21 minute read

Գլուխ6. Սիրել նրանց, ում դժվար է սիրել

Գլուխ 6

ՍԻՐԵԼ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԴԺՎԱՐ Է ՍԻՐԵԼ

Advertisement

«Բայց ասում եմ ձեզ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին: Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ շնորհք է ձեզ»: Ղուկաս 6.27,32

Երկու հոգեբույժ, ում առանձնասենյակները գտնվում էին նույն շենքում, հաճախ առավոտյան բարձրանում էին միևնույն վերելակով: Նա, ով առաջինն էր դուրս գալիս, անփոփոխ կերպով հետ էր դառնում և թքում իր գործընկերոջ վրա: Մյուսը, հաջորդ հարկում նախքան դուրս գալը, հանում էր թաշկինակը և սրբում դեմքն ու կոստյումը:

Որոշ ժամանակ հետևելով այդ տարօրինակ երևույթին` վերելակավարը չդիմացավ և հետաքրքրվեց. «Բժի՛շկ, ես չեմ հասկանում սա: Ասացե՛ք ինձ, ինչո՞ւ է ձեր գործընկերը ամեն առավոտ թքում ձեզ վրա»:

«Ես չգիտեմ,- պատասխանեց հոգեբույժը,- դա նրա խնդիրն է»:

Մեր հասարակության մեջ նորաձև է «հանդուրժող» լինելը: Ուրիշների տեսակետների, հավատքի և արարքների նկատմամբ գոնե արտաքին հանդուրժողականությունն ավելի ու ավելի տարածված երևույթ է դառնում: Սակայն երկու հոգեբույժների պատմությունը ցույց է տալիս, որ լոկ արտաքին հանդուրժողականությունը բավարար չէ: Պատկերացրե՛ք մեր հուսահատությունը, եթե Աստված պարզապես մեզ վերաբերվեր հանդուրժողաբար` որպես մեղավորների, և ոչինչ չձեռնարկեր մեր մեղավոր վիճակը փոխելու համար:

Մեր հոգեբույժը պետք է ոչ թե պարզապես համբերությամբ տաներ իր գործընկերոջ վիրավորական վարքը, այլ նաև փորձեր օգնել նրան` ազատվելու վատ հակումից:

Նա համբերությամբ տանում էր վիրավորանքը, բայց անընդունակ եղավ լսելու կամ օգնելու իր մերձավորին:

Քրիստոնյաները բախվում են նման դժվարությունների:

Այժմ նրանք, ովքեր տհաճ են մեզ համար, ովքեր վրդովվեցնում են մեզ` դա մի՛ բան է: Վերջիվերջո, նրանք ունեն իրենց խնդիրները, մտածում ենք մենք: Այդ պատճառով մենք պետք է ջանանք համբերությամբ վերաբերվել նրանց թերություններին:

Բայց բոլորովին այլ բան է կարեկցանք դրսևորելը, ջանալը նրանց օգնելու բախումային իրադրությունների հարթման հարցում սիրո ու անկեղծ կարեկցանքի ոգով, և դրանով իսկ աջակցել նրանց ֆիզիկական, հոգեկան և հոգևոր հարմարավետության վերականգնմանը: Դա մեզանից շատ ավելին է պահանջում, և քչերն են դիմում այդպիսի զոհաբերությունների:

Մենք անհամեմատ ավելի մեծ բավականությամբ ենք շըփվումհաճելիուհետաքրքիրմարդկանցհետ,նրանց,ովքերհաճելի բուրում են, ում հետ հետաքրքիր է հաղորդակցվելը, այն մարդկանց հետ, ովքեր ունեն բարեկիրթ վարք, լավ են հագնվում, կոկիկ հարդարում են մազերը և հետևում են իրենց:

Մենք փափագում ենք նրանց հասարակությանը: Մենք սիրում ենք հավաքներից հետո նրանց հրավիրել ճաշի: Այդպիսի մարդիկ մեր ճաշակով են: Մենք նրանց հետ ընդհանուր շատ բան ունենք: Նրանք մտածում են այնպես, ինչպես մենք: Նրանք մեզ դուր են գալիս:

Միևնույն ժամանակ մենք անտեսում ենք ծեր, անշուք, ձանձրալի և հոգնեցնող մարդկանց, ովքեր մտավոր առումով պակաս զարգացած են: Մենք մի կողմ ենք քաշվում այն մարդկանցից, ում մենք համարում ենք անբարոյական կամ պարզապես սակավ հրապուրիչ: Մենք նրանց թողնում ենք բարեգործական, եկեղեցական և հասարակական կազմակերպությունների հոգածությանը:

Իհարկե, մենք նրանց ուշադրության արտաքին նշաններ ենք ցուցաբերում. մենք ընդունում ենք նրանց գոյությու-

նը, կեղծ բարյացակամությամբ սեղմում ենք նրանց ձեռքը, հարցնում ենք նրանց ինքնազգացողության մասին` չնայելով նրանց աչքերին, նվազագույն ուշադրություն ենք դրսևորում այն բանի նկատմամբ, ինչ նրանք պատմում են մեզ: Բայց, չնայած այդ ամենին, մենք մեր և նրանց միջև պահպանում ենք որոշակի հեռավորություն և մեր բռնած դիրքով նրանց հասկացնում ենք, որ նրանք պետք է ճանաչեն իրենց տեղը: Մենք ավելի շատ ժամանակ և ուշադրություն ենք դարձնում մեր ընտանի կենդանիներին, քան այդ մարդկանց:

Երբեմն, մենք անգամ մեր արժանիքն ենք համարում այն, որ խուսափում ենք որոշ դասակարգի մարդկանցից, օրինակ, անբարեհամբույր կամ քննադատաբար տրամադրված մարդկանցից, նրանցից, ովքեր իրենց մշտական անբավականությամբևչարությամբվեճերենդրդումևտհաճիրավիճակ են ստեղծում հասարակության մեջ, նրանցից, ովքեր անընդհատ մարդկանց վրա «թքում են» վիրավորական բառերով, նրանց հետ, ովքեր վանող տպավորություն են գործում իրենց անսահման շատախոսության պատճառով, լռակյացներից, ում կողքին միշտ անհարմար ես զգում քեզ, կոպիտներից, աննրբանկատներից, «հաստակաշիներից», թեթևամիտներից, շուտ վիրավորվողներից, չափազանց ինքնասեր մարդկանցից:

Նրանց օգնելու փոխարեն, մենք պատնեշվում ենք նրանցից և դա լիովին բնականոն երևույթ ենք համարում: Սա՛ չէ քրիստոնեական սերը:

Միշտ և բոլոր պարագաներում սիրելու մեր ընդունակությունը ստուգվում է մերձավորների հետ մեր փոխհարաբերություններում, նրանց հետ, ում մենք արժանի ենք համարում մեր սիրուն. ամուսինների կամ կանանց, երեխաների, լավագույն բարեկամների կամ եկեղեցու մեր ծառայակիցների: Ինչպե՞ս ենք մենք արձագանքում, երբ նրանք անվայելուչ արարքներ են գործում և կորցնում են իրենց մարդկային արժանապատվությունը: Մենք շարունակո՞ւմ ենք սիրել նրանց այն պահերին, երբ նրանք ընկնում են, երբ այս կամ այն պատճառներով շեղվում են:

Ես մի ծանոթ քարոզիչ ունեի, ում բոլորը ճանաչում էին որպես ամենաբարի ու կարեկից մարդու: Թեև արդեն քա-

ռասունն անց էր, նա լի էր իսկապես անսահման եռանդով: Իր խանդավառությամբ նա մարդկանց ոգեշնչում էր մեծ գործերի: Դրա հետ մեկտեղ, նա արդեն բավականաչափ փորձառու և հասուն մարդ էր` ընդունակ մանրակրկիտ մտահղացված և կշռադատված որոշումներ ընդունելու: Իր բոլոր ընդունակությունները նա ուղղում էր մարդկանց և եկեղեցուն ծառայելուն: Նա միշտ կարող էր հասկանալ մարդուն, իջնել մինչև նրա կարիքը: Ամենքի հետ, ովքեր նրան դիմում էին օգնության համար կամ ինչ-որ գործով, նա համբերատար ու ընկերասեր էր: Եվ միայն մեկ անգամ նա հունից դուրս եկավ:

Ես մեր եկեղեցու երիտասարդության համար վրանային ճամբարի կազմակերպիչներից մեկն էի: Մենք ծրագիր էինք նախանշել ողջ շաբաթվա համար, բայց եղանակը մեզ խանգարեց իրականացնելու այն: Անընդհատ անձրև էր գալիս, և ուժեղ քամի էր փչում: Ստիպված եղանք ծրագրված միջոցառումների մեծ մասը չեղյալ հայտարարել: Բոլորի տրամադրությունը փչացավ:

Վրանները կաթում էին, ցրտում էր, վրանների բնակիչները դժգոհ էին, ընդհանուր առմամբ հաճելի բան քիչ կար: Վերջին օրը կատաղած տարերքը վճռական հարձակման անցավ:

Հեղեղի նման թափվող անձրևն ուժգին քամու ուղեկցությամբ, սկսվեց հենց այն ժամանակ, երբ վերոհիշյալ հովիվը` որպես ճամբարի տնօրեն, հապճեպորեն ջանում էր ոգևորել բոլոր ներկաներին ճամբարը հավաքելու համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու մեջ:

Որոշ երիտասարդներ չէին ուզում թրջվել ու մրսել այս սարսափելի առավոտյան և դուրս չէին գալիս վրաններից: Անգամ մեծահասակ կազմակերպիչները ձգտում էին իրենց համար աշխատանք գտնել ճամբարի խարույկից ոչ հեռու կամ վրանների ներսում:

Ղեկավարի ցուցումները միայն քչերին դրդեցին աշխատանքի:

Մենքպետքէտեղավորվեինքծրագրիմեջ:Պատասխանատու քարոզիչը կարող էր խոշոր տհաճությունների բախվել, եթե ճամբարը ժամանակին չհավաքվեր, և երիտասարդները չկարողանային մեկնել տուն: Նա վազվզում էր վրանների

շուրջը, ինքն էր կատարում աշխատանքի նշանակալի մասը` իզուր սպասելով օգնության: Մինչև ոսկորները թրջվելով, սրթսրթացնելով` նա խղճուկ տեսք ուներ: Բայց նա պետք է շտապեր:

Ենթադրում եմ, որ ես այդ ժամանակ ճիշտ էի գործում` աշխատելով անձրևի տակ: Պատահեց այնպես, որ քարոզիչը անցնում էր իմ կողքով, երբ ես ամբողջովին կլանված էի աշխատանքով: Նա անմիջապես նկատեց, որ ես աշխատանքը կատարում էի բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես ինքն էր դա ցանկանում:

Հնարավոր է, նա համարում էր, որ կարող է հույսը դնել ինձ վրա, իսկ հիմա հանկարծ պարզվեց, որ ես նույնպես չարդարացրեցի նրա հույսերը: Ես չգիտեմ, թե ինչն էր նրան այդքան վրդովեցրել, բայց այդ պահին նա կորցրեց ինքնատիրապետումը և վերածվեց սովորական մարդու: Նրա դեմքը, որ միշտ այնքա՜ն հաճելի էր, դարձավ դաժան, աչքերը կատաղի բոցկլտացին:

Նրա մարմինը լարվել էր ցասումից. նա մոտեցավ այն տեղին, որտեղ ես կանգնած էի, և կոպիտ, տհաճ ձայնով կտրուկ նկատողություն արեց ինձ: Հետո շուռ եկավ և առաջ քայլեց:

Ես չջանացի արդարանալ կամ բողոքել: Հնարավոր է այն պատճառով, որ պարզապես դրա հնարավորությունը չունեցա կամ որովհետև ես չափազանց զարմացած էի: Ես հենց նոր դարձել էի մի տարօրինակ, բայց, ավաղ, ոչ հազվադեպ հանդիպող երևույթի վկան. միշտ հաճելի ու սիրալիր մարդը հանկարծ դարձավ տհաճ և անհրապույր:

Մինչ այդ դեպքը, քարոզիչը ինձ որևէ հիմք չէր տվել իր նկատմամբ որևէ այլ զգացմունք տածելու, բացի ամենաջերմ կապվածությունից ու սիրուց: Նա միշտ վայելել էր իմ սերն ու հարգանքը:

Այժմ ես պատրվակ ունեի դադարել նրան սիրելուց: Կարիք չկա խոսելու այն մասին, որ երեկոյան դեմ, երբ խառնաշփոթն ավարտվեց, հովիվը կրկին ջերմ, հաճելի մարդ դարձավ, ինչպիսին եղել էր միշտ: Թեև նա բարձրաձայն ներողություն չխնդրեց, բայց իր ողջ տեսքով ու գործողություններով նա պարզորոշ հասկացրեց, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար:

Մեր կյանքում լինում են դեպքեր, երբ անգամ ամենասիրելի մարդիկ դառնում են այնպիսին, որ նրանց դժվար է սիրել: Նրանք կարող են ժամանակավորապես կորցնել կենդանի կապը Հիսուսի հետ, այդ պահին նրանց հին էությունը կարող է գերիշխել:

Այդ դժվարին պահերին արդյո՞ք մենք սեր ենք դրսևորում մեր մերձավորների նկատմամբ: Թե՞ նույն կերպ ենք պատասխանում նրանց: Մենք կվրդովվե՞նք նրանց վարքից, եթե դրա համար կան, թվում է, բոլոր հիմքերը: Նրանց խոսքերն ու արարքները կստիպե՞ն մեզ փոխելու մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, դադարել սիրել նրանց:

Մենք արդեն ասել ենք, որ աշխարհի ամենադժվար բանը մարդկանց սիրելն է, որովհետև ստիպված ենք սիրել մեղավորներին, ինչպիսին մենք բոլորս ենք: Դա նշանակում է սիրել ամբարիշտներին, եսասերներին, խաբեբաներին, հպարտներին, ցասկոտներին, երախտամոռներին, դյուրագրգիռներին, քանի որ այդպիսին է ընկած մարդկային էությունը: Այդ հատկանիշները, ցավոք, բավականին հաճախ են հիշեցնում իրենց մասին անգամ այն մարդկանց կյանքում, ում մասին մենք առավել բարձր կարծիքի էինք:

Մենք պետք է ազնվորեն ընդունենք, որ միանգամայն անընդունակ ենք սիրելու այդպիսի մեղավորներին: Սա տհաճ լուր է, եթե հաշվի առնենք, որ այդ մեղավորները կարող են լինել ձեր կինը կամ ամուսինը, ձեր զավակները կամ քարոզիչը, գործընկերը կամ տարեց հարևանուհին:

Քանի որ մեր սերը սահմանափակված է պայմաններով, մենք չենք կարող սիրել այդպիսի անկատար մարդկանց, նրանք վաղ թե ուշ կհիասթափեցնեն մեզ, որովհետև նրանք չեն կարող ամբողջ ընթացքում համապատասխանել մեր չափանիշներին:

Քանի որ մեր բոլոր մերձավորները, ներառյալ ամուսինները, երեխաներն ու եկեղեցու ծառայողները, անկատար են իրենց էությամբ, մենք չենք կարող մեր ուժերով սիրել նրանց հաստատուն, անփոփոխ սիրով:

Սակայն այն քրիստոնյան, ով երկար ժամանակ ուսումնասիրում է Աստվածաշունչը, հասկանում է, որ այն կանչում է մեզ դեպի բարձրագույն նպատակները, դեպի առավել վեհ

ու սուրբ կյանք: Նրա մեջ պարզապես ասված է, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է բնակվել մեր սրտում և այնտեղ ինչոր գերբնական բան գործել:

Սուրբ Գիրքը անառարկելիորեն հայտարարում է, որ մենք դեռ ոչնչի չենք հասել, եթե սիրում ենք միայն նրանց, ովքեր մեզ են սիրում: «Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ շնորհք ունեք, որովհետև մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում» (Ղուկաս 6.32):

Աստծո Խոսքը մեզ ցույց է տալիս այն անսահման, չմարող, անփոփոխ սերը, որն անհամեմատ գերազանցում է նրան, ինչը մենք անվանում ենք «բնական կապվածություն», և որը Երկնային Հայրը ցանկանում է ներդնել մեր մեջ: Դա բացառիկ սեր է, որը հնարավոր չէ հասկանալ մտքով: Այն հնարավորություն է տալիս սիրելու անգամ նրանց, ում դժվար է սիրել, նրանց, ովքեր «նորմալ» մարդկանց մեջ նողկանք են առաջացնում:

Բայց, որ առավել զարմանալի է, այդ եզակի հատկությունը տրվում է ձրի: Դա Քրիստոսի հետ անձնական, փրկարար կապի պտուղն է:

Անշահախնդիր սերը լավագույն պարգևն է, որ Աստված կարող է տալ: Այդ սերը ժամանակավոր պոռթկման կամ դրդման արդյունք չէ: Դա աստվածային սկզբունք է: Դա կայուն զորություն է: Այն կարող է ծնվել միայն այն մարդկանց սրտերում, ովքեր ընդունում են Քրիստոսին: Միայն նրանք, ովքեր հնազանդվում են Հիսուսի սիրուն, կարող են այն բացահայտել ուրիշների համար:

Երբ Պողոս առաքյալը պատմում է քրիստոնյաների սրտում գործող Աստծո Հոգու ամենահրաշալի պտուղների մասին (Գաղատացիս 5.22-23), նա սերը դնում է առաջին տեղում: Այն կամավոր կերպով ծնվում է նրանց սրտերում, ովքեր հիացած են Քրիստոսի բնավորությամբ: Նրա հոգին մեզ հնարավորություն է տալիս դրսևորելու աստվածային սերը գործնական կյանքում:

Մենք հաճախ ջանում ենք սիրել նրանց, ում դժվար է սիրել պարտքի կամ մեղքի զգացումից: Բայց դրանք զուր ջանքեր են: Ի վերջո, դժվարին ճանապարհ անցնելով, մենք պետք է գանք այն բանի ըմբռնմանը, որ տանջվելով մեր միջից սեր

քամելը նույնքան անհեթեթ ու անմիտ բան է, որքան և փորձելը փրկություն ստանալ սեփական ջանքերով: Որքան էլ մենք անկեղծորեն ջանանք սիրել մարդուն, ոչինչ չի ստացվի, եթե չհասկանանք մի կարևոր ճշմարտություն:

Պետք չէ ջանալ սիրել միմյանց: Ամենից առաջ մենք կարիք ունենք, որ Քրիստոսի սերը լցնի մեր սրտերը: Երբ մեր «ես»ը լուծվում է Քրիստոսի մեջ, այդ ժամանակ ճշմարիտ սերը դրսևորվում է բնական ու ինքնաբուխ կեպրով:

Ինչպիսի՜ թեթևացում: Ի՜նչ բեռ է վերցված մեզանից: Ես ազատվեցի այն բանն անելու անհրաժեշտությունից, ինչն անհնար է անել մարդկային ուժերով, բայց, այնուամենայնիվ, հարկավոր է անել: Այժմ ես գիտեմ, որ իմ զարմանահրաշ Փրկիչն իմ փոխարեն արել է այն, ինչը վեր էր իմ ուժերից:

Հավատացե՛ք, Քրիստոսի Ավետարանի կարևորագույն մասն այն է, որ այն ինձ և քեզ համար հնարավոր է դարձնում նախկինում անհասանելի սեր ձեռք բերելը: Ցավոք, Ավետարանի այս հատվածին հազվադեպ են ուշադրություն դարձնում:

Եթե մենք նայում ենք Հիսուսին, ավելի լավ ենք ըմբռնում Աստծո բնավորությունը: Իսկ Աստծուն նայելով, մենք փոխվում ենք Նրա նմանությամբ: Ազնվությունը, այլ մարդկանց նկատմամբ սերը դառնում են բնական պահանջմունքներ:

Այդպիսով, դուք և ես կարող ենք ունենալ Աստծո անհասանելի սերը:

Գլուխ 7

ՍԵՐԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Տիրո՛ջն ապավինիր, և բարի՛ք արա»: Սաղմոս 36.3

Հիսուս Քրիստոսը, ջանալով օգնել մի օրինականի, բացահայտեց սիրո ամենախորը էությունը: Մեր շատ ժամանակակիցների նման` այդ օրինականը կարողանում էր «գեղեցիկ դատել» սիրո նշանակության մասին, բայց պատկերացում անգամ չուներ, թե ինչպես գործնականում դրսևորել սերը:

Թեև օրինականն այդ ժամանակ չընդունեց Հիսուսին, այդ պատմությունը դարերի միջով հասել է մեզ` որպես անգերազանցելի օրինակ այն բանի, թե ինչպես է Աստված սահմանում իսկական սերը:

Ավետարանի այդ հատվածը ստորև ներկայացված է Կոտոն Փաչի շարադրությամբ:

«Մի անգամ մեծահասակների աստվածաշնչյան դպրոցի ուսուցիչը վեր կացավ և Քրիստոսին փորձող հարց տվեց. «Տե՛ր, մարդն ի՞նչ պետք է անի, որ փրկվի»:

Հիսուսը պատասխանեց. «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը: Դու ինչպե՞ս ես հասկանում դա»:

Ուսուցիչը պատասխանեց. «Քո Տեր Աստծուն սիրի՛ր քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու քո ամբողջ ուժով: Եվ սիրի՛ր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»:

«Ճի՛շտ է,- ասաց Հիսուսը,- թող դա քեզ համար սովորություն դառնա, և դու կփրկվես»:

Բայց կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը, չցանկանալով խայտառակվել, հարցրեց. «Բայց... ո՞վ է իմ մերձավորը»:

Այդ ժամանակ Հիսուսը, ցանկանալով դաս տալ նրան, ասաց. «Մի մարդ Ատլանտայից Օլբանի էր գնում, և նրան կանգնեցրեցին գանգստերները: Նրանք խլեցին նրա դրամապանակը, հանեցին միանգամայն նոր կոստյումը, ծեծեցին և հեռացան նրա մեքենայով` նրան անգիտակից ընկած թողնելով ճամփեզրին:

Այդ ճանապարհով պատահաբար մի սպիտակամորթ քարոզիչ էր անցնում: Տեսնելով արյան լճակի մեջ պառկած մարդուն, նա ավելացրեց արագությունը և առաջ սլացավ:

Նրա հետևից գնում էր եկեղեցական երգչախմբի ղեկավարը` նույնպես սպիտակամորթ: Արնաթաթախ մարդուն ճամփեզրին տեսնելով, նա կրկնեց քարոզչի արարքը:

Որոշ ժամանակ անց այդ վայրով մի սևամորթ էր անցնում: Տեսած պատկերը նրան ցնցեց լացելու աստիճան: Նա կանգնեցրեց մեքենան, մոտեցավ դժբախտին և առաջին օգնություն ցուցաբերեց: Նա ամուր կապեց մարդու վերքերը, մաքրեց արյունը, տուժածին քարշ տվեց իր մեքենայի մոտ և պառկեցրեց հետևի նստատեղին: Հասնելով Օլբանի` նրան տարավ հիվանդանոց և ասաց սանիտարին. «Հոգա՛ այս սպիտակամորթի մասին, ում ես գտել եմ մայրուղում: Ինձ մոտ ընդամենը երկու դոլար կա, բայց եթե նա չկարողանա վճարել, հաշիվն ինձ ուղարկեք այս հասցեով»:

Եթե դուք լինեիք այն մարդը, ում վրա հարձակվել էին գանգստերները, այս երեքից` սպիտակամորթ քարոզիչից, երգչախմբի սպիտակամորթ ղեկավարից կամ սևամորթից, դուք ո՞ւմ կհամարեիք ձեր մերձավորը»:

Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչն ասաց. «Դե՛, իհարկե՛, այդ սևին... այսինքն, ես ուզում էի ասել` նրան, ով ինձ օգնություն է ցուցաբերել»:

Հիսուսն ասաց. «Լա՛վ, այդ դեպքում դու էլ նույն կերպ վարվիր» («Ղուկասի Ավետարանը» և «Գործք առաքելոցը» Կոտոն Փաչի շարադրությամբ):

ԱստվածաշունչըմարդկանցնկատմամբԱստծոսերըցույց է տալիս գործողության մեջ: Նրա հեղինակները երկյուղածորեն խոնարհվում են Նրա սիրո մեծ գործերի առջև: «Տեսե՛ք,

թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք. սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ Նրան չճանաչեց» (Ա Հովհաննես 3.1): «Բայց Աստված հայտնեց Իր սերը դեպի մեզ, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ» (Հռոմեացիս 5.8): «Ոչ ոք նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13):

Քրիստոսը գիտեր, որ Ինքը լավագույնս կարող էր բացահայտել Աստծո սերը որոշակի գործերով: Իր մասին Նա ասել է. «Ինչպես մարդի Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որ Ինքը ծառայի, և շատերի փոխարեն Իր անձը փրկանք տա» (Մատթեոս 20.28):

Նրա մասին մեկ այլ գրառում հայտնում է. «Ման եկավ բարի գործեր անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով» (Գործք առաքելոց 10.38):

Այսօր էլ Աստված Իր հետևորդներից նույնքան ակտիվ դիրքորոշում է ակնկալում, նույնպիսի խանդավառություն մարդկանց բարիք գործելու համար: Բայց ինչքա՜ն հաճախ ենք մենք մոռանում Աստծո կամքի այսպիսի մոտեցման մասին: Գեորգ Սմոլլը գրել է. Ես կարդացել եմ, թե ինչպես Մի մարդ` Քրիստոս անունով, Զուր չապրեց Իր կյանքը. Ապաքինում բերեց այս երկիր: Քայլում ու արարում էր բարիք. Նրա կյանքը հանդիմանում է ինձ: Թեև վաղուց եմ աշխարհում ապրում, Բայց ոչ ոքի օգնել դեռ չեմ կարողանում:

Հիսուս Քրիստոսը բարիք էր արարում միայն այն պատճառով, որ բարի էր:

Այսօր Նա մեզ հրավիրում է նույնքան անշահախնդիր սիրո: Բայց չափազանց հաճախ մեր բարի գործերի հետևում դրդապատճառներ են, որոնք խորթ են Քրիստոսի հոգուն: Մենք բարիք ենք գործում միայն այն պատճառով, որ մեզ համար ինչ-որ «լավ» բան են արել: Մենք բարիք ենք գործում այն պատճառով, որ «պարտք» ենք համարում մեր մերձավորի նկատմամբ: Կամ, որ ավելի վատ է, մենք կարող ենք բարիք

գործել, որպեսզի մարդկանց կախյալ դրության մեջ դնենք, իսկ հետո նրանց վրա ճնշում գործադրենք և նրանցից ստանանք այն, ինչ մեզ հարկավոր է:

Եթե մենք ցանկանում ենք սիրել այնպես, ինչպես սիրում էր Հիսուսը, երբեք բարիք չենք գործի հանուն անձնական շահի կամ էլ պարգև ստանալու համար: Իհարկե, սա հեղափոխական փիլիսոփայություն է նյութապաշտության, իրապաշտության և դրամապաշտության մեր դարում:

«Ռևյու ընդ հերալդ» ամսագրում դոկտոր Սակաե Կուբոն հայտարարել է. «Նա (Հիսուսը) բարեկամներ էր ձեռք բերում ոչ նրա համար, որ նրանք գան եկեղեցի: Նա ապաքինում և բարիք էր գործում ոչ նրա համար, որ վերջիններս միանան Իր շարժմանը: Եվ, այնուամենայնիվ, մարդկանց մի մեծ բազմություն հետևում էր Նրան, որովհետև մարդիկ հմայված էին Նրա բնական ու անհատնում սիրով: Բայց ևս մեկ անգամ կկրկնեմ, Հիսուսը բարիք էր գործում ոչ այն բանի համար, որ մարդկանց ամբոխները հետևեն Իրեն»:

«Բարի սամարացու պատմությունը օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է մենք բարիք գործենք: Սամարացին կողքերը չէր նայում` հուսալով տեսնել լրագրողների կամ թերթերի թղթակիցների. չէր մտածում այն մասին, թե տուժածը հետագայում կկարողանա՞ միանալ իր եկեղեցուն և իրեն «իրական օգուտ» բերել: Նա բարիքը չէր անում հաշվարկով: Նա պարզապես տեսավ կարիքավոր մարդուն և օգնեց նրան` ամենաբարի դրդումներից ելնելով` սրտի հրամանով, առանց որևէ ծածուկ շարժառիթի, առանց «հեռավոր թիրախի» (Ռևյու ընդ հերալդ, 1967 թ., 20 հուլիսի էջ 3):

Հիսուսն ինքը սերն էր` դրսևորված գործերում: Քրիստոնեական սերը միշտ դրսևորվում է գործողություններում: Քեյթ Միլլերը տալիս է հետևյալ պարզ, բայց խորիմաստ սահմանումը. «Քրիստոնեական սերն ուղղակի բարի արարքներն են մարդու նկատմամբ, որոնք նպաստում են նրա ֆիզիկական և հոգևոր ինքնազգացողության վերականգնմանը: Միայն այդպես կարող է կատարվել Աստծո կամքը բոլոր մարդկանց վերաբերյալ: Եթե ես այդպիսի արարքներ եմ գործում Քրիստոսի հոգով, ես ունեմ Նրա սերը, որը չպետք

է շփոթել այն զգացմունքների հետ, որոնք երբեմն բույն են դնում իմ սրտում:

Քրիստոնյան բարիք է գործում այն պատճառով, որ տեսնում է տառապող մարդկանց և չի կարող անտարբեր մնալ նրանց կարիքների նկատմամբ: Ընդ որում, նա չի էլ մտածում այն մասին, թե ինչ կստանա ինքը դրա դիմաց, և ուշադրություն չի դարձնումիր զգացմունքների վրա: Հենց սաէ Աստծո սերը` մի իդեալ, որին ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա:

Զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է. «Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծո առջև և Հոր առջև սա է. որբերին և այրիներին այցելել նրանց նեղության մեջ, և իր անձն աշխարհից անարատ պահել» (Հակոբոս 1.27):

Սրանից հազարամյակներ առաջ սաղմոսերգուն խորհուրդ էր տալիս. «Տիրո՛ջն ապավինիր, և բարի՛ք արա» (Սաղմոս 36.3): Պարզ է, որ վստահությունը, հավատը, համոզմունքն ինքնին ունայն են: Մենք չափազանց հաճախ ենք կենտրոնանում հավատի վրա և մոռանում ենք գործերի մասին:

Օրինականի նման, շատերը պետք է գիտակցեն, որ չաղավաղված աստվածաշնչյան ճշմարտությունը ոգեշնչված շարադրելու և մարգարեական խոստումները հռչակելու ընդունակությունը երբեք չեն փոխարինի գործուն սիրուն:

Այս ճշմարտությունը Հիսուսը Պետրոսի գիտակցությանը հասցրեց ոչ բոլորովին սովորական եղանակով (տե՛ս Հովհաննես 21.15-17-ը): Այն բանից հետո, երբ աշակերտները բավականությամբ կերան Տիրոջ կողմից իրենց համար պատրաստված կերակուրը (գործուն սերը բավարարում է գործնական կարիքը), Քրիստոսը լռությունն ընդհատեց ուղղակի հարցով. «Դու Ինձ սիրո՞ւմ ես, Պետրո՛ս»:

Աշակերտն ապշած էր, որ Տերն իրեն հարցնում է այդ մասին: Մի՞թե Հիսուսը չգիտի, որ ինքը նվիրված է Նրան, որ ինքը հավատում է Նրան:

Պետրոսը շատ զարմացած ու վիրավորված էր: Նա իսկույն սկսեց պաշտպանվել և արագորեն պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»:

Հավանաբար, Պետրոսին թվաց, թե Քրիստոսն իրեն աննրբանկատ հարց է տալիս, դա կարելի է եզրակացնել նրա

պատասխանից: Ի վերջո, մի՞թե իրեն` Պետրոսին չգովեց Հիսուսը, երբ Պետրոսն առանց տատանվելու ընդունեց Նրան որպես Աստծո Որդի:

Այն ժամանակ Պետրոսն աներեր հավատ ցուցաբերեց Հիսուսի նկատմամբ` հռչակելով, որ Նա Քրիստոսն է` կենդանի Աստծո Որդին:

Այժմ Տերը, թվում է, կասկածի է ենթարկում Պետրոսի հավատի մաքրությունը: Ինչպե՞ս կարող է պատահել դա:

Եթե դուք կամ ես այն ժամանակ լինեինք Տիրոջ փոխարեն, մենք, անկասկած, Պետրոսի մտախոհ բառերին, որոնց մեջ վիրավորանք էր զգացվում, կպատասխանեինք տարածված հավաստիացմամբ. «Ես էլ քեզ եմ սիրում»: Հետո մենք կփոխեինք խոսակցության թեման` չցանկանալով է՛լ ավելի շատ խոցել դիմացինի նուրբ զգացմունքները: Մենք այդ դեպքում կվարվեինք այնպես, ինչպես վարվում ենք, երբ մեր փոքրիկ երեխաները գալիս են մեզ մոտ և ասում. «Ես սիրում եմ քեզ, հայրի՛կ»: Մենք ինչպե՞ս ենք արձագանքում այդ բառերին: Լավագույն դեպքում անուշ-մեղուշ ձայնով, ակնոցի վերևից նայելով ու թերթը ձեռքից վայր չդնելով` երեխային ասում ենք. «Հայրիկը նույնպես սիրում է քեզ»:

Բայց, եթե Քրիստոսն այն օրը սովորական պատասխան տար, Պետրոսը, ինչպես նաև մենք, ձեզ հետ միասին, ոչինչ չէինք սովորի:

Նա կգնար շատ մարդկանց նման, այդպես էլ չհասկանալով, թե իրականում ինչ է սերը:

Հիսուսն, անշուշտ, գիտեր, որ Պետրոսը հավատում է Իրեն: Տերը չէր կասկածում, որ Պետրոսը նվիրված է Իրեն:

Բայց Նա չսահմանափակվեց Պետրոսի բառերին մակերեսային արձագանքով: Նա ընդամենը երեք պարզ բառ ասաց, բայց այդ պարզ բառերում արտահայտեց սիրո ողջ էությունը: Այդ բառերն այսօր շատ բան են մեզ ասում:

Մեղմ, բայց վճռականորեն Փրկիչը հրամայեց. «Արածեցրո՛ւ Իմ գառներին»:

«Պետրո՛ս,- ասաց Նա,- մի շատ կարևոր բան կա, որ ես այսօր ուզում եմ սովորեցնել քեզ: Եթե դու հավատում ես, եթե դու սիրում ես, ինչ-որ մի բան արա՛ այդ սիրով: Որովհետև դու հասկանում ես, Պետրո՛ս, որ սերը զգացմունք չէ, որը դու

զգում ես նրա նկատմամբ, ում դու սիրում ես: Սերն այն է, ինչ դու անում ես»:

Այլ խոսքերով, եթե դու իսկապես սիրում ես Ինձ, Պետրոս, եթե դու Իմ ճշմարիտ աշակերտն ես, ապա քո սերն անպայման կդրսևորվի մարդկանց եռանդուն կերպով ծառայելու մեջ:

Շատերը սերը համարում են ճիշտ աշխարհայացքի և Աստծո կամքին հնազանդվելու ցանկության բնական արդյունք: Պետրոսի նման, նրանք չեն կասկածում, որ Աստծո սերն ապրում է իրենց սրտերում: Պետրոսի նման, նրանք համոզված են, որ եթե իրենք անկեղծորեն ծառայում են Աստծուն և պահպանում են աստվածաշնչյան դավանանքը, ապա սիրո հարցում իրենց մոտ ամեն բան կարգին է:

Ոչինչ չի կարող այնպես հաստատել եկեղեցին Լաոդիկեի ինքնագոհության և անզգայության մեջ, ինչպես աղավաղված ըմբռնումը: Ոչ մի այլ հասկացություն չի կարող այդքան խորամանկորեն ու քողարկված ձևով հեռացնել մարդուն երկնքի արքայությունից:

Հիսուսի այս կենսական կարևորություն ունեցող խոսքերը, որոնք բացահայտում են իսկական սիրո էությունը, երկինք համբարձվելուց առաջ Նրա վերջին արտահայտություններից էին` ուղղված աշակերտներին: Սա խոսում է այն մասին, թե ինչ նշանակություն էր տալիս Հիսուսը աստվածային սիրո բացահայտմանը:

Նա ցանկանում է, որ ամենքը յուրացնեն մի մեծագույն քրիստոնեական սկզբունք. սերը պետք է դրսևորվի գործնականում:

Տերը կարող էր շատ բան ասել Իր աշակերտներին երկրի վրա իրենց վերջին խնջույքի ժամանակ: Նա կարող էր նրանց շատ կարևոր ճշմարտություններ հիշեցնել: Նա կարող էր քննարկել ուսմունքի առավել կարևոր կետերը:

Բայց Հիսուսը մտահոգված էր այն բանով, թե Իր աշակերտները և մենք ձեզ հետ որքան պարզորոշ ենք հասկանում աստվածային սիրո գործողությունը:

Երբ Նա կգա երկրորդ անգամ և ևս մեկ անգամ դեմ առ դեմ կհանդիպի Իր ժողովրդին, Նրան կհետաքրքրի, թե որքան լավ է յուրացվել Գալիլեայի ծովեզերքին Իր տված դասը.

«Եվ երբ որ մարդի Որդին իր փառքով կգա, և ամեն սուրբ հրեշտակները Նրա հետ, այն ժամանակ կնստի Իր փառաց աթոռի վրա: Եվ ամեն ազգերը կհավաքվեն Նրա առջև, և Նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարիներին այծերից: Եվ ոչխարներին Իր աջ կողմը կկանգնեցնի, իսկ այծերը` ձախ կողմին» (Մատթեոս 25.31-33):

Ինչպիսի՜ ակնբախ հակադրություն հավիտենական ճակատագրի նրանց, ովքեր կազմում են մարդկանց այս երկու վերջին խմբերը.

«Այն ժամանակ Թագավորը կասի իր աջ կողմիններին. Եկե՛ք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը... Այն ժամանակ կասի ձախ կողմիններին. Ինձանից դե՛ն գնացեք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մատթեոս 25.34,41):

Ո՞րն է այս երկու խմբերի միջև եղած տարբերությունը: Ի վերջո, ինչի՞ց է կախված. մարդը կվայելի՞ հավիտենական կյանքի անգերազանցելի պարգևը, թե՞ ընդմիշտ կանէանա հավիտենական մահվան խորխորատում:

Ի՞նչն է Աստծո վերջին դատաստանի հիմքը:

Անգամ երեխային հասկանալի բառերով Տերը մի քանի դիպուկ նրբագծերով մեր առջև նկարում է այն մարդկանց պատկերը, ովքեր կարող են մտնել Նրա զարմանահրաշ արքայության մեջ:

Ինչո՞ւ ընտրյալները կլսեն աստվածային ողջույնի «Եկե՛ք... ժառանգեցե՛ք արքայությունը» բառերը: Նրա համա՞ր, որ նրանք ճիշտ ուսմունքի են հետևել կամ հնազանդվել են օրենքի տառին:

Ո՛չ: Աստծո անգին պարգևը տրվում է այն մարդկանց, ովքեր սրտում ունեն Աստծո սերը Հիսուս Քրիստոսի հետ սերտ կապի շնորհիվ.

«Որովհետև սովեցի, և դուք տվիք Ինձ ուտել, ծարավեցի, և խմեցրեցիք Ինձ, օտար էի, և Ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, և հագցրեցիք Ինձ, հիվանդ էի, և Ինձ այցելեցիք, բանտի մեջ էի, և Ինձ մոտ եկաք: Այն ժամանակ արդարները կպատասխանեն և կասեն Նրան. Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ սոված, և

կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք: Ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք Քեզ մոտ: Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. որովհետև այս Իմ փոքր եղբայրներից մեկին արիք, Ինձ արիք» (Մատթեոս 25.35-40):

Եվ այսպես, Աստծո Խոսքի հիման վրա, մենք տեսնում ենք, որ հավիտենական կյանքին մեր պատրաստ լինելը որոշվում է մեր սրտում և կյանքում Աստծո սիրո առկայությամբ կամ բացակայությամբ:

Երբ Տերը նայի աշխարհում երբևէ ապրած մարդկանցից յուրաքանչյուրի գործը, Նա չի հարցնի, թե ինչ ուսմունք էին դավանում նրանք: Դրա փոխարեն Նա կհարցնի, թե ինչ են արել նրանք: Նրանք ապրե՞լ են Քրիստոսի կյանքով: Նրանք ապրել են իրե՞նց, թե՞ ուրիշների համար: Նրանք եղել են հասարակ սպառողնե՞ր, թե՞ անձնուրաց մարդիկ: Նրանք բարի՞ք են գործել, թե՞ պարփակվել են իրենց անձնասիրական շահերի մեջ:

Եթե նրանց կյանքն օրհնություն է եղել ուրիշների համար, նրանք կլսեն. «Լա՛վ, եկե՛ք, Իմ Հոր օրհնածներ, ժառանգեցե՛ք արքայությունը, որ ձեզ համար պատրաստված է աշխարհի սկզբից»:

Աստվածաշունչը չի ասում. «Ես սոված էի, և դուք Ինձ առաջարկեցիք զեղչի կտրոն գնել հասարակական սննդի համար»: Այն ասում է. «Դուք Ինձ ուտելու բան տվեցիք»:

Նա չի ասում. «Ես ծարավ էի, և դուք ըմբռնումով գլխով էիք անում` ցավ արտահայտելով լավ, մաքուր ջրի անբավարարության պատճառով»: Նա ասում է. «Դուք ջուր տվեցիք Ինձ»:

Նա չի ասում. «Ես օտարական էի, և դուք Ինձ ուղարկեցիք համապատասխան բարեգործական կազմակերպություն կամ քրիստոնեական երիտասարդության մոտակա կազմակերպություն: Նա ասում է. «Դուք օթևան տվեցիք Ինձ»:

Նա չի ասում. «Ես մերկ էի, և դուք շփոթվեցիք ու երես դարձրեցիք ինձանից»: Նա ասում է. «Դուք հագցրեցիք Ինձ»:

Աստվածաշունչը չի ասում. «Ես հիվանդ էի, և դուք, ազնվորեն վճարելով եկամտահարկը, աջակցեցիք բժշկական սպասարկման ծրագրին»: Այլ ասում է. «Դուք այցելեցիք Ինձ»:

Աստվածաշնչում ասված չէ. «Ես բանտում էի, և դուք քվեարկեցիք դատապարտյալների աստիճանական վերականգնման օգտին և ինձ փոստով հոգևոր գրքույկներ ուղարկեցիք»: Այնտեղ ասված է. «Դուք եկաք Ինձ մոտ»:

Տիեզերքի իմաստուն Դատավորը կասի նրանց, ովքեր կժառանգեն Իր արքայությունը. «Դուք սիրում եք Ինձ և այդ սերը արտահայտել եք բարի գործերով ձեզ շրջապատող մարդկանց համար: Դուք բարիք եք արել ոչ թե նրա համար, որ արժանանաք Իմ կամ նրանց բարեհաճությանը, այլ պարզապես այն պատճառով, որ արձագանքում էիք նրանց կարիքներին: Դուք կերակրել եք Իմ գառներին»:

Նրանցից շատերը, ովքեր կհայտնվեն դատապարտվածների մեջ և կհուսահատվեն, կատաղի սրիկաներ չեն եղել երկրային կյանքում: Հնարավոր է, նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով այցելել են եկեղեցի և հետևել են ճիշտ ուսմունքի:

Բայց նրանք ամեն բան կկորցնեն:

Ինչո՞ւ:

Որովհետև նրանք սեր չեն դրսևորել որոշակի արարքներում: Նրանք ոչինչ չեն արել Աստծո և մերձավորների համար: Նրանք վստահ էին, թե Աստծո սերն ունեն իրենց սրտում, բայց նրանք սիրով չեն վարվել:

Որքան էլ դա ողբերգական է, նրանք չեն կարող փրկագնվել, որովհետև նրանք բարիք չեն գործել և չեն կիսվել Աստծո սիրով:

Միայն սեփական շահերով ապրած մարդիկ դատաստանի ժամանակ ոչինչ չեն կարողանա ասել ի արդարացում իրենց: Նրանք կհասկանան, որ անտեսելով սերը` իրենք ծանր մեղք են գործել: Նրանք կհասկանան, որ Աստծուն չեն ծառայել իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրանք կհասկանան, որ բարի ազդեցություն չեն գործել մարդկանց վրա, նրանք ոչ ոքի չեն բերել Քրիստոսի մոտ: Նրանք կհասկանան, որ Տիրոջ համար ոչինչ չանելով իրենք կորցրել են իրենց պարգևը, կորցրել են ընդմիշտ: Թեև նրանք իրենց համարում են Քրիստոսի հետևորդներ, կկործանվեն ամբարիշտների հետ միասին:

Այդպիսին է նրանց տխուր ճակատագիրը, ովքեր, Պետրոսի նման, իրենց համարել են սիրող մարդիկ, բայց պար-

փակվել են իրենց եսասիրության մեջ և չեն ձգտել օգնել կարիքավորներին:

Սիրո անգերազանցելի օրինակ ցույց տալով Գողգոթայի վրա, Հիսուսը մեկ անգամ ընդմիշտ ապացուցեց, որ ճշմարիտ սերը գործերն են:

This article is from: