Աստծո սերը մեր կյանքում

Page 15

Գլուխ 2

ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԵՂՔԸ «­Յու­րա­քանչ­յուրն իր ճա­նա­պար­հին դա­ռավ»­ Ե­սա­յիա 53.6

Ն

ա սպա­սում էր իր ա­ռա­ջին զա­վա­կի ծնուն­դին: Փոք­րի­կի հա­մար վա­ղուց նա­խա­տես­ված սեն­յա­կը մաք­րել էին, հա­ տա­կը` փայ­լեց­րել: Պա­տե­րին պա­րող ձիուկ­նե­րի և միմ­յանց սեղմ­ված շնիկ­նե­րի նկար­ներ էին կախ­ված: Նոր ման­կա­սայ­լա­կը նույն­պես ու­շա­դրու­թյուն էր գրա­վում: Այն փա­ռա­հե­ղո­րեն վեր էր խո­յա­ցել սեն­յա­կի կենտ­րո­նում: Նրա ոտ­քե­րը ծածկ­ված էին սպի­տակ մե­տաք­սե վա­րա­գույ­ րով, ո­րի ներքևում սպի­տակ ժան­յակ էր ա­սեղ­նա­գործ­ված: Ներ­սում` բրդյա դե­ղին փա­փուկ ծած­կո­ցի վրա, ձեռ­քով կո­ կիկ գործ­ված եր­կու զույգ կո­շիկ էր դրված: Մի զույ­գը վար­դա­ գույն էր, մյու­սը` երկ­նա­գույն: Երբ ծննդա­բե­րու­թյան ցա­վերն սկսվե­ցին, մի հա­ճե­լի հուզ­ մունք հա­մա­կեց նրան: Բայց հի­վան­դա­նոց տա­նե­լու ժա­մա­ նակ կինն ինչ-որ վատ բան զգաց: Ե­կավ բժիշ­կը: Նա բռնեց կնոջ ձեռ­քը, որ այդ պա­հին մա­հու չափ գու­նատ էր: Մաշ­կի տա­կից հստակ երևում էին կա­պույտ ե­րակ­նե­րը: Բժիշ­կը մի պահ հան­գիստ սեղ­մեց նրա ձեռ­քը` մտա­հո­գու­թյուն և կա­րեկ­ցանք ար­տա­հայ­տե­լով` ա­վե­լի շուտ սո­վո­րու­թյու­նից դրդված: Նա կնոջն ա­սաց, որ լուրջ բար­դու­ թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել: Շ­տապ վի­րա­հա­տու­թյուն էր ան­հրա­ժեշտ: Հնա­րա­վո­րինս նրբան­կա­տո­րեն նա բա­ցատ­րեց, որ վի­րա­հա­տու­թյունն ան­ հրա­ժեշտ է կնոջ կյան­քը փրկե­լու հա­մար: Ե­րե­խա­յին ար­դեն հնա­րա­վոր չէր փրկել: 13


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.