավաքներ: Համայնքների ղեկավարները որոշ համայնքներում դարձել են Աստվածներ, և բնակիչները տարբեր իրավիճակներում նրանց են դիմում օգնության համար: Մեր իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ տեղի բնակիչները հասկացան, որ նրանք կարող են դիմել շատ այլ պատկան մարմինների (պետական կամ մարզային պաշտոնյաների), երբ օրինակ առողջության հետ կապված կամ այլ խնդիրներ են ունենան»։ (PURE Water) *** «Այն, ինչը մենք բարձր ենք գնահատում, դա այն տեղեկատվությունն է, որը մենք ստացել ենք այն մասին, թե ինչպես կարելի է դիմել ջրի հարցերին վերաբերող տարբեր մարմինների (թղթի վրա)՝ ճանապարհներ փակելու փոխարեն»: (Համայնքի ակտիվիստ) 45 AID-111-A-17-00005
-
Այս ծրագրի շրջանակներում վերապատրաստված դպրոցների ուսուցիչները բնապահպանության, ներառյալ ջրային ռեսուրսների և ջրի արժեքի մասին ստացած գիտելիքները փոխանցելու են երեխաներին և ապագա սերունդներին, ինչը բերելու է բնակիչների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Դպրոցումներում, էկո ակումբներում, ինչպես նաև ուսումնական և մոնիտորինգի այցերի ընթացում, հրապարակված տեղեկատվական նյութերի շրջանակներում ստացված տեղեկությունները դպրոցական երեխաները կփոխանցեն իրենց հասակակիցներին, ընտանիքի անդամներին և այլոց:
-
Ծրագրի արդյունքում շատ ձկնաբուծական տնտեսություններ իմացան, թե ինչպես նրանք կարող են ավելի արդյունավետ օգտագործել ջուրը: Ձեռնարկված իրավական բարեփոխումների և համապատասխան մարմինների կողմից վերահսկողության մեծացման շնորհիվ, ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ստորերկրյա ջրային ռեսուրսների ամենամեծ սպառողներն են, արդեն ունեն ջրաչափեր և սկսել են տեղադրել ջրախնայող տեխնոլոգիաներ, ստացել են ՋԹ-ներ և հետևում են դրանց նորմերին: Այս փոփոխությունները մեծապես կանդրադառնան Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա:
-
Տեղական ինքնակառավարման մարմինների և ՋՕԸ-երը ստացել են տեղեկատվություն և փոխել իրենց վարքագիծը` ավելի թափանցիկ աշխատելու առումով, և տեղի բնակիչներին ներգրավելով որոշումներ կայացնելու գործընթացներում, որոնք ազդում են բնակիչների կյանքի, և մասնավորապես` ջրի հասանելիության վրա: Արմավիր ՋՕԸ-ն համագործակցել է իր վեբ կայքի պատրաստման հարցում, որը ջրօգտագործողները կօգտագործեն իրենց ոռոգման հայտերը ՋՕԸ-ին ուղարկելու, իրենց ֆինանսական պարտավորությունների և վճարումների մասին, ՋՕԸ-ի եկամուտների և ծախսերի (ներառյալ պետական սուբսիդիաները) և այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար:
Վերջում հարկ է նաև նշել, որ Pure Water ծրագրի գնահատման շրջանակներում ավելի լայն ազդեցության վերլուծություններ չեն պլանավորվել և չեն իրականացվել: Այս ծրագրի փոքր մասշտաբի և համեմատաբար կարճ տևողության պատճառով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների կամ բնակչության վարքագծի վրա հնարավոր ազդեցությունը չի կարող նշանակալից լինել, հետևաբար, անհրաժեշտ է Pure Water-ի նման ծրագրի շարունակականությունը ավելի լայն աշխարհագրական ծածկույթով՝ ավելի մեծ և տևական ազդեցություն ստանալու համար: Նման ազդեցությունը կարելի է չափել ծրագրի իրականացումից մի քանի տարի անց՝ տնային տնտեսությունների մեծ և ներկայացուցչական հետազոտությունների և այլ չափումների կիրառմամբ (օրինակ ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի փոփոխությունների չափում):
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ PURE Water ծրագիրը արդիական էր ու շատ կարևոր թիրախային խմբերի՝ Արմավիրի և Արարատի մարզերից ընտրված 12 համայնքների բնակիչների, և առհասարակ երկրի ջրօգտագործողների կարիքների և առաջնահերթությունների տեսանկյունից: Այն անդրադառնում էր մարդու կենսական կարիքներից մեկին` ջրին, որը կենսական նշանակություն ունի մարդկանց գոյատևման համար, և որը կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսության համար, մի ոլորտ, որի մեջ ներգրավված է Արարատյան դաշտի բնակչության մեծ մասը և որը ծառայում է որպես նրանց եկամտի հիմնական աղբյուրը: Չնայած այն բանի, որ ծրագիրը չուներ աշխարհագրական լայն ծածկույթ և երկարատև չէր, այն կարող է հիմք հանդիսանալ այս ոլորտում հետագա ծրագրերի իրականացման համար: 46 AID-111-A-17-00005
Ծրագիրը համահունչ է ազգային առաջնահերթություններին, ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարությանը և համապատասխանում է ՀՀ Կառավարության և բնակչության առջև ծառացած կարիքներին և մարտահրավերներին` կապված ջրի արդյունավետության և որակի հետ: Ի հավելումն. • ՀՀ կառավարության համար այս ծրագիրը հիմք է նախապատրաստել` ջրային ոլորտում համապարփակ իրավական բարեփոխումների իրականացման համար (իրավական վերլուծություն, իրավական բարեփոխումների ռազմավարություն և ճանապարհային քարտեզ); • Տեղի է ունեցել վարքագծի փոփոխություն համապատասխան պետական մարմինների մոտ (ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Ջրային կոմիտե, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն և վերջինիս Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողով, և այլն)։ Վերջիններս հետաքրքրություն, ակտիվություն և քաղաքական կամք են ցուցաբերել՝ Էկոլոգիական տեղեկատվության, էկոլոգիական քաղաքականության և Ջրօգտագործողների միությունների մասին ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ու վերջնականացման գործում: Սպասվում է, որ այս օրենքներից մեկը կընդունվի ԱԺ-ի ընթացիկ նստաշրջանում: • Այլ հիմնական շահագրգիռ կողմերի մոտ նույնպես առկա է վարքագծի փոփոխման միտում։ Ձկնաբուծական տնտեսությունները ներկայացրել են ստորերկրյա ջրերի բազմակի օգտագործման իրենց լավագույն փորձը այլ ձկնաբուծական տնտեսություններին, և նրանք ներգրավվել են ստորերկրյա ջրերի երկրորդական օգտագործման հետ կապված քաղաքականության երկխոսության մեջ։ Արմավիրի Ջրօգտագործողների ընկերության գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել` տրամադրելով իր ֆինանսական տվյալները սոցիալական աուդիտի համար, և պարզեցնելով ոռոգման ջրի հայտերի ներկայացումը վեբ կայքի միջոցով: • Առկա է թափանցիկության ու հաշվետվողականություն բարձրացում (ջրօգտագործման թույլտվությունների ստացման պարզեցված առցանց հարթակ, Արմավիրի ՋՕԸ-ի վեբ կայք՝ իրազեկման և ոռոգման ջրի հայտերի ներկայացման պարզեցված առցանց համակարգ, ջրային խնդիրների լուծման և բողոքների ներկայացման արդիականացված ՏԻՄ վեբկայք, հեռախոսային հարցման գործիքը որպես վերահսկողություն և հետադարձ կապի ապահովման միջոց): • Թիրախային համայնքների բնակիչներն ավելի զգոն ու պահանջկոտ են դարձել հանրային մոնիտորինգի և շահերի պաշտպանության շնորհիվ (ՏԻՄ-ՔՀԿ փոքր դրամաշնորհներ, քաղաքացի գիտնականների մոնիտորինգ, բնակիչների կողմից սոցիալական աուդիտ, քաղաքացի լրագրողների հոդվածներ և սոցիալական ցանցերում գրառումներ): • Թիրախային սակավաջուր համայնքներն ավելի մոբիլիզացված ու մասնակցային են դարձել (համայնքապետարանում կազմակերպված հանդիպումներ փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ընտրության և մոնիտորինգի նպատակով, բյուջեի լսումներ, շահերի պաշտպանություն, իրազեկման արշավներ): • Թիրախային համայնքների բնակիչները, ներառյալ դպրոցականները և երիտասարդները, ավելի լավ են կրթված և տեղեկացված ջրի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ջրային ոլորտում իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ
47 AID-111-A-17-00005
(բաց դասեր, ուսումնական սեմինարներ, շրջայցեր, էկո-ճամբարներ և էկո-ակումբներ, հանրային տեղեկատվության և ուսումնական նյութեր): Չնայած այս ձեռքբերումներին, PURE Water ծրագրի ժամկետների ու ֆինանսական սահմանափակումները թույլ չեն տվել, որ ծրագիրը լուծի շահագրգիռ կողմերի կողմից բարձրացված մի շարք լրացուցիչ խնդիրներ: •
Ապահովել ինստիտուցիոնալացում՝ PURE Water նախագծի նվաճումները ավելի բարձր մակարդակի հասցնելով (ստեղծել այլ ՋՕԸ-երի համար վեբ կայքեր, դրանք կապել Ջրային կոմիտեի տվյալների սերվերի/GIS համակարգի հետ; ջրօգտագործման թույլտվությունների պորտալի բնականոն աշխատանքի ապահովում; ԱԺ մշտական հանձնաժողովին աջակցություն՝ ՋՕԸ-երի, բնապահպանական տեղեկատվության և էկոլոգիական քաղաքականության վերաբերյալ օրենքներն ընդունելու վերաբերյալ):
•
2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունից/ իշխանափոխությունից հետո (Թավշյա հեղափոխություն) համագործակցության համար բացառիկ հանձնառություն է դրսևորվել Հայաստանի նոր իշխանությունների կողմից: Ջրային ոլորտը նոր կառավարության գերակա բարեփոխման ոլորտներից մեկն է համարվում: Որպես բարեփոխումների մի մաս, այն գտնվում է բարձր քաղաքական օրակարգում: Հետևաբար, անհրաժեշտ է շարունակել աջակցել ՀՀ Կառավարությանը` վերանայելու և բարելավելու ներկայիս ոռոգման համակարգի կառավարումը` համապատասխան կառավարման մարմինների աշխատանքը դարձնելով առավել արդյունավետ, թափանցիկ, հաշվետու և մասնակցային:
•
Բարեփոխումների ընթացքում իրազեկ որոշումներ կայացնելու համար առաջարկվում է աջակցել ՀՀ Կառավարությանը` ՋՕԸ-երի, համայնքների և մասնավոր հատվածի կողմից ոռոգման ջրի կառավարման տարբեր մոդելների համեմատական և ծախսարդյունավետության մանրամասն վերլուծություններ անցկացնել` դրանց առավելություններով, թերություններով և առաջարկություններով:
•
Քանի որ ձկնաբուծական տնտեսությունները Արարատյան դաշտում ջրի ամենամեծ օգտագործողներն են, վերջիններիս պետք է շարունակական տեխնիկական աջակցություն ու մոնիտորինգ ապահովել (հիմնականում պետության կողմից՝ ՔՀԿ-ների, դոնորների և այլ շահագրգիռ կողմերի կողմից շահերի պաշտպանությամբ), որպեսզի․ 1) ձկնաբուծական տնտեսությունները ստորերկրյա ջրային ռեսուրսներն արդյունահանեն իրենց տրամադրված ՋԹ-ների նորմերին համապատասան (առանց ապօրինի կամ գերօգտագործման), և 2) որպեսզի նրանք օգտագործեն ջրախնայող տեխնոլոգիաներ և ներդնեն ջրի երկրորդական/բազմակի օգտագործում` ջրի արտադրողականությունը և արդյունավետությունը բարձրացնելու համար:
•
Կառավարությունը հետագայում պետք է շարունակի ձկնաբուծարանների հետ երկխոսությունը՝ խրախուսելով նրանց ջրախնայող տեխնոլոգիաներ օգտագործել և նրանց հետ քննարկի ջրի երկրորդական/բազմակի օգտագործման հետ կապված օրենսդրական փոփոխությունները:
•
Վեբ կայք ունենալը Արմավիրի ՋՕԸ-ի նախաձեռնությունն էր, որը հաստատում է ՋՕԸ-ի պատրաստակամությունը լինելու բաց և թափանցիկ լինելու համար: Վերջինս ներգրավել է հատուկ աշխատակազմ` վեբ-կայքը գործարկելու և թարմացնելու համար: Ջրային կոմիտեն, որպես ոռոգման ջրի պատասխանատու մարմին, խնդրել է PURE Water-ին օգնել կայքեր մշակել նաև այլ ՋՕԸ-երի համար: Ըստ PURE Water թիմի, ստեղծված վեբ կայքի հնարավորությունների օգտագործումը բնակիչների կողմից ժամանակի հարց է, բայց
48 AID-111-A-17-00005
վերջինիս ներկայիս գոյությունն անհրաժեշտ է որպես այլընտրանքային և կայացած գործիք՝ համապատասխան տեղեկատվության և ծառայությունների ստացման համար: •
Դպրոցներում բնապահպանական կրթության ծրագիրը պետք է վերանայվի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ` ջրի խնայողության անհրաժեշտությունը շեշտադրելու և բոլոր դպրոցներում նմանատիպ դասընթացների (ինչպիսին PURE Water-ի կողմից կազմակերպվել է ATP-ի հետ համատեղ), ներառյալ շրջայցերի կազմակերպման տեսանկյունից։ ՔՀԿ-ները, որոնք ունեն համապատասխան փորձ, ինչպիսին է ATP-ն է, պետք է ներգրավված լինեն այս այս ծրագրում որպես խորհրդատու և/կամ իրականացնող կողմ։
•
Քանի որ այս նախագծի շրջանակներում քաղաքացի գիտնականների կողմից առաջարկվել են մի շարք նորարարական լուծումներ՝ ջուրը խնայելու համար (ցայտաղբյուրներից արտահոսող ջրի կրկնակի օգտագործում, ոռոգման ցանցերում աղբի ծուղակների/աղբորսիչների կիրառում, ՋՕԸ-ի վեբ կայք, առցանց ջրաչափական սարքեր, ցայտաղբյուրների տեղակայման վերաբերյալ խելացի հեռախոսային հավելված, և այլն), այս մինի-նախագծերի շահավետությունը և նպատակահարմարությունը պետք է գնահատվեն որոշակի ժամանակահատվածից հետո, այդ նորարարական լուծումները պետք է ներկայացվեն լայն հանրությանը (հանրային հեռուստատեսության ու համացանցի միջոցով)՝ երկրում դրանց ավելի մեծ կիրառության հասնելու համար, որը կբերի ջրային ռեսուրսների խնայողության ավելի մեծ մակարդակ: Այլ կերպ ասած, պետք է մշակվեն մեխանիզմներ` ծրագրի շրջանակներում ներդրված տարբեր հաջողված միջամտությունների և ձևավորված տարբեր խմբերի (քաղաքացի լրագրողներ, քաղաքացի գիտնականներ, և այլն) կայունության ապահովման համար:
•
Քանի որ ընտրված 12 համայնքների մի մասը այդքան ակտիվորեն չեն մասնակցել ծրագրի շրջանակներում իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման միջոցառումների իրականացմանը (բացառությամբ 5 համայնքների, որտեղ իրականացվել է ենթակառուցվածքների վերականգնում, և երեք այլ համայնք), համայնքային մակարդակով հետագա ծրագրերի համար օգտակար կլինի, որ թիրախային համայնքներին տրամադրվի որոշակի նյութական աջակցություն, օրինակ` ենթակառուցվածքների որոշ վերանորոգումներին աջակցելը, սարքավորումների գնումը և այլն: Սա կօգնի բարձրացնելու նրանց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը` նման նախագծերում ավելի ակտիվորեն ներգրավվելու համար:
•
Հարկ է նաև նշել, որ նման ծրագրի իրականացման համար 3 տարի ժամանակահատվածը բավականին կարճ է` ջրի կառավարման և օգտագործման բնագավառում վարքագծի էական փոփոխությունների հասնելու համար: Շահագրգիռ կողմերի մեծ մասը նշել է, որ չնայած ծրագրի շրջանակներում վարքագծի փոփոխության դրական միտմանը, անհրաժեշտ է իրականացնել շարունակական և կրկնվող միջամտություններ, որպեսզի թիրախային բնակչության գործողությունները և վարքագիծը վերածվեն կանոնավոր պրակտիկայի: Ավելի լայն ծածկույթով (ավելի մեծ թվով համայնքների ներգրավմամբ) և հաջողված պիլոտային մոդելների ու նոր ենթակառուցվածքային ծրագրերի կիրառմամբ նման ծրագրի շարունակական իրականացումը կբերի ավելի մեծ ազդեցության թե վարքագծի փոփոխության, և թե ջրային ռեսուրսների տեսանելի խնայողության մակարդակի առումով։ Հաշվի առնելով պետական կառավարման մարմինների կողմից ներկայիս բարձր պատրաստակամությունը և PURE Water ծրագրի կողմից արձանագրված հաջողությունները՝ ԱՄՆ ՄԶԳ-ին առաջարկվում է ընդլայնել այս ոլորտում կատարված աշխատանքների աշխարհագրությունն ու ժամանակահատվածը՝ երկրում ջրային ռեսուրսների խնայողության առավել բարձր մակարդակի հասնելու համար։ Սա հնարավորություն կտա վերարտադրելու և 49
AID-111-A-17-00005
ընդլայնելու նախորդ միջամտությունների ազդեցությունն՝ նպատակ ունենալով ջրի մասնակցային և թափանցիկ կառավարումը բարձրացնել ավելի բարձր, ինստիտուցիոնալ մակարդակի և վերջնականացնել իրավական բարեփոխումների գործընթացը:
50 AID-111-A-17-00005
Հավելված 1. Խորին հարցազրույցների մասնակիցների ցանկը /Կարմիրով նշվածները միայն ՖԽՔ-ի են մասնակցել/
Կազմակերպությունը
Անուն, ազգանուն
Պաշտոնը
1.
ՀՀ Ազգային ժողով
Հերմինե Պողոսյան
2.
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ
Էդգար Փիրումյան
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Պետի ժ/պ
Ինեսա Գաբոյան
Նախկին նախագահ
20.01.2020թ
Մագդա Ավետիսյան Լիլիթ, Խոսրով Արուսյակ Ալավերդյան Լուսինե Թադևոսյան Օլիմպիա Գեղամյան
Ղեկավար Փորձագետներ Ավագ գյուղ․ մասնագետ
22.01.2020թ
PEER ծրագրի ղեկավար
16.01.2020թ 15.01.2020թ
3.
4. 5. 6. 7.
8.
9.
Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակ ICARE հիմնադրամ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսում-նական կենտրոն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսում-նական կենտրոն ՈՒԿԶՀ
10. ՈՒԿԶՀ
Հեղինե Գրիգորյան
Արմեն Վարոսյան
11. ՈՒԿԶՀ
Հայաստան Ստեփանյան Արմինե Թուխիկյան
12. ՈՒԿԶՀ
Նոննա Մարգարյան
13. ՈՒԿԶՀ 14. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ 15. «Կանաչ ակումբ» ՀԿ
Գայանե Սարգսյան Արևիկ Հովսեփյան Հաշկանուշ Հովհաննիսյան 51
AID-111-A-17-00005
Հարցազրույցի ամսաթիվը 30.01.2020թ
22.01.2020թ
16.01.2020թ
15.01.2020թ
PURE Water ղեկավար Իրավաբան,
Ծրագրի 26.12.2019թ 1-ին 26.12.2019թ
բաղադրիչի համակարգող
2-րդ, 3-րդ բաղադրիչի 20.01.2020թ համակարգող Շահերի պաշտպանութ- 22.01.2020թ յան ծրագրի ղեկավար 26.12.2019թ Տնօրեն 16.01.2020թ Նախագահ
20.01.2020թ
16. «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ 17. Արմավիր ՋՕԸ 18. Ձկնաբուծական տնտեսություն 19. ՏԻՄ 20. ՏԻՄ 21. ՏԻՄ 22. ՏԻՄ 23. ՏԻՄ 24. ՏԻՄ 25. ՏԻՄ 26. ՏԻՄ 27. Համայնքային ակտիվիստ 28. Համայնքային ակտիվիստ 29. Համայնքային ակտիվիստ 30. Համայնքային ակտիվիստ
Էլինա Մակարյան
Ռոբերտ Մուրադյան Արթուր Հովհաննիսյան Մանվել Հայրապետյան Սեյրան Մարկոսյան Վահե Գրիգորյան Վիգեն Հարությունյան Նորիկ Մարտիրոսյան Վահրամ Հարությունյան Արմեն Ավետիսյան Վարուժան Բարսեղյան Վլադիմիր Մուրադյան Անդրանիկ Ավետիսյան Սերոբ Լիլիթ
52 AID-111-A-17-00005
20.01.2020թ
Նախագահ Ձկնաբույծ/գ․Հովտաշատ
16.01.2020թ 14.01.2020թ
Բերքանուշ համայնքի ղեկավար Գայ համայնքի ղեկավար Գրիբոյեդով համայնքի ղեկավար Այգավան համայնքի ղեկավար Փոքր Վեդի համայնքի ղեկավար Առատաշեն համայնքի ղեկավար Երասխահուն համայնքի ղեկավար Վեդի համայնքի ղեկավար Գ․ Ակնալիճ
14.01.2020թ
Ք․ Վեդի
16.01.2020թ
Դպրոցի ուսուցիչ Դպրոցի ուսուցիչ
14.01.2020թ 14.01.2020թ
14.01.2020թ 14.01.2020թ 14.01.2020թ 17.01.2020թ 21.01.2020թ 21.01.2020թ 17.02.2020թ 20.01.2020թ
Հավելված 2. 01.01.2020թ դրությամբ PURE Water ծրագրի հիմնական արդյունքները Ցուցանիշներ / արդյունքներ Վերապատրաստված մարդկանց քանակը
Նշումներ 2243/5.6% (23)**
(59%-կանայք, 25%-երիտասարդներ)
Համայնքային հանդիպումներին մասնակցած բնակիչներ (17%- կանայք, 3.4%- երիտասարդներ)
1,738/4.4% (0)
Ջրային ռեսուրսների կառավարման բարեփոման անհրաժեշտության մասին բարձրաձայնող բնակիչներ
8,304/20.7% (0)
Համայնքում շահերի պաշտպանության մեջ ներգրավվածներ
2,114/5.3% (242)
Թիրախային համայնքներում իրազեկման միջոցառումների մասնակիցներ
6260/15.6% (0)
Բաշխված հանրային տեղեկատվության նյութեր
2000/5% (0)
Երկրում իրազեկված մարդիկ Իրավական աջակցություն
1,003,000 (0) 2
Ենթակառուցվածքային ծրագրեր
3 (+2 )
Ներգրավված ՔՀԿ-ներ
Մոտ 27
Դպրոցներ, ջուր և առողջություն, քաղաքացիների մասնակցություն, մոնիտորինգ, շահերի պաշտպանություն, հեռախոսային հարցումներ, լրագրություն, ջրի միասնական կառավարում, մասնակցային բյուջետավորում Հանրային լսումներ, համայնքում ժողովներ, համայնքային հանդիպումներ` ռազմավարության մշակում, ենթակառուցվածքների փոքր նախագծեր, ջրաչափեր, սոցիալական աուդիտ Ձկնաբուծական տնտեսություններ, քաղաքացի գիտնականներ, քաղաքացի լրագրողներ, լրատվամիջոցներում հոդվածներ, սոցիալական աուդիտ, շահերի պաշտպանություն, իրազեկման միջոցառումներ, հանդիպումներ համայնքապետարանում, ուսումնական շրջագայություններ, օրենսդրության փոփոխություններ Վեդի, Փոքր Վեդի, Այգավան, Երասխահուն (Լուկաշին, Արմաշ, Առատաշեն) Խմելու ջուր, ոռոգման ջրի պայմանագրեր Միջոցառումներ և փառատոներ; կրթական սեմինարներ; համայնքների միջև փորձի փոխանակման ծրագրեր; ուսումնական այցեր դեպի ձկնաբուծարաններ, արտեզյան հորեր Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներ; խմելու և ոռոգման ջրի հարցեր և պատասխաններ; քաղաքացիների մասնակցություն; Ջրօգտագործողների իրավունքներն ու պարտականությունները; Ձկնաբուծարանների լավագույն փորձը, սեղանի օրացույց, երեխաների համար նախատեսված էջանիշեր Երկիր Մեդիա, ՀԵՏՔ, վեբ կայքեր, ՖԲ էջեր Գնահատում, Ռազմավարություն, Ճանապարհային քարտեզ, օրենքի նախագծեր Առատաշեն, Եղեգնուտ (Փոքր վեդի, Վեդի, Խաչփառ) Աշխատանքային խումբ, Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանց, փոքր դրամաշնորհներ
* «Ցուցանիշներ/արդյունքներ» սյունակում տոկոսով/% նշված են 12 թիրախային համայնքների բնակչության մեջ (մոտ 40,000 բնակիչ) ազդակիր մարդկանց տոկոսը։ ** Թիվը ներառումը է ծրագրի 3-րդ տարում, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գրանցված արդյունքները։
53 AID-111-A-17-00005