ՔԱՂԱՔԱՄԵՋ Մարքետինգ
Reezalt-ի արդյունքները Ինչպես ծնվեց Reezalt Creative Labs-ը, ինչ մեծ նպատակներ կան դրված կազմակերպության առջև, ինչպես ստեղծվեց ԵՐԵՎԱՆի այս շապիկը և ինչու է Reezalt-ում աշխատելն այդքան կարևոր փորձառություն։
Ինչո՞ւ է Reezalt-ն այսքան արագ աճում
Նկատած կլինեք, որ Երևանի սրճարանները հատկապես ցերեկային ժամերին լի են համակարգիչների դիմաց նստած երիտասարդներով: Այդ երիտասարդների թվում էին նաև Ալլենն ու Սիրարփին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական ուղին փնտրելուց հետո վերջապես գտել էին նախընտրած ոլորտը՝ սոցիալական մեդիա մարքեթինգը (ի դեպ, կարևոր է հիշել՝ էս-էմ-էմ, ոչ թե սի-էմ-էմ)։ Մի շարք հայտնի կազմակերպություններում փորձ ձեռք բերելուց հետո մի օր ուղղակի սեփական կազմակերպությունը հիմնեցին: Կոչեցին այն Reezalt Creative Labs, իսկ Երևանը դարձրեցին իրենց գրասենյակը՝ բաց երկնքի տակ: Reezalt-ը ծնվել է համարձակ որոշումների, սեփական անձին նետված ձեռնոցների և հայաստանյան գործարարական էթիկայում փոփոխություններ մտցնելու մեծ ցանկության շնորհիվ: Ֆորմալ առումով Reezalt-ը կրեատիվ կազմակերպություն է, բայց իրականում գործու-
8 9
#3(62) 2020
նեությունը շատ ավելի խորքային է՝ հիմնված գաղափարների հաղորդակցության վրա։ Համատեքստը, ձևաչափը և ռազմավարությունը երկրորդական են, թիմն իր հիմնական աշխատանքն է համարում ճիշտ լսարանին հնարավորինս արդյունավետ ձևով գաղափարների փոխանցումը։ 2018-ից ի վեր 100-ից ավելի հայկական և արտասահմանյան ընկերություններ Reezalt-ին են վստահում իրենց թվային մարքեթինգի և բրենդինգի կազմակերպումը։ Թիմում հպարտությամբ են նշում, որ Reezalt-ը հայկական շուկայում ամենաարագ աճն ունեցող կրեատիվ կազմակերպությունն է։ Ի դեպ, աճի մասին՝ վերջերս Reezalt-ը սկսել է նաև բրենդինգի ծառայություն առաջարկել և արդեն հասցրել է իրականացնել հաջողված պրոյեկտներ։ Reezalt-ի թիմն արդեն հասցրել է բրենդինգ տրամադրել առաջին հայկական նշի կաթի՝ ՆԱԹ-ի համար, հաջողվել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ EIF-ի վիզուալ համակարգի ստեղծումն ու ռեբրենդինգը։