7 minute read

Գլուխ3. Սիրո գիտակները

Գլուխ 3

ՍԻՐՈ ԳԻՏԱԿՆԵՐԸ

Advertisement

«Հեռվից է երևացել ինձ Տերը, թե` հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»: Երեմիա 31.3

Մի անգամ առավոտյան իմ ընկերը, ով աշխատում էր հիվանդանոցում որպես հովիվ, մտավ մի հիվանդասենյակ, որտեղ պառկած էր վերջերս եկած հիվանդը: Նա տեսավ մոտ 50 տարեկան, ալեխառն մազերով մի գեր կնոջ: Կինը ոչ այնքան ֆիզիկական հիվանդի, որքան հուզված ու տառապանքից խելակորույս մարդու տեսք ուներ:

Նստելով անկողնու մոտ, նա քնքուշ, հանգիստ ձայնով ներկայացավ:

Թույլ չտալով, որ նա ավարտի, կինը վրդովված ընդհատեց. «Ես ոչ մի քարոզչի չեմ ուզում տեսնել: Ես պատկանում եմ իմ եկեղեցուն: Ինձ դուր են գալիս իմ հավատի սկզբունքները, և ես չեմ ցանկանում, որ մենք խոսենք որևէ այլ բանի մասին: Ես չեմ ուզում, որ դուք այցելեք ինձ, քանի դեռ ես այստեղ եմ գտնվում: Խնդրում եմ, հանգի՛ստ թողեք ինձ»:

Հովիվը հանգիստ վեր կացավ և պատրաստվում էր հեռանալ: Հետո կանգ առավ և մեղմորեն ասաց. «Ես չեմ եկել այստեղ, որ քարոզեմ ձեզ: Ես եկել եմ ձեր նկատմամբ սիրուց մղված»:

Հիվանդը մի ակնթարթ զարմանքից կորցրեց խոսելու ընդունակությունը: Հետո թուլացավ, ժպտաց և ասաց. «Լա՛վ, այդ դեպքում նե՛րս եկեք և նստե՛ք: Ես հենց հիմա այնքա՜ն

ունեմ դրա կարիքը և անպայման կօգտվեմ իմ նկատմամբ ձեր ուշադրությունից»:

Հիվանդի` հիվանդանոցում երկար ժամանակ գտնվելու ընթացքում, ընկերս ամեն օր այցելում էր նրան: Նրանց միջև բարեկամական ջերմ փոխհարաբերություններ ստեղծվեցին: Ինչպես նա խոստովանեց հետագայում, իրեն հաջողվել էր նշանակալի հոգևոր ծառայություն մատուցել հենց այդ հիվանդին` նրա հիվանդանոցում գտնվելու ընթացքում: Ինքը զգում էր դա:

Հոգեբանները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր մարդ սիրո և ուշադրության մեծագույն պահանջ է զգում: Մնացածը կյանքում կախված է նրանից, թե որքանով լիարժեք է բավարարված այս գլխավոր պահանջը:

Աստված Ինքն է մարդկանց սրտերի մեջ դրել իրենց նմանների հետ շփում ունենալու խորը ցանկությունը: Դա Նրա եզակի պարգևն է Իր զավակներին, նաև ամենաուժեղներին ու հաստատակամներին:

Գեթսեմանում հոգեվարքի և փորձությունների ժամանակ, Քրիստոսը փափագում էր Իր աշակերտների կարեկցանքին: Նա ցանկանում էր, որ որևէ մեկն Իր հետ լինի, Նա ուշադրության և ըմբռնման կարիք ուներ: Բայց, որքան էլ դա ողբերգական է, աշակերտներից ոչ ոք չաջակցեց Նրան: Պոռթկուն, հաստատակամ ու աշխույժ Պողոս առաքյալը հաճախ էր կարեկցանքի ու շփման կարիք ունենում, երբ իրականացնում էր առաջամարտիկի իր դժվարին առաքելությունն Աստծո գործում:

Աստված որոշակի նպատակով է բոլորիս մեջ ներդրել սիրված լինելու հիմնական ցանկությունը: Բավարարելով այդ մարդկային պահանջմունքը Երկնային Հայրը մտնում է մեր կյանք:

Երբ մարդը փորձում է բավարարել սիրո և ուշադրության առօրյա պահանջը, նա անսպասելիորեն գտնում է Աստծուն: Այս մակարդակում, Երկնային Հայրը բոլոր մարդկանց գրավում է դեպի Իրեն:

Այս մակարդակում, հավատավորներն էլ պետք է ձգտեն հաստատել Աստծո արքայությունն իրենց մերձավորների սրտերում: Յուրաքանչյուր մարդ, ով կփրկվի, կփրկվի սիրո

միջոցով: Իսկ սերը բխում է Աստծուց: «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3):

Միայն սերն է վերացնում խոչընդոտները: Միայն սերն է մարդկանց սրտերն ընկալունակ դարձնում ճշմարտության նկատմամբ, երբ լրացնում է նրանց մեծագույն կարիքը: Ճիշտ է, որ յուրաքանչյուր մարդ, հիվանդանոցի կնոջ նման, «կարող է վայելել այն»:

Այդ մասին լավ է ասված հանրածանոթ երգերից մեկում. «Աշխարհը քնքուշ սիրո կարիք ունի: Դա այն է, ինչ նրան պակասում է»:

Քրիստոսը բավականաչափ սիրառատ սիրտ ուներ, որպեսզի բավարարեր բոլոր նրանց պահանջմունքները, ովքեր սիրո և կարեկցանքի կարիք ունեին: Նա այսօր էլ կարող է առատորեն հեղել Իր սերը ողջ աշխարհի վրա:

Միայն մի խնդիր գոյություն ունի: Սերը իրական չէ և ոչ մի արժեք չունի, եթե այն չի դրսևորվում գործնականում: Միայն Աստծուն հայտնի պատճառներով, Նա Իր ժողովրդին հանձնարարել է բացահայտել աշխարհին Իր սերը: Նա Իր թանկարժեք գանձերը տեղադրում է երկրային անոթների մեջ: Նա ընտրել է մարդկանց, որպեսզի Իր օրհնությունները փոխանցի աշխարհին: Նա ցանկանում է, որ Իր փառքը շողա նրանց միջոցով` ցրելով մեղքի խավարը: Աստված ցանկանում է, որ Իր զավակները սիրով ծառայեն մեղավորներին ու կարիքավորներին և նրանց առաջնորդեն Իր մոտ:

Աստվածօգտագործումէմարդունորպեսմիջնորդ,որպեսզի աշխարհին փոխանցի Իր սիրո ջերմությունը: «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է» (Առակաց 20.27):

Որքա՜նսոսկալիէ,որԱստծոժողովուրդըհաճախչիկատարում այդ մեծագույն հանձնարարությունը: Նա Աստծո սերը չի բացահայտում այնպես, ինչպեք պետք է: Եսասիրությունն ու սառնասրտությունը գրեթե հանգցրել են սիրո կրակը: Շատերը, ովքեր հայտարարում են, թե քրիստոնյաներ են, մոռացել են, որ Աստված իրենցից քրիստոսանման կյանք է ակնկալում:

Ի՞նչ է նշանակում քրիստոսանման կյանք: Դա նշանակում է, ոչ ավել, ոչ պակաս, բացահայտել մարդկանց նկատմամբ Աստծո սերն այնպես, ինչպես դա արել է Քրիստոսը: Հենց սա

էր մարդկանց հրապուրում դեպի Նա: Նրա դեմքի սիրո արտահայտությունը, Նրա բնավորության գեղեցկությունը, որ բացահայտվում էր մեղմ հայացքի ու խոսքի մեջ, դեպի Քրիստոսն էին ձգում նրանց, ովքեր չէին խստացել անհավատության մեջ: Աստծո անհատնում սերը Փրկչի սիրած թեման էր: Նա հաճախ էր խոսում դրա մասին, Նա ապրում էր դրանով, Նա Ինքը` Սերն էր մարդկային կերպարանքում: Այդպիսի ապշեցուցիչ, բերկրալի ներթափանցումը Նրա էության մեջ, Ով իրականում Աստված էր, առանձնահատուկ օրհնություններ էր բերում մարդկանց: Քրիստոսը եկել էր մարդկանց բացահայտելու կենդանի ճշմարտությունն այն մասին, թե ինչպես Երկնային Հայրը փափագում է` բավարարել մարդկության ամենահրատապ պահանջմունքները:

Աստծո մասին այդ նույն թանկարժեք գիտությունը, Աստծո սիրո այդ նույն իմացությունը` անձնական փորձի հիման վրա, մեծագույն պարգևներ են, որ վստահված են Աստծո ժողովրդին: Եվ Տերն անկեղծորեն ցանկանում է, որ Իր հետևորդներն այդ պարգևը փոխանցեն աշխարհին:

Յուրաքանչյուր մարդ պետք է սիրո հաղորդիչ լինի:

Ինչ-որ պահի, ինչ-որ կերպ, այս աստվածային մտադրությունը մեր վերաբերյալ, գրեթե կորսվել էր: Մենք հակված ենք ուշադրություն դարձնելու պակաս կարևոր հարցերի:

Մեծագույն մեղքը շատ հեշտ է գործել: Դա նրբագույն չարիքն է: Այն շատ հեշտ է ճանաչել մեր մեջ: Հասարակությունն արագորեն պատասխանատվության է կանչում մարդասպանին: Ամուսնական հավատարմությունը խախտողը հոգու խորքում գիտի, որ ինքը խաբում է: Խելամիտ գողը սովորաբար գիտակցում է, որ իր գործողություններն անբարո են և անարդարացի: Բայց նա, ով խախտում է սիրո օրենքը, հաճախ գրեթե խղճի խայթ չի զգում իր խստասրտության պատճառով: Բայց խղճի` այս հազիվ նկատելի ձայնին էլ կարելի է հեշտությամբ ստիպել լռել առհավետ:

Մենք հակված ենք ապրելու միայն մեզ համար, այդ պատճառով էլ խստասրտությունն ու անզգայությունը փթթում են մեր մեջ քաղցկեղային թաքնված ուռուցքի նման: Մենք անտարբեր ենք դառնում ուրիշների կարիքների նկատմամբ` հազիվ թե գիտակցելով, թե ինչ է մեզ հետ կատարվում:

Օրինակ, բժիշկը կարող է այնքան վարժվել իր աշխատանքին, այնքան ձևականորեն վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, նրա սիրտը կարող է այնքան խստանալ, որ շուտով նա կդադարի բուժել հիվանդներին, պարզապես նրանց առաջին օգնություն ցույց կտա ստամոքսի խոցի բուժման կամ մեծ ոլոքի կոտրվածքի ժամանակ: Նա արդեն չի գիտակցում, որ իր աշխատանքը մարդկանց ապաքինելու ծառայությունն է: Եվ դա այն ժամանակ, երբ իրենց վախերով, տագնապներով, հիասթափություններով նրա մոտ եկող հիվանդների գրեթե ինը տասներորդը ոչ թե պարզապես դեղամիջոցների կամ վիրահատական միջամտության, այլ շատ ավելիի կարիքն ունի:

Քարոզիչները նույնպես ենթակա են մեծագույն մեղքին: Նրանք կարող են հիմնավորապես մաշել իրենց մեքենան` աշխատելով եկեղեցու տարեկան ծրագրի իրագործման համար: Նրանք կարող են լավ ծրագրել բյուջեն, խորհուրդներ տալ և աստվածաշնչյան տեսակետից ճիշտ քարոզներ կարդալ մեռելների վիճակի մասին: Միևնույն ժամանակ, նրանք կարող են միանգամայն աչքաթող անել կենդանի մարդկանց վիճակը` նրանց կարիքներով հանդերձ: Մարդկանց, ովքեր ցանկանում են, որ որևէ մեկը (նույն ինքը` հովիվը) հոգ տանի իրենց մասին, փորձի հասկանալ իրենց: Մարդկանց հարկավոր է մարդ, ում հետ իրենք կարող էին քննարկել իրենց հուզող խնդիրները, ով կկարողանա աղոթել իրենց հետ և իրենց համար, ոչ միայն ծառայության պարտքից ելնելով` տարեկան մեկ անգամ ծրագրված այցի ժամանակ:

Քարոզչի համար հեշտ է տրվել ներքին զգացումին, թե ինքը չի կարող հաջողություն ունենալ որպես քարոզիչ, եթե խոշոր եկեղեցու հովիվ չդառնա: Այս դեպքում, նա սովորաբար գերադասում է անցնել վարչական աշխատանքի, որտեղ, ինչպես իրեն է թվում, ինքը կկարողանա ծառայել Տիրոջը առավել բեղմնավոր ու արդյունավետ կերպով:

Թեև վարչական աշխատանքն անհրաժեշտ է եկեղեցու գործնական ծառայության կազմակերպման համար, և որևէ մեկը պետք է կատարի այն, գոյություն ունի իրական վտանգ, որ այդպիսի պաշտոնը կարող է ծառայողին հեռացնել մարդկանցից և նրանց իրական կարիքներից:

Խոսելով մերձավորների կարիքների նկատմամբ աճող անտարբերության մասին, դոկտոր Դավիդ Դաֆֆին իր «Հոգեբանությունն ու քրիստոնեական կրոնը» գրքում գրում է. «Երբեմն բժշկին ավելի շատ հետաքրքրում է, որ գիտականորեն հիմնավորված ախտորոշում կատարի, քան որ մարդկանց օգնի: Այդպիսով, նա դառնում է «լավ» գիտնական, բայց վատ բժիշկ: Նման գայթակղություն ստիպված է լինում հաղթահարել նաև հոգևոր աշխատողը: Նա կարող է նախանձախնդորեն պահպանել քրիստոնեական դավանանքի մաքրությունը, բայց այն չկիրառել գործնականում: Այդպիսով, նա դառնում է «լավ» աստվածաբան, բայց վատ ծառայող:

Ցանկացած ծառայող, ինչ դիրք էլ նա զբաղեցնի, կարող է անուշադրություն դրսևորել ուրիշների նկատմամբ: Եվ, այնուամենայնիվ, խստասրտությունն ու անմարդկային վերաբերմունքը փոխհարաբերությունների մեջ մնում են մեծագույն մեղք:

«Անմարդկային» բառը, սովորաբար, մեր մտքում կապակցվում է անմեղ մարդկանց տառապանքների, կտտանքների հրեշավոր գործիքների, խարույկի վրա այրելու կամ էլ մոնղոլ-թաթարների բարբարոսական սովորությունների հետ:

Նրանք գարշելի սովորություն ունեին. այն մարդկանց, ում ցանկանում էին քառատել, կապում էին ձիերից: Հետո չորս ուժեղ կենդանիներին մտրակում էին, որպեսզի նրանք քառատրոփ սլանան տարբեր ուղղություններով և պատառոտելով քառատեն դժբախտին:

Միշտ էլ ես այդ սովորությունը համարել եմ անգթության և անմարդասիրական վերաբերմունքի անգերազանցելի օրինակ մարդկային փոխհարաբերություններում: Այդ պատճառով, ես ոչ մի կերպ չէի կարող համաձայնել, որ իմ գլխավոր մեղքն անմարդկային վերաբերմունքն է:

Ի վերջո, ինձ երբեք բավականություն չի պատճառել որևէ մեկին տանջելը: Էությամբ ես ինձ դաժան չէի համարում: Այս առումով իմ խիղճը կատարելապես հանգիստ էր, քանի որ ես վստահ էի իմ անմեղությանը:

Եվ երբ խորապես գիտակցեցի, որ քրիստոնեությունը սերն է Աստծո և մերձավորների նկատմամբ, ծառայելն է մարդկանց, ինչի մասին պարզորոշ ասել է Քրիստոսը, ես հասկացա, որ հաճախ անմարդկային եմ եղել, որ դա իմ մեծագույն մեղքն է:

Եթե քրիստոնեությունը ենթադրում է քնքշագույն կապվածություն և սեր միմյանց նկատմամբ, ապա քրիստոնեության հակառակը սիրո բացակայությունն է, խստասրտությունը:

Գիտակցելով դա, ես սոսկացի իմ մեղսավորությունից: Հասկացա, որ հաճախ մտածել եմ միայն իմ մասին, որ ես «իմ ճանապարհին եմ դառել»: Ես հայտնաբերեցի, որ համաձայն աստվածաշնչյան սահմանման, ես շատ խորն եմ խրվել մեղսավոր եսասիրության մեջ: Եվ սա` չնայելով այն բանին, որ ես մանրակրկիտ հետևում էի Աստծո բոլոր պատվիրաններին, բարեխիղճ քրիստոնյա էի և «բարոյական» ապրելակերպ էի վարում:

Ես հասկացա, որ վատը ոչ թե այն էր, ինչ ես արել էի, այլ այն, ինչը բաց էի թողել` խաբելով մարդկանց ակնկալիքները: Ի վերջո, հասկանալով իմ իսկական էությունը, ես կարողացա լոկ բացականչել. «Հա՜յր, ների՛ր ինձ մերձավորներիս նկատմամբ իմ անմարդկային վերաբերմունքի համար»:

This article is from: