Գլուխ 3
ՍԻՐՈ ԳԻՏԱԿՆԵՐԸ «Հեռվից է երևացել ինձ Տերը, թե` հավիտենա կան սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»: Երեմիա 31.3
Մ
ի անգամ առավոտյան իմ ընկերը, ով աշխատում էր հի վանդանոցում որպես հովիվ, մտավ մի հիվանդասենյակ, որտեղ պառկած էր վերջերս եկած հիվանդը: Նա տեսավ մոտ 50 տարեկան, ալեխառն մազերով մի գեր կնոջ: Կինը ոչ այն քան ֆիզիկական հիվանդի, որքան հուզված ու տառապան քից խելակորույս մարդու տեսք ուներ: Նստելով անկողնու մոտ, նա քնքուշ, հանգիստ ձայնով ներկայացավ: Թույլ չտալով, որ նա ավարտի, կինը վրդովված ընդհատեց. «Ես ոչ մի քարոզչի չեմ ուզում տեսնել: Ես պատկանում եմ իմ եկեղեցուն: Ինձ դուր են գալիս իմ հավատի սկզբունքները, և ես չեմ ցանկանում, որ մենք խոսենք որևէ այլ բանի մասին: Ես չեմ ուզում, որ դուք այցելեք ինձ, քանի դեռ ես այստեղ եմ գտնվում: Խնդրում եմ, հանգի՛ստ թողեք ինձ»: Հովիվը հանգիստ վեր կացավ և պատրաստվում էր հեռա նալ: Հետո կանգ առավ և մեղմորեն ասաց. «Ես չեմ եկել այս տեղ, որ քարոզեմ ձեզ: Ես եկել եմ ձեր նկատմամբ սիրուց մղված»: Հիվանդը մի ակնթարթ զարմանքից կորցրեց խոսելու ըն դունակությունը: Հետո թուլացավ, ժպտաց և ասաց. «Լա՛վ, այդ դեպքում նե՛րս եկեք և նստե՛ք: Ես հենց հիմա այնքա՜ն 19