14 minute read

Գլուխ4. Ի՞նչ է սերը

Գլուխ 4

Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ

Advertisement

«Հիսուսն ասաց. «Սիրի՛ր...» Մատթեոս 22.37

Աշխարհում ուրիշ ոչ մի երևույթ այնքան կանխակալ մտքեր և սխալ դատողություններ չի առաջացնում, ինչպես սերը: Ամենասքանչելին, ինչ Աստված կարող է անել մեզ համար բացահայտելն է, որ սերը ոչ մի ընդհանուր բան չունի նրա մասին ավանդական պատկերացումների հետ:

Շատերը կարծում են, թե սերը ջերմ զգացմունքներն են մեկ այլ մարդու նկատմամբ: Սովորաբար համարում են, որ եթե դուք դրական զգացմունքներ, բարյացակամություն կամ կարեկցանք չունեք մարդու նկատմամբ, ուրեմն նրան չեք սիրում:

Սա մարդկային, բայց ոչ քրիստոնեական սիրո սահմանումն է: Քրիստոնեական սերը պարզապես զգացմունք չէ: Դա գիտակից վերաբերմունք է Աստծո նկատմամբ, կամավոր որոշում. հնազանդվել Աստծուն և ծառայել Նրան:

Սիրելը պարզապես ազատ կամքի աստվածային պարգևի օգտագործումն է. խոսել կամ գործել մեկ այլ մարդու շահի և բարօրության համար` անկախ տածած զգացմունքներից:

Մաքուր և սուրբ սերը զգացմունք չէ: Այն սկզբունք է:

Աստծո ամենամեծ պատվիրանը չի հռչակում. «Դու պետք է սեր զգաս», այլ «Սիրի՛ր»: Քանի դեռ մեր միտքն արթուն է, մենք կարող ենք ենթարկվել այս պատգամին: Դրա համար հարկավոր է ընտրել Աստծո և մերձավորի նկատմամբ սերը:

Դժվարությունների դեմ մաքառող շատ քրիստոնյաներ լրջորեն անհանգստանում են, թե ինչ են զգում իրենք Աստծո նկատմամբ: Շատերը հուսալքվում ու հիասթափվում են,

նրանց թվում է, թե իրենք երբեք չեն զգացել այն խոր զգացմունքները, որ, իրենց կարծիքով, Աստծո նկատմամբ պետք է զգա յուրաքանչյուր իսկական քրիստոնյա: Նրանք ամբողջ ընթացքում մեղքի բեռ են զգում իրենց վրա, քանի որ իրենց ներսում Աստծո նկատմամբ որևէ առանձնահատուկ ջերմություն և սեր չեն զգում:

Այդպիսի դժվարին իրավիճակում գտնվողները հասկանում են, որ իրենք պետք է Աստծուն սիրեն ավելի, քան որևէ բան կամ որևէ մեկին: Այնուամենայնիվ, չնայած իրենց ջանքերին, նրանք չեն կարողանում Աստծո նկատմամբ զարգացնել անգամ այն զգացմունքները, որ իրենք տածում են որոշ մարդկանց նկատմամբ: Շատերն այդ առիթով այնպիսի հիասթափություն են ապրել, որ անգամ հեռացել են քրիստոնեությունից: Նրանք վճռել են, որ երբեք չեն կարողանա այնպիսի սեր տածել Աստծո նկատմամբ, ինչպիսին պետք էր: Նրանք հանգել են եզրակացության, որ իրենց համար ոչ մի հույս չկա:

Բախվելով համանման խնդրի, ես ի վերջո պետք է ընդունեի, որ առավել խոր զգացմունքներ եմ տածում կնոջս, քան Աստծո նկատմամբ: Անկասկած, ես նրան կապված էի ավելի, քան Աստծուն:

Սակայն, չնայած դրան, ես օգտագործում և շարունակում էի օգտագործել իմ մտքի ուժը, որպեսզի Աստծուն առաջին տեղում դնեմ իմ առօրյա կյանքում: Ես վճռեցի և այսօր էլ վճռում եմ Նրան գերադասել կնոջիցս, երեխաներիցս և նույնիսկ ինձանից: Այժմ ես գիտեմ, որ սիրում եմ Աստծուն աշխարհում ամեն բանից առավել:

Եթե իմ կնոջ ցանկությունները հակասեն Աստծո կամքին, ես կգերադասեմ կատարել Աստծո կամքը: Աստծո նկատմամբ իմ սերն ավելի խորն է, թեև զգայական վերաբերմունքով ես առավել կապված եմ Կատյային: Օգտագործելով կամքի արտահայտության և գործունեության ազատությունը, ես ապացուցում եմ, որ Աստծուն ծառայելն ինձ համար ամեն բանից վեր է:

Թեև Աստված, Ում մենք չենք տեսնում, կարող է երբեմն օտար ու հեռավոր թվալ, մենք, միևնույնն է, կարո՛ղ ենք սիրել Նրան առավել, քան որևէ մեկին կամ որևէ բան` ընտրելով

այն, ինչը հաճո է Նրան, և գործելով մեր ներքին համոզմունքների համաձայն` անկախ զգացմունքներից:

Այդ նույն աստվածային սկզբունքը կիրառելի է նաև մարդկանց միջև փոխհարաբերությունների առումով:

Մենք կարող ենք մեր մտքում հաստատ որոշել. սիրել անգամ նրանց, ում նկատմամբ անգամ փոքրագույն համակրանք չենք զգում, իսկ հետո մեր սերն արտահայտել բառերով և արարքներով` անկախ զգացմունքներից, ինչպես Աստված է դա ցանկանում:

Միայն այդպես մենք կարող ենք սիրել այն մարդկանց, ում չենք համակրում, ովքեր մեր մեջ դրական հույզեր չեն առաջացնում:

Հենց այդպես Հիսուս Քրիստոսը կարող էր սիրել նրանց, ովքեր թքում էին Նրա վրա, ովքեր խարազանով թափում էին Նրա արյունը: Այն մարդկանց, ովքեր, դիվահարված լինելով, անգթորեն խաչեցին Նրան:

Նրա խոսքերն ու արարքները որոշակի լուր էին այդ արգահատելի, թշվառ մարդկանց համար. «Դուք կարող եք Ինձ հետվարվելինչպեսցանկանաք,բայցհիշե՛ք.ձերոչմիգործողություն չի ստիպի Ինձ դադարել ձեզ սիրելուց: Ես հաստատ որոշել եմ սիրել ձեզ և խոսելու և գործելու եմ ձեր նկատմամբ սիրո hոգով»:

Չի կարելի ասել, որ վերջին ճգնաժամային պահին Հիսուսը կաթոգին ցանկություն ուներ բաժանվել Իր Հորից և մահանալ այդ զոհաբերության անարժան, անհրապույր մարդկանց համար: Սակայն Նա աղոթում էր Աստծուն, որ Նա տառապանքի այդ բաժակը հեռացնի Իրենից:

Իհարկե, ի վերջո ընդունվեց վերջին տանջալից որոշումը. դա արվեց ոչ այն պատճառով, որ Հիսուսին հաճելի էր խաչի տառապանքների միտքը, այլ որովհետև Նա այնքան էր սիրում Հորը, որ որոշեց ամեն գնով կատարել Նրա կամքը: Ընդ որում, Նա չհարմարվեց Իր ցանկություններին:

Տիեզերքում երբևէ տեսնված սիրո մեծագույն գործողությունը հիմնված չէ՛ր զգացմունքների վրա: Այդ անըմբռնելի հրաշքը, որը ողջ հավիտենության ընթացքում լինելու է մարդկանց և հրեշտակների երկյուղած մտորումների առարկան, դարձավ Նրա ազատ ընտրության արդյունքը, Ով Իր մտքով

հաստատապես որոշել էր Աստծո կամքը գերադասել Իր սեփական զգացմունքներից ու հակումներից:

Հիսուս Քրիստոսի այս անօրինակ արարքը ցույց տվեց բոլոր մարդկանց (անկախ այն բանից, որ դարաշրջանում նրանք կապրեն), թե իրականում ինչ է ներկայացնում իրենից Աստծո սերը:

Քրիստոսի օրինակը դրդում է մեզ վճռականորեն ընտրել սերն այն մարդկանց նկատմամբ, ում հետ չեն ստացվում մեր հարաբերությունները: Ովքեր, միգուցե, ստորաբար են վարվում մեզ հետ: Ընտրել սերը անկախ այն բանից, թե ինչ են անում նրանք, ինչ են ասում մեզ, կամ ինչ զգացմունքներ են տածում մեր նկատմամբ:

Այդպիսի սերը հասկանալի չէ մարդուն: Այն անվանվում է ազնվաբարո վարքի խորհուրդ: Որքան էլ մարդը ջանա, չի կարող դա վերարտադրել իր սրտում: Չնայած դրան, Հիսուսն Իր հետևորդներին խիզախորեն սովորեցնում էր. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին»: Նրա հրահանգի մեջ հավաստիացում կա, որ մենք կարող ենք շարունակել սիրել անգամ նրանց, ում նկատմամբ մինչև անգամ ատելություն ենք զգացել: Նա մեզ ուժ է տալիս սիրով վերաբերվել բոլորին, ինչպես Ինքն էր վերաբերվում:

Ամերիկացի հանրահայտ սևամորթ մանկավարժ Բուկեր Թ. Վաշինգթոնը մի անգամ ասել է. «Ես թույլ չեմ տա, որ ինչոր մեկն իմ նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով ստիպի ինձ ստորանալ մինչև իր նկատմամբ ատելությունը»:

Այն մարդիկ, ովքեր քայլել են Տիրոջ հետևից և շարունակել են սիրել` չնայած իրենց նկատմամբ մեծ թշնամանքին ու ատելությանը, կարողացել են այդպես վարվել այն պատճառով, որ, ինչպես Բուկեր Թ. Վաշինգթոնը, իրենց համար վճռականորեն ընտրել են այդ բարձր իդեալը: Աստված հարգեց նրանց ընտրությունը և տվեց նրանց Իր գերբնական ուժը, նաև ընդունակություն այդ որոշումը խոսքերի ու արարքների վերածելու համար:

Այդպիսով, քրիստոնեական սերն առաջարկում է բանականության իշխանությունը զգացմունքների վրա: Ունենալով Քրիստոսի միտքը, մարդն ազատորեն ընտրում է առանց պայմանի, անսպառ և հույզերից անկախ սերը:

Այս դեպքում քրիստոնյան իր ազատ ընտրությամբ միշտ սիրով է վերաբերվում մարդկանց, որքան էլ նրանք պակաս հրապուրիչ լինեն:

Ինչպիսի՜ անգին պարգև: Ահա՛ թե ինչ է սերը, սերն իր իսկական արտահայտությամբ, սերըն ազատագրված փոփոխական զգացմունքների գերությունից:

Դա գանձ է, որ կարող են ունենալ Աստծո բոլոր զավակները:

Դա ձեր և իմ ժառանգությունն է, որով մենք պետք է կիսվենք կործանվող աշխարհի հետ:

Գլուխ 5

ՍԵՐ` ԱՌԱՆՑ ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ «ԵԹԵ»-ՆԵՐԻ

«Բայց Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ` երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»: Հռոմեացիս 5.8

Հետաքրքիր հանդիպում էր նախապատրաստվում: Եկեղեցու ապագա հովիվներն ու ծառայողներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ ժամանում էին ողջ Հարավային Կալիֆորնիայի ուսումնական հաստատություններից: Նրանցից ոմանք արդեն պրակտիկա էին անցնում հոգեբուժական հիվանդանոցներում, ուրիշները` տղամարդկանց կամ կանանց բանտերում: Իսկ մի քանիսը, ինձ նման, զբաղվում էին ընդհանուր ուղղվածության հիվանդանոցներում:

Քանի որ բոլոր հրավիրվածները կա՛մ եկեղեցու ծառայողներ էին, կա՛մ էլ սեմինարիստներ, ես սպասում էի տեսնել խստաոճ հագնված մարդկանց: Եվ, պետք է ասել, իմ սպասումներն արդարացան: Բոլորը կոկիկ էին հագնված: Շատերը սև կամ մուգ մոխրագույն կոստյումներով էին, նեղ փողկապներով, կոշիկները մաքրված էին` փայլելու աստիճան: Աստվածաբանական ֆակուլտետների և սեմինարիաների այս բոլոր շրջանավարտներն այնպիսի տեսք ունեին, ինչպիսին և ես ենթադրում էի, բացի մեկ մարդուց` Պավելից:

Երբ նա մտավ լսարան, ես զարմանքից թարթեցի աչքերս: Նա ռոք խմբի անդամ էր հիշեցնում: Նրա մազերը թափված էին ուսերին, կոստյումի փոխարեն նա հագել էր կանաչ վել-

վետից ճմրթված տաբատ և հին, կարմիր ու սպիտակ գծերով կարճաթև վերնաշապիկ:

Սկզբում ես մտածեցի, որ սա ինչ-որ դժբախտ է, ում հրավիրել են մեզ ցույց տալու, թե ինչպես հովիվը պետք է զրուցի դժբախտության մեջ ընկած մարդկանց հետ: Պատկերացրե՛ք իմ զարմանքը, երբ նա ներկայացավ աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին և ասաց, որ պատրաստվում է հովիվ դառնալ: Այս տղան պետք է ծառայող կամ հովի՞վ դառնա: Օ ո՜չ, միայն թե ո՛չ նա:

Ես խիստ հակակրանք զգացի այդ տարօրինակ սուբյեկտի նկատմամբ: Ես կցանկանայի, որ նա անհապաղ լքեր տարածքը կամ գոնե նեղություն քաշեր փոխել իր արտաքինը, որ նման լիներ մեզ բոլորիս:

Ես համոզված էի, որ երբեք չեմ կարողանա դառնալ Պավելի ընկերը, քանի որ նրա նկատմամբ թշնամանք էի զգում: Վախենում եմ, որ դա կխանգարեր ինձ սիրել նրան` որպես մերձավորի: Այդ մարդու նկատմամբ հակակրանքն ինձ անընդունակ էր դարձրել նրան բացելու առավել կատարյալ ուղին, նրան փոխանցելու նրա կյանքի վերաբերյալ Աստծո կամքը:

Նա չափազանց շատ էր տարբերվում ինձանից: Նրա արտաքինը չէր համապատասխանում իմ ակնկալիքներին, այդ պատճառով նրան հավանություն չէի տալիս: Ես չէի ցանկանում նրան ընդունել այնպիսին, ինչպիսին նա կար:

Նրա նկատմամբ իմ վերաբերմունքը հազիվ թե փոխվեր, եթե մենք չհանդիպեինք նախասրահում, երբ վերադառնում էինք ճաշից: Մենք ծանոթացանք և սկսեցինք զրուցել: Վերջապես ես կարողացա անկեղծորեն զրուցել նրա հետ:

Ես խոստովանեցի, որ նրա արտաքին տեսքն ինձ բոլորովին էլ տեղին չի թվում, և հետաքրքրվեցի, թե դա չի՞ խանգարում հիվանդների հետ փոխհարաբերություններին:

Մի քանի րոպե անց, ես արդեն շատ բան գիտեի Պավելի մասին: Նա բաց, ընկերասեր մարդ էր և ազատորեն պատմում էր իր մասին: Նա բացատրեց, որ ինքը շատ քիչ փող ունի և ստիպված է աշխատել, որ միջոցներ ունենա ուսման համար: Նա երեկոյան Լոս-Անջելեսի հրապարակում նվագում էր երաժշտախմբում: Մյուս ռոք երաժիշտների նման,

նա երկար մազեր ուներ: Իր միակ լավ կոստյումը նա պահում էր բեմի համար:

Երբ նա խոսում էր հիվանդանոցի աշխատանքի մասին, որին ինքը ամրագրված էր, ես կարողացա հասկանալ, որ նա անկեղծորեն հոգ է տանում մարդկանց մասին և ցանկանում է օգնել նրանց:

Կիսվելով փորձառությամբ, ես զգացի, թե ինչպես է իմ սիրտը հալվում: Մեր զրույցի ավարտի պահին, ես արդեն կանխակալ վերաբերմունք չունեի Պավելի նկատմամբ: Մենք բաժանվեցինք որպես լավ բարեկամներ: Ինձ առաջվա նման դուր չէին գալիս նրա սանրվածքն ու անփույթ տեսքը, սակայն ես սիրեցի Պավելին որպես անձնավորություն, կարողացա հասկանալ նրան:

Մի միտք, այնուամենայնիվ, հանգիստ չէր տալիս ինձ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես չխոսեի նրա հետ, եթե Պավելի համբերությունը չբավականացներ իր տարօրինակ վարքի պատճառներն ինձ բացատրելու համար: Մի՞թե ողջ կյանքում իմ սրտում անբարեհաճություն կմնար նրա նկատմամբ: Քանի՞ անգամ եմ ես նույն կերպ վարվել ուրիշների հետ: Մի՞թե ես հաճախ մարդկանց պիտակներ եմ կպցրել միայն նրանց արտաքին տեսքի պատճառով, կամ նրա համար, որ ինձ դուր չեն եկել նրանց համոզմունքները, նրանց մտածելակերպը, սովորություններն ու բարքերը: Մի՞թե մարդկանց նկատմամբ անբարեհաճության զգացումը, նրանց հասկանալու ցանկության բացակայությունը խանգարել են ինձ նրանց բացահայտելու այն սերը, որը մեր նկատմամբ տածում է Աստված:

Պավելի հետ իմ փորձառությունն այն օրը օգնեց ինձ` ողջ հստակությամբ ու որոշակիությամբ հասկանալու, որ Աստծո սերը պայմաններ չի դնում: Առանց նախապայմանների սերը բավականաչափ մեծ ու խորն է, որպեսզի մարդկանց ընդունի այնպես, ինչպիսին նրանք կան, պարզապես այն պատճառով, որ նրանք ապրում են երկրի վրա: Որքան էլ ցավալի է, այդպիսի սերը հազվագյուտ երևույթ է անգամ եկեղեցում: Մեզ ներհատուկ է տարատեսակ պայմաններ առաջ քաշելը: Մենք պատրաստ ենք սիրել լոկ նրանց, ովքեր արդարացնում են մեր հույսերը:

Ցավոք, սովորական մարդը ծննդյան իսկ պահից ընդունակ է սիրելու լոկ նախապայմաններով:

Այդ պատճառով տարիքի հետ մենք ավելի ու ավելի ենք հակված համարելու, որ սիրուն հարկավոր է արժանանալ լավ վարքով, ուրիշների վրիպումների նկատմամբ ներողամտությամբ, առատաձեռնությամբ, բարությամբ կամ պարզապես հաճելի վարքուբարքով: Բայց դա միայն արատավոր շրջան կստեղծի և «ես քեզ, դու` ինձ» սկզբունքի վրա հիմնված կյանք:

Քանի որ մեր գիտակցության խորքում ձևավորվում է նրանց բարեհաճությանն արժանանալու համար ծնողների, ընկերների և մյուս մարդկանց համար «հաճելի բան անելու» կողմնորոշումը, մենք ակնկալում ենք, որ շրջապատող մարդիկ էլ «երես կտան» մեզ, եթե միայն նրանք ցանկանում են դուր գալ մեզ:

Այս խորապես արմատացած սովորությունը մարդկային տեսակետից անհնար է դարձնում սիրել նրան, ով չի կիսում մեր համոզմունքները կամ վարվում է ոչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում:

Քանի որ բոլոր մարդիկ ցանկանում են սիրել և սիրված լինել, նրանք ահռելի ջանքեր են ներդնում, որպեսզի ճնշում գործադրեն մյուսների վրա, վերափոխեն նրանց, նրանց փոխակերպեն իրենց պատկերով և նմանությամբ, որպեսզի հետո սիրեն: Ահա թե ինչու են շատերը համառորեն ջանում ազդել մերձավորի վրա, նրան թելադրել իրենց պայմանները, փոխել նրա վարքն ու կյանքը:

Ցավոք, «ճշմարտությունը հռչակելիս», մենք հաճախ ղեկավարվում ենք այս արատավոր շարժառիթով: Մենք համարում ենք, որ մեզ հանձնարարված է գնալ և փոխել աշխարհը, մարդկանց փոխել այնքան, որ կարողանանք սիրել նրանց, և Աստված կարողանա սիրել նրանց, իսկ երբ նրանք բավականաչափ փոխվում են` փրկել նրանց:

Եթե դուք և ես ինչ-որ նման բան ենք անում, ապա մենք մեղավոր ենք Աստծո բնավորությունը կոպիտ կերպով աղավաղելու մեջ: Արդյունքում, մարդիկ կարող են սխալ պատկերացում կազմել Աստծո սիրո մասին: Նրանք կհամարեն, որ այն նույնքան պայմանական է, որքան և մարդ-

կային սերը: Բայց Բարի լուրն այն է, որ Աստված ոչ մի պայման չի՛ դնում:

Հնարավոր է, որ Աստծո սիրո մասին սխալ պատկերացումը մենք կազմել ենք դեռևս հեռավոր մանկության տարիներին, երբ մայրիկը մեզ ասում էր. «Դու անհնազանդ տղա ես: Մի՞թե դու չգիտես, որ Հիսուսը չի կարող սիրել քեզ, երբ դու քեզ այդպես ես պահում»: Այդպիսի մարդիկ չեն հասկանում պայմաններով չսահմանափակված Աստծո սիրո ողջ խորությունը, որովհետև նրանք այն չեն զգացել:

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ մարդկանց ազդեցությունը ձևավորում է մեր ներքին կողմնորոշումները: Եվ արդյունքում, մենք աստիճանաբար սխալ և վտանգավոր կարծիք ենք մշակում, որ մարդիկ պետք է գործեն որոշակի կերպ, որպեսզի արժանանան Աստծո սիրուն:

Ո՛չ, այդպիսի լուր չէ, որ մեզ վստահել է Երկնային Հայրը: Աստված մեզ չի հանձնարարել ճնշում գործադրել մարդկանց վրա նրանց փոխելու համար: Նա մեզ խնդրում է սիրել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ինչպես նրանց սիրում է Նա Ինքը:

Իր երկրային ծառայության ժամանակ, Հիսուս Քրիստոսը երբեք մարդկանց վրա ճնշում չի գործադրել: Նա չի ասել. «Փոխվե՛ք այն աստիճան, որ Երկնային Հայրը կարողանա սիրել ձեզ» կամ «Փոխվե՛ք այնքան, որ Երկնային Հայրը կարողանա փրկել ձեզ»: Զարմանահրաշ Փրկչի հետ շփվող մարդիկ ապաշխարել են ոչ նրա համար, որ Նա սիրի իրենց: Նրանք ապաշխարել, մեղքը թողել ու փոխվել են, որովհետև Նա ջերմորեն սիրում էր նրանց` առանց որևէ պայման առաջադրելու:

Մարդկանց նկատմամբ Քրիստոսի սերն այնքան խորը, անկեղծ ու ինքնաբուխ էր, որ Նա կարող էր մշտապես նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կային իրենց բոլոր մեղքերով ու թուլություններով հանդերձ:

Քրիստոսը բոլոր հիմքերն ուներ ծառայությունն իրականացնելու «կարգին» մարդկանց համար, ովքեր ունեին անբիծ համբավով, ովքեր հաճախ աղոթում էին, լավ էին հագնվում և կարգին տեսք ունեին:

Նա կարող էր հեշտությամբ պատրվակ գտնել չշփվելու համար այնպիսի մարդու հետ, ինչպես Մարիամ Մագդա-

ղենացին էր: Ի վերջո, Նա լիակատար հիմք ուներ վտանգի չենթարկելու Իր բարի անունը հասարակության մեջ և չթուլացնելու Իր ազդեցությունը` բարեկամաբար վերաբերվելով մի փողոցային աղջկա: Դա կարող էր անդրադառնալ Նրա բնավորության մաքրության վրա և խանգարել Նրան ծառայություն իրականացնելու առավել արժանավոր մարդկանց համար: Ինչո՞ւ էր Նա Իր թանկարժեք ժամանակը ծախսում հասարակության թափթփուկների վրա այն ժամանակ, երբ Նրա առաքելության ավարտին մնացել էին հաշված ամիսներ:

Մի՞թե Նա իրավասու չէր որոշելու, որ առավել նպատակահարմար կլինի Մարիամի մոտ ուղարկել Աստվածաշնչին ծառայող մի կնոջ, որ զրուցեր նրա հետ: Նա կարող էր այդ գործի մասին տեղյակ պահել տաճարի ծառայողներին: Նրանք գիտեին, թե ինչպես պետք է վարվել այդպիսի մարդկանց հետ: Ի վերջո, կարելի էր տեղյակ պահել հասարակական առողջապահության բաժնին:

Ի բարեբախտություն կնոջ և մեզ, Փրկիչը չէր սահմանափակում Իր սիրո գործողությունը: Նա նույնքան մատչելի էր հարբեցողի, գողի և անառակի, որքան և ցանկացած մարդու համար: Դա Աստծո սերն էր, որը չի վանում, չի դատապարտում, այլ վեհացնում է և ապաքինում: Սիրո և կարեկցանքի գործերով հագեցած մի կարճ կյանք ապրելով` Փրկիչը զոհաբերեց այն, անգերազանցելիորեն ցուցադրելով անվերապահ սիրո օրինակ, որը տիեզերքը չէր տեսել և այլևս չի տեսնի: «Բայց Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

Ուշադրության առնելով Աստծո պատրաստակամությունն այդպես սիրել և այդքան անգամ ներել խղճուկ մեղավորներին, ինչպիսին մենք ենք, մենք անգամ չնչին իրավունք չունենք մեր մերձավորներից որևէ փոփոխություն պահանջելու իրենց վարքի մեջ և նրանց որևէ պատճառով անարժան համարելու մեր անկատար սիրուն:

Երբ մենք ջանում ենք ճնշում գործադրել մարդկանց վրա, մենք է՛լ ավելի անպատշաճ գործողություններ ենք կատարում, քան Հիսուսի առակի պարտապանը:

Իր երկրի կառավարության մեջ զբաղեցնելով ֆինանսների նախարարի պաշտոնը, նա պարտք էր ժամանակակից հաշվարկով 6 միլիոն դոլար գործերը վարելու անկարողության պատճառով: Ողորմած արքան դժբախտ նախարարին ազատեց նրա բոլոր անձնական պարտավորություններից` նրան ներելով ողջ պարտքը: Եթե չլիներ արքայի ողորմությունը, նա ստրկության կվաճառվեր աճուրդում` կնոջ, երեխաների ու իր ողջ գույքի հետ մեկտեղ:

Այն նույն օրն այդ մարդը, ում նկատմամբ այդքան շատ ողորմություն էր ցուցաբերվել, հանդիպեց իր ենթակային, ով իրեն մոտավորապես 60 դոլար էր պարտք:

Բռնելով նրան, դեռ նոր ներված պարտապանը պահանջեց անհապաղ վճարել պարտքը: Չնայելով դժբախտի բոլոր աղերսներին ու խնդրանքներին, պարտապանը նրան բանտ նետեց: Այդ արարքը պարտապանին զրկեց պարտքը վերադարձնելու հնարավորությունից, բայց բավարարեց վրեժի ծարավը, որ տիրել էր նոր ներված նախարարին:

Շուտով այդ մասին իմացավ թագավորը: Նա դիմակազերծեց դաժան ծառային, վերացրեց իր նախկին ողորմած որոշումը և նրան դատապարտեց պատժի: Արքայի հանդիմանող խոսքերը նշանակություն ունեն մեզ բոլորիս` դաժան, ողորմածությունից զուրկ, անարժան մեղավորներիս համար:

«Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր` ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի» (Մատթեոս 18.33):

Եթե Աստված պատրաստ է սիրել և ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ` եսասեր, անընկերասեր, անկարգ, կոպիտ, ծաղրող, անհնազանդ, թերահավատ, ապա ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ դատապարտելու, վանելու և ատելու իմ մերձավորին:

Ինչպես գրում էր Շեքսպիրը. «Մի՛ շտապիր դատել. չէ՞ որ մենք բոլորս մեղավոր ենք»:

Անըմբռնելի՜ փաստ է: Աստծո անվերապահ սերը դրդեց Նրան` լիովին ներելու ծայրաստիճան անարժան Դուգլաս Կուպերին: Երբ ես խորհում եմ այս մասին, ես շնչակտուր եմ լինում: Ես հիմա ինչպե՞ս կարող եմ դատապարտման գեթ մեկ կոպիտ խոսք ասել մեկ այլ մարդու հասցեին` անկախ

այն բանից, թե ինձ դու՞ր են գալիս նրա խոսքերը, արարքները, արտաքին տեսքը, թե՞ ոչ:

Աստծո առջև իմ պարտքն այնքա՜ն մեծ է, իսկ բողոքները, որ ես ունեմ մյուսներից, այնքա՜ն չնչին ու փոքր են դրա համեմատությամբ, որ ես, արդարացիորեն, պետք է նրանց թույլ տամ լուծվել քնքուշ հայրական սիրո և կարեկցանքի ամենակուլ հոսանքի մեջ:

Միայն այդ քայլը կատարելով, ես կկարողանամ սովորել արտացոլել Նրա սերը բոլոր մարդկանց նկատմամբ:

Եթեաշխարհումկաառավելբացարձակապեսազատսեր, ապա դա Աստծո սերն է: Առանց Աստծո` մարդկային սերը, որքան էլ մաքուր ու խորը լինի այն, միշտ «եթե» սահմանափակում ունի, յուրահատուկ գնապիտակ` արժեքի նշումով: Այդպիսի սերը կարող է բավարարել մյուսների միայն մակերեսային կարիքները: Այն չի կարող ապաքինել: Այն թույլ կտա սիրել միայն «հաճելի մարդկանց», ովքեր մեզ համար համակրելի են, այն էլ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեզ համար հաճելի կլինեն: Այդպիսի սահմանափակ սերը կործանման է դատապարտում նրանց, ովքեր հուսահատվել են և կորցրել ամեն հույս:

Կատերինա Աննա Փորթերի «Հիմարների նավը» պատմըվածքի ամենաանհրապույր հերոսներից մեկը դառնորեն բացականչում է. «Սիրի՜ր ինձ, սիրի՜ր ինձ` չնայելով ոչ մի բանի: Անկախ նրանից` ես սիրում եմ քեզ, թե ոչ, արժանի եմ սիրո, թե ոչ, կարող ես դու ինձ սիրել, թե ոչ: Անգամ, եթե աշխարհում սեր չկա, միևնույնն է` սիրի՜ր ինձ»:

Այս ծածուկ ցանկությունը խորապես թաքնված է յուրաքանչյուր մարդու սրտում, ով չի ճաշակել Երկնային Հոր սերը: Ոչ ոք չի կարող ինքնուրույն բավարարել այդ ցանկությունը: Բայց, եթե ես և դու արձագանքենք հոգու այդ հուսահատ, հաճախ չարտահայտված աղաղակին, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված աշխատում է մեր մեջ և մեր միջոցով, որպեսզի աշխարհի վրա հեղի Իր փրկարար, ոչ մի պայմանով չսահմանափակված սերը:

«Ուրեմն պանդուխտին սիրեցեք, ըստ որում, դուք Եգիպտոսի երկրում պանդուխտ էիք» (Երկրորդ Օրինաց 10.19):

This article is from: