8 minute read

Գլուխ8. Սիրել` նշանակում է վստահել

Գլուխ 8

ՍԻՐԵԼ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀԵԼ

Advertisement

«Ամենքին պատվեցե՛ք...»: Ա Պետրոս 2.17

Իր` «Քրիստոսի Հոգին մարդկային փոխհարաբերություններում» գրքում (Զոնդերվան, 1968 թ.) Ջեյմս Բիշոփը պատմում է մի պատմություն, որ ինքը լսել է 1937 թվականին Մադրաս (Հնդկաստան) քաղաքում:

«Կանոնիկոս Գոլդսմիթը անգլիկանական եկեղեցու նվիրյալ ավետարանիչ էր և վայելում էր քաղաքի բնակիչների մեծ սերը: Մի անգամ նա իր հնդիկ ծառային որոշ գումար վստահեց, որով վերջինս սննդամթերքի անհրաժեշտ պաշար պետք է գներ: Բայց մթերքը գնելու և բերելու փոխարեն, ծառան փողի հետ միասին անհետացավ: Կանոնիկոս Գոլդսմիթը շատ տխրեց: Չորս օր նա որոնում էր այդ մարդուն: Ի վերջո, գտնելով նրան, Կանոնիկոսը խորարհությամբ մոտեցավ նրան և ասաց. «Ես ներողություն եմ խնդրում: Ես քեզ այնքան քիչ էի վճարում, որ դու ստիպված էիր այդպիսի արարք գործել: Վերդարձի՛ր ինձ մոտ: Ես քեզ ավելի շատ աշխատավարձ կտամ»: Ծառան հմայված էր սիրո և վստահության այդ արտահայտությունից: Նա վերադարձավ, խորապես ապաշխարեց և դարձավ Կանոնիկոս Գոլդսմիթի նվիրված, հուսալի ծառան»:

Ի՜նչ հեշտությամբ ես ու դուք հաշվեհարդար կտեսնեինք այդ գող ծառայի հետ: Մենք հավանաբար ոստիկանությանը կբողոքեինք: Նրա ձերբակալությունն ու պատիժը մեզ բա-

վականություն կպատճառեին: Հնարավոր է, որ մենք անգամ մեր գործընկերներին կբողոքեինք այդ «անտանելի մարդկանցից», ում երբեք չի կարելի վստահել:

Կանոնիկոս Գոլդսմիթը գող ծառայի հետ վարվեց ոչ սովորական մարդու նման: Որպես կանոն, մարդը ձգտում է որևէ կերպ վրեժ առնել նրանից, ով չարիք է պատճառում իրեն, կամ, գոնե, ոչ մի ընդհանուր բան չունենալ այդպիսի մարդու հետ: Մեզ խորթ է մարդուն ուղղվելու, վերականգնըվելու հնարավորություն տալը, նրա նկատմամբ վստահություն դրսևորելը: Թեթևակի հեգնանքով Աստված մեզ հասկացրել է, թե որքան այլանդակ է մարդկային էությունը, որին օտար են ներումն ու վստահությունը. «Ես չեմ գործադրի իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ ավերի Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ» (Օվսե 11.9):

Մենք պետք է ընդունենք, որ միայն Աստծո Հոգին կարող է մեր մեջ այդպիսի մեծահոգություն և կարեկցանք առաջացնել, ինչպիսին ուներ Կանոնիկոս Գոլդսմիթը: Միայն այն դեպքում, եթե ձեր և իմ սրտում ապրի Աստծո սերը, մենք կկարողանանք վստահել նրանց, ովքեր չեն արդարացրել ու չեն արդարացնում մեր ակնկալիքները, հիասթափեցնում են մեզ:

Հիսուս Քրիստոսը ամենադյուրահավատ Մարդն էր, որ երբևէ ապրել է երկրի վրա: Նա բոլոր հիմքերն ուներ մարդկանցից հիասթափվելու համար, սակայն դա չխանգարեց Նրան անսահման վստահություն ցուցաբերել մարդկանց նկատմամբ: Նրա կյանքը հստակ կերպով վկայում է, որ ավելի լավ է վստահել մարդկանց անգամ մեկ-երկու անգամ խաբվելով, քան մարդկանց նկատմամբ ունեցած անվստահության պատճառով զրկվել խոր փոխհարաբերություններից:

Հիսուսը վստահում էր Սիմոնին` այդ դյուրագրգիռ, պոռթկուն, պարծենկոտ ձկնորսին: Նա նաև վստահում էր Զակքեոսին` խորամանկ, գող և անազնիվ մաքսավորին: Նա վստահում էր անառակ Մարիամին:

Իր վստահությամբ Հիսուսը դյութում էր մարդկանց սրտերը, նրանց առջև բացելով փրկության ճանապարհը:

Հիսուսը, մարդկանց վստահելով, շատ բան էր վտանգի ենթարկում: Նա վստահում էր Հուդային, թեև գիտեր, որ Հու-

դան մատնելու է Իրեն: Նա նրան էր վստահում փողը, Իր համբավը, թեև նախապես գիտեր, որ Հուդան չի արդարացնելու այդ վստահությունը:

Ու թեև մենք շատ անգամ Աստծո վստահությանն անարժան ենք գտնվել, Նա առաջվա նման հավատում է մեզ, և մեր փրկությունը կախված կլինի այն բանից, թե մենք կկարողանա՞նք լիովին վստահել Աստծուն:

Վստահությունը քրիստոնեական սիրո կարևոր բաղադրամասն է: Փաստորեն սերը չի կարող գոյություն ունենալ առանց վստահության: «Սերը վստահության գործողությունն է,- գրում էր Էրիխ Ֆրոմը,- և ով սակավ հավատ ունի, չի կարող ուժեղ սիրել»:

Սերը դրսևորվում է վստահության մեջ: Վտահելով մարդկանց, մենք դրանով ցույց ենք տալիս, որ գնահատում ենք նրանց: Եթե մենք չենք վստահում մարդկանց, ոչինչ չենք կարողանա անել նրանց համար, ոչնչով չենք կարող օգնել նրանց:

Քրիստոնեական «բարի լուրի» մեջ նշանակալիորեն շեշտադրվում է ամեն մարդու արժեքավորությունը: Աստված այնքան բարձր է գնահատում յուրաքանչյուր մարդու, որ Նա Իր Որդուն մահվան կուղարկեր անգամ մեկ մարդու համար, ցանկացած մեկի, ով երբևէ ապրել է երկրի վրա:

Օ՜, երբեմն մենք որքա՜ն հեռու ենք լինում նման վերաբերմունքից`խստասրտությունևանհոգիվերաբերմունքդրսևորելով: Մենք ոտնատակ ենք տալիս ամենանուրբ մարդկային զգացմունքների քնքշագույն ծիլերը: Մենք սառնությամբ ենք խոսում նրանց հետ, ովքեր մեր կարեկցանքի ու ըմբռնման կարիքն ունեն, նրանց հետ, ովքեր գտնվում են վհատության մեջ: Մենք հեշտությամբ հրաժարվում ենք որոշ համոզմունքներից` չխորհելով այն մասին, որ դա կարող է լիակատար կործանում նշանակել մարդկանց համար, ովքեր անսահմանորեն վստահել են մեզ: Մենք չենք խորհում այն մասին, թե ինչ նողկալի մեղք ենք գործում` առանց քաշվելու փլուզելով մեկ այլ մարդու ամենագողտրիկ զգացմունքները: Մենք մասնագիտորեն հերքում ենք մեր ընդդիմախոսների փաստարկները` գրեթե առանց ջանք գործադրելու: Մենք հաշմում ենք մեզ սիրողների հոգեկանը, մենք կոպտորեն ու անքաղաքա-

վարի ենք վարվում Աստծո պատկերով ստեղծված մարդկանց հետ, ում Աստված գնահատում և հարգում է, լոկ զվարճանալու, նրանց վրա ծիծաղելու համար:

Որքա՜ն անուշադիր ենք մենք միմյանց նկատմամբ: Եթե միայն մեր «ես»-ը նվաստացնեինք Աստծո առաջ և բարություն, քաղաքավարություն ու կարեկցանք դրսևորեինք մեր մերձավորների նկատմամբ, ապա մեկ մարդու փոխարեն Տիրոջ մոտ հարյուրավոր մարդիկ կգային:

Մեր կյանքում հանդիպած յուրաքանչյուր մարդու մենք պետք է վերաբերվենք այնպես, ինչպես նրան կվերաբերվեր Հիսուսը որպես ինքնօրինակ ու անկրկնելի անհատականության: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է մեր ուշադրությանն ու հարգանքին:

Աստված յուրաքանչյուր մարդու առաջարկում է ամեն լավագույնը, ինչ ունի Ինքը: Յուրաքանչյուրը Նրա աչքում եզակի արժեք ունի:

«Ինչո՞ւ է Աստված այդքան ուժգին սիրում մեզ ամենքիս»,հարցրեց աստվածաշնչյան դպրոցի ուսուցչուհին առաջին դասարանի աշակերտներին: Հետևեց լռություն և եռանդուն խորհրդածություն հարցի շուրջը: Հետո մի փոքրիկ աղջնակ ասաց. «Որովհետև Նա մեզանից յուրաքանչյուրից մեկն ունի»:

Իմանալ, որ Աստված Իր Որդուն մահվան կուղարկեր ցանկացած մեղավորի փոխարեն, նշանակում է իմանալ, որ Նա գնահատում է մեզանից յուրաքանչյուրին:

Եթե միայն մենք կարողանայինք ըմբռնել մարդկային անձնավորության վիթխարի արժեքը: Եթե միայն մենք կարողանայինք ըմբռնել ամեն մի հոգու կրկնակի արժեքը: Չէ՞ որ Աստված յուրաքանչյուր մարդու արարել է Իր սեփական պատկերով և յուրաքանչյուրին փրկագնել է Իր Որդու` Հիսուս Քրիստոսի պարգևի միջոցով:

Ո՞վ կարող է որոշել մեկ հոգու արժեքը: Մտորե՛ք Գեթսեմանի մասին, որտեղ Քրիստոսը հոգեվարքի երկար ժամեր անցկացրեց գերմարդկային տառապանքների մեջ հանուն մեզանից յուրաքանչյուրի: Խորհեցե՛ք խաչին գամված Փրկչի, Նրա հուսահատ աղաղակի մասին` «Աստվա՜ծ Իմ, Աստվա՜ծ Իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ» (Մարկոս 15.34): Մտորե՛ք Նրա արնաշաղախ գլխի, Նրա խոցված կողի, հաշմված ոտքերի

մասին: Քրիստոսը վտանգի ենթարկեց ամեն բան, որպեսզի փրկի մեզ` մարդկանցս: Նա վտանգի ենթարկեց անգամ երկինքը: Հիշելով այն մասին, որ Քրիստոսը կմահանար անգամ մեկ մեղավորի համար, դուք կկարողանաք ավելի լավ ըմբռնել յուրաքանչյուր մարդու արժեքը:

Եթե մենք գնահատում ենք մարդուն, կվստահենք նրան: Որքան ավելի շատ ենք մենք վստահում մարդուն, այնքան ավելի շատ ենք գնահատում նրան:

Վստահելով մարդուն, մենք դրանով ասում ենք նրան. «Ես քեզ գնահատում եմ այնպիսին, ինչպիսին դու կաս, և հավատում եմ, որ դու կարող ես է՛լ ավելի լավը դառնալ:

Աստվածաշունչը հրամայում է. «Ամենքի՛ն պատվեցեք» (Ա Պետրոս 2.17): Միայն, առանց բացառության, բոլոր մարդկանց վստահելով, մենք կարող ենք կատարել այս պատվիրանը: Անփոփոխ կերպով վստահելով մարդկանց, մենք դրանով իսկ բարձրագույն հարգանք ենք դրսևորում նրանց նկատմամբ:

Վստահությունը ենթադրում է հույս և հաստատունություն: Մենք պետք է իրապես գնահատենք մարդկանց, բայց որքան էլ նրանք սխալներ գործեն, մենք կարող ենք հավատալ, որ նրանք կարող են հասնել շատ ավելիին: Վստահելով մարդկանց, գործնականում մենք ապացուցում ենք, որ գնահատում և հարգում ենք նրանց: Մեր վստահությամբ մենք կարող ենք մարդու մեջ բարձրացնել արժանապատվության զգացումը, նրան ոգեշնչել այնպիսի արարքների, որոնք նա չէր գործի հակառակ պարագայում:

Ինչպես ասել է հոգեբան Բոնարո Օվերսթին. «Մենք ոչ միայն մեր եղբոր պահակն ենք, շատ դեպքերում մենք կարող ենք նրան ձևավորել որպես անձնավորություն»:

Վստահությունն այն գործիքն է, որն Աստված տվել է մեզ, որպեսզի մենք դրա օգնությամբ նպաստենք Աստծո պատկերի վերականգնմանը մարդկանց մեջ: Մենք պետք է բացենք նրանց աչքերը այն հնարավորությունների նկատմամբ, որ իրենք ունեն որպես Աստծո կողմից արարված և փրկագնված էակներ:

Մարդունկատմամբմերվերաբերմունքովմենքկարողենք նրան դարձնել ավելի վատը կամ ավելի լավը: Խորհե՛ք, թե

ով դարձավ գող ծառան` Կանոնիկոս Գոլդսմիթի կողմից իր նկատմամբ դրսևորված վստահության արդյունքում: Ռալֆ Վալդո էմերսոնը գրել է. «Վստահե՛ք մարդկանց, և նրանք հավատարիմ կլինեն ձեզ: Նրանց նկատմամբ ազնվաբար վարվեք, և նրանք մեծ կդառնան»:

Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի հատկություններ, բնավորության ու անձի որոշակի գծեր, որոշ ընդունակություններ և օժտվածություններ, որոնք լիարժեք կերպով կարող են դրսևորվել միայն այն դեպքում, եթե մարդը վստահություն և աջակցություն է զգում շրջապատողների կողմից: Հիսուսը մարդկանց մեջ միշտ որոնում էր լավագույնը: Նա երբեք կանգ չէր առնում բնավորության թույլ կողմերի վրա: Նա միշտ օգնում էր մարդկանց` դրսևորելու իրենց լավագույն տեսանկյունից: Դրանով Նա մեզ սիրո ամենահրաշալի օրինակներից մեկն է տվել:

Սերը միշտ վստահում է, միշտ ձգտում է արդարացնել մարդուն` նրա արարքների շարժառիթները մեկնաբանելով ամենաբարենպաստ լույսի ներքո: «Սերը, որի մասին ես պատմում եմ,- գրում է Պողոս առաքյալը (թարգմանությունը` Ֆիլիպսի),- ձգտում է արարել» (Ա Կորնթացիս 13.4):

Լոուրենս Արաբացին հռչակվել էր նրանով, որ կարողանում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել արաբների հետ: Քիչ օտարերկրացիների էր դա հաջողվում: Երբ նրան հարցրին, թե ինչպես է դա նրան հաջողվում, նա պատասխանեց. «Ես արաբներին վերաբերվում եմ այնպես, ինչպես և անգլիացիներին»:

Մենք պետք է բարին որոնենք ուրիշների մեջ: Մենք պետք է նրանցից դա ակնկալենք: Մենք պետք է նրանց վերաբերվենք այնպես, ինչպես եթե նրանք արժանի լինեին բարձրագույն հարգանքի: Միայն այդպես կարելի է նվաճել նրանց վստահությունը: Միայն այդպես կարելի է նրանց համար բացահայտել Ավետարանը: Որքա՜ն հազվադեպ ենք մենք մարդկանց մեջ որոնում բարին ու լավը: Որքա՜ն հաճախ ենք մենք նկատում միայն նրանց թերությունները:

Հիշո՞ւմ եք անառակ որդու առակի ավագ որդուն: Երբ հայրը, ցնծալով անառակ որդու վերադարձի համար, առանձնահատուկ խրախճանք կազմակերպեց այդ իրադարձությունը

նշելու համար, ավագ որդին չցանկացավ մասնակցել դրան: Սուրբ Գիրքն ասում է. «Եվ նա բարկացավ, և չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան» (Ղուկաս 15.28): Եղբոր նկատմամբ իր վերաբերմունքով նա ցույց տվեց, որ եթե ինքը լիներ հոր փոխարեն, չէր ընդունի թշվառին: Նա այնքան սրտնեղած էր, որ անգամ եղբորը «եղբայր» չանվանեց` սառը արտաբերելով` «քո որդին»:

Իր լարվածությամբ և կասկածամտությամբ նա ասես ջանում էր համոզել հորը, որ այդ մսխողը կրկին ցանկանում է օգտվել նրա բարյացակամությունից բոլոր հյութերը նրանից քամելու համար, և որ հայրը ծայրաստիճան անմտորեն կվարվի, եթե կրտսեր եղբորը թույլ տա կրկին հիմարացնել իրեն: Իր ողջ տեսքով և վարքով նա ցանկանում էր ցույց տալ հորը, որ այդ վատնողին չի կարելի վստահել:

Բայց հայրը վստահում է անառակ որդուն` չնայելով նրա բոլոր սխալներին ու զանցանքներին: Հոր համար չկա ավելի թանկ բան, քան իր տղան, որ կորած էր, իսկ այժմ գտնվեց:

Նա նրան տալիս է ամեն լավագույնը, ամենասքանչելի հագուստը, թանկարժեք մատանի է դնում մատին: Հատուկ երեկույթին նա հրավիրում է նվագածուներ և իր հարևաններին: Նա չի ամաչում իր որդուց: Նա ցանկանում է պատվել նրան, ով իր համար ամեն ինչ է:

«Ամենքի՛ն պատվեցեք»,- ասում է Աստծո Խոսքը: Անգամ անառակ որդիներին: Եթե միայն մենք կարողանայինք մարդկանց նայել Հո` անսահման սիրո աչքերով, այդ ժամանակ կկարողանայինք բոլորին վերաբերվել որպես Նրա զավակներ, մեր եղբայրներ ու քույրեր:

Մենք կարող ենք պնդել, որ Աստծո զավակներն ենք: Բայց եթե դա իսկապես այդպես է, ապա մենք պետք է կենդանի և գտնված համարենք բոլոր կորած, հոգևորապես մահացած եղբայրներին: Նրանք մեզ հետ կապված են ամենաամուր կապերով, որովհետև Աստված նրանց ընդունում է որպես Իր զավակներ: Բայց, եթե մենք հրաժարվում ենք նրանցից, մենք դրանով իսկ ցույց ենք տալիս, որ մենք վարձկաններ ենք, այլ ոչ թե զավակներ` Երկնային Հոր ընտանիքում:

This article is from: