Գլուխ 10
ՍԵՐՆ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ «Վա՜յ ձեզ, երբ որ ամեն մարդիկ ձեր մասին բա րի խոսեն, որովհետև այդպես էին անում սուտ մարգարեներին նրանց հայրերը»: Ղուկաս 6.26
Ե
թե ձեր կյանքը խաղաղ է ու անխռով, եթե մարդկանց հետ փոխհարաբերություններն ընդհանուր առմամբ հարթ են ստացվում, եթե դուք չունեք թշնամիներ, ապա դուք դեռևս քրիստոնյա չեք դարձել այս բառի բուն իմաստով: Ոմանք պարծենում են, որ կարող են լեզու գտնել ցան կացած մարդու հետ: Նրանք դա համարում են այն բանի ապացույցը, որ ճիշտ ուղու վրա են: Նրանց համար ամենագլ խավորը, հնարավորին չափ, շատ մարդկանց հավանությունն ու բարեհաճությունը նվաճելն է: Նրանք համարում են, որ քրիստոնյան պետք է համընդհանուր ճանաչում և հարգանք վայելի: Սակայն Աստվածաշնչում Աստծո կամքի կատարումը հա մարվում է բարեկամներ ձեռք բերելուց առավել կարևոր: Հիսուսն ասել է, որ Իր «կերակուրն Ինձ Ուղարկողի կամ քը կատարելն է»: Սա ամենագլխավորն էր այն ամենի մեջ, ինչ Նա անում և ասում էր: Նա ապրում էր հանուն դրա: Տե րը կանխատեսել էր, որ շատերին դա դուր չի գա: Նա հենց սկզբից Իր հետևորդներին նախազգուշացնում էր այս աշ խարհում նրանց աննախանձելի վիճակի մասին, ովքեր վճռել են ամեն ինչից վեր դասել Աստծո կամքը, ինչպես վարվում էր Ինքը: Հիսուսն ուղղակի ու վճռականորեն աշակերտների 77