1 minute read

Ուսում

Next Article
Խառը

Խառը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը պատմում է այսօրվա փայլուն երաժշտական երիտասարդության մասին:

Այսօր, երեկ և մշտապես… կոնսերվատորիայի ուսանողական համակազմը մշտապես բազմաշերտ է՝ տաղանդավորներ, շնորհալիներ, տարբերվողներ, ուշիմներ, վառ ու հետաքրքիր անհատականություններ, ծույլեր, դժգոհներ, ռոմանտիկներ, խելացիներ… Նրանք գալիս են ոգևորված, սպասումներով լի, երբեմն սթափ ու իրատես, զննող ու գնահատող հայացքով։ Կոնսերվատորիական կրթությունը տարբերվող է նրանով, որ մասնագիտացման դասընթացները ոչ թե հոսքային, այլ անհատական պարապմունքների ձևաչափով են ընթանում։ Կատարողական դպրոցներն ավանդաբար անվանվում են դասախոսի անունով՝ կարծես դառնալով երաժշտի երկրորդ ազգանուն՝ Փաշինյանի, Աթայանի, Ռ.Ստեփանյանի, Անդրեասյանի, Տիգրանովի, Մոկացյանի… Բոլոր մեծանուն երաժիշտները հատկական են և չնայած ժամանակի բոլոր փոխակերպումներին՝ դասախոսի և բուհի հիմքում այդ հատկականությունը կրթելն է։ Ինչպե՞ս անել, որ կոնսերվատորիա եկած որևէ տաղանդավոր ուսանող հասկանա, որ միայն իր շնորհները բավարար լինել չեն կարող, որ ժամանակի պահանջները բարձր են, որ հնարավոր չէ միայն անցյալի կամ միայն ներկայի իմացությամբ ստեղծել որևէ արժեքավոր գործ կամ կատարում, որ միայն ժամանակների տուրևառությամբ իմաստ ունի երեկ, հիսուն, հարյուր, երեք հարյուր… տարի առաջ որևէ ստեղծագործության անդրադառնալը։ Իհարկե, հնարավոր չէ չորսից վեց տարիներում կլանել ամբողջ երաժշտական ժառանգությունն ու իմացությունը, բայց իմանալ գլխավոր մայրուղիները և դեռ ավելին՝ հնարավոր է։ Կոնսերվատորիան ավագ և կրտսեր երաժիշտների սերունդների հարաբերվելու վայրն է։ Այդ հանդիպումների ժամանակ գուցե և լինում են անհամապատասխանություններ, բայց առավել շատ՝ բացահայտումներ, որոնց ընթացքում դրվում են ապագա երաժշտի երաժշտական մտածողության հիմքերը։ Ինչպիսին էլ որ լինի, կյանքը հրաշալի է և գրավիչ, բայց այն առավել հրաշալի և գրավիչ է դառնում, երբ դու մասնագետ ես, երբ քո մասնագիտությունն ամեն օր փոխում ու զարմացնում է քեզ։ Միայն աշխատանքով են բացվում այն դռները, որից այն կողմ դու ազատ ես։ Զրկա՞նք է արդյոք ժամեր շարունակ պարապելը։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Որովհետև միայն երկարատև պարապմունքների ժամանակ է, որ ուսանողն իր մտքերի և կարողությունների հարաբերակցության ճանապարհով դառնում է երաժիշտ։ Այդ է պատճառը, որ կոնսերվատորիայի աշխատանքների ընդհատումը համավարակի պատճառով շատ ծանր եղավ։ Այս ամենի հետ մեկտեղ սա արժևորման շրջան դարձավ։

Advertisement

This article is from: