3 minute read

Մարքետինգ

Next Article
Պրոֆի

Պրոֆի

Reezalt-ի արդյունքները

Ինչպես ծնվեց Reezalt Creative Labs-ը, ինչ մեծ նպատակներ կան դրված կազմակերպության առջև, ինչպես ստեղծվեց ԵՐԵՎԱՆի այս շապիկը և ինչու է Reezalt-ում աշխատելն այդքան կարևոր փորձառություն։

Advertisement

Ինչո՞ւ է Reezalt-ն այսքան արագ աճում

Նկատած կլինեք, որ Երևանի սրճարանները հատկապես ցերեկային ժամերին լի են համակարգիչների դիմաց նստած երիտասարդներով: Այդ երիտասարդների թվում էին նաև Ալլենն ու Սիրարփին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական ուղին փնտրելուց հետո վերջապես գտել էին նախընտրած ոլորտը՝ սոցիալական մեդիա մարքեթինգը (ի դեպ, կարևոր է հիշել՝ էս-էմ-էմ, ոչ թե սի-էմ-էմ)։ Մի շարք հայտնի կազմակերպություններում փորձ ձեռք բերելուց հետո մի օր ուղղակի սեփական կազմակերպությունը հիմնեցին: Կոչեցին այն Reezalt Creative Labs, իսկ Երևանը դարձրեցին իրենց գրասենյակը՝ բաց երկնքի տակ: Reezalt-ը ծնվել է համարձակ որոշումների, սեփական անձին նետված ձեռնոցների և հայաստանյան գործարարական էթիկայում փոփոխություններ մտցնելու մեծ ցանկության շնորհիվ: Ֆորմալ առումով Reezalt-ը կրեատիվ կազմակերպություն է, բայց իրականում գործու

նեությունը շատ ավելի խորքային է՝ հիմնված գաղափարների հաղորդակցության վրա։ Համատեքստը, ձևաչափը և ռազմավարությունը երկրորդական են, թիմն իր հիմնական աշխատանքն է համարում ճիշտ լսարանին հնարավորինս արդյունավետ ձևով գաղափարների փոխանցումը։ 2018-ից ի վեր 100-ից ավելի հայկական և արտասահմանյան ընկերություններ Reezalt-ին են վստահում իրենց թվային մարքեթինգի և բրենդինգի կազմակերպումը։ Թիմում հպարտությամբ են նշում, որ Reezalt-ը հայկական շուկայում ամենաարագ աճն ունեցող կրեատիվ կազմակերպությունն է։ Ի դեպ, աճի մասին՝ վերջերս Reezalt-ը սկսել է նաև բրենդինգի ծառայություն առաջարկել և արդեն հասցրել է իրականացնել հաջողված պրոյեկտներ։ Reezalt-ի թիմն արդեն հասցրել է բրենդինգ տրամադրել առաջին հայկական նշի կաթի՝ ՆԱԹ-ի համար, հաջողվել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ EIF-ի վիզուալ համակարգի ստեղծումն ու ռեբրենդինգը։

Ինչո՞վ է տարբերվել և տարբերվում Reezalt-ի մոտեցումը

Այս ընկերությունը շեշտը դնում է արդյունավետության վրա՝ մտքում հստակ ունենալով գործընկերների և իր սեփական ակնկալիքների վերջնական պատկերը։ Չեն ցանկանում ուղղակի թվեր ներկայացնել իրենց հետ աշխատող ընկերություններին, այլ լուծումներ են առաջարկում արդյունքները բարելավելու համար և օգնում են տեսնել այդ արդյունքներից բխող հնարավորությունները բիզնեսի զարգացման հարցում ևս։ Գործընկերներին լավագույն արդյունքներին հասցնելու այս նպատակից էլ ծնվել է ընկերության անվանումը՝ Reezalt Creative Labs (Reezalt-Result բառախաղ, անգլ. արդյունք բառից):

← Reezalt-ի ստեղծագործական թիմը

Ի՞նչն է միավորում Reezalt թիմի անդամներին

Նախևառաջ՝ ի սկզբանե ձևավորված կորպորատիվ արժեքները։ Գործունեության հենց առաջին օրերից, երբ թիմում կար ընդամենը երեք անդամ, այդ արժեքներն արդեն իսկ սահմանում էին Reezalt-ի աշխատելաոճը, իսկ այսօր միավորում են 10-ից ավելի թիմակիցների։ Թիմի հետ մի քանի րոպե շփվելուց հետո կարելի է հասկանալ, թե ինչպիսի բաց, ընտանեկան, ուրախ և անկաշկանդ միջավայր է տիրում այնտեղ։ Իսկ աշխատանքում միանգամից աչքի են ընկնում կրեատիվությունը, վերլուծական մտածողությունը, պահանջկոտությունը և նախաձեռնողականությունը։ Այստեղ բոլորն ազատ են արտահայտել իրենց կարծիքը, առաջարկներ անել և քննարկել ցանկացած մանրուք։ Reezalt-ի թիմի յուրաքանչյուր անդամ մյուսի գլխավոր քննադատն է, խորհրդատուն և քաջալերողը: Reezalt-ի հիմնադիրները պնդում են՝ «մեր մարդիկ» պարտավոր չեն իրենց բնագավառում ցանկացած մանրուքի տիրապետել, փոխարենը նրանք պետք է առանձնանան իրենց մարդկային արժեքներով։ Նրանք վստահ են՝ գործնական հմտությունները կարելի է զարգացնել հատկապես այնպիսի ազատ միջավայրում, ինչպիսին իրենք են տրամադրում, այնպես որ իրենց պոտենցիալ թիմակիցներին ընտրելիս կենտրոնանում են հատկապես համագործակցելու և աջակցելու կարողությունների վրա։ նադիրներ Սիրարփին ու Ալլենը

↑ Yerevan Outdoor Advertising Festival-ի մրցանակը՝ «Dargett»-ի

↑ Ընկերության հիմգովազդային արշավի համար

Ինչպե՞ս են փոքր քայլերը բերելու մեծ նպատակների

Ընդամենը 1 տարի աշխատելուց հետո Reezalt-ին հաջողվեց մրցանակ ստանալ Yerevan Outdoor Advertising Festival-ին «Dargett»-ի գովազդային արշավի համար, ինչը, խոստովանում են, հաճելի անակնկալ էր իրենց համար։ Միևնույն ժամանակ 2018-ին թիմի անդամները պատկերացում անգամ չունեին, որ շուտով Reezalt-ը դառնալու է այսքան պահանջված ընկերություն և այսպիսի արագընթաց աճ է գրանցելու։ Ահա թե ինչու է ամբողջ թիմը շնորհակալություն հայտնում իրենց բոլոր գործընկերներին, ինչպես նաև նախկին և ներկա թիմակիցներին, որոնցից յուրաքանչյուրը հավատացել է, որ Reezalt-ն ավելին է, քան հերթական կրեատիվ կազմակերպություն։ Այս գաղափարը մտապահելով՝ վերջերս Reezalt-ը սկսեց իր համագործակցությունը ԵՐԵՎԱՆ ամսագրի հետ։ Արդյունքը եղավ հենց այս համարի շապիկը։ Երկար բրեյնսթորմինգների արդյունքում շապիկի գաղափարը պատրաստ էր։ «Ո՞վ է ավելի լավ պատկերացնում հայկական դասական երաժշտությունը, եթե ոչ հենց ինքը՝ Երևանը»։ Այս միտքը զարգացնելով՝ Reezalt-ի թիմակիցները վերցրին թուղթ, գրիչ և երևանցիներին խնդրեցին նկարել դասական երաժշտության հետ նույնացվող պատկերներ։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պատկերներ հավաքագրելուց և դիզայնի տարբերակներ փորձելուց հետո Reezalt-ը հասավ իր նպատակին։ Հետաքրքի՞ր է երևանցիների գլուխգործոցը։ Թերթի՛ր ամսագրի շապիկի էջն ու ծանոթացիր դասական երաժշտության հետ, իսկ վերջում չմոռանաս կենտրոնում պատկերել քո՛ դասական երաժշտությունը։ Միացի՛ր Երևանին ու ԵՐԵՎԱՆին։

This article is from: