11 minute read

Դաս 10. Նոր ուխտը

ԴԱՍ 10

ՄԱՅԻՍԻ 29–ՀՈՒՆԻՍԻ 4

Advertisement

ՆՈՐ ՈՒԽՏԸ

Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք. Երեմիա 31.31–34, Մատթեոս 5.17–28, Ովսեե 2.18–20, Եսայի 56.6, 7, Եբրայեցիներին 8.7, 8, Եբրայեցիներին 10.4, Մատթեոս 27.51։

Հիշելու համարը. «Ահա օրեր են գալու, ասում է Տերը, երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու» (Երեմիա 31.31)։

Շաբաթվա դասի հակիրճ ամփոփում. Ի՞նչ զուգահեռներ գոյություն ունեն հին և նոր ուխտերի միջև։ Ի՞նչ դեր է խաղում օրենքն ուխտում։ Ո՞ւմ հետ էին արվում ուխտերը։ Ի՞նչ նկատի ունի Եբրայեցիներին ուղղված գիրքն «ավելի լավ ուխտ» (Եբրայեցիներին 8.6) ասելով։ Ի՞նչ կապ կա ուխտի և երկնային սրբարանի միջև։

Տարիներ առաջ մի ամսագրում հրատարակված ծաղրանկարում պատկերված էր գրասենյակային մի կառավարիչ՝ կանգնած մի խումբ այլ կառավարիչների առջև։ Նրա ձեռքում կար մաքրող միջոցներով լի մի արկղ, որը նա ցույց էր տալիս ներկաներին։ Նա հպարտությամբ մատնացույց էր անում ՆՈՐ բառը, որը մեծ կարմիր տառերով գրված էր արկղի վրա. այն, բնականաբար, մատնացուց էր անում ապրանքի նոր լինելու փաստը։ Հետո ղեկավար անձն ասաց. «Իրականում արկղի վրայի ՆՈՐ բառն է միայն նոր»։ Այլ խոսքերով, այն, ինչ փոխվել էր, ինչը նոր էր, պարզապես արկղի վրա գրված ՆՈՐ բառն էր։ Մնացած ամեն ինչ նույնն էր։

Կարող ենք ասել, որ որոշ իմաստով նոր ուխտը նման է այս իրավիճակին։ Ուխտի հիմքը, այն հիմնական հույսը, որ ուխտը կրում է մեզ համար, ինչպես նաև դրա հիմնական պայմանները մնացել են նույնը։ Ուխտը միշտ եղել է Աստծո շնորհի և ողորմության ուխտ, որը հիմնված է եղել այնպիսի սիրո վրա, որը գերազանցում է մարդկային թուլություններն ու ձախողումները։

Դաս 10 95

ՄԻԱՇԱԲԹԻ

Ահա օրեր են գալու…

ՄԱՅԻՍԻ 30

Կարդացե՛ք Երեմիա 31.31–34 համարները և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

1. Ո՞վէդրդումուխտիկնքմանը։___________________________________ ________________________________________________________________________ 2. Ո՞ւմ օրենքի մասին է խոսվում այստեղ։ Ի՞նչ օրենք է դա։ _____ ________________________________________________________________________

3. Ո՞ր համարներն են ընդգծում հարաբերությունների տեսանկ

յունը, որն Աստված կամենում է ունենալ Իր ժողովրդի հետ։ _______ ________________________________________________________________________

4. Իր ժողովրդի օգտին արված Աստծո ո՞ր գործերն են կազմում

ուխտի հարաբերությունների հիմքը։ _______________________________ ________________________________________________________________________

Պարզ է, որ նոր ուխտը շատ չի տարբերվում հին ուխտից, որն արվել էր Իսրայելի հետ Սինա լեռան վրա։ Իրականում, Սինայի ուխտի խնդիրն այն չէր, որ այն հին կամ հնացած էր։ Խնդիրն այն էր, որ այդ ուխտը խախտվել էր (տե՛ս Երեմիա 31.32)։

Վերը նշված հարցերի պատասխանները, որոնք բոլորն էլ կարելի է գտնել այն չորս համարներում, ապացուցում են, որ «հին ուխտի» շատ տեսանկյուններ անփոփոխ են մնում նորում։ «Նոր ուխտն» ինչոր առումով «նորոգված ուխտ» է։ Այն առաջինի իրականացումը, կատարումն է։

Ուշադրությո՛ւն դարձրեք Երեմիա 31.34 համարի վերջին մասի վրա, որում Տերն ասում է, որ կների Իր ժողովրդի անօրենություններն ու մեղքերը։ Թեև Տերն ասում է, որ կգրի օրենքը մեր սրտերում և կտեղադրի այն մեզանում, Նա, այդուհանդերձ, շեշտադրում է, որ կների մեր մեղքն ու անօրենությունը, որը խախտում է մեր սրտում գրված օրենքը։ Այս գաղափարների միջև որևէ հակասություն կամ լարվածություն տեսնո՞ւմ եք։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։ Ի՞նչ է նշանակում օրենքի գրված լինելը մեր սրտերում, ինչպես դա ներկայացնում է Հռոմեացիներին 2.15 համարը (Մատթեոս 5.17–28)։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

96 Դաս 10

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այսօրվա տեքստերը՝ պատասխանելու այն փաստարկին, թե Տասը պատվիրանները (հատկապես շաբաթը) կորցրել է ուժը նոր ուխտի շրջանակներում։ Առհասարակ կա՞ արդյոք որևէ բան այդ տեքստերում, որը կարող է նման միտք ենթադրել։ Նույնիսկ հակառակը, ինչպե՞ս կարելի է այդ տեքստերի հիման վրա ապացուցել օրենքի հարատևությունը։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սրտի գործ

ՄԱՅԻՍԻ 31

Այն ժամանակ, երբ մոտենում էր Հուդայի հարավային թագավորության վերջը, և ժողովուրդը տարվել էր բաբելոնյան գերության, Աստված Իր մարգարե Երեմիայի միջոցով հռչակեց «նոր ուխտը»։ Այս գաղափարն Աստվածաշնչում առաջին անգամ արտահայտվում է այստեղ։ Այդուհանդերձ, երբ տասը ցեղերից կազմված Իսրայելի հյուսիսային թագավորությունը պետք է կործանվեր (Երեմիայից մոտ հարյուր հիսուն տարի առաջ), մեկ այլ ուխտ կապելու գաղափարը կրկին նշվեց, այս անգամ Ովսեեի կողմից (Ովսեե 2.18–20)։

Կարդացե՛ք Ովսեե 2.18–20 համարները։ Ուշադրությո՛ւն դարձրեք զուգահեռին այն բանի միջև, ինչ Տերն ասում է Իր ժողովրդին այստեղ և ինչ ասում է Երեմիա 31.31–34 համարներում։

Ի՞նչ ընդհանուր պատկեր է օգտագործված, և կրկին, ի՞նչ է դա ասում ուխտի հիմնական իմաստի և բնույթի մասին։

Պատմության այն պահերին, երբ Աստծո ծրագրերն Իր ուխտի ժողովրդի համար փակուղու առաջ էին կանգնում ժողովրդի ապստամբության և անհավատության պատճառով, Աստված ուղարկում էր մարգարեների՝ հռչակելու, որ Իր հավատարիմների հետ ուխտի պատմությունը դեռևս չի ավարտվել։ Անկախ նրանից, թե որքան անհավատարիմ մարդիկ կարող էին լինել, անկախ նրանց մեջ տիրող հավատուրացությունից, ապստամբությունից և անհնազանդությունից՝ Տերն առաջվա պես հռչակում է ուխտի հարաբերությունների մեջ մտնելու Իր ցանկության մասին բոլոր նրանց հետ, ովքեր կամենում են ապաշխարել, հնազանդվել և ստանալ Նրա խոստումները։

Կարդացե՛ք հետևյալ տեքստերը։ Թեև դրանք առանձնահատուկ կերպով չեն խոսում նոր ուխտի մասին, ի՞նչ տարրեր են տեսանելի դրանցում, որոնք արտացոլում են նոր ուխտի սկզբունքները։

Դաս 10 97

Եզեկիել11.19 ________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Եզեկիել18.31 ________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Եզեկիել36.26 ________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Տերը կտա սիրտ, «որ ճանաչեն, որ Ես եմ Տերը» (Երեմիա 24.7)։ Նա ասում է. «Քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ» (Եզեկիել 11.19) և պիտի տամ «նոր սիրտ» և «նոր հոգի» (Եզեկիել 36.26)։ Նա նաև ասում է. «Իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ» (Եզեկիել 36.27)։ Աստծո այս գործը նոր ուխտի հիմքն է։

Եթե ինչոր մեկը ձեզ ասեր՝ ես նոր սիրտ եմ ուզում, ուզում եմ օրենքը գրված լինի իմ սրտում, ուզում եմ սիրտ, որը կճանաչի

Տիրոջը, սակայն չգիտեմ՝ ինչպես այն ձեռք բերել, ի՞նչ կպատասխանեիք այդ անձնավորությանը։

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Հին և նոր ուխտեր

ՀՈՒՆԻՍԻ 1

«Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ Նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և Նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,ասում է Տերը,որ կպահեն Իմ շաբաթը ևայն չեն պղծի ու կառչած կմնան Իմ ուխտին, նրանց

Իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց Իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն Իմ սեղանի վրա, որովհետև Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար» (Եսայի 56.6, 7)։

Երեմիան հաստատում է, որ նոր ուխտը պետք է արվի «Իսրայելի տան հետ» (Երեմիա 31.33)։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ուխտի խոստումները կարող է ստանալ բացառապես Աբրահամի սերունդը՝ հրեա արյամբ և ծնունդով։

Ո՛չ։ Դա այդպես չի եղել նույնիսկ Հին Կտակարանի ժամանակներում։ Այն փաստը, որ հրեա ազգն է ընդհանուր առմամբ ստացել

98 Դաս 10

ուխտի խոստումները, իհարկե, ճիշտ է։ Այդուհանդերձ, այդ փաստը երբեք չի բացառել մյուս ազգերին։ Ընդհակառակը, բոլորը՝ հրեա թե հեթանոս, հրավիրվում էին մասնակից դառնալու ուխտի խոստումներին, սակայն նախ պետք է համաձայնեին մտնել այդ ուխտի մեջ։ Այսօր, իհարկե, ամեն ինչ նույնն է։

Կարդացե՛ք Եսայու վերը նշված տեքստը։ Ի՞նչ պայմաններ են դրանք դնում այն մարդկանց առաջ, ովքեր կամենում են ծառայել Տիրոջը։ Արդյո՞ք կա որևէ տարբերություն նրա մեջ, ինչ Աստված ասում էր նրանց ևինչ ասում է մեզ այսօր։ Բացատրե՛ք ձեր պատասխանը։

________________________________________________________________________ ________________________________________________________________________ ________________________________________________________________________

Թեև նոր ուխտն անվանվում է «ավելի լավը» (տե՛ս չորեքշաբթի օրվա դասը), հին և նոր ուխտերը կազմող հիմնական դրույթների մեջ իսկապես ոչ մի տարբերություն չկա։ Միևնույն Աստվածն է, որ առաջարկում է փրկությունը միևնույն ճանապարհով՝ շնորհով (Ելք 34.6, Հռոմեացիներին 3.24), միևնույն Աստվածն է, որ որոնում է ժողովուրդ, ով հավատով կհավակնի ներման Նրա խոստումներին (Երեմիա 31.34, Եբրայեցիներին 8.12), միևնույն Աստվածն է, որ փորձում է գրել օրենքը նրանց սրտերի վրա, ովքեր կհետևեն Իրեն հավատի հարաբերություններում (Երեմիա 31.33, Եբրայեցիներին 8.10)՝ լինեն նրանք հրեաներ, թե հեթանոսներ։

Նոր Կտակարանում հրեաները, արձագանքելով շնորհի ընտրյալ լինելուն, ընդունեցին Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանը։ Որոշ ժամանակ նրանք եկեղեցու սիրտն էին՝ շնորհի ընտրության մնացորդը (Հռոմեացիներին 11.5)՝ հակառակ նրանց, ովքեր կուրացել էին (Հռոմեացիներին 11.7)։ Միևնույն ժամանակ, հեթանոսները, ովքեր նախկինում չէին հավատում, ընդունեցին Ավետարանը և պատվաստվեցին Աստծո ճշմարիտ ժողովրդին, որը կազմված էր հավատացյալներից՝ անկախ ազգային և ռասսայական պատկանելությունից (Հռոմեացիներին 11.13–24)։ Այսպիսով հեթանոսները, որ «այն ժամանակ առանց Քրիստոսի էիք(էին), Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած» (Եփեսացիներին 2.12), մոտեցան Քրիստոսի արյամբ։ Քրիստոսը «նոր ուխտում» (Եբրայեցիներին 9.15) միջնորդում է բոլոր հավատացյալների համար՝ անկախ ազգային և ռասսայական պատկանելությունից։

Դաս 10 99

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

ՀՈՒՆԻՍԻ 2

«Ավելի լավ ուխտ» (Եբրայեցիներին 8.6)

Երեկ մենք տեսանք, որ հիմնական դրույթների առումով հին և նոր ուխտերը նույնն են։ Հիմնական իմաստն առ Աստված ունեցած հավատի միջոցով փրկությունն է. Աստված կների մեր մեղքերը ոչ թե որ մեր մեջ կա դրան արժանի որևէ բան, այլ բացառապես Իր շնորհով։ Որպես այս ներման արդյունք՝ մենք Նրա հետ հարաբերությունների մեջ ենք մտնում, որում հանձնվում ենք Նրան հավատով և հնազանդությամբ։

Այդուհանդերձ Եբրայեցիներին ուղղված գիրքը նոր ուխտն անվանում է «ավելի լավ ուխտ»։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում։ Ինչպե՞ս է մի ուխտը մյուսից լավը։

Ո՞րն է հին ուխտի «ձախողման» պատճառը (Եբրայեցիներին 8.7, 8)։

________________________________________________________________________

Հին ուխտի խնդիրը ոչ թե բուն ուխտն էր, այլ այն, որ ժողովուրդը չկարողացավ այն հավատով ընկալել (Եբրայեցիներին 4.2)։ Նոր ուխտի առավելությունը հնի նկատմամբ այն է, որ Հիսուսն այս անգամ ներկայանում է ոչ միայն կենդանիների զոհաբերության միջոցով (ինչպես հին ուխտում), այլ այժմ Նա հայտնվում է Իր մահվան և քահանայապետի ծառայության իրողությամբ։ Այլ խոսքերով, հին ուխտում առաջարկվող փրկությունը նույն փրկությունն է, որն առաջարկվում է նորում։ Սակայն նոր ուխտում ավելի խորը և լիարժեք կերպով է բացահայտվում ուխտի Աստվածը և այն սերը, որը Նա տածում է ընկած մարդկության հանդեպ։ Նոր ուխտն ավելի լավն է այնքանով, որ այն ամենը, ինչ սովորեցվում էր Հին Կտակարանում խորհրդանիշների և կերպարների միջոցով, իր իրականացումն է գտնում Հիսուսի մեջ, Ում մեղքից զերծ կյանքը, մահը և քահանայապետական ծառայությունն էին խորհրդանշում երկրային սրբարանի ծառայությունները (Եբրայեցիներին 9.8–14)։

Եվ այժմ խորհրդանիշների, կերպարների և օրինակների փոխարեն մենք ունենք Իրեն՝ Հիսուսին ոչ միայն որպես մորթված Գառ, Ով Իր արյունը թափեց մեր մեղքերի համար (Եբրայեցիներին 9.12), այլև որպես մեր Քահանայապետ, Ով երկնքում ծառայություն է իրականացնում մեզ համար (Եբրայեցիներին 7.25)։ Թեև Նրա առաջարկած փրկությունը նույնն է, Նրա անձի և Նրա առաջարկած

100 Դաս 10

փրկության ավելի լիակատար հայտնությունը, որը մեզ տալիս է նոր ուխտը, այն գերակա է դարձնում հին ուխտի նկատմամբ։

Կարդացե՛ք Եբրայեցիներին 8.5 և 10.1 համարները։ Ի՞նչ բառ է օգտագործում Պողոս առաքյալը՝ հին ուխտի շրջանակներում իրականցվող սրբարանի ծառայությունները նկարագրելու համար։ Ինչպե՞ս է այդ բառի կիրառումն օգնում մեզ հասկանալ նոր ուխտի գերակայությունը։ Խորհե՛ք հետևյալի մասին. ինչո՞ւ Քրիստոսի կյանքի, մահվան և մեզ համար իրականացվող քահանայապետական ծառայության մասին իմանալը կարող է մեզ ավելի լավ պատկերացում տալ

Աստծո մասին, քան բացառապես երկրային սրբարանի շրջանակներում իրականացվող կենդանիների զոհաբերության ծառայություններն ու արարողակարգերը։

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Նոր ուխտի Քահանան

ՀՈՒՆԻՍԻ 3

Եբրայեցիներին ուղղված գիրքն ակնառու կերպով շեշտադրում է երկնային սրբարանում Հիսուսի՝ մեզ համար իրականացվող քահանայապետական ծառայությունը։ Իրականում, Նոր Կտակարանում հանդիպող նոր ուխտի ամենապարզ շարադրանքը կարելի է գտնել Եբրայեցիներին ուղղված գրքում, որը ներկայացնում է Քրիստոսին որպես Քահանայապետի։ Սա զուգադիպություն չէ։ Քրիստոսի երկնային ծառայությունն անքակտելիորեն կապված է նոր ուխտի խոստումների հետ։

Հին Կտակարանի սրբարանի ծառայություններն այն ճանապարհն էին, որի միջոցով ուսուցանվում էին հին ուխտի ճշմարտությունները։ Այն հիմնված էր զոհաբերության և միջնորդության վրա։ Կենդանիները մորթվում էին, և դրանց արյունը մատուցվում էր քահանաների միջոցով։ Սրանք, իհարկե, բոլորը խորհրդանշում էին այն փրկությունը, որը կարելի է գտնել բացառապես Հիսուսի մեջ։ Այդ խորհրդանիշերն ինքնուրույն փրկություն չէին կարող առաջարկել։

Կարդացե՛ք Եբրայեցիներին 10.4 համարը։ Ինչո՞ւ այս կենդանիների մահվան մեջ հնարավոր չէ փրկություն գտնել։ Ինչո՞ւ կենդանիների մահը բավարար չէ փրկություն բերելու համար։

________________________________________________________________________ ________________________________________________________________________

Դաս 10 101

Այս բոլոր զոհաբերությունները և դրանց ուղեկցող քահանայական միջնորդությունն իրենց կատարումը գտան Քրիստոսի մեջ։ Հիսուսը դարձավ այն Զոհը, որի վրա հիմնված է նոր ուխտի արյունը։ Քրիստոսի արյունը վավերացրեց նոր ուխտը՝ Սինայի ուխտն ու դրա զոհաբերությունները դարձնելով «հին» կամ առ ոչինչ։ Ճշմարիտ զոհն արվել է մեկ անգամ և բոլորի համար (Եբրայեցիներին 9.26)։ Քրիստոսի մահից հետո որևէ կենդանի մորթելու կարիք այլևս չկար։ Երկրային սրբարանի ծառայություններն իրականացրել էին իրենց գործառույթը։

Կարդացե՛ք Մատթեոս 27.51 համարը, որը պատմում է այն մասին, թե ինչպես երկրային սրբարանում վարագույրը պատռվեց, երբ Հիսուսը մահացավ։ Ինչպե՞ս է այդ իրադարձությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչու երկրային սրբարանը փոխարինվեց։

Կենդանիների այս զոհաբերություններին, բնականաբար, կապված էր քահանայական ծառայությունը, որի ժամանանակ Ղևտացիները ժողովրդի անունից երկրային սրբարանում առաջարկում և միջնորդում էին զոհաբերությունները։ Երբ ավարտվեց զոհաբերությունների ծառայությունը, վերացավ նաև նրանց ծառայության կարիքը։ Ամեն ինչ կատարվեց Հիսուսի մեջ, Ով այժմ միջնորդում է Իր սեփական արյամբ երկնային սրբարանում (տե՛ս Եբրայեցիներին 8.1–5)։ Եբրայեցիներին գիրքը շեշտադրում է Քրիստոսի Քահանայապետ լինելը երկնքում, ուր Նա մտել է Իր արյունը ցողելով (Եբրայեցիներին 9.12) և միջնորդում է մեզ համար։ Սա է այն հույսի և խոստման հիմնաքարը, որը մենք ունենք նոր ուխտում։

Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ հասկանում եք, որ նույնիսկ այս պահին Հիսուսն Իր արյամբ ծառայություն է մատուցում ձեզ համար։ Որքա՞ն վստահություն և հավաստիացում է դա ձեզ տալիս փրկության առնչությամբ։

ՈՒՐԲԱԹ

ՀՈՒՆԻՍԻ 4

Հետագա ուսումնասիրության համար

«Իր աշակերտների հետ կիսելով հացն ու գինին` Քրիստոսը խոստացավ նրանց դառնալու իրենց Փրկիչը: Նա նոր ուխտ կապեց նրանց հետ, որով բոլոր Նրան ընդունողներն Աստծո զավակներ են դառնում և Քրիստոսի հետ ժառանգակիցներ: Այս ուխտը նրանց շնորհում էր ամեն մի օրհնություն, որ երկինքը կարող էր տալ ինչ

102 Դաս 10

պես այս, այնպես էլ գալիք կյանքի համար: Այս ուխտը պիտի վավերացվեր և հաստատվեր Քրիստոսի արյունով: Եվ Հաղորդության ծառայությունն աշակերտների հիշողության մեջ պիտի միշտ թարմ պահեր այն անսահման զոհաբերությունը, որ մատուցվելու էր անհատապես նրանցից յուրաքանչյուրի համար` որպես անկյալ մարդկային ցեղի մի մասնիկը»։ Էլեն Ուայթ, Դարերի փափագը, էջ 659։

«Խաղաղության այս ուխտի ամենաապշեցուցիչ հատկանիշը ապաշխարող և իր մեղսավոր ճանապարհից հետ դարձող մեղավորի նկատմամբ դրսևորված ներող ողորմության չափազանց մեծ առատությունն է։ Սուրբ Հոգին նկարագրում է Ավետարանը որպես փրկություն մեր Աստծո քնքուշ ողորմության միջոցով։ «Նրանց անօրենությունները ներող կլինեմ», հայտարարում է Տերը նրանց մասին, ովքեր ապաշխարում են, «և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Եբրայեցիներին 8.12)։ Արդյո՞ք Աստված երես է դարձրել արդարությունից՝ մեղավորին ողորմություն ցուցաբերելու համար։ Ո՛չ։ Աստված չի կարող անպատվել Իր օրենքը՝ թույլ տալով, որ անօրենությունը խախտի այն։ Նոր ուխտի համաձայն՝ կյանքի պայմանը կատարյալ հնազանդությունն է։ Եթե մեղավորն ապաշխարում և խոստովանում է իր մեղքերը, ներում կգտնի։ Իր համար կատարված Քրիստոսի զոհով ներումը նրա համար ապահովված է։ Քրիստոսը բավարարել է օրենքի պահանջները յուրաքանչյուր ապաշխարող, հավատացող մեղավորի համար»։ Էլեն Ուայթ, Աստծո հրաշալի շնորհը, էջ 138։

Հարցեր քննարկման համար

1. Ո՞րն է օրենքը սրտում գրված ունենալու առավելությունը՝ այն պարզապես քարե տախտակների վրա գրված ունենալու հետ համեմատած։ Ո՞րն է ավելի հեշտ մոռանալ։ 2. Մարդկության մեղանչումից ի վեր փրկության կարելի է արժանանալ միայն Հիսուսի միջոցով, նույնիսկ եթե պատմության տարբեր դարաշրջաններում այդ ճշմարտության հայտնության ձևերը տարբեր են եղել։ Արդյո՞ք ուխտերը միևնույն սկզբունքով չեն գործում։ 3. Կարդացե՛ք այսօրվա դասում ներկայացված Էլեն Ուայթի գրքերից արված երկու մեջբերումներից երկրորդը։ Ի՞նչ նկատի ունի նա, երբ ասում է, որ «կատարյալ հնազանդությունն» է ուխտի հարաբերության նախապայմանը։ Ո՞վ է այն Մեկը, Ով ունակ եղավ «կատարյալ հնազանդություն» մատուցելու։ Ինչպե՞ս է այդ

Դաս 10 103

հնազանդությունը պատասխանում օրենքի պահանջներին մեզ համար։

Ամփոփում.

Նոր ուխտը փրկագնման ծրագրի ավելի մեծ, լիարժեք և ավելի լավ հայտնություն է։ Դրան հաղորդակից եղողներս հաղորդակից ենք լինում հավատով, որը դրսևորվում է մեր սրտերում գրված օրենքին հնազանդությամբ։

104 Դաս 10

This article is from: