10 minute read

Գլուխ14. Սերը դրսեվորվում է շփման մեջ

Next Article
հրաժարում

հրաժարում

Գլուխ 14

ՍԵՐԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ՇՓՄԱՆ ՄԵՋ

Advertisement

«Բայց եթե լույսի մեջ քայլենք, ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ»: Ա Հովհաննես 1.7

Երկրի վրա Քրիստոսի առաքելության հաջողությունը կախված էր այն բանից, թե մարդիկ կհավատա՞ն Նրան, թե՞ ոչ: Եթե նրանք չհավատային Նրան, ապա Նրա կյանքը, զոհաբերությունը խաչի վրա զուր կլինեին:

Ինչպե՞ս էր Նա ապացուցում թերահավատ աշխարհին, որ Ինքը Մեսիան է, որ եկել է փրկելու մարդկությանը, Իր տրամադրության տակ ունենալով ընդամենը երեք տարի:

Նա ստեղծեց եղբայրություն` 12 մարդուց բաղկացած խումբ, ովքեր, բացառությամբ Հուդայի, չունեին կրթություն և նրբակիրթ վարվելաձև: Նրանք միմյանցից տարբերվում էին հետաքրքրություններով և անձնային առանձնահատկություններով: Մարդկային տեսանկյունից դա ամենաքիչ արդյունավետ մեթոդն էր, Հիսուսի առջև ծառացած վիթխարի խնդրի լուծման համար:

Մենք կարող էինք հասկանալ, եթե Նա փորձեր նվաճել մարդկանց հարգանքը և Իր աստվածայնությունն ապացուցել հրաշքների օգնությամբ: Սակայն Հիսուսը հրաշքներ էր գործում հանուն մարդկային կարիքների բավարարման, ոչ թե ապացուցելու, որ Ինքն իրավացի է: Նա գիտեր, որ, չնայած մեծամեծ հրաշքներին, որոնք Աստված գործել էր Իսրայելի համար շատ դարերի ընթացքում, իսրայելացիներն

անընդհատ ապստամբում էին Նրա դեմ: Քրիստոսը հասկանում էր, որ, թեև հրաշքներով կարելի է համընդհանուր ուշադրություն գրավել և ամբոխի հիացմունքն առաջ բերել, դրանք մարդկանց չեն ստիպի վստահել Նրան` որպես իրենց հավիտենական Փրկիչ:

Հիսուսը կարող էր Իր ծառայությունը սահմանափակել աշխարհում, Իր մասին ճշմարտության տրամաբանական բացատրությունով: Նա կարող էր դա անել առավելագույնս համոզիչ` անվիճարկելի փաստարկներ ներկայացնելով: Բայց, Նա գիտեր, որ միայն ճշմարտության ըմբռնումը բավարար համոզիչ ձևով, ներկայացնելով անհերքելի փաստարկներ: Աստծուն և մարդկությանը բաժանող անդունդի վրայով կամուրջ նետելու համար ինչ-որ ավելին էր պահանջվում:

Այո՛, Քրիստոսը պետք է գար մարդկային մարմնով, հրաշքներ արարեր և սովորեցներ ճշմարտությունը: Այդ ամենը պետք է մարդկանց մեջ հետաքրքրություն արթնացներ և հայտներ նրանց, որ խաղաքարտի վրա դրված է նրանց հավիտենական կյանքը Աստված վճռեց ոչ միայն նվաճել մարդու երևակայությունն ու միտքը, այլ նաև գերել նրա սիրտը:

Ինչպե՞ս: Հանձնարարելով Հիսուս Քրիստոսին աշխարհում հաստատել սիրո այնպիսի եղբայրություն, որը մարդիկ երբեք չէին տեսել և որի մասին չէին կարող անգամ երազել:

Աստված սեր է: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես 3.16): Աստված լավագույնս գործում է սիրո միջոցով: Նա պատրաստ էր դիմելու ամենաազդեցիկ միջոցների, որպեսզի մարդկանց փրկի հավիտենության համար:

Հիսուսը` երկնքի կատարյալ պարգևը, Աստծո սիրո համապարփակ բնույթը բացահայտել սկսեց նրանից, որ 12 մարդուց բաղկացած ոչ մեծ եղբայրություն ստեղծեց:

Իհարկե, Հիսուսը ցանկանում էր ազդել հնարավորինս շատ մարդկանց կյանքի վրա: Նա պետք է Իր սիրով նվաճեր ողջ աշխարհը: Եվ, այնուամենայնիվ, Նա գերադասեց նախ Աստծո սիրո ճշմարիտ էությունը բացահայտել մի բուռ մարդկանց:

Հիսուսը հասկանում էր, որ մարդիկ կարող են Իր աստվածային նախասահմանմանը հավատալ միայն այն դեպքում, եթե իրենց աչքով տեսնեն Աստծո և միմյանց հետ փոխհարաբերությունների նոր սկզբունքները կյանքի կոչված, եթե աշակերտները դառնան սիրող, հոգատար մարդիկ:

Իր մահից անմիջապես առաջ, Նա Հորը հայտնեց Իր բաղձալի ցանկությունը: Նա աղոթում էր աշակերտների միաբանության համար: Նրանց միասնության մեջ, Նա տեսնում էր գլխավոր ապացույցն այն բանի, որ Աստված մարդու կերպարանքով եկավ այս աշխարհ և թողեց համապարփակ սիրո անմոռանալի օրինակ, որը փրկարար է ողջ մարդկության համար: «Որ ամենքը մեկ լինեն,- աղոթում էր Քրիստոսը,ինչպես Դու, Հա՛յր, Ինձանում, և Ես Քեզանում, որ նրանք էլ մեզանում մեկ լինեն, որ աշխարհը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17.21):

Ուսուցիչը գիտեր, որ մարդիկ կհավատան այն բարի լուրին,որքրիստոնեություննունակէփոխելուաշխարհըմիայն այն դեպքում, եթե մեղավորներն ընդգրկվեն անշահախնդիր, կարեկից, միաբանող սիրո սկզբունքով ապրող մարդկանց եղբայրության մեջ: Նրա ծրագիրն էր, որ մարդիկ Աստծո սիրո մասին պատկերացում ստանան, տեսնելով այն սերը, որը միմյանց նկատմամբ տածում են Նրա հետևորդները: Նրա սերը միավորում է Նրա աշակերտներին: Այն անհերքելի վկայություն է լավագույն աշխարհի մասին:

Իր երկրային կյանքի վերջին ժամերին, վերնատանը շփվելով նրանց հետ, ում Ինքն այդքան ժամանակ ու էներգիա էր տրամադրել, Հիսուսը մատնացույց էր անում այն բնորոշ գծերը, որոնցով մարդիկ այս աշխարհում պետք է ճանաչեին Իր հետևորդներին. «Սրանով կիմանան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13.35):

Քրիստոսը կանխատեսել էր, որ հետագայում միմյանց սիրող այս եղբայրների շրջանակը ընդլայնվելու է այնքան ժամանակ, մինչև որ ողջ աշխարհը համոզվի, որ Աստծո սերը կարող է ապրել մարդկային սրտերում և վերափոխել մարդկանց: Դա կձգի մարդկանց դեպի Քրիստոսը:

Քրիստոսը մեզ` Իր հետևորդներին, հանձնարարել է ցուցադրել ողջ աշխարհին Փրկչի նկատմամբ մեր հավատի իրական զորությունը: Այդ զորությունը բացահայտվում է միմյանց նկատմամբ քնքուշ եղբայրական փոխհարաբերություններում:

Մենք պետք է հասկանանք, թե Քրիստոսին որքան է անհանգստացնում մեր եղբայրական փոխհարաբերությունների մակարդակը հանուն Իրեն: Իր ժամանակին, Հիսուսն Իր ողջ ուժը ծախսեց երկրի վրա եզակի եղբայրություն ձևավորելու համար: Նա այնքան մտահոգ էր դրանով, որ պատրաստ էր զոհաբերել Իր համբավը, միայն թե սիրո սկզբունքը հաստատի Իր աշակերտների մեջ: Երբ մենք կատարելապես ըմբռնենք այս սկզբունքի նշանակությունը, ստիպված կլինենք հարցնել ինքներս մեզ, թե արդյոք մեր եկեղեցում կա՞ այնպիսի եղբայրություն, որը ցանկանում է տեսնել Հիսուսը: Ժամանակակից քրիստոնյաների կյանքը պատասխա՞նն է արդյոք Փրկչի աղոթքի, որ Նա արտաբերեց խաչելության նախօրեին. «Որ ամենքը մեկ լինեն... որ աշխարհը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ»:

Ցավոք, դա այդպես չէ: Այսօր եկեղեցին, ինչպես երբեք, կարիք ունի սիրո, միասնության և սրտերի եղբայրական շփման: Ժամանակակից աշխարհը ոչ մի բանի կարիքն այնքան շատ չունի, որքան Քրիստոսի սերը տեսնելու այն մարդկանց կյանքում, ովքեր իրենց անվանում են Նրա հետևորդները: Ողջ երկինքն անհամբերությամբ է սպասում այնպիսի մարդկանց հայտնվելուն, ում Աստված կկարողանա բացել քրիստոնեության ողջ զորությունը:

Մի՞թե այդ եղբայրությունը սոսկ գեղեցիկ երազանք կմնա: Վերջիվերջո, ե՞րբ այն իրականություն կդառնա: Տերն Ինքն է ասել, որ մենք չենք կարողանա զգալ հոգևոր կյանքի ողջ լիությունն ու չենք կարողանա հաջողությամբ վկայել աշխարհին, քանի դեռ հենց մեր մեջ չեն թագավորում եղբայրական միասնականությունն ու սերը:

Մենք պետք է պատասխանենք մի առօրյա գործնական հարցի. մենք կարո՞ղ ենք անհապաղ ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի վերականգնենք ճշմարիտ եղբայրասիրությունը մեր համայնքում: Մենք պե՞տք է անգործ սպասենք, թե երբ Աստված կիրականացնի անհրաժեշտ փոփոխությունները:

Գեորգ Ուեբերը «Ժողովքը առաքելության մեջ» գրքում հետևյալն է ասում. «Մարդկանց միջև սերը պետք է զարգանա որևէ հիմքի վրա»: Սա դինամիկայի գլխավոր սկզբունքն է բանական էակների միջև եղած փոխհարաբերություններում. մարդու և Աստծո միջև, համայնքում երկու, կամ մի քանի մարդկանց միջև: Աստված քրիստոնյաներին հանձնարարել է ստեղծել մթնոլորտ, որտեղ կարող է գործել Սուրբ Հոգին, ամրապնդելով փոխադարձ կապվածության սկզբունքը եղբայրների միջև: Աստված մեզ առաջարկում է Իր հրաշագործ ըմպելիքը, բայց մենք պետք է տրամադրենք գավաթը: Աստված կվառի կրակը, եթե մենք մոտեցնենք մոմը:

Իսկ ի՞նչն է հուսալի հիմք հանդիսանում քրիստոնեական եղբայրասիրության զարգացման համար: «Ես համոզված եմ,- գրում է Հովարդ Սնայդերը «Քրիստոնեությունն այսօր» լրագրումհրապարակվածհոդվածում,-որՍուրբՀոգու«կոյնոնիան» (շփումը) ամենից լավ զգացվում է քրիստոնյաների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ` անկաշկանդ մթնոլորտում: Ամենից լավ է հավաքվել ոչ մեծ խմբերով»: Լոուրենս Ռիչարդը «Եկեղեցու նոր դեմքը» գրքում գրում է. «Հաղորդակցության» ուժն ու խորությունը, որ առկա են ոչ մեծ թվով մարդկանց հանդիպումներում, ինչպես նաև Սուրբ Հոգու անհաղթահարելի ազդեցությունը, որ գործում է օժտված մարդկանց միջոցով, ազատագրում, վերափոխում և հավատավորներին բացում է միմյանց և Աստծո համար: Հավատավորի կյանքում վերածնունդը բերում է ողջ եկեղեցու վերածնմանը: Դրա համար եկեղեցին պետք է համայնք դառնա այդ բառի լիակատար իմաստով: Այդ նպատակին հասնելու համար ամենից լավ է սկսել շփումից ոչ մեծ խմբերում» (էջ 173):

Իսկ Քեյթ Միլերը «Նոր գինու համը» գրքում պնդում է. «Մենք (ոչ մեծ խմբով) հայտնաբերեցինք, որ այն (քրիստոնեությունը) ամենևին էլ «կրոն» չէ, այլ իսկական ստեղծագործական կյանք, որի մեջ մենք մեզ բավականաչափ ազատ ենք զգում, որպեսզի լինենք այնպիսին, ինչպիսին կանք, սիրենք միմյանց և Նրան, որովհետև մեր մեջ է գտնվում կենդանի Քրիստոսը... Ով մեզ գերում է Իր սիրով և ոգեշնչում է մեզ` ծառայելու այս աշխարհին: Միանգամայն անսպասելիորեն

մեր մեջ ինչ-որ այնպիսի բան հայտնվում, ինչով մենք կարող ենք կիսվել ուրիշների հետ, ինչ մենք միասին տեսնում, լսում և զգում էինք»: Հետո իր գրքի վերջում Միլերը գրում է. «Եթե դուք իսկապես ցանկանում եք տեսնել ձեր եկեղեցու վերածնունդը, պետք է նախ ինքներդ անձնական փորձով զգաք, թե ինչ է նշանակում հոգիների եղբայրական, կենդանի հաղորդակցությունը, որոնք, լինելով Աստծո արհեստանոցում, աստիճանաբար դարձել են նոր կյանքի գինին: Մարդկանց այդպիսի խմբերը շատերի համար կդառնան հոգևոր տուն, և Քրիստոսի Եկեղեցու հոգևոր կենտրոն» (էջ 115):

Մենք արդեն ասել ենք, որ Հիսուսը մարդկային փոխհարաբերությունների մեջ մինչ այդ չտեսնված խորություն և ջերմություն ներմուծեց: Նա վճռեց տասներկու մարդուց բաղկացած խումբ հավաքել և համոզիչ կերպով ապացուցեց, որ քրիստոնյաների այդպիսի խմբերն ունեն հսկայական ներուժ՝ տիրելով ստեղծագործ զորության: Քրիստոսը սովորեցնում էր, որ Ինքը կարող է հրաշքներ գործել եղբայրական կապերով միմյանց կապված մարդկանց կյանքում: «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով հավաքված լինեն` Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18.20):

Պողոսը հույս ուներ, որ քրիստոնյաները կարեկցանք կդրսևորեն միմյանց նկատմամբ, կամրապնդեն և կաջակցեն միմյանց: «Իրար բեռը վերցրեք, և այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք» (Գաղատացիս 6.2):

Նա սովորեցնում էր գլխավոր սկզբունքը, որ այնպես, ինչպես Աստված է մարդկանց օգտագործում իրենց մերձավորների փրկության համար, Նա փափագում է քրիստոնյաներին օգտագործել փոխադարձ հոգևոր հարստացման և Քրիստոսի կատարյալ հասակի չափով աճելու գործում, օգնելով նրանց ճիշտ փոխհարաբերություններ կառուցել միմյանց հետ` քրիստոնեական սիրո հիման վրա: Նա հասկանում էր, որ ազնիվ լինելը միշտ չէ, որ հեշտ է:

«Հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությամբ և վարդապետությամբ» (Բ Տիմոթեոս 4.2): «Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես` ամեն իմաստությունով. իրար սովորեցրեք և խրատեցեք» (Կողոսացիս 3.16):

Նոր Կտակարանում բազմիցս նշվում է, թե ինչ կարող են անել մարդկանց ոչ մեծ խմբերը: Կենսունակությունը քրիստոնեական խմբերի, որոնք ուժ են քաղում Քրիստոսի հետ շփումից, իսկապես անսահման է: Աստված առաջվա նման ցանկանում է օգտագործել նրանց:

Նա, Ով երբեք չի մոլորվում, նախատեսել է քրիստոնյաների միավորում ոչ մեծ խմբերում անհրաժեշտ աշխատանք կատարելու համար: Մեծ համայնքներում անդամները պետք է բաժանվեն փոքր խմբերի, որպեսզի արդյունավետ ծառայություն կատարեն ինչպես եղբայրակիցների, այնպես էլ անհավատների համար: Այդ խմբերի անդամները պետք է համախմբվեն սիրո և համաձայնության մեջ: Նրանք պետք է քաջալերեն և ոգևորեն միմյանց: Միայն այդպես նրանք կկարողանան ուժեղ և արի լինել:

Ցավոք, քրիստոնեական եկեղեցիները հիմնականում անտեսում են այս աստվածային ծրագիրը` նախապատվությունը տալով մեծածավալ ու ձևական կազմակերպությանը: Այդ պատճառով էլ այսօր քրիստոնեական եկեղեցիներում այդքան հազվադեպ կարելի է շփում տեսնել սիրո և միասնության հոգով:

Քրիստոնյաների այդպիսի փոքրիկ ընկերախմբերի բացակայությունը հանգեցրել է նրան, որ շատ երիտասարդներ կորցրել են վստահությունը եկեղեցու նկատմամբ և հիասթափվել են: Նրանցից ոմանք եկել են այն եզրակացության, որ իրենք երբեք չեն կարողանա եկեղեցում գտնել իրենց պակասող հոգևոր ուժն ու եռանդը:

Եթե մենք այդպիսի սերտ շփում չունենք, ինչպիսին Հիսուսն ուներ Իր աշակերտների հետ, չենք կարող լիակատար չափով զգալ սիրո այն հուզիչ ուժը, որ, Ուսուցչի խոսքերով, պետք է տարբերի Իր ճշմարիտ հետևորդներին: Որքան էլ ճիշտ լինի եկեղեցու ուսմունքը, որքան էլ կենդանի ու գործուն լինի նրա կազմակերպությունը, ջերմ շփման և բարեկամության բացակայության պայմաններում եկեղեցին, ըստ էության, ոչինչ չունի:

Բարեբախտաբար, քրիստոնյաներն սկսում են վերաիմաստավորել այս հարցը: Շատերն են զգացել, որ իրենց ինչ-որ բան չի բավականացնում, և սկսել են առավել հաճախ ոչ մեծ

խմբերով հանդիպել ոչ պաշտոնական իրավիճակում, որտեղ նրանք կարողացել են փոխադարձ սեր և ճշմարիտ մտերմություն զգալ:

Ահա,թեինչէգրումհովիվներիցմեկիկինը.«Համախոհների նեղ շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումներն ամենահուզիչ ապրումները դարձան իմ կյանքում որպես ծառայողի կին... Յուրաքանչյուր այդպիսի խմբում մարդիկ նկատելիորենփոխվումեն`նախապատրաստվելովերկնայինարքայության կյանքին: Մենք փառք ենք տալիս Աստծուն նրա համար, ինչ Նա արել ու անում է:

Քանի որ ճշմարիտ սերը վստահություն և անկեղծություն է պահանջում, միանգամայն հնարավոր է, որ մարդիկ հնարավորություն չունեն միմյանց հետ կիսվելու իրենց ապրումներով ու դժվարություններով: Երբ մենք սկսում ենք սրտին մոտ ընդունել ոչ միայն մեր հարազատների ուրախություններն ու տրտմությունները, այլ նաև մեր խմբի անդամների, մեր մեջ զարգանում է մյուս մարդկանց սիրելու ընդունակությունը մեր խմբի սահմաններից դուրս: Երբ մենք մեր շրջանումխոսումենքԱստծոսիրոմասին,մեզհամարավելիհեշտ է դառնում քրիստոնեական ապրելակերպի ուրախությունների մասին խոսելը նրանց հետ, ովքեր մեզ հանդիպում են մեր կյանքի ընթացքում» («Ծառայություն», հունվար, 1970թ., էջ 20, 21):

Երբ եկեղեցում վերածնունդ և բարենորոգում է տեղի ունենում, ապա դա փոքր խմբերի ներսում շփման արդյունքն է: Ընդհակառակը, երբ ոչ պաշտոնական հանդիպումներն առավել հազվադեպ են դառնում, վերածննդի կրակն աստիճանաբար մարում է:

Քրիստոսի սիրելի աշակերտը` Հովհաննեսը, ով քրիստոնեական սիրո դասեր էր վերցրել Իրենից` Տիրոջից, շատ տարիներ առաջ գրել է. «Բայց եթե լույսի մեջ քայլենք, ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ» (Ա Հովհաննես 1.7):

ՀնարավորէապրելԱստծոսիրոսկզբունքներիհամաձայն միայն այլ մարդկանց հետ շփվելով: Այդ շփումը ենթադրում է ինչ-որ առավել խորը բան, քան համատեղ մասնակցությունը պաշտոնական երկրպագություններում: Մեր երկրպագու-

թյուններն առաջվա նման տեղի են ունենում պաշտոնապես, որովհետև դա հարմար է: Ոչ ոք չի ցանկանում վտանգի ենթարկվել կամ իր վրա վերցնել պատասխանատվությունը: Սա անհամատեղելի է աստվածաշնչյան հասկացողությանը բոլոր հավատացյալների սուրբ լինելու, քրիստոնեական ծառայությանը եկեղեցու յուրաքանչյուր անդամի մասնակցության մասին: Խստությունն ու սառը ձևապաշտությունը տրամագծորեն հակադիր են մոլեռանդությանը, և՛ մեկը, և՛ մյուսը ոչ այլ ինչ են, եթե ոչ սատանայական կեղծիք:

Շաբաթվա ընթացքում, եկեղեցու անդամները պետք է հավատարմորեն իրականացնեն Աստծո շինարարների աշխատանքը: Իսկ հետո նրանք կարող են եկեղեցում պատմել իրենց փորձառությունների մասին: Այդպիսի ժողովքը կարող է կերակրել քաղցածներին: Այն կարող է թարմ ուժեր և եռանդ ներարկել համայնքի անդամներին: Երբ քրիստոնյաները հասկանան, որ իրենք պետք է մերձավորների բարօրության համար աշխատեն այնպես, ինչպես դա անում էր Քրիստոսը, նրանց ուրախ պատմությունները կամրապնդեն եկեղեցու անդամների հավատը:

Բացի քարոզելուց, եկեղեցին պետք է հնարավորություն տա Աստծուն սիրողներին արտահայտել իրենց երախտագիտությունն ու հիացմունքը: Հետո, հավատացյալները կկարողանան աղոթել և վկայել Աստծո մասին: Ամենքը պետք է մասնակցեն այն բանին, որ երկրպագությունը դառնա առավել հետաքրքիր: Սահմանված ժամերը ձևականորեն եկեղեցու նստարանին անցկացնելու փոխարեն, մենք պետք է մտքեր փոխանակենք, կիսվենք առօրյա փորձառություններով և ամեն բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծուն: Այդպիսի համատեղ շփումները Քրիստոսում ամրապնդում են մեր հոգին և նախապատրաստում փորձությունների ու պայքարի: Քրիստոնյաներն իրավունք չունեն պարփակվելու: Մեզանից յուրաքանչյուրը ողջ մարդկության միմասնիկնէ:Յուրաքանչյուրիփորձառությունընշանակալի չափով կպայմանավորվեն իր հավատակիցների փորձառությունով: Մենք կկարողանանք Աստծուց հարյուրապատիկ ավել օրհնություններ ստանալ, եթե այդպես երկրպագենք Աստծուն: Այդպիսի հարաբերությունները ճշմարիտ ուրա-

խություն և բավականություն կբերեն մեզ: Մենք կփայլենք Աստծո սիրով և հույսով կկանխավայելենք հավիտենական երանությունը մեր երկնային հայրենիքում: Մենք կկարողանանք հաճելի հոգևոր հանդիպումներ ունենալ: Մեր միաբանությունը կապշեցնի ողջ աշխարհին:

Աստծո զավակների հետ այս շփումը, երկնային արքայության մեջ հավիտենական ուրախության այս կանխավայելումը`սիրողԱստծոպարգևնէ:ՄերԵրկնայինՀայրըցանկանում է, որ մենք վայելենք այդ նորոգող, ոգեշնչող, փրկարար սերը: Նա ցանկանում է, որ այդ սերը լցնի մեր կյանքը: Եթե մենք չենք ձգտում ստանալ այդ հրաշալի պարգևը, ըստ էության, մերժում ենք այն:

Ուրեմն, եկե՛ք ձեռքից բաց չթողնենք այդ թանկարժեք պարգևը:

This article is from: