#3(62) 2020
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում
մարքեթինգ
հրատարակչություն
տպագրություն
պրոմո նյութեր
LLUIS GENE AFP
Քովիդային լոքդաունի օրերին Բարսելոնայի օպերային թատրոնում դասական երաժշտություն էին նվագում բույսերի համար
Ն
ստած էինք Տիգրան Մանսուրյանի հյուրասենյակում։ Դրսից երթևեկության աղմուկն էր լսվում, դաշնամուրից մեզ հետևում էր Կոմիտասի անվրդով պատկերը, գրադարակի ապակու հետևից՝ Չարենցը, ձայնագրիչի լուսարձակը թարթում էր՝ զգուշացնելով, որ մարտկոցներն ուր որ է կնստեն. արդեն այնքան էինք խոսել, որ տեխնիկայի ուժը չէր հերիքում։ Իհարկե, ավելի շատ խոսում էր մաեստրոն, իսկ ձեր խոնարհ ծառան և նրա վաղեմի բարեկամ Արքմենիկն ավելի շատ հարցեր էին տալիս ու բերանները բաց հետևում մաեստրոյի պատասխաններին, որոնցով կարելի էր վերարտադրել 20-րդ դարի ամբողջ երկրորդ կեսի Երևանի պատմությունը։ Արքոն զում-զանգ ուներ՝ դուրս եկավ։ Ես էլ արդեն պատրաստվում էի եզրափակիչ հարցերը տալ ու գնալ, երբ մաեստրոյի խոսքն անսպասելի տեղ տարավ։ Ասաց, որ նոր, ջահել, եռանդուն կոմպոզիտորներին զգուշացնում է, որ պետք է համակերպվեն ունկնդրի բացակայության հետ։ Հարցրի՝ էդ երևի վերջին տարիների՞ խնդիր է։ Ասաց՝ չէ, միշտ էլ էդպես է եղել։ Մինչ ես կզարմանայի, հարցրեց՝ այ դու վերջին անգամ ե՞րբ ես դասական երաժշտություն լսել։ Շփոթվեցի, արագարագ մտքումս պտտեցրի յութուբյան անվերջ փլեյլիսթս, գտա Բախի «Բուրեն», ասացի՝ Բախի «Բուրե՛ն» եմ աղջկաս հետ լսել մի երկու օր առաջ։ Բայց, ը՜մ, Ջեթրո Թալի ռոքային վերամշակումը... Մի խոսքով, չստացա ստուգարքս, կտրվեցի։ Վերջում, իհարկե, դեռ ավելի ուրախ թեմաների անցանք, բայց փաստն անհերքելի է. դասական երաժշտությունը շատ քչերիս կենցաղի մի մասն է։ Մենք հպարտանում ենք Մանսուրյանով, բայց գիտենք միայն «Կտոր մը երկնքի» (ու այլ ֆիլմերի) սաունդթրեքը։ Ուրախանում ենք, երբ Նարեկ Հախնազարյանը հաղթում է միջազգային մրցույթներում, բայց համերգներին չենք գնում։ Միանգամայն հիմնավորված գլուխ ենք գովում, որ հենց մեր մայրաքաղաքի սրտում կատարեցին արհեստական բանականության գրած երաժշտությունը, բայց չգիտենք հիմա, մեր կողքին ապրող երիտասարդ կոմպոզիտորներին։ Իհարկե, ամեն ինչ այդքան տխուր չէ, բնավ։ Կոնսում սովորում են հրաշալի երիտասարդներ (փաստում է ռեկտորը), Երևան ժամանում են ժամանակակից երաժշտության հսկաները (շնորհակալություն «Երևանյան հեռանկարներին»), Պետական օպերային թատրոնը չի դոփում տեղում, իսկ օպերային ստուդիան պատրաստում է նոր տաղանդների։ Մնում է՝ մենք էլ մի քիչ ավելի ուշադիր լինենք դասականներին, այնպես չանենք, որ սկսենք հպարտանալ նրանցով միայն դրսում հնչած ծափահարություններից հետո, դասական երաժշտությանը մի քիչ տեղ տալ մեր կենցաղում, իսկ Բախի «Բուրեն» լսենք ոչ միայն վերամշակված տեսքով (թեև Ջեթրո Թալը իրոք խզարում է)։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՄԵՋ
04
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտորումները, նոր գրքեր, նոր նստավայրեր և այլն։
16
Պրոֆի Օպերայի ուրվականը Զբոսանք օպերային թատրոնի հետնաբեմում աշխարհի վերջին սուֆլյորներից մեկի հետ:
06
Սուրճ Lumen Coffee Քրաուդֆանդինգով կառուցվող առաջին սրճարանը Երևանում:
20
Այլընտրանք Հետո ի՞նչ, որ ուսանող ես Ինչպես են կոնսերվատորիայի օպերային ստուդիայում պատրաստում կատարողներին:
08
Մարքետինգ Reezalt-ի արդյունքները Այն ամենը, ինչ պետք է իմանալ ԵՐԵՎԱՆի նոր համարի շապիկը հեղինակած Reezalt Creative Labs-ի մասին։
22
Տեխնոլոգիաներ Դասական բանականություն Ինչպես արհեստական բանականությունը գրեց երաժշտություն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համար:
26
Իմ Երևան Տիգրան Մանսուրյան. «Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը» Թաղային կռիվները, Սարյանն ու Կարա Բալան, Օղակաձև այգու բացօթյա համերգները։
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ
10
Ուսում Այսօր, երեկ և մշտապես... Ովքեր են ընդունվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
12
Կառավարում Ապրել երկրի վրա Թե ինչպես են 21-րդ դարում առաջ տանում դասական երաժշտությունը։
14
Արհեստանոց Վարպետը Երաժշտական գործիքների ամենափորձառու վերանորոգողը և պատրաստողը Հայաստանում։
Շապիկ՝ Reezalt Creative Labs ԵՐԵՎԱՆ #3(62) | 2020
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
2 3
#3(62) 2020
30
32
Գրողը տանի Orchestral farm Արձակագիր Նանե Զեյնալյանի պատմվածքը, որտեղ իրական կյանքը համեմատվում է սիմֆոնիկ համերգի հետ։ Փառատոն Հեռանկարներ Պենդերեցկին, Գերգիևը, Kronos Quartet-ը, Վիեննայի ֆիլհարմոնիկը, Դենիս Մացուևը և դասական երաժշտության այլ հսկաներ Երևանում:
Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
36
Այնտեղ Ամենադասական փառատոները Դասական երաժշտության Եվրոպական հնագույն և խոշորագույն փառատոները՝ ԲադենԲադենից Պեզարո։
44
Տրանսպորտ Օտար ամայի ռելսերի վրա Անգլիացի ճամփորդը 1999 թվականին եկել է Երևան՝ հատուկ տրամվայներն ու տրոլեյբուսներն ուսումնասիրելու համար:
46
Ճեպանկար Քաղաքանդակ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» խմբակի անդամները տարբեր ոճերով պատկերել են քաղաքի հայտնի ու անհայտ քանդակները։
48
Կադրերի բաժին Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, 1920 թ. Մի դրվագ Երևանի պատմությունից։
ՔԱՂԱՔ
40
Ճ Ճ՛Արվեստանոց. «Հավես ա» Նոր խորագրի շրջանակում ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը զրուցում է ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ։
Հեղինակներ՝ Մարգարիտա Միրզոյան, Հասմիկ Բարխուդարյան, Արքմենիկ Նիկողոսյան, Արեգ Դավթյան, Նանե Զեյնալյան, Աննա Լորենց/Ереван Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Առնոս Մարտիրոսյան, Նազիկ Արմենակյան/4Plus, Սուրեն Մանվելյան/Ереван, Ասատուր Եսայանց, Բիայնա Մահարի, Արթուր Լյումեն Գևորգյան, Դեյվ Սփենսեր, WCIT Armenia, «Արվեստանոց» խմբակ, d'Արվեստանոց, Reezalt Creative Labs, Պաբլո Պիկասսո, Արման Պադարյանի անձնական արխիվ, «Երևանյան հեռանկարներ» փառատոն Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան
«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան
Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com
© 2011-2020 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 14.07.2020
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ
Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine
instagram.com/ evnmag
Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: « ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից Երևանցի տաքսիստների բարձրաձայն մտորումների հերթական բաժինը։
***
Էս մեր ավագանին ասում ա՝ եկեք Ամիրյան փողոցի անունը փոխենք, ինչ ա թե բաքվեցի ա եղել էդ Ամիրյանը։ Ախր, ա՛յ քու ցավը տանեմ, պատկերացնում ե՞ս ինչքան անիմաստ գործ ա ավելա-
նալու էդ փողոցում գրանցված մարդկանց, օֆիսներին։ Յանի ինչի՞ համար։ Թող էդ մեկն էլ բաքվեցի կոմունիստ լինի, բայց հայ էր, չէ՞։
***
Ասենք, ո՞րն ա տրամաբանությունը՝ Պուշկինի դպրոցը Մոսկովյանում ա, իսկ Չարենցինը՝ Ամիրյանում։ Կամ որ մի հատ նե՜նց երկար փողոց ա լինում, որը մի
քանի տեղ ընդհատվում ա ու մի ծերից մյուսը չես կարա գնաս։ Դժվար ա՞ էդ ընդհատվող կետից նոր անուն տալ։ Արամի փողոցը վառ օրինակ։ Ոնց որ ալարեն։
***
Նիկոլենք որ եկան ու թուլացրեցին հսկողությունը փողոցներում, մեր ժողովուրդը մի քիչ չարաշահեց, էլի։ Բա տենց ա՝ ազատու-
թյուն ես տալիս, կորցնում են իրանց։ Նենց բռի էին քշում, որ հիմա էլի խստացրել են։ Կարող ա գիծ տրորելու համար ակտ գա։ Հլը մի բան էլ միավորներ են հանում։
***
Էս անտեր կառանավիրուսը ե՞րբ ա պրծնելու՝ տուրիստները գան, մի երկու կոպեկ փող աշխատենք։ Հիմա խայտառակ վիճակ ա տիրում։
Նոր գիրք
Գուրգեն Խանջյան «Ներսուդուրս», Անտարես
Առաջին խոշոր գրական աշխատանքը, որտեղ խոսվում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության մասին։ Բայց քանի որ հեղինակն անկախության շրջանի խոշորագույն հայ արձակագիրներից մեկն է, ապա իրադարձությունը ներկայացվում է անսպասելի տեսանկյունից. 60-ն անց գլխավոր հերոսը հայտնվում է ցուցարարների ամբոխի մեջ ոչ թե գաղափարներից ելնելով, այլ զուտ ձանձրույթը հաղթահարելու և աղջիկ կապելու համար՝ զուգահեռաբար վերհիշելով մանկության բեկումնային իրադարձությունները։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ ընթերցողին ուղեկցում է հայ գրականության համար հազվադեպ հանդիպող հակահերոսը։ Ի տարբերություն Խանջյանի մյուս հերոսների՝ նա դեթմետալ է լսում ջազի փոխարեն ու շների հետ ընդհանրապես լեզու չի գտնում։
4 5
#3(62) 2020
Լևոն Նես «Ստախոսը», Զանգակ
«Բալզակ. մի շան պատմություն» գրքի հեղինակ Լևոն Նեսի նոր վեպը պարունակում է արկածային ու գերբնական ժանրերի տարրեր։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել:
Հարութ Կբեյան «Լոտո», newmag
Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։
Շառլ Ազնավուր «Վերջին դուռը», newmag
Նոնֆիքշնում մասնագիտացած newmag հրատարակչությունն ավարտին է հասցնում Ազնավուրի ինքնակենսագրական գրքերի եռապատման հայերեն թարգմանությունները։ 2011-ին Ֆրանսիայում լույս տեսած հատորում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Նա պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք ավելի շատ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ»։
Մայքլ Կատակիս «Էռնեստ Հեմինգուեյ», Անտարես
Ասում են, որ Էռնեստ Հեմինգուեյն այսօրվա Ամերիկայում արդեն այդքան էլ սիրված ու պահանջված չէ։ Փոխարենը Պուլիցերյան ու Նոբելյան դափնեկիր, ճամփորդ, բռնցքամարտիկ ու ձախ հայացքներով Հեմին շարունակում են սիրել նախկին ԽՍՀՄ տարածքում։ «Անտարեսի» այս հրատարակությունը նվեր է գրողի սիրահարների համար։ Այն ներկայացնում է Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Ինչ անել The Eddy
Gangs of London
Այս տարվա առայժմ ամենախոշոր բրիտանական սերիալը հերթական քրեական սագան է, որտեղ պարագլխից զրկված ընտանիքը փորձում է պահպանել հսկայական կրիմինալ ժառանգությունը։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ անել Լոնդոնի պես եռացող քաղաքում, որտեղ զուգահեռաբար ոչ այնքան օրինական գործունեություն են ծավալում բոլոր հնարավոր ազգային փոքրամասնությունները (ալբանացիներ, նիգերիացիներ, չինացիներ և այլն)։ Սերիալի առանձնահատկություններից մեկը շլացուցիչ էքշնն է և խճճված, ինտրիգներով լի սյուժեն։ 9 էպիզոդներից բաղկացած առաջին եթերաշրջանը խոստացել են շարունակել հաջորդ տարի։
Մեկ այլ բազմազգ քաղաք, որը ժամանակին հսկայական կայսրության կենտրոնն է եղել՝ Փարիզ։ Այստեղ ընթանում են Netflix-ի օրիգինալ սերիալի գործողությունները։ Նորից առկա են ազգային կրիմինալ խմբավորումներ և գիշերային քրեական անցուդարձ, բայց կենտրոնում այդուհանդերձ ջազն է. գլխավոր հերոսը՝ կյանքից հիասթափված ամերիկացի դաշնակահարը, Փարիզի արվարձաններից մեկում սեփական ջազակումբն է փորձում խելքի բերել, ինչպես նաև փրկել հարաբերությունները դեռահաս դստեր հետ։ Հեշտ չէ։ Սերիալի համահեղինակը և առաջին երկու էպիզոդների ռեժիսորը «Լա-լալենդի» ստեղծող և ջազի մեծ սիրահար Դամյեն Շազելն է։
Da 5 Bloods
Ամենահայտնի սևամորթ ռեժիսոր Սփայք Լիի նոր դրաման կրկին ուսումնասիրում է հեղինակին ամենից շատ հուզող թեման. ռասսայական հարցերը և արդարության որոնումները։ Վիետնամի պատերազմի չորս վետերաններ տասնամյակներ անց վերադառնում են արդեն խաղաղ այդ երկիրը, որպեսզի ջունգլիներում պեղեն պատերազմի ժամանակ թաղված ոսկին և իրենց հինգերորդ արյունակցի աճյունը։ Լին ու ֆիլմը ֆինանսավորած Նեթֆլիքսը հաջողացրին այն լույս ընծայել հնարավոր ամենադիպուկ պահին, երբ Ամերիկայի ու մի շարք այլ երկրների քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքում էին ռասիզմի չվերացող դրսևորումների դեմ։
Նոր նստավայր Depo | Մոսկովյան 28
Սարյանի հայտնի նկարի շենքի մի ամբողջ պատ զբաղեցնող խճանկարի հարևանությամբ բացված ռեստորանի գլխավոր առանձնահատկությունը, ինչպես կարելի է դատել համապատասխան ցուցանակից, լցնովի Dargett գարեջրի առկայությունն է։ Մենյուն էլ համապատասխանում է գարեջրային ուղղվածությանը նրբերշիկների տեսականի, բուրգերներ, սնեքեր։ Depo-ն աշխատում է կեսօրից կեսգիշեր։
Zanazan | Սարյան 17
Kamoun | Զաքյան 5/13
Kamoun-ն առաջարկում է այն ամենը, ինչը վերջին տարիներին այդքան սիրելի է դարձրել լիբանանյան խոհանոցը Հայաստանում՝ հումուս (այդ թվում՝ սև), ֆալաֆել և այլ համովություններ։ Ռեստորանի անունը, ի դեպ, նշանակում է «քիմիոն». դա լիբանանյան խոհանոցում շատ տարածված համեմունք է, որը հատուկ նշանակություն ունի նաև Kamoun-ի խոհանոցում։ Ռեստորանն ունի նաև սեփական առաքման ծառայություն։
Քովիդից ու դրանով պայմանավորված մեկուսացման տուժողներից մեկը՝ Zanazan-ը, դռները բացեց մարտի սկզբին, իսկ հետո ստիպված եղավ նորից փակել դրանք և աշխատել առաքման միջոցով։ Այժմ ռեստորանի ուտեստները՝ հիմնականում արևելյան խոհանոց, կարելի է համտեսել բուն ռեստորանում (ժամը 11։00-ից մինչև կեսգիշեր)։ Մենյուն ներառում է ֆիրմային և սովորական աղցաններ (թաբուլե, ամառային), խմորային ուտեստներ (լահմաջո, աջարական խաչապուրի) և մսային մեծ տեսականի (քեբաբի բազմաթիվ տեսակներ, շաուրմա, շիշ թաուկ)։ Աղանդերը նույնպես համապատասխան է՝ դդումով և պիստակով։ Համաճարակի համար կարևոր հավելում՝ առկա է բացօթյա տարածք։
ՔԱՂԱՔԱՄԵՋ Սուրճ
Lumen Coffee «Լյումեն» սրճարանի համահիմնադիր կարող են դառնալ բոլոր ցանկացողները՝ մասնակցելով քրաուդֆանդինգին և նախօրոք ամրագրել Երևանում առայժմ չտեսնված սուրճ՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված արաբիկա։
*Այս հոդվածում առնվազն 57 անգամ օգտագործվել է սուրճ բառը
Նոր սովորություններ ու նոր սրճարան
Աշնանը Երևանի փոքր կենտրոնի գողտրիկ բակերից մեկում՝ Տերյան 3ա հասցեում, կբացվի «Լյումեն» սրճարան-մասնագիտացված խանութը: Սրճարանի հիմնադիրը Արթուր Լյումեն Գևորգյանն է (բարդ չէ գուշակել, թե որտեղից է ծագել սրճարանի անվանումը): Նա շատերին ծանոթ է որպես լուսանկարիչ, առաջին մասնագիտությամբ էլ ինժեներ է, բայց շուտով պատրաստվում է փորձել իրեն բարիստայի դերում: «Լյումենի» նպատակն է ոչ միայն լավ սուրճ առաջարկել, այլ վերաիմաստավորել սուրճ խմելու մշակույթը Հայաստանում: Ամեն օր, հենց այնտեղ, բովելու են արաբիկա սուրճի տարբեր տեսակներ, իսկ երբեմն անցկացվելու են, այսպես կոչված, cupping session-ներ՝ սուրճի տեսակների համտես: Հենց ինքը՝ Արթուրը, պատմելու է սուրճի մասին ու սովորեցնելու է հոտի և համի շնորհիվ տարբերակել տեսակներն ու համադրությունները: Բացի այդ, ամեն օր սրճարանում հնարավոր կլինի գնել թարմ պատրաստված թխվածք կամ սենդվիչներ: Այստեղ վաճառելու են նաև թեյեր, բայց ոչ թե հասարակ, այլ թրմված, հասունացած սուրճի հատիկների կեղևից: Սուրճի բովման սարքը տեղադրված է լինելու սրահի ներսում. մի քիչ աղմկելու է, բայց այդ ընթացքում սրահում այնպիսի սրճային բույր է լինելու, որ վստահաբար իրական սրճասերները կգնահատեն, նույնիսկ կլինեն մարդիկ, ովքեր կգան պարզապես սրահում այդ սուրճի բույրը զգալու համար: Ի դեպ, սրճարանում մատուցվելու է միայն բարձր կարգի սուրճ, այսինքն՝ մեկ առ մեկ առանձնացվելու և օգտագործվելու են միայն լավագույն հատիկները։ Այդ ամենը համադրվելու է բարձրորակ երաժշտության հետ՝ հիմնականում վինիլային ձայնապնակների վրա: Արթուրի խոսքով սրճարանի վայրի ընտրությունն էլի պատահականություն չէ: Մի կողմից կենտրոնում է, բայց մյուս կողմից՝ գողտրիկ բակում, աղմուկից հեռու. «Մենք ուզում ենք զարգացնել քաղաքներում թաքնված գողտրիկ վայրերի կոնցեպտը,– ասում է Արթուրը,– վայրեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց լավ ծանոթ են տեղացիներին: Աշխարհի գրեթե բոլոր կետերում գոյություն ունեն այդպիսի կոլորիտային վայրեր, որոնք քաղաքային մշակույթի կարևոր մասն են»: Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind ընկերությանը, իսկ ներսի վիզուալ ընկալումը SNKH ճարտարապետական ստուդիոյի աշխատանքն է:
6 7
#3(62) 2020
Սուրճի փիլիսոփայություն
«Լյումեն» սրճարանում մատուցվելու է բացառապես արաբիկա տեսակի սուրճ՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից, մասնավորապես հասարակածի մոտ գնվող երկրներից՝ Եթովպիա, Կոստա Ռիկա, Նոր Զելանդիա, Աֆրիկա, Բրազիլիա և այլն: Հենց այնտեղ է աճում լավագույն արաբիկան, որը Հայաստանում դեռ մեծ տարածում չունի: Արթուրը նշում է, որ տեղացիները հիմնականում խմում են ռոբուստայի հատիկներից պատրաստված սուրճ, որն ըստ դասակարգման համարվում է ոչ անորակ, բայց ցածր բյուջետային: Իսկ, օրինակ, արաբիկան համարվում է բարձրակարգ տեսակի սուրճ: Ըստ Արթուրի՝ Հայաստանում իսկական սուրճ խմելու մշակույթը շատ թույլ է, որպես կանոն՝ բավարարվում ենք պարզապես մի բաժակ սև սուրճով, քաղցրությունը՝ նորմալ: Վերջին տասնամյակում տարածվել են էսպրեսսոյի հիման վրա սուրճերը, ինչը որոշակիորեն բարելավել է վիճակը, որոշակի բնավորություն է մտցրել այս սովորության մեջ,
Բոլորով հանուն սուրճի
Սրճարանի բացմանը մնացել էր մի քանի ամիս, և աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով: Սակայն վերջին ամիսների քովիդային իրավիճակը ֆինանսական լուրջ խնդիրներ ստեղծեց, բայց Արթուրը որոշեց, որ պետք է շարունակել աշխատանքը։ Այդպես մոտ մեկ ամսից կկազմակերպվի քրաուդֆանդինգ, և հաջողության դեպքում (ինչում Արթուրը վստահ է) հավաքված գումարը կծածկի սրճարանի բոլոր նախնական ծախսերը և արդեն հոկտեմբերին նրանք կկարողանան բացել իրենց դռները: Սա չի լինի հասարակ գումարի հայթայթման արշավ: «Ես առհասարակ դեմ եմ գործընկերական ֆորմատին, երբ որևէ մեկը գումար է ներդնում քո բիզնեսի մեջ, կամ պարզապես գումար է նվիրաբերում քեզ,– ասում է Արթուրը,– ես նախընտրում եմ ստացված գումարի փոխադարձ մի բան տալ»: Այդպես որոշվեց սուրճի նախավաճառք կազմակերպել, ու ստացված նվիրատվության փոխադարձ 40% զեղչով սուրճ կամ սուրճի հումք առաջարկել: Մարդկանց կտրվեն միավորներ, մեկ միավորը համարժեք կլինի 1 դոլար/ 500 դրամի: Եթե բացվելուց հետո մեկ գավաթ սուրճն արժենալու է դիցուք 800 դրամ, ապա նախավաճառքի շրջանում մեկ միավորով հնարավոր կլինի գնել մեկ բաժակ սուրճ: Հավաքված գումարը կուղղվի մնացած սարքավորումները գնելուն և տարածքի վերանորոգմանը: Արթուրի խոսքով արդեն շատերն անհամբեր սպասում են. դեռ արշավը չեն սկսել, բայց արտերկրից ընկերներ ունի, ովքեր հարյուր բաժակ սուրճի համարժեք գումար են նվիրաբերել: Սրճարանը մի հետաքրքիր առաջարկ ունի՝ մարդը կարող է միանվագ վճարել 1,500,000 դրամ և ողջ կյանքի ընթացքում «Լյումեն» սրճարանում անվճար սուրճ խմել:
բայց, միևնույն է, ըստ լուսանկարիչ-բարիստայի, մի բան պակասում է: Արթուրն արդեն ունի այս ոլորտում մեկ հաջողված փորձ: Դա կնոջ՝ Անժելայի հետ համատեղ հիմնած Eat&Fit սրճարանն է, որը նույնպես իր տեսակով հեղափոխական էր, քանի որ առողջ սնունդն ու ապրելաոճը երբևիցե տեղացիների այցեքարտ չի եղել, բայց վերջին տարիներին Eat&Fit-ը դարձել է երևանցիների կողմից ամենասիրված սրճարաններից մեկը: Ունենալով նմանօրինակ փորձառություն՝ Արթուրը վստահ է, որ հաջողելու են, քանի որ բնակչության առնվազն 80 տոկոսը չի պատկերացնում իր առավոտն առանց մեկ գավաթ սուրճի: «Կարծում եմ՝ միակ բարդությունը կարող է լինել արաբիկային անցում կատարելը,– ասում է Արթուրը,– բայց դա նույն բանն է, ինչ ամբողջ կյանքի ընթացքում խմես շաքարավազով սուրճ ու մեկ էլ հանկարծ որոշես թարգել: Սկզբում անսովոր կլինի, բայց ինչ-որ պահից, երբ կրկին փորձես սուրճը շաքարավազով խմել, այդ համադրությունն այլևս այդքան գերիչ չի լինի: Անգամ կմտածես՝ ինչպես ես կարող էի նախկինում սուրճն այդ ձևով խմել»:
Սուրճ առանց մրցակցության
Ի սկզբանե Արթուրն այս նախագիծը պետք է միայնակ իրագործեր, բայց որոշ ժամանակ անց ծանոթացավ Շանթի հետ, ով սուրճի մասնագետ է: Նա հինգ ամիս առաջ Լիբանանից ժամանել է Հայաստան՝ այնտեղ հինգ տարի աշխատելով որպես սուրճի բովարար և բարիստա: Քանի որ հենց Արթուրին այս ոլորտը շատ հետաքրքիր է, ինքը նույնպես այս ընթացքում խորացված ուսումնասիրում է ոլորտը, արդեն տևական ժամանակ է, ինչ անցել է բացառապես արաբիկա սուրճի տեսակին ու ակտիվորեն աջակցում է այլ սրճային նախաձեռնություններին: Ասում է՝ Հայաստանում արդեն իսկ կան մարդիկ, ովքեր զարգացնում են այս մշակույթը նույնիսկ Երևանից դուրս: «Մենք չենք մրցակցելու, այլ բոլորով փորձելու ենք նոր մշակույթ ստեղծել»:
Մարգարիտ Միրզոյան Արթուր Լյումեն
ՔԱՂԱՔԱՄԵՋ Մարքետինգ
Reezalt-ի արդյունքները Ինչպես ծնվեց Reezalt Creative Labs-ը, ինչ մեծ նպատակներ կան դրված կազմակերպության առջև, ինչպես ստեղծվեց ԵՐԵՎԱՆի այս շապիկը և ինչու է Reezalt-ում աշխատելն այդքան կարևոր փորձառություն։
Ինչո՞ւ է Reezalt-ն այսքան արագ աճում
Նկատած կլինեք, որ Երևանի սրճարանները հատկապես ցերեկային ժամերին լի են համակարգիչների դիմաց նստած երիտասարդներով: Այդ երիտասարդների թվում էին նաև Ալլենն ու Սիրարփին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական ուղին փնտրելուց հետո վերջապես գտել էին նախընտրած ոլորտը՝ սոցիալական մեդիա մարքեթինգը (ի դեպ, կարևոր է հիշել՝ էս-էմ-էմ, ոչ թե սի-էմ-էմ)։ Մի շարք հայտնի կազմակերպություններում փորձ ձեռք բերելուց հետո մի օր ուղղակի սեփական կազմակերպությունը հիմնեցին: Կոչեցին այն Reezalt Creative Labs, իսկ Երևանը դարձրեցին իրենց գրասենյակը՝ բաց երկնքի տակ: Reezalt-ը ծնվել է համարձակ որոշումների, սեփական անձին նետված ձեռնոցների և հայաստանյան գործարարական էթիկայում փոփոխություններ մտցնելու մեծ ցանկության շնորհիվ: Ֆորմալ առումով Reezalt-ը կրեատիվ կազմակերպություն է, բայց իրականում գործու-
8 9
#3(62) 2020
նեությունը շատ ավելի խորքային է՝ հիմնված գաղափարների հաղորդակցության վրա։ Համատեքստը, ձևաչափը և ռազմավարությունը երկրորդական են, թիմն իր հիմնական աշխատանքն է համարում ճիշտ լսարանին հնարավորինս արդյունավետ ձևով գաղափարների փոխանցումը։ 2018-ից ի վեր 100-ից ավելի հայկական և արտասահմանյան ընկերություններ Reezalt-ին են վստահում իրենց թվային մարքեթինգի և բրենդինգի կազմակերպումը։ Թիմում հպարտությամբ են նշում, որ Reezalt-ը հայկական շուկայում ամենաարագ աճն ունեցող կրեատիվ կազմակերպությունն է։ Ի դեպ, աճի մասին՝ վերջերս Reezalt-ը սկսել է նաև բրենդինգի ծառայություն առաջարկել և արդեն հասցրել է իրականացնել հաջողված պրոյեկտներ։ Reezalt-ի թիմն արդեն հասցրել է բրենդինգ տրամադրել առաջին հայկական նշի կաթի՝ ՆԱԹ-ի համար, հաջողվել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ EIF-ի վիզուալ համակարգի ստեղծումն ու ռեբրենդինգը։
Ինչո՞վ է տարբերվել և տարբերվում Reezalt-ի մոտեցումը
Այս ընկերությունը շեշտը դնում է արդյունավետության վրա՝ մտքում հստակ ունենալով գործընկերների և իր սեփական ակնկալիքների վերջնական պատկերը։ Չեն ցանկանում ուղղակի թվեր ներկայացնել իրենց հետ աշխատող ընկերություններին, այլ լուծումներ են առաջարկում արդյունքները բարելավելու համար և օգնում են տեսնել այդ արդյունքներից բխող հնարավորությունները բիզնեսի զարգացման հարցում ևս։ Գործընկերներին լավագույն արդյունքներին հասցնելու այս նպատակից էլ ծնվել է ընկերության անվանումը՝ Reezalt Creative Labs (Reezalt-Result բառախաղ, անգլ. արդյունք բառից):
← Reezalt-ի ստեղծագործական թիմը
↑ Yerevan Outdoor Advertising Festival-ի մրցանակը՝ «Dargett»-ի գովազդային արշավի համար
Ինչպե՞ս են փոքր քայլերը բերելու մեծ նպատակների
Ի՞նչն է միավորում Reezalt թիմի անդամներին
Նախևառաջ՝ ի սկզբանե ձևավորված կորպորատիվ արժեքները։ Գործունեության հենց առաջին օրերից, երբ թիմում կար ընդամենը երեք անդամ, այդ արժեքներն արդեն իսկ սահմանում էին Reezalt-ի աշխատելաոճը, իսկ այսօր միավորում են 10-ից ավելի թիմակիցների։ Թիմի հետ մի քանի րոպե շփվելուց հետո կարելի է հասկանալ, թե ինչպիսի բաց, ընտանեկան, ուրախ և անկաշկանդ միջավայր է տիրում այնտեղ։ Իսկ աշխատանքում միանգամից աչքի են ընկնում կրեատիվությունը, վերլուծական մտածողությունը, պահանջկոտությունը և նախաձեռնողականությունը։ Այստեղ բոլորն ազատ են արտահայտել իրենց կարծիքը, առաջարկներ անել և քննարկել ցանկացած մանրուք։ Reezalt-ի թիմի յուրաքանչյուր անդամ մյուսի գլխավոր քննադատն է, խորհրդատուն և քաջալերողը: Reezalt-ի հիմնադիրները պնդում են՝ «մեր մարդիկ» պարտավոր չեն իրենց բնագավառում ցանկացած մանրուքի տիրապետել, փոխարենը նրանք պետք է առանձնանան իրենց մարդկային արժեքներով։ Նրանք վստահ են՝ գործնական հմտությունները կարելի է զարգացնել հատկապես այնպիսի ազատ միջավայրում, ինչպիսին իրենք են տրամադրում, այնպես որ իրենց պոտենցիալ թիմակիցներին ընտրելիս կենտրոնանում են հատկապես համագործակցելու և աջակցելու կարողությունների վրա։
↑ Ընկերության հիմնադիրներ Սիրարփին ու Ալլենը
Ընդամենը 1 տարի աշխատելուց հետո Reezalt-ին հաջողվեց մրցանակ ստանալ Yerevan Outdoor Advertising Festival-ին «Dargett»-ի գովազդային արշավի համար, ինչը, խոստովանում են, հաճելի անակնկալ էր իրենց համար։ Միևնույն ժամանակ 2018-ին թիմի անդամները պատկերացում անգամ չունեին, որ շուտով Reezalt-ը դառնալու է այսքան պահանջված ընկերություն և այսպիսի արագընթաց աճ է գրանցելու։ Ահա թե ինչու է ամբողջ թիմը շնորհակալություն հայտնում իրենց բոլոր գործընկերներին, ինչպես նաև նախկին և ներկա թիմակիցներին, որոնցից յուրաքանչյուրը հավատացել է, որ Reezalt-ն ավելին է, քան հերթական կրեատիվ կազմակերպություն։ Այս գաղափարը մտապահելով՝ վերջերս Reezalt-ը սկսեց իր համագործակցությունը ԵՐԵՎԱՆ ամսագրի հետ։ Արդյունքը եղավ հենց այս համարի շապիկը։ Երկար բրեյնսթորմինգների արդյունքում շապիկի գաղափարը պատրաստ էր։ «Ո՞վ է ավելի լավ պատկերացնում հայկական դասական երաժշտությունը, եթե ոչ հենց ինքը՝ Երևանը»։ Այս միտքը զարգացնելով՝ Reezalt-ի թիմակիցները վերցրին թուղթ, գրիչ և երևանցիներին խնդրեցին նկարել դասական երաժշտության հետ նույնացվող պատկերներ։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պատկերներ հավաքագրելուց և դիզայնի տարբերակներ փորձելուց հետո Reezalt-ը հասավ իր նպատակին։ Հետաքրքի՞ր է երևանցիների գլուխգործոցը։ Թերթի՛ր ամսագրի շապիկի էջն ու ծանոթացիր դասական երաժշտության հետ, իսկ վերջում չմոռանաս կենտրոնում պատկերել քո՛ դասական երաժշտությունը։ Միացի՛ր Երևանին ու ԵՐԵՎԱՆին։
Reezalt
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Ուսում
10 11
#3(62) 2020
Այսօր, երեկ և մշտապես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը պատմում է այսօրվա փայլուն երաժշտական երիտասարդության մասին: Այսօր, երեկ և մշտապես… կոնսերվատորիայի ուսանողական համակազմը մշտապես բազմաշերտ է՝ տաղանդավորներ, շնորհալիներ, տարբերվողներ, ուշիմներ, վառ ու հետաքրքիր անհատականություններ, ծույլեր, դժգոհներ, ռոմանտիկներ, խելացիներ… Նրանք գալիս են ոգևորված, սպասումներով լի, երբեմն սթափ ու իրատես, զննող ու գնահատող հայացքով։ Կոնսերվատորիական կրթությունը տարբերվող է նրանով, որ մասնագիտացման դասընթացները ոչ թե հոսքային, այլ անհատական պարապմունքների ձևաչափով են ընթանում։ Կատարողական դպրոցներն ավանդաբար անվանվում են դասախոսի անունով՝ կարծես դառնալով երաժշտի երկրորդ ազգանուն՝ Փաշինյանի, Աթայանի, Ռ.Ստեփանյանի, Անդրեասյանի, Տիգրանովի, Մոկացյանի… Բոլոր մեծանուն երաժիշտները հատկական են և չնայած ժամանակի բոլոր փոխակերպումներին՝ դասախոսի և բուհի հիմքում այդ հատկականությունը կրթելն է։ Ինչպե՞ս անել, որ կոնսերվատորիա եկած որևէ տաղանդավոր ուսանող հասկանա, որ միայն իր շնորհները բավարար լինել չեն կարող, որ ժամանակի պահանջները բարձր են, որ հնարավոր չէ միայն անցյալի կամ միայն ներկայի իմացությամբ ստեղծել որևէ արժեքավոր գործ կամ կատարում, որ միայն ժամանակների տուրևառությամբ իմաստ ունի երեկ, հիսուն, հարյուր, երեք հարյուր… տարի առաջ որևէ ստեղծագործության անդրադառնալը։ Իհարկե, հնարավոր չէ չորսից վեց տարիներում կլանել ամբողջ երաժշտական ժառանգությունն ու իմացությունը, բայց իմանալ գլխավոր մայրուղիները և դեռ ավելին՝ հնարավոր է։ Կոնսերվատորիան ավագ և կրտսեր երաժիշտների սերունդների հարաբերվելու վայրն է։ Այդ հանդիպումների ժամանակ գուցե և լինում են անհամապատասխանություններ, բայց առավել շատ՝ բացահայտումներ, որոնց ընթացքում դրվում են ապագա երաժշտի երաժշտական մտածողության հիմքերը։ Ինչպիսին էլ որ լինի, կյանքը հրաշալի է և գրավիչ, բայց այն առավել հրաշալի և գրավիչ է դառնում, երբ դու մասնագետ ես, երբ քո մասնագիտությունն ամեն օր փոխում ու զարմացնում է քեզ։ Միայն աշխատանքով են բացվում այն դռները, որից այն կողմ դու ազատ ես։ Զրկա՞նք է արդյոք ժամեր շարունակ պարապելը։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Որովհետև միայն երկարատև պարապմունքների ժամանակ է, որ ուսանողն իր մտքերի և կարողությունների հարաբերակցության ճանապարհով դառնում է երաժիշտ։ Այդ է պատճառը, որ կոնսերվատորիայի աշխատանքների ընդհատումը համավարակի պատճառով շատ ծանր եղավ։ Այս ամենի հետ մեկտեղ սա արժևորման շրջան դարձավ։
Սոնա Հովհաննիսյան Նազիկ Արմենակյան/4Plus
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Կառավարում
Ապրել երկրի վրա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը պատմում է, թե ինչպես են 21-րդ դարում առաջ տանում դասական երաժշտությունը և ինչու արժի նորից ապրել երկրի վրա։
Դասականը բոլորի համար
Լինել դասական երաժշտության ոլորտի պրոդյուսեր Հայաստանում, թե մեկ այլ երկրում՝ իրարից տեսականորեն չի տարբերվում: Սակայն կա մի «բայց». տեղական մշակութային դաշտը չունի միջազգային դաշտի հետ փոխշահավետ կապ, ինչպես նաև դասական երաժշտության գիտակների շարքերը գնալով նոսրանում են։ Սակայն ուրախալի է այն փաստը, որ վերջին շրջանում հաճախ եմ նկատում երիտասարդների հետաքրքրվածությունը դասական երաժշտությամբ և համերգների ժամանակ հենց իրենք են զբաղեցնում դահլիճի զգալի մասը։ Մեր նպատակներից մեկը, որպես պրոդյուսերների, այդ զարգացման գործընթացի խթանումն է:
Այսօրվա իրականության մեջ մեզ համար կա երաժշտություն լսելու, սովորելու, և կա, այսպես ասած, ամենաարդյունավետ տարբերակը, երբ մարդիկ լսում են ստեղծագործությունները, զարգանում են ու պատրաստ են վճարել այդ բովանդակության համար, քանի որ ուզում են այդ երաժշտությունը լսել ոչ միայն համերգասրահում, այլ նաև ժամանակակից տեխնիկայի միջոցով իրենց բնակարաններում: Այդ նպատակով աշխարհում գոյություն ունեն 150-ից ավելի առցանց հարթակներ, որոնք տարածում են երաժշտությունն էլեկտրոնային տարբերակով և այսօրվա պրոդյուսերի գործառույթներից է հենց այս հարթակների հետ գրագետ աշխատելը։ Մեր աշխատանքը միանշանակ միայն տարածումը չէ: Պրոդյուսերն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական գաղափարների իրականացումը: Կարգավորում է ֆինանսական հարցերը գեղարվեստական նպատակների համաձայն, ձևակերպում է ընդհանուր հայեցակարգն ըստ տեղական և միջազգային շուկայի պահանջարկների: Օրինակ՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղ. ղեկավար էդուարդ Թոփչյանն աշխատում է ձայնագրված ստեղծագործության վրա, որից հետո ստացված նյութն ուղարկվում է հրապարակման։ Նշեմ, որ ձայնագրություններն ուղարկում ենք արտասահման։ Տեղական դասական երաժշտության ձայնագրման ստուդիաները չափազանց մեկուսացված են համաշխարհային շուկայից և դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի արտասահմանյան ընկերություններն սկսեն իրենցով հետաքրքրվել: Բայց նվագախումբը չի կարող այդքան սպասել, դրա համար դիմում ենք մեր արտասահմանյան գործընկերներին: Ի դեպ, ես ինքս աշխատում եմ ակտիվ պահել շփումը նրանց հետ, հատկապես այս շրջանում, երբ մեր մեջ եղած հեռավորությունն առավել շոշափելի է: Մի քանի շաբաթ առաջ իմ չինացի գործընկերների հետ երաժշտական տեսանյութ նկարահանեցինք չինացի երեխաների և երկու հայ երգիչների մասնակցությամբ: Անցյալ տարվա դեկտեմբերին էլ ՀԱՖՆ-ը հյուրախաղերով մեկնել էր Չինաստան, նույնիսկ Ուհանում եղավ, բայց բարեհաջող կերպով բոլորս առողջ վերադարձանք:
← Հանդիպում Հայաստանում Ճապոնիայի պատվիրակության հետ
12 13
#3(62) 2020
↑ Լևոն Արոնյան, Լևոն Չիլինգիրյան, Արման Պադարյան
Ֆիլհարմոնիկն ու նոր իրականությունը
Դեռ Լորիս Ճգնավորյանի օրոք Ֆիլհարմոնիկը մեծ ժողովածու ձայնագրեց՝ 30-ից ավելի ձայնասկավառակներ, որոնք հրապարակվեցին ASV լեյբլի կողմից և դրանք վերջերս ձեռք բերեց «մեյջոր» Universal Music-ը: Այժմ վերջինս սկսել է տարածել այդ ձայնագրությունները դիստրիբյուտորային հարթակների միջոցով: Ինչպես կարգն է, ամեն տարի մենք ստանում ենք այսպես կոչված royalty-ներ, որոնք այս պահին մեծ գումարներ չեն կազմում, ինչը նշանակում է, որ հայ դասական երաժշտության պահանջարկը դեռ մեծ չէ: Իմ գործն է հասկանալու, թե ինչ անել, որ հայ երաժիշտների կողմից կատարված ստեղծագործությունները հնչեն ամբողջ աշխարհով և դուրս գան ավելի լայն շուկա՝ հին և նոր երաժշտական հարթակների միջոցով: Սա առանձնահատուկ կարևոր գործընթաց է հենց դասական երաժշտության համար, քանի որ, օրինակ, նույն հայկական ջազային երաժիշտներն ավելի լավ վիճակում են: Անցյալ տարի, երբ մեկնում էի Երևանից Նյու Յորք, ինքնաթիռում հնչում էր Տիգրան Համասյանի երաժշտությունը: Դա նշանակում է, որ իր դիստրիբյուցիան լավ է աշխատում և նա արդեն կարող է որոշակի ծառայություններ առաջարկել: Վերջերս Warner Music-ը հրատարակեց թավջութակի համար գրված լավագույն կոնցերտների ժողովածու, որի մեջ ընդգրկվեց նաև Արամ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ (թավջութակահար՝ Ալեքսանդր Չաուշյան): Այն հրատարակվել է 2011թ.-ին շվեդական BIS records ընկերության կողմից, և, փաստորեն, այսօր արդեն ներառվեց համաշխարհային գանձարանում: Ներկա պահին ակտիվ աշխատում ենք նոր «կոնտենտի» վրա։ Արդեն պատրաստ են Չայկովսկու թիվ 6, Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները և մի քանի այլ գործեր ևս պետք է ձայնագրենք, որպեսզի կարողանանք մտնել երաժշտական բովանդակության առաջխաղացման և տարածման ավելի լայն շուկա: Շուտով մաեստրո Թոփչյանը կավարտի մաստերինգի աշխատանքը, արդյունքում կունենանք հայկական և ռուսական երաժշտության երկու ձայնասկավառակ: Այսպիսով կշարունակենք ամրապնդել հայ դասական երաժշտության դիրքերը միջազգային դաշտում, ինչպես նաև ցույց կտանք ՀԱՖՆ-ի կատարողական բարձր մակարդակը։ Մենք աշխարհին առաջարկելու շատ բան ունենք։ Մեր նվագախումբը հիմնադրել են Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտները և կարելի է ասել, որ այն ռուսական արմատներ ունի, բայց այսօրվա նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մի շարք փոփոխություններով է անցել: Ակնհայտորեն լավացել է փողային գործիքների բաժինը, էլ ավելի որակյալ է դարձել լարային գործիքների կատարումը, ինչի շնորհիվ մեր նվագախմբի հնչողությունը զգալիորեն բարելավվել է, և վստահությամբ կարող եմ ասել, որ երբևիցե այսքան լավը չի եղել: Կարևոր եմ համարում նշել, որ նվագախումբը 2018թ.-ից սկսեց ձեռք բերել երաժշտական նոր գործիքներ (գալարափող, շեփոր, տրոմբոն, հոբոյ, հարվածային գործիքներ, սպասվում են նաև կոնտրաբասներ Գերմանիայից) Հայաստանի բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Շալջյան ընտանիքի աջակցությամբ: Հույս ունեմ, որ մեր ստեղծած նոր բովանդակությունը դուրս կգա տեղական սահմաններից և կկոտրի հայկական երաժշտության առաջխաղացման սահմանափակումները, և մենք դա պետք է անենք ստրիմինգային 150-ից ավելի հարթակների միջոցով։ Դա ոչ միայն Itunes-ն է, Amazon-ը, Play Market-ը, այլև մի շարք այլ հեռանկարային հարթակներ (AWAL, Primephonic և այլն): Մենք անցյալ տարի պայմանագիր կնքեցինք Idagio-ի հետ, որը հենց դասական երաժշտության վրա կենտրոնացած հարթակ է: Մասնագիտացած սթրիմինգային ծառայությունների միակ բացասական կողմն այն է, որ նրանց մոտ գալիս են միայն
այն մարդիկ, ովքեր ուզում են լսել հստակ ուղղվածության երաժշտություն, որի արդյունքում լսարանը զգալիորեն պակասում է, դժվար է դառնում կրթել նոր սերունդ, որը, պատահական մի տեղ բացահայտելով օրինակ դասական երաժշտություն, կսկսի սիրել այն:
Կտրված աշխարհից
Մենք, որպես երկիր, միացած չենք երաժշտության առաջխաղացման գլոբալ շուկային: Դա պետք է լինի մեր նշանակետը: Օրինակ՝ առ այսօր մեզ մոտ չի գործում Spotify հավելվածը և ստիպված ենք բավարարվել հարթակներով, որոնք զգալիորեն գցում են երաժշտության որակը. 120/140 բիթը ծիծաղելի որակ է: Այդ ձայներիզի որակից չես փշաքաղվում և ոչ մի նոր բան չես իմանում: Չկա այն որակը, որը հասարակ ունկնդրողին դարձնում է երաժշտասեր կամ գիտակ: Մենք փակված ենք մեր էլեկտրոնային երաժշտության փոքրիկ աշխարհում և բավարարվում ենք նվազագույնով, բայց չենք կարող լսել որակյալ երաժշտություն Facebook-ում կամ YouTube-ում։ Այստեղ դու կգտնես միայն լավ կատարման սփրթնած ստվերը:
↓ ՀԱՖՆ՝ հյուրախաղեր Չինաստանում
→ Արման Պադարյան, Դիանա Ադամյան
Ժամանակին գոյություն ուներ «դեկայի» հնչողությունը, այն հիսունականներից սկսած բավական հայտնի էր մինչև 2000-ականները: Խոսքը վերաբերում էր ռեզոնանսային դեկա կոչված լարային գործիքի դետալի ձայնին: Այդ դետալը ձայնը դարձնում էր մի քանի անգամ ավելի բարձր, քան ինքը լարը կարող է արտաբերել և, ձայնապնակի վրա լսելով այդ որակը, մարդիկ միանգամից ճանաչում էին, որ դա «դեկա» է։ Այն հեքիաթային հնչողություն ունի, բայց այսօրվա էլեկտրոնային աշխարհում կորսված է:
Ապրել երկրի վրա
Ես աշխատում եմ նրա հետ, ինչ կա, բայց միևնույն ժամանակ ինձ որոշակի չափով կոնսերվատիվ եմ համարում՝ չեմ կարող հրաժարվել նույն վինիլի կամ գոնե CD-ի որակից: Այսօրվա
↑ «ԵրազԱրտ» ակադեմիայի պրոֆեսորներ՝ Արայիկ Ռուբինյան (տուբա) և Խուան Պարդո Խիլ (տրոմբոն)
↑ Բրունո Մանտովանի, Արման Պադարյան, Ռուզաննա Սիրունյան
իրականությունն այն է, որ դու պիտի որոշակի գումարով ուղարկես քո երաժշտությունը, օրինակ՝ Facebook, Shazam կամ Siri, և հույս ունենաս, որ եթե մեկը Siri-ին խնդրի գտնել Խաչատրյանի երաժշտությունը, արդյունքում բերի հենց մեր կատարած Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Այս իրավիճակը մեզ ավելի շատ է քաշում դեպի էլեկտրոնային աշխարհ: Սա ելք չէ: Մարդիկ պետք է դուրս գան, ձեռքով աշխատեն, սովորեն անել ինչ-որ բաներ լավ, այլ ոչ թե պարզապես մկնիկն այս ու այն կողմ շարժեն: Լսե՛ք երաժշտությունը բնականից, դո՛ւրս եկեք, զգացե՛ք բնության բուրմունքը, սիրե՛ք իրական կանանց։ Ականջները լսելու համար են, իսկ ձեռքերը՝ դիպչելու: Օգտագործեք դրանք ըստ նշանակության: Մենք պետք է ապրենք երկրի վրա, այլ ոչ թե մեկ այլ վերացական աշխարհում:
Մարգարիտ Միրզոյան Արման Պադարյանի արխիվից
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Արհեստանոց
Վարպետը Երաժշտություն ստանալու համար պետք են երաժիշտներ։ Իսկ երաժիշտները չեն կարող նվագել առանց գործիքների։ Դրանք էլ մեկը պիտի պատրաստի կամ վերանորոգի։ Հայաստանում այդ գծով համար մեկ վարպետը համարյա յոթ տասնամյակի փորձ ունեցող Մարտին Երիցյանն է։
Լ
արային երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար է Մարտին Երիցյանը։ Աշխատանքային ավելի քան 65 տարիների ընթացքում վարպետը պատրաստել է մոտ 300 ջութակ, մոտ 150 ալտ, 39 թավջութակ, 26 քանոն, 2 Վիոլա պոմպոզա, 2 Վիոլա դա գամբա, կիթառներ, քնար, ինչպես նաև իր ստեղծած հայկական քեմանիներ և այլն։ «Մարտին Երիցյան՝ Շահենի որդի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին»,– այսպես է վարպետը մակագրում իր ստեղծած գործիքները։ Մարտին Երիցյանն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, սովորել Կոնսերվատորիայում։ Եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ լարային քառյակի երկրորդ ջութակահարը, այդ քառյակով 1969 թվականին Բելգիայում միջազգային մրցույթում ստացել հատուկ դիպլոմ։ Նվագելուց առավել Վարպետին միշտ գրավել է լարային երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը, որն իրեն է փոխանցվել հորից՝ Շահեն Երիցյանից, ով 1925 թվա-
14 15
#3(62) 2020
կանին Հունաստանից Երևան եկած հայրենադարձներից է: Հետևելով հոր աշխատանքին՝ արդեն երկրորդ կուրսի ուսանող, երիտասարդ ջութակահարի մոտ հոր գործը շարունակելու ցանկություն է առաջացել, իսկ երաժշտական կրթությունն էլ ավելի է նպաստել դրան։ «Վարպետն առաջին հերթին պետք է լինի երաժիշտ, ջութակի կամ որևէ այլ գործիքի տիրապետի, անպայման մասնագիտական կրթություն ունենա: Երաժշտական լսողությունը շատ կարևոր է լավ գործիք ստեղծելու համար»,– ասում է Վարպետը։
Համաշխարհային համբավ
Վարպետը հպարտությամբ է հիշում տարբեր երկրներ կատարած իր շրջագայությունները: Դրանք հատկապես հիշարժան են աշխարհահռչակ վարպետների հետ հանդիպումներով։ «Հայրս Հայաստանում պրոֆեսիոնալ գործիքների պատրաստման հիմքերն է դրել: Իր մոտ աշակերտելուց և պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերելուց հետո հաճախ եմ եղել Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում և համամիութենական մրցույթներում պատիվ եմ ունեցել շփվելու բազմաթիվ վարպետների հետ։ Երազում էի լինել տեղի արհեստանոցներում և այդպես էլ լինում էր։ Ասենք՝ Փարիզում Վաթլոյի աշխատանոցում եղա, ինչպես նաև Չեխիայի լավագույն ջութակագործ վարպետներից մեկի՝ Վլադիմիր Պիլարժի մոտ, նրան ընկերակցեցի, ծանոթացա նրա աշխատանքներին, Իտալիայում Գարինբերտիի արհեստանոցում եղա»։ Արդեն 1992-ից Վարպետին գրեթե ամեն տարի հրավիրում էին ԱՄՆ, Օհայո նահանգի Օբերլին քաղաքի ռեստավրացիայի դպրոց։ Դպրոցի ղեկավարը հայազգի Վահագն Նիկողոսյանն էր, որը 10 տարի զբաղեցրել է գլխավոր վարպետի պաշտոնը։ «Որոշ աշխատանքներ, հատկապես ջութակի գլուխներ, հետս էի տանում, որոշ բաներ էլ հենց այնտեղ պատրաստում, դրանցից մեկը նույնիսկ ցանկացան կրկնօրի-
նակել։ Այդ տարիներին պատվերներ եղան նաև Նյու Յորքի հայտնի վաճառատներից։ Խորհրդային տարիներին ևս պատվիրում էին որոշ քանակի գործիքներ ոչ միայն Հայաստանում, այլև խորհրդային մյուս քաղաքներից։ Օրինակ՝ Աստրախանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ֆրանգուլովան ամեն տարի երեք-չորս գործիք էր պատվիրում»։ 1984 թվականից Մարտին Երիցյանը Հայաստանում հազվագյուտ աղեղնային գործիքների եզակի հավաքածուի պահպանողն ու վերանորոգողն է։ Եվրոպական լարային գործիքների տարածված տեսակներից բացի Վարպետը պատրաստել է նաև մի շարք եզակի գործիքներ։ «Պատրաստել եմ երկու Վիոլա դա գամբա թավջութակի դիապազոնում։ Առաջինը Մոսկվայում է, երկրորդը՝ իմ տանը։ Եվս մի յուրահատուկ գործիք՝ հինգ լարանի ալտ Վիոլա պոմպոզա, պատրաստել եմ բրիտանացի հայտնի երաժիշտ Սայմոն Ջոնսի խնդրանքով՝ հատուկ Բախի սյուիտները կատարելու համար։ Ջոնսի Բախի գործերի ձայնապնակի վրա գրված է. «Նվագում է Մարտին Երիցյանի պատրաստած վիոլա պոմպոզա գործիքի վրա՝ հինգ լարանի ալտ»: Իմ պատրաստած նման մի գործիք էլ հիմա Իսպանիայում է։ Հայկական ժողովրդական կատարումներ լսելիս հաճախ զգում էի, որ նոր հնչողության կարիք կա և ինքս էլ ստեղծեցի
հայկական ազգային նվագարանների մի նոր ընտանիք ալտի և թավջութակի դիապազոնում։ Այդ նվագարանն աշխարհում կոչում են Armenian viola կամ հայկական քեմանի։ Այն եզակի է իր տեսակում։ Շատ բարդ, բայց շատ գեղեցիկ ու շատ հմայիչ հնչողությամբ: Շատերն այժմ իմ գործիքները հավաքում են՝ վստահ լինելով, որ դրանք հետագայում շատ ավելի մեծ արժեք են ներկայացնելու իրենցից»,– հպարտանում է Վարպետն ու հավելում, որ պատրաստել է նաև փոքր քնար՝ ազգային երգերում նվագակցելու համար։
Ընտանեկան գաղտնիք
Վարպետն ասում է, որ լավ գործիք պատրաստելու համար հմտություններից բացի մի քանի կարևոր բան էլ կա։ Նախ, կարևոր է մթնոլորտը, միջավայրը որտեղ աշխատում ես։ Ինքը՝ Վարպետը, աշխատում է Բախի, Մոցարտի, Հայդնի և Բեթհովենի ստեղծագործությունների ներքո։ Շատ կարևոր է նաև նյութը։ «Լավագույն նյութը, որ երկար տարիներ փնտրել եմ Կովկասի անտառներում՝ թխկին, ընկուզենին և եղևնու տեսակներից՝ գերմանական հայդենշտեր ծառատեսակներն են։ Փայտը մոտ 5-6 տարի պիտի մնա, չորանա, որպեսզի պատրաստ լինի երաժշտական գործիքի վերածվելուն։ Հայկական կլիմայի դեպքում 3 տարին էլ բավարար է»։ Շատ բան, ըստ վարպետի, կախված է նաև մշակումից, գրունտից և լաքից։ «Ամեն տարի, Օբերլինի ռեստավրացիայի դպրոցում մոտ 25-28 վարպետ հավաքվում և հետևում էին իմ աշխատանքին։ Նկատել էին, որ հատուկ գրունտի գաղտնիք ունեմ, որի շնորհիվ փայտը շատ գեղեցիկ է երևում լաքի տակից։ Խնդրեցին, որ ասեմ գրունտի գաղտնիքը։ Ներողություն խնդրեցի, ասացի, որ դա Երիցյան ընտանիքի գաղտնիքն է։ Իտալական դասականների աշխատանքներին նմանվող գրունտի և լաքի տեսակն իմ աշխատանքներում միշտ հիացմունքի է արժանացել։ Այդ բոլոր գաղտնիքները փոխանցում եմ որդիներիս՝ Տիգրանին և Կարենին։ Մեծ որդիս, որն անսամբլի ալտահար է, ապրում է Իսպանիայում, կրտսեր որդիս Երևանում է, միասին ենք աշխատում։ Երկուսն էլ մեծ հաջողություններ ունեն»։
Մինասի չպատրաստված կիթառը
Իսկ ահա իր երաժշտական հմտությունները Վարպետը սիրով փոխանցում է սերունդներին։ Մինչև անցյալ տարի Վարպետը նաև
լարային կվարտետ էր դասավանդում Երևանի պետական կոնսերվատորիայում։ «Գործիք պատրաստելուն զուգահեռ միշտ դասավանդել եմ կոնսերվատորիայում և միշտ շրջապատված եմ եղել լավագույն ուսանողներով, որոնց հետ հնարավոր է ամենաբարդ գործերը նվագել։ Վերջին ուսանողներիս հետ պատրաստեցինք ամենադժվար կվարտետներից մեկը՝ Չայկովսկու 3-րդ կվարտետը, որը կոնսերվատորիայի պատմության մեջ շատ հազվադեպ կատարվող գործ է»։ Վարպետը սիրով է հիշում հանդիպումներն աշխարհահռչակ հայ և օտարազգի մշակույթի գործիչների հետ։ «Ժան Տեր-Մերկերյան, Արտաշես Մկրտչյան, Ռուբեն Ահարոնյան և շատ ուրիշներ. բոլոր այս երաժիշտները գործիքը վերանորոգելու կարիք ունենալու դեպքում անպայման ինձ էին դիմում։ Ժան Տեր-Մերկերյանն ամեն տարի գալիս էր Երևան և անպայման լինում իմ աշխատանոցում, իմ տանը։ Մի անգամ, երբ պետք է նվագեր Էդուարդ Լալոյի սիմֆոնիան, առավոտից երեկո ինձ մոտ էր պատրաստվում առաջիկա համերգին»։ Երաժիշտներից բացի Վարպետը սերտ շփումներ է ունեցել նաև նկարիչների հետ. Մինաս Ավետիսյան, Ժանսեմ, Գառզու, Ռաֆայել Աթոյան, Մարտին Պետրոսյան, Հակոբ Հակոբյան
և այլն։ «Մինասի արվեստանոցի դիմաց մի խանութ կար, այնտեղ տեսել էի մի ծովանկար, տպավորված էի այդ նկարով։ Մինասին խնդրեցի, որ միասին գնանք այդ խանութ, և եթե ինքը հավանի նկարը, ես այն կգնեմ։ Հավանեց։ Գնեցի»։ Ծիծաղով նկատում է. «Փոխանակ իրենից նկարներ գնեի, իր օգնությամբ ուրիշ նկարներ էի գնում»։ Հետո ափսոսանքով նշում. «Իր հետ պայմանավորվել էինք, որ իր համար մի կիթառ պիտի պատրաստեմ, ինքն էլ ինձ մի նկար պիտի նվիրի։ Բայց, ափսոս, վախճանվեց, «գործարքն» այդպես էլ չկայացավ»։ «Մարտին Պետրոսյանի հետ էլ շատ մտերիմ էի, նրա երկու գրաֆիկական գործ աշխատանոցումս կախված է արդեն երկար տարիներ։ Պետրոսյանի դուստրը ջութակահարուհի էր, իր համար մի սքանչելի ջութակ եմ պատրաստել։ Բազմաթիվ անգամներ հանդիպումներ եմ ունեցել նաև նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ։ Իմ լավ բարեկամն էր»։ Վարպետն ասում է, որ մտերմությունն ու շփումներն այս բոլոր մարդկանց հետ իր համար մեծ ուրախություն էր. «Բացի այդ, բոլորը միշտ գոհ էին մնում իմ աշխատանքից, բոլորին հիացնում էր իմ ստեղծած գործիքների թե՛ տեսքը, թե՛ հնչողությունը։ Երբեմն նայում եմ ինքս ինձ և ուրախանում. աշխատանքս գնահատված է, կյանքս՝ վավերագրված»։
Հասմիկ Բարխուդարյան Ասատուր Եսայանց
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Պրոֆի
Օպերայի ուրվականը Նատալյա Ասմարյանն աշխարհի վերջին սուֆլյորներից մեկն է։ Մի քանի տարի առաջ Ереван ամսագրի թղթակիցը նրա հետ մասնակցել է օպերային թատրոնի փորձին ու սեփական աչքերով տեսել, թե ինչ է անում հուշարարը։
Ա
նսովորությունից թվում է, թե զգայարանների միջև կապը խաթարվել է. ականջները լսում են ոչ այն, ինչ տեսնում են աչքերը։ Մինչ դուրս էինք գալիս կուլիսների հետևում գտնվող դեկորացիաներից՝ նվագել սկսեց նվագախումբը, մի փոքր ուշ լսվեց երգչի հզոր ձայնը։ Ահա և նա՝ հագին ջինս և գունավոր վերնաշապիկ, ձեռքով է անում դերասանուհուն՝ հորդորելով մոտենալ իրեն։ Եվ դա տեսողական պաթոսի իսպառ բացակայությունն է՝ երաժշտական հույզերի ամենաբարձր նոտայի վրա։ Պարզապես այսօր ծառայողական մուտքից ենք ներթափանցել Երևանի օպերայի և բալետի թատրոն։
Դիրիժորներն էլ են երգում
Եվ այնուամենայնիվ, ինձ ծանոթ է այն զգացողությունը, երբ մերկ ես տեսնում մեկին, ում անգամ առանց փողկապի պատկերացնելն է բարդ: Առաջին անգամ այդ զգացողությունն
16 17
#3(62) 2020
ի հայտ եկավ Դոնիցետիի «Պողիկտոսի» փորձի ժամանակ, երբ երգչախումբն ուշացումով սկսեց երգել, և ես լսեցի հռչակավոր դիրիժոր, և այդ ժամանակ նաև թատրոնի գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանի ճիչը։ Մեկ վայրկյան անց նվագախումբը կրկին նվագեց. այս անգամ երգչախումբը ճիշտ ժամանակին երգեց։ Թարմ հիշողություններով ջերմացած՝ այս պատմությունն եմ պատմում հենց այստեղ՝ կուլիսների հետևում խցկված Սարգիս Թորոսյանին՝ թատրոնի առաջատար մեներգիչներից մեկին։ — Ավելի վատ էլ է եղել,– ծիծաղում է,– երբ այդ նույն «Պողիկտոսում» Նեարկոյի արիան կատարող երգիչը բաց թողեց իր հերթն ու հանկարծ լսում եմ՝ դիրիժորական փայտիկը թափահարելով երգում է Դուրյանը։ Իմիջիայլոց՝ շատ լավ ձայն ուներ։ Սարգիսն ականջ է դնում բեմում ելույթ ունեցող արտիստի կատարմանը։ — Ճիշտ տեղում չի կանգնել, պետք է մի փոքր աջ գնալ։
— Մի՞թե դա այդքան կարևոր է։ — Շա՛տ։ Մեր բեմը մեծ է, և ակուստիկան ոչ բոլոր տեղերում է լավը։ Ես այստեղ այնքան վաղուց եմ երգում, որ փակ աչքերով կարող եմ գտնել այն տեղերը, որտեղ լավ հնչողություն կա։ Պարզվում է՝ բեմում նույնպես լինում են տրորված արահետներ։
Ձգտել չլինել լսելի
Պարզվում է՝ ետնաբեմում ավելորդ մարդիկ նույնքան անտեղի են, որքան և բեմում։ Եվ ես Նատալյա Ասմարյանի հետ, ով համաձայնել էր ինձ ցույց տալ օպերային թատրոնի «արգանդը», անցնում եմ «Դոն Կիխոտի» քամոտ ալրաղացի հիմքերի մոտով և դուրս գալիս նեղ միջանցք։ Նատալյան արդեն 25 տարի տարբեր հաստիքներ է զբաղեցնում թատրոնում։ Նրա ծնողները կոնցերտմեյստերներ էին։ Նա դեռ մանկուց աշխարհին նայել է ետնաբեմից, ու «կյանքը բեմ է» ծեծված արտահայտությունը նրա համար բառացի նշանակություն է ստացել։
→ Օպերային թատրոնի հետնաբեմում
— Ես հասկանում եմ թատրոնի ողջ պայմանականությունը,– խոստովանում է նա,– և այնուամենայնիվ երբեմն այն ինձ շատ ավելի իրական է թվում, քան կյանքը։ Կարծում եմ՝ դա տեղի է ունենում բոլորի հետ, ով ծառայում է Մելպոմենեին։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ թատրոնից երբեք և ոչ մեկ չի հեռանում։ Ես խոսում եմ ոչ միայն երգիչների և երաժիշտների մասին, այլև հանդերձարարների ու ռեկվիզիտորների մասին։ Իսկ երբ տարիքի պատճառով ստիպված են հեռանալ թատրոնից, ապա
ՆԱ ԱՅՆՔԱՆ ԷՐ ԴՈՒՐ ԵԿԵԼ ՌԵԺԻՍՈՐ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ, ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ՈՐՈՇԵՑ ՀՈՒՇԱՐԱՐԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐ ՄՏՑՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ
շատ արագ հեռանում են նաև կյանքից։ Այդպիսին են խաղի կանոնները։ Իհարկե, Նատալյան երազել է երգչուհի դառնալ։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, հոր նվագակցությամբ հանդես է եկել երգերի շարքով, հետո նաև երգել օպերային թատրոնի երգչախմբում։ Բայց ձայնի դիապազոնը ժամանակի ընթացքում ավելի նեղանում էր, իսկ «Կարմեն» երգելու երազանքն ավելի անիրականանալի դառնում։ Երբ թատրոնում սկսեցին իտալերեն ներկայացումներ բեմադրել, և օտար լեզուների չտիրապետող երգիչների մոտ դժվարություններ սկսվեցին, Նատալյան դիմեց հուշարարի աշխատանքին։ Այդ օրվանից նրա աշխատանքային տեղը բեմից ներքև է և հիմնական մտահոգությունը՝ չլինել լսելի և տեսանելի հանդիսատեսի համար։ Այդպես նա դարձավ օպերայի ուրվականը։ Չնայած մի անգամ հայտնվեց բեմահարթակին՝ «Պայացների» փորձի ժամանակ երգիչներին
տեքստն էր հուշում հենց բեմին կանգնած։ Այն, թե ինչպես էր նա մեկից դեպի մյուսը վազում, հարուցել էր բոլորի ծիծաղը։ Նա այնքան էր դուր եկել ռեժիսոր Տիգրան Լևոնյանին, որ վերջինս ներկայացումից մեկ օր առաջ որոշեց հուշարարի նոր կերպար մտցնել ներկայացման մեջ։ Այդպես Նատալյան իր «թափանցիկ» մասնագիտությունը բեմ բարձրացրեց։ Այժմ նա հպարտանում է նրանով, որ աշխարհում մնացած 30 պրոֆեսիոնալ հուշարարներից մեկն է։ — Արդեն սովորել եմ կառավարել ձայնս։ Նույնիսկ երբ հուշարարություն եմ անում «Տրավիատայի» վերջին ակտում և ստիպված եմ աշխատել ոչ թե խցիկում, այլ ետնաբեմից, որտեղից ձայնը գնում է ուղիղ դեպի հանդիսատեսը։ Ես գտնում եմ ձայնի այն բարձրությունը, որի դեպքում ինձ լսում է միայն երգիչը։ Իսկ սկզբում... Իմ հուշարարական առաջին աշխատանքներից մեկը Պուչինիի «Չիո-ՉիոՍանն» էր։ Բեմ է բարձրանում երիտասարդ երգիչը, որը պիտի ոչ մեծ հատված կատարի, ձեռքերը ծալում է չինացու նման, խոնարհվում ու լռում։ Ես ավելի բարձր եմ ասում այն հատվածը, որը դեռ հնարավոր է երգել, բայց նա հետ-հետ է գնում ու անցնում ետնաբեմ։ Բոլորս էլ մարդ ենք։ Ներկայացումից հետո հանդիպում եմ ռեժիսորի հետ. «Ես արեցի ինչ կարող էի»,– ասում եմ։ «Ես լսում էի»,– պատասխանում է։ Սակայն եթե ռեժիսորն ինձ լսել է, չնայած որ չպետք է լսեր, նշանակում է՝ ես աշխատանքս լավ չեմ կատարել։ Գուցե Նատալյան չափից շատ խիստ է ինքն իր հանդեպ, չէ՞ որ երգիչը չէր լսել նրան փորձի պակասի և լարվածության հետևանքով, բայց նա գտնում է, որ հուշարարը պետք է նաև լավ հոգեբան լինի, հասկանա, թե ով է անհանգիստ կամ ցրված և բոլորից առավել օգնության կարիք ունի։
— Երբեմն ես այնպես եմ տարվում մի երգչով,– խոստովանում է նա,– որ մյուսը, մոտենալով իմ խցիկին, շուտասելուկի պես մրմնջում է. «Նատաշա, բառե՛րը»։
Կատուների երաժշտական նախասիրությունների մասին
Մենք անցնում ենք վատ լուսավորված միջանցքով, որ կարծես այդ վեհաշուք շենք է ընկել մեկ այլ օպերայից։ — Նատալյա, իսկ այստեղ կենդանիներ չկա՞ն,– հարցնում եմ։ — Հիմա արդեն ոչ։ Այ 70-ականներին այստեղ շատ մելոման կատուներ կային։ Եվ ինչն է հետաքրքիր, ամեն տեսակի երաժշտություն չէին լսում։ Մեկը կար՝ մոխրագույն, նա «Կարմենն» էր սիրում։ Արդեն հենց նախերգանքից հարմար տեղավորվում էր ռեժիսորի օգնականի սեղանին և անշարժ նստում այնտեղ մինչև ներկայացման ավարտը։ Շեկլիկն «Անուշի» երկրպագու էր։ Մի խոսքով, յուրաքանչյուրն իր երաժշտական նախընտրություններն ուներ։ — Իսկ եղե՞լ է որ փորձեն բեմ բարձրանալ։ — Երբե՛ք: Չնայած, չէ, մի էդպիսի կատու էլ կար այստեղ։ Ածուխի պես սև։ Հիշում եմ, թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Լևոնյանը պատմում էր նրա մասին։ Վերդի և Բիզե էր սիրում, մլավում էր բոլոր փորձերի ժամանակ և նրան գտնելն անհնար էր։ Մի անգամ «Աիդայի» ժամանակ լուրջ միջադեպ տեղի ունեցավ այն պահին, երբ Եգիպտոսի արքան ողջունում է Ռադամեսին և Ամներիսի ձեռքն առաջարկում։ Ռադամեսը պատասխանում է. «Թույլ տուր նախ քեզ ներկայացնել պարտվածներին» և ձեռքը պարզում այն կողմ, որտեղից պետք է դուրս գան գերի վերցվածները և հանկարծ, եթովպիացիների փոխարեն հպարտ քայլվածքով բեմ է դուրս գալիս հենց այդ նույն
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Պրոֆի
սև կատուն։ Ծիծաղում է ոչ միայն հանդիսատեսը, այլև երգիչները։ Կատվին դա ընդհանրապես չկաշկանդեց։ Նա մի որոշ ժամանակ նստեց բեմի կենտրոնում, հետո նույնքան արքայավայել հեռացավ ետնաբեմ։ Ներկայացումից հետո շտապ խորհրդատվություն հրավիրեցին։ Տարբեր միջոցներ էին առաջարկում այդ ավազակից ազատվելու համար, սակայն Տիգրան Լևոնյանը մի միտք ասաց, որ մեզ մոտ մինչ օրս կրկնում են. «Ես թույլ չեմ տա վնասել մի կատվի, որն ավելի շատ է նվիրված երաժշտությանը, քան մեր որոշ արտիստներ»: Չորքոտանի մելոմանին բռնեցին, տարան ու բաց թողեցին Սևանի ափին։ Պատկերացրեք աշխատակիցների զարմանքը, երբ նա մեկ շաբաթ անց բեմ դուրս եկավ «Կարմենի» եզրափակիչ տեսարանում։ Նրան հետո ևս մի քանի անգամ փորձեցին տանել հեռու, բայց ապարդյուն։ նա վերադառնում էր։ Տպավորիչ բեմելներից շեղեցին համեղ ուտելիքներով։ Բառի բուն իմաստով տեղ հատկացրին բուֆետում, և նա այլևս երբեք չլքեց կուշտ փորով ուտելու տեղը։ Ակամայից հիշեցի Պուշկինի՝ Մոցարտի շուրթերով հնչեցրած տողը. «Բայց աստվածությունն իմ քաղցած է»։
Որտե՞ղ է ապրում օպերան
Թատերագետի դիպլոմ ստանալուց հետո Նատալյան սկսեց համատեղությամբ ղեկավարել նաև թատրոնի թանգարանն ու արխիվը։ Թանգարան է կոչվում փոքրիկ սենյակը, որ տանում է դեպի նախասրահ։ Եվ այստեղ բացառության կարգով մեզ թույլատրված է ոչ միայն դիպչել ցուցանմուշներին, այլև որոշ բաներ փորձել։ — Սա Գոհար Գասպարյանի բեմական հագուստն է,– պատմում է Նատալյան,– այն ժամանակներում նյութի մի փոքր կտոր անգամ գտնելը դժվար էր։ Իմիջիայլոց Գոհար Միխայլովնան ինքն իր ձեռքով էր երբեմն կարում իր բեմական հագուստները։ Եվ պետք է ասեմ, որ դա նրա մոտ հրաշալի էր
70-ԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍՏԵՂ ՇԱՏ ՄԵԼՈՄԱՆ ԿԱՏՈՒՆԵՐ ԿԱՅԻՆ։ ԵՎ ԻՆՉՆ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ ԼՍՈՒՄ։ ՄԵԿԸ ԿԱՐ՝ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ, ՆԱ «ԿԱՐՄԵՆՆ» ԷՐ ՍԻՐՈՒՄ ստացվում։ Ես հուշում էի նրան «Պողիկտոսի» ժամանակ, որի պարտիտուրան նա ստացել էր Վատիկանից Վազգեն 1-ին Կաթողիկոսի միջոցով։ Իսկ ահա պրեմիերան արդեն նա չէր երգում։ Կողքին Տաթևիկ Սազանդարյանի հագուստն է՝ «Արշակ 2-րդում» Փառանձեմի դերի համար, իսկ սա՝ «Չիո-Չիո-սանից» Արմինե Թութունջյանինը։ Ապակու տակ գլխարկներն են, փոքրիկ, նրբագեղ բալետային թագերը: Իսկ ահա Աիդայի թագը՝ օպերային, ծավալուն։ Դրանով իհարկե բարձր չես թռչի, բայց հաստատ բոլորին վերևից կնայես։ Պատին Սարյանի՝ «Դավիթ Բեկի» դեկորացիաների համար արված էսքիզներն են. այդ ժամանակներից Տիգրանյանի օպերայի մի քանի բեմականացում է արվել։ Ներկայացման ձևն ու դեկորացիաները, ի տարբերություն երաժշտության, շատ արագ են հնանում։ Իմիջիայլոց, ամենադիմացկունը «Աիդայինն» էին. Արմեն Գուլակյանի բեմադրության մեջ մնացին 40 տարի։ Դա երաժշտական թատրոնի համար ռեկորդ է։ Եվ ահա մենք նորից թափառում ենք անվերջանալի միջանցքներով, այցելում հանդերձարաններ ու բեմիրերի սենյակներ։ Արխիվն անմիջապես տանիքի տակ է։ Ինքնահավանությամբ հայտնի երգիչներն այստեղ հանդարտորեն հարևանություն են անում լուսանկարներում և թղթապանակներում։ Այժմ
ամեն բան անցյալում է, անգամ տեսադաշտում պատահմամբ հայտնված պատվոգրի բառամթերքն ու ուղղագրությունը. «Հայտնում եմ երախտագիտությունս Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր թատրոնին, Սովետական բանակի 30-ամյակին և զինված ուժերի հանդեպ մշակույթի գործիչների գերակայությանը՝ նվիրված ՍՍՀՄ զինված ուժերի մշակութային սպասարկման եռամսյակի ընթացքում բեղմնավոր աշխատանքի համար»։ Ստորագրությունը՝ գեներալ-գնդապետ Ֆեդյունինսկու։ Հետդարձի ճանապարհին անցնում ենք կարծես օդից կախված մութ ու նեղլիկ կամրջակով և հայտնվում բեմի վրա՝ վերևում։ — Ես հիմա լույս կվառեմ,– առաջարկում եմ Նատալյային։ — Պետք չէ, ես գիտեմ որ այնտեղ հարթ է։ Մթությանը սովոր աչքերը սկսում են պատկերներ նշմարել դեկորացիաների վրա։ Ոտքերի տակ ինչ-որ տեղ մի փոքր լույսը ստվերում է դեկորացիաները փոխելու համար նախատեսված ծավալուն մեխանիզմը, իսկ գմբեթի տակ հազիվ է լսվում հզոր երաժշտությունը։ Որքան էլ որ ինձ փորձում եմ համոզել, թե այդ փորձն է շարունակվում, ինձ, միևնույն է, թվում է, թե օպերան ապրում է ո՛չ նվագախմբի փոսում և ո՛չ էլ հախճապակե ցոլքերով լի դահլիճում, այլ հենց այդ բարձրության վրա։ Եվ միայն երբեմն պճնված ներքև է իջնում հյուրերին ընդունելու համար։
18 19
#3(62) 2020
Աննա Լորենց | Հոդվածն առաջին անգամ լույս է տեսել Ереван ամսագրում Սուրեն Մանվելյան
evnmag.com
կարդացեք առցանց
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Այլընտրանք
Հետո ի՞նչ, որ ուսանող ես Դասական երաժշտության ժամանակակից ոլորտը չափազանց մրցակցային է։ Մասնագիտական առավել հավակնոտ երազանքների իրականացման ճանապարհին անհրաժեշտ է գործնական փորձառություն ձեռք բերել դեռևս ուսանողական տարիներին։ Դրա համար լավագույն հարթակը Հայաստանում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան է։ Վերջինիս անցյալի, ներկայի և ապագայի մասին զրուցեցինք ստուդիայի տնօրեն, կոնսերվատորիայի Բարեկամների հիմնադրամի ղեկավար, օպերային երգիչ և մշակութային մենեջեր Հայկ Վարդանյանի հետ։ Առանց մուտքի
Պարզվում է՝ Երևանում ոչ թե մեկ, այլ երկու օպերային դահլիճ կա։ Այնպիսին, որտեղ հնարավոր է ամբողջական օպերային բեմադրություններ անել, դե, այն դահլիճներից, որ սիմֆոնիկ նվագախմբի փոս էլ ունի։ Սա, իհարկե, ավելի փոքր է և նույնիսկ առանձին մուտք չունի վերջին տասնամյակում։ Անվերահսկելի կապիտալիզմի օրենքների համաձայն՝ հանդիսատեսի համար նախատեսված մուտքն ինչ-որ բար էր զբաղեցնում և դահլիճ հասնելու համար պետք էր անցնել կոնսերվատորիայի միջանցքներով։ Բայց դա ոչինչ, մուտքը շուտով կվերադարձվի, իսկ դահլիճն ամբողջ 300 նստատեղ ունի։ Նախկինում 400 էր, հետո վերանորոգեցին ու աթոռները չգիտես ինչու հեռու-հեռու դասավորեցին, բայց դա էլ ոչինչ, դահլիճն ամբողջական է, պարտեր, օթյակ ու էն մեծ ջահից, որ ներկայացումից առաջ առաստաղին ես նայում ու ինքդ քեզ տալիս աշխարհի ամենահիմար հարցը. տեսնես էդ ո՞նց են առաստաղից
դեռևս 60-ականներից։ Նախագծման վրա աշխատել են անվանի ճարտարապետներ Գևորգ Թամանյանն ու Գևորգ Մուշեղյանը։ Այդ ժամանակ էր, որ կոնսերվատորիայի ռեկտոր, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի որդին, նախաձեռնեց օպերային ստուդիայի հիմնումը։ Նոր ստուդիայի ենթակառուցվածքներն այնքան լավն էին, որ երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կապիտալ նորոգում սկսվեց, երկու տարի շարունակ բոլոր ներկայացումները տեղափոխեցին այստեղ։
կախել (ու ո՞նց են փոշին սրբում վրայից)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան է։ Նման կամերային մասշտաբների ու խնդիրների հետ մեկտեղ հզոր ձայներ է պատրաստել։ Կար ժամանակ՝ Ռուզան Մանթաշյանն այդտեղ «Տրավիատայից» հատվածներ էր կատարում, այսօր արդեն Լա Սկալայի բեմում է։
Հարուստ բովանդակություն
Ստուդիան կառուցվել է 1980 թվականին, թեև նախագծման աշխատանքները սկսվել էին
20 21
#3(62) 2020
Հայկ Վարդանյանը հատկապես կարևորում է այն գործառույթը, որը կատարում էր օպերային ստուդիան. «Ստուդիան ստեղծվեց, որպեսզի ամբողջանա հատկապես օպերային երգիչների վոկալ պատրաստումը։ Աշխարհի բոլոր խոշոր կոնսերվատորիաներն անպայման ունեն այդպիսի մի բեմ իր բոլոր ենթակառուցվածքներով, որպեսզի ուսումնառության տարիներին բարձր կուրսերում օպերային արտիստներն արդեն իբրև դերասան բեմ բարձրանան և ներկայացումների մասնակցեն»։ Ստուդիայի հիմքում դրված այս կարևոր բովանդակության, ինչպես Հայկն է ասում՝ «մեղավոր-
ները», դիրիժոր Ռաֆայել Մանգասարյանն ու ռեժիսոր Վահագն Բագրատունին են։ Վերջինս 1980-90-ականներին եղել է օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսորը։ Իր օրոք բավականին խոշոր օպերաներ են բեմադրվել, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին և շրջանավարտներին բեմ բարձրանալ կայացած արտիստների հետ, կատարել իրենց կարիերայի առաջին քայլերը։ Երեք տասնամյակի ընթացքում ստուդիայում բեմադրվել են թվով մոտ 30 ամբողջական ներկայացումներ։ Ստուդիան նաև բեմ է ծառայել բարձր կուրսերում օպերային դրվագների, քննությունների հանձնման համար։ Օպերային ստուդիայում իրենց առաջին քայլն իբրև դերասան-երգիչ կատարել են Հայաստանում կայացած ու այսօր միջազգային ճանաչում ունեցող մեր բոլոր երգիչները, ինչպես Լիպարիտ Ավետիսյանը, Լիանա Ալեքսանյանը, արտիստներ, ովքեր այժմ ելույթ են ունենում Լա Սկալայում, Մետրոպոլիտեն օպերայում և այլուր։ Հետո եղավ ութ տարվա դադար, հիմա՝ վերադարձ։
Շա՜տ սոպրանոներ, բարիտոններ, տենորներ և բասեր
Այսօր էլ ստուդիան շարունակում է կատարել 80-ականների գործը։ Հայկ Վարդանյանն ասում է. «Արդեն երկու օպերային ներկայացում ենք պատրաստվում բեմ հանել։ Առաջինի համար կազմակերպեցինք լսումներ և չորս ձայնաբաժիններից սոպրանոները և բարիտոններն ընտրվեցին ուսանողական շրջանակներից, իսկ տենորի և բասի ձայնաբաժինների համար կոնսերվատորիայից դուրս՝ ավելի լայն լսումներ հայտարարեցինք և որոշ դերերգեր կատարեցին արդեն կոնսերվատորիայի շրջանավարտները։ Երկու բեմադրություն ենք պատրաստել. մեկը՝ Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» օպերան է, որ շատ խաղարկվող է ամբողջ աշխարհում և որը մեր օպերային թատրոնում չի բեմադրվել։ Մյուսը՝ մեր հայկական «Կարինե» օպերետն է, որն ուզում ենք ուրույն ռեժիսուրայով մատուցել։ Այն շատ երիտասարդ կազմ է պահանջում թե՛ երգչախմբում և թե՛ սոլիստների համար, ու դա շատ լավ է, կարող ենք մասնակցություն ապահովել ավելի շատ ուսանողների կողմից։ Ավելին՝ անում ենք այնպես, որ երկու կազմ ունենանք, այսինքն՝ կրկնապատկենք այն ուսանողների թիվը, որոնք կունենան այդ ամբողջական դերերգի փորձառությունը։ Այս տարի նաև 8 թեմատիկ համերգ էինք նախատեսել։ Ուսանողի ամենակարևոր խնդիրներից մեկը բեմում հաճախ լինելն է»։ Օպերային ստուդիան ամբողջական ներկայացումներում ներգրավված լինելու հնարավորություն է ստեղծում ոչ միայն վոկալիստների, այլև հենց երաժիշտների համար։ Հայկ Վարդանյանն ուրախությամբ նշում է. «Մի շատ կարևոր բան կա, որ արվեց կոնսերվատորիայի կողմից. դա սիմֆոնիկ նվագախմբի վերականգնումն ու դրա լիարժեք գործունեության վերսկսումն էր դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ։ Անցյալ տարվա սեպտեմբերից մենք ունենք հրաշալի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ։ Առհասարակ երաժիշտների մեծ մասը սոլիստներ չեն դառնում, փոխարենը, որպես կանոն, աշխարհի հարյուրավոր խոշոր նվագախմբերի հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում։ Պատկերացրեք մի ուսանողի, որը կոնսերվատորիան ավարտում է առանց մի որևէ օպե-
րային ներկայացման կամ սիմֆոնիայի նվագակցած լինելու և պատկերացրեք մեկ այլ ուսանողի, որն արդեն 8-10 օպերայի է մասնակցել։ Դա նրան բոլորովին այլ մրցակցային դաշտ է տանում»։
Ապագայի ստուդիան
Հայկը հպարտությամբ է նշում, որ կապիտալ նորոգումից հետո նախագծի առումով ստուդիան որոշ չափով կրկնելու է 80-ականների պատկերը. «Շուտով ստուդիան նորից կունենա իր բեմը, իր մուտքը և էլի մի բան՝ իր տոմսարկղը, ինչը նախկինում չի եղել։ Մենք նաև մի նորամուծություն կունենանք։ Պատկերացրեք՝ հանդիսատեսին հենց նախասրահում բեմադրությունից կես ժամ առաջ ներկայացվում է օպերայի պատմությունը և հիմնական բովանդակությունը։ Հանդիսատեսն օպերային ծանոթանում է ոչ թե բուկլետների միջոցով, այլ լավ երաժշտագետների, երաժշտության պատմաբանների միջոցով, որոնք, ի դեպ, կոնսերվատորիայում բազմաթիվ են։ Սա շատ կարևոր է, քանի որ օպերա լսելիս հանդիսատեսին բառերն ամբողջությամբ չեն հասնում, էլ չեմ ասում, որ հանդիսատեսը պարտադիր
↑ Հայկ Վարդանյան
չէ, որ իտալերեն կամ գերմաներեն իմանա։ Աշխարհի շատ թատրոններ արդեն ներդրել են սուբտիտրերի տեխնիկա և հանդիսատեսն իր դիմացի աթոռի վրա կարող է ընտրել լեզուն և հետևել բառերին կամ էլ սուբտիտրերը մեր օպերային թատրոնի նման բեմի վերևում են։ Դա լավ է, բայց որոշակի լարվածություն է ստեղծում ներկայացման ընթացքում։ Իսկ երբ սյուժեին արդեն ծանոթ է, կարողանում է ամբողջությամբ կլանվել երաժշտության մեջ։ Բեմադրության առումով ևս կունենանք նորամուծություններ»։ Կփոխվի նաև մոտեցումը բեմադրության նկատմամբ։ Ծանր դեկորացիաների դարաշրջանն արդեն անցյալում է։ Նույնիսկ խոշոր թատրոններում հիմա հազվադեպ կարելի է հանդիպել 30-50 տարի առաջվա դեկորացիաներ։ Իսկ ահա նորերը որպես կանոն աշխատում են առավել մինիմալիստական պատրաստել, համագործակցում են ժամանակակից ճարտարապետների, դիզայներների և բեմանկարիչների հետ։ Այդպես կվարվեն նաև ստուդիայում։ Բայց Հայկն ավելացնում է մի շատ կարևոր «բայց». «Այսօր շատ ժամանակակից ռեժիսորներ արժանի քննադատության են հանդիպում, քանի որ իրենց բեմադրությունների առանցքում դնում են ոչ թե երաժշտու-
թյունը, այլ վիզուալ ավելի հետաքրքիր կոնցեպտը, որը շատ հաճախ չի համապատասխանում օպերայի բուն նյութին, երաժշտությանը և թեմային։ Մենք, ժամանակակից մոտեցումներով հանդերձ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի չաղավաղվի բուն ստեղծագործությունը»։
Ստուդիան և թատրոնը
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ հարաբերությունները Հայկը տեսնում է շատ բարեկամական, բայց և մրցակցային՝ նշելով, որ չեն պատրաստվում կրկնել ռեպերտուարը և, որ ամենակարևորն է, չեն պատրաստվում զիջել որակապես։ Այժմ ստուդիան նպատակ ունի ձևավորել ակտիվ խաղացանկ, ներկայանալ տարեկան 3-4 բեմադրությամբ։ Հայկն ասում է. «Միջազգային թատրոններն այժմ պահանջում են ամբողջական դերասանական պարտիաների տիրապետող և բեմադրություններում դերերգեր կատարած վոկալիստների։ Այսօր օպերային երգիչ պատրաստելու ամենակարևոր բացը տաղանդավոր ձայների ամբողջական դերերով ներկայանալու հնարավորության պակասն է։ Օպերային երգիչը, որն արդեն իսկ աշխատել է նվագախմբի և լավ ռեժիսորի հետ, բոլորովին այլ փորձառության կրող է»։
Հասմիկ Բարխուդարյան Արթուր Լյումեն Գևորգյան
Դասական բանականություն
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Տեխնոլոգիաներ
22 23
#3(62) 2020
ԵՐԵՎԱՆ-ը պատմում է, թե ինչպես արհեստական բանականությունը սկսեց մտածել հայերեն և ստեղծել հայկական երաժշտություն։
ՆՈՐ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԸ
Հրապարակում մարում են բոլոր լույսերը: Լռում են գրեթե բոլոր ձայները։ Հետնաբեմում տեղադրված համակարգիչների առջև նստած են մարդիկ, ովքեր կլանված նայում են իրենց առջևում դրված էկրաններին. բուռն աշխատանքային գործընթացի մեջ են: Լռությունը շարունակվում է, միայն ականջի ծայրով կարելի է լսել, թե ինչպես են տվյալագետների մատներն արագ հպվում ստեղնաշարերին: Բեմում տեղադրված էկրանին հայտնվում է երկու կապույտ կետ: Լսվում է տղամարդու ձայն, որը ողջունում է հանդիսատեսին: Դա արհեստական բանականության ալգորիթմն է, իսկ երկու կապույտ կետերը նրա աչքերն են: Նման է գիտաֆանտաստիկ ֆիլմի, բայց չէ, իրականություն է։ Ձայնը շարունակում է իր խոսքը, պատմում, թե ինչու է այդտեղ և ինչ է սպասվում համերգի ընթացքում: Հաջորդ դրվագում բեմում գտնվող նվագախմբի երաժիշտների առջև՝ պլանշետների էկրաններին, հայտնվում են նոտաներ: Մաեստրո Սմբատյանը բարձրանում է բեմ, մի կողմ դնում նախորդ կատարման թղթե նոտաները, միացնում իր պլանշետը, հայացքը գցում է նվագախմբի ուղղությամբ՝ ձեռքի թեթև շարժումով ազդարարելով նոր ստեղծագործության սկիզբը: Անցած աշնան մի քանի օր՝ ոչ շատ վաղ անցյալում, բայց մինչ այս համաշխարհային քովիդաշփոթը, Հայաստանը դարձել էր մոլորակի կենտրոնը: Հանրապետության հրապարակում հավաքված էին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդիկ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ուղեղները (դե, նաև Քիմ Քարդաշյանը): Թամանյանական շենքերը ողողված էին գույնզգույն լույսերով, և ամենուր հնչում էին երաժշտական ելևէջներ: Բեմի վրա միավորվել էին իրարից բացարձակ տարբեր երկու ոլորտներ՝ դասականն ու արհեստական բանականությունը: Այդ օրերին Երևանն ապրում էր նորարարական ոգով՝ Հայաստանը հյուրընկալել էր WCIT միջազգային տեխնոլոգիական ֆորումը՝ «ապակենտրոնացման ուժը» խորագրով, և որոշված էր միջոցառումը սկսել մեծ համերգով Երևանի կենտրոնում: «Որպես ընդունող կողմ ՝ Հայաստանը պետք է պատշաճ ներկայացներ իր մշակույթը՝ մասնավորապես իր հարուստ կոմպոզիտորական դպրոցը և կատարողական արվեստը,– նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը,– հենց այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվեց WCIT համաշխարհային նվագախումբը»: Մի տեղ հավաքվեցին 30 հայ և 75 արտասահմանցի երաժիշտներ, ովքեր ժամանել էին այն 14 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է WCIT ֆորումը: Համերգի ժամանակ հնչեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», ինչպես նաև նվագախումբը կատարեց շատ յուրօրինակ «պոպուրի», որը ներառում էր այդ նույն 14 երկրների ամենահայտնի կոմպոզիտորների աշխատանքները:
ԴԱՍԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆԸ
Այնուհանդերձ, պետք էր մի տարր, որը կկապեր ՏՏ ֆորումը և դասական երաժշտությունը: Այդպես արհեստական բանականությունը սովորեց այդ բոլոր երկրների հիմները և միավորելով իր ստացած տվյալները՝ ստեղծեց նորը՝ WCIT2019-ի համաժողովի հիմնը: Սակայն ամենակարևոր քայլը դեռ առջևում էր: Միտք առաջացավ կրկին արհեստական բանականության օգտագործմամբ գեներացնել երաժշտություն հայկական հոգևոր ստեղծագործությունների հիման վրա, այն էլ համերգի ընթացքում, բեմի վրա, իրական ժամանակում: Արհեստական բանականությանն այս ամենը պետք է սովորեցնեին տվյալագետներ Զավեն Նավոյանը և Գևորգ Մինասյանը: «Շատ ռիսկային քայլ էր բոլորի համար՝ թե՛ մեր՝ տվյալագետների, թե՛ հենց երաժիշտների,– պատմում է Նավոյանը,– չէ՞ որ նրանք Երևանի կենտրոնում հազարավոր մարդկանց առջև պետք է նվագեին իրենց բոլորովին անծանոթ երաժշտություն»: Այդպես հենց համերգի ժամանակ առաջին անգամ տեսնելով այդ նոտաները՝ երաժիշտները հնչեցրեցին ստացված կոմպոզիցիան: Երբ գործ ունես ոչ թե մարդու, այլ արհեստական բանականության հետ, վերջնարդյունքների հնարավորությունները բազմաթիվ են և անկանխատեսելի: Բնականաբար, նախապես արվել էին բազմաթիվ փորձեր, բայց ամեն փորձի ժամանակ արհեստական բանականությունը նոր երաժշտություն էր գեներացնում, այսինքն՝ երաժիշտները պատրաստ էին այնքանով, որ գիտեին, թե ոնց է աշխատելու հենց ծրագիրը, բայց վերջնարդյունքը մինչև վերջին վայրկյանն անհայտ էր: Մտահղացման հեղինակները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ու WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն էին: Դեռ մինչև միջոցառումը՝ փորձերի օրերին, Եսայանն այսպես էր բացատրել գաղափարը. «Փորձելու ենք սրանով նաև աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նորարարական երկիր է, և մեզ մոտ այն ընկերությունները, այն պոտենցիալը, որ կա IT շուկայում, փորձում ենք արվեստի միջոցով աշխարհին ցուցադրել»: Բայց դա գաղափարական առումով, իսկ երաժշտական առումով նպատակ էր դրվել արհեստական բանականության լուծումների միջոցով գտնել հայկական երաժշտության գենետիկ կոդը, բացահայտել այն օրինաչափությունները, որոնք դարձնում են երաժշտությունը հենց հայկական, և այդ գիտելիքի հիման վրա արհեստական բանականության միջոցով ստանալ նոր երաժշտություն:
← Համերգի հետնաբեմում
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Տեխնոլոգիաներ
ՔՐՈՄՈՍՈՄԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Պահանջվեց մոտ մեկ տարի և մի քանի թիմերի աշխատանք, որտեղ բացի տվյալագետներից, ում վստահվել էր ծրագրի ամբողջ տեխնիկական մասը, կային նաև մի քանի կոմպոզիտորներ և երաժիշտներ Սիմֆոնիկի թիմից: Նրանք փորձեցին վերհանել հենց հայկական երաժշտության առանձնահատկությունները և դրանք փոխանցել արհեստական բանականությանը: «Կոմպոզիտորը գրում է երաժշտությունը՝ հիմնվելով իր զգայական ընկալման, ինտուիցիայի, ինտելեկտի և պրոֆեսիոնալ հատկանիշների, մուսայի և շատ ու շատ այլ գործոնների վրա,– ասում է Զավեն Նավոյանը,– մենք փորձել ենք հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է արհեստական բանականության միջոցով վերարտադրել «քրոմոսոմային կապերը», որոնք դարձնում են երաժշտությունը հայկական»: Ստեղծվեց հայկական հոգևոր երաժշտության շտեմարան, որը «սովորեցրին» արհեստական բանականության ալգորիթմին և այն կարողացավ գտնել այդ երաժշտության մեջ եղած «հայկականությունը»: «Շատ տարբեր փորձեր արեցինք, շարականներ, հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, Եկմալյանի պատարագը հատվածների վրա և ամենահետաքրքիրն այն էր, որ այն երաժշտությունը, որ մենք ի վերջո ստացանք, մոնոտոն էր,– պատմում է Սարգիս Բալբաբյանը,– սա հայկական երաժշտության շատ կարևոր առանձնահատկություններից է, և արհեստական բանականությունը կարողացավ հասկանալ այդ մոնոտոն մտածողությունը, իր ստեղծած երաժշտությունը նույնպես այդ ոճի մեջ էր»: Պետք էր որոշել, թե ինչ երաժշտության հիման վրա կառուցել ալգորիթմը, որպեսզի այն ունենա հայկական տարբերակիչ հատկությունները և որ ծրագիրը կարողանա հեշտ սովորել այն: «Հարցը ճիշտ գործիքի ընտրության մեջ չէր, քանի որ ծրագիրը գործիքները չի տարբերում: Պետք էր գտնել ճիշտ հարմոնիան»,– ասում Զավենը:Նրանք պարզապես ուզում էին ստեղծել մի երաժշտություն, որը լսելիս մարդը միանգամից կզգա, որ այն հայկական է: Զավենն անգամ մի փոքր էքսպերիմենտ անցկացրեց: Արհեստական բանականության կողմից գրված ստեղծագործություններից մեկը տվեց պրոֆեսիոնալ երաժիշտների և պարզապես երաժշտասեր մարդկանց, որ լսեն և փորձեն գուշակել՝ ինչ ազգի երաժշտություն է: Նրանք բոլորն այդ ստեղծագործությունը լսելիս ասում էին՝ չեմ կարող ասել՝ ով է հեղինակը, բայց միանշանակ հայկական երաժշտություն է:
24 25
#3(62) 2020
ՀԱՅՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԸ
Բնականաբար երկու բացառապես տարբեր ոլորտների միաձուլումն առաջին հայացքից բավական բարդ էր թվում, բայց թիմի անդամներն արագ լեզու գտան և հետհայացք գցելով՝ հաջողեցին: «Ինձ համար դասական երաժշտությունը հոբբի նման մի բան է, այդ իսկ պատճառով այս նախագիծը չափազանց հետաքրքիր էր,– ասում է Զավենը։ – Ես պրոֆեսիոնալ երաժիշտ չեմ, բայց ունեցածս սիրողական փորձն ինձ շատ օգնեց»:
ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ
↓ Զավեն Նավոյան
Վերջերս ՀՊ սիմֆոնիկ նվագախումբը կրկին միավորեց իր ուժերը նորարարական տեխնոլոգիաների հետ մեկ այլ նախագծի համար: Արդեն տևական ժամանակ Հայաստանում անցկացվում է ամենամյա «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը՝ ամենահեղինակավորներից մեկը տարածաշրջանում: Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից՝ շատ կարճ ժամանակահատվածում որոշեցին մրցույթը տեղափոխել օնլայն հարթակ: Codics ընկերության կողմից ստեղծվեց հատուկ հավելված, որը թույլ տվեց թե՛ մրցույթի մասնակիցներին, թե՛ ժյուրիին և թե՛ հանդիսատեսին մասնակից դառնալ այս երաժշտական իրադարձությանը: «Գլխավոր նպատակն էր էմոցիաներն ու տաղանդներ բացահայտելը կարողանալ տեղափոխել օնլայն հարթակ,»– պատմում է Codics ընկերության տնօրեն Նարինե Տեր-Ղևոնդյանը: Մինչդեռ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում նմանօրինակ միջոցառումները հերթով չեղարկվում էին, մրցույթի կազմակերպիչները որոշեցին գնալ այլ ճանապարհով: Նախագիծն ընթացքի մեջ է: Ներկայումս ավարտվել է մրցույթի առաջին փուլը, որտեղ մասնակիցները պետք է ուղարկեին իրենց կատարումների ձայնագրությունները: Արդեն հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները հայտնի են: Ի դեպ, առաջին փուլի համար մասնակիցները կարող էին խնդրել, որ սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրի իրենց ընտրած ստեղծագործության ջութակի կամ դաշնամուրի կատարումը, որպեսզի նրանք կարողանային ականջակալով լսել և նվագակցել: Այս նախագծի դեպքում նույնպես միավորվել էին ՏՏ ոլորտի և երաժշտության դաշտի ներկայացուցիչներ, որպեսզի հարթակը կառուցելիս հնարավոր լիներ անել դա մաքսիմալ գրագետ: Ի սկզբանե՝ մինչ համաճարակային պայմանները, նախատեսվում էր, որ վերջին փուլ անցած մասնակցիները ելույթ կունենան սիմֆոնիկ նվագախմբի հետ, բայց ակնհայտորեն այս իրավիճակում դա անելն անհնար էր: Այդ ժամանակ Codics-ի թիմն առաջարկեց լուծել այդ խնդիրն արհեստական բանականության միջոցով: Ձայնագրեցին նվագախմբի կատարումը մի քանի տեմպերով, որպեսզի վերարտադրեն իրական փորձի հնարավորությունները և մասնակիցը կարողանա ընտրել իրեն հարմար տեմպը: Այս դեպքում կարելի է ասել, որ արհեստական բանականությունը դիրիժորի դերում է: Իրական կատարման ժամանակ դիրիժորն է որոշում ՝ երբ միացնել մենակատարին նվագախմբի հետ, այս դեպքում այդ գործառույթը լինելու է արհեստական բանականության ձեռքում: «Սոլոն ազատ նվագ է և պետք է դիրիժորը զգա, թե երբ է նա ավարտի մոտենում, որպեսզի սկսի նվագել արդեն նվագախմբի հետ,– ասում է Նարինեն,– մենք փորձել ենք նույն գործողությունը վերարտադրել արհեստական բանականության միջոցով»: Այսինքն՝ հավելվածի մեջ ներդրվել է այն ինտելեկտը, որը թույլ է տալիս կանխորոշել մենակատարի հաջորդող քայլերն ու պահպանել ողջ կատարման հարմոնիան: ՀՊ սիմֆոնիկ նվագախումբն ապագայում պլանավորում է շարունակել այս նորարարության ալիքը և ստեղծել մի կայք, որը հնարավորություն կտա ինքնուրույն գրել երաժշտություն և ստանալ դրա հայկական տարբերակը: «Այս կրթական ծրագրի միջոցով ցանկացած մեկը կկարողանա լինել կոմպոզիտոր և ներգործելով արհեստական բանականության հետ՝ տեսնի մեկ երաժշտության տարբեր ընկալումներ,– նշում է Սարգիսը,– Մենք առաջինը չենք, ով համատեղեց արհեստական բանականությունը և երաժշտությունը, բայց մենք կարողացանք առանձնացնել հայկական երաժշտության գենը»:
ԲԱՆԱԿԱՆ ԷԱԿԸ
Ինչպես նման դեպքերում հաճախ պատահում է, լուրջ քննարկումներ ծավալվեցին այն մասին, թե ի վերջո արհեստական բանականությունը կարո՞ղ է մի օր փոխարինել մարդուն։ Մեր զրուցակիցները համակարծիք են. դա անհեթեթություն է: Արհեստական բանականությունը չի կարող գերազանցել մարդու ստեղծագործական միտքը, և այս դեպքերում այն պարզապես գործիք է։ Այն օժտված չէ զգայական ընկալմամբ և հիմնվում է միայն տվյալների ու նոտաների վերլուծության վրա: Եվ, ի վերջո, նույնիսկ դրանում նրան օգնում էին հետևում կանգնած ու երաժշտությունը սիրող մարդիկ։
Մարգարիտ Միրզոյան Բիայնա Մահարի, WCIT Armenia
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Իմ Երևան
Տիգրան Մանսուրյան.
«Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը» Սարյանի ու Կարա Բալայի երևանցիությունը, թաղային կռիվները, տրամվայում գողացված պարտիտուրան և Փարաջանովի հետ զբոսանքները. Տիգրան Մանսուրյանի հին ու նոր Երևանը։
26 27
#3(62) 2020
Դեռ Բեյրութից գիտեի «Հեյ ջան Երևան» երգը։ Մեր տանը նաև մի օրացույց կար Շահումյանի արձանի լուսանկարով։ Մեր լավագույն քանդակներից է՝ իր հրապարակով հանդերձ։ Երբ առաջին անգամ եղա Երևանում, ապշեցրին բուսականության առատությունը, օդի տաքությունը, ապահովության զգացողությունը, չէ՞ որ Արթիկից էի եկել։ Ես գավառից եկած, անփորձ 17 տարեկան տղա էի։ Բայց ահա, ընդունվեցի ուսումնարան ու, դու մի ասա, ուսումնարանի կարևոր մարդկանցից մեկը դարձա անմիջապես։ Հավելյալ թոշակ նշանակեցին նույնիսկ բացի ուսանողականից՝ պրոֆմիության, որ օրական ուտելու փող ունենամ։ Երևանում շատ տարածված էին թաղային կռիվները։ Կոնդեցիները, երրորդմասցիները, մյուսներն անընդհատ կոնֆլիկտների մեջ էին։ Այնպիսի տպավորություն էր՝ էս կռվարար տղերքի գործունեությունն իշխանության կողմից լուռ քաջալերվում էր մնացածներիս զսպելու համար։ Կարծում եմ՝ վախը կարևոր էր։ Թե չէ կարող էին մի օրում բոլոր կռվարարներին վերացնել, բայց պահում էին, ձեռք չէին տալիս։ Մի օր նկատեցի, որ հենց կոնֆլիկտի մեջ պիտի հայտնվեմ, արդեն վերջ, բայց մեջքիս հետևում ինչ-որ տղերք էին հայտնվում՝ սասունցիներ, որոնք զսպում էին ու չէին թողնում, որ ինձ կպնեն։ Էնպես որ՝ երբևէ կռիվ չեմ արել։ Գողություն շատ կար, շատերի համար գոյատևելու հարց էր։ Մի անգամ տրամվայում ձեռքիցս թռցրեցին «Եվգենի Օնեգին» օպերայի պարտիտուրան, որ հետս տարել էի օպերային թատրոն. սովորելու համար շատ կարևոր է և՛ լսել երաժշտությունը, և՛ հետևել պարտիտուրային։ Չիմացա՝ ինչներին էր պետք։ Տարան ու վերջ։ Երևանն ինձ համար առաջին հերթին ծայրամասերն էին։ Ապրում էի Մալաթիայում, իսկ ուսումնարանի մոտիկ ընկերս՝ Հրանտը՝ Երևանյան լճի մոտակայքում՝ բարձունքի վրա, ներքևն էլ այգիներ ունեին։ Գնում էինք իրենց տուն, Չարենց էինք կարդում մինչև լույս, գինի էինք խմում։ Թաղամասերը կազմված էին առանձին տներից ու մարդիկ ընկերություն էին անում ընտանիքներով։ Եվ դա շատ գեղեցիկ էր դարձնում հարաբերությունները։ Քաղաքային բարձրություններն ու աղմուկը դեռ չկային։ Որոշ ժամանակ դեռ պահպանվում էին էդպիսի հանրությունները, երբ դալանից մտնում էիր ներս, ու էնտեղ՝ տներ, ընտանիքներ... Այն ժամանակ Կամերային երաժշտության տան տեղում պարտեզ էր, բայց հենց այդ մասում կար բացօթյա համերգասրահ, որտեղ ամռանը սիմֆոնիկ համերգներ էին լինում։ Եթե ոչ այնտեղ, գնում էի Ֆիլհարմոնիա կամ Օպերային թատրոն։ Մի անգամ «Լոռի» ճաշարանում նստած էինք Փարաջանովի հետ։ Մատուցողը եկավ, ասաց՝ կողքի սեղանից ձեզ օղի են հյուրասիրում։ Փարաջանովը ոչ էլ նայեց էդ ուղղությամբ, ոչ մի ձև չարձագանքեց։ Հետո վեր կացանք, շիշը վերցրեց հետը։ Դուրս եկանք, հասանք Իսահակյանի արձանի մոտ, Փարաջանովը շիշը դրեց Իսահակյանի ոտքերի մոտ՝ նվիրեց Վարպետին ու շարունակեցինք։ Էն ժամանակ մեծերը՝ էս քաղաքի հայրերը, տերերը, մի քիչ աչքի ընկնեիր՝ քեզ առնում էին իրենց շրջապատ, դարձնում իրենց մերձավորը։ Միանգամից կապը կայանում էր։ Երեք տեր ուներ քաղաքը. ղեկավար մարդիկ՝ ցեկա-մեկա, ռայկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, վարորդը և այլն։ Հետո՝ ստուկաչները և արվեստագետները։ Երբեմն լինում էին ստուկաչ-արվեստագետներ։ Էսօրվա տերերը մեծամասամբ անհետաքրքիր մարդիկ են։ Իրենք փողի տեր են, փողն էլ է էստեղ, իրենք դարձել են Երևանի տերերը։ Մի անգամ Արվեստի աշխատողների տանը Փարաջանովը պատմեց ապագա «Նռան գույնի» պատմությունը։ Դա ոչ թե նկարագրություն էր, այլ մի դերասանի թատրոն։ Էդ ի՜նչ հրաշք էր պատմում։ Իսկ ցուցադրված բոլոր տարօրինակ շարժումները հետո հատ-հատ տեսանք ֆիլմում։ Ֆանտաստիկ մի բան էր։ Սարյանը, իհարկե, ներկա էր։
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Իմ Երևան
28 29
#3(62) 2020
Երկու գլխավոր երևանցիներն ինձ համար Սարյանն ու Կարա Բալան էին՝ երկու բևեռներն էն ժամանակվա Երևանի։ Սարյանը մեծ հեղինակություն էր, հայր էր։ Միշտ գալիս էր երիտասարդ նկարիչների ցուցահանդեսներին, ուշադիր նայում էր, կարծիք էր հայտնում, քաջալերում էր։ Իսկ Կարա Բալան էս աշխարհից չէր։ Դերվի՜շ, ծաղկեփունջը միշտ ձեռքին, միշտ քիչ կամ ավելի խմած էր։ Մի անգամ մտա մի ճաշարան՝ «Կովկաս» ռեստորանի կողքը։ Տեսնեմ Կարա Բալան պառկած է գետնին՝ երկու սեղանների միջև, հենց էդպես։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում՝ ուտում, խմում, խոսում են։ Մի կերպ օգնեցի, կանգնեցրի ոտքի, նորից գնաց անձայն փլվեց գետնին։ Չէր էլ խոսում, ինքն իր հետ էր միշտ։ Հիմա փողոց դուրս գալիս մտովի սուլում եմ էն, ինչի վրա որ աշխատում էի տանը, հիմա շատ եմ աշխատում, միշտ մտքով երաժշտության մեջ եմ։ Ընկերս՝ Հրանտը, մի աղջկա էր սիրում։ Բոլորով ուղեկցում էինք նրան էդ աղջկա տան մոտ, իսկ նա պատշգամբի տակ երգում էր «Երևանի սիրուն աղջիկը»։ Բայց չօգնեց, էդպես էլ չամուսնացավ հետը։ Պատերազմից հետո Արամ Խաչատրյանը «Գարուն Երևան» երգը գրեց, պարզվեց, որ դա ամենակենսունակն էր Երևանի մասին բոլոր երգերից։ Չնայած, որ 60-70-ականներին Բաբաջանյանն էլ լցրեց քաղաքն իր երգերով՝ և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ Արտեմի Այվազյանն էլ գրեց։ Տոնական Երևանը միշտ հիշեցնում է Խաչատրյանի վալսը «Դիմակահանդեսից»։ Խենթանալու գեղեցիկ երաժշտություն է։ Ամբողջությամբ երիտասարդություն, կյա՜նք, տո՜ն։ Էնքան զորավոր վալս էր, որ մերոնք բոլորը հարկ համարեցին վալս գրել։ Չէին մտածում՝ Արարատը, էս քաղաքը, էս երկիրն ի՞նչ կապ ունեն վալսի հետ։ Հին Երևանում քաղաքի ընտրյալները ռուսախոսներն էին։ Հիմա առաջին լեզուն հայերենն է, իսկ օտար լեզուները մի բան էլ շատացել են։ Դա հրաշալի է։ Բայց մի ուրիշ սարսափ է առաջացել՝ խանութների օտար անվանումները, այն էլ հայերեն տառերով։ «Շուզ» են գրում կոշիկի խանութի մուտքին։ Լա՞վ է որ։ Դրսում ոչինչ չունեմ։ Ինչ ունեմ՝ էստեղ է։ Իմ քաղաքն է, իմ տունն է։ Որտեղ էլ եղել եմ, հիվանդության աստիճան կարոտել եմ Երևանը։ Մոլորյալի պես սպասել եմ՝ երբ եմ վերադառնալու։ Ութ տարի ձմեռներն անցկացրեցի Ֆրանկֆուրտում։ Շատ ուշադիր էին իմ նկատմամբ, բազմաթիվ հրաշալի համերգների եղա, որոնք երբեք Երևանում չէի լսի, 20-րդ դարի հսկաներին, բայց մեկ է՝ տառապում էի։ Երբեք մտքովս չի անցել մնալ ուրիշ տեղ։ Գժվում եմ ուրախությունից, երբ փողոցում արևմտահայերեն խոսք եմ լսում, խենթանալու գեղեցի՜կ է։ Պետք է շատ շուտ կարողանաս մերվել։ Երևանում կային ներգաղթած մտավորականների ընտանիքներ, որոնք առանձին հավաքատեղիներ ունեին, առանձնանում էին մյուսներից։ Չէի սիրում դրանց առանձնանալը։ Մյուս կողմից՝ հայրենադարձ լինելը, դուրսը տեսած լինելն ինձ օգնեց։ Ես, օրինակ, շատ լավ գիտակցում էի, որ պաշտոնական իրականությունը բոլորովին էն չի, ինչպես ներկայացվում է։ Կար արտահայտություն՝ «միոտանի դիսիդենտ»։ Երկոտանիները նրանք էին, որ ակտիվ դիսիդենտական գործ էին անում, միոտանիները՝ մտքով դիսիդենտները։ Լսել եմ դա Լևոն Ներսիսյանից։ Այ Լևոնն ու ես էդպիսին էինք։ Ու էլի կային, իհարկե։ Նոտաներ ձեռք բերելու համար գնում էի Մոսկվա, Կիև, Տալին։ Հեշտ չէր ժամանակակից երաժշտության մասին տեղեկություն ստանալը։ Հասկանում եք, Տալինի կողքին Ֆինլանդիան էր, Եվրոպա, կապ կար։ Մեր կողքին Թուրքիան է, էնտեղից բան չէինք կարող ստանալ։ Տերյանի ու Մոսկովյանի խաչմերուկում Մասնագետների շենքն է, շա՜տ գեղեցիկ կառույց, ամենաշքեղներից մեկը Երևանում։ Մի օր գալիս էի լճի կողմից, տեսնեմ՝ Վարպետը՝ Սարյանը, հատեց Տերյանը։ Անցավ մայթը, շուռ եկավ ու սկսեց երկար նայել շենքին։ Ես էլ հեռվից իրեն էի նայում։ Ի՞նչ հիացմունք էր ապրում, ի՞նչ հիշողությունների մեջ էր, ո՞վ կար մտքում։
Այսօր պատահում է, որ ինձ էլ նայում են էնպես, ինչպես ես՝ Սարյանին։ Ցավոք սրտի, դա ինձ կաշկանդում է։ Ես կուզեի միշտ ի՛նքս լինել նայողը։ Շատ եմ սիրում այս բնակարանի դիրքը, որովհետև ամեն ինչ մոտակայքում է. մի ոտքով Կոնսերվատորիայում եմ, մի ոտքով՝ Ֆիլհարմոնիա, Օպերա, մի ոտքով՝ Կամերային երաժշտության տուն, մի ոտքով էլ Մատենադարան։ Կողքի բակում ապրում էր Կոստան Զարյանը, իր մոտ էի գնում։ Դիմացի շենքում՝ Համո Սահյանը, փողոցի մյուս կողմում՝ Սոս Սարգսյանը։ Աբովյանի ու Սայաթ-Նովայի անկյունում Ակադեմիայի շենքն էր, որ հետո քանդեցին, եկեղեցին կառուցեցին։ Այդտեղ՝ մուտքի մոտ, մի օր տեսա Սևակին։ Հանդիպեցինք, բաժանվելուց էլ մի տաք պաչեց ճակատս իր հաստ շրթունքներով։ Մի ամիս հետո մահացավ։ Իսկական երևանցին պիտի լինի մեկը, որ էստեղ ապրում է տիրոջ հոգեբանությամբ և երբ դրսից ընկերոջն է կանչում, ուրախությամբ ընդունի էստեղ, համարի, որ այդ մարդը գալիս է ի՛ր մոտ, որ քաղաքն ի՛նքն է։ Մի հարյուր տարի առաջ այդպես մեր մտավորականները հրավիրում էին մարդկանց Թիֆլիս, նրանց կենտրոնը, նրանց տունը Թիֆլիսն էր։ Բայց Երևանը սիրելն էլ պիտի լինի ոչ թե ասելով, կենտրոնանալով դրա վրա, այլ անմիջական, բնական։ Մարդ, որ ինքն իրեն սիրում է, ամեն օր այդ մասին իրեն չի ասում, չէ՞։ Այ էդպես էլ պիտի սիրես Երևանը։ Ես հիշում եմ Սայաթ-Նովա փողոցի տեղը կավաշեն տների կույտը, շատ նման էր Սարի Թաղին։ Այսինքն՝ այդ փողոցը լրիվ նոր է, չունի պատմություն։ Հիշում եմ, որ բացման օրերին Վարդատոն արեցին, հրաշալի վարդեր տնկեցին երկայնքով։ Երրորդ կուրսի ուսանող էի, երբ իմ գործը տպագրվեց։ Դա ավելի մեծ իրադարձություն էր ինձ համար, քան առաջին ձայնագրությունը։ Սովետում գնալը հեշտ չէր։ Երաժիշտ-կատարողները կարող էին գնալ մրցույթների, իսկ կոմպոզիտորը... Դե նրանք գաղափարի բնագավառից էին, ինչո՞ւ պիտի գնային։ Տասը տարի չէի կարողանում դուրս մեկնել։ Ելքի վիզա չէին տալիս ՕՎԻՐում։ Հարցնում էի՝ աղջիկ ջան, ինչո՞ւ թույլտվություն չեք տալիս։ Ամաչելով ասում էր՝ նպատակահարմար չենք գտնում։ Ու վերջ։ Այնպես էին ուզում անել, որ ինքս թողնեմ գնամ։ Չեմ ենթարկվել։ Եվ եթե էսօր կամ, չենթարկվելու արդյունքում է։ Դուրս էի գալիս ՕՎԻՐից ու ինքս ինձ ասում էի՝ դեռ կերևա՝ ով է մնում, ով գնում։ Երկրորդ մասնագիտություն ունեի՝ դիվանագիտություն։ Ապրելու դիվանագիտություն։ Որտեղ ինչ անես, ինչ խոսես, ինչ չխոսես։ Շատ մեծ էր ոգևորությունը, երբ անկախությունը եկավ։ Իսկ հետո... Ոչ թե հիասթափություն ապրեցի, այլ սթափվեցի։ Տեսա, թե ինչ ահռելի դժգոհություն է կուտակված ժողովրդի մեջ, իսկ ես՝ բոլորովին անտեղյակ։ Հրանտ Մաթևոսյանի հետ էինք հաճախ խոսում մեր իրականությունից։ Պարզվում էր՝ նա գիտեր, աչալուրջ էր։ Արդեն Լևոնի հեռանալուց հետո մի օր նկատեցի, որ ինձ չեն բարևում։ Տասը տարի ինձ չէին ուզում տեսնել, չէին ներում, որ ես իշխանության կողքին եղա։ 93 թիվն էր, Լոս Անջելեսում մահացավ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը։ Աճյունը բերեցին Երևան։ Հուղարկավորությունը պիտի լիներ Կոնսերվատորիայի սրահից, որտեղ ես ռեկտորն էի այդ ժամանակ։ Խնդրեցի, որ կազմակերպենք՝ ուսանողներից նվագեն։ Փող էին ուզել։ Այդպիսի բարքեր հանկարծ ներխուժեցին քաղաք։ Ու էն ժամանակ կարողություններ դիզած մարդիկ հիմա էլ հրաշալի ապրում են մեզ հետ նույն քաղաքում։ Նոր ջահելներ են եկել երաժշտության բնագավառ։ Աստված ի՜մ, ի՜նչ լավ տղաներ, աղջիկներ են։ Տասնամյակներ երազում էի այս օրվան, երբ տաղանդավոր ջահելները կկարողանային գնալ դուրս, սովորել, շփվել, տեսնել, լսել ու հետ գալ։
Արքմենիկ Նիկողոսյան, Արտավազդ Եղիազարյան Առնոս Մարտիրոսյան
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Գրողը տանի
Նանե Զեյնալյան.
Orchestral farm Արձակագիր Նանե Զեյնալյանի պատմվածքը, որտեղ իրական կյանքը համեմատվում է սիմֆոնիկ համերգին։
Քայլերս արագացնում եմ, որ անտեսանելի մնամ ու հասնում ֆիլհարմոնիայի հետնամուտքին։ Անվտանգության աշխատողը դժվար դեմքս մոռացած լինի։ Վախեցած ու ստելով արդարանալու պատրաստ նայում եմ, զարմանալիորեն ոչինչ չի ասում։ Գլուխս հնարավորինս կախ, արագ բարձրանում եմ աստիճանները. եթե չնայեմ անտեսանելի կմնամ։ Միշտ ուշացող համերգներից լավատեսորեն շուտ եմ հասնում ու նոր միայն հասկանում հանդիսատեսի դժգոհությունը։ Տեղավորվում եմ ամենավերևում, թատերահարթակի իմ ու քո տեղում, հենվում կարմիր աստիճաններին ու սպասում։ Սիմֆոնիան սկսված է։ Շագանակագույն ամբողջությունը պարում է հայկական լեռնաշխարհի ուրվագծերով: Ինձ համար երաժշտությունը ուղղորդող արտիստիկ շարժումներն էին, որ փայտիկով պարում էին երաժշտության հետ, հիմա երաժշտությունը հաջողված է, եթե մոռացնում է վերջինիս ներկայությունը։ Պայթած փուչիկի գույնի նման, ափսոսանքով հիշում ես դրա հետ կապած քո երազանքները։ Քանի՞ մետր է հետնաբեմից մինչև բեմ, քանի՞ կյանք կա այդ միջանցքում անտեսանելիորեն խցկված, քանի՞ մարդաչափ է կյանքից բեմ հայտնվելու հնարավորությունը։ Ծանր ջահերը կախված են դահլիճի վրա, ինչպես ես եմ քեզնից կախված՝ ծանրակշիռ, բայց բարակ թելով, որից այնքան ես փորձել փախչել, ձգել-քաշել ես, բարակել դարձել է մազիս հաստության։ Առաստաղը ճաք է տվել ծանրությունից, հոգնել է, չի ուզում պահել այն մի ջահը, աջ անկյունինը։ Բայց որ թողնի իրենում բացեր կմնան, ինքն էլ կփլվի։ Ու այդ պահին ջահի փշրվելու ու դրա ծանրության տակ մեռնող մարդկանց մասին չի, որ մտածում է։ Այլ նրա, որ ջահը գոնե կախված դիրքը կհաղթահարի, կվերականգնվի, կլվան, փոշին կմաքրեն, գուցե սկսի փայլել ու նորից կլուսավորի։ Ինքը կմնա իր խորը ճաքերի միջից բոլորին վերևից նայողը։ Արդեն առանց սովորական դարձած իր ելուստի։ Ես կլինեմ դաստակիդ այն բարակ թելը, որը երբեք չես հանում, այն վառ, բայց դժվար աչքի ընկնող կարմիրը, որ պոկեցիր, երբ թվում էր, թե կորցրել ես ինձ։ Չհանե՛ս ինձ, որ հպվեմ մաշկիդ, չպոկե՛ս, որ կորեմ ու անէանամ փշրված դաստակիդ ու վերնաշապկիդ թևքի արանքում։
***
Հա՛, սեր եմ գրում, ապրում, շնչում, արտաշնչում… մեջն ի՞նչ կա։ Սիրո մեջ ես եմ միայն։ Իմ պես կիսատ, սերս էլ կիսատ, չհասկացված, չընդունված, մետաղական միջուկով՝ կավե կեղևով պատված, որը տարվա ընթացքում մի քանի անգամ փոխում եմ՝ փշրել-թողնելով անցյալի ճանապարհին ու անմիջապես կեղևակալելով, որ մեջիս մետաղի փայլը ծածկեմ։ Որ խնդիրների մեջ կոփված, բայց հոգնած «ես»-ս փոխվի ավելի ապահով ծածկույթով։ Դեռ նոր է, էնտուզիազմը տեղը, մի քանիսն էլ սրանով կհաղթահարեմ, մինչև մաշկս սկսի ծլեփներ տալ, խորը մոզայիկ ճաքեր կառաջանան, մարմնագույնը կվերածվի հողագույնի՝ ցեխագույն ճաքերով, մանր ճյուղավորումներով։ Նույնիսկ առաջացող ու խորացող ճաքերի ձայնը օտար չի թվում. կաղապար է՝ կոտրվում է։ Հրաժարվում եմ բացել աչքերս, բայց հսկայական կամարաձև պատուհանից ներթափանցող առատ լույսը կարծես պատրաստվում է պատռել կոպերս, որ լցվի բիբերիս մեջ։ Ժպտում եմ՝ չհանձնվելով պատուհանաչափ լույսին, փակ աչքերով։ Քեզ հետի ու առանց քեզի արանքում եղած օդն եմ պահում թարթիչներիս միջև։ Բիբերս իրավունք չունեն լայնանալ ոչ քեզ համար։ Այսօրվանից իրականությունս փոխված է։ Չեմ շտապում ոչ մի տեղ, որովհետև շտապել եմ իմ տեղը դատարկ թողնել, համակարգիչս անջատված, օրեր շարունակ գործազուրկ, մինչև «պահանջվում է աշխատող» չափազանց գրավիչ հայտարարությունն ինձ պես հաջողության հասնելու երազանքներով ապրող մեկին կորսա։ Որ գա ու փշրեն երա-
30 31
#3(62) 2020
զանքները։ Գուցե այդ մեկը սովորի ապրել ուրիշի երազանքների համար։ Աթոռիս կապածդ վարդագույն ժապավենն արդեն միայն հիշողություն կլինի աթոռս ուրիշներին չտալու քո արգելքի։ Գիշերանոցս դարձել է իմ առօրյա հագուստը։ Դրանով եմ աշխարհներ անցնում. նախ մահճակալից մինչև գրասեղան անհաղորդ մի մետրը։ Հաղորդագրություն չունեմ. ինչպես միշտ առաջինը ես եմ գրում։ Համակարգիչս թևիս տակ սեղմած հասնում եմ խոհանոց, սեղանին հենված աչքերս փակում եմ ու փորձում երազս վերականգնել՝ փորձելով այնտեղ քեզ գտնել, մինչև եռացող ջուրը սկսում է ավելի բարձր գոռալ, մեծ սրճեփի ափերից դուրս գալ։ Ամենօրյա սովորական դարձած վարդագույն դեղահաբը կուլ է գնում մի քանի կում ջրին։ Ստամոքսս վարդագույն հաբերով է նայում իր գորշ կյանքին։ Մյուս ձեռքումս էլ մեծ բաժակս է հայտնվում։ Տեղավորվում եմ բազմոցին ու միացնում համակարգիչս։ Թեյս դեռ երկար է սառելու։ Դու էլ դեռ երկար չես պատասխանի նամակիս։
***
Առաջինի ու երկրորդի բաժանումով նստած են առաջին հայացքից ոչնչով իրարից չտարբերվող մարդիկ։ Նրանք ուղղորդող փայտիկի շարժումներին համապատասխան կանացի մարմնի ուրվագծերը ձեռքում պահած աղեղում են նրա նուրբ լարերը։ Տեսնես ո՞վ է որոշել՝ նրանցից ով է առաջնակարգ, ով պիտի լինի երկրորդը։ Տեսնես իրական կյանքում է՞լ են գործում ստորաբաժանումները, այնտե՞ղ էլ են առաջին ու երկրորդ կարգի մարդիկ՝ համապատասխան գծերում բաժանված։ Դասակարգային հասարակությունում ստատուսների ողբերգական պայքարն է։ Առաջինները երկրորդներին վերևից են նայում, ջութակներն ալտերին են քամահրանքով վերաբերվում, թավջութակը հպարտանում է կոնտրաբասի համեմատ իր նրբագեղությամբ։ Առհասարակ բոլորը կոնտրաբասին համարում են երաժշտական ընտանիքի որդեգրած երեխա։ Փողային գործիքներն էլ հասարակ մահկանացուներն են. հետին պլանում են մնացել՝ առանց առաջընթացի հնարավորության։ Բոլորովին էական չէ, որ նրանց շնորհիվ է սիմֆոնիան ամբողջական դառնում. վերջում բոլորը ծափահարելու են մեկին։ Իսկ եթե ջութակների մեջ ջութակագույնը միջազգային ճանաչում ունի, կամ իրեն այդպիսինն է համարում, մի քանի անգամ ձեռքը կհամբուրեն, ընդ որում կհամբուրեն բոլոր նրանք, ովքեր կհասցնեն պահը բաց չթողնել։ Մենակատարի համար սարքած բիսը քչերը կնկատեն, կարևորն ամբողջից չառանձնանալն է. բա որ դահլիճից դուրս գալիս տեսնե՞ն։ Երկու ժամվա ինքնախարազանումը ջուրը կընկնի: Քիչ անց մի քանի հարյուր հոգու թմրած մարմինները կբարձրանան կեսդատարկ դահլիճի կարմիր թավիշով պատված աթոռներից, որոնք դեռ մի քանի րոպե ընկճված կմնան իրենց հյուրերի մարմնի ծանրությունից, հետո աստիճանաբար կբարձրանան՝ լրացնելով իրենցում առաջացած փոսը։ Դեռ հետնաբեմում պիտի հանդիպեն ու խոսեն բարձր երաժշտությունից կամ դրա հետ կապված ցածր իրողություններից, թաքուն քննարկեն մենակատարի անձը, նրա սև հագուստի ոչ բավականաչափ սև լինելը։ Աչքի տակով էլ կհասցնեն ուսումնասիրել այս ոլորտի անբարբաջ առաջին տիկնոջ հագուստը, որն անդեմ տիրուհուց խռոված անփութորեն վայր է ընկել նրա ուսերից։ Նա էլ երկու քայլով կփախչի հետնաբեմի դռներից մեկի տակ թաքնվելու։ Լուսանկարները մեկտեղ կհավաքեն տարատեսակ ժպիտներ. անկեղծ ու կեղծ, բարի, չար, թունոտ ու քենոտ, ինքնագոհ ու հուսահատ։
***
— Ինչո՞վ ես զբաղվում։ — Խառը… Քո բազմանշանակ, ոչինչ չասող, երբեք չփոխվող պատասխանը։ Թե ինչու՞ եմ հարցնում… որովհետև հույս ունեմ, որ այս
անգամ կասես՝ ինչ ես անում։ Ուզում եմ պատմես, ուզում եմ խոսես, որ էլի անկուշտի նման լսեմ։ Հարցնում եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի այնպիսի բանով չես զբաղվում, որի մասին բարձրաձայնել չի կարելի։ Դու էլ գիտես։ Ես քո կողքից տեսել եմ այն, ինչ ենթադրում է հետնաբեմից բեմ գնացող ճանապարհը։ Վաղը կգնաս ութսուն հոգանոց շագանակագույն ամբողջությունը քեզ հետ օդ բարձրացնելով։ Կուղեկցես հստակ դասակարգված մի խմբի՝ քո հստակ դասակարգումն ունենալով։ Կգնաս, որ աղեղնավորների ու եղջյուրավորների խմբերն ուրիշ բեմում դասավորվեն՝ ավելի նրբաճաշակ հետույքների համար միևնույն սիմֆոնիկ պատկերները հնչեցնելու, հետո հետնաբեմում համբուրվելու ու միմյանց շնորհավորելու։ Երեք օրով, երկու գիշերով կդառնաս անտուն ու անհասցե, բայց ինձ համար քո հասցեն կլինի մահճակալիս կողքին դրված քո նվերը, կազմի հակառակ կողմի գրառումով։ Դրա վրա գիշերները հայտնվում է արծաթյա իմ օղակը, որ գիշերը ուռած մատներիս սեղմելուց չպայթի, որ գրքի զորությունը լցնի մատանու ծակ-ծակերը։ Ինձ օրատետր է պետք, որ առավոտյան գրեմ անելիքս, ժամ առ ժամ, որ օրս ու ինձ քամուն հանձնելու փոխարեն տետրի էջերին վստահեմ, որ կյանքիս աներևութականությունը երևութական թվա։ Գուցե գրելուց օրերս ավելի երջանիկ կդառնան։ Քեզնից սովորածս ամեն ինչ գրելու մոլուցքը քեզնոտ տետրում եմ ուզում գրել։ Թռչող հեծանիվն իմ դեպքում թող դառնա թռչող օրատետր։ — Ինձ համար օրատետր կբերե՞ս, որ ուրիշ աշխատավայրում ամեն օր քեզ հետ լինեմ։ — Նվեր չէ՛, այն էլ քեզ համար… —… Սուտ պատասխան չստանալու համար միայն ինձ տանջող «ինչու»-ի մասին լռում եմ։ Ես ինքնիրականացող մարգարեությունների դասը լավ եմ սովորել, բայց միայն տեսությունը, գործնականն ինքն է ինձ ուսումնասիրում։ Ոնց նա հեծանիվ չնվիրեց, այնպես էլ դու օրատետր չես նվիրի։ Հենց աշխատանքի ընդունվեմ, կյանքս դասավորելու օրատետր կառնեմ։ Եղունգ ունես, գլուխդ քորի արտահայտությունը լսե՞լ ես։ Հա ու ի՞նչ։ Հե՜չ, իմ մասին են ասել։ Ժամանակի մեջ ծակվում է, դառնում լավություն անողի ծակ գլուխ։ Թռչող օրատետրը ոնց ինքնաթիռով բերել հասցրել էի ինձ մոտ, այնպես էլ օդ բարձրացավ, երբ հասկացա, որ երեք օրվա ընթացքում ոչ մի անգամ չես հարցրել ոնց եմ։ — Ո՞նց ես։ — Սատկած… Մի քանի ժամ անց. — Ո՞նց ես։ — Սատկած… Իմ՝ քեզ նյարդայնացնող հետապնդումների ու սատկելու միջև գոնե մի «Դու՞» տեղավորվեր… Չէի ասի, որ ինքս էլ սատկելու գործընթացի մեջ եմ, որ դու քեզ լավ զգայիր սատկելուդ միայնության մեջ։ Չէի ասի, որ սատկելուդ գործընթացը չխաթարեի, որ չմտածեիր, թե Այնտեղ էլ քեզ հանգիստ չեմ ուզում տալ։ Ես մինչև վերադարձդ վերմակի տակից դուրս կգամ հաստատ։
***
Կար ժամանակ, երբ երաժշտությունը նկարում էի, հիմա բառերով եմ սիմֆոնիկ պատկերներ ստանում։ Սիմֆոնիան ավարտված է։ Մինչև հաջորդ սիմֆոնիան նվագախումբը կպահի հանդիսատեսի ծափահարությունները։ Հանդիսատեսը երաժշտության հիշողությունը կպահի՝ լավ կամ վատ, տանջալից կամ կազդուրիչ։ Նա, ով օդում դողացնում էր երաժշտությունը, կպահի փայտիկը, դրա փոխարեն մատները խնամքով կդասավորեն ասելիքը, իսկ լեզուն անփութորեն կոտրատելով հասարակ՝ մահկանացուներին իրենց անելիքը կհրահանգի։ Իսկ դու մինչ այդ հաջորդը չես հասցնի հանգստանալ. վստահ ես, որ այլապես հաջորդը չի լինի։
Նանե Զեյնալյան Պաբոլ Պիկասսո, «Ջութակ և խաղող»
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Փառատոն
Երևանյան հեռանկարներ Ինչպես քսան տարի առաջ մի քանի հոգի կարողացան ստեղծել Երևանում դասական երաժշտության՝ տարածաշրջանի ամենախոշոր փառատոնը։ «Երևանյան հեռանկարների» հրավերով Երևանում ամեն տարի ելույթ են ունենում ոլորտի գլխավոր գործող անձինք։ Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը ԵՐԵՎԱՆ-ին պատմել է, թե որտեղից որտեղ է հասել միջոցառումը, որն իր 20 տարվա պատմության ընթացքում կարողացել է դառնալ ազգային արժեք։
Կյանքի գործը
Առաջին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը տեղի ունեցավ 2000 թվականին, բայց դեռ 90-ականների սկզբին կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը միտք ուներ կազմակերպել Էդինբուրգյան փառատոնի նման շքեղ մի միջոցառում Հայաստանում։ Այդ շրջանում նման նախաձեռնությունն անիրականանալի էր թվում։ Որտե՞ղ էր էդինբուրգը և որտե՞ղ էր Սովետի փլուզումից հետո բարդագույն իրավիճակում հայտնված Հայաստանը։ Այնուհանդերձ, տասը տարի անց նրա մտահղացումն իրականություն դարձավ՝ առաջին իսկ փորձից սահմանելով բավական բարձր նշաձող։ Առաջին փառատոնին ներկայացված էին գրեթե բոլոր արվեստի ճյուղերը՝ կինո, թատրոն, ժամանակակից արվեստ։ Ամեն ինչ մեր ուժերով էինք անում։ Սկսած աֆիշները տարածելուց, ավարտած ֆինանսական օժանդակություն հայթայթելով։ Բառացիորեն ես և Ստեփանն էինք, ու մի քանի կամավոր։ Առաջին մոտ յոթ տարին նման կազմով աշխատեցինք՝ առաջնորդվելով ֆանատիզմով և նվիրումով ընդհանուր գաղափարի նկատմամբ։ Կարծում եմ անհնարին կլիներ հասնել նման արդյունքների, եթե հիմնադիրների համար, գաղաթարը չդառնար կյանքի և ողջ ներուժի նվիրման առիթ: ↑ Քշիշտոֆ Պենդերեցկի և Սոնա Հովհաննիսյան, 2016
32 33
#3(62) 2020
Անուններ
Փորձեցինք անել անհավանականը։ Այն մեծությունները, որոնց հաջողվեց հրավիրել հայկական բեմ, նախկինում չէին լսվել ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ ամբողջ ԱՊՀ երկրների տարածքում։ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թագավորական «Կոնսերտգեբաու» նվագախումբն Ամստերդամից, «Մարիինյան» սիմֆոնիկ նվագախումբը և շատ ու շատ այլ խմբեր։ Դիրիժորներ Լորին Մաազելը, Վալերի Գեորգիևը, Քրիստոֆ Էշենբախը, Յուրի Բաշմետը։ Մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերը, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելլին, Դմիտրի Խվորոստովսկին ու բազմաթիվ այլ երգիչներ, երգչախմբեր և նվագախմբեր։ «Երևանյան հեռանկարների» շրջանակում Հայաստան եկան նաև կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինն իր կնոջ՝ բալերինա Մայա Պլիսեցկայայի հետ ինչպես նաև, Գիա Կանչելին՝ Ստեփան Ռոստոմյանի հեղինակածլեգենդար կոմպոզիտորների օրերը Հայաստանում շարքի շրջանակներոմ: Դասականին զուգահեռ՝ այս տաս տարիների ընթացքում Հայաստանի լսարանին ենք ներկայացրել նաև ջազի և այլ ժանրերի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Ջորջ Բենսոնը, Էլ Ջերոն, Ջո Քոքերը, Լառա Ֆաբիանը, Պատրիսիա Կասը, Գորան Բրեգովիչը և մի շարք այլ անվանի արտիստներ։ Այդ համերգներից շատերը կազմակերպվել են ըստ պետական առիթների։ Բանն այն է, որ վերջին քսան տարվա ձեռք բերած համբավն ու փորձառությունն իր գործն արել էր և մեր հեղինակությունը մեզ թույլ էր տալիս նմանօրինակ արտիստների հրավիրել Հայաստան, ինչը երբեմն անհավանական էր թվում։
↑ Ռոդիոն Շչեդրին, Ստեփան Ռոստոմյան, 2009
↗ Եվգենի Կիսինը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, 2015
↑ Վալերի Գերգիև, 2009
← Դմիտրի Խվորոստովսկին Երևանում Մայիսիյան հաղթանակներին նվիված մեծ համերգով, 2015
Փոխազդեցություն
↑ Յուրի Բաշմետ, Սոֆյա Գուբայդուլինա, Դավիդ Գերինգաս՝ Գուբայդուլինայի օրերը Հայաստանում, 2010
→ «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային նվագախումբը, դիրիժոր Քրիստոֆ Էշենբախ, 2008
Բացի նրանից, որ հայ լսարանը հնարավորություն ունեցավ ունկնդրել բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների, նրանց այցերը Հայաստան շատ մեծ կարևորություն և ազդեցություն ունեցան նաև հայ երաժիշտների վրա։ Որքան հնարավորություններ և գաղափարներ առաջացան, որքան նոր պատվերներ ստացան մեր կոմպոզիտորներն այդ նույն երաժիշտների կողմից, որքան համատեղ ելույթներ ծրագրվեցին և իրականացվեցին։ Այս փառատոնի մեկնարկը մեծ խթան էր ոլորտի համար։ Քաղաքն այդ օրերին ապրում է դասական երաժշտությամբ, երիտասարդները գիշերում են հյուրանոցների առջև, որպեսզի տեսնեն և խոսեն մեծանուն արվեստագետների հետ, և մենք միշտ բավական մեծ ազատություն ենք տալիս, որպեսզի մարդիկ կարողանային ճանաչել մեր հյուրերին։ Անգամ երբեմն բարեխոսում ենք նրանց, որ մեկից պարտիտուրա վերցնեն, մյուսին լսեն, մասնագիտական խորհուրդ տան։ Հայաստանից հեռանալիս այդ մեծանուն արտիստները դառնում են մեր երկրի դեսպաններ։ Երկու տարի առաջ շատ գեղեցիկ տեսահոլովակ ենք նկարել Վիեննայի տղաների երգչախմբի այցի մասին։ Նրանք գնացին Գեղարդ, երգեցին այնտեղ, տեսան Սևանը, Երևանը, Էջմիածինը և ստացված տեսահոլովակի միջոցով շատ զբոսաշրջիկներ վստահաբար ապագայում կընտրեն Հայաստանը, որպես իրենց հաջորդ ուղղություն։ Հյուրերի համար նույնպես այս օրերը շատ թանկ են, պարզապես այցեր չեն, դրանց մեջ շատ մեծ հոգի է դրված։ Հիշում եմ, որ 2007 թվականին հրավիրել էինք դաշնակահար Բորիս Բերեզովսկուն և իր ելույթից հետո նրան գտա իր սենյակում՝ հուզված, կիսաթաց աչքերով, մտորումների մեջ, որից հետո ասուլիսի ժամանակ ասաց՝ ինչպե՞ս կարող էի ես ապրել առանց այս ամենի՝ առանց Երևան գալու։ Նույն Բաշմետը մեկ անգամ իր այցի մասին ասել էր՝ դեռ ոչ մի տեղ իմ մասին այսքան բարեկիրթ և աննկատ հոգ չէին տարել։
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Փառատոն
Մշակութային բռնցքամարտ
Հատկապես սկզբնական շրջանում բավական բարդ բանակցային գործընթացներով ենք անցել։ Ամեն մի զրույց որևէ արտիստի մենեջմենթի հետ կարծես բռնցքամարտի ռինգ լիներ։ Հարցը միայն արտիստին Հայաստանում համապատասխան կերպով հյուրընկալելը չէր։ Պետք էր համոզել, ապացուցել, պայմաններն այնպես դնել, որ մենք հավասարը հավասարի ենք։ Մեկ այլ բարդություն էր այն, որ սկզբնական շրջանում Հայաստանում անգամ ձևավորված չէր հովանավորչության մշակույթ։ Բայց տարիների ընթացքում համագործակցությունները բավական մեծ վերելք ապրեցին, հյուրանոցներն իրենց լյուքսային և նույնիսկ նախագահական համարները տրամադրում էին մեզ։ Որպես արդյունք, այդ բոլոր հյուրանոցների հետ մեծ ճանապարհ ենք անցել, կարելի է ասել միասնական կենսագրություն ունենք։ Ստանում
↑ Վիեննայի «Wiener Musikverein» Ոսկե դահլիճ, «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի եզրափակիչ համերգ, 2015
↓ Ձախից՝ Սոնա Հովհաննիսյան, Պինխաս Ցուկերման, Էդուարդ Թոփչյան, Ստեփան Ռոստոմյան, 2016
↑ Royal Concertgebouw Orchestra նվագախումբը, դիրիժոր Լորին Մազել, 2012
34 35
#3(62) 2020
էինք թե՛ ֆինանսական աջակցություն, թե՛ պարզապես օգնություն նույն գաղափարին հավատարիմ մարդկանցից։ Լինում էր, որ գործընկեր կազմակերպության տնօրենը գալիս ու պարզապես մեր բարձրաստիճան հյուրին իր ավտոմեքենայով տանում էր օդանավակայան։ Վերջին տարիներին ցանկացած, նույնիսկ ամենամեծ հռչակ վայելող արտիստին կամ նվագամբին Հայաստան հրավիրելն այլևս կապված չէ մեծ բարդությունների հետ, քանի որ հաջողեցրել ենք մեր պորտֆոլիոն համալրել բազմաթիվ աշխարհահռչակ անուններով։ Երբ Հոլանդիայից Հայաստան ժամանեց Royal Concertgebouw Orchestra-ն, հանդիսատեսների թվում էր նաև Վրաստանի այդ ժամանակվա առաջին տիկին Սանդրա Սահակաշվիլին, ով ազգությամբ հոլանդուհի է և եկել էր Հայաստան իր հայրենիքից ժամանած այդ նվագախումբն ունկնդրելու։ Երբ փակման ընթրիքին զրուցել էր նվագախմբի հետ, նրա հարցին, թե ինչու Վրաստան չգնացին, նրան ասել էին, որ հարցը հրավիրող երկրի մեջ չէ, իրենք չեն եկել երկիր, այլ եկել են փառատոնի, և եթե մինչ այս նույն փառատոնին եկել են Վիեննայի և մի շարք այլ անվանի նվագախմբեր, նրանք չէին կարող չընդունել Հայաստան գալու հրավերը:
← Ջո Քոքերի համերգը Երևանում, 2010
← Ջորջ Բենսոնի համերգը Երևանում, 2009
← Գորան Բրեգովիչը Երևանում, 2015
← Պատրիսիա Կաասի մենահամերգը Երևանում, 2013
Մերկ ֆուտբոլի առաջնությունը և բարձրակրունկները
Բնականաբար այս ընթացքում բազմաթիվ զավեշտալի պատմություններ են եղել, անգամ միտք կար գիրք հրատարակել։ Երկար տարիների բանակցություններից հետո անգլիական շատ հայտնի Saint Martin in the Fields կամերային նվագախումբն իր գրեմմիակիր ղեկավար Ջոշուա Բելլի գլխավորությամբ վերջապես ժամանել էր Հայաստան։ Իրենց հետ ժամանել էր նաև իրենց լուսանկարիչը և տարբեր ֆոտոսեսիաներ էին անում։ Նրանք որոշել էին նկարվել Արամ Խաչատրյանի արձանի մոտ, բայց կարծելով, թե մաեստրոյի արձանը պետք է Օպերայի բակում տեղակայված լինի՝ սխալմամբ նկարվել էին Հովհաննես Թումանյանի արձանի մոտ ու միայն երբ մութն ընկել էր,հասկացել էին, որ շփոթվել են։ Երբ վերջապես հասան Արամ Խաչատրյանի արձանի մոտ, արդեն բավական հոգնած էին, բայց երկրորդ ֆոտոշարքում բոլորով ծիծաղում էին։ 2008-ին Երևանում ելույթ ունեցավ գերմանական «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային նվագախումբը Քրիստոֆ Էշենբախի գլխավորությամբ, և այդ նույն օրը ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին խաղն էր Գերմանիայի մասնակցությամբ։ Համերգից հետո երաժիշտներին հյուրասիրություն էր սպասվում ռեստորաններից մեկում և նրանք խնդրեցին, որ սրահում հեռուստացույց լինի, որպեսզի կարողանան դիտել խաղը։ Ցնցող համերգ ունեցան, որից հետո գերհոգնած եկան ռեստորան։ Գերմանիան հաղթեց և վայրկենական նվագախմբի երիտասարդ երաժիշտները կարծես խենթացան։ Ամբողջ նվիրումով նվագած համերգից հետո ամբողջ հոգնածությունը և Գերմանիայի հաղթանակը խոշոր մրցաշարի ժամանակ ֆուրորային համադրություն ստեղծեց։ Նրանք դուրս եկան փողոց, սկսեցին վազվզել, մի քանիսն անգամ մերկացան՝ ըստ իրենց ազգային ավանդույթի։ Մեր աշխատակիցները փորձում էին նրանց գտնել փողոցներից և նստեցնել մեքենան։ Մեկին մտցնում էին ավտոբուս, մյուսն այլ դռնով փախչում էր փողոց: Կան պատմություններ, կապված Մայա Պլիսեցկայայի հետ։ Նրա ժամանելուն հետ զուգահեռ մի կին էր եկել ԱՄՆ-ից, որը տիկին Պլիսեցկայայի մշտական երկրպագուներից էր։ Այդ կինը նրան ամենուրեք հետևում էր արդեն 20-25 տարի։ Սպասում էր հյուրանոցի սպասասրահում, տիկին Մայան իջնում էր, նրան ձեռքով անում և շարունակում իր ճանապարհը, կարծես այդքան տարիներ անց լավ ընկերացել էին։ Մի անգամ տիկին Մայան ինձ խնդրեց, որպեսզի գնանք իրեն կոշիկներ գնելու։ Գնացինք քաղաքի լավագույն խանութներից մեկը։ Այնտեղ նույնպես արտառոց տեսարան էր, մարդիկ մտնում են խանութ գնումների և տեսնում են, որ Մայա Պլիսեցկայան կոշիկ է փորձում։ Դրանք հոլիվուդյան կադրեր էին, մարդիկ չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը, ամեն կերպ փորձում էին մոտենալ, իսկ նա 83 տարեկանում 11 սանտիմետրանոց կրունկներով հանգիստ շրջում էր խանութով։ ԱՄՆ-ից ժամանած այն կինը նույնպես եկել էր այդ խանութ և մեծ սիրով իր քարտով գնեց այդ կոշիկներն իր կուռքի համար, իսկ Մայան ասաց իրեն, որ ավելի ուշ կվերադարձնի։ Հետ եկանք հյուրանոց, մեկ էլ Մայան նկատեց, որ Ռոդիոն Շչեդրինը հյուրանոցի առջև կանգնած է։ Նա միանգամից գույնը գցեց և մեր աշխատակցին խնդրեց, որպեսզի գաղտնի այդ կոշիկներն իրենց սենյակ անցկացնի և թաքցնի։ Մենք զարմացանք, չհասկացանք՝ ինչումն է խնդիրը։ Երեկոյան պարոն Շչեդրինից զանգ ստացա, ասաց՝ նա կրկին կոշիկնե՞ր էր գնում։ Նա այն կնոջը վերադարձրեց ամբողջ գումարը և դժգոհելով պատմեց, որ կինը կոշիկների հանդեպ թուլություն ունի, արդեն դնելու տեղ չունեն։
↑ Մայա Պլիսեցկայա և Ռոդիոն Շչեդրին, 2008
← Պինխաս Ցուկերման, Դիանա Ադամյան, Լոնդոն, «Կադոգան» համերգասրահ, 2015
Հարյուրամյակն օտարերկրացիների ձայնով
↓ Եվգենի Կիսին, Նյու Յորք, «Քարնեգի Հոլ», «Քեզ հետ, Հայաստան» համերգաշար, 2015
2015 թվականը մեզ համար շատ պատասխանատու տարի էր։ Մեծ հպարտություն ապրեցինք, քանի որ կատարել էինք մեր հոգու պարտքը։ Այդ տարի մենք աշխարհի տարբեր երկրների խոշորագույն բեմերում կազմակերպեցինք մեծ համերգներ՝ նվիրված Ցեղասպանությանը։ Սա ևս մեկ հիշեցում էր, որ նմանատիպ փառատոնը մեծ ներդրում է ապագայի մեջ, քանի որ սրանք պարզապես համերգներ չէին, այլ հանրայնացման արշավներ։ Ցեղասպանության հարյուրամյակին այդ մասին խոսում էին ոչ թե հայերը, այլ գերաստղեր, որոնց ունկնդրում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Շատ քիչ ժամանակ ունեինք, ընտրեցինք երկրներ, որտեղ Ցեղասպանությունը դեռևս ճանաչված չէր՝ Իսրայել, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Ավստրիա և շատ ու շատ այլ երկրներ։ Երևանից համերգ կազմակերպեցինք Նյու Յորքի Կարնեգի Հոլում, իսկ փակման համերգը Վիեննայի «Wiener Musikverein» Ոսկե դահլիճից էր, որտեղից աշխարհով մեկ հեռարձակվում են իրենց հայտնի Ամանորյա համերգները։ Պետք էր համոզել այդ բոլոր դահլիճների ղեկավարներին, որ թույլ տային հենց նմանատիպ խորագրով համերգ կազմակերպել։ Ամեն համերգ սկսվում էր դեսպանի խոսքով, իսկ հյուրերի շարքում էին տարբեր երկրների մշակութային, դիվանագիտական վերնախավերը և այլն։ Այդ խորագրի և մեր դրոշի ներքո, իտալական Լա Սկալա նվագախումբը ելույթ ունեցավ Հռոմում, իսկ Լոնդոնում՝ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն անվանի Պինխաս Ցուկերմանի գլխավորությամբ։ Ի դեպ, մենակատարը 15 տարեկան հայուհի Դիանա Ադամյանն էր։ Պատկերացրեք՝ Կարնեգի Հոլի առաջին բաժնում ելույթ էր ունենում Կիսինը, իսկ երկրորդում՝ հայկական «Հովեր» երգչախումբը։
Մարգարիտ Միրզոյան Երևանյան հեռանկարներ
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Այնտեղ
Ամենադասական փառատոները Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող դասական երաժշտության փառատոներն աչքի են ընկնում մասշտաբայնությամբ, տասնամյակների, որոշ դեպքերում նույնիսկ հարյուրամյակների ավանդույթների շարունակականությամբ և երաժշտության ոլորտի հայտնի գործիչների մեծ ընդգրկումով։ Հաշվի առեք այս միջոցառումները, երբ նորից ճամփորդելու հնարավորություն լինի։
Բրեգենցի փառատոն
Սա Եվրոպայի և աշխարհի ամենախոշոր օպերային փառատոներից մեկն է, որն անց է կացվում հուլիսին և մեկ ամսով ավստրիական գեղատեսիլ Բրեգենց քաղաքի Բոդենյան լճի ափին է կենտրոնացնում օպերային արվեստի հայտնի գործիչներին և սիրահարներին։ Փառատոնի ծրագիրն անց է կացվում քաղաքի տարբեր համերգասրահներում, սակայն հանդիսատեսի ամենասիրելի հարթակը լճի մերձակա բեմն է: Դա ժամանակակից բեմ է, որ տեղակայված է լճի վրա պատրաստված արհեստական կղզյակին։ Այս կղզյակն ամեն տարի նոր տեսք է ստանում՝ վերածվելով փառատոնի հիմնական զարդի։ Օպերային ներկայացումներն անց են կացվում հենց ջրի վրա պատրաստված բեմի վրա, իսկ հանդիսատեսն այդ ամենին հետևում է լճի ափից։ Այդպիսով օպերային բեմադրությունը միաձուլվում է բնանկարին։ Փառատոնը հիմնադրվել է 1946 թվականին, երբ հետպատերազմյան շրջանում լճի վրա տեղակայվեցին երկու բեռնանավ։ Դրանցից մեկին հաճախ նվագում էր Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ մյուսը հիմնական բեմ էր ծառայում։ Հանդիսատեսի տեղն ափին էր՝ բաց երկնքի տակ։ Օպերային ներկայացումներն այս փառատոնի շրջանակում այնքան շատ են, որ բեմը չի հավաքվում, այլ փորձերի համար պահպանվում է մինչև հաջորդ փառատոն։
36 37
#3(62) 2020
Զալցբուրգի Սուրբ Երրորդության փառատոն
Զալցբուրգի ամենամյա փառատոների շարքն անց է կացվում հիմնականում Սուրբ Երրորդության տոներին, բայց չի սահմանափակվում միայն դրանով և շարունակվում է Սուրբ Ծննդյան ու Զատկի տոներին, ինչպես նաև ամռանը։ Փառատոնի ամենամյա հիմնական ծրագրից բացի 1973-ից ի վեր ամենամյա աբոնեմենտ ունեցող հանդիսատեսի համար անց է կացվում Pfingskonzerte կոչված կարճ համերգների շարք։ Այս նախաձեռնության հեղինակը Հերբերտ ֆոն Կարայանն է, որի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ էլ տեղի էին ունենում համերգները։ 1982 թվականից այս փառատոնին պարտադիր մասնակցությունն էր ունենում նաև Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչն արդեն բարի ավանդույթ է դարձել։ 1983-ից փառատոնին միացան այլ աշխարհահռչակ նվագախմբեր, ինչպես, օրինակ՝ Չիկագոյի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերը։
Բադեն-Բադենի փառատոներ
Ֆեստշպիլհաուս կոչվող համերգասրահն իրավամբ համարվում է աշխարհի ամենայուրահատուկն ու մեծությամբ երկրորդը Եվրոպայում։ Այն գտնվում է ԲադենԲադենում, փաստացի կատարում է Օպերային թատրոնի գործառույթները և տեղավորում է միանգամից 2500 հանդիսատես։ Կառուցվել է 90-ականներին և ստեղծված է հենց փառատոների անցկացման նպատակով։ Յուրաքանչյուր տարի այստեղ անց է կացվում Բադեն-Բադենի փառատոների շարք՝ բաղկացած 5 տարբեր մասերից՝ «Ձմեռային», «Զատկական», «Սուրբ Երրորդության», «Ամառային» և «Աշնանային»։ Գրեթե ամբողջ տարին ԲադենԲադենում դասական երաժշտության տոն է և այստեղ կարելի է հանդիպել աշխարհի առաջատար կատարողներին։ Այդ փառատոների միջև ընկած ժամանակահատվածում ևս համերգասրահի բեմը դատարկ չի մնում, հայտնի երաժիշտներն ու կատարողները շարունակում են հանդես գալ ելույթներով, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում այս դահլիճում անց են կացվում էքսկուրսիաներ։
Օրանժի օպերային փառատոն
Ֆրանսիայի ամենահին փառատոնն Օրանժի օպերային փառատոնն է, որի առաջին ներկայացումը՝ Մելուի «Հովսեփը», ցուցադրվել է 1869 թվականին։ Փառատոնն անց է կացվում հուլիս-օգոստոս ամիսներին՝ քաղաքի հրաշալի պահպանված Հռոմեական թատրոնում, որը տեղավորում է 9000 հանդիսատես։ Սա թերևս աշխարհի միակ անտիկ թատրոնն է, որն ամբողջությամբ անվնաս է, ինչի շնորհիվ պահպանվել է նաև թատրոնի հիանալի ակուստիկան։ Օրանժի ժամանակակից փառատոնն անց է կացվում 1971-ից, և այդ թվականից ի վեր փառատոնի մասնակիցներն աշխարհի այնպիսի հայտնի արտիստներ են, ինչպես Պլասիդո Դոմինգոն, Բարբարա Հենդրիքսը, Մոնսերատ Կաբալիեն և այլոք։ Օպերային ներկայացումներն այստեղ շատ մասշտաբային են, ինչի շնորհիվ հարյուր հազարավոր հանդիսատես ամեն տարի գալիս է Օրանժ դասական երաժշտություն վայելելու։
ԿԼԱՍԻԿ ՀԱՄԱՐ Այնտեղ
Էքս-ան-Պրովանսի փառատոն
Էքս-ան-Պրովանսի օպերայի և դասական երաժշտության փառատոնը Եվրոպայի ամենանշանակալի իրադարձություններից է։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 1948 թ. և շարունակում է տեղի ունենալ յուրաքանչյուր ամառ։ Սկզբում բոլոր ներկայացումներն անց էին կացվում բաց երկնքի տակ՝ նախկին Արքեպիսկոպոսական դղյակի տարածքում։ Այսօր փառատոնը մի քանի հարթակներ է զբաղեցնում։ Դրանցից են Պրովանսի մեծ թատրոնը, «Jeu de Paume»-ն և «Maynier d’Oppede»-ն։ Փառատոնն առանձնահատուկ տեղ է հատկացնում Մոցարտի օպերաներին, որոնք ծրագրի հիմնական մասն են կազմում։ Արդեն 21-րդ դարում փառատոնը մեծ տեղ է հատկացնում նաև օրատորիալ կանտանտոներին, վոկալին և կամերային երաժշտությանը։ Փառատոնի բեմին հաճախ են հանդիպում նաև ժամանակակից կոմպոզիտորների հեղինակած օպերաներ, ահա թե ինչու սա հիանալի հնարավորություն է ոչ միայն երգիչների, երաժիշտների և դիրիժորների, այլև նորահայտ բեմանկարիչների և ռեժիսորների համար։
Բախի փառատոն Լայպցիգում
Սա Գերմանիայի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է, որ նվիրված է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությանը։ Գերմանիայում մի քանի փառատոն է անցկացվում Բախին նվիրված, սակայն հենց Լայպցիգինն ամենախոշորն ու հայտնին է։ Այն տևում է մոտ 10 օր և անց է կացվում հուլիս ամսին։ Այստեղ՝ Սուրբ Թովմայի եկեղեցում, ավելի քան 20 տարի Բախը երգեհոն է նվագել և ղեկավարել տեղի երգչախումբը։ Փառատոնը հիմնադրվել է 1904-ին՝ մեծ կոմպոզիտորի երաժշտության երկրպագուների Meue Bachgesellschaft միավորման կողմից։ Արդեն 1908 թվականից քաղաքապետարանն իր վրա է վերցրել կազմակերպումը։ Փառատոնի երաժշտական մասը հիանալիորեն լրացնում են Բախի կյանքի և գործունեության հետ կապված միջոցառումները, էքսկուրսիաները դեպի Լայպցիգի արվարձաններ, որտեղ սիրում էր լինել Բախը, ինչպես նաև տարատեսակ դասախոսություններն ու խոհարարական ծրագրերը։
Մյունխենի օպերային փառատոն
Մյունխենի փառատոնը Եվրոպայի ամենահին փառատոներից մեկն է։ Այն անց է կացվում յուրաքանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին՝ 1875 թվականից ի վեր։ Փառատոնի ղեկավարը, ըստ ավանդույթի, Բավարիայի պետական օպերայի տնօրենն է։ Հիմնական ծրագիրը կենտրոնացվում է Մյունխենի օպերային թատրոնում։ Իր նշանակությամբ երկրորդ հարթակը Ռեգենտ արքայազնի թատրոնն է։ Այս բեմը, որպես կանոն, օգտագործում են ավելի կամերային բնույթի բեմադրությունների համար։ Մի քանի բեմահարթակներից բացի «Օպերան բոլորի համար» խորագրով միջացառումներ են իրականացվում փառատոնի շրջանակում՝ Max-Joseph-Platz հրապարակում։ Բացի օպերային և բալետային պրեմիերաներից, Մյունխենի փառատոնում անց են կացվում վոկալի կամերային համերգներ, վոկալի վարպետության դասեր և երաժշտական թատրոնի հարցերին նվիրված հանդիպումներ։ Փառատոնի համբավի մասին խոսում է այն, որ ամեն տարի վաճառվում է ավելի քան 70 հազար տոմս։
38 39
#3(62) 2020
Վերբի փառատոն
Շվեյցարական Ալպերի հենց սրտում այս փառատոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Իր ոչ երկարատև գործունեության ընթացքում այն հասցրել է վերածվել Եվրոպայի ամենաշատ մասնակցություն ունեցող փառատոներից մեկին։ Փառատոնն աչքի է ընկնում յուրօրինակ ծրագրերով և պատանի երաժիշտների համար ստեղծված ակադեմիայով, որտեղ սովորելու են գալիս պատանի երաժիշտներ տարբեր երկրներից։ Այն նաև կամերային նվագախումբ ունի Ջեյմս Լիվայնի ղեկավարությամբ, որն ամեն տարի հենց փառատոնի մինչև 30 տարեկան մասնակիցներից ընտրված նոր կազմ է ունենում։ Սա դասական երաժշտության և պրոֆեսիոնալիզմի իրական խտացում է, որին լրացնում է Շվեյցարական ալպերի անզուգական բնապատկերը։
Արենա դի Վերոնա փառատոն
Արենա դի Վերոնան հին հռոմեական ամֆիթատրոն է, Եվրոպայի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է մ.թ. 1-ին դարում, Օգոստոս կայսեր կառավարման վերջին տարիներին։ Այս անտիկ ամֆիթատրոնն օվալ ձև ունի, և տեղավորում է 16000 հանդիսատես։ Իր գոյության ամբողջ ընթացքում ամֆիթատրոնը եղել է բազմատեսակ զվարճանքների հարթակ՝ գլադիատորական մարտերից մինչև թատերական ներկայացումներ։ Իսկ 1822 թվականին հենց այստեղ անցկացվեց եվրոպական ազգերի հանդիսավոր կոնգրեսը, որի պատվին էլ Ռոսինին գրեց «Սուրբ միություն» հայտնի կանտատան։ Այսօր Արենա դի Վերոնան աշխարհին հայտնի է այդտեղ յուրաքանչյուր ամառ տեղի ունեցող օպերային փառատոնով։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել 1913 թվականին Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի բեմականացմամբ։ Օպերային փառատոնն ամեն տարի հյուրընկալում է կես միլիոնից ավելի մելոման տուրիստների ամբողջ աշխարհից, ինչպես նաև աշխարհահռչակ երգիչների և երաժիշտների։
Ռոսինիի փառատոն Պեզարոյում
Թերևս ամենաէլիտար Իտալական փառատոնն է, որ Պեզարոյում է կենտրոնացնում Ռոսինիի ստեղծագործության սիրահարներին ամբողջ աշխարհից։ Փառատոնն անց է կացվում 1980թ.-ից կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող փոքրիկ իտալական Պեզարո քաղաքում։ Փառատոնն անց է կացվում օգոստոսին և տևում է 2-3 շաբաթ։ Ծրագիրն ամեն տարի ներառում է օպերային 3-4 պարտադիր բեմադրություն, որոնք կրկնվում են փառատոնի ամբողջ ընթացքում։ Սա նշանակում է, որ հնարավոր է ուշ միանալ փառատոնին և այնուամենայնիվ հասցնել տեսնել բոլոր բեմադրությունները։ Փառատոնի ծրագիրը հաճախ համալրվում է Ռոսինիի՝ հազվադեպ կատարված և բեմադրված ստեղծագործություններով, անց են կացվում վոկալի երեկոներ։ Քաղաքի հիմնական մշակութային կոթողն այն տունն է, որտեղ 1729 թվականին ծնվել է Ջոակիո Ռոսինին և որտեղ էլ այժմ նրա թանգարանն է։ Փառատոնի համար հարթակներ են ծառայում Ռոսինի թատրոնը, Ռոսինիի անվան կոնսերվատորիայի դահլիճը, ինչպես նաև Ադրիատիկ արենան։ Փառատոնի բարի ավանդույթներից է երիտասարդ երաժիշտների, վոկալիստների և դիրիժորների ներկայացումը։ Այն ունի նաև կից ակադեմիա, որի սաներից էլ հաճախ ընտրվում են նոր բեմականացումների մասնակիցները։
Հասմիկ Բարխուդարյան
Ճ՛
ՔԱՂԱՔ Ճ
Արվեստանոց. «Հավես ա»
ԵՐԵՎԱՆՆ ու TL Bureau ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Հայկ Զալիբեկյանը սկսում են զրույցների նոր շարք, որտեղ Երևանի առաջատար ճարտարապետների հետ կքննարկվեն ոլորտի կարևորագույն հարցերը։ Առաջին հյուրը d’Արվեստանոց ստուդիայի հիմնադիր Արսեն Կարապետյանն է։
Խորագրի գործընկերներ
Հայկ Զալիբեկյան
Արսեն Կարապետյան
ՍԵՓԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
Դու եզակի ճարտարապետներից ես, որին հավասարապես մերոնցական են համարում հա՛մ մեծերը, հա՛մ երիտասարդները։ Բոլորը համարում են՝ Շուռը մեր ընկերն ա։ — Ուղղակի չեմ կարևորում տարիքը։ Իսկ ու՞մ հետ ա հեշտ աշխատել։ — Երիտասարդների։ Անկախ տարիքից։ Երկու-երեք տարի առաջ՝ երկար տարիներ ARCHCoop արվեստանոցում աշխատելուց հետո, դու ստեղծեցիր քո արվեստանոցը։ Ինչո՞ւ։ — Երևի արդեն տարիքային էր։ Մեր աշխատանքի բնույթն էնպիսին ա, որ մի պահ զգում ես, որ պիտի լրիվ ինքնուրույն լինես։ Ես համարում եմ, որ Եղոյան Գարիկի արվեստանոցը Եղոյան Գարիկի արվեստանոցն ա։ Ստեղծագործությունն ունի մի հայր, միշտ, անկախ թե խումբը որքանով ա ներգրավված եղել։ Ինչքան էլ մենք միասին աշխատենք, միևնույն ա՝ գլխավոր ստեղծագործ լոկոմոտիվը ինքն ա։ Ու ես դա շատ կարևորում ու հարգում եմ։ Ուղղակի զգացի, որ փոփոխության ժամանակն էր եկել։ Իսկ ի՞նչ կասես խմբով աշխատող ճարտարապետների մասին, օրինակ՝ մեր ընկերներ Սնխչյանները, որոնք ամուսիններ են։ — Գուցե ես եմ ինդիվիդուալիստ, դա սուբյեկտիվ հարց ա։ Այսինքն՝ դու չես պատկերացնում, որ մի օր քո արվեստանոցում քեզ հետ հավասար ներդրում ունեցող հեղինակ լինի՞։ — Ոչ միայն պատկերացնում եմ, այլև շատ ուրախ կլինեմ, ու հենց դրա համար արվեստանոցի անունը չեմ դրել Շուռ, դրել եմ d’Արվեստանոց։ Հիմա արդեն կան նախագծեր, որտեղ ես համարյա չեմ աշխատել։ Դրանց հեղինակը ոչ թե ես եմ, այլ Պապյան Անին կամ Մարգարյան Զառան։ Գարիկն էլ էր նույնն ասում, իհարկե, ուղղակի ես կամ պիտի առանձնանայի, կամ էլ երբեք ինքնուրույն ստուդիա չբացեի։ Երեք տարի անց գոհ ե՞ս որոշումից։ — Գոհ եմ։ Այդ թվում ֆինանսական առումո՞վ։ — Չեմ կարող ասել, որ ավելի շատ կամ ավելի պակաս եմ աշխատում, բայց համենայն դեպս կարողանում եմ ինքնուրույն ընտանիք պահել։
← Նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը
40 41
#3(62) 2020
Ինչու՞ d’Արվեստանոց։ — Դ’Արտանյանի մեջի դ-ն ա, դուրս գալիս ա։ Նաև կար իմ հին նիքնեյմը համացանցից՝ Դաբավոգը, ստացվեց Դաբավոգի արվեստանոց։
ՉԱՄԱՉԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Քո էս շրջանի աշխատանքներից որո՞նք կառանձնացնես։ — Ձիթողցյանի արվեստանոցը, մի քանի առանձնատուն, որոնցից կարող եմ չամաչել։ Դրանք ոչ բոլորն են երևում հանրային տարածքում, որովհետև առանձնատուն հրապարակելը հեշտ չի, որովհետև սեփականատերերն էլ պիտի համաձայնվեն, նուրբ հարց ա։ Իսկ որի՞ց ես ամաչում։ — Չեմ ամաչում, բայց կա, որ շատ չեմ սիրում։ Չի ստացվել, չեմ կարողացել անել էն, ինչ ես պատկերացնում էի։ Ամեն ինչը չի, որ ուզածիդ նման ա ստացվում։ Նաև կան բաներ, որ ես սիրում եմ, իսկ կարծիքները շատ հակասական են։ Օրինակ՝ Դիլիջանի Թումոն՝ կարծում եմ վատ չի ստացվել, բայց բացասական կարծիքները բավական շատ են։ Իսկ եղել ա՞, որ պատվիրատուն դժգոհ մնա։ Բարեբախտաբար, կառուցումից հետո՝ չէ, բայց շատ են եղել դեպքեր, երբ էսքիզի քննարկման փուլում ուղղակի իրարից բաժանվել ենք։ Իմ համար շատ կարևոր ա մարդու հետ շփվելը։ Եթե ես զգում եմ, որ ինչ-որ չի բռնում մեր աշխարհայացքներում, ուղղակի չեմ շարունակում։ Բայց չեմ հարամում, որ ես ճիշտ եմ, իրանք՝ սխալ, ուղղակի ճիշտ տեղ չեն դիմել։
ԱՄԵՆ ԻՆՉԸ ՉԻ, ՈՐ ՈՒԶԱԾԻԴ ՆՄԱՆ Ա ՍՏԱՑՎՈՒՄ։ ՆԱԵՎ ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԻՍԿ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՇԱՏ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ։ ՕՐԻՆԱԿ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ԹՈՒՄՈՆ
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ
Չնայած դու սոցիալական ցանցերում շատ ակտիվ ես, բայց արվեստանոցը համարյա չի երևում։ Ու քո հանրային դիրքն առանձնապես չես օգտագործում ոչ հաճախորդ գտնելու համար, ոչ էլ նոր աշխատողների։ — Շատ հնարավոր ա, որ բիզնեսի տեսանկյունից մեր արվեստանոցը ճիշտ չի աշխատում։ Ես ուղղակի չունեմ բիզնեսի ջիղը, որ հավաքեմ մեծ թիմ, անդադար մեծ պրոյեկտների մեջ լինենք։ Երևի պիտի մարդ գտնեմ, որ դրանով կզբաղվի։ Ես միշտ մտածում եմ, որ ճարտարապետական ստուդիայի մաքսիմումը, եթե իհարկե ուզում ես երևալ որպես ճարտարապետ, մի 15 հոգանոց թիմն ա։ Դրանից ավելի մեծն արդեն մի հոգու բյուրո չի։ Կամ էլ ես ձևը չգիտեմ։ — Ես էլ չգիտեմ։ Հիմա ոնց որ թե նոր թիմակից ունեմ, մեծ հույսեր եմ կապում։ Հեշտ ա՞ նոր աշխատող գտնելը։ — Շատ դժվար ա։ Իմ համար մարդկային հարաբերությունները շատ կարևոր են, մարդ պիտի մի քիչ իմ նման լինի, գոնե հումորի զգացողությունը ու երաժշտությունը, նույն ալիքի վրա պետք ա լինես թիմիդ հետ։ Ես, շփվելով կոլեգաների հետ, անընդհատ լսում եմ բողոքներ (ու ինքս էլ եմ բողոքում), որ երիտասարդները մեծ խնդիրներ ունեն։ Գոնե սպասում ես, որ լավ ֆանտազիա ու մտքեր ունենան, բայց դա էլ միշտ չի, որ կա։ — Դե, որովհետև ի՞նչ ճարտարապետական կրթություն ունեն, որ ի՞նչ ֆանտազիա ունենան,
d’Արվեստանոց Հիմնադրվել է 2017 թվականին։ Արսեն Կարապետյանի ղեկաված արվեստանոցում նախագծվել են մի շարք առանձնատներ, որոնցից հինգը կառուցվել են։ Մյուս խոշոր նախագիծը Դիլիջանի Թումոյի ընդլայնումն է։ Մշակել ենք մի քանի հասարակական կառույցների նախագծեր, որոնց շինարարությունը դեռ չի մեկնարկել, ունենք մի քանի խանութի և գրասենյակի ինտերիերների իրականացրած նախագծեր: Վենետիկի բիենալեի Հայկական տաղավարի համար արել ենք երեք մրցութային առաջարկ, մասնակցել ենք մի շարք մրցույթների և ցուցահանդեսների:
ՔԱՂԱՔ Ճ ↓ ՀՀ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն
Ֆիրդուս Հանրապետության հրապարակին հարակից Ֆիրդուս թաղամասը Երևանի պահպանված վերջին վերնակուլյար թաղամասն է։ 19-րդ դարում ձևավորված այս տարածքում պատմականորեն գործել է շուկա, իսկ բնակիչները եղել են քրիստոնյա և մահմեդական, խորհրդային տարիներին ապրել են նաև ադրբեջանցի ընտանիքներ։ Մի քանի տարի առաջ որոշում կայացվեց թաղամասի տեղում կառուցել նոր էլիտար թաղամաս։ Չնայած որ բնակիչների մեծ մասը տարիների ընթացքում վաճառել էր գույքը, իսկ պատմական շենքերից մի քանիսը գրեթե փլուզվել, ակտիվ աշխատանքները վերսկսեցին 2020 թվականի գարնանը, ինչը հարուցեց հանրային մեծ շարժում. ակտիվիստները մատնանշում են Ֆիրդուսի պատմամշակութային կարևորությունը։
42 43
#3(62) 2020
→ Gouroo Club and Garden
որտեղի՞ց։ Մյուս կողմից էլ, հակառակը՝ կան որ ստեղծագործական ջիղը կա, ուզում են, բայց արհեստի մասն ա տուժում։ Ինստիտուտում դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Ճարտարապետությունն արվե՞ստ ա, թե՞ արհեստ։ — Արվեստ ա, քանի դու մտածում ես, ստեղծագործում ես։ Հենց դա դառնում ա գծագիր ու նախագիծ, արդեն արդյունաբերություն ա։ Եթե մենակ արհեստով մտածես, շենքը չի կառուցվի։ Բալանսն ա շատ կարևոր։ Գծագիր անելը կարող ա լինի արվեստի մակարդակի լավը, բայց մեկ ա՝ արհեստ ա։ Ես զզվում եմ ռենդեր անելուց, բայց շատերի համար ավելի հավես ա, քան ջանջալ գծեր գծելը։
ՉՆԵՂԱՑՆԵԼ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՆ
Մեր մոտ կա՞ ճարտարապետական քննադատություն։ — Չէ՛՛։ Կա մի երկու հոգի, որոնք տիրապետում են տեքստին։ Կարդացողներն են քիչ։ Ընդհանրապես մենք կարդացող ազգ չենք։ Չնայած ճարտարապետությունն անբաժան ա տեքստից։ Էսօրվա առաջատար մասնագետները նաև գրում են, մեկնաբանում են, քննադատում են։ Մեր մոտ խնդիր կա, որ ամեն ինչ ինտուիտիվ ա։ Նույնիսկ ամենատաղանդավորն ինքն իրա աշխատանքը չի կարողանա մեկնաբանել։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հանգում ա ֆեյսբուքում լայք դնելուն կամ չդնելուն։ Ընդ որում, ընկերներդ կարող ա չուզեն նեղացնեն ու ամեն դեպքում լայք դնեն։ — Կամ էլ կարող ա գործդ հավանել են, բայց պատվիրատուի հետ խնդիր ունեն ու սկսում են քննադատել նախագիծը։ Իսկ ո՞վ ա մեր ամենալավ ճարտարապետը։ — Շատ լավերից համարում եմ Եղոյան Գարիկին, Զուրաբյան Ալիկին, Ստորակետենց,
Քել քըշոզենց, որոնք բաժանվեցին երկու մասի ու շատացան լավ ճարտարապետները։ Շատ կան, մեկին չնշեմ, կնեղանան... Էլի եկանք նույն թեմային։ — Հա, որովհետև ես որ բողոքում եմ, ինձ էլ նկատի ունեմ։ Ես էլ տեքստ չեմ գրում, ես էլ եմ վախենում քննադատությամբ նեղացնել։ Մենք նստած ենք քո նախագծած տան այգում։ Ի՞նչ զգացմունքներ ունես։ — Շատ միստիկ։ Գիտեմ, որ սիրում ես ստեղ լինել։ — Հա, որովհետև չեմ ամաչում աշխատանքիցս։ Իսկ եթե դու արած չլինեի՞ր։ — Կապ չէր ունենա, որովհետև մեր դաշտում ցանկացած մեծ հաջողություն բոլորիս հաջողությունն ա։ Մրցակցության խնդիր չունենք։ Միշտ լիքը գործ կա, առանց գործի ոչ մեկ չի մնա։ Իսկ Գարիկի կամ Ստորակետի հաջողությունից իմ մեջքն էլ ա պնդանում։ Պատվիրատուին կարողանում եմ արդեն ասել, որ տեսեք՝ ինչ լավ փորձեր կան։ Մասնագիտական նախանձ չունե՞ս։ — Չեմ նախանձում, մեկ-մեկ ասում եմ ՝ ա՜խ, ինչ լավ կլիներ, էս ես արած լինեի։ Ի՞նչն ա ստիպում առաջ շարժվել։ — Հավես ա։ Ճարտարապետությունն էլիտար մասնագիտություն ա՞։ — Ավելի սազում ա թիթիզը։ Ճարտարապետը պիտի մի քիչ թիթիզ լինի։
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ
Դու բավական հանրային դեմք ես, նախկինում շատ ակտիվ ես եղել ամենատարբեր հարցերում, ոչ միայն քաղաքաշինական։ Իսկ հիմա, դառնալով ավագանու անդամ, հանրության կողմից համ էլ ընկալվում ես որպես իշխանության մաս։ Դու քեզ էդպես ընկալում ե՞ս։ — Իշխանության մաս՝ չէ, որովհետև երբեք չեմ ձգտել էդտեղ լինել, բայց պատասխանատվության տեսանկյունից՝ հա։ Կարո՞ղ ենք համարել, որ դու Ֆիրդուսի գործում մեղավոր ես։ — Իհարկե։ Ի՞նչ կարող ես անել, որ չես անում։ — Ըստ երևույթին մի բան կար, որ չեմ արել։ Ավելի շուտ էր պետք դռներ ծեծել, ստիպել խոսել, բարձրաձայնել։ Ճիշտ ե՞մ հասկանում, որ Ֆիրդուսը մեկ ա քանդելու են։ — Այսպես թե այնպես, այո՛։ Ու կառուցելու են էն նախագիծը՞, որ հիմա շրջանառվում ա։ — Կարծում եմ ՝ այո։ Շանսերը քիչ են մի բան փոխելու։ Եթե քեզ առաջարկեին անել նախագիծը, ի՞նչ կանեիր։ — Ինձ միշտ զարմացրել ա մարդկանց ինքնավստահությունը։ Ինձ շատ կվախեցներ էդ պրոյեկտը։ Քաղաքի կենտրոնում մի բան
Երևանի գլխավոր ճարտարապետ Պաշտոնը ստեղծվել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Երևանի քաղաքապետի 18.02.2019թ. N 308-Ա որոշման համաձայն գլխավոր ճարտարապետը համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատանքները: Առաջին գլխավոր ճարտարապետը եղել է Նիկողայոս Բունիաթյանը։ Նարեկ Սարգսյանը, Գուրգեն Մուշեղյանը և Արթուր Մեսչյանը զբաղեցրել են պաշտոնը երկուական անգամ (Մեսչյանի նախորդ պաշտոնավարումը տևել է մի քանի ամիս՝ 1996 թվականին):
ՊԱՀԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿՈՆՍԵՐՎԱՑՆԵԼ ԷՆՊԵՍ, ՈՆՑ ՈՐ ԿԱ։ ԲԱՅՑ ԵՍ ԳՏՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԷՆ ԱՐՎԵՍՏՆ Ա, ՈՐԸ ՏԱԼԻՍ Ա ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԽՆԴԻՐՆԵՐԸ գծելը շատ մեծ պատասխանատվություն ա։ Ես չէի հրաժարվի, կփորձեի մի կոնցեպտ առաջարկել, բայց ես ինձ իրավունք չէի վերապահի ասել, որ ինձ մոտ ստացվել ա։ Իսկ քո կարծիքով Ֆիրդուսը պետք ա պահե՞լ։ — Պահել չի նշանակում կոնսերվացնել էնպես, ոնց որ կա։ Բայց ես գտնում եմ, որ ճարտարապետությունը էն արվեստն ա, որը տալիս ա հնարավորություն լուծելու ամենաբարդ խնդիրները։ Եթե խնդիր ենք դնում փողոցների ցանցը պահել ու նոր շենքեր կառուցել, կամ բոլոր հուշարձանները պահել, դա հանգիստ կարելի ա անել։ Իսկ ո՞նց ես վերաբերվում, երբ շենքը քանդում են ու մենակ ֆասադն են պահում։ Էդ մումիա չի՞։ — Մումիա չէ, կար էդպիսի ավանդույթ Ամերիկայի բնիկների մոտ, որ սպանված թշնամու ոսկորները հանում են, մնացածը փոքրացնում չորացնում էին։ Այ դրան ա նման։ «Գուրուի» օրինակը, խնդրեմ, իմ ընկերները մեծ կորուստների գնով պահպանել
են մի շենք, որը ճարտարապետական արժեք չունի, բայց ունի հիշողության արժեք։ Պահպանվել ա, ու տես՝ ինչ ա դարձել։ Իսկ հինգ տարի առաջ կողքով անցնողները կասեին՝ դե կռիսանոց ա, սարայ ա, եկեք քանդենք։ Բայց հիմա աշխատող բան ա դարձել։ Բայց հեշտ չի դա անել։ Հիմա նույն Ֆիրդուսում մտածելակերպն էր պետք պահել, կվարտալային կառուցվածք... Ու պետք ա արգելել Երևանի մասին խոսելուց Թամանյանի անունը տալ, դա ուղղակի վիրավորական ա էդ մարդու հանդեպ։ Ոչ մի կոնկրետ առաջարկ ինքը, իհարկե, չուներ Ֆիրդուսի համար։ Հաստատ կլոր հրապարակ չի եղել։ Բայց իշխանությունն ասում ա, որ մեկ ա սարքելու են։ Քանդելու են, մի քանի բան պահեն, չնայած էդ ձևով պահելը, ինձ թվում ա, պետք էլ չի։ Բայց դու շարունակում ես մնալ իշխանության մաս, ձեռդ չես խփում սեղանին ու գնաս։ Իմաստը մնալու ո՞րն ա։ — Ես կարծում եմ, որ չեմ սպառել բոլոր հնարավորությունները մի բան անելու։ Դուրս
գալն ամենահեշտը կլիներ, հետո էլ կասեմ ՝ ժողովուրդ, դուրս եկա, որովհետև ինձ բանի տեղ չեն դնում։ Բայց դու ի՞նչ լծակներ ունես, փաստացի որոշումների վրա ազդեցություն չունես։ — Կարող եմ գոնե ձայն հասցնել։ Դրսից խոսացող էլի կա, ես կփորձեմ ներսից։
ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Ի՞նչ կանես, եթե դառնաս Երևանի գլխավոր ճարտարապետ։ — Չեմ հրաժարվի, բայց էնպես կանեմ, որ մյուս տարի չլինի էդ պաշտոնը։ Դա կլինի իմ միակ քայլը, մնացածը պարզապես չի ստացվի։ Այսինքն՝ պետք չի՞ Երևանին գլխավոր ճարտարապետ։ — Ոչ մի քաղաքի պետք չի։ Որովհետև դա պլանային համակարգի մնացորդ ա։ Կամ էլ եթե կա, գլխավոր ճարտարապետը պիտի լինի ինսպեկտր, բյուրոկրատ։ Ստուգի նախագծերը համապատասխանում են զոնինգին, թե՞ չէ։ Հիմա մեր գլխավոր ճարտարապետը քո ասածն ա անում։ — Էդ մարդուն վատ վիճակի մեջ են դրել։ Ինքը համ որոշող ա, համ հսկող, համ թույլտվություն տվող։ Ինքը մեղավոր չի, սիստեմն ա մեղավոր։ Իրան բերել են, ասել են՝ էս կանես։ Ինքն էլ ազնվորեն փորձում ա դա անել։ Ես իրան կարեկցում եմ։ Հիմա որ Զահա Հադիդին էլ բերեն, էլի բան չի կարողանա փոխել։ Բայց ինքն էլ չկա։ — Դե առավել ևս։
ԵՐԵՎԱՆԸ
Երևանում սիրածդ շենքը՞։ — Չգիտեմ, դժվար ա ասել, շատ են։ Բայց Երևանը սիրո՞ւմ ես։ — Դե հա, ճա՞րս ինչ։ Ինչի՞։ — Իմ քաղաքն ա։
Հայկ Զալիբեկյան Տասյա Կարապետյան
ՔԱՂԱՔ Տրանսպորտ
Օտար ամայի ռելսերի վրա Ինչպես բրիտանացի տրանսպորտասերը քսան տարի առաջ այցելեց Հայաստան և մի քանի ժամ տեսագրություն արեց երևանյան տրամվայների ու տրոլեյբուսների առօրյայից։
Ա
սում են՝ լավագույն հոբբիները նրանք են, որոնք մեզ ավելի հեռու են տանում մեր մասնագիտությունից։ Այս պատմության հերոսի համար հոբբին դարձել է գրեթե մասնագիտություն և հիմա՝ արդեն 68 տարեկանում, նրա հիմնական, բայց ոչ միակ զբաղմունքը։ Հետպատերազմյան Սասեքսում ծնված բրիտանացի Դեյվ Սփենսերի մասին կարող եք պատահաբար լսած լինել երկու դեպքում. եթե տեսել եք նրա DaveSpencer32 տրանսպորտային վլոգը Յութուբում, կամ եթե կարդացել եք նրա A Smudge on My Lens (Մի բիծ իմ ոսպնյակի վրա, 2008) գիրքը։ Ի դեպ, 2006 թվականին, երբ Դեյվը գործարկեց իր Յութուբյան ալիքը, վլոգ ունենալը դեռևս մեյնսթրիմ չէր։ Այսօր արդեն հարյուր հազար դիտում ունեցող ալիքը ներկայացնում է աշխարհի խոշորագույն սիրողական տրանսպորտային ֆիլմերի հավաքածուն: Բայց ի տարբերություն ժամանակակից վլոգերների՝ Դեյվն ապրում է չափազանց փակ և համեստ կյանքով։ Ըստ նրա՝ Միացյալ Թագավորությունում հոբբիները չափազանց կարևոր են, և յուրա-
44 45
#3(62) 2020
քանչյուր բրիտանացի աշխատանքից զատ պետք է կողմնակի զբաղմունք ունենա։ Մանկուց նա հետաքրքրված է եղել այն ամենով, ինչը հին է և շարժվում է. հին ավտոբուսներ, տրամվայներ, լոկոմոտիվ գնացքներ, նավեր ու այլ տրանսպորտային միջոցներ, որոնց պակասությունը Մեծ Բրիտանիայում չի եղել վաթսունականներին։ Դեյվը պատմում է, որ միակը չէ, ով կիսում է հին տրանսպորտային միջոցների հանդեպ հետաքրքրությունը։ Գարնան և ամռան ամիսներին տրանսպորտի բոլոր սիրահարներն Անգլիայում կազմակերպում են հին մեքենաների, գնացքների և այլ տրանսպորտային միջոցների ցուցադրություններ։ Հիմա արդեն թոշակի անցած տրանսպորտի սիրահարն աշխատել է մեքենաշինության ոլորտում, բայց, ի զարմանս ինձ, ոչ մի մասնագիտական կապ չունի մեքենաշինության հետ։ Սուղ ֆինանսական պայմանների պատճառով Դեյվը հնարավորություն է ունեցել բարձրագույն կրթություն ստանալ առողջապահական կառավարման ոլորտում, երբ արդեն բավական մեծ է եղել և ունեցել է կայուն աշխատանք։
Դեյվն իրեն համարում է երջանիկ հաջողակ, քանի որ իր հոբբին իրեն օգնել է, որպեսզի ճանաչի իր երկիրը և ճանաչի ողջ աշխարհը բազմաթիվ ճանապարհորդությունների շնորհիվ, որոնցից շատերին նրան ուղեկցում է իր կինը։ «Ամեն դեպքում, գոնե այն ճամփորդություններին, որի ժամանակ կա լողավազան և հինգաստղանի հյուրանոց»,– կես կատակ, կես լուրջ ասում է Դեյվը։ Ըստ Դեյվի՝ երբեմն այլ երկրներում քեզ շատ փոքր ես զգում, շոյվում ես տեղացիների վերաբերմունքից, ջերմությունից և մեծահոգությունից։ Հատկապես, երբ ավելի մեծ տարիքում ես այցելում, դու երբեք վտանգ չես ներկայացնում և արժանանում ես բացառապես հարգալից վերաբերմունքի։ Անգլիայում ասում են, որ երբ դու մեծանում ես, դառնում ես «անտեսանելի»։ Իր դեպքում՝ շատ ավելի հեշտ է աշխատել, երբ ինքն «անտեսանելի» է։ Անդրկովկաս այցը՝ 1999-ի աշնանը, նրա բնութագրմամբ՝ տարաշխարհիկ էր, քանի որ ոչինչ չգիտեր տարածաշրջանի մասին։ Երևի թե դրա համար էլ շատ է զարմացել, երբ տեսել է, թե որքան զբոսաշրջիկներ են եղել Հայաստանում։ Զրույցի ժամանակ Դեյվն ասաց, որ մի պահ
↑ Երևանի տրամվայը վերացվել է Դեյվի այցելությունից 5 տարի անց՝ 2004 թվականի հունվարի 21, տրոլեյբուսները դեռ գործում են
մտածել է, որ Եվրոպայում միայն Մեծ Բրիտանիան է անտեղյակ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին։ Ադրբեջանում, իր խոսքով, զբոսաշրջիկներ չի տեսել, միայն նավթագործներ։ Իսկ Վրաստանը նրան հիացրել է գեղատեսիլ բնությամբ։ Ճամփորդությունը կազմակերպվել է բեռլինյան տրանսպորտի մեծ սիրահար Թոմաս Ֆիշերի կողմից։ Իրենց նպատակն է եղել ուսումնասիրել տրանսպորտային միջոցներն այնպիսի վայրերում, որտեղ զբոսաշրջիկների ոտքը դժվար թե ընկնի։ Թոմասը ցանկանում էր այցելել քաղաքներ, որտեղ դեռ կային տրամվայներ, իսկ Դեյվը նրան ուղեկցել է հիմնականում տրոլեյբուսներն ուսումնասիրելու համար։ Իր գրքի 18-րդ հոդվածում պատմում է, թե ինչպես Բաքվում հինգ աստղանի հյուրանոցում տեղավորվելուց և նավթահանքերն ուսումնասիրելուց հետո տեղափոխվել են Թբիլիսի։ Դեյվը նաև նկարագրում է Անդրկովկասում երկրից երկիր ճամփորդելու դժվարությունները։ Հայաստան այցի ժամանակ եղել են Սպիտակում և տեսել են երկրաշարժի թողած ավերածությունները։
Ցավում է, որ չի կարողացել շատ լուսանկարներ անել, քանի որ Անդրկովկաս գալու ճանապարհին տեսախցիկը վնասվել է։ Բայց տեսաձայնագրությունները շատ են, և դրանք հասանելի են նաև Յութուբում։ Կարծում եմ՝ շատերի համար հետաքրքիր կլինի տեսնել 90-ականների Կոկա-Կոլայի տարբերանշանով ամբողջապես բրենդավորված երևանյան տրամվայները։ Դեյվն ասում է, որ արևմտյան տրանսպորտային սիրահարների հետաքրքրությունը հետսովետական տրամվայներով և տրոլեյբուսներով պայմանավորված է այն փաստով, որ դրանք գտնվում են ոչնչացման եզրին։ Սովետական Միությունը տարիներ շարունակ ոչ մի ջանք չի գործադրել դրանք պահպանելու համար։ Իսկ տարածաշրջանային պատերազմները հնարավորություն չեն տվել ներդրում անել տրանսպորտային միջոցների մեջ։ Էլեկտրական տրանսպորտային միջոցներից շատերի շահագործումից դուրս գալն անխուսափելի է, և Դեյվը կարևոր է համարում դրանք սեփական աչքերով տեսնելը։ Ասում է, որ Անգլիայում տրոլեյբուսներ չկան և մենք բախտավոր ենք, որ դեռ կարող ենք տեսնել դրանք քաղաքի կենտրոնում։
Դեյվը պատրաստվում էր Հայաստան այցելել այս ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել հետաձգել պլանները։ Այս այցն իր համար յուրահատուկ պետք է լիներ, քանի որ նպատակ ուներ այցելել ԼՂՀ, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններ՝ տրոլեյբուսների հետքերով։ Դեյվը ճամփորդում է երկու անձնագրով և երբեք չի ներկայացնում նույն անձնագիրը երկու հակասություններ ունեցող երկրներ մուտք գործելիս այն դեպքից հետո, երբ Սերբիայում անցակետի բարկացած աշխատողը Կոսովոյի մուտքի կնիքի վրա տասնյակ սերբական կնիքներ է դրել՝ այն ծածկելու համար։ Ճամփորդություններն իր համար միայն տրանսպորտային միջոցների ուսումնասիրության համար չեն։ Միշտ շնորհակալ է, որ հնարավորություն ունի ճանաչել տեղական մշակույթը, մարդկանց և իհարկե խոհանոցը։ Դեյվն ասում է, որ իր բախտը հաճախ է բերել, քանի որ տեղացիները միանգամից հասկացել են, որ նրան, որքան էլ զարմանալի հնչեր, լքված ավտոպարկերն ավելի են հետաքրքրում, քան տեսարժան վայրերը և թանգարանները։
Վիկտորյա Մուրադյան Դեյվ Սփենսեր
ՔԱՂԱՔ Ճեպանկար
Քաղաքանդակ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի նոր նախագիծը նվիրված է երևանյան քանդակներին։ «Քաղաքանդակի» շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել և նորովի տեսնել երևանյան արձանները։
← Պիտեր Վոյտուկ, «Կիվիե» | Նկարիչ՝ Լիլիթ Հովսեփյան
← Սարգիս Բաղդասարյան, «Մեղեդի» | Նկարիչ՝ Դավիթ Հակոբյան
«Արվեստանոցի» աշակերտներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ոճային ճեպանկարների միջոցով փորձել է նոր երանգ հաղորդել Երևան քաղաքին։ Արդյունքը կարելի է տեսնել հատուկ կայք-քարտեզում (citysculp.aybschool.am), որում ճեպանկարների տեսքով նշված են քանդակների գտնվելու վայրերը և եռալեզու հակիրճ տեղեկույթ՝ յուրաքանչյուր ստեղծագործության ու քանդակագործի մասին։ Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
→ Երվանդ Քոչար, «Մելանքոլիա» | Նկարիչ՝ Նարե Միրզոյան
46 47
#3(62) 2020
↑ Ղուկաս Չուբարյան, «Դիմակ» | Նկարիչ՝ Լիլիթ Բախշեցյան
↓ Ֆերնանդո Բոտեռո, «Ծխող կինը» | Նկարիչ՝ Սարգիս Սիմոնյան
↓ Դավիթ Բեջանյան, «Առնո Բաբաջանյան» | Նկարիչ՝ Դավիթ Հակոբյան
← Արտաշես Հովսեփյան, «Ալեքսանդր Թամանյան» | Նկարիչ՝ Լիլիթ Հովսեփյան
→ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան, «Ալեքսանդր Սպենդիարյան» | Նկարիչ՝ Ջուլիա Թանգամյան
↑ Սերգեյ Մերկուրով, «Ստեփան Շահումյան» | Նկարիչ՝ Սարգիս Սիմոնյան
↓ Դևիդ Բրոյեր, «Այցելուն» | Նկարիչ՝ Հայկ Կարապետյան
↑ Դավիթ Երևանցի, «Վիլյամ Սարոյան» | Նկարիչ՝ Արփի Շամոյան
→ Երվանդ Քոչար, «Մելանքոլիա» | Նկարիչ՝ Հայկ Կարապետյան
↑ Բարրի Ֆլանագան, «Նապաստակ» | Նկարիչ՝ Դավիթ Հակոբյան
↑ Ղուկաս Չուբարյան, «Դիմակ» | Նկարիչ՝ Դավիթ Հակոբյան
11-րդ դասարանցի Սարգիս Սիմոնյանը պատմում է, որ ի սկզբանե նպատակը հանրության ուշադրությունը քիչ գրավող արձանները ներառելն էր, «ուստի առաջնային կարևորություն էինք տալիս հենց դրանց։ Աշխատանքն իրականացնելիս աստիճանաբար ցանկում ավելացրինք նաև հանրաճանաչ արձանները՝ փորձելով լիարժեք ու հագեցած դարձնել նախագիծը»։ Կարևոր պայման էր ճեպանկարներն անել տեղում՝ քանդակները մանրակրկիտ ուսումնասիրելու համար, ուստի շատ հաճախ պետք էր հարմարվել եղանակային պայմաններին, կամ աշխատանքը հետաձգել։ Բարեբախտաբար, մինչ արտակարգ իրավիճակը նկարների մեծ մասը պատրաստ էին, սակայն որոշները ստիպված եղանք տանը նկարել՝ օգտվելով համացանցի ռեսուրսներից։ Բարդությունների մասին խոսելիս 12-րդ դասարանցի Լիլիթ Հովսեփյանը նշում է որոշ քանդակների դիրքը. «Օրինակ օպերայի հարթաքանդակները շատ բարձր էին ու համաչափություններն ընկալելը դժվար էր»։ Բարդություններ էին առաջանում նաև տեսական մասով. դեպքեր են եղել, որ չեն կարողացել գտնել քանդակի կամ քանդակագործի անունը։ 12-րդ դասարանցի Նարե Միրզոյանը պատմում է, որ նախագծի օգնությամբ ինքն իր համար բացահայտեց բազմաթիվ գործեր. «Պարզվեց շատ քանդակներ թաքնվել են իրենց տեղադրումից հետո իրականացված կառուցապատումների պատճառով, և այլևս անցորդների տեսադաշտում չեն գտնվում, կամ նույնիսկ կային քանդակներ, որոնք չնայած թաքնված չէին՝ չէի նկատել, իսկ հիմա Երևանում շրջելիս նկատում եմ շատ ու շատ արձաններ և հետաքրքրվում դրանց հեղինակներով»։ Արփի Շամոյանը, 11-րդ դասարան, խոստովանում է, որ կատարել է մի շարք բացահայտումներ. «Ստեփան Թարյանի «Սպասում»-ը, Օնիկ Բեջանյանի «Ջրավաճառ տղան», Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհին», Դավիթ Երևանցու «Ղարաբաղցի կինը» և շատ այլ քանդակներ, որոնք նախկինում չէի տեսել կամ ուշադրության չէի արժանացրել, հաճելիորեն գրավեցին ինձ, զարմացրին իրենց յուրօրինակությամբ։ Սկսեցի վերարժևորել երևանյան քանդակագործությունը»։ «Արվեստանոցում» հույս ունեն, որ Քաղաքանդակի շնորհիվ շատերը նույն կերպ կվերաբացահայտեն քաղաքային թաքնված քանդակները։
← Արա Հարությունյան, «Կոմիտաս» | Նկարիչ՝ Արփի Շամոյան
Արեգ Դավթյան «Արվեստանոց» խմբակ
ՔԱՂԱՔ Կադրերի բաժին
↓ Երևանը գրաված 11-րդ Կարմիր բանակի շքերթը՝ Ֆիլհարմոնիայի շենքի մոտով անցնելիս
Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, 1920 թ. 1881 թվականին Էրիվանի դումայում քննարկվում էր նոր, ժամանակակից ուսումնական հաստատության կառուցումը։ Դրա համար հող հատկացվեց Աստաֆյան փողոցում։ Սակայն նահանգային ինժեներ-ճարտարապետ Միխայիլ Ֆոն դե Նոննեի առաջարկը չափազանց թանկարժեք էր և մնաց թղթի վրա։ Նոր նախագիծն առաջարկվեց 1886-ին։ Այս անգամ նախատեսվում էր մի ամբողջ համալիր կառուցել, որը ներառելու էր ոչ միայն ուսումնական, այլև բնակելի նշանակության հատվածներ՝ բաղնիք, հիվանդանոց, խոհանոց, գրադարան և այլն։ Շենքում նախատեսում էր տեղավորել 720 ուսանող՝ հսկայական թիվ 20-30 հազար բնակչություն ունեցող քաղաքի համար։ Նախագիծը՝ բազմաթիվ փոփոխություններով ու շտկումներով, պետք է իրագործեր Երվանդ, Սիսակ և Տիգրան Տեր-Ավետիքյանցների շինարարական ընկերությունը։ Սակայն շինարարությունը ձգվեց այնքան, որ ավարտին հասցվեց միայն խորհրդային կարգերի հաստատման ժամանակ։ Տեր-Ավետիքյանցները չստացան իրենց հասանելի ամբողջ գումարը, իսկ գիմնազիան չընդունեց ուսանողներին։ Հետագայում շենքը ծառայում էր որպես Կուլտուրայի տուն, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետ, արդյունաբերական տեխնիկում և, ի վերջո, երբ 1932-ին հիմնադրվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերածվեց Ֆիլհարմոնիայի դահլիճի (1956-ից՝ փոքր դահլիճ)։ Այս ընտրությանը նպաստել էին շենքի հրաշալի ակուստիկան և նախասրահի հանդիսավոր տեսքը։ Դեռ 1920-ականներին այստեղ ելույթ էր ունենում Ալեքսանդր Սպենդիարյանը, իսկ 1936-ին դահլիճից դուրս բերվեց Կոմիտասի աճյունը։
48
#3(62) 2020