10 minute read

Բաղադրիչ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար

Next Article
ԱՄՓՈՓՈՒՄ

ԱՄՓՈՓՈՒՄ

ՋՕԸ-երի հետ: ՋՕԸ-ն նախկինում վերականգնում էր այդ ծախսերը/կորուստները` կանոնավոր կերպով վճարող ջրօգտագործողների հաշվին: Բացի այդ, մեր մոնիտորինգի գործողությունները ցույց են տվել, որ ՋՕԸ-ն ջրօգտագործողներից պահանջել է վճարել որոշակի գումարներ, որոնց դիմար այն ջուր չի տրամադրել: Ես ՀԵՏՔ-ում հաճախ հրապարակել եմ համապատասխան հոդվածներ՝ կապված խմելու և ոռոգման ջրի խնդիրների հետ: Այս տեղեկությունները պետք է օգտակար լինեն ջրային ոլորտում ծրագրերի իրականացման համար»:

(Լրագրող, ՀԵՏՔ լրատվական)

Advertisement

Ծրագրի 3-րդ տարվա ընթացքում 30 ՔՀԿ ներկայացուցիչներ մասնակցեցին ՋՈՀՇՊՑ

հանդիպումների, ՔՀԿ-ների 10 ներկայացուցիչներ մասնակցեցին Ծաղկաձորում

եռօրյա սեմինարի, որի նպատակն էր «Ջրօգտագործողների միությունների և ջրօգտագործողների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը: Քաղաքացիական հասարակության 14 խմբեր նաև ստացել են աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղմոնիտորինգի և շահերի պաշտպանության իրականացման համար:

Բաղադրիչ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար և

Այս բաղադրիչի շրջանակներում գործողություններն իրականացվել են երեք մակարդակներում` քաղաքականության մակարդակով (օրենսդիրների հետ, տարբեր նախարարությունների հետ), կառավարման մակարդակով(ՋՕԸ-երի և« Վեոլիա ջուր» ընկերության հետ միասին), և համայնքի մակարդակում՝ թափանցիկ գործունեության խթանման համար: Ծրագրով իրականացվել է կարողությունների զարգացման և խորհրդատվությունների մի ամբողջ շարք հետևյալ թեմաներով. (I) ջրային կրթություն. (ii) Մասնակցային բյուջետավորում. (iii) Հեռախոսային հարցման գործիքների ուսուցում և ձեռնարկ; (iv) Մասնակցային բյուջետավորում և թափանցիկ կառավարում; (v) Հանրային լսումներ. (vi) Քաղաքացիական լրագրություն. (vii) ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սկզբունքները. (viii) ջրային ռեսուրսների կառավարում. (ix) ուսումնական սեմինարներ Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար. (x) Շահերի պաշտպանություն. (xi) Կլիմայի փոփոխություն. (xii) Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ուղեցույցը. (xiii) Սեմինար Արարատյան դաշտի ճահճացած վայրերում`«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլս Հայաստան»-ի հետ համատեղ; (xiv) Ծրագրի և ջրի մոնիտորինգ: Դասընթացների ժամանակ տրամադրվել են տեղեկատվական նյութեր և տեղեկագրեր ինչպես մասնակիցների համար, այնպես էլ նրանց հասակակիցների, համայնքի բնակիչների և ընտանիքի անդամների շրջանումտարածելու համար: Այս բաղադրիչի թիրախներին՝ շրջանակներում PURE Water ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ

ԱՄՆ կառավարության աջակցությամբ ներդրված հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ արտաքին վերահսկողության մեխանիզմների քանակը (F ցուցիչ) Թիրախ՝ 6 մեխանիզմներ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 1) հեռախոսային հարցման գործիքը տեղադրվել է 10 գործընկեր համայնքներում. 2) Մասնակցային բյուջետավորման գործիքները տեղադրվել են 12 գործընկեր համայնքներում. 3) Քաղաքացի լրագրողները հրապարակել են 24 հոդված և լուսաբանել «Վարդավառ» միջոցառումը. 4) ֆինանսավորվել են վեց փոքր մոնիտորինգի և շահերի պաշտպանության (ՏԻՄ-ՔՀԿ) դրամաշնորհային նախաձեռնություններ. 5) Կատարվել է սոցիալական աուդիտ Փոքր Վեդի, Վեդի, Առատաշեն, Երասխահուն և Եղեգնուտ համայնքներում Արմավիր ՋՕԸ-ում. 6) 4 փոքր դրամաշնորհներ են տրվել Քաղաքացի գիտնականներին` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար:

Նպատակային համայնքների կողմից օգտագործվել է հեռախոսային հարցման գործիք՝ ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ ելակետային ուսումնասիրություններ կատարելու (խմելու և ոռոգման ջրի իրավիճակը գնահատելու համար), ջրի արդյունավետ օգտագործման մոնիտորինգի և տեղական շահերի պաշտպանության այլ գործողությունների իրականացման համար:

«Հեռախոսային հարցման գործիքը շատ արդյունավետ գործիք է ոչ միայն ջրի հետ կապված խնդիրների, այլ նաև համայնքի այլ հարցերի համար: Այն արդյունավետ է, քանի որ հարցեր տվողը և հարցվողները իրար չեն տեսնում, հետևաբար, հարցվողները ավելի ազնիվ են: Այն փոխարինումէ հանրային լսումներին: Մենք մի քանի անգամ օգտագործել ենք այս գործիքը: Այն անձը, որը օգտագործում էր այն մեր համայնքում, այժմ մայրական արձակուրդում է, և մենք այժմ խնդիր ունենք այս ուղղությամբ նոր աշխատողներ վերապատրաստելու համար»:

(Վեդու քաղաքապետ)

«Մենք մեր համայնքներին տրամադրել ենք հեռախոսային հարցումների իրականացման գործիքներ: Չնայած այդ գործիքները օգտագործվել են «PURE Water» ծրագրի շրջանակներում, կան համայնքներ (կախված համայնքի ղեկավարից, ավագանուց և նրանց աշխատելու ցանկությունից), որոնք հաջողությամբ օգտագործում են այդ գործիքները՝ իրենց համայնքի խնդիրները լուծելու համար: Կան համայնքներ, որոնք չեն օգտագործումայդ գործիքները: Սա շատ լավ գործիք է, քանի որ այն հնարավորություն է տալիս հավաքել բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն / կարծիք և շատ արագ տարածել տեղեկատվությունը: Սա ավելի օգտակար է, քան համայնքապետարանում հանդիպումներ կազմակերպելը, քանի որ հեռախոսային հարցումների միջոցով ապահովվումէ մասնակցության ավելի բարձր մակարդակ»:

(PURE Water) «Լրատվական/մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» անցկացված «Քաղաքացի լրագրողների» դասընթացն ապացուցեց, որ այն շատ կարևոր էր, որպեսզի կարողանանք բարձրաձայնել շահերի պաշտպանության խնդիրները հրապարակումների և ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Քաղաքացի լրագրողներն իրենց հրապարակումների միջոցով բարձրաձայնել են շահերի պաշտպանության խնդիրները. գրառումները կատարվել են ինչպես PURE Water-ի քաղաքացի լրագրողների ակումբում, ֆեյսբուքյան էջում, ՀԵՏՔ-ի կայքում, www.aravot.am կայքում, ALT TV առցանց թերթում, այնպես էլ PURE Water-ի ֆեյսբուքյան էջում: Քաղաքացի լրագրողները հետաքննել են ստորերկրյա ջրերի կառավարման խնդիրները Վեդի քաղաքում, խմելու ջրի խնդիրները Փոքր Վեդիումև Այգավան համայնքներում, և այլն: Target local governments and residents (including women and youth), as well as CSOs, have been capacitated to develop small-scale water infrastructure projects and submit to PURE Water, to provide input in improvement of legislation and voicing for changes at national level, to initiate and implement activities in target communities to contribute to addressing the groundwater issue.

ՔՀԿ-կառավարություն համագործակցության փոքր դրամաշնորհների շրջանակներում իրականացված հանրային մոնիտորինգը բացահայտեց թիրախային համայնքների առջև ծառացած հիմնական խնդիրները: Արմավիրի մարզի Եղեգնուտ և Առատաշեն համայնքներում իրականացված մոնիտորինգի ծրագրերը վերաբերում էին ջրի վճարների հավաքագրմանը: Թիրախային տեղական ինքնակառավարման մարմինները և բնակիչները (ներառյալ կանայք և երիտասարդները), ինչպես նաև ՔՀԿ-ները, վերապատրաստվել են, որպեսզի կարողանան մշակել փոքրածավալ ջրային ենթակառուցվածքների ծրագրեր և ներկայացնել «PURE Water»-ին, օգնեն օրենսդրության բարեփոխումների իրականացմանը, ազգային մակարդակում փոփոխությունների մասին բարձրաձայնեն, թիրախային համայնքներում նախաձեռնեն և իրականացնեն գործողություններ`ստորերկրյա ջրերի խնդրի լուծմանը նպաստելու համար:

Սոցիալական աուդիտը մեկ այլմասնակցային գործիք է, որն օգտագործվելէ վերապատրաստում անցած բնակիչների կողմից` խմելու և ոռոգման ջրի հետ կապված ՏԻՄ-երի և ՋՕԸ-երի բյուջեները (եկամուտներն ու ծախսերը) վերանայելու և համայնքի անդամներին ներկայացնելու համար: Սոցիալական աուդիտի շրջանակներում սույն ծրագրի շրջանակներում կազմավորված համայնքային ակտիվ խմբերի խնդրանքով համայնքների ղեկավարները և Արմավիր ՋՕԸ-ն պատրաստելև բնակիչներին են ներկայացրելամփոփ տեղեկություններ ջրի հետ կապված իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ։ Սա հնարավորություն է տվել բնակիչներին տեսնելու իրենց վճարումները, պարտքերը, ինչպես նաև ՏԻՄ-երի և ՋՕԸ-ի եկամուտներն ու ծախսերը 2018-ին:

«Մեր սոցիալական աուդիտի խմբերը սովորել և իրականացրել են մասնակցային բյուջետավորում և աուդիտ՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների հետ: Բուրաստան համայնքում այժմ նրանք մշակում են ՏԻՄ-ի տարեկան բյուջեն և քննարկում են այն իրենց համայնքի բնակիչների հետ: Սա կարող է լինել կայուն գործունեություն: Նույնը փորձել ենք նաև ՋՕԸ-երի բյուջեների համար, բայց նրանց հետ ավելի դժվար էր»:

(PURE Water) Քաղաքացի գիտնականները (40 կին, 19 տղամարդ, 42 երիտասարդ) մասնակցել են կրթական սեմինարների: Նրանց կողմից չորս առաջարկության ֆինանսավորում է տրվել ծրագրից, որպեսզի իրականացվեն իրենց նորարարական գաղափարները համայնքի ջրային ոլորտում, ինչպիսիք են «ծուղակ աղբի համար» նախագիծը Փոքր Վեդիում, փականների տեղադրումը ցայտաղբյուրներին Վեդիում, ոռոգման ջրի հաշվիչները` տվյալների առցանց փոխանցելու հնարավորությամբ, և այլծրագրեր:

«Մենք ստեղծել ենք քաղաքացի գիտնականների մի խումբ: Վերջիններիս առաջարկած գաղափարները և պետական պաշտոնյաների համապատասխան դրական արձագանքը այս ենթածրագիրը դարձնում են եզակի և առավել ուշագրավ: Ջրի խնայողությունների հետ կապված նորարարական նախագծերի համար գաղափարի մրցույթին մասնակցելու համար ստացվել է 60 հայտ: Ֆինանսավորվել է 4 ծրագիր-առաջարկ, որոնք իրականացվել են 5 թիրախային համայնքներում։ Այդ ծրագրերն են՝ Արմավիրի ՋՕԸ-ի կայքի ստեղծումը, Վեդի քաղաքի ցայտաղբյուրներից հոսող ջրի վերաօգտագործումը` հողատարածքների ոռոգման համար (կաթիլային ոռոգման համակարգով) և ցայտաղբյուրների վրա փականների տեղադրումը, հեռախոսային ծրագրի ստեղծումը՝ երկրում նման ցայտաղբյուրների տեղակայման վայրերը գտնելու և Փոկր Վեդիի ոռոգման ջրանցքի վրա կառուցված աղբի ծուղակը»:

(PURE Water) Քաղաքացի գիտնականները կազմակերպել են նաև միջոցառումներ` նվիրված ջրահեռացման և ոռոգման բարելավմանը, ներառյալ Վեդիի թիվ 2 մանկապարտեզում ջրահեռացման մասին դասընթացները: Նրանք նաև ստեղծել են Արմավիրի ՋՕԸ-ի համար վեբ կայք (տես՝ http://armavirwua.am/): Այն պարունակում է տեղեկատվություն ՋՕԸ-ի, նրա անդամների, կառուցվածքի, ՋՕԸ-ի հաշվետվությունների, եկամուտների (ներառյալ պետական սուբսիդիաները) և ՋՕԸ-ի ծախսերի մասին, ջրին վերաբերող օրենսդրությունը և նորությունները: Ջօգտագործողները կարող են օգտագործել առցանց հաշվիչ` իրենց ոռոգման վճարները հաշվարկելու համար` հիմնվելով իրենց հողամասի մակերեսի և ջրի պահանջվող ծավալի վրա, ինչպես նաև ներկայացնել իրենց ոռոգման պահանջ-հայտերը, և իմանալ իրենց ֆինանսական պարտավորությունների և վճարումների մասին` մուտքագրելով իրենց պայմանագրային ծածկագրերը: Բացի այդ, Վեդու քաղաքապետարանի վեբկայքում (տես՝ http://www.vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=5&dt=public_service) ավելացվել է ջրամատակարարման և ջրահեռացման մասին էջ, որտեղ քաղաքացիները կարող են իրենց

մտահոգությունների մասին հաղորդագրություններ մարմիններին կամ«Վեոլիա ջուր» ընկերությանը: ուղարկել տեղական ինքնակառավարման

«Մեր բնակիչները դեռևս ակտիվորեն չեն օգտագործում այս նորաստեղծ վեբկայքը՝ ջրի հետ կապված խնդիրների բարձրացման համար: Մինչ այժմ ընդամենը մի քանի բողոք է ստացվել: Այնուամենայնիվ, երբ մենք խոսում ենք մեր բնակիչների հետ, մենք պարզում ենք, որ նրանք ջրի հետ կապված շատ խնդիրներ ունեն: Մենք նրանց ցույց ենք տալիս, թե ինչպես նրանք կարող են օգտագործել այս կայքը՝ ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրները բարձրացնելու համար, բայց նրանք անտարբեր են դրան: Մեզ չի հաջողվել խթանել այս գործիքը: Ես համապատասխան մասնագետ եմ հատկացրել, որպեսզի աշխատի այս պորտալում: Այնուամենայնիվ, մարդիկ պասիվ են, և ես չեմ կարող բացատրել, թե ինչու մեր բնակիչները ակտիվ չեն օգտագործում այս պորտալի հնարավորությունները»:

(Վեդու քաղաքապետ) Այս բաղադրիչով նաև ստեղծվել է պարզեցված ընթացակարգով ջրօգտագործման առցանց թույլտվություն ստանալու պորտալ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և ԱՄՆ ԳԱՏՕ ծրագրի հետ համատեղ։ «PURE Water ծրագրի շրջանակներում մենք (ՋՌԿԳ-ն) համագործակցել ենք Ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) առցանց պլատֆորմի (հավելվածի) ստեղծման համար: Ես դա շատ բարձր եմգնահատում: Այն երկրի բոլոր մասերից ջրօգտագործողներին հնարավորություն է տալիս տանից ՋԹ ստանալու դիմումներ ներկայացնել: Այն նվազեցնում է պետական պաշտոնյաների և ջրօգտագործողների միջև անմիջական կապը ՝դրանով իսկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: … Ես կասեի, որ, ընդհանուր առմամբ, PURE Water- ը շատ արդյունավետ և հետաքրքիր նախագիծ էր, քանի որ նպատակ ուներ փոխել մարդկանց վարքագիծը և նպաստել ինստիտուցիոնալ բարեփոխումներին»։

(ՋՌԿԳ ղեկավար)

«ՋԹ-ների ստացման առցանց պորտալը թույլ է տալիս բարձրացնել գործընթացի արդյունավետությունն ու թափանցիկությունը, ինչը նվազեցնում է մարդկային գործոնը: Ջրօգտագործող յուրաքանչյուր անձ կարող է ՋԹ ստանալու դիմում ներկայացնել Շրջական միջավայրի նախարարություն ՝այս առցանց պորտալի միջոցով: Վերջինիս ստեղծման համար մենք սերտորեն համագործակցել ենք Pure Water- ի հետ»:

(ԳԱՏՕ/ծրագրի գործընկեր) Բոլոր ՋՕԸ-երը արդեն ստեղծել են ֆեյսբուքյան էջեր, որտեղ նրանք տեղեկատվություն են հրապարակում իրենց գնումների մրցույթների վերաբերյալ, և սա քայլ է դեպի իրենց աշխատանքի թափանցիկության բարձրացում: Այնուամենայնիվ, ոչ բոլոր բնակիչներն (հատկապես տարեցները, և հատկապես գյուղատնտեսական սեզոնի ընթացքում) են օգտվում համացանցից` անհրաժեշտ տեղեկությունները ստանալու նպատակներով:

ԱՄՆ կառավարության օժանդակությամբ ջրի անվտանգության, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման, և ջրային ռեսուրսների պահպանման գործիքների, մոտեցումների և մեթոդների վերաբերյալ վերապատրաստում ստացած մարդկանց քանակը (F ցուցանիշ) Թիրախ՝ 700 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 2243 մարդ կրթություն է ստացել ջրի և առողջության, քաղաքացիների մասնակցության, մոնիտորինգի, շահերի պաշտպանության, հեռախոսային հարցման, քաղաքացի լրագրության, ջրի համապարփակ կառավարման, մասնակցային բյուջետավորման և սոցիալական

աուդիտի մասին: Մոնիտորինգի դասընթացներն անց են կացվել Քաղաքացիական գիտնականների հետ: Ուսումնական սեմինարներ/դասընթացներ են անցկացվել դպրոցականների, երիտասարդների և մեծահասակների համար և թիրախային համայնքների ղեկավարների համար անցկացվել են ծրագրի մշակման և կառավարման դասընթացներ։

«Մենք մասնակցել ենք տարբեր սեմինարների: Մի անգամ երկու օր Հանքավանում կամ Ծաղկաձորումէր: Մասնակցել ենք նաև Վեդիումև Առատաշենումկազմակերպված դասընթացին: Ես չեմհիշումճշգրիտ թեմաները: Դրանք կապված էին ջրի և ջրի կառավարման հետ: Դրանք երկու տարի առաջ էին »:

(Գրիբոյեդովի գյուղապետ)

Մասնակցային բյուջետավորման դասընթացները նույնպես հաջող մասին մի քանի անգամընդգծվելէ հարցման մասնակիցների կողմից: էին, քանի որ վերջինիս

«Մասնակցային բյուջետավորման եկամուտների և ծախսերի մասին»: դասընթացների շնորհիվ մենք իմացանք ՏԻՄ բյուջեում

(Երասխահունի բնակիչ) Այս դասընթացների ընթացքում բնակիչները սովորել են, թե ինչպես ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բյուջեների մշակման, ներառյալ ջրի հետ կապված ծախսերի հաշվարկման աշխատանքներում։ Համայնքներից 12 ներկայացուցիչների են մասնակցել այս դասընթացներին՝ ծանոթանալով մասնակցային բյուջետավորման մեթոդաբանության հետ։ Ծրագրի ՄԳ զեկույցներից երևում է, որ 6 թիրախային համայնքներ օգտագործում են մասնակցային բյուջետավորման գործիքը, և այդ համայնքների բնակիչները մասնակցումեն բյուջեի լսումներին:

«Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք մասնակցային բյուջետավորում: Մենք ուսումնասիրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների և

Արմավիրի ՋՕԸ-ի բյուջեները: Համապատասխան զեկույցներ են պատրաստվել մեր մասնագետների կողմից և տրամադրվել տեղի բնակիչներին»: (ՀԿ ներկայացուցիչ) Կարողությունների զարգացման շնորհիվ թիրախային համայնքների բնակիչները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար և գործնականում օգտագործել դրանք՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ պահանջելովջրի ավելի լավկառավարում:

«Մեր համայնքում մենք հիմնականում ծանոթ էինք ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացների նյութերին: Այն, ինչը մենք բարձր ենք գնահատում, դա տեղեկատվությունն է այն մասին, թե ինչպես դիմել տարբեր մարմինների, որոնք առնչվում են ջրային խնդիրներին՝ճանապարհներ փակելու փոխարեն»:

(Համայնքի ակտիվիստ)

«Որպես ՋՕԸ-ի խորհրդի անդամ, ես տեսնում եմ մեր ՋՕԸ-ի ֆինանսական տվյալները՝ ջրօգտագործողներից գանձվող վճարների գումարները, սուբսիդիաների քանակը և այլն: Ես նկատել եմ, որ 2019 թվականին մեր ՋՕԸ-ն նախորդ տարվա համեմատ 150 միլիոն դրամով ավելի գումար է հավաքել»:

(ՋՕԸ-ի խորհրդի անդամ, գ․ Առատաշեն)

«PURE Water-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ակտիվ համագործակցության շնորհիվ բարձրացել է ջրօգտագործողների տեղեկացվածությունը: Այժմ ՋՕԸ-երի տնօրենները չեն նշանակվում մարզային/պետական իշխանությունների կողմից։ Նրանց ընտրում է ՋՕԸ-ի խորհուրդը` տեղի բնակիչները: Դասընթացների ընթացքում բնակիչները տեղեկացել են իրենց իրավունքների մասին և կարողանումեն պաշտպանել իրենց իրավունքները: (Համայնքի ակտիվիստ) Հարցված փորձագետներից և բնակիչներից շատերը նշել են, որ անցյալում ջրօգտագործողները փորձել են դատի տալ ՋՕԸ-երին, երբ ջրի դիմաց պարտքերի չափի հետ կապված տարաձայնություններ կային, բայց նրանք հիմնականումչեն շահելդատը.

«Նախկինում Վեդիի ջրօգտագործողներից շատերը վախենում էին, որ իրենց ջրամատակարարումը կդադարեցվի, եթե նրանք բողոքեն իրենց ջրամատակարարողների դեմ, կամ եթե նրանք պահանջեն իրենց ՋՕԸ-ին՝ իրենց տրամադրի իրենց հետաքրքրող տեղեկությունները: Այս վախերը անցյալում էին, երբ մենք ունեինք ՋՕԸ-ի այլ (կոռումպացված) ղեկավար: 2019-ին մեր բնակիչները շատ գոհ էին ՋՕԸ-ի աշխատանքից, քանի որ առանց ձգձգումների նրանք ստացել են ոռոգման ջուր: ․․․Այժմ որոշ բնակիչներ ակտիվացել են, սակայն նրանք դեռ պատրաստ չեն (հոգեբանորեն) անհրաժեշտության դեպքումդատի տալու ՋՕԸ-երին (այն մտավախության պատճառով, որ իրենց ջրամատակարարումը կդադարեցվի, կամայս հարցումիրենց բացասական փորձի պատճառով): (Համայնքի ակտիվիստ) «PURE Water» ծրագրի շրջանակներում Արմավիրի և Էջմիածնի ՋՕԸ-երի ներկայացուցիչները մասնակցել են ծրագրի միջոցառումների, հանդիպումների և կարողությունների զարգացմանը: Ծրագրի ընթացքում նրանք ցուցաբերել են պատրաստակամություն՝ փոխելու իրենց կառավարման պրակտիկան ևավելի պատասխանատու լինելու համար:

«Որպես ՋՕԸ-ի ներկայացուցիչ՝ ես մասնակցել եմայս նախագծի շրջանակներումանցկացված մեծ թվով դասընթացների և քննարկումների: Այս ծրագրի շրջանակներումանցկացվող դասընթացները օգտակար էին, և մարդիկ այժմհասկանումեն ջրի արժեքը: Ես շատ գոհ եմայս նախագծից, քանի որ ես շատ բան սովորեցի: Վստահ եմ, որ բոլոր մյուսները, ովքեր մասնակցել են այս ծրագրի շրջանակներումանցկացվող դասընթացին, նույնպես գոհ են»:

(Արմավիր ՋՕԸ ներկայացուցիչ)

Համայնքների ժողովներին մասնակցող բնակիչների թիվը Թիրախ՝ 1200 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. ընդհանուր առմամբ

1738 մարդ է նպաստել այս ցուցանիշի իրականացմանը: Թիրախ համայնքների

766 բնակիչ մասնակցել է համայնքապետարանի նիստերին, 596-ը մասնակցել են ակնկալվող ծախսերի և եկամուտների վերաբերյալհասարակական լսումների, և այլն։ 185 քաղաքացի մասնակցել է համայնքային մասնակցության խթանմանն բարելավման ռազմավարության հանդիպումներին և նպաստել քաղաքացիների ուղղված քաղաքականության և օրենսդրության մշակմանը; 5 թիրախային համայնքների 191 բնակիչ ծանոթացելեն սոցիալական աուդիտի արդյունքներին:

Այս բոլոր միջամտությունները նպաստել են հետևյալ նպատակի իրականացմանը՝

12 թիրախային համայնքներումջրային ռեսուրսների արդյունավետության բարձրացման նպատակով խթանել բնակչության մասնակցությունն ու վերահսկողությունը ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործընթացներում:

This article is from: