15 minute read
Գլուխ13. Սերը ծնվում է ապաշխարության մեջ
Գլուխ 13
ՍԵՐԸ ԾՆՎՈՒՄ Է ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Advertisement
«Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, ևիրար համար աղոթք արեք, որ բժշկվեք»: Հակոբոս 5.16
Այն հեղձուկ գիշերը, երբ ես Չիկագոյում իմ ընկեր ուսանողների հետ միասին նստած էի Խաղաղ-օվկիանոսյան առաքելության լեփ-լեցուն սենյակում, ես ընբոշխնում էի այն աղքատ մարդկանց նկատմամբ բարեպաշտ կարեկցանքի զգացումը, ովքեր նստած էին մեր կողքին: Սրբազան կրակով վառված մեր խնամված դեմքերը խոսում էին հունարեն լեզվով Հովհաննեսի Ավետարանը վերլուծելու աճած հմտության մասին: Լինելով բարեխիղճ սեմինարիստներ, մենք կողք կողքի նստած էինք կոստյումներով և փողկապներով: Մեր կոշիկները մաքրված էին փայլելու աստիճան, մազերը` կոկիկ հարդարված: Մեր շուրջը տարածված էր հարդաջրի (լոսիոնի)ու մազերի լաքի հոտը:
Վախենալով ի ցույց դնել անփորձությունս, ես չէի ցանկանում խոստովանել, որ առաջին անգամ էի նույն սենյակում տեսնում այդքան բազմաշերտ հասարակություն: Այստեղ հավաքված էին հարբեցողներ, թմրամոլներ, մարմնավաճառներ, թափառաշրջիկներ և պարզապես պարապ մարդիկ, կարճ ասած, հենց այն մարդիկ, ում պատկերացնում ես, երբ Աստվածաշնչում կարդում ես. «Կերակրեցե՛ք քաղցածներին և հագցրե՛ք մերկերին»:
Սովորական արտաքինով մի մարդ, ով կանգնած էր առջևում` տրորված մոխրագույն կոստյումով, որը պարկի նման
կախված էր նրա ուսերից, քարոզում էր միապաղաղ ձայնով: Ես նրան լսում էին անուշադրությամբ, մտածելով, թե այդ մարդը դեռ որքան պետք է աշխատի իր ձայնի հնչերանգի վրա: Հետո ես մտածեցի, որ վատ չէր լինի զբաղվել աստվածածառայություններին այցելությունների գիտական հետազոտությամբ Խաղաղ-օվկիանոսյան առաքելությունում. ի՞նչ համեմատականություն կա երկրպագությանն այցելող մարդկանց թվի և այն մարդկանց թվի միջև, ովքեր ընդմիջմանը հերթ են կանգնում ճաշի համար:
Իմ մտորումներն ընդհատվեցին հռետորի անսպասելի բարձրաձայն բացականչությամբ: Ըստ երևույթին, նա ցանկանում էր, որ Աստվածաշնչի այն հատվածը, որն ինքը կարդում էր, ուժեղ տպավորություն թողնի լսողների վրա: «Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք»,- հայտարարեց նա: Ես նայեցի հարևանիս և թեթևակի բարձրացրեցի հոնքս: Նա գլխով արեց, ասես համաձայնելով չբարձրաձայնված այն մտքի հետ, որ դա լիովին հարմար է այդպիսի լսարանի համար: «Նրանց օգտակար է դա լսել»,- շշնջացի ես նրան:
«Յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ»,- շարունակում էր քարոզիչը` վստահեցնելով մեզ, որ մենք գտնվում ենք ընկած մարդկանց հասարակության մեջ:
«Ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասած են»,շատ տեղին համար է:
Երբ քարոզիչը կրկին խոսեց միապաղաղ ձայնով` երկարբարակ մեկնաբանելով այդ համարները, ես կրկին շեղվեցի:
Քարոզի ավարտից հետո, մեզ ցույց տվեցին առաքելության սարքավորումները, և մենք ուղղվեցինք դեպի ելքը: Երբ արդեն փողոցում էինք, ուղեկիցներիցս մեկը նկատեց. «Ես հասկացա, որ այդ աշխատանքն ինձ համար չէ»:
«Այո՜, մեր բախտը բերել է»,- նրա խոսքերին արձագանքեցի ես, և սեմինարիստները վերուվար արեցին հարդարված գլուխները ի նշան համաձայնության:
Ուշ երեկոյան տուն գալով, ես հաճույքով գլուխ էի կոտրում այն հարցի վրա, թե ինչպես հաշվետվություն կազմել կատարված աշխատանքի մասին: Կատարելով ևս մեկ հանձնարարություն, ես հաճույքով մտա վերմակի տակ: Բայց քունն ինձ մոտիկ չէր գալիս:
Չգիտես ինչու, իմ գլխից դուրս չէին գալիս առաքելության այդ անհրապույր քարոզչի խոսքերը. «Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք», «Ամենքը մեղանչեցին և Աստծո փառքից պակասած են»: Ես մտաբերում էի, թե ինչպես նա հայացք նետեց վերջին շարքի վրա, որտեղ մենք էինք նստած, երբ արտաբերեց հետևյալ խոսքերը. «Այսօր այս սենյակում բոլոր ներկա գտնվողները մեղավորներ են»: Ես հիշեցի, թե ինչպես ինձ ծիծաղեցրին այդ խոսքերը, և զարմացա, թե ինչու մեզանից ոչ ոք նրան չէր ասել, որ մենք սեմինարիստներ ենք: Ի վերջո, ես սուզվեցի անհանգիստ քնի մեջ:
Հետագա օրերին առաքելության քարոզչի խոսքերն անդադար հալածում էին ինձ: Նրանք իրենց ուղին էին հարթում իմ ինքնասիրության ջունգլիների միջով այնքան ժամանակ, մինչև որ ես որոշակիորեն հասկացա, որ այլևս չեմ կարող դիմադրել դրանց ազդեցությանը: Ի վերջո, ես ստիպված եղա խոստովանել. այո՛, ես` Դուգլաս Կուպերս, մեղավոր եմ:
Սեփական մեղավորության գիտակցումը սեպ խրեց իմ հպարտության և ինքնագոհության մեջ: Այժմ ես կարողացա ինձ տեսնել ճշմարիտ լույսի ներքո: Օ՜, որքան մեղավոր, հպարտ, եսասեր, կեղծավոր, անհաշտ, անհամբեր ու կոպիտ էի ես:
Հուսահատությամբ և սոսկումով ես ստիպված եղա գալ Աստծո մոտ անկեղծ խոստովանությամբ, ինչը ինձ մոտ բացակայում էր նախկինում: Երբ ես «ողջ շուքով» տեսա ինձ, ես այլընտրանք չունեի: Ինձ մնում էր Աստծո առջև լոկ խոստովանել իմ մեղավորությունն ու ոչնչությունը:
Այժմ ամեն բան փոխվեց: Նախկինում ես մինչև վերջ չէի գիտակցում Քրիստոսի նկատմամբ ունեցած իմ կարիքը: Տեսականորեն ես, իհարկե, հասկանում էի, որ հնազանդությունը Աստծո պատվիրաններին կամ ծառայությունը եկեղեցում ինձ փրկություն չեն երաշխավորում:
Իսկ ինչ վերաբերում է Քրիստոսում իմ անձնական փորձառություններին, ապա այդ բոլոր «գործերը» խանգարում են ինձ ճիշտ փոխհարաբերություններ հաստատել Քրիստոսի հետ: Ես ինձ լավ քրիստոնյա էի համարում, որովհետև որոշակի պարտականություններ էի կատարում: Ինձ թվում էր, թե Աստծո աչքում ես նույնիսկ մի փոքր ավելի բարձր էի,
քան իմ եղբարները, ովքեր այդքան կոկիկ ու բարեխիղճ չէին, ինչպես ես էի:
Աստված ստիպված էր մի քանի անգամ մինչև ականջներս ինձ սուզել ցեխի մեջ, նախքան ես կհասկանամ, թե ով եմ իրականում: Ես երախտապարտ էի առաքելության քարոզչին այն բանի համար, որ նա արթնացրեց իմ խիղճը և ստիպեց ինձ քննել իմ հոգևոր վիճակը:
Այժմ ես գիտեմ, որ ինչքան էլ լավը լինեմ, ինչքան ճիշտ տեսակետներ էլ ունենամ, որքան էլ մանրակրկիտ կատարեմ իմ քրիստոնեական պարտքը, ես ինքնուրույն երբեք ավելի լավը չեմ դառնա, քան գողն է, հարբեցողը կամ մարմնավաճառը: Իմ բարեպաշտ արտաքինը, որին ես հետևում էի այդպիսի ջանասիրությամբ, ի վերջո, կեղտոտ ցնցոտի դուրս եկավ: Ես հասկացա, որ ինչքան էլ ես ջանադրաբար ծածկեմ իմ ներքին էությունը, ամենատես և ամենագետ Աստծո աչքում ես խղճուկ մեղավոր եմ:
Այդ պահից ես միշտ հիշում էի իմ իսկական վիճակի մասին և անդադար հենվում իմ` մեղավորիս նկատմամբ Աստծո անբացատրելի սիրո վրա: Այժմ ես գիտեմ, որ Աստծո ներման կարիքն ունեմ ամբողջովին, ճիշտ այնպես, ինչպես ամենախոր անդունդում հայտնված մարդիկ: Ես ճիշտ այդպես էլ Փրկչի` Հիսուս Քրիստոսի կարիքն ունեմ: Այն խղճուկ, ընկած մարդկանց նման, ում ես հանդիպել էի Խաղաղ-օվկիանոսյան առաքելությունում, ես ստիպված եմ լիովին ապավինել Փրկչիս ողորմությանը: Ես հասկացա, որ հոգևոր առումով, ես ոչնչով ավելի լավը չեմ նրանցից:
Մենք` քրիստոնյաներս, պարզապես մեզ հաշիվ չենք տալիս, թե որքան մեղավոր ենք: Մենք բավականաչափ անկեղծորեն չենք ապաշխարում մեր մեղքերի համար:
Ես չեմ կարող մոռանալ իմ առաջին այցելությունը անանուն հարբեցողների խմբակ: Մեր խմբի հարգարժան ղեկավարը վեր կացավ և ներկայացավ: Ես հիշում եմ, թե ինչպես էի ցնցվել նրա խոսքերից: «Իմ անունը Թոմ է,- ասաց նա: - Ես հարբեցող եմ»:
Իմ ներսում ամեն բան բողոքում էր նրա ասած խոսքերի դեմ: Ես ցանկանում էի գոռալ, որ նա հարբեցող չէ: Ես ցանկանում էի այստեղ ներկա մարդկանց պատմել նրա լավ բնա-
վորության մասին: Ես գիտեի, որ նա շատ տարիներ ի վեր մի կաթիլ անգամ ոգելից խմիչք չի օգտագործել: Եվ ես ցանկանում էի ասել նրան, որ պետք չէ այդպես ստորանալ:
Թոմը շարունակեց: Նա անխռով պատմում էր հավաքվածների խմբին, որ ինքը կարողացել է սթափ մնալ լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուր րոպե, ամեն օր ինքը բռնած է եղել աստվածային զորության ձեռքը: Նա ասաց, որ չնայած ալկոհոլի դեմ հաջող պայքարի տարիներին, ինքը գիտի, որ չի կարող վստահել ինքն իրեն, որովհետև ինքը եղել է, կա և միշտ էլ էությամբ հարբեցող կմնա:
Հետագայում Թոմը բացատրեց ինձ, որ միայն այլ մարդկանց առջև սեփական թուլությունն անկեղծորեն խոստովանելով, ովքեր նույնպես պայքարում էին այդ մեղքի դեմ, ինքը և իր նմանները կարող են հաղթանակ տանել ալկոհոլի դեմ անձնական պայքարում:
Հետագայում ինձ հաճախ էր գոտեպնդում այն ապշեցուցիչ անկեղծության միտքը, որ դրսևորվեց այդ երեկո: Ես զգում էի միասնության, մտերմության և եղբայրության արտասովոր հոգու ներկայությունը, երբ մարդիկ, չամաչելով, խոստովանում էին իրենց թուլությունները: Ակներևաբար, հպարտությունը, ինքնագնահատականն ու երկերեսանի քաջալերանքը չեն կարող ապրել անկեղծ ապաշխարության և խոստովանության հետ կողք կողքի: Եթե մարդը կարող է բոլորի ներկայությամբ ողջ լրջությամբ հայտարարել, որ ինքը հարբեցող է, ապա նա ազատվում է ինքնասիրահարվածությունից:
Մեր քաղաքում ես շատ մարդկանց էի ճանաչում, ում կյանքը կտրուկ փոխվել էր այն բանի շնորհիվ, որ նրանք ծանոթացել էին Թոմի և նրա սթափության խմբակի հետ: Նրանք ինքներն ազատվեցին այդ վնասակար սովորությունից և ուրիշ մարդկանց էլ օգնեցին այդպես վարվել: Իրենց ազնվությամբ, անձնական օրինակով, կարեկցանքով նրանք նվաճեցին նախկին հարբեցողների սրտերը:
Ինչպե՞ս կանցներ եկեղեցու երկրպագությունը, եթե քարոզիչը վեր կենար և ասեր. «Ես Թոմն եմ, ես հարբեցող եմ»:
Քրիստոնեական երկրպագությունն ավանդաբար ներառում է երգեցողությունը, աղոթքն ու քարոզը: Երկրպա-
գության այդ մասերից յուրաքանչյուրն անկրկնելիորեն թանկարժեք է: Բայց դուք երբևէ ներկա եղե՞լ եք քրիստոնյաների հավաքի, որտեղ ստեղծվում է մեղքերի խոստովանության մթնոլորտ: Եթե այո, ապա որքա՞ն մարդիկ էին գալիս այդ հավաքներին, այն սկսվելուց շատ առաջ, և որքա՞ն մարդիկ տուն չէին շտապում երկրպագության ավարտից հետո: Աստվածաշունչը, ինչպես և սրանից շատ դարեր առաջ, ասում է. «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք» (Հակոբոս 5.16):
Խոստովանությունը հեշտ չի տրվում: Այն մեզ կանգնեցնում է դեմ առ դեմ մեր նողկալի էության հետ. այն հողին է հավասարեցնում մեր հպարտությունը, այն լիակատար հրաժարում է պահանջում անձնական արժանիքներից, սեփական «ես»-ից:
Խոստովանությունը ցավագին կերպով խոցում է ինքնասիրահարված սիրտը: Այն ցավով է պոկում նրանից փայփայված մեղքերը:
Բայց մի՞թե դա այդքան դժվար է: Այո՛, մեղքերի խոստովանությունը խոցում է հպարտությունը, բայց չէ՞ որ մեռած մարդը չունի հպարտություն, իսկ քրիստոնյաները մահանում են իրենց սեփական «ես»-ի համար:
Աստված խոստովանությունը ներկայացրել է որպես քրիստոնյաների կյանքի ուղի: Նա ցանկանում է, որ մենք ապրենք Իր առջև մշտական խոստովանության վիճակում, իսկ եթե անհրաժեշտ է, նաև այլ մարդկանց առջև: Միայն այդպես կարելի է ընդունել Նրա ներումը, որն ամեն ժամանակ առաջարկվում է մեզ, և որի կարիքը մենք մշտապես ունենք: Մենք` մեղավորներս, մեկ րոպե անգամ չենք կարող ապրել առանց դրա: Աստված չի կարող ներել մեզ, եթե մենք չենք ընդունում Իր ներումը, իսկ այն ընդունել մենք կարող ենք միայն մեղքերի խոստովանությունից հետո:
Աստծո հետ սիրո հիման վրա շփումը շարունակելու համար, հարկավոր է ամբողջ ժամանակ սրտում ունենալ անկեղծ խոստովանության հոգին: Այդ նույնն անհրաժեշտ է նաև շրջապատող մարդկանց հետ բարյացակամ փոխհարաբերություններ ստեղծելու համար: Աստծո դեմ մեր գործած մեղքերը խոստովանելով, մենք Նրանից ենք ներում
ստանում, մերձավորների դեմ մեր զանցանքները խոստովանելով, մենք նրանցից ենք ներում ստանում և հաշտվում ենք նրանց հետ:
Երբ դուք աղոթքի մեջ խոստովանեք ձեր մեղքերը, մի սահմանափակվեք անցյալի մեղքերի հիշատակմամբ: Շատերն սկսում են հիշել, թե ինչպես են մանուկ հասակում 10 դոլար գողացել կամ մեկ շաբաթ առաջ կոպտել եղբորը: Թեև այս մանրամասները կարող են կարևոր լինել, անկեղծ խոստովանությունը ենթադրում է ավելին: Դուք ստիպված կլինեք խոստովանել, որ մեղավոր եք ձեր էությամբ, որ հակված եք մեղքի և որ միայն կատարելապես, ամեն վայրկյան Քրիստոսին ապավինելով կարող եք ձեզ ապահովագրել հերթական մեղանչումից:
Եվ միմյանց արված խոստովանության մեջ հարցի էությունը կայանում է մեր մեղավորությունն ամբողջովին ընդունելու պատրաստակամության մեջ։ Եթե մենք հիշենք այս մասին, խոստովանությունը հատուկ դեր կխաղա մեր երկրպագության և եղբայրական շփման մեջ: Քրիստոնյան չպետք է խոստովանի եղբայրների առջև այն մեղքերը, որոնք ուղղակի առնչություն չունեն նրանց հետ, առավել ևս, եթե դրանք կատարվել են հեռավոր անցյալում: Պարտադիր չէ, որ եղբայրներն իմանան այդ մասին: Այդ իմացությունը կարող է անգամ վնասել նրանց:
Սակայն, նա պետք է խոստովանի իր եսասիրական հակումները, իր բթացած խիղճը, իր խստասրտությունը: Այդ կերպ խոստովանելով, մենք կկարողանանք հաղթել մեղքը, ձեռք բերել ցանկալի ազատությունն ու օգնություն ստանալ Աստծուց: Մենք կարող ենք նաև բացահայտել մեր խորագույն պահանջմունքները, որպեսզի մեր հավատակից եղբայրներն իրենց աղոթքներով օգնեն մեզ: Դա Աստծո տեսակետն է քրիստոնյաների շրջանում հասարակական խոստովանության վերաբերյալ:
Բացի Աստծո առջև խոստովանությունից և «հասարակական խոստովանությունից», գոյություն ունի նաև միմյանց առջև խոստովանությունը: Հիսուսը, խոսելով դրա մասին, ասում է. «Արդ, եթե սեղանի վրա մատուցես քո ընծան, և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի բան ունի, թո՛ղ այնտեղ
քո ընծան սեղանի առջև և գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ, և հետո եկ ընծադ մատուցիր» (Մատթեոս 5.23,24):
Հիսուսն ուզում է ասել, որ մեր ընծաներն ու զոհերը ոչ մի արժեք չեն ունենա Աստծո աչքում, եթե մենք չհաշտվենք բոլոր մարդկանց հետ: Աստծո կողմից սահմանված միակ միջոցը՝ վերականգնելու նորմալ, առողջ փոխհարաբերություններն այն մարդու հետ, ում մենք, հնարավոր է, նեղացրել ենք, դեմ առ դեմ խոստովանությունն է: Այդպիսի խոստովանության արդյունքում սերը կրկին կհեղվի հզոր հոսքով, կհետևի հոգևոր վերածնունդը:
Խոսոտովանությունն այնպիսի հոգևոր արժեք ունի, որ Աստված ցանկանում է, որ այն դառնա մեր երկրպագությունների մի մասը: Այստեղ չի կարող որևէ այլընտրանք լինել: Աստվածաշունչը քրիստոնյաներին հրամայում է ոչ միայն աղոթել, հռչակել ճշմարտությունը, ուսումնասիրել Սուրբ Գիրքը, այլ նաև խոստովանել մեղքերը. «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք» (Հակոբոս 5.16): Խոստովանությունը պետք է դառնա մեր կյանքի մի մասը, եթե մենք ցանկանում ենք հոգևոր, մտավոր ու ֆիզիկական ապաքինում ստանալ:
Ինչո՞ւ են ժամանակակից եկեղեցում այդքան քիչ հոգևոր, հուզական և անգամ ֆիզիկական ապաքինումները: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ եկեղեցու անդամները անտեսում են խոստովանությունը: Մենք կարողացե՞լ ենք եկեղեցում ստեղծել անկեղծ ու ազնիվ խոստովանությունների խրախուսման, ուղղամտության և անկեղծության մթնոլորտ:
«Մարդկանց մեծամասնությունը,- գրել է Թորեյը,- ապրում է ծայրաստիճան հուսալքության մեջ: Սա վերաբերում է մեր շատ ժամանակակիցների հոգեկան ու հոգևոր վիճակին` ինչպես եկեղեցում, այնպես էլ աշխարհում: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք դադարել հագնել շինծու ազնվաբարոյության դիմակը` թաքցնելու Աստծո առջև մեր իսկական վիճակը, այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք սկսել միմյանց խոստովանել փոխադարձ զանցանքները, ինչպես դա ցանկանում է Աստված, մենք ինքներս չենք կարող ապրել հաղթական կյանքով և օգնել մերձավորներին` հաղթահարելու մեղքը:
Հարկ չկա իրարանցում ստեղծել խոստովանության հարցի շուրջ: Պետք չէ հասցնել նյարդային գերգրգռված վիճակի, որի ժամանակ մարդը սկսում է բացել սիրտը, ինչի համար հետագայում խորապես զղջում է:
Մեղքի երեք տեսակ գոյություն ունի. որոշ մեղքեր մենք պետք է բացենք միայն Աստծո առջև: Այլ մեղքեր պետք է խոստովանենք նաև այն մարդկանց առջև, ում նեղացրել ենք: Եվ, ի վերջո, կան մեղքեր, որոնք վիրավորանք են հասցնում ողջ հասարակությանը: Այս դեպքում պահանջվում է հասարակական խոստովանություն:
Եթե այսպես հասկանանք խոստովանությունը, ապա այն սիրո տարածման և բարյացակամության մթնոլորտի ստեղծման հզոր միջոց կլինի, ինչն այդքան ցանկանում է Տերը: Այդպիսի մթնոլորտում կարող է արգասաբեր գործունեություն ծավալել Սուրբ Հոգին:
Առաջին հայացքից, սա քրիստոնյայի կյանքի միակ ոլորտն է, որտեղ նա աչքի առջև չունի Քրիստոսի օրինակը: Այդ փաստը անվճռականություն և տատանումներ է առաջացնում որոշ քրիստոնյաների մեջ: Մենք կարդում ենք այն մասին, թե ինչպես էր Քրիստոսն աղոթում, պայքարում փորձությունների դեմ, ներում մեղավորներին, բժշկում հիվանդներին և սիրում նրանց, ում դժվար է սիրել: Սակայն Քրիստոսը ոչ մի անգամ մեղքեր չի խոստովանել, որովհետև Նա չէր մեղանչում: Եվ, այնուամենայնիվ, Հիսուսը թողել է ազնվության, անկեղծության, սեփական թուլություններն ազատ խոստովանելու օրինակ, որին մենք կարող ենք հետևել: Չնայելով Իր ողջ ազնվությանն ու անմեղությանը, Հիսուսը չէր ամաչում Իր ապրումներն ու կարիքներն արտահայտելուց: Ինչպե՞ս կարող ենք մենք` մեղավորներս, կեղծավորաբար թաքցնել մեր մեղքերն ու զանցանքները:
Հիսուսն ազատորեն արտահայտվում էր գրեթե անհաղթահարելի այն փորձությունների և դժվարին հանգամանքների մասին, որոնց Ինքը բախվում էր դեմ առ դեմ: Այն սարսափելի գիշերը Գեթսեմանի այգում, երբ ողջ աշխարհի բեռը ծանրացած էր Նրա վրա, Քրիստոսը խոստովանեց, որ Իր համար շատ ծանր է: Սեփական անօգնականության գիտակցումը համակել էր Նրա հոգուն: Հոգեվարքի մեջ, Նա
օգնություն խնդրեց Իր ամենամոտ աշակերտներից: «Եվ Պետրոսին և Զեբեդեայի երկու որդիներին Իր հետ վերցրեց, սկսեց տրտմել և վշտանալ: Այն ժամանակ նրանց ասաց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացեք և Ինձ հետ արթուն կացեք» (Մատթեոս 26.37,38):
Սպասվող տառապանքների նկատմամբ, Հիսուսն այնպիսի վախ, այնպիսի անվստահություն էր զգում, որ Իր ամենամոտ աշակերտների ներկայությամբ աղաչում էր Հորը` խնայել Իրեն և, եթե միայն հնարավոր է, Իրենից վերցնել այդ սոսկալի բեռը:
Հիսուսը լուծեց խոստովանություն հասկացության հարցը: Իր ողջ կյանքով Նա ցույց տվեց, որ խոստովանությունը, դա ոչ միան Աստծո կամ մարդու առջև սեփական մեղքերն ու սխալներն ընդունելն է, այլ նաև բացարձակ ազնվությունն Աստծո և մարդկանց առջև` ընդունելով սեփական անօգնականությունն ու կախվածությունը Աստծուց:
Աստված ատում է կեղծավորությունը: Անանիան ու Սապփիրան փորձում էին խաբեության գնով հավատարիմ քրիստոնյաների համբավ շահել: Բարեպաշտ մարդիկ ձևանալով, նրանք փորձեցին խաբել ու թալանել Իրեն` Աստծուն: Սակայն, նրանք դրա համար վճարեցին սեփական կյանքով:
Հիսուսի սիրտը ցավում էր` տեսնելով փարիսեցիների երեսպաշտությունն ու կեղծավորությունը: Նա ամենախիստ հանդիմանություններ էր ուղղում նրանց` հրապարակավ հանդիմանելով նրանց ներքին փչացածությունը: Բայց դա Նա անում էր անսահման սիրով:
Լեռան քարոզում Քրիստոսը կեղծավորներ ու խաբեբաներ անվանեց այն մարդկանց, ովքեր ջանում են ավելի լավը երևալ, քան կան իրականում, և ում խոսքերը չեն արտացոլում նրանց իսկական զգացմունքներն ու մտադրությունները: Քրիստոնյայի բոլոր գործերը պետք է արևի նման լուսավոր լինեն:
Սակայն, միայն Աստծո շնորհի օգնությամբ մենք կկարողանանք դեն նետել բոլոր դիմակները և ապրել Աստծո սիրո սկզբունքների համաձայն:
Հավանաբար, Հիսուսի համար ամենադժվարը մարդկանց համոզելն էր` խոստովանել իրենց իսկական վիճա-
կը: Այդ մարդիկ այդպես էլ չցանկացան խոստովանել իրենց մեղքերը: Ցավոք, նրանք այդպես էլ չընդունեցին, որ Հիսուսի կարիքն ունեն` որպես իրենց անձնական Փրկչի: Բայց ուրիշ մարդիկ արձագանքեցին Քրիստոսի կոչին և դարձան Նրա հետևորդները:
Շատ շատերն այսօր զրկվում են ամեն բանից միայն այն պատճառով, որ վախենում են ազնվորեն խոստովանել իրենց իսկական վիճակը, իսկական կարիքը:
Որքա՜ն ցավալի է գիտակցել, որ շատերը տատանվում են մերժվելուևծաղրվելուվախից:Նրանքչենցանկանումիրենց սիրտը բացել մարդկանց առջև, նրանք ոչ ոքի չեն վստահում, այդ թվում և Աստծուն: Նրանք չեն հասկանում, որ միայն խոստովանության միջոցով կարող են ձեռք բերել սերը, որի կարիքն իրենք այդքա՜ն ունեն:
Մենք` քրիստոնյաներս, պետք է հասկանանք, որ մեր ինքնաարդարությունն ու երեսպաշտ կեղծավորությունը հաճախ բացատրվում են սիրո և հավանության արժանանալու ցանկությամբ: Մարդկանց մեծ մասն այնքան ծարավի է սիրո, որ պատրաստ է ցանկացած զոհաբերության` ներառյալ կեղծավորությունը, ձգտելով ավելի լավ կամ ավելի բարի տեսք ունենալ, քան կա իրականում: Նրանք խաբում են մյուս մարդկանց, Աստծուն և անգամ իրենց:
Երբմենքնմանճիգերենքնկատումայլմարդկանցկողմից, պետք է ապավինենք Աստծո շնորհին, որպեսզի չվրդովվենք և չջանանք մերկացնել նրանց խաբեությունը: Ընդհակառակը, մենք պետք է նրանց այնպիսի սիրով շրջապատենք, որ նրանք չքաշվեն մեր ներկայությամբ անկեղծ լինելուց:
Որպես քրիստոնյաներ, դուք ազնիվ ու անկեղծ լինելու հսկայական առավելություն ունեք: Դուք ունեք հավաստիացում, որ Աստված ընդունել է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, ուստի ձեզ այլ մարդկանց հասարակության մեջ անկեղծ հանդես գալը չպետք է բեռ թվա: Անկեղծ լինելու, բնական վարվելու ազատությունն Աստծո ամենաոգևորիչ պարգևներից մեկն է: Արդեն անհրաժեշտ չէ, որ դուք «գեղեցիկ դիրքեր ընդունեք» և ջանաք մարդկանց վրա առավել բարենպաստ տպավորություն թողնել, որովհետև Քրիստոսում դուք դառնում եք նա, ով պետք է որ լինեք:
Այն մարդը, ով չի կարող խոստովանել իր իսկական վիճակը, անօգնական ստրուկ է, որ տառապում է կենսունակ ստի բեռի ներքո: Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը խոսում է խոստովանության ապաքինող ազդեցության մասին: Երբ մարդը խոստովանում է Աստծուն, նա զգում է, որ իր վրա հեղվում է աստվածային սիրո և ներման հոսանքը: Նա ճշմարիտ ազատություն է ստանում` Աստծո հետ խորացնելով իր փոխհարաբերությունները: Եթե մարդն իր մեջ ուժ և արիություն է գտնում իր կարիքներն ազնվորեն մարդկանց խոստովանելու համար, նրա ոտքերի տակ ամուր հենարան է հայտնվում, որի վրա կարելի է փոխհարաբերություններ կառուցել նրանց հետ ու զարգացնել:
Անկեղծ լինելու ազատությունը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում ցանկացած տեսակի շփման համար: Փոխադարձխոստովանությունները,վստահություննուընդհանուր կարիքները մերձեցնում են մարդկանց: Անկեղծության հոգին ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ Աստծո Հոգին կարող է որոշակի աշխատանք կատարել մարդկանց միմյանց և Աստծուն մերձեցնելու ուղղությամբ: Խոստովանությունը միշտ նախորդել է հոգևոր վերածննդին և Քրիստոսում եղբայրական փոխհարաբերությունների հաստատմանը, որոնք վերափոխում են կյանքը:
Մարդկային փոխհարաբերությունների դինամիկայի օրենքը` հաստատված Իր` Արարչի կողմից, արտահայտվում է նրանում, որ քրիստոնեական ազնվությունն ու խոստովանության հոգին ակնթարթորեն պտուղ են բերում` փոխադարձ միասնականության, մտերմության և եղբայրական սիրո տեսքով: Այնտեղ, ուր չկան անկեղծ խոստովանություններ, չի կարող լինել և սեր:
Պողոս առաքյալը քրիստոնեական ծառայության օրինակ է, ում կյանքը բոլորի աչքի առջև էր: Պողոսը չէր ջանում թաքցնել իր թուլությունները: Նա նորկտակարանյան գրողներից ամենաուսյալն էր, լավագույն աստվածաբանը, ամենագործուն ավետարանիչը և քարոզիչը: Սակայն, նա բավականաչափ համեստ և անկեղծ էր, որպեսզի հետևյալ խոստովանությունն աներ իր աշակերտ և գործընկեր Տիմոթեոսին ուղղված նամակում. «Ճշմարիտ է այս խոսքը և ամեն
ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնցից առաջինը ես եմ» (Ա Տիմոթեոս 1.15):
Երբ աշխարհը տեսնի քրիստոնյաների անթերի ազնվությունը միմյանց հետ փոխհարաբերություններում, շատերը կներգրավվեն այդ առողջացնող և վերականգնող հասարակությանը: Այսօր հենց դրա կարիքն այդքան ունեն մարդիկ` ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցու ներսում: Շատերը հոնգել են դեր խաղալուց: Նրանք ցանկանում են այնպիսի հասարակություն գտնել, որտեղ, առանց որևէ բանից զգուշանալու, իրենք կկարողանան լինել այնպիսին, ինչպիսին կան:
Արդյոք եկեղեցին չպե՞տք է դառնա այդպիսի սիրո և ընկերության միջնաբերդ: Մարդիկ պե՞տք է արգավանդ վայրեր կամ էլ խմբային հոգեթերապիայի պարապմունքների հաճախեն` այդ ընկերությունը որոնելով: Մի՞թե Սուրբ Հոգու պտուղներով օժտված եկեղեցին չպետք է դառնա այն վայրը, ուր մարդիկ կարող են հասնել լիակատար ազատագրման: Եկեղեցինչպե՞տքէփառաբանվիիրեղբայրականշփումներով: Այն չպե՞տք է դառնա փարոս, որ մարդկանց դուրս է բերում խավարից դեպի լույսը, դեպի Քրիստոսի հետ շփումը, դեպի երկնքի մթնոլորտը: Մի՞թե եկեղեցին չպետք է ուրախությամբ և ցնծությամբ լցնի միայնակ ու ամայացած սրտերը:
Եթե եկեղեցում չտիրի անկեղծության, զղջման ու ճշմարիտ խոստովանությունների հոգին, մեղավորները չեն ներգրավվի այնտեղ: Այն չի կարողանա ավետարանչական աշխատանք իրականացնել:
Մեղքերի խոստովանության հարցը ավելի մեծ ուշադրության է արժանի, քանի որ այն կարևոր է վերածննդի, բարենորոգման և հաջող ավետարանչական աշխատանքի համար:
Աստվածաշնչում բազմիցս ցույց է տրված, որ ինչքան ավելի բարձր է մարդու հոգևոր մակարդակը, այնքան ավելի շատ է նա հակված խոստովանելու իր մեղքերը:
Սուրբ Գրքում մենք շատ հատվածներ ենք գտնում, որտեղ նկարագրվում են հավատի հսկաների մեղքերը, մոլորություններն ու թուլությունները: Բայց, մենք կարդում ենք և այն մասին, թե ինչպես էին նրանք իրենց մեղքերը խոստո-
վանում Աստծո, իրենց ժամանակակիցների և մեր առջև: Աստվածաշնչյան հեղինակների անաչառ գրիչը գրի է առել և՛ նրանց պարտությունները, և՛ նրանց հաղթանակները: Մենք տեսնում ենք, թե ինչ պայքար ստիպված եղան ապրել իրենց կյանքում Ադամը, Մովսեսը, Դավիթը, Եղիան, Հովնանը, Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Պողոսն ու հավատի շատ այլ հերոսներ: Նրանց խոնարհված հոգին ու անկեղծ խոստովանությունն առողջացրել են բազմահազար մարդկանց հոգևոր կյանքը: