5 minute read
Գլուխ2. Մեծագույն մեղքը
Գլուխ 2
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԵՂՔԸ
Advertisement
«Յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ» Եսայիա 53.6
Նա սպասում էր իր առաջին զավակի ծնունդին: Փոքրիկի համար վաղուց նախատեսված սենյակը մաքրել էին, հատակը` փայլեցրել: Պատերին պարող ձիուկների և միմյանց սեղմված շնիկների նկարներ էին կախված:
Նոր մանկասայլակը նույնպես ուշադրություն էր գրավում: Այն փառահեղորեն վեր էր խոյացել սենյակի կենտրոնում: Նրա ոտքերը ծածկված էին սպիտակ մետաքսե վարագույրով, որի ներքևում սպիտակ ժանյակ էր ասեղնագործված: Ներսում` բրդյա դեղին փափուկ ծածկոցի վրա, ձեռքով կոկիկ գործված երկու զույգ կոշիկ էր դրված: Մի զույգը վարդագույն էր, մյուսը` երկնագույն:
Երբ ծննդաբերության ցավերն սկսվեցին, մի հաճելի հուզմունք համակեց նրան: Բայց հիվանդանոց տանելու ժամանակ կինն ինչ-որ վատ բան զգաց:
Եկավ բժիշկը: Նա բռնեց կնոջ ձեռքը, որ այդ պահին մահու չափ գունատ էր: Մաշկի տակից հստակ երևում էին կապույտ երակները: Բժիշկը մի պահ հանգիստ սեղմեց նրա ձեռքը` մտահոգություն և կարեկցանք արտահայտելով` ավելի շուտ սովորությունից դրդված: Նա կնոջն ասաց, որ լուրջ բարդություններ են առաջացել:
Շտապ վիրահատություն էր անհրաժեշտ: Հնարավորինս նրբանկատորեն նա բացատրեց, որ վիրահատությունն անհրաժեշտ է կնոջ կյանքը փրկելու համար: Երեխային արդեն հնարավոր չէր փրկել:
Բժիշկը, որ քրիստոնյա էր, հետագայում պատմեց, թե ինչպիսի կործանարար ազդեցություն ունեցավ նորությունը երիտասարդ կնոջ վրա: Հուսահատված` նա որոշեց հրավիրել իր հովվին և կնոջ ամուսնուն: Այն եկեղեցու ուսմունքի համաձայն, ուր նա հաճախում էր, այդպիսի պահերին հարկավոր էր որոշակի ծեսեր կատարել: Այդ կինը նվիրված էր իր եկեղեցուն և ցանկանում էր, որ ամեն բան կատարվի այնպես, ինչպես հարկն է:
Բժիշկն իսկույն զանգահարեց քարոզչին, բացատրեց նրան, թե ինչ է տեղի ունեցել և խնդրեց հնարավորինս շտապ գալ: Քարոզիչը պատասխանեց, որ այս պահին ինքն զբաղված է, և իրեն ավելի հարմար է գալ վաղը, երբ ավելի շատ ժամանակ կունենա: Նաև ավելացրեց, որ տվյալ պարագայում բժիշկն ինքը կամ բուժքույրը կարող են գործնական քայլեր ձեռնարկել, որոնք կփոխարինեն երեխայի հետ կապված անհրաժեշտ ծեսեր իրականացնելուն: Այդ ասելով, նա վայր դրեց լսափողը:
Շատերի համար մեղքը կապվում է որոշակի ուսմունքների նչհավատալու կամ հանրահայտ բարոյական նորմեր խախտելու հետ: Մարդիկ կարծում են, թե մեղքը միայն Տասը պատվիրանների ակներև խախտումն է: Բայց մեղքի հասկացության նման սահմանափակումները խոչընդոտում են գիտակցելու դրա ողջ գարշելիությունը:
Եսայիա մարգարեի գրքում մի համար կա, որը հռչակում է. «Ամենքս ոչխարների պես մոլորվեցինք» (Եսայիա 53.6): Մեծամասնությունը ճիշտ է հասկանում այս համարը, որտեղ խոսվում է այն մասին, որ բոլոր մարդիկ մեղավորներ են: Այս հատվածը գրավում է նրանով, որ հեղինակը չի սահմանափակվում մի դիպուկ դիտողությամբ: Հետագայում նա տալիս է մեղքի ամենաանկեղծ սահմանումը, որը միայն կարելի է գտնել Աստվածաշնչում: Նա պարզապես ավելացնում է. «Յուրաքանչյուրն իր ճանապարհին դարձավ»:
Ահա՛ թե որն է մեղքը: Այն առաջին տեղում է դնում մարդու սեփական «ես»-ը, իսկ Աստծուն և մերձավորներին` երկրորդ: Այն մարդուն ստիպում է գնալ իր սեփական ճանապարհով, որքան էլ «բարոյական» կամ «ազնվաբարո» լինեն դրանք,
այն դեպքում, երբ Աստծո ճանապարհը մնում է անտեսված կամ մերժվում է:
Տիրոջ սահմանման համաձայն, Աստծո ուղին` քրիստոնեության էությունը, ի սրտե սիրելն է Աստծուն և մարդկանց: Սրանից հետևում է, որ քրիստոնեության հակապատկերը` մեղքի գագաթնակետը, մարդկանց նկատմամբ խստասրտությունն է, սիրո բացակայությունը սրտում:
Եթե հստակ բնորոշենք, մեղքը սիրո բացակայությունն է սրտում, անտարբերությունը մերձավորների կարիքների նկատմամբ, քանի որ առաջին տեղում անձնական շահն է: Հենց սա էլ վերադարձն է սեփական ուղուն, այլասերումը` սեփական ճանապարհով գնալու ընթացքում: Հենց այսպես վարվեց այն ծառայողը, ով հրաժարվեց հիվանդանոց գալ այն օրը, երբ դժբախտ երիտասարդ կինն այնքա՜ն ուներ նրա օգնության կարիքը:
Աշխարհում և եկեղեցում շատ մարդիկ կան, ովքեր ապրում են միայն իրենց համար և այդ պատճառով չեն արդարացնում Աստծո և մարդկանց սպասելիքները: Մեծ մասը նույնիսկ չի գիտակցում եսակենտրոն կենսակերպի ողջ մեղսավորությունը: Այսպես կոչված քրիստոնյաներից շատերն այսօրայնքանենկլանվածունայնությամբ,այնպիսինախանձախնդրութամբ են պաշտպանում իրենց շահադիտական հետաքրքրությունները, աշխարհից այնքան հուսալիորեն են պատնեշվել եսասիրության պարսպով, որ ոչ մի գործ չունեն շրջապատող մարդկանց հետ:
Կառավարությունը, որը ղեկավարվում է այդպիսի մարդկանց կողմից, ի վերջո, կործանման կհասցնի անգամ ամենահզոր ազգին:
Ձեռնարկությունները, որ ղեկավարվում են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր չեն հոգում շրջապատողների բարեկեցության մասին, այլ անհանգստանում են լոկ սեփական շահի համար, կործանարար ազդեցություն կունենան ողջ հասարակության բարոյական վիճակի վրա:
Որքան էլ ճիշտ գաղափարներ քարոզի եկեղեցին, եթե նրա անդամներն անտեսում են այլ մարդկանց կարիքները, չեն ծառայում ո՛չ Աստծուն, ո՛չ մարդկանց: Շատերն անկեղծորեն քարոզում են Ավետարանը, բայց նրանց պակասում է
ամենագլխավորը: Նրանք բավականաչափ չեն բարձրացրել սիրո ջահը, կրակը հազիվ ջերմություն է արձակում: Մեզ համար որպես օրինակ ծառայում են Եփեսոսի եկեղեցու փորձառությունները: Երկնային լույսն արտացոլվում էր նրանց կյանքում: Քրիստոսի Հոգին սիրտը լցնում էր քնքշանքով ու կարեկցանքով:
Ցավոք, վրա հասավ մի ժամանակ, երբ նրանք դադարեցին գնահատել Աստծո սերը: Այն դուրս էր մղվել ուրիշ գաղափարների կողմից: Առաջին տեղում հանդես էր գալիս սեփական «ես»-ը: Շեշտերը տեղափոխվել էին, և Եփեսոսի քրիստոնյաներն աշխարհի առջև դադարել էին կատարել իրենց գլխավոր պարտքը, նրանք դադարել էին աշխարհին բացահայտել Աստծո սերը, նրանք այլևս մարդկանց չէին վերաբերվում քնքշությամբ ու կարեկցանքով, որը տածում է մեր նկատմամբ Քրիստոսը:
Կրակը մարել էր:
Քրիստոնեական եկեղեցու պատմության ողջ ընթացքում այդ ողբերգությունը բազմիցս կրկնվել է: Եվ մենք ունենք հստակ նախազգուշացում, որ վերջին` Լաոդիկեի եկեղեցին էլ կգործի այդ սոսկալի սխալը: Նա կհասնի այնպիսի վիճակի, երբ նրա մեծագույն կարիքը կլինի Աստծո սիրո իրական գործնական ճանաչումը: Ճշմարիտ Վկան ստիպված է արձանագրելու, որ նրա միակ հույսը կայանում է այն բանում, որպեսզի ջերմեռանդորեն փնտրի «կրակում փորձված ոսկին»` սիրո ոսկին:
Սա հարստացած ու հաջողակ եկեղեցի է: Նա հաջողություն ունի: Այնտեղ շատ կան օժտված մարդիկ. եկեղեցին ունի ամեն բան, նա ոչ մի բանի կարիք չունի, բացի սիրուց:
«Նրանցից շատերի վիճակը, ովքեր հավակնում են Աստծո զավակների կոչմանը, ճշգրիտ ներկայացված է Լաոդիկեի եկեղեցուն հղված ուղերձում,- գրում էր քրիստոնյա գրող Է. Գ. Ուայթը,- նրանք, ովքեր ունեն ճշմարտության գիտությունը, դա չեն հասկանում իր ողջ լիությամբ: Նրանք չեն ցանկանում իրենց սրտի ու կյանքի մեջ ընդունել Քրիստոսի սերը»:
Այսօր եկեղեցին ունի բարձր որակավորմամբ, օժտված քարոզիչներ, ովքեր պերճախոս հռչակում են ճշմարտությունը և պաշտպանում են հավատը:
Եկեղեցին ունի բարձր որակավորմամբ վարչարարներ, ովքեր կառավարում ու գործը ղեկավարում են ոչ վատ, քան առավել շահութաբեր ձեռնարկությունների կառավարիչները:
Եկեղեցին հասարակական կապերի ոլորտում ունի բարձր որակավորմամբ մասնագետներ` մարդիկ, ովքեր հիմնավորապես ուսումնասիրել են մեր կազմակերպության մասին ճիշտ պատկերացում ձևավորելու արվեստը հասարակության մեջ:
Եկեղեցին ունի փորձառու ֆինանսագետներ, ովքեր հիանալի գլուխ են հանում ֆինանսական գործառություններից, ինչը հնարավորություն է տալիս եկեղեցուն արդյունավետ կերպով կառավարել իր բազմաքանակ հիմնարկություններն ու կազմակերպությունները:
Բարձր որակավորում ունեցող մասնագետների նվիրված ծառայությունը տարբեր ոլորտներում, եկեղեցուն թույլ է տվել ստեղծել հիասքանչ, ժամանակակից, շարժունակ կազմակերպություն:
Այդ ամենը շատ լավ է, օգտակար ու անհրաժեշտ: Բայց ասացե՛ք ինձ, որտե՞ղ գտնել բարձր որակավորմամբ մասնագետներ մարդկանց նկատմամբ սիրո ոլորտում:
Ո՞ւր են նրանք, ովքեր կարող են բավարարել այս կործանվող աշխարհում ապրող անհանգստացած, հուզախռով մարդկանց խորագույն պահանջմունքները: Ո՞ւր են հոգատար, կարեկից, շրջապատողների կարիքների նկատմամբ զգայուն քրիստոնյաները: Ո՞ւր են նրանք, ովքեր կարող են լսել և հասկանալ, կարեկցանք արտահայտել, մխիթարել ու քաջալերել:
Փողոցի անկյունում հանդիպելով քարոզչին, ով համառորեն պնդում էր` «Աստված սեր է», հառլեմցի մի երիտասարդ բողոքեց. «Ես հոգնել եմ սիրո մասին այդ բոլոր խոսակցությունները լսելուց: Ես ուզում եմ կենդանի սեր տեսնել»:
Եկեղեցում կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել այս երիտասարդին: Ո՞վ կարող է խոսքեր հագցնել Աստծո սիրուն, ինչպես դա անում էր Քրիստոսը: Այն խոսքերը, որոնք կհամապատասխանեն ձկնորսի կամ անկիրթ մարմնավաճառի բառապաշարին:
Ո՞ւր են նրանք, ովքեր ընունակ են Աստծո սերը փոխանցել մի հայացքով, խոսքի հնչերանգով:
Ո՞ւր են, օ՜, ո՞ւր են սիրո գիտակները: Կործանվող մարդկությունը, մեծագույն կարիք զգալով, սպասում է նրանց ուշացած մուտքին` բեմահարթակ:
Աշխարհը ոչ մի բանի կարիք չունի այնքան, որքան Փրկչի սիրո` դրսևորված մարդկային փոխհարաբերություններում: Ողջ երկինքն է սպասում տղամարդկանց ու կանանց, ում միջոցով Աստված կարող է բացահայտել քրիստոնեության այդ մեծագույն զորությունը: Աստված սեր է: Իսկ ո՞վ ես դո՛ւ: