11 minute read
Դաս 7. Սինայի ուխտը
ԴԱՍ 7
ՄԱՅԻՍԻ 8-14
Advertisement
ՍԻՆԱՅԻ ՈՒԽՏԸ
Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Բ Օրենք 1.29–31, Ովսեե 11.1, Հայտնություն 5.9, Բ Օրենք 29.10–13, Ելք 19.5, 6, Հռոմեացիներին 6.1, 2, Հայտնություն 14.12, Հռոմեացիներին 10.3։
Հիշելու համարը. «Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի Ինձ մոտ» (Ելք 19.4)։
Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ պատկեր օգտագործեց Տերը՝ նկարագրելու Իսրայելի հետ Իր հարաբերությունները։ Ի՞նչ կերպ են Ելքի և Սինայի պատմությունները զուգահեռ անձնական փրկությանը։ Ո՞րն էր օրենքի դերը Սինայի ուխտում։
Մի փոքրիկ տղա՝ ընտանիքի յոթ երեխաներից մեկը, դժբախտ պատահարից հետո տեղափոխվում է հիվանդանոց։ Նրանց տանը շատ հազվադեպ էր ամեն ինչ բավարար չափով լինում։ Նրան երբեք կես բաժակ կաթից ավելին բաժին չէր հասնում։ Եթե բաժակը լիքն էր լինում, այն անպայման բաժանվում էր երկու երեխաների միջև, և առաջինը խմողը պետք է ուշադիր լիներ, որպեսզի իրեն հասանելիքից ավելի չխմեր։ Երեխային հիվանդանոցային պալատում տեղավորելուց հետո բուժքույրը նրա համար մի մեծ բաժակ կաթ բերեց։ Ընդամենը մի պահ բաժակին ագահորեն նայելուց հետո երեխան, հիշելով տանը տիրող զրկանքները, հարցրեց. «Որքա՞նը կարող եմ խմել»։ Բուժքույրն արցունքից փայլող աչքերով և խեղդող կոկորդով ասաց. «Խմիր ամբո՛ղջը, փոքրի՛կս, խմիր ամբողջը»։ Հ. Մ. Ս. Ռիչարդս, «Անվճար շնորհ», Մարգարեության լուրերի ձայնը, 1950թ. հունիս, էջ 4։
Ինչպես այս տղային, հին Իսրայելին տրված էր փրկության աղբյուրից մինչև հագենալը խմելու առավելությունը։ Այդ առավելությունը տրված է նաև մեզ այսօր։ Դարավոր գերությունից և կեղեքումից Իսրայելի ազատագրումն աստվածային շնորհի հիասքանչ դրսևո
66 Դաս 7
րում էր։ Ճիշտ նույն կերպ աստվածային շնորհը մասնակցում է մեղքից մեր անձերի ազատագրմանը։
ՄԻԱՇԱԲԹԻ
Արծվի թևերի վրա
ՄԱՅԻՍԻ 9
Որպես ժողովուրդ՝ Իսրայելը մխրճված է եղել եգիպտական հեթանոսության մեջ երկարուձիգ և տաժանակիր դարերի ընթացքում։ Կասկածից վեր է, որ այս փորձառության արդյունքում նրանք կորցրին Աստծո, Նրա կամքի և Նրա բարության մասին գիտությունը։
Ինչպե՞ս կարող էր Տերը շահել նրանց դեպի Իրեն։
Նախ և առաջ, Նա պետք է ի ցույց դներ Իսրայելի նկատմամբ ունեցած Իր սիրո անկեղծությունը, և Նա դա արեց ազատագրման Իր հզոր գործի միջոցով։ Նա պետք է դրդեր ազգին սիրառատ արձագանք տալու Իր ուխտի առաջարկությանը։ Աստված նախ հիշեցրեց ազգին նրանց համար Սինայի վրա կատարած Իր շնորհաշատ գործերի մասին։
Ո՞ր երկու նկարագրություններն են պատկերում այն ճանապարհը, որով Տերն Իսրայելին Եգիպտոսից բերեց Սինա։
Ելք 19.4, Բ Օրենք 32.10–12 ________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Բ Օրենք 1.2931, Ովսեե 11.1 ______________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ի՞նչ պետք է սովորեցնեին այս նկարագրություններն Իսրայելին (ինչպես նաև մեզ) այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի Աստված Իր ժողովրդի նկատմամբ։
Այս նկարագրությունները ցույց են տալիս, որ մեր Աստվածը քաջածանոթ է մեր անօգնական վիճակին։ Կարդացե՛ք Սաղմոսներ 103.13, 14 համարները։ Ինչպես արծվի, այնպես էլ իր մանկանը տանող ծնողի փոխաբերության մեջ մենք զգում ենք Աստծո անհանգստությունը մեր բարօրության համար։ Տերը մեղմ է, աջակցող, պաշտպանող, խրախուսող, և Նրա փափագն է մեզ հասցնել լիակատար հասունության։
«Արծիվը հայտնի է սեփական ձագերի նկատմամբ ունեցած իր աննախադեպ նվիրվածությամբ։ Նա նույնպես ապրում է լեռների
Դաս 7 67
կատարներին։ Ձագերին թռչել սովորեցնելիս նա նրանց դնում է իր մեջքին և տանում դեպի այն բարձունքները, որոնք նայում են Սինայի հարթավայրին, հետո նրանց բաց է թողնում ընկնելու դեպի խոր անդունդը։ Եթե ձագը դեռևս շատ փոքր է և շփոթված ինքնուրույն թռչելու համար, հայր արծիվը թռչում է, իր մեջքով բռնում ձագին և նրա հետ միասին նորից թռչում վեր՝ դեպի լեռների ծերպերում գտնվող իրենց բույնը։ Եվ աստվածային ձայնն ասում է, որ հենց այսպես «ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի Ինձ մոտ»»։ Ջորջ Ա. Ֆ. Նայթ, Պատմության աստվածաբանությունը (Գրանդ Ռափիդս, Միչիգան, Ուիլիամ Բ. Էերդմանս հրատարակչական ընկերություն, 1976թ.), էջ 128։
Հակադրե՛ք Աստծո սերը մեր նկատմամբ և մեր սերը միմյանց նկատմամբ։ Ինչպե՞ս պետք է մեր մասին Նրա անհանգստությունն ազդի միմյանց նկատմամբ մեր անհանգստության վրա։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ձեր անձնական փորձառության հիման վրա ինչպե՞ս կարող եք նկարագրել մեր նկատմամբ ունեցած Աստծո անշահախնդիր սերը։ Մի քանի օրինակնե՛ր բերեք՝ ելնելով ձեր սեփական փորձից, հաշվի առեք նաև այն մշակույթը, որում ապրում եք։ Կիսվե՛ք ձեր օրինակներով դասարանում։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Փրկության օրինակը
ՄԱՅԻՍԻ 10
«Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. «Ես եմ Տերը։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ Իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը»» (Ելք 6.6, 7)։ Կարդացե՛ք վերը նշված համարները։ Ի՞նչ սկզբունք ենք տեսնում այդ տեքստերում, որը վերաբերում է ուխտի հարաբերությունների շրջանակներում դեպի մարդկությունն արվող քայլերում
68 Դաս 7
Աստծո դերին (ուշադրություն դարձրե՛ք, թե որքան հաճախ է Ես բառը հանդիպում այդ տեքստերում)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Իսրայելի ազատագրումը եգիպտական գերությունից, ինչպես նաև Նոյի և նրա ընտանիքի ազատագրումը ջրհեղեղի կործանարար հետևանքներից Մովսեսի գրվածքներում երկու ամենակարկառուն փրկության դեպքերն են։ Երկուսն էլ օգնում են գաղափար կազմել փրկության գիտության մասին։ Բայց Ելք գրքում նկարագրված դեպքն է, որ տալիս է հիմնական օրինակը։
Երբ Աստված Իսրայելին ասում է (Մովսեսի միջոցով). «Ձեզ փրկելու եմ» (Ելք 6.6), Նա տառացիորեն ասում է. «Ես կգործեմ որպես փրկագնողազգական» կամ գոել։
«Ելք 6.6 համարի փրկել բառը նկարագրում է ընտանիքի անդամին, ով հետ է գնում կամ փրկագնում ընտանիքի մեկ այլ անդամի, հատկապես երբ նա գերության մեջ է եղել կամ կանգնած է եղել պարտքի պատճառով գերության գնալու վտանգի շեմին։ Իսրայելն ակնհայտորեն ոչ մի երկրային ազգական չուներ, ով կարող էր փրկագնել նրան, սակայն այժմ Աստված Իսրայելի ազգականն էր, նրա բարեկամ փրկագնողը»։ Բեռնարդ Լ. Ռամ, Նրա ելքի ուղին (Գլենդել, Կալիֆորնիա, «Regal Books» բաժին, «G/L հրատարակչություն», 1974թ.), էջ 50։
Ինչպե՞ս եք հասկանում Աստծո՝ սեփական ժողովրդին գերությունից «փրկելու» կամ հետ գնելու գաղափարը։ Ո՞րն էր այն գինը, որը պետք է վճարվեր։ Ի՞նչ է դա մեզ ասում մեր արժեքի մասին (տե՛ս Մարկոս 10.45, Ա Տիմոթեոսին 2.6, Հայտնություն 5.9)։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ելք 3.8 համարում Աստված ասում է, որ Ինքն իջել է Իսրայելին փրկելու։ Սա եբրայերենում ընդունված բայ է, որն ընդգծում է Աստծո փոխգործունեությունը մարդկության հետ։ Աստված երկնքում է, մենք՝ երկրի վրա, և միայն այն դեպքում Աստված կարող է մեզ փրկել, երբ իջնի երկիր։ Այս գաղափարի ամենաբուն իմաստով, երբ միայն Հիսուսը երկիր եկավ, ապրեց, տառապեց, մահացավ և հարություն առավ մեզ համար, մենք կարող ենք փրկագնվել։ «Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց» (Հովհաննես 1.14). այս նա
Դաս 7 69
խադասությունն այլ հարթությունից է ներկայացնում մեզ փրկելու համար Աստծո ներքև իջնելու փաստը։
երեքշաբթի
Սինայի ուխտը
ՄԱՅԻՍԻ 11
Ելք գիրքն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է երեք կարևորագույն իրադարձությունների վրա։ Ինչպես երեք լեռներ՝ Ելքն ինքը, ուխտի հաստատումը և տաղավարսրբարանի կառուցումը վեր են կանգնում ավելի պակաս կարևորության իրադարձությունների մակարդակից։ Ելք 19ից մինչև 24րդ գլուխներում նկարագրված ուխտի հաստատումն այս երեքից ամենաբարձրն է՝ Էվերեստը։ Ելք 1924րդ գլուխների հակիրճ անդրադարձը ցույց է տալիս իրադարձությունների հերթականությունն ու փոխհարաբերությունը։
Նույնիսկ եթե ժամանակ չունեք կարդալու ստորև ներկայացված տեքստերը, ուշադրությո՛ւն դարձրեք իրադարձությունների հերթականությանը՝ 1. Աստծո շնորհով ազատագրվելուց հետո Իսրայելի ժամանումն ու Սինայի լեռներում ճամբար գցելը (Ելք 19.1, 2)։ 2. Իսրայելի հետ ուխտ կապելու Աստծո առաջարկությունը (Ելք 19.36)։ 3. Ուխտն ընդունելու Իսրայելի արձագանքը (Ելք 19.7, 8)։ 4. Ուխտը պաշտոնապես ընդունելու նախապատրաստություն (Ելք 19.925)։ 5. Տասը պատվիրանների հռչակումը (Ելք 20.117)։ 6. Մովսեսը որպես ուխտի միջնորդ (Ելք 20.1821)։ 7. Ուխտի սկզբունքների բարձրաձայնումը (Ելք 20.22 Ելք 23.22)։ 8. Ուխտի վավերացում (Ելք 24.118)։
Այս ուխտը կենսական նշանակության դեր է խաղում փրկության ծրագրում։ Դա Աստվածաշնչում հիշատակվող չորրորդ ուխտն է (դրան նախորդում են Ադամի, Նոյի և Աբրահամի հետ արված ուխտերը), և դրանում Աստված Իրեն ավելի լիարժեք կերպով է բացահայտում, քան նախորդ ուխտերում, հատկապես երբ հաստատվում է սրբարանի ողջ արարողակարգը։ Այսպիսով, սրբարանը դառնում է այն միջոցը, որով Աստված Իր ժողովրդին ցույց է տալիս փրկության ծրագիրը, որը վերջինս պետք է բացահայտեր աշխարհին։
70 Դաս 7
Թեև Տերն Իսրայելին ազատեց Եգիպտոսի գերությունից, Նա կամենում էր, այդ ազգին հասկացնել, որ փրկագնումն ունի անհամեմատ ավելի մեծ և նշանակալից իմաստ, քան պարզապես ազատագրումը ֆիզիկական գերությունից։ Նա կամենում էր փրկագնել նրանց մեղքից՝ անդառնալի գերությունից, և սա կարող էր տեղի ունենալ բացառապես Մեսիայի զոհի միջոցով, որը սովորեցվում էր սրբարանի ծառայության նախակերպարների և խորհրդանիշերի միջոցով։ Ուստի և զարմանալի չէ, որ գերությունից ազատագրվելուց և օրենքն ստանալուց կարճ ժամանակ անց իսրայելացիները սրբարանի ծառայությունը հաստատելու հրահանգ ստացան, քանի որ հենց դրա միջոցով էր Աստված իրենց բացահայտում փրկագնման ծրագիրը, ինչը և հանդիսանում էր ուխտի իրական իմաստն ու նպատակը։ Քանզի ուխտը ոչ այլ ինչ է, քան փրկության ուխտ, որը Տերն առաջարկում է ընկած մարդկությանը։ Այդպես էր Եդեմում, այդպես էր նաև Սինայում։
Ինչո՞ւ էր Աստծո և Իսրայելի ժողովրդի միջև ուխտն անհրաժեշտություն (տե՛ս Բ Օրենք 29.1013 համարները, ուշադրությո՛ւն դարձրեք ուխտի՝ փոխհարաբերությունների տեսանկյանը)։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Աստված և Իսրայելը
ՄԱՅԻՍԻ 12
««Հիմա եթե իսկապես լսեք Իմ ձայնը և պահեք Իմ ուխտը, այն ժամանակ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը։ Դուք Ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ»։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին» (Ելք 19.5, 6)։
Այս տեքստերով Տերն Իր ուխտն է առաջարկում Իսրայելի որդիներին։ Թեև ինչոր իմաստով Տերը նրանց կանչել է, սակայն այս կանչվածությունն ինքնաբերաբար չի տրվում նրանց, եթե վերջիններս չընտրեն այն։ Հարկավոր է երկուստեք համագործակցություն։ Նույնիսկ Եգիպտոսից իսրայելացիների ազատագրման հիմքում ընկած էր համագործակցությունն Աստծո հետ. եթե ժողովուրդը չաներ Տիրոջ ասածը (օրինակ՝ դռան դրանդինիերին գառան արյունը քսելը), նա չէր փրկվի։ Ուխտն այդչափ պարզ էր։
Այստեղ ևս Տերը նրանց չի ասում. «Կամենում եք դուք դա, թե ոչ, դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ և քահանաների
Դաս 7 71
ազգ»։ Սա Աստծո գործելակերպը չէ. տեքստերը ևս այդ մասին չեն խոսում։
Կարդացե՛ք վերևում մեջբերված Ելք 19.5, 6 համարները։ Ինչպե՞ս եք հասկանում Տիրոջ ասածը հավատով փրկության համատեքստում։ Արդյո՞ք այդ տեքստերում տրված Տիրոջը հնազանդ լինելու պատվերն ինչոր կերպ առ ոչինչ է դարձնում շնորհով փրկության գաղափարը։ Ինչպե՞ս են հետևյալ տեքստերն օգնում ձեզ հասկանալ պատասխանը։ Հռոմեացիներին 3.1924, Հռոմեացիներին 6.1, 2, Հռոմեացիներին 7.7, Հայտնություն 14.12։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
«Մենք փրկությունը չենք վաստակում մեր հնազանդությամբ, քանի որ այն Աստծո ձրի պարգևն է, որ ընդունվում է հավատով։ Իսկ հնազանդությունը հավատի պտուղն է»։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, էջ 61։
Խորհե՛ք այն մասին, թե Տերն ինչեր էր կամենում անել Իսրայել ազգի համար. Նա ոչ միայն նրանց հրաշալի կերպով ազատեց Եգիպտոսի գերությունից, այլև կամենում էր դարձնել Իր սեփական ժողովուրդը, քահանաների ազգ։ Ժողովրդի՝ Իր հետ ունեցած փոխհարաբերությունը հիմնելով Իր առաջարկած փրկության վրա (ինչպես ժամանակավոր, ինչպիսին էր ազատագրումը Եգիպտոսի գերությունից, այնպես էլ հավիտենական)՝ Տերը կամենում էր այդ ազգին բարձրացնել հոգևոր, մտավոր և բարոյական այնպիսի մակարդակի, որը նրանց կդարձներ հին աշխարհի հրաշալիքը։ Եվ այս ամենի նպատակն էր օգտագործել նրանց որպես ազգերին բարի լուրը քարոզելու գործիք։ Ի պատասխան՝ ժողովրդից պահանջվում էր միմիայն հնազանդություն։
Ի՞նչ կերպ պետք է Տիրոջ հետ մեր անձնական, երես առ երես փորձառությունն արտացոլի այդ նույն սկզբունքը, որը մենք տեսնում ենք այսօրվա դասում։
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՄԱՅԻՍԻ 13
Խոստումներ, խոստումներ... (Ելք 19.8)
Առաջին հայացքից, թվում է, թե ամեն ինչ կարգին է։ Տերն ազատագրում է Իր ժողովրդին, առաջարկում է նրանց ուխտի խոստում
72 Դաս 7
ները, իսկ նրանք համաձայնում են. նրանք կանեն այն ամենը, ինչ Տերն ասի իրենց։ Սա պայմանավորվածություն է, որը «ձեռք է բերվել երկնքում», այնպես չէ՞։
Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Ի՞նչ միտք են դրանք մեզ տալիս ուխտին տրված Իսրայելի արձագանքի մասին։
Հռոմեացիներին 9.31, 32 ___________________________________________ ________________________________________________________________________
Հռոմեացիներին 10.3 _______________________________________________ ________________________________________________________________________
Եբրայեցիներին 4.1, 2 ______________________________________________ ________________________________________________________________________
Ինչ էլ որ Աստված մեզնից պահանջելիս լինի անել, Նրա հետ ունեցած մեր հարաբերությունը պետք է հիմնված լինի հավատի վրա։ Հավատը պատրաստում է այն հողը, որից բխում են գործերը։ Գործերը, անկախ նրանից, թե որքան անշահախնդիր դրդապատճառով են արվել, որքան անկեղծորեն, որքան շատ, չեն կարող մեզ ընդունելի դարձնել սուրբ Աստծո առջև։ Դրանք ի վիճակի չէին դա անելու Իսրայելի ժամանակներում և ի վիճակի չեն դա անելու նաև մեր օրերում։
Այդուհանդերձ, եթե Աստվածաշունչը կրկին և կրկին շեշտադրում է գործերը, ինչո՞ւ չեն կարող դրանք մեզ ընդունելի դարձնել
Աստծո առաջ (տե՛ս Եսայի 53.6, Եսայի 64.6, Հռոմեացիներին 3.23)։
Ցավոք, հրեա ժողովուրդը կարծեց, թե հնազանդությունն իրենց փրկության միջոցն է, ոչ թե արդյունքը։ Նրանք որոնում էին արդարություն՝ օրենքին հնազանդվելու միջոցով, ոչ թե Աստծո արդարությունը, որը գալիս է հավատով։ Ու թեև Սինայի ուխտն ուղեկցվում էր անհամեմատ ավելի մանրամասն ներկայացված հրահանգներով և օրենքով, միևնույնն է, շնորհի ուխտ էր, ինչպես նախորդ բոլոր ուխտերը։ Անվճար տրվող այս շնորհը վերափոխում է սիրտը և տանում դեպի հնազանդություն։ Խնդիրը, բնականաբար, հնազանդության նրանց փորձը չէր (ուխտը պահանջում էր, որ նրանք հնազանդվեին), խնդիրն այն «հնազանդությունն» էր, որը նրանք առաջարկում էին, որն իրական հնազանդության հետ ոչ մի աղերս չուներ։ Այս իրողությունն ապացուցվեց ազգի հետագա պատմությամբ։
Ուշադրությա՛մբ կարդացե՛ք Հռոմեացիներին 10.3 համարը, հատկապես վերջին մասը։ Ի՞նչ է ուզում ասել Պողոս առաքյալն այստեղ։ Ի՞նչ է պատահում այն մարդկանց հետ, ովքեր փորձում
Դաս 7 73
են հաստատել իրենց սեփական արդարությունը։ Ինչո՞ւ է այդ փորձն անխուսափելիորեն հանգեցնում մեղքի, անարդարության ևապստամբության։ Դիտարկե՛նք մեր սեփական կյանքը։ Արդյո՞ք նույնն անելու վտանգի մեջ չենք։
ՈՒՐԲԱԹ
ՄԱՅԻՍԻ 14
Հետագա ուսումնասիրության համար
Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 281290 էջերի «Ելք», 291302 էջերի «Կարմիր ծովից Սինա» և 303314 էջերի «Իսրայելին տրված օրենքը» գլուխները։
«Գերության ոգին ծնունդ է առնում, երբ մարդը փորձում է ապրել օրինապաշտ կրոնի դրույթներով, ձգտում կատարել Աստծո օրենքի պահանջները սեփական ուժերով։ Մեզ համար հույսի շող է ծագում միայն այն ժամանակ, երբ գալիս ենք Աբրահամի ուխտի մեջ, որը շնորհի ուխտ է և գործում է առ Հիսուս Քրիստոսն ունեցած մեր հավատի արդյունքում։ Այն Ավետարանը, որը քարոզվում էր Աբարահամին, և որի միջոցով նա հույս ուներ, այն նույն Ավետարանն է, որն այսօր քարոզվում է մեզ, և որի միջոցով մենք հույս ունենք։ Աբրահամի հայացքն ուղղված էր Հիսուսին, Ով այսօր նաև մեր հավատի Զորագլուխն ու Կատարողն է»։ Էլեն Ուայթի մեկնաբանություններ, ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 6, էջ 1077։
«Եգիպտոսի գերության տարիներին իսրայելացիներից շատերը հիմնովին կորցրել էին Աստծո օրենքի ճանաչողությունը և դրա դրույթները միաձուլել էին հեթանոսների սովորույթների և ավանդույթների հետ։ Աստված բերեց նրանց Սինա և այնտեղ Իր ձայնով հռչակեց Իր օրենքը»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 334։
Հարցեր քննարկման համար
1. Ինչպե՞ս պետք է ուխտի հարաբերությունը պահպաներ իսրայելացիների ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ազատությունը (տե՛ս Ղևտական 26.313 համարը, համեմատե՛ք Բ Օրենք 28.115 համարի հետ)։ 2. Կրկի՛ն կարդացեք Ելք 19.5, 6 համարները։ Նկատե՛ք, որ Տերն անում է հետևյալ հայտարարությունը. «Որովհետև Իմն է ամբողջ երկիրը»։ Ինչո՞ւ է Նա դա ասում, հատկապես այս համատեքս
74 Դաս 7
տում, երբ փորձում է այս ժողովրդի հետ ուխտ հաստատել։ Ինչպե՞ս են շաբաթի մեր ընկալումն ու դրա նշանակությունը զուգակցվում այստեղ։ 3. Մենք հասկանում ենք, որ մեր մեղքերը ներվում են բացառապես
Աստծո շնորհով։ Ինչպե՞ս ենք հասկանում Աստծո շնորհի դերը նրանում, որ մենք կարողանանք ապրել հավատի և հնազանդության կյանք։
Ամփոփում.
Այն ուխտը, որն Աստված հաստատեց Իսրայելի հետ Սինայի վրա, շնորհի ուխտ էր։ Եգիպտոսի գերությունից հրաշալի կերպով ազատագրելու միջոցով Իր շնորհաշատ սիրո և հոգատարության առատագույն ապացույցներ տալով՝ Աստված հրավիրեց ազգին ուխտի մեջ մտնել Իր հետ, որը կպահպաներ և կխթաներ նրանց ազատությունները։ Թեև Իսրայելը դրականորեն պատասխանեց, սակայն նրան պակասում էր ճշմարիտ հավատը, որի դրդապատճառը սերն էր։ Այդ ազգի հետագա պատմությունը ցույց է տալիս, որ շատ ժամանակ նրանք չէին հասկանում ուխտի ճշմարիտ բնույթը և ապականում էին այն՝ դարձնելով գործերով փրկության միտված համակարգ։ Մենք չպետք է հետևենք Իսրայելի ձախողմանը, ինչպես նաև չպետք է անտեսենք այն հրաշալի շնորհը, որը տարածվել է մեղավորների վրա։
Դաս 7 75