12 minute read

հրաժարում

Գլուխ 11

«Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, ևիր եղբորն ատի, նա ստախոս է: Որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել: Եվ այս պատվիրանքն ունենք Նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի»: Ա Հովհաննես 4.20,21

Advertisement

Երկու մարդ կանոնավոր կերպով նույն եկեղեցին էին գալիս` մասնակցելու երկրպագությանը: Երկուսն էլ նույն արհեստի մարդիկ էին և բարեխիղճ աշխատավորներ: Երկուսն էլ համարում էին, որ մանրակրկիտ կատարված աշխատանքը միաժամանակ նաև քրիստոնեության գովազդ է, այդ պատճառով նրանք ջանում էին, որքան հնարավոր է, ազնվորեն կատարել պատվերները:

Մի անգամ, երկուսն էլ առաջարկեցին իրենց ծառայությունները, ընդ որում, յուրաքանչյուրը նշանակեց իր գինը: Իհարկե, պայմանագիրը կնքվեց երկուսից միայն մեկի հետ: Անհաջողակի կինը շատ տրտմեց: Նրան փող էր հարկավոր ինչ-որ ցանկալի իր գնելու համար: Երբ հայտնի դարձան նրանց նշանակած գները, պարզ դարձավ, որ պայմանագիրը կնքած արհեստավորն անհամեմատ ավելի ցածր էր գնահատել իր աշխատանքը: Տրտմած կինը վճռեց, որ իր ամուսնու մրցակիցը հատուկ է իջեցրել գինը, որպեսզի իր

հավատակից եղբորը զրկի ձեռնտու պատվերից: Նա այդ միտքը հայտնեց իր ամուսնուն:

Իրականում, մրցակիցն այդքան ցածր գին էր պահանջել այն պատճառով, որ ցանկանում էր հնարավորություն տալ իր որդուն` իր ուժերը փորձել գործնականում, ով այդ ժամանակ արհեստը սովորում էր հոր մոտ: Կնոջ աննրբանկատությունն իր հետքը թողեց ամուսնու հոգևոր վիճակի վրա: Նա հավատաց կնոջ ստին և չարացավ իր եղբոր նկատմամբ:

Հետևյալ շաբաթ, նա, առանց որևէ բացատրության, հրաժարվեց եկեղեցում ընծաներ հավաքել իրեն նեղացնող եղբոր հետ միասին: Նա վճռեց, որ եթե ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել, բոլոր կմտածեն, որ ինքն արդարացնում է իր եղբոր արարքը: Նրա գործընկերը շուտով ամեն բան հասկացավ: Մտահոգված ու վիրավորված` նա սկսեց խուսափել իր հավատակից եղբորից: Նա չէր ցանկանում ռիսկի դիմել` վախենալով սադրել իր եղբորը և է՛լ ավելի շատ տրամադրել իր դեմ:

Երկուսն էլ սկսեցին պատրվակ փնտրել եկեղեցու նախասրահում հանդիպումներից խուսափելու համար: Լինելով աստվածաշնչյան դպրոցի նույն խմբի անդամներ, նրանք թեթևացած շունչ քաշեցին, երբ իրենցից մեկը տեղափոխվեց մեկ այլ խումբ: Երկրպագությունների ժամանակ, նրանք ջանում էին իրենց ընտանիքների հետ նստել եկեղեցու դահլիճի հակադիր ծայրերում: Ոչ ոք չէր տեսնում, որ նրանք երկրպագության ավարտից հետո բարևեն միմյանց, ինչպես անում էին շատ տարիների ընթացքում:

Նրանց հարաբերությունների մասին իմացան եկեղեցու մյուս անդամները: Նրանք արագորեն անցան այն սարկավագի կողմը, ով ավելի համակրելի էր իրենց համար:

Այդպես ստեղծվեց եկեղեցու երկու թշմանական խմբավորում:

Հովիվը, նկատելով համայնքում հոգևոր կյանքի անկումը, որոշեց այցելել նախկին ընկերներից մեկին: Իմանալով այդ մասին, երկրորդ սարկավագը եզրակացրեց, որ հովիվը աջակցում է իր հակառակորդին, և իսկույն նամակ ուղարկեց տեղական միության նախագահին` բողոքելով հովվի կողմնապահությունից: Նա պնդում էր, որ հովիվը ցանկանում է եկեղեցին բաժանել խմբակցությունների:

Մտահոգված նախագահը, որ տեղյակ չէր այդ համայնքի վշտից, կանչեց հովվին և նրան պատմեց բողոքի մասին: Նա խնդրեց առավել զգույշ և ուշադիր լինել իր խնամակալության տակ գտնվողների հետ փոխհարաբերություններում:

Հովիվը, որ միշտ ցանկանում էր հաճոյանալ միության նախագահին, տրտմեց: Չէ՞ որ նա ուզում էր արդարացի լինել երկու արհեստավորների նկատմամբ, ովքեր գժտվել էին լրջորեն ու երկար ժամանակով, այժմ արդեն դա պարզ էր: Արդյունքում, հովիվը կորցրեց այդ համայնքում աշխատելու շահագրգռվածությունն ու սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել իր շրջանի մյուս համայնքներին: Նա վճռեց չմիջամտել երկու սարկավագների փոխհարաբերություններին, որպեսզի է՛լ ավելի չխորացնի հակամարտությունը:

Ամենշաբաթյա աղոթքի ժողովների հաճախելիությունն ընկավ ալեկոծված եկեղեցում: Երբ եկավ եկեղեցու ծառայողների վերընտրության ժամանակը, քչերն արձագանքեցին ընտրական հանձնաժողովի կոչին` ծառայելու որպես սարկավագներ ու երեցներ:

Քարոզիչը մտադիր էր ձմռանը ավետարանչական հավաք կազմակերպել այդ քաղաքում: Բայց գնահատելով իրադրությունը, նա վճռեց չանել դա: Պատճառներից մեկը եկեղեցու ֆինանսական ճգնաժամն էր: Համայնքի գանձապահը դժվարությամբ էր միջոցներ հայթայթում աղոթքի տունը պահելու և տնտեսական ծախսերի համար:

Եկեղեցու անդամներն սկսեցին դժգոհությամբ նոր մարդկանց հրավիրել երկրպագության: Ոմանք պատճառաբանում էին, թե այցելուները կարող են սառնություն և անտարբերություն զգալ: Այդ տարի ոչ մի մկրտություն չեղավ: Սերը նկատելիորեն սառել էր:

Եկեղեցու անդամները գրեթե լիովին կորցրել էին իրենց քաղաքի բնակիչներին Աստծո սերը բացելու ընդունակությունը: Շատ քրիստոնյաների հոգևոր աճը կանգ էր առել, շատերն առհասարակ հիասթափվեցին ու գնացին աշխարհ, և այդ ամենն անախորժ թյուրիմացության պատճառով, որը, քաղցկեղային ուռուցքի նման, ախտահարել էր համայնքի ողջ մարմինը:

Աստծո եկեղեցին պետք է վախենա ոչ այնքան աշխարհի դիմադրությանյունից, որքան հավատավորների սրտում փայփայվող չարիքից: Այդ չարիքն ամենակործանարար կերպով է անդրադառնում Աստծո գործի վրա: Նախանձը, վիրավորանքները, խավարչտին կասկածները, հակակրանքն ու արհամարհանքը կործանարար են հոգևոր կյանքի համար:

Հիսուսը ջանում էր Իր հետևորդների գիտակցությանը հասցնել, որ նրանք չպետք է զգուշանան մարմնին հասցված վնասից: Ամենից առաջ հարկավոր է պահպանել հոգին, այսինքն` անձի հոգևոր տեսանկյունը: Բայց ոչինչ այնքան չի սպառնում հոգևոր բարօրությանը, որքան հակակրանքն ու չարությունը ընտանիքի, համայնքի անդամների միջև մարդկանց փոխհարաբերությունների բոլոր մակարդակներում:

«Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, և իր եղբորն ատի, նա ստախոս է: Որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել: Եվ այս պատվիրանքն ունենք Նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհաննես 4.20-21):

Աստծո նկատմամբ մեր սերը սերտորեն ու անխզելիորեն կապված է մարդկանց նկատմամբ մեր սիրո հետ: Դուք չեք կարող սիրել Աստծուն` չսիրելով մարդկանց: Դուք նաև չեք կարող անկեղծորեն սիրել մարդկանց` չսիրելով Աստծուն:

Մենք հաճախ չենք գիտակցում, որ մարդկանց նկատմամբ մեր սերն ուղղակիորեն արտացոլում է Աստծո նկատմամբ մեր սերը: Անգամ փրկագնվածները վերջին դատաստանի ժամանակ չեն կարողանա լիովին ըմբռնել այս սկզբունքը: Հիսուսն ընդգծել է դա, խոսելով այն զարմանքի մասին, որ կարտահայտեն Իր ճշմարիտ հետևորդները: Նրանք կզարմանան, երբ Նա բացահայտի սերը, որը նրանք դրսևորել են նրանց նկատմամբ, ովքեր ունեցել են դրա կարիքը: Կարիքավորների նկատմամբ սերը Նա ընդունում է որպես հենց Իր նկատմամբ դրսևորված սեր: «Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, Ինձ արիք» (Մատթեոս 25.40):

Մարդկանց նկատմամբ սերը բացահայտում է Աստծո նկատմամբ ձեր սիրո խորությունը: Հովհաննեսը, ով զգացել էր սիրո մեծագույն խորությունը, գրել է. «Եթե իրար սիրենք`

Աստված մեզանում է բնակվում, և Նրա սերը կատարյալ է մեզանում» (Ա Հովհաննես 4.12): Աստված համարում է, որ կատարելությունը հոգու ողջ զորությամբ սիրելու ընդունակությունն է` քո ներսում Հիսուս Քրիստոսի բնավորության և կերպարի վերականգնման գործընթացում:

Միայն այն մարդը, ով անշահախնդիր սիրում է իր եղբորը, իսկապես սիրում է Աստծուն: Այն հոգին, որը դրսևորվում է մերձավորների հետ մեր փոխհարաբերություններում, մեր ճշմարիտ մարդկային էությունն է, ինչպես այն գնահատում է Աստված:

«Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է անարգում» (Առակաց 17.5): «Իր ընկերին անարգողը մեղանչում է» (Առակաց 14.21): Եթե դուք նեղացրել եք ձեր ընկերոջը, պետք է գիտակցեք, որ սխալ եք վարվել: Հետո, դուք պետք է Աստծուց ներողություն խնդրեք, որովհետև ձեր ընկերը պատկանում է Աստծուն: Նեղացնելով նրան, դուք վիրավորել եք նրա Արարչին ու Փրկչին:

Աստծո նկատմամբ շինծու սերը չի կարող փոխհատուցել սիրո անբավարարությունը մեկ այլ մարդու նկատմամբ: Դուք պետք է սիրեք անգամ դաժանացած մեղավորներին, ովքեր վիրավորում են ձեր լավագույն զգացմունքները:

Աստված խնդրում է ձեզ` որպես քրիստոնյաներ, Իր սերը հասանելի դարձնել բոլորի համար, նաև նրանց, ովքեր տհաճ են ձեզ համար, և նրանց, ովքեր կողմնակից չեն ձեր հայացքներին:

Մարդիկ նման են անհնազանդ փոքրիկ երեխաների: Նրանք ամենից շատ սիրո կարիք ունեն այն ժամանակ, երբ ամենից քիչ են արժանի դրան: Աստծուն հարկավոր են մարդիկ, ովքեր խնդրում են Իրեն` օժտել թանկարժեք սուրբ սիրով, որը կարող է հաղթահարել ցասումը, վիրավորանքներն ու անարդարությունը: Սա կենսական կարևորություն ունի ինչպես իր` քրիստոնյայի, այնպես էլ նրանց համար, ում նա սիրում է: Եթե դյուրաբորբոքության կամ հակակրանքի պատճառով սառչում է մեր սերը մարդու նկատմամբ, ապա միաժամանակ խզվում է նաև Աստծո նկատմամբ մեր սիրո հիմքը: Մենք պետք է սովորենք կառավարել այնպիսի հույզեր, ինչպիսիք են դյուրաբորբոքությունը, վրդովմունքը կամ ցասումը մեկ այլ մարդու

նկատմամբ: Մենք չենք կարող անուշադրության մատնել նրանց հայտնվելը մեր քրիստոնեական կյանքում:

«Թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի»,խորհուրդ էր տալիս Պողոս առաքյալը: Նա հստակ կերպով հասկանում էր, որ մերձավորի նկատմամբ հակակրանքի պատճառով, մենք կարող ենք կորցնել կապն Աստծո հետ: Այդ պատճառով, նա նաև խորհուրդ էր տալիս. «Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից` ամեն չարության հետ» (Եփեսացիս 4.31):

Աստծո սիրո գիտակը պետք է սովորի կառավարել իր հույզերը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ապրենք Աստծո արքայությունում այստեղ՝ երկրի վրա, և մտնենք ապագա փառքի արքայության մեջ:

Երբ Քրիստոսը երկրորդ անգամ երկիր գա, Նա ակընթարթորեն, գերբնական ձևով քրիստոնյաներին չի օժտի մարդկանց նկատմամբ լավ վերաբերվելու ընդունակությամբ: Նա կգա, որպեսզի ողջ տիեզերքի առջև հռչակի, որ Իր զավակներից մի քանիսը սովորել են սիրել և քրիստոնեաբար վերաբերվել անձնական հակակրանքներին, ինչպես նաև հաղթահարել այլախոհների նկատմամբ հակակրանքի զգացումը: Քրիստոսը նրանց արժանի կհռչակի երկնքի արքայության մեջ ապրելու համար:

Անձնական հակակրանքից ազատվելու համար, քրիստոնյան պետք է ըմբռնի և զգա ներումը: Դյուրաբորբոքությունը, վրդովմունքն ու ցասումը հաղթահարելու համար դուք պետք է խաչվեք ամենաներման խաչին:

Ներումը չի կարող սահմանափակվել ժամանակի որոշակի պահի կատարված գործողությամբ: Այն ձեր մեջ ի հայտ չի գա ոչնչից` ճգնաժամային պահին, որն անսպասելիորեն կծագի ձեր կյանքում: Ներումն ունի հարաճուն, շարունակական բնույթ։ Այն կյանքի ուղի է, որով քրիստոնյաները գնում են ամեն ժամանակ` նայելով հավատի Զորագլխին ու Կատարողին:

Եթե Աստված միշտ ներում է մեզ, ապա ինչո՞ւ մենք էլ չներենք: Ներումը` գթասրտության, արդարության ու սիրո նման, Աստծո բնավորության անքակտելի գիծն է: Այն պետք է

ներդաշնակորեն հատուկ լինի և մեզ` քրիստոնյաներիս, եթե միայն մենք ապրում ենք աստվածային սիրո սկզբունքներով:

Աստված ցանկանում է ներում պարգևել յուրաքանչյուր մարդու` ցանկացած պահի: Նրա ներումը միշտ Իր հետ է: Երբ մարդը գալիս է Աստծո մոտ, նա Նրանից ներում է ստանում: Աստված ներում է մարդկանց` նախքան նրանք այդ մասին կխնդրեն Իրեն: Իհարկե, նրանք Աստծո նման չեն կարող ներել, եթե չապաշխարեն: Սակայն Աստված անդադար Իր ներումն է առաջարկում մարդկանց, որը մեղավորին տանում է դեպի ապաշխարություն:

Մենք չափազանց հաճախ մեզ վիրավորողներին ներում ենք միայն այն դեպքում, եթե նրանց մեջ տրտմության և ապաշխարության նշաններ ենք նկատում: Մենք հաճախ հասնում ենք ներման, այն էլ այն դեպքում, եթե մեր ինքնասիրությունը բավարարված է, եթե մենք հավաստիանում ենք, որ մարդն անկեղծորեն ցավում է մեզ հասցված վիրավորանքի համար:

Աստվածային օրինակը հիշեցնում է մեզ, որ ներումը պետք է մեր երկրորդ բնավորությունը դառնա, որ մենք պետք է մարդկանց ներենք, նախքան նրանք կվիրավորեն մեզ: Երկնային Հայրը սիրեց մեզ և ներեց մեր մեղքերը, երբ մենք դեռ մեղսագործներ էինք: Դա ավելի լավ է, քան մարդկանց ներելն այն բանից հետո, երբ նրանք մեզ հետ անարդարացի են վարվել: Եվ դա շատ ավելի լավ է, քան դժվարությամբ նրանց ներելն այն բանից հետո, երբ մեզանից ներողություն են խնդրել:

Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ Աստված կների միայն նրանց, ովքեր իրենք հաճույքով ներում են մյուսներին: «Եվ երբ որ կանգնեք աղոթք անելու, ներեցե՛ք, եթե մեկի դեմ բան ունենաք. Որպեսզի ձեր Հայրն էլ` որ երկնքում է, ձեր հանցանքը թողնի ձեզ: Բայց եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքը չի ների ձեզ» (Մարկոս 11.25,26):

«Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից` ամեն չարության հետ: Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած` իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.31,32):

Աստծո միշտ մատչելի, կատարյալ ներումը, որ պարգևվում է պարզապես և առանց նախատինքների, մեր սրտերում համաներող ջերմություն ու խանդաղատանք է առաջ բերում, որոնք վերացնում են հակակրանքի ու թշնամանքի մնացորդները: Սա Աստծո սիրո մաքրագործող փուլն է:

Մենք` քրիստոնյաներս, հաճախ խոսում ենք մեղքերի աստվածային ներման թանկարժեքության ու գեղեցկության մասին: Բայց, ցավոք,մերգործերըմիշտ չէ,որհամապատասխանում են խոսքերին: Ներելու անընդունակ լինելը վստահության ճգնաժամ է առաջ բերում շրջապատող մարդկանց մեջ, ովքեր գործնականում փափագում են իրենց վրա զգալ ճշմարիտ սերն ու ներումը: Բայց քանի որ նրանք մեր մեջ չեն տեսնում այդ սերն ու ներման պատրաստակամությունը, չեն համարձակվում վստահել նաև Աստծուն:

Երկնային Հայրն ասում է. «Ես` Ես Եմ, որ ջնջում եմ քո հանցանքները Իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում» (Եսայիա 43.25): Այս համարից մենք տեսնում ենք, որ ներման անքակտելի մասը հանդիսանում է անցյալի մոռացությունը: Մենք պետք է ներենք ճիշտ նույն կերպ, ինչպես ներում է Աստված:

«Ներումը,- ասում է Այլին Գուդերը,- չափազանց թանկ է: Այն ենթադրում է, որ նա, ով ներում է, պետք է հրաժարվի իր բոլոր «իրավունքներից»»: Հաճախ մենք չենք կարողանում ներել նրան, ով ոտնձգություն է արել մեր «իրավունքների» դեմ: Բայց քրիստոնյան պետք է հասկանա, որ ինքը չունի այդպիսի «իրավունքներ»: Ինքը մահացել է իր համար, իսկ մի՞թե մեռածն ինչ-որ իրավունքներ ունի: Ոչ ոքի հետ այնքան անդարարացի չեն վարվել, որքան մեր Տիրոջ հետ, Ով մաքուր էր բոլոր մեղքերից: Նա ավելի, քան որևէ մեկը, իրավունք ուներ վրեժ լուծելու իրեն հալածողներից և ձեռնպահ մնալ ներումից: Սակայն Նա չի օգտվում Իր այդ «իրավունքից» և հաստատակամորեն լիակատար ներում է առաջարկում բոլոր մարդկանց, անգամ ամենացած ընկած մեղավորներին: Մենք կարո՞ղ ենք դրանից հետո պնդել մեր «իրավունքները» և չներել մերձավորներին միայն այն հիմքով, որ ոտնահարվել են մեր «իրավունքները»:

Ինչպես և մյուս բոլոր հոգևոր որակները, ներումն ավելի շուտ հիմնվում է կամքի, քան հույզերի վրա: Քրիստոնյան

լիովին կարող է ներել իր նկատմամբ որևէ առանձնահատուկ մտերմություն չզգացող մարդուն: Նա ներելու լիարժեք որոշում է ընդունում և այն հասցնում ավարտին: Նա միշտ կարող է զորություն ստանալ Աստծուց: Ներման հոգին հաճախ աղոթքի պատասխան է լինում: Մենք ինքներս չենք կարողանա ներել: Դա նույնքան անհնար է, որքան և հավիտենական կյանքի համար մեզ փրկելը կամ կամային ջանքերի օգնությամբ մեր թշնամիներին սիրելը: Ներման պարգևը բխում է Աստծուց, այդ պատճառով, քրիստոնյաները հավատում են, որ միայն Աստված կարող է ներող դարձնել իրենց:

Քրիստոսի հետևորդներն աղոթում են նրանց համար, ովքեր արհամարհում են իրենց: Աղոթքն օգնում է Քրիստոսի աշակերտներին` հատելու հոգու դառնության ու չարության պալարներն ու մարմնից դուրս բերելու հակակրանքի ու ատելության թարախը: Մեզ վիրավորողներին կանխամտածված դարձնելով աղոթքի առարկա, մենք առաջին քայլն ենք անում նրանց հետ հաշտության ճանապարհին: Դա օգնում է մեզ փոխել վերաբերմունքը նրանց նկատմամբ: Սերը զգացմունք չէ, այլգիտակցվածընտրություն,գիտակցվածորոշումխոսելուև գործելու միայն մեր մերձավորի բարօրության համար, ոչ թե ի վնաս նրա: Աղոթելով որևէ մեկի համար, մենք փաստորեն սեր ենք դրսևորում այդ մարդու նկատմամբ: Երբ մենք անում ենք դա, Աստված կարող է հրաշք գործել ոչ միայն մեկ այլ մարդու, այլ նաև մեր կյանքում: Նա կարող է հալեցնել մեր ատելության ու քինախնդրության սառույցը Իր կարեկցանքի ջերմությամբ: Նա ի զորու է փափկացնելու մեր սիրտը: Այդ պատճառով, եթե մենք հաստատ վճռենք ներել մարդուն, Աստված կարող է Իր կողմից մեր սրտից հեռացնել հակակրանքն ու սեր ներշնչել նրա նկատմամբ` անգամ հուզական մակարդակում:

Այն փաստը, որ Երկնային Հայրը ցանկանում է դա անել մեզ համար, խոսում է այն մասին, թե որքան է հուզում Նրան մեր մարդկային փոխհարաբերությունների որակը: Նա ցանկանում է, որ այդ փոխհարաբերությունները դառնան Աստծո սիրո պարգևն աշխարհին փոխանցելու միջոց:

Ինչպես սերը, այնպես էլ ներումը լավագույն ձևով բացահայտվում են անձնական փոխհարաբերություններում: Այսպիսի ասացվածք կա. «Ճանաչել մարդուն` նշանակում է

սիրել նրան»: Որքան ավելի լավ ենք ճանաչում մարդուն, այնքան ավելի լավ ենք հասկանում նրա դրդապատճառներն ու արարքները, և այնքան ավելի բարձր է այն բանի հավանականությունը, որ մենք կկարողանանք ներել նրա վրիպումներն ու սխալները, անգամ, եթե նա դիտավորյալ է մեզ ցավ պատճառել: Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսը կարող է լինել մեր իդեալական Քահանայապետը և ներել մեզ հենց այն պատճառով, որ Նա Ինքն էլ մարդկային մարմնով եղել է երկրի վրա: Մեզ ներելու համար Աստծո Որդին մարդ դարձավ: Նա սրտին մոտ էր ընդունում մեր կարիքներն ու շահերը: Նա մեկ էր Աստծո հետ, սակայն Նա Իրեն մարդկությանը կապեց սիրո հանգույցներով, որոնք երբեք չեն քանդվի:

Ընկած մարդկության հետ լիակատար միաձուլման շնորհիվ, Աստված Իր ներումը հասանելի է դարձրել մեզ համար, թեև մենք արժանի չէինք դրան: Երկնային Հայրը որոշեց մոտենալ մարդկանց, որպեսզի մենք կարողանանք իսկապես զգալ Նրա ներումը: Այդ պատճառով, մենք նույնպես չպետք է ամփոփվենք ինքներս մեր մեջ, այլ պետք է մտերմանանք մարդկանց հետ, կարեկցենք նրանց, որպեսզի նրանք զգան, թե որքան անսահման է Աստծո ներումը:

Բազմաթիվ տարաձայնությունները, վեճերը, գժտություններն այլ մարդկանց չհասկանալու արդյունք են: Մենք կխուսափեինք այդ դժվարություններից, եթե հաստատակամորեն ու համբերությամբ ձգտեինք Աստծո շնորհի օգնությամբ ընդունել դրանք: «Եթե մենք կարողանայինք ներթափանցել մեր թշնամիների ներքնաշխարհի մեջ,- գրել է Հենրի Լոնգֆելոն` «Լուղարկվող անտառափայտ» գրքում,- մենք այնքան թախիծ ու տառապանք կտեսնեինք, որ բոլոր տհաճ զգացմունքներն այդ մարդկանց նկատմամբ իրենց տեղը կզիջեին սիրուն ու կարեկցանքին»:

Ջանալով հասկանալ Իրեն տանջողներին, ներողամիտ լինելով նրանց նկատմամբ` Հիսուսն աղոթում էր. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»: Ճիշտ այդպես էլ, եթե մենք ձգտենք հասկանալ մեզ ցավ պատճառած մարդու ներքին դրդապատճառները, եթե մենք ջանանք մեզ դնել նրա փոխարեն, մենք կկարողանանք հասկանալ ու ներել նրան:

This article is from: