Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր

Page 27

ՋՕԸ-երի հետ: ՋՕԸ-ն նախկինում վերականգնում էր այդ ծախսերը/կորուստները` կանոնավոր կերպով վճարող ջրօգտագործողների հաշվին: Բացի այդ, մեր մոնիտորինգի գործողությունները ցույց են տվել, որ ՋՕԸ-ն ջրօգտագործողներից պահանջել է վճարել որոշակի գումարներ, որոնց դիմար այն ջուր չի տրամադրել: Ես ՀԵՏՔ-ում հաճախ հրապարակել եմ համապատասխան հոդվածներ՝ կապված խմելու և ոռոգման ջրի խնդիրների հետ: Այս տեղեկությունները պետք է օգտակար լինեն ջրային ոլորտում ծրագրերի իրականացման համար»: (Լրագրող, ՀԵՏՔ լրատվական) Ծրագրի 3-րդ տարվա ընթացքում 30 ՔՀԿ ներկայացուցիչներ մասնակցեցին ՋՈՀՇՊՑ հանդիպումների, ՔՀԿ-ների 10 ներկայացուցիչներ մասնակցեցին Ծաղկաձորում եռօրյա սեմինարի, որի նպատակն էր «Ջրօգտագործողների միությունների և ջրօգտագործողների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը: Քաղաքացիական հասարակության 14 խմբեր նաև ստացել են աջակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մոնիտորինգի և շահերի պաշտպանության իրականացման համար:

Բաղադրիչ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկողություն՝ արդյունավետության բարձրացման համար Այս բաղադրիչի շրջանակներում գործողություններն իրականացվել են երեք մակարդակներում` քաղաքականության մակարդակով (օրենսդիրների հետ, տարբեր նախարարությունների հետ), կառավարման մակարդակով (ՋՕԸ-երի և« Վեոլիա ջուր» ընկերության հետ միասին), և համայնքի մակարդակում՝ թափանցիկ գործունեության խթանման համար: Ծրագրով իրականացվել է կարողությունների զարգացման և խորհրդատվությունների մի ամբողջ շարք հետևյալ թեմաներով. (I) ջրային կրթություն. (ii) Մասնակցային բյուջետավորում. (iii) Հեռախոսային հարցման գործիքների ուսուցում և ձեռնարկ; (iv) Մասնակցային բյուջետավորում և թափանցիկ կառավարում; (v) Հանրային լսումներ. (vi) Քաղաքացիական լրագրություն. (vii) ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սկզբունքները. (viii) ջրային ռեսուրսների կառավարում. (ix) ուսումնական սեմինարներ Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար. (x) Շահերի պաշտպանություն. (xi) Կլիմայի փոփոխություն. (xii) Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ուղեցույցը. (xiii) Սեմինար Արարատյան դաշտի ճահճացած վայրերում`«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլս Հայաստան»-ի հետ համատեղ; (xiv) Ծրագրի և ջրի մոնիտորինգ: Դասընթացների ժամանակ տրամադրվել են տեղեկատվական նյութեր և տեղեկագրեր ինչպես մասնակիցների համար, այնպես էլ նրանց հասակակիցների, համայնքի բնակիչների և ընտանիքի անդամների շրջանում տարածելու համար: Այս բաղադրիչի շրջանակներում PURE Water ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ թիրախներին՝ 

ԱՄՆ կառավարության աջակցությամբ ներդրված հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ արտաքին վերահսկողության մեխանիզմների քանակը (F ցուցիչ) Թիրախ՝ 6 մեխանիզմներ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 1) հեռախոսային հարցման գործիքը տեղադրվել է 10 գործընկեր համայնքներում. 2) Մասնակցային բյուջետավորման գործիքները տեղադրվել են 12 գործընկեր համայնքներում. 3) Քաղաքացի լրագրողները հրապարակել են 24 հոդված և լուսաբանել «Վարդավառ» միջոցառումը. 4) ֆինանսավորվել են վեց փոքր մոնիտորինգի և շահերի պաշտպանության (ՏԻՄ-ՔՀԿ) դրամաշնորհային նախաձեռնություններ. 5) Կատարվել է սոցիալական աուդիտ Փոքր Վեդի, Վեդի, Առատաշեն, Երասխահուն և Եղեգնուտ համայնքներում Արմավիր ՋՕԸ-ում. 6) 4 փոքր դրամաշնորհներ են տրվել Քաղաքացի գիտնականներին` իրենց նախագծերը կյանքի կոչելու համար: 27

AID-111-A-17-00005


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.