13 minute read
Գլուխ10. Սերն արիություն է պահանջում
Գլուխ 10
ՍԵՐՆ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Advertisement
«Վա՜յ ձեզ, երբ որ ամեն մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև այդպես էին անում սուտ մարգարեներին նրանց հայրերը»: Ղուկաս 6.26
Եթե ձեր կյանքը խաղաղ է ու անխռով, եթե մարդկանց հետ փոխհարաբերություններն ընդհանուր առմամբ հարթ են ստացվում, եթե դուք չունեք թշնամիներ, ապա դուք դեռևս քրիստոնյա չեք դարձել այս բառի բուն իմաստով:
Ոմանք պարծենում են, որ կարող են լեզու գտնել ցանկացած մարդու հետ: Նրանք դա համարում են այն բանի ապացույցը, որ ճիշտ ուղու վրա են: Նրանց համար ամենագլխավորը,հնարավորինչափ,շատմարդկանցհավանությունն ու բարեհաճությունը նվաճելն է: Նրանք համարում են, որ քրիստոնյան պետք է համընդհանուր ճանաչում և հարգանք վայելի:
Սակայն Աստվածաշնչում Աստծո կամքի կատարումը համարվում է բարեկամներ ձեռք բերելուց առավել կարևոր:
Հիսուսն ասել է, որ Իր «կերակուրն Ինձ Ուղարկողի կամքը կատարելն է»: Սա ամենագլխավորն էր այն ամենի մեջ, ինչ Նա անում և ասում էր: Նա ապրում էր հանուն դրա: Տերը կանխատեսել էր, որ շատերին դա դուր չի գա: Նա հենց սկզբից Իր հետևորդներին նախազգուշացնում էր այս աշխարհում նրանց աննախանձելի վիճակի մասին, ովքեր վճռել են ամեն ինչից վեր դասել Աստծո կամքը, ինչպես վարվում էր Ինքը: Հիսուսն ուղղակի ու վճռականորեն աշակերտների
առջև պատկերում էր Իր առաքելությունը. «Մի՛ կարծեք, թե Ես եկա երկրի վրա խաղաղություն գցելու. չեկա խաղաղություն գցելու, այլ` սուր: Որովհետև եկա բաժանելու մարդն իր հոր դեմ, և աղջիկն` իր մոր դեմ, և հարսն` իր սկեսրոջ դեմ: Եվ մարդու թշնամիներն իր ընտանիքը կլինեն» (Մատթեոս 10.34-36):
Այս խոսքերն այնքան էլ մխիթարիչ չեն: Շատերը հրաժարվում են բառացի ընդունել դրանք: Նրանք ջանում են այս ցավոտ ճշմարտությունը թաքցնել խորհրդանշական մեկնաբանության քողի ներքո, մեղմացնել այն` ծամծմված հանգստացնող արտահայտությունների հոսքով, զրկել այն իր հեղափոխական էությունից: Քչերին է հաճո որևէ մեկից բաժանվելու միտքը, առավել ևս` ազգականներից: Եկեղեցու շատ անդամների համար այս հնարավորությունը չի համընկնում քրիստոնության մասին իրենց պատկերացումների հետ:
Ժամանակի ընթացքում շատ գրքույկներ են կազմվել, որոնք բովանդակում են Աստծո խոստումները: Ամբիոնից քարոզվում է Փրկչի հիասքանչ, մխիթարական ու հաճելի խոստումների մասին: Սակայն գրեթե չեն հիշատակվում Քրիստոսի խոսքերն այն մասին, որ այս աշխարհում Նրա հետևորդը լինելը նշանակում է դժվարություններ ունենալ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ:
Եթե դուք կարծում եք, որ ձեզ կհարգեն, հավանություն կտան և կխրախուսեն այն բանի համար, որ դուք ծառայում եք Աստծուն, ապա խորապես սխալվում եք:
Մի գրող բացահայտորեն նշել է, որ «Հիսուսն աշակերտներին խոստացավ, որ նրանք կլինեն կատարելապես անվախ, յուրովի երջանիկ և կունենան տհաճություններ»:
Քրիստոսն ապրում էր բարիք և միմիայն բարիք գործելով: Նա կատարյալ էր բարության, կարեկցանքի և բոլոր մարդկանց նկատմամբ սիրո մեջ: Բայց ոչ մի մարդ` ոչ Նրանից առաջ, ոչ էլ հետո, այդքան բան չի հանդուրժել իր բարության դիմաց: Հիսուսը` աշխարհի Իշխանը, չարչարանքների էպիկենտրոնն էր:
Դեռևս մանուկ ժամանակ, Նա ստիպված եղավ վերապրել Իր ծնողներից բաժանման տառապալից փորձը: Երկնային
Հոր կամքը կատարելը, երկար ժամանակ տաճարում Նրա գտնվելը խախտեց նրանց ծրագրերը: Նա ստիպված էր հանդիմանել նրանց, իսկ դա շատ դժվար էր այդքան մեղմ ու սիրող դեռահասի համար, ինչպիսին Հիսուսն էր:
Հիսուս Քրիստոսը, ինչպես ուրիշ ոչ ոք, չի հասկացվել Իր ժամանակակիցների կողմից: Նրա մասին բամբասում էին ավելի շատ, քան ուրիշ որևէ մեկի: Ոչ մեկի հետ այդքան վատ չէին վերաբերվում:
Դժվար է հասկանալ, թե ինչու են անշահախնդիր սիրո կյանքով ապրող մարդուն վռնդում հասարակությունից, ենթարկում ծաղրի և հալածանքների: Բայց իրականում այդպես էլ լինում է: Այդպես վարվեցին Հիսուսի հետ, և ձեզ հետ միասին մեզ համար կարևոր է պարզել, որ այնքան ժամանակ, քանի դեռ մենք կփորձենք այս աշխարհում ապրել աստվածային սիրո սկզբունքների համաձայն, մենք տհաճություններ կունենանք:
Մեզ են հասել Հիսուսի ցնցող բառերը, որ ասվել են սրանից շատ դարեր առաջ. «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ Ինձ ձեզանից առաջ է ատել: Հիշեցե՛ք այն խոսքն, որ Ես ասացի ձեզ թե` ծառան իր Տիրոջից մեծ չէ. եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» (Հովհաննես 15.18-20):
Սիրելը հեշտ չէ: Սերը զոհեր է պահանջում: Եթե ձեզ վրա այն չափազանց էժան է նստում, ուրեմն դուք այն չունեք:
Աստվածաշունչն ասում է. «Եվ ամենը, որ կամենում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12): Եթե դուք սովորություն չունեք վերամեկնաբանել Աստվածաշունչը, ապա կհասկանաք այս խոսքերի իմաստը. եթե ձեզ չեն հալածում և չեն հետևում, հնարավոր է, որ դուք չեք ապրում համաձայն քրիստոնեության սկզբունքների:
Եթե ձեր կյանքում ամեն բան բարեհաջող է, եթե գրեթե բոլորը քաջալերում ու գովում են ձեզ, ապա լավագույն հոգևոր վիճակում չեք: Դուք հավիտենական կյանքը կորցնելու վտանգի մեջ եք: Լիակատար բարեկեցությունը կյանքում այն բանի հաստատ նշանն է, որ ձեզ չի բավարարում միշտ աստվածային սիրո սկզբունքներով ապրելու և վարվելու արիությունը:
Զարմանալի չէ, որ Հիսուսն ասել է. «Երանի ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն, և երբ որ ձեզ ջոկեն և նախատեն: Վայ ձեզ` երբ որ ամեն մարդիկ ձեզանից բարի ասեն» (Ղուկաս 6.22,26):
Եկեղեցին կարող է գրեթե համընդհանուր ճանաչում վայելել, որովհետև հասարակական կապերի ոլորտի մեր մասնագետները հետևում են, որպեսզի նրա մասին մամուլում միայն լավ խոսվի: Այն փաստը, որ մարդիկ մեր եկեղեցին գովաբանում են լայնածավալ մարդասիրական գործունեության, մեր բազում հաստատությունների արդյունավետ աշխատանքի համար, ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ուրախանանք, և մեզ իրավունք չի վերապահվում համարել, թե մենք լիովին կատարում ենք Աստծո կամքը: Եկե՛ք լավ տրամադրություն չունենանք և ինքնագոհ չբացականչենք. «Տես է՜: Որքա՜ն հրաշալի է Աստված օրհնում մեզ»: Ավելի շուտ, ընդհակառակը, աշխարհում ունեցած հանրաճանաչությունը պետք է անհանգստացնի մեզ և դրդի լուրջ ինքնաքննման:
Ինչո՞ւ է այժմ բոլորովին մարել հետապնդման կրակը, որը ժամանակին բոցավառվում էր այդպիսի ուժով: Գուցե ա՞յն պատճառով, որ եկեղեցին հարմարվել է աշխարհային հասկացություններին և այդ պատճառով ոչ մի ընդդիմություն չի արտահայտում: Միգուցե ա՞յն պատճառով, որ հանրածանոթ կրոնը հատուկ չէր վաղ քրիստոնեական եկեղեցուն: Գուցե մեղքի հետ փոխզիջումը թուլացրե՞լ է Քրիստոսի «սուրը»: Աստվածաշնչի մեծագույն ճշմարտություններին արդյոք չե՞ն վերաբերվում այնքան թեթևամտորեն, որ եկեղեցում այժմ չափազանց քիչ է կենդանի ազնվաբարոյությունը: Միգուցե դրա՞ պատճառով է քրիստոնեությունն այդպիսի ժողովրդականություն վայելում աշխարհում: Եթե այսօր տեղի ունենար հավատի վերածնունդ, դա առաջ չէ՞ր բերի հալածանքների ու հետապնդումների նախկին հոգու վերածնունդը:
Հասկանալու համար, թե ինչու ճշմարիտ քրիստոնեությունըկարողէառաջացնելաշխարհիդժգոհությունը,հարկավոր է գիտակցել դրա հեղափոխական էությունն ու վերափոխող զորությունը: Թեև շատերը խուսափում են այդքան կտրուկ բնորոշումից, ճշմարիտ քրիստոնեությունը արմատական փիլիսոփայություն է:
Այն գլխիվայր է շրջում միջին մարդու արժեքային համակարգը, այն հրատապ է հռչակում նրա շահերը, դրդումները, նպատակները, հույսերը, երազանքները, նրա ողջ կյանքը, այն տարբեր է դարձնում նրան մյուս մարդկանցից, այդ թվում նաև իր ընտանիքի անդամներից:
Քրիստոնյան իր կյանքում առաջին տեղում դասում է երկնքի արքայության շահերը, այն դեպքում, երբ մյուս մարդիկ ձգտում են ինքնահաստատման և մեծարում են իրենց «ես»ը, որքան էլ բարոյական, մարդկային, հաճելի կամ հոգևոր թվան նրանք արտաքուստ:
Քրիստոնյան աշխարհին նայում է ոչ այնպես, ինչպես մյուս մարդիկ: Նա իր մեքենան, իր ձեռքերը կամ ստամոքսը համարում է Աստծո սեփականությունը: Անհավատ մարդու համար սա անհեթեթություն է:
Քրիստոնյան կարեկցանք ունի մարդկանց նկատմամբ, ովքեր կարեկցանքը համարում են թուլության դրսևորում: Քրիստոնյան ազնվաբար ու բարեխղճորեն է վարվում աշխարհում, որն ավելի ու ավելի խորն է թաղվում անբարոյականության ճահճում: Քրիստոնյան մաքրություն և ողջախոհություն է պահպանում աշխարհում, որը վայելում է անվայել ժամանցն ու այլասերումը:
Գտնվելով նրանց շրջապատում, ովքեր նվիրված են լոկ սեփական եսասիրական շահերին, քրիստոնյան ցանկանում է լավագույնն անել ի բարօրություն ուրիշների:
Այն ժամանակ, երբ աշխարհային իմաստնությունը հռչակում է, որ այս աշխարհում ամեն բան հարաբերական է, այդ թվում և բարոյական կատեգորիաները, քրիստոնյան շարունակում է հավատալ ճշմարտության և մոլորության, լույսի և խավարի, բարոյականության և անբարոյականության մասին որոշակի հասկացություններին:
Քրիստոնյան պնդում է, որ «մեղքը» հնացած հասկացություն չէ, այլ ժամանակակից մարդկության գլխավոր խնդիրն է: Քրիստոնյան աշխարհի հավանության կարիքը չունի. նա անգամ պատրաստ է զոհաբերել իր կյանքը, միայն թե փոխզիջման չգնա իր համոզմունքների հետ: Աստծո օրենքին հնազանդությունը և Աստծո կամքի կատարումը հավատավորի համար դառնում են ավելի կարևոր, քան ինքը` կյանքը:
Սա ոչ թե այն պատճառով, որ նա այդքան համառ է, և ոչ էլ այն պատճառով, որ իրեն իրավացի է համարում ամեն բանում, իսկ մյուսներին` մոլորված, այլ որովհետև նա սիրում է Աստծուն:
Անցյալի քրիստոնյաները մահանում էին ոչ թե ճշմարտության, ոչ թե համոզմունքների, ոչ թե սկզբունքների, ոչ էլ եկեղեցու համար. նրանք մահանում էին Տեր Հիսուս Քրիստոսի համար:
Նրանք բավականաչափ արիություն ունեին, որպեսզի սիրեին Նրան առանց փոխզիջումների, այդ պատճառով նրանց համար սարսափելի չէր սեփական կյանքը Նրա համար տալը:
Նա, ով սիրում է Աստծուն, օտարական և պանդուխտ է այս աշխարհում: Եթե մարդը լիովին ընդունի այս հեղափոխական փիլիսոփայությունը, եթե նա հրաժեշտ տա իր մեղավոր էության ցանկություններին, ապա շուտով կհայտնվի բարու և չարի միջև մեծ պայքարի ամենաթանձր տեղում:
«Եթե փախստականներից որևէ մեկը հետ դառնա և վազի հակառակ ուղղությամբ,- ասել է Էլիոթը,- ապա բոլորը կվճռեն, որ նա վերադառնում է թշնամու բանակը»:
Նա, ով չի ընդունում համընդհանուր ճանաչում գտած տեսությունները, հասկացությունները, ավանդույթները, դատապարտված է դժվարությունների:
«Աստված չէր ղեկավարում ինձ,- գրել է Լյութերը,- Նա ինձ հրում էր առաջ, Նա հրապուրում է ինձ: Ես չեմ կառավարում իմ կյանքը: Ես փափագում եմ լռություն և հանգստություն, բայց անընդհատ հայտնվում եմ հեղափոխական վերափոխումների և հուզումների թանձրուքում»:
Եթե դուք պաշտպանում եք Աստծո հեղինակությունը և պնդում եք Նրա ճշմարտությունը, ինչ էլ դա ձեզ արժենա, անպայման տհաճություններ կունենաք, ինչպես պատահեց Հիսուսի հետ: Իսկ եթե դուք նահանջեք հանգամանքների ճնշման ներքո և ձեր ձայնը չտաք ճշմարտության և արդարության պաշտպանության օգտին, ապա կկարողանաք խուսափել բազում տհաճություններից, բայց հավիտենական կյանքի կորստի գնով: Դուք կկարողանաք ձեզ ենթարկեցնել ողջ աշխարհը, սակայն կվնասեք ձեր հոգուն:
Անտարբերությունը և հոգևոր քունը, որոնք առաջ է բերում ծուլությունը, շատ մարդկանց խանգարում են հասկանալ ցնցող ճշմարտությունն այն մասին, որ աշխարհում մոլեգնում է մեծ պայքարը: Շքեղության և հարմարավետության մեջ անխռով կյանքը բթացնում է գիտակցությունը, կուրացնում է մարդուն: Նա չի կարող հավատալ, որ բարու և չարի ուժերի միջև լարված պայքար է ընթանում մարդկային մտքերի վրա ազդեցության համար: Մենք` քրիստոնյաներս, պետք է գիտակցենք, որ գտնվում ենք մարտադաշտում: Եթե մենք մեզ առաջնորդ ենք ընտրել Քրիստոսին, ապա պետք է դառնանք ահռելի ճակատամարտի մասնակիցը:
Սատանան մարտի է նետում չարի բոլոր ուժերը: Ինչո՞ւ է նա այդքան թույլ դիմադրությանյան հանդիպում: Ինչո՞ւ են Քրիստոսի զինվորները քնած:
Պատճառն այն է, որ նրանք չեն համախմբվել իրենց Գեներալի շուրջը: Նրանք չունեն Նրա Հոգին: Նրանք դիմադրությանյուն չեն զգում թշնամու կողմից: Նրանք չեն ատում չարի ճանապարհը:
Նրանք վճռական դիմադրությանյուն ցույց չեն տալիս չարին, ինչպես դա անում էր Քրիստոսը, չեն գիտակցում սատանայի` ողջ տիեզերքի խարդախ թշնամու ահռելի ուժը: Նրանք նողկանք չեն զգում մեղքի նկատմամբ, որովհետև քիչ բան գիտեն չարորակ ուռուցքի նման տարածվելու նրա ընդունակության մասին:
Նրանցաններելիանտեղյակությանևանհոգությանպատճառով չարի ուժերը գրոհում են այնքան նպատակասլաց, որը մեզ կցնցեր մինչև հոգու խորքը, եթե միայն մենք մեզ հաշիվ տայինք, թե ինչ է կատարվում մեր մոլորակում: Անբարոյականությունը բազմապատկվում է, իսկ սերը, ճշգրիտ համապատասխանելով Աստվածաշնչի մարգարեությանը, շատերի մեջ սառչում է:
Աստծուն հարկավոր են մարդիկ, ովքեր բավարար արիություն ունեն, որպեսզի սիրեն, սիրեն` չնայելով իշխող չարությանն ու ատելությանը, սիրեն Հիսուսին, սիրեն իրենց որպես Աստծո ուստրեր և դուստրեր, սիրեն իրենց թշնամիներին, սիրեն սեփական հանրաճանաչության, հնարավոր է, նաև կյանքի գնով:
Այս լարված պայքարում քրիստոնյայի լավագույն զենքը սերն է: Առանց դրա մենք անօգնական ենք և ոչինչ չենք կարող անել: Եթե մեր սրտերը վառված չեն սիրուց, մենք անպիտան կյանք կապրենք և անդարձ կխորտակվենք հավիտենության մեջ, այդպես էլ ոչինչ չանելով Աստծո համար: Մենք ամեն ինչ կորցնելու վտանգին ենք ենթարկվում, եթե անհապաղ չարթնանանք մեր թմբիրից և ակտիվ կենսահաստատ դիրքորոշում չզբաղեցնենք բարու ուժերի կողմում, Քրիստոսի զորքերի դրոշի ներքո:
Բայց, եթե մենք վճռենք այս անհանգիստ աշխարհում ապրել Աստծո սիրո սկզբունքներով, անխուսափելիորեն կհայտնվենք առաջին գծում` իրադարձությունների թանձրուքի մեջ: Մենք կատաղի, նպատակաուղղված հարձակումների կենթարկվենք ողջ տիեզերքի ամենակատաղի, նենգ ու դաժան թշնամու կողմից: Հարմարավետության ստրուկներն այդ ժամանակ արագորեն կհասկանան Հիսուսի խոսքերի նշանակությունը, «ոչ թե խաղաղություն, այլ սուր»: Անսաստ Մարտին Լյութերի նման, մենք անխուսափելիորեն կներքաշվենք լարված պայքարի մեջ:
Այնպես, ինչպես վառ լույսը ցրում է խավարը, այդպես էլ ճշմարտությունը ցրում է մոլորությունը: Նրանք չեն կարող գոյակցել: Լույսի նկատմամբ սերը միաժամանակ նշանակում է պայքար և թշնամություն խավարի դեմ:
Եթե քրիստոնյաները վճռականորեն կանգնեն Քրիստոսի և Նրա սիրո կողմում, նրանց կյանքում տհաճություններ կսկսվեն:Քրիստոնյաներիուխավարիերկրպագուներիմիջև անխուսափելիորեն տարաձայնություններ կսկսվեն: Անզիջում հոգևոր պատերազմ կբռնկվի: Մեզ հակառակորդներ ու թշնամիներ կհայտնվեն, հնարավոր է անգամ մեր համայնքներում ու ընտանիքներում: Պատճառն այն է, որ Աստծո սիրո ոգով վերածնված կյանքը մշտական հանդիմանություն է Ավետարանի լույսը մերժող մարդկանց համար, ովքեր խոսքերով ընդունում են Քրիստոսին, սակայն վճռորոշ պահին կհրաժարվեն Նրանից:
Հոգևորապես քնած քրիստոնյաները տանել չեն կարող նրանց, ովքեր խախտում են իրենց անդորրը. նրանց վրդովեցնում են մարդիկ, ում չի բավարարում եկեղեցու կամ աշ-
խարհի արդի վիճակը: Եկեղեցու բարեհոգություն անող անդամներն ու ղեկավարներն անխռով քնած են` չնայելով կառուցվող չարիքի, նախապաշարմունքների, ատելության, անբարոյականության և եսասիրության պաշարման պատնեշներին: Նրանց համար ատելի է միայն այն միտքը, որ որևէ մեկը կխաթարի իրենց անդորրը: Նրանք հիվանդագին են արձագանքում ակտիվ գործողությունների կոչերին, որովհետև դա կարող է թանկ նստել նրանց վրա:
Մյուս կողմից, Աստծո հավատարիմ զինվորները` Նրա բարենորոգիչները` եղիաները, երեմիաները, ստեփանոսները, պողոսները, մարտին լյութերները ունեին հանդուգն, ինքնագոհ խռովարարների, խաղաղությունը խաթարողների համբավ:
«Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն ասաց Աքաաբը նրան. Սա դո՞ւ ես, ով Իսրայելի խանգարող» (Գ Թագավորաց 18.17): Սատանան միշտ խեղաթյուրում է իրերի ճշմարիտ բնույթը: Եվ այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես ընտրյալ, բայց Աստծուց հեռացած ժողովրդի բարոյազրկված թագավորը Աստծո հավատարիմ ծառային մեղադրում է, թե նա է այն դժվարությունների, գժտությունների ու հիասթափության պատճառը, որ վերապրում է Աստծո ժողովուրդը: Որքա՜ն նրբին հեգնանք է սա:
Բայց այս իրավիճակը կրկնվելու է կրկին ու կրկին, այնքան ժամանակ, մինչև որ ավարտվի բարու և չարի միջև մեծ պայքարը: Եթե դուք քրիստոնյա եք, ապա պատրաստ կլինեք նման մեղադրանքների:
Այդպիսի ապրումներն ամենևին էլ չեն նշանակում, որ Աստծո հետ մեր փոխհարաբերություններում ամեն բան չէ, որ կարգին է: Հարկավոր է, որ մենք հասկանանք հանուն ճշմարտության հալածանքների աստվածաշնչյան ճշմարտությունը:Աստվածայինսիրոսկզբունքներովապրողմարդիկ անխուսափելիորեն կբախվեն աշխարհի դիմադրությանյանը, որն ավելի ու ավելի է հակվում դեպի հակառակ սկզբունքը` չցանկանալով ընդունել սերը, անգամ Աստծո սերը:
Անգամ Աստծո Որդու` Խաչյալ Քրիստոսի մեջ հայտնված սերը:
Եթե քրիստոնյան չի կարող սիրել, երբ հանդիպում է դիմադրությանյան, նա չի կարող դառնալ հաղթող` պաշտպանելով Քրիստոսի դատը: Եթե այդպիսի բան է պատահում, բոլոր լավագույն մտադրություններն ու ամենաառողջ ուսմունքները ոչինչ չեն նշանակում:
Եթե դուք քայլում եք սիրո արահետով, դուք վաղ, թե ուշ կհանգեք այն եզրակացության, որ ճշմարիտ սերը` «ագապեն»,ուժեղզգացմունքէ:Սերըհաճելի,ոչնչիչպարտավորեցնող ժամանց չէ ծաղկանոցը խնամելու նման, այն հրապուրիչ գործ չէ, որն անելով կարելի է հանգստանալ: Սերը դժվարին, երբեմն անգամ վտանգավոր գործ է, որը պահանջում է ժամանակի, ուժերի և եռանդի լիակատար նվիրում: Դա նույնն է, որ փորձես մերկ ձեռքերով շրջել սարը: Մարդկանց սիրելը գերդժվար է: Մեր բոլոր փորձերը կարող են ունայն և հիասթափեցնող դուրս գալ: Բայց եթե դուք քրիստոնյա եք, դուք կընտրեք սիրո ուղին` չնայելով հետևանքներին, ինչպես դա անում էր Հիսուսը:
«Եվ չձանձրանաք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձենք` եթե չթուլանանք» (Գաղատացիս 6.9): Հիմնվե՛ք այս խոստման վրա և մի՛ դադարեք սիրել:
Սիրո սկզբունքների առողջ ըմբռնումը մեզ ընդունակ կդարձնի ցնծալ դժվար պարագաների և ապրումների մեջ: Այդ ապրումներն անգամ կարող են համարվել նշան, որ Աստված որոշակիորեն ձեզ որպես գործիք է օգտագործում Իր ծրագրերի իրականացման համար: Հակառակ դեպքում դուք ոչ մի հակազդեցության չէիք հանդիպի:
«Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը: Երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր մասին Իմ պատճառով: Ուրախացեք և ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում. Որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային» (Մատթեոս 5.10-12):
Ուրախացե՛ք հալածանքների համար, խորհուրդ է տալիս մեզ Աստծո Խոսքը: Իսկապես հավատացյալ մարդու համար դրանք Քրիստոսի հետ նրա փոխհարաբերությունների ցուցիչն են և այն բանի ապացույցը, որ ինքը մասնակցում է Երկիր մոլորակի նվաճման Աստծո մեծ արշավին:
Ձեզանից շատ շատերն են վախենում ուրախանալ դիմադրությանյան և հալածանքների համար: Մեզ կարող են մազոխիստներ կամ խելացնորներ համարել: Բայց դա չէր հուզում Պողոս առաքյալին:
«Ուստի հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վշտերի, հալածանքների, և նեղությունների` Քրիստոսի համար. որ երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12.10):
Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, որ Աստծո գործը կարող է առաջ շարժվել միայն պայքարի պայմաններում: Ցանկացած տեսակի առաջընթացը դիմադրությանյուն է առաջ բերում:
«Քաղաքակրթությունն առաջ մղած մարդիկ բարկացած մարդիկ էին,- մի անգամ բացատրեց համընդհանուր սեր վայելող քարոզիչ Պիտր Մարշելը,- նրանք անբավականություն էին արտահայտում հասարակական այգիներում և առևտրի կենտրոնների մոտակայքում, նրանք թռուցիկներ էին սոսնձում հանրային շենքերի վրա: Նրանք գիտակցաբար իրենց դատապարտում էին դժվարությունների, նրանք սրտին չափազանց մոտ էին ընդունում եկեղեցու և հասարակության թերությունները» (Ջոն Դոու Աշակերտը, 105):
Վրա է հասնում այն ժամանակը, երբ յուրաքանչյուրը, իրագործելու համար իր աստվածաբուխ նշանակումը, պետք է խիզախորեն դիմավորի դատապարտումը այլ մարդկանց կողմից, որոնց թվում կարող են հայտնվել մեր ծնողները, բարեկամները, հավատակիցները կամ եկեղեցու իշխանությունները»:
«Քրիստոնեությանն անհրաժեշտ են վճռական մարդիկ,գրում էր Շեփարդը,- ովքեր սուղ հանգամանքներում չեն հրաժարվի իրենց հավատի սկզբունքներից, չեն վախենա կրետի բույնը քանդելուց»:
Մարտին Լյութերն անձնական փորձով գիտեր Աստծո մասին հանդուգն վկայության գինը: «Խաղաղություն, եթե հնարավոր լինի,- գրել է նա,- բայց ճշմարտություն` ցանկացած գնով»:
«Երբեք մի՛ հրաժարվեք ձեր անձնական փորձառություններից կամ համոզմունքներից,- նրան կրկնում է Դագ
Համարսքյուլդը,- հանուն խաղաղության և բարեկեցության»:
Աստվածաշունչը գրում է Քրիստոսի առաջին հետևորդների`որպեսանձնուրացմարդկանցմասին,ովքերանմնացորդ սիրում էին Տիրոջը և նվիրված էին Նրան: Նրանք հաստատ որոշում էին կայացրել. ունայն չապրել կյանքը: Ողջ հեթանոսական աշխարհը պարուրելով Աստծո սիրով, նրանք անընդհատ բախվում էին հարձակումների, առճակատումների, թակարդների, որ սատանան դնում էր նրանց ճանապարհին: Չբավարարվելով իրերի առկա դրությամբ, նրանք «շփոթեցրել էին աշխարհը» (այլ թարգմանությամբ` «աշխարհը գլխիվայր էին շրջել» Գործք առաքելոց 17.6):
Այսօր Հայրը ծարավի է Իր զավակներին օժտելու նույն զորությամբ, նույնպիսի գիտակցված արիությամբ և սրբազան հանդգնությամբ: Նա սպասում է, թե երբ Իր ժողովուրդը դուրս կգա պատմական թատերաբեմ, երբ Իր ժողովուրդը կհայտնվի առաջին գծում, իրադարձությունների կենտրոնում: Նա ցանկանում է, որ Իր հետևորդները, Հիսուսի նման, իրենց լիովին Նրան նվիրեն` չնայելով հետևանքներին, ինչ էլ դա նրանց արժենա: