11 minute read

Դաս 6. Աբրահամի սերունդը

ԴԱՍ 6

ՄԱՅԻՍԻ 1–7

Advertisement

ԱԲՐԱՀԱՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Եզեկիել 16.8, Բ Օրենք 28.1, 15, Երեմիա 11.8, Ծննդոց 6.5, Հովհաննես 10.27, 28, Գաղատացիներին 3.26–29, Հռոմեացիներին 4.16, 17։

Հիշելու համարը. «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի Նրա՛ առաքինությունները քարոզեք, Ով ձեզ խավարից դեպի Իր սքանչելի լույսը կանչեց» (Ա Պետրոս 2.9)։

Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Տերն Իսրայելին ուխտի ի՞նչ խոստումներ տվեց։ Ի՞նչ պայմաններով էին դրանք տրվում։ Որքա՞ն լավ էր ազգը կատարում այդ խոստման պայմաննները։ Ի՞նչ պատահեց, երբ նրանք անհնազանդություն դրսևորեցին։

Մի օր մի փոքրիկ քաղաքում ապրող ոսկերչի արհեստանոցի ցուցափեղկի ժամացույցը կանգնեց ութն անց քառասունհինգի վրա։ Քաղաքի շատ բնակիչներ այս ժամացույցով էին իմանում ժամը։ Այդ առավոտյան աշխատանքի շտապող տղամարդիկ և կանայք հայացք նետեցին ցուցափեղկին և նկատեցին, որ դեռևս իննին տասնհինգ է պակաս։ Դպրոց գնացող երեխաները զարմացան, որ դեռ շատ ազատ ժամանակ ունեն։ Շատ մարդիկ այդ օրն ուշացան, որովհետև ոսկերչի ցուցափեղկի փոքրիկ ժամացույցը կանգ էր առել»։ Չ. Լ. Փադոք, Աստծո րոպեները (Նեշվիլ, Թենեսի, Հարավային հրատարակչական ընկերություն, 1965թ.), էջ 244, ադապտացված։

Հին Իսրայելի ձախողման ինչպիսի՜ ճշգրիտ նկարագիր։ Տերն Իսրայելին կարգեց «ազգերի կենտրոնում» (Եզեկիել 5.5)՝ երեք մայրցամաքները (Աֆրիկա, Եվրոպա և Ասիա) կապող ռազմավարական կամուրջ հանդիսացող երկրում։ Նրանք պետք է լինեին աշխարհի հոգևոր «ժամացույցը»։

56 Դաս 6

Սակայն Իսրայելը, ինչպես ոսկերչի ցուցափեղկի ժամացույցը, ինչոր առումով կանգ առավ։ Այդուհանդերձ, դա լիակատար ձախողում չէր, քանի որ ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ Աստված հավատարիմ մնացորդ ուներ։ Այս շաբաթվա մեր ուսումնասիրության առարկան բոլոր դարերի, ներառյալ և մեր օրերի, Աստծո ճշմարիտ Իսրայելի ինքնությունն ու դերն է։

ՄԻԱՇԱԲԹԻ

ՄԱՅԻՍԻ 2

«Բոլոր ժողովուրդների միջից …»

«Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես Իր սեփական ժողովուրդը» (Բ

Օրենք 7.6)։

Կասկածից վեր է, որ Տերը հատուկ էր ընտրել հրեա ժողովրդին, որպեսզի վերջինս լիներ Իր սեփական ներկայացուցիչը երկրի վրա։ Վերը նշված տեքստում «սեփական» թարգմանված բառը՝ սեգուլահ, ունի նաև «թանկարժեք գույք» կամ «յուրահատուկ գանձ» իմաստները։ Կարևոր է հիշել նաև, որ այս ընտրությունը ամբողջությամբ Աստծո կողմից իրականացվող գործողություն էր՝ Նրա շնորհի արտահայտությունը։ Մարդկանց մեջ չկա բացարձակապես ոչինչ, ինչը նրանց արժանի կդարձնի այս շնորհին։ Եվ չէր էլ կարող լինել, որովհետև շնորհի իմաստը հենց այն է, որ այն տրվում է առանց արժանիքների։

Կարդացե՛ք Եզեկիել 16.8 համարը։ Ինչպե՞ս է այն օգնում բացատրել Աստծո կողմից Իսրայելն ընտրելու փաստը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

«Ինչո՞ւ Յահվեն ընտրեց Իսրայելը։ Դրա բացատրությունը թաքնված է խորհրդավորության քողի տակ։ Իսրայելը սակավաթիվ մարդկանցից կազմված մի ազգ էր՝ առանց կարկառուն մշակույթի կամ համբավի։ Աչքի չէր ընկնում անձնական հատկանիշներով, որոնք նման ընտրության հիմք կծառայեին։ Այս ընտրությունը բացառապես Աստծո որոշումն էր և Նրա գործը։ … Այդ ընտրության հիմնական պատճառը թաքնված է աստվածային սիրո առեղծվածի մեջ։ Այդուհանդերձ, փաստն այն է, որ Աստված իսկապես սիրեց Իս

Դաս 6 57

րայելը և ընտրեց այն՝ այդպիսով կատարելով հայրերին տված Իր խոստումը։ … Իսրայելն ընտրվեց իր նկատմամբ Յահվեի ունեցած սիրո շնորհիվ։ Այն ազատվեց Եգիպտոսի գերության լծից Յահվեի զորության դրսևորմամբ։ Եթե գեթ մեկ անգամ Իսրայելը հասկանա՜ այս մեծագույն փաստերը, գիտակցի, որ իսկապես սուրբ և առանձնահատուկ կերպով թանկ ազգ է։ Ուստի և այս վեհանձն կարգավիճակից հրաժարվելու նրա ցանկացած միտում ծայրահեղ կերպով դատապարտելի է»։ Ջ. Ա. Թոմփսոն, Բ Օրենք (Լոնդոն, Ինտեր Վարսիթի փրես, 1974թ.), էջ 130, 131։

Աստվածային ծրագրի համաձայն՝ իսրայելացիները պետք է լինեին և՛ թագավորական, և՛ քահանայական ազգ։ Չարությամբ լի աշխարհում նրանք պետք է լինեին բարոյական և հոգևոր թագավորներ այն իմաստով, որ պետք է գերիշխեին մեղքի թագավորության վրա (Հայտնություն 20.6)։ Որպես քահանաներ՝ նրանք պետք է մոտենային Տիրոջն աղոթքով, փառաբանությամբ և զոհաբերությամբ։ Լինելով Աստծո և հեթանոսների միջև միջնորդներ՝ նրանք պետք է ծառայեին որպես ուսուցիչներ, քարոզիչներ և մարգարեներ, նաև պետք է լինեին սուրբ կյանքի օրինակ՝ իբրև ճշմարիտ կրոնի երկնային ներկայացուցիչներ։

Կարդացե՛ք այսօրվա դասում տրված տեքստը, որտեղ Տերն ասում է, որ նրանք պետք է «երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից» վեր լինեին։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ

Խոսքը սովորեցնում է խոնարհության, առաքինության և հպարտության վտանգի մասին, ըստ ձեզ՝ ի՞նչ է այդ տեքստը նշանակում։ Ի՞նչ կերպ նրանք պետք է բոլոր ժողովուրդների «միջից» վեր լինեին։ Որպես եկեղեցի՝ կարո՞ղ ենք այդ գաղափարը վերագրել նաև մեզ։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՄԱՅԻՍԻ 3

Երկրի գործարք (Ծննդոց 35.12)

Այն խոստումը, որ Աստծո ժողովրդին՝ Իսրայելին, պիտի երկիր տրվի, առաջինը տրվեց Աբրահամին, հետագայում կրկնվեց Իսահակին և Հակոբին։ Հովսեփը մահվան մահճում կրկնեց այդ խոստումը (Ծննդոց 50.24)։ Սակայն Աստված տեղեկացրել էր Աբրահամին, որ «չորս հարյուր տարի» կանցնի, նախքան Աբրահամի սերունդը կժառանգի երկիրը (Ծննդոց 15.13, 16)։ Խոստման իրականացումն

58 Դաս 6

սկսվեց Մովսեսի և Հեսուի օրերում։ Մովսեսը կրկնեց աստվածային պատվերը. «Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը» (Բ Օրենք 1.8)։

Կարդացե՛ք Բ Օրենք 28.1, 15 համարները։ Ի՞նչ են ենթադրում այս բառերը։ Կարճ ասած, երկիրը նրանց պետք է տրվեր որպես ուխտի մի մաս։ Ուխտը ենթադրում է պարտականություններ։

Ի՞նչ պարտականություններ ուներ Իսրայելը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Բ Օրենք 28րդ գլխի երկու տեքստերից առաջինն ընդգծում է այն օրհնությունները, որոնք Իսրայելը կստանար, եթե հետևեր Աստծո կամքին։ Մյուս մասն անդրադառնում է անեծքներին, որոնք վրա կհասնեին Իսրայելին, եթե վերջինս ընտրեր անհնազանդության ուղին։ Այս անեծքները «մեծամասամբ, սակայն ոչ ամբողջությամբ այն բանի արդյունք էին, որ մեղքին թույլ էր տրվում իրականացնել սեփական չար հետևանքները։ … «Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի» (Գաղատացիներին 6.8)։ Ինչպես ջուրը, որ չի դադարի հոսել, մինչև չհասնի համապատասխան մակարդակին, ինչպես ժամացույցը, որ չի դադարի աշխատել, մինչև չհասնի իր պիտանելիության ժամկետի ավարտին, ինչպես ծառը, որ չի դադարի աճել և տալ իր պտուղը, այնպես էլ մեղքն ունի մակարդակ, որին պետք է հասնի, աշխատանք, որը պետք է իրականացնի, պտուղ, որը պետք է տա, և «դրանց վերջը մահն է» (Հռոմեացիներին 6.21)»։ Քարոզչի մեկնաբանություններ. Բ Օրենք, Հ. Դ. Մ. Սփենս և Ջոզեֆ Ս. Էքսել, խմբագիրներ (Փիբոդի, Մասաչուսեթս, Հենդրիքսոն Փաբլիշերս, 1890թ.), հատոր 3, էջ 439։

Չնայած երկիրը ժառանգելու մասին խոստումների առատությանը՝ դրանք անպայմանական չէին։ Դրանք ուխտի մաս էին կազմում։ Իսրայելը պարտավոր էր իրականացնել դաշինքի իր մասը։ Հակառակ դեպքում խոստումներն առ ոչինչ կդառնային։ Տերը բազմիցս հստակ կերպով տեղեկացրել է Իսրայելի ժողովրդին, որ եթե նրանք անհնազանդ գտնվեն, երկիրը նրանցից կվերցվի։ Կարդացե՛ք Ղևտական 26.27–33 համարները։ Դժվար է պատկերացնել, թե Տերն ինչպես է՛լ ավելի պարզ կարող էր ներկայացնել Իր պահանջն Իր խոսքում։

Որպես քրիստոնյաներ՝ մենք ակնկալում ենք ստանալ և պահել այն խոստացված աշխարհը, որը մեր առջև կբացվի նոր

Դաս 6 59

երկնքում և նոր երկրում։ Այս նոր աշխարհը մեզ խոստացվել է այնպես, ինչպես հին աշխարհում Քանանն էր խոստացվել հրեաներին։ Սակայն տարբերությունն այն է, որ եթե մենք հայտնվենք այնտեղ, ապա այլևս երբեք չենք կորցնի այն (Դանիել 7.18)։ Միևնույն ժամանակ, այնտեղ հասնելու համար մեր առջև պայմաններ են դրված։ Ինչպե՞ս եք հասկանում այդ պայմանները հաստկապես միայն հավատով փրկության համատեքստում։

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Իսրայելը ևուխտը

ՄԱՅԻՍԻ 4

«Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, ևամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և Ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին» (Երեմիա 11.8)։

Կարդացե՛ք վերը նշված տեքստը։ Տերն ասում է, որ նրանց վրա բերեց «ուխտի բոլոր խոսքերը», սակայն նկատի ունի վատ բան։ Թեև մենք հակված ենք կարծելու, որ ուխտը մեզ միայն լավ բան է առաջարկում, կա նաև հակառակ կողմը։ Այս սկզբունքը տեսանելի դարձավ Նոյի դեպքում։ Աստված Նոյին հրաշալի մի բան առաջարկեց՝ պաշտպանություն կործանումից, սակայն Աստծո շնորհի օրհնությունն ստանալու համար Նոյը պետք է հնազանդվեր։ Եթե նա չհնազանդվեր, ուժի մեջ կմտներ ուխտի մյուս կողմը։

Վերը նշված համարը համեմատե՛ք Ծննդոց 6.5 համարի հետ նախաջրհեղեղյան աշխարհի վերաբերյալ։ Ի՞նչ զուգահեռ եք տեսնում։ Ի՞նչ են ասում այս տեքստերն այն մասին, թե որքան կարևոր է մեզ համար կառավարել մեր մտքերը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Ցավոք, Իսրայել ազգի պատմությունը մեծ մասամբ ուրացության կրկնվող շրջան էր, որին հաջորդում էր աստվածային դատաստանը, ապաշխարությունը և հնազանդության շրջանը։ Միայն Դավթի և Սողոմոնի թագավորության օրոք մի կարճ ընթացք էին նրանք լիարժեքորեն վերահսկում խոստացված երկրի ողջ տարածքը։

Կարդացե՛ք Իսրայելի ուրացությանը վերաբերող Երեմիայի այս տեքստերը։ Դրանք ասում են. «Կասեն թե ահա մեկ մարդ, որ ար

60 Դաս 6

ձակի իր կնոջը, և նա նրանից գնա, և մի ուրիշ մարդի կին դառնա, մի՞թե մարդը էլի նրա մոտ կդառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չէր պղծվի. Բայց դու, թեև շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դեպի Ինձ հետ դարձիր, ասում է Տերը։ … Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք Ինձ, ո՛վ Իսրայելի տուն, ասում է Տերը» (Երեմիա 3.1, 20)։

Սա բարձրացնում է մի հարց, որին անդրադարձ էր եղել նախկինում՝ այն ուխտը, որն Աստված կամենում է կապել մեզ հետ, սոսկ իրավաբանական պայմանագիր չէ, որը կնքվում է գործարար մարդկանց միջև, ովքեր փորձում են իրենց համար լավագույն պայմաններ ապահովել։ Ուխտի հարաբերությունը պարտավորություն է՝ նույնքան լուրջ և սուրբ, որքան ամուսնությունը։ Ահա թե ինչու Տերն օգտագործում է այն պատկերապատումը, որը մենք տեսնում ենք։

Բանն այն է, որ Իսրայելի ուրացության պատճառը ոչ թե անհնազանդությունն էր, այլ Աստծո հետ խզված անձնական հարաբերությունները։ Այդ հարաբերությունների խզման արդյունքը դարձավ անհնազանդությունը, որը և վերջին հաշվով պատիժ բերեց այդ ազգի վրա։

Ինչո՞ւ է անձնական հարաբերությունների տեսանկյունն այդքան կարևոր քրիստոնեական կյանքում։ Ինչո՞ւ ենք մենք այդքան հակված ընկնել մեղքի ևանհնազանդության մեջ, երբ մեր հարաբերությունն Աստծո հետ ճիշտ չէ։ Ի՞նչ կասեիք այն մեկին, ով ձեզ տա հետևյալ հարցը. «Ինչպե՞ս կարող եմ զարգացնել խորը, սիրառատ հարաբերություններ Աստծո հետ»։

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Մնացորդը

ՄԱՅԻՍԻ 5

Ի հեճուկս Իսրայելի շարունակ կրկնվող ուրացությանը, աստվածային դատաստանին ևապաշխարությանը՝ ի՞նչ հույս կարելի է գտնել այս տեքստերում։

Եսայի 4.3 ____________________________________________________________ ________________________________________________________________________ Միքիա 4.6, 7 _________________________________________________________ ________________________________________________________________________ Սոփոնիա 3.12, 13 __________________________________________________ ________________________________________________________________________

Դաս 6 61

Թեև հին Իսրայելի համար նախատեսված Աստծո ծրագիրը փչացավ անհնազանդության պատճառով, սակայն այն ամբողջապես չխափանվեց։ Մոլախոտի մեջ դեռևս աճում էին մի քանի ծաղիկներ։ Հին Կտակարանի շատ մարգարեներ են խոսել այս հավատարիմ մնացորդի մասին, որն Աստված հավաքում էր Իր համար որպես հիասքանչ մի ծաղկեփունջ։

Հավատարիմ մնացորդ ստեղծելու և պահպանելու Աստծո նպատակը նույնն էր, ինչ որ ողջ Իսրայելի համար. օգտագործել նրանց որպես Իր աստվածային գործիքներ՝ հայտարարելու համար «Իմ փառքն ազգերի մեջ» (Եսայի 66.19)։ Այս կերպ մյուսները կմիանան հավատարիմներին՝ «Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու» (Զաքարիա 14.16)։ Ուստի և անկախ նրանից, թե որքան էր վատթարանում իրավիճակը՝ Աստված միշտ ունի հավատարիմ մարդիկ, ովքեր, ի հեճուկս Աստծո ընտրյալ ժողովրդի շարքերում տիրող ուրացությանը, ամուր էին պահում իրենց կանչվածությունն ու ընտրությունը (Ա Պետրոս 1.10)։ Կարճ ասած, ինչպիսի ձախողում էլ ազգն ընդհանուր առմամբ ունենար, դեռևս կային մարդիկ, ովքեր փորձում էին իրենց ուժերի ներածի չափով լավագույնս կատարել ուխտի շրջանակներում իրենց պարտականությունները (տե՛ս, օրինակ, Գ Թագավորների 19.14–18)։ Եվ թեև, հնարավոր է, նրանք ևս տառապում էին իրենց ազգի հետ որպես մեկ ամբողջ (օրինակ գերություն), ուխտի վերջին և վերջնական խոստումը՝ հավիտենական կյանքը, տրվելու է նրանց։

Կարդացե՛ք Հովհաննես 10.27, 28 համարները։ Ի՞նչ է Հիսուսն ասում այստեղ։ Նրա խոսքերը և դրանցում առկա խոստումները կիրառե՛ք հին Իսրայելում տիրող ուրացության իրավիճակի դեպքում։ Ինչպե՞ս են այս խոսքերն օգնում բացատրել հավատարիմ մնացորդի գոյությունը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Մի երիտասարդ կին անվերադարձ կերպով թողնում է քրիստոնեական հավատը՝ պատճառաբանելով, որ ընկճված է իր տեղական եկեղեցում տիրող մեղքի, ուրացության և կեղծավորության առկայությունից։ «Այդ մարդիկ ճշմարիտ քրիստոնյաներ չէին», կարծիք հայտնեց նա՝ այս փաստը որպես ամեն ինչ թողնելու պատճառաբանություն օգտագործելով։ Այսօրվա դասի սկզբունքների վրա հիմնելով ձեր պատասխանը՝ բացատրե՛ք, թե ինչու է նրա պատճառաբանությունն այդքան անհամոզիչ։

62 Դաս 6

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Հոգևոր Իսրայել

ՄԱՅԻՍԻ 6

Ինչ սխաներ և ձախողումներ էլ որ հին Իսրայելը թույլ տար, Տերը չէր ավարտել Իրեն ծառայելու համար հավատարիմ ժողովուրդ ստեղծելու ծրագիրը։ Իրականում, Հին Կտակարանը սպասում էր այն ժամանակներին, երբ Տերը կստեղծեր հոգևոր Իսրայել՝ հավատացյալների հավատարիմ մարմին՝ հրեաներ և հեթանոսներ, ովքեր կշարունակեին աշխարհին Ավետարանը քարոզելու գործը։ Բարի՛ գալուստ վաղ եկեղեցի։

Կարդացե՛ք Գաղատացիներին 3.26–29 համարները։

1. Ի՞նչ խոստման մասին է խոսում Պողոսը 29րդ տեքստում։ __ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

2. Ո՞րն է այն կարևոր տարրը, որը մարդուն դարձնում է այս

խոստումների ժառանգ (Գաղատացիներին 3.26)։ _______________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

3. Ինչո՞ւ է Պողոսը վերացնում սեռի, ազգային պատկանելու

թյան և սոցիալական կարգավիճակի տարբերությունները։ ______

________________________________________________________________________ ________________________________________________________________________ 4. Ի՞նչ է նշանակում լինել «մեկ Քրիստոսով»։ ___________________ ________________________________________________________________________ 5. Կարդացե՛ք Հռոմեացիներին 4.16, 17 համարները։ Ինչպե՞ս են այս տեքստերն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է Պողոսն ասում Գաղատացիներին 3.26–29 համարներում։ __________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Որպես Աբրահամի որդի՝ Քրիստոսը յուրահատուկ իմաստով դարձավ ուխտի խոստումների ժառանգ։ Մկրտությամբ մենք Քրիստոսի հետ ազգակցական կապ ենք հաստատում և Նրա միջոցով ստանում ենք Աբրահամին գրված խոստումներին մասնակցելու իրավունք։ Այսպիսով այն ամենը, ինչ Աստված խոստացավ Աբրահամին, գտնվում է Քրիստոսի մեջ, և խոստումները դառնում են մերը ոչ թե ազգային պատկանելության, ռասսայի կամ սեռի շնորհիվ, այլ այն շնորհով, որն Աստված տալիս է մեզ հավատի միջոցով։

Դաս 6 63

«Աբրահամին և նրա սերնդին տրված նվերը ներառում է ոչ թե լոկ Քանան երկիրը, այլև ողջ երկրագունդը։ Առաքյալն այսպես է ասում. «Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ» Հռոմեացիներին 4.13։ Եվ Աստվածաշունչը հստակորեն սովորեցնում է, որ Աբրահամին տրված խոստումները պետք է իրականանան Քրիստոսի միջոցով։ … Հավատացյալները դառնում են ժառանգորդներ «անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության» (Ա Պետրոս 1.4), որն ազատեց երկիրը մեղքի անեծքից»։ Էլեն Ուայթ, Նահապետներ և մարգարեներ, էջ 170։ Այս խոտումը տառացիորեն կիրականանա, երբ սուրբերը տեղափոխվեն նոր երկիր՝ Քրիստոսի հետ հավերժ ապրելու (Դանիել 7.27)։

ՈՒՐԲԱԹ

ՄԱՅԻՍԻ 7

Հետագա ուսումնասիրության համար

Կարդացե՛ք Էլեն Ուայթի Մարգարեներ և թագավորներ գրքի 15–22 էջերի «Տիրոջ այգին», 367–378 էջերի «Հույս հեթանոսների համար» և 703–721 էջերի «Իսրայելի տունը» գլուխները։

«Աստված ազգային, ռասայական կամ դասակարգային տարբերություն չի ընդունում: Նա համայն մարդկության Ստեղծողն է: Արարչագործությամբ բոլոր մարդիկ մեկ ընտանիք են կազմում, բոլորը մի են նաև փրկագնման միջոցով: Քրիստոսը եկավ, որպեսզի քանդի բոլոր բաժանող պատերը, լայն բացի տաճարի սրահները՝ ապահովելով բոլորի ազատ մուտքն Աստծո մոտ: Նրա սերն այնքան լայն է, այնքան խորը և լիառատ, որ թափանցում է ամենուր: Այն ազատագրում է սատանայի ազդեցությունից նրանց, ովքեր մոլորված են եղել նրա խաբեությամբ, և հասցնում է նրանց խոստումի ծիածանով պարուրված Աստծո գահի առաջ: Քրիստոսի մեջ ո՛չ հրեա կա, ո՛չ հույն, ո՛չ ստրուկ, և ո՛չ ազատ»։ Էլեն Ուայթ, Մարգարներ և թագավորներ, էջ 369, 370։

Կարդացե՛ք Ա Պետրոս 2.9, 10 համարները՝ բացահայտելու համար այն չորս անվանումները, որոնք Պետրոսը կիրառում է եկեղեցու նկատմամբ։ Այս անվանումներից շատերն արտացոլված են Իսրայելին վերաբերող Հին Կտակարանի հետևյալ տեքստերում՝ Ելք 19.6 և Եսայի 43.20։ Այս անվանումներից յուրաքանչյուրն ի՞նչ է ընդգծում եկեղեցու և Աստծո հարաբերությունների մասին (օրինակ՝ «ընտիր

64 Դաս 6

ազգ» անվանումն ընդգծում է այն փաստը, որ Աստված ընտրել է եկեղեցին և դրա համար նախատեսած յուրահատուկ ճակատագիր ունի)։

Հարցեր քննարկման համար

1. Հին Իսրայելում քահանաները զոհաբերում էին կենդանիներին, որոնք մատնացույց էին անում Մեսիային։ Որպես թագավորական քահանայության անդամներ՝ ի՞նչ տեսակի «զոհաբերություններ» պետք է անեն եկեղեցու անդամները (Ա Պետրոս 2.5)։ 2. Աստված բաժանեց Իսրայելն աշխարհից, որպեսզի այն սուրբ ազգ լիներ։ Նրանց նաև տրված էր փրկության լուրն աշխարհի հետ կիսելու պարտականությունը։ Նույնն արդիական է եկեղեցու համար նաև այսօր։ Ինչպե՞ս է հնարավոր լինել աշխարհից բաժանված, միևնույն ժամանակ աշխարհի հետ այնպիսի հարաբերություններում, որ Ավետարանի լուրը նրան հասցնելու հնարավորություն ունենանք։ Ինչպե՞ս են Իսրայելի փորձառությունն ու Հիսուսի օրինակն օգնում մեզ պատասխանել այս հարցին։ 3. Աստված միշտ պահում էր մնացորդ հին Իսրայելից։ Խորհե՛ք

Եղիայի և նրա ժամանակներում ապրող մնացորդի մասին (Գ

Թագավորների 19, ուշադրությո՛ւն դարձրեք հատկապես 18րդ համարին)։ Ինչո՞ւ է երբեմն ավելի հեշտ Աստծուն հավատարիմ մնալ աշխարհիկ մարդկանց շրջապատում, քան սեփական եկեղեցու հավատուրաց և նահանջի ճամփան բռնած անդամների շրջապատում։

Ամփոփում.

Աստծո ճշմարիտ Իսրայելը (կարևոր չէ՝ խաչելությունից առա՞ջ, թե՞ հետո) հավատի Իսրայելն է, այն մարդիկ, ովքեր Աստծո հետ ապրում են հոգևոր, ուխտի հարաբերություններ։ Նման մարդիկ գործում են որպես Նրա ներկայացուցիչներ՝ աշխարհին տանելով Նրա փրկարար շնորհի բարի լուրը։

Դաս 6 65

This article is from: