-
Այս ծրագրի շրջանակներում վերապատրաստված դպրոցների ուսուցիչները բնապահպանության, ներառյալ ջրային ռեսուրսների և ջրի արժեքի մասին ստացած գիտելիքները փոխանցելու են երեխաներին և ապագա սերունդներին, ինչը բերելու է բնակիչների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Դպրոցումներում, էկո ակումբներում, ինչպես նաև ուսումնական և մոնիտորինգի այցերի ընթացում, հրապարակված տեղեկատվական նյութերի շրջանակներում ստացված տեղեկությունները դպրոցական երեխաները կփոխանցեն իրենց հասակակիցներին, ընտանիքի անդամներին և այլոց:
-
Ծրագրի արդյունքում շատ ձկնաբուծական տնտեսություններ իմացան, թե ինչպես նրանք կարող են ավելի արդյունավետ օգտագործել ջուրը: Ձեռնարկված իրավական բարեփոխումների և համապատասխան մարմինների կողմից վերահսկողության մեծացման շնորհիվ, ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ստորերկրյա ջրային ռեսուրսների ամենամեծ սպառողներն են, արդեն ունեն ջրաչափեր և սկսել են տեղադրել ջրախնայող տեխնոլոգիաներ, ստացել են ՋԹ-ներ և հետևում են դրանց նորմերին: Այս փոփոխությունները մեծապես կանդրադառնան Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա:
-
Տեղական ինքնակառավարման մարմինների և ՋՕԸ-երը ստացել են տեղեկատվություն և փոխել իրենց վարքագիծը` ավելի թափանցիկ աշխատելու առումով, և տեղի բնակիչներին ներգրավելով որոշումներ կայացնելու գործընթացներում, որոնք ազդում են բնակիչների կյանքի, և մասնավորապես` ջրի հասանելիության վրա: Արմավիր ՋՕԸ-ն համագործակցել է իր վեբ կայքի պատրաստման հարցում, որը ջրօգտագործողները կօգտագործեն իրենց ոռոգման հայտերը ՋՕԸ-ին ուղարկելու, իրենց ֆինանսական պարտավորությունների և վճարումների մասին, ՋՕԸ-ի եկամուտների և ծախսերի (ներառյալ պետական սուբսիդիաները) և այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար:
Վերջում հարկ է նաև նշել, որ Pure Water ծրագրի գնահատման շրջանակներում ավելի լայն ազդեցության վերլուծություններ չեն պլանավորվել և չեն իրականացվել: Այս ծրագրի փոքր մասշտաբի և համեմատաբար կարճ տևողության պատճառով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների կամ բնակչության վարքագծի վրա հնարավոր ազդեցությունը չի կարող նշանակալից լինել, հետևաբար, անհրաժեշտ է Pure Water-ի նման ծրագրի շարունակականությունը ավելի լայն աշխարհագրական ծածկույթով՝ ավելի մեծ և տևական ազդեցություն ստանալու համար: Նման ազդեցությունը կարելի է չափել ծրագրի իրականացումից մի քանի տարի անց՝ տնային տնտեսությունների մեծ և ներկայացուցչական հետազոտությունների և այլ չափումների կիրառմամբ (օրինակ ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի փոփոխությունների չափում):
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ PURE Water ծրագիրը արդիական էր ու շատ կարևոր թիրախային խմբերի՝ Արմավիրի և Արարատի մարզերից ընտրված 12 համայնքների բնակիչների, և առհասարակ երկրի ջրօգտագործողների կարիքների և առաջնահերթությունների տեսանկյունից: Այն անդրադառնում էր մարդու կենսական կարիքներից մեկին` ջրին, որը կենսական նշանակություն ունի մարդկանց գոյատևման համար, և որը կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսության համար, մի ոլորտ, որի մեջ ներգրավված է Արարատյան դաշտի բնակչության մեծ մասը և որը ծառայում է որպես նրանց եկամտի հիմնական աղբյուրը: Չնայած այն բանի, որ ծրագիրը չուներ աշխարհագրական լայն ծածկույթ և երկարատև չէր, այն կարող է հիմք հանդիսանալ այս ոլորտում հետագա ծրագրերի իրականացման համար: 46 AID-111-A-17-00005