12 minute read
Դաս 1. Ի՞նչ պատահեց
ԴԱՍ 1
ՄԱՐՏԻ 27–ԱՊՐԻԼԻ 2
Advertisement
Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ
Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Սաղմոսներ 100.3, Գործք առաքելոց 17.26, Ծննդոց 2.7, 18–25, Ծննդոց 1.28, 29, Ծննդոց 3.15։
Հիշելու համարը. «Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք …»։ Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1.26, 27):
Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ծագման մասին։ Ի՞նչ հարաբերություններ է Աստված կամենում ունենալ մարդկության հետ։ Ո՞րն էր բարու և չարի գիտության ծառի նպատակը։ Ի՞նչ հույս տրվեց Ադամին և Եվային նրանց մեղանչումից անմիջապես հետո։
Մարդկության արարման աստվածաշնչյան պատմությունը լի է հույսով, երջանկությամբ և կատարելությամբ։ Արարման յուրաքանչյուր օր ավարտվում էր Աստծո հայտարարությամբ, որ ինչ որ արարվել էր, «բարի» էր։ Կասկած չկա, որ այդ արարումը չէր ներառում փոթորիկներ, երկրաշարժեր, սով և հիվանդություններ։
Ի՞նչ պատահեց։
Արարման վեցերորդ օրն ավարտվեց Աստծո «շատ բարի» է խոսքով։ Դրա պատճառն այն էր, որ այդ օրը Տերն արարեց Իր պատկերը կրող էակների՝ մարդկանց։ Եվ Երկրի վրա էլ Իր պատկերով ոչ մեկին չարարեց։ Այս էակները, իհարկե, կատարյալ էին ամեն ինչում. այլ բան չէր էլ կարող լինել։ Վերջ ի վերջո, նրանք Աստծո պատկերով էին արարվել։ Ուստի բնավ անհրաժեշտություն չկար, որ իրենց շարքերում ներառեին մարդասպանների, գողերի, սուտասանների, խաբեբաների և անարգ մարդկանց։ Սակայն ի՞նչ պատահեց։
6 Դաս 1
Այս շաբաթվա դասի ընթացքում կուսումնասիրենք Արարումը. թե ինչ էր Աստված ստեղծել սկզբում, ապա թե ինչ պատահեց կատարյալ արարման հետ։ Եվ վերջում կբարձրացնենք եռամսյակի թեման՝ ինչ է անում Աստված՝ ամեն ինչ իր տեղը բերելու համար։
ՄԻԱՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 28
Կրիաներ, կրիաներ ևէլի կրիաներ ...
«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1.1)։
Մի գիտնական նոր էր ավարտել արեգակի շուրջ պտտվող մոլորակների ուղեծրերի և տիեզերքի շուրջը պտտվող արեգակի ուղեծրի մասին իր դասախոսությունը, երբ սև մարզակոշիկներ հագած մի տարեց կին ոտքի կանգնեց և ասաց, որ երկիրը հարթ սկավառակ է, որը դրված է կրիայի մեջքին։ Գիտնականը կատակելով հարցրեց, թե ինչի վրա է նստած այդ կրիան, իսկ կինը պատասխանեց՝ մեկ այլ կրիայի։ «Տիկին, շարունակեց կատակել գիտնականը, այդ դեպքում ինչի՞ վրա է նստած այն մյուս կրիան»։ «Մեկ այլ կրիայի»,պատասխանեց կինը, և մինչ գիտնականը կհասցներ հարցնել, թե ինչի վրա է նստած հերթական կրիան, կինը սպառնաց և թափահարեց մատը. «Խնայի՛ր ուժերդ, որդյա՛կս, կրիաները հետևում են մեկը մյուսին մինչև վերջ»։
Որքան էլ զվարճալի լինի այս պատմությունը, այն գործ ունի մարդկության գոյության ամենակարևոր խնդրի՝ տիեզերքի բնույթի հետ։ Ի՞նչ է այս աշխարհը, որտեղ մենք հայտնվում ենք առանց մեր ընտրության։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ։ Ինչպե՞ս ենք հասել այստեղ։ Եվ ո՞ւր ենք մենք բոլորս գնալու ի վերջո։
Սրանք այն հիմնարար հարցերն են, որոնք կարող են ծագել մարդկանց մոտ, որովհետև մեր ընկալումն այն մասին, թե ով ենք մենք և ինչպես ենք հայտնվել այստեղ, կազդի մեր ընկալման վրա, թե ինչպես ենք մենք ապրում և ինչպես ենք վարվում, քանի դեռ այստեղ ենք։
Կարդացե՛ք հետևյալ տեքստերը՝ Ծննդոց 1.1, Սաղմոսներ 100.3,
Եսայի 40.28, Գործք առաքելոց 17.26, Եփեսացիներին 3.9, Եբրայեցիներին 1.2, 10։ Ինչպե՞ս է դրանցից յուրաքանչյուրը յուրովի պատասխանում վերը նշված հարցերին։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն դրանք բոլորը։
________________________________________________________________________
Դաս 1 7
Ծննդոց 1.1 համարում (միգուցե մյուս տեքստերում ևս) հետաքրքիրն այն է, որ Տերը չի փորձում ապացուցել, որ Ինքն Արարիչ է։ Այս տեսակետն ապացուցող մանրամասն փաստարկներ չկան։ Փոխարենն այդ փաստը պարզորոշ ու հստակորեն նշված է՝ առանց արդարացնելու, բացատրելու կամ ապացուցելու փորձի։ Մենք այն կա՛մ ընդունում ենք հավատով, կա՛մ չենք ընդունում։ Իրականում, հավատը միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք այդ փաստն ընդունել մի պարզ պատճառով. մեզնից ոչ ոք ներկա չի եղել արարման գործընթացին։ Տրամաբանորեն անհնարին է ներկա լինել սեփական արարման գործընթացին։ Նույնիսկ ապակրոնության հետևորդները, ծագման մասին ինչպիսի դիրքորոշում էլ որ ունենան, այդ տեսակետն ընդունում են հավատով այն նույն պատճառով, ինչ որ մենք՝ արարչագործության տեսակետն ընդունողներս. մեզնից ոչ ոք իրադարձությանն անձամբ ներկա չի եղել։
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե Աստված խնդրում է մեզ հավատալ Իրեն որպես Արարչի, Նա դա չի անում առանց հավատալու համար մեզ լավ հիմքեր տրամադրելու: Գիտակցելով, որ համարյա թե ցանկացած բանի համար որոշակի հավատ է պահանջվում՝ գրի՛ առեք այն պատճառները, թե ինչու է իմաստալից հավատալ նրան, որ մենք այստեղ ենք, քանի որ Արարիչը նպատակադրված կերպով մեզ արարել է հենց այս աշխարհում, քան որ մեր ծագումը պայմանավորված է ոչ այլ ինչով, քան զուտ պատահականությամբ։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 29
Արարչի պատկերով (Ծննդոց 1.27)
Աստվածաշունչը տեղեկացնում է, որ Աստված արարել է մարդկությունը՝ արու և էգ, «Իր պատկերով» (Ծննդոց 1.27)։ Հիմնվելով այս գաղափարի վրա՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ է նշանակում, որ Աստված մեզ արարել է Իր պատկերով։
Ի՞նչ կերպ ենք մենք Նրա պատկերով։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
2. Ըստ Ծննդոցի պատմության՝ Տերը մարդկությունից բացի որևէ այլ բան «Իր պատկերով» արարե՞ց։ Եթե ոչ, ապա ի՞նչ է դա մեզ ասում մեր եզակի կարգավիճակի մասին՝ ի հակադրություն
8 Դաս 1
երկրագնդի մնացած ողջ արարչագործությանը։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս հակադրությունից։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
3. Արարչագործության պատմության մեջ ուրիշ ի՞նչ կարելի է հանդիպել, ինչը մարդկությանն առանձնացնում է Տիրոջ ստեղծած մնացած ամեն ինչից։ Տե՛ս Ծննդոց 2.7, 18–25։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Թեև Աստծո մասին մենք խոսում ենք մարդկությանը հատուկ հասկացություններով, սակայն չպետք է մոռանանք, որ Նա հոգևոր Էակ է (Հովհաննես 4.24), Ով ունի աստվածային հատկանիշներ։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք ասել, այն է, որ մեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր բնույթներն ինչոր կերպ արտացոլում են մեր աստվածային Արարչին, սակայն Նրա վերաբերյալ շատշատ բաներ դեռևս մնում են, առնվազն մեզ համար, առեղծվածի քողի տակ։ Սակայն Աստվածաշունչը շեշտադրում է մեր մտքի ու գաղափարի հոգևոր և մտավոր տեսանկյունները։ Դրանք մենք կարող ենք զարգացնել և բարելավել։ Մարդկային մտքի եզակիությունն է, որ հնարավորություն է տալիս անընդհատ զարգացող հարաբերություններ ունենալ Աստծո հետ։ Սա մի բան է, որն Աստծո երկրային արարածների մնացած մասը չի կարող անել։
Ուշադրությո՛ւն դարձրեք նաև այն եզակի պատմությանը, թե ինչպես Աստված արարեց կնոջը։ Ե՛վ կինը, և՛ տղամարդն ունեին այն անհավանական առավելությունը, որ ստեղծված էին Աստծո պատկերով։ Տղամարդու և կնոջ արարման ընթացքում Աստվածաշունչը չի անում ոչ մի ակնարկ այն մասին, թե նրանցից ինչոր մեկը ստորադաս է մյուսին։ Աստված Ինքն է նրանց երկուսին արարել միևնույն նյութից։ Աստված ի սկզբանե նրանց երկուսին էլ հավասար է արարել և նրանց միասին հատուկ հարաբերության մեջ է դրել Իր հետ։ Երկուսն էլ ունեին իրենց աստվածատուր բնավորության գծերը զարգացնելու միևնույն հնարավորություններն այնպես, որ դա Աստծուն փառք բերեր։
«Աստված Ինքն Ադամին ընկեր տվեց։ Աստված «նրան մի օգնական» շինեց իրեն համար, մեկը, ով հարմար էր նրան ընկեր լինելու, և ով նրա հետ մեկ կլիներ սիրո և կարեկցանքի մեջ։ Եվան արարվեց Ադամից վերցված կողոսկրից, ինչը խորհրդանշում էր, որ նա չպետք է նրան կառավարեր ինչպես գլուխը, ոչ էլ կոխկրտվեր նրա ոտքերի
Դաս 1 9
տակ որպես ստորադաս, այլ կանգներ նրա կողքին որպես հավասար մեկը և սիրվեր և պաշտպանվեր նրա կողմից»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 46։
ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՄԱՐՏԻ 30
Աստված և մարդկությունը միասին (Ծննդոց 1.28, 29)
Ուշադրությո՛ւն դարձրեք առաջին բառերին, որոնք Աստված ասել է մարդկությանը, այն բառերին, որոնք արձանագրված են Սուրբ Գրքում։ Աստված մարդկանց ասում է, որ նրանք կարող են ծնունդ տալ, վերարտադրել իրենց նմանների։ Նա նաև ցույց է տալիս նրանց երկիրը, արարչագործությունը և ասում, որ աճեն, բազմանան, երկիրը լցնեն և տիրեն դրան։ Աստված նաև ցույց է տալիս նրանց այն բույսերը, որոնք կարող են ուտել։ Կարճ ասած, ըստ Աստվածաշնչի՝ տղամարդուն և կնոջն ուղղված առաջին խոսքերը վերաբերում են հատկապես ֆիզիկական աշխարհի հետ նրանց ունեցած փոխգործունեությանն ու փոխհարաբերություններին։
Ի՞նչ են մեզ ասում Ծննդոց 1.28, 29 համարներն այն մասին, թե ինչպես է Աստված տեսնում նյութական աշխարհը։ Ենթադրո՞ւմ են դրանք արդյոք, թե նյութական բաների կամ մեր՝ դրանք վայելելու մեջ որևէ վատ բան կա։ Մարդկության պատմության այս վաղ տեսարաններից ի՞նչ դասեր մենք կարող ենք քաղել այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք արարչագործության հետ։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Այս բառերով Աստված նաև անում է մարդկության հետ հարաբերություններ կերտելու առաջին քայլը։ Նա խոսում է մարդկանց հետ, պատվերներ տալիս նրանց, ասում նրանց ինչ անել։ Այս բառերում կա նաև պատասխանատվության երանգ։ Աստված նրանց խնդրեց տեր լինել այս հիասքանչ արարչագործությանը, որ Նա Ինքն էր ստեղծել։
Ծննդոց 1.28 համարն ասում է, որ Աստված օրհնեց Ադամին ու
Եվային։ Ի՞նչ է դա նշանակում։ Ի՞նչ տեսակի հարաբերություններ է այն ենթադրում նրանց ևիրենց Արարչի միջև։
________________________________________________________________________
10 Դաս 1
Աստված դիմեց Ադամին ու Եվային որպես բանական էակների, ովքեր կարող էին արձագանքել Իր բարությանն ու Իր հետ հաղորդակցության և շփման մեջ մտնել։ Բացի այդ, որպես արարված զավակներ՝ Ադամն ու Եվան կախված էին իրենց Արարիչ Հոր օրհնությունից ու հոգատարությունից։ Նա նրանց տալիս էր այն ամենը, ինչի կարիք նրանք ունեին։ Ադամն ու Եվան Աստծո տվածներն ստանալու համար ոչինչ չէին անում։ Նրանք պարզապես ստացողներ էին մի բանի, որը չէին վաստակել։
Երբ կարդում ենք տղամարդու և կնոջ արարման մասին, տեսնում ենք նախքան մեղքը գոյություն ունեցող հարաբերությունների տարրեր, որոնք Աստված կամենում է ունենալ մեզ հետ այժմ՝ մեղքից հետո։ Վերընթերցե՛ք այսօրվա դասը և տեսե՛ք, թե ինչ զուգահեռներ կարող եք գտնել, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք հարաբերվել Նրա հետ նույնիսկ մեր ընկած վիճակում։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Ծառի մոտ
ՄԱՐՏԻ 31
«Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»» (Ծննդոց 2.16, 17)։
Այս թեստն Ադամին ու Եվային իրենց ազատ կամքը գործի դնելու հնարավորություն տվեց։ Այն նաև մարտահրավեր էր նրանց համար դրականորեն կամ բացասականորեն արձագանքելու իրենց Արարչի հետ ունեցած հարաբերություններին։ Բացի այդ, այն ցույց էր տալիս, որ Աստված նրանց արարել է որպես ազատ, բարոյական էակների։ Ի վերջո, եթե նրանք չունենային չհնազանդվելու հնարավորություն, ինչո՞ւ պետք է Տերն ասեր նրանց զգուշացանալ առաջին հերթին անհնազանդությունից։
«Այն ամենը, ինչ նախորդել էր այս գլխին, նախապատրաստել էր այս կուլմինացիայի ճանապարհը (Ծննդոց 2.16, 17)։ Մարդկային ցեղի ապագան հիմնված է այս միակ արգելքի վրա։ Մարդուն չպետք է շփոթեցնի հարցերի բազմազանությունը։ Հարկավոր է մտապահել միայն մեկ աստվածային պատվեր։ Այսպիսով, սահմանափակելով պատվերների քանակը մեկով՝ Յահվեն ցույց է տալիս
Դաս 1 11
Իր ողորմության նշանները։ Բացի այդ, ցույց տալու համար, որ այս մեկ պատվերը դառնաղետ և վշտալի չէ, Տերն այն հակադրում է թույլտվության հետ, որը լայն հնարավորություններ էր շնորհում. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր»»։ Հ. Կ. Լեուպոլդ, Ծննդոց գրքի մեկնաբանություն (Կոլումբուս, Օհայո, Վարթբուրգ փրես, 1942թ.), հատոր 1, էջ 127։
Ադամին ու Եվային Իր կամքին հնազանդվելու կոչ անելով՝ Աստված ասում է. «Ես ձեր Արարիչն եմ և ստեղծել եմ ձեզ Իմ պատկերով։ Ձեր կյանքը պահվում է Ինձնով, քանի որ Ինձնով եք ապրում, շարժվում և Ինձնով է ձեր գոյությունը։ Ես տվել եմ ամեն ինչ (սնունդ, տուն, մարդկային ընկերակցություն) ձեր բարօրության և երջանկության համար և ձեզ դարձրել եմ այս աշխարհի կառավարիչներն Ինձնից հետո։ Եթե դուք կամենում եք հաստատել այս հարաբերություններն Ինձ հետ, որովհետև սիրում եք Ինձ, ապա Ես կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք Իմ զավակները։ Դուք կարող եք հաստատել այս հարաբերությունն ու դրանում թաքնված վստահությունը՝ պարզապես հնազանդվելով այս հատուկ պատվերին»։
Վերջ ի վերջո, Աստծո հետ մեր հարաբերությունները կարող են արդյունավետ և տևական լինել միայն այն դեպքում, երբ մենք կամովի ընտրում ենք հնազանդվել Նրա կամքին։ Նրա կամքը մերժելն ըստ էության նշանակում է հայտարարել, որ մենք Նրանից անկախ ենք։ Դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ Նրա կարիքը չունենք։ Սա մի ընտրություն է, որը հանգեցնում է չարի գիտությանը, իսկ չարը տանում է օտարացման, միայնության, հուսահատության և մահվան։
Այն փորձությունը, որն Աստված տվեց Ադամին ու Եվային, հավատարմության և հավատի ստուգարք էր։ Կլինեի՞ն արդյոք նրանք հավատարիմ իրենց Արարչին, Ով իրենց տվել էր անհրաժեշտ ամեն ինչ, ինչպես նաև հիանալի մի աշխարհ, թե՞ կգնային իրենց ճանապարհով՝ Նրա կամքից անկախ։ Կունենայի՞ն արդյոք բավականաչափ հավատ Նրա խոսքին վստահելու համար։
Նրանց հավատարմությունն ու հավատը ստուգվեց բարու և չարի գիտության ծառով։ Ի՞նչ կերպ ենք մենք ամեն օր բախվում նմանատիպ ստուգարքների։ Ինչպե՞ս է Աստծո օրենքը գործում որպես Ծննդոց 2.16, 17 համարներում տրված պատվերի համանմանություն։
12 Դաս 1
ՀԻՆԳՇԱԲԹԻ
Խզելով հարաբերությունը
ԱՊՐԻԼԻ 1
Մենք հակված ենք հավատալու այն մարդկանց, ում ճանաչում ենք, և բնազդաբար հավատ չենք ընծայում նրանց, ում չենք ճանաչում։ Եվայի բնական արձագանքը պետք է լիներ սատանային չվստահելը։ Ավելին, Աստծո հասցեին ցանկացած ուղղակի հարձակում պետք է որ ստիպեր նրան պաշտպանողական դիրք գրավել։ Այդ իսկ պատճառով ի՞նչ քայլեր ձեռնարկեց սատանան
Եվայի բնական պաշտպանական արձագանքի խուսանավման համար (Ծննդոց 3.1–6)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Որքան էլ որ ողբալի և մարդկային ընտանիքի համար աղետով լի էր Եվայի մեղքը, նրա ընտրության պատիժը պարտադիր կերպով չէր տարածվում ողջ մարդկային ընտանիքի վրա։ Ոչ թե Եվայի, այլ Ադամի կանխամտածված ընտրությունն էր, Աստծո հստակ պատվերի լիարժեք գիտակցմամբ, որ մեղքն ու մահը դարձրեց մարդկության անխուսափելի ճակատագիրը։ Եվան խաբվել էր, Ադամը՝ ոչ»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 1, էջ 231։
Որպես այս աղաղակող անօրենության և Աստծո հրամանին չենթարկվելու արդյունք՝ Աստծո և մարդկության միջև հարաբերությունն այժմ խզված էր։ Աստծո հետ ազատ ընկերակցությունից այն փոխվեց Նրա ներկայությունից վախվորած փախուստի (Ծննդոց 3.8–10)։ Ընկերակցությունն ու հաղորդակցությունը փոխարինվեցին օտարացմամբ և բաժանմամբ։ Ի հայտ եկավ մեղքը, և հետևեցին դրա բոլոր զարհուրելի հետևանքները։ Եթե ոչինչ չարվեր, մարդկությունը գնում էր հավիտենական կործանման։
Այս ողբերգության մեջ հույսի և խոստման ի՞նչ խոսքեր ասաց
Աստված (տե՛ս Ծննդոց 3.15)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Մարգարեական հույսի Աստծո զարմանահրաշ խոսքը պատմում է կնոջ և օձի, կնոջ սերնդի և օձի սերնդի միջև Աստծո կողմից հիմնադրված թշնամության մասին։ Այն իր գագաթնակետին է հասնում
Դաս 1 13
կնոջ սերնդի Ներկայացուցչի հաղթական հայտնությամբ, Ով ջախջախիչ հարված է հասցնում սատանայի գլխին, մինչդեռ վերջինս ի վիճակի է միմիայն խայթելու Մեսիայի գարշապարը։
Իրենց կատարյալ անօգնականության մեջ Ադամն ու Եվան պետք է հույսի շող ձեռք բերեին մեսիական այս խոստումից, հույս, որը պետք է վերափոխեր նրանց լինելիությունը, որովհետև այդ հույսը տվել էր Աստված, և այն պահպանում էր Աստված։ Մեսիայի և վերջնական հաղթանակի այս հույսը, ժամանակին ոչ այնքան հստակորեն ձևակերպված, վերացրեց այն խավարը, որի մեջ նրանց դրել էր մեղքը։
Կարդացե՛ք Ծննդոց 3.9 համարը, որտեղ Աստված Ադամին ու
Եվային ասում է. «Ո՞ւր ես»։ Աստված, անկասկած, գիտեր, թե ուր են նրանք։ Նրա խոսքերը, դատապարտությամբ լի լինելու փոխարեն, պետք է մեղքի զգացողությամբ պատված մարդկությանը հետ բերեն դեպի Իրեն։ Կարճ ասած, մեղանչած մարդկությանն ասված Աստծո առաջին խոսքերը գալիս են Իր շնորհի ևողորմության հավաստիացմամբ։ Ի՞նչ կերպ ենք մենք տեսնում
Աստծուն, նույնիսկ հիմա, մեզ դեպի Իր շնորհն ու ողորմությունը քաշել փորձելիս։
ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 2
Հետագա ուսումնասիրության համար
Աստվածաշունչը լի է մեղավորներին ու ուրացողներին ուղղված կոչերով։ Համեմատե՛ք Սաղմոսներ 95.7, 8, Եսայի 55.1, 2, 6, 7, Ղուկաս 15.3–7, Ղուկաս 19.10 համարները։ Ուրիշ ի՞նչ տեքստեր կարող եք նշել։
Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 44–51 էջերի «Արարումը», 52–62 էջերի «Գայթակղություն և մեղանչում» և 63–70 էջերի «Փրկագնման ծրագիրը» գլուխները։
«Կարծում եմ՝ այս երկու աստվածային բառերի մեջ պարփակված էր Ավետարանի մի ողջ քարոզ, քանի որ դրանք ներթափանցեցին մացառուտների խորքերն ու զնգոցով հասան փախչողների ակաջներին՝ ո՞ւր ես։ Աստված չի կամենում կորցնել քեզ, Նա եկել է քեզ որոնելու ճիշտ այնպես, ինչպես մտադրված է գալու Իր Որդու անձի միջոցով ոչ միայն որոնելու, այլև փրկելու այն, ինչ այժմ կորած է»։ Չարլզ Հադդոն Սպերջեն, Աստվածաշնչի գանձարանը (Գրանդ
14 Դաս 1
Ռեփիդս, Միչիգան, Զոնդերվան հրատարակչական տուն, 1962թ.), Հին Կտակարան, հատոր 1, էջ 11։
Հարցեր քննարկման համար
1. Քանի որ բարի և հոգատար Աստված այն Մեկն է, Ով որոնում է մարդկությանը, ինչպե՞ս կարող ենք մենք արձագանքել մեր Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից այս սիրո արտահայտությանը նույնիսկ այսօր։ Ինչպիսի՞ արձագանք է Տերը մեզնից ակնկալում։ 2. Աստծո արարչագործության մեջ գրաված բարձր դիրքից ընկած և քավության կարիք ունեցող մարդկության՝ Աստվածաշնչի տված պատկերը համեմատե՛ք զարգացման էվոլյուցիայի տեսության հետ։ Ո՞ր մեկն է ավելի շատ հույս առաջարկում և ինչո՞ւ։ 3. Որքա՞ն կարևոր են սիրով լի հարաբերությունները մարդկային երջանկության համար։ Ինչո՞ւ է Աստծո հետ շարունակաբար աճող կապն անհրաժեշտ նման հարաբերությունների համար։
Քննարկե՛ք առողջ մարդկային հարաբերությունների ազդեցությունն այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձնավորությունների վրա (ծնողերեխա, ընկերընկեր, ամուսինկին, գործատուաշխատող և այլն)։
Ամփոփում.
Աստված մեզ արարեց Իր պատկերով, որպեսզի Նրա և մեր միջև գոյություն ունենար սիրով լի ընկերակցություն։ Թեև մեղքի մուտքը կործանեց սկզբնական միությունը, Աստված փորձում է վերականգնել Իր հարաբերությունը փրկագնման ծրագրի միջոցով։ Որպես կախյալ արարածներ՝ կյանքն իրական իմաստ և պարզություն է ստանում միայն այնժամ, երբ մենք մտնում ենք մեր Արարչի հետ միության մեջ։
Դաս 1 15