11 minute read
Դաս 3. Բոլոր ապագա սերունդները
ԴԱՍ 3
ԱՊՐԻԼԻ 10–16
Advertisement
«ԲՈԼՈՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»
Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Ծննդոց 3.6, Ծննդոց 6.5, 11, Ծննդոց 6.18, Ծննդոց 9.12–17, Եսայի 4.3, Հայտնություն 12.17։
Հիշելու համարը. «Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ» (Ծննդոց 6.8)։
Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ արեց մեղքն Աստծո արարչագործության հետ։ Որո՞նք էին Նոյի բնութագրիչ հատկությունները։ Նոյի հետ կնքած ուխտի մեջ ի՞նչ տարրեր էին ներառված։ Ի՞նչ կերպ է Աստծո շնորհը բացահայտվում Նոյի հետ ջրհեղեղից առաջ արված ուխտում։ Ի՞նչ է մեզ սովորեցնում ջրհեղեղից հետո մարդկության հետ արված Աստծո ուխտը մեր նկատմամբ ունեցած Նրա տիեզերական սիրո մասին։
Մանրէները բուսական օրգանիզմներ են, որոնք այնքան փոքր են, որ անզեն աչքով հնարավոր չէ դրանք տեսնել։ Մեկ սովորական կլոր մանրէն հազիվ մատիտի ծայրի չափ է երևում, նույնիսկ երբ այն մեծացվում է 1000 անգամ։ Աճի համար նպաստավոր պայմաններում՝ բավարար ջերմություն, խոնավություն և սնունդ, մանրէները բազմանում են անհավանականորեն մեծ արագությամբ։ Օրինակ, որոշ մանրէներ բազմանում են բաժանման միջոցով. հասուն բջիջը պարզապես բաժանվում է երկու դուստր բջիջների։ Եթե բաժանումը տեղի ունենա յուրաքանչյուր ժամը մեկ, ապա 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր մանրէ կարող է վերարտադրել մոտ 18.000.000 նոր մանրէներ։ Իսկ 48 ժամ հետո ի հայտ կգան հարյուր միլիարդավոր նոր մանրէներ։
Բնության մեջ հանդիպող այս երևույթն ի ցույց է դնում ջրհեղեղից հետո չարի աճի պրոգրեսիան։ Օժտված լինելով հանճարեղ մտքով, ամուր առողջությամբ և երկարակեցությամբ՝ այս արի ցեղը թողեց Աստծուն և ծառայեցրեց իր եզակի զորությունները տարատեսակ անօրենությունների։ Մինչ մանրէները կարող են ոչնչացվել արևի
26 Դաս 3
լույսի, քիմիական նյութերի կամ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ, Աստված որոշեց սանձել այս անզուսպ ապստամբությունը համաշխարհային ջրհեղեղով։
ՄԻԱՇԱԲԹԻ
ԱՊՐԻԼԻ 11
Մեղքի սկզբունքը (Ծննդոց 6.5)
Արարչագործության վերջում Աստված հայտնեց Իր կարծիքը. ամեն ինչ «շատ բարի էր» (Ծննդոց 1.31)։ Հետո մեղքը մուտք գործեց, և նախագաղափարը փոխվեց։ Իրերն այլևս «շատ բարի» չէին։ Աստծո կանոնավոր արարչագործությունն աղավաղվեց մեղքով և դրա նողկալի հետևանքներով։ Նոյի օրերում ապստամբությունն ահասարսուռ չափերի էր հասնում. չարը կուլ էր տվել մարդկային ցեղը։ Թեև Աստվածաշունչը մեզ շատ մանրամասներ չի տալիս (տե՛ս Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 90–92 էջերը մանրամասների համար), զանցանքն ու ապստամբությունը մի բան էին, որ նույնիսկ սիրող, համբերատար և ներող Աստված չէր կարող հանդուրժել։
Ինչպե՞ս կարող էր ամեն ինչ այսքան արագ վատթարանալ։ Պատասխանը, թերևս, այդքան էլ դժվար չէ գտնել։ Նայելով սեփական մեղքերին՝ որքա՜ն մարդ այսօր այս նույն հարցն է տալիս՝ ինչպե՞ս ամեն ինչ այսքան արագ վատթարացավ։
Կարդացե՛ք ստորև տրված տեքստերը։ Գրի՛ առեք այն կարևոր միտքը, որ դրանք ենթադրում են։ Նկատե՛ք մեղքի հաստատուն աճը՝
1. Ծննդոց 3.6 _______________________________________________________ ________________________________________________________________________ 2. Ծննդոց 3.11–13 __________________________________________________ ________________________________________________________________________ 3. Ծննդոց 4.5 _______________________________________________________ ________________________________________________________________________ 4. Ծննդոց 4.8 _______________________________________________________ ________________________________________________________________________ 5. Ծննդոց 4.19 ______________________________________________________ ________________________________________________________________________ 6. Ծննդոց 4.23 ______________________________________________________ ________________________________________________________________________
Դաս 3 27
7. Ծննդոց 6.2 _______________________________________________________ ________________________________________________________________________ 8. Ծննդոց 6.5, 11 ___________________________________________________ ________________________________________________________________________
Ծննդոց 6.5 և 11 համարներն առանձին ի հայտ չեն եկել։ Դրանք նախապատմություն ունեն։ Այս սարսափելի արդյունքը պատճառ ուներ։ Մեղքը հետզհետե աճում էր։ Դա մեղքի բնական հակումն է։ Մեղքը նման չէ կտրվածքի կամ վնասվածքի, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ, որը բժշկում է բերում։ Ընդհակառակը, եթե չսանձվի, մեղքը շատանում է և չի բավարարվում, մինչև չի տանում կործանման և մահվան։ Այս սկզբունքը գործնականում տեսնելու համար կարիք չկա երևակայելու, թե ինչպիսին էր կյանքը ջրհեղեղից առաջ։ Այն մեզ շրջապատում է նաև այսօր։
Զարմանալի չէ, որ Աստված ատում է մեղքը, զարմանալի չէ, որ վաղ թե ուշ այն արմատախիլ կարվի։ Արդար և սիրող Աստվածը դրա հետ այլ կերպ վարվել չի կարող։
Բարի լուրը, իհարկե, այն է, որ թեև Նա կամենում է ազատվել մեղքից, Նա կամենում է փրկել մեղավորներին։ Ահա որն է ուխտի ողջ իմաստը։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Նոյ մարդը (Ծննդոց 6.9)
ԱՊՐԻԼԻ 12
Նախաջրհեղեղյան աշխարհի չարիքի մասին բոլոր տեքստերի ֆոնին Նոյ մարդն առանձնանում է իրեն շրջապատողներից։ Կարդացե՛ք վերևում նշված տեքստը ևուշադրությո՛ւն դարձրեք այն երեք առանձնահատուկ կետերին, որ Աստվածաշունչը նշում է նրա մասին։ Գրի՛ առեք, թե ըստ ձեզ՝ այս կետերից յուրաքանչյուրն ինչ է նշանակում։
1. Նա «արդար մարդ» էր ___________________________________________ ________________________________________________________________________ 2. Նա «կատարյալ» էր ______________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________ 3. Նա «Աստծո առաջ քայլեց» _______________________________________ ________________________________________________________________________
28 Դաս 3
Կասկածից վեր է, որ Նոյը մեկն էր, ով փրկարար հարաբերություններ ուներ Տիրոջ հետ։ Նա մեկն էր, ում հետ Աստված կարող էր համագործակցել, մեկը, ով ականջալուր կլիներ Աստծուն, կհնազանդվեր և կվստահեր Նրան։ Ահա թե ինչու Աստված կարողացավ օգտագործել Նոյին՝ իրականացնելու Իր նպատակները, և թե ինչու Պետրոսը Նոր Կտակարանում անվանում է նրան արդարության քարոզիչ (Բ Պետրոս 2.5)։
Կարդացե՛ք Ծննդոց 6.8 համարը։ Ինչպե՞ս է այս տեքստն օգնում մեզ հասկանալ Նոյի և Տիրոջ միջև եղած հարաբերությունները։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Շնորհ բառն այստեղ առաջին անգամ է հանդիպում Սուրբ Գրքում և հստակ կերպով ունի այն նույն իմաստը, ինչ իմաստով որ հանդիպում է Նոր Կտակարանում, որտեղ նկարագրված է անարժան մեղավորների հանդեպ ցուցաբերված Աստծո ողորմած և մեր կողմից չվաստակած բարյացակամությունը։ Այսպիսով, մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ որքան էլ «արդար» և «կատարյալ» մարդ լիներ Նոյը, նա մնում էր իր Աստծո ողորմած բարյացակամության կարիքն ունեցող մեղավոր։ Այդ իմաստով Նոյը չի տարբերվում մեզնից ոչ մեկից, որ ջանասիրաբար փորձում ենք հետևել Տիրոջը։
Հասկանալով, որ Նոյն Աստծո շնորհի կարիքն ուներ, ինչպես մենք բոլորս, նայե՛ք ձեր սեփական կյանքին և ինքներդ ձեզ հարցրեք՝ իմ մասին կարելի՞ է ասել, որ ես Նոյի նման եմ՝ «արդար», «կատարյալ», ևոր «քայլում եմ Աստծո առաջ»։ Գրի՛ առեք ձեր պատճառաբանությունները, թե ինչու եք այդպես կարծում, և (եթե հարմար եք գտնում) կիսվեք ձեր գրածով դասարանի հետ շաբաթ օրը։
ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ուխտ Նոյի հետ
ԱՊՐԻԼԻ 13
«Սակայն Իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք» (Ծննդոց 6.18)։
Միայն այս մեկ տեքստում ներառված են աստվածաշնչյան ուխտի հիմունքները, որն Աստված կապեց մարդկության հետ. Աստված
Դաս 3 29
և մարդկությունը պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում։ Պարզից էլ պարզ է։
Այդուհանդերձ, կան այլ տարրեր, որոնք առաջին հայացքից նկատելի չեն։ Նախ և առաջ հնազանդության տարրն է մարդկության կողմից։ Աստված Նոյին ասում է, որ նա և նրա ընտանիքը պետք է մտնեն տապանը։ Նրանք պետք է կատարեն իրենց մասը և եթե չանեն, ուխտը կխախտվի։ Եթե ուխտը խախտվի, կտուժեն միայն իրենք, քանի որ ուխտի շահառուներն իրենք են։ Ի վերջո, եթե Նոյն Աստծուն պատասխաներ «ոչ» և չցանկանար հնազանդվել, կամ պատասխաներ «այո», սակայն հետո մտափոխվեր, ի՞նչ կլիներ նրա և նրա ընտանիքի հետ։
Աստված ասում է՝ դա «Իմ ուխտն» է։ Ի՞նչ է սա մեզ ասում ուխտի հիմնական բնույթի մասին։ Ի՞նչ տարբերություն կլիներ ուխտի մեր ընկալման մեջ, եթե Տերն անվանած լիներ այն «մեր ուխտ»։ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Որքան էլ որ եզակի լինի այս իրավիճակը, մենք այստեղ տեսնում ենք ուխտում պարունակվող Աստվածմարդ հարաբերության զարգացման ընթացքը։ Կապելով Իր ուխտը Նոյի հետ՝ Աստված այստեղ կրկին ի ցույց է դնում Իր շնորհը։ Նա ցույց է տալիս, որ կամենում է Իր վրա վերցնել մարդ արարածին իր մեղքի հետևանքներից փրկելու նախաձեռնությունը։ Կարճ ասած, այս ուխտը չպետք է դիտարկել որպես հավասարների միջև կնքած որևէ համաձայնագիր, որտեղ ուխտի յուրաքանչյուր «կողմ» կախվածություն ունի մյուսից։ Մենք կարող ենք ասել, որ Աստված «օգուտ ունի» այս ուխտից, սակայն այդ օգուտն իր բնույթով արմատապես տարբերվում է նրանից, որը մարդիկ են ստանում։ Աստծո օգուտն այն է, որ նրանք, ում Նա սիրում է, հավիտենական կյանք կստանան. սա փոքր ուրախություն չէ Տիրոջ համար (Եսայի 53.11)։ Սակայն սա բնավ չի նշանակում, որ Նա օգուտ է ստանում այն նույն կերպ, ինչպես մենք՝ միևնույն ուխտի ստացող կողմը։
Դիտարկե՛ք այս համանմանությունը. մի մարդ նավից ծովն է ընկնում խիստ փոթորկի ժամին։ Տախտակամածում գտնվող մեկն ասում է, որ փրկագոտի կնետի ջուրը՝ փրկելու խորտակվողին։ Սակայն ջրում գտվողը պետք է համաձայնի այս «գործարքի» իր մասին, այն է՝ արագությամբ բռնել և պահել այն, ինչն իրեն տրամադրվել է որպես փրկության միջոց։ Շատ իմաստներով հենց սա է Աստծո և մարդկության միջև ուխտի իմաստը։
30 Դաս 3
Ինչպե՞ս է այս համանմանությունն օգնում ձեզ հասկանալ շնորհի գաղափարը, որը գոյություն ունի ուխտում։ Ինչպե՞ս է այն օգնում ձեզ հասկանալ, թե ինչի վրա պետք է հիմնվի ձեր հարաբերությունն Աստծո հետ նույնիսկ հիմա։
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Ծիածանի նշանը
ԱՊՐԻԼԻ 14
«Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ Ես դնում եմ Իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։ Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի Իմ ու երկրի միջև»» (Ծննդոց 9.12, 13)։
Ծիածանից գեղեցիկ շատ քիչ բնական երևույթներ կան։ Ո՜վ չի հիշում իր հիացմունքն ու զարմանքը, երբ առաջին անգամ տեսել է լույսի այդ հիանալի աղեղները երկնակամարում կորանալիս, ասես առինքնող և առեղծվածային մի շքամուտք դեպի երկինք (կամ միգուցե պարզապես ծաղրածուի գոտի)։ Նույնիսկ հասուն տարիքում մենք չենք դադարում հիանալ ամպերում երևացող այդ վառ գույներով։ Զարմանալի չէ, որ նույնիսկ այսօր ծիածանն օգտագործվում է որպես այդքան շատ բաների խորհրդանիշ՝ սկսած քաղաքական կազմակերպություններից մինչև պաշտամունք, ռոք խմբեր և ճամփորդական գործակալություններ (որոնեք «ծիածան» բառը համացանցում և կտեսնեք)։ Ակնհայտորեն, այդ գեղեցիկ գունավոր գծերը մինչ օրս դիպչում են մեր սրտի և մտքի նրբին լարերին։
Իհարկե, դա էր հենց այն իմաստը, որն Աստված կամենում էր փոխանցել։
Ինչո՞ւ Տերն ասաց, որ ծիածանը կխորհրդանշի Իր ուխտը։ Ծննդոց 9.12–17։
________________________________________________________________________ ________________________________________________________________________
Տերն ասաց, որ ծիածանը կօգտագործի որպես Իր «ուխտի» նշան (Ծննդոց 9.15)։ Որքան հետաքրքիր է, որ այստեղ Նա օգտագործում է ուխտ բառը, քանի որ այս դեպքում ուխտը տարբերվում է այն դեպքերից, որ օգտագործվում է մյուս տեղերում։ Հակառակ Աբրահամի հետ կնքած ուխտի կամ Սինայի ուխտի՝ չկա հատուկ պարտավորություն՝ արտահայտված նրանց կողմից, ովքեր այս ուխտի
Դաս 3 31
շահառուներն են (նույնիսկ Նոյը)։ Աստծո այս բառերը վերաբերում են բոլոր մարդկանց, «ամեն մարմնից շնչավոր էակի» (Ծննդոց 9.15), «հավիտենական դարերի» համար (Ծննդոց 9.12)։ Աստծո բառերը տիեզերական են, համապարփակ՝ անկախ նրանից՝ ուզո՞ւմ է արդյոք ինչոր մեկը հնազանդվել Տիրոջը, թե՞ ոչ։ Այս իմաստով ուխտի գաղափարը չի օգտագործվում այնպես, ինչպես օգտագործվում է Աստվածաշնչի մյուս տեղերում, երբ խոսվում է Աստծո և մարդկության հարաբերությունների մասին։
Ի՞նչ իմաստով է այս ուխտը նույնպես բացահայտում Աստծո շնորհը։ Ո՞վ է նախաձեռնել այս ուխտը։ Ո՞վ է վերջնական զոհաբերողը։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Թեև ուխտը, ինչպես այն արտահայտված է այստեղ, մեզ համար որոշակի պարտավորություններ չի ենթադրում (Աստծո մասը, իհարկե, երբեք երկիրը ջրհեղեղով կործանելը չէ), ինչպե՞ս կարող է մեր իմացությունը, թե ինչ է խորհրդանշում ծիածանը, ազդել մեզ վրա, որ ապրենք Տիրոջը հնազանդ կյանքով։ Կարճ ասած, կա՞ն արդյոք ենթադրելի պարտավորություններ մեզ համար, երբ մենք նայում ենք երկնքին և տեսնում ենք ծիածանը։ Խորհե՛ք այն բոլոր համատեքստերի մասին, որոնցում առկա է ծիածանը, ևայն դասերի մասին, որոնք մենք կարող ենք քաղել այդ պատմությունից։
ՀԻՆԳՇԱԲԹԻ
Մնաց միայն Նոյը
ԱՊՐԻԼԻ 15
«Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը ևիր հետ տապանում եղողները» (Ծննդոց 7.23)։
Սուրբ Գրքում առաջին անգամ «մնացորդի» գաղափարը հանդիպում է այս տեքստում։ «Մնացին» թարգմանված բառը գալիս է մեկ այլ բառից, որի արմատի ձևերը Հին Կտակարանում շատ անգամներ են օգտագործվում, որտեղ ներկայացվում է մնացորդի գաղափարը։
32 Դաս 3
⚫ «Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ» (Ծննդոց 45.7, կիրառված է շեշտադրում)։ ⚫ «Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար» (Եսայի 4.3, կիրառված է շեշտադրում)։ ⚫ «Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի» (Եսայի 11.11, կիրառված է շեշտադրում)։
Այս բոլոր դեպքերում շեղ գրված բառերը կապված են միանման՝ «մնացել» է բառի հետ, որոնք հանդիպում ենք Ծննդոց 7.23 համարում։
Կարդացե՛ք Ծննդոց 7.23 համարը և մյուս օրինակները։ Ինչպե՞ս եք հասկանում մնացորդի գաղափարն այստեղ։ Որո՞նք են զուգընթաց հանգամանքները, որոնք հանգեցրին մնացորդի։ Ինչպե՞ս է ուխտը համապատասխանում մնացորդի գաղափարին։
________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________
Ջրհեղեղի ժամանակ աշխարհի Արարիչը դարձավ աշխարհի Դատավորը։ Վերահաս համաշխարհային դատաստանը բարձրացրեց հարց՝ արդյո՞ք կոչնչացվի երկրի ողջ կյանքը, այդ թվում և մարդկային կյանքը։ Եթե ոչ, ապա ո՞վ պետք է կենդանի մնար։ Ո՞վ պետք է լիներ մնացորդը։
Այս դեպքում դա Նոյն ու Իր ընտանիքն էին։ Սակայն Նոյի փրկությունը կապված էր նրա հետ Աստծո ունեցած ուխտին (Ծննդոց 6.18), ուխտ, որին ծնունդ էր տվել և իրականացրել ողորմության և շնորհի Աստվածը։ Նրանք կենդանի մնացին միայն նրա պատճառով, ինչ Աստված էր արել նրանց համար, որքան էլ որ կարևոր էր նրանց համագործակցությունը։ Ինչ էլ որ լինեին Նոյի պարտավորություններն ուխտի շրջանակներում, և կարևոր չէ, թե որքան հավատարմորեն էր նա դրանք կատարում, նրա միակ հույսն Աստծո ողորմությունն էր։
Վերջին օրերի իրադարձությունների մեր ընկալման հիման վրա, որը ներառում է նաև այն ժամանակը, երբ Աստված մնացորդ կունենա (տե՛ս Հայտնություն 12.17), ի՞նչ զուգահեռներ կարող ենք քաղել Նոյի պատմությունից, որոնք կօգնեն մեզ պատրաստվել լինելու մնացորդի մաս։ Ի՞նչ կերպ ենք մենք ամեն օր որոշում
Դաս 3 33
կայացնում, ինչը կարող է ազդել նրա վրա, թե, վերջին հաշվով, որտեղ ենք մենք կանգնած։
ՈՒՐԲԱԹ
ԱՊՐԻԼԻ 16
Հետագա ուսումնասիրության համար
Կարդացե՛ք Էլեն Ուայթի Նահապետներ և մարգարեներ գրքի 90–104 էջերի «Ջրհեղեղը» և 105–110 էջերի «Ջրհեղեղից հետո» գլուխները։
«Բնական ֆիզիկական երևույթ ծիածանը երկիրն այլևս ջրհեղեղով չկործանելու Աստծո խոստման հարմար խորհրդանիշ էր։ Քանի որ երկրի կլիմայական պայմանները ջրհեղեղից հետո լիովին տարբեր էին լինելու, և անձրևներն աշխարհի հիմնական մասում փոխարինելու էին նախկին բարերար ցողին հողը խոնավեցնելու համար, հարկավոր էր մի նշան՝ մարդկանց վախերը փարատելու համար ամեն անգամ, երբ անձրևի կաթիլներն սկսում էին գետնին թափվել։ Բնության երևույթներում հոգևոր տեսողությունը կարող է նկատել Աստծո հայտնությունը (տե՛ս Հռոմեացիներին 1.20)։ Այսպիսով, հավատացյալի համար ծիածանն ապացույց է, որ անձրևն օրհնություն կբերի, ոչ թե համաշխարհային կործանում»։ ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, հատոր 1, էջ 265։
Հարցեր քննարկման համար
1. «Այն օրերին աշխարհը լեփլեցուն էր, մարդիկ բազմանում էին, աշխարհը մռնչում էր ինչպես վայրի գազան, և մեծ աստվածն արթնացավ գոչյունից։ Գոչյունը լսելով՝ Էնլիլն ասաց աստվածների խորհրդի ժամանակ. «Մարդկանց աղաղակն անտանելի է դարձել, իսկ քնել ընդհանրապես հնարավոր չէ բաբելոնյան խառնաշփոթի պատճառով»։ Այսպես աստվածները համաձայնության եկան մարդուն կործանելու հարցի շուրջ»։ «Ջրհեղեղի պատմությունը» Գիլգամեշ էպոսում, թարգմանությունը՝ Ն. Ք.
Սանդերս (Լոնդոն, Պինգվին գրուպ, 1972թ.), էջ 108։ Ջրհեղեղի այս պատճառը համեմատե՛ք Աստվածաշնչում տրված պատճառի հետ։ 2. Նոյն արեց ավելին, քան իր սերնդին Աստծո մոտալուտ դատաստանի մասին նախազգուշացնելը։ Նրա նախազգուշացման նպատակն էր օգնել մարդկանց գիտակցելու փրկության իրենց
34 Դաս 3
կարիքը։ Ինչո՞ւ է փրկության մասին ճշմարտությունն այդքան ոչ հանրահայտ։ Թվարկե՛ք և քննարկե՛ք այն պատճառները, որոնք խոչընդոտում են շատ մարդկանց ընդունել իրենց փրկության համար մշակված Աստծո ծրագիրը։ Տե՛ս Հովհաննես 3.19, Հովհաննես 7.47, 48, Հովհաննես 12.42, 43, Հակոբոս 4.4։
Ամփոփում.
Այս շաբաթ մենք նկատեցինք, որ այն ուխտերը, որոնք Աստված կնքեց Նոյի հետ, առաջինն են, որ մանրամասնորեն քննարկվում են Աստվածաշնչում։ Դրանք ի ցույց են դնում Աստծո ողորմած հետաքրքրվածությունը մարդկային ցեղով և նրանց հետ փրկարար հարաբերությունների մեջ մտնելու Նրա փափագը։ Աստված վերահաստատեց Իր ուխտը Նոյի հետ, և Նոյի հավատարմությունն առ Աստված նրան փրկեց գերիշխող ուրացությունից, իսկ վերջում փրկեց նրան և նրա ընտանիքին ջրհեղեղի կործանիչ դատաստանից։
«Ամպերում երևացող այս խորհրդանիշը (ծիածանը) պետք է հաստատի բոլորի հավատը և հիմնավորի առ Աստված ունեցած նրանց վստահությունը, քանի որ այն մարդու նկատմամբ աստվածային ողորմության և բարության նշան է. թեև Աստված բարկացավ և կամեցավ կործանել երկիրը ջրհեղեղի միջոցով, Նրա ողորմությունը դեռևս պարուրում է ողջ երկրագուդը»։ Էլեն Ուայթ, Փրկության պատմություն, էջ 71։
Դաս 3 35