8 minute read

Գլուխ1. Սիրո հրամայական պահանջը

Գլուխ 1

ՍԻՐՈ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Advertisement

«Մարդու հոգին Տիրոջ ճրագն է» Առակաց 20.27

Հեռվից Կալիֆոռնիայի նահանգի թմրամոլների պետական բանտի շենքը նորաոճ հանգստյան տան տեսք ունի, որպիսին եղել է ժամանակին: Կորոնա ոչ մեծ քաղաքի մոտակայքում` բլուրներով շրջապատված մի առանձնացված վայրում, մի ժամանակ հանգստանում էին հոլիվուդյան աստղերը: Հետո հռչակը պակասեց, եկամուտները նվազեցին, և անհանգստացած սեփականատերերն այդ կալվածքը վաճառեցին պետությանը:

Փոքրիկ, հաճելի կանաչաերկնագույն լճակը` ափին աճած ստվերախիտ ծառերով, առաջվա նման հանգստացնում և խաղաղեցնում է այցելուներին: Բայց համազգեստով ժամապահները, հաստ փշալարը և ահազդու երկաթե դարպասն իսկույն մտածել են տալիս, որ այդ վայրի բոլոր բնակիչները չէ, որ այստեղ են հայտնվել իրենց հոժար կամքով:

Մեր խումբը շարք կազմեց` պատրաստվելով զննել այդ հաստատությունը: Ժամապահը մեզանից յուրաքանչյուրի դաստակի ներքին հատվածում անտեսանելի դրոշմ դրեց: Մեզ ասացին, որ այդ դրոշմն անհրաժեշտ է ներս մտնելիս ուլտրամանուշակագույն ճանառագայթներով լուսավորելու համար, և որպեսզի մեզ դուրս թողնեն վերադառնալու ժամանակ: Դա մեզ վերջնականապես համոզեց, որ մենք բանտ ենք գնում:

Ժամանակն արագ էր անցնում, երբ մեզ ուղեկցում էին բանտի տարբեր հատվածներում և բացատրում էին թմրամոլների բուժման սկզբունքներն ու մեթոդները: Որոշ ժամանակ անց, ղեկավարությունը մեր խմբին հրավիրեց զրուցել այդ հաստատության որոշ բնակիչների հետ:

Հենց այստեղ ես ծանոթացա Ջիմի հետ: Նա տարբերվում էր բանտարկյալներից: Նա քառասուն տարեկան մի գեղեցիկ տղամարդ էր` բարձրահասակ, ալեխառն քունքերով: Թվում էր, նրա մեջ ինչ-որ արտասովոր բան կա:

Ես նկատեցի, որ զրույցի ժամանակ նա լուռ էր, երբ շատ ուրիշ բանտարկյալներ ազատորեն պատմում էին իրենց և իրենց խնդիրների մասին:

Ջիմը ոչինչ չէր խոսում այնքան ժամանակ, մինչև զրույցից հասկացավ, որ մեր խմբում եկեղեցու ծառայողներ կան:

Երբ նա կամացուկ հազաց, ամենքը լռեցին: Ջիմը ցածրաձայն խոսեց. «Ես ուզում եմ մի բան պատմել ձեզ: Գուցե դա ձեզ պետք գա:

Ես բժիշկ եմ: Ես մասնավոր լավ պրակտիկա ունեի, վայելում էի մարդկանց հարգանքն ու վստահությունը: Իմ հաճախորդներն անընդհատ շատանում էին, վիրահատությունների ժամանակացույցը խտանում էր, հիվանդանոցում հիվանդների զննումն ավելի ու ավելի շատ ժամանակ էր զբաղեցնում: Շուտով ես շաբաթվա մեջ անգամ կես օր հանգիստ չունեի: Ես սկսեցի ժամանակ խլել քնից: Գրեթե ամեն գիշեր արտակարգ դեպք կամ ծննդաբերություն էր լինում:

Ի վերջո, ես մի հուսահատ միջոցի դիմեցի: Ուժերի լրացուցիչ վերելք ապահովելու համար ես սկսեցի թմրանյութեր ընդունել: Իհարկե, սկզբնական շրջանում ես դրանք ընդունում էի չափավոր, ճիշտ այնքան, որ դժվար վիրահատությունների ժամանակ պահպանեմ աշխատունակությունս: Սկզբում դա ինձ անգամ չէր էլ անհանգստացնում: Ես վստահ էի, որ կկարողանամ վերահսկել ինքս ինձ:

Բայց ժամանակի ընթացքում պատահեց անուղղելին: Նախքան կգիտակցեի նոր սովորությանս ողջ կործանարարությունը,եսարդենդրագերինէի:Եսչէիկարողանումկանգ առնել. ես չէի կարողանում աշխատել առանց թմրանյութերի: Ես գիտեի, որ կկործանվեմ, եթե հրաժարվեմ դրանցից: Եթե

դա տեղի ունենար, ինձ համար դա կլիներ ամեն բանի վերջը: Ես դրանում համոզված էի:

Հավատում եք, թե ոչ, բայց ես չգիտեի ինչ անել: Ես հիանալի հասկանում էի, որ օգնության կարիք ունեմ: Զգում էի, որ չեմ կարող վստահել ոչ մի բժշկի: Ես վախենում էի, որ իմ խոսքերը գաղտնի չեն մնա և կկորցնեմ բժշկի իմ իրավունքը»:

Այդ ասելով` Ջիմը կանգ առավ և ակնդետ նայեց իր ձեռքերին: Մի քանի վայրկյան կատարյալ լռություն էր սենյակում: Հետո նա շարունակեց. «Այո՛, ես ուզում եմ շեշտել, որ այդ ողջ ընթացքում ես եկեղեցու անդամ էի: Երբ ժամանակ էի ունենում, այցելում էի եկեղեցի անգամ այն ժամանակահատվածում, երբ սկսեցի աշխատել որպես բժիշկ:

Ես վճռեցի, որ միայն մի մարդ կա, ում հետ կարող եմ կիսել իմ դժբախտությունը` իմ հովիվը: Հուսով էի, որ նա կհասկանա ինձ, և որոշեցի դիմել նրան: Ես ցանկանում էի, որ որևէ մեկն օգնի ինձ կապ հաստատել Աստծո հետ: Արդեն այն ժամանակ ինձ թվում էր, որ դա միակ ելքն է:

Ես հանդիպում նշանակեցի հովվի հետ և եկա նրա գրասենյակ: Այն օրերին վհատության մեջ էի: Նրան հանդիպելով, առանց զուր ժամանակ կորցնելու, իսկույն պատմեցի ամեն ինչ: Ես խոստովանեցի, որ չարաշահում եմ թմրանյութերը, որ, ըստ էության, դարձել եմ թմրամոլ և որ ելք չեմ տեսնում ստեղծված իրավիճակից:

«Հավանաբար, ես չափազանց անկեղծ էի,- ասաց Ջիմը: - Երբեք չեմ մոռանա հովվի արձագանքը»: Նա ինձ նայեց սոսկումով ու ապշահար, իսկ հետո արտաբերեց. «Աստվա՜ծ իմ: Ջի՛մ, մի՞թե դա ճիշտ է»:

Հետո նա սկսեց խրատ կարդալ այն մասին, թե որքան սոսկալի վնաս եմ պատճառում ինձ, ընտանիքիս և եկեղեցուն: Նա երկար-բարակ խոսում էր այն մասին, թե ինչպես կարող է դա անդրադառնալ իմ աշխատանքի և հեղինակության վրա: Վերջում նա հիշեցրեց, որ, իհարկե, այդ սարսափելի սխալը ինձ կհասցնի կործանման` կրակե գեհենում»:

Ջիմը կանգ առավ: Երբ նա կրկին խոսեց, նրա խոսքն է՛լ ավելի փափուկ և խոհուն էր, քան առաջ:

«Ես կյանքում երբեք այդքան հիասթափված, այդքան ստորացված ու միայնակ չէի զգացել: Ինձ հարկավոր էր մի մարդ,

ով կկարողանա լսել ինձ, խոսել ինձ հետ, փորձել հասկանալ ու օգնել ինձ:

Ես ինքս էլ հասկանում էի, որ մեծ մեղք եմ գործում: Գիտեի, որ հարկավոր է կանգ առնել: Հենց այդ պատճառով էլ եկել էի նրա մոտ: Հարկ չկար ինձ հիշեցնելու այն, ինչ ինքս էլ գիտեի:

Կարծում եմ, որ ես կորցրեցի դուրս պրծնելու ամեն հույս և այս բանտում հայտնվեցի մասամբ նաև այն հուսահատության պատճառով, որ ապրեցի այդ օրը: Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ինձանից բացի: Ի՛նքս ինձ կործանեցի: Այստեղ գտնվելու ողջ ընթացքում ես շատ բան իմացա կյանքի և հենց իմ մասին: Հաճախ էի փափագում, որ շատ բան փոխվի դեպի լավը: Գուցե դեռ ամեն ինչ կորած չէ»:

Հետո նա նայեց մեր աչքերին, և նրա հայացքում մենք կարդացինք այն ողջ ցավը, վիրավորանքն ու հուսահատությունը, որ նա զգացել էր այդ օրը, երբ օգնության համար դիմել էր հովվին, և ինչը նա չէր կարողանում մոռանալ մինչ օրս: «Ես ուզում եմ միայն մի խորհուրդ տալ ձեզ,- շարունակեց նա,- խնդրում եմ, եթե թմրամոլը կամ օգնության կարիք ունեցող ցանկացած մարդ գա ձեզ մոտ, նրան խրատներ մի՛ տվեք: Լսե՛ք նրան և սիրե՛ք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Գուցե դուք կարողանաք օգնել նրան»:

Մարդունկատմամբսերդրսևորելուանընդունակությունը միշտ հանգեցնում է ողբերգության: Ինչո՞ւ: Որովհետև քրիստոնեության առանցքը սիրո Աստվածն է, Ով ցանկանում է, որ Իր սերը բացահայտվի մարդկանց փոխհարաբերություններում: Երբ կարծրասրտությունը, անտարբերությունը, նախապաշարմունքները կամ շատ այլ հնարավոր խոչընդոտներ հայտնվում են ճանապարհին, Աստծո հրաշալի ծրագիրը խափանվում է: Նույնիսկ, եթե դա մեկ անգամ լինի, հետևանքներն աղետալի կլինեն:

Քանի որ Երկնային Հոր ծրագիրը` ազդել կարիքավոր, մեղավոր, կործանվող մարդկանց սրտերի վրա, պետք է իրականացվի Իրեն նվիրված զավակների ծառայության միջոցով, ովքեր պետք է աշխարհին բացահայտեն Աստծո սերը, բարի լուրի առավել լիարժեք արտահայտությունը սերն է մարդ-

կանց նկատմամբ: Մենք պետք է սիրենք մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Դա իսկապես ավետարանչական գործ է, այդ բառի ամենաբարձր իմաստով:

Մարդուն սիրելու անընդունակությունը լուրջ բաց է բնավորության մեջ, քանի որ այդ դեպքում ինչ-որ մեկը կարող է զրկվել հավիտենական կյանքից: Անտարբերությունն ու խստասրտությունը մարդուն կարող են վանել Աստծուց այն պահին, երբ մարդն ամենից շատ ունի Նրա կարիքը:

Հենց դա էր տեղի ունեցել Ջիմի հետ:

Անկասկած, մարդկանց մեծ մասը չի կարող հասկանալ կամ վերապրել Աստծո սերը` կտրված լինելով մյուս մարդկանցից: Նախքան այն նրանց համար կդառնա իրողություն, նախքան նրանք կարձագանքեն դրան, այն պետք է արտացոլվի նրանց վրա մեկ այլ հոգու հայելուց: Մեզ համար անհասկանալի պատճառներով, Երկնային Հայրն Իրեն հանձնեց մեր դատին, հենվեց մեզ վրա, որպեսզի մենք մարդկային լեզվով արտահայտենք, թե ով է Նա իրականում, և որն է Նրա սերը:

Աստվածաշունչն ասում է. «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է» (Առակաց 20.27): Այդպիսով, Իր ժողովրդի միջոցով Երկնային Հայրը ցանկանում է ողջ աշխարհը լուսավորել Իր սիրով:

Այժմ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչու են այդքան տարօրինակ հետևանքներ լինում, երբ մենք խստասիրտ ենք գտնվում մերձավորի նկատմամբ: Այն մարդը, ում նկատմամբ անտարբերություն և խստասրտություն է դրսևորվում, կարող է կասկածել սիրող Աստծո գոյությանը:

Իր «Երջանկությունն ընտանիքում» գրքում, Ջորջ Վանդեմանը դրամատիկ կերպով ցույց է տալիս, որ ամուսնալուծությունը` այդ համատարած սոցիալական չարիքը, մարդկային փոխհարաբերությունների աղճատման հետևանքը, ողբերգական է, որովհետև, հայրե՛ր և մայրե՛ր, Աստված «ցանկանում է ձեր սիրո միջոցով երեխային բացահայտել Իր սերը: Բայց այժմ Նա չի կարող դա անել» («Երջանկությունն ընտանիքում», 34):

Ես մտաբերում եմ իմ անձնական փորձառությունը, թե ինչպես էի փորձում խորհուրդ տալ 14-ամյա տղային: Նա եկեղեցու դպրոցի ամենաբարդ աշակերտներից մեկն էր` մռայլ,

չշփվող, մեկուսացած: Թվում էր, թե ոչ ոք չի կարող ընդհանուր լեզու գտնել նրա հետ:

Մոր մահից հետո հայրը լքել էր նրան: Տղան կյանքի վաղ տարիներն անց էր կացրել մանկատանը: Բոլորովին վերջերս նրան մի մանկատնից փոխադրել էին մյուսը: Իսկ հետո նա ստիպված էր եղել ապրել մի ընտանիքում: Նրանք եկեղեցու անդամներ էին: Ու, չնայած երեխաների դաստիարակման մեջ ունեցած իրենց փորձառությանն ու համբերությանը, նրանք մտադիր էին հրաժարվել այդ դժբախտ դեռահասին պահելուց:

Մի անգամ ես խոսում էի նրա հետ փոքրիկ, նեղ գրադարանային սենյակում, ուր նրան ուղարկել էր դպրոցի տնօրենը ինձ հետ զրուցելու համար:

Ես մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես նրան պատմեցի Երկնային Հոր սիրո մասին:

Այժմ ես զարմանում եմ, թե ինչու նա չծաղրեց ինձ: Ես դրան արժանի էի:

Հասկացե՛ք, նրա համար, ով չգիտի, թե ինչ բան է ծնողական սերը, շատ դժվար է ըմբռնել Երկնային Հոր սիրագորով բնավորությունը: Գոյություն ունեն բազմաթիվ հուզական պատնեշներ, որոնք դժվարացնում են հոգևոր ճշմարտությունների ընկալումը: Ինչպե՞ս կարող են նրանք հավատալ, թե Աստված, Ում իրենք չեն տեսնում, սիրում է իրենց, եթե այն մարդիկ, ում հետ իրենք շփվում են, երբեք իսկապես չեն սիրել նրանց: Եթե նրանց նկատմամբ սեր չի դրսևորվել այն պահերին, երբ դրա կարիքը շատ են ունեցել:

Ցանկացած մարդ, ով հոգևոր ու հուզական ճգնաժամ է ապրում, պետք է խորապես ջերմություն զգա, ճշմարիտ մարդկային սեր` նախքան կկարողանա կամ կցանկանա արձագանքել Աստծո սիրուն:

Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ինքնավստահ չեն և սիրո սուր պակաս են զգում: ԱՄՆ-ում, օրինակ, կնքված երեք ամուսնություններից մեկը ավարտվում է ամուսնալուծությամբ: Իսկ մնացած ամուսնությունների մեծ մասը հաճախ դժբախտ է լինում: Եթե խախտվում է մարդկային սիրո Աստծո կողմից սահմանված կառուցակարգը, բազում մարդիկ են տառապում հոգևոր ամայությունից: Դա խանգարում է, որ մարդիկ մոտենան Աստծուն և Նրա սիրուն:

Մեղավոր խղճի տառապանքները, վախն ու խորին անհանգստությունն ուժեղանում են: Ատելության, վրդովմունքի, անբավականության, հիասթափության և բռնության քաղցկեղային ուռուցքներն ամեն օր զարգանում են: Չարն ու արատը գրոհում են:

Բայց այդպիսի իրավիճակի կործանարար հետևանքներն անմիջապես չէ, որ աչքի են ընկնում: Դրանք տարածվում են շատ ավելի հեռուն, առանձին անբարո արարքներից, օրենքների խախտումներից, բարոյականության անկման փաստերից և անկարգությունների դրսևորումներից:

Քրիստոնյաներին չեն անհանգստացնում մեղքի բազմապատկման ծագումնաբանական պատճառները:

Ինչ-որ առավել վատ բան անուղղելի վնաս է հասցնում Երկիր մոլորակի դժբախտ բնակիչների հոգիներին: Աստվածաշունչնարտահայտիչձևովխոսումէմեծագույնողբերգության մասին` կապված անօրենության աննախադեպ աճի հետ, որը տեղի է ունենալու Քրիստոսի երկրորդ գալստյան նախօրեին:

«Եվ անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24.12):

Այսօր քրիստոնյաների առաջնահերթ խնդիրը ողբալը չէ այն պատճառով, որ անօրենության կատաղի ալիքները տարածվում և գրոհում են ամենուրեք: Դա ոչ մի օգուտ չի բերի մեզ: Այդ փաստն ավելի շուտ վկայում է, որ անհրաժեշտ է գլխավոր ուշադրությունը Ավետարանի քարոզին հատկացնել, որը բարի լուր է Աստծո և սիրո մասին այս սերնդի համար, որ չգիտի, թե ինչ է սերը, քանի որ զանգվածային անօրենության պայթյունը, ըստ էության, ոչնչացրել է դրա մասին ճշմարիտ ըմբռնումը մարդկանց մեծամասնության գիտակցության մեջ և կյանքում:

Մենք Հիսուսի միջոցով մեզ պարգևված սիրո կարիքն ունենք, նաև` դրանով շրջապատող մարդկանց հետ կիսվելու կարիքը: Այն պետք է պատնեշ դառնա անմաքրության ու մեղքի բազմապատկման ճանապարհին: Այս վերջին ժամանակներում մենք պետք է օգնենք մարդկանց` զգալու այդ սերն իր ողջ խորությամբ մեր բարի ազդեցության շնորհիվ: Մենք չենք կարող և չպետք է խստասրտություն դրսևորենք մարդկանց նկատմամբ. մենք պետք է սիրենք նրանց ամբողջ սրտով:

Այս գիրքը կոչված է օգնելու ամենքիս` Աստծո օգնությամբ կատարելու յուրաքանչյուր քրիստոնյայի այդ առաջնահերթ պարտքը:

This article is from: