7 minute read
Բաղադրիչ 3․ Ջրօգտագործողների շրջանումիրազեկվածության բարձրացումև վարքագծի փոփոխության խթանում
from Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր
Բաղադրիչ 3․ Ջրօգտագործողների շրջանում իրազեկվածության
բարձրացում և վարքագծի փոփոխության խթանում
Advertisement
Այս բաղադրիչի շրջանակներումԾրագրի նպատակն էր հասնելհետևյալթիրախներին՝
Ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին բարձրաձայնող մարդկանց թիվը Թիրախ՝ 3000 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են։ Ըստ ցուցանիշի, 3000 մարդ հանրային կրթության և իրազեկման արշավի (հեռուստածրագրերի, լրատվամիջոցներում տպագրված հոդվածների, զանազան միջոցառումների միջոցով), ինչպես նաև 1-ին և 2-րդ բաղադրիչների արդյունքում (ձկնաբուծարաններ, Քաղաքացի գիտնականներ, քաղաքացի լրագրողներ, լրատվամիջոցների հոդվածներ, սոցիալական աուդիտ, շահերի պաշտպանություն, իրազեկման միջոցառումներ, ուսումնական շրջագայություններ, օրենսդրության բարելավմանն ուղղված շահերի պաշտպանություն, դպրոցներում սեմինարներ, արտադպրոցական միջոցառումներ, համայնքապետարանի հանդիպումներ) ջրի կառավարման բարելավման անհրաժեշտության մասին պետք է բարձրաձայնեին։ Նշված եղանակներով Արարատյան դաշտում ավելի քան 8,300 մարդ բարձրաձայնել են այդ մասին, ինչպես վկայում են ծրագրային փաստաթղթերը:
Իրազեկման ակցիաներով տեղեկացված մարդկանց թիվը Թիրախ՝ 50,000 մարդ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են։ Ավելի քան 600,000 մարդ է տեղեկացվել ամբողջ երկրում, ինչը վկայում են ծրագրի նյութերը: Բնակիչները տեղեկացվել են հետևյալ եղանակներով՝ հեռուստատեսություն, հանրային ծառայության հայտարարություններ, զանազան միջոցառումներ և փառատոներ, կրթական սեմինարներ, համայնքների միջև տեղեկատվության փոխանակման հանդիպումներ, ուսումնական այցեր ձկնաբուծարաններ, արտեզյան ջրհորներ, ճահճացած տարածքներ և այլն: Ծրագրի սկզբնական փուլում տնային տնտեսությունների ելակետային հետազոտություն է անցկացվել վեց քաղաքներում (Արտաշատ, Արարատ, Արմավիր, Մասիս, Էջմիածին, Վեդի) և 16 գյուղերում, որոնք պատահականորեն ընտրվել էին Արարատյան դաշտում (8-ը Արարատի, 8-ն էլ Արմավիրի մարզերում): Այդ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել բնակիչների գիտելիքները, ընկալումները և փորձագետների կարծիքը Արարատյան դաշտ ջրային խնդիրների վերաբերյալ: Արդյունքում արժեքավոր տեղեկատվություն ստացվեց` մասնավորապես վարքագծային փոփոխությունների հաղորդակցության պլանը ճշգրտելու և այն ավելի նպատակային դարձնելու համար: Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԱՄՆ ՄԶԳ- ին և ազգային ու տեղական շահագրգիռ կողմերին (կենտրոնական, մարզային և տեղական կառավարման մարմիններին, ջրօգտագործողների ընկերություններին, բնապահպանական և առողջապահական ՔՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին և փորձագետներին):
Շահագրգիռ կողմերի քարտեզագրում ու
տարբեր շահագրգիռ կողմերի վարքագծի, պատկերացման համար: գնահատում և նաև իրականացվել ներգրավված դրդապատճառների ու կարողությունների հստակ
Ծրագրի ավարտին անցկացվում է այս/վերջնական գնահատումը` ծրագրի արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար՝ հասկանալու այն գործոնները, որոնք նպաստել կամ մարտահրավեր են նետել սահմանված նպատակների իրականացմանը և պարզելու հիմնական դասերը, որոնք կօգնեն մշակել հետագա ծրագրերը ստորերկրյա ջրային ռեսուրսների և ընդհանուր առմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման ոլորտներում: Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը, կայունությունը և ազդեցությունը գնահատվում են` եզրակացություններ անելու համար, որոնք կարող են տեղեկացնել հետագա գործողությունների մասին: Բացի այդ, իրականացվում է շահագրգիռ կողմերի մեկ այլ (համեմատական) վերլուծություն և քարտեզագրում` ջրային ոլորտում
շահագրգիռ կողմերի բացահայտելու համար: հետաքրքրությունների վերաբերմունքի փոփոխությունները
Ելակետային գնահատումից հետո, 2017-ի ամռանը մշակվել են հանրային իրազեկման և հաղորդակցման արշավներ ԱՄՆ ՄԶԳ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մասնագետների աջակցությամբ, որոնք օգնել են մշակել (խմբային քննարկումների արդյունքում) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ հաղորդագրությունների հայեցակարգ: Մշակված հաղորդագրության հայեցակարգերը ստուգվել են չորս ֆոկուս խմբերի օգնությամբ, որտեղ մասնակիցները ներկայացնում էին հիմնական թիրախային լսարանը: Նշված փորձագետները նաև PURE Water ծրագրի աշխատակիցների համար անցկացրել են հատուկ ուսումնական դասընթացներ BCC տեխնիկայի վերաբերյալ: Այդ սեմինարի արդյունքում հստակեցվել է հաղորդագրությունների բովանդակությունը, ինչպես նաև այդ հաղորդագրությունների տարածման հնարավոր եղանակները համապատասան լսարանի համար: Ավելի ուշ Արարատյան դաշտում ջրօգտագործողների համար իրազեկման և կրթության BCC ռազմավարություն է մշակվել` հաղորդագրությունների վերջնական ծրագրի հիման վրա: PureE Water-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ ջանքերի արդյունքում մշակվել է փորձագետների BCC քարոզչական պլանը: Այս ջանքերից հետո, շահագրգիռ յուրաքանչյուր խմբի համար հաղորդագրություններ պատրաստվեցին ծրագրի շրջանակներում տարբեր վարքագծային փոփոխությունների միջամտությունների համար։ Մշակվել է մանրամասն գործողությունների ծրագիր՝ վարքագծի փոփոխության յուրաքանչյուր միջամտության համար: Արդյունքում, PURE Water-ի BCC ռազմավարությունը վերանայվեց և ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝ հաստատման: Այս գործողություններին զուգահեռ, PURE Water թիմը մշակել է տեղեկատվական նյութեր՝ նպաստելու ջրային ռեսուրսների իրազեկման բարձրացմանը, բնության մեջ ջրի շրջանառությանը մասին, նաև այն մասին, թե ինչպես է ջուրը համալրվում և ինչու է բնակչությունը բախվում ջրի խիստ անբավարարությանը: Այս տպագիր նյութերը մարդկանց տեղեկացրել են ջրի օգտագործման հետ կապված որոշումներին մասնակցելու իրենց իրավունքների մասին և առաջարկել մասնակցության հատուկ գործիքներ տարբեր դեպքերի և մասնակցության մակարդակների համար: Նաև ստեղծվել է ծրագրի ֆեյսբուքյան էջ` ծրագրի գործունեության վերաբերյալտեղեկատվություն տարածելու համար:
«PURE Water»-ը համագործակցել է ATP կազմակերպության հետ` իրականացնելու կրթական ծրագրեր գործընկեր համայնքների դպրոցականների համար` որպես հանրային կրթության և իրազեկման արշավների մի մաս: Հետևյալ գործողություններն են իրականացվել են ATP- ի հետ համատեղ՝ 1) Դասընթացավարների վերապատրաստում ուսուցիչների շրջանում, 2) դպրոցներում շրջակա միջավայրի դասընթացներ ուսուցիչների կողմից՝ ATP-ի աջակցությամբ, 3) ջրային մրցույթ. ջրային 10 պատվիրաններ, 4) Էկո ճամբարներ հաղթող աշակերտների համար; 5) Էկո-ակումբների ստեղծումԱրարատյան դաշտում: Վեդի քաղաքում Արարատի և Արմավիրի մարզերի 22 ուսուցիչների համար անց է կացվել դասընթացավարների վերապատրաստում, որի հիմնական նպատակն էր վերազինել ուսուցիչներին լրացուցիչ գիտելիքներով գլոբալ և տեղական բնապահպանական հիմնահարցերի վերաբերյալ և ներկայացնել հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները` կապված Արարատյան դաշտի արտեզյան ավազանի արդյունավետ օգտագործման հետ: Բնապահպանական դասընթացներն անց են կացվել Արարատի և Արմավիրի մարզերի 12 դպրոցներում: Դպրոցականները ձեռք են բերել բնապահպանական հիմնահարցերի, մասնավորապես ջրի վերաբերյալգիտելիքներ:
«Ես դպրոցում աշխատում եմ 6-ից 9-րդ դասարանների աշակերտների հետ: Նկատել եմ, որ երեխաները սկսել են գնահատել իրենց ունեցածը այս ծրագրի շրջանակներում անցկացվող պարապմունքների արդյունքում: Նրանք սկսել են նայել ջուրը: Երեխաները սովորել են նաև, թե ինչպես կարելի է չափել ջրի կենսաբանական և քիմիական հատկությունները գետի ջրի մեջ, ինչպես նաև ստացել են այլ օգտակար տեղեկատվություն բնապահպանության վերաբերյալ»: (Դպրոցի ուսուցիչ, Վեդի)
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն ընտրվել «PURE Water»-ի կողմից՝ Ծրագրի
իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական աջակցություն ապահովելու համար:
Հեռուստատեսային հաղորդումները հարցազրույցի ձևաչափով, բանավեճի ձևաչափով
որոշ հաղորդումներ և հատուկ լուրերի թողարկումները (յուրաքանչյուրը 2-3 րոպե տևողությամբ) հեռարձակվել են «Երկիր մեդիայի» կողմից: Նաև հոդվածներ են հրապարակվել են ՀԵՏՔ առցանց օրաթերթի միջոցով` ներկայացնելով խմելու և ոռոգման ջրային ենթակառուցվածքների, կառավարման և ջրօգտագործողների իրավունքների խնդիրների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրվել որոշ
մասին (տես հետևյալ հղումները՝ https://hetq.am/hy/article/98712,
https://hetq.am/hy/article/98648; https://hetq.am/hy/article/91631; https://hetq.am/hy/article/90526;
https://hetq.am/hy/article/90410; https://hetq.am/hy/article/90128)։
Ծրագրի ֆեյսբուքյան էջը ևս մեկ գործիք է, որը լայնորեն տարածում է Ծրագրի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը (տես https://www.facebook.com/PUREWaterProject/):
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի
խնդիրը համար (տես՝Https://medium.com; globalwaters.org)։ լուսաբանվել է նաև միջազգային լսարանի
Ծրագիրը կազմակերպել և աջակցել է մի շարք իրազեկման միջոցառումների իրականացմանը`ուղղված թիրախային համայնքներում վարքագծի փոփոխությանը: Դրանք նվիրված էին շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվան, ներառյալ ջրերի համաշխարհային օրը, Երկրի օրը, Կլիմայի համաշխարհային օրը, Շրջակա միջավայրի համաշխարհային օրը և Ջրերի մոնիտորինգի համաշխարհային օրը։ Այս քարոզարշավի ուղերձն էր՝ ««Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է»: Այս միջոցառումները լավ առիթներ էին հաղորդագրությունների տարածման համար: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն միացել է քարոզարշավն առավելագույնի հասցնելու ջանքերին (տես https://www.youtube.com/watch?v=8MzOozhk4PQ)։ Որպես BCC միջամտությունների մի մաս՝ PURE Water-ը աշխատել է հանրային ծառայության հայտարարությունների վրա, տպել և տարածել պաստառներ, ցուցանակներ և գովազդային և տեղեկատվական նյութեր, հրատարակել նորությունների հոդվածներ, գրել և տարածել հաջողությունների պատմություններ՝ խրախուսելով ջրօգտագործողներին, արդյունաբերություններին՝ փոխելու իրենց վարքագիծը՝ լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման միջոցով: ՈՒԿԶՀ-ի կողմից Կոկա-Կոլա հիմնադրամից «Կաթիլ առ կաթիլ» նախագծով ստացված միջոցները նույնպես նպաստել են BCC ռազմավարության իրականացմանը: Տես հետևյալ հղումը՝ https://www.youtube.com/watch?time_continue=26&v=Tt4mezPa2rw&feature=emb_logo. Կազմակերպվել է ուսումնական այց դեպի Խոր Վիրապի ընդգրկված է միջազգային նշանակության Ռամսարի ներկայացնել ճահճացած տարածքների վտանգները և միջոցները։ խոնավ/ճահճացած տարածքներ, որն ցանկում։ Վերջինիս նպատակն էր դրանց վերականգնման հնարավոր
Նաև կազմակերպվել են ջրերի մոնիտորինգի ուսումնական շրջայցեր դեպի ձկնաբուծարաններ, և վերապատրաստման դասընթացներ են անցկացվել Արմավիրի մարզի Ապագա և Արարատի մարզի Հովտաշատ համայնքներում։ Այդ դասընթացներին ներգրավված էին բնագիտության և աշխարհագրության ուսուցիչները, ինչպես նաև ծրագրի թիրախային համայնքների ակտիվ երիտասարդությունը: Դասընթացի ընթացքումուսուցիչներին ցույց են տվել, թե ինչպես կարելի է փորձարկել ձկնաբուծարաններում ջուրը: Այնուհետև նրանք կիրառել են իրենց գիտելիքները` օգտագործելովծրագրի շրջանակներումձեռք ստացած ջրի մոնիտորինգի գործիքները: Դպրոցականներն այցելել են ձկնաբուծական տնտեսություններ՝ իմանալու, թե ինչպես են դրանք աշխատում, և թե ինչպես են նրանք փորձումջուրը խնայելայդտեղ: Երեխաները պատրաստելեն մի հոդված (ՀԵՏՔ-ի միջոցով) և այն ուղարկել այլ ձկնաբուծարանների` նրանց խնդրելով, որպեսզի ջրի խնայողտեխնոլոգիաներ օգտագործեն:
«Մենք ուսումնական այց են կատարել Հովտաշատ գյուղում գտնվող ձկնաբուծական տնտեսություններ և տեսել, թե ինչպես են նրանցից ոմանք վատնում ջրային պաշարները: Երեխաները հասկացան, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը կարող է ազդել ոռոգման ջրի քանակի վրա, և որ տեղի բնակիչները չեն ունենա բավարար քանակի ջուր` իրենց հողամասերը ոռոգելու համար: Մենք նաև ձկնաբուծական տնտեսություններին ուղարկել ենք նամակներ՝ խնդրելով նրանց խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները: Այն ձկնաբուծական տնտեսությունները, որը մենք այցելել ենք երեխաների հետ, նրանք օգտագործումէին ջրախնայող տեխնոլոգիաներ»: (Դպրոցի ուսուցիչ, Վեդի) Որպես փորձնական ծրագիր, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Ագրոբիզնեսի, հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) SFEWRA ծրագրի հետ համատեղ, PURE Water-ը նախաձեռնել է «Լավագույն պրակտիկա» փոքր ծրագիրը։ Վերջինիս նպատակն էր ձկնաբուծարանների հետ աշխատելովհավաքելև տարածելլավագույն փորձը կամ նորարարական գաղափարները կապված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ, դրանով նպաստելով վերջիններիս մոտ վարքագծի փոփոխության։ Արարատյան դաշտում գտնվող ավելի քան 40 ձկնաբուծական տնտեսություններ տեղեկատվություն են տրամադրել այս ծրագրին, ներառյալ տեղեկություններ ջրի սակավության խնդիրների և PURE Water ծրագրի շրջանակներում լավագույն փորձի վերաբերյալ։ Փոքր և միջին ձկնաբուծական տնտեսություններից 9-ը ցանկություն հայտնեցին մասնակցելու լավագույն փորձի նախագծին: Նրանք ներկայացրեցին իրենց լավագույն փորձը ջրի արդյունավետ կառավարման ոլորտում այլ ձկնաբուծական տնտեսությունների և շահագրգիռ կողմերի:
«Նոր նորմատիվ պահանջների պատճառով այժմ ձկնաբուծարանները ստիպված են ջրի խնայող տեխնոլոգիաներ ներդնել: PURE Water-ի շրջանակներում մենք քննարկել ենք ձկնաբուծական տնտեսությունների շահերը և կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Ես անձամբ գոհ եմայս նախագծի շրջանակներում ձեռք բերված արդյունքներից: Քանի որ դա վերաբերում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները պահպանելու համար ջրօգտագործողների վարքագիծը փոխելուն, կարծումեմ, որ հնարավոր չէ այս ուղղությամբ նշանակալից արդյունքների հասնել PURE Water ծրագրի շրջանակներում, և այս հարցը պետք է պետությունը լուծի: Հսկայական գործողություններ են իրականացվել PURE Water ծրագրի շրջանակներում: Մեր ձկնաբուծական տնտեսությունում մենք 9 անգամ օգտագործում ենք ջուրը, ինչը եզակի դեպք է մեր ձկնաբուծարանների շրջանում: Կան ձկնաբուծարաններ, որոնք ջուրն օգտագործումեն միայն մեկ անգամ: PURE Water-ի նպատակն էր խթանել ջրի վերաօգտագործումը` ստորերկրյա ջրային ռեսուրսների գերօգտագործումը կանխելու համար: Մենք նաև տրամադրել ենք մեր կարծիքը` կապված այս ծրագրի շրջանակներումմշակված 3 ՀԾՀ-ների հետ: Ամփոփելով ասեմ, ես շատ գոհ եմայս նախագծից, որը միակն է, որը մտահոգված է ջրի խնայողության հարցերով»: (Ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչ)
PURE Water-ի ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն բարձր է գնահատել ձկնաբուծարանների լավագույն փորձի ներկայացման ընթացքում տեղի ունեցած քննարկումը ձկնաբուծարաններից մեկի ներկայացուցչի և ՋՌԿԳ ներկայացուցչի միջև։ Սա ապացույցներից է որոշումներ կայացողների կողմից վարքագծի փոփոխության` նույն սեղանի շուրջ քննարկելու թիրախային խմբերին հուզողխնդիրները:
«Այս նախագծի շրջանակներում մենք հիմնականում աշխատել ենք ձկնաբուծական տնտեսությունների հետ` նպատակ ունենալով խթանել ստորերկրյա ջրերի օգտագործման կրճատումը: Pure Water- ի հետ միասին մենք ուսումնասիրել և հանրությանն ենք ներկայացրել ձկնաբուծական տնտեսությունների լավագույն փորձը: Մենք կազմակերպել ենք նաև երկօրյա միջոցառումPURE Water- ի հետ: Մենք շատ սահուն համագործակցել ենք (7-8 ամիս), փոխանակել մեր արդյունքները միմյանց հետ: Ջուրը թթվածնով հարստացնող աէրատորներ ենք ձեռք բերել և