Գլուխ 11
ՍԵՐԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԱՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ «Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, ևիր եղ բորն ատի, նա ստախոս է: Որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել: Եվ այս պատվիրանքն ունենք Նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի»: Ա Հովհաննես 4.20,21
Ե
րկու մարդ կանոնավոր կերպով նույն եկեղեցին էին գա լիս` մասնակցելու երկրպագությանը: Երկուսն էլ նույն արհեստի մարդիկ էին և բարեխիղճ աշխատավորներ: Եր կուսն էլ համարում էին, որ մանրակրկիտ կատարված աշխա տանքը միաժամանակ նաև քրիստոնեության գովազդ է, այդ պատճառով նրանք ջանում էին, որքան հնարավոր է, ազնվո րեն կատարել պատվերները: Մի անգամ, երկուսն էլ առաջարկեցին իրենց ծառայու թյունները, ընդ որում, յուրաքանչյուրը նշանակեց իր գինը: Իհարկե, պայմանագիրը կնքվեց երկուսից միայն մեկի հետ: Անհաջողակի կինը շատ տրտմեց: Նրան փող էր հարկավոր ինչ-որ ցանկալի իր գնելու համար: Երբ հայտնի դարձան նրանց նշանակած գները, պարզ դարձավ, որ պայմանա գիրը կնքած արհեստավորն անհամեմատ ավելի ցածր էր գնահատել իր աշխատանքը: Տրտմած կինը վճռեց, որ իր ամուսնու մրցակիցը հատուկ է իջեցրել գինը, որպեսզի իր 89