5 minute read
Կայունություն
from Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր
գրասենյակային պարագաները թերագնահատվել էին (C. Ճանապարհորդություն, E. Պարագաներ): Վերանայված տարեկան աշխատանքային պլանների հիման վրա կատարվել են առաջադրանքների փոփոխություններ: Որոշ առաջադրանքներ տեղափոխվեցին ՈՒԿԶՀ, ուստի անհրաժեշտ եղան փոփոխություններ բյուջետային գծերի միջև: Վերանայված տարեկան բյուջեները ԱՄՆ ՄԶԳ- ին են ներկայացվելտարեկան աշխատանքային ծրագրերով: Այս ծրագրի մանրամասն բյուջեի և ծախսերի վերլուծությունները ցույց տվեցին նաև հետևյալը. ա) Բյուջեի իրականացման մակարդակը բավականին բարձր է. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, 963.810.07 ԱՄՆ դոլարի փաստացի ծախսերը կազմում են ԱՄՆ ՄԶԳ հաստատված բյուջեի 92.4% -ը, իսկ ստացված փաստացի կանխավճարների 94.1% -ը: Սա ծրագրի ժամանակին և արդյունավետության, ինչպես նաև արդյունավետ կառավարման վկայություն է;
բ) Այս նախագծի բնույթից ելնելով, անձնակազմի արժեքը կազմում է ընդհանուր բյուջեի 40.5%-ը (իրական ծախսերի 44.2%-ը), իսկ հիմնական աշխատակազմի աշխատավարձերի չափերը համեմատելի են ԱՄՆ ՄԶԳև ՄԱԿ-ի դրույքաչափերին;
Advertisement
գ)
Այլ կատեգորիաների և այլ ուղղակի ծախսերի համար բյուջեի ծախսերը (ծրագրի մեկնարկ, ծրագրի փակման միջոցառում, լրատվամիջոցների հոդվածների հրապարակում, տարբեր հանդիպումների և դասընթացների անցկացման ծախսեր, կապի նյութեր, ամսական հեռուստածրագրեր և այլն), ողջամիտ սահմաններումեն: Հարկ է նշել, որ PURE Water նախագիծը պարունակում էր մեծ թվով գործողություններ/ միջամտություններ, որոնք միաժամանակ իրականացվել են ծրագրի ընթացքում (հիմնականում հաջողությամբ) առկա ռեսուրսներով, և սա նույնպես արդյունավետության ցուցանիշ է: Ինչ վերաբերում է հասարակության համար օգտակարությանը, ապա կասկած չկա, որ իրազեկության բարձրացմանն ուղղված գործողությունները, ներառյալ շահերի պաշտպանության դասընթացները, հեռախոսային հարցման գործիքը, մասնակցային բյուջետավորումը, սոցիալական աուդիտը, դպրոցական դասընթացները, քաղաքացի լրագրությունը, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների վերականգնման գործողությունները, որոնք խմելու և ոռոգման ջրի հասանելիություն են ապահովել, Արարատի և Արմավիրի մարզերի թիրախային համայնքներին մեծ օգուտներ են բերել (և դեռ կբերեն հետագա տարիներին): Այս ծրագիրը, իր հաջողված պատմությունների և փոքր-փորձնական նախագծերի հետ միասին, կարող է դառնալ օրինակ, որը պետք է վերարտադրվի այլ դոնորների, պետության կամմասնավոր հատվածի կողմից:
4. Կայունություն
PURE Water ծրագիրը նպաստել է առաջադրված նպատակների իրականացմանը և տվել արդյունքներ (բոլոր մակարդակներում) որոնք, ամենայն հավանականությամբ, շարունակական կլինեն ծրագրի ավարտից հետո։ Այսպես՝
Ջրին վերաբերող օրենսդրության բացերի վերլուծությունները, որոնք կատարվել են քաղաքացիների և շահակիր կողմերի լայն ներգրավվածությամբ ու մասնակցությամբ, ջրային ռեսուրսների թափանցիկ և հաշվետվողական կառավարմանն ուղղված օրենսդրության վերանայման ռազմավարությունն ու շահագրգիռ կողմերի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզը մշակվել են ծրագրի իրավական բաղադրիչի շրջանակներում: PURE Water-ին հաջողվել է ջրային ոլորտի մի շարք հարցեր բերել պետության գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական օրակարգ: Այս ուղղությամբ կայունությունը, ամենայն հավանականությամբ կապահովվի, քանի որ պետական հիմնարկներն իրենք են իրավական ռազմավարությունից ընտրել այս պահին գերակա առաջնահերթ խնդիրները և սերտորեն համագործակցել են Ծրագրի հետ` ջրօգտագործողների ընկերությունների, էկոլոգիական տեղեկատվության և էկոլոգիական քաղաքականության հետ կապված կոնկրետ օրենսդրության մշակման ուղղությամբ:
Քանի որ հարցը գտնվում է քաղաքական օրակարգում, շստ հավանական է, որ խորհրդարանի համապատասխան մշտական հանձնաժողովը կամ գործադիր մարմինը կնախաձեռնեն ՀՀ Ազգային ժողովի կողմից նախագծերի շրջանառությունը և ընդունումը:
Ինչ վերաբերում է այս ծրագրի շրջանակներում իրականացված իրազեկվածության բարձրացման և վերապատրաստման միջոցառումներին, չնայած Արարատյան դաշտում հիմնական կարողությունների զարգացման միջոցառումների աշխարհագրական ծածկույթը փոքր էր (վերջիններս իրականացվել են հիմնականում 12 ընտրված համայնքներում) և համեմատաբար կարճ տևողությամբ (2.5-3 տարի), այնուամենայնիվ , դրանք նպաստել են բնակիչների գիտելիքների բարձրացմանը ջրային ոլորտում, ներառյալ ջրօգտագործողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, և նրանց սովորեցրել են, թե ինչպես հաղորդել իրենց այս տեղեկատվությունը համապատասխան մարմիններին, և ինչպես պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները: Այս ծրագրի շրջանակներում տեղի բնակիչները ձեռք են բերել տարբեր հմտություններ, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանության հմտություններ, նախագծի առաջարկների կազմման հմտություններ, սոցիալական աուդիտի, մոնիտորինգի և զեկուցման հմտություններ և այլն, ինչը նրանց հնարավորություն կտա շարունակել համապատասխան գործողությունները PURE Water նախագծի ավարտից հետո: Այս բոլորը հզորացրել են ընտրված համայնքների բնակչությանը, և նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն ուրիշներին (իրենց համայնքների ներսում և համայնքներից դուրս) և ապագա սերունդներին: Այսպիսով, այս միջամտությունները կարող են նաև ունենալ տևական և բազմապատկման ազդեցություն: Նմանատիպ գործողությունների արդյունքները սովորաբար երևում են համեմատաբար երկար ժամանակահատվածից հետո։
Ձկնաբուծական տնտեսությունների հաջողված պատմությունները, որոնք ներդրել են ջրի խնայող տեխնոլոգիաներ և իրենց փորձը փոխանցել այլոց, խթան կհանդիսանան այլ ձկնաբուծական տնտեսությունների համար այդ տեխնոլոգիաների ներդնելու, դրանով իսկ նպաստելով ջրի արդյունավետության բարձրացմանը:
Վեդիից Մանե Մինասյանի հաջողված պատմությունը, որն իր հետաքննող լրագրության դասընթացը ստացավ PURE Water նախագծում (որպես քաղաքացի լրագրող) և որին հնարավորություն տրվեց ուսումնասիրել ստորերկրյա ջրերի հետ կապված խնդիրները և բարձրաձայնել այդ դրանք տարբեր հաղորդակցական ուղիներով, և ով վերջերս հիմնադրել է համայնքային տարբեր նախաձեռնություններով զբաղվող ՀԿ, կարող է ունենալ վերարտադրողական ազդեցություն` դրդելով մյուսներին ևս դառնալ լրագրողներ և իրենց համայնքների շահերի պաշտպաններ։
Ջրի խնայող տեխնոլոգիաների և ջրային ռեսուրսների որակի և քանակի հետազոտման և փորձարկման վերաբերյալ գիտելիքներ ստացած քաղաքացի գիտնականների հաջողված պատմությունները, ովքեր առաջարկել և իրականացրել են գաղափարներ (PURE Water ծրագրի ֆինանսավորմամբ)` բարձրացնելու ջրային ռեսուրսների արդյունավետությունը (օրինակ, աղբի համար ծուղակի գաղափարը), գաղափար, որը բարձր է գնահատվել ՋՕԸերի, Ջրային կոմիտեի, Վեդի համայնքի և այլբնակիչների կողմից։
Դպրոցական երեխաները և ուսուցիչները, որոնք գիտելիքներ և արժեքավոր տեղեկատվություն ստացան ջրային ռեսուրսների վերաբերյալ, մասնակցեցին էկոճամբարին, ուսումնական շրջայցերի, իրականացրեցին ջրի որակի մոնիտորինգ, և ովքեր ստացան համապատասխան տեղեկատվական նյութեր, նրանք կփոանցեն այդ տեղեկատվությունն ու փորձը իրենց հասակակիցներին, իրենց ընտանիքի անդամներին և այլոց: Ստեղծված էկո ակումբները PURE Water-ի ավարտից հետո նույնպես կգործեն՝ արպես շարունակական կրթության կենտրոններ:
«Դպրոցներում հիմնադրված էկո ակումբները շարունակական կլինեն, քանի որ այնտեղ ներգրավված են վերապատրաստված ուսուցիչները: Երեխաները կշարունակեն ուսումնասիրել իրենց համայնքի էկոլոգիական խնդիրները, ներառյալ ջրի հետ կապված խնդիրները: PURE Water-ը մշակել է բրոշյուր 5-օրյա դասընթացի համար, որը դասավանդվում է դպրոցներում ջրային ռեսուրսների մասին: Կարծում եմ` ջրի խնայողությունն ապահովելու ուղղությամբ գործունեության կայունությունը կարող է կապված լինել դպրոցական կրթության հետ: Վերապատրաստված դպրոցական երեխաները ձեռք բերած գիտելիքներն ու տեղեկատվությունը տարածում են իրենց հասակակիցների և ընտանիքի անդամների շրջանում: Մենք գնահատել ենք այս վերապատրաստված երեխաների գիտելիքները դասընթացից 7-8 ամիս անց (ճամբարում) և պարզել, որ նրանց մեծ մասը շատ լավ է հիշումնյութը»:
(PURE Water)
«Կարծում եմ, որ PURE Water-ի տեսանելիությունը շատ բարձր էր, համայնքների ներգրավվածությունը լավ էր, և շատ լավ բաներ են արվել այս ծրագրի շրջանակներում: Շատ ճիշտ էր, որ դպրոցականները ներգրավված էին կրթական/վերապատրաստման ծրագրերում, քանի որ բնակչության տեղեկացվածության բարձրացումը պետք է սկսի այդ տարիքից՝ ջրի խնայողության նպատակով: Միակ բանը, որ ես կփոխեի, դա ծրագրի տևողությունը երկարացնելն է, քանի որ 3 տարի ժամկետը շատ կարճ է, և նման նախագիծը չպետք էդադարեցվի»: (Ծրագրի գործընկեր)
10 համայնքներում տեղադրված հեռախոսային հարցման գործիքները ապագայում ևս կարող են օգտագործվել՝ բնակիչներից կարծիք ստանալու և նրանց ջրային ոլորտին վերաբերող կամ այլ հարցերի մասին տեղեկացնելու համար: Այլ համայնքների հետ այս թիրախային համայնքների հնարավոր միացումից հետո (կառավարության ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագրով) կընդլայնվի նաև այս և այլ գործիքների կիրառման աշխարհագրական ծածկույթը և ավելի շատ մարդիկ կտեղեկանան և կմասնակցեն ջրի և այլ հարցերի շուրջ ՏԻՄ-ի հարցումներին։
Արմավիրի ՋՕԸ-ի համար քաղաքացի գիտնականների կողմից ստեղծված վեբ կայքը վկայում է ՋՕԸ-ի պատրաստակամության մասին՝ որդեգրելու թափանցիկ գործելակերպ և ՋՕԸ-ի նկատմամբ ջրօգտագործողների վստահություն առաջացնելու համար: Այս պորտալը ստեղծվել է ՋՕԸ-ի խնդրանքով, որը նշանակում է, որ ծրագրի ավարտից հետո այն պատշաճ կերպով կպահպանվի և կօգտագործվի։ Այն կարող է դառնալ օգտակար գործիք ջրօգտագործողների համար, քանի որ այն թույլ է տալիս ստանալ տեղեկատվություն ոռոգման ջրի վճարների, պարտավորությունների մասին և ՋՕԸ-ի հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ոռոգման հայտեր ուղարկել ՋՕԸ-ին՝ դրանով իսկ նպաստելով ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային օգտագործմանը։ Ջրային կոմիտեն ցանկություն է հայտնել ստեղծել նման վեբ կայքեր նաև մյուս ՋՕԸ-երի համար։
ՋԹ-ների պորտալը, որը մշակվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության խնդրանքով, Վեդու քաղաքապետարանի վեբկայքի ջրամատակարարման և ջրահեռացման էջը, որը նույնպես ստեղծվել է այս ծրագրով, և ծրոգրով իրականացված նման շատ այլ ենթածրագրեր հետագայում էլ ավելի կբարձրացնեն ջրի կառավարման բնագավառում կենտրոնական և տեղական իշխանությունների թափանցիկությունը: