7 minute read

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս ծրագրի շրջանակներում վերապատրաստված դպրոցների ուսուցիչները բնապահպանության, ներառյալ ջրային ռեսուրսների և ջրի արժեքի մասին ստացած գիտելիքները փոխանցելու են երեխաներին և ապագա սերունդներին, ինչը բերելու է բնակիչների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Դպրոցումներում, էկո ակումբներում, ինչպես նաև ուսումնական և մոնիտորինգի այցերի ընթացում, հրապարակված տեղեկատվական նյութերի շրջանակներում ստացված տեղեկությունները դպրոցական երեխաները կփոխանցեն իրենց հասակակիցներին, ընտանիքի անդամներին և այլոց:

Ծրագրի արդյունքումշատ ձկնաբուծական տնտեսություններ իմացան, թե ինչպես նրանք կարող են ավելի արդյունավետ օգտագործել ջուրը: Ձեռնարկված իրավական բարեփոխումների և համապատասխան մարմինների կողմից վերահսկողության մեծացման շնորհիվ, ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ստորերկրյա ջրային ռեսուրսների ամենամեծ սպառողներն են, արդեն ունեն ջրաչափեր և սկսել են տեղադրել ջրախնայող տեխնոլոգիաներ, ստացել են ՋԹ-ներ և հետևում են դրանց նորմերին: Այս փոփոխությունները մեծապես կանդրադառնան Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա:

Advertisement

Տեղական ինքնակառավարման մարմինների և ՋՕԸ-երը ստացել են տեղեկատվություն և փոխելիրենց վարքագիծը` ավելի թափանցիկ աշխատելու առումով, և տեղի բնակիչներին ներգրավելով որոշումներ կայացնելու գործընթացներում, որոնք ազդում են բնակիչների կյանքի, և մասնավորապես` ջրի հասանելիության վրա: Արմավիր ՋՕԸ-ն համագործակցել է իր վեբ կայքի պատրաստման հարցում, որը ջրօգտագործողները կօգտագործեն իրենց ոռոգման հայտերը ՋՕԸ-ին ուղարկելու, իրենց ֆինանսական պարտավորությունների և վճարումների մասին, ՋՕԸ-ի եկամուտների և ծախսերի (ներառյալ պետական սուբսիդիաները) և այլկարևոր տեղեկություններ ստանալու համար:

Վերջում հարկ ազդեցության է նաև նշել, որ Pure Water ծրագրի գնահատման շրջանակներում ավելի լայն վերլուծություններ չեն պլանավորվել և չեն իրականացվել: Այս ծրագրի փոքր

մասշտաբի և համեմատաբար կարճ տևողության պատճառով Արարատյան

դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների կամ բնակչության վարքագծի վրա հնարավոր ազդեցությունը չի կարող նշանակալից լինել, հետևաբար, անհրաժեշտ է Pure Water-ի նման ծրագրի շարունակականությունը ավելի լայն աշխարհագրական ծածկույթով՝ ավելի մեծ և տևական ազդեցություն ստանալու համար: Նման ազդեցությունը կարելի է չափել ծրագրի իրականացումից մի քանի տարի անց՝ տնային տնտեսությունների մեծ և ներկայացուցչական հետազոտությունների և այլ չափումների կիրառմամբ (օրինակ ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի փոփոխությունների չափում):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PURE Water ծրագիրը արդիական էր ու շատ կարևոր թիրախային խմբերի՝ Արմավիրի և Արարատի մարզերից ընտրված 12 համայնքների բնակիչների, և առհասարակ երկրի ջրօգտագործողների կարիքների և առաջնահերթությունների տեսանկյունից: Այն անդրադառնում էր մարդու կենսական կարիքներից մեկին` ջրին, որը կենսական նշանակություն ունի մարդկանց գոյատևման համար, և որը կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսության համար, մի ոլորտ, որի մեջ ներգրավված է Արարատյան դաշտի բնակչության մեծ մասը և որը ծառայում է որպես նրանց եկամտի հիմնական աղբյուրը: Չնայած այն բանի, որ ծրագիրը չուներ աշխարհագրական լայն ծածկույթ և երկարատև չէր, այն կարող է հիմք հանդիսանալայս ոլորտումհետագա ծրագրերի իրականացման համար:

Ծրագիրը համահունչ է ազգային առաջնահերթություններին, ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարությանը և համապատասխանում է ՀՀ Կառավարության և բնակչության առջև ծառացած կարիքներին և մարտահրավերներին` կապված ջրի արդյունավետության և որակի հետ: Ի հավելումն.

• ՀՀ

կառավարության համար այս ծրագիրը հիմք է նախապատրաստել` ջրային ոլորտում

համապարփակ իրավական բարեփոխումների իրականացման համար

(իրավական

վերլուծություն, քարտեզ); իրավական բարեփոխումների ռազմավարություն և ճանապարհային

Տեղի է ունեցել վարքագծի փոփոխություն համապատասխան պետական մարմինների մոտ

(ՀՀ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Ջրային կոմիտե, ՀՀ

Շրջակա միջավայրի նախարարություն և վերջինիս Ջրային գործակալություն, ՀՀ Ազգային ժողովի Տարածքային ռեսուրսների կառավարման կառավարման, տեղական

ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության

մշտական հանձնաժողով, և այլն)։ Վերջիններս հետաքրքրություն, ակտիվություն և քաղաքական կամք են ցուցաբերել՝ Էկոլոգիական տեղեկատվության, էկոլոգիական քաղաքականության և Ջրօգտագործողների միությունների մասին ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ու վերջնականացման գործում: Սպասվումէ, որ այս օրենքներից մեկը կընդունվի ԱԺ-ի ընթացիկ նստաշրջանում:

• Այլ հիմնական շահագրգիռ կողմերի մոտ նույնպես առկա է վարքագծի փոփոխման միտում։

Ձկնաբուծական տնտեսությունները ներկայացրել են ստորերկրյա ջրերի բազմակի

օգտագործման իրենց լավագույն ներգրավվել են ստորերկրյա փորձը այլ ձկնաբուծական տնտեսություններին, և նրանք ջրերի երկրորդական օգտագործման հետ կապված

քաղաքականության երկխոսության մեջ։ Արմավիրի Ջրօգտագործողների ընկերության

գործունեությունը ավելի թափանցիկ է դարձել` տրամադրելով իր ֆինանսական տվյալները

սոցիալական աուդիտի համար, և պարզեցնելով ոռոգման ջրի հայտերի ներկայացումը վեբ

կայքի միջոցով:

Առկա է թափանցիկության ու հաշվետվողականություն բարձրացում

(ջրօգտագործման

թույլտվությունների ստացման պարզեցված առցանց

հարթակ, Արմավիրի ՋՕԸ-ի վեբ կայք՝ իրազեկման և ոռոգման ջրի հայտերի ներկայացման պարզեցված առցանց համակարգ, ջրային խնդիրների լուծման և բողոքների ներկայացման արդիականացված ՏԻՄ վեբկայք, հեռախոսային հարցման գործիքը որպես վերահսկողություն և հետադարձ կապի

ապահովման միջոց):

Թիրախային համայնքների բնակիչներն ավելի զգոն ու պահանջկոտ են դարձել հանրային մոնիտորինգի և շահերի պաշտպանության շնորհիվ (ՏԻՄ-ՔՀԿ փոքր դրամաշնորհներ, քաղաքացի գիտնականների մոնիտորինգ, բնակիչների կողմից սոցիալական աուդիտ, քաղաքացի լրագրողների հոդվածներ և սոցիալական ցանցերումգրառումներ):

Թիրախային սակավաջուր համայնքներն ավելի մոբիլիզացված ու մասնակցային են դարձել

(համայնքապետարանում կազմակերպված հանդիպումներ փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ընտրության և մոնիտորինգի նպատակով, բյուջեի լսումներ, շահերի պաշտպանություն, իրազեկման արշավներ):

• Թիրախային համայնքների բնակիչները, ներառյալ դպրոցականները և երիտասարդները,

ավելի լավ են կրթված և տեղեկացված ջրի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ջրային ոլորտում իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ

(բաց դասեր, ուսումնական սեմինարներ, շրջայցեր, էկո-ճամբարներ հանրային տեղեկատվության և ուսումնական նյութեր): և էկո-ակումբներ,

Չնայած այս ձեռքբերումներին, PURE Water ծրագրի ժամկետների ու ֆինանսական

սահմանափակումները թույլ չեն տվել, որ ծրագիրը լուծի շահագրգիռ կողմերի կողմից

բարձրացված մի շարք լրացուցիչ խնդիրներ:

Ապահովել ինստիտուցիոնալացում՝ PURE Water նախագծի նվաճումները ավելի բարձր մակարդակի հասցնելով (ստեղծել այլ ՋՕԸ-երի համար վեբ կայքեր, դրանք կապել Ջրային կոմիտեի տվյալների սերվերի/GIS համակարգի հետ; ջրօգտագործման թույլտվությունների պորտալի բնականոն աշխատանքի ապահովում; ԱԺ մշտական հանձնաժողովին աջակցություն՝ ՋՕԸ-երի, բնապահպանական տեղեկատվության և էկոլոգիական քաղաքականության վերաբերյալօրենքներն ընդունելու վերաբերյալ):

2018թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական

փոփոխությունից/ իշխանափոխությունից հետո (Թավշյա հեղափոխություն) համագործակցության համար բացառիկ հանձնառություն է դրսևորվել Հայաստանի նոր իշխանությունների կողմից: Ջրային ոլորտը նոր կառավարության գերակա բարեփոխման ոլորտներից մեկն է համարվում: Որպես բարեփոխումների մի մաս, այն գտնվում է բարձր քաղաքական օրակարգում: Հետևաբար, անհրաժեշտ է շարունակել աջակցել ՀՀ Կառավարությանը` վերանայելու և բարելավելու ներկայիս ոռոգման համակարգի կառավարումը`

համապատասխան կառավարման մարմինների

աշխատանքը արդյունավետ, թափանցիկ, հաշվետու և մասնակցային: դարձնելով առավել

Բարեփոխումների ընթացքում իրազեկ որոշումներ կայացնելու համար առաջարկվում է աջակցել ՀՀ Կառավարությանը` ՋՕԸ-երի, համայնքների և մասնավոր հատվածի կողմից ոռոգման ջրի կառավարման տարբեր մոդելների համեմատական և ծախսարդյունավետության մանրամասն վերլուծություններ անցկացնել` դրանց առավելություններով, թերություններովև առաջարկություններով:

Քանի որ ձկնաբուծական տնտեսությունները Արարատյան դաշտում ջրի ամենամեծ օգտագործողներն են, վերջիններիս պետք է շարունակական տեխնիկական աջակցություն ու մոնիտորինգ ապահովել (հիմնականում պետության կողմից՝ ՔՀԿ-ների, դոնորների և այլ շահագրգիռ կողմերի կողմից շահերի պաշտպանությամբ), որպեսզի․ 1) ձկնաբուծական տնտեսությունները ստորերկրյա ջրային ռեսուրսներն արդյունահանեն իրենց տրամադրված ՋԹ-ների նորմերին համապատասան (առանց ապօրինի կամ գերօգտագործման), և 2) որպեսզի նրանք օգտագործեն ջրախնայող տեխնոլոգիաներ և ներդնեն ջրի երկրորդական/բազմակի օգտագործում` ջրի արտադրողականությունը և արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կառավարությունը հետագայում պետք է շարունակի ձկնաբուծարանների հետ երկխոսությունը՝ խրախուսելով նրանց ջրախնայող տեխնոլոգիաներ օգտագործել և նրանց հետ քննարկի ջրի երկրորդական/բազմակի օգտագործման հետ կապված օրենսդրական փոփոխությունները: Վեբ կայք ունենալը Արմավիրի ՋՕԸ-ի նախաձեռնությունն էր, որը հաստատում է ՋՕԸ-ի պատրաստակամությունը լինելու բաց և թափանցիկ լինելու համար: Վերջինս ներգրավել է հատուկ աշխատակազմ` վեբ-կայքը գործարկելու և թարմացնելու համար: Ջրային կոմիտեն, որպես ոռոգման ջրի պատասխանատու մարմին, խնդրելէ PURE Water-ին օգնել կայքեր մշակել նաև այլ ՋՕԸ-երի համար: Ըստ PURE Water թիմի, ստեղծված վեբ կայքի հնարավորությունների օգտագործումը բնակիչների կողմից ժամանակի հարց է, բայց

վերջինիս ներկայիս գոյությունն անհրաժեշտ է որպես այլընտրանքային և կայացած գործիք՝ համապատասխան տեղեկատվության ևծառայությունների ստացման համար:

Դպրոցներում բնապահպանական կրթության ծրագիրը պետք է վերանայվի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ` ջրի խնայողության անհրաժեշտությունը շեշտադրելու և բոլոր դպրոցներում նմանատիպ դասընթացների (ինչպիսին PURE Water-ի կողմից կազմակերպվել է ATP-ի հետ համատեղ), ներառյալ շրջայցերի կազմակերպման տեսանկյունից։ ՔՀԿ-ները, որոնք ունեն համապատասխան փորձ, ինչպիսին է ATP-ն է, պետք է ներգրավված լինեն այս այս ծրագրումորպես խորհրդատու և/կամիրականացնողկողմ։ Քանի որ այս նախագծի շրջանակներում քաղաքացի գիտնականների կողմից առաջարկվել են մի շարք նորարարական լուծումներ՝ ջուրը խնայելու համար (ցայտաղբյուրներից արտահոսողջրի կրկնակի օգտագործում, ոռոգման ցանցերումաղբի ծուղակների/աղբորսիչների կիրառում, ՋՕԸ-ի վեբ կայք, առցանց ջրաչափական սարքեր, ցայտաղբյուրների տեղակայման վերաբերյալ խելացի հեռախոսային հավելված, և այլն), այս մինի-նախագծերի շահավետությունը և նպատակահարմարությունը պետք է գնահատվեն որոշակի ժամանակահատվածից հետո, այդ նորարարական լուծումները պետք է ներկայացվեն լայն հանրությանը (հանրային հեռուստատեսության ու համացանցի միջոցով)՝ երկրում դրանց ավելի մեծ կիրառության հասնելու համար, որը կբերի ջրային ռեսուրսների խնայողության ավելի մեծ մակարդակ: Այլ կերպ ասած, պետք է մշակվեն մեխանիզմներ` ծրագրի շրջանակներում ներդրված տարբեր հաջողված միջամտությունների և ձևավորված տարբեր խմբերի (քաղաքացի լրագրողներ, քաղաքացի գիտնականներ, և այլն) կայունության ապահովման համար:

Քանի որ ընտրված 12 համայնքների մի մասը այդքան ակտիվորեն չեն մասնակցել ծրագրի շրջանակներումիրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման միջոցառումների իրականացմանը (բացառությամբ 5 համայնքների, որտեղ

իրականացվել համայնքային է ենթակառուցվածքների վերականգնում, և մակարդակով հետագա ծրագրերի համար երեք այլ օգտակար համայնք), կլինի, որ

թիրախային համայնքներին տրամադրվի որոշակի նյութական

աջակցություն, օրինակ` ենթակառուցվածքների որոշ վերանորոգումներին աջակցելը, սարքավորումների գնումը և այլն: Սա կօգնի բարձրացնելու նրանց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը` նման նախագծերումավելի ակտիվորեն ներգրավվելու համար:

Հարկ է նաև նշել, որ նման ծրագրի իրականացման համար 3 տարի ժամանակահատվածը բավականին կարճ է` ջրի կառավարման և օգտագործման բնագավառում վարքագծի էական փոփոխությունների հասնելու համար: Շահագրգիռ կողմերի մեծ մասը նշել է, որ չնայած ծրագրի շրջանակներում վարքագծի փոփոխության դրական միտմանը,

անհրաժեշտ թիրախային

է իրականացնել շարունակական և կրկնվող միջամտություններ, որպեսզի բնակչության գործողությունները և վարքագիծը վերածվեն կանոնավոր պրակտիկայի: Ավելի լայն ծածկույթով (ավելի մեծ թվով համայնքների ներգրավմամբ) և հաջողված պիլոտային մոդելների ու նոր ենթակառուցվածքային ծրագրերի կիրառմամբ նման ծրագրի շարունակական իրականացումը կբերի ավելի մեծ ազդեցության թե վարքագծի փոփոխության, և թե ջրային ռեսուրսների տեսանելի խնայողության

մակարդակի առումով։

Հաշվի առնելով պետական կառավարման մարմինների կողմից ներկայիս բարձր պատրաստակամությունը և PURE Water ծրագրի կողմից արձանագրված հաջողությունները՝ ԱՄՆ ՄԶԳ-ին առաջարկվում է ընդլայնել այս ոլորտում կատարված աշխատանքների աշխարհագրությունն ու ժամանակահատվածը՝ երկրում ջրային ռեսուրսների խնայողության առավելբարձր մակարդակի հասնելու համար։ Սա հնարավորություն կտա վերարտադրելու և

ընդլայնելու նախորդ միջամտությունների ազդեցությունն՝ նպատակ ունենալով ջրի մասնակցային և թափանցիկ կառավարումը բարձրացնել ավելի բարձր, ինստիտուցիոնալ մակարդակի և վերջնականացնելիրավական բարեփոխումների գործընթացը:

This article is from: