14 minute read
Գլուխ9. Ազատագրված սիրելու համար
Գլուխ 9
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Advertisement
«Ուրեմն ևեթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք»: Հովհաննես 8.36
Մարդու հոգին Աստծո ճրագն է: Բայց այն նախ պետք է ազատագրվի եսասիրության բանտից, վախի ու փոքրոգության կապանքներից, որ Տերը կարողանա նրա ջերմությամբ մխիթարել այլ մարդկանց:
Միայն նա, ով կախված չէ մյուս մարդկանց ազդեցությունից և կարծիքից, ով իրեն չի դավաճանում կյանքի բոլոր իրավիճակներում, կարող է իր կյանքում լիովին իրականացնել Աստծո սերը: Միայն քրիստոնյան կարող է սիրո գիտակ լինել, որովհետև նա բավականաչափ սիրում է ինքն իրեն:
Բանն այն է, որ մերձավորի նկատմամբ սերը` այն գերբնական սերը, որն Աստված ներդնում է մեր մեջ, կարող է լիովին դրսևորվել միայն այն մարդու մեջ, ով բավարար չափով սիրում է ինքն իրեն: Եթե այս պնդումը ձեզ տարօրինակ է թվում, մտաբերե՛ք Հիսուսի խոսքերը. «Սիրի՛ր մերձավորիդ` քո անձի նման»: Առանց որևէ ավելորդ բացատրության, Նա հաստատում էր խորագույն սիրո այդ կարևոր սկզբունքը, որին այսօր վերաբերվում են զգուշավորությամբ:
Քրիստոսը գիտեր, որ Իր աշակերտների համար դժվար կլինի աշխարհին բացահայտել Աստծո սերը ոչ այնքան նրա համար, որ նրանց շրջապատող մարդիկ չափազանց անհրապույր են, որքան նրանց սեփական խոցելիության և ան-
պաշտպանության պատճառով` որպես ինքն իր նկատմամբ սիրո սխալ ըմբռնման հետևանք:
Հիսուսը գիտեր, որ այս աշխարհում իրենց անվստահ զգացող մարդիկ չեն կարողանա իրենց մեջ լրացուցիչ ուժեր և եռանդ գտնել սիրելու այլ մարդկանց: Այն կենսական ուժը, որն Աստծո մտահղացմամբ պետք է օգտագործվի մերձավորներին ծառայելու համար, նրանց պարագայում ծախսվում է իրենց սեփական վախերի, բարդույթների, տագնապների և հիասթափությունների դեմ պայքարի վրա:
Սեփական անձի նկատմամբ սերը, ներքին ազատությունն ու անկաշկանդությունն անհրաժեշտ են ուրիշներին սիրելու համար: Եթե մարդը վստահ չէ իր վրա կամ անգամ ատում է իրեն, նա չի կարող սիրել ուրիշներին:
Տերը սեփական անձի նկատմամբ սերն այնքան էական է համարում, որ դա մատնացույց է անում որպես հնազանդության անհրաժեշտ պայման:
Քրիստոնյան հանձնարարություն ունի Աստծուց մերձավորներին սիրել ճիշտ այնպես, ինչպես նա սիրում է ինքն իրեն: Այդպիսով, Քրիստոսի հետևորդն իրավունք չունի անտեսելու իր նկատմամբ սերը:
Ցավոք, այդ սկզբունքի կարևորությունը հասկանալու փորձ կատարելու փոխարեն, շատերն անհարմարություն ու ամոթ են զգում, երբ նրանց ասում են ինքն իր նկատմամբ սիրո մասին: Նրանք մտածել անգամ չեն ուզում այդ մասին, որովհետև այն շփոթում են եսասիրության հետ: Բայց չզգալով այս սկզբունքի կենսահաստատ զորությունը, մենք չենք կարողանա լիովին բացահայտել Աստծո սերն այս աշխարհի նկատմամբ:
Վաշինգթոնի Հոգեբուժության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն դոկտոր Ռոբերտ Հ. Ֆելիքսը տվել է սեփական անձի նկատմամբ սիրո ամենահակիրճ սահմանումներից մեկը` ասելով. «Սիրել ինքդ քեզ, նշանակում է ունենալ արժանապատվության և սեփական նշանակալիության զգացում, ունենալ վստահություն, որ դու իզուր չես ապրում այս աշխարհում, և դրա հետ մեկտեղ լինել բավականաչափ համեստ, որպեսզի համարժեք գնահատես սեփական հնարավորություններդ»:
Ակներևաբար, Հիսուսն այս ճշմարտությունն այնքան պարզ ու բնական էր համարում քրիստոնյայի համար, որ անգամ հարկ չհամարեց առանձնապես բացատրել այն: Ըստ երևույթին,Նասեփականանձինկատմամբսերըդիտարկում էր որպես ինքնին ենթադրվող մի բան բոլոր նրանց համար, ովքեր հայտարարում են իրենց քրիստոնեական պատկանելության մասին:
Քրիստոսը գիտեր, որ սեփական անձի նկատմամբ սերը քրիստոնեության ամենագլխավոր առավելություններից ու պարգևներից մեկն է, որն անհատույց կարող են վայելել բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն Նրան են ընտրում որպես իրենց Տեր, Փրկիչ և Ընկեր: Միայն քրիստոնյան ունի սեփական անձի նկատմամբ սիրո ճիշտ, հավասարակշռված ըմբռնում, որը նա Աստծուց ստանում է ճիշտ նույն կերպ, ինչպես և մյուսներին սիրելու ընդունակությունը: Ե՛վ մեկը, և՛ մյուսը Սուրբ Հոգու պարգևն են: Ահա՛, թե ինչու միայն քրիստոնյան կարող է լինել սիրո ճշմարիտ գիտակ ու գնահատող:
Անգամ անհավատ մարդիկ, ովքեր փոքրիշատե ծանոթ են հոգեբուժությանը, հասկանում են, թե որքան կարևոր է ինքդ քեզ սիրելը: Վիճակագրությունը վկայում է, որ հոգեկան շեղումների գլխավոր պատճառներից մեկը սեփական անձի նկատմամբ սիրո բացակայությունն է:
«Եթե մարդիկ ազատվեին սեփական անձի նկատմամբ քողարկված ատելությունից ու արհամարհանքից և ինքնահարգանքի ու սեփական արժանապատվության բավականաչափ բարձր մակարդակ ունենային,- հայտարարել է դոկտոր Ալեքսանդր Ռեյդ Մարտինը, ով նախկինում աշխատել է Նյու Յորքի Փեյն Ուիթնիի անվան հոգեբուժական կլինիկայում,- ապա հոգեկան հիվանդությունների քանակը կրկնակի կկրճատվեր»:
Ցավոք, մարդկանց քարոզելով «բարի լուրը», քրիստոնյաները հազվադեպ են հիշատակում հարգանքի և սեփական անձի նկատմամբ սիրո անգին պարգևի մասին, որ Աստված ցանկանում է տալ բոլոր մեղավորներին, ովքեր տառապում են սեփական անլիարժեքության ու թերարժեքության բարդույթից:
Ինչո՞ւ մենք չենք համարձակվում ասել նրանց այդ մասին:
Մի՞թե Հիսուսը բոլոր բեռնավորվածներին առավել թեթև ու հաճելի լուծ չի առաջարկել:
Մի՞թե Նա ոչինչ չի կարող տալ անհանգիստ մարդկանց, ում կյանքը լի է ունայնությամբ ու հուսալքությամբ: Հուսալքությամբ` այն պատճառով, որ իրենք չեն դարձել այն, ինչ կարող էին դառնալ, որ իրենք չեն կարող հասնել այն բանին, ինչ կցանկանային, որ իրենք ոչ ոքի չեն կարող ջերմացնել իրենց սիրով, որովհետև նրանց բավական են սեփական խնդիրները, և որովհետև նրանք չեն հաստատվել սեփական անձի նկատմամբ սիրո հիմքի վրա: Նրանք չեն կարող բարձրանալ սիրո նոր մակարդակների այն պատճառով, որ մինչև հիմա անծանոթ են սեփական անձի նկատմամբ սիրո միակ Աղբյուրին:
Եթե մեզ` քրիստոնյաներիս, պատահում էլ է երբեմն զրույցի մեջ հիշատակել սեփական անձի նկատմամբ սիրո մասին, ապա մենք դա անում ենք հարևանցիորեն, որովհետև անհարմար ենք զգում այդ մասին խոսել: Մենք շտապում ենք խոսակցությունը փոխել առավել «կարևոր» թեմաների, այնպիսիք, ինչպես Աստծո և մերձավորների նկատմամբ սերն է կամ հնազանդությունը Աստծո օրենքին:
Բայց սեփական անձի նկատմամբ սիրո աստվածաշնչյան ուսմունքից շեղվելը նշանակում է մարդկանց զրկել նրանից, ինչի կարիքը նրանք ունեն, որպեսզի սիրեն մյուսներին: Հնարավոր է, որ որոշ մարդկանց համար սա ամենագլխավորն է քրիստոնեության մեջ:
Անհավատ մարդը, թեև ընդունակ է գիտակցելու սեփական անձի նկատմամբ սիրո կարևորությունը, չի կարող այն դրսևորել այն աստիճան, որքան դա կարող է անել քրիստոնյան: Սեփական ուժերով դա անհնար է անել, ինչպես անհնար է սեփական ուժերով փրկություն վաստակել կամ սիրել տհաճ մարդկանց:
Հիսուսը նախազգուշացրել է, որ աշխարհն ապշելու է սիրո այն զորությունից, որ դրսևորվելու է Իր հետևորդների կյանքում: «Նրանք մեր սիրուց կիմանան, որ մենք քրիստոնյա ենք»,- ասվում է մի քրիստոնեական երգի մեջ: Քրիստոնյաներն իրենց մեջ ուժ են գտնում աշխարհին բացահայտելու
Աստծո սերը և միմյանց նկատմամբ սերը միայն այն պատճառով, որ ընդունել են իրենց նկատմամբ սիրո աստվածային պարգևը և դրա միջոցով ազատվել են սեփական խնդիրների ու երկպառակությունների բեռից: Եթե դուք չեք ընդունել այս աստվածային պարգևը, դուք չեք կարող մարդկանց համար բացահայտել ճշմարիտ քրիստոնեությունը և կվերջացնեք նրանով, որ սեփական կյանքով կասեք. «Մարդիկ մեր քաղաքավարությամբ կիմանան, որ մենք քրիստոնյա ենք» կամ «Մեր ուսմունքի մաքրությամբ կիմանան»:
Բայց ո՛չ, դա չէ քրիստոնյայի տարբերիչ գիծը:
Քրիստոնյան սկսում է խորհել իր անձի արժեքավորության մասին, երբ հասկանում է իր նկատմամբ Աստծո սիրո ողջ անսահմանությունը: Նրա նկատմամբ Աստծո ամենակուլ, անսասան, համաներող սիրո կրակը կարող է մարդու մեջ իր նկատմամբ անկեղծ սիրո կայծ վառել: Այդ երկնային կրակի ջերմությունն ամենից լավ զգացվում է Գողգոթա սարի գագաթին:
Երբ մարդը հասկանում է, որ Աստված սիրում է իրեն` չնայած իր բոլոր մեղքերին ու թուլություններին, երբ նա լսում է, որ Քրիստոսն իրեն կանչում է խաչից և քնքշորեն «սիրելի» անվանում, նա իրեն տեսնում է նոր լույսի ներքո: Նա սկսում է ըմբռնել Աստծո աչքում իր կյանքի արժեքը:
Հիսուս Քրիստոսի մահը յուրաքանչյուր մեղավորի փոխարեն, ինչպես ուրիշ ոչ մի բան, ցուցադրեց մարդկային անձի արժեքը: Միայն անձամբ գիտակցելով ու հավատալով այդ զոհի մեծությանը, մարդը կարող է գալ այն բանի ըմբռնմանը, թե որքան կարևոր է ինքն իրեն սիրելն ու հարգելը:
Պարզ ասած, ես գիտեմ, որ կարող եմ սիրել ինձ, որովհետև գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է ինձ և սիրելի է անվանում: Երբ ես նայում եմ ինձ այս տեսանկյունից, ես չեմ ունենա այլ ընտրություն, քան ինքս ինձ սիրելը: Ի վերջո, ես ի՞նչ իրավունք ունեմ արհամարհելու ինձ, եթե Աստված այնքան է սիրում ինձ, որ Իր Միածին Որդուն մահվան է մատնել հանուն իմ փրկության:
Ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ինձ, որովհետև Նա սեր է: Ոչ այն պատճառով, որ ես չափազանց բարի եմ կամ առանձնահատուկ կերպով արժանի եմ դրան: Նա ինձ
սիրում է այնպիսին, ինչպիսին ես կամ` իմ ողջ անկայունությամբ, մեղքերով, խնդիրներով և այլ թուլություններով: Այս իմացությունն ինձ ազատում է անլիարժեքության բարդույթից և ինձ հնարավորություն է տալիս սիրելու ինքս ինձ: Ես սիրում եմ ինձ, թեև գիտեմ, որ հեռու եմ կատարելությունից: Ես ինձ չեմ արհամարհում իմ սխալների ու մեղքերի համար: Եթե Աստված ներում է ինձ, ապա ես ինչո՞ւ պետք է բարոյապես տանջեմ ինձ: Ի վերջո, եթե որևէ մեկն էլ իրավունք ունի ինձ վերևից նայելու, դա Աստված է, որովհետև Նա կատարյալ է:
Սակայն Նա չի անում դա: Իհարկե, Նրան դուր չեն գալիս իմ արատները, բայց Նրան դուր եմ գալիս ես: Նա ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ:
Մյուս կողմից, լինելով անկատար, ես, առակի պարտապանի նման, անհամեմատ ավելի քիչ իրավունքներ ունեմ, քան Աստված, վերևից նայելու անկատար մեղավորներին, այդ թվում նաև ինքս ինձ:
Ամփոփելով, կարելի է ասել. քանի որ Աստված ինձ ահռելի պարտք է ներել, ես չնչին իրավունք անգամ չունեմ արհամարհելու ինքս ինձ: Այլապես ես կլինեմ Աստծո հակառակորդը:
Մարդիկ հաճա՛խ անմտության են հասնում այն պատճառով, որ չեն կարող «ներել իրենց» այս կամ այն արարքի համար: Մեղքի բարդույթը այսօր բազում մարդկանց է կործանում ֆիզիկապես, մտավորապես ու հոգևորապես: Աշխարհը լի է հիասթափված, հուսալքված մարդկանցով, ովքեր իրենք իրենց ատում են այն բանի համար, ինչ արել են: Նրանց կյանքը դժոխք է այդ բառի իսկական իմաստով, որովհետև նրանք չեն կարողանում ներել իրենք իրենց:
Օ՜, նրանց որքա՜ն է անհրաժեշտ բարի լուրն այն մասին, որ Աստված արդեն հոգացել է իրենց մասին, արդեն ներել է իրենց: Եթե Աստված ներում է, ապա նրանք իսկապես ներված են: Նրանց մնում է միայն սիրել իրենք իրենց աներեր սիրով, որը չի սահմանափակվում պայմանականություններով: Հիսուսը նրանց համար ձեռք է բերել այդ առավելությունը խաչի վրա: Նա այսօր էլ անհատույց ընծայում է այն բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն և այն բանին, ինչ Ինքն արել է մարդկանց համար:
«Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու» (Հովհաննես 1.12):
Դուք սիրում եք Աստծո զավակներին, այնպես չէ՞: Նշանակում է, որ դուք կարող եք սիրել նաև ինքներդ ձեզ, որովհետև դուք նույնպես Աստծո զավակներ եք:
Ներքին վստահության, հանգստության ու սեփական անձի նկատմամբ սիրո մեծագույն աղբյուրը հավատքով արդարացումն է Աստծո կողմից:
«Ուրեմն և եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք» (Հովհաննես 8.36):
Քրիստոնյա՛ եղբայրներ, եթե Աստված Քրիստոսում ներել է ձեզ ամեն բան, դուք կարող եք միանգամայն ազատորեն, առանց կեղծ ամոթի սիրել ինքներդ ձեզ: Սկսելով հարգել ինքներդ ձեզ, դուք կկարողանաք հարգել և սիրել ուրիշներին:
Դուք ձեռք եք բերել ազատություն, որպեսզի սիրեք: Այժմ դուք կարող եք գերմարդկային ծառայություն սկսել, Աստծո սիրո ոգով, որովհետև դուք ունեք ճշմարիտ հիմք, հուսալի հենադաշտ, որով կարելի է սեր տարածել շրջակա աշխարհում: Այժմ դուք կարող եք մարդկանց ծանոթացնել Աստծո և Նրա սիրո հետ, որովհետև դուք բավարար ազատություն եք ձեռք բերել, որպեսզի ինքներդ մնաք Հիսուս Քրիստոսում:
Այն մարդը, ում ամեն բան ներված է Աստծո կողմից, կարիք չունի, որ «տպավորություն գործի» մյուսների վրա: Անձնական ազատությունը նրան ուժ է տալիս սիրելու նրանց: Նա կարիք չունի նվաճելու նրանց հավանությունը: Նրան այժմ չի անհանգստացնում այն միտքը, որ ժողովրդականություն ու ճանաչում գտնի: Նա այլևս կախված չէ մարդկային օգնությունից ու աջակցությունից: Նա ինքը կարող է օգնել մյուսներին, որովհետև ազատվել է ներքին անվստահությունից և բարդույթներից:
Այնուամենայնիվ, եթե մարդը լիովին չի ընդունում ու չի գնահատում ազատագրող պարգևը, որն Աստված առաջարկում է նրան, նա, ամենայն հավանականությամբ, ընդունակ չէ եռանդուն կերպով կատարելու իր Տիրոջ հրամանը. գնալ և մյուսների հետ կիսվել նրանով, ինչ ինքն ստացել է: Նա չի կարող խիզախորեն վկայել ճշմարտության մասին, որովհետև նակզգուշանամարդկանցհետխորըհուզականկամհոգևոր
շփում հաստատելուց: Նա իրեն անվստահ և լարված կզգա` մերժված կամ ծաղրված լինելու վախի պատճառով: Այն մարդիկ, ովքեր բավարար չափով չեն հարգում ու սիրում իրենք իրենց, միշտ ցավագին են ընդունում անհաջողությունը այլ մարդկանց հետ փոխըմբռնման հաստատման հարցում:
Խորհելով այն մասին, թե ինչու են մարդիկ այդքան հաճախ վախենում անգամ միմյանց հետ խոսելուց, առավել ևս վստահել միմյանց, Ադրիս Ուիթմենը գրել է. «Հիմնական պատճառը վախն է: Հետևեք, թե ինչպես երկու բծախնդիր մարդ ինքնաթիռում կամ գնացքի մեջ նստած են հարևան բազկաթոռներին, վախենալով խոսել միմյանց հետ»:
Նա մեջբերում է ռաբբի Հեսու Լիբմանի խոսքերը, ով ասել է. «Մենք վախենում ենք բախվել արհամարհանքի հետ, մերժվել կամ հանդիմանվել» (Քրիստոնեական լրաբեր, դեկտեմբեր 1968 թ.):
Այն մարդը, ով հանգիստ է Քրիստոսի սիրո մեջ, թույլ չի տա, որ մարդկանց նկատմամբ վախը, մերժված լինելու հեռանկարն իր մեջ ճնշեն նրանց ճշմարտությունը հռչակելու և նրանց հետ Աստծո սիրով կիսվելու դրդումը, դրդում, որը գալիս է ի վերուստ` Սուրբ Հոգուց: Նա չի մտահոգվի իր անկատարությունը թաքցնելով ու ավելի լավ տպավորություն թողնելով, քան ինքը կա իրականում, որպեսզի նվաճի մարդկանց բարեհաճությունը: Նա կարող է դեն նետել դիմակը և լինել այն, ինչ կա, որովհետև Տերը նրան ազատել է բոլոր բարդույթներից:
Այդպիսի մարդը կարող է անարգել կերպով, առանց հետ նայելու` աշխարհին բացահայտել Աստծո աննման սերն ու շնորհը:
Հավատավոր մարդն այսպիսի ազատության մասին անգամ չի կարող երազել: Նա երբեք չի կարող ազատվել վախի ու անվստահության կապանքներից: Մարդիկ կարող են դիմել տարբեր տեսակի մտավարժանքների, ջանալով իրենց համոզել, որ իրենք ազատ և անկախ են, նրանք կարող են անգամ աննահանջ հավատալ դրան: Բայց նրանք ազատ չեն: Մեր ժամանակներում որոշ մտավորականներ, ունենալով նուրբ հոգեբանական խորաթափանցություն, համարում են, որ սեփական զարգացման տվյալ փուլում իրենք լիակատար
ազատություն և ներքին հավասարակշռություն են ձեռք բերել: Նրանք սիրում են հպարտանալ իրենց անկախությամբ: Սակայն, ամենից հաճախ, նրանց վախերն ու տագնապները պարզապես դուրս են մղվում ենթագիտակցականի ոլորտ, շարունակելով ակամայից կառավարել նրանց վարքը:
Միայն Հիսուսն է մարդկանց ազատում այնքան, որ նրանք միշտ կարող են չդավաճանել իրենք իրենց: Նա մարդուն արարել է ազատ, ուստի միայն Նա կարող է լիովին ազատել ու ազատագրել անձին:
Դուք ի զորո՞ւ եք նայել յուրաքանչյուր մարդու աչքերին ու ասել. «Կատարյալ երկնային Աստված սիրում է ինձ այնքան, որ ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին ես կամ: Չէ՞ որ դուք նույնպես անկատար մարդ եք»:
Այն մարդը, ով ստացել է հավատով արդարացում, ոչնչով չի զիջում մյուսներին: Նա կարիք չունի ձևացնելու կամ արդարանալու մահկանացու մարդկանց առջև:
«Եթե Աստված մեր կողմն է, ապա ո՞վ է մեզ հակառակ. որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեզ ամենքիս համար մատնեց Նրան: Էլ ինչպե՞ս Նրան հետ ամեն բան չի շնորհի մեզ: Ո՞վ է, որ Աստուծո ընտրվածների դեմ մեղադիր լինի» (Հռոմեացիս 8.31-33):
Այդ պատճառով մենք` քրիստոնյաներս, պատճառ չունենք վախենալու որևէ մեկից կամ մտածելու, թե որևէ մեկն իր գործողություններով նվաստացրել է մեր մարդկային արժանապատվությունը: Սա բարի լուր է: Բայց առավել հաճելի լուրն այն է, որ ազատվելով անձնական վիրավորանքներից, մենք կարող ենք սիրել բոլոր մարդկանց:
«Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես 4.18):
Աշխարհի վրա ծանրացած է վախի ու անվստահության բեռը միայն այն պատճառով, որ այնտեղ այնքա՜ն քիչ սեր կա: Բայց Աստված մեղավոր չէ դրանում: Նա սեր է, և Նա ցանկանում է մեր երկիրը լցնել Իր սիրով: Ցավն այն է, որ դուք, ես և մյուս քրիստոնյաները չենք ձգտում Աստծուց ստանալ սիրո ողջ լիությունը, որպեսզի հետո դրանով կիսվենք մեզ շրջապատող մարդկանց հետ:
Մենք պետք է ընդունենք նաև այն, որ վախը մարդկանցից հաճախ խանգարում է մեզ սիրել նրանց հանուն Հիսուսի:
Բայց, եթե մենք բարեհաճություն ենք ստացել Աստծո աչքում, եթե ընդունվել ենք Նրա կողմից որպես Նրա որդիներ ու դուստրեր, ապա արժե՞ որ մենք դրանից հետո վախենանք մարդկանցից: Օ՜, որքա՜ն կարիք ունենք մենք Հակոբի ամուր, հուսահատ հավատի, որ ողջ գիշեր մաքառում էր Տիրոջ դեմ, մինչև ստացավ հավաստիացում, որ իր մեղքերը ներված են, և որ իրեն օրհնություններ են պարգևված: Հակոբը հաղթեց Աստծուն, և դա նրան վստահություն ներշնչեց, որ ինքը կհաղթի նաև մարդկանց: Այժմ նրա համար սարսափելի չէր եղբոր ցասումը, որովհետև Տերն էր նրա պաշտպանությունը:
Աստված ցանկանում է հավաստիացնել ձեզ, որ դուք նույնպես կարող եք հաղթել մարդկանց ոչ այն բանի համար, որ խաղաք նրանցով կամ չարաշահեք նրանց վստահությունը, այլ որպեսզի ջերմագին սիրեք նրանց հանուն Իրեն: Մերժել այս հավաստիացումը, այս խոստումը, այս պարգևը, նշանակում է տրվել վախի զգացմանը և անլիարժեքության բարդույթին, ինչի արդյունքում մենք զրկվում ենք մարդկանց ազատորեն սիրելու ընդունակությունից:
«Ես ոչ ոքից այնպես չեմ վախենում, ինչպես վախեցած մարդկանցից»,- գրել է Ռոբերտ Ֆրոսթը:
Նա, ով իրեն համարում է թերարժեք, չի կարող լավ փոխհարաբերություններ հաստատել մյուս մարդկանց հետ: Մեզ` քրիստոնյաներիս համար, որ մեզ համար գլխավոր խնդիրը համարում ենք շրջապատողների հետ սերտ փոխհարաբերություններիհաստատումը,որպեսզինրանցբացահայտենք Աստծո սերն ու ճշմարտությունը, այս հարցը առաջնահերթ կարևորություն ունի:
Որքա՜ն լավ է, որ Երկնային Հայրն անվստահներին, վախկոտներին դարձնում է անվախ: Նա մեզ պարգևում է Իր զորությունը, որի շնորհիվ մենք աննկուն տանում ենք ցանկացած դառնություն ու վիրավորանք: «Ես Աստծուն եմ հուսացած`չեմվախենա.ի՞նչկանիինձմարդը»(Սաղմոս56.11):
«Լեզվի խարազանից կծածկվես, և չես վախենա այն կործանումից, որ գալու է: Կործանման ու սովի վրա կծիծաղես, և
երկրի գազաններից չես վախենա» (Հոբ 5.21-22): Ո՞վ կարող է այդպես վարվել, նա, ով անվտանգության մեջ է: Աստված ասում է, որ դուք նույնպես կարող եք լինել նրանց թվում:
Ինչո՞ւ: Որովհետև արդարացված եք հավատով: Ոչ ոք և ոչինչ չի կարող ձեզ վնաս պատճառել: Դուք հաղթել եք երկինքների Աստծուն: Այժմ ձեզ պետք չէ վախենալ մարդկանցից և զանազան կենցաղային հանգամանքներից: Դուք ազատ եք և կարող եք սիրել միմյանց:
Չկա առավել ազատ մարդ, քան նա, ով սովորել է սիրել: Անգամ մեկ այդպիսի մարդը կարող է վիթխարի, անգնահատելի ազդեցություն գործել իր շրջապատող աշխարհի վրա, որովհետև նա ահռելի արարիչ ուժի աղբյուր է դեպի բարին:
Մի մարդ իր ծանոթ կնոջը հետևյալ կերպ նկարագրեց. «Նա արտասովոր սրտաբաց էր դիմավորում բոլոր մարդկանց: Մարդու նկատմամբ իր վերաբերմունքով, զուտ հույզերի մակարդակում, նա կարծես ասում էր. «Ես այնպե՜ս եմ վստահում ձեզ: Ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում ձեր կողքին»: Մարդիկ եռանդի և առույգության լիցք էին ստանում նրանից: Իրենք` ուժերից հիասթափվածները, գտնվելով նրա հետ, սկսում էին հավատալ իրենց ուժերին»:
Հանրածանոթ քրիստոնյա գրող Եվգենյա Պրայսն իր գրքերից մեկում գրում է այն ազդեցության մասին, որն իր վրա գործել է ընկերուհին... Այս ընկերուհին, ըստ ամենայնի, կենում էր Աստծո սիրո մեջ, ինքնավստահ էր և սիրում էր իրեն: «Ինձ բախտ է վիճակվել Քրիստոսում իմ ողջ կյանքի ընթացքում ունենալ ավագ ընկերուհի, ով իր սիրով օգնում էր ինձ դառնալու ազատ... Նրա սերն օգնում էր ինձ ոտքի կանգնել և ինքնուրույն սովորել ճախրել Աստծո սիրո մեջ: Նա կատարելապես անվրդով է, նրանից հանդիմանության ոչ մի բառ չես լսի: Այս հարցում ես չնչին կասկած անգամ չունեմ: Ես գիտեմ, որ նա երբեք և ոչ մի դեպքում չի դատապարտի ինձ, այդ պատճառով, շփվելով նրա հետ, ես զգում եմ Աստծո ներկայությունը: Նրա սերը գրգռում է իմ գիտակցությունը, սրում է իմ խիղճը և դրդում է ինձ ավելի մեծ ազատություն որոնելու Աստծո մեջ և աճելու Նրա բնավորության ըմբռնման մեջ» («Սերը դարձրեք ձեր կյանքի նպատակը», Զոնդերվան, 1957 թ.):
Եվգենյա Պրայսին բախտ է վիճակվել ունենալ ընկերուհի, ով օգնում է իրեն ավելի մոտիկից ճանաչելու Աստծուն:
Երկնային Հայրը փափագում է, որ իր զավակները կատարեն այդ նույն աշխատանքը: Նա գիտի, որ շատ հոգիներ, որ կործանվում են այս աշխարհում, Իր սիրո մասին կարող են իմանալ միայն Իր հավատարիմ հետևորդների միջոցով:
Նա հույս ունի, որ մենք կսկսենք սիրել մարդկանց այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ: