ԵՐԵՎԱՆ #68 | 2021

Page 1

#3(68) 2021



Նորայր Չիլինգարյան

Ամառային դահլիճի փրկության միջոցառումներից մեկին

2000-ականներին, երբ սոցիալական ցանցերը դեռ չէին ներթափանցել մեր կյանքի բոլոր ճյուղերի մեջ, և նույնիսկ ինտերնետն այսքան սովորական ու հասանելի երևույթ չէր, ակտիվ երիտասարդությունը կարդում ու գրում էր Կենդանի մատյանում։ ԿՄ-ի հայկական հատվածն ուներ իր մի քանի աստղերին, մարդկանց, որոնց դեռ մի քանի տարի առաջ կկոչեին հրապարակախոս։ Ահա, այդպիսի հրապարակախոս էր Dabavog-ը. այդ նիքնեյմի տակ թաքնված էր ճարտարապետ Արսեն Շուռ Կարապետյանը, որը գրում էր քաղաքաշինության, ճարտարապետության և, ընդհանրապես, քաղաքային խնդիրների մասին։ Շուռը միշտ արձագանքում էր նորանոր անհեթեթություններին, բացատրում այս կամ այն քաղաքաշինական որոշման սխալմունքը, հորդորում միասին պայքարել հերթական ապօրինության դեմ։ Եվ Շուռն էր, որ մի օր համարյա հուսահատ արտահայտեց հետևյալ միտքը (մեջբերում եմ մոտավորապես). «Սովորական մարդիկ ստիպված պաշտպանում են քաղաքն էն մարդկանցից, ովքեր պիտի հոգ տանեին քաղաքի մասին»։ Այս նախադասությունը թերևս լիարժեք նկարագրում է անկախության շրջանում ծավալված քաղաքային ակտիվիզմը Երևանում. քաղաքացիները ստիպված են ուշի ուշով հետևել, թե ինչ նոր հնարքներ են ծրագրում պատկան մարմինները՝ մի նոր երևանասպանություն իրագործելու նպատակով, թողնի ամեն ինչ ու ընկնի բուլդոզերի ճամփան փակելու։ Իշխանություններն էլ, որպես կանոն, այնպիսի հնարքներ են անցկացնում, այնպիսի ֆոկուսներ են ցուցադրում, որ քաղաքի համար պայքարը գնալով ավելի ու ավելի է բարդանում՝ անկախ քաղաքագլուխներից ու ռեժիմների քաղաքական բովանդակություններից։

Վազում էիր սովետական կոնստրուկտիվիզմի գոհարի փրկության ցույցի, նույն օրն արդեն սկսում էին քանդել 19-րդ դարի մի շենք, ֆեյսբուքում նկարդ փոխում էիր Կոնդի նկարով, պարզվում է՝ արդեն պետք է շտապել Կենտրոնի հազվագյուտ կանաչ տարածքը բուծիկներից փրկելու, և այդպես շարունակ։ Մի պահ էր գալիս, որ թվում էր, թե պաշտպանելու էլ ոչինչ չի էլ մնացել։ Բայց իշխանությունները հաջողացնում էին ամեն անգամ գտնել մի էնպիսի երևանյան գանձ, որի մասին մարդ մինչ այդ նույնիսկ չգիտեր էր, ու դա էլ ավերել։ Դեռ Արամի 30-ի օրերին (այն, որ ավագանու մի անդամ կոչեց «սառայ»), արդեն հնչում էր կարծիք, որ պետք է թարգել այս բոլոր պաշտպանությունները, հանգիստ քաշվել մի կողմ, իսկ քանդողները թող միանգամից հողին հավասարեցնեն Երևանը, տեղում կառուցեն իրենց քառակուսի մետրանոց էլիտարներն ու մոլերը։ Նույնիսկ Dabavog-ը թևաթափ եղավ ու ենթադրեց, որ երևի ամեն ինչ անիմաստ է։ Բայց այդուհանդերձ, լավ է, որ Երևանի համար կռիվը դեռ չի ավարտվել։ Դեռ կան մարդիկ, ովքեր, գուցե իրենց կամքին հակառակ, ստանձնել են այդ դերը ու դարձել են պրոֆեսիոնալ ակտիվիստ (ինչպես էլ վերաբերվենք այդ բառին, դա պարզապես եզր է)։ Քանի դեռ պաշտպանելու բան կա Երևանում ու քանի այդ մարդիկ չեն հանձնվել, հույս կա, որ ամեն ինչ դեռ կորած չի։ Երևանը ծանր վիրավոր է, բայց դեռ չի ընկել։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Հավելված Իմ մենթոր. վերելակ դեպի երազանք Ինչու և ինչպես միանալ «Լոֆթ» կենտրոնի համահայկական նախագծին։

22

2001-2006 Հյուսիսային պողոտա Նորագույն պատմության ամենախոշոր ու ամենասկանդալային շինարարությունը Երևանում։

06

ՏՏ Nile AI. լավագույն ժամանակը փոփոխության համար Միջազգային խոշոր ընկերությունը մասնաճյուղ է բացում Երևանում։

26

08

Էքսպատ Նախագիծ 301 Իմաստուն օտարազգիները՝ Հայաստանում. շփվել ենք նրանցից առաջինի հետ։

2007 Սուրբ Կաթողիկե Աստվածածին/ Լեզվի ինստիտուտ Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու և Լեզվի ինստիտուտի շենքի բարդ հարաբերությունները:

30

10

Սթրիթ-արտ Պիքսելների գրոհը Սիրանուշ Աղաջանյանի խճանկարները Երևանի պատերին։

2009-2014 Աֆրիկյանների ակումբ 19-րդ բացառիկ երևանյան շենքը քանդեցին, որպեսզի տեղում կառուցեն բարձրահարկ հյուրանոց:

36

2010 Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճ Ինչպես լքված բացօթյա դահլիճը համախմբեց ամենատարբեր մարդկանց ու առայժմ փրկվեց քանդվելուց։

14

Երաժշտություն Երևանի սպիտակ ռոյալը Ինչպես հարյուր տարի առաջ Երևան բերվեց շքեղ գերմանական ռոյալը։

40

SOS ԵՐԵՎԱՆ

18

Ժամանակագրություն Սիրուն չի Երևանյան քաղաքային ակտիվիզմի պատմության գլխավոր իրադարձությունները՝ Հյուսիսային պողոտայից մինչև Կոնդ։

Շապիկ՝ Արմինե Շահբազյան

44

2011-2012 Մաշտոցի պուրակ Ակտիվիստների ամենահայտնի հաղթանակներից մեկը. պուրակ, որում չկառուցվեցին բուտիկներ։

48

2013 Ոչ 150 դրամին Մարդիկ հրաժարվեցին ընդունել հանրային տրանսպորտի գնի ավելացումը։

52

2017-2020 Ֆիրդուս Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասին սպառնում է հերթական էլիտար շինարարությունը։

56

2021 Կոնդ Քաղաքի ամենայուրահատուկ թաղերից մեկի վերակառուցման ծրագրի վտանգների մասին։

60

Ականատես Երևանի մահն արձանագրողը Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը տարիներ շարունակ ֆիքսում է քաղաքի ոչնչացման ընթացքը և փորձում փրկել մասունքները։

2012 Փակ շուկա Ինչպես աղճատվեց և սուպերմարկետի վերածվեց Գրիգոր Աղաբաբյանի գլուխգուրծոցը։

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՐԵՎԱՆ  #3(68) | 2021

Հեղինակներ՝ Մարգարիտ Միրզոյան, Հասմիկ Բարխուդարյան, Շուշանիկ Փափազյան, Արամ Հարությունյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ

Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Հայկ Բիանջյան, Նորայր Չիլինգարյան, Նազիկ Արմենակյան, Հարություն Մալխասյանց, Նարեկ Վան Աշուղաթոյան, Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

2 3

#3(68) 2021

Պատմություն Վերակառուցել, բայց չքանդել. 1980-ականների փորձը Խորհրդային վերջին տարիների քաղաքաշինական միտումների և նախասովետական շրջանի տները վերակառուցելու փորձի մասին պատմում է Արեգ Ասատրյանը։

70

Մտորումներ Ժամանակի ու տարածության մեջ կորածները Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները մտորում են խզված քաղաքային պատմության մասին։

72

Կադրերի բաժին Պողոս-Պետրոս եկեղեցին, որի համար պայքարում էր Թամանյանը, 1930-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից։

© 2011-2021 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 26.04.2021

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 5000 օրինակ

Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Տպագրվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ

64

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Հավելված

Իմ մենթոր.

վերելակ դեպի երազանք Մարտին գործարկվեց «Լոֆթ» կենտրոնի «Իմ մենթոր» համահայկական նախագիծը, որի նպատակն է երիտասարդների պոտենցիալը փորձառու մասնագետների օգնությամբ ճիշտ ուղղորդելը։ Դրա հեղինակները վստահեցնում են, որ սա աննախադեպ ու հեռանկարային ծրագիր է, որին մասնակցելու համար նախ անհրաժեշտ է ներբեռնել MyMentor բջջային հավելվածը։

«Մ

խիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը սեբաստացի 8-րդ դասարանցիների խմբի հետ քայլարշավով Կոնդում էր, երբ զանգ ստացավ «Լոֆթ» կենտրոնի ղեկավար Արևիկ Համբարձումյանից։ Օրը հագեցած էր, բայց հաջողվեց հանդիպել։ Կոնդի արշավից մի քանի ժամ անց պարոն Բլեյանն արդեն համաձայնել էր դառնալ «Իմ մենթոր» նախագծի առաջնորդներից մեկը։

Սովորեցնել ու սովորել

Վերհիշելով ճանապարհը, թե ինչպես է գաղափարը վերածվել նախագծի՝ «Լոֆթի» ղեկավար Արևիկ Համբարձումյանը նշում է, որ նախորդ վեց տարիների ընթացքում ինքը կենտրոնում հաճախ է առերեսվել այն պատանիներին և երիտասարդներին, ովքեր փնտրել են նմանատիպ միջավայր և նման մարդկանց, որպեսզի կարողանան կիսվել իրենց ստարտ-ափերով, գաղափարներով և երազանքներով։ — Ժամանակակից աշխարհում անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու մի միջավայր, որտեղ 15-ամյա պայմանական Հայկը կամ Աննան, ովքեր ապրում են մեր կողքին և օժտված են բացառիկ ունակություններով և կարող են լինել ապագայի նորարարը՝ հնարավորինս շուտ հանդիպեն այն մեկին, ով ապահովելու է իրենց ոչ թե աստիճանական, այլ թռիչքային զարգացումը,- բացատրում է Արևիկը։- Ուստի այսօր առավել քան երբևէ առանցքային է մենթորության առաջխաղացման թեման, ինչին էլ միտված է այս նախագիծը։ Թերևս, վստահորեն կարելի է ասել, որ այս նախագծից կշահեն և՛ փորձառուն, և՛ սկսնակը և՛ այն ոլորտները, որոնք ընդգրկելու է այս հարթակը։ Աշոտ Բլեյանը, օրինակ, իր մասնակցությունը բացատրում է մեկ հիմնական շարժառիթով. շարունակել օգտակար լինել երիտասարդ-պատանի առաջնորդներին։ «Կարճ ասած նրան, ով իմ կարիքն ունի»։ Բայց նաև հատուկ շեշտում է, որ ինքն էլ սովորելու բան ունի այս շփումներից. «Իմ շրջապատում և կրթահամալիրում շատերն ինչ-որ բանով ինձ գերազանցում են։ Կարող եմ ասել, որ ես էլ երախտագիտությամբ սովորում եմ։ Վստահ եմ, որ այս ծրագրով էլ այդպես կլինի»։

4 5

#3(68) 2021


Մենթորը քո գրպանում

Նոր ժամանակներին ու քովիդյան իրականությանը համահունչ «Իմ մենթորի» առաջին փուլն անցնում է հեռավար, հարմարավետ մոբայլ հավելվածի միջոցով, հետո նոր անցնում օֆլայնի։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել այն (App Store կամ Google Play), մուտք գործել, լրացնել համապատասխան դաշտերը, ստանալ համապատասխան միավորները և մենթորների ցանկից ընտրել նախընտրելի մեկին։ Նախագծի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանները տրվում են շատ կարճ ժամանակում՝ ապահովելով հիմնական և հավելյալ տեղեկություններ, որոնք ևս մեկ քայլով միտված են մասնակցին մոտեցնելու իր մենթորին։ Ընդ որում, հավելվածում կարելի է տեսնել, թե կոնկրետ մենթորն ինչ հստակ պահանջներ և չափանիշներ է մշակել մասնակցության և հաղթանակի համար։ Կախված ոլորտից, հետաքրքրության շրջանակներից և ի վերջո երազանքներից՝ մասնակիցը հնարավորություն է ունենում ընտրելու իր ցանկալի մենթորին և անցնում է մրցակցային փուլ։ Բնականաբար, յուրաքանչյուր մենթոր առաջնորդվել է տարբեր սկզբունքներով և յուրաքանչյուրի ընտրության և հաղթանակի չափորոշիչները տարբեր են և եթե մասնակիցը չի համապատասխանում նախանշված պայմաններին, կարող է շարունակել մրցակցությունը՝ մասնակցելով առաջադրանքների, որոնք առաջադրել է մենթորը։ Ինչ վերաբերում է մենթորների ընտրության չափորոշիչներին, ապա նրանք ընտրվում են հանրության կողմից։ Եթե ցանկալի մենթորը դեռևս չկա ցանկում, ապա անհրաժեշտ է ընդամենը առաջադրել տվյալ մասնագետին։ Ըստ Արևիկ Համբարձումյանի՝ մինչ այս պահը բոլոր առաջադրված մենթորները, ովքեր վայելում են մեծ ժողովրդականություն, սիրով համաձայնել են միանալ նախագծին։ Ցանկը մեծ է ու տպավորիչ՝ Աշոտ Բլեյան, «Այբի» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարը Սերգեյ Սմբատյան, «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյան, FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյան և շատ ուրիշներ։

Հավասար պայմաններ

Հատկանշական է, որ այս նախագիծը հավասար հնարավորություններ է ստեղծում և՛ գյուղական համայնքներում, և՛ մայրաքաղաքում ապրող երիտասարդների համար։ Հայաստանի ցանկացած անկյունից կարելի է մասնակցության հայտ ներկայացնել։ — Շուրջ երկու տարի աշխատանք ենք տարել, որպեսզի հավելվածը շատ պարզ օգտագործման հնարավորություն ընձեռի, քանի որ այն տարածական սահմանափակումներ չպետք է ունենա։ Օրինակ, եթե մենթորն առաջադրվել է Կանադայից կամ Ռուսաստանից, պետք է հնարավորություն ունենա ծրագրի մասը դառնալու,- ասում է «Լոֆթ» կենտրոնի և «Իմ մենթոր» նախագծի հիմնադիր, սերիական ձեռնարկատեր Հովհաննես Առաքելյանը։ Նա վստահ է, որ նմանատիպ ծրագրերի իրականացման դեպքում չես կարող կարճաժամկետ նպատակներով կամ սահմանափակ տարածությամբ առաջնորդվել, իսկ «համահայկական» բնութագիրը պետք է արդարացվի ամբողջապես։

Նստել ճիշտ վերելակը՝ ճիշտ մարդու հետ

Ծրագրի շրջանակում հնարավորությունները լայն են, իսկ գործիքակազմը՝ հագեցած։ Սակայն նախագծի ղեկավարների խոսքով՝ ամենակարևոր իրադարձությունը «համապատասխանեցումն» է, երբ մասնակիցը հաղթահարում է որոշ փուլեր և հանդիպում է իր մենթորին։ Այստեղից սկսվում է մեծ քայլերով առաջ մղվելու ճանապարհը կամ կարճ ասած թռիչքային զարգացման հնարավորության լայն ուղին։ Պատկերավոր ասած, խոսքը վերելակի մասին է, որում երիտասարդը չի լինի մենակ, այլ կայացած մեկի հետ, որն առաջին հարկից կուղեկցի իրեն դեպի վեր, դեպի երազանք։ — Պետք է միայն նպատակաուղղված լինել ու վերելակը կտանի այնտեղ, ուր պետք է,- վստահեցնում է Արևիկ Համբարձումյանը։ Երբ պարոն Բլեյանին հարցնում եմ, թե հատկապես ինչու է անհրաժեշտ մասնակցելու «Իմ մենթորին», մի քիչ մտածելուց հետո շատ վստահ ասում է. — Ծրագրին պետք է մասնակցել, որովհետև ես չգիտեմ չմասնակցելու օրինական հիմք։ Այլընտրանք չկա. զրույցից հետո բացում եմ App Store-ն ու բեռնում հավելվածը։ Ընտրում եմ մենթորիս և սպասում վերելակիս։

Շուշանիկ Փափազյան «Լոֆթ»


ՔԱՂԱՔԱՄԵՋ ՏՏ

Nile AI.

լավագույն ժամանակը փոփոխության համար Այս տարվա առաջին ամենաարևոտ չորեքշաբթի առավոտը նորարարության և ապագայի մասին զրուցելու լավագույն ժամանակն էր։ Երևանում շատ շուտով կբացվի ամերիկյան Nile AI ստարտափի մասնաճյուղը, և հենց այդ առիթով ԵՐԵՎԱՆը որոշեց առավոտյան մի բաժակ սուրճի շուրջ հանդիպել և զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Լեո Պետրոսյանի հետ։ Նա վստահ է, որ ներդնելու և մաքսիմալ ազդեցություն ունենալու լավագույն ժամանակը ճգնաժամն է, ինչի համար էլ այս օրերին Հայաստանում է։

6 7

#3(68) 2021

Ինչպե՞ս է հիմնադրվել Nile AI ընկերությունը։ — Nile AI-ը հասարակ ստարթափ չէ։ Մենք սկսել ենք հակառակ կողմից՝ ի սկզբանե ունենալով գնորդ։ UCB բելգիական դեղագործական ընկերությունը, որ 20 միլիարդ եվրո շուկայական արժեք ունի, նկատեց որոշ լուծումների բացակայությունը շուկայում և որոշեց թիմ հավաքել, որը կգեներացնի և կմշակի այդ լուծումները։ Արդյունքում ստեղծվեց Nile Al-ը։ Ի՞նչ լուծումների մասին է խոսքը։ — Առողջապահության մեջ ամենաթանկ և ծանր խնդիրները կապված են սրտանոթային հիվանդությունների հետ։ Երկրորդ տեղում ուղեղին վերաբերող խնդիրներն են։ Ամբողջ աշխարհում հազարավոր ընկերություններ զբաղվում են սրտին վերաբերող խնդիրներով, մինչդեռ ուղեղի դեպքում ընկերությունների քանակն այդքան էլ շատ չէ։ UCB-ի նպատակը նյարդաբանական խանգարումների մենեջմենթն է։ Սրտի կաթվածի դեպքում մարդիկ միանգամից շտապում են հիվանդանոց։ Պետք է գործել արագ, և բուժումը երկար չի տևում։ Ուղեղի դեպքում խնդիրը կարող է օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ տևել, մինչև մարդը


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ, ԵՎ ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՓԱԶԼԻ ԿՏՈՐՆԵՐԻ ՆՄԱՆ ՀԱՎԱՔԵԼ ՊԱՏԿԵՐԸ կստանա համապատասխան խնամք։ Մեր աշխատանքն ամենաշատն առնչվում է էպիլեպսիայի հետ։ Մենք փորձում ենք մինչև մեկ տարի կրճատել մի գործընթաց, որը կարող է տևել 20 տարի, որպեսզի երեխան, ով ունեցել է իր առաջին էպիլեպտիկ նոպան վեց տարեկանում, կարողանա վերադառնալ նորմալ կյանքի յոթ տարեկանում, այլ ոչ թե 27-ում։ Կարո՞ղ ենք ասել, որ փորձում եք կանխատեսել, թե երբ կլինի հաջորդ նոպան։ — Nile AI-ում մենք ասում ենք, որ ունենք երկու նպատակ. մինչև 2025 թվականը կարողանալ կանխատեսել էպիլեպսիան, իսկ մինչև 2030-ը դարձնել այն կառավարելի։ Նպատակները պարզ են։ Իսկ ինչպե՞ս եք օգտագործում արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումն այդ աշխատանքում։ — Էպիլեպսիայի դեպքում բժիշկը փորձում է որոշակի բուժում և սխալվում է, փորձում է մեկ այլ բուժում և կրկին սխալվում է։ Ամեն նոր

բուժման փորձը կարող է տևել մինչև մեկ տարի։ Մենք ստեղծել ենք արհեստական բանականություն, որը սովորել է կլինիկական հետազոտությունների և պացիենտների համար արդեն իսկ փորձված լուծումների տվյալները, ինչը մեզ թույլ է տալիս գտնել և դասակարգել նույն խնդիրներն ունեցող հիվանդներին մեկ այլ հիվանդի համար լավագույն լուծում գտնելու նպատակով։ Ինչու՞ որոշեցիք հենց այս փուլում աշխատել նաև Հայաստանում։ — Պատճառները շատ են։ Սա իմ առաջին ստարթափը չէ, և տարիներ շարունակ ես ցանկացել եմ ստեղծել ընկերություն, որը կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի, և մենք կառուցում ենք մեր կազմակերպությունն այնպես, որ կարողանանք փազլի կտորների նման հավաքել պատկերը՝ համադրելով ԱՄՆ-ում մեր ունեցածն այստեղի հնարավորությունների հետ։

UCB UCB-ն համաշխարհային կենսաբժշկական ընկերություն է, որը կենտրոնացած է նյարդաբանության և իմունոլոգիայի վրա: Այն ստեղծվել է 19-րդ դարի քսանականներին Բրյուսել քաղաքում։ Տասը տարի անց այն ընդլայնվել է՝ մուտք գործելով ամերիկյան շուկա։ 1950-60-ականներին ընկերության գիտնականները մեծ առաջընթաց գրանցեցին նաև բիոտեխնոլոգիայի ոլորտում։ Ընկերությունն առավել լայն ճանաչում ձեռք բերեց 80-90-ականներին հակահիստամինային Զիռտեկ և Կեպռա դեղամիջոցների ստեղծման շնորհիվ։ 21-րդ դարում ընկերությունը կենտրոնացավ հենց կենսաբժշկության վրա՝ ձեռք բերելով մի շարք կենսատեխնոլոգիական կազմակերպություններ։ Այսօր UCB-Ն ներդրել է 29.3 միլիոն ԱՄՆ դոլար Nile ընկերության մեջ և հանդիսանում է վերջինիս գլխավոր բաժնետերը։

Որո՞նք են Հայաստանի առավելությունները նման ընկերությունների համար։ — Մարդիկ։ Համար մեկ առավելությունը միշտ էլ մարդիկ են։ Այս ընթացքում մենք հանդիպել ենք բազմաթիվ մարդկանց, ում համարում ենք շատ լավ մասնագետ «ներդրում» անելու համար։ Վերջերս ռեստորաններից մեկում մի մատուցող էր սպասարկում։ Նրա հետ անգլերենով խոսեցի։ Ասաց, որ անգլերեն գիտի, ես էլ հումորով պատասխանեցի, որ կարող ենք նաև ճապոներեն խոսել։ Նա սկսեց ինձ հետ ճապոներեն խոսել, իսկ հետո անցավ հունարենի։ Ես նրան հարցրի՝ որտեղի՞ց այսքան լեզու գիտի։ Պատասխանեց, որ պարզապես սիրում է սովորել, ու սա բնորոշում է այստեղի մարդկանց։ Ի՞նչ հետագա պլաններ ունեք Հայաստանի հետ կապված։ — Երբ այստեղի ՏՏ ոլորտի մարդկանց հարցնում ես, թե ինչու չեն զբաղվում առողջապահական տեխնոլոգիաներով, նրանք ասում են, որ բուն արտադրանքը կարող են ստանալ, բայց չեն հասկանում կանոնակարգերը և որոշ գործընթացներ։ Մենք նպատակ ունենք վերապատրաստել տեղացիներին, որպեսզի նրանք կարողանան հանգիստ աշխատել կանոնակարգված արտադրանքի մշակման ուղղությամբ։ ԱՄՆ-ի մեր թիմը կգա Հայաստան, որպեսզի սեմինարներ անցկացնի թե՛ մեր աշխատակիցների, թե՛ այլ ցանկացողների համար և լրացնի նրանց ունեցած բացերը։ Հայաստանը պատերազմի և համավարակի արդյունքում ճգնաժամային վիճակում է։ Ձեր կարծիքով, ՏՏ-ն կարո՞ղ է լինել այն ուժը, որը կօգնի շտկել այս իրավիճակը։ — Nile AI-ը միջազգային դեղագործական ընկերության մասնիկ է, և ես կարողացել եմ համոզել այդ ընկերությանը մասնաճյուղ բացել Հայաստանում անցյալ տարվա սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին։ Այդ մարդիկ Euronews-ով տեսնում էին պատերազմը, և մյուս հանդիպմանը մի մարդ համոզում էր իրենց, որ պետք է ներդնել հենց այնտեղ, հենց այս պահին։ Ըստ իս, ներդնելու ամենալավ ժամանակն է, երբ նման բան է տեղի ունենում երկրում, քանի որ ավելի քիչ ջանքով կարելի է ստեղծել ավելի մեծ փոփոխություն։ Շատ մարդիկ վախենում են անել այդ քայլը, իսկ դու կարող ես լինել առաջինը, ով փոփոխություն կբերի։

Մարգարիտ Միրզոյան Հրանտ Խաչատրյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Էքսպատ

Նախագիծ

«Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, դերասան և ստեղծարար տեխնոլոգիաների նորարարության ոլորտի մասնագետ Պյոտր Նեմոյը «301» նախագծի շրջանակում Հայաստան ժամանած առաջին «իմաստունն» է։ Նա ԵՐԵՎԱՆին պատմել է նախագծի և ապրեցնելու արվեստի մասին։

Ունիվերսալ մարդիկ

Շատ կարճ նախագծի էության մասին. 301 «իմաստուններ» հերթով կժամանեն և մշտական բնակություն կհաստատեն Հայաստանում։ Նախագծի կազմակերպիչները վստահ են, որ 301-ը մարդկանց ճիշտ այն քանակն է և բնակչության այն տոկոսը, որը թույլ կտա գործարկել փոփոխության մեխանիզմը։ Ծրագրի նպատակն առաջին հայացքից արտասովոր է, բայց միևնույն ժամանակ շատ պարզ։ Նախաձեռնողները ցանկանում են յոթ տարվա ընթացքում Հայաստան տեղափոխել 301 «իմաստունի»։ Այս դեպքում էական չէ, թե ինչ ոլորտի մասնագետ է այդ «իմաստունը»։ «Մի բան է լինել լավ ֆիզիկոս, ուրիշ բան է լինել իմաստուն ֆիզիկոս։ Սա լիովին այլ մակարդակ է. նման մարդկանց գիտելիքն ունիվերսալ է,- ասում է առաջին իմաստուն Նեմոյը։- Միևնույն ժամանակ յուրաքանչյուր «իմաստուն» պետք է որոշակի ուղղվածություն ունենա. մի ոլորտ, որից սկիզբ է առնում իր իմաստության անտոլոգիան և աշխարհայացքը»։ Նախագիծը տևում է արդեն շուրջ երեք ամիս, ու մինչ տարվա վերջ մոտ ամեն ամիս մեկական «իմաստուն» ոտք կդնի Հայաստանի հողի վրա։ Իմաստունն այն մարդն է, ով արդեն հասել է հասունության, չունի սեփական անձի առաջխաղացման կարիք, նյութական հարցերից անցել է կյանքի իմաստին վերաբերող մտքերին։ Այդ մարդիկ արդեն գիտեն իրենց ասելիքն աշխարհին և կարողանում են իրենց շուրջ ստեղծել իմաստային միջավայր, որում նույնիսկ ամենաչշփվող և բարդ մարդիկ կարողանում են իրենց լավ զգալ։

8 9

#3(68) 2021

Սիրահարվել ու մնալ Հայաստանում

↓ Հանդիպում Future Studio հիմնադրամում

Ինչպե՞ս են համոզելու այդ մարդկանց տեղափոխվել Հայաստան։ Պատասխանը շատ պարզ է՝ անելու են ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ սիրահարվեն Հայաստանին, մարդկանց և տեղի մշակույթին։ 301-ի թիմին կարելի է անվանել գործակալներ, ովքեր կապող օղակ են «իմաստունների» և Հայաստանի միջև։ «Մեր աշխատանքն է գտնել ճիշտ մարդկանց, հրավիրել նրանց Հայաստան, պատմել երկրի, տեղանքի, մշակույթի և սովորույթների մասին, ամենատարբեր և խոր տեսանկյուններից ներկայացնել այստեղի կյանքը»,- ասում է Պյոտրը։ Այդ մարդկանց տեղափոխությունը և առաջիկա յոթ տարվա բնակության ծախսերը հոգում է «301» հիմնադրամը։ Աջակցությունը կրում է ոչ միայն ֆինանսական բնույթ. այդ անհատներին օգնում են շարունակել իրենց ծանոթությունը Հայաստանի և մարդկանց հետ, գործընկերներ գտնել, զբաղվել իրենց գործունեությամբ։


Հայելին

Կարևորագույն նախապայման. «իմաստունները» պետք է չլինեն ազգությամբ հայ։ Նրանք պետք է դառնան կատալիզատոր և հայելու պես ցույց տան տեղացիներին այն լավը, որը նրանք չեն տեսնում, քանի որ հայ են և նրանց համար ոչ մի արտասովոր բան չկա այդ երևույթներում։ Նրանք կողքից հայացք են գցում և փոխանցում իրենց սեփական միջավայրը։ «Իսկ ահա արդեն հաջորդը պետք է լինեն հայերը, ովքեր կսկսեն վերադառնալ, քանի որ այստեղ հնարավորություններ և պարարտ հող կլինի նրանց հետագա նպատակների համար»,- ասում է Պյոտրը։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր է ոչ թե որոշակի գործունեություն ծավալելը ի նպաստ Հայաստանի, այլ պարզապես այստեղ ապրելն ու այստեղի օդը շնչելը՝ ապրեցնելը։ «Մարդն ապրում է Հայաստանում, գնում է հաց գնելու, նստում է սրճարանում, ձեռք է բերում ընկերներ-շրջապատ։ Ինքն իրենով իմաստունը սկսում է փոխել իր շուրջ ձևավորված միջավայրը,- ասում է Պյոտրը։Ցանկացած վայրի առանձնահատկությունը նախ և առաջ բնորոշում են մարդիկ, նրանք են այն սնուցող և ձևավորող շերտը։ Հայաստանում այդ շերտերն այսօր բացեր ունեն, քանի որ շատ խելացի և «ապրեցնող» մարդիկ արդեն չկան կամ լքել են երկիրն ավելի լավ կյանքի փնտրտուքներում»։

Արտ-կլաստերը շատ կարևոր տարածություն է, որտեղ կտեղակայվեն ժամանակակից դիզայներների և մոդելյերների ստուդիաներ, արվեստների և արհեստների համար նախատեսված տարածքներ։ Այստեղ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ։ Այս ցանցի հիմնասյունը կլինի պրոդյուսերական կենտրոնը, որը կլինի կլաստերի ուղեղը։ «Հայաստանում մեծ ներուժ կա, բայց միասնական տարածություններ, որտեղ նրանք կստեղծագործեն՝ չկա,- ասում է Պյոտրը,- Նման տարածքները կարևոր են նրանով, որ մի ամբողջ ոլորտ գլուխ գլխի եկած կարող է առաջացած դժվարությունները միասնական ուժերով հաղթահարել։ Կլաստերը կդառնա տեխնոպարկի նման մի վայր, փոքրիկ էկո համակարգ։ Սա չի լինի նմանօրինակ միակ միասնական կենտրոնը»։

← Հանդիպում հայկական գորգերի մասնագետների հետ

Մի բաժակ սուրճ սկաֆանդրով

«Իմաստուններին» բնակեցնելու են ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այլ մարզերում և Արցախում։ «Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք այդքան մարդ բերել, դա չի նշանակում, որ նրանց բոլորին բնակեցնելու ենք մի փակ մոռացված գործարանում, ճաղերի հետևում և ժամանակ առ ժամանակ նրանց սկաֆանդրերով դուրս են գալու աշխարհի երեսը տեսնելու կամ պարզապես սուրճի հետևից»,- ասում է Պյոտր Նեմոյը։ Մարդն ազատ է իր ընտրության մեջ։ Հենց իմաստունն է ընտրելու՝ որտեղ ապրել։ Պյոտրի համոզմամբ կլինեն մարդիկ, ովքեր կուզեն ապրել Տաթևի վանքի մոտ, մեկին մոտ կլինի Երևանի ռիթմը, մյուսը կուզի Գյումրու հանգիստ արվեստային շունչը։ Մարդիկ կլինեն, ում հոգեհարազատ է հենց կոնկրետ մի բակ, որը նրանք հայտնաբերել են գիշերային Երևանով շրջելիս։ Այստեղի հարևանը կողջունի, հյուրը կասի՝ բայց ես հայերեն չգիտեմ, ինքն էլ կասի՝ դե ուրեմն արի իմ տուն՝ խմենք։

Արվեստի տարածություն

«Իմաստունների» ծրագրից զատ «301»-ը մի շարք նախագծեր է իրականացնում։ Այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն ներդնել կամ որևէ կերպ աջակցել այս կամ այն ոլորտում արվող նախագծերին։ 301-ի թիմն արդեն ունի որոշակի նախագծերի պորտֆոլիո, ներառյալ տարիներ շարունակ մշակված մեծ հրատարակչական, կրթական, զբոսաշրջային նախագծեր։ Ներկայումս նրանք դիտարկում են մի շարք տարածքներ, որոնք մեծամասամբ նախկին գործարանների շենքեր են, որպեսզի այնտեղ մեծ արվեստի կլաստեր ստեղծեն։ Գաղափարների և մտահղացումների հանդեպ խանդի զգացողություն չունեն։ Եթե մեկն արդեն անում է նման նախագիծ, նրանք պատրաստ են ամեն կերպ աջակցել, տալ իրենց ունեցած փորձն ու գիտելիքը։ Եթե մի բան է, որը ոչ մեկ դեռ չի արել, նրանք պատրաստ են լինել առաջինը՝ ստեղծելով պարարտ հող այլ նմանօրինակ նախաձեռնությունների համար:

Մարգարիտ Միրզոյան Նախագիծ 301


ՔԱՂԱՔԱՄԵՋ Սթրիթ-արտ

Պիքսելների գրոհը Արդեն մոտ երեք տարի շարունակ Երևանի փողոցներում հայտնվում է անսովոր սթրիթ-արտ՝ պիքսելային խճանկարներ. գնդեր, էմոջիներ, գրություններ ու նույնիսկ դիմանկարներ։ ԵՐԵՎԱՆը պարզել է, որ դրանց հեղինակն արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է ու եղել այն արվեստանոցում, որտեղ ստեղծվում են խճանկարները։

Ա

մեն անգամ խճանկարների կողքով անցնելիս մտածում էի, թե տեսնես ո՞վ է հեղինակը։ Պարզվում է՝ Սիրանուշ Աղաջանյանն է, ում երեք տարի շարունակ հաջողվել է գրեթե աննկատ մնալ։ Սիրանուշի հետ հանդիպեցի իր արվեստանոցում։ Ֆիրդուսի բակում գունավոր սփրեյներով ներկված դարպասները միանգամից տարբերվում են շրջակա միատոնության մեջ։ Դարպասից ներս շատ անհասկանալի հատա-

10 11

#3(68) 2021

կագծով մի շինություն կա, որի երկրորդ հարկում էլ նկարչուհու արվեստանոցն է։ Երևանի հերթական արվեստանոցային գողտրիկ անկյուններից է։ Պիտի խոստովանեմ, որ արվեստանոցի համար այն բավական կոկիկ է դասավորված։ Կենտրոնում դրված ընդարձակ սեղաններին սալիկի փոքրիկ ուղղանկյուն կտորներ են շարված, որոնց կազմած պատկերում արդեն իսկ կարելի է ինչ-որ բան նշմարել։ Դրանց մի մասն էլ դեռ չունի իր հստակ տեղն ու լցված է տարբեր տարաների մեջ։

Զապել Եսայանի դիմանկարը համանուն փողոցում

Սիրանուշին վաղուց էի ճանաչում, բայց որպես այս խճանկարների հեղինակի՝ բացահայտեցի շնորհիվ Զապել Եսայանի դիմանկարի, որ վերջերս է հայտնվել հենց նրա անունը կրող փողոցի տներից մեկի պատին։ Այս մեկն իր բնույթով տարբերվում է Սիրանուշի նախորդ աշխատանքներից նրանով, որ նախաձեռնությունը ոչ թե իրենն էր, այլ ռեժիսոր և ակտիվիստ Սեդա Գրիգորյանինը, ով Զապել Եսայանի երեք


հիմնական քաղաքներում՝ Փարիզում, Ստամբուլում և Երևանում նրա ստեղծագործություններն ու կյանքը նշանավորող տեսաֆիլմ է ստեղծում և Սիրանուշին առաջարկել էր իր մասնակցությունն ունենալ նախագծում։ Առաջարկն արված էր ու սիրով ընդունված։ Սիրանուշն անցավ գործի ու կարճ ժամանակում ստեղծեց բավական մեծածավալ դիմանկար։ «Ինձ հետաքրքիր էր Զապել Եսայանի կերպարը և նաև այն հանգամանքը, որ խճանկարը փակցնելու եմ ոչ թե Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, այլ կորածմոլորված մի նեղլիկ փողոցում, որի մասին քչերը գիտեն։ Ես ուրախ էի, որ իմ աշխատանքով կվերաիմաստավորվի փողոցը։ Շատ կարևոր է այդ ապակենտրոնացումը»,– ասում է

↑ Սիրանուշ Աղաջանյանի արվեստանոցը

→ Սիրանուշ Աղաջանյանը

← «Նարեկ», Տերյան փողոց

ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ՍԻՐԱՆՈՒՇԻ ՄՈՏ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑԱՎ ԱՐՎԵՍՏԸ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼ ՓՈՂՈՑ, ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՈՒ ԸՆԿԱԼԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Սիրանուշը։ Ի դեպ՝ իսկապես որ շատ նեղլիկ փողոց է, որն անվանափոխումից առաջ հայտնի էր որպես Նոյեմբերյան փողոց։

Ինչու՞ խճանկար և ինչու՞ փողոցում

Խճանկարով Սիրանուշը սկսել է զբաղվել ուսումն ավարտելուց հետո։ Սկզբում դրանք ավանդական խճանկարներ էին թե՛ տեխնիկայի ու թե՛ ոճական առումով։ Ժամանակի ընթացքում Սիրանուշը զարգացրեց ոճն ու ձևավորեց սեփա– կան տեխնիկան։ Լինելով ոչ ավանդական գեղանկարչության ոլորտում՝ Սիրանուշը հաճախ փոխում է նյութը՝ ջրաներկ, կոլաժներ թափոններով, հիմա էլ՝ խճանկար։ Այդուհանդերձ նրա բոլոր շարքերը միշտ փոխկապակցված են։ Դրանք կապված են անձնական ապրումների, ասոցիացիաների ու հիշողության հետ։ Օրերից մի օր Սիրանուշի մոտ ցանկություն առաջացավ արվեստը դուրս հանել փողոց, այն հասանելի ու ընկալելի դարձնել բոլորի համար։ Դե իսկ ի՞նչն է ավելի հասանելի մեր օրերում, քան թվային պատկերը, որը կազմված է պիքսելներից։

← «Թալինի բնության հոգին», Թալինի մշակույթի տան պատին


ՔԱՂԱՔԱՄԵՋ Սթրիթ-արտ «Թվային աշխարհի ի հայտ գալով մենք հեռանում ենք նյութից։ Ես ուզում եմ վերադարձնել մարդկանց նյութի զգացողությունը. նյութը զգալը, շոշափելը։ Ահա թե ինչու որոշեցի նյութականացնել պիքսելները, ինչի արդյունքում էլ խճանկարներս իրենց մեջ կրում են հիպերռեալիզմի, մասամբ էլ փոփ արտի տարրեր»,– ասում է Սիրանուշը։ Այսպիսով, նա դասական տեխնիկա է օգտագործում՝ խճանկար, որը սակայն փորձում է ազատել արվեստի վերամբարձ բնորոշումից, փորձում եմ ցույց տալ, որ միայն թանգարաններում չի, որ պիտի արվեստ լինի. «Արվեստը պիտի լինի նաև փողոցում, լինի հասարակ ու հասանելի, վայրկյանների ընթացքում սրընթաց հարաբերվի անցորդների հետ ու հարցեր առաջացնի»։

→ «Անծանոթուհին» (արդեն պոկված)

Կաֆել-մետլախ

Սիրանուշը չի օգտագործում դեկորատիվ կերամիկա ու նախընտրում է շինարարական սալիկները։ Որովհետև դրանք ավելի հասանելի

← «Անծանոթուհին», Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի պատին

→ «Ֆրեդի», Մկրտչյան փողոց

են, այլ կերպ ասած՝ մատչելի. «Ես չեմ գտնում, որ լավ արվեստի գործը պիտի պարտադիր թանկարժեք նյութերով արված լինի։ Այս պահին օգտագործածս նյութերի վրա էլ որոշակի գումար ծախսում եմ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան եթե օգտագործեի դեկորատիվ կերամիկա։ Ընդ որում, ես ընտրում եմ ամենատարբեր գնի, ձևի ու որակի սալիկներ, որոնք ինքս էլ կտրատում եմ հատուկ գործիքով ու երբ դրանք արդեն ամբողջական խճանկարի մաս են կազմում՝ այդ օդային հեռանկարի մեջ անգամ «ամենառաբիս» սալիկները՝ քարիկների էֆեկտով, կամ «ծիգռովկա» ասված պրինտով, բոլորովին այլ նշանակություն են ստանում»: Սիրանուշի ընկերներն արդեն գիտեն, որ իր համար նվեր ընտրելիս կարելի է գնալ շինանյութի խանութ ու պարզապես կաֆել-մետլախ գնել:

Ի՞նչ է պատկերում և ինչու՞

← «Ինքնանկար», Սարալանջի փողոց

12 13

#3(68) 2021

Խճանկարների թեմաները շատ տարբեր են։ Խնդիրը թեման չէ, խնդիրն արվեստը թաքուն ու առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու հանրային տարածքում փակցնելու, սիստեմից դուրս ինքնագլուխ քայլ անելու մեջ է։ Ի տարբերություն սթրիթ-արտի ընդունված


↓ «Մամուռ», Մանկական երկաթուղում

սոցիալ-քաղաքական թեմաներին՝ Սիրանուշի խճանկարներում թե՛ ընկերների պորտրետներն ու թե՛ անգամ էմոջիները բավականին անձնական են. «Կարիք կար էդ անձնականը տափակացնելու, պրիմիտիվացնելու։ Ինչ-որ ցինիզմ կա դրա մեջ, երբ էդ անձնականդ հանում ես դուրս ու կպցնում փողոցի պատին, հասանելի դարձնում բոլորին, մի տեսակ հասարակ ես դարձնում»։

Օրենքից դուրս արվեստ

Սիրանուշի համար շատ կարևոր է ճարտարապետությունը, շինություններն ու դրանք չաղավաղելը։ Խճանկարներն արվում են շենքերի այնպիսի հատվածներում, որ չխաթարվի ճարտարապետությունը, պարզապես լինի մի վայրում, որտեղ կա անցուդարձ և որտեղ մարդիկ կարող են նկատել ու մի պահ կանգ առնել խճանկարի մոտ։ Ու իմ հարցին, թե արդյոք գործեր փակցնելիս խնդիրներ չի ունեցել ոստիկանության հետ,

ԽՃԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՎՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ, ՈՐ ՉԽԱԹԱՐՎԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԶԱՊԵՍ ԼԻՆԻ ՄԻ ՎԱՅՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԿԱ ԱՆՑՈՒԴԱՐՁ

↑ «Շիզ», Հոկտեմբերյանի 4-րդ դպրոցի պատին ← «Սիրտ», Տպագրիչների և Հանրապետության փողոցների խաչմերուկին

→ «Սկանդալ», Սարյան փողոց, Հայփոստի գլխամասի պատին

Սիրանուշը հիշեց «Վստրեչի» կամրջի մոտ իր միակ հանդիպումը ոստիկանին. «Կարանտինի ամենախիստ շրջանն էր, ես էլ գնդեր պատկերող նոր շարք էի սկսել։ Օրը ցերեկով վերցրեցի ու տարա կամրջի մոտ փակցնելու։ Ես գիտեի, որ օրենքից դուրս բան եմ անում։ Մոտեցավ ոստիկանն ու ասաց ինձ այդ մասին։ Ես էլ շատ վստահ ասում էի, թե կարծում եմ, որ իմ գործը շատ սիրուն է ու շատ է սազում այդ պատին։ Հասկանում ե՞ս, էնքան ապուշ բան կա էս ամենի մեջ։ Էդ ապուշություններն իրական կյանքում չեմ կարող անել, իսկ արվեստում անում եմ։ Մեկ-մեկ էլ խնդրում էի ոստիկանին, որ ինձ օգնի, այս կամ այն պարագան

փոխանցի, նա էլ անում էր՝ ընթացքում բացատրելով, որ օրենք եմ խախտում, բայց համ էլ խոստանում էր, որ կօգնի ինձ խնդիրներ չունենալ։ Ու ես հասկացա, թե ինչքան անիմաստ են այն օրենքները, որոնց ստիպված ենք ենթարկվել, որովհետև ոստիկանն ասում է՝ չի կարելի ու հետո օգնում է ինձ, ու հետո էդ արգելված գործն էլ մնում է պատին ու մինչ օրս էլ այն չեն պոկել»։ Ի դեպ՝ Սիրանուշի խճանկարներից կան նաև Թալինում, Բյուրականում և Արմավիրում, բայց, ի տարբերություն Երևանի, այդ քաղաքներում խճանկարներն արվել են դպրոցների և մշակույթի տան պատերին՝ այդ ինստիտուցիաների հետ համաձայնությամբ։

Ափսոսելու մասին

Սիրանուշի խճանկարները տեսնելիս հաճախ մտածում էի, թե հեղինակն արդյոք ինչպե՞ս չի ափսոսում իր այդքան մանրակրկիտ աշխատանքը թողնել փողոցում՝ քաջ գիտակցելով, որ մի օր այն վնասելու են կամ էլ ամբողջությամբ պոկելու։ Իմ այս հարցին Սիրանուշը շատ հստակ պատասխան ուներ. «Ո՛չ, չեմ ափսոսում։ Երբ ես դուրս եմ հանում արվեստս՝ ես արդեն ենթարկվում եմ փողոցի կանոններին։ Եթե ինձ դուր չի եկել, որ ինչ-որ մի պատին չկա պատկեր ու որոշել եմ իմ խճանկարը փակցնել, ինչ-որ մեկին էլ կարող է դուր չգալ, որ այն փակցված է այդ պատին։ Ամեն բան շատ օրինաչափ է։ Արվեստանոցից դուրս գալու պահից այն այլևս իմը չէ՝ հանրությանն է»։

Հասմիկ Բարխուդարյան Հարություն Մալխասյան, Սիրանուշ Աղաջանյանի արխիվ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Երաժշտություն

Երևանի սպիտակ ռոյալը Տարեսկզբին Երևանում երկու դաշնամուրային պատմություն քննարկվեց։ Փետրվարի սկզբին քաղաք ժամանեց Yamaha համերգային ռոյալ, որն ընծա էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ճապոնիայի կառավարության կողմից (ի թիվս մի քանի այլ երաժշտական գործիքների): Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ «Դարի ղողանջ» հիմնադրամի նախագծի մասին՝ 105 ռոյալների միջոցով կնշվի Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Առաջին դաշնամուրները Երևանում հայտնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ 1927-ին բերվեց թերևս ամենանշանավորը։ Հետևում ենք լեգենդար սպիտակ գործիքի անցած ուղուն։

8 ռուբլի դաշնամուրը երկու անգամ տեղափոխելու համար

Ըստ պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանի հեղինակած «Հայկական դաշնամուրային արվեստի պատմություն» դասագրքի՝ երևանյան առաջին դաշնամուրների հանգրվանը 1850-ին հիմնադրված Հռիփսիմյան օրիորդաց վարժարանն էր։ Նախ պետք է նշել, որ դաշնամուրը մուտք էր գործել Այսրկովկաս դեռ 19-րդ դարասկզբին: Գործիքն ի սկզբանե տարածվել էր խոշոր մշակութային կենտրոն Թիֆլիսում, որտեղ, անշուշտ, համբավ ունեին նաև հայազգի երաժիշտները։ Ոգեշնչվելով տարածաշրջանում հետզհետե զարգացող երաժշտական անցուդարձից ու մտածելով հեռանկարների մասին՝ 1866-ից իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքում Հռիփսիմյան վարժարանը նախաձեռնում է ներմուծել նաև երաժշտական կրթական բաղադրիչ։ Այսպիսով, 1870-ականներին արդեն գործում էին դաշնամուրի կամընտրական դասընթացները՝ ուսանողուհիների խանդավառ ցանկությամբ ու իրենց իսկ նյութական միջոցներով։

14 15

#3(68) 2021

1882-ի մայիսի 1-ին երևան է գալիս քաղաքում դաշնամուրի գոյությունը հաստատող առաջին տպագիր արձանագրությունը։ Կարիքավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երևանում հաճախ կազմակերպվող բարեգործական համերգներից մեկի մասին գրում է «Պսակ» թերթի 1882-ի 10-րդ համարը՝ բերելով կատարված դրամական ծախսերի մանրամասն ցուցակ: Վերջինս այսպիսի կետ է պարունակում. «Դաշնամուրի երկու անգամ տեղափոխուիլն 8 ր[ուբլի]»։ Իմիջիայլոց, Հռիփսիմյան վարժարանի 1898-ին կառուցված շենքը (ճարտարապետ՝ Իվան Վագապով, վերակառուցող՝ Վասիլի Միրզոյան [1905]), որ գտնվում է ներկայիս Ամիրյան փողոցում, Երևանում պահպանված 19-րդ դարի սակավաթիվ կոթողներից է, ու, ցավոք, այժմ անորոշ կարգավիճակ ունի։

Արմավենին ու խալիները՝ ներառյալ

Արդեն 20-րդ դարասկզբին դաշնամուրը վստահաբար երևանցիների շրջանում ամենից «հարգված» երաժշտական գործիքն էր։ Քաղաքում դաշնամուրի նկատմամբ ձևավորված

↖ Երևանի կոնսերվատորիայի դահլիճը, 1940-ական թվականներ


← Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Միխայլովիչի պալատը, Բորժոմի

↑ Երևանի կոնսերվատորիայի առաջին շենքը (Արամի 44), 1930-ականներ

↑ Bechstein-ի գովազդային բացիկ

← Դաշնամուրային հայտարարություններ «Эриванские объявления» թերթում

համընդհանուր հետաքրքրվածության մասին փաստում են «Эриванские объявления» թերթի 1906-1917 թվականների համարները (հայտարարությունների այդ թերթը լույս էր տեսնում 1883-1885 [հայերեն տարբերակը] և 1900-1917 թվականներին՝ շաբաթական 1-3 անգամ)։ Այդ համարները թերթելիս անընդհատ տեսնում ենք դաշնամուրների և ռոյալների առքուվաճառքին վերաբերող հայտարարություններ: Պարզ է դառնում, որ զգալիորեն աճել էր տներում պահվող գործիքների թիվը. վաճառքի էին հանվում «J. Becker», «C. M. Schröder», «F. Mühlbach», «Smidt & Wegener», «Diederichs Frères», «Offenbacher» ու այլ ֆիրմաների արտադրության դաշնամուրներ: Ի դեպ, այդ հայտարարություններից շատերն այսօր բավական զավեշտական են թվում. մի դեպքում գործիքի հետ մեկտեղ վաճառվում էր «մեծ արմավենի», մյուսում՝ «խալիներ», երրորդում, գուցե նկատի ունենալով ստեղնաշարային գործիքի հետ զուգահեռը, վաճառողը նշել էր՝ «դաշնամուր և գրամեքենա»: Դաշնամուր լարող վարպետների և դաշնակահար-մանկավարժների շրջանակում էլ աստիճանաբար առաջացավ մրցակցային մթնոլորտ, թեև այդ մասնագետներից շատերի այցը Երևան կարծես թե դիպվածական բնույթի էր: Հաճախ միևնույն համարում զետեղված է գովազդային ոճի երկու տեղեկություն քաղաքում դաշնամուր լարող-նորոգող


ՔԱՂԱՔԱՄԵՋ Երաժշտություն

↓ Առնո Բաբաջանյանն ու սպիտակ Բեխշտայնը, 1951 թվական

վարպետների գտնվելու մասին (թիֆլիսցի և պետերբուրգցի) կամ երկու-երեք մանկավարժի հայտարարություն: Հետաքրքիր է Ռուդոլֆ Շպերլինգի գրությունը զուգահեռաբար դաշնամուրի, ջութակի, մանդոլինի, կիթառի ու բալալայկայի մասնավոր դասեր անցկացնելու մասին: Որոշ ուսուցիչներ լրացուցիչ վարձատրության դիմաց դասավանդում էին նաև օտար լեզուներ կամ երաժշտատեսական առարկաներ, մեկն անգամ «մեղր ու ընկույզի հրաշալի մուրաբա» էր վաճառում…

տեղափոխվելն արդեն իսկ օժտված էր հարուստ կենսագրությամբ: Գործիքը պատկանել էր մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչին (Նիկոլայ I-ի թոռն էր ու Նիկոլայ II-ի հորեղբայրը): Տեղակայված էր իշխանի համար կառուցված պալատի սրահներից մեկում: Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Լեոնտի Բենուայի նախագծած մավրիտանական ճարտարապետության այդ նմուշը Վրաստանում է՝ Բորժոմի քաղաքի արվարձանում գտնվող Լիկանի ավանում, Կուր գետի ափին (կառուցվել է 1892-1894 թվականներին): Ամենայն հավանականությամբ պալատում անվանի երաժիշտների մասնակցությամբ միջոցառումները հազվադեպ չեն եղել։ Անդրեյ Վոզնեսենսկին մի քնարական բանաստեղծություն ունի Նիկոլայ Միխայլովիչի լիկանյան սիրավեպի մասին, որտեղ արտացոլված է իշխանի հակվածությունը հատկապես դաշնամուրային երաժշտության հանդեպ: Վոզնեսենսկու տողերում հիշատակվում է նաև Պյոտր Չայկովսկին, սակայն դա բանաստեղծական երևակայության արգասիք կարելի է համարել, քանի որ մեծանուն կոմպոզիտորը վախճանվել էր մինչ պալատի կառուցումը (1893-ին): 1927-ից սպիտակ Բեխշտայնն այժմյան Արամի 44 հասցեում էր՝ կոնսերվատորիային պատկանող շենքի (որն ի սկզբանե մեծահարուստ գործարար Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունն էր) երկրորդ հարկի դահլիճում, ապա՝ նորակառույց երրորդ հարկի անկյունային մասում գտնվող դահլիճում: Այս տեղադրությունը երևում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից մեզ տրամադրված եզակի լուսանկարում՝ դահլիճի պատուհանների ուրվագծերը շենքի ճակատի հետ համեմատելիս:

Դաշնամուրների Ստրադիվարին

Շքեղ տեսքով, հարթ ձայնով

1921-ին Հայաստանում թափ առավ ակադեմիական երաժշտական կրթությունը. Երևանում Ռոմանոս Մելիքյանը կազմավորեց երաժշտական ստուդիա, որը երկու տարի անց վերաճեց պետական կոնսերվատորիայի։ 1926-ին բարձրագույն հաստատության ռեկտոր դարձավ կոմպոզիտոր, հետագայում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անուշավան ՏերՂևոնդյանը։ Նորանշանակ ղեկավարը 1927-ին կոնսերվատորիայի դահլիճի համար ձեռք բերեց նոր ռոյալ։ C. Bechstein էր… Գերմանական այդ գործարանը թերևս աշխարհում լավագույնների եռյակում էր: Հանս ֆոն Բյուլովի կարծիքով՝ «Բեխշտայնը դաշնակահարների համար այն է, ինչ Ամատին ու Ստրադիվարին՝ ջութակահարների»: Բացումից շատ չանցած գործարանի արտադրանքի համակիր դարձան Ռիխարդ Վագներն ու Ֆերենց Լիստը, որին ամեն տարի նոր համերգային ռոյալ էին ընծայում, ապա նաև Էդվարդ Գրիգն ու Ալեքսանդր Սկրյաբինը… Կուռ հարաբերություններ ուներ գործարանը Ռուսական կայսերական տան հետ: Ու հատկանշական է, որ Երևանի նշանավոր Բեխշտայնը՝ ոսկեգույն մեդալիոններով ու երիզվածքով զարդարված սպիտակ ռոյալը, նախքան քաղաք

16 17

#3(68) 2021

Փաստորեն քաղաք էր ժամանել մի ռոյալ, որն ակներևաբար առանձնանում էր մնացած գործիքներից՝ մի քանի ցուցանիշներով։ Նախ և առաջ, անկասկած, տպավորիչ էին նրա գույնն ու շքեղ արտաքին տեսքը։ Բացի այդ, բացառիկ էր գործիքի ձայնային հատկությունների որակը. հնչողությունը հարթ էր, զուրկ անհարմարություն առաջացնող էֆեկտներից։ Բնականաբար տարբերվող գործիքն իսկույն շատերի համար ոգեշնչման աղբյուր դարձավ։ Այս առումով հետաքրքիր են դաշնակահար, մանկավարժ, պատկերազարդ ձվերի ճանաչված հավաքածուի հիմնադիր Յակով Զարգարյանի հուշերը։ Տասը տարեկանում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Յաշա Զարգարյանն առաջին անգամ այցելեց Երևանի կոնսերվատորիայի դահլիճ: Երաժիշտ-ուսանողների համերգն էր, ու Յաշան միանգամից սիրահարվեց սպիտակ ռոյալին։ Պատճառն իհարկե գործիքի անսովոր կերպարանքն էր. չէ՞ որ այն ամբողջությամբ սպիտակ էր, դե չհաշված սև ստեղները, ոսկեգույն զարդերն ու պեդալները… Այդ պահից Յաշան երազում էր հայտնվել ուսանողների տեղում ու դիպչել գործիքին։ Երկու անգամ նա ծածուկ ներխուժեց

↑ Քննություն Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի ամբիոնում, 1939 թվական


Սպիտակ ռոյալն այսօր

Շնորհակալություն ենք հայտնում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Երաժշտության բաժնին, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի Երաժշտական գրականության ենթաբաժնի ու Կոմիտասի թանգարանինստիտուտի Երաժշտագիտական գրադարանի աշխատակիցներին՝ անհրաժեշտ նյութերի հայթայթման հարցում ցուցաբերած աջակցության համար:

կոնսերվատորիայի շենք, բայց այդպես էլ ռոյալին չհասավ. սկզբում խոչընդոտեց մի օրիորդ, ապա՝ պարապող երաժիշտները, որոնց պատանին խանգարել էր աղմուկ առաջացնելով։ Երազանքն իրականություն դարձավ մի քանի տարի անց՝ 1939-ի ապրիլի 21-ին, երբ Յաշան մասնակցում էր կոնսերվատորիայի դահլիճում կայացած դպրոցական մրցույթին։ Բնական է, որ բաղձալի արդյունքին հասածի ոգևորությունը պետք է հաղթանակ բերեր. Զարգարյանը ճանաչվեց Մոցարտի սոնատի լավագույն կատարող։

Կոնսերվատորիայի աստղը

Կոնսերվատորիայի գլխավոր ռոյալը գործի էր դրվում քննությունների, տարատեսակ մրցույթների, նաև հատուկ միջոցառումների ժամանակ։ Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը կոնսերվատորիայի կոմսորգն էր (կոմերիտ-կազմակերպիչը) 1940-ականների վերջին։ Իր օրագրում Բալյանը պատմում է, թե այդ տարիներին ինչպես էր հաջողվում նախաձեռնել Երևան հյուրախաղերի եկած մի շարք նշանավոր դաշնակահարների այցը կոնսերվատորիա։ Արտիստները երբեմն հեշտ չէին

համաձայնում ու համոզելու կարիք էր լինում: Այնուամենայնիվ հանդիպումները հետաքրքիր ու հաճելի էին թե՛ լսարանի, թե՛ կատարողի համար: Մարիա Գրինբերգի այցի ժամանակ աշխույժ մթնոլորտ էր. լեփ-լեցուն դահլիճում դաշնակահարուհին պատասխանում էր ուսանողների հարցերին, ապա երկար նվագում ու հանկարծ դադարում. «մոռացա՛»… Այսկերպ սպիտակ Բեխշտայնը նվագեցին Կոնստանտին Իգումնովը (1942-ին Իգումնովը տարհանվել էր Երևան ու մինչ 1943-ի նոյեմբերը դասավանդում էր Երևանի կոնսերվատորիայում), Հենրիխ Նեյհաուզը, Լեոպոլդ Մյունցերը, Լև Օբորինը, Յակով Ֆլիերը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Վիկտոր Մերժանովը… Այսօր Երևանում շատ են սպիտակ ռոյալները, բայց միայն մեկը՝ հարյուրամյակից ավելի ձգվող կենսափորձով ու անդադար հյուսվող լեգենդների կենտրոնում: Իսկ ժամանակի հետքը, ցավոք, անխուսափելի է: Բազում տասնամյակներ Երևանի կոնսերվատորիային ու հայ երաժշտական մշակույթին ծառայած սպիտակ Բեխշտայնն այժմ չի օգտագործվում ու պահպանվում է կոնսերվատորիայի ռեկտորի աշխատասենյակում:

Արամ Հարությունյան Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հարություն Մալխասյան


SOS ԵՐԵՎԱՆ Ժամանակագրություն

Սիրուն չի. Երևանյան քաղաքային ակտիվիզմի պատմության էջերից

ԱԲՈՎՅԱՆ 1/4 Արդյունք. Ոչ միանշանակ 1910-14 թվականներին կառուցված շենքը (ճարտարապետ Բորիս Մեհրաբյան) մինչև հեղափոխությունը եղել է Գաբրիել Գաբրիել յանցի եկամտաբեր տունը, հետո պահպանվել է որպես պատմամշակութային և ճարտարապետական հուշարձան: Բայց 2004-ին դուրս է մնացել Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկից։ Շենքի ճակատը հնարավոր եղավ պահպանել շնորհիվ հասարակական դժգոհությունների (ակտիվիստներին ու ճարտարապետներին միացան, օրինակ, Սիլվա Կապուտիկյանը և Խորեն Պալ յանը, որոնք բաց նամակով դիմեցին տարածքի սեփականատիրոջը)։ Ի վերջո այն ներառվեց նորակառույց Alexander հյուրանոցի ճակատի մեջ, ինչը, ըստ մասնագետներից ոմանց, նույնքան անհաջող լուծում է, որքան շենքի քանդումը:

Հյուսիսային պողոտայից մինչև Մաշտոցի պուրակ, մինչև Ֆիրդուս ու Կոնդ. Երևանի նորագույն պատմության խոշորագույն ակտիվիստական շարժումների հակիրճ ժամանակագրությունն ու հիմնական արդյունքները։

2005

2006 20012006

2003 2005

18 19

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ Արդյունք. Բացասական

ՕՊԵՐԱՅԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ Արդյունք. Բացասական

«ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ Արդյունք. Բացասական

21-րդ դարում Երևանի ամենախոշոր կառուցապատումը նաև ամենախնդրահարույցն էր. հանուն նոր շահութաբեր նախագծի վերացվեց Երևանի կենտրոնի պատմական մի ամբողջ շերտ, իսկ տարածքի բնակիչները ստիպված եղան զիջելու իրենց տները ,բազմաթիվ մասնագետների կարծիքով, ոչ համարժեք գումարի դիմաց։ Ակտիվիստները փորձում էին պայքարել մի կողմից պատմամշակութային ժառանգության, մյուս կողմից՝ բնակչության իրավունքների համար։ Պողոտայի կառուցապատումն ավարտվեց 2007 թվականին։

Ակտիվիստների մի խումբ, որոնց թվում ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանն է, փորձում է կանխել օպերայի հարակից այգում սրճարանների կառուցումը (առաջիններից մեկը «Ատլանտիկն» էր), սակայն ապարդյուն։ Շուտով Ազատության հրապարակը շրջապատվում է բազմաթիվ սրճարաններով, թեթև կոնստրուկցիաները փոխարինվում են շինություններով։

Շահումյան հրապարակում 1930-ականներին կառուցված Նիկողայոս Բունիաթյանի գլուխգործոցն ընդգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Սակայն 2000 թվականին Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծը, որի մեջ ներառված է եղել 871 հուշարձան, ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից։ 2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շենքի անկայուն սեյսմիկ վիճակի պատճառով շենքը քանդելու թույլտվություն է տվել։ Քանդման դեմ ելույթ ունեցավ ակտիվիստների և ճարտարապետների մի փոքր խումբ, բայց ապարդյուն։ Մի քանի տարի անց տեղում կառուցվել է կառավարական վարչական շենքերի նոր համալիր, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և սփյուռքի նախարարությունները:

#3(68) 2021


ԱՖՐԻԿՅԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ Արդյունք. Բացասական

ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ Արդյունք. Բացասական Գլխավոր պողոտայում, որն անցնում է Հայփոստի գլխավոր մասնաշենքից մինչև Խանջյան՝ ընդգրկելով բուլվարն ու Վերնիսաժը, և որի մի մասով անցնում է Արամի փողոցը, կանգնած են եղել Հին Երևանի բազմաթիվ կառույցներ։ Դրանց մեծ մասը 2000-ականներին ճանաչվեց պետական գերակա շահ, գնվեց բնակիչներից ու քանդվեց՝ տեղ ազատելով այսպես կոչված էլիտար բնակելի շենքերի համար։ Ակտիվիստները փորձեցին կասեցնել հին կառույցների քանդումը, մի քանի անգամ փակեցին փողոցներն ու դատական հայցեր ներկայացրեցին, բայց շարժումը տապալվեց, քանի որ փողոցի բնակիչների մեծ մասը համաձայնվեց փոխհատուցման հետ։

Երևանի ամենահին շենքերից մեկը (կառուցվել է 19-րդ դարավերջում և պատկանել է Աֆրիկյանների ընտանիքին) 2000-ականներին մաս-մաս գնվել է, իսկ կառավարության 2008 թ. 108 N որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։ Դրան հաջորդած տարիներին ակտիվիստները փորձել են կասեցնել շենքի ապամոնտաժումը, հիշեցրել են դրա պատմամշակութային կարգավիճակը, միջոցառումներ կազմակերպել տարածքում և այլն։ Սակայն 2014-ին շենքն ապամոնտաժվեց, իսկ դրա տեղում բարձրահարկ հյուրանոց կառուցվեց։ Իշխանությունների պնդմամբ, շենքը վերակառուցվելու է «Հին Երևան» թաղամասում։

20092014

2010 2007

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Արդյունք. Բացասական 2003-ին կառավարության որոշմամբ Աբովյան-ՍայաթՆովա խաչմերուկում գտնվող Լեզվի ինստիտուտի շենքը (ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան) հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և շենքը քանդելու մասին որոշում կայացվեց: Շենքը քանդելուն դեմ արտահայտվեցին ինստիտուտների բազմաթիվ գիտաշխատողներ՝ գտնելով, որ այն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր շենքն է, որը պատմամշակութային արժեք է։ Նրանց միացան նաև որոշ ճարտարապետներ, սակայն պայքարը ծավալուն չեղավ։ Շենքը սկսեցին քանդել նույն թվականին, հետագայում տեղում կառուցվեցին հայրապետական նստավայրի շենքն ու Սուրբ Աննա եկեղեցին:

ԿԻՆՈ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ Արդյունք. Դրական 2010-ի սկզբին «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը հրաժարվեց այդ ժամանակ արդեն չգործող ամառային դահլիճից հօգուտ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի։ Ստանալով կառավարության թույլտվությունը՝ եկեղեցին հայտարարեց դահլիճի տեղում 1930-ականներին քանդված Սուրբ ՊողոսՊետրոս եկեղեցու վերակառուցման ծրագրերի մասին։ Սպարտակ Կնտեխցյանի և Թելման Գևորգյանի նախագծի քանդման դեմ ելույթ ունեցան ինչպես մասնագետները, այնպես էլ սովորական մարդիկ, երիտասարդ ակտիվիստները սկսեցին օգտագործել նոր թափ հավաքող սոցիալական ցանցերը։ Քանդման դեմ հավաքվեց 24 հազար ստորագրություն և ի վերջո որոշումը կասեցվեց։


SOS ԵՐԵՎԱՆ Ժամանակագրություն

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՏՈՒՆ Արդյունք. Բացասական

ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ Արդյունք. Ոչ միանշանակ

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանի տունը երբեք չի հանդիսացել պահպանվող հուշարձան, սակայն շատ կարևոր է եղել Սարյան փողոցի համար, որտեղ ժամանակին բնակվել են արվեստագետներ ու ճարտարապետներ՝ Սարյանից մինչև Կոջոյան ու Իսրայել յան։ Ավելին, առանձնատունը բացառիկ կառույց էր թեկուզ այն պատճառով, որ նախագծվել ու կառուցվել է իր մեծանուն տիրոջ կողմից։ Իսրայելյանը նաև սեփական ձեռքերով ստեղծել է շենքի ճակատում օգտագործված զարդաքանդակները։ 2010-ին Իսրայել յանի ժառանգները վաճառեցին տունը։ Մեկ տարի անց ակտիվիստները փորձեցին կասեցնել դրա քանդումը՝ գիտակցելով, որ հարցն ավելի շատ էթիկական է, քան իրավական, քանի որ նոր սեփականատերը կառուցապատում իրականացնելու իրավունք ուներ (թեև փորձ արվեց մշակույթի նախարարության միջոցով կառույցը դարձնել պահպանվող հուշարձան, բայց ապարդյուն)։ Իհարկե, էթիկական կողմը չկանգնեցրեց բուլդոզերներին։ Այժմ տան տեղում խոյացած է հյուրանոց։

2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբովյան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող կրպակներից: Սեփականատերերին չնեղացնելու համար նրանց հնարավորություն տրվեց կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում։ Արդյունքում մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ ու նստացույցեր կազմակերպեցին պուրակում՝ կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով։ Մի քանի ամիս անց հնչեց լեգենդար «Սիրուն չի»-ն, ու շինարարությունը դադարեցվեց։ Շատերի կարծիքով Մաշտոցի պուրակը (որ հետագայում վերանվանվեց Միսաք Մանուշյանի անունով) ակտիվիստական առաջին մեծ հաղթանակն էր, մյուսները նշում են, որ սա ոչ թե իրավական հաղթանակ էր, այլ զուտ մի անձի որոշման վրա հիմնված, բացի այդ էլ ոչ մի տեղ չհեռացավ այգում նախկինում գոյություն ունեցող սրճարանը։ Իսկ պողոտայի դիմացի մայթում պուրակի մյուս հատվածը (այժմ կրում է Դիանա Աբգարի անունը) ընդհանրապես չքննարկվեց։

20112012

2011

2011 2013 20102011 ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿ Արդյունք. Դրական Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող պուրակը, որը հայտնի է վաղնջական վիշապաքարերի մեծ խմբով, վտանգվեց բարձահարկ բազմաբնակարան շենքի կառուցման պատճառով։ Նախագծին դեմ հանդես եկան ինչպես թաղի բնակիչները, այնպես էլ էկո-ակտիվիստներն ու մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ Մի քանի ամիս համառ պայքարից հետո (այն ներառում էր նաև դատական հայց, որը բողոքարկում էր կառուցապատման որոշումը), քաղաքապետարանը հրաժարվեց նախագծից՝ կառուցապատողին տրամադրելով այլ տարածք։ Ակտիվիստներից շատերը հետագայում ներգրավվեցին նաև Մաշտոցի պուրակի պաշտպանության գործում։

20 21

#3(68) 2021

ԱՐԱՄԻ 30 Արդյունք. Բացասական Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Աբովյան-Արամի խաչմերուկի կառուցապատողը մտադիր է քանդել Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆի շենքը (այդ ժամանակ այնտեղ տեղակայված էր Eden սրճարանփաբը): «Արամի խաչմերուկ» շարժումը մի քանի ակցիա կազմակերպեց շենքի մոտ, դրանցից մեկի ժամանակ մասնակիցներն իրենց շղթայեցին շենքին. դա խորհրդանշում էր մարդկանց ու պատմական ժառանգության անբաժանելիությունը։ Ի պատասխան ակտիվիստների պահանջների՝ այն ժամանակ ավագանու անդամ Լևոն Իգիթյանը շենքն անվանեց սառայ, որը պահպանելու կարիք բնավ չկա։ Սառայը հողին հավասարեցվեց 2016-ին, տեղում նախատեսվող հյուրանոցը դեռ չի կառուցվել։

ԸՆԴԴԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ Արդյունք. Դրական Ամռանն անսպասելի որոշում կայացվեց երթուղային տաքսիների ուղեվարձի գինը 100-ից բարձրացնել 150 դրամի։ Գծատերերը պնդում էին, որ դա անհրաժեշտ քայլ է, բայց ոչ ուղևորության որակի բարելավման մասին խոսք չէր գնում։ Ակտիվիստական շարժումը, որ մեծամասամբ բաղկացած էր ուսանողներից, մի քանի օր շարունակ փողոցներում ցույցեր էր անում և հորդորում ուղևորներին չվճարել 150 դրամ։ Մի քանի օր անց որոշումը կասեցվեց։


«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔ Արդյունք. Անորոշ

ՓԱԿ ՇՈՒԿԱ Արդյունք. Բացասական

2011 թվականին ամբողջությամբ գործարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը և հին կառույցը մնաց անգործ։ Երեք տարի անց հայտնի դարձավ, որ կառավարությունը հավանությունը տվել է՝ հին մասնաշենքը կքանդվի, իսկ տեղում կկառուցվի զբոսայգի, որտեղ կտեղադրվի նախկին օդանավակայանի շենքի մակետը։ Որոշմանը դեմ հանդես եկավ ճարտարապետական համայնքը։ Շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանն առաջարկեց վերանորոգման ու շահագործման իր նախագիծը։ Ուշադրություն դարձվեց նաև նրան, որ օդանավակայանի շենքը հավատարմագրային կառավարման պայմանագրով է հանձնվել, ինչը ենթադրում է, որ տարիների ընթացքում շենքի վիճակը պետք է բարելավվեր, ոչ թե քանդվեր։ Իր այլընտրանքային նախագծերն էր ներկայացրել նաև օրիգինալ շենքի համահեղինակ Ժորժ Շեխլ յանը, բայց մյուսների պես մնացել էր անարձագանք։

Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված շուկան հուշարձանների ցանկում էր գտնվում 1968 թվականից, բայց դա չխանգարեց, որպեսզի անկախության տարիներին շենքը վաճառվի մասնավորին։ 2012-ին շուկան դատարկվեց նախկին սեղանիկներից ու սկսվեցին շինարարական աշխատանքները։ Ակտիվիստները պնդում էին, որ կառուցապատողը չի պահպանում հուշարձանի պատմական տեսքը։ Իրավիճակը սրվեց, երբ քանդվեցին ներսի կամարներից մի քանիսը («իրան-իրան քանդվեց»՝ բացատրեց սեփականատեր Սամվել Ալեքսանյանը), այդ ժամանակ նույնիսկ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համաձայնեց, որ «աղճատվել է ճարտարապետական տեսքը»։ Այդուհանդերձ, ցույցերը ոչ մի արդյունքի չբերեցին. 2013-ի աշնանը փակ շուկայի տեղում բացվեց Yerevan City սուպերմարկետը։

2014

2012

2021

20172021 ԿՈՆԴ Արդյունք. Անորոշ ՖԻՐԴՈՒՍ Արդյունք. Անորոշ Երևանի կենտրոնի վերջին վերնակուլ յար թաղամասը չափազանց գրավիչ աշխարհագրական դիրք ունի՝ կառուցապատողների աչքը չծակելու համար։ 2010-ականների կեսից Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող հին թաղը սկսեցին մաս-մաս վաճառել, որպես գերակա պետական շահ, ապա քանդեցին հանրահայտ շուկան։ Ընդվզեցին որոշ բնակիչներ և մասնագետներ, որոնք պնդում են՝ քաղաքի պատմական ժառանգության համար կարևոր են ոչ միայն պարզապես գեղեցիկ շենքերը, այլև Ֆիրդուսի պես ձեռագործ միջավայրերը, որոնք սերունդներին անընդհատ հիշողություններ են փոխանցում։

Երևանի ամենահին թաղամասերից մեկը գրեթե նույնությամբ պահպանվել է նույնիսկ 20-րդ դարում՝ դուրս մնալով քաղաքի կառուցապատման մեծ ծրագրերից։ Միայն 70-ականներին այնտեղ կառուցվեց «Դվին» հյուրանոցը, իսկ 80-ականներին թաղամասի վերակառուցման մրցույթ անցկացվեց։ Դրա արդյունքները, սակայն, մնացին թղթի վրա։ 2021-ի հունվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես եկան Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ։ Ըստ «Երևանի ժառանգության կոմիտեի» մասնագետների ու ակտիվիստների, այս նախաձեռնությունն իր մեջ վտանգ է ներառում, քանի որ ծրագրում չկա հստակություն և հայտնի չէ, թե ինչպիսի ավարտ այն կունենա պատմական միջավայրի համար։


SOS ԵՐԵՎԱՆ 2001-2006

Հյուսիսային պողոտա 2001-2006

↑ Բանվորները քանդում են համարակալած քարերով շենքը

22 23

#3(68) 2021


ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Հյուսիսային պողոտան Ալեքսանդր Թամանյանն ուրվագծել էր դեռ 1924 թվականին՝ Երևանի առաջին գլխավոր հատակագծում։ Գաղափարն այն էր, որ հյուսիսից հարավ անցնող պողոտան Երկաթուղային կայարանից մինչև Կոմիտաս ձգվող երկար առանցքի կարևոր հատվածն էր լինելու։ Այդ տարիներին Երևանում ակտիվ քաղաքաշինական գործունեություն էր իրագործվում։ Կառուցվել էր ներկայիս Հանրապետության հրապարակը, օպերային թատրոնը և ակնհայտ էր, որ այդ ամենն իրար կապող ճանապարհի կարիք կա։ Սակայն Թամանյանին իր կյանքի օրոք չհաջողվեց իրականացնել այդ նախագիծը։ Քաղաքային իշխանությունները գաղափարին վերադարձան 60-ականներին, ապա 80-ականներին, երբ մի քանի մրցույթ անցկացվեց, բայց կառուցապատման տարբերակներից և ոչ մեկն այդպես էլ չհասավ բուն շինարարությանը։ Պողոտային վերադարձան անկախացումից մի քանի տարի անց. 2000 թվականին այդ ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց կառուցապատման նոր ծրագիր։ Երկու տարի անց նախագիծը վերջնականապես հաստատվեց և սկսեց իրագործվել։ Չնայած հեղինակների հղումներին թամանյանական գաղափարին՝ Հյուսիսային պողոտան իր ներկա պարամետրերով էականորեն տարբերվում է թամանյանական Երևանի հատակագծում առկա պողոտայից՝ շենքերի հարկայնությամբ, ճարտարապետական լուծումներով, գունային ներդաշնակությամբ, պողոտայի լայնությամբ, կանաչ գոտիների ծավալով և այլն: 21-րդ դարում Երևանի ամենախոշոր կառուցապատումը նաև ամենախնդրահարույցն էր. հանուն նոր շահութաբեր նախագծի վերացվեց Երևանի կենտրոնի պատմական մի ամբողջ շերտ, իսկ տարածքի բնակիչները ստիպված եղան զիջելու իրենց տները, բազմաթիվ մասնագետների կարծիքով, ոչ համարժեք գումարի դիմաց։ Ակտիվիստները փորձում էին պայքարել մի կողմից պատմամշակութային ժառանգության, մյուս կողմից՝ բնակչության իրավունքների համար։ Պողոտայի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007 թվականին, թեև շինարարական աշխատանքները շարունակվում էին դեռ մի քանի տարի դրանից հետո։

ԻԶԱԲԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ Իրավաբան, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ

Աղյուսե շենքը Հյուսիսային պողոտայի գործընթացն առաջին քաղաքացիական նախաձեռնությունն էր, որին լրջորեն մասնակցեցի։ Ծնողներիս տան դեմ դիմաց՝ Տերյան-Պուշկին խաչմերուկում, կար մի աղյուսե շենք։ Պատուհանիցս երևացող ամենագեղեցիկ տունը հենց այդ աղ յուսե շինությունն էր, և ես անընդհատ նկարում էի այն։ Այդ տունը շատ հին և տարբերվող ճարտարապետություն ուներ, գեղեցիկ փայտե պատշգամբներ և աստիճաններ։ Ինձ համար կյանքը դա էր։ Գրականության մեջ հեղինակները հաճախ նկարագրում են իրենց շրջապատող աշխարհը։ Ես նկարագրում էի այդ շենքը։ Տեսնում էի՝ ինչպես են վիճում կամ մի սեղանի շուրջ նստում այդ տան բնակիչները, ինչպես են մեծանում նրանց երեխաները։ Ես մեծանում էի այդ տան հետ ու լավ կլիներ, որ նաև ծերանայի նրա հետ։


SOS ԵՐԵՎԱՆ 2001-2006 Հենց այդ տան մարդկանց հետ տեղի ունեցածը փոխեց իմ կյանքը՝ տանելով ինձ մասնագիտական և մարդկային այլ ուղղվածությամբ։ Ես իրավաբանության հետ կապ չունեի, բայց այդ անկարողության զգացողությունը, որը վերապրեցի, անզորությունը սիստեմի առաջ ինձ ստիպեց կրթվել այդ ոլորտում, որպեսզի փորձեմ կանխել նման դեպքերը։ Այդ տան կանանցից մեկը քաղցկեղ ուներ և շատ ծանր վիճակում էր։ Հիշում եմ, երբ հերթական անգամ եկան նրանց տնից հանելու, մենք բոլորս իջել էինք և հարևաններով կռիվ էինք տալիս ԴԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այդ կինն այդպես էլ չհամաձայնեց զիջել իր տունը, բայց այդ ընթացքում իր ինքնազգացողությունը վատացավ։ Շտապ օգնությունը նրան տարավ հիվանդանոց։ Նա այդպես էլ չվերադարձավ, իսկ նրանց տունը քանդեցին։

Բարիկադները Այդ շրջանում նաև ակտիվացան քաղաքացիական նախաձեռնությունները ու զուգահեռաբար ուշադրությունը սևեռվեց Աբով յան 14/1 շենքի (այսօրվա «Ալեքսանդր» հյուրանոցի) պահպանման հարցին։ Ահագին պայքարեցինք այս շինության համար, ստորագրահավաք կազմակերպեցինք, մեր դիմումը ստորագրեցին Սիլվա Կապուտիկյանը, Վարազդատ Հարությունյանը և այլոք, ինչը հնարավոր դարձրեց պահպանել շենքի ֆասադային հատվածը։ Այլ բան, որ այսօր այդ ֆասադի վրա շատ տգեղ շինություն է կառուցվել, և մեր ընկեր ճարտարապետների մի մասը համարում է, որ ավելի լավ է քանդեին։ Հետո սկսվեց Բուզանդի փողոցի շենքերի պատմությունը։ Այնտեղի բնակիչներն ու փաստաբաններն ակտիվ պայքարում էին սեփականության իրավունքների ճանաչման համար։ Այդ օրերին ծանոթացանք հենց բնակիչների հետ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ, ում աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպեցինք տներից մեկում։ Մի պահ Բուզանդում նույնիսկ բարիկադներ տեղադրվեցին, մի ակցիայի ժամանակ էլ մարդիկ իրենց վրա կախել էին պատմական շենքերի լուսանկարները և ցույցեր էին իրականացնում։

2000-ականները և ազատ հասարակությունը Հյուսիսային պողոտան մի տարվա պատմություն չէր։ Այս պայքարը տարբեր փուլեր է ունեցել. մարդիկ փոխվում էին, միանում էին նոր մասնակիցներ, իսկ ոմանք այլևս չէին վերադառնում։ Հիմա հետ հայացք գցելով՝ կարծում եմ, որ հնարավոր չէր լինի այդ պահին վերջնական հաջողության գալ։ Քաղաքի այդ հատվածը տնտեսական օգուտի մեծ ներուժ ուներ։ Բացի այդ, որոշումը կայացրել էր հենց ինքը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դա լոկալ, փոքր որոշում չէր։ Կար շատ մեծ ճնշում։ 2000-ականներին չկար այսօրվա ազատ հասարակությունը։ Պայքարի մեջ մտնող խմբերը շատ փոքր էին։ Ամենաշատը 30-50 մարդ, որոնցից ակտիվ էինք միայն 10-12-ը։ Հայաստանի ամենառեպրեսիվ տարիներն

էին, մեծ դիմադրության հնարավորություն գրեթե չկար։ Չէր եղել 2008-ի շարժումը և դրանից հետո մարդկանց մեջ ձևավորված վստահությունը, որ մի բան կարելի է փոխել։ Վերջնական արդյունքի չէինք գալու, բայց և անհնար էր ծալած ձեռքերով նստել։ Իրավաբանների աշխատանքն իր արդյունքները բերեց։ Նրանց շնորհիվ բնակիչներից շատերը փոխհատուցում ստացան, և դա նախադեպ եղավ, որպեսզի հետագայում նման դեպքերը պակասեն։ Կարծում եմ՝ մեր գործն էլ որոշակի իմաստ ուներ, քանի որ այդ բնակիչներն իրանց միայնակ չէին զգում։ Ճիշտ է, եղան բնակիչներ, ովքեր վերցրին իրենց գումարները և հեռացան։ Բայց այդ ամենի մեջ կային մարդիկ, ովքեր չէին ուզում գնալ՝ լքելով իրենց պապական տունը։ Նրանց համար այդ տները քանակ ու քառակուսի մետր չէին, այլ հիշողություն և պատմություն էին։ Ճիշտ ինչպես իմ՝ Տերյան-Պուշկինի խաչմերուկի աղյուսե տանն ապրող հարևանների համար։ Երբ նրանց տնից դուրս էին շպրտում, նրանք տեսնում էին, որ կան մարդիկ, ովքեր նրանց կողքին են և աջակցում են իրենց։ Հուշարձանների հետ կապված ևս հնարավոր եղավ փոքր, բայց որոշ բաներ փրկել։ Իհարկե շատ ավելի քիչ, քան հնարավոր կլիներ, եթե ավելի մեծ հանրային հետաքրքրություն, ճնշում և քաջություն լիներ։

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ Քաղաքաշինարար, ուրբանլաբի հիմնադիր

Առաջին փորձ 2003 թվականն էր, ես ավարտում էի համալսարանը, երբ Օպերայի շրջակայքում սկսվեց բուռն կաֆեաշինության ժամանակաշրջանը, մասնավորապես սկսեցին կառուցել «Ատլանտիկը»։ Այն առաջին հիմնավոր կառույցն էր այդ տարածքում, մինչ այդ ժամանակավոր շինություններ էին տեղադրվում։ Այստեղ հիմնական սուտն այն էր, որ մարդկանց ասել էին, թե հեղեղատարի հարցն են լուծում։ Մի քանի հոգով ցույցի նման մի բան կազմակերպեցինք, նույնիսկ պոստերներն առ այսօր ինձ մոտ պահպանված են։ Իրականում բավական քիչ քանակությամբ մարդիկ եկան մասնակցելու, բայց հանրային դժգոհությունը կարողացանք ցուցադրել։

24 25

#3(68) 2021


↑ Ցույց ընդդեմ Հյուսիսային պողոտայի կառուցման

Քաղաքը մերն է Երբ Հյուսիսային պողոտան հաջողվեց քանդել և տարհանել մարդկանց, կառավարության մոտ միտում կար շարունակել այդ գործընթացը։ Գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Գլխավոր պողոտայի նախագիծը, ըստ որի քանդվում էին հուշարձաններն ու կրկին խախտվում էր բնակիչների սեփականության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի քանդման օրերը լավ չեմ հիշում. 1999 թվականն էր, դեռ ուսանող էի և պարզապես հասկանում էի, որ վատ բան է տեղի ունենում, բացի այդ, այնտեղ իրավիճակը մի քիչ այլ էր։ Մարդու իրավունքների, սեփականության իրավունքների հետ կապված գործընթացներ էին տեղի ունենում, հուշարձաններն արագ քանդեցին, և նույնիսկ ժամանակ չեղավ մի բան անելու, ձեռնարկելու։ Մեծ ընդդիմություն չեղավ, ինչը չեմ կարող ասել Գլխավոր պողոտայի քանդման օրերի մասին։ Այդ ժամանակ մի քանի ընկերներով ներքաշվեցինք գործընթացի մեջ։ Տարբեր նախաձեռնություններ եղան՝ ամառային ճամբար կազմակերպեցինք, հենց այդ տարածքում անցկացվեց Հայկ Բիանջյանի ֆոտոցուցահանդեսը, ստորագրահավաք անցկացրինք, բարիկադներ էինք տեղադրել, որպեսզի «կարմիր բերետավորները» չկարողանան գալ և մարդկանց հանել իրենց պատկանող տներից։ Այստեղ արդեն բավական շատ քանակությամբ մարդիկ հավաքվեցին՝ բացառապես տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդիկ։ Շատերն արդեն գիտակցում էին, որ քաղաքը բոլորինս է, այլ ոչ թե միայն ճարտարապետներինը։ Մարդիկ էին, ովքեր սրտացավ էին և գիտեին, որ պիտի ունենան իրենց դերակատարությունն այս գործընթացում, իսկ երբ դու ցավում ես մի բանի մասին, չես նստում խոհանոցում և ասում՝ բայց էս ինչ վատ է։

Հանրային բարիք Դեռ Հյուսիսային պողոտայի ժամանակ ոչնչացվել էր մոտ երեսուն կամ քառասուն պատմական հուշարձան։ Գլխավոր պողոտայի շուրջ ոչնչացվելու էին պատմական փողոցներ, և ըստ իս՝ նույնիսկ միջավայրի տե-

սանկյունից Գլխավոր պողոտային վերակառուցումն ավելի մեծ կորուստ էր, քան Հյուսիսայինը։ Հենց այդ օրերին ակտիվ շրջանառության մեջ մտավ «քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը։ Պետք էր հստակ տարբերակել, որ տեղի ունեցողը քաղաքական պրոցես չէ, այլ քաղաքացիական նախաձեռնություն է, որ մենք կուսակցական չենք, պարզապես այս քաղաքը մերն է, և չենք ուզում, որ ինչ-որ անհասկանալի մարդիկ իրենց աշխատասենյակներում նստած որոշումներ կայացնեն՝ այս մարդկանց տեղահան անենք, ուրիշներին բերենք նրանց փոխարեն։ Այստեղ կասկածի տակ էր դրվում հանրային գերակա շահի ինստիտուտը։ Այն ենթադրում է, որ դու այդ քայլին գնում ես, որպեսզի հանրային բարիք ստեղծես, իսկ մեկ մարդու տունը փոխարինելը մեկ ուրիշի տնով, մեղմ ասած, հանրային բարիք չի։

Ավարտը Գլխավոր պողոտայի համար պայքարն ավարտվեց ոչ միայն երբ կառավարությունը որոշակի ճնշում գործադրեց, այլ նաև երբ պարզ դարձավ, որ բնակիչների համար հուշարձանների պահպանությունն այդքան էլ էական չէ։ Նրանք ունեին փոխհատուցման և սեփականության իրավունքի խնդիր և վերջում շատ քիչ բնակիչներ մնացին մեզ հետ։ Մարդիկ, ստանալով իրենց փոխհատուցումը, հեռանում էին, ինչը խանգարեց վերջնական հաջողության գալ։ Մեզ հաջողվեց ստորագրահավաքի միջոցով իրագործման բերել Հին Երևան նախագիծը, բայց այն, ինչ դուք տեսնում եք այսօր, ընդհանրապես կապ չունի այն ժամանակվա նախագծի հետ։ Հին Երևան նախագծով ենթադրվում էր, որ Գլխավոր պողոտայի երկու կողմերում պետք է պահպանվեն պատմական փողոցներ, բայց հետագայում մի բան այնպես չգնաց, և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ներկայումս Հայաստանում բազմաթիվ շենքեր են կառուցվում, սակայն շատ հատուկենտ են այն կառույցները, որոնք ժամանակի կտրվածքով իրենցից արժեք են ներկայացնում։ Բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է քանդել, նույնիսկ Հյուսիսային պողոտան։ Դա մեր սխալն է, և այդ սխալների շերտերը նույնպես պետք է մնան, որպես պատմություն։

Մարգարիտա Միրզոյան Հայկ Բիանջյան, Ֆոտոլուր


SOS ԵՐԵՎԱՆ 2007

Սուրբ Կաթողիկե Աստվածածին/ Լեզվի ինստիտուտ 2007

↑ Նարեկ Վանը (ձախից երկրորդը) և Լեզվի ինստիտուտի շենքն ապամոնտաժող բանվորները

26 27

#3(68) 2021


ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Երևանի ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքի պատմությունը ճարտարապետական առումով բավական բազմաշերտ է։ Նախ այժմ կանգուն եկեղեցին Երևանի կենտրոնի (նախկին Հին թաղ կամ Շահար կոչված մաս) եզակի, եթե ոչ միակ միջնադարյան քրիստոնեական հուշարձանն է: Այդ եկեղեցու պատերին եղած արձանագրություններից ամենահինը թվագրվում է 1264-ով: Եկեղեցին ավերվել է 1679-ի երկրաշարժից հետո, իսկ 1693-ին տեղում կառուցվել է մի նոր եկեղեցի՝ իր մեջ ներառելով այսօրվա կանգուն փոքր եկեղեցին: Սուրբ Կաթողիկե Աստվածածին կրկնակի անվան և կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումն իրականացավ 1936-1937-ին, երբ տեղում արական դպրոց կառուցելու պատճառաբանությամբ քանդվում էր եկեղեցին։ Քանդման աշխատանքները սկզբից մինչև վերջ կատարվել են հնագետների հսկողության ներքո՝ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ: Հենց այդ քանդումների արդյունքում էլ արևելյան հատվածում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, որն ամբողջությամբ ընդգրկվելով մեծ եկեղեցու մեջ՝ դարձել է նրա համար ավագ խորան և պահպանել իր անունը: Դժվար էր պատկերացնել, որ 17-րդ դարի եկեղեցու մեջ կարող էր թաքնված լինել 13-րդ դարի եկեղեցի: Այս կառույցը հաջողվում է պահպանել մի խումբ մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղ յանի, Հակոբ Մանանդյանի և այլոց շնորհիվ միայն այն պայմանով, որ եկեղեցին չպետք է երևար քաղաքի որևէ կետից։ Նորոգվում է եկեղեցու գմբեթը, կամարները, վեղարային հատվածի քիվերը և այլն, մաքրվում և բարեկարգվում է շրջապատը: 1938-ին ի վերջո կառուցվեց արական դպրոցը, որը հետագայում զբաղեցրին Գիտությունների ակադեմիան, Լեզվաբանության և տնտեսագիտության ինստիտուտները: Շենքի ճարտարապետը Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն էր: Շենքի ճարտարապետական լուծումների համար նա Փարիզում և Մոսկվայում արժանացել էր ոսկե մեդալների: 2003-ին կառավարության որոշմամբ այս շենքը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և շենքը քանդելու մասին որոշում կայացվեց: Շենքը քանդելուն դեմ արտահայտվեցին ինստիտուտների բազմաթիվ գիտաշխատողներ՝ գտնելով, որ այն Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր շենքն է, որը պատմամշակութային արժեք է։ Նրանք բողոքի ցույցեր էին կազմակերպում շենքի առջև՝ իրենց վրդովմունքն արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքի քանդման և վեհարան կառուցելու դեմ, ինչպես նաև դիմումներ էին հղել տարբեր բարձր ատյանների: Աշխատակիցները որոշել էին «չհանձնել» այն, ամեն օր գալ ու աշխատել այնտեղ, «լինի վեհարան թե ռեստորան»: Երկար պայքարից հետո, այնուամենայնիվ հնարավոր չեղավ պահպանել շենքը։ Շենքի քանդման աշխատանքները սկսվեցին 2007 թվականին, իսկ արդեն 2015-ից այս տարածքում կանգնած են հայրապետական նստավայրի շենքն ու նորակառույց Սուրբ Աննա եկեղեցին: Երևանցիների շրջանում հայտնի Լեզվի ինստիտուտի շենքի քանդման ընթացքում հին եկեղեցու սրբատաշ ու արձանագիր քարեր, խաչքարեր գտնելու, նոր եկեղեցի կառուցելու անհրաժեշտության ու մշակութային արժեք ներկայացնող շինությունների պահպանության համար պայքարի կարևորության մասին զրուցեցինք երևանցի իրավաբան և այդ իրադարձությունների ականատես Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ։


SOS ԵՐԵՎԱՆ 2007

Ինստիտուտի շենքը 1960-ականներին, և 2007-ին՝ ապամոնտաժվելու ընթացքում

ՆԱՐԵԿ ՎԱՆ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ Իրավաբան

Էմոցիոնալ կապ տարածքի հետ Միշտ ապրել եմ Կենտրոն համայնքում։ Կաթողիկեի հետ կապը սկսվեց 1999-ին, երբ ընտանիքով տեղափոխվեցինք նոր բնակարան, որը գտնվում էր Սայաթ-Նովա փողոցում՝ Լեզվի ինստիտուտի ճիշտ դիմաց։ Ես դեռ դպրոցական էի և ինձ շատ հետաքրքիր էր այդ նոր տարածքը, որում հայտնվել էի և սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել այն։ Ամենահետաքրքիր հուշարձանը Սուրբ Կաթողիկե եկեղեցին էր, այն բացառիկ էր թե՛ թվագրությամբ, թե՛ պահպանվածությամբ ու թե՛ մեր քաղաքի համար իր նշանակությամբ։ Այն թաքնված էր ու շատերը նրա մասին նույնիսկ չգիտեին։ Ես սկսեցի հաճախ այցելել եկեղեցի: Այդ ժամանակ եկեղեցին արդեն գործում էր և նույնիսկ հրավեր ստացա մասնակցելու պատարագներին և օգնելու սարկավագներին և քահանային։ Այդպես սկսվեց իմ էմոցիոնալ և հոգևոր կապն այդ տարածքի, միջավայրի ու եկեղեցու հետ։ Աստիճանաբար, որքանով որ գիտելիքներս ինձ թույլ էին տալիս, փորձում էի կարդալ, հասկանալ, պեղել-գտնել ինչ-որ վավերագրեր, փաստաթղթեր, որոնք վերաբերում էին այդ եկեղեցուն։ Բնավորությունս է այդպիսին, երբ ինչ-որ բանի հետ հոգևոր կապի մեջ եմ լինում, ցանկանում եմ հասկանալ այն խորությամբ։ Հիշում եմ, որ հավաքած գումար ունեի և դրանով գնեցի Կարո Ղաֆադարյանի «Երևան. միջնադարյան հուշարձանները» գիրքը: Առաջին անգամ լեզուս կապ ընկնելով փորձեցի կարդալ Կաթողիկեի արձանագրությունները և գտնել որոշ այլ տեղեկություններ, որոնք ինձ համար նորություն էին։ Չհասկանով, թե որտեղ և ինչ ձևաչափով դրանք պիտի օգտագործեմ՝ սկսեցի լուսանկարել բակում ցրված քարերը, որոնց վրա կային արձանագրություններ և զարդեր հիշեցնող բեկորներ: Հիմա նոր գիտակցում եմ, որ այդ ժամանակ արված լուսանկարներս, որքան էլ, որ

28 29

#3(68) 2021

սիրողական էին, այսօր կարող են ունենալ գիտական նշանակություն, քանի որ բեկորներից շատերն այլևս չունեն նույն պահպանվածությունը։ Ղաֆադարյանի գրքում մի հատակագիծ կար, որը ես փորձեցի համադրել եկեղեցու այժմյան դիրքին, հասկանալու համար, թե քանդված եկեղեցին ինչպիսի դիրք է ունեցել քաղաքի նկատմամբ: Հասկացա, որ բավական մեծ եկեղեցի է եղել, որն անշուշտ պիտի ունենար իր գերեզմանոցը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ ունեի մի քանի վարկածներ: Ինձ նաև սկսեց մի հարց տանջել. մեծ եկեղեցին քանդելուց հետո արդյոք սրբատաշ քարերը օգտագործվել են նոր շենքի շինարարության մեջ։ Նաև հետաքրքիր էր, թե արդյոք ես ճիշտ էի ենթադրում եկեղեցու գերեզմանատան դիրքը։ Մի շատ կարևոր դրվագ ևս կար։ Երեսնականներին, երբ այդքան մոտ էին կյանքի և մահվան սահմանները, հայ մտավորականներն օգտագործել են իրենց հեղինակությունն ու պայքարել են եկեղեցու պահպանության համար՝ վտանգելով իրենց կյանքը։ Արդյունքում եկեղեցին «շրջափակվեց» նոր շենքով, անգամ գմբեթը տեսանելի չէր, սակայն եկեղեցին մնաց կանգուն: Ես շատ լավ հիշում եմ, թե որքան մոտ էր լեզվի ինստիտուտի շենքը եկեղեցուն. անգամ արևի շող չէր ընկնում եկեղեցու հարավային պատի վրա։ Այդ խոնավության պայմաններում եկեղեցին ինչպես է կանգուն մնացել, չգիտեմ։

Ամեն գնով փրկել քարերն ու ոսկորները Սկսվեցին խոսակցություններ, որ լեզվի ինստիտուտի շենքը պետք է քանդվի և տեղում մի այլ մեծ եկեղեցի կառուցվի։ Ինքս լինելով այդ եկեղեցու համայնքի ներկայացուցիչ՝ կարող եմ փաստել, որ ավելի մեծ եկեղեցու կարիք իսկապես կար։ Կաթողիկեի Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ ձևավորվել էր այնպիսի կազմակերպված համայնք, որ պատարագների ժամանակ անհնար էր այդտեղ տեղավորվել։ Միշտ երեք անգամ ավել մարդ կանգնած էր մնում դրսում։ Այդ եկեղեցին նախատեսված չէր շատ մեծ թվով մարդկանց համար։ Միշտ մտածում էի, որ եթե այդ տարածքում քաղաքաշինական միջամտություն լինի, ապա ելակետը հենց Սբ. Կաթողիկե Աստվածածին եկեղեցին պետք է լինի, քանի որ այդ տարածքում նա բացառիկ հուշարձան է։ Մի առավոտ իմացա, որ սկսվել են Լեզվի ինստիտուտի քանդման աշխատանքները։ Տեղում աշխատող բանվորների հետ ձևավորած լավ հարաբերությունների շնորհիվ կարողացա լուսանկարչական խցիկով մտնել շինհրապարակ։ Շենքի քանդման բողոքների ֆոնին իմ այդ մուտքը կարող էր այլ կերպ ընկալվել, բայց ինձ համար կարևոր էր հասկանալ, թե արդյոք օգտագործվել էին քանդված եկեղեցու քարերը նոր շենքը կառուցելիս։ Ես հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ վազեցի ու արձանագրեցի շենքի տանիքից դուրս բերված ջարդված խաչքարի մի կտոր, նրա դիրքը և այն գտած աշխատակցին։ Հետո արդեն այդպիսի քարերի քանակն այնքան շատ էր, որ ստիպված էի անընդհատ գտնվել տարածքում. նույնիսկ այդ պատճառով համալսարանի մի քննությունից «բացակա» ստացա։ Ամեն րոպե հետևում էի աշխատանքին, թե որ ժամին, որ հատվածից, ինչ է դուրս գալիս, արձանագրում և լուսանկարում էի։ Դա տևեց մի քանի ամիս։ Իմ աչքի առջև շենքն իջնում էր, դուրս էին գալիս սրբատաշ քարեր, որոնք ակնհայտ եկեղեցու քարեր էին։ Ես իմ առջև խնդիր դրեցի առանձնացնել


→ Դեռևս Լեզվի ինստիտուտի հետևում գտնվող Սուրբ Կաթողիկե Աստվածածինը

բոլոր այն բեկորները, որտեղ կան արձանագրություններ և զարդանախշեր, լվանալ, տեղավորել եկեղեցու բակի մի ապահով անկյունում՝ հետագա ուսումնասիրության համար։ Շենքը քանդվեց: Տարիներ անց տրվեց ճարտարապետական այն լուծումը, որը կա այսօր: Նոր կառուցվող մեծ եկեղեցու համար փորված փոսորակից, ինչպես որ ես կանխատեսել էի, գտնվեցին մարդկային ոսկորներ, ինչը փաստեց, որ հենց այդ մասում էլ եղել է գերեզմանատունը։ Ի դեպ, քահանայի օրհնությամբ ոսկորների մի մասը հավաքվեց ու վերաթաղվեց եկեղեցու բակում։ Առավել հետաքրքիր էր եկեղեցու պատի տակ՝ մոտ երկու մետր խորության վրա գտնված երկու մեծ կարասները, որոնց նշանակությունն անհայտ է ինձ։ Հնագետներ եկան, չափագրեցին, բայց հետագայում որևէ ուսումնասիրություն այդ մասով չեմ հանդիպել:

Կաթողիկեից հետո Կաթողիկեն ինձ համար առանձնահատուկ դեր ունեցավ։ Այն եղավ առիթ, որպեսզի ինքս ինձ համար սկսեմ ուսումնասիրել մեր քաղաքի պատմությունը, նրա պատմական շերտերը։ Երևանն ինձ համար շատ թանկ է: Նրա դեռ կանգուն հուշարձանների հանդեպ անտարբեր լինել չեմ կարող։ Անտարբեր չեմ եղել նաև Արամի 30 հասցեում գտնվող շենքի, Աֆրիկյանների «տան», ԱՕԿՍ-ի ետնամասի պաշպանության հարցերում։ Ստիպված եղանք փողոցային ակցիաներով կանգնեցնել այդ շենքերի քանդումը։ Ցավոք, հաջողվեց միայն ժամանակ երկարաձգել։ Այդ պայքարում ծանոթացել եմ իմ լավ ընկերոջը՝ Հայկ Բիանջյանին, ով ավելի մեծ փորձառություն ունի ֆիքսելու և ականատեսը լինելու քաղաքային մի շարք կորուստների։

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ճարտարապետ Խնդիրը էն չի, որ ինստիտուտը քանդվեց ու տարածքում եկեղեցի կառուցվեց, այլ էն, որ քաղաքային միջավայրը չհասկացող մարդիկ իրականացրեցին նախագիծը։ Նույն Կաթողիկեն, եթե այլ մեկնաբանությամբ ներկայացվեր, մնալով բակում՝ կարող էր իրոք դառնալ մի էնպիսի գոհար, որ հատուկ ուխտագնացության գնային մարդիկ։ Հիմա ունենք ի՞նչ՝ անհասկանալի մենակ մնացած փոքրիկ գոհար, որն իսկապես հրաշալի հուշարձան ա, ու շատ անհաջող նախագծած, խղճուկ, անկերպար կառույց՝ նոր եկեղեցին ու նստավայրը։ Բայց եկեք մի հատ էլ հստակեցնենք՝ եկեղեցուն ոչ մի վատ բան չեմ ասում, ասում եմ, որ շենքն ա վատը։ Շատ կարևոր ա միշտ հիշել, որ դա, ի վերջո, շենք ա, որը նախագծվում ա, ու էս դեպքում նախագծվել ա շատ վատ։ Նույնիսկ չգիտեմ, թե ով ա գծել, չեմ հետաքրքրվել մինչև հիմա։ Պնդում եմ, որ կարելի էր ու պետք էր պահպանել ինստիտուտի շենքը։ Իմ ճարտարապետ ընկերներից շատերն իրենց լուծումներն էին առաջարկել։ Կարելի էր հեշտացնել ճանապարհը դեպի եկեղեցին, ավելի

տեսանելի դարձնել, բայց չզրկել ինստիտուտի շենքով նրա գրկված, փայփայված լինելուց։ Շենքն էլ կարող էին տրամադրել եկեղեցուն, նստավայրը թող լիներ ներսում։ Բայց նորից՝ ոչ թե կուտակում ենք, այլ փոխարինում ենք, նորից ու նորից։ Աննա Տեր-Ավետիքյանի գծած երկրորդ շենքն էր, որ քանդվեց իր կենդանության օրոք (առաջինը Սասունցի Դավիթ կինոթատրոնն էր դեռ 80-ականներին)։ Կարծեմ, իրեն չէին ասել, որ վատ չզգա։ Իհարկե տխուր ա ճարտարապետի համար, բայց մյուս կողմից էլ, հենց շենքը կառուցվեց, էլ արդեն ճարտարապետինը չի, քաղաքինն ա։ Ողբերգություն չի, երբ քանդում են քո արած շենքը, մենակ թե պետք ա հասկանալ, թե ինչու, ի՞նչ նպատակով։ Ասում են, որպեսզի ավելի լավ երևար Կաթողիկեն։ Բայց հիմա կարող եմ հարյուր հատ օրինակ բերել, թե օրինակ Հռոմի կորած բակերում ինչ թաքնված հրաշքներ կան ու էդ թաքնված լինելը շատ ավելի հետաքրքիր ա դարձնում դրանք։ Շատ ավելի սեր ա պարունակում։ Ժամանակին մենք հատուկ, նպատակային էինք գնում Կաթողիկե, մեր հյուրերին էի միշտ տանում։ Բոլորը շշմում էին՝ բակերով, նեղ նրբանցքներով, մեկ էլ՝ հայտնվում էին էդ հրաշքի առաջ։ Ուրիշ ազդեցություն էր։ Բայց քանդելու դեմ շատ մարդ չխոսեց։ Քաշվում էին, մտածում էին, որ դա կընկալվի որպես եկեղեցու դեմ խոսել։ Լուռ հետևեցինք։ Կինո Մոսկվայի դեպքում՝ մի խաչմերուկ ներքևում, արդեն իրավիճակն ուրիշ էր։

Հասմիկ Բարխուդարյան Նարեկ Վան Աշուղաթոյան


SOS ԵՐԵՎԱՆ 2009-2014

Աֆրիկյանների ակումբ 2009-2014 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Երևանում բազմաթիվ հին շենքերի համար պայքարներից Տերյան 11 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքի համար պայքարը թերևս ամենահիշարժանն ու ցավոտն էր։ Շենքն աչքի էր ընկնում ոչ միայն հնությամբ, մշակութային ու պատմական նշանակությամբ, այլև բացառիկ գեղեցկությամբ։ Աֆրիկյանների ակումբի շենքը կառուցվել է 19-րդ դարում քաղաքային դումայի անդամ, գործարանատեր, մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։ Հենց այս եղբայրների ջանքերով 1911-ին Երևանն առաջին անգամ ապահովվեց խմելու ջրով։ Մինչև խորհրդայնացումը շենքը եղել է քաղաքային ակումբ, որտեղ հավաքվել են քաղաքի նշանավոր մարդիկ։ 1926-ին Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է խորհրդային իշխանությունների կողմից և այս շենքը տրամադրվել է Ազգային անվտանգության ծառայությանը։ Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն են հաստատել մոտ 30 ընտանիք։ Այն, ինչը հայտնի է որպես Աֆրիկյանների շենքի համար պայքար, իրականում այդ պայքարի ավարտն էր։ Շենքի համար պայքարը տևական է եղել։ Կառավարության որոշմամբ հուշարձան շենքը պետք է ապամոնտաժվեր և տեղափոխվեր, քանի որ Հին Երևան նախագիծը, որ հաստատվել էր դեռևս 2005-ին, նախատեսում էր իր մեջ ընդգրկել պատմամշակութային արժեք հանդիսացող այն բոլոր շենքերը, որոնք այս տարիներին ապամոնտաժվել են Երևանում։ Շենքի ապամոնտաժման ծրագիրը նախագծի հեղինակի կողմից նախարարություն էր ներկայացվել 2012-ին, ինչից հետո երկու տարի պահանջվեց այն իրականացնելու համար։ Ի վերջո, չնայած շենքի բնակիչների ահազանգերին, քաղաքացիների բողոքներին և ակտիվիստների պայքարին, շենքն ապամոնտաժվեց։ Այն մինչ օրս վերակառուցված չէ։

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ճարտարապետ Մտքովս չէր անցում, որ կարող է քանդեն։ Քանդեցին։ Ես փոքրուց հատուկ կապվածություն ունեի էդ շենքի հետ։ Հայրիկս մեր երևանյան զբոսանքների ժամանակ ինձ ցույց էր տալիս էդ տունը, ասում էր՝ «նայի, սա տարբերվում ա մնացած բոլոր շենքերից, ուրիշն ա»։ Էդպես տարիների ընթացքում գլխումս մի պատկերացում էր ձևավորվել, թե կան ինչ-որ արժեքներ, որոնք բացարձակ հասկանալի, ընդունելի են բոլորի համար, ով որ ապրում է իմ կողքին, իմ քաղաքում։ Էդպիսի արժեքներից էր, օրինակ, էդ շենքը։ Որ հնարավոր չի մեկի մտքով անցնի դրա վրա ձեռք բարձրացնել։ Բայց պարզվեց, որ ես իմ փուչիկի մեջ էի, իսկ փուչիկից դուրս լիքն են մարդիկ, որոնց համար Աֆրիկյանների ակումբը հեչ էլ արժեք չէր։ Ավելին, պարզվեց, որ մենք փոքրամասնություն ենք: Չկա սոցիալական պահանջ նորից պայքարելու ամեն քարի համար։ Սա լրիվ անիմաստ, անպետք պայքար էր։ Որովհետև պետք չէր ոչ մեկին։ Էն ժամանակ կային պատրանքներ, հիմա աչքերս բացվել են։ Մի անգամ էլ հուսահատության մի քայլի մասնակցեցի, երբ շենքի մոտ հավաքվածները քանդեցին շինհրապարակն անջատող ցանկապատը։ Մեքենայումս պլասկագուբցի ունեի, հանեցի ու բոլտերը հանեցի։ Տապալեցինք ցանկապատը։ Ջահելությունն էր շատ։ Էդ պահին ես էլ ինձ ջահել զգացի։ Բայց դե պարզ էր, որ արդեն որոշվել է։

30 31

#3(68) 2021


↑ Աֆրիկյանների ակումբի շենքն առանց տանիքի և ճակատի համարակալված քարերով


SOS ԵՐԵՎԱՆ 2009-2014

↑ Իրազեկման միջոցառման մասնակիցները՝ ակումբի ներքին պատշգամբում

← Շենքի քարերը համարակալվում են՝ հետագայում այլ տեղ վերակառուցվելու համար

→ Աֆրիկյանների ակումբի վերջին ժամերը

32 33

#3(68) 2021


← Շենքի քանդումը

Սա կարծես թե վերջին անգամն էր, որ բացի հետևելուց, գրելուց, մեկնաբանելուց նաև փողոց դուրս եկա։ Ֆիզիկապես մասնակցելը պետք է, բայց հնարավոր չի էդպես ամեն ինչի հետևից հասցնել։ Հնարավոր չի։ Ու ճիշտ չի։ Ու արդյունք էլ համարյա երբեք չի բերում։ Չիկագոյում պատմում էին, որ 19-րդ դարի գրադարանի շենքը պիտի քանդեին, մարդիկ դուրս եկան, բողոքեցին, բողոքեցին, ոչինչ չէր օգնում, մեկ էլ մի օր քաղաքապետի կինը եկավ, տեսավ, ասեց՝ վայ էս ինչ լավ շենք ա, գնաց ամուսնուն համոզեց, որ չքանդեն։ Մեկը մեկին՝ Տարոն ջան, սիրուն չի։ Այսինքն, Մաշտոցի պուրակն էլ ըստ էության պատահականություն էր, ոչ թե օրինաչափություն։

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վավերագրող ռեժիսոր

Վերջին ահազանգը 2014-ի ամռանը նորից ակտիվացան խոսակցությունները և գործողություններն Աֆրիկյանների շենքի շուրջ: Ակնհայտ էր, որ տարիներ տևած այդ խոսակցությունները և շենքի քանդման քնեցված հարցը գործնական փուլ էին մտնում։ Շենքի տարածքում արդեն շինարարական տեխնիկա էր հայտնվում։ Մի օր հանկարծ իմանում էինք, որ մի հատվածը քանդվել է կամ մետաղյա բազրիքներից որոշ հատված է կորել։ Շենքում մնացել էր ընդամենը երկու ընտանիք։ Մյուս ընտանիքները վաղուց արդեն ստացել էին որոշակի փոխհատուցում և դուրս եկել։ Մնացած երկու ընտանիքներն էլ ասում էին, որ ոչ մի պարագայում չեն լքելու այդ պատմական շենքը։ Ինչպես և շատ հաճախ լինում է, նման հուշարձանների քանդման հիմնական խոչընդոտը հենց բնակիչների իրավունքներն են։ Այսինքն՝ հուշարձանի պատմական, մշակութային կարևորության հենքով տարվող պայքարը, որպես կանոն, պարտվողական է, այդ ամենը շատ արագ երկրորդ պլան է մղվում և գործնականում քանդման միակ հիմնական խոչընդոտը մնում է բնակիչների իրավունքների հարցը։ Բնակիչներին էլ սովորաբար առաջարկում են մի ծիծաղելի գումար, բայց հասկանալի է, որ նրանք էլ են հոգնել անվերջ պայքարելուց, վերցնում են գումարն ու հեռանում։ Ինչպես միշտ, շահարկվում էր չարաբաստիկ «հանրության գերակա շահ»-ը. այս առումով օրենսդրական մեծ բացեր ունենք, որոնք թույլ են տվել վերջին տասնամյակներին հանրության շահի անվան տակ մարդկանց ունեզրկել ու հարստացնել առանձին կառուցապատողների։ Հանրության գերակա շահ կարող են համարվել կարևոր ենթակառուցվածքների կառուցումը, բայց, ինչպես շատ դեպքերում, Աֆրիկյանների տեղում էլ ընդամենը բիզնես շահն է օգտվել, արդյունքում հյուրանոց է կառուցվել, որից շահում են միայն առանձին մարդիկ։

Վերջին անգամ, երբ բնակիչները սկսեցին նորից ահազանգել, որ իրենց այցելում են, սպառնում, ստիպում համաձայնել առաջարկվող գումարին և հեռանալ, այն քաղաքացիները, որոնք մտահոգ էին, համախմբվեցին և որոշակի ակցիաների շարք սկսվեց, որը միտված էր վեր հանելու արդեն լքված, քայքայված շենքի հմայքը, հնարավորություններն ու պատմական արժեքը։

Քաղաքի նոր բեմահարթակը Մենք ակցիաներ սկսեցինք։ Տարածքը մաքրեցինք ու մշակութային միջոցառումներ սկսեցինք կազմակերպել։ Բակային հատվածը, ճիշտ է, մասամբ քանդված էր, բայց շատ կոլորիտային էր ու ներս ընկած մի խորություն կար, որ շատ հարմար էր որպես բեմ օգտագործելու համար։ Երաժիշտներն այդտեղ հանդես էին գալիս կատարումներով, տեղի էին ունենում հանրային քննարկումներ։ Այս բոլորն օգնեց հասարակության տարբեր շերտերի ներգրավել պայքարի մեջ։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին գալիս։ Երեխեք կային, որ դասից հետո գալիս էին հերթափոխով հսկելու տարածքը։ Պատահում էր, որ մեկ էլ տեսնում էիր՝ էդ երեխեքը ոստիկանների հետ սահմանադրությունից մեջբերումներ անելով կռիվ են տալիս։ Միայն դա տեսնելն ամեն բան արժե։ Երբ տեսնում ես, որ քաղաքացիներն իսկապես գործարկում են իրենց քաղաքին տեր լինելու իրավունքը և բավականաչափ իրավագիտակից են։ Մի անգամ Տիգրան Համասյանը ելույթ ունեցավ, ինքն իր կատարումներով ամեն բան ասաց։ Դա թերևս ամենամարդաշատ օրն էր, և ինքն իր ներկայությամբ մեծ ուշադրություն գրավեց խնդրի հանդեպ։ Ճարտարապետ Սնխչյաններն իրենց ընկերների հետ միասին մի հետաքրքիր ակցիա իրականացրեցին՝ լվացք կախեցին, ցույց տալու համար, որ այդ շենքն ու բակը դեռ ապրելու ունակ միջավայր է։ Դա հնարավոր կյանքի խորհրդանիշն էր, որն արդեն գրեթե չկար այդ շենքում։ Հետո նաև նկարիչ Կարեն Օհանյանը շատ ազդեցիկ ակցիա իրականացրեց այնտեղ։ Քանի որ շենքի բոլոր քարերն արդեն համարակալված էին հռոմեական թվերով, Կարենը մի մեծ սպիտակ սավանի վրա նման մի հռոմեական թիվ գրեց ու այրեց այն։ Լինելիության ու չլինելիության շատ յուրահատուկ խորհրդանիշ էր դա։ Ահա այսպիսի մտքեր էին պարբերաբար գեներացվում այդ տարածքում։

Անշունչ բետոնը՝ 120 տարեկան շենքի փոխարեն Զուգահեռաբար հանդիպումներ էին տեղի ունենում քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, թղթեր էինք բերում-տանում։ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության բաժնից ասում էին, որ իրենք չեն արտոնել քանդումը, քաղաքապետարանից էլ թե՝ քանդելու են։ Միշտ այդպես է, մի կողմն ասում է՝ այո, պիտի պահպանենք, բայց պարզվում է՝ դա ուղղակի խայծ է ու


SOS ԵՐԵՎԱՆ 2009-2014

↓ Ակտիվիստները փորձում են քանդել ցանկապատը

↑ Ակտիվիստներին հեռացնում են շենքի մոտից

← Տիգրան Համասյանի ելույթը Աֆրիկյանների շենքի բակում

34 35

#3(68) 2021


պահպանվելու են միայն ֆասադի համարակալված քարերը, իբր հետագայի՝ Հին Երևան նախագծի շրջանակում օգտագործելու համար։ Բայց այդ նախագիծն էլ ընդամենը հերթական անշունչ, բետոնե կոնստրուկցիաներով ճարտարապետություն է, որ պարզապես երեսպատվելու է հին շենքերի նմանությամբ։ Կեղծ ճարտարապետություն՝ ժամանակակից կենսամիջավայրով։ Սա պարզապես ծաղր է։ Քանդել շենքն ու այն իբր իջեցնել մեկ խաչմերուկ ներքև, բայց, իրականում, կառուցել հնի իմիտացիա, իսկ հին քարերը մինչ օրս կամ լցված են որևէ պահեստում, կամ, միգուցե, արդեն գոյություն էլ չունեն։ Իսկ ամենացավալին այն է, որ թե՛ քանդման աշխատանքների ղեկավարը, թե՛ Հին Երևան նախագծի ճարտարապետը և թե՛ Աֆրիկյանների շենքի տեղում այժմ կառուցվող շենքի հեղինակը, որքան տեղ յակ եմ, միևնույն ճարտարապետն է՝ Լևոն Վարդանյանը։ Այսինքն՝ ընդամենը մի քանի մարդկանց ձեռքով նման խաղեր կարելի է խաղալ ու հանրությանը զրկել իր սեփականությունից։ Շենքը 120 տարեկան էր, այն յուրահատուկ որմնաքանդակներով ֆասադ ուներ։ Ոմանք ասում են՝ բորդել է եղել, ոմանք էլ, որ սրճարան է եղել, բայց, ամեն դեպքում, դա մի վայր է եղել, որտեղ շենքից ոչ հեռու գտնվող Հայֆիլմի առաջին, հին կինոստուդիայի շենքից (որը կրկին քանդվել է), հայ նշանավոր կինոգործիչներ են այցելել, երեկոներ անցկացրել, զրույցներ վարել։ Եվ մենք փաստորեն 20-րդ դարի առաջին կեսի համար այդքան կարևոր և հետաքրքիր կենսամիջավայր ունեցող թաղամասն ուղղակի հողին հավասարեցրինք, թողեցինք անշունչ բարձրահարկերի տակ։ Մենք հիշողության որևէ արժևորում չունենք, պատահական չի, որ բոլոր այս ոլորտներում անկում ենք գրանցում, որովհետև ունենք այսպիսի մերժողական, քանդողական քաղաքականություն հատկապես հիշողության հանդեպ։

Կտրուկ գործողություններ Ինչ-որ պահի արդեն բանվորներ հայտնվեցին, եկան, սկսեցին քար առ քար հանել։ Մենք էլ այդ ընթացքում այդ թիթեղներին հարվածելու ակցիան էինք անում։ Իհարկե, հասկանում էինք, որ տարածքի բնակիչներին խանգարում էինք այդ աղմուկով, բայց որևէ ակցիա չի կարող շատ հարմար լինել բոլորի համար։ Այդ աղմուկով հաջողեցրինք մի քանի անգամ դադարեցնել քանդման աշխատանքները։ Ոստիկաններն էլ գալիս, պահանջում էին դադարեցնել աղմուկը։

Մենք երթեր էինք անում, փողոցներում քաղաքացիներին իրազեկում էինք կատարվողի մասին, բայց հավանաբար առօրյա հոգսերի մեջ թաթախված մարդկանց համար այդ բառերը շատ լսելի չեն։ Եղավ նաև շենքի օկուպացիայի ակցիա, երբ մի քանի հոգի մտել էին շենքն ու հրաժարվում էին դուրս գալ այնտեղից՝ պնդելով, որ դա հանրային սեփականություն է։ Այնուամենայնիվ, նորից ոստիկանների միջամտությամբ ակտիվիստները հեռացվեցին։ Մի անգամ էլ շատ ռադիկալ քայլի դիմեցինք. սկսեցինք մաքրել քարերի համարակալումները։ Դե, գիտեինք, որ առանց համարակալման իրավունք չունեն շենքը քանդել։ Դա էլ մեծ աղմուկի առիթ հանդիսացավ, մի քանիսին բերման ենթարկեցին։ Ի վերջո աշխատանքներն ավարտին հասցրեցին, անգամ վստահ չեմ համարակալումները վերականգնեցին, թե ոչ, բայց շենքն այլևս գոյություն չունի։

Ակտիվիստ դարձնում է միջավայրը Ըստ էության, մենք քաղաքացիներ ենք, որ անտարբեր չենք տեղի ունեցող անարդարության հանդեպ և այդ անարդարությունը թույլ տվող միջավայրն է մեզ դարձնում ակտիվիստ, ստիպում ինչ-որ բան ձեռնարկել, որովհետև անընդհատ բախվում ենք խնդիրների, որոնց հետ անհնար է համակերպվել, և որոնք համակարգային բնույթ ունեն։ Պետք է ուղղակի լինել ոչ անտարբեր քաղաքացի, դա է միակ նախապայմանը և միգուցե նաև չունենալ բավարար համբերություն։ Գուցե կան ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք համբերում են կամ զիջումների գնում, բայց իրավունքի հարցում զիջումների գնալ՝ նշանակում է պարտվել, կարծում եմ՝ պետք է մի քիչ պակաս համբերատար լինել և փորձել տեսնել ու ուղղել խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Իհարկե, պայքարի ընթացքում կարելի է բազմաթիվ դժվարությունների հանդիպել. թե՛ իրավական, թե՛ հոգեբանական ու թե՛ նույնիսկ ֆիզիկական։ Բայց այդ բոլորից շատ ավելի ծանր է, երբ ինքդ մտահոգ ես ու ոչինչ չես կարողանում անել իրավիճակը փոխելու համար։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե որքան ակտիվ կարող է ներգրավվել պայքարում, բայց անտարբեր լինելը ոչ մի օգուտ չի տա։ Ես չեմ կարծում, որ անիմաստ է պայքարել, նույնիսկ եթե գիտես, որ պայքարը դատապարտված է պարտության։ Ցանկացած ազնիվ պայքար հանրության և հանրային փոխհարաբերությունների առողջացմանը միտված ազդակ է, և այդպիսի քայլերն ինչքան հաճախ լինեն, այնքան վարակիչ կլինի դա և ի վերջո կհանգեցնի այդ հանրության առողջացմանը։

Հասմիկ Բարխուդարյան, Արեգ Դավթյան Հայկ Բիանջյան


SOS ԵՐԵՎԱՆ 2010

Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճ 2010 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ 2010-ի Փետրվարի 25-ին կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցի կառուցել Աբովյան 18-ում տեղակայված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տարածքում։ Մասնավորապես գործադիրը փոփոխություն մտցրեց իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Հանելով ամառային դահլիճի տարածքը ցուցակից՝ կառավարությունն ընդունեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության առաջարկությունը՝ ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի վերջինս այդ տարածքում կառուցի խորհրդային իշխանության կողմից քանդված, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման մեկ այլ եկեղեցի։ Կինոթատրոնի ղեկավարության պնդմամբ՝ ամառային դահլիճի շահագործումը տնտեսապես ձեռնտու չէր իրենց։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Նախ ընդվզեցին մասնագետները, հետո միացան սովորական մարդիկ։ Կազմակերպվում էին ցույցեր, սոցիալական հարթակներով քննարկումներ էին ծավալվում, նախաձեռնությանը վերաբերող ֆեյսբուքյան էջ ստեղծվեց, որին տասը օրվա մեջ միացավ շուրջ 7000 մարդ։ Ստորագրահավաքի արդյունքում հավաքվեց 24 հազար ստորագրություն։ Մոտ վեց տասնյակ մտավորականներ միացան համընդհանուր հորդորին՝ չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ նամակ հղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գարեգին Բ կաթողիկոսին։ Վրդովմունքի մեծ առիթ էր ոչ միայն ամառային դահլիճի քանդումը, այլ նաև այն փաստը, որ կառավարությունն այդքան հեշտությամբ հանել էր նման շինությունը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից։ Ըստ օրենքի, մինչ նմանատիպ որոշում կայացնելը հարկավոր էր փորձագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպել։ Նամակի հեղինակները հույս ունեին, որ եկեղեցին և կառավարությունը կհրաժարվեն իրենց գաղափարից և այդպես էլ եղավ, արդեն շուրջ 11 տարի գործընթացը սառեցված է։ Իրոք, ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին (կինոթատրոնի տեղը), ռուսական եկեղեցին (Ստանիսլավսկու թատրոնի վայրում) և մզկիթը (Նկարիչների միության փոխարեն): ՊողոսՊետրոսը կառուցվել էր երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի տեղում, սակայն հայտնի չէր, թե երբ։ 1930-ականներին վերոնշյալ բոլոր կառույցները քանդվեցին սովետական ղեկավարության կողմից, չնայած որ ճարտարապետները մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի կանգնեցնեն եկեղեցու քանդման գործընթացը։ Խորհրդային տարիներին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտեխցյան և Թելման Գևորգյան) երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն էր։ Հենց դահլիճի տակ հեղինակներն առանձնացրել էին հասարակական տարածք, որտեղ բացօթյա սրճարան էր գործում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո կինոթատրոնի շենքը սեփականաշնորհվեց և, քանի որ այն այդքան էլ լավ վիճակում չէր, պետք էր վերականգնողական աշխատանքներ անցկացնել։ Այդ նպատակով, վերականգնման պայմանով քանդվեցին Թումանյան փողոցում գտնվող բետոնե աստիճանները, որոնք էլ առանձնացնում էին ամառային դահլիճը փողոցից։ Ավելի ուշ ամառային դահլիճի տարածքում բացվեց ավտոլվացման կետ, հետո՝ սրճարան, որը փակեց դահլիճի մուտքը Թումանյանի կողմից: 2000-ականներին փորձեր եղան վերադարձնել Ամառային դահլիճին իր նախկին դերը. համերգներ, փառատոներ կազմակերպվեցին։ 2010-ի պայքարը նույնպես իր հիմքում դնում էր դահլիճի պահպանումն ու վերարժևորումը, սակայն, եթե դահլիճը պահպանել հաջողվեց, ապա վերարժևորելու տեսանկյունից իրավիճակը մնաց անփոփոխ։

36 37

#3(68) 2021


↑ Ամառային դահլիճը՝ 2010-ականներին


SOS ԵՐԵՎԱՆ 2010

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ Քաղաքաշինարար, ուրբանլաբի հիմնադիր

Հազար թերթ թուղթ Ամառային դահլիճի հարցը սկսեց մարտ ամսին։ Այդ թեմայի շուրջ ֆեյսբուքյան հրապարակում արեցի, որն արձագանք ունեցավ, համախոհներով հանդիպեցինք, զրուցեցինք։ Դա եղավ մարտի չորսին, և այդ առաջին հավաքի օրվանից սկսած ամեն տարի այդ նույն օրը հավաքվում ենք մեր տանը։ Սկզբում փորձում էինք հանրությանը պարզ բացատրել, որ մեր թիրախն ամենևին էլ եկեղեցին չէ, և պետք է նշել, որ դա նաև կինոթատրոնի սեփականատիրոջ և հենց եկեղեցու արժանիքն է, որ ամառային դահլիճն այսօր գոյություն ունի։ Այդպիսով, մարդիկ սկսեցին միանալ շարժմանը, եղան ասուլիսներ, հայտարարություններ, բուռն քննարկումներ։ Ստորագրահավաք կազմակերպեցինք, և Ամառային դահլիճի դեպքում առաջին անգամ սոցիալական մեդիան օգտագործվեց որպես գործիք։ Հենց այնտեղով մարդկանց խնդրեցինք ոչ թե պարզապես գալ Թամանյանի արձանի մոտ և մասնակցել ստորագրահավաքին, այլ առաջարկեցինք ներբեռնել հրապարակման մեջ ներդրված փաստաթուղթը՝ քսանհինգ հոգու ստորագրության տեղերով և գալ արդեն քսանհինգ հոգու ձայներով։ Արդյունքում կարողացանք մի շաբաթվա մեջ մոտ քսանչորս հազար ստորագրություն հավաքել, որն այդ օրերին չլսված բան էր։ Սկավառակով չէին ընդունում՝ հազար թերթ թուղթ հանձնեցինք նախագահի աշխատակազմին։ Ես հիշում եմ ուսանողներիս պայծառ դեմքերը, երբ բերում էին ստորագրություններով թղթերը։

↑ 2010-ականներ

Պահպանել և արժևորել Այդ ժամանակ քաղաքային ակտիվիզմը նաև նորաձևն էր և, իմ կարծիքով, այդքան կարևոր չէր հենց Ամառային դահլիճը, որքան մեծ թվով երիտասարդները, ովքեր այդ գործընթացում իրենց մասնակցությունն ունեցան։ Ամառային դահլիճը կարծես թե հաջողվեց պահպանել. եկեղեցին չկառուցվեց, բայց ըստ իս ներկայիս վիճակն այդքան էլ հուսադրող չէ։ Այն, ինչ մենք արեցինք, ընդամենը աշխատանքի կեսն էր։ Մենք պնդում էինք, որ խորհրդային մոդեռնիզմի 60-70-ականների շենքերը ոչ միայն պիտի պահպանվեն, այլ նաև արժևորվեն։ Պահպանել՝ չի նշանակում դրանք դարձնել թանգարանային նմուշներ և չօգտագործել։ Բնական է, որ Ամառային դահլիճի նստարանները պիտի փոխվեն, եթե ներկայիս եղածներն օգտագործման ենթակա չեն. այն պիտի ամբողջությամբ արժևորվի։ Մենք ստեղծել ենք նոր օրակարգ, մասնագետների մեջ ենք կարողացել շատ բան փոխել։ Հիշում եմ՝ առաջիններից էինք, ով խոսեց Կոնդի մասին, և այդ ժամանակ մեզ վրա ծիծաղում էին, իսկ այսօր բոլորն ասում են՝ Կոնդը պետք է պահպանել։ Այս գործընթացների վրա մոտ երեք սերունդ է մեծացել, ուսանողները դարձել են մասնագետներ և այլն։ Սոցիալական մեդիան է մի պահից սկսել օգտագործվել որպես իրազեկման գործիք։ Մենք սկսել ենք փողոցներում կանգնելու փոխարեն լոբինգով զբաղվել և այլն։

← 1960-ականներ

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ճարտարապետ

Պասիվ ակտիվություն Ես իրականում էդքան էլ ակտիվ չեմ եղել երբեք, ուղղակի գրում էի, ինձ էլ կարդում էին։ Համենայն դեպս, փողոց շատ քիչ եմ դուրս եկել։ Ամենաառաջին անգամ 2000-ականների սկզբին էր՝ կարծեմ «Սևան» հյուրանոցը քանդելուց հետո, Սարհատի, Բելլայի, մյուսների հետ պլակատներով քայլում էինք փողոցներով։ Հետո արդեն կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի ժամանակ էր, որ շատ գրեցի, մասնակցեցի ստորագրահավաքին, մի քանի իվենթներ եղան՝ մասնակցեցի… Իսկ գրել եմ էն, ինչ չեմ կարողացել մեջս պահել։ Ինձ համար կարևոր էր արտահայտվել Երևանի մասին, միջավայրի մասին։ Հետո պարզվեց, որ մարդիկ կարդում էին, հավատում ու սկսում կիսել իմ տեսակետը։ Մի անգամ էլ նստած աշխատում էի գրասենյակում, երբ ռադիոյով հանկարծ լսեցի ամառայինի քանդելու մասին լուրերը։ Էնպես ներվայնացա, որ միանգամից մեծ գրառում արեցի Live Journal-ում, էն ժամանակ Ֆեյսբուքը դեռ էդ աստիճանի տարածված չէր։ Պարզվեց, որ իմ պոստի հետ զուգահեռ մի քանի հոգի էլ աղմուկ էին բարձրացրել, ու էդպես միասին կարողացանք ալիք բարձրացնել։ Սկսեցին զանգել լրագրողները, հարցուփորձ անել, ու ձնագունդը սկսեց մեծանալ։

← Ոսկե ծիրանի շրջանակում ամառայինում առաջին անգամ կինո ցուցադրվեց փրկութայն պայքարից հետո

38 39

#3(68) 2021


Մեծ հաշվով էդ բոլոր պատմություններն ինձ ջղայնացնում են մի ֆունդամենտալ պատճառով. էն, որ ես ինձ մեծապես համարում եմ էս քաղաքի տերը, թող սխալ չհնչի… Բայց հա, սա նաև իմ քաղաքն է, ու չեմ հասկանում, թե ինչի՞ պիտի նման լուրջ որոշումները կայացվեն առանց ինձ հետ քննարկելու։

Անբացատրելի հաղթանակ Մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց փրկել ամառայինը։ Միայն կարող եմ ենթադրել, որ կարողացանք միաժամանակ մի քանի զգայուն կետի կպնել։ Նախ, մեր ճարտարապետական համքարությունում կան լեգենդի վերածված անուններ։ Կա նաև պատկերացում հայկական մոդեռնիստական դպրոցի մասին միֆը։ Միֆ, որովհետև կան առանձին մարդիկ, բայց դպրոց հաստատ չկա, ավաղ։ Ինչևէ, Սպարտակ Կնտեխցյանի նկատմամբ կա վաղուց ձևավորված հատուկ վերաբերմունք, հատկապես տարիքով, բայց դեռ ակտիվ մասնագետների շրջանում։ Բոլորն ասում են, որ իր աշակերտներն են եղել, կամ ընկերն են եղել, կամ հետը խմել են՝ մի քիչ նման է Փարաջանովի միֆականացված կերպարին։ Կնտեխցյանն էլ, ի դեպ, շատ քիչ գործ ունի արված, բայց բոլորը նշանավոր։ Իսկ ամառային դահլիճը շատ կարևոր գործ է հենց ճարտարապետական իմաստով։ Ու կոնկրետ էդ պայքարին միացան շատ ու շատ էնպիսի մարդիկ, որոնք մնացած այլ դեպքերում հեչ էլ չէին պայքարում։ Դեր խաղաց նաև էն, որ Կնտեխցյանը չկա։ Կարող ա զավեշտ թվալ, բայց լրիվ լուրջ եմ ասում. ասենք՝ կինո «Ռոսիան» կամ Երիտասարդական պալատն էդքան էլ բանի տեղ չեն դնում, ասում են՝ դե Պողոսյանը կա, թող ինքը պաշտպանի, ինքն ա հեղինակը։ Իսկ այ գնացած լեգենդի ժառանգության համար արժի կռվել։ Հետո կինո «Մոսկվայի» հետ կապված շատ անձնական հիշողություններ կային՝ 60-ականներ, վերելք, ջահելություն։ Ես էլ ունեմ հուշեր՝ մի անգամ գնացինք «Ֆանտոմասը» նայելու, անձրև եկավ, իջանք՝ աստիճանների տակից էինք նայում։ Փառատոներ էին անում, երկու ֆիլմ մի սեանսի ժամանակ։ Մի անգամ էլ պապաս համարյա ծեծում էր ինչ-որ խուլիգանների, որոնք հերթում մի կնոջ նեղացրեցին… Ընդհանրապես, ամառայինը էն հատուկենտ շենքերից է, որ ոչ միայն ունի պատմական ու մշակութային արժեք, ոչ միայն տեղի հիշողություն, այլև հենց ճարտարապետական մեծագույն նշանակություն ունի։ Սա ունիկալ դեպք էր։ Հետո միացան ջահելները, որոնք չունեին իմ ու ավագ սերնդի սենտիմենտալ կապվածությունը, գուցե երբեք էլ դահլիճի ներսում չէին եղել, բայց հավաքվեցին իրար գլխի, կարողացան 50 հազար ստորագրություն հավաքել… Առաջին դեպքն էր երևի, որ օգտագործվեցին սոցցանցերը, Ֆեյսբուքն արդեն սկսում էր գրավել լայն մասսաներին։ Էն սերունդը մեծացավ, եկել էր նոր գիտակցությամբ, նոր արժեքային համակարգով ու նոր եռանդով։ Կար եկեղեցու գործոնը։ Խնդիրն էն է, որ ընդունված է չքննարկել ընդհանրապես, եթե ինչ-որ բան է տրվում եկեղեցուն։ Դա սխալ մոտեցում է։ Եթե եկեղեցի է, չի նշանակում, որ պետք է վատ լուծում տալ, իսկ դեմ արտահայտվողներին կոչել անաստվածներ։ Բայց էստեղ մի կարևոր նրբություն էլ կար. Պողոս-Պետրոսը ոչ թե ամառային դահլիճի տեղում էր, այլ բուն կինոթատրոնի թևերից մեկի։ Այսինքն՝ եթե էդքան սկզբունքային էին, պիտի քանդեին հիմնական շենքը։

միջև տարակարծություններ կային, այստեղ թե՛ հասարակության լայն շերտերը, թե՛ մասնագետների կողմը համակարծիք էին. Ամառային դահլիճի արժեքը միանշանակ էր։ Բացի այդ, այս դեպքում կար մի բացարձակ սուտ դահլիճը հուշարձանների ցուցակից հանելու մասին։ Որոշ մարդկանց համար դեր խաղաց նաև եկեղեցու ներգրավվածությունը։ Այս բոլոր նախադրյալները պարարտ դաշտ էին պատրաստել, որպեսզի իշխանությունները հետ կանգնեն այդ քայլից։

Առցանց Շատ կարևոր դեր խաղաց նաև այն, որ կառավարությունը ներդրեց որոշումներն առցանց տեղադրելու պրակտիկան, ինչը Հայաստանի համար բավական առաջադեմ երևույթ էր։ Այդպես էլ որոշումը գտել էինք ինտերնետում։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակ կառավարության նիստերը չէին հեռարձակվում՝ կարող էինք այդպես էլ չիմանալ այս որոշման մասին կամ իմանալ այն ժամանակ, երբ սկսվեցին քանդման գործընթացները։ Բացի այդ, մեզ հաջողվեց պեղել հարցին վերաբերող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը։ Պարզեցինք, որ Մշակույթի նախարարությունը չի տվել իր համաձայնությունը, որ առանց նախարարության և մասնագիտական գնահատման ընդունվել է կառավարության նման որոշում։ Դա մեզ թույլ տվեց շուտ ահազանգել և նախապես անցնել գործի, ինչը նաև անսպասելի էր իշխանության համար։ Պակաս կարևոր չէր մարդկանց մեջ նախորդ անհաջողություններից կուտակված էներգիան և ջղայնությունը։ Մարդիկ պատրաստ էին պայքարել, ու դա նույնպես պատճառ դարձավ, որ կառավարությունը հետ քայլ անի։ Գուցե այսօր մեր ազդեցության լծակները շատացել են, մենք այլևս երիտասարդ ակտիվիստներ չենք, բայց ժամանակի հետ այդ էներգիան գնում է այլ խնդիրների լուծման վրա և, եթե նույն խնդիրը լիներ այսօրվա իրականության մեջ, ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ քանի մարդ կգնար պայքարելու։

Կիսատ հաղթանակ Ի վերջո, հաջողվեց անել էնպես, որ շենքը չքանդվի։ Բայց դա միջանկյալ հաղթանակ է։ Չքանդեցին ու բեռը գցեցին սեփականատիրոջ վրա, որն էն ժամանակ ուզում էր հրաժարվել էդ տարածքից հօգուտ եկեղեցու։ Ինքն էլ չգտավ կոմերցիոն ճանապարհ օգտագործելու։ Պետք էր օգնել, պետք էր աջակցել։ Ի վերջո պետք է լիներ հասարակական պահանջ։ Որը չկա։ Չի եղել ու չի լինելու։ Կամ պիտի էլիտան վերցներ իր վրա էդ ֆունկցիան։ Բայց չունենք դրանից։ Երևանի էլիտան ինչ-որ մարդիկ են, որոնք 60 թվին նստած են եղել Կազիրյոկում ու ձեռով բարևել են Ազնավուրին։

Ոչ եկեղեցու դեմ Այդ օրերին մեզ հանդիպման հրավիրեց Վեհափառը։ Դա չտեսնված բան էր, որ եկեղեցին երկխոսության մեջ մտնի ակտիվիստների հետ, այն էլ՝ այդքան բարձր մակարդակով։ Նրանց մոտիվները պարզ էին. մտավախություն ունեին, որ մեր գործողություններն ուղղված են հենց եկեղեցու դեմ։ Գնացինք հերքելու այդ միտքը։ Նա մի հետաքրքիր բան ասաց, որն առ այսօր հիշում եմ։ Ասաց. «Լավ, ես հիմա հետ կկանգնեմ, բայց տասը տարի անց կտեսնենք՝ ով կհիշի և կարժևորի այդ վայրը»։

Դեպի ինստիտուցիոնալը

ՍԵՎԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ճարտարապետ

Նախադրյալները Ամառային դահլիճը քաղաքային ակտիվիզմի բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք ասել, որ հաջողվեց հասնել մեր նպատակին։ Մեր նախաձեռնությունը բավական մեծ արձագանք ստացավ։ Ի տարբերություն Կոնդի և Հյուսիսային պողոտայի դեպքերի՝ երբ նույնիսկ մասնագետների

Ակտիվիզմն ինքն իրենով ինստիտուցիոնալ չէ։ Մենք հասանք մեր նախանշված նպատակին՝ Ամառային դահլիճի քանդումը կասեցվեց։ Գուցե մեզանից ոմանք իրենց մտքում ունեին, թե հետոն ինչպիսին պիտի լինի, որպեսզի դահլիճն արժևորվի և օգտագործվի, բայց այդ կետից գործընթացը պետք է գնար ինստիտուցիոնալ դաշտ, իսկ մենք այդ դաշտում ներգրավված չենք առ այսօր։ Հենց այդ նպատակով էլ Ամառային դահլիճի պահպանումից հետո Սարհատ Պետրոսյանի հետ, ով մեր նախաձեռնության կորիզային անդամներից է, հիմնադրեցինք urbanlab-ը՝ դուրս գալով պլակատային ակտիվիզմի նիշից՝ շեշտադրելով բովանդակությունը։

Մարգարիտ Միրզոյան Սուրեն Մանվելյան, Նորայր Չիլինգարյան


SOS ԵՐԵՎԱՆ 2011-2012

Մաշտոցի պուրակ 2011-2012

40 41

#3(68) 2021


ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2000-ականները Երևանի պատմության մեջ նշանավորվեցին տարատեսակ քաղաքացիական բողոքի ակցիաներով։ Այդ պայքարի մի մասն ուղղված էր Երևանի կանաչ տարածքների պահպանությանը։ Բազմաթիվ անգամներ մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից՝ Երևանում նախաձեռնվում էին կառուցապատումներ հենց կանաչ տարածքների՝ այգիների կրճատման հաշվին։ 2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել «մաքրել» Աբով յան փողոցը երկար տարիներ այնտեղ գործող կրպակներից: Այդ կրպակների մի մասը քաղաքացիների կողմից մասնավորեցված էին և նրանց էին պատկանում սեփականության իրավունքով: Քաղաքապետարանը որոշում կայացրեց նոր կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում և այդպիսով հատուցել այդ սեփականատերերին։ Արդյունքում մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ և քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ ու նստացույցեր կազմակերպեցին պուրակում կանաչապատ տարածքի պահպանության և պուրակում կատարվող շինարարական աշխատանքների կասեցման նպատակով՝ իրենց պահանջը հիմնավորելով նրանով, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք իրավական և շինարարական նորմերի ու կանոնների խախտումներով: Երեք ամիս տևած նստացույցերից, բողոքի ակցիաներից ու տեղում իրականացված մշակութային միջոցառումներից հետո, ի վերջո, ցուցարարներին հաջողվեց թելադրել իրենց կամքը և հասնել կրպակների ապամոնտաժմանը։ Այդ ժամանակ էր, որ հնչեց հանրահայտ «Սիրուն չի» արտահայտությունը։ Սակայն ամենակարևորն այն էր, որ այս պայքարն առաջ բերեց նոր օրակարգ՝ հանրային տարածքների կարևորության ու մասնավորի հանդեպ նրա գերակայության մասին։

ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր

Ինչպես էր ամեն բան սկսվում 2010-ին մի օր սովորականի նման աշխատանքի էի գնում, երբ նկատեցի, որ Ուսանողական այգում ինչ-որ կառուցապատում է սկսվել։ Պարզվեց, որ այդ հարցով մտահոգ մարդիկ էլի կան ու մենք միավորվեցինք։ Ֆեյսբուքում, որն այն ժամանակ դեռ նոր էր, մի խումբ բացեցինք, որն անվանեցինք «Մենք ենք այս քաղաքի տերը» (խումբը, ի դեպ, այժմ էլ գործում է և շարունակում է բարձրաձայնել քաղաքին վերաբերող հարցեր)։ Ուսանողական այգու պայքարը չհաղթեցինք, բայց փոխարենը ստեղծվեց այդ շատ կարևոր քաղաքացիական նախաձեռնությունն ու այդ հարթակը։ Դա թերևս Թեղուտի և «Մոսկվա» կինոթատրոնի բաց դահլիճի համար պայքարից հետո առաջին նմանօրինակ կարևոր քաղաքացիական նախաձեռնությունն էր։ Ժամանակի ընթացքում խնդիրը սկսեց է՛լ ավելի ակտուալ դառնալ։ Այդ այգու համար պայքարից հետո նույնիսկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը AGBU-ի շենքի կառուցման համար երկու ծառ կտրելու հարցով մեզնից՝ ակտիվիստներից, ստորագրություն պահանջեց, որ չենք առարկի։ Մենք էլ ասացինք՝ դե լավ, բայց ներսում պիտի այգի լինի։ Ասացին՝ հա, հարց չկա։ Այսպես էլ սկսվեց ամեն ինչ։

Պայքարը Վիշապների այգու համար Ուսանողական այգուց հետո Նոր Նորքի զանգվածի Վիշապների այգում նման մի խնդիր առաջացավ։ Այնտեղ պատրաստվում էին բարձրահարկ


SOS ԵՐԵՎԱՆ 2011-2012

← Մաշտոցի պուրակի շուրջօրյա հավաքների մասնակիցները

շենք կառուցել։ Բնակիչներն աղմուկ բարձրացրեցին, ու մենք՝ այսպես կոչված ակտիվիստներս, ժամանեցինք դեպքի վայր ու կանգնեցրինք շինարարական աշխատանքները։ Գիշերը գալիս, փորձում էին շարունակել, բայց դա նրանց չհաջողվեց։ Ի վերջո, երբ Կարեն Կարապետյանը քաղաքապետ դարձավ, մի պահ նորից փորձեցին շարունակել շինարարությունը, բայց կրկին հանդիպեցին մեր համառությանը։ Ֆեյսբուքում մեծ ալիք բարձրացավ, բազմաթիվ ստատուսներ գրվեցին այդ մասին և քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընկրկեց ու այդ կառուցապատողին առաջարկեց այլ հողատարածք։ Այգին փրկվեց։

Մաշտոցի պուրակ. օրենքի լեզվով խոսողները Մի օր, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության մի քանի անդամներ նկատեցին, որ Մաշտոցի պուրակում ձյան մեջ շատ աննկատ ինչ-որ շինարարություն է ընթանում։ Պաստառներով, բողոքի կոչերով գնացին պուրակ ու կանգնեցրինք շինարարությունը։ Սկզբում ոչ ոք բանի տեղ չէր դնում։ Հետո կամաց-կամաց մարդիկ միացան։ Թռչկանի համար պայքարը նոր էր եղել, ու այդ էներգիայով լի բնապահպանները միացան մեզ։ Արդյունքում տարբեր մարդիկ հավաքվեցին պուրակում ու այդ ճնշման տակ շինարարությունն իրոք կանգնեցվեց։ Հետո ոստիկանությունը եկավ ու այդպես ձնագունդը գլորվեց, մինչև որ կարճ հանդիպում եղավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

↑ Բախում ոստիկանության հետ

← «Օլիգարխի թաղումը» ակցիան

42 43

#3(68) 2021


Ակտիվիստների կողմից իրեն հստակ ասվել էր, որ ըստ օրենքի նման շինարարության իրավունք նա չունի։ Նա էլ թե՝ «օրենքի լեզվով ինձ հետ չխոսեք»։ Դա էր ու վերջ, բոլորը սկսեցին խոսել հենց օրենքի լեզվով։ Մի պահ էյֆորիկ վիճակ էր, հետո ոստիկանական մեծ ուժեր բերվեցին ու պայքարը թեժացավ։ Եղան բախումներ, քաշքշուկ։ Սակայն ոստիկանների հետ բախումը ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական բնույթ կրեց։ Առաջին անգամ ոստիկանի ու քաղաքացու միջև քննարկում ծավալվեց օրինականի ու անօրինականի մասին, հանրային տարածքի ու դրա հետ կապված իրավունքների մասին և առաջին անգամ ոստիկաններն ուղղակի ստիպված էին գնալ այդ երկխոսությանը։ Այսինքն՝ եթե սկզբում մենք այնտեղ էինք մի քանի ծառ պաշտպանելու համար, ապա ընթացքն այդ պայքարն արժևորեց հանրային տարածքի գաղափարն ու դրա շուրջ դիսկուրս ծավալելու անհրաժեշտությունը։ Տեղի էր ունենում հանրային տարածքի ձևակերպման մի հետաքրքիր գործընթաց։ Ընթացքը շատ բան ցույց տվեց։ Պարզվեց, որ ավագանին ասելիք չունի ու պարզապես ենթարկվում է քաղաքապետին։ Որոշ անդամներ նույնիսկ մի պահ եկան պուրակ, բայց ժողովուրդը չընդունեց նրանց։ Սկսեցին շրջանառել, թե մենք ինչ-որ գրանտակերներ ենք։ Այնտեղ մի արկղ կար, որի մեջ շրջակայքի բնակիչներն այգում հերթապահողների համար ուտելիք էին բերում։ Այդ արկղի վրա մեծ-մեծ տառերով գրեցինք՝ «գրանտ»։

Մշակութային նոր հարթակ

Հաղթանակ

Մաշտոցի պուրակը շուտով վերածվեց մշակութային հարթակի։ Հատուկ պատասխանատու կար, որն ըստ գրաֆիկի գրանցում էր բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին այդտեղ ելույթ ունենալ։ Պուրակը վերածվեց ոչ միայն քաղաքացիական ամբիոնի, այլև բեմի, որտեղ ելույթ էին ունենում երաժիշտներ, խմբեր, երգիչներ։ Մի պահ նույնիսկ Շուշան Պետրոսյանն ու մի քանի այլ երգիչներ սկսեցին անհանգստանալ, որ իրենք անմասն են մնում այդ հարթակից, իրենք էլ եկան, ելույթ ունեցան։ Պուրակը մի հետաքրքիր ալտերնատիվ հարթակի էր վերածվել։ Առավոտյան յոգա էին անում, մարզանք, մինչև անգամ լուսանկարչական ցուցահանդես տեղի ունեցավ ու նույնիսկ մարտի 8 նշվեց։ Այդ օրը ոստիկաններն աղջիկներին ծաղիկներ էին նվիրում։ Հիշում եմ՝ ֆեմինիստները չէին վերցնում… Շատ խառը բաներ էր կատարվում։ Հավաքվել էին շատ տարբեր մարդիկ, ովքեր հիմա արդեն իրար դեմ են խոսում։ Բայց լիքը մարդիկ էլ այդ օրերին են ծանոթացել ու նույնիսկ ամուսնացել։

Բախում տեղի ունեցավ։ Մենք ուզում էինք վրան տեղադրել, իսկ ոստիկաններն ամեն գնով ցանկանում էին խանգարել։ Հավանաբար ինչ-որ բաներ էին կարդացել Occupy շարժման մասին, ինչ-որ սեփական վերլուծություններ արել ու վտանգ տեսել այդ վրանի տեղադրման մեջ։ Արդյունքում եղավ ուժեղ բախում, եղան բերման ենթարկվածներ, բայց շուտով նրանց բաց թողեցին։ Մի քանի օրից պիտի ԱԺ ընտրություններ լինեին Հայաստանում և հավանաբար հասկացան, որ այդ իրադարձությունները կարող էին ստվերել ընտրությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեց հանրահայտ «Տարոն ջան, սիրուն չի»-ն ու փաստորեն մենք հասանք մեր ուզածին՝ բուտիկներն ապամոնտաժվեցին։ Դժվար է ասել, թե այս պարագայում ինչն էր հաղթանակ։ Ի վերջո, խնդիրն իրավական լուծում չստացավ, բայց նաև բավարարվեց բուտիկներն ապամոնտաժելու մեր պահանջը։ Ամենամեծ հաղթանակը, ըստ իս, այդ ընթացքն էր։ Մաշտոցի պուրակում կատարվածը մեծ դեր է խաղացել Հայաստանի հետագա իրադարձություններում։ Այդտեղ ձևավորվել են մարդիկ, ովքեր այժմ շատ ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ Կային օրինակ մարդիկ, ովքեր այդ օրերին բավական պասիվ էին, սակայն հաջորդ այլ պայքարներում շարժման առաջին դեմքերը դարձան։ Մաշտոցի պուրակը կարծես վերապատրաստման համալսարան լիներ։ Անձամբ ես գտնում էի, որ Մաշտոցի պուրակի շարժումը շատ ավելի քաղաքական է, քան ցանկացած կուսակցական գործունեություն, որովհետև այն այդ պահին հարցադրում էր քաղաքի մասնավորեցված սեփականությունը։

Բազմաշերտ ու հանդուրժող պուրակը Մաշտոցի պուրակում կողք կողքի պայքարում էին մարդիկ, ովքեր կապ չունեին միմյանց հետ։ Մի կողմում ազգայնականները յարխուշտա էին պարում, մյուս կողմում LGBT պաշտպանները շախմատ խաղում։ Իրար մի քիչ նյարդայնացնում էին իհարկե, բայց իրար կողք էին ու նույն բանի համար էին պայքարում։ Առհասարակ պուրակը մշակութային այլընտրանքային տարածքի վերածվեց։ Նախկինում որոշ մարգինալ խմբերի շատ ավելի բարդ էր հանրային տարածքներում ազատորեն ինքնաարտահայտվել, իսկ Մաշտոցի պուրակում այդ օրերին հանդուրժվում էր բազմազանությունը, խրախուսվում էր միասնությունը։ Ինչ-որ պահի, կարծում եմ դիտավորյալ, փորձ արվեց խաթարել այդ համերաշխությունը։ Փարպեցու վրա փաբերից մեկը՝ DIY-ը, որ նման մարգինալ խմբերի՝ այդ թվում և սեռական փոքրամասնությունների հավաքատեղի էր, ինքնաշեն ռումբով հրդեհվեց։ Դա անդրադարձավ Մաշտոցի պուրակում հավաքվածների վրա։ Հարցեր առաջացան, թե արդյոք դու ու՞մ ես պաշտպանում։ Այսպես, ցավոք, որոշ պառակտում մտավ ու կողմերը բևեռացան։

Պայքարի նոր ճակատը Ինչ-որ պահի կարծես պայքարը պասիվացավ, արդեն համարյա ապրիլ ամիսն էր։ Մի քանի հոգի հերթապահում էին պուրակում, բայց այն ակտիվությունն արդեն չկար։ Ու այդ ժամանակ մեզ նոր ուժեր միացան. ավագ սերնդի մտավորականներ, ովքեր հետաքրքրվեցին, թե ինչով կարող են օգնել ու տեղի ունեցան նոր դիսկուրսներ։ Ամեն երեկո կոորդինացիոն խումբը հավաքվում էր ՄԻԺԻ-ում, քննարկում հաջորդ օրվա անելիքները։ Հենց այդտեղ էլ որոշում կայացվեց արդեն կառուցված բուտիկներն ապամոնտաժելու մասին։ Անգամ այդ քանդված բետոնի կտորները հետո բաժանում էինք որպես հուշանվեր, ինչպես բեռլինյան պատի կտորներն են վաճառում։ Այսպես ավագ սերունդը պայքարի երկրորդ ճակատը բացեց։ Ոստիկաններն էլ ավելի անհավասար պայքարի մեջ էին։ Մարդիկ պաշարել էին կառուցապատվող հատվածը, իրենք էլ պաշտպանում էին այն ու միաժամանակ ստիպված էին տարբեր մարդկանց դասերն ու խրատները լսել։ Արդյունքում՝ իրենց վարքի մեջ էլ փոփոխություններ տեղի ունեցան։

Հաջողության գրավականը Պայքարը հաջողեցինք տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքներ իրենց դերը խաղացին այդ հարցում։ Նախ, այդ շարժումը համահունչ էր աշխարհում տեղի ունեցող այլ շարժումների հետ, ինչպիսիք էին Occupy-ը, որը կրկին հանրային տարածքներ գրավելու խնդիր էր դնում։ Մի քանի ամիս անց Գեզիի զբոսայգու դեպքերը եղան Ստամբուլում, այն համընկավ նաև Արաբական գարնան հետ։ Աշխարհում կարծես մեկը մյուսին արձագանքող դեպքեր էին տեղի ունենում։ Երևանում էլ փաստորեն պայքարն էր Մաշտոցի պուրակի համար։ Հաղթանակին նպաստեց նաև մարդկանց համառությունն ու սկզբունքայնությունը։ Բայց, առաջին հերթին, հաղթեց հանրային խոսքը, որը ձևավորվեց հենց փողոցում։ Առաջին անգամ իրար անծանոթ մարդիկ հավաքվում, ընդհանուր դիրքորոշում էին արտահայտում, որն ի վերջո տեքստային ձևակերպում էր ստանում և ուղարկվում ի պատասխան քաղաքապետի ցանկացած հայտարարության։ Ժողովուրդը կարողացավ հստակ ցույց տալ, որ քաղաքապետարանը սխալ է։ Երբ Տարոն Մարգարյանն իր հիմնավորման մեջ ասաց, որ մասնավոր սեփականությունը պաշտպանվում է Սահմանադրությամբ, պուրակում հավաքված ժողովուրդն ի պատասխան մեջբերեց Սահմանադրությունը՝ մատնանշելով, որ հանրային սեփականությունն ավելի բարձր է, քան մասնավոր սեփականությունը։ Նրանք հասկացան, որ սխալ են ու դա շոկային էր, որովհետև 90-ականներից ի վեր ոչ ոք այդ մասին չէր բարձրաձայնել, չէր ասել, որ հանրային սեփականությունն ավելի կարևոր է, քան մասնավորը։ Ու հենց սա է ամենակարևորը։ Հաղթանակը գաղափարական էր։

Հասմիկ Բարխուդարյան Նազիկ Արմենակյան


SOS ԵՐԵՎԱՆ 2012

Փակ շուկա 2012

44 45

#3(68) 2021


ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան բացվել է 1952թ. ապրիլի 28-ին: Կառույցի ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը: Մինչ վերակառուցումը շենքն աչքի էր ընկնում գեղարվեստական արտահայտչականությամբ՝ հատկապես վաճառասրահի կամարակապ 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն ունեցող առաստաղի և գլխավոր կամարի բացվածքում ագուցված չուգունե վիտրաժի շնորհիվ, որի մոտիվները վերցված են Մակարավանքի բեմի զարդաքանդակներից։ 1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ 2004-ից այն ընդգրկված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եվ, չնայած այս հանգամանքին, 2012-ի հունվարի 7-ից շուկայի տարածք մտավ ծանր տեխնիկա և սկսվեց մեծածավալ շինարարություն, ինչի արդյունքում հուշարձանը ձևափոխվեց։ Այս հարցով մտահոգ քաղաքացիներին, ճարտարապետներին ու ակտիվիստներին հավաստիացնում էին, որ աշխատանքներն ընդամենը կառույցի վերակառուցմանն են ուղղված, և որ անհանգստանալու կարիք չկա: Շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար սեփականատերը Երևանի քաղաքապետարան դիմել էր 2012թ. հունվարին: Քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել էր միայն ստորգետնյա աշխատանքներ կատարելու թույլտվություն, համաձայն որի շուկայի ստորգետնյա հատվածում պիտի կառուցվեր պահեստային տարածք և ավտոկայանատեղի: Սակայն, ինչպես հետո պարզվեց, կիսով չափ ավերվեց կառույցի ներսում գտնվող մշակութային և ճարտարապետական հիմնական արժեքը՝ կամարածածկ առաստաղի մի մասը։ Մի խումբ ակտիվիստներ և մտավորականներ փորձեցին խոչընդոտել շինարարական աշխատանքների իրականացմանը, սակայն ապարդյուն։

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վավերագրող ռեժիսոր Մեր աչքի առաջ փլվում էին Փակ շուկայի կամարները Փակ շուկայի քանդման դեպքերին ականատես եմ եղել արդեն ոչ այդքան որպես ակտիվիստ, այլ որպես լուսաբանող։ Իմ ընկերուհին Փակ շուկայի մոտ էր բնակվում և ամեն անգամ, երբ գործարկում էին քանդման մեքենաները, ինքն ահազանգում էր։ Մի անգամ գիշերն ահազանգեց. գնացինք կողքի բարձրահարկից նկարելու։ Մեր աչքի ու տեսախցիկի առաջ փլվում էին շուկայի կամարները, որտեղ նոր ապակյա կցորդն է կառուցվել։ Հետո էլ գալիս էին քաղաքապետարանի աշխատակիցները, Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և ասում, որ այնտեղ ոչինչ չի քանդվելու։ Հերթական սուտը։ Իմ այդ լուսաբանումը մեծ արձագանք ունեցավ։ Ստացվեց այնպես, որ նույնիսկ առիթ ունեցանք Սամվել Ալեքսանյանի հետ անձամբ շփվելու։ Նորից բուլդոզերներն աշխատացրել էին, մենք գնացինք դա նկարելու, ուզում էինք տեղում հրապարակել շարժական ինտերնետով և մինչ կանեինք միացումները, պարոն Ալեքսանյանը եկավ, մոտեցավ մեզ, խնդրեց մի տեղ նստել, զրուցել։ Այդպես փորձեցինք բացատրել, թե ինչքան սխալ է քաղաքը զրկել իր հուշարձանից, ապականել այն։ Իհարկե, այն, որ ինքը մոտեցավ մեզ ու որոշեց զրուցել, ողջունելի է, մենք հենց դա էլ ասում էինք, որ պետք է խոսել մարդկանց հետ և նաև լսել մարդկանց, բայց մենք ստանում էինք նույն պատասխանը, որ ոչինչ չի քանդում, թեև նույն խոսքը համադրում էինք կամարների քանդման կադրերի հետ։ Այսպես էլ Փակ շուկան իհարկե ամբողջությամբ իր ճարտարապետական տեսքը, ոճը, ներքին իրեն բնորոշ տարածությունը կորցրեց։ Իհարկե սա ձախողված պայքար էր։ Շենքի այս տեսակ իբր պահպանությունը ծաղր է այն քաղաքացիների հանդեպ, ովքեր գնահատում են մշակութային արժեքը, ծաղր է և շինության ու ճարտարապետների հանդեպ։


SOS ԵՐԵՎԱՆ 2012

← Շուկայի վերակառուցման կողմնակիցների ու հակառակորդների ցույցը

← Մտավախություններից մեկը գլխավոր կամարի չուգունե վիտրաժի ճակատագիրն էր

46 47

#3(68) 2021


← Շուկայի վերակառուցման կողմ քաղաքացիներ

↓ Ակտիվիստների ձեռքերում շուկայի պատմական լուսանկարներ են

Այսպիսի մոտեցումներն արդարացնելը հող է նախապատրաստում հետագայի շատ ավելի վատ դեպքերի համար։ Շատ ցավոտ է։ Մենք հիմա նայում ենք, թե ոնց է Ադրբեջանի նախագահը գնում մեր եկեղեցիներ, նայում, ասում՝ էս գրությունը կջնջեմ, էն խաչը կհանեմ և այլն, բայց արդյո՞ք հենց մեր երկրի ներսում մեր վարած քաղաքականությունը դրանից շատ է տարբերվում։ Մենք արդյո՞ք էդ ներքին ուղիղ խոսակցությունը մինչև օրս ունեցել ենք, արդյո՞ք մշակութային ու պատմական արժեքի ու միջավայրի պահպանումը առանցքային է մեր քաղաքականության համար, որ այսօր մատ ենք թափ տալիս մյուսների վրա։ Մենք էդ ցավոտ ինքնախոստովանությունը չենք անում։ Եվ քանի դեռ չենք անում, մենք շարունակաբար բախվելու ենք այդ խնդիրներին թե՛ ներսում և թե՛ դրսում։

ԱՐՍԵՆ ՇՈՒՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ճարտարապետ Ճարտարապետների վախը Մենք վախենում ենք ուղղակի խոսել մարդկանց հետ։ Ես համոզված եմ, որ նույն սեփականատիրոջը, որը ոչ մի բան չի հասկանում, բացի «մի

դոլար դնեմ, երկու ստանամ» բանաձևից, կարելի էր բացատրել։ Բայց ոչ մեկը չի մտել մոտն ասել՝ արի ուրիշ բան անենք, էլի դու քո փողը կաշխատես, բայց ուրիշ ձևով։ Մենք՝ ճարտարապետներս, վախկոտ ենք։ Չէ՞ որ էս բոլոր սարսափելի նախագծերն էլի ճարտարապետներ են անում։ Սուս ու փուս անում են, չեն առաջարկում ավելի լավը։ Ու ես գիտեմ էն մարդուն, ով աշխատել է Փակ շուկայի նոր տեսքի վրա, բայց բոլորս ձև ենք անում, որ չգիտենք, ինքն էլ ամաչում է սեփական գործից։ Էս մասնագիտությունում դա անընդունելի է։ Ոչ ոք չի ասում, որ որևէ բան չէր կարելի փոխել։ Վստահ եմ՝ կարելի էր գտնել գրագետ լուծում, որը չէր աղճատի կառույցի ճարտարապետական տեսքն ու կաշխատեր բիզնեսի համար։ Դեռ գուցե ավելին հնարավոր լինել աշխատել։ Նաև պետք չի վախենալ բովանդակության փոփոխությունից։ Օրինակ, ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ ԱԳՆ-ի շենքը դառնում է հյուրանոց։ Փակ շուկան կարող էլ դառնալ սառցադաշտ, ինչի չէ։ Ուրիշ երկրներում եկեղեցիները դառնում են գրադարան կամ բասկետբոլի դաշտ, դա նորմալ է՝ շենքը մնում է շենք։ Մի ուրիշ ֆունդամենտալ խնդիր կա, որն արտահայտվեց նաև Փակ շուկայի դեպքում. չափազանց շատ է հույս դրվում ճարտարապետների զուտ էթիկայի վրա։ Մենք ստիպում ենք, որ ճարտարապետն ինքն իրեն սահմանափակի, ինքն իր մեջ զգուշավորություն ունենա, փոխանակ լինի կոնկրետ կանոնակարգ, որով հստակ իմանաս՝ սա կարելի է, սա չի կարելի։ Իսկ ստեղծագործելու իմաստով շատ սխալ է ստիպել մարդուն վախենալ ու անհամարձակ գտնվել։

Հասմիկ Բարխուդարյան, Արեգ Դավթյան Հայկ Բիանջյան


SOS ԵՐԵՎԱՆ 2013

Ոչ 150 դրամին 2013 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ 2013 թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը Երևան քաղաքում անցկացվեցին բողոքի ցույցեր՝ հիմնականում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ, ընդդեմ Երևանի քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի երթուղային տաքսիների ուղեվարձը պետք է թանկանար 50%-ով՝ 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Դժգոհության պատճառներից մեկն այն էր, որ չնայած ուղեվարձի գնի բարձրացմանը, քաղաքապետարանի որոշման մեջ խոսք չէր գնում փոխադրող կազմակերպությունների պարտավորությունների մասին. երթուղայինների պարկն այն ժամանակ արդեն անմխիթար վիճակում էր։ Ակտիվիստները շրջում էին փողոցներում ու հորդորում մարդկանց վճարել նախկին 100 դրամը, իսկ ավտոմեքենաներ ունեցողները դրան զուգահեռ սկսեցին Free Car (անվճար մեքենա) նախաձեռնությունը, որով կանգառներում սպասող մարդկանց առաջարկում էին անվճար տեղափոխել որևէ ուղղությամբ։ Բողոքի ցույցերի արդյունքում հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձի բարձրացման մասին որոշման գործողությունը։

ՎԱՀԱԳՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ճարտարագետ

Ինչի՞ց սկսվեց 150 դրամի ակցիան Ես չեմ սիրում ակտիվիստ բնորոշումը՝ որպես մտահոգ քաղաքացի եմ ներգրավվել շարժմանը։ Երկար ժամանակ է անցել ու շատ մանրամասն այժմ չեմ հիշում։ Օրինակ, կոնկրետ ո՞ր օրվանից է սկսվել շարժումը։ Սակայն տպավորվել է, որ անտանելի շոգ էր, հունիս-հուլիսն էր կարծես։ Գործողություններին միացա առաջին իսկ օրվանից։ Դրանք սկսվեցին որոշման հրապարակման օրը։ Մոտ 10-15 հոգի, որոնց մեծ մասն ընկերներս էին, Սիրահարների այգում մշակեցինք գործողությունների պլան, որը սկսվեց ամբողջ քաղաքի կենտրոնական հատվածներում՝ «Վճարում ենք 100 դրամ» գրությունը պատերին ու հատակին թողնելով։ Երբ լույսն արդեն բացվեց ու կանգառներում քաղաքացիների որոշակի ակտիվություն կար, սկսեցինք խոսել նաև նրանց հետ։ Հորդորում էինք պարզապես 100 դրամ վճարել ու անտեսել նոր որոշումը։ Մեծ մասն իհարկե ողջունում էին մեր քայլը։ Առաջին օրվա երկրորդ կեսին արդեն ակնհայտ էր, որ քաղաքացիները շատ մեծ արագությամբ միանում էին ակցիային՝ իրենց հետ բերելով նոր, կրեատիվ մտքեր։ Շուտով անհրաժեշտություն առաջացավ ամեն օրվա վերջում քննարկումներ կազմակերպել Մաշտոցի պուրակում, որը պայքարի յուրահատուկ խորհրդանիշ դարձավ։ Մինչև հիմա կարոտում եմ այդ օրերին Երևանի փողոցներում զգացվող էներգիան։ Քաղաքն ասես ժպտում էր մի տեսակ ու օդում հրաշալի, աննկարագրելի լարվածություն կար՝ զարթոնք և իրավագիտակցության։ Ես էլ 26 տարեկան երիտասարդ էի ու շարժմանը միանալու շարժառիթս մեկն էր՝ թույլ չտալ ապօրինի որոշման ընդունումը և հասնել սոցիալական արդարության։ Ուզում եմ մի կարևոր նկատառում էլ անել՝ այն ժամանակ բոլոր «գծատերերը» պաշտոնյաներ կամ նրանց բարեկամներն էին, որոնք ստանում էին գերշահույթներ, իսկ նման դեպքում տրանսպորտի գնի բարձրացումն անթույլատրելի հարստահարման դրսևորում էր։ Ընկերներս, ովքեր շարժման ակտիվ մասնակիցներից էին, գրեթե բոլորն ըստ էության խնդիր չունեին ֆիզիկապես վճարելու ավել որոշակի գումար։ Նրանք ունեին աշխատանք և բավական կայացած ու անկախ էին ֆինանսապես։ Մղումն անարդարությունը չհանդուրժելն էր։

48 49

#3(68) 2021


↑ Ակտիվիստները և ավտոբուսի վարորդը


SOS ԵՐԵՎԱՆ 2013 Սադրանքներ, սադրանքներ Ակցիայից մի քանի շաբաթ անց որոշումը կասեցվում է։ Բայց նոր փուլ է սկսվում։ Ես և ակցիայի մյուս մասնակիցները հարցի որոշման կասեցման դեմ շուրջօրյա նստացույց սկսեցինք։ Մենք պահանջում էինք կասեցման չեղարկում և ապօրինի այս որոշման կայացման հետևում կանգնած պաշտոնյաների պաշտոնանկություն։ 97 օր շարունակ քաղաքապետարանի դիմաց էինք հավաքվում և ներկայանում նույն պահանջով։ Սադրանքներ միանշանակ եղել են։ Երբ բողոքի ակցիա էինք իրականացնում կանգառներում, չգիտես որտեղից հայտնվում էին կերածխմած կերպարներ, ովքեր երիտասարդ ցուցարարների, մարդկանց 100 դրամ վճարել հորդորող տղաների ու աղջիկների հետ վեճեր էին հրահրում, ակտիվիստներին վիրավորում ու կոպտելու փորձեր անում։ Այս խմբերը փորձում էին ներկայացնել այնպես, կարծես մեր պայքարը վարորդների դեմ էր և այլն։ Բարեբախտաբար Մաշտոցի պուրակում տեղի ունեցող քննարկումները տվեցին իրենց պտուղները և հնարավոր եղավ մեծապես խուսափել սադրանքներին տրվելուց։

Տխրեցնող հաղթանակ Որոշման կասեցման օրը շատ տխրեցինք, չնայած որ հանրությունն անչափ ուրախ էր և ոգևորված։ Շարժման օրերի ընթացքում մտածում էինք՝ խնդիրը տրանսֆորմացնել և լուծել հնարավորինս շատ խնդիրներ՝ օրինակ գազի գնի թանկացման և այլն։ Իսկ որոշման կասեցման օրը պարզ էր, որ քաղաքացիների մեծ մասը գնալու է իր առօրյա գործերին՝ հաղթածի մտքով ու շատ դժվար էր լինելու նրանց նորից մոտիվացնել պայքարելու անարդարության դեմ։ Մեզ և հենց իրենք իրենց աջակցում էին բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարզապես վճարում էին 100 դրամ կամ իրենց ծանոթներին հորդորում էին վճարել 100 դրամ։ Բոլորս էինք աջակցում միմյանց և հենց դա անմոռանալի ու չափազանց մեծ էներգիա էր ստեղծում։ Շարժումներն առհասարակ ինքնակրթությամբ զբաղվելու մեծ շարժառիթներ են և այդ իմաստով պետք է ասեմ, որ անչափ շատ բան սովորեցի և մեծ փորձառություն ձեռք բերեցի։ Բնականաբար բարձրացավ իրավագիտակրթության և տեղեկացվածությանս մակարդակը, գիտելիքների մեծ պաշար ձեռք բերեցի՝ տարբեր մարդկանցից սովորելով և ինքնակրթությամբ, իհարկե։

Պայքար բոլորի համար

ԳՈՀԱՐԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ Կրթության ոլորտի փորձագետ

Եթե հանդուրժենք, ավելի վատ կլինի 2013 թվականը ժամանակաշրջան էր, երբ ինձ կհամարեի ուղղակի ակտիվ ուսանող, բայց ոչ ակտիվիստ։ Ինձ համար ակտիվիստ էին իմ ճանաչած այն կանայք, օրինակ, ովքեր արդեն թրծված էին այդ գործում, ինչպես Լենա Նազարյանը։ Ինքս կարծես բողոքի ակցիայի երկրորդ օրվանից եմ միացել շարժմանն ու հետո արդեն առավոտից երեկո եղել քաղաքի տարբեր կանգառներում։ Ինձ նյարդայնացնում էր անարդարությունը։ Երկար ժամանակ է անցել, բայց հիշում եմ գլխումս պտտվող հստակ միտքը. եթե հանդուրժեինք անարդարության այդ ալիքը, կառավարությունը մեր գլխին այլ թանկացումներ կբերի։ Որևէ կերպ չպետք է դիմանայինք և էլեկտրիկ Երևանը եկավ դա ապացուցելու։

Ակցիայի երրորդ օրն էր, ես ապակենտրոնացված գործում էի կանգառներում։ «5» համարի երթուղայինով հասա կենտրոն և իջնելիս վճարեցի 100 դրամ։ Սկզբից վախենում էի վարորդի արձագանքից։ Բայց ուրախացա, որ մի բան էլ իրենք են ոգևորում, թե ապրեք, որ պայքարում ենք։ Հիշում եմ ակցիայի զարգացումը, երբ ինքս գոտեպնդվում էի շշուկներից, թե սակագինը չի բարձրանա։ Մյուս կողմից շոգն ավելի անտանելի էր դառնում ու բարդանում էր աշխատանքը՝ կանգնելու արևի տակ և համոզելու մարդկանց, որ վճարեն 100 դրամ։ Հիմա հստակ հիշում եմ տղամարդկանց, ովքեր, վստահ եմ, որևէ կերպ չէին մասնակցի ակցիային, բայց մեզ համար շշով ջուր էին բերում։ Կարծում եմ, սա այնպիսի պայքար էր, երբ մարդիկ իրոք համախմբված էին։ Դա ինձ դուր էր գալիս։ Այո, ընտանիքիս ֆինանսական վիճակն ինձ թույլ էր տալիս վճարելու 150 դրամ։ Բայց ամեն անգամ կանգառ հասնելիս հստակ գիտակցում ունեի, որ դա ինձ համար չէ, որ անում եմ։ Ես «Երիտասարդականի» կանգառներից մեկում էի, երբ տեղեկացա, որ սակագինը նույնն է մնալու։ Ուրախ էի, որովհետև որևէ դրական ակնկալիք չունեի։ Ստացվեց, որ սա եղավ երիտասարդների առաջին հաղթանակը։ Նույն պահին զանգ ստացա ընկերներիցս մեկից։ Ասաց, որ հպարտանում է մեզնով։ Մի քանի ընկերներով քայլեցինք մինչև Օպերա ու այնտեղ էլ լուսանկարվեցինք։

Դու կարող ես փոխել Չի կարելի ասել, թե «150 դրամի» ակցիայի ժամանակ որևէ վախ և անհանգստություն չունեի, բայց ես կարողացա արդարացիորեն հարթել իմ ուղին՝ դեպի իրավագիտակից քաղաքացի։ Հնարավոր է, որ չեմ հիշում շատ մանրամասներ, սակայն ինձ այս ժամանակաշրջանում գտնում եմ հավատով իմ երազանքի նկատմամբ։ Ես կարող եմ փոխել՝ մտածում էի ամեն անգամ տնից դուրս գալուց։ Թող մեծամտություն թվա, բայց 2013 թվականին ես Գոհարիկին կասեի՝ եղիր նույնչափ խիզախ և ուժեղ։ Երբևէ չմտածել, թե Հայաստանում պետք է փոփոխության հասնել բռնի ուժով։ Պետք է հավատալ խաղաղ ճանապարհով փոփոխություններին։ Ես հրաշալի ընկերներ ունեմ և սա լավագույն ժամանակն էր, երբ հասկացա, որ պետք է շարունակել երազել նման ընկերների հետ։

Շուշանիկ Փափազյան Հայկ Բիանջյան

50 51

#3(68) 2021


evnmag.com

կարդացեք առցանց


SOS ԵՐԵՎԱՆ 2017-2020

Ֆիրդուս 2017-2020 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Ֆիրդուսը (պաշտոնական անվանումը՝ 33 թաղամաս) Երևանի կենտրոնի եզակի պատմական թաղամասերից է։ Տեղակայված լինելով խորհրդային տարիներին ձևավորված Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Ֆիրդուսը ձևավորվել է դեռ 18-րդ դարի վերջերից ու ձևափոխվել, կառուցապատվել մինչև 21-րդ դարասկիզբը։ Թաղամասի յուրահատկությունն իր անդադար գոյությունն ու կոլեկտիվ հիշողության ժառանգությունն են։ Այն ոչ միայն դարեր շարունակ պահպանել է իր անվանումն ու տեղի մշտական համայնքը, այլև բացառիկ է իր վերնակուլ յար ճարտարապետությամբ. ինքնաբուխ կառուցված մեկ-երկու հարկանի տներ, բերքատու ծառերով այգիներ, առևտրային տաղավարներ։ Վերջինը հատկապես կարևոր է, քանի որ իր ձևավորման սկզբից Ֆիրդուսի գլխավոր բաղադրիչներից է եղել շուկան։ Մյուս կողմից՝ թաղամասը շրջապատված է 19-րդ դարում կառուցված հուշարձան շենքերով, որոնք նույնպես մտնում են Ֆիրդուսի տարածքի մեջ։ Բնակչության տեսանկյունից թաղամասի համար շրջադարձային են եղել երկու պատմական փուլեր. 1915-ից մինչև 1920-ականների ընթացքում այստեղ ձևավորվեց միջէթնիկ միջավայր, իսկ 1990-ականներին բնակչության մեծ մասը ներգրավվեց արևելյան շուկայի աշխատանքներին։ Սակայն դեռ խորհրդային տարիներից Ֆիրդուսը, ինչպես մի քանի այլ պատմական թաղեր, ապրել են «պլանի տակ» գտնվող տներում. այդպես են կոչվում այն շինությունները, որոնք պլանավորվում էին քանդել, իսկ մարդկանց տեղափոխել նույն տեղում կամ այլուր նոր կառուցվող պետական բնակարաններ։ 2008 թվականից սկսվում է Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի տարածքի օտարման գործընթացը։ Հյուսիսարևմտյան և արևելյան հատվածների տների մի մասը քանդվում է։ 2015-ին առաջարկվում է ամբողջովին քանդել թաղամասի պատմական տարածքը և տեղում կառուցել նոր համալիր։ Տարածքը ճանաչվում է պետական գերակա շահ, կառուցապատողները սկսում են գնել բնակիչներից իրենց տները։ 2017-ին ապամոնտաժվեց հայտնի շուկան, որի շնորհիվ բնակիչները գոյատևել էին բարդ 1990-ականներին, հետագայում վերականգվել է միայն մասնակիորեն։ Ֆիրդուսի մասին քննարկումներն ի վերջո ակտիվանում են արդեն 2020-ին, երբ քանդվում են 19-րդ դարավերջի 20-րդ դարակսզբի երկու շինություն։ Lույս է տեսնում Տիգրան Ամիրյանի «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գիտական աշխատությունը, որտեղ հավաքվում են Ֆիրդուսի բնակիչների բանավոր հուշերը, իսկ մասնագետները բացատրում են թաղամասի ուրբանիստական կարևորության, այդ թվում՝ վերնակուլյար ճարտարապետության պահպանման անհրաժեշտության մասին։ Մի խումբ քաղաքացիներ և մասնագետներ բարձրաձայնում են այս մոտեցման անթույլատրելիության մասին, նրանց միանում են բնակիչներից ոմանք։ Նույն ժամանակ ձևավորվում է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, որը, ի թիվս այլ խնդիրների, կենտրոնացնում է ուժերը նաև Ֆիրդուսի խնդրի շուրջ։ Այս պահի դրությամբ դեռ շարունակվում են թաղամասի ապագայի շուրջ հանրային քննարկումները, դրան զուգահեռ քաղաքային իշխանությունները պնդում են նոր կառուցապատման անհրաժեշտության մասին։ Արդեն հաստատված նախագծով (հեղինակ՝ Նարեկ Սարգսյան) պահպանվելու են թաղամասի սահմաններում գտնվող մի քանի պատմական շինություններ, բայց ոչնչացվելու են վերնակուլ յար շենքերը՝ տեղը զիջելով բարձրահարկ համալիրին։ Առանձնահատուկ տեղ է հատկացված թաղամասի բիզնես կոմպոնենտին։ Ակտիվիստներն ու բնակիչները շարունակում են պայքարել։

52 53

#3(68) 2021


↑ Տիգրան Մեծին հարող բակերից մեկը


SOS ԵՐԵՎԱՆ 2017-2020

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐՅԱՆ Բանասեր, հիշողության ակտիվիստ 2017 թիվն էր, Ֆիրդուսը դեռ ուշադրության կենտրոնում չէր, բայց արդեն վտանգված էր։ Ամառվա կեսին բուլդոզերներով եկել էին Ֆիրդուսի շուկան ու տների կցակառույցները քանդելու, իսկ երկու քայլ էն կողմ, ՀԲԸՄ շենքում մի բոհեմական միջոցառում էր՝ Երևանի տրիենալեի ցուցահանդեսներից մեկը։ Երեկոյան հագուստով ուրախ մարդիկ, գինի, արվեստ, արվեստագետներ, պաշտոնյաներ և այլն։ Մի պարզ շապիկ առա, վրան գրեցի Je Suis Firdus, ու գնացի միացա էդ միջոցառմանը։ Էդ օրվանից, երևի թե, ես գիտնականից դարձա գիտնական-ակտիվիստ։

Վերնակուլ յար արժեք Շատ կարևոր է հասկանալ, որ Ֆիրդուսի նշանակությունն այսպես կոչված սիրուն հին շենքերը չեն։ Որովհետև շենքերը կարող են լինել ոչ շատ սիրուն, բայց շատ ավելի կարևոր։ Ավելին, մի շենքը Ֆիրդուսի դեպքում էդքան կարևոր չէ, որքան ինքը որպես ամբողջական փողոց, թաղ ու միջավայր։ Ֆիրդուսը Երևանի կենտրոնի վերջին վերնակուլ յար բնակելի թաղամասն է, և դա գլխավոր արժեքներից մեկն է, որի համար մենք հիմա պայքարում ենք։

→ Ֆիրդուս 80-ի պահպանվող պատմական շենքը

Վերնակուլ յար ասելով հասկանում ենք ինքնաշեն, ոչ պաշտոնական ճարտարապետության կողմից կառուցված շենքեր։ Ֆիրդուսում ես վերհանում եմ երեք վերնակուլյար ձև։ Առաջինը, ամենատարածվածն ամբողջովին ինքնաշեն կառույցներն են՝ ծղոտից, հողից, ցեխից, որոնք մարդիկ կառուցել են իրենց պատկերացումներով, իրենց համար։ Երկրորդն այն շենքերն են, որ Ֆիրդուսում ունեն ճարտարապետներ՝ մի քանի բազմաբնակարաններ, որոնք հիմա պատկանում են մեկ կամ երկու ընտանիքի, բայց դրանք էլ վերնակուլ յարի մեջ են մտնում, որովհետև ճարտարապետները եղել են տեղացի ֆիրդուսաբնակներ, և նրանք էլ հաշվի են առել տեղի առանձնահատկությունները։ Երրորդ ձևը՝ մի քանի շենք ընդամենը, որոնք նախագծվել են պաշտոնապես, բայց կառուցապատման ընթացքում ակտիվ ներգրավվել են տեղացիները, որոնք հետո պիտի մեջն ապրեին։ Ամբողջ թաղամասը ժողովրդական ճարտարապետության, վարպետների շնորհքի մի դասագիրք է, այստեղ տեղը կառուցել են տեղացիներն իրենց ձեռքերով:

Ինչի համար է պայքարը Ակտիվիստները տարբեր են, տարբեր խմբեր տարբեր բաների վրա են ուշադրություն դարձնում։ Մարդիկ կան, որ ուշադրության կենտրոնում են պահում ճարտարապետական ժառանգությունը, իսկ ինձ համար Ֆիրդուսի ոչ նյութական մշակութային ժառանգությունը նյութականի, ուրբանիստականի հետ նույն կարևորությունն ունեն: Եթե ակտիվիզմի մասին ենք խոսում, ապա ես զբաղվում եմ այսպես կոչված հիշողության ակտիվիզմով։ Կարող է տարօրինակ հնչել, բայց memory activism-ը շատ վաղուց գոյություն ունեցող եզր ու երևույթ է աշխարհում:

54 55

#3(68) 2021


Հիշողությունը մարդու իրավունքների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում։ Դա մեզ մոտ երբեք բացարձակապես հաշվի չի առնվում, չի ենթադրվում, որ մարդու համար կարևոր է ոչ միայն պարզապես կենցաղը, այլ տեղի հետ կապված պատմությունը։ Սա Սովետի ժառանգությունն է, երբ հեշտությամբ տեղափոխում ու տեղահանում էին մարդկանց ու ամբողջ ազգեր։ Իսկ Ֆիրդուսը Երևանի բացառիկ վայրերից է, որտեղ ընտանիքներով շարունակում են հարյուր ու ավելի տարիներ ապրել նույն տեղում Սաֆարյանները, որ Պարսկաստանից են գաղթել մինչև Սովետը, վանեցի Փխրիկյանները 19-րդ դարից, ճարտարապետ Կիրակոսյանի ընտանիքը և շատ ուրիշները։ Նույնիսկ Կոնդում չեն պահպանվել այդքան շատ արմատավորված ընտանեկան պատմություններ։

Ներքին սահմանների գծագրում Հիմա Ֆիրդուսում շարունակվում է էն, ինչ սկսվել էր դեռ մի քանի տարի առաջ ու հատկապես թափ առավ համավարակի ամիսներին, պարզապես հիմա կան կոնկրետ որոշումներ՝ կառավարության, Քաղշինի և այլ տեղերից։ Հենց այս օրերին ըստ կարգի անցկացնում են որոշակի փորձագիտական հետազոտություններ, օրինակ՝ ստորգետնյա ջրերի մասով, որովհետև պլանավորում են ոչ միայն բարձրահարկ շենքեր, այլև ստորգետնյա փարքինգ՝ մի քանի հարկ խորությամբ։ Այլ կերպ ասած՝ Նարեկ Սարգսյանի ներկայացված նախագիծը շարունակում է մնալ ուժի մեջ։ Հետպատերազմյան քաոսում եղան որոշումներ։ Դա սարսափելի էր։ Հենց էն օրերին, երբ մենք չենք հասկանում, թե որտեղ են մեր սահմանները, ինչպես է փոխվում մեր ինքնությունը, ինչ են անելու հազարավոր տեղահանվածները, իսկ նրանք եկել ու քաղաքի կենտրոնում իրենց սահմաններն են գծում, էդ մարդկանց են տեղահանում։ Էդ ագահության էնպիսի աստիճան է, որ ոչ մի ակտիվիստ չի կարողանա դեմն առնել։ Նաև հիմա մի նոր, ցինիկ մեխանիզմ են մշակել. բնակչին հավել յալ գումար են հատկացնում, որ բնակիչը գնալուց իր ձեռքով քանդի շենքը, բնակիչներին ատելություն են քարոզում ակտիվիստների ու հետազոտողների դեմ:

Այլընտրանքային մրցույթ Մի քանի ամիս առաջ մենք մի խմբով որոշեցինք ներկայացնել այդ նախագծին մի այլընտրանք։ Դրա համար urbanlab-ի մեր գործընկերներն անցկացրեցին միջազգային մրցույթ՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիով, բազմաթիվ հետաքրքիր մասնակիցներով ու շատ հետաքրքիր հաղթողով։ Վիետնամից ստացված նախագիծ էր, որը հաշվի է առնում տեղի կարիքները, պատմությունը, հիշողությունը։ Պահպանվում է հարկայնությունը, պահպանվում են պատմամշակութային շենքերը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ։ Եվ հատուկ հաշվի է առնվել բիզնես-կոմպոնենտը, քանի որ «ընտրված» տեղական նախագիծը մեր աչքը մտցնելիս հատուկ նշվում էր, թե որքան գումար այն կբերի բյուջե, այնպես որ այս վիետնամական աշխատանքն էլ հաշվի է առնում այդ ամենը։ Այս մրցույթը պետք է աներ մեր պետությունը։ Փոխարենը արվեց ինչպես միշտ։ Եթե մի քիչ ուռճացնեմ, կլինի էսպես. Հ1-ով վազող տողով գրվում է հայտարարություն մրցույթի մասին, դեդլայնը՝ երեք ժամ, հաջորդ օրը հայտարարվում է, որ Նարեկ Սարգսյանն է հաղթում։ Իսկ մենք ցույց տվեցինք, թե ինչպիսին պետք է լինի ազատ, բաց, լավ մտածված ու թափանցիկ մրցույթը։ Եթե ամեն ինչ արվեր էդպես, հիմա քաղաքում բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Մրցույթի արդյունքները փաթեթով որպես խորհուրդ urbanlab-ը և Ժառանգության կոմիտեն պիտի ներկայացնեին կառավարությանը, բայց

սկսվեց պատերազմը։ Իսկ իշխանությունները կանգ չէին առնում ոչ քովիդի ժամանակ, ոչ պատերազմի։ Քովիդի ժամանակ Ալավերդյանի կողմից քանդման աշխատանքներ տարան։ Սև տուֆից բազմանկյուն շենքը հողին հավասարվեց, կարմիր աղ յուսե շենքն էդ օրերին լուրջ վնասվեց ու արդյունքում դարձավ շարժման խորհրդանիշը։ Իրականում ամբողջ թաղամասը, ոչ միայն այսպես կոչված սիրուն շենքերը, ունեն կարևորություն ու պատմություն։

Հանդիպումը քաղաքապետարանում Հանդիպումն ավագանիում՝ գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի ու ակտիվիստների մասնակցությամբ, երկխոսության փորձ էր։ Մինչև էդ ես երկար ժամանակ ինձ մենակ էի զգում։ Տարիներով ուսումնասիրում էի թաղամասը, գիտական հետազոտություններ էի անում, բնակիչների հետ էի ընկերանում։ Ազդակը եղավ կարմիր շենքի քանդումը, երբ հավաքվեցին մեծ փորձ ունեցողներ ակտիվիստները։ Դա կարևոր էր, որովհետև հանրությունը վերջապես հասկացավ, որ սա ոչ թե մի ընտանիքի կամ մի շենքի պատմության մասին է, այլ բոլորիս վերաբերող խնդիր։ Քաղաքապետարանի քննարկումը շատ բան պարզաբանեց մարդկանց համար։ Բացի դրանից, ես վերջապես հասկացա, թե ինչպես են տասնամյակներ շարունակ մեր հանրության աչքին թոզ փչում ու ըստ էության խաբում։ Երբ գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ասաց. «Հը՞ն, տղերք, կառուցելու ե՞նք Ֆիրդուսը»։ Ախր Ֆիրդուսն արդեն վաղուց կառուցվա՜ծ է։ Իրական հարցը պիտի հնչեր՝ «Քանդելու ե՞նք»։ Ու էսքան ժամանակ մեզ անընդհատ համոզել են, որ Հյուսիսային պողոտան սարքում են, որ Ֆիրդուսը սարքում են, որ Հին Երևանը սարքում են, որ մյուսը ու մյուսը սարքում են, բայց սարքելը կլիներ, եթե էդ ամեն ինչ անեին դատարկ դաշտում։ Իրականում քանդում են էն, ինչ արդեն կառուցված է։ Նման վերաբերմունքի պատճառներից մեկը, իմ համոզմամբ, այն է, որ էդ մարմիններում շատ են սովետական մտածելակերպով մարդիկ, որոնք ատում են իրենց անցյալը։ Իսկ Ֆիրդուսն ու Կոնդը մեր խոր անցյալն են։ Այս ամենն ինքնատելության արդյունք է նաև։ Իրենց թվում է, որ իրենց անցյալը բավարար լավը չի, ու պետք է եվրոպատուհան դնել։ Անցյալը մանկությունն է։ Իրենք մինչև հիմա նեղվում են իրենց սովետական դժգույն մանկությունից։ Իսկ ֆիրդուսցիները փոքր ժամանակ եղել են երջանիկ, ունեցել են այգիներ ու ֆանտաններ, իսկ 90-ականներին շատ լավ ապրել են շուկայի շնորհիվ։ Բայց հիմա էդ նեղ սովետական բնակարաններում մեծացածները գալիս են քանդելու ու եվրոպատուհան դնելու այս յուրահատուկ օազիսում:

Ի՞նչ մնաց պաշտպանելու Իրականում, Ֆիրդուսը կարող էր ոչնչացված լինել դեռ վաղուց։ Հիշում եմ, 2017 թվականին մենակ ես էի ու լրագրողները։ Ու բուլդոզերն ուղղակի գալիս էր մեր վրա ասֆալտը քանդելով։ Երբ 2020-ին վրա հասավ ակտիվիստական համայնքը, իրավիճակը փոխվեց։ Չլուծվեց ամբողջությամբ, բայց փոխվեց։ Հյուսիսային պողոտան քանդած է վաղուց, բայց կան մարդիկ, որ դեռ դրսում են, ու կան մեր հիշողությունները, թե ինչ անմարդկային ձևով էին մարդկանց տեղահանում։ Էսօր կքանդեն Ֆիրդուսը, վաղը կգան քանդելու իմ տունը։ Հասել ենք էն վիճակի, որ շուտով 80-ականների սովետական շենքերը կդառնան մեր համար ամենապատմական շերտը։ Ես գնում եմ միջազգային կոնֆերանսների, տարածաշրջանից մարդիկ գալիս են, ինձ տեսնում են ու խղճահարությամբ ասում են՝ դե ձեր քաղաքում էլ բան չի մնացել պահպանելու, ինչի՞ մասին կարող ես խոսել։ Գետինն եմ մտնում, որովհետև ճիշտ են ասում։

Արեգ Դավթյան Տիգրան Ամիրյան, Սեդա Գրիգորյան, Բիայնա Մահարի


SOS ԵՐԵՎԱՆ 2021

ԿՈՆԴ 2021 ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ Կոնդին վերաբերող ճարտարապետական և քաղաքային պլանավորման նախագծերը բազմաթիվ են, ինչպես և կարծիքներն այդ նախագծերի մասին։ Կոնդը Երևանի հնագույն թաղամասերից է, որը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ Այստեղ նույնիսկ հայտնաբերվել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի մետաղադրամներ։ Հարյուրամյակների ընթացքում այն ձևափոխվել և դարձել է այն Կոնդը՝ նեղլիկ բակերով, խարխլված շինություններով, միահյուսված պատմամշակութային միջավայրի հետ, որը մենք գիտենք այսօր։ Թաղամասի կառուցապատման հարցը միշտ էլ խնդրահարույց է եղել, և նույնիսկ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի վերաբերյալ լուծումներ չեն գտնվել։ Ալեքսանդր Թամանյանն ընդհանրապես այնտեղ նախատեսել է կանաչապատ տարածք։ Խնդրին առաջին անգամ լուրջ ուշադրություն են դարձրել ութսունականներին։ Ճարտարապետ Արշավիր Աղեկյանն առաջարկել էր Կոնդի իր տեսլականը, որն ընդունվել էր իշխանության կողմից։ Սակայն երկրաշարժի և հաջորդող իրադարձությունների հետևանքով այն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Կոնդը տարիների ընթացքում փոքրացել է և այժմ կազմում է 16 հեկտար։ Նախկինում տեղի ունեցած փոփոխությունների և անկանոն շինարարությունների հետևանքով թաղամասը գտնվում է վթարային իրավիճակում։ Վերջերս կառավարությունն առաջ բերեց Կոնդի բարեկարգման նոր մրցույթ։ Նախաձեռնության հեղինակները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն են։ Ըստ հայտարարության՝ մրցույթի նպատակն է նպաստել Կոնդում տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը, լոկալ՝ տեղային տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պատմականորեն ձևավորված և ազգագրականհնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը։ Հեղինակներն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ, նախագծի հետազոտական փուլում անցկացնել բազմակողմանի, խոր ուսումնասիրություններ՝ դուրս բերելով Կոնդի այսօրվա իրողությունը։ Այդ թվում առաջարկվում է ուսումնասիրել տարածքի դեմոգրաֆիկ կառուցվածքը և վերհանել տեղացիների կարիքները։ Նախագծում խոսվում է սեփականության և սեփականատերերի իրավունքների պահպանման հարցի կարևորության մասին և առաջարկվում է, որ Կոնդի տարածքում դադարեցվեն կառուցապատման բոլոր գործարքները, նախագծային առաջադրանքների և շինարարական թույլտվությունների տրամադրումը։ Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, նշված են մի քանի տարբերակներ՝ ժամանակավոր կացարանի տրամադրում վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում, բնակարանների հատկացում մեկ այլ վայրում ու նաև փոխհատուցում բնակարանների դիմաց։ Ըստ հեղինակների՝ ակնկալվում է ստանալ այնպիսի առաջարկներ, որոնք հնարավորություն կտան Կոնդին պահպանել իր ինքնությունը։

ՍԵՎԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Ճարտարապետ

Մարդակերտ միջավայր Մարդը ձևավորել է Կոնդը, իսկ Կոնդը ձևավորել է այնտեղ ապրող մարդուն։ Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը ԵՐԵՎԱՆին պատմել է Կոնդի, մարդակերտ, օրգանական զարգացած քաղաքային միջավայրերի կարևորության և նոր առաջ բերված բարեկարգման նախագծի մասին։

56 57

#3(68) 2021


↑ Կոնդի ամենահայտնի անկյուններից մեկը


SOS ԵՐԵՎԱՆ 2021 Առաջին հիշողություն Երևանի և Կոնդի հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ միաժամանակ։ 1991 թվականն էր, ընտանիքով առաջին անգամ եկել էինք Երևան։ Սկզբում կանգ առանք «Էրեբունի» հյուրանոցում, բայց հետո տեղափոխվեցինք «Դվին», որը գտնվում էր անմիջապես Կոնդի հարևանությամբ։ Երբեմն, ուշ ժամի տուն վերադառնալիս, քայլում էինք մեզ անծանոթ Երևանով, և մեր ճանապարհն անցնում էր հենց Կոնդի բակերով։ Մի օր մեր ազգականներին պատմեցինք, որ հաճախ այդ հատվածով ենք անցնում, և նրանք մեզ զգուշացրին, որ Կոնդը բավական վտանգավոր թաղ է, և ավելի լավ է հաջորդ անգամ տաքսի վերցնենք ու Պռոշյանով վերադառնանք։ Դա ինձ շատ տարօրինակ թվաց։ Մեր սենյակի պատուհանները նայում էին դեպի Կոնդ, և իմ տպավորություններով այն քաղաքի բավական աշխույժ մի հատված էր։ Տեսքով նման չէր Երևանի այլ հատվածների պաշտոնական ոճին, բայց կյանքով լի թաղամաս էր։ Ուսանողական տարիներին Կոնդի հանդեպ իմ հետաքրքրությունն արդեն մասնագիտական դարձավ։ Հաճախ էի զբոսնում այնտեղով՝ միայնակ կամ ընկերներիս հետ։

← 2019-ից Կոնդում զարգանում է սթրիթ-արտի #kondgallery նախագիծը

Ավարտական նախագծիս ուղղվածությունը քաղաքային պլանավորումն էր, և Կոնդի նման թաղամասերի զարգացումն ինձ շատ հետաքրքիր էր։ Բացի այդ, արդեն հասանելի էր նման տարածքների՝ օրգանիկ զարգացած քաղաքային միջավայրերի մասին գրականությունը և կարելի էր խոր ուսումնասիրություններ անցկացնել։

Իրազեկել առանց Ֆեյսբուքի 2000-ականների սկզբից քաղաքում վերսկսվել էր շինարարական բումը, և արդեն խոսակցություններ էին գնում Կոնդի ճակատագրի վերաբերյալ։ Մոտ երկու տարի անց ընկերներով ստեղծեցինք առաջին քաղաքացիական նախաձեռնությունը Կոնդի պաշտպանության համար։ Այն իրականում բավական կարճ կյանք ունեցավ. զուգահեռաբար սկսվեց Հյուսիսային պողոտայի վերակառուցման նախագիծը, և մեր ամբողջ ուշադրությունը շեղվեց այնտեղ։ Բայց այդ կարճ ժամանակում մենք մի քանի պրեզենտացիաներ ներկայացրինք, զբոսանքներ կազմակերպեցինք Կոնդի տարածքում, բազմաթիվ տեքստեր և հոդվածներ գրեցինք։ Այն ժամանակ իրազեկման միջոցները սահմանափակ էին. Ֆեյսբուքը չկար, բայց մենք ունեինք Yahoo groups գործիքը, որը տարածում էր տեղեկատվությունը մեյլերի միջոցով։ Հեռուստատեսությունն ու ռադիոն անտարբեր էին այս խնդիրների նկատմամբ։ Մի քանի թերթեր կային, որ մեր հայտարարությունները տպագրում էին, բայց դրանք եզակի դեպքեր էին։ Հիմնականում տեղեկատվությունը տարածվում էր մարդկանց միջոցով։ Հիմա, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ մեզ հաջողվեց բավական մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրավել և հավաքել այս խնդրի շուրջ՝ հաշվի առնելով սուղ միջոցները։ Ամառային դահլիճի պայքարից հետո ստեղծեցինք urbanlab-ը, և արդեն այս ձևաչափով սկսեցինք զբաղվել Կոնդին վերաբերող հարցերով։ Հետազոտությունների շարք նախաձեռնեցինք, առաջարկներ կազմեցինք և

58 59

#3(68) 2021


վերականգնեցինք շրջայցերի սովորույթը, այս անգամ ավելի հաճախակի և լավ կազմակերպված տարբերակով։ Միևնույն ժամանակ տեղացիներն իրենց նախաձեռնություններն էին կազմակերպում գույքի իրավունքի և սոցիալական վիճակի վերաբերյալ, որի հարցը մինչ օրս շարունակվում է։ Այդ ամենը պատճառ դարձավ, որ Կոնդն ուշադրության կենտրոնում հայտնվի։ Ցավոք, ճիշտ լուծմանը կամ քաղաքականության մշակմանը դա այդպես էլ չհանգեցրեց։

Օրգանականը Մեր մտածողությունը հետևյալն էր՝ Կոնդն այն կետն էր, որը թույլ կտար մեզ փորձարկել ժողովրդավարական քաղաքային զարգացման մեթոդները, քանի օր այն ինքնին արդեն օրգանական ձևով զարգացած քաղաքային միջավայր էր, և դա պետք է պահպանվեր։ Միևնույն ժամանակ, նրա պատմական արժեքը պահպանելու համար պետք է որոշակի սահմանափակումներ դրվեն, որպեսզի այն, ինչ մեզ հասել է, չկորի։ Մեր հիմնական նպատակն էր խնդրի բարձրաձայնումը, ուշադրության սևեռումը հենց այդ հարցի ուղղությամբ։ Այն, ինչ հետո պիտի արվեր, բավական բարդ խնդիր էր։ Անձամբ ես, առ այսօր մտածում եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, մենք կարող ենք հոյակապ օրինակ ունենալ քաղաքային պլանավորման ասպարեզում, որտեղ բնակիչներն ու քաղաքացիները մասնակցություն կունենան քաղաքամասի զարգացման և բարեկարգման գործում, ներառական և համագործակցային ձևով։ Սա, ի սկզբանե, մեր մտածելակերպի հիմնաքարն էր, և շատ երիտասարդներ այն տարիներին համամիտ էին մեզ հետ և պարբերաբար միանում էին մեր նախաձեռնությանը։ Սակայն, այն ժամանակ, հատկապես Հյուսիսային պողոտայի պայքարի դեպքում, պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստ չեն նման մոտեցում որդեգրել։

Մարդն ու վայրը Պահպանելը ամբողջ խնդրի ընդամենը մի մասն է։ Կոնդը քաղաքի բավական մեծ կտոր է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ ժառանգաբար, հարյուրամյակներ շարունակ ստեղծվել է քաղաքային միջավայր։ Մարդիկ իրենց գույքի և ունեցվածքի հիման վրա կառուցել են միջավայր, չպլանավորված իհարկե, բայց դա էական չէ։ Համենայն դեպս այն կայացած է և դրա շարունակականությունը շատ կարևոր է։ Պետք է գտնվի մի տարբերակ, որ այդ սոցիալական վիճակը բարելավվի և առողջ միջավայրում ապրելու իրավունքը վերականգնվի առանց խախտելու մարդկանց գույքի և գույքի տնօրինման իրավունքը՝ չվնասելով ժառանգության պահպանությանը։ Կոնդի դեպքում մենք չենք կարող ասել՝ այս շենքը լավն է, իսկ այս շենքը վատը, եկեք այս մեկը քանդենք, մյուսը՝ թողենք։ Կոնդը մեկ ամբողջական, պատմականորեն զարգացած միջավայր է։ Հենց այդ ամբողջականությունը պիտի պահպանվի։ Մարդկանց կենսակերպն ազդել է միջավայրի տեսքի վրա։ Կոնդն այդպիսին է, քանի որ այնտեղ այդ տեսակ մարդիկ են ապրում։ Եվ հակառակը՝ միջավայրն ազդել է մարդկանց կենսակերպի վրա։ Այսինքն, հասարակության և ֆիզիկական միջավայրի անուղղակի կապը շատ արժեքավոր է։ Այդ մոտեցման ընդդիմախոսներն ասում են. բայց մարդիկ զուգարաններ չունեն։ Դա տեխնիկական հարց է, որը կարելի է լուծել։ Դա չի նշանակում, որ զուգարանի հնարավորություն ստեղծելու համար պետք է քանդվի այդ ամբողջ միջավայրը։ Կամ ասում են. այստեղով հրշեջ մեքենան չի կարող անցնել։ Շատ լավ, բայց այս թաղամասը կառուցվել է այն ժամանակ, երբ հրշեջ մեքենաներ չեն եղել։ Հրշեջ մեքենայի խնդիրն ի՞նչն է՝ մարել հրդեհը։ Եթե հրշեջ մեքենայի առջև դրված է կրակը մարելու խնդիրը, ապա հրդեհը կանխարգելելու համար այլ միջոցներ կան, պարտադիր չէ, որ հրշեջ մեքենա անցնի։ Պետք է բուժել սիմպտոմները։

դակը, շատ թերի կարծիք է։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք պնդում են հակառակը՝ դա իջեցնում է մարդկանց կենսամակարդակը։ Մարդու համար կարևոր է ոչ միայն մաքուր տանը ապրելը, որտեղ կա զուգարան, այլ նաև հիշողությունները, սոցիալական կապն իրենց հարևանության հետ։ Բացի այդ, տունը կարող էր դառնալ եկամուտի աղբյուր իրենց համար։ Դա գույք էր, որը նրանք իրավունք ունեին տնօրինել, իսկ հիմա չեն կարող նորոգել այդ տունը, վաճառել ըստ իրենց ցանկության կամ պարզապես նստել իրենց բակում։

Նոր նախագիծը Նախևառաջ, անհասկանալի է այս նախագծի դրդապատճառները։ Սկսած նրանից, որ այդ հարցով, չգիտես թե ինչու, զբաղվում է անմիջապես կառավարության 2-րդ դեմքը՝ փոխվարչապետը։ Այսինքն փոխվարչապետի գրասենյակը որոշում է մեր քաղաքի մի մեծ հատվածի կառուցապատման հարցը, ինչը շատ կասկածելի է։ Նաև կասկածելի է ժամանակի ընտրությունը։ Կարծում եմ այս նախագիծն իրենց դեմքը փրկելու, որևէ ներդրումներ բերելու փորձ է։ Ինձ համար սա անընդունելի է, քանի որ մենք ունենք քաղաքային իշխանություն, որը մանդատ ունի զբաղվել հենց այս հարցերով և պատասխանատու է քաղաքում իրականացվող զարգացման և բարեկարգման հարցերի մասով։ Բացի այդ, խնդրահարույց է նաև այս նախագծի իրականացման մեթոդը։ Նրանք կազմակերպել են մրցույթ մի տեքստի հիման վրա, որի մի մասը հակասում է մյուսին, և նույնիսկ իրենք չեն պատկերացնում՝ ինչ են ուզում, և դա ապացուցում է, որ մրցույթն ինքնանպատակ է։ Բերան փակելու ձև։ Կարծես ասեն՝ մրցո՞ւյթ էիք ուզում։ Ահա ձեզ մրցույթ։ Մեզ հրավիրել էին հանդիպման, որի ժամանակ մենք իրենց ասացինք, որ այս ամենն աբսուրդ է։ Հրավիրեցին նաև մասնակցել մրցույթի նախագծերի ընտրությանը, բայց մերժեցինք սկզբունքային խնդիրների պատճառով։ Ներկայումս մենք չգիտենք՝ ինչ սպասել կառավարությունից, և դա ավելի վախենալու է։ Այնուհանդերձ, «Երևանի ժառանգության պահպանության կոմիտե» նախաձեռնության միջոցով մենք ամեն կերպ բարձրաձայնում ենք այս խնդիրների մասին։

Սերնդեսերունդ Տանիք գլխի վերևում Կոնդի բնակիչների համար իրենց միջավայրի հետ կապը պահպանելն ամենակարևոր կետերից մեկն է։ Այնտեղ, իհարկե, կան բազմաթիվ տներ, որոնք ճարտարապետական առումով իրենցից շատ բան չեն ներկայացնում, բայց մարդիկ են կառուցել դրանք սեփական կարիքների համար։ Բնականաբար, այդ շինությունները կարող են ունենալ ավելի խնամված տեսք, հրդեհակայուն ու սեյսմակայուն լինեն, ունենան զուգարան, բայց դա չի նշանակում, որ պիտի առնենք մարդկանց ձեռքից, քանդենք եղածը։ Մենք նայում ենք այդ տներին որպես պարզապես տանիք գլխավերևում, մտածելով՝ դե իրենցից կվերցնենք, մի նոր բնակարան կտանք նորակառույցում։ Բայց, ըստ ընդունված մոտեցման, այն, որ այդ նոր շենքում բնակարան տալը բարձրացնում է մարդկանց կյանքի մակար-

Կոնդը, երևի թե, ամենահին, սերնդեսերունդ փոխանցված, ժառանգաբար ապրեցված տարածքն է Երևանում։ Շատերը եկել և բնակվել են Կոնդում ցեղասպանությունից հետո։ Դա կարելի է նույնիսկ տեսնել թաղամասի վիզուալ տեսքում։ Կոնդը մինչ այդ ավելի մեծ կտորներով էր կառուցապատված, ավելի ճոխ շինություններ կային, բայց վերջին հարյուր տարվա ընթացքում ավելացել են ավելի փոքր, իրար մեջ մտած տներ։ Առանց որևէ ուսումնասիրություն անելու մենք ուզում ենք լուծել միայն մարդկանց բնակարանի հարցը։ Եթե մենք կտրում ենք մարդկանց կապն իրենց պատմության և քաղաքային միջավայրի հետ, մենք կորցնում ենք քաղաքացուն և ստանում ենք մի քոչվոր տեսակ։ Կոնդը մեր վերջին հնարավորությունն է ունենալ քաղաքային միջավայր, որը կլինի միաժամանակ բարեկարգ և առողջ, պատմականորեն ժառանգություն ներկայացնող, ժողովրդավար և մարդակենտրոն։

Մարգարիտ Միրզոյան Սուրեն Մանվելյան, Սերգեյ Նավասարդյան


SOS ԵՐԵՎԱՆ Ականատես

Հայկ Բիանջյան Երևանի մահն արձանագրողը Մի օր Երևանի փողոցներում տեսախցիկով մի տղա սկսեց լուսանկարել այն, ինչը շատերը չէին տեսնում, կամ էլ չէին ցանկանում տեսնել։ Դանդաղ ու սառնասրտորեն քանդվում էր Երևանի պատմական կենտրոնը, իսկ այս տղան վազում էր մի շենքից մյուսը՝ ֆիքսելու և ինչ-որ կերպ պայքարելու այդ ամենի դեմ։ ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ, որը տարիներ շարունակ վավերացրել է պատմական Երևանի դանդաղ վախճանը։

Կորսված Երևանի ու խղճի մասին

Լուսանկարել սկսել եմ 2003-ից։ Հենց լուսանկարչությունն ինձ բերեց ակտիվիզմի։ Սկզբում դու լուսանկարիչ ես, պարզապես ֆիքսում ես քաղաքում կատարվողը, հետո հասկանում ես, որ միայն լուսանկարելը քիչ է։ Այդ ժամանակն անցավ-գնաց, հիմա Երևանն անճանաչելի փոխվել է, հիմա եթե որևէ մեկին ցույց տաս այն հին լուսանկարները, չի հավատա, որ դա նույն քաղաքն է։

Հետ եմ նայում ու հասկանում, որ մեծ ջանք, ժամանակ ու գումար եմ ծախսել այդ ամենի վրա, բայց երբևէ չեմ փոշմանում, սիրել եմ այն, ինչ արել եմ

60 61

#3(68) 2021

Համենայն դեպս իմ խիղճը հանգիստ է։ Այն ժամանակ մենք համախոհներով պայքարում էինք լուրջ պետական ապարատի դեմ, որն ուղղակիորեն մարդկանց դուրս էր շպրտում իրենց տներից ու աչքի առաջ քանդում տունը։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ ամեն բան այնքան արագ էր տեղի ունենում, որ ես հազիվ էի հասցնում վազել մի քանդվող կառույցից մյուսը։ Կար նույնիսկ ժամանակ, երբ ժապավենով էի նկարում, հետո ստիպված տպում էի գոնե ամենափոքր չափսով։ Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ մեծ ջանք, ժամանակ ու գումար եմ ծախսել այդ ամենի վրա, բայց երբևէ չեմ փոշմանում, սիրել եմ այն, ինչ արել եմ։ Ու ժամանակի հետ արածս էլ ավելի մեծ արժեք է ձեռք բերում։ Հիմա, այսպես ասած, թոշակի եմ անցել, բայց դեռ շարունակում եմ հետևել, թե ինչ է կատարվում մեր քաղաքում ու թե քաղաքաշինական խնդիրներն ինչպես են լուծվում։ Անձամբ ինձ համար Երևանն անվերադարձ կորսված քաղաք է։ Ինչքան էլ որոշ անկյուններ դեռևս լավն են, բայց քաղաքի մեջքը կոտրված է, պատմական կենտրոնը՝ ոչնչացված։


↑ Բուլդոզերն ու լուսանկարիչը


SOS ԵՐԵՎԱՆ Ականատես

Պարզապես եկեք ընդունենք այդ փաստը։ Մեկը գա էս քաղաք, չիմանա, կկարծի, թե Երևանը զավթվել է օտարի կողմից ու քանդվել։ Բայց չէ, հենց մենք էլ արել ենք դա։ Մենք ուղղակի շենքեր չկորցրեցինք, մենք պատմություն կորցրեցինք, հիմա քայլում եմ քաղաքում՝ հատուկենտ հարազատ անկյուններ կան։

↑ Արդեն քանդված շենքերի ֆոտոների ցուցահանդես՝ Աֆրիկյանների ակումբի շենքի բակում

Լուսանկարելը կարևոր է

Կարծում եմ, շատ կարևոր է լուսանկարել կորցրածն ու կորստի պահը։ Կարևոր է, որպեսզի նոր սերունդն այդ նույն սխալը չկրկնի։ Կարևոր է ֆիքսել այն, ինչ քչերին է հայտնի։ Ես լուսանկարել եմ բաներ, որոնք տեղի են ունեցել շատ քիչ մարդկանց աչքի առաջ և շատ կարճ ժամանակահատվածում։ Ասենք՝ Բուզանդի փողոցում մի քանի բնակիչ ականատես եղան դեպքերին, բայց շատերն անգամ չգիտեին էլ, թե ինչ է կատարվում քաղաքում։ Այդ ֆիքսածը կարող է հետագայի հզոր զենք լինել տարբեր ձևաչափերով։ Առայժմ ես կայք եմ ստեղծել, ֆիլմ պատրաստել, լուսանկարների արխիվիս մեծ մասն էլ դեռ մշակված չէ։ Ահռելի քանակ է։ Այդ ամենն ապացույցն են այն բանի, թե ինչ է եղել երբեմնի Երևանում և թե ինչպես է քանդվել։ Դրանք արձանագրված հիշողություններ են։ Ինքս էլ, որպես լուսանկարիչ, աճեցի այս տարիների ընթացքում, որովհետև իրական լուսանկարչությունը հենց փողոցում սովորեցի։

Պայքարելու իմաստ միշտ կա

Եթե չպայքարեինք, այժմ չէր լինի այն արխիվը Երևանի մասին, որն այժմ ունեմ, չէին լինի պայքարի այն միտումները, որ այժմ կենտրոնացվում են, օրինակ, Ֆիրդուսի շուրջ։ Գուցե մեր արածը շատ քիչ արդյունք է տվել, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստել։ Ես կարող էի գլուխս կախ գնալ, աշխատել, չմտածել այդ ամենի մասին, ժամանակ չվատնել, բայց ոչ, դա կարևոր էր, դա կարևոր էր Երևանի համար, ինձ համար, երեխաներիս համար։ Հաճախ եմ լսել «Բա քո քյարը ո՞րն ա»։ Քյար չկա, դոկումենտալ լուսանկարչության համար նման բան առհասարակ չկա ու պայքարը պիտի նման բաներ չենթադրի։ Կան իհարկե մարդիկ, որ շահ են հետապնդում ակտիվիզմով, սակայն կա իսկական երևանցու մի տեսակ, որն ուղղակի ասում է՝ «հերիք է իմ քաղաքը գողանաք ինձնից»։ Լինում են հիասթափություններ, բայց եթե գոնե մի փոքր հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու, պետք է պայքարել։

62 63

#3(68) 2021

↓ Լքված արխիվների հավաքագրման ընթացքում

Եվ այնուամենայնիվ, լուսանկարե՞լ, թե՞ պայքարել

Էմոցիոնալ առումով բավական բարդ է հանդիպել անտարբերության։ Երբ դու բարիկադից այն կողմ պայքարում ես, իսկ անցորդները նույնիսկ այդ կողմ չեն նայում ու չեն հետաքրքրվում, թե այդ ինչ է կատարվում։ Պասիվ ու անտարբեր լինելն ամենավատ բանն է։ Ես հաճախ եմ հանդիպել անտարբերության դեռ Բուզանդի փողոցում պայքարի ժամանակ, հետո էլ՝ Մաշտոցի պուրակում։ Վերջինն իհարկե հաջողված էր, քանի որ արդեն սոցցանցեր կային, հեշտ էր շատ բան կազմակերպել, բայց Բուզանդում 10-15 հոգի էինք, մեկ էլ բնակիչները, և մեր ձայնը լսելի չէր։ Առավոտյան ժամը 7-ին հանկարծ բնակիչները զանգում էին, թե՝ Հայկ ջան, արի, քանդում են։ Ի՞նչ կարող էի ես անել, միայն լուսանկարել, ֆիքսել կատարվողը։ Մի քանի անգամ նույնիսկ չկարողացա գնալ։ Զուտ հոգեբանորեն ծանր էր տեսնել այդ ամենը։ Ու այդ պահերին ծանր երկընտրանքի առաջ ես լինում. պարզապես լուսանկարել, թե էդ ֆոտոխցիկը մի կողմ թողնել ու պայքարել մինչև վերջ։ Անհնար է այդքան անտարբեր լինել։ Հիշում եմ, Աֆրիկյանների շենքի մոտ, Տիգրան Համասյանի համերգի օրը ոստիկանների հետ բախման ժամանակ ես էլ չդիմացա ու այդ քաշքշուկի մեջ մտա, ինձ գետնին գցեցին։ Շատ էմոցիոնալ պահեր էին։


Մի կողմից էքսկավատորը քանդում է շենքը, պատմությունը, կարծես մարդ սպանելիս լիներ, իսկ մյուս կողմից՝ փողոցի առօրյան

Ակտիվիզմը միայն փողոցում բղավելը չէ

Հատկապես Աֆրիկյանների շենքի հարցում մենք հասկանում էինք, որ շատ բան անել չենք կարող, բայց մեր պայքարը չէր սահմանափակվում միայն փողոցում բղավելով։ Մենք մեր գումարներով որոշեցինք միջոցառում կազմակերպել այդտեղ՝ բակում, վերաիմաստավորել այն, ցույց տալ, որ այն դեռ կարող է ապրել։ Մաքրեցինք շենքը, նույնիսկ ֆասադի քարերը, դուրս տարանք հավաքված աղբը, մասնակիցներից մեկն իր սեփական միջոցներով լուսարձակներ տրամադրեց ու շենքը լուսավորվեց։ Նույնիսկ կարմիր գորգ փռեցինք։ Լիլիթ Պիպոյանն ու Էդիկ Բաղդասարյանը համերգով հանդես եկան, անգամ մարդկանց կառքով էինք ուղեկցում դեպի շենք, որպեսզի ինչ-որ չափով վերստեղծեինք 19-րդ դարի շունչը։ Վերջում էլ Աֆրիկյանների ընտանիքի մասին ֆիլմ ցուցադրեցինք։ Մի հիանալի բան ստացվեց։ Ու սա երևի մեր պայքարի ամենալուսավոր կետն էր։ Բայց դե գիտեինք, որ շենքը միևնույն է քանդվելու է։

Դանդաղ մահ

Երբեմն մտավորականներ են խոսում, թե՝ «վա՛յ, մեր Երևանը», եղբայր, բա ու՞ր էիք այն ժամանակ, գայիք, կանգնեիք մեր կողքին։ Այդպես էլ եղավ այն, ինչ եղավ, հիմա ունենք անկանոն կառուցապատումներ ու ճարտարապետություն, որ դժվար է ասել, թե ինչ է։ Մի պահ կար, որ մեկը մյուսի հետևից «փրկենք սա, փրկենք նա», հանրային տարածքները զավթվում էին, կառուցապատվում, այգիները վերածվում ինչ-որ մեկի «օբյեկտի»։

Քանդված շենքեր ու քանդված հիշողություններ

2015-ին ընկերներիցս մեկը հարցրեց, թե որն է այդ քանդված շինություններից ամենացավալի կորուստն ինձ համար։ Ասացի, որ Փակ շուկան է։ Իմ մանկության մի մասը գնաց այդ շուկայի հետ։ Երբ փոքր էի, պապիկիս հետ ամեն կիրակի գնում էինք այդ շուկան գնումներ կատարելու։ Ես էլ կուզեի իմ երեխաների ձեռքը բռնած գնալ այնտեղ ու զգալ նույն միջավայրը։ Իհարկե, չի կարելի անընդհատ հիշողություններով ապրել, բայց երբեմն ցանկություն է առաջանում վերադառնալ հին ժամանակներ։ Նույնիսկ, երբ վերանորոգում ենք մեր բնակարանը, կան իրեր, որ չենք նետում աղբամանը, որովհետև դրանց հետ կապված են թանկ հիշողություններ։ Քաղաքն էլ մեր բնակարանն է։ Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որ Երևանը ժամանակակից քաղաք լինի, բայց ոչ այդ գնով։ Հիմա ինձ համար Փակ շուկան այլևս գոյություն չունի։ Միայն ֆասադն է մնացել։ Դա էլ մի ուրիշ հիվանդություն է. պահպանել ֆասադը։ Կամ էլ պահպանել քարերը, իբր հետո վերականգնելու նպատակով։ Վառ օրինակ՝ Աֆրիկյանների շենքի քարերն այժմ թափված են Մալաթիա թաղամասում։ Մյուս ամենացավալի կորուստն ինձ համար հենց Աֆրիկյանների շենքն է։ Իհարկե, այդ շենքի հետ մանկության հուշեր չեն կապում ինձ, սակայն 2004-ին հենց այդ շենքի բակում եմ բացել իմ առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։ Այն ժամանակ Հյուսիսային պողոտայի կառուցման հարցը դեռ նոր էր սկսվել ու այդ լուսանկարները հենց Աֆրիկյանների բակային միջավայրում ցուցադրեցի, շատ ազդեցիկ ստացվեց։ Շատ չանցած այդ հոյակապ շենքն էլ լկտիաբար քանդվեց։

Կարծում եմ Աֆրիկյանների շենքը լուսանկարելիս բավական մեծ աշխատանք եմ կատարել։ Շենքը նկարել եմ ամեն օր՝ քանդման առաջին իսկ պահից, միևնույն դիրքից ու ստացել կադրեր, որոնք հաջորդաբար ու դանդաղ ցույց են տալիս շենքի մահը։ Ավելի ուշ այս ֆոտոշարքը վերածվեց Ռեինկարնացիա խմբի «Երևան» տեսահոլովակի։ Այդպես էր նաև Փակ շուկայի դեպքում։ Մոտակա շենքերից մեկի տանիքին տեղավորեցի տեսախցիկն ու շաբաթը մեկ ֆիքսում էի շենքի վիճակը միևնույն կետից։ Այդպես էր նաև Ամիրյան փողոցի կարմիր շենքի քանդման ժամանակ։ Ֆիքսեցի մի դիրք, որտեղից երևում էր թե՛ քանդվող շենքն ու թե փողոցը։ Ու մի տեսակ զավեշտ կար այդ կադրերի մեջ։ Մի կողմից էքսկավատորը քանդում է շենքը, պատմությունը, կարծես մարդ սպանելիս լիներ, իսկ մյուս կողմից փողոցի առօրյան, ամենօրյա անցուդարձը, կարծես ոչինչ էլ չի եղել, կյանքը շարունակվում է։ Ամենահայտնի կադրս ևս կապված է Փակ շուկայի հետ, երբ մի կերպ կարողացա մտնել արդեն բոլոր կողմերից փակված շուկան ու նկարել այն ներսից։ Այդ լուսանկարս միանգամից տարածվեց համացանցում ու մեծ արձագանք ստացավ։ Ամանորի շեմին էր, բոլորը զբաղված էին նախատոնական պատրաստություններով ու նույնիսկ չգիտեին, թե ինչ է կատարվում։

Ուրիշների նամակները կարդալ չի կարելի

Յուրաքանյուր քանդված կառույցից փորձել եմ փրկել այն, ինչ հնարավոր է։ Հաճախ եմ գտել տան բնակիչներից մնացած իրեր, ընտանեկան արխիվ, փաստաթղթեր, լուսանկարներ։ Հավաքածուիս լավագույն նմուշները հենց այդպես են գտնվել։ Օրինակ՝ 2004-ին Բուզանդի վրա հերթական անգամ լքված տներից մեկը լուսանկարելիս ընտանեկան մի մեծ արխիվ գտա։ Տուն տարա ու սկսեցի վերծանել։ Փոթիկյանների ընտանիքն էր։ Ուսումնասիրելով լուսանկարները՝ պարզեցի, թե ով է ընտանիքի մեծը, քանի երեխա ու թոռ են ունեցել։ Վերջում էլ մի գունավոր լուսանկար կար՝ արված պոլարոիդով։ Այդ ընտանիքի ողջ ժամանակագրությունն ափիս մեջ էր 30-ականներից մինչև 80-ականներ։ Նման մի արխիվ էլ ներկայիս «Ալեքսանդր» հյուրանոցի տեղում գտնվող տանն եմ գտել։ Երևանի հնաբնակ տիկին Լիդիայի արխիվն էր՝ լուսանկարներ, հեռագրեր, հարսանիքի հրավիրատոմսեր ու ձեռագիր նամակներ արտերկրում ապրող իր բարեկամներից։ Գիտեմ, որ ուրիշների նամակները կարդալ չի կարելի, բայց այս ամենն արդեն պատմություն է։ Նման շատ ու շատ իրեր եմ դուրս բերել Աֆրիկյանների շենքից, Ժամացույցի գործարանից, «Արագիլ» ռեստորանից և այլն։ Ինչ արած, ինձ էլ բախտ է վիճակվել փրկել ու պահպանել այդ ամենը։ Ամեն մարդ մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս, իմն էլ երևի սա է։

Հասմիկ Բարխուդարյան Հայկ Բիանջյանի արխիվ


SOS ԵՐԵՎԱՆ Պատմություն

Վերակառուցել, բայց չքանդել. 1980-ականների փորձը

Խորհրդային վերջին տարիների քաղաքաշինական միտումների, նախասովետական շրջանի տները վերակառուցելու, օգտագործելու և քաղաքաշինական արդի խնդիրների մասին ԵՐԵՎԱՆը զրուցել է ճարտարապետ Արեգ Ասատրյանի հետ, ով 1985-1988 թվականներին աշխատել է Երևանի Ճարտարապետահատակագծային վարչությունում, որպես հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար և ով այժմ ճարտարապետական նախագծերի փորձագետ է Նյու Յորքի շենքերի վարչությունում (NYC Department of Buildings)։

← Արեգ Ասատրյանը

Մեծ նախագծեր, փոքր շենքեր

1982-ի հաստատվեց Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, որտեղ որպես հիմնական խնդիր կարող եմ նշել Գլխավոր պողոտայի շարունակության և Հյուսիսային պողոտայի մշակման և հետագա կառուցապատման հարցերը: Երկու ուղղություններն էլ շատ ցավոտ էին Երևանի համար, քանի որ դիպչում էին ամենակենտրոնական հատվածներում դեռևս պահպանված նախասովետական թաղամասերին: Գլխավոր պողոտայի երկու հատվածները՝ Սարյանից մինչև Կողբացի և Նալբանդյանից մինչև Խանջյան, մաքրվել և սկսել էին բարեկարգել 70-ականներից, բայց մի՝ դեռևս չքանդված հատվածը տարբեր կարծիքների և վեճերի առիթ էր: Այդտեղ էին կուտակված մի քանի առավել նշանավոր և արժեքավոր հուշարձան շենքեր, որոնց քանդելը դարձել էր մտավորականության և որոշ երիտասարդ ճարտարապետների բողոքների պատճառ: Վիճարկողները պնդում էին, որ Գլխավոր պողոտան իր ամբողջականությամբ չի կարող բացվել, քանի որ մի տասնամյակ առաջ ավարտված Պետական պատկերասրահի լրացումը ոչ ոք չի պատրաստվում քանդել պողոտան շարունակելու համար: Հյուսիսային պողոտայի բացելու հարցն ավելի բարդ է այս զրույցի շրջանակներում քննարկելու համար: Միայն կարող եմ ասել, որ 1984-ին անցկացվեց Հյուսիային պողոտայի կառուցապատման նախագծի մրցույթ (հաղթող խումբ՝ Գուրգեն Մուշեղյան, Հայկ Տիգրանյան, Ժորժ Շեխլյան, Ռոբերտ Տոնոյան և Կարեն Աստվածատրյան): 80-ականներին նախագծվեցին մի քանի խոշոր կառույցներ, դրանց թվում՝ Լենինի թանգարանը, Ժողովուրդների բարեկամության տունը և Ռուսական թատրոնի նոր շենքը: Եթե առաջին երկուսի համար անցկացվեցին մրցույթներ, ապա թատրոնի շենքի նախագիծն արդեն մշակվում էր Ջիմ Թորոսյանի արվեստանոցում: Կհարցնեք՝ իսկ ինչու հենց Ռուսական թատրոնի շենք, եթե Ռուսական թատրոնն ուներ շենք Աբովյան փողոցի վրա: Բանն այն է, որ մեծ նախագծերը սովորաբար ֆինանսավորվում էին Մոսկվայի կողմից, և պետք էր առաջարկել «համապատասխան

64 65

#3(68) 2021

↑ Գլխավոր պողոտան 1980-ականներին

թեմա» (տվյալ դեպքում Ռուսական թատրոն): Բոլորն էլ հասկանում էին, որ Երևանը վերակառուցման կարիք ունի, բայց միշտ չէ, որ հնարավոր էր լինում գտնել համապատասխան ֆինանսական միջոցներ։ Իսկ ահա թատրոնի շենքի կառուցումը միանգամայն ռեալ էր և նույնիսկ սկսել էին հիմք փորել։ Սակայն մի խնդիր կար՝ Պուշկին և Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոցներում մի քանի հուշարձան-տներ ընկնում էին այդ ծավալուն շինարարության տարածքում և պետք է քանդվեին։ 80-ականներին, հատկապես վերջին՝ ընդհուպ մինչև 88-ի ազգային զարթոնքը, բարձր էր ազգային ինքնագիտակցությունը քաղաքացիների շրջանում և հինը պահպանելու միտումները գնալով էլ ավելի էին համակում մարդկանց։ Եվ սա լուրջ խնդիր էր, քանի որ քաղաքը զարգանում էր և լուրջ կառուցապատման կարիք կար, բայց ի՞նչ անեին այդ հին տների հետ։


Ժամանակին նույնիսկ մի ծիծաղելի առաջարկ կար. հավաքել այդ բոլոր հուշարձան-տներն ու տանել Պասկևիչի բլրի վրա մի առանձին, հին երևանյան թաղամաս կառուցել։ Այսօրվա «Հին Երևան» նախագիծը հենց այդ գաղափարի հետագա զարգացումն է։ Նման առաջարկների դեմ պայքարը կրկնակի դժվար է, որովհետև օրենքը թույլ է տալիս «պահպանել» տեղափոխելով։ Պահպանելն այստեղ չակերտների մեջ է պետք առնել, քանի որ իրականում շենքն իր տարածքից կտրել, քանդել և վերահավաքելով կորցնում ենք հուշարձանի հիմնական արժեքներից մեկը՝ իր միջավայրին համահունչ, ներդաշնակ լինելը: Բայց այն ժամանակ իշխանությունները հասկանում էին, որ նման համատարած տեղափոխումը շատ թանկ և տեխնիկապես բավական բարդ պրոցես է, և իրենք պարզապես հայտնվել էին երկու քարի արանքում։

Կանգնել բուլդոզերի առաջ

Հատկապես շատ ակտիվ էր մտավորականությունը։ Ակտիվիզմն այն ժամանակ մի փոքր այլ տեսք ուներ։ Փողոցային պայքարի փոխարեն նամակներ էին գրվում Մոսկվա, կազմակերպվում էին ստորագրահավաքներ։ Հիշում եմ հատկապես լրագրող Սամվել Շահմուրադյանին և ֆանտաստ գրող Կարեն Սիմոնյանին, ովքեր շատ ակտիվ պայքար էին տանում թատրոնի շենքի կառուցման դեմ և ում այն ժամանակվա չափանիշներով կարելի էր ակտիվիստ անվանել։ Շատ ակտիվ էին նաև կինոմատոգրաֆիստները։ Հիշում եմ, «Օտար խաղեր» ֆիլմի նկարահանումներն էին, հենց այդտեղ մոտեցա ու բոլորը սիրով ստորագրեցին Մոսկվա ուղարկվող նամակի տակ։ Ի վերջո, շենքը չկառուցվեց։ Մարդիկ կանգնեցին բուլդոզերի առաջ ու կանխեցին հին տների քանդումը։ Շինարարական փոսն էլ մնաց տարիներով ու ի վերջո այդ նույն փոսն օգտագործվեց մի քանի շենքերի համար, որոնք կառուցվեցին 2010-ականներին և կանգնած են այդտեղ այսօր։ Դրան զուգահեռ որոշ ճարտարապետներ սկսեցին ավելի զգուշությամբ մոտենալ կենտրոնում նախագծվող շենքերի տարածքում գտնվող հին շենքերին և փորձել դրանց պահպանել՝ ընդգրկելով նախագծի կազմի մեջ: Դրանցից մեկը, օրինակ, Մովսես Խորենացի փողոցի վրա գտնվող Պիոներ պալատի շենքն է, որի հեղինակային խումբը նախագծի ընթացքում փոփոխություններ արեց և արդյունքում այդտեղ գտնվող երկու հին տներից մեկը պահպանվեց (հիմա այն վերածվել է Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի)։ Վերևում նշեցի նաև Ժողովուրդների բարեկամության տան մրցույթի մասին, որի հաղթող խումբը (Մարտին Զաքարյան, Սամվել Գյուլնազարյան) առաջարկում էր հիմնական մասնաշենքը փողոցի կարմիր գծից հետ քաշելով և այն «կախելով» Փավստոս Բուզանդ փողոցի վրա գտնվող մի քանի հուշարձան շենքերի վրա, պահպանել դրանք: Ամբողջ համալիրն առաջարկվում էր Մաշտոցից Եզնիկ Կողբացի հատվածում, այժմյան Միսաք

→ Ժողովուրդների բարեկամության տան հաղթող նախագծի մակետը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՆՄԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՇԱՏ ԹԱՆԿ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԲԱՐԴ ՊՐՈՑԵՍ Է, ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ ԷԻՆ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ Մանուշյան պուրակի երկայնքով։ Դժբախտաբար այս նախագիծը չիրականացավ ՍՍՀՄ-ի կազմալուծումից հետո, միութենական ֆինանսավորումների դադարեցման արդյունքում: Նմանատիպ նախագծերի թվում չեմ կարող չնշել Կոնդի վերակառուցման մրցույթի հաղթող նախագիծը (հեղինակ Արշավիր Աղեկյան), որն ամբողջությամբ հիմնված էր Կոնդի մշակութային շերտը պահելով և վերակառուցելով վերհանել եղած գողտրիկ արժեքները՝ դարձնելով այն տուրիստական գրավիչ թաղամաս:

Սիլ Պլազայի շենքն ու վերակառուցման պատմությունը

↓ Սիլ Պլազա, Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկ, 1990-ականներ

Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող մեկ հարկանի գրախանութն արտաքինից աչքի չընկնող կառույց էր: Ինձ առաջարկեցին ներքին հարդարման և վերանորոգման նախագիծ: Նախնական չափագրությունների ընթացքում պարզվեց, որ շենքը կառուցված է սև տուֆից և նախկինում ունեցել է առևտրական պասաժներին բնորոշ մեծ բացվածքներ: Սովետական տարիներին բացվածքները փակել-փոքրացրել էին և քարե պատերը սվաղով ծածկել՝ ներսում գրադարակների պատ ստանալու համար։ Ես առաջարկեցի հիմնական վերանորոգումից բացի նաև հեռացնելով սվաղը՝ վերականգնել իր նախկին իրական տեսքը: Բայց գրախանութի պետական ֆինանսավորումը կրճատվեց և նախագիծը չիրականացավ: Հետագայում շենքը սեփականաշնորհվեց և նոր, արդեն մասնավոր սեփականատերը պատվիրեց նոր նախագիծ երկրորդ հարկի ավելացումով և տարածքների ընդլայնումով: Վերակառուման և ավելացման նախագիծն իրականացրեց ճարտարապետների մեկ այլ խումբ՝ Արշակ Ղազարյանի ղեկավարությամբ։ Դա հին շինությունների վերակառուցման մեջ մասնագիտացած ճարտարապետական արվեստանոց էր, որը զբաղվում էր նմանատիպ նախագծերով։ Հենց նրանք են շենքին նոր հարկ ավելացրել՝ օգտագործելով այլ գույնի քար, ինչը թույլ է տալիս տարբերակել հինը նորից, բայց և շատ համահունչ է շենքին, նույն մասշտաբն ու ոճն ունի։ Կարծում եմ՝ շատ լավ վերակառուցում է։ Ի դեպ՝ հենց այս ճարտարապետական խումբն է նույն տարիներին նախագծել Ձորագյուղ ազգագրական թաղամասի վերակառուցումը, որոնցից մի քանի տուն իրականացվեց: Ի դեպ, դրանցից մեկում հիմա տեղակայված է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։


SOS ԵՐԵՎԱՆ Պատմություն

1 2

3 4 5 6

8 7

↑ Վերակառուցման ծրագրի մեջ ներառված տարածքները, 1980-ականներ

1. Հին Կոնդի վերակառուցման տարածք / 2. Հյուսիսային Պողոտայի տարածք / 3. Ռուսական թատրոն / 4. Ժողովուրդների բարեկամության տուն / 5. Սիլ Պլազա / 6. Լենինի անվան թանգարան / 7. ԱլավերդյանՀոկտեմբերյան փողոցների պատմական տարածք / 8. Սպանդարյան շրջանի Պիոներների պալատ

Ալավերդյան փողոցի վերակառուցման նախագիծը

Ինչպես արդեն նշեցի, 1982-ին հաստատվեց Երևանի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, որտեղ առաջարկվում էր առանձնացնել Ալավերդյան և Հոկտեմբերյան փողոցների հատվածը որպես պատմամշակութային պահպանման գոտի, որտեղ քիչ թե շատ պահպանված էին նախասովետական շրջանի բնակելի և հասարակական շենքեր։ Գոտին ձգվում էր այժմյան Հանրապետության փողոցից մինչև Խորենացու փողոց և Տիգրան Մեծ պողոտայի ՄելիքԱդամյանից մինչև Խանջյան-Արշակունյաց հատվածը։ Նախագծի նպատակն էր եղած հուշարձան շենքերի վերակառուցումը, ինչպես նաև համահունչ լրացումների օգնությամբ ստանալ Երևանի 20-րդ դարին բնորոշ թաղամաս, որը հիմնականում պետք է լիներ հետիոտն՝ կապելով Գլխավոր պողոտայի ներկայում Վերնիսաժի հատվածը Անգլիական այգու հետ: Նշված պատմամշակութային գոտին վերակառուցելու համար ստեղծվեց հատուկ նախագծային խումբ, որը գլխավորում և կոորդինացնում էր այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Խմբի ղեկավարն էր Արտակ Սադոյանը, ընդգրկված էին Ռուբեն Չախմախչյանը, Նելլի Բադալյանը և ես։ Աշխատանքներին մասնակցում էին նաև Արամ Ներսիսյանը, Բորիս Հարությունյանը և Սուրեն Օհանյանը: Աշխատեցինք մոտ մեկ տարի և նախագիծը հավանության արժանացավ, հաստատվեց Երևանի քաղխորհրդի կողմից և դարձավ հետագա կոնկրետ շենքերի վերակառուցման հիմք-առաջադրանք: Այդ նախագծից 1983-ից սկսած վերակառուցվեց ընդամենը մի քանի շենք։

↑ Ալավերդյան 10 (այժմ՝ Մհեր Մկրտչյան փողոց), 1980-ականներ

66 67

#3(68) 2021


← Հանրապետության 37-ի շինարարական ընթացքը

↑ Արամի փողոցից տեղափոխված շենքը

← Ալավերդյան 37 (այժմ՝ Հանրապետության փողոց), 1920-ականներ

↑ Մելիք Ադամյան 2/1 հասցեի նորակառույցը

← Հանրապետության 37

ՄԵՐ ԼՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՈՒ ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՆԱԽԿԻՆԻՆ ԲՆՈՐՈՇ ՈՃԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՔԸ Դրանցից առաջինը ներկայիս Մհեր Մկրտչյան 10 հասցեում գտնվող տունն է (այժմ «Միրզոյան» գրադարան)։ Շենքը կիսաքանդ էր, քանդված էր նաև ֆասադը։ Այս շենքի վերակառուցման աշխատանքները կարելի է դասական վերակառուցում համարել։ Իհարկե, որոշ միջամտություններ արվել են, որպեսզի այն ավելի ֆունկցիոնալ լինի, բայց հիմնականում ամեն բան արվել է մաքսիմալ հնի նման։ Այն նախատեսվում էր որպես գրքասերների ընկերության միության շենք, սակայն 88-89-ի Արցախյան շարժման ընթացքում անցավ Հայ Ազգային Բանակի տնօրինության տակ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ շենքը սեփականաշնորհվել է, հետագայում արդեն բացվեց ներկայիս գրադարանը։ Լավ է, որ այն ի վերջո կապ ունեցավ գրքի հետ։

← Հանրապետության 37, շինարարական աշխատանքներ


SOS ԵՐԵՎԱՆ Պատմություն Մյուսն այն ժամանակվա Սփյուռքահայերի կոմիտեի շենքն է, որտեղ մինչև սովետները տեղակայվել է Առաջին Հանրապետության կառավարությունը։ Սփյուռքահայության կոմիտեն լրացուցիչ տարածքների կարիք ուներ: Մեր խումբը նախագծեց և իրականացրեց շինարարությունը։ Մեր լրացումը շարունակում էր գոյություն ունեցող երկու հարկանի շենքը՝ պահպանելով նախկինին բնորոշ ոճական լուծումները և ընդհանուր տեսքը։ Միևնույն ժամանակ առաջարկեցինք կամարակապ բացվածքներ, որոնք տանում էին դեպի ներքին բակ, որտեղ՝ նկուղում, «Վահագն» անունով մի սրճարան կար: Այն հայտնի էր իր աջարական խաչապուրիով։ Բակից մուտք կար դեպի այդ թաղակապ նկուղ և վերակառուցելիս մենք այնպես արեցինք, որ պահպանենք այդ նկուղն ու այդ բակը վերածվեց սրճարանի բացօթյա հատվածի։ Տարիներ անց, կարծում եմ, փոխվեցին շենքի սեփականատերերը և արվեց ներկայումս կանգնած սպիտակ սյուներով լրացումը: Իրականում այս վերջին լրացումը լիովին փակեց և՛ բացվածքները, և՛ ներքին բակը: Վստահ չեմ, բայց կարծում եմ հիմա չի պահպանվել նաև «Վահագնի նկուղը: Երրորդ շենքը, որը գտնվում է Մելիք Ադամյան և Հանրապետության փողոցների արանքում, ամբողջությամբ տեղափոխված է Արամի փողոցից։ Այն իր կառուցվածքով շատ նման է Մ. Մկրտչյան 10-ի Միրզոյան գրադարանի շենքին։ Կրկին դալանով հնարավոր է մտնել ներքին բակ, ուր կրկին նկուղ կար, որն այն ժամանակ ևս նախատեսվում էր սրճարանի համար։ Իհարկե, շենքն ամբողջությամբ տեղափոխել անհնար է իր բոլոր ներքին կառուցվածքով, բայց ֆասադի քարերի գրեթե 90 տոկոսը մենք օգտագործել ենք, քանի որ շենքը շատ խնամքով էր ապամոնտաժվել։ Իրականում այդ սրճարանային բակերը մեկը մյուսի հետ կապված էին, և քայլելով հնարավոր էր անցնել մեկից մյուսը։ Այն, ինչ այսօր ուզում են անել Ֆիրդուսում, այն ժամանակ հենց Հանրապետության փողոցում էր նախատեսվում։

↑ Մհեր Մկրտչյան 10, վերակառուցումից հետո

→ Մհեր Մկրտչյան 10, ներքին բակը՝ վերակառուցումից հետո

↑ Ալավերդյան 37, Վահագն սրճարանի ներքին բակը (այժմ՝ Հանրապետության փողոց)

Չորրորդ շենքը, որ կարծես փակում ամբողջացնում է այդ եռանկյունի տարածքը՝ երկու հարկանի շենք է մանսարդներով, որը կապում է Մելիք-Ադամյանը Հանրապետության փողոցին։ Այն ամբողջությամբ նոր շենք է և հատուկ կառուցվել է սև տուֆով, հին տների ոճին համահունչ՝ ամբողջացնելով ողջ եռանկյունաձև տարածքը (այժմ՝ Շվեյցարիայի դեսպանատուն)։ Իրականում, եթե պետությունը միջոցներ ունենար, ապա այս գոտում գտնվող հին տների վերակառուցման նախագծերն ամբողջությամբ կիրականացվեին։ Բայց, օրինակ, վերը նշված Ձորագյուղի ազգագրական թաղամասում մեկ այդպիսի տան վերակառուցումը երեքից հինգ անգամ ավել արժի, քան մեկ սովորական տուն կառուցելը։ Եվ, եթե նույնիսկ նման բաներ արվում էին, ապա այլ չարված բաների հաշվին։ Այս է նաև պատճառը, որ նույն Միրզոյան գրադարանի հակառակ մայթում՝ շինարարական ցանկապատերի հետևում, կիսաքանդ վիճակում կանգնած են մի քանի հին շենքերի պատեր: Դրանից մի 100 մետր հեռավորության վրա միլիոնանոց շենքերի նախագծեր են առաջարկում իրականացնել, իսկ այս հատվածն այդպես կմնա, մինչև պատերը վերջնականապես փլվեն: Այն ժամանակ պատվիրատուներն

← Ալավերդյան 37, Վահագն սրճարանի ներքին ներքին հարդարանքը (այժմ՝ Հանրապետության փողոց)

68 69

#3(68) 2021


իրար հերթ չեն տա, քանի որ հինը վերակառուցելու փոխարեն նորը կառուցելը շատ ավելի էժան և հետևաբար շահավետ է:

Քաղաքաշինությունն արտահայտում է հասարակարգի պատկերացումները

Ինչպես նշեցի՝ նույն 84-ին Հյուսիսային պողոտայի կառուցման համար հայտարարվեց մրցույթ, որի հիմնական նպատակն էր վերակառուցել քաղաքի ամենակենտրոնական մասն այնպես, որ դառնար մշակութայինհասարակական կառույցների շղթա: Այն պետք է Օպերայի հրապարակը, որը մշակութային հրապարակ է, կապեր Հանրապետության, այսինքն՝ վարչական հրապարակին։ Բնականաբար, պողոտայի երկայնքով կառուցվելիք շենքերը պիտի լինեին մշակութային-հասարակական նշանակության։ Այն ժամանակ դա գուցե հնարավոր լիներ կառուցել Մոսկվայի աջակցությամբ։ Բայց արդեն նորանկախ Հայաստանում որտեղի՞ց պիտի գտնվեր ֆինասավորում։ Եվ գտնվեց ամենահեշտ լուծումը. կառուցել բնակելի շենքեր ու վաճառել դրանք, անունն էլ դնել, թե՝ Թամանյանի նախագիծն են իրականցնում։ Այն, ինչն առաջարկված էր մրցույթի հաղթող նախագծով, ուներ իր խորհրդային իրականությանը բնորոշ գաղափարախոսությունը և քաղաքաշինական տեսանկյունից գրագետ էր։ Այն, ինչը կառուցվեց մեր օրերում, ո՛չ գաղափարախոսություն ունի և ո՛չ էլ գրագետ է։ Այս առիթով ավարտելով Հյուսիսային պողոտայի մասին խոսակցությունը՝ նշեմ, որ հատկապես նման մեծածավալ նախագծերն են նաև Երևանի տրանսպորտային կոլապսի պատճառը։ Բիզնեսը վատ բան չէ, այն շարժիչ ուժ է։ Բայց մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ քաղաքում ենք ուզում ի վերջո ապրել։ Այստեղ կուզեմ մեջբերել հոդվածներիցս մի հատված. «Ի վերջո, ի՞նչ է քաղաքը։ Դա հանրության՝ որպես մի ամբողջություն և անհատների՝ որպես առանձին քաղաքացիների, միջև կնքված պայմանագիրն է մի միասնական կենսատարածքում ապրելու համար: Մի կողմից քաղաքացին է, որը ներկայացնում է իր շահերը՝ հիմնվելով իրեն պատկանող սեփականության իրավունքից բխող գործառույթների վրա, մյուս կողմից՝ քաղաքային իշխանություններն են, որ ներկայացնում են հավաքական հանրության շահերը նույն քաղաքում համակեցության սկզբունքների վրա ստեղծված օրինագծերի սահմաններում»: Ի վերջո՝ եթե չլինի բիզնեսը, ինչպե՞ս պիտի զարգանա քաղաքը։ Եվ սա շատ լուրջ հարց է։ Մենք պետք է հասկանանք, թե համակեցության ի՞նչ կանոններ ենք ուզում կիրառել Երևանի դեպքում։ Քաղաքը որոշակի մշակույթ է ենթադրում։ Ինչու՞ են ասում քաղաքային մշակույթ։ Քաղաքն ուրիշ ապրելակերպ է ենթադրում, գյուղն ուրիշ։ Հիմա ինչպե՞ս է դա կարգավորվում։ Պետք են կանոններ, այլ ոչ թե գլխավոր ճարտարապետ։ Նույնիսկ Նյու Յորքի նման քաղաքում կան հստակ կանոններ, որոնք էլ սահմանում են, թե որտեղ և ինչպես է կարելի 100 հարկանի շենք կառուցել։ Այս առումով Երևանի քաղաքաշինությունը ճիշտ ճանապարհով չգնաց, որովհետև մենք դեռևս չենք պարզել, թե մեր երկիրն անկախացումից ի վեր ի՞նչ սկզբունքով է զարգանում։ Խորհրդային Միությունում կար հստակ գաղափարախոսություն, իսկ այժմ ո՞րն է մեր գաղափարախոսությունը։ Չէ՞ որ քաղաքաշինությունն արտահայտում է հասարակարգի պատկերացումները։ Ոչ ոք հենց այնպես շենք չի կառուցում։ Այդ բոլորը փոխկապակցված են։ Մի պարզունակ պատկերացում կա՝ շինարարությունը, կառուցելն ընդհանրապես, զարգացնում է քաղաքը: Դա պատրանք է, քանի որ առաջին հայացքից, այո՛, շինարարությունը ենթադրում է ֆինանսական մեծ ներդրումներ և հետևաբար տնտեսության որոշակի շարժում, աճ: Բայց իրականում լրիվ հակառակն է՝ զարգացող քաղաքն ինքնին առաջադրում է նոր շինարարություն, հետևաբար ֆինանսական ներդրումներ: Եթե դուք հույսը դնում եք միայն շինարարության շնորհիվ ներգրավվող ֆինանսների վրա, ապա որոշ ժամանակ անց քաղաքը սկսում է խեղդվել,

ԳՏՆՎԵՑ ԱՄԵՆԱՀԵՇՏ ԼՈՒԾՈՒՄԸ. ԿԱՌՈՒՑԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ ԴՐԱՆՔ, ԱՆՈՒՆՆ ԷԼ ԴՆԵԼ, ԹԵ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԵՆ ԻՐԱԿԱՆՑՆՈՒՄ ↑ Կոնդ, 1930-ականներ

քանի որ ցանկացած նոր կառուցապատում ենթադրում է դրան սպասարկող զարգացած ինֆրաստրուկտուրա՝ ջրամատակարարում, կոյուղի, աղբահանություն, էլեկտրականություն և բազմաթիվ այլ սպասարկող և հարակից ծառայություններ, էլ չասեմ երթևեկության և հանրային տրանսպորտի մասին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Երևանի կենտրոնում՝ շատ կարճ ժամանակահատվածում 2002-2015 թթ. կառուցեցին մեծամասամբ բնակելի շենքեր՝ որպես մասնավոր շահ հետապնդող գործ և քաղաքը, չունենալով համապատասխան բյուջե (իսկ որտեղի՞ց պետք է ունենար, եթե այլևս չկա պետական ֆինանսավորումը)՝ չհասցրեց ներդաշնակորեն զարգացնել մնացած անհրաժեշտ հարակից ծառայությունները: Եվ չի էլ կարողանալու մոտակա տարիներին, քանի որ հստակեցված չէ մասնավորի և պետականի պարտականությունների շրջանակները և սահմանները: Իսկ նոր կառուցապատումներ իրականացնելու գաղափարը դեռ գերիշխում է և ներկա կառավարությունը ևս հակված է տնտեսական աճեր գրանցել շինարարությանը զարկ տալով, մնացած ծագող խնդիրները թողնելով հետագա սերունդների վրա: Ամփոփելով գուցե կրկնեմ՝ ի վերջո ի՞նչ քաղաք է Երևանը և մենք ի՞նչ քաղաքում ենք ուզում ապրել։ Արդյոք նախընտրում ենք եվրոպական քաղաք ունենա՞լ, որտեղ փոքր կենտրոնը հիմնականում փակ է ակտիվ երթևեկության համար, թե՞ բողոքելու ենք երկար ոտքով քայլելուց, կամ արդյոք շատերը կնախընտրեն հեծանվով երթևեկել, և արդյո՞ք քաղաքի լանդշաֆտը հարմար է հեծանվի համար։ Գուցե քաղաքի հարավային ավելի հարթավայրային մասում՝ այո, իսկ Արաբկիրի և Նոր Նորքի զանգվածները տանող մասերում՝ ոչ: Ամեն բան մոդայի հարց չէ։ Եվ մենք պետք է գտնենք բոլորիս համար ընդունելի քաղաքի մոդելը, ստեղծենք դա իրականացնելու կանոնակարգը և խստորեն առաջնորդվենք դրանով: Գուցե այդ դեպքում մի 30-50 տարի հետո կունենանք երկրին ֆինանսական հնարավորություններին համապատասխանող, ներդաշնակ և ապրելու համար ընդունելի միջավայր: Հակառակ դեպքում շատ դժվար է քաղաքաշինությունից ինչ-որ բան պահանջել, քանի դեռ չկա մեկ ընդհանուր պատկերացում երկրի ու քաղաքի ապագայի մասին։

Հասմիկ Բարխուդարյան HinYerevan.com, Արեգ Ասատրյանի արխիվ


SOS ԵՐԵՎԱՆ Մտորումներ

Ժամանակի ու տարածության մեջ կորածները Հիշողությունը մարդիկ են։ Տեղի, վայրի, քաղաքի հիշողությունը նույնպես մարդիկ են. նրանց ավանդույթները, ապրած դրվագներն ու ստեղծած միջավայրը։ Մարդու և վայրի կապը ստեղծում է հիշողությունը, իսկ այդ տարրերից մեկի անէանալը՝ խզումները։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամներ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի և իրավաբան Իզաբելլա Սարգսյանի հետ խոսել ենք հիշողության պահպանության և մեր խզված քաղաքային պատմության մասին։

ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԳԱՐԻՏ

Մարգարիտ Եկեք սկսենք մի շատ պարզ հարցից. ինչու՞ է կարևոր պահպանել այն քաղաքը և միջավայրը, որում ապրում ես։

ԻԶԱԲԵԼԼԱ

Իզաբելլա Ես համարում եմ, որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապագայի առջև։ Եթե մենք մեզ չենք զգում սուբյեկտ, այլ համարում ենք գործընթացների օբյեկտ՝ մտածելով, որ խելացի մարդիկ մի բան կանեն և մենք ոչ մի դերակատարություն այստեղ չունենք, ուրեմն մենք անթույլատրելի աստիճանի թուլամորթ ենք։ Ես հասկանում եմ, որ մեր արածների արդյունքը կարող է մինիմալ լինել, բայց ես կարծում եմ հանցավոր անգործություն, երբ դու գիտես, որ կարող ես մի բանով օգուտ տալ, բայց ոչինչ չես անում։ Ես չեմ ուզում զիջել իմ դիրքերը։ Ասում են՝ երբ ճգնաժամի մեջ ես, թռչնի բարձրությունից նայիր հարցին կամ տարիների հեռավորությունից։ Երբ ես նայում եմ քաղաքին այդ հեռավորությունից, հասկանում եմ, որ մեր երեխաները մեզ հարցնելու են՝ ինչու՞ դուք թույլ տվեցիք, որ վիճակը հասնի սրան։ Մենք պատասխան չե՞նք ունենալու։

Հիմա փորձենք հասկանալ, թե այս կործանիչ միտումների պատճառը որն է։ Չէ՞ որ սա նոր սկսված գործընթաց չէ, սրա մասին խոսվում է վաղուց

Լուսինե Այն, թե ինչպես ես հարաբերվում աշխարհի հետ, մեծապես կախված է քո հիշողությունից. այն որոշակի կերպով սահմանում է քեզ։ Հիշողությունը ձևավորվում է տարբեր ձևերով, որոնցից մեկը տարածքն է, որտեղ դու ապրում ես։ Երբ վերացնում ես քաղաքի շերտերը, իսկ մեր քաղաքային տարածքում դա արվել է շարունակաբար, երբ չես թողնում որևէ հիշողություն այդ շերտերի մասին, դու կորցնում ես կապդ տարածքի հետ և դրանով որոշակիորեն դատապարտում ես ոչ միայն տարածքի ապագան, այլ նաև քո ապագան այդ տարածքում։ Դու դառնում ես ժամանակի և տարածության մեջ կորած մեկը։

70 71

#3(68) 2021

Մարգարիտ Իսկ ի՞նչ նկատի ունի Կոմիտեն՝ ասելով «ժառանգության պաշտպանություն»։ Որ հնին չի՞ կարելի ձեռք տալ, թող մնա ինչպես կա՞։ Իզաբելլա Չէ, դա էլ մի այլ ծայրահեղություն կլիներ։ Մենք չենք ասում՝ մի կպեք Երևանին, թող ամեն ինչը փլվի, վերանա։ Մենք ասում ենք՝ աշխարհում նման դեպքերի համար հատուկ մոտեցումներ կան, հնի ու նորի ճիշտ համադրելիությունը գտնելու ձևեր կան։ Նույն Կոնդի դեպքում մեր հիմնական մոտեցումն այն է, որ կառուցապատումը պետք է լինի մարդկանց իշխանավորելու միջոցով։ Մարգարիտ Լավ, հիմա փորձենք հասկանալ, թե այս կործանիչ միտումների պատճառը որն է։ Չէ՞ որ սա նոր սկսված գործընթաց չէ, սրա մասին խոսվում է արդեն տասնյակ տարիներ։ Լուսինե Ես ավելի հեռուն կգնայի, մի դար հեռվից կսկսեի։ Տեսեք, երբ եկավ խորհրդային իշխանությունը, առաջին հերթին սկսեց ոչնչացնել


Քաղաքը մարդկանց համար է ու քաղաքի մարդիկ պետք է անմասն չմնան քաղաքին վերաբերող գործընթացներից

այն ամենը, ինչը խանգարում կամ հակասում էր խորհրդային գաղափարախոսությանը։ Եկեղեցիների, մզկիթների մեծ մասը կամ քանդվեցին, կամ փակվեցին և մոռացվեցին։ Այս գաղափարախոսությունը քաղաքային միջավայրի միջոցով այլ պատմություն էր պատմում ու պարտադրում։ Նորանկախ Հայաստանում սկսվեց ակտիվ եկեղեցաշինության շրջան, այդ թվում նաև՝ անվանափոխելով կամ ոչնչացնելով սովետական կառույցները։ Ազգային զարթոնքի հիման վրա առաջացած Հայաստանն իր պատմությունն էր վերանայում՝ հիշողության հանդեպ կոպիտ միջամտությամբ։ Քանդվեց Լեզվի ինստիտուտը՝ զիջելով տարածքը եկեղեցուն։ Նման քայլերը պարտադրում և թելադրում էին որոշակի հիշողություն և դրանով կտրում էին մարդկանց կապն իրենց միջավայրի հետ։ Այս միջամտությունների գործընթացը շարունակաբար օտարել է եկող սերունդները քաղաքային միջավայրից։ Այն ստեղծել է խզումների պատմություն՝ խախտելով շարունակականությունը։

Բնականաբար, ամեն քայլին կա խնդիր, բնականաբար կա շահերի բախում, բայց որոշում կայացնողը հենց դրանով է տարբերվում մնացածից։ Նա ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների, կարողանում է որոշումների գալ։ Դիմադրությունն է բերում աճի։ Մինիմալ դիմադրության ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Եթե շարունակվի այս նույն մոտեցմամբ, արդյունքներն անդառնալի կլինեն։ Այսօր է ժամանակը, հիմա, երեկ, երբ դու պիտի կտրուկ կերպով լուծես խնդիրները։ Լիքը մարդ կդժգոհի, կբողոքի, բայց պետք է ռիսկերի գնալ։

Մարգարիտ Եթե փորձենք ներկայացնել խնդրի հիմքը, էությունը, ինչպե՞ս դա կանեք։

Իզաբելլա Սրտացավ և մտահոգ, ոչ միայն բողոքող, այլ նաև մի մարդ, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ կյանքի մի մասը նվիրելով քաղաքին։ Մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչ կարևոր է, որ մեր շարքերում սերնդափոխություն լինի, նոր մարդիկ հավաքվեն այս գաղափարների շուրջ, շարունակվի թարմ մտքերի գեներացումը։ Դա թույլ կտա ապահովել այս գործընթացների շարունակականությունը:

Լուսինե Քաղաքը մարդկանց համար է ու քաղաքի մարդիկ պետք է անմասն չմնան քաղաքին վերաբերող գործընթացներից։ Մարդկանց օտարումն այս պրոցեսներից նույնպես մարդու իրավունքների խախտում է և դա է բերում նրան, որ մարդիկ ստիպված փողոց են դուրս գալիս, զզված հեռանում են Հայաստանից, կամ էլ ապատիայի մեջ է ընկնում։ Քաղաքը որպես էկոսիստեմ միայն շենքերը չեն, այլ նաև միջավայրը, որում այդ սիստեմը գործում է։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունն ու այդ ժառանգության շարունակականությունը: Օրինակ՝ քաղաքային բակերի երեխաների խաղերը։ Բակեր, որոնք այլևս չկան: Քո ցանկացած միջամտություն խզում է առաջացնում ոչ միայն նյութական ժառանգության մեջ, այլ նաև ոչ նյութականի։ Ի վերջո հանրույթը, որպես այդպիսին, գոյություն ունի իր նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության շնորհիվ և շարունակական նոր խզումներ առաջացնելով վտանգվում է նաև տվյալ հանրույթի գոյությունը։ Իզաբելլա Մեր աչքի առաջ փողը հաղթեց մարդուն։ 90-ականներին գումար չկար, քաղաքը քանդվում էր խնամքի պակասից, նույնիկ օգնել պետք չէր։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ով կառուցեց Հյուսիսային պողոտան, տնտեսական աճը շինարարության հաշվին էր առաջ գնում (ինչն ինքնին մեծ փուչիկ էր), բայց ամենամեծ ցավն այն է, որ այսօրվա իշխանությունը շարունակում է պահել իրեն ճիշտ նույն կերպ։ Ներդրումների մոլուցքը գերակշռում է սթափ դատողությանը և հոգատարությանը։ Կարծես ասեն՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ։

Մարգարիտ Քաղաքային պայքարի փորձը կարծես թե ցույց է տալիս, որ հաղթելու համար պետք են հնարավորինս մեծ ուժեր։ Բայց ինչպիսի՞ն պիտի լինի քաղաքացին, որպեսզի կարողանա պահպանել իր քաղաքն ու միջավայրը։

Լուսինե Մարդ, ով պատրաստ է անհաջողության և անկախ ամեն ինչից միշտ շարունակում է ձգտել։ Այդ մարդը պետք է պատրաստ լինի, որ շատերն ընդհանրապես տեղյակ չեն այս խնդիրներից և ամեն անգամ պիտի նույն հանգստությամբ, հասկանալի լեզվով բացատրի, ներկայացնի, խոսի մարդկանց հետ։ Պետք է նաև պատրաստ լինի սպառնալիքների, քննադատության։

Մարգարիտ Ոչ միշտ, բայց մեր քննարկած խնդիրների զգալի մասն այսպես թե այնպես կապված է քաղաքաշինության ու ճարտարապետության հետ, Կոմիտեի շարքում էլ կան այդ ոլորտի ներկայացուցիչներ, բոլորս գիտենք հայաստանյան մի շարք որակյալ արվեստանոցներ, ուրախանում ենք նրանց հաջողություններով։ Բայց հենց Երևանում ավելի շատ երևում է այն ճարտարապետությունը, որը, մեղմ ասած, հեչ չի ուրախացնում։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Լուսինե Ճարտարապետությունն արտահայտում է ժամանակի շունչը։ Այն արտահայտում է այդ ժամանակի փիլիսոփայությունը։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտան այդ տարիների դիկտատորական գաղափարախոսության մարմնավորումն է։ Այսօրվա աշխարհն ազատ, բնության հետ ներդաշնակ, հորիզոնական հարաբերությունների մասին է: Դու կարող ես անցյալի ճարտարապետությունից վերցնել մի դետալ, բայց քո աշխատանքը պիտի լինի հորիզոնական, տարածքը թելադրում է որոշակի հարաբերություններ իր հետ ու երբ ես կառուցում եմ այն հորիզոնական, ապա հարաբերություններն էլ ոչ թե իշխանություն և ենթակա են, այլ հորիզոնական են։ Եվ այսօր Երևանում նման տարածքներ կառուցելը պարզապես ժամանակավրեպ է, եթե դու քո ներկան ու ապագան չես պատկերացնում հենց այդ նույն մոդելով։ Իզաբելլա Ճարտարապետությունը, արվեստն այս ամենը արտացոլում է մեր մտածողությունն ու աշխարհայացքը, գաղափարները, ձգտումները։ Մենք ձևավորում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր կամ վաղը։ Արդեն երկար ժամանակ է ճարտարապետությունը դուրս է եկել ցրտից պաշտպանվելու և գլխավերևում ծածկ ունենալու կոնցեպտից։ Այսօրվա աշխարհը գնում է դեպի ցանց, հորիզոն, ավելի ցածրահարկ շենքերի։ Դա նաև տանում է համայնքի կոնցեպտին։ Բնապահպանություն, էկոլոգիապես մաքուր և վերամշակման ենթակա նյութերի օգտագործում։ Մենք չունենք տեսլական և հստակ քաղաքականություն, որպես արդյունք ապրում ենք անցյալով և կրկնօրինակում ենք անցյալը։ Եթե իմանայի, որ չունենք տաղանդավոր ճարտարապետներ, ապա կլռեի, բայց ես գիտեմ, որ այդ մարդիկ կան, որ Տերյանի այն դատարկ հատվածի վերաբերյալ բազմաթիվ հոյակապ դիպլոմային նախագծեր են ստեղծվել։ Այսինքն կա հազար տարբերակ, բայց մենք նախընտրում ենք անցյալը։

Պայքարի մեջ մտնելիս պիտի հիշես, որ դու կլինես թիրախում, կքննադատվես, քեզ կվերագրեն բաներ, որոնք դու չես արել

Իզաբելլա Այո, պայքարի մեջ մտնելիս պիտի հիշես, որ դու կլինես թիրախում, կքննադատվես, քեզ կվերագրեն բաներ, որոնք դու չես արել։ Դա նորմալ է ամբողջ աշխարհում, սա կոնֆետ չի, որ բոլորին դուր գա։ Պիտի պատրաստ լինես դեբատների ու նաև կարծիքդ փոխելու։ Այս ընթացքում ես հասկացա, որ պրոցեսը նույնքան կարևոր է, որքան արդյունքը։ Դու կարող է չհաջողես, բայց քո քայլերը հնարավոր է բերեն այլ արդյունքների, մարդկանց մտածողություն փոխեն, նոր գաղափարներ ներմուծեն, ստեղծեն աստիճաններ, որոնք կտանեն հաջողության։

Լուսինե Ցավոք, այսօր մեր մոտեցմամբ ցույց ենք տալիս, որ մենք այս աշխարհի պոչամբարն ենք՝ որդեգրելով երկրորդ-երրորդ ձեռքից հասած գաղափարներ ու մոտեցումներ։

Մարգարիտ Միրզոյան


SOS ԵՐԵՎԱՆ Կադրերի բաժին

↓ Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկար, 11-րդ դար, ԵՔՊԹ հավաքածու

Պողոս-Պետրոս եկեղեցին, որի համար պայքարում էր Թամանյանը, 1930-ականներ Նախախորհրդային գործող վեց եկեղեցիներից մեկը: Այդ եկեղեցիներից մեկը՝ 5-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոսը, գտնվել է ներկայիս Աբովյան 18 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում: Պատկանել է 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին։ Հետագայում եկեղեցին այլ հատակագիծ է ձեռք բերել 1679-ի երկրաշարժից հետո տեղի ունեցած փլուզման և հաջորդող տարիների (1778 և 1820 թվականներ) վերականգնումների հետևանքով։ Եկեղեցին հայտնի է իր որմնանկարներով։ Ավագ խորանի երկու կողմերում տարբեր ժամանակաշրջանների որմնանկարների վեց շերտ կար, որոնցից վերին երկուսը՝ պաստառի, իսկ ներքևի չորսը՝ կրածեփի վրա արված։ Վերին շերտի որմնանկարները թվագրվում են 19-րդ դարով, իսկ ներքևի շերտում ամենահինը թվագրվում է 6-7-րդ դարերով։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր էին, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն էին։

1930-ի նոյեմբերի 6-ին Երևանի քաղխորհուրդն ընդունեց Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու մասին որոշումը: Քանդմանն ընդդիմանում են մշակույթի մի շարք գործիչներ։ 1930-ի մարտի 3-ին հնությունների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանը դիմում է գրում Լուսավորության Ժողովրդական կոմիսար Եղիազարյանին, որով շեշտում է եկեղեցու պատմամշակութային և ճարտարապետական նշանակությունը և խնդրում մինչ քանդելը թույլ տալ կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ։ Արխիվներում պահպանվել են ինչպես ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, այնպես էլ հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի դիմումները, ովքեր ամեն կերպ ցանկանում էին փրկել որմնանկարները։

Վերջապես հետազոտությունների համար ձևավորվում է հանձնաժողով՝ նկարիչ-վերականգնող Գրիգորի Չիրիկովի գլխավորությամբ։ Հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ եկեղեցին ունի կարևոր պատմամշակութային նշանակություն, և որ հնարավոր չէ որմնանկարները տեղափոխել առանց վնասելու։ Հանձնաժողովը Ժողկոմին ուղարկված զեկույցում առաջարկում է դադարեցնել եկեղեցու քանդման աշխատանքները։ Սակայն քանդման որոշումն անբեկանելի էր, և 1931-ին եկեղեցին հիմնահատակ ավերվում է։ 1938-1939թթ. քայլեր են կատարվում եկեղեցու քանդված մասերում առկա որմնանկարները վերականգնելու համար։ Այդ նպատակով հրավիրվում է նկարիչ-վերականգնող Բ. Յուկինը, որի կատարած աշխատանքների շնորհիվ մի քանի որմնանկարներ, երկար ժամանակ մնալով արդեն իսկ կառուցված կինոթատրոնի բակում, հետագայում տեղափոխվեցին թանգարաններ։ Եկեղեցուց պահպանվել են մի քանի որմնանկարներ, որոնք եկեղեցու քանդման ընթացքում շերտ առ շերտ տեղից հանվել և տեղափոխվել են տարբեր թանգարաններ։ Որմնանկարների ստորին շերտը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, մյուսները՝ Հայաստանի պատմության թանգարանում, ևս երկու հատված գտնվում է Երևանի պատմության թանգարանում, որտեղ, ի դեպ, պահվում է նաև եկեղեցու հարավային երկփեղկ դուռը։ ↑ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային Այն ամբողջապես երկաթից է և պատկանել է մուտքի դուռը, 19-րդ Հին Բայազետի բերդին։ Դուռը 1835 թ. Երևան դար, ԵՔՊԹ հավաքածու է բերվել ոմն Մուխսի Սաքոյի կողմից, ապա գնվել երևանցի Տեր-Վարդանի կողմից ու նվիրվել է Սուրբ Պողոս-Պետրոսին։ Առանց փոփո↓ Պողոս-Պետրոս խությունների այդ դուռը հնարավոր է եղել եկեղեցու որմնահարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային նկար, 7-9-րդ դարեր, ԵՔՊԹ հավաքածու մուտքին։

72

#3(68) 2021

Հասմիկ Բարխուդարյան Երևան քաղաքի պատմության թանգարան, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և Հայաստանի ազգային գրադարան


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.