Գլուխ 9
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ուրեմն ևեթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք»: Հովհաննես 8.36
Մ
արդու հոգին Աստծո ճրագն է: Բայց այն նախ պետք է ազատագրվի եսասիրության բանտից, վախի ու փոքրո գության կապանքներից, որ Տերը կարողանա նրա ջերմու թյամբ մխիթարել այլ մարդկանց: Միայն նա, ով կախված չէ մյուս մարդկանց ազդեցու- թյունից և կարծիքից, ով իրեն չի դավաճանում կյանքի բոլոր իրավիճակներում, կարող է իր կյանքում լիովին իրականաց նել Աստծո սերը: Միայն քրիստոնյան կարող է սիրո գիտակ լինել, որովհետև նա բավականաչափ սիրում է ինքն իրեն: Բանն այն է, որ մերձավորի նկատմամբ սերը` այն գերբ նական սերը, որն Աստված ներդնում է մեր մեջ, կարող է լիո վին դրսևորվել միայն այն մարդու մեջ, ով բավարար չափով սիրում է ինքն իրեն: Եթե այս պնդումը ձեզ տարօրինակ է թվում, մտաբերե՛ք Հիսուսի խոսքերը. «Սիրի՛ր մերձավորիդ` քո անձի նման»: Առանց որևէ ավելորդ բացատրության, Նա հաստատում էր խորագույն սիրո այդ կարևոր սկզբունքը, ո րին այսօր վերաբերվում են զգուշավորությամբ: Քրիստոսը գիտեր, որ Իր աշակերտների համար դժվար կլինի աշխարհին բացահայտել Աստծո սերը ոչ այնքան նրա համար, որ նրանց շրջապատող մարդիկ չափազանց ան հրապույր են, որքան նրանց սեփական խոցելիության և ան 65