Գլուխ 14
ՍԵՐԸ ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ Է ՇՓՄԱՆ ՄԵՋ «Բայց եթե լույսի մեջ քայլենք, ինչպես Նա է լույ սի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ»: Ա Հովհաննես 1.7
Ե
րկրի վրա Քրիստոսի առաքելության հաջողությունը կախված էր այն բանից, թե մարդիկ կհավատա՞ն Նրան, թե՞ ոչ: Եթե նրանք չհավատային Նրան, ապա Նրա կյանքը, զոհաբերությունը խաչի վրա զուր կլինեին: Ինչպե՞ս էր Նա ապացուցում թերահավատ աշխարհին, որ Ինքը Մեսիան է, որ եկել է փրկելու մարդկությանը, Իր տրա մադրության տակ ունենալով ընդամենը երեք տարի: Նա ստեղծեց եղբայրություն` 12 մարդուց բաղկացած խումբ, ովքեր, բացառությամբ Հուդայի, չունեին կրթություն և նրբակիրթ վարվելաձև: Նրանք միմյանցից տարբերվում էին հետաքրքրություններով և անձնային առանձնահատկու թյուններով: Մարդկային տեսանկյունից դա ամենաքիչ ար դյունավետ մեթոդն էր, Հիսուսի առջև ծառացած վիթխարի խնդրի լուծման համար: Մենք կարող էինք հասկանալ, եթե Նա փորձեր նվաճել մարդկանց հարգանքը և Իր աստվածայնությունն ապացու ցել հրաշքների օգնությամբ: Սակայն Հիսուսը հրաշքներ էր գործում հանուն մարդկային կարիքների բավարարման, ոչ թե ապացուցելու, որ Ինքն իրավացի է: Նա գիտեր, որ, չնա յած մեծամեծ հրաշքներին, որոնք Աստված գործել էր Իս րայելի համար շատ դարերի ընթացքում, իսրայելացիներն
134