Գլուխ 1
ՍԻՐՈ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է» Առակաց 20.27
Հ
եռվից Կալիֆոռնիայի նահանգի թմրամոլների պետա կան բանտի շենքը նորաոճ հանգստյան տան տեսք ունի, որպիսին եղել է ժամանակին: Կորոնա ոչ մեծ քաղաքի մո տակայքում` բլուրներով շրջապատված մի առանձնացված վայրում, մի ժամանակ հանգստանում էին հոլիվուդյան աստ ղերը: Հետո հռչակը պակասեց, եկամուտները նվազեցին, և անհանգստացած սեփականատերերն այդ կալվածքը վաճա ռեցին պետությանը: Փոքրիկ, հաճելի կանաչաերկնագույն լճակը` ափին աճած ստվերախիտ ծառերով, առաջվա նման հանգստացնում և խաղաղեցնում է այցելուներին: Բայց համազգեստով ժամա պահները, հաստ փշալարը և ահազդու երկաթե դարպասն իսկույն մտածել են տալիս, որ այդ վայրի բոլոր բնակիչները չէ, որ այստեղ են հայտնվել իրենց հոժար կամքով: Մեր խումբը շարք կազմեց` պատրաստվելով զննել այդ հաստատությունը: Ժամապահը մեզանից յուրաքանչյուրի դաստակի ներքին հատվածում անտեսանելի դրոշմ դրեց: Մեզ ասացին, որ այդ դրոշմն անհրաժեշտ է ներս մտնելիս ուլտրամանուշակագույն ճանառագայթներով լուսավորելու համար, և որպեսզի մեզ դուրս թողնեն վերադառնալու ժա մանակ: Դա մեզ վերջնականապես համոզեց, որ մենք բանտ ենք գնում: 5