ԽՈՍՏՈՒՄԸ. ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ

Page 97

ԴԱՍ 10 ՄԱՅԻՍԻ 29–ՀՈՒՆԻՍԻ 4

ՆՈՐ ՈՒԽ­ՏԸ Այս շա­բաթ­վա ու­սում­նա­սի­րու­թյան հա­մար կար­դա­ցե՛ք. Ե­րե­միա 31.31–34, Մատ­թեոս 5.17–28, Ով­սեե 2.18–20, Ե­սա­յի 56.6, 7, Եբ­րա­յե­ցի­նե­րին 8.7, 8, Եբ­րա­յե­ցի­նե­րին 10.4, Մատ­ թեոս 27.51։ Հի­շե­լու հա­մա­րը. «Ա­հա օ­րեր են գա­լու,- ա­սում է Տե­րը,- երբ Իս­րա­յե­լի տան հետ և Հու­դա­յի տան հետ նոր ուխտ եմ կա­պե­լու» (Ե­րե­միա 31.31)։ Շա­բաթ­վա դա­սի հա­կիրճ ամ­փո­փում. Ի՞նչ զու­գա­հեռ­ներ գո­յու­թյուն ու­նեն հին և նոր ուխ­տե­րի միջև։ Ի՞նչ դեր է խա­ղում օ­րենքն ուխ­տում։ Ո՞ւմ հետ էին ար­վում ուխ­տե­րը։ Ի՞նչ նկա­տի ու­նի Եբ­րա­յե­ցի­նե­րին ուղղ­ ված գիրքն «ա­վե­լի լավ ուխտ» (Եբ­րա­յե­ցի­նե­րին 8.6) ա­սե­լով։ Ի՞նչ կապ կա ուխ­տի և­երկ­նա­յին սրբա­րա­նի միջև։ ­Տա­րի­ներ ա­ռաջ մի ամ­սագ­րում հրա­տա­րակ­ված ծաղ­րան­կա­ րում պատ­կեր­ված էր գրա­սեն­յա­կա­յին մի կա­ռա­վա­րիչ՝ կանգ­նած մի խումբ այլ կա­ռա­վա­րիչ­նե­րի առջև։ Նրա ձեռ­քում կար մաք­րող մի­ջոց­նե­րով լի մի արկղ, ո­րը նա ցույց էր տա­լիս ներ­կա­նե­րին։ Նա հպար­տու­թյամբ մատ­նա­ցույց էր ա­նում ՆՈՐ բա­ռը, ո­րը մեծ կար­միր տա­ռե­րով գրված էր արկ­ղի վրա. այն, բնա­կա­նա­բար, մատ­նա­ցուց էր ա­նում ապ­րան­քի նոր լի­նե­լու փաս­տը։ Հե­տո ղե­կա­վար անձն ա­ սաց. «Ի­րա­կա­նում արկ­ղի վրա­յի ՆՈՐ բառն է միայն նոր»։ Այլ խոս­ քե­րով, այն, ինչ փոխ­վել էր, ին­չը նոր էր, պար­զա­պես արկ­ղի վրա գրված ՆՈՐ բառն էր։ Մ­նա­ցած ա­մեն ինչ նույնն էր։ ­Կա­րող ենք ա­սել, որ ո­րոշ ի­մաս­տով նոր ուխ­տը նման է այս ի­րա­ վի­ճա­կին։ Ուխ­տի հիմ­քը, այն հիմ­նա­կան հույ­սը, որ ուխ­տը կրում է մեզ հա­մար, ինչ­պես նաև դրա հիմ­նա­կան պայ­ման­նե­րը մնա­ցել են նույ­նը։ Ուխ­տը միշտ ե­ղել է Աստ­ծո շնոր­հի և­ ո­ղոր­մու­թյան ուխտ, ո­րը հիմն­ված է ե­ղել այն­պի­սի սի­րո վրա, ո­րը գե­րա­զան­ցում է մարդ­ կա­յին թու­լու­թյուն­ներն ու ձա­խո­ղում­նե­րը։ Դաս 10

95


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.