![](https://static.isu.pub/fe/default-story-images/news.jpg?width=720&quality=85%2C50)
7 minute read
Բաղադրիչ 1: Ջրի մասնակցային օգտագործումը խթանողքաղաքա կանության և օրենսդրական դաշտի բարեփոխումներ
from Վերջնական գնահատում․ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագիր
Բաղադրիչ 1: Ջրի մասնակցային օգտագործումը խթանող քաղաքականության և օրենսդրական դաշտի բարեփոխումներ
Այս բաղադրիչի թիրախներին՝ շրջանակներում PURE Water ծրագրի նպատակն էր հասնել հետևյալ
Advertisement
ԱՄՆ կառավարության աջակցությամբ ջրամատակարարման և ջրահեռացման
հասանելիությանը նպաստող ջրային ռեսուրսների մասնակցային կառավարման
վերաբերյալ մշակված, վերլուծված, քաղաքականությունների թիվը (F ցուցանիշ) խորհրդատվություններ ստացած
Թիրախ. Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային 2 քաղաքականություն։ Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. ջրային ռեսուրսների կառավարման մասնակցային 2 քաղաքականություն է մշակվել (ռազմավարություն և ճանապարհային քարտեզ) և, բացի այդ, մշակվելեն 3 օրենքների նախագծեր:
Ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակմանը մասնակցող հաստատությունների թիվը։ Թիրախ: Ռազմավարության հաստատություններ և ճանապարհային քարտեզի մշակմանը մասնակցող 12
Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 25 անդամներ 22 հաստատություններից ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբում մասնակցեցին ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակմանը: Հետևյալհաստատությունները ընդգրկվելեն աշխատանքային խմբում՝ 1. ՀՀ կառավարության գրասենյակ 2. ՀՀ Բնապահպանության նախարարություն 3. Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 4. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն 5. ՀՀ Առողջապահության նախարարություն 6. ՀՀ Արդարադատության նախարարություն 7. Ջրային տնտեսության պետական կոմիտե 8. ՀՀ Ազգային ժողով (Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով)
9. Համաշխարհային բանկ, Հայաստանի ներկայացուցչություն 10. ՄԱԶԾ, «Էկո թիմ» ՀԿ 11. ԵՄ ջրային նախաձեռնություն 12. ՕՔՍՖԱՄ 13. ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն /FAO/ 14. PURE Water ծրագրի շահերի պաշտպանության ցանց 15. Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ 16. Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոն 17. Վեդի համայնք 18. Եղեգնուտ համայնք 19. ԳԱՏՕ
20. ՈՒԿԶՀ 21. Ազգային ջրային համագործակցություն ՀԿ 22. Երևանի պետական համալսարանի ԷԻԳԿ
Ռազմավարության մշակման գործընթացին մասնակցող քաղաքացիների թիվը
Թիրախ: 150
Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. միջոցառումների մեջ ներգրավվածների ընդհանուր թիվը 185 էր, այդ թվում ՝ 146 կին, 39 տղամարդ, և 15
երիտասարդ: Ռազմավարության մշակման մեջ ներգրավվելեն 53 քաղաքացի:
Ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակումը` համապատասխան շահագրգիռ կողմերի և ՋՈՀՇՊՑ-ի անդամների ակտիվմասնակցությամբ, ծրագրի այս բաղադրիչի հիմնական արդյունքներն էին: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Երևանում և ընտրված 12 համայնքներում` տարբեր ՔՀԿ-ների, ՀԿ-ների, փորձագետների և պետական գերատեսչությունների ակտիվմասնակցությամբ:
«Այս ծրագրի 1-ին (իրավական) բաղադրիչի մասով իրավական վերլուծություններ կատարելու համար և որպեսզի կարողանանք քննարկումներ կազմակերպել ջրային ոլորտի հետ կապված հարցերի շուրջ, մենք ձևավորեցինք երկու խումբ. մեկը` շահերի պաշտպանության, մյուսը` աշխատանքային խումբ, որում ընդգրկված էին ջրային հարցերին առնչվող բոլոր նախարարությունների (ՏԿԵՆ, Գյուղատնտեսության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Արդարադատության նախարարություն), նաև Ջրային կոմիտեի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ԵՄ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ջրի հետ կապված ամեն ինչ, ներառյալ ՀՀ Ջրային օրենսգիրքը և ՀՀ կառավարության որոշումները, ուսումնասիրվել են այս խմբի կողմից»:
(PURE Water) Մշակված ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը ՀՀ կառավարությանն են ներկայացվել 2018-ի մարտին: Չնայած PURE Water ծրագիրը մշակվել էր ՀՀ կառավարության պահանջով, նախկին կառավարությունը (մինչև 2018 թվականի մայիսը) այնքան էլ շահագրգռված չէր տեսնել այս ոլորտում իրական բարելավումներ։ 2018 թվականի մայիսին Թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծվեց նոր կառավարություն, և նախագիծը սկսեց աշխատել գրեթե զրոյից: Կադրային փոփոխություններ տեղի ունեցան իշանության ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակներում, և ծրագիրը ստիպված էր վերսկսել աշխատանքը այդ նորանշանակ պաշտոնյաների հետ:
«Ծաղկաձորում կայացած հանդիպումը, որը վերաբերում էր «ՋՕԸ-երի մասին» ՀՀ օրենքի վերանայմանը, այն եզակի քննարկումներից մեկն էր, որին մասնակցում էին բոլոր շահագրգիռ կողմերը ՝ Ջրային կոմիտեի ղեկավարը, մեր (ՀՀ Ազգային ժողովի) Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերի, գյուղատնտեսություն և բնապահպանություն մշտական հանձնաժողովի ղեկավարը, ՋՕԸ-երի ղեկավարներ և այլոք: Դա կարևոր էր, քանի որ բոլորը միասին էին և հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց տեսակետները խնդրի վերաբերյալ: Այս քննարկումների համար անցկացրած երեք օրերը շատ արդյունավետ էին »: (ՀՀ Ազգային ժողովի փորձագետ)
Դոնոր համայնքը, մասնավորապես Համաշխարհային բանկը, սերտորեն համագործակցել PURE Water-ի շրջանակներումՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ։ են
«Համաշխարհային բանկը PURE Water ծրագրի շրջանակներում ձևավորված իրավաբանական աշխատակազմի մեջ էր, որն աշխատումէր ռազմավարության և ճանապարհային քարտեզի վրա՝ ջրային ոլորտին վերաբերող քաղաքականության և օրենսդրական դաշտի բարելավման համար: PURE Water-ը և Համաշխարհային բանկը սերտորեն համագործակցել են ՋՕԸ-երի մասին օրենքի նախագծի աշխատանքներում: Արդյունքում, մեր առաջարկներն ընդգրկվել են նախագծում: Մենք մասնակցել ենք վերոհիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի ավելի լայն քննարկմանը: Ես բարձր եմ գնահատում աշխատաոճը, հատկապես` PURE Water- ի կողմից բաց քննարկումների ապահովումը, ինչպես նաև իրավական բաղադրիչի արդյունքները»: (Համաշխարհային բանկի ներկայացուցիչ) Նոր (ներկայիս) կառավարությունը բավականին բաց է եղել PURE Water-ի հետ համագործակցության համար: Նոր կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմավարության մեջ նշված կարիքներին և PURE Water- ի կողմից ակնկալվող աջակցության համար, որը կապված է ջրային ոլորտի քաղաքականության մշակման աշատանքներին:
Խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը պարոն Վարազդատ Կարապետյանի անունից նամակ է ուղարկելPURE Water ծրագրի ղեկավարին՝ խնդրելովաջակցել «Էկոլոգիական քաղաքականության մասին» և «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքների մշակման աշխատանքներին: Ծրագիրը լրացուցիչ ջանքեր գործադրեց այս օրենքների նախագծերի մշակման համար: Բոլոր երեք նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խմբում: Ծրագիրն արդյունավետ կերպով աշխատել է Ջրային կոմիտեի նախկին ղեկավար տիկին Ինեսա Գաբայանի հետ՝ 2018 թվականի հունիսից: Կոմիտեի հետ ստորագրվել է հուշագիր: Այնուամենայնիվ, 2018 թվականի դեկտեմբերին ձևավորվեց նոր կառավարություն, Ջրային կոմիտեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմից տեղափոխվեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, նշանակվեց նոր ղեկավար, փոխվեց դրա կազմակերպչական կառուցվածքը և կանոնադրությունը: Վերջիններս խոչընդոտներ հանդիսացան ծրագրի իրականացման համար: Բացի այդ, 2019 թվականի փետրվարին, խորհրդարանական ընտրություններից հետո, ծրագիրը սկսեց համագործակցություն ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Այստեղ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ` ջրին վերաբերող հարցերի շուրջ աշխատելու համար: Ծրագիրը համագործակցել է այս աշխատանքային խմբի / հանձնաժողովի հետ ` առաջ մղելու ՋՕԸ-երի օրենքի, էկոլոգիական քաղաքականության և Տեղեկատվության ազատության մասին օրենքներում իրականացվող բարեփոխումները: Թեև ջրային ոլորտին վերաբերող օրենքները վերանայելու վերաբերյալ միայն առաջարկությունների փաթեթի մշակումն է եղել PURE Water-ի 1-ին բաղադրիչի նպատակը, սակայն մեծ ջանքերը հանգեցրել են քաղաքականության մեջ իրական բարեփոխումների նախաձեռման, որոնք կարող են համարվելորպես այս բաղադրիչի կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
«Կարծում եմ` մենք հաջողության ենք հասել (ջրային ոլորտումիրավական բարեփոխումների իրականացմամբ), քանի որ ջրի խնդիրը այժմգտնվումէ քաղաքական օրակարգում. և Ջրային կոմիտեն, և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը հաճախ են խոսում մեր կողմից բարձրացված խնդիրների մասին»:
(PURE Water)
Ջրային կոմիտեն նույնպես սկսեց ակտիվորեն օրենքի վերանայման ուղղությամբ։ համագործակցել Ծրագրի հետ՝ ՋՕԸ-երի մասին
Բացի այդ, Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրի շրջանակներում կազմակերպվել են տարբեր ուսումնական պարապմունքներ և տեղեկատվության տարածման միջոցառումներ, որոնք սովորեցրել են տեղի բնակչությանը (ջրօգտագործողներին) թե ինչպես պաշտպանեն իրենց շահերը և իրավունքները: Շահերի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստում անցած քաղաքացիական հասարակության կառույցների (երիտասարդական խմբեր, ՀԿ-ներ, Համայնքային աշխատանքային խմբեր) թիվը։ Թիրախ․ Քաղաքացիական հասարակության վերապատրաստվեն, և 15-ը ` օժանդակվեն 30 կառույցներ, որոնք պետք
Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. 12 թիրախային համայնքներից 42 քաղաքացիական հասարակության կառույցներ (61 ներկայացուցիչ) վերապատրաստվել են շահերի պաշտպանության վերաբերյալ: Ծրագրի 2-րդ տարում180 համայնքի անդամներ, այդ թվում` 108 կին, 72 տղամարդ և 68 երիտասարդներ 11 համայնքներից և ՔՀԿ-ներից մասնակցել են շահերի պաշտպանության դասընթացների և բարելավել իրենց կարողությունները, տեղեկացել շահերի պաշտպանության ռազմավարության, գործիքակազմի, ձեռնարկների և դրանց արդյունավետ իրականացման, ինչպես նաև համայնքում շահերի պաշտպանության արշավների կազմակերպման մասին:
Հետևյալը հաջողված պատմություններ են, որոնք կապված են տեղի բնակիչների կողմից շահերի պաշտպանության հետ:
Սովորել շահերի պաշտպանության միջոցով- Արմավիրի մարզ, գ․ Առատաշեն
Առատաշեն համայնքում ոռոգման և խմելու ջրի մատակարարումը խափանվել էր, քանի որ հորատանցքերի տրանսֆորմատորները դուրս էին եկել շարքից՝ ցածր լարման, լարման տատանումների և էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման պատճառով: Տվյալ համայնքի շահերի պաշտպանության խմբի անդամների նախաձեռնությամբ էլեկտրոնային փոստով նամակներ են ուղարկվել «Հայկական էլեկտրական ցանցերի» «Մուսալեռ» մասնաճյուղի ղեկավարին` լարման խնդիրները կարգավորելու պահանջով: Նամակներ են ուղղվել նաև Արմավիրի մարզպետին՝ խնդրելով օժանդակել այս խնդրի լուծմանը: Ի վերջո, հարցը լուծվեց համայնքի ակտիվ անդամների շահերի պաշտպանության ջանքերի շնորհիվ:
Խմելու ջրի որակի հարցը Արարատի մարզի Խաչփառ համայնքում
Արարատի մարզի Խաչփառ համայնքումխմելու ջրից օրեր շարունակ տհաճ համև հոտ էր գալիս: Խաչփառ համայնքի շահերի պաշտպանության խմբի անդամները բազմաթիվ անգամ ահազանգեցին «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ «1-85» թեժ գծի միջոցով: Երկու օր անց «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցները ժամանեցին գյուղ և խմելու ջրի նմուշներ վերցրին գյուղի տարբեր մասերից: Նմուշառված ջրի մեջ հայտնաբերվեց զգալի քանակությամբ մնացորդային քլոր, ինչը տհաճ համի և հոտի պատճառ էր հանդիսացել: Խնդիրը ի վերջո լուծվեց:
Ոռոգման պայմանագրերի օրինակների ստացումը - Արմավիրի մարզ, գ․ Եղեգնուտ
Եղեգնուտ համայնքի ջրօգտագործողները չունեին ոռոգման պայմանագրերի իրենց պատճեները, որոնք ստորագրվել էին ջրօգտագործողների ընկերության հետ: Տեղի շահերի պաշտպանության խմբի անդամները պահանջեցին ՋՕԸ-ից այդ պատճեները: Հետագա լարվածությունից խուսափելու համար Եղեգնուտ համայնքի ջրբաշխի հետ բանակցելուց հետո նրանք
համաձայնության եկան։ Վերջինս ոռոգման պայմանագրերի պատճեները գյուղացիներին հանձնեց շահերի պաշտպանության խմբի անդամների ներկայությամբ՝ կից ժամանակացույցով։ Խնդիրը լուծվեց:
Խմելու ջրի հարցը Այգավանում
Այգավան համայնքումխնդիրներ էին առաջացել խմելու ջրի հետ կապված, որոնք բարձրացվել են «Երկիր մեդիա» հեռուստաալիքի և ՀԵՏՔ-ի միջոցով (https://www.youtube.com/watch?v=XI1A3uM44IE): Ջրային կոմիտեն, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմը տեղեկացվել են այդ մասին` շահերի պաշտպանության տարբեր գործողությունների արդյունքում: Այնուամենայնիվ, հարցը դեռևս լուծված չէ, քանի որ պահանջվումէ հսկայական ներդրումներ (115 միլիոն դրամ):
(PURE Water)
Քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՀԿ-ներ, համայնքային աշխատանքային խմբեր, երիտասարդական խմբեր) թիվը, որոնք ԱՄՆ կառավարության աջակցությամբ զբաղվում են շահերի պաշտպանությամբ (F ցուցանիշ) Թիրախ՝25 կազմակերպություն
Ինչպես վկայում են ծրագրի փաստաթղթերը, թիրախին հասել են. առաջին տարվա ընթացքում17 քաղաքացիական հասարակության կառույցներից 58 ՋՈՀՇՊՑ անդամներ մասնակցել են քննարկումների` ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման համար: Ծրագրի 2-րդ տարվա ընթացքում27 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՋՈՀՇՊՑ անդամներ) առաջնահերթություն են տվել հետևյալ շահերի պաշտպանության միջամտություններին՝ (I) ջրային օրենսդրության բարելավում, (ii) ոռոգման ջրամատակարարող ընկերությունների գործունեության բարելավման խթանում; (iii) ջրի հանրային մոնիտորինգի/վերահսկողության իրականացումը, և (iv) ջրօգտագործողների իրավունքների պաշտպանությունը:
Բացի այդ, 5 ՔՀԿ-ներ ստացան փոքր մոնիտորինգի ենթա-դրամաշնորհներ՝ թիրախային տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ վերահսկելու ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործումը և կառավարումը: 4 բնապահպանական ՔՀԿ-ներ (Ինգա Զարաֆյան, Կարինե Դանիելյան, Լևոն Գալստյան, Ելենա Մանվելյան) մասնակցեցին ծրագրի թիմի հետ հանդիպումներին:
«Ծրագրի շրջանակներումտրամադրված փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ես ուսումնասիրել եմ ՏԻՄ-երի ներգրավման հարցը ջրօգտագործման թույլտվությունների գործընթացում: Ես մշակել եմքաղաքականության համառոտագիր և այն ներկայացրել եմ համապատասխան շահագրգիռ կողմերին և քաղաքականության մշակողներին: Հիմնական շահագրգիռ կողմը Բնապահպանության նախարարությունն էր: Նախարարի առաջին տեղակալը դա ստացավ և խոստացավ ուսումնասիրել այն և արձագանքել »:
(ԵՊՀ Բբնապահպանական իրավունքի ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ)
«Որպես լրագրող, PURE Water ծրագրի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներումես իրականացրել եմ Արարատի և Արմավիրի ՋՕԸ-երի գործունեության մոնիտորինգ: Ինձ համար դա շատ տեղեկատվական էր, քանի որ ես շատ բան սովորեցի այս ոլորտում։ Վերջին տարիներին մի քանի ՋՕԸ-երի նկատմամբ դատական գործեր են հարուցվել: Մեր տեղեկություններով, Արարատ ՋՕԸ-ն անցած տարիներին ապօրինի կերպով 38 ձկնաբուծարանի ջուր էր տրամադրել՝ գանձելով միայն ծառայության վարձավճարը: Շատ ձկնաբուծարաններ չունեին ՋԹ- ներ և նրանք գործում էին ապօրինի համաձայնությամբ